Սովորողի աշխատանքի կազմակերպումը ուսումնական բլոգի
միջոցով.
Սովորողի բլոգը աշխատանքային գործիք, ինքնարտահայտման հարթակ
Ուսումնական բլոգի մուտքը ուսուցման գործընթաց հեշտացրեց սովողների ուսուցման կազմակերպումը. դարձրեց ավելի ընդհանուր, հասանելի, հրապարակային:Բլոգը սովորողի անձնական տարածքն է, սովորողների մտքերի, հույզերի ազատ ինքնարատահայտման հարթակը,այն հանդիսանում է նաև ընտանեկան նախագծերի, օրագրապատման հարթակ:
3.2դասարան
Որևէ նյութ հրապարակելիս մի քանի անգամ կարդում, ստուգում են, մտքերն են ավելի սահուն ու ճիշտ ձևակերպում, այսինք հրապարակման այդ հնարավորությունը թույլ է տալիս մի քանի անգամ ստուգել, վերանայելու շնորհիվ ավելի գրագետ և պատասանատու ,կազմակերպված վերաբերվել ուսումնական գործունեությանը։
Բլոգով աշխատանքը նպաստում է նոր մտքերի, նախագծերի առաջացմանը, միմյանց բլոգներն ենք այցելում, գտնում առավելություններ և թերացումներ, շտկումներ անում, վերլուծում:Արմեն ՇահնազարյանԱնահիտ ԹովմասյանԳրիգոր Հարությունյան
Բլոգավարություն
Սովորողները ժամանակի ընթացքում ինքնուրույն գտնում և ընկերներին էին սովորեցնում բլոգավարության հմտություններ:Ժամանակի ընթացքում դա դառնում է անձնական օրագիր, որտեղ դու կարողանում ես քեզ ծանոթ և անծանոթ մարդկանց համար լինել ներկայանալի և որպես անհատականություն ՝ սեփական մտքերով, ստեղծական գործունեությամբ, այլև նկատելի և գնահատելի է դառնում ուսուցման արդյունքը՝ ուսումնական նյութեր, հրապարակումներ:Քեթրին ԵփրեմյանՍոնա ՇահսուվարյանՍոնա Հովհաննիսյան
Բոգով աշխատանքը հնարավորություն է տալիս պահպանելու նախագծերի արդյունքը, դարձնելու հրապարակային, տարածելու սեփկաան փորձն ու լինել պատասխանատու:Սովորողների հետ առանձնացրել ենք վերոնշյալ խնդիրները և ամենօրյա բարեխիղճ , հետևողական աշխատանքի միջոցով ներկայացնում ենք մեր ստեղծագործական, ուսումնական գործունեությունը բաց մեդիատիրույթում, օր օրի նոր հմտությւոններ և կարողություններ գրանցելով: