Top Banner
159

ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Jun 27, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը
Page 2: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

ԵՐԵՎԱՆ

21-ՐԴ ԴԱՐ «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՆԴԵՍ

2008

( ) 1 19

Page 3: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

21-ՐԴ ԴԱՐ

տեղեկատվական-վերլուծական հանդես

Լույս է տեսնում 2003 թվականից 1 (19), 2008

´ à ì ² Ü ¸ ² Î à ô Â Ú à ô Ü ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ Գագիկ Հարությունյան (համակարգող) Գեորգի Դերլուգյան Մուշեղ Լալայան Սերգեյ Գրինյաև Սպարտակ Սեյրանյան Տիգրան Սարգսյան

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գագիկ Հարությունյան (գլխավոր խմբագիր) Սևակ Սարուխանյան (գլխ. խմբագրի տեղակալ) Հարություն Մարության (գլխ. խմբագրի տեղակալ) Թամարա Վարդանյան Սարգիս Հարությունյան Սուրեն Մովսիսյան Խոնարհիկ Քարաուղլանյան (պատասխանատու քարտուղար) Լուսինե Բաղրամյան (էլեկտրոնային շարվածք)

РЕДАКЦИОННЫЙ СОВЕТ Гагик Арутюнян (координатор) Георгий Дерлугьян Тигран Саркисян Мушег Лалаян Сергей Гриняев Спартак Сейранян

РЕДАКЦИЯ Гагик Арутюнян (главный редактор) Севак Саруханян (заместитель гл. редактора) Арутюн Марутян (заместитель гл. редактора) Саргис Арутюнян Сурен Мовсисян Тамара Варданян Хонарик Караугланян (ответственный секретарь) Лусине Баграмян (верстка)

Տիգրան Սարգսյան Պետության վախճանը ........................................................... 3 Հրաչյա Արզումանյան Հայաստանի ռազմական ոլորտի փոխակերպումը և նոր դարաշրջանի հրամայականները ........................... 27 Սյունիք Թադևոսյան Ազգային անվտանգության ապահովման գործընթացի վերահսկողությունը ..................................... 79 Տիգրան Մարտիրոսյան Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական հզորությունների համեմատական վերլուծություն ........ 90 Ռուբեն Մելքոնյան Իսլամացված հայերի խնդիրը Թուրքիայում ................. 107 Խաչատուր Դադայան Հայոց առևտրատնտեսական ներկայությունը Թիֆլիսում .............................................. 124 Արգինե Նահապետյան Հասարակական կազմակերպությունների դերը ժողովրդավարական կառավարման գործում ............... 152 Հուշագիր հեղինակին ........................................................ 157

Page 4: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

3

äºîàôÂÚ²Ü ì²ÊÖ²ÜÀ (կամ հասարակության կազմակերպման նոր ձևը)

Տիգրան Սարգսյան

Այս աշխատանքը մեր նախորդ հոդվածների տրամաբանական շարունա-կությունն է, որոնց հիմնական նպատակն է ապագայի Հայաստանի նոր տեսլական առաջարկել՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող ձևափո-խությունները:

«Ապագան» այսօր ավելի արագ է մոտենում, քան երեկ, իսկ վաղն ավելի արագ կմոտենա, քան այսօր: Դա նշանակում է, որ մարդկանց կյանքը շատ արագ է փոխվում: Եթե նախկինում այդ փոփոխությունները տեղի էին ունենում դարերի ընթացքում և դրանց բացահայտումը տրված չէր մեկ սերնդի, ապա այսօր դրանք ակներև են:

Հոդվածում փորձ է արվում հետինդուստրիալիզմի շրջանակներում մեկ-նաբանել այսօր տեղի ունեցող հասարակական փոփոխությունները, դրանց համապատասխան՝ պարզել հասարակության կազմակերպման ձևերին առնչվող հարցերը և, վերջապես, թե այս համատեքստում ինչ կլինի հասա-րակության կազմակերպման կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ պե-տության հետ:

Հոդվածագիրը համարձակվում է պնդել, որ պետությունը կվերանա:

Աշխատությունը պայմանականորեն բաժանված է երեք մասի: Առաջին բաժնում կփորձենք դիտարկել «պետություն» հասկացու-

թյունը՝ բացահայտելով նրա հիմնական բնորոշ հատկանիշները, որոնց հե-տագա «զտումը» մեզ թույլ կտա պնդել, որ պետություն ինստիտուտը են-թարկվում է հիմնարար կառուցվածքային ձևափոխության, ինչի արդյուն-քում և կվերանա:

Երկրորդ բաժնում կդիտարկենք հասարակության տարբեր տիպերը՝ ուշադրությունը սևեռելով իշխանության (պետության) հիմնական դրսևորումներին:

Երրորդ բաժնում առավել մանրամասն կանդրադառնանք այն հար-ցին, թե հետինդուստրիալ հասարակությունում պետական իշխանության որ ձևափոխություններն անխուսափելիորեն կհանգեցնեն պետության վերացմանը:

Page 5: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Տ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

4

1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Պետությունը քաղաքակրթության հնագույն ինստիտուտներից մեկն է: Այն առաջացել է մոտ 10.000 տարի առաջ՝ Միջագետքի առաջին հողագործական համայնքներում: Չինաստանում զարգացած բյուրոկրատական պետություն է գոյություն ունեցել հազարամյակների ընթացքում: Եվրոպայում ժամանա-կակից պետությունը, որն ունի հսկայական բանակ, ուժեղ հարկային մար-միններ, կենտրոնացված բյուրոկրատիա, և որը գերագույն լիազորություն-ներ է իրականացնում հսկայական տարածքներում, ունի չորս կամ հինգ հա-րյուրամյակների պատմություն՝ ֆրանսիական, իսպանական և շվեդական միապետությունների ձևավորման ժամանակներից ի վեր [1, c. 12]։

Գրականության մեջ չկա պետության միասնական սահմանում: Այսպես, «Իրավունքի և պետության ընդհանուր տեսություն» դասա-

գրքում առաջարկվում է պետության հետևյալ սահմանումը. «...հասարա-կության քաղաքական իշխանության որոշակի կազմակերպական ձև, որն ունի հարկադրանքի հատուկ՝ իշխող դասակարգի կամ ամբողջ ժողովրդի կամքն ու շահերն արտահայտող ապարատ» [2, c. 23]:

Ներկայացնենք պետության մի քանի սահմանում ևս: «Պետությունը կարգուկանոնի պահպանման մասնագիտացված և

կենտրոնացված ուժ է: Պետությունը ինստիտուտ է կամ ինստիտուտների խումբ, որոնց հիմնական խնդիրը (անկախ այլ խնդիրներից) կարգի պահ-պանությունն է: Պետությունը գոյություն ունի այնտեղ, որտեղ կարգի պահ-պանման մասնագիտացված ինստիտուտները, օրինակ՝ ոստիկանությունը և դատարանը, անջատ են հասարակական կյանքի մյուս ոլորտներից: Հենց նրանք էլ պետությունն են» [3, c. 28]:

«Պետությունը սոցիալական հարաբերությունները կարգավորող ան-կախ, կենտրոնացված սոցիալ-քաղաքական կազմակերպություն է: Այն գոյու-թյուն ունի բարդ, շերտավորված հասարակությունում, որը գտնվում է որո-շակի տարածքում և բաղկացած է երկու հիմնական շերտերից` կառավա-րողներից և կառավարվողներից: Այս երկու շերտերի հարաբերությունները բնորոշվում են առաջինների քաղաքական գերիշխանությամբ և երկրորդների հարկային պարտավորություններով: Այդ հարաբերություններն օրինակա-նացված են հասարակության գոնե մի մասի կողմից ընդունված գաղափարա-խոսությամբ, որի հիմքում փոխադարձության սկզբունքն է» [4, p. 1255]:

«Պետությունը մի դասակարգի կողմից մյուսին ճնշելու մեքենա է, մյուս բոլոր դասակարգերը մի դասակարգի ենթարկելու մեքենա» [5, c. 75]:

«Պետությունը օրինական ուժ գործադրելու մենաշնորհ է»: Ցանկացած սահմանում կորցնում է իր իմաստը, եթե առանձնացնում

ենք քննարկվող հիմնախնդրի համատեքստից: Մեր դատողությունների

Page 6: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Տ.Սարգսյան

5

համատեքստում շատ կարևոր է հասկանալ, թե պետությանը բնորոշ որ հատկանիշներն են, որ արդի հասկացությամբ աստիճանաբար կվերանան կամ կփոխանցվեն այլ ինստիտուտների, ինչի արդյունքում էլ պետություն ինստիտուտի անհրաժեշտությունը վերջնականապես կվերանա:

Վերոնշյալ սահմանումներից ելնելով՝ առանձնացնենք պետության երեք հիմնական հատկանիշներ, որոնց բացակայության դեպքում, կարծում ենք, այդ ինստիտուտն իմաստազրկվում է.

1. պետությունը որոշակի տարածքում բնակչության կառավարման համար իշխանության կազմակերպական ձև է,

2. հարկադրանքը պետական իշխանության հիմնական դրսևորումն է, 3. պետությունը ինստիտուտ է, որը գաղափարախոսություն է ձևավորում

և սահմանում է տվյալ հասարակությունում վարքագծի կանոնները: Պետությունը հնարավոր չէ դիտարկել հասարակությունից անջատ,

որի կազմակերպման ձևն էլ հենց պետությունն է: Տարբեր հասարակական կարգերում փոխվում է իշխանության դրսևորման (լծակների) հարաբերակ-ցությունը, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է քաղաքական-հասարակական կարգի էական փոփոխությունների: Այդ լծակներն առավել ակներև է ներկայացրել ամերիկացի սոցիոլոգ և ֆուտուրոլոգ Էլվին Թոֆլերն իր «Իշ-խանության կերպափոխումները» գրքում: Հեղինակը գրում է. «Իշխանու-թյունն ամենաանթաքույց տեսքով օգտագործում է բռնությունը, հարստու-թյունը և գիտելիքը (ամենալայն իմաստով)՝ մարդկանց ստիպելու համար որոշակի գործելակերպ դրսևորել» [6, c. 36]:

Ավելին, քաղաքական-հասարակական կարգի (պետական կառա-վարման ձևի) փոփոխությունն անխուսափելի է՝ տվյալ հասարակությու-նում հենքային գործընթացի փոփոխության դեպքում: Հենքային գործընթաց ասելով՝ հասկանում ենք հիմնարար գործընթաց, որի շուրջ կառուցվում են հասարակության տնտեսական հարաբերությունները: Այլ խոսքով՝ տնտե-սական ֆորմացիայի փոփոխությունն անխուսափելիորեն հանգեցնում է կառավարման ձևերի և մեթոդների փոփոխության, և եթե տնտեսական ու քաղաքական համակարգերը միմյանց հակասում են, դրանք, վերջին հաշ-վով, կարող են հեղափոխության հանգեցնող կամ հասարակությունը ոչն-չացնող լուրջ հակամարտություն ստեղծել:

Մարդկության գոյության մեզ հայտնի ժամանակահատվածում մենք կարող ենք առնվազն երեք անգամ արձանագրել հենքային գործընթացի նորացում, և ամեն անգամ այդ հենքային գործընթացի փոփոխությունը հանգեցրել է հասարակության կազմակերպման ձևի փոփոխության:

Այսպես, հողագործության տարածումը վերացրեց տոհմային միավո-

Page 7: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Տ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

6

րումները, որսորդական ընկերակցությունները` փոխարկելով դրանք միա-պետական հարստությունների, ֆեոդալական կայսրությունների և պետու-թյունների: Արդյունաբերական հեղափոխությունը վերացրեց այդ կազմա-կերպական ձևերից շատերը: Զանգվածային արտադրությանը, զանգվա-ծային սպառմանը և զանգվածային լրատվության միջոցներին զուգահեռ՝ շատ երկրներում առաջացավ հասարակության կազմակերպման նոր ձև՝ բյուրոկրատական պետություն զանգվածային ժողովրդավարությամբ: Այս-օր կառավարման խնդիրներ ունեն արդյունաբերական հասարակության զարգացման մայրամուտում գտնվող այն երկրները, որտեղ հասարակու-թյան կենսական կարևոր համակարգերը ճգնաժամ են ապրում, քաղաքա-կան ինստիտուտներն ապացուցում են համարժեք որոշումներ կայացնելու իրենց անկարողությունը, իսկ մեծամասնության ժողովրդավարությունը դրվում է հարցականի տակ:

2. Հասարակության երեք տիպերը հետինդուստրիալիզմի տեսության շրջանակներում

Առավել մանրամասն դիտարկենք հասարակության տիպերը անցյալ դա-րավերջին վերջնականապես ձևավորված հետինդուստրիալիզմի տեսու-թյան շրջանակներում: Նման տիպաբանացումը թույլ կտա մեզ առավել ակ-նառու ցույց տալ հենքային գործընթացի փոփոխության դեպքում հասարա-կության կազմակերպման և կառավարման ձևի փոփոխության անխուսա-փելիությունը, բացահայտել պետության կողմից որպես հարկադրանքի միջոց կիրառվող իշխանության հիմնական լծակները և տեսնել, թե այս կամ այն հասարակությունում ինչպես են դրսևորվում պետության հիմնա-կան հատկանիշները:

Հասարակության տիպաբանական դասակարգման համար հիմք ըն-դունենք հետևյալ հիմնական հատկանիշները. հենքային գործընթաց - ռե-սուրս – կազմակերպման ձև - իշխանության դրսևորում - ընտրության ազատության իրագործում - վարքագծի մշակութաբանական հիմք։

Մինչինդուստրիալիզմի տեսությունը հասարակությունը ժամանա-կագրական կարգով բաժանում է երեք տիպի. ագրարային հասարակու-թյուն (ագրարային տերմինը հետզհետե փոխարինվեց մինչինդուստրիալի` ընդունված մեթոդաբանության համաձայն), ինդուստրիալ հասարակու-թյուն և, համապատասխանաբար, հետինդուստրիալ հասարակություն:

Էլվին Թոֆլերը դրանք անվանում է Առաջին, Երկրորդ և Երրորդ ալի-քի հասարակություններ:

Page 8: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Տ.Սարգսյան

7

Մինչինդուստրիալ հասարակություն

Իշխանությունը ծնունդ է առնում հրացանի փողից: Մաո Ցզեդուն

Մինչինդուստրիալ հասարակության հիմնական հատկանիշը համարվում է տնտեսության այնպիսի կազմակերպումը, երբ այդ հասարակության հիմ-նական անդամներն անմիջականորեն զբաղված են սպառման առարկանե-րի, հիմնականում՝ սննդամթերքի արտադրությամբ, փոխանակման մեխա-նիզմները զարգացած չեն, ուրբանիզացման գործընթացները սաղմնային վիճակում են: Տվյալ հասարակության հիմնական ռեսուրսը բնական հումքն է, օգտագործվում են էներգիայի վերականգնվող աղբյուրներ: Այս-պիսի հասարակությունում առավել ինտենսիվորեն օգտագործվում է ֆիզի-կական աշխատանքը: Կապիտալը ավելացված արժեքի ստեղծմանը էա-կան մասնակցություն չունի:

Սոցիալական հարաբերությունները կարելի է բնութագրել որպես համայնքային, որոնք մեծ մասամբ հիմնված են արյունակցական, անձնա-կան կապերի վրա և ունեն ոչ ֆորմալ բնույթ, որը բացառում է հասարակա-կան հարաբերությունների ֆորմալ կարգավորման և կանոնակարգման անհրաժեշտությունը, քանի որ մեծ մասի համար բացակայում է սեփական ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունը:

Ըստ Դանիել Բելի՝ «Մինչինդուստրիալ հասարակություններում, որը մինչ օրս աշխարհի բնակչության մեծ մասի համար գոյության հիմնական ձևն է, կյանքը գլխավորապես ներկայանում է որպես փոխազդեցություն բնության հետ» [7, p. 198]:

Մինչինդուստրիալ հասարակությունում իշխանության աղբյուրը, առավելապես որպես օրինաչափություն, բռնությունն է: Մարդկանց ար-դյունավետորեն աշխատեցնելու համար Հին աշխարհի ֆեոդալները կիրա-ռում էին մտրակը կամ բռնության այլ գործիքներ: Պատերազմները և մեր-ձակա տարածքների զավթումը պետության հարստացման հիմնական աղ-բյուրն էին: Թոֆլերի առաջարկած երրորդությունից՝ մինչինդուստրիալ հա-սարակությունում գերակայում է բռնությունը, իսկ հարստությունն ու գի-տելիքը մղվում են հետին պլան:

Որպես մինչինդուստրիալ հասարակության կազմակերպման ձև՝ կա-րող են հանդես գալ ինչպես համայնքները, այնպես էլ պետության՝ բռնա-պետական (ավտորիտար) կառավարման համակարգ ունեցող վաղ ձևերը:

Page 9: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Տ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

8

Ինդուստրիալ հասարակություն

Money Talks Անհայտ հեղինակ

Ինդուստրիալ հասարակությանը բնորոշ է արտադրված էներգիայի և կապիտալի՝ որպես հիմնական ռեսուրսի օգտագործումը, իսկ արտադրա-կան գործունեության բնույթը դառնում է կապիտալատար տեխնոլոգիանե-րի կիրառմամբ կատարվող մշակումը: Ինդուստրիալ հասարակության հիմնական առանձնահատկությունն արտադրողի և սպառողի տարան-ջատումն է և զանգվածային արտադրության ու սպառման անսանձ աճը: Այս փուլում աշխատանքի արտադրողականության մեջ հեղափոխություն կատարվեց, որը պրոլետարիատին վերափոխեց շահույթ ստացող միջին խավի: Կապիտալը դառնում է ավելացված արժեքի ստեղծման ամենա-էական պայմաններից մեկը, քանի որ ինդուստրիալ հասարակության տեխնոլոգիաները հսկայածավալ ներդրումներ են պահանջում: Բացի այդ, զանգվածային արտադրության և սպառման աճի պայման են դառնում ինտեգրումն ու մրցակցությունը, որն էլ, իր հերթին, ամրապնդում է բյուրո-կրատական, հիերարխիկ, բազմաստիճան պետական ապարատը:

Ինդուստրիալ հասարակությունում ոչ ֆորմալ նորմերը և արժեքները փոխարինվում են ֆորմալ փոխհարաբերություններով, որոնց հիմքում օրենքով ամրագրված ֆորմալ համաձայնագիրն է, պայմանագիրը:

Զարգացման ինդուստրիալ փուլում իշխանության հիմնական աղ-բյուրը հարստությունն է: Բարեկեցության մակարդակը, առավելագույն սպառման հասանելիությունը ինդուստրիալ հասարակության անդամնե-րին դարձնում են կառավարելի. ոչ թե ահաբեկումը, այլ վարձատրությունն է ապահովում իշխանության կայունությունը: Ինդուստրիալ հասարակու-թյունում անհատի ազատությունը հավասարակշռվում է սեփականության առկայությամբ. եթե մարդը սեփականատեր է, նա կայացնում է ավելի հա-վասարակշիռ որոշումներ: Իսկ ընտրության ազատությունն արտահայտ-վում է հարստության (եկամուտ, շահույթ, կապիտալ) ավելացման միջոցով, ինչն ընդլայնում է ընտրության շրջանակները. այս դրդապատճառն էլ ինդուստրիալ հասարակության զարգացման շարժիչն է:

Page 10: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Տ.Սարգսյան

9

Հետինդուստրիալ հասարակություն

Գիտելիքն ուժ է։ Ֆրենսիս Բեկոն

Հետինդուստրիալ հասարակության սահմանումն առաջինը տվել է հետին-դուստրիալ հասարակության տեսության հիմնադիր Դանիել Բելը. «Հետին-դուստրիալ հասարակությունը սահմանվում է որպես այնպիսի հասարա-կություն, որի տնտեսությունում ապրանքների նյութական արտադրությու-նից գերակայությունն անցել է ծառայությունների արտադրությանը, հետա-զոտությունների իրականացմանը, կրթական համակարգի կազմակերպմա-նը և կյանքի որակի բարձրացմանը, իսկ տեխնիկական մասնագետների դասը դարձել է հիմնական մասնագիտական խումբը և, որ ամենակարևորն է, նորարարությունների ներդրումը... առավել կախման մեջ է տեսական գի-տելիքների ձեռքբերումներից... Հետինդուստրիալ հասարակությունը... են-թադրում է նոր դասակարգի ծագում, որի ներկայացուցիչները քաղաքա-կան մակարդակում հանդես են գալիս որպես խորհրդատուներ, փորձա-գետներ կամ տեխնոկրատներ» [8, p. 102]:

Հետինդուստրիալ հասարակությունում էապես փոխվում է հենքային գործընթացը, նյութական բարիքների արտադրությունը մղվում է երկրորդ պլան՝ տեղը զիջելով մտագործունեությանը:

Մարդկության բանական մասին անհանգստացնողը հետևյալ հարցն է. մի՞թե մարդիկ նախկինի պես կձգտեն առավել շատ նյութական բարիք-ների սպառմանը, և սպառման անսանձ աճը մշտապես կհամապատաս-խանի քաղաքակրթության շահերին:

Հետինդուստրիալ հասարակությունում արդեն առկա է այն բանի վկայությունը, «որ նորանոր նյութական բարիքների տիրանալու երբեմնի անհագուրդ ձգտումը հետզհետե մարում է» [9]:

Ինքնակազմակերպումը դառնում է հետինդուստրիալ հասարակու-թյան հիմնական հատկանիշը: Աշխարհում տեղի ունեցող գործընթացների գլխավոր օղակը դառնում է անհատը: Համընդգրկուն փոխակերպումները, տեխնոլոգիաների զարգացումը, արդյունքում՝ տեղեկատվական ռեսուրս-ներին անսահմանափակ հասանելիությունն էապես արագացնում են ինք-նաբացահայտման, ինքնահաստատման գործընթացները՝ ապահովելով ընտրության ազատություն մեր մոլորակի համարյա յուրաքանչյուր բնակչի համար:

Հետինդուստրիալ հասարակությունում մարդն ազատ է իր ընտրու-թյան մեջ: «Ազատություն» բառի դրական իմաստը,- գրում է Իսայա Բերլինը,- ծագում է մարդու՝ ինքն իր տերը լինելու ձգտումից: Ամենից առաջ ես ուզում

Page 11: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Տ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

10

եմ ինձ գիտակցել որպես մտածող, ինչ-որ բանի ձգտող, ակտիվ էակ, ով պա-տասխանատվություն է կրում իր ընտրության համար և ընդունակ է մեկնա-բանելու այն իր գաղափարների և նպատակների տեսանկյունից» [10, p. 122]:

Հասարակությունում, որտեղ հիմնական ռեսուրսը ինտելեկտն է, ազատությունը հավասարակշռվում է այնպիսի նորմերի ամբողջությամբ, որոնք, նոր հասարակական տարածքի (ցանցային) տեխնոլոգիական մաս կազմելով, ենթադրում են բոլոր նրանց ինքնաբերաբար հեռացում, ով չի ընդունում այդ նորմերը:

Ավելին, գիտելիքը՝ որպես այդպիսին, դառնում է իշխանության աղ-բյուր: Էլ ավելի է մեծանում «տվյալների, տեղեկատվության և գիտելիքի դերն ամբողջ տնտեսության մեջ: Դրանք սահմանում են բարիքների ստեղծ-ման արմատապես նոր համակարգ: Երբ այդ համակարգի առանձին հատ-վածները միավորվում են, խախտում են ինդուստրիալ ժամանակաշրջա-նում բարիքների արտադրության համակարգին օժանդակող իշխանական կառուցվածքը» [6, c. 289]:

Փորձենք ընդհանրացնել վերոնշյալը` Դանիել Բելի հայտնի ձևակեր-պումներով:

Մինչինդուստրիալ հասարակությունը մարդու և բնության փոխազդե-ցությունն է, որտեղ մարդիկ անմիջական կախվածության մեջ են շրջակա միջավայրից, աշխատում և ապրում են տեղի բռնապետի, քրմի, առաջնոր-դի, ղեկավարի և այլոց կառավարման ներքո, որոնք կայացնում են բոլորի համար պարտադիր որոշումներ:

Ինդուստրիալ հասարակությունը մարդու կողմից վերափոխված

բնության հետ փոխազդեցությունն է (արհեստական միջավայր), որտեղ հենց իր` մարդու մասնակցությամբ ստեղծված ապրանքների սպառումը դառնում է հիմնական նպատակ: Ընդ որում՝ բյուրոկրատական պետու-թյունը, որի դրսևորման բարձրագույն ձևը մեծամասնության զանգվածային ժողովրդավարությունն է, ծառայում է որպես նրա կազմակերպման գերիշխող մոդել:

Հետինդուստրիալ հասարակությունն ամենից առաջ մարդկանց միջև

փոխազդեցությունն է, որտեղ մարդիկ սովորում են միասին ապրել, իսկ հիմնական ռեսուրսը տեղեկույթն է: Մեզ հետաքրքրում է, թե ինչ փոփոխու-թյուն կկրի պետությունը հետինդուստրիալ հասարակության վերջնական ձևավորումից հետո (որը դեռևս անուն չունի), և պետության անխուսափելի վերացումը փաստող ի՞նչ գործընթացների ենք արդեն այսօր ականատես:

Page 12: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Տ.Սարգսյան

11

3. Պետության վախճանը

Եթե ընդունում ենք, որ հասարակության փոփոխման հետ անխուսափելիո-րեն փոխվում է նաև նրա կազմակերպման ձևը, ապա կարելի է պնդել, որ հետինդուստրիալ հասարակության ձևավորման ավարտին բյուրոկրա-տական պետությունը, իր հիմնական դրսևորումներով, կվերանա:

Ամբողջ աշխարհում կատարվող ո՞ր գործընթացներն են հաստատում այս պնդումը:

Նախ՝ մարդկային գործունեության և փոխհարաբերությունների բար-դացումը: Պետությունը, արդի ընկալմամբ, քաղաքական իշխանության ինստիտուտ է: Վերջինս էլ, իր հերթին, անընդհատ բարդացող աշխարհում կորցնում է որոշումներ կայացնելու իր ունակությունը` մարդու ակտիվ գործունեության ավելի ու ավելի շատ ոլորտներում:

Ավելին, փոփոխությունները կտրուկ արագանում են, որի արդյուն-քում էլ բյուրոկրատական ապարատի շրջանակներում պետության կայաց-րած որոշումները շատ հաճախ անիմաստ են դառնում նույնիսկ մինչև դրանց ուժի մեջ մտնելը` ապացուցելով տեխնոլոգիական զարգացման սլացքին համապատասխանելու անկարողությունը:

Կառավարման քվազիպետական ինստիտուտների հետինդուստրիալ տեսակի ցայտուն օրինակ են արժեթղթերի շուկաների կարգավորման հանձնաժողովները, կենտրոնական բանկերը, հակամրցակցային հանձնա-ժողովները, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովնե-րը և այլն: Այս ինստիտուտները չեն համապատասխանում իշխանության մասին հին պատկերացումներին և, սա սկզբունքորեն կարևոր է՝ իշխանու-թյան մաս չեն, բայց ունեն օպերատիվ կարգավորման, միջամտելու և կոնֆ-լիկտային իրավիճակների լուծման լիազորություններ: Այսպիսով, մենք տեսնում ենք իշխանության ձևի և բովանդակության մասին ավանդական պատկերացումների հետ ակնհայտ հակասություն: Դրա հետ մեկտեղ, ֆի-նանսական շուկաները կարգավորող ինստիտուտների տարանջատումը պայմանավորված է մի քանի հանգամանքներով.

1. իշխանությունների` նեղ մասնագիտական ոլորտներում պրոֆեսիո-նալ որոշումներ կայացնելու անկարողությունը,

2. որոշումներն արագ կայացնելու անհրաժեշտությունը, քանի որ իրադ-րությունը ֆինանսական շուկաներում շատ արագ է փոխվում,

3. քաղաքական փուլերից կախվածության մեջ չլինելու պահանջը, քանի որ ֆինանսական շուկաները շատ զգայուն են քաղաքական փոփո-խությունների նկատմամբ, և միջնորդավորված կարգավորումը կա-րող է հանգեցնել անկառավարելի, ճգնաժամային, ֆինանսական հոս-քերի նորմալ շարժը ձևախեղող իրավիճակների,

Page 13: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Տ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

12

4. շուկայի մասնակիցների վստահությունը որոշումներ կայացնող պրո-ֆեսիոնալների հանդեպ,

5. թափանցիկության և կորպորատիվության նոր կանոնները, որոնց կի-րառումը, հաճախ, հակասում է բյուրոկրատական ապարատի կա-ռույցի տրամաբանությանը: Քվազիդատական, քվազիօրենսդրական և քվազիգործադիր գործա-

ռույթներ ունեցող ինստիտուտների ստեղծման պահից պետության ին-դուստրիալ կարգին արդեն նետված էր առաջին մարտահրավերը:

Երկրորդ հայեցակետը, որով պայմանավորված՝ աստիճանաբար երևան է գալիս բյուրոկրատական պետության վերացման հարցը, անշուշտ, գլոբալացումն է:

Մենք ապրում ենք գլոբալացման պայմաններում, «որը հարթեցնում է համաշխարհային խաղադաշտը: Եվ եթե 1.0 Գլոբալացման շարժիչ ուժը երկրներն էին, 2.0 Գլոբալացմանը՝ կամպանիաները, 3.0 Գլոբալացման շարժիչ ուժը, որն էլ հենց նրա առանձնահատկությունն է, դառնում է գլոբալ համագործակցության և մրցակցության համար ձևավորված՝ անհատին հասանելի ներուժը» [11, c. 16]: Գլոբալացման այս՝ միանգամայն նոր փուլը բավարար մտավոր ներուժ ունեցող մարդուն բացառիկ հնարավորություն-ներ է ընձեռում, քանի որ այդպիսի անհատի համար վերանում են սահ-մանները: Աշխարհագրական տարածքը կորցնում է իր նախնական նշանակությունը: Հետինդուստրիալ աշխարհն ապազանգվածայնացնում է զանգվածային հասարակությունը: «Ինդուստրիալ աշխարհի բոլոր ծայրե-րում մենք լսում ենք, թե ինչպես են քաղաքագետները գանգատվում «ազ-գային գաղափարների» կորստից, «ազգային միասնության» խարխլումից և ուժեղ ազդեցություն ունեցող մասնատված խմբերի հանկարծակի, մտահո-գող ծավալումից» [12, c. 664]:

Գլոբալացման պայմաններում համակեցության կանոնները կարևոր-վում են ոչ թե ազգային, այլ գլոբալ մակարդակում:

Ապրանքները, ծառայությունները, կառավարման ձևերն ու մեթոդնե-րը պետք է համապատասխանեն ոչ թե ազգային ինստիտուտների, այլ համընդգրկուն գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից մշակվող և հաստատվող չափանիշներին: Ամենապարզ օրինակներ են ավիացիայի կարգավորումը, ապրանքների և ծառայությունների որակի ստանդարտները: Կամ, օրինակ, գործընկերության հիմունքներով գլոբալ ֆինանսական համակարգին միանալու համար անհրաժեշտ է համաշխար-հային ճանաչում ունեցող աուդիտորական կամ վարկանշման ընկերու-թյունների կողմից ձեր գործունեությանը տրված գնահատականի առկայու-

Page 14: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Տ.Սարգսյան

13

թյունը: Նման գնահատականները պարտադիր են ցանկացած կազմակեր-պության համար, եթե նրանք հավակնում են մասնակցություն ունենալ աշ-խատանքի համաշխարհային բաժանմանը և խոշոր ներդրումներ են ներ-գրավում գլոբալ շուկաներից:

Գլոբալացման նման դրսևորումները մինչինդուստրիալ հասարակու-թյուններում ստեղծված ինստիտուտներին ստիպում են գործել հետին-դուստրիալ աշխարհի կանոններով, ինչն էլ կոնֆլիկտների պատճառ է դառնում:

Նման օրինակ կարելի է բերել մեր պրակտիկայից՝ կապված ֆինան-սական հաշվետվության միջազգային չափանիշների ներդրման հետ, որոնք սահմանվում են ոչ կառավարական կազմակերպության կողմից: Պետական բյուրոկրատական ապարատը, անհրաժեշտ համարելով ֆի-նանսական հաշվետվության միջազգային չափանիշների ներդրումը, ըն-դունեց այդ չափանիշները 90-ականների վերջին: Այդ ժամանակից ի վեր միջազգային չափանիշները զգալիորեն ձևափոխվում էին, սակայն տեղա-կան չինովնիկները չէին հասցնում հետևել այդ փոփոխություններին, ինչն էլ խնդիրներ էր ստեղծում այդ չափանիշներով աշխատող ձեռնարկություն-ների համար: Ընկերությունները ստիպված էին կիրառել երկու չափանիշ. միջազգային՝ միջազգային շուկաներում գործելու համար և ազգային՝ տե-ղական օրենսդրությանը համապատասխանեցնելու համար, ինչը զգալիո-րեն մեծացնում էր տրանզակցիոն ծախսերը և շատ հաճախ ստեղծում կոնֆլիկտային իրավիճակներ:

Այսպիսով, մենք ականատես ենք իշխանական ինստիտուտների «զտման»: Հասարակության կառավարման բյուրոկրատական ձևին փոխա-րինելու են գալիս հասարակության կառավարման նոր ձևեր: Իշխանությու-նը պետական քաղաքական մարմիններից անցնում է նոր՝ վերազգային, վերպետական ինստիտուտներին (ՄԱԿ, ՆԱՏՕ, տարբեր ՎԱԿ-եր և այլ գլոբալ կառույցներ), ինքնակառավարման տեղական մարմիններին, ինք-նակազմակերպվող կառույցներին, որոնք հաճախ գործում են պետական բյուրոկրատական ապարատին զուգահեռ: Բյուրոկրատական ապարատն անխուսափելիորեն հարկադրված է փոփոխվել:

Աշխարհում զգալի տեղ են սկսում զբաղեցնել կորպորացիաները, վերպետական միություններն ու միավորումները, հասարակական կազմա-կերպություններն ու ասոցիացիաները, որոնք մարդկանց միավորում են ըստ մասնագիտական պատկանելության կամ տնտեսական և մտավոր ակտիվության այլ հատկանիշների:

Պետական ինստիտուտների արդյունավետությունը կասկածի տակ դնող երրորդ գործոնը կազմակերպման ցանցային ձևն է:

Page 15: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Տ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

14

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, գլոբալ համակարգ-չային ցանցերի աստիճանական զարգացումը նոր, ֆանտաստիկ հնարավո-րություններ են ստեղծում տեղեկատվության փոխանակման, ընկերակցու-թյունների՝ ամենաանհավանական հատկանիշներով միավորվելու համար:

«Ինդուստրիալ աշխարհի կառավարություննե՛ր, դո՛ւք, պողպատե ուժասպառ հսկանե՛ր, իմ հայրենիքը Կիբեռտարածությունն է, Գիտակցու-թյան նոր տունը: Ապագայի անունից խնդրում եմ նրանց, ում համար ամեն ինչ անցյալում է, հանգիստ թողեք մեզ: Դուք ավելորդ եք մեր շարքերում... Ես հայտարարում եմ, որ գլոբալ հասարակական տարածությունը, որը մենք կառուցում ենք, իր բնույթով անկախ է այն բռնապետությունից, որ դուք ուզում եք մեզ փաթաթել: Դուք չունեք մեզ իշխելու ո՛չ բարոյական իրավունք, ո՛չ հարկադրանքի այնպիսի մեթոդներ, որոնք կարող են մեզ իրոք ահաբեկել... Դուք տեղյակ չեք մեր մշակույթին, մեր էթիկային և չգրված օրենքներին, որոնք այսօր արդեն մեր հասարակությանն ավելի կարգուկանոն են ապահովում, քան այն, ինչին կարելի է հասնել ձեր պա-տիժներով և արգելքներով... Մեր աշխարհը միաժամանակ և՛ ամենուր է, և՛ ոչ մի տեղ, բայց ոչ այնտեղ, որտեղ ապրում են մեր մարմինները: Մենք արարում ենք մի աշխարհ, ուր կարող են մտնել առանց արտոնությունների և խտրականության, անկախ մաշկի գույնից, տնտեսական կամ ռազմական հզորությունից և ծննդավայրից: Մեր աշխարհում, ով ցանկանում է և որտեղ ցանկանում է՝ կարող է արտահայտել իր մտքերը, որքան էլ դրանք արտա-սովոր լինեն՝ առանց վախենալու, որ իրեն կստիպեն լռել կամ համաձայնել մեծամասնության հետ: Սեփականության, արտահայտվելու, անձի, տեղա-շարժի մասին ձեր իրավական հասկացությունները մեզ հետ ընդհանուր ոչինչ չունեն: Դրանք հիմնված են նյութականի վրա, այստեղ նյութականը բացակայում է... Մեր աշխարհում այն ամենը, ինչ ստեղծում է մարդկային միտքը, կարող է վերարտադրվել և տարածվել անվերջ՝ առանց որևէ վճարի... Մենք Կիբեռտարածությունում կարարենք Գիտակցության քաղա-քակրթություն»,- ասում է Ջոն Բարլոուն իր «Հռչակագրում»՝ պատկերավոր ձևով խտացնելով աշխարհում տեղի ունեցող գործընթացները [13, c. 349]:

Մյուս կողմից՝ տեղեկատվական ցանցերի զարգացումը ստեղծել է հե-ռահաղորդակցման այնպիսի հնարավորություններ, որոնք կասկածի տակ են դնում ընտրական մարմինների միջոցով իրականացվող ժողովրդավա-րությունը: Ինտերնետը հնարավոր է դարձնում հասարակության յուրաքան-չյուր անդամի մասնակցությունը ցանկացած մասշտաբի որոշումների քննարկմանը և կայացմանը՝ մտածող մարդկանց ցանկացած տիպի ընկե-րակցությունում: Դա կասկածի տակ է դնում ազգային ժողովներում, կոնգրե-սում և այլուր ժողովրդի ներկայացուցիչներ ընտրելու անհրաժեշտությունը:

Page 16: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Տ.Սարգսյան

15

Որոշ երկրներում արդեն արվում են քաղաքական որոշումներ կայացնելու այդպիսի տեխնոլոգիաների կիրառման փորձեր:

Ահա թե այդ առիթով ինչ է գրում Էլվին Թոֆլերն իր «Երրորդ ալիք» գրքում (էջ 676). «Ոչ շատ վաղուց ես հաճույքով հայտարարեցի մի պատմա-կան իրադարձության՝ Կալամբուսի (Օհայո) «Կյուբ» մալուխային հեռուս-տատեսության համակարգով գործող՝ աշխարհում առաջին «էլեկտրոնային քաղաքապետարանի» մասին: Օգտագործելով երկխոսության այդ համա-կարգը՝ Կալամբուսի (ոչ մեծ բնակավայր) բնակիչները էլեկտրոնային կա-պի միջոցներով իրական մասնակցություն ունեցան տեղական պլանային հանձնաժողովի քաղաքական նիստին: Իրենց հյուրասենյակներում սեղմե-լով կոճակները՝ նրանք ակնթարթորեն կարող էին մասնակցել այնպիսի գործնական հարցերի քննարկմանը, ինչպիսիք են՝ տեղի տարածքը գոտի-ների բաժանելը, բնակելի տների ծածկագրերը, մայրուղու առաջարկվող շինարարությունը և այլն: Նրանք կարող էին ոչ միայն «այո» կամ «ոչ» ասել, այլև եթերում մասնակցել բանավեճին և արտահայտվել»:

Մեր ըմբռնմամբ՝ ցանցը համակեցության համակարգի արտատա-րածքային փոխկապակցված հանգույցներն են, որոնք թույլ են տալիս իրագործել ինքնարտահայտման պահանջմունքը: Ցանցի կոնկրետ հան-գույցի պարունակությունը կախված է այս կամ այն ցանցային կառույցի բնույթից: Դրանցից են արժեթղթերի շուկան և այն սպասարկող օժանդա-կող կենտրոնները, երբ խոսքը գլոբալ ֆինանսական հոսքերի ցանցի մասին է, կամ տարբեր եվրոպական պետությունների նախարարների խորհուրդ-ները, երբ խոսքը Եվրամիության, ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, առևտրի պալատների և այլնի կառավարման ցանցային քաղաքական համակարգի մասին է:

«Ցանցային կառույցներին միացումը կամ այնտեղից հեռացումը, տե-ղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ իրականացվող միջցանցային հարաբերությունների ուրվագծերի հետ մեկտեղ, սահմանում է մեր հասա-րակություններում իշխող գործընթացների և գործառույթների կառուց-վածքը» [14]:

Գլոբալ աշխարհում ֆինանսական հատվածը դարձավ համաշխար-հային գլոբալ ցանցի առաջին նախատիպը, որտեղ բոլոր սուբյեկտները խոսում են նույն լեզվով, տարածքային և ազգային պատկանելությունը նշանակություն չունի գործառնությունների իրականացման և ցանցի ծառայություններից օգտվելու համար: Չինական, հայկական, ամերիկյան բանկերը ներդաշնակ համագոյակցում են այդ ցանցում, և նրանց հաս-կանալի է համակեցության այդ նոր փիլիսոփայությունը:

Վառ օրինակ է Բազել-2՝ կապիտալի համարժեքության մասին Նոր բազելյան համաձայնագրի ընդունումը: Այդ փաստաթղթի առանձնահատ-

Page 17: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Տ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

16

կությունն այն է, որ բանկային ինստիտուտները, եթե նրանք հասնում են ռիսկերի կառավարման որոշակի մակարդակի, ինքնուրույն կարգավորում են իրենց գործունեությունը՝ վերոնշյալ համաձայնագրի շրջանակներում:

Թոմաս Ֆրիդմանի մեկնաբանմամբ՝ «Աշխարհը դարձել է հարթ»: Ըստ Ֆրենսիս Ֆուկույամայի՝ ցանցերը մոտ ապագայում կդառնան հասարա-կության կազմակերպման հիմքը, իսկ իշխանությունը, Էլվին Թոֆլերի գնահատմամբ, կպատկանի գիտելիքի մարդկանց:

Արագ փոփոխվող աշխարհում կապրեն, գուցեև կհաղթեն նրանք, ովքեր կկարողանան ստեղծել համակեցության (ինքնակազմակերպման) այնպիսի պայմաններ և ձևեր, որոնք թույլ կտան մարդկանց մտածել ազատ, առանց կարծրատիպերի:

«Բռնությունից դեպի ինքնակազմակերպում»

Այսպիսով, ժամանակակից փոխակերպումները կասկածի տակ են դնում պետականության հիմքերը:

Առաջին հերթին պետությունը հրաժարվում է մեծ քանակությամբ գործառույթներից՝ հօգուտ այլ հասարակական կառույցների և միավորում-ների: Պետականության՝ որպես օրինական բռնության դրսևորման ձևն աս-տիճանաբար մղվում է դեպի անցյալ, և նրան փոխարինելու են գալիս հասարակության ինքնակազմակերպման նոր ձևեր:

Հստակ ուրվագծվում է նոր պարադիգմը՝ «բռնությունից դեպի ինքնա-կազմակերպում»: Ամենից առաջ դա արտահայտվում է գործունեության մասնագիտական ոլորտներում: Պետությունը գիտակցաբար հրաժարվում է ազգային ստանդարտներ սահմանելուց՝ որպես հիմք ընդունելով միջազ-գային և տեղական ոչ պետական կարգերն ու նորմերը և, այդ ստանդարտ-ներին համապատասխան, վերահսկման գործառույթները վստահում է դրանք կիրառող սուբյեկտներին:

Մենք հետևում ենք միջազգային ոչ պետական ընկերակցությունների ինքնակազմակերպման գործընթացներին, որոնք ինքնակամ ընդունում են գործունեության և համագործակցության անընդմեջ արդիականացվող ստանդարտներ: Մշակվում են համագործակցության յուրօրինակ միասնա-կան լեզուներ, ընդունվում են փոխադարձ վստահության, փոխանակման միջավայր ստեղծող և տարածքային, օրենսդրական և մշակութային համա-կեցության օբյեկտիվ սահմանները վերացնող կանոններ: Դժվար է գտնել մի ոլորտ, որտեղ բացակայում է անվտանգություն, ճանաչելիություն, վստահություն, հարմարավետություն և այլն ապահովող ունիֆիկացված կարգերի ներդրման անհրաժեշտության գիտակցումը: Հատկանշական է, որ այդ ստանդարտները հիմնականում սահմանվում են ոչ պետական կա-

Page 18: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Տ.Սարգսյան

17

ռույցների կողմից, բայց շատ պետություններ ընդունում և հետևում են դրանց:

Որքան բարձր է հասարակության մտավոր ներուժը, որքան ինքնա-կազմակերպման մեծ ունակությամբ է այն օժտված, այնքան պետությունը հնարավորություն կունենա իր լիազորություններից ավելի շատ պատվի-րակել այլ ընկերակցությունների: Ճշմարիտ է մի պնդում ևս. որքան շատ պատասխանատվություն և լիազորություններ է պետությունը փոխանցում հասարակությանը, այնքան ավելի շատ է դրսևորվում նրա ինքնակազ-մակերպական ներուժը:

Վտանգավոր է իշխանական լիազորությունների ինչպես չափազանց մեծ կենտրոնացումը, այնպես էլ այդ լիազորություններն անպատրաստ և անպատասխանատու ամբոխին փոխանցելը: Պետական կառավարման արվեստը պետք է հանգեցնի այն բանին, որ այդ գործընթացները ճշտորեն տարվեն ցանկալի ուղղությամբ: Իր առջև նպատակ դնելով հասարակության ինքնակազմակերպման ներուժի ընդլայնումը՝ ապահովելով բազմազա-նությունը, ձևավորելով փոխհարաբերությունների նոր ձևեր, հանդուրժո-ղականություն, փոխադարձ հետաքրքրությունների ըմբռնում՝ պետությունը պետք է պահպանի դեռևս ոչ այնքան կայուն հավասարակշռությունը:

Այդ գործընթացը ենթադրում է պետական իշխանության դեկոնս-տրուկցիայի երեք ուղղություններ՝ բյուրոկրատական պետականության շրջանակներում.

Առաջին ուղղությունը՝ դեպի վեր: Բյուրոկրատական պետությունն իր լիազորությունների մի մասը փոխանցում է վերպետական (բայց ոչ իշխա-նական) ընկերակցություններին: Պետությունների իշխանության որոշակի գործառույթներ պատվիրակվում են գլոբալ վերազգային մակարդակ՝ իշխանության գլոբալ սուբյեկտներին, ինչպիսիք են միջազգային կարգավո-րող, քաղաքական կամ տնտեսական իշխանության մարմինները: Խոսքն այնպիսի գործառույթների մասին է, ինչպիսիք են անվտանգության, մակ-րոտնտեսական կայունության ապահովումը և այլն (ՆԱՏՕ-ն, Եվրոպական պառլամենտը, Եվրոպական կենտրոնական բանկը, ԱՀԿ-ն և այլն):

Քաղաքական իշխանությունը տիրապետում է պետական կառավար-ման այնպիսի լծակների, որոնք թույլ են տալիս իրագործել իր՝ մյուսներից տարբերվող գաղափարախոսությունը: Ժամանակակից աշխարհում մենք տեսնում ենք, որ քաղաքական իշխանության ձևավորված շրջանակները տեղաշարժվում են: Եվրոպական զարգացած երկրներում, օրինակ, նկա-տում ենք, թե ինչպես են «աջերը» միանում «ձախերին»՝ կաբինետ կազմելու համար: Սա նշանակում է, որ զարգացած երկրներում կուսակցությունները դառնում են, ընդամենը, իշխանության ձևավորման գործիք: Հետինդուստ-

Page 19: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Տ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

18

րիալ հասարակության տրամաբանության շրջանակներում քաղաքական գաղափարախոսության տարածքը փուլ առ փուլ նեղանում է՝ տեղը զիջե-լով մասնագիտորեն հիմնավորված դատողություններին:

Հետինդուստրիալ հասարակությունում քաղաքական բանավեճերը պետք է լինեն աշխարհակարգի, որից հետո միայն՝ պետական կարգի շուրջ: Այլ խոսքով՝ քաղաքական բանավեճերը քաղաքական իշխանության ձևավորման հարթությունից անցնում են աշխարհի զարգացման (նոր գոյաբանության ձևավորման) վեկտորի շուրջ փիլիսոփայական քննար-կումների հարթություն, ինչն էլ, իր հերթին, նշանակում է նոր ցանցի ձևավորում:

Երկրորդ ուղղությունը՝ դեպի վար: Բյուրոկրատական պետու-

թյուններն իրենց լիազորությունների մի մասը փոխանցում են համայնքնե-րին, որոնք հանդես են գալիս որպես տարածքային միավորներ՝ թույլ տա-լով նրանց ինքնուրույն սահմանել ներհամայնքային համակեցության կա-նոնները: Մի պետության շրջանակներում գոյանում են մարդկանց միավո-րումներ, որոնք հավակնում են ինքնորոշման, անկախ կառավարման և ինքնակազմակերպման: Բյուրոկրատական պետության դեկոնստրուկ-ցիայի տրամաբանությամբ՝ փոքր ազգերի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ստացումն անխուսափելի է:

Հետինդուստրիալ հասարակությունում մարդկային գործոնի նշանա-կությունը կտրուկ աճում է: Ակնհայտ է, որ բանական մարդը բնակության համար կընտրի այն տարածքը, որը, ըստ իրեն, առավել հարմարավետ պայմաններ է ապահովում: Տեղաշարժի հնարավորության կտրուկ աճը թույլ է տալիս արագ հեռանալ այնտեղից, որտեղ կյանքի պայմանները չեն բավարարում: Նման երևույթների զանգվածային բնույթը կհանգեցնի տա-րածքների կարգավորման մասին որոշումների կայացման լիազորություն-ները բացառապես տեղական կառավարման մակարդակ փոխադրելու անհրաժեշտության: Համակեցության կանոնների մասին որոշումները կկայացվեն առանձին համայնքների կողմից, և դրանք էլ, իրենց հերթին, ավելի շատ մշակութաբանական/սոցիալական բնույթ կկրեն: Այլ կերպ՝ անխուսափելի է այնպիսի սոցիալ-մշակութային հանրույթի առաջացումը, որն ինքնուրույն կկանոնակարգի իր վարքն ու կյանքի պայմանները: Բյուրոկրատական ապարատի միջամտությունը՝ կարգավորելու առանձին համայնքի ներսում հարաբերությունները, անիմաստ է դառնում, իսկ արտաքին կարգավորման փորձերը՝ վտանգավոր:

Այս վարկածի շրջանակներում ազգի ինքնորոշման իրավունքի և պետության տարածքային ամբողջականության հարցերը փոխադրվում են

Page 20: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Տ.Սարգսյան

19

այլ հարթություն: Պետության տարածքային ամբողջականությունը՝ որպես այդպիսին, կորցնում է իր նեղ քաղաքական նշանակությունը և ավելի շատ ձեռք է բերում տվյալ աշխարհագրական տարածքում մարդկանց համա-գոյակցության և ներդաշնակ համակեցության համար բարենպաստ պայ-մանների ստեղծման իմաստ:

Հաշվի առնելով իշխանական լիազորությունների փոխանցումը ցան-ցային պրոֆեսիոնալ կառույցներին, որոնք չունեն ազգային երանգ,՝ հասա-րակության տարածքային կազմակերպումը փոխակերպվում է մշակութա-բանական, սոցիալական ֆենոմենի:

Բնակության վայրի ընտրությունը կորոշվի այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են՝ կրոնը, մշակույթը, աշխարհագրությունը, լեզուն, արդարու-թյան և ազատության, ապագայի մասին պատկերացումները, ավանդույթ-ները և այլն:

Օրինակ՝ Եվրամիության հետ նույնականացումը կամ իրեն՝ որպես եվրոպական հետինդուստրիալ երկիր տեսնելու ձգտումը ինչպես Հայաս-տանում, այնպես էլ Ադրբեջանում կամ Թուրքիայում ստեղծում է երկխո-սության լուրջ բազա՝ մշակութաբանական հարթությունում:

Իսկ Թուրքիայի՝ Եվրամիություն ընդգրկվելու ձգտումն արդեն օրա-կարգային է դարձրել համակեցության հարցը և, որոշակի իմաստով, տար-բեր մշակույթների հակամարտությունը մտածողության ինդուստրիալ տի-պում: Ակնհայտ է, որ գոյություն ունեցող խնդիրների լուծումը հնարավոր է միայն հետինդուստրիալ աշխարհի տրամաբանության շրջանակներում:

Ավելին, հետինդուստրիալ հասարակությունում ոչ թե բյուրոկրատա-կան ապարատն է ձևավորում ազգային գաղափարախոսություն, այլ՝ ցան-ցը, որն ընդգրկում է այն մարդկանց, որոնք կրում են ազգային նույնակա-նացման բեռը: Նման ձևափոխումների արդյունքում՝ ազգային պետության հայեցակարգը 21-րդ դարում կհանգեցնի մշակութաբանական համընդ-հանրության, այսինքն՝ ազգային ընդհանրությունը մշակութաբանական բնույթ կունենա:

Երրորդը հորիզոնական հարթությունում է: Բյուրոկրատական պե-

տությունները կարգավորող և վերահսկող գործառույթների մի մասը սո-ցիալ-տնտեսական հարաբերությունների ոլորտում փոխանցում են կար-գավորման և վերահսկողության քվազիպետական մարմիններին, պրոֆե-սիոնալ ինքնակազմակերպվող ընկերակցություններին՝ պետության ներ-սում: Մենք արդեն հիշատակել ենք այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են կենտրոնական բանկերը, արժեթղթերի շուկան կարգավորող հանձնաժո-

Page 21: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Տ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

20

ղովները, ֆինանսական մոնիթորինգի մարմինները, հակամրցակցային կարգավորման հանձնաժողովները, մասնագիտական ասոցիացիաներն ու միությունները և այլն:

Նույնիսկ հարկերի հավաքագրման, կարգուկանոնի հաստատման որոշակի գործառույթներ աստիճանաբար փոխանցվում են մասնավոր կազմակերպություններին (օրինակ՝ սեփականաշնորհվում են բանտերը), իսկ դատական որոշումներն ընդունվում են ոչ թե պետական չինովնիկնե-րի, այլ հասարակական դատավորների կողմից, որոնց հեղինակությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա:

Շատ պետություններում դատական իշխանությունում ձևավորվել է, մեր տեսանկյունից, բավական հետաքրքիր ինստիտուտ, որը պետական դատական համակարգի տարր չէ. դա ֆինանսական օմբուդսմենի ինստի-տուտն է: Օմբուդսմենը ֆինանսական շուկայի մասնակիցների վերաբերյալ որոշումներ է կայացնում, որոնք պարտադիր ենթակա են կատարման: Ավելին, ֆինանսական օմբուդսմենի որոշումները բանկերի, ապահովա-գրական ընկերությունների և ֆինանսական շուկայի այլ մասնակիցների կողմից չեն կարող բողոքարկվել պետական տնտեսական (միջնորդ) դա-տարաններում:

Նման ինստիտուտի առաջացումը պայմանավորված է արագ և համ-արժեք որոշումներ կայացնելու անհրաժեշտությամբ, ինչն էլ, իր հերթին, պահանջում է արհեստավարժության և վստահության բարձր մակարդակ: Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը պետական չէ, այն ֆինանսավոր-վում է շուկայի մասնակիցների կողմից: Հենց նրանք են ընտրում օմբուդս-մեններին և ինքնակամ պարտավորվում կատարել նրանց որոշումները: Դա ևս մեկ ապացույց է, որը պարզորոշ ցուցադրում է ցանցային հարաբե-րությունների ինքնակարգավորման ապագա մոդելը:

Այդ գործընթացի մեկ այլ ապացույցներից է պետության և մասնավոր հատվածի համատեղ ծրագրերի իրագործումը՝ պետական-մասնավոր հատվածների գործընկերություն (ՊՄԳ) սկզբունքի հիման վրա: Փորձը ցույց է տալիս, որ զարգացման ծրագրերն ավելի արդյունավետ են իրագործվում պետության և մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում:

Պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը ենթա-դրում է ավանդական պետական գործառույթների, զարգացման ենթակա-ռուցվածքային նախագծերի իրագործման և բնակչությանը ծառայություն-ների մատուցման փոխանցում մասնավոր հատվածին: ՊՄԳ սկզբունքով

Page 22: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Տ.Սարգսյան

21

կառավարումն օժանդակում է պետության դերի նվազեցմանը՝ հօգուտ մասնավոր հատվածի, ինչպես նաև մրցակցային գնագոյացմանը:

Ճանապարհների, կամուրջների, օդանավակայանների, ջրամատա-կարարման համակարգերի, դպրոցների և այլնի կառուցումն ու շահագոր-ծումը, որոնք համարվում էին պետության գերակայությունը, փոխանցվում են գործարարության ոլորտ: Ի տարբերություն ավանդական սխեմայի, որտեղ պետությունը մասնակից է շղթայի բոլոր օղակներին՝ «նախագծում-ֆինանսավորում-շինարարություն-շահագործում», ՊՄԳ դեպքում պետու-թյունն ընդամենը պատվիրատու է, իսկ ամբողջ շղթան իրագործում է մաս-նավոր հատվածը, որն իր վրա է վերցնում ծրագրի որակի և այլ չափա-նիշների պատասխանատվությունը:

Կարելի է պնդել, որ փոխազդեցության նոր տնտեսական ձևերը հետ-ինդուստրիալ հասարակություններում կկառուցվեն կապիտալի, կառա-վարման և տեղեկատվական ցանցային կառույցների հիման վրա, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի իշխանության կերպափոխման: Իշխանության նման փոխակերպումներ աստիճանաբար կկատարվեն համաշխարհային, տարածաշրջանային և տեղական մակարդակների տարբեր ոլորտներում և հարթություններում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ հասա-րակության զարգացման ցանցային ձևերը կտեղաշարժեն տարածության և ժամանակի շրջանակները, ինչը զգալիորեն կարագացնի հասարակության զարգացման ընթացքը և կբացառի տարածքային տարբեր սահմանափա-կումները:

Հետինդուստրիալ հասարակությունը տարբերվում է նրանով, որ իշխանության օրինականացումը հիմնված է հենց մշակութային արժեքնե-րի վրա և ոչ թե հարկադրանքի: Այսինքն՝ հասարակությունը յուրացնում է հասարակական կարծիքին ենթարկվելու նորմերի ամբողջությունը: Հասա-րակական կարգը կայուն վիճակում քիչ թե շատ երկարատև պահպանելու անկյունաքարը դառնում է բարոյականության կարգուկանոնի առկայու-թյունը: Ոչ մի ընտրանի չի կարող պահպանել կառավարման լծակները, եթե չի համապատասխանում սահմանված մշակութային նորմերին կամ չի առաջարկում իր նորմերը, որոնք կընդունվեն մեծամասնության կողմից: Այսպիսով, ծագում է մարդկանց միջև փոխազդեցության բացարձակ սո-ցիալական տարածություն:

Page 23: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Տ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

22

Հետևություններ

Ընդհանրացնելով՝ կարելի է հանգել հետևյալ հիմնական եզրակացու-թյուններին.

1. Հետինդուստրիալ հասարակությունում հենքային գործընթացը գիտե-լիքի արտադրությունն է:

2. Հետինդուստրիալ հասարակությանը բնորոշ հենքային գործընթացի զարգացումը և տարածումը կոնֆլիկտի կհանգեցնի հասարակության կազմակերպման հին ձևի՝ բյուրոկրատական պետության հետ:

3. Իշխանության կերպափոխման արդյունքում հարկադրման գործա-ռույթներն աստիճանաբար կվերափոխվեն և կփոխանցվեն հիմնակա-նում ցանցային կառավարման համակարգ՝ երեք հիմնական ուղղու-թյուններով՝ վեր-գլոբալ, վար-համայնքային, հորիզոնական-մասնա-գիտական:

4. Ձևավորվող ցանցային կառույցներն աստիճանաբար կընդգրկեն մարդու կենսագործունեության նորանոր ոլորտներ:

5. Ցանցային կառույցներն ինքնուրույն կսահմանեն վարքագծի ներցան-ցային կանոնները (էթիկայի, բարոյականության):

6. Տարածքներն աստիճանաբար կկորցնեն իրենց նշանակությունը՝ որպես իշխանության տարածման սահման:

7. Մրցակցությունը և երկխոսությունը տարածքայինից կտեղափոխվեն ցանցային տարածություն:

8. Մինչինդուստրիալ, ինդուստրիալ և հետինդուստրիալ իրականու-թյունների հարաբերակցությունն արագորեն կփոխվի: Միշտ կգերա-կշռի մարդկանց ինքնակազմակերպման առավել զարգացած ձևը, որը կթելադրի տարբեր իրականությունների համագոյակցության կանոնները:

Եզրափակելով՝ համարձակվում ենք արտահայտել հետևյալ համոզ-

մունքը. պետականությունը` այն տեսքով և այն պատկերացմամբ, որ առկա է այսօր և համապատասխանում է հասարակության ինդուստրիալ տիպին, մոտենում է իր վախճանին: Նրան փոխարինելու են գալիս հասարակության կազմակերպման որակապես նոր՝ ցանցային ձևեր, ինչը ենթադրում է ինքնակազմակերպման հիման վրա մարդկանց ազատ միավորում որոշակի ցանցում, որտեղ մտավոր զարգացման մակարդակն ապահովում է իշխա-նության ընկալումը ոչ թե որպես հարկադրանքի ձև, այլ որոշակի պարտա-վորությունների և պատասխանատվության գիտակցված հանձնառություն,

Page 24: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Տ.Սարգսյան

23

որը նպաստում է անհատի առավել լիարժեք ինքնարտահայտմանը: Ինդուստրիալ հասարակության արդյունավետ պետությունն այսօր

այն պետությունն է, որը պայմաններ և տարածություն է ստեղծում ցան-ցային հասարակության զարգացման համար՝ դրանով իսկ ապահովելով անցումը հետինդուստրիալի:

«Հայկական աշխարհ»

Հետինդուստրիալ աշխարհում նոր փիլիսոփայությանը և գոյաբանու-թյանը համահունչ՝ մենք պետք է նախևառաջ արդիականացնենք մեր մրցակցային առավելություններն ինքնակազմակերպման ցանցային ձևե-րում: Մենք հնարավորություն ունենք չմնալ պատմության եզրագծից անդին, այլ ստեղծել նոր ցանցային քաղաքակրթություն՝ «Հայկական աշխարհ»:

Վերը նշված վարկածի և մեթոդաբանության տեսանկյունից՝ Հայու-թյունը կարելի է դիտարկել որպես ազգային ցանց:

Պատմությունը վկայում է, որ պետականության կորստից հետո հա-յերն աշխարհին ցույց տվեցին ինքնակազմակերպման այլընտրանքային ձև, որն ապահովեց նրա գոյությունը որպես ազգ՝ մինչև օրս: Այդ գործա-ռույթն իրականացնում էր եկեղեցին: Ընդ որում՝ կազմակերպման մեթոդնե-րը և ձևերը, որոնք կիրառում էր եկեղեցին, համապատասխանում էին ցանցային տրամաբանությանը:

Կազմակերպման պետական ձևը ինդուստրիալ հասարակությունում մեզ անհրաժեշտ էր աշխարհում ինքնակազմակերպվելու, այլ ազգերի հետ արդյունավետորեն համագոյակցելու (հավասար` հավասարների մեջ) հա-մար` ինդուստրիալ աշխարհի տրամաբանության՝ մրցակցության և զար-գացման պայմաններում:

Այժմ, երբ գլոբալ ձևափոխումներն ակնհայտ են, մենք պետք է վերա-նայենք պետության կառուցման մեր մոտեցումները՝ աստիճանաբար ճա-նապարհ հարթելով դեպի հետինդուստրիալ աշխարհ:

Մենք պետք է՝ • ստեղծենք գլոբալ ցանց, որը կմիավորի աշխարհասփյուռ Հայության

բոլոր հանգույցները, և ներդնենք այդ ցանցում այն արժեքները, որոնք պահպանել են Հայությունը դարեր ի վեր,

• կառուցենք կրթական նոր, ինովացիոն համակարգ, որն իր հետևից կտանի արժեքի ստեղծման հետինդուստրիալ ոլորտները: Ժամանա-կակից կրթական համակարգը չի կարող լինել ցանցային տրամաբա-նությունից դուրս,

Page 25: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Տ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

24

• կառուցենք հասարակության կառավարման նոր՝ արդյունավետ հա-մակարգ՝ հիմնված ազատության և ինքնարտահայտման հետին-դուստրիալ ընկալման սկզբունքների վրա: Եվ եթե մեզ հաջողվի նման ճեղքում իրականացնել, ապա մենք,

անկասկած, կհաղթենք: Իսկ հաղթել՝ նշանակում է կառուցել ապագայի հետինդուստրիալ հասարակությունն այսօր՝ մինչինդուստրիալից թռիչք կատարելով դեպի հետինդուստրիալ:

Իզուր չեն հայերը համարվում այս մոլորակի ամենադժգոհ ազգերից մեկը: Հենց մեր կյանքից այդ դժգոհությունը, նորի անընդմեջ փնտրտուքներն են մեզ հնարավորություն տալիս հեղափոխություն իրականացնել [15]:

Ամփոփելով՝ ընդգծենք կառավարման հասարակական ինստիտուտ-ների ձևափոխման առաջարկվող սցենարի արմատական ու հանդուգն բնույթը: Այս աշխատությունը նպատակ ունի խթանել հասարակությունում երկխոսությունը, վերացնել ձևավորված արգելքները և ստեղծել այնպիսի իրավիճակ, որ հնարավոր լինի ազատ երկխոսություն վարել, ամենաար-տասովոր հարցերի շուրջ մտքեր փոխանակել՝ ի հեճուկս աշխարհակարգի ներկայիս պահպանողական պատկերացման: Հուսով ենք՝ այս ամենը կընկալվի և թույլ կտա մեր հասարակությունում համարձակ երկխոսու-թյուններ վարել:

Մարտ, 2008թ.

Աղբյուրներ և գրականություն 1. Фукуяма Ф., Сильное государство. Управление и мировой порядок в 21 веке, М.,

2006. 2. Общая теория права и государства: Учебник, М., 1994. 3. Геллнер Э., Нации и национализм, М., Прогресс, 1991. 4. Claessen H. J. M., 1996 State // Encyclopedia of Cultural Anthropology. Vol. IV, New

York. 5. Ленин В.И., Полное собрание сочинений, 5-ое изд., т. 39. 6. Тоффлер Э., Метаморфозы власти, знание, богатство и сила на пороге 21 века,

М., 2004. 7. Bell D., The cultural Contradictions of Capitalizm. 8. Bell D., Notes on the Post industrial Society. The public Interest, 1967, N7. 9. Sakaiya T., The knowledge-Value revolution, or A History of the Future. N.Y., Ko-

dansha America Ltd., 1991. 10. Berlin I., Two Concept of Liberty// Four Essays in Liberty. N.Y., 1969. 11. Фридман Т., Плоский мир. М., 2006.

Page 26: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Տ.Սարգսյան

25

12. Тоффлер Э., Третья волна, М., 2002. 13. Джон П. Барлоу, Сетевое общество: Декларация независимости киберпростран-

ства, М., 2004. 14. Castells M., The Rise of the Network Sosiety. Malden(Ma)-Oxford, Blackwell Pub-

lishers, 1996. 15. Սարգսյան Տ., «Ինչպե՞ս իրականացնել հեղափոխություն», www.cba.am:

КОНЕЦ ГОСУДАРСТВА (или новая форма организации общества)

Тигран Саркисян

Резюме

Государству, в том виде и тех представлениях, которые существуют сегодня, и соответствующему индустриальному типу общества, приходит конец. Тер-ритории постепенно будут утрачивать свое значение как границы распро-странения власти. Конкуренция и диалог переместятся из территориального в сетевое пространство. Новые сетевые формы организации общества пред-полагают свободное объединение людей на основе самоорганизации в опре-деленной сети, где уровень интеллекта обеспечивает восприятие власти не как формы принуждения, а как сознательное принятие на себя определен-ных обязательств и ответственности, способствующих наиболее полной са-мореализации индивидуальной личности.

В постиндустриальном мире, в соответствии с новой философией и он-тологией, мы должны прежде всего актуализировать наши конкурентные преимущества в сетевых формах самоорганизации. У нас есть шанс не ос-таться на периферии истории, а сотворить новую сетевую цивилизацию − Армянский мир.

С точки зрения вышеизложенной гипотезы и методологии, армянство можно рассматривать как национальную сеть. Следует актуализировать в этой сети те ценности, которые сохраняло армянство на протяжении веков. Следует также построить новую, инновационную систему образования, ко-торая потащит за собой все постиндустриальные сферы создания стоимости. Система современного образования не может быть вне сетевой логики. Па-раллельно необходимо построить новую эффективную систему управления обществом, основанную на принципах постиндустриального понятия свобо-ды и самореализации.

Page 27: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Տ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

26

Հավելված 1 Համեմատաբար տարանջատ ցանցերի

հիմնական բնութագիրը

• Մասնակիցների մտավոր պատրաստվածության որոշակի մակարդակ • Յուրաքանչյուր ցանց ինքնուրույն է սահմանում ցանցում վարքագծի

նորմերը (վարքագծի, էթիկայի, բարոյականության կանոնները) • Ցանցի մասնակիցներն ինքնուրույն են սահմանում կարգավորող նորմերը • Մասնակիցների՝ մյուս մասնակիցներին վերահսկելու ունակությունը • Տեղեկատվական բազաներին հասանելիության հավասարություն • Ցանցում ազատ տեղաշարժվելու հնարավորություն • Ցանցի վերափոխման վերաբերյալ կոլեգիալ որոշումների ընդունում • Բարձրագույն պատիժը ցանցից հեռացումն է • Ցանցի մասնակիցների նկատմամբ պատժամիջոցները կիրառվում են

ներցանցային հեղինակավոր մարմնի կողմից, ընդ որում՝ համակարգն ինքն է որոշում հեղինակություններին

• Մարդկային գործունեության բոլոր ոլորտներն այս կամ այն չափով կհամադրվեն որոշակի ցանցերի հետ` լոկալ, տարածաշրջանային, գլոբալ

• Մարդը միաժամանակ կապրի և կաշխատի մի քանի ցանցերում:

Հասարակու-թյան տիպը

Հատկանիշներ

Հենքային գործընթաց

Ռեսուրս Կառավար-ման

կառուց-վածքը

Իշխանու-թյան դրսևո-

րումները (ըստ

գերակա-յության)

Ազատու-թյան

իրագոր-ծում

Վարքի սկզբունքը

ՄԻՆՉԻՆ-ԴՈՒՍՏՐԻԱԼ

Մթերքի հայթայթում

Բնական ռեսուրսներ, ֆիզիկական աշխատանք

Ուղղահա-յաց

Ուժ, հարստու-թյուն, գիտելիք

Խռովու-թյան, ընդվզ-ման ձգտում

Կենսապայ-քար

ԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ Ապրանքների արտադրու-թյուն

Վերամշակ-ված էներգիա, կապիտալ, մեքենայա-կան աշխատանք

Բրգաձև Հարստու-թյուն, ուժ, գիտելիք

Հարս-տության ձգտում

Սպառում

ՀԵՏԻՆԴՈՒՍՏ-ՐԻԱԼ

Մտագործու-նեություն

Տեղեկույթ, ինտելեկտ

Ցանցային Գիտելիք, հարստու-թյուն, ուժ

Գիտելի-քի ձգտում

Ինքնաիրա-ցում

Հավելված 2 Հասարակությունների տիպաբանությունը՝

ըստ հիմնական հատկանիշների

Page 28: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

27

вڲêî²ÜÆ è²¼Ø²Î²Ü àÈàðîÆ öàʲκðäàôØÀ ºì Üà𠸲ð²Þðæ²ÜÆ Ðð²Ø²Ú²Î²ÜܺðÀ

Հրաչյա Արզումանյան

Հոդվածում քննարկվում են Հայաստանի ռազմական ոլորտի փոխակերպ-ման (տրանսֆորմացիայի) տեսական ուղղությունները։ Փոխակերպումը պետք է տեղի ունենա պատերազմի հայկական տեսլականի հիման վրա, բայց այլ պետությունների ռազմական մտքի նվաճումների ու կազմակեր-պական փորձի կիրառմամբ։ Նման փոխակերպման հայեցակարգերը հեն-վում են ոչգծայնության պարադիգմի և բարդ ադապտիվ համակարգերի տե-սության վրա, որոնք ընկած են պատերազմի նոր հայեցակարգերի՝ ցանցա-կենտրոն պատերազմների և արդյունքի հասնելուն կողմնորոշված գործո-ղությունների հիմքում։

Նոր հայեցակարգերի կարևորագույն տարր է համարվում մարդկային գործոնը, և ռազմական ոլորտի ցանկացած փոխակերպում պետք է սկսվի նրանից, որ գիտակցվի պատերազմի բարդ և մարդակենտրոն բնույթը, ինչն անխուսափելիորեն փոփոխություններ է ենթադրում ռազմական մշակույ-թում։ Փոխակերպումը բարդ և դինամիկ գործընթաց է, որի հաջողությունը պայմանավորված է ռազմական կառույցի հնարագիտության ու նորարա-րությանը պատրաստ լինելու և անխուսափելի իներցիոնության միջև հա-վասարակշռություն գտնելու հասարակության ունակությամբ։

Ներածություն

Գլոբալացման գործընթացները փոխում են աշխարհաքաղաքական պատ-կերը և միջազգային անվտանգության միջավայրը՝ հարկադրելով մարդ-կանց ու երկրներին արձագանքել նոր սպառնալիքներին ու մարտահրա-վերներին։ 21-րդ դարի աշխարհը որակապես փոխվել է, այն դարձել է ավելի բարդ. ի հայտ են եկել բազմաթիվ ասիմետրիկ սպառնալիքներ, որոնց դիմակայելն արդյունաբերական (ինդուստրիալ) դարաշրջանի ինս-տիտուտների և հայեցակարգերի հիման վրա, լավագույն դեպքում, դառ-նում է անարդյունավետ, իսկ ավելի հաճախ՝ պարզապես անհնարին։ Ան-հետաձգելիորեն անհրաժեշտ են դառնում պատերազմի ու հակամարտու-թյան ավանդական մոդելների վերանայումը և նոր՝ 21-րդ դարի պատերազ-մի շարունակականությունը (կոնտինուում) նկարագրող մշակումները։ Վտանգի և սպառնալիքների գնահատման գոյություն ունեցող մեթոդաբա-

Page 29: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

28

նությունները և սանդղակները, որոնք թույլ են տալիս ռազմական ոլորտում իրականացվող միջոցառումների արդյունավետության քանակական գնա-հատականը տալ, անարդյունավետ կամ պարզապես անհամարժեք կարող են լինել ձևավորվող նոր գլոբալ միջավայրում։

Նոր դարաշրջանի մարտահրավերներին համարժեք հակազդեցու-թյան համար անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը, պետությունը և նրա ռազմական կազմակերպությունը ենթարկվեն վերափոխման։ Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Հայաստանի1 ռազմական ոլորտի փոխակերպումը։ Նոր դարաշրջանին, նրա մարտահրավերներին ու սպառնալիքներին համապատասխանելու համար Հայաստանը պետք է ձեռնարկի ռազմական բարեփոխումներ՝ հենվելով նաև այլ բանակների ու պետությունների ռազմական մտքի նվաճումների և կազմակերպական փորձի վրա։ Օտար սխեմաներն ու հայեցակարգերը պարզապես պատճե-նելու փորձերն ի սկզբանե դատապարտված են անհաջողության, քանի որ սրընթաց փոփոխվող աշխարհի հետևից հասնելու հնարավորություն չեն թողնում։ Հայաստանի ռազմական ոլորտի փոխակերպումը պետք է տեղի ունենա հայոց ռազմական տրամաբանության և պատերազմի տեսլականի հիման վրա՝ մեր երկրի ներուժի ու հնարավորությունների հաշվառմամբ։

Փոխակերպման արտաքին հրամայականները հավելվում են ներքին հրամայականներին։ Հայաստանի զինված ուժերը 21-րդ դար մտան՝ ունե-նալով Հարավային Կովկասում առավել մարտունակ կարգավիճակը։ Նրա պահպանման խնդիրը տարածաշրջանում ստեղծված ուժերի հավասարա-կշռությունը պահելու կարևորագույն պայմանն է։ Այդ խնդիրը չի կարող լուծվել միայն ռազմական ներուժի քանակական մեծացման միջոցով. պա-հանջվում է նաև համապատասխան տեսական հենք ապահովող որակա-կան թռիչք։ Հայոց բանակը պետք է թռիչք կատարի 21-րդ դարի զինված ուժերին համապատասխանելու համար։ Սա բարդ խնդիր է, որը ենթա-դրում է առաջին հայացքից փոխբացառող երկու գործընթացների նախա-ձեռնում. ուժերի հավասարության և հաշվեկշռի պահպանում տարածա-շրջանում և, միևնույն ժամանակ, Հայաստանի ռազմական կառույցի որա-կական փոփոխություններ։ Չստուգված քայլերն ու չկշռադատված փոփո-խությունները կարող են ճակատագրական հետևանքներ ունենալ հայոց վերականգնված պետականության համար։ Բարեփոխումներից և որակա-կան փոփոխություններից հրաժարումը, մյուս կողմից, ժամանակի ընթաց-քում կհանգեցնի տարածաշրջանում ստեղծված ուժերի հավասարակշռու-

1 Այստեղ և այսուհետ Հայաստան ասելով նկատի են առնվում հայկական երկու պետությունները՝ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որոնք մշակութային և ռազմաստրատեգիական առումով մեկ ամբողջի մասեր են։

Page 30: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

29

թյան փոփոխության։ Հայաստանը, փաստորեն, կանգնած է որակական բա-րեփոխումների և ռազմական հեղափոխության կամ էլ անխուսափելի զի-ջումների երկընտրանքի առջև։

Հայաստանի ռազմական ոլորտի փոխակերպման և դրա տեսական հիմքերի մշակման անհրաժեշտության գիտակցումն անհրաժեշտ է դարձնում այլ երկրների, որոնք կատարել են 21-րդ դարի զինված ուժերին համապատասխանելուն տանող թռիչքը, փորձի վերլուծությունը։ Նման փոխակերպման հայեցակարգերը հենվում են ոչգծայնության պարադիգմի և բարդ ադապտիվ համակարգերի տեսության վրա, որոնց հենքին մշակ-վում են պատերազմի այնպիսի նոր հայեցակարգեր, ինչպիսիք են ցանցա-կենտրոն պատերազմները (ՑԿՊ) և արդյունքի հասնելուն կողմնորոշված (ԱՀԿ) գործողությունները։

Նոր հայեցակարգերի կարևոր գործոն են ոչ միայն և ոչ այնքան տեխնոլոգիաները, որքան մարդկային գործոնը։ Յուրաքանչյուր հեղաշր-ջում ռազմական գործում, ռազմական ոլորտի ցանկացած փոխակերպում, իրենց հերթին, նշանակում են անխուսափելի փոփոխություններ ռազմա-կան մշակույթում, որոնք, մասնավորապես, ընդգրկում են զինվորական կրթությունը, զինվորական կադրերի պատրաստման ու վերապատրաստ-ման համակարգը և այլն։

Փոխակերպումն, այսպիսով, սկսվում և ավարտվում է մշակույթի մեջ և իր արտացոլումն է գտնում հասարակության արժեհամակարգում, նրա անդամների վարքագծում։ Ինչին է հավատում ժողովուրդը, որն է ապա-գայի նրա տեսլականը. այս ամենն, անկասկած, ներգործում է փոխակերպ-ման վրա, որը բարդ ու ինքն իրեն փոփոխող դինամիկ գործընթաց է։ Դրա հաջողությունը հիմնականում կախված է ռազմական կառույցի ստեղծա-գործական, նորարարություններին պատրաստ լինելու կարողության ու անխուսափելի և ժառանգական իներցիոնության միջև հավասարակշռու-թյուն գտնելու՝ հասարակության ունակությունից։

1. Գլոբալացումը և անվտանգության միջավայրի

փոփոխությունը 21-րդ դարում 1.1. Գլոբալացում

Ամբողջ աշխարհն ընդգրկած և հաճախ ցավագին ընթացող գլոբա-լացման գործընթացների խորությունը թույլ չի տալիս դրանք դիտարկել սոսկ որպես տեխնոլոգիական կամ տնտեսական երևույթներ։ Գլոբալա-ցումը ներառում է սոցիալական և քաղաքական ասպեկտները, որոնք այս

Page 31: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

30

կամ այն չափով առնչվում են ոչ միայն հասարակության սոցիալական ու քաղաքական կառույցներին, այլև առանձին անհատին։ Եվ եթե գլոբալաց-ման գործընթացներին այս կամ այն հասարակության ներգրավվածության աստիճանը կարող է բանավեճի առարկա լինել, ապա ներգրավվածու-թյունն ինքն այլևս կասկածներ չի առաջացնում։ Կան բազմաթիվ հայտա-նիշներն այն բանի, որ Արևմուտքի արմատական փոփոխությունը, որ առաջ է բերել գլոբալացման ներկայիս փուլը, հանգեցնում է իր՝ արևմտյան ինքնության փոփոխությանը՝ անխուսափելիորեն փոխելով մեր պատկե-րացումներն անձի, սոցիումի և պետության մասին [1, pp. 2-12]։ Կան բոլոր նշաններն այն բանի, որ այդ գործընթացներն ինչ-որ իմաստով դուրս են եկել հասարակության վերահսկողությունից և ակնհայտորեն գերազան-ցում են դրանք վերահսկելու կամ ուղղորդելու պետության ունակությունը։ Գլոբալացումն ավելի ու ավելի է թողնում ինքնաբավ գործընթացի տպավո-րություն, որն ունի իր ներքին տրամաբանությունն ու դինամիկան և որը բավականաչափ դժվար է ենթարկվում վերահսկողության և առավել ևս՝ ուղղորդման։ Ավելի շուտ հակառակը՝ գլոբալացման գործընթացներն են հարկադրում պետությունների տնտեսություններին և իրենց՝ պետություն-ներին, հասարակությանն ընդհանրապես փոխվել՝ հարմարվելով անընդ-հատ փոփոխվող աշխարհին։

Երբեմն գայթակղություն է առաջանում գլոբալացման գործընթացնե-րը պատկերացնել որպես մի ինչ-որ մեծ նախագիծ իրականացնող Արև-մուտքի գիտակցված և նպատակաուղղված գործունեության արդյունք [2, pp. 4-5]։ Ընդ որում՝ նման մոտեցման կարելի է հանդիպել ոչ միայն երրորդ աշխարհի երկրներում, Իսլամական աշխարհում, այլև հենց Արևմուտքում։ Պատմաբան Թոնի Ջադն իր «Պատերազմից հետո» մենագրությունում, որը նվիրված է Եվրոպայի պատմությանը 1945 թվականից հետո, գրում է. «21-րդ հարյուրամյակի արշալույսին Եվրոպան ներկայացնում է միջազգային առաքինությունների կատարյալ նմուշ. դա մի հանրություն է՝ հիմնված... արժեքների վրա, օրինակման արժանի, դեպի որը կողմնորոշվում են ինչ-պես իրենք՝ եվրոպացիները, այնպես էլ այլ աշխարհամասերի բնակիչնե-րը» [3, 4, 5]։ Ընդ որում՝ այս համբավը, ըստ Ջադի, «միանգամայն արդարա-ցի է»։ Նման մոտեցում կարելի է տեսնել նաև անգլիական «նոր լեյբորիստ-ների» գաղափարախոսների մոտ։ Իր «Ինչու Եվրոպան կկառավարի 21-րդ հարյուրամյակը» մանիֆեստում Մարկ Լեոնարդը (Mark Leonard) գրում է. «Պատկերացրեք մի աշխարհ, ուր տիրում են անդորրը, բարգավաճումն ու դեմոկրատիան... Այն, ինչ առաջարկեցի ձեզ պատկերացնել, «Նոր եվրոպա-կան հարյուրամյակն» է... Եվրոպան երկու սկզբերի համադրումն է՝ լիբերա-լիզմից բխող ազատության դինամիզմի և սոցիալական դեմոկրատիայից

Page 32: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

31

բխող բարեկեցության։ Որքան հարուստ դառնա աշխարհն ու առաջ ընթա-նա նախնական կարիքները բավարարելու՝ քաղցը հագեցնելու և առողջու-թյունը պահպանելու ուղղությամբ, այնքան եվրոպական կենսակերպն ավելի անժխտելի կդառնա» [4, 5, 6]։ Այնուհետև նա գրում է. «Ելնելով նրա-նից, թե Հնդկաստանը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան և հատկապես Չինաստանն ինչպես կզարգանան տնտեսապես ու կդրսևորվեն քաղաքա-կանապես, եվրոպական մոդելը կդառնա այդ երկրների բարեկեցության և սոցիալական ապահովության ամրապնդման էլ ավելի գրավիչ ձև։ Դրանք կմիանան Եվրամիությանը «Նոր եվրոպական հարյուրամյակի» կառուց-ման գործում»։

Սակայն իրականությունը փոքր-ինչ այլ է։ Եթե մենք գործ ունենայինք գիտակցված գործունեության և նախագծի հետ, ապա ինչպես գլոբալաց-ման գործընթացների խթանումը, այնպես էլ դրանց դիմակայելն անհամե-մատ ավելի հեշտ խնդիր կլիներ։ Իրականում մենք գործ ունենք այնպիսի գործընթացների հետ, որոնք ունեն իրենց տրամաբանությունը, իրենց ուժը ստանում են անմիջականորեն հասարակության ներսում և նոր տեխնոլո-գիաներից ու ստեղծում են նոր իրողություն, որի հետ ստիպված են հաշվի նստել թե՛ քաղաքական ոլորտը, թե՛ իշխանության մյուս բոլոր ավանդա-կան բաղադրիչները և թե՛ սոցիումն ընդհանրապես [2, p. 5]։

Ինքնաբավ դառնալով՝ գլոբալացումը հանգեցնում է տնտեսական ոլորտի բուռն զարգացման և անընդմեջ բարդացման։ Որպես հետևանք՝ ավելի ու ավելի են բարդանում պետական կարգավորման համակարգը և հասարակության քաղաքական ոլորտը, ինչն իր հերթին անխուսափելիո-րեն ազդում է տնտեսության և սոցիալական ոլորտի վրա։ 21-րդ դարի հա-սարակությունը ներկայանում է որպես բազմաթիվ հակադարձ կապեր ունեցող մի համակարգ, որի շղթայում գտնվում է տնտեսական ոլորտը, բայց ոչ քաղաքականությունը և առավել ևս՝ գաղափարախոսությունը։ Վեր-ջինները փորձում են կատարել ծավալվող գործընթացները կարգավորողի, բայց ոչ նախաձեռնողի դեր։ Հասարակությունը կառավարելու, հասարա-կական կյանքը և տնտեսությունը կարգավորելու գործընթացները՝ հիե-րարխիայի ավանդական մեխանիզմների հիման վրա, հայտնվում են «հե-տևից հասնողի» վիճակում՝ փորձելով «սանձել» անընդհատ առաջ վազող գլոբալացումը։

Ներկայումս բավական հստակորեն կարելի է առանձնացնել գլոբա-լացման գործընթացների զարգացման երկու ուղղություն։ Առաջինը կապ-ված է տեղեկատվական հասարակությունների ի հայտ գալու հետ [7]։ Երկ-րորդը ավանդական սոցիալական համակարգերի և հասարակությունների անողոք փոփոխությունն է [8, pp. 145-169]։ Եվ եթե առաջինը վերաբերում է

Page 33: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

32

միայն զարգացած երկրներին, ապա երկրորդն ընդգրկել է գրեթե ողջ երկ-րագունդը։ Գլոբալացման գործընթացների ազդեցությունը մշակույթի վրա հանգեցրեց նոր երևույթի ի հայտ գալուն. զանգվածային մշակույթ, որը նույնպես հիմնականում էլեկտրոնային լրատվամիջոցների և մշակութային գործընթացների զարգացման, քան թե գաղափարախոսության արդյունք է [9, c. 123-153]։

Գլոբալացման ագրեսիվ ներխուժումն ավանդական հասարակու-թյուններ չի կարող լայնընդգրկուն պատասխան ռեակցիա չառաջացնել։ Որոշ հասարակություններ և մշակույթներ, ինչպիսին են ճապոնականը, չինականը, հնդկականը, հարմարվում են՝ ձևավորելով գլոբալացման մար-տահրավերների համարժեք արձագանքներ։ Մյուսները, չդիմանալով ճնշմանը, կոտրվում են և աստիճանաբար «լուծվելով»՝ ձուլվում են նոր գլո-բալ աշխարհում՝ կորցնելով իրենց ինքնատիպությունը։ Մի շարք մշա-կույթներ ընտրում են գլոբալացմանն ակտիվորեն դիմակայելու ուղին և ապակառուցողական ու ավերիչ ռեակցիայի այս կամ այն ձևը։ Իսլամական աշխարհը և իսլամական ահաբեկչությունն այն ձևով, ինչպես դրանք կան 21-րդ դարում, նման ռեակցիայի դրսևորումներից են և մի հիմնախնդիր, որին բախվելու է գլոբալ աշխարհը1։

Ձևավորվող գլոբալ աշխարհի և համաշխարհային առկա քաղաքա-կան համակարգի համար նոր սպառնալիքներ կարող են ծագել նաև այն հասարակություններից, սոցիալական խմբերից ու անձանցից, որոնք գի-տակցաբար կամ անգիտակցաբար դուրս են մնում գլոբալացման գործըն-թացներից [11, p. 1]։ Հյուսիսային Կորեայի և Աֆղանստանի փորձը թույլ է տալիս տեսնել, թե ինչպես է այս կամ այն հասարակության մեկուսացումը կամ ինքնամեկուսացումը, ի վերջո, հանգեցնում ճգնաժամի։ Համաշխար-հային զարգացման անընդհատ աճող արագությունը հանգեցնում է նրան, որ գլոբալացման գործընթացներից դուրս մնացած հասարակությունն ան-խուսափելիորեն սկսում է հետ մնալ։ Ժամանակի հետ այդ խզումն ավելի է մեծանում՝ նրա վերադարձի հարցը վերածելով առանձին և բավական բարդ հիմնախնդրի։

Գլոբալացման պարադոքսն այն է, որ միավորելով և ավելի թափան-ցիկ ու բաց դարձնելով աշխարհը՝ այն առանձին սոցիալական խմբերի կամ նույնիսկ անձանց ձեռքն է տալիս դրա վրա ազդելու գրեթե անսահմանա-փակ հնարավորություններ։ Սոցիալական խմբերն այսօր կարող են լինել

1 Օրինակ, Ալբերտ Հուրանին (Albert Hourani) ներկայացնում է արաբական աշխարհի տնտեսական, կրոնական և մշակութային հակազդեցությունը ներթափանցող արևմտյան մշակույթին։ Նա, մասնավո-րապես, վկայակոչում է Սաիդ Քութբին (Sayyid Qutb), որը դեռևս1964թ. ջիհադի կոչ էր անում «ոչ միայն պաշտպանելու, այլև կեղծ աստվածներին ոչնչացնելու և իսլամ ընդունել ցանկացող մարդկանց խանգարող բոլոր արգելքները վերացնելու համար» [10, pp. 445-446]։

Page 34: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

33

վերազգային և նույնիսկ վիրտուալ, որոնք իրենց ինքնությունը պահում են ցանցի օգնությամբ։ Առավել մեծ թվով մարտահրավերներ են «կրում» այն հանրությունները, որոնք շարունակում են տեղային մնալ իրենց արժեքա-յին չափանիշներով և միևնույն ժամանակ ընդգրկվում են համաշխարհային հանրության մեջ ու օգտագործում են նրա առավելությունները [12]։

Բաց լինելն անխուսափելիորեն կրում է նոր, առավել նուրբ սպառնա-լիքներ, որոնք հայտնվում են անվտանգության ավանդական համակարգերից դուրս։ Վտանգների և սպառնալիքների գնահատման գոյություն ունեցող մեթոդաբանություններն ու սանդղակները, որոնք թույլ են տալիս տալ այս կամ այն ձեռնարկի արդյունավետության քանակական գնահատականը, անարդյունավետ են դուրս գալիս կամ պարզապես ան-համարժեք են 21-րդ դարում ձևավորվող նոր գլոբալ միջավայրին։

1.2. Տեղեկատվական հարթություն և անվտանգության նոր միջավայր

Ալֆրեդ Մեհենը (Alfred Thayer Mahan) ժամանակին բաց ծովին տվել է միջազգային առևտուրն ու հաղորդակցությունն ապահովող «ընդհանուր տարածք» (a wide common) սահմանումը [13, pp. 5-46]։ Ժողովուրդներն ու պետությունները ձգտում էին դեպի ծով ելք ունենալ կամ բարելավել ծովա-յին հաղորդակցությունը, քանի որ հենց այդ գործոնն էր ընկած հասարա-կության մրցունակության հիմքում, այդ գործոնն էր անհրաժեշտ նախա-դրյալներ ստեղծում տարածաշրջանային կամ գլոբալ առավելություն ստա-նալու համար։ Դեպի ծով և միջազգային առևտրային հաղորդակցություն-ներ ելքի իրավունքն էլ հենց հիմնականում երկրի հաջող զարգացման անհրաժեշտ պայման էր դառնում, և նման ելք ունենալուն խոչընդոտելու կամ դրա նկատմամբ վերահսկողություն սահմանելու միջոցով իշխանու-թյան համաշխարհային կենտրոնները որոշում էին ուժերի հաշվեկշռի հիմնախնդիրը համաշխարհային կամ տարածաշրջանային ասպարեզնե-րում։ Տվյալ տարածքի վերահսկողությունը, փաստորեն, հավասարազոր էր «ծովին տիրելուն»1։ Մեհենը չկարողացավ գուշակել օդային և տիեզերական տարածության յուրացման մասին, բայց հավանաբար կհամաձայներ, որ իր հայեցակարգը վերաբերեր օդային տարածությանն ու տիեզերքին2։

21-րդ դարում մենք ականատեսն ենք դառնում նոր՝ արդեն տեղե-կատվական միջավայրի ձևավորմանը, որը ձգտում է մասնակի կամ նույն-իսկ ամբողջովին ստանձնել այն գործառույթները, որոնք դարեր շարունակ պատկանել են ծովին։ Ընդ որում՝ խոսքը միայն ինտերնետի, ազգային և գլոբալ տեղեկատվական ենթակառույցների մասին չէ։ Նոր միջավայրն

1 «Տիրապետություն ծովում» (Command of the sea) տերմինը շրջանառության մեջ է դրել Փոլ Քենեդին [14]։ 2 Հարցի վերաբերյալ բանավեճը տե՛ս [13]։

Page 35: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

34

ընդգրկում է տեղեկատվության և կոգնիցիայի (ճանաչողության) այնպիսի տիրույթներ, որոնք հենվում են ամբողջ մաս-մեդիայի, ինչպես նաև ֆինան-սական ոլորտի վրա [11, pp. 7-8]։ Նոր տարածությունն ընդհանուր շատ բան ունի իր նախորդի հետ և արդեն դարձել է առևտրի ու հաղորդակցության միջազգային տիրույթ՝ ներգործելով միջազգային իշխանական հիերար-խիայում երկրի ունեցած դիրքերի վրա։ Տեղեկատվական հարթությունում երկրի դիրքերի ամրապնդումը մեծացնում է ազգային հզորության ավան-դական բաղադրատարրերի՝ դիվանագիտության, ռազմական, տնտեսա-կան ոլորտների տեսակարար կշիռը։ Տեղեկատվական հարթությունը կա-յուն տեղ է գրավել ազգային հզորության հիմնատարրերի ցանկում1։

Նոր միջավայրը, սակայն, նաև կարևոր առանձնահատկություններ ունի։ Դա առաջին հերթին վերաբերում է դրա «մուտքի իրավունքի» արժե-քին, որն անհամեմատ ցածր է, քան ծովինը։ Բացի այդ, տեղեկատվական տարածությունը հիմնականում վերահսկվում է ոչ թե ազգերի կամ պետու-թյունների, այլ կորպորացիաների, ինստիտուտների և նույնիսկ առանձին անձանց կողմից։ Եվ եթե ծովային, օդային տարածությունները որոշվում և սահմանափակվում են համապատասխան ֆիզիկական միջավայրով, ապա տեղեկատվականը չափեր չունի և ընդլայնվում է երկրաչափական պրոգ-րեսիայով, ընդ որում՝ այդ աճն այնքան էլ կապված չէ ֆիզիկական որևէ սահմանափակման կամ սահմանի հետ։ Եվ վերջապես, նոր միջավայրի անքակտելի մասն է մարդ արարածը, որն իր հետ բերում է ստեղծագործա-կան ու մշակութային բաղադրիչ, որ բնութագրվում է տեղեկատվություն, ընկալում, կոգնիցիա, հավատ և այլ տերմիններով։ Այս ամենը տեղեկատ-վական հարթությունը վերածում է բարդ գործառնական միջավայրի, որը որակապես տարբերվում է իր նախորդներից [11, p. 8]։

Պայքարը 21-րդ դարի և ապագայի համար ծավալվում է գլոբալ աշ-խարհի անընդհատ փոփոխվող համապատկերում, երբ անվտանգության բազմազան մարտահրավերները բացառում են պարզ լուծումները։ Որպես-զի կարողանանք համարժեք մնալ այդ փոփոխություններին, մենք պետք է ուսումնասիրենք ոչ միայն դրանց բնույթը, այլև, ինչն ավելի կարևոր է, ընդունենք, որ այդ փոփոխությունների արագությունն ավելանում է, և չկա մի որևէ գլոբալ ուժ կամ իշխանության կենտրոն, որն ի վիճակի է վերա-հսկել կամ ուղղորդել դրանք։

Նոր միջավայրի ի հայտ գալը, որ փոխում է մրցակցության ու պայքա-

1 ԱՄՆ արդի ռազմական դոկտրինը տարբերում է ազգի հզորության չորս կարգ. դիվանագիտական, տեղեկատվական, ռազմական և տնտեսական (հաճախ օգտագործվում է DIME հապավումը - diplomatic, informational, military, and economic power)։ Մինչև վերջերս որպես առանձին կարգ դիտարկվում էր նաև սոցիալ/հոգեբանական հզորությունը, ինչպես նաև քաղաքականը, որոնք ներկայումս միավորված են տեղեկատվականի ու դիվանագիտականի հետ, ինչն այնքան էլ օրինաչափ չէ [տե՛ս 15, p. 84]։

Page 36: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

35

րի պայմանները, չի կարող չազդել քաղաքական ոլորտի վրա, որի հետ նմանության գծեր ունի։ Ազգի քաղաքական հաղթանակի կապը գործադր-վող ջանքերի հետ ուղղակի չէ և չի կարող արտահայտվել միայն ֆիզիկա-կան տերմիններով ու գնահատականներով։ Եվ ճիշտ այնպես, ինչպես քա-ղաքական հաղթանակը կամ պարտությունն է ազդում ընդհանուր առմամբ հասարակության վրա, տեղեկատվական հարթությունում տարած հաղթա-նակը կամ պարտությունը նույնպես ազդում է ազգի հզորության տարրերի և ամբողջ հասարակության վրա։ Ակնհայտ է, որ տեղեկատվական հարթու-թյունը չի վերացնում պայքարն ավանդական ոլորտներում, բայց այն կա-րող է ազդել և ազդում է այդ պայքարի արդյունավետության, հետևաբար և 21-րդ դարում քաղաքական հաղթանակի հասնելու պայմանների վրա։ Սա նշանակում է, որ անվտանգության միջավայրը 21-րդ դարում որակապես շատ ավելի բարդ է և իմաստավորում է պահանջում։

Անվտանգության միջավայրի փոփոխությունները չէին կարող չազդել պատերազմների և հակամարտությունների վրա, որոնք ներունակ են մեր աշխարհին ու մարդկային վարքի մոդել են և եղել են մարդկության պատ-մության ողջ ընթացքում։ Եվ եթե պատերազմի բնույթն էապես չի փոփոխ-վել, ապա դա չի կարելի ասել նրա էության մասին։ Պատերազմը և՛ քաղա-քական գործողություն է, և՛ սոցիալական ինստիտուտ, և նրա էությունն ու ձևերն անխուսափելիորեն փոխվում են՝ դարաշրջանի, հասարակություն-ների, քաղաքական համակարգերի կամ տեխնոլոգիաների փոփոխություն-ների հետ միասին1։

21-րդ դարում սպասվելիք փոփոխություններին համարժեք մնալու համար զինված ուժերը պետք է հարմարվեն նոր պայմաններին, թեև կասկած չի հարուցում այն փաստը, որ գլոբալացման գործընթացների հետ կապված լուծումներն ընկած են, առաջին հերթին, քաղաքական, սոցիալա-կան ու տնտեսական և ոչ թե ռազմական ոլորտում2։ Գլոբալացումը փոխում է աշխարհաքաղաքական պատկերը և անվտանգության միջավայրը՝ հար-կադրելով ազգին կողմնորոշվել, թե ինչպիսին պիտի լինեն իր ռազմական հնարավորությունները, որոնք թույլ կտային նրան հաղթահարել ոչ միայն հին, այլ նաև նոր մարտահրավերները։ Ընդ որում՝ արդեն ակնհայտորեն երևում է, որ զինված ուժերը ռազմական գործիքանու քաղաքական օգտա-գործումը պետք է ապահովեն սցենարների անհամեմատ ավելի լայն դիա-պազոնով, քան դա ընդունված էր նախկինում [11, p. 9]։ Զինված ուժերն այսօր հարկադրված են լուծել այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում բանակի ու զինվորականների իրավասությունների մեջ չէին մտնում։

1 Պատերազմի բնույթի և ձևի փոխհարաբերության հիմնախնդրի մասին տե՛ս [16, c. 109-149]։ 2 Նման մոտեցումը նոր չէ, դրան կարելի է հանդիպել, օրինակ, [17, p. 15]։

Page 37: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

36

Արդի գլոբալ աշխարհը պարուրած բյուրավոր կապերն անհամարժեք են դարձնում զինված ուժերի և պետության ռազմական կառույցի կազմա-կերպման ավանդական, դեպի 20-րդ դարի պետական ակտորներն ու անվտանգության համակարգը կողմնորոշված մոտեցումները։ 21-րդ դարի անվտանգության միջավայրի ստեղծման գործում ներգրավվում են նոր տարրեր՝ ոչ պետական ակտորներ, չկայացած պետություններ, միջազ-գային ահաբեկչական ցանց, քրեական կազմակերպություններ և այլն, որոնց համար 20-րդ դարի գաղափարախոսական, մշակութային, քաղաքա-կան և այլ սահմանները ծակոտկեն են ու թափանցիկ [12]։ Նոր պայմաննե-րում ռազմական ուժը չի կարող դիտարկվել միայն միջպետական պատե-րազմի և մեծ ռազմական գործողությունների տերմիններով։

Հիմնախնդրի մյուս կողմը հետևյալն է. 21-րդ դարի զինված ուժերի դերի վերաբերյալ նոր մոտեցումները ձևակերպված չեն, բայց դա չի վերաց-նում նրանց ազդեցությունը ձևավորվող անվտանգության միջավայրի վրա։ Ռազմական բազմատեսակ ակտիվությունը ցանկացած պարագայում ազդում է ձևավորվող միջավայրի վրա, որը, պարզվում է, պլաստիկ է և ենթակա է փոփոխությունների։ Եվ միևնույն ժամանակ, ակտիվության բացակայությունը տարօրինակ կերպով կարող է ազդեցություն գործել ինչ-պես իրավիճակի, այնպես էլ ընդհանրապես միջավայրի վրա՝ թողնելով այնպիսի էֆեկտ, որն իր հետևանքներով կարող է գերազանցել ցանկացած գործողության։ Չմիջամտելու նման դասական օրինակ կարող են ծառայել 1938թ. Մյունխենի համաձայնությունը և Բրիտանիայի ու Ֆրանսիայի որո-շումը՝ Չեխոսլովակիային օգնելուց հրաժարվելու մասին [18, p. 3]։

Նման պայմաններում ինդուստրիալ դարաշրջանի բազմաթիվ լավ մշակված մոտեցումները, դասական զինված ուժերը և պետությունների ռազմական կառույցն ընդհանրապես պարզապես չեն համապատասխա-նում նոր ռազմավարական համատեքստին։ Քանի որ փոփոխությունները որակական բնույթի են, ուստի ռազմական կառույցը չի կարող համապա-տասխանեցվել դրանց ինչ-որ քանակական փոփոխությունների միջոցով, որոնք ներառում են միայն ազգային անվտանգության ռազմական բաղադ-րիչը։ Քանի որ անվտանգության միջավայրը, պարզվում է, բարդ է և փոփո-խակի, ապա հնարավոր չէ խոսել բոլոր մարտահրավերների և սպառնա-լիքների լիարժեք իմացության ու ընկալման մասին, որոնց բազմազանու-թյունն անհրաժեշտ է դարձնում կատարել որոշ դասակարգում, որը թույլ է տալիս ի ցույց դնել գերակայությունները և հաշվեկշռել անխուսափելի ռիսկերը։ Առաջին մոտեցմամբ մարտահրավերները և սպառնալիքները կարող են դասակարգվել որպես ավանդական, անկանոն, ավերիչ և աղետալի [11, p. 2]։

Page 38: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

37

Անվտանգության նոր միջավայրում որոշիչ են դառնում ռազմական ակտիվության հետևյալ բնութագրերը.

• բազմաչափ ռազմական գործողությունները և կամպանիաները (օրի-նակ՝ Աֆղանստան, Իրաք) ավելի շուտ նորմ են դառնում, քան շեղում նորմից,

• ինչպես ակտորները, այնպես էլ փոխգործողությունները կարող են ունենալ գլոբալ կամ տեղային բնույթ, լինել սիմետրիկ կամ ասիմետ-րիկ, պետական կամ ոչ պետական,

• հնարավոր չէ փոխազդեցությունները տարբերակել և դասակարգել՝ քաղաքական, ռազմական, սոցիալական կամ տնտեսական բաղադ-րիչների հստակ առանձնացմամբ։ 21-րդ դարի բազմաչափ ռազմական գործողությունները տարբեր

կերպ են ընկալվում դիտորդների լայն շրջանակի՝ դաշնակիցներից մինչև հակառակորդներ, կողմից, և նախապես ասել, թե հատկապես որ ասպեկ-տը վճռորոշ կլինի՝ անհնար է։ Ավելին, հաճախ հենց տարբեր գործոնների փոխազդեցությունն է վճռորոշ դառնում ինչպես ռազմական կամպանիայի ընթացքում, այնպես էլ նրա արդյունքներում [18, p. 3]։

Անվտանգության նոր միջավայրը մեր պետականության առջև դնում է երկու, առաջին հայացքից՝ հակասական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն զուգահեռաբար։ Մի կողմից՝ Հայաստանը պետք է շարունակի պետական իշխանության հիերարխիայի կառուցումն ու ամրապնդումը և, միևնույն ժամանակ, հաշիվ տա իրեն, որ անհրաժեշտ է որակական թռիչք, վերա-փոխում և անցում 21-րդ դարի պարադիգմին։ Անցման այս գործընթացն իրականացվելու է ավելի ու ավելի արագացող գլոբալացման համատեքս-տում, երբ կրճատվում են որոշումների մշակման և ընդունման շրջափուլերը։

Տեղի ունեցող փոփոխությունների թափն ու արագությունը պետու-թյան ռազմական կառույցին հարկադրում են ավելի ճկուն լինել՝ որակա-պես ավելի բարդ միջավայրում գործել կարողանալու համար, իսկ հար-մարվելու կարողությունը դառնում է ոչ միայն զարգանալու, այլև գոյատևե-լու անհրաժեշտագույն պահանջ։ Գլոբալ աշխարհին համարժեք լինելու համար զինված ուժերը պետք է դառնան ազգային հզորության ադապտիվ գործիք՝ ապահովելով դրա քաղաքական կիրառումը սպառնալիքների ու սցենարների լայն համապատկերում։ 21-րդ դարի ռազմական տեսությունը, որ թույլ կտա հաղթահարել անվտանգության նոր միջավայրի բարդու-թյունը, այս կամ այն ձևով անպայման հենվում է ոչգծայնության պարադիգ-մի և բարդ ադապտիվ համակարգերի տեսության վրա։

Page 39: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

38

1.3. Բարդ ադապտիվ համակարգերի տեսությունը և պատերազմի շարունակականությունը

Ապշեցուցիչ է տիեզերքից բացվող Երկրագնդի պատկերը։ Մայրցա-մաքներն ու օվկիանոսները պարբերաբար ծածկվում են ամպերով՝ անընդ-հատ փոխելով ընդհանուր տեսարանը և թույլ չտալով խոսել ինչ-որ կանխա-տեսելիության և մշտնջենականության մասին։ Ձևավորվող պատկերներն արտասովոր կերպով փոխվում են, որևէ կարգ կամ կարգավորվածություն, որ թույլ կտար գուշակել, թե ինչպիսին կլինի մոլորակը որոշ ժամանակ անց, գոյություն չունի։ Տիեզերքից բացվող Երկրի տեսարանը կարող է իբրև համաշխարհային հանրության այլաբանություն ծառայել, որում մարդիկ, սոցիալական խմբերը, զինված ուժերն ու պետություններն անընդհատ փոխգործակցում են՝ փոխելով ընդհանուր պատկերը։ Համաշխարհային համակարգը, ինչպես և մոլորակը, բարդ է և անընդհատ փոփոխվում է՝ իբրև բազմաթիվ մակարդակներում և ասպարեզներում (առանձին անհատից մինչև հասարակություններն ու ընդհանուր առմամբ միջազգային համա-կարգը) տեղի ունեցող փոխազդեցությունների, փոխադարձ ադապտացման և կոէվոլյուցիայի արդյունք։ Որպես արդյունք՝ համաշխարհային հան-րության սահմանները մշակութային, գաղափարախոսական, մտավոր կամ տնտեսական բոլոր չափումներում ենթակա են փոփոխությունների [18, p. 1]։

Վերը բերված օրինակը ցույց է տալիս այլաբանության և համանմանու-թյան (անալոգիա) օգտագործման կարևորությունը բարդ երևույթներն ու հիմնախնդիրները դիտարկելիս։ Ավելին, այլաբանությունները և համանմա-նությունները դառնում են ինտուիտիվ ընկալման ինտեգրալ մասն ու գործի-քը, որն օգտագործելով՝ մարդը «գլուխ է հանում» բարդ մարտահրավերնե-րից1։ Դրանք գտնվում են, այսպես կոչված, որոշումների բնական ընդունման (naturalistic decisionmaking) մեխանիզմների հիմքում և կառուցվում են այն ըմբռնման հենքին, թե ինչպես են զինվորականները կամ Ուոլ Սթրիթը որո-շումներ ընդունում ցեյտնոտի պայմաններում2։ 21-րդ դարի ոչգծային փոխ-կապակցված աշխարհում մրցակցությունը և հակամարտությունը ոչ թե անոմալիա են, այլ նորմ, որը փորձում է արտացոլել բարդ ադապտիվ համա-կարգերի տեսությունը։ Բարդ սոցիալական համակարգերը խաղաղության,

1 Ռազմական ոլորտում այլաբանության՝ բարդ ադապտիվ համակարգերի տեսության համատեքստում օգտագործման մասին տե՛ս, մասնավորապես, [19]։ 2 Գարի Կլեյնը (Gary Klein), որն այն ուղղության ռահվիրան է, որն ուսումնասիրում է որոշումների ըն-դունումն ըստ մոդելների ճանաչման հիմքի (որը որակապես տարբերվում է գծային ռազմական մտածո-ղության հիմքի վրա որոշումներ ընդունելուց և ավելի է համապատասխանում մարտադաշտում որո-շումներ կայացնելուն), գրում է. «Եկել է ժամանակը համաձայնելու, որ որոշումների ընդունման տեսու-թյուններն ու իդեալները, որոնց մենք հետևում էինք վերջին 25 տարիներին, անհամարժեք գտնվեցին և մոլորեցնող ու հանգեցրին որոշումների ընդունման անօգուտ գործիքների, մարտական պատրաստու-թյան անարդյունավետ ծրագրերի և անհամարժեք դոկտրինների ստեղծման...» [20, pp. 56-64]։

Page 40: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

39

ճգնաժամի և հակամարտության միջոցով փոխազդում և արձագանքում են միմյանց ակտիվությանը՝ փոփոխվելով և փոփոխելով միջավայրը։

Այնուամենայնիվ, արևմտյան ռազմական միտքը և հասարակության կողմից պատերազմի ընկալումը հիմնականում գծային են մնում։ Մենք սպասում ենք, որ միևնույն գործողությունները կամ ջանքերն առաջ կբերեն նման ռեակցիաներ, որ մենք ի վիճակի ենք հետևել ելման ազդակը, պատ-ճառը արդյունքների ու հետևանքների հետ կապող պատճառահետևան-քային շղթային։ Դա, հիմնականում, արևմտյան աշխարհում դարեր շարու-նակ տիրող գծային պարադիգմի հետևանքն ու արտացոլումն է [9, pp. 123-153]։ Աշխարհի գծային տեսլականը համարժեք էր սառը պատերազմի և երկու գերտերությունների դիմակայության շուրջ ստեղծված համաշխար-հային քաղաքական համակարգի ժամանակաշրջանին, և այն թույլ էր տալիս աշխարհը հանգեցնել սև-սպիտակ մոդելի [21, pp. 8-9]։

Արևմտյան ռազմական միտքը, ինչպես և նախկինում, նախընտրում է բարդ և ոչգծային աշխարհում փնտրել գծային հիմնախնդիրների կանխա-տեսելի գծային պատասխաններ, այն դեպքում, երբ պատերազմը, լինելով բարդ ադապտիվ համակարգ (ԲԱՀ), միանգամայն անկանխատեսելի է մնում [22, p. 26]։ ԲԱՀ տեսության հիմնադրույթների և ապարատի մանրա-մասն դիտարկումը նախատեսում ենք կատարել առանձին աշխատանքում։ ԲԱՀ տեսությունը, առանց բարդ մաթեմատիկական ապարատի ներգրավ-ման, ներկայացված է Միթչըլ Ուոլդրոփի (Mitchell Waldrop), Ջոն Հոլանդի (John Holland) աշխատություններում [23, 24]։ Թոմաս Ցերվինսկին (Thomas Czerwinski) դիտարկում է ԲԱՀ տեսության ֆորմալ ապարատի կիրառումը ռազմական ոլորտում [21]։ ԲԱՀ տեսության շրջանակներում պատերազմը ներկայացվում է որպես համակարգերի բախում, որտեղ դրանցից յուրա-քանչյուրը ջանում է պահպանել իր ամբողջականությունը և հարմարվել նետված մարտահրավերներին ներքին այնպիսի գործընթացների հիման վրա, ինչպիսիք են ուսուցումը և ինքնակազմակերպումը։ Ադապտացումն ընթանում է այն ձևերով, որոնք անհնար է նախապես կանխատեսել, ինչ-պես և իր՝ ԲԱՀ վարքագիծը [25, pp. 3-28]։ Փոխազդեցությունները և մար-տահրավերները միայն պատերազմով չեն սահմանափակվում, այլ ներա-ռում են նաև խաղաղության ու ճգնաժամի լայն համատեքստ՝ ընդգրկելով հասարակական կյանքի քաղաքական, տնտեսական և այլ ոլորտները [26]։

Բարդ ադապտիվ համակարգերի անկանխատեսելիության մասին վկայում է այն պատերազմների պատմությունը, երբ հնարավոր չէ բավա-կանաչափ վստահ ու ստույգ բացատրել, թե ինչու հենց այդ պայմաններում և մարտական կորուստների նման մակարդակի պարագայում տեղի ունե-ցավ մարտնչող կողմերից մեկի կամքի ընկճումը, որը բացառեց հետագա

Page 41: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

40

դիմակայությունը և հանգեցրեց կոլապսի։ Մարդկության պատմության մեջ հակամարտություններից յուրաքանչյուրի համար ընկճման շեմը եզակի է և ինքնատիպ։

Բերենք երեք պատմական օրինակ։ Առաջինը 1940թ. բլիցկրիգն է, երբ Ֆրանսիայի պայքարելու կամքը թույլ գտնվեց երկրի ռազմաքաղաքական ղեկավարության գրեթե բոլոր մակարդակներում։ Որպես արդյունք՝ շատ արագ ջլատվեց կազմակերպված ռազմական դիմադրությունը, թեև ռազ-մական հնարավորությունները և նյութական ռեսուրսները թույլ էին տալիս շարունակել այն1։ Ֆրանսիական օրինակի ավելի խոր ուսումնասիրությու-նը ցույց է տալիս, որ բլիցկրիգը հաջողվեց այդ թվում և «շնորհիվ» Երրորդ հանրապետության ղեկավարների հոգեբանական թուլության և ֆրանսիա-կան հասարակության խոր մասնատվածության ու պառակտման, որը սկիզբ էր առել դեռևս Երրորդ հանրապետության կազմավորման ժամա-նակ, 1872թ. [28]։ Սակայն ժողովրդի կամքը վերջնականապես կոտրված չէր, և հասարակությունը պատրաստ էր շարունակել պայքարը, քանզի կար իրավիճակը փոխելու և հաղթանակի հասնելու հույսը, ինչի վկայությունն էր կապիտուլյացիային հաջորդած Դիմադրության շարժումը։

Երկրորդ օրինակը կապված է Առաջին համաշխարհային պատերազ-մի հետ։ Կենտրոնական տերությունների Միության երկրները և հատկա-պես Ավստրո-Հունգարիան ու Օսմանյան կայսրությունը, դիմացան չորս դաժան տարիներ՝ չնայած կրած հսկայական կորուստներին։ Սակայն 1918թ. ամռան մոտ հաղթելու կամքն այնքան էր թուլացել, որ ջլատումն անխուսափելի էր, ու մինչև Անտանտի կողմից Միության երկրների գրա-վումը դիմադրությունն արդեն դադարեցվել էր։ Ընդ որում՝ այդ երկրները կոլապսի մեջ հայտնվեցին կազմակերպված մարտական ուժերի առկայու-թյան պարագայում։

Երրորդը Գերմանիայի օրինակն է Երկրորդ համաշխարհային պատե-րազմում, երբ երկու երկրներն էլ, չնայած հսկայական կորուստներին ու այն բանին, որ գրեթե ամբողջովին ոչնչացվել էր նրանց ռազմական ներ-ուժը, մինչև վերջ շարունակում էին անողոք դիմադրություն ցույց տալ [2, p. 27]։ Եվ միևնույն ժամանակ, պարտությունից հետո այդ երկրներում գործ-նականում դիմադրություն չկար, քանի որ հույս չկար, թե մոտ ապագայում կարելի կլիներ փոխել ստեղծված իրավիճակը [29, p. 180]։

Այս օրինակները թույլ են տալիս խոսել պատերազմների շարունա-կականության մասին, երբ այս կամ այն ռազմական կամպանիան ներ-

1 Մինչ Ֆրանսիայի կառավարության կապիտուլյացիան մշակվել էր մի պլան, որով նախատեսվում էր ֆրանսիական դիմադրության կենտրոնի տեղափոխումը ֆրանսիական նավատորմի և բանակի այն զորամասերի հետ միասին, որոնք կարելի էր դուրս բերել Հյուսիսային Աֆրիկա, ուր արդեն տեղա-կայված էին բավարար չափով ֆրանսիական զինված ուժեր [27]։

Page 42: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

41

կայացվում է կետի տեսքով։ Այս շարունակականության մեկ ծայրին այն դեպքերն են, որոնք նման են Դանիային. վերջինս 1940թ. օկուպացվեց Գեր-մանիայի կողմից՝ առանց որևէ դիմադրություն ցույց տալու։ Մյուս ծայրին գերմանացիների անողոք ու պարտության դատապարտված դիմադրու-թյունն է Բեռլինում, ճապոնացիներինը՝ Օկինավայում, 1945թ.։

ԲԱՀ անկանխատեսելիությունը տեղին է դարձնում այնպիսի տերմի-նի կիրառումը, ինչպիսին է ինտուիցիան։ ԲԱՀ զարգացումը երբեմն պար-զապես միստիկական է թվում, և այդ մասին մասնավորապես խոսում է Մարիս ՄքԳրաբը (Maris McCrabb) [30]։ Ընդ որում՝ անորոշ են դառնում ազդակի և ռեակցիաների միջև պատճառահետևանքային կապերը, որոնք կարող են լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի, դիտարկելի և թաքնված։ Օրինակ, մենք երբեք չենք իմանա, թե կոալիցիոն ուժերի հատ-կապես որ գործողությունները ստիպեցին Միլոշևիչին անձնատուր լինել Կոսովոյում [31]։ Համանման բոլոր դեպքերում մենք պետք է առաջնորդ-վենք Արիստոտելի մաքսիմով. «Դատողությունը բավարար կլինի, եթե հաջողվի հասնել պարզության՝ իրին համապատասխան, որ ենթակա է [զննման]... կիրթ մարդուն բնորոշ է հասնել ճշգրտության [իրերի] յուրա-քանչյուր տեսակի համար այնքանով, որքանով որ թույլ է տալիս իրի բնու-թյունը» [32, c. 55-56]։ Այն սահմանափակում է դնում ԲԱՀ ուսումնասիրման, մշակման և պլանավորման գործընթացի վրա։

Մենք երբեք չենք կարողանա հիմնովին գիտենալ համակարգը և միա-նշանակ կանխատեսել նրա հակազդեցությունն այս կամ այն ազդակին։ Ավելին, ԲԱՀ-ն ի վիճակի է փոխվել՝ իբրև այն ուսումնասիրելու մեր փոր-ձերի արդյունք, և փոխվել անկանխատեսելի ձևով։ Իմանալ, թե ինչպես է իրեն պահում համակարգը հայտնի ազդակների դեպքում, չի նշանակում, թե մենք կարող ենք ապագայում ևս նման իրավիճակում համանման հակ-ազդեցության սպասել։ Այն, ինչ կարող ենք անել, հնարավոր հակազդեցու-թյունների տեսականորեն անվերջ բազմությունը սահմանափակելն է և առավել հավանական վարքի ենթաբազմության մասին խոսելը [18, p. 75]։ Ըմբռնումը, թե խոսքը հավանականությունների և չափանիշների մասին է, որոնք ենթակա չեն ֆորմալացման, թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես կարող ենք մշակել, պլանավորել և հարմարվել նման համակարգերին։ Դա մեզ բերում է այն եզրահանգման, որ ԲԱՀ-ի հետ գործ ունենալով՝ մենք պետք է խոսենք ոչ թե նրա վարքի նախագծման կամ կանխատեսման, այլ ադապտացման մասին [22, pp. 26-29]։ Փոլ Դևիսը (Paul Davis K.), Դևիդ Գոմփերթը (David Gompert) և Ռիչարդ Կուգլերն (Richard Kugler) իրենց «Ադապտիվությունն ազգային պաշտպանությունում» աշխատությունում ներկայացնում են, թե ինչպես է այդ եզրահանգումն անդրադառնում

Page 43: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

42

պաշտպանական պլանավորման գործընթացի վրա բարձր մակարդակում [33]։ ԲԱՀ անկանխատեսելիության հանգեցնող մեկ այլ հատկանիշ է «ան-հարգալից վերաբերմունքը» հիերարխիայի նկատմամբ։ Միկրոմակարդա-կում տեղի ունեցող ոչ մեծ իրադարձություններն ի վիճակի են ազդել իրա-դարձությունների և լուծումների վրա մակրոմակարդակում։ Ճշմարտացի է նաև հակառակը, երբ, օրինակ, առաջնորդների խոսքն ու վարքը, մի կողմ թողնելով իշխանական հիերարխիան, անմիջական ազդեցություն են գործում շարքային անձնակազմի վարքագծի վրա։

Բարդ ադապտիվ համակարգերի բարդությունը և անկանխատեսե-լիությունը մի ինչ-որ նոր բան չեն ռազմական մտքի մեջ։ Դրանց անդրա-դարձել է Կլաուզևիցը, որը պատերազմի մասին խոսում է իբրև երկու մարտիկների հակամարտություն (zweikampf) [16, c. 109-149]։ Այս այլաբա-նությունը կարող է լավ նկարագրվել ԲԱՀ փոխազդեցության մոդելի շրջա-նակներում, ընդ որում՝ այն կարելի է շարունակել և չսահմանափակվել միայն հավասարազոր հակառակորդների գոտեմարտով, այլ դիտարկել նաև ասիմետրիկ հակամարտությունները, որոնցում կողմերից յուրաքան-չյուրն անընդհատ շփման մեջ է մտնում՝ հակառակորդի խոցելի կողմերը բացահայտելու և օգտագործելու նպատակով։ Ըստ ԲԱՀ տեսության՝ հակամարտությանը մասնակցող կողմերից յուրաքանչյուրը կհետևի իր ընտրած ռազմավարությանն ու մարտավարությանը, քանի դեռ դրանք թույլ են տալիս նրան գլուխ հանել հակառակ կողմի մարտահրավերներից, այդ թվում և ադապտացման մեխանիզմների միջոցով։ Երբ գործողություն-ների ընտրված կուրսը դադարում է համապատասխանել իրականությանը, այն փոխվում է՝ տրամադրության տակ եղած հնարավորությունների ու ռեսուրսների (ինչպես զուտ ռազմական, այնպես էլ քաղաքական, տնտե-սական և այլն) օգտագործմամբ։ Նման վարքագիծ են դրսևորում հակա-մարտության բոլոր կողմերը, և կուրսի ադապտացման գործընթացն ար-ծարծվում է կրկին ու կրկին, մեկ ընդհարումից մյուսին անցնելով, մինչև որ չգտնվի հաջող, հակառակորդին վերջնականապես պարտության մատնող կուրսը, կամ կողմերից մեկը չի սպառում իր տրամադրության տակ գտնվող ընտրության (օպցիա) հնարավորությունները, մտավոր, հոգեբա-նական կամ ֆիզիկական ռեսուրսները [18, pp. 59-60]։

Նետված մարտահրավերներին ադապտացման գործընթացների միջոցով հակազդեցության ձևավորումը կարելի է ներկայացնել ուսուցման և ինովացիայի տերմիններով։ Բարբարա Թուչմանը (Barbara Tuchman) «Հի-մարության երթ» գրքում ներկայացնում է պատմական օրինակների մի շարք, թե ինչպես որոշումներ ընդունողներն ի վիճակի չեն եղել սովորել և պատրաստ չեն եղել նորարարությունների, որոնք թույլ կտային գլուխ հա-

Page 44: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

43

նել փոփոխվող պայմաններից։ Արդյունքում՝ իրականացվում էր ինքնաքայ-քայիչ քաղաքականություն, որը մի մեծ հիմարության էր նման [34, pp. 380-387]։ Ուիլյամ Դուգանը (William Duggan) «Ռազմավարական ինտուիցիա» գրքում դիտարկում է ռազմավարական ինտուիցիայի և ռազմավարական նորարարությունների դերն ու նշանակությունը [35]։ Հեղինակը ներկայաց-նում է, թե ինչպես է առաջանում ռազմավարական ինտուիցիան, նկարա-գրում է դրա կարևորությունը անհայտի ոլորտ թափանցելու համար և անծանոթ խնդիրները լուծելիս։ Դուգանը տարբերակում է փորձագետի ինտուիցիան և ռազմավարական ինտուիցիան։ Փորձագետի ինտուիցիան գործում է համեմատաբար լավ հայտնի և ուսումնասիրված ոլորտի և խնդրի պարագայում ու ենթադրում է մարտավարական, իսկ ռազմավարա-կան ինտուիցիան՝ ռազմավարական գործողություններ։ «Փորձագետի ինտուիցիան գործում է սովորական իրավիճակների համար... ռազմավա-րական ինտուիցիան՝ անծանոթ» [35, p. 7]։ Արագ և տեղին գտնել ճիշտ պատասխանն ու ընտրել ճիշտ մարտավարությունը. սա է փորձագետի ինտուիցիայի էությունը։ Ռազմավարական ինտուիցիան փորձագիտակա-նից տարբերվում է երեք առանցքային առանձնահատկությամբ։ Նախ՝ այն կիրառվում է նոր իրավիճակում և անծանոթ խնդրի հանդեպ, երկրորդ՝ այն աշխատում է այլ ժամանակային մասշտաբում, և ժամանակային ցեյտնոտ չկա, երրորդ՝ այն կիրառում է արդեն գոյություն ունեցող բազմաթիվ մարտավարություններ և մոտեցումներ՝ նոր համադրությամբ։

Այսպիսով, ԲԱՀ տեսությունը, անկախ այն բանից, թե ինչ է դիտարկ-վում՝ երկիր, բանակ, թե անհատ, առաջարկում է միայն մեկ արդյունավետ մոտեցում՝ ապահովելով համակարգի արդյունավետությունն այլ համա-կարգերի ու միջավայրի մարտահրավերների հետ բախվելիս, այն է՝ ի վիճակի լինել սովորել՝ դասեր քաղելով ինչպես հաջողություններից ու հաղթանակներից, այնպես էլ անհաջողություններից ու պարտություննե-րից, նորարարության վերածելով ստացած գիտելիքներն ու փորձը։ Միայն այսպես կարելի է գլուխ հանել անընդհատ փոփոխվող միջավայրից ու հակառակորդից։ Հարմարվելու այս ունակությունը ենթադրում է անհատի սովորելու բնածին օժտվածություն, և որ անհամեմատ ավելի կարևոր է, նոր գաղափարներն իրականացնելու կարողություն։

Ռազմական իրողության (որպես մի երևույթի, որը լի է քաոսով ու անորոշությամբ, որոնք անհաղթահարելի են թվում երկարաժամկետ ռազմական պլանավորման համար) նկատմամբ վերաբերմունքը համընկ-նում է պատերազմի մասին վետերանների ունեցած պատկերացումներին։ Մարտական գործողությունների մասնակցի փորձը նրանց հուշում է, որ «իրական աշխարհում» առկա չեն այն բոլոր հարաբերակցություններն ու

Page 45: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

44

օրինաչափությունները, որոնք ուզում են նրանց պարտադրել շտաբական-ներն ու բոլոր մակարդակների ռազմական պլանավորողները։ Նրանց համար ռազմական գործողությունը ոչգծային է, անկանխատեսելի և բարդ, իսկ մարտադաշտը զարմանալի հակադրությունն է շտաբականների կանխատեսելի, կառավարելի մարտադաշտի սինթետիկ մոդելների։ Մար-տի ու պատերազմի հենց այս բարդությունն է թերահավատ դարձնում վետերաններին փոխակերպումների և ընդհանրապես ռազմական հեղա-փոխության հնարավորության հարցում [18, pp. 57-58]։ Մարտական փորձը նրանց ասում է, որ ոչ մի տեխնոլոգիա չի կարող մեզ զերծ պահել պատե-րազմի «անհամաձայնությունից» և «մշուշից», և հիմնարար այս բնութա-գրերն անտեսելու կամ հաղթահարելու փորձերը կարող են ունենալ ճակատագրական հետևանքներ [36, pp. 27-32, 37, pp. 59-90]։ Եվ ի վերջո, ոչ ոք չի կարող հաշվի չնստել պատերազմի մարդկային չափման և այն մաք-սիմի հետ, թե՝ պատերազմները մարդիկ են վարում, և հաղթանակները տարվում են հակառակորդի ուղեղներում (գլխում) [38, pp. 22-25]։

ԲԱՀ վարքագծի անկանխատեսելիությունն ապահովում է զուգամիտ-ման (կոնվերգենցիայի) կետը ԲԱՀ տեսության և մարտական փորձի միջև։ Ինչպես պատերազմի վետերանները, այնպես էլ ԲԱՀ տեսաբանները նախազգուշացնում են, որ բարդ ադապտիվ խաղացողների աշխարհում հանկարծակիությունը դառնում է նորմ։ Դրանից գլուխ հանելու կամ գոնե անխուսափելի ցնցման ուժը և իրավիճակի անսպասելի զարգացման հետ բախվելու պարագայում՝ դրա տևողությունը սահմանափակելու համար մենք պարտավոր ենք ոչ միայն հակառակորդին դիտարկել որպես խելացի ընդդիմադրի՝ ռազմական հակամարտության բոլոր մակարդակներում, այլ նաև հաշվի առնել այն բոլոր հնարավորություններն ու միջոցները, որոնք նա կօգտագործի իր պայքարի ընթացքում։ Հակառակորդի ադապտիվ բնույթը հանգեցնում է այն եզրահանգման, որ մենք պետք է ունենանք ստեղծվող իրավիճակին արձագանքելու տարբերակների ու սցենարների բազմություն, ինչպես նաև մեկ սցենարից մյուսին անցնելու շեշտակիու-թյուն։ Ընտրությունների (օպցիաների) բազմության առկայությունը և մեկ օպցիայից մյուսին անցնելու շեշտակիությունն էլ հենց, որ հարկադրում է հակառակորդին անցնել պաշտպանական ռազմավարության, 21-րդ դա-րում դառնում են հաղթանակի հասնելու բանալին։

Page 46: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

45

1.4. Ասիմետրիկ պատերազմները և հակամարտության մոդելները

1.4.1. Ասիմետրիկ պատերազմներ

Պատերազմի նոր տեսությունների ու հայեցակարգերի առաջացման պատճառներից մեկը ասիմետրիկ հակամարտությունների1 թվի աճն է 21-րդ դարում։ Մեր աշխատանքի շրջանակներում նպատակահարմար չենք համարում մանրամասն քննարկել ասիմետրիայի խնդիրը և ասիմետրիկ հակամարտությունները։ Ասիմետրիան առավել հաճախ սահմանվում է մարտական գործողությունների մասշտաբի, ռազմավարության և սպառա-զինության տերմիններով, թեև ավելի շուտ պետք է դիտարկվի կամքի և միջոցների (will and means) ասիմետրիայի տերմիններով։ Այս տեսակետից՝ 20-րդ դարի լայնամասշտաբ պատերազմները հիմնականում սիմետրիկ էին (Նկ. 1), քանի որ հակամարտության բոլոր կողմերը ռազմական պո-տենցիալը վերականգնելու հնարավորություն և կամք ունեին, և առանձին ռազմական գործողությունը կամ ճակատամարտը տանուլ տալը դեռ չէր նշանակում պարտություն պատերազմում։ Այսինքն՝ սիմետրիկ հակամար-տություններին բնորոշ է ֆիզիկական հյուծումը, երբ հակառակորդի՝ պա-տերազմ վարելու ֆիզիկական հնարավորությունների աստիճանական նվազեցման միջոցով հասնում են նրա հոգեբանական ընկճմանը և դիմադ-րելու կամքը կոտրելուն, ինչն էլ հանգեցնում է անձնատուր լինելուն և զինված պայքարից հրաժարվելուն։

21-րդ դարի հակամարտությունների մեծ մասն այլ ձև ու համատեքստ ունի (Նկ. 2)։ Ավելի հաճախ կողմերից մեկը պատերազմ վարելու ավելի մեծ ռազմական ներուժ ու հնարավորություններ ունի, սակայն պատերազմ մղելու կամքն ու ազդակներն են սահմանափակ։ Սա հիմնականում կապ-ված է այն բանի հետ, որ հաճախ հակամարտություններն ընթանում են ավելի մեծ ռազմական ներուժ ունեցող երկրի սահմաններից հեռու, և զինված ուժերի շարքերում բացակայում է սեփական պետության տարած-քը պաշտպանելու հետ կապված ուժեղ հոգեբանական մոտիվացիան։ Ի տարբերություն սրա՝ մյուս կողմն ունի սահմանափակ հնարավորություն-ներ և ռազմական պոտենցիալ, սակայն ուժեղ են դիմադրելու և պայքարե-լու մոտիվացիան ու կամքը։ Այսպիսով, մենք ունենք երկու տարբեր ասի-մետրիա՝ միջոցների ասիմետրիա և կամքի ասիմետրիա։

1 Տե՛ս A Bibliography of Asymmetric Warfare, сompiled by Joan T. Phillips. 5 December 2007. <http://www.au.af.mil/au/aul/bibs/asw.htm>; Asymmetric Warfare and the Revolution in Military Affairs (RMA). 5 December 2007. <http://www.comw.org/rma/fulltext/asymmetric.html>.

Page 47: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

46

Քանի որ հաջող պատերազմը ենթադրում է նաև ասիմետրիաների

ստեղծում և օգտագործում, այն պետությունը, որն անվիճելի առավելու-թյուն ունի ռազմական ներուժի և պատերազմ վարելու ֆիզիկական հնա-րավորությունների առումով, ձգտում է այն վերածել ֆիզիկական հյուծման հասցնող պատերազմի։ Եթե հաջողվում է այս ռազմավարությունը պար-տադրել հակառակորդին, ապա այն թույլ է տալիս արագ ջախջախել հակառակորդի՝ մարտական գործողություններ վարելու ֆիզիկական հնա-րավորությունները և հասնել հաղթանակի։ Հակառակ կողմի ռազմավարու-թյունը կլինի այն, որ ուժեղ կողմին պարտադրի իր ռազմավարությունը։ Հասկանալով, որ չի կարող դիմակայել հակառակորդին լայնամասշտաբ պատերազմում, վերջինս ջանում է օգտագործել կամքի գործոնի առավելու-

Նկ. 1. Սիմետրիկ հակամարտություն

Pm

tm2

Ընկճման շեմը Pψ

tψ2

Pψ2

Ընկճման շեմը

Vm=F(min{tm1, tm2}) Vψ=F(in{tψ1, tψ2})

V=F(min{tm1, tm2, tψ1, tψ

Pm

tm1

Ընկճման շեմը

Ֆիզիկական ուժասպառում

Pm1miPψ

tψ1

Հոգեբանական ուժասպառում

Pψ1

Ընկճման շեմը

Pm2m

- հակամարտող կողմերը Pm – կողմերի ֆիզիկական ներուժը Pψ - կողմերի հոգեբանական ներուժը t - ֆիզիկական կամ հոգեբանական ընկճման վրա հասնելու

ժամանակը

Page 48: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

47

թյունը՝ փորձելով հասնել հաղթանակի հակառակորդին հոգեբանորեն հյուծելու միջոցով։ Այս նպատակի համար լայնորեն օգտագործվում են զանգվածային լրատվամիջոցների հնարավորությունները, տեղեկատվա-կան պատերազմի մեթոդները, ռազմական գործողությունների հիմնական թատերաբեմից դուրս հարվածներ հասցնելու մարտավարությունը և այլն։ Այլ խոսքերով՝ օգտագործվում են պատերազմի վերաբերյալ հանրային կոնսենսուսի վերացմանն ուղղված հասանելի բոլոր մեթոդները։ Այս պա-րագայում կտրուկ աճում են արդյունքի հասնելուն կողմնորոշված գործո-ղությունների տեղն ու դերը, որոնց կարևորագույն բաղադրիչն են հանդի-սանում հոգեբանական հյուծումն ու մարդկային գործոնը [18, pp. 6-8]։

Նկ. 2. Ասիմետրիկ հակամարտություն

Vm, tm1, tm2 – չեն կարող որոշվել tψ2 – չի որոշվում Vψ=F(tψ1)

Vψ=F(tψ

Pm1

tm1

Ընկճման շեմը

Ֆիզիկական ուժասպառում

Pm1m

Pm2

Pm2min

tm2

Ընկճման շեմը

tψ1

Հոգեբանական ուժասպառում

Pψ1

Ընկճման շեմը

- հակամարտող կողմերը Pm - կողմերի ֆիզիկական ներուժը Pψ - կողմերի հոգեբանական ներուժը t - ֆիզիկական կամ հոգեբանական ընկճման վրա

հասնելու ժամանակը

Pψ2

tψ2

Ընկճման շեմը

Page 49: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

48

Անկանոն գործողությունների և պատերազմների ասիմետրիկության խնդիրը նոր չէ և առնվազն 60-ամյա փորձ ունի1։ 21-րդ դարում ի հայտ են գալիս նոր գործոններ, որոնք անհրաժեշտ են դարձնում ճշգրտումներ մտցնել հակաապստամբական գործողությունների անցկացման (COIN) գոյություն ունեցող հայեցակարգում2։ 21-րդ դարում անկանոն խմբավո-րումները հնարավորություն ունեն օգտագործել գլոբալ աշխարհի խոցելի կողմերը, ոչ ավանդական մարտական տեխնոլոգիաները, այդ թվում և մա-հապարտներին՝ օգտվելով նոր ժամանակների առավելություններից՝ շար-ժունություն, սահմանների թափանցիկություն, էլեկտրոնային ԶԼՄ, ցանց և այլն3։ Ակնհայտ է, որ անկանոն ուժերը չեն կարող լուրջ վնաս հասցնել հարձակման ենթարկվող հասարակության նյութական հենքին, և անհրա-ժեշտություն չկա խոսել ռազմական հաղթանակի մասին՝ այդ բառի ավան-դական իմաստով։ Խոսքը հասարակության հոգեբանական հյուծման և հո-գեբանական պատերազմի մասին է, որն ունի իր օրենքները, որոնք պետք է հաշվի առնի հարձակվող կողմը։ Մասնավորապես, չափազանց էֆեկտիվ հարձակումը կարող է հանգեցնել հակառակ արդյունքի և առաջ բերել հար-ձակման ենթարկվող հասարակության համախմբում, ինչը «անցաթուղթ» կհանդիսանա քաղաքական ղեկավարության ձեռքին՝ լայնամասշտաբ պա-տերազմը շարունակելու համար։ Հենց այսպիսին էր ամերիկյան հասարա-կության հակազդեցությունը սեպտեմբերի 11-ից հետո, ինչը լեգիտիմացրեց ռազմական գործողություններն Աֆղանստանում և Իրաքում, կամ ռուսա-կան հասարակության արձագանքը Մոսկվայում իրականացված ահաբեկ-չական հարձակումներից հետո։

Այսպիսով, պատերազմի բնույթի և ձևի որակական փոփոխություն-ների պայմաններում 21-րդ դարում խիստ անհրաժեշտ են դառնում հակա-մարտության առկա մոդելների վերանայումը և նորերի մշակումը4։

1 Տե՛ս, օրինակ, [39]։ 2 ԱՄՆ-ում խնդրի շուրջ վերջին մշակումները կարելի է գտնել [1, 40]-ում։ 2007թ. հոկտեմբերին թողարկ-վել է «Հակաապստամբական գործունեությունը ԱՄՆ կառավարության քաղաքական գործիչների հա-մար. աշխատանքային նախագիծ» նոր ուղեցույցը» [1]։ Այն ուսումնական ձեռնարկ է բարձր մակարդա-կի քաղաքական գործիչների և այն անձանց համար, ովքեր զբաղվում են ԱՄՆ արտաքին քաղաքակա-նության և ռազմավարության մշակմամբ։ Ի տարբերություն կանոնադրության՝ ուղեցույցը գրված է ոչ զինվորական լեզվով, ակադեմիական փաստաթուղթ չէ և ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիայի վերջին տարիների հակաապստամբական գործունեության ժամանակակից տեսության և փորձի համա-կցումն է։ Սա Քենեդիի վարչակազմի ժամանակներից ի վեր կառավարության առաջին լուրջ փորձն է՝ ստեղծել ազգային մասշտաբի հակաապստամբական գործունեության հիմքը։ 3 Տե՛ս, օրինակ, [41, 42]։ 4 Պատերազմի մոդելների մասին տե՛ս [18, pp. 9-33]։

Page 50: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

49

1.4.2. Հակամարտության մոդելները

Հակամարտության ավանդական գծային մոդելը. Սառը պատերազմի գծային մոտեցումը, հատկապես ԱՄՆ-ում, միտում ուներ հակամարտու-թյունները բաժանել երկու տեսակի՝ «մեծ պատերազմ» («major war») և «գոր-ծողություններ, որոնք տարբեր են պատերազմից» («operations other than war» - (OOTW)1 (Նկ. 3)։ Այս երկատումը հենվում էր այն ենթադրության վրա, թե փոքր սպառնալիքները կարող են հաղթահարվել փոքր ռազմական ջանքերով և այն նույն գործիքանու կիրառմամբ, ինչն օգտագործվում է խոշոր հակամարտությունները լուծելիս։

Այս տարբերակումը հիմնականում պատերազմի եվրոպական մոդելի հետևանք է, որը շարունակում է ձևավորել արևմտյան ռազմական միտքն ու հասարակական կարծիքը։ Կարելի է ասել, որ այն ի հայտ է եկել 17-րդ դարի կեսերին։ Պատերազմն այստեղ ներկայացվում է որպես պետական ակտորների ակտիվություն։ Պատերազմի սկիզբը սահմանվում է բավական հստակ. այն հայտարարվում է պաշտոնապես, և սկսվում են մարտական գործողությունները պատերազմող կողմերի բանակների միջև։ Ընդ որում՝ ապստամբական պատերազմները, որ վարում էին, օրինակ, իսպանացի պարտիզանները ֆրանսիական զավթիչների դեմ 1803-1810թթ., դիտարկ-վում էին ավելի շուտ որպես անթույլատրելի շեղումներ, քան որպես պա-տերազմի ընդունելի ձև։ Հենց որ պատերազմին մասնակցող կողմերից մե-

1 OOTW հիմնական հասկացությունների մասին տե՛ս [43]։ Մատենագրությունն OOTW-ի մասին տե՛ս 5 December 2007. <http://www.au.af.mil/au/aul/bibs/mootw/mootw3.htm>

Նկ. 3. Հակամարտության ավանդական գծային մոդելը

t Պատերազմ Խաղաղություն Ճգնաժամ Խաղաղություն

Լայնամասշտաբ մարտ. գործ. Հիմնական ճակատամարտ

Թշնամանք

OOTW OOTW

Page 51: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

50

կը պարտվում էր վճռական ճակատամարտում կամ ի վիճակի չէր լինում շարունակել մարտական գործողությունները, ռազմական գործողություն-ները դադարեցվում էին, և զինադադար էր կնքվում։ Այնուհետև կնքվում էր հաշտության պայմանագիր, պետությունների բնակչությունը վերադառ-նում էր սովորական կյանքին, և թշնամանքը՝ պատերազմի անքակտելի հատկանիշը, աստիճանաբար մարում էր։ Այլ խոսքերով՝ պատերազմում հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ էր պարտության մատնել թշնամու բանակը։

Պատերազմի ավանդական մոդելի շրջանակներում մշակվել էր համապատասխան իրավական հիմք, գոյություն ունեին պետությունների միջև խաղաղությունից պատերազմի փոխհարաբերությունների անցնելու հստակ և հասկանալի ժամկետներ՝ ամրագրված միջազգային իրավունքի համապատասխան ընթացակարգերով, որոնց այս կամ այն չափով հե-տևում էին հակամարտության բոլոր մասնակիցները։ Միջազգային իրա-վունքը կանոնակարգում էր խաղաղության վիճակը, սպառնալի ժամանա-կաշրջանը, մարտական գործողությունների վարումը, հաշտության կնքու-մը և այլն։ Գոյություն ուներ նաև նորմերի ժողովածու, որոնք կանոնա-կարգում էին զինված ուժերի վարքը խաղաղության պայմաններում, երկրի անցումը պատերազմական վիճակի, ներառյալ այն պայմանները, որոնք հիմք էին ստեղծում պատերազմը՝ ապագա թե արդեն սկսված, լեգալ և արդարացի համարելու համար թե՛ բարոյական, թե՛ աստվածաբանական տեսակետից («just war»)։ Այս չափանիշներն ու հիմնավորումները կարելի է տեսնել Օգոստինոս Երանելու մոտ [44]։ Նույն սկզբունքներն են ընկած նաև ՄԱԿ ԱԽ աշխատանքի հիմքում։ Այսօր էլ միջազգային իրավունքի նորմա-տիվ հենքն առկա է պատերազմի ու ճգնաժամի պարագայում, չնայած ակնհայտ է, որ հակամարտության տվյալ ավանդական մոդելը մաքուր ձևով կիրառվել է ավելի քան հազվադեպ։ Պատմությունից հայտնի են բազ-մաթիվ բացառություններ՝ կապված, օրինակ, գաղութատիրական պատե-րազմների կամ ոչ եվրոպական պետությունների պատերազմների հետ։ Սակայն մոդելն առաջարկում էր մի շրջանակ, որը թույլ էր տալիս որոշել թույլատրելիի ու անթույլատրելիի սահմանը և տալ հակամարտության կողմերի, պատերազմի ու խաղաղության գնահատականը1։

«Եռամաս պատերազմ». Ծովային հետևազորային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Չարլզ Կրուլակն (Charles Krulak) առաջարկել է «եռամաս պատերազմ» (three block war) տերմինը՝ պարզաբանելու համար արդի ռազմական գործողությունների բարդությունը [46, pp. 139-142]։ Նման պատերազմի մեկ մասում ծովային հետևակներն իրականացնում են հու-

1 Տե՛ս [45]։

Page 52: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

51

մանիտար գործողություններ, ներառյալ, օրինակ, տեղի բնակչությանն օգ-նություն ցուցաբերելը։ Մյուս մասում միմյանցից բաժանում են լոկալ հա-կամարտող խմբավորումները՝ փորձելով պահպանել տեղի փխրուն խա-ղաղությունը։ Երրորդ մասում նրանք պետք է վարեն կոշտ մարտական գործողություններ։ Հավելյալ բարդությունն այն է, որ միաժամանակ պետք է գործել բոլոր երեք մասերում, հաճախ՝ միևնույն տեղանքում կամ նույնիսկ բնակավայրում։ Այս դեպքում ստացվում է, որ բոլոր երեք մասերը միա-հյուսվում են և ազդում միմյանց վրա, իսկ մարտական գործողությունների մի ձևից մյուսին անցումը կարող է տեղի ունենալ հանկարծակի։ Դա ստեղ-ծում է մարտավարական և նույնիսկ գործառնական խնդիրներ, քանի որ բոլոր օղակների հրամանատարները հարկադրված են ընդունել հապճեպ, հաճախ՝ ոչ ստանդարտ որոշումներ։ Վերը նկարագրված բարդությունը հանգեցրեց «ռազմավարական կապրալ» հասկացության առաջացմանը. առաջին գծում գտնվող երիտասարդ մարտիկը երբեմն ստիպված է ընդունել մարտավարական որոշումներ, որոնք ազդեցություն են գործում ռազմավարական մակարդակում [47]։

Վերը նկարագրված միջավայրում բարդ և պարզապես անհնար է դառնում տարբերել քաղաքացիական բնակչությանը կոմբատանտներից, ինչը դժվարացնում կամ նույնիսկ բացառում է հրետանու կամ օդային հարվածների կիրառման հնարավորությունը։ Այս պայմաններում գոյա-տևելու տրամաբանությունը և ասիմետրիկ պատերազմի օրենքները ստի-պում են ռազմական առավելություն ունեցող կողմին հեռանալ 17-րդ դարի պատերազմի պարադիգմից, որը տանում է դեպի կորուստներ, մարտական ոգու ընկճում և, վերջին հաշվով, պարտություն։ Եվ նույն ձևով հակառակ կողմը նույնպես պետք է խախտի կամ անտեսի ավանդական մոդելի պա-հանջները, որպեսզի ասիմետրիկ մարտավարություն կիրառելու հնարա-վորություն ստանա։ Այսպիսով, ասիմետրիկ պատերազմ վարող կողմերի ռազմավարական, գործառնական և մարտավարական շահերից է բխում որքան հնարավոր է շատ բարդություն մտցնել դրա մեջ։ Որպես հետևանք՝ կտրուկ աճում են մարտիկներին և հրամանատարներին ներկայացվող պրոֆեսիոնալ ու ընդհանուր պատրաստության պահանջները՝ խիստ կարևոր դարձնելով մարդկային գործոնը [18, pp. 25-26]։ Իրավիճակը հավելյալ բարդացնում է միջազգային, քաղաքական, դիվանագիտական ասպարեզների ազդեցությունը։

Բացի այդ, որոշումներ ընդունելիս անհրաժեշտ է իմանալ և հաշվի առնել ոչ միայն ընդհանուր ռազմական իրավիճակը, ռազմական ներուժը, այլև հակառակորդի սոցիալական և կոգնիտիվ «տիրույթները»։ Ինչպես կարող է մտածել, քեզ հաղթելը ծրագրել քո հակառակորդը, ինչպիսին են

Page 53: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

52

ընտանեկան հարաբերությունները, հարաբերությունները սոցիալական, քաղաքական ու կրոնական խմբերի և կլանների միջև։ Ինչ խնդիրներ կան երկրի տարբեր տարածաշրջանների միջև, հասարակությունում և ժողովր-դի մեջ ընդհանրապես և այլն1։ Նման բարդ և արագ փոփոխվող միջավայ-րում որոշումներ ընդունողը պետք է պատրաստ լինի ոչ ստանդարտ և արագ որոշումներ կայացնելուն։ Ընդ որում՝ որոշումներն ամենից հաճախ ընդունվում են կառավարման համակարգի ստորին հարկերում, քանի որ գործընթացների արագությունը բացառում է փորձագետներին կամ ավելի պատրաստված բարձրաստիճան հրամկազմին ներգրավելու հնարավորու-թյունը։ Գործել կամ շարունակել լրացուցիչ տեղեկատվության հավաքումը՝ վտանգելով կորցնել ընտրության հնարավորությունն իսկ և իրականացնե-լով վատթարագույն սցենարը2...

Հակամարտության ոչգծային մոդելը. Թեև հին մոդելը շարունակում է տիրապետող մնալ մեր մտածողության մեջ, այնուամենայնիվ, արդեն 20-րդ դարում պատերազմը հաճախ զարգանում էր այլ մոդելի շրջանակներում, երբ, օրինակ, հարձակումը և մարտական գործողությունների սկիզբը նա-խորդում են պատերազմ հայտարարելուն։ Կարելի է նշել 1905թ. Պորտ Ար-թուրի և 1941թ. Փըրլ Հարբորի գրոհը Ճապոնիայի կողմից, Հիտլերի հարձա-կումը Լեհաստանի վրա 1939թ. և ԽՍՀՄ-ի վրա՝ 1941թ.։ 20-րդ դարավերջին մեծ թվով հակամարտություններ չեն ավարտվում հաշտություն կնքելով, և դրանք շարունակում են մնալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կամ «սառեցված հակամարտություն» վիճակում։ Նմանատիպ պատերազմներն ու ճգնաժամերը խիստ պայմանականորեն կարելի է հարաբերակցել ավանդական մոդելի կանոնների և իրավական դաշտի հետ։ Բավական դժվար է ինչ-որ փուլեր, առավել ևս՝ դրանց միջև անցումներ առանձնացնե-լը, և 20-րդ դարի պատերազմների մեծ մասը պայմանականորեն կարելի է ներկայացնել որպես «ճիշտ պատերազմներ»։

Իրավիճակների դիսկրետ բազմության փոխարեն նոր մոդելը ենթադրում է մրցակցության և հակամարտության շարունակականություն (Նկ. 4), որում տեղ են գտնում ազգի բոլոր ջանքերը, ներառյալ նաև հակա-ռակորդին զսպելու և ահի մատնելու նրան հասանելի ողջ գործիքանին՝ 1 Խնդիրն իրաքյան պատերազմի համատեքստում դիտարկվում է [48, p. 13]-ում։ 2 Եպիսկոպոս Արտեմիի ելույթից. «Գնիլանեի մոտ գտնվող Ցերնիցա գյուղում Միոմիր Սավիչը՝ այդ գյուղի ուսուցիչը, մի անգամ իր ընկերների հետ նստած էր սերբական փոքրիկ սրճարանի առջև։ Ալբա-նացի ահաբեկիչները ռումբ նետեցին սրճարանի վրա և փախան։ Ռումբը պայթեց, և Միոմիրը ծանր վիրավորվեց։ Նրա վիրավոր ոտքերից շատ արյուն էր հոսում։ Մարդիկ փորձեցին օգնել նրան, բայց հենց հայտնվեցին ամերիկյան KFOR-ի (Կոսովոյում միջազգային խաղաղարար ուժերի ներկայացուցիչ-ներ) զինվորները, նրանք բոլորին արգելեցին մոտենալ նրան... Նույնիսկ Գնիլանեից եկած շտապօգնու-թյան ալբանացի աշխատակիցները՝ վիրաբույժը և երեք բուժքույրերը, խնդրում էին KFOR-ին թույլ տալ մոտենալ և օգնել Միոմիրին, բայց KFOR-ն անդրդվելի էր։ Երկուսուկես ժամ անցնելուց հետո... Բոնդս-տիլի զինվորական ճամբարից եկավ մի ուղղաթիռ՝ բուժօգնություն բերելով, բայց արդեն շատ ուշ էր, և Միոմիրը, շրջապատված ամերիկյան զինվորներով, մեռավ» [49]։

Page 54: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

53

ռազմական ուժի ցուցադրումից մինչև դրա գործադրումը տեղում։ Խաղա-ղությունից ճգնաժամի կամ ճգնաժամից պատերազմի անցումը ոչ միայն հստակ չէ, այլև «անցումային վիճակի» առանձին պատուհան (նիշա) է ներ-կայացնում, որն ունի իր տրամաբանությունն ու թույլ կողմերը։ Այն կողմը, որ նոր մոդելի կողմնակիցն է և գիտի այդ պատուհանի գոյության մասին, կարող է փորձել օգտագործել այն. հնարավորություն, որից զրկված է այն կողմը, որը շարունակում է մնալ հին մոդելի շրջանակներում [18, pp. 11-15]։

Անկանոն և ասիմետրիկ պատերազմների նոր աշխարհում անհնար է դառնում գտնել այն կետը, որից սկսվում կամ որով ավարտվում է հակա-մարտող կողմերի թշնամանքը։ Թշնամանքը, որը հին մոդելում «պատե-րազմական վիճակի» փուլի հատկանիշ էր, այժմ ընդգրկում է ճգնաժամի ողջ շարունակականությունը։ Այդ վիճակի ներսում մենք դեռ ի վիճակի ենք այս կամ այն ճշտությամբ առանձնացնել մեծ ռազմական գործողություննե-րի սկիզբը և վերջը, սակայն լայնածավալ մարտական գործողությունների ավարտն արդեն չի նշանակում, թե թշնամանքն էլ է ավարտվել։

Նկ. 4. Հակամարտության ոչգծային մոդելը

t Խաղաղու-թյուն

Ճգնաժամային ակտիվություն

Հետկոնֆլիկտային ակտիվություն

Թշնամանք

Լայնամասշտաբ մարտ. գործ.

«անցումային վիճակի» պատուհաններ

Խաղաղու-թյուն

Խաղաղարարություն Հետկոնֆլիկտային կայունության գործողություններ

Page 55: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

54

Ավելին, հակառակորդն ավելի շուտ «հարմարվում» է պարտության կոնվենցիոնալ պատերազմում և անցնում է պատերազմի ու թշնամանքի այլ ձևերի, և այս գործընթացը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ չեն սպառվել նրա տրամադրության տակ եղած օպցիաները կամ կամքը չի ընկճվել։ Տվյալ մոդելի գործառնությունը նկարագրող բարդ ադապտիվ հա-մակարգերի ոչգծային բնույթը հանգեցնում է նրան, որ «հետկոնֆլիկտային կայունության գործողությունները» (post-conflict stabilization operations) վե-րածվում են շրջափուլերի մի շարքի, որոնց ավարտվելը կարելի է որոշել բա-վական պայմանականորեն և ամենից հաճախ՝ միայն հետահայաց ձևով։ Որ-պես անցկացվող գործողության հաջողության հայտանիշներ կարող են ծա-ռայել անկայունության ընդունելի մակարդակը և թշնամանքի աստիճանա-կան նվազումը։ Հակամարտության ավանդական և ոչգծային մոդելների համեմատությունը ներկայացնում ենք Աղյուսակ 1-ում [18, p. 11]։

Աղյուսակ 1 Հակամարտության ավանդական և ոչգծային մոդելների համեմատությունը

Հակամարտության ավանդական մոդել

Հակամարտության ոչգծային մոդել

Ազգ-պետությունները ազգ-պետությունների դեմ

Ազգ-պետությունները ոչ պետական ակտորների դեմ

Դաշինքներ Կոալիցիաներ, միջազգային կազմակերպություններ

Պատերազմի հայտարարում Ոչ հստակ անցում պատերազմի

Թշնամանքը կենտրոնանում է հակամարտող կողմերի զինվորականների միջև

Թշնամանքը տարածվում է հասարակությունով մեկ

Խաղաղություն, ճգնաժամ, պատերազմ

Գործողությունների շարունակականություն

Պատերազմի հստակ իրավական հիմք և կանոններ

Հակասական կանոններ և իրավական հիմք, որին հետևում է միայն կողմերից մեկը

Զինվորականների և քաղաքա-ցիական իշխանությունների տարանջատված ջանքեր

Ողջ ազգի համախմբված ջանքեր

Հիմնական ասպարեզը ֆիզիկական մարտադաշտն է։ Նպատակը հակառակորդին ֆիզիկապես ուժասպառելն է

Հիմնական ասպարեզը հոգեբանական հակամարտությունն է։ Կիզակետում էլեկտրոնային մեդիան է և հակառակորդին հոգեբանորեն ընկճելը

Հաղթանակը վճռական ճակատա-մարտում ձեռք բերված հաղթանակի արդյունքն է

Հաղթանակն արդյունք է հակառակորդի քաղաքական պարտության

Հաղթանակն արդյունք է հակառա-կորդի զորքերի ջախջախման

Հաղթանակը դառնում է արդյունք այն բանի, որ հակառակորդը չունի ընտրություն (օպցիաներ) կամ նրա կամքն ընկճված է, ուստի նա հրաժարվել է պայքարից

Page 56: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

55

Վերը նկարագրված բարդությունը հիմնականում կապված է բաղադ-րատարրերի փոխկախյալության և փոխազդեցության հետ այն համակար-գում, որի շրջանակներում նկարագրվում է նոր մոդելը։ Այստեղ գործողու-թյունները (համակարգի ռեակցիաները) հակառակ կապի շղթայի և միջավայրի միջոցով ազդում են նրա հաջորդ գործողությունների վրա։ Որպես հետևանք՝ դիտարկելով հակամարտությունը և նրա շարունակա-կանությունը՝ մենք իբրև այլաբանություն պետք է խոսենք ոչ թե ուղիղ գծի, այլ շրջափուլի և նույնիսկ շրջափուլերի շարքի մասին (Նկ. 5), ընդ որում՝ պարտադիր չէ, որ շրջափուլերը միայն լայնամասշտաբ մարտական գործո-ղություններ արտացոլեն։ Օրինակ, ներքին շրջափուլը կարող է կապված լինել խաղաղությունից դեպի անցումային իրավիճակի պատուհանի միջա-կայքում փոխազդեցության որոշ ձևերի տանող շարժման և անկայունու-թյունը նվազեցնելու փորձերի հետ, ահի տարածման ռեժիմից անցնել բանակցությունների կամ դիվանագիտական շփումների։ Երկրորդ շրջա-փուլը կարող է արտացոլել ճգնաժամի ինչ-որ ձևի զարգացումը՝ հումանի-տար, տնտեսական, քաղաքական կամ ռազմական, վերադառնալով խաղա-ղության որոշ ձևերի, այդ թվում և խաղաղարար նախաձեռնությունների

Նկ. 5. Հակամարտության շրջափուլային շարունակականություն

Թշնամանք

Խաղաղություն

«Անցումային վիճակի» պատուհան

Ճգնաժամային ակտիվություն

Խաղաղարարություն

Լայնամասշտաբ մարտական գործողություններ

Հետկոնֆլիկտային կայունության

գործողություններ

Փոքր ինտենսիվության մարտական գործող.

Page 57: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

56

կիրառմամբ։ Հաջորդը կարող է արտացոլել ճգնաժամ, որն ուղեկցվում է փոքր ինտենսիվությամբ ռազմական գործողություններով։ Եվ վերջապես, ամենամեծ արտաքին շրջափուլը կարող է ներառել լայնամասշտաբ մար-տական գործողություններ և թշնամության համապատասխան մակարդակ։

Վերը ներկայացված՝ ԲԱՀ տեսության վրա հենված մոդելը ցույց է տալիս, որ դրա շրջանակներում կոռեկտ չէ խոսել ստատուս քվոյին վերա-դառնալու մասին, քանի որ սկսված շրջափուլն անխուսափելիորեն փոխում է ելման պարամետրերը և վերադարձը սկզբնական վիճակին անհնար է դառնում։ Ճգնաժամի և հակամարտության այլաբանություն է դառնում ինչ-պես ամպլիտուդով, այնպես էլ ըստ քայլի փոփոխվող շրջափուլերով փոխ-ազդեցությունների պարույրը՝ դրանում ներառված փոխազդեցությունների մասշտաբին, արագությանն ու բնույթին համապատասխան (Նկ. 6)։

Ճգնաժամի և ընդհանրապես հասարակության զարգացման շրջա-փուլային մոտեցումը նոր չէ, պատմության մեջ մենք հանդիպում ենք փոխ-կախյալ նման շրջափուլերի1։ Ռազմական ոլորտի վրա այսպես կոչված երկար կամ «կոնդրատևյան» ալիքների ազդեցությունը հայտնի է բավական վաղուց [51]։ Հենց այս փուլայնության հետ են շատ հեղինակներ կապում

Նկ. 6. Հակամարտության պարուրաձև շարունակականություն

Խաղաղություն

Ճգնաժամ

Փոքր ինտենսիվության

մարտական գործող.

Լայնամասշտաբ մարտական

գործողություններ

1 Պատերազմների պատմության մեջ շրջափուլերի հիմնախնդրին անդրադարձել է Վ.Ցիմբուրսկին [50]։

Page 58: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

57

Եվրոպայի պատմության մեջ մեծ պատերազմների 45-50-ամյա շրջափու-լերը [52]։ Օրինակ, Վերսալի կոնֆերանսից սկսած, Առաջին համաշխար-հային պատերազմն «ավարտող» փուլը ներկայացնում է տարբեր ինտենսի-վության ու բնույթի ճգնաժամերի հերթագայություն, որոնք, ի վերջո, հան-գեցրին Երկրորդ համաշխարհայինին։ Թե որքանով է իրադարձությունների նման ընթացքն օբյեկտիվ ու կանխորոշված և որքանով է այն հանդիսանում ճգնաժամի զարգացման գործընթացում քաղաքական կամ տնտեսական սխալ հաշվարկի հետևանք՝ տվյալ պարագայում այնքան էլ կարևոր չէ։ Օրինակ, Վերսալի կոնֆերանսը Վեյմարյան Գերմանիային պարտադրեց այնպիսի նվաստացուցիչ տնտեսական և ռազմական պայմաններ, որոնք չէին կարող չհանգեցնել միջին խավի գերմանացիների կոլապսին և Հիտլե-րի ու նացիզմի առաջացմանը՝ որպես յուրահատուկ արձագանք նվաստաց-ման և Մեծ դեպրեսիայի [53, pp. 501-510]։

Նոր կոնտինուում-մոդելը և 21-րդ դարի ռազմական իրողությունը թույլ են տալիս եզրահանգումներ անել արդի ռազմական գործողություննե-րի բարդության բնույթի ու աղբյուրների մասին։ Այդ գործողություններն այս կամ այն կերպ կապված են փոխազդեցությունների հետ, որոնք ավելի շատ կենտրոնանում են հակամարտության մարդկային չափման վրա։ Փոխազդեցություններն ամբողջական են և ընդգրկում են ողջ ազգը կամ կոալիցիան։ Գործողության անքակտելի տարր են դառնում միջազգային համատեքստն ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթաց-ները [18, pp. 15-16]։ Ընդ որում, նշանակություն չունի՝ մենք շարժվում ենք ճգնաժամի աստիճանական զարգացումից դեպի մեծ ռազմական գործողու-թյուններ, թե դիտարկում ենք կայունացնող փուլը և խաղաղության վերա-հաստատման գործողությունները կամ խաղաղարար գործունեությունը։

Այսպիսով, 21-րդ դարի հրամայականները հասարակությանը դնում են ռազմական ոլորտի վերափոխման անհրաժեշտության առջև, առանց որի հասարակությունը հնարավորություն չի ունենա համապատասխանել նոր դարաշրջանին, նրա մարտահրավերներին ու սպառնալիքներին։

2. Ռազմական ոլորտի փոխակերպումը

2.1. Փոխակերպման անհրաժեշտությունը. փոխակերպումը և հեղափոխությունը ռազմական գործում

21-րդ դարում ակնհայտ դարձավ, որ ռազմական ոլորտի փոխա-կերպման հրամայականը ոչ թե տեսական հետազոտությունների արդյունք է, այլ ժամանակի պահանջ։ Գլոբալացման օբյեկտիվությունն այլընտրանք չի թողնում ռազմական ոլորտի փոխակերպման գործընթացին։ Բավական

Page 59: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

58

է հիշել Ֆրանսիայի օրինակը, որը չկարողացավ օգտագործել իր հնարա-վորությունը, և 1940թ. պարզվեց, որ այլ հնարավորություն այդ երկիրը չուներ։ 21-րդ դարի աշխարհը որակապես փոխվել է, այն դարձել է ավելի բարդ, դրանում ի հայտ են եկել բազմաթիվ նոր, հաճախ՝ ասիմետրիկ սպառնալիքներ, որոնց դիմակայելն ինդուստրիալ հասարակության ինս-տիտուտների և հայեցակարգերի հիմքի վրա, այլևս, լավագույն դեպքում, անարդյունավետ է կամ պարզապես անհնար։

Ռազմական ոլորտի փոխակերպումը հրատապ է նաև Հայաստանի համար, որը հարկադրված է հենվել այլ բանակների ու պետությունների ռազմական մտքի նվաճումների, հայեցակարգերի ու կազմակերպական փորձի վրա։ Սակայն ուղղակի պատճենման փորձերն այս պարագայում ի սկզբանե դատապարտված են տապալման և չեն կարող հասնել աշխարհի ու անվտանգության միջազգային միջավայրի սրընթաց փոփոխությունների հետևից։ Հաջողությունը հնարավոր է միայն սեփական վերափոխումների նախաձեռնմամբ, օգտագործելով, անշուշտ, այլ պետությունների փորձը, բայց հենվելով իր՝ խիստ հայկական ռազմական տրամաբանության, սե-փական ներուժի ու հնարավորությունների վրա։ Հասկանալի է, որ առաջին փուլում այդ փոխակերպումը տեղի կտա օտար հայեցակարգերն ուղղակի պատճենելու մոտեցմանը, սակայն այն անհրաժեշտ ներուժ կունենա Հա-յաստանի ռազմական կառույցի ընթացիկ վիճակի ու նրան ներկայացվող՝ անընդհատ փոփոխվող պահանջների միջև առկա տարբերության աստի-ճանական կրճատման համար։

Այսպիսով, ռազմական ոլորտի փոխակերպումը ձեռնարկելուց առաջ անհրաժեշտ է հստակ պատկերացնել և հասկանալ, թե ինչ նպատակներ է այն հետապնդում և ինչ ենք ուզում ստանալ որպես արդյունք։ Հայեցակար-գային թերի կամ կիսատ ըմբռնումն անթույլատրելի է այս պարագայում։ Ռազմական բարեփոխումներ կատարելը, առանց դրանց իմաստը հստակ հասկանալու, հատուկ չէ հայերիս։ ԱՄՆ ՌԾՈւ շտաբի պետ, ծովակալ Մայք Բուրդան (Mike Boorda) ժամանակին բավական կտրուկ էր արտա-հայտվել՝ ասելով. «Հիանալի կլիներ, եթե սկզբում ունենայինք մի ինչ-որ հստակ գաղափար այն մասին, թե ինչ ենք փորձում անել» [2, p. xx]։

Գրականության մեջ կարելի է հանդիպել ռազմական ոլորտի կառուց-ման երկու՝ ինդուկտիվ և դեդուկտիվ մոտեցումների։ Ինդուկտիվ մոտեցու-մը կենտրոնանում է պետության ռազմական կառույցի թույլ կողմերը բացահայտելու, առկա բացերի ու խնդիրների վրա և այնուհետև մշակում է դրանց վերացմանն ուղղված միջոցներ։ Սա 20-րդ դարում ռազմական ոլորտի կառուցման հիմնախնդիրները լուծելու ավանդական մոտեցումն է, որը, ոչ վերջին հերթին, «հետ էր մղվում» հակառակորդի ռազմական ոլոր-

Page 60: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

59

տում տեղի ունեցող գործընթացներից։ Կարելի է առանց չափազանցելու ասել, որ ԱՄՆ և ԽՍՀՄ զինված ուժերը 1970-80-ական թթ. զարգանում էին հակառակ կողմով [11, p. 2]։

Սակայն ներկայումս ռազմական տեսաբաններն արդեն հասկանում են, որ անհրաժեշտ է փոփոխություն մտցնել պետությունների ռազմական կառույցի զարգացման ռազմավարության մեջ և անցում կատարել դեդուկ-տիվ մտածողությանն ու հնարավորությունների հիման վրա պլանավոր-մանը (capabilities-based planning)։ Հնարավորությունների հիման վրա պլա-նավորումը ապահովում է այն մարտահրավերներն ու սպառնալիքները հասկանալու շրջանակը, որոնց առջև կանգնած է պետության ռազմական կառույցը 21-րդ դարում։ Այս դեպքում բանակաշինությունն ուղղորդում է ոչ թե հակառակորդի զինված ուժերի վիճակը կամ սեփական խնդիրները, այլ այն մարտահրավերները, որոնց բախվում է ռազմական ոլորտը և հասա-րակությունն ընդհանրապես [11, pp. 2-3]։ Այդ մարտահրավերները և ոչ թե արդեն ի հայտ եկած և ձևավորված խնդիրներն ու սպառնալիքներն են խթանում և ուղղորդում պետության ռազմական կառույցի փոփոխություն-ները՝ անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելով ռազմավարական նախա-զգուշացման, ակտիվ և ոչ թե պասիվ, ռեֆլեքսիվ ռազմավարության հա-մար։ Հնարավորությունների հիման վրա պլանավորումը որակապես փո-խում է 21-րդ դարում ռազմական ոլորտի փոխակերպման ընկալումը։

Այլ երկրների հետազոտողների օրինակով պնդենք, որ փոխակերպ-ման անհրաժեշտությունը բխում է այն ուղիների կտրուկ փոփոխությունից, որոնց օգնությամբ մղվում են պատերազմները 21-րդ դարում, այսինքն՝ հեղափոխությունից ռազմական գործում (ՀՌԳ) (Revolution in Military Af-fairs)1 [54, 55]։ Ռազմական հեղափոխության մոտեցման կիրառումը թույլ է տալիս հաշվի առնել նախորդ ՀՌԳ-ների դասերն ու նախազգուշացումները և հեշտ ընկալելի է դարձնում այն, թե ինչպես կարող են զարգանալ և ներդրվել պատերազմի նոր տեսությունները։ Բացի այդ, մենք հնարա-վորություն ենք ստանում հասկանալ՝ իսկապե՞ս «հեղափոխական» են նոր հայեցակարգերը, թե՞ խոսքը պետք է վերաբերի քանակական, այլ ոչ թե որակական փոփոխություններին։ Արդյո՞ք դրանք բավականաչափ նոր են և անհրաժեշտ ներուժ ունեն՝ ռազմական ոլորտը փոխակերպելու և այն անվտանգության նոր միջավայրին համապատասխանեցնելու համար։

Իրական ռազմական հեղափոխության արդյունքների առավել հայտ-նի և հաջող օրինակը 1940թ. բլիցկրիգն էր, որը թույլ տվեց վերմախտին պարտության մատնել ֆրանսիական և բրիտանական բանակները Ֆրան-սիայի հյուսիսում։ Բլիցկրիգը հենվում էր երկու հեղափոխության վրա։ 1 Տե՛ս 5 December 2007. <http://www.comw.org/rma/index.html>

Page 61: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

60

Առաջինը ռազմատեխնիկական հեղափոխությունն էր՝ կապված ռազմա-կան նոր տեխնոլոգիաների առաջացման հետ։ Երկրորդը հեղափոխու-թյունն էր հենց ռազմական գործում՝ կապված նոր մարտավարությունում, դոկտրինում և ընդհանրապես ռազմական կառույցում նոր տեխնոլոգիա-կան հնարավորությունների կիրառման հետ։ Սա թույլ է տալիս խոսել տասնամյակների ընթացքում գերմանական ռազմական հանճարի ստեղ-ծած պատերազմի նոր հայեցակարգի մասին։ Ռազմական նոր տեխնոլո-գիաները, ներառյալ ռադիոն, տանկերը, օդից ցամաքային գործողություն-ներին աջակցությունը, հասանելի էին մարտնչող երկու կողմերին էլ։ Ավե-լին, բրիտանական և ֆրանսիական բանակներն անհամեմատ ավելի լավ էին զինված, քան գերմանականը։ Սակայն վերմախտը ռազմական տեխնո-լոգիաները համադրել էր պատերազմի նոր, ավելի ճկուն հայեցակարգի հետ, որի հիմքի վրա էլ կազմակերպվել էին զինված ուժերը և պատրաստ-վել զինվորական կադրերը, ինչն էլ թույլ տվեց նրան հասնել որակական առավելության և հաղթել [56, 57]։

1940թ. Ֆրանսիայի և Բրիտանիայի պարտության օրինակը բերում է երկու եզրահանգման, որոնք կարող են կիրառվել ցանկացած ՀՌԳ-ի կամ փոխակերպման պարագայում [2, pp. xxv-xxvi]։ Այդ եզրահանգումներն են.

1. նոր ռազմական տեխնոլոգիաների առկայությունը, որքան էլ արդյու-նավետ լինեն դրանք, բավարար չէ ՀՌԳ-ի մասին խոսելու համար։ Քանի դեռ տեխնոլոգիական հնարավորություններն իրենց արտա-ցոլումը չեն գտնի պատերազմի նոր հայեցակարգում, ռազմական դոկտրինում և ընդհանուր առմամբ պետության ռազմական կառույ-ցում, դրանք գործնականում անօգուտ են։ Այն փաստը, որ նոր տեխ-նոլոգիաներն աշխատում և նույնիսկ կարող են արդյունավետ լինել «հին և փորձված» ռազմական դոկտրինների շրջանակներում, անգամ բացասական դեր կարող է խաղալ և հանգեցնել հին մոտեցումների մի ինչ-որ «դավադրության», որի արդյունքն անխուսափելիորեն պարտությունն է դառնում,

2. ցանկացած հաջող ՀՌԳ պետք է դուրս գա մարտավարական մակար-դակի սահմաններից և ունենա գործառնական ու ռազմավարական չափումներ։ Մարտավարական մակարդակում Մաժինոյի գիծը փայ-լուն էր աշխատում, վերմախտը չէր փորձում գրոհել այն, և ամրու-թյունները մարտունակ մնացին ընդհուպ մինչև ֆրանսիական կողմի կապիտուլյացիայի ստորագրումը։ Բլիցկրիգն ի սկզբանե ռազմավա-րական մակարդակում հաշվարկն արել և հասել էր հոգեբանական

Page 62: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

61

այն ցնցմանը, որը կաթվածահար արեց ֆրանսիական քաղաքական ու զինվորական ղեկավարության կամքը։ Ֆրանսիան անձնատուր եղավ, թեև ուներ դիմադրելու համար անհրաժեշտ ռեսուրսները և կարող էր շարունակել պայքարը՝ հենվելով Հյուսիսային Աֆրիկայում գտնվող զինված ուժերի վրա։ Հակառակորդի նկատմամբ առավելության հասնելու համար ՀՌԳ-ն

կարող է դիմել պատերազմի վարման հին ձևերին, այն հաշվարկով, որ վերջինս ի վիճակի չի լինի հարմարվել դրանց։ Այդպես վարվեց Հյուսի-սային Վիետնամը. գեներալ Վո Նգուեն Զիապը (Vo Nguyen Giap) Վիետնա-մի պատերազմում Մաո Ցզեդունի պարտիզանական պատերազմի սկզբունքները հարմարեցրեց ԱՄՆ-ի դեմ դիմադրությունը կազմակերպե-լուն [58, 59, 60, 61]։ Պարտիզանական պատերազմի հայեցակարգը պահան-ջում էր նոր տեխնոլոգիաների նվազագույնը և թույլ էր տալիս խուսափել ինդուստրիալ ժամանակաշրջանի լայնամասշտաբ մարտերից, որոնց վար-ման մեջ փայլուն էին ԱՄՆ զինված ուժերը։ Հյուսիսային Վիետնամի ռազ-մավարությունը նախատեսում էր երկարատև փոքր պատերազմի և հակա-ռակորդին ուժասպառելու կազմակերպում՝ նպատակ ունենալով առաջին հերթին ամերիկյան հասարակության կամքի ընկճումը, ոչ թե ֆիզիկական կորուստ պատճառելը։ Ընդ որում, ի տարբերություն 1940թ. բլիցկրիգի, երբ լայնորեն օգտագործվեցին ռազմական նոր տեխնոլոգիաները, հաջողու-թյունը ձեռք բերվեց ի հաշիվ պատերազմի ասիմետրիկ հայեցակարգի կի-րառման։ Հեղափոխականությունն, այսպիսով, կապված էր ոչ թե տեխնոլո-գիաների, այլ ռազմական միջոցների ու հնարավորությունների, այլ ռազ-մավարության ու պատերազմի ձևի հետ, որոնք թույլ տվեցին հաջողու-թյամբ դիմակայել ԱՄՆ անհամեմատ ավելի լավ զինված և ուժեղ ստորա-բաժանումներին։

Մի կողմից՝ տեխնոլոգիաների և ռազմատեխնիկական հեղափոխու-թյան, մյուս կողմից՝ հայեցակարգերի ու ռազմական գործում հեղափոխու-թյան միջև այս տարբերությունը կարևոր է 21-րդ դարում փոխակերպման բնույթը հասկանալու համար [54]։ Նշենք նաև, որ նոր դարաշրջանի տեխ-նոլոգիական հնարավորությունները կարող են օգտագործվել նաև հակա-ռակորդի կողմից, ճիշտ այնպես, ինչպես ռադիոն, տանկերը կամ ավիա-ցիան, որոնք միայն Գերմանիայի մենաշնորհը չէին 1940թ.։ 21-րդ դարում յուրաքանչյուր ազգ ի վիճակի է իրականացնել իրեն հատուկ ռազմական հեղափոխություն՝ հենվելով նաև համաշխարհային հայտնի փորձի ու թե՛

Page 63: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

62

տեխնոլոգիական և թե՛ հայեցակարգային հնարավորությունների վրա։ Ավելին, ՀՌԳ տեխնոլոգիական ապահովման համար պարտադիր չէ տրա-մադրության տակ ունենալ նորագույն ռազմատեխնիկական ձեռքբերումնե-րը։ Հեղափոխությունը ֆինանսական տեսակետից կարող է հնարավոր լի-նել, եթե կա փոխակերպման անհրաժեշտության ըմբռնում և այն նախա-ձեռնելու պատրաստակամություն [2, pp. xxix-xxx]։

2.2. Փոխակերպումը և պատերազմի տեսություններն ու հայեցակարգերը

«Փոխակերպումը տեղեկատվական դարաշրջանում. դեպի 21-րդ դարի զորքեր ճանապարհին» գրքում դոկտոր Դևիդ Ալբերտսը (Dr. David Alberts) փոխակերպումը ներկայացնում է որպես «վերածննդի, միջավայրին հար-մարվելու գործընթաց», որը բխում է ինչպես տեխնոլոգիայում, այնպես էլ անվտանգության միջավայրում առաջացող փոփոխություններից [62, p. vii ]։

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը փոխակերպումը սահմա-նում է որպես «գործընթաց, որը ձևակերպում է ռազմական մրցակցության և կոոպերացիայի փոփոխվող բնույթը հայեցակարգերի, հնարավորություն-ների, մարդկանց ու կազմակերպությունների նոր համադրումների միջո-ցով, որն օգտագործում է մեր ազգի առավելություններն ու պաշտպանում մեր ասիմետրիկ խոցելի կողմերից, ապահովում է մեր ռազմավարական դիրքերը, օգնում ամրապնդել խաղաղության հիմքը և կայունությունն աշխարհում» [63, p. 3]։

Փոխակերպումը դառնում է իշխանության նոր աղբյուր, որը հենվում է ցանցային մտածողության և վարքագծի վրա։ Եթե 20-րդ դարում ռազ-մական միտքը կողմնորոշվում էր զորամիավորումների մարտական հնա-րավորությունների գնահատմամբ (դրանց մեջ մտնող մարտական միավոր-ների, հենակետերի հզորության հիման վրա), ապա 21-րդ դարում տեղի է ունենում աստիճանական շարժ, վճռական է դառնում ինչպես առանձին մարտական միավորի, այնպես էլ զորամիավորման, ընդհանրապես ռազ-մական կառույցի ընդունակությունը՝ աշխատել ցանցում և ցանցային վար-քագիծ դրսևորել։ Այլ խոսքերով՝ ռազմական մտածողությունը 21-րդ դարում ցանցակենտրոն դառնալու միտում ունի։

«Փոխակերպումն ստեղծում է իշխանության նոր աղբյուրներ... այդ աղ-բյուրներից մեկն է տեղեկատվության փոխանակումը կայուն ցանցային կա-ռույցների (robust network structures) միջոցով։ Մենք բազմաթիվ փաստեր ունենք՝ իրական աշխարհի մոդելավորման, փորձարկումների և փորձի, որ հաստատում են ցանցային վարքագծի իշխանությունը... (ԱՄՆ Պաշտպանու-թյան) նախարարության յուրաքանչյուր ձեռնարկում արտացոլում է այդ

Page 64: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

63

երևույթի ընկալումը... Այդ ջանքերն արտացոլում են պլատֆորմից (platform-centric) դեպի ցանցակենտրոն (network-centric) մտածողություն կողմնո-րոշման տեղաշարժը, որն առանցքային է փոխակերպման համար» [64, p. 42]։

Հետևաբար, փոխակերպման շուրջ ցանկացած բանավեճ անխուսա-փելիորեն պահանջում է ցանցակենտրոն պատերազմի (ՑԿՊ) (Network Centric Warfare) տեսության դիտարկում։ Առանձին աշխատանքով մենք կանդրադառնանք այս հարցին՝ այստեղ սահմանափակվելով միայն ՑԿՊ սահմանումը տալով։ ԱՄՆ ՊՆ՝ 2001թ. Կոնգրեսին ներկայացրած հաշվետ-վությունում, որը ՑԿՊ բնագավառում հետազոտություններ անցկացնելու մեկնարկն էր տալիս, դիտարկվում էր ցանցի և ցանցային մտածողության ազդեցությունը պատերազմի երեք «տիրույթների» (ֆիզիկական, տեղեկատ-վական և կոգնիտիվ) վրա, նպատակ ունենալով «աճող մարտական հզո-րության վերարտադրումը մարտադաշտում լավագույն սինքրոնացման, հրամանների արձակման ավելի մեծ արագության և մահացության, կեն-սունակության, օպերատիվության ավելացման միջոցով» [65, pp. 3-10]։

Մեկ այլ՝ «Ցանցակենտրոն պատերազմ. զարգացնել և ուժեղացնել տե-ղեկատվական գերազանցությունը» գրքում Դևիդ Ալբերտսը և այլք տալիս են ՑԿՊ հետևյալ սահմանումը. «ՑԿՊ-ն առնչվում է մարդկային և կազմա-կերպական վարքագծին։ ՑԿՊ-ն հենվում է նոր մտածելակերպի, ցանցա-կենտրոն մտածողության վրա և այն կիրառում է ռազմական գործողու-թյունների նկատմամբ։ ՑԿՊ-ն կենտրոնանում է մարտական հզորության վրա, որը կարող է լինել հանգուցման (linking) էֆեկտիվ կազմակերպման կամ մարտական գործողություններ վարող ռազմական կառույցի (պետու-թյան) ցանցի (networking) արդյունք։ Այն բնութագրվում է աշխարհագրա-կան առումով տարակենտրոնացված ուժերի՝ մարտն ընդգրկող բաժանված տարածքի (shared battle space awareness) մասին տեղեկացվածության բարձր մակարդակ ստեղծելու կարողությամբ, որը կարող է օգտագործվել հրամա-նատարության մտահղացումներն իրագործելու համար՝ ինքնասինքրոնաց-ման և ցանցակենտրոն այլ գործողությունների միջոցով։ ՑԿՊ-ն ապահո-վում է հրամանների արագությունը (speed of command), տեղեկատվական գերազանցության փոխարկումը գործողության։ ՑԿՊ-ն ի ցույց է դնում ուժերի առաքելությունը, չափը և աշխարհագրությունը։ Ավելին, ՑԿՊ-ն ունի պատերազմի մարտավարական, գործառնական և ռազմավարական մակարդակների միակցմանն աջակցելու ներուժ։ Կարճ ասած՝ ՑԿՊ-ն առնչվում է ոչ միայն, նեղ իմաստով, տեխնոլոգիաներին, այլև ունի ավելի լայն իմաստ և առնչվում է Տեղեկատվական դարաշրջանի վերաբերյալ ի հայտ եկող արձագանքի հետ» [66, p. 88]։

Page 65: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

64

Տեղեկատվական դարաշրջանում պատերազմի և խաղաղության հայեցակարգային հենքը, լիարժեք լինելու համար, պետք է լրացվի ար-դյունքի հասնելուն կողմնորոշված (ԱՀԿ, Effects-based approach) մոտեց-մամբ1։ ԱՀԿ մոտեցումը (մանրամասն դիտարկումը նախատեսվում է առանձին աշխատությամբ) կենտրոնանում է պատերազմի և գլոբալ հասարակության առավել բարդ չափման՝ մարդկային չափման վրա՝ հիմք ծառայելով անվտանգության ոլորտի հիմնախնդիրները բարդ ադապտիվ համակարգերի տեսության տերմիններով ընկալելու և ձևակերպելու համար [18, p. 5]։

Ցանցակենտրոն գործողությունները (ՑԿԳ), որոնք անցկացվում են ցանցակենտրոն պատերազմների և արդյունքի հասնելուն կողմնորոշված գործողության (ԱՀԿ գործողություն) հիման վրա, անկասկած, կապված են պատերազմի տեխնոլոգիական հենքի հետ։ Դրանք կարող են և պետք է կիրառվեն ազգի տրամադրության տակ եղած տեխնոլոգիական հնարավո-րությունների հիմքի վրա։ Ընդ որում՝ պատերազմի նոր հայեցակարգի փոխակերպումն ու մշակումը պետք է ընկալվեն և դիտարկվեն ավելի շուտ որպես ռազմական ոլորտի էվոլյուցիա և ոչ թե հեղափոխություն։

Կարևոր է հասկանալ, որ փոխակերպումը անընդհատ և զարգացող գործընթաց է, որի կարևոր բնորոշիչներից մեկը դինամիկան է [67, p. 43]։ Ավելին, փոխակերպման հայեցակարգն ինքը փոփոխվում և ճշգրտվում է՝ ինչպես ռազմական կառույցում, այնպես էլ անվտանգության միջազգային ասպարեզում տեղի ունեցող փոփոխություններին համապատասխանեցվե-լու առումով։ Սա առավել ևս կարևոր է, եթե ուշադրության առնենք այն, որ 21-րդ դարում անվտանգության և նույնիսկ ռազմական անվտանգության հիմնախնդիրները կամ գործառույթները դադարում են պատկանել միայն պաշտպանության նախարարությանը և պետության ռազմական կառույ-ցին, այլ ընդգրկում են գրեթե ողջ հասարակությունը։ Համարժեք լինելու համար մենք պետք է հրաժարվենք անվտանգության միջավայրի փոփո-խությանը ռեակտիվ, ռեֆլեքսիվ հակազդեցության ռազմավարությունից [11, p. 2]։ Ռազմաշինության ռազմավարությունը և քաղաքականությունը պետք է դառնան պրոակտիվ և ադապտիվ, կանխատեսող և նախաձեռնող։ Մտածողության նման որակական փոփոխությունը չի կարող չանդրադառ-նալ ինչպես պետության ռազմական կազմակերպության կառուցվածքի, այնպես էլ նրա առանձին հատվածների գործառույթների վրա։ 1 Տե՛ս Air University. Effects-Based Approaches to Operations Bibliography. Compiled by Stephen B.T. Chun, Bibliographer, Muir S. Fairchild Research Information Center, Maxwell AFB, AL, 2007. 5 December 2007. <http://www.au.af.mil/au/aul/bibs/ebo06.htm

Page 66: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

65

Արևմտյան ռազմաքաղաքական մտածողության իներցիոնությունը հանգեցնում է նրան, որ պատերազմի և ռազմական ոլորտի ընկալումը հիմնականում մնում է գծային, չնայած աշխարհում տեղի ունեցող որակա-կան փոփոխություններին [68, c. 35-77]։ Որպես հետևանք՝ գծային է մնում նաև ռազմական ոլորտի փոխակերպման գործընթացների ընկալումը. ռազմական միտքը նախընտրում է կենտրոնանալ գծային խնդիրների վրա, ինչպիսին է, օրինակ, մեծ ռազմական գործողությունների մարտավարու-թյունը։ Սակայն նման մոտեցումը միանգամայն անընդունելի է 21-րդ դարի անվտանգության բարդ միջավայրի համար և բերում է այն եզրահանգման, որ ռազմական ոլորտի փոխակերպման կարևորագույն գործոնը պետք է դառնա ռազմական մտածողության և գիտակցության փոփոխությունը, «տրանսֆորմացիան»։

Դա, իր հերթին, նշանակում է ռազմական մշակույթի անխուսափելի փոփոխություններ, որոնք, մասնավորապես, ներառում են զինվորական կրթությունը, զինվորական կադրերի պատրաստումն ու վերապատրաս-տումը և այլն [62, p. 48]։ Փոխակերպումը, այսպես թե այնպես, սկսվում և ավարտվում է մշակույթով և իր արտացոլումն է գտնում հասարակության արժեքների համակարգում, նրա անդամների վարքագծում։ Ինչին է հավա-տում ժողովուրդը, որն է ապագայի նրա տեսլականը. այս ամենն, անկաս-կած, անդրադառնում է փոխակերպման և նրա առաջ բերած գործընթացնե-րի վրա [11, p. 3]։

2.3. Փոխակերպման սանդղակը

Պատերազմի փոփոխվող դիմագիծն աստիճանաբար ձեռք է բերում իր դարաշրջանին հատուկ գծեր՝ հարկադրելով ազգին և պետությանը պատերազմի նոր ձևերը հարաբերակցել իր մշակութային ժառանգության հետ։ Ցանցերի ներթափանցումը ռազմական կառույց, դոկտրին, արդի բանակների ռազմավարություն՝ անխուսափելիորեն փոխում է պատերազ-մի բնույթը և պահանջում նոր սանդղակի մշակում, որը թույլ կտա գնահա-տել զինված ուժերի արդյունավետությունը 21-րդ դարում։ Ա.Ցիբրովսկին առաջին մակարդակի համար առաջարկում է օգտագործել հետևյալ սանդղակը [11, pp. 5-7]։ Այն սահմանում է ցանցային կազմակերպության մուտքը, արագությունը, ընկալունակությունը, շարժունակությունը և ցան-ցային կազմակերպության աստիճանը (access, speed, distribution, sensing, mobility, and networking), կախված չէ մասշտաբից և կարող է կիրառվել պատերազմի ինչպես մարտավարական, այնպես էլ օպերատիվ և ռազմա-վարական մակարդակներում, և՛ անմիջականորեն հակամարտության, և՛

Page 67: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

66

վտանգավոր ժամանակաշրջանի ու հակամարտության թեժ շրջանի պարագաներում։

Սանդղակը թույլ է տալիս գնահատել զինված ուժերի՝ ընտրության (օպցիայի) հնարավորությունների ստեղծման և պահպանման (create and preserve options), տրանզակցիաների բարձր արագություն զարգացնելու (develop high transaction rates), ուսուցման բարձր արագություն զարգացնե-լու (develop high learning rates), մասշտաբում գերազանցող բարդության հասնելու (achieve overmatching complexity at scale) ունակությունը։

Ընտրության (օպցիայի) ստեղծում և պահպանում. Արդի պայմաննե-

րում գերազանցությունը հաճախ կապվում է ժողովրդի ունեցած ընտրու-թյան հնարավորությունների և արժեքի հետ։ Գոյությունը շարունակելու համար ազգը պետք է ի վիճակի լինի մշակել և իրականացնել մրցունակ ռազմավարություն, այդ թվում և ռազմական ոլորտում։ Մրցունակությունն, իր հերթին, անմիջականորեն կապված է զարգացման հնարավոր ուղիների, հետևաբար և երկրի ունեցած ընտրության բազմազանության հետ։ Ըստ այդմ, ընտրության առկայությունը, դրա պահպանման և ընդլայնման ան-հրաժեշտ պայմանների ստեղծումը դառնում են երկրի՝ զարգանալու կարողության անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման՝ հարմարվելով աշ-խարհի և անվտանգության միջավայրի անընդհատ աճող բարդությանը։

21-րդ դարում երկրի մարտական հնարավորությունների և ներուժի գնահատումը միայն ավանդական ռազմական վերլուծության տերմիննե-րով դառնում է վտանգավոր, քանի որ այս դեպքում գնահատման գործըն-թացից դուրս է մնում գաղափարների մրցակցության փուլը, որոնց շուրջ կառուցվում է ռազմական կազմակերպությունը։ Այդ գաղափարների՝ պատմականորեն ձևավորված և հիմնականում արդարացված կարծրու-թյունն ու իներցիոնությունը հանգեցնում են նրան, որ ռազմական կազմա-կերպությունները բավական ցավագին են վերաբերվում իրենց փոխա-կերպման ցանկացած փորձի։ Այս պայմաններում ռազմական ոլորտի փո-խակերպման հնարավորության և անհրաժեշտության գաղափարն ինքը հանդիպում է զինվորականների դիմադրությանը։ Եվ անհրաժեշտ են բա-վական լուրջ ջանքեր այն հաղթահարելու համար։ Սակայն նոր դարա-շրջանն այլընտրանքի հնարավորություն չի թողնում, բացի նրանից, որ անհրաժեշտ է լինել եռանդուն և ունենալ հարմարվելու ունակություն պե-տական, այդ թվում և ռազմական, շինարարության բոլոր հարցերում։ Գա-ղափարների մրցակցության փուլը չհաշվառելը կտրուկ նեղացնում է ընտրության հնարավորությունները և ստեղծում այնպիսի նախադրյալներ ու պայմաններ, երբ ազգի ռազմական կազմակերպությունը կարող է պար-

Page 68: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

67

տություն կրել արդեն ռազմական ու պետական շինարարության վերին հարկերում։ Այս դեպքում ռազմական կազմակերպության արդյունավետու-թյունն այնպիսին է լինում, որ չի կարողանում փոխհատուցել ռազմավա-րական, պետական կամ քաղաքական պլանավորման մակարդակում թույլ տրված վրիպումները։

Տրանզակցիայի բարձր արագություն և ուսուցում. Տեղեկատվական

ժամանակաշրջանը բնութագրվում է բոլոր գործընթացների արագացմամբ։ Ռազմական ոլորտի համատեքստում դա, ի թիվս այլոց, նշանակում է նաև ռազմական գործողությունների տեմպի աճ։ Այս պայմաններում շատ հարցերում վճռորոշ են դառնում ժամանակի չափանիշը և «տրանզակցիա-ների արագությունը, որը կապվում է փոխանակությանը մասնակցող ակ-տորների թվաքանակի և նրանց ու միջավայրի միջև փոխանակությունների թվաքանակի հետ» [11, p. 3]։ Տրանզակցիաների բարձր արագությունը ուսուցման և ադապտացման գործընթացներում կարևոր և նույնիսկ որոշիչ տարր և, ըստ այդմ, բարձր մարտունակության գրավական է դառնում։

Բացի այդ, մենք պետք է խոսենք նաև ինստիտուցիոնալ տրանզակ-ցիաների մասին, որոնք պայմաններ են ստեղծում ինստիտուցիոնալ «ուսուցման» և ընդհանրապես ռազմական ոլորտի փոխակերպման համար։ Լճացումը ինստիտուցիոնալ ուսուցման գործընթացներում խիստ թանկ է նստում։ Հենց որ նոր գիտելիքները հանդիպում են խոչընդոտների և դժվա-րությամբ են ներթափանցում ռազմական կազմակերպություն, երկիրը դառնում է ռազմավարական առումով ֆիքսված, ուստիև կանխատեսելի նպատակ, ինչն, անկասկած, անհնար է քողարկել մեր քայլերը հսկող և գնահատող արտաքին աշխարհից։

Գերազանցող բարդությունը մասշտաբում. Ուիլյամ Էշբիի (William

Ross Ashby) անհրաժեշտ բազմազանության օրենքն ասում է. «Որպեսզի համակարգի կառավարումը հնարավոր լինի, կառավարող գործողություն-ների բազմազանությունը պետք է լինի համակարգ մուտքի խոտորումների բազմազանությունից ոչ պակաս» [69, pp. 83-99]1։ Գոյություն ունի նաև այլընտրանքային ձևակերպում, որ տվել է Սթեֆորդ Բիրը (Stafford Beer). «Համարժեք կառավարումը կարող է ապահովվել միայն այն դեպքում, եթե կառավարման համակարգի բազմազանությունը, վերջին հաշվով, պակաս չէ իր կողմից կառավարվող իրավիճակի բազմազանությունից։ Որքան մեծ է կառավարման համակարգի հնարավոր գործողությունների բազմազա-նությունը, այնքան մեծ է շեղումների բազմազանությունը, որը նա ի

1 Համակարգային սկզբունքների համառոտ նկարագրությունը տե՛ս [70, pp. 3-10]։

Page 69: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

68

վիճակի կլինի հավասարակշռել» [71, 72]։ Այլ խոսքերով՝ միայն բազմազա-նությունը կարող է հավասարակշռել բազմազանությանը, կամ միայն բարդության հիման վրա կարելի է համարժեք արձագանքել բարդ մարտա-հրավերներին։ Բազմազանության հասկացությունը տվյալ պարագայում կարող է կապված լինել բարդության հետ, որի տակ նկատի ունենք տարրե-րի և կապերի քանակությունն ու բազմազանությունը դիտարկվող համա-կարգում։ Որքան մեծ լինի զինված ուժերի բարդությունը, այնքան մեծ է հնարավոր գործողությունների ընտրությունը բարդ միջավայրում բարդ մարտահրավերների և հակառակորդի հետ բախվելիս [73]։

Համարժեք մնալու համար զինված ուժերը պետք է ի վիճակի լինեն համարժեք արձագանքել գործողությունների ամբողջ մասշտաբում առկա բարդությանը՝ մարտավարականից մինչև ռազմավարական։ Հաղթանակի հասնելու համար զինված ուժերը պետք է ի վիճակի լինեն ապահովել գերազանցող բարդությունը գործողությունների ամբողջ մասշտաբով մեկ։ Անվտանգության բարդ և փոփոխվող միջավայրը երկրի ռազմական կազ-մակերպությունից և զինված ուժերից պահանջում է հարմարվելու և տրան-զակցիաների բարձր արագություն դրսևորելու ունակություն։ Ընդ որում՝ նշենք, որ գոյություն ունեն բարդության տարբեր չափումներ։ Ավանդական մոտեցմամբ՝ մարտադաշտը սահմանվում է ֆիզիկական տերմիններով և չափումներով, սակայն մարտական տարածքի առավել բարդ տարրերը, ինչպիսիք են հրամանատարությունը և մարտի կառավարումը, ֆիզիկա-կան չափումներ չունեն և ֆիզիկական աշխարհի տերմիններով արտա-հայտվել չեն կարող։ Դա հանգեցնում է նրան, որ դրանց կարևորությունը ենթագիտակցաբար թերագնահատվում է։ Տեղեկատվական ժամանակա-շրջանի իրողությունները մտցնում են իրենց լրացումները՝ ավանդական մարտադաշտին, որպես առանձին չափում, հավելելով տեղեկատվական հարթությունը, ինչն, անկասկած, ստեղծում է ավելի բարդ մարտական տարածություն 21-րդ դարի հակամարտություններում [11, p. 7]։

2.4. Բարդ ադապտիվ համակարգերի տեսությունը և պատերազմի նոր տեսություններն ու հայեցակարգերը

Առաջին հայացքից թվում է, թե անջրպետ գոյություն ունի նոր տեսու-թյունների խոստումների և անվտանգության միջավայրի անվերջ բարդու-թյան միջև։ Եթե ինչպես ակտորների վարքագիծը, այնպես էլ փոխգործակ-ցությունը նրանց միջև ենթակա չեն ստույգ կանխատեսման և որոշվում են այն գործոններով, որոնց մի մասն անհնար է նախատեսել, ապա ինչպե՞ս կարելի է պլանավորել և իրականացնել ռազմական գործողությունները, գուշակել հակառակորդի գործողությունները և այլն։ Արդյո՞ք հակամար-

Page 70: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

69

տության և ՑԿՊ ու ԱՀԿ մոտեցման ոչգծային մոդելը «կամուրջ չէ դեպի ոչ մի տեղ» և նպատակ, որը հասանելիության սահմաններից դուրս է գտնվում։ Արդյո՞ք դրանք իրենց իրականացման համար զինվորական և քաղաքական հանճար չեն պահանջում, որը եզակի դեպք կլիներ պատմու-թյան մեջ, բայց ոչ նորմ, որը թույլ կտար զբաղվել ռազմական շինարարու-թյամբ [18, p. 65]։

Սակայն իրականությունն այն է, որ մենք, այսպես թե այնպես, արդեն գտնվում ենք բարդ միջավայրում և ամեն օր գործ ունենք բարդության հետ։ Իրական խնդիրն այն է, որ մենք դեռ մնում ենք գծային մտածողության և գծային կազմակերպական գործընթացների գերության մեջ և փորձում ենք աշխատել անվտանգության բարդ միջավայրի ոչգծայնության հետ՝ օգտագործելով գծային տրամաբանությունն ու գնահատման համակարգը։ Համենայնդեպս, գծային, հակամարտության ավանդական մոդելին հենվող մոտեցումը սահմանափակ կիրառություն ունի ասիմետրիկ թշնամիների և նոր ժամանակաշրջանի ոչգծային մարտահրավերների պարագայում։ 21-րդ դարի իրողությունները պահանջում են նոր հարցերի ձևակերպումներ, մասնավորապես՝ ինչպե՞ս ենք մենք հաղթահարում բարդությունը, ինչպե՞ս օգտագործել բարդության առկա ընկալումը, պատերազմի նոր տեսություն-ների շրջանակներում, ռազմական գործողությունները պլանավորելիս, իրականացնելիս և գնահատելիս։

Այս իմաստով մենք կանգնում ենք պարադոքսի առջև, երբ բարդու-թյան և ոչգծային պատերազմի ու անվտանգության նոր միջավայրի ըմբռ-նումը պարզեցնում է ընդհանուր պատկերը՝ սահմանազատում անցկացնե-լու միջոցով։ Անվտանգության որոշ խնդիրներ գծային են, կանխատեսելի և կարող են լուծվել դասական գծային մեթոդների օգտագործմամբ։ Խնդիրնե-րի մյուս մասը չունի ճշգրիտ լուծումներ, և մենք պետք է սահմանափակ-վենք առավել հավանական լուծումների բազմությամբ։ Բարդության տեսությունը հավաստում է, որ գոյություն չունի մեկ կատարյալ պատաս-խան բարդ մարտահրավերներին, և մենք պետք է ղեկավարվենք Արիստո-տելի մաքսիմով [32, c. 55-56]։ Նման եզրահանգման են բերում նաև ռազմա-կան պատմությունն ու տեսությունը, որոնք ոչ երկիմաստ ձևով վկայում են, որ անհրաժեշտ է սահմանափակվել ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում կիրառվող աշխատող լուծումներով։ Մարտահրավերին տրվելիք կատա-րյալ, բայց ուշացած պատասխանի մշակումն արդեն որևէ իմաստ չունի և, առավել հաճախ, հանգեցնում է պարտության։ Կատարյալի փոխարեն մեզ անհրաժեշտ է այնպիսի որոշում, որը կապահովի մեր առավելությունն ու գերազանցությունը հակառակորդի նկատմամբ։

Այսպիսով, բարդության տեսությունը և ռազմական տեսությունն

Page 71: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

70

օգտագործում են միևնույն հայեցակարգային հիմքը բարդ մարտահրավեր-ների հետ աշխատելիս։ Դա նշանակում է, որ ԲԱՀ տեսության կիրառումը ռազմական ոլորտում ոչ միայն հնարավոր է, այլև պարզեցնում է իրա-վիճակն ու թույլ տալիս լինել ավելի պրագմատիկ։ Մենք հնարավորություն ենք ստանում որոշելու՝ որ խնդիրներն են «ենթարկվում» ստույգ լուծում-ների, որոնք՝ ոչ (այս դեպքում լուծումների որոնումն անիմաստ է)։ Այն, որ մենք գիտենք մեր հնարավորությունները և թե որտեղ ենք անզոր, դյուրաց-նում և պարզեցնում է որոշումների մշակման և ընդունման գործընթացը նոր դարաշրջանի անվտանգության բարդ միջավայրում։ Իսկ ռազմական պատմությունը էմպիրիկ մեծ նյութ է տրամադրում նոր տեսությունների հետևությունների գնահատման համար [18, pp. 67-68]։

ԲԱՀ տեսությունը պարզեցնում է բարդ խնդիրների դիտարկումը՝ հարկադրելով օգտագործել որոշումների ընդունման աշխատող և ընդունե-լի ստանդարտներ։ Բարդության գաղափարի ընդունումը ըստ կոնտամի-նացիայի թույլ է տալիս առանձնացնել և տարբերել լուծվող հիմնախնդրի ասպեկտները պարզերից։ Ըստ այդմ՝ սահմանափակվում է խնդրի բարդու-թյունը, որը մասնատվում է առանձնահատուկ խնդիրների որոշ բազմու-թյան։ Ընդ որում, ինքը՝ բարդությունը, իհարկե, մնում է, բայց ընդունելի որոշումների՝ վերն ընդունված ստանդարտը թույլ է տալիս ի հայտ բերել բազմաթիվ առանձին որոշումներ և մեծացնել ճիշտ որոշումների կայացման հավանականությունը [18, pp. 315-316]։

Պատերազմի նոր տեսությունների «բնածին» բարդության ընկալումը ավելի արագ գործընթացների դուռ է բացում, և մարդու կողմից այդ գործընթացներին խելամիտ և ժամանակին միջամտությունը դառնում է հաջողության առանցքային գործոնը [18, p. 93]։ ԲԱՀ տեսության և պատերազմի նոր տեսությունների մարդակենտրոնության ըմբռնումը թույլ է տալիս փնտրել ենթագործընթացներ որոշումների ընդունման գործընթա-ցում, որոնք ենթակա չեն գծայնացման, և որոնց լուծման համար անհրա-ժեշտ է ինտերվենցիա մարդու կողմից։ Սա հնարավորություն է ստեղծում կենտրոնանալ այն հիմնախնդրի վրա, թե ինչպես կարելի է բարձրացնել մարդու կողմից ընդունվող որոշումների արդյունավետությունը։ Դրանով իսկ բարդության և ԲԱՀ տեսության ըմբռնումն ու ընդունումը պարզեցնում են խնդիրը՝ թույլ տալով մեզ գործ ունենալ հիմնախնդիրների ու տարա-բնույթ և տարբեր բարդության մարտահրավերների որոշ բազմության, ոչ թե մեկ գերբարդ հիմնախնդրի կամ մարտահրավերի, այլ ուրույն հիմնա-խնդիրների շարքի հետ։

Page 72: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

71

Հետևություն

Ռազմական ոլորտի փոխակերպումը 21-րդ դարում համակում է գրեթե ողջ հասարակությունը և պետության ռազմական կազմակերպությունն ամբող-ջովին։ Նոր դարաշրջանում տիրապետող է դառնում ցանցային վարքագի-ծը, ինչը չի կարող չանդրադառնալ ինչպես պատերազմի բնույթի, այնպես էլ զինվորականների վարքագծի վրա [11, p. 5]։ Այն պահանջում է նոր, ցանցային ռազմական պարադիգմի մշակում, որի առանցքային բաղադրիչը պետք է լինի ցանցակենտրոնությունը [67, p. 4]։ Ռազմական ոլորտի փոխակերպումը՝ ցանցային պարադիգմի և բարդ ադապտիվ համակարգե-րի տեսության հիմքի վրա, պահանջում է փոխել մոտեցումները հակամար-տության հիմնախնդրին և մշակել հակամարտության նոր մոդելներ ու պատերազմի հայեցակարգեր, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է նոր գործառնական և մարտավարական խնդիրների առաջադրման ու լուծման անհրաժեշտությանը։

Հակամարտության նոր մոդելները և պատերազմի տեսությունները նոր դարաշրջանի բոլոր մարտահրավերների արագ և սպառիչ պատաս-խանը չեն տալիս, բայց հայեցակարգային հենք են ապահովում ռազմական և ազգային անվտանգության հիմնախնդիրների գնահատման համար՝ բարդ ադապտիվ համակարգերի տեսության տերմիններով։ Դրանք թույլ են տալիս աշխատել 21-րդ դարի անվտանգության բարդ միջավայրի հետ՝ կենտրոնանալով նրա ամենաբարդ՝ մարդկային չափման վրա [18, pp. 5-6]։ Այս իմաստով նոր տեսությունները լավ են հարաբերակցվում վետերաննե-րի փորձի հետ, ինչը կարող է ձևակերպվել հետևյալ կերպ. «Յուրաքանչյուր հեղափոխություն ռազմական գործում և յուրաքանչյուր փոխակերպում պետք է սկսվի պատերազմի բարդ և մարդակենտրոն բնույթի ընդունու-մից» [18, pp. 58-59]։

Անկասկած, պատերազմի նոր տեսությունները երկսայրի սուր են, որը, թույլ տալով հասնել ավելի մեծ արդյունավետության, միևնույն ժամա-նակ նաև շատ խոցելի է ոչ խելամիտ և անխոհեմ որոշումների պարա-գայում։ Այս դեպքում մենք գործ ունենք ոչ թե բավական լավ մշակված տեսական հիմք ունեցող նոր տեսությունների սահմանափակումների, այլ գծային ռազմական մտածողության սահմանափակումների հետ, ինչն անխուսափելիորեն գծայնություն է մտցնում ոչգծայնության պարադիգմի վրա հիմնված նոր ռազմական տեսությունների մեջ և փորձում է դրանք հանգեցնել միայն տեխնոլոգիական չափման [74]։ Այս տեսակետից նոր ռազմական տեսությունների և հայեցակարգերի հեղափոխականության ընդունումը չափազանց կարևոր է, քանի որ թույլ է տալիս հասկանալ և հաշվի առնել թե՛ տեխնոլոգիական, թե՛ հայեցակարգային սահմանափա-

Page 73: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

72

կումները և ստեղծված համատեքստի ու միջավայրի պահանջների շրջա-նակներում արդեն իրականացնել ռազմական ոլորտի փոխակերպումը։

Ընդ որում՝ 21-րդ դարում փոխակերպումն ինքը բարդ գործընթաց է, որն իր շատ կողմերով հենվում է ժողովրդի աշխարհընկալման և ռազմա-կան մշակույթում փոփոխություններ մտցնելու պահանջների վրա։ Ռազ-մական ոլորտի փոխակերպման հայեցակարգային հիմքերի ըմբռնումը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես և տեսական ինչ հենքի վրա պետք է իրականացվի Հայաստանի ռազմական կազմակերպության բարեփոխումը, որպեսզի վերջինս կարողանա համապատասխանել հայոց վերածնված պետականության և նոր դարաշրջանի հրամայականներին։

Դեկտեմբեր, 2007թ.

Աղբյուրներ և գրականություն

1. US Departement of State. Counterinsurgency for U.S. Government Policymakers: A Work in Progress. Bureau of Political-Military Affairs, Washington, DC, October 2007. 5 December 2007. http://www.usgcoin.org/library/USGDocuments/InterimCounterinsurgencyGuide(Oct2007).pdf

2. Smith E., Effects-Based Operations: Applying Network Centric Warfare in Peace, Crisis and War. Washington, DC: DoD Command and Control Research Program (CCRP) Publication Series, 2002. 5 December 2007. http://www.dodccrp.org/files/Smith_EBO.pdf

3. Judt T., Postwar: A History of Europe Since 1945. Penguin Press, 2005. 4. Андерсон П., “Изображая Европу”, Русский журнал, 4 октября 2007. 5 December

2007. http://www.russ.ru/politics/lyudi/izobrazhaya_evropu_chast_1 5. Anderson P., “Depicting Europe.” in London Review of Book (LRB), 20 September,

2007. 5 December 2007. <http://www.lrb.co.uk/v29/n18/ande01_.html>. Aristotle, Nicomachean Ethics. Chicago, IL: Britannica Great Books. Volume 8, 1993.

6. Leonard M., Why Europe Will Run the 21st Century. Fourth Estate, 2005. 7. Toffler Alvin and Heidi Toffler, Creating a New Civilization: The Politics of the

Third Wave. Atlanta: Turner Publishing, 1994. 8. Rosеnau J.N., “Disorder and Order in a Turbulent World: The Emergence of Global-

ized Space”, in Kegley C. W. and Wittkopf E.R. (eds). The Global Agenda. New York: McGraw Hill, 5th ed., 1998.

9. Арзуманян Р., “Метафора нелинейности в социальных системах,” Научно-образовательный фонд «Нораванк», «21 век», №2 (4), Ереван, 2004. 5 December 2007. http://www.noravank.am/file/article/226_ru.pdf

10. Hourani A., A History of the Arab Peoples. Cambridge: Belknap/Harvard Press, 1991.

Page 74: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

73

11. Cebrowski, Admiral Arthur K., “Transformation and the Changing Character of War?” Transformation Trends, 17 June 2004. 5 December 2007. http://www.oft.osd.mil/library/library_files/trends_370_Transformation%20Trends-17%20June%202004%20Issue.pdf

12. Vlahos M., “Fighting Identity: Why We Are Losing Our Wars.” Military Review, November-December, 2007. 5 December 2007. http://usacac.leavenworth.army.mil/CAC/milreview/English/NovDec07/VlahosEngNovDec07.pdf

13. Posen Barry R., “Command of the Commons: The Military Foundation of U.S. He-gemony.” International Security, Vol 28, No. 1, Summer 2003. 5 December 2007. http://www.belfercenter.org/files/posen_summer_2003.pdf

14. Kennedy Paul M., The Rise and Fall of British Naval Mastery. London: MacMillan, 1983.

15. Bartholomees J. Boone Jr., “A Survey of Strategic Thought.” in Bartholomees, J. Boone Jr., (ed.) U.S. Army War College Guide to National Security Policy and Strat-egy Revisited, Strategic Studies Institute (SSI), U.S. Army War College, Carlisle Bar-racks, June 2006. 5 December 2007. http://www.strategicstudiesinstitute.army.mil/pdffiles/PUB708.pdf

16. Арзуманян Р., «Нелинейная природа войны», Научно-образовательный фонд «Нораванк», «21 век», №1, Ереван, 2005. 5 December 2007. http://www.noravank.am/file/article/193_ru.pdf

17. Wohlstetter, Albert co-Chairmen and Fred C. Ikle, Discriminate Deterrence, The Report of the Commission in Integrated Long-Term Strategy. Washington, 1988.

18. Smith E., Complexity, Networking, and Effects-Based Approaches to Operations. Washington, DC: DoD Command and Control Research Program (CCRP) Publication Series, 2006. 5 December 2007. http://www.dodccrp.org/files/Smith_Complexity.pdf

19. Ilichinski A., Land Warfare and Complexity. Part II: An Assessment of the Applica-bility of Nonlinear Dynamic and Complex Systems Theory to the Study of Land War-fare. Alexandria, VA: Center for Naval Analyses, Research Memorandum CRM-68, July 1996.

20. Klein G., “Strategies of Decision Making”, Military Review, May 1989. 21. Czerwinski T., Coping with the Bounds: Speculations on Nonlinearity in Military

Affairs. Washington, DC: DoD Command and Control Research Program (CCRP) Publication Series, 2003. 5 December 2007. http://www.dodccrp.org/files/Czerwinski_Coping.pdf

22. Davis Paul K., Effects-Based Operations: A Grand Challenge for the Analytical Com-munity. RAND Report MR-1477-USJFCOM/AF, Santa Monica, CA: RAND, 2001. 5 December 2007. http://www.rand.org/pubs/monograph_reports/2006/MR1477.pdf

23. Waldrop M., Complexity. New York: Simon and Schuster, 1992. 24. Holland J., Hidden Order: How Adaptation Builds Complexity, Addison Wesley,

Reading, MA, 1995. 25. Gell-Mann M., “The Simple and the Complex,” in Alberts David S. and Czerwinski

Thomas J. (eds), Complexity, Global Politics, and National Security, National Defense

Page 75: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

74

University Press, Washington, DC, June 1997. 5 DECEMBER 2007. http://www.dodccrp.org/files/Alberts_Complexity_Global.pdf

26. Miller James Grier, Living Systems. Denver: McGraw-Hill Professional, 1995. 27. Churchill Winston S., Their Finest Hour. 2nd ed. London: Hazell, Watson and Viney,

Ltd., 1951. Vol. 2 of Memoirs of The Second World War. 6 vols. 1949-1954. 5 December 2007. http://www.winstonchurchillbc.org/images/PDF/Their%20Finest%20Hour%20Britain%201940.pdf

28. Shirer William L., The Collapse of the Third Republic, An Inquiry into the Fall of France in 1940. New York: Simon and Schuster, 1969.

29. Lee Ready J., World War Two: Nation by Nation. London: Arms and Armour, 1995. 30. McCrabb M., Explaining “Effects”: A Theory for an Effects-Based Approach to Plan-

ning, Executing and Assessing Operations. Ver. 2.0. August 7, 2001. 5 December 2007. http://www.dtic.mil/jointvision/ideas_concepts/ebo.doc

31. Hosmer S., The Conflict over Kosovo: Why Milosevic Decided to Settle When He Did. RAND Report MR-1351, Santa Monica, CA: RAND, 2001. 5 December 2007. http://www.rand.org/pubs/monograph_reports/MR1351/

32. Аристотель, Никомахова этика. // Аристотель. Соч. в 4 т. (Философское насле-дие). М., Мысль, 1984, т. 4.

33. Davis Paul K., David Gompert, and Richard Kugler, Adaptiveness in National De-fense: The Basis of a New Framework. RAND Report IP-155, Santa Monica, CA: RAND, 1996. 5 December 2007. http://www.rand.org/pubs/issue_papers/2005/IP155.pdf

34. Tuchman B., W. The March of Folly: From Troy to Viet Nam. New York: Ballantine, 1984.

35. Duggan William R., Strategic Intuition: The Creative Spark in Human Achievement (Columbia Business School), New York: Columbia University Press, 2007.

36. Watts Barry D., “Clausewitzian Friction and Future War.” McNair Paper 52, Institute for National Strategic Studies (INSS), National Defence University (NDU), Washing-ton DC, October 1996 (Revised July 2000). 5 December 2007. http://www.ndu.edu/inss/McNair/mcnair52/mcnair52.pdf

37. Beyerchen Alan D., “Clausewitz, Nonlinearity and the Unpredictability of War.” In-ternational Security, 17.3, Winter 1992. 5 December 2007. http://www.clausewitz.com/CWZHOME/Beyerchen/CWZandNonlinearity.htm

38. Hammes, Col T. X. USMC. “War Isn’t A Rational Business.” Proceedings of the U.S. Naval Institute, July 1998. 5 December 2007. http://www.d-n-i.net/fcs/hammes_netwar.htm

39. Long Austin, On “other war”: lessons from five decades of RAND counterinsurgency research. RAND Report MG-482, Santa Monica, CA: RAND, 2006. 5 December 2007. http://www.rand.org/pubs/monographs/2006/RAND_MG482.pdf

40. US Department of Defense. Irregular Warfare (IW) Joint Operating Concept (JOC). Version 1.0, September 2007, Washington, DC, 2007. 5 December 2007. http://www.dtic.mil/futurejointwarfare/concepts/iw_jocapc.pdf

Page 76: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

75

41. Libicki Martin C, David C. Gompert, David R. Frelinger, Raymond Smith, Byting Back. Regaining Information Superiority Against 21st-Century Insurgents. RAND Report MG595, Santa Monica, CA: RAND, 2007. 5 December 2007. <ttp://www.rand.org/pubs/monographs/2007/RAND_MG595.1.pdf>

42. Gompert, David C., Heads We Win. The Cognitive Side of Counterinsurgency (COIN). RAND Report OP-168, Santa Monica, CA: RAND, 2007. 5 December 2007. http://www.rand.org/pubs/occasional_papers/2007/RAND_OP168.pdf

43. US Joint Chiefs Staff. Joint Publication 3-07. Joint Doctrine for Military Operations Other Than War. Washington, DC: United States Department of Defense, 16 June 1995. 5 December 2007. http://www.dtic.mil/doctrine/jel/new_pubs/jp3_07.pdf

44. Russell Frederick H., The Just War in the Middle Ages. Cambridge: University Press, 1997.

45. Rawcliffe Maj John (ed.), Operational Law Handbook (2007). International and Op-erational Law Department, The Judge Advocate General's Legal Center & School, US Army, Charlottesville, Virginia, 2007. 5 December 2007. http://www.fas.org/irp/doddir/army/law2007.pdf

46. Krulak, Gen. Charles C., USMC. “The Three Block War: Fighting in Urban Areas.” Vital Speeches of the Day. Vol 64, Iss. 5. New York, December 15, 1997.

47. Krulak, Gen. Charles C., USMC. “The Strategic Corporal: Leadership in the Three Block War.” The Commandant’s Page, Marines Magazine, January 1999.

48. Terrill W. Andrew, Nationalism, Sectarianism, and the Future of U.S. Presence in post- Saddam Iraq. Strategic Studies Institute. Carlisle, PA: Army War College, 2003. 5 December 2007. http://www.strategicstudiesinstitute.army.mil/pdffiles/PUB180.pdf

49. Артемий, Епископ Рашко-Призренский и Косово-Метохийский. «НАТО в дей-ствии. Случай Косово и Метохии», международная конференция «Натовский или внеблоковый вектор для Украины: перспективы и риски», Симферополь, 19-20 сентября 2007года. 5 December 2007. http://www.eparhija-prizren.com/defaultR.asp?s=vestiep

50. Цымбурский Вадим Л., Сверхдлинные военные циклы и мировая политика, «Полис», 1996, № 3. 5 December 2007. http://www.intelros.org/books/rythm_ros_3.htm

51. Кондратьев Н.Д., Проблемы экономической динамики, М., 1989. 52. Goldstein Joshua S., Long Cycles: Prosperity and War in the Modern Age. New Ha-

ven: Yale University Press, 1988. 5 December 2007. http://www.joshuagoldstein.com/jgcycle.htm

53. Watt Richard M., The Kings Depart, The Tragedy of Germany: Versailles and the German Revolution. New York: Simon and Shuster, 1968.

54. Krepinevich Andrew F. Jr., The Military-Technical Revolution: A Preliminary As-sessment. Washington, DC, Center for Strategic and Budgetary Assessments, 2002. 5 December 2007. http://www.csbaonline.org/4Publications/PubLibrary/R.20021002.MTR/R.20021002.MTR.pdf

55. Metz Steven, James Kievit, Strategy and the Revolution in Military Affairs: From

Page 77: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

76

Theory to Policy. Strategic Studies Institute (SSI), U.S. Army War College, Carlisle Barracks, June, 1995. 5 December 2007. http://www.dtic.mil/doctrine/jel/research_pubs/rmastrat.pdf

56. Messenger Ch., The Blitzkrieg Story. New York: Scribner, 1976. 57. Perrett B., A History of Blitzkrieg. New York: Stein & Day, 1983. 58. O'Neill Robert J., Strategy of General Giap since 1964. Canberra: Australian National

University Press, 1969. 59. O'Neill Robert J., General Giap: Politician and Strategist. New York: Frederick A.

Praeger, 1969. 60. Tse-tung Mao, Mao Tse-tung on Guerrilla Warfare. Translation and Introduction by

BGen Samuel B. Griffith, USMC (Ret.), New York: Frederick A. Praeger, 1962. 61. Sarkesian Sam C. (ed.), Revolutionary Guerrilla Warfare. Chicago: Precedent, 1975. 62. Alberts David S., Information Age Transformation: Getting to a 21st Century Mili-

tary. Washington, DC: DoD Command and Control Research Program (CCRP) Publi-cation Series, 2002. 5 December 2007. http://www.dodccrp.org/files/Alberts_IAT.pdf

63. US Department of Defense. Transformation Planning Guidance. Washington, DC: Office of the Secretary of Defense, April 2003. 5 December 2007. http://w w w . o f t . o s d . m i l / l i b r a r y / l i b r a r y _ f i l e s /document_129_Transformation_Planning_Guidance_April_2003_1.pdf

64. Cebrowski, Admiral Arthur K, Prepared Statement for the Senate Armed Services Committee, March 14, 2003. 5 December 2007. http://www.globalsecurity.org/military/library/congress/2002_hr/cebrowski49.pdf

65. US Department of Defense. Network Centric Warfare, Department of Defense Re-port to Congress, 27 July 2001. Washington, DC, 2001. 5 December 2007. http://www.defenselink.mil/ nii/ ncw/ncw_main.pdf

66. Alberts, David, John Garstka, and Frederick Stein. Network Centric Warfare, Devel-oping and Leveraging Information Superiority. Washington, DC: DoD Command and Control Research Program (CCRP) Publication Series, February 2000. 5 December 2 0 0 7 . h t t p : / / s t i n e t . d t i c . m i l / o a i / o a i ?verb=getRecord&metadataPrefix=html&identifier=ADA406255

67. Cebrowski, Admiral Arthur K. The Implementation of Network-Centric Warfare. Washington DC: Office of the Secretary of Defense, 2005. 5 December 2007. http://www.oft.osd.mil/library/library_files/document_387_NCW_Book_LowRes.pdf

68. Арзуманян Р., “Континуум войны и западная военная культура”, Научно-образовательный фонд «Нораванк», «21 век», №2 (4), Ереван, 2006. 5 December 2007. http://www.noravank.am/file/article/19_ru.pdf

69. Ashby William Ross, An Introduction to Cybernetics. London: Chapman and Hall. 1957; Ashby, William Ross. “Requisite Variety and Implications for Control of Com-plex Systems.” Cybernetica 1, 1958. 5 December 2007. http://pcp.vub.ac.be/books/IntroCyb.pdf

70. Heylighen F., “Principles of Systems and Cybernetics: an evolutionary perspective,” in Cybernetics and Systems '92, Trappl R. (ed.), World Science, Singapore, 1992. 5

Page 78: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հ.Արզումանյան

77

December 2007. ftp://ftp.vub.ac.be/pub/projects/Principia_Cybernetica/Papers_Heylighen/Systems_Principles.txt

71. Beer Stafford Anthony, Cybernetics and Management. English University Press, 1959.

72. Beer S., Brain of the Firm: The Managerial Cybernetics of Organization. Chichester, NY: J. Wiley, 1981.

73. Bar-Yam Y., Complexity of Military Conflict: Multiscale Complex Systems Analysis of Littoral Warfare, Multiscale Representation Phase II, Task 2: Multiscale Analysis of Littoral Warfare. Report to Chief of Naval Operations Strategic Studies Group, April 21, 2003. 5 December 2007. http://necsi.org/projects/yaneer/SSG_NECSI_3_Litt.pdf

74. Wilson, Col. (Ret.) G.I., USMCR. “Judo of Fourth Generation Warfare.” Information Warfare Conference. Washington, DC, 1-3 October 2003. 5 December 2007. http://www.d-n-i.net/fcs/pdf/4gw_judo.pdf

75. Kegley C.W. and Wittkopf E.R. (eds). The Global Agenda. New York: McGraw Hill, 5th ed., 1998.

76. Krepinevich Andrew F., “Cavalry to Computers: The Patterns of Military Revolu-tions.” The National Interest, Fall 1994. 5 December 2007. <http://www.encyclopedia.com/doc/1G1-16315042.html>

77. US Army and US Marine Corps. “The U.S. Army/Marine Corps Counterinsurgency Field Manual.” Washington, DC, 2006. 5 December 2007. < http://usacac.army.mil/cac/repository/materials/coin-fm3-24.pdf >

78. Zsambok Caroline and Gary Klein, Naturalistic Decision Making. Mahwah, NJ: Law-rence Erlbaum, 1997.

ТРАНСФОРМАЦИЯ ВОЕННОЙ СФЕРЫ АРМЕНИИ И ИМПЕРАТИВЫ НОВОЙ ЭПОХИ

Рачья Арзуманян

Резюме

Трансформация военной сферы в 21 веке неизбежно охватывает практически все общество и непосредственно все аспекты военной организации государ-ства. Доминирующим паттерном человеческого поведения в новую эпоху становится сетевое поведение, что не может не сказаться как на характере войны, так и на поведении военных [11, p. 5], и требует разработки новой, сетевой военной парадигмы, в которой сетецентричность является ключе-

Page 79: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Հ.Արզումանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

78

вым элементом [12, p. 4]. Трансформация военной сферы на основе сетевой парадигмы и теории сложных адаптивных систем требует изменения подхо-дов к проблеме конфликта и разработки новых моделей конфликта и кон-цепций войны, что неизбежно приводит к необходимости постановки и ре-шения новых операционных и тактических задач.

Новые модели конфликта и теории войны не дают быстрого и исчер-пывающего ответа на все вызовы новой эпохи, но обеспечивают концепту-альный фрейм для оценки военных проблем и проблем национальной безо-пасности в терминах теории сложных адаптивных систем. Они позволяют работать со сложной средой безопасности 21 века, концентрируясь на самой сложной ее размерности – человеческом измерении [54, pp. 5-6]. В этом смысле новые теории хорошо соотносятся с опытом ветеранов, который мо-жет быть оформлен в виде следующей сентенции: «Любая революция в воен-ном деле и любая трансформация должна начинаться с признания сложной и человекоцентричной природы войны» [54, pp. 58-59].

Не вызывает сомнений, что новые теории войны – это обоюдоострый меч, который, позволяя добиться большей эффективности, приводит и к большей уязвимости при неграмотных и непродуманных решениях. В дан-ном случае мы имеем дело не с самими ограничениями новых теорий, теоре-тический базис которых достаточно хорошо проработан, но с ограничениями линейного военного мышления, которое неизбежно вносит линейность в новые военные теории, основывающиеся на парадигме нелинейности, и пы-тается свести их только к технологическому измерению [69]. С данной точки зрения, понимание революционности новых военных теорий и концепций является критически важным, так как позволяет понять и учесть ограниче-ния – как технологические, так и концептуальные, и уже в рамках склады-вающегося контекста и требований среды выстраивать трансформацию воен-ной сферы.

Причем и сама трансформация в 21 веке оказывается сложным процес-сом, во многих своих аспектах опирающимся на культуру народа, его виде-ние мира и требующим внесения изменений в военную культуру. Понима-ние концептуальных основ трансформации военной сферы в 21 веке позво-ляет понять, каким образом и на каком теоретическом базисе должна проис-ходить реформа военной организации Армении, призванная привести ее в соответствие с императивами возрожденной армянской государственности и нарождающейся эпохи.

Page 80: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

79

²¼¶²ÚÆÜ ²Üìî²Ü¶àôÂÚ²Ü ²ä²ÐàìØ²Ü ¶àðÌÀܲòÆ ìºð²ÐêÎàÔàôÂÚàôÜÀ

(հնարավոր իրավիճակների կանխատեսումը)

Սյունիք Թադևոսյան

Քաղաքակրթությունների գոյատևման բոլոր փուլերում կյանքի, բարօրու-թյան և անվտանգության բարձր մակարդակի ապահովումը կարևորագույն նպատակ է հանդիսացել: Հոդվածում փորձ է արվել ներկայացնել ազգային անվտանգության ապահովման գործընթացում մեծ կարևորություն ունեցող վերահսկողության և հնարավոր իրավիճակների կանխատեսման իրակա-նացման հայեցակարգային դրույթները:

Աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում առաջ են գալիս յուրա-քանչյուր ազգի ու պետականության գոյատևմանը և մրցունակ զարգացմա-նը խոչընդոտող բազմաթիվ վտանգներ և սպառնալիքներ։ Դա ստիպում է հասարակական կյանքի կենսագործունեության կառավարման հիմքում դնել այդ սպառնալիքների բացահայտման, կանխման և այդ ընթացքում առաջացող հնարավոր բացասական ազդեցությունների ու հետևանքների վերացման խնդիրների լուծումը և առաջադրում է այնպիսի կառուցված-քային հիմնախնդիրներ, ինչպիսիք են տարածաշրջանային և համաշխար-հային մակարդակներում ազգային համակարգերի տեղի ու դերի որոշումը և պահպանումը: Նշված վտանգների և սպառնալիքների դիմակայման հա-մար ազգը պետք է ունենա իր կենսաձևին համապատասխան ազգային ան-վտանգության (ԱԱ) ապահովման արդյունավետ համակարգ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԱ ապահովման հիմնական պատասխանատվությունը դրված է պետության` որպես քաղաքական հա-մակարգի կենտրոնական ինստիտուտի վրա, ակնհայտ է, որ ազգային անվտանգության առջև ծառացած խնդիրները հաջողությամբ լուծելու հա-մար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ բարձր արդյունավետությամբ և արհեստավարժությամբ աչքի ընկնող պետական կառավարման համա-կարգ` օժտված պետական կառավարչական որոշումների ընդունման, գոր-ծարկման և վերահսկման արդյունավետ մեխանիզմներով:

Page 81: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Ս.Թադևոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

80

ԱԱ ապահովման գործընթացը դիտարկելով որպես կառավարման գործընթաց՝ նախ խնդիր է առաջանում ապահովել վերջինիս իրականաց-մանն անհրաժեշտ հիմնական գործառույթների առաջնահերթությունն ու ամբողջականությունը: Հիմք ընդունելով կառավարման գործառույթների տարանջատման դասական մոտեցումը` ԱԱ կառավարման հիմնական փուլերը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ [1]`

• ԱԱ հիմնարար արժեքների և նրա դեմ ուղղված սպառնալիքների բացահայտում ու հստակեցում,

• ԱԱ համակարգի բաղադրամասերի առանձնահատկությունների և դրանց միջև առկա կապերի բացահայտում,

• ԱԱ ապահովման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ համակար-գի և գործունեության ուղղությունների հստակեցում,

• ԱԱ ապահովման գործընթացի վերահսկողություն և իրավիճակի կանխատեսում: Այսպիսով, վերահսկողությունն ու կանխատեսումը ԱԱ իրականաց-

ման գործընթացի եզրափակիչ գործառույթներն են, և հենց դրանք էլ պար-բերականություն են հաղորդում ԱԱ կառավարման ողջ գործընթացին: Այս փուլն առավել մեծ կարևորություն է ձեռք բերում՝ հաշվի առնելով այն հան-գամանքը, որ ԱԱ ապահովումը պետք է իրականացվի առաջին հերթին բո-լոր սպառնալիքների, նպատակների ու առաջնայնությունների վերհանման և հստակեցման, ինչպես նաև դրանց վրա հիմնված ԱԱ ռազմավարության մշակման և համապատասխան գործառույթների հետևողական իրակա-նացման միջոցով ու կրի ցիկլիկ բնույթ:

Այսինքն՝ նշված գործառույթների ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել ԱԱ համակարգի վրա ազդող գործոնների շարունակական (պարբերական) մոնիթորինգ, որը վերլուծության ձևերի և ընթացակարգերի համալիր է, ինչն ապահովում է կանխորոշված, սահմանափակ քանակի ցուցանիշների պարբերական դիտարկում, ամրագրում և վերլուծություն:

Ուսումնասիրության օբյեկտի բնույթից կախված՝ մոնիթորինգի իրա-կանացման համար հիմք են հանդիսանում սոցիալական կառավարման, ին-ֆորմատիկայի, մաթեմատիկական և տնտեսագիտական վիճակագրության, կանխատեսման և վերլուծության տեսությունների հիմնադրույթները [2, с. 481]: Մոնիթորինգային հետազոտություններն առավել հաճախ օգտագործ-վում են բաղադրամասերի ներքին կապերի և հարաբերությունների մեծ բարդությամբ աչքի ընկնող համակարգերի ուսումնասիրության ժամանակ:

Page 82: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Ս.Թադևոսյան

81

ԱԱ-ն հենց այդպիսի համակարգ է, որն իր վրա է կրում արտաքին և ներքին միջավայրերի բազմաթիվ գործոնների ազդեցությունը` պայմանա-վորված հասարակական և պետական ինստիտուտների, ինչպես նաև մարդկային գործունեության հետ: ԱԱ մոնիթորինգը պետք է ուղղված լինի ԱԱ ապահովման գործնական նպատակների, սպառնալիքների և փոփո-խությունների ընթացիկ, միջին և հեռանկարային կանխատեսումների իրա-կանացմանը, ինչպես նաև առաջարկի մեթոդներ դրանց դիմակայելու և հօգուտ երկրի օգտագործելու համար: Փաստորեն, ԱԱ ապահովման գործ-ընթացի մոնիթորինգը ոչ միայն գործիք է ազգի և պետության արտաքին ու ներքին սպառնալիքներից ու վտանգներից պաշտպանվածության ուսում-նասիրության և գնահատման համար, այլ նաև ազգային անվտանգության ապահովմանն ուղղված որոշումների կայացման գիտական հիմք: ԱԱ մոնիթորինգի հիմնական մեթոդներն են`

• գործոնային վերլուծությունը, • համակարգային վերլուծությունը, • բովանդակային վերլուծությունը, • ԱԱ մոնիթորինգի ցուցանիշների ներառումը գործադիր իշխանու-

թյան մարմինների վիճակագրական և այլ հաշվետվություններում, • պետական կառավարման մարմիններում մշակված՝ ԱԱ-ին վերաբե-

րող տեղեկատվական-վերլուծական տվյալների օգտագործումը: ՀՀ ԱԱ մոնիթորինգի միջոցով պետք է իրականացվի ՀՀ ԱԱ-ի վրա

ազդող հիմնական գործոնների ուսումնասիրություն և վերլուծություն` ԱԱ ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և տեղեկատվական ենթահա-մակարգերի վրա ազդող կառավարչական որոշումների հետևանքների կանխատեսման և ԱԱ տեսանկյունից պետական կառավարման համա-կարգի կատարելագործմանն ուղղված առաջարկների մշակման նպատա-կով: Այսպիսով, ԱԱ մոնիթորինգի արդյունքները պետք է ծառայեն`

• ԱԱ սպառնալիքների և վտանգների վերհանմանը, դրանց աճի և ոչ ցանկալի փոփոխությունների միտումների կանխորոշմանն ու դրանց դիմակայման և չեզոքացման միջոցների որոշմանը,

• երկրի պետական քաղաքական ղեկավարության կողմից տարբեր ոլորտներում ընդունվող ԱԱ ապահովմանն ուղղված որոշումների հիմնավորմանը,

• ԱԱ ապահովման ինստիտուցիոնալ-գործառութային մոդելի և ԱԱ ապահովման համակարգի կատարելագործմանն ուղղված առաջար-կությունների մշակմանը,

Page 83: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Ս.Թադևոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

82

• ԱԱ ոլորտում ընդունված որոշումների սոցիալական հետևանքների կանխատեսումների իրականացմանը` հասարակական գիտակցու-թյան կառավարման արդյունավետության տեսանկյունից: Կապված 2007թ. ընդունված ԱԱ ռազմավարության ընդունման հետ՝

ՀՀ ԱԱ ապահովման գործընթացը տեղափոխվել է որակապես նոր հարթու-թյուն: Ի կատարումն «ԱԱ ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի (ՆՀ-37-Ն)՝ ՀՀ կառավարությունը սկսել է ԱԱ ռազմավարության ապահովմանն ուղղված պետական գերատեսչություն-ների իրականացնելիք գործողությունների ծրագրերի մշակման և հաս-տատման գործընթացը [3]:

Ներկայումս ՀՀ ԱԱ ապահովման տեսանկյունից կարելի է բացթողում համարել այն, որ ԱԱ ապահովման գործընթացի մոնիթորինգը դրված չէ համակարգային հիմքերի վրա: Այսինքն՝ դեռևս չի ստեղծվել ԱԱ մոնիթո-րինգ իրականացնող մարմին` համապատասխան ռեսուրսներով ու լիազո-րություններով, որը կկարողանա համակարգել ԱԱ-ին վերաբերող տեղե-կատվության հավաքագրման գործընթացը և դրանց վերլուծության ար-դյունքները ներկայացնել ԱԱ ապահովմանն ուղղված կառավարչական որոշումների ընդունման գործընթացում ներգրավված պաշտոնատար ան-ձանց: Հաշվի առնելով ԱԱ ապահովման համար անհրաժեշտ ռեսուրսների սահմանափակ լինելը՝ կարելի է ասել, որ այս խնդիրն առավել մեծ կարևո-րություն ունի նշված ռեսուրսների խնայողության և արդյունավետ օգտա-գործման տեսանկյունից: ԱԱ մոնիթորինգը հնարավորություն կտա հստա-կեցնել տվյալ ժամանակահատվածում ԱԱ ապահովման առաջնահերթու-թյունները և ըստ այդմ կատարել ռեսուրսների համապատասխան բաշ-խում: ԱԱ մոնիթորինգի վերահսկողական գործառույթները թույլ կտան նաև հնարավորինս խուսափելով ԱԱ ապահովման գործընթացում առկա գործառութային կրկնություններից` բարձրացնել դրանց արդյունավետու-թյունը և ապահովելով այդ գործառույթների լիարժեք իրականացում` բարձրացնել ԱԱ ապահովման մակարդակը:

Այսպիսով, մոնիթորինգը, ԱԱ ապահովման գործընթացի ուսումնա-սիրության մեթոդ լինելով, ժամանակի պահանջ է: Մոնիթորինգի իրակա-նացումը տեղեկատվական տեխնոլոգիաների և մաթեմատիկական, համա-կարգային ու գործոնային մոդելավորման կիրառման հիման վրա կտրուկ կբարձրացնի ԱԱ մակարդակը:

ԱԱ ապահովման մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ

Page 84: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Ս.Թադևոսյան

83

է կատարել մի շարք կազմակերպչական և գիտամեթոդական քայլեր, մասնավորապես.

• իրականացնել գիտահետազոտական աշխատանքների համալիր` ուղղված անվտանգության միջավայրի հնարավոր փոփոխություննե-րի սցենարների մշակմանը և կուտակմանը,

• անվտանգության միջավայրի հնարավոր փոփոխությունների սցե-նարների շրջանակներում իրականացնել տարբեր մակարդակի ան-վտանգության ապահովման մաթեմատիկական մոդելների մշակում և կուտակում,

• իրականացնել իմիտացիոն մոդելավորման գործիքային համալիրի շրջանակներում տարբեր մոդելների կիրառման համար անհրաժեշտ ծրագրերի մշակում և կուտակում,

• մշակել ԱԱ տարբեր ոլորտների անվտանգության ապահովման մա-կարդակը բնութագրող քանակական և որակական ցուցանիշների համակարգ: Նշված քայլերի իրականացման համար, անկասկած, անհրաժեշտ է

միջգերատեսչական կոորդինացնող մարմին, որպիսին, մեր կարծիքով, կարող է հանդես գալ ՀՀ նախագահին առընթեր ԱԱ խորհուրդը` իր աշխա-տակազմով: Դրա համար, նախևառաջ, անհրաժեշտ է ԱԱ խորհրդի աշխա-տակազմին, բացի ԱԱ խորհրդի աշխատանքների կազմակերպման գոր-ծառույթներից, օրենսդրորեն վերապահել նաև ԱԱ ապահովման գործըն-թացի մոնիթորինգի իրականացման լիազորություններ և որպես գործու-նեության հիմնական նպատակ ամրագրել ԱԱ ապահովմանն ուղղված տեղեկատվական-վերլուծական աշխատանքների իրականացումը:

Այսինքն՝ կարելի է ասել, որ ԱԱ ապահովման համար անհրաժեշտ կառավարչական ներգործությունը, հիմնված լինելով պետական իշխանու-թյան վրա, պետք է ապահովված լինի տեղեկատվական-վերլուծական աշ-խատանքով, որն էլ, մեր կարծիքով, պետք է իրականացնի ԱԱ խորհուրդը:

ԱԱ ապահովման մոնիթորինգի իրականացման գործառույթի պատվիրակումը ԱԱ խորհրդին գիտական և համակարգային հիմքերի վրա կդնի պետական կառավարման գործընթացը տարբեր ոլորտներում ըն-դունվող կառավարչական որոշումների արդյունավետության տեսանկյու-նից և հնարավորություն կընձեռի համաձայնեցնել, համակարգել և իրակա-նացնել դրանք` ԱԱ համակարգի առավել արդյունավետ պաշտպանության նպատակով:

Page 85: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Ս.Թադևոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

84

ԱԱ մոնիթորինգը պետք է իրականացվի հետևյալ հիմնական ուղղություններով`

• ԱԱ ապահովման գործընթացի զարգացման սցենարների մշակում և կանխատեսումների իրականացում,

• ԱԱ վտանգների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված արդյու-նավետ առաջարկությունների մշակում,

• ժամանակի իրական ռեժիմում ԱԱ ապահովման մակարդակի գնահատում,

• ՀՀ ազգային շահերի և այլ երկրների ու միջազգային կազմակերպու-թյունների շահերի համադրման տեսանկյունից ընթացիկ տեղեկատ-վության վերլուծություն և մշակում,

• իրավաօրենսդրական ակտերի, նախագծերի փորձաքննություն ԱԱ տեսանկյունից: Արդյունքում՝ ԱԱ մոնիթորինգի սխեման կարելի է ներկայացնել

որպես հիերարխիկ կառուցվածք, որի բարձրագույն օղակը վերահսկողա-կան-խորհրդատվական մարմինն է, որին ԱԱ ապահովման գործընթացում ներգրավված պետական ինստիտուտները պետք է տրամադրեն համա-պատասխան տեղեկատվություն ԱԱ համակարգի վիճակի վերաբերյալ: Այդ տեղեկատվության վերլուծությունը թույլ կտա գնահատել, կանխատե-սել և համակարգել ԱԱ ապահովման գործընթացը և ընդհանուր առմամբ մշակել ԱԱ համակարգի զարգացման ռազմավարություն:

Այսպիսով, մոնիթորինգի ուսումնասիրության առարկա են հանդիսա-նում ԱԱ գործոնները, դրանց վերաբերյալ տեղեկատվությունը և փորձագի-տական գնահատականները, ինչը նպատակ ունի բացահայտել ԱԱ սպառ-նալիքների ու վտանգների առաջնահերթությունները, ինչպես նաև կատա-րել ԱԱ վիճակի փոփոխությունների կանխատեսումներ: Նշված տեղեկատ-վական վերլուծական աշխատանքների իրականացման համար անհրա-ժեշտ է ստեղծել տեղեկատվական բազա, որը պետք է ներառի`

• ընթացիկ տեղեկատվություն ՀՀ ներքին և արտաքին անվտանգու-թյան, ինչպես նաև միջազգային անվտանգության վերաբերյալ,

• Ազգային վիճակագրական ծառայության կողմից մշակվող տեղե-կատվությունը,

• ԱԱ հիմնախնդիրներին վերաբերող գիտահետազոտական աշխա-տանքների արդյունքները,

• ԱԱ-ի վրա ազդող գործոնների վերաբերյալ տրված փորձագիտական գնահատականներն ու վերլուծությունները,

Page 86: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Ս.Թադևոսյան

85

• ԱԱ ապահովման գործընթացի գործոնային մոդելի միջոցով ստաց-ված արդյունքների մեկնաբանում: Արդյունքում` ԱԱ խորհրդի կողմից իրականացվող ԱԱ ապահովման

գործընթացի մոնիթորինգի հիմնական խնդիրները կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով`

• ԱԱ հիմնախնդիրներին վերաբերող տեղեկատվության հոսքերի հա-մակարգման միջոցով տեղեկատվության վերլուծություն և պահպանում,

• ԱԱ հիմնական գործոնների ու ցուցանիշների փորձագիտական գնա-հատում և ԱԱ ապահովման ինստիտուցիոնալ-գործառութային մոդե-լի ստեղծում և օպտիմալացում,

• ԱԱ ապահովման գործընթացի տարբեր սցենարների մշակում, • ԱԱ ապահովման գործընթացի վրա ազդող հիմնական գործոնների,

ցուցանիշների բազայի ստեղծում և պարբերական թարմացում, • ԱԱ ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված առաջարկնե-

րի մշակում և այդ ուղղությամբ կանխատեսումների իրականացում, • ԱԱ ապահովման առաջնահերթությունների սահմանման հիման վրա

սպառնալիքների և վտանգների փոփոխության բացասական միտում-ների հայտնաբերում և նախազգուշացում,

• ԱԱ-ին վերաբերող որոշումների սոցիալական հետևանքների վերհանում: Նշված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ է ունենալ

ԱԱ խորհրդի աշխատակազմ՝ համապատասխան կազմով և կառուցված-քով, որը հիմք ստեղծելով ԱԱ ապահովմանն ուղղված որոշումների կայաց-ման համար՝ ԱԱ խորհրդին թույլ կտա համակարգել ԱԱ կառավարման գործընթացը: ԱԱ խորհրդի աշխատակազմի կառուցվածքի սխեման կունե-նա հետևյալ տեսքը`

Page 87: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Ս.Թադևոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

86

ԱԱ

խոր

հրդի

քարտ

ուղա

ր,

աշխ

ատակա

զմի ղե

կավա

ր

Աշխ

ատակա

զմի

ղեկա

վարի

տեղ

ակա

լ Աշխ

ատակա

զմի

ղեկա

վարի

տեղ

ակա

լ

Ռազմ

աքա

ղա-

քակա

ն անվ

տանգ

ության

վարչություն

Սոց

իալ-

տնտ

եսակա

ն անվ

տանգ

ության

վարչություն

Տեղե

կատվա

կան

անվ

տանգ

ության

վարչություն

Ռազմ

ավա

րակա

ն պլա

նավո

րման և

կանխ

ատես

ում-

ների

վարչություն

Իր

ավա

բանա

կան

վարչություն

Արտ

աքի

ն քա

ղա-

քակա

նութ

յան և

անվ

տանգ

ության

բաժի

ն

Պետ

ակա

ն կա

ռա-

վարմ

ան և ՏԻ

* բա

ժին

Տնտես

ակա

ն անվ

տանգ

ության

բաժի

ն

Սոց

իալա

կան

անվ

տանգ

ության

բաժի

ն

Տեղե

կատվա

կան

անվ

տանգ

ության

բաժի

ն

Գիտ

ակր

թակա

ն անվ

տանգ

ության

բաժի

ն

Ռազմ

ակա

ն անվ

տանգ

ու-

թյան բա

ժին

Էներ

գետիկ

անվ

տանգ

ության

բաժի

ն

Հոգև

որ-

մշակո

ւթային

անվ

տանգ

ության

բաժի

ն

Կանխ

ատես

ում-

ների

և վեր

լուծու

-թյան բա

ժին

Պլա

նավո

րման և

մոդե

լավո

րման

բաժի

ն

Օրե

նսդր

ակա

ն բա

րեփոխ

ում-

նե

րի և

վեր

ահս

կո-

ղութ

յան բա

ժին

Իրավա

օրեն

ս-դր

ակա

ն ակտ

երի

փոր

ձաքն

նութ

յան

բաժի

ն

Գիտ

ակա

ն-խոր

հրդա

տվա

կան

խոր

հուրդ

Քարտ

ուղա

րութ

յուն

* տեղ

ակա

ն ին

քնակա

ռավա

րում

Page 88: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Ս.Թադևոսյան

87

ՀՀ ԱԱ խորհրդի աշխատակազմի հնարավոր կառուցվածքը

ԱԱ խորհրդի աշխատակազմի կառուցվածքում ներառված են կառուցված-քային ստորաբաժանումներ` վարչություններ, բաժիններ և քարտուղարու-թյուն, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարին կից գիտական-խորհր-դատվական խորհուրդ:

Աշխատակազմը ղեկավարում է խորհրդի քարտուղարը, որն ունի երկու տեղակալ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ նախագահը` ԱԱ խորհրդի քարտուղարի առաջարկությամբ: Աշխատա-կազմի ղեկավարի տեղակալները համակարգում են աշխատակազմի աշխատանքները, խորհրդի առջև դրված խնդիրների լուծման նպատակով` իրենց հանձնարարված բնագավառներում:

ԱԱ յուրաքանչյուր ենթահամակարգին (ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և տեղեկատվական անվտանգություն) վերաբերող տեղե-կատվության հավաքագրման, վերլուծության և պահպանման աշխատանք-ների կազմակերպման, ինչպես նաև ԱԱ ապահովման գործընթացի վրա ազդող հիմնական գործոնների բացահայտման, ցուցանիշների բազայի ստեղծման և պարբերական թարմացման համար աշխատակազմի կառուց-վածքում ներառված են համապատասխանաբար ռազմաքաղաքական ան-վտանգության, սոցիալ-տնտեսական անվտանգության և տեղեկատվական անվտանգության վարչություններ:

Ռազմաքաղաքական վարչության մեջ ընդգրկված են արտաքին քա-ղաքականության և անվտանգության, պետական կառավարման ու ՏԻ և ռազմական անվտանգության բաժինները: Սոցիալ-տնտեսական վարչու-թյունը ներառում է սոցիալական անվտանգության, տնտեսական անվտան-գության և էներգետիկ անվտանգության բաժինները: Իսկ տեղեկատվական անվտանգության վարչության կազմում ընդգրկված են տեղեկատվական անվտանգության, գիտակրթական անվտանգության և հոգևոր-մշակու-թային անվտանգության բաժինները:

ԱԱ հիմնական գործոնների ու ցուցանիշների փորձագիտական գնա-հատման և ԱԱ ապահովման մոդելի մշակման ու օպտիմալացման, առաջ-նահերթությունների սահմանման հիման վրա ԱԱ ապահովման մակար-դակի բարձրացմանն ուղղված առաջարկների մշակման և այդ ուղղությամբ գիտական հիմքի վրա կատարվող կանխատեսումների իրականացման համար աշխատակազմի կառուցվածքում ընդգրկված է նաև ռազմավարա-կան պլանավորման և կանխատեսումների վարչություն: Այն ներառում է կանխատեսումների և վերլուծության, պլանավորման և մոդելավորման բաժինները:

Page 89: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Ս.Թադևոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

88

ԱԱ ապահովման գործընթացը համապատասխան օրենսդրական դաշտով ապահովելու, ինչպես նաև առկա օրենսդրությունը ԱԱ ապահով-ման գործընթացի առաջնայնություններին և նպատակներին համապա-տասխանեցնելու ուղղությամբ առաջարկությունների մշակման և ԱԱ խորհրդի որոշումների կիրարկումն ապահովելու համար աշխատակազմի կառուցվածքում ներառված է իրավաբանական վարչությունը, որի կազ-մում առկա են օրենսդրական բարեփոխումների և վերահսկողության ու իրավաօրենսդրական ակտերի փորձաքննության բաժինները:

Աշխատակազմի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ու փաստաթղթաշրջանառու-թյան ապահովման, ԱԱ խորհրդի նիստերի կազմակերպման աշխատանք-ների իրականացման համար աշխատակազմն ունի նաև քարտուղարու-թյուն, որը գտնվում է աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթա-կայության տակ:

Աշխատակազմի գործունեության ընթացքում առաջացած հարցերի քննարկման և աշխատանքների գիտամեթոդական ապահովման համար աշխատակազմի ղեկավարին կից գործում է գիտական-խորհրդատվական խորհուրդ: Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության: Բացի խորհրդի մշտական անդամներից, որոնք ներկայացնում են ՀՀ նախագահի աշխա-տակազմը, ՀՀ ԱԺ-ը, ՀՀ կառավարությունը, ՀՀ ԳԱԱ-ն, քննարկվող հարցի առանձնահատկություններից կախված՝ աշխատակազմի ղեկավարի առա-ջարկով գիտական-խորհրդատվական խորհրդի նիստերին կարող են հրա-վիրվել նաև տվյալ հարցին քաջատեղյակ այլ մասնագետներ:

Այսպիսով, մեր կողմից առաջարկված կառույցի ստեղծումը և հետա-գա զարգացումը պետք է հանդիսանա ՀՀ ԱԱ կառավարման համակարգի ձևավորման գործընթացի եզրափակիչ փուլը, որը նաև ցիկլայնություն կհաղորդի ԱԱ կառավարման ողջ գործընթացին:

Փետրվար, 2008թ.

Page 90: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Ս.Թադևոսյան

89

Աղբյուրներ և գրականություն

1. «Մենեջմենթ» // Յու. Մ. Սուվարյանի ընդհանուր ղեկավարությամբ և խմբագրու-թյամբ, «Տնտեսագետ», Ե., 2002։

2. Курдюмов С.П., Малинецкий Г.Г., Медведев И.Г., Митин Н.А., Нелинейная дина-мика и проблемы прогноза// Безопасность Евразии, №2, 2001.

3. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարու-թյուն», «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի հատուկ թողարկում, 2007։

КОНТРОЛЬ ЗА ПРОЦЕССОМ ОБЕСПЕЧЕНИЯ НАЦИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ

(прогноз возможных ситуаций)

Сюник Тадевосян

Резюме

Любая страна должна иметь современную и гибкую систему национальной безопасности, которая позволит эффективно реализовать процесс обеспечения национальной безопасности (НБ). Эта система должна вовремя реагировать на новые вызовы с помощью использования мониторинговых исследований.

Мониторинг обеспечения НБ, по сути, является не только инструмен-том по изучению и оценке состояния защищенности жизненно важных инте-ресов личности, общества и государства от внутренних и внешних вызовов, но и научной основой для принятия оптимальных решений по приоритет-ным направлениям обеспечения НБ страны.

Page 91: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

90

вڲêî²ÜÆ ºì ²¸ð´ºæ²ÜÆ ä²Þîä²Ü²Î²Ü мàðàôÂÚàôÜܺðÆ Ð²ØºØ²î²Î²Ü

ìºðÈàôÌàôÂÚàôÜ

Տիգրան Մարտիրոսյան

Արցախում ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ Ադրբե-ջանի ղեկավարության բազմիցս հնչեցրած սպառնալիքները, Ադրբեջանի բացահայտ նախապատրաստությունը Հայաստանի1 դեմ պատերազմին առիթ են տալիս մտածելու ապագա հնարավոր պատերազմի ընթացքի, դրա հետևանքների և դրանք Հայաստանի համար հնարավորինս նպաստավոր դարձնելու մասին: Հոդվածում ներկայացնում ենք ինչպես Հայաստանի, այն-պես էլ Ադրբեջանի համախումբ պաշտպանական հզորությունների գնահա-տումը, որը կատարվել է փոքր պետությունների համար մեր կողմից առա-ջարկվող նորացված մեթոդաբանությամբ:

Մեծ տերությունների համար համախումբ հզորություններն սկսել են լրջո-րեն ուսումնասիրել դեռ անցյալ դարի 50-ական թվականներին: Համա-խումբ հզորություն ասելով մասնագետները նկատի են ունեցել պետության կողմից իր բոլոր կարողությունների համախմբումը և օգտագործումը` իր պաշտպանությունն ապահովելու և հնարավոր պատերազմում հաջողու-թյան հասնելու նպատակով: Փորձագետների շրջանում առավել հաջողված է համարվում առաջին անգամ Ռեյ Քլայնի կողմից առաջարկված հետևյալ բանաձևը.

Pp = (C + E + M)x(S + W), (1)

որտեղ` Pp-ն տերության համախումբ հզորությունն է, C-ն` կրիտիկական զանգվածը (բնակչություն + տարածք), E-ն` տնտեսական հզորությունը, M-ը` ռազմական հզորությունը, S-ը` ռազմավարական հայեցակարգը (դոկտ-րինը), W-ն` պետական կամքը [1]:

Ըստ Կառլոս Մատոսի` այս բանաձևում անհրաժեշտ է ավելացնել ևս մեկ փոփոխական` պետության ղեկավարների հեղինակության աստիճա-նը` P-ն [2]: Ուստի (1) բանաձևը կստանա հետևյալ տեսքը.

1 Հայաստան ասելով նկատի ունենք ՀՀ-ն և ԼՂՀ-ն:

Page 92: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Տ.Մարտիրոսյան

91

Pp = (C + E + M)x(S + W + P): (2) Այս դասական մեթոդը մշակվել է սառը պատերազմի տարիներին և

այժմ, կապված արտաքին ու ներքին աշխարհաքաղաքական միջավայրի փոփոխման հետ, մասամբ է համապատասխանում իրականությանը: Ավե-լին, փոքր պետությունների հզորությունը հաշվարկելու համար այն կիրա-ռելի չէր անգամ սառը պատերազմի տարիներին, քանի որ մանր պետու-թյունների համար կենսական մի շարք գործոններ, որոնց մասին կխոսվի ավելի ուշ, հաշվի չէին առնվել սույն բանաձևում: Այդ ժամանակաշրջանի (ինչպես նաև ավելի ուշ շրջանի) ուսումնասիրողները գնահատում էին միայն տերությունների (ԱՄՆ, ԽՍՀՄ/ՌԴ, ՉԺՀ, Բրազիլիա և այլն) հզորու-թյունը, իսկ փոքր պետությունների դեպքը չէր արժանանում նրանց ուշադ-րությանը։ [Այս հոդվածի մշակման համար մեծ կարևորություն ունեցավ սույն թեմայի շուրջ վերջին ուսումնասիրություններից մեկը հանդիսացող, ՌԱՆԴ կորպորացիայի ազգային անվտանգության հետազոտությունների բաժնի հրատարակած՝ Գ.Ֆ. Թրևերթոնի և Ս.Գ. Ջոնսի, «Չափելով ազգային հզորությունը» (Measuring National Power, 2005, Santa Monica) անգլերեն աշ-խատությունը]: Այդ մասնագետների ուսումնասիրությունները և նրանց մշակած մեթոդները նաև փոքր պետությունների համար կիրառելի դարձ-նելու նպատակով մենք որպես վարկած առաջարկում ենք բանաձևի մեջ ներմուծել որոշ նոր բաղադրիչներ` պահպանելով դասական բանաձևի տրամաբանությունը, քանի որ դրա հիման վրա պետք է կատարվեն համե-մատական վերլուծություններ ու որոշակի եզրակացություններ: Առանձնա-կի կարևորություն է տրվում «կոշտ հզորության» (hard power) և «մեղմ հզո-րության» (soft power) բաղադրիչների ուսումնասիրությանը, գործիքներ, որոնց հաշվառմամբ Ադրբեջանը և Հայաստանը կառուցում են իրենց պետական քաղաքականությունը: Ամեն դեպքում անհրաժեշտ ենք համա-րում նշել, որ սույն ուսումնասիրությունը պարունակում է որոշակի սու-բյեկտիվիզմ: Այն պայմանավորված է հայ իրականությունում թեմայի չուսումնասիրվածությամբ և արտասահմանյան աղբյուրների սահմանա-փակ պարունակությամբ հրապարակումներով, ինչը հնարավորություն չի տալիս ավելի մանրամասն ծանոթանալ հատկապես արևմտյան և լավա-գույններից մեկը համարվող չինական հզորության ուսումնասիրման դպրոցների աշխատանքներին: Դա, կարծում ենք, տվյալ երկրների կողմից անվտանգության ոլորտի որոշակի ուսումնասիրությունների սահմանա-փակման նպատակներ է հետապնդում:

Page 93: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Տ.Մարտիրոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

92

Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական հզորությունների գնահատում

Արցախյան հակամարտության կողմերի կարողությունները գնահատելու համար անհրաժեշտ է կատարել խոր հետազոտություն` որոշակի մեթոդ-ների կիրառմամբ և արդյունքների բաղդատմամբ: Ինչպես նշվեց, պետու-թյան համախումբ հզորության գնահատման մեթոդները փորձարկված են մեծ տերությունների համախառն հզորության որոշման նպատակով: Հա-մախումբ հզորություն ասելով մասնագետները նկատի են ունեցել պետու-թյան կողմից իր բոլոր կարողությունների համախմբումը և օգտագործումը` սեփական պաշտպանությունն իրականացնելու և հնարավոր պատերազ-մում հաջողության հասնելու նպատակով: Փոքր պետությունների դեպքում պատերազմին նրանց պատրաստվածության գնահատման համար, մեր կարծիքով, անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք կարևոր առանձնահատ-կություններ ու փոփոխականներ ու ավելի հստակեցնել դրա անվանումը1: Ելնելով դրված խնդրից` այսուհետև կխոսենք փոքր պետությունների պաշտպանական հզորության մասին2: Այսպես, փոքր պետությունների համար, հատկապես երբ նրանք գտնվում են հակամարտային իրավիճա-կում, մեծ նշանակություն են ստանում`

• ռազմական տեխնիկայի, զինամթերքի, մարդկային ու պարենային, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների առկայության և դրանք մոբիլիզացնելու կարողության չափը`Mr (Mobilization resource),

• ռազմաքաղաքական իրավապայմանագրային հենքը, այդ թվում` անդամությունը ռազմաքաղաքական դաշինքներին` Tr (treaty),

• հաղորդակցության ուղիների վիճակը և հարաբերություններն անմի-ջական հարևանների հետ` Rr (relations and roads) աշխարհառազմա-վարական գործակիցը,

• պետության բնակչության ընդհանուր թվում իշխող ազգի (ազգերի) բաժնեմասը` Tn (Title nation),

1 Սույն մեթոդաբանության մշակման համար օրինակ են ծառայել ինչպես Իսրայելի և արաբական երկր-ների միջև մղված պատերազմները, այնպես էլ Արցախյան ազատամարտը: 2 Պետության պաշտպանական հզորությունը նրա նյութական ու հոգևոր ներուժի ամբողջությունն է և պատերազմի նպատակներին հասնելու համար դրանք մոբիլիզացնելու կարողությունը: Պաշտպանա-կան հզորությունը ձևավորվում է քաղաքական, տնտեսական, ռազմական, սոցիալական և գիտատեխ-նիկական ներուժից (գործոններից): Եղել են ժամանակաշրջաններ, երբ պաշտպանական հզորությունը նույնացվել է ռազմական հզորության հետ: Այժմ դրանք տարբերվում են, թեև պաշտպանական հզորու-թյան մեջ գերակա դեր խաղում է ռազմական գործոնը (տե՛ս В.А. Золотарев, Любая война обходится дороже содержания мощной армии: необходимо провести в жизнь новые принципы формирования обо-ронного бюджета. (http://www.vpk-news.ru/redir.asp?pr_sign=article: archive.2005.106.articles.names_0).

Page 94: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Տ.Մարտիրոսյան

93

• մեծ ու տարածաշրջանային տերությունների շահերի համընկնումը տվյալ պետության անվտանգության շահերի հետ Pt (powers' interests coincidence),

• ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը և պետության շահերի հա-մար պայքարելու պատրաստակամությունը` W (Will),

• ռազմավարական հայեցակարգը` S (Strategy), • տվյալ պետության ղեկավարների հեղինակության աստիճանը` P

(Power authority), • բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը և մարդկային զարգաց-

ման գործակիցը` D (Human Development Index and level of socio-eco-nomic development): Այսպիսով` պետության պաշտպանական հզորության` Sdp-ի (State

defense power) համար բանաձևը կունենա հետևյալ տեսքը` Sdp=(C+E+M+Mr)x(Tr+Tn+Pt+Rr+S+D+W+P): (3) Քլայնի բանաձևի սկզբունքին համապատասխան՝ առաջին փակա-

գծում ամփոփված են պետության կոշտ հզորության բաղադրիչները, երկ-րորդ փակագծում նույն սկզբունքով հավաքված են մեղմ հզորության բաղ-կացուցիչները, որոնք բնութագրում են փոքր երկրի համար էական այն գործոնները, որ կարող են ուժեղացնել կամ թուլացնել առաջին փակագծում տրված բուն կոշտ հզորության արդյունքները:

Ուսումնասիրենք (3) բանաձևի անդամները: 1. C (Critical mass)` կրիտիկական զանգված: Կրիտիկական զանգվածը

հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

որտեղ` N-ը տվյալ պետության բնակչության թիվն է, S-ը` նրա տարածքը, ND-ն` սփյուռքի թվաքանակը: Ընդ որում՝ բնակչության յուրաքանչյուր հա-րյուր հազար մարդ գնահատվում է 1 գործակցով, տարածքի յուրաքանչյուր հազար քառակուսի կիլոմետրը` 1 գործակցով, իշխող ազգի սփյուռքի յու-րաքանչյուր հարյուր հազար մարդ` 1 գործակցով: K-ն սփյուռքի կազմա-կերպվածության գործակիցն է (գնահատվում է 1-6 ընկած միջակայքում, օրինակ. թույլ կազմակերպված` 1, միջին կազմակերպվածության` 2, լավ կազմակերպված` 4, գերազանց` 6): Բանաձևի վերջին բաղադրիչը հեղինա-

535 1021010 ⋅

⋅++

KNSN DC =

Page 95: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Տ.Մարտիրոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

94

կի կողմից նորամուծություն է և ձևավորվում է քաղաքական միջոցներով այլ երկրների կառույցների վրա տվյալ ազգի «մեղմ հզորության» ներգոր-ծության հաշվառմամբ, այն է` ըստ այլ պետությունների կողմից ընդունվող քաղաքական որոշումների վրա ազդեցություն գործելու հնարավորության: Այս ներգործությունը պայմանավորված է տվյալ երկրի պետական մար-միններում ներգործող ազգի ներկայացուցիչների կամ կողմնակիցների ընդգրկվածությամբ, տնտեսության մեջ նրանց ներթափանցման աստի-ճանով և ԶԼՄ-ում կարևոր պաշտոններում առկայության մակարդակով, այսպես կոչված «անտեսանելի ձեռքի» ռազմավարության այլ մեթոդների կիրառմամբ և այլն: Քանի որ, ըստ սփյուռքի մասնագետների, գաղութների բնակչության գրեթե կեսը հիմնականում չի մասնակցում ազգային հոգևոր-մշակութային և քաղաքական կյանքին` ձգտելով առավելագույնս արագ մերվել, իսկ որոշ դեպքերում՝ անգամ ձուլվել ռեզիդենտ երկրի իշխող էթնիկ զանգվածի հասարակությունում, ուստի սույն ուսումնասիրության շրջանակներում որոշվեց վերցնել ND-ն` սփյուռքի թվաքանակը (ընդ որում՝ քանի որ բնակչության յուրաքանչյուր հարյուր հազար մարդը գնահատվում է 1 գործակցով, ապա սփյուռքի բնակչությունը նույնպես հաշվարկվում է նման ձևով), բաժանելով երկուսի: Սակայն սփյուռքի մասնագետների մե-ծամասնությունը իբրև դրա մեղմ հզորության կարևորագույն տարր նշում է տվյալ համայնքի կազմակերպվածության աստիճանը, իսկ ընդհանուր՝ տվյալ ազգի սփյուռքի հզորությունը որոշվում է սփյուռքի գաղութների կազմակերպվածության միջին կշռված ցուցանիշով, որը հաշվարկվում է առանձին համայնքների կազմակերպվածության ցուցանիշները կշռելով այդ համայնքների քանակով: Օրինակ, եթե «A» համայնքում ND-ն հավա-սար է մեկի (հարյուր հազար մարդ), կազմակերպվածության աստիճանը՝ երկուսի (միջին), իսկ «B» համայնքում ND-ն հավասար է երկուսի (երկու հարյուր հազար մարդ), իսկ կազմակերպվածության աստիճանը՝ չորսի (լավ), ապա՝

Սակայն անհրաժեշտ ենք գտնում նշել, որ թեև բնակչությունը կոշտ հզորության (hard power) բաղադրատարր է, իսկ մի երկրի պետական մար-միններ մեկ այլ երկրի լոբբիստների ներթափանցումը` մեղմ հզորության (soft power), այնուամենայնիվ, փոքր երկրների պայմաններում գրեթե միշտ

DBDA

DBDBDADA

NNKNKN

+⋅+⋅

214221

+⋅+⋅

310K = = =

Page 96: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Տ.Մարտիրոսյան

95

խոսքը վերաբերում է փոքր երկրի իշխող ազգի սփյուռքի ներկայացու-ցիչների՝ տերությունների պետական և հասարակական այլ մարմիններ ներսպրդմանը: Տերությունների կողմից մեղմ հզորության գործադրման պարագայում այդ լոբբիստները զուրկ են ազգային դիմագծից և կամ որոշակի գլոբալ գաղափարախոսությունների կրողներ են, կամ այս կամ այն կերպ տերության ազդեցության ոլորտում հայտնված (օրինակ` կա-շառված) մարդիկ, որոնք առաջ են տարվում իշխանական աստիճաննե-րով` օգտվելով տվյալ տերության հովանավորչական գործունեությունից (այդ թվում՝ տերության հատուկ ծառայությունների կողմից իրականացվող հատուկ կամ այլ բնույթի գործողությունների միջոցով): Մանր պետություն-ների պարագայում նրանք այդ երկրների իշխող ազգի ծագում ունեցող, սակայն այս կամ այն պատճառով արտագաղթած և տվյալ տերության հասարակությունում իրենց տեղն ինքնուրույն գտած ազդեցիկ մարդիկ են, որոնք իրենց ազգային (սփյուռքի) կառույցներով կարողանում են կազմա-կերպվել տվյալ տերության հասարակությունում և, իրենց ներհամայն-քային շահերից ու հայրենասիրությունից դրդված, վարել լոբբիստական գործունեություն՝ հօգուտ իրենց ծագման երկրի: Եվ ամենակարևորը՝ սփյուռքը չի ղեկավարվում մայր երկրից, ի տարբերություն մեղմ հզորու-թյան դրսևորումների: Սփյուռքի այդ գործիչները չունեն հովանավորներ դրսից, որոնց հրահանգներին անվերապահորեն կենթարկվեն: Ուստի նրանք, ըստ էության, ոչ թե տվյալ փոքր երկրի մեղմ հզորության բաղադրիչ են, այլ բնակչության (իմա` կրիտիկական զանգվածի) արտագաղթած մա-սը, որը կարողանում է կազմակերպվել և որոշակի դեր ստանձնել հօգուտ իրեն և իր հայրենիքի:

Տեղադրելով Հայաստանի և Ադրբեջանի համար համապատասխան թվային արժեքները

CՀ=178 պայմանական միավոր, CԱ=174 պայմանական միավոր:

535 1021010 ⋅

⋅++

KNSN DC = բանաձևում` կստանանք.

Page 97: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Տ.Մարտիրոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

96

2. E (Economic)` տնտեսական հզորության ցուցանիշ: Փոքր պետու-թյունների համար տնտեսական հզորության ցուցանիշը կարելի է հաշվար-կել հետևյալ բանաձևով1.

որտեղ` G-ն համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) է, Fա-ն` արտաքին առևտրի հաշվեկշիռը, Fպ-ն` երկրի արտաքին պարտքը, Fարդ-ը` արդյունա-բերության և Fգ-ն` գյուղատնտեսության համախառն արդյունքներն են, Fներ-ը` կապիտալ ներդրումների ծավալը վերջին հինգ տարում: Հայաստանի և Ադրբեջանի դեպքում կստանանք`

EՀ(2006)=162,5 պայմանական միավոր [3]: EԱ(2006) = 573,2 պայմանական միավոր [4]: 3. M (military)` ռազմական հզորության ցուցանիշ: Բանակում առկա

յուրաքանչյուր հազար զինծառայող կամ հարյուր փող ծանր ռազմական տեխնիկա ու սպառազինություն (տրամաչափը` 100 մմ և ավելի) գնահատ-վում են որպես պայմանական 1 միավոր, 1 «Սմերչ» կամ «Ուրագան» կայանքը` 1, 1 «Գրադ» կայանքը` 0,2, 1 «WM-80» ՀԿՌՀ-ն` 0,4, 1 «P-17» օպե-րատիվ-մարտավարական հրթիռային կայանքը` 0,5, 5 ռազմական ուղղաթիռը` 1, 5 ռազմական ինքնաթիռը` 1, ՀՕՊ-ի C-300 տիպի 1 կայան-քը` 0,3 միավոր: Ռազմական հզորության ստացված ցուցանիշին պետք է նույն սկզբունքով գումարվի դաշնակից պետության այն զորքը, որը գտնվում է տվյալ երկրի տարածքում: (Հաշվարկման նման ձևը մշակվել է Քլայնի բանաձևի հիման վրա, որում կատարվել են փոփոխություններ համաձայն ռազմական մասնագետների առաջարկությունների, որոնք հիմնված են հաշվարկվող միավորների մարտավարատեխնիկական տվյալների և հատկապես կրակային հզորությունների համեմատական վերլուծությունների վրա)։

1 Սույն բանաձևը մշակվել է Քլայնի բանաձևի հաշվարկման ձևի հիման վրա, որում կատարվել են փո-փոխություններ՝ համաձայն Համաշխարհային բանկի Վաշինգտոնյան և Երևանյան գրասենյակների ենթակառուցվածքների ավագ մասնագետներ Գ.Սարգսյանի և Ա.Բալաբանյանի հետ խորհրդատվական հանդիպումներում հեղինակին տրված առաջարկությունների ու խորհուրդների: Այս ցուցանիշները հաշվարկվում են վերջին (հինգերորդ) տարվա ՀՆԱ ցուցանիշի նկատմամբ` տոկոսային ցուցանիշից վերածվելով ԱՄՆ դոլարով արտահայտված արժեքի, ընդսմին՝ $100 մլն-ը հաշվարկվում է իբրև մեկնարկային ցուցանիշ:

,10

GG

F

G

F

G

F

5G

GG

FFG

E 8

5

5

1i i

iÝ»ñ

5

5

5³ñ¹

5

1i i

i1i

å³5 ×⎟⎟⎟⎟

⎜⎜⎜⎜

+++

+−+

=

∑∑

=

=

+

Page 98: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Տ.Մարտիրոսյան

97

MՀ=(MՀՀ+MԼՂՀ)+ԱՌԴԶԽ1 = 192,5+31,5=224 պայմանական միավոր, MԱ=232 պայմանական միավոր (հիմք ընդունելով արևմտյան և ռու-

սական փորձագիտական գնահատականները) [5, сс. 139–142]: 4. Tr (treaty)` ռազմաքաղաքական իրավապայմանագրային, այդ

թվում` ռազմաքաղաքական դաշինքներին անդամության գործակից: Փոքր պետությունների անվտանգության ապահովման համար մեծ նշանակու-թյուն ունեն երկկողմ ու բազմակողմ ռազմաքաղաքական դաշինքները: Այս գործակիցն ստանում ենք` այլ պետության հետ տվյալ երկրի ռազմաքաղա-քական դաշինքի գործակիցը բազմապատկելով համընդհանուր կամ տա-րածաշրջանային ռազմաքաղաքական դաշինքներին անդամության գործակցով: Գերտերության հետ ռազմաքաղաքական դաշինքը գնահատ-վում է 3, միջուկային տերության հետ` 2,5, տարածաշրջանային տերության հետ` 1,7, տարածաշրջանի երկրների հետ` 1,2, այլ երկրների հետ` 1 գոր-ծակցով, համընդհանուր ռազմաքաղաքական դաշինքներին անդամության գործակիցը գնահատվում է 3, տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինքներին անդամության գործակիցը` 1,7 պայմանական միավորով:

TrՀ=2,5x1,7=4,25, TrԱ=0: Հայաստանի դեպքում պետք է հաշվի առնել ՌԴ-ի հետ 1997թ. պայ-

մանագիրը և անդամությունը ՀԱՊԿ-ին: Ադրբեջանի կնքած ռազմաքաղաքական դաշինքների վերաբերյալ

տեղեկություններ չկան, ուստի TrԱ=0, սակայն, հաշվի առնելով Թուրքիայի հետ բարեկամությունը և ենթադրելով, որ հնարավոր է, որ կնքվի նման պայմանագիր, նրան կարելի է տալ TrԱ =1,7 գործակից: Կարելի է նաև հաշվի առնել նրա հարաբերություններն արևմտյան միջուկային տերու-թյունների հետ, սակայն այդ գործակիցը պետք է առայժմ հաշվարկել ոչ թե որպես ռազմաքաղաքական բնույթ ունեցող դաշինք, այլ Pt գործակցում, որն արտացոլում է միջպետական հարաբերությունները:

5. Pt (powers interests coinsidence)` փոքր պետության անվտանգության

ապահովման հետ մեծ ու տարածաշրջանային տերությունների շահերի համընկնման գործակից: Pt-ն մեծ տարածաշրջանի շրջանակներում գոր-ծող տերությունների հետ հարաբերությունների ցուցանիշների (շատ վատ` 0,2, վատ` 0,5, միջին` 1, լավ` 1,3, գերազանց` 1,5) միջին թվաբանականն է:

1 Անդրկովկասում Ռուսաստանի Դաշնության զորքերի խմբավորում:

Page 99: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Տ.Մարտիրոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

98

Միջուկային զենք ունեցող տերության հետ հարաբերությունների ցուցանի-շը բազմապատկվում է 1,3, գերտերության հետ` 1,5, ոչ միջուկային տերու-թյան հետ` 1,2, այլ պետության հետ` 1 գործակցով:

Ըստ այս սահմանման` ՀՀ–ԱՄՆ=1,3x1,5=1,95, ՀՀ–ՌԴ=1,5x1,3=1,95, ՀՀ–ՉԺՀ=1,3x1,3=1,69, ՀՀ–Մեծ Բրիտանիա=1x1,3=1,3, ՀՀ–ՖրՀ=1,5x1,3=1,95, ՀՀ–Հնդկաստան=1x1,3=1,3, ՀՀ–Պակիստան=0,5x1,3=0,65, ՀՀ–ԹՀ=0,2x1,2= 0,24, ՀՀ–ԻԻՀ=1,3x1,2=1,56, ՀՀ–Իսրայել=1x1,3=1,3, ուստի`

PtՀ=1,389, ԱդրՀ–ԱՄՆ=1,3x1,5=1,95, ԱդրՀ–ՌԴ=1x1,3=1,3, ԱդրՀ–ՉԺՀ=1x1,3=1,3,

ԱդրՀ–Մեծ Բրիտանիա=1,3x1,3=1,69, ԱդրՀ–ՖրՀ=1x1,3=1,3, ԱդրՀ–Հնդկաս-տան=0,7x1,3=0,91, ԱդրՀ–Պակիստան=1,3x1,3=1,69, ԱդրՀ–ԹՀ=1,5x1,2=1,8, ԱդրՀ–ԻԻՀ=1,3x1,2=1,56, ԱդրՀ–Իսրայել 1,3x1,3=1,69, ուստի`

PtԱ=1,519: 6. Tn (Title nation)` պետության բնակչության մեջ իշխող ազգի (ազգե-

րի) բաժնեմաս: Պետության բնակչության ընդհանուր թվաքանակում իշխող ազգի (ազգերի) տոկոսը շատ կարևոր ցուցանիշ է, քանի որ լավ պատկե-րացում է տալիս երկրի կայունության մի կարևոր կողմի մասին. որքան ավելի մեծ է այդ ցուցանիշը, այնքան արդյունավետ է տվյալ երկրի հզորու-թյունը պատերազմական շրջանում: Այս հանգամանքի գիտակցումը վաղուց է ձևավորվել: Որոշ դեպքերում այն հանգեցրել է այդ ցուցանիշն արհես-տականորեն փոփոխելու քաղաքականության, որն իրագործվում է ազգային փոքրամասնությունների ուծացման կամ ցեղասպանության միջոցով:

Այս հանգամանքի գիտակցումը վաղուց է ձևավորվել քաղաքագիտու-թյան և քաղաքական գործիչների շրջանում: Որոշ դեպքերում այն հանգեց-րել է այդ ցուցանիշի արհեստական փոփոխման քաղաքականության` ուծացման կամ ցեղասպանության միջոցով: Ինչպես ցույց է տալիս պատ-մությունը, վտանգավոր է, երբ իշխող ազգի թվաքանակը պակաս է, քան ընդհանուր բնակչության թվաքանակի 3/5-ը: Առավել վտանգավոր է, երբ այդ ցուցանիշը նվազ է, քան 2/5-ը. այդ պարագայում իշխող ազգը շուտով ձուլվում է մշակութապես ավելի հզոր ազգերի հետ կամ կորցնում է իշխանությունը` այն զիջելով այլ ազգի (ընդ որում՝ իշխանության կորուս-տը կարող է տեղի ունենալ և՛ արագ` հեղափոխական, և՛ դանդաղ` էվոլյու-ցիոն, ճանապարհներով): Դրա վառ օրինակներ են մոնղոլների, մանջուր-ների, բոլղարների և այլ նվաճողների ձուլվելը նվաճված ժողովուրդներին: (Հիմա քչերն են հիշում, որ սկյութների այն հսկա զանգվածը, որ եկավ

Page 100: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Տ.Մարտիրոսյան

99

Հայաստան մ.թ.ա. 1-ին հազարամյակի ընթացքում, ամբողջությամբ ձուլ-վեց հայության հետ, թեև իշխող խավն ու թագավորները սկյութներից էին: Օրինակ, Պարույր Սկայորդին (սկյութի որդի), որն այլ աշխարհին հայտնի է Պարտատուա սկյութ անունով, որը քսանհինգ տարի իշխել է Առաջավոր Ասիայում)։

Քաղաքական իրականության մեջ հնարավոր է նաև երկու իշխող ազ-գերի ընտրանիների համագործակցություն, ինչը հնարավորություն է տա-լիս հմտորեն լուծել ազգային խնդիրները, թեև այդ գործընթացը կատար-վում է քողարկված կամ ակներև բարդ պայքարի պայմաններում և հիմնա-կանում տեղի է ունենում ժողովուրդներին միավորող վերազգային գաղա-փարախոսության հիման վրա (օրինակները շատ են` Բյուզանդիա, մոնղոլ-թաթարական պետություն, ԱՄՆ, Ավստրո-Հունգարիա, ժամանակակից Իրան, Հնդկաստան, Պակիստան և այլն): Անհրաժեշտ է մտցնել նաև հե-տևյալ ճշգրտումը. եթե ազգային փոքրամասնությունը գերազանցում է 1/5 ցուցանիշը, ապա տվյալ պետության քաղաքական դաշտում նա ձեռք է բե-րում որոշակի կշիռ. այդ ազգային փոքրամասնության քաղաքական ընտ-րանին կա՛մ ներառվում է երկրի ղեկավար շրջաններում, կա՛մ դառնում է երկրի քայքայման պատճառ` պայքարելով իր ազգային իրավունքների համար: Թերևս, հաշվեկշիռը վտանգավոր չէ, երբ ազգային փոքրամասնու-թյուններն առանձին վերցված չեն գերազանցում 1/20 ցուցանիշը:

Նման բանաձևի կիրառման վառ օրինակ է Իրանը, որտեղ Ատրպա-տականի թյուրքախոս տարրը կազմում է բնակչության ավելի քան 1/5-րդը և լայնորեն ընդգրկված է երկրի կառավարման մարմիններում: Քրդերը, որոնք գրեթե 1/10-րդն են կազմում, դեռևս չեն կարողանում պետության կյանքում ակտիվ դեր խաղալ, սակայն նրանց գործունեության մեջ կան որոշակի ապակառուցողական միտումներ: Արաբները, բելուջները, լուրի-ները, գիլանիները, մազանդարանցիները և գորանցիները, քաշքայներն ու թուրքմենները, որոնց թվաքանակն առանձին-առանձին վերցված տատան-վում է ընդհանուր բնակչության 4%-ի սահմաններում, երկրի քաղաքական կյանքում որպես ազգային հանրություն գրեթե դեր չեն խաղում, թեև ընդհանուր առմամբ կազմում են բնակչության մոտ 1/3-ը: Պարսիկները, որոնք համարվում են գլխավոր պետութենակերտ ազգ, կազմում են բնակ-չության մոտ 2/5-րդը, ուստի վարում են այլ իրանական ազգերին միա-վորելու քաղաքականություն (իրանական ցեղախմբին պատկանող բոլոր ժողովուրդները պետական-քաղաքական առասպելաբանություններում նույնացվում են իբրև մի ընդհանուր պարսկաիրանական էթնիկական հան-

Page 101: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Տ.Մարտիրոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

100

րություն, իսկ թյուրքական տարրը ներկայացվում է իբրև թյուրքալեզու իրանցիներ, որոնք ունեն արիական ծագում):

Այս առումով առավել բարդ իրավիճակ է Ադրբեջանում: Մահմեդա-կան ազգային փոքրամասնությունների թվաքանակն արհեստականորեն նվազեցվում է, իրականացվում է ձուլման և ուծացման քաղաքականու-թյուն: Այսպես. ըստ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) պաշտոնական տվյալների` դաղստանյան (իրականում` աղվանից) ազգերը կազմում են Ադրբեջանի բնակչության ընդամենը 2,2%-ը, որոնք ներկայացվում են միայն որպես լեզգիերենի կրողներ [4]: Այսինքն` ավար-ները, ծախուրները, ուդիները, բածբիները և այլ կովկասալեզու (մոտ 500 հազար մարդ) ու իրանալեզու (թաթեր, թալիշներ` մոտ 300-400 հազար մարդ) ժողովուրդները ներկայացվում են իբրև ազերիներ և հաշվի չեն առնվում սույն պատկառելի կազմակերպության կողմից [6]: Սա Ադրբեջա-նի պաշտոնական աղբյուրների կողմից մատուցված իրական պատկերի աղավաղումն է, որը փոխառված ու ներկայացված է ԿՀՎ կայքէջում: Եթե հաշվի առնենք Ադրբեջանում այլ ազգային փոքրամասնությունների թվա-քանակը, ապա պարզ կդառնա, որ 6 մլն (պաշտոնապես` 8 մլն) բնակչու-թյուն ունեցող Ադրբեջանում ապրում է մեկ միլիոնից ավելի այլազգի, որոնցից ընդամենը 120 հազարը` հայ: ԿՀՎ հրապարակած նյութերում, ըստ երևույթին, նշվում է ԼՂՀ հայերի թիվը, քանի որ 1990 թվականից ի վեր Ադրբեջանում հայեր գործնականում չկան [4]: Մինչդեռ 1989թ. մարդահա-մարի պաշտոնական տվյալներով՝ հայերն այնտեղ կազմել են 478 հազար մարդ: Այսինքն` հայերի և այլ տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ պե-տական մակարդակով կատարվել է ցեղասպանություն, ինչի հետևանքով բնակչության 4/5 մասն արդեն դարձել է ադրբեջանցի թուրք: Հայաստանում ազգային փոքրամասնությունների թվաքանակի ցուցանիշը չի գերազան-ցում բնակչության 1/20-ը, ուստի որևէ վտանգ չի ներկայացնում, քանի որ ՀՀ բնակչությունը միատարր է:

Այսպիսով` TnՀ=1, TnԱ=0,85: 7. Rr (relations and roads)` հաղորդակցության ուղիների վիճակ և

հարաբերություններ անմիջական հարևանների հետ1.

1 Քննության առարկա ենք դարձրել միայն ցամաքային կապուղիները, քանի որ տվյալ դեպքում հաշվի է առնվում նշված երկրների ծովային ելքի բացակայությունը:

Page 102: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Տ.Մարտիրոսյան

101

Աղյուսակ 1 Rr աշխարհառազմավարական գործակցի ձևավորման համեմատական ցուցակ

Հաղորդակցության ուղիների վիճակը և հարաբերությունները անմիջական հարևանների հետ

ՀԱՅԱՍՏԱՆ

ԱԴՐԲԵՋԱՆ

ՎՐԱ

ՍՏԱ

Ն

ավտոճանապարհներ 3 x 2 =6 2 x 2 =4

երկաթգիծ 1 x 3=3 1 x 3 =3

հարաբերությունները 1,3 1,3

արդյունքը 6 + 3 + 1,3 =10,3 4 + 3 + 1,3 = 8,3

ԱԴՐԲ

ԵՋԱՆ

ավտոճանապարհներ 8 (բոլորը փակ)=0

– երկաթգիծ 2 (բոլորը փակ) =0

հարաբերությունները 0,2

արդյունքը 0,2

ՀՀ և ԼՂՀ

ավտոճանապարհներ

8 (բոլորը փակ)=0

երկաթգիծ 2 (բոլորը փակ) =0

հարաբերությունները 0,2

արդյունքը 0,2

ԻՐԱՆ

ավտոճանապարհներ 2 x 2= 4 2 x 2= 4

երկաթգիծ 0 2 x 3= 6

հարաբերությունները 1,3 1,3

արդյունքը (4+0+1,3)x1,3=5,3x1,3= 6,89 (4 + 6 + 1,3)x1,3=11,3x1,3=14,69

ԹՈՒՐՔ

ԻԱ

ավտոճանապարհներ 2 (բոլորը փակ)=0 1 (Նախիջևանի հետ) x 2= 2

երկաթգիծ 1 (փակ)=0 0

հարաբերությունները 0,5 1,5

արդյունքը 0,5 x 1,3=0,65 3,5 x 1,3=4,55

ՌՈՒՍԱՍՏԱ

Ն

ավտոճանապարհներ

1 x 2 = 2

երկաթգիծ 1 x 3 = 3

հարաբերությունները 1

արդյունքը 6 x 1,3 = 7,8

ԹՈՒՐՔ

ՄԵՆՍՏԱ

Ն

ավտոճանապարհներ

0

երկաթգիծ 1 (Կրասնովոդսկի հետ

լաստանավային կապը)=3

հարաբերությունները 1

արդյունքը 4

Ընդհանուր արդյունքը ՀՀRr= 10,3+0,2+ +6,89+0,65 =18,04:4=4,51

ԱդրՀRr= 8,3+0,2+14,69+ +4,55+7,8+4 = 39,54:7=6,59

Page 103: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Տ.Մարտիրոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

102

Այս ցուցանիշը հաշվարկվում է հետևյալ կերպ. ճանապարհային ցու-ցանիշները (հարևան երկրի հետ գործող ավտոճանապարհը գնահատվում է «2», երկաթգիծը` «3» միավոր) գումարվում են հարևանների հետ հարաբե-րությունների ցուցանիշներին (շատ վատ` 0,2, վատ` 0,5, միջին` 1, լավ` 1,3, գերազանց` 1,5, տերության հետ հարաբերությունների ցուցանիշը բազմա-պատկվում է «1,3» գործակցով), և ըստ երկրների ցուցանիշների ու թվի` արտածվում է միջին թվաբանականը (տե՛ս Աղյուսակ 1):

8. Առավել բարդ է պետական կամքի հավաքական գործակցի որոշու-

մը (S+D+W+P) (ռազմավարական նպատակ, բնակչության զարգացում ու աջակցություն և ղեկավարության հեղինակություն1 [7]: Վերջին երեք ցու-ցիչները ձևավորում են ժողովրդի կռվելու կամքի ցուցանիշները: Այդ կամ-քը, ինչպես վկայում են արաբա-իսրայելական պատերազմներն ու Ղարա-բաղյան հակամարտությունը, պատերազմական իրադրությունում հաղթե-լու համար խիստ կարևոր գործոն է:

Այնուամենայնիվ, նպատակահարմար ենք համարում նշել, որ այս բաղադրիչները պարունակում են որոշակի սուբյեկտիվություն` կախված այս կամ այն հետազոտողի իրականության ընկալումից, աշխարհայացքից ու աշխարհընկալումից: Ուստի այս պարագայում առավել կարևոր է հետազոտողի անաչառ գիտական մոտեցումն այս գործակիցների ճշգրիտ մշակման և հաշվառման առումով:

8.1. S (strategy)` ռազմավարական նպատակ: Ռազմավարական նպա-

տակ ասելով հասկանում ենք պետության ազգային անվտանգության և ազգային շահերի դաշտին պատկանող նպատակ-խնդիրները: Եթե նպա-տակները ներառում են առավելապես տարածքային, միջազգային կամ նախկին այլ կարգավիճակների վերականգնման միտումներ, ապա գործա-կիցն ընդունում է բացասական արժեք, եթե զարգացման միտումներ, ապա դրական (ցուցանիշների գործակիցը 0–2 միջակայքում է): Ուստի Ադրբեջա-նի պարագայում S=–1 (ԱԱՌ) (բացասական է, քանի որ որպես ռազմավա-րության գերակա նպատակներից մեկը դիտվում է ԼՂ վերադարձը Ադրբե-ջանի Հանրապետության կազմի մեջ, ինչը նախկին կարգավիճակի վերա-կանգնման նպատակ է):

8.2. D (development)` բնակչության սոցիալ-տնտեսական վիճակ և

մարդկային զարգացման ցուցանիշ: Այս գործակիցը նախկինում ևս կիրառ-

1 (S+D+W+P) գործակիցները պայմանավորված են հետևյալ գործոններով` բնակչության սոցիալ-տնտե-սական վիճակ և զարգացածության աստիճան, համամասնական ցուցակով իշխող ուժին (դաշինք կամ կուսակցություն) բնակչության կողմից տրված ձայների չափաբաժին, իշխանության օրինականություն (եթե դրական է` 1, եթե բացասական` 0):

Page 104: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Տ.Մարտիրոսյան

103

վել է այս խմբի գնահատման համար, սակայն` ներառված լինելով W գործա-կցի մեջ: Փոքր պետությունների համար կարևորելով մարդկային զարգաց-ման ցուցիչը` մենք այն առանձնացրել ենք` պահպանելով նրա տեղը հավա-քական գործակիցների շարքում: ՀՀ-ի համար այն կազմում է 0,76, Ադրբեջա-նի համար` 0,74 [7, էջ 63]:

8.3. P (power authority)` իշխանության հեղինակություն, կամ ավելի

ճիշտ կլինի այն անվանել օրինականություն (լեգիտիմություն): ՀՀ-ի համար այս գործակիցը, ըստ 2007թ. ԱԺ ընտրությունների, հավասար է 1-ի (օրի-նական կամ լեգիտիմ), Ադրբեջանի համար` 0 (ոչ օրինական կամ ոչ լեգի-տիմ): Այս գնահատականները հիմնվում են միջազգային մի շարք կառույց-ների կողմից արված գնահատականների վրա, սակայն այստեղ, անշուշտ, պետք է հաշվի առնել ընդդիմության նկատմամբ երկրի վարած քաղաքա-կանության ծայրահեղության աստիճանը, ինչպես նաև տվյալ երկրի օրենքի տառին և ոգուն համապատասխան իշխանության ձևավորումը:

8.4. W (will)` համամասնական ցուցակով իշխող ուժին (դաշինք կամ

կուսակցություն) բնակչության կողմից տրված ձայների չափաբաժին: ՀՀ-ի համար այն կազմում է 62% (2007թ.), այսինքն` գործակիցը հավասար է 0,62 պայմանական միավորի [8]: Այս դեպքում`

S+D+W+P=3,38: Համամասնական ցուցակով Ադրբեջանում իշխող ուժին բնակչության

կողմից տրված ձայների չափաբաժինը` 64% (2005թ.), այսինքն` գործակիցը հավասար է 0,64 պայմանական միավորի [9]: Այս դեպքում`

S+D+W+P=0,38:

Ամփոփում

Այսպիսով, ստացված արժեքները տեղադրելով (3) բանաձևի մեջ` գնահա-տում ենք երկու պետությունների պաշտպանական հզորությունները.

SdpՀ=(C+E+M)x(Tr+Tn+Pt+Rr+S+D+W+P)=8203, SdpԱ=(C+E+M)x(Tr+Tn+Pt+Rr+S+D+W+P)=9080,348: Այստեղ նպատակահարմար ենք գտնում անել մեկ ենթադրություն, որ

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական ու ռազմական դաշինքը խզվում է, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքվում է այդպիսի դաշինք: Այդ դեպքում`

SdpՀ=5582 SdpԱ=10810,4:

Page 105: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Տ.Մարտիրոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

104

Եվ այսպես, ստացված տվյալների համաձայն` Ադրբեջանի և Հայաս-տանի պաշտպանական հզորությունների տարբերությունը տասից քսան տոկոսի սահմաններում է` հօգուտ Ադրբեջանի, իսկ եթե հաշվի առնենք, որ Թուրքիայի հետ դաշինքը ռազմաքաղաքական բնույթի չէ (չկա կնքված համապատասխան պայմանագիր), ապա տարբերությունը դառնում է չնչին: Առանց Թուրքիայի հետ ռազմաքաղաքական դաշինքի Ադրբեջանը կորցնում է իր գերակշռությունը, սակայն անհրաժեշտ է նշել, որ առանց Ռուսաստանի հետ դաշինքի Հայաստանի համար այդ ցուցանիշը հավա-սար կլիներ 5582 միավորի, և այս դեպքում Ադրբեջանի Sdp-ի ցուցանիշը կգերազանցեր Հայաստանի Sdp-ի ցուցանիշը մոտ 1,6 անգամ, ինչը ցույց է տալիս մեր երկրի նկատմամբ Ադրբեջանի կողմից քաղաքական մեկուսաց-ման միջոցների կիրառման հսկայական արդյունավետությունը, և ՌԴ-ի հետ դաշինքի շնորհիվ ինչ-որ կերպ պահպանվում է մոտավոր հավասա-րակշռությունը: Անհրաժեշտ է նշել, որ Ադրբեջանի հզորության հիմնական բաղադրիչներն են E տնտեսական ցուցանիշը և Rr աշխարհառազմավարա-կան գործակիցը: Առանց վերջինի Ադրբեջանի հզորության առասպելը, ան-գամ բարձր տնտեսական ցուցանիշների պայմաններում, հoդս է ցնդում, ինչն ուղղակիորեն նշանակում է, որ մեկուսացման քաղաքականությունն Ադրբեջանի ձեռքին չափազանց հզոր գործիք է:

Հայտնի է, որ հաղթանակի հասնելու համար գրոհող կողմին անհրա-ժեշտ է զուտ ռազմական հզորության ցուցանիշի գերազանցություն առն-վազն 2 անգամ, իսկ ամրացված շրջանների ուղղությամբ` 2,5-3 անգամ: Ադրբեջանի ռազմական ցուցանիշն այս առումով նշանակալիորեն չի գերազանցում MՀ ցուցանիշը, սակայն առանց ՀՀ-ում ռուսական խմբավոր-

Աղյուսակ 2 Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական հզորությունների գնահատում

Գործակիցներ ՀԱՅԱՍՏԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ

C 178 174

E 162,5 573,2 M 224 /ՀՀ-ԼՂՀ`192,5; ՌԴ` 31,5/ 232

Tr 4,25 0 (1,7)

Pt 1,389 1,519

Tn 1 0,85 Rr 4,51 6,59

S+D+W+P 3,38 0,38 Sdp 8203

(Առանց ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքի և ՀՀ-

ում նրա ռազմական ցուցանիշների` 5582)

9080 (Եթե լինի Թուրքիայի հետ ռազմա-քաղաքական դաշինք`10810)

Page 106: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Տ.Մարտիրոսյան

105

ման` տարբերությունը 1/6-ով մեծանում է: Այնուամենայնիվ, մեր գնահա-տումները ցույց են տալիս, որ ներկա դրությամբ Ադրբեջանն ի վիճակի չէ ինքնուրույնաբար լուծել պատերազմում ռազմական հաղթանակ տանելու խնդիրը: Հայաստանի խնդիրն է պահպանել այդ հաշվեկշիռը, ինչը հնարա-վոր է, որ հանգեցնի սպառազինությունների մրցավազքի: Այս հեռանկարը տնտեսական լճացման սպառնալիք է ներկայացնում ՀՀ-ի համար, եթե դրա ֆինանսավորումը կատարվի պետբյուջեից, սակայն եթե հայկական կողմին հաջողվի գործի դնել այլ միջոցներ, այդ թվում` դիվանագիտական, մասնա-վորապես` դաշնակցային կապերի կամ սփյուռքի ներուժի օգտագործումը, ապա դա բավական արդյունավետ կլինի երկրի հզորացման և Ադրբեջանի հետ հաշվեկշռի պահպանման առումով:

Ինչպես նշեցինք, Ադրբեջանի հզորության կարևորագույն բաղադրիչն է E ցուցանիշը, որը հիմնականում ձևավորվում է նավթի գործոնի շնորհիվ, սակայն, մասնագետների ամենալավատեսական կանխատեսումներով ան-գամ, նավթի պաշարը Ադրբեջանին կբավականացնի ընդամենը քսան տա-րի, դրանից հետո այդ երկիրը կհայտնվի տնտեսական ցնցումների վտանգի առջև, իսկ Հայաստանը, եթե այդ քսան տարում կարողանա հաղթահարել ընթացող սպառազինությունների մրցավազքը, այլևս չի կանգնի արևելքից հակառակորդի անմիջական ներխուժման վտանգի առջև և եթե խուսափի մինչ այդ տնտեսության գերծանրաբեռնվածությունից, ռազմական ծախսե-րի առումով, բավական ակտիվ մրցունակ տնտեսություն կունենա տարա-ծաշրջանում:

Փետրվար, 2008թ.

Աղբյուրներ և գրականություն 1. Ray S. Cline, World power assessment: A calculus of strategic drift, 1977: 2. Carlos de Meira Mattos, The Evolution and Evolution of the Concept of power.

«Military Review», 1977, June, նաև` Пуденко С., Комплексная мощь государства (нации), Почему руxнул СССР и развивается Китай? “Восток”, #5(41), декабрь, 2006.

3. www.cia.gov/liberary/publications/the-world-factbook/geos/ am.html: 4. www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/aj.html.: 5. Военно-политический баланс на Южном Кавказе в 2005г, Ежегодник КИСМИ,

Ереван, 2007. 6. Ибрагимов Г.X., Этнический состав Алазанской долины в прошлом и настоящем.

Доклад на конференции «Государственность Кавказской Албании и ее этнокуль-

Page 107: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Տ.Մարտիրոսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

106

турное наследие», Е., 3-5 сентября 2007. 7. Սարգսյան Ա., Համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրման

հիմնախնդիրները, «21-րդ դար», # 2 (4), 2004: 8. www.elections.am/index.php?go=par_resbyparti&elid=1982&pullid=1980,

26.09.2007): 9. www.en.wikipedia.org/wiki/Azerbaijan_parliamentary_election,_2005, http://

transparentelections.org/cgi-bin/e-cms/vis/vis.pl?s=001&p=0045&n= 000027&g=:

КОМПАРАТИВНЫЙ АНАЛИЗ ОБОРОННЫХ МОЩНОСТЕЙ АРМЕНИИ И АЗЕРБАЙДЖАНА

Тигран Мартиросян

Резюме

В статье сделана попытка развить теорию Рейа Клайна по расчету совокуп-ной мощи державы. В связи с тем, что она была разработана в начале Холод-ной войны и не была приспособлена для расчета мощи малых государств (т.е. не учитывались факторы, имеющие огромное значение для мощи малых государств и не являющиеся таковыми для держав), а геополитические реа-лии в мире значительно изменились, автором выдвигается новая теория по расчету оборонной мощи малых государств на примере готовности Армении и Азербайджана к возможной войне. Указываются те, по мнению автора, ос-новные факторы, которые могут повлиять на готовность к войне или к «холодному конфликту» и на среднесрочную геополитическую деятельность по нейтрализации современных вызовов и угроз для малых государств в сфе-ре их внешнеполитических интересов. Выдвигается более применимая, по мнению автора, форма расчета оборонной мощи малых государств, предлага-ется новая общая формула и новые подформулы для расчета составляющих основной формулы в соответствии с предложениями специалистов. В соот-ветствии с новой теорией и ее формулой расчета проведен компаративный анализ оборонных мощностей Армении и Азербайджана и их составляющих.

Page 108: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

107

ÆêȲزòì²Ì вںðÆ ÊܸÆðÀ ÂàôðøƲÚàôØ (ընդհանուր պատկերի ուրվագծման փորձ)

Ռուբեն Մելքոնյան

Հոդվածում քննարկվում են Թուրքիայում 20-րդ դարի սկզբին իսլամացված հայերի խնդրի որոշ մանրամասներ, փորձ է արվում ցույց տալ ներկայիս ընդհանուր պատկերը։ Առանձնացված են նաև իսլամացված հայերի հարցի նկատմամբ թուրքական գիտավերլուծական շրջանակների և զանգվածային լրատվամիջոցների մոտեցումները, ինչպես նաև թուրքական իշխանություն-ների որդեգրած պաշտոնական քաղաքականության առանձին տարրեր։

Տարբեր դարերում հայ ժողովուրդը ենթարկվել է նվաճողների տարատե-սակ ճնշումներին և հալածանքներին, այդ թվում և բռնի կրոնափոխության։ Տարածաշրջան ներխուժած գերազանցապես մուսուլման նվաճողները իրենց առջև խնդիր են դրել բնիկ քրիստոնյա մեծամասնության բռնի իսլա-մացումը, որը դարձել է նաև պետական քաղաքականության անկյունաքար։ Հայերի բռնի կրոնափոխության համար կիրառվել են բազմապիսի մեթոդ-ներ՝ ինչպես մահվան սպառնալիք, այնպես էլ հարկային, իրավական կոշտ հալածանքի քաղաքականություն և այլն [1, էջ 139-143, 187-188; 2, с. 22-25]։ Ընդունելով պարտադրված իսլամը՝ հայերի այդ հատվածը ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով կամա թե ակամա հեռացել է նաև իր մայր արմատից և քրիստոնեություն դավանող ազգակիցներից, ինչը, ի վերջո, հանգեցրել է նրանց մասնակի կամ լիակատար ձուլմանը։ Սրա գլխավոր պատճառներից է նաև այն, որ ինչպես անցյալում, այնպես էլ հաճախ մեր օրերում կրոնական պատկանելությունը գերադասվել է էթնիկ պատկանելությանը, և մարդկանց տարբերակել են համաձայն այդ սկզբունքի։ Ըստ այդմ՝ հայ և քրիստոնյա հասկացությունները նույնացվել են, և բացառվել է այլակրոն հայ հասկացողությունը։ Արևելագետ Ալեքսան Խաչատրյանն այս առիթով նշում է. «Քրիստոնեությունը հայերի համար ոչ միայն դավանանք էր, այլև` աշխարհայացք, ազգային գոյության հիմք։ Այդ պատճառով էլ հավատափոխությունը միջնադարյան Հայաստանում գրեթե համազոր էր ազգային դիմախեղման։ Այլ կրոնին հարել նշանակել է ազգությունը փոխել։ Քրիստոնյա, ընդ որում՝ լուսավորչական, լինելը

Page 109: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Ռ.Մելքոնյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

108

դիտվել է որպես հայության չափանիշ։ Դավանափոխությունը, հետևաբար, որակվել է որպես ազգուրացություն և դավաճանություն» [3, էջ 26]։

Հայտնի փաստ է, որ հայերի բռնի իսլամացումը հատկապես մեծ ծա-վալներ է ընդգրկել թյուրքական ցեղերի Փոքր Ասիա և Հայկական լեռնաշ-խարհ ներխուժելուց հետո [4]: Կրոնափոխության առավել հարմար թի-րախներից են համարվել երեխաները, որոնց իսլամացնելով վաղ տարի-քում՝ կարելի էր ավելի հեշտ ջնջել ազգային և կրոնական դեռևս ձևավոր-վող ինքնագիտակցությունը: Հենց այս տրամաբանությամբ է գործել Օսմա-նյան կայսրությունում մեծ տարածում գտած և երկար դարեր կիրառված մանկահավաքի (դևշիրմե) ինստիտուտը, որն ունեցել է նաև «արյան հարկ» անվանումը [5; 6, էջ 247-256]:

Հայերը, լինելով Օսմանյան կայսրության ոչ մուսուլման հիմնական ազգերից մեկը, պարբերաբար ենթարկվել են բռնի իսլամացման, որը տար-բեր ժամանակներում ունեցել է տարբեր ծավալներ: Սակայն հայտնի է, որ հայերի վերջին լայնածավալ իսլամացումը տեղի է ունեցել 1915-23թթ. Հայոց ցեղասպանության տարիներին:

Ավելորդ չէ նշել, որ տասնամյակներ շարունակ հայրենական գիտա-կան շրջանակներում խոսվում է Թուրքիայում բնակվող, ուծացման տարբեր մակարդակներում գտնվող հայերի խնդրի լուրջ ուսումնասիրության անհ-րաժեշտության մասին։ Հարցի հետազոտման անհետաձգելիության կոչ է արվել տարբեր մասնագետների կողմից, բերվել են դրա հիմնավորումները։ Իսլամացված հայերի հարցը, իրոք, կարելի է դասել հայագիտության ներ-կայիս ամենակարևոր խնդիրների շարքում, որը պահանջում է համապա-տասխան վերաբերմունք։ Մյուս կողմից՝ տարածաշրջանում և մասնավո-րապես՝ Թուրքիայում տեղի ունեցող տարբեր գործընթացների համատեքս-տում իսլամացված հայերի հարցը կարող է ձեռք բերել որոշակի քաղա-քական նշանակություն։ Պատահական չէ, որ այս խնդրով արդեն բավական երկար ժամանակ է, ինչ զբաղվում են եվրոպական հզոր տերությունները, և ըստ տարբեր աղբյուրների՝ օրինակ, Գերմանիան կրոնական (միսիոներա-կան) և այլ կարգի կառույցների միջոցով հավաքած տեղեկությունների շնոր-հիվ արդեն ձեռքի տակ ունի Թուրքիայի արևելյան շրջանների որոշակիորեն ամփոփ էթնոժողովրդագրական պատկեր։ Այս հարցին անդրադարձել է նաև անվանի թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը վերջերս հրատարակված իր հարցազրույցներից մեկում, որտեղ մասնավորապես նշում է. «Միայն վերջին շրջանում է, որ մենք սկսում ենք հետաքրքրվել բռնի մահմեդականացման արդյունքում, թուրքացման արդյունքում գոյացած ազգաբնակչության հարցերով, որն ապրում է Թուրքիայում։ Բայց այդ բնագավառում աշխատանքներն սկսվել

Page 110: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Ռ.Մելքոնյան

109

են դեռևս 70-ական թվականներից և հիմնականում վարվել են ու վարվում են գերմանական ավետարանչական եկեղեցու հետ կապված տարբեր կազմա-կերպությունների կողմից։ Եվ նրանց ընդհանուր գնահատումներին ես ծա-նոթ եմ։ Դրանք, իհարկե, շատ հնացած տվյալներ են, մոտ 15 տարվա տվյալ-ներ են, որոնց համաձայն՝ հանրապետական Թուրքիայի արևելյան շրջաննե-րում ապրում են մոտ մեկ միլիոն ծպտյալ քրիստոնյաներ։ Անշուշտ, նրանց մեծ մասը պետք է որ հայեր լինեն» [7, էջ 111-112]։

Ներկայիս Թուրքիայի իսլամացված հայերի խնդրի և դրա ընկալման (նրանց հայ համարել-չհամարելու) հարցում հայկական մասնագիտական շրջանակներում առկա են տարբեր, հաճախ հակասական կարծիքներ։ Այսպես, պատմաբան Կարեն Խանլարյանը կարծում է. «...Ով ինքն իրեն հայ է համարում, գիտակ է հայկական ծագմանը կամ իրազեկ է իր հայկական արմատներին, նա արդեն հայ է, հայ է անվիճելիօրէն, անկախ այն բոլոր հանգամանքներից, թէ ուր է բնակւում, ինչ լեզւով է հաղորդակցւում, ինչ անուն է կրում կամ կրօնական ինչ անյարիր հավատամքի է պարտադրւել։

Ահա այս մօտեցմամբ անխուսափելիօրէն կանգնած ենք յատկապէս Թուրքիայում ապրող մեր հայ եղբայրների կենսավիճակն ու գոյութեան պայմանները նորովի ճանաչելու պարտաւորութեան առջեւ» [8, էջ 4]։

Մեկ այլ հեղինակի՝ Արսեն Արծրունու կարծիքով՝ «Հայը նա է, ով իր հավաքական ինքնության մեջ ունի հայկական ինքնության առնվազն որևէ տարր, որի վրա հենվելով նա հայտարարում-ընդունում է, որ հայ է։ Դրանցից մեկը հայ նախնիներ ունենալն ընդունելն է, ինչպես նաև «ազգ» գաղափարն այն իմաստով, որ ամեն մեկը պատկանում է այն ազգին, որին պատկանել են նրա նախնիները։ Այս հատկանիշը որոշիչ է, ի տարբերու-թյուն հայախոս կամ քրիստոնյա լինելուն... Արմատը՝ որպես ինքնության որոշիչ, ամենակարևորն է, քանի որ շատ «օտարացած» հայեր հայ են միայն, որովհետև հիշում են, որ նախնիները հայ են եղել։ Նրանք մեր կողմից որպես հայեր պիտի ընդունվեն միշտ և ոչ թե միայն այն ժամանակ, երբ նրանք միջազգային հնչեղությամբ հաջողության են հասնում։ ...Ուստի արմատների ըմբռնումն ունեցող հայրենաբնակի հայ լինելը ոչ մի կասկա-ծի չպետք է ենթարկվի» [9, էջ 128, 130]։

Այս հարցի առնչությամբ բոլորովին այլ տեսակետ ունի քաղաքագի-տության դոկտոր Արմեն Այվազյանը։ Ըստ նրա՝ «Հայ նա է, ով Հայաստանը ընդունում է որպես իր միակ հայրենիք, Հայաստանի տարածքի, ժողովրդի, լեզվի ու մշակույթի նկատմամբ ունի ամուր հոգեբանական կապվածու-թյուն, անձնապես պատասխանատվություն է զգում Հայաստանի ճակա-տագրի համար, հայոց լեզվի ու մշակույթի կրողն է» [10]։ Ահա այս և այլ գործոններով է, ըստ Ա.Այվազյանի, հայը տարբերվում ծագումով հայից։ Նա

Page 111: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Ռ.Մելքոնյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

110

կարծում է, որ հայի ինքնության հարցում ծագումնաբանությունն ունի երկ-րորդական նշանակություն, և իրական ազգային պատկանելության հարցը որոշվում է անհատի` այս կամ այն ազգի ընդհանուր կենսագործունեու-թյան մեջ անձնական ներգրավվածությամբ և ներդրած ավանդով։

Թուրքիայի իսլամացված հայերի խնդրի անգամ մակերեսային դի-տարկման արդյունքում ի հայտ եկած շատ փաստեր ինչ-որ տեղ թույլ են տալիս խոսել նրանց շրջանում պահպանված որոշակի ազգային ինքնագի-տակցության կամ գոնե հիշողության մասին, ինչը համապատասխան նպաստավոր պայմանների դեպքում տեսականորեն կարող է նրանց հնարավոր ինքնակազմակերպման բավարար հիմք դառնալ։ Ակնհայտ է, որ Թուրքիայում բնակվող բազմաթիվ ծպտյալ և իսլամացված հայերի շրջանում կա ազգային ակունքները պահելու ձգտում կամ գոնե դրանց հանդեպ հետաքրքրություն։ Ընդ որում` այս ամենն արտահայտվում է տարբեր ձևերով` հավատարմության փորձեր ինչպես զուտ էթնիկ առանձ-նահատկություններին, այնպես էլ իրենց նախկին կրոնի` քրիստոնեության սկզբունքներին։ Սակայն Թուրքիայում իրենց գոյությունը պահպանած, ուծացման և ինքնության կորստի տարբեր մակարդակներում գտնվող հայերի մեջ էթնիկ ու կրոնական ինքնագիտակցության տարրերի գնահատ-ման համար պարտադիր և կարևորագույն պայման է հստակ պատկերաց-նել և հաշվի առնել այն միջավայրը, որտեղ ապրում են բռնի և երբեմն միայն արտաքուստ իսլամացված մեր ազգակիցները։ Թուրքիայում, ուր հայ կամ ընդհանրապես ոչ մուսուլման լինելն այսօր էլ ծայրահեղ վտան-գավոր է, դասական հայկականություն պահպանելը դժվար, եթե չասենք՝ անհնարին է, առավել ևս` ոչ միայն Ստամբուլում, այլև անհամեմատ ավելի հետամնաց, հետադեմ արևելյան շրջաններում։ Այսինքն` այլակրոն հայե-րին ինչ-որ տեղ «մեղադրել» և հայ լինելու հայաստանյան չափանիշների մեջ տեղավորել-չտեղավորելուց առաջ պետք է հաշվի առնենք այս ամենը։ Արդեն միայն ազգային կամ քրիստոնեական որոշ սովորույթների տարրերի լրիվ կամ աղճատված, գաղտնի պահպանումը և կիրառումն ավելի բարենպաստ պայմաններում կարող են դառնալ նրանց հնարավոր դարձի կարևոր առհավատչյան։ Հայկական ինքնագիտակցության տարբեր շերտերի պահպանման ամենախոսուն ապացույցներից կարող է լինել այն փաստը, որ պատեհ առիթի դեպքում բռնությամբ և հարկադրանքով իրենց արմատից կտրված հայերը վերադառնում կամ գոնե փորձում են վերա-դառնալ իրենց արմատներին։ Դրա վառ օրինակն է տարբեր տարիներին իսլամացված հայերի շրջանում պաշտոնապես արձանագրված կրոնադար-ձությունը։ Ընդ որում` կրոնադարձվել են տարբեր սերունդների պատկա-նող հայեր, ինչը նրանց մեջ իրենց արմատների մասին առկա կոլեկտիվ և

Page 112: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Ռ.Մելքոնյան

111

պատմական հիշողության պահպանման մասին է խոսում։ Հայտնի է նաև, որ հայ լինելու կարևոր ցուցիչ է տիրապետումը մայրենի լեզվին։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է այն, թե ներկայումս հայոց լեզվի հիմնախնդիրն ինչ մեծ ծավալներ է ընդգրկել աշխարհասփյուռ Հայության շրջանում։ Խոսելով Թուրքիայի այլակրոն հայերի մեջ հայերենի պահպանման մակարդակի մասին՝ կարելի է նշել, որ մինչև հիմա էլ նրանք գործածում են հայերեն առանձին բառեր։ Կարևոր մի փաստ ևս, որին անձամբ ենք ականատես եղել. Արևմտյան Հայաստանի մի շարք վայրերում, ծպտյալ և իսլամացված հայերի շրջանում անցյալ տարի տարածվել էր թուրքերենով հայերենի ինքնուսույց-դասագիրքը։ Վանում, Մուշում և այլուր բազմաթիվ իսլամաց-ված, ծպտյալ հայեր մեծ ոգևորությամբ, միևնույն ժամանակ` փոքր-ինչ գաղտնի, մեզ ցույց էին տալիս այդ գիրքը, որը նրանց հնարավորություն էր տալու սովորել իրենց մայրենին։ Սա վկայում է, որ հայրենաբնակ շատ հայերի մեջ վառ է նաև մայրենի լեզվին տիրապետելու ցանկությունը։ Սա-կայն առնվազն իրատեսական չէ ծպտյալ կամ իսլամացված հայերից, որ-պես հայ լինելու գրավական, պահանջել հայերենի լավ իմացություն այն դեպքում, երբ Ստամբուլի հայկական համայնքի մեծ մասը չի տիրապետում հայերենին այն աստիճան, որ եկեղեցում քարոզը կարդացվում է թուրքե-րեն, երբ այնտեղի հայկական դպրոցների թիվը կտրուկ նվազել է, և դրանք կանգնած են լինել-չլինելու լուրջ խնդրի առջև։

Կարևոր է գիտակցել, որ Թուրքիայի իսլամացված հայերի հարցը բազմաշերտ է, ինչն իր հերթին պահանջում է ունենալ համապատասխան մոտեցում, հակառակ պարագայում կարող են արվել ոչ ճշգրիտ եզրահան-գումներ։ Կարևոր է գիտակցել նաև, որ Թուրքիայի կրոնափոխ հայերի տարբեր շերտերի միջև համահավասարեցման նշան դնելով չարդարաց-ված լավատեսական կամ, հակառակը, մերժողական մոտեցում որդեգրելը ոչ միայն սխալ է ու ոչ գիտական, այլև անարդար։ Չի կարելի վանել, օտարացնել նրանց, ովքեր ծանրագույն պայմաններում թեև ոչ բացահայտ, բայց գոնե գաղտնի ջանում են պահել հայկականության որոշ տարրեր։ Կործանարար այս մոտեցման արդյունքը մենք արդեն տեսել ենք. իրոք օտարացած բազմաթիվ նախկին հայեր, որոնք, ցավոք, այսօր կորսված են մեզ համար։

Ներկայիս Թուրքիայի հավատափոխ հայության գերակշիռ մեծամաս-նությունը իսլամ է ընդունել կյանքի և մահվան միջև ընտրության պարտա-դրանքով։ Խոսելով ներկայիս Թուրքիայի ուծացած կամ այդ ճանապարհին գտնվող հայերի մասին` արդարև, հաճախ բախվում ենք նրանց կարգավի-ճակի սահմանման վիճահարույց և, միևնույն ժամանակ, բազմաշերտ խնդրին։ Կարծում ենք` հարցի ճշգրտման համար արժե հաշվի առնել հե-

Page 113: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Ռ.Մելքոնյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

112

տևյալ փաստարկները։ Թուրքիայի իսլամացված հայերը ձուլման և ինքնու-թյան կորստի տարբեր աստիճաններում գտնվող մարդիկ են, որոնցից ոչ բոլորն ունեն մաքուր հայկական էթնիկ նկարագիր, և նրանց պայմանակա-նորեն կարելի է բաժանել երկու խմբի.

ա. էթնիկապես մաքուր հայեր, որոնք պահպանել են ազգային-կրոնա-կան (քրիստոնեական) սովորույթների, տոների, ծեսերի առանձին տարրեր, մոռացել են լեզուն, բայց նրանց մոտ դեռևս կա, թեկուզև քողարկված ձևով, հայկական ինքնագիտակցության որոշակի տոկոս։ Նրանք գաղտնի շարունակում և փորձում են պահպանել այս ամենը, ձգտում դա փոխանցել իրենց սերունդներին։ Այս խմբին պատկանողներին պայմանականորեն անվանում ենք ծպտյալ հայեր,

բ. հայերի սերունդներ, որոնց նախնիները ստիպված իսլամացել են, նրանց գերակշիռ մասը գիտի և նույնիսկ ընդունում է դա, սակայն կտրված լինելով հայկական միջավայրից` նրանք անհամեմատ ավելի քիչ են պահ-պանել ազգային-կրոնական սովորույթների տարրերը և ոչ միայն քրդախոս են, արաբախոս կամ թրքախոս, այլև մշակութային առումով ևս քրդացել, թուրքացել են։ Այս խմբի մեջ, օրինակ, ի տարբերություն ծպտյալ հայերի, չեն պահպանվել ներքին ամուսնությունները, ինչը հանգեցրել է նրանց նաև էթնիկական ուծացմանը։ Այս նույն խմբում կարելի է տեղավորել նաև մարդկանց, ովքեր ունեն հայկական ծագման որոշակի տոկոս, ում տատը կամ պապը հայ է եղել, և այդ հիշողությունը պահպանվել է նրանց մեջ։ Սրանք էլ հենց կազմում են խառնածինների այն մեծ բանակը, որի գոյության փաստը քննարկման ավելի լայն ոլորտներ է ընդգրկում ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Այս խառնածինների մի մասը հպարտությամբ է խոստովանում, որ ունի նաև հայկական ծագում, սակայն, միևնույն ժամանակ, այս խմբից հանդիպում են մարդիկ, որոնք տարբեր դրդապատճառներով կտրականապես ժխտում են իրենց հայկական ծագումը, նույնիսկ ավելին. ըստ տարբեր աղբյուրների՝ նրանց շարքում կան անգամ ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակեր-պության անդամներ։ Մեր կարծիքով՝ այս երևույթն ունի նաև հստակ հոգե-բանական կողմ, և այս առթիվ բավական հետաքրքիր տեսակետ է հայտ-նում վերոհիշյալ Ա.Արծրունին։ Խոսելով կաթոլիկություն ընդունած հայերի նկատմամբ առաքելական հայերի որդեգրած ժխտողական մոտեցման մասին՝ նա անում է հետևյալ դիտարկումը. «Կաթոլիկ ֆրանկներին հայ չհամարելով՝ նրանց մղել ենք, որ դառնան հույներ, վրացիներ, արաբներ... Հայոց մեծամասնության կողմից հայ չհամարվելուց հետո այդ «հույների», «վրացիների» կամ «արաբների» մի մասն էլ ոչ մի պատճառ չգտավ մահմե-դական կրոնը չընդունելու և թուրք չդառնալու համար։ Փաստորեն, այդ

Page 114: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Ռ.Մելքոնյան

113

հատվածը ենթագիտակցորեն հայից վրեժ լուծեց թուրքանալով» [9, էջ 129] (ընդգծումը` Ռ.Մ.)։

Կրոնափոխ հայերի այս խմբերի հոգեկան և հոգեբանական վիճակը խեղված է, ապրում են վախի և ենթագիտակցական վախի պայմաններում, ունեն երկու ինքնություն` արտաքին և ներքին աշխարհների համար։ Համապատասխան մասնագետներն ուսումնասիրում են ցեղասպանության վերապրածների մեջ տարբեր խնդիրների ի հայտ գալու փաստը, սակայն կարծում ենք, որ հոգեբանական առանձին ուսումնասիրության նյութ է նաև դիմախեղված հայերի հարցը։

Այժմ Թուրքիայում բնակվող՝ 20-րդ դարի սկզբում իսլամացված հայությունն առավելապես ձևավորվել է հետևյալ խմբերից.

ա. Հայոց ցեղասպանության ժամանակ, երբեմն՝ միայն արտաքուստ, մուսուլմանություն ընդունած հայեր,

բ. ցեղասպանության ժամանակ առևանգված և այնուհետև թուրքերի կամ քրդերի հետ ամուսնացած հայ կանայք և աղջիկներ,

գ. ցեղասպանության ժամանակ մուսուլմանների կողմից բռնի որդե-գրված հայ երեխաներ,

դ. որոշ թվով հայեր, ովքեր ապաստան են գտել մուսուլման հարևան-ների կամ այլ մարդկանց մոտ,

ե. սահմանափակ թվով հայ արհեստավորներ և բացառիկ մասնա-գետներ, որոնք իսլամացել են իշխանության իմացությամբ և կամքով։

Խոսելով ցեղասպանության տարիներին հայերի իսլամացման մա-սին՝ թուրքական մի շարք աղբյուրներ շեշտում են, թե շատ հայեր նաև կամովին են իսլամ ընդունել։ Սակայն, ինչպես վերը նշեցինք, այդ «կամովի-նը» իրականում մահվան և կյանքի միջև ունեցած ընտրությունն էր, և որոշ թվով հայեր նախընտրել են իսլամ ընդունել, սակայն դա չի եղել և չէր էլ կարող լինել համատարած, քանի որ թուրքական պետական մեքենան 1915-ին իրականում ցանկացել է բնաջնջել, այլ ոչ թե ձուլել հայերին։ Այս փաստի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ ցեղասպանության տարիներին հայերի «կամովին» մուսուլմանություն ընդունելու պատրաս-տակամությունը ոչ միշտ է միանշանակ հավանության արժանացել իշխա-նությունների կողմից։ Օրինակ, Թուրքիայի կառավարության օսմանյան արխիվում պահպանվել են ժամանակի բարձրաստիճան շատ թուրք պաշ-տոնյաների, առավելապես ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի՝ հայերի կրոնափոխությանը վերաբերող հրամանները և գրագրությունը, որոնցում նա պահանջում է հաշվի չառնել կրոնափոխությունը և նախա-պես որոշված վայրեր աքսորել նաև իսլամ ընդունած հայերին։

Նշենք, որ ծպտյալ և իսլամացված հայության խնդիրը, բնականաբար,

Page 115: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Ռ.Մելքոնյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

114

հետաքրքրում և որոշակի անհանգստություն է պատճառում նաև թուրքա-կան գիտական ու «մերձգիտական» շրջանակներին։ Սա են վկայում թեմայի վերաբերյալ օրեցօր ավելացող հոդվածները, գրքերը, ուսումնասիրություն-ները։ Սակայն կարևոր է նշել, որ այս ամենը կարելի է տեղավորել ավելի լայն՝ «ինքնության ճգնաժամ» հասկացողության շրջանակներում, որը մեր օրերում բավական հրատապ և օրակարգային խնդիր է Թուրքիայում։ Վերջին ժամանակներս այդ երկրում գնալով ավելի շատ քննարկվող և տա-րածում գտնող ինքնության թեման խորքային առումով գտնվում է թուրքա-կան հասարակության ուշադրության կենտրոնում։ Կարծում ենք՝ բավա-կան հետաքրքիր և ուշագրավ է հանգուցյալ Հրանտ Դինքի հետևյալ միտքը՝ Թուրքիայում ինքնության ճգնաժամի վերաբերյալ. «Եթե մի օր Թուրքիան քանդվի, ապա դա կլինի ոչ թե զենքի միջոցով, այլ ինքնության խնդրի»1։

Այս նույն հարցին մի փոքր այլ դիտանկյունից է մոտեցել ազգագրա-գետ Հարություն Մարությանը, ում կարծիքով՝ Թուրքիան մերժում է անցյա-լի, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն նյու-թական, տարածքային, բարոյական կորուստների հնարավորությունից խուսափելու համար, այլ նաև «տասնամյակներ շարունակ ժխտողականու-թյան հիմքի վրա ձևավորված ազգային ինքնության հնարավոր խաթար-ման վախով, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն քաղաքացիական, այլ նաև էթնիկ երանգ ունեցող մեծ հուզումների, որ վտանգավոր է դիտվում պետու-թյան միասնականության համար` առկա բազմէթնիկության պարա-գայում» [11, էջ 60]։

Ամենևին պատահական չպետք է համարել, որ ծպտյալ և իսլամաց-ված հայերի խնդրի առնչությամբ հրապարակավ արտահայտվել են Թուր-քիայի մի շարք հայտնի պատմաբաններ։ Նրանցից մեկը՝ Ինենյու համալ-սարանի պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սալիմ Ջյոհջեն, Հրանտ Դինքի թաղման բազմահազարանոց արարողությունն ուղղակիորեն կա-պեց ծպտյալ հայերի հետ՝ դա համարելով վերազարթոնքի նշան։ Նա, մաս-նավորապես նշել է. «Ես կարծում եմ, որ Դինքի թաղման արարողության մասնակիցներից շատերը ծպտյալ հայեր էին: Իմ կարծիքով՝ իրենց մինչ այս պահը թաքցրած և Ահմեթ, Մեհմեթ անուններով հայերը հուղարկավո-րության ժամանակ գիտակցաբար բացահայտվեցին: «Բոլորս հայ ենք, բո-լորս Հրանտ ենք» արտահայտությունը դրա վկայությունն էր: Ըստ իս՝ Հրանտ Դինքի սպանությունը ծպտյալ հայերի հիմնովին բացահայտվելու համար մի հայտնություն եղավ» [12, էջ 8]: Նույն խնդրին անդրադարձավ նաև թուրքական պատմական ընկերության նախագահ, հայտնի պատմա-

1 Հրանտ Դինքն այս միտքն արտահայտել է 2007թ. ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ժամա-նակ, այն հնչում է ռեժիսոր Հրանտ Հակոբյանի նկարահանած «Հրանտ Դինք» կարճամետրաժ ֆիլմում։

Page 116: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Ռ.Մելքոնյան

115

կեղծարար Յուսուֆ Հալաչօղլուն, որի կարծիքով՝ Դինքի թաղման արարո-ղությանը մոտավորապես 50.000-անոց հայկական համայնքից կարող էր մասնակցել 20.000 հայ և 10.000 էլ իրենց բողոքի ձայնը անկեղծ բարձրաց-նող թուրքեր, այսինքն՝ մոտ 30.000 մարդ: «Իսկ ովքե՞ր են մնացածները,- հարցնում է Հալաչօղլուն և ավելացնում,- անհրաժեշտ է այժմ այս ամենը շատ լավ ուսումնասիրենք և իմանանք»: Այնուհետև, մեջբերելով Դինքի այն միտքը, թե Թուրքիայում մուսուլման հայեր էլ կան, Հալաչօղլուն կասկած է հայտնում, թե միգուցե թաղման թափորի մնացած մասնակիցներն այդ հա-յերն են եղել, և առաջարկում է, որ պետական հետազոտական հաստատու-թյունները դրան գնահատական տան [13]:

Որոշ թուրք գիտնականներ և վերլուծաբաններ ծպտյալ և իսլամացած հայերին լուրջ սպառնալիք են համարում Թուրքիայի անվտանգության հա-մար և պետական կառույցներին կոչ անում միջոցներ ձեռնարկել այս ուղ-ղությամբ։ Այսպես, վերլուծաբան Մեհմեթ Շևքեթ Էյքը անհանգստություն է հայտնում, որ Կարսի մարզում ծպտյալ հայերը հողատարածքներ են գնում։ Նա դա կասկածելի է համարում. «Արդեն ասւում է, որ մեր երկրի մէջ մեծ թւով «թաքուն» հայեր են ապրում, որոնք ըստ երեւոյթին թուրք ու մահմե-դական են, բայց եթէ իրականութեան մէջ հայկական ինքնութիւն ու գի-տակցութիւն ունեն, այդ պարագային նշանակում է, որ անբնական մի վի-ճակ կա մէջտեղում» [8, էջ 105]։ Նույն Սալիմ Ջյոհջեն նույնիսկ կարծիք է հայտնում, որ մինչև 2015թ. ծպտյալ հայերն ահաբեկչական պայքար են սկսելու. «Ուշագրավ է այն հանգամանքը, որ 20-րդ դարի սկզբին այս կամ այն պատճառով իսլամ ընդունած հայկական ծագմամբ մեր քաղաքացինե-րի ուղղությամբ տարվող աշխատանքները վերջին ութ-տասը տարիներին ապշեցնող թափ են ստացել: Այսպիսի զարգացումը չէր կարող ի հայտ գալ հենց այնպես, և պարզ է, որ սրա հիմքում ապագային միտված մի շարք հաշվարկներ կան: Թուրքերի հետ հաշիվներ պարզելու, նրանցից վրեժ լու-ծելու և, ի վերջո, «դրախտային Հայաստանը» վերակերտելու նպատակները, 2015թ., այսինքն` աքսորի և տեղահանության որոշման ընդունման 100-ամյակի մոտենալն էլ, կրիպտո հայերի խնդրում առկա սպառնալիքները բավական մեծացրել են: Ուստի ես կարծում եմ, որ ապագայում` հավա-նաբար սկսած 2013-2014 թվականներից, հատկապես կրիպտո հայերի կող-մից Թուրքիան ենթարկվելու է բացահայտ կամ էլ թաքուն հարձակման, որն անցյալ դարի սկզբներին տեղի ունեցածներից շատ ավելի տարբեր է լինե-լու։ ...Ես կարծում եմ, որ հայերի զինված շարժումը սկիզբ է առնելու քա-ղաքներից: Հատկապես արևելյան և հարավարևելյան անատոլիական որևէ քաղաքում որոշակի գործողություններ իրականացնելու համար 10-12 000-անոց գաղութը բավարար է: Ըստ էության, տարածաշրջանի քաղաքներում

Page 117: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Ռ.Մելքոնյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

116

մոտավորապես այս քանակությամբ ծպտյալ հայեր կան» [14, էջ 24-26]: Թուրքական մամուլում և զանազան վերլուծություններում կարծիք-

ներ են հնչում, որ ծպտյալ հայերը մեծ թիվ են կազմում նաև պետական համակարգում, ինչպես նաև մասնավոր սեկտորում։ Սակայն ամենաշատ տարածված մեղադրանքը, որ հասցեագրվում է իսլամացած և ծպտյալ հայերին, այն է, որ նրանք ակտիվորեն համագործակցում են Քրդական բանվորական կուսակցության՝ PKK-ի հետ, որն ահաբեկչական գործու-նեություն է ծավալել թուրքական պետության դեմ։ Կրոնափոխ հայերը, ըստ թուրքական աղբյուրների, մեծ դեր ունեն նաև այլ ծայրահեղ ձախ կազ-մավորումներում։ Այս հարցին վերջերս կրկին մեծ հնչեղություն հաղորդեց Թուրքական պատմական ընկերության նախագահ, «պալատական» պատ-մաբան Յուսուֆ Հալաչօղլուն` 2007թ. օգոստոսի 18-ին Կեսարիա քաղա-քում կայացած սիմպոզիումի ժամանակ հայտարարելով, որ Թուրքիայի քրդերի մեծ մասն ունի թուրքմենական ծագում, իսկ ալևի քրդերն իրակա-նում կրոնափոխ հայեր են, որոնք առերես իսլամ են ընդունել և փոխել իրենց անունները` 1915թ. «տեղահանությունից» ազատվելու համար. «Այս-օր բազմաթիվ մարդիկ, որոնք հայտնի են որպես քուրդ ալևի, ցավոք սրտի, հավատափոխ հայեր են։ Մեր երկիրը մասնատել ձգտող PKK և TIKKO1 ահաբեկչական կազմակերպության անդամներից շատերը հենց այս հայերն են։ Այսինքն, ինչպես և մենք կարծում էինք, PKK-ն և TIKKO-ն իրա-կանում քրդական շարժումներ չեն» [15]։ Այս խոսքերն անմիջապես լայն արձագանք (ընդ որում՝ և՛ դրական, և՛ բացասական) գտան թուրքական մամուլում ու քաղաքական, գիտական, մտավորական շրջանակներում։ Լայն տարածում գտած թեժ քննարկումների շրջանակներում, օրինակ, «Հյուրիյեթ» թերթի լրագրող Մեհմեթ Յըլմազը, ըստ էության, հռետորական հարց էր տալիս, թե ինչու պետք է այդ հայերը փոխեին իրենց անունները և ներկայանային որպես մուսուլմաններ [16]։ Իսկ հայտնի գրող և լրագրող Մուրաթ Բելգեն արտահայտեց այն միտքը, թե իսլամ ընդունելու միջոցով փրկված հայերի նման քայլը պատկերացում է տալիս, թե ինչ է եղել նրանց հետ, ովքեր չեն դիմել այդ քայլին [17]։ Փորձելով հակադարձել իր դեմ սկսված քննադատության ալիքը` Հալաչօղլուն հավելեց նաև, որ ունի իսլամացված հայերի ցուցակը և տիրապետում է նրանց մասին մանրա-մասն տվյալների։ «Իմ ձեռքին կան 100 հազար կրոնափոխ հայերի մասին մանրամասներ. նրանց նախկին հայկական անունը, թուրքական անունը, բնակության վայրը և այլն»,- հայտարարել է նա` միևնույն ժամանակ ասելով, որ դա չպետք է ընկալվի որպես սպառնալիք [18]։ Բացի այդ, ըստ

1 TIKKO- Թուրքիայի բանվորների և գյուղացիների ազատագրության բանակ, որը ձախ ծայրահեղական կազմակերպություն է։

Page 118: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Ռ.Մելքոնյան

117

Հալաչօղլուի` ինքը և իր ղեկավարած Թուրքական պատմական ընկերու-թյունը «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ մի ամրոց է»։ Ներ-կայումս նա իր աշխատանքներում փորձում է տալ հայկական կողմի այն հարցի պատասխանը, թե ուր են մինչ 1915թ. այդ տարածքներում ապրող 1.500.000 հայերը։ Պատմակեղծարարը գտնում է, որ իսլամացված հայերի մասին իր այդ «գիտական աշխատանքը» հենց այս հարցի պատասխանն է, և մատնացույց անելով մահից փրկվելու համար ստիպված իսլամ ընդու-նած հայերին` ասում է. «Ահա այդ «անհետացած» հայերը, նրանք չեն կո-տորվել, և նշանակում է, որ հայկական կողմը մինչև այսօր սուտ է խոսել։ Իմ ասածները ուղղակի ոչնչացնում են հայկական սփյուռքի պնդումնե-րը» [19]։

Ինչպես և սպասելի էր, թուրքական պետական քարոզչամեքենան ամեն կերպ փորձում է հօգուտ իրեն ներկայացնել հարցը։ Ավելորդ չէ նշել, որ բռնի կրոնափոխված հայերի խնդրի այսօրինակ շահարկումը, փաստե-րի խեղաթյուրումը և նման անտրամաբանական եզրակացության հանգելը սպասելի էին շատերի, համենայնդեպս՝ մասնագետների համար։ Սակայն կարևոր է դիտարկել, որ Հալաչօղլուի պնդումները լուրջ չեն ընկալվում նաև որոշ թուրք գիտնականների կողմից։ Կարծում ենք՝ այստեղ ավելորդ չէ մեջբերել հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի հետևյալ միտքը. «1915 թվականին իրենց կյանքը փրկելու համար որոշ հայեր ընդունել են մուսուլմանություն։ Սրան սկզբնապես թույլտվություն է տրվել, սակայն հետո, երբ գնալով ավելի մեծ թվով հայեր սկսեցին իսլամ ընդունել, հատուկ հրամանով արգելվեց կրոնափոխությունը» [20]։ Իսկ Թուրքիայում մեծ ճա-նաչում ունեցող «Թոփլումսալ թարիհ» ամսագրի նախկին խմբագիր Օսման Քոքերը նշում է, որ հայերը իսլամացվել են ոչ միայն 1915-ին, այլև սկսած այն ժամանակվանից, երբ թյուրքերը հայտնվել են Անատոլիայում։ Քոքերը նույնպես անհիմն է համարում Հալաչօղլուի պնդումները և կարծիք հայտ-նում, որ առնվազն անլուրջ է կարծել, թե հայերը կարող էին փրկվել այդպի-սի պարզունակ միջոցով, այն է` հայտարարելով, թե քուրդ են կամ ալևի։ Ըստ նրա՝ պետությունը քաջատեղյակ էր, թե որ գյուղերն են հայկական, որոնք՝ քրդական։ Քոքերը պնդում է նաև, որ հայ կանանց և որբերի իսլա-մացումն այն ժամանակվա պետական քաղաքականության բաղկացուցիչ մասն է եղել [21]։

Գալով քուրդ ալևիների, զազաների շրջանում կրոնափոխ հայերի առ-կայության խնդրին` նշենք, որ դա հաստատող փաստեր կան, և 1915թ. Հա-յոց ցեղասպանության տարիներին, իրոք, բազմաթիվ հայեր (տարբեր տվյալներով՝ 20-40 հազար) ապաստան են գտել Դերսիմի ալևիների մոտ [22, s. 75]։ Հատկապես Դերսիմի ընտրությունը, ըստ տարբեր հեղինակների,

Page 119: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Ռ.Մելքոնյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

118

պայմանավորված էր այն հանգամանքով, որ պատերազմի մեջ գտնվող օսմանյան բանակը մեծ վերահսկողություն չի ունեցել այդ տարածքների վրա, ինչն էլ հնարավորություն է տվել տեղացիներին պատսպարել հայե-րին։ Մեր կարծիքով` ամենևին երկրորդական չպետք է համարել նաև այն հանգամանքը, որ հայերին ապաստան տվողները մեծ մասամբ ալևիներ էին։ Թուրքիայի դերսիմցի ալևիների հետ մեր անձնական շփումների ար-դյունքում տեղեկացել ենք, որ, օրինակ, մինչև այսօր էլ նրանց շրջանում տարածված է մի դարձվածանման միտք` «Մեր տան հայը», որը կարելի է ընդունել հայերին իրենց տներում ապաստան տալու ուղղակի վկայություն և հիշողություն։

Վերոնշյալ և բազմաթիվ այլ փաստեր ցույց են տալիս, որ Թուր-քիայում հետզհետե ավելի շատ է քննարկվում ու սևեռուն դառնում իսլա-մացված և ծպտյալ հայերի խնդիրը, և անգամ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի ժամանակ Հայաստանը ներկայացնող երգիչներին Թուրքիայի կողմից բարձր քվեներ տալը շատերը կապում են ծպտյալ հայերի հետ` պատճառաբանելով, որ հենց նրանք են քվեարկել իրենց ազգակիցների օգ-տին: (Ավելորդ չէ նշել, որ Թուրքիայի հեռախոսային օպերատորները նույն-իսկ ուսումնասիրում էին, թե հատկապես որ շրջաններից են ուղարկվել այդ sms-ները):

Բնական է նաև, որ թուրքական պետական տարբեր կառույցներ ևս հետաքրքրված են ծպտյալ և իսլամացած հայերի խնդիրներով։ Այս մասին են վկայում երբեմն-երբեմն մամուլում, վերլուծական տեղեկագրերում հայտնվող մանրամասն տվյալները կրոնափոխ հայերի ներկայիս բնակու-թյան վայրերի, թվաքանակի, նրանց շրջանում տեղի ունեցող գործընթաց-ների մասին։ Նույն Թաներ Աքչամը նշում է, որ թուրքական պետությունը հենց սկզբից է միջոցներ ձեռնարկել ցեղասպանության տարիներին իսլամ ընդունած հայերին հետագայում տարբերակելու համար։ Օրինակ, համա-պատասխան մարմիններից պահանջվել է գրանցամատյաններում այդ հայերի անունների դիմաց հատուկ նշումներ անել և անձնագրերը լրացնել այնպես, որպեսզի հասկացվի նրանց հավատափոխ լինելը [20]։ Գերմանա-բնակ թուրք գրող Քեմալ Յալչընը ևս կարծում է, որ թուրքական պետական համապատասխան կառույցները միշտ հետևել և շարունակում են հետևել ծպտյալ, իսլամացած հայերին [23, էջ 10]։

Այս համատեքստում ուշագրավ է Հալաչօղլուի վերոնշյալ հայտարա-րության մեկ այլ նրբերանգ ևս։ Պատմակեղծարարը հայտարարել է, որ ունի հայ հավատափոխների ցուցակները, որոնք պատրաստվել են բծա-խնդրությամբ, ավելին` «պետությունը տուն առ տուն շրջելով արձանագրել է այս մարդկանց» [24]։ Խնդիրն ավելի հետաքրքիր ենթատեքստ է ձեռք

Page 120: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Ռ.Մելքոնյան

119

բերում նաև այն պատճառով, որ Հալաչօղլուն խուսափում է նշել կոնկրետ աղբյուրը: Բնականաբար, հարց է ծագում. եթե այդ մարդկանց արձանա-գրել է պետությունը, ապա դա պետք է արված լիներ պետական օղակների և դրանց հատկացված գործառույթների միջոցով։ Իսկ մարդկանց արձանա-գրելու ընդունված տարբերակներից է մարդահամարը։ Հայտնի է, որ Թուր-քիայում առաջին անգամ մարդահամար անցկացվել է 1927թ., դրանից հետո` սկսած 1935-ից, որոշում է ընդունվել մարդահամար անցկացնել հինգ տարին մեկ [24]։ Սակայն թուրքական աղբյուրներում հանդիպում ենք տվյալների, որոնք ապացուցում են, որ, օրինակ, 1935թ. Թուրքիայում անց-կացվել են նաև կրկնակի մարդահամարներ։ Այսպես, Թուրքիայի ազգային մեծ ժողովի արձանագրությունների մատյանում պահվող փաստերը վկա-յում են, որ 1934թ. մայիսի 29-ին Թուրքիայի մեջլիսն ընդունել է թիվ 2465 օրենքը, որով նախատեսվում էր 1935թ. մարդահամար անցկացնել։ Սակայն ուշագրավ է, որ դրանից մոտ մեկ ամիս անց նույն մեջլիսն ընդունել է 2576 թվագիր օրենքը «գաղտնի բնակչության» մարդահամարի մասին, որն ուժի մեջ է մտել նույն թվականի հունիսի 15-ին։ Այսպիսով, անցկացվել է երկու տեսակի մարդահամար, և «գաղտնի բնակչության» մարդահամարն ավարտվել է 1935թ. հուլիսին, իսկ «համընդհանուր»-ն անցկացվել է նույն թվականի հոկտեմբերին [24]։ Վերոնշյալ օրենքը բաղկացած է եղել 12 հոդվածից, որոնցից առաջինը պահանջում էր, որ բոլորը 1,5 ամսվա ընթացքում տեղեկացնեն իրենց տանը կամ ենթակայության տակ գտնվող գաղտնի բնակչության մասին, չորրորդ հոդվածը 1-10 լիրա պատիժ էր սահմանում ճիշտ տեղեկություն չտվողների համար [24]։ Բնականաբար, «գաղտնի բնակչության» մարդահամար անցկացնելու պաշտոնական պատճառաբանությունը բավական տրամաբանական էր, և չենք էլ բացա-ռում, որ այդ մարդահամարները, իրոք, ունեցել են նաև զուտ բնակչության իրական քանակը որոշակիացնելու նպատակ։ Սակայն միամտություն կլինի կարծել, թե «գաղտնի բնակչության» մարդահամարի ընթացքում լրա-ցուցիչ չի ճշգրտվել մուսուլմանների մոտ ապաստանած կամ հետագայում իսլամ ընդունած հայերի թվաքանակը։ Պետության կողմից մանրամասն փաստերի հավաքումը, հատկապես Դերսիմ նահանգում ապրող կրոնա-փոխ հայերի մասին, մեր կարծիքով՝ ունեցել է կոնկրետ նպատակ։ Հայտնի է, որ 1938թ. թուրքական պետությունը Դերսիմում կազմակերպել է կոտո-րած։ Պատմելով այդ մասին` մեր զրուցակից դերսիմցի շատ ալևիներ պատմում էին իրենց ավագներից ու կոտորածի ժամանակակիցներից լսածները, որոնց համաձայն` այդ ժամանակ թուրքական բանակի թիվ մեկ թիրախը 1915-ին այնտեղ ապաստան գտած հայերն էին։ Ինչպես նշեց մի տարեց դերսիմցի, «1915-ին կիսատ թողածը շարունակեցին 1938-ին, և այդ

Page 121: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Ռ.Մելքոնյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

120

կոտորածի ժամանակ սպանվեցին բավական մեծ թվով կրոնափոխ հայեր»։ Անվիճելի է այն իրողությունը, որ Թուրքիայում հայերը` լինեն բացա-

հայտ, ծպտյալ թե իսլամացված, միշտ գտնվում են պետության լուրջ հսկո-ղության ներքո և ընկալվում են որպես պոտենցիալ վտանգ: Սա հաստա-տում է նաև հետևյալ ուշագրավ տվյալը. հայտնի է, որ 1980թ. սեպտեմբերի 12-ին Թուրքիայում իրականացվեց ռազմական հեղաշրջում, և իշխանու-թյունն անցավ բարձրաստիճան զինվորականներից կազմված Ազգային անվտանգության խորհրդի ձեռքը, որը տեղերում նշանակեց արտակարգ դրության հրամանատարներ, որոնք օժտված էին անսահմանափակ լիազո-րություններով։ 1982թ. սեպտեմբերի 8-ին արտակարգ դրության հրամանա-տարությունն անվտանգության ծառայությունից պահանջում է տարածքնե-րում ստուգել, թե արդյոք կան հայեր կամ հայկական ծագմամբ մարդիկ, և եթե կան, ապա արձանագրել նրանց ու վերցնել հսկողության տակ [25]։ Թուրքական «Ռադիկալ» թերթը հրապարակել է նաև Թուրքիայի անվտան-գության ծառայության նախկին մի աշխատակցի խոստովանությունը, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Արտակարգ դրության հրամանատա-րությունից մեզ գրավոր հրաման եկավ։ Մենք ուսումնասիրեցինք մեր պա-տասխանատվության տակ եղած շրջանը, հարցրինք, թե արդյոք այնտեղ կան հայկական ծագում ունեցող քաղաքացիներ։ Արտակարգ դրության ժա-մանակաշրջանն էր, բոլորը վախենում էին, և քանի որ հայերը համարվում էին «անջատողական», ուստի, եթե կային, ոչ ոք չէր համարձակվում թաքց-նել» [25]։ Հարկ ենք համարում ավելացնել նաև, որ նմանատիպ կարգադ-րությունները հանրապետական Թուրքիայի պատմության մեջ եզակի չեն և հանդիպում են տարբեր ժամանակաշրջաններում։

Կրոնափոխ հայերի խնդիրը Թուրքիայի համար նաև նուրբ հարց է, քանի որ այն անմիջականորեն կապված է էթնիկ ինքնության ճգնաժամի հետ, որը, ինչպես նշվեց վերևում, բավական լուրջ սպառնալիք կարող է լինել թուրքական պետության համար։ Օրինակ, հայտնի է, թե ինչ մեծ աղմուկ բարձրացրեց 2004թ. փետրվարի 6-ին Ստամբուլի «Ակոս» թերթում հանգուցյալ Հրանտ Դինքի տպագրած հոդվածն այն մասին, թե Թուրքիայի Հանրապետության գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ առաջին կին օդաչու և Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենը, իրականում հայուհի է [26]։ Նա մեկն է Հայոց ցեղասպանության ժամանակ որբացած հայ երեխաներից, և նրա իսկական անունն է Խաթուն Սեբիլջյան։ Հոդվածն արտասովոր լայն արձագանք գտավ Թուրքիայում. տարբեր մարդիկ, կազմակերպություններ, կառույցներ հանդես եկան հայտարարություններով։ Հատկապես կարևոր է առանձնացնել գլխավոր սպայակույտի խիստ կոշտ հայտարարությունը։ Բայց եթե փորձենք դիտարկել Սաբիհա Գյոքչենի հայ լինելու մասին հոդ-

Page 122: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Ռ.Մելքոնյան

121

վածի տպագրվելուց հետո բարձրացված աղմուկի իրական ենթաշերտերը, ապա կտեսնենք, որ թուրքական խորհրդանիշներից մեկի` հայտնի օդա-չուի իրական էթնիկ պատկանելության քողազերծումն ուղղակիորեն կապ-ված է ժամանակակից թուրքական պետության անվտանգության հետ։ Եվ եթե ապացուցվում է, որ գլխավոր խորհրդանիշներից մեկը, թուրքերի պատկերացմամբ, թշնամի «գյավուր» հայ է, ապա նրանց ինքագիտակցու-թյան մեջ ինչ-որ բան, այնուամենայնիվ, կոտրվում է։ Միլիոնավոր թուրքեր, ովքեր մեծացել են հայերի հանդեպ ատելության մթնոլորտում և որպես խորհրդանիշ պատկերացրել Սաբիհա Գյոքչենին, հիմա վստահաբար ապ-րում են հոգեբանական ճգնաժամ, քանի որ պարզվում է, որ իրենց ազգային վեհության խորհրդանիշն իրականում ծագումով հայ է։ Եվ կարելի է եզրակացնել, որ Դինքի հալածանքն ու սպանությունը կապված էին ավելի շատ ոչ թե այն հանգամանքի հետ, որ նա արտասանում էր «ցեղասպանու-թյուն» բառը, այլ խորքայինն ու արմատականն այն էր, որ Դինքի քայլերը, գործունեությունը և մտքերը կարող էին սասանել կեղծիքով ստեղծված պետության կարևոր հիմքերից մեկը` թուրքական ինքնությունը։

Ամփոփելով՝ մեջբերենք Թուրքիայի կրոնափոխ հայերի թվաքանա-կին վերաբերող մի քանի վարկածներ։ Թուրքական տարբեր աղբյուրներ նշում են 80.000-ից մինչև 600.000 թիվը։ Կարեն Խանլարյանը նշում է շուրջ 2 միլիոն թիվը, որոնցից ծպտյալները՝ շուրջ 700-750 հազար, իսկ իսլամա-ցածները՝ 1.300.000 [8, էջ 104]։ Ի դեպ, նրա այս վարկածը համապատաս-խանում է նաև Հրանտ Դինքի նշած թվաքանակին։ Հավանաբար իր վերջին հարցազրույցներից մեկում նա անդրադառնում է Թուրքիայում բնակվող իսլամացված հայերի հարցին և խոսում նաև նրանց թվաքանակի մասին. «Թուրքիոյ մէջ այսօր հազարաւորներ կան, որ քաջութիւն ունին հրապա-րակաւ արտայայտուելու, գիրքեր ու յօդուածներ գրելու, թէ իրենց պապերը հայ էին։ Թուրքիոյ մէջ հիմա այս ուղղութեամբ շարժում կայ եւ ես ըսեմ, որ ապագայ հայ կեանքի ամենամեծ եւ ամենայուսալի աշխատանքներէն մէկը կրնայ դառնալ անիկա։ Եթե Թուրքիան Եւրոմիութեան անդամ դառնայ օր մը, չեմ սխալիր, եթէ հայութիւն առնուազն երկու միլիոն եւս շատնայ, Թուրքիոյ մէջ գոյութիւն ունեցող իսլամ հայերու թիւով (ընդգծումը՝ Ռ.Մ.)։ Ինծի համար շատ կարեւոր հարց է այս հարցով աշխատիլ եւ գտնիլ այդ կորսուածները, ողջնցնել այդ մեռածները։ Շատ կարեւոր է գտնել այդպիսի հայ մը եւ իրեն տալ իր հայութիւնը» [27]։

Փետրվար, 2008

Page 123: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Ռ.Մելքոնյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

122

Աղբյուրներ և գրականություն 1. Երեմեև Դ., Թուրքերի ծագումը, Երևան, 1975։ 2. Кондакчян Р., Турция: внутреняя политика и ислам, Ереван, 1983. 3. Խաչատրյան Ա., Հայերի մահմեդականացումը միջնադարյան Հայաստանում

(8-15-րդ դդ.), Իրան-նամէ, Երևան, 1993, հունիս, թիվ 1։ 4. Ամատունի Գ., Դարերու ընթացքին թրքացած հայեր, քրտացած հայեր,

«Նայիրի» շաբաթաթերթ, Բեյրութ, 1980, հ. 1-12։ 5. Շաքարյան Ա., «Արյան հարկը» Օսմանյան կայսրությունում. Դևշիրմե, Երևան,

2006։ 6. Զուլալյան Մ., «Դևշիրմե»-ն (մանկահավաքը) Օսմանյան կայսրության մեջ ըստ

թուրքական և հայկական աղբյուրների, Պատմա-բանասիրական հանդես, Երևան, 1959, հ. 2-3 (5-6)։

7. «Եզերք» հանդես, Երևան, 2007, օգոստոս, թիվ 2։ 8. Խանլարի Կ., Հայ բնակչութեան էթնոկրօնական վերակերպումները Թուր-

քիայի Հանրապետութիւնում (1923-2005թթ.), Երեւան, 2005։ 9. Արծրունի Ա., Հայկական ինքնության ճգնաժամ և քաղաքական-հոգեբանա-

կան առաջխաղացման փայլուն առիթ, «Եզերք», թիվ 2, Երևան, օգոստոս, 2007։ 10. Այվազյան Ա., Հայկական ինքնության գրավականները կամ ո՞վ է հայը, «Ազգ»

օրաթերթ, Երևան, 24.11.2007, թիվ 217։ 11. Մարության Հ., Հիշողության դերն ազգային ինքնության կառուցվածքում,

Երևան, 2006։ 12. «Հրանտ Դինքի սպանությունը «Ծպտյալ հայերի» համար հայտնություն էր»,

հարցազրույց Սալիմ Ջյոհջեի հետ, «Հանրապետական», Երևան, 2007, թիվ 2։ 13. Milliyet, 25.02.2007. 14. Մելքոնյան Ռ., Ծպտյալ հայերը թուրք գիտնականների ուշադրության

կիզակետում, «Գլոբուս», Երևան, 2007, թիվ 12։ 15. Hürriyet, 22.08.2007. 16. Yılmaz M., İsimleri neden değiştirdiler acaba?, Hürriyet, 23.08.2007. 17. Sabah, 23.08.2007. 18. Hürriyet, 22.08.2007, Sabah, 22.08.2007. 19. Zaman, 21.08.2007,29.08.2007. 20. Türker Y., Hepimiz maalesef Ermeniyiz!, Radikal, 27.08.2007. 21. Dinç G., Anneannesi, babaannesi, dedesi Ermeni olanlar geçmişle yüzleşiyor.

Müslüman Ermeniler anlatıyor, Yeni Aktüel, #116, ekim, 2007. 22. Basyurt E., Ermeni evlatlıklar, İstanbul, 2006 (2-inci baskı). 23. Թուրք գրողը ծպտյալ հայերի մասին (հարցազրույց Քեմալ Յալչընի հետ),

«Հանրապետական», Երևան, 2007, թիվ 10։ 24. Özgür B., Halaçoğlunun listesi 1935teki “gizli’ nüfus sayımdan mı cıktı, Referans,

08.09.2007. 25. Işık T., Ermenileri fişleyin, Radikal, 4.10.2007. 26. Dink H., Lokmagözyan D., Sabiha-Hatunun sırrı, Agos, 6.02.2004, s. 410. 27. Օրակարգ, Գլենդել, 10. 01.2007, թիվ 16։ 28. Atnur I.E., Türkiyede Ermeni kadınları ve çocukları meselesi (1915-1923), Ankara,

2005.

Page 124: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Ռ.Մելքոնյան

123

ПРОБЛЕМА ИСЛАМИЗИРОВАННЫХ АРМЯН В ТУРЦИИ (попытка контура общего состояния)

Рубен Мелконян

Резюме

В статье рассматриваются вопросы, касающихся армян, принявших ислам в годы Геноцида. Говоря о сменивших веру армянах Турции, мы часто сталки-ваемся со спорной и в то же время многоуровневой проблемой определения их нынешнего статуса. Иноверующие армяне Турции – это люди, находя-щиеся на разных стадиях ассимиляции, немногие из которых имеют чистое армянское этническое происхождение. Но нужно четко зафиксировать, что в подавляющем большинстве сменившие веру армяне Турции приняли ислам, будучи вынуждены сделать выбор между жизнью и смертью. Доказательст-вом сохранения в их среде разных пластов армянского самосознания являет-ся тот факт, что насильственно и вынужденно почти полностью ассимилиро-ванные армяне при первой же возможности возвращаются или хотя бы пыта-ются вернуться к своим корням. Обязательным и важнейшим условием оценки элементов этнического и религиозного самосознания армян, находя-щихся на разных стадиях ассимиляции, является четкое представление и учет той среды, в которой живут наши насильственно или только внешне исламизированные сородичи. В Турции, где сегодня крайне опасно быть ар-мянином или вообще не мусульманином, сохранить классический армян-ский уклад очень сложно, особенно в наиболее отсталых и ретроградных восточных провинциях.

Проблема сменивших веру турецких армян является важной частью общей проблемы этнической идентичности и естественно, что турецкая го-сударственная пропагандистская машина спекулирует на этой теме, пытаясь использовать ее в своих целях. В этот же контекст вполне умещаются неод-нократно озвученные утверждения турецкого лжеисторика Галачоглу, что в 1915г. армяне не были истреблены, но, сменив веру, продолжали жить в Турции. Неоспоримо и то, что в Турции армяне, будь то открыто заявляю-щие о своей идентичности, криптоармяне или принявшие ислам, постоянно находятся под жестким контролем государства и воспринимаются как се-рьезная опасность.

Page 125: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

124

вÚàò ²èºìîð²îÜîºê²Î²Ü ܺðβÚàôÂÚàôÜÀ ÂÆüÈÆêàôØ

(ուշ միջնադար – 1918թ.)

Խաչատուր Դադայան Առևտուրն ու արհեստներն ուրբանիստական երևույթ են, այդ իսկ պատճա-ռով հայերը, որպես տնտեսական բազմադարյա ավանդույթների կրողներ, եղել են Թիֆլիսի բնակչության հիմնական տարրը. հոդվածում բերված են սույնը փաստող բազմաթիվ վիճակագրական տվյալներ։ Հայերն են եղել Անդրկովկասի «մայրաքաղաք» Թիֆլիսի տնտեսության նշանակալի ճյուղերի (առևտուր, ֆինանսավարկային ու բանկային գործ, արտադրական ու արդյու-նաբերական ձեռնարկություններ և այլն) ստեղծման առաջնեկներն ու աներկ-բա առաջատարները։ Հոդվածում ներկայացված են թիֆլիսաբնակ տասնյակ հայ ձեռնարկատերերի (այդ թվում՝ Ալ.Մանթաշյանցի) տնտեսական գործու-նեությունը լուսաբանող մեծաթիվ աղբյուրագիտական տեղեկություններ։

Վրաստանը և ի մասնավորի Թիֆլիսը հայերի համար ե՞րբ դարձան մշտա-կան բնակության վայր։

Վախթանգ Գորգասար (Գուրգասլան) թագավորը Vդ. մայրաքաղաք դարձրած Թիֆլիսը բնակեցրեց հայերով։ 632թ. Բերդի թաղում հայերը կառուցեցին Սբ.Գևորգ եկեղեցին։ 1122թ. Դավիթ Շինարար թագավորը Անիից գաղթածների համար կառուցեց Գորի քաղաքը [1, էջ 77]։ XIIդ. վերջերին Թիֆլիսի մելիքներ, այսինքն՝ կառավարիչներ, այսօրվա պատկե-րացմամբ՝ քաղաքագլուխներ, դարձան Մահկաբերդցի Արծրունյաց իշխա-նական տան ներկայացուցիչներ Վասակ և Քուրդ ամիրա եղբայրները [2, էջ 6]։ XIIIդ. Թիֆլիս գաղթած կարնեցի Ումեկ վաճառականը մեծ պատվի ար-ժանացավ վրաց արքունիքում և դարձավ արքայի թագավորահայրը։ 1650թ. Ռոստոմ թագավորը հայ իշխան Բայանդուրին հանձնեց «իշխանությունը մեծ Տփխիս քաղաքի», իսկ 1714թ. թագավորական հրովարտակով իշխան Բեհբությանն ստանձնեց Թիֆլիսի մելիքությունը, ինչը ժառանգական դարձավ այդ տոհմի համար (15 Բեհբությաններ մինչև 1801թ. հաջորդաբար վարեցին այդ պաշտոնը)։

Ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը վկայում է, որ 1671թ. Թիֆլիսի 14 եկեղեցիներից 8-ը հայկական էին, իսկ մեկ այլ ֆրանսիացի՝ բուսաբան

Page 126: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Խ.Դադայան

125

Թուրնֆորը, նշում է, որ 1701թ. Թիֆլիսն ուներ 20000 բնակիչ, որից 14000-ը լուսավորչական հայեր էին, 3000-ը՝ մուսուլման, 2000-ը՝ վրացի և 500-ը՝ կաթոլիկ հայ [3, էջ 147]։

Այս թվերն ապացուցում են, որ Վրաստանում քաղաքաբնակության հիմքը դրել են հայերը։ Վրաց թագավորները և իշխանները մշտապես բնակվում էին տոհմական կալվածքներում և ժամանակ առ ժամանակ իրենց ազնվականների, ծառաների, ճորտերի հետ այցելում էին Թիֆլիս։ Պ.Իոսելիանին նկատում է, որ Վրաստանի քաղաքները ոչ այլ ինչ էին, եթե ոչ լեռնային բերդեր, ռազմական ամրություններ, որոնց հովանու ներքո ժողովվում ու բազմանում էր բնակչությունը [1, էջ 84]։ Այս նույն միտքն է կրկնում կովկասագետ Ե.Վեյդենբաումը. «Վրաստանում երբեք չեն եղել քաղաքներ՝ բառիս դասական կամ եվրոպական իմաստով, այլ գոյություն են ունեցել միայն իշխանների ամրացված բնակավայրեր, որոնց պաշտպա-նության ներքո երբեմն ի հայտ էին գալիս ոչ մի ներքին ինքնուրույն կազ-մակերպվածություն չունեցող պատահական առևտրականների գյուղակ-ներ» [4, с. 311]։ «Պատահական առևտրականների» այս գյուղակների բնա-կիչները հիմնականում հույներ ու հրեաներ էին, այնինչ Թիֆլիսի ու Գորիի բուն բնակչությունը կազմում էին հայերը, որոնք ունեին իրենց ներքին ինքնուրույն կազմակերպվածությունը։ Վրաց թագավորների կողմից քա-ղաքները հայերին «տրամադրելը» խելացի ռազմավարական քաղաքակա-նություն էր. գյուղաբնակ և հիմնականում երկրագործությամբ զբաղվող վրացիները պարզապես զուրկ էին առևտրական լայնածավալ գործարքներ իրականացնելու ունակությունից, այնինչ հայերն ունեին առևտրավարու-թյան դարավոր ավանդույթներ։ Միայն արհեստները և առևտուրը կարող էին զարգացնել քաղաքները, և կայացվեց մի չգրված համաձայնություն. հայերը քաղաքների լիիրավ տերեր էին, բայց՝ վրաց թագավորների հպա-տակներ։ Սա երկուստեք ձեռնտու էր, այս վիճակը պահպանվեց դարեր շարունակ, և սա երկու ժողովուրդների փոխներթափանցված, համատեղ կեցության զարմանալի դրսևորում էր։ Մենք սա շեշտում ենք այն պատճա-ռով, որպեսզի հետագայում մեջբերվող փաստական, վիճակագրական տվյալները հասկանալի լինեն և առիթ չդառնան ոչ հայերի ազգային սնապարծության, ոչ էլ վրացիների ազգային անլիարժեքության հոռի ար-տահայտումների։

Ե.Վեյդենբաումը շարունակում է. «Միայն Թիֆլիսում ու Գորիում հայ բնակչությունը կազմավորեց քաղաքային դաս, որը մշակեց կամ, ավելի շուտ, իրացրեց սեփական կազմակերպվածություն։ Դրանք, այսպես կոչ-ված, մոքալաքներն էին։ Թիֆլիսում նրանց հաստատվելու ժամանակն ան-հայտ է։ Հավանաբար, այդ դասն աստիճանաբար կազմավորվեց այն հայե-

Page 127: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Խ.Դադայան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

126

րից, որոնք օտարության մեջ փրկություն էին որոնում թշնամական ասպա-տակություններից։ ...Նրանք հիմնականում զբաղվում էին առևտրով, բայց կային նաև արհեստավորներ։ Չնայած մոքալաքներն այդ դասի մեջ չէին մտնում» [4]։ Մոքալաքե՝ վրացերեն նշանակում է քաղաքացի։ Սկզբում այդպես էին կոչվում քաղաքների բոլոր բնակիչները, սակայն հետագայում «մոքալաքե»-ն վերածվեց պատվանունի, որ թագավորները շնորհում էին Թիֆլիսի ու Գորիի այն բնակիչներին, որոնք ունեին քաղաքաբնակային հին ծագում և վճարում էին հատուկ հարկ՝ մախթա։ Այդ հարկը հավասար էր 4000 ռուբլու, ինչը վիթխարի գումար էր, և հարց է ծագում՝ որտեղի՞ց այդ փողը։ Առևտրից. մոքալաքների հիմնական զբաղմունքը առևտուրն էր։ XVIIIդ. ամեն տարի Թիֆլիսի մոքալաքները շուրջ 2000 ուղտաբեռ մորթե-ղեն և այլ ապրանքներ էին արտահանում Պարսկաստան և Կարին (Էրզրում)։

Վախթանգ VI թագավորի նազիրի պաշտոնը վարում էր մոքալաք Հովսեփ Փիթոյանը։ 1760թ. Ռուսաստան այցելած Թեյմուրազ թագավորի շքախմբում կային երեք մոքալաքներ՝ խոշոր վաճառականներ Գևորգ Բաղդադյանը, Նազար Գևորգյանը (Եգորով) և Մելքոն Դավթյանը։ Մոքա-լաքները հատկապես մեծ դերակատարություն ունեին Իրակլի II-ի արքու-նիքում (այս վրաց արքան մեր պատմագրության մեջ հայտնի է Հերակլ ան-վամբ)։ Այսպես, մոքալաք Ամիրյանը կատարում էր զանազան դիվանագի-տական հանձնարարություններ, դիվաններ՝ քարտուղարներ էին Թումա-նյանները, թարգմանիչներ՝ Ենիկոլոպյանները, մելիքներ՝ Բեհբությանները, զառնշանջիներ (զրահների վրա ոսկեգիր քանդակողներ կամ դրվագազար-դողներ)՝ Բեբուռյանները, արքունի ախոռապետեր՝ Ղորղանյանները և այլն։ Իրակլի II-ի օրոք XVIIIդ. վերջերին Թիֆլիսում կար 556 տուն մոքալաք, որոնք բացառապես հայեր էին [5, էջ 89-93]։ Միայն ռւսական տիրապետու-թյան հաստատումից հետո (1801թ.) մոքալաքների դասի մեջ մտցվեց մեկ վրացական ընտանիք։

Մոքալաքները նաև ֆինանսական աջակցություն էին ցույց տալիս արքայական ընտանիքին։ Այսպես, Իրակլի II-ը մոքալաք, պարոն Հակոբից պարտք էր վերցրել 300ռ., իսկ 1799թ. մի ստացականում ասվում էր. «Ես՝ արքայազն Գեորգիս, քեզնից՝ Մելիք Շաքարից պարտք եմ վերցնում 200 ռուբլի։ Երբ քոչվորները յայլաներից վերադառնան, այնժամ լիովին կհա-տուցեմ։ Խնդրում ենք, որ այս մասին ոչ ոք չիմանա» [6, с. 660]։

1801թ. տեղի ունեցավ մի հիրավի պատմական իրադարձություն, որի հետևանքները Անդրկովկասի ժողովուրդներն այս կամ այն կերպ զգում են մինչ օրս՝ Ռուսաստանը նվաճեց Վրաստանը։ Դա շրջադարձային երևույթ էր, որն էական ազդեցություն ունեցավ բազմաթիվ մեծ ու փոքր ժողովուրդ-

Page 128: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Խ.Դադայան

127

ների առաջադիմական, բարեբեր զարգացման վրա առհասարակ։ Ինչպես դիպուկ նկատել է նշանավոր տնտեսագետ Դավիթ Անանունը. «Ռուսաս-տանի նվաճումից հետո Անդրկովկասը դարձավ բաց շուկա, «տոնավա-ճառ», որի գլխավոր կրպակը Թիֆլիսն էր... Պարսիկն ու օսմանցին պատե-րազմում էին և կողոպտում, ռուսը պատերազմում էր և առևտուր անում» [7, էջ 228]։ Ահա սա՛ էր տարբերությունը։ Թե Անդրկովկասն ինչպիսի փոփո-խությունների ենթարկվեց, հատկապես՝ տնտեսության ասպարեզում, մեջ-բերենք նույն հեղինակի մի դիտարկում ևս. «Առևտրի լայն ասպարեզ չկար. յուրաքանչյուր խանություն մի ինքնամփոփ մաքսային միավոր էր, ինչը խոչընդոտներ էր հարուցում առևտրի զարգացման համար։ Առևտուրը մի նպատակ ուներ՝ բավարարել տեղական բնակչության համեստ պահանջները։

Ռուսների հետ դրությունը փոխվեց։ Նախ, փլուզվեցին խանական միջնորմները, որոնք դժվարացնում էին ապրանքափոխանակությունը։ Անդրկովկասը անմիջական հարաբերությունների մեջ մտավ ընդարձակ և համեմատաբար բարձր կուլտուրա ունեցող Ռուսաստանի հետ։ Երկրորդ, Անդրկովկասում հաստատվեց մի ստվար տարր՝ ռուս պաշտոնեությունը և զորքը, որը որպես սպառող նոր պահանջներ առաջադրեց երկրամասի առևտրին։ Եվ այդ տարրը նման չէր նախկին խանական պաշտոնեությանը, որովհետև վճարում էր ստացած ապրանքի համար։ Ռուսները խոշոր քա-նակությամբ դրամ մտցրին, իսկ մշտական ռազմական գործողությունները խոշոր ծախքերի դուռ էին բացում։ Բնակչությունն, այսպիսով, հնարավո-րություն ունեցավ փողի վերածելու իր մթերքները և արհեստի արդյունք-ները։ Խախտվեցին երկրամասի բնատնտեսական հիմքերը, և սկիզբ առավ ապրանք արտադրող, ապրանքներով և փողով փոխհարաբերվող հասա-րակարգ։ Ռուսական տիրապետությունն Անդրկովկասի տնտեսական կյանքի համար ունեցավ հեղաշրջող նշանակություն։ Անդրկովկասը դար-ձավ մի մեծ շուկա, որը սպառում էր դրսից բերած ապրանքները՝ դրա դի-մաց տալով փող կամ երկրամասի հում և վերամշակման ենթակա նյութե-րը։ Եթե 1822թ. ներմուծվել էր 825 985 ռ. և արտահանվել 463 123 ռ. ապրանք (Ռուսաստան), ապա 1875թ. համապատասխանաբար՝ 8 096 141 ռ. և 13 983 499 ռուբլու» [7, էջ 190-191]։

Այսպիսով, Վրաստանի նվաճումն առաջացրեց լրջագույն, սկզբունքո-րեն նոր տնտեսական փոխհարաբերություններ, որոնց կրողներ դարձան վրացական քաղաքները։ Իսկ եթե նկատի ունենանք, որ քաղաքային բնակչության բացարձակ մեծամասնությունը հայերն էին, ապա պարզ կդառնա, որ հենց նրանց էր վերապահված տնտեսական բարեփոխման առաջնությունը։ Այն, որ վրացական քաղաքների բնակչությունը գրեթե

Page 129: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Խ.Դադայան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

128

զուտ հայկական էր, հեշտ է ապացուցել վիճակագրական տվյալներով։ Այսպես, 1803թ. Թիֆլիսում կար 2700 տուն, որոնցից միայն 18-ն էին պատ-կանում վրացիներին, մնացածը հայկական էին։ 1821թ. մարդահամարի տվյալներով՝ Թիֆլիսում մշտապես բնակվում էր 2951 հայ (417 վրացի և ռուս. փակագծերում նշում ենք վրացիների ու ռուսների թվաքանակը), Գորիում՝ 331 հայ (121), Անանուրում՝ 123 (24), Թելավում՝ 236 (74), Սղնա-խում՝ 377 (12) [6, с. 661]։

Ինչո՞ւ ենք շեշտադրում կատարում հատկապես տնտեսական գործո-նի վրա։ Որովհետև Ռուսաստանի զինուժի նվաճողական քաղաքականու-թյունը Անդրկովկասում, նախ, անվիճելի բարերար ազդեցություն ունեցավ, իսկ հայերի ու վրացիների պարագայում՝ նաև փրկարար դրսևորում կրո-նական դավանանքի իմաստով։ Սակայն հենց այդ նույն գործոնը 1917-1920թթ. պատճառ դարձավ հայերի ցեղասպանությանը Բաքվում (1918թ.) և արտամղմանը՝ Թիֆլիսում։

1813թ. Ռուսաստանը գրավեց Բաքվի խանությունը, 1827-ին՝ Արևե-լյան Հայաստանը և հետագայում ստեղծեց Կովկասի փոխարքայությունը, որի մայրաքաղաք դարձավ Թիֆլիսը։ Վրաստանն ուներ ծով և անմիջական հարաբերակցության հնարավորություն Ռուսաստանի հետ։ Բաքուն ուներ նավթ և ծով։ Երևանի նահանգը չուներ ոչինչ, տնտեսական հետաքրքրու-թյուն չէր ներկայացնում և ռուսական կայսրության համար ծայրամա-սային, բուֆերային մի գոտի էր, որն ամեն պահի կարող էր վերածվել ռազմական գործողությունների թատերաբեմի։ Սակայն հայությունն ուներ մի առավելություն, որից զուրկ էին Անդրկովկասի բոլոր ժողովուրդներն ու ազգերը. դա մարդկային քաղաքակրթական ռեսուրսն էր։ Արևելահայու-թյունը հայտնվեց կայսրության միասնական ու համահավասար պետա-կան, իրավական տարածքում, ընդհանուր պետության կազմում և օգտա-գործելով տնտեսական գործունեությամբ զբաղվելու ազգէական հակումը, բազմադարյա գենը՝ սկսեց «նվաճել» Անդրկովկասը և դարձավ Թիֆլիսի՝ «տոնավաճառի գլխավոր կրպակի» տերն ու տիրակալը։

Թիֆլիսի «նվաճումը» սկսվեց պետական կապալների վարձակալու-մով։ Բանն այն է, որ ռուսական զորքին պարեն մատակարարելը, պետա-կան հաստատությունների համար շինություններ կառուցելը, առհասարակ իշխանության կարիքները հոգալը կատարվում էր կապալային եղանակով։ Սա հարստանալու հրաշալի աղբյուր էր, որովհետև կապալառուն գործ ուներ ճշտապահորեն և կանոնավոր կերպով վճարող պետական գանձա-րանի հետ (օրինակ, թիֆլիսցի ոմն Քալինյան վիթխարի հարստություն դիզեց՝ բանակին միս մատակարարելով)։ Կապալային էր անգամ պետա-կան տուրքերի գանձումը, մասնավորապես՝ մետաքսի տուրքի գանձումը,

Page 130: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Խ.Դադայան

129

որը գտնվում էր հայերի ձեռքում։ Այսպես, Գանձակի նախկին խանությու-նում մետաքսի կապալառուներ էին Շադինյանը և Ջամալյանը, Նուխվա գավառում՝ Փրիդոնյանը, Տեր-Գրիգորյանը և Իզմիրյանը, Շամախի և Շուշ-վա գավառների մետաքսը վաճառվում էր աճուրդով, իսկ Ղուբայի գավա-ռում կապալառուներ էին Լազարյանը, Տեր-Ղուկասյանը, Միրզոյանը։ Կապալային եղանակով տնտեսավարումը սկզբնական շրջանում ձեռնտու էր երկուստեք. նախ, ռուսական իշխանությունը պարզապես ի վիճակի չէր, ռեսուրսներ չուներ հարկ եղած չափով համապատասխան պաշտոնեու-թյուն պահելու համար, իսկ հայերը, վրացիներն ու թաթար-ադրբեջանցի-ները պետական ծառայության փորձառություն չունեին։ Բացի այդ, կապա-լային տնտեսավարումը որքան անխուսափելի, այնքան էլ ժամանակավոր բնույթ ուներ, քանզի ռուսական իշխանությունը ցանկացած հարմար ժա-մանակ այն կարող էր վերացնել։ Սակայն կապալատվությունը հանգեցրեց այնպիսի փոխհարաբերակցության, որը հետագայում վերածվելու էր ներ-քաղաքական, ազգամիջյան լուրջ հակամարտությունների։ Բանն այն է, որ առաջնությունն անմիջապես ստանձնեց քաղաքաբնակ հայությունը, քանզի ոչ գյուղացի ազնվական վրացին, ոչ առավել ևս միջնադարյան խավարի մեջ խարխափող թաթար-ադրբեջանցին ի վիճակի չէին առևտրով զբաղվե-լու, այնինչ առևտուրը քաղաքակրթության դրսևորում էր։ Բացի այդ, հա-յերն սկսեցին կապալները միմյանց փոխանցել-վաճառել, այսինքն՝ բիզնես վարել ազգային պատկանելության հատկանիշով, ինչը թելադրված էր ոչ թե ազգայնականությամբ, այլ տնտեսական անհրաժեշտությամբ։ Աստիճա-նաբար ձևավորվեց առևտրական, կապալառուական, վաշխառուական կապիտալ, որի տերերը հայերն էին։ Այդ կապիտալն էր, որ փնտրելով գործադրման նոր ոլորտներ՝ ստեղծեց Անդրկովկասի արդյունաբերությու-նը։ Կապալներից ու մետաքսից հարստացած հայ կապիտալիստների մի մասը հիմք դրեց Բաքվի նավթարդյունաբերության զարգացմանը, մյուս մասը տնտեսական բուռն գործունեություն ծավալեց Թիֆլիսում։ Տնտեսա-կան այս իրողությունն Անդրկովկասում հանգեցրեց ժողովրդագրական փոփոխությունների. Ղարաբաղի հայությունն սկսեց զանգվածաբար արտագաղթել Բաքու, իսկ Երևանի նահանգի «թիրախ» դարձավ Թիֆլիսը։

1834թ. «մեծ կրպակում» բնակվում էր 16.807 հայ և 3582 վրացի [3, էջ 147]։ 1848թ. տվյալներով Թիֆլիսն ուներ 30.814 բնակիչ. ըստ կրոնական դավանանքի լուսավորչական էին 13.779-ը, ուղղափառներ՝ 786-ը (որից 415-ը՝ հայ), լյութերական՝ 371-ը, մահմեդական՝ 1317-ը։ Հիմնական զբաղ-մունքները առևտուրը և արհեստներն էին. 1926 արհեստավորից հայ էին 1448-ը [8, с. 92]։

1845թ. ռուս կովկասագետ Յու.Գագեմեյստերը գրում էր. «... Հայերն,

Page 131: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Խ.Դադայան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

130

անշուշտ, չափազանց կարևոր տեղ են գրավում Անդրկովկասի բնակիչների մեջ իրենց ընդունակություններով, գործունեությամբ և լուսավորության հանդեպ ձգտումով։ Նրանք մշտապես համարվել են Արևելքի ամենագոր-ծունյա մշակները։ Բայց շարունակական թալանը, որին ենթարկվել են նախկին տիրակալների կամայականության ժամանակ, նրանց ընտելացրել է աշխատել բացառապես սեփական կարիքների բավարարման համար։ Այդ իսկ պատճառով գյուղերում նրանք գրեթե չեն տարբերվում այլ բնիկ-ներից և ապրում են աղքատ։ Բայց դրա փոխարեն քաղաքներում, որտեղ միշտ էլ շատ է եղել հալածանքներից պաշտպանությունը և հովանավորու-թյունը, նրանց միտքը ծավալվում է, և չկա մի աշխատանք, մի արհեստ, որով չզբաղվեն։ Մի քանի հարյուրամյակ գտնվելով թուրքերի ու պարսիկ-ների լծի տակ՝ նրանք կարողանում են գնահատել բարեբեր պտուղները ռուսական կառավարման, որը նրանց ազատագրեց հարստահարումից և շնորհեց բարեկեցիկ քաղաքացիության բոլոր իրավունքները։ Վերին աստիճանի օժտված լինելով ձեռներեցության ոգով և առևտրի հանդեպ հա-կումով՝ նրանք անհիշելի ժամանակներից տիրում են ոչ միայն Վրաստանի, այլև անդրկովկասյան գրեթե բոլոր գավառների ամբողջ առևտրին։ Նրանք իրենց համար առևտրական ուղիներ գցեցին դեպի Ռուսաստան, և Անդր-կովկասը միայն նրանց միջոցով է իր ապրանքներն իրացնում Ռուսաստա-նում։ Տասնամյա արտոնյալ առևտրի գոյությունը նրանցից շատերին մղեց առևտրական նպատակներով ճանապարհվել Լայպցիգ, Համբուրգ, Տրիեստ, Մարսել և չնայած եվրոպական լեզուների չիմացությանը և շատ այլ թերու-թյունների, այդ խիզախ վաճառականներից ոմանք կարողացան իրենց համար զգալի կարողություն ստեղծել։ Պարսկաստանում եվրոպական ապրանքների առևտուրը մասամբ կատարվում է թիֆլիսահայերի կողմից։ Մի խոսքով, բավական է միայն նրանց մատնացույց անել առևտրի որևիցե մի նոր ճյուղ, և նրանք գործի կնետվեն, թեկուզ դա իրենց նվազ ծանոթ և նույնիսկ վտանգավոր լինի» [9, с. 138]։

Որքանո՞վ է իրավացի սույն մեջբերման հեղինակը։ 1847թ. սեպտեմբերի 1-ին Թիֆլիսի քաղաքացիներ Մկրտիչ Շահ-

Մուրադյանցը և Մակար Ղուլյանցը հիմնեցին «Շահ-Մուրադյանց և Ղու-լյանց» առևտրական տունը, որը մատչելի գներով զանազան միջնորդական գործարքներ էր կատարում՝ մետաքսը և այլ ապրանքներ ուղարկում էր Մոսկվա կամ վաճառում Թիֆլիսում, դրամական փոխանցումներ կատա-րում։ Վաճառական Թամամշյանին պատկանող Թատերական շենքի չոր-րորդ հարկի թիվ 17 կրպակում գտնվող այս առևտրական տունն առհասա-րակ Անդրկովկասի առաջին ֆիրման էր [10, с. 190]։

1853թ. Թիֆլիսում կար 3330 վաճառական, որոնցից հայ էին 2283-ը։

Page 132: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Խ.Դադայան

131

Քաղաքն ուներ ընդամենը 2 պարենային խանութ, որոնք պատկանում էին Գր. Միրաքյանին և Ս.Ելոզյանին։ Ութ ադամանդավաճառներից ու ոսկե-գործներից 5-ը հայ էին, 2-ը՝ հրեա, մեկը՝ վրացի [11, с. 737]։ 14 քարվանսա-րաներից 10-ի տերերը հայ էին [12, с. 508]: Ընդ որում՝ արևելյան ոճով կա-ռուցված ամենաշքեղը Սաղիանի ձկնավայրի կապալառու, հետագայում՝ Թիֆլիսի քաղաքագլուխ Վարդան Արշակունունն էր։ Այս քարվանսա-րայում 1850թ. ընդունեցին ապագա կայսր Ալեքսանդր II-ին, իսկ հետա-գայում այն վերածվեց մշակութային նշանավոր հավաքատեղիի՝ «Թիֆլի-սյան խմբակի», ապա նաև՝ «Առևտրական ակումբի»։

Իսկ ի՞նչ բնույթ ուներ Թիֆլիսի առևտուրը 1846-1850թթ.։ «Տոնավաճա-ռի մեծ կրպակի» առևտուրը բաժանվում էր 4 ճյուղի։ Առաջինը առևտուրն էր Եվրոպայի հետ. ներմուծվում էին շաքար, գինի, սուրճ, ներկեր, մետաքսե, բրդե և բամբակե գործվածքներ, պերճանքի իրեր։ Բուն Թիֆլիսը և Անդր-կովկասը Թիֆլիսով արտահանում էր հում մետաքս, շերամի սերմ, բամբակ, բուրդ, ձկան խավիար և անմշակ կաշի։ Ընդ որում, եթե ներմուծումը կազմել էր 2 մլն ռ., ապա արտահանումը՝ 2,5 մլն, որից 900 հազարը Թիֆլիսի մասնաբաժինն էր, 1.600 հազարը՝ Անդրկովկասի այլ բնակավայրերինը։

Երկրորդ ճյուղը առևտուրն էր բուն Ռուսական կայսրությունում. թիֆլիսաբնակ վաճառականներին հաճախ կարելի էր հանդիպել ամբողջ Կովկասում, Աստրախանում, Ուկրաինայում, Սանկտ Պետերբուրգում ու Մոսկվայում։ Նրանք ներմուծում էին սպիրտ և օղի, թեյ, ճարպամոմ, երկա-թե, պղնձե, հախճապակե, կավե, ապակե, կաշվե իրեր, բամբակե, վուշե և բրդե գործվածքներ։ Արտահանում էին հում մետաքս, բամբակ, գորգեր և այլն։ Ներմուծումը կազմել է 3,5 մլն ռ., արտահանումը՝ 1 մլն։

Երրորդ ճյուղը առևտուրն էր ասիական երկրների, մասնավորապես՝ Թուրքիայի և Պարսկաստանի հետ։ Ներմուծվում էին ծխախոտ, անասուն-ներ, գորգ, թաղիք, մետաքսե ու բամբակե գործվածքներ, տնային հագուստ, չոր միրգ, իսկ արտահանվում էր հիմնականում ռուսական գործարանների արտադրանք։ Ներմուծվել էր 2,8 մլն ռ., արտահանվել 1,3 միլիոնի ապրանք։ Այսպիսով, երեք ճյուղերի գծով ապրանքաշրջանառությունը կազմում էր 11 մլն ռ., որից Թիֆլիսում առևտրով զբաղվող օտարազգիների և օտարահպա-տակների մասնաբաժինը 2 մլն էր, իսկ թիֆլիսցիներինը (90%-ից ավելին՝ հայեր)՝ 9 մլն։

Չորրորդ ճյուղը ներքին, ներքաղաքային, առօրյա գործածման ապ-րանքների առևտուրն էր։ Թիֆլիսն ուներ շուրջ 100 հազար սպառող, որոնք տարեկան ծախսում էին 3,5-5,5 մլն ռուբլի, իսկ տնատերերը տարեկան ստանում էին 300 հազ. ռ. բնակվարձ։

Այժմ նորից անդրադառնանք Թիֆլիսի բնակչության թվաքանակին

Page 133: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Խ.Դադայան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

132

վերաբերող վիճակագրական տվյալներին, որպեսզի պարզ լինի, թե ինչպիսին էր հայերի տեսակարար կշիռն առևտրում։ 1863թ. Թիֆլիսն ուներ 62.318 բնակիչ։ Սրանցից 1707-ը ժառանգական ազնվականներ էին (9/10-ը՝ վրացի, 1/10-ը՝ հայ), 1997-ը՝ անձնական ազնվականներ (հայերն ու վրացի-ները՝ կես առ կես), որոնք առևտրով չէին զբաղվում։ Առևտրով զբաղվում էին 466 պատվավոր քաղաքացիները և 3217 պաշտոնապես գրանցված վա-ճառականները, որոնք բացառապես հայեր էին։ Թիֆլիսում կար 8874 քա-րաշեն և 72 փայտաշեն մասնավոր տուն, 14 քարվանսարա, 2863 քարաշեն կրպակ, 15 ֆաբրիկա և 119 գործարան1։ Անշարժ գույքին տիրում էր 5190 հոգի [13, с. 58-59]։

1876թ. մարտի 25-ին Թիֆլիսում անցկացվեց մարդահամար, որի ար-դյունքները 4 տարի անց հրապարակվեցին Կովկասյան վիճակագրական կոմիտեի պաշտոնական ժողովածուում։ Ըստ այդ հավաստի և ճշգրիտ աղբյուրի՝ քաղաքն ուներ 104.024 բնակիչ, որից 12.356-ը ռուսական զորքն էր. 1864թ. համեմատությամբ բնակչության աճը վիթխարի էր՝ 55,5%։ Հիմնական բնակչությունը կազմում էին հայերը, ռուսները և վրացիները՝ 87,08%. հայեր էին 37.610-ը (36,16%), ռուսներ (այդ թվում և զորքը)՝ 30.813 (29,62%), վրացիներ՝ 22.156 (21,30%)։ Բացի այդ, Թիֆլիսում մշտապես բնակվում էր 38 ազգերի և ազգությունների ներկայացուցիչներից բաղկա-ցած մի խառնարան՝ 13.445 հոգի (12,92%) [13, с. 75, 93]։

Քաղաքը բաժանված էր 16 տեղամասերի, որոնք բոլորը կրում էին հայկական անվանումներ, և ժողովածուի կազմողն ու խմբագիրը՝ Կովկա-սյան վիճակագրական կոմիտեի գլխավոր խմբագրի օգնական Դ.Կոբյակո-վը, գրում է. «Ռուսները գերազանցապես ապրում են քաղաքի նորակառույց մասերում՝ խուսափելով նեղլիկ թաղամասերից ու նրբանցքներից, ուղղակի ապացույց այն բանի, որ չեն կարող համակերպվել հին քաղաքի և Հավ-լաբարի մի մասի տեղամասերի կեղտոտ ու նեղլիկ հակասանիտարական իրավիճակի հետ»։ Ապա ավելացնում է. «Հայերը պակաս պահանջկոտ են ապրելակերպի հարմարավետության հանդեպ, այդ իսկ պատճառով ապրում են հին քաղաքում։ Բացառություն է կազմում II թաղամասը (Երևանյան հրապարակը. ի դեպ, այստեղ՝ Պասկևիչի, հետագայում Մա-խարաձեի փողոցում գտնվում էր Ալ. Մանթաշյանցի տունը, այժմ՝ Արվեստի աշխատողների տունը- Խ.Դ.), որտեղ ապրում է հայոց մեծահարուստ դասը» [13, с. 102]։

Հեղինակի այս պնդումը, մեղմ ասած, ճշմարտությանը չի համապա-տասխանում, և խնդիրը միանգամայն այլ է։ Նախ, բավական է թռուցիկ հայացք ձգել նորակառույց թաղամասերի տնատերերի ցանկին, և կհանդի-

1 Դրանք այսօրվա պատկերացմամբ, ըստ էության, արտադրամասեր էին։

Page 134: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Խ.Դադայան

133

պես բազմաթիվ հայերի։ Երկրորդ, Թիֆլիսի բնիկները՝ հայերը, հենց իրենք էին կառուցել հին քաղաքը և կացութաձևով, մտածելակերպով, հուշերով կապված էին իրենց պապենական տներին։ Իսկ ռուսները շատ ավելի ուշ էին եկել և, բնականաբար, պիտի բնակություն հաստատեին նորակառույց ծայրամասային թաղամասերում։ Հայերն, օրինակ, Մոսկվայում բնակու-թյուն են հաստատել XIV դարից, սակայն ոչ ոքի մտքով չի անցնի պնդել, թե Հայկական նրբանցքից անդին ապրողները «պակաս պահանջկոտ են ապ-րելակերպի հարմարավետության հանդեպ»։

Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նաև Թիֆլիսի բնակչու-թյան կրթվածության մակարդակը։ Գրագետ էր 36,5%-ը, ընդ որում՝ ռուսնե-րից (կլորացված թվերով)՝ 9000-ը, վրացիներից և իմերեթցիներից՝ 7000-ը, 2000 գերմանացիներից՝ 1500-ը, 1500 լեհերից՝ 1000-ը։ Հայերից գրագետ էր 30,21%-ը (շուրջ 11 հազար հոգի), սակայն 22,79%-ը ազատ տիրապետում էր նաև ռուսերենին [13, с. 127]։

Ուշադրություն դարձնենք մի երևույթի ևս՝ բարոյականությանը։ Ինչ-պես հայտնի է, որտեղ կատարվում է դրամի խոշոր մուտք, կուտակումներ, այնտեղ անխուսափելի է բարոյական անկումը։ 1876թ. Թիֆլիսում պաշտո-նապես կար 36 հասարակաց տուն, որտեղ պոռնկությամբ էր զբաղվում 280 կին։ Նրանցից 1,49%-ը վրացուհիներ էին, 0,83%-ը՝ ռուսներ, 0,69%-ը՝ ֆրան-սուհիներ, 0,65%-ը՝ պարսկուհիներ, 0,64%-ը՝ հրեուհիներ, 0,59%-ը՝ լեհուհի-ներ, 0,10%-ը՝ գերմանուհիներ, թաթար-ադրբեջանուհիներ՝ 2,39%-ը և հայուհիներ՝ 0,26%-ը [13, с. 217]։ Հեշտ է նկատել, որ բնակչության թվաքա-նակի համեմատությամբ պոռնկության ցուցանիշով բացարձակ առաջա-տարն էին թաթար-ադրբեջանուհիները, հետնապահը՝ հայ կանայք։

Դ.Կոբյակովը այսպիսի մի միտք էլ է արտահայտում. «Ռուսները Թիֆլիսում հիմնականում ներկայացնում են կապիտալներ չունեցող ծա-ռայողական տարրը, վրացիները նույնպես կապիտալներ չունեն։ Իսկ հայե-րը, որոնց սեփականությունն է Թիֆլիսի գրեթե ողջ անշարժ ունեցվածքը, ձեռներեց մարդիկ չեն. կապալառություն և առևտուր՝ ահա նրանց սիրած զբաղմունքը, դրանից այն կողմ նրանց ձեռներեցությունը չի անցնում» [13, с. 207]։ Այս պնդումն էլ է հիմնազուրկ։ Որովհետև եթե, հիրավի, առևտրի ասպարեզում հայերն առաջատար էին (6203 վաճառականներից հայ էին 4237-ը, վրացի՝ 1078-ը և ռուս՝ 98-ը), ապա վերամշակող արդյունաբերու-թյամբ զբաղվող 11 հազար անձանց գրեթե կեսը հայեր էին, 3000-ը՝ վրացի, 1000-ը՝ ռուս [14, с. 42]։ Եվ այս բնագավառում բացարձակ առաջնությունը պատկանում էր Գրիգոր Գրիգորի Ադելխանյանին։

Page 135: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Խ.Դադայան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

134

Այս մարդը հիմնեց «Կովկասում Գ.Գ. Ադելխանովի կաշվի և թաղիքի արտադրության բաժնետիրական ընկերությունը»1, որը Բաքվի նավթ-արդյունաբերական ձեռնարկություններից հետո ամենախոշոր ֆիրման էր Անդրկովկասում։

Գ.Ադելխանյանի մասին առաջին տեղեկությունը վերաբերում է 1869թ., երբ նա հիշատակվում է որպես Ռուսական կայսրության պետա-կան բանկի Թիֆլիսի բաժանմունքի վերահսկիչի կրտսեր օգնական, երկու տարի անց դառնում է վերահսկիչ, իսկ ևս երկու տարի հետո նշանակվում 1871թ. թիֆլիսահայերի ստեղծած «Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերու-թյան» կառավարիչ։ Ըստ վերջին՝ 1916թ. տեղեկության, Գ.Ադելխանյանը դեռևս վարում էր այդ պաշտոնը, հետևաբար նա Անդրկովկասի այդ հնա-գույն ֆինանսավարկային հաստատության կառավարիչ է եղել առնվազն 33 տարի։ Սակայն հայոց բիզնեսի պատմության մեջ Գ.Ադելխանյանը մնաց ոչ այդ պաշտոնի շնորհիվ։

Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ 1875թ. Քռի ափին, Վորոնցովսկայա փողոցում գտնվող սեփական շենքում նա հիմնեց կաշվի մի փոքրիկ գործարան։ Այստեղ ընդամենը 30 բանվորներ զբաղվում էին ոչխարի և այծի կաշվի վերամշակմամբ, իսկ տարեկան արտադրանքը կազմում էր 60 հազար ոռւբլի։ Սակայն հենց սկզբից արտադրանքն այնքան բարձրորակ էր, այնպիսի լայն պահանջարկ ունեցավ, որ Ադելխանյանը մի խանութ բացեց Թիֆլիսում, իսկ մեկն էլ՝ Սանկտ Պետերբուրգում, Կարավաննայա փողոցի թիվ 28 հասցեում։ Երկու տարի անց՝ 1877-ին, գործարանն սկսեց վերամշա-կել նաև խոշոր եղջերավոր անասունների կաշին և դարձավ Անդրկովկա-սում արտադրության այդ ճյուղի անվիճարկելի առաջատարը։ 1879թ. Կով-կասի փոխարքա և Կովկասյան բանակի գլխավոր հրամանատար Մեծն իշ-խան Միխայիլ Նիկոլաևիչը պայմանագիր կնքեց Գ.Ադելխանյանի հետ, հա-մաձայն որի՝ նրա գործարանը բանակին 5 տարի ոտնամաններ պիտի մա-տակարարեր, տարեկան 360 հազար ռուբլու չափով։ Հարկ է նշել, որ այդ պայմանագիրը շարունակաբար երկարաձգվեց, և Ադելխանյանը մշտապես մնաց բանակի մատակարար՝ ընդհուպ մինչև 1917-1918թթ., երբ Կովկասյան ռազմաճակատը վերջնականապես կազմալուծվեց և ոռւսական զորքերը լքեցին ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Անդրկովկասը։

Գ.Ադելխանյանն առաջինն էր ամբողջ Կովկասում, որ կաշվի արտադ-րությունն իրականացրեց եվրոպական չափանիշներով։ Նրա արտադրանքը 1882թ. Մոսկվայում կայացած Համառուսաստանյան արդյունաբերագեղար-

1 Акционерное общество кожевенного и войлочного производств на Кавказе Г.Г. Адельханова. Краткий очерк истории возникновения, развития и современного положения фабрично-заводской деятельности общества 1875-1901гг., Тиф., 1901г.

Page 136: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Խ.Դադայան

135

վեստական ցուցահանդեսում արժանացավ բրոնզե մեդալի, 1889թ. Թիֆլիսի գյուղատնտեսական և արդյունաբերական իրերի կովկասյան ցուցահանդե-սում՝ ոսկե մեդալի, 1890-ին՝ ֆինանսների նախարարության և Ռուսական կայսերական տեխնիկական ընկերության ոսկե մեդալին, 1896-ին՝ ոսկե և արծաթե մեդալների Նիժնի Նովգորոդի ցուցահանդեսում։

Լուրջ բիզնեսը մշտապես կարիք ունի ֆինանսական նորանոր ներ-դրումների, և դա էր պատճառը, որ 1896թ. ապրիլի 12-ին Գ.Ադելխանյանը Հովհաննես Ալիխանյանի և Պետրոս Ալիբեկյանի հետ ստեղծեց «Կովկա-սում Գ.Գ. Ադելխանովի կաշվի և թաղիքի արտադրության բաժնետիրական ընկերությունը»՝ 1,5 մլն ռ. հիմնադիր կապիտալով։ Այս արդյունաբերական հսկան բաղկացած էր երեք ձեռնարկությունից՝ կաշվի գործարանից, թաղի-քի շոգեֆաբրիկայից և կոշիկի ֆաբրիկայից։ Գործարանն զբաղեցնում էր 1,5 հա ասֆալտապատ ու ցեմենտապատ տարածք, ուներ երկհարկանի մաս-նաշենքեր, վագոնետկաներ, ջրատարներ, շոգեմուղներ, իսկ կաշին գնվում էր ամբողջ Կովկասում։

1889թ. հիմնված թաղիքի եռահարկ շոգեֆաբրիկան զբաղեցնում էր 1700մ2 տարածք, իսկ ընդհանուր մակերեսը 3150մ2 էր, կից ուներ էլեկտրա-կայան՝ լուսավորության ու շարժիչները հոսանքով սնուցելու համար։ 1890թ. սկսած՝ շոգեֆաբրիկան արտադրել էր տասնյակ հազարավոր յափն-ջիներ, 1896-ից՝ նաև բուշլատներ, իսկ բարակ թաղիքից կարված տղա-մարդկանց ու կանանց վերնահագուստը լայն սպառում ուներ եվրոպական Ռուսաստանում և հատկապես Սիբիրում ու Հեռավոր Արևելքում՝ որպես զինվորականների, երկաթգծի ծառայողների, ծովայինների համազգեստ։

1886թ. հիմնված կոշիկի ֆաբրիկայի շենքը եռահարկ էր և զբաղեցնում էր 660մ2 տարածք։ Այստեղ արտադրվում էին զինվորական երկարաճիտ ոտնամաններ (սապոգներ)՝ բանակի համար, եվրոպական և ասիական բոլոր տեսակի կոշիկներ, որոնց տակացուները ներմուծվում էին ԱՄՆ-ից։ Եվրոպական Ռուսաստանում ու Սիբիրում հատկապես մեծ պահանջարկ ունեին այծենակաճները և թաղիքե ոտնամանները, որոնց գործարանային արտադրության հիմնադիրը կայսրությունում Գ.Ադելխանյանն էր։ 1912թ. նա կոշիկի 2 խանութ ուներ Թիֆլիսում, իսկ Սանկտ Պետերբուրգի խանու-թը, որտեղ վաճառվում էին նաև թամբեր և ճամփորդական կաշվե իրեր, Կարավաննայա փողոցից տեղափոխվել էր Նևսկի պողոտայի թիվ 44 շենք։

1900թ. Գ.Ադելխանյանի բոլոր երեք ձեռնարկություններում աշխա-տում էր 1107 բանվոր, որոնց տարեկան աշխատավարձը կազմել էր 231.402ռ., իսկ համախառն արտադրանքը՝ 1.904.451ռ.։

Վերոշարադրյալով ժխտվում է այն աչառու կարծիքը, թե Թիֆլիսում հայերը զբաղվում էին միայն կապալառությամբ և առևտրով։ Հայերը բա-

Page 137: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Խ.Դադայան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

136

ցարձակ առաջատարներ էին նաև տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում, և Գ.Ադելխանյանն ամենևին միակը չէր։

Դեռևս 1870թ. մետաքսարդյունաբերող և ձկնարդյունաբերող, իսկ հետո նաև Բաքվի նավթարդյունաբերության ռահվիրա Հովհաննես Մինա-սի Միրզոյանն ու նրա եղբայր Գաբրիելը հիմնեցին Թիֆլիսի բամբակե գործվածքեղենի առաջին գործարանը, որը 20 տարի անց վաճառեցին նշա-նավոր բանկատեր Հովհաննես Չիթախյանին՝ քաղաքի անշարժ գույքի ամենախոշոր սեփականատիրոջը։

1871թ. հիմնվեցին Թիֆլիսի Առևտրային բանկը և Փոխադարձ վարկի ընկերությունը, որոնց վերաբերյալ Դ.Անանունը գրում էր. «Դրանք դարձան հայկական կապիտալի կուտակման և տնտեսական քաղաքականություն վարելու կենտրոններ» [15, 16]։

Առևտրային բանկի հիմնադիրներն էին վաճառականներ, ձեռնարկա-տերեր և կալվածատերեր Մ.Ալիխանյանը, Հովհ. Ամիրաղյանը. Դ.Նադի-րյանը, Մ.Թամամշյանը, Ա.Ղորղանյանը, Ալ. Թայիրյանը, Խ.Տեր-Մկրտչյա-նը, Ս.Ղորղանյանը, Ալ. Օնիկյանը, Է.Էջուբյանը, Հովհ. Անանյանը, Ալ. Բա-բանասյանը, Ս. և Հ.Իզմիրյան եղբայրները, Ն.Միրիմանյանը, Ս.Միրիմա-նյանը, Ն.Փրիդոնյանը, Հովհ. Ռոտինյանը, Գր. Թամամշյանը, Մ. և Հովհ. Ծուրինյան եղբայրները, Ե.Դավթյանը, Հովհ. Եվանգուլյանը, Հովհ. Մարգա-րյանը, Ե., Ի. և Ալ. Ծովիանյան եղբայրները, Ե.Ջաղեթյանը, Հ.Ալելյանը, բժիշկ Մ.Շահպարոնյանը, որոնք իշխանությունների անհարկի կշտամ-բանքներից ու կասկածներից զերծ մնալու համար ընդգրկեցին իշխաններ Ն.Բեկթաբեկովին և Պ.Նակաշիձեին, բարձրաստիճան պաշտոնյաներ Ի.Զուբալովին ու Կ.Ռեյտերին և մի կարճ ժամանակով բանկի վարչության նախագահ ընտրեցին վերջինիս։ Իր գործունեությունն սկսելով 500 հազար ռ. հիմնադիր կապիտալով՝ այս բանկը 1914թ. ուներ 6 մլն ռ. հիմնադիր ու 3,8 մլն ռ. պահուստային կապիտալ և կովկասյան միակ ֆինանսական հաստատությունն էր, որի բաժնետոմսերը վաճառվում էին Պետերբուրգի սակարանում։

Նույն սկզբունքով ստեղծվեց նաև Փոխադարձ վարկի ընկերությունը. վարչության խորհրդի նախագահ ընտրվեց Վ.Կայդանովը, անդամներ՝ Ալ.Մանթաշյանցը, Հովհ.Չիթախյանը, Ալ.Մատինյանը, Ս.Ճաղելին, իսկ սկզբից մինչև վերջ կառավարիչն էր Գ.Ադելխանյանը։ 1915թ. վարկային այս հաստատության անդամներ էին 3102 հոգի, որից հայ՝ 1210-ը։

Ավարտելով բանկային թեման՝ ասենք, որ 1912թ. նոյեմբերի 30-ին հայերը 5 մլն ռ. հիմնադիր կապիտալով ստեղծեցին ևս մեկ՝ Թիֆլիսի Վա-ճառականական բանկը [17]։ Հիմնադիրներն էին Թիֆլիսի քաղաքագլուխ Ալ.Խատիսյանը, Ա.Միլյանցը, Ա.Բաղդասարյանը, Մ.Բոզարջյանցը, Հ.Սեյ-

Page 138: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Խ.Դադայան

137

լանյանը, Մ.Դոլուխանյանը, Ա.Էնֆիաջյանցը, Ս.Գյուլբենկյանը, Ե.Թյունի-բեկյանը, Գր.Համբարդանյանը, Հ.Կամոյանը, Ս.Տեր-Հովհաննիսյանը, Մ.Քալանթարյանը, Մ.Մարտիրոսյանցը։ Համեմատության համար նշենք, որ այս նույն թվականին վրաց վերնախավը, ի վերջո, արթնացավ թմբիրից, ստեղծեց իր առաջին՝ Թիֆլիսի Ազնվականական հողային բանկը, որի հիմնադիր կապիտալն ընդամենը 147.300 ռուբլի էր։

1880-ական թվականները թիֆլիսահայոց կապիտալի համար նոր վերելքի շրջան հանդիսացան։ Թիֆլիսի Առևտրական պատգամավորու-թյան (Торговая депутация) նախագահ, 1-ին գիլդիայի վաճառական Գևորգ (Եգոր) Մովսեսի Ղազումյանը հիմնեց «Եգոր Կասումով և ընկ.» առևտրա-կան տունը։ Նախնական կապիտալը ընդամենը 14 հազ. ռուբլի էր, որից 10 հազարը ներդրել էր հիմնադիրը, իսկ 4 հազարը՝ նրա չորս գործընկերները։ 1881թ. այդ ընկերությունն ուներ արդեն 620 ավանդատու, իսկ հիմնադիր կապիտալը 88 հազար ռուբլի էր, որից 15 հազարը Գ.Ղազումյանինն էր, 73 հազարը՝ մյուսներինը։ Սակայն զարմանալի էր այս ֆիրմայի գործունեու-թյան արդյունավետությունը. դրամաշրջանառությունը կազմել էր 1.857.858 ռուբլի... [18, с. 212]։

Ռուս կապիտալիստ Տ.Մորոզովի առևտրային գործակալ Ա.Մակարո-վը, 1881թ. նոր շուկաներ ուսումնասիրելու «հետախուզական» նպատակով Անդրկովկաս այցելելով և լիակատար հիասթափություն ապրելով, ցավով արձանագրում էր. «Թիֆլիսում ռուսական առևտրաարդյունաբերական շա-հերը հանձնված են հայերին» [19, с. 155]։ Նույն թվականին «Կավկազսկի կալենդարը» գրում էր. «Թիֆլիսի նահանգի բոլոր քաղաքներում հայերն իշխող տարր են. Թիֆլիսում բնակչության գրեթե կեսը (45%) հայեր են, վրացիներ՝ 26%, ռուսներ՝ 24%, թաթարներ՝ 5%։ Մյուս քաղաքներում հա-յերն իրենց թվաքանակով ճնշում են վրացիներին. Ախալցխայում նրանք կազմում են 93%։ Անգամ ի բնե վրացական հողում՝ Թելավ ու Սղնախ քաղաքներում, բնակչությունը գրեթե բացառապես հայկական է՝ 73% և 89%, այնտեղ Թելավի գավառի գյուղերում 49.103 բնակչից ընդամենը 2869-ն է հայ, այսինքն՝ 6%, Սղնախի գավառի 74.142 բնակիչներից 5.567-ն է հայ, այսինքն՝ 7,8%: Հայկական գյուղական բնակչությունը հիմնականում խմբված է Ախալքալաքի և մասամբ Ախալցխայի, Բորչալվի ու Թիֆլիսի գավառներում» [20, с. 312]։ Այս մեջբերումները վկայում են այն մասին, որ Վրաստանում հայությունը հիմնականում քաղաքաբնակ էր և գերազանցա-պես զբաղվում էր առևտրաարդյունաբերական գործունեությամբ։ 1889թ. Թիֆլիսում պաշտոնապես գրանցված էին 1-ին և 2-րդ գիլդիայի 47 վաճա-ռականներ, որոնցից 7-ը գերմանացի էին, 4-ը՝ ռուս, 3-ը՝ վրացի, մեկական՝ թաթար-ադրբեջանցի, լեհ, անգլիացի ու ֆրանսիացի, իսկ 29 հոգի՝ հայ։ Այդ

Page 139: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Խ.Դադայան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

138

նույն թվականին Թիֆլիսում կայացած Գյուղատնտեսական և արդյունաբե-րական իրերի կովկասյան ցուցահանդեսում փայլուն հաջողություններ արձանագրեցին հայերը, որոնք ոսկե մեդալների արժանացան հողագոր-ծության, գինեգործության, մետաքսագործության, մեղվաբուծության, փայ-տամշակման, լեռնարդյունաբերության և ֆաբրիկագործարանային արտա-դրության ոլորտներում [21, с. 69-71]։

Շատ հետաքրքիր է նաև թիֆլիսցի հայ վաճառականի հավաքական հոգեբանական կերպարը, որը դիպուկ ներկայացրել է Մագդա Նեյմանը (նույնինքը՝ ազգությամբ ուտի Գրիգոր Նիկողոսյանը). «Հայը սովորաբար ձեռնարկում է ոչ մեծ գործ և այն էլ լոկ այն բանից հետո, երբ տեսնում է ուրիշի արածը։ Բայց եթե մի բան սկսեց՝ ոչ մի դեպքում հետ չի կանգնի, ինչքան էլ վնաս կրի։ Առևտրական գործարքներն ընդլայնելիս նրա ծայր-աստիճան զգուշավորությունը և անվճռականությունը նվազագույնի են հասցնում կորուստ կրելու հնարավորությունը, բայց դեպ իր նպատակ նա ընթանում է դանդաղ ու հետևողականորեն, որքան էլ դրա համար երկար-ամյա համբերատարություն պահանջվի։ Հայերի այսպիսի որակների առ-կայության պարագայում առևտրով զբաղվող նրանց մեծ մասը կրպակների ու խանութների սեփականատեր է։ Այդ ճանապարհով որոշակի կարողու-թյուն ձեռք բերելով՝ հայը նոր գործ չի ձեռնարկի, չնայած պարզորոշ կգիտակցի սպասվելիք շահույթը։

...Կոլեկտիվ գործունեությունը՝ կոոպերատիվ ձեռնարկությունների և առևտրական ընկերությունների տեսքով, հայերի մոտ երբեք զարգացած չի եղել։ Եվ դա հիմնականում արդյունք է այն բանի, որ նրանց մոտ չկան կազմակերպչական ընդունակություններ, հոգեբանորեն տարանջատված են և յուրաքանչյուրը ձգտում է ինքնուրույնաբար տնօրինել ամբողջ ձեռ-նարկությունը... Նա գործ է բռնում այնպիսի հայերի հետ, ինչպիսին ինքն է, հետևաբար, նրա կարծիքով, ինքը նրանցից ոչ մի բանով պակաս չէ» [22, с. 192-194]։

Մ.Նեյմանը մեծավ մասամբ իրավացի էր։ Այն, որ հայերը ձգտում էին կոլեկտիվ գործունեությամբ չզբաղվել, ուներ իր պատճառաբանված բա-ցատրությունը. դարեր շարունակ գտնվելով օտարի լծի տակ կամ օտարու-թյան մեջ, զրկված լինելով կյանքի, գույքի, ունեցվածքի տարրական ապա-հովությունից՝ հայն իր գոյության միակ երաշխիքը տեսնում էր տնտեսա-կան, վաճառականական գործունեության մեջ, այդ իսկ պատճառով ցուցա-բերում էր վերին աստիճանի զգուշավորություն ու հաշվենկատություն։ Իր հացը վաստակելու բնական պահանջմունքը նրան ստիպում էր բիզնես վարել եղբայրների, մերձավոր ազգականների կամ ազգակիցների հետ, սակայն ժամանակի ընթացքը, ընդհանուր պետության իրավական ոլոր-

Page 140: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Խ.Դադայան

139

տում բիզնեսի բնականոն զարգացումը նրան դրդում էր ընդլայնել գործու-նեության շրջանակները՝ շեշտը, այդուամենայնիվ, դնելով ազգային պատ-կանելության հատկանիշի վրա։ Եվ դա արդյունքի էր հասցնում։

Այսպես, 1900թ. Թիֆլիսի 71 արդյունաբերական ձեռնարկություննե-րից հայկական էին 36-ը (2 մլն 580 հազար ռուբլի շրջանառությամբ), վրա-ցական՝ 7-ը (103 հազ. ռ.), գերմանական՝ 17-ը (481 հազ. ռ.)։ Բաժնետիրա-կան արդյունաբերական ընկերությունները 8-ն էին, որոնցից ընդամենը երկուսն էին հայկական, սակայն եթե դրանց շրջանառությունը կազմում էր 1 մլն 758 հազ. ռ., ապա մյուս վեց ընկերություններինը միասին վերցրած՝ 1 մլն 738 հազար։

Հարկահավաք մարմինների տվյալներով՝ Թիֆլիսի առևտրում և ար-դյունաբերությունում հայերին էր պատկանում բոլոր ձեռնարկությունների 62%-ը, շրջանառությունների 73%-ն ու եկամտի 69%-ը [23, էջ 56-57]։ Կային արտադրական ճյուղեր, որոնք մենատիրաբար պատկանում էին հայերին, և այդպիսիներից էր ծխախոտարդյունաբերությունը։

Դեռևս 1855թ. Համբարձում Էնֆիաջյանցը Թիֆլիսում ուներ գլանակի երկու կրպակ, մեկը՝ Երևանյան հրապարակում, Թամամշյանի տան առա-ջին հարկում, մյուսը՝ Վելյամինովսկայա փողոցում, Խոջամինասյանի տա-նը։ Սրանք քաղաքում ծխախոտի առաջին քաղաքակիրթ վաճառատեղի-ներն էին։ Հ.Էնֆիաջյանցն առաջինն էր, որ զբաղվեց ծխախոտի արդյունա-բերական արտադրությամբ։ Նա Թիֆլիսի նահանգի Սղնախի գավառի Լագոդեխ բնակավայրի մոտ ուներ ընդարձակ պլանտացիաներ, որտեղ աշխատում էին բազմաթիվ փորձառու համշենահայ ծխախոտագործներ։ 1895թ. Հ.Էնֆիաջյանցը հիմնեց «Միր» ֆաբրիկան, որը 1901-ին վաճառեց ազգակիցներին, իսկ ինքը հիմնեց նորը։ Նա մեծ հեղինակություն ու հար-գանք էր վայելում Թիֆլիսում. 2-րդ գիլդիայի վաճառականը քաղաքային Հասարակական կառավարչության անդամ էր և դումայի պատգամավոր (1864թ.), 1895-ից՝ Փոխադարձ վարկի ընկերության անդամ։

Հոր բիզնեսը հաջողությամբ շարունակեց ու որակական նոր աստի-ճանի հասցրեց որդիներից Արտաշեսը։ 1912-ից 1-ին գիլդիայի այդ վաճա-ռականի «Ա.Հ. Էնֆիաջյանց» ֆաբրիկայում աշխատում էր 280 բանվոր (քանակով ամենամեծաթիվը), և արտադրվում էր տարեկան 1 մլն ռուբլու ծխախոտ։ Ֆաբրիկան թողարկում էր «Սոլիդնիյե», «Ինտելիգենտնիյե», «Էքստրա» անվանումներով ընտիր գլանակներ։

Ա.Էնֆիաջյանցը խորապես ազգասեր մարդ էր։ Լինելով քաղաքային դումայի պատգամավոր, Փոխադարձ վարկի ընկերության անդամ, Վաճա-ռականական ատյանի ավագի տեղակալ, Սակարանային կոմիտի անդամ՝ նա միաժամանակ Ալ. Մանթաշյանցի առևտրական դպրոցի և 1-ին առևտ-

Page 141: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Խ.Դադայան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

140

րական ուսումնարանի հոգաբարձական խորհուրդների անդամ էր, տեխ-նիկական ու երկաթուղային ուսումնարանի չունևոր աշակերտների օժան-դակության ընկերության նախագահ, Խոնիի (Քութայիսի նահանգ) արհեստագործական դպրոցի պատվավոր տեսուչ։ Իսկ 1909թ. հանգուցյալ հոր 300 կտոր հայերեն գրքերը նվիրաբերեց «Կովկասի հայոց բարեգործա-կան ընկերությանը»։

1918-1920թթ. քաղաքական խառնիխուռն, հեղափոխական իրադար-ձությունների պատճառով Հ.Էնֆիաջյանցը ստիպված եղավ արտագաղթել Բելգիա, Բրյուսելում հիմնեց «Էնֆի» անվամբ ծխախոտի ֆաբրիկան, ուր հիմնականում աշխատում էին բազմաթիվ գաղթական կովկասահայեր։ Ավելորդ չէ նշել, որ 1925թ., «Էնֆիից» բացի Բելգիայի մայրաքաղաքում հա-յերին էին պատկանում ևս չորս ծխախոտարդյունաբերական ձեռնարկու-թյուններ՝ Ա. և Հ.Գոյունճյան եղբայրների «Էլմաս», Դ.Մսրյանի «Տավրոս», Տ.Մուրադյանի «Կարս», Ա.Մաթոսյանի «Մարուֆ» ֆաբրիկաները։

Համբարձում Էնֆիաջյանցի «Միր» ֆաբրիկայի հիման վրա 1901թ. Թիֆլիսում ստեղծվեց նույնանուն բաժնետիրական ընկերությունը, որի վարչության նախագահն էր Բ.Եղիազարյանը, անդամներ՝ Գ.Տեր-Ասատ-րյանը և Ս.Անտոնյանը (մեկ տարի անց վարչության անդամներ դարձան Գ.Բայանդուրյանը, Ռ.Գոքիելյանը)։ 500 հազար ռուբլի հիմնադիր կապի-տալով այդ ֆիրման արտադրում էր «Ատլաս» մակնիշի ծխախոտ ու գլա-նակներ, որոնք վաճառվում էին Թիֆլիսի ու Բաքվի սեփական խանութնե-րում։ Ընդամենը 79 բանվոր ունեցող այս ֆաբրիկան տարեկան թողարկում էր 750 հազար ռուբլու ծխախոտ։

Միքայել Սաֆարյանը դեռևս 1873թ. հիմնել էր Թիֆլիսի ծխախոտի հնագույն ֆաբրիկաներից մեկը։ Նրա բարձրորակ արտադրանքը միայն եվրոպական ցուցահանդեսներում արժանացել էր 14 պարգևների, ինչպես նաև 17 մեդալների ու պատվոգրերի՝ տարբեր ցուցահանդեսներում։ Նրա մահվանից հետո, 1898-ից, բիզնեսը շարունակեց դուստրը՝ Նատալյան։ Սակայն կնոջ համար, բնականաբար, դժվար էր ծխախոտարդյունաբերու-թյամբ զբաղվել, այդ իսկ պատճառով նա ֆաբրիկան վաճառեց Ղ.Անդինյա-նին և Հ.Մամեդովին։ Նոր սեփականատերերը պահպանեցին ֆիրմայի ան-վանումը (դա բիզնեսի հաջողության լավագույն երաշխիքներից մեկն էր), և 1914թ. «Մ.Պ. Սաֆարյանի ժառանգներ» ֆիրման արտադրեց 200 հազար ռուբլու ծխախոտ։

1910-ից Թիֆլիսում հանրահայտ դարձավ ևս մեկ ծխախոտարդյունա-բերական ձեռնարկություն՝ «Սեյլանյան եղբայրներ» առևտրական տան ֆաբրիկան։ Տարեկան արտադրանքը կազմում էր 500 հազար ռուբլի։ Ձեռ-նարկությունը թողարկում էր «Պրիմա», «Զեֆիր», «Դելիկատնիյե» անվա-

Page 142: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Խ.Դադայան

141

նումներով գլանակներ և «Իմպերատորսկի», «Տուրեցկոյե սերդցե», «Պրիդ-վորնի», «Դյուբեկ տուրեցկի», «Մակեդոնսկի» անվանումներով ծխախոտ։

«Կոմետա» ֆաբրիկան տարեկան թողարկում էր 300 հազար ռուբլու ծխախոտ։ Ֆաբրիկայի արտադրանքը Հռոմի ցուցահանդեսում արժանա-ցավ «Գրան պրի» մրցանակի և ոսկե մեդալի։

Սակայն թե՛ Թիֆլիսի, թե՛ առհասարակ Կովկասի ծխախոտարդյու-նաբերության անառարկելի առաջատարը Նիկողոս Հովհաննեսի Բոզար-ջյանցն էր։ Նա իր ֆաբրիկան հիմնել էր դեռևս 1858թ., Թիֆլիսի Վերա թաղամասում գտնվող սեփական տանը։ Լինելով արևմտահայ, թուրքա-հպատակ՝ Ն.Բոզարջյանցը սեփական պլանտացիաներ ունենալու իրա-վունքից զուրկ էր և օգտագործելով ազգակցական, հայրենակցական կապե-րը՝ Թուրքիայից էր բերում բարձրորակ հումքը։ 1889թ. Գյուղատնտեսական և արդյունաբերական իրերի կովկասյան ցուցահանդեսում նա պարգևատր-վեց ոսկե մեդալով՝ ընտիր մանրացված ծխախոտի և գլանակների համար։

Հոր բիզնեսը հաջողությամբ շարունակեցին որդիները՝ Հովհաննեսը և Արշակը. նրանք հիմնեցին «Ն.Հ. Բոզարջյանց և որդիներ» ֆիրման, որը բոլոր տնտեսական ցուցանիշներով դարձավ բացահայտ առաջատար։ Միայն 1914թ. ֆաբրիկան թողարկեց 1 մլն 300 հազ. ռուբլու արտադրանք։ Դրանք ընտիր տեսակների ծխախոտ ու գլանակներ էին, որոնցից հատկա-պես թանկարժեք ու հարգի էին «Սագանգեբայ» և «Պոխոդ» գլանակները։ Ձեռնարկության համբավի մասին էր խոսում նաև այն փաստը, որ ֆիրման նորին կայսերական մեծություն Մեծն իշխան Նիկոլայ Միխայլովիչի պաշտոնական մատակարարն էր։

Միջանկյալ ամփոփում կատարելով՝ անդրադառնանք 1912թ. տվյալ-ներին։ Այդ թվականին Թիֆլիսում կար 35 բաժնետիրական ընկերություն, որից 16-ը հայկական էին (այդ թվում էլեկտրական ճոպանուղին, որը 1900թ. կառուցել էին բելգիացիները և որի սեփականատերն էր Ֆերդինանդ Թախտաջյանը)։ Հայապատկան ընկերությունների ընդհանուր հիմնադիր կապիտալը կազմում էր 23.501.918 ռուբլի։ Մյուս ազգություններին պատ-կանող 19-ը ռուսական, անգլիական, ֆրանսիական խոշոր ընկերություն-ների բաժանմունքներ էին, որոնց հավաքական հիմնադիր կապիտալն էապես զիջում էր հայկականին։

72 արդյունաբերական ձեռնարկություններից հայապատկան էին 38-ը։ Այդ թվում օղու 5 գործարաններից՝ 4-ը (փակագծերում նշում ենք առավել ակնառուները. Սեսյան եղբայրներ, «Արգո»), աղյուսի 11 գործարաններից՝ 7-ը (Ռ.Մարտիրոսյան, Մ.Յոլչյան), կաշվի ու թաղիքի 2 գործարանները (Գ.Ադելխանյան, Ա.Զարգարյանց ու Փ.Վարդազարյանց), կոնֆետի բոլոր 3 ֆաբրիկաները (Գ.Գյոզալյան, Գ.Ատովմյան), փայտամշակման 10 գործա-

Page 143: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Խ.Դադայան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

142

րաններից՝ 8-ը (Ա.Ջաղեթյան, Ս.Գասպարյանց, Ս.Տեր-Ասատրյան, Ա.Տեր-Խաչատրյան և Գ.Ցխովրեբով), մանրահղկված տախտակի 3 ֆաբրիկաները (Ե.Եղիազարյան), 12 էլեկտրակայաններից՝ 7-ը (այդ թվում՝ ալեքսանդրա-պոլցիներ Պողոս և Խաչատուր Չիթողցյաններինը), Վ.Մամուլյանի հան-քային ջրերի, Թայիրյանի, Ալիխանյանի ու Տոլեի ձիթհան, Գ.Յարալյանի չուգունի, Ալ. Մելիք-Ազարյանի պղնձահալ գործարանները։

Հայերի տնտեսական գերազանցությունն էլ ավելի ակնհայտ և անվիճելի էր առևտրի ասպարեզում։ Այսպես, ասիական ապրանքների 17 խանութից հայապատկան էր 10-ը, 40 դեղատնից՝ 19-ը, 110 պարենային խանութից՝ 60-ը, 15 պարենայինից՝ 10-ը, գինու 12 պահեստից՝ 4-ը, գինու 19 խանութից՝ 17-ը, գինու 206 նկուղից՝ 109-ը, սպիտակեղենի 9 խանութից՝ 6-ը, կանանց շրջազգեստի 9 խանութից՝ 3-ը, 109 դուքանից՝ 73-ը, երկաթե-ղենի 38 խանութից՝ 30-ը, ոսկու և արծաթի 28 խանութից՝ 15-ը, խաղալիք-ների 11 խանութից՝ 7-ը, 21 գրախանութից՝ 13-ը, գորգի, մետաքսի ու բրդի 25 խանութից՝ 12-ը, կաշվի 78 խանութից՝ 53-ը, անտառափայտի 11 խանու-թից՝ 8-ը, մանուֆակտուրայի 142 խանութից՝ 90-ը, կահույքի 20 խանութից՝ 18-ը, կոշիկի 40 խանութից՝ 34-ը, 28 իջևանատներից՝ 11-ը, 12 ռեստորան-ներից՝ 6-ը։

Ի վերջո, 1912թ. Թիֆլիսի 1-ին գիլդիայի 15 վաճառականներից հայ էին 7-ը, 2-րդ գիլդիայի 68 վաճառականներից՝ 42-ը1։

Այժմ հարկ է անդրադառնալ այն խնդրին, թե թվային ու տնտեսական գերակշռությունն ինչ ազդեցություն ուներ Թիֆլիսի քաղաքային կառա-վարման բնագավառում։

1890թ. հայերը կազմում էին քաղաքի բնակչության 54,8%-ը։ 1893թ. Թիֆլիսի բնակչությունը 145.731 էր, որից հայ՝ 55.553, վրացի՝ 38.357, ռուս՝ 36.113, պարսիկ՝ 4615, լեհ՝ 4300, թաթար-ադրբեջանցի՝ 2505, հրեա՝ 1543, գերմանացի՝ 1661։ 1895թ. հայերը 64.720 էին, վրացիները՝ 34.452, ռուսները՝ 26.922, թաթար-ադրբեջանցիները՝ 3515-ը։ 1901թ. հայերի թիվն էր 63.241, վրացիներինը՝ 50.908, ռուսներինը՝ 41.934։ 1912թ. Թիֆլիսում կար 81.452 հայ, 22.763 վրացի, 1914-ին՝ 129.589 հայ (37,7%), 78.356 ռուս (22,8%), 69.563 վրացի (20,2%) [24, с. 111]։ Ի վերջո, բերենք նաև հավաստի վերջին՝ 1916թ. տվյալները. հայ էին 149.294 հոգի, ռուս՝ 91.997, վրացի՝ 37.584։ Այսինքն՝ ակնհայտ է, որ XIXդ. վերջերին կամ XXդ. սկզբներին հայերը մեծամասնու-թյուն էին։

Նույնպիսի գերակշռություն էր տիրում նաև Թիֆլիսի ինքնակառա-վարման հիմնական մարմնում՝ քաղաքային դումայում։ Այսպես, 1875-

1 1912թ. վերաբերող հաշվարկները կատարել ենք Справочная книга по гор. Тифлису, Тиф., 1912г. աղբյուրում զետեղված հարյուրավոր տվյալների զննման հիման վրա։

Page 144: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Խ.Դադայան

143

1886թթ. (քաղաքագլուխներ՝ Դ.Ղիփիանի, Ա.Ղորղանյան, Ալ. Մատինյան) դումայի պատգամավորների 77,4%-ը հայեր էին, 14,3%-ը՝ վրացիներ, 8,3%-ը՝ ռուսներ։ 1886-1897թթ. (քաղաքագլուխ՝ Ալ. Մատինյան) հայեր էին 68,6%-ը, ռուսներ՝ 16,7%-ը, վրացիներ՝ 14,7%-ը [24, с. 178]։ 1897-1910թթ. (քաղա-քագլուխներ՝ Գ.Եվանգուլյան, Ք.Վերմիշյան, Վ.Չերքեզով) պատգամավոր-ների 63,8%-ը հայ էր, 21,7%-ը՝ ռուս, 14,5%-ը՝ վրացի։ 1910թ. քաղաքագլուխ ընտրվեց Ալ.Խատիսյանը, որը պաշտոնավարեց ավելի քան 7 տարի։ 1910թ. դումայի անդամներ էին 36 հայ, 26 ռուս, 2 ռուսահպատակ գերմանացի և 8 վրացի, 1914թ.՝ 47 հայ, 18 ռուս, 10 վրացի, 1916թ.՝ 53 հայ, 13 ռուս, 9 վրացի։ Եթե նկատի ունենանք, որ դումայի պատգամավորների ճնշող, բացարձակ մեծամասնությունը կազմում էին վաճառականները, ձեռնարկատերերը, ապա ակնհայտ կդառնա, որ տնտեսական ասպարեզում ձեռքբերումներն ուղղակի ճանապարհ էին հարթում դեպի իշխանություն։

Իսկ որ տնտեսությունը մեծավ մասամբ գտնվում էր հայերի ձեռքում՝ ապացուցում են վերջին վիճակագրական տվյալները։ Եվ այսպես, 1916թ. Թիֆլիսում հայերին էր պատկանում 42 դեղատնից 21-ը, 146 բակալեային խանութից՝ 84-ը, 7 թղթավաճառ խանութից՝ 4-ը, 119 գինեվաճառ խանու-թից՝ 63-ը, կաշվե իրերի 132 խանութից՝ 116-ը, պարենային ու երշիկեղենի 29 խանութից՝ 24-ը, 37 փայտավաճառական խանութից՝ 21-ը, երկաթեղենի 36 խանութից՝ 33-ը, նավթի և նավթամթերքների 18 խանութից՝ 17-ը, հրուշակեղենի 80 խանութից՝ 45-ը, 22 գրավաճառներից հայ էին 15-ը, 20 գորգավաճառներից՝ 9-ը, 67 կաշեվաճառներից՝ 61-ը, 9 սրճարաններից հայերին էր պատկանում 6-ը, 117 ալրավաճառ խանութներից՝ 98-ը, մանու-ֆակտուրայի ու մահուդի 133 խանութից՝ 101-ը, կահույքի 22 խանութից՝ 19-ը, բակալեային 724 մանրավաճառ խանութից՝ 465-ը, հանքային ջրերի 11 խանութից՝ 6-ը, պատրաստի հագուստի 32 խանութից՝ 28-ը, ծխախոտի 11 խանութից՝ 9-ը, ժամացույցների, ոսկե և արծաթե իրերի 45 խանութից՝ 19-ը, ոգելից խմիչքների 6 գործարանից՝ 5-ը, աղյուսի 3 գործարանից՝ 2-ը, փայտամշակման 15 գործարանից՝ 10-ը, կոնֆետի 6 ֆաբրիկաներից՝ 3-ը, 3 ձիթհան գործարաններից՝ 2-ը, 17 էլեկտրակայաններից՝ 8-ը։ Բացի այդ՝ 2 սրճավաճառ խանութները, կոշիկի բոլոր 34 խանութները, օճառի 2 գործա-րանները, ծխախոտի 6 ֆաբրիկաները, կաշվի ու թաղիքի 2 գործարանները, հղկած տախտակի 2 գործարանները, մակարոնի միակ ֆաբրիկան («Պետ-րոսյան և ընկ.»)1։

Հայերը հիմնել և մշտապես իրենց ձեռքում էին պահել Թիֆլիսի գրեթե ամբողջ բանկային բիզնեսը (Հովհ. Չիթախյան և նրա ժառանգներ, Ծովիա-

1 Հաշվարկները կատարել ենք Кавказский календарь на 1917 год, Тиф., 1916г. աղբյուրի 1-47 էջերում զետեղված հազարավոր ազգանունների զննման հիման վրա։

Page 145: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Խ.Դադայան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

144

նյան եղբայրներ, «Փրիդոնյան և ընկ.»), քաղաքային գրավատունը, Առևտ-րական պատգամավորությունը, Վաճառականական ատյանը, Սակարա-նային կոմիտեն։

Տնտեսական հաջողությունները հանգեցնում էին նաև այն բանին, որ հայերը ոչ այնքան բիզնեսի, որքան սեփական հաճույքի համար ներգրավ-վում էին եվրոպացիների ներմուծած տարաշխարհիկ զբաղմունքների մեջ։ Օրինակ, 1907թ. Թիֆլիսի ֆուտբոլ խաղացողների սիրահարների «Կոմե-տա» խմբակի վերստուգիչ հանձնաժողովի անդամ էր Ն.Լալայանցը, սիրող-հեծանվորդների Թիֆլիսի ընկերության փոխղեկավարը (вице-командор) Ա.Սաֆարյանն էր, Թիֆլիսի «Թենիս-ակումբի» անդամներն էին Վ. ու Ե.Ծովիանյանները [14, с. 355, 361]։ Ուշագրավ է, որ ոչ ռուսները, ոչ Անդր-կովկասի մյուս ժողովուրդների ներկայացուցիչները որևէ մասնակցություն չունեին։

Ամփոփելով նշենք, որ 1917թ. ամբողջ Ռուսական կայսրությունում հաշվվում էին 1.173.096 հայեր և 823.968 վրացիներ։ Ընդ որում՝ Վրաստա-նից դուրս գտնվում էին 2248 վրացիներ, իսկ սփռված հայերի թիվը կազ-մում էր 55.002 հոգի [25, с. 16-17]։ Քաղաքական գործիչ և ժողովրդագիր Բ.Իշխանյանը գրում էր. «Կովկասի այլ ազգությունների համեմատ հայու-թյունը, քաղաքային բնույթի զբաղմունքներում զորեղ մասնակցության շնորհիվ, առաջին տեղն է գրավում արդյունաբերությունում և առևտ-րում» [25, с. 68]։ Իրոք, եթե գյուղատնտեսությամբ զբաղվում էր հայերի 11,41%-ը, վրացիների 79,1%-ը և թաթար-ադրբեջանցիների 81,66%-ը, ապա արդյունաբերությունում հայերը կազմում էին 19,28%, վրացիները՝ 5,56%, թաթար-ադրբեջանցիները՝ 4,7%, իսկ առևտրում հայերը 22,7% էին, վրացիները՝ 4,84%, թաթար-ադրբեջանցիները՝ 5,6%։

Նույն հեղինակը շարունակում էր. «Եթե հայերը կայսրության այլ ազ-գությունների համեմատ արդյունաբերությունում գրավում են հինգերորդ տեղը, իսկ առևտրում՝ երկրորդ, ապա Կովկասում նրանք զբաղեցնում են առաջին և իշխող դիրք» [25, с. 100]։ Կովկասում ըստ դասային պատկանե-լության պաշտոնապես գրանցված վաճառականների թվային կազմն ուներ այսպիսի տեսք. հայեր՝ 6001 հոգի, ռուսներ՝ 5119, վրացիներ՝ 2283 և թա-թար-ադրբեջանցիներ՝ 1386։

Այսքանից հետո լիակատար հիմնավորվածությամբ կարող ենք եզրակացնել, որ Թիֆլիսում թվային գերակշռությունը պատկանում էր հայերին, որոնց ձեռքում էր քաղաքի կառավարումն ու տնտեսության մեծագույն մասը։ Այսինքն՝ Թիֆլիսը «հայկական քաղաք» էր։

Թե՛ թիֆլիսահայության, թե՛ առհասարակ հայոց կապիտալի և բարե-րարության պատմությունն անհնար է պատկերացնել առանց Ալեքսանդր

Page 146: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Խ.Դադայան

145

Հովհաննեսի Մանթաշյանցի (1842-1911թթ.)։ Մի մարդու, որը ռուսական (իմա՝ Բաքվի) նավթարդյունաբերության «հայկական» մասնաբաժնի առաջնորդն էր, կայսրության ականավոր բանկատերերից մեկը և իր ժամանակի ամենանվիրյալ ազգային բարերարը։

Մանթաշյանց-երևույթն ըմբռնելու համար անչափ կարևոր է գիտակ-ցել մի իրողություն. հենց մանկուց նա առնչվեց երկու գործոնների՝ լուսա-վորչական հավատքի և առևտրի հետ, որոնք և ձևավորեցին նրա աշխար-հայացքային պատկերացումների արժեքային համակարգը։ Նրա երակնե-րում հոսում էր քահանա և վաճառական նախնիների արյունը, մի զարմա-նալի մեկտեղում, որը մեր ժողովրդի համար դարձավ լիառատ արգասաբե-րության աղբյուր։ Ալ.Մանթաշյանցի նավթը վաճառվում էր ամբողջ աշ-խարհում, նրա նավթատար նավերն ու պահեստարանները սփռված էին Շանհայից մինչև Կահիրե, և պատահական չէ, որ ամենուր կարելի էր հանդիպել նրա առևտրանշանին՝ խաչն ուսած Աստծո Գառանը՝ իր ժողովրդին ու հավատքին զոհաբերվելու խորհրդանիշին։

16-ամյա Ալեքսանդրը շուրջ հինգ տարի հայերեն, վրացերեն, ռուսե-րեն, այլ առարկաներ սովորեց Գալուստ քահանա Փափազյանի մոտ, և սա Ալ. Մանթաշյանցի միակ ուսումնառությունն էր։

1865-ին մանուֆակտուրայի վաճառական, մոքալաք Հովհ.Մանթա-շյանցն ընտրվում է քաղաքային դումայի պատգամավոր։ Ի դեպ, դուման զուտ հայկական էր՝ քաղաքագլխի պաշտոնակատարն էր Ս.Աբիսողոմյա-նը, անդամներ՝ Ն.Միլյանցը, Հ.Տեր-Ղազարյանը, Կ. Մամիկոնյանը, Ս.Աբ-րահամյանը, Մ.Տեր-Մելքիսեթյանը [26, с. 18]։

Մեկ տարի անց Հովհ. Մանթաշյանցը կրթություն ստացած որդու հետ առևտրական գործերով մեկնում է Թավրիզ, ապա Ալեքսանդրին ուղար-կում Մանչեստր, ու դա ևս մի բարեբախտություն էր։ Այստեղ բնակություն հաստատելով և հորը մանուֆակտուրա առաքելով՝ նա միաժամանակ հայտնվեց եվրոպական նիստուկացի, մշակույթի, բիզնեսի ոլորտում, առա-ջին անգամ շփվեց սփյուռքահայ համայնքի հետ, հաղորդակից դարձավ ազգապահպանությանը և ազգակիցներից սովորեց... բարերարություն, բա-րի գործի կատարում։

1866թ. Ալ. Մանթաշյանցը մասնակցեց Մանչեստրի համայնքի ներքին կանոնագրքի ստեղծման աշխատանքներին։ 1869-ին հայոց մատուռի կա-ռուցման համար հանգանակության նվիրատուների թվում էր նաև Մանթա-շյանցը, որը թիֆլիսցի Հովսեփյանի հետ տրամադրեց 40 ֆունտ, և դա ապագա մեծագույն ազգային բարերարի առաջին նվիրատվությունն էր։

Մեկ տարի անց՝ 1870-ին, երբ Մանչեստրում կառուցվեց Սբ.Երրոր-դություն հայոց եկեղեցին, նվիրատուների մեջ դարձյալ Մանթաշյանցն էր,

Page 147: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Խ.Դադայան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

146

որը տրամադրեց 5 ֆունտ։ 1872թ. հայր ու որդի Մանթաշյանցները վերջնականապես վերադար-

ձան Թիֆլիս, Երևանյան հրապարակում՝ «Կավկազ» հյուրանոցի առաջին հարկում բացեցին կտորեղենի մեծածախ խանութ, հետո՝ երկրորդը, իսկ մեկ տարի անց Ալեքսանդրը դարձավ Փոխադարձ վարկի ընկերության անդամ (մինչև 1885թ.)։

Թիֆլիսում մանուֆակտուրայի վաճառականներ շատ կային, առհա-սարակ մեծահարուստ, հաջողակ վաճառականները շատ էին, սակայն բիզ-նեսավարման եվրոպական մեթոդների կիրառումը, բնաձիր աչքաբացու-թյունը, առասպելական աշխատասիրությունը Ալ. Մանթաշյանցին հնարա-վորություն տվեցին առաջնակարգ դիրք գրավել։ Այս իմաստով նրա համար շրջադարձային եղավ 1881 թվականը. այդ տարվանից նա դարձավ 1-ին գիլդիայի վաճառական և ընտրվեց քաղաքային դումայի պատգամավոր (մինչև 1892թ.)։ Այդ տարվանից նա ստանձնեց Թիֆլիսի ռեալական ուսում-նարանի պատվավոր հոգաբարձուի պաշտոնը, որը վարեց մինչև 1894թ.։

«Մանուֆակտուրային փողերը» Ալ. Մանթաշյանցի առջև ճանապարհ հարթեցին դեպի Թիֆլիսի վերնախավ, սակայն այդ նույն փողերը պահան-ջում էին ներդրման նոր ոլորտներ, և նա ոտք դրեց ֆինանսական ասպա-րեզ՝ 1882-1888թթ. եղավ Ռուսաստանի պետական բանկի Թիֆլիսի բաժան-մունքի հաշվառու կոմիտեի անդամ։ Սակայն նրա ձգտումը, «թիրախը» Առևտրային բանկն էր. 1882-1884թթ. նա ընտրվեց այդ դրամատան վարչու-թյան անդամ, 1885-1889թթ.՝ վարչության փոխնախագահ, իսկ 1890-ից մին-չև կյանքի վերջ՝ նախագահ, բնականաբար, հանդիսանալով նաև ամենա-խոշոր բաժնետերը։ Ալ. Մանթաշյանցի շնորհիվ էր, որ այդ բանկը վերած-վեց Ռուսաստանի լավագույն ֆինանսական հաստատություններից մեկի, դարձավ կայսրության բորսայական արժեք և միակ բանկն էր Կովկասից, որի բաժնեթղթերը վաճառվում էին Պետերբուրգի սակարանում։

Դառնալով խոշոր ֆինանսիստ, բանկատեր՝ Ալ. Մանթաշյանցը, սա-կայն, չէր հրաժարվում մանուֆակտուրայի առևտրից, և դա նրա հիմնական բիզնեսն էր։

1889թ. Մանթաշյանցի կյանքում տեղի ունեցավ նոր շրջադարձ։ Դեռևս 1884թ. նրա թավրիզյան օրերի ընկեր Միքայել Արամյանցը Թիֆլիսից տե-ղափոխվել էր Բաքու, և իր հայրենակից ղարաբաղցիներ Ա.Ծատուրյանի, Գ.Թումայանի ու Գ.Առափելյանի հետ հիմնել էին «Ա.Ծատուրով և այլք» առևտրային և նավթարդյունաբերական ընկերությունը։ Ֆիրման էական դեր էր խաղում Բաքվի նավթարդյունաբերությունում, գործերը հաջող էին ընթանում, բայց ֆինանսական ներդրումներ էին անհրաժեշտ։ 1899թ. Արա-մյանցը գալիս է Թիֆլիս և Մանթաշյանցից, այսինքն՝ Առևտրային բանկից,

Page 148: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Խ.Դադայան

147

50 հազար ռուբլի վարկ խնդրում՝ նավթատար վագոններ ձեռք բերելու հա-մար։ Մանթաշյանցն առաջարկում է իր անձնական միջոցները, բայց պայ-մանով, որ ինքն էլ դառնա փայատեր։ Առաջարկն ընդունվում է, և Մանթա-շյանցն այդպես մուտք է գործում նավթարդյունաբերություն։ Տասը տարվա ընթացքում Մանթաշյանցը գնում է Ա.Ծատուրյանի, Գ.Թումայանի ու Գ.Առափելյանի փայաբաժինները, դառնում լիիրավ սեփականատեր և 1899թ. Մ.Արամյանցի հետ հիմնում «Ա.Հ. Մանթաշյանց և ընկ.» («А. И. Ман-ташев и Ко») ֆիրման, որը վերածվեց նավթարդյունաբերական կայսրու-թյան. բավական է ասել, որ 10 տարի շարունակ (1899-1909) ընկերությունը հիմնադիր կապիտալի քանակով (22 մլն ռ.) ամենախոշորն էր ամբողջ նավթարդյունաբերությունում1։

Առհասարակ Մանթաշյանց-մարդուն ըմբռնելու համար հարկ է հաշվի առնել, որ նա ուներ երեք հիմնարար արժեք՝ ազգը, եկեղեցին և ընտանիքը։

Ալ.Շիրվանզադեն գրել է. «Գումարների ահագին քանակությունը չէր, որ առատաձեռնորեն զոհում էր նա բարեգործություն կոչված սրբազան տաճարին, որ երկրային տաճարների թագուհին է։ Սի՛րտը՝ ահա այն, որ կատարում էր միակ դերը և վեհ դերը Մանթաշյանցի բարերարությունների մեջ։ Նա տալիս էր առանց հետին հաշիվների, սին փառամոլության, տալիս էր, որովհետև այդպես էր թելադրում նրա զգայուն հոգին։ Նրա բարե-րարությունը կրում էր բուն քրիստոնեության դրոշմ, որ աջ ձեռքը տալիս՝ ձախը չիմանա։ Դա նրա համեստությունն էր, որ այնքա՜ն հազվագյուտ է ներկայումս։ Հրապարակորեն հայտնի է նրա արած գործերի հազիվ մի մասը։ Անթիվ անհամար են անհայտները, որոնց մասին միայն նրա մերձավորները գիտեին» [27]։

1881թ. նա դարձավ «Կովկասյան հայոց բարեգործական ընկերու-թյան» հիմնադիրներից մեկը, հետագայում՝ վարչության փոխնախագահ և պատվավոր անդամ։ Իսկ դա նշանակում էր, որ տարեկան պարտադիր մու-ծումներից բացի, Մանթաշյանցը պարբերաբար խոշոր նվիրատվություն-ներ էր կատարում. ճիշտ 30 տարի...

1908թ. նա ընկերությանը միանվագ հատկացրեց 20 հազ. ռ., որի տա-րեկան շահութատոկոսները (900 ռ.) պիտի տրամադրվեին հայոց դպրոցնե-րին։ 1903թ. 50 հազ. ռուբլով վերանորոգեց Սբ.Աստվածածին մայր տաճարը (Վանքի եկեղեցին) և հարակից շենքը։ 1904թ. ավելի քան 1,5 մլն ֆրանկով

1 Նավթարդյունաբերությունում Ալ. Մանթաշյանցի դերի մասին ավելի մանրամասն տես մեր «Հայերը և Բաքուն» գիրքը, Ե., 2006թ.։

Page 149: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Խ.Դադայան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

148

կառուցեց Փարիզի Սբ.Հովհաննես-Մկրտիչ հայոց եկեղեցին, ինչի համար ֆրանսիական կառավարության կողմից պարգևատրվեց Պատվո լեգեոնի շքանշանով։ 1909թ. հատկացրեց 300 հազ. ռ., որով կառուցվեց Ներսիսյան ճեմարանի նոր, հոյակերտ շենքը։ 1910թ. հատկացրեց 250 հազ. ռուբլի, ինչի շնորհիվ Սբ.Էջմիածնում կառուցվեց վեհարանի ներկայիս շենքը (1914թ.)։

Մանթաշյանցն առանձնակի վերաբերմունք ուներ կրթության հան-դեպ։ 1881-1893թթ. եղավ Թիֆլիսի ռեալական գիմնազիայի, իսկ 1894-1907թթ.՝ նախագիմնազիայի պատվավոր հոգաբարձուն։ 1894թ. հիմնեց իր անունը կրող Առևտրային դպրոցը, որը գոյատևեց մինչև 1918թ. և որտեղից կյանքի ուղեգիր ստացան հարյուրավոր պատանիներ։

Բացի այդ, առավել տաղանդավորներին, որոնց շատ անգամ ինքն էր անձամբ ընտրում, ուսումնառության էր ուղարկում Ռուսաստանի ու Եվրո-պայի լավագույն բուհերը՝ ուսման ամբողջ ընթացքում հոգալով նրանց ծախսերը։ Առ. Սարուխանը գրել է. «Քանի՞ հայ երիտասարդ ուսում է առած Մանթաշյանցի հաշվով՝ ես չգիտեմ։ Մանթաշյանցն ինքն էլ չէր իմանում։ Ես կարծում եմ, թե առնվազն հազար երիտասարդի նա այս կամ այն ձևով միջոց է տված կանոնավոր ուսում առնելու և իրենց համար ապրուստի հաստատուն դիրք ստեղծելու։ Ես անձամբ գոնե հարյուր հոգի ճանաչում եմ՝ բժիշկ, ուսուցչապետ կամ ուսուցիչ, ճարտարապետ, հանքաբան կամ այլ մասնագետ, որոնք իրենց ամբողջ ուսումը և դիրքը պարտական են Մանթաշյանցին» [28, էջ169]։

Նրանցից մեկն էր Կոմիտասը, որն ինքնակենսագրությունում գրել է. «1896 թվի մայիսին մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծախսով գնացի Բեռլին երաժշտական բարձրագույն ուսումս լրացնելու»։

Մանթաշյանցը մի «թուլություն» էլ ուներ. դա արվեստի ու գրականու-թյան հանդեպ սերն էր։ Գերադասում էր հատկապես թատերարվեստը, ոչ միայն մշտապես թատրոն էր հաճախում, այլև կանոնավոր կերպով նյու-թապես օժանդակում էր թե՛ «Հայկական դրամատիկական ընկերությանը» և թե՛ առանձին դերասանների։

Ներկայիս Թբիլիսիի Շ.Ռուսթավելու անվան դրամատիկական թատ-րոնի շենքը նախկինում կոչվում էր «Փիթոևի թատրոն»։ Մանթաշյանցը, որ Եսայի Փիթոյանի «Ի.Ե. Փիթոև» առևտրային և նավթարդյունաբերական ընկերության վարչության անդամն ու ամենախոշոր բաժնետերն էր, ֆիր-մայի անունով սկսեց կառուցել թատրոնը և ծախսեց 1,5 մլն ռուբլի։

Տեղին է անդրադառնալ նաև Մանթաշյանցի բնավորությանը։ Բոլոր ժամանակակիցները միաբերան ընդգծում են նրա համեստությունը։ Նույն

Page 150: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Խ.Դադայան

149

Առ. Սարուխանը գրում է. «Նա համեստ մարդ էր և ապրում էր շատ հա-մեստ։ Նա գոհարեղեն չէր սիրում և երբեք չէր գործածում ոչ մատանի, ոչ փողկապի վրա և ոչ առհասարակ որևէ զարդ։ Նրա ժամացույցն էլ շատ պարզ էր և պարզ շղթայով։ Միակ զարդը, որ սիրում էր կրել, կենդանի ծաղիկ էր։ Նա երբեք չուզեց իր սեփական կառքն ունենալ. նա միշտ կամ ոտքով էր պտտում, կամ տրամվայով։ Հազվագյուտ առիթներով միայն կառք էր վարձում» [28, էջ 189]։ Սա ձևականություն չէր. ձիալույծ կառքն արժեր 25 ռ., սակայն Մանթաշյանցը համարում էր, որ քանի դեռ Թիֆլի-սում կան աղքատ հայեր, գաղթականներ՝ ինքն իրավունք չունի զեխություն անել, դա անկիրթ, անբարոյական վարմունք է։

Մի ուսանելի հատկություն էլ ուներ. չնայած աշխարհն ու վայելքները փռված էին առջևը, սակայն անհունորեն նվիրված էր ընտանիքին, կնոջը և ութ երեխաներին։ Կինը մահացավ շաքարախտից, Ֆրանկֆուրտում, և Ման-թաշյանցը կողակցի աճյունը հողին հանձնեց Վանքի եկեղեցու գավթում։ Ինքը՝ Մանթաշյանցը, տառապում էր երիկամների հիվանդությունից և ականջացավից, ու մի քանի ամիս տևող փարիզյան այցելությունների ժամանակ նաև բուժում էր ստանում։ 1911թ. գարնանը նա մեկնեց Պետեր-բուրգ, որպեսզի այնտեղից ճանապարհվեր Փարիզ, սակայն չհասցրեց, վախ-ճանվեց ապրիլի 19-ին։ Դին ապրիլի 24-ին տեղափոխեցին Թիֆլիս, իսկ թաղումը կատարվեց ապրիլի 30-ին։ Դա Թիֆլիսի ամենահանդիսավոր սգո արարողությունն էր, որին ներկա էր քաղաքի ողջ հասարակությունը։

Մանթաշյանցին թաղեցին կնոջ կողքին՝ Վանքի եկեղեցու գավթում։ Սակայն այսօր Թբիլիսիում մի փնտրեք նրա գերեզմանը, նա գերեզման չունի. 1938թ. ավերվեց Վանքի եկեղեցին, և հողին հավասարեցվեցին ոչ միայն Մանթաշյանցի ու նրա կնոջ, այլև Թիֆլիսի մյուս նշանավոր հայ գործիչների՝ Մ.Լորիս-Մելիքովի, Ա.Տեր-Ղուկասյանի, Հովհ. Լազարյանի, Մ.Սանասարյանի, Բ.Շելկովնիկյանի, Պ.Իզմիրյանի և այլոց աճյունները։

1914թ. Առաջին աշխարհամարտով սկիզբ դրվեց հայոց ողբերգությանը։ 1918թ., ձգտելով փրկվել խորտակվող անդրկովկասյան նավից, Վրաս-

տանը նստեց իր մակույկը, իսկ Թիֆլիսից վռնդվեց դարեր շարունակ մեծա-մասնություն կազմող հայ տարրի հասարակական-քաղաքական, տնտեսա-կան, մշակութային սերուցքը։

Հունվար, 2008թ.

Page 151: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Խ.Դադայան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

150

Աղբյուրներ և գրականություն

1. «Արօր»-ի պատկերազարդ օրացոյց 1895, Բաքու, 1894: 2. Կարապետյան Ս., Թիֆլիսի քաղաքագլուխները, Ե., 2003: 3. Իշխանեան Բ., Վիճակագրական ուսումնասիրութիւն անդրկովկասեան

ժողովուրդների, Բաքու, 1919: 4. Вейденбаум Е., Путеводитель по Кавказу, Тиф., 1888. 5. Պետրոսյան Ա., Մոքալաքները հայ-վրացական տնտեսական-քաղաքական

հարաբերություններում, ԼՀԳ, թ. 12: 6. Братская помощь пострадавшим в Турции армянам, М., 1897. 7. Դ.Անանուն, Ռուսահայերի հասարակական զարգացումը XIX դարում (1800-

1870), հտ. Ա, Թիֆլիս, 1916: 8. Кавказский календарь на 1850 год, Тиф., 1849. 9. Кавказский календарь на 1846 год, Тиф., 1845. 10. Кавказский календарь на 1852 год, Тиф., 1851. 11. Кавказский календарь на 1854 год, Тиф., 1853. 12. Кавказский календарь на 1858 год, Тиф., 1857. 13. Сборник сведений о Кавказе, т. VI, Тиф., 1880. 14. Кавказский календарь на 1908 год, Тиф., 1907. 15. Устав Тифлисского коммерческого банка, Тиф., 1894. 16. Устав Тифлисского общества взаимного кредита, Тиф., 1872. 17. Устав Тифлисского купеческого банка, Тиф., 1913. 18. Кавказский календарь на 1883 год, Тиф., 1882. 19. Макаров А., Закавказье в торговом отношении, М., 1884. 20. Кавказский календарь на 1882 год, Тиф., 1881. 21. Кавказский календарь на 1890 год,Тиф., 1889. 22. Нейман М., Армяне. Краткий очерк из истории и современного положения,

СПб., 1899. 23. Դ.Անանուն, Ռուսահայերի հասարակական զարգացումը (1870-1900), հտ. Բ,

Էջմիածին, 1922: 24. Тифлисский муниципальный календарь на 1917г., Тиф., 1917. 25. Б.Ишханян, Народности Кавказа. Состав населения, профессиональная группи-

ровка и общественное расселение кавказских народностей, Пгр., 1917. 26. Кавказский календарь на 1866 год, Тиф., 1865. 27. «Հորիզոն», թ. 82, 1911: 28. Սարուխան Առ., Աղեքսանդր Մանթաշեանց մեծ վաճառականն ու բարեգործը,

Վիեննա, 1931:

Page 152: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Խ.Դադայան

151

ТОРГОВО-ЭКОНОМИЧЕСКОЕ ПРИСУТСТВИЕ АРМЯН В ТИФЛИСЕ

(позднее средневековье – 1918г.)

Хачатур Дадаян

Резюме

Торговля и ремесла – урбанистические явления, поэтому нет ничего удиви-тельного в том, что, в отличие от грузин, в основном живущих в селах, имею-щие многовековые экономические традиции армяне превратили городок Тифлис в крупный центр, составляя абсолютное большинство населения. Со вступлением Грузии в состав Российской империи (1801г.) экономическое положение резко изменилось: русская власть и войско не только явились за-казчиками товаров и услуг, но и платили за них. Оказавшись в едином госу-дарственном, экономическом, правовом пространстве и откликаясь на ры-ночный спрос, армяне быстрыми темпами начали создавать новые отрасли производства и промышленности. Занимая доминирующее положение в эко-номике и владея многими соответствующими рычагами (торговля, финансо-во-кредитные учреждения, кожевенное производство, табачная промышлен-ность и т.д.), они долгие десятилетия руководили созданным ими самими городом, благоустраивали его, строили дома и здания общественного назна-чения, театры, школы, церкви.

Первая мировая война, турецкая интервенция в Закавказье, появление грузинского «национального самосознания» и последующие исторические события внесли коренные изменения – армянский национальный капитал, общественно-политическая и культурная элита подверглись «депортации» и оставили после себя лишь руины былого знаменательного присутствия.

Page 153: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

152

вê²ð²Î²Î²Ü β¼Ø²ÎºðäàôÂÚàôÜܺðÆ ¸ºðÀ ÄàÔàìð¸²ì²ð²Î²Ü βè²ì²ðØ²Ü ¶àðÌàôØ

Արգինե Նահապետյան

Հոդվածում պարզաբանվում է հասարակական կազմակերպությունների դե-րը ժողովրդավարության զարգացման գործընթացում: Առանձնացվել են ժո-ղովրդավարության հիմնական ատրիբուտները. լեգիտիմ կառավարություն, կառավարության թափանցիկ և հաշվետու գործունեություն, օրենքի գերա-կայություն, մարդու իրավունքների պաշտպանություն:

Վերջին ժամանակներս բավական կարևորվում է հասարակական կազմա-կերպությունների դերը ժողովրդավարության զարգացման գործընթացում: Նախ պարզենք, թե ինչ է ժողովրդավարությունը: Գոյություն ունեն ժողովր-դավարության տարբեր սահմանումներ: Օրինակ. հարգանք մարդու իրա-վունքների հանդեպ, հարգանք փոքրամասնությունների հանդեպ, խոսքի ազատություն, անկախ օրենսդրական մարմին, անկախ դատական մար-մին, ազգային հարստության արդար բաշխում, կրթության իրավունք բոլո-րի համար, և կառավարության պարտավորվածություն՝ կառավարելու սահմանադրական ճանապարհներով (Ա.Օյովե), կամ չհամաձայնվելու և դրանից չվախենալու իրավունք (Փրոնք) [1, p. 27]: Ռ.Արչերը նշում է նաև ժողովրդավարության երկու հիմնական ատրիբուտներ, որոնք են բազմա-կարծությունն ու հաշվետու լինելը [1, pp. 28-29]։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է առանձնացնել ժողովրդավարության հիմնական ատրի-բուտները. լեգիտիմ կառավարություն, կառավարության գործունեության թափանցիկություն և հաշվետվություն, օրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանություն: Սույն հոդվածում կանդրադառնանք ՀԿ-ների՝ տվյալ ատրիբուտների ապահովման գործում ունեցած դերին, կու-սումնասիրենք նաև ՀԿ-ների դերը շուկայական տնտեսության զարգացման մեջ, քանի որ ժողովրդավարություն և շուկայական տնտեսություն հասկա-ցությունները սերտորեն փոխկապված են:

ՀԿ-ների կարևորագույն դերն է ազատ, արդար և թափանցիկ ընտրու-թյունների միջոցով կառավարության լեգիտիմություն ապահովելը: Այս գործընթացում ՀԿ-ները պետք է իրազեկեն հասարակությանը ընտրու-

Page 154: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Ա.Նահապետյան

153

թյունների գործընթացի վերաբերյալ: Սակայն, ինչպես հայտնի է, նույնիսկ լեգիտիմ կառավարությունը կարող է չարաշահել իր իշխանությունը՝ վե-րահսկողության մեխանիզմների բացակայության դեպքում: Հետևաբար, արդար ընտրություններից հետո ՀԿ-ների դերը պետք է լինի կառավարու-թյան քաղաքական և հասարակական հաշվետվությունն ապահովելը։

Քաղաքական հաշվետվությունը սահմանվում է որպես «արդյունավե-տություն, որով կառավարվողները կարող են ազդեցություն ունենալ կառա-վարողների վրա։ Թույլ հաշվետվության արդյունքը կարող է լինել այն, որ որոշումներն ընդունվեն նեղ քաղաքական և բյուրոկրատական շրջանակնե-րում՝ դուրս թողնելով շահագրգիռ խմբերին և դրանց ներկայացուցիչնե-րին» [2, pp. 38-39]։ ՀԿ-ների դերն այս գործընթացում դիտորդի («watchdog») գործառույթն է, որի նպատակն է ի հայտ բերել իշխանության կողմից կա-տարված չարաշահումների դեպքերը և, հարկ եղած դեպքում, դիմել դատա-րաններ, վարչական կամ տվյալ դեպքերի համար նախատեսված հատուկ տրիբունալներ: Դ.Բրաուտիգամը հասարակական հաշվետվությունը սահմանում է որպես «մեթոդներ, որոնց միջոցով կառավարական և հասա-րակական ծառայություններից օգտվողներն ապահովում են հասարա-կական ծառայությունների համարժեք մակարդակ» [3, p. 12]։ Մ.Ռոբինսոնն առանձնացնում է երկու մակարդակի հասարակական հաշվետվություն. միկրո և մակրո: Միկրո մակարդակի հաշվետվությունը կապված է հասա-րակական ծառայությունների որակի, արժեքի, վստահելիության և մատչե-լիության հետ: Այն ենթադրում է արտաքին ճնշում համապատասխան կա-ռավարական գործակալությունների վրա, որպեսզի նրանց կողմից ընդուն-ված որոշումները՝ կապված հասարակական ծառայություններին հատկաց-վող ծախսերի և բաշխումների հետ, լինեն ի նպաստ աղքատ և ընտրելու իրավունքից զուրկ բնակչության: Մակրո մակարդակի հաշվետվությունը վերաբերում է այն ձևերին, որոնց միջոցով հասարակական ծախսերի վերա-բերյալ որոշումներն ընդունվում և, ինչպես տվյալ ծախսերը, վերահսկվում են արդյունավետ հաշվետվական համակարգերի և արտաքին աուդիտի մի-ջոցով [2, p. 40]: «Արտաքին ճնշում»-ը ներառում է նաև ՀԿ-ների ազդեցու-թյունը հասարակական ծառայությունների վերաբերյալ որոշումներ ընդու-նելու և հետագայում դրանք իրագործելու գործընթացի վրա: ՀԿ-ների այս դե-րը շատ կարևոր է, քանի որ դրանք ավելի մոտ են գտնվում հասարակու-թյանը և ավելի լավատեղյակ են բնակչության իրական կարիքներին:

Այնուամենայնիվ, կառավարության որոշումների ընդունման գործըն-թացի վրա ազդելու համար առաջին հերթին պետք է ապահովել կառավա-րության բաց և թափանցիկ գործունեությունը: Այլապես տվյալ որոշումների և կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը թերի

Page 155: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Ա.Նահապետյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

154

կլինի կամ ընդհանրապես չի լինի: Քաղաքական առումով բաց լինելը նշանակում է «տեղեկատվության մատչելիություն», մանավանդ կառավա-րության տրամադրած տեղեկատվության և տնտեսական վիճակագրության ոլորտում: Այն նույնպես ներառում է խոսքի ազատություն՝ քննարկելու կառավարական որոշումները հատուկ շահառու խմբերի և լրատվական միջոցների կողմից: Թափանցիկությունը ենթադրում է հասարակական որոշումների ընդունման հստակ գործընթաց, որի արդյունքում հասարա-կությունը պետք է տեղեկատվություն ունենա կառավարության գործու-նեության մասին և ներգրավվի քաղաքականության մշակման գործընթա-ցին [2, p. 41]: ՀԿ-ների դերը կառավարության բաց ու թափանցիկ գործու-նեությունն ապահովելու գործում կարող է իրականացվել բաց և թափան-ցիկ կառավարության հայեցակարգի վերաբերյալ հասարակությանը գիտելիքներ տալու և լրատվական միջոցների ներգրավմամբ ակցիաներ կազմակերպելու միջոցով: Ամենակարևորը, սակայն, ինֆորմացիայի ազա-տության մասին օրենքի ընդունումն է, որը կներառի բաց կառավարության հիմնական գծերն ընդգրկող հոդվածներ:

Սակայն նման օրենսդրությունը կարող է կառավարության բաց լինե-լու ապահովման արդյունավետ միջոց ծառայել միայն այն հասարակու-թյունում, որտեղ գործում է օրենքի գերակայությունը: ՀԿ-ների տեսակե-տից՝ օրենքի գերակայությունը ծառայում է «քաղաքացիների իրավունքնե-րի պաշտպանությանը՝ ամեն գնով ապահովելով կառավարության հաշվե-տու լինելը [2, p. 27]։ Հետևաբար, ՀԿ-ների, մանավանդ մարդու իրավունք-ներով զբաղվող ՀԿ-ների դերը (անհատներին իրենց իրավունքների մասին տեղեկություններ և խորհրդատվություններ, ինչպես նաև դատավարու-թյունների ժամանակ նրանց անվճար իրավաբանական օգնություն տրա-մադրելը) շատ կարևոր է: ՀԿ-ները կարևոր դերակատարություն ունեն նաև իրավական գործընթացի ժողովրդավարացման ապահովման գործում, որն իրականացվում է հատուկ փորձագիտական խմբերի միջոցով: Այս գործըն-թացի նպատակն է համապատասխանեցնել տվյալ երկրի օրենքները համ-ընդհանուր միջազգային նորմերին:

ՀԿ-ները կարևոր են նաև ծառայությունների մատուցման ասպարե-զում։ Լինելով մոբիլ միավորներ՝ ՀԿ-ները որոշ ծառայություններ իրա-կանացնելիս շատ դեպքերում ավելի արագ և արդյունավետ են գործում, քան պետական գործակալությունները: Կարևոր է ընդգծել, որ սա պետական կառուցվածքներին «փոխարինելու» փորձ չէ, այլ, ավելի շուտ, պետական քաղաքականության վրա ազդելու հնարավորություն: Օրինակ, նոր դեմո-կրատացած երկրներում բավական շուտ նկատվեց այն փաստը, որ կառա-վարություններն ի վիճակի չեն բավարարել քաղաքացիների բոլոր կարիքնե-

Page 156: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Ա.Նահապետյան

155

րը։ Շատ բնագավառներում բիզնես-սեկտորը նույնպես հետաքրքրված չէր, օրինակ, մարդկանց շրջակա միջավայրի հետ կապված հարցերի շուրջ կրթելու կամ աղքատներին իրավաբանական օգնություն տրամադրելու խնդիրներով: Հետևաբար, ՀԿ-ների դերն է օգնել մարդկանց մանավանդ այն բնագավառներում, որոնցով հետաքրքրված չեն կառավարությունը կամ բիզնեսը: Կառավարության և բիզնեսի կողմից հասարակության կարիքների բավարարման սահմանափակ հնարավորությունների պատճառ կարող են լինել ռեսուրսների և փորձի պակասությունը, պատասխանատվությունից խուսափելը կամ սոցիալական անտեղյակությունը:

ՀԿ-ները նպաստում են տնտեսության զարգացմանը նաև որպես գործատու։ Օրինակ, Գերմանիայում CARITAS ընկերությունն ունի ավելի շատ աշխատողներ, քան արդյունաբերական կոնգլոմերատ Siemens-ը, իսկ ՀԿ ողջ սեկտորը 3 անգամ ավելի շատ աշխատողներ ունի, քան Դաշնային փոստը [4, p. 41]: Միայն նախկին սոցերկրներում է, որտեղ ՀԿ սեկտորը դեռ այդքան հզոր չէ, որ ՀԿ-ներն ունեն ավելի քիչ թվով աշխատողներ:

Անշուշտ, ՀԿ-ները նաև թույլ կողմեր ունեն, օրինակ՝ երկարաժամկետ խնդիրներ իրագործելու անբավարար ունակություն, անհրաժեշտ նախաձեռնությունների բացակայություն, բյուրոկրատացման վտանգ, կազ-մակերպությունների անվտանգությունը և կայունությունն ապահովված չեն և այլն [5, p. 4]։ Սակայն այս թերությունները կարող են վերացվել պե-տական, բիզնես և ՀԿ սեկտորների միջև հավասարակշռված համագործակ-ցության միջոցով:

Ամփոփելով՝ ընդգծենք այն մեծ ներուժը, որ ունեն ՀԿ-ները ժողո-վրդավարական կառավարման զարգացման գործում:

Մարտ, 2008թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Archer R., Markets and Good Government: The Way Forward for Economic and So-cial Development, NGLS, 1994.

2. Robinson M. (University of Sussex), Governance, Democracy and Conditionality: NGOs and the NewPolicy Agenda, in Governance, Democracy and Conditionality: What Role for NGOs?, ed Andrew Clayton, 1994.

3. Brautigam D., Governance and Economy: A Review, The World Bank, 1991. 4. Anheier H.K., An Elaborate Network: Profiling the Third Sector in Germany, in Gov-

ernment and the Third Sector, 1992. 5. Potucek M., Not Only the Market4 CEU Press, Budapest, 1999.

Page 157: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

Ա.Նահապետյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

156

РОЛЬ НЕПРАВИТЕЛЬСТВЕННЫХ ОРГАНИЗАЦИЙ В РАЗВИТИИ ДЕМОКРАТИЧЕСКОГО УПРАВЛЕНИЯ

Aргине Нагапетян

Резюме

Общепринято, что развитие демократического общества связано с развитием гражданского общества и функционированием специальных видов структур – неправительственных организаций. Есть различные определения для демо-кратии. Например, « … уважение к правам человека, отношение к правам меньшинств, свобода слова, независимый законодательный орган, независи-мая судебная власть, справедливое распределение национального богатства, образование для всех и обязательства правительства для конституционного управления, право не согласиться и не бояться». Обсуждаются два главных признака демократии – плюрализм и ответственность. На основе представ-ленных данных проведено суммирование главных признаков демократии: законное правительство (свободные, справедливые, прозрачные выборы), ответственность и открытость правительства, уважение закона, защита прав человека, сильное гражданское общество.

Page 158: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. Հուշագիր հեղինակին

157

Հուշագիր հեղինակին

«21-րդ ԴԱՐ» վերլուծական հանդեսը հրապարակում է վերլուծական բնույթի հոդվածներ, որոնցում առաջնային են ՀՀ հիմնախնդիրների վերաբերյալ թեմա-ները: «21-րդ ԴԱՐ» հանդեսի խմբագրական խորհրդի կողմից պատվիրված նյութե-րը հանդիսանում են «Նորավանք» ԳԿՀ-ի սեփականությունը: Ձեռագրերը գրախոս-վում են։ «21-րդ ԴԱՐ» հանդեսի հրապարակումները արտահայտում են հեղինակ-ների տեսակետները:

Հոդվածների ներկայացման ձևը 1. Հոդվածները ներկայացվում են տպագիր (2 օրինակ) և համակարգչային շար-

վածքով (MS WORD ծրագրով), «Sylfaen», «Arial LatArm» (հայերեն) և «Sylfaen», «Times New Roman» (ռուսերեն, անգլերեն) տառատեսակներով, 11 տառաչափով (ֆոնտով):

2. Էջը պետք է համապատասխանի A4 չափին, ունենա լուսանցքներ, ձախից` 1.0սմ, աջից` 3.0սմ, վերևից ու ներքևից` 2.5սմ: Տողերի միջև բացվածքը` 1.5: Հոդ-վածը պետք է ունենա համառոտագիր և ամփոփագիր։ Ամփոփագիրը ներկայաց-վում է բնագրից տարբեր լեզուներով։

3. Հոդվածում օգտագործված աղբյուրների և գրականության հղումները բերվում են քառակուսի փակագծերում` միացյալ և հաջորդական համարակալումով, այդ համարի կողքին նշելով հղված էջ(եր)ը, եթե հղման աղբյուրը մեկից ավելի ան-գամ է օգտագործվում ամբողջ հոդվածում: Էջը պետք է նշել աղբյուրի բնագրի լեզվով` էջ (հայերեն), c. (ռուսերեն), p. (անգլերեն, ֆրանսերեն կամ այլ լեզվով աղբյուրներ). օրինակ՝ [1], [2, c. 11-12]: Հոդվածի վերջում, «Աղբյուրներ և գրակա-նություն» բաժնում, նույն հաջորդականությամբ բերվում է գրականության ցան-կը, 10 տառաչափով, բնագրի լեզվով, օրինակ՝

1. Шарипова Р., Панисламизм сегодня: идеология и практика Лиги Исламского Мира, М., 1986.

2. Մարգարյան Ա., Երկրի մրցակցային ռազմավարությունը տնտեսական ան-վտանգության համատեքստում, «21-րդ դար», # 1, 2003, էջ 5։

3. Yasha Lange, Media in the CIS, Center for Civil Society International, Amsterdam, 1997, from http://www.internews.ras.ru/books/media, Sept. 28, 1998.

4. http://www.oecd.org/dsti/sti, March 1, 2001.

4. Հայկական, լատինական և կյուրեղյան տառերից տարբեր աղբյուրների դեպքում հղումները կատարել լատինական այբուբենով՝ փակագծերում տալով թարգմա-նությունը և լեզուն. օրինակ` Al-Arman fi Lubnan (Հայերը Լիբանանում, արաբ.):

Խմբագրական խորհուրդ

Page 159: ՐԴ ԴԱՐ - n Latert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/01_2008.pdfՏ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ. 4 1. Մաս առաջին. ի՞նչ է պետությունը

«21-ՐԴ ԴԱՐ ՆՈՐԱՎԱՆՔ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՀԱՆԴԵՍ

Խմբագրական խորհուրդ

Հայաստանի Հանրապետություն, 0026, Երևան, Գարեգին Նժդեհի 23/1 Կայք` www.noravank.am

Էլ.-փոստ՝ [email protected], [email protected] Հեռախոս՝ + (374 10) 44 38 46

Ֆաքս + (374 10) 44 04 73

Հանձնված է տպարան 26.03.2008թ. Հիմնադիր՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ

Թուղթը՝ կավճապատ, ֆորմատը՝ 70x100 1/16 Պայմանական 15 մամուլ։ Տպաքանակը՝ 300։

Տառատեսակը՝ Sylfaen Վկայականը՝ 01Մ 000234

Տպագրվել է «Գասպրինտ» ՍՊԸ տպարանում