Top Banner
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքների 2019թ.-ի 4-րդ եռամսայկում «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրինության ներքո գտնվող ԲՀՊ տարածքների պահպանության, պաշտպանության, գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայույթուններ ծրագրի իրականացման շրջանակներում կատարվել են հետևյալ աշխատանքները: <<Էրեբունի>> պետական արգելոց Պահպանության և պաշտպանության միջոցառումների շրջանակում իրականացվել է պահպանություն արգելոցում՝ 118.75 հա-ի վրա, որի ընթացքում ռեժիմի խախտման դեպք չի գրանցվել: Պարբերաբար հավաքվել է մոտակայքում գտնվող աղբանոցից քամու բերած կենցաղային աղբի մնացորդները: Հակահրդեհային միջոցառման շրջանակներում իրականացվել են 4 կմ երկարությամբ հանքայնացված շերտերի ստեղծման աշխատանքներ: Կուտակվել է ջրի պաշար: Ամառանոցների սահմանակից ճանապարհըմաքրվել և հարթեցվել է: Հունիսի 15-ից իրականացվում է խստացված ռեժիմով պահպանություն հրդեհների բռնկումները կանխելու համար : Օգոստոս ամսին արգելոցի հարակից տարածքում բռնկված լայնածավալ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են արգելոցի աշխատակիցները և հրդեհի տարածումը արգելոցի տարածք կանխվել է: <<Որդան կարմիր>> պետական արգելավայր Պահպանության և պաշտպանության միջոցառումների շրջանակում արգելավայրի 2 տեղամասում՝ 219,85 հա տարածքի վրա իրականացվել է
52

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ...

Oct 10, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ-ում

կատարված աշխատանքների

2019թ.-ի 4-րդ եռամսայկում «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի

տնօրինության ներքո գտնվող ԲՀՊ տարածքների պահպանության,

պաշտպանության, գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական

աշխատանքների կատարման ծառայույթուններ ծրագրի իրականացման

շրջանակներում կատարվել են հետևյալ աշխատանքները:

<<Էրեբունի>> պետական արգելոց

Պահպանության և պաշտպանության միջոցառումների շրջանակում

իրականացվել է պահպանություն արգելոցում՝ 118.75 հա-ի վրա, որի ընթացքում

ռեժիմի խախտման դեպք չի գրանցվել: Պարբերաբար հավաքվել է մոտակայքում

գտնվող աղբանոցից քամու բերած կենցաղային աղբի մնացորդները:

Հակահրդեհային միջոցառման շրջանակներում իրականացվել են 4 կմ

երկարությամբ հանքայնացված շերտերի ստեղծման աշխատանքներ: Կուտակվել

է ջրի պաշար: Ամառանոցների սահմանակից ճանապարհըմաքրվել և հարթեցվել է:

Հունիսի 15-ից իրականացվում է խստացված ռեժիմով պահպանություն

հրդեհների բռնկումները կանխելու համար : Օգոստոս ամսին արգելոցի

հարակից տարածքում բռնկված լայնածավալ հրդեհի մարման աշխատանքներին

մասնակցել են արգելոցի աշխատակիցները և հրդեհի տարածումը արգելոցի

տարածք կանխվել է:

<<Որդան կարմիր>> պետական արգելավայր

Պահպանության և պաշտպանության միջոցառումների շրջանակում

արգելավայրի 2 տեղամասում՝ 219,85 հա տարածքի վրա իրականացվել է

Page 2: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

պահպանության աշխատանքներ, որի ընթացքում արգելավայրային ռեժիմի

խախտում չի գրանցվել: Հավաքվել է մայրուղուց և հարակից բնակավայրերից

քամու բերած կենցաղային աղբի մնացորդները և արգելավայրի սահմաններից

դուրս է բերվել : Արգելավայրի 2 տեղամասերում տեղադրվել են պահակային

տնակներ : Հունիսի 15-ից պահպանությունը իրականացվում է խստացրած

ռեժիմով՝ հրդեհի բռնկումները կանխելու համար: Ջրառատի տեղամասում հրդեհ

է ներթափանցել դրսից հոկտեմբերի 20-ին, որի ընթացքում վնասվել է 0,5 հա և

նոյեմբերի 17-ին վնասվել է 0,1 հա տարածք, որոնց ժամանակ վերգետնյա

տարածվելով չորացած խոտն է այրվել: Հրդեհները մարվել են ԱԻՆ-ի և մեր

աշխատակիցների ուժերով:

Ստեփանավանի <<Սոճուտ>> դենդրոպարկ

Պահպանության և պաշտպանության միջոցառումների շրջանակներում

իրականացվել է պահպանություն խստացված ռեժիմով դենդրոպարկում 35 հա

վրա: Ձյան տեղումներից հետո մաքրվել են ջերմատան ապակյա շրջանակները,

իսկ հողը չորանալու դեպքում ձյուն է ներկրվել և տարածվել տնկիների շուրջ:

Նախապատրաստվել և թարմացվել է 12 պիտակներ և 10 ցուցատախտակներ:

Ջերմոցներում վերանորոգվել է ոռոգման ցանցը՝ 10 գծմ երկարությամբ: Զբոսայգու

հատվածում հեռացվել է բնական վերաճը 3460մ2 տարածքի վրա: Էտվել են ծառերի

չորացած ճյուղերը, չոր ճյուղերը և գարնանային թափուկը հավաքվել և

տարածքից դուրս են բերվել: Ձյան տեղումներից հետո մշտադալար ծառերը և

թփերը թափ են տրվել: Ձևավորվել են շուրջ 100 հատ առանձնյակ թփերը,

բացվել է 2800 վարդի թփերի բուկլիցը, էտվել են, պարարտացվել,

կատարվել քաղհան-փխրեցման աշխատանքները: Մշակվել են ծաղկանոցները,

հանվել են սոխուկները և պահեստավորվել, ոռոգվել է ձեռքով, 30-40մետր

տարածությունից դույլերով ներկրված ջրով: Հարթեցվել են միջտեղամասային

ճանապարհները, եզրագծվել, բուսազրկվել 3 անգամ, իսկ բուսական

մնացորդները տեղափոխվել է հատուկ տարածք և նախապատրաստվել

բուսահումուս ստանալու համար : Հնձվել են գազոնները 0.48հա 3անգամ և

Page 3: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

բացատային տարածքների խոտաբույսերը՝ ձեռքով, խոտը հավաքվել և

տարածքից դուրս է բերվել: Խուզվել են բորդյուրները՝ շուրջ 1700 քառ.մետր

մակերեսով: Ջերմոցներում՝ 320 քառ. մետր, կատարվել է քաղհան- փխրեցում

ամիսը մեկ անգամ, ոռոգում շաբաթը 2-3 անգամ, իսկ սերմերի ցանքսի

բաժնում օրը 2 անգամ : Տնկարանում կատարվել է խմբավորման, մշակման,

պարարտացման աշխատանքներ: Անտառպաթալոգիական

ուսումնասիրությունների արդյունքներով կատարվել է քիմիական պայքարի

աշխատանքներ՝ ձեռքով, ծաղկանոցներում ալրացողի, տնկարանում խերմեսի,

իսկ դենդրոպարկում գիհիների սնկային հիվանդությունների դեմ: Հավաքվել

են արծաթափայլ եղևնու կոները սերմեր ստանալու համար: Ջերմոցներից հողը

դուրս է բերվել: ներկրվել է դաշտի հող, պատրաստվել է նոր հողախառնորդ

բուսահումուսի հետ և ներկրվել ջերմոցներ: Ծածկի տակ է տեղափոխվել

նստարանները, աղբի ամանները: 30ք.մ. վրա հեռացվել է վերաճը: Կատարվել է

սերմերի ցանք և սոխուկների տնկում: Վարդանոցներում և ծաղկանոցներում

կատարվել է էտ ևբուկլից: կատարվել է տնկիների վաճառք հտ:

Իջևանի <<Դենդրոպարկ>>

Պահպանության և պաշտպանության միջոցառումների շրջանակներում

իրականացվել է պահպանություն դենդրոպարկում 5.7 հա վրա, որի

շրջանակներում կատարվել է ծառերի ներքին ճյուղերի և արմատային մացառների

էտ, գոյացած ճյուղերով իրականացվել է ցանկապատի մասնակի վերանորոգում:

Հեռացվել է բնական վերաճը և արմատային մացառները: Իրականացվել է

ձևավորման աշխատանքներ՝ ծառերի և թփերի մոտ, էտվել է շուրջ 100 ծառեր,

կատարվել է 200 ծառերի բաժակափոր և միջբնային տարածքի փխրեցում:

Լրացման աշխատանքներ իրականացնելու նպատակով` փորվել են փոսեր

(50X50սմ), տնկվել 300 տնկի՝ հացի ծաղկուն 110, կաղնի 60, լապինա 30,

ասպիրակ ճապոնական 50, ֆորզիցիա 50, կատարվել է ձեռքով ոռոգում՝ դույլերով

շաբաթը մեկ անգամ: Ձյան տեղումներից հետո մշտադալար ծառերը և թփերը

թափ են տրվել:Հանվել և դպրոց հողամաս է տեղափոխվել 200 հատ վարդի

Page 4: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

արմատակալներ:Փորվել և, նախապատրաստվել է 20 քառ. մետր հողա տարածք

և տնկվել է 1000հատ կտրված կտրոն՝ 500 հատ կիպրոս և 500 հատ գիհի :

Կատարվել է 400 տնկիների շուրջ բաժակափորի և բաժակների նորոգման

աշխատանքներ, որից հետո ոռոգվել ձեռքով՝ դույլերով, ամիսը 2 անգամ:

Հնձվել է միջշարային և բացատային տարածքների խոտաբույսերը շուրջ 1

հա, ինչը հավաքվել ու դուրս բերվել տարածքից: Տնկարանի 0,6 հա

տարածքում կատարվել է տնկիների ձևավորման , խնամքի, ոռոգման և

մշակման բոլոր աշխատանքները: Հակահրդեհային նպատակով հունիսի 15-ից

պահպանությունը իրականացվում է խստացված ռեժիմով: Իրականացվել է

վարձակալի կողմից կատարվող աշխատանքների հսկողություն: Կատարվել է

հաշվառված և հատումը թույլատրված 7ծառերի հատում և փայտանյութի

պահեստավորում: Անտառպաթալոգիական ուսումնասիրությունների հիման վրա

կատարվել է քիմաիական պայքարի աշխատանքներ տոսախի հրաթիթեռի և մյուս

վնասատուների դեմ 5 հա տարածքի վրա: կատարվել են լրացման աշխատանքներ՝

տնկվել է կենու, մայրու, հացենու տնկիներ: հավաքված 1 կգ սապոնածառի

սերմերի ցանք տնկարանում և քաղհան-փխրեցում:

Բերդի <<Սորաններ>> դենդրոպարկ

Պահպանության և պաշտպանության միջոցառումների շրջանակներում

իրականացվել է պահպանություն խստացված ռեժիմով դենդրոպարկում 62.17 հա

վրա, իրականացվել է տարածքի մաքրման աշխատանքներ: Էտվել են չորացած

ճյուղերը և ձևավորվել ծառերը՝ 320հատ: Էտված ճյուղերը և հավաքված

թափոնները դուրս է բերվել տարածքից՝ ոչնչացվել: Ջերմատներում իրականացվել

է մոշի թփերի հեռացում՝ տարածքը մշակվել է հերբիցիդներով: Լրացման

աշխատանքների շրջանակներում իրականացվել է փոսերի փորում210 հատ և ,

տնկիների տնկում՝ տոսախ 100 հատ ասպիրակ 60 և սիրիական վարդ 50

հատ: Կտրվել են սյունաձև թույայի 110 և կազակական գիհու 120 կտրոներ ու

տնկվել: Հանվել են մայրու բնական վերաճի սերմնաբույսեր՝ 190 հատ և

տեղափոխվել տնկարան: 3 հա տարածքի վրա հեռացվել է բնական վերաճը

Page 5: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

և արմատային ու բնային մացառները: Հարթեցվել են միջտեղամասային

ճանապարհները: Ձեռքով հնձվել է միջշարային, ճանապարհամերձ և

բացատային մասերի խոտաբույսերը շուրջ 12 հա: Հնձված խոտաբույսերը

հավաքվել և դուրս է բերվել տարածքից: Դենդրոպարկում իրականացվում է

ամենօրյա սանիտարական մաքրման աշխատանքներ՝ մաքրվել է շուրջ 12հա

տարածք և հավաքված աղբը դուրս է բերվել տարածքից: Տնկարանում 2000

քառ. մետր հողը փորվել է ձեռքով, մշակվել հերբիցիդով, իսկ այստեղ

տեղափոխված տնկիները ամիսը 2-3 անգամ ոռոգվում են ձեռքով: Հունիսի

15-ից պահպանությունը իրականացվում է խստացված ռեժիմով: 3հա տարածքի

վրա կատարվել է վերաճի, արմատային մացառների հեռացում և տարածքի

մաքրում: Փորվել են բաժակներ հասուն ծառերի շուրջ: Մաքրվել է տնկարանի

տարածքը և փորվել ձեռքով: Հավաքված թափուկը դուս է բերվել տարածքից:

Վանաձորի <<Սարուխանյան Ժ. անվան>> դենդրոպարկ

Դենդրոպարկում վարձակալի կողմից կատարվել են մաքրման, չորացած

ճյուղերի էտի և թափոնների դուրս բերման աշխատանքներ: Ծաղկանոցներում և

կանաչ ցանկապատերի շրջակայքում իրականացվել է հողի մշակման, բույսերի

ձևավորման աշխատանքներ: Երիտասարդ եղևնիների շուրջ կատարվել է

բաժակափոր, իսկ սնկային հիվանդություններով վարակված ծառերի մոտ

կատարվել է մեխանիկական և քիմիական պայքարի աշխատանքներ:

Դենդրոպարկը խնամված և մաքուր վիճակում է:

<<Ջրվեժ>> անտառպարկ

Պահպանության և պաշտպանության միջոցառումների շրջանակներում

իրականացվել է պահպանության աշխատանքներ անտառպարկում՝ 423.8 հա-ի

վրա, որի ընթացքում կանխվել է ապօրինի արածեցման 4 դեպք:

Հակահրդեհային միջոցառման շրջանակներում մաքրվել է 24 հա տարածք

կենցաղային աղբի մնացորդներից: Մաքրվել են հակահրդեհային ճանապարհները

4800 քառ.մետր մակերեսով հարթեցվել են, հանքայնացվել և էտվել են

խանգարող ճյուղերը: Ճանապարհամերձ հատվածներում, միջշարային և

Page 6: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

բացատային մասերում, շուրջ 18.06 հա հնձվել են խոտաբույսերը, 2400 գծմ

երկարությամբ վերանորոգվել անջրպետները: Անտառպարկին սահմանակից

գերեզմանոցում բռնկված հրդեհը տարածվել է նաև անտառպարկի սահմաններից

ներս, որը մարվել է ԱԻՆ-ի և մեր աշխատակիցների ուժերով՝ վնասվել է 1000ք.մ

տարածք: Խստացված ռեժիմի պայմաններում կատարվել է նաև անտառպարկի

սահմանային հատվածներում 2.5 հա տարածքով խոտաբույսերի հեռացում և

մաքրում: Միջտեղամասային և հակահրդեհային ճանապարները հարթեցվել են

բուսազրկվել և բնական ավազով ավազապատվել՝ շուրջ 2 կմ երկարությամբ:

Անտառմշակույթների միանվագ խնամք միջոցառման շրջանակում էտվել են

շուրջ 4500 ծառաթփատեսակների չորացած ճյուղեր, առաջացած թափուկը

հավաքվել և դուրս է բերվել տարածքից: Ձյան տեղումներից հետո մշտադալար

ծառերը և թփերը թափ են տրվել: Մաքրվել են ճանապարհները ձյունից և

թափուկից: Մաքրվել են շուրջ 950 ծառերի բները և կրապատվել: 300 թույլ

ծառերը պարարտացվել են և ոռոգվել ձեռքով: Պատրաստվել են 5600

բաժակներ, մաքրվել և ուղղվել մոտ 10000 գծմ առուներ:

Անտառպաթալոգիական ուսումնասիրությունների արդյունքներով , 13.2 հա

տարածքի վրա կատարվել է քիմիական պայքարի աշխատանքներ

օջախներով՝ հայտնաբերված բարդու ոսկեբզեզով, սոճու երկարակնճիթ

բզեզներով, խնձորենու ցեցով, տարբեր սև ու կանաչ լվիճներով, ժանգով,

քոսով, մոնիլոզով բակտերիալ և այլ վնասատուներով ու հիվանդություններով

վարակի օջախներում: Գիհու բակտերիոզ հիվանդության դեմ կատարվել է

մեխանիկական պայքարի աշխատանքներ: Կատարվել է ըստ հաշվեգնահատման

ցուցակի հաշվառված 65 ծառերի հատում և փայտանյութի դուրս բերում ու

պահեստավորում: Հատված ծառերի թափուկը և 2013թ. հրդեհված տարածքի

վառված ծառերը դուրս է բերվել տարածքից: Այդ տարածքները

նախապատրաստվել են լրացման և վերականգնման աշխատանքների:

Վարձակալված տարածքներում կատարվել է կատարված աշխատանքների

հսկողություն:

Անտառմշակույթների լրացում <<Ջրվեժ>> անտառպարկում միջոցառման

շրջանակում իրականացվել է լրացման աշխատանքներ՝ հանվել է հողագնդով 350

Page 7: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

հատ սոճու 200 հատ գիհու տնկիներ, իսկ 2600 հատ ճապկու, սրնգենու, կեչու

տնկիներ առանց հողագնդի և տնկվել: Աշնանը լրացման աշխատանքները

շարունակելու համար փորվել են ևս 3200 փոսեր: Տնկված տնկիները ոռոգվել են

ամիսը 2 անգամ ձեռքով՝ ներկրված ջրով: Հավաքվել է 1 կգ սոճու սերմ և

ցանվել հրդեհված տարածքում՝ սերմնային ճանապարհով

անտառվերականգնման համար:

Տնկարանի ընդլայնում և խնամք <<Ջրվեժ>> անտառպարկում` սեփական

տարածքում տնկանյութ ստանալու նպատակով միջոցառման շրջանակում

տնկարանում իրականացվել է մաքրման և փորման աշխատանքներ՝ 2000

քառ.մետր տարածքում: Կտրվել են ուռենու 3000 , գիհու 1000 և տոսախի

1000 կտրոններ մշակվել և տնկվել: Մշակվել են առկա 670 սերմնաբույսերը

և արմատակալները: Կատարվել է տնակարանի հողի փխրեցման, 6 անգամ

ոռոգման, մոլախոտերի հեռացման աշխատանքներ: Ձեռքով փորվել է 300 ք.մ.

հողը, ցանվել ձիակասկի և կաղնու 20 կգ. սերմեր և տնկվել 3000 հատ ուռենու և

200 հատ գիհու կտրոններ:

<<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ-ի տնօրինության ներքո

անտառտարածքների հերթական վերստուգիչ ստուգումների անցկացում և

արդյունքների ամփոփում միջոցառման շրջանակներում իրականացնել է

գարնանային և աշնանային վերստուգիչ ստուգումներ և ամփոփվել

արդյունքները: Ամփոփված արդյունքներով կազմվել է չորացած ծառերի

հաշվեգնահատման ցուցակները և ներկայացվել նախարարություն, հատման

թույլատվություն ստանալու համար: Ստացված թույտվության հիման վրա մաքրվել

է 2013թ. հրդեհված տարածքը այված ծառերի մնացորդներից և

նախապատրաստվել տարածքը անտառտնկման համար: Աշնանային ստուգման

արդյունքներով <<Ջրվեժ>> անտառպարկում հաշվառվել է 25, <<Սոճուտ

դենդրոպարկում>> 6 և Բերդի <<Սորաններ>> դենդրոպարկում 7 չորացած ծառեր:

Ոռոգման միջոցառման շրջանակներում իրականացվել է ոռոգման

աշխատանքներ շուրջ 270 հա տարածքի վրա՝ ոռոգումը կատարվել է

խրամատներով, առուներով և բաժակներով: Ոռոգման ջրի ոչ բավարար

մատակարարման պատճառով, հնարավոր մասսայական չորացումները կանխելու

Page 8: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

համար, խոնավասեր ծառաթփատեսակները՝ շուրջ 3500 հատ ոռոգվել են

ներկրված ոռոգման ջրով, պատրաստված բաժակներով:

 

Կազմակերպության գիտության բաժնի կողմից կատարվել են հետևյալ

գիտական աշխատանքները

2019 թ.-ի 4-րդ եռամսայկում Կազմակերպության գիտության բաժնի կողմից

շարունակվում են գիտական աշխատանքները: Գիտության բաժինը 2016 թվականից

համագործակցում է ՀՀ գիտակրթական, բարձրագույն որակավորում ունեցող

հաստատությունների հետ՝ Երևանի պետական համալսարանի և Հայաստանի

ազգային ագրարային համալսարանի, որոնց հետ համագործակցությունները

ընդհարձակվում են: Կազմակերպությունը համագործակցում է ԵՊՀ-ի

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի՝ <<Ֆիզիկական

աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն>>-ի, Կենսաբանական

ֆակուլտետի, ինչպես նաև ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական ֆակուլտետի՝

<<Անտառագիտություն և ագրոէկոլոգիա>>, <<Այգեպտղաբուծության և բույսերի

պաշտպանություն>>, <<Ընդհանուր կենսաբանություն>> ամբիոնների

պրոֆեսորադասախոսական կազմերի հետ: Վերոնշյալ ԲՈՒՀ-երի հետ

համագործակցությունների շրջանակներում ուսանողներն իրենց

ուսումնաարտադրական պրակտիկան են անցնում Կազմակերպության

ենթակայության տակ գտնվող <<Ջրվեժ>> անտառպարկում:

Ս.թ-ի փետրվար-հուլիս և նոյեմբեր ամիսներին ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական

ֆակուլտետի <<Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում>>,

հեռակա և առկա ուսուցման <<Ագրոէկոլոգիա>> մասնագիտության 3-րդ, 4-րդ և 5-

րդ կուրսի, ինչպես նաև ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի

3-րդ կուրսի <<Ֆիզիկական աշխարհագրություն և լանդշաֆտային էկոլոգիա>>

մասնագիտացմամբ ուսանողները իրենց ուսումնաարտադրական պրակտիկան են

անցել Կազմակերպությունում՝ <<Ջրվեժ>> անտառպարկում:

Page 9: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Կազմակերպության ենթակայության տարածքներում կատարվել են բոլոր

նախապատրաստական աշխատանքները, էկոկրթական և ճանաչողական

միջոցառումների իրականացման համար:

2019 թվականին լույս է տեսել <<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ-ի

ենթակայության ներքո գտնվող ԲՀՊՏ-ների, դենդրոպարկերի և <<Ջրվեժ>>

անտառպարկի վերաբերյալ տեղեկատվական գրքույկ՝ հայերեն և անգլերեն

լեզուներով, որը կազմվել էր 2018թ-ին: Այս տեղեկատվական գրքույկը մեծ

ձեռքբերում է ուսումնաճանաչողական, էկոճանաչողական, հասարակության

իրազեկման մակարդակի բարձրացման համար:

Կազմակերպությունը շարունակում է համագործակցել ՀՀ կրթահամալիրների,

հիմնական և ավագ դպրոցների, մանկապարտեզների հետ, որոնց հետ

իրականացվում է էկոկրթական, էկոճանաչողական բաց-դասեր, դաս-

միջոցառումներ:

Կազմակերպության կողմից սույն թվականի ապրիլ ամսին էկոկրթական,

էկոդաստիարակչական միջոցառումներ անցկացնելու համար պայմանագիր է

կնքվել <<Դեղին Արտույտ>> մանկապարտեզի հետ: Իսկ օգոստոս ամսին

համագործակցություն է սկսվել <<ՄԱՎ>> ուսումնական կենտրոնի հետ:

Հունվար-մարտ ամիսներին <<Ջրվեժ>> անտառպարկում էկոկրթական

էկոճանաչողական բաց-դասեր, դաս-միջոցառումներ են անցկացվել <<Մխիթար

Սեբաստացի>> և <<Արեգնազան>> կրթահամալիրների հետ, իսկ ապրիլ ամսին

<<Դեղին Արտույտ>> մանկապարտեզի հետ, օգոստոսին՝ <<ՄԱՎ>> ուսումնական

կենտրոնի սաների հետ: Օգոստոս ամսին Կազմակերպության հետ

համագործքակցող <<Ես կարող եմ>> արվեստանոցը հերթական անգամ

<<Ջրվեժ>> անտառպարկում կազմակերպեց պլենեռ (նկարել կամ անցկացնել

հանգստյան օր): Վերոնշյալ հաստատությունները <<Արգելոցապարկային

համալիր>> ՊՈԱԿ-ում անցկացրած միջոցառումների վերաբերյալ իրենց

պաշտոնական կայքերում մշտապես անդրադարձ են կատարում:

Սույն թվականի օգոստոս ամսին Բերդի <<Սորաններ>> դենդրոպարկում տեղի

է ունեցել ամենամյա <<Շամշադինի Մեղրի և հատապտղի>> փառատոնը:

Page 10: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Մայիս ամսին դենդրոպարկեր է հանձնվել էկոկրթական,

էկոդաստիարակչան նպատակներով կրթական հաստատությունների (դպրոցներ,

կրթահամալիրներ, քոլեջներ և այլն) կողմից դենդրոպարկեր մուտք գործելու

միօրինակ դիմումի ձևեր, որտեղ նշվում է կրթահամալիրի անվանումը, ուղեկցող

ղեկավարի անունը, ինչպես նաև շրջայց իրականացնող խմբի անձանց քանակը:

Էկոկրթական շրջայցերի դիմումների եռամսյակային, ապա և տարեկան ամփոփումը

հնարավորություն կընձեռի իրականացնել մոնիթորինգ, այս մեթոդը կկիրառվի

ամեն տարի:

Հունիսի 5-ին՝ շրջակա միջավայրի միջազգային օրվա կապակցությամբ մեծ

տոնակատարություն է կազմակերպվել <<Ջրվեժ>> անտառպարկում, որին ներկա

են գտնվել Կազմակերպեւթյան հետ համագործակցող

<<Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ>>-ի

դասախոսական և ուսանողական անձնակազմը, անտառպարկին հարակից

համայնքների բնակիչներ:

Օգոստոսի 30-31-ին գիտության բաժինը մասնակցել է ՀԱՀ Յակոբեան

բնապահպանական կենտրոնի կողմից կազմակերպված չորրորդ ամենամյա ՀԱՀ

Էկոտուրիզմի համաժողով 2019-ին:

Էկոտուրիստական հոսքերի պատշաճ կառավարման և էկոտուրիստական

նորմերի համապատախանության նպատակով <<Սոճուտ>> տեղադրվել են 4 հատ

բիոզուգարաններ:

Առաջին կիսամյակում (մայիս ամսին) դենդրոպարկեր հանձնված

էկոկրթական, էկոդաստիարակչան նպատակներով կրթական հաստատությունների

(դպրոցներ, կրթահամալիրներ, քոլեջներ և այլն) կողմից դենդրոպարկեր մուտք

գործելու միօրինակ դիմումի ձևերը, մուտք են արվել գիտության բաժնի կողմից և

հանձնվել են նորերը: Էկոկրթական շրջայցերի դիմումների եռամսյակային, ապա և

տարեկան ամփոփումը հնարավորություն կընձեռի իրականացնել մոնիթորինգ, այս

մեթոդը կկիրառվի ամեն տարի:

<<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ-ը նախարարաության

թույլտվությամբ համագործակցել է <<Էկո Մեդիա>> ցանցի լրագրողական խմբի

հետ, որի շրջանակներում էկոճանաչողական, գիտաճանաչողական

Page 11: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

հասարակության մոտ իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված

իրականացվել է հաղորդումների՝ տեսանյութերի և ռադիո հաղորդումների

պատրաստում <<Էրեբունի>> պետական արգելոցում և <<Ջրվեժ>>

անտառպարկում: Հաղորդումներում ներկայացվել է վերոնշյալ բնապահպանական

տարածքների հիմնման վերաբերյալ գիտական աշխատանքները, պատմական

ընթացքը, իրականացվող աշխատանքները, ինչպես նաև խնդիրների

բարձրաձայնման և դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ:

Կազմակերպության կողմից իրականացվում են ենթակայության ներքո գտնվող

տարածքների հարևանությամբ գտնվող համայնքներում հասարակության

իրազեկման և լուսաբանման վերաբերյալ աշխատանքներ:

2019 թվականի 4-րդ եռամսյակում շարունակվել է 2018 թվականի ընթացքում

հավաքված բուսաբանական և կենդանաբանական նյութերի որոշման

աշխատանքները, որի ընթացքում հավաքվել է բավական տվյալներ գիտական

հոդված հրատարակելու համար:

<<Էրեբունի>> պետական արգելոց

Արգելոցում և հարակից տարածքներում տարածված հազվագյուտ, անհետացող

և ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների գիտական ուսումնասիրությունների և

մոնիթորինգի իրականացման շրջանակներում ս.թ. հունիսի 20-21-ը իրականացվել է

գիտարշավ դեպի <<Էրեբունի>> պետական արգելոց: Գիտարշավի ընթացքում

իրականացվել է նշագրված փորձահրապարակներում մոնիթորինգ, որի

արդյունքնում ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակները գտնվում էին բավարար

վիճակում, վայրի հացազգիների ցեղակիցների միջին բարձրությունը 0.3 սմ է, ինչը

հիմնականում պայմանավորված է սակավաձյուն ձմեռներով, ինչպես նաև ձմռան

ամիսներին հաստատուն ձյան շերտի բացակայությամբ: Նշագրված

փորձահրապարակներում հաշվառվել են հացազգիների հետևյալ տեսակները՝

ցորեն Արարատյան (Triticum araraticum), ցորեն ուրարտու (Triticum urartu), ցորեն

միահատիկը (Triticum boeoticum), Այծակնի (Agilops) 2 տեսակ՝ Այծակն եռմատնյա

(AgilopsTriuncalis), Այծակն սյունավոր (Agilops Columnaris) տեսակները: Նշագրված

փորձահրապարակներում հանդիպել են նաև հետևյալ տեսակները, որոնք

գրանցված են ՀՀ Կարմիր գրքում՝ բարդածաղկավորներից՝ Տերեփուկ երևանյան

Page 12: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Centaurea erivanensis (Lipsky) Bordz., Կանգառ վարդագույն Gundelia rosea M. Hossain

& R.A.Al.- Taey.: Տերեփուկ երևանյանը հանդիպում է հիմնականում օջախներով,

տարածվում է արգելոցի հյուսիսահայաց դիրքայնություն ունեցող տեղանքում:

Դիտարկվել է նաև շուշանազգիներին (Liliaceae) պատկանող Ծնեբեկ դեղատուն

(Asparagus officinalis L.), որի քանակությունը ըստ մեր դիտարկման և նախորդ

տարիների դիտանցի նվազել է:

Արգելոցի հարակից հատվածներից հավաքվել է 23 թերթ հերբարիում, որը

տեղափոխվել է Կազմակերպություն:

<<Էրեբունի>> պետական արգելոցի աշխատակիցների հետ մշտապես տարվում

են աշխատանքներ՝ մասնագիտական գիտելիքների բարելավման ուղղությամբ:

Տարածքները գտնվում են մաքուր վիճակում, տեղեկատվական վահանակները՝

բարվոք վիճակում:

<<Հանքավանի ջրաբանական>> պետական արգելավայր

Արգելավայրի ֆլորայի և ֆաունայի ուսումնասիրություն միջոցառման

շրջանակում Ֆաունայի մասով իրականացվում են հավաքված նյութերի

ուսումնասիրություն:

<<Հանքաավանի ջրաբանական>> պետական արգելավայրում նախապես

մշակված երկու երթուղիներով իրականացվել է ֆլորայի և ֆաունայի դաշտային

ուսումնասիրություններ, որի ընթացքում հավաքվել է հերբարիում՝ 15 թերթ, Insecta,

Coleoptera միջատների հավաք՝ 27 նմուշ, ինչպես նաև իրականացվել է

էկոլոգիական դիտանց:

Նախկինում չգրանցված ծառաթփատեսակներից՝ համադրման,

մասնագիտական գրականության օգտագործման, ինչպես նաև Կազմակերպության

մասնագետների միջոցով գրանցվել են նոր տեսակներ, ծառաթփատեսակների

տեսակայն կազմը համալրվել է 3 ընտանիքի պատկանող 5 տեսակ (որոնցից մեկ

ընտանիքը նախկինում չգրանցված)՝ Berberis orientalis Schneid.-կծոխուր արևելյան

կամ ծորենենի արևելյան, Betula pendula Roth.- Կեչի կախվող (լացող), Rosa

sosnovskyana- մասրենի սոսնովսկու, Rosa spinosissima L.-մասրենի առատափուշ,

Rubus idaeus L.-մոռենի սովորական, ընդհանուր առմամբ 6 ընտանիքի պատկանող

20 տեսակ՝ տեսակները ներկայացված են աղյուսակ 1.-ում:

Page 13: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Աղյուսակ 1.

հ/հ Ծառաթփատեսակները ըստ ընտանիքների (լատիներեն-

հայերեն) Կենսաձև

Angiospermae-Ծածկասերմեր

Berberidaceae-Կծոխուրազգիներ

1 Berberis orientalis Schneid.-կծոխուր արևելյան կամ ծորենենի

արևելյան

ՏԹ

Betulaceae-Կեչազգիներ

2  Betula litwinowii A. Doluch.- Կեչի լիտվինովի ՏԾ

3  Betula pubescens Ehrh.- Կեչի թավոտ ՏԾ

4  Betula pendula Roth.- Կեչի կախվող (լացող) ՏԾ

5  Carpinus betulus L.- Բոխի սովորական ՏԾ

Fagaceae-Հաճարազգի

6  Quercus macranthera Fisch.et.C.A.Mey.ex Hohen-Կաղնի արևելյան կամ խոշորառէջ

ՏԾ

Oleaceae-Ձիթենազգի

7  Fraximus exscelsior L.- Հացենի սովորական ՏԾ

Rosaceae- Վարդազգիներ

8  Cerasus mahaleb (L.) Mill. - Բալենի մահալեբյան ՏԹ

9  Malus orientalis Uglitzk.- Խնձորենի արևելյան ՏԾ

10  Pyrus communis ssp. caucasica (Fed.) Browicz - Տանձենի անտառային կամ կովկասյան

ՏԾ

11  Rosa canina L.(glaucous dog rose) - Մասրենի սովորական ՏԹ

12  Rosa sosnovskyana- մասրենի սոսնովսկու ՏԹ

13  Rosa spinosissima L.-մասրենի առատափուշ ՏԹ

14  Rubus idaeus L.-մոռենի սովորական ՏԹ

15  Crataegus caucasica K.Koch.- Սզնի կովկասյան ՏԹ

16  Sorbus aucuparia L.- Արոսենի սովորական ՏԹ

17  Sorbus kuznetzovii Zinserl.- Արոսենի կուզնեցովի ՏԹ

18  Spiraea hypericifolia L.- Ասպիրակ սրոհունդատերև ՏԹ

Page 14: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Salicaceae - Ուռենազգիներ

19  Salix alba L.- Ուռենի սպիտակ ՏԾ

20  Salix caprea L.- Այծուռի ՏԾ

Ծանոթագրություն ՏԾ-տերևաթափ ծառ ՏԹ-տերևաթափ թուփ

<<Ջերմուկի ջրաբանական>> պետական արգելավայր

Արգելավայրի ֆլորայի և ֆաունայի ուսումնասիրություն միջոցառման

շրջանակում հավաքված կենդանաբանական նյութերի հիման վրա հանձնվել է

հրատարակման հերթական թվով երրորդ գիտական հոդվածը և 2018 թվականի

մարտ ամսին լույս է տեսել Humanity space International almanac VOL. 7, No 2, 2018,

Moscow: պարբերականում, Материалы к фауне жуков Заповедно-Паркового

комплекса Министерства охраны природы РА. III. Жуки государственного заказника

«Джермукский гидрологический» վերնագրով: Ֆլորայի մասով իրականացվում է

հավաքված նյութերի ուսումնասիրություններ:

<<Ջերմուկի ջրաբանական>> պետական արգելավայրում նախապես

մշակված երթուղիով՝ Ջերմուկ քաղաքից դեպի հյուսիս-արևելք 10-ից 12 կմ

գրունտային ճանապարհով, իրականացվել է ֆլորայի և ֆաունայի դաշտային

ուսումնասիրություններ, որի ընթացքում հավաքվել է հերբարիում՝ 10 թերթ, Insecta,

Coleoptera միջատների հավաք՝ 18 նմուշ, ինչպես նաև իրականացվել է

էկոլոգիական դիտանց:

Հաշվի առնելով սույն ամսվա հրդեհավտանգ ռիսկերը, <<Հանքաավանի

ջրաբանական>> և <<Ջերմուկի ջրաբանական>> պետական արգելավայրերում

իրականացվել է առավել խոցելի հատվածների ուսումնասիրություն՝ գնահատում,

որի վերաբերյալ տեղեկացվել են հարակից համայնքների

համայնքապետարաններին՝ քաղաքապետարանի և գյուղապետարանների

համապատասխան ստորաբաժանումներին, ինչպես նաև տեղի բնակիչներին:

<<Որդան կարմիր>> պետական արգելավայր

Արգելավայրի ֆլորայի ուսումնասիրություն և Որդան կարմիր միջատի

հաշվառում ու մոնիթորինգ միջոցառման շրջանակներում իրականացվում է նախորդ

Page 15: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

տարվա հավաքված տվյալների ուսումնասիրություն, նախապատրաստվում է

գիտական հոդվածի հրատարակում:

Կազմակերպության 2019 թ. աշխատանքային ծրագրի համաձայն

<<Որդան Կարմիր>> պետական արգելավայրի Ֆլորայի դաշտային

ուսումնասիրություններ, էկոլոգիական դիտանց և կենդանական աշխարհի

ներկայացուցիչների հաշվառման և գույքագրման ցուցակների լրամշակելու

նպատակով ս.թ. մայիսի 29-31-ը իրականացվել է գիտարշավ դեպի <<Որդան

կարմիր>> պետական արգելավայր:

Գիտարշավը իրականացվել է ստանդարտ փորձահրապարակներում՝

արգելավայրի երկու տեղամասերում:

Արազափի տեղամասում Արազափ համայնքի կողմից (երկու տիրազուրկ

շենքերի մոտից) որդանախոտը (Aeluropus) հանդիպում է հազվադեպ գրեթե 500 մ-

ից սկսվում է նշմարվել, հանդիպում է օջախներով, օջախների միջև

հեռավորությունը 100-ից 150 մ է: Նկատվում են որդանախոտին ճնշող

բուսատեսակների ավելացում: Արգավանդ համայնքի կողմից պատկերն այլ է,

որդանախոտի վիճակը համեմատ բավարար է: Ընդհանուր առմամբ Արազափի

տեղամասում որդանախոտի վիճակը կարելի է գնահատել բավարար, նախորդ

տարվա համեմատ վատ, ինչը հնարավոր է պայմանավորված լինի եղանակային

պայմաններով, մասնավորապես սակավաձյուն ձմեռով: Հարկ է նշել, որ նկատվում

են ջրային կուտակումներ, ինչը պայմանավորված է սահմանագծերով անցնող

ջրատարերի՝ առուների, ինչպես նաև այս ժամանակահատվածում իրականացվող

գյուղատնտեսական աշխատանքների հետ: Վերոնշյալ հատվածներում տեղ-տեղ

առուներից դեպի արգելավայրի տարածք ջրեր են լցվում առաջացնելով

կուտակումներ, ինչը նպաստում է որդանախոտին ճնշող բուսատեսակների աճին:

Ջրառատի տեղամասում որդանախոտի վիճակը համեմատ Արազափի

տեղամասի գտնվում է լավ վիճակում, հանդիպում է օջախներով, որոնց միջև եղած

հեռավորությունը 60-ից 100 մ է: Այստեղ դոմինանտ է եղեգը (Phragmites): Եղեգի

մոտ տարեց տարի նկատվում է զարգացում: Հարկ է նշել, որ Արարատյան որդան

կարմիրը հարմարվել է նաև այս բուսատեսակի վրա, ի հարկե ոչ այնպես ինչպես

որդանախոտի:

Page 16: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Հաշվառվել է կարմրան ցեղի պատկանող մոտ 30 ծառատեսակ, որոնք

գտնվում են տեղամասի սկզբնամասում (հիմնական մայրուղուց դեպի ձախ՝ նոր

տեղադրված պահակատան առջևից) հավաքվել է հերբարիում՝ 10 թերթ:

Ջրառատի տեղամասում չեն նկատվել ջրային կուտակումներ, որդանախոտի

(Aeluropus) վիճակը կարելի է գնահատել լավ:

Բացի այդ, գիտարշավի ընթացքում իրականացվել է միջատների (Insecta,

Coleoptera) հավաք, ընդհանուր առմամբ հավաքվել է մոտ 40 տեսակի պատկանող

160 նմուշներ, որոնք տեղափոխվել են, որպեսզի լաբորատոր պայմաններում

իրականացվի տեսակների ստույգ որոշմում:

<<Որդան կարմիր>> պետական արգելավայրում Արարատյան որդան

կարմիր միջատի մոնիթորինգ և հաշվառում իրականացնելու նպատակով ս.թ-ի

սեպտեմբերի 17-ից 20-ը իրականացվել է գիտարշավ դեպի <<Որդան կարմիր>>

պետական արգելավայր:

Իրականացվել է Արարտյան որդան կարմիր միջատի հաշվառում, որը կատարվել է

արգելավայրի երկու տեղամասերում առանձնացված փորձադաշտերում (3

փորձադաշտ Արազափի և 2 Ջրառատի տեղամասում, յուրաքանչյուրը 10x10 մ

մակերեսով):

Արազափի տեղամասում մեկ փորձադաշտից հաշվառվել է 260-ից 540 առանձնյակ

(1 փորձադաշտի հաշվարկով) (միջինը – 420 առանձնյակ):

Ջրառատի տարածքում նկատվում են գերարոտի նշաններ, և որդանի

քանակությունը համեմատաբար ցածր է, կազմելով 100-ից 220 առանձնյակ

(միջինը` 180 առանձնյակ):

Ընդհանուր առմամբ քանակությունը կարելի է գնահատել, լավ, համեմատ

նախորդ տարիների ցուցանիշների (2017թ.,2018թ), որը պայմանավորված է, ըստ

երևույթի, գիտարշավի ճիշտ ժամանակին և գործուղման օրերի երկարացնելու

հետ, ինչպես նաև եղանակային պայմանների և իրականացվող պահպանության

հետ:

Իրականացվել է նաև միջատաբանական նյութի հավաք: Հավաքվել է մոտ 5

տեսակների բզեզների 15 նմուշ, որոնք տեղափոխվել են լաբորատորիա

հետագայում տեսակների ստույգ որոշման համար:

Page 17: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Իրականացվել է երկկենցաղների և սողունների հաշվառում` ավանդական

մարշրուտային մեթոդով` 4-ական 200 մ երկարության մարշրուտներով

արգելավայրի յուրաքանչյուր հատվածում: Գրանցվել է միայն կանաչ դոդոշի (Bufo

viridis) մեկ առանձնյակ Արազափի տարածքում:

Արգելավայրի տարածքում ֆաունայի ուսումնասիրությունների հիման վրա

միջազգաին հանդեսում հրատարակվել է գիտական հոդված՝ <<Bezděk A.,

Kalashian M., Ghrejyan T. On the identity of Cyphonoxia maljuzhenkoi Zaitzev,

1928 (Coleoptera: Scarabaeidae: Melolonthinae). Zootaxa 4671 (3): 439–445,

2019>> վերնագրով:

Դենդրոպարկերում և «Ջրվեժ» անտառպարկում բնական ու ներմուծված

ծառաթփատեսակների բազմազանության, ֆաունայի և ֆլորայի հետազոտում,

տեսակային կազմի ՝տեղական և ներմուծված ծառաթփատեսակների համալրման

միջոցառումների շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները.

Կազմակերպության 2019 թ-ի աշխատանքնային ծրագրի համաձայն

<<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ-ի կազմում գտնվող դենդրոպարկերի

տեսակային կազմի ամբողջական ցուցակների ստեղծման և լրացման, դաշտային

ուսումնասիրություններ և նոր տեսակների ներմուծման, լրամշակված ցուցակների

պատրաստման նպատակով ս.թ-ի ապրիլ-մայիս և նոյեմբեր ամիսներին

իրականացվել է գիտարշավ Կազմակերպության ենթակայության ներքո գտնվող

դենդրոպարկեր:

Բուսական աշխարհի ուսումնասիրության, նրանց ներկայացուցիչների

տեսակային կազմի ցուցակները լրացնելու նպատակով վերոնշյալ տարածքներից

հավաքվել է ընդհանուր առմամբ 38 թերթ հերբարիում, որը տեղափոխվել է

գրասենյակ լաբորատոր պայմաններում տեսակների ստույգ որոշման նպատակով:

Դենդրոպարկերում իրականացվել է էկոլոգիական դիտանց, որի վերաբերյալ

նախատեսվում է իրականացնել թեմատիկ ուսումնասիրություն:

Բերդի <<Սորաններ>> դենդրոպարկ Իջևանի <<Դենդրոպարկ>>-ից

պարկաշինական և լանդշաֆտային գեղազարդ տեսք հաղորդելու նպատակով

տեղափոխվել է հետևյալ ծառաթփատեսակները՝ ասպիրակ ճապոնական (spiraea

nipponica Maxim.) և կատալպա հրաշալի,

Page 18: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

գեղեցիկ (catalpa speciosa Warder.), վերջինս դենդրոպարկի համար համարվում է

նոր տեսակ: Իրականացվել է շուրջ 8 գծմ երկարությամբ կենդանի բորդյուրի

ստեղծում ասպիրակ ճապոնական (spiraea japonica L.) թփատեսակով:

Ստեփանավանի <<Սոճուտ>> դենդրոպարկ է տեղափոխվել ալբիցիա

լենքորանյանի և խուրմա կովկասյան ծառատեսակների սերմեր, նախորդ տարվա

ալբիցիա լենքորանյան ծառատեսակի ցանված սերմերի մոտ նկատվել է աճի

հաստատուն դինամիկա: Դենդրոպարկից կտրոններ է վերցվել հետևյալ

արժեքավոր և գեղազարդ ծառատեսակներից՝ մետասեքվոյա

գլիպտոստրոբուսանման (metasequoia gliptostroboides Hu et Cheng.), սեքվոյա

մշտադալար (sequoia sempervirens Endl.), սեքվոյադենդրոն գիգանտ (sequoiadendron

giganteum Limdl. Buchholz.), կեղծ ցուգա Մենզիեսի (pseudotsuga Mensiesi Franko),

ինչպես նաև կրիպտոմերիա ճապոնական (cryptomeria japonica Don.),

կրիպտոմերիա ճապոնական ձև էլեգանտ (cryptomeria japonica f. elegans Masters.)

տնկիներ ստանալու, գիտական փորձարարական աշխատանքներ իրականացնելու

նպատակով:

Նոյեմբեր ամսին Ստեփանավանի <<Սոճուտ>> դենդրոպարկ է տեղափոխվել

Կազմակերպության գրասենյակային շենքում՝ առանձին սենյակում, մեր կողմից

ստեղծված լաբորատոր պայմաններում (փորձարարական սենյակ) աճեցված Կիվի –

(Actinidia deliciosa) բուսատեսակը, որոնցից մի մասը տնկվել է բաց գրունտում, իսկ

մյուս մասը տեղափոխվել ջերմատուն:

Կազմակերպության ենթակայության ներքո գտնվող դենդրոպարկերի

ծառաթփատեսակների կազմը համալրվել է 1 տեսակով: Դենդրոպարկերում

ակտիվ է գիտակրթական և էկոճանաչողական միջոցառումները, մշտապես

տարվում են աշխատանքներ՝ աշխատակիցների մասնագիտական գիտելիքների

բարելավման ուղղությամբ, տարածքները գտնվում են խնամված, մաքուր

վիճակում, տեղեկատվական վահանակները, նստարանները գտնվում են բարվոք

վիճակում:

Դենդրոպարկերում իրականացված դրամաշնորհային ծրագրի դրույթներին

համապատասխան գիտական աշխատանքների, ինչպես նաև էկոլոգիական

դիտանց կազմակերպելու արդյունքում ՀՀ ԳԱԱ Հայաստանի կենսաբ.

Page 19: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

հանդես, Հատոր 3, (71), 2019, Երևան, <<«Սորաններ» դենդրոպարկի

էկոլոգիական ազդեցությունը Բերդ քաղաքի վրա և պահպանության

հիմնախնդիրները>> թեմայով գիտական հոդված:

<<Ջրվեժ>> անտառպարկ

<<Ջրվեժ>> անտառպարկի ծառաաթփատեսակային կազմի հարստացման

նպատակով գրասենյակային շենքի հարակից հատվածում 2016թ.-ին ցանված

Ակացիա մետաքսե կամ ալբիցիա Լենքորանյան (Albizia julibrissin Durr.) և Խուրմա

սովորական կամ կովկասյան (diospyros lotus L.) տեսակների սերմերից ստացված

տնկիները խնամվել, ոռոգվել են ձեռքով, այս տեսակների կլիմայավարժեցման

նպատակով կատարվում են գիտական ուսումնասիրություններ: Գրասենյակային

շենքի հարակից հատված են տեղափոխվել սենյակային պայմաններում կտրոնային

եղանակով ստացված <<Կարմիր գրքում>> գրանցված, գեղազարդիչ արժեքավոր

ծառաթփատեսակներ՝ juniperus Sabina L.-գիհի կազակական, chamaecyparis

Lawsoniana Parl. F. Sp-գետնանոճի Լավսոնի ձև Sp., դենդրոպարկերում և

<<Ջրվեժ>> անտառպարկում լրացումներ, նոր տեսակներով պարկաշինական՝

լանդշաֆտային ձևավորումներ իրականացնելու նպատակով, նախատեսվում է նաև

տեղափոխել մյուս արժեքավոր ծառաթփատեսակների արդեն իսկ արմատակալված

կտրոնները: Կատարվում են աշխատանքներ նոր ծառաթփատեսակների

սերմնաբույսերի ձեռք բերման ուղղությամբ:

Կազմակերպության գրասենյակային շենքում՝ առանձին սենյակում, մեր կողմից

ստեղծվել են լաբորատոր պայմաններ (փորձարարական սենյակ), որտեղ գիտական

փորձերով սերմային և կտրոնային եղանակներով փորձարարական մեթոդներով

աճեցվում են առանձնահատուկ ծառաթփատեսակներ: Ներկա պահին

աշխատանքներ են ընթանում մի քանի տեսակների հետ՝ մետասեքվոյա

գլիպտոստրոբուսանման (metasequoia gliptostroboides Hu et Cheng.), սեքվոյա

մշտադալար (sequoia sempervirens Endl.), սեքվոյադենդրոն գիգանտ (sequoiadendron

giganteum Limdl. Buchholz.), կեղծ ցուգա Մենզիեսի (pseudotsuga Mensiesi Franko),

ինչպես նաև կրիպտոմերիա ճապոնական (cryptomeria japonica Don.),

կրիպտոմերիա ճապոնական ձև էլեգանտ (cryptomeria japonica f. elegans Masters.),

հաջողությամբ իրականացվել է Կիվի - Actinidia deliciosa բուսատեսակի մոտ:

Page 20: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Բոլոր դենդրոպարկերում իրականացվում են նախորդ տարվա կատարված

գիտական ուսումնասիրություների արդյունքում ստացված տեսակային կազմի

ցուցակների թարմացում:

Հաշվետու ժամանակաշրջանում կատարվել է հավաքված կենդանաբանական

նյութերի մշակում լաբորատոր պայմաններում՝ գույքագրման ցուցակների լրացման

համար:

Այս տարվա հավաքված նյութերի, ինչպես նաև 2018 թ.-ի ընթացքում

Կազմակերպության ենթակայության տակ գտնվող տարածքներից հավաքված

նյութերից որոշվել է 166 տեսակ:

<<Որդան կարմիր>> պետական արգելավայրի արազափի տեղամասից 2018

թվականի հավաքված նյութերից որոշվել է խիստ հազվադեպ և ՀՀ ֆաունայի

համար նոր տեսակ համարվող Թերթիկաբեղավորներ – Scarabaeidae ընտանիքին

պատկանող Cyphonoxia maljuzhenkoi – Մալյուժենկոի բնդեր տեսակը, որը

ներկայացված է վերոնշյալ միջազգային գիտական հանդեսում:

Հայտնաբերված միջատների տեսակային կազմը համալրվել է հաջորդիվ,

համապատասխանաբար, 1 ընտանիքի 1 տեսակ, 3 ընտանիքի 3 տեսակ (այդ թվում

Արազափի տեղամասի Cyphonoxia maljuzhenkoi – Մալյուժենկոի բնդեր տեսակը), 2

ընտանիքի 12 տեսակ և 5 ընտանիքի 12 տեսակ:

<<Որդան կարմիր>> արգելավայր

Ընտանիք Սևամարմիններ –

Tenebrionidae

1. Hedyphanes coeruleus

2. Centorus filiformis

3. *Adelphinus ordubadensis-

Օրդուբադյան սևամարմին

Թերթիկաբեղավորներ – Scarabaeidae

4. Cyphonoxia maljuzhenkoi –

Մալյուժենկոի բնդեր2018

<<Էրեբունի>> արգելոց

Ընտանիք Սևամարմիններ –

Tenebrionidae

1. Entomogonus clavimanus

<<Ջերմուկի ջրաբանական>>

արգելավայր

Ընտանիք Գնայուկբզեզներ – Carabidae

1. Carabus renardi

Page 21: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Ընտանիք Տերևակերներ – Chrysomelidae

5. Smaragdina Bipunctata

<<Հանքավանի ջրաբանական>>

արգելավայր

Ընտանիք Գնայուկ բզեզներ – Carabidae

1. Bembidion Ellipticocurtum

2. Harpalus serripes

3. Amara cursitans

4. Zabrus trinii

Ընտանիք Hysteridae

5. Hister quadrimaculatus L.

6. Margarinotuscadaverinus

Ընտանիք Դիակերներ – Silphidae

7. Nicrophorus Vespilloides

8. Silpha Obscura

Ընտանիք Թերթիկաբեղավորներ –

Scarabaeidae

9. Anisoplia Signata

10. Onthophagus Grosse Punctatus

11. Homalopliaspirea

2. Harpalus serripes

3. Lebia Cyanocephala

4. Elaphropus diabrachys

5. Agonum viridicupreum

Ընտանիք Սևամարմիններ –

Staphylinidae

6. Olophrumassimile

7. Astilbus Caucasicus

Ընտանիք – Scarabaeidae

8. Aphodius Obscurus

9. Onthophagus Sericatus

10. Onthophagus amyntas

11. Oxythyrea Cinctella

Ընտանիք Սևամարմիններ –

Tenebrionidae

12. Cylindronotus Femoratus

13. Crypticusquis quilius

14. Opatrumgeminatum

15. Pedinus Femoralis

Ընտանիք Տերևակերներ – Chrysomelidae

Page 22: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Page 23: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Page 24: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Page 25: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Page 26: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

 

Page 27: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Page 28: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Page 29: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Page 30: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Page 31: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Page 32: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Page 33: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Page 34: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Page 35: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Page 36: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Page 37: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Page 38: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

 

Page 39: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

   

 

Page 40: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

   

 

Page 41: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

   

 

Page 42: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Page 43: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

 

 

   

 

 

Page 44: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

   

 

Page 45: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

   

 

Page 46: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

 

Page 47: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

Page 48: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

 

 

 

Page 49: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

ar3

J

g

d

5r

N=zEE€

c

+l.- =

c^; iF:.: ?+ leE:.:'€+al'f--I r-E s-g F-,:- g4 d: Eqe

sil

tlrO

ocj

ss(oOl

s{crt€o

:{-v o

ooo

-l

-=v5

sf

(t?

$€r\(r)

(Y)

{oN(r')to

sN

o

,i3 - cl

!5(\i€5=4P

.J =

CvP(t)

(n

Ncrt(o(v)onl

Nqt(o(r)o(\I

N;(r)

a\

oci

NX r.ldqqgmhLu'.1 qmpbdmllmnm'L

qmhmuqbmnqmrlm tltlqn(mg q{lmmq6ruf3a.,t

d

€3=I

::==5i3lc5-C

t_3

clc.coJq

cl

=E.C-{cJ'. cn

nv6lt--

=I

Q

= fa.v=

J?iqN.trL)r

=p ==an =-J=:

:= 55J-J-.t)cJJ.t.)--A

=tr =;+=-7i'= 6==/rL:_F.i3d

=

gJ'!scL- trJ5.5E5t!3caEe Fr-..8 C

F EIC

lr

s

5

=

=

=o==

=Eca".:

53

5

535

E-9|

Ei-=e<

1+

J'

€-ii-(b-.5

===EtZEJ5-5:ts(, cg9rJ'

l3isra+3 -o.rvE

F

=35T'srC"' F

c

c.-INo)

qC

F.r =

N5=)o

=-

gc.oI-,€3c

3

e

5

J='

=,f=-rr=5=

J€

a\lm-

6 e= A+i-( EJ--<L

<L-!<< I -r=1J-FLAI

€ 3 a -c-z-!v,:E 3

*3.53=

q3+=F:6=

€ ]oo<J

< - (\v=

fCI

F

T

E\o

t-5EL3J'

c.

N

EJ,3C

lJ=gzE +/\s=FMEErbEE-?lL= EcE*7=E.:4 1vt.=DEi7ei5= Fv€-9

Olv3VFI

E

r

FT

ID

oc\

Page 50: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

c=a

cf5=S3=ge5

3=3e5

5.ri

d

553-Fg5

c

3

€cccJc3

"o=

95

"5c

g3s3cp3Fc+t-g,o-IN-=l=E-=a

F=

5!

7=

5

5

JO

E

d

€I

at

I

J2<.trC,l J5-

e5tr

c

f

3g

"tfI-555

-c/cz-

--1 5

e

o-

3

*:3z

+€

=-NC

5

=qfc

.a_3e-a33

g

i.5Ee

= \O.3-

CI

f

l)pU)LC

aJ)CJ

t)

JU

i

(Y)

Tf\

+

c)

Jl).593

'rC+e

J:'

=r4J):-h

1PqcJiar5CB,t'i3l-d at-5.tE-()

5e

-JfJ

cia

JO

-33EN3

-53N

=

Page 51: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

g

to(\,1

e-

F

e

-o

=d

c

5

f

c

-cn5

'=

5cda

,f

g

3g*g

e

5cec=a3

-=

5+

5

S

c

fN

I

3OJ

535-jj6t6e=

itr-.'{1E=s=. 6'.trET1.t'

Fd

g3+=

P3(Y)

=

e

g.F

I

t3

cl g(v) trea

$

.o

EN

J:I

c--

+.5\=(r)f(')c*=

i

fi

'i,IT3

N

5

g

S=

,5

Page 52: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ …env.am/uploads/1/1582096883hashvetvutyun-4.pdf · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019թ. 4-րդ եռամսայկում<<Արգելոցապարկային

-CY

}:

.l

i\

J5

=t<E4cOcri-t)ftpot7vFJJf=t=7==9c-CDcn).^L7*cIe 5d= s

JO

=13T+3ee(3

-{!-lc--+l+-;Yb^5=..7ctir.EiZat=c4==z==q)L6|!uvZ-q i-ZP+C,sL3+JC,34p13E-Dvq

=r e'DZ E

+=J)d j s,i Cg