ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ Սոցիալական աշխա- տողների մասնագիտա- ցումը՝ որպես ժամա- նակի մարտահրավեր 1 Սոցիալական աշխա- տողի մասնագիտա- կան գործունեության կանոնակարգման հիմնախնդիրը ՀՀ-ում 2 Սոցիալական աշխա- տանքի միջազգային օրը. պատմական ակնարկ 3 Սոցիալական աշխա– տանքի միջազգային օրը Հայաստանում 4 N7 21/03/2017 1 Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա Գործունեության հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0069, Կարապետ Ուլնեցի 64 Հեռ.՝ (+37460) 540150 Ֆաքս՝ (+37410) 240121 Էլ. հասցե՝ [email protected]Վեբ-կայք՝ www.aasw.org Համարը պատրաստեցին՝ Մարիամ Մազմանյանը Տաթևիկ Կարապետյանը Հատուկ շնորհակալություն՝ Ելենա Հարությունյանին ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ Սոցիալական աշխա- տողը հանդիսանում է սոցիալական քաղաքակա- նության իրագործողը։ Սոցիալական աշխատողի առաքելությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին աջակ- ցելը, նրան օգնելն ու ուժե- ղացնել է՝ նպաստելով շահառուի կյանքի որակի դրական փոփոխությանը։ Սոցիալական աշխա- տողի անհատական որակ- ներն ու մասնագիտական գիտելիքները չնայած իրենց առանձնահատկու- թյուններին միևնույն հա- մակարգի մաս են կազմում և չեն կարող գոյություն ունենալ մեկն առանց մյու- սի։ Ուրիշին օգնելու պատ- րաստակամությունը, համ- բերատարությունը, լսելու կարողությունը սոցիալա- կան աշխատանքի մաս- նագետի կարևորագույն որակներից են: Նույնչափ կարևոր է նաև մասնա- գիտական կրթությունը։ Միանշանակ է այն, որ սոցիալական աշխատողը պետք է ունենա սոցիա- լական աշխատանքի բարձ- րագույն մասնագիտական կրթություն։ Ներկայումս սակայն սոցիալական ծառայու- թյուններում ամենատար- բեր մասնագիտությամբ մարդիկ են ներգրավված։ Ընդ որում բազմաթիվ փոր- ձեր են արվում կարճատև վերապատրաստումների միջոցով սոցիալական ծառայություններ մատու- ցող մասնագետներին սո- ցիալական աշխատանք մասնագիտության վկայա- կան շնորհելու ուղղու- թյամբ։ Վերջինս, իրականում, լուրջ խնդիր է համալ- սարանական կրթություն ունեցող և պրակտիկ սոցիալական աշխատող- ների գիտելիքների, մոտե- ցումների, արժեքների, աշխատանքային սկըզ- բունքների, էթիկական նորմերի իմացության և պահպանման տեսակե- տից։ Ի վերջո, կարճատև վերապատրաստումները կարող են միայն ծառայել լրացուցիչ կրթության ապահովմանը։ Սոցիալական ծառայու- թյունների մասնագիտաց- ման գործընթացի հիմ- նական առաքելությունը պետք է մասնագետների համար շարունակական կրթության ապահովումը լինի: Այստեղ շղթան, սա- կայն, նորից կտրվում է, քանի որ սոցիալական ծառայություններ մատու- ցողների հիմնական մասը չունի բազային մասնա- գիտական կրթություն։ Այ- սինքն, մասնագիտացումը կարելի է համարել լիար- ժեք, եթե սոցիալական աշ- խատողը ունենա մաս- նագիտական բարձրագույն կրթություն, որը ամբողջ աշխատանքի ընթացքում կլրացվի շարունակական կրթությամբ: Ընթացիկ բա- րեփոխումների համատեք- ստում հատուկ կարե- վորություն է պետք տալ նաև մասնագետ-սուպեր- վիզորների միջամտու- թյանը, ովքեր ներկա գործ- ընթացին կհաղորդեն հա- մակարգային, գիտելիքա- հեն և փոխգործակցային բնույթ: Ցավոք, հասարակու- թյունում շփոթ գոյություն ունի սոցիալական աշխա- տանք մասնագիտության ընկալման առումով. այն լայն տարածված և բա- վարար չափով լուսաբան- ված չէ, սոցիալական աշխատողի հեղինակու- թյունն անհրաժեշտ մա- կարդակի վրա չէ, հա- մեմատած այլ օգնող մաս- նագետների, օրինակ բը- ժիշկների հետ: Անշուշտ, իմիջի բարձրացման և ոլորտի կանոնակարգման համար հենց իրենք՝ սո- ցիալական աշխատողները պետք է համատեղեն ջանքերը: Ողջունելի է ընթացիկ բարեփոխումների տրամա- բանությունը, կարելի է ակնկալել, որ համալիր սոցիալական ծառայու- թյուններում դեպք վարողի դերն ու իմիջը կբար- ձրանա, որովհետև նա անկախ կլինի, ձեռքերն ազատ կլինեն «փող տալու պարտականությունից», կողմնակի աղբյուրներից փող աշխատելու մշակույ- թը կվերանա և մասնագ- ետը կաշխատի մասնա- գիտորեն՝ ոչ թե ինտուի- տիվ։ Ի լրումն, ժամանակի հրամայական է նաև սոցիալական աշխատողի կատարած աշխատանքի և վարձատրության համա- պատասխանեցումը: Անահիտ Սահակյան հ.գ. թ., դոցենտ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի վարչության անդամ
4
Embed
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ …aasw.org/images/products/1490360857-SATE-N7.pdfհիմնախնդիրը ՀՀ-ում 2 Սոցիալական աշխա-տանքի
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ
Սոցիալական աշխա-տողների մասնագիտա-ցումը՝ որպես ժամա-նակի մարտահրավեր
1
Սոցիալական աշխա-տողի մասնագիտա-կան գործունեության կանոնակարգման հիմնախնդիրը ՀՀ-ում
2
Սոցիալական աշխա-տանքի միջազգային օրը. պատմական ակնարկ
Սոցիալական աշխա-տողը հանդիսանում է սոցիալական քաղաքակա-նության իրագործողը։ Սոցիալական աշխատողի առաքելությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին աջակ-ցելը, նրան օգնելն ու ուժե-ղացնել է՝ նպաստելով շահառուի կյանքի որակի դրական փոփոխությանը։
Սոցիալական աշխա-տողի անհատական որակ-ներն ու մասնագիտական գիտելիքները չնայած իրենց առանձնահատկու-թյուններին միևնույն հա-մակարգի մաս են կազմում և չեն կարող գոյություն ունենալ մեկն առանց մյու-սի։ Ուրիշին օգնելու պատ-րաստակամությունը, համ-բերատարությունը, լսելու կարողությունը սոցիալա-կան աշխատանքի մաս-նագետի կարևորագույն որակներից են: Նույնչափ կարևոր է նաև մասնա-գիտական կրթությունը։ Միանշանակ է այն, որ սոցիալական աշխատողը պետք է ունենա սոցիա-լական աշխատանքի բարձ-րագույն մասնագիտական կրթություն։
Ներկայումս սակայն սոցիալական ծառայու-թյուններում ամենատար-բեր մասնագիտությամբ մարդիկ են ներգրավված։ Ընդ որում բազմաթիվ փոր-ձեր են արվում կարճատև վերապատրաստումների միջոցով սոցիալական ծառայություններ մատու-ցող մասնագետներին սո-ցիալական աշխատանք մասնագիտության վկայա-կան շնորհելու ուղղու-թյամբ։
Վերջինս, իրականում, լուրջ խնդիր է համալ-սարանական կրթություն ունեցող և պրակտիկ սոցիալական աշխատող-ների գիտելիքների, մոտե-ցումների, արժեքների, աշխատանքային սկըզ-բունքների, էթիկական նորմերի իմացության և պահպանման տեսակե-տից։ Ի վերջո, կարճատև վերապատրաստումները կարող են միայն ծառայել լրացուցիչ կրթության ապահովմանը։
Սոցիալական ծառայու-թյունների մասնագիտաց-ման գործընթացի հիմ-նական առաքելությունը պետք է մասնագետների համար շարունակական կրթության ապահովումը լինի: Այստեղ շղթան, սա-կայն, նորից կտրվում է, քանի որ սոցիալական ծառայություններ մատու-ցողների հիմնական մասը չունի բազային մասնա-գիտական կրթություն։ Այ-սինքն, մասնագիտացումը կարելի է համարել լիար-ժեք, եթե սոցիալական աշ-խատողը ունենա մաս-նագիտական բարձրագույն կրթություն, որը ամբողջ աշխատանքի ընթացքում կլրացվի շարունակական
կրթությամբ: Ընթացիկ բա-րեփոխումների համատեք-ստում հատուկ կարե-վորություն է պետք տալ նաև մասնագետ-սուպեր-վիզորների միջամտու-թյանը, ովքեր ներկա գործ-ընթացին կհաղորդեն հա-մակարգային, գիտելիքա-հեն և փոխգործակցային բնույթ:
Ցավոք, հասարակու-թյունում շփոթ գոյություն ունի սոցիալական աշխա-տանք մասնագիտության ընկալման առումով. այն լայն տարածված և բա-վարար չափով լուսաբան-ված չէ, սոցիալական աշխատողի հեղինակու-թյունն անհրաժեշտ մա-կարդակի վրա չէ, հա-մեմատած այլ օգնող մաս-նագետների, օրինակ բը-ժիշկների հետ: Անշուշտ, իմիջի բարձրացման և ոլորտի կանոնակարգման համար հենց իրենք՝ սո-ցիալական աշխատողները պետք է համատեղեն ջանքերը:
Ողջունելի է ընթացիկ բարեփոխումների տրամա-բանությունը, կարելի է ակնկալել, որ համալիր սոցիալական ծառայու-թյուններում դեպք վարողի դերն ու իմիջը կբար-ձրանա, որովհետև նա անկախ կլինի, ձեռքերն ազատ կլինեն «փող տալու պարտականությունից», կողմնակի աղբյուրներից փող աշխատելու մշակույ-թը կվերանա և մասնագ-ետը կաշխատի մասնա-գիտորեն՝ ոչ թե ինտուի-տիվ։
Ի լրումն, ժամանակի հրամայական է նաև սոցիալական աշխատողի կատարած աշխատանքի և վարձատրության համա-պատասխանեցումը:
Անահիտ Սահակյան
հ.գ. թ., դոցենտ ԵՊՀ Սոցիոլոգիայի
ֆակուլտետի դեկանի տեղակալ Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի
ՍԱՏԵ N7. 21.03.2017, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ
ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀՀ-ՈՒՄ
ՍԱՏԵ N7. 21.03.2017, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ
3 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Սոցիալական աշխատանքի միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1983թ.-ին Սոցիալական
աշխատողների միջազգային ֆեդերացիայի կողմից։ Այնուհետև այս նախաձեռնությանը միացան
սոցիալական աշխատողներին միավորող մի շարք այլ կառույցներ, ինչպես օրինակ Սոցիալական
աշխատանքի դպրոցների միջազգային ասոցիացիան և այլն։
Այսօր, արդեն 34-րդ անգամ ամբողջ աշխարհի սոցիալական աշխատողների օրացույցում
յուրաքանչյուր մարտ ամսվա երրորդ երեքշաբթի օրը, որն այս տարի մարտի 21-ն է, նշվում է
«կարմիր» գույնով։ Այս օրը նշանավորում է սոցիալական աշխատողների ջանքերը անհատների,
ընտանիքների և համայնքների կյանքում փոփոխությունների իրականացման գործընթացում։
Ամբողջ աշխարհում, Սոցիալական աշխատանքի միջազգային օրը սոցիալական
աշխատողներին ներկայացնող կառույցները հանդես են գալիս ուղերձներով՝ ուղղված իրենց
կառավարություններին, տեղական և տարածքային կառավարման մարմիններին, այլ
մասնագիտական միավորումներին, տեղական և միջազգային կազմակերպություններին՝
բարձրաձայնելով կայուն զարգացման, սոցիալական արդարության և մարդու իրավունքների
պաշտպանության հիմնախնդիրները։
Յուրաքանչյուր տարի Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի կողմից
հայտարարվում է այդ տարվա միջոցառումների խորագիրը։ Ընդ որում, խորագրերի ընտրությունը
պատահական չէ, սկսած 2012թ.-ից այն սահմանվում է համաձայն Սոցիալական աշխատողների
միջազգային ֆեդերացիայի, Սոցիալական աշխատանքի դպրոցների միջազգային ասոցիացիայի և
Սոցիալական բարեկեցության միջազգային խորհրդի կողմից ընդունված «Սոցիալական
աշխատանքի և սոցիալական զարգացման» միջազգային օրակարգի նպատակների։
Այս տարի միջազգային օրվան նվիրված միջոցառումներն իրականացվելու են «Խթանելով
համայնքային և միջավայրային կայունությունը» խորագրի ներքո։
Յուրաքանչյուր տարի Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի կողմից
թողարկվում է նաև Սոցիալական աշխատանքի միջազգային օրվան նվիրված պաստառ, որը
թարգմանվում է ավելի քան 45 լեզուներով և ներկայացվում ու փակցվում տարբեր միջոցառումների
ժամանակ։ Միջազգային օրվան նվիրված միջոցառումներն վերջին տարիներին այնքան մեծ
տարածում են գտել, որ հանդիսանում են սոցիալական աշխատողների միջև համագործակցության
հաստատման և սոցիալական համերաշխության հարթակ։
ՍԱՏԵ N7, 21.03.2017, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ
Տեղեկագիրը ստեղծվել է «Սոցիալական աշխատողների միացյալ ջանքերը Արևելյան գործընկերության
երկրներում՝ հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի շրջանակներում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
4
Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս յուրաքանչյուր տարի մարտ ամսվա երրորդ երեքշաբթի օրը նշանավորվում է Սոցիալական աշխատանքի միջազգային օրվան նվիրված միջոցառումներով։ Տարբեր տարիներին այս օրը տեղի ունեցող միջոցառումները բազմազան են եղել թե իրենց ընդգրկման մասշտաբներով, թե բնույթով, թե ծավալված քննարկումների ծավալով։ Սակայն, դրանք բոլորը նպատակ են ունեցել նպաստել Հայաստանում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացմանն ու կայացմանը՝ գործընկերների հետ համագործակցության, ծագած հիմնախնդիրների շուրջ երկխոսության ձևավորման, ինչպես նաև միջազգային փորձին հաղորդակից լինելու միջոցով։
«Սոցիալական պաշտպանության պետական համակարգը՝ անկախության պայմաններում»
գիտաժողով 15 մարտի, 2016թ.
Գիտաժողովը կազմակերպվել էր Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի կողմից։ Գիտաժողովի նպատակն էր ՀՀ անկախության 25 տարիների
ընթացքում սոցիալական պաշտպանության համակարգի անցած ուղու և ձեռքբերումների իմաստավարումը, սոցիալական պաշտպանության պետական համակարգի, արդի հիմնախնդիրների և զարգացման միտումների վեր հանումն ու քննարկումը՝ մեկ հարթակում միավորելով և ամրապնդելով համագործակցությունը Հայաստանում սոցիալական պաշտ-պանության հիմնահարցերով զբաղվող կառույցների և ոլորտի առաջատար մասնագետների միջև։
Սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչները» մասնագիտական
քննարկում 19 մարտի, 2015թ.
2015թ.-ին Սոցիալական աշխատանքի միջազգային օրվան նվիրված միջոցառումները նշանավորվեցին մասնագիտության կայացման և սոցիալական ոլորտի կանոնակարգման տեսան-
կյունից մեծ նշանակություն ունեցող խնդրի՝ սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչների վերաբերյալ մասնագիտական քննարկմամբ ակադեմիական հանրույթի և պրակտիկ սոցիալական աշխատողների հետ։ Մասնագիտական քննարկումն ուղեկցվեց ուսանողների կողմից Սոցիալական աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումներով։
Սոցիալական աշխատանքի միջազգային օր 2014 18 մարտի, 2014թ.
2014թ.-ին Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից Սոցիալական աշխատանքի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին հյուրընկալվել էին ԱՄՆ, Կոնեկտիկուտի համալսարանի ուսանողներն ու դասախոսները։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Հայաստանում սոցիալական աշխատանքի ինստիտուտի ձևավորման առանձնահատկու-թյուններն ու ներկայումս գործող պրակտիկաները, որին հաջորդեց քննարկում՝ սոցիալական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձի վերաբերյալ։
«Սոցիալական պաշտպանության պետական համա-կարգը՝ անկախության պայմաններում» գիտաժողով
15 մարտի, 2016
«Սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչները» մասնագիտական քննարկում 19 Մարտի, 2015
«Սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչները» մասնագիտական քննարկում 19 Մարտի, 2015