Top Banner
ԵՐԵՎԱՆ 21- ՐԴ ԴԱՐ «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՆԴԵՍ 2013 ( ) 1 47
144

21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Feb 23, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

ԵՐԵՎԱՆ

21-ՐԴ ԴԱՐ «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՆԴԵՍ

2013

( ) 1 47

Page 2: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

21-ՐԴ ԴԱՐ տեղեկատվական-վերլուծական հանդես

Լույս է տեսնում 2003 թվականից 1 (47), 2013

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ալեքսանդր Գասպարիշվիլի

Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետհամալսարանի լաբորատորիայի վարիչ, փ.գ.թ. (Մոսկվա, ՌԴ)

Աշոտ Թավադյան

ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր

Աշոտ Մարկոսյան

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, տ.գ.դ.

Արա Մարջանյան

«Նորավանք» ԳԿՀ ավագ փորձագետ, Հայաստանում ՄԱԿ ԶԾ էներգետիկայի գծով ազգային փորձագետ, տ.գ.թ., ավագ գիտաշխատող

Արամ Սաֆարյան Բանասիրական գիտությունների թեկնածու

Արդեն Շելեֆյան Տնտեսագիտության դոկտոր (Ժնև, Շվեյցարիա)

Գագիկ Հարությունյան (համակարգող) «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն, ք.գ.թ.

Զավեն Եկավյան

Դոկտոր, պրոֆեսոր (Լիսաբոն, Պորտուգալիա)

Կարեն Վ.Կարապետյան

«Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ, տ.գ.դ. (Մոսկվա, ՌԴ)

Հրանուշ Հակոբյան

ՀՀ Սփյուռքի նախարար, ի.գ.դ.

Միհրան Դաբաղ

Դոկտոր, պրոֆեսոր, Ռուրի համալսարանի պատմության ֆակուլտետին առընթեր Սփյուռքի և Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն (Բոխում, Գերմանիա)

Մուշեղ Լալայան

ՀՀԿ փոխնախագահ

Սերգեյ Գրինյաև

Ռազմավարական գնահատականների և կանխատեսումների կենտրոնի գլխավոր տնօրեն, տ.գ.դ. (Մոսկվա, ՌԴ)

Սևակ Սարուխանյան

«Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, ք.գ.թ.

Վարդան Հարությունյան

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն, տ.գ.թ.

Տիգրան Սարգսյան

ՀՀ վարչապետ, տ.գ.թ.

Page 3: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

21-ՐԴ ԴԱՐ

տեղեկատվական-վերլուծական հանդես

Թիվ 1 (47), 2013թ.

´ à ì ² Ü ¸ ² Î à ô Â Ú à ô Ü ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր խմբագիր Գագիկ Հարությունյան

Գլխավոր խմբագրի տեղակալներ Սևակ Սարուխանյան

Արա Մարջանյան

Պատասխանատու խմբագիր Խոնարհիկ Քարաուղլանյան

Պատասխանատու քարտուղար Լուսինե Բաղրամյան

Աննա Ժամակոչյան

Արեստակես Սիմավորյան

Էդուարդ Դանիելյան

Սերգեյ Սարգսյան

Տիգրան Հարությունյան

Գագիկ Հարությունյան ԵԱՄ. տեղեկատվական անվտանգության

հիմնախնդիրները և ինտեգրման

հնարավոր սցենարները ..……………………...………........ 5

Լիա Էվոյան

Վրաստանի ներգրավումը թուրք-ադրբեջանական

ռազմաքաղաքական դաշինքում …………...…………….. 20

Լևոն Հովսեփյան

Թուրքիայի պաշտպանական

քաղաքականության միտումները ...…………………...… 32

Գրիգոր Արշակյան, Արման Եղիազարյան

Թուրքիայի քաղաքականության

առաջնահերթություններն Անդրկովկասում

2008-2011թթ. և թուրք-ադրբեջանական

հարաբերությունները ……………………………….....….. 57

Աշոտ Թևիկյան

Հայաստանի տնտեսության արդիականացման

ֆինանսավորման աղբյուրները ………………………...... 78

Շուշանիկ Սարգսյան, Էդիտա Գզոյան, Նարինե Ղազարյան, Լուսինե Հովհաննիսյան, Էդուարդ Իսկանդարյան, Ազդեցության գործոն.

գիտության գնահատականը թվերում ………………….. 100

Մարիամ Մարգարյան, Հովսեփ Մովսեսյան Ժողովրդավարական լեգիտիմության հաստատման

առանձնահատկությունները ՀՀ-ում ………………..…... 118

Հուշագիր հեղինակին …………………………………..... 143

Page 4: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության
Page 5: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

5

ԵԱՄ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՆՏԵԳՐՄԱՆ

ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ1

Գագիկ Հարությունյան*

Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների՝ Եվրա-

սիական միություն (ԵԱՄ) ստեղծելու որոշումը և այդ միությանը

միանալու Հայաստանի հնարավորությունը հայկական հանրության

մեջ աշխույժ քննարկումների առիթ են տվել։ Դա պայմանավորված է

հետևյալ հանգամանքներով։

Ինչպես գիտենք, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական

գործընկերն է, իսկ ՀԱՊԿ-ին անդամակցությունը (ՌԴ-ի հետ երկ-

կողմ համաձայնագրերի հետ միասին) ՀՀ ազգային անվտանգության

հիմքն է հանդիսանում։ Սրան զուգահեռ, արդեն տևական ժամանակ

Հայաստանը տարբեր ձևաչափերով համագործակցում է Եվրամիու-

թյան հետ. այժմ բանակցություններ են վարվում ԵՄ-ի հետ ասո-

ցիացված համաձայնագրի կնքման ուղղությամբ, իսկ գործընկերու-

թյունը ՆԱՏՕ-ի հետ ընթանում է Անհատական գործընկերության

գործողությունների ծրագրի շրջանակում։ Ուստի, ԵԱՄ-ին միանալու

հեռանկարը հանրության մի մասի կողմից ընկալվեց որպես այլընտ-

րանք, որն օրակարգից կհանի ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների

հարցը։ Սակայն նման պարզեցված ընկալումն արագ կորցրեց ակ-

1 «Եվրասիական ինտեգրացիա. հեռանկարներ, խնդիրներ, քննարկումների ուղղություններ» կոնֆե-

րանսում կարդացված զեկուցման հիման վրա, 26 հունվարի 2013թ., Երևան։ * «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն։

Page 6: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Գ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

6

տուալությունը. հանրապետության քաղաքական ղեկավարությունը

և վերլուծաբանական հանրության մեծ մասը միանշանակ արտա-

հայտվել են այն տեսանկյունով, թե հնարավոր եվրասիական ինտե-

գրումը ոչ մի կերպ չի խոչընդոտում եվրոպական նախագծերի իրա-

գործմանը տնտեսական, իրավական, կրթական և այլ ոլորտներում։

Ավելին, որոշ վերլուծաբաններ իրենց դատողություններում ավելի

հեռուն են գնացել և առաջ քաշել ԵԱՄ և ԵՄ մերձեցման հնարա-

վորության և «Մեծ Եվրոպային» Հայաստանի ինտեգրման թեզիսը։

Ինչևէ, այս թեմայի շուրջ բանավեճերը նպաստեցին, որպեսզի

քաղաքական և հանրային օրակարգում ակտուալացվեն աշխարհա-

քաղաքական և քաղաքակրթական կողմնորոշումների ու գերակայու-

թյունների հարցերը։ Այս համատեքստում էլ մենք որոշ նկատառում-

ներ կներկայացնենք ինչպես տեղեկատվական բնույթի հիմնախնդիր-

ների, այնպես էլ հնարավոր ինտեգրացիոն սցենարների վերաբերյալ։

Պատմության օբյեկտիվ գնահատումը՝ ինտեգրման հիմք

Հայտնի է, որ քաղաքական գործընթացների արդյունավետությունն

էապես պայմանավորված է դրանց «տեղեկատվական ուղեկցու-

թյամբ», որը REND-ի փորձագետները երբեմն ներկայացնում են ոչ թե

լոկ օժանդակ գործողություն, այլ առանձնացնում են իբրև քաղաքա-

կանության ինքնուրույն ժանր՝ նոոքաղաքականություն։

Պետք է ընդունել, որ ԵԱՄ հնարավոր ձևավորումը տեղեկատ-

վական համատեքստում այնքան էլ լավ իրավիճակում չէ՝ թեկուզ այն

պատճառով, որ ապագա միության քաղաքացիները հաճախ ավելի

տեղեկացված են լատինաամերիկյան իրադարձությունների, քան այն

մասին, թե ինչ է տեղի ունենում ապագա «եղբայրական հանրապե-

տություններում»։ Ցավոք, այսօր նաև անհնար է քննարկել ինտեգրա-

ցիոն գործընթացների տեղեկատվական բաղադրիչի կոնտենտի կամ

քանակական ցուցանիշների խնդիրները՝ այն պարզ պատճառով, որ

Page 7: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

7

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Գ.Հարությունյան

նման հետազոտություններ և վերլուծություններ պարզապես չկան

(հանուն արդարության նշենք, որ վերջերս ստեղծվել է «Եվրասիա-

կան տեղեկատվական լիգա» պորտալը1, որը նպատակ ունի շտկել

ոլորտում տիրող ոչ այնքան նպաստավոր իրադրությունը)։

Միևնույն ժամանակ, խնդրին վերաբերող տեղեկատվական

նյութերում (անկախ դրանց ծավալներից և բովանդակությունից) ար-

մատացել են որոշակի եզրեր և հասկացություններ, որոնց առկայու-

թյունը բնավ չի նպաստում ինտեգրացիոն գործընթացների արդյու-

նավետությանը, և դա ակտուալ է ոչ միայն ՀՀ-ԵԱՄ հնարավոր հա-

րաբերությունների հարթությունում։ Փորձենք անդրադառնալ դրան-

ցից մի քանիսին։

Վերոնշյալի համատեքստում ուշադրություն դարձնենք հաճախ

օգտագործվող «հետխորհրդային տարածք» բառակապակցությանը։

Այստեղ «հետ» նախածանցը և «խորհրդային» մակդիրը պատկերա-

ցում են տալիս այդ երկրների քաղաքական-հասարակական անցյալի

մասին, բայց իմաստային ծանրաբեռնվածություն չեն կրում այդ եր-

կրների ներկայիս դրության իմաստով։ Իսկ «տարածք» բառը զու-

գորդվում է մի ինչ-որ անդեմ ու մարդազուրկ տարածության հետ։

Ուստի, այն բացասաբար է ընկալվում և առնչակցվում է սույն «տա-

րածքում» առկա առանձնահատուկ, որպես կանոն՝ չլուծված հիմնա-

խնդիրների հետ։ Չի կարելի լրիվ բացառել այն վարկածը, որ «հետ-

խորհրդային տարածք» եզրի «գործադրումն» ու «տարածումը» մեդիա-

դաշտում յուրօրինակ, այսպես կոչված մեմ է, որը սոցիալական

հոգեբանության մեջ մեկնաբանվում է որպես իմաստային ուղղորդիչ

դրույթ, որը մի գիտակցությունից փոխանցվում է մյուսին և ձևավո-

րում է որոշակի, սույն պարագայում՝ բացասական ընկալում։

Անդրադառնանք նաև այլ՝ ավելի կարևոր օրինակների, որոնցից

հիմնականն այս համատեքստում ԽՍՀՄ-ն է, որի դիվականացված

1 http://eurasianinfoleague.com

Page 8: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Գ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

8

կերպարով վախեցնում են անգամ առաջատար տերության պետքար-

տուղարի մակարդակով։ Անմիջապես ընդգծենք, որ խոսքն ամենևին

էլ ԽՍՀՄ-ն իդեալականացնելու մասին չի լինելու. խորհրդային հա-

մակարգը ստեղծվել էր հեղափոխական տեռորի վատագույն ավան-

դույթներով, ահաբեկչություն սեփական ժողովրդի դեմ՝ տարբեր

դրդապատճառներով ու առանց դրանց, որը ձգվեց մոտ 36 տարի

(1917-1953թթ.), մինչև Ստալինի մահը։ Քաղաքական ռեպրեսիաների

զոհերի թիվը, համաձայն ՌԴ նախագահին առընթեր Քաղաքական

ռեպրեսիաների զոհերի արդարացման հանձնաժողովի1, կազմում է

մոտ 32 մլն մարդ, որոնցից 13 մլն-ը՝ քաղաքացիական պատերազմի և

«խորհրդայնացման» հետևանքով (1918-1923թթ.), երբ երկրում մոլեգ-

նում էր համատարած «կարմիր տեռորը»։ Հայրենական պատերազմի

զոհերի հսկայական թվի մի որոշակի մասը նույնպես կարելի է վերա-

գրել խորհրդային ռեժիմի «առանձնահատկություններին». հայտնի է,

որ մասշտաբային ռազմական գործողությունների անցկացման ժա-

մանակ մարդկային հսկայաթիվ կորուստներ են եղել, և համարվում

էր, որ հենց այդպես էլ պետք է լիներ։

Եվ այնուամենայնիվ, ԽՍՀՄ-ը հաղթեց ֆաշիզմին և վերածվեց

բարձր զարգացած գիտություն, տեխնոլոգիաներ ու մշակույթ ունե-

ցող երկրի, որում ձևավորվեց խոր գիտելիքների և բարձր հոգևոր ար-

ժեքների կրող խորհրդային մտավորականությունը։ Օգտվելով

խրուշչովյան «ձնհալից» և մասնակի բարեփոխումներից՝ ստեղծա-

րար այդ էլիտան որոշակի չափով իր վրա վերցրեց խորհրդային

ժողովրդի հոգևոր և գաղափարական առաջնորդի առաքելությունը։

Ակնհայտ է, որ ցանկացած երկրի պատմություն ոչ միայն նրա

քաղաքական վարչակարգի, այլ նաև (ավելի շուտ՝ անգամ առաջին

հերթին) այդ երկրի հասարակության և ժողովրդի պատմությունն է։

1 http://www.lenta.ru/russia/2001/10/29/yakovlev/. Նշենք, որ հանձնաժողովի եզրակացություններից

երևում է, որ հաշվված զոհերի թիվն ամբողջական չէ։

Page 9: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

9

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Գ.Հարությունյան

Այս առումով ԽՍՀՄ-ի համար բավական խոր և մետաֆիզիկական

սահմանում է առաջարկել արդիականության խոշորագույն փիլիսո-

փաներից մեկը՝ Ալեքսանդր Պանարինը, իր «ХХI դարի ռազմավարա-

կան անկայունությունը» գրքում [1]։ Արժե ամբողջությամբ մեջբերել

գրքի հետևյալ հատվածը. «Մեր հիփոթեզն այն է, որ նորագույն իրա-

դարձությունները Ռուսաստանում համաշխարհային-պատմական

արմատներ ունեն. դրանք կապված են անհատ բուրժուայի գլոբալ

ռևանշի փորձի հետ այն բոլոր սոցիալ-տնտեսական, քաղաքական և

գաղափարախոսական կացութաձևերի դեմ, որոնք դարձան մարդ-

կության՝ մտավոր և բարոյական առումներով առավել զարգացած

հատվածի պատասխանը բուրժուական մերժվածության նիհիլիստա-

կան մարտահրավերին։ Սակայն իրական պատմական տիպերը չեն

կառուցվում պարզունակ կաձութաձևային դետերմինիզմի՝ որպես

միաչափ դասային, գաղափարախոսական և այլ «բովանդակության»

ծնունդի, հիման վրա։ Խորհրդային մարդուն նման միաչափությունից

փրկում էր նրա դասական մշակութային ժառանգությունը, առաջին

հերթին՝ գրական-գեղարվեստականը։ Համատարած գրագիտու-

թյունն առեղծված չէ, այն կարելի է ներդնել՝ համապատասխան

ուժեր և միջոցներ ծախսելով։ Առեղծվածն այն է, թե ինչպես է այն

օգտագործվել «խորհրդային մարդու» կողմից խորքային անձնական

մակարդակում։ Կարդալ սովորածները կարող են կլանել անթիվ-

անհամար կոմիքսներ, դետեկտիվներ և «սուպերդետեկտիվներ»,

«փոքր տեքստեր՝ մեծ նկարներով» (հատկապես գայթակղիչ բովան-

դակությամբ)։ Այս ամենը մենք տեսնում ենք ամերիկյան զանգվա-

ծային մշակույթի օրինակով, որն այսօր լցրել է աշխարհը։ Ավելի

դժվար է բացատրել այն փաստը, որ պատանիներն ու աղջիկները,

առաջին մակարդակի գրագիտությունը յուրացնելով, սկսում են կար-

դալ Պուշկին, Տոլստոյ, Դոստոևսկի. մակարդակ, որն Արևմուտքում

էլիտար է համարվում»։

Page 10: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Գ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

10

Եթե գործընթացները դիտարկենք «պանարինյան» տեսանկյու-

նից, ապա ԽՍՀՄ կոլապսը ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ

նաև քաղաքակրթական-հումանիտար աղետ էր, որն ազատ արձա-

կեց վիթխարածավալ ապակառուցողական էներգիա։ Այդ աղետի հե-

տևանքները հաղթահարված չեն առայսօր, և դրա շարունակությունը,

տեղեկատվական անվտանգության եզրերով, այն է, որ սևացվում է

սեփական պատմությունը և ժողովուրդների հիշողությունից ջնջվում

է մի ամբողջ դարաշրջան։ Հետաքրքիր է, որ դիսիդենտական շարժ-

ման հայտնի ներկայացուցիչներից մեկը՝ մորդովական ճամբարների

նախկին կալանավոր Բորիս Կագարլիցկին, խոստովանել է, որ նման

վերաբերմունքը սեփական պատմության հանդեպ ծաղր է առաջին

հերթին տոտալիտար վարչակարգի զոհերի հիշատակի հանդեպ [2]։

Ազգային հիշողության մանիպուլացման և ջնջման արդի մի-

տումները վկայում են այն մասին, որ այս ոլորտում, ամենայն հավա-

նականությամբ, կիրառվում են տեղեկատվական-գոյաբանական (օն-

թոլոգիական) պատերազմներին և nation building-ին բնորոշ տեխնո-

լոգիաներ։ Արդյունքում՝ ԶԼՄ-ում կարելի է հանդիպել խորհրդային

ժամանակաշրջանի վերաբերյալ գերազանցապես «ողբերգական»

կամ «հեգնական» նյութերի, ինչպես նաև «անցյալի ճիրաններից»

դուրս պրծնելու կոչերի։ Ակնհայտորեն «ներմուծված» այդ նյութերի

ոճը, ոգին և «սև-սպիտակ» մոտեցումները որոշ դեպքերում զարմա-

նալիորեն հիշեցնում են բոլշևիկյան տխրահռչակ «ագիտպրոպը»։

Այնինչ, ԽՍՀՄ գնահատականի հարցում առկա մոտեցումը և

օբյեկտիվ պատմության խեղաթյուրումը ոչ միայն բարոյական

խնդիրներ են, այլ նաև տեղեկատվական անվտանգության բոլոր կա-

նոնների կոպիտ ոտնահարում, կանոններ, որոնց համաձայն՝ պատ-

մությունը շարադրելիս անհրաժեշտ է պահպանել անխզելիությունը

և ազգային հիշողությունը։ Բնութագրական է, որ մոտավորապես

նույն կերպ էլ վարվեցին բոլշևիկները (ինչպես ռուս, այնպես էլ հայ)

Page 11: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

11

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Գ.Հարությունյան

ցարական Ռուսաստանի և Հայաստանի առաջին Հանրապետության

պատմությունների հետ։ Պետք է ընդունել, որ համակարգի փլուզու-

մը, ինչպես դա տեղի ունեցավ ԽՍՀՄ-ում, կոմունիստական նոմեն-

կլատուրայի վերջին հանցագործությունն է, և այդ հանցագործության

կազմում սեփական անցյալի խեղաթյուրված մեկնաբանումը զբաղեց-

նում է ոչ վերջին տեղը [3]։ Մեր կարծիքով՝ պատմական հիմքից

զրկված ԽՍՀՄ ժողովուրդներն ինչ-որ չափով դատապարտված էին

«հեղափոխական վերափոխումների»՝ նախապես տխուր արդյունքով.

նման մի բան մենք այսօր տեսնում ենք արաբական աշխարհում,

որտեղ հեղափոխական շարժումների արդյունքում որոշ երկրներում

քայքայվեց պետական-տնտեսական համակարգը և վերացավ իրա-

կան ինքնիշխանությունը։ Թերևս, կարելի է թեթևակի վերափոխել

Կառլ Շմիդտի միտքը՝ այն ներկայացնելով այսպես. «մարքսիստա-

կան և լիբերալ գաղափարախոսական/տնտեսական դիվականաց-

ման (դեմոնիզմի) փիլիսոփայական պարադիգմերը նույնն են» [4]։

Նշենք, որ տեղեկատվական պատերազմի օրենքներին փայլուն

հետևում են անգլո-սաքսերը. պատմական ավանդույթի նրանց հայե-

ցակարգը չի ընդունում սեփական պատմության դիվականացումը,

որքան էլ ողբերգական լինի այն, և սա այն դեպքն է, երբ մենք պետք է

սովորենք նրանցից։ Օրինակ, Կրոմվելը և «նրա կողմից սպանված»

Կառլոս 1-ին Սթյուարտը հիանալի գոյակցում են ինչպես պատմա-

կան աշխատությունների էջերում, այնպես էլ գեղարվեստական գրա-

կանության մեջ, կինեմատոգրաֆում և այլուր։ Բնական է, որ բրիտա-

նական նման «անբասիր» պատմությունն՝ այդպիսի մեկնաբանմամբ

ու զանգվածային տարածմամբ, դարձել է ոչ միայն անգլո-սաքսոնա-

կան, այլև համաշխարհային հանրության գիտակցության տարրը։

Բայց մանիպուլյացիաների ցուցադրումը, համաձայն բուլգա-

կովյան Բենգալսկու, պահանջում է «դրանց մերկացում»։ Ի դեպ, ինչ-

պես «Վարիետեում», այնպես էլ մեր պարագայում պարզ դեղատոմ-

Page 12: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Գ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

12

սեր չկան, և ամենավատ բանը, որ կարելի է անել, ԽՍՀՄ գովերգ-

մանն անմիջապես ձեռնամուխ լինելն է (ինչը կոպիտ սխալ կլիներ)։

Այստեղ խիստ կարևոր է ծայրահեղության մեջ չընկնել և ոչ մի կերպ

չհրապուրվել, օրինակ, «հեղափոխությունների և ժողովուրդների

առաջնորդների» պաշտամունքների վիրտուալ վերակենդանացմամբ.

ամբողջատիրության հեղինակության վերականգնումը խիստ վտան-

գավոր բան է և բումերանգի պես կարող է հարվածել արդի հասարա-

կությանը։ Սակայն անհրաժեշտ է մշակել խելամիտ տեղեկատվա-

կան քաղաքականության լոգիստիկան, աստիճանաբար ճշգրտել

բառապաշարն ու մեր պատմությունը «տեղավորել» մեզ շրջապատող

տեղեկատվական դաշտի որոշակի կոորդինատներում։

Ակնհայտ է, որ այսպես կոչված «հետխորհրդային տարածքի»

փոխակերպումն աշխարհաքաղաքական, տնտեսական և քաղաքա-

կրթական ենթակառուցվածքի անգամ տեսականորեն անհնար է

առանց այն հիմքի, որն է մեր պատմությունը։ Այս հանգամանքը հա-

վասարաչափ կարևոր է և՛ եվրասիական, և՛ զուտ եվրոպական ուղղ-

վածություն ունեցող ինտեգրացիոն գործընթացների համար։

Միևնույն ժամանակ, հայտնի է, որ «ինտեգրված տարածքի

մատրիցան» ոչ միայն պատմական հիշողության և տեղեկատվական

քաղաքականության տարր է, այլ նաև նյութականացված, օբյեկտիվ

գործոն։ Այս համատեքստում վերինտեգրման մտադրությունները

խիստ օրինաչափ են թվում։ Դրա հետ մեկտեղ, դրանք հիմնվում են ոչ

միայն պատմական իրողությունների վրա, այլ նաև արտացոլում են

արդի աշխարհակարգի միտումները1։ Ելնելով այս նախադրյալներից՝

դիտարկենք որոշ հնարավոր գլոբալ և տարածաշրջանային ինտե-

գրացիոն սցենարներ։

1 Տե՛ս, օրինակ, Global Governance 2025: At a Critical Juncture. National Intelligense Council, Europian

Union Institute for Security Studies, September 2010,

http://www.iss.europa.eu/uploads/media/Global__Governance_2025.pdf.

Page 13: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

13

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Գ.Հարությունյան

Մակրոինտեգրման հնարավորությունը «Մեծ Եվրոպայի» ձևաչափով

Հայտնի է, որ ԵԱՄ ձևավորումն իր զարգացման մեջ չի բացառում

ինտեգրումը նաև ԵՄ-ի հետ։ Այս մասին հայտարարել է նաև ՌԴ

նախագահ Վ.Պուտինն իր ծրագրային հոդվածում («Իզվեստիա»), որ-

տեղ նա գրում է. «Եվրասիական միությունը կառուցվելու է որպես

Մեծ Եվրոպայի անքակտելի մաս՝ միավորված ազատության և ժողո-

վրդավարության միասնական արժեքներով...»։

Փորձենք ներկայացնել նման մակրոինտեգրացիոն սցենարի

հնարավորությունները։ Բայց, կրկին ելնելով տեղեկատվական ան-

վտանգության կանոններից, չենք դիտարկի բացասական այնպիսի

սցենարներ, թե, իբր, «ԵՄ-ը կփոխակերպվի «Եվրոստանի» կամ «Եվ-

րոբա»-ի՝ «Փարիզի Աստվածամոր մզկիթով», իսկ Ռուսաստանը

«կսեղմվի» մինչև Մոսկովյան իշխանության չափ։ Առավել նպատա-

կահարմար է քննարկել ավելի լավատեսական տարբերակները. չէ՞

որ նման հոռետեսական կանխատեսումները հաճախ վերածվում են

հրահանգների, որոնք ձևավորում են հասարակության գիտակցու-

թյունը և դրանով իսկ նպաստում արդեն ներկայում բացասական

ապագայի իրագործմանը։ Իսկ մինչ այդ համառոտ պատմական էքս-

կուրս կատարենք Եվրասիայով։

Արևմտյան Եվրոպայում ինտեգրացիոն գործընթացներն (արդի

եզրաբանությամբ) սկսվել են Pax Romana ժամանակներից, որը ձևա-

վորեց Հին Աշխարհի կայսերական մատրիցան և որի վրա Օտոն I

Մեծը 962թ. հիմնեց Հռոմեական Սրբազան Կայսրությունը (այսպես

կոչված Առաջին ռեյխը)։ Այդ գործը, հաշվի առնելով հաջորդ ռեյխերի

և ԵՄ ստեղծումը, շարունակվում է առայսօր։

Հետագայում ստեղծվեց նաև Ռուսական կայսրությունը, որը

ձևավորեց արևելա-եվրասիական կայսերական մատրիցան, որն

ավելի հեգեմոն էր և որի առավել մասշտաբային դրսևորումը հետ-

Page 14: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Գ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

14

պատերազմյան ԽՍՀՄ-ն էր Արևելյան Եվրոպայի սոցիալիստական

«ճամբարի» հետ միասին։ Մինչ այդ եղել են Եվրասիայի ինտեգրման

փորձեր. «նապոլեոնյան պատերազմներից» հետո Վիեննայի կոնգրե-

սում (1814-1815թթ., գրեթե բոլոր եվրոպական երկրների մասնակցու-

թյամբ) երեք միապետներ՝ կայսր Ալքսանդր I-ը (որն էլ հենց այդ կոն-

գրեսը հրավիրելու նախաձեռնողն էր), կայսր Ֆրանց I Ավստրիացին,

Պրուսիայի Ֆրիդրիխ Վիլհելմ III թագավորը, ստորագրեցին «Սրբա-

զան միություն» համաձայնագիրը։ Այդ կոնգրեսը, Հ.Քիսինջերի եզրա-

բանությամբ, փաստորեն ստեղծեց համաեվրոպական կոլեկտիվ

անվտանգության (այսպես կոչված «Եվրոպական համերգի») համա-

կարգը, որը մեծ արդյունավետությամբ գործեց կես դար՝ մինչև Ղրիմի

պատերազմը [5]։ Վիեննայի կոնգրեսը հեռավոր կերպով հիշեցնում է

Յալթայի և Պոտսդամի կոնֆերանսները Երկրորդ համաշխարհայի-

նից հետո, երբ իրագործվեց «Մեծ Եվրոպայի» կրճատ նախագիծը՝

Բեռլինից մինչև Վլադիվոստոկ ձևաչափով։

Եվրասիայում արդի ինտեգրացիոն գործընթացների համա-

տեքստում հարկավոր է հիշատակել բելգիացի քաղաքագետ և քաղա-

քական գործիչ, այսպես կոչված «Երրորդ ուղու» գաղափարախոսու-

թյան ներկայացուցիչ Ժան-Ֆրանսուա Տիրիարի1 անունը, որը Երկ-

րորդ համաշխարհայինից հետո առաջ քաշեց «Մեծ Եվրոպայի» գա-

ղափարը՝ Դուբլինից մինչև Վլադիվոստոկ. հետաքրքիր է, որ հետո

այդ գաղափարը վերցրեց և իր քաղաքական բառապաշարում օգտա-

գործեց Շառլ դը Գոլը, որը հայտնի էր աշխարհամասային Եվրոպայի

կառուցվածքի մասին իր սեփական պատկերացումներով։

Եվրամիություն անունը կրող ներկայիս նախագիծը եվրոպական

ինտեգրացիոն/կայսերական մատրիցայի էվոլյուցիայի հերթական

փուլն է։ Այն իր ներքին բովանդակությամբ ինչ-որ բանով հիշեցնում է

Ավստրո-Հունգարիան կամ նույնիսկ ԽՍՀՄ-ը (օրինակ, այդպես է

1 Տե՛ս, օրինակ, http://www.arcto.ru/modules.php?name=News&file=print&sid=396

Page 15: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

15

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Գ.Հարությունյան

կարծում հանրահայտ Զիգմունդ Բաումանը, որը պնդում է, որ «Ռու-

սաստանի անցյալը ԵՄ ապագան է»)1։ Սակայն այստեղ հարկավոր է

հաշվի առնել հետևյալը. պատերազմից հետո հաստատված ԵՄ ար-

տաքին՝ Հյուսիսատլանտյան կառավարումը երկարեց, և վերջինիս՝

ինքնուրույն աշխարհաքաղաքական միավորի վերածվելու հեռանկա-

րը խիստ անիրական է։ Միայն բազմաբևեռ աշխարհի ձևավորման

ներկա փուլում է ԵՄ-ը, հիմնականում Գերմանիայի2 և որոշ չափով՝

Ֆրանսիայի ջանքերով (չնայած այս երկրների միջև առկա հակասու-

թյուններին), ձեռք բերում արտաքին քաղաքական ինքնավարություն։

Նշենք նաև, որ վերը բերված օրինակներից երևում է, որ Եվրասիայի

Արևմտյան և Արևելյան մասերի մերձեցման որոշիչ պայման է հանդի-

սանում քաղաքական-տնտեսական համակարգերի նմանությունը, և

իրավիճակն այսօր այս առումով միանգամայն բարենպաստ է։

Ի լրումն՝ եվրոպական ղեկավարների մի մասը հյուսիսատլան-

տյան ազդեցության թուլացման պայմաններում ձգտում է ավելի իրա-

վահավասար ռազմաքաղաքական դաշինքների, և այս համատեքս-

տում Ռուսաստանի, իսկ հետագայում՝ նաև ԵԱՄ-ի հետ հարաբերու-

թյունների զարգացումը գայթակղիչ է։ ԵՄ-ի համար ասոցիացիան

ԵԱՄ-ի հետ տնտեսական առումով, բացի նրանից, որ լայն շուկայի

իրավունք է ապահովում, հետաքրքիր է նաև նրանով, որ օպտիմա-

լացնում է հաղորդակցությունն Ասիական-խաղաղօվկիանոսյան տա-

րածաշրջանի հետ։ Նշենք նաև, որ Չինաստանի հզորացման պայ-

մաններում չի բացառվում, որ և՛ ԱՄՆ-ը, և՛ Մեծ Բրիտանիան

առանձնապես չեն ընդդիմանա ԵՄ-ի և ԵԱՄ-ի մերձեցմանը, քանի որ

ի տարբերություն համաշխարհային պատերազմների դարաշրջանի,

աշխարհաքաղաքական ծանրքաշայինների ասպարեզում հայտնվել

է Չինաստանը և ԵՄ-ԵԱՄ դաշինք/ասոցիացիան որոշ սցենարների

1 http://www.rodon.org/polite-110519100638 2 Պատահական չէ, որ ՌԴ նախագահ Վ.Պուտինն առաջին անգամ Մեծ Եվրոպայի նախագծի մասին

բարձրաձայնել է 2010թ., Գերմանիայի կանցլեր Ա.Մերկելի հետ հանդիպման ժամանակ։

Page 16: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Գ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

16

դեպքում կարող է լինել այն բուֆերային ռազմաքաղաքական գոտին,

որն ի վիճակի կլինի մեղմել հնարավոր չինական էքսպանսիան։

Սակայն ենթադրվող մակրոինտեգրացիոն նախագծում կա

այսպես կոչված կրիտիկական ենթակառուցվածք՝ Ուկրաինան, որն

այս համատեքստում հսկայական աշխարհաքաղաքական և աշխար-

հատնտեսական բեռնվածություն է կրում։ Օպտիմալ քաղաքական

կազմակերպման դեպքում այդ երկիրը կարող է վերածվել կապող

օղակի ԵՄ-ի և ԵԱՄ-ի միջև՝ դրա հետ մեկտեղ հսկայական դիվի-

դենտներ ստանալով, իսկ հակառակ պարագայում՝ առանց Ուկրաի-

նայի, ԵԱՄ ձևավորման հնարավորությունները և ԵԱՄ ու ԵՄ մերձե-

ցումը բավական խնդրահարույց կլինեն։

Բայց վերադառնանք ԵԱՄ նախագծին՝ Հարավային Կովկասի

տարածաշրջանի և Հայաստանի առնչությամբ։

ԵԱՄ-ը, տարածաշրջանը և Հայաստանը

Հայտնի է, որ աշխարհում ինտեգրացիային զուգահեռ տեղի են ունե-

նում նաև հատվածայնացման (ֆրագմենտացիայի) գործընթացներ,

ինչն առանձնապես լավ է երևում Մեծ Մերձավոր Արևելքում (ՄՄԱ)։

«Արաբական գարունը» զգալի չափով միավորեց իսլամական աշ-

խարհը, բայց միևնույն ժամանակ նրան առանձնացրեց Արևմտյան՝

եվրոպական աշխարհից, այսինքն՝ ՄՄԱ-ում ընթացող գործընթաց-

ները երկակի կոնտենտ ունեն, քանի որ զուգահեռաբար տեղի է

ունենում գլոբալ աշխարհի թե՛ ինտեգրում, թե՛ հատվածայնացում։

Սրա կողքին՝ աշխարհիկ վարչակարգերի անկումն ու քաղաքական-

կրոնական արմատականացումը Մերձավոր Արևելքը վերածում են

անկայուն և, հետևաբար, ռազմաքաղաքական առումով անկանխա-

տեսելի տարածաշրջանի։

Իսկ Հայաստանը սահմանակից է տուրբուլենտության ռեժիմով

գործող իսլամական աշխարհին, ինչը սրում է ազգային անվտան-

Page 17: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

17

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Գ.Հարությունյան

գության հիմնախնդիրները խիստ լայն ընդգրկմամբ՝ Մերձավոր

Արևելքի հայկական համայնքների անվտանգությունից մինչև մասշ-

տաբային պատերազմի բռնկումը տարածաշրջանում՝ զանգվածային

ոչնչացման զենքի կիրառմամբ [6]։ Ակնհայտ է, որ նման իրավիճակը

հրատապեցնում է ռազմաքաղաքական կողմնորոշումների հարցերը

և Հայաստանին թելադրում ակտիվ մասնակցություն ունենալ եվրա-

սիական ինտեգրացիոն գործընթացին։

Ինտեգրման խնդիրը հրատապ է նաև տարածաշրջանային

հարթությունում։ Չէ՞ որ Հայաստանի հետ միասին աշխարհաքաղա-

քական և քաղաքակրթական «բեկման» եզրին է հայտնվել նաև Վրաս-

տանը, որը նույնպես «սահմանամերձ երկիր» է։ Բայց պետք է փաս-

տել, որ այդ երկիրը տնտեսական առումով գտնվում է Թուրքիայի և

Ադրբեջանի շահերի գոտում։ Մասնավորապես, 2010թ. հայտարարվեց

ադրբեջանա-վրացական համադաշնության ստեղծման մտադրության

մասին։ Վերջին 5 տարիներին Ադրբեջանը Վրաստանի տնտեսության

մեջ ավելի քան $800 մլն է ներդրել, իսկ 2011թ. ապրանքաշրջա-

նառությունն Ադրբեջանի և Վրաստանի միջև աճել է 36%-ով՝ կազմե-

լով $1,037 մլրդ1։ Իսկ Թուրքիան Վրաստանի համար թիվ մեկ առևտ-

րային գործընկերն է, և այդ երկրների միջև ապրանքաշրջանառու-

թյունը հասել է $1,5 մլրդ-ի2։ Բաքու-Կարս-Էրզրում երկաթուղու շի-

նարարությունը, ինչպես նաև ադրբեջանական գազի մատակարա-

րումները մատնանշում են թուրք-ադրբեջանական գերակայությունը

Վրաստանի տնտեսությունում։ Նշված հանգամանքներին գումար-

վում է Վրաստանում ադրբեջանական փոքրամասնության քաղաքա-

կան-տնտեսական ազդեցության աճը։ Մասնավորապես, ադրբեջա-

նաբնակ Քվեմո-Քարթլի շրջանում (որն իրենք՝ տեղի բնակիչներն

անվանում են «թուրք հերոսների հայրենիք»), անջատական տրա-

1 http://www.ru.journal-neo.com/node/117218 2 http://news.ge/ru/news/story/16788-gruzija-vybor-turcii-nomer-odin

Page 18: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Գ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

18

մադրությունների ֆոնին, նկատվում է ադրբեջանա-թուրքական

ուսումնական ծրագրերի ակտիվացում ի հաշիվ արտասահմանյան

ներդրումների [7]։ Այս բոլոր գործոնները վկայում են, որ հարևան

երկրների քաղաքական-տնտեսական ազդեցությունը Վրաստանի

վրա աճում է, և ստեղծված իրավիճակում Վրաստանի համար նա-

խատեսված է «կրտսեր գործընկերոջ» կարգավիճակը։ Հետաքրքիր է,

որ նախագահ Սաակաշվիլու այսպես կոչված «եվրոպամետ՝ արևմ-

տյան» քաղաքականությունը և Վրաստանի ազգային շահերի նրա

ինքնատիպ մեկնաբանությունն իրական չափման մեջ վերածվել են

«Արևելքից» կախվածության։

Ակնհայտ է, որ Վրաստանը ԵԱՄ տարածաշրջանային ինտե-

գրման համատեքստում նույնպիսի կրիտիկական ենթակառուցվածք

է, ինչպես Ուկրաինան ԵՄ-ԵԱՄ ասոցիացիայի դեպքում։ Այդ երկրում

տեղի ունեցող հուսադրող փոփոխությունները հաշվի առնելով՝ ԵԱՄ-ի

հետ ինտեգրման հնարավոր սցենարներից մեկը, հայտնի տնտեսա-

կան-մաքսային խնդիրների տեսակետից, առաջին փուլում, օրինակ,

Հայաստանի և Վրաստանի միջև ընդհանուր շուկայի ստեղծումը կա-

րող է լինել։ Բնութագրական է, որ Վրաստանի ներկայիս ղեկավարու-

թյունը փորձում է խաղաղ ճանապարհով լուծել նաև Հարավային

Օսիայի և Աբխազիայի հայտնի խնդիրները։ Դա կարող է հնարավոր

դարձնել քաղաքակրթական այն առանցքի ձևավորումը, որը կձգվի

Կրասնոդարից, Սուխումից, Ցխինվալից մինչև Ստեփանակերտ։

Հունվար, 2013թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Панарин Александр, Стратегическая нестабильность ХХI века. «Москва», ## 4-

12, (глава 2, Почему рухнул Советский Союз? Кем же был «советский чело-

век»?), 2002.

2. Кагарлицкий Борис, Политология революции, «АЛГОРИТМ», М., 2007.

Page 19: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

19

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Գ.Հարությունյան

3. Арутюнян Гагик, Распад системы и формирование будущего, НОФ «Нора-

ванк», Ереван, 2011.

4. Шмитт Карл, Политическая теология, «KAHOH-ПРЕСС», М., 2000.

5. Киссинджер Генри, Дипломатия, «ЛАДОМИР», М,: 1997.

6. Арутюнян Гагик, Вызовы Армении в глобализируемом мире, «21 Век», # 1(26),

с. 4, 2013.

7. Էվոյան Լիա, Վրաստանի ներգրավումը թուրք-ադրբեջանական ռազմաքա-

ղաքական դաշինքում, «21-րդ ԴԱՐ», #1, 2013:

    

ЕАС: ПРОБЛЕМЫ ИНФОРМАЦИОННОЙ БЕЗОПАСНОСТИ

И ВОЗМОЖНЫЕ СЦЕНАРИИ ИНТЕГРАЦИИ

Гагик Арутюнян

Резюме

В статье обсуждаются проект возможного формирования Евразийского

союза (ЕАС) и сопутствующие этому процессу информационные и ин-

теграционные проблемы. С точки зрения оптимизации информацион-

ного сопровождения проекта указывается на необходимость сохранения

«неразрывности» национальной памяти как предусловия и фундамента

интеграционных процессов. Рассматривается возможность сближения

ЕС и ЕАС в рамках мегапроекта «Большая Европа». Представлены моти-

вы возможного участия Армении в интеграционных процессах. Проана-

лизирована ситуация в Грузии, являющейся критической инфраструк-

турой в контексте региональных интеграционных процессов.

Page 20: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

20

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ

ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՈՒՄ

Լիա Էվոյան*

Հարավային Կովկասը շարունակում է մնալ Թուրքիայի արտաքին

քաղաքականության կարևորագույն թիրախներից մեկը: Դա ամրա-

գրված է 2011թ. հունիսի 12-ի Թուրքիայի խորհրդարանական ընտ-

րություններին Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ)

հրապարակած նախընտրական ծրագրում (Seçim Beyannamesi), որ-

տեղ Հարավային Կովկասը կարևորությամբ Թուրքիային սահմանա-

կից շրջաններից երրորդն է1, իսկ Ադրբեջանի և Վրաստանի հետ հա-

րաբերությունների հետագա զարգացման նպաստումը ներկայացված

է որպես ԱԶԿ արտաքին քաղաքականության առաջնային ուղեգծե-

րից մեկը2:

Հարկ է նշել, որ եթե 2010թ. ստորագրված թուրք-ադրբեջանա-

կան ռազմաստրատեգիական համաձայնագրով Ադրբեջանի հետ հա-

րաբերությունները հասել են իրենց գագաթնակետին, ապա Թուր-

քիայի հարաբերությունները Վրաստանի հետ դեռևս չունեն նման

իրավական ձևակերպում: Այնուհանդերձ, թուրք-ադրբեջանական հե-

տևողական քաղաքականության արդյունքում Վրաստանն աստիճա-

նաբար ներգրավվում է նրանց ռազմաքաղաքական դաշինքում:

* ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հայցորդ։ 1 2011 Haziran 12 Genel Seçimleri Seçim Beyannamesi, www.akparty.org 2 Նույն տեղում:

Page 21: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

21

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Լ.Էվոյան

Թուրքիայի համար Վրաստանը կարևոր ռազմավարական նշա-

նակություն ունի որպես տարանցիկ երկիր։ Վրաստանի տարածքը

ծառայում է որպես միջանցք դեպի Ադրբեջան և միջինասիական եր-

կրներ հատկապես Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան փակ սահման-

ների պարագայում:

Այս առումով առանձնահատուկ ռազմաստրատեգիական նշա-

նակություն ունի Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախեթիի վար-

չական շրջանը, որտեղ Թուրքիան վարում է ժողովրդագրական

պատկերի փոփոխությանը նպատակաուղղված քաղաքականություն`

աջակցելով 1944 թվականից տեղահանված թուրք-մեսխերի (Ahıska

Türkleri) «հայրենադարձությանը»: Հատկանշական է, որ դեռևս 1999թ.

ԵԽ անդամակցելու ժամանակ նման պարտավորություն ստանձնած

Վրաստանն առաջարկում է թուրք-մեսխերին վերաբնակեցնել երկրի

ողջ տարածքում, սակայն Թուրքիան հատկապես պնդում է Սամցխե-

Ջավախեթիի շրջանում նրանց հաստատվելու անհրաժեշտությունը:

Ջավախքում թուրք-մեսխերի զանգվածային բնակեցման ու մեծամաս-

նություն կազմելու հեռանկարը կհանգեցնի ամբողջական թյուրքական

միջանցքի ստեղծմանը։ Արդյունքում՝ Սամցխե-Ջավախեթի - Քվեմո-

Քարթլի (Ադրբեջանին սահմանակից ադրբեջանաբնակ տարածք)

վարչական շրջանները զուգահեռ գծով կմիացնեն միմյանց Ադրբե-

ջանն ու Թուրքիան1՝ միաժամանակ հատելով Հայաստանը հյուսիսին

կապող ուղղահայացը։ Նաև հատկապես Վրաստանի տարածքի

Սամցխե-Ջավախքի տարածքն է ընտրվել աշխարհառազմավարական

նշանակության էներգահամակարգերը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավ-

թամուղը և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը գործարկելու հա-

մար: Ներկայումս այս տարածքում է կառուցվում Բաքու-Թբիլիսի-

Կարս երկաթուղին, որի շինարարական աշխատանքների ավարտը

1 Էդուարդ Աբրահամյան, «Վրաստանի ադրբեջանցիները. ակտիվ նախապատրաստություն սպաս-

ված ապստամբությա՞նը», www.armtown.com

Page 22: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Լ.Էվոյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

22

նախատեսվում էր 2012թ. վերջին: Ի դեպ, այս նախագծի շնորհիվ Նա-

խիջևանի Ինքնավար Հանրապետությունը ձեռք կբերի անմիջական

ցամաքային կապ Ադրբեջանի հետ` էլ ավելի դյուրացնելով Թուրքիա-

Ադրբեջան ռազմավարական համագործակցությունը:

Ադրբեջանի համար ևս Վրաստանն ունի ռազմավարական նշա-

նակություն որպես իր ռազմավարական դաշնակից Թուրքիային և

այդ երկրի միջոցով նաև Արևմուտքին կապող օղակ։ Ադրբեջան-

Վրաստան հարաբերություններում առանցքային դեր է խաղում

միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքի

վրա հիմնված փոխադարձ շահը: 2008թ. «Հնգօրյա պատերազմի» ար-

դյունքում Վրաստանից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկա-

խացման դե-յուրե ճանաչումը և հայկական տարածքների նկատմամբ

Ադրբեջանի վերահսկողության կորուստը Վրաստանին և Ադրբեջա-

նին միավորում է միևնույն խնդրի շուրջ: Վրաստանին և Ադրբեջանին

դե-յուրե միավորում է նաև անդամակցությունը ԱՊՀ-ին իբրև այլ-

ընտրանք ստեղծված ՎՈՒԱՄ քաղաքական միավորմանը1:

Բաքուն իր ազդեցության լծակներն ամրապնդելու և ընդլայնե-

լու հստակ քաղաքականություն է վարում՝ օգտագործելով տնտեսու-

թյան որոշակի ոլորտներում, մասնավորապես էներգետիկայի բնա-

գավառում Թբիլիսիի համար անայլընտրանք համագործակցության

իրողությունը։

Բաքվի ազդեցության լծակներն ամրապնդելուն է ծառայում

նաև Վրաստանի ազգային փոքրամասնությունների շարքում իր

թվաքանակով առաջինը համարվող ադրբեջանական համայնքը,

մասնավորապես ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի (Բորչալու)

շրջանը, որի ադրբեջանական համայնքն ունի նաև Թուրքիայի աջակ-

ցությունը: Հարկ է նշել, որ աշխարհագրորեն արևելքից Ադրբեջանին,

1 Сергей Маркедонов, Соседи Грузии: до и после «Пятидневной войны», 22.08.2008,

http://www.politcom.ru

Page 23: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

23

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Լ.Էվոյան

հարավից Հայաստանին, արևմուտքից Ջավախքին սահմանակից և

հյուսիսից Վրաստանի մայրաքաղաքին կից Քվեմո-Քարթլի տարա-

ծաշրջանն ադրբեջանցիները համարում են «հերոս թուրքերի հայրե-

նիքը» և որակում որպես «վիճելի տարածք Ադրբեջանի և Վրաստանի

միջև», որն «անարդարացիորեն ԽՍՀՄ օրոք տրվեց Վրաստանին»1։

Այս առումով ուշագրավ է Բորչալուի ադրբեջանական համայնքի

կայքէջում պարբերաբար հանդիպող «Բորչալուն Ադրբեջանից ամե-

նակարճ ճանապարհն է դեպի Թուրքիա» արտահայտությունը2։

Համաձայն Վրաստանի տնտեսական զարգացման նախարարու-

թյան վիճակագրության դեպարտամենտի 2008թ. կատարած հետա-

զոտությունների` մանր ձեռնարկությունների դրամաշրջանառության

ծավալներով Թբիլիսիից հետո առաջատարը Քվեմո-Քարթլիի շրջանն

է, որին բաժին է ընկնում ամբողջ երկրի մանր ձեռնարկությունների

դրամաշրջանառության 13%-ը3: Հարկ է նշել, որ Քվեմո-Քարթլիի

մասնավոր, այսինքն՝ ադրբեջանական ձեռնարկությունների աջակ-

ցությունն իրականացվում է Բաքվից ֆինանսավորվող ադրբեջանա-

կան հասարակական մի շարք կազմակերպությունների միջոցով:

Այսպիսով, թուրք-ադրբեջանական հետևողական քաղաքակա-

նության շնորհիվ Վրաստանն աստիճանաբար ներգրավվում է

նրանց ռազմաքաղաքական դաշինքում, ինչի համար նախադրյալ է

ծառայում բարձր մակարդակի համագործակցությունը գրեթե բոլոր

ոլորտներում:

Այսպես, էներգետիկ ոլորտում ռազմավարական մեծ նշանա-

կություն ունեցող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակա-

շարը Կասպից ծովը կապում է Միջերկրական ծովին4, իսկ Բաքու-

Թբիլիսի-Էրզրում գազամուղի շուրջ համագործակցությունը հանգու-

1 www.borchali.net 2 Նույն տեղում: 3 http://www.apsny.ge/news/1214000731.php 4 Նույն տեղում:

Page 24: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Լ.Էվոյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

24

ցում է երեք երկրներին։ 2010թ. Ադրբեջանի ու Վրաստանի բարձրա-

գույն ղեկավարները որոշում կայացրին երկու երկրների միասնա-

կան էներգահամակարգ ստեղծելու մասին1։ Միաժամանակ, թուրքա-

կան EMCT Pazarlama Inşaat Taahüt Ticareti (ЕМСТ) կազմակերպու-

թյունը Վրաստանի էներգետիկայի նախարարության հետ կնքեց հա-

մաձայնագիր, որի շրջանակներում սկսվել է Արևմտյան Վրաստանի

տարածքում Գուբազոուլի ՀԷԿ կառուցումը2։ 2012թ. հունիսի 26-ին

Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները ստորագրե-

ցին 7-8 մլրդ արժողությամբ Տրանսանատոլիական (TANAP) նոր գա-

զատարի կառուցման համաձայնագիր, որը ենթադրում է ադրբեջա-

նական բնական գազը թուրք-վրացական սահմանով արտահանել

Եվրոպա` միացվելով «Նաբուկկո» նախագծին, թեպետ «Նաբուկկո»

ծրագրի իրագործման հետ կապված մի շարք խնդիրների առկայու-

թյունն առայժմ հարցականի տակ է դնում Տրանսանատոլիական

գազատարի գործարկումը ևս:

Ակնհայտ է, որ այս ծրագրերը միտված են չեզոքացնելու Ռու-

սաստանի էներգետիկ մենաշնորհը Հարավային Կովկասում, ինչն իր

հերթին կհանգեցնի տարածաշրջանի պետությունների ոչ միայն

տնտեսական, այլև քաղաքական կախվածության նվազմանը ՌԴ-ից3։

Առևտրի ոլորտում Թուրքիան ներկայումս համարվում է Վրաս-

տանի առաջին գործընկերը՝ զբաղեցնելով Ռուսաստանի երբեմնի

տեղը: 2002-2010թթ. երկկողմանի առևտրային ծավալը նշանակալի

աճ է արձանագրել՝ հասնելով $240 մլն-ից մինչև 1 մլրդ-ի4: Բացի այդ,

Թուրքիան իր ներդրումներով Վրաստանում գրավում է երկրորդ

տեղն ԱՄՆ-ից հետո: Թուրքական ներդրումները ներառում են շինա-

րարական (այդ թվում օդանավակայանի տերմինալների վերանորո-

1 Натик Алиев: Азербайджан и Грузия намерены соединить энергосистемы,

http://www.rus.ghn.ge/news-7648.html 2 ГЭС на реке Губазоули будут строить турки, 29.08.2011, www.georgiatimes.info 3 Justyna Glogowska, Turkey and Georgia: Strategic Connections, BilGESAM, 23 March 2012. 4 Dış Ticaret İstatistikleri, Türkiye İstatistik Kurumu, www.tuik.gov.tr

Page 25: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

25

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Լ.Էվոյան

գումը), ապակեգործական, հեռուստահաղորդակցության ոլորտները,

ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի տարատեսակ կազմակերպու-

թյունների ստեղծումը Վրաստանում: Այս պահին ամենամեծ ներ-

դրումը կատարված է Կարս-Թբիլիսի երկաթգծի և Ռիզե-Փոթի օպտի-

կամանրաթելային մալուխի նախագծերի իրականացման համար1։

Բացի այդ, Թուրքիան պատրաստվում է մի շարք էլիտար արվարձա-

նային ավաններ կառուցել հենց մայրաքաղաք Թբիլիսիի շուրջը2:

Ռազմական ոլորտում Թուրքիան Վրաստանի, ինչպես նաև

Ադրբեջանի ռազմամթերքի հիմնական մատակարարն է և ունի

ռազմական օբյեկտներ երկու պետություններում:

Կրթական ոլորտում թուրք գործարարների աջակցությամբ

Վրաստանում գործում են մի քանի ավագ դպրոցներ և Քվեմո-

Քարթլիի շրջանում մեկ մասնավոր համալսարան: Ամեն տարի

Վրաստանի քաղաքացի բազմաթիվ ուսանողներ՝ վրացական և ադր-

բեջանական ծագմամբ, կրթաթոշակ են ստանում Թուրքիայի կառա-

վարության կողմից թուրքերեն սովորելու և Թուրքիայում վերապատ-

րաստվելու համար: Նշենք, որ դա բավական լուրջ գործոն է

Վրաստանում Թուրքիայի ազդեցության հզորացման համար:

Վրաստանն իր հերթին, 2008թ. ռուս-վրացական պատերազմի

արդյունքում մեկուսացվելով Ռուսաստանից և պաշտոնապես հրա-

ժարվելով ԱՊՀ անդամակցությունից, իր հետագա զարգացումը կա-

պում է Արևմուտքի (վարելով եվրատլանտյան կառույցներին համարկ-

վելու քաղաքականություն), իսկ տարածաշրջանային մակարդակում`

Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Թուրքիան Վրաստանի համար դի-

տարկվում է որպես կապող օղակ ՆԱՏՕ-ի, Եվրամիության և արևմ-

տյան այլ կառույցների հետ, իսկ Ադրբեջանը համարում է կենսական

նշանակության էներգակիր: Ուստի, Վրաստանը վարում է բազմա-

1 Justyna Glogowska, Turkey and Georgia: Strategic Connections, BilGESAM, 23 March 2012. 2 Турки будут строить мини-города около Тбилиси, 02.09.2011, www.georgiatimes.info

Page 26: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Լ.Էվոյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

26

կողմանի համագործակցություն և՛ Ադրբեջանի, և´ Թուրքիայի հետ։

Վրաստանը, թեև միակողմանիորեն, պաշտոնապես երկու պետու-

թյուններին ճանաչել է որպես ռազմավարական դաշնակիցներ:

2010թ. հետո Թբիլիսին ասպարեզ է բերել ու շրջանառության մեջ

դրել Վրաստան-Ադրբեջան համադաշնության նախագիծը՝ հիմք

ընդունելով երկկողմ հարաբերությունների համապատասխան բնույթը

տնտեսությունից մինչև արտաքին քաղաքականության ոլորտներում1:

Սրանք են այն գլխավոր նախադրյալները, որոնք թույլ են տալիս

յուրաքանչյուր տարի երեք երկրների ԱԳՆ ղեկավարների ժամանա-

կացուցային հանդիպումներում Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան հա-

րաբերությունները ձևակերպել նոր համաձայնագրերի տեսքով։ Մաս-

նավորապես, 2012թ. հունիսի 8-ին Տրապիզոնում Թուրքիայի, Վրաս-

տանի և Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրեցին հռչա-

կագիր (TRABZON DECLARATION), որը, հիմնվելով ինքնիշխանու-

թյան և տարածքային ամբողջականության, հակամարտությունների

խաղաղ կարգավորման, միջազգայնորեն ճանաչված սահմանների

անձեռնմխելիության, ինքնիշխան պետությունների հավասարության,

պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական

անկախության դեմ սպառնալիքի կամ ուժի կիրառման ձեռնպահու-

թյան սկզբունքների վրա, հաստատագրում է հետևյալ դրույթները2.

Շարունակել միջազգային կազմակերպություններում միմյանց

թեկնածություններին աջակցելու քաղաքականությու-

նը; մասնավորապես՝ աջակցել Ադրբեջանի Հանրապետությանը

որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի`

տարածաշրջանի ընդհանուր շահերը սպասարկելու նպատա-

կով, աջակցել միմյանց եվրոպական և եվրատլանտյան կառույց-

1 Саакашвили: Азербайджан и Грузия должны стремиться к конфедерационному сотрудничеству,

http://www.rus.ghn.ge/news-7644.html, Тбилиси подтвердил желание создать конфедерацию с Баку,

http://www.georgiatimes.info/articles/40747.html, Vestnik Kavkaza, Georgy Kalatozishvili, Tbilisi, Wed,

11/09/2011, http://vestnikkavkaza.net/ 2 Trabzon Declaration,Trabzon, 8 June 2012, www.mfa.gov.az , www.mfa.gov.tr, www.mfa.gov.ge

Page 27: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

27

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Լ.Էվոյան

ներում համարկվելու ճանապարհին, ընդգծել տարածաշրջա-

նային և միջազգային խնդիրներով ընդհանուր շահերի շուրջ

խորհրդակցության կարևորությունը և հետագայում ընդլայնել

խորհրդակցական համագործակցությունը գոյություն ունեցող

մեխանիզմներով ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀ, ՆԱՏՕ, ԵՄ և այլ

կազմակերպությունների շրջանակներում:

Նշել Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի և

ԼՂ հարակից տարածքի շուրջ հակամարտության, ինչպես նաև

Վրաստանի Աբխազիա և Ցխինվալի (Հվ. Օսիա) շրջանների

շուրջ հակամարտության հնարավորինս արագ կարգավորման

կարևորությունը` հիմք ընդունելով ինքնիշխանության, տարած-

քային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված Ադր-

բեջանի ու Վրաստանի սահմանները; ընդգծել փախստական-

ների, ինչպես նաև ներքին տեղահանված անձանց ապահով և

արժանապատիվ վերադարձը իրենց ծագման վայրերը1:

Խթանել հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր

ոլորտներում, հատկապես առևտրի, էներգետիկայի, տրանս-

պորտի և բանկային գործի, շրջակա միջավայրի` համատեղ նա-

խագծերի և համագործակցության ծրագրերի, անհրաժեշտու-

թյան դեպքում՝ նաև եռակողմ համագործակցության մեխա-

նիզմների միջոցով։

Արտահայտել իրենց աջակցությունը ՏՐԱՍԵԿԱ-ին (Եվրոպա -

Կովկաս - Ասիա տրանսպորտային միջանցք) և աշխատել Մեծ

Մետաքսի ճանապարհի և Եվրասիական տրանսպորտային

միջանցքի, ինչպես նաև երկաթգծեր և մայրուղիներ ներառող

եռակողմ տրանսպորտային այլ ծրագրերի լայնամասշտաբ

գործունեության վերականգնման ուղղությամբ, կարևորել նա-

1 Այս կետով մատնանշվում են ոչ միայն «ԼՂ-ից և նրա հարակից շրջաններից», այլև ՀՀ-ից «ներքին

տեղահանված» անձինք:

Page 28: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Լ.Էվոյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

28

խատեսված ժամկետում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծային

նախագծի ավարտը, որի դեպքում դա Աքթաու-Ուրումչի (Ղա-

զախստան-Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար

մարզ) երկաթգծի հետ միասին կկազմի «21-րդ դարի Երկաթե

Մետաքսե ճանապարհը»:

Հաստատել Բաքվի միջազգային ծովային առևտրային նոր նա-

վահանգստի կառուցման նախագիծը, որը Բաքու-Թբիլիսի-

Կարս երկաթուղու ավարտից հետո կդառնա Արևելք-Արևմուտք

Տրանսպորտային միջանցքի կարևոր օղակ, կարևորել Ադրբե-

ջանի, Վրաստանի Թուրքիայի միջև համագործակցությունը՝

էներգետիկ պաշարներն Ադրբեջանից և Կենտրոնական Ասիայի

պետություններից միջազգային շուկա տեղափոխող նոր

խողովակաշարային նախագծերի իրագործման նպատակով:

Հարկ է նշել, որ կողմերի համատեղ փորձագետների խումբը

սկսել է 2013-2015թթ. գործունեության ծրագրի մշակումը և համաձայ-

նեցված դրույթները երեք նախարարների հաստատմանը ներկայաց-

նելու աշխատանքները1: ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման

երկրորդ նիստը տեղի կունենա 2012թ. երկրորդ կեսին՝ Վրաստա-

նում, իսկ երրորդ նիստը` 2013թ. առաջին կեսին` Ադրբեջանում2:

Տրապիզոնի հռչակագիրը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստա-

նի միջև ստորագրված նմանօրինակ առաջին պաշտոնական հրա-

պարակային փաստաթուղթն է, բովանդակությամբ համարժեք ռազ-

մաստրատեգիական փաստաթղթի:

2012թ. հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհր-

դարանական ընտրությունների արդյունքում հաղթանակեց «Վրացա-

կան երազանք» դաշինքը, որի ղեկավարը միջազգային օլիգարխիայի

ներկայացուցիչ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է: Նա ստանձ-

1 Trabzon Declaration,Trabzon, 8 June 2012, www.mfa.gov.az , www.mfa.gov.tr, www.mfa.gov.ge 2 Նույն տեղում:

Page 29: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

29

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Լ.Էվոյան

նեց պետության վարչապետի լիազորությունները, որոնք վերջին

սահմանադրական փոփոխությունների արդյունքում դարձան գերա-

կա: Դեպքերի այս ընթացքն առաջ բերեց մի քանի հարցադրումներ`

կապված Վրաստանի հետագա քաղաքական դիրքորոշման հետ։

Խոսքը, մասնավորապես, նախ Վրաստան-Ռուսաստան հարաբերու-

թյունների բարելավման հեռանկարի և ապա՝ Թուրքիայի ու Ադրբե-

ջանի հետ հարաբերությունների հնարավոր վերանայման մասին է:

Հարկ է նշել, որ դեռևս վարչապետ Բ.Իվանիշվիլու և նրա կառավա-

րության վարած քաղաքականությունը հիմքեր չի տալիս որևէ էական

փոփոխություն նկատելու թուրք-ադրբեջանական դաշինքում Վրաս-

տանի ներգրավման ընթացքի հարցում:

Այսպես, 2012թ. դեկտեմբերի 26-ին Բ.Իվանիշվիլին Բաքու կա-

տարած պաշտոնական այցի շրջանակներում հայտարարեց. «Ես

որոշեցի իմ առաջին այցը կատարել Ադրբեջան, քանի որ մեր հարա-

բերությունները պատմականորեն բարեկամական են: Մեր նպա-

տակն է խորացնել հարաբերությունները, հասցնել այն մակարդա-

կին, որ միջազգային ատյաններում մշտապես հաշվի առնվեն ընդհա-

նուր դիրքորոշումները: Մենք կանենք ամեն բան մեր հարաբերու-

թյուններն ավելի ամրապնդելու համար»1։

Ուշագրավ է վրաց-ադրբեջանական տարբեր ոլորտների համա-

գործակցության խնդիրների շրջանակը. Ադրբեջան-Վրաստան ավ-

տոճանապարհների կառուցման ինտենսիվ ընթացքի ապահովում,

Վրաստանում պարարտանյութերի գործարան կառուցելու ադրբեջա-

նական նախագիծ, Ադրբեջանից գնվող էլեկտրաէներգիայի քանակը

մեծացնելու Վրաստանի մտադրություն2, «Ադրբեջան-Վրաստան-

Թուրքիա էներգետիկ կամուրջ» նախագծի շրջանակներն ընդլայնելու

և ադրբեջանական էլեկտրաէներգիան Վրաստանի և Թուրքիայի մի-

1 Визит Иванишвили в Баку: Грузия остается союзником Азербайджана. http://azerros.ru/analytics/8963-

vizit-ivanishvili-v-baku-gruziya-ostaetsya-soyuznikom-azerbaydzhana.html 2 Նույն տեղում:

Page 30: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Լ.Էվոյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

30

ջոցով Հունաստան և Բուլղարիա արտահանելու1, ռազմական ենթա-

կառույցներում համագործակցությունն էլ ավելի խորացնելու2 հար-

ցեր: Դժվար չէ նկատել նշյալ խնդիրների ռազմավարական նշանա-

կությունն ու բնույթը։ Ինչ վերաբերում է Վրաստան-Ռուսաստան

հարաբերությունների հնարավոր բարելավմանը, ապա հարկ է նշել,

որ այս ոլորտում զգալի փոփոխություններ դեռևս չեն նկատվել:

Այնուհանդերձ, անգամ ռուս-վրացական դիվանագիտական հարա-

բերությունների վերահաստատումը չի կարող նշանակել թուրք-

ադրբեջանական դաշինքին Վրաստանի մերձեցման գործընթացի

խափանում, քանի որ վերջին տարիներին շարունակական զարգա-

ցում են արձանագրում նաև ՌԴ-Ադրբեջան և հատկապես ՌԴ-Թուր-

քիա հարաբերությունները:

Վերոհիշյալ փաստերը վկայում են, որ Վրաստանում իշխանու-

թյան եկած նոր քաղաքական ուժը գործնականում շարունակում է

Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան հարաբերությունների խորացման

գործընթացը:

Այսպիսով, կարելի է կատարել հետևյալ հաստատումները.

Թուրքիան և Ադրբեջանը վարում են Վրաստանի հանդեպ քա-

ղաքական ու տնտեսական վերահսկման լծակներ ու մեխա-

նիզմներ ստեղծելու աստիճանական և նպատակաուղղված

քաղաքականություն,

ներկա ժամանակահատվածում Վրաստանը շարունակում է

ընթանալ Թուրքիա-Ադրբեջան ռազմաքաղաքական դաշինքում

ընդգրկվելու ճանապարհով,

Սամցխե-Ջավախեթիում թյուրքական տարրի գերակայության

պարագայում Թուրքիա–Ադրբեջան դաշինքը վերահսկողու-

1 Партнеры проекта «Энергетический мост» определяются с маршрутом экспорта электроэнергии в

Европу, http://www.trend.az/capital/energy/2106707.html 2 Азербайджан и Грузия обсудили вопросы военного сотрудничества,

http://www.trend.az/news/politics/2099243.html

Page 31: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

31

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Լ.Էվոյան

թյուն կհաստատի Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո-Քարթլիի

օպերատիվ տարածքում։

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ կարելի է անել նաև հետևյալ եզրա-

հանգումը. ընթացիկ գործընթացների արդյունքում, առավելագույնը

միջնաժամկետ հեռանկարում, Վրաստանը կհայտնվի Թուրքիա-Ադր-

բեջան դաշինքի ամբողջական ազդեցության գոտում և վերահսկողու-

թյան ներքո։ Հետևությունը կարող է լինել մեկը՝ զարգացումների նման

ընթացքը սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը:

Հոկտեմբեր, 2012թ.

ВОВЛЕЧЕНИЕ ГРУЗИИ

В ТУРЕЦКО-АЗЕРБАЙДЖАНСКИЙ

ВОЕННО-ПОЛИТИЧЕСКИЙ БЛОК

Лия Эвоян

Резюме

8 июня 2012г. в Трапезунде была подписана декларация между Турци-

ей, Азербайджаном и Грузией, перенесшая существующие добрососед-

ские отношения на качественно новый уровень. После смены власти в

Грузии в результате парламентских выборов (1 октября 2012г.) возник-

ли определенные сомнения в стабильности будущих развитий в разно-

сторонних отношениях вышеназванных государств.

В статье предпринята попытка показать нынешнюю политиче-

скую ситуацию на Южном Кавказе, проанализировать развития турец-

ко-азербайджано-грузинских отношений в контексте их возможных

воздействий на регион и, в особенности, на Республику Армения.

Page 32: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

32

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

Լևոն Հովսեփյան*

Սառը պատերազմի ավարտից հետո Թուրքիան վերանայեց և վերա-

ձևակերպեց ինչպես արտաքին, այնպես էլ անվտանգային ու պաշտ-

պանական քաղաքականության իր ռազմավարությունը: Սառը պատե-

րազմի ավարտով սկսված աշխարհաքաղաքական փոփոխություն-

ներն ու զարգացումները ստիպեցին Թուրքիային առավել զգուշորեն և

հետևողականորեն հստակեցնել միջազգային ու տարածաշրջանային

անվտանգության ու պաշտպանական քաղաքականության գերա-

կայություններն ու նոր մարտահրավերները: Փոխվեցին Թուրքիայի

անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները:

Պաշտպանական քաղաքականության վերաձևումներն ավելի

լավ պատկերացնելու նպատակով անհրաժեշտ ենք համարում անդ-

րադառնալ Սառը պատերազմի շրջանում թուրքական պաշտպանա-

կան քաղաքականության առանձնահատկությանը:

ՆԱՏՕ-ին անդամակցելով՝ Թուրքիան դարձավ այդ ուժային հա-

մակարգի ռազմաքաղաքական շահերի կրողն ու հետևորդը: Սառը-

պատերազմյան ժամանակաշրջանում թուրքական զինված ուժերը

(այսուհետ՝ ԶՈւ) հստակ դերակատարություն ունեին ՆԱՏՕ հարավա-

յին գծի պաշտպանության գործում` կանխելով ԽՍՀՄ մուտքը միջ-

երկրածովյան շրջաններ և Մերձավոր Արևելք` այդպիսով իրակա-

* ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող:

Page 33: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

33

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Լ.Հովսեփյան

նացնելով դաշինքի «զսպման ռազմավարությունը»: Թուրքիայի տա-

րածքը բացառիկ հարթակ էր խորհրդային միջմայրցամաքային բալիս-

տիկ հրթիռների (ICBM) արձակումները, փորձարկումները հետևելու և

էլեկտրոնային հետախուզություն ապահովելու համար [1, pp. 1-2]:

ՆԱՏՕ ռազմական պլանավորման հիմքում դրված էր այն

մոտեցումը, թե ԽՍՀՄ և Վարշավյան պայմանագրի կազմակերպու-

թյան ռազմական ուժերի հարձակման դեպքում Թուրքիան որ տա-

րածքները պետք է պաշտպաներ և ինչպես հետ մղեր թշնամու հար-

վածային ուժը մինչև դաշինքի զորքերի ռազմական գործողություննե-

րի մեջ մտնելը: Թուրքիայի ռազմական պլանավորողները ենթադրում

էին հավանական թշնամու հարվածային ուժն ընդունել հենց երկրի

սահմանին, այնուհետև համակարգված նահանջով հետ քաշվել դեպի

երկրի խորքերը: Այդ ժամանակաշրջանի Թուրքիայի պաշտպանական

հայեցակարգը կրում էր զուտ պաշտպանողական բնույթ` հենվելով

սովորական սպառազինությամբ ռազմական գործողություններ

իրականացնելու մարտավարության վրա: Ռազմական գործողություն-

ների դեպքում միջուկային զենքի օգտագործումը գտնվում էր միայն

ՆԱՏՕ-ԱՄՆ լայն իրավասության ներքո [2, pp. 105-119]:

Փաստորեն, սառըպատերազմյան շրջանի հետ կապված Թուր-

քիայի առանձին պաշտպանական հայեցակարգի մասին խոսելը

ճիշտ չէ, քանի որ այն ամբողջովին տեղավորվում էր Հյուսիսատլան-

տյան դաշինքի և հատկապես ԱՄՆ ռազմաքաղաքական հայեցա-

կարգի ու ռազմավարության համատեքստում:

Հետսառըպատերազմյան նոր ժամանակաշրջանի սկիզբը որոշ

անորոշությունների առաջ կանգնեցրեց պաշտոնական Անկարային՝ իր

արտաքին և հատկապես անվտանգության քաղաքականության հետա-

գա ուղեգծերի սահմանման և նոր ռազմավարության որդեգրման առու-

մով: Թուրքիայի համար օրակարգային խնդիր դարձավ տարածա-

շրջանային, անվտանգության և պաշտպանական քաղաքականության

Page 34: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Լ.Հովսեփյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

34

հրամայականների վերաձևավորումը: Թուրքիայի քաղաքական ու

զինվորական շրջանակներում մտավախություն կար, որ Սառը պատե-

րազմի ավարտով Թուրքիան կկորցնի իր ռազմավարական նշանակու-

թյունն Արևմուտքի ու ԱՄՆ-ի համար և կհայտնվի տարածաշրջանային

մեկուսացման վտանգի առջև: Թուրքիայում անհանգստությունն այն

էր, որ իր անմիջական հարևանների կողմից կարող է ընդունվել թշնա-

մաբար: Աշխարհաքաղաքական նոր զարգացումները Թուրքիային

ստիպեցին ներգրավվել անմիջական տարածաշրջանային գործընթաց-

ներում, քանի որ այն Թուրքիայի համար և′ նոր հեռանկարներ էր

բացում, և′ նոր մարտահրավերներ ստեղծում [3, pp. 30-31]:

1990-ական թթ. սկզբին Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկա-

վարության համար առաջնային էին համարվում հատկապես Մեր-

ձավոր Արևելքից Թուրքիային սպառնացող մարտահրավերները:

Թուրք հետազոտող Հ.Գերգերի բնորոշմամբ` Թուրքիայում 1990-

ական թթ. սկզբներին միջազգային իրադրությունն ընդունվում էր որ-

պես «ազգային շահերի համար ոչ նպաստավոր» [4, s. 179]: Նման

անհանգստությունն առաջին հերթին բխում էր Մերձավոր Արևելքից

և իր անմիջական հարևանների հետ ոչ բարիդրացիական հարաբե-

րություններից: 1990թ. ապրիլին թուրքական «Hürriyet» պարբերակա-

նը հրապարակեց Թուրքիային իր հարևաններից սպառնացող մար-

տահրավերների մասին` նշելով, որ Թուրքիան չունի համապատաս-

խան սպառազինություն Սիրիայում, Իրաքում և Իրանում գտնվող

հրթիռներին դիմագրավելու համար և Թուրքիայի հարևանները նման

են սպառազինության պահեստների [4]:

Անկարայի համար առաջնային խնդիր էին համարվում նոր

իրավիճակում Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի հետ ռազմաքաղա-

քական դաշնակցության պահպանումն ու վերահաստատումը:

Արևմուտքի և առաջին հերթին ԱՄՆ-ի նկատմամբ ռազմավարական

նշանակությունը, թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերու-

Page 35: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

35

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Լ.Հովսեփյան

թյունները հիմնավորելու և մերձավորարևելյան տարածաշրջանում

իր ակտիվ ներգրավվածությունն ապահովելու համար կարևոր գոր-

ծոն դարձավ 1991թ. Ծոցի պատերազմում ԱՄՆ-ին Թուրքիայի ցու-

ցաբերած ռազմական աջակցությունը [5, p. 142]: Հատկանշական է,

որ Թուրքիան քայլեր էր ձեռնարկում դուրս գալ ավանդական քեմա-

լական «մեկուսացման-չեզոքության և հավաքական անվտանգու-

թյան» ուղեգծից և ավելի դինամիկ դերակատարություն ստանձնել

մերձավորարևելյան տարածաշրջանում: Արևմուտքի հետ ռազմաքա-

ղաքական հարաբերությունների զարգացումը միտված էր նաև Թուր-

քիայի ռազմական անվտանգության երաշխիքների բարձրացմանը:

Չնայած Սառը պատերազմի ավարտից հետո Թուրքիայի եվրա-

ինտեգրման քաղաքականությունը մնում էր հիմնական արտաքին

քաղաքական ռազմավարությունը, այնուամենայնիվ, Թուրքիան ըն-

դունեց նոր ռազմավարություն, որով ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ Թուր-

քիայի սերտ հարաբերությունները կապակցվում էին Մերձավոր

Արևելքում, Սևծովյան տարածաշրջանում ու Կենտրոնական Ասիա-

յում ստանձնելիք ավելի մեծ դերակատարությամբ: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն

Թուրքիայի անվտանգության հիմնական երաշխավորներն էին մեր-

ձավորարևելյան տարածաշրջանից բխող մարտահրավերների

(որոնք հիմնականում առկա էին Սիրիայից, Իրաքից ու Իրանից) դի-

մագրավման տեսանկյունից [6, pp. 2-8]: Սառը պատերազմի ավար-

տով Թուրքիան հստակեցրեց իր անվտանգությանն սպառնացող նոր

մարտահրավերները` տարածաշրջանային ու էթնիկ հակամարտու-

թյուններ, քաղաքական ու տնտեսական անկայունություն, զանգվա-

ծային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածում, զենքի ու թմրամիջոցների

մաքսանենգություն, միջազգային ահաբեկչություն, որոնց սպառնա-

լիքը մեծ էր համարվում հատկապես Մերձավոր Արևելքից [7, p. 73]:

Տարածաշրջանից բխող մարտահրավերների ու ռիսկերի գնա-

հատումներով ու ըմբռնումներով հանդերձ, Թուրքիայի ԶՈւ գլխավոր

Page 36: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Լ.Հովսեփյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

36

շտաբի (ԳՇ) համար որպես երկրի տարածքային ամբողջականության

պահպանման, անվտանգության առաջադրանք էր դիտվում երկրի

բազմաճակատ պաշտպանությունը [2]:

1990-ական թթ. կեսերին Թուրքիայի պաշտպանական հայեցա-

կարգը հիմնվում էր տարածաշրջանային մարտահրավերներին դի-

մակայելու միջոցով երկրի տարածքային ամբողջականությունն

ապահովելու ռազմավարության վրա: Սառը պատերազմի ավարտից

հետո դադարելով լինել երկու ուժային համակարգերի միջև «ռազմա-

վարական պատնեշ»` Թուրքիան փոխարենն իր սահմանի անմիջա-

կան հարևանությամբ ստացավ լարվածության օջախներ և թեժ կե-

տեր, որոնք դիտարկվում էին այդ երկրի անվտանգությանն ուղղված

մարտահրավերներ:

Հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում` ընդհուպ մինչև

1990-ական թթ. վերջը, Թուրքիայում դեռևս գերիշխում էր ավան-

դական «տարածքների կորստի ու Թուրքիայի մերժման վախը», ինչը

հանրապետական Թուրքիայի անվտանգության դիսկուրսի անբա-

ժանելի մասն էր կազմում [8, p. 185]: Մի շարք թուրք բարձրաստիճան

զինվորականների հրապարակումներում Թուրքիայի նկատմամբ առ-

կա սպառնալիքներն ամբողջացվում էին տարածքային մասնատման

ու տարածքների կորստի վախի մեջ: 1992-1995թթ. Թուրքիայի Ազգա-

յին անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբա-

ղեցրած գեներալ Դ.Բայազիտը նշում էր, որ արտաքին ուժերը տարա-

ծաշրջանում ուժեղ ու հզոր Թուրքիայի գոյությունը շատ դեպքերում

ընկալում են որպես մարտահրավեր և որդեգրել են քրդական պետու-

թյուն ստեղծելու գաղտնի քաղաքականություն: Թուրք մեկ այլ գենե-

րալ՝ Ն.Շենօղլուն, համարում էր, որ Թուրքիան աշխարհում ունի ամե-

նաշատ արտաքին թշնամիները, որոնց ցանկությունը Թուրքիայի

նկատմամբ «վրեժխնդրությունն է» [8, pp. 183-185]:

Page 37: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

37

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Լ.Հովսեփյան

Չնայած Թուրքիան դեռ անհանգստություն էր զգում ԽՍՀՄ-ի

հետ իր նախկին սահմանի հարևանությամբ ընթացող զարգացումնե-

րից, այդուհանդերձ, ռազմավարական հիմնական առաջնահերթու-

թյունը թեքվեց դեպի հարավ` Իրաքից, Իրանից, Սիրիայից եկող նոր

վտանգներին և քրդական հիմնախնդրին: Որոշ թուրք հետազոտողներ

նշում են, որ Թուրքիայի կառավարող շրջանակներն ամենից շատ վա-

խենում էին Թուրքիայի տարածաշրջանային մրցակիցների ու թշնա-

միների միջև ռազմական համագործակցության ու դաշնակցային հա-

րաբերությունների հաստատումից: Հատկապես Հունաստանը քայլեր

ձեռնարկեց «շրջափակելու» Թուրքիային` հարևան երկրների հետ

երկկողմ ու բազմակողմ ռազմական համագործակցություն հաստա-

տելու միջոցով: 1990-ական թթ. առաջին կեսին Հունաստանը ռազմա-

կան ոլորտում համագործակցության պայմանագրեր ստորագրեց ու

սերտ հարաբերություններ հաստատեց Բուլղարիայի, Սիրիայի, Իրա-

նի ու Ռուսաստանի, իսկ 1996թ.` նաև Հայաստանի հետ: Նման իրավի-

ճակն անհանգստացրեց Թուրքիային, որն էլ սկսեց հակակշիռներ

գտնել նման ռազմաքաղաքական վերաձևումներին [9, pp. 3-4]:

1990-ական թթ. թուրք ռազմական պատասխանատուները Ռու-

սաստանը, Հունաստանը, Իրաքը, Իրանը և Սիրիան դիտում էին

որպես Թուրքիայի հիմնական սպառնալիքներ` ելնելով այդ երկրնե-

րի կողմից Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություննե-

րից և թուրքական սահմանին ռազմական ուժեր կենտրոնացնելու

նրանց ռազմական կարողություններից [2]: Նախկինում Թուրքիայի

արտգործնախարարության քարտուղարի տեղակալ և Վաշինգտո-

նում այդ երկրի դեսպան Շ.Էլեքդաղն, ամենայն հավանականու-

թյամբ, արտահայտելով զինվորականության մոտեցումները, Թուր-

քիայի հարևաններից Հունաստանը և Սիրիան համարում էր սպառ-

նալիք ներկայացնող երկրներ, որոնք տարածքային հավակնություն-

ներ ունեին Թուրքիայից: Ըստ նրա` սառըպատերազմյան շրջանի

Page 38: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Լ.Հովսեփյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

38

համեմատ Թուրքիան 90-ական թթ. սկզբին գտնվում էր բազմակողմ

ռազմական գործողությունների մեջ ներքաշվելու սպառնալիքի առջև

ու պետք է պատրաստ լիներ անհրաժեշտության դեպքում իր հա-

րևաններից որևէ մեկի հետ ռազմական գործողությունների մեջ

մտնել: Հուսալի և ամուր պաշտպանությունն ստիպում էր Թուրքիա-

յին ընդունել Էգեյան և հարավային ճակատներում միաժամանակ

համարժեք, պաշտպանունակ և արագորեն վերակազմավորվելու

ունակ ռազմական ուժերի վրա հիմնված ռազմավարություն: 1990-

ական թթ. Թուրքիայի ռազմական հայեցակարգը կառուցված էր այս-

պես կոչված «երկու և կես» պատերազմի ռազմավարության հիման

վրա: Այդ հայեցակարգի համաձայն` Թուրքիան պետք է պատրաստ

լիներ լայնածավալ ռազմական գործողություններ մղել միաժամա-

նակ երկու ճակատներում` Էգեյան և հարավային, ինչպես նաև երկրի

ներսում [10]: Դատելով այդ ժամանակաշրջանի իրավիճակից՝ ամե-

նայն հավանականությամբ, վտանգավոր էին համարվում հունական

և սիրիական ճակատները: Երկրի ներսում ռազմական գործողու-

թյունների իրականացումն ուղղված էր քուրդ զինյալների` Քուրդիս-

տանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) գրոհայինների դեմ:

Պաշտպանական հայեցակարգի համաձայն` թուրքական զինված

ուժերը պետք է լինեին լավ մարզված, կազմակերպված, սպառազին-

ված և իրենց առջև ունենային երկու կարևոր խնդիր: Նախ` Թուր-

քիայի ցամաքային զորքերն (ՑԶ, թուրք. Kara Kuvvetleri) ու օդուժը

պետք է ի վիճակի լինեին կանգնեցնել հրետանային հզոր հարձա-

կումները երկու ուղղություններից, այնուհետև անցնեին ամուր

պաշտպանության: Իսկ զորամիավորումներն ու ժանդարմերիան,

արագ արձագանքման ուժերի վրա հիմնվելով, իրականացնեին հա-

կագործողություններ երկրի ներսում: Ռազմական նման պլանավոր-

ման համատեքստում նավատորմը պետք է Բոսֆորի նեղուցում

հսկողություն և նախնական պաշտպանություն իրականացներ: Են-

Page 39: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

39

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Լ.Հովսեփյան

թադրվում էր, որ պատերազմը վարվելու է բուն Թուրքիայի տարած-

քում, և այդ երկրի ԶՈւ-ից պահանջվում էր մարտավարական շար-

ժունակություն, մինչդեռ թշնամու երկրի խորքերը հասնելու մարտա-

վարությունը վճռական չէր համարվում [2]: Այն, որ Սիրիայի հետ

պատերազմը բավական հավանական էր այդ տարիներին, հաստա-

տեց Թուրքիայի ԶՈւ ԳՇ նախկին պետ Յ.Բյույուքանըթը 2009թ. նոյեմ-

բերին Բեյքենթի համալսարանի ռազմավարական հետազոտություն-

ների կենտրոնում հնչեցրած իր ելույթում, ըստ որի` 90-ական թթ. կե-

սերին Թուրքիան և Սիրիան գտնվել են պատերազմի շեմին, և թուր-

քական բանակն ավարտել էր բոլոր պատրաստությունները պատե-

րազմի համար1:

Թուրք ռազմական վերլուծաբան Ալի Քյուլեբին Թուրքիայի

պաշտպանական քաղաքականության վերաբերյալ իր հետազոտու-

թյան մեջ 1990-ական թթ. և դրանից հետո Հայաստանը նույնպես ընդ-

գրկում էր Թուրքիայի ռազմական անվտանգության տեսանկյունից

խնդրահարույց երկրների ցանկում: Ըստ նրա` Թուրքիայի անվտան-

գության առումով մարտահրավերների ու սպառնալիքների փոփոխա-

կանությունն ու առաջնահերթությունն ըստ երկրների ժամանակի հետ

ստացել են ավելի ընդգծված բնույթ: Մինչև 1990-ական թթ. Թուրքիայի

անվտանգության սպառնալիքները գալիս էին Հունաստանից,

Սիրիայից և նախկին խորհրդային ճամբարից: Իրավիճակը փոխվեց

1990-ական թթ., երբ մարտահրավերների առումով առաջնային դար-

ձավ Հունաստան-Հայաստան-Սիրիա «առանցքը»: 1999թ. հետո Թուր-

քիային ուղղված սպառնալիքները բխում էին Հունաստանից ու Հա-

յաստանից և Հյուսիսային Իրաքում քրդական ինքնավարությունից

[11]: Հարկ է նշել, որ Հայաստանը ռազմական անվտանգության տես-

անկյունից մարտահրավեր դիտարկելը պայմանավորված էր ոչ այն-

քան Հայաստանի ռազմական ներուժի ու Թուրքիայի դեմ հավանա-

1 Suriye ile kanlı savaş hazırlığı, http://www.haber3.com/turkiye-rusya-savas-senaryolari--521850h.htm.

Page 40: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Լ.Հովսեփյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

40

կան ռազմական գործողություններ վարելու գործոնով, որքան ՀՀ-ում

ռուսական ռազմաբազաների առկայությամբ, Արցախյան հակամար-

տությամբ ու Ադրբեջանի պաշտպանության նպատակով հնարավոր

ռազմական գործողությունների մեջ ներքաշվելու հանգամանքով:

1990-ական թթ. վերջին Թուրքիայի ՑԶ հրամանատար Հ.Քըվ-

րըքօղլուն (որպես ԶՈւ ԳՇ պետ պաշտոնավարել է 1998-2002թթ.)

սահմանեց Թուրքիայի նկատմամբ առկա մարտահրավերները, այն

է` տարածաշրջանային և էթնիկ հակամարտությունները, ԶՈԶ տա-

րածումը, կրոնական ծայրահեղականությունը, թմրանյութերի շրջա-

նառությունը և միջազգային ահաբեկչությունը1: Խուսափելով որպես

Թուրքիային ուղղված սպառնալիքների աղբյուր կոնկրետ երկրների

անուններ նշել` բարձրաստիճան զինվորականն ընդգծել է, որ երկրի

բանակը պետք է ի վիճակի լինի «գործել արտաքին և ներքին

սպառնալիքների դեմ, որոնք վտանգում են Թուրքիայի տարածքային

ամբողջականությունն ու հանրապետական կարգը» [2]:

Թուրքիայի պաշտպանական ռազմավարության համատեքս-

տում ՑԶ հրամանատար Հ.Քըվրըքօղլուն 1998թ. շեշտելով, որ զորքե-

րի արագ ծավալումը հեռավոր շրջաններում կենսական նշանակու-

թյուն ունի այն ռիսկերի ու պատասխանատվությունների համար, որ

Թուրքիան պետք է ստանձնի, առաջադրեց բանակի արդիականաց-

ման համալիր մի ծրագիր, որը պետք է երկրի սահմաններից դուրս

ռազմական գործողություններ վարելու և բարձր շարժունակություն

ապահովելու հնարավորությունները մեծացներ: Նման ծրագրի իրա-

կանացումն, ըստ Քըվրըքօղլուի, բերելու էր նրան, որ թուրքական

բանակը կունենար այնպիսի սպառազինություն, որն առավելություն

կհաստատեր թշնամու վրա նրա իսկ տարածքի խոր թիկունքում,

կկիրառեր գերճշգրիտ զինատեսակներ` ներառյալ «երկիր-երկիր»

1 Փաստորեն, անվտանգային-պաշտպանական քաղաքականության մարտահրավերները Թուր-

քիան փորձում էր սահմանել ՆԱՏՕ առաքելություններին համահունչ, ընդունել նաև միջազգային

անվտանգության հիմնական ոլորտները:

Page 41: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

41

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Լ.Հովսեփյան

հեռահար հրթիռներ` ապահովելով կրակակետերի շարունակական

ու լուրջ քողարկումը [12, էջ 156]: 1990-ական թթ. վերջերին Թուր-

քիայի պաշտպանական հայեցակարգը ենթադրում էր, որ երկրի զին-

ված ուժերը պատրաստ են լինելու կանխել Թուրքիայի դեմ հարձա-

կումներն ու սպառնալիքները մինչև բուն թուրքական տարածքին

հասնելը: Անկարայի պաշտպանական հայեցակարգի «առաջնային-

վաղահաս պաշտպանության» (forward engagement-forward defense)

ռազմավարությունը ենթադրում էր ռազմական գործողությունների

սկսման դեպքում դրանք կանխել երկրի սահմաններից դուրս`

զինված գործողությունները փոխադրել թշնամու տարածք [2]: Հարկ է

նշել, որ նման ռազմավարությունը ենթադրում էր ժամանակակից

հարձակողական, գերճշգրիտ սպառազինության, միջին հեռահարու-

թյան հրթիռների, միջին և հեռահար ՀՕՊ միջոցների ու այլ սպառա-

զինության առկայություն, ինչի առումով թուրքական բանակը լուրջ

թերություններ ուներ: Նման հնարավորությունների յուրացումը

նախատեսում էր բանակի սպառազինության լուրջ արդիականաց-

ման ծրագրեր:

«Վաղահաս պաշտպանության» հայեցակարգային մոտեցման

կիրառման ձև կարելի է համարել Թուրքիայի ԶՈւ-ի կողմից Հյուսի-

սային Իրաքում անդրսահմանային ռազմական գործողությունները

քուրդ զինյալների դեմ, որոնք ավելի ընդգրկուն բնույթ ստացան

հատկապես 1990-ական թթ. [13, pp. 61-62]1:

Թուրքական պաշտպանական նոր ռազմավարության մեջ համ-

ընդհանուր անվտանգության ու պաշտպանության սկզբունքների

հետ միասին ներառվեց կանխարգելիչ հարվածի (անգլ. preventive

strike, թուրք. ön alıcı vuruş) սկզբունքը, որն ընդհանուր առմամբ նա-

1 Թուրքական բանակի կողմից առաջին անդրսահմանային սահմանափակ օդային ռմբակոծու-

թյուններն իրականացվել են 1983թ., իսկ 1990-ական թթ. դրանք արդեն լայնամասշտաբ ռազմական

գործողությունների վերածվեցին: Բացի այդ, 1991թ. հետո Թուրքիան որոշակի ռազմական ստորա-

բաժանում էր պահում Հյուսիսային Իրաքում:

Page 42: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Լ.Հովսեփյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

42

խատեսում էր «առաջնային ճակատային պաշտպանություն» և

«ճգնաժամային իրավիճակներում ներքին անվտանգության ապա-

հովման համալիր միջոցառումներ» [14]:

Թուրքիայի պաշտպանական քաղաքականության պարզաբան-

ման նպատակով անհրաժեշտ է դիտարկել նաև անվտանգության

հայեցակարգային այն մոտեցումները, որոնք կապված են պաշտպա-

նության հետ:

2005թ. հոկտեմբերի 24-ին Թուրքիայի Ազգային անվտանգու-

թյան խորհրդի (ԱԱԽ, թուրք. Milli Güvenlik Kurulu) նիստում ընդուն-

վեց երկրի ազգային անվտանգության նոր հայեցակարգը, որը պաշ-

տոնապես կոչվում է Ազգային անվտանգության քաղաքական փաս-

տաթուղթ (ԱԱՔՓ, թուրք.` Milli Güvenlik Siyaset Belgesi): Այդ հայեցա-

կարգի բնորոշ գիծը կարելի է համարել և այն, որ Թուրքիայի ան-

վտանգության հարցերը դիտարկվում էին ոչ միայն մյուս երկրների

հետ միջպետական հարաբերությունների պրիզմայի միջով, այլև

Թուրքիային ու նրա շահերին սպառնալիք ներկայացնող հավանա-

կան վտանգավոր տարածաշրջանների, տարածաշրջանային հակա-

մարտությունների ու տարբեր արմատական կազմակերպություննե-

րի գործունեության առկայության տեսանկյունից [15]:

Անդրադառնալով պաշտպանական բաղադրիչին` ԱԱՔՓ վերջ-

նական տարբերակում ամրագրված էր այն դրույթը, որ Թուրքիան

կարող է որպես պատերազմի սկսման պատճառ որակել Հունաստա-

նի կողմից Էգեյան ծովում տարածքային ջրերի մինչև 12 մղոն ընդար-

ձակումը: Հայեցակարգում նաև նշվում է, որ այդ ծովի ավելի քան 100

վիճելի կղզիների հարցում չպետք է որևէ զիջում անել, այլ անհրա-

ժեշտ է վարել ազգային շահերի պաշտպանության վճռական քաղա-

քականություն: Հնարավոր ռազմական վտանգների ևս մեկ շրջան էր

նշվում Հյուսիսային Իրաքը: Այստեղ հետաքրքրություն էր ներկայաց-

նում այն իրողությունը, որ փաստաթղթում քրդական պետության

Page 43: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

43

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Լ.Հովսեփյան

կազմավորման հնարավորությունը չէր դիտվում որպես ռազմական

գործողությունների սկսման փաստարկ, այլ Հյուսիսային Իրաքն ընդ-

հանուր առմամբ դիտվում էր ճգնաժամային ռիսկայնության տեսան-

կյունից: Միաժամանակ, շեշտվում էր, որ Քիրքուկի ու թուրքմենների

նկատմամբ քրդական խմբավորումների գործողությունները կարող

են լուրջ խնդիր առաջացնել, ինչը սպառնալիք է ողջ մերձավոր-

արևելյան տարածաշրջանի կայունության և անվտանգության հա-

մար1: Կարելի է նշել, որ սա անվտանգության սպառնալիքի ՆԱՏՕ-

ական ձևակերպման ձև է, և, փաստորեն, դրանով Թուրքիան Իրաք

ներխուժելու միջազգային իրավական հիմքերն էր ապահովում, քանի

որ թուրքական զինված ուժերն ինտենսիվորեն ռազմական գործողու-

թյուններ էին իրականացնում Հյուսիսային Իրաքում, և հնարավոր

լայնամասշտաբ գործողությունները չէին բացառվում:

Ըստ թուրքական մամուլում հայտնված տեղեկությունների`

փաստաթղթի նախագծում սպառնալիքների ու մարտահրավերների

ներկայացման առումով կոնկրետ երկրներ չեն նշվել և ցուցակա-

գրվել, այդուհանդերձ, Հունաստանի, Սիրիայի, Իրանի ու Իրաքի հետ

հարաբերություններում հիմնական քաղաքական ուղեգծերի հետ

կապված շեշտադրումներ են ամրագրվել2: Թուրքական «Sabah» պար-

բերականի հրապարակած տեղեկատվության համաձայն` հայեցա-

կարգում շեշտվում էր Իրանի ու Իրաքի հետ բարիդրացիական հա-

րաբերությունների շարունակման, Իրաքի տարածքային ամբողջա-

կանության ու Քիրքուկի հատուկ կարգավիճակի պահպանման,

տարածաշրջանում քրդական խմբավորումների հետ արտաքին

ուժերի հարաբերություններին ուշադրությամբ հետևելու անհրաժեշ-

տության մասին: Սիրիայի տարածքային պահանջների պատճառով

Հաթայի շրջանը, իսկ Պոնտոսի նկատմամբ հունական պահանջների

պատճառով Սևծովյան արևելյան շրջանները փաստաթղթում նշված

1 MGK Milli Siyaset Belgesi`ni görüştü, Ortadoğu, 22.06.2005. 2 Նույն տեղում:

Page 44: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Լ.Հովսեփյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

44

էին որպես «զգայուն տարածաշրջաններ»1: Խոսելով հայեցակարգի

գաղտնիության մասին` վարչապետ Էրդողանը նշել էր, որ հայեցա-

կարգում հիշատակվում են Թուրքիային հարևան և ոչ հարևան մի

շարք պետություններ, «կան ներքին ու արտաքին քաղաքականու-

թյանն առնչվող դրույթներ, որոնք վերաբերում են այդ երկրներին, և

նրանց այդ դրույթները կարող են անհանգստացնել, ուստի ազգային

շահերի տեսանկյունից այդ փաստաթուղթը պետք է լինի գաղտ-

նի» [15]: Թուրքիայի վարչապետի նման հայտարարությունը հիմք է

տալիս ենթադրելու, որ այդ հայեցակարգում Թուրքիայի անմիջական

հարևան և այլ պետություններ ուղղակի դիտարկվում են Թուրքիայի

նկատմամբ մարտահրավերների տեսանկյունից: Այդ հայեցակար-

գում, հավանաբար, ամրագրված է եղել դեռ հետսառըպատերազմյան

աշխարհաքաղաքական իրավիճակի այն մոտեցումը, որ Թուրքիան

իր հարևան երկրներից սպասում է ուղղակի կամ ոչ ուղղակի սպառ-

նալիքներ: Կարելի է ենթադրել, որ հայեցակարգի ռազմավարությու-

նից բխող քայլերը պարունակում էին արտաքին քաղաքականության

սադրիչ ու ոչ կառուցողական գործողություններ, որոնք անհրաժեշ-

տություն էին առաջացնում դրանց գաղտնիությունն առավելագույն

կերպով պահպանելու համար:

2006թ. թուրքական լրատվամիջոցներում տեղեկատվություն

հայտնվեց, որ Թուրքիայի պաշտպանական հայեցակարգի հիմքում

դրված է այն սկզբունքը, որ Թուրքիան պետք է պատրաստ լինի վարել

«1.5 պատերազմի ռազմավարություն»` նախկինում դրված «2.5

պատերազմի ռազմավարական» մոտեցման փոխարեն: Այն ենթա-

դրում էր միաժամանակ պատերազմել մի որևէ պետության հետ և

պայքարել իր երկրում ահաբեկչության դեմ` նկատի ունենալով քուրդ

զինյալներին: Գնահատելով իրենց շրջապատող պետությունները,

նրանցից բխող վտանգները` Թուրքիայում եկել էին այն եզրակա-

ցության, որ երկու ճակատով Թուրքիային պատերազմ չի սպառնում:

1 `Kırmızı çizgiler`de değişiklik yok, Sabah, 15.11.2005.

Page 45: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

45

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Լ.Հովսեփյան

Ի տարբերություն նախկին մոտեցումների` Թուրքիան իրական

սպառնալիք չէր տեսնում ոչ Բալկաններից, ոչ էլ Կովկասից1: Թուրք-

հունական, ինչպես նաև թուրք-սիրիական հարաբերությունները բա-

վական բարելավվել էին, և Թուրքիայի համար վտանգ էին ներկայաց-

նում Հյուսիսային Իրաքում զարգացումները: Քրդական խնդրի նկատ-

մամբ թուրքական զինվորական վերնախավն ավելի զգայուն էր և

կողմնակից էր արմատական ու վճռական գործողությունների: Այս

առումով զինվորականության ընդհանուր մոտեցումներն ի ցույց դրեց

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Յ.Բյույուքանըթը, որը, 2008թ. անդրադառ-

նալով Թուրքիայի ներքին ու արտաքին մարտահրավերներին, նշել էր,

որ Հյուսիսային Իրաքում հնարավոր քրդական պետությունն ուղղակի

իր ազդեցությունն է ունենալու երկրի անվտանգության վրա2:

2010թ. սկզբներին Թուրքիայի կառավարությունը ձեռնամուխ

եղավ ԱԱՔՓ փոփոխություններին3: Փետրվարին վարչապետ Ռ.Թ.

Էրդողանը հայտարարեց, որ փաստաթղթում իրականացվելու են

վերախմբագրումներ4: Հոկտեմբերի 27-ին Ազգային անվտանգության

խորհրդի նիստում հավանության արժանացած նոր հայեցակարգն

ընդունվեց կառավարության նոյեմբերի 22-ին կայացած նիստում5:

Հայեցակարգի բովանդակության ու դրույթների հետ կապված

պաշտոնական որևէ հայտարարություն, մեկնաբանություն կամ

հաղորդագրություն չի եղել, և միայն տարբեր լրատվամիջոցներում

հայտնվեցին դրա բովանդակությանն առնչվող որոշ դիտարկումներ

ու հրապարակումներ: Հայեցակարգի ընդունման վերաբերյալ հոկ-

տեմբերի 27-ի ԱԱԽ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր

միայն, որ փաստաթուղթը քննարկվել և հավանության է արժանացել

1 Արմենպրես, 28.03.2006; Об изменениях в военно-политической обстановке на Ближнем Востоке и в Северной Африке (13-19 июня 2011 года), Институт изучения Ближнего Востока, http://www.iimes.ru/rus/stat/2011/20-06-11a.htm. 2 Büyükanıt`tan tehdit değerlendirmesi, Star, 04.04.2008. 3 ԱԱՔՓ-ն վերախմբագրվում է ամեն 5 տարին մեկ: 4 Milli Güvenlik Siyaseti Belgesi yenileniyor, http://www.cnnturk.com/2010/turkiye/02/01/milli.guvenlik. siyaseti.belgesi.yenileniyor/561871.0/index.html, 01.02.2010. 5 Milli Güvenlik Siyaset Belgesi kabul edildi, Hürriyet, 22.11.2010.

Page 46: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Լ.Հովսեփյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

46

ԱԱԽ նիստում և որոշում է կայացվել ներկայացնել կառավարության

երաշխավորմանը1: Նոր հայեցակարգում անվտանգության ռազմա-

քաղաքական բաղադրիչի տեսանկյունից առաջնային մարտահրա-

վերներ էին շարունակում մնալ անջատողականությունն ու քրդական

ահաբեկչությունը: Արտաքին քաղաքականության ու անվտանգու-

թյան մասով փաստաթղթում հիշատակվում էին տարածաշրջանում

Իսրայելի ապակայունարար գործողություններն ու նրա հետ հարա-

բերությունների խնդիրը, Հյուսիսային Իրաքում քրդական զարգա-

ցումները, Իրանի միջուկային ծրագրերը, Հունաստանի հետ Էգեյան

ծովում առկա հիմնախնդիրները2: Թուրքական «Yeni Şafak» թերթի

հրապարակման համաձայն` հայեցակարգի խմբագրման արդյուն-

քում Թուրքիային հարևան 4 երկրներ` Հունաստանը, Ռուսաստանը,

Իրաքն ու Իրանը հանվել են սպառնալիք ներկայացնող երկրների

ցանկից: Նախկինում սպառնալիք ներկայացնող այդ երկրներն ար-

դեն ճանաչվում էին որպես համագործակցության ու «ընդհանուր

տեսլականի» վրա հիմնված դաշնակիցներ: Էգեյան ծովի տարած-

քային ջրերում Հունաստանի կողմից 12 մղոն ընդարձակումն այլևս

չէր դիտվում որպես պատերազմի առիթ, իսկ Իրանից հնարավոր

ռեժիմի արտահանումը՝ որպես մարտահրավեր3:

1 Տե՛ս Թուրքիայի ԱԱԽ հոկտեմբերի 27-ի նիստի պաշտոնական հաղորդագրությունը` 2010 Yılı MGK Toplantılarının Basın Bildirileri, Ekim 27, http://www.mgk.gov.tr/Turkce/basinbildiri2010/27ekim2010.html. 2 Yeni 'Gizli Anayasa' hazır, http://www.etha.com.tr/Haber/2010/10/04/politika/yeni-gizli-anayasa-hazir/, 04.10.2010. 3 Yeni Kırmızı Kitap'a MGK onayı, Yeni Şafak, 28.10.2010. Հարկ է նշել, որ որոշ ռուսական ու իսրայելական լրատվամիջոցներ իրենց հրապարակումներում նշել են, թե իբր Թուրքիայի համար սպառնալիք կամ մարտահրավեր ներայացնող երկրների ցանկից հանվել է նաև Հայաստանը, իսկ փոխարենը` Իսրայելն ամրագրվել է որպես սպառնալիք ներկայացնող երկիր: Տե՛ս Turkey lists Israel as a 'threat to its interests', http://www.haaretz.com/print-edition/news/turkey-lists-israel-as-a-threat-to-its-interests-1.322031; Turkish docu-ment defines Israel as 'central threat', http://www.jpost.com/MiddleEast/Article.aspx?id=193322; Турция исклю-чила Армению и Грузию из списка своих внешних угроз, http://chechnya.kavkaz-uzel.ru/articles/176389/. Որոշ հայկական լրատվամիջոցներ, ուղղակի հղում անելով իսրայելական կամ ռուսական տարբեր տեղեկատվական աղբյուրների, այդ ցուցակում են ընդգրկել նաև Հայաստանը: Տե՛ս Հայաստանը հանվել է Թուրքիայի «Կարմիր գրքից», http://www.azatutyun.am/archive/news/20101101/2031/2031.html?id=2206884; http://www.aysor.am/am/news/2010/11/01/turkey-armenia/; http://news.am/arm/news/36519.html: Տվյալ ժամանակահատվածում թուրքական ազդեցիկ բոլոր պարբերականներից և ոչ մեկն այդ առումով չէր հիշատակել Հայաստանը: Տե՛ս 4 ülke düşman listesinden çıkarılıyor, http://www.ntvmsnbc.com/id/25125264; Yeni MGK'dan yeni 'Kırmızı Kitap'a onay, Radikal, 28.10.2010; Yeni Kırmızı Kitap'a MGK onayı, Yeni Şafak, 28.10.2010; 12 mil artık savaş nedeni değil, Sabah, 23.08.2010.

Page 47: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

47

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Լ.Հովսեփյան

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի կողմից նման քայլը, կարելի է

եզրակացնել, պայմանավորված էր առավելապես քարոզչական

նպատակներով ու միջազգային հանրության շրջանում իր դրական

իմիջի ձևավորման, երկրի համար ռազմավարական փաստաթուղթ

համարվող անվտանգության հայեցակարգի հետ արտաքին քաղա-

քականության սկզբունք հռչակած «զրո խնդիրներ հարևանների հետ»

հայեցակարգային մոտեցման համապատասխանությունն ակնհայտ

դարձնելու ձգտումներով: Ի տարբերություն 2005թ., երբ հայեցակար-

գի ընդունման գործընթացում գաղտնի տեղեկություններ էին հայտն-

վել մամուլում, այս անգամ ուղղակի հատուկ ուղղորդմամբ որոշ

դրույթներ հրապարակվեցին:

Այժմ անդրադառնանք XXI դարի առաջին տասնամյակում

Թուրքիայի պաշտպանական քաղաքականության հիմնադրույթնե-

րին: ԶՈւ ԳՇ պաշտոնական կայքում «Պաշտպանական քաղաքակա-

նությունը» խորագրում ամրագրված էր. «Երկբևեռ աշխարհակարգի

ավարտից հետո Բալկաններում, Կովկասում և Մերձավոր Արևելքում

ուժային վակուումը մեծացրեց գլոբալ հավակնություններն ու այդ

տարածաշրջանների աշխարհաքաղաքական խոցելիությունը: Թուր-

քիան, որը գտնվում է Կովկասի, Մերձավոր Արևելքի և Բալկանների

նման անկայուն տարածաշրջանների կենտրոնում, իր պաշտպանա-

կան քաղաքականության հիմքում դնում է ազգային անկախության,

տարածքային ամբողջականության և երկրի կենսական շահերի

պաշտպանությունը»1: Թուրքիայի պաշտոնական պաշտպանական

քաղաքականության հռչակած հիմնական նպատակներն էին` դառ-

նալ տարածաշրջանային տերություն և տարածաշրջանային հավա-

սարակշռության գործոն, տարածաշրջանում խաղաղության և կայու-

նության ապահովման գործում ներդրում ունեցող երկիր, մշակել իր

սեփական ռազմավարությունն ու անվտանգությունը, տարբեր պե-

1 Տե՛ս Թուրքիայի ԶՈւ պաշտոնական կայք`

http://www.tsk.mil.tr/eng/genel_konular/savunmapolitikasi.htm:

Page 48: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Լ.Հովսեփյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

48

տությունների հետ համագործակցությանն ու մերձեցմանն ուղղված

նախաձեռնությունների առաջքաշում և իրականացում: Ազգային

անվտանգության քաղաքականության նպատակներն էին` տարածա-

շրջանում լարվածության թուլացմանը նպաստելը, հակամարտու-

թյունների խաղաղ կարգավորմանն աջակցելը, ժողովրդավարության

ու օրենքի նկատմամբ հարգանքի ընդլայնումը, անվտանգության և

կայուն իրավիճակի հաստատումը1:

Գնահատելով ստեղծված նոր աշխարհաքաղաքական պայման-

ները, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության նոր հրա-

մայականները, անվտանգության համաչափ և անհամաչափ, բազմա-

չափ և բազմակողմ սպառնալիքները` Թուրքիայի զինվորականությու-

նը հստակեցրեց Թուրքիայի անվտանգությանն առնչվող այդ ռիսկերը:

2005թ. Թուրքիայի ԶՈւ ԳՇ նախկին պետ Հ.Օզքյոքը (ԳՇ պետ 2002-

2006թթ.) թուրքական զինվորական մի ամսագրին տված հարցազրույ-

ցում անդրադարձել էր երկրի համար սպառնալիք ներկայացնող մար-

տահրավերներին: Դրանք են` անջատողական և հետադիմական գոր-

ծողությունները, միջազգային ահաբեկչությունը, թմրանյութերի շրջա-

նառությունը և անօրինական միգրացիան՝ որպես անհամաչափ, և

հարևան երկրներում հնարավոր անկայունությունները, Հյուսիսային

Իրաքում անցանկալի իրադարձությունները2, Կովկասում անկայունու-

թյունը, ջրի հիմնախնդիրը Մերձավոր Արևելքում և ԶՈԶ տարածումը3՝

1 Almanak Türkiye 2006, http://www.byegm.gov.tr/YAYINLARIMIZ/kitaplar/turkiye2006/turkey/244-245.htm, s. 244. 2 Բարձրաստիճան զինվորականն առաջին հերթին որպես սպառնալիք նկատի ունի Իրաքի տարած-քային ամբողջականության խախտումն ու քրդական պետության ստեղծման հնարավորությունը: 3 Պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ 2006թ. օգոստոսին կազմակերպված միջոցառման ժամանակ Հ.Օզքյոքն իր ելույթում մանրամասն կանգ առավ նաև միջուկային սպառ-նալիքի վրա: Ըստ նրա` Թուրքիայի համար չափազանց կարևոր սպառնալիք են ներկայացնում այն երկրները, որոնք ունեն կամ պատրաստվում են ունենալ միջուկային զենք, և եթե հնարավոր չլինի այդ հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, ապա Թուրքիան կհանդիպի լուրջ մարտա-հրավերի: Նրա խոսքերով` խնդրի չլուծման դեպքում Անկարան կկորցնի մերձավորարևելյան տարածաշրջանում իր ռազմավարական գերակայությունը: Գեներալը ոչ մի երկրի անուն չի տվել, սակայն պարզ է, որ խոսքը վերաբերել է Իրանին: Թուրք զինվորականությունը մեկ անգամ ևս նշեց, որ դեմ է Իրանի միջուկային ծրագրին և դա դիտարկվում է որպես սպառնալիք Թուրքիայի անվտանգությանն ու ապագային: Օզքյոքի ելույթից հետևում է նաև, որ Թուրքիան նույնպես կարող է միջուկային զենք ստեղծել տարածաշրջանային գերակայության կամ գոնե հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունից ելնելով: Տե՛ս Ա.Շաքարյան, Թուրքիան մինչ օրս այդպիսի սպառնալիքների տարափի տակ չէր ընկել, http/:www.zhamanak.com, 30.08.2006:

Page 49: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

49

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Լ.Հովսեփյան

որպես համաչափ սպառնալիքներ1: 2005թ. իր ելույթներից մեկում

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ի.Բաշբուղը (2008թ. ԶՈւ ԳՇ պետ)

հստակ նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրն անհանգստացնում է

Թուրքիային, և ընդհանրապես ԶՈԶ տարածումը Մերձավոր Արևել-

քում Թուրքիայի անվտանգությանն ուղղակի սպառնալիք է

ներկայացնում2:

Ընդհանուր առմամբ, 2000-ական թթ. սկզբներին Թուրքիայի

պաշտպանական ռազմավարությունը հիմնվում էր չորս հիմնական

սկզբունքների վրա.

1. Հակազդում. այնպիսի ԶՈւ պահպանում, որոնք ի վիճակի են

հետ մղել Թուրքիայի անկայունության ու անորոշության շրջա-

կայքից բխող սպառնալիքները,

2. Հակամարտությունների կառավարմանը ռազմական մասնակ-

ցություն և կարգավորմանն օժանդակություն. ներգրավվածու-

թյուն Թուրքիայի անվտանգությանն առնչվող հակամարտու-

թյուններին, անհամաձայնությունների խաղաղ լուծում դիվա-

նագիտական, տնտեսական և այլ միջոցներով, թուրքական ԶՈւ

պատրաստություն` լարվածությունների թուլացման, դրանք

զինված բախման վերածվելու կանխում և ագրեսորի սահմա-

նափակում,

3. Առաջնային-վաղահաս պաշտպանություն. հավանական հար-

ձակման շուտափույթ կանխում և արտաքին սպառնալիքի

չեզոքացում,

4. Հավաքական անվտանգություն. ակտիվ մասնակցություն և ներ-

գրավվածություն միջազգային և տարածաշրջանային դաշինք-

ներում, կազմակերպություններում ՆԱՏՕ և Արևմտաեվրոպա-1 Ordu değişime hazır, Milliyet, 03. 05.2005. 2 Հետաքրքիր էր նաև այն, որ թուրք գեներալը հասկանալ էր տալիս, որ Թուրքիայի, առավելապես բարձրագույն զինվորականության համար, Իրանի թեոկրատական ռեժիմը որոշ առումով անհանգստացնում է Թուրքիային, քանի որ ոչ վաղ անցյալում այդ երկիրն օգտագործում էր այն տարածաշրջանում իր ազդեցությունը տարածելու նպատակով: Տե՛ս Luncheon Remarks by General Ilker Başbuğ, Deputy Chief of Turkish General Staff,

http://www.tsk.tr/eng/konusma/gnkurIIncibsk_atckonusmasiogleyemegi_eng_06062005.htm.

Page 50: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Լ.Հովսեփյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

50

կան միության առաջնորդությամբ: Այս դրույթը ենթադրում է

նաև Թուրքիայի արտաքին քաղաքականությանն ու ազգային

անվտանգության սկզբունքներին համապատասխան իր ռազ-

մական ուժերի միջոցով օժանդակություն ցուցաբերել միջազ-

գային կազմակերպություններին, դաշինքներին և առանձին

պետություններին, ռազմական ոլորտին առնչվող համագոր-

ծակցության, տեխնիկական և կրթական օժանդակության

ապահովման շարունակականություն1:

Թուրքիայի պաշտպանական հայեցակարգն ու ռազմավարու-

թյունը ենթադրում էին այնպիսի անվտանգության համակարգի առ-

կայություն, որն ի վիճակի կլինի առավել արդյունավետ արձագանքել

և հակահարված տալ ժամանակակից մարտահրավերներին ու ար-

տաքին վտանգներին: Թուրքական ԶՈւ բարեփոխումների շրջանա-

կում հետևողականորեն իրականացվում էր մարտական հզորության

մեծացման ռազմավարություն բանակի շարժունակության, կրակային

և հարվածային ուժի բարձրացման հիման վրա: Բանակի ստորաբա-

ժանումների բարեփոխումների արդյունքում նախատեսվում էր կրճա-

տել ՑԶ թվաքանակը` միաժամանակ բարձրացնելով նրա մարտունա-

կությունը և արագ արձագանքման հնարավորությունը [16, էջ 22-23]:

Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ու անվտանգության

և պաշտպանական ռազմավարության հայեցակարգերը կրում են

ինչպես միջազգային ու տարածաշրջանային զարգացումների, այնպես

էլ աշխարհաքաղաքական գնահատականների ու ըմբռնումների տրա-

մաբանությունը: Հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում Թուր-

քիայի անվտանգության վերաբերյալ ռազմաքաղաքական պատկե-

րացումները զգալի չափով կրում էին «աշխարհագրական դետերմի-

նիզմի» ազդեցությունը, որով էլ պայմանավորվում է այդ երկրի առանձ-

նահատուկ շահերն ու անվտանգության կարիքները [8, pp. 185-186]:

1 Տե՛ս Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական կայք` http://www.msb.gov.tr/Birimler/GnPPD/GnPPDBeyazKBol1Kis2.htm.

Page 51: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

51

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Լ.Հովսեփյան

Թուրքիայի քաղաքականությունն անվտանգության ու պաշտ-

պանության ոլորտում զգալիորեն կրում է այդ երկրի աշխարհագրա-

կան դիրքի ու աշխարհաքաղաքական միջավայրի ազդեցությունը:

1990թ. մարտին թուրքական լրատվամիջոցներից մեկին տված հար-

ցազրույցում անդրադառնալով նոր աշխարհաքաղաքական իրավի-

ճակում Թուրքիայի ռազմավարական նշանակությանն ու դերին`

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Ն.Թորումթայը նշել է, որ աշխարհագրական

դիրքը երկրի ռազմավարության սահմանման կարևոր գործոններից է

և հաշվի առնելով միջերկրածովյան, սևծովյան տարածաշրջաննե-

րում ու Մերձավոր Արևելքում գերտերությունների հետաքրքրու-

թյունները` Թուրքիայի ռազմավարական արժեքը կպահպանի կա-

րևորությունը [4, s. 180]: 1990-ական թթ. կեսերից Թուրքիայի գիտա-

կան, քաղաքական քննարկումներում սկսեց լայն տարածում գտնել

նաև այսպես կոչված «եվրասիական հայեցակարգը»: Այն ընդունվում

էր Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, աշխարհաքաղաքա-

կան ռազմավարությունն ու ազգային անվտանգությունն արտացոլող

հիմնական հայեցակարգերից [17]: Ուսումնասիրելով թուրք զինվո-

րականության աշխարհաքաղաքական հայացքներն ու մոտեցումնե-

րը՝ կարելի է ասել, որ «եվրասիական հայեցակարգը» կարևոր տեղ է

զբաղեցնում նաև Թուրքիայի զինվորականության շրջանում: Այդ

երկրի պաշտպանության նախարարության (ՊՆ, թուրք. Savunma

Bakanlığı) կողմից պատրաստված «Defence White Paper 2000» ուղենի-

շային փաստաթղթում Թուրքիայի աշխարհաքաղաքական, աշխար-

հառազմավարական դերին վերաբերող բաժնում նշված է, որ «երեք

մայրցամաքները միմյանց միացնող և շատ կարևոր աշխարհառազ-

մավարական նշանակություն ունեցող Թուրքիան միաժամանակ նաև

եվրոպական, ասիական, բալկանյան, մերձավորարևելյան, միջերկ-

րածովյան և սևծովյան, կարճ ասած` եվրասիական երկիր է»: Թուր-

քիան այդ եվրասիական գոտում գտնվելով կենտրոնական դիրքում`

քաղաքական, անվտանգության և տնտեսական առումով մեծ դերա-

Page 52: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Լ.Հովսեփյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

52

կատարություն և նշանակություն է ձեռք բերել1:

Բարձրաստիճան զինվորականները կիսում էին քաղաքական

գործիչների այն մոտեցումը, որ Թուրքիան եվրասիական երկիր է և

ըստ այդմ պետք է իրականացնի համարժեք քաղաքականություն:

1999թ. ելույթ ունենալով Վաշինգտոնում` Թուրքիայի պաշտպանու-

թյան նախարար Հ.Սամի Թյուրքը նշել է. «Շրջապատված լինելով

երեք ծովերով և միմյանց կապելով երկու աշխարհամասերը` Թուր-

քիան եզակի և աշխարհագրորեն ռազմավարական դիրք է գրավում:

Թուրքիան ոչ միայն իր հայացքն ուղղել է դեպի Արևմուտք, այլ նաև

ավանդական կապեր է պահպանում մուսուլմանական երկրների

հետ: Նրա արմատները գնում են Կենտրոնական Ասիա, Մերձավոր

Արևելք, Անատոլիա և Եվրոպա: Թուրքիան եվրասիական երկիր

է» [18]: Թուրքական բանակի թոշակառու գեներալ Շ.Էրգյուվենչն իր

հոդվածում անդրադարձել է Թուրքիայի աշխարհագրական-ռազմա-

վարական դիրքին` ընդգծելով, որ աշխարհագրական դիրքն ու ռազ-

մական ներուժը կազմում են երկրի ռազմական ու ռազմավարական

արժեքը: Թուրքիայի աշխարհագրական դիրքը դիտվում է որպես

«նախանձելի ռազմավարական-ռազմական արժանիք»: Այն հնարա-

վորություն է տալիս Թուրքիային գործել որպես վճռական փոխադ-

րամիջոցների կամուրջ կամ խոչընդոտ և ապահովել բնական ռե-

սուրսներին հասնելու ամենահեշտ և կարճ ճանապարհ: Թուրքիան

կարող է ազդեցություն գործել իր անմիջական տարածաշրջանների

վրա: Նման աշխարհագրական դիրքը կարող է առավելություն դիտ-

վել, սակայն անհրաժեշտության դեպքում պահանջում է ուժեղ

պաշտպանունակություն (ռազմական ուժեր) [1, pp. 2-3]:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ Գլխավոր պլանավորման և սկզբունքների

մշակման դեպարտամենտի ղեկավար, գեներալ Հ.Աքըն Զորլուի բնո-

րոշմամբ` Թուրքիան իր աշխարհառազմավարական դիրքով լինելով

եզակի երկիր, գտնվելով երեք մայրցամաքների «խաչմերուկում»,

1 Defence White Paper 2000, http://www.msb.gov.tr/Birimler/GnPPD/GnPPDBeyazKBol1Kis2.htm.

Page 53: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

53

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Լ.Հովսեփյան

հանդիսանալով Էներգետիկ տարանցիկ տարածք, միաժամանակ

երաշխավորված չլինելով այդ տարածաշրջաններից եկող տարբեր

մարտահրավերներից ու սպառնալիքներից` հարկադրված է ունենալ

XXI դարի ռազմական ու քաղաքական պահանջներին համապա-

տասխանող ԶՈւ1: 2009թ. դեկտեմբերին Տրապիզոնում կայացած

մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Ի.Բաշբուղը

նշել է. «Մեր երկրի շրջակայքը լի է խնդիրներով, և այդպիսի աշխար-

հագրության մեջ գտնվող ոչ հզոր պետությունները կենսունակ չեն:

Ազգային հզորության հիմնական սկզբունքներից մեկը ռազմական

ուժն է: Ազդեցիկ և հզոր զինված ուժերն ուղղակի կապված են երկրի

գոյության հարցի հետ»2:

Թուրքական բանակի բարեփոխումների շրջանակում իրակա-

նացվում են հեռանկարային ծրագրեր, որոնք ենթադրում են նաև կա-

ռուցվածքային վերափոխումներ ԶՈւ համակարգում: ԶՈւ արդիակա-

նացումը ենթադրում է ՑԶ մասնակի վերակառուցում և կրճատում,

սպառազինության արդիականացում, ռազմաօդային և ռազմածովա-

յին ուժերի ընդհանուր արդիականացում: Ռազմական ուժի պաշտ-

պանունակությունը բարձրացնելու համար ձեռնարկված արդիակա-

նացման ռազմավարությունը ենթադրում էր հետևյալ հնարավորու-

թյունների յուրացման և զարգացման նպատակ. որոշիչ ռազմական

ուժի, հրամանատարական հսկման, պատերազմական, համակարգ-

չային, հետախուզական-հսկողական համակարգերի, մոբիլ կրա-

կային ուժի, բարձր տեխնոլոգիական զենքերի և համակարգերի

գոյություն, ցանկացած պայմանում գիշեր-ցերեկ մարտական գործո-

ղություններ իրականացնելու, խաղաղ վիճակից արագորեն պատե-

րազմականի անցման հնարավորություն, զանգվածային ոչնչացման

զենքերի դեմ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության հա-

մակարգերի առկայություն, բազմակողմ անհամաչափ սպառնալիք-

1 Թուրքիայի ԶՈւ ԳՇ գլխավոր պլանավորման և սկզբունքների մշակման դեպարտամենտի ղեկա-վար, գեներալ Հ.Աքըն Զորլուի ելույթը ՊԱԳՎ հիմնադրման 20-ամյակին նվիրված կոնֆերանսում: http://www.ssm.gov.tr/browser_tr.asp?srcURL=library/docs/tr/kurumsal/SSM_20_yil.htm. 2 Genelkurmay Başkanı'ndan sert sabah mesajları.., Milliyet, 17.12.2007.

Page 54: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Լ.Հովսեփյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

54

ների դեմ ռազմական գործողություններ վարելու, դաշնակցային կամ

միացյալ գործողություններ իրականացնելու կարողություն1:

Մերձավոր Արևելքում տեղի ունեցած զարգացումները, Ս.Հուսեյ-

նի վարչակարգի տապալումը, Սիրիայի շարունակական թուլացումն

ու Արևմուտքի կողմից մեկուսացման քաղաքականությունը, Իրանի

միջազգային մեկուսացումը պարարտ հող նախապատրաստեցին

Թուրքիայի համար` տարածաշրջանային գերտերության կարգավի-

ճակ ձեռք բերելու և ռազմաքաղաքական ազդեցությունը մեծացնելու

առումով: Թուրքական հավակնոտ տարածաշրջանային արտաքին

քաղաքականության ռազմավարության մեջ կարևորագույն դեր էր

վերապահված այդ երկրի ԶՈւ-ին [19, էջ 51-52], որի շարունակական

սպառազինումն ու արդիականացումը դիտվում է որպես տարածա-

շրջանային դերակատարության բարձրացման հիմնական միջոցներից

մեկը: Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության արդի մի-

տումները հստակորեն ցույց են տալիս, որ Անկարան իր տարածա-

շրջանային քաղաքականության ու ռազմաքաղաքական հավակնու-

թյունների մեջ կարևորագույն շեշտադրումը կատարում է ռազմական

ներուժի վրա՝ տարածաշրջանային խնդիրների լուծման հիմնական

դերը վերապահելով իր ԶՈւ-ին: Հարկ է ընդգծել, որ Թուրքիայի սպա-

ռազինման առումով բավական հավակնոտ ծրագրեր առաջադրվեցին

հատկապես իշխող Արդարություն և զարգացում կուսակցության

կառավարման տարիներին: Թուրքիայի ԶՈւ արդիականացման տես-

անկյունից էական ու հիմնարար նշանակություն ունեցող նախագծերի

մեկնարկն ու պայմանագրերի ստորագրումը` ազգային տանկերի ար-

տադրություն, 5-րդ սերնդի կործանիչների ձեռքբերում, հեռահար ՀՕՊ

համակարգի զարգացում, տիեզերական հետախուզության համակար-

գերի ստեղծում, միջին հեռահարության հրթիռների արտադրություն և

այլն, առաջադրվեցին հենց ԱԶԿ կառավարման տարիներին: Վերջին

շրջանում Թուրքիայի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց

ելույթներում հաճախակի են Թուրքիայի քաղաքականությունը տա-

1 http://www.msb.gov.tr.

Page 55: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

55

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Լ.Հովսեփյան

րածաշրջանում պայմանավորում ռազմական ներուժով ու դրանց

կիրառության սպառնալիքներով: Իր որոշ հարևանների, հատկապես

Կիպրոսի ու Սիրիայի հետ լարված հարաբերությունների իրավիճա-

կում Թուրքիայի կողմից ռազմական ուժերի գործածության հավանա-

կանությունը խիստ մեծանում է: Դա պայմանավորված է Թուրքիայի

աննախադեպ սպառազինմամբ, որն էլ իր հերթին Թուրքիայի կառա-

վարող շրջանակներին տալիս է մեծ ինքնավստահություն, դարձնում

անկանխատեսելի ու ագրեսիվ:

Հոկտեմբեր, 2012

Աղբյուրներ և գրականություն

1. Sadi Ergüvenç, Turkey’s Security Perceptions, Journal of International Affairs, Vol. 3, N. 2, June-August 1998, http://sam.gov.tr/wp-content/uploads/2012/02/SadiErguvenc.pdf.

2. Michael Robert Hickok, Hegemon Rising: The Gap Between Turkish Strategy and Military Modernization, US Army War College, Parameters (Summer 2000).

3. Henri J. Barkey, Turkey and The New Middle East, A Geopolitical Exploration, Reluctant Neighbour, Turkey,s Role in the Middle East, ed. Henri J. Barkey, Washington, United States Institute of Peace Press, 1996.

4. Haluk Gerger, Türk Dış Politikası’nın Ekonomi Politiği, Soğuk Savaş’tan Yeni Dünya Düzeni’ne, Ikinci Baskı, Istanbul, Belge Yayınları 1999.

5. Dietrich Jung and Wolfango Piccoli, Turkey at the Crossroads, Ottoman Legacies and A Greater Middle East, London & New York, 2001.

6. Stephen J. Flanagan, Samuel J. Brannen, Turkey’s Shifting Dynamics, Implications for U.S.-Turkey Relations, Center for Strategic and International Studies, CSIS, June 2008.

7. Şebnem Udum, Missile Proliferation in the Middle East: Turkey and Missile De-fence, Turkish Studies Institute, Vol. 4, N. 3, 2003.

8. Pinar Bilgin, Turkey’s changing security discourses: The challenge of globalisa-tion, European Journal of Political Research 44, 2005, http://www.bilkent.edu.tr/~pbilgin/Bilgin-EJPR2005.pdf.

9. Nasuh Uslu, Turkish foreign policy in the post-cold war period, Nova Publishers, New York, 2004; Kemal Kirisci, Post Cold-War Turkish Security and the Middle East, Middle East Review of International Affairs, Vol. 1, No. 2, July 1997.

10. Şükrü Elekdağ, 2 ½ War Strategy, Perceptions, Journal of International Affairs, Vol. 1, March-May,1996,http://www.sam.gov.tr/perceptions/Volume1/March-May1996/212WARSTRATEGY.pdf.

11. Ali Külebi, Defence Concept of Turkey is Changing, April 2008, http://www.eurasiacritic.com/articles/defence-concept-turkey-changing.

Page 56: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Լ.Հովսեփյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

56

12. Այվազյան Արմեն, Հայաստանի պաշտպանական հայեցակարգը, Ռազմա-վարության և անվտանգության հարցեր, Ա.Այվազյանի խմբ., «Հայրենատի-րություն» մատենաշար 2, «Արարատ» ռազմավարական կենտրոն, Եր. 2007:

13. Funda Keskin, Turkey’s Trans-Border Operations in Northern Iraq: Before and after the Invasion of Iraq, Research Journal of Internatıonal Studies- Issue 8, No-vember, 2008.

14. Ali Külebi, Türkiye’nin Askeri Stratejisi, Gücü ve Geleceği, Turkiye Stratejik Araştırmalar Merkezi (TUSAM), 02.08.2004.

15. А.Гурьев, Новая концепция национальной безопасности Турции, http://www.iimes.ru/rus/stat/2005/07-11-05.htm, 07.11.2005.

16. Լևոն Հովսեփյան, Թուրքիայի զինված ուժերի արդիականացումն ու ռազմարդյունաբերությունը, Եր., 2010:

17. Ռուբեն Սաֆրաստյան, Հնարավոր չէ 21-րդ դարում պատնեշներ ստեղծել հարևանների միջև..., Հայաստանը և Թուրքիան տարածաշրջանային հոլո-վույթներում (2001-2003թթ. հոդվ. ու հարցազրույցներ), Երևան: Զանգակ-97, 2003; Ruben Safrastyan, The Concept of Eurasia and Turkey’s Regional Strategies, 24.05.2005, http://www.globalpolitician.com/2761-turkey.

18. Hikmet Sami Turk, Turkish Defense Policy. The Washington Institute For Near East Policy, March 3, 1999, http://www.washingtoninstitute.org/media/samiturk.htm.

19.  Սերգեյ Մինասյան, Թուրքական հանրապետության զինված ուժերը, Թուր-քիա. Անվտանգության ու պաշտպանության հիմնախնդիրները, Եր., Քաղա-քական հետազոտությունների ինստիտուտ, Վերլուծական նյութեր, թողար-կում 1, 2007: 

ТЕНДЕНЦИИ ОБОРОННОЙ ПОЛИТИКИ ТУРЦИИ

Левон Овсепян

Резюме

После окончания Холодной войны Турция пересмотрела и переформа-

тировала свою стратегию как внешней политики, так и политики в

сфере безопасности и обороны.

Последовавшие после Холодной войны геополитические измене-

ния и развития вынудили Турцию максимально осторожно и последо-

вательно уточнять приоритеты и новые вызовы в сфере международ-

ной и региональной безопасности и оборонной политики. Изменились

вызовы и угрозы безопасности Турции.

Page 57: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

57

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ

2008-2011ԹԹ. ԵՎ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գրիգոր Արշակյան*, Արման Եղիազարյան**

Անդրկովկասում 2008թ. վրաց-ռուսական

հնգօրյա պատերազմից հետո ձևավորված իրավիճակը և Թուրքիայի քաղաքականությունը

2008թ. օգոստոսին վրաց-ռուսական հնգօրյա պատերազմից հետո

Անդրկովկասում բոլորովին նոր իրավիճակ ստեղծվեց, որն, ընդհա-

նուր առմամբ, կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.

1. Ծանր հարվածներ ստացած և փաստացիորեն Աբխազիայից և

Հարավային Օսիայից վերջնականապես զրկված Վրաստանը

հեռացավ Ռուսաստանից և սկսեց զարգացնել հարաբերու-

թյուններն Արևմուտքի հետ։

2. Վրաստանն այդպիսով ինքնըստինքյան պետք է ստանձներ

«հակառուսական» դաշտում գործող Թուրքիա-Ադրբեջան եր-

կյակի միջև «միջնորդի» դերը` կամրջելով անդրկովկասյան

էներգետիկ ռեսուրսների փոխադրման ուղիները, ինչպես նաև

երկաթուղին Թուրքիայի և Ադրբեջանի միջև։

* Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրե-

նադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ: ** Պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենա-

դարձության և հետազոտությունների վարչության պետ:

Page 58: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

58

3. Հայաստանը, որն ավանդաբար ընկալվում է որպես Ռուսաս-

տանի գլխավոր դաշնակիցն Անդրկովկասում, հայտնվեց ծանր

վիճակում, քանի որ Ռուսաստանի հետ ցամաքային կապը

(տրանսպորտային, գազի մատակարարում և այլն) պատերազ-

մի և հետագա օրերին կտրվեց, իսկ ապագայի տեսլականում`

ընկավ կասկածի տակ։

4. Ադրբեջանը, որի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի

շրջափակումը և տարածաշրջանային ծրագրերից մեկուսա-

ցումն է, սկսեց օգտվել ստեղծված` Հայաստանի համար անչափ

ծանր իրավիճակից։

5. Թուրքիան, որը վրաց-ռուսական խզումից հետո հնարավորու-

թյուն էր ստանում իրականացնել իր տարածաշրջանային ծրա-

գրերն Անդրկովկասում, անմիջապես գործի անցավ:

Մեր նախորդ հետազոտություններում ցույց տվեցինք, որ Թուր-

քիան 1991-2008թթ. հիմնականում իրականացրեց անդրկովկասյան

վառելիքի «վերահսկողի» դերը ստանձնելու սեփական նկրտումները:

Տարածաշրջանային քաղաքականության առումով նաև Ադրբեջանը

զգալի չափով դարձավ «վերահսկելի», քանի որ նրա նավթն ու գազը

տեղափոխող նավթամուղը և գազամուղը դեպի արևմուտք ելք էին

ստանում Թուրքիայի վրայով: Այդ փոխկապակցվածությունը՝ գումա-

րած նույն էթնիկ արմատներն ունենալը և նույնանման շահերի առ-

կայությունը, նրանց «միությունն» էլ ավելի ամրապնդեցին: Սակայն,

պետք է նշել, որ այդ միությունն այնքան մեծ արժեք չուներ Թուր-

քիայի համար, որպեսզի վերջինն իրեն «թույլ տար» վարվել Ադրբե-

ջանի նման, այն է` ողջ արտաքին քաղաքականությունը կառուցել

ընդդեմ թշնամու: Ավելին, տարածաշրջանում գլխավոր դերակատա-

րի վերածվելու ճանապարհին Թուրքիայի արտաքին քաղաքականու-

թյունը մշակողներն անհրաժեշտաբար պետք է այդ քաղաքականու-

Page 59: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

59

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան

թյունը կառուցեին ոչ թե հակա- կամ ընդդեմ, այլ ավելի կառուցողա-

կան դաշտում: Այդ է պատճառը, որ սկսած 2008թ. Թուրքիայի և Ադր-

բեջանի միջև ի հայտ են գալիս հակասություններ, որոնց պատճառը

Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացում

թուրքական ղեկավարության պատրաստակամությունն էր, «զրո

խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության վերակտիվացու-

մը1, ինչպես նաև համաանդրկովկասյան տարածաշրջանային ծրա-

գրերով հանդես գալը:

Նման ծրագրերից մեկը Թուրքիայի կողմից Ռ.Թ. Էրդողանի`

2008թ. օգոստոսի մոսկովյան այցի ժամանակ Կովկասի կայունու-

թյան և համագործակցության պլատ ֆ որմի գաղափարն առաջ քաշելն

էր2: Պլատֆորմն ի հայտ եկավ վրաց-ռուսական պատերազմից հետո,

հիմնական նպատակն Անդրկովկասում Թուրքիայի ներկայության

ապահովումն էր, որը, սակայն, ուներ մի առանձնահատկություն:

Ինչպես վերը նշեցինք, Թուրքիան փորձեց և, ի վերջո, կարողացավ

անդրկովկասյան վառելիքի փոխադրման ծրագրերից դուրս մղել

Ռուսաստանին, սակայն վերոհիշյալ պլատֆորմով նա «վերադարձ-

նում» էր Ռուսաստանին Անդրկովկաս: Պլատֆորմը նախատեսում էր

Անդրկովկասում տարածաշրջանային կայունության և համագոր-

ծակցության համակարգի ձևավորում` Թուրքիայի և Ռուսաստանի

մասնակցությամբ3: Հենց վերջին իրողությունը, ինքնըստինքյան հաս-

կանալի է, վանելու էր Վրաստանին պլատֆորմից4: Վերջինիս դեմ

1 Turkey's Zero-Problems Foreign Policy by Ahmet Davutoglu, A new vision, http://www.turkishpress.com/news.asp?id=352745#.T8w9vbCMkrc 2 Նմանատիպ գաղափար Թուրքիան առաջ էր քաշել դեռևս 1999-2000թթ., որը հաջողությամբ չէր պսակվել: Երկու նախագծերի հիմնական տարբերությունն այն էր, որ ըստ առաջինի` անդրկովկա-սյան կայունության և անվտանգության համակարգում, բացի անդրկովկասյան պետություններից, Թուրքիայից և Ռուսաստանից, պետք է ընդգրկվեր նաև ԱՄՆ-ը (“Regional Envoys to Discuss Stability Pact”, February 29,2000, UN Wire, http://www.unwire.org/unwire/20000229/7454_story.asp; http://www.nytimes.com/2008/08/24/opinion/24iht-edoskanian.1 .15583425.html?_r=1): 3 Ankara will host Caucasus Stability and Cooperation Platform, http://www.todayszaman.com/columnists-163936-ankara-will-host-caucasus-stability-and-cooperation-platform.html. 4 Ռ.Սաֆրաստյան, Անդրկովկասում Թուրքիայի նոր նախաձեռնության մասին,

http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=739.

Page 60: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

60

հանդես էր գալու նաև Ադրբեջանը, որն ընդհանրապես դեմ էր ցան-

կացած ծրագրում, որտեղ ներկա էր Ադրբեջանը և կամ Թուրքիան,

Հայաստանի ներգրավմանը: Որքան էլ զարմանալի է, սակայն նման

պլատֆորմին կարող էր կողմ արտահայտվել Հայաստանը, քանի որ

վերջինս նվազեցնում էր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելու հավանականու-

թյունը, ապահովում Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում

և կասկածի տակ դնում Թուրքիայի օգնությամբ տարածաշրջանային

ծրագրերից Հայաստանին դուրս թողնելու և մեկուսացնելու` Ադրբե-

ջանի քաղաքականության հաջողությունը: Սակայն Հայաստանի

կողմնորոշումը մեծապես կախված էր Ռուսաստանի դիրքորոշումից,

որը նման նախաձեռնությանը միանալ չէր կարող այն պարզ պատ-

ճառով, որ դրանով հանդես էր գալիս Թուրքիան, որն ավանդաբար

Ռուսաստանի հակառակորդն էր Անդրկովկասում և բոլորովին

վերջերս անդրկովկասյան վառելիքի փոխադրման հարցում հաղթա-

նակի էր հասել նրա նկատմամբ: Այսպիսով` բոլոր շահագրգիռ կող-

մերը, փաստորեն, պետք է դեմ կանգնեին այդ պլատֆորմին1, որն էլ

արտահայտվեց նրանով, որ 2009թ. հունվարի 26-ին Ստամբուլում

կողմերը (անդրկովկասյան հանրապետությունների, Թուրքիայի և

Ռուսաստանի ներկայացուցիչները) որևէ արդյունքի չհանգեցին2:

Յուրահատուկ էր Ռուսաստանի արձագանքը, որը, մասնակցելով վե-

րոհիշյալ հանդիպմանը, կարծես թե դեմ չէր այդ նախագծին, սակայն

որևէ գործնական քայլ չարեց:

Այս ենթատեքստում հետաքրքրություն է ներկայացնում այն, որ

պլատֆորմի գաղափարն առաջ քաշելուց հետո սկիզբ առավ հայ-

թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը

կարելի է դիտարկել որպես տարածաշրջանային ծրագրերից Հայաս-

1 Պետք է նշել, սակայն, որ սկզբում Թուրքիան կարծես թե համաձայնեցրել էր նախագիծը բոլոր

նախատեսվող մասնակից կողմերի հետ, բացառությամբ Վրաստանի (նույն տեղում): 2 В Стамбуле завершилась встреча по платформе стабильности и сотрудничества на Кавказе,

http://pda.regnum.ru/news/1116383.html.

Page 61: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

61

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան

տանին դուրս թողնելու և մեկուսացնելու ադրբեջանական քաղաքա-

կանության հերթական տապալում: Զարմանալի չէ, որ, ինչպես

կտեսնենք ստորև, Ադրբեջանը մեծ աղմուկ բարձրացրեց և սկսեց

ուղղակի շանտաժի ենթարկել Թուրքիային:

Անդրկովկասում Թուրքիայի վերոհիշյալ երկու ծրագրերի նա-

խագծերը, փաստացի, նրա կողմից 2008-ից այս կողմ Անդրկովկասի

վերաբերմամբ առաջ քաշված միակ տարածաշրջանային ծրագրերն

էին: Մինչև 2008թ. Թուրքիայի բոլոր համապատասխան ծրագրերի

կենտրոնում թուրք-ադրբեջանական կապերն էին, որոնց առումով

Թուրքիան հասավ առավելագույնի` դրանց մեջ ներքաշելով նաև

Վրաստանին: 2008թ. հետո, Թուրքիան ամենայն ակտիվությամբ

ներքաշվեց Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման

ծրագրերում` միևնույն ժամանակ փորձ կատարելով էական դեր

ստանձնել ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացում:

Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները

2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արգործնախա-

րարները ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական

հարաբերությունների հաստատման և Հայաստանի ու Թուրքիայի

միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն-

ները, որոնք լարվածություն առաջացրին թուրք-ադրբեջանական հա-

րաբերություններում: Մասնավորապես, Ադրբեջանի պաշտոնական

շրջանակներն ու ողջ հասարակությունն ուշադիր հետևում էին հայ-

թուրքական երկխոսության ընթացքին: Ադրբեջանական կողմը

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավոր-

ման որոշակի վտանգներ էր տեսնում, և դա է պատճառը, որ այս

հարցը Բաքվին լուրջ անհանգստություն է պատճառում: Ավելին,

ադրբեջանական որոշ շրջանակներ և հասարակության որոշակի

զանգվածներ այս փաստն օգտագործեցին անհանգստություն առա-

ջացնելու համար:

Page 62: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

62

Լարվածություն նկատվեց հատկապես Ցյուրիխում արձանա-

գրությունների ստորագրման ժամանակ, որն արտահայտվեց էներգե-

տիկ բնագավառում: Մինչ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը

մեկնում էր Բուրսա` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմա-

նը ներկա գտնվելու համար, Ադրբեջանի նավթային ընկերությունը

պայմանագիր կնքեց ռուսական «Գազպրոմի» հետ1:

Պայմանագիր կնքելուց երկու օր անց Ադրբեջանի նախագահ

Իլհամ Ալիևը հրապարակայնորեն խոսեց Թուրքիա արտահանվող

գազի ցածր գների և դրանց բարձրացման անհրաժեշտության, ինչ-

պես նաև արտահանվող գազի տարանցման բարձր սակագների մա-

սին: Ալիևը զգուշացրեց, որ եթե Թուրքիան շարունակի այս քաղաքա-

կանությունը, Ադրբեջանն իր ողջ գազը կարտահանի Ռուսաստան2:

Ավելի ուշ Ադրբեջանն իրականացրեց իր սպառնալիքները` կրկնակի

ավելացնելով Ռուսաստան արտահանվող գազի ծավալները, և պայ-

մանագիր կնքեց Թեհրանի հետ` պարտավորվելով գազ արտահանել

նաև դեպի Իրան3:

Բացի այդ, Ադրբեջանը չի շտապում վերացնել Թուրքիայի հետ

գործող անցագրային ռեժիմը, ձգձգում է 2010թ. հաստատված Թուրք-

ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի

ենթակոմիտեների ձևավորումը4:

Այսպիսով, Ռ.Թ. Էրդողանի կառավարությունը լուրջ խնդիրներ

ունեցավ Ադրբեջանի հետ: Բացի այդ, Իլհամ Ալիևը հրապարակավ

դժգոհություն արտահայտեց, որ Թուրքիան, ծրագրելով բացել Հայաս-

տանի հետ սահմանը, հրաժարվում է «փոքր եղբորից»` վերացնելով

այն հիմնական դրդապատճառը, որը կստիպեր Հայաստանին զի-

ջումների գնալ: Ադրբեջանական իշխանությունը չբավարարվեց

1 Turan, 19.02.2010. 2 Նույն տեղում։ 3 Նույն տեղում։ 4 Regnum, 19.10.2011.

Page 63: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

63

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան

թուրքական հավաստիացումներով և պատասխան քայլեր ձեռնար-

կեց` եռապատկելով Թուրքիա արտահանվող գազի գինը, հանելով

թուրքական դրոշները հասարակական վայրերից, արգելելով թուր-

քական ֆիլմերն ու երգերն ադրբեջանական հեռուստաալիքներում և

փակելով թուրքական ֆինանսավորմամբ գործող մզկիթները Բաք-

վում: Այդ ընթացքում Թուրքիայի ընդդիմադիր ուժերը, հիանալի

առիթ տեսնելով վարչապետ Էրդողանի խորհրդարանական մեծա-

մասնությունը նվազեցնելու համար, նրան մեղադրեցին Թուրքիայի

ազգային շահերին դավաճանելու մեջ` իրենց դարավոր հայ թշնամի-

ների և ոչ թե ադրբեջանցի եղբայրների կողմը բռնելու համար1: Այս

մեղադրանքների դեմ պայքարելու նպատակով Թուրքիայի ղեկավար

շրջանակները ստիպված էին մի շարք չհիմնավորված հայտարարու-

թյուններ կատարել` ուռճացնելով արձանագրությունների շահավե-

տությունը թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի համար: Նրանք ադրբե-

ջանցիներին հավաստիացրին, որ ճնշում կգործադրեն Հայաստանի

վրա Արցախն Ադրբեջանին վերադարձնելու համար` մինչև թուրքա-

կան խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացումն

ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը:

Տարածաշրջանային զարգացումների ֆոնին բավական ուշա-

գրավ էր թուրքական մի շարք լրատվամիջոցների տարածած լուրը,

թե Հայաստանը դուրս է հանվել Թուրքիայի «կարմիր գրքից» կամ

Թուրքիայի անվտանգության հայեցակարգից: Ամենից առաջ, այդ

փաստաթուղթը մեծ գաղտնիություն ունի և չի հրապարակվում: Իսկ

այդ փաստաթղթում փոփոխությունների մասին տեղեկությունները

հիմնականում արտահոսքի տեսքով են և հաստատապես ունեն

կոնկրետ նպատակ ու խնդիր: Ըստ թուրքական աղբյուրների, այն

վերանայվում է հինգ տարին մեկ2:

1 Ազգ, 06.11. 2010։ 2 Նույն տեղում:

Page 64: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

64

Այս պայմաններում ավելի ուշագրավ է դառնում ցանկացած

գաղտնազերծում, հատկապես, երբ խոսքն այնպիսի քաղաքական

միակողմանի անակնկալների մասին է, ինչպիսիք Թուրքիան մատու-

ցեց Հայաստանին ու Ռուսաստանին, Իսրայելին, Իրանին ու Իրաքին,

Հունաստանին ու Սիրիային, և վերջապես` եղբայրական Ադրբեջա-

նին: Այսպես, այս նոր փաստաթղթում Վրաստանը Հայաստանի և մի

շարք այլ երկրների նման դուրս է եկել Թուրքիայի անվտանգությանը

սպառնացող երկրների ցանկից: Այս համատեքստում հարկ է նշել, որ

Վրաստանում որոշել են վերանայել երկրի անվտանգության ռազմա-

վարությունը 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո ձևավոր-

ված իրողությունների պատճառով, որտեղ Թուրքիան դժվար թե

դարձյալ համարվի Վրաստանի ռազմավարական գործընկերը, քանի

որ Թուրքիան ոչ միայն (գոնե քաղաքական հայտարարությունների

մակարդակով) չսատարեց Վրաստանին օգոստոսյան ռազմական

բախումների ժամանակ, այլև կտրուկ ակտիվացրեց ու նոր բնույթ

հաղորդեց Ռուսաստանի հետ իր հարաբերություններին:

Էլ ավելի բարդ և հակասական իրավիճակում կարող է հայտն-

վել Թուրքիայի նոր ռազմավարությունը թուրք-ադրբեջանա-հայկա-

կան հարաբերությունների համատեքստում: Ստացվում է, որ Հայաս-

տանը թշնամի երկրների ցանկից հանելով` Թուրքիան ազդարարում

է հայ-թուրքական կարգավորման գործում իր պատրաստակամու-

թյունը, իսկ Թուրքիային իր անվտանգությանը սպառնացող երկիր

համարող Հայաստանը նման «բարի կամք» չի ցուցաբերում:

Հարկ է նշել, որ ի տարբերություն ֆուտբոլային դիվանագիտու-

թյան ժամանակ թուրք-ադրբեջանական հարաբերություններում

նկատվող սրացումների, այս անգամ թե՛ պաշտոնական Ադրբեջանը,

թե՛ մամուլը լռում են Թուրքիայի կողմից վերագնահատված թշնամի-

ների ցուցակից Հայաստանը հանելու փաստի մասին կամ էլ բավա-

րարվում են փաստի արձանագրումով: Սակայն բավական ուշագրավ

Page 65: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

65

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան

փաստի ենք ականատես լինում. անհասկանալի է, թե Թուրքիան ինչ-

պես կարող է, մի կողմից, Հայաստանին վերաբերվել որպես ոչ թշնա-

մական պետության, իսկ մյուս կողմից` լինել Ադրբեջանի անվտան-

գության երաշխավորն ու նպաստել նրա ռազմական հզորացմանը:

Ադրբեջանի ղեկավար շրջանակները բազմիցս հայտարարել են, որ

Ադրբեջանի թիվ մեկ թշնամին Հայաստանն է, և 2011թ. մայիսին Թուր-

քիան վերստին հաստատեց Ադրբեջանի անվտանգությունը պաշտ-

պանելու իր պատրաստակամությունը (հաստատվեց Ադրբեջանի

ռազմական դոկտրինը, որտեղ Թուրքիային վերապահվում է առանց-

քային դերակատարություն)` Հայաստանի ագրեսիայի հետևանքները

շտկելու հարցում1: Այսպիսով, սառեցված հայ-թուրքական գործընթա-

ցի ֆոնին հստակ է, որ Թուրքիան նման տեղեկություններ տարածելով

առավելապես խնդիր է դրել բացել կարծես թե բավական ամուր

փակված «հարաբերությունների նորմալացման» գործընթացը:

Փաստորեն, Ադրբեջանին հաջողվեց «ստիպել» Թուրքիային`

Հայաստանի հանդեպ վարել նախապայմանների քաղաքականու-

թյուն, որը հակասում էր թուրքական «զրո խնդիրներ հարևանների

հետ» սկզբունքին: Թուրքիան ստիպված եղավ ընտրություն կատարել

երկու կարևոր առաջնահերթությունների միջև: Վերը ցույց ենք տվել,

որ Թուրքիան տարածաշրջանում տերության կարգավիճակի կարող

էր հավակնել տարածաշրջանի աշխարհագրական տարածքում և կամ

էներգետիկ ռեսուրսների վերահսկողության առումով: Երկար

ժամանակ Թուրքիան փորձում էր զերծ մնալ այդ ընտրությունը կա-

տարելուց, որը սահմանափակելու էր նրա քաղաքական ներկայու-

թյունը տարածաշրջանում, սակայն Ադրբեջանի կեցվածքի պատճա-

ռով ընտրությունը կատարվեց հօգուտ երկրորդի: Դրա դրսևորումը

դարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործ-

1 Լաուրա Բաղդասարյան, «Երկակի հաշվապահություն» անվտանգության հին ու նոր զգացողու-

թյուններում, 13.11.2010, http://hetq.am/am/politics/turkey-armenia/:

Page 66: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

66

ընթացի սառեցումը: Թուրքիան որպես դրա պատճառ բերեց և այսօր էլ

բերում է այն, որ ՀՀ Սահմանադրական դատարանը, քննելով հայ-

թուրքական արձանագրությունները, իր համապատասխան որոշման

մեջ մասնավորապես գրել է. «Հայաստանի Հանրապետությունը կշա-

րունակի աջակցել 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հա-

յաստանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճա-

նաչման գործընթացին»1: Այստեղ կարևոր է այն, որ Թուրքիան

փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման

գործընթացի սառեցման մեղքը բարդել ՀՀ-ի վրա` փորձելով իրավի-

ճակի բարդացումը կապել ՀՀ-ի կողմից Հայոց ցեղասպանության

միջազգային ճանաչման գործընթացը հովանավորելու հետ: Մինչդեռ

արձանագրությունների կնքումից հետո նրա տարբեր պաշտոնյաներ

նշել են, որ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն է, և որ

Թուրքիան չի բացի սահմանը ՀՀ-ի հետ, եթե հայկական զորքը դուրս

չբերվի ԼՂՀ-ից և շրջակա տարածքներից: Ադրբեջանը, փաստացի,

«ստիպում» է Թուրքիային այդ խնդրի հետ կապված նախապայմաննե-

րով հանդես գալ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման

գործընթացում: Սակայն Թուրքիայի քաղաքական գործիչները լավ են

հասկանում, որ իրենց արտաքին քաղաքականության մեջ չեն կարող

թույլ տալ Ադրբեջանի հետ համատեղ նրա թշնամու դեմ հանդես գա-

լու ճոխությունը, ուստի փորձում են անել հաջորդ քայլը` ընդգրկվել

ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացում: Սեփական և ադրբեջանցի

քաղաքական գործիչների բերանով նրանք փորձեցին հարցը տեղա-

փոխել այլ հարթակներ, որից հետո ջանացին ցուցադրել ներկայիս

ձևաչափով ԵԱՀԿ Մինսկի խմբի անարդյունավետությունը, մասնավո-

րապես, նշելով, թե որպես խմբի անդամ Ֆրանսիան կողմնակալ մոտե-

ցում ունի և նրան անհրաժեշտ է փոխարինել: Եվրախորհրդարանի

1 Turkey rebuffs US call on thaw with Armenia,

http://www.hurriyetdailynews.com/PrintNews.aspx?PageID= 383&NID=22491

Page 67: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

67

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան

անունից նույնիսկ ապատեղեկատվություն տարածվեց, թե վերջինս

առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան փոխարինել ԵՄ-ով,

թեև խոսքը միայն Եվրախորհրդարանի արտաքին հարաբերություն-

ների հանձնաժողովի առաջարկ-նախաձեռնության մասին է1: Սակայն

կեղծիքը բացահայտվեց ԵՄ պաշտոնյայի կողմից2:

Եթե ամփոփենք վերն ասվածը, կարող ենք արձանագրել, որ

Անդրկովկասում Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականու-

թյան գլխավոր առաջնահերթություններից մեկը` տարածաշրջանի

պետություններն իրեն կենսական կապերով կապելը, անհաջողու-

թյան մատնվեց Ադրբեջանի «պահանջով», որի հետևանքով տարա-

ծաշրջանային տերությանը հատուկ «զրո խնդիրներ հարևանների

հետ» արտաքին քաղաքական սկզբունքով առաջնորդվել փորձող,

սակայն փաստացի Ադրբեջանի դրդմամբ ՀՀ-ի հետ «առանձնահա-

տուկ» հարաբերություններ որդեգրած և ըստ այդմ տարածաշրջա-

նային տերության կարգավիճակից «հրաժարված» Թուրքիան, գլոբալ

ասպարեզում տերության դիրքերից հանդես գալու փոխարեն, ներ-

կայումս հանդես է գալիս ադրբեջանական շահերի պաշտպանու-

թյամբ: Մինչդեռ «զրո խնդիրների» քաղաքականությունը և ՀՀ-ն

թշնամիների ցանկից հանելը միանշանակ ցույց են տալիս, որ իրա-

կանում Թուրքիան ցանկանում էր վեր կանգնել երկկողմ հակամարտ

հարաբերությունների կողմ հանդես գալուց՝ նույնիսկ որոշ չափով

«չնկատելով» հայության կողմից Հայոց ցեղասպանության միջազգա-

յին ճանաչման գործընթացն ակտիվացնելը: Այդ առումով, Թուրքիան

փորձեց առաջ քաշել այն թեզը, թե հայկական սփյուռքը խանգարում

է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթա-

1 European Parliament suggests replacing France with European Union in OSCE Minsk Group,

http://www.commonspace.eu/eng/armenia/6/id1633, Европарламент хочет заменить в Минской группе

ОБСЕ Францию на Евросоюз, http://www.kavkaz-uzel.ru/articles/203619/ և այլն: 2 Այդ մասին Երևանում հայտարարեց ԵՄ` Անդրկովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով

հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Լեֆորը. Ֆիլիպ Լեֆոր, ԵՄ-ը մտադիր չէ զբաղեցնել

Ֆրանսիայի տեղը ԵԱՀԿ Մինսկի խմբում, http://news.am/arm/news/107792.html

Page 68: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

68

ցին1, որի նպատակը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչ-

ման գործընթացը զուտ հայկական սփյուռքի և ոչ թե ՀՀ քաղաքակա-

նություն ներկայացնելն էր, որը, հասկանալի է, անպտուղ եղավ:

Թուրք-ադրբեջանական հարաբերություններում առկա են նաև

այլ խնդիրներ: Նախ, խոսքը Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի

հարցի մասին է: Ադրբեջանը չէր ճանաչում Հյուսիսային Կիպրոսը`

մտավախություն ունենալով, թե դա վտանգավոր նախադեպ կարող է

ստեղծել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար:

Մինչդեռ թուրքական իշխանությունները կարծում էին, թե այս երկու

հակամարտությունները տարբերվում են, և Ադրբեջանի քաղաքական

ղեկավարությունը բավականաչափ քայլեր չի ձեռնարկում Հյուսիսա-

յին Կիպրոսին օգնելու համար: Այս խնդիրը հատկապես լարվածու-

թյուն առաջացրեց երկու երկրների հարաբերություններում 2004թ.

մայիսին, երբ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի

նիստում Հյուսիսային Կիպրոսին վերաբերող օրինագծի քննարկման

ժամանակ բոլոր ադրբեջանական ներկայացուցիչները, բացի մեկից,

բացակա էին2: Օրինագիծը, որը թույլ էր տալու չճանաչված Հյուսի-

սային Կիպրոսին ներկայացուցչություն ունենալ Եվրոպայի խորհր-

դում, չանցավ, և Թուրքիան մեղադրեց Ադրբեջանին իրեն դավաճա-

նելու մեջ: Այնուամենայնիվ, Ադրբեջանն առաջին երկիրն էր, որ

Թուրքիայից հետո ուղղակի չվերթներ իրականացրեց դեպի Հյուսի-

սային Կիպրոս3: Այս հանգամանքը, սակայն, անհետևանք չմնաց

Ադրբեջանի համար: Կիպրոսի Հանրապետության ճնշման տակ ԵՄ-

ը սպառնաց Ադրբեջանին դադարեցնել Եվրոպական հարևանության

քաղաքականության իրականացումը4:

1 Positive steps should not fall victim to Armenian diaspora: Turkish PM,

http://www.hurriyet.com.tr/english/world/10880748_p.asp և այլն: 2 Fariz Ismailzade, TURKEY-AZERBAIJAN: THE HONEYMOON IS OVER. Azerbaijan’s relations with

Turkey in post-independence period: challenges, successes and issues at stake, Baku, 2006, p. 7. 3 Նույն տեղում, p. 8: 4 Նույն տեղում, p. 9.

Page 69: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

69

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան

Կիպրոսի խնդիրը շարունակում է կենտրոնական տեղ գրավել

թուրք-ադրբեջանական հարաբերություններում: Ադրբեջանի փոխ-

վարչապետ Հասանովը 2011թ. հայտարարեց, թե Ադրբեջանն աջակ-

ցում է Թուրքիային Հյուսիսային Կիպրոսի հարցում և հասկանում է,

որ Թուրքիան իրավունք ունի Ադրբեջանից պահանջել ճանաչել Հյու-

սիսային Կիպրոսը, սակայն վախենում է, որ դրանից հետո առնվազն

15 պետություն անմիջապես կճանաչեն Լեռնային Ղարաբաղը1: Ան-

հրաժեշտ է, որ Թուրքիայում ճիշտ ըմբռնեն այս իրողությունը, ասել է

Հասանովը: Սակայն Էրդողանի այցը Հյուսիսային Կիպրոս և նրա

սպառնալիքները Եվրամիությանը, որ եթե մինչև 2012թ. չլուծվի երկու

կղզիների միավորման հարցը և Հյուսիսային Կիպրոսն էլ չընդգրկվի

Եվրամիության կազմում, Թուրքիան կարող է սառեցնել բոլոր հարա-

բերությունները Եվրամիության հետ, վկայում են այն մասին, որ այդ

հարցը չլուծելու դեպքում Էրդողանը կարող է պահանջել Ադրբեջա-

նից ճանաչել Հյուսիսային Կիպրոսը:

Թուրք-ադրբեջանական համագործակցությունը ռազմական ոլորտում 2008-2011թթ.

Թեև, դատելով վերոհիշյալից, թուրք-ադրբեջանական հարաբերու-

թյուններում առկա է որոշակի լարվածություն, այնուամենայնիվ,

Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները լուրջ ջանքեր են գոր-

ծադրում` զարգացնելու համագործակցությունը տարբեր ոլորտնե-

րում: Մասնավորապես, վերջին շրջանում ակտիվացել են երկու

երկրների միջև բարձրաստիճան զինվորականների փոխայցելու-

թյուններն ու համատեղ միջոցառումները: Նկատվում է ռազմական

ոլորտում թուրք-ադրբեջանական համագործակցության աշխուժա-

ցում, ինչը հիմնականում ուղղված է ՆԱՏՕ ԱԳԳԾ (Անհատական

գործընկերության գործողությունների ծրագրի) շրջանակներում ադր-

1 «Ադրբեջանը վախենում է ճանաչել Հյուսիսային Կիպրոսը»,

http://www.armweeklynews.am/i3/Azeri/awn_az_arm.htm.

Page 70: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

70

բեջանական բանակի բարեփոխումներում Թուրքիայի կողմից աջակ-

ցության տրամադրմանը: Ակտիվացան թուրք բարձրաստիճան զին-

վորականների այցելություններն Ադրբեջան` տեղում գնահատելու և

քննարկելու բարեփոխումների հիմնական ուղեգծերն ու ոլորտները:

2008թ. սկսվեց Ադրբեջան-ՆԱՏՕ ԱԳԳԾ երկրորդ փուլը: 2009թ.

Ադրբեջանի զինված ուժերի կազմում տեղի ունեցան հերթական կա-

ռուցվածքային փոփոխությունները ՆԱՏՕ ռազմական ստանդարտ-

ներին անցման ծրագրի շրջանակներում: Ըստ ադրբեջանական լրատ-

վական գործակալությունների տվյալների` ցամաքային զորքերի շտա-

բային կառույցը ստեղծվել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամա-

նատար Ի.Քոշեների` Ադրբեջան կատարած այցի ընթացքում: Մինչև

2015թ. նախատեսվում է ավարտին հասցնել Ադրբեջանի բանակի`

ՆԱՏՕ ստանդարտներին համապատասխանեցման ռեֆորմները: Այս

գործընթացում թուրքական ռազմական շրջանակներն անմիջական

դեր են ունենալու` ադրբեջանական զինվորների կրթության, սպայա-

կան կազմի վերապատրաստման և ՆԱՏՕ չափանիշներին համապա-

տասխան բանակային կառույցների փոփոխման հարցերում:

Բացի այդ, նախատեսվում է ստեղծել թուրք-ադրբեջանական

համատեղ ռազմական հանձնաժողով, որն էլ իրավասություն կունե-

նա ծրագրել և մշակել ադրբեջանական բանակի բարեփոխումների

գործընթացը` այն համապատասխանեցնելով ՆԱՏՕ չափանիշներին:

Ադրբեջանի զինվորական շրջանակներն իրենց թուրք գործընկերնե-

րից հիմնականում աջակցություն են սպասում ՆԱՏՕ չափանիշներին

համապատասխան ռազմական ուսուցման, ռազմական գործողու-

թյուններում տեխնոլոգիաների կիրառման և ռազմական ոլորտում

նորամուծությունների ներդրման հարցերում1: Ամենայն հավանակա-

նությամբ թուրք զինվորական շրջանակներն իրենց դերակատարու-

թյունը կունենան նաև առաջիկայում ընդունվելիք Ադրբեջանի

1 Turkish Daily News, 03.04.2007.

Page 71: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

71

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան

պաշտպանական հայեցակարգի հիմնական ռազմավարական ուղե-

գծերի սահմանման մեջ:

Պետք է նշել, որ թուրքական ներդրումներն ադրբեջանական

բանակում ներառում են ինչպես ռազմական կադրերի պատրաստու-

մը և ուսուցումը, այնպես էլ տարբեր տեսակի զինամթերքի, ռազմա-

կան տեխնիկայի և ֆինանսական օգնության տրամադրումը: 2010թ.

սկզբի դրությամբ Թուրքիայի պաշտպանության նախարարության

տվյալներով՝ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության

ընդհանուր ծավալներն արդեն անցնում էին $200 մլն-ը1:

Ադրբեջանական սպաներն ամեն տարի մասնակցում են Թուր-

քիայում անցկացվող զորավարժություններին, որոնք կրում են ‹‹Meh-

metçik››, ‹‹Deniz Aslanı››, ‹‹Karadeniz Ortaklık›› անվանումները2: Համա-

տեղ զորավարժությունները վերաբերում են տարբեր ոլորտներին`

ցամաքային, հակաօդային, հատուկ նշանակության, ռազմաբժշկա-

կան և այլն:

Թուրքական կողմը Բաքվին աջակցություն է ցուցաբերում նաև

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անձնակազմի պատրաստման

հարցում, որն իրականացվում է 2008թ. մարտի 14-ին Ադրբեջանի

պաշտպանության նախարարության և Թուրքիայի գլխավոր շտաբի

միջև ստորագրված արձանագրության (‹‹Ադրբեջանի բարձրագույն

ռազմաօդային ուսումնարանին կրթության և դասավանդման հարցե-

րում աջակցության››) համաձայն3:

Բանակի բարեփոխումների այդ գործընթացն արագացնելու և

առավել սահուն տանելու նպատակով նախատեսվում է ադրբեջանա-

կան զինված ուժերի և պաշտպանության նախարարության համա-

կարգում, որպես խորհրդականներ, մի խումբ թուրք բարձրաստիճան

1 Л.Овсепян, В.Иванов, Военно-политические аспекты сотрудничества Турции со странами Южного

Кавказа (Азербайджан, Грузия) и Центральной Азии. Динамика и основные тенденции развития,

Институт политических исследований ГНКО, Ереван, 2010, с. 55. 2 Նույն տեղում, с. 58: 3 Նույն տեղում, с. 59:

Page 72: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

72

զինվորականների նշանակել: Ըստ լուրերի` Ադրբեջանում պատ-

րաստվում են պաշտպանության նախարարի օգնական նշանակել

Թուրքիայի Զինված ուժերի բարձրաստիճան գեներալի, իսկ նրան և

նրա հետ Թուրքիայից եկած խմբին լայն իրավասություններ և

աշխատելու թույլտվություն է տրվելու: Ենթադրվում է, որ մինչև

2011թ. այդ աշխատանքներում ծառայություն կկատարեն Թուրքիայի

զինված ուժերի ևս մի խումբ գեներալներ1:

Ադրբեջանական բանակում թուրք զինվորական խորհրդական-

ների գործունեությունն ինքնին նորություն չէ: Ղարաբաղյան պատե-

րազմի ժամանակ տասնյակ թուրք գեներալներ և բարձրաստիճան

զինվորականներ անմիջական մասնակցություն են ունեցել ռազմա-

կան գործողությունների մշակման և ադրբեջանցի զինվորների վար-

ժեցման գործում2:

Երկկողմ ռազմական հարաբերությունների զարգացման նպա-

տակով նախատեսվում է ակտիվացնել նաև համագործակցությունը

երկու երկրների ռազմարդյունաբերական համալիրների միջև: Մաս-

նավորապես, Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյո-

նուլի` 2010թ. նոյեմբերի 2-4-ը Բաքու կատարած այցի շրջանակնե-

րում մի շարք համաձայնագրեր ստորագրվեցին ռազմական նախա-

պատրաստման, զինամթերքի արտադրության և պաշտպանության

ոլորտում համագործակցության այլ ձևերի վերաբերյալ: Ադրբեջանի

պաշտպանության նախարարությունը թուրքական «Makin Eve

Kimya» ընկերության հետ համատեղ պետք է զբաղվի ձեռքի նռնակա-

նետների արտադրությամբ: Թուրքիայում նոր հրթիռային համակարգ

կարտադրվի, որի մասերը կհավաքեն Ադրբեջանում3:

1 Zerkalo, 07.01.2007. 2 Տե՛ս Արսեն Ավագյան, Թուրք ազգայնամոլների գործունեությունն Ադրբեջանում 1990-1994թթ.,

Հայկական բանակ, 3(49), 2006, էջ 50, Levon Chorbajian, Patrick Donabedian and Claude Mutafian, The

Caucasian Knot: The History of Geopolitics of Nagorno-Karabagh, London, 1994, p. 34, Գրիգոր Արշակյան, Թուրքիայի քաղաքականությունը Անդրկովկասում 1991-2001թթ., Երևան, 2009, էջ 60: 3 Ջասուր Սումերինլի, Ադրբեջանն ամրապնդում է Թուրքիայի հետ կապերը պաշտպանության

ոլորտում, Կովկասյան լրատու, N 566, 12.11.2010։

Page 73: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

73

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան

Ադրբեջանն էապես ավելացրել է պաշտպանության ոլորտի

ծախսերը: Եթե 2009թ. պետությունն այս ոլորտին ավելի քան $1 մլրդ է

հատկացրել, ապա 2011թ. նախատեսում է այս գումարը հասցնել

մինչև $2.3 մլրդ-ի1: Պարզ է, որ այդ գումարի մի զգալի մասը ծախս-

վելու է թուրքական զենքի ու «խորհրդականների» վրա: 2010թ. թուր-

քական երկու ընկերություններ Ադրբեջանին $267 մլն-ի սպառազինու-

թյուն են վաճառել: 2011թ. ապրիլին նման տվյալներ էին հրապարակ-

վել Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկագրում:

Մասնավորապես, հրթիռների և ռեակտիվ ռազմամթերքի թուրքական

ամենախոշոր արտադրող «Roketsan» ընկերությունն Ադրբեջանին է

վաճառել $244 մլն-ի արտադրանք: Իսկ «Otokar» ընկերությունը $23 մլն

արժողությամբ «Cobra» մակնիշի զրահամեքենաներ և «Land Rover

Defender» տեսակի ավտոմեքենաներ է մատակարարել2:

2011թ. հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանը Թուրքիայից

գնել է $20 մլն-ի սպառազինություն3:

Ռազմական ոլորտում թուրք-ադրբեջանական համագործակ-

ցության մեջ մեծ տեղ է հատկացվում համատեղ արտադրությանը:

2011թ. ապրիլ-մայիսին Թուրքիան և Ադրբեջանը ռազմական ոլոր-

տում կնքեցին երկու կարևոր պայմանագիր: Առաջին պայմանագիրը

ստորագրել են Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախա-

րար Յավեր Ջամալովը և Թուրքիայի պաշտպանության նախարար

Մեհմեթ Վեջդի Գյոնուլը: Այդ պայմանագրով նախատեսվում է, որ

Ադրբեջանը մասնակցելու է Թուրքիայում արտադրվող հետևակային

«MODERN» հրացանների և 105 մմ տրամաչափի հրանոթների համա-

տեղ արտադրությանը: Երկրորդ պայմանագիրը ստորագրել են թուր-

քական «MKEK» ընկերության գլխավոր տնօրեն Ունալ Օնսիփա-

հիօղլուն և Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարա-

1 Նույն տեղում: 2 Sabah, 19.04.2011. 3 Zaman, 16.05.2011.

Page 74: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

74

րության ռազմատեխնիկական համագործակցության դեպարտամեն-

տի պետ Ֆարուհ Վեզիրովը: Սրանով նախատեսվում է, որ կողմերը

համատեղ կարտադրեն 120 մմ տրամաչափի ականանետներ1:

2011թ. մարտի 10-ին թուրքական խորհրդարանը վավերացրեց

Ռազմավարական համագործակցության ու փոխօգնության մասին

թուրք-ադրբեջանական պայմանագիրը, որով նախատեսվում էր, որ

երկու երկրները տարբեր ոլորտներում համագործակցելու են միմյանց

հետ և փոխօգնության են հասնելու իրենց անվտանգությանն սպառ-

նացող ուղիղ վտանգների առաջացման պարագայում, արտակարգ

կամ ճգնաժամային իրավիճակներում: Երկու երկրների միջև կնքված

պայմանագիրը երկու կողմին էլ հնարավորություն է ընձեռում առա-

վելագույն ձևով բարձրացնել ռազմական ոլորտում համագործակցու-

թյան մակարդակը: Այդ պայմանագիրը Թուրքիային փաստացի ընձե-

ռում է Ադրբեջանի անվտանգության երաշխավորի կարգավիճակ2:

Եզրակացություններ

1. Թուրքիան և Ադրբեջանը համագործակցել և այսօր էլ համագոր-

ծակցում են ռազմական ոլորտում: Այս առումով առյուծի բաժի-

նը երկկողմ հարաբերություններում ներդնում է Թուրքիան:

2. Երկկողմ ռազմաքաղաքական հարաբերություններն ընդգրկում

են ինչպես համագործակցությունն արտաքին քաղաքական

հարթությունում, այնպես էլ ռազմարդյունաբերական, բանակա-

շինության և այլ կարևոր ոլորտներում:

3. Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության

ամենակարևոր բաղադրիչներից է աջակցությունն Ադրբեջանի

զինված ուժերի կառուցվածքային փոփոխություններին` ՆԱՏՕ

չափանիշներին համապատասխանեցնելու համար:

1 Vesti.az, 11.05.2011. 2 Regnum.ru, 19.10.2011.

Page 75: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

75

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան

4. Սկսած 2008թ. Թուրքիայի և Ադրբեջանի միջև ի հայտ են գալիս

հակասություններ, որոնց պատճառը Հայաստանի հետ հարա-

բերությունների բարելավման գործընթացում Թուրքիայի ընդ-

գրկումն էր, «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականու-

թյան վերակտիվացումը, ինչպես նաև համաանդրկովկասյան

տարածաշրջանային ծրագրերով հանդես գալը:

5. Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունները թեև մեծ

կարևորություն ունեն Թուրքիայի համար, սակայն վերջինս չի

կարող իրեն «թույլ տալ» վարվել Ադրբեջանի նման, այն է` ողջ

արտաքին քաղաքականությունը կառուցել ընդդեմ թշնամու:

Տարածաշրջանում գլխավոր դերակատարի վերածվելու ճանա-

պարհին Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մշակող-

ներն անհրաժեշտաբար պետք է այդ քաղաքականությունը կա-

ռուցեին ոչ թե հակա- կամ ընդդեմ, այլ ավելի կառուցողական

դաշտում:

6. «Զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը և ՀՀ-ն

թշնամիների ցանկից հանելը միանշանակ ցույց են տալիս, որ

իրականում Թուրքիան ցանկանում էր վեր կանգնել երկկողմ

հակամարտ հարաբերությունների կողմ հանդես գալուց:

7. Անդրկովկասում Թուրքիայի տարածաշրջանային քաղաքակա-

նության գլխավոր առաջնահերթություններից մեկը` տարածա-

շրջանի պետություններն իրեն կենսական կապերով կապելը,

անհաջողության մատնվեց Ադրբեջանի «պահանջով», որի

հետևանքով «զրո խնդիրներ հարևանների հետ» տարածաշրջա-

նային տերությանը հատուկ արտաքին քաղաքական սկզբունքը

որդեգրած, սակայն Ադրբեջանի դրդմամբ ՀՀ-ի հետ «առանձնա-

հատուկ» հարաբերություններ պահպանող և ըստ այդմ տարա-

ծաշրջանային տերության կարգավիճակից «հրաժարված»

Թուրքիան, գլոբալ ասպարեզում տերության դիրքերից հանդես

Page 76: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

76

գալու փոխարեն, ներկայումս հանդես է գալիս ադրբեջանական

շահերի պաշտպանությամբ:

8. Փաստորեն, Թուրքիան ստիպված եղավ ընտրություն կատարել

երկու կարևոր առաջնահերթությունների միջև: Թուրքիան տա-

րածաշրջանում տերության կարգավիճակի հավակնում էր տա-

րածաշրջանի աշխարհագրական տարածքում և կամ էներգե-

տիկ ռեսուրսների վերահսկողության առումով: Երկար ժամա-

նակ Թուրքիան փորձում էր զերծ մնալ այդ ընտրությունը կա-

տարելուց, որը սահմանափակելու էր նրա քաղաքական ներ-

կայությունը տարածաշրջանում, սակայն Ադրբեջանի ագրեսիվ

շանտաժային կեցվածքի պատճառով ընտրությունը կատարվեց

հօգուտ երկրորդի: Դրա դրսևորումը դարձավ հայ-թուրքական

հարաբերությունների կարգավորման գործընթացի սառեցումը:

9. Տարածաշրջանային հարթությունում ռուս-վրացական հակա-

սությունները հանգեցրին Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան հա-

մագործակցության ընդլայնմանը:

Մինչև 2008թ. Թուրքիայի բոլոր համապատասխան ծրագրերի

կենտրոնում թուրք-ադրբեջանական կապերն էին, որոնց առումով

Թուրքիան հասավ առավելագույնի` դրանց մեջ ներքաշելով նաև

Վրաստանին: 2008թ. հետո Թուրքիան «ներքաշվեց» Հայաստանի հետ

հարաբերությունների բարելավման ծրագրերում` միևնույն ժամա-

նակ փորձ կատարելով էական դեր ստանձնել ԼՂՀ խնդրի կարգա-

վորման գործընթացում:

Դեկտեմբեր, 2012թ.

Page 77: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

77

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան

ПОЛИТИЧЕСКИЕ ПРИОРИТЕТЫ ТУРЦИИ

В ЗАКАВКАЗЬЕ В 2008-2011ГГ. И

ТУРЕЦКО-АЗЕРБАЙДЖАНСКИЕ ОТНОШЕНИЯ

Григор Аршакян, Арман Егиазарян

Резюме

С 2008г. между Турцией и Азербайджаном возникают проблемы, свя-

занные с вопросом урегулирования турецко-армянских отношений.

Несмотря на то, что турецко-азербайджанское сотрудничество имеет

для Турции стратегическое значение, для нее также важна сбаланси-

рованность в региональной политике в Закавказье.

Приоритетная для Турции задача создания тесных связей в регио-

не стала невыполнимой вследствие неуступчивой позиции Азербайджа-

на. Перед Турцией встал важный выбор: добиться статуса региональной

державы в регионально-географическом отношении или же с помощью

энергетических ресурсов Азербайджана превратиться в державу, кон-

тролирующую пути вывоза энергетических ресурсов региона.

Page 78: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

78

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Աշոտ Թևիկյան*

2012թ. հունիսին ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային ժողով ներկայաց-

րած և նրա հաստատած ծրագրով սկսել է իրականացնել բարեփո-

խումների փաթեթ, որտեղ, որպես երկարաժամկետ կայուն աճի

գլխավոր պայմաններ, արտացոլված են հետևյալ երեք գերակայու-

թյունները` տնտեսության մրցունակության բարձրացում, մարդկա-

յին կապիտալի և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:

ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ առաջիկա հինգ տարվա ըն-

թացքում տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված (էնդո-

գեն) զարգացումը կունենա Հայաստանի տնտեսական աճի ապահով-

ման առաջնային դերակատարում։

Այդ ռազմավարության շրջանակում ենթադրվող տնտեսության

արդիականացման, գիտության ոլորտի զարգացման (այսուհետ`

տնտեսության արդիականացում) ուղղությունները պահանջում են

լուծել բազմաթիվ խնդիրներ, որոնք կարելի է միավորել երեք

խմբում.

մակրոտնտեսական` կապված ՀՆԱ արտադրության և տնտե-

սության ռեսուրսների օգտագորման հետ, ուղղված հիմնական

* ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոն, Ռուս-հայկական (սլավոնական) պետական

համալսարանի կառավարման ամբիոն, տ.գ.թ.։

Page 79: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

79

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Ա.Թևիկյան

կապիտալի համախառն կուտակմանը1,

ձեռներեցային շարժառիթներ, որոնք ենթադրում են արտադ-

րության զարգացում և նորացում,

ինստիտուցիոնալ, երբ նախատեսվում է ապահովել բիզնեսի

զարգացման նպաստավոր պայմաններ:

Մեր նպատակն է մակրոտնտեսական համամասնությունների

վերլուծության հիման վրա պարզել հնարավոր ֆինանսավորման

ծավալները` Հայաստանի տնտեսության արդիականացմանն ուղղ-

ված կուտակման և համապատասխան ներդրումային քաղաքակա-

նության իրականացման համար:

Նման տնտեսական քաղաքականությանը նպաստելու են ՀՀ

կառավարության ընդունած մի շարք որոշումներ, այդ թվում՝ «Ինո-

վացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմավարության

հայեցակարգը» (17.02.2011թ. ՀՀ կառավարության N 6 արձանագրա-

յին որոշումը), որտեղ ներկայացված են նորարարության ազգային

համակարգի ձևավորման ռազմավարական խնդիրները մինչև

2020թ., ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերը, «Գիտու-

թյան ոլորտի զարգացման ռազմավարությունը» (ՀՀ կառավարության

2010թ. մայիսի 27-ի նիստի N 20 արձանագրային որոշումը):

«Ինովացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմա-

վարության հայեցակարգով» կառավարությունը 2012-2017թթ. նպա-

տակ ունի ապահովել.

զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ

տեմպեր` համախառն ներքին արդյունքի 5-7% աճի միջոցով,

ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ

տեմպեր,

1 Հիմնական կապիտալի համախառն կուտակումը (Gross Fixed Capital Formation) ռեզիդենտների

կողմից ապագայում նոր եկամտի ստեղծման համար միջոցների ներդրումն է հիմնական կապի-

տալի օբյեկտներում` արտադրությունում դրանք օգտագործելու ճանապարհով։

Page 80: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Ա.Թևիկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

80

նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնա-

պատկում,

աղքատության կրճատում՝ 8-10 տոկոսային կետով,

100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ

որում՝ ոչ գյուղատնտեսության մեջ զբաղվածների թվի ավելա-

ցում 30-50 հազարով:

Հիմնախնդիրն այն է, որպեսզի Հայաստանի ազգաբնակչության

կենսամակարդակն աստիճանաբար մոտենա զարգացած պետու-

թյունների բնակչության կենսամակարդակին: Դրա համար անհրա-

ժեշտ է ունենալ ազգային հարստության մոտավորապես նույն մեծու-

թյունը և որակը և առաջին հերթին՝ մեկ շնչին ընկնող վերարտա-

դրվող կապիտալը1: Դրա լուծումը պայմանավորված է համախառն

կուտակման բացարձակ մեծության և ՀՆԱ ընդհանուր աճով ու նրա

այն մասի ավելացմամբ, որն ուղղվում է կապիտալի համախառն

կուտակմանը:

Որպես տնտեսության զարգացման ֆինանավորման աղբյուր

որոշիչ և վճռական է կուտակման և խնայողության նորմը2, քանի որ

ով խնայում է, նա էլ ունի ներդրման հնարավորություն: Շրջանցել

նման մոտեցումը՝ մի քանի արտասահմանյան ձեռնարկությունների

համար հատուկ պայմաններ ստեղծելով, ճիշտ չէ. պետությունը

դրանից չի շահում: Հայաստանի պարագայում տնտեսության ար-

դիականացման առավել իրական ուղին ենթադրում է ՀՆԱ կառուց-

վածքում ունենալ կապիտալի կուտակման այնպիսի բաժին, որը թույլ

1 Ազգային հարստություն – այն ամենը, ինչին տիրապետում է ազգը. նյութական բարիքները, բոլոր

բնական ռեսուրսները, մթնոլորտը, արվեստի ստեղծագործությունները և այլն:

Վերարտադրվող կապիտալ – արտադրված ակտիվներ, այդ թվում` տնտեսության հիմնական

ֆոնդեր, ֆինանսական ու նյութական ակտիվներ և մտավոր սեփականություն: 2 Կուտակման նորմ – միջոցների մաս, պետության կողմից որպես ներդրում դիտարկվող, որոնք

ուղղվում են ապագա նպատակներին հասնելու համար:

Խնայողության նորմ – տնօրինվող անձնական եկամուտի մաս, որը մնում է սեփականատիրոջ մոտ

և օգտագործվում է կուտակման և պարտքի մարման համար։

Page 81: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

81

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Ա.Թևիկյան

կտա հասնել զարգացած պետություններում մեկ շնչին ընկնող կու-

տակված կապիտալի և ազգային հարստության մեծություններին:

Կուտակման ցածր նորմը ներդրումային մթնոլորտի վերջնական

դատավճիռն է:

Ընդ որում՝ կուտակումները պետք է վերամշակվեն, այլ ոչ թե

դուրս հանվեն երկրից կամ օգտագործվեն զուտ անձնական հարս-

տությունն էլ ավելի մեծացնելու համար: Այսինքն՝ կուտակումներն

իրոք կծառայեն ներդրումների իրականացմանը, եթե սեփական կա-

պիտալի նկատմամբ ձևավորված է բարենպաստ մթնոլորտ: Դրանից

ելնելով՝ անհրաժեշտ է կարգավորել ներդրումային գործընթացի ամ-

բողջ շղթան, մեծացնել ներքին շուկան, խթանել արտահանումը,

առաջին հերթին՝ վերամշակող արդյունաբերության և գիտելիքահեն

արտադրության արտադրանքի հաշվին1: Հիմնախնդիրը քաղաքա-

կան որոշում ընդունելն է` կամ ընտրել տնտեսական զարգացման

նոր մոդել` հիմնված տնտեսության արդիականացման վրա, կամ

ձգտել պահպանել և աստիճանաբար ավելացնել ոչ այնքան մեծ

սոցիալական բարեկեցությունը:

Այժմ Հայաստանում, ներդրումներ իրականացնելու տեսակե-

տից, սոցիալ-տնտեսական զարգացման և ֆինանսական նախագծերի

մշակումները բխում են կոնսոլիդացված բյուջեի ձևավորման

խնդրից: Առաջնությունը տրվում է առաջիկա տարվա կամ երեք

տարվա ծախսերի կտրվածքով հավասարակշռված բյուջեի ապահով-

մանը: Նման մոտեցման դեպքում կարևոր նախագծերով նախատես-

ված ծախսերը տնտեսության համար, անկասկած, շահավետ են, սա-

կայն պահանջում են իրականացման երկար ժամանակահատված և

անխուսափելիորեն դիտարկվում են որպես բյուջեն ծանրաբեռնող

ծախսեր: Դա կանխորոշում է, առաջին հերթին, ՀՀ ֆինանսների նա-

խարարության կողմից սոցիալ-տնտեսական զարգացման հիմնա-

1 2011թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության հավանությունն է ստացել Հայաստանի Հանրապե-

տությունում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը։

Page 82: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Ա.Թևիկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

82

խնդիրների նկատմամբ կոնյունկտուրային մոտեցում (կան, իհարկե,

հետաքրքիր նախագծեր, օրինակ` Գյումրու տեխնոպարկը, Ա.Ի. Ալի-

խանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամի

հիման վրա ստեղծվող միջուկային բժշկության կենտրոնը): Մեր

պատկերացմամբ, տնտեսական կանխատեսումները և բյուջեի ձևա-

վորումը պետք է համապատասխանեն հեռանկարային հայեցակար-

գին և ռազմավարությանը՝ ներառելով ֆինանսավորման աղբյուրնե-

րի սահմանումը: Օրինակ, «Ինովացիոն տնտեսության ձևավորման

մեկնարկային ռազմավարության հայեցակարգ»-ում, որպես ֆինան-

սավորման հնարավոր ենթակառուցվածքներ, ուղղակի թվարկված

են Վենչուրային հիմնադրամը և Գաղափարների և նորարարություն-

ների համաֆինանսավորման դրամաշնորհը: Նման թվարկումը ոչ մի

բան չի պարզեցնում ֆինանսավորման աղբյուրների հետ կապված,

անգամ հայեցակարգային շարադրման պայմաններում:

1. Համախառն կուտակում

Շուկայի հիմնական կարգավորիչներն են պահանջարկը և առաջար-

կը: Դրանք են կանխորոշում արտադրության աճի և վերջնական

սպառման վրա օգտագործվող ՀՆԱ, կապիտալի կուտակման և զուտ

արտահանման միջև պատճառահետևանքային կապը, որն, իր հեր-

թին, անդրադառնում է տնտեսական աճի տեմպի վրա: Իսկ ավելի

մանրամասն, մի կողմից՝ բարձր պահանջարկը (շուկայի տարողու-

թյուն) դրդում է արտադրողներին ներդրումների իրականացման՝

դրանով իսկ ընդարձակելով արտադրությունը, համապատասխանա-

բար ավելացնելով եկամուտները, ներքին կուտակման աղբյուրները,

բյուջեի եկամտային բազան և նվազեցնելով արտաքին շուկայից ու

արտասահմանյան վարկերից կախվածությունը (խոսքը վերաբերում

է բուրգային ֆինանսական կախվածությանը): Որքան ավելի մեծ են

եկամուտները, այնքան մեծ են խնայողությունները և ներդրումների

Page 83: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

83

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Ա.Թևիկյան

հնարավորությունը: Մյուս կողմից՝ որքան մեծ են ներդրումները,

այնքան մեծ են արտադրության հնարավորությունները: Դա թույլ է

տալիս ավելի շատ խնայել և սահմանափակել սպառումը՝ խնայողու-

թյուններն առավելագույն ձևով օգտագործելով ներդրումների վրա:

Ցանկացած դեպքում, մեր կարգախոսն է. սոցիալ-տնտեսական քա-

ղաքականության կենտրոնում պետք է լինի մարդն իր պահանջարկ-

ներով: Այստեղից էլ հետևում է, որ ներդրումների հանդեպ պահան-

ջարկը պետք է ուղղված լինի մարդկային կապիտալի զարգացման,

ազգաբնակչության կյանքի որակի և մակարդակի հիմնախնդիրնե-

րին: Բայց նկարագրված գործընթացն այնքան էլ սահուն չի անցնում:

Այսպես, ներդրումների հաշվին ավելի կատարյալ տեխնոլոգիաների

անցնելու ընթացքում առաջացող բարդությունները պայմանավոր-

ված են նրանով, որ ոչ միայն առկա է տեխնոլոգիաների և ներդրողնե-

րի քանակական պակաս, այլև սպառողը հնարավորություն չունի

վճարել ավելի բարձր գին ավելի որակյալ ապրանքի համար:

1990-ականն թթ. կեսից հետո ՀՆԱ կազմող կապիտալի համա-

խառն կուտակման մասը սկսեց բարձրանալ (Աղյուսակ 1)1:

1996թ. համախառն կուտակման, այդ թվում նաև հիմնական կա-

պիտալի մասը ՀՆԱ-ում կազմել է 19.4% ու 17.4%, իսկ 2011թ.՝ 31.8%

ու 31.2%: Այսպիսով, հիմնական կապիտալի «մսխման» միտումից

գրանցվել է անցում դեպի նրա ավելացումը ՀՆԱ-ում: Ստեղծվում էին

ներդրումների դերը մեծացնելու նախադրյալներ` որպես տնտեսա-

կան աճի գործոն: Սակայն զուտ արտահանումը մնում էր բացասա-

կան. փաստացի ներքին շուկայի զարգացումն օգուտ բերեց ավելի

շուտ արտասահմանյան ձեռնարկություններին:

Որոշ պարզաբանումներ. ՀՆԱ կառուցվածքում վերջնական

սպառման և կուտակման մեծությունները կախված են տնտեսական

պարբերաշրջանի (ցիկլ) փուլերից: Ճգնաժամի դեպքում համախառն

1 ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն 2011։

Page 84: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Ա.Թևիկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

84

պահանջարկը սեղմվում է, ընդ որում՝ ներդրումների կրճատման

պատճառով դրանում կապիտալի կուտակման մասը փոքրանում է,

իսկ վերջնական սպառումը` ավելանում:

2. Տնտեսության արդիականացման համար կապիտալի փաստացի և անհրաժեշտ կուտակման ծավալները

Կապիտալի կուտակման փաստացի ծավալները: Ընդհանուր առ-

մամբ, կապիտալի համախառն կուտակման բաժինը ՀՆԱ-ում զար-

գացած պետության դեպքում կազմում է մոտ 20, զարգացողի դեպ-

քում` 20-ից ավելի, իսկ արագ զարգացողի դեպքում` մոտ 25%:

2007-2011թթ. Հայաստանը համախառն կուտակման վրա ծախսել

է ՀՆԱ 31.0%-ը1: Առաջին հայացքից թվում է, թե դա բարձր է, քան

Աղյուսակ 1

ՀՆԱ կառուցվածքի փոփոխությունը 1996-2011թթ.

(մլրդ դրամ, ընթացիկ գներով)

Ցուցանիշներ 1996թ. 2005թ. 2011թ.

ՀՆԱ / GDP 681.2 2,242.9 3,776.4

Վերջնական սպառմանն ուղղվող

ծախսեր / Final consumption expenditures 738.3 1,883.0 3,555.7

Վերջնական սպառմանն ուղղվող

ծախսերը ՀՆԱ-ում (%) - 84.0 94.2

Համախառն կուտակում /

Gross capital formation 132.3 683.3 1,201.1

Համախառն կուտակումը ՀՆԱ-ում (%) 19.4 30.5 31.8

այդ թվում

հիմնական կապիտալի համախառն

կուտակում / Gross fixed capital formation

118.3 668.3 1,181.2

հիմնական կապիտալի համախառն

կուտակումը ՀՆԱ-ում (%) 17.4 29.8 31.2

Համախառն խնայողություն / Gross savings 10.7 660.2 737.7

Համախառն խնայողությունը ՀՆԱ-ում (%) 1.6 29.4 19.5

1 Ընթացիկ գներով, World Bank, http://data.worldbank.org/country/armenia,

http://data.worldbank.org/indicator/NE.GDI.TOTL.ZS/countries, http://www.tradingeconomics.com/

armenia/gross-fixed-capital-formation-private-sector-current-lcu-wb-data.html

Page 85: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

85

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Ա.Թևիկյան

զարգացած պետություններում: Սակայն Հայաստանի տվյալները հաշ-

վարկված են ազգային արժույթով (դրամով), իսկ զարգացած պետու-

թյունների դեպքում` ԱՄՆ դոլարով, և դրանով պայմանավորված՝ ազ-

գային արժույթով տվյալների ուղղակի համադրումը ԱՄՆ դոլարով

ներկայացված տվյալներին կոռեկտ չէ վերջնական սպառման և ներ-

դրումային ապրանքների գների միջև տարբեր հարաբերակցություն-

ների պատճառով: Ուստի, միջազգային գործելակերպում ընդունված է

առանձին տնտեսական ցուցանիշների համադրման ժամանակ կիրա-

ռել Գնման հնարավորությունների պարիտետ (ԳՀՊ) հասկացու-

թյունը1: Որոշ պատկերացում ունենալու համար ներկայացնենք ԳՀՊ-

ով հաշվարկված եվրոպական տարածաշրջանին և Հայաստանին

վերաբերող 2008թ. տվյալները (Աղյուսակ 2).

1 Միջազգային համադրման հիմքում դրված է գնման հնարավորությունների պարիտետը (ԳՀՊ, purchasing power parity). արժույթի այն քանակն է, որն անհրաժեշտ է որոշ ստանդարտ ապրանքնե-

րի և ծառայությունների գնման համար՝ ընտրված բազային պետության մեկ դրամական միավորի

միջոցով: ԳՀՊ հիման վրա գնահատականներն ավելի առարկայական են և արտահայտում են

պետության զարգացման մակարդակը միասնական արժույթի հիման վրա: Հայաստանը 2001թ. ըստ

ԳՀՊ-ի զբաղեցնում էր 133-րդ տեղը:

Աղյուսակ 2

* Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ - Organi-sation for Economic Cooperation and Development, OECD), սոցիալ-տնտեսական համագոր-

ծակցությունը խթանելու նպատակով հիմնված կազմակերպություն է, որի անդամ է 34

զարգացած պետություն։ ** Գների համադրելի մակարդակ – ԳՀՊ հարաբերությունն արժույթի փոխարժեքին։

Պետութ

յուններ

ԳՀՊ

(ազգային

դրամ

. միավ

. $1)

ՀՆԱ

ըստ

ԳՀՊ

(մլրդ

ԱՄՆ

դոլ.)

Մեկ

շնչին

ընկնող

ՀՆԱ

ըստ

ԳՀՊ

,

ԱՄՆ

դոլ.

Մեկ

շնչին

ընկնող

ՀՆԱ

ըստ

ԳՀՊ

( ՏՀԶԿ

* =100%)

Գների

համադրելի

մակարդակ

**, %

ՏՀԶԿ 1,06 41157,4 34343 100 100

Եվրագոտի 0,890 10393,4 31696 92 108

ԵՄ 0,780 16010,3 32103 94 108

Հայաստան 156 22,8 7052 21 48

Page 86: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Ա.Թևիկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

86

Հայաստանում 2007-2011թթ. հիմնական կապիտալի համախառն

կուտակումն ըստ ԳՀՊ-ի ազգային դրամական միավորով $1-ի նկատ-

մամբ կազմել է մոտ 197.5 դրամ, իսկ վերջնական սպառումը՝ մոտ

218.6 դրամ: Ելնելով ՀՆԱ միջազգային համադրումների գնահատա-

կանից՝ Հայաստանում 2007-2011թթ. հիմնական կապիտալի համա-

խառն կուտակման մասը ՀՆԱ-ում ԱՄՆ դոլարով կազմել էր 18%: Ըն-

դունելով, որ կապիտալի համախառն կուտակման և համախառն

խնայողությունների միջև հարաբերակցությունը դոլարային գնահատ-

մամբ նույնն է, ինչ ազգային արժույթով (1.6), կարելի է համարել, որ

խնայողությունները Հայաստանում ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել

են մոտավորապես 13-14%: Համադրելի գնահատականով Հայաստանը

հետ է մնում ՏՀԶԿ պետություններից ՀՆԱ խնայողության մասով մո-

տավորապես 5, իսկ կուտակման մասով՝ 4 տոկոսային կետով: Այսպի-

սի նկատելի տարբերությունը խնայողության և կուտակման ու համա-

պատասխանաբար ներդրումների միջև պայմանավորված է տարբեր

պատճառներով, այդ թվում` կապիտալի արտահոսքով:

Նման պարագայում, ՀՀ կառավարության կողմից իրականաց-

վող տնտեսական քաղաքականության շրջանակներում պետք է

առաջ քաշվի հետևյալ նպատակը. հասնել և գերազանցել զարգացած

պետություններում ձևավորված խնայողության և կապիտալի կու-

տակման նորմը: Միայն այդ դեպքում կարելի է հուսալ, որ Հայաստա-

նի և այդ պետությունների միջև տնտեսական զարգացման նկատելի

ճեղքվածքը կկրճատվի:

Սակայն պետք է գիտակցել, որ խնդրի նման ձևակերպման

պայմաններում կուտակման նորմի բարձրացումը կուղեկցվի սպառ-

ման նվազեցմամբ: Ի՞նչ անել, որ այն իրականացվի առանց սպառման

կորուստի՝ հաշվի առնելով Հայաստանի ծանր սոցիալ-տնտեսական

վիճակը: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ՀՆԱ հավելաճը

պայմանավորված լինի կուտակման նորմի աստիճանական ավելաց-

Page 87: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

87

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Ա.Թևիկյան

մամբ, որն իր հերթին կարող է կուտակման ընդհանուր մեծությունը

ՀՆԱ-ում հասցնել մինչ պահանջվող չափին (համադրելի գներով մոտ

լինեն զարգացած պետությունների՝ մեկ շնչին ընկնող մակարդակին)`

միաժամանակ ավելացնելով վերջնական սպառումը և մեկ շնչին

ընկնող նրա մեծությունը: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է պար-

զել, թե ինչպիսին պետք է լինեն վերջնական սպառման, կուտակման

և դրանց աճի տեմպի հարաբերակցությունները: Վերջնական սպառ-

ման աճի տեմպի սահմանումն այն հարցն է, որը պահանջում է քա-

ղաքական որոշում ընդունել: Սակայն, մինչ այդ, նպատակահարմար

կլիներ որոշակի պատկերացում կազմել այն միջոցների հնարավոր

ծավալների մասին, որոնք, սպառման աճի տեմպի նվազման

դեպքում, կարող են ուղղվել կուտակմանը: Նման ծավալները

որոշվում են ՀՆԱ հավելաճով և վերջնական սպառման հավելաճի

մեծության և խնայողության ավելացման վրա նրա բաշխվածությամբ,

որն օգտագործվում է կապիտալի կուտակման համար:

Որպեսզի Հայաստանում համադրելի ԳՀՊ-ով մեկ շնչի հաշվով

համախառն կուտակումը հավասար լինի ՏՀԶԿ պետությունների մի-

ջինին, այն ազգային արժույթով պետք է կազմի ՀՆԱ 40%-ը, բայց

փաստացի 31.8% է: Դա բավական բարդ է:

Տնտեսության արդիականացումը, միանշանակ, պետք է իրա-

կանացվի փուլ առ փուլ: Նախ՝ պետք է, որ ՀՆԱ կուտակման մասնա-

բաժինը հավասարվի և գերազանցի զարգացած պետությունների մա-

կարդակը, դա թույլ կտա անցնել երկրորդ փուլ` հավասարվել նրանց

մեկ շնչին ընկնող կուտակման մեծությամբ: Միայն դրանից հետո

հնարավոր կդառնա անցնել հաջորդ հարցադրմանը` հասնել զար-

գացած պետությունների մեկ շնչին ընկնող կուտակված ազգային

հարստության մակարդակին:

Քանի որ հնարավոր չէ միաժամանակ առաջնություն տալ և՛

իրական եկամուտներին, և՛ կապիտալի կուտակմանը, պետք է որոշ

Page 88: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Ա.Թևիկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

88

ժամանակով սահմանափակել վերջնական սպառման աճը, և երբ

կուտակման կապիտալը հասցվի պահանջվող մակարդակին, նոր

վերսկսել սպառման աճն ավելի մեծ չափով: Խոսքը վերաբերում է

միայն բնակչության իրական եկամուտների աճի տեմպերի փոփոխ-

մանը: Կենսապահովման աճի դանդաղումը բացասականորեն կըն-

դունվի բնակչության կողմից և կարող է դրդել անկանխատեսելի սո-

ցիալական հետևանքների: Արդիականացման գործընթացը ժամա-

նակատարր է:

3. Խնայողությունը և դրա օգտագործումը կուտակման նպատակով

Կուտակման ֆինանսական պոտենցիալը ձևավորվում է խնայողու-

թյան և կապիտալի փոխանցումների (տրանսֆերտ) տարբերությու-

նից (սալդո): Այդ պոտենցիալը տարիներ շարունակ ամբողջովին չէր

օգտագործվում։ Հայաստանի պայմաններում այն կարող է դառնալ

լրացուցիչ և միաժամանակ էական ֆինանսավորման աղբյուր: Սա-

կայն, ինչպես հետևում է ՀՀ 2013-2015թթ. պետական միջնաժամկետ

ծախսերից (2012թ., N 730 որոշում), կուտակման նորմի էական ավե-

լացում մոտակա տարիներին չի սպասվում (Աղյուսակ 3):

Ավելին, կանխատեսվում են կապիտալի համախառն կուտակ-

ման և սպառման աճի տեմպերի և, համապատասխանաբար, ՀՆԱ-

ում դրանց կշռի նվազման միտումներ: Այդ հարաբերակցություննե-

րին համապատասխանում են ՀՆԱ և ներդրումների աճի ցածր տեմ-

պերը: Փաստացի, 2013–2015թթ. չի կանխատեսվում համախառն կա-

պիտալի ավելացում այն ծավալով, որը թույլ կտա հուսալ էական

առաջխաղացում արտադրության արդիականացման գործում: Չնա-

յած միջնաժամկետ ծախսային ծրագրում ներկայացված չեն խնայո-

ղության նորմի ցուցանիշները, ակնհայտ է, որ սպասվում է նաև նրա

նվազման միտում: Այսինքն՝ առաջիկա տարիներին առաջանալու են

Page 89: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

89

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Ա.Թևիկյան

կուտակման ֆինանսավորման աղբյուրների հետ կապված բարդ

խնդիրներ: Կուտակման համար պահանջվող միջոցների պակասը

պայմանավորված է ՀՆԱ առյուծի բաժին կազմող սպառման ծավա-

լով, որը բավարար չափով ապահովված չէ արտադրության աճով:

Անկասկած, տնտեսության արդիականացման համար կուտակման

ծավալներին ուղղվող ներքին ռեսուրսները չեն բավարարի:

4. Կապիտալի կուտակման համար նախատեսված աղբյուրները

Հետևաբար, որպես վերջնական սպառման և կապիտալի կուտակ-

ման միջև հարաբերությունների փոփոխության հիմնական ձև պետք

է նախատեսել ՀՆԱ հավելաճի ռացիոնալ օգտագործումը, որը կար-

տահայտի տնտեսության եկամուտների հավելաճի միտումը: Այն

Աղյուսակ 3 Մակրոտնտեսական ցուցանիշներ

Ցուցանիշներ

2006 2008 2010 2013 2014 2015

փաստ

.

փաստ

.

փաստ

.

կանխ

.

կանխ

.

կանխ

.

Անվանական ՀՆԱ,

մլրդ դրամ 2,656.0 3,568.0 3,460.2 4,537.5 4,865.8 5,216.3

Իրական ՀՆԱ

ինդեքս 113.2 106.9 102.2 103.8 103.5 103.5

Արդյունաբերու-

թյան աճ -2.5 2.1 9.2 4.6 4.4 4.4

ՀՆԱ ծախսային կոմպոնենտների իրական աճերը

Կապիտալի համա-

խառն կուտակում 32.2 12.6 0.5 3.4 3.0 2.7

Ծախսային բաղադրիչների տեսակարար կշիռը ՀՆԱ կազմում

Սպառում 82.3 81.8 95.0 91.5 90.7 90.1

Ներդրում 35.9 40.9 32.8 27.4 27.1 26.8

Page 90: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Ա.Թևիկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

90

պետք է ուղեկցվի պետության գործադիր մարմինների, ձեռներեցնե-

րի և տնային տնտեսությունների գործունեության մոտիվացիայի

բարձրացման քայլերով: Դա ենթադրում է արտադրության արդիա-

կանացմանն ուղղված այնպիսի երկարաժամկետ ֆինանսատնտեսա-

կան քաղաքականություն, որի արդյունքում ՀՆԱ և ազգային հավել-

աճի բաշխումը միաժամանակ կավելացնի.

պետական ֆինանսների մուտքերը անվանական ու իրական

արտահայտությամբ և նրանց բաժինը ՀՆԱ-ում, արտադրությու-

նում բյուջետային միջոցները որպես նեդրումներ օգտագործելու

մտադրությամբ,

միջոցների ծավալը և բաժնեմասը, որոնք մնում են ձեռնարկու-

թյունների տնօրինման տակ այն պայմանով, որ դրանք կօգտա-

գործվեն արտադրության զարգացման նպատակով,

միջոցների ծավալը, որ մնում է տնային տնտեսություններում

մեկ շնչի հաշվարկով՝ նպատակ ունենալով մեծացնել տնային

տնտեսությունների իրական եկամուտները և մեկ անձի համար

հաշվարկված իրական տնօրինվող եկամուտները:

Նկատի ունենալով նշված դրույթները՝ կուտակման ավելացման

համար որպես աղբյուր կարող են հանդիսանալ.

արտադրության աճը, որն ավելացնում է տնտեսության և վերջ-

նական սպառման առկա ռեսուրսները,

խնայողությունների և վերջնական սպառման միջև հարաբերու-

թյունների փոփոխությունը` վերջնական սպառման աճի տեմ-

պի նվազման հաշվին,

խնայողությունների և վերջնական սպառման հարաբերություն-

ների փոփոխությունը հօգուտ խնայողության և կապիտալի

համախառն կուտակման հարաբերակցության՝ դրա համար

ավելացնելով ներդրումներին ուղղվող ձեռնարկությունների

Page 91: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

91

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Ա.Թևիկյան

զուտ շահույթի բաժնեմասն ի հաշիվ այն բաժնեմասի, որ օգտա-

գործվում է ձեռնարկությունների սեփականատերերի կողմից

սեփական նպատակների համար,

խնայողությունների և կապիտալի կուտակման հարաբերու-

թյունների փոփոխությունը՝ կուտակման նորմը հասցնելով

խնայողության նորմին,

ռեզիդենտների կողմից իրականացվող արտասահմանյան ներ-

դրումների կրճատումը` այդ ներդրումներն ուղղելով ազգային

արտադրություն,

արտասահմանյան ներդրումները,

պետության և մասնավոր սեկտորի արտաքին փոխառություն-

ները՝ պայմանով, որ դրանք կօգտագործվեն արտադրության

զարգացման համար:

Մի փոքր հանգամանալի ներկայացնենք վերը նշված աղբյուր-

ներից առաջին երեքը:

Արտադրության աճի ազդեցությունը կապիտալի կուտակման

վրա.- Ակնհայտ է, որ արտադրության զարգացման կարևոր շարժիչը

ներքին պահանջարկն է: Նման զարգացումը պարտադրում է, որպես-

զի բարձրացվի արտադրության արդյունավետությունը, իսկ դա

հնարավոր է արտադրության արդիականացմամբ, ինչն ուղեկցվում է

ծախսերի նվազեցմամբ, աշխատանքի արտադրողականության, կա-

պիտալի և տնտեսության համախառն եկամուտի՝ որպես ներդրում-

ների հիմնական աղբյուրի, բարձրացմամբ: Այդ խնդիրների լուծումը

պահանջում է այնպիսի տնտեսական մեխանիզմների կիրառում,

որոնք ձեռներեցներին մղում են արտադրության զարգացման, ներ-

դրումների փոխհատուցման ժամկետների և ծախսերի նվազման:

Այսինքն՝ Հայաստանում պետք է ձեռնտու լինի արտադրության զար-

գացման միջոցով ապրանքի արտադրությունը և շահույթի ձեռքբե-

Page 92: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Ա.Թևիկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

92

րումը: Եվ հավանաբար նոր հզորությունների գործարկումը պետք է

ավելի եկամտաբեր լինի, քան հին սարքավորումների օգտագործու-

մը: Փաստացի, իրավիճակը հակառակն է, և եթե այն պահպանվի,

ուրեմն՝ արդիականացման ճանապարհը փակ է:

Եվ կարևորագույն խնդիր է` բաց չթողնել համաշխարհային

տնտեսության նոր վերելքը, մասնավորապես զարգացած պետու-

թյուններում, որն առաջին հերթին կապված կլինի նորագույն հայտ-

նագործությունների և դրանց լայն օգտագործման հետ։ Դրա համար

անհրաժեշտ է արագ և արդյունավետ իրականացնել տնտեսության

արդիականացումը: Խոսքը միայն այն մասին չէ, որ անհրաժեշտ է

որոշ ապրանքներ արտադրել գնված սարքավորումներով, այլ՝ որ

հարկավոր է ինքնուրույն զարգացնել համապատասխան ճյուղերը:

Տեխնոլոգիական հագեցվածությամբ առաջատար լինելու համար

պետք է ինքնուրույն ստեղծել և արտադրել նորը:

Հնարավոր է, որ խնդիրը լուծվի որոշակի տնտեսական աճի

պարագայում. օրինակ, կարելի է հուսալ տարեկան 4–5% արտադրու-

թյան հավելաճ, ՀՆԱ 4% աճ և զարգացած պետությունների համե-

մատ` 2%-ով արտադրության աճի տեմպի գերազանցում: Այս դեպ-

քում, պահպանելով կուտակման նորմը, հնարավոր է աստիճանա-

բար մոտենալ նրանց մեկ շնչին ընկնող հիմնական կապիտալի կու-

տակման մեծությանը: Եվ չնայած առկա արտադրության և կուտակ-

ման բացարձակ մեծությունների ենթադրվող աճի տեմպին, կշարու-

նակվի զարգացած պետությունների և Հայաստանի միջև մեկ շնչին

ընկնող հիմնական կապիտալի կուտակման մեծության ճեղքվածքի

ընդլայնումը: Այդ դեպքում տնտեսության արդիականացման հիմնա-

խնդիրը տեղափոխվում է այսպես կոչված «երկարատև» լուծում

պահանջող խնդիրների շարքը: Միայն արտադրության աճի տեմպի

բարձրացման հաշվին արդիականացման խնդիրը լուծում չի ստանա:

Դրանով է պայմանավորված խնայողության և կապիտալի կուտակ-

Page 93: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

93

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Ա.Թևիկյան

ման նորմերի ավելացման անհրաժեշտությունը՝ որպես ներդրումնե-

րի ընդարձակման աղբյուր:

Խնայողությունների և վերջնական սպառման միջև հարաբերու-

թյունների փոփոխությունը` վերջնական սպառման աճի տեմպի

նվազման և ՀՆԱ խնայողության նորմի ավելացման հաշվին.- Որ-

պեսզի կապիտալի համախառն կուտակումն ազգային արժույթով

կազմի ՀՆԱ 40%-ը, այսինքն՝ համադրվի ՏՀԶԿ պետությունների մա-

կարդակին, համախառն խնայողությունը պետք է կազմի 25% կամ

մոտ լինի դրան:

Կրկին անդրադառնանք մեխանիզմների կիրառմանը: Քանի որ

ՀՆԱ-ն բաժանվում է խնայողության և վերջնական սպառման, ապա

խնայողության ավելացումը համապատասխանաբար բերում է

վերջնական սպառման փոփոխության: Ավելացնելով խնայողության

նորմը և այն բաժանելով մի քանի տարիների վրա՝ մենք կհասցնենք

խնայողությունն անհրաժեշտ մակարդակի, ապահովելով միաժամա-

նակ վերջնական սպառման տարեկան ավելի բարձր հավելաճ

փաստացի ձևավորված հավելաճի նկատմամբ:

Այդ մոտեցումը հիմնված է ՀՆԱ-ի, խնայողության և համախառն

կուտակման միջև հարաբերությունների վրա, որին հետևելով պետք է

ձևավորել հիմնական տնտեսական հարաբերությունները: Կարևոր է,

որ վերջնական սպառման հավելաճի ժամանակավոր կորուստը գե-

րազանցվի հետագայում, կուտակման և դրա հետ կապված արտա-

դրության և տնտեսության եկամուտի ընդհանուր ծավալի աճի

արդյունքում:

Թվարկենք խնայողությունների ավելացման և վերջնական

սպառման աճի տեմպի կրճատման հնարավոր ուղղությունները.

խնայողությունների ավելացում և վերջնական սպառման նվա-

զում ի հաշիվ ավելի բարձր եկամուտ ունեցող բնակչության

լրացուցիչ հարկադրման,

Page 94: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Ա.Թևիկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

94

խնայողությունների և վերջնական սպառման միջև հարաբերու-

թյան փոփոխում հօգուտ խնայողության և կապիտալի համա-

խառն կուտակման՝ մեծացնելով ամորտիզացիայի դերը որպես

ներդրման միջոցների աղբյուր,

նկատի ունենալով բնակչության սոցիալական տարբեր խմբերի

միջև առկա եկամուտների մեծ տարբերությունը՝ զգալի ծանրա-

բեռնվածությունը պետք է ընկնի ավելի բարձր եկամուտ ունե-

ցող խմբի վրա,

օֆշորների հետ պայքարը,

բնակչության եկամուտների աճի ծավալների սահմանա-

փակումը:

5. Մտորումներ երկարատև զարգացման ֆինանսավորման մասին

Տնտեսական զարգացման խնդիրներն ավելի արագ և արդյունավետ

լուծելու մասին մեր եզրահանգումները վերաբերում են Հայաստանի

տնտեսությունում ստեղծված վերարտադրության վիճակին ու առկա

զարգացման միտումներին, տնտեսության եկամուտներին և վերջնա-

կան սպառմանը, խնայողության և կապիտալի կուտակման բաշխ-

մանը և դրա օգտագործմանը:

2000-2008թթ. տնտեսական աճի պայմաններում հնարավոր էր

տնտեսական զարգացման երկու ճանապարհ: Առաջինը հումքի վա-

ճառքից, տրանսֆերտային մուտքերից և չաշխատող արտադրահզո-

րությունների շահագործումից ստացվելիք լրացուցիչ եկամուտների

ուղղորդումն էր հիմնականում ազգաբնակչության կենսամակար-

դակի բարձրացմանը: Այն թելադրված էր 1990-ականների առաջին

կեսին ազգաբնակչության կտրուկ աղքատացումը հաղթահարելու

պահանջով: Միաժամանակ, մարվում էր սոցիալական դժգոհությու-

նը բարեփոխումների հանդեպ, որոնք բնակչության կողմից դիտվում

էին որպես ստեղծված ծանր կացության հիմնական պատճառներից

Page 95: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

95

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Ա.Թևիկյան

մեկը: Երկրորդն ուղղված էր առկա ռեսուրսները տնտեսության

արդիականացման նպատակներին ծառայեցնելուն, ինչը ենթադրում

էր կուտակման կապիտալի ծավալների ավելացում, արտադրական

սարքավորումների արդիականացում և մշակող արդյունաբերության

զարգացում: Այս դեպքում առավելությունները կարելի էր ակնկալել

հեռանկարում: Իսկ կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածում,

ռեսուրսների սահմանափակ լինելու պայմաններում, պարտադրված

պետք էր զսպել սպառման տեմպի բարձրացումը: Իրականում իրա-

գործվեց առաջին տարբերակը:

2009–2010թթ. ճգնաժամի և հետճգնաժամային փուլում Հայաս-

տանի առջև կանգնած են նույն հիմնախնդիրները, այսինքն՝ ո՞ր ռազ-

մավարությանը տալ առաջնահերթությունը` տնտեսության արդիա-

կանացմանը և նորարարության զարգացմա՞նը, թե՞ վերջնական

սպառման ավելացմանը, մեծ զանգված կազմող և չքավորության մեջ

գտնվող բնակչության խնդիրների լուծմանը, ցածր աշխատավարձե-

րին և այլ սոցիալական խնդիրներին։ Էական ծախսեր է պահանջում

նաև բանակի արդիականացման ծրագիրը:

Ինչպես նշել ենք, պետական մակարդակով հայտարարվել է

տնտեսության արդիականացման և ինովացիոն համակարգի ձևա-

վորման ծրագրերի իրագործման մասին: Գտնում ենք, որ ծրագրերով

նախատեսված իրականացման մոդելները հստակեցման, որոշ

դեպքերում՝ վերանայման կարիք ունեն այն առումով, որ դրանց զո-

րավիգ կանգնեն ֆինանսավորման իրական ու կայուն աղբյուրները,

առկա եկամուտների ռացիոնալ օգտագործումը։ Անհրաժեշտ է առա-

վել արդյունավետ օգտագործել ներդրումային միջոցները, աշխատ-

ուժն ու ուղղակի արտասահմանյան ներդրումները:

Լուրջ մտահոգության առիթ է տալիս համադրելի գներով հաշ-

վարկված մեկ շնչին ընկնող հիմնական կապիտալի կուտակումը

2007-2011թթ., որը փոքր է ինչպես միջին համաշխարհային, այնպես

Page 96: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Ա.Թևիկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

96

էլ ՏՀԶԿ մակարդակից: Այն ուղղակի նշանակում է, որ Հայաստանը

հետ է մնում հիմնական կապիտալի զինվածությամբ ոչ միայն զար-

գացած պետություններից, այլ նաև համաշխարհային միջին մակար-

դակից: Համաշխարհային միջին մակարդակին հասնելը, խնայողու-

թյունների ավելի ամբողջական օգտագործման դեպքում, խնդիր չէ:

Ավելի բարդ խնդիր է զարգացած պետությունների հետ առկա ճեղք-

վածքի կրճատումը: Դա պահանջում է կուտակման այնպիսի մակար-

դակ, որը ներկա պահին անիրական է: Նման վիճակից դուրս գալու

համար պետք է փոխել վերարտադրության գործընթացի բնույթը, որի

նպատակով պահանջվում է փոխել ՀՆԱ առկա կառուցվածքը, ավե-

լացնել կուտակման կապիտալի բաժինը, փոխել արտադրության և

կուտակման կառուցվածքը, կողմնորոշել այն մարդկային կապիտալի

զարգացմանը և հիմնական կապիտալի արդիականացմանը: Տնտե-

սական աճին և տնտեսության արդիականացմանը զուգընթաց, սպա-

ռումն ավելացնելու հետ առնչվող խնդիրների լուծումը պահանջում է

ձևավորված համաչափությունների, հայեցակարգերի կազմավոր-

ման, տնտեսության երկարաժամկետ ռազմավարական զարգացման

և տնտեսական քաղաքականության վերիմաստավորում: Պետք է

սահմանել, թե ինչպիսին պետք է լինեն վերջնական սպառման, կու-

տակման և աճի տեմպի միջև համաչափությունները՝ նկատի ունե-

նալով կապիտալի արագ կուտակումը` բնակչության իրական եկա-

մուտների աճի պայմանում: Ճգնաժամից դուրս գալու գործողություն-

ների ծանրաբեռնվածությունը և աշխատանքների ուղղվածությունը

հետճգնաժամային փուլում պետք է տեղափոխել արտադրության

զարգացման ոլորտ: Այլապես տնտեսությունը կհայտնվի փակուղում՝

հիմնական կապիտալի շարունակական հնացման և տեխնոլոգիա-

կան հետամնացության հետ միասին:

Ի վերջո, պահանջվում է սահմանել տնօրինվող ազգային եկա-

մուտի բաշխման համաչափությունները երեք հիմնական ուղղու-

Page 97: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

97

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Ա.Թևիկյան

թյամբ՝ նպատակ ունենալով ապահովել իրական աշխատավարձի և

թոշակների աճը, հիմնական կապիտալի արդիականացումը և դրա

ավելացումը: Պետք է ավելացնել միջոցների այն բաժինը, որն ուղղվե-

լու է հիմնական կապիտալի վերարտադրությանը՝ նպատակ ունենա-

լով նվազագույնի հասցնել մեկ շնչին ընկնող հիմնական կապիտալի

ճեղքվածքը զարգացած պետությունների համեմատ, իսկ վերջնական

սպառման միջոցները անհրաժեշտ է կրճատել՝ ապահովելով վերջ-

նական սպառման աճն իրական արտահայտությամբ:

Կուտակման և սպառման համաչափությունների փոփոխությա-

նը զուգընթաց անհրաժեշտ է փոխել ըստ գործունեության ուղղու-

թյան բաշխվող և կուտակմանն ուղղվող միջոցների համաչափու-

թյունները: Պետք է ուշադրություն դարձնել վերամշակող արդյունա-

բերության զարգացմանը, առաջին հերթին՝ մեքենաշինությանը, գե-

րակա ուղղություն ունեցող ինովացիոն արտադրություններին և գյու-

ղատնտեսությանը՝ ավելացնելով դրանցում կուտակման աղբյուրնե-

րը և պետական ռեսուրսները: Ինչ վերաբերում է հանքարդյունաբե-

րությանը, նրա հետ առնչվող ճյուղերին, ապա դրանցից միջոցների

շեղումը կբերի պետության համար եկամուտների և որոշակի միջոց-

ների կորստի, որոնք անհրաժեշտ են այդ ճյուղերի արտադրության

պահպանման համար: Սակայն նրանց գործառույթներում ռեսուրս-

ների հիմնական մասն ուղղվում է ոչ պրոֆիլային, ոչ արտադրական

բնույթի ակտիվներ գնելուն, մեծ չափի վճարումներ են տրվում դրանց

սեփականատերերին: Ուստի, ուղղակի անհրաժեշտ է եկամուտների

մի մասն օգտագործել արտադրության զարգացման նպատակով՝

ապահովելով տեխնիկական վերազինումը և տնտեսության կառուց-

վածքի փոփոխությունը:

Տնտեսության արդիականացումը համակարգային գործընթաց

է.- Արդիականացման և նորարարության քաղաքականության հաջո-

ղությունը հիմնականում պայմանավորված է տնտեսական զարգաց-

Page 98: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Ա.Թևիկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

98

ման պետական քաղաքականությամբ, նախանշված առաջնություն-

ների և նպատակների հիմնավոր ընտրությամբ: Իրականացվող գոր-

ծառնական քայլերի կարևոր բաղադրիչներն են պետական վարկերը,

պետական-մասնավոր համագործակցությունը, սուբսիդիաները,

հարկային արտոնությունները, պետական գնումների համակարգը:

Որպես զարգացման ազդեցիկ ուժ անհրաժեշտ է մեծացնել և ընդար-

ձակել ներքին պահանջարկն ազգային արտադրողների հանդեպ,

ավելի մեծ չափով հիմնվել ներքին ուժերի և հնարավորությունների

վրա, զարգացնել վերամշակող արդյունաբերությունը և դրա արտադ-

րանքի արտահանումը:

Տնտեսության արդիականացման հիմնախնդիրը սերտ կապված

է պետության արդիականացման հիմնախնդրի հետ և նրա կարևոր

մասն է: Այն ենթադրում է քաղաքական կայունություն և տնտեսության

զարգացման համապատասխան միջավայրի ստեղծում, կառուցված-

քային բարեփոխումների իրականացում: Նման խնդիրների լուծումը

պահանջում է ռեսուրսների մոբիլիզացում և այնպիսի պայմանների

ձևավորում, որոնց դեպքում մասնավոր հատվածը շահագրգռված

կլինի իր գործառույթները համապատասխանեցնել նշված նպատակ-

ներին: Դրա համար պետք է խթանել ներդրումային և նորարարության

գործունեությունը, սահմանափակել այն հնարավորությունը, երբ մե-

նաշնորհային դիրքի հաշվին ձեռք է բերվում գերշահույթ, կարտելային

պայմանավորվածությունների միջոցով խիստ բարձրացվում են գները,

ավելի արդյունավետ պայքարել այն իրավաբանական անձանց դեմ,

որոնք խուսափում են հարկերի վճարումներից, բացառել գործարար-

ների և գործադիր մարմինների միջև կոռուպցիոն գործարքների հնա-

րավորությունը: Դատական համակարգի բարեփոխումները պետք է

ապահովեն իրավունքի գերակայությունը:

Դեկտեմբեր, 2012թ.

Page 99: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

99

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Ա.Թևիկյան

ИСТОЧНИКИ ФИНАНСИРОВАНИЯ

МОДЕРНИЗАЦИИ ЭКОНОМИКИ АРМЕНИИ

Ашот Тевикян

Резюме

Задачей данной работы является анализ макроэкономических пропор-

ций для определения возможностей увеличения финансирования мо-

дернизации экономики Армении и источников средств для увеличе-

ния сбережений и накоплений. В статье рассматривается стратегия

развития, нацеленная на модернизацию экономики, которая предпола-

гает решение многих проблем, объединенных в три основные группы.

Это макроэкономические проблемы, связанные с производством ВВП

и использованием ресурсов экономики на накопление капитала, про-

блемы, связанные с мотивацией предпринимателей в развитии и об-

новлении производства, и институциональные проблемы, призванные

обеспечить благоприятные условия для развития бизнеса. Обосновы-

вается необходимость основного выбора: либо нужно взять курс на но-

вую экономическую модель развития, базирующуюся на модерниза-

ции экономики и переходе на инновационные рельсы, либо стремить-

ся поддерживать и увеличивать относительно небольшое социальное

благополучие на основе постепенного обновления и увеличения

имеющегося производственного потенциала и использования доходов

от реализации сырьевых ресурсов.

Page 100: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

100

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆ.

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԹՎԵՐՈՒՄ

Շուշանիկ Սարգսյան*, Էդիտա Գզոյան**, Նարինե Ղազարյան***, Լուսինե Հովհաննիսյան****,

Էդուարդ Իսկանդարյան*****

Ներածություն

Գիտությունը հանդես է գալիս միաժամանակ որպես տեղեկատվու-

թյան հիմնական արտադրող և գլխավոր սպառող [1]: Տվյալ երկրի

գիտության և կրթության զարգացման գործընթացը ճիշտ կառավարե-

լու համար անհրաժեշտություն է առաջանում ստեղծել գիտական

գործունեության արդյունքների օբյեկտիվ գնահատման համակարգ:

Գնահատման ճշգրտությունից և օբյեկտիվությունից է կախված ինչ-

պես գիտության ֆինանսավորման գերակայությունը, այնպես էլ գի-

տական հետազոտությունների հետագա առաջընթացը:

Գիտության` որպես տեղեկատվական գործընթացի, ուսումնա-

սիրության համար կիրառվում են քանակական (վիճակագրական)

մեթոդներ: Գիտության չափման քանակական մեթոդներով է զբաղ-

վում գիտաչափությունը [2]: Եթե մենք գիտությունը դիտարկում ենք

* ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, գիտական ինֆորմա-ցիայի վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, կենտրոնի տնօրեն, կ.գ.թ.։ ** ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, գիտական ինֆորմա-ցիայի վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, ավագ գիտաշխատող։ *** ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, գիտական ինֆորմա-ցիայի վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, գիտաշխատող։ **** ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, գիտական ինֆորմա-ցիայի վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, կրտսեր գիտաշխատող։ ***** ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, գիտական ինֆորմա-ցիայի վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, իրավաբան։

Page 101: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

101

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Շ.Սարգսյան, Է.Գզոյան, Ն.Ղազարյան, Լ.Հովհաննիսյան, Է.Իսկանդարյան

որպես նոր գիտելիքի ձեռքբերման գործընթաց, ապա անհրաժեշտու-

թյուն է առաջանում հետևել գիտական հրապարակումների թվի

աճին` որպես նոր գիտելիքի կրողի: Հրապարակումները գիտական

արտադրանքի ստեղծման կարևորագույն մասն են, քանի որ նյութա-

կանացնում են հետազոտության արդյունքները և դրանք հասանելի

դարձնում ողջ հանրությանը:

Գիտաչափությունը՝ որպես գիտություն, այսօր թևակոխել է

ինտենսիվ զարգացման փուլ: Վերջին տարիներին առաջարկվել և

գիտական հանրության կողմից համընդհանուր ճանաչման են արժա-

նացել գիտաչափական այնպիսի հիմնարար հասկացություններ,

ինչպիսիք են ազդեցության գործոնը (Impact Factor), Հիրշի ցուցիչը (h

index), g ցուցիչը (g index), SNIP-ը, SJR-ն և այլն [3]:

Գիտական գործունեության կառավարումն իրականացնելու

համար ամբողջ աշխարհում գիտաբանության մեջ լայնորեն կիրառ-

վում են Science Citation Index (SCI – ինտերնետային տարբերակը Web

of Science կամ WOS) և Scopus շտեմարաններից ստացված տվյալ-

ները: SCI-ը և Scopus-ը տվյալների բազաներ են, որոնք պարունակում

են գիտական պարբերականների բոլոր հոդվածների մատենագրա-

կան նկարագրությունը, հոդվածում առկա հղումներն այլ աշխա-

տանքներին, ինչպես նաև տեղեկություններ բոլոր այն հոդվածների

մասին, որոնք հղում են կատարել տվյալ աշխատանքին: Տվյալ հոդ-

վածի վրա հղումների քանակը (հղման ինդեքս) հանդիսանում է գի-

տական արդյունքի ազդեցության գործոնը (ԱԳ)1։

Միջազգային ազդեցության գործոն (ԱԳ) հրապարակումը կա-

րող է ստանալ միայն համաշխարհային Web of Science շտեմարա-

նում 3 հաջորդական տարի գրանցվելուց հետո: Այս շտեմարանում

մուտք գործելու համար ամսագիրը գնահատվում է հատուկ մասնա-

գիտացված հանձնաժողովի կողմից, որը հաշվի է առնում ինչպես

1 www.thomsonreuters.com

Page 102: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Շ.Սարգսյան, Է.Գզոյան, Ն.Ղազարյան, Լ.Հովհաննիսյան, Է.Իսկանդարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

102

քանակական, այնպես էլ որակական մի շարք հատկանիշներ. ամսա-

գրի հիմնական հրատարակչական չափանիշները, խմբագրական

կազմը, օտարերկրյա հեղինակների առկայությունը և, իհարկե, տե-

ղեկություններ հղումների վերաբերյալ [4]:

Web of Science շտեմարանում այսօր գրանցված է 4 հայկական

հանդես` Աստղաֆիզիկա (Astrophysics), Journal of Contemporary Phy-

sics, Journal of Contemporary Mathematical Analysis և Neurochemical

journal (վերջինս ՌԴ-ի հետ համատեղ պարբերական է): Ակնկալվում

է, որ մոտ ապագայում համաշխարհային այս շտեմարանի մեջ կընդ-

գրկվեն ևս մի քանի ամսագրեր` բնագիտական, բժշկական, հումանի-

տար և հասարակական բնագավառներից: Հաշվի առնելով արտա-

սահմանյան ամսագրերում հայ հեղինակների հոդվածների խիստ

սակավությունը և նաև այն հանգամանքը, որ ազգային ամսագրերի

ճնշող մեծամասնությունը տեսանելի չէ համաշխարհային շտեմա-

րաններում, ակնհայտ է դառնում, որ հայկական գիտության զգալի

հատվածը չի ենթարկվում գիտաչափական վերլուծության:

ԱԳ-ն լայնորեն կիրառվում է արտասահմանում: Օրինակ,

բազմաթիվ գիտական կազմակերպություններ գիտնականի հետագա

առաջխաղացման կամ նոր աշխատանքի ընդունման համար նայում

են բարձր ԱԳ ունեցող ամսագրերում տվյալ գիտնականի ունեցած

հոդվածներին, որով և գնահատվում է վերջինիս գիտական ներուժը

[5]: Նշենք, սակայն, որ ԱԳ-ն գնահատական է տալիս ամսագրին, այլ

ոչ թե հեղինակին:

Այսպիսով` անհրաժեշտություն է առաջանում մշակել տեղա-

կան գիտական պարբերականների մատենագրական նկարագրու-

թյունները և վերլուծել պարբերականների ստացած հղումները:

Page 103: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

103

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Շ.Սարգսյան, Է.Գզոյան, Ն.Ղազարյան, Լ.Հովհաննիսյան, Է.Իսկանդարյան

Նկար

1 2011թ

. առաջի

ն 20 տ

եղեր

ը զբա

ղեցն

ող

պարբե

րականների

ԱԳ

արժեքն

երը

2009-2011թթ

. համեմատութ

յամբ

Page 104: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Շ.Սարգսյան, Է.Գզոյան, Ն.Ղազարյան, Լ.Հովհաննիսյան, Է.Իսկանդարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

104

Աղյուսակ 1 2011թ. առաջին 20 տեղերը զբաղեցրած պարբերականների ԱԳ արժեքները,

ինքնահղումները (%) և տվյալ գիտական ոլորտում առկա պարբերականների քանակը

*Քանի որ 19-22 տեղերում գտնվող ամսագրերն ունեին ԱԳ հավասար արժեքներ, այդ իսկ պատճառով աղյուսակում ներառել ենք մինչև 22-ը:

Պարբերականի անվանումը 2011թ. ԱԳ

Ինքնա-հղում-ների

դերը (%)

Տվյալ գիտական ոլորտում պարբերա-կանների քանակը

1 Հայաստանի քիմիական հանդես 0.28 77% 14

2 Նոր հայկական բժշկական հանդես 0.27 43% 24

3 Հայկական բանակ 0.23 100% 2

4=6

Մանկավարժություն 0.22 58% 21

ՀՀ ԳԱԱ զեկույցներ 0.22 21% 82

Վեմ 0.22 94% 23

7 Вестник ГИУА: Моделирование, опти-мизация, управление 0.21

17% 2

8=9

Աստղաֆիզիկա 0.19 100% 9

ՀՀ ԳԱԱ տեղեկագրեր. գիտություններ երկրի մասին 0.19

67% 10

10=11

ԵՊՀ գիտական տեղեկագիր. ֆիզմաթ. գիտություններ 0.17

50% 21

ԵՊՀ գիտական տեղեկագիր. քիմիա և կենսաբանություն 0.17

50% 14

12=13

ՀՀ ԳԱԱ տեղեկագրեր. ՀՀ ԳԱԱ և ՀՊՃՀ տեղեկագիր (տեխ.գիտ. սերիա) 0.16

26% 13

Вестник РАУ. Физико-математические и естественные науки 0.16

67% 26

14=15

Արյուն 0.12 20% 12

Մաթեմատիկան բարձրագույն դպրոցում 0.12

40% 12

16 Нейрохимия 0.11 67% 17

17=18 Պետություն և իրավունք 0.10 22% 14

ՀՀ ԳԱԱ տեղեկագրեր. մեխանիկա 0.10 83% 14

19=22*

Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի լրաբեր 0.09

67% 16

Հայաստանի վիրաբուժության լրաբեր 0.09 44% 11

Լրաբեր հասարակական գիտությունների 0.09

43% 28

Հայաստանի բժշկագիտություն 0.09 40% 8

Page 105: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

105

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Շ.Սարգսյան, Է.Գզոյան, Ն.Ղազարյան, Լ.Հովհաննիսյան, Է.Իսկանդարյան

Մեթոդաբանություն

Որպես քանակական չափանիշ ԱԳ-ն ստեղծվել է Ե.Գարֆիլդի

կողմից [6, 7] և արտացոլում է գիտական ամսագրում հրապարակ-

ված հոդվածների ստացած հղումների միջին թիվը: ԱԳ հաշվարկման

համար անհրաժեշտ էր ունենալ ամսագրի 3 տարվա հրատարակու-

թյուն: ԱԳ-ն հաշվարկվում է այսպես.

որտեղ A-ն տվյալ տարում գիտական գրախոսվող ամսագրերի նա-

խորդ երկու տարվա հոդվածներում եղած հղումների ընդհանուր

թիվն է (ինքնահղումներ և այլ աղբյուրներից ստացած հղումներ)

ուսումնասիրվող ամսագրի վրա, իսկ B-ն` նախորդ երկու տարում

ուսումնասիրվող ամսագրում տպագրված հոդվածների ընդհանուր

թիվը: Այսինքն՝ հաշվարկվում է այն հավանականությունը, որ տվյալ

ամսագրի հոդվածը կնկատվի և այլ գիտնականների աշխատանքնե-

րում կհղվի տպագրումից ոչ ուշ, քան երկու տարի հետո [8]:

Արդյունքներ և քննարկումներ

Հոդվածում ներկայացնում ենք 2009-2011թթ. ընթացքում մեր կողմից

կատարված տեղական մոտ 80 գիտական պարբերականների գիտա-

չափական վերլուծությունների արդյունքները: Հետազոտության ար-

դյունքներն արձանագրում են ամսագրերի ԱԳ նկատելի աճ:

Համեմատական վերլուծության արդյունքում ամսագրերի ԱԳ

արժեքների միջև նկատվել են շեղումներ (հիմնականում դրական, սա-

կայն առանձին դեպքերում՝ նաև բացասական) հատկապես հասարա-

կական, հումանիտար և բժշկական գիտության պարբերականների

պարագայում: Նշենք, որ բնագիտական ամսագրերը, չնայած ԱԳ ար-

ժեքի որոշակի փոփոխություններին, շարունակում են բավական

բարձր դիրք զբաղեցնել (Նկար 1): Ավելացնենք, որ ի տարբերություն

Page 106: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Շ.Սարգսյան, Է.Գզոյան, Ն.Ղազարյան, Լ.Հովհաննիսյան, Է.Իսկանդարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

106

նախորդ` 2009-2010թթ. [9] (3 հասարակական-հումանիտար և 1 բժշկա-

կան գիտության), 2011թ. ցանկը ներառում է 4 հասարակական-հումա-

նիտար և 5 բժշկական ուղղության պարբերականներ (Աղյուսակ 1)։

Ինչպես երևում է, ցանկում առաջին տեղը զբաղեցնում է Հայկա-

կան քիմիական հանդեսը ԱԳ 0.28 արժեքով, ընդ որում՝ հանդեսը

2009թ. 12-րդ (ԱԳ=0.10), իսկ 2010թ.` 17-րդ տեղում էր (ԱԳ=0.11):

Փաստորեն, նկատելի դրական աճը տեղի է ունեցել 2011թ. (մոտ 65%):

2011թ. Հայկական քիմիական հանդեսի ԱԳ արժեքում իրենց զգալի

ներդրումն ունեն ինքնահղումները (77%):

Նոր հայկական բժշկական հանդեսն արդեն երկրորդ անգամ է

ներառվում առաջին քսանյակում, ընդ որում՝ 2009թ. գտնվում էր 10-

րդ (ԱԳ=0.09), իսկ 2011թ.` 2-րդ տեղում (ԱԳ=0.27): 2010թ. ամսագիրն

ունեցել է ԱԳ 0.06 արժեքը: Ավելացնենք նաև, որ խմբագրության

հետևողական աշխատանքի շնորհիվ Նոր հայկական բժշկական

հանդեսն արդեն իսկ հաշվառվում է Scopus միջազգային բազայում,

ինչպես նաև Винити ռուսական բազայում: Նշված բազաներում հաշ-

վառումն ակնհայտորեն բերել է ամսագրի հեղինակության բարձրաց-

մանը, ինչն էլ իր հերթին նպաստել է 2011թ. հանդեսի ԱԳ բարձրաց-

մանը: Հաշվառումը միջազգային բազաներում հանգեցրել է նրան, որ

Նոր հայկական բժշկական հանդեսում տպագրվող հոդվածների հե-

ղինակների մոտ 33%-ը դրսից է: ԱԳ արժեքի միայն 43% են կազմում

ինքնահղումները:

Հայկական բանակ ամսագիրը 2009թ. գտնվում էր 5-րդ տեղում

(ԱԳ=0.15), 2010թ. թեև զիջեց իր տեղը (ԱԳ=0.03), սակայն 2011թ.

հայտնվեց 3-րդ տեղում (ԱԳ=0.23): Այստեղ անհրաժեշտ է նշել, որ

ամսագրի ԱԳ արժեքում բացարձակ դեր են ունեցել ինքնահղումները

(մոտ 100%): Այս հանգամանքը, թերևս, կարելի է բացատրել ոլորտի

խիստ նեղ բնույթով և հայաստանյան գիտական շուկայում նմանա-

տիպ ամսագրերի բացակայությամբ:

Page 107: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

107

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Շ.Սարգսյան, Է.Գզոյան, Ն.Ղազարյան, Լ.Հովհաննիսյան, Է.Իսկանդարյան

Կտրուկ աճ է նկատվել Մանկավարժություն ամսագրի պարա-

գայում` 2009թ. ԱԳ=0.02, իսկ 2011թ.՝ ԱԳ=0.22, ընդ որում՝ ԱԳ արժե-

քում ինքնահղումները և այլ ամսագրերից ստացած հղումները ներ-

կա են 50:50 հարաբերակցությամբ: Եթե 2011թ. ԱԳ արժեքը համեմա-

տենք 2009թ. ԱԳ արժեքի հետ, ապա աճը կազմում է մոտ 91%:

Մեր հետազոտության մեջ առաջին անգամ ընդգրկվել է Վեմ

ամսագիրը, որը 70 տարվա դադարից հետո սկսել է վերահրատա-

րակվել 2009-ից: Ամսագիրը ստացել է ԱԳ բարձր արժեք (ԱԳ=0.22),

որտեղ ինքնահղումները կազմում են մոտ 100%:

Առանձնակի նշենք այն ամսագրերը, որոնք մեր հետազոտու-

թյան իրականացման ընթացքում մշտապես գրավել են իրենց ուրույն

տեղը և որոնց մոտ ինքնահղումների դերը հիմնականում նվազա-

գույն է, այսինքն` այդ ամսագրերի հղումները գլխավորապես այլ ամ-

սագրերից են: Այդ ամսագրերն են` ՀՀ ԳԱԱ զեկույցները, Вестник

ГИУА: Моделирование, оптимизация, управление, ՀՀ ԳԱԱ տեղեկա-

գրերը, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի լրաբերը:

ԵՊՀ գիտական տեղեկագիրը 2009թ. և 2010թ. ունեցել է ԱԳ 0.08

գումարային արժեքը` ներառելով ֆիզիկամաթեմատիկական գիտու-

թյուններ, քիմիա և կենսաբանություն, երկրաբանություն և աշխար-

հագրություն թեմատիկ թողարկումները, իսկ 2011թ. ամսագրի

գումարային ԱԳ-ն կազմում է 0.14, այսինքն` գրանցվել է մոտ 43%

աճ: Եթե դիտարկենք ԵՊՀ գիտական տեղեկագիրն առանձին թեմա-

տիկ համարներով, ապա ֆիզիկամաթեմատիկական գիտություննե-

րի, քիմիա և կենսաբանություն համարների ԱԳ-ն կազմում է 0.17,

իսկ երկրաբանության և աշխարհագրության համար 0.03 է: ԵՊՀ

գիտական տեղեկագրի ինքնահղումների թիվը կազմում է ընդհանուր

հղումների ընդամենը 50%-ը:

2009թ. Вестник РАУ ամսագրի (ներառելով և՛ «Физико-матема-

тические и естественные науки», և՛ «Гуманитарные и общественные

Page 108: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Շ.Սարգսյան, Է.Գզոյան, Ն.Ղազարյան, Լ.Հովհաննիսյան, Է.Իսկանդարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

108

науки» թեմատիկ համարները) ԱԳ գումարային արժեքը հաշվարկվել

է 0.15: 2010թ. ամսագիրն ԱԳ գումարային արժեքով զբաղեցրել էր 11-

րդ տեղը, ընդ որում՝ «Физико-математические и естественные науки»

թողարկմամբ` 2-րդ տեղը (ԱԳ=0.37), իսկ «Гуманитарные и общест-

венные науки» թողարկմամբ` 38-րդ տեղը (ԱԳ=0.03): 2011թ. մեր հե-

տազոտությունների արդյունքում «Физико-математические и естест-

венные науки»-ն ունի ԱԳ 0.16 արժեք, իսկ «Гуманитарные и общест-

венные науки» թողարկման ԱԳ-ն մոտ է զրոյի: Ինչպես նկատում ենք,

ամսագիրն այս տարի ընդհանուր առմամբ նվազում է արձանագրել,

թեև ԱԳ թվային արժեքը 2009թ. համեմատ նույնն է: Երևույթը, թերևս,

կարելի է բացատրել հայաստանյան գիտական ամսագրերի շու-

կայում մրցունակության կտրուկ բարձրացմամբ, ինչի արդյունքում

ամսագրերի մեծամասնության ԱԳ ընդհանուր աճ է տեղի ունեցել:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի բժշկական թևի

ամսագրերի մեջ նկատվող կտրուկ աճը, որոնք ԱԳ գրեթե 0-ական

արժեքից (այսինքն` ոչ մի հղումից) հասել են 0.09-0.12: Հատկա-

նշական է, որ ինքնահղումները կազմում են 20-67%:

ԱԳ աճ նկատելի է նաև հասարակական և հումանիտար ոլոր-

տից Պետություն և իրավունք և Լրաբեր հասարակական գիտություն-

ների ամսագրերի պարագայում` 0.01-ից 0.09 (մոտ 89%):

Հայաստանյան գիտական ամսագրերի ԱԳ արժեքի հաշվարկ-

ման մեջ իրենց մեծ ներդրումն ունեն ինքնահղումները: Դրանք, մի

կողմից, կարող են վկայել գիտական աշխատանքի շարունակական

բնույթի, իսկ մյուս կողմից էլ` նեղ մասնագիտական պարբերական-

ների թվի սահմանափակ լինելու մասին: Նշյալ դեպքերում ինքնա-

հղում կատարելը դառնում է անհրաժեշտություն:

Սակայն որոշ ամսագրեր, արհեստականորեն ավելացնելով

ինքնահղումների թիվը, իրականացնում են ամսագրի ԱԳ-ն բարձ-

րացնելու հատուկ քաղաքականություն: Այս կերպ արձանագրվում է

Page 109: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

109

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Շ.Սարգսյան, Է.Գզոյան, Ն.Ղազարյան, Լ.Հովհաննիսյան, Է.Իսկանդարյան

ԱԳ աճ: Նշենք, որ միջազգային պրակտիկայում արդեն սկսել են

պայքարել նմանատիպ երևույթների դեմ: Այդ ուղղությամբ համա-

պատասխան միջոցներ է ձեռնարկում Թոմսոն Ռոյթերս ընկերությու-

նը, ինչի արդյունքում 2009թ. 26 ամսագիր հեռացվել է շտեմարանից`

ինքնահղումների բարձր ցուցանիշների պատճառով (90%-ից ավելի):

Թեև շտեմարանը որոշակի հստակ չափանիշներ ինքնահղումների

համար չի մշակել, սակայն 20% ինքնահղումների ցուցանիշը համար-

վում է ընդունելի, քանի որ առկա է գրեթե բոլոր ամսագրերում [10]:

ՀՀ-ում լույս տեսնող չորս ամսագիր (Աստղաֆիզիկա (Astro-

physics), Journal of Contemporary Physics (ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Ֆիզի-

կա), Journal of Contemporary Mathematical Analysis (ՀՀ ԳԱԱ տեղեկա-

գիր. Մաթեմատիկա) և Neurochemical journal (Нейрохимия) Springer

հրատարակչության կողմից վերահրատարակվում են անգլերեն լեզ-

վով: Այդ տարբերակներն ընդգրկված են և մատենագրվում են Web of

Science (WOS) համակարգում, որտեղ հաշվառվում են նաև նրանց

ԱԳ-ների հետ1։

Քանի որ այս ամսագրերի համար հայտնի է հղումների քանակը

WOS-ում ընդգրկված այլ ամսագրերից, ապա կարելի է հաշվել

նրանց ավելի ընդգրկուն ԱԳ-ները՝ WOS-ում հաշվառված հղումնե-

րին գումարելով ՀՀ ամսագրերից կատարած հղումները:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում հրատարակվող այլ ամսագրերին,

ապա WOS-ում ընդգրկված ամսագրերից նրանց հղված լինելու հա-

վանականությունը փոքր է (բացառությամբ նշված չորս ամսագրի,

որոնց հղումները մենք հաշվառում ենք):

Աղյուսակում բերված են այդ ամսագրերի 2011թ. տեղական, WOS

-ում հաշվառված JCR և միացյալ (տեղական + JCR) ԱԳ-ները: Վեր-

ջիններն ավելի ճշգրիտ են արտահայտում իրականությունը և համա-

տեղելի են տեղական մյուս ամսագրերի` մեր հաշված ԱԳ-ների հետ:

1 www.thomsonreuters.com

Page 110: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Շ.Սարգսյան, Է.Գզոյան, Ն.Ղազարյան, Լ.Հովհաննիսյան, Է.Իսկանդարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

110

Սրանով մասամբ բացատրվում է այդ ամսագրերի 100%

ինքնահղումների խնդիրը, որն առաջացել էր նրանց նեղ մասնագի-

տական ուղղվածության և ՀՀ գիտական մամուլում այդ ուղղությունը

լուսաբանող այլ ամսագրի բացակայության պատճառով:

Ակնհայտ է, որ գիտական ամսագրի ԱԳ-ն ենթակա է տատա-

նումների: Նկար 2-ում պատկերված է, թե ինչ փոփոխություններ է

կրել, օրինակ, Scientometrics ամսագրի ԱԳ-ն ժամանակի ընթացքում:

Աղյուսակ 2 2011թ. ՀՀ-ում խմբագրվող և WOS-ում հաշվառվող ամսագրերի տեղական

և JCR-ի (Journal Citation Report) ԱԳ-ները

Ամսագրի անվանումը Տեղական ԱԳ Տեղական և JCR-ի

միացյալ ԱԳ

1 Astrophysics 0.196 0.467

2 Neurochemical journal 0.105 0.326

3 Journal of Contemporary Physics

0.075 0.224

4 Journal of Contemporary Mathematical Analysis

0.074 0.176

Նկար 2 Scientometrics ամսագրի ԱԳ փոփոխության գրաֆիկը ըստ տարիների [4]

Page 111: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

111

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Շ.Սարգսյան, Է.Գզոյան, Ն.Ղազարյան, Լ.Հովհաննիսյան, Է.Իսկանդարյան

Ներկայացնենք նաև 2009-2012թթ. համեմատական հետազո-

տությունն ըստ թեմատիկ ուղղվածությունների (Նկար 3): Այստեղ

նկատելի փոփոխություններ չեն արձանագրվել. թեև ԱԳ արժեքի

հարցում հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտում

առկա ամսագրերը զգալիորեն զիջում են բնագիտական թևին, սա-

կայն հայաստանյան գիտական դաշտում գերակշռող մաս են կազ-

մում հենց այդ ուղղվածության ամսագրերը.

ԱԳ-ների բարձրացման գործում մեծ դերակատարություն ունի

համացանցում հոդվածների էլեկտրոնային տարբերակների առ-

կայությունը, քանի որ գիտական արդյունքն առավել հասանելի է

դառնում սպառողներին: Այս հանգամանքն ակնհայտորեն բարձրաց-

նում է տվյալ ամսագրի ԱԳ-ն (ոչ բացասական առումով) և, այսպես

ասած, «անհավասար պայմաններ» է ստեղծում այն ամսագրերի

համեմատ, որոնք համացանցում բաց հասանելիություն չունեն և

անհրաժեշտ է գումար մուծել այնտեղ հրատարակված հոդվածներն

օգտագործելու համար:

Կատարված ուսումնասիրության արդյունքում արտահայտված

դրական փոփոխություն է նկատվել նաև համացանցում պարբերա-

կանների ներկայացվածության աստիճանի հետ կապված (Նկար 4).

Նկար 3 ՀՀ գիտական պարբերականների համեմատական հետազոտություն

ըստ թեմատիկ ուղղվածությունների

Page 112: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Շ.Սարգսյան, Է.Գզոյան, Ն.Ղազարյան, Լ.Հովհաննիսյան, Է.Իսկանդարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

112

Մենք մեր նախորդ հոդվածներում անդրադարձել էինք այն բո-

լոր խնդիրներին, որոնք կարող էին խոչընդոտ հանդիսանալ տվյալ

գիտական պարբերականի հասանելիության համար [10]: Ցավոք,

տեղական պարբերականները շարունակում են բավական մեկուսաց-

ված մնալ միջազգային գիտական հանրությունից, որի հետևանքով

կորցնում են իրենց «գրավչությունը»` ներգրավելու նաև արտերկրյա

ընթերցողներին, որոնց կհետաքրքրեին տվյալ գիտական բնագավա-

ռում կատարված հետազոտությունները: Համացանցում գիտական

ամսագրերի ներկայացվածության աճը ևս մեկ քայլ է դեպի միջազ-

գային գիտական հանրություն: Այս համատեքստում համացանցում

տվյալ պարբերականի առկայության հետ մեկտեղ խիստ կարևոր է

դառնում անգլերեն լեզվով հոդվածների առկայությունը (Նկար 5)։

Ինչպես երևում է գծապատկերից, այս հարցում ևս դիտվում է

նկատելի դրական աճ: Միայն անգլերեն լեզվով տպագրվող պարբե-

րականների թիվն աճել է 5%-ով, իսկ միայն ռուսալեզու պարբերա-

կանների թիվը՝ 4%-ով: Զգալի աճ է նկատվել հատկապես եռալեզու

(հայերեն, ռուսերեն անգլերեն) պարբերականների պարագայում,

որոնց թիվը մեծացել է 19%-ով: Այս առումով հատկանշական է «21-րդ

Նկար 4 ՀՀ գիտական պարբերականների համեմատական հետազոտություն

ըստ համացանցում ներկայացվածության

Page 113: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

113

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Շ.Սարգսյան, Է.Գզոյան, Ն.Ղազարյան, Լ.Հովհաննիսյան, Է.Իսկանդարյան

ԴԱՐ» ամսագիրը, որն ունի հայերեն, ռուսերեն և անգլերեն առանձին

թողարկումներ: Դրական այս տեղաշարժերի արդյունքում 20%-ով

նվազել է միայն հայերեն լեզվով տպագրվող ամսագրերի քանակը:

Ներկայացնենք նաև 2009-2011թթ. ԱԳ միջինացված արժեքներն

ըստ բնագավառների (Նկար 6).  

Նկար 5 ՀՀ գիտական պարբերականների համեմատական հետազոտություն

ըստ լեզուների

Նկար 6 ՀՀ գիտական պարբերականների համեմատական հետազոտություն

ըստ բնագավառների

Page 114: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Շ.Սարգսյան, Է.Գզոյան, Ն.Ղազարյան, Լ.Հովհաննիսյան, Է.Իսկանդարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

114

Ինչպես տեսնում ենք, ԱԳ բարձր արժեքներ դիտվում են բնագի-

տական և տեխնիկական ուղղության պարբերականների պարագա-

յում: Սակայն, ի տարբերություն տեխնիկական ուղղվածության պար-

բերականների, որոնց մեջ 2011թ. նկատվում է ԱԳ արժեքի իջեցում,

նկատելի աճ են արձանագրել բժշկական թևի ամսագրերը: Որոշակի

դրական շարժ է նկատվում նաև հասարակական և հումանիտար

բնագավառի ամսագրերում:

Ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ 2009-2011թթ.

ընթացքում Գիտության պետական կոմիտեի հետևողական քաղա-

քականությունը և Գիտության վերլուծության և մոնիթորինգի կենտ-

րոնի կողմից իրականացվող գիտաչափական վերլուծությունները

դրական ազդեցություն են ունեցել տեղական գիտական դաշտի վրա,

ինչն արտահայտվել է նաև գիտական պարբերականների ԱԳ

արժեքներում` բոլոր բնագավառներում ապահովելով նկատելի աճ:

Եզրակացություն

Ժամանակակից գիտաչափական մոտեցումները հնարավորություն

են տալիս ընդհանուր պատկերացում կազմել գիտության ոլորտում

գիտահետազոտական գործունեության արդյունքների, ինչպես նաև

գիտական համայնքում այդ արդյունքների կիրառման մասին:

Գիտաչափական միավորների հետագա ներմուծումը տեղական

գիտական շուկա կնպաստի գիտահետազոտական գործունեության

առավել օբյեկտիվ գնահատմանը:

ԱԳ ներմուծումը զգալիորեն բարելավել է մրցակցային դաշտը,

ինչի արդյունքում 2009թ. համեմատությամբ հայաստանյան գիտա-

կան ամսագրերի ԱԳ-ները զգալի աճել են: Ավելացել են անգլերեն,

ռուսերեն և եռալեզու հրապարակումները, ինչպես նաև համացան-

ցում դրանց ներկայացվածության մակարդակը: Հատկանշական է, որ

որոշ ամսագրերի խմբագրություններ սկսել են մտածել, նաև քայլեր

Page 115: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

115

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Շ.Սարգսյան, Է.Գզոյան, Ն.Ղազարյան, Լ.Հովհաննիսյան, Է.Իսկանդարյան

ձեռնարկել արտասահմանյան շտեմարաններում ընդգրկվելու և

դրանով իսկ իրենց հրապարակումները գիտական առավել լայն

շրջանակներին հասանելի դարձնելու ուղղությամբ:

Թեև արտասահմանյան գիտական ամսագրերի համեմատու-

թյամբ տեղական ամսագրերի ԱԳ-ները զգալիորեն ցածր են, սակայն

գիտաչափական միավորների հետագա ներմուծումը և կիրառումը

կնպաստեն հայաստանյան ամսագրերի որակի հետագա բարելավ-

մանը: Հոդվածների բարձր որակը, անգլերեն լեզվով դրանց թարգմա-

նությունն ու տպագրությունը, պրոֆեսիոնալ գրախոսությունների

ապահովումը, օտարազգի հեղինակներին ներգրավելու համար

ակտուալ խնդիրների վերաբերյալ թեմատիկ համարների ստեղծու-

մը, ամսագրի կայքում ընթացիկ համարների գիտական հոդվածների

և արխիվի բաց առկայությունը, փնտրման համակարգերում ամսա-

գրի կայքի առաջընթացի ապահովումը, խոշոր հրատարակչու-

թյունների տեղեկատվական համակարգերում իրենց ամսագրերի

էլեկտրոնային տարբերակների տեղադրումն այն ուղիներն են, որոնք

հնարավորություն են տալիս խմբագիրներին իրենց ամսագրերը նե-

րառել միջազգային գիտական դաշտ, ապահովել մեծ թվով հղումներ,

բարձր ԱԳ և պատվավոր տեղ զբաղեցնել միջազգային գիտական

համայնքի պարբերականների շարքում:

Այսպիսով` գիտության գնահատականը թվերում կարող է

նպաստել հայաստանյան գիտական հանրության ակտիվացմանը,

միջազգային գիտական շուկային ինտեգրմանը, ինչպես նաև կատա-

րել վերլուծություններ և կանխատեսումներ գիտության առավել

արդյունավետ ուղղությունների վերաբերյալ:

Դեկտեմբեր, 2012թ.

Page 116: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Շ.Սարգսյան, Է.Գզոյան, Ն.Ղազարյան, Լ.Հովհաննիսյան, Է.Իսկանդարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

116

Աղբյուրներ և գրականություն

1. N.Ayvazyan, E.Gzoyan, Mapping the Intellectual Capital of Post Soviet States,

Open Innovation 2012, European Union, pp. 123-130.

2. Loet Leydesdorff, “The Possibility of a Mathematical Sociology of Scientific Com-

munication”, Journal for General Philosophy of Science / Zeitschrift für allge-meine issenschaftstheorie, Vol. 27, No. 2 (1996), pp. 243-265.

3. Է.Գզոյան, Ա.Բալյան, Ս.Հունանյան, Մ.Շարամբեյան, Ն.Այվազյան, H ցուցիչը

և վարկանիշային աղյուսակները գիտաչափության մեջ, Գիտության

տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, Տեղեկագիր N3,

Երևան 2012։

4. Nico Bruining, Paul Cummins, Patrick W. Serruy, Impact factors: scientific and

career assessment by numbers, EuroIntervention 2011, 7, pp. 143-147.

5. Meho, Lokman I., The Rise and Rise of Citation Analysis. Physics World 20, no. 1

(January 2007): 32-36.

6. Garfield E., Sher I.H., New factors in the evaluation of scientific literature through

citation indexing // American Documentation, 1963, vol. 14, N.3, p. 195-201.

7. Շ.Սարգսյան, Ն.Ղազարյան, Է.Իսկանդարյան, Մ.Շարամբեյան, Ն.Այվազյան, Հայաստանի գիտության վիճակագրական վերլուծության համակարգի մշա-

կումն ըստ հղման հայաստանյան ցուցչի տվյալների, Գիտության տեղե-

կատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկագիր N1,

2010, էջ 1-54:

8. Շ.Սարգսյան, Ն.Ղազարյան, Է.Իսկանդարյան, Լ.Հովհաննիսյան, Ն.Այվա-զյան, Հայկական գիտական պարբերականների 2009-2010թթ. ազդեցության

գործոնի համեմատական վերլուծություն, 21-րդ ԴԱՐ, #1, 2012, էջ 56-69:

9. Radder RS, Yankanchi SR, Gramapurohit NP Imperfect impact factor. Curr Sci. 2008; 95: 813.

10. Շ.Ա. Սարգսյան, Ն.Ա. Ղազարյան, Է.Ա. Իսկանդարյան, Ն.Մ. Այվազյան, Հա-

յաստանյան գիտական պարբերականների ազդեցության գործոնը, 21-րդ

ԴԱՐ, Երևան, Հայաստան, 2010, #6, էջ 35-51:

Page 117: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

117

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Շ.Սարգսյան, Է.Գզոյան, Ն.Ղազարյան, Լ.Հովհաննիսյան, Է.Իսկանդարյան

ИМПАКТ-ФАКТОР:

ОЦЕНКА НАУКИ В ЦИФРАХ

Шушаник Саркисян, Эдита Гзоян, Нарине Казарян, Лусине Ованнисян, Эдуард Искандарян

Резюме

Статья является продолжением исследований относительно армян-

ских научных журналов, проведенного Центром мониторинга и ана-

лиза научной информации.

Представлены импакт-факторы 2011 научных журналов, издавае-

мых в Армении. Проведен сравнительный анализ с прошлыми годами

(2009, 2010). Исследования показали рост импакт-факторов научных

журналов. На основе проведенных исследований авторы заключили,

что благодаря последовательной политике Государственного комитета

по науке и в результате внедрения и распространения наукометриче-

ской системы Центром мониторинга и анализа научной информации

наблюдается стабильный рост научной деятельности в Армении.

Page 118: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

118

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ

ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

Մարիամ Մարգարյան*, Հովսեփ Մովսեսյան**

Քաղաքական լեգիտիմության հիմնախնդրի ուսումնասիրումն ար-

դիական է կերպափոխման գործընթացում գտնվող հասարակություն-

ներում, որոնք «առաջին սերնդի» ժողովրդավարների կատարած գծա-

յին ազատական բարեփոխումների արդյունքում հայտնվել են քաղա-

քական զարգացման ճգնաժամերի (բաշխման, մասնակցության, շար-

ժունակության, նույնականացման, լեգիտիմության) մեջ: Ավելին, օգտ-

վելով ժողովրդավարության որակի բնույթից՝ ժողովրդահաճ ուժերը,

հեղափոխականացնելով ընտրազանգվածի քաղաքական ցածր գի-

տակցությունը, խաթարում են լեգիտիմությունը` ազգային անվտան-

գության ապահովման համար ստեղծելով ներքին և արտաքին համա-

չափ-անհամաչափ նոր սպառնալիքներ: Հետխորհրդային նորանկախ

երկրներում տեղի ունեցած «գունավոր կամ պատրանքային» հեղափո-

խությունների քաղաքակրթական, ինստիտուցիոնալ, սոցիալ-հոգեբա-

նական և աշխարհաքաղաքական հիմքերի տարամիտվածությունը

վերանայեց «առաջին սերնդի» ժողովրդավարների իշխանության լեգի-

տիմացման գծայնության արդյունավետությունը: Ուսումնասիրվող

թեմայի տիրույթներում ուշագրավ են նաև արաբական երկրների քա-

ղաքական զարգացումները, որտեղ պատրանքային ժողովրդավարու-

թյան դերակատարները ներծին ու արտածին նոր ազդակների օգնու-

* ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծու-

թյան ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ** ԵՊՀ քաղաքական գործընթացների և ինստիտուտների ամբիոնի հայցորդ։

Page 119: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

119

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան

թյամբ մերժեցին իշխանության ներկայացուցիչների լիազորություննե-

րի լեգիտիմությունը: Ժողովրդավարական լեգիտիմության նկատ-

մամբ գիտական հետաքրքրությունը մեծացել է նաև գլոբալ կերպափո-

խումներով պայմանավորված, քանի որ «կենտրոն-ծայրամաս» շահե-

րի ներդաշնակման համար անհրաժեշտ է կանխել մեգապոլիսներում

գործառող տարաբնույթ մարգինալների թատերականացված քաղա-

քական գործունեությունը: Այս համատեքստում անհրաժեշտ է ուսում-

նասիրել անցում-կերպափոխում-լեգիտիմություն-համախմբում-ան-

վտանգություն փոխհարաբերությունների բազմաչափության համա-

դրականության հիմնախնդիրները` անցումից համախմբում հարա-

ցույցի ենթատեքստում բացահայտելով ազգային անվտանգության

ապահովման և ժողովրդավարության որակի միջև եղած կապը:

Ամբոխավարության, մարգինալության կանխման, ինչպես նաև ազ-

գային անվտանգության նոր սպառնալիքների բացահայտման նկա-

տառումներով ՀՀ-ում ժողովրդավարական լեգիտիմության հաստատ-

ման հիմնախնդրի ուսումնասիրումն իրականացված է քաղաքական

գիտության նոր գիտաճյուղի՝ համախմբագիտության (կոնսոլիդոլո-

գիայի) եզրույթների միջոցով:

Ժողովրդավարական լեգիտիմությունը, իշխանության դերակա-

տարների փոխհարաբերությունների բնույթով պայմանավորված,

հասարակություն-պետություն-ազգ-անհատ բազմավեկտոր երկխո-

սության համակարգ է: Որպես քաղաքական զարգացման ճգնաժամե-

րի հաղթահարման արդյունք՝ այն համալիր ամբողջություն է, որին

բնորոշ են հետևյալ հատկանիշները.

սոցիալական, տնտեսական և քաղաքական համակարգերի

բնականոն արդիականացում,

երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական և տեղեկատվահա-

ղորդակցական համակարգերի համամասնական զարգացում,

Page 120: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

120

«կենտրոն-ծայրամաս» տիրույթներում իշխանության հարաբե-

րությունների լեգիտիմ և լեգալ երկխոսության ծավալում,

երկրի տարածքում վարչակարգի կողմից ընդունված օրենքների

և կառավարության որոշումների կատարում` «լավ կառավար-

ման» սկզբունքների հիման վրա,

պետական քաղաքականության մեջ կառավարման ուժային և

համագործակցային մեթոդների դերի հավասարակշռում`

պետականաշինության մշակույթի զագացում,

ճանաչում միջազգային ասպարեզում` մասնակցություն ռազ-

մավարական/խաղաղասիրական անվտանգության կերտման

գործընթացին:

Ակնհայտ է, որ ժողովրդավարական լեգիտիմությունը քաղա-

քական զարգացան այնպիսի աստիճան է, որի շրջանակներում իշ-

խանության դերակատարները համախմբման նպատակով կարողա-

նում են հաղթահարել ինչպես անցման, այնպես էլ գլոբալ քաղաքա-

տնտեսական գործընթացների ժամանակ առաջացած ճգնաժամերը և

պարբերաբար մակածվող անորոշությունները: Ժողովրդավարական

անցման գործընթացում ծագած անորոշության մասին առաջին

անգամ խոսել են XX դարի 50-60-ական թվականներից Աֆրիկայի և

Լատինական Ամերիկայի երկրների փորձը հանրագումարած քաղա-

քագետներ Գ.Օ’Դոնելը և Պ.Շմիթերը. «անցումը տեղի է ունենում

որոշակի մենիշխանական վարչակարգից դեպի անորոշ «ինչ-որ

բանի»: Այս «ինչ-որ բանը» կարող է կապված լինել ինչպես ժողո-

վրդավարական լեգիտիմության հաստատման, այնպես էլ նոր և,

հնարավոր է, առավել կոշտ ավտորիտար կառավարման ձևի վերա-

կանգնման հետ» [1, p. 3]: Վերոնշյալ հեղինակներն անցումից համա-

խմբում տիրույթներում մշակել են անորոշությունից դուրս գալու

չորս հնարավոր սցենարներ.

Page 121: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

121

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան

1. Դերակատարներից որևէ մեկը, եթե չունի հստակ հակակշիռ,

ապա ուժային ռազմավարությունն առաջացնում է «բոլորի պա-

տերազմը բոլորի դեմ», իսկ զանգվածների ներգրավվածության

դեպքում՝ նաև քաղաքացիական պատերազմ: Տվյալ սցենարի

դեպքում հնարավոր չէ անորոշությունից լեգիտիմ դուրս գալ.

այն միայն խորացնում է քաղաքական զարգացման ճգնաժա-

մերի շարունակականությունը:

2. Դերակատարներից մեկը դառնում է իրադրության լիիրավ

տերը` «հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքով: Այս դեպ-

քում ժողովրդավարական լեգիտիմության ձևավորումը պայմա-

նավորված է հաղթողների իրականացրած իշխանության մշա-

կույթով:

3. Դերակատարներից մեկի գերակայության դեպքում անորոշու-

թյունից ելքը կարող է դառնալ քաղաքական գործընթացի մաս-

նակիցների իշխանության լեգիտիմության լեգալ կամ ոչ լեգալ

համաձայնությունը համընդհանուր նորմերի ընդունման վերա-

բերյալ:

4. Դերակատարների ուժի և ուժային բախման ժամանակ պարտու-

թյուն կրելու անորոշ հարաբերակցության դեպքում նրանք

կարող են, որպես պայքարի միջոց, օգտագործել իրավական ինս-

տիտուտները` դրանով իսկ «բոլորի պատերազմը բոլորի դեմ»

սկզբունքը փոխարինելով «կանոններով պատերազմ» սկզբունքի:

Հասկանալի է, որ առաջարկված սցենարներն իդեալական տի-

պային են. քաղաքական իրականությունում ավելի շուտ անհրաժեշտ

է խոսել սցենարների համակցումների մասին: Օրինակ, ՀՀ-ում ՀՀ

նախագահական ընտրություններին հաջորդած 1996թ. սեպտեմբեր-

յան դեպքերից հետո անորոշությունից ելքը ներառում էր «հաղթողը

ստանում է ամեն ինչ» սցենարը: Փաստորեն, ՀՀ քաղաքական գործ-

Page 122: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

122

ընթացների առանձին ժամանակահատվածներն այս սցենարների

օգնությամբ դիտարկելով՝ կարելի է վերակազմավորել սցենարներից

յուրաքանչյուրի տրամաբանությունը և ի հայտ բերել անցումային

վարչակարգերին բնորոշ լեգիտիմության առանձնահատկություննե-

րը: Ելակետային այս մոտեցման համատեքստում անցման ժամա-

նակ, ճիշտ է, ժողովրդավարական ինստիտուտների գործունեու-

թյունն ունի որոշակի նորմավորված բնույթ, սակայն արդյունքներն ի

սկզբանե անհայտ են: Բացի այդ, ավտորիտար ժողովրդավարական

կառավարման ժամանակ ինստիտուտների գործունեությունը լեգալ

է, սակայն քաղաքական գործընթացի արդյունքների լեգիտիմությու-

նը կասկածանքի է ենթակա, եթե, իհարկե, կանխավ որոշված չէ [2, էջ

123]: Անցման անորոշության կանխման ռազմավարական պլանավո-

րումը ՀՀ-ում ժողովրդավարական լեգիտիմության հաստատման

գործընթացի կարևոր բնութագիրն է, որը կերպափոխման բնույթի

արդյունք է: Այս տեսանկյունից անցումից համախմբում գործընթա-

ցում ՀՀ-ում ժողովրդավարական լեգիտիմության հաստատման

առանձնահատկությունները վերլուծելու դեպքում ակնհայտորեն

երևում է, որ ՀՀ-ում առկա անորոշությունների կանխման նկատա-

ռումներով անհրաժեշտ է քաղաքական և տնտեսական շուկայի

արդիականացում: Նմանօրինակ տիրույթներում Ա.Պշևորսկին հա-

տուկ ուշադրություն է դարձրել ոչ միայն քաղաքական վերնախավի,

այլև հասարակության գիտակցության և քաղաքակրթվածության

մակարդակի վրա [3, с. 11]: Նմանօրինակ մոտեցումն էլ պայմանա-

վորում է ՀՀ-ում ժողովրդավարական լեգիտիմության գործառման

հետևյալ մակարդակները.

1. ազգային միասնականության և համապատասխան նույնակա-

նության ձեռքբերում,

2. տնտեսական զարգացման հարաբերական բարձր մակարդակի

նվաճում,

Page 123: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

123

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան

3. նորմերի և արժեքների տարածում, որը ենթադրում է ժողո-

վրդավարական սկզբունքների ճանաչում, քաղաքական ինստի-

տուտների հեղինակություն, միջանձնային վստահություն,

քաղաքացիության զգացում և այլն,

4. բարեկեցության պետության և գործող իշխանական կառույցի

գործունեության որակի աճի առկայություն:

Վերոշարադրյալից ակնհայտ է, որ ՀՀ-ում ժողովրդավարական

լեգիտիմության հաստատման գործընթացում գլխավորը մրցակցող

ընտրանիների փոխհարաբերությունների, նրանց կողմից քաղաքա-

կան շուկայի կառավարման գործընթացում քաղաքական կարգի և

ինստիտուտների գործունեության որակի գիտակցական բարձրա-

ցումն է: Այս մոտեցմամբ պաշտպանում ենք այն դրույթը, որ քաղա-

քական դերակատարների որոշումները և լեգիտիմությունը պայմա-

նավորում են «շարունակական բարեփոխումներ վերևից» գործողու-

թյունների բնույթը: Դերակատարներն իրենք են ընտրում իրենց

ռազմավարությունն ու մարտավարությունը` դրանով իսկ պայմա-

նավորելով ստեղծվող ընթացակարգերի և ինստիտուտների յուրա-

հատկությունները: Այլ խոսքով՝ ժողովրդավարական լեգիտիմությու-

նը տեղի է ունենում ոչ այնքան հասարակական tabula rasa-ի պայ-

մաններում, որի վրա կարելի է «գրել» ցանկացած քաղաքական ծրա-

գիր. նրա վրա ազդում են ոչ միայն քաղաքական գործընթացները,

այլև կառուցվածքային գործոնները` կապված առաջին հերթին

մշակութային ավանդույթների և սոցիալ-տնտեսական բազմաշերտ

ենթատեքստի հետ [4]: Իրականում ժողովրդավարական լեգիտիմաց-

ման հաստատումը կարելի է ձևավորել ասպարեզում առանց նրան

աջակցող պայմանների հասունացման, սակայն կոնկրետ ժողովրդա-

վարական անցումը և համախմբումը վերջին հաշվով կախված են

նաև կառուցվածքային, այսինքն` ազգային և պետականաստեղծ,

Page 124: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

124

սոցիալ-տնտեսական և մշակութաարժեքային գործոններից: ՀՀ ժողո-

վրդավարացման գործընթացը հանրագումարելով՝ հաճախ առաջինի

առնչությամբ քաղաքական ընտրանուն մեղադրում են «զարգացման

կործանարար ուղի ընտրելու» մեջ: Սակայն հարկ է նշել, որ քաղա-

քական գործընթացների վեկտորային և ոչ վեկտորային մոդելների

բարդ չափումների «հանդիպման» պատճառով ի սկզբանե օբյեկտի-

վորեն չի բացառվում անկանխատեսելին: Ուստի, հետխորհրդային

նոր անկախացած երկրներից շատերում, «գունավոր/պատրանքային»

հեղափոխություններով պայմանավորված, հիմք կա կասկածելու, որ

ստեղծված ինստիտուտները բավարար չեն կազմավորելու արդյու-

նավետ գործառող ժողովրդավարական քաղաքական լեգիտիմու-

թյուն: Ակնհայտ է, որ «գունավոր/պատրանքային» հեղափոխություն-

ները և աշխարհի տարբեր մասերում ահագնացող ահաբեկչությունը

ստիպում են վերարժևորել վեկտորային զարգացման նպատակա-

հարմարությունը. անհրաժեշտ է նոր ռազմավարությունների մշակ-

ման միջոցով կառուցվածքավորել և՛ գլոբալ, և՛ լոկալ քաղաքակրթու-

թյունների ապագան: Ռուս քաղաքագետ Ռ.Պ. Շպակովան «Լեգիտի-

մությունը և ժողովրդավարությունները (Վեբերի դասերը)» հոդվա-

ծում ընդգծում է «ի սկզբանե դեռ Վեբերի կողմից հիմնված» լեգիտի-

մության հասկացության մեջ «հեռավորությունը հասարակության և

իշխանության միջև» և այդ հեռավորության հաղթահարումը տեսնում

է ոչ թե իշխանության ակտիվ գործողությունների մեջ իր լեգիտիմու-

թյան համար, այլ «այդ հեռավորության կրճատումը» կատարում է

«ներքև»` «ժողովրդավարական հասարակության» ձեռքը փոխանցե-

լով էլ ավելի մեծ թվով իշխանական լիազորություններ [5, cc. 169-

174]: Այս համատեքստում ուշադրության են արժանի ՀՀ սահմանա-

դրական փոփոխությունների վերաբերյալ 2003-2005թթ. ծավալված

քննարկումները: Մինչդեռ ազատական-ժողովրդավարական արժե-

համակարգի հիման վրա կատարվող Սահմանադրության փոփոխու-

Page 125: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

125

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան

թյան օգտին եզրահանգման գալն ու քաղաքական համապատասխան

որոշման ընդունումն ինքնին պարտադրում է ՀՀ ավանդական և

ազատական ընտրանուն նոր ռազմավարություն մշակել` հստակ

արժևորելով ինչպես աստիճանակարգային, այնպես էլ ցանցային

իրատես սցենարներով կատարված բարեփոխումների արդյունքնե-

րը: Այս պատճառով էլ ՀՀ-ում ժողովրդավարական լեգիտիմությունը

ենթադրում է քաղաքական համախմբման բազում սցենարներ, որոն-

ցից մեկի ընտրությունն ընտրախավերից և հայ հասարակությունից

պահանջում է անցյալից ժառանգած քաղաքական զարգացման մի-

տումների իրատես վերլուծություն: Վերջիններիս օգնությամբ լեգի-

տիմացումը տեղի է ունենում իշխանական հարաբերությունների բո-

լոր մակարդակներում` ավանդականից հետարդիական, ներառելով

ռացիոնալ և իռացիոնալ փոխհարաբերությունները: Այդ առումով

խիստ արժեքավոր են Յ.Հաբերմասի մոտեցումները, մասնավորա-

պես` «ցանկացած իշխանության լեգիտիմացում ենթադրում է բանա-

վեճի ծավալում» սկզբունքը: «Լեգիտիմության ճգնաժամ (1973)» աշ-

խատությունում Յ.Հաբերմասը հիմնավորեց այն մոտեցումը, որ ժա-

մանակակից պետության սոցիալական բնույթի աճը հակասության

մեջ է մտել կապիտալիստական արտադրության տրամաբանության

հետ: Ուստի, արդի հասարակությունները, որպեսզի խուսափեն հե-

ղափոխություններից, սոցիալական բունտերից քաղաքական ինստի-

տուտների գործառույթների հստակ իրականացման վրա հիմնված

լեգալ կարգ են հաստատում` բանավեճի կամ բանակցությունների

միջոցով: Յ.Հաբերմասի կարծիքով՝ նման կերպով հաղորդակցման

մասնակիցներն իրենք իրենց հնարավորություն են տալիս իրացնել

անձնական նպատակները` ըստ ընդհանուր նպատակների: Այս-

ինքն՝ անհատական շահերն անհասկանալի, անընդունելի և անհա-

սանելի են, հետևաբար՝ լեգիտիմ չեն առանց փոխըմբռնելի հաղոր-

դակցման: Հետևաբար, անհրաժեշտ է հստակ տարբերություն դնել

Page 126: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

126

նպատակառացիոնալ և հաղորդակցառացիոնալ գործողությունների

միջև [6, p. 8-9]: Արդյունքում՝ ինքնիշխանությունների բախումները

չեզոքացնելու նպատակով անվտանգության քաղաքականության

մշակման և ապահովման նկատառումներով լեգիտիմացումն ապա-

հովում է փոխլրացում (complementarity), որը հնարավորություն է

տալիս աշխարհը տեսնել միասնության մեջ` ազնվորեն վերինտե-

գրվելով և ամբողջականացվելով մարդու և մշակույթի անվտանգ

արարման միջազգային գործընթացին [7, p. 7-10]: Նմանօրինակ քա-

ղաքականությունը հնարավորություն է տալիս փաստել, որ ՀՀ-ում

ժողովրդավարական լեգիտիմության հաստատման հիմնական

առանձնահատկությունը «բարեփոխումներ վերևից» կամ «հեղափո-

խություն վերևից» սցենարի ակտիվ կիրառումն է, որը ենթադրում է

քաղաքական զարգացման կառուցվածքային և ընթացակարգային

գործոնների համադրում: Նմանօրինակ գործընթացների համակար-

գային վերլուծության նպատակով, սկսած 2000-ից, ամերիկացի տեխ-

նոլոգներ Ջ.Մեհոնին և Ռ.Սնայդերն օգտագործեցին «պատճառակա-

նության ձագարի» (funnel of causality) մեթոդաբանությունը [8, pp. 447

-484]: Վերջինիս օգնությամբ ապացուցվեց, որ անցումագիտական

գրականության մեջ ժողովրդավարական անցման և ժողովրդավա-

րության ծննդի (լինի դա նրա «օրգանական աճը, ուժային ներդրումը

ներսից» կամ նույնպիսի «փաթաթումը դրսից») լեգիտիմության

նկատմամբ միարժեք մոտեցում գոյություն չունի: Կիրառելով ժողո-

վրդավարական լեգիտիմության գործընթացում «պատճառականու-

թյան ձագարի» ընդհանրական մոտեցումը` փաստենք, որ այն հե-

տևողականորեն ապակենտրոնացնում է իշխանական հարաբերու-

թյունները մակրոմակարդակից դեպի միկրոմակարդակ: Այս մոդելին

համապատասխան փոփոխականները, որոնք նպաստում են ժողո-

վրդավարական լեգիտիմությանը (սկսած վարչակարգի նախնական

ազատականացումից մինչև ժողովրդավարական ինստիտուտների և

Page 127: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

127

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան

ընթացակարգերի կայացումը), կարող են դիտարկվել մակրոմակար-

դակից միկրոմակարդակ: Ձագարի առանցքի յուրաքանչյուր հարթու-

թյունը ներկայացնում է ժամանակային տարբեր չափումների մեջ

գտնվող այնպիսի գործընթացները, որոնք իրար զուգամիտող պատ-

ճառական շղթա կազմվելով շարժվում են ձագարի լայն մասից դեպի

նեղ մասը:

Նմանօրինակ գործընթացների շարժիչ ուժը հարաբերական ան-

կախության մեջ իր շահերը պաշտպանող ընտրողն է, որի վարքա-

գծով է պայմանավորված քաղաքական լեգիտիմության ապահովու-

մը: Նման պարագայում ամեն անգամ հնարավորություն է ստեղծ-

վում խաղարկելով նվազեցնել այն հետևանքները, որոնք կարող են

ազդեցություն թողնել ՀՀ քաղաքական գործընթացի հետագծի էու-

թյան վրա: Արդյունքում ունենք փոխլրացման էֆեկտ, որի դեպքում

ենթադրվում է, որ տեղի պետք է ունենա շահերի համադրում մեկ

կետում, ընդ որում՝ համադրման գործընթացը սկսվում է մակրոմա-

կարդակից և ավարտվում միկրոմակարդակում: Այս գործընթացը

ենթադրում է նպատակամետ փոփոխականների յոթ մակարդակներ.

1. արտաքին միջազգային մակարդակ (միջազգային տնտեսական

իրադրություն, քաղաքական-ռազմավարական պայմաններ և

հարաբերություններ, միջպետական և միջազգային ոչ կառավա-

րական փոխազդեցություններ, համաշխարհային «ժամանակի

ոգի»` գլոբալ Zeightgeist),

2. պետական և ազգաստեղծ գործոններ (միասնական տարածք,

միասնական պետություն, ազգային ինքնության զգացում և այլն),

3. սոցիալ-տնտեսական զարգացման և արդիականացման, հասա-

րակության արդիականության ընդհանուր մակարդակ,

4. սոցիալ-դասային գործընթացներ և պայմաններ (սոցիալական

աստիճանակարգման և զարգացման աստիճան, սոցիալական

խմբերի և դասակարգերի փոխհարաբերություն),

Page 128: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

128

5. սոցիալ-մշակութային և արժեքային գործոններ, հասարակու-

թյունում գերիշխող մշակութային-քաղաքական արժեքներ և

կողմնորոշումներ,

6. քաղաքական (per se) գործոններ և գործընթացներ (կուսակցու-

թյունների, հասարակական-քաղաքական շարժումների և կազ-

մակերպված խմբերի ու նոր քաղաքական ինստիտուտների

փոխհարաբերություններ, քաղաքական ռազմավարության և

մարտավարության ընտրություն),

7. անհատական, անձնական քաղաքական-հոգեբանական գոր-

ծոններ (առանցքային քաղաքական դերակատարների կոնկրետ

որոշումներ և գործողություններ):

Լեգիտիմացման գործընթացի նման բազմամակարդակ վերլու-

ծությունն էլ հենց հնարավորություն է ստեղծում ապահովել այն

հարցերի բացատրությունը, թե ինչպես և ինչու են տեղի ունենում

(կամ տեղի չեն ունենում) նոր ժողովրդավարական ինստիտուտների

լեգիտիմացում և ժողովրդավարության համախմբում: Նման մոտեց-

ման օգնությամբ հնարավորություն ենք ստանում կանխատեսել ՀՀ

ժողովրդավարացման կառուցվածքային և ընթացակարգային գոր-

ծոնների ռազմավարությունը: Ուստի, պայմանավորված քաղաքա-

կան ուժերի ռազմավարության և մարտավարության փոխհարաբե-

րություններով, մինչև անգամ առանցքային քաղաքական դերակա-

տարների անհատական յուրահատկություններով՝ կարևորում ենք

հայ իրականությունում սոցիալ-դասային պայմանների (ժողովրդա-

վարացման սոցիալական բազա) և մշակութաարժեքային գործոննե-

րի, իսկ հետո արդեն ընթացակարգային միկրոմակարդակի համա-

դրականությունը: Քննարկող մոդելի առանձնահատկությունն այն է,

որ որոշում կայացնող դերակատարները (և՛ ընտրանին, և՛ ընդդիմու-

թյունը, և՛ ընտրազանգվածը) վերջին հաշվով ազդվում են «արտա-

Page 129: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

129

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան

քին» կառուցակարգերից: Այդ պատճառով «պատճառականության

ձագարի» բոլոր մակարդակներում առկա գործոնների բավական

հստակ և արդյունավետ փոխշաղկապվածությունը հիմք է հանդիսա-

նում, որ շղթայական զարգացումներով պայմանավորված ամենա-

վերին հարթության գործոնները ներթափանցվեն մինչև նախկին ոչ

ժողովրդավարական վարչակարգից պահպանված սոցիալ-հոգեբա-

նություն: Այս առումով ՀՀ-ում ժողովրդավարական լեգիտիմության

հաստատումը որոշակի զուգահեռներ ունի անցումային բոլոր այն

երկրների հետ, որոնց քաղաքական համակարգերը ձևավորվում,

կայանում, կերպափոխվում և բնականոն արդիականացման են

ձգտում էթնիկական բախումների պարագայում: Ուստի, նպատակա-

հարմար է կարևորել հետևյալ առանձնահատկությունները.

ա. Ս.Հանթինգտոնի «Քաղաքակրթությունների բախման» և

Ֆ.Ֆուկույամայի «Պատմության վերջ»-ի ազատական հայեցակարգերի

գծային զարգացման արդյունքում կենտրոն-ծայրամաս տիրույթներում

առաջացած «մեծ խզումը» վկայում է, որ ազատական ժողովրդա-

վարության իդեալը միանգամից չէր կարող հանգեցնել քաղաքական

զարգացումների` Ֆ.Զաքարիայի «այլոց հզորությունը» հայեցակարգի

շրջանակներում: Անկախացումից հետո ՀՀ գծային ազատականաց-

ման արդյունքում առաջացած քաղաքական զարգացման ճգնաժամե-

րը ձևավորեցին «նոր կենտրոն»-«նոր ծայրամաս» հակասություններ`

հանգեցնելով «մեծ խզումից» «ուժեղ պետության» միջոցով դուրս գալու

անհրաժեշտության [9]: Լինելով բարդ և բազմաշերտ քաղաքական

հասկացություն՝ ժողովրդավարությունը ենթադրում է կառավարու-

թյան ղեկին տիրանալու իրավունքի թափանցիկ քննարկում, որն էլ

խթանում է ժողովրդավարական լեգիտիմության հաստատման գործ-

ընթացի մեկնարկն ու ուղղվածությունը: Սակայն ազատական ժողո-

վրդավարությունը ՀՀ-ում «պատճառականության ձագարի» վերին

հարթության (ինչպես նաև ներքին հարթության) վրա ներազդող միակ

Page 130: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

130

ուժը չէր: Ժողովրդավարական անցումը ՀՀ-ում այլ հետագիծ կարող էր

ունենալ, եթե տեղի չունենար 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից

հետո1: Այսինքն, եթե այն լիներ նորաստեղծ ՀՀ սոցիալ-տնտեսական,

քաղաքական, հոգևոր, մշակութային կյանքը համակարգող միակ

գործոնը, որի տիրույթներում տեղի էին ունենում քաղաքական

զարգացման և արդիականացման գործընթացները: Նման երկրներից

են Մերձբալթյան հանրապետությունները, Լեհաստանը, Հունգարիան,

Չեխիան, Գերմանիան, որոնց ժողովրդավարական լեգիտիմացումն

այսօր տեղի է ունենում համախմբման տիրույթներում:

բ. Ժողովրդավարական անցման գործընթացը ՀՀ-ում գրեթե

միաժամանակ ներառեց երկու՝ Ղարաբաղյան հիմնախնդիրն առան-

ձին և Հայ դատին առնչվող խնդիրներն՝ առանձին գործոններ, որոնց

իրականացման համար «առաջին սերնդի ժողովրդավարները» գծա-

յին զարգացման (միայն ազատականացում) արդյունքում շահարկե-

ցին և մարգինալացրին հասարակության սպասելիքները: Սակայն

նույնիսկ այս դեպքում միջազգային շրջակայքի հարթության վրա 90-

ական թվականներից մինչև այսօր ՀՀ քաղաքական զարգացման

գործընթացում Ղարաբաղյան և Հայ դատի հիմնախնդիրները շարու-

նակում են գերակայել: Այս պարագայում օրինաչափ է այն հանգա-

մանքը, որ «պատճառականության ձագարի» յուրաքանչյուր մակար-

դակում ՀՀ ժողովրդավարացման արդյունքները, կրելով վերը նշված

երկու գործոնների ազդեցությունը, փաստորեն այսօր էլ գերակայում

են, բայց արդեն իրենց բազմավեկտոր բնույթով ունեն կոմպլեմենտա-

րության և սիներգետիկության արժեքաբանություն: Այս նկատառում-

ներից ելնելով` ուշագրավ է այն հանգամանքը, որ ռազմավարական

անվտանգության գլոբալ դերակատարները` ԱՄՆ-ԵՄ-ՌԴ, հետա-

1 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի վնասի գոտու մակերեսը կազմել է 10 000 կմ2 տարածք, ուր

ապրում էր 1 մլն բնակիչ, ուժեղ ավերման գոտին կազմել է 3000 կմ2 տարածք, ավերված քաղաքների

թիվը` 11, գյուղերինը` 58, տուժած քաղաքների թիվը` 21, գյուղերինը` 342, անօթևան մնացածների

թիվը` 514000 մարդ, զոհերը` 25000, www.nssp-gov.am/spitak.htm, spitakseism.info:

Page 131: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

131

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան

մուտ որոշակի նպատակների, օգտվելով քաղաքական ընտրանու

անվճռականությունից ու տրոհվածությունից, հաճախ ժողովրդավա-

րացման գործընթացի գնահատման և դրա վերահսկման առումով

կիրառում են երկակի ստանդարտներ (օր.` տարբեր չափորոշիչնե-

րով են իրականացվում միջէթնիկական բախումների գնահատումը և

կարգավորումը): Այս առումով էական ազդեցություն ունեցավ ոչ

միայն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի և ԼՂՀ շարու-

նակական շրջափակումը, այլև նրանց կողմից ՀՀ-ի դեմ ծավալված

տեղեկատվական պատերազմը: Ուստի, ՀՀ ժողովրդավարական լե-

գիտիմության հաստատման գործընթացն առավել համակարգված

դիտարկելու համար «պատճառականության ձագարի» օգնությամբ

վերլուծել ենք նրա մակարդակներից յուրաքանչյուրը` ցանկանալով

բացահայտել նրանց միջև առկա պատճառահետևանքային կապերը.

1. Միջազգային գործոններ. 1990թ. օգոստոսի 23-ին Անկախության

հռչակագրի ընդունումից, 1992թ. ՄԱԿ-ին ՀՀ անդամագրվելուց

հետո ՀՀ-ն հնարավորություն ստացավ ինքնուրույն արտաքին

քաղաքականություն վարելու: Սակայն տարածաշրջանի գրեթե

բոլոր երկրների միջև աշխարհաքաղաքական տարամիտող

կողմնորոշումները հանգեցրել են նրան, որ գլոբալ քաղաքակա-

նության հիմնական դերակատարները, նրանցից յուրաքանչյու-

րին ընդգրկելով իրենց շահերի և անվտանգության համակարգի

տիրույթ, կրկնակի լարվածություն էին ստեղծում տարածա-

շրջանում: Արդյունքում՝ տարածաշրջանի պետություններն

իրենց անվտանգության քաղաքականությունը միմյանց հան-

դեպ կառուցում են առճակատման, այլ ոչ թե համագործակցա-

յին տրամաբանության վրա:

2. Ազգ-պետություն կազմավորող գործոններ. այս մակարդակում

անհրաժեշտ է կարևորել ազատական-ժողովրդավարական ար-

ժեքների հիմքի վրա մշակված ՀՀ Սահմանադրության (1995)

Page 132: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

132

ընդունումը և 2005թ. սահմանադրական փոփոխություններով

պայմանավորված ժողովրդավարական ինստիտուտների ար-

դիականացման գործընթացը: Ղարաբաղյան հարցի վերջնական

չկարգավորվածությունը և պատերազմի վերսկսման սպառնա-

լիքից դրդված հասարակությունը և հատկապես պետական

իշխանության այն ինստիտուտները, որոնք իրականացնում են

պաշտպանության և անվտանգության գործառույթները, մշտա-

պես կիսառազմականացված վիճակում են: Այս պատճառով

ազգի համախմբման և ազատության ընկալումներում հասարա-

կությունում առկա են ազատական-պահպանողական և ազգայ-

նական-պահպանողական մոտեցումներ: Ազատական արժեք-

ների կենսագործման նպատակով ՀՀ քաղաքական ընտրանին

նպատակամետ ինտեգրվում է գլոբալ քաղաքակրթության կա-

ռուցվածքում` գիտակցելով, որ ՀՀ մեկուսացումը և ժողովրդա-

վարության ցածր որակը կարող են հանգեցնել արտաքին միջ-

ազգային միջավայրի հետ ՀՀ քաղաքական համակարգի բախ-

մանը: Ազգայնական-պահպանողականները հակված են ազ-

գային հիմնախնդիրների գծային լուծմանը` մեղադրելով բազ-

մավեկտոր քաղաքականության կողմնակիցներին ազգային

խնդիրները նորովի մեկնելու մեջ (նկատի ունենք ՀՀ նախագահ

Ս.Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտության» քննադատու-

թյունը ՀՅԴ-ի կողմից):

3. Սոցիալ-տնտեսական գործոններ. այս մակարդակում տարա-

ծաշրջանում ստեղծված անհավասար մեկնարկային պայման-

ները շարունակում են խոչընդոտել ՀՀ առաջընթացին: Ղարա-

բաղյան հիմնախնդրի չկարգավորվածությունը միաժամանակ

տնտեսական և քաղաքական բարձր ռիսկի գործոն է և՛ ԼՂՀ, և՛

ՀՀ անվտանգության համար: ՀՀ ժողովրդավարացման ողջ գործ-

ընթացում, երբ փլուզվեց ԽՍՀՄ ժողովրդատնտեսական համա-

Page 133: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

133

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան

լիրը, տեղի ունեցավ տնտեսության փոշիացում և կենսական

պաշարների ջլատում: Արդյունքում՝ ՀՀ-ում դրսևորվեց քաղա-

քական զարգացման բաշխման ճգնաժամը` հանգեցնելով սո-

ցիալական բևեռացման:

4. Սոցիալ-դասային գործոններ. այս մակարդակում ՀՀ-ում առկա

է խիստ տրոհված պատկեր, չնայած ըստ ՀՀ Սահմանադրու-

թյան 8-րդ հոդվածի` «Հայաստանի Հանրապետությունում ճա-

նաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են տնտե-

սական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական

մրցակցությունը» [10, էջ 10-11]: ՀՀ-ում անցման ազատականաց-

ման փուլում առաջացած սոցիալական բևեռացումը միջին խա-

վի գրեթե բացակայության պատճառով շարունակում է սպառ-

նալիք մնալ: ՀՀ-ում ձևավորված սոցիալ-դասային տարամիտ-

վածությունը հասարակության մեջ ի սկզբանե կենտրոնախույզ

միտումներ է ձևավորել, որոնք էլ հանգեցրին հայ իրականու-

թյան մեջ քաղաքական զարգացման շարժունակության ճգնա-

ժամին: Այդ իմաստով ուշագրավ է այն հանգամանքը, որ անկա-

խության առաջին ամիսներին կենտրոնախույզ միտումներն

ապակառուցողականացրին Հայաստանի ներքին կյանքը (ՀԱԲ

դեպքերը) [11, էջ 112]։ Միաժամանակ, Հայաստանի սահմաննե-

րի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական անվտան-

գությունն ապահովելու նկատառումներով հասարակության

մեջ կենտրոնամետ ուժերի միավորման արդյունքում ձևավոր-

վեց «Երկրապահը»: Վերջինս կարողացավ կանխել կենտրոնա-

խույզ խմբերի հզորացումը, և Ղարաբաղյան պատերազմում

տարած հաղթանակի ոգու շնորհիվ օբյեկտիվորեն կանխվեցին

սոցիալական բևեռվածությամբ պայմանավորված հակամար-

տությունները: Դրանով իսկ նա հնարավորություն ստացավ ոչ

Page 134: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

134

միայն մերձենալ ազատականներին, այլև, ներառվելով նրա մեջ,

միջանկյալ կարգավիճակ ստանձնեց ազատական- պահպանո-

ղականների և ազգայնական-պահպանողականների միջև:

5. Սոցիալ-մշակութային և արժեքային գործոններ. այս մակարդա-

կում ազատականների և ազգայնականների փոխհարաբերու-

թյունների միջև եղած տարաձայնությունները նվազեցին, քանի

որ արդեն իսկ ձեռք բերված «վաուչերային» սեփականությունը

չկորցնելու նպատակով նրանք սկսեցին ծրագրված մանիպու-

լացնել և մարգինալացնել զանգվածներին: Սակայն քաղաքա-

կան զարգացման հետագա գործընթացը, հատկապես 1998թ. ՀՀ

նախագահական ընտրություններից հետո նոր որակ հաղորդե-

ցին ազատական-ժողովրդավարական արժեքներին: Գծային

զարգացման արդյունքում առաջացած սոցիո- և էթնոմշակու-

թային օտարվածության հաղթահարման նկատառումներով

պայմանավորված՝ քաղաքական ուժերը սկսեցին կարևորել

ազատական-պահպանողականությունը և ավտորիտար ժողո-

վրդավարությունը:

6. Քաղաքական գործոններ և գործընթացներ. այս մակարդակում

ՀՀ քաղաքական իրականության մեջ նկատվում է քաղաքական

ուժերի կողմից «պատերազմ խաղի կանոններով» ռազմավարու-

թյան որդեգրում: Այս ամենը հանգեցրեց նրան, որ մարգինալ

վազքի մեջ գտնվող քաղաքական ուժերը, վարելով ապագաղա-

փարականացված պայքար, փոխզիջումային ռազմավարություն

են մշակել` «քաղաքականությունն իբրև սակարկություն» սցե-

նարով, որի պարագայում յուրաքանչյուրը ստանում է այնքան,

որքան կարող է վերցնել: Արդյունքում՝ զուտ անձնային կամ

խմբային շահերի պաշտպանության նկատառումներով սակար-

կություն է տեղի ունենում, որը ենթադրում է «դրական գումա-

րով խաղ» և այսպես շարունակ:

Page 135: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

135

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան

7. Անհատական կամ անձնական սոցիալ-հոգեբանական գործոն-

ների մակարդակում մշակվել են փոխզիջումային կառուցակար-

գեր` պայմանավորված իրավիճակով: Պատճառը քաղաքական

հարթությունում անհատի մարգինալությունն է, որը պատճառ է

դարձել իրականությունից ֆիզիկական և հոգևոր օտարման`

գերակա դարձնելով լեգիտիմության ճգնաժամի ցիկլայնությունը:

Ամփոփենք. ՀՀ-ում գծային ազատականացման փուլը հանգեց-

րել է քաղաքական զարգացման ճգնաժամերի, իսկ որպես միջէթնի-

կական հակամարտության գործընթացի դերակատար` այն շարու-

նակում է ենթարկվել այդ թատերաբեմում գործող երկվեկտորային

զարգացման «խաղի կանոններին»` միաժամանակ ներքաշվելով և՛

սոցիալ-տնտեսական, և՛ միջէթնիկական բախումների ոլորտ: Նշված

գործոնները, ձևավորելով որոշակի վարքաբանական նմուշներ,

դարձել են ռիսկային հասարակության, պետության, ազգի, անհատի

կենսագոյության համար: Այստեղ մենք կարևորում ենք ժողովրդա-

վարական անցման սուբյեկտիվ առանձնահատկությունները պայմա-

նավորող ՀՀՇ-ական քաղաքական ընտրախավի լատենտ դերը: Ըստ

էության, նրա կայացրած որոշումներից էր կախված ազատականաց-

ման գործընթացին զուգահեռ առաջացած քաղաքական զարգացման

ճգնաժամերի կառավարումը: Մինչդեռ Հայաստանի համար, ըստ

իրականացվող բարեփոխումների հետապնդած նպատակի, անցման

երկու խոշոր փուլերը` ազատականացում և ժողովրդավարացում,

հիմնվեցին ոչ լեգիտիմ և ոչ լեգալ «ցեխավիկության», այլ ոչ թե «նոր

սերնդի» ժողովրդավարության վրա: ԽՍՀՄ-ում 1980-ականների

կեսերից հետո` գորբաչովյան «պերեստրոյկայի» շրջանում «ցեխավի-

կության» միջոցով կատարվեցին քաղաքական վարչակարգի ազա-

տականացմանն ուղղված առաջին բարեփոխումները` հանրաքվեի

մասին ԽՍՀՄ օրենքի փոփոխությունը, ձեռնարկությունների անցու-

մը տնտհաշվարկի և ինքնաֆինանսավորման, գրաքննության թուլա-

Page 136: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

136

ցումը, հրապարակայնությունը և այլն: Այս բարեփոխումները մի

կողմից` ցանկանում էին բարձրացնել քաղաքական գործընթացներ

հավաքագրված դերակատարների ինքնավարության մակարդակը,

մյուս կողմից՝ քաղաքական ինստիտուտների ժողովրդավարական

գործառույթը: Բարեփոխումներն էապես նպաստեցին կոոպերատիվ

շարժման վերելքին, և տեղի ունեցավ կապիտալի որոշակի կենտրո-

նացում նոր ձևավորված «ցեխավիկ» դասի ձեռքում: Թեպետ այն իր

շրջանակներով դեռևս կայուն չէր, սակայն համազգային շարժմանն

աջակցելու առումով պակաս դերակատարում չունեցավ: Ճիշտ է, հե-

տագայում այդ դասն արմատական փոփոխությունների ենթարկվեց,

սակայն հենց նրա գոյության փաստը ոգևորված զանգվածների հա-

մար ազատ շուկայական տնտեսության գաղափարը գայթակղիչ էր

դարձնում: Իսկ բուն ազատականացման փուլը, մեր կարծիքով,

սկսվեց, երբ իշխանության եկավ ՀՀՇ-ն, և Հայաստանի Գերագույն

խորհրդի 1990թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով երկրում

սկիզբ առան ժողովրդավարական բարենորոգումները: Կատարված

արմատական բարեփոխումների տրամաբանությունը պայմանավոր-

ված էր ազատականության և ժողովրդավարության հայեցակարգե-

րով: Եթե ազատականության բաղադրիչը կենսագործունեության բո-

լոր ոլորտներում որոշակի տիպի ինստիտուտների ձևավորման հա-

մար անհրաժեշտ պայմաններ ապահովեց, ապա ժողովրդավարու-

թյան բաղադրիչը պետք է ապահովեր դրանց բնականոն գործառման

և փոխազդեցության համար անհրաժեշտ արարողակարգերի, ընթա-

ցակարգերի մշակումն ու իրականացումը: Ըստ էության, առաջինն

ապահովեց բարեփոխումների կառուցվածքային, իսկ երկրորդը`

գործառնական ու փոխազդեցության ասպեկտները: Հենց այս նկա-

տառումներով էլ ցանկացած ոլորտում երկուսը միասնաբար կազ-

մում են բարեփոխումների ամփոփ տրամաբանություն, որտեղ

նրանք պետք է հանդես գան միաժամանակ կամ լրացնեն միմյանց:

Page 137: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

137

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան

Ահա թե ինչու բարեփոխումների արդյունքները Ռ.Դալը գնա-

հատում է երկու չափորոշիչով՝ մասնակցություն և մրցակցություն

[12, с. 56-57]: Առաջինի համար որոշիչ է, թե ինչպիսի և ինչ քանակով

դերակատարներ են մասնակցում գործընթացին (մասնակցության

ազատության աստիճանը), իսկ երկրորդը, թե ինչպես, ինչ ազատու-

թյամբ են նրանք մասնակցում գործընթացին (մրցակցության ազա-

տության աստիճանը): Հայաստանի վերաբերյալ կարելի է վկայա-

կոչել իրականացվող բարեփոխումների արդյունքների գնահատա-

կանը «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք»

փաստաթղթում Հայաստան 2012-2013թթ. Ազգային ինդիկատիվ ծրա-

գիրը, որտեղ արձանագրվեց. «ժողովրդավարական կառույցների

հզորացումը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ու

հիմնարար ազատությունների հարգանքը ԵՄ-Հայաստան հարաբե-

րությունների հիմնական ոլորտներն են... 2008թ. նախագահական

ընտրություններին հաջորդած քաղաքական ճգնաժամն ընդգծում է

ժողովրդավարացման գործընթացի ամրացման և Հայաստանի քա-

ղաքական համակարգում ու կառավարման մեջ եվրոպական արժեք-

ների որդեգրման անհրաժեշտությունը» [13, էջ 7]: Փաստ է, որ սոցիալ-

տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում թեպետ իրավական-

նորմատիվ առումով ՀՀ-ում ապահովված է ազատականության մի-

ջավայրը, սակայն գերակա չէ ժողովրդավարության բաղադրիչը,

այսինքն՝ ազատականության հայեցակարգով հիմնադրված ինստի-

տուտների, կառույցների գործառնությունն ու փոխազդեցությունը

ժողովրդավարության սկզբունքների համաձայն: Մինչդեռ ինստի-

տուտների ժողովրդավարացումը կառավարող ընտրանուն հնարա-

վորություն է տալիս գիտագործնականորեն հիմնավորել քաղաքա-

կան և կառավարչական որոշումները` պայմանավորված ինչպես

գլոբալացման գործընթացների քաղաքատնտեսական փոփոխու-

թյունների ինտենսիվությամբ, այնպես էլ «լավ կառավարման»

սկզբունքների ներդրմամբ: Այս սկզբունքների օգնությամբ ՀՀ-ում

Page 138: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

138

պետական կառավարման արդյունավետության բարձրացման նկա-

տառումներով կարևորում ենք քաղաքական ընտրանու կողմից կա-

ռավարման ծրագրային, գիտական ապահովման և արդյունավետու-

թյան գնահատման համակարգերի ստեղծման անհրաժեշտությունը:

Դրանց գոյությունը և բնականոն գործունեությունն անչափ կարևոր

են ՀՀ ժողովրդավարական անցման պայմաններում ոչ միայն ժողո-

վրդավարության բաղադրիչի, այլև համախմբվածության բարձրաց-

ման առումով: Այս ամենը, համախմբվածության առաջնային նախա-

պայման հանդիսանալուց բացի, կհանգեցնի նաև կառավարման

թափանցիկությանը և որոշումների նախապատրաստման գործըն-

թացին փորձագետների մասնակցությանը` նպաստելով ժողովրդա-

վարական լեգիտիմության հաստատմանը: Վերջինիս առկայությունն

էլ հենց ենթադրում է ժողովրդավարության համախմբում, որի հիմ-

քում ընկած են ընտրությունները: Վերջիններիս օգնությամբ, տար-

անջատելով ժողովրդավարական անցման ժամանակային տարբեր

փուլերը, տարբերակվում են հիմնադիր, հիասթափության և ռացիո-

նալ ընտրություններ: Ասվածին համապատասխան՝ «անցում-համա-

խմբում» տիրույթներում ՀՀ ժողովրդավարական լեգիտիմության

հաստատումը կարելի է բաժանել ոգևորության (1990-1996), հիասթա-

փության (1996-1998), սպասումների (1998-2008), սթափության (2008 -

մինչ օրս) փուլերի: Բաժանումը կատարված է ըստ ժողովրդավարաց-

ման «երրորդ ալիքի» տրամաբանության, համաձայն որի՝ երբ գծային

զարգացմանը զուգահեռ հասարակության ընդերքում ձևավորվում է

ազգային արժեքային համակարգի լեգիտիմ արդիականացման հան-

րային պահանջմունք, ապա տեղի է ունենում շրջադարձ՝ գերակա

դերակատար ընտրանու փոխդասավորվածության մեջ տեղի է ունե-

նում փոփոխություն. «գաղափարական միասնական» և «տրոհված,

բաժանված» ընտրախավերին փոխարինում է «փոխհամաձայնեցված

միասնական ընտրանիների համագործակցությունը» [14]:

Page 139: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

139

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան

Փաստորեն, անցումից համախմբում գործընթացում անորոշու-

թյունից դուրս գալու ելքի հնարավոր տարբեր սցենարների դեպքում

պետական-քաղաքական իշխանության և բյուրոկրատական ապարա-

տի համալրմանը ծառայող «կադրերի բանկը» տարբեր է: Քանի որ

անցումը սկսվեց «բոլորի պատերազմը բոլորի դեմ» սցենարով, ուստի

հաստատված քաոսի պայմաններում քաղաքական պաշտոնների

բաշխման ու բյուրոկրատական ապարատի գործունեությունը են-

թարկվում էր քաոսի «օրենքներին»` «հաղթողը ստանում է ամեն ինչ»:

Վերջին սցենարը ՀՀ-ում գերակա է եղել երկու անգամ. նախ, երբ 1991-

ից անմիջապես հետո իշխանության իրականացման պատասխանա-

տվությունը ստանձնեց ՀՀՇ-ն, հետո` 2000-ի մայիսից հետո: Ակն-

հայտ է, որ ժողովրդավարական լեգիտիմության կայացման համար

անհրաժեշտ է ստատուս-քվո պահպանող «ընտրանիների համագոր-

ծակցություն»: Արդյունավետ ժողովրդավարական անցումից համա-

խմբում օրինակները փաստում են, որ «ընտրանիների համագործակ-

ցություն» սցենարն անցման լավագույն մոդելն է: Հրաժարվելով «պա-

տերազմ բոլորի դեմ» ռազմավարությունից` անցում է կատարվում

«պատերազմ խաղի կանոններով» ռազմավարության: Այս սցենարի

կայացման համար կոշտ ուժային ռազմավարությունը բացառված է,

ավելին, ստեղծվում են այնպիսի կանոններ, որոնք բացառում են

«հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքը: Այսինքն` հնարավորու-

թյուն է ստեղծվում մրցակցության, լեգիտիմ ընտրությունների միջո-

ցով կառավարող ընտրանու ձևավորման համար: Մեր կարծիքով՝ ՀՀ-

ում ժողովրդավարական անցման փուլերի այս սցենարները, այնու-

հանդերձ, ժողովրդավարական լեգիտիմություն չեն ապահովի, եթե

համախմբման սկզբունքներով չզարգանան:

Վերոշարադրյալը հնարավորություն է տալիս եզրակացնել, որ

ՀՀ-ում ժողովրդավարական լեգիտիմության կայացման համար ան-

հրաժեշտ է `

Page 140: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

140

վերահսկել քաղաքական ընտրանու գործունեությունը` քաղա-

քացիական և քաղաքական հասարակության ինստիտուտների

ներուժի փոխներդաշնակման միջոցով,

բարձրացնել կառավարող ընտրանու պատասխանատվու-

թյունը՝ ժողովրդավարության որակի ապահովման և համա-

խմբման նկատառումներով,

իրականացնել քաղաքական և սոցիալական տարածության

«կենտրոն»-«ծայրամաս» հարթությունների հավասարաչափ

զարգացում` ունիվերալ և ազգային արժեշահային համակարգի

բնականոն արդիականացման օգնությամբ: Դրանց գերակայու-

թյամբ է միայն հնարավոր լեգիտիմացնել նախ` անհատ-

հասարակություն-պետություն-միջազգային շրջակայքը, ապա

միջպետական և միջազգային հարաբերությունները` ապահո-

վելով ազգային անվտանգություն,

կարևորել «բարեփոխումներ վերևից» սցենարը, քանի որ ՀՀ ժո-

ղովրդավարական անցումից համախմբում գործընթացի արդի

փուլում նպատակահարմար է կասեցնել զանգվածներին մարգի-

նալացնող «բարեփոխումներ ներքևից» զարգացումները: Այս

պարագայում նախ՝ կնվազի հասարակության հեղափոխակա-

նացվածությունը, ապա` լեգիտիմացման գործընթացը կիրակա-

նացվի կառավարող ընտրախավի օգնությամբ, ինչն էլ հնարավո-

րություն կտա ժողովրդավարական համախմբում իրականացնել,

մշակել համահայկական զարգացման և անվտանգության հա-

մակարգված ծրագիր` այդ աշխատանքի մեջ ընդգրկելով ՀՀ,

ԼՂՀ և Սփյուռքի մրցունակ ներուժ ունեցող մարդկային ռե-

սուրսները: Անհրաժեշտ է միջազգային շրջակայքի և ազգ-պե-

տություն կազմավորող գործոնների հարթությունում Ղարա-

բաղյան հիմնախնդրի գիտավերլուծական համալիր ներկայա-

ցում` ազգերի ինքնորոշման գերակայության սկզբունքով: Այս

Page 141: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

141

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան

պարագայում հայ հասարակությունը ժողովրդավարական լե-

գիտիմության ընձեռած հնարավորությունները կօգտագործի

ազգային ինքնության բնականոն արդիականացման համար՝

ընդարձակելով Հայկական աշխարհի գործունեության լեգիտի-

մացման գլոբալ տարածության բազմաչափությունը,

ապահովել հանրային շահի գերակայության վրա հիմնված շա-

րունակական ժողովրդավարական բարեփոխումներ` անվտան-

գության տարաբնույթ ինստիտուտների ռացիոնալ գործունեու-

թյան և արդյունքի կառավարման երաշխիքների գործառնման

միջոցով:

Հունվար, 2013թ.

Աղբյուրներ և գրականություն

1. O’Donnell G., Schmitter P. and Whiteheand L. Transition from Authoritarian

Rule. Tentative Conclusions about Uncertain Democracies. Baltimore and Lon-

don, Johns Hopkins University Press, 1996.

2. Մարգարյան Մ., Քաղաքական ընտրանին և ժողովրդավարական անցման

հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, Եր., «Պետական

ծառայություն», 2006:

3. Пшеворский А., Демократия и рынок. Политические и экономические ре-

формы в Восточной Европе и Латинской Америке. Пер. с англ./ Под ред.

проф. Бажанова В.А., М.: Российская политическая энциклопедия

(РОССПЭН), 2000.

4. Fabienne Peter, Democratic Legitimacy, Routledge, New York, 2011.

5. Шпакова Р.П., Легитимность и демократия (Уроки Вебера), ПОЛИС, 1994,

N2.

6. Habermas Jurgen, Legitimation Crisis, Great Britain 1973.

7. Deissler Gebhard, The intercultural complementarity and integration principle:

New horizons of intercultural management, GRIN Verlag, 2012, http://

b oo k s .g o og l e . a m/ bo o ks ? i d= K a pVD b qt 5 E g C& d q= c o mp le me n t a r i ty

&hl=ru&source=gbs_navlinks_s, 24.09.2012.

8. Larsen S. (ed.) The Challenges of Theories of Democracy: Elaborations Over

Trends in Transitology. Boulder, N. Y., 2000.

Page 142: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Մ.Մարգարյան, Հ.Մովսեսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

142

9. Фукуяма Ф., Великий разрыв. Под ред. А.Александровой, М., АСТ, 2003; Фу-куяма Ф., Сильное государство: Управление и мировой порядок в XXI веке,

М., ACT, 2006.

10. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (փոփոխություննե-

րով), Եր., ՊՏ, 2006:

11. Վասիլյան Ռ., Միքայելյան Ի., ՀԱԲ-ի ճակատագիրը…, Եր., Ա. հ. 2005:

12. Даль Р., Демократия и ее критики, Пер. с англ. Под ред. М.В. Ильина. М.,

Российская политическая энциклопедия (РОССПЭН), 2003.

13. Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք, Հայաստան.

Ազգային ինդիկատիվ ծրագիր 2011-2013, Եր., ԵՀԱՀԳՏ, 2010:

14. Linz J. J., Stepan A., Problems of Democratic Transition and Consolidation:

Southern Europe, South America, and Post communist Europe, Baltimore, 1994.

ОСОБЕННОСТИ СТАНОВЛЕНИЯ

ДЕМОКРАТИЧЕСКОЙ ЛЕГИТИМНОСТИ В РА

Мариам Маргарян, Овсеп Мовсесян

Резюме

В статье демократическая легитимность рассмотрена как система мно-

говекторного диалога общество-государство-нация-личность. Будучи

результатом преодоления кризисов политического развития, демокра-

тическая легитимность представляет собой комплексную целостность,

для которой характерно применение принципов «хорошего управле-

ния». Очевидно, что цветные/иллюзорные революции и проявляю-

щийся в разных частях света терроризм заставляют переоценить целе-

сообразность векторного развития. Необходимо с помощью разработки

новых стратегий структурировать как глобальное, так и локальное бу-

дущее цивилизаций.

Page 143: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

Հուշագիր հեղինակին

«21-րդ ԴԱՐ» վերլուծական հանդեսը հրապարակում է վերլուծական բնույթի հոդված-

ներ, որոնցում առաջնային են ՀՀ հիմնախնդիրների վերաբերյալ թեմաները: «21-րդ

ԴԱՐ» հանդեսի խմբագրական խորհրդի կողմից պատվիրված նյութերը հանդիսանում

են «Նորավանք» ԳԿՀ-ի սեփականությունը: Ձեռագրերը գրախոսվում են։ «21-րդ ԴԱՐ»

հանդեսի հրապարակումները արտահայտում են հեղինակների տեսակետները:

Հոդվածների ներկայացման ձևը

1. Հոդվածները ներկայացվում են տպագիր և համակարգչային շարվածքով (MS

WORD ծրագրով), «Sylfaen» տառատեսակով, 11 տառաչափով (ֆոնտով), ծավալը

չպետք է գերազանցի 15 էջը:

2. Հոդվածի հետ պարտադիր ներկայացնել հեղինակի ինքնակենսագրությունը (CV):

3. Էջը պետք է համապատասխանի A4 չափին, լուսանցքները ձախից, աջից, վերևից

ու ներքևից` 2 սմ: Տողերի միջև բացվածքը` 1.5: Հոդվածը պետք է ունենա համառո-

տագիր (հոդվածի լեզվով) և ամփոփագիր (բնագրից տարբեր լեզուներով)։

4. Հոդվածում օգտագործված աղբյուրների և գրականության հղումները բերվում են

քառակուսի փակագծերում` միացյալ և հաջորդական համարակալումով, այդ

համարի կողքին նշելով հղված էջ(եր)ը, եթե հղման աղբյուրը մեկից ավելի

անգամ է օգտագործվում ամբողջ հոդվածում: Էջը պետք է նշել աղբյուրի բնագրի

լեզվով` էջ (հայերեն), c. (ռուսերեն), p. (անգլերեն, ֆրանսերեն կամ այլ լեզվով

աղբյուրներ). օրինակ՝ [1], [2, c. 11-12]: Հոդվածի վերջում, «Աղբյուրներ և գրակա-

նություն» բաժնում, նույն հաջորդականությամբ բերվում է գրականության ցան-

կը, 10 տառաչափով, բնագրի լեզվով, օրինակ՝

Մարգարյան Ա., Երկրի մրցակցային ռազմավարությունը տնտեսական անվտան-

գության համատեքստում, «21-րդ դար», # 1, էջ 5, 2003։

Шарипова Р., Панисламизм сегодня: идеология и практика Лиги Исламского Мира,

с. 15, М., 1986.

Yasha Lange, Media in the CIS, Center for Civil Society International, Amsterdam, 1997,

from http://www.internews.ras.ru/books/media, Sept. 28, 1998.

5. Ինտերնետային աղբյուրների հղումները ցանկալի է նշել տողատակում։

6. Հայկական, լատինական և կյուրեղյան տառերից տարբեր աղբյուրների դեպքում

հղումները կատարել լատինական այբուբենով՝ փակագծերում տալով թարգմա-նությունը և լեզուն. օրինակ` Al-Arman fi Lubnan (Հայերը Լիբանանում, արաբ.):

Խմբագրություն

Page 144: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2013.pdfԳ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ. 6 տուալությունը. հանրապետության

«21-ՐԴ ԴԱՐ» տեղեկատվական-վերլուծական հանդես Խմբագրական խորհուրդ

Հիմնադիր՝ «ՆՈՐԱՎԱՆՔ» գիտակրթական հիմնադրամ

ՀՀ Արդարադատության նախարարության

Պետական ռեգիստրի վկայական թիվ 221 տրված 17.05.2001թ.

Հասցե՝ ՀՀ, 0026, Երևան, Գարեգին Նժդեհի 23/1

Կայք` www.noravank.am

Էլ.-փոստ՝ [email protected], [email protected]

Հեռախոս՝ + (374 10) 44 38 46

Ֆաքս + (374 10) 44 04 73

Համարի պատասխանատու՝ Լուսինե Բաղրամյան

Հանձնված է տպարան 26.02.2013թ.

Թիվ 1 (47), 2013թ.

Տպաքանակը՝ 300։

Թուղթը՝ կավճապատ, ֆորմատը՝ 70x100 1/16

Պայմանական 9 մամուլ։ Տառատեսակը՝ Sylfaen

Տպագրվել է «Գասպրինտ» ՍՊԸ տպարանում