Top Banner
Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա Ձեռնարկ Երևան 2013
280

Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

Dec 27, 2015

Download

Documents

Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

Անչափահասների

արդարադատությունը սոցիալական

աշխատանքի համատեքստում.

տեսություն և պրակտիկա

Ձեռնարկ

Երևան 2013

Page 2: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

2

Ձեռնարկը երաշխավորված է տպագրության Երևանի պետական համալ-սարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի կողմից՝ որպես ուսումնա-օժանդակ ձեռնարկ

Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում.

տեսություն և պրակտիկա Սույն ձեռնարկում ներկայացված է անչափահասների արդարադա-

տությունը սոցիալական աշխատանքի համատեքստում։ Ձեռնարկում առանձին բաժին է նվիրված օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների հետ սոցիալական աշխատանքի առանձնահատկություններին։ Այն կի-րառական կլինի ոլորտում ներգրավված սոցիալական աշխատողների, ի-րավագետների, ուսանողների և, առհասարակ, երեխաների պաշտպա-նության ոլորտում աշխատող մասնագետների համար։

Ձեռնարկը տպագրվել է «Անչափահասների գործերով արդարադա-

տության իրականացման արդիական հայեցակարգերի առաջքաշումը ՀՀ–ում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական մի-ության կողմից և իրականացվում գործընկեր կազմակերպությունների՝ «Միջազգային բանտային բարեփոխումներ» (PRI) կազմակերպության, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի և Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից։

Ձեռնարկում ներկայացված տեսակետները, մեկնաբանությունները և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և չեն արտացո-լում Եվրոպական միության տեսակետները։

Page 3: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

3

Հեղինակային խումբ՝ Միրա Անտոնյան, ս.գ.թ., դոցենտ, ԵՊՀ Նունե Գեղամյան, տ.գ.թ., ասիստենտ, ԵՊՀ

Համահեղինակներ՝

Արտակ Խաչատրյան, փ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ Արթուր Հովհաննիսյան, ՀՀ ԱՆ համակարգի իրավական

ապահովման վարչություն Լևոն Ավետիսյան, ՀՀ ԱՆ այլընտրանքային պատիժների

կիրառման բաժին Նելլի Դուրյան, ՀՀ Ոստիկանության ՔՀԳՎ անչափահաս-

ների գործերով վարչություն Վահե Դեմիրճյան, ՀՀ ԱՆ միջազգային իրավական հարա-

բերությունների վարչություն Գիտական խմբագիրներ՝ Արտակ Խաչատրյան, փ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ Միրա Անտոնյան, ս.գ.թ., դոցենտ, ԵՊՀ Խմբագրական խորհուրդ՝

Անահիտ Սահակյան, հ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ Արամ Օրբելյան, ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Մկրտիչյան, փիլ. գիտ. դոկտոր, պրոֆ., ԵՊՀ Արթուր Աթանեսյան, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆ., ԵՊՀ Աշոտ Կարապետյան, ՀՀ Ոստիկանության Քրեական հե-

տախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Խեմչյան, «Միջազգային բանտային բարեփոխումներ»

ՀԿ, երևանյան գրասենյակի համակարգող

Page 4: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա
Page 5: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

5

Հեղինակների մասին

Արթուր Հովհաննիսյանն

ավարտել է Երևանի պետական համալսա-րանի Իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը, այնուհետև՝ Մի-ջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան։ 2002 թ–ից աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարությունում, այժմ՝ որպես ՀՀ ԱՆ աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ։ 2002 թ–ից մինչ այսօր զբաղվել է իրավական ակտերի նախագծերի մշակմամբ, այդ թվում նաև քրեակատարողական ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակմամբ (ՀՀ քրեակա-տարողական օրենսգրքի նախագիծ, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ և այլն)։

Արտակ Խաչատրյանը

Երևանի պետական համալսարանի Սոցիա-լական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչն է, փ.գ.թ., դոցենտ։ Նա ավելի քան 30 տարի դասավանդում է ԵՊՀ–ում, մեծ ներդրում ունի Հայաստանում «Սոցիոլոգիա» և «Սոցիալական աշխա-տանք» մասնագիտությունների զարգացման գործում։ Ա. Խաչատրյանը 1990 թ–ից զբաղվում է սոցիալական աշխատանքի գծով կադրերի պատ-րաստմամբ, ակտիվորեն մասնակցում է հանրապետության սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների ծրագրերին, ինչպես նաև ՀՀ քրեակատարողական համակարգում վերականգնողական ծառա-յությունների ստեղծման և զարգացման գործին։ Հեղինակ և համահեղի-նակ է 40–ից ավելի տպագիր աշխատությունների։

Լևոն Ավետիսյանը

1999 թ. ավարտել է ԵՊՀ Պատմության ֆակուլտե-տը, 2008 թ.՝ «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Իրավագիտության ֆա-կուլտետը։ 2001 թ–ից աշխատում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչու-թյունում։ 2005 թ–ից ծառայում է այլընտրանքային պատիժների կիրառ-ման բաժնում, սկզբում՝ որպես Կենտրոն և Նորք–Մարաշ բաժանմունքի պետ, իսկ 2008–ից՝ որպես բաժնի պետի տեղակալ։ Հետաքրքրված է ոլոր-տի բարեփոխումներով և ակտիվորեն մասնակցում է գործընթացների կազմակերպմանը։

Page 6: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

6

Միրա Անտոնյանը

Մ. Անտոնյանը մի շարք ուղեցույցների, հետազոտությունների, գի-տական հոդվածների հեղինակ է։

Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգի-այի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլո-գիաների ամբիոնի դասախոս է, ս.գ.թ., դոցենտ։ Մ. Անտոնյանը «Սոցիա-լական աշխատանք» մասնագիտության հիմնադիրներից է Հայաստա-նում, ինչպես նաև Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացի-այի հիմնադիրն ու նախագահը։ Իր մասնագիտական աշխատանքի ըն-թացքում խթանում և աջակցում է սոցիալական աշխատանքի ծառայու-թյունների մասնագիտացմանը Հայաստանում։ Մ. Անտոնյանը փորձա-գետ է երեխաների բարեկեցության և իրավունքների պաշտպանության ոլորտում (պաշտպանություն, այլընտրանքային խնամք, ծառայություն-ների ինստիտուցիոնալ բարեփոխումներ), ինչպես նաև համայնքային սո-ցիալական աշխատող մասնագետների պատրաստման ոլորտում։ Մաս-նակցում է երկրում սոցիալական քաղաքականության բարեփոխման գործընթացներին։ Ներկայումս ղեկավարում է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը։

Նելլի Դուրյանը

Անչափահասների հիմնախնդիրներին վերաբերող մի շարք ձեռ-նարկների հեղինակ է, այդ թվում՝ աշակերտների և ուսուցիչների համար նախատեսված «Ձեռնարկ ՀՀ ոստիկանության անչափահասների գործե-րով աշխատակիցների համար», «Երեխաների պաշտպանություն» ուսումնական ձեռնարկ մասնագետների համար, «Վերականգնողական արդարադատությունն ու համայնքային վերականգնողական կենտրոն-ները Հայաստանում»՝ անչափահաս իրավախախտների հետ աշխատող կազմակերպությունների և անհատների համար և այլն։ Ընդգրկված է ՄԱԿ–ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ազգային զեկույցի նախապատրաստման և պաշտպանության աշխատանքային խմբում։ Ն. Դուրյանը մշակել է «ՀՀ ոստիկանությունը և անչափահասների արդարա-

ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3–րդ վարչության պետի տեղակալն է, անչափա-հասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ։ Ն. Դուրյա-նը հանդիսանում է նաև երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի անդամ, տարբեր միջգերատեսչական հանձնա-ժողովների անդամ։

Page 7: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

7

դատությունը» մոդուլները, որոնք նախատեսված են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում դասավանդելու համար։

Նունե Գեղամյանը ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական

տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ է, տ.գ.թ.։ Ն. Գեղամյանը ԵՊՀ–ում աշխատում է 2005 թ–ից։ Նա նաև «Ներդաշնակ հասարակություն» սոցիա-լական աշխատողների հայկական ասոցիացիայի հիմնադիրներից է։ Բազմիցս մասնակցել է միջազգային կոնֆերանսների և սեմինարների, որոնք տեղի են ունեցել ՌԴ–ում, Իռլանդիայում և Հունաստանում։ Նրա մասնագիտական հետաքրքրությունների ոլորտն ընդգրկում է սոցիալա-կան քաղաքականությունը, «Սոցիալական աշխատանք» մասնագիտու-թյան արդի հիմնախնդիրները։ Ն. Գեղամյանը մի շարք ուսումնա-օժանդակ ձեռնարկների և գիտական հոդվածների հեղինակ և համահե-ղինակ է։

Վահե Դեմիրճյանն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարա-

րությունում 2003 թ–ից՝ դատաիրավական բարեփոխումների վարչության իրավական բարեփոխումների բաժնում՝ որպես առաջին կարգի մասնա-գետ, այնուհետև՝ առաջատար մասնագետ, ապա նույն բաժնի պետ։ 2008 թ–ից աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատա-կազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետի պաշտոնում։ Աշխատանքի ընթացքում ներգրավված է եղել անչափա-հասների արդարադատության հետ կապված մի շարք ծրագրերում, որոնք իրականացվել են ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամի, ԵԽ–ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, իրա-կանացրել է սեմինար դասախոսություններ դատավորների և դատա-խազների համար՝ կապված անչափահասների արդարադատության խն-դիրների հետ, ընդգրկված է ՄԱԿ–ի Երեխայի իրավունքների մասին կոն-վենցիայի ազգային զեկույցի նախապատրաստման և պաշտպանության աշխատանքային խմբում։ 2003 թ–ից դասավանդում է Հայաստանի ֆրան-սիական համալսարանում։

Page 8: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

8

Կարծիքներ ձեռնարկի մասին Վերջին տարիներին անչափահասների արդարադատության ոլոր-

տում տեղի են ունենում արմատական փոփոխություններ, ինչը ենթադ-րում է արդեն իսկ առկա կարծրատիպային մոտեցումների փոփոխու-թյուն և ոլորտում հիմնախնդիրների նորովի լուծումների որոնում։ Կա-րևորում ենք ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների գործընթացը, որում ոստիկանության կողքին իրենց նշանակալի դերը կարող են ունե-նալ սոցիալական աշխատողները։

Հատկանշական է, որ «Անչափահասների արդարադատությունը սո-ցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա» ձեռնարկում անչափահասների արդարադատությունը մեկնաբանվում է թե՛ սոցիալական, թե՛ իրավական տեսանկյուններից. այս փաստը թույլ է տալիս ունենալ համապարփակ պատկեր հիմնախնդիրների վերաբերյալ, ինչն ավելի արժեքավոր է դարձնում ձեռնարկը։

Ողջունում ենք հեղինակների նախաձեռնությունը, քանզի ձեռնարկը հնարավորություն կտա անչափահասների հետ աշխատող ոստիկաննե-րի և այլ դերակատարների, մասնավորապես՝ սոցիալական աշխատող-ների միջև համագործակցությունը դարձնել առավել գրագետ և կանոնա-կարգված։

Աշոտ Կարապետյան ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության

գլխավոր վարչություն

«Անչափահասների գործերով արդարադատության իրականացման արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում մշակված «Անչափահասների արդարադատությունը սո-ցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա» ձեռնարկը կարևոր նախաձեռնություն է, որը կունենա իր ներդրումն ան-չափահասների արդարադատության ներկա բարեփոխումների գործըն-թացում։

Առավել կարևորվում է ձեռնարկի երրորդ գլուխը, որն անդրադառ-նում է ՀՀ օրենքներում և պրակտիկայում անչափահասների արդարադա-տության հայեցակարգի արտացոլմանը։

Ձեռնարկն արժեքավոր է ոչ միայն պրակտիկ և տեսաբան սոցիալա-կան աշխատողների, սոցիոլոգների, հոգեբանների և օգնող այլ մասնա-գետների, այլև ապագա իրավագետների համար։

Page 9: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

9

Ինքնին փաստը, որ ձեռնարկի առանձին բաժիններ գրված են ՀՀ ոս-տիկանության, արդարադատության նախարարության տարբեր ստորա-բաժանումների մասնագետների կողմից, վկայում է ձեռնարկի լրջության և համապարփակության մասին. մի հանգամանք, որ շատ կարևոր է օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքում։

Ողջունում ենք նախաձեռնությունը և հույս հայտնում, որ այն օգտա-կար կլինի նրանց համար, ում հասցեագրված է։

Արամ Օրբելյան

ՀՀ Արդարադատության նախարարություն «Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատան-

քի համատեքստում. տեսություն և պրակտիկա» ձեռնարկի ստեղծումը հանդիսանում է ժամանակի հրամայականը։ Հաշվի առնելով այն հանգա-մանքը, որ ոլորտում իրագործվում են լայնածավալ բարեփոխումներ և հետզհետե առավել շատ է կարևորվում ոլորտում սոցիալական ոլորտի մասնագետների, մասնավորապես՝ սոցիալական աշխատողների ներա-ռումը, ձեռնարկը կարող է էականորեն նպաստել ոլորտի մասնագետնե-րի մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը, նրանց կող-մից մատուցվող ծառայությունների և նրանց միջև համագործակցության արդյունավետության աճին։ Այն նաև հույժ կարևոր է ապագա մասնա-գետների պատրաստման համար և կարող է արդյունավետորեն օգտա-գործվել ուսումնական գործընթացներում։

Անդրադառնալով ձեռնարկի բովանդակային մասին՝ պետք է նշենք, որ այն բաղկացած է 6 հիմնական գլուխներից։ Թերևս այդ բաժիններից կարևորում ենք 6–րդ գլուխը, որն անդրադառնում է օրենքի հետ խնդիր-ներ ունեցող երեխաների հետ սոցիալական աշխատանքի առանձնա-հատկություններին և այդ գործընթացում սոցիալական աշխատողի դերե-րին ու պարտականություններին։

Սույն ձեռնարկն օգտակար կարող է լինել թե՛ ուսանողների, թե՛ տե-սաբան և պրակտիկ սոցիալական աշխատողների, ինչպես նաև ոլորտում ընդգրկված այլ մասնագետների համար։

Եվգինե Վարդանյան

ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոն

Page 10: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

10

«Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատան-

քի համատեքստում. տեսություն և պրակտիկա» ձեռնարկի արդիականու-

թյունը դժվար է թերագնահատել` հաշվի առնելով հայաստանյան արդա-

րադատության համակարգում սոցիալական աշխատողի, մասնավորա-

պես, և սոցիալական աշխատանքի, ընդհանուր առմամբ, նկատմամբ

կարևորումը համակարգի տարբեր դերակատարների կողմից, ինչպես

նաև սոցիալական աշխատանքի և արդարադատության համակարգի

միջև սերտ առնչությունը, հատկապես՝ անչափահասների մասով։

Բովանդակային տեսանկյունից ձեռնարկը բավականին համապար-

փակ տեղեկություն է պարունակում անչափահասների գործերով արդա-

րադատության համակարգի բաղադրիչների վերաբերյալ։ Կառուցված-

քային առումով դյուրընթեռնելի է, ինչը թույլ է տալիս ոլորտում ներգրավ-

ված յուրաքանչյուր դերակատարի գտնել հարակից բնագավառներում

իրեն հուզող հարցերի պատասխանները։

Ձեռնարկի երրորդ գլխում անդրադարձ է կատարված անչափահաս-

ների գործերով արդարադատությանը ՀՀ օրենսդրությունում հատկաց-

ված տեղին։

Այն կարող է նաև որպես տեղեկատվության աղբյուր և ուղեցույց

հանդիսանալ երկրում պրոբացիոն ծառայություն ստեղծելու (առկա ծա-

ռայություններն ամրապնդելու և ընդլայնելու), ինչպես նաև անչափա-

հասների գործերով արդարադատության ոլորտում ներգրավված ան-

ձանց մասնագիտացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթաց-

քում։

Հատկանշական է, որ ձեռնարկը կիրառելի է ոչ միայն սոցիալական

աշխատողների, այլև իրավագետների և երեխաների պաշտպանության

ոլորտում ներգրավված բոլոր մասնագետների համար։

Հայկ Խեմչյան

«Միջազգային բանտային բարեփոխումներ» ՀԿ երևանյան գրասենյակ

Page 11: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

11

Երկու խոսք հեղինակների կողմից

ՀՀ–ում վերջին տարիներին լուրջ բարեփոխումներ են նկատվում

ընդհանուր առմամբ արդարադատության և մասնավորապես՝ անչափա-

հասների արդարադատության ոլորտում1, սակայն այդ համակարգում

սոցիալական աշխատանքի հնարավորությունները դեռևս լիարժեք կեր-

պով չեն կիրառվում։

Սույն ձեռնարկը ստեղծվել է «Անչափահասների գործերով արդա-

րադատության իրականացման արդիական հայեցակարգերի առաջքա-

շումը ՀՀ–ում» ծրագրի2 շրջանակներում և հասցեագրված է ոլորտում տե-

ղի ունեցող բարեփոխումների գործընթացում արդեն իսկ ներգրավված

սոցիալական մասնագետներին՝ հոգեբաններին, մանկավարժներին և

հատկապես՝ սոցիալական աշխատողներին։ Գիտակցումը, որ ոլորտի

բարեփոխումները տրամաբանորեն կհանգեցնեն սոցիալական ոլորտի

մասնագետների ներգրավմանը, մղեց հեղինակներին ստեղծելու այս ձեռ-

նարկը։ Այն օգտակար կլինի ինչպես պրակտիկների, այնպես էլ սոցիա-

լական ոլորտի ապագա մասնագետների՝ ուսանողների համար։

Կառուցվածքային առումով ձեռնարկը բաղկացած է 6 հիմնական

գլուխներից։ Ձեռնարկում անդրադարձ է կատարվում շեղվող վարքի և

հանցագործության սահմանման առանձնահատկություններին, առկա

մոտեցումներին (Գլուխ 1), ինչպես նաև օրենքի հետ խնդիրներ ունեցող

երեխաների արդարադատության համակարգի հայեցակարգային և հա-

մակարգային խնդիրներին, անչափահասների արդարադատության՝ որ-

պես համակարգի ձևավորման պատմությանը (Գլուխ 2)։ Ձեռնարկի

շրջանակներոմ դիտարկվում են իրավական դաշտը, օրենքի հետ խնդիր-

ներ ունեցող անչափահասներին վերաբերող ՀՀ օրենսդրությունը և

դրանք համադրվում միջազգային փորձի հետ (Գլուխ 3)։ Ձեռնարկում ան-

դրադարձ է կատարվում նաև անչափահասների արդարադատության

                                                            1 سëݳ·Çï³Ï³Ý ·ñ³Ï³ÝáõÃÛ³Ý Ù»ç ·áñͳÍíáõÙ են «³Ýã³÷³Ñ³ëÝ»ñÇ ·áñÍ»ñáí ³ñ‐

¹³ñ³¹³ïáõÃÛáõݦ, «³Ýã³÷³Ñ³ëÝ»ñÇ Ñ³ñó»ñáí ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛáõݦ ϳ٠«³Ýã³÷³Ñ³ëÝ»‐ñÇ ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛáõݦ »½ñáõÛÃÝ»ñÁª »ÉÝ»Éáí ÏÇñ³é³Ï³Ý Ýå³ï³Ï³Ñ³ñÙ³ñáõÃÛáõÝÇó: êáõÛÝ Ó»éݳñÏÇ ßñç³Ý³ÏÝ»ñáõÙ ÏÏÇñ³éíÇ «³Ýã³÷³Ñ³ëÝ»ñÇ ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛáõݦ եզրույթը:  

2 Ìñ³·ÇñÁ ýÇݳÝë³íáñíáõÙ ¿ ºíñáå³Ï³Ý ÙÇáõÃÛ³Ý ÏáÕÙÇó: Ìñ³·ñÇ Ýå³ï³ÏÝ ¿ Ëó‐Ý»É ³Ýã³÷³Ñ³ëÝ»ñÇ ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý Å³Ù³Ý³Ï³ÏÇó ѳۻó³Ï³ñ·»ñÇ Ý»ñ¹ñáõÙÝ áõ åñ³ÏïÇÏ ÏÇñ³éÙ³Ý Ñ³Ù³ñ ³ÝÑñ³Å»ßï ϳñáÕáõÃÛáõÝÝ»ñÇ ½³ñ·³óáõÙÁ г۳ëï³ÝáõÙ: Æ ÃÇíë ³ÛÉ ·áñÍáÕáõÃÛáõÝÝ»ñÇ՝ Íñ³·ñÇ ßñç³Ý³ÏÝ»ñáõÙ ëï»ÕÍí»É են »ñÏáõ í»ñ³Ï³Ý·ÝáÕ³Ï³Ý Ï»ÝïñáÝÝեր՝ ûñ»ÝùÇ Ñ»ï ËݹÇñÝ»ñ áõÝ»óáÕ »ñ»Ë³Ý»ñÇÝ í»ñ³Ï³Ý·ÝáÕ³Ï³Ý Í³é³ÛáõÃÛáõÝ‐Ý»ñ Ù³ïáõó»Éáõ ѳٳñ:

Page 12: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

12

ոլորտում գործող հիմնական դերակատարներին (Գլուխ 4), մասնավորա-

պես՝ անչափահասների հետ իրականացվող վերականգնման գործըն-

թացների կազմակերպման միջազգային փորձին և այդ գործընթացներում

համայնքային վերականգնողական կենտրոնների դերին։ Հատուկ ան-

դրադարձ է կատարված նաև օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների

հետ աշխատանքի մոտեցումներին, մանրամասն դիտարկվում է բազմա-

մասնագիտական թիմի գործունեությունը և դրանում հատկապես՝ սո-

ցիալական աշխատողի դերը (Գլուխ 6)։

Ձեռնարկում ներկայացված են պրակտիկ գիտելիքներ և մեխանիզմ-

ներ, որոնք կնպաստեն օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների հետ

աշխատող սոցիալական ոլորտի մասնագետների աշխատանքի արդյու-

նավետության բարձրացմանը, մասնավորապես իրականացվող գործո-

ղություններն առավել երեխայակենտրոն դարձնելուն՝ զերծ իներցիոն

գործելակերպից և կարծրատիպերից։

Page 13: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

13

Բովանդակություն

Հապավումների ցանկ ................................................................................................. 16

Հասկացությունների բառարան ................................................................................ 17

Ներածություն .............................................................................................................. 23

Գլուխ 1. Օրենքի հետ կոնֆլիկտ. ընկալման և մեկնաբանման

առանձնահատկությունները .................................................................... 26

1.1. «Շեղվող վարք», «հանցագործություն», «նորմ» հասկացությունների

մեկնաբանությունները ....................................................................................... 26

1.2. Շեղվող վարքի «բնութագիրը» ............................................................................ 34

1.3. Շեղվող վարքի զարգացման փուլերը և դրսևորման

առանձնահատկությունները .............................................................................. 38

1.4. Հանցագործ վարքը մեկնաբանող սոցիոլոգիական տեսությունները ......... 41

1.5. Անչափահասների մոտ շեղվող վարքի ձևավորմանը հանգեցնող

գործոնները ........................................................................................................... 46

1.6. Ընտանիքը և երեխաների հանցագործ վարքը ................................................ 51

Գլուխ 2. Անչափահասների արդարադատություն. հայեցակարգային

խնդիրների շրջանակը ............................................................................... 67

2.1. «Անչափահասների արդարադատություն» հասկացության

մեկնաբանությունը ............................................................................................... 67

2.2. Անչափահասների արդարադատություն. համառոտ պատմական

անդրադարձ .......................................................................................................... 69

2.3. Անչափահասների արդարադատության գաղափարախոսական

հիմքը ..................................................................................................................... 75

2.4. Անչափահասների արդարադատություն. համակարգի

գործառնման միջազգային իրավական համատեքստը ................................. 83

2.5. Անչափահասների արդարադատություն. հայաստանյան

իրականություն, համեմատություն միջազգային փորձի հետ ..................... 86

2.6. Անչափահասների արդարադատության համակարգի ներդրման

խնդրի արդիականությունը ՀՀ–ում .................................................................. 95

Գլուխ 3. Անչափահասների արդարադատության հայեցակարգի

արտացոլումը ՀՀ օրենքներում և պրակտիկայում.

առանձնահատկություններ անչափահասների մասո՞վ,

թե՞ ԱԱ համակարգ .................................................................................... 106

3.1. Անչափահասների գործերով վարույթի

առանձնահատկությունները .............................................................................. 106

Page 14: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

14

3.2. Անչափահասների գործերով վարույթի նախաքննության և դատավարության փուլերը .............................................................................. 110

3.3. Անչափահասների հարցաքննությունը ............................................................ 120 3.4. Անչափահասների նկատմամբ նշանակվող պատիժները

կամ խափանման միջոցները ............................................................................. 123 3.5. Անչափահասին պատասխանատվությունից և պատժից ազատելու

առանձնահատկությունները .............................................................................. 131 3.6. Անչափահասների նկատմամբ կիրառվող պատժի «վերջին շղթան»՝

ազատազրկումը ................................................................................................... 139 Գլուխ 4. Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների

կանխարգելում. հիմնական դերակատարները .................................... 142 4.1. Անչափահասների հետ աշխատող ոստիկանների

գործառույթները .................................................................................................... 142 4.2. Անչափահասների արդարադատության համակարգի ավանդական

և ոչ ավանդական դերակատարները ............................................................... 147 4.3. «Այլընտրանքային պատիժ» հասկացությունը. պրոբացիոն

ծառայությունները` որպես ԱԱ դերակատար. արտասահմանյան և տեղական փորձը .............................................................................................. 156

Պրակտիկ մաս Գլուխ 5. Վերականգնողական արդարադատություն .......................................... 173

5.1. Վերականգնողական արդարադատություն. համեմատություն ներկա համակարգի հետ .................................................................................... 173

5.2. Օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասների վերականգնման միջազգային փորձից ............................................................. 184

5.3. Անչափահաս իրավախախտների հետ իրականացվող վերականգնողական սոցիալական աշխատանքի մոտեցումները .............. 191 5.3.1. Դատարանում իրականացվող վերականգնողական

սոցիալական աշխատանք ....................................................................... 193 5.3.2. Ազատազրկված անչափահասների հետ տարվող սոցիալական

աշխատանքի առանձնահատկությունները .......................................... 196 5.3.3. Համայնքային վերականգնողական կենտրոնի գործառնման

առանձնահատկությունները .................................................................... 198

Գլուխ 6. Անչափահաս իրավախախտների հետ սոցիալական աշխատանքում սոցիալական դեպքի վարման գործընթացը ............. 212

6.1. Սոցիալական դեպքի վարման փուլերը ........................................................... 212 6.2. Անչափահաս իրավախախտների սոցիալական դեպքի վարման

գործընթացի առանձնահատկությունները ...................................................... 224

Page 15: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

15

6.3. Սոցիալական դեպքի վարման գործընթացում միջմասնագիտական

թիմի դերը .............................................................................................................. 225

6.4. Անչափահաս իրավախախտների հետ սոցիալական աշխատանքում

անհրաժեշտ պրակտիկ հմտություններ ........................................................... 229

6.4.1. Համակարգի քարտեզագրումը ................................................................ 229

6.4.2. Ցանցային աշխատանքի առանձնահատկությունները ...................... 232

6.4.3. Հարցազրույցի արդյունավետ իրականացման հմտությունները ...... 234

Հավելվածներ ............................................................................................................... 239

Աշխատանքային գործիքներ ..................................................................................... 274

Օգտագործված գրականության ցանկ ..................................................................... 277

Page 16: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

16

Հապավումների ցանկ

ԱԳ Անչափահասների գործեր ԱԱ Անչափահասների արդարադատություն ԱՆ Արդարադատության նախարարություն ԱՊԿԲ Այլընտրանքային պատիժների կիրառման բաժին ԱՊՀ Անկախ պետությունների համագործակցություն ԵԻԿ Երեխաների իրավունքների կոնվենցիա ԵԽ Եվրոպայի խորհուրդ ԽՀՀ Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների

Միություն ՀԴՄ Հաշվիչ դրամարկղային մեքենա ՀԿ Հասարակական կազմակերպություն ՀՀ Հայաստանի Հանրապետություն ՀՀ ԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության

նախարարություն ՀՕՖ Հայ օգնության ֆոնդ ՄԱԿ Միավորված ազգերի կազմակերպություն ՎԱ Վերականգնողական արդարադատություն ՎԿ Վերականգնողական կենտրոն ՔԿՀ Քրեակատարողական հիմնարկ ՔՀԳՎ ԱԳԲ Քրեական հետախուզության գլխավոր վարչության ան-

չափահասների գործերով բաժին

Page 17: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

17

Հասկացությունների բառարան3

Ազատությունից զրկում

Դատական կամ վարչական մարմնի որոշման հիման վրա հատուկ

հաստատությունում տեղավորելը, որտեղից մարդն իրավունք չունի իր

կամքով հեռանալ։

Անհատական աշխատանքային ծրագիր

Անհատական աշխատանքային ծրագիրը գրավոր փաստաթուղթ է,

որն ընդգծում է, թե ինչպես, երբ և ով պետք է բավարարի երեխայի զար-

գացման կարիքները թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ առում-

ներով։ Խնամքի պլանավորումը պետք է ներառի երեխաների, ծնողների և

այլ շահագրգիռ անձանց մասնակցությունը և պետք է ներգրավված լինի

գրավոր փաստաթղթում, որը կանոնավոր կերպով թարմացվում է և վե-

րանայվում բոլոր ներգրավված անձանց կողմից։ Խնամքի պլանավորումը

մեր երկրում իրականացվում է Երեխաների իրավունքների պաշտպա-

նության բաժնի կողմից (ներկայումս՝ Կանանց, երեխաների, ընտանիքի

պաշտպանության բաժիններ), որոնք կազմում են եզրակացություն տե-

ղավորման ձևի վերաբերյալ բոլոր այն դեպքերում, երբ երեխան պետք է

ընտանիքից հեռացվի։

Անչափահասների արդարադատության համակարգ (Juvenile Justice

System)

Անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների կա-

պակցությամբ արդարադատություն իրականացնող հաստատություննե-

րի և կազմակերպությունների համակարգ։ Անչափահասների արդարա-

դատության համակարգը ենթադրում է ոչ դատական, նույնիսկ ոչ իրա-

վական մարմինների մի ամբողջ համալիր, որոնք կոչված են ծառայելու

դրան, ունեն օժանդակ գործառույթներ «ջուվենալ» արդարադատության

պատմական զարգացման ընթացքում, ոչ հազվադեպ սկսել են ակտիվո-

րեն հետին պլան մղել դատարանը` իբրև արդարադատություն իրակա-

նացնող մարմին։ (Տե՛ս նաև՝ Երեխային հարմարեցված արդարադատու-

թյուն, էջ 18)

Անչափահաս կասկածյալ/մեղադրյալ/ամբաստանյալ

Երեխա, ում մեղսագրվում է հանցագործություն, կամ ով մեղավոր է

ճանաչվել այն հանցագործության համար, որը կատարվել է 14 (սահմա-

                                                            3 гëϳóáõÃÛáõÝÝ»ñÁ μ»ñí³Í »Ý ÇÝãå»ë ÙÇç³½·³ÛÇÝ åñ³ÏïÇϳÛÇó, ³ÛÝå»ë ¿É ÐЖáõÙ

ÁݹáõÝí³Í Ó¨³Ï»ñåáõÙÝ»ñÇó: лÕÇݳÏÝ»ñÇ Ï³ñÍÇùáí՝ ÝÙ³Ý Ùáï»óáõÙÁ Ñ»ï³ùñùñ³Ï³Ý ¿ ѳٻٳï»Éáõ Ñݳñ³íոñáõÃÛ³Ý ï»ë³ÝÏÛáõÝÇó:

Page 18: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

18

նափակ թվով հանցագործությունների դեպքում) կամ 16–18 տարեկան

հասակում, և որի գործերի քննությունն իրականացվում է չափահասների

գործերով վարույթից տարբերվող ընթացակարգով։ Երիտասարդ անձ, ով

կասկածվում է այնպիսի հանցանքի կատարման մեջ, որը կատարվել է

մինչև 18 տարին լրանալը, սակայն դատավարության ընթացքում, կամ

մինչև դատավարությունը սկսելը դարձել է չափահաս։

Այլընտրանքային պատիժ

Դատավորի կողմից արձակված դատավճիռ, որը ներառում է տա-

րաբնույթ միջոցառումներ ու միջամտություններ, այդ թվում` վերահսկո-

ղություն, ուղղորդում և աջակցություն։

Արագացված դատական քննություն

Այն հանցագործությունների վերաբերյալ դատավարությունների

անցկացման կարգ, որոնց համար առավելագույն պատիժը չի գերազան-

ցում 10 տարի ժամկետով ազատազրկումը, որոնց կատարումը ամբաս-

տանյալը խոստովանում է, հետևաբար քրեական գործով ձեռք բերված

ապացույցներն ընդհանուր կարգով չեն հետազոտվում։

Դատավճիռ

Իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշում, որում դատա-

րանը հայտնում է գործի վերաբերյալ իր եզրակացությունը։

Դատվածության ժամկետ

Այն ժամանակահատվածը, որը սկսում է հաշվարկվել անձի կողմից

պատիժը կրելու պահից և ավարտվում է պատժի կրումից որոշակի ժա-

մանակահատված անց։

Երեխա

Մինչև 18 տարեկան ցանկացած անձ։

Երեխային հարմարեցված արդարադատություն

Արդարադատության այնպիսի համակարգ, որը երաշխավորում է

հարգանք և երեխայի բոլոր իրավունքների արդյունավետ իրականացում՝

որքան հնարավոր է բարձր մակարդակում՝ հաշվի առնելով երեխայի հա-

սունության աստիճանը, կատարած հանցանքը, դրա հետևանքները հաս-

կանալու ունակությունը, ինչպես նաև յուրաքանչյուր երեխայի անհատա-

կան հանգամանքները։ Մասնավորապես՝ արդարադատության այնպիսի

մոտեցում, որի միջոցով նվազագույնի են հասցվում տրավման և վախի

զգացողությունը, որոնց անչափահասը սովորաբար կարող է ենթարկվել

չափահասների համար նախատեսված ընթացակարգերի պայմաններում։

Այն պետք է հասանելի լինի, համապատասխանի տարիքին, լինի արագ,

երեխայի իրավունքներին և կարիքներին համապատասխանեցված, հար-

Page 19: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

19

գանք ցուցաբերի երեխայի իրավունքների հանդեպ, այդ թվում՝ արդար

դատաքննության, դատավարությանը մասնակցելու և այն հասկանալու,

մասնավոր կյանքի անձեռնմխելիության և արժանապատվության իրա-

վունքների հանդեպ։

Երեխայի լավագույն շահերի առաջնահերթության գաղափարը

Խիստ գործընթացային երաշխիքներով նախագծված ֆորմալ գոր-

ծընթաց` հաշվի առնելով անչափահասի առանձնահատուկ կարիքները,

մասնավորապես՝ կարևոր այնպիսի որոշումներ կայացնելիս, որոնք ազ-

դում են երեխայի վրա։ Այն կարող է նաև կիրառվել՝ որպես որոշումների

կայացման այլընտրանքային ձև, երբ իշխանությունները չեն կարողա-

նում կամ չեն ցանկանում կայացնել համապատասխան որոշումներ երե-

խաների համար։ Այն հեշտացնում է անչափահասի համապատասխան

մասնակցությունը՝ առանց որևէ խտրականության, ներգրավում է նրանց

որոշումների կայացման գործընթացում և հավասարակշռում է բոլոր

գործոնները` գնահատելու համար լուծման լավագույն տարբերակը։

Խնամակալ

Երեխայի հետ ապրող անձ, ով տրամադրում է երեխային ամենօրյա

խնամք։ Եթե հնարավոր է, երեխան պետք է ունենա շարունակական կա-

յուն խնամող` ամենօրյա խնամքն ապահովելու նպատակով (տեղավո-

րումների և խնամակալի հաճախակի փոփոխություններից հնարավո-

րինս պետք է խուսափել)։ (Տե՛ս նաև՝ Օրինական ներկայացուցիչ, էջ 22)

Հանցանք

Քրեական օրենսդրությամբ նախատեսված ցանկացած վարքագիծ

(գործողություն կամ անգործություն), որն ապացուցվելու դեպքում պատ-

ժելի է օրենքով։

Հարկադրանքի միջոցներ

Անչափահասի նկատմամբ դատարանի կողմից նշանակվող դաստի-

արակչական բնույթի հարկադրանքի միջոցներ.

1) նախազգուշացում.

2) ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կամ տեղական ինք-

նակառավարման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահս-

կողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողությանը հանձնելն

առավելագույնը վեց ամիս ժամկետով.

3) պատճառված վնասը փոխհատուցելու պարտականություն դնելը`

դատարանի սահմանած ժամկետում.

4) ժամանցի ազատության սահմանափակում և վարքագծի նկատմամբ

հատուկ պահանջների սահմանում՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով։

Page 20: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

20

Ձերբակալություն

Անձին արգելանքի վերցնելը հանցագործություն կատարելու կաս-

կածանքով կամ որևէ մարմնի որոշման համաձայն` առավելագույնը 72

ժամ տևողությամբ։

Մեդիացիա կամ միջնորդություն

Կամավորության և գաղտնիության սկզբունքի վրա հիմնված գոր-

ծընթաց, որի ընթացքում մեղադրյալին, կասկածյալին և տուժողին հնա-

րավորություն է տրվում ոչ շահագրգիռ միջնորդի աջակցությամբ լուծելու

հանցագործության հետևանքով ծագած վեճը և վերականգնելու տուժողի

խախտված իրավունքը։

Մենթոր կամ ուսուցիչ

Որոշակի փորձ ունեցող անձնավորություն, ով պատրաստ է կիսել իր

գիտելիքները պակաս փորձառու անձանց հետ` փոխադարձ վստահու-

թյան մթնոլորտում։ Անչափահասների պարագայում, մենթորի ներգրավ-

վածությունը պետք է համատեղվի ինչպես ծնողների, այնպես էլ հասակա-

կիցների դերերի հետ։ Ուսուցիչը պետք է կարողանա «բարձրացնել ոգին» և

խրախուսել անչափահասին՝ ամրապնդելու դրական վարքագիծը։

Նորմ

Հանդիսանում է վարքի պարտադիր կանոն։

Նորմատիվ վարք

Այն վարքը, որը համապատասխանում է տվյալ հասարակությունում

գործող նորմերին և չի խախտում դրանք։

Շեղվող վարք

Տվյալ հասարակության մեջ ընդունված առավել արժեքավոր նորմե-

րին հակասող վարք։

Պաշտպան

Քրեական գործընթացում պաշտպան է համարվում այն մարմինը, ով

իրականացնում է մեղադրյալի շահերի պաշտպանություն նախաքննու-

թյան և/կամ դատական գործընթացում։ Ընդհանուր առմամբ, պաշտպան

է հանդիսանում փաստաբանը, սակայն պարտադիր պայման չէ, որ միայն

փաստաբանը կարող է իրականացնել անձի պաշտպանություն։

Պրոբացիա

Պրոբացիա նշանակում է փորձաշրջան։ Իմաստը կայանում է նրա-

նում, որ դատարանը փորձաշրջան է սահմանում այն մարդկանց համար,

ովքեր խախտել են օրենքը և ենթակա են ազատազրկման։ Բանտ ուղարկ-

վելու փոխարեն նրանք հանձնվում են համապատասխան մասնագետնե-

րի հսկողությանը, որոնք փորձում են նրանց ճիշտ ճանապարհի վրա

Page 21: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

21

դնել։ Այն զբաղվում է իրավախախտների ուղղմամբ և սոցիալական վե-

րականգնմամբ։ Այն իրենից ներկայացնում է սոցիալհոգեբանական ծա-

ռայությունների համակարգ, որը տրամադրվում է այն անձանց, ովքեր

սպասում են իրենց դատավճռին, և նրանց, ովքեր դատապարտվել են

պայմանական ազատազրկման։ (Տե՛ս նաև՝ Քրեական պատիժ, էջ 22)

Սանկցիա

Համարվում է հասարակության պատասխան ռեակցիան, որն ուղղ-

ված է խրախուսելու նորմատիվ վարքի դրսևորումը և պատժելու շեղվող

վարքաձևերը։ Սանկցիաները լինում են ձևական և ոչ ձևական։ Սանկցի-

աները կարող են լինել նաև դրական և բացասական։

Սոցիալական ծառայություն

Լայն իմաստով` սովորաբար հասկանում ենք տարբեր միջոցառում-

ներ, որոնք մշակվում են՝ որպես առկա սոցիալական հիմնախնդիրներին

հակազդման եղանակներ։ Յուրաքանչյուր պետություն ունի սոցիալական

ծառայությունների իր յուրահատուկ համակարգը։ Այնուամենայնիվ, գո-

յություն ունեն սոցիալական ծառայություններ, որոնք բնորոշ են բոլոր ե-

րկրներին։ Դրանք ընդունված է համարել հիմնական կամ գլխավոր սոցի-

ալական ծառայություններ։ Դրանց թվին են պատկանում սոցիալական

ապահովությունը, առողջապահությունը, բնակարանային ապահովու-

թյունը, կրթությունը և սոցիալական աշխատանքը, որոնք հասանելի

պետք է լինեն ողջ բնակչությանը կյանքի դժվարին իրավիճակներում։

Սոցիալական վարք

Մարդու ցանկացած վարքն է, որը դրսևորվում է սոցիալական ոլոր-

տում, և որը կարող է ուղղված լինել մարդու պահանջմունքների, կարիք-

ների, ձգտումների բավարարմանը։

Վերականգնողական արդարադատություն

Ի տարբերություն պատժի՝ վերականգնողական արդարադատու-

թյունը հանցագործությանը հակազդում է ոչ թե պատժի միջոցով, այլ կող-

մերի հաշտեցման և վնասի փոխհատուցման։ Քրեաիրավական վեճերի

լուծման այս նոր մեթոդը հիմնված է փոխհամաձայնության, փոխադարձ

զիջումների, այլ ոչ թե ինչպես ավանդական արդարադատությունում՝

առճակատման հիման վրա։

Վերականգնողական կենտրոն օրենքի հետ խնդիրներ ունեցող երե-

խաների համար

Ինտենսիվ սոցիալհոգեբանական մասնագիտացված օգնության ծա-

ռայություն է, որը հնարավորություն է տալիս օրենքի հետ խնդիրներ

ունեցող անչափահասներին կարգավորելու իրենց կյանքում ստեղծված

Page 22: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

22

ճգնաժամային իրավիճակը և վերադառնալու հնարավորինս լիարժեք

բնականոն կյանքի։ Սա ծառայություն է, որը, հենվելով մասնագիտական

օգնության և հոգևոր վերածննդի վրա, վարքային և այլ բնույթի խնդիրներ

ունեցող երիտասարդների ու պատանիների համար ապահովում է ցան-

կալի շրջադարձ դեպի ավելի դրական կենսակերպ։

Քրեական պատասխանատվություն

Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանքն է,

այսինքն` այնպիսի արարք կատարելը, որն իր մեջ պարունակում է քրե-

ական օրենսգրքով նախատեսված հանցագործության բոլոր հատկանիշ-

ները։ Սրանից հետևում է, որ քրեական պատասխանատվության ենթա-

կա է միայն այն անձը, ում կողմից կատարված հանրորեն վտանգավոր

արարքն ուղղակիորեն նախատեսված է քրեական օրենսգրքի հատուկ

մասի որևէ նորմով։

Քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրան-

քային միջոցներով

Գործընթաց, որի միջոցով իրավախախտ անձին հնարավորություն է

տրվում շրջանցել դատական ընթացակարգերը (մինչդատական վարույ-

թի ընթացքում քրեական պատասխանատվության փոխարինում այլընտ-

րանքային միջոցներով և ոչ ֆորմալ/այլընտրանքային պատժամիջոցների

կիրառում)։

Քրեական պատիժ

Քրեական պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատա-

րանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործու-

թյան համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է

այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատես-

ված զրկմամբ, կամ դրանց սահմանափակմամբ։

Օմբուդսմեն կամ մարդու իրավունքների պաշտպան

(Հին նորվեգերենից թարգմ. umboðsmaðr նշանակում է «ներկայացու-

ցիչ») Որոշ երկրներում պաշտոնական մարմին, որը պարտավորվում է

վերահսկել քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանու-

թյունը և իրականացումը գործադիր մարմինների կողմից։

Օրինական ներկայացուցիչ

Երեխայի օրինական ներկայացուցիչ են հանդիսանում նրա ծնող-

ները կամ օրենքով սահմանված խնամակալը։

Page 23: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

23

Ներածություն

Յուրաքանչյուր հասարակություն ստեղծում է բազմաթիվ նորմեր,

որոնք կարգավորում են մարդկանց վարքը։ Նորմերին հետևելը վե-

րահսկվում է հասարակության կողմից` դրանց հավատարիմ մնալու պա-

րագայում որոշակի խրախուսանք, իսկ խախտելու դեպքում՝ պատիժ

սահմանելու միջոցով։

Հասարակությունն ու պետությունը, որքան էլ կատարյալ լինեն,

ստիպված են համակերպվել հանցագործության երևույթի գոյության հետ։

Բայց, միևնույն ժամանակ, պետությունը և հասարակությունն ի վիճակի

են վերահսկել, որոշակի սահմաններում պահել հանցավորությունը,

հաղթահարել դրա առավել անբարենպաստ միտումները, չեզոքացնել

պատճառներն ու պայմանները4։

Այն դեպքում, երբ մարդն ապրում է անբարենպաստ սոցիալական

պայմաններում ու նույնքան անբարենպաստ միջավայրում, նա դառնում

է սոցիալապես անպաշտպան և խոցելի, ըստ այդմ աճում է հակասոցիա-

լական վարքագծի դրսևորման հավանականությունը։

Հասարակական կյանքի սոցիալական փորձը ցույց է տալիս, որ եթե

հանցագործները միայն պատժվեն, և չկարևորվի ուղղման անհրաժեշ-

տությունը, ապա հանցագործությունների թիվը չի նվազի։ «Արարք–պա-

տիժ» մոտեցումը ենթադրում է, որ իրավախախտ վարք ցուցաբերող ան-

հատը խնդիրներ է ստեղծում հասարակության և իր համար, ուստի նրան

մեկուսացնում են։ Սա խնդրի միայն մասնակի, ընդ որում` պակաս ար-

դյունավետ լուծում է, այնուամենայնիվ, այս մոտեցումը շարունակում է

կիրառվել մինչ մեր օրերը5։

Այսօր տարբեր երկրներում իրավախախտների ուղղման գործում

հաջողությամբ կիրառվում է սոցիալական աշխատանքը։ Սոցիալական

                                                            4 Àëï ýñ³ÝëdzóÇ ëáóÇáÉá· ¾. ¸ÛáõñùÑ»ÛÙÇ՝ ѳÝó³·áñÍáõÃÛáõÝÁ ÝáñÙ³É »ñ¨áõÛà ¿: ²ÛÝ

μËáõÙ ¿ ѳë³ñ³ÏáõÃÛ³Ý ·áÛáõÃÛ³Ý ÷³ëïÇó ¨ ß³ï ï³ñ³Íí³Í ¿. §Ոñï»Õ ϳ ѳë³ñ³ÏáõÃ‐ÛáõÝ, ϳ ݳ¨ ѳÝó³·áñÍáõÃÛáõݦ: ²í»ÉÇÝ՝ ¸ÛáõñùÑ»ÛÙÁ ·ñáõÙ ¿, áñ ß³ï ѳñ³μ»ñ³Ï³Ý ¿ §Ñ³Ý‐ó³·áñÍáõÃÛáõݦ »½ñáõÛÃÁ: ܳ ÝßáõÙ ¿. §Պ³ïÏ»ñ³óñ»ù ëñμ»ñÇ Ñ³ë³ñ³ÏáõÃÛáõÝ, áñÁ ÑÇß»óÝáõÙ ¿ ÙÇ ûñÇÝ³Ï³Ý Ù»Ý³ëï³Ý, áñï»Õ ³åñáõÙ »Ý ǹ»³É³Ï³Ý Ù³ñ¹ÇÏ: Üñ³Ýù ÝáõÛÝÇëÏ ·³Õ³‐÷³ñ ãáõÝ»Ý ³ÛÝ ³Ù»ÝÇ Ù³ëÇÝ, ÇÝãÁ Ù»Ýù ³Ýí³ÝáõÙ »Ýù ѳÝó³·áñÍáõÃÛáõÝ, ÙǨÝáõÛÝ Å³Ù³‐Ý³Ï ³ñ³ñùÝ»ñÁ, áñáÝù ÃíáõÙ »Ý ³ÝÝß³Ý ß³ñù³ÛÇÝ ³ß˳ñѳϳÝÇ Ñ³Ù³ñ, Ýñ³Ýó Ùáï ϳ‐ñáÕ »Ý ³é³ç³óÝ»É ³ÛÝåÇëÇ Çñ³ñ³ÝóáõÙ, í»×, ÇÝãÁ ëáíáñ³μ³ñ ѳÝó³·áñÍáõÃÛáõÝÝ ¿ ³é³‐ç³óÝáõ٠ѳë³ñ³Ï Ù³ñ¹Ï³Ýó ѳٳñ¦:

5 ´³½Ù³ÃÇí ѻﳽáïáõÃÛáõÝÝ»ñ íϳÛáõÙ »Ý, áñ Ù»Ïáõë³óáõÙÝ ÇÝùÝÇÝ ãÇ ³å³Ñáí³·ñáõ٠ѳë³ñ³ÏáõÃÛáõÝÁ ѳÝó³·áñÍáõÃÛáõÝÝ»ñÇó: ²í»ÉÇÝ՝ ³½³ï³½ñÏÙ³Ý í³ÛñÇó Ù³ñ¹Á ÏñÏÇÝ §í»‐ñ³¹³éÝáõÙ ¿¦ Çñ ݳËÏÇÝ ËݹÇñÝ»ñÇݪ »ñμ»ÙÝ ³í»ÉÇ ã³ñ³ó³Í ¨ ³·ñ»ëÇí:

Page 24: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

24

աշխատողները ներգրավված են բանտերում, այլընտրանքային համայն-

քային ծառայություններում, դատարաններում և բոլոր այն հաստատու-

թյուններում/կառույցներում, որոնցում աշխատանք է տարվում իրավա-

խախտների հետ։ Օրինակ՝ յուրաքանչյուր դեպք դիտարկելիս դատարա-

նը փորձում է օրենքի շրջանակներում անհատականացնել դեպքը, հաշվի

առնել դրա առանձնահատկությունները, իսկ այդ գործընթացն ապահո-

վող կարևոր դերակատարը սոցիալական աշխատողն է։

Անչափահասների արդարադատության շրջանակներում սոցիալա-

կան աշխատողների և առհասարակ օգնող մասնագետների դերը կա-

րևորվում է մի շարք առումներով։ Նախ՝ անչափահասների հարցերով

արդարադատությունը չի դիտարկում անչափահասին միանշանակ մե-

ղավոր, այլ դիտարկում է՝ որպես սոցիալական միջավայրում, այսպես

կոչված «դժվար հասանելի» ռեսուրսների, կամ այդ ռեսուրսների ոչ հա-

վասար բաշխելու պատճառով տուժած անձ, ով այդ ռեսուրսների համար

մղվող «պայքարում» կարող է երբեմն դրսևորել հակասոցիալական վարք։

Մոտեցումը կառուցվում է այն համոզմունքի վրա, որ անգամ այդ դեպ-

քում հասարակությունը չպետք է պատժի երեխային, այլ պետք է օգնի

վերջինիս գիտակցելու իր արարքը, փոխհատուցելու վնասը ոչ թե ազա-

տազրկման, այլ նրան հասարակություն վերաինտեգրելու միջոցով։

Միջազգային փորձի վերլուծությունը վկայում է, որ շատ քաղաքա-

կիրթ երկրներում անչափահասների պատիժն իրականացվում է պրոբա-

ցիոն և համայնքային վերականգնողական կենտրոնների միջոցով, որոնց

անձնակազմը հիմնականում բաղկացած է սոցիալական աշխատողներից

և հոգեբաններից։ Սոցիալական աշխատողների գործունեությունն իրա-

վախախտների հետ աշխատանքում հնարավորություն է տալիս. ա) խո-

րությամբ ուսումնասիրել հանցագործության մղող պատճառները. բ) մեղ-

մել դատավճիռը, անգամ հնարավոր որոշ դեպքերում կանխել իրավա-

խախտի ազատազրկումը (ինչի բացասական ներգործությունը միանշա-

նակ հաստատված է). գ) ապացուցել դատարանին՝ մեղադրյալին պայմա-

նական ազատազրկման ենթարկելու որոշման նպատակահարմարու-

թյան մեջ և այլն։ Ամենակարևորը՝ այն հնարավորություն է տալիս կազմել

անհատական վերականգնման պլան, այդպիսով կանխարգելել կրկնա-

հանցագործությունը։ Այս մասնագետների գիտելիքներն այսօր լայնորեն

կիրառվում են պրոբացիոն ծառայություններում, մեդիացիայի գործըն-

թացում, կանխարգելիչ և վերականգնողական արդարադատության հա-

մակարգի այլ ծառայություններում/կառույցներում։

Page 25: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

25

ՀՀ–ում ԱԱ ոլորտում ներկայումս ընթանում են լուրջ բարեփոխում-

ներ, որոնք անհրաժեշտաբար առաջ են բերում ոլորտի տարբեր բնագա-

վառներում, կառույցներում սոցիալական աշխատանքի տեխնոլոգիա-

ների կիրառման նպատակահարմարությունը։

Հեղինակները, հաշվի առնելով այդ իրողությունը, ստեղծել են այս

ձեռնարկը, որը ներառում է ԱԱ արդիական հայեցակարգերի և օրենքի

հետ խնդիրներ ունեցող անչափահասների հետ աշխատանքի արդիական

ու պրակտիկ մոտեցումների վերաբերյալ համապատասխան տեղեկու-

թյուններ և գիտելիքներ։

Page 26: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

26

Գլուխ 1.

Օրենքի հետ կոնֆլիկտ. ընկալման և մեկնաբանման

առանձնահատկությունները

1.1. «Շեղվող վարք», «հանցագործություն»,

«նորմ» հասկացությունների մեկնաբանությունները

Հանցագործությունը՝ որպես սոցիալական երևույթ, հատուկ է բոլոր

հասարակություններին։ Այսօր այն, ցավոք, նույնքան տարածված երևույթ

է, որքան, օրինակ` բարեգործությունը։ Այսինքն՝ հասարակության գոր-

ծառնման տարբեր իրադրություններում հասարակության որոշ անդամ-

ներ կարող են դրսևորել այնպիսի վարք, որը չի բխում հասարակության

շահերից։ Յուրաքանչյուր հասարակություն ստեղծում է իր անդամների

համար նորմեր, որոնք կարգավորում են վերջիններիս վարքը։ Նորմերին

հետևելը և սեփական վարքը կառուցելը՝ համաձայն այդ նորմերի, խրա-

խուսվում է հասարակության կողմից. օրինակ`գնումներ կատարելիս

պահանջելով ՀԴՄ կտրոնը՝ կարելի է շահել գումար։ Այսպես պետու-

թյունը խրախուսում է դրսևորել որոշակի վարք, այն է` պահանջել ՀԴՄ

կտրոն։ Մինչդեռ այդ նորմերը խախտելու համար հասարակությունը նա-

խատեսում է տարբեր տեսակի պատիժներ։ Համեմատաբար խիստ պա-

տիժներ են նախատեսվում իրավական նորմերի6 խախտման դեպքում։

Տարբեր հասարակություններում տարբեր ժամանակաշրջաններում

հանցագործների նկատմամբ պատիժը եղել է տարբեր։ Դեռևս մ.թ.ա. հնա-

գույն ցեղերի շրջանում գողություն կատարողներին քարկոծում էին այն-

քան, մինչև վերջիններս մահանային։ Մահմեդական որոշ հասարակու-

թյուններում մինչ օրս գողություն կատարողի ձեռքը կտրում են։ Հայ հասա-

րակությունում պատիժն այդքան անմարդկային բնույթ չի կրում, ավելին՝

2003 թ–ից Հայաստանում մահապատիժը՝ որպես պատժաձև, վերացվել է։

Առհասարակ վարքը սահմանվում է՝ որպես մարդու պատասխան

ռեակցիան ներքին և արտաքին ազդակների նկատմամբ։ Վարքը հանդի-

սանում է մարդու ներքին հատկանիշների (խառնվածք, բնավորություն) և

                                                            6 Æñ³í³Ï³Ý »Ý ³ÛÝ ÝáñÙ»ñÁ, áñáÝù ϳñ¨áñ »Ý ѳë³ñ³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ, ûñ»Ýë¹ñáñ»Ý ³Ù‐

ñ³·ñíáõÙ »Ý ¨ áõÝ»Ý ûñ»ÝùÇ áõÅ: îíÛ³É ÝÛáõÃÇ ßñç³Ý³ÏÝ»ñáõÙ ÏÏÇñ³éí»Ý §¹»ídzÝï, ß»ÕíáÕ í³ñù ¹ñë¨áñáÕ »ñ»Ë³Ý»ñ¦, §Çñ³í³Ë³Ëï, ûñ»ÝùÇ Ñ»ï ËݹÇñÝ»ñ áõÝ»óáÕ »ñ»Ë³Ý»ñ¦ Ñ³ë‐ϳóáõÃÛáõÝÝ»ñÁ, ¨ ïíÛ³É Ñ³Ù³ï»ùëïáõÙ ³Û¹ μáÉáñ ѳëϳóáõÃÛáõÝÝ»ñÁ ÏÝáõÛݳϳݳóí»Ý Çñ³í³Ï³Ý ÝáñÙ»ñÁ ˳Ëï³Í ϳ٠˳ËïÙ³Ý »½ñÇÝ Ï³Ý·Ý³Í »ñ»Ë³Ý»ñÇ Ñ»ï:

Page 27: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

27

սոցիալականացման արդյունք։ Վարքը հանդիսանում է գենետիկական և

կենսաբանական գործոնների, սոցիալականացման և կենսափորձի ազդե-

ցությամբ արտահայտվող դրսևորումների համակարգ։ Սոցիոլոգիայում

առանձնացվում են «սոցիալական վարք» և «սոցիալական գործողություն»

հասկացությունները։ Սոցիալական գործողությունը Վեբերը սահմանել է՝

որպես գիտակցված վարքաձևերի համակարգ, որը դրսևորվում է ի պա-

տասխան այլ գործողության։ Սոցիալական վարքը մարդու ցանկացած

վարքն է, որը դրսևորվում է սոցիալական ոլորտում և որը կարող է ուղ-

ղված լինել մարդու պահանջմունքների, կարիքների, ձգտումների բավա-

րարմանը։ Հասարակությունը, սակայն, չի կարող անտարբեր լինել այն

հանգամանքի նկատմամբ, թե ինչպիսի վարք է դրսևորում մարդն իր պա-

հանջմունքների բավարարման նպատակով։ Այդ իսկ պատճառով հասա-

րակությունում գործում են նորմեր, որոնք այն չափանիշներն են, որ

ստեղծված են մարդու վարքը սահմանափակելու և գնահատելու համար։

Այսպիսով՝ յուրաքանչյուր հասարակությունում գործում են հասարակա-

կան կյանքը կարգավորող և կանոնավորող նորմեր, որոնք մարդկանց

վարքը վերահսկում են և դարձնում կանխատեսելի։

Այն նորմերը, որոնք կանոնակարգում են մարդու վարքը և սոցիալա-

կան փոխհարաբերությունները, կոչվում են սոցիալական նորմեր։ Սոցի-

ալական նորմերն իրենց հերթին լինում են երկու տեսակի` ընդհանուր

վարվելաձևի և կոնկրետ բնագավառը կանոնակարգող նորմեր։ Սոցիա-

լական նորմերը լինում են նաև իրավական և բարոյական բնույթի։ Եթե

վարքը համապատասխանում է տվյալ հասարակությունում գործող նոր-

մերին և չի խախտում դրանք, ապա այն կոչվում է նորմատիվ վարք։ Սովորաբար մարդիկ նորմատիվ վարք դրսևորում են` առաջնորդվելով

հետևյալ նախադրյալներով.

1. պատժված լինելու վախ.

2. սոցիալական բնազդ կամ ինքնավերահսկողություն, որը ենթադրում

է մարդու հակվածությունը՝ առանց մտածելու ենթարկվել նորմերին

և օրենքներին։ Սոցիալական բնազդը և ինքնավերահսկողությունը

ձևավորվում են սոցիալականացման ընթացքում.

3. գաղափարախոսական համակարգի առկայություն (կրոնական, քա-

ղաքական և այլն).

4. մարդու բարոյական արժեքներ և սկզբունքներ (մեղքի, ամոթի զգա-

ցում և այլն):

Նորմերը հասարակությունում կատարում են բավականին լուրջ դեր,

քանի որ ստիպում են մարդկանց դրսևորելու նորմատիվ վարք, սակայն

Page 28: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

28

ոչ բոլորն են ենթարկվում նորմերին ու ցուցաբերում նորմատիվ վարք։

Այդպիսի դեպքերում մենք գործ ունենք շեղվող վարքի հետ, որը կարելի է

սահմանել որպես տվյալ հասարակությունում գործող նորմերից շեղվող կամ այդ նորմերը խախտող վարք։ Մեկ այլ սահմանման համաձայն` շեղ-վող վարքը տվյալ համակարգի կողմից դատապարտելի և անընդունելի համարվող վարքն է։ Նորման համարվում է այն երևույթը, որն ունի

կրկնվելու հաճախականություն։ Իհարկե, սոցիալական կյանքում իրավի-

ճակը մի փոքր այլ է։ Այստեղ «նորմալ» վարքը համարվում է այն նմուշնե-

րում, որոնք համապատասխանում են հասարակության սպասումներին։

Վերջիններս թելադրում են որոշակի կանոններ, համապատասխան

վարք տվյալ իրավիճակում և արգելում դրսևորելու մեկ այլ վարքաձև։

Հասարակության կողմից ձեռք են առնվում միջոցներ, որոնք նպա-

տակ են հետապնդում երաշխավորելու նորմերին հետևելը։ Դրանք սանկ-

ցիաներն են։ «Սանկցիա» է համարվում հասարակության պատասխան ռեակցիան, որն ուղղված է խրախուսելու նորմատիվ վարքի դրսևորումը և պատժելու շեղվող վարքաձևերը։ Սանկցիաները լինում են ձևական (ֆորմալ) և ոչ ձևական (ոչ ֆորմալ)։ Սանկցիաները կարող են լինել նաև

դրական և բացասական։ Դրական սանկցիաները հիմնված են խրախու-

սանքի վրա, իսկ բացասականները` պատժի։ Ձևական են համարվում

այն սանկցիաները, որոնք կիրառվում են ամրագրված օրենքները խախ-

տելու դեպքում։ Ձևական սանկցիաների իրագործման համար հասարա-

կությունում գործում են համապատասխան կառույցներ կամ կազմակեր-

պություններ (դատարան, ոստիկանություն և այլն)։ Ոչ ձևական սանկցի-

աների իրագործման համար կարևոր դերակատարներ են ընտանիքը,

համայնքը և այլն։ Հաճախ սանկցիաների վերը թվարկված տիպերը հան-

դես են գալիս համակցված տարբերակով՝ դրական ձևական սանկցիա-

ներ, դրական ոչ ձևական սանկցիաներ, բացասական ձևական և բացա-

սական ոչ ձևական սանկցիաներ։

Շեղվող վարքի վերաբերյալ պատկերացումները բավականին տար-

բեր են։ Օրինակ` կրոնական պատկերացումների շրջանակներում շեղ-

վող վարք դրսևորող անձը կարող է դիտվել որպես «չարի մարմնավո-

րում», արդարադատության տեսանկյունից այն կարող է դիտվել որպես օ-

րինազանց վարք, բժշկության կողմից` հիվանդություն և այլն։ Այս հարցի

շուրջ սոցիոլոգիական մոտեցումն այլ է։ Մասնավորապես՝ Է. Դյուրքհեյ-

մը կարծում է, որ շեղվող վարքը նորմալ երևույթ է։ Ըստ նրա` մենք ապ-

րում ենք ոչ թե սրբերի, այլ մահկանացուների աշխարհում։ Ավելին՝ գոյու-

Page 29: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

29

թյուն ունի հանցագործությունների թվի սահման (10–12%)7, և եթե տվյալ

հասարակությունում հանցագործությունների թիվը չի գերազանցում այդ

սահմանը, ուրեմն նորմալ է։ Կան շեղվող վարքի այնպիսի դրսևորումներ,

որոնք նույնիսկ դրական բնույթ ունեն։ Հասարակությունում գործում են

տարբեր կարևորության և նշանակության նորմեր, հետևաբար կարելի է

ասել, որ շեղվող վարքն ընդգրկում է բավականին լայն ոլորտ` սկսած

ամենափոքր խախտումներից մինչև լուրջ հանցագործություններ։ Այդ

իսկ պատճառով առանձնացնում են շեղվող վարքի երեք մակարդակ.

1. հասարակական սպասումների և բարոյական արժեքների խախտում

(օրինակ` արտամուսնական կամ մինչամուսնական սեռական կա-

պեր որոշ ավանդական հասարակություններում),

2. իրավական նորմերի և ակտերի խախտում (խուլիգանական վարք,

երթևեկության կանոնների խախտումներ և այլն),

3. օրենքների լուրջ խախտումներ, որոնք կոչվում են հանցագործու-

թյուններ։ Հանցագործ է անվանվում այն վարքը, որը խախտում է

քրեական օրենսգիրքը։

Ինչպես արդեն նշվել է, տարբեր հասարակություններում գործում են

նորմերի տարբեր համակարգեր. եթե մի որևէ նորմ տվյալ հասարակու-

թյան համար մեծ կարևորություն ունի, հնարավոր է` մեկ այլ հասարա-

կությունում այն այդքան էլ կարևոր չլինի։ Հետևաբար, նույնը վերաբերում

է նաև շեղվող վարքին։ Այսինքն` մի հասարակությունում շեղվող հա-

մարվող վարքը կարող է նորմատիվ համարվել մեկ այլ հասարակությու-

նում։ Օրինակ` մարմնավաճառությունը մեր հասարակությունում զան-

ցանք է8, իսկ Ֆրանսիայում` ոչ։ Այսպիսի դեպքերում մենք գործ ունենք

շեղվող վարքի որակման կարևորագույն չափանիշներից մեկի հետ։ Դա

տարածքային չափանիշն է։

Շատ դեպքերում գործող նորմերը ժամանակի ընթացքում կարող են

փոխվել, դադարել գործել կամ կորցնել իրենց նշանակությունը։ Հետևա-

բար, եթե մի վարքը որոշակի ժամանակաշրջանում համարվել է շեղվող,

ապա այլ ժամանակաշրջանում կարող է դադարել այդպիսին համարվե-

լուց։ Միևնույն հասարակությունում տարբեր խմբեր, տարբեր խավեր կա-

րող են տարբեր կարծիքներ ունենալ շեղվող վարքի վերաբերյալ։

                                                            7 Дюркгейм Э. Самоубийство: Социологический этюд/Пер. с фр. с сокр.; Под ред. В.

А. Базарова.—М.: Мысль, 1994. с. 58. 8 Քրեական օրենսգրքով մարմնավաճառությունը պատժելի չէ. պատիժը նախատեսված

է վարչականով:

Page 30: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

30

Հանցավոր վարքագիծը տարբերվում է խնդրահարույց կամ արտա-

սովոր վարքագծի դրսևորման բոլոր ձևերից իր իրավական բնույթով։

Հանցագործությունները սահմանվում են կառավարող քաղաքական

շրջանների, օրինակ` պետության, կառավարության, օրենսդրական կամ

դատական մարմինների կողմից։ Որևէ գործողություն հանցավոր որա-

կելը հնարավորություն է տալիս պետությանը կիրառելու օրինական

հարկադրանք իր քաղաքացիների նկատմամբ և կարող է հանգեցնել

ազատազրկման, իսկ որոշ դեպքերում նույնիսկ մահապատժի` կախված

երկրում ընդունված իրավական գործընթացներից և պատժաչափերից։

Իրավագետներն ու փիլիսոփաները փորձել են գտնել այնպիսի ռա-

ցիոնալ հիմնավորում, թե դատապարտելի որ արարքները պետք է որակ-

վեն որպես քրեական հանցագործություն, և որոնք` ոչ։ Հիմնական հարցը

վերաբերում է քրեական իրավունքի զուտ բարոյական բաղադրատարրե-

րի և հասարակությանը հասցված սոցիալական վնասների ու վտանգնե-

րի միջև հավասարակշռությանը։

Որոշ մասնագետների կարծիքով՝ քրեական իրավունքի հիմնական

նպատակներն ու առաջադրանքներն ընկած են հասարակության բարո-

յական ավանդույթների և բարքերի հիմքում։ Պետությունը քրեական է

բնորոշում այն վարքագիծը, որը համարվում է անբարոյական, և նրա

գործողություններն ուղղված են բարոյական դատապարտմանը, իսկ

պատժամիջոցները նախատեսվում են` ելնելով իրավախախտման բնույ-

թից։

Պատճառային մյուս այլընտրանքը տարածվում է ոչ թե բարոյական

հարթության, այլ ավելի շուտ հասարակության նկատմամբ սոցիալական

վտանգի առկայության վրա։ Հանցագործությունները գործողություններ

են, որոնք վտանգ են ներկայացնում հասարակության համար, այդ թվում

նաև բարոյական բնույթի։ Այս տեսակետից պետք է հստակ սահմանազա-

տել հանցագործությունը և մեղքը։ Հանցագործությունը մի գործողություն

է, որը վտանգավոր է հասարակության համար։ Մեղքն ընդգրկված է ըն-

տանիքի ու եկեղեցու գործունեության ոլորտում և հանդիսանում է բարո-

յական արժեքների արմատավորման գործընթացի աղավաղման և խախ-

տումների դրսևորում, որի կարգավորումը իրավունքի առաջնային նպա-

տակը չի հանդիսանում։

Պատճառական այս երկու ուղղությունները հավասարապես վե-

րագրվում են ավանդական քրեական իրավունքին, քանի որ այս իրա-

վունքը յուրահատուկ կերպով անդրադառնում է այն վարքագծերին,

որոնք համարվում են և՛ հասարակության համար վտանգավոր, և՛ բարո-

Page 31: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

31

յապես դատապարտելի։ Բոլոր հասարակությունները հավանաբար ան-

հրաժեշտ են գտել հաստատելու որոշակի սահմանափակումներ` կան-

խամտածված կերպով ուրիշին կյանքից զրկելու, ունեցվածքը ոչնչացնե-

լու կամ գողանալու, մարդկային հարաբերություններում ազատորեն

ստելու, խաբեության և խարդախության վրա։ Երբ մեր դատարանները

շարունակում են կիրառել իրավական նորմեր, որոնք կազմում են մեր

մշակութային ժառանգության մասը, կամ երբ օրենսդիր մարմիններն ըն-

դունում են քրեական օրենսգրքեր, որոնք վերաբերում կամ հավանաբար

պարզաբանում են քրեական ընդհանուր իրավունքի դրույթները, մենք

կարող ենք տեսնել պատճառական սերտ կապ օրենսգրքերում ամրա-

գրված իրավունքի և հասարակության կազմակերպված վերաբերմունքի

միջև։ Չնայած շատերը կարող են խախտել այս կանոնները, ժամանակա-

կից հասարակությունների մեծամասնությունում շատ քչերն են, որ չեն

համաձայնում դրանց օրինականության հետ։

Որքան բարդանում է հասարակական կյանքը, այնքան հասարակու-

թյունը հեռանում է ավելի պարզ և միատարր հասարակական կազմա-

կերպման ձևերից, և որքան ենթամշակույթները զարգանում են առանձին

հասարակական հատվածներում, այնքան ավելի դժվարանում է սերտ

կապերի ապահովումն իրավական և բարոյական կարգերի միջև։ Սոցիա-

լական այս փոփոխությունների հետ կապված` երկու նոր պայմաններ

փոխում են ավանդական հարաբերակցությունը քրեական իրավունքի և

նրա բարոյական ու սոցիալական համակարգերի միջև։ Առաջին՝ ի հայտ

են գալիս նոր արտադրանքներ, հայտնագործություններ ու մտածելակեր-

պի նոր տեսակներ և ազդեցություն են գործում այն ոլորտներում, որտեղ

գոյություն չունի հաստատված հասարակական կարծիք։ Նոր տարրերի

առկայությունը և հաստատագրված կարծիքի բացակայությունը նպաս-

տում են ավանդական հարաբերությունների խախտմանը, քանի որ նոր

պայմանները մերժվում են հասարակության որոշակի հատվածների կող-

մից և չեն արտահայտում հաստատված իրավական կամ հասարակական

կարծիքը։

Կրոնի ինստիտուտում սոցիալական փոփոխությունները, որոնք

ստեղծում են անկայուն հարաբերություններ, ուղղակի բնութագրվում են

որպես սեկուլյարիզացիայի (աշխարհիկայնացման) հետագա հետևանք-

ներ, որոնք հանգեցնում են հոգևոր ոլորտից բարոյական ավանդական

արժեքների անջատմանը։ Այս պոտենցիալ բաժանումը և բարոյականու-

թյան ու իրավունքի միջև սահմաններ դնելու խնդիրը համառորեն ծագել

են առավել աշխարհիկ հասարակություններում և ունեցել են իրենց ազ-

Page 32: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

32

դեցությունը ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական իրավունքի

ոլորտների օրենսդրության վրա։

Ժամանակակից պրակտիկայում առանձնացնում են իրավախախտ-

ման երկու հիմնական տեսակ՝ զանցանք, որն իր բնույթով ավելի շատ են-

թադրում է հասարակական նորմերի խախտում (թեև այդ նորմերից շա-

տերը կարող են ունենալ նաև իրավական բնույթ), և հանցագործություն,

որը, ինչպես նշվեց, հանդիսանում է քրեական նորմերի խախտում։ Ընդ ո-

րում՝ յուրաքանչյուր իրավախախտման տեսակ իր հերթին ունի ծանրու-

թյան մակարդակ, ըստ որի նշանակվում է սանկցիան օրենքը խախտած

անձի նկատմամբ (առավել մանրամասն տե՛ս Գծագիր 1)։

Գծագիր 1 Իրավախախտման տեսակները

Page 33: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

33

Միգուցե այս տարբերակման կարևորության ամենապարզ ընթա-

ցիկ լուսաբանումը արվամոլների միջև սեռական հարաբերություննե-

րը կարգավորող օրենսդրությունն է։ Պատմականորեն Ամերիկայում

քրեական նորմերը՝ որպես քրեական հանցագործություն որակում են

սեռական հարաբերությունների գրեթե բոլոր ձևերը, բացի ամուսնա-

կանից։ Որոշ կանոնագրքեր, այնուամենայնիվ, արգելում են սեռական

հարաբերությունների այն բոլոր ձևերը, որոնք համարվում են անբնա-

կան։ Արտամուսնական կապերը, ամուսնական դավաճանությունը, ա-

նառակ և անբարոյական համատեղ կյանքը, էլ չենք խոսում համասե-

ռական հարաբերությունների մասին արական սեռի ներկայացուցիչ-

ների միջև. գրեթե բոլորը հանդիսանում են քրեական իրավախախ-

տումներ ԱՄՆ–ի նահանգների մեծամասնությունում։

Երբ Վուլ ֆենդենի զեկույցը ներկայացվեց Անգլիայի Համայնքների

պալատի քննարկմանը, պալատի անդամները միակարծիք էին այն

հարցում, որ հասարակության համար վտանգ և վնասներ չառաջաց-

նող վարքագիծը չպետք է արգելված լինի քրեական իրավունքով։ Բայց,

միևնույն ժամանակ, նրանք համոզված չէին, որ, օրինակ, համասեռա-

մոլությունը վտանգ չի ներկայացնում հասարակության համար։

Նրանք վախենում էին, որ իրավական պատժամիջոցները հանելու

դեպքում շատ ավելի մեծ թվով մարդիկ հակված կլինեն ընտրելու նմա-

նատիպ վարքագիծ։ Այսինքն, չնայած այս համասեռական ակտերի սո-

ցիալական վնասների բացահայտ բացակայությանը, կանխատեսվում

էր, որ հետագայում դրանք կունենան բավական մեծ վտանգավոր

հետևանքներ։ Այս ուղղությամբ էլ շատ փաստարկներ կարող են բեր-

վել, և գործնականում դժվար է մերժել այս տեսակետը, քանի որ կան-

խատեսվող հետևանքները ներառում են երկարատև ժամանակահատ-

ված։ Այս կերպ ասած՝ որևէ սոցիալական ակնհայտ վտանգի բացակա-

յության պայմաններում բարոյական պատկերացումները հավանաբար

կօգնեն հասկանալու, թե ինչն է իրենից վտանգ ներկայացնում հասա-

րակության համար, ինչը` ոչ։ Հստակ սահմանազատիչ գիծ քաշելու

փորձն այս երկու չափանիշների միջև կարող է կատարվել բերված

փաստարկների պարզաբանման միջոցով, բայց դժվար թե դա ամբող-

ջությամբ լուծի տվյալ հիմնախնդիրները։

Page 34: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

34

Հարցեր ստուգման համար 1. Սահմանե՛ք հետևյալ հասկացությունները. «վարք», «սոցիալական

վարք», «սոցիալական գործողություն», «նորմ», «շեղվող վարք», «սանկցիա»։

2. Որո՞նք են նորմատիվ վարքի դրսևորման նախադրյալները։ Մեկ-նաբանե՛ք դրանք։

3. Որո՞նք են շեղվող վարքի մակարդակները։ 4. Ի՞նչ չափանիշներով են վարքագծի կանոնները մտնում իրավա-

կան նորմերի համակցության մեջ։

1.2. Շեղվող վարքի «բնութագիրը» Նախորդ հատվածում նշված հանցագործության բնութագիրը բա-

ցատրող տեսությունները ևս տարբեր են. որոշները մատնանշում են ժա-մանակակից արդյունաբերական հասարակությունների ընդհանուր ա-ռանձնահատկությունը և կարևոր են բացատրելու համար, թե ինչպես կարող են հանցագործության չափանիշներն այդքան տարբեր լինել նա-խաինդուստրիալ կամ զարգացող հասարակություններում, մյուսները մատնանշում են ավելի կոնկրետ գործոններ։ Մասնավորապես՝ սոցիա-լական հարաբերությունների քայքայում. հանցագործության տոկոսների բազմազանությունը ներկայացնելու համար որոշ փորձեր կենտրոնանում են քայքայված սոցիալական կապերի վրա։ Հիմնական գաղափարն այն է, որ հասարակության նորմերին հետևելու համար անհրաժեշտ մարդ-կային կայունությունն ու կամքը կախված են սոցիալական կապերի և հա-րաբերությունների կայունությունից։ Անհատները սերտորեն կապված են այն խմբերի կամ անհատների հետ, ում իրենք գիտեն, ուստի նման խմբե-րի նորմերը ոտնահարելը ճիշտ չի լինի։

Այսպիսի իրավիճակները բնորոշ են արդյունաբերական հասարա-կություններին։ 1. Սոցիալական փոփոխություններն այնպես արագ են կատարվում, որ

նոր սերունդը հանդիպում է նոր իրավիճակների։ Սա սոցիալակա-նացման գործընթացի խաթարում է նշանակում։

2. Ոչ միայն հիմնարար սոցիալական իրավիճակների փոփոխություն-ները կարող են տեղ գտնել նոր սերնդի կյանքում, այլ նաև կարող են փոփոխվել անհատի սոցիալական կապերը։ Սոցիալական անկայու-

Page 35: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

35

նության բարձր մակարդակն առաջացնում է սոցիալական կապերի և համերաշխության քայքայում։

3. Սոցիալական տարբերության և տարասեռության աճը կարող է առա-ջացնել սոցիալական հարաբերությունների քայքայում այն խմբերի մեջ, որոնք ներառում են տարբեր կարգավիճակներ և իրականաց-նում են տարբեր ֆունկցիաներ, նույնիսկ եթե նրանք կայուն կապեր ունեն նման խմբերի հետ։ Երբ կապերը խզվում են, առաջանում են տարբեր խմբային արժեք-

ներ և հետաքրքրություններ։ Այդպիսի հարաբերությունները կարող են զարգացնել դեվիանտ ենթամշակույթներ՝ հակառակ արժեքներով։ ԱՄՆ–ում դրա պարզ օրինակ է հանցավոր խմբերի հանցագործությունը, Հայաստանում՝ էմոյական և այլ ենթամշակույթների ի հայտ գալը, կամ ղարաբաղյան պատերազմի սինդրոմից տուժած փոքր հանցավոր խմբերի ձևավորումը։

Դերերի և կարգավիճակների սահմանման բնույթը. որոշ գաղափար-ներ կենտրոնանում են հասարակության գլխավոր կարգավիճակի և դերի կառուցվածքի վրա, այսպես՝ տղամարդիկ ընդդեմ կանանց, դեռահաս-ներն ընդդեմ չափահասների, միջին դասի երիտասարդներն ընդդեմ ցածր դասի երիտասարդների և այլն։ Համապատասխան վարքի սահմա-նումը կարող է համոզել, եթե ոչ պնդել հանցագործ վարքի բնութագրի ձևերը։ Տղամարդկանց հանցագործության գերակշռության գլխավոր պատճառն այն է, որ տղամարդիկ են ապահովում նյութական ապրանք-ներ և ծառայություններ։ Նրանք ավելի շատ են լինում ագրեսիվ, մինչդեռ կանայք ավելի պասիվ են։ Պետք է հաշվի առնել, որ կնոջ և տղամարդու դերերի միջև տարբերությունը կարող է տարբերություններ բերել սեռերի միջև՝ հանցագործությունների առումով։ Մի հետաքրքիր հետազոտու-թյան միջոցով Գրոսերը ցույց տվեց, որ իրավազանց աղջիկների՝ հանցա-գործություն կատարելու մոդելները գլխավորապես տարբերվում են տղամարդկանց մոդելներից։ Որոշ հետազոտողներ, ինչպիսիք են մար-դաբան Միլլերը, կարծում են, որ գոյություն ունի ստորին դասի մշակու-թային արժեքների և խնդիրների մի խումբ, որը տարբերում է այդ դասի ներկայացուցիչներին մյուսներից և առաջացնում է հավանականություն, որ այդ մշակույթից յուրաքանչյուրը կարող է զբաղվել օրինազանցու-թյամբ։

Համապատասխան վարքի արտահայտման մշակութային սահմա-նումը նույնպես կապված է հանցագործության հետ, որի շնորհիվ որոշնե-րը կոչվել են «բռնության ենթամշակույթներ»։

Page 36: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

36

Պայքար հաջողության համար և պատասխան ձախողման հանդեպ. հանցագործության պատճառների մասին ազդեցիկ դատողություններից մեկը զարգացրել է գիտնականների մի մեծ շարք (Դյուրքհեյմ, Մերտոն, Կոհեն, Կլովարդ և այլք)։ Հիմնական գաղափարը կենտրոնանում է մշա-կութային նպատակների և ինստիտուցիոնալ ու լեգիտիմ միջոցների տարբերության վրա. նպատակն այն է, ինչի համար արժե ջանքեր գոր-ծադրել, իսկ լեգիտիմ միջոցները բազմաթիվ գործընթացներ են, որոնց մի-ջոցով կարող ենք հասնել այդ նպատակներին՝ առանց խախտելու սոցիա-լական կամ օրինական նորմեր։ Մերտոնի փաստարկը սկիզբ է առնում այս առանձնահատկություններից 2 ուղիով. 1. Հասարակությունները տարբերվում են համապատասխանաբար

նրանով, թե ինչպես են նրանք սահմանում նպատակներ և դրանց հասնելու ինստիտուցիոնալ միջոցներ։ Որոշները, որոնց անվանում ենք «իշխանական կողմնորոշում ունեցողներ», սահմանում են ճշմա-րիտ և ուղիղ նորմեր, որոնք ցույց են տալիս, թե ինչն է թույլատրվում նպատակներին հասնելու համար մրցակցելիս։ Մյուսները շեշտը դնում են ավելի շատ նպատակների, քան դրանց հասնելու միջոցնե-րի լեգիտիմության վրա։

2. Մարդիկ հասարակության ներսում իրենք են ընտրում լեգիտիմ մի-ջոցներ նպատակներին հասնելու համար. որոշներն ունեն այնպիսի կարգավիճակ, որ հեշտությամբ կարող են նպատակներին հասնել լեգիտիմ միջոցներով, մյուսներն իրենց կարգավիճակի պատճառով դժվարությունների են հանդիպում այդ դեպքերում։ Այստեղ գլխավոր միտքը հնարավորությունների կամ հաջողությունների տարբերու-թյունն է։ Միավորելով այս մտքերը՝ կարելի է կանխագուշակել հանցագործու-

թյան տոկոսները հասարակությունների ներսում և դրանց միջև։ Համե-մատելով տարբեր հասարակություններ, օրինակ՝ կանխագուշակումն այն կլինի, որ այն հասարակությունները, որոնք շեշտը դնում են ավելի շատ անձնական նպատակների վրա, հակված են հանցագործության բարձր տոկոսներ ունենալու։ Մերտոնն ապացուցել է, որ ԱՄՆ–ի հասա-րակությունն այնպիսին է, որ գովաբանում է հաջողության արժեքն՝ առանց ուշադրություն դարձնելու դրան հասնելու միջոցների վրա։ Եթե հնարավորությունները մատչելի են բոլորի համար, ապա խնդիր չի ծագի, քանի որ հնարավոր կլինի նպատակներին հասնել լեգիտիմ միջոցներով։ Շատ կարևոր է նշել, որ այս կանխագուշակումը չի պարունակում այն հանգամանքը, որ բոլոր հասարակություններում էլ ցածր սոցիալտնտե-

Page 37: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

37

սական կարգավիճակ ունցող մարդիկ հանցավորության բարձր ցուցա-

նիշներ են ունենում։

Քլովարդն առաջարկել է ևս մեկ կարևոր փոփոխություն այս տեսու-

թյան մեջ։ Նա առաջադրել է հետևյալ հարցը. որո՞նք են հաջողության

հասնելու հնարավորությունները հանցագործ աշխարհում։ Եթե մենք կա-

րողանանք պատասխանել, թե լեգիտիմ միջոցներով հաջողության հաս-

նելու ինչպիսի հնարավորություններ են դասակարգվում սոցիալական

կառուցվածքի մեջ, արդյո՞ք դա կվերաբերի նաև ապօրինի միջոցներին։

Հանցագործությունը միանման ռեֆլեքսային գործողություն չէ՝ առանց

որևէ նախորդող փորձարկման կամ նախապատրաստման։ Նա նշում է.

«Քանի՞ ուսանող, ովքեր կարդացին այս գլուխը, կարող են մեքենա գողա-

նալ, գտնել թաքստոց գողոնի համար, ունենալ հատուկ ճարպկություն,

լինել հաջողակ գրպանահատ, ունենալ սոցիալական կապեր հանցավոր

խմբերի միավորումների հետ։ Հարցը զուր չի տրվում, և իմաստն էլ պարզ

է։ Շատերի համար մեծ դժվարություն է նույնիսկ այն դեպքում, երբ սովո-

րեցնեն իրենց»։

Անօրինականության տեսությունն արժեք է՝ ստեղծելու նոր մտքեր,

ինչը կհանգեցնի տեսության հղկվածությանն ու ձևափոխմանը։

Անօրինականության սոցիալական փորձը և «պատմական ավան-դույթը». հասարակությունների պատմական փորձի ժառանգությունը են-

թադրում է, որ շատ մարդկային արատներ խստորեն դատապարտվել են։

Օրինական վերահսկման շրջանակների ամրագրման նպատակը հանցա-

գործ վարքի կանխումն է։ Ուստի մոլախաղերը, ալկոհոլի օգտագործումը,

մինչամուսնական և արտաամուսնական սեքսուալ կապերն ու վարքային

այլ ձևերը, օրինակ, ամերիկյան շատ արդարադատության համակարգե-

րում հանցագործություն են համարվել։ Եվրոպական երկրներում հանցա-

գործության հետ կապված գլխավոր խնդիրները «տեղափոխվել են» նաև

ԱՄՆ–ի զարգացող քաղաքներ։ Էթնիկ ներգաղթի և քաղաքականության

համակցված ուժերը հանգեցնում են կազմակերպված հանցագործության

բարձր տոկոսների։ Խորամանկությունը, չափավորությունը և համանման

կարծիքների պատշաճության պարզաբանումը կարևոր խնդիրներ են,

որոնք հանդիպում են հանցագործության առանձնահատկությունների

ուսումնասիրությամբ հետաքրքրված սոցիալական գիտնականներին։

Page 38: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

38

Հարցեր ստուգման համար

1. Որո՞նք են արդյունաբերական հասարակություններին բնորոշ

գործոնները, որոնք ազդում են հանցագործությունների թվի վրա։

2. Ինչպիսի՞ն է դերերի և կարգավիճակների ստանձնման և հանցա-

գործությունների միջև կապը։

1.3. Շեղվող վարքի զարգացման փուլերը

և դրսևորման առանձնահատկությունները

Շեղվող վարքն ունի զարգացման իր փուլերը, այսինքն` այն կարելի

է դիտարկել իր զարգացման տեսակետից։ Այս առումով առանձնացվում

են շեղվող վարքի զարգացման հետևյալ փուլերը.

1. նորմերի սահմանում,

2. շեղվող վարքի դրսևորում (նորմերի խախտում),

3. վարքի որակումը՝ որպես շեղվող,

4. անձի որակումը՝ որպես շեղվող,

5. պիտակավորում,

6. պիտակավորման հետևանքներ,

7. կոլեկտիվ շեղվող վարքի ձևավորում:

Առհասարակ նորմերը սահմանվում են բարոյական «արշավանքնե-

րից» հետո։ Շատ են լինում դեպքեր, երբ հասարակությունը բախվում է

այնպիսի երևույթների հետ, որոնք վտանգ են ներկայացնում նրա տար-

բեր խավերի համար։ Հասարակության շահագրգիռ խավերն ահազան-

գում են, որ կա նոր օրենքների կարիք, որոնք կպաշտպանեն իրենց ան-

վտանգությունը և բարեկեցությունը։ Օրինակ` 19–րդ դարում լուրջ վտան-

գի ենթարկվեցին ընտանեկան արժեքները, բարոյական սկզբունքները,

ինչը հետևանք էր հասարակական լուրջ փոփոխությունների (միգրացիա,

ուրբանիզացիա, ինդուստրալիզացիա և այլն)։ Այս շրջանում եվրոպական

հասարակությունների միջին խավի կանայք հարց բարձրացրին նոր

օրենսդրություն հիմնելու անհրաժեշտության վերաբերյալ, որը կկանո-

նակարգեր անչափահասների վարքը։ Արդյունքում ստեղծվեց այդ

օրենսդրությունը, և առաջ եկավ «անչափահասների իրավախախտում»

հասկացությունը։ Օրենսդրության համաձայն ստեղծվեցին անչափահաս-

ների համար հատուկ հաստատություններ, որոնք նպատակ ունեին ամ-

րապնդելու նրանց սոցիալական վերականգնումը (ռեաբիլիտացիան)։

Որոշ ժամանակ անց այդ հաստատությունները վերածվեցին անչափա-

հասների համար գաղութների։ Հետագա զարգացման փուլերում մանկա-

Page 39: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

39

կան գաղութներն աստիճանաբար փոխարինվեցին վերականգնողական

ծառայություններով։

Համաձայն Հովարդ Բեքերի «Սոցիալական խնդիրներ. ժամանակա-

կից մոտեցում» գրքի9՝ հանցագործությունների մեծամասնությունը կապ-

ված է ունեցվածքի հետ։ Ոստիկանության, դատարանների և բանտերի

աշխատանքը գլխավորապես կապված է սեփականության, ունեցվածքի

դեմ հանցագործություններին, քան անձի դեմ հանցագործությունների

հետ։ Չնայած ունեցվածքի դեմ հանցագործության գերակշռությանը՝ ան-

ձի դեմ բռնությունների չափը ևս մեծ է, հավանաբար ավելի մեծ, քան շատ

այլ արևմտյան ազգություններում։ ԱՄՆ–ում հատկապես մեծ է նաև սպա-

նությունների ու հարձակումների թիվը, քան եվրոպական երկրներում։

Հանցագործության էության առանձնահատկությունը կազմակերպված

հանցանքի առկայությունն է՝ հանցագործությունների համար նախատես-

ված կազմակերպությունների լայնամաշտաբ զարգացումը։ Այդ կազմա-

կերպություններն իրականացնում են ապօրինի ծառայությունների և ապ-

րանքների կառավարում և բաշխում՝ ալկոհոլը, թմրանյութը, մարմնավա-

ճառությունը և մոլախաղը։ Ի հավելումն դրա` մի շարք փորձեր են եղել

մեծ թվով օրինական բիզնեսային գործողություններ կառավարելու հա-

մար։ Բանդաների բռնությունն ամերիկյան գլխավոր քաղաքային կենտ-

րոններում կռիվների գերիշխող մասն է կազմում։ Այն հայտնաբերվել է

հատկապես մեծ քաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքն ու Չիկագոն։

Վերջին տարիներին նման օրինակներ զարգացել են նաև Արևմտյան

Եվրոպայում, ինչպես, օրինակ՝ ռոքերներն Անգլիայում և նման այլ երի-

տասարդ խմբեր այլուր։

Նայը և Շորթը, օգտագործելով հանցանքի վերաբերյալ ինքնազեկուց-

ման մեթոդը, հայտնաբերել են, որ նման ոչ մի ակնհայտ փորձ չի կատար-

վել ցածր դասի պատանիների միջև։ Նրանց հայտնաբերումը այնուհետ

քրոնիկ դարձավ քաղաքային լայն շրջաններում։ Սոցիոմշակութային

կարգավիճակի և հանցագործության միջև կապի ակներևությունը նշա-

նակում է լուրջ հանցագործությունների քանակի էական տարբերություն

ցածր և միջին դասի մարդկանց միջև։ Շատ դատարանային պաշտոնյա-

ներ կարծում են, որ հանցագործներին աղքատ շրջապատից դեպի փակ

ինստիտուտ տեղափոխելը կարող է ավելի շահավետ լինել, քան թողնել

նրանց իրենց չսիրող շրջապատում։ Նման գործողությունները որակվում

                                                            9 Howard Saul Becker, “Social problems: a modern approach”, p. 211–225.

Page 40: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

40

են որպես մարդասիրություն, բայց դրանց հետևանքն այն է լինում, որ հա-սարակությունն ընդունում է դա խիստ ռեակցիայով։

Հանցագործության և սոցիալտնտեսական կարգավիճակի միջև կա-պի կարևոր առանձնահատկությունն այն է, որ «սպիտակ օձիքավորների կողմից» իրականացված հանցագործությունները չեն մտնում այս վիճա-կագրության մեջ։

Հանցավորության աստիճանը հակված է բարձր լինել վաղ և միջին, ինչպես նաև ուշ երիտասարդության շրջանում գլխավոր քաղաքների կենտրոնական շրջաններում (ԱՄՆ–ում դժվար է ձեռք բերել ադեկվատ չափումներ, քանզի նրանք սովորաբար գործում են հատուկ ադմինիստ-րատիվ գործընթացների միջոցով։ Նրանք շատ քիչ են հակված թողնելու մատնահետքեր և ունենալու պաշտոնական գրանցումներ Հետախուզու-թյունների դաշնային բյուրոյում (FBI–ում))։

Հանցագործությունների աստիճանը բարձր է նաև որոշ փոքրամաս-նությունների շրջանում, օրինակ՝ սևամորթների, պուերտոռիկացիների և մեքսիկաամերիկացիների շրջանում, որոնք ապրում են ԱՄՆ–ի մեծ քա-ղաքներում10

10 лï³ùñùñ³Ï³Ý ¿, áñ ³Û¹ ³ëïÇ׳ÝÁ ÷áùñ ¿ ׳åáÝ³Ï³Ý ¨ ãÇÝ³Ï³Ý Í³·áõÙ áõÝ»óáÕ-

Ý»ñÇ ßñç³ÝáõÙ:

։ Հանցագործ վարքի ամերիկյան այս բնութագիրը եթե համեմատենք

այլ երկրների հետ, կնշմարենք որոշ առանձնահատկություններ, օրինակ՝ կարող ենք տեսնել, որ մարդասպանության աստիճանը Նորվեգիայում ավելի ցածր է, քան ԱՄՆ–ում, իսկ դրա պատճառները կարող են կախված լինել տարբեր գործոններից. զարգացման ցուցիչ, չափ, քաղաքական հա-մակարգի բնույթ, ինդուստրալիզացիայի մակարդակ, ռասայական հար-ցեր, քաղաքակրթության աճի մակարդակ, եկամտի միջին մակարդակ, երեխաների կրթության ձևերի տարբերություն և այլն։ Շատ քիչ են այն-պիսի տեխնոլոգիաները, որոնցով հնարավոր կլինի կառավարել այս տարբերությունները՝ տեսնելու համար, թե արդյոք ազդեցությունը մնում է նույնը։ Օրինակ՝ կարող ենք համեմատել մարդասպանության տոկոս-ները քաղաքային և գյուղական շրջանների մարդկանց մեջ և՛ ԱՄՆ–ում, և՛ Նորվեգիայում՝ տեսնելու համար, թե արդյոք այդ տարբերությունը քաղա-քակրթության տոկոսների բազմազանության պատճառն է։ Այնուամենայ-նիվ, այսպիսի համեմատությունները դժվար են կատարվում, որովհետև անհրաժեշտ փաստերը քիչ են։

Page 41: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

41

Հարցեր ստուգման համար

1. Որո՞նք են շեղվող վարքի զարգացման փուլերը։ Մեկնաբանե՛ք

դրանք։

2. Որո՞նք են հանցագործությունների առաջացման պատճառ-

ները։

1.4. Հանցագործ վարքը մեկնաբանող

սոցիոլոգիական տեսությունները

Անոմիայի տեսություն: Անոմիան անօրինականության վիճակն է,

որտեղ բացակայում են նորմերը։ Անոմիայի տեսության հիմքը դրել է

ֆրանսիացի սոցիոլոգ Էմիլ Դյուրքհեյմը։ Նա գտնում էր, որ շեղվող վարքը

և հանցագործությունը նորմալ երևույթներ են։ Եթե հասարակության մեջ

այդպիսի վարք չկա, նշանակում է, որ այն չափից ավելի հսկողության

տակ է գտնվում։ Երբ հանցագործությունները վերանում են, առաջընթա-

ցը նույնպես դադարում է։ Հանցագործությունների առկայությունը, ըստ

Դուրքհեյմի, այն գինն է, որը պետք է վճարել սոցիալական փոփոխու-

թյունների համար։ Որքան հանճարը պետք է հնարավորություն ունենա

ինքնազարգացման համար, նույնքան էլ հանցագործը պետք է հնարավո-

րություն ունենա հանցագործություն կատարելու։ Հասարակությունն ա-

ռանց հանցագործությունների պատկերացնելն անհնար է։ Եթե դադարի

գոյություն ունենալ այն ամենը, ինչը հիմա հանցագործություն է կոչվում,

ապա այդ կատեգորիայի մեջ ստիպված պետք է լինենք մտցնել վարքի

նոր ձևեր, քանի որ հանցագործություններն անխուսափելի են, իսկ դրանց

վերացումը` անհնար։ Եվ սրա պատճառը ոչ թե այն է, որ մարդիկ չար են

կամ թույլ, այլ այն, որ հասարակության մեջ գոյություն ունեն վարքի տա-

րաբնույթ տեսակներ։ Իսկ մարդկային հասարակության մեջ համերաշ-

խությունը ձեռք է բերվում միայն այն ժամանակ, երբ վարքի դրսևորման

այդ բազմազանության հանդեպ կիրառվում է կոնֆորմիստական ճնշում։

Այդ ճնշումն ապահովում են պատիժները։ Հանցագործությունները հա-

սարակության առողջության ցուցիչներ են. առանց հանցագործություննե-

րի հասարակության մեջ կոլեկտիվ գիտակցության ճնշումն այնքան մեծ

կլիներ, որ որևէ մեկը չէր կարող դրան դիմադրել։ Այս դեպքում հանցա-

գործությունները, իհարկե, չէին լինի։ Բայց դրա հետ մեկտեղ կոչնչանար

նաև առաջադիմական սոցիալական զարգացման հնարավորությունը։

Հանցագործը ոչ թե սոցիալականացմանը անկարող էակ է, ոչ թե «մակա-

Page 42: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

42

բույծ», որը հասարակության համար օտար մարմին է, այլ հասարակա-

կան կյանքում որոշակի դեր խաղացող հանգամանք։

Ըստ Դյուրքհեյմի՝ հանցագործություններն աննշան են այն հասարա-

կություններում, որտեղ բավարար մակարդակի վրա են գտնվում մարդ-

կային համերաշխությունն ու սոցիալական համակեցությունը։ Սոցիալա-

կան փոփոխությունների արդյունքում, որոնք կարող են ընթանալ ինչպես

տնտեսական փլուզման, այնպես էլ զարգացման ուղղությամբ, ստեղծ-

վում են աշխատանքի բաժանման և կյանքի բազմազանության համար

բարենպաստ պայմաններ, իսկ ինտեգրող ուժերը թուլանում են։ Հասա-

րակությունը տրոհվում և փլուզվում է։ Դրա առանձին բեկորները մեկու-

սանում են։ Երբ սոցիումի միասնությունը քանդվում է, իսկ դրա բաղադ-

րիչների մեկուսացումը ուժեղանում է, շեղվող վարքը և հանցագործու-

թյունները շատանում են։ Հասարակությունը հայտնվում է անոմիայի վի-

ճակում։ Այս իրավիճակը Դյուրքհեյմը փաստարկում է հետևյալ կերպ.

ֆրանսիական հասարակությունը վերջին 100 տարիների ընթացքում

մտադրված կերպով արմատախիլ է արել մարդկային բնազդների և կրքե-

րի ինքնակառավարման փաստարկները։ Կրոնը գրեթե ամբողջությամբ

կորցրել է իր ազդեցությունը մարդկանց վրա։ Ավանդական մասնագիտա-

կան միավորումները, ինչպիսիք են արհեստագործական համքարու-

թյունները (ցեխեր, կորպորացիաներ), դադարել են գործել։ Կառավարու-

թյունը որդեգրել էր ազատ շուկայական հարաբերությունների և տնտե-

սության անկախ զարգացման քաղաքականություն, իսկ այդպիսի քաղա-

քականության արդյունք հանդիսացավ ստեղծված այն իրավիճակը, երբ

երազանքներն ու ձգտումներն այլևս ոչնչով չէին զսպվում։ Ձգտումների

այդ ազատությունը դարձավ ֆրանսիական արտադրական հեղափոխու-

թյան շարժիչ ուժը, և հենց նա էլ ծնեց անոմիայի խրոնիկ իրավիճակ՝

դրան ուղեկցող ինքնասպանությունների բարձր մակարդակով։

Հասարակական համերաշխության պահպանման գործում, ըստ

Դյուրքհեյմի, մեծ դեր ունի հանցագործությունների համար պատիժը։ Հա-

սարակական համերաշխության առաջնային կարևորագույն աղբյուրը ար-

դարության և պարկեշտության ճիշտ ընկալումն է։ Հանցագործին պատ-

ժելն անհրաժեշտ է հասարակ քաղաքացու՝ տվյալ սոցիալական կառուց-

վածքի հանդեպ հանձնառության պահպանման համար։ Առանց պատժի

սպառնալիքի հասարակ քաղաքացին կարող է կորցնել տվյալ հասարա-

կությանն իր խորին կապվածության զգացողությունը և իր պատրաստա-

կամությունը՝ այդ կապվածության պահպանման համար անհրաժեշտ զո-

հողություն անելու։ Բացի դրանից, հանցագործներին պատժելը ծառայում

Page 43: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

43

է՝ որպես հանցագործի ստորադասության տեսանելի հասարակական

հաստատում և յուրաքանչյուր հանցավոր խմբավորման հանդեպ քննադա-

տության արդարացում։ Այս քննադատությունն ու հանցագործի արժանա-

պատվության պակասեցումը հասարակության հիմնական զանգվածների

մոտ ուժեղացնում են առավելության և սեփական ճշմարտացիության զգա-

ցումը, ինչն իր հերթին ամրացնում է հասարակական համերաշխությունը։

Այն խմբավորում է հանցագործներին ըստ կատեգորիաների՝ քրեական

պատիժը դարձնելով սոցիալական համերաշխության պահպանման և ար-

դարացման համար ամենաուժեղ միջոցը։

Անոմիայի տեսությունը՝ ըստ Ռ. Մերտոնի: Դյուրքհեյմի հիմնադրած

տեսությունը շարունակել է Ռ. Մերտոնը (1938)։ Եթե Դյուրքհեյմի համար

անոմիան հասարակության անկարողությունն է կարգավորելու իր բնա-

կան իմպուլսները, ապա, ըստ Մերտոնի, անհատների շատ ցանկություն-

ներ պարտադիր չէ, որ բնական լինեն, այլ պայմանավորված են տվյալ

հասարակության քաղաքակրթական գործունեությամբ։ Սոցիալական

կառուցվածքը սահմանափակում է որոշակի հասարակական խմբավո-

րումների՝ իրենց ցանկությունների բավարարման հնարավորություն-

ները։ Այն ճնշում է գործադրում որոշակի անհատականությունների վրա՝

ստիպելով նրանց դրսևորել ոչ թե կոնֆորմիստական վարք, այլ ճիշտ հա-

կառակը։ Արևմտյան քաղաքակրթության բարձրագույն նպատակը հան-

դիսանում է նյութական բարեկեցության և բարօրության ձեռքբերումը։

Այս կուտակվող բարեկեցությունը սկզբունքորեն հավասարեցվում է

անձնական արժեքների ու ձեռքբերումների հետ և կապվում բարձր հեղի-

նակության և սոցիալական կարգավիճակի հետ։ Քաղաքակրթությունն

արևմտյան և արդյունաբերական հասարակություններում անհատներին

մղում է հասնելու հնարավորինս շատ նյութական բարեկեցության։ Միև-

նույն ժամանակ գոյություն ունի էգալիտար/հավասարեցնող գաղափա-

րախոսություն, որը ստիպում է մարդկանց մտածել, որ հասարակության

ցանկացած անդամ ունի բարեկեցությանը հասնելու հավասար հնարա-

վորություններ։ Բայց և այնպես, ոչ ոք չի ակնկալում, որ բոլոր մարդիկ

կհասնեն այդ նպատակին, թեև յուրաքանչյուրն էլ ցանկանում է մոտենալ

դրան։ Հակառակ դեպքում նրան կհամարեն «անբան և փառասիրությու-

նից ու ամբիցիաներից զուրկ»։

Արևմտյան քաղաքակրթությունը մարդուն ընձեռում է այդ նպատա-

կին հասնելու ինստիտուցիոնալ միջոցներ, որոնք հասարակության կող-

մից հավանության են արժանացել և ստուգվել են վարքային նորմայի

փորձով։ Հասարակությունը պահանջում է այդ նորմերի պահպանում

Page 44: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

44

նրա բոլոր անդամների կողմից, որոնք ցանկանում են քաղաքակիրթ ձևով

հասնել բարեկեցության։ Արևմտյան հասարակություններում ինստիտու-

ցիոնալ միջոցներ են հանդիսանում միջին խավի արժեքները, որոնք

հիմնված են աշխատանքի բողոքական էթիկայի վրա։ Այդ նպատակներին

(նյութական բարեկեցություն) հասնելը պետք է ապահովվի համառ աշ-

խատանքով, ազնվությամբ, մարդկանց լավ դաստիարակությամբ, սեփա-

կան պահանջմունքների առաջնային բավարարմամբ։ Բռնությունն ու

խաբեությունը, որպես բարեկեցության հասնելու միջոցներ, արգելվում

են։ Անհատը, որը կիրառում է թույլատրվող մեթոդները, ստանում է ավե-

լի պակաս ճանաչում հասարակության մեջ, եթե նա չի հասնում գոնե մի-

ջին խավին համապատասխանող բարեկեցության աստիճանին։ Իսկ այն

անհատը, որը հասնում է նյութական բարեկեցության բավականին բարձր

մակարդակի, ձեռք է բերում հասարակական ճանաչում, հեղինակություն

և բարձր սոցիալական կարգավիճակ նույնիսկ այն դեպքում, երբ նա օգ-

տագործել է ոչ ինստիտուցիոնալ միջոցներ և ոչ սոցիալական կառուց-

վածքային ճանապարհներ։ Այս մոտեցումն առաջացնում է ինստիտուցի-

ոնալ միջոցների բարձր պահանջարկ, ունենում է հատուկ ազդեցություն

մարդկանց արժեքային պատկերացումների վրա, որոնք չեն կարողանում

հասնել նյութական բարեկեցության հասարակայնորեն թույլատրելի ճա-

նապարհով։ Դրանք նախ և առաջ ստորին դասի ներկայացուցիչներն են։

Այս դեպքերում բարեկեցությանը հասնելու հնարավորությունները սահ-

մանափակվում են ոչ միայն անհատի տաղանդի կամ անհրաժեշտ հատ-

կությունների բացակայությամբ կամ պակասով, այլ հենց սոցիալական

կառուցվածքով։ Ինստիտուցիոնալ մեթոդների և միջոցների օգնությամբ

ստորին խավի միայն այն ներկայացուցիչները կարող են հասնել բարեկե-

ցության, ովքեր օժտված են բացառիկ տաղանդով և աշխատասիրու-

թյամբ։ Իսկ ստորին խավի ներկայացուցիչների մեծամասնության համար

այդ հնարավորություններն ուղղակի անիրական են, և դրա պատճառով

հատկապես մեծ է լինում հանցագործության տեսքով շեղվող վարքի

դրսևորման հավանականությունը, որոնց նրանց մղում են պայմանները։

Այսպիսով՝ այդ ուժեղ ճնշման հիմքում, որին ենթարկվում են ստորին

խավի արժեքային կողմնորոշումները, ընկած են հետևյալ երկու հանգա-

մանքները.

1. Արևմտյան քաղաքակրթությունը շեշտադրում է նյութական բարեկե-

ցության ձեռքբերումը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ այդ

նպատակին կարող է հասնել յուրաքանչյուրը։

Page 45: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

45

2. Սոցիալական կառուցվածքը զգալիորեն սահմանափակում է ստո-

րին խավի ներկայացուցիչների՝ այդ նպատակին հասարակայնորեն

ընդունված ճանապարհով հասնելու հնարավորությունները։

Այստեղից էլ առաջանում է անոմիայի վիճակ, որը, ըստ Մերտոնի,

«անհատական ցանկությունների կարգավորման համակարգի փլուզումն

է», որի արդյունքում անհատը սկսում է ցանկանալ ավելին, քան նա կա-

րող է ձեռք բերել առկա սոցիալական կառուցվածքի պայմաններում։

Անոմիան տարբերությունն է հայտարարվող քաղաքակիրթ նպատակնե-

րի և դրանց հասնելու սոցիալական կառուցվածքային միջոցների միջև։

Անհատական մակարդակում անոմիան բարոյական հիմքերի ոչնչացումն

է։ Անհատն այս դեպքում զրկվում է անընդհատության, ավանդականու-

թյան զգացումից, զրկվում է յուրաքանչյուր տեսակի պատասխանատվու-

թյունից։ Նրա կապը հասարակության հետ խախտվում է։ Անոմիան հոգե-

բանական և սոցիալական ինտեգրացիայի, ինչպես նաև անհատի և հա-

սարակության ամբողջականության բացակայությունն է։ Իսկ երբ արժե-

քային և սոցիալական կառուցվածքները վատ են ինտեգրվում, երբ արժե-

քային կառուցվածքն ինքնին պահանջում է որոշակի վարք և հայացքներ,

իսկ սոցիալական կառուցվածքը խանգարում է դրան, ապա դրանից

հետևում է անոմիայի միտում, բոլոր նորմերի «փշրում», բոլոր իրավական

նորմերի բացակայություն։

Մերտոնն առանձնացնում է անհատական հարմարվողականության

5 տեսակ.

1 Կոնֆորմիզմ. ենթադրում է հանրության կողմից ընդունելի նպա-

տակների և օրինական միջոցներով դրանց հասնելու միջոցների ամ-

բողջություն։

2 Ինովացիա. ենթադրում է հանրության կողմից ընդունելի նպատակ-

ների առկայություն, սակայն մերժում է դրանց հասնելն օրինական

միջոցներով։

3 Ռիտուալիզմ. ենթադրում է տվյալ մշակույթի կողմից ընդունելի

նպատակների մերժում, սակայն կիրառում է սոցիալապես խրախու-

սելի միջոցներ՝ դրանց հասնելու համար։

4 Փախուստ իրականությունից կամ ռետրեատիզմ. նկատվում է այն

դեպքում, երբ մարդը միաժամանակ մերժում է և՛ նպատակները, և՛

դրանց հասնելու սոցիալապես խրախուսելի միջոցները:

5 Ըմբոստություն. ինչպես նախորդ դեպքում, նման վարքը ևս մերժում

է նպատակները և դրանց հասնելու սոցիալապես նշանակալից մի-

Page 46: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

46

ջոցները, սակայն այս դեպքում տեղի է ունենում հին նպատակների

և միջոցների փոխարինում նորերով, ձևավորվում է նոր գաղափա-

րախոսություն (այն կարող է լինել հեղափոխական)։

Հարցեր ստուգման համար

1. Որո՞նք են հանցագործ վարքը մեկնաբանող սոցիոլոգիական տե-

սությունները։ Նշե՛ք դրանց միջև առկա հիմնական նմանություն-

ները և տարբերությունները։

2. Ո՞րն է Դյուրքհեյմի կողմից առաջարկված անոմիական տեսու-

թյան հիմնական գաղափարը։

1.5. Անչափահասների մոտ շեղվող վարքի ձևավորմանը

հանգեցնող գործոնները

Շեղվող վարքի դրսևորումը պայմանավորված է տարբեր փոխկա-

պակցված գործոններով։ Հայտնի է, որ անձի զարգացումը պայմանավոր-

ված է տարբեր գործոններով` ժառանգականություն, դաստիարակու-

թյուն, անձի սեփական փորձ։ Որպես կանոն, այդ գործոնները հանդես են

գալիս զուգահեռաբար11։ Անչափահասների մոտ շեղվող վարքի առաջաց-

մանը նպաստող գործոնները կարելի է բաժանել մի քանի խմբերի`

1. Կենսաբանական գործոններ. արտահայտվում են երեխայի օրգա-

նիզմի անբարենպաստ ֆիզիոլոգիական և անատոմիական առանձնա-

հատկություններով, որոնք դժվարեցնում են նրա սոցիալական հարմա-

րումը։ Որպես կանոն, այս գործոնները երեխան ժառանգում է ի ծնե և

դրանք հետագայում պայմանավորում են երեխայի վարքը։ Դրանց թվին

են դասվում`

Գենետիկական հատկանիշներ, որոնք փոխանցվում են ժառանգա-

բար։ Այս գործոնների թվին են դասվում մտավոր զարգացման խան-

գարումները, տեսողության և լսողության խանգարումները, նյար-

դային համակարգի խանգարումները։ Որպես կանոն, նման հիվան-

դություններն առաջանում են երեխայի մոտ դեռևս մոր հղիության

                                                            11 Фельдштейн Д. И. Перекрёсток. // Психология развивающейся личности. – М. – Воронеж,

1996. с. 251–256.

Page 47: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

47

շրջանում՝ պայմանավորված թերսնուցմամբ, ալկոհոլի և թմրանյու-

թերի օգտագործմամբ, հոգեբանական տրավմաներով և այլն։

Հոգեֆիզիոլոգիական. այս գործոնները պայմանավորված են երե-

խայի օրգանիզմի վրա շրջակա միջավայրի քիմիական բաղադրու-

թյունների, կոնֆլիկտային իրավիճակների ազդեցությամբ։ Այս ազ-

դեցություններն առաջացնում են տարբեր` սոմատիկ, ալերգիկ, տոք-

սիկ հիվանդություններ։

Ֆիզիոլոգիական. ենթադրում է խոսքի խանգարումներ, արտաքին

տգեղություն, որը նպաստում է հասակակիցների շրջանում երեխայի

միջանձնային շփումների բացակայությանը։

2. Հոգեբանական գործոններ, որոնք ներառում են երեխայի մոտ հո-

գեպաթոլոգիաների առկայությունը կամ առանձին բնավորության գծերի

սրացումը։ Այս շեղումները կարող են վերածվել նյարդահոգեբանական

հիվանդությունների, նյարդային համակարգի տարբեր խանգարումների,

ինչպես նաև երեխան կարող է ունենալ ոչ համապատասխան ռեակցիա

շրջապատի ազդակներին։ Երեխայի զարգացման յուրաքանչյուր փուլում

նրա մոտ ձևավորվում են որոշակի հոգեբանական որակներ, անձնային

հատկանիշներ և բնավորության գծեր։ Երեխայի, մասնավորապես՝ դեռա-

հասի մոտ նկատվում է հոգեկան զարգացման երկու ձև` կա՛մ օտարում

այն սոցիալական միջավայրից, որտեղ նա ապրում է, կա՛մ համա-

կերպում։ Այս գործընթացում շատ կարևոր է ընտանիքի դերը։ Եթե ընտա-

նիքում երեխան շրջապատված չէ սիրով, հոգատարությամբ, ուշադրու-

թյամբ, ապա այս դեպքում նա սկսում է կիրառել «օտարում» պաշտպա-

նական մեխանիզմը։ Այդ մեխանիզմը կարող է արտահայտվել նևրոտիկ

ռեակցիայով, շրջապատի հետ շփման պակասով, էմոցիոնալ անկայու-

նությամբ, խոցելիության բարձր մակարդակով և այլն։ Որպես կանոն,

երեխաների շրջանում նմանատիպ վարքի դրսևորումները հիմնականում

կապված են ընտանիքում առկա խնդիրների հետ։ Այն դեպքում, երբ երե-

խայի մոտ ձևավորված չէ բարոյական արժեհամակարգը, նրա հետաքրք-

րությունների ոլորտը դառնում է շահադիտական, բռնարարական և մա-

կաբույծ։ Նման երեխաների մոտ առկա է մանկամտություն, դատողու-

թյունների պարզունակություն, ժամանցային շահերի գերակայություն։

Նման երեխաների եսակենտրոն բնույթը բերում է սեփական վարքի

նկատմամբ ցածր պատասխանատվության, «կեղծ» լիդերության, ագրեսի-

վության և այլն։ Այսինքն՝ նման հոգեվիճակների առկայությունը կարող է

գործոն հանդիսանալ երեխայի մոտ շեղվող վարք դրսևորելու համար։

Page 48: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

48

3. Սոցիալմանկավարժական գործոններն առաջանում են դպրոցա-

կան, ընտանեկան և հասարակական դաստիարակության թերացումների

հետևանքով, որի հիմքում ընկած են երեխայի զարգացման սեռատարի-

քային և անհատական առանձնահատկությունները, որոնցում առկա շե-

ղումները բերում են վաղ սոցիալականացման շեղումների և բացասական

փորձի կուտակման։ Նման երեխաները, օրինակ, անտարբեր են դպրոցի

նկատմամբ, վատ են վերաբերվում տնային հանձնարարություններին և

այլն, ինչը վկայում է նրանց կրթական դեզադապտացիայի մասին։ Կրթա-

կան դեզադապտացիան անցնում է հետևյալ փուլերը.

կրթական դեկոմպենսացիա, երբ երեխան դժվարանում է յուրացնել

մեկ կամ մի քանի դպրոցական առարկաներ.

դպրոցական դեզադապտացիա, երբ երեխան ունենում է կոնֆլիկտ

ուսուցիչների, դասընկերների հետ, սկսում է բաց թողնել դասերը.

սոցիալական դեզադապտացիա, երբ երեխան ընդհանրապես հե-

տաքրքրված չէ կրթությամբ, ներգրավվում է հակասոցիալական

վարքը խրախուսող խմբերում, շահագործում է սպիրտային խմիչք-

ներ.

ազատ ժամանցի անցկացում հակասոցիալական վարքը խրախու-

սող միջավայրում, այսպես, օրինակ` երեխան, դուրս մնալով կրթա-

կան հաստատությունից, չի կարողանում գտնել օրինական աշխա-

տանք. որպես կանոն, նման երեխան անապահով ընտանիքից է և

գումարի հայթայթման նպատակով ներգրավվում է հանցագործ մի-

ջավայրում։

Երեխայի` օրենքի հետ խնդիրներ ունենալուն նպաստող սոցիալման-

կավարժական գործոններից է նաև ընտանիքում աղքատության և լարված

փոխհարաբերությունների առկայությունը։ Միջազգային վիճակագրու-

թյան վերլուծությունը վկայում է այն մասին, որ անչափահաս դատա-

պարտվածների զգալի մասը սերում է հենց խնդրահարույց ընտանիքնե-

րից։ Թեև Հայաստանում նման վիճակագրությունը բացակայում է, սա-

կայն ակնհայտ է, որ անչափահաս իրավախախտների ընտանիքներում

ևս առկա են խնդիրներ, որոնք հատուկ են, օրինակ, ոչ լրիվ, անապահով,

ալկոհոլից կախվածություն ունեցող և այլ ընտանիքներին։ Ընտանեկան

փոխհարաբերությունների որոշակի ոճեր «նպաստում են» երեխայի մոտ

հակաօրինական վարքի ձևավորմանը։ Մասնավորապես` դաստիարակ-

չական և ներընտանեկան հարաբերությունների աններդաշնակ ոճը են-

Page 49: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

49

թադրում է մի կողմից՝ երեխայի նկատմամբ գերխնամք, իսկ մյուս կող-

մից` երեխայի մոտ հակաօրինական վարք դրսևորելու խրախուսում։ Ինչ

վերաբերում է անկայուն, դաստիարակության կոնֆլիկտային ոճին, ապա

սա հատկապես հանդիպում է ոչ լրիվ` ապահարզանի գործընթացում

գտնվող ընտանիքներում, կամ երբ ծնողներից որևէ մեկը բացակայում է։

Հակասոցիալական ոճը ենթադրում է ծնողների կողմից ալկոհոլի, թմրա-

նյութերի չարաշահումներ, դատվածության առկայություն։ Ծնողների

կողմից դրսևորված հակաօրինական վարքն օրինակ է դառնում հենց

երեխայի համար, ընտանիքում երեխայի նկատմամբ կիրառվում են

բռնության բոլոր ձևերը։ Այն երեխաները, որոնք ենթարկվել են բռնու-

թյան, չունեն անվտանգության զգացում, որն անհրաժեշտ է նրանց կայուն

զարգացման համար։ Սա նպաստում է նրան, որ երեխան սկսում է մտա-

ծել, որ ինքն անպետք է, չսիրված։ Դաժան վերաբերմունքի յուրաքանչյուր

ձև ունենում է տարբեր հետևանքներ, սակայն առավել բացասական

հետևանք այն ունենում է երեխայի առողջության կամ կյանքի և սոցիալա-

կան ադապտացիայի վրա։ Երեխայի արձագանքը դաժան վերաբերմուն-

քին կարող է լինել տարբեր` կախված երեխայի տարիքից և անձնային

հատկանիշներից։ Հոգեբանական ռեակցիային զուգահեռ՝ երեխայի մոտ

նկատվում են վարքային շեղումներ ևս, ինչպես, օրինակ` ագրեսիվու-

թյուն, կռվարարություն, դաժանություն կամ անվստահություն, վախ,

ցածր ինքնագնահատական։ Հատկանշական է այն, որ հետագայում

բռնություն կիրառողների մեծ մասը երեխա տարիքում իրենք են եղել

բռնության զոհ։

Ընտանիքի և նրա ազդեցության վերլուծությունը երեխայի հոգեսո-

ցիալական զարգացման վրա վկայում է, որ այն հանդիսանում է անչա-

փահասի մոտ շեղվող վարք առաջացնող առավել կարևոր գործոններից

մեկը։ Այդ տեսանկյունից անչափահասների արդարադատության համա-

կարգում աշխատող մասնագետների ուշադրությանը պետք է արժանա-

նան համայնքի վերոնշյալ ոճերը դրսևորող ընտանիքները և նրանց երե-

խաները։ Ընտանեկան գործոնների առավել մանրամասն վերլուծությունը

ներկայացված է առանձին ենթագլխով։

4. Սոցիալտնտեսական գործոնները ենթադրում են սոցիալական

անհավասարության առկայությունը, հասարակության բաժանումը հա-

րուստների և աղքատների, գործազրկությունը, աղքատությունը, որը շատ

հաճախ նպաստում է հակաօրինական վարքի դրսևորմանը։ Այսինքն՝ մի-

ջոցների անհավասար բաշխումն ինքնին նպաստում է անչափահասի

մոտ շեղվող վարքի ձևավորմանը։ Ընտանիքում առկա սոցիալտնտեսա-

Page 50: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

50

կան կարիքները ստիպում են շատ անչափահասների կատարել հանցա-

գործություն՝ ընտանիքի հոգսերը թեթևացնելու նպատակով։ Շատ հա-

ճախ հենց այս գործոնն է, որ որոշիչ է դառնում անչափահասի կողմից

շեղվող վարք դրսևորելու համար։

5. Սեռատարիքային գործոնները. որպես կանոն, շեղվող վարք

դրսևորելու առավել հակված են արական սեռի ներկայացուցիչները։ Տա-

րիքային տեսանկյունից ռիսկային խմբի մեջ են մտնում հիմնականում

դեռահաս տարիքում գտնվող անչափահասները։

6. Բարոյաէթիկական գործոններն արտահայտվում են ներկայիս հա-

սարակության բարոյական նորմերի անկարևորությամբ, հասարակության

անտարբերությամբ, ինչպես նաև կրոնի ինստիտուտի դերի թուլացմամբ։

Ներկայիս հասարակությունը երեխաների կողմից շեղվող վարքի դրսևո-

րումը դիտարկում է որպես բնական երևույթ, ընտանիքի, դպրոցի, նաև

որոշ այլ ինստիտուտների գործառույթների թերացում։ Այդ տեսանկյունից

այս գործոնների դեմ կարելի է «պայքարել»՝ իրականացնելով այնպիսի

գործողություններ, որոնք դեռևս փոքր հասակից կձևավորեն երեխաների

մոտ արժեքներ, որոնք խստիվ կդատապարտեն հակաօրինական վարքի

կիրառումը։ Այս տեսանկյունից նաև շատ կարևոր է եկեղեցու դերը և այն

քրիստոնեական արժեքները, որոնք տարածում է եկեղեցին։

Անչափահասների հանցավորության թվի աճի վրա, չափահասների

համեմատությամբ, շատ ավելի մեծ ազդեցություն ունեն սոցիալ–մշակու-

թային, տնտեսական, հոգեբանական և այլ գործոններ։ Անչափահասներն

առավել ընկալունակ են այս գործոնների ազդեցության նկատմամբ, և հա-

սարակական կյանքում ցանկացած խաթարված հարաբերություն հեշտու-

թյամբ իր արտացոլումն է գտնում անչափահասների հանցավորության

մակարդակի կամ դինամիկայի, երբեմն նաև կառուցվածքի վրա։ Մասնա-

վորապես` զանգվածային լրատվության միջոցներով բռնության կամ սե-

ռական սանձարձակության բացահայտ կամ ոչ բացահայտ քարոզչությու-

նը, որը հատկապես ակնհայտ է վերջին տասնամյակներում, կարող է հան-

գեցնել անչափահասների կողմից բռնության մոտիվացիայով կատարվող

հանցագործությունների։ Հանցավոր ենթամշակույթի «քարոզը» կարող է

հանգեցնել արժեքային համակարգի խեղաթյուրման և մղել անչափահա-

սին անհատապաշտական մոտիվացիայով կատարվող հանցագործու-

թյունների (խուլիգանություն և այլն)։ Սոցիալական ծանր պայմաններն

իրենց հերթին կարող են պարարտ հող հանդիսանալ շահադիտական

շարժառիթներով կատարված հանցագործությունների համար։ Ինչպես

արդեն նշվել է, նման հանցագործությունների կատարման համար երբեմն

Page 51: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

51

նաև նպաստավոր պայմաններ են դառնում ընտանիքում հուզական կա-

պերի բացակայությունը, ծնողների հակասոցիալական վարքագիծը, ռեֆե-

րենտ խմբերի հակասոցիալական ուղղվածությունը և այլն։

Այսպիսով, եթե ամփոփենք, սրանք են այն հիմնական գործոնները,

որոնք նպաստում են անչափահասների կողմից հակաօրինական վարքի

դրսևորմանը, և շեղվող վարքի կանխարգելման տեսանկյունից շատ

կարևոր են այս գործոնների վաղ բացահայտումն ու արձագանքումը։

Գրականության ուսումնասիրությունը վկայում է, որ թեև այս բոլոր

գործոններն էլ ազդեցիկ են օրենքի հետ խնդիրներ ունենալու տեսանկյու-

նից, սակայն առավել ազդեցիկը հանդիսանում են ընտանեկան գործոն-

ները։

Հարցեր ստուգման համար

1. Որո՞նք են անչափահասների մոտ շեղվող վարքի ձևավորմանը

հանգեցնող հիմնական գործոնները։

2. Ինչպիսի՞ն է սոցիալմանկավարժական գործոնների ազդեցու-

թյունն անչափահասների մոտ շեղվող վարքի ձևավորման գոր-

ծընթացում։

3. Ինչպիսի՞ն է ընտանիքի ազդեցությունն անչափահասների մոտ

շեղվող վարքի ձևավորման գործընթացում։

1.6. Ընտանիքը և երեխաների հանցագործ վարքը

Ընտանիքը թերևս մարդկությանը հայտնի միակ ինստիտուտն է, որի

հետ բոլորն առնչվում են։ Իր կյանքի բոլոր փուլերում էլ մարդ արարածը

կապված է որևէ ընտանիքի հետ։ Որպես կանոն, ընտանիքն է նրան

ծնում, սնում ու ճանապարհում դեպի կյանք։ Ընտանիքին է նա ապավի-

նում, երբ կյանքում հանդիպում է դժվարությունների և աջակցության կա-

րիք է զգում։ Իսկ երբ ինքն ուժեղ է ու էներգիայով լի, սովորաբար ստեղ-

ծում է իր ընտանիքը՝ ստանձնելով ուրիշների խնամքն ու դաստիարա-

կությունը։ Անգամ այն դեպքերում, երբ մարդը ծնվում է ընտանիքից

դուրս կամ որևէ տարիքում մնում է միայնակ, դարձյալ մնում է կապված

որևէ ընտանիքի հետ։ Առայժմ ընտանիքը մնում է որպես հասարակու-

թյան արտադրության և վերարտադրության հիմնական միջոցը։ Հայ հա-

սարակության համար, որը հայտնի է իր ընտանեկան ավանդույթներով

ու արժեքներով, նման պնդումն առավել ևս ճշմարիտ է։

Page 52: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

52

Ընտանիքը մարդուն օժտում է որոշակի մեկնարկային կարգավիճա-

կով, կարևոր ներուժ է հանդիսանում այդ կարգավիճակի հետագա բարձ-

րացման համար, սատարում է նրան կենսական դժվար իրավիճակնե-

րում։ Հատկապես, երբ սոցիալական ծառայությունները թույլ են զարգա-

ցած, ընտանիքը դառնում է մարդու հիմնական հենարանը ողջ կյանքի

ընթացքում։ Արյունակցական և ազգակցական կապերն ընտանիքին ստի-

պում են պատասխանատվություն զգալ իր անդամների համար կենսա-

կան տարբեր իրադրություններում։ Եվ այդ պատասխանատվությունն

ամենամեծն է, երբ ընտանիքի անդամը երեխան է։ Իրենց ծնողներից ժա-

ռանգելով նրանց կենսաբանական շատ հատկանիշներ, իսկ հետո ապրե-

լով նրանց կողքին ու նրանց կողմից ստեղծված միջավայրում՝ երեխանե-

րը ձեռք են բերում նաև սոցիալական հատկանիշներ, որոնք էլ պայմանա-

վորում են նրանց սոցիալական վարքը։ Ընտանիքի միջոցով է իրականա-

նում երեխայի առաջին ծանոթությունը մեծ հասարակության հետ ու

մուտքը նրա մեջ։ Այստեղ է ընթանում երեխայի առաջնային սոցիալակա-

նացումը, որն էլ հաճախ որոշիչ է լինում նրա անձի կայացման գործում։

Իհարկե, երեխայի անձի ձևավորմանը, ընտանիքից բացի, մասնակ-

ցում են բազմաթիվ այլ գործակալներ՝ կրթական հաստատությունները,

զանգվածային տեղեկատվության միջոցները, զանազան առաջնային և

երկրորդային խմբեր, այնուամենայնիվ, անժխտելի է ընտանիքի որոշիչ

դերը։ Հետևաբար, նրա անդամների մոտ հանցագործ վարքի դրսևորման

ժամանակ, հատկապես, երբ նրա կատարողը անչափահասն է, անհրա-

ժեշտություն է առաջանում դրա արմատները որոնելու ընտանիքում։

Պատմության ընթացքում, անչափահասների արդարադատության

հետ կապված, ընտանիքի դերը պարադոքսալ է եղել։ Երբեմն այն դիտվել է՝

որպես հանցագործությանը նպաստող գործոն, որն առաջացնում է իրա-

վախախտ վարք։ Երբեմն էլ այն դիտվել է՝ որպես հանցագործ վարքի սանձ-

ման ամենաարդյունավետ ներուժը։ Այս պարադոքսը հնարավորություն է

տալիս ոչ միայն հասկանալ, որ ընտանեկան պայմանները և ծնողական

վարքը բանալի են հանդիսանում անչափահասների իրավախախտումնե-

րը բացատրելիս, այլև նրա միջոցով կարելի է գտնել անչափահասների

իրավախախտ վարքի ուղղման ամենաարդյունավետ միջոցը։

Ժամանակի ընթացքում այս կամ այն պետության մեջ հնչել են կոչեր

երեխաների հանցագործություն գործելու դեպքում ծնողներին պատաս-

խանատվության ենթարկելու մասին։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում 1991

թ. ընդունված օրենքն ուղղակի շեշտում էր, որ ծնողները պատասխանա-

տու են երեխաների վարքագծի համար։ Մասամբ սրանով էր պայմանա-

Page 53: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

53

վորված իրավախախտ անչափահասներին հաստատություններ ուղար-

կելու փոխարեն համայնքում պատժելու մասին որոշումը։ Սկսեցին կա-

ռուցվել համայնքային ուղղման հաստատություններ։ Շատ կարևոր նո-

րամուծություն էր երիտասարդական դատարանների փոխարինումը ըն-

տանեկան դատարաններով, որտեղ ծնողները կենտրոնական տեղ էին

զբաղեցնում։ Քրեական արդարադատության հայեցակարգի առանցքը

կազմող «անհատական պատասխանատվություն», «մեղք», «անմեղու-

թյուն» և «պատիժ» հասկացությունները փոխարինվեցին «խնամք»,

«պաշտպանություն», «բարեկեցություն», «բուժում» և «վերականգնում»

հասկացություններով։ Հատուկ վերաբերմունք ձևավորվեց իրավախախտ

աղջիկների նկատմամբ։ Կարծում էին, որ աղջիկների իրավախախտում-

ների արմատները գտնվում են հենց նրանց ընտանիքներում։ Եվ կար այն

սպասումը, որ աղջիկները պետք է դառնան մայրեր և տնային տնտեսու-

հիներ։ Համապատասխանաբար, նրանց վերականգնողական ծրագրերը

ներառում էին աղջիկներին նման զբաղմունքների մեջ ընդգրկելը և սովո-

րեցնելը։ Այստեղ կարևոր դեր էին խաղում կնոջ մասին ավանդական

պատկերացումները։ Ակտը նաև շեշտում էր, որ հանցագործության կան-

խումը սկսվում է տանը։ Ակտի արդյունքում դատարաններն իրավունք

ստացան անչափահասների հետ կապված որոշ դեպքերում ուղղակի

պատասխանատվության ենթարկել ծնողներին՝ նրանց կանչել դատա-

րան, ստիպել վճարել տուգանքներ, ստիպել վերահսկել երեխաների վար-

քը։ Լավ ծնող լինելը դարձավ օրենք ու կարգ, և պատիժը տեղափոխվեց

ընտանիք։ Համայնքային ծառայության միջոցով պատժի սահմանումը

երիտասարդ իրավախախտներին պահում էր հենց ընտանիքում, և

հետևաբար, հսկողությունը դրվում էր նաև ծնողների վրա, որոնք ստա-

նում էին հսկիչի գործառույթ12։

Երբ հանցագործության երևույթը դիտարկում ենք ընտանիքի հետ

հնարավոր կապի տեսանկյունից, առաջին միտքը, որ ծագում է, այն է, որ

ժառանգականության մեխանիզմների միջոցով ընտանիքն իր երիտա-

սարդ սերնդի մոտ ծնում է հանցագործ վարքագիծ։ Այսինքն, եթե ծնողնե-

րից որևէ մեկի մոտ նկատվել է հանցագործ վարքագիծ, ապա նրանց երե-

խաները մեծ հավանականությամբ նույնպես պետք է դրսևորեն նման

վարքագիծ։ Կամ էլ երեխաները ծնողներից ժառանգում են կենսաբանա-

կան այնպիսի հատկանիշներ, որոնք բարենպաստ նախադրյալներ են

հանդիսանում հանցագործ վարքի ձևավորման համար։ Հանցագործու-

                                                            12 R. Dallos and E. McLaughlin/Ed./, Social Problems and the Family, London, 1995. p. 155–185. 

Page 54: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

54

թյան առաջացման կենսաբանական բացատրությունը շրջանառության

մեջ է դրվել շատ վաղուց։ Դեռևս 19–րդ դարի վերջին իտալացի բժիշկ Չե-

զարե Լոմբրոզոն որոշակի կապ է տեսել հանցագործ վարքի և մարդու

ֆիզիկական որոշ հատկանիշների միջև։ Ըստ նրա՝ հանցագործությունը

նույնքան բնական և անհրաժեշտ երևույթ է, որքան մարդու ծնունդը և

մահը։ Լոմբրոզոյի գնահատմամբ՝ հանցագործների մոտավորապես 35

տոկոսը կազմում են բնածին հանցագործները։ Նա պնդում էր, որ հանցա-

գործ տիպն աչքի է ընկնում ներքևի առաջ ընկած ծնոտով, ծնոտի վրա

նոսր մազերով և ցավի նկատմամբ ցածր զգայունակությամբ13։ Իսկ ամե-

րիկացի հոգեբան և բժիշկ Շելդոնը պնդում էր, որ հանցագործ վարքին

առավել հակված են մեզոմորֆ տիպին պատկանող անհատները՝ մարմնի

ուժով ու սլացիկությամբ աչքի ընկնող մարդիկ14։ Հետագայում որոշ հե-

տազոտողներ փորձում էին զարգացնել այն թեզը, որ իրենց գեներում մեկ

ավելի y տիպի քրոմոսոմ ունեցող տղամարդիկ ավելի են հակված հան-

ցագործ վարքին, քան մյուսները15։ Իհարկե, անժխտելի է մարդու կենսա-

բանական և հոգեբանական առանձնահատկությունների դերը հանցա-

գործ վարքագծի դրսևորման գործում։ Երբեմն դրանց առկայությունը

պայմանավորում է դժվար հարմարվող տիպի անձի ձևավորումը, որն էլ

հաճախ ոտնահարում է իրավական նորմերը։ Այդ առանձնահատկու-

թյունները երբեմն փոխանցվում կամ վերարտադրվում են ծնողների մի-

ջոցով, բայց միանշանակ պնդել, որ նրանց ամուսնության ժամանակ կա-

րելի է կանխատեսել նրանց երեխաների մոտ հանցագործ վարքի առկա-

յությունը կամ բացակայությունը, չի կարելի։ Ընտանիքը մեկուսացած չէ

հասարակությունից, և երեխայի անձը ձևավորվում է բազմաթիվ ուրիշ

գործոնների ազդեցության ներքո։

Եվ վերջապես՝ չնայած մարդ արարածն իր ծնողներից ժառանգում է

հարյուրավոր հատկանիշներ, ընդհանուր առմամբ, նրա վարքը սովորե-

լու արդյունք է։

Սոցիալականացման գործընթացն սկսվում է դեռևս ներարգան-

դային զարգացման շրջանում և շարունակվում մարդու ողջ կյանքում։ Եվ

այդ գործընթացի հիմնական գործակալներից մեկը, ինչպես նշվեց, ընտա-

նիքն է՝ որպես ինստիտուտ և որպես խումբ։ Ընտանիքում է, որ երեխան

առաջին անգամ ծանոթանում է մարդկային դերերին ու վարքի մոդելնե-

                                                            13 Н. П. Дубинин, Н. И. Карпец, В. Н. Кудрявцев, Генетика, поведение, отвтственность, 

М., 1982. с. 42. 14Э. Гидденс, Социология, М., 1999. с.124. 15 Նույն տեղում: 

Page 55: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

55

րին։ Այստեղ են ձևավորվում նրա արժեքային կողմնորոշումները և բարո-

յական սկզբունքները։ Դա հասարակություն է հասարակության մեջ և

չնայած, որպես սոցիալական ինստիտուտ, ստեղծված է հասարակության

կարիքները բավարարելու համար, սակայն դա չի նշանակում, որ այն

միշտ և ամենուրեք բարեխղճորեն ու սոցիալապես ցանկալի ձևով բավա-

րարում է հասարակության պահանջմունքները։ Ընտանիքը նաև անհատ-

ներից բաղկացած փոքր խումբ է, որտեղ ձևավորվում են որոշակի ներխմ-

բային նորմեր ու սովորույթներ, որոշակի արժեքային կողմնորոշումներ,

որոնք կարգավորում են նրա անդամների վարքը։ Իհարկե, դա չի բացա-

ռում, որ ընտանիքի անդամները երբեմն ունենան կողմնորոշումներ,

որոնք չհամընկնեն ոչ միայն հասարակության, այլև ընտանիքի կողմնո-

րոշումներին։ Ահա հարաբերությունների այդ բարդ հանգույցը, դրան

ավելացրած նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ կարգի մի շարք պայմաններ

(բնակավայր, բնակարան, կենցաղ, նյութական պայմաններ, կրթական

ստատուս և այլն), կազմում են այն միկրոմիջավայրը, որն ակտիվորեն

մասնակցում է երեխայի անձի, այդ թվում և հանցագործ, կերտմանը։

Իհարկե, շատ քիչ ընտանիքներ են հանդիպում, որոնք ուղղակիորեն ի-

րենց երեխաներին դարձնում են հանցագործ։ Բացառություն են կազմում

այն ընտանիքները, որտեղ հանցագործությունը դարձել է որոշակի ապ-

րելակերպ, և նույնիսկ որոշակի ավանդույթներ ու սովորույթներ կան,

օրինակ՝ քրեական կառույցների մեջ մտնող ընտանիքները։ Ընտանիքը

հիմնականում անուղղակիորեն է նպաստում իր ժառանգների մոտ հան-

ցագործ վարքի ձևավորմանը՝ իր գործառույթները լիարժեք կամ նորմալ

չիրականացնելու հետևանքով։

Այսպիսով՝ ընտանիքը մեղավոր է հանցագործ վարքագծի արտադ-

րության մեջ։ Հասարակության մեջ հանցագործությունը՝ որպես սոցիա-

լական երևույթ, առկա է նաև այն պատճառով, որ որոշ ընտանիքներ չեն

կարողանում (կարևոր չէ, թե ինչ պատճառով) լիարժեք իրականացնել

իրենց գործառույթները։ Այդպիսի ընտանիքները կարելի է անվանել «ռիս-

կային ընտանիքներ»։ Ռիսկային ընտանիքները նրանք են, որոնք սոցիա-

լապես բարեհաջող չեն և բարենպաստ միջավայր են հանցագործ վարքի

ձևավորման ու զարգացման համար։ Այդ ընտանիքներն են.

1. անբավարար ծնողական կարողություններով (երբ ծնողները չունեն

երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ

գիտելիքներ ու հմտություններ) ընտանիքը,

2. ոչ լրիվ ընտանիքը (երբ ծնողներից մեկը բացակայում է),

Page 56: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

56

3. կոնֆլիկտային ընտանիքը,

4. անցյալում կամ ներկայում հանցագործության համար դատապարտ-

ված ծնող ունեցող ընտանիքը,

5. աղքատ ընտանիքը,

6. հարբեցող և թմրամոլ ծնողներ ունեցող ընտանիքը:

Ի՞նչ է նշանակում լավ ծնող լինել:

Կախված նրանից, թե ապագա մայրը ինչպիսի ֆիզիկական և սոցի-

ալհոգեբանական միջավայրում է ապրում, ինչ նյութեր է ընդունում իր

օրգանիզմի մեջ, երեխան կարող է դրսևորել տարբեր շեղումներ ու հակ-

վածություն։ Նրա ծնվելուց անձը ձևավորող սուբյեկտների և գործոնների

շրջանակը հսկայական չափով ընդարձակվում է։ Սակայն մարդկային

վարքի առաջին մոդելներին նա ծանոթանում է ընտանիքում՝ ծնողների

միջոցով։ Ծնողների վարքն այն առաջին կաղապարն է, որի նմանակմամբ

սկսում է ձևավորվել երեխայի սոցիալական դեմքը։

Իր գիտակցության զարգացմանը զուգընթաց, երեխան սկսում է ար-

ժեքավորելով և գնահատելով յուրացնել այն ամենը, ինչ տեղի է ունենում

իր շուրջը։ Այստեղից կարելի է ենթադրել, թե որքան կարևոր են այն

սկզբնական պայմանները, որոնք ստեղծվում են ընտանիքում երեխայի

խնամքի ու դաստիարակության համար։ Դրանցից թերևս կարելի է

առանձնացնել երեխաների խնամքի ու դաստիարակության վերաբերյալ

ծնողների ունեցած գիտելիքներն ու հմտությունները, փորձը, այսինքն՝

ինչ արդյունավետությամբ կարող են կատարել ծնողներն իրենց դերերն

ընտանիքում։ Սովորաբար մարդիկ մինչև ծնող դառնալն արդեն ինչ–որ

պատկերացումներ են ունենում իրենց ծնողական պարտականություննե-

րի մասին։ Հասարակությունը, որը շահագրգռված է իր վաղվա քաղաքա-

ցիների լինելիության հարցում, աշխատում է վերահսկել ծնող դառնալու

այդ գործընթացը և ապագա ծնողներին նախապատրաստել այդ ծանր ու

պատասխանատու գործի համար։ Իսկ այնտեղ, որտեղ դա թողնվում է

ինքնահոսի, ապագա ծնողները սովորաբար օգտագործում են այն փորձն

ու հմտությունները, որոնք ձեռք են բերում տարերայնորեն՝ իրենց շրջա-

պատում հանդիպած մարդկանցից, հիմնականում իրենց իսկ ծնողներից։

Եվ յուրաքանչյուր ծնող սկսում է իր երեխաների մեջ մարմնավորել դաս-

տիարակչական այն կարողությունները, որոնցով օժտված է։ Արդյունքը

լինում է հասարակական սպասումներից շեղումների այն բազմազանու-

թյունը, որոնց մեջ է մտնում նաև հանցագործ երեխան։ Երեխան ընտանի-

Page 57: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

57

քի սեփականությունը չէ, այլ հասարակության անդամը և պետության

վաղվա քաղաքացին։ Եվ հասարակության շահերը պահանջում են, որ

երեխան մեծանա ընտանիքում և հասարակության հսկողության տակ։

Այս տեսանկյունից մարդիկ որքան պատրաստ լինեն իրենց ծնողական

դերերին, այնքան փոքր կլինի նրանց երեխաների հանցագործ դառնալու

հավանականությունը։ Նման կապի առկայությունը նշվում է բազմաթիվ

հետազոտությունների արդյունքում։ Որքան փոքր են մարդկանց ծնողա-

կան կարողությունները, այնքան մեծ է հետագայում երեխայի իրավա-

խախտ դառնալու հավանականությունը. եթե ծնողները ծանոթ չեն երե-

խայի զարգացման տարիքային առանձնահատկություններին, չունեն

ծնողավարման տարրական հմտություններ, ապա հնարավոր է, որ իրենց

թողտվությամբ կամ անհամապատասխան վերաբերմունքով զգալի վնաս

հասցնեն իրենց երեխաների անձի ձևավորման գործին։

Իհարկե, կարևոր դեր են խաղում նաև երեխայի անհատական

առանձնահատկությունները, որոնց բացահայտման ու հաշվառման հա-

մար դարձյալ, եթե որոշակի հմտություններ չունեն ծնողները, ապա երե-

խաների զարգացումը կարող է անցանկալի ուղիով ընթանալ։

Բազմաթիվ հետազոտություններ են արվել երեխաների մոտ իրավա-

խախտ վարքի ձևավորման հնարավորության և ընտանիքի հետ կապի

բացահայտման ուղղությամբ։ Հետազոտողներն իրենց ուշադրությունը

սևեռել են տարբեր գործոնների ազդեցության վրա՝ բնակարանային պայ-

մաններից մինչև ընտանիքի անդամների փոխհարաբերությունները։ Ազ-

դող գործոնների թվում թերևս ամենակարևորը ծնողների դաստարակչա-

կան ներուժն է։ Սա բացատրվում է նրանով, որ ծնողներն ունեն բավա-

րար դաստիարակչական կարողություններ, որոնք կարող են զգալիորեն

չեզոքացնել մյուս ռիսկային գործոնների ազդեցությունը երեխայի անձի

ձևավորման վրա։

Օրինակ՝ հետազոտությունները հաստատում են, որ ծնողների ան-

բավարար դաստիարակչական գործունեությունն ամենամեծ նախազգու-

շացնողն է ավելի ուշ տարիքում երեխայի մոտ անձի և սեփականության

նկատմամբ ոտնձգությունների մասին16։ Ուեսթը և Ֆարինգտոնը վկայում

են, որ խիստ և ոչ ճիշտ ծնողական դիրքորոշումը, վատ դաստիարակու-

թյունը և ծնողական կոնֆլիկտը, որոնք դիտվում են մինչև երեխայի ութ

տարին լրանալը, հուշում են ավելի ուշ պատանեկան խախտումների մա-

սին17։

                                                            16 H. Wilson, Delinquency and Child Neglect, London, 1962. p. 96. 17 ÜáõÛÝ ï»ÕáõÙ, ¿ç 104: 

Page 58: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

58

Ծնողների դաստիարակչական կարողությունները պայմանավոր-

ված են նրանց գիտելիքներով ու հմտություններով, նրանց հոգեբանական

առանձնահատկություններով ու արժեքային կողմնորոշումներով։ Երե-

խային շատ սիրելը և փայփայելը, ունեցած ողջ ներուժը նրան տրամադ-

րելը դեռ չի նշանակում ծնողական դերի լավագույն կատարում։ Հաճախ

առաջին հայացքից երեխայի համար ծնողի կողմից իդեալական պայման-

ների ստեղծումը հանգեցնում է դժբախտության այդ նույն ծնողի և երե-

խայի համար։ Օրինակ՝ հետազոտողները բացահայտել են, որ ծնողների

դաստիարակչական հնարավորությունները մեծապես պայմանավորված

են նաև նրանց հոգեբանական առանձնահատկություններով։ Նրանց հո-

գեբանական կապը երեխաների հետ, այդ կապի էմոցիոնալ դրսևորում-

ները կարող են նպաստել կամ խանգարել դաստիարակության գործին։

Որոշ հետազոտողներ, ելնելով ծնողների հոգեբանական առանձնահատ-

կություններից և դաստիարակչական ոճից, նրանց բաժանում են չորս

խմբի՝ ջերմ–զուսպ, ջերմ–թույլատրող, սառը–զուսպ և սառը–թույլատրող,

և պնդում, որ վերջին տիպի ծնողների երեխաները հետագայում դառնում

են չար՝ իրավախախտ վարքի մեծ հավանականությամբ18։

Հիրսչին, ուսումնասիրելով երեխաների վարքագիծը ծնողների հետ

նրանց կապվածության տեսանկյունից, բացահայտել է, որ իրավախախտ

երեխաներն ավելի մեծ հաճախականությամբ, քան նորմալ վարքագիծ

ունեցողները, իրենց մայրերի հետ ունեցած կապը գնահատում են թույլ՝

շեշտելով, որ վերջիններս իրենց դաստիարակությամբ չեն զբաղվել,

նրանց հետ մտերմիկ կապ չի եղել, որ ծնողները ճիշտ չեն բացատրել

իրենց դերերը19։

Երեխայի դաստիարակության և սոցիալականացման գործընթաց-

ների մասին խոսելիս նրան սովորաբար պատկերացնում ենք՝ որպես

նյութ, հումք, որից ինչ ուզենանք, այն էլ կպատրաստենք։ Իրականում

երեխան նաև անհատ է, որի անհատականությունը սկսում է դրսևորվել

դեռ փոքրուց և երբեմն հակադրվում այն ջանքերին, որոնք թափում են

նրան դաստիարակողներն ու խնամողները։ Որոշ հետազոտողներ երե-

խաներին դասակարգում են երեք տիպի՝ նկատի ունենալով նրանց դաս-

տիարակվելու առանձնահատկությունները։ Այդ տիպերն են՝ հեշտ երե-

խաներ, դժվար երեխաներ և համեմատաբար պասիվ, դանդաղ հարմար-

վող երեխաներ։ Նրանք պնդում են, որ դժվար երեխաների մոտավորա-

պես 70 տոկոսը հետագայում ունենում են վարքային խնդիրներ, որոնք

                                                            18 J. Q. Wilson and R. J. Herrnstein/Ed./, Crime and Human Nature, London, 1985. p. 129. 19 ÜáõÛÝ ï»ÕáõÙ, ¿ç 83: 

Page 59: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

59

պահանջում են հոգեբուժական միջամտություն։ Հեշտ երեխաների միայն

18 տոկոսի մոտ են նման խնդիրներ նկատվում։ Դժվար երեխաները,

որոնք մեծանում են սթրեսային պայմաններում, ապակազմակերպված,

անկայուն ընտանիքներում, ավելի մեծ հավանականությամբ կարող են

դրսևորել իրավախախտ վարք, քան նրանք, ովքեր ստացել են ավելի լավ

խնամք ու դաստիարակություն20։

Քանի որ ծնողն ավելի շատ ժամանակ է անցկացնում երեխայի կող-

քին, ընդ որում՝ տարբեր իրավիճակներում, նա կարող է հետևել երեխայի

վարքին և նրանում հայտնաբերել իրավախախտ տարրեր։ Իրավախախտ

վարքի նմուշների հայտնաբերման դեպքում ծնողը պարտավոր է պատ-

ժել երեխային։ Սովորաբար ծնողները կամ ժամանակ չեն ունենում երե-

խաներին հետևելու համար, կամ էլ անկարող են լինում բացահայտել և

համապատասխան ձևով արձագանքել շեղվող վարքին։ Օրինակ՝

գերզբաղված ծնողները սովորաբար բավարար ժամանակ չեն ունենում

իրենց երեխաներով զբաղվելու համար։ Ցածր կրթական մակարդակ

ունեցող ծնողները հաճախ են դիմում պատժի անընդունելի ձևերին,

որոնք երեխայի մոտ հետագայում ծնում են վարքային խնդիրներ։ Սխալ

պատիժը թուլացնում է երեխա — ծնող կապը և առաջինի մոտ զարգաց-

նում ագրեսիվություն։ Հնարավոր է նաև, որ երեխան թաքցնի անցանկալի

վարքը ընտանիքում, և ծնողները չտեսնեն այն կամ տեսնեն այն ժամա-

նակ, երբ արդեն ուշ է։

Տարբեր դասակարգերի պատկանող ծնողներ դաստիարակչական

տարբեր հմտություններ ունեն։ Հետազոտողները բացահայտել են, որ մի-

ջին դասին պատկանող ծնողներն ավելի դեմոկրատական մոտեցում

ունեն երեխաների դաստիարակության նկատմամբ, իսկ բանվոր դասա-

կարգը` ավելի ավտորիտար։ Նրանք պնդում են, որ բանվոր դասակարգի

ավանդական խիստ ծնողական դաստիարակությունը (դաստիարակչա-

կան գործունեությունը) մեծապես հաջողակ է տղաներին ոստիկանու-

թյան միջամտություններից պաշտպանելու տեսակետից անգամ ուշ պա-

տանեկության շրջանում21։

Երբ ընտանիքի եկամուտները չեն աճում, ապա նրանում հայտնված

ամեն մի հաջորդ երեխա կտրուկ նվազեցնում է նյութական և հոգևոր մի-

ջոցների քանակը, որն ընտանիքն ի վիճակի է ծախսել յուրաքանչյուր

երեխայի վրա։ Օրինակ՝ այսօր հայ հասարակությունում զգալիորեն

դժվարացած է բազմազավակ ընտանիքների հոգսը, քանի որ հիմնական

                                                            20 H. Wilson. Delinquency and child Neglect, London, 1962, p. 108.   21 M. Barret and M. McIntosh, The Anti–social Family. London, 1982. p. 72.

Page 60: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

60

կենսական ծառայությունները դարձել են վճարովի, իսկ ընտանեկան

բյուջեն դատարկ է։ Հաճախ կարելի է հանդիպել այնպիսի երևույթի, ինչ-

պիսին երեխայի լքվածությունն է, երբ նա չի ստանում իր տարիքին հա-

մապատասխան անհրաժեշտ ծնողական խնամք և ուշադրություն։

Կոնֆլիկտային ընտանիքներ

Երեխաների մոտ իրավախախտ վարքի ձևավորման տեսանկյունից

ռիսկի մեծ գործոն է հանդիսանում ընտանեկան կոնֆլիկտը, հատկապես՝

երեխաների առաջնային սոցիալականացման շրջանում։

Ընտանիքի անդամների, հատկապես՝ ծնողների միջև փոխհարաբե-

րությունները մեծապես պայմանավորում են երեխաների հոգեբանության

զարգացումը։ Անձի նկատմամբ ճնշում, բռնություն, նվաստացում թույ-

լատրող ընտանիքների երեխաները, որպես կանոն, հոգեբանական

խնդիրներ են ունենում։ Ոմանց մոտ դրանք նույնիսկ հետագայում վե-

րածվում են հոգեկան շեղման։ Ագրեսիվությունը ծնում է ագրեսիվություն,

և իրենց վաղ տարիքում ընտանիքում ագրեսիվություն տեսած երեխանե-

րը հետագայում այն տանում են դուրս և դրսևորում ուրիշների հետ փոխ-

հարաբերություններում։ Ծնողների միջև կոնֆլիկտը հաճախ հանգեցնում

է ընտանիքի քայքայմանը։ Հայրը կամ մայրը լքում են երեխային։ Շատ հե-

տազոտողներ դա դիտում են որպես ռիսկի գործոն երեխաների մոտ շեղ-

վող վարք դրսևորվելու տեսանկյունից։

Հայ հասարակության մեջ հաճախ է պատահում, որ ամուսինների

միջև կոնֆլիկտը դառնա քրոնիկ ու անընդհատ անհանգստացնի կողմե-

րին՝ այդպես էլ արմատական լուծում չստանալով, ինչպիսին ամուսնա-

լուծությունն է։ Նման դեպքերում հաճախ ամուսիններն իրենց երերուն

միության պահպանումն արդարացնում են երեխաների շահերով, ինչն

իրականում հիմնավորված չէ։ Կոնֆլիկտային ընտանիքի համեմատ՝ ոչ

լրիվ ընտանիքն ավելի բարեհաջող միջավայր է երեխայի համար։ Բազ-

մաթիվ ուսումնասիրությունները վկայում են, որ ամուսնական կոնֆ-

լիկտն ավելի խիստ կոռելացիոն կապով է կապված երեխաների իրավա-

խախտ վարքի հետ, քան ամուսնալուծությունը22։

                                                            22 J. Q. Wilson and R. J. Herrnstein/Ed./, Crime and Human Nature, London, 1985. p. 74. 

Page 61: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

61

Ոչ լրիվ ընտանիքներ

Իրենց երկու կենսաբանական ծնողների հետ ապրող երեխաների

շրջանում իրավախախտ վարքի դրսևորումները շատ ավելի քիչ են, քան

ոչ լրիվ ընտանիքներում աճող երեխաների մոտ։ Որպեսզի երեխան լիար-

ժեք սոցիալականացվի, անհրաժեշտ է, որ նա իր կողքին ունենա երկու

ծնողներին էլ։ Երբ ծնողներից որևէ մեկը հեռանում է, ընտանիքում տեղի

է ունենում դերերի վերաբաշխում, և սովորաբար երեխաների հետ մնա-

ցած ծնողը չի կարողանում լիարժեք իրականացնել մյուս կողմի դերերը։

Հայրիշխանական խիստ ավանդույթներով հասարակության մեջ, երբ

հայրն է բացակայում ընտանիքից, ոչ միայն կտրուկ ընկնում է ընտանիքի

կենսամակարդակը, այլև խիստ վտանգվում է երեխաների, հատկապես՝

տղա երեխաների սոցիալականացման գործընթացը։ Հայաստանում

այսօր բավականին շատ են անհայր ընտանիքները։ Դրանց մեջ մտնում

են ամուսնալուծված, բաժանված և միայնակ մայրերի ընտանիքները։ Եթե

ամուսնալուծությունների միտումը հետխորհրդային Հայաստանում էա-

կան փոփոխություն չի կրել, ապա բաժանված ընտանիքների թիվը բազ-

մապատիկ աճել է՝ շնորհիվ աշխատանքի համար արտերկիր մեկնած ա-

մուսինների։ Միայնակ մայրերի ինստիտուտն էլ մեր հասարակության

վերջին «նվաճումներից» է, որը բուռն զարգացում ապրեց նաև հանրապե-

տությունում վարվող սոցիալական քաղաքականության շնորհիվ։ Այս

երեք տիպի ընտանիքներն էլ անբարեհաջող են հանցագործ վարքի ար-

տադրության տեսանկյունից։ Միայնակ մայրերի երեխաները սոցիալա-

պես ավելի դժվար հարմարվող են, քան մյուս ընտանիքներից սերածնե-

րը։ Խորթ հայր–մայր ընտանիքները, ըստ էության, ավելի հաջող չեն, քան

միայնակ մայրերի ընտանիքները։ 2001 թ. ՀՀ Աբովյանի քրեակատարո-

ղական հիմնարկում դատապարտյալների շրջանում կատարված զանգ-

վածային ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ազատազրկման դատա-

պարտված կանայք և անչափահաս տղաները հիմնականում սերում էին

ոչ լրիվ և անբարենպաստ ընտանիքներից։ Դատապարտված անչափա-

հասների 39 տոկոսի ընտանիքում բացակայում էր հայրը։ Նրանց մի

մասն ուներ անցյալում կամ ներկայում դատապարտված եղբայրներ։ Դա-

տապարտված կանանց 9 տոկոսը ամուսնացած չէր, 21 տոկոսը ամուս-

նացած էր, 49 տոկոսից մի փոքր ավելին՝ ամուսնալուծված, իսկ 23 տոկո-

սը՝ այրի։ Դատապարտված կանանց ընտանիքներում նույնպես դիտվում

էր ընտանիքի այլ անդամների՝ ծնողներ, եղբայրներ և քույրեր, անցյալում

կամ ներկայում դատապարտված լինելու փաստը։ Վերջին երկու խումբը

Page 62: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

62

կազմող կանանց մեծ մասն իրենց խնամքի տակ ունեին երեխաներ։ Ակն-

հայտ է, որ ազատազրկման դատապարտվածների բավականին մեծ մասը

ընտանեկան միջավայրի զոհն է. երեխաները չեն արժանանում անհրա-

ժեշտ ուշադրության ու չեն ստանում պահանջվող խնամքը, կանայք

ստիպված են լինում իրենց ուսերին տանել նաև տղամարդկանց համար

նախատեսված ընտանեկան բեռը և այլն։

Օրինակ՝ անչափահաս դատապարտյալներն իրենց հանցագործ կա-

րիերայի այսպիսի մեկնաբանություն էին ներկայացնում։ «Երբ հայրս

մեզանից բաժանվեց, սկսեցի այս ու այն կողմ ընկնել։ Հետո ինձ տա-

րան գիշերօթիկ, որտեղից փախա։ Տուն չէի գնում, որովհետև կբռնեին

ու նորից կտանեին գիշերօթիկ»։ Մեկ ուրիշը պատմում էր. «Երբ եղ-

բայրս չէր գնացել բանակ, երկուսով առևտուր էինք անում ու տունը

պահում։ Հենց որ նա գնաց բանակ, ես ստիպված էի աշխատանք որո-

նել։ Քանի որ աշխատանք չկար, սկսեցի գողություն անել»։ Երրորդը

պատմում էր. «Հայր չունեինք, իսկ ապրել հարկավոր էր։ Ու այդպես ես

ու եղբայրս դարձանք գող»։ Ու այսպես նույն ճակատագիրը, նույն ճա-

նապարհն ու ձեռագիրը։ Իսկ այստեղից՝ բանտից, նրանց փոքրիկ ճա-

կատագրերը արդեն լցվում են ընդհանուր հունի մեջ ու քշվում հոսան-

քի ուղղությամբ։

Այսինքն՝ միանշանակ կարելի է պնդել, որ արդեն ազատազրկված-

ները ոչ միայն անբարենպաստ ընտանեկան պայմանների ու միջավայրի

զոհն են հանդիսանում, այլև հենց նրանք են ակտիվորեն մասնակցում

նոր հանցագործ տարրերի պատրաստմանը՝ հանձինս իրենց անհայր մե-

ծացող երեխաների։ Նորմալ ու լիարժեք ընտանիքը կայունացնում է նրա

անդամների կյանքը, այն դարձնում ավելի ապահով ու պաշտպանված։

Այդպիսի ընտանիքը բարենպաստ տնտեսական, սոցիալհոգեբանական և

բարոյական միջավայր է հանդիսանում իր անդամների համար։ Ընտանի-

քը նեցուկ է լինում իր անդամների համար դժվար իրավիճակներում,

խնամում ու աջակցում նրանց։ Հետևաբար՝ ընտանիքը շատ կարևոր նե-

ցուկ է նաև այն դեպքերում, երբ նրա այս կամ այն անդամը սայթաքում է

կյանքում, խնդիրներ ունենում օրենքի և օրինականության հետ,

հայտնվում օրենքի պահապանների գործունեության դաշտում։

Page 63: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

63

Հանցագործ ծնող ունեցող ընտանիքներ

Գրականության մեջ լայնորեն քննարկվում է նաև հանցագործ ծնող-

ներ ունեցող ընտանիքների դեպքը23։ Նշվում է, որ ընտանիքի որևէ անդա-

մի հանցագործ վարքը մեծապես ավելացնում է ընտանիքի մյուս անդամ-

ների հանցագործություն կատարելու հավանակությունը։ Հանցագործ

ծնողների կողմից (երկու սեռի) հանցագործ երեխաներ մեծացնելու մի-

տում է նկատվում։ Կա նաև հակադիր տեսակետը։ Դա այն է, որ հանցա-

գործ արձանագրությամբ ծնողներն իրենց երեխաների մոտ չեն զարգաց-

նում իրավախախտ վարք և ավելի զգայուն են իրենց հանցագործ վար-

քագծի նկատմամբ, քան մյուս ծնողները։ Այս երկու տեսակետն էլ կարելի

է հիմնավորել բավականին ծանրակշիռ փաստարկներով։

Երբ ընտանիքում ծնողներից որևէ մեկն արդեն հասցրել է դատա-

պարտվել հանցագործություն կատարելու համար, առավել ևս, եթե դրա

համար ազատազրկվել է, ապա այդ ընտանիքը կարելի է համարել ռիս-

կային` քննարկվող համատեքստում վերը նշված մյուս գործոնների տե-

սանկյունից։ Այսինքն՝ հանցագործ ծնողի ներկայությունն արդեն վկայում

է ընտանիքի սոցիալականացնող փոքր ներուժի և եկամուտների կրճատ-

ման, այսինքն՝ աղքատացման մասին։ Ազատազրկման դատապարտված

ծնողի առկայությունը խոսում է նաև բաժանված ընտանիքի առկայու-

թյան մասին։ Ազատազրկման արդյունքում երբեմն նույնիսկ նման ընտա-

նիքները քայքայվում են, ինչը նույնպես նախադրյալ է ստեղծում երեխա-

ների հանցագործ սոցիալականացման համար։ Սակայն, մյուս կողմից,

հայտնի է, թե ազատազրկվածներն ինչ զրկանքների են ենթարկվում

ազատազրկման հաստատություններում։ Որպես ծնող՝ նրանցից ոմանք

ամեն գնով աշխատում են կանխել իրենց երեխաների գնալն իրենց հետքե-

րով։ Նրանց ավտորիտար «մանկավարժությունը» երբեմն ավելի արդյունա-

վետ է լինում այս ուղղությամբ, քան հանցագործ անցյալ չունեցող և դաս-

տիարակության դեմոկրատական մեթոդներին հետևող ծնողներինը։

Հարբեցող և թմրամոլ ծնողներ ունեցող ընտանիքներ

Հարբեցողությունը և թմրամոլությունը հակումներ են, որոնք, որպես

կանոն, ուղեկցում են հանցագործ վարքը։ Ոչ սթափ և ինքնատիրապե-

տումը կորցրած մարդը շատ հեշտ է ընկնում այլոց ազդեցության տակ և

                                                            23 T. Hirschi, ,,Crime and the Family,, – Crime and Public Policy, San Francisco, 1983. p. 53–69.

Page 64: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

64

կարող է հեշտությամբ կատարել հակաիրավական գործողություններ,

գերի դառնալ իր կենդանական բնազդներին ու մղումներին և այլն։

Այն դեպքում, երբ ընտանիքում կան հարբեցողությամբ կամ թմրա-

մոլությամբ տառապող ծնողներ, երեխաները խիստ խոցելի են դառնում

նման կախվածության, իսկ նրա միջոցով նաև հանցագործ վարքի

դրսևորման տեսանկյունից։ Նման ծնողները սովորաբար վատնում են ըն-

տանիքի՝ առանց այդ էլ աղքատիկ բյուջեն իրենց հակումները բավարա-

րելու համար, ինչն արդեն վտանգում է երեխաների կարիքների բավարա-

րումը։ Այդպիսի ծնողների երեխաները սովորաբար տառապում են

«լքվածության» երևույթից, հաճախակի են դառնում բռնության օբյեկտ,

իսկ նման փորձությունների ենթարկված երեխաները սովորաբար հետա-

գայում իրենք են բռնանում ուրիշների հանդեպ։ Հարբեցող և թմրամոլ

ծնողների միջավայրն անառողջ է բարոյահոգեբանական տեսանկյունից և

կոնֆլիկտային, հետևաբար՝ բարենպաստ երեխաների մոտ հանցագործ

վարքագիծ զարգացնելու տեսանկյունից։

Աղքատ ընտանիք

Որպեսզի ընտանիքը կարողանա բավարարել իր անդամների պա-

հանջմունքները, կարիք ունի անընդհատ արտադրվող նյութական միջոց-

ների։ Առանց այդ միջոցների՝ նրա անդամները չեն կարող ոչ միայն գո-

յատևել, այլև կզրկվեն իրենց պահանջմունքների բավարարման հնարա-

վորություններից։ Աղքատությունը սոցիալական ամենամեծ չարիքներից

մեկն է։ Այն մի վիճակ է, որը վերարտադրում է իրեն։ Աղքատ ընտանիքի

կյանքի որակի բարելավման հնարավորությունները խիստ սահմանա-

փակ են։ Աղքատ ընտանիքը ստիպված է լինում շահագործել իր անդամ-

ներին, նրանց մղել անօրինական գործողությունների։ Ապահովված ըն-

տանիքը մեծացող երեխային պատժելու ավելի մեծ հնարավորություններ

ունի, քան՝ աղքատը։ Առաջին ընտանիքում մեծացող երեխայի մոտ սովո-

րաբար ձևավորվում են արժեքային կողմնորոշումներ և ձգտումներ,

որոնց բավարարումը կապված է ընտանիքի ներուժի օգտագործման հետ։

Եվ եթե ընտանիքը ցանկանում է այդ գործոնն օգտագործել՝ որպես երե-

խայի վարքի կառավարման միջոց, ապա հաջողությամբ կարող է անել

այդ։ Աղքատի ունեցած միջոցները սահմանափակ են, հետևաբար, եթե

երեխայի մոտ շեղվող վարքի միտումներ կան, ապա ընտանիքը նրա

վարքագիծը վերահսկելու ավելի քիչ լծակներ ունի։ Եվ հաճախ է պատա-

Page 65: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

65

հում, որ այդպիսի ընտանիքներն իրենց երեխաներին պատժելիս դիմում

են պատժի ֆիզիկական ձևերին։

Ընտանիքը մի միջավայր է, որտեղ կարող է արտադրվել և վերար-

տադրվել հանցագործ վարք։ Նրա շրջանակներում ազդում են բազմաթիվ

գործոններ, որոնք էականորեն մեծացնում են երեխաների մոտ իրավա-

խախտ վարքի ձևավորման հավանականությունը։ Դրանք ռիսկային գոր-

ծոններ են։

Երեխաների մոտ իրավախախտ վարքի առաջացման հավանակա-

նության և նրանց ընտանիքների միջև կապը դիտարկող մասնագետներն

առանձնացնում են այդպիսի կապի չորս մոդել։ Դրանք են՝

1. Բարձիթողության (լքվածության) մոդել: Ըստ այս մոդելի՝ այն ծնող-

ները, ովքեր քիչ ժամանակ են անցկացրել իրենց երեխաների հետ և

լավ չեն խնամել ու դաստիարակել նրանց, կանգնած են հետագայում

իրավախախտ երեխաներ ունենալու մեծ ռիսկի առջև։

2. Կոնֆլիկտի մոդել, որի համաձայն հաճախակի ագրեսիվ փոխհարա-

բերություններն ընտանիքի անդամների միջև, որոնք տատանվում են

քրոնիկական ցածր մակարդակի հարկադրական փոխազդեցություն-

ներից մինչև ֆիզիկական բռնության դրսևորումները, կարող են երե-

խաների մոտ ծնել իրավախախտ վարք։ Կոնֆլիկտի մյուս ասպեկտն

այն է, որ ծնողները սովորաբար ունեն դեպի երեխան ունեցած

ժխտող դիրքորոշում, որը հաճախ փոխադարձ է։

3. Երրորդ մոդելը ներառում է ծնողական շեղվող վարքը և դիրքորո-

շումները, և հավանաբար նաև ժառանգական հետևանքները։ Այս մո-

դելը գործում է նաև այն ժամանակ, երբ ծնողները մտածում են, որ

շեղվող վարքը ցանկալի է իրենց երեխաների համար։ Սա կարող է

պատահել ստորին մակարդակի վրա, ինչպես, օրինակ, երբ ծնող-

ներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն թույլատրում են տղաների

բացակայությունը դպրոցից։

4. Չորրորդ մոդելը քայքայվող մոդելն է։ Այն կապված է ընտանեկան

կյանքի քայքայման և ընտանեկան այն գործընթացների հետ, որոնք

կարող են ազդել երեխաների վարքի վրա24։

                                                            24 “The Delinquent Way of Life”. – The Third Report of the Cambridge Study in Delinquent

Development by D. J. West and D. P. Farrington, London, 1977. p. 24.

Page 66: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

66

Առանձնացված ռիսկային գործոնների և հանցագործ վարքի միջև

չկա խիստ պատճառահետևանքային կապ։ Ուղղակի վիճակագրությունն

է հուշում նման կապի մասին։ Ընտանիքը փակ համակարգ չէ, հատկա-

պես, երբ երեխաները մեծ են և տարբեր թելերով կապված «մեծ հասարա-

կության հետ»։ Եթե ընտանիքը մեղավոր է երեխաների հանցագործ դառ-

նալու հարցում, ապա այն կարող է և պետք է ակտիվորեն ներգրավվի

հանցագործների ուղղման գործում։ Ավելին՝ միջամտելով ընտանիքի

կյանքին՝ հասարակությունը կարող է կանխել հանցագործ վարքագծի

ձևավորումը և զարգացումը։ Նման ծրագրերը կարող են կյանքի կոչվել

սոցիալական ծառայությունների կողմից, որոնց ներգործության օբյեկտը

պետք է լինի ռիսկային ընտանիքը։ Միջամտությունը կարող է իրակա-

նացվել ինչպես երեխաների ծնվելուց առաջ, այնպես էլ նրանց վաղ ման-

կության տարիներին։ Առաջին դեպքում շեշտը կարող է դրվել ապագա

ծնողներին իրենց դերերին նախապատրաստող ծրագրերի վրա։ Երկրորդ

դեպքում դրանց կարող են ավելանալ նաև բուն երեխաներին ուղղված

ծրագրերը։

Հարցեր ստուգման համար

1. Ինչպիսի՞ն է ընտանիքի դերն անչափահասի կյանքում։

2. Ինչպիսի՞ն է ԱԱ հետ կապված ընտանիքի դերը։

3. Որո՞նք են ռիսկային ընտանիքները։ Ինչպիսի՞ն է ռիսկային ըն-

տանիքների և անչափահասների կողմից հանցագործ վարքի

դրսևորումների միջև կապը։

Page 67: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

67

Գլուխ 2.

Անչափահասների արդարադատություն.

հայեցակարգային խնդիրների շրջանակը

2.1. «Անչափահասների արդարադատություն»

հասկացության մեկնաբանությունը

Անչափահասների արդարադատությունը (Juvenile justice. լատ.՝

juvenalis — երիտասարդական, յũstitia — արդարադատություն) կարող է

մեկնաբանվել՝ որպես անչափահասների կողմից կատարվող իրավա-

խախտումների, անչափահաս վկաների ու տուժողների խնդիրներով

զբաղվող հաստատությունների և կազմակերպությունների համակարգ։

Այն ենթադրում է որոշակի սուբյեկտներ կամ գործող անձինք, համապա-

տասխան հաստատություններ, որոնք կազմում են այդ համակարգի բաղ-

կացուցիչ օղակները, ինչպես նաև որոշակի նորմատիվ հիմք (օրենքներ

կամ այլ իրավական ակտեր), որոնք սահմանում են այդ համակարգի

գործառնման կանոնները։

Անչափահասների արդարադատության համակարգը հաստա-տությունների և կազմակերպությունների համակարգ է, որոնք համա-տեղ աշխատում են անչափահաս իրավախախտի, վկայի ու տուժողի հետ, և որոնց գործունեությունն իրականացվում է անչափահասների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրա-վական ակտերով։ Այդ հաստատությունների թվին են պատկանում՝ ոստիկանությունը, դատարանները, դատախազությունը, քրեակատա-րողական հիմնարկները, պրոբացիոն ծառայությունները, վերականգ-նողական և այլ հաստատությունները։

Անչափահասների արդարադատությունը կարելի է հասկանալ լայն

և նեղ իմաստներով։ Լայն իմաստով այն շատ ավելի մեծ սուբյեկտների

շրջանակ և գործընթացներ է նախատեսում, քանի որ դրանում ներգրավ-

վում են այնպիսի գործող անձինք և հաստատություններ, որոնք առկա

չեն դասական իմաստով արդարադատության իրականացման ժամա-

նակ։ Լայն իմաստով` անչափահասների արդարադատության գործըն-

թացում կամ համակարգում ներգրավված դերակատարների խայտաբղե-

Page 68: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

68

տությունը (երբեմն նույնիսկ ստվերում) երկրորդական պլան է մղում ար-

դարադատություն իրականացնող հիմնական սուբյեկտին՝ դատարանին։

Այսպես՝ լայն իմաստով անչափահասների արդարադատության մեջ

ներգրավված են ոչ դատական, նույնիսկ երբեմն ոչ իրավաբանական

բնույթ ունեցող այնպիսի մարմիններ, ինչպիսիք են հասարակական կազ-

մակերպությունները, տեղական ինքնակառավարման և տարածքային

կառավարման մարմինները, խնամակալության և հոգաբարձության մար-

մինները, որոշ երկրներում՝ երեխայի իրավունքների օմբուդսմենը, սոցի-

ալական ծառայությունները և այլն։

Նեղ իմաստով՝ անչափահասների արդարադատությունն իրենից

ներկայացնում է կոնկրետ իրավական ընթացակարգ, որի նպատակն է

անչափասների կողմից կատարվող իրավախախտումների, անչափահաս

վկաների ու տուժողների հետ կապված գործերի քննությունը և լուծումը։

Բնականաբար, նեղ իմաստով՝ անչափահաների արդարադատության

համակարգի առանցքային և հիմնական սուբյեկտը հանդիսանում է դա-

տարանը՝ որպես արդարադատություն իրականացնող մարմին, որը, որ-

պես կանոն, լինում է որոշում կայացնող վերջին ատյանը։

Շատ երկրներում ստեղծված են անչափահասների գործեր քննող

հատուկ դատարաններ, և մասնագետները հենց նման դատարանների

առկայությամբ են պայմանավորում երկրում անչափահասների արդա-

րադատության համակարգի առկայությունը։ Այդ մոտեցումը չի կարելի

լիարժեք համարել. անգամ անչափահասների մասնագիտացված դատա-

րաններ չունենալու պարագայում կարող են լինել հստակ օրենքով սահ-

մանված առանձնահատկություններ և ընթացակարգեր, որոնք կարգավո-

րում են անչափահաս իրավախախտների պատասխանատվության

խնդիրը։

Հայաստանի Հանրապետությունը պատկանում է այն երկրների

խմբին, որտեղ չկան անչափահասների գործերը քննող հատուկ դատա-

րաններ։ Դա, որպես կանոն, բացատրվում է անչափահասների հանցավո-

րության ցածր մակարդակով. անչափահասների վերաբերյալ քննվող

գործերի փոքր թվից ելնելով` առանձին մասնագիտացված դատարաններ

ունենալը նպատակահարմար չի համարվում։ Վերջերս արձակված նա-

խագահի հրամանագրով ՀՀ ընդհանուր իրավասության յուրաքանչյուր

դատարանում նշանակվել է մեկական դատավոր, ով, ի թիվս այլ գործե-

րի, զբաղվելու է անչափահասների վերաբերյալ բոլոր գործերով։ Միջազ-

գային կազմակերպությունների աջակցությամբ այդ դատավորները վե-

րապատրաստվել են։

Page 69: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

69

Կարծիք կա, որ ԱԱ ենթադրում է միմիայն դատարանների ներգրա-

վումը, սակայն իրականում համակարգի գործառնումը ոչ միայն պատժի

սահմանումն է, այլ նաև վերականգնումը։ Այլ հարց է, որ համակարգի

մնացած տարրերը՝ վերականգնմանն ուղղված ծառայությունները, դեռևս

զարգացած չեն։

Հարցեր ստուգման համար

1. Ինչպե՞ս կմեկնաբանեք «անչափահասների արդարադատություն»

հասկացությունը։

2. Անչափահասների արդարադատության մեկնաբանման լայն և

նեղ մոտեցումները ինչպե՞ս կարող են ազդել ԱԱ համակարգի

գործառնման վրա։

2.2. Անչափահասների արդարադատություն.

համառոտ պատմական անդրադարձ

Անչափահասների արդարադատության ներկայիս ընկալումն ունի

բավականին երկար և հետաքրքիր պատմություն։ Հին Հռոմում «Յուվենա-

լիա» էին կոչում երիտասարդության աստվածուհուն նվիրված տոնակա-

տարությունները։ Հռոմեական իրավունքում, ինչպես նաև առավել ուշ

շրջանի եվրոպական երկրների իրավական ակտերում նկատվում են

փորձեր՝ պաշտպանելու օրենքը խախտած երեխաներին դաժան պատժի

կիրառումից։

Հուստինիանոս կայսեր Դիգեստների չորրորդ գրքում կա 4–րդ կոչու-

մը, որը վերաբերում է 25 տ. չլրացած անձանց։ Համաձայն այդ կոչման՝

«…առավել երիտասարդները կարիք ունեն պաշտպանության, քանզի

նրանց դատողությունը երերուն է և ոչ ամուր ու ենթակա խաբեություննե-

րի…»։ Հռոմեական իրավունքը թողել է մեզ մեկ այլ վկայություն, որով պե-

տությունը պաշտպանում է անչափահասներին։ Սա պետության՝ որպես

հոր, դոկտրինան է։ Պետությունն է հայտարարվում որպես երեխայի վե-

րին խնամակալ։ Եթե խոսենք, թե ինչ են մեզ թողել անտիկ աշխարհը և

միջնադարը անչափահասների հանցագործությունների և դատարանի

առջև նրանց պատասխանատվության վերաբերյալ, ապա օրենքներում

խոսքը հիմնականում երեխաների պատժի մասին էր։ Թերևս այս շրջա-

նում է, որ առաջին անգամ խոսվեց անչափահասներին պատժից ազատե-

լու վերաբերյալ։ Հռոմեական իրավունքի XII օրենքում առկա էր երկու

Page 70: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

70

պայման, որոնց դեպքում հնարավոր էր անչափահասին ազատել պատ-

ժից։ Դրանք էին՝

1. երբ հանցագործը չէր գիտակցում արարքի բնույթը,

2. երբ հանցագործությունն իր ավարտին չէր հասցվել25։

Այս սկզբունքը տարածված էր բոլոր այն երկրներում, որոնք ընդու-

նում էին հռոմեական իրավունքը։ XII օրենքը նաև տարբերակում էր կան-

խամտածված և ոչ կանխամտածված հանցանքի տեսակները։ Համաձայն

օրենքի՝ կանխամտածված հանցանքը համարվում էր չփոխհատուցվող,

դրան պետք է հետևեր պատիժ։ Անչափահասի դեպքում, որը դիտարկ-

վում է հոգեբանորեն ոչ հասուն էակ, թույլատրվում էր մեղմել պատիժը։

Անչափահասների իրավունքներն ուսումնասիրող հայտնի ֆրանսիացի

հետազոտող Ֆիլիպ Ռոբերը գնահատում է XII օրենքը՝ որպես հիմնա-

րար` հետագայում անչափահասների արդարադատության ոլորտը կար-

գավորող օրենքների շարքում26։

Մանկության փաստի մերժումը բնորոշ էր միջին դարերին։ Հայտնի

շվեյցարացի հետազոտողներ Մորիս և Էնրիկա Վեյար–Ցիբուլսկիները,

ովքեր հատկապես հետաքրքրված էին միջին դարերում անչափահասնե-

րի հանցագործություններով, փաստում են, որ այդ շրջանում բավականին

տարածված էր անչափահասների նկատմամբ մահապատիժների կիրա-

ռումը։ Մասնավորապես՝ թվում էր, թե անչափահասները պաշտպանված

են մահապատժից, հատկապես Կարլ V–ի կողմից 16–րդ դարում քրեա-

դատավարության կանոններում, որոնք ստացել էին «Կարոլինաներ» ան-

վանումը, նշվում էր. «Եթե գողը կլինի 14 տարեկանից ցածր, նրան չեն

կարող դատապարտել մահապատժի, այլ պետք է ենթարկել մարմնական

կտտանքների, և նա պետք է տա խոստում՝ նման գործողություն երբևիցե

չիրականացնելու մասին»։ Թվում էր, թե անչափահասները պաշտպան-

ված էին մահապատժի կիրառումից, սակայն վերոնշյալ օրենքը շարու-

նակվում էր հետևյալ կերպ. «Սակայն եթե գողը 14 տարեկան է և ավելին,

և գողոնն էլ նշանակալի է, իսկ մեղմացուցիչ հանգամանքներ էլ առկա

չեն, դատավորները պետք է որոշեն, թե արդյոք արժե նման անչափահա-

սի ընդհանրապես ազատել մահապատժից»27։ Միջին դարերում անչա-

փահասների և չափահասների պատիժների նկատմամբ բացակայում էր

տարբերակումը, ազատազրկումը կիրառվում էր անգամ 7 տարեկան

                                                            25 Исмаилова Б. И., Рахимова М. А. Правовые основы системы ювенальной юстиции.

Учебное пособие. Ташкент, 2003, с. 31–35. 26 "Вопросы ювенальной юстиции". N 1(6) 2006. Журнал, ред. А. С. Автономов, с. 2. 27 Նույն տեղում:

Page 71: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

71

երեխաների նկատմամբ։ Միջնադարյան Եվրոպայում երեխաների իրա-

վունքների պաշտպանության անհրաժեշտությունն անգամ չէր դիտարկ-

վում։ Միայն առանձին երկրներում ուշադրություն էր դարձվում երեխա-

ների սոցիալական պաշտպանությանը, այն էլ՝ հիմնականում եկեղեցու

կողմից։ Այդ երկրներում օրենքը խախտած և որբ երեխաների աջակցու-

թյամբ զբաղվում էր եկեղեցին։

18–րդ դարի երկրորդ կեսին արդեն հայտնվեցին որոշակի վիճակագ-

րական տվյալներ՝ դատարաններում անչափահասների համար նախա-

տեսած հատուկ պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։ Անգլիա-

ցի փաստաբան Քինգը ուսումնասիրել է 1762–1782 թթ. Անգլիայում տեղի

ունեցած հանցագործությունները և եկել այն եզրահանգման, որ անչա-

փահաս ազատազրկվածները բոլորովին պաշտպանված չէին անգլիա-

կան բանտերում։ Ազատազրկվածների մեծ խումբ էին փոքրահասակ

տղաները և 10–13 տարեկան աղջիկները, ովքեր դատապարտված էին և

կրում էին իրենց պատիժը միևնույն հաստատություններում, ինչ չափա-

հասները28։

Նման մոտեցում առկա էր միջնադարում և միայն 19–րդ դարի կեսե-

րին մի շարք երկրներում սկսվեցին ձևավորվել օրենքներ, որոնք նախա-

տեսում էին հատուկ անչափահասների համար ստեղծված հաստատու-

թյուններ, որոնք կաշխատեին անչափահասների հետ արդարադատու-

թյան տարբեր փուլերում։

Այսպես՝ 1824 թ. Նյու Յորքում ստեղծվեց առաջին մեկուսարանը, որի

նպատակն էր առանձնացնել անչափահասներին չափահասներից բան-

տերում։ 1831 թ. Իլինոյս նահանգը նախատեսեց, որ որոշ օրենքներ, որոնք

նախատեսված էին անչափահասների և չափահասների համար, չպետք է

տարածվեն անչափահասների վրա։ 1869 թ. Բոսթոնում առաջին անգամ

կազմակերպվեցին դատական լսումներ հատուկ անչափահասների հա-

մար, ինչպես նաև իրականացվեց նրանց նկատմամբ պրոբացիան։ Այդ

նույն շրջանում էր, երբ ԱՄՆ–ի դաշնային օրենքը մինչև 16 տ. անչափա-

հասների գործերը դիտարկում էր առանձին չափահասների գործերից։

Սրանք թեև առանձին օրինակներ էին, սակայն քրեական քաղաքակա-

նությունն անչափահասների նկատմամբ, այնուամենայնիվ, շարունա-

կում էր մնալ ոչ երեխայակենտրոն29։

                                                            28 King P. Decision–makers and Criminal Law. 1750–1800//Hist. Journal 1984, Vol. 27, N 1, p.

25–58. 29 Исмаилова Б. И., Рахимова М. А. Правовые основы системы ювенальной юстиции.

Учебное пособие. Ташкент, 2003, с. 31–35.

Page 72: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

72

Չնայած դրան՝ այդ փոփոխությունները պատահական չէին և թե-լադրված էին հենց անչափահասների արդարադատության պատմու-թյամբ։ Ակնհայտ էր, որ հենց պատմությունը և ժամանակը թելադրեցին անչափահասների հարցերով մասնագիտացված համակարգ ունենալու պահանջմունքը առաջադեմ երկրներում30

Անչափահասների արդարադատությունն օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասների վերականգնմանն ուղղված հիմնական եղա-նակներից է` ի տարբերություն պատժի։ Անչափահասների արդարադա-տության համակարգի զարգացումը պայմանականորեն կարելի է բաժա-նել մի քանի փուլերի

։ Իրավախախտ երեխաների հանդեպ անչափահասների արդարադա-

տության նորովի մոտեցումը սկիզբ է առել 19–րդ դարի կեսերից, երբ ԱՄՆ–ում առաջին անգամ փորձ արվեց տարբերակված մոտեցում ցուցա-բերել անչափահաս իրավախախտների նկատմամբ։ Այդ ժամանակներից ի վեր անչափահաս իրավախախտների խնդիրը բազմաթիվ ուսումնասի-րությունների է ենթարկվել թե՛ իրավաբանների, թե՛ հոգեբանների, թե՛ սոցիոլոգների, թե՛ կրիմինոլոգների և թե՛ սոցիալական աշխատողների կողմից։

31

• 20–րդ դարի առաջին կես` անչափահասների արդարադատության դասական մոդելի ձևավորում, որը հետազոտողները սահմանում են՝ որպես «մարդասիրական պատերնալիզմ», որը ենթադրեց պատժի միջոցների նշանակալի մեղմում.

.

• 60–70–ական թթ. անչափահասների արդարադատության դասական մոդելի ճգնաժամ, անչափահասների նկատմամբ պատժի միջոցների խստացում.

• 70–90–ականներ. անչափահասների արդարադատության կազմա-կերպում՝ սոցիալական ոլորտի ազդեցության ներքո և համակարգի լիբերալացման միջոցով.

• 90–ականներից մինչ օրս. անչափահասների արդարադատության նոր ձևերի զարգացում (վերականգնողական արդարադատություն, ընտանեհեն աշխատանք և այլն):

Նման բաժանումը բնորոշ է եվրոպական երկրների մեծամասնու-թյանը, ինչպես նաև ԱՄՆ–ին և Կանադային, սակայն, օրինակ՝ Իտալիա-

30 Исмаилова Б. И., Рахимова М. А. Правовые основы системы ювенальной юстиции. Учебное пособие.

Ташкент, 2003, с. 31–35: 31 Шмидт В. Р. ИНТЕГРАЦИЯ ПОДРОСТКОВ В КОНФЛИКТЕ С ЗАКОНОМ: ЗАРУБЕЖНЫЙ ОПЫТ,

Москва, 2007. с. 12.

Page 73: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

73

յում և Իսպանիայում անչափահասների արդարադատության համակար-

գը ձևավորվել է ավելի ուշ՝ 20–րդ դարի երկրորդ կեսերին, և միանգամից

ձուլվել քրեական արդարադատության դեմոկրատացման գործընթացին։

Անչափահասների արդարադատության պատմությունը տվյալ երկ-

րում կարելի է ներկայացնել՝ որպես հին նորմերից հրաժարում և նոր

նորմերի ձեռքբերում, որոնք կնպաստեն տվյալ ոլորտի առավել զարգաց-

մանը։ Այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան և

Ճապոնիան, անչափահասների արդարադատության համակարգի առա-

ջացման պատճառն այն էր, որ մինչ այդ տվյալ ոլորտում անհասկանալի

խստություն էր կիրառվում։

Շատ երկրներում անչափահասների արդարադատության համա-

կարգի ներդրումն ունեցավ նաև բացասական հետևանքներ, ինչպես, օրի-

նակ՝ Ֆրանսիայում 1945 թ., երբ ներդրվեց երեխաների արդարադատու-

թյան համակարգը, անչափահասների շրջանում հանցագործությունների

թվի զգալի աճ նկատվեց։

20–րդ դարի 2–րդ կեսին անչափահասների արդարադատության

խնդիրը հայտնվեց միջազգային հեղինակավոր կազմակերպությունների

ուշադրության ներքո, ընդունվեցին բազմաթիվ միջազգային իրավական

փաստաթղթեր, շատ երկրներ իրենց օրենսդրություններում և հասարա-

կական կյանքում ներդրեցին այս ինստիտուտը։

Ներպետական օրենսդրությունն անչափահասների արդարադատու-

թյանն անդրադարձ է կատարում՝ իրավական ակտերում համապատաս-

խան առանձնահատկություններ սահմանելով, մասնավորապես՝ անչա-

փահասների քրեական պատասխանատվության, անչափահասների գոր-

ծերով վարույթի, ինչպես նաև անչափահասների նկատմամբ կիրառվող

հարկադրանքի միջոցներին ու դրանց կիրառման առանձնահատկու-

թյուններին։

Անչափահասների արդարադատությունն առաջացրել է ոչ դատա-

կան, նույնիսկ ոչ իրավաբանական մարմինների մի ամբողջ համալիր,

որոնք կոչված են ծառայելու դրան, ունեն օժանդակ գործառույթներ և

«ջուվենալ» արդարադատության պատմական զարգացման ընթացքում ոչ

հազվադեպ սկսել են ակտիվորեն հետին պլան մղել դատարանը` իբրև

արդարադատություն իրականացնող ավանդական մարմին։

Իրականում միջազգային չափանիշները ոչ թե ուղղակիորեն պա-

հանջում են, այլ կոչ են անում ստեղծել անչափահասների համար հա-

տուկ առանձին դատարանների համակարգ, որովհետև մասնագիտաց-

ված համակարգի առկայությունն ինքնին չի նշանակում խնդիրների բա-

Page 74: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

74

ցակայություն։ Նույն կերպ, ինչպես և համակարգի բացակայությունն ինք-

նին չի նշանակում, թե անչափահաս իրավախախտների, վկաների ու

տուժողների իրավունքները տվյալ երկրում համատարած ոտնահարվում

են։ Բազմաթիվ են երկրները, որտեղ պարզապես նախատեսված են

առանձնահատկություններ (օրինակ՝ փակ լսումներ), երբ դատարանը

լսում է անչափահասների գործերը, և նշանակվող պատիժները տարբեր

են և/կամ ավելի մեղմ են չափահասների համար սահմանված պատիժնե-

րից։

Շոտլանդիայում «երեխաների լսումների» համակարգը

Այս համակարգը նախատեսված է 18 տարին չլրացած իրավա-

խախտների համար, բացի այն դեպքերից, երբ իրավախախտումները

շատ լուրջ բնույթի են։ Դատարանի առաջ հայտնվելու փոխարեն նրանք

մասնակցում են լսումների, որոնց պայմանները նվազ պաշտոնական և

հարկադրական են, քան դատարաններինը։ Այստեղ մասնագիտացված

անդամների խորհուրդը ընտանիքի, սոցիալական աշխատողների,

ուսուցիչների և տվյալ երեխայի հետ խորհրդակցությունից հետո որո-

շում է կայացնում միջոցառումների վերաբերյալ՝ ելնելով երեխայի սոցի-

ալական ապահովությունից։ Լսման որոշումները կարելի է գանգատար-

կել դատական կարգով, սակայն երեխան լսումների ժամանակ չի կա-

րող ունենալ իրավական ներկայացուցիչ։ Քանի որ սա հակասության

մեջ է մտնում ԵԻԿ–ի Հոդված 37(դ)–ի հետ, որը երաշխավորում է իրա-

վական ներկայացուցչից օգտվելու իրավունքը, Միացյալ Թագավորու-

թյան կառավարությունը վերապահում արտահայտեց ԵԻԿ վավերաց-

ման ժամանակ։ Վերապահման հիմքն էր «ներկա երեխաների լսումների

աշխատանքները շարունակելու իրավունքը...», որը «տարիների ընթաց-

քում փաստել է, որ երեխաների հիմնախնդիրների լուծման արդյունա-

վետ եղանակ է...»։ Այս վերապահումը հանվեց 1997 թ. ապրիլի 18–ին։

Հարցեր ստուգման համար

1. Որո՞նք էին անչափահասների արդարադատության համակարգի

ստեղծման պատմական նախադրյալները։

2. Որո՞նք են անչափահասների արդարադատության համակարգի

զարգացման հիմնական փուլերը։

Page 75: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

75

2.3. Անչափահասների արդարադատության

գաղափարախոսական հիմքը

Անչափահասների արդարադատության դասական մոդելը ձևավոր-

վել է հետևյալ համոզմունքի շրջանակներում. «Երեխան չի կարող լինել

հանցագործ. նա հանգամանքների զոհ է»։ Այս համոզմունքից բխում են մի

շարք սկզբունքներ.

1. Երեխայի շահերը գերակա են ընտանիքի շահերից։ Հետևաբար ծա-

ռայությունները, որոնք ներկայացնում են երեխայի շահն ու աշխա-

տում երեխաների հետ, ունեն իրավունք միջամտելու ընտանիքի

կյանքին՝ երեխայի իրավունքների ոտնահարման դեպքում։

2. «Հանցանքին համապատասխան պատիժ» սկզբունքի փոխարեն ան-

հրաժեշտ է ուսումնասիրել երեխայի համապատասխան իրավիճա-

կը և կարիքները. «Ինչո՞ւ է հանցանք գործել»։

3. «Ոչ թե պատիժ, այլ ուղղում». մի շարք երկրներում առկա է միտում

չհասցնել անչափահասի գործը մինչև դատարան, այլ հիմնվել սոցի-

ալական և այլ ծառայությունների միջամտության և աջակցության

վրա (diversion)։

4. Դատական նվազ ֆորմալ գործընթաց, մասնավորապես՝ փակ լսում-

ներ, կոնֆիդենցիալություն և այլն։

5. Համընդհանուր օրենքներ կիրառելու փոխարեն դիտարկել յուրա-

քանչյուր դեպք առանձին–առանձին։ Այլ խոսքերով՝ իր բնույթով ան-

չափահասների դատավորը պետք է տիրապետի նաև հոգեբանի որո-

շակի հմտությունների, որպեսզի կարողանա բացահայտել արարքի

դրդապատճառը32։

Դասական պատկերացումներում սովորաբար դատարանը քրեա-

կան դատավարության շրջանակներում իրականացնում է հետևյալ երեք

հիմնական գործառույթները.

1. բարձրաձայնում և վերահաստատում է անձի խախտված իրա-

վունքը,

2. «զգուշացնում» է ուրիշ հնարավոր հանցագործներին այնպես, որ հետ

պահի նրանց իրավախախտումներից,

3. մեկուսացնում է հանցագործին այնպես, որ խոչընդոտի նրա կողմից

կրկնվող իրավախախտ վարքագիծը33։

                                                            32 Junger–Tas J. Youth Justice in the Netherlands //Crime and justice. 2004. Vol.31. p. 315–316.

33 Âîëêîâ Â. Í. Þðèäè÷åñêàÿ ïñèõîëîãèÿ, Ìîñêâà, 2003, ñ.171.

Page 76: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

76

Քրեական դատավարության խնդիրն է ոչ միայն պայքարել հանցա-

վոր արարքների և դրանք կատարած մեղավոր անձանց դեմ, այլև երաշ-

խիք հանդիսանալ անձի և հասարակության համար, պաշտպանել նրանց

քրեական դատավարության ոլորտում պետական մարմինների և պաշ-

տոնատար անձանց հնարավոր ինքնիրավ գործողություններից և չարա-

շահումներից։

Այսպիսով՝ քրեական դատավարության նպատակն է հանցավորու-

թյան դեմ պայքարը և հանցավորության նկատմամբ վերահսկողության

սահմանումը։

Ըստ այդմ՝ օրենսդիրը վարույթ իրականացնող մարմիններին յուրա-

քանչյուր քրեական գործով պարտավորեցնում է ձեռնարկել բոլոր միջո-

ցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում.

1. քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած յուրաքանչյուր

ոք բացահայտվի.

2. ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադր-

վի և չդատապարտվի.

3. ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դա-

տավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և

ազատությունների այլ սահմանափակման34։

Մինչև քրեական գործի դատական քննությունն անհրաժեշտ է ձեռնար-

կել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի մեղադրյալը չխուսափի քննությունից

ու դատից և հնարավոր լինի հատուցել հանցագործության հետևանքով

հասցված նյութական վնասը։ Այս հարցերը պետք է լուծում ստանան նախ-

քան դատական նիստը։ Յուրաքանչյուր քրեական գործի հիմքը դրվում է

նախնական քննության ընթացքում։ Քրեական դատավարության այս փուլը

կոչված է պարզելու այն բոլոր հարցերը, որոնք անհրաժեշտ են գործով

ճշմարտության բացահայտման համար և դատարանին հնարավորություն

են տալիս արդարացի և հիմնավոր դատավճիռ կայացնելու։

Քրեական հանցագործության կատարման մեջ կասկածվող կամ մե-

ղադրվող ձերբակալված անձն անմեղ է համարվում (և իրավունք ունի, որ

իր հետ այդպես վարվեն) այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղավորու-

թյունն օրենքի համաձայն ապացուցված չէ դատավարության ընթացքում,

որի ժամանակ նա ունի իր պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր

երաշխիքները։ Քրեական, հետևաբար նաև պատժողական քաղաքակա-

նության խստացումը առաջին հայացքից համարժեք արձագանք է թվում

                                                            34 «Ð³Ýó³íáñáõÃÛ³Ý ¹»Ù å³Ûù³ñÁ ¨ Ù³ñ¹áõ Çñ³íáõÝùÝ»ñի áõ ³½³ïáõÃÛáõÝÝ»ñÇ

å³ßïå³ÝáõÃÛ³Ý ÑÇÙݳËݹÇñÁ¦, ԵՊՀ Ññ³ï., º., 2004, ¿ç 67:

Page 77: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

77

հանցավորության վիճակագրության ներկայիս պատկերին, սակայն, ինչ-

պես վկայում է զարգացած եվրոպական երկրների փորձը, հանցավորու-

թյան նույնիսկ արագընթաց աճի պայմաններում գերակշռում է քրեական

քաղաքականության ոչ թե խստացման, այլ մեղմացման միտումը։

Չափազանց խիստ պատիժները, որոնք չեն համապատասխանում

կատարված արարքի բնույթին և հասարակական վտանգավորության

աստիճանին, միայն առաջին հայացքից կարող են հանգեցնել հասարա-

կական արդարության զգացումի բավարարման, սակայն անվիճելիորեն

կհանգեցնեն կրկնակի անարդարության, որի վերականգնումը կլինի

նույնքան դժվար, որքան առաջնային անարդարությունը, միևնույն ժամա-

նակ չափազանց մեղմ պատիժներն ունակ չեն լինի վերականգնել հան-

ցագործության հետևանքով խաթարված անարդարությունը, այլ ընդամե-

նը լրացուցիչ տառապանքներ կպատճառեն հանցագործության զոհերին,

կխորացնեն հասարակության և մարդկանց հիասթափությունն ու կամ-

րապնդեն հանցավորության դեմ պայքարելու պետության և իշխանու-

թյունների անկարողության վերաբերյալ հասարակական կարծիքը։

Անչափահասների իրավախախտումներին արձագանքելու մի տար-

բերակ է 1960–ականներին և 1970–ականներին մեծ նշանակություն ստա-

ցած «սոցիալական ապահովության մոտեցումը»։ Այս դոկտրինի համա-

ձայն՝ երիտասարդ իրավախախտը դիտվում էր՝ որպես խնամքի և պաշտ-

պանության կարիք ունեցող և քրեական հետապնդման փոխարեն, դառ-

նում սոցիալական ապահովության միջոցառումների «օբյեկտ»։ Լատինա-

կան Ամերիկայի երկրներում այս մոտեցումն արտացոլվում էր այն փաս-

տի մեջ, որ այն երիտասարդը, որը կատարում էր «հակասոցիալական»

արարքը համարվում էր «ոչ նորմալ» իրավիճակի զոհ, այսպես կոչված՝

«ոչ սովորական իրավիճակ», որտեղ վտանգվում է նրա բարոյական և ֆի-

զիկական բարեկեցությունը։ Այս մոտեցումը համատեղում է նաև քրեա-

կան պատասխանատվության նվազագույն տարիքի ավելի բարձր շեմի

դրական կողմերը (որոշ դեպքերում՝ 18 տարեկան) ոչ ճնշողական միջո-

ցառումների հետ։ Այդուհանդերձ, երեխաների իրավունքների պաշտ-

պանները շատ երկրներում հարցականի տակ են դնում այս մոտեցման

կոնցեպտուալ հիմքերի և գործնական հետևանքների նպատակահարմա-

րությունը։ Պերուն, օրինակ, հրաժարվել է նրանից։

Քննադատություններից մեկը վերաբերում է դոկտրինի «հայրական»

բնույթին, համաձայն որի երիտասարդը գործնականորեն դառնում է պե-

տության խնամակալության տակ գտնվող անձ՝ իրավունքներ և իրավա-

կան լեգիտիմություն ունեցող անձի փոխարեն։ Հաճախակի տեղավորու-

Page 78: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

78

մը «խնամքի» հաստատություններում իրականում շատ քիչ է տարբեր-

վում ուղղիչ հաստատություններում տեղավորելուց, որտեղ երիտասար-

դը կարող է պահվել տարիներ շարունակ` «պաշտպանության» նկատա-

ռումներով։ Ավելին՝ հակասոցիալական համարվող արարքները նա-

խօրոք չէին սահմանվել, և հետևաբար համապատասխան պատշաճ ըն-

թացակարգը բացառվում էր։

Երեխաների իրավունքների պաշտպանության գործիքներից մեկն է հակաիրավական գործողություն կատարած անչափահասնե-րի նկատմամբ դատավարության հատուկ կարգի ձևավորումը, այն է` «ջուվենալ» արդարադատություն։ Այն իրենից ներկայացնում է անչափահասների նկատմամբ արդարադատության հատուկ համա-կարգ։ Այդ համակարգի հիմքում ընկած է «parens patrie» դոկտրի-նան, համաձայն որի պետությունը հանդես է գալիս իբրև խնամա-կալ կամ անչափահասների համար պատասխանատու անձ` պաշտ-պանելով նրանց վտանգավոր վարքագծից և վնասակար միջա-վայրից։

Անչափահասների գործով առաջին դատարանը ստեղծվել է Ավստրալիայում (1890 թ.), ապա նման դատարաններ են ստեղծվել Կանադայում (1894 թ.) և ԱՄՆ–ում (1899 թ.)։ Նրանց օրինակին են հետ-ևել այլ երկրներ, որտեղ կարճ ժամանակ անց առաջացել են ազգային դատարաններ անչափահասների համար։ Այսօր «ջուվենալ» դատա-րաններ են գործում աշխարհի առավել քան 60 երկրներում։

Անչափահասների դատարանների կոնցեպցիայի զարգացման պատմությունը վկայում է տվյալ հարցի առնչությամբ տարբեր մոտե-ցումների առկայության մասին։ Ինքնավար յուվենալ արդարադատու-թյունն առաջացել է ոչ բոլոր երկրներում, ուր ստեղծված են եղել դա-տարաններ անչափահասների համար։ Բավականին հստակ նշմարվել է երկու տարբերակ. 1. ընդհանուր դատարանի հետ չկապված ինքնուրույն դատարան, 2. ընդհանուր դատարանի` անչափահասների գործերը քննելու գոր-

ծառույթ ունեցող կազմ: Անչափահասների գործերով դատարանների առաջացման հենց

սկզբում ինքնուրույն «ջուվենալ» արդարադատությունը ձևավորվել է ԱՄՆ–ում, Կանադայում, Անգլիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Հու-նաստանում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում, Լեհաստանում, Հունգարիայում, Եգիպտոսում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Նոր

Page 79: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

79

Զելանդիայում, Շվեյցարիայի ֆրանսիական կանտոններում։ Գերմա-նիայում, Ավստրիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Շվեյցարի-այի գերմանական կանտոններում, խնամակալության գործերով դա-տարանների գործառույթները միացվել են անչափահասների գործե-րով դատարանների գործառույթներին, որի հետևանքով նրանց գոր-ծունեության առաջին պլան է մղվել անչափահասների իրավունքների դատական պաշտպանության, այլ ոչ թե հանցավորության դեմ պայքա-րի խնդիրը, ինչը տեղի է ունեցել առաջին խմբի երկրների դատարան-ներում։

Որոշ երկրներ գնացել են անչափահասների գործերով դատավոր-

ների մասնագիտացված կազմերի ստեղծման ճանապարհով։ Դա տեղի է ունեցել Իռլանդիայում, Իտալիայում, Հունաստանում, Շվեյցարիա-յում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում։

Հատված Save the Children «Երեխաների պաշտպանությունը բռ-նություններից» ձեռնարկից

Անչափահասների արդարադատության հիմնական նպատակը սո-

ցիալական ծառայությունների և տեղական իշխանությունների մակար-

դակում իրականացվող բարեփոխումներն են՝ ուղղված անչափահասնե-

րի վերականգնողական գործընթացի կազմակերպմանը։ 70–ական թթ–ից

անչափահասների հարցերով արդարադատության ներկայիս հիմունքնե-

րը մնացել են անփոփոխ. –ական թթ. սկզբին տեղի ունեցած որոշ փո-

փոխություններ կապված էին անչափահասների կրթության կոմպոնեն-

տի զարգացման հետ։

Անչափահասների արդարադատության դասական մոդելը ստեղծվել

է՝ որպես անչափահասների նկատմամբ պատերնալիստական վերաբեր-

մունքի արձանագրություն, երբ վերադաս ինստիտուտները` անչափա-

հասների հարցերով դատարանները, հատուկ հաստատությունները, դա-

տախազությունները և ոստիկանությունը, ստանձնում էին անսահմանա-

փակ իշխանություն որոշումների կայացման հարցում և պահպանում էին

գաղտնիության այնպիսի աստիճան, որ անչափահասների արդարադա-

տությունը դարձել էր այդ ինստիտուտների սեփական սկզբունքների գե-

րին և կոտրել էր դասական արդարադատության հիմքերը` կապված ան-

չափահասների նկատմամբ ներքին արդարադատության հետ։

Page 80: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

80

–ական թթ. կեսերին ԱՄՆ վճռաբեկ դատարանն ուշադրություն դարձրեց անչափահասների հետ աշխատանքում փոխհատուցման հանգամանքի վրա։ Աղմկահարույց Գաուլթիի դեպքն ապացուցեց տվյալ ժամանակաշրջանի արդարադատության համակարգի ոչ կա-յուն լինելու փաստը, այսինքն` պետք էին փոփոխություններ` կապ-ված երկուստեք համադրությամբ՝ և՛ պատժի կրմամբ, և՛դատապար-տյալի իրավունքների պաշտպանությամբ։

1964 թ. 15–ամյա Ջերալդ Գաուլթիին կալանավորեց Գիլա քաղաքի ոստիկանապետը՝ առանց վերջինիս ծնողներին հայտնելու։ Ջերալդին ձերբակալելու պատճառը նրա հարևանուհի տիկին Օրա Քուքին հեռա-խոսով անպատվելն էր։ Համաձայն Գաուլթիի ցուցմունքի՝ իր ընկերնե-րից մեկը զանգահարել էր իրենց տանից, երբ ինքը դուրս էր եկել սենյա-կից։ Վերադառնալով սենյակ՝ Գաուլթին լսել է, թե ինչպես է ընկերն ան-պատվում ինչ–որ մեկին, որից հետո վերցրել է հեռախոսը նրա ձեռքից, դրել այն և դուրս հրավիրել իրենց տանից։ Դրա մասին նա հայտնեց նաև քաղաքի՝ անչափահասների հարցերով մասնագիտացված դատա-վորին, որից հետո անչափահասին պահեցին կալանավորված ևս մի քանի օր, հետո ազատեցին՝ առանց որևէ բացատրության։ Դրանից հե-տո Ջերալդի ծնողները ստացան դատական լսման վերաբերյալ ծանու-ցում։ Գաուլթիին մեղադրանք առաջադրվեց չափահասների համար նախատեսված հոդվածով՝ 2 ամիս ազատազրկում և տուգանք՝ 50$։ Դա-տական լսմանը ներկա չէր տուժողը, և շուրջ 40 տարի անց Գաուլթին նշեց, որ ինքը մինչ օրս չի էլ տեսել այդ կնոջ դեմքը։ Ընտանիքին մերժե-ցին փաստաբան ունենալու իրավունքը։ Ընտանիքը բողոքարկեց այս որոշումը, որի արդյունքում ԱՄՆ բարձրագույն դատարանը որոշեց, որ տեղի է ունեցել իրավունքների խախտում, քանի որ երեխային մերժել էին փաստաբան ունենալ, չէր նշանակվել պաշտոնական մեղադրանք, չէր տեղեկացվել սեփական անձի դեմ ցուցմունքներ չտալու իրավունքի մասին, ինչպես նաև կայացված պատիժը համապատասխանում էր չա-փահասներին, այլ ոչ թե անչափահասներին35:

Գաուլթիի գործով կայացված որոշումն ունեցավ մի շարք հետևանքներ և նպաստեց անչափահասների արդարադատության համակարգի վերանայմանը։

                                                            35 ²é³í»É Ù³Ýñ³Ù³ëÝ տե՛ս http://en.wikipedia.org/wiki/In_re_Gault

Page 81: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

81

Իրականացրած արարքների համար անչափահասների պատասխա-

նատվությունը դարձել է արդիական թեմա` անչափահասների արդարա-

դատության բարեփոխման կարևորման վերաբերյալ դեբատների տեսան-

կյունից։

1974 թ. քրեաբան Ռոբերտ Մարտինսոնի կողմից հրապարակված

հաշվետվությունը վերաբերում էր բանտային համակարգում իրականաց-

ված բարեփոխումներին, մասնավորապես իրավախախտների վերա-

կանգնմանն ուղղված բարեփոխումների ուսումնասիրությանը։ Գնահա-

տումը ցույց տվեց, որ այլընտրանքային պատիժների արդյունավետու-

թյան մակարդակը ցածր է, երբ շեշտադրվում է անչափահասի նկատ-

մամբ վերահսկողությունը, որի արդյունքում չի իրականացվում կարևո-

րագույն գործառույթը, այն է` ռեցիդիվի կանխարգելումը36: Միևնույն ժա-

մանակ վերականգնողական ծառայություններն ունենում են իրենց դրա-

կան ազդեցությունը իրավախախտների հետագա վերաինտեգրման

վրա37: Անչափահասների արդարադատությունն այդ ժամանակահատ-

վածում չդարձավ թափանցիկ և անվերապահորեն ընդունելի, սակայն

դասական արդարադատության նկատմամբ վստահությունը «կոտրվեց»։

Լիբերալիզմին զուգահեռ՝ առաջ եկավ քրեական արդարադատության

առավել դաժանացման դարաշրջան, որը չէր կարող չվերաբերվել նաև

անչափահասների արդարադատության ոլորտին։ Վոն Հիրշի հայտնի

գիրքը՝ «Արդարադատություն. պատիժների ընտրությունը» (Doing Justice։ The Choice of Punishments) (1976), բացեց վիճակագրության նոր դարաշր-

ջան` կապված անչափահասների հանցագործությունների թվի աճի հետ։

«Պատիժ ըստ արժանվույնի» կրման հետ կապված սկզբունքը վերափոխ-

վեց պատժի մեղմացման և վերականգնման, սակայն, նոր դասի տեսու-

թյան հետևորդների կարծիքով, անչափահասները պետք է կրեն պատիժ,

պարզապես, կախված հանգամանքներից և իրավիճակից, պետք է որոշվի

պատժի մեղմացման աստիճանը։ Սակայն, ինչպես հայտնի է, քաղաքա-

կան պրակտիկան և տեսությունը միանգամայն տարբեր բևեռներ են։ Նի-

դեռլանդներում պատժի դաժանացման գաղափարը, առանց այլընտ-

րանքների առաջարկի, այնքան համոզիչ էր, որ հետազոտողներին մնում

էր միայն ընդունել այն։ Անչափահասների արդարադատության համա-

կարգը եկավ փոխարինելու դաժանացման գաղափարներին, որոնք մինչ

այդ տիրում էին հասարակությունում` պայմանավորված պատժիչ ար-

                                                            36  Lafave W. Criminal Justice and Supreme Court. New York MacMillan Publishing Company,

1991. p. 36. 37 ²é³í»É Ù³Ýñ³Ù³ëÝ տե՛ս http://www.sagepub.com/upm-data/36811_6.pdf

Page 82: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

82

դարադատությամբ։ Անչափահասների արդարադատության համակարգը

կլինիկասոցիալական մոդելներ կամ մոտեցումներ են, որոնք ուշադրու-

թյունը հանգամանորեն սևեռում են իրավախախտի վարքի վրա, միևնույն

ժամանակ գործում է համագործակցությունը։

Այսպիսով՝ անչափահասների արդարադատության համակարգի

ներդրման հիմնավորումը դեպքերի մեծամասնությունում դուրս է իրա-

վագիտության սահմաններից և առավել մոտ է հումանիզմի գաղափար-

ներին։ Անչափահասների արդարադատության համակարգի գործառ-

նումն այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան,

Ճապոնիան, պայմանավորված էին քրեական արդարադատության նոր-

մերի և սանկցիաների չհիմնավորված դաժանությամբ (մասնավորապես

երեխաների նկատմամբ)։ Եվ այս նոր համակարգին անցում կատարելու

որոշիչ գործոններից մեկը հանդիսացավ հետևյալ պնդումը. «Կյանքի

սկզբնական փուլում չխանգարել և չվնասել մարդուն»։ Սակայն շատ գիտ-

նականներ այս համակարգի ձևավորման հիմնավորումը կապեցին ոչ թե

հումանիզմի գաղափարների հետ, այլ 19–20–րդ դարերում մանկության

նկատմամբ հասարակական գիտակցության փոփոխման։ Պոստինդուստ-

րիալ հասարակություններում երեխան դարձավ արժեք` որպես ապագա

աշխատուժ38: Հետևաբար առաջացավ ուղղակի պահանջարկ մի համա-

կարգի ներդրման, որը չէր «արժեզրկի» ապագա աշխատուժին։ Անշուշտ,

գտնվեցին նաև այնպիսի երկրներ, որոնցում անչափահասների արդարա-

դատության համակարգի ներդրումը պայմանավորված էր պարզապես

արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացմամբ,

ինչպես, օրինակ` Ֆրանսիան, որն ընդունեց 1945 թ. անչափահասների

արդարադատության մասին օրենքը։

Հարցեր ստուգման համար

1. Որո՞նք են անչափահասների արդարադատության դասական մոդե-

լի հիմք հանդիսացող հիմնական սկզբունքները։

2. Բնութագրե՛ք անչափահասների արդարադատության դասական մո-

դելը։

3. ԱԱ հայեցակարգի զարգացման ինչպիսի՞ փուլեր կարող եք նկա-

րագրել։

                                                            38 Davis A.. (De)Constructing Dependency: Institutional, Historical Perspectivities of Welfare //

Review of Radical Political Economics. 2004. Winter. Vol. 36. N 1. p. 37–51.

Page 83: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

83

2.4. Անչափահասների արդարադատություն. համակարգի

գործառնման միջազգային իրավական համատեքստը

Խոսելով ցանկացած համակարգի մասին՝ կարևոր է առանձնացնել

այն տարրերը, որոնք պայմանավորում են տվյալ համակարգը։ Այս տե-

սանկյունից անչափահասների արդարադատությունը՝ որպես համա-

կարգ, բաղկացած է երկու կարևոր տարրերից, որոնք և պայմանավորում

են վերջինիս գործառնումը հասարակությունում։ Դրանք են`

1. իրավական դաշտը, որը լեգիտիմացնում և կարգավորում է տվյալ

համակարգի գործառնումը տվյալ հասարակությունում.

2. ինստիտուցիոնալ համակարգը, այսինքն՝ բոլոր այն կառույցները,

որոնք իրականացնում են համակարգում տեղի ունեցող գործընթացները:

Անչափահասների արդարադատության և, ընդհանուր առմամբ, երե-

խայի իրավունքների վերաբերյալ միջազգային կառույցների կողմից ըն-

դունվել և ընդունվում են բազմաթիվ իրավական փաստաթղթեր, որոնց

նպատակն է պարտավորեցնել միջազգային իրավունքի սուբյեկտներին,

հատկապես պետություններին, հարգելու անչափահասների իրավունք-

ները, ստեղծելու նրանց նորմալ զարգացման կենսապահովման համար

անհրաժեշտ պայմաններ։

Միջազգային այդ գործիքները շատ հաճախ տալիս են այն ուղենիշ-

ները, որոնց ուղղությամբ պետք է զարգանան պետությունների օրենս-

դրությունները և պրակտիկան՝ ապահովելու երեխաների հիմնական ի-

րավունքների պաշտպանությունը և դրանց հանդեպ հարգանքը անչա-

փահասների արդարադատության ոլորտում։

Այդ փաստաթղթերի շարքում կան ինչպես միջազգային պայմանագ-

րեր (հիմնականում բազմակողմ համաձայնագրեր), որոնք պետություն-

ների համար սահմանում են պարտադիր կատարման ենթակա միջազ-

գային իրավական պարտավորություններ, այնպես էլ խորհրդատվական

բնույթի փաստաթղթեր և հանձնարարականներ։

Դրանք են՝

ՄԱԿ–ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան (տե՛ս

Հավելվածներ. Գլուխ 2.1),

Բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքի նվազագույն ստան-

դարտ կանոններ (United Nations Standard Minimum Rules for the

Treatment of Prisoners),

Page 84: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

84

Անչափահասների գործերով արդարադատության իրականացման

ՄԱԿ–ի նվազագույն ստանդարտ կանոններ (Պեկինյան կանոններ)՝

մեկնաբանություններով (United Nations Standard Minimum Rules for

the Administration of Juvenile Justice ("The Beijing Rules", with

commentaries) (տե՛ս Հավելվածներ. Գլուխ 2.2),

Միավորված ազգերի կազմակերպության ուղենիշները անչափա-

հասների հանցավորությունը կանխելու վերաբերյալ (Ռիադյան ու-

ղենիշներ) (United Nations Guidelines for the Prevention of Juvenile

Delinquency (The Riyadh Guidelines)),

Քրեական գործերով վերականգնողական արդարադատության

ծրագրերի կիրառման հիմնական սկզբունքներ (Basic Principles on the

Use of Restorative Justice Programmes in Criminal Matters),

Ազատությունից զրկված անչափահասների պաշտպանության վե-

րաբերյալ ՄԱԿ–ի կանոններ (Հավանայի կանոններ) (United Nations

Rules for the Protection of Juveniles Deprived of their Liberty (The

Havana Rules)),

Քրեական արդարադատության համակարգում հայտնված երեխա-

ների նկատմամբ գործողությունների ուղենիշներ (Guidelines for

Action on Children in the Criminal Justice System),

Հանցագործությունից տուժած և հանցագործության վկա երեխաների

գործերով արդարադատության ուղենիշներ (Guidelines on Justice in

Matters Involving Child Victims and Witnesses of Crime),

Ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալ

ՄԱԿ–ի նվազագույն ստանդարտ կանոններ (Տոկիոյի կանոններ)

(United Nations Standard Minimum Rules for Non–custodial Measures

(The Tokyo Rules)),

Կալանքի կամ ազատազրկման որևէ ձևի ենթարկված բոլոր անձանց

պաշտպանության հիմնական սկզբունքներ (Body of Principles for the

Protection of All Persons under Any Form of Detention or Imprisonment),

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ CM/Rec(2008)11

հանձնարարականն անդամ երկրներին` Պատիժների կամ այլ մի-

ջոցների ենթարկված անչափահաս իրավախախտների վերաբերյալ

եվրոպական կանոնների վերաբերյալ (Recommendation

CM/Rec(2008)11 of the Committee of Ministers to Member States on the

European Rules for Juvenile Offenders Subject to Sanctions or Measures),

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ Rec(2003)20

հանձնարարականն անդամ երկրներին` անչափահասների հանցա-

Page 85: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

85

վորությանն արձագանքելու նոր ուղիների և անչափահասների գոր-

ծերով արդարադատության դերի վերաբերյալ (Recommendation

Rec(2003)20 of the Committee of Ministers to Member States Concerning

New Ways of Dealing with Juvenile Delinquency and the Role of Juvenile

Justice),

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ Rec(2005)5 հանձ-

նարարականն անդամ երկրներին` փակ հաստատություններում

պահվող երեխաների իրավունքների վերաբերյալ (Recommendation

Rec(2005)5 of the Committee of Ministers to Member States on the Rights

of Children Living in Residential Institutions),

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ R(87)20 հանձնա-

րարականն անդամ երկրներին` անչափահասների հանցավորու-

թյանը սոցիալական արձագանքների վերաբերյալ (Recommendation

No. R (87) 20 of the Committee of Ministers to Member States on Social

Recations to Juvenile Justice),

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ R(99)19 հանձնա-

րարականը անդամ երկրներին` քրեական գործերով մեդիացիայի

վերաբերյալ (Recommendation No. R (99) 19 of the Committee of

Ministers to Member States Concerning Mediation in Penal Matters),

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ R(89)12 հանձնա-

րարականը անդամ երկրներին` բանտում կրթության վերաբերյալ

(Recommendation No. R(89)12 of the Committee of Ministers to Member

States on Education in Prison),

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ CM/Rec(2010)1

հանձնարարականն անդամ երկրներին` Եվրոպայի խորհրդի պրո-

բացիոն կանոնների վերաբերյալ (Recommendation CM/Rec(2010)1 of

the Committee of Ministers to Member States on the Council of Europe

Probation Rules),

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ Rec(2006)2 հանձ-

նարարականն անդամ երկրներին` Եվրոպական բանտային կանոն-

ների վերաբերյալ (Recommendation Rec(2006)2 of the Committee of

Ministers to Member States on the European Prison Rules):

Կան նաև բազմաթիվ այլ միջազգային կոնվենցիաներ, որոնք ուղղա-

կիորեն չեն վերաբերում անչափահաներին, բայց անուղղակի կերպով

կարգավորում են նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված

խնդիրները, օրինակ՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատու-

Page 86: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

86

թյունների մասին եվրոպական կոնվենցիան», «Քաղաքացիական և քա-

ղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը», «Խոշտան-

գումների դեմ ՄԱԿ–ի կոնվենցիան», «Երեխայի առևանգման քաղաքացի-

ական ասպեկտների մասին կոնվենցիան», Եվրոպական բանտային կա-

նոնները և այլն։

Հարցեր ստուգման համար

1. Որո՞նք են այն հիմնական իրավական փաստաթղթերը, որ կար-

գավորում են ԱԱ ոլորտը։

2. Ի՞նչ դեր ունեն այդ փաստաթղթերն ԱԱ ոլորտի կարգավորման

գործընթացում:

2.5. Անչափահասների արդարադատություն. հայաստանյան

իրականություն, համեմատություն միջազգային փորձի հետ

Անչափահասների արդարադատությունը ներկայացվում է որպես

արդարադատության մի համակարգ, որն առաջնորդվում է հետևյալով.

• արդարադատական գործընթացի մեղմում (հումանիզմի նկատա-

ռումներով),

• այն բացերի լրացում, որոնք խոչընդոտ են հանդիսանում անչափա-

հասին հասարակությունում ներգրավվելու համար,

• երեխայի հակաօրինական վարքի ցուցաբերման կանխարգելում:

Անկասկած, այս ամենը վերաբերում է նաև ընդհանուր քրեական

արդարադատության համակարգին։

Ժամանակակից անչափահասների արդարադատությունը բնու-թագրվում է երկակիությամբ։ Մի կողմից՝ այն առանձին իրավական նորմերի համակարգ է անչափահասների համար, առանձին երկրնե-րում՝ նաև չափահասների համար, մյուս կողմից՝ անչափահասների արդարադատությունն ընկալվում է՝ որպես արդարադատության առավել մարդասիրական ձև, քանզի այն կենտրոնացած է մարդու վրա, այլ

Page 87: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

87

ոչ թե համակարգի կողմից պատժի իրականացման գաղափարի շեշ-տադրման վրա։ Անչափահասների արդարադատությունն այն աստի-ճան յուրահատուկ պետք է լինի, որ տարբերվի դասական արդարա-դատությունից, լինի երեխայակենտրոն և բխի ոչ միայն հասարակու-թյան շահերից, այլև հենց իր` դատապարտյալի շահերից։ Այն նաև պետք է ուղեկցվի ոչ միանշանակության սկզբունքով39:

«Անչափահասների արդարադատություն» հասկացությունը չի կա-

րելի նույնականացնել միայն անչափահասների դատարանների հետ, այլ

անհրաժեշտ է դիտարկել այն որպես համակարգ, որը ներառում է

հետևյալ տարրերը40.

1. մարդկանց որոշակի խումբ (անչափահասներ), ում ներառում է

տվյալ համակարգի գործառնական շրջանակը,

2. իրավական միջոցառումներ, որոնք կիրառվում են անչափահասների

նկատմամբ,

3. հատուկ նորմեր, որոնցով կկարգավորվեն հետաքննության և դա-

տական քննության գործընթացները,

4. հատուկ դատական մարմիններ, որոնք կդիտարկեն գործերը,

5. մարմիններ ու ծառայություններ, որոնք կիրականացնեն պատիժը և

վերականգնումը:

ՀՀ–ում գոյություն չունի անչափահասների արդարադատության

առանձին համակարգ, որը բնորոշ է անգլոսաքսոնական և եվրոպական

շատ երկրների։ ՀՀ–ում անչափահասների գործերի քննությունը կազմում

է քրեական, քաղաքացիական, վարչական ընդհանուր դատավարության

մի մաս, որը կարող է կարգավորվել համապատասխան օրենսդրական

ակտի առանձին գլխով` նվիրված անչափահասների գործերով առանձ-

նահատկություններին։ Այս մոտեցման պարագայում օրենսդրական կար-

գավորումից դուրս են մնում մի շարք հարցեր, որոնք պահանջում են

ոլորտի ավելի մանրամասն կարգավորում։

Դիտարկելու համար համակարգում գործընթացի կազմակերպման

առանձնահատկությունները, տարանջատենք անչափահասների արդա-

                                                            39 §àã ÙdzÝ߳ݳÏáõÃÛáõݦ ï»ñÙÇÝÁ Ù»Ïݳμ³ÝíáõÙ ¿ Ñ»ï¨Û³É Ï»ñå. Ûáõñ³ù³ÝãÛáõñ ¹»åù

Ûáõñ³Ñ³ïáõÏ ¿ª ³ÝÏ³Ë ÁݹѳÝñáõÃÛáõÝÝ»ñÇó: 40 ²é³í»É Ù³Ýñ³Ù³ëÝ տե՛ս http://tmu-pmr.ru/view_konf.php?id=18

Page 88: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

88

րադատության համակարգի յուրաքանչյուր փուլի ինստիտուցիոնալ կա-

ռուցվածքը41.

Նախաքննության փուլ: Անչափահասների արդարադատության հա-

մակարգում կարևորվում է ոստիկանության դերի սահմանումը։ Շատ

երկրներում ոստիկանությունը սահմանափակ է իր գործողություններում

և պարտավոր է իր կողմից բացահայտած տեղեկատվությունը հայտնել

դատախազին (ինչպես Գերմանիայում) կամ անչափահասների դատավո-

րին (ինչպես Ֆրանսիայում)։ Ոստիկանությունը կարող է ներգրավել նաև

հատուկ մարմիններ` գործող ոստիկանության կազմում, որոնք կաշխա-

տեն անչափահասի հետ (Նիդեռլանդներ, Ավստրիա, Բելգիա) և կհամա-

գործակցեն տարածքային սոցիալական ծառայությունների հետ։ Նման

մարմինների առկայությունը հեշտացնում է դատարանի գործը (օրինակ`

Մեծ Բրիտանիայում անչափահասների դատարանը պարտավոր է հա-

վաքել տեղեկատվություն անչափահասի մասին գործը հարուցելուց հե-

տո 10 օրվա ընթացքում)42։ Նախաքննության փուլն անչափահասների

արդարադատության համակարգում իրականացվում է հիմնականում

անչափահասների դատավորի, դատախազի կամ հատուկ մարմնի կող-

մից, սակայն հազվադեպ` ոստիկանների կողմից (ԱՄՆ, Կանադա, Նի-

դեռլանդներ)։ Մինչդեռ մեր երկրում չկան հստակ սահմանված այդ կա-

ռույցների պարտականություններն անչափահասների արդարադատու-

թյան ոլորտում։

Դատավարության փուլը ենթադրում է հատուկ տիպի դատարաննե-

րի առկայություն և հատուկ մասնագետներ` անչափահասների դատա-

վորներ։

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բազ-

մաթիվ երկրներ, ինչպիսիք են Ավստրիան, Կանադան, Խորվաթիան, Չե-

խիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան,

Նիդեռլանդները, Սերբիան, Սլովենիան, Ղազախստանը (երկու քաղաք),

Շվեյցարիան և այլն, ունեն անչափահասների համար նախատեսված հա-

տուկ դատարաններ և/կամ դատավորներ։ Այլ երկրներում օրենքը լրա-

ցուցիչ պահանջներ է սահմանում անչափահասների գործերը վարող դա-

տավորների համար։ Որոշ երկրներում (Ռումինիա, Կոսովո, Գերմանիա)

գոյություն ունեն նաև անչափահասների գործերով մասնագիտացված

                                                            41  Шмидт В. Р. ИНТЕГРАЦИЯ ПОДРОСТКОВ  В КОНФЛИКТЕ С ЗАКОНОМ:

ЗАРУБЕЖНЫЙ ОПЫТ. Москва, 2007. с. 32. 42 The Law and Social Work. Contemporary Issues for Practice / Ed. by L.–A. Cull, J. Roche

Palgrave. England, Open University, 2001. p. 99. 

Page 89: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

89

դատախազներ և անչափահասների գործերով մասնագիտացված ոստի-

կանություն (Թուրքիա)։ Անգլիայում և Ուելսում «անկախ փաստաբաննե-

րը» պատրաստ են օգնություն ցույց տալ ազատությունից զրկված անչա-

փահասներին։ Գերմանիայում գոյություն ունի Պատանիների սոցիալա-

կան ապահովության գրասենյակի հատուկ մասնաճյուղ, անչափահաս-

ների գործերով դատարանի օժանդակություն, որն օգնում է դատախազին

և դատարանին դատական քննության ժամանակ։ Անչափահասների դա-

տական քննության ժամանակ պահանջվում է սոցիալական դատարանի

օգնականի մասնակցությունը, որը պետք է լինի համայնքի անչափահաս-

ների սոցիալական ապահովության վարչության աշխատակից։ Վերջինս

պետք է սոցիալական հաշվետվություն պատրաստի և անչափահասի

անձնական կյանքի մասին փաստեր ներկայացնի, ինչպես նաև օգնի դա-

տավորին գտնելու համապատասխան պատժամիջոց43:

Ինչպես վերը նշվեց, ՀՀ օրենսդրությունը չի պարունակում անչափա-

հասների արդարադատության մասնագիտացված գործող օրենքներ կամ

ընթացակարգեր, իսկ անչափահասների գործերը վարում են ընդհանուր

իրավասության դատարանները։ Մինչդեռ ԵԻԿ–ի 40(3)–րդ հոդվածում

սահմանված է, որ մասնակից պետությունները պետք է խթանեն քրեա-

կան օրենսդրությունը խախտած անչափահասների նկատմամբ կիրառե-

լի հատուկ օրենքների, ընթացակարգերի, մարմինների և հաստատու-

թյունների ստեղծումը։

Պատժի կիրառման փուլ: Անչափահասների արդարադատության

ոլորտում ենթադրվում է լավ զարգացած պրոբացիոն համակարգ, որը

հնարավորություն կտա առավելագույնս և արդյունավետ կերպով օգտա-

գործել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են հսկողության հանձնում, պրո-

բացիա, համայնքային դիտարկում կամ ցերեկային կենտրոններ և վաղա-

ժամ ազատելու հնարավորություն։ Քրեական պատասխանատվության

փոխարինումն այլընտրանքային միջոցներով մեղմում է ազատազրկումն

ուղեկցող ստիգմատիզացիան, բռնությունը, ստորացումը և սոցիալական

խզումը։ Այն հնարավորություն է տալիս խուսափել անչափահասների

պիտակավորումից և նրանց քրեական անցյալն ամրապնդելուց՝ մեկու-

սացնելով նրանց հանցանք կատարածների շրջանում, ինչպես նաև զերծ

                                                            43 ¦²Ýã³÷³Ñ³ëÝ»ñÇ ·áñÍ»ñáí ¹³ï³í³ñáõÃÛáõÝÝ»ñÇ ¹Çï³ñÏáõÙ. ѳßí»ïíáõÃÛáõݧ,

ø³Õ³ù³óÇ³Ï³Ý Ñ³ë³ñ³ÏáõÃÛ³Ý ÇÝëïÇïáõï, ºñ¨³Ý, 2011, ¿ç 34:

Page 90: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

90

մնալ անչափահասների վերաինտեգրվելու և հետագա զարգացման հնա-

րավորությունների սահմանափակումից44։

Ֆրանսիայում գոյություն ունեն բազմապիսի հաստատություններ,

որտեղ օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասը կարող է կրել այլ-

ընտրանքային պատիժը.

կրթական տներ (Educational Action Homes). երեխան շարունակում է

հաճախել հանրակրթական դպրոց, շեշտադրվում է ազատ ժամանցի

կազմակերպումը.

կարճատև մեկուսացման կենտրոններ (մինչև 3 ամիս). անչափահա-

սը մեկուսանում է հասարակությունից և ստանում ինտենսիվ սոցի-

ալհոգեբանական աջակցություն.

ինտենսիվ ուսուցման կենտրոններ. աշխատանքները իրականաց-

վում են անչափահասների փոքր խմբերի հետ` 6–8 հոգի, որոնց

նպատակն է անդամների պոտենցիալի հզորացումը:

Ժամանակավոր մեկուսացման բոլոր այս կենտրոնները նախատես-

ված են այն անչափահասների համար, ովքեր ունակ են կրկնահանցա-

գործության։ Տարվում են ակտիվ աշխատանքներ մոտ 6 ամիս թե՛ անչա-

փահասի, թե՛ նրա ընտանիքի հետ։

Օրինակ` Ֆրանսիան, զարգացնելով անչափահասների արդարադա-

տության համակարգը, շեշտադրեց նախ և առաջ ծառայությունների հա-

մակարգը։ Արդարադատության նախարարության անչափահասների ար-

դարադատության վերաբերյալ 2005 թ. զեկույցը նվիրված էր հիմնակա-

նում կադրային քաղաքականությանը, այսինքն՝ այն մասնագետներին,

ովքեր պետք է ներգրավվեն այս համակարգ45:

ՀՀ–ում գոյություն ունի հանրապետական թիվ 1 հատուկ համալիրը

(կրթության նախարարության ենթակայության տակ), որտեղ սովորում

են օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաներ, մեկ ուղղիչ հիմնարկ` դա-

տապարտված անչափահասների համար, և անչափահաս կալանավոր-

վածներին պահելու վայր («Աբովյան» քրեակատարողական հիմնարկ)։

Որոշ երկրներ շարունակում են կիրառել փակ հաստատություննե-

րում օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասների տեղավորելու

սկզբունքը (ԱՄՆ, Կանադա)։ Այս երկրներում հատուկ հաստատություն-

ներ են տեղափոխում ինչպես դատապարտվածներին, այնպես էլ կան-

խարգելիչ նպատակներով։

                                                            44 Шмидт В.  Р. Интеграция   подростков в конфликте с  законом:  зарубежный опыт. Москва, 

2007. с. 21. 45 The Juvenile Justice System in France. France, Paris, 2005. p. 96.

Page 91: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

91

Այլ երկրներ ազատվում են մասնագիտացված հատուկ հաստատու-

թյուններից՝ փոխարինելով դրանք ցերեկային կենտրոններով, պրոբացի-

ոն ծառայություններով և այլն (Սկանդինավյան երկրները, Գերմանիան,

Նիդեռլանդները), հետևաբար այս երկրներում առավել հաճախ են կի-

րառվում պատժի այլընտրանքային ձևերը։

Վերականգնման գործընթացը, որպես կանոն, ընթանում է բոլոր

փուլերում, սակայն ունի տարբեր դրսևորումներ։ Որոշ երկրներում

(Սկանդինավյան երկրներ, Գերմանիա) վերականգնումը դիտարկվում է

որպես սոցիալական իրավունքների իրացում, իսկ որոշ երկրներում` որ-

պես ուղղվելու միջոց (ԱՄՆ, Իտալիա)։ Մինչդեռ մեր երկրում վերականգ-

նողական ծառայությունները մատուցվում են ՀԿ սեկտորի կողմից և

ուղղված են հիմնականում հանցագործությունների կանխարգելմանը։

Հատված «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի կողմից կատարված «Անչափահասների գործերով արդարադատու-թյունը Հայաստանում. օրենսդրության վերլուծությունից»46.

Հայաստանի Հանրապետությունում անչափահասների արդարա-

դատության համակարգը զգալիորեն տարբերվում է ընդունված մի-

ջազգային չափանիշներից։

Մասնավորապես՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան

պահանջում է մասնակից պետություններից մշակել և իրականացնել

անչափահասների արդարադատության համապարփակ քաղաքակա-

նություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով անչափահասների իրա-

վախախտումների կանխարգելմանը, այլընտրանքային միջոցների

ներդրմանը, որոնք հնարավորություն կտան անչափահասների իրա-

վախախտումներին արձագանքելու՝ առանց դատավարական ընթա-

ցակարգերին դիմելու։

«Պեկինյան կանոնները» խրախուսում են իրավական ընթացա-

կարգերի և պաշտոնական քննության փոխարեն համայնքային ծրագ-

րերի, ցանկացած պետական մարմնում առավելագույնս երեխայի շա-

հերից ելնելով քննության իրականացումը, մինչև անչափահասին

ազատությունից զրկելը գործի մանրակրկիտ քննությունը, անչափա-

հասների գործերով զբաղվող անձնակազմի համար պարտադիր մաս-

նագիտացված վերապատրաստումը, ազատությունից զրկելու դեպ-

                                                            46 ²é³í»É Ù³Ýñ³Ù³ëÝ տե՛ս http://www.hra.am/i/up/Legislsation%20Analysis%202012-ARM-

separate_pages-FINAL.pdf

Page 92: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

92

քում վաղաժամ ազատվելու հնարավորության դիտարկումը, արդյու-

նավետ ծրագրման և քաղաքականության ձևավորման համար անհրա-

ժեշտ հետազոտությունների կազմակերպումը և խթանումը։

Հայաստանի Հանրապետության անչափահասների արդարադա-

տությունն աչքի է ընկնում մի շարք բացթողումներով։

Առաջին հերթին հատկանշական է այն հանգամանքը, որ ՀՀ

օրենսդրությունն անչափահասների արդարադատության վերաբերյալ

սահմանափակ թվով դրույթներ է պարունակում։ Անչափահասների

արդարադատության վերաբերյալ առանձին օրենսդրական ակտ գոյու-

թյուն չունի, իսկ օրենսդրական հիմքերի բացակայությամբ արդարա-

դատության իրականացումը անհնարին է դառնում։ Ակնհայտորեն Հա-

յաստանի Հանրապետությունում գոյություն չունի հանցագործություն-

ների կանխարգելման պետական համընդհանուր քաղաքականություն,

իսկ գոյություն ունեցող սոցիալական ծրագրերը, որոնք միտված են

անչափահասների հանցավորության կանխարգելմանը, բարձր ար-

դյունավետությամբ աչքի չեն ընկնում։

ՀՀ–ում գոյություն չունեն անչափահասների գործերով մասնագի-

տացված հատուկ դատարաններ կամ հատուկ դատավորներ, որոնք

կքննեն միայն անչափահասների գործերը։

Նման բացթողում նկատելի է նաև դատախազության համակար-

գում։ Այստեղ ևս գոյություն չունի անչափահասների գործերի քննու-

թյուն և քրեական հետապնդում իրականացնող մասնագիտացված

ստորաբաժանում։

Փաստորեն, Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ և

օրենսդրական խնդիրների առկայությամբ անչափահասների արդա-

րադատությունը չի համապատասխանում ընդունված չափանիշներին։

Վերջին տարիներին հաճախ է խոսվում Հայաստանում անչափա-

հասների գործերով մասնագիտացված դատարան ունենալու մասին, սա-

կայն դեռևս այդ հարցում առաջընթաց չի գրանցվել։ Երբեմն դոմինանտ է

անգամ այն տեսակետը, որ անչափահասների արդարադատությունն

իրենից ենթադրում է հենց մասնագիտացված դատարանների գործունե-

ությունը, և միայն այդ բաղադրիչն է շեշտադրվում։

Հայաստանի Հանրապետությունում քրեական գործերով արդարա-

դատությունն իրականացնում են միայն դատարանները։ Ոչ ոք չի կարող

հանցագործության համար մեղավոր ճանաչվել, ինչպես նաև ենթարկվել

Page 93: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

93

քրեական պատժի այլ կերպ, քան դատարանի դատավճռով և օրենքին

համապատասխան։ Դատարաններն այն հաստատություններն են, որոնք

զբաղվում են օրինականության խախտման դեպքերի ուսումնասիրմամբ

և համապատասխան պատիժների սահմանմամբ։ Յուրաքանչյուր դեպք

դիտարկելիս դատարանը փորձում է օրենքի շրջանակներում անհատա-

կանացնել դեպքը, հաշվի առնել դրա առանձնահատկությունները։

Պատիժը, որը հետապնդում է սոցիալական արդարության վերա-

կանգնման նպատակ, պետք է արդարացի լինի, այսինքն` համապատաս-

խանի հանցագործության` հանրության համար վտանգավորության աս-

տիճանին և բնույթին, հանցավորի անձը բնութագրող տվյալներին, այդ

թվում` նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծան-

րացնող հանգամանքներին։

Հանրային պաշտպանի գրասենյակի ստեղծումը և հասարակական

կազմակերպություններից կազմված մոնիթորինգի խմբերն իրենց էու-

թյամբ նոր հնարավորություններ են ստեղծել երկրում անչափահասների

արդարադատության համակարգի բարեփոխումների իրականացնելու

համար։

Չնայած որ անչափահասների արդարադատության ոլորտը կարգա-

վորող համապարփակ օրենք երկրում չկա, այնուամենայնիվ, օրենսդրու-

թյան զգալի մասը համապատասխանեցվել է միջազգային չափանիշնե-

րին։

Անչափահասների քրեական պատասխանատվության հետ կապված

հարցերը հիմնականում կարգավորվում են Հայաստանի Հանրապետու-

թյան քրեական օրենսգրքով, որը մի ամբողջ գլուխ է նվիրել այդ հարցե-

րին (Գլուխ 14)։ (Տե՛ս Հավելվածներ. Գլուխ 2.3)

ՀՀ քրեական օրենսգրքի հիմքում ընկած է գործած հանցանքի ծան-

րությանը համապատասխան փոխհատուցման սկզբունքը. որքան ծանր է

հանցանքը, այնքան խիստ է պատիժը։

ՀՀ քրեական օրենսգրքի բարեփոխումների հետևանքով մի շարք փո-

փոխություններ կատարվեցին ՀՀ անչափահասների արդարադատության

համակարգում, օրինակ` ձերբակալման պահից ի վեր անչափահաս կաս-

կածյալը կամ մեղադրյալը անվճար իրավաբանական օգնության իրա-

վունք ունի, ավելին՝ հարցաքննությունների ժամանակ պաշտպանի մաս-

նակցությունը պարտադիր է։ Պարտադիր է նաև անչափահասի օրինա-

կան ներկայացուցչի ներկայությունն այդ հարցաքննությունների ժամա-

նակ։ Սակայն կա օրենսդրական բաց, քանի որ անչափահաս վկաները

Page 94: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

94

չեն օգտվում անվճար փաստաբան ունենալու իրավունքից, այսպիսով

դեռևս դժվար է խոսել այդ համակարգի արդյունավետության մասին47:

Քրեակատարողական հիմնարկները 2001 թ. ներքին գործերի նախա-

րարությունից անցան արդարադատության նախարարության ենթակա-

յության ներքո՝ այսպիսով կարևորելով ոչ այնքան պատիժը, որքան՝

«ճշմարտության բացահայտումը»։ Մեկ այլ բարեփոխում էր նաև Հայաս-

տանի քրեակատարողական հիմնարկներում սոցիալական, իրավական,

հոգեբանական, կրոնական ծառայությունների ներդրումը, որտեղ ներառ-

ված են սոցիալական աշխատող, իրավաբան, հոգեբան և քահանա։

Չնայած իրականացված բարեփոխումներին՝ ՀՀ անչափահասների

արդարադատության համակարգը դեռևս հիմնվում է պատժի` որպես

համակարգի գերակա գործողության վրա, մինչդեռ միջազգային փորձի

վերլուծությունը վկայում է, որ գերական այդ գործընթացում պետք է հան-

դիսանա վերականգնումը։

Այսօր Հայաստանում պետական մակարդակով չի գործում որևէ կա-

ռույց, որը կիրագործի անչափահաս իրավախախտների վերականգնումը

համայնքում՝ պատիժը կրելուց հետո։ Դուրս գալով քրեակատարողական

հիմնարկից՝ անչափահասը բախվում է մի շարք սոցիալհոգեբանական

խնդիրների հետ, որոնցից առաջնայինը շրջապատի կարծրատիպային

վերաբերմունքն է։

                                                            47 ²é³í»É Ù³Ýñ³Ù³ëÝ տե՛ս www.hra.am/am/tag/child

Page 95: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

95

Հարցեր ստուգման համար

1. Ինչպիսի՞ն է անչափահասների արդարադատության համակար-

գը նախաքննության փուլում։

2. Ինչպե՞ս է գործառնում անչափահասների արդարադատության

համակարգը դատական փուլում։

3. Ինչպե՞ս է գործառնում անչափահասների արդարադատության

համակարգը պատժի իրականացման փուլում։

4. Ինչպե՞ս է գործառնում անչափահասների արդարադատության

համակարգը ՀՀ–ում, համադրե՛ք այն միջազգային փորձի հետ։

Որո՞նք են ՀՀ–ում անչափահասների արդարադատության համա-

կարգի տարրերը։

5. Նշե՛ք անչափահասների արդարադատության ոլորտին առնչվող

բարեփոխումները ՀՀ–ում։

6. Որո՞նք են քրեական դատավարության շրջանակներում դատա-

րանների հիմնական գործառույթները և նպատակը։

2.6. Անչափահասների արդարադատության համակարգի

ներդրման խնդրի արդիականությունը ՀՀ–ում

Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ–ի երեխաների

իրավունքների կոնվենցիային (ԵԻԿ) 1992 թ., ըստ որի բոլոր անդամ պե-

տությունները պարտավորվում են ընդունել ԱԱ հայեցակարգը և զար-

գացնել հայտնի «Պեկինյան կանոնների» պահանջներին համապատաս-

խան համակարգ։

ՀՀ–ի կողմից ՄԱԿ–ի երեխաների իրավունքների կոմիտեին ներկա-

յացված պարբերական զեկույցներից մեկում նշվում է, որ մանկական հաս-

տատությունների բարեփոխման վերաբերյալ օրինագիծը, որը մշակվում

էր դեռևս 1996 թ–ից, հաստատվել է 2003 թ.։ Բացի այդ, ստեղծվել է մարդու

իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որի գործունեության թիրախնե-

րից մեկը դարձավ երեխաների իրավունքների պաշտպանությունը, ինչ-

պես նաև վերջերս մշակվել և հաստատվել է երեխաների իրավունքների

պաշտպանության ռազմավարական ծրագիրը 2012–2016 թթ. համար,

որում առանձին հատված է հատկացվել անչափահասների արդարադա-

տության տարբեր ասպեկտներին` մասնագետների վերապատրաստում-

ներից մինչև վերականգնողական ծառայություններ օրենքի հետ խնդիր

ունեցող երեխաների համար։

Page 96: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

96

Չնայած նման զարգացումներին՝ ՄԱԿ–ի ԵԻ կոմիտեն իր եզրափա-

կիչ դիտարկումներում առաջարկում է, որպեսզի Հայաստանն ապահովի

օրենսդրության և պրակտիկայի ամբողջական համատեղելիությունը՝

Երեխայի իրավունքների կոնվենցիայից ելնելով։ Այդ նպատակով անհրա-

ժեշտ է ապահովել համապատասխան աջակցություն տեղական իշխա-

նություններին և ներգրավել քաղաքացիական հասարակությանը` ՀԿ–

ներին, երեխաների իրավունքների վրա ազդող քաղաքականության

մշակման գործընթացում։ Մասնավորապես՝ ԵԻԿ–ն կարևորում է անչա-

փահասների դատարանների, հատուկ օրենքների ներդրման անհրաժեշ-

տությունը։ Այս առումով կառավարությանն արդեն առաջարկվել է ձեռ-

նարկել բոլոր միջոցները լիովին ինտեգրելու օրենսդրական և պրակտիկ

դրույթները` մասնավորապես ԵԻԿ–ի 37, 39 և 40 հոդվածների (Հավելված.

Գլուխ 2.1)։ Հոդված 37–ն ապահովում է երեխայի իրավունքը՝ պաշտպան-

ված լինելու.

խոշտանգումներից,

այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից կամ

պատժից,

մահապատժից,

ցմահ բանտարկությունից,

ազատությունից անօրինական կամ կամայական կերպով զրկումից։

Այս առումով հատկանշական է, որ նոր մշակվող քրեական դատա-

վարության օրենսգրքում դրույթներ են նախատեսվել, որոնք ընդունվելու

դեպքում կապահովեն, որպեսզի անչափահասների նկատմամբ կիրառ-

վեն ձերբակալման և կալանքի չափահասների համեմատ կրճատ ժամ-

կետներ։

Հոդվածն ամրագրում է ցանկացած ձերբակալման, ազատազրկման

կամ կալանքի նախապայմանները, որոնք պետք է՝

իրականացվեն օրենքի համաձայն.

գործադրվեն միայն որպես ծայրահեղ միջոց, և

որքան հնարավոր է կարճ ժամանակամիջոցում։

Այնուհետև հոդվածն ամրագրում է այն պայմանները, որոնք անհրա-

ժեշտ է ապահովել ազատությունից զրկված յուրաքանչյուր երեխայի պա-

րագայում.

մարդասիրական վերաբերմունք և հարգանք մարդկային անօտարելի

արժանապատվության հանդեպ,

անձանց՝ տարիքից բխող պահանջմունքների հաշվի առնում,

Page 97: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

97

մեծահասակ դատապարտյալներից առանձնացված պայմաններ, եթե

հակառակը չի բխում երեխայի լավագույն շահերից,

իրավունք՝ իր ընտանիքի հետ նամակագրության և տեսակցություննե-

րի միջոցով կապ պաշտպանելու, բացառությամբ հատուկ դեպքերի,

իրավունք՝ անհապաղ ստանալու համապատասխան իրավական և

այլ օգնություն,

իրավունք՝ դատարանի կամ իրավասու, անկախ և անկողմնակալ այլ

մարմնի առաջ վիճարկելու իրեն ազատությունից զրկելու որոշումը,

իրավունք՝ նման ցանկացած գործողության առնչությամբ անհապաղ

որոշում ակնկալելու։

Հոդված 37–ը, հոդված 40–ի հետ մեկտեղ (անչափահասների հարցե-

րով արդարադատության իրականացում), և հոդված 39–ը (վերականգ-

նում և վերաինտեգրում) Կոնվենցիայի այն հատուկ հոդվածներն են,

որոնք վերաբերում են օրինազանց երեխաներին։ Վկայակոչելով այս հոդ-

վածը և Միավորված ազգերի անչափահասների արդարադատությանը

վերաբերող կանոնները և ուղեցույցները՝ Կոմիտեն շարունակում է մաս-

նակից պետությունների մեծամասնությանը, որոնց զեկույցները քննու-

թյան են առնվել, խրախուսել անցկացնելու անչափահասների հարցերով

արդարադատության համակարգի համապարփակ վերափոխումներ։

Սակայն հոդված 37–ի դրույթները, որոնք վերաբերում են խոշտանգում-

ներից և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից

կամ պատժից պաշտպանությանը, բացարձակ դրույթներ են, քանի որ

պահանջում են պետությունից՝ պաշտպանել երեխաներին, որտեղ էլ

նրանք գտնվեն48:

Հոդված 39–ը սահմանում է պարտավորություններ՝ ապահովելու

խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերա-

բերմունքի կամ պատժի զոհ դարձած երեխաների վերականգնումը և վե-

րաինտեգրումը։

Կոնվենցիան կոչ է անում երեխայի իրավունքների իրականացմանն

առավել նպաստող դրույթների կիրառմանը և, հետևաբար, փոխկապակց-

ված է նաև համապատասխան այլ փաստաթղթերի հետ, այն է՝ «Պեկի-

նյան կանոնների», «Ռիադի ուղենիշների» և «Ազատությունից զրկված ան-

չափահասների պաշտպանության կանոնները»։

Համաձայն 39–րդ հոդվածի՝ մասնակից պետությունները պետք է

ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ նպաստելու դաժան վե-

                                                            48 §ºñ»Ë³ÛÇ Çñ³íáõÝùÝ»ñÇ Ù³ëÇÝ ÏáÝí»ÝódzÛÇ ÏÇñ³éÙ³Ý Ó»éݳñϦ, Ø²Î–Ç Ø³ÝϳϳÝ

ÑÇÙݳ¹ñ³Ù, 2002 Ã., ¿ç 583: 

Page 98: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

98

րաբերմունքի, շահագործման կամ չարաշահման ցանկացած ձևի, խոշ-

տանգումների կամ ցանկացած այլ դաժան, անմարդկային կամ նվաս-

տացնող վերաբերմունքի կամ պատժի կանխմանը, զինված ընդհարում-

ների զոհ դարձած երեխայի ֆիզիկական կամ հոգեբանական վերա-

կանգնմանը և սոցիալական վերաինտեգրմանը49:

Հոդված 40–ը վերաբերում է անչափահասների արդարադատության

իրականացմանը։ Այս հոդվածը վերաբերում է բոլոր այն երեխաների

իրավունքներին, ովքեր կասկածվում, մեղադրվում կամ քրեական նորմե-

րը խախտող են ճանաչվում։ Հետևաբար, այս հոդվածն անդրադառնում է

երեխայի հանդեպ վերաբերմունքին նրան կասկածի տակ դնելու պահից,

հետաքննության միջոցով մինչև ձերբակալումը, մեղադրանքը, ընդգրկում

է նախաքննական ժամանակահատվածը, դատաքննությունը և դատա-

վճռի կայացումը։ Հոդվածը պահանջում է պետություններից՝ աջակցել

երեխաների համար անջատ՝ անչափահասների արդարադատության

համակարգի հիմնադրմանը՝ շեշտադրելով ավելի շատ դաստիարակչա-

կան, քան պատժիչ նպատակները։ Հոդված 40–ը մանրամասնում է երե-

խաներին վերաբերող նվազագույն երաշխիքների ցանկը և պահանջում

մասնակից պետություններից՝ սահմանել քրեական պատասխանատվու-

թյան ենթարկելու համար նվազագույն տարիքը, միջոցներ ձեռնարկել այն

երեխաների հանդեպ, ովքեր խախտել են քրեական նորմերը, առանց

իրավական ընթացակարգերին դիմելու և ինստիտուցիոնալ խնամքի փո-

խարեն՝ առաջարկելով բազմաթիվ այլընտրանքային հնարավորություն-

ներ50:

Կոմիտեն առաջարկում է, որ մասնակից երկրները վերանայեն քրե-

ական օրենսդրության բոլոր դրույթները, ներառյալ մինչև 18 տարեկան

երեխաներին վերաբերող քրեական ընթացակարգերը, որպեսզի երաշ-

խավորվի, որ օրենսդրությունը համապատասխանաբար արտացոլում է

ԵԻԿ դրույթները։ Կոմիտեն նաև առաջարկում է, որ մասնակից պետու-

թյունները քննարկեն ՄԱԿ–ի «Պեկինյան կանոնները» և «Ռիադի ուղենիշ-

ները», Միավորված ազգերի կանոններն ազատությունից զրկված անչա-

փահասների պաշտպանության վերաբերյալ և Քրեական արդարադա-

տության համակարգում երեխաների հանդեպ գործողությունների ուղե-

նիշները համապատասխան ազգային օրենքներում և ընթացակարգերում

ներառելու հնարավորությունները։ Մասնավորապես՝ Կոմիտեն առա-

                                                            49 «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի կիրառման ձեռնարկ», ՄԱԿ–ի Ման-

կական հիմնադրամ, 2002 թ., ¿ç 621: 50 ÜáõÛÝ ï»ÕáõÙ, ¿ç 628: 

Page 99: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

99

ջարկել է, որ անչափահասների հանդեպ կիրառվող պատժիչ օրենսդրու-

թյունը վերանայվի՝ ապահովելու, որ դատարանները չսահմանափակվեն՝

հանցանքին համապատասխան բանտարկության վերաբերյալ դատավ-

ճիռ կայացնելով (Քսանհինգերորդ նստաշրջանի զեկույց, սեպտեմբեր/-

հոկտեմբեր, 2000, CRC/C/100 պար. 688.7)51:

«Երեխաների շահերին ծառայող համակարգի» վերաբերյալ այս կոչը

կրկնվում է մասնակից պետությունների զեկույցների վերաբերյալ ներկա-

յացված «Եզրափակիչ դիտողություններում»։ Կոմիտեն հաճախ է իր մեկ-

նաբանություններում և մասնակից պետությունների հետ քննարկումնե-

րում ուշադրություն հրավիրում անչափահասների կողմից կատարված

հանցագործությունների սոցիալական արմատներին և բռնությանը։

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան առանձնակի չի անդ-

րադառնում հանցագործության կանխարգելմանը, բայց, ինչպես վերը

նշվեց, Երեխայի իրավունքների կոմիտեն ուշադրություն հրավիրեց հան-

ցագործության սոցիալական արմատներին, նաև հետևողականորեն

առաջարկում է, որ անչափահասների շրջանում իրավախախտումների

կանխարգելման նպատակով «Էր Ռիյադի ուղենիշները» կիրառվեն՝ որ-

պես համապատասխան չափանիշներ։

Այս ոլորտում այլ համապատասխան միջազգային չափանիշների

կիրառումը (օրինակ` «Պեկինյան կանոնները» Ռիադի ուղենիշներում,

ՄԱԿ–ի կանոններ` պաշտպանությունն ազատությունից զրկված անչա-

փահասներին և Վիեննայի պայմաններ՝ երեխաների քրեական արդարա-

դատության համակարգի գործողությունների վերաբերյալ) ևս նպաստում

է անչափահասների արդարադատության համակարգի արդյունավետ

գործառնմանը և միջազգային պահանջներին դրա համապատասխանու-

թյանը։ ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամն իրականացրել է հետազոտու-

թյուն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` օրենքի հետ

խնդիրներ ունեցող երեխաների իրավիճակին ուղղված, որը մասնավո-

րապես ընդգծում է տարածաշրջանային խնդիրները և նշում, որ վերոն-

շյալ տարածաշրջանների երկրներում անչափահասների արդարադա-

տության համակարգը կարիք ունի խիստ փոփոխությունների (եթե այն

առկա է)։ Հետազոտության արդյունքներից պարզ դարձավ, որ միանշա-

նակ կան մի շարք խնդիրներ, և Հայաստանը ևս համարվում է այդ խնդիր-

ները կրողներից մեկը։

                                                            51 «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի կիրառման ձեռնարկ» ՄԱԿ–ի Ման-

կական հիմնադրամ, 2002 թ., ¿ç 630: 

Page 100: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

100

Թեև մեր երկիրը ստորագրել է անչափահասների արդարադատու-

թյան ոլորտին վերաբերող մի շարք իրավական ակտեր, այնուամենայ-

նիվ, դրանցից շատերի իրականացումը պահանջում է լուրջ համակար-

գային փոփոխություններ։

Դատավճռի տարբերակները «Պեկինի կանոններում»

«Պեկինի կանոնները» սահմանում են դատավճռի հետևյալ տար-

բերակները.

խնամքի, ուղղորդման և վերահսկման վճիռներ,

փորձաշրջան,

հասարակական աշխատանքների վճիռներ,

ֆինանսական տուգանքներ, փոխհատուցումներ և հատուցումներ,

միջանկյալ և այլ միջոցառումների վճիռներ,

հոգեբանական օգնության խմբերին մասնակցելու և այլ համա-

նման միջոցառումների վճիռներ,

սոցիալական խնամքի ներքո ներառելու, որոշակի համայնքում

կամ այլ կրթական միջավայրում ապրելու վճիռներ։

«Պեկինի կանոնները» նշում են նաև, որ նախքան դատավճիռ կա-

յացնելը պետք է պահանջվի սոցիալական պատմության վերլուծու-

թյուն, բացի մանր իրավախախտումների դեպքերից։ Այս տեղեկանքնե-

րի նպատակն է հաշտարար դատավորին կամ դատավորին հնարավո-

րություն տալ հաշվի առնելու իրավախախտին վերաբերող հանգա-

մանքները (հետևելով «համամասնության սկզբունքին»)՝ նրա և նրա ըն-

տանիքի անցյալի և ներկա պայմանների վերաբերյալ տեղեկություննե-

րի հիման վրա։

Կանոն 16–ի մեկնաբանություններում նշվում է, որ «պետք է առկա

լինեն բավարար սոցիալական ծառայություններ, որպեսզի կարողա-

նան տրամադրել հավաստի վերլուծություններ»։ Սակայն շատ երկրնե-

րում գոյություն չունեն նման ծառայություններ՝ թե՛ որակապես և թե՛

քանակի տեսանկյունից։ Հետևաբար, նման վերլուծություն պահանջելը

կարող է պատճառ դառնալ վարույթի հետաձգմանը մի քանի շաբա-

թով, անգամ ամիսներով (աշխատանքային ծանրաբեռնվածության բե-

րումով), ուստի արդյունքներն այդքան էլ օգտակար չեն լինի որոշում-

ներ կայացնելու հարցում։ Եթե, մասնավորապես, անչափահասը նման

վերլուծության պատրաստման ընթացքում պետք է մնա մինչդատա-

կան կալանքի տակ, ապա նման գործընթացը բացասական հետևանք-

ներ կարող է ունենալ ավելի, քան դրական։

Page 101: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

101

Նշենք նաև, որ «Պեկինյան կանոնները» բնորոշում են անչափա-

հասին՝ որպես երեխայի կամ երիտասարդի, ով կատարած հանցանքի

համար կարժանանա մեծահասակների հանդեպ կիրառվող վերաբեր-

մունքից տարբերվող վերաբերմունքի՝ համապատասխան իրավական

համակարգերի համաձայն։

Հայաստանում անչափահասների արդարադատության մասնագի-

տացված համակարգի բացակայությունը խոչընդոտում է երեխաների

իրավունքների լիարժեք պաշտպանության իրականացմանը։

Հանցագործություն գործած անչափահասի նկատմամբ կարող են կի-

րառվել ծանր և թեթև պատժաձևեր՝ պայմանավորված տվյալ անչափա-

հասի տարիքով, ինչպես նաև գործած հանցագործության բնույթով։ Յու-

րաքանչյուր դեպքում առկա են որոշակի կառույցներ, որոնք իրականաց-

նում են տվյալ անչափահասի պատիժը և վերականգնումը (առավել ման-

րամասն տե՛ս Գծագիր 2)։

Գծագիր 2. ՀՀ անչափահասների արդարադատության համակարգ.

իրականացվող քայլերը

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն արդեն իսկ կատարել է

առաջին քայլերը՝ ընդունելով երեխաների իրավունքների մասին ռազմա-

Page 102: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

102

վարական ծրագիրը, որը ներառում է որոշակի տարրեր անչափահասնե-

րի արդարադատության վերաբերյալ, այնուամենայնիվ, այն հիմնական

շեշտը դնում է այլ կարևոր հարցերի վրա` բաց թողնելով անչափահաս-

ների արդարադատության համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը։

Այս հանգամանքը թերևս պայմանավորված է «խնդրի թեթևությամբ»։ Տե-

սակետ կա, որ դատապարտվող անչափահասների թիվը ՀՀ–ում առանձ-

նապես տպավորիչ չէ, ուստի հատուկ համակարգ ունենալու անհրաժեշ-

տություն չկա։ Այսպես՝ Երեխայի իրավունքների կոմիտեին ներկայաց-

րած ՀՀ նախնական զեկույցում նշված է, որ «1989 թ. անչափահասների

կողմից կատարված հանցագործությունների թիվն ամենացածրն է՝ ԽՍՀՄ

15 հանրապետությունների համեմատությամբ»։ Անչափահասների կող-

մից 1989 թ. կատարվել է 243, իսկ 1990 թ.` 256 հանցագործություն։ Երկ-

րորդ զեկույցում ասված է, որ 1997 թ. անչափահասների կողմից կատար-

վել է 741 հանցագործություն52: Այս փոփոխության հիմնական պատճառը

հետխորհրդային տարիներին կյանքի որակի կտրուկ անկման հետևան-

քով ծնողական խնամքից ու կրթությունից դուրս մնացած երեխաների

թվի մեծացումն էր53:

Համաձայն ոստիկանության քննչական վարչության կողմից արձա-

նագրված վիճակագրության` անչափահաս իրավախախտների կողմից

կատարվող հանցագործությունների թիվն իր գագաթնակետին է հասել

1997 թ. (424 անչափահաս դատապարտվել է), 1998 թ. կտրուկ նվազել է

(201), ինչն էլ կայուն է մնացել մինչև տասնամյակի ավարտը։ 2009 թ. ար-

ձանագրվել է անչափահասների կողմից կատարված 532 հանցագործու-

թյան դեպք, 2010–ին՝ 534, 2011–ին՝ 527, իսկ 2012 թ. առաջին 6 ամիսների

ընթացքում արձանագրվել է 187 դեպք։

Ոստիկանության տվյալների համաձայն` 2005 թ. ընթացքում կրկնա-

հանցագործություն է կատարել 22 անչափահաս, 2006–ին` 22–ը, 2007–ին`

19–ը, 2008–ին` 13, 2009–ին՝ 19, 2010–ին՝ 14, 2011 թ.՝ 8, իսկ 2012 թ. առաջին

կիսամյակի տվյալներով՝ 0 դեպք։ Անչափահասների կողմից կատարված

կրկնահանցագործությունների մեծ մասը վերաբերում է մարմնական

վնասվածքներին, խուլիգանությանը և կողոպուտներին։

                                                            52 CRC/C/28/Add.9, para.151. ÎáÙÇï»ÇÝ Ý»ñϳ۳óí³Í »ñÏñáñ¹ ½»ÏáõÛóáõÙ Ù»çμ»ñí³Í ¿ñ

ն»ñùÇÝ ·áñÍ»ñÇ Ý³Ë³ñ³ñáõÃÛ³Ý ïñ³Ù³¹ñ³Í ï»Õ»Ï³ïíáõÃÛáõÝÝ ³ÛÝ Ù³ëÇÝ, áñ ³Ýã³÷³Ñ³ëÝ»ñÇ ÏáÕÙÇó 1989 Ã. ϳï³ñí»É ¿ 243, ÇëÏ 1990 Ã.` 256 ѳÝó³·áñÍáõÃÛáõÝ:

53 §Ð³Û³ëï³ÝáõÙ ³Ýã³÷³Ñ³ëÝ»ñÇ ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý Ñ³Ù³Ï³ñ·Ç ³é³çÁÝóóÁ¦, Ø²Î–Ç Ø³ÝÏ³Ï³Ý ÑÇÙݳ¹ñ³Ù, 2010 Ã.: 

Page 103: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

103

Համաձայն ՀՀ գլխավոր դատախազության՝ 2011 թ. հուլիսի 1–ի դրու-

թյամբ ազատազրկման վայրում են գտնվել 43 անչափահաս (2010 թ. առա-

ջին կիսամյակում՝ 47), որոնցից 1–ը` սպանության, 6–ը դիտավորությամբ

առողջությանը ծանր վնաս պատճառելու, 16–ը՝ ավազակության, 3–ը՝ կո-

ղոպուտի, 11–ը՝ գողության մեղադրանքով։

2012 թ. առաջին կիսամյակում անչափահասների կողմից կատար-

ված հանցագործությունների թիվը նվազել է 68–ով կամ 26,7%–ով (2011 թ.

6 ամսում՝ 255), իսկ քրեական պատասխանատվության կանչված անչա-

փահասների թիվը՝ 33–ով (2011 թ. 6 ամսում՝ 217)։

Հանցանք գործած և հատկապես կրկնակի գործած անչափահասնե-

րի մեծամասնությունն աղքատ և կազմալուծված ընտանիքներից են, իսկ

անչափահասների կողմից հանցագործությունների թվի նվազումն ավելի

շատ կապված է երկրում տնտեսության և սոցիալական պայմանների

ընդհանուր բարելավման։ Հանցագործություն կատարած բոլոր անչափա-

հասներին տրամադրվում է փաստաբանի ծառայություն՝ հաշվի առնելով,

որ երեխաները տեղեկացված չեն իրենց իրավունքներից, և նրանց ծնող-

ները չունեն միջոցներ նմանատիպ ծառայությունների համար։

Փո՞քր է խնդիրը, թե՞ մեծ՝ քննարկումների առարկա է. մի կողմից՝

թվերը շատ մեծ չեն, մյուս կողմից՝ դրանք մարդկային ճակատագրեր են...

և այդ ճակատագրերը շտկելու արդյունավետ ճանապարհը, որը Հայաս-

տանում դեռևս ներդրված չէ։ Խնդիրը միայն այն չէ, որ միջազգային ուղե-

նիշներին և կանոններին երկրում առկա իրավիճակը, մեղմ ասած, չի հա-

մապատասխանում, այլ այն, որ նման համակարգ չունենալը թույլ չի տա-

լիս հանցագործությունների սոցիալական արմատները հասկանալ և ըստ

այդմ կիրառել հակազդման, մեղմացման և կանխարգելման սոցիալական

գործոն սոցիալական մոդելներ ու մեխանիզմներ, որոնք ի վերջո կօգնեն

հանրությանը մարդկային կապիտալի առումով կորուստներ չունենալ և

մեծացնել հասարակության ինքնաբավ անդամների թիվը։ ԱԱ համակար-

գի սոցիալական գինն արդարացված է՝ դրա ներդրման համար պահանջ-

վող ռեսուրսների և ֆինանսական միջոցների համեմատ։ Ահա ինչու ԱԱ

համակարգի ներդրման անհրաժեշտության հարցը խիստ արդիական է

մեր իրականության համար։

Page 104: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

104

Հարցեր ստուգման համար

1. Ինչպիսի՞ հիմնական պարտավորություններ ունի ՀՀ–ն՝ անչա-

փահասների արդարադատության համակարգ ստեղծելու համար.

մեկնաբանե՛ք։

2. Ինչո՞ւ է կարևոր ՀՀ–ում ԱԱ համակարգ ունենալը, որո՞նք են այս

խնդրի արդիականության պատճառները։

3. Որո՞նք են ՀՀ ԱԱ համակարգում հիմնական բացերը։ Հիմնավո-

րե՛ք Ձեր պատասխանը՝ օգտվելով ներդիր 1–ից։

Ներդիր 1. Լրացուցիչ նյութ ընթերցանության համար Հատված «Անչափահասների գործերով դատավարությունների դի-

տարկում» հաշվետվությունից։ Ամբողջական հաշվետվությունը տե՛ս http։//www.osce.org/hy/yerevan/84568

Առաջարկություններն առավել մանրամասն տե՛ս Հավելվածներ. Գլուխ 2–ի 2.4 բաժնում։ Ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխանող երե-

խայակենտրոն, անչափահասների վերականգնողական արդարա-դատության զարգացած համակարգ։

Նախատեսել այլընտրանքային համայնքային միջոցներ՝ արդարա-դատության պաշտոնական ընթացակարգերի փոխարեն (ներառյալ մեդիացիա և քրեական պատասխանատվության այլընտրանքային միջոցներով փոխարինում՝ հստակեցնելով այս առումով ոստիկա-նության, քննիչների, դատախազների և դատարանների դերը)։

Ստեղծել իրավական և դատավարական նոր ընթացակարգեր՝ ուղղված անչափահասներին կառուցողական ինտեգրմանը հասա-րակությանը, այլ ոչ թե հանցագործությունների բացահայտմանը և պատժիչ քաղաքականությանը։

Կրճատել կալանավորման՝ որպես խափանման միջոցի, ինչպես նաև ազատազրկման ձևով նշանակված պատժի չափից ավելի օգ-տագործումը և տևողությունը՝ քննարկելով նաև նոր այլընտրան-քային միջոցների ստեղծումը։

Մասնագիտացնել անչափահասների գործերը քննող դատավորնե-րին, դատախազներին, քննիչներին, ոստիկանության աշխատա-կիցներին և հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաննե-րին։

Գաղտնիության պահպանման պարտականություն դնել այն բոլոր

Page 105: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

105

անձանց վրա (դատավորներ, ոստիկանության աշխատակիցներ, քննիչներ, պաշտպաններ, վկաներ, դատապարտյալներ և այլք), ով-քեր ներգրավված են անչափահաս մեղադրյալի մասնակցությամբ գործերում։

Մինչև 18 տարեկանը կատարած հանցանքի առնչությամբ դատվա-ծության վերաբերյալ բոլոր գրանցումները վերացնել։

Դատական քննությունները վարել անչափահասներին հարմարեց-ված պայմաններում՝ նրանց նկատմամբ կոպիտ վերաբերմունք չցուցաբերելով և տրավմայի չենթարկելով։

Կիրառել անչափահասների համար հատուկ վերաբերմունք պա-հանջող ընթացակարգեր՝ ներառյալ անչափահասների կարիքնե-րին հարմարեցված դատարանային պայմաններ։

Դատավարության ընթացքում պատշաճ ձևով վերաբերվել անչա-փահասի տարիքին, մտավոր ունակություններին, ֆիզիկական վի-ճակին և էմոցիոնալ կայունությանը։

Հաշվի առնելով ամբաստանյալների կրթական մակարդակի և հո-գեբանահուզական վիճակի կարևորությունը՝ մեղադրանքը ներկա-յացնել հնարավորինս պարզ լեզվով, որը հասկանալի կլինի անչա-փահասներին։

Մեծ ուշադրություն դարձնել անչափահասի տարիքային առանձ-նահատկություներին և ներկա մտավոր ու էմոցիոնալ վիճակին և նախնական զրույցի ընթացքում հնարավորինս երկար զրուցել ան-չափահասի հետ։

Ուշադրություն դարձնել անչափահասի սոցիալական շրջապա-տին, արժեքներին և կրթությանը, որոնք գործի քննությունից հետո անչափահասի` հասարակությանը հարմարման և վերաինտեգր-ման գործընթացները պայմանավորող ամենակարևոր գործոններն են։

Անչափահաս ամբաստանյալի, վկայի կամ տուժողի հարցաքննու-թյան ժամանակ խստագույնս հաշվի առնել նրանց առկա հոգեվի-ճակը, տարիքային առանձնահատկությունները, խոսքի և ընկալ-ման արագությունը, տեմպը։ Հարցերը ձևակերպել նրանց բառա-պաշարին և խոսքի զարգացածությանը համահունչ, պատասխան-ներն ակնկալել` հաշվի առնելով նրանց խոսքի և ընկալման տեմ-պը։

Page 106: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

106

Գլուխ 3.

Անչափահասների արդարադատության հայեցակարգի

արտացոլումը ՀՀ օրենքներում և պրակտիկայում.

առանձնահատկություններ անչափահասների մասո՞վ,

թե՞ ԱԱ համակարգ

3.1. Անչափահասների գործերով վարույթի առանձնահատկությունները

Քրեական դատավարությունը մի բարդ ընթացակարգ է, որը կարող է

ուղեկցվել անձի որոշակի իրավունքների և ազատությունների սահմա-

նափակմամբ։ Բնականաբար, քրեական գործերի քննության ընթացքում

իրականացվում են այնպիսի գործողություններ, կամ կայացվում են այն-

պիսի որոշումներ, որոնք այս կամ այն կերպ կարող են առնչվել մարդու

սահմանադրական իրավունքների սահմանափակման խնդրին: Այս

առումով հատկապես կարևոր է ունենալ իրավական երաշխիքների կեն-

սունակ և գործուն համակարգ, որը հնարավորինս կապահովագրի նման

դեպքերում հավանական չարաշահումներից։ Ինչ վերաբերում է անչա-

փահասներին, ապա նրանք՝ որպես խոցելի խումբ, առավել ևս կարիք

ունեն նման երաշխիքների։

Անչափահասների արդարադատության բոլոր փուլերից ձերբակալ-

ման և դրան անմիջապես հաջորդող կալանավորման ընթացքում է, որ

մեղադրվող անչափահասը կարող է խոշտանգումների կամ այլ դաժան

վերաբերմունքի զոհ դառնալ։ Չնայած մեր երկրում անչափահաս աղջիկ-

ների ձերբակալման կամ կալանավորման պրակտիկան խիստ հազվա-

դեպ է, այնուամենայնիվ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ հատկա-

պես աղջիկներն առավել խոցելի են ձերբակալման և հարցաքննության

ընթացքում սեռական ոտնձգությունների և չարաշահումների նկատմամբ։

Նաև այս փուլում է ավելի հավանական, որ անչափահասը զրկվի այն ան-

ձանց ներկայությունից (ծնողներ, սոցիալական աշխատողներ, օրինա-

կան ներկայացուցիչներ), որոնք արդյունավետ կերպով նրան կարող են

պաշտպանել նման գործողություններից։ Այսօր կան շատ երկրներ, որ-

տեղ տեղի են ունենում անչափահասների նկատմամբ ոտնձգություններ

ձերբակալման և կալանավորման ընթացքում։ Այդ իսկ պատճառով խիստ

անհրաժեշտ է օրենքով առավելագույն երաշխիքներ ապահովել, որպես-

զի բացառվեն անչափահաս իրավախախտների իրավունքների, ազատու-

Page 107: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

107

թյունների, արժանապատվության ոտնահարման դեպքերը։ Չնայած

պետք է նշել, որ զուտ իրավական կարգավորումներն այս հարցը չեն լու-

ծի, քանի որ օրենսդրության մեջ որոշակի երաշխիքներ այս ուղղությամբ

սահմանելը չի ապահովագրում անչափահասներին նրանց իրավունքնե-

րի ոտնահարման դեպքերից։

1996 թ. հունվարին Թուրքիայի Մենիսա քաղաքում միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտներ, ովքեր մեղադրվում էին մի արգելված կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, սակայն վերջում ան-մեղ ճանաչվեցին, ոստիկանության տեղամասում պահվեցին 11 օր և ենթարկվեցին խոշտանգումների։ Պառլամենտի անդամներից մեկը տեսել էր նրանց ոստիկանատան հատակին պառկած և աչքերը փա-կած։ Բժշկական հաշվետվությունները հաստատեցին խոշտանգումնե-րի գործադրման փաստը։ Նույն աղբյուրի տեղեկությունների համա-ձայն՝ Թուրքիայում խոշտանգումների տարածվածության պատճառ հանդիսացող գործոններն են ոստիկանության կալանքի տակ մնալու երկար ժամանակահատվածը և կալանքի ենթարկվածներին հաղոր-դակցությունից զրկելը` գրեթե անհնարին դարձնելով նրանց հաղոր-դակցվելն իրավապաշտպանների կամ ընտանիքի անդամների հետ։ Նման փաստեր են հայտնաբերվել նաև Պակիստանի Լահուր քաղա-քում կատարված ուսումնասիրությունների ընթացքում, որտեղ նշվում է, որ երկար ժամկետներով ոստիկանական կալանքի տակ գտնվող 50 երեխաներից 39–ը ենթարկվել են ոստիկանության դաժան վերաբեր-մունքի կամ խոշտանգումների։

Այլ հարց է, որ որոշ պրակտիկ աշխատողների և տեսաբանների

կարծիքով՝ այդ երաշխիքները, որոշ դեպքերում՝ նաև տարբերակված մո-

տեցումը, բավարար չեն լիովին ապահովելու անչափահասների իրա-

վունքների և ազատությունների պաշտպանությունը քրեական դատավա-

րության ընթացքում։ Միանշանակ է այն, որ անչափահասի հարցաքննու-

թյան, նրա նկատմամբ որոշակի խափանման միջոցներ կիրառելու, նրան

որոշակի տեսակի քննչական գործողություններում ներգրավելու կամ

նրան իր իրավունքները և պարտականությունները բացատրելու հար-

ցում անհրաժեշտ է որոշակի տարբերակում։ Սակայն զուտ օրենսդրա-

կան մակարդակում այդ տարբերակումը բավարար չէ։ Անչափահասի

հետ աշխատող պաշտոնատար անձը, լինի հետաքննություն իրականաց-

Page 108: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

108

նող անձ, քննիչ կամ դատավոր, պետք է տիրապետի որոշակի հմտու-

թյունների՝ կապված անչափահասների առանձնահատկությունների հետ,

անցած լինի որոշակի պատրաստվածություն, քանի որ առաջին հայաց-

քից չնչին թվացող ցանկացած մանրուք հետագայում անչափահասի

կյանքում կարող է հանգեցնել լուրջ հոգեբանական կամ այլ տեսակի

խնդիրների։

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն առանձին գլխով փորձ է

արել կարգավորելու անչափահասների գործերով վարույթի առանձնա-

հատկությունները։ Իրականում այդ գլխում զետեղված են հիմնականում

ընդհանուր բնույթի կանոններ, որոնք ապահովում են ընդամենը մակերե-

սային կարգավորում, այնինչ այստեղ անհրաժեշտ էր առավել խոր և

մանրակրկիտ կարգավորել բոլոր այն առանձնահատկությունները,

որոնք կարող են առկա լինել անչափահասների մասնակցությամբ վա-

րույթների ժամանակ։ Նշված գլխի կանոնները տարածվում են հանցանքը

կատարելու պահին 18 տարին չլրացած անձանց վրա, այսինքն՝ նույնիսկ,

եթե անձը հանցանքը կատարելուց հետո դարձել է չափահաս, միևնույնն

է, նրա նկատմամբ գործը կքննվի այս գլխի կանոններով, քանի որ հան-

ցանքը կատարելու պահին նա եղել է անչափահաս։

Օրենքը սահմանում է երեք լրացուցիչ հանգամանքներ, որոնք, ի

թիվս այլ հանգամանքների, պարտադիր պետք է հաշվի առնվեն անչա-

փահասների մասնակցությամբ գործեր քննելիս։ Դրանք են՝

• տարիք (ծննդյան օր, ամիս, տարեթիվ),

• կյանքի և դաստիարակության պայմաններ,

• առողջության և ընդհանուր զարգացման վիճակ։

Բնականաբար, անձի տարիքը պարզելու առաջին պատճառը հան-

ցանքը կատարելու պահին նրա անչափահաս լինելու փաստի հաստա-

տումն է։ Չի կարելի ասել, թե մնացած գործերով անձի տարիքը չի

պարզվում, սակայն անչափահասների դեպքում այն պետք է պարզվի ա-

ռաջնահերթ, նույնիսկ, եթե բացակայում են համապատասխան փաս-

տաթղթերը՝ ծննդյան վկայականը, անձնագիրը։ Նման դեպքերում անձի

տարիքը կարող է որոշվել համապատասխան փորձաքննություն նշանա-

կելու միջոցով։

Կյանքի և դաստիարակության պայմանները պարզվում են՝ վեր հա-

նելու համար անչափահասի կողմից հանցագործության կատարման

պատճառները, մասնավորապես՝ ընտանեկան դրությունը, ծնողների

կրիմինոգեն վարքագիծը և դրա հնարավոր ազդեցությունն անչափահա-

սի վրա, նրա արժեքային համակարգը, զգայական կապերն ընտանիքի

Page 109: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

109

անդամների միջև, նշանակալից (ռեֆերենտային) խմբերի ազդեցությունն

անչափահասի վարքագծի վրա, սոցիալական և հոգեբանական գործոն-

ները, որոնք կարող են բերել հանցավոր վարքագծի։ Ի վերջո, այս բոլոր

հանգամանքները կարող են էական նշանակություն ունենալ պատժի չա-

փի կամ տեսակի վերաբերյալ վճիռ ընդունելիս։

Առողջության և ընդհանուր զարգացման վիճակն ուսումնասիրվում

է, որպեսզի բացահայտվի, թե արդյոք անչափահասի մոտ առկա չէ քրեա-

կան պատժի հետ անհամատեղելի՝ անմեղսունակությունը չբացառող հո-

գեկան որևէ հիվանդություն։ Այն օգնում է հասկանալ, թե արդյոք անչա-

փահասը չի տառապում ՀՀ քրեական օրենագրքի 24–րդ հոդվածով նա-

խատեսված հիվանդությամբ, համաձայն որի, եթե անձը հասել է նշված

հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված տարիքի, սակայն

մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով ընդունակ չի եղել ամ-

բողջ չափով գիտակցել իր արարքի բնույթն ու նշանակությունը կամ ղե-

կավարել դա, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության։

Այլ կերպ ասած՝ պարզել, թե արդյոք անչափահասի մոտ չկա մտավոր հե-

տամնացություն։

Հաջորդ առանձնահատկությունը կապված է կալանավորման հետ, և

նախատեսված է, որ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարելու

մեջ մեղադրվելու դեպքում անչափահասի նկատմամբ կալանավորումը՝

որպես խափանման միջոց չի կարող կիրառվել։ Այսինքն՝ այս դեպքում ևս

օրենսդիրը ցուցաբերում է արտոնյալ մոտեցում, սակայն պետք է նշել, որ

այժմ արդիական է ոչ միայն անչափահասներին, այլև բոլորին ոչ մեծ

ծանրության հանցանք կատարելու դեպքում չկալանավորելու հարցը,

ուստի առավել հումանիստական և համաչափ կլիներ անչափահասին

չկալանավորել նաև միջին ծանրության հանցանք կատարելու դեպքում։

Հարցեր ստուգման համար

1. Որո՞նք են անչափահասի հետ աշխատող պաշտոնատար ան-

ձանց համար անհրաժեշտ հմտությունները։

2. Որո՞նք են այն հիմնական հանգամանքները, որոնք պետք է հաշ-

վի առնվեն անչափահասների մասնակցությամբ գործեր քննե-

լիս։ Մեկնաբանե՛ք, թե ինչու են դրանք հատկապես կարևոր։

Page 110: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

110

3.2. Անչափահասների գործերով վարույթի նախաքննության

և դատավարության փուլերը

Քրեական դատավարությունում անչափահասը կարող է հանդես

գալ տարբեր սուբյեկտների «դերում». կարող է լինել վկա, տուժող, մեղադ-

րյալ և այլն, հետևաբար, խնդիրը կայանում է նրանում, որ անկախ անչա-

փահասի դերից՝ համապատասխան իրավական կառուցակարգերը կա-

րողանան ապահովել նրա համար անվտանգ և անվնաս քրեական դա-

տավարություն։

Այս մոտեցումներն իրենց արտացոլումն են գտել ոչ միայն մեր քրեա-

դատավարական օրենսդրության մեջ, այլ նաև շատ միջազգային իրավա-

կան փաստաթղթերում, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապե-

տությունը։ Դրանք սահմանում են որոշակի չափանիշներ, սկզբունքներ,

որոնք միտված են անչափահասների իրավունքների պաշտպանությանը

քրեական դատավարության ընթացքում։

Օրինական ներկայացուցիչների ներգրավման խնդիրը

Մինչդատական վարույթին անչափահասի մասնակցությունը քիչ թե

շատ կարգավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։ Նախ՝

օրենսգիրքը նախատեսել է օրինական ներկայացուցիչների ինստիտու-

տը, և դատավարության մասնակցող որոշակի սուբյեկտների դեպքում

հնարավորություն է ստեղծվում օրինական ներկայացուցչի ներգրավվա-

ծության համար, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության

օրենսգիրքը տարբեր հոդվածներով սահմանում է, որ տուժողի, քաղաքա-

ցիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի անչափահաս լինելու դեպ-

քում նրանց իրավունքներն օրենքով սահմանված կարգով իրականաց-

վում են օրինական ներկայացուցիչների միջոցով։ Այս դրույթների նպա-

տակը գործունակության ոչ ամբողջական ծավալ ունեցող անձանց (իսկ

անչափահասները հենց այդպիսի անձինք են) իրավունքների և պարտա-

կանությունների իրականացման երաշխիքներ ապահովելն է, քանի որ

մասնակի գործունակ անձը չի կարող իր ինքնուրույն գործողություննե-

րով ամբողջությամբ իրականացնել սեփական իրավունքներն ու պար-

տականությունները։ Ասվածը թերևս վերաբերում է դատավարական բո-

լոր իրավունքներին և պարտականություններին։

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն առանձին անդրադառ-

նում է նաև անչափահաս վկայի օրինական ներկայացուցիչներին։ Ի

տարբերություն մյուս սուբյեկտների՝ վկայի դեպքում կա որոշակի

Page 111: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

111

առանձնահատկություն՝ տարիքը։ Վկայի դեպքում օրինական ներկայա-

ցուցիչներն ունեն դատավարական լիարժեք իրավունքներ միայն այն

դեպքում, երբ չի լրացել վկայի 14 տարին։ 14 տարեկանից մեծ վկայի օրի-

նական ներկայացուցիչը կարող է մասնակցել քննչական գործողություն-

ներին կամ ուղեկցել վկային միայն վարույթն իրականացնող մարմնի

թույլտվությամբ։ Այսինքն՝ 14–18 տարեկան վկայի դեպքում արդեն վա-

րույթն իրականացնող անձն է որոշում օրինական ներկայացուցչի միջո-

ցով դատավարությանը մասնակցելու վկայի իրավունքը։ Օրենսգիրքը չի

նշում այն չափանիշները, որոնք կարող են հիմք հանդիսանալ նման

թույլտվություն տալու կամ չտալու համար։ Սա, իհարկե, պրակտիկայում

կարող է հանգեցնել որոշակի չարաշահումների։

Հոդված 76. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչները.

1. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչներ են համարվում նրանց ծնողները, որդեգ-րողները, խնամակալները կամ հոգաբարձուները, որոնք քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում են դատավարության հա-մապատասխան անչափահաս կամ անգործունակ մասնակցի օրինա-կան շահերը։ Օրինական ներկայացուցիչ չունենալու դեպքում քրեա-կան վարույթն իրականացնող մարմինը տուժողի, կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցիչ է նշանակում խնամակալու-թյան և հոգաբարձության մարմնին։

2. Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատա-րանն իրենց որոշմամբ թույլատրում են քրեական գործով վարույթին՝ որպես համապատասխան տուժողի, քաղաքացիական հայցվորի, կաս-կածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչներ մասնակցել նրանցից յուրաքանչյուրի ծնողներից, որդեգրողներից, խնամակալնե-րից կամ հոգաբարձուներից մեկին։ Ընդ որում՝ որպես օրինական ներ-կայացուցիչ պետք է թույլատրվի մասնակցել այն ծնողին, որդեգրողին, խնամակալին կամ հոգաբարձուին, որի թեկնածությունն իր համաձայ-նության առկայության դեպքում պաշտպանում են մյուս բոլոր օրինա-կան ներկայացուցիչները։ Հակառակ դեպքում քրեական գործով վա-րույթին որպես օրինական ներկայացուցիչ մասնակցող անձին ընտ-րում է դատախազը կամ դատարանը։

Page 112: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

112

Օրենսգիրքը սպառիչ կերպով թվարկում է անչափահաս վկայի օրի-

նական ներկայացուցչի իրավունքները և պարտականությունները դա-

տավարության ընթացքում։ Դրանք են.

1. Մասնակցելով քննչական կամ այլ դատավարական գործողությա-

նը` վկայի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի`

1) հարուցել միջնորդություններ.

2) առարկել քրեական գործով վարույթն իրականացնող մարմինների

գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել

քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրու-

թյան մեջ.

3) առարկել դատական նիստը նախագահողի գործողությունների դեմ.

4) ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների

արձանագրություններին, որոնց ինքը մասնակցել է մինչդատական

վարույթի ընթացքում, և դիտողություններ ներկայացնել արձանագ-

րությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցու-

թյամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցե-

լու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել

նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության

մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր

կարծիքով, պետք է նշվեն։

2. Քննչական կամ այլ դատավարական գործողությանը մասնակցե-

լիս վկայի օրինական ներկայացուցիչը պարտավոր է`

1) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատա-

կան նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.

2) դատական նիստի ժամանակ պահպանել կարգուկանոն։

Պաշտպանի ներգրավվածության խնդիրը

Բացի օրինական ներկայացուցչի ներգրավման պահանջից, ՀՀ քրեա-

կան դատավարության օրենսգիրքը պարունակում է դրույթ՝ համաձայն

որի կասկածյալի կամ մեղադրյալի անչափահաս լինելու դեպքում պաշտ-

պանի մասնակցությունը պարտադիր է։ Այսինքն՝ այս դեպքում նույն ան-

չափահասի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից պաշտպանից

հրաժարվելու վերաբերյալ ցանկացած հայտարարություն չի կարող լինել

իրավաչափ, և պաշտպանից հրաժարվելուն ուղղված ցանկացած գործո-

ղություն որևէ հետևանք չի ունենա։ Եթե անձը չունենա պաշտպան, ապա

հանրային գրասենյակի միջոցով նրան կտրամադրվի անվճար պաշտ-

պան։

Page 113: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

113

Անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի դեպքում պաշտպանի

մասնակցությունը պարտադիր է։

Այստեղ կարևոր է նկատի ունենալ մի հանգամանք. համաձայն ՀՀ

քրեական դատավարության օրենսգրքի՝ պաշտպանի պարտադիր մաս-

նակցությունը նախատեսված է, երբ հանցանքը կատարելու պահին անձը

եղել է անչափահաս։ Ասվածը նշանակում է, որ եթե նույնիսկ հանցանքը

կատարելուց հետո դատավարության ընթացքում անձը դարձել է չափա-

հաս, միևնույնն է, նրա մասնակցությամբ քննվող գործերով պաշտպանի

մասնակցությունը պարտադիր է։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անչափահասները հանդիսա-

նում են խոցելի խումբ, ինչպես նաև այն, որ նրանց կողմից հանցագործու-

թյուն կատարելու հարցում, պատկերավոր ասած, իրենց մեղքի մեծ բա-

ժինն ունեն նաև հասարակությունը, պետությունը, ընտանիքը, շրջապա-

տը և այլ սոցիալական սուբյեկտներ՝ ՀՀ քրեական օրենսգիրքն անչափա-

հասների նկատմամբ դրսևորում է տարբերակված, «արտոնյալ» մոտե-

ցում, այլ խոսքով՝ հաշվի են առնվում առանձնահատկությունները։

Տարիքի գործոնը

Համաձայն ՀՀ քրեական օրենասգրի 24–րդ հոդվածի 1–ին մասի՝ քրե-

ական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում 16 տարին լրա-

ցել է նախքան հանցանք կատարելը։ Ասվածը նշանակում է, որ 16 տարե-

կանից ցածր տարիք ունեցող անձինք, բացառությամբ նույն հոդվածի 24–

րդ հոդվածի 2–րդ մասում նշված հանցագործություններ կատարելու

դեպքերի, չեն կարող կրել քրեական պատասխանատվություն իրենց կող-

մից կատարված հանրորեն վտանգավոր արարքի համար։ Ընդ որում՝

հարկ է նշել այն հանգամանքը, որ ասվածը վերաբերում է հանցանք կա-

տարելու տարիքին, այլ ոչ թե քրեական պատասխանատվության ենթար-

կելու ժամանակ անձի տարիքին։ Այսինքն, եթե նույնիսկ անձը մեծ է 16

տարեկանից, սակայն հանցանքը կատարելու ժամանակ նրա 16 տարին

դեռ չէր լրացել, նա, միևնույնն է, ենթակա չէ քրեական պատասխանատ-

վության։

Նման դեպքերում իրավաբաններն ասում են, որ բացակայում է հանցագործության սուբյեկտը, որը հանցագործության, ինչպես նաև հանցակազմի պարտադիր տարր է։

Հանցագործության սուբյեկտը (հանցանք կատարող անձը) ունի ե-րեք պարտադիր հատկանիշ.

Page 114: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

114

ա) Նա պետք է լինի ֆիզիկական անձ (իրավաբանական անձինք՝ ընկերությունները, կազմակերպությունները և այլն, չեն կարող կրել քրեական պատասխանատվություն):

բ) Նա պետք է լինի մեղսունակ, այսինքն՝ կարողանա գիտակցել իր գործողությունների հանրային վտանգավորությունը և ղեկավարել դրանք:

գ) Պետք է հասած լինի քրեական օրենքով սահմանված տարիքի, որը, ինչպես վերը նշվեց, 16 տարեկանն է։

Այս երեք հատկանիշներից ցանկացածի բացակայությունը վկա-յում է հանցագործության սուբյեկտի բացակայության մասին։ Տես Գծագիր 3:

Գծագիր 3. Հանցակազմի տարրերը

Այսինքն, եթե հանրորեն վտանգավոր արարք կատարած անձը 13

տարեկան է, ապա տվյալ դեպքում բացակայում է հանցակազմը, քանի որ

չկա հանցագործության սուբյեկտի պարտադիր հատկանիշ տարիքը54:

                                                            54 ²Û¹ ѳïϳÝÇßÇ μ³ó³Ï³ÛáõÃÛáõÝÁ ѳݷ»óÝáõÙ ¿ ݳ¨ ëáõμÛ»ÏïÇ μ³ó³Ï³ÛáõÃÛ³ÝÁ, ù³ÝÇ

áñ ëáõμÛ»ÏïÇ ï³ññ»ñÁ å³ñï³¹Çñ »Ý: ¸ñ³ÝóÇó ûÏáõ½ Ù»ÏÇ μ³ó³Ï³ÛáõÃÛáõÝÁ ѳݷ»óÝáõÙ ¿ ëáõμÛ»ÏïÇ μ³ó³Ï³ÛáõÃÛ³Ý, ¨ ѻ勉μ³ñ ݳ¨ ãϳ ѳÝó³·áñÍáõÃÛáõÝÁ, ù³ÝÇ áñ ëáõμÛ»ÏïÝ Çñ

Հանցակազմ

Օբյեկտ

Հանցակազմ

Օբյեկտիվ

կողմ

Սուբյեկտ Սուբյեկտիվ

կողմ

Ֆիզիկա-

կան անձ

Մեղսու-

նակ անձ Որոշակի

տարիքի

Page 115: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

115

Քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքը տարբեր

երկրներում տարբեր է55: Այն տարբերակվում է նաև նմանատիպ իրավա-

կան համակարգեր ունեցող պետություններում։ Դա պայմանավորված է

կոնկրետ պետության պատմական, մշակութային, կրոնական առանձնա-

հատկություններով կամ սովորույթներով։ Պետք է նշել, որ քրեական պա-

տասխանատվության ենթարկելու տարիքի հարցը միայն իրավաբանա-

կան խնդիր չէ, այն նաև հանդիսացել է հոգեբանների, սոցիոլոգների, փի-

լիսոփաների, կենսաբանների ուսումնասիրության առարկա։

Ամբողջ խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ պետք է որոշել, թե

որ տարիքից է անձը սկսում հասկանալ իր գործողությունների նշանա-

կությունը, այլ կերպ ասած՝ որ տարիքից է անձը գիտակցում, որ ինքը կա-

տարում է հանրորեն վտանգավոր արարք՝ հանցագործություն, ընդ

որում՝ այստեղ ամենևին պարտադիր չէ, որ անձը գիտակցի իր կողմից

կատարվող հանցանքի համար նախատեսված պատժի չափը կամ իմա-

նա այն հոդվածը, որով նախատեսված է այդ հանցանքը։ Բավական է մի-

այն, որ անձն ընդհանուր գծերով պատկերացնի, որ իր կողմից կատար-

վող արարքը հանցագործություն է՝ մերժելի, պարսավելի, հակաբարոյա-

կան կամ հակաիրավական արարք։ Իսկ ուսումնասիրությունները ցույց

են տվել, որ, որպես կանոն, անձը լիարժեք այդ հանգամանքը գիտակցում

է 16 տարեկանում, իսկ որոշ դեպքերում՝ 14 տարեկանում։ Բնական է՝

անհատական մակարդակում անձը կարող է նաև գիտակցել դա ավելի

շուտ կամ ավելի ուշ։ Օրենքը չի կարող ցույց տալ տարբերակված մոտե-

ցում և սահմանել է մի տարիք, որն իր էությամբ միջին տարիք է մտավոր

զարգացման նորմալ մակարդակ ունեցող անձի համար56:

Ինչպես վերը նշվեց, կան հանցագործություններ, որոնց համար քրե-

ական պատասխանատվության տարիքը սահմանված է 14 տարեկանը,

այդ հանցագործությունները թվարկված են ՀՀ քրեական օրենսգրքի 24–րդ

հոդվածի 2–րդ մասում, որի համաձայն այն անձինք, որոնց տասնչորս

տարին լրացել է մինչև հանցանք կատարելը, ենթակա են քրեական պա-

                                                                                                                                         Ñ»ñÃÇÝ Ñ³Ý¹ÇսաÝáõÙ ¿ ѳÝó³Ï³½ÙÇ å³ñï³¹Çñ ï³ññ. ãϳ ëáõμÛ»Ïï, ãϳ ѳÝó³Ï³½Ù: âϳ ѳÝó³Ï³½Ùª ѳÝñáñ»Ý íï³Ý·³íáñ ³ñ³ñùÁ ãÇ Ï³ñáÕ Ñ³Ù³ñí»É ѳÝó³·áñÍáõÃÛáõÝ:

55  ²ÝÓÇÝ ùñ»³Ï³Ý å³ï³ë˳ݳïíáõÃÛ³Ý »ÝóñÏ»Éáõ ï³ñÇùÁ ï³ñμ»ñ »ñÏñÝ»ñáõÙ.

²Øܪ 16 ï³ñ»Ï³ÝÇó, üñ³Ýëdzª 13 ï³ñ»Ï³ÝÇó, ¶»ñÙ³Ýdzª 14 ï³ñ»Ï³ÝÇó, Ö³åáÝdzª 14 ï³ñ»Ï³ÝÇó, Ø»Í ´ñÇï³Ýdzª 10–17 ï³ñ»Ï³ÝÇó (Áëï ï³ñμ»ñ ѳÝó³·áñÍáõÃÛáõÝÝ»ñÇ), Æéɳݹdzª 7 ï³ñ»Ï³ÝÇó, üÇÝɳݹdzª 15 ï³ñ»Ï³ÝÇó, èáõë³ëï³Ýª 16 ï³ñ»Ï³ÝÇó (áñáß Ñ³Ýó³·áñÍáõÃÛáõÝÝ»ñÇ ¹»åùáõÙª 14 ï³ñ»Ï³ÝÇó):

56 ÆѳñÏ», ûñ»ÝùÁ ë³ÑÙ³ÝáõÙ ¿ ݳ¨ Ùï³íáñ Ñ»ï³ÙݳóáõÃÛ³Ý ¹»åùáõÙ å³ï³ë˳ݳ‐

ïíáõÃÛ³Ý ³é³í»É μ³ñÓñ ï³ñÇù, ë³Ï³ÛÝ ¹³ ³í»ÉÇ ßáõï μ³ó³éáõÃÛáõÝ ¿, ù³Ý ûñÇݳã³÷áõ‐ÃÛáõÝ:

Page 116: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

116

տասխանատվության՝ սպանության, դիտավորությամբ առողջությանը

ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, մարդուն առևանգելու,

բռնաբարության, սեռական բնույթի բռնի գործողությունների, ավազակու-

թյան, գողության, կողոպուտի, շորթման, առանց հափշտակելու նպատա-

կի ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար

տիրանալու, ծանրացուցիչ հանգամանքներում գույքը դիտավորությամբ

ոչնչացնելու կամ վնասելու, զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ

պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու, թմրամիջոցներ կամ

հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր հափշտակելու կամ շորթելու,

տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնե-

լու, խուլիգանության համար։

Այսինքն՝ նշված հանցագործությունների համար նախատեսված է

քրեական պատասխանատվության ենթարկելու առավել վաղ տարիք՝ 14

տարեկան։ Ընդ որում՝ հատկանշական է այն հանգամանքը, որ վերը

նշված հանցագործությունների համար առավել վաղ տարիք սահմանելն

ամենևին պայմանավորված չէ այդ հանցագործությունների ծանրության

աստիճանով։ Ինչպես ցույց է տալիս այդ հանցագործությունների ցանկի

ուսումնասիրությունը, այնտեղ կան ծանրության տարբեր աստիճանի

հանցագործություններ, օրինակ՝ սպանություն (առանձնապես ծանր

հանցագործություն) և առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային

կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալ (ոչ մեծ

ծանրության հանցանք)։ Ասվածը նշանակում է, որ նշված հանցագործու-

թյունների համար քրեական պատասխանատվության տարիք սահմանե-

լու համար հիմք է ընդունվել ոչ թե արարքի ծանրության աստիճանը, այլ

այն, որ անձը, որպես կանոն, նման հանցանքների հանրային վտանգավո-

րությունը գիտակցում է ավելի վաղ տարիքում։ Այլ հարց է, որ այդպիսի

հանցագործությունները հիմնականում ծանր և առանձնապես ծանր հան-

ցագործություններն են։ Դա, իհարկե, հոգեբանական և կրիմինոլոգիա-

կան որոշակի ուսումնասիրությունների արդյունք է։ Միևնույն ժամանակ,

օրենքը նաև հակառակ ուղղությունից է մոտեցել հարցին և սահմանել է

դրույթ, համաձայն որի, եթե անձը հասել է հոդվածի առաջին կամ երկ-

րորդ մասով նախատեսված տարիքի (այսինքն՝ 16, իսկ որոշ դեպքերում՝

14 տարեկանի), սակայն մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևան-

քով ընդունակ չի եղել ամբողջ չափով գիտակցել իր արարքի բնույթն ու

նշանակությունը, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվու-

թյան։ Այս մոտեցման տեսական հիմնավորումը կապված է «ֆունկցիոնալ

գրագիտության» բրիտանական ասացվածքի հետ. «Աշխատավայրում և

Page 117: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

117

ընդհանրապես հասարակության մեջ գործելու համար կարդալու, գրելու

և խոսելու կարողության անհրաժեշտ մակարդակ»57: Այս սահմանումը

հատկապես օգտակար է միջազգային համատեքստում, քանի որ այն

հիմնված չէ բացարձակ կամ ընդհանուր չափանիշների վրա։ Մայրենի

լեզվով արդյունավետ հաղորդակցվելու կարողությունը համարվում է սո-

ցիալական ինտեգրման կարևոր առաջնայնություն։ «Ֆունկցիոնալ գրագի-

տության» հասկացությունն այն մակարդակն է, որը պահանջվում է հա-

սարակության մեջ արդյունավետ գործելու համար։ Սա նշանակում է, որ

պահանջվող գրագիտության մակարդակը կախված է հասարակության

բարդությունից ու առաջադիմության մակարդակից։ Կենտրոնական և

Արևելյան Եվրոպայի անչափահասներից պահանջվող ֆունկցիոնալ գրա-

գիտության մակարդակը հնարավոր է՝ ավելի ցածր լինի, քան Արևմտյան

Եվրոպայի անչափահասներից պահանջվողը։ Հետևաբար, սահմանումը

համապատասխանում է ողջ տարածաշրջանին, մասնավորապես կրթա-

կան մակարդակի պակասի և էթնիկ մեկուսացման պատճառով նորմալ

սոցիալական ընտրություններից ու հնարավորություններից զրկվածների

համար։

Սահմանումը նաև հնարավորություն է տալիս իրավապահ գործա-

կալությունների ուսուցանողներին խուսափել «գրագետ» և «անգրագետ»

տերմինների ոչ օգտակար և կամայական օգտագործումից։ Արևմտյան

Եվրոպայում համեմատաբար քիչ մարդիկ կան, որոնց կարելի է անվանել

բացարձակ անգրագետ, և հավանաբար նույն պատկերն է արևելքում։ Այ-

նուամենայնիվ, կան մեծ թվով անչափահասներ, որոնց հմտությունները

չեն բավարարում արդյունավետ գործելուն։ Հավանական է, որ անչափա-

հաս կալանավորների և հատուկ հաստատություններում գտնվողների

մեծ մասը չի ունենա բավարար գրագիտություն համայնք վերադառնալիս

արդյունավետ գործելու համար։ Այլընտրանքներից զրկված լինելու և

չբավարարված կարիքներից դրդված՝ նրանք գողությունը կամ անգամ

բռնությունը կարող են համարել ռացիոնալ ընտրություններ։ Ֆունկցիո-

նալ գրագիտության մակարդակի բարձրացումը նոր հնարավորություն-

ներ է ստեղծում և շոշափելիորեն նվազեցնում է ռեցիդիվը։

Դատվածության մարումը Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի՝ ազատազրկման հետ չկապված

պատիժների դեպքում անչափահասի դատվածությունը մարվում է պա-

տիժը կրելուց անմիջապես հետո, այն դեպքում, երբ չափահասների հա-

                                                            57 ØdzóÛ³É Â³·³íáñáõÃÛ³Ý ÐÇÙÝ³Ï³Ý ÑÙïáõÃÛáõÝÝ»ñÇ ë³ÑÙ³ÝáõÙ:

Page 118: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

118

մար սահմանված է մեկ տարի ժամկետ։ Միջին ծանրության հանցագոր-

ծության դեպքում անչափահասների դատվածությունը մարվում է մեկ

տարի հետո, իսկ չափահասներինը` 3 տարի հետո, ծանր հանցագործու-

թյան դեպքում, անչափահասներինը` 3 տարի հետո, իսկ չափահասների-

նը` 5 տարի հետո, առանձնապես ծանր հանցագործության դեպքում ան-

չափահասներինը` 5 տարի հետո, իսկ չափահասներինը` 8 տարի հետո։

Ընդ որում՝ այստեղ առկա է օրենսդրական բաց, այն առումով, որ ՀՀ քրե-

ական օրենսգիրքը չի անդրադարձել ոչ մեծ ծանրության հանցագործու-

թյան դեպքում անչափահասների դատվածության մարման ժամկետնե-

րին, ինչը բերում է նրան, որ տվյալ դեպքում մեխանիկորեն գործում է ՀՀ

քրեական օրենսգրքի 84–րդ հոդվածով նախատեսված դատվածության

մարման ժամկետը, որը 3 տարի է։

Ինչպես վերը նշվել էր, Հայաստանում անչափահասների գծով մաս-

նագիտացված դատարանների բացակայությունը կարելի է փոխհատու-

ցել մասնագիտացված դատավորներ ունենալով։ ՀՀ քրեական օրենսգրքի

90–րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ անչափահասի նկատմամբ

պատիժ նշանակելիս հաշվի են առնվում նրա կյանքի և դաստիարակու-

թյան պայմանները, հոգեկան զարգացման աստիճանը, առողջության վի-

ճակը, անձի այլ առանձնահատկությունները, ինչպես նաև նրա վրա այլ

անձանց ազդեցությունը։ Այս հանգամանքների առկայությունը կամ բա-

ցակայությունը, անչափահասի վրա դրանց ազդեցության աստիճանը կա-

րող է օբյեկտիվ և ճիշտ գնահատել միայն տվյալ ոլորտում մասնագիտա-

ցած դատավորը։ Ավելին՝ տվյալ պահանջը վերաբերում է ոչ միայն դա-

տավորին, այլև հետաքննության մարմնին, քննիչին և դատախազին։ Ցան-

կալի է, որ նրանք նույնպես ունենան համապատասխան մասնագիտա-

կան հմտություններ։

Անչափահասների գործերով վարույթի միջազգային փորձից

Ընտանեկան խմբային հանդիպումներ

Նոր Զելանդիայի մոդելը: Հանդիպումը կայանում է ընտանիքի

կողմից որոշված վայրում և ժամին, որին մասնակցում են անչափա-

հաս իրավախախտը, ընտանիքը, տուժածը, ոստիկանությունը, դա-

տապաշտպանը, եթե արդեն նշանակված է, և որևէ այլ անձ, ում ըն-

տանիքը նպատակահարմար է տեսնում հրավիրել։ Հանդիպումը

կազմակերպվում է անչափահասների արդարադատության համա-

կարգողի կողմից, որը հանդիսանում է ընտանիքի և ոստիկանության

միջև միջնորդ և վարում է հանդիպումը, թեպետ համակարգողը կա-

Page 119: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

119

րող է նաև ուրիշին հրավիրել հանդիպումը վարելու համար։ Սովորա-

բար ներածականներից և բարեմաղթանքներից հետո ոստիկանու-

թյունը նկարագրում է իրավախախտումը, և անչափահաս իրավա-

խախտը կա՛մ մերժում է, կա՛մ ընդունում է իր մասնակցությունը։ Եթե

մասնակցությունը չի մերժվում, հանդիպումը շարունակվում է տու-

ժածի պարզաբանումներով, իրավախախտման նրան պատճառած

հետևանքների վերաբերյալ։ Այնուհետև մտքերի փոխանակում է իրա-

կանացվում խնդրի լուծման վերաբերյալ։ Ընտանիքը խորհրդակցում է

առանձին, որից հետո հանդիպումը շարունակվում է բոլոր հրավի-

րյալների մասնակցությամբ և քննարկում ընտանիքի կողմից առա-

ջարկված առաջարկություններն ու պլանները58:

Ավստրալիա, Վագա մոդելը: Հանդիպում է կազմակերպվում որ-

պես արդարադատության ավանդական ընթացակարգի այլընտրանք,

և հանդիպումը վարում է ոստիկանության աշխատակիցը։ Մասնա-

կիցներն են իրավախախտները և տուժածները, ինչպես նաև նրանց

ընտանիքներն ու ընկերները և իրավախախտման հետ ուղղակի

կապված այլ անձինք։ Հանդիպումը կազմակերպվում է այն դեպքում,

երբ իրականացվել է նախնական հետաքննություն, և մեղավորությու-

նը չի ժխտվել, ինչպես նաև ապահովված է տուժածի և իրավախախ-

տի կամավոր մասնակցությունը։ Հանդիպումը համակարգվում է ոս-

տիկանության աշխատակցի կողմից, որի դերը կայանում է նրանում,

որ խրախուսի մասնակիցներին՝ արտահայտելու իրենց զգացումներն

իրավախախտման վերաբերյալ, և հասնել միասնական համաձայնու-

թյան իրավախախտման պատճառած վնասի հետևանքները նվազա-

գույնի հասցնելու վերաբերյալ։ Համաձայնությունները սովորաբար

լինում են ինչ–որ փոխհատուցման տեսքով։ Այս համաձայնություննե-

րը պաշտոնական են համարվում, սակայն իրավական առումով ոչ

պարտավորեցնող59:

                                                            58 ¶. سùëí»É, ². ØáñÇë, ԸÝï³Ý»Ï³Ý ËÙμ³ÛÇÝ Ñ³Ý¹ÇåáõÙÝ»ñÇ Üáñ ¼»É³Ý¹Ç³ÛÇ Ùá¹»ÉÁ:

ÀÝï³Ý»Ï³Ý ѳݹÇåáõÙÝ»ñ ¨ ³Ýã³÷³Ñ³ëÝ»ñÇ ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛáõÝ, ¼³ñ·³óÙ³Ý áõÕÇ՞, û՞ ã³ñ¹³ñ³óí³Í ɳí³ï»ëáõÃÛáõÝ: ²¹É»ñ ¨ ìáõÝûñëÇý, Քñ»³·ÇïáõÃÛ³Ý ³íëïñալի³Ï³Ý ÇÝë‐ïÇïáõï, γÝμ»ñ³, ²íëïñ³Édz, 1994:

59 ¸. ´. Øáõñ, ԱÝã³÷³Ñ³ëÝ»ñÇ ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý Ýáñ Ùáï»óáõÙª ì³·³–ì³·³ÛáõÙ ÁÝï³Ý»Ï³Ý ѳݹÇåÙ³Ý ·Ý³Ñ³ïáõÙ: ¼»ÏáõÛó՝ Ý»ñϳ۳óí³Í ùñ»³·Çï³Ï³Ý ѻﳽáïáõ‐ÃÛáõÝÝ»ñÇ Ï»ÝïñáÝÇÝ: ì³·³–ì³·³, Üáñ гñ³í³ÛÇÝ àւ»Éë, ԳÛáõÕ³Ï³Ý í³Ûñ»ñÇ ëáódzɳ‐

Ï³Ý Ñ»ï³½áïáõÃÛáõÝÝ»ñÇ Ï»ÝïñáÝ, â³ñɽ êÃñիà ѳٳÉë³ñ³Ý, èÝí»ñÇݳ, ²íëïñ³Édz, 1995:

Page 120: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

120

Ավստրիալիա, Կանբերայի մոդել: Հետևելով Վագա մոդելին՝

հանդիպում տուժածի ներկայությամբ կամ բացակայությամբ կամ օգ-

տագործելով կամավորների՝ որպես տուժածների փոխարինող, այն

դեպքերում, երբ վնաս չի պատճառվել կոնկրետ տուժածին60։

Իրական արդարադատության մոդել՝ Վագա մոդելի տարբերակ,

որպես այլընտրանք կամ զուգահեռ ավանդական քրեական արդարա-

դատության գործընթացին։ Հանդիպումը վարում է ոստիկանության

աշխատակիցը կամ արդարադատության այլ պաշտոնյա, կամ նրանց

անունից մասնակցող դպրոցի ներկայացուցիչը կամ համայնքի կա-

մավորը61։

Հարցեր ստուգման համար

1. Ինչպիսի՞ն են անչափահասների քրեական պատասխանատվու-

թյան ենթարկելու տարիքի հետ կապված առանձնահատկու-

թյունները ՀՀ–ում։

2. Որո՞նք են հանցագործության սուբյեկտի հատկանիշները. հա-

մադրե՛ք այդ հատկանիշները չափահասների հետ։

3. Ինչպիսի՞ն են մինչդատական վարույթին անչափահասների

մասնակցությունը կարգավորող առանձնահատկությունները։

4. Մեկնաբանե՛ք անչափահասների դեպքում «օրինական ներկայա-

ցուցիչ» և «պաշտպան» եզրույթները։

3.3. Անչափահասների հարցաքննությունը

Երեխաների հարցաքննությունը զգալիորեն տարբերվում է չափա-

հասների հարցաքննությունից և հատուկ մոտեցում է պահանջում։ Հար-

ցաքննություն անցկացնողները պետք է երեխաների հետ աշխատելու

որոշակի փորձ ունենան և վերապատրաստված լինեն երեխաների հետ

հարցաքննություն անցկացնելու համար, հակառակ դեպքում հարցա-

քննությանը կարող է ավելի շատ վնասել, քան օգուտ բերել։ Հարցաքննու-

թյունն իրականացնելիս կարևոր է ուշադրություն դարձնել ոչ բանավոր

նշանների վրա։ Բանավոր արտահայտվելու երեխաների ունակությունը

կախված է նրանց տարիքից և զարգացման փուլից, և նրանց պահելաձևը

                                                            60 §ì»ñ³ÇÝï»·ñáÕ ³ÙáóÝùÇ ÷áñÓ¦, ëáóÇ³É³Ï³Ý Ñ»ï³½áïáõÃÛáõÝÝ»ñÇ Ï»ÝïñáÝ,

²íëïñ³ÉdzÛÇ ³½·³ÛÇÝ Ñ³Ù³Éë³ñ³Ý, γÝμ»ñ³, ²íëïñ³Édz: 61 ²é³í»É Ù³Ýñ³Ù³ëÝ տե՛ս www.realjustice.org

Page 121: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

121

կարող է ավելի շատ բան բացահայտել կատարվածի մասին, քան նրանց

խոսքերը62:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է անչա-

փասների հարցաքննության որոշակի առանձնահատկություններ։ Դա

պայմանավորված է անչափահասի՝ որպես խոցելի անձի իրավունքներն

ապահովելու նպատակով։ Հարցաքննությունը երբեմն կարող է թե՛ հոգե-

բանական և թե՛ ֆիզիկական առումով ճնշող և ծանր գործընթաց լինել

հարցաքննվողի համար։ Անչափահասի դեպքում առավել ևս պետք է

հաշվի առնվեն կենտրոնանալու, ուշադրության, հիշողության, սնվելու և

այլ առանձնահատկությունները։ ՀՀ քրեական դատավարության օրենս-

գիրքը զարմանալիորեն առավել մանրամասն կարգավորում է անչափա-

հաս վկայի և տուժողի հարցաքննության կարգը, այնինչ պակաս կարևոր

չէ անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի հարցաքննությունը։ Ընդ-

հանրապես, արգելանքի տակ չգտնվող անչափահասները, որպես կանոն,

հարցաքննության են կանչվում իրենց օրինական ներկայացուցիչների մի-

ջոցով։

Վերը նշված առանձնահատկություններից ելնելով՝ անչափահասի

հարցաքննությունը չի կարող տևել 2 ժամից ավելի. խոսքը անընդմեջ

հարցաքննության մասին է։ Չափահասի դեպքում դա 4 ժամ է։ Անչափա-

հասի հարցաքննության ընդհանուր տևողությունը օրվա ընթացքում չի

կարող գերազանցել 6 ժամը, այն դեպքում, երբ չափահասների դեպքում

դա 8 ժամ է։ Ընդ որում՝ հարցաքննության ընթացքում անձին պետք է

տրվի հանգստի և սնվելու համար առնվազն 1 ժամ ժամանակ։

Անչափահաս վկան կամ տուժողը կարող են հարցաքննվել, պայմա-

նով, եթե նրանք կարող են հայտնել գործի համար նշանակություն ունե-

ցող տեղեկություններ, սակայն թե ինչպես պետք է հարցաքննողը մինչև

հարցաքննությունն իմանա՝ անչափահասը կարո՞ղ է հայտնել նման տե-

ղեկություններ, թե՞ ոչ՝ պարզ չէ։ Այս դրույթը հավանաբար նախատեսվել

է այն նպատակով, որ վարույթն իրականացնող անձն առավել զգույշ լինի

անչափահասին հարցաքննության կանչելիս և անհարկի չկանչի, քանի որ

եթե հետո պարզվի, որ անչափահասը չգիտեր և չի հայտնել գործի համար

նշանակություն ունեցող հանգամանքներ, առաջ կգա վարույթն իրակա-

նացնող մարմնի կողմից անչափահասին կանչելը հիմնավորելու հարցը։

Մինչև 16 տարեկան անչափահաս վկայի կամ տուժողի հարցա-

քննությունը կատարվում է մանկավարժի մասնակցությամբ։ Սակայն

                                                            62 øáÝáñ üáÉÇ, ä³Ûù³ñ Ëáßï³Ý·áõÙÝ»ñÇ ¹»Ù: Ò»éݳñÏ ¹³ï³Ë³½Ý»ñÇ ¨ ¹³ï³íáñÝ»ñÇ

ѳٳñ, سñ¹áõ Çñ³íáõÝùÝ»ñÇ Ï»ÝïñáÝ, ¾ë»ùëÇ Ñ³Ù³Éë³ñ³Ý, ¿ç 84:

Page 122: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

122

տվյալ դեպքում կարևոր է, որպեսզի այդ մանկավարժը լինի հենց անչա-

փահասի մանկավարժը, որպեսզի անչափահասը վստահի նրան, հակա-

ռակ դեպքում այս դրույթը կարող է անիմաստ լինել և չծառայել իր նպա-

տակին։ Հարցաքննությանը ներկա գտնվելու իրավունք ունի նաև անչա-

փահաս վկայի կամ տուժողի օրինական ներկայացուցիչը։

Հարցաքննությունը սկսելուց առաջ օրինական ներկայացուցչին բա-

ցատրվում են հարցաքննությանը ներկա գտնվելու, քննիչի թույլտվու-

թյամբ իր դիտողությունները շարադրելու և հարցեր տալու իր իրավունք-

ները, ինչպես նաև պարտականությունները։ Քննիչն իրավունք ունի չըն-

դունելու տրված հարցերը, սակայն դրանք պետք է ներառվեն արձանագ-

րությունում։

Տասնվեց տարին չլրացած վկային կամ տուժողին բացատրվում է

գործին վերաբերող ամեն ինչի մասին ճշմարտացիորեն պատմելու նրա

պարտականությունը, բայց նա չի նախազգուշացվում ցուցմունքներ տա-

լուց հրաժարվելու կամ խուսափելու կամ ակնհայտ սուտ ցուցմունքներ

տալու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին,

քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նա-

խատեսված հանցագործությունների համար քրեական պատասխանատ-

վության ենթակա են 16 տարին լրացած անձինք։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված են նաև

որոշակի առանձնահատկություններ դատաքննության ընթացքում անչա-

փահաս վկայի կամ տուժողի հարցաքննության համար, մասնավորա-

պես՝ անչափահաս վկայի հարցաքննությունը, եթե դա անհրաժեշտ է գոր-

ծի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման

համար, կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ

կարող է կատարվել ամբաստանյալի բացակայությամբ։ Դատարանի

դահլիճ վերադառնալուց հետո ամբաստանյալի համար հրապարակվում

են անչափահաս վկայի ցուցմունքները, նրան հնարավորություն է ընձեռ-

վում տվյալ վկային տալ հարցեր և ցուցմունքներ` վկայի հաղորդած

տվյալների վերաբերյալ։

Տասնվեց տարին չլրացած վկան պետք է հեռացվի դատական նիստի

դահլիճից նրա հարցաքննությունն ավարտվելուց հետո, բացի այն դեպքե-

րից, երբ դատարանը կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ

անհրաժեշտ է համարում այդ վկայի հետագա ներկայությունը։

Ցավոք, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը մյուս քննչական

և դատավարական գործողությունների կատարման ժամանակ չի նախա-

տեսել որևէ առանձնահատկություն անչափահասների համար, այնինչ

Page 123: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

123

դրանք անհրաժեշտ են անչափահասի իրավունքներն ու ազատություն-

ներն ապահովելու տեսանկյունից։

Հարցեր ստուգման համար

1. Ինչպիսի՞ն են անչափահասների հարցաքննության առանձնա-

հատկությունները՝ համաձայն քրեական դատավարության

օրենսգրքի։

2. Որո՞նք են հիմնական հանգամանքները, որոնք պետք է հաշվի

առնվեն անչափահասների հարցաքննությունն իրականացնելիս։

3.4. Անչափահասների նկատմամբ նշանակվող պատիժները

կամ խափանման միջոցները

ՀՀ օրենսդրությունը տարբերակված մոտեցում է ցուցաբերում անչա-

փահասների նկատմամբ նշանակվող պատիժների և հարկադրանքի այլ

միջոցների հարցում։ Սրա պատճառը, ինչպես վերը նշվեց, անչափահաս-

ների՝ առավել խոցելի խումբ լինելն է, ինչպես նաև նրանց կողմից հան-

ցագործություն կատարելու պատճառների և պայմանների առանձնա-

հատկությունները։

Անչափահասների հանցավորության պատճառների և պայմանների

առումով առկա են որոշակի առանձնահատկություններ, մասնավորա-

պես՝ ոչ միշտ է անչափահասի կողմից կատարվող հանցագործությունը

դասական առումով համապատասխանում տվյալ հանցագործության՝

տեսության կողմից ընդունված մոտիվացիային, պարզ ասած, օրինակ,

եթե գողության մոտիվացիան հիմնականում նյութական շահ ստանալն է,

ապա անչափահասի դեպքում դա կարող է լինել արկածախնդրությունը,

կամ, ասենք, սպանության մոտիվացիան կարող է լինել ինքնահաստատ-

ման մղումը, շրջապատի աչքում «բարձրանալու» ձգտումը և այլն։

Օրենսդիրը ՀՀ քրեական օրենսգրքի մակարդակով ցույց է տալիս

պետության վերաբերմունքն անչափահասների նկատմամբ՝ նրանց հա-

մար սահմանելով ոչ միայն սահմանափակ թվով պատիժներ, այլ նաև

սահմանված պատիժների առավել մեղմ տարբերակները։ Սա, անկաս-

կած, արվում է անչափահասի շահերից ելնելով, որպեսզի պատժի կրումը

չունենա հակառակ ազդեցությունը և անչափահասին ուղղելու փոխարեն

ավելի չխթանի նրա մոտ հանցավոր վարքագծի առաջացում, ձևավորում

Page 124: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

124

կամ խորացում, այլ հարց է, թե առկա պատիժների համակարգում որքա-

նով է դա հաջողվում։ Ստորև ներկայացվող աղյուսակից հստակ երևում է

այդ մեղմ մոտեցումը։

Ընդ որում, բացի ժամկետներից, կան նաև այլ առանձնահատկու-

թյուններ անչափահասների նկատմամբ նշանակվող պատիժների դեպ-

քում։

Մասնավորապես՝

ա) տուգանքն անչափահասների նկատմամբ նշանակվում է միայն ինք-

նուրույն վաստակի կամ այնպիսի գույքի առկայության դեպքում, որի

վրա կարող է տարածվել բռնագանձում.

բ) հանրային աշխատանքները չեն նշանակվում դատավճիռ կայացնե-

լու պահին տասնվեց տարին չլրացած անձանց նկատմամբ.

գ) կալանքը նշանակվում է միայն դատավճիռը կայացնելու պահին 16

տարին լրացած անձի նկատմամբ.

դ) որոշակի ժամկետով ազատազրկումը.

1) ոչ մեծ ծանրության հանցագործության համար` առավելագույնը

մեկ տարի ժամկետով (չափահասների դեպքում մինչև 2 տարի է), իսկ մի-

ջին ծանրության հանցագործության համար՝ առավելագույնը երեք տարի

ժամկետով (չափահասների դեպքում մինչև 5 տարի է).

Աղյուսակ 1

Պատժի տեսակ Չափահասի համար Անչափահասի հա-մար

Տուգանք

Նվազագույն աշխա-տավարձի 30–ապա-տիկից 1000–ապատի-կի չափով

Նվազագույն աշ-խատավարձի 10–ապատիկից 500–ապատիկի չափով

Հանրային աշխա-տանքներ

270–2200 ժամ 270–2200 ժամ

Կալանք 15 օրից 3 ամիս 15 օրից 2 ամիս

Ազատազրկում որո-շակի ժամկետով

3 ամսից 20 տարի 3 ամսից 10 տարի

Page 125: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

125

2) մինչև տասնվեց տարին լրանալը կատարած ծանր կամ առանձ-

նապես ծանր հանցանքի համար՝ առավելագույնը յոթ տարի ժամկետով

(չափահասների դեպքում ծանրի համար մինչև 10 տարի է, առանձնապես

ծանրի համար՝ մինչև 20 տարի).

3) տասնվեցից մինչև տասնութ տարին լրանալը կատարած ծանր

կամ առանձնապես ծանր հանցանքի համար՝ առավելագույնը տասը տա-

րի ժամկետով։

Անչափահասների նկատմամբ տարբերակված մոտեցումն իր ար-

տացոլումն է գտնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 90–րդ հոդվածի 1–ին

մասում, համաձայն որի անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելիս

հաշվի են առնվում նրա կյանքի և դաստիարակության պայմանները, հո-

գեկանի զարգացման աստիճանը, առողջության վիճակը, անձի այլ

առանձնահատկություններն, ինչպես նաև նրա վրա այլ անձանց ազդե-

ցությունը։ Այսինքն՝ ցանկացած կոնկրետ դեպքում դատարանը պետք է

հաշվի առնի, թե ինչպիսի ընտանիքում է դաստիարակվել տվյալ անչա-

փահասը, առկա են արդյոք հուզական կապեր ծնողների և անչափահասի

միջև։ Ընդ որում՝ պետք է նշել, որ հուզական կապերի առկայությունը

միշտ չէ, որ հակակրիմինոգեն նշանակություն է ունենում։ Բոլոր այն

դեպքերում, երբ գործ ունենք հակասոցիալական վարքագիծ ունեցող ծնո-

ղի հետ (թմրանյութեր, ալկոհոլ չարաշահող, սպառողական հոգեբանու-

թյամբ, հանցավոր վարքագիծ ունեցող), ապա այս դեպքում հուզական

կապերը երեխայի և ծնողի միջև, ընդհակառակը, կարող են ավելի վնասել

անչափահասին և խթանել նրա քրեական վարքագիծը։ Այսինքն՝ ցանկա-

ցած դեպքում անհրաժեշտ է բավական մանրակրկիտ և մասնագիտական

մոտեցում դատարանների կողմից՝ հասկանալու համար անչափահասի

կողմից հանցանք կատարելու իրական դրդապատճառները, վերլուծելու

դրանք անչափահասի դաստիարակության, շրջապատի նյութական կամ

առողջական վիճակի համատեքստում և կարողանալ այս բոլոր հանգա-

մանքների մեջ որոշել անչափահասի մեղքի աստիճանը։ Նշվածը կարող է

լիարժեք իրականացվել միայն հատուկ պատրաստվածություն ու մաս-

նագիտական համապատասխան որակներ ունեցող դատավորի և նրան

աջակցող մասնագիտացված կառույցների կողմից։

Իհարկե, անհերքելի է մնում այն դիրքորոշումը, որ անչափահասի

քրեական պատասխանատվության դեպքում առավելագույնս պետք է կի-

րառվեն ազատազրկման և, ընդհանրապես, քրեական պատժի այլընտ-

րանքները։ Աշխարհի շատ առաջատար երկրներում ներդրվել և կիրարկ-

վում են այլընտրանքային ներգործության միջոցներ, լայնորեն օգտագործ-

Page 126: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

126

վում են պրոբացիայի և մեդիացիայի ինստիտուտների ընձեռած հնարավո-

րությունները, որպեսզի հնարավորինս զերծ պահեն անչափահասներին

պատիժ կրելուց, մանավանդ ազատազրկման ձևով։ Շատ երկրներում, այդ

թվում նաև Հայաստանում, պատիժների գործող համակարգը թույլ չի տա-

լիս լիարժեքորեն հասնել անչափահասի ուղղմանը, և պետությունները,

միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ միասին, փոր-

ձում են գտնել և ներդնել այլընտրանքային ինստիտուտները, որոնք թույլ

կտան իրականացնել պատժի փոխարեն ուղղումը։

Քրեական դատավարության ընթացքում անձի իրավունքների և ա-

զատությունների սահմանափակման հիմնական մասը բաժին է ընկնում

հենց խափանման և հարկադրանքի այլ միջոցներին։ Այս միջոցների կի-

րառման ժամանակ է հատկապես մեծանում անձի իրավունքների ոտնա-

հարման ռիսկը։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սպառիչ կեր-

պով թվարկված են բոլոր այն խափանման միջոցները, որոնք կարող են

կիրառվել քրեական դատավարության ընթացքում։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված են խա-

փանման հետևյալ միջոցները.

1) կալանավորումը,

2) գրավը,

3) ստորագրությունը` չհեռանալու մասին,

4) անձնական երաշխավորությունը,

5) կազմակերպության երաշխավորությունը,

6) հսկողության հանձնելը,

7) հրամանատարության հսկողության հանձնելը։

Դրանց պրակտիկ կիրառումը երբեմն առաջացնում է որոշակի

խնդիրներ, մասնավորապես՝ կալանավորման դեպքում, երբ այն կիրառ-

վում է ոչ որպես ծայրահեղ միջոց։

Նշված խափանման միջոցներից անչափահասի նկատմամբ տեսա-

կանորեն կարող են կիրառվել բոլորը, բացառությամբ 7–րդ կետում

նշված՝ հրամանատարության հսկողությանը հանձնելուց, քանի որ այն

կիրառվում է միայն զինծառայող կասկածյալի կամ մեղադրյալի նկատ-

մամբ։

Եվրոպական տարբեր երկրներում առկա են խափանման այնպիսի

միջոցներ, որոնք հնարավորինս նվազեցնում են անձի իրավունքների և

ազատությունների սահմանափակումը և այլընտրանք են հանդիսանում

կալանավորմանը, մասնավորապես՝ տնային կալանքը, անձի տեղաշար-

ժերը վերահսկող հեռակա մեխանիզմների կիրառումը և այլն։ Նշված մի-

Page 127: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

127

ջոցներից որոշները պահանջում են զգալի ֆինանսական միջոցներ, սա-

կայն դրանց ներդրումը բխում է դատավարության ընթացքում անձի իրա-

վունքների և ազատությունների առավելագույնս ապահովման հրամայա-

կանից։

Ինչևէ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առկա է հատուկ

անչափահասների համար նախատեսված խափանման միջոց՝ հսկողու-

թյան հանձնելը։

1. «Հսկողության հանձնելը» նշանակում է, որ անչափահաս կասկածյա-

լի կամ մեղադրյալի վերահսկման պարտավորությունը դրվում է

ծնողների, խնամակալների, հոգաբարձուների կամ փակ մանկական

հիմնարկների վարչակազմի վրա, որտեղ նա պահվում է։ Պարտա-

վորվածությունը վերաբերում է կասկածյալի կամ մեղադրյալի պատ-

շաճ վարքագծի ապահովմանը, քրեական վարույթն իրականացնող

մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտա-

կանությունների կատարմանը։

2. Անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց «հսկողության

հանձնելը» կիրառելու դեպքում քրեական վարույթն իրականացնող

մարմինը նրա ծնողներին, խնամակալներին, հոգաբարձուներին,

փակ մանկական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին ծանո-

թացնում է կայացված որոշմանը և նրանց հանձնում որոշման պատ-

ճենը, ծանոթացնում կասկածանքի կամ մեղադրանքի բովանդակու-

թյանը, նրանց բացատրում է իրենց իրավունքները, պարտականու-

թյունները և պատասխանատվությունը, ինչն արտացոլվում է արձա-

նագրությունում։

3. Ծնողները, խնամակալները, հոգաբարձուներն իրավունք ունեն հրա-

ժարվել անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ

հսկողություն իրականացնելուց։

4. Իրենց պարտականությունները չկատարելու համար հսկողություն

իրականացնելու պարտավորություն ստանձնած անձինք կրում են

օրենքով նախատեսված պատասխանատվություն։

Ըստ էության, հսկողության հանձնելը պետք է հանդիսանա անչա-

փահասին կալանավորելու հիմնական այլընտրանքը (իհարկե, կախված

անձի կատարած արարքի ծանրությունից, նրա վտանգավորությունից և

այլ հանգամանքներից)։

ՀՀ քրեական օրենսգիրքը որոշակի երաշխիքներ է նախատեսել նաև

անչափահասներին բերման ենթարկելու դեպքում։ Բերման ենթարկելը

դատավարական հարկադրանքի միջոց է, երբ առանց հարգելի պատճառ-

Page 128: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

128

ների դատավարության չներկայացած մասնակցին հարկադրաբար բե-

րում են վարույթն իրականացնող մարմնի մոտ։

Արգելվում է 14 տարին չլրացած անչափահասին բերման ենթարկել,

բացառությամբ, եթե նա կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր

հանցագործության կատարման մեջ։

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 91–րդ հոդվածի՝ առաջին անգամ

ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անչափահասը դա-

տարանի կողմից կարող է ազատվել քրեական պատասխանատվությու-

նից, եթե դատարանը համոզվի, որ նրա ուղղվելը հնարավոր է դաստիա-

րակչական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառմամբ։ Դատարան-

ները խուսափում են դրանց նշանակումից, քանի որ առկա չէ դրանց վե-

րահսկման հստակ կառուցակարգը։

Այսինքն՝ օրենքն այս միջոցների կիրառման համար նախատեսում է

երկու խոշոր սահմանափակում. նախ՝ արարքը պետք է կատարված լինի

առաջին անգամ, և երկրորդ՝ արարքը պետք է լինի ոչ մեծ կամ միջին

ծանրության հանցագործություն63։

Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցները ներկայաց-

ված են ստորև բերվող աղյուսակում։

Նախազգուշացում, ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կամ տեղական ինք-

նակառավարման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողու-թյանը հանձնելն առավելագույնը վեց ամիս ժամկետով,

պատճառված վնասը փոխհատուցելու պարտականություն դնե-լը՝ դատարանի սահմանած ժամկետում,

                                                            63 ²é³çÇÝ ³Ý·³Ù ³ë»Éáí ѳëϳÝáõÙ »Ýù, áñ ³ÝÓÝ ³ñ³ñùÁ ϳï³ñ»Éáõ å³ÑÇÝ ¹³ïí³‐

ÍáõÃÛáõÝ ãáõÝÇ, ϳ٠ݳËÏÇÝ ¹³ïí³ÍáõÃÛáõÝÁ ѳÝí³Í ϳ٠ٳñí³Í ¿: ÆÝã í»ñ³μ»ñáõÙ ¿ áã Ù»Í ¨ ÙÇçÇÝ Í³ÝñáõÃÛ³Ý Ñ³Ýó³·áñÍáõÃÛáõÝ Ï³ï³ñ»ÉáõÝ, ³å³, ѳٳӳÛÝ ÐÐ ùñ»³Ï³Ý ûñ»Ýë‐·ñùÇ 19–ñ¹ Ñá¹í³ÍÇ, áã Ù»Í Í³ÝñáõÃÛ³Ý Ñ³Ýó³·áñÍáõÃÛáõÝÝ»ñ »Ý ѳٳñíáõÙ ¹Çï³íáñáõ‐ÃÛ³Ùμ ϳï³ñí³Í ³ÛÝ ³ñ³ñùÝ»ñÁ, áñáÝó ѳٳñ ëáõÛÝ ûñ»Ýë·ñùáí ݳ˳ï»ëí³Í ³é³‐í»É³·áõÛÝ å³ïÇÅÁ ãÇ ·»ñ³½³ÝóáõÙ »ñÏáõ ï³ñÇ Å³ÙÏ»ïáí ³½³ï³½ñÏáõÙÁ, ϳ٠áñáÝó ѳ‐Ù³ñ ݳ˳ï»ëí³Í ¿ ³½³ï³½ñÏÙ³Ý Ñ»ï ϳå ãáõÝ»óáÕ å³ïÇÅ, ÇÝãå»ë ݳ¨ ³Ý½·áõßáõ‐ÃÛ³Ùμ ϳï³ñí³Í ³ÛÝ ³ñ³ñùÝ»ñÁ, áñáÝó ѳٳñ ëáõÛÝ ûñ»Ýë·ñùáí ݳ˳ï»ëí³Í ³é³í»‐ɳ·áõÛÝ å³ïÇÅÁ ãÇ ·»ñ³½³ÝóáõÙ »ñ»ù ï³ñÇ Å³ÙÏ»ïáí ³½³ï³½ñÏáõÙÁ:

ØÇçÇÝ Í³ÝñáõÃÛ³Ý Ñ³Ýó³·áñÍáõÃÛáõÝÝ»ñ »Ý ѳٳñíáõÙ ¹Çï³íáñáõÃÛ³Ùμ ϳï³ñí³Í ³ÛÝ ³ñ³ñùÝ»ñÁ, áñáÝó ѳٳñ ëáõÛÝ ûñ»Ýë·ñùáí ݳ˳ï»ëí³Í ³é³í»É³·áõÛÝ å³ïÇÅÁ ãÇ ·»‐ñ³½³ÝóáõÙ ÑÇÝ· ï³ñÇ Å³ÙÏ»ïáí ³½³ï³½ñÏáõÙÁ, ÇÝãå»ë ݳ¨ ³Ý½·áõßáõÃÛ³Ùμ ϳï³ñí³Í ³ÛÝ ³ñ³ñùÝ»ñÁ, áñáÝó ѳٳñ ëáõÛÝ ûñ»Ýë·ñùáí ݳ˳ï»ëí³Í ³é³í»É³·áõÛÝ å³ïÇÅÁ ãÇ ·»ñ³½³ÝóáõÙ ï³ëÁ ï³ñÇ Å³ÙÏ»ïáí ³½³ï³½ñÏáõÙÁ:

Page 129: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

129

ժամանցի ազատության սահմանափակումը և վարքագծի նկատ-մամբ հատուկ պահանջների սահմանումն առավելագույնը վեց ամիս ժամկետով։

Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների առավելու-

թյունը կայանում է նրանում, որ դրանց ժամանակ անձի նկատմամբ չի

նշանակվում պատիժ։ Նա, ըստ էության, չի ենթարկվում քրեական պա-

տասխանատվության, դրանք շատ ավելի մեղմ բնույթ են կրում, քան պա-

տիժները, դրանք չեն առաջացնում դատվածություն՝ դրանից բխող բոլոր

անբարենպաստ հետևանքներով։ Այժմ քննարկենք դաստիարակչական

բնույթի հարկադրանքի վերը նշված միջոցներից յուրաքանչյուրը։

ա. Նախազգուշացում: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի՝ նախա-

զգուշացումն անչափահասի արարքով պատճառած վնասի, ինչպես նաև

օրենսգրքով նախատեսված հանցանքների կրկնակի կատարման

հետևանքների պարզաբանումն է անչափահասին։ Այսինքն՝ նախազգու-

շացումն ավելի շատ կրում է բարոյահոգեբանական ազդեցության բնույթ,

որի դեպքում անչափահասին բացատրվում է իր կողմից կատարված

արարքի սոցիալական նշանակությունը և պարզաբանվում է, որ հաջորդ

անգամ նման արարք կատարելու դեպքում արդեն նա կկրի քրեական

պատասխանատվություն։

բ. Հսկողության հանձնելը ծնողների կամ նրանց փոխարինող ան-

ձանց կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն

իրականացնող իրավասու մարմնի կամ տեղական ինքնակառավարման

մարմնի վրա անչափահասի նկատմամբ դաստիարակչական ներգործու-

թյան և նրա վարքագծի նկատմամբ վերահսկողության պարտականու-

թյուն դնելն է։

գ. Պատճառված վնասը փոխհատուցելու պարտականությունը

դրվում է՝ հաշվի առնելով անչափահասի գույքային դրությունը և համա-

պատասխան աշխատանքային ունակությունների առկայությունը։ Գործ-

նականում այս միջոցը կարող է կիրառվել միայն ինքնուրույն վաստակ

ունեցող անչափահասի նկատմամբ. հիմնականում դա կարող է լինել 15

տարին լրացած և ավելի մեծ անչափահասը, քանի որ աշխատելու իրա-

վունքն անձը ձեռք է բերում այդ տարիքից։ Տեսակետ կա, որ որպես ինք-

նուրույն վաստակ կարող են հանդիսանալ նաև ձեռնարկատիրական

գործունեությունից ստացված եկամուտը, կրթաթոշակը և այլն։ Հնարա-

Page 130: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

130

վոր է, որ անչափահասը կարողանա նաև իր ուժերով փոխհատուցել

վնասը, ասենք՝ վերանորոգի վնասված գույքը և այլն։

դ. Ժամանցի ազատության սահմանափակումը և անչափահասի

վարքագծի նկատմամբ հատուկ պահանջների սահմանումը կարող են

նախատեսել որոշակի վայրեր այցելելու, ժամանցի որոշակի ձևերի, այդ

թվում՝ մեխանիկական տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապ-

ված արգելք, օրվա որոշակի ժամերից հետո տանից դուրս գտնվելու,

առանց տեղական ինքնակառավարման մարմնի համաձայնության այլ

վայրեր ուղևորվելու իրավունքի սահմանափակում։ Անչափահասին կա-

րող է նաև ուսումնական հաստատություն վերադառնալու կամ տեղա-

կան ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ աշխատանքի տեղա-

վորվելու պահանջ ներկայացվել։

Հարկ է նշել նաև, որ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վե-

րահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ դա-

տարանն անչափահասի նկատմամբ կարող է նշանակել դաստիարակչա-

կան բնույթի հարկադրանքի այլ միջոցներ։ Անչափահասի նկատմամբ

կարող է միաժամանակ նշանակվել դաստիարակչական բնույթի հար-

կադրանքի մի քանի միջոց։

Եթե անչափահասը դաստիարակչական բնույթի հարկադրանքի մի-

ջոցից պարբերաբար խուսափում է, ապա տեղական ինքնակառավար-

ման մարմնի կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկո-

ղություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ նյութերն

ուղարկվում են դատարան՝ նշանակված միջոցը վերացնելու և անչափա-

հասին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու

համար։

Նոր հանցանք կատարելիս անչափահասը նախկին հանցագործու-

թյան համար քրեական պատասխանատվության ենթակա չէ, եթե վերջի-

նիս կապակցությամբ նրա նկատմամբ կիրառվել է դաստիարակչական

բնույթի հարկադրանքի միջոց։

Page 131: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

131

Հարցեր ստուգման համար

1. Որո՞նք են անչափահասների նկատմամբ նշանակվող պատիժների և

հարկադրանքի այլ միջոցների հարցում ՀՀ օրենսդրությունում տար-

բերակված մոտեցում ցուցաբերելու հիմնական պատճառները։

2. Մեկնաբանե՛ք անչափահասների նկատմամբ նշանակվող պատիժ-

ների մեղմ մոտեցման արտահայտումը։

3. Ո՞րն է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առկա հատուկ

անչափահասների համար նախատեսված խափանման միջոցը։ Մեկ-

նաբանե՛ք այն։

4. Որո՞նք են անչափահասների նկատմամբ նշանակվող պատիժները՝

համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի։

5. Որո՞նք են դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցները։

Մեկնաբանե՛ք դրանք։

6. Ո՞ր կառույցներն են իրականացնում անչափահասի նկատմամբ

դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ սահմանելու

և վերահսկելու գործառույթը։

3.5. Անչափահասին պատասխանատվությունից

և պատժից ազատելու առանձնահատկությունները

ՀՀ քրեական օրենսգիրքը տարբերակված մոտեցում է ցուցաբերում

անչափահասի նկատմամբ նաև պատասխանատվությունից և պատժից

ազատելու հարցում։ Ընդհանրապես, քրեական պատասխանատվությու-

նից և պատժից ազատելը դիտվում է որպես քրեական իրավունքի մար-

դասիրության սկզբունքի արտահայտման ձև, երբ հանցանք կատարած

անձի նկատմամբ, հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, կիրառվում

է մեղմ մոտեցում, և նա ազատվում է քրեական պատասխանատվությու-

նից կամ պատժից։

Անչափահասների դեպքում այս ինստիտուտի առանձնահատկու-

թյունները դրսևորվում են հետևյալ դեպքերում.

1. քրեական պատասխանատվությունից ազատելը՝ դաստիարակչա-

կան բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով,

2. պատժից ազատելը՝ հատուկ ուսումնադաստիարակչական կամ բժշ-

կական–դաստիարակչական հաստատությունում տեղավորելու մի-

ջոցով,

3. պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը,

Page 132: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

132

4. քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելը՝ վա-

ղեմության ժամկետներն անցնելու հետևանքով։

Նշվածը չի նշանակում, որ չափահասների դեպքում այս մոտեցում-

ները կիրառելի չեն, պարզապես անչափահասների դեպքում դրանք

ապահովում են անչափահասի համար առավել բարենպաստ արտոնյալ

պայմաններ։

Նշվածը նաև չի նշանակում, որ պատասխանատվությունից և պատ-

ժից ազատելու այլ տեսակներն անչափահասի նկատմամբ չեն կիրառ-

վում, պարզապես մյուս տեսակների դեպքում արտոնյալ տարբերակված

մոտեցում չկա։ ՀՀ քրեական օրենսգրքում առկա են պատասխանատվու-

թյունից (գործուն զղջալու դեպքում, տուժողի հետ հաշտվելու դեպքում,

իրադրության փոփոխման դեպքում) և պատժից (պատիժը պայմանակա-

նորեն չկիրառելը, պատժից ազատելը ծանր հիվանդության դեպքում, ար-

տակարգ հանգամանքների դեպքում և այլն) ազատելու այլ դեպքեր ևս,

որոնք, սակայն, անչափահասի նկատմամբ կիրառվում են ընդհանուր հի-

մունքներով։

Աղյուսակ 2 Անչափահասներին պատժից և պատասխանատվությունից ազատե-

լու դեպքերը. քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու

դեպքում, քրեական պատասխանատվությունից ազատելը տուժողի հետ

հաշտվելու դեպքում, քրեական պատասխանատվությունից ազատելն իրադրության փո-

փոխման դեպքում, քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամ-

կետն անցնելու հետևանքով, պատիժը պայմանականորեն չկիրառելը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը, հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց

պատիժը կրելը հետաձգելը կամ պատժից ազատելը, պատժից ազատելը ծանր հիվանդության հետևանքով, պատժից ազատելն արտակարգ հանգամանքների հետևանքով, պատժից ազատելը մեղադրական դատավճռի վաղեմության ժամ-

կետն անցնելու հետևանքով,

Page 133: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

133

համաներում, ներում:

Միայն պայմանական վաղաժամկետ ազատելու և վաղեմության

ժամկետներն անցնելու դեպքում է, որ անչափահասի նկատմամբ առկա է

առավել բարենպաստ մոտեցում, բացի այդ, նշված աղյուսակում չկան

պատասխանատվությունից և պատժից ազատելու այն տեսակները,

որոնք կիրառվում են բացառապես անչափահասների նկատմամբ։ Դրանք

են՝ քրեական պատասխանատվությունից ազատելը դաստիարակչական

բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով և պատժից ազատելը հա-

տուկ ուսումնադաստիարակչական կամ բժշկական–դաստիարակչական

հաստատություն տեղավորելու միջոցով։

Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը պրոբա-

ցիայի ենթատեսակներից է, և նրա կիրառման նշանակությունն այն է, որ

պատժի որոշակի ժամկետ կրելուց հետո հնարավոր է, որ անձը ուղղվի և

այլևս վտանգ չներկայացնի հասարակության համար։ Այդ դեպքում դա-

տարանը կարող է նրան ազատել հետագա պատիժը կրելուց՝ նրա վրա

դնելով որոշակի պարտականություններ, որոնց կատարման նկատմամբ

կնշանակվի վերահսկողություն։ Սակայն, կախված հանցագործության

ծանրության աստիճանից, պատիժը կրելուց պայմանական վաղաժամ-

կետ ազատելու ժամկետները տարբեր են։ Սա հանդիսանում է և՛ մարդա-

սիրության դրսևորում, և՛ դրական վարքագիծ ունենալու խթան։

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 76–րդ հոդվածի 1–ին մասի՝ ա-

զատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով

պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե

դատարանը որոշի, որ նա ուղղվելու համար նշանակված պատժի մնա-

ցած մասը կրելու կարիք չունի։ Ընդ որում՝ անձը կարող է լրիվ կամ մաս-

նակիորեն ազատվել լրացուցիչ պատժից։ Պատիժը կրելուց պայմանա-

կան վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում

նաև դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը փոխհա-

տուցելու հանգամանքը։

Հավելվածներ. Գլուխ 3.1–ում բերված աղյուսակում ներկայացված է

պատժի կիրառման ժամկետների տարբերությունը չափահասի և անչա-

փահասի համար։

Փաստորեն, անչափահասի նկատմամբ պատիժը կրելուց պայմանա-

կան վաղաժամկետ ազատում հնարավոր է միայն ազատազրկման դեպ-

Page 134: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

134

քում64: Վաղեմության ժամկետներն անցնելու դեպքում քրեական պա-

տասխանատվությունից ազատելու դեպքում ևս տարբերակված մոտե-

ցումը դրսևորվում է ժամկետների հարցում։

Մինչև տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձին վա-

ղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխա-

նատվությունից կամ պատժից ազատելիս քրեական օրենսգրքի 75–րդ և

81–րդ հոդվածներով նախատեսված վաղեմության ժամկետները համա-

պատասխանաբար կրճատվում են՝ կիսով չափ։

Վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական պատասխա-

նատվությունից ազատելու նշանակությունը կայանում է նրանում, որ

օրենքով նախատեսված որոշակի ժամկետ անցնելուց հետո անձը կամ

նրա կողմից կատարված հանցանքը, որպես կանոն, կորցնում են իրենց

հասարակական վտանգավորությունը։ Եթե հանցանքը կատարելուց որո-

շակի ժամանակ անցնելուց հետո անձը չի կատարում նոր հանցանք, ապա

նրա նկատմամբ պատիժ նշանակելը դառնում է անիմաստ։ Իհարկե, այդ

ժամկետները տարբեր են՝ կախված անձի կատարած հանցագործության

ծանրության աստիճանից։ Ավելին՝ կան հանցագործություններ, որոնց վրա

վաղեմության ժամկետներ ընդհանրապես չեն տարածվում (օրինակ՝ խա-

ղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ)։

Ստորև բերվում է այդ ժամկետների տարբերությունն ընդգծող

աղյուսակ։

Աղյուսակ 3

Հանցանքի ծանրու-թյան աստիճանը

Չափահասի համար

Անչափահասի համար

Ոչ մեծ ծանրության 2 տարի 1 տարի

Միջին ծանրության 5 տարի 2.5 տարի

Ծանր 10 տարի 5 տարի

Առանձնապես ծանր 15 տարի 7.5 տարի

Իրավիճակը նույնն է նաև մեղադրական դատավճռի վաղեմության

ժամկետներն անցնելու հետևանքով անձին պատժից ազատելու դեպքում,

                                                            64 ø³ÝÇ áñ ϳñ·³å³Ñ³Ï³Ý ·áõÙ³ñï³ÏáõÙ å³Ñ»ÉÁ áñå»ë å³ïųï»ë³Ï ³Ýã³÷³Ñ³ë‐

Ý»ñÇ ÝϳïÙ³Ùμ ãÇ Ý߳ݳÏíáõÙ:

Page 135: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

135

երբ անձի նկատմամբ կայացվում է մեղադրական դատավճիռ, սակայն

ինչ–ինչ պատճառներով այն չի կատարվում։

Դատվածության մարման ժամկետների հարցում ևս առկա է նմանա-

տիպ իրավիճակ։ Դատվածությունն այն ժամանակահատվածն է, որ

սկսում է հաշվարկվել անձի կողմից պատիժը կրելու պահից և ավարտ-

վում է պատժի կրումից որոշակի ժամանակահատված անց։ Այսինքն՝

դատվածության ժամկետները և պատժի կրման ժամկետները հիմնակա-

նում չեն համընկնում։ Դատվածությունն իրենից ներկայացնում է փոր-

ձաշրջանի մի տեսակ, որի ընթացքում, նոր հանցանք չկատարելով, անձը

ապացուցում է իր ուղղված լինելը։ Դատվածության քրեաիրավական

նշանակությունը հիմնականում արտահայտվում է ռեցիդիվի ինստիտու-

տի կիրառման ժամանակ, երբ դատվածություն ունեցող անձը գործում է

նոր հանցանք, ինչն էլ, ըստ էության, խստացնում է նրա պատիժը։

Սակայն խնդրահարույց է անչափահասների դեպքում դատվածու-

թյան ինստիտուտի կիրառման նպատակահարմարության հարցը, քանի

որ, ինչպես նշվեց, դատվածության հիմնական նպատակը ռեցիդիվի դեպ-

քում է արտահայտվում։ Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 22–րդ հոդվա-

ծի 4–րդ մասի՝ այն հանցանքների համար դատվածությունը, որը հանվել

կամ մարվել է օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև այն հանցանք-

ները, որոնք կատարվել են մինչև անձի տասնութ տարին լրանալը, ռեցի-

դիվը գնահատելիս հաշվի չեն առնվում։ Այսինքն՝ անչափահասի կողմից

հանցանք կատարելու դեպքում այն չի կարող համարվել ռեցիդիվ, և

հետևաբար իմաստազրկվում է նաև դատվածության հիմնական նշանա-

կությունը։ Այնուամենայնիվ, անչափահասների համար օրենքը սահմա-

նում է դատվածության ինստիտուտի կիրառման դեպքեր, ընդ որում պետք

է նշել, որ ազատազրկման հետ կապ չունեցող հանցանքների դեպքում

դատվածությունը մարվում է պատիժը կրելուց անմիջապես հետո։

Աղյուսակ 4

Դատվածության մար-ման ժամկետ, որը հաշվարկվում է պա-տիժը կրելուց հետո

Չափահաս Անչափահաս

Պատիժը պայմանա-կանորեն չկիրառելու դեպքում

փորձաշրջանն անցնե-լուց հետո

փորձաշրջանն անցնե-լուց հետո

Page 136: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

136

Ազատազրկումից ավե-լի մեղմ պատժի դա-տապարտված ան-ձանց նկատմամբ

1 տարի պատիժը կրելուց ան-միջապես հետո

Ոչ մեծ ծանրության հանցագործության համար

3 տարի պատիժը կրելուց ան-միջապես հետո

Միջին ծանրության հանցագործության համար

3 տարի 1 տարի

Ծանր հանցագործու-թյան համար

5 տարի 3 տարի

Առանձնապես ծանր հանցագործության համար

8 տարի 5 տարի

Հատված «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հկ–ի կողմից կատարված «Անչափահասների գործերով արդարադատու-թյունը Հայաստանում. օրենսդրության վերլուծությունից»65.

Չնայած ՀՀ քրեական օրենսգիրքը հնարավորություն է տալիս

առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած

անչափահասին ազատել քրեական պատասխանատվությունից և

նշանակել դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ, այ-

նուամենայնիվ, անչափահասների նկատմամբ կիրառվող այլընտրան-

քային պատժատեսակների անհրաժեշտությունը դեռևս մեծ է։ Քրեա-

կան պատասխանատվությունն այլընտրանքային միջոցներով փոխա-

րինելը հնարավորություն է ընձեռում անչափահասներին հեռու մնալ

քրեադատավարական ընթացակարգերից և քրեական անցյալ ունենա-

լուց։ Այլընտրանքային միջոցների կիրառությունը մեղմում է ազա-

տազրկումն ուղեկցող ստիգմատիզացիան, բռնությունը, ստորացումը

և սոցիալական խզումը։ Խնդիրն այն է, որ ազատազրկման ձևով կի-

                                                            65 ²é³í»É Ù³Ýñ³Ù³ëÝ տե՛ս http://www.hra.am/i/up/Legislsation%20Analysis%202012-ARM-

separate_pages-FINAL.pdf

Page 137: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

137

րառվող պատժի դեպքում անչափահասի մեջ ձևավորվում է հանցա-

գործի ինքնություն։ Անչափահասները սովորում են հանցագործու-

թյան հնարքները, ձեռք են բերում համապատասխան խոսելաձև և ըն-

տելանում են բանտային մշակույթին։ Մեկ անգամ սեփական անձը

հանցագործ ընկալելուց հետո այլևս դժվար է դառնում հետագայում

փոխվել և հարմարվել դպրոցական ու ընտանեկան կյանքին։

Հետևաբար, անչափահասներին պետք է հեռու պահել քրեական

ընթացակարգերից և անհիմն ազատազրկումներից։

Միջազգային չափորոշիչներով պահանջվում է իրավախախտ ան-

չափահասների նկատմամբ միջոցներ ձեռնարկել` առանց դատա-

քննության դիմելու, մարդու իրավունքների լիակատար պաշտպանու-

թյան և իրավական երաշխիքների պահպանմամբ։ Հաշվի առնելով այն

փաստը, որ անչափահաս իրավախախտների մեծ մասը կատարում է

միայն ոչ մեծ ծանրության հանցանք` պետք է արմատավորվի անչա-

փահասներին քրեական արդարադատության համակարգից հեռացնե-

լու և այլընտրանքային (սոցիալական) ծառայություններին դիմելու

(այսինքն` քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտ-

րանքային միջոցներով) գործելաոճ, որը կարող է և պետք է կիրառվի

դեպքերի մեծ մասի դեպքում։

Հետևաբար, անհրաժեշտ է մշակել և իրականացնել անչափա-

հասների արդարադատության ընդգրկուն քաղաքականության մաս

հանդիսացող բազմազան միջոցառումներ, որոնք կապահովեն հան-

ցանք կատարած անչափահասների բարեկեցությունը և համարժեք

կլինեն հանցագործության կատարման հանգամանքներին ու արարքի

ծանրությանը։ Այդ միջոցառումները պետք է ընդգրկեն`

խնամքը,

նախազգուշացումները,

խնամակալությունը,

վարքագծի նկատմամբ հսկողությունը,

պրոբացիան,

խորհրդատվությունը,

դաստիարակչական, վերապատրաստման ծրագրերը,

հատուկ հաստատությունում տեղավորելու այլընտրանքային մի-

ջոցների կիրառումը։

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում քրեական պա-

տասխանատվությունն այլընտրանքային միջոցներով փոխարինելու

համար բացակայում են օրենսդրական հիմքերը.

Page 138: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

138

Հայաստանի Հանրապետությունում հանցանք կատարած անչա-

փահասը որակապես չի տարբերվում չափահաս հանցագործնե-

րից, հետևաբար գոյություն չունի անչափահասների արդարադա-

տության ինքնուրույն համակարգ:

Ոչ պատժիչ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց-

ները հնարավոր է կիրառել միայն դատական քննության փուլում՝

հակասելով քրեական պատասխանատվությունը այլընտրան-

քային միջոցներով փոխարինելու առաջնային նպատակներից մե-

կին՝ լուծել իրավախախտ անչափահասների գործերը` առանց

դատական ընթացակարգի դիմելու:

ՀՀ օրենսդրության համատեքստում տուժողի և հանցագործի միջև

հաշտեցումը պետք է քրեական պատասխանատվությունից ազա-

տելու հիմք ծառայի՝ առանց այլընտրանքային միջոցներին դիմե-

լու։ Փաստորեն, տուժողի և հանցագործի միջև հաշտեցումը ծա-

ռայում է քրեական պատասխանատվությունից ազատելու ֆոր-

մալ պայման։ Այնուամենայնիվ, մեղադրյալի ակնհայտ հանցա-

վոր վարքագծի դեպքում միայն հաշտեցումն ինքնին չի վերաց-

նում հանցագործության կատարմանը նպաստող պատճառներն

ու պայմանները:

Քրեական դատավարության վաղ փուլերում կիրառվող միջոցնե-

րի ցանկը խիստ սահմանափակ է։ Ի տարբերություն դրա՝ բազ-

մաթիվ երկրներում ստեղծվել են բազմաթիվ համայնքային ծրագ-

րեր, ինչպես, օրինակ` համայնքային ծառայություն, ինտենսիվ

դաստիարակչական ծրագրեր, ընտանիքների հետ խորհրդակցու-

թյուններ և վերականգնողական արդարադատության այլ եղա-

նակներ, ներառյալ՝ վնասների վերականգնում և տուժողների

փոխհատուցում։

Հարցեր ստուգման համար

1. Որո՞նք են չափահասների և անչափահասների դեպքում քրեա-

կան պատասխանատվությունից ազատելու տարբերություննե-

րը։

2. Որո՞նք են չափահասների և անչափահասների դեպքում պատի-

ժը կրելու ժամկետային տարբերությունները։

3. Որո՞նք են չափահասների և անչափահասների դեպքում դատ-

վածության մարման ժամկետները։

Page 139: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

139

3.6. Անչափահասների նկատմամբ կիրառվող պատժի

«վերջին շղթան»՝ ազատազրկումը

Անչափահասի նկատմամբ նշանակված պատժի կատարմամբ, ըստ

էության, ամբողջանում է անչափահասների արդարադատության համա-

կարգը։ Այլ հարց է, որ անչափահասին ազատությունից զրկելու հետ

կապված պատիժները պետք է նշանակվեն միայն ծայրահեղ դեպքում,

երբ հիմնավորվում է այն հանգամանքը, որ մնացած պատիժներն ի զորու

չեն լինի ապահովել պատժի նպատակների իրականացումը։ Ընդհանրա-

պես, առավել ճիշտ մոտեցում է, նախ և առաջ, պարտադիր քննարկել ան-

չափահասի նկատմամբ ընդհանրապես պատժի այլընտրանքային միջոց-

ների կիրառման հնարավորությունը, այնուհետև քննարկել պատժի հնա-

րավորությունը, որից հետո նոր քննարկել ազատությունից զրկելու հետ

կապված պատիժ նշանակելու հնարավորությունը։

Ոլորտը կարգավորող բոլոր իրավական ակտերն էլ այս կամ այն չա-

փով անդրադառնում են անչափահաս կալանավորված անձանց և դա-

տապարտյալների պահման պայմաններին։ Այդ իրավական ակտերում

նախատեսված են որոշակի դրույթներ, որոնք փորձում են կարգավորել

այդ պայմանները։ Բնականաբար, այդ պայմանները պետք է լինեն առա-

վել բարենպաստ, քան չափահասների դեպքում՝ հաշվի առնելով անչա-

փահասի առանձնահատուկ կարիքները։

Այս ոլորտում գործող հիմնական իրավական ակտերն են.

1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը,

2. ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը,

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարու-

թյան քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին

պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը:

«Ձերբակալված և կալանավորված անձնաց պահելու մասին» ՀՀ

օրենքում, ինչպես նաև այլ իրավական ակտերում հստակ սահմանված է

անչափահասների՝ չափահասներից անջատ պահելու մասին դրույթը։

Սա ընդունված պրակտիկա է բոլոր երկրների համար. այս դրույթի շնոր-

հիվ հնարավոր է լինում խուսափել չափահասների կողմից անչափա-

հասների նկատմամբ վատ ազդեցությունը, ինչպես նաև առավել արդյու-

նավետ արձագանքել անչափահասների՝ որպես ինքնուրույն կարիքներ

ունեցող սոցիալական խմբի կարիքներին։

Առաջին առանձնահատկությունը վերաբերում է սննդին։ Բնականա-

բար, անչափահաս կալանավորված անձը, հաշվի առնելով ֆիզիկական և

Page 140: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

140

մտավոր զարգացման պահանջմուքները, ունի առանաձնահատուկ սննդա-

կարգի կարիք, այդ իսկ պատճառով «Ձերբակալված և կալանավորված ան-

ձանց պահելու մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ ձերբակալված կամ կա-

լանավորված հղի կանայք, կերակրող մայրերը, անչափահասները, ինչպես

նաև ձերբակալված կամ կալանավորված հիվանդ անձինք ապահովվում են

անվճար հատուկ սննդով, որի տեսականին և նվազագույն չափաբաժինները

սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Բացի այդ, օրենքը հստակ նշում է, որ ձերբակալված կամ կալանա-

վորված կանանց և անչափահասների համար ձերբակալվածներին պա-

հելու վայրերում և կալանավորվածներին պահելու վայրերում ստեղծվում

են բարելավված նյութակենցաղային պայմաններ։

Հայաստանի Հանրապետությունում անչափահաս կալանավորված

անձինք և դատապարտյալները պահվում են ՀՀ արդարադատության նա-

խարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ

հնարավորության սահմաններում ստեղծված են նրանց ֆիզիկական,

մտավոր և հոգևոր պահանջմունքները բավարարող պայմաններ (սպորտ,

կրթություն, կենդանիների հետ շփում և այլն): Իհարկե, այդ պայմանները

դեռևս լիարժեքորեն չեն համապատասխանում անչափահասների բոլոր

պահանջմունքներին, սակայն առկա նյութական հնարավորությունները

բավարար չեն ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։

Առանձնահատուկ կարևորություն ունի անչափահասի բացօթյա զբո-

սանքը, որը, ի տարբերություն չափահասների, տրամադրվում է օրական

նվազագույնը երկու ժամ, որի ընթացում հնարավորություն է տրվում

զբաղվել մարմնամարզությամբ։

Անչափաս կալանավորված անձանց նկատմամբ տարբերակված մո-

տեցում է ցուցաբերվում նաև տույժի միջոցներ նշանակելիս, հատկապես

ամենախիստ տույժի միջոցի, այն է՝ պատժախուց տեղափոխելու համար։

Եթե չափահասների դեպքում անձը պատժախուց է տեղափոխվում մինչև

10 օր ժամկետով, ապա անչափահասի դեպքում այդ ժամկետը կիսով

չափ կրճատված է։

Առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում անչափահասին

կալանավորումից ազատելուց հետո որոշակի աջակցության ցուցաբերումը,

քանի որ հնարավոր են դեպքեր, երբ անչափահասն ազատվելուց հետո չու-

նենա ապաստան կամ զգա որոշակի աջակցության կարիք։ Մեր օրենսդրու-

թյունը, զուտ օրենսդրական մակարդակով, կարգավորում է այս հարցը, սա-

կայն բավականին ոչ հստակ և դեկլարատիվ ձևով։ Համաձայն «Ձերբակալ-

ված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 43–րդ հոդվա-

Page 141: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

141

ծի՝ առողջական վիճակի պատճառով խնամքի կարիք ունեցող անձանց, հղի

կամ մանկահասակ երեխաներ ունեցող կանանց, ինչպես նաև անչափա-

հասներին արգելանքից կամ կալանքից ազատելիս ձերբակալվածներին

պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն

ազատման մասին նախօրոք հայտնում է նրանց մերձավոր ազգականներին

կամ այլ անձանց։ Մերձավոր ազգականներ չունենալու դեպքում անհրա-

ժեշտ օգնությունը ցույց է տալիս տվյալ հիմնարկի վարչակազմը։

Սույն հոդվածի երրորդ մասում թվարկված անձինք բնակության

վայր են ուղարկվում մերձավոր ազգականների կամ այլ անձանց կամ

տվյալ հիմնարկի աշխատակցի ուղեկցությամբ։

ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը ևս սահմանում է նմանատիպ նոր-

մեր՝ կապված անչափահասների պատժի կրման առանձնահատկությունների

հետ, մասնավորապես սահմանվում է անչափահասների՝ չափահասներից

անջատ պահելու սկզբունքը, ընդ որում՝ անչափահասը կարող է անչափա-

հասների համար նախատեսված ուղղիչ հիմնարկում պատիժը կրել մինչև

քսանմեկ տարին լրանալը. այս դրույթի իմաստը ևս կայանում է նրանում, որ

տասնութ տարին լրանալուց հետո անչափահասը չփոխի իր սոցիալական

միկրոմիջավայրը, որի դեպքում հնարավոր են անբարենպաստ սոցիալհոգե-

բանական հետևանքներ, մասնավորապես չափահաս դատապարտյալների

կրիմինալ ազդեցություն, ֆրուստրացիա և այլն։ Սակայն եթե անձը դրսևորում

է բացասական վարքագիծ և դրանով կարող է վատ ազդեցություն ունենալ իր

հետ պատիժ կրող անչափահասների վրա, նա կարող է տասնութ տարին

լրանալուց հետո տեղափոխվել այլ քրեակատարողական հիմնարկ։

ՀՀ քրեակատարողական օրենսգրքում անչափահասների համար նա-

խատեսված առանձնահատկություններից են զբոսանքի տևողությունը

(մեկ ժամի փոխարեն նվազագույնը երկու ժամ), փակ տիպի ուղղիչ հիմ-

նարկ տեղափոխելու արգելքը, հավելյալ սնունդը, տեսակցությունների քա-

նակը, որպես տույժի միջոց պատժախուց տեղափոխելու ժամկետը, ուղղիչ

հիմնարկի տեսակն ավելի բաց տիպով փոխելու համար անհրաժեշտ նվա-

զագույն ժամկետները, որոնք անչափահասների դեպքում կրճատված են և

այլն։

Հարցեր ստուգման համար

1. Ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ ազատազրկումը անչա-

փահաս անձի վրա։

2. Որո՞նք են անչափահաս կալանավորված անձանց նկատմամբ

տարբերակված մոտեցումները։

Page 142: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

142

Գլուխ 4.

Անչափահասների կողմից կատարվող

հանցագործությունների կանխարգելում. հիմնական

դերակատարները

4.1. Անչափահասների հետ աշխատող ոստիկանների

գործառույթները

Ոստիկանության դերակատարությունն անչափահասների արդա-

րադատության շրջանակներում հանդիսանում է նրանց կողմից կատար-

ված հանցագործությունների բացահայտումը, ինչպես նաև կանխարգելիչ

միջոցառումների իրականացումը։

ՀՀ ոստիկանության հիմնական խնդիրներից է հանդիսանում անձի

կյանքի պաշտպանության ապահովման, մասնավորապես անձի դեմ

ուղղված հանցագործությունների կանխարգելմանն ու կատարված հան-

ցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքների իրակա-

նացումը՝ գործընթացում առանձնահատուկ ուշադրություն դարձնելով

անչափահաս անձանց նկատմամբ կատարվող բռնությունների կանխար-

գելմանը և կատարված բռնությունների բացահայտմանը։ ՀՀ ոստիկանու-

թյան տեղական բաժիններում գործում են անչափահասների գործերով

ստորաբաժանումներ` բաժանմունքներ կամ խմբեր՝ կախված ազ-

գաբնակչության թվաքանակից, իսկ ՀՀ ոստիկանության քրեական հետա-

խուզության վարչությունում գործում է անչափահասների գործերով բա-

ժին, որի կողմից կազմակերպվում և ղեկավարվում են վերոհիշյալ ստո-

րաբաժանումների աշխատանքները։

Վերոգրյալ բոլոր ստորաբաժանումները զբաղվում են ինչպես անչա-

փահասների կողմից, այնպես էլ նրանց նկատմամբ կատարված հանցա-

գործությունների և այլ իրավախախտումների, այդ թվում՝ բռնությունների

կանխարգելման և բացահայտման աշխատանքների իրականացմամբ,

գործընթացում սերտ համագործակցելով ինչպես ոստիկանության այլ

ստորաբաժանումների ու ծառայությունների, այնպես էլ տեղական ինք-

նակառավարման մարմիններում գործող խնամակալության և հոգաբար-

ձության հանձնաժողովների, խնդրո առարկայով շահագրգիռ նախարա-

րությունների ու գերատեսչությունների, ինչպես նաև միջազգային կա-

ռույցների և տեղական հասարակական կազմակերպությունների հետ։

Page 143: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

143

Ոստիկանությունն ընդունում է երեխայի շահագործման դեմ պայ-

քարում միջգերատեսչական համագործակցության սկզբունքի կարևորու-

թյունը։ Ոստիկանները կրում են հիմնական պատասխանատվությունը

երեխայի շահագործման դեպքերը հետաքննելու համար։ Ոստիկանու-

թյան մասին ՀՀ օրենքով հատկապես կարևորված են ոստիկանության

պարտականությունները, և հենց այդ նպատակով է, որ օրենքում նախ

թվարկվել են պարտականությունները, հետո իրավունքներն, իսկ առան-

ձին հոդվածով սահմանված են «ոստիկանության գործունեությունը և քա-

ղաքացիների իրավունքները»։

Իր խնդիրները ոստիկանությունը պարտավոր է լուծել օրենքին հա-

մապատասխան` հիմնվելով օրինականության, անձի իրավունքներն ու

ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մար-

դասիրության և հրապարակայնության սկզբունքների վրա։

Օրենքով ամրագրված են ոստիկանության կարևորագույն պար-տականությունները. Ոստիկանության աշխատակիցները մարդու իրավունքների ու

ազատությունների սահմանափակման յուրաքանչյուր դեպքում պարտավոր են նրան անմիջապես ներկայացնել սահմանափակ-ման հիմքերը և բացատրել նրա իրավունքներն ու պարտականու-թյունները.

ձերբակալված կամ կալանավորված անձանց իրական հնարավո-րություն ընձեռել օգտվելու իրենց իրավունքից, օրենքով սահման-ված կարգով տեղյակ պահել նրանց հարազատներին, աշխա-տանքի կամ ուսման վայրի վարչակազմին, նրանց գտնվելու վայ-րի մասին.

անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել նրանց բժշկա-կան կամ այլ օգնություն ցույց տալու, ինչպես նաև անձի կամ նրա ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառ-նացող վտանգը վերացնելու ուղղությամբ.

հնարավորություն ընձեռել ծանոթանալու այն փաստաթղթերին կամ նյութերին, որոնք անմիջականորեն առնչվում են նրա իրա-վունքներին և ազատություններին.

չհավաքել, չպահել, չօգտագործել և չտարածել մարդու ընտանե-կան կյանքին վերաբերող տեղեկություններ, բացառությամբ օրեն-քով նախատեսված դեպքերի.

Page 144: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

144

նկատի ունենալ, որ ոստիկանի կողմից մարդուն խոշտանգումնե-րի, դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբեր-մունքի ենթարկելը կամ նրա նկատմամբ բռնություն կիրառելն արգելվում են, և առաջացնում է պատասխանատվություն՝ օրեն-քով նախատեսված կարգով։

Անչափահասների կողմից և նրանց նկատմամբ կատարվող հանցա-

գործությունների, իրավախախտումների նախականխման և բացահայտ-

ման աշխատանքներում մեծ է այսօր ոստիկանության՝ անչափահասների

գործերով ծառայության դերն ու նշանակությունը։ Այս ծառայությունը

հետխորհրդային տարիներին ստիպված էր ստանձնել անչափահասների

հետ կապված բոլոր ոլորտների, այդ թվում՝ սոցիալական ոլորտի պար-

տականություններն ու անելիքները՝ սոցիալհոգեբանական օգնությունից

մինչև հանցագործությունների բացահայտումը։ Ներկա վերափոխումնե-

րի պարագայում, երբ սոցիալական ոլորտը վերստանձնում է սոցիալհո-

գեբանական օգնության շրջանակը, ոստիկանության ծանրաբեռնվածու-

թյունը կնվազի, և կաճի աշխատանքի արդյունավետությունը։

Անչափահասների գործերով ծառայությունը հանդիսանում է ՀՀ ոս-

տիկանության ստորաբաժանում, որը կոչված է իրականացնելու անչա-

փահասների կողմից և նրանց նկատմամբ կատարվող հանցագործու-

թյունների և իրավախախտումների նախականխման ու բացահայտման,

նրանց նկատմամբ հսկողության և անհրաժեշտ դաստիարակչական ներ-

գործության աշխատանքներ։

ԱԳ աշխատակիցներն իրենց աշխատանքային գործունեությունն

իրականացնելիս ղեկավարվում են ՀՀ գործող օրենսդրությամբ, ՀՀ նա-

խագահի հրամանագրերով, ՀՀ կառավարության որոշումներով, ՀՀ ոստի-

կանության պետի հրամաններով, ցուցումներով և այլ իրավական ակտե-

րով։ ԱԳ ծառայության աշխատակիցները գործում են օրինականության

ապահովման, քաղաքացիների սահմանադրական իրավունքների, շահե-

րի և ազատությունների հարգման սկզբունքներով։

ԱԳ ստորաբաժանման աշխատակիցներն իրենց գործառութային

պարտականություններն իրականացնում են տարածքային սկզբունքով։

ԱԳ ծառայության աշխատակիցները պարտավոր են իմանալ իրենց կող-

մից սպասարկվող վարչական տարածքը, բնակելի հատվածը, ուսումնա-

կան հաստատությունների, մշակութային, սպորտային հաստատություն-

ների, ձեռնարկությունների և հասարակական կազմակերպությունների

Page 145: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

145

տեղաբաշխումը, բնակչության թվաքանակը, կազմը, տեղամասի առանձ-

նահատկությունները, սովորույթներն ու ավանդույթները։

ԱԳ ծառայության աշխատակիցներն իրենց աշխատանքային գործու-

նեությունն իրականացնելիս համագործակցում են վերոհիշյալ հաստա-

տությունների պատասխանատուների, տեղական ինքնակառավարման

մարմիններում գործող խնամակալության և հոգաբարձության մարմին-

ների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանու-

թյան բաժինների, ոստիկանության այլ ստորաբաժանումների և այլ շա-

հագրգիռ գերատեսչությունների հետ։ Կանխարգելիչ աշխատանքներն

անչափահասների շրջանում ԱԳ ծառայության աշխատակիցների կողմից

իրականացվում են ամենուր` բնակավայրերում, դպրոցներում և այլ

ուսումնական հաստատություններում։

Սպասարկվող վարչական տարածքներում գործող հանրակրթա-

կան դպրոցներում և ուսումնական հաստատություններում պարբե-

րաբար անց են կացվում զրույց–զեկուցումներ տարբեր իրավական

թեմաներով` «Անչափահասը և հանցագործությունը», «Թմրամոլու-

թյունը և անչափահասը», «Պետությունը և անչափահասը» և այլ իրա-

վական թեմաներով։ Միաժամանակ հանրակրթական դպրոցներում

իրականացվում է «ԶԱՆԳ» իրավական սոցիալականացման ծրագիրը՝

«Զարգացնենք արդարադատությանը նպաստող գաղափարները» վեր-

նագրով։

Ծրագրի շրջանակներում մշակվել է հիմնական ձեռնարկը, որն իր

մեջ ներառում է 5 թեմաներ. 1. Պետությունը և անչափահասը, 2. Օրենքը

և անչափահասը, 3. Վնասակար սովորույթներ, 4. Անչափահասը փողո-

ցում, 5. Բռնություն։

Վերոհիշյալ թեմաներով հանրապետության հանրակրթական

դպրոցներում և ուսումնական այլ հիմնարկություններում պարբերա-

բար անցկացվող դասընթացները անչափահասներին հնարավորու-

թյուն են տալիս սովորել և գիտենալ իրենց իրավունքներն ու պարտա-

կանությունները, իրազեկվել ՀՀ–ում գործող օրենսդրական դաշտին և

զերծ մնալ այլ անձանց շահագործումից։

ԱԳ ծառայության աշխատակիցների կողմից հատուկ ուշադրություն

է դարձվում նաև անչափահասների շրջանում թմրանյութերի օգտագործ-

Page 146: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

146

ման, տարածման, անչափահասներին մուրացկանության և այլ հակա-

իրավական գործունեության մեջ ներգրավող, անչափահասների նկատ-

մամբ բռնություն գործադրող անձանց հայտնաբերման ուղղությամբ։ Այս

նպատակով բազմաբնույթ միջոցառումներ են իրականացվում ինչպես

շահագրգիռ կառույցների ու հասարակական կազմակերպությունների

ներկայացուցիչների, այնպես էլ սպասարկվող վարչական տարածքների

բնակչության շրջանում։

ԱԳ ծառայության ուժերով պարբերաբար կազմակերպվում և անց են

կացվում լայնածավալ միջոցառումներ, բազմաբնույթ աշխատանքներ,

որոնց ընթացքում բռնության և այլ հանցագործությունների զոհ դարձած

անչափահասների հայտնաբերման դեպքերում ոստիկանության ստորա-

բաժանումներ են հրավիրվում անչափահասների ծնողները (կամ ծնողը)

կամ վերջիններիս փոխարինող անձինք (խնամակալները), վեր են հան-

վում անչափահասների՝ նման իրավիճակում հայտնվելու պայմաններն

ու պատճառները, որից ելնելով՝ օրենքի սահմաններում իրականացվում

են համապատասխան միջոցառումներ։

Վերը նշված ռիսկի խմբի անչափահասների մի մասն անհրաժեշտու-

թյան դեպքում տեղավորվում են ՀՕՖ–ի Երեխաների աջակցության կենտ-

րոն (ՀՕՖ–ում գործում է ոստիկանության ՔՀԳՎ ԱԳԲ բաժանմունքը), ուր

գործող բազմամասնագիտական թիմի կողմից (հոգեբան, մանկավարժ,

սոցիալական աշխատող) անչափահասներին ցուցաբերվում է անհրա-

ժեշտ ինչպես բժշկական, այնպես էլ բարոյահոգեբանական օգնություն։

Վերջիններս ապահովվում են ժամանակավոր կացարանով, սնունդով և

հագուստով, անհրաժեշտության դեպքում նաև անհրաժեշտ փաստա-

թղթերով (ծննդյան վկայական, անձնագիր)։

ԱԳ ծառայության աշխատակիցները, ոստիկանության ԱԳ ծառայու-

թյան գործունեությունը կարգավորող հրաման–հրահանգների պահանջ-

ների համաձայն, առանձնակի հետևողական, անհատական կանխարգե-

լիչ աշխատանքներ են իրականացնում հանցագործություն կամ զանցանք

կատարած (թմրանյութեր և այլ հոգեներգործուն նյութեր օգտագործող,

ուսումից չարամտորեն խուսափող, թափառաշրջիկությամբ և մուրացկա-

նությամբ զբաղվող) անչափահասների հետ՝ հետագայում նրանց իրավա-

խախտումներից զերծ պահելու նպատակով։

Վերոհիշյալ խմբի անչափահասները, ըստ իրենց կողմից ցուցաբե-

րած վարքագծի, վերցվում են համապատասխան պրոֆիլակտիկ հաշ-

վառման ԱԳ ծառայության աշխատակիցների կողմից, և հաշվառման

վերցնելու պահից սկսած՝ նրանց հետ իրականացվում են բազմաբնույթ

Page 147: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

147

կանխարգելիչ աշխատանքներ։ ԱԳ աշխատակիցները հաճախակի այցե-

լություններ են կատարում հաշվառվողի ուսման, աշխատանքի և բնակու-

թյան վայրեր, որտեղ համապատասխան կանխարգելիչ բնույթի զրույցներ

են անցկացնում նրանց դասավանդող ուսուցիչների, հարևանների և

նրանց հարազատների հետ` նպատակ ունենալով պարզելու վերջիննե-

րիս վարքագիծը շրջապատում։ Միաժամանակ ԱԳ ծառայության աշխա-

տակիցները վերոհիշյալ աշխատանքներն իրականացնելիս փոխհամա-

գործակցում են ինչպես համայնքների պատասխանատու անձանց, այն-

պես էլ մանկավարժական կոլեկտիվների և շահագրգիռ այլ կազմակեր-

պությունների հետ։ Անհրաժեշտության դեպքում հաշվառվողներից շա-

տերը տեղավորվում են ուսման կամ աշխատանքի, ինչպես նաև սպոր-

տային և այլ մշակութային կենտրոններ։

Հարցեր ստուգման համար

1. Որո՞նք են անչափահասների հետ աշխատող ոստիկանների հիմ-

նական գործառույթները և պարտականությունները։

2. Ինչպիսի՞ն է ոստիկանության անչափահասների գործերով զբաղ-

վող բաժնի կառուցվածքը։

3. Որո՞նք են անչափահասների գործերով զբաղվող տեսուչների աշ-

խատանքի հիմնական ուղղությունները։

4. Որո՞նք են անչափահասների գործերով զբաղվող տեսուչների աշ-

խատանքային պարտականությունները։

4.2. ԱԱ համակարգի ավանդական և ոչ ավանդական

դերակատարները

Անչափահասների կողմից հանցագործությունների կատարումը

կանխելու հարցում առավել մեծ պատասխանատվություն կրող մարմին-

ներից են ոստիկանության անչափահասների գործերով բաժինները մար-

զերում, իսկ Երևանում՝ նորաստեղծ ոստիկանության համայնքային հե-

նակետային՝ անչափահասներով զբաղվող համապատասխան մարմին-

ները։ Ինչպես երկրների մեծամասնությունում, ոստիկանությունն իրա-

վունք ունի հետաքննության նպատակով արգելանքի վերցնել հանցագոր-

ծության մեջ կասկածվող անձանց՝ անկախ նրանից՝ այդ անձը չափահա՞ս

Page 148: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

148

է, թե՞ անչափահաս, նա կարող է առանց դատարանի թույլտվության

մինչև 74 ժամ պահվել ոստիկանությունում66։

Բացի այդ, ոստիկանությունն օժտված է քրեական գործ հարուցելու և

հանցագործությունների փաստով հետաքննություն իրականացնելու լայն

լիազորություններով67։ Եթե ոստիկանությունը բավարար ապացույցներ

ունի կասկածյալի դեմ, գործն ուղարկվում է քննչական գլխավոր վարչու-

թյուն, քննիչները կատարում են նախնական քննություն կամ ավարտում

են այն68:

Ոլորտի կարևոր դերակատարներից են նաև Երեխայի իրավունքնե-

րի պաշտպանության բաժինը Երևանում, իսկ մարզերում՝ Ընտանիքի,

կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները,

որոնք միջամտում են բոլոր այն դեպքերում, երբ երեխայի իրավունքները

ոտնահարված են։

Եթե անչափահասի նկատմամբ մեղադրանք է առաջադրվում, և դա-

տարանը որպես խափանման միջոց ընտրում է կալանավորումը, ապա

անչափահասը պետք է տեղափոխվի արդարադատության նախարարու-

թյան ենթակայությամբ գործող՝ կալանավորվածներին պահելու վայր։

Կասկածյալը, այդ թվում և անչափահաս, առանց դատարանի որոշման

արգելանքի տակ կարող է պահել մինչև 72 ժամ։ Այդ ժամկետի ավարտից

հետո կա՛մ նրան մեղադրանք է առաջադրվում, կա՛մ քննությունը դադա-

րեցվում է։ Դատարանի կողմից մեղադրանքը հաստատելու դեպքում դա-

տախազը կարող է միջնորդել կալանավորման թույլտվություն ստանալու

համար։

Անչափահաս դատապարտյալների և կալանավորվածների համար

նախատեսված քրեակատարողական հիմնարկի երկու տեղամասերը տե-

ղակայված են միասին։ Այս հաստատությունն անչափահաս դատա-

պարտվածների համար նախատեսված միակ վայրն ու ուղղիչ հիմնարկն

է։ Կալանավորվածներին պահելու վայրն օգտագործվում է միայն արա-

կան սեռի կալանավորվածներին պահելու համար։ Իգական սեռի անչա-

փահաս իրավախախտները պահվում են կանանց համար նախատեսված

տեղամասում։

ԱԱ ոլորտի կարևոր դերակատարներից են հանդիսանում դատա-

րանները։ Թեև Հայաստանում չկան հատուկ մասնագիտացված դատա-

րաններ, որոնք կզբաղվեին անչափահասների գործերով, այնուամենայ-

                                                            66 øñ»³Ï³Ý ¹³ï³í³ñáõÃÛ³Ý ûñ»Ýë·Çñù, 62–ñ¹, 129–ñ¹ Ñá¹í³ÍÝ»ñ: 67 ÜáõÛÝ ï»ÕáõÙ, 57.2 Ñá¹í³Í: 68 Նույն տեղում, 192 ¨ 197–ñ¹ Ñá¹í³ÍÝ»ñ:

Page 149: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

149

նիվ, 2004 թ. առաջին ատյանի յուրաքանչյուր դատարանից մեկական դա-

տավոր անցել է անչափահասների գործերով արդարադատության և

այլընտրանքային պատիժների վերաբերյալ վերապատրաստում։ 2008 թ.

Դատական դպրոցը ևս կազմակերպել է երեխայի իրավունքների վերա-

բերյալ վերապատրաստում։ Թեև երեխաների վերաբերյալ գործերով

մասնագիտացված դատարաններ ստեղծելու վերաբերյալ ԵԻԿ հանձնա-

րարականին, հայաստանյան իշխանության ներկայացուցիչները դա

նպատակահարմար չեն համարում69:

2005 թ–ից ոլորտի մեկ այլ դերակատար է նաև Հանրային պաշտպա-

նի գրասենյակը։ Անչափահաս իրավախախտների (կամ անչափահաս

տուժողների) վերաբերյալ գործերով մասնագիտացված փաստաբաններ

չկան։ Գործնականում անվճար իրավական օգնություն տրամադրվում է

հանցանքի կատարման մեջ մեղադրվող բոլոր անչափահասներին, սա-

կայն ոչ անչափահաս վկաներին և տուժողներին70:

Ոլորտի դերակատարներից է նաև Մարդու իրավունքների պաշտ-

պանի գրասենյակը, որը միջամտում է համակարգի դեմ բողոքարկումնե-

րի դեպքում, ինչպես նաև իրականացնում է հատուկ հաստատություննե-

րի մշտադիտարկում։

Անչափահասների համար նախատեսված ուղղիչ հիմնարկը

գտնվում է ք. Աբովյանում, որտեղ կարող են պահվել 100 և ավելի անչա-

փահասներ։

                                                            69 §Ð³Û³ëï³ÝáõÙ աÝã³÷³Ñ³ëÝ»ñÇ ·áñÍ»ñáí ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý áÉáñïÇ μ³ñ»÷áËÙ³Ý

Ó»éùμ»ñáõÙÝ»ñÇ ·Ý³Ñ³ïáõÙ¦, Ø²Î–Ç Մ³ÝÏ³Ï³Ý ÑÇÙݳ¹ñ³Ù, հáõÝí³ñ, 2010, ¿ç 26: 70 ÜáõÛÝ ï»ÕáõÙ, էջ 26:

Page 150: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

150

Հատված «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի կողմից իրականացված «Աբովյան» ՔԿՀ–ում անչափահասների հետ տարվող սոցիալ–հոգեբանական աշխատանքների և կրթական գոր-ծընթացի ուսումնասիրությունից71.

«Աբովյան» ՔԿՀ–ն նախատեսված է կալանավորված և դատա-

պարտյալ կանանց և երեխաների պահման համար։

Սույն հետազոտության ընթացքում «Աբովյան» ՔԿՀ–ում աշխա-

տում էր 158 մարդ, առկա էին 9 թափուր հաստիքներ։ Խնդրահարույց

է ոչ միայն թափուր հաստիքների առկայությունը, որը վկայում է ՔԿՀ

կադրային խնդիրների մասին, այլ նաև համապատասխան որակավո-

րում ունեցող մասնագետների պակասը, մասնավորապես սոցիալ–

հոգեբանական ծառայությունում հաստիքների վերանայման անհրա-

ժեշտություն է զգացվում. մեկ հոգեբանը դժվարանում է արդյունա-

վետ սպասարկել և՛ կանանց, և՛ անչափահասներին։

«Աբովյան» ՔԿՀ կադրային ապահովվածության ոչ բավարար մա-

կարդակը պայմանավորված է հետևյալ հիմնախնդիրների առկայու-

թյամբ.

աշխատակիցների սոցիալական ապահովության ոչ բավարար

պայմանները,

գերծանրաբեռնված աշխատանքը,

ցածր աշխատավարձը,

անբավարար կոմունալ–կենցաղային պայմանները,

ոչ բավարար աշխատանքային պայմանները:

ՔԿՀ աշխատակազմի անդամները պարբերաբար վերապատ-

րաստումներ են անցնում։ Սակայն դրանք չեն տրամադրում բավա-

կան խոր և նեղ մասնագիտական գիտելիքներ և անչափահասների

հետ աշխատանքի մեթոդաբանություն։

«Աբովյան» ՔԿՀ–ում գործող հանրապետական ենթակայության

դպրոցի անձնակազմը բաղկացած է 15 աշխատակցից։ Ուսուցիչներից

յուրաքանչյուրը ստիպված է դասավանդել մի քանի առարկա։ Դասա-

րանները խմբավորված են, ինչը խոչընդոտում է ուսումնական գոր-

ծընթացի կազմակերպմանը և արդյունավետությանը։ Դասապրոցեսը

հստակ համակարգված չէ։ Լուծված չէ նաև ՔԿՀ–ում գտնվող անչա-

փահասներին դասագրքերով և գրենական պիտույքներով ապահով-

ման հարցը։

                                                            71 ²é³í»É Ù³Ýñ³Ù³ëÝ տե՛ս http://www.hra.am/i/up/Prison_monitoring-ARM.pdf

Page 151: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

151

Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ ՔԿՀ–ում անչա-

փահասները փորձում են խուսափել պարտադիր ուսուցումից։

Դպրոցն ավարտելիս երեխաները ստանում են հասունության

վկայական (ատեստատ), որի մեջ նշվում է, որ երեխան հատուկ

դպրոց է ավարտել։

ՔԿՀ տարածքում գործում է իրավախախտում կատարած անչա-

փահասների հատուկ ստեղծագործական կենտրոն։ Կենտրոնի աշ-

խատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար աշ-

խատանքային պայմաններ չկան, տարածքը բավարար չէ, առկա են

ջեռուցման խնդիրներ։

Ի տարբերություն դատապարտյալ անչափահասների` կալանա-

վորված անչափահասները մասնակցում են միայն հանրակրթական դա-

սընթացներին, արհեստագործական խմբակներին չեն մասնակցում։

Հայ առաքելական եկեղեցու ՔԿՀ–ն սպասարկող բաժնի քահա-

նայի հետ շփվելու հնարավորությունը ընձեռված է թե՛ կալանավոր-

ված, թե՛ դատապարտյալ անչափահասներին։

«Աբովյան» ՔԿՀ–ում պահվող կալանավորված անչափահասները չեն

մասնակցում որևէ աշխատանքի։ Որոշ դատապարտյալներ ներգրավվում

են տեխնիկատնտեսական ոլորտի սպասարկման աշխատանքներին, որի

դիմաց վարձատրություն են ստանում։ Մյուսները մասնակցում են հան-

րօգուտ աշխատանքներին` հիմնարկի բարեկարգում, մաքրության ապա-

հովում, կանաչապատում, իրենց սենյակների վերանորոգում, տոն օրե-

րին` համերգների կազմակերպում, ձմռանը` ձյան մաքրում։

Կալանավորված անչափահասների ժամանցի ու հանգստի հնա-

րավորությունները սահմանափակ են։ Հիմնարկին կից գործում է

մարզական ակումբ. ամռանը մարզական խաղերով զբաղվում են բա-

կում, իսկ ձմռանը ցրտի և համապատասխան պայմանների (ջեռուց-

ման) բացակայության պատճառով անհնար է նման միջոցառումներ

կազմակերպել։

ՔԿՀ կարևորագույն գործառույթն է անչափահասների ուղղումը։ Այ-

դուհանդերձ, անչափահասի ուղղման հատուկ մեթոդաբանություն չկա։

Ազատվելուց հետո անչափահասների կենսագործունեության

պայմանների վերահսկման գործընթացին, մասնավորապես՝ բնակու-

թյան պայմանների ուսումնասիրությանը ուղղված հստակ գործողու-

թյուններ են նախատեսված։ Սակայն անչափահասների ազատվելուց

հետո ՔԿՀ–ի կողմից վերահսկում չի իրականացվում, քանի որ այն չի

դասվում ՔԿՀ գործառույթների շարքը։

Page 152: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

152

ԱԱ համակարգի այլ դերակատարներից է նաև Վարդաշենի թիվ 1

հատուկ կրթահամալիրը, որը հանցանքի կատարման ռիսկի գոտում

գտնվող անչափահասներին աջակցելու ուղղությամբ պետական հաստա-

տություններից է։ Աշակերտների մի մասն այն երեխաներն են, ովքեր

հանցագործություն են կատարել, սակայն փոքրահասակ են քրեական հե-

տապնդման ենթարկվելու համար, և հատուկ դպրոցներում տեղավորելը

համարվում է որպես հազվադեպ կիրառվող այլընտրանքային միջոց ան-

չափահաս իրավախախտների համար72:

ԱԱ համակարգի օրինակելի փորձի հետ կարելի է ծանոթանալ

ստորև ներկայացվող Գծագիր 4–ից, որտեղ նշված են ներկայիս համա-

կարգը և այն բացերը, որոնք կամբողջացնեն համակարգի արդյունավետ

գործառնումը։

                                                            72 §Ð³Û³ëï³ÝáõÙ աÝã³÷³Ñ³ëÝ»ñÇ ·áñÍ»ñáí ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý áÉáñïÇ μ³ñ»÷áËÙ³Ý

Ó»éùμ»ñáõÙÝ»ñÇ ·Ý³Ñ³ïáõÙ¦, Ø²Î–Ç Մ³ÝÏ³Ï³Ý ÑÇÙݳ¹ñ³Ù, հáõÝí³ñ, 2010, ¿ç 32:

Page 153: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

153

Գծագիր 4. ԱԱ համակարգը ՀՀ–ում

Page 154: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

154

Համակարգի ոչ ավանդական դերակատարներն են հանդիսանում

ՀԿ–ները, մասնավորապես՝ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակ-

ցության կենտրոն»–ը, «Փրոջեքթ Հարմոնի», ՄԱԿ–ի Մանկական հիմնա-

դրամը, «World Vision», «Օրրան», տեղական և միջազգային այլ հասարա-

կական կազմակերպություններ ևս, որոնք ծրագրեր են իրականացնում

ՀՀ–ում դժվար իրավիճակում հայտնված երեխաների համար։

2003 թ–ից «Փրոջեքթ Հարմոնի» միջազգային հասարակական կազ-

մակերպությունը հանրակրթական դպրոցներում իրականացնում է

«ԶԱՆԳ» իրավական սոցիալականացման ծրագիրը՝ «Զարգացնենք ար-

դարադատությանը նպաստող գաղափարները» վերնագրով։

Միաժամանակ իրավախախտ անչափահասների շրջանում իրակա-

նացվող կանխարգելիչ աշխատանքների ու «Երեխաների իրավունքների

պաշտպանության ազգային ծրագրի» շրջանակներում ՀՀ ոստիկանության

կողմից, համագործակցելով միջազգային կազմակերպությունների (ՀՕՖ–ի

«Երեխաների աջակցության կենտրոն», «Փրոջեքթ Հարմոնի», «World

Vision») հետ, 2006–2012 թթ. Երևան (2 կենտրոն), Վանաձոր, Գյումրի, Ալա-

վերդի, Իջևան, Ճամբարակ, Թալին, Կապան, Աբովյան, Արտաշատ և Վա-

ղարշապատ քաղաքներում բացվեցին համայնքային արդարադատության

վերականգնողական կենտրոններ, որոնց հիմնախնդիրն է կանխարգելիչ

աշխատանքներ իրականացնել հանցագործություն և այլ իրավախախ-

տումներ կատարած անչափահասների շրջանում։ Համայնքային վերա-

կանգնողական կենտրոնը հանրապետության համար այլընտրանքային

ծառայության նոր մոդել է օրինազանց անչափահասների համար։

ՀԿ սեկտորն ունի նաև մեկ այլ կարևոր առաքելություն։ Այն իրակա-

նացնում է փակ հաստատությունների մշտադիտարկում (Վարդաշենի թ.

1 կրթահամալիր, մեկուսարաններ, դատարաններ, քրեակատարողական

հիմնարկներ)։

Միջազգային կառույցների հետ իրականացվող փոխհամագործակ-

ցության շրջանակներում, ՀՀ ոստիկանության և «Save the Children» մի-

ջազգային կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի

համաձայն, համատեղ աշխատանքներ են իրականացվում «Միավորվենք

հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրով։ Այս ծրագրի շրջանակ-

ներում ստեղծվել է ուղղորդման ընթացակարգ և ոստիկանների կարողու-

թյունների զարգացում՝ ուսուցումների միջոցով։

Բոլոր այս կառույցները գործառնում են 3 հիմնական մակարդակնե-

րում՝ ազգային, մարզային և համայնքային։ Առավել մանարամասն տե՛ս

Գծագիր 5։

Page 155: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

155

Գծագիր 5. ԱԱ եռաստիճան համակարգը ՀՀ–ում

Page 156: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

156

Հարցեր ստուգման համար

1. Ո՞ր հիմնական կառույցներն են հանդիսանում ԱԱ ոչ ավանդա-

կան դերակատարները։

2. Որո՞նք են ԱԱ ավանդական դերակատարները, ինչպիսի՞ն են

նրանց փոխհարաբերությունները ոչ ավանդական դերակա-

տարների հետ։

4.3. «Այլընտրանքային պատիժ» հասկացությունը.

պրոբացիոն ծառայությունները՝ որպես ԱԱ դերակատար.

արտասահմանյան և տեղական փորձը

Պրոբացիան դա-

տավորի կողմից ար-

ձակված դատավճիռն է,

որը ներառում է տա-

րաբնույթ միջոցառում-

ներ ու միջամտություն-

ներ, այդ թվում` վե-

րահսկողություն, ուղ-

ղորդում և աջակցու-

թյուն։ «Պրոբացիա» անգ-

լերենից թարգմանաբար

նշանակում է փորձա-

շրջան։ Իմաստը կայա-

նում է նրանում, որ դա-

տարանը փորձաշրջան

է սահմանում այն մարդ-

կանց համար, ովքեր

խախտել են օրենքը և

ենթակա էին ազա-

տազրկման։ Բանտ ու-

ղարկվելու փոխարեն

նրանք հանձնվում են

համապատասխան

մասնագետների հսկողությանը, որոնք փորձում էին նրանց «ճիշտ ճանա-

պարհի վրա դնել»։ Այն զբաղվում է իրավախախտների ուղղմամբ և սո-

ցիալական վերականգնմամբ։ Եզրույթը ներառում է դատարանի կողմից

1841 թ. բոստոնցի կոշիկ արտադրող Ջոն Ավգուստուսը դիմել է քաղաքի դատավորնե-րից մեկին` առաջարկելով, որպեսզի իրեն հնարավորություն տան աշխատանքներ ի-րականացնել հարբեցողության համար դա-տապարտված անհատների հետ։ Ջոնը դա-տարանին խոստացավ էական, շոշափելի արդյունքների հասնել այդ մարդկանց ուղղ-ման գործում։

Ավգուստուսի կողմից ձեռնարկված գոր-ծունեությունը իր մեջ ներառում էր իրավա-խախտ անձանց ուսումնասիրությունը և ի-րավախախտ վարքը պայմանավորող գոր-ծոնների բացահայտումը։

Ջոն Ավգուստուսը հոգ էր տանում, որ անհրաժեշտության դեպքում իր «խնամյալնե-րը» ստանան կրթություն, նյութական աջակ-ցություն, աշխատանք և սոցիալական ծառա-յություններ։ Նրա փորձն այնքան հաջող էր, որ Մասաչուսեթս նահանգի օրենսդիրները օ-րենք ընդունեցին probation (պրոբացիոն) ծա-ռայության մասին։

Page 157: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

157

արձակված ցանկացած պատիժ, որը կարող է լինել սահմանափակող

ցանկացած միջոցների համակցություն` առանց ազատազրկման։ Այն

նպատակաուղղված է հանցագործություն կատարած անձի վերաին-

տեգրմանը հասարակություն և կարող է գործարկվել առանձին կամ այլ

պատժամիջոցների հետ համադրմամբ։

ԵՄ երկրներում պրոբացիոն համակարգերը կարող են խմբավորվել

ըստ հետևյալ հիմնական ծառայությունների` պրոբացիոն ծառայություն-

ներ՝ հիմնված հանրային միջոցառումների և պատիժների խրախուսման

վրա, դատական համակարգին օժանդակելու վրա հիմնված պրոբացիոն

ծառայություններ, ուղղման մոդելի/հանրային պաշտպանության վրա

հիմնված պրոբացիոն ծառայություններ և պատժի կամ պատժի իրակա-

նացման վրա հիմնված պրոբացիոն ծառայություններ։

Պրոբացիոն ծառայությունների տարաբնույթ գործառույթների միջև

առկա են նաև ակնհայտ նմանություններ։ Այսպիսով՝ կարելի է տարբե-

րակել հետևյալ չորս հիմնական գործառույթները.

1. դատական իշխանության մարմիններին և այլ շահագրգիռ մար-

միններին հավաստի տեղեկություններ հաղորդելը (այն է` քրեական վա-

րույթի ընթացքում մինչև դատավճռի ընդունումը հաշվետվություննե-

րի/անհատի վերաբերյալ սոցիալական հարցումների և խորհրդատվա-

կան զեկույցների տրամադրումը) և վերլուծությունների ներկայացումը։

Դրանց նպատակն է աջակցել այդ մարմիններին դատավճիռներ և այլ

որոշումներ ընդունելու համար.

2. պատիժների կիրառումը և հանցագործություն կատարած անձանց

նկատմամբ վերահսկողության իրականացումը.

3. համայնքային սանկցիաների և միջոցառումների մշակումը, կազ-

մակերպումը, վերահսկողությունը և դրանց արդյունավետ իրականաց-

ման երաշխավորումը.

4. հանցագործություն կատարած անձին գործնական, ֆինանսական,

սոցիալական և հոգեբանական աջակցության տրամադրումը ինչպես

պատժի կրման, այնպես էլ պատիժը կրելուց հետո (վերականգնողական

աշխատանքներ (after–care)), որոնք հիմնվում են սոցիալական բնույթի

աշխատանքների մեթոդների վրա։

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գոյություն չունի

պրոբացիայի առանձին ծառայություն։ Վերջինիս բնորոշ մի շարք լիազո-

րություններ իրականացնում են ՀՀ քրեակատարողական ծառայության

այլընտրանքային պատիժների կատարման բաժինը և սոցիալական, հո-

գեբանական ու իրավական աշխատանքներ իրականացնող ստորաբա-

Page 158: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

158

ժանումները, մասնավորապես՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու,

պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի կատա-

րումը հետաձգելու դեպքում դատապարտյալի նկատմամբ վերահսկողու-

թյուն իրականացնելը և հանրային աշխատանքներ պատժատեսակի կի-

րառումն ապահովելը։

Պրոբացիոն ծառայությունների աշխատակիցները շատ հաճախ սո-

ցիալական աշխատողներն են։ Իրավախախտների հետ նրանք աշխա-

տում են տարբեր հաստատություններում` դատարաններում, ազա-

տազրկման հաստատություններում, համայնքային հիմքի վրա գործող

զանազան գործակալություններում և ծառայություններում։ Պրոբացիոն

ծառայությունը հանդես է գալիս որպես ազատազրկման այլընտրանք։

Այն իրենից ներկայացնում է սոցիալհոգեբանական ծառայությունների

համակարգ, որը տրամադրվում է այն անձանց, ովքեր սպասում են իրենց

դատավճռին, և նրանց, ովքեր դատապարտվել են պայմանական ազա-

տազրկման։

Վերը նշված դեպքերից հետո ի հայտ են գալիս առաջին վարձու

պրոբացիոն ծառայողները, իսկ 1970 թ. նրանց թիվն ԱՄՆ–ում արդեն

կազմում էր 25.000։ Սակայն սոցիալական աշխատողի մուտքը քրեական

դատարան և դատական գործընթացին մասնակցության իրավունքի

ձեռքբերումը բավականին երկարատև և դժվարություններով լի գործըն-

թաց է եղել։ Պրոբացիոն ծառայությունը` որպես իրավախախտներին

սպասարկող սոցիալական աշխատանքի ծառայություն, աստիճանաբար

զարգացավ և կատարելագործվեց ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում և եվրո-

պական մի շարք երկրներում։

Այսօր պրոբացիոն ծառայությունն արևմտյան շատ երկրների արդա-

րադատության համակարգի կարևոր բաղադրիչ է հանդիսանում։

Այսպիսով՝ դատարանում գործող պրոբացիոն ծառայողները սոցիա-

լական աշխատողներն են, ովքեր հանձնարարական ստանալու դեպքում

հավաքում և դատավորին են հանձնում սոցիալական տեղեկություն, որի

հիման վրա դատավորը սահմանում է այլընտրանքային պատիժ։

Այսօր տարբեր երկրներում իրավախախտների ուղղման գործում

հաջողությամբ կիրառվում է սոցիալական աշխատանքը։ Սոցիալական

աշխատողի ներկայությունը պրոբացիոն ծառայությունում հնարավորու-

թյուն է տալիս ավելի խորն ուսումնասիրել հանցագործությունը ծնող

պատճառները, մեղմել դատավճիռը, որոշ դեպքերում նաև կանխել իրա-

վախախտի ազատազրկումը կամ ապացուցել դատարանին մեղադրյալին

պայմանական ազատազրկման նպատակահարմարության մեջ։

Page 159: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

159

Սոցիալական աշխատողը պետք է ցուցաբերի մարդասիրական,

մարդկային արժանապատվությունը չոտնահարող վերաբերմունք, պետք

է պաշտպանի մեղադրյալի իրավունքները, պետք է պաշտպանի նրան

խտրականության ցանկացած տեսակից, ֆիզիկական և հոգեբանական

բռնությունից, վիրավորանքից, սեռական կամ այլ տեսակի չարաշահու-

մից։

Սոցիալական աշխատողի գործունեությունը պրոբացիոն ծառայու-

թյունում հիմնվում է օրինականության, ժողովրդավարության սկզբունքի,

մեղադրյալի նկատմամբ մարդկային վերաբերմունքի, անհատական մո-

տեցման, նախնական հետաքննության և դատաքննության վարման ժա-

մանակ այն պատճառների և պայմանների ներկայացման պատրաստա-

կամության, որոնք նպաստել կամ դրդել են հանցագործության կատար-

ման համար։

Եթե մեղադրող կողմը փաստեր է հավաքում, որ ապացուցի մեղադ-

րյալի հանցանքը, իսկ պաշտպանող կողմը փաստարկներ է բերում մե-

ղադրանքը հերքելու կամ սպասվող պատիժը մեղմելու համար, ապա սո-

ցիալական աշխատողը տեղեկություններ է հավաքում, որպեսզի հասկա-

նա իրավախախտ վարքի ձևավորմանը նպաստող սոցիալական պայ-

մանները և գնահատի հանցագործի «ուղղման» հնարավորությունները։

Աշխարհի շատ երկրներում իրավախախտների գծով մասնագիտա-

ցած սոցիալական աշխատողները (probation officer — պրոբացիոն աշ-

խատակից) իրենց մշտական տեղն ունեն քրեական գործեր քննող դատա-

րաններում։ Նման ծառայությունները կազմակերպում են մշտական հեր-

թապահություն դատարանում։

Եվրոպական պրոբացիայի և արդարադատության կառավարման

մոդելներում կան օրինակներ, որոնք վերաբերում են իրավախախտների՝

հանցագործություն կատարելու հակվածության և նրանց կարիքների շա-

րունակական գնահատման վրա հիմնված անհատական դատավճիռների

կայացմանը։ Արդարադատության կառավարումը պետք է նաև նվազա-

գույնի հասցնի իրավապահ մարմինների հետ շփումներից երեխաների և

ընտանիքների կրած վնասները։ Հասարակությունը միշտ պահանջ կզգա

կարգ ու կանոն պահպանողների՝ օրենքը խախտած անձանց նկատմամբ

տուժածների ցասումն ու փոխհատուցման պահանջն արտահայտելու

համար։ Այնուամենայնիվ, քրեական օրենքի որևէ համակարգում անհրա-

ժեշտ է վերականգնողական հավասարակշռություն՝ համամասնություն-

ների պահպանում հետևյալ դեպքերում.

Page 160: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

160

պատժի և վերաբերմունքի,

վերահսկողության և խնամքի,

ամոթի և վերականգնման։

Պետք է գնահատել պատժի հետևանքներն ու նշանակությունն իրա-

վախախտի համար, ինչպես նաև հասարակության համար պատժամիջո-

ցի տնտեսական և սոցիալական վերջնական հետևանքները։ Տուժածները

նույնպես իրավունք ունեն իրենց խոսքն ասելու՝

անձնական կորուստների և փոխհատուցումների,

ներողամտություն խնդրելու արժեքի, երբ այն նպատակահարմար է,

և վնասված հարաբերությունների վերականգնման,

հետագա վնասներից պաշտպանված լինելու վերաբերյալ։

Անչափահասների միջնորդող գրասենյակ. անչափահասների այ-լընտրանքային և միջանկյալ լուծումների բրիտանական մոդել.

Միջգերատեսչական թիմերում ընդգրկված են պրոբացիայի, սո-

ցիալական աշխատանքի, ոստիկանության և դպրոցի ներկայացուցիչ-

ները։ Նրանց պարտականությունն է վերանայել ձերբակալված անչա-

փահասների նախորդ օրվա կամ շաբաթվա արձանագրությունները։

Նրանք հաշվի են առնում ներկայացված իրավախախտման մանրա-

մասնությունները, տուժածի առկայությունը և նախորդ ձերբակալու-

թյունների դեպքերը։ Առանց երկար քննարկումների այս փորձառու

միջգերատեսչական թիմը պատրաստված է արագորեն գնահատել ի-

րավախախտման լրջությունը և ընտրում է իր նախընտրած տարբերա-

կը՝ սովորաբար ոչ դատական համայնքային այլընտրանքի ինչ–որ

տարբերակ, որը դատավարություն չի պահանջում։ Անչափահաս իրա-

վախախտին հաշտարար դատավորի մոտ կամ ընտանեկան հանդի-

պումների ուղարկելը նշանակվող ամենախիստ տարբերակներն են,

սակայն գոյություն ունեն նաև այլ վերականգնողական միջոցառում-

ներ, որոնցից ամենատարածվածը պաշտոնական զգուշացումն է ծնող-

ների կամ օրինական խնամակալների ներկայությամբ։ Միջանկյալ այլ-

ընտրանքային լուծումների թվում են՝

տուժածին փոխհատուցելու անձնական ինչ–որ եղանակ,

փոխհատուցում վճարելը,

ներողամտություն խնդրելը,

սոցիալական աշխատողի կամ պրոբացիայի պատասխանա-

տուի կողմից կազմակերպված խմբային միջոցառումը,

Page 161: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

161

ուղեգրում մասնագիտացված խորհրդատվության, հոգեբանա-

կան կամ բժշկական օգնության, օրինակ՝ թմրանյութերի կամ ալկոհոլի

հետ կապված հանցագործությունների դեպքում։

Նպատակահարմար ընտրությունը կատարվում է անչափահաս-

ների գրասենյակի անդամների քննարկման արդյունքում։ Նրանց նպա-

տակն է արագ լուծել անչափահաս իրավախախտի խնդիրը համայնքի

ներսում՝ համաձայն ՄԱԿ–ի և Եվրոպայի խորհրդի ստանդարտներին՝

այդպիսով հնարավորին չափ խուսափելով հաստատություններում

տեղավորելուց, քրեականացումից և իրավախախտին կանոնավոր

իրենց նորմալ միջավայրից՝ ընտանիքից, դպրոցից և հասակակիցներից

օտարացնող պատժամիջոցների վնասակար ազդեցությունից։

Ներդիր 2. Մանրամասն տե՛ս Հավելվածներ. Գլուխ 4.1–ում:

Օրենքը պետք է պարունակի հատուկ դրույթներ այն մասին, թե ո՛ր

դեպքերում է հնարավոր քրեական պատասխանատվությունը փոխա-

րինել այլընտրանքային միջոցներով։ Ոստիկանության, դատախազու-

թյան և/կամ այլ հաստատությունների լիազորությունները այս դեպ-

քում պետք է վերանայվեն և կարգավորվեն, որպեսզի պաշտպանեն

անչափահասին խտրականությունից և ազատազրկումից հետո բարձ-

րացնեն հասարակությանը նրա վերաինտեգրման հավանականու-

թյունը։ ԵԻԿ և միջազգային չափորոշիչների համաձայն` քրեական

պատասխանատվության փոխարինումն այլընտրանքային միջոցնե-

րով պետք է քննարկվի բոլոր դեպքերի համար։ Ավելին՝ պաշտպանու-

թյան կողմին պետք է հանձնարարել անչափահասին հարմարեցված

քրեական պատասխանատվության այլընտրանքային միջոցներով

փոխարինման ոչ պաշտոնական տարբերակներ ներկայացնել, քանի

որ պաշտպաններն անչափահասին ավելի լավ են ճանաչում, քան ար-

դարադատության այլ ներկայացուցիչներ` շնորհիվ հաճախորդների

հետ կոնֆիդենցիալ հարաբերությունների։ Նման փոխհարաբերու-

թյունների արդյունքում պաշտպանության կողմից առաջարկվող տե-

ղեկատվությունը կլինի արժեքավոր, որը ոչ թե կկրկնի, այլ կլրացնի

արդարադատության այլ դերակատարների գործողությունները։ Բացի

այդ, անձն ավելի հակված է կատարելու այդ գործողությունները։ Այ-

նուամենայնիվ, բոլոր դեպքերում քրեական պատասխանատվություն

Page 162: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

162

այլընտրանքային միջոցներով փոխարինելու համար պետք է հստա-

կորեն սահմանվեն չափանիշները և պայմանները։

1. Այն դեպքերում, երբ իրավասու մարմիններն առաջարկում են

անչափահասի նկատմամբ քրեական պատասխանատվութան

այլընտրանքային միջոցներ, երեխային պետք է տրվի այդ միջոցի

ընտրության համապատասխանության և նպատակահարմարու-

թյան վերաբերյալ իրավական կամ այլ խորհրդատվություն

(պաշտպանության կողմը պետք է աշխատի նույն հետևողակա-

նությամբ, ինչ ոստիկանությունը/դատախազությունը, որպեսզի

մշակվի և ընտրվի յուրաքանչյուր երեխայի անհատական հան-

գամանքներին համապատասխան այլընտրանքային միջոց)։

2. Երեխայի նկատմամբ քրեական պատասխանատվության այլ-

ընտրանքային միջոցների կիրառման դեպքում գործը պետք է

վերջնականորեն դադարեցվի, իսկ բոլոր քրեական գրանցումնե-

րը` ոչնչացվեն։

Հատված «Անչափահասների գործերով դատավարությունների դիտարկում» հաշվետվությունից

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» կազմակերպու-

թյան կողմից իրականացված անչափահասների դատավարությունների

դիտարկման ընթացքում բազմաթիվ դեպքեր են ուսումնասիրվել, երբ

հանցանք կատարած անչափահասին պետք է տրվեր քրեական պատաս-

խանատվությունն այլընտրանքային միջոցներով փոխարինելու հնարա-

վորություն, սակայն նրա գործն ուղարկվել էր դատարան։ Այս առումով

ՀՀ օրենսդրական դաշտը թույլ է և անկատար՝ անչափահասների գործե-

րով օպերատիվ և ոչ խտրական քրեական պատասխանատվության փո-

խարինումն այլընտրանքային միջոցներով իրականացնելու հարցում73:

Անչափահաս դատապարտյալի նկատմամբ նշանակված ազատու-

թյունից զրկելու հետ չկապված պատիժները՝ տուգանք, հանրային աշխա-

տանքներ, և վերահսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրա-

պետության արդարադատության նախարարության քրեակատարողա-

կան վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինը։

Կալանքի և ազատազրկման ձևով պատիժները անչափահաս դատա-

                                                            73 §²Ýã³÷³Ñ³ëÝ»ñÇ ·áñÍ»ñáí ¹³ï³í³ñáõÃÛáõÝÝ»ñÇ ¹Çï³ñÏáõÙ¦ ѳßí»ïíáõÃÛáõÝ, ø³‐

Õ³ù³óÇ³Ï³Ý Ñ³ë³ñ³ÏáõÃÛ³Ý ÇÝëïÇïáõï, ºñ¨³Ý, 2011, ¿ç 21–23:

Page 163: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

163

պարտյալները կրում են Հայաստանի Հանրապետության արդարադա-

տության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնար-

կում։

Երբ դատարանի դատավճռով կալանքի կամ ազատազրկման ձևով

նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում, սահմանվում է

փորձաշրջան և դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողու-

թյուն, ապա անչափահաս դատապարտյալներն իրենց փորձաշրջանն

անցնում են այլընտրանքային պատիժների կատարման բաժնի վերա-

հսկողության ներքո։ Պարտադիր զինվորական ծառայության մեկնելուց

հետո նրանց նկատմամբ վերահսկողությունը շարունակվում է զորամա-

սի հրամանատարության կողմից՝ ՀՀ կառավարության 18.10.2007 թ. թիվ

1221–Ն որոշմամբ հաստատված «Պատիժը պայմանականորեն չկիրառե-

լու դեպքում զինծառայողների նկատմամբ վերահսկողություն իրակա-

նացնելու կարգի» համաձայն։

Ազատազրկման ձևով պատժից պայմանական վաղաժամկետ ա-

զատվելու դեպքում ևս անչափահաս դատապարտյալի նկատմամբ վե-

րահսկողությունն իրականացնում է այլընտրանքային պատիժների կա-

տարման բաժինը։

Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը կազմավորվել և

սկսել է գործել 2005 թ–ից։ Բաժինը բաղկացած է 17 բաժանմունքներից,

որոնցից 7–ը գտնվում են Երևան քաղաքում, իսկ 10–ը՝ ՀՀ մարզերում։ Բա-

ժինն իրականացնում է ազատությունից զրկելու հետ չկապված երեք

տեսակի պատիժներ՝ տուգանք, հանրային աշխատանքներ, որոշակի

պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրա-

վունքից զրկում։ Բաժինը վերահսկողություն է իրականացնում պատիժը

պայմանականորեն չկիրառելու հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող,

պատժից պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների,

ինչպես նաև հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց

նկատմամբ, ում պատիժը դատարանի կողմից հետաձգվել է։

Բաժինը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական օրենսգրքի,

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի, ՀՀ քրեակատարողական ծառայու-

թյան մասին օրենքի, ՀՀ կառավարության կողմից 26.10.2006 թ. թիվ 1561–

Ն որոշմամբ հաստատված «ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների

կատարման բաժնի տարածքային մարմինների գործունեության կարգը

հաստատելու մասին» որոշման համաձայն։

Այլընտրանքային պատիժների կատարման բաժնում անչափահաս-

ների վերաբերյալ տարվում է առանձին հաշվառում։ Բաժնի աշխատա-

Page 164: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

164

կիցները այցելություններ են կատարում անչափահասների բնակության

և ուսման վայրեր, զրուցում են նրանց ծնողների, ուսուցիչների և հարա-

զատների հետ։ Ծառայության աշխատակիցների կողմից առավել հետևո-

ղական աշխատանքներ են տարվում անչափահաս դատապարտյալների

հետ` նպատակ ունենալով նրանց մոտ ձևավորել օրինապահ վարքագիծ,

բարձրացնել իրավագիտակցության մակարդակը, որպեսզի անչափահաս

դատապարտյալները խորապես գիտակցեն իրենց կատարած հանցանքի

լրջությունը և հետևանքները, նրանց մոտ ձևավորվի պատասխանատվու-

թյան զգացում իրենց վարքագծի և կատարած արարքների նկատմամբ,

զերծ մնան քրեական շրջապատից։

Լրացուցիչ նյութ ընթերցանության համար Վերջին տարիների ընթացքում անչափահաս դատապարտյալնե-

րի համար կազմակերպվել են հետևյալ միջոցառումները. 2008 թ. կազմակերպվել է միջոցառում հանրակրթական դպրո-

ցում սովորող անչափահասների, այլընտրանքային պատիժների կա-տարման բաժնի բաժանմունքներում վերահսկողության մեջ գտնվող անչափահասների և ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմ-նարկում ազատազրկման ձևով պատիժ կրող անչափահաս դատա-պարտյալների համար։ Աշխատակիցների կողմից իրավական թեմա-ներով ներկայացվեցին զեկույցներ, որոնց նպատակն էր բարձրացնել անչափահասների իրավագիտակցության մակարդակը, ծանոթացնել որոշ իրավական հասկացությունների հետ (ՀՀ քրեական օրենսգիրք, պատիժ, հանցանք, անազատություն, ՔԿ հիմնարկներ), որից հետո ե-ղավ հարց ու պատասխան։

2010 թ. կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված ՀՀ Սահմանադ-րության 15–ամյակին։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին «Ա-ռաջին Հանրապետության կայացումը», «ՀՀ Սահմանադրությունը» թեմաներով ելույթներ, տեղի ունեցավ այցելություն Կոմիտասի ան-վան պանթեոն և Զորավար Անդրանիկի տուն–թանգարան, որտեղ անչափահասները հաղորդակից եղան հայ ժողովրդի մեծերի կյանքին ու գործունեությանը։ Այցելությունից հետո Հայաստանի ռազմական թեքվոնդոյի ֆեդերացիայի սաների կողմից ներկայացվեց ռազմահայ-րենասիրական ցուցադրական ելույթ, որը ոգեշնչող օրինակ հանդի-սացավ նրանց համար։

Page 165: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

165

2011 թ. ապրիլի 22–ին կազմակերպվել է այցելություն հայոց Մեծ

Եղեռնի հուշահամալիր, որտեղ անմեղ զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անչափահաս դատապարտյալները և այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցնե-րը, որից հետո այցելեցին թանգարան։ Այցելությունը ոչ միայն տեղե-կատվական, այլ նաև դաստիարակչական էր. նրանց մեջ ազգային գի-տակցություն, հայրենասիրական զգացումներ արթնացնելու նպա-տակ ուներ, քանի որ նրանցից յուրաքանչյուրը հանդիսանում է մեր երկրի քաղաքացին, վաղվա զինվորը ու մեր հայրենիքի պաշտպանը։

2012 թ. մարտի 6–ին այլընտրանքային պատիժների կատարման բաժինը «Փրոջեքթ Հարմոնի» միջազգային կազմակերպության հետ համատեղ անչափահաս դատապարտյալների համար կազմակերպեց այցելություն Հայաստանի պատմության թանգարան։ Անչափահաս-ները ծանոթացան հին և հնագույն ժամանակաշրջանների գտածոնե-րին, հնադարյան աշխատանքային գործիքներին, զարդերին, կահ–կարասուն և այլ հետաքրքիր ցուցանմուշների։

Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը փորձում է ապահովել նմանատիպ այցելությունների հաճախակիությունն ու պարբերականությունը, քանի որ միջազգային փորձի ուսումնասիրու-թյան և այլ երկրների պրոբացիոն ծառայությունների ներկայացուցիչ-ների հետ քննարկումների արդյունքում պարզվեց, որ իրենց երկրնե-րում դատապարտյալների նկատմամբ կարող են նշանակվել հար-կադրանքի այնպիսի միջոցներ, ինչպես, օրինակ՝ այցելություններ տարբեր մշակութային օջախներ և միջոցառումների։ Չնայած այն հանգամանքին, որ այլընտրանքային պատիժների կատարման բաժի-նը հարկադրանքի միջոցներ կիրառելու գործառույթներ չունի, սա-կայն միջոցառումը կազմակերպելու նպատակներից է հարկադրանքի այս միջոցի փորձի ներմուծումը, տեղայնացումը, ինչպես նաև ծառա-յության համապատասխանեցումը եվրոպական օրենսդրությանը և չափանիշներին։

(2007–2011 թթ. ընթացքում այլընտրանքային պատիժների կատար-

ման բաժնի վիճակագրական տվյալներն անչափահաս դատապարտյալ-

ների վերաբերյալ, տե՛ս Հավելվածներ. Գլուխ 4.2–ում)

Page 166: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

166

Գործունեության ընթացակարգը

Առաջին հերթին անչափահաս դատապարտյալների նկատմամբ

բաժնում տարվում է առանձին հաշվառում՝ նպատակ ունենալով մշտա-

պես վերահսկել հաշվառված անչափահասների նկատմամբ նշանակված

պատիժների և վերահսկողությունների իրականացման ընթացքը, ինչպես

նաև նրանց քանակային փոփոխությունները։

Համաձայն ՀՀ կառավարության 26.10.2006 թ. թիվ 1561–Ն որոշմամբ

հաստատված «ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման

բաժնի տարածքային մարմինների գործունեության կարգի»՝ դատավճիռը

ստանալուց հետո այլընտրանքային պատիժների կատարման բաժնի՝

դատապարտյալի բնակության վայրի բաժանմունքը կազմում է անձնա-

կան գործ, դատապարտյալի անվամբ լրացնում հաշվառման քարտ և ու-

ղարկում ծանուցագիր բաժանմունք ներկայանալու վերաբերյալ։

Դատապարտյալի՝ բաժանմունք ներկայանալուց հետո, նրան բա-

ցատրվում են իր իրավունքներն ու պարտականությունները, պատիժը

կամ վերահսկողությունը կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև

դրանցից խուսափելու իրավական հետևանքները։ Սովորաբար անչափա-

հաս դատապարտյալները բաժանմունք են ներկայանում ծնողների, խնա-

մակալների կամ այլ օրինական ներկայացուցիչների հետ։

Այլընտրանքային պատիժների կատարման բաժնում անչափահաս-

ները հիմնականում հաշվառվում են պատիժը պայմանականորեն չկիրա-

ռելու հետևանքով փորձաշրջան սահմանվելու դեպքերում։

Պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով փորձաշրջա-

նի մեջ գտնվող անչափահասների նկատմամբ վերահսկողությունն իրա-

կանացվում է ՀՀ ոստիկանության, տեղական ինքնակառավարման մար-

միններում գործող ԽՀՀ հետ համատեղ։ Այցելություններ են կատարվում

նրանց բնակության, ուսման կամ աշխատանքի վայրեր, զրույցներ են

անցկացվում հարազատների, ծնողների, ուսուցիչների հետ, ինչի մասին

կազմվում են արձանագրություններ, որոնք կցվում են անչափահաս դա-

տապարտյալների անձնական գործերին։

Եթե անչափահաս դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում թույլ

է տալիս վերահսկողության կրման կարգի խախտումներ, բաժանմունքի

պահանջով չի ներկայանում, բացակայում է մշտական բնակության վայ-

րից, ապա բաժանմունքն իրավասու է միջնորդություն ներկայացնել դա-

տարան՝ պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և նշանակ-

ված պատիժն ի կատար ածելու վերաբերյալ։

Page 167: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

167

Ազատազրկման ձևով պատժից պայմանական վաղաժամկետ ա-

զատված անչափահաս դատապարտյալների վարքագծի նկատմամբ

նույնպես իրականացվում է վերահսկողություն վերը շարադրված տար-

բերակով։

Անչափահաս դատապարտյալի վերաբերյալ տուգանք սահմանող

դատավճիռ ստանալուց հետո, եթե տուգանքը չի վճարվում սահմանված

ժամկետներում, բաժանմունքը միջնորդություն է ներկայացնում դատա-

րան` տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբե-

րյալ։ Դատարանը կբավարարի բաժանմունքի միջնորդություները, եթե

արդեն լրացել է անչափահաս դատապարտյալի 16 տարին։

Տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելուց հետո հան-

րային աշխատանքների կատարման վայրը որոշելիս բաժանմունքը հաշ-

վի է առնում դրա մոտ գտնվելը դատապարտյալի բնակության վայրին,

նրա մասնագիտությունը և այնպիսի աշխատանքների կատարումը, ո-

րոնք անչափահասի ուժերից վեր չեն։

Բելգիա: Դատախազը կարող է որոշել կասեցնել դատական քննությունը, եթե անչափահասը համաձայնվում է քրեական պատաս-խանատվությունը փոխարինել այլընտրանքային միջոցներով, ինչ-պես, օրինակ՝ վնասը փոխհատուցել, աշխատել որպես կամավոր։ Դա-տախազները և դատավորները կարող են գործերն ուղարկել հաշտեց-ման կենտրոններ։ Ուշադրությունը կենտրոնացվում է տուժողի և մե-ղադրյալի հաշտեցման, ինչպես նաև դաստիարակչական, հատուցո-ղական և վերականգնողական միջոցների վրա։ Դեպքերի ավելի քան 70 տոկոսը լուծվում են ոչ ֆորմալ պատժի ձևով, և քրեական պատաս-խանատվությունը փոխարինվում է այլընտրանքային միջոցներով։

Հաշտեցման մեթոդը կիրառվում է նաև Ֆինլանդիայում և Հունաս-տանում։

Նիդեռլանդներ: Մեղադրանքից հնարավոր է հրաժարվել, եթե մե-ղադրյալը տուժողին հատուցում վճարի կամ մասնակցի HALT (Het Al–Ternatief) ծրագրին։ Անչափահաս մեղադրյալները կարող են մասնակ-ցել այդ ծրագրին, եթե ինքնախոստովանություն են կատարել և նախկի-նում երկու անգամից ավելի չեն մասնակցել այդ ծրագրին։ Այն երիտա-սարդները, որոնք մասնակցում են այդ ծրագրերին, պետք է իրենց կող-մից պատճառված վնասը հատուցեն, իսկ խորհրդատուները աշխա-տում են երիտասարդների հետ՝ աջակցելով նրանց աշխատանքի տե-ղավորման, բնակության և կրթության խնդիրները լուծելու հարցում։

Page 168: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

168

Ծրագիրը բարեհաջող ավարտելուց հետո մեղադրանքները հանվում են, քրեական գործը՝ կարճվում։ Դատախազը կարող է մեղադրանքից հրաժարվել նույնիսկ առանց դատավորի համաձայնության, եթե իրա-վախախտ անչափահասի կողմից բավարարվում են որոշ պայմաններ, այդ թվում, օրինակ՝ մինչև քառասուն ժամ հասարարակական աշխա-տանքների, մինչև քառասուն ժամ կրթական դասընթացների մասնակ-ցել կամ մինչև վեց ամիս անչափահասների պրոբացիա։

Առաջին երեք տարբերակները իրականացվում են երեխաների պաշտպանության խորհրդի շրջանակներում այլընտրանքային պատ-ժամիջոցների բյուրոյի կողմից։

Նոր Զելանդիա: Ընտանիքի հետ խորհրդակցություններ են անց-կացվում։ Դրանք կազմակերպվում են հետևյալ վեց իրավիճակներում.

ա) անչափահաս մեղադրյալի խնամքի և պաշտպանության խորհրդակցություն,

բ) մինչև մեղադրանք առաջադրելն ընտանիքի հետ խորհրդակ-ցության անցկացում,

գ) կալանավորման վերաբերյալ խորհրդակցություն, դ) դատական պատվերով ընտանիքի հետ խորհրդակցություն,

երբ անչափահասն ընդունում է հանցանքը, ե) երբ մեղադրանքը հաստատվում է անչափահասների դատա-

րանում, և մինչ այդ հնարավորություն չի եղել անչափահաս մեղա-դրյալի վերաբերյալ պատշաճ որոշում կայացնել, այս խորհրդակցու-թյան ժամանակ կարող է որոշվել, թե ինչ գործողություններ կամ ինչ պատժամիջոցներ պետք է կիրառվեն,

զ) անչափահասների գործերով դատարանը կարող է կարգադրել ընտանիքի հետ խորհրդակցություն կազմակերպել դատական քննու-թյան ցանկացած փուլում, եթե դա համարվում է անհրաժեշտ կամ նպատակահարմար։

Ռուսաստանի Դաշնություն: Այստեղ անչափահասների նկատ-մամբ, որպես պատիժ, կիրառվում են տուգանքը, որոշակի գործունե-ությամբ զբաղվելու իրավունքից զրկումը, պարտադիր աշխատանքնե-րը, ուղղիչ աշխատանքները, ազատության սահմանափակումը և որո-շակի ժամկետով ազատազրկումը։

Տուգանքը նշանակվում է անչափահասի ինքնուրույն վաստակի կամ սեփական գույքի առկայության դեպքում, որի նկատմամբ կարող է բռնագանձում կիրառվել, 1.000–50.000 ռուբլու չափով, և կարող է

Page 169: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

169

բռնագանձվել նաև անչափահասի ծնողի կամ խնամակալի վաստա-կից։

Որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կի-րառվում է այնպիսի դեպքերում, երբ անչափահասն օրինական հի-մունքներով զբաղվում է որևէ գործունեությամբ, օրինակ՝ որսորդու-թյամբ (հյուսիսային շրջաններում տասնչորս տարեկանից թույլատր-վում է զբաղվել ձկնորսությամբ), թերթերի, պաղպաղակի կամ այլ ա-ռարկաների վաճառքով։

Պարտադիր աշխատանքներն օրենսդրության մեջ պատժի նոր տեսակ են։ Դրանք նշանակվում են 40–160 ժամ տևողությամբ, և են-թադրում են այնպիսի աշխատանքներ, որոնք ի զորու է կատարել ան-չափահասը դասերից և աշխատանքից ազատ ժամերին։ Մինչև 15 տա-րեկան անչափահասը չի կարող ներգրավվել օրական երկու ժամից ա-վելի տևողությամբ պարտադիր աշխատանքների, իսկ 16 տարեկանից բարձր՝ օրական երեք ժամ։ Պատիժն իրականացվում է անչափահասի բնակության վայրին մոտ գտնվող տարածքում։

Ուղղիչ աշխատանքներն անչափահաս դատապարտյալի նկատ-մամբ նշանակվում են երկու ամսից մինչև մեկ տարի ժամկետով։ Աշ-խատավարձից պահումները կատարվում են 5–20 տոկոսի սահմաննե-րում։ Այս պատժատեսակը կարող է կիրառվել այն անչափահաս դա-տապարտյալների նկատմամբ, ովքեր աշխատում են ձեռնարկություն-ներում, կազմակերպություններում, անկախ սեփականություն ունե-նալու փաստից։ Աշխատավարձից պահումների չափը սահմանելիս պետք է հաշվի առնել անչափահասի աշխատավարձի չափը, ինչպես նաև նրա նյութական դրությունը, ընտանիքի առկայությունը։

Ազատության սահմանափակումն անչափահաս դատապարտալի նկատմամբ նշանակվում է որպես հիմանական պատիժ երկու ամսից մինչև երկու տարի ժամկետով։ Ազատության սահմանափակում հան-դիսանում են դատարանի կողմից սահմանված հետևյալ սահմանա-փակումները. բնակության վայրից չբացակայելը օրվա որոշակի ժամե-րին (տուն կամ այլ բնակելի տարածք), չայցելել տվյալ շրջանում տե-ղակայված որոշակի վայրեր, դուրս չգալ համապատասխան շրջանի տարածքից, չայցելել զանգվածային միջոցառումների անցկացման վայրեր և չմասնակցել այդպիսի միջոցառումների, չփոխել բնակու-թյան, գտնվելու, կրթության, աշխատանքի վայրերը՝ առանց վերահս-կողություն իրականացնող մարմնի համաձայնության։

Page 170: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

170

Որոշակի ժամկետով ազատազրկումը հանցանք կատարած մինչև 16 տարեկան անչափահաս դատապարտյալի նկատմամբ նշանակ-վում է վեց տարուց ոչ ավել ժամկետով, իսկ առանձնապես ծանր հան-ցանք կատարած անչափահասների նկատմամբ՝ տասը տարուց ոչ ա-վել ժամկետով։

Անչափահասի նկատմամբ նաև կարող են կիրառվել դաստիա-րակչական բնույթի հետևյալ հարկադրանքի միջոցները.

ա) նախազգուշացումը, բ) ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կամ հատուկ պե-

տական մարմնի հսկողությանը հանձնելը, գ) պատճառված վնաս փոխհատուցման պարտավորեցնելը, դ) ժամանցի սահմանափակումը և անչափահասի վարքագծի

նկատմամբ հատուկ պահանջների սահմանումը։ Անչափահասի նկատմամբ կարող են միաժամանակ նշանակվել

դաստիարակչական բնույթի մի քանի հարկադրանքի միջոցներ։ Առավել մանրամասն երկրների փորձը տե՛ս Հավելվածներ.

Գլուխ 4.4.3:

Այլընտրանքային պատիժների կիրառման ոլորտում առկա խն-

դիրներն են.

ԱՊԿԲ գործունեության կարգում չկա տարաբաժանում անչափա-

հաս դատապարտյալների համար։ Ելնելով անչափահասների ա-

ռանձնահատկություններից՝ տրամաբանական կլիներ, եթե հա-

ճախակի այցելություններ կատարվեին անչափահաս դատա-

պարտյալների բնակության և ուսման վայրեր, հաճախակի

զրույցներ ունենալ անչափահասի ծնողների կամ խնամակալ ան-

ձի հետ, քանի որ շատ կարևոր է, թե ինչպես են նրանք արձագան-

քում, ինչպիսի վերաբերմունք են ցուցաբերում անչափահաս դա-

տապարտյալի արարքի նկատմամբ։ Անձնական գործը համալրել

անկետայի նոր ձևով, որն իր մեջ ներառում է տվյալներ անչափա-

հասի անձնային որակների, սոցիալական, ընտանեկան վիճակի

մասին և այլ կարևոր տեղեկություններ, ինչը կնպաստի ուղղման

և վերահսկողության առավել լիարժեք իրականացման համար։

Հաջորդ խնդիրը այլ երկրների նմանատիպ կառույցների հետ

փորձի փոխանակումն է, հաջողված աշխատելաոճի ներմուծու-

Page 171: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

171

մը՝ հաշվի առնելով հայ հոգեկերտվածքը (մենթալիտետը), մաս-

նավորապես ԵԽ փորձագետների կողմից առաջարկվեց մեր

օրենսդրությունում նոր պատժատեսակների կիրառումը՝ հատ-

կապես տնային կալանքի, որը արդյունավետորեն կիրառվում է

նաև անչափահասների նկատմամբ, պրոբացիոն ծառայության,

անչափահասների դատարանների և մեդիացիայի (հաշտեցման)

ներդրման անհրաժեշտությունը։ Ինչպես նաև կարևորվում է մո-

նիթորիգի ներմուծումը՝ վերահսկողությունը ավելի արդյունա-

վետ դարձնելու նպատակով։

Մյուս խնդիրը գործունեությունում հոգեբանական և սոցիալական

ծառայության բացակայությունն է։ Անհրաժեշտ է, որ նման անչա-

փահաս դատապարտյալների նկատմամբ ոչ միայն վերահսկո-

ղություն իրականացվի, այլ նաև նպատակաուղղված սոցիալհո-

գեբանական աշխատանք տարվի՝ հաշվի առնելով բոլոր գործոն-

ները, այդ թվում նաև տարիքային և անհատական առանձնա-

հատկությունները։

Հարցեր ստուգման համար

1. Ո՞ր պատժաձևերի նկատմամբ է իրականացնում վերահսկողու-

թյուն ՀՀ այլընտրանքային պատիժների կատարման բաժինը։

2. Ինչպիսի՞ն է ՀՀ այլընտրանքային պատիժների կատարման բաժ-

նի գործունեությունը անչափահասների հետ աշխատանքում։

3. Ի՞նչ է իրենից ենթադրում պրոբացիոն ծառայությունը։

4. Որո՞նք են պրոբացիոն ծառայության հիմնական գործառույթնե-

րը։

5. Ո՞րն է սոցիալական աշխատողի դերը պրոբացիոն ծառայությու-

նում։

6. Որո՞նք են քրեական պատասխանատվության այլընտրանքային

միջոցներով փոխարինելու պատճառները։

7. Որո՞նք են ԵԻԿ–ով սահմանված պայմանները քրեական պա-

տասխանատվությունն այլընտրանքային միջոցներով փոխարի-

նելու համար։

Page 172: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

172

8. Ինչպիսի՞ն է այլընտրանքային պատիժների կիրառման փորձը

Եվրոպական երկրներում։

9. Ինչպիսի՞ն է այլընտրանքային պատիժների կիրառման փորձը

ՌԴ–ում։

10. Համադրե՛ք եվրոպական երկրների և ՌԴ–ի այլընտրանքային

պատիժների կիրառման փորձը։

11. Որո՞նք են այլընտրանքային պատիժների ոլորտի հիմնական խն-

դիրները։

12. Հիմնվելով Ձեր գիտելիքների վրա՝ ինչպիսի՞ առաջարկներ կկա-

տարեիք այլընտրանքային պատիժների ոլորտը բարելավելու հա-

մար։

Page 173: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

173

Պրակտիկ մաս

Գլուխ 5.

Վերականգնողական արդարադատություն

5.1. Վերականգնողական արդարադատություն.

համեմատություն ներկա համակարգի հետ

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում հանցագործություն-

ների դեմ պայքարի ավանդական միջոցների և մասնավորապես պատժի

ճգնաժամը հանգեցրեց նրան, որ իրավագիտության մեջ հաճախակի

դարձան քրեական հետապնդման այլընտրանքային միջոցների անհրա-

ժեշտության վերաբերյալ առաջարկությունները։

Հանցագործությանը արձագանքելու նոր` վերականգնողական միջո-

ցի մշակման հիմնական պատճառն այն էր, որ առկա արդարադատու-

թյունն առավելապես պատժիչ ուղղվածություն ուներ։

Նախ և առաջ գործող արդարադատությունն առանձնանում է հան-

ցագործության զոհերի նկատմամբ իր անուշադրությամբ. շատ տուժող-

ներ նյութական վնասի վերականգնման, մարդկանց նկատմամբ վստա-

հության, անվտանգության զգացողության վերականգնման կարիքն ու-

նեն։ Հիվանդագին վերապրումները, վախը, դժբախտությունը, անպաշտ-

պանվածությունը, մարդկանց նկատմամբ անվստահությունը, ինքն իրեն

մեղադրելը կարող են երկար տարիներ տանջել տուժողին։ Հանցագործու-

թյունից տուժած որոշ անձանց համար իր հետ կատարվածի մասին

խոսելու, անմիջականորեն իրավախախտից իրեն հուզող հարցերի պա-

տասխաններն ստանալու հնարավորությունը շատ կարևոր է։

Ընդհանրապես, հանցագործությունից տուժածները կրկնակի վնաս

են կրում. առաջինը՝ հանցագործությունից, և երկրորդը՝ արդարադատու-

թյան կազմակերպման պատժիչ միջոցից, որը թույլ չի տալիս համընդ-

գրկուն լուծելու իրենց խնդիրները։ Քրեական արդարադատության պատ-

ժիչ ուղղվածությունն ուղղակիորեն կապված է հանցագործության` որ-

պես պետության օրենքների խախտման փաստի հետ, այլ ոչ թե որպես

կոնկրետ անձանց և իրենց հարաբերություններին վնաս հասցնելու հետ։

Պետք է նշել նաև այն հանգամանքը, որ հանցագործությունից հետո

շատ հաճախ հասարակության ուշադրությունը հիմնականում ուղղված է

հանցագործի վրա։ Դրա հետ մեկտեղ տուժողի և նրա հարազատների մա-

Page 174: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

174

սին, ում հանցագործության հետևանքով վնաս է հասցվել, մոռանում են։

Քրեական հետապնդման մարմինները, օգտվելով տուժողի օգնությունից,

հիմնականում լուծում են իրենց ծառայողական խնդիրները։ Մեղադրյալ-

ների և դատապարտյալների սահմանադրական իրավունքների պաշտ-

պանության հարցը բարձրացնելիս քչերն են խոսում հանցագործությու-

նից տուժած անձի սահմանադրական իրավունքների խախտման մասին։

Միևնույն ժամանակ հասարակությունը տուժողի հանդեպ տարբեր

դիրքորոշումներ է ունենում` կարեկցանք, անվստահություն, նույնիսկ

չարախնդություն։ Հազվադեպ չեն նաև այն դեպքերը, երբ տուժածին

շրջապատող մարդիկ փորձում են խուսափել նրա հետ շփումից։ Որոշ

դեպքերում տուժածը նույնիսկ իր հանդեպ ակնհայտ ագրեսիայի է հան-

դիպում։

Ամենալուրջ հոգեկան, սոցիալական և բարոյական վնասը հասցվում

է բռնությամբ զուգորդված հանցագործություններից տուժած անձանց։

Կողոպուտի, ավազակային հարձակման, բռնաբարության, առևանգման,

պատանդ վերցնելու հանցագործություններից տուժողները շատ խորը

հոգեբանական շոկ են ապրում։ Հանցագործությունից առաջացած վնասը

գիտակցելիս տուժողի մոտ դիտարկվում են նույն նախանշաններն, ինչ

դիտարկվում է այն անձանց մոտ, ովքեր ստիպված են կրել հանկարծակի

ծանր, բարոյական առումով, կորուստ։ Տուժողների մոտ զարգանում է ա-

պատիա, դեպրեսիա և այլն։ Կորչում է հարգանքը սեփական անձի նկատ-

մամբ, շրջապատի նկատմամբ վստահությունը, սրվում է խոցելիության

զգացումը։

Իրավապահ մարմինները հանցագործությունը բացահայտելուց և

մեղավորներին պատժելուց հետո ընդհանրապես դադարում են հե-

տաքրքրվել տուժողի վիճակով և նրա ճակատագրով, քանի որ իրենց գոր-

ծունեության գնահատման հիմնական չափանիշը հանցագործություննե-

րի բացահայտումը, հանցագործին հետախուզելն ու պատժելն է։ Հանցա-

գործությունից տուժած անձը միայնակ է մնում իր դժբախտության հետ,

ինչը հաճախ բերում է ծանր հետևանքների։

Միևնույն ժամանակ քրեական գործերի քննության ընթացակարգը

կրում է պիտակավորող բնույթ, որով է՛լ ավելի է դժվարանում հանցա-

գործություն կատարած անձի վերաինտեգրումը հասարակությանը։

Ազատազրկման վայրերը էականորեն դժվարեցնում են իրավախախտի

վերաինտեգրումն օրինապահ հասարակություն։ Պատիժների խստացու-

մը, քրեակատարողական հիմնարկներում իրավախախտների թվի ավե-

լացումը նպաստում են քրեական ենթամշակույթի զարգացմանը։

Page 175: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

175

Քրեաիրավական վեճերի լուծման արդյունավետ միջոցների որոն-

ման արդյունքում ձևավորվել է հանցագործությանը հակազդելու նոր

հայեցակարգ, որը կոչվում է «վերականգնողական արդարադատություն»։

Դա նոր վերականգնողական միջոց է, որի մշակումը քրեական արդարա-

դատության առավելապես պատժողական ուղղվածությանը հակազդե-

ցությունն է։

Ի տարբերություն պատժի՝ վերականգնողական արդարադատու-

թյունը հանցագործությանը հակազդում է ոչ թե պատժի միջոցով, այլ կող-

մերի հաշտության և վնասի հատուցման։ Քրեաիրավական վեճերի լուծ-

ման այս նոր միջոցը հիմնված է փոխհամաձայնության, փոխադարձ զի-

ջումների, այլ ոչ թե ինչպես ավանդական արդարադատությունում՝ առ-

ճակատման հիման վրա։

Տարբերում են վերականգնողական արդարադատության տարբեր

մոտեցումներ (McDonald and Moore 2001։ 144,145), սակայն նրանց բոլորի

պարագայում էլ կան որոշակի ընդհանրություններ, ներառյալ զոհի և ի-

րավախախտի հաշտեցումը, նրանցից յուրաքանչյուրի աջակցությունը,

համայնքային ներկայացուցիչների ներգրավումն այդ գործընթացում։ Զո-

հը հնարավորություն է ստանում խոսելու իրեն հատկացված վնասից

հենց իրավախախտի ներկայությամբ։ Իրավախախտն էլ իր հերթին հնա-

րավորություն է ունենում խոսելու հանցագործություն իրականացնելու

իր պատճառների մասին74:

Փորձենք համեմատել ավանդական արդարադատությունը և վերա-

կանգնողական արդարադատությունը75:

Ավանդական (պատժող) արդարա-

դատություն

Վերականգնողական արդա-

րադատություն

Հանցագործությունը պետության դեմ

ուղղված գործողություն է. այն օրեն-

քի ոտնահարում է։

Հանցագործությունը մեկ այլ

մարդու և համայնքի դեմ

ուղղված գործողություն է։

Հանցագործության վերահսկումը կա-

տարում է քրեական արդարադատու-

թյան համակարգը։

Հանցագործության վերա-

հսկումը կատարում է հա-

մայնքը։

                                                            74 McDonald, J. and Moore, D. B. (2001). Community Conferencing as a Special Case of Conflict

Transformation. in H. Strang and J. Braithwaite Restorative Justice and Civil Society, Cambridge University Press. p. 58.

75 ²é³í»É Ù³Ýñ³Ù³ëÝ տե՛ս http://www.cscsb.org/restorative_justice/retribution_vs_restoration.html

Page 176: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

176

Իրավախախտի պատասխանատվու-

թյուն կրելու, ինչպես նաև հաշվետու

լինելու մեխանիզմ է համարվում ա-

զատազրկող պատիժը։

Հանցագործության համար

պատասխանատվություն

կրելը սահմանվում է որպես

իրավախախտի կողմից պա-

տասխանատվության ստանձ-

նում և վնասի վերականգնում։

Հանցագործությունը անհատական

գործողություն է և ենթադրում է ան-

հատական պատասխանատվություն։

Հանցագործությունն ունի և՛

անհատական, և՛ սոցիալա-

կան պատասխանատվության

սահմաններ։

Պատիժն արդյունավետ է, որովհետև՝

պատժի սպառնալիքը կրճատում է

հանցագործությունների թիվը.

պատիժը փոխում է վարքը:

Միայն պատիժը արդյունա-

վետ չէ վարքագիծը փոխելու

համար և դեռ ավելին, այն

քայքայում է համայնքի ներ-

դաշնակությունն ու լավ հա-

րաբերությունները։

Տուժողները գործընթացի եզրագծում

են մնում։

Տուժողները հանցագործու-

թյան լուծման գործընթացի

կենտրոնում են։

Համարվում է, որ իրավախախտը ո-

րոշակի թերություններ ունեցող ան-

հատ է։

Համարվում է, որ իրավա-

խախտն ունակ է վերականգ-

նել իր իսկ պատճառած վնա-

սը։

Կենտրոնացում անցյալի մեղադրան-

քի վրա (արդյո՞ք նա է արել)։

Կենտրոնացում ապագայում

խնդիրը լուծելու և պարտա-

վորությունների վրա (ի՞նչ է

արվելու)։

Շեշտադրվում են ընդդիմադիր և բա-

ցառող հարաբերությունները։

Շեշտադրվում են երկխոսու-

թյունը և բանակցությունը։

Ցավի հարկադրանք՝ որպես պատժե-

լու և կանխելու միջոց։

Հատուցումը որպես երկու

կողմերի վերականգնման մի-

ջոց։

Համայնքը գործընթացի անմիջական

մասնակից չէ, այլ անուղղակիորեն

ներկայացվում է պետության կողմից։

Համայնքը հանդես է գալիս

որպես վերականգնողական

գործընթացի կազմակերպիչ։

Page 177: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

177

Արձագանքը կենտրոնանում է հան-

ցագործի՝ անցյալում դրսևորած վար-

քի վրա։

Արձագանքը կենտրոնանում է

հանցագործի արարքի վնա-

սակար հետևանքների վրա և

շեշտադրում է ապագան։

Կախվածություն լիազորված մասնա-

գետից։

Մասնակիցների ուղղակի

ներգրավվածություն։

Համայնքի դերի կարևորումը և հանցագործության հիմնական դերա-

կատարների միջև հարաբերությունների հարթեցումը քրեական միջադե-

պերի լուծման նորարարական մի եղանակ է հանդիսանում, որը հենց վե-

րականգնողական մոտեցման հիմք է։ Ըստ էության, վերականգնողական

արդարադատության գործընթացում համայնքը համախմբվում է հանուն

երեխայի շահի։

Վերականգնողական արդարադատությունը հիմնվում է երեք հիմ-

նական սկզբունքների վրա.

1. Վերականգնողական արդարադատությունը հանցագործությունը

դիտում է նախևառաջ որպես վնաս հասցնելու, տուժողին կորուստներ

պատճառելու երևույթ, այլ ոչ թե առաջին հերթին քրեական իրավունքի

նորմի խախտում (հանցագործության կատարում)։ Այսինքն՝ վերականգ-

նողական արդարադատության գաղափարի հիմքում ընկած է այն մոտե-

ցումը, որ հանցագործությունը, լինելով ոտնձգություն կոնկրետ անձանց

նկատմամբ, չպետք է դիտարկել որպես արարք, որն ունի միայն հան-

րային նշանակություն։ Վերականգնողական արդարադատության ան-

կյունաքարն է՝ տուժողի կարիքների բացահայտումը և հաշվի առնելը։

Կարևորագույն խնդիրն է պատճառված վնասը ինչպես իրական, այնպես

էլ սիմվոլիկ հատուցելը։

2. Երկրորդ հիմնարար սկզբունքն է իրավախախտի կողմից իր կա-

տարածի համար պատասխանատվություն կրելը և կոնկրետ գործողու-

թյուններ ձեռնարկելը պատճառված վնասի հատուցման ուղղությամբ։

3. Երրորդ սկզբունքի իմաստն այն է, որ գործին առնչվող կողմերը

հնարավորություն ունեն արտահայտվել։ Դա վերաբերում է ոչ միայն հան-

ցագործին և տուժողին, այլև այն անձանց, ում այս կամ այն կերպ առնչվել

են հանցագործի գործողությունները։ Այդ անձինք իրավունք ունեն ակտիվ

մասնակցելու վերականգնողական արդարադատության գործընթացին։ Ի

տարբերություն ավանդական արդարադատության՝ վերականգնողական

արդարադատությունն առավել ամբողջական է հաշվի առնում իրավա-

Page 178: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

178

խախտի, հանցագործության զոհի և հասարակության այն անդամների շա-

հերը, ում հետ տվյալ արարքն անմիջականորեն առնչվում է։

Վերոնշյալից հետևում է, որ ավանդական արդարադատությունից

վերականգնողական արդարադատությունը տարբերվում է նախևառաջ

նրանով, որ այս դեպքում տեղի է ունենում քրեական դատավարությու-

նում գործող գլխավոր անձանց փոփոխություն։ Եթե ավանդական արդա-

րադատության համակարգում գործող անձինք են պետությունը և իրա-

վախախտը, ապա վերականգնողական արդարադատության դեպքում ա-

ռաջին տեղում են տուժողը և իրավախախտը։ Այսինքն՝ վերականգնողա-

կան արդարադատության առաջնային խնդիրներից է քրեաիրավական

վեճի կողմերին ապահովել հնարավորություն իրենց վեճը քննարկելու և

լուծելու փոխադարձ համաձայնությամբ. սա նշանակում է, որ հանցա-

գործությունների հակազդեցության վերականգնողական մոդելը հիմնված

է հանցագործություն—վնասի հատուցում (այլ ոչ թե հանցագործու-

թյուն—պատիժ) բանաձևի վրա։ Այս դեպքում բացառվում են մրցակցու-

թյունը և կողմերի միջև վեճը, խոսքը վերաբերում է երկու կողմի փոխհա-

մաձայնությանը։

Ի լրումն այս երեք հիմնական սկզբունքների՝ միջազգային պրակտի-

կայում տարբերակում են վերականգնողական արդարադատության հե-

տևյալ սկզբունքները76.

Սկզբունք 1

Հանցագործությունը նախևառաջ մարդկային հարաբերությունների

դեմ ուղղված հանցանք է և ապա' օրենքի ոտնահարում, քանզի օրենքնե-

րը գրված են մարդկային հարաբերություններում անվտանգությունն ու

արդարությունը պաշտպանելու համար։

Սկզբունք 2

Վերականգնողական արդարադատությունը համարում է, որ հան-

ցագործությունը ոչ ցանկալի երևույթ է և մարդկային հարաբերություննե-

րի ոտնահարում, որն ընդհանրապես պետք է տեղի չունենա։ Սակայն ե-

թե ամեն դեպքում հանցագործությունը կատարվել է, ապա դրա հետ

կապվում են ինչպես վտանգներ, այնպես էլ հնարավորություններ։

Վտանգը կայանում է նրանում, որ հանցագործության նկատմամբ ունե-

ցած արձագանքի արդյունքում թե՛ համայնքի անդամները, թե՛ տուժած-

ները և թե՛ իրավախախտները կարող են իրենց զգալ ավելի մեկուսացած,

                                                            76 ²é³í»É Ù³Ýñ³Ù³ëÝ տե՛ս http://peace.fresno.edu/rjprinc.html

Page 179: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

179

վնասված և վտանգված, իսկ հնարավորությունը կայանում է նրանում, որ

կոնֆլիկտի ճիշտ լուծման և կառուցողական ելքի ապահովման ժամա-

նակ անարդարությունն ընկալվում և ընդունվում է, անաչառությունն ու

արդարությունը վերականգնվում են, ինչն ապահովում է հարաբերու-

թյունների դրական զարգացում, և ընդգրկված բոլոր կողմերն իրենց զգում

են ավելի ապահով, ավելի հարգալից մեկը մյուսի նկատմամբ։

Սկզբունք 3

Վերականգնողական արդարադատությունն ամեն ինչ հնարավո-

րինս ճիշտ դարձնելու գործընթաց է, որը ներառում է հետևյալը.

ա) իրավախախտման արդյունքում ի հայտ եկած վնասների գիտակ-

ցումն իրավախախտի կողմից,

բ) հանցանքի հետևանքով ի հայտ եկած կարիքների բավարարումը,

գ) վնասների և հարաբերությունների վերականգնումը,

դ) հանցանքը ծնող պատճառների վերհանումը։

Սկզբունք 4

Հանցագործության առաջնային զոհեր են համարվում նրանք, ովքեր

անմիջականորեն են տուժել հանցանքից, իսկ երկրորդային՝ ընտանիքի

անդամները, ընկերները, համայնքը։

Սկզբունք 5

Իրավախախտի, տուժողի և հասարակության անվտանգությանն

առնչվող խնդիրները բավարարելուց հետո վերականգնողական արդա-

րադատությունն իրավախախտի համար տվյալ իրավիճակը դիտարկում

է իբրև ուսուցանող փորձ, որից կարելի է դասեր քաղել։

Սկզբունք 6

Վերականգնողական արդարադատությունը նախընտրում է հանցա-

գործությանն արձագանքել հնարավորինս վաղ փուլում՝ առավելագույն

չափով կիրառելով կամավոր համագործակցության սկզբունքները, քան-

զի հարաբերությունների բարելավումը և նոր դասեր քաղելը կամավոր և

համագործակցություն ենթադրող գործընթաց է։

Սկզբունք 7

Վերականգնողական արդարադատությունը նախընտրում է հանցա-

գործությունների մեծ մասը դիտարկել համագործակցային մեխանիզմով՝

ներգրավելով հանցանքից առավել տուժածներին՝ նրանց աջակցելու և

հաշվետու լինելու նպատակով։ Այս գործընթացին կարող են մասնակցել

առաջնային և երկրորդային տուժողներն ու նրանց ընտանիքները (կամ

նրանց փոխարինողները, եթե վերջիններս չեն ցանկացել մասնակցել),

Page 180: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

180

իրավախախտը և նրա ընտանիքը, համայնքի, կառավարության, կրոնա-

կան համայնքի, դպրոցի ներկայացուցիչները։

Սկզբունք 8

Վերականգնողական արդարադատությունն ընդունում է, որ ոչ բոլոր

իրավախախտները կընտրեն համագործակցության ճանապարհը։ Հե-

տևաբար, կարող է իշխանության միջամտության անհրաժեշտություն ա-

ռաջանալ, որը որոշումներ կկայացնի իրավախախտի փոխարեն։ Իշխա-

նության գործողությունները և դրանց հետևանքները պետք է լինեն ողջա-

միտ, վերականգնողական բնույթի և հարգալից տուժողների, իրավա-

խախտների և համայնքի նկատմամբ։

Սկզբունք 9

Վերականգնողական արդարադատությունը նախընտրում է չհամա-

գործակցող և հասարակության համար էական վտանգ ներկայացնող ի-

րավախախտներին ուղղորդել այնպիսի վայրեր, որտեղ շեշտը դրված է

անվտանգության, արժեքների, էթիկայի, պատասխանատվության, հաշ-

վետվողականության և բարեկրթության վրա։ Պետք է այնպես անել, որ

նրանք հնարավորություն ունենան տեսնելու, զգալու և ընկալելու տու-

ժողների վրա իրենց հանցագործության ունեցած հետևանքը/ազդեցու-

թյունը, պետք է նրանց քաջալերել սովորել ապրումակցել, ցավակցել, և

հասարակության արդյունավետ անդամ դառնալու համար պետք է

նրանց համար ստեղծել անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման հա-

մար դաստիարակչական հնարավորություններ։ Նրանց անընդհատ

պետք է կոչ անել (ոչ թե ստիպել) դառնալ համայնքի հետ ավելի համա-

գործակցող, և պետք է նրանց անընդհատ տալ հնարավորություն՝ համա-

պատասխան հանգամանքներում հնարավորինս շուտ դրսևորելու իրենց

համագործակցելու ունակությունը։

Սկզբունք 10

Վերականգնողական արդարադատությունը պահանջում է շարու-

նակականության և հաշվետվողականության մեխանիզմներ՝ հնարավո-

րինս օգտագործելով համայնքի բնական հնարավորությունները, քանզի

վստահող համայնք կառուցելու ամենակարևոր պայմաններից է ձեռք

բերված համաձայնությունների կատարումը։

Սկզբունք 11

Վերականգնողական արդարադատությունը ընդունում և քաջալե-

րում է համայնքային հաստատությունների՝ ներառյալ կրոնական/հա-

վատքի խմբերի դերը համայնքի հիմնասյուն հանդիսացող բարոյական և

էթիկական չափանիշներն ուսուցանելու և հաստատելու գործում։

Page 181: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

181

Այսօր աշխարհում գործում են վերականգնողական արդարադատու-

թյան տարբեր ծրագրեր, որոնց շարքում կենտրոնական տեղ է զբաղեց-

նում միջնորդությունը կամ մեդիացիան՝ որպես հատուկ կազմակերպվող

ընթացակարգ։ Դատավարական–իրավական իմաստով մեդիացիան ըն-

դունված է համարել վերականգնողական արդարադատության գաղա-

փարի առավել մշակված ինստիտուտը։

Միջնորդություն կամ մեդիացիա

Մեդիացիա ասելով՝ հասկացվում է կամավորության և գաղտնիու-

թյան սկզբունքի վրա հիմնված գործընթաց, որի ընթացքում մեղադրյալին,

կասկածյալին և տուժողին հնարավորություն է տրվում ոչ շահագրգիռ

միջնորդի աջակցությամբ լուծելու հանցագործության հետևանքով ծագած

վեճը և վերականգնելու տուժողի խախտված իրավունքը։

Միջնորդությունը՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային միջոց,

ներկայումս լայն տարածում է ստացել տարբեր երկրների օրենսդրու-

թյուններում. այն կիրառվում է Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիա-

յում, Սերբիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում և

այլուր։ Ընդ որում՝ տարբեր երկրներում գործում են մեդիացիայի կիրառ-

ման տարբեր իրավական հիմքեր։ Այդ երկրներում հիմնականում մեդիա-

ցիայի կիրառման հիմքերն ամրագրված են դատավարական օրենսդրու-

թյամբ։ Որոշ երկրներում ընդունվել են մեդիացիոն ծառայության մասին

առանձին օրենքը, մյուսները մեդիացիայի ընթացակարգը սահմանել են

դատավարության օրենսգրքերում և այլն։

Քրեադատավարական իմաստով մեդիացիայի հիմքում ընկած է

«քրեական հետապնդման նպատակահարմարության» սկզբունքը։ Այս

սկզբունքի իմաստն այն է, որ վարույթն իրականացնող մարմնին տրվում

է հայեցողություն հանցագործություն կատարելու յուրաքանչյուր դեպ-

քում քրեական հետապնդում հարուցելու կամ դրանից ձեռնպահ մնալու

հարցում։ Այլ կերպ ասած՝ նպատակահարմարություն նշանակում է հրա-

ժարվել քրեական հետապնդում հարուցելուց ոչ ձևական–իրավաբանա-

կան կամ ապացույցների անբավարարության հիմքերով։

Ավանդաբար Հայաստանի քրեական դատավարությունում հանցա-

գործության հակազդեցությունը տեղի է ունենում հետևյալ բանաձևով.

հանցագործության հայտնաբերում – քրեադատավարական գործունեու-

թյան շրջանակներում քրեական հետապնդման իրականացում – պատժի

նշանակում – պատժի կատարում։ Մինչդեռ քրեական հետապնդման

նպատակահարմարությունը ենթադրում է հանցագործության հայտնա-

Page 182: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

182

բերում և քրեական հետապնդման իրականացումից հրաժարում՝ ելնելով

դրա աննպատակահարմարությունից։

Քրեական հետապնդման նպատակահարմարության սկզբունքը

մասնավորապես արտացոլված է ՀՀ քր. դատ. օր. 37–րդ հոդվածում, ո-

րում դատարանի, դատախազի և քննիչի համար սահմանված է հայեցո-

ղական լիազորություն քրեական հետապնդում հարուցելու կամ իրակա-

նացնելու հարցում։ Այսպես, ըստ հիշյալ հոդվածի՝ դատարանը, դատա-

խազը, ինչպես նաև, դատախազի համաձայնությամբ, քննիչը կարող են

(հայեցողություն ունեն) հարուցված քրեական գործի վարույթը կարճել և

քրեական հետապնդումը դադարեցնել, ինչպես նաև դատախազը կամ

դատախազի համաձայնությամբ քննիչը կարող են (հայեցողություն ու-

նեն) չհարուցել քրեական գործ և չիրականացնել քրեական հետապնդում,

եթե առկա են ՀՀ քր. օր. 72–րդ, 73–րդ և 74–րդ հոդվածներով նախատես-

ված հիմքերը: ՀՀ քր. օր. 72–րդ հոդվածի համաձայն՝ առաջին անգամ ոչ

մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կա-

րող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա հանցանք

կատարելուց հետո կամովին ներկայացել է մեղայականով, աջակցել է

հանցագործությունը բացահայտելուն և փոխհատուցել հանցագործու-

թյամբ պատճառված վնասը։ Համաձայն 73–րդ հոդվածի՝ ոչ մեծ ծանրու-

թյան հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատաս-

խանատվությունից, եթե նա հաշտվել է տուժողի հետ և հատուցել կամ այլ

կերպ փոխհատուցել նրան պատճառված վնասը։ Նույն օրենսգրքի 74–րդ

հոդվածի իմաստով քրեական պատասխանատվությունից կարող է ա-

զատվել առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կա-

տարած անձը, եթե պարզվի, որ իրադրության փոփոխման հետևանքով

այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հանրության համար

վտանգավոր լինելուց։

Անհրաժեշտ է նկատել, որ ՀՀ քր. դատ. օր. 37–րդ հոդվածը ոչ միայն

սահմանում է քրեական հետապնդման նպատակահարմարության

սկզբունքը, այլև մեդիացիայի որոշ տարրեր է բովանդակում։ Խոսքը մաս-

նավորապես վերաբերում է ՀՀ քր. օր. 73–րդ հոդվածում սահմանված հիմ-

քով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույ-

թը կարճելուն, որի իմաստով վարույթն իրականացնող մարմինը քրեա-

կան հետապնդում իրականացնելու հայեցողություն ունի, եթե ոչ մեծ

ծանրության հանցանք կատարած անձը հաշտվել է տուժողի հետ և հա-

տուցել կամ այլ կերպ փոխհատուցել նրան պատճառված վնասը։ Այս

դեպքում, փաստորեն, վարույթն իրականացնող մարմինը, ելնելով կողմե-

Page 183: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

183

րի փոխադարձ համաձայնությունից, իրավունք ունի որոշելու քրեական

հետապնդման նպատակահարմարության հարցը։

ՀՀ քր. օր. 73–րդ և ՀՀ քր. դատ. օր. 37–րդ հոդվածները կարելի է դիտել

մեդիացիայի «սաղմեր» ՀՀ քրեական արդարադատության համակարգում։

Թեև անհրաժեշտ է փաստել, որ նախ՝ դասական իմաստով վերոնշյալ

նորմերում ամրագրված կանոնակարգումները չի կարելի համարել մե-

դիացիա, քանի որ այստեղ բացակայում են մեդիացիային բնորոշ հիմնա-

կան տարրերը՝ երրորդ անկախ կողմ, արտադատական ընթացակարգ և

այլն։ Այն կարելի է համարել այսպես կոչված «սովորական» մեդիացիա,

քանի որ այս դեպքում օրենսդրությունը ոչ միայն չի պարտադրում նորմ՝

հաշտեցնելու համար երրորդ կողմի ծառայությանը դիմելու վերաբերյալ,

այլև վարույթն իրականացնող մարմինները նույնիսկ չունեն պարտակա-

նություն տուժողին և հանցանք կատարած անձին հաշտեցնելու։ Նրանք

ընդամենը պարտավոր են տուժողին կամ հանցանք գործած անձին բա-

ցատրել նրանց իրավունքը՝ հաշտվելու դեպքում հանցանք կատարած

անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին։

Երկրորդ՝ հիշյալ նորմերը գործնականում չեն կարող պատշաճ ա-

պահովել կողմերի միջև հաշտության համաձայնության կայացմանը դա-

տավարական և այլ անհրաժեշտ կառուցակարգերի բացակայության

պատճառով։

Ի դեպ, Հայաստանի Հանրապետության համար այս փուլում կարելի

է սահմանափակվել ՀՀ քրեական օրենսգրքի 73–րդ հոդվածի կիրառման

պատշաճ դատավարական ընթացակարգերի սահմանմամբ։

Քրեական պատասխանատվությունից ազատելու էությունը հանգում

է անձի կատարած արարքը դատավճռով բացասական, պարսավական

գնահատականի չարժանացնելուն։ Սա միշտ նշանակում է պետության

կողմից անձին և նրա կատարած արարքը դատապարտելուց հրաժարվել։

Դրա համար, որպեսզի այդ հրաժարումը լինի իրավաչափ, քրեական օ-

րենսգրքի 73–րդ հոդվածում սահմանված են որոշակի պայմաններ, որոնց

առկայության դեպքում միայն կարող է քննարկվել պատասխանատվու-

թյունից ազատելու հարցը։ Դրանք են՝

1) անձի կողմից ոչ մեծ ծանրության հանցանք կատարած լինելը,

2) տուժողի և հանցանք կատարած անձի հաշտությունը,

3) պատճառված վնասը հատուցած կամ այլ կերպ փոխհատուցած

լինելը։

Page 184: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

184

Հարցեր ստուգման համար

1. Ո՞րն էր վերականգնողական արդարադատության համակարգի

առաջացման պահանջը։

2. Ինչպիսի՞ն են վերականգնողական արդարադատության և պատ-

ժողական համակարգերի տարբերությունները։

3. Որո՞նք են վերականգնողական արդարադատության հիմնական

սկզբունքները։

4. Նկարագրե՛ք մեդիացիան՝ որպես վերականգնողական արդարա-

դատության բաղադրիչ։

5.2. Օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասների

վերականգնման միջազգային փորձից

Օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասների վերականգնման

մոդելը մեծամասամբ կիրառելի է ԱՄՆ–ում, որտեղ իշխում է հետևյալ

տեսակետը, որ անչափահասների արդարադատության համակարգը

դասվում է ոչ միայն քրեական համակարգին, այլ նաև սոցիալական ա-

ջակցության համակարգին։ Իրականացվում են վերականգնողական

կենտրոնների բացում՝ արդարադատությանը կից։ Ուստի և վերականգ-

նողական գործընթացը կարևորվում է՝ հիմնվելով անչափահասների հա-

մար նախատեսված դատարանների կայացրած վճռի վրա։

«Անչափահասների արդարադատություն» հասկացությունն ԱՊՀ

տարածաշրջանում առաջին անգամ գործածվել է Ռուսաստանում դեռևս

1995 թ., որը հանդիսանում էր սոցիալական քաղաքականության իրակա-

նացման հիմնական ուղղվածությունը։

ԱՄՆ

ԱՄՆ–ն առաջիններից էր թե՛ անչափահասների արդարադատու-

թյան համակարգի ներդրման և թե՛ այդ ոլորտում բարեփոխումների իրա-

կանացման առումով։ Անչափահասների արդարադատության դասական

մոդելը մշակվել և առաջին անգամ իրականացվել է հենց ԱՄՆ–ում։

ԱՄՆ–ում շարունակվում է տվյալ ոլորտի զարգացման գործընթացը,

և այդ երկիրը շարունակում է մնալ առաջատար պետություններից մեկը,

որն ունի առավել քան արդյունավետ անչափահասների արդարադատու-

թյան համակարգ։ ԱՄՆ–ում գործում են անչափահասների համար նա-

խատեսված դատարաններ, որտեղ աշխատում են հատուկ մասնագետ-

Page 185: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

185

ներ` մասնագիտացած կոնկրետ անչափահասների ոլորտում, հետևա-

բար, այս դատարանները կրում են երեխայակենտրոն բնույթ։

Անչափահասների արդարադատության համակարգում կարելի է

ակնկալել մի շարք հեռանկարներ, ինչպիսիք են`

1. անչափահասների արդարադատության սկզբունքների փոփոխում,

2. ծառայությունների մատուցման զարգացումը միկրոհամակարգերում,

որոնք կհանդիսանան այլընտրանք քրեական արդարադատության

համար,

3. անչափահասների շրջանում վճիռների կայացում, որոնք կլինեն խառը

տիպի` ներառելով իրենց մեջ տարրեր և՛ անչափահասների, և՛ չա-

փահասների արդարադատության համակարգերից:

Այս երեք միտումները ներառված են ոչ միայն մասնագիտական

քննարկումների օրակարգերում, այլ նաև մի շարք նախագծերում, որոնք

նախատեսված են տարբեր նահանգներում գործող համակարգերը և

դրանց միջև տարբերությունները հետազոտելու, ինչպես նաև անհրա-

ժեշտ բարեփոխումների ներդրումը իրականացնելու համար։

ԱՄՆ–ում առանձնացնում են անչափահասների արդարադատու-

թյան համակարգի աշխատանքի երեք հիմնական փուլ77.

1. քննության փուլ,

2. դատավճռի կայացման ընթացք,

3. դատավճռի կայացում և վերականգնում:

Քննության փուլ: Եթե խախտումը լուրջ է, ոստիկանությունը պետք է

տանի անչափահասին ոստիկանական բաժանմունք՝ հարցազրույցի

նպատակով։ Նախքան հարցազրույցը ոստիկանը պետք է հայտնի անչա-

փահասին, որ վերջինս իրավունք ունի պահպանել լռություն, ունենալ ի-

րավապաշտպան, պետք է ապահովվի օրինական խնամակալի ներկայու-

թյունը։ Եթե անչափահասը համամիտ է, և բավարարվում են նրա վերո-

նշյալ պահանջները, ապա հարցազրույցը մեկնարկում է։ Շատ կարևոր է,

որպեսզի անչափահասի ծնողները տեղեկացվեն նրա գտնվելու վայրի

մասին։ Առավել ծանր հանցագործությունների դեպքում քննության փու-

լին (երբ պարզվում են հանցագործության առանձնահատկությունները)

հաջորդում է դատավարության փուլը։ Եթե խախտումը պակաս կարևոր

է, անչափահասը ուղղորդվում է վերականգնողական կենտրոն։

Դատավճռի կայացման ընթացք: Այս փուլը ներառում է բոլոր նախա-

պատրաստական աշխատանքները և դատական գործի քննումը։ ԱՄՆ

                                                            77 DC to the Juvenal Justice System. Council for Court Excellence. June 2009. p. 28. 

Page 186: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

186

գրեթե բոլոր նահանգներում գործում են անչափահասների գործերով

զբաղվող հատուկ դատարաններ, որոնց դատավորները, մեղադրողները

և դատավարություն լսողները հատուկ նախապատրաստված են անչա-

փահասների արդարադատության ոլորտում աշխատելու համար։ Դա-

տական գործի քննմանը հաջորդում է դատական գործի որոշման ընդու-

նումը, որն էլ հանդիսանում է հենց հաջորդ փուլը` դատական վճռի կա-

յացում և վերականգնում։ Սա այն փուլն է, երբ դատավորը արդեն հավա-

քագրել է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը որոշում ընդունելու հա-

մար, և այս գործընթացում կարևորվում է սոցիալական աշխատողի դերը,

որը ներդրվել է նաև ամերիկյան դատական համակարգ։ Սոցիալական

աշխատողը հավաքագրում է տեղեկատվություն երեխայի ընտանիքի և

նրա սոցիալական ցանցի մասին։ Վերականգնողական կենտրոնը, ուր

ուղղորդվում է անչափահասը նախքան դատավարության սկիզբը, պետք

է գնահատի երեխային ու նրա ընտանիքը և դատարանին ներկայացնի

հաշվետվություն։ Վերականգնողական կենտրոնը իրավասու է հանդես

գալ անչափահասին արդարացնելու նախաձեռնությամբ և խնդրել դա-

տավորին արդարացնող վճիռ կայացնել, որի դեպքում վերականգնողա-

կան կենտրոնը պետք է կազմի երեխայի վերականգնողական ծրագիրը և

ներկայացնի այն հաշվետվության հետ։ Անկախ նրանից՝ դատապարտվել

է երեխան պատիժը կրելու, թե՞ ոչ, նա պետք է անցնի համալիր վերա-

կանգնողական կուրս ինչպես բանտում, այնպես էլ համայնքում։ ԱՄՆ–

ում սկզբունքային է ոչ միայն պատիժը, այլ նաև վերականգնումը։

Միջազգային փորձի վերլուծությունը վկայում է այն մասին, որ այդ

երկրներում անչափահասների արդարադատության համակարգը երե-

խայակենտրոն է, և հենց այդ նպատակով ստեղծվում են հատուկ անչա-

փահասների արդարադատության համակարգում գործող դատարաններ։

Համակարգը հիմնվում է ոչ այնքան պատժի, որքան վերականգնման և

վերաինտեգրման վրա. լայնորեն կիրառվում են այլընտրանքային ծառա-

յություններ և այլն։ Փորձի վերլուծությունը նաև վկայում է այն մասին, որ

դատավճռի կայացման գործընթացում մեծ դեր է խաղում այն գործոնների

վերլուծությունը, որը նախորդել և նպաստել է անչափահասի կողմից շեղ-

վող վարքի դրսևորմանը։

Հետազոտողներն առանձնացնում են խառը տիպի վճռի կայացման 3

տիպ.

1. Անչափահասների դատարանը կայացնում է կոնկրետ մի համակար-

գի վրա հիմնված վճիռ՝ կա՛մ անչափահասների, կա՛մ չափահասնե-

Page 187: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

187

րի արդարադատության համակարգի վրա հիմնված։ Այս մեթոդը կի-

րառվում է ԱՄՆ–ի Նյու Մեքսիկա նահանգում։

2. Անչափահասների դատարանը կայացնում է վճիռ` հիմնված երկու

համակարգերի վրա։ Այս մեթոդը գործում է ԱՄՆ 5 նահանգներում։

3. Անչափահասների դատարանը կայացնում է դատավճիռ նախ՝

հիմնված անչափահասների արդարադատության վրա, այնուհետև,

եթե բախվում են կրկնահանցագործության հետ, ապա արդեն վճիռը

կայացվում է չափահասների արդարադատության համակարգի հա-

մաձայն։

Ֆրանսիա

Անչափահասների արդարադատության համակարգի առանձնա-

հատկությունը կայանում է նրանում, որ դատավորը հանդիսանում է

կարևորագույն և կենտրոնական օղակ անչափահասների հետ տարվող

պրոֆիլակտիկ աշխատանքներում, միևնույն ժամանակ պաշտոնական

արդարադատության համակարգի ներկայացուցիչ, ով որոշում է երեխայի

հետագա ճակատագիրը։ Ընդ որում՝ դատավորն աշխատում է ոչ միայն

օրենքը խախտած երեխաների հետ, այլ նաև սոցիալապես վտանգավոր

իրավիճակներում հայտնված, սակայն դեռևս օրենքը չխախտած երեխա-

ների հետ։ Ինչպես նշում են հետազոտողները, դատավորի աշխատանքի

մեծ մասը անցնում է ոչ թե դատավարության սրահում, այլ իր աշխատա-

սենյակում։ Հենց այդտեղ է, որ դատավորը փորձում է կապ հաստատել

մասնագետի հետ, որից հետո նրա հետ համատեղ փորձում է գտնել

ստեղծված իրավիճակից լուծումներ` ուղղորդելով տարբեր սոցիալական

ծառայություններ։ Ֆորմալ դատական գործընթացին դատավորը դիմում է

հազվադեպ, միայն ծայրահեղ դեպքերում, երբ օգնության այլ ձևերը չեն

արդարացրել իրենց։

Ֆրանսիական համակարգի կարևոր կողմն է այն, որ դատավորը

դեպքը վարում է հենց առաջին օրվանից, երբ առաջացել է դժվարին իրա-

վիճակը։ Այս իսկ պատճառով դատավորը քաջատեղյակ է դեռահասի և

նրա ընտանիքի իրավիճակին, և գիտի առավել, քան ինչ–որ այլ անձ, թե

ինչպես օգնել այդ ընտանիքին և դեռահասին։ Նման համակարգում դա-

տավորը համատեղում է «պաշտոնական արդարադատություն իրակա-

նացնողի» և սոցիալական աշխատողի դերերը։ Անչափահասները դի-

տարկում են դատավորին որպես աջակից և ոչ թե որպես սպառնացող։

Թերևս սա չի նշանակում, որ ֆրանսիացի դատավորները երբեք չեն

պատժում անչափահաս իրավախախտներին, պարզապես դա իրակա-

Page 188: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

188

նացվում է բավականին հազվադեպ և միայն ծայրահեղ իրավիճակնե-

րում, քանի որ վաղուց ի վեր ապացուցված է պրոֆիլակտիկ ազդեցու-

թյան արդյունավետությունն անչափահասների շրջանում78:

Շվեդիա

Ընդհանուր առմամբ, Շվեդիայում գործող սոցիալական ծառայու-

թյուններին բնորոշ 4 առանձնահատկություն կարելի է առանձնացնել։

Առաջին՝ անչափահաս իրավախախտներին ծառայություններ մատուցող

կազմակերպություններն ունեն լիազորությունների շատ լայն շրջանակ և

կրում են մեծ պատասխանատվություն հանրության առջև։ Երկրորդ՝ սո-

ցիալական աշխատողի կարգավիճակը շատ բարձր է, իսկ մասնագիտու-

թյունը՝ հեղինակավոր։ Երրորդ՝ սոցիալական ծառայությունները Շվեդի-

այում հանդիսանում են մունիցիպալ ծառայություն, դրանք տեղակայված

են տարածքային սկզբունքով։ Սա թույլ է տալիս լուծել կոնկրետ անչա-

փահասի խնդիրները նրա հետ միևնույն տարածքում աշխատող մասնա-

գետների ջանքերով, ինչը դարձնում է ծառայություններն ավելի հասցեա-

կան և արդյունավետ, և հաշվի են առնվում ոչ միայն անչափահասի

անձնային առանձնահատկությունները, այլև նրա ընտանիքի և համայնքի

առանձնահատկությունները։ Եվ չորրորդ՝ շվեդական սոցիալական ծա-

ռայություններն անկախ են իրենց աշխատանքներում ոստիկանությունից

և դատարանից։ Սոցիալական աշխատողի անկախությունը թույլ է տալիս

երաշխավորել անչափահասի իրավունքների և շահերի պաշտպանու-

թյունը, ինչն ապահովում է անչափահասի և սոցիալական աշխատողի

միջև վստահելի հարաբերությունների ձևավորում։

Համաձայն շվեդական օրենսդրության՝ ոստիկանությունը և սոցիա-

լական ծառայությունները պետք է սերտ համագործակցեն։ Այդ իսկ

պատճառով ոստիկանության ցանկացած բաժնում կա հատուկ սոցիալա-

կան բաժին, որն աշխատում է անչափահասների հետ։ Բաժնում աշխա-

տում են հիմնականում սոցիալական աշխատողներ։ Թեև ոստիկանները

և սոցիալական աշխատողները աշխատում են սերտ համագործակցու-

թյան ներքո, այնուամենայնիվ, սոցիալական աշխատողներն ամբողջովին

անկախ են ոստիկաններից։ Ցանկացած անչափահաս, որ տարվում է ոս-

տիկանական բաժին, ուղղորդվում է սոցիալական բաժին։ Անչափահասի

բոլոր հարցաքննություններին մասնակցում է սոցիալական աշխատողը,

սակայն հարցերը տալիս է միմիայն ոստիկանը։ Սոցիալական աշխատո-

                                                            78 ,,Вопросы ювенальной юстицииʼʼ. Журнал. Автономов А. С. N 2(7), 2006, с. 21.

Page 189: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

189

ղի մասնակցությունը հարցաքննությանը հետապնդում է երկու նպա-

տակ՝ անչափահաս իրավախախտի սոցիալական կարգավիճակի վերա-

բերյալ տեղեկատվության հավաքումը և երեխայի իրավունքներն ու շա-

հերը պաշտպանելը։

Սոցիալական աշխատողի անկախ կարգավիճակը թույլ է տալիս

ընդհատել ոստիկանին, երբ կարծում է, որ նրա հարցերը ոչ պրոֆեսիո-

նալ են, կամ երբ խախտվում է անչափահասի իրավունքը, թեև Շվեդիայի

սոցիալական աշխատողները պնդում են, որ պրակտիկայում նման դեպ-

քերը խիստ հազվադեպ են։ Հարցաքննությունից անմիջապես հետո սոցի-

ալական աշխատողը հրավիրում է անչափահասին և նրա ծնողներին

հարցազրույցի, որն անցկացվում է իրավիճակը բացահայտելու նպատա-

կով, որում գտնվում են անչափահասը և իր ընտանիքը, ինչպես նաև

պարզելու այն հիմնական գործոնները, որոնք նպաստել են անչափահա-

սի կողմից հանցագործության իրականացմանը։ Կազմելով սեփական

հատուկ հաշվետվությունը, նշելով իրավիճակի մանրամասները, ինչպես

նաև պատժի միջոցներ առաջարկելով՝ ուղարկում է այն անչափահասի

տարածքային սոցիալական ծառայություն։ Անչափահասի հետ հետագա

աշխատանքներն իրականացվում են համայնքում։

Ակնհայտ է, որ Շվեդիայում օրենքը խախտած անչափահասների

հետ աշխատող սոցիալական աշխատողների հիմնական նպատակն է

կանխարգելել հանցագործությունների հետագա դրսևորումները։ Եվ այդ

իսկ պատճառով սոցիալական աշխատողը սկսում է աշխատել դեպքի

հետ հենց այն պահից, երբ անչափահասը հայտնվել է ոստիկանության

բաժանմունքում79:

Նիդեռլանդներ

Նիդեռլանդներում ևս անչափահասների հարցերով արդարադատու-

թյան համակարգը ներդրվել է դեռևս 20–րդ դարի սկզբին։ Ինչպես ԱՄՆ–

ում, այնպես էլ այստեղ այս համակարգը ենթարկվում է շարունակական

փոփոխությունների։

Այդ փոփոխությունները հումանիստական համակարգից տանում են

դեպի բոլորի համար ընդհանուր՝ սահմանափակող համակարգը։ Այստեղ

անչափահասների արդարադատությունը դիտարկվում է երկու տեսան-

կյունից` քրեական արդարադատության և սոցիալական աջակցության։

                                                            79 ,,Вопросы ювенальной юстицииʼʼ. Журнал. Автономов А. С. N 2(7), 2006, с. 24.

Page 190: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

190

Բազում ծրագրեր են մշակվում և իրականացվում Նիդեռլանդներում

անչափահասների օրինախախտ վարքի ցուցաբերման կանխարգելման

նպատակով, ինչպես, օրինակ՝ իրավախախտ անչափահասների ընտա-

նիքների ներգրավումը այնպիսի խնդիրների լուծման մեջ, ինչպիսիք են՝

երեխայի հասակակիցների կողմից երեխային ուղղված կոնֆլիկտների և

ճնշման վերացումը, ընտանիքի անդամներից մեկի բռնարարությունը ե-

րեխայի նկատմամբ, երեխայի համապատասխան կրթության ապահո-

վումը և այլն։

Այս ամենը վկայում է այն մասին, որ Նիդեռլանդներում կարևորվում

է անցկացնել աշխատանք ոչ միայն օրենքի հետ խնդիրներ ունեցող երե-

խայի, այլ նաև նրա ընտանիքի հետ։

Գերմանիա

Անչափահասների արդարադատության համակարգի ներդրումն ու

զարգացումը Գերմանիայում հետաքրքիր է նրանով, որ այստեղ համա-

կարգի ինստիտուցիոնալ ձևավորումը (անչափահասների արդարադա-

տության վերաբերյալ օրենքների ընդունումը) հանդիսանում է համա-

կարգի ներդրման վերջնական փուլը, մինչդեռ շատ երկրներում այն հա-

մարվում է առաջնային փուլ։ Գերմանիան, ինչպես և նախորդող երկու ե-

րկրները, հանդիսանում է առաջիններից, ով ներդրեց անչափահասների

արդարադատության համակարգը դեռևս 1908 թ–ից։

Գերմանիայում 14–17 տարեկան անչափահասները ծանր հանցանք

իրագործելու դեպքում ենթարկվում են նվազագույնը 6 ամսից սկսած

մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման, եթե անչափահասն իրակա-

նացրել է հանցանք, որի համար, ըստ արդարադատության, նախատես-

վում է 10 և ավելի տարի ազատազրկում, ապա նրան վճռվում է 10 տարի։

Նմանապես այս կանոնը գործում է նաև 18–20 տարեկան պատանիների

համար։ Լավ վարքի ցուցաբերման դեպքում ազատազրկման ժամկետը

կարող է կրճատվել 1–3 տարով։

Գերմանիայում անչափահասների արդարադատության համակար-

գը զուգակցվում է քրեական արդարադատության և մարդասիրական հա-

յացքների համադրմամբ։ Խրախուսվում է սոցիալական վերականգնողա-

կան գործընթացի առկայության փաստը և շեշտադրվում է այն։

Անդրադարձն այս 3 պետություններին առավելապես կարևոր է, քա-

նի որ հենց այս երեք պետություններն են համարվում առաջիններն ան-

չափահասների արդարադատության համակարգի ներդրման մեջ։

Page 191: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

191

Այն դեպքում, երբ անչափահասների արդարադատության համա-

կարգը սկսել է ներդրվել նշված պետություններում դեռևս 20–րդ դարի

սկզբից, ապա Հայաստանի Հանրապետությունում դեռ նոր են միտումներ

նկատվում նմանատիպ համակարգի ներդրման համար։

Հարցեր ստուգման համար

1. Ինչպիսի՞ն է անչափահաս իրավախախտների վերականգնման

մոդելն ԱՄՆ–ում։

2. Որո՞նք են ԱՄՆ–ում անչափահասների արդարադատության հա-

մակարգի ձևավորման հիմնական փուլերը։

3. Նկարագրե՛ք անչափահասների վերականգնողական արդարադա-

տության եվրոպական երկրների փորձը։ Համադրե՛ք այն հայրե-

նական փորձի հետ։

5.3. Անչափահաս իրավախախտների հետ իրականացվող

վերականգնողական սոցիալական աշխատանքի

մոտեցումները

19–րդ դարի վերջին մեծ մասշտաբների հասած էմիգրացիայի և աղ-

քատության հետևանքով մեծ թվով երեխաներ զրկվեցին ընտանիքի և հա-

մայնքի աջակցությունից, ինչի պատճառով էլ նրանք հաճախ դիմում էին

գողության և մուրացկանության՝ գոյությունը պահպանելու նպատակով։

Հենց այս ժամանակահատվածում ԱՄՆ–ում ձևավորվեցին անչափահաս-

ների դատարանները։ Նրանք շատ դաժանորեն պատժվում էին կատա-

րած հանցագործությունների համար։ Այնուհետև սկսվեց բարեփոխում-

ների շրջան, որոնք կոչվեցին «երեխայախնա»։ Այդ բարեփոխումների

արդյունքում անչափահասների արդարադատության համակարգը հիմք

ընդունեց, որ քրեական վարքը կենսաբանական հիմքեր չունի, այլ հան-

դիսանում է սոցիալական և ընտանեկան բացասական միջավայրի ար-

դյունք, որը կարող է փոխվել միայն վերականգնման արդյունքում։ Եթե

այս տեսանկյունից դիտարկենք, ապա սոցիալական աշխատողի միջամ-

տությունը նախ և առաջ պետք է ուղղվի՝ բացահայտելու շեղվող վարքի

դրսևորմանը նպաստող միջավայրային գործոնները80: Այս դեպքում, որ-

պես գործոն, հիմնականում հանդիսանում են աղքատությունը և սոցիա-

                                                            80 ,,ПСИХОСОЦИАЛЬНЫЙ ПОДХОД В РАБОТЕ С ДЕТЬМИ, НАХОДЯЩИМИСЯ В

КОНФЛИКТЕ С ЗАКОНОМʼʼ. Методические рекомендации. Душанбе –2009, ЮНИСЕФ.

Page 192: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

192

լականացման խնդիրները, և հետևաբար սոցիալական աշխատողի գոր-

ծունեությունը ներառում է ինչպես երեխայի, այնպես էլ նրա սոցիալա-

կան միջավայրի հետ աշխատանք։

Հանցագործություններն անչափահասների շրջանում ստիպում են

փնտրել կանխարգելման և միջամտության արդյունավետ ուղիներ։ Ժա-

մանակակից պայմաններում ձևավորվում է օրենսդրության նոր ճյուղ`

անչափահասների իրավունք, որը կարգավորում է անչափահասների

իրավունքները և ազատությունները կենսագործունեության տարբեր

ոլորտներում, նշում նրանց պատասխանատվության աստիճանը կատա-

րած հանցագործությունների համար։ Անչափահասների արդարադատու-

թյան համակարգի կարևորագույն բաղադրիչներից է ոչ միայն մասնագի-

տացված դատարանը, այլև սոցիալական աշխատանքի ինստիտուտը,

որի միջոցով էլ իրականացվում են անչափահասների վերականգնումը և

ներառումը հասարակություն։ Սոցիալական աշխատողն անչափահաս-

ների արդարադատության համակարգում լուծում է կարևորագույն խն-

դիր, այն է` օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասի սոցիալհոգե-

բանական զարգացման ապահովումը և վարքի շտկումը։ Սոցիալական

աշխատանքի զարգացած ինստիտուտ ունեցող շատ երկրներում անչա-

փահասների արդարադատության համակարգում սոցիալական աշխա-

տողների կարգավիճակը հստակ սահմանված է օրենքով։ Սոցիալական

աշխատողը հավաքում է տեղեկատվություն անչափահասի, նրա ընտա-

նիքի վերաբերյալ, բացահայտում է պատճառները և պայմանները, որոնք

դրդել են հակաօրինական վարքի։ Յուրաքանչյուր մասնագետ ստեղծում է

համագործակցության ցանց՝ կազմված այն կառույցներից և անհատնե-

րից, ովքեր շահագրգռված են տվյալ դեպքով81: Փաստորեն, սոցիալական

աշխատողն աջակցում է դատարանին բացահայտելու անչափահասի

անձնային առանձնահատկությունները, հակաօրինական վարք դրսևորե-

լու դրդապատճառները, որն էլ թույլ է տալիս սահմանելու անչափահասի

ուղղման առավել արդյունավետ ուղիները։ Սոցիալական աշխատողի

կարևորագույն նպատակն է կազմակերպել անչափահասի վերա-

կանգնման գործընթացը դեռևս քննչական փուլում, քանի որ անչափա-

հասների իրավունքների պաշտպանության լավագույն ձևն է համարվում

սոցիալական ադապտացիայի, ընտանիքում կոնֆլիկտների հաղթահար-

ման գործընթացների կազմակերպումը։ Այդ իսկ պատճառով օգնող հա-

րաբերությունների հաստատումը հանդիսանում է սոցիալական աշխա-

                                                            81  ,,Справка  о  внедрении  ювенальных  технологий  в  суды  общей  юрисдикцииʼʼ 

(Редакционный материал) // Вопросы ювенальной юстиции.  2009. № 2. с. 4–12.

Page 193: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

193

տանքի կարևոր գործառույթներից մեկը։ Կարևոր են նաև սոցիալական

աշխատողի և քննչական մարմինների միջև համագործակցությունը, ինչ-

պես նաև դեռևս նախաքննության փուլում տարվող աշխատանքները։

Անչափահասի իրավունքների պաշտպանությունը սոցիալական աշխա-

տողի կողմից դեռևս նախաքննության փուլում դրական կանդրադառնա

ողջ գործընթացի վրա։

Սոցիալական աշխատանքի վերականգնողական մոտեցումներն ան-

չափահասների արդարադատության համակարգում տարբերվում են՝

կախված այն կառույցից, որում աշխատում է մասնագետը։ Բոլոր այս կա-

ռույցներում սոցիալական աշխատանքը հիմնվում է առանձնահատուկ

մոտեցումների վրա։

Ըստ այդմ՝ կանխարգելման և միջամտության ծառայությունները կա-

րող են լինել.

դատարանում իրականացվող վերականգնողական սոցիալական

աշխատանք,

ոստիկանությունում հաշվառված և համայնքային վերականգնողա-

կան կենտրոն ուղղորդված անչափահասների հետ սոցիալական աշ-

խատանք,

քրեակատարողական հիմնարկում իրականացվող վերականգնողա-

կան աշխատանք:

5.3.1. Դատարանում իրականացվող վերականգնողական

սոցիալական աշխատանք

Դատարանում ներգրավված սոցիալական աշխատողը պատասխա-

նատու է ուղղակիորեն աշխատելու այն երեխաների և երիտասարդների

հետ, ովքեր անցնում են դատական գործընթացով՝ որպես մեղադրյալներ,

զոհեր և վկաներ։ Երբ անչափահասը հանդես է գալիս որպես մեղադրյալ,

սոցիալական աշխատողի կարևորագույն դերն է այստեղ հանդես գալ

նախադատարանային «սոցիալական» զեկույցով, որտեղ մանրամասնո-

րեն կբացահայտի և կհիմնավորի անչափահասի կողմից գործած հան-

ցանքի պատճառները, ինչպես նաև հանդես կգա առաջարկություններով՝

պատժի և վերականգնման վերաբերյալ։ Սոցիալական տեղեկատվության

զեկույցների օգտագործումը դատավճիռը կայացնելու գործընթացում

հնարավորություն է տալիս դեպքի քննարկման ժամանակ հաշվի առնել

բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք հաստատում են անհատի

մեղավորությունը կամ անմեղությունը։ Զեկույցների կազմումն այդ գոր-

Page 194: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

194

ծընթացի կարևոր մասն է հանդիսանում։ Քանի որ համակարգը կարիք

ունի տարբերություն դնել պատժվող անհատների միջև, արդարացնել

տարբեր դատավճիռները, հետևաբար զեկույցները հզոր միջոցներ կլի-

նեն, ընդ որում` բարոյական բնույթի։ Սոցիալական աշխատողների կող-

մից սոցիալական տեղեկատվության զեկույցների կազմումը, սոցիալա-

կան աշխատողներին պահում է ուշադրության կիզակետում, նրանց ա-

ռավելագույնս ազդեցիկ է դարձնում։ Զեկույցը կազմելիս սոցիալական

աշխատողներն ակնկալում են, որ այն կարող է դատարանի ուշադրու-

թյանն արժանանալ, և գործը համապատասխան կերպով կվճռվի։ Զեկույ-

ցի կազմումը արդյունք ստանալու ուղիների մասին է, և արդյունքների

ստացումը որոշակի ռազմավարություններ է պահանջում։ Այս գործըն-

թացը տարբեր ձևերով է նկարագրվում, բայց բոլորն էլ ներառում են տե-

ղեկությունների ընտրողական օգտագործումը, հասկացությունների և

հայեցակարգերի հստակ կիրառումը` ակնկալվող արդյունքներ ստանա-

լու համար։

Հատկանշական է այն փաստը, որ դատարանում աշխատող սոցիա-

լական աշխատողը հանդիսանում է չեզոք կողմ, այսինքն՝ նրա գործողու-

թյունները բխում են երեխայի իրական շահերից, և դրանք պետք է լինեն

պատճառաբանված ու հիմնավորված։

Դատարանում աշխատող սոցիալական աշխատողի աշխատանքը

իրականացվում է 2 հիմնական ուղղություններով։ Դրանք են՝

երեխաների և ընտանիքների հետ աշխատանք,

աշխատանք սոցիալական ցանցի հետ:

Երեխաների և ընտանիքների հետ աշխատանք։ Դատական համա-

կարգում ներգրավված սոցիալական աշխատողներն իրականացնում են

սոցիալական դեպքի վարում, որի ընթացքում սոցիալական աշխատողը

ստանձնում է ողջ պատասխանատվությունը։

Սոցիալական աշխատողից պահանջվում է.

– աշխատել երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքների

հետ՝ նրանց կարիքների ամբողջական գնահատման նպատակով,

մասնավորապես պարզել հանցագործության իրականացման պատ-

ճառները,

Page 195: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

195

– մշակել անհատական վերականգնման պլան յուրաքանչյուր երե-

խայի համար՝ երեխայի և նրա ընտանիքի հետ խորհրդատվություն-

ների արդյունքում,

– իրականացնել անհատական ծրագրեր՝ նախաձեռնելով միջամտու-

թյունների մի ամբողջ շարք, որը կարող է ընդգրկել սոցիալական

դեպքերի հետ անհատական աշխատանք, խմբային աշխատանք, ըն-

տանեկան աշխատանք, ինչպես նաև հանդես գալ համապատաս-

խան առաջարկություններով երեխայի պատժի իրականացման վե-

րաբերյալ։

Աշխատանք սոցիալական ցանցի հետ։ Սոցիալական ցանցի հետ աշ-

խատանքը ենթադրում է .

– հանդիպումներ և քննարկումներ սոցիալական ցանցի անդամների

հետ երեխայի հետագա սոցիալական վերականգնման գործընթացի

իրականացման ընթացքի վերաբերյալ,

– աշխատանք և համագործակցություն տվյալ սոցիալական դեպքի

հետ առնչվող բոլոր գործակալությունների և շահագրգիռ կողմերի

հետ, ովքեր ևս կստանձնեն պարտավորություններ՝ երեխայի սոցիա-

լական վերականգնումն իրականացնելու գործընթացում։

Այսպիսով՝ դատարանում սոցիալական աշխատողը.

իրականացնում է մեղադրյալի քրեական գործի բազմակողմանի

ուսումնասիրություն, որն ընդգրկում է նաև մեղադրյալի սոցիալհո-

գեբանական և հոգեհուզական առանձնահատկությունների ուսում-

նասիրությունը՝ ներգրավելով նաև հարակից անհրաժեշտ մասնա-

գետների (ընդ որում` ինչպես պետական, այնպես էլ հասարակա-

կան սեկտորը ներկայացնող).

նախնական հետաքննության և դատաքննության ժամանակ մեղա-

դրյալի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում

կազմակերպում է իրավունքների և օրինական շահերի պաշտպա-

նություն.

տեղեկացնում է դատավորին մեղադրյալի իրավունքների և օրինա-

կան շահերի խախտման մասին՝ դրանց կանխման նպատակով.

մեղադրյալի համար կազմում է հասցեական վերականգնողական

ծրագիր և կազմակերպում դրա իրականացումը.

նյութեր է պատրաստում և անցկացնում հաշտեցման գործընթացը.

Page 196: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

196

կազմակերպում է մեղադրյալի հետ անհատական սոցիալական աշ-

խատանք.

մեղադրյալի սոցիալհոգեբանական վիճակի մասին իրականացված

հետազոտության արդյունքների մասին վերլուծական զեկույցներ է

պատրաստում՝ դատավորին ներկայացնելու համար.

կազմում և ներկայացում է առաջարկներ, որոնք վերաբերում են մե-

ղադրյալին անհրաժեշտ սոցիալական վերականգնողական օգնու-

թյան կազմակերպմանը.

կազմում է իրականացված աշխատանքի մասին հաշվետվություն և

ներկայացնում այն դատարան։

Սոցիալական աշխատողը դատարանում գտնվում է դատավորի հետ

անմիջական շփման մեջ։ Սոցիալական աշխատողը դատարանում իրա-

վունք ունի.

դիմել դատավորին ցանկացած հարցով, ինչը վերաբերում է մեղա-

դրյալի իրավունքներին և շահերին.

ծանոթանալ բոլոր փաստաթղթերին, որոնք վերաբերում են մեղա-

դրյալին.

հանդիպել մեղադրյալի հետ անհատական սոցիալական աշխատան-

քի իրականացման համար.

իր աշխատանքի մեջ ներգրավել մասնագետներին, ովքեր ունեն մե-

ղադրյալի հետ աշխատանքի փորձ.

մասնակցել խորհրդակցություններին, գիտական և գործնական գի-

տաժողովներին, «կլոր սեղանների» նիստերին, որոնք վերաբերում

են մեղադրյալի իրավունքների և շահերի պաշտպանության հարցե-

րին։

5.3.2. Ազատազրկված անչափահասների հետ տարվող

սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները

Անչափահասը, մուտք գործելով քրեակատարողական հիմնարկ,

բախվում է մի շարք խնդիրների հետ՝ պայմանավորված նոր միջավայ-

րով, մեկուսացմամբ, նոր դերերով և կարգավիճակով, ինչպես նաև նոր

շփման ցանցով։ Սակայն, անշուշտ, այս խնդիրներից առավել խնդրահա-

րույցն անչափահասի համար թերևս մնում է ընտանիքից բաժանումը։

Առհասարակ, սոցիալական աշխատանքն ազատազրկված անչա-

փահասների հետ պայմանականորեն բաժանվում է հետևյալ փուլերի.

Page 197: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

197

Ազատազրկման սկզբնական փուլ, երբ սոցիալական աշխատողը

նախապատրաստում է անչափահասին նոր միջավայրին։ Այս փու-

լում սոցիալական աշխատողն անչափահասին օգնում է յուրացնել

իր նոր դերերը և կարգավիճակը։ Սոցիալական աշխատողն օգնում է

ադապտացվել նոր միջավայրին, ինչպես նաև հնարավորինս փոր-

ձում է պահպանել շահառուի նախկին օգտակար սովորույթները

կամ ձևավորել նորերը, օրինակ՝ սպորտով զբաղվելը, կազմակերպել

շահառուի կրթությունը, աջակցել մասնագիտության ձեռքբերման

գործում և այլն։ Այսինքն՝ այս փուլի կարևոր խնդիրներից է դատա-

պարտյալի հիմնական կարիքների գնահատումը և համապատաս-

խան միջամտության պլանի կազմումը։

Այս փուլում սոցիալական աշխատողը կապ է հաստատում շահա-

ռուի ընտանիքի հետ և փորձում պահպանել այն ազատազրկման ողջ ըն-

թացքում։ Սոցիալական աշխատողի և շահառուի հանդիպումները տեղի

են ունենում հիմնականում անհատական եղանակով։ Այս փուլում սո-

ցիալական աշխատողը բազմամասնագիտական թիմի և շահառուի հետ

համատեղ կազմում են սոցիալական վերականգնման պլան։ Սոցիալա-

կան վերականգնման պլանը իրենից ներկայացնում է անհատական և

խմբային սոցիալ–հոգեբանական խորհրդատվությունների համակարգ,

որն իրականացվում է համապատասխան մասնագետների կողմից, որն

ուղղված է անչափահասի առջև ծագող սոցիալ–հոգեբանական հիմնա-

խնդիրների լուծմանը, նրա մոտ իր վարքի փոփոխության շարժառիթի ա-

ռաջացմանը, ինքնագիտակացության զարգացմանը և առավել ընդունելի

արժեքային համակարգի ձևավորմանը։ Այս ամենին զուգընթաց` ծրագրի

մեջ ներառվում են միջոցառումներ, որոնք ուղղված են սոցիալապես

դրական գործունեության համար անհրաժեշտ ունակությունների ձևա-

վորմանը (աշխատանքային, ստեղծագործական, սպորտային և այլն)։

Երբ անչափահասն արդեն ադապտացվել է, և սոցիալական

վերականգնման պլանն արդեն հստակ մշակված է, սկսվում է բուն

միջամտության փուլը, երբ հստակ ուրվագծված են շահառուի հիմ-

նախնդիրները: Այս փուլում սոցիալական աշխատողը և բազմամաս-

նագիտական թիմը սկսում են աշխատել դրանց հաղթահարման ուղ-

ղությամբ։ Մասնավորապես այդ խնդիրները կարող են լինել առող-

ջապահական, սոցիալհոգեբանական, կրթական և այլն։ Այս փուլում

ևս ակտիվ կապ է պահպանվում շահառուի ընտանիքի հետ։ Եթե ըն-

տանիքի հետ հարաբերությունները խաթարված են, սոցիալական

աշխատողը կենտրոնացնում է իր ջանքերը դրանք կարգավորելու

Page 198: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

198

ուղղությամբ, քանի որ հատկապես քրեակատարողական հիմնար-

կից դուրս գալուց հետո ընտանիքի աջակցությունը շատ կարևոր է

երեխայի համար։ Կարևորվում է այս փուլում նաև շահառուի մոտ

նոր հմտությունների և կարողությունների զարգացումը։

Ազատման նախապատրաստական փուլ։ Առաջին հայացքից կարող

է թվալ, որ շահառուն կարող է հեշտությամբ վերաինտեգրվել հասա-

րակություն ազատազրկումից հետո, սակայն իրականում, մասնավո-

րապես, երբ ազատազրկման ժամկետը երկար է, անչափահասը

բախվում է լուրջ խնդիրների։ Շատ կարևոր է, որ արդեն այս փուլում

սոցիալական աշխատողը կազմակերպի և ձեռք բերի պայմանավոր-

վածություններ անչափահասի կրթության և աշխատանքային զբաղ-

վածության վերաբերյալ։ Աշխատանքի այս փուլում սոցիալական

աշխատողը պետք է սերտ համագործակցի այն համայնքային կա-

ռույցների (պետական, մասնավոր և հասարակական սեկտորների)

հետ, որտեղ ապրում է և ազատազրկումից հետո վերադառնալու է

շահառուն։

Վերաինտեգրումից հետո սոցիալական աշխատողը մի քանի ամիս-

ների ընթացքում իրականացնում է շարունակական վերահսկում։

5.3.3. Համայնքային վերականգնողական կենտրոնի

գործառնման առանձնահատկությունները

Վերականգնողական կենտրոնը սոցիալհոգեբանական մասնագի-

տացված ինտենսիվ օգնության ծառայություն է, որը հնարավորություն է

տալիս 11–18 տարեկան, օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասնե-

րին կարգավորելու իրենց կյանքում ստեղծված ճգնաժամային իրավիճա-

կը և վերադառնալու հնարավորինս լիարժեք բնականոն կյանքին։ Սա

ծառայություն է, որը, հենվելով մասնագիտական օգնության և հոգևոր վե-

րածննդի վրա, վարքային և այլ բնույթի խնդիրներ ունեցող երեիտասարդ-

ների ու պատանիների համար ապահովում է ցանկալի շրջադարձ դեպի

ավելի դրական կենսակերպ։ Վերականգնողական կենտրոնը այն պատա-

նիների և աղջիկների համար է, որոնք իրենց կյանքում ստեղծված դժվար

իրավիճակի պատճառով ունեն սոցիալական, անձնային և վարքային

բնույթի խնդիրներ, և որոնց համար համայնքում գործող կառույցների ու

ծառայությունների շրջանակը բավարար չէ։ Օրենքի հետ խնդիրներ ունե-

ցող նշված տարիքի պատանիների և աղջիկների հանդեպ այլընտրան-

Page 199: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

199

քային ստեղծագործական մոտեցումները, որոնք հիմնված են ազատ ընտ-

րության, հոգևոր վերածննդի, քաջալերանքի, լիարժեք հասկացման և ամ-

բողջական ընդունման, նրանց սեփական ներուժի և առկա արտաքին

հնարավորությունների մոբիլիզացման վրա, կարող են լրջորեն փոխել

նրանց կյանքը։ Այս մոտեցումը նշանակում է ճանաչել և ընդունել սոցիա-

լական իրականությունը, հանգիստ, ընդունող, ըմբռնող պայմաններում

տալ հնարավորություն զգալու սիրո, ընդունման, դրական հարաբերու-

թյունների արդյունքները (որոնք աստիճանաբար կդառնան նաև նրանց

սեփականը)։ Ընդունելով նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան, ստեղ-

ծելով հանդուրժողական, բարի ու ջերմ միջավայր, միաժամանակ կիրա-

ռելով նախ քաջալերանքի, հորդորանքի և ուղղորդման անհատականաց-

ված ձևերը և նոր միայն վերահսկման, այսպիսով կփոխհատուցվի այն

վնասը, որը երեխան կրել է` ժամանակին մերժվելով թե՛ տանը, թե՛ մի-

ջավայրում։

Երբ ընտանիքի որևէ անդամն արդեն կատարել է հանցագործու-

թյուն, ապա ուղղիչ ծրագրերի մեջ ընտանիքի ներառումը դառնում է

ուղղման արդյունավետությունը պայմանավորող անհրաժեշտ պայման։

Ազատազրկման հաստատություններում հասարակությունից մեկու-

սացված են բազմաթիվ իրավախախտներ, որոնք հայրեր են ու մայրեր, ե-

րեխաներ ու ազգականներ։ Անկախ այն հանգամանքից՝ հանցագործու-

թյունը կատարվել է ընտանեկան ճգնաժամի արդյունքում, թե ոչ, նրանց

ուղղումը և սոցիալական վերականգնումը չի կարող իրագործվել ընտա-

նիքից զատ։ Հետևաբար, շատ կարևոր է դատապարտյալների վերականգ-

նողական ծրագրերն իրականացնել՝ նկատի ունենալով ընտանիքը որ-

պես օրգանական ամբողջություն։ Դրանցում ուղղակիորեն շահա-

գրգռված է նաև ընտանիքը, քանի որ նրա հանցագործություն կատարած

անդամներն ընտանիք են բերում խնդիրների այն բազմությունը, որոնք

ազատազրկման պատճառով ուղեկցում են նրանց։ Անգամ այն դեպքում,

երբ ընտանիքի անդամի հանցագործությունն ուղղված է մեկ այլ անդամի

կամ ընտանիքի դեմ, ընտանիքը պետք է ակտիվորեն մասնակցի իրավա-

խախտի ուղղման գործընթացին։

Իրավախախտների հետ աշխատող սոցիալական աշխատողների

հիմնական թիրախներից մեկն ընտանիքն է։ Նրա հետ գործ ունենալիս

մասնագետներն առաջնորդվում են երկու նկատառումով։ Նախ՝ ենթադ-

րելով, որ այն կարող է պայմանավորել իրավախախտ վարքը, երկրորդ՝

որ այն մեծ ներուժ է, որը կարող է օգտագործվել իրավախախտի ուղղման

և սոցիալական վերականգնման գործընթացում։ Ընտանիքը՝ որպես սո-

Page 200: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

200

ցիալական ինստիտուտ և սոցիալական խումբ, սոցիալական վերահսկո-

ղության կարևոր դեր է կատարում։ Այն վերահսկում է իր անդամների ոչ

միայն ներընտանեկան, այլև արտաընտանեկան կյանքը։ Հետևաբար, այն

դեպքերում, երբ ընտանիքի որևէ անդամ ազատազրկվում է, սոցիալական

աշխատողը փորձում է ամրապնդել դատապարտյալ—ընտանիք կապը՝

նրան հաղորդելով դրական ուղղվածություն և բովանդակություն։ Հատ-

կապես, երբ դատապարտվածն անչափահաս է, ապա ընտանիքին ոչ մի-

այն հարկավոր է նախապատրաստել, որ հետ ընդունի իր երեխային, այլև

պետք է նրան ներգրավել երեխայի ուղղման և հասարակության մեջ վե-

րաինտեգրվելու գործընթացի կազմակերպման մեջ։ Հայ հասարակության

մեջ ընտանիքի վերաբերմունքն իր ազատազրկված անդամի նկատմամբ

միատեսակ չէ, և այդ տարբերությունը պայմանավորված է ընտանիքի

ինստիտուտում տվյալ անդամի կարգավիճակով։ Համեմատաբար ավելի

լավ վիճակում են հայտնվում չափահաս տղամարդիկ, քանի որ հայրիշ-

խանական հասարակության նորմերով պայմանավորված՝ նրանք օժտ-

ված են մեծ իշխանությամբ։ Եվ ընտանիքն էլ սկսում է ծառայել նրան, երբ

նա հայտնվում է բանտի պատերի ներսում։ Այսօր Հայաստանում ընտա-

նիքը հայտնվել է խիստ ծանր վիճակում։ Հազարավոր ընտանիքներ աղ-

քատ են, զուրկ տարրական կենսապայմաններից, մնացել են անպաշտ-

պան սոցիալական փորձությունների այս շրջանում։ Դրանից ամենից

շատ տուժում է աճող սերունդը, որը թերսնվում է, մրսում, չի ստանում լի-

արժեք կրթություն, թափառում է փողոցում, չի ստանում իրեն հասանելիք

ծնողական ջերմությունն ու գուրգուրանքը, աշխատանքի ստացման հե-

ռանկարները շատ անհրապույր են և այլն։ Նրանք են վաղը կյանքի տար-

բեր ոլորտներում ընդունելու հերթափոխը, և եթե այսօր ընտանեկան մի-

ջամտության ու աջակցության արդյունավետ ծրագրեր չիրագործվեն, ա-

պա վաղը ստիպված ենք լինելու շատ ավելի թանկ վճարել, իսկ որոշներն

էլ նաև անդառնալիորեն կորցնել։

Այսպիսով՝ անչափահաս իրավախախտների հետ աշխատող սոցիա-

լական աշխատողի դերերն են.

ուսուցանող. ծառայությունների համակարգից օգտվելու հմտու-

թյունների ձևավորում, շահառուի ռեսուրսների ու ջանքերի մոբիլի-

զացում,

իրավապաշտպան. շահառուի շահերի և իրավունքների պաշտպա-

նություն, ծառայությունների մատչելիության ապահովում,

Page 201: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

201

միջնորդի. երկու հակամարտող կողմերի՝ շահառուի և ոստիկանու-

թյան միջև բանակցություններ կազմակերպում, նոր ծառայություն-

ների ներմուծում շահառուի բնական ցանց, շահառուի խնդիրների

լուծման գործընթացում հասարակական ուշադրության ապահո-

վում։

Գծագիր 6

Վերականգնողական կենտրոնը համայնքային վերականգնողական

ծրագիր է, որը անչափահաս իրավախախտներին, անհատական զար-

գացման ծրագրերին համապատասխան, տրամադրում է սոցիալհոգեբա-

նական, կրթական և պրակտիկ ծառայություններ, որոնք ուղղված են ի-

րավախախտումներ կատարելու արմատական պատճառներին և դրանց

ազդեցության հետագա կանխարգելմանը։

ՎԿ–ի նպատակն է.

զարգացնել արդյունավետ համայնքային վերականգնողական ծա-

ռայություն օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների համար.

կառուցել համագործակցության ցանց համայնքային ծառայություն-

ների միջև՝ օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաներին աջակցելու

համար՝ բաղկացած պետական, մասնավոր և հասարակական սեկ-

տորի ներկայացուցիչներից.

Page 202: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

202

նվազեցնել կրկնահանցագործությունների թիվը.

դատավորներին տրամադրել ազատազրկման հետ կապված արդյու-

նավետ այլընտրանքներ.

զարգացնել երեխայի իրավունքների հիման վրա կայացված քրեա-

կան արդարադատության համակարգը Հայաստանում:

ՎԿ–ն իրականացնում է վերականգնողական աշխատանք երեխանե-

րի հետ, ովքեր ուղղորդվել են ոստիկանության, հանրակրթական դպրոց-

ների և այլ կառույցների կողմից։ ՎԿ–ն պատասխանատու է գնահատելու

երեխայի սոցիալական և ընտանեկան իրավիճակը, մշակելու կառուց-

վածքային գործողությունների ծրագիր՝ երեխայի անհատական պահանջ-

ներին համապատասխան, որպեսզի արձագանքի նրա խնդրահարույց

վարքին և աշխատի անմիջականորեն երեխայի և նրա ընտանիքի հետ՝

կանխարգելելու կրկնահանցագործությունը։

ՎԿ–ում ներառված բազմամասնագիտական թիմի անդամների

նպատակն է ապահովել անչափահասների լիարժեք սոցիալական վերա-

կանգնումը և ներառումը։ Վերականգնողական կենտրոնների նպատակն

է նաև անչափահասների շրջանում շեղվող վարքի կանխարգելմանն

ուղղված գործողությունների իրականացումը։ Այդ տեսանկյունից հատ-

կապես կարևոր է ստեղծել ռիսկային ընտանիքների ցուցակներ` հաշվի

առնելով այն գործոնները, որոնք նպաստում են անչափահասների մոտ

շեղվող վարքի դրսևորմանը։

Համայնքային վերականգնողական կենտրոններում իրականացվող

անչափահասի վերականգնումը ենթադրում է թե՛ սոցիալական, թե՛ ման-

կավարժական և թե՛ հոգեբանական աշխատանք։

Վերականգնողական կենտրոնների աշխատանքը ներառում է`

1. անչափահասների շրջանում շեղվող վարքի կանխարգելում`

ստեղծելով համայնքում վաղ արձագանքման խմբեր, որոնք ուշադրու-

թյան տակ կպահեն ռիսկային ընտանիքների երեխաներին.

2. սոցիալական, իրավաբանական, մանկավարժական, բժշկական և

հոգեբանական ծառայությունների մատուցում անչափահասներին և

նրանց ընտանիքի անդամներին.

3. երեխաների և ընտանիքների ուղղորդում այլ ծառայություններ։

Անչափահասների համար, ովքեր դուրս են եկել քրեակատարողա-

կան հիմնարկից, հատկապես կարևոր է համայնքային վերականգնողա-

կան կենտրոնի կողմից մատուցված սոցիալհոգեբանական աջակցությու-

նը։ Նախ և առաջ այդ աշխատանքը նախատեսում է երեխայի և նրա ըն-

տանիքի հետ անհատական աշխատանք, որն ուղղված է անչափահասի

Page 203: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

203

վերաինտեգրմանը հասարակություն։ Աշխատանքը ներառում է հոգեբա-

նական թեստավորում, անչափահասի անձի որակների գնահատում, ագ-

րեսիվության հաղթահարում, սոցիալական կապերի վերականգնում։

Նաև շատ կարևոր է անչափահասի ընդգրկումը ինքնօգնության, կրթա-

կան խմբերում, հատկապես՝ համընդհանուր նորմերի ուսուցանում։

Գծագիր 7. ՎԿ ուղղորդման եղանակներ

Ընդհանուր առմամբ, անչափահասների վերականգնման իրականա-

ցումը շատ կարևոր է ոչ միայն կանխարգելման, այլ նաև նրանց վերաին-

¶áñÍÇ í³ñáõÛÃ

øñ»³Ï³Ý ·áñÍի

ѳñáõóáõÙ.

ä³ïÅÇ Ý߳ݳÏáõÙ

ÜÛáõûñÇ Ù»ñÅáõÙ

øñ. ·áñÍÇ Ï³ñ×áõÙ

îáõ·³Ýù

гÝñ. ³ßË.

γɳÝù, ùñ»³Ï. ÑÇÙÝ.

²½³ï³‐

½ñÏáõÙ

гßí³éáõÙ áëïÇϳÝáõÃÛáõÝáõÙ

²ÛÉÁÝïñ³Ýù³‐

ÛÇÝ å³ïÇÅ

ì»ñ³Ï³Ý·‐

ÝáÕ³Ï³Ý Ï»ÝïñáÝ

Page 204: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

204

տեգրման տեսանկյունից։ Այսպիսի կենտրոնների դերը կարևորվում է

նաև նրանով, որ քրեակատարողական հիմնարկների հետ համագործակ-

ցությունը լուրջ հիմքեր կստեղծի և կնպաստի անչափահասների վաղա-

ժամկետ ազատմանը և վերաինտեգրմանը։ Վերականգնողական կենտրո-

նը հնարավորություն կտա իրականացնել ոչ միայն անչափահասի վե-

րահսկողությունը համայնքում, այլ նաև կապահովի նրա ներառումը։

Գծագիր 8. Վերականգնողական կենտրոնը

որպես սոցիալական տեխնոլոգիա

ì»ñ³Ï³Ý·ÝáÕ³Ï³Ý Ï»ÝïñáÝÇ ·áñͳéáõÛÃÝ»ñÁ

úñ»ÝùÇ Ñ»ï ËݹÇñÝ»ñ áõÝ»‐

óáÕ »րե˳ݻñÇ

å³ßïå³Ýáõ‐ÃÛáõÝ (μáõÅáõÙ ¨ ÙÇç³ÙïáõÃÛáõÝ)

êáóÇ³É³Ï³Ý Ý»ñ³éÙ³ÝÝ áõÕÕí³Í

ç³Ýù»ñ ¨ ͳé³ÛáõÃÛáõÝÝ»ñ (ÙÇç³ÙïáõÃÛáõÝ ¨

³ç³ÏóáõÃÛáõÝ)

ÐÇÙÝ³Ï³Ý Ï³ñÇùÝ»ñÇ μ³í³ñ³ñÙ³ÝÝ áõÕÕí³Í

ͳé³ÛáõÃÛáõÝÝ»ñÇ ëï»ÕÍáõÙ ¨ ·áñÍáÕÝ»ñÇ

ѳëó»³Ï³ÝáõÃÛ³Ý μ³ñÓñ³óáõÙ, é»ëáõñëÝ»ñÇ

ÙáμÇÉǽ³óáõÙ (ϳÝ˳ñ·»ÉáõÙ ¨

³ç³ÏóáõÃÛáõÝ)

úñ»ÝùÁ ˳Ëï³Í

»ñ»Ë³ êáódzɳϳÝ

ó³ÝóÇ Ñ»ï ³ß˳ï³Ýù+ 

»ñ»Ë³

ºñ»Ë³+ÁÝï³ÝÇù

ØÇç³ÙïáõÃÛáõÝ ¨ å³ßïå³ÝáõÃÛáõÝ

ì³Õ ÙÇç³ÙïáõÃÛáõÝ

ì»ñ³Ï³Ý·ÝáõÙ

Page 205: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

205

ՎԿ–ում միջամտությունն իրականացվում է տարբեր ուղղություննե-

րով, մասնավորապես՝

Զոհ—իրավախախտ հարաբերությունների կարգավորում: Եթե առ-

կա է տուժող, ապա վերականգնողական արդարադատության տե-

սանկյունից տուժողի հետ հաշտեցումը հանդիսանում է

վերականգնման կարևոր բաղադրիչ, մասնավորապես հանցագոր-

ծությունից տուժածը դիտարկվում է իրավիճակային զոհ։

Վնասի փոխհատուցում: Վերականգնողական արդարադատության

կարևոր բաղադրիչներից է հանդիսանում վնասի փոխհատուցման

գաղափարը, որի դեպքում ցանկացած հակաօրինական արարք դիտ-

վում է ոչ միայն տուժողի տեսանկյունից, այլ նաև հասարակության

տեսանկյունից, որը ևս տուժում է տվյալ արարքից։ Վերականգնողա-

կան արդարադատության պարագայում կարևորվում է իրավախախ-

տի կողմից իր հակասոցիալական արարքի հետևանքների գիտակ-

ցումը և այդ արարքի համար փոխհատուցումը։ Առհասարակ փոխ-

հատուցումն իրենից ենթադրում է գործողություն, որի նպատակն է

օրենքը խախտած անչափահասի կողմից սեփական արարքի գի-

տակցումը և դրա փոխհատուցումը։ Ընդ որում՝ այն կարող է ուղղ-

ված լինել ինչպես զոհին, այսինքն՝ որևէ գործողություն՝ ուղղված

հենց տուժածին, այնպես էլ հասարակությանը, այսինքն՝ հանրօգուտ

գործողություն։

Նոր արժեքների ձևավորում: Օրենքի հետ խնդիրներ ունեցող շատ ե-

րեխաների շրջանում հակասոցիալական վարքը դիտվում է որպես

բնական և անգամ ընդունելի, խրախուսելի երևույթ, այն խրախուս-

վում է ընկերների և անգամ ընտանիքի անդամների կողմից։ Այս

դեպքում աշխատանքները միտված են արժեհամակարգի վերաձևա-

վորմանը։

Ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպում: Հակաօրինական

վարքի դրսևորման պատճառներից կարող է հանդիսանալ անչափա-

հասների շրջանում զբաղվածության պակասը։ Այդ նպատակով ան-

չափահաս իրավախախտների սոցիալական վերականգնման կար-

ևոր բաղադրիչներից է տարբեր սպորտային–մշակութային ուղղվա-

ծության խմբակների հաճախելը։

Մասնագիտության ձեռքբերում: Սա դիտվում է որպես հասարակու-

թյան կողմից ընդունելի միջոցներով հաջողության հասնելու տարբե-

րակ և դիտարկվում է նաև որպես հետագա հանցագործությունների

կանխարգելման միջոց։

Page 206: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

206

Խաթարված ես–կոնցեպցիայի վերանայում: Այս դեպքում օրենքի

հետ խնդիրներ ունեցող անչափահասներից շատերն ունեն սեփա-

կան ես–ի ընկալման խնդիր, բնավորության այնպիսի գծեր, ինչպի-

սիք են՝ դյուրաբորբոքություն, ագրեսիվություն, անհանդուրժողակա-

նություն, ընկճվածություն, բայց միևնույն ժամանակ՝ ինքնուրույնու-

թյուն։ Այս դեպքում սոցիալական վերականգնման գործընթացն

ուղղված է մասնագետների կողմից նոր վարքային մոդելների, նոր

«դրական» կերպարների ներմուծմանը, շահառուի նոր աշխարհըն-

կալման ձևավորմանը։

Սոցիալական միջավայրի բարեփոխում: Իրավախախտ երեխանե-

րից շատերը հիմնականում սերում են անբարենպաստ ընտանիքնե-

րից, և արդյունավետ աջակցություն ցուցաբերելու համար մասնա-

գետները պետք է աշխատեն երեխաների ընտանիքների և առհասա-

րակ սոցիալական միջավայրի հետ, քանի որ հակասոցիալական

վարքի դրսևորման հիմնական խթանները շատ հաճախ թաքնված են

երեխայի սոցիալական միջավայրում։

Վերականգնողական կենտրոնի սկզբունքները Երեխայի լավագույն շահը պետք է լինի ՎԿ–ի գերակա ուղղությունը,

այսինքն՝ ցանակացած գործողություններ իրականացնելիս կենտրոնն ա-

ռաջնորդվում է երեխայի իրավունքներին և շահերին համապատասխան։

Աշխատանքների ողջ ընթացքում պահպանվում է մասնակցային

սկզբունքը, այսինքն՝ երեխան և նրա ընտանիքը ներառված են իրենց իսկ

վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում։ Աշխատանքները

նախաձեռնելիս երեխան և իր ծնողները, իրավական խնամակալը պետք

է տան իրենց համաձայնությունը կենտրոն հաճախելու, ինչպես նաև ծա-

ռայությունների մատուցման գործընթացում ակտիվություն ապահովելու։

Երեխաների իրավունքները և կարծիքը հարգվում են վերկանգնողական

ծրագրի իրականացման բոլոր փուլերում։ Ծրագրում ներգրավված բոլոր

կողմերը ապահովում են համագործակցություն դեպքի շուրջ աշխա-

տանքների ողջ ընթացքում և պետք է ջանան, որ դեպքն ունենա լավա-

գույն լուծումը։

Ուղղորդման չափանիշներ ՎԿ կարող են ուղղորդվել այն երեխաները (տղաներ և աղջիկներ),

ովքեր համապատասխանում են հետևյալ չափանիշներին. Տարիքը՝ 11–18 տարեկան:

Page 207: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

207

Հանցանքի տեսակը: ՎԿ–ն աջակցում է ցանկացած հանցանքի դեպ-

քում, բացառությամբ սեռական բռնություն կատարած և թմրամոլու-

թյան։ ՎԿ–ն չունի հատուկ հմտություններ աջակցելու այն երեխանե-

րին, ովքեր ունեն կախվածության այս կամ այն ձևը (օրինակ` թմրա-

միջոցներից, սոսնձից), և այն երեխաներին, ովքեր գործել են սեռա-

կան հանցագործություն։ Այս խմբի երեխաների հետ աշխատող մաս-

նագետները պետք է հատուկ վերապատրաստվեն։ ՎԿ–ի գործառն-

ման արդյունավետությունն ապահովելու համար կարևոր է, որ երե-

խաները և ընտանիքները կարողանան այցելել, և այդ երեխաները

կարողանան տեղաշարժվել։ Այդ իսկ պատճառով վերականգնողա-

կան կենտրոնի շահառուները պետք է բնակվեն նույն տարածքում։

ՎԿ–ն չի աշխատում «փողոցի» երեխաների հետ։ «Փողոցի» երեխա-

ները պահանջում են աջակցության այլ ձևեր, որոնք այս կենտրոնում

չեն կարող մատուցվել։ ՎԿ–ն կենտրոնանում է հանցավոր վարքի և

օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների և նրանց ընտանիքի

հետ աշխատանքի վրա։

Երեխաները պետք է համաձայնվեն մասնակցելու ՎԿ–ի աշխա-

տանքներին։ Երեխաները և նրանց ծնողները (օրինական ներկայա-

ցուցիչները) պետք է համաձայնեն, որպեսզի երեխան մասնակցի

ՎԿ–ի աշխատանքներին։ Բոլոր քայլերը պետք է նախաձեռնվեն՝ հա-

մոզվելու, որ երեխան կամ ծնողը տեղեկացված են և տվել են իրենց

համաձայնությունը։ Ոստիկանության և ՎԿ–ի կողմից պետք է իրա-

կանացվեն ակտիվ գործողություններ՝ համոզվելու, որ երեխան և իր

ծնողներն ունեն համապատասխան տեղեկատվություն ծրագրի վե-

րաբերյալ, որն էլ կնպաստի նրանց կողմից որոշման կայացմանը։

Վերականգնողական կենտրոններում սոցիալական աշխատողների

մասնագիտական նկարագիրը

Սոցիալական աշխատողներն իրականացնում են դեպքի վարում, ո-

րի ընթացքում սոցիալական աշխատողը ստանձնում է ողջ պատասխա-

նատվությունը։

Սոցիալական աշխատողը պետք է.

– կատարի շահառուի և նրա ընտանիքի կարիքների ամբողջական

գնահատում.

– մշակի անհատական միջամտության պլան յուրաքանչյուր երեխայի

համար՝ երեխայի և նրա ընտանիքի հետ խորհրդատվությունների

արդյունքում.

Page 208: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

208

– իրականացնի անհատական ծրագրեր՝ նախաձեռնելով միջամտու-

թյունների մի ամբողջ շարք, որը կարող է ընդգրկել սոցիալական

դեպքերի հետ անհատական աշխատանք, խմբային աշխատանք, ըն-

տանեկան աշխատանք.

– ստեղծի կապեր և աշխատի կրթական հաստատությունների հետ՝

վերաինտեգրելու երեխաներին կրթական համակարգ.

– ստեղծի համագործակցության հիմքեր և համագործակցի բոլոր այն

գործակալությունների և շահագրգիռ կազմակերպությունների հետ,

որոնք առնչվում են տվյալ սոցիալական դեպքի հետ։

ՀՀ Երևան և Աբովյան քաղաքներում գործող վերականգնողական

կենտրոնների գործառնման առանձնահատկությունները. առկա փորձի

ներկայացում

Երևան և Աբովյան քաղաքներում գործող վերականգնողական կենտ-

րոնների հիմնական գործունեությունն իրականացվում է 3 մակարդակնե-

րում՝

միկրո,

մեզո,

մակրո:

Միկրոպրակտիկայում կենտրոնների գործունեությունն ուղղված է

հաշվառված, ինչպես նաև ոստիկանության ուշադրության ներքո գտնվող

երեխաների հետ տարվող վերականգնողական աշխատանքներին։ Որ-

պես կանոն, վերականգնողական կենտրոն դեպքերն ուղղորդվում են

հիմնականում ոստիկանության ԱԳԲ–ների և կրթական հաստատու-

թյունների՝ դպրոցների կողմից։ Վերականգնողական կենտրոնի սոցիա-

լական աշխատողներն իրականացնում են երեխայի և նրա ընտանիքի

կարիքի առաջնային գնահատում՝ պարզելու, թե որքանով են կենտրոնի

ծառայությունները համապատասխանում երեխայի կարիքներին։ Վերա-

կանգնողական կենտրոնի շահառու կարող են դառնալ՝

օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասները,

ոստիկանությունում հաշվառված անչափահասները,

վարքային խնդիրներ ունեցող և «դժվար դաստիարակվող երեխանե-

րի շարքին» դասվող անչափահասները, որոնք հայտնվել են ոստի-

կանության ուշադրության կենտրոնում, սակայն հաշվառված չեն,

Page 209: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

209

հասակակիցների կամ մեծահասակների հետ կոնֆլիկտի մեջ

գտնվող անչափահասները:

Սոցիալական աշխատանքն իրականացվում է հետևյալ փուլերով.

I փուլ. առաջնային գնահատում

Առաջնային գնահատումը հիմնականում իրականացվում է տունայ-

ցի միջոցով, որի ժամանակ տեղի է ունենում ընտանիքի անդամների և

շահառուի հետ հանդիպում, ծրագրի ներկայացում, վերականգնողական

կենտրոնի գործունեության ներկայացում հենց շահառուի սոցիալական

միջավայրում։ Այդպիսի գնահատումը նպատակ է հետապնդում շփում

հաստատել շահառուի հետ նրան առավել հարազատ միջավայրում, որը

կօգնի նաև կատարել երեխայի վարքի նախնական դիտարկումներ։ Այ-

նուհետև կազմակերպվում են հանդիպումներ նաև երեխայի կյանքի հիմ-

նական դերակատարների հետ, ինչպես, օրինակ՝ դպրոց, սպորտային

խմբակ և այլն։ Եթե շահառուն համապատասխանում է կենտրոնի չափա-

նիշներին, ապա գնահատման գործընթացը շարունակվում է, իսկ եթե ոչ,

ապա երեխան և նրա ընտանիքը սոցիալական աշխատողի կողմից ուղ-

ղորդվում են համապատասխան կառույց։

II փուլ. ընդլայնված քննարկում և գործողությունների պլանավորում

Գնահատումն իրականացնելուց հետո դեպքի համար հրավիրվում է

ընդլայնված քննարկում, որին մասնակցում է երեխայի ողջ սոցիալական

ցանցը։ Քննարկման ժամանակ ներկայացվում է դեպքը, և կազմվում է

անհատական միջամտության ծրագիր՝ համապատասխան խնդիրների

առաջնահերթությամբ, դրանց հասնելու համար նախանշված հստակ

քայլերով, դերակատարներով և ժամանակացույցով։ Հանդիպմանը մաս-

նակցում են նաև շահառուն և նրա ծնողները, ովքեր ներկա են գտնվում ո-

րոշումների կայացման գործընթացին և հանդիսանում գործընթացի ակ-

տիվ մասնակիցը։

III փուլ. միջամտություն և վերականգնում

Թիմի անդամների միջև պարտականությունները բաշխելուց հետո

սկսվում է միջամտության փուլը։ Թիմի անդամներ են հանդիսանում ինչ-

պես վերականգնողական կենտրոնի ներկայացուցիչները՝ սոցիալական

աշխատողները, հոգեբանը, այնպես էլ երեխայի սոցիալական ցանցը՝ ոս-

տիկանության, ԽՀՀ, ԵԻՊԲ, դպրոցի ներկայացուցիչները և այլն։ Ընդհա-

նուր առմամբ, խնդիրները, որոնք առկա են անչափահասների մոտ, հա-

մալիր բնույթ ունեն։ Կենտրոնում ընդգրկված դեպքերի ուսումնասիրու-

թյունները ցույց են տալիս, որ կենտրոնում հայտնված երեխաների հիմ-

Page 210: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

210

նական խնդիրն է նրանց ընտանիքների ծանր սոցիալտնտեսական վիճա-

կը, որն էլ հանդիսանում է հակասոցիալական վարք դրսևորելու հիմնա-

կան պատճառ։ Այս և բազմաթիվ այլ տարաբնույթ խնդիրների լուծումը

պահանջում է տարբեր մասնագետների ներգրավվածություն, ովքեր

կստանձնեն պատասխանատվություն միջամտության պլանով նախա-

տեսված գործողություններն իրականացնելու համար։ Այս փուլում յուրա-

քանչյուր մասնագետ աշխատում է իր մշակած միջամտության պլանով, և

պարբերաբար կազմակերպվում են համատեղ քննարկումներ սոցիալա-

կան դեպքի վարման ընթացքը վերահսկելու, առաջացած նոր խնդիրները

և խոչընդոտները հաղթահարելու համար։

Մեզոմակարդակում գործողությունները հիմնականում ուղղված են

կանխարգելմանը։ Հանրակրթական դպրոցներում իրականացվող կան-

խարգելիչ աշխատանքները ոչ միայն նպաստում են անչափահասների

շրջանում հանցագործությունների թվի նվազմանը, այլև հանդիսանում են

համայնքների ուժեղացման յուրահատուկ մի եղանակ։

Դպրոցներում կանխարգելիչ աշխատանքների իրականացում

Դպրոցների ընտրանքն իրականացվում է՝ հաշվի առնելով հետևյալ

չափորոշիչները.

դպրոցներ, որտեղ առկա են ծրագրի մեծաթիվ շահառուներ,

ռիսկային դպրոցներ (ըստ համայնքի ներկայացուցիչների՝ հիմնա-

կանում ավագ դպրոցներ): Աշակերտների ընտրության հիմնական չափորոշիչներն են`

տարիք (13–17 տ.),

սեռ (տղաներ, աղջիկներ),

վարք (ինչպես կարգապահներ, այնպես էլ ոչ կարգապահներ),

ընդունակություններ (ինչպես գերազանց սովորողներ, այնպես էլ

բավարար սովորողներ),

լիդերներ, ավագներ,

աշակերտական խորհրդի ներկայացուցիչներ (մասնավորապես

կարևորվում է նախագահի ներկայությունը)։

Յուրաքանչյուր ընտրված դպրոցում տեղի են ունենում հանդիպում-

ներ աշակերտների հետ, որոնց նպատակն է ձևավորել հանդուրժողակա-

նություն, կոնֆլիկտները հաղթահարելու հմտություններ, կանխարգելել

հակասոցիալական երևույթների դրսևորումները։ Բացի աշակերտների

հետ հանդիպումներից, տեղի են ունենում հանդիպումներ նաև մանկա-

վարժների և ծնողների հետ։

Page 211: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

211

Մեզոմակարդակում վերականգնողական կենտրոնների ջանքերն

ուղղված են նաև խթանելու համայնքներում երեխաների պաշտպանու-

թյամբ զբաղվող մասնագետների կարողությունների զարգացմանը և

նրանց միջև համագործակցային հարաբերությունների հաստատմանը։

Այն հանդիսանում է կարևոր առանձնահատկություն այս ոլորտում ներ-

գրավված մասնագետների համար, քանի որ հենց աշխատանքների ար-

դյունավետ իրականացման տեսանկյունից այս կառույցների միջև միայն

սերտ համագործակցությունը կարող է ապահովել սպասված արդյունք-

ներ։ Այս աշխատանքը ևս նպաստում է համագործակցության ցանցերի

ամրապնդմանը։

Մակրոմակարդակում կենտրոնի ջանքերը հիմնականում ուղղված

են օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների նկատմամբ կարծրատի-

պերի հաղթահարմանը, օրենսդրական նախաձեռնություններում առա-

ջարկություններով հանդես գալուն։

Հարցեր ստուգման համար

1. Որո՞նք են անչափահասների արդարադատության ոլորտում սոցիա-

լական աշխատողի միջամտության պատճառները։

2. Որո՞նք են օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխա-

տանքում սոցիալական աշխատանքի հիմնական ուղղությունները։

3. Ինչպիսի՞ն են դատարանում օրենքի հետ խնդիրներ ունեցող երե-

խաների հետ սոցիալական աշխատանքի առանձնահատկություննե-

րը։

4. Ինչպիսի՞ն են ազատազրկման վայրում սոցիալական աշխատանքի

առանձնահատկությունները օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխա-

ների հետ աշխատանքում։

5. Որո՞նք են օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխա-

տանքում սոցիալական աշխատողի հիմնական դերերը։ Ի՞նչ է իրե-

նից ենթադրում վերականգնողական կենտրոնը, ինչպիսի՞ն է նրա

կառուցվածքը։

6. Որո՞նք են ՎԿ–ի նպատակները։

7. Ինչպիսի՞ն են ՀՀ–ում ՎԿ ուղղորդման չափանիշները։

8. Որո՞նք են ՎԿ գործառնման հիմնական ուղղությունները։

9. Որո՞նք են ՎԿ–ում միջամտության հիմնական ձևերը։

10. Նկարագրե՛ք համայնքային ՎԿ–ում անչափահասների հետ տարվող

սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները։

Page 212: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

212

Գլուխ 6.

Անչափահաս իրավախախտների հետ

սոցիալական աշխատանքում սոցիալական դեպքի

վարման գործընթացը

6.1. Սոցիալական դեպքի վարման փուլերը

Սոցիալական դեպքի վարումը իրականացվում է հետևյալ հաջորդա-

կան փուլերով.

1. գնահատում,

2. միջամտության պլանի կազմում և պլանավորում,

3. միջամտություն,

4. միջամտության արդյունքների գնահատում,

5. աշխատանքի ավարտ,

6. շարունակական վերահսկում:

Գծագիր 10. Սոցիալական դեպքի վարման գործընթացի փուլերը

¸»åùÇ í³ñÙ³Ý ·áñÍÁÝóóÇ 6 ÑÇÙ³Ï³Ý ÷áõÉ»ñ

ØÇç³ÙïáõÃÛ³Ý åɳÝÇ Ï³½ÙáõÙ ¨

åɳݳíáñáõÙ

ØÇç³Ùïáõ-ÃÛáõÝ

ØÇç³Ùïáõ‐ÃÛ³Ý

³ñ¹ÛáõÝù‐Ý»ñÇ

·Ý³Ñ³ïáõÙ ²ß˳ï³ÝùÇ ³í³ñï

Þ³ñáõݳ‐ϳϳÝ

í»ñ³ÑëÏáõÙ

¶Ý³Ñ³ïáõÙ

Page 213: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

213

1. Գնահատում

Գնահատումը դեպքի վարման փուլերից է, որի ժամանակ թիմը փոր-

ձում է հասկանալ անչափահաս իրավախախտի և նրա ընտանիքի խն-

դիրները, առկա ռեսուրսներն ու խնդրի լուծման ուղիները։ Որպես կա-

նոն, այս փուլում մասնագետը լրացնում է գնահատման քարտը։ (Տե՛ս Աշ-

խատանքային գործիքներ. Գլուխ 6.1)։ Գնահատումը միաժամանակ և՛

գործընթաց է, և՛ արդյունք։

Գնահատման ժամանակ թիմը`

բացահայտում և հասկանում է անչափահասի խնդիրները, ընդ որում

բացահայտում է հիմնախնդրի առաջացման պատճառները` հիմնված

անվերապահ դրական վերաբերմունքի վրա.

փորձում է հասկանալ՝ ինչպես է իրավախախտ անչափահասը տես-

նում իր իսկ ունեցած խնդիրների լուծման ճանապարհները.

իրավախախտ անչափահասի շահերից ելնելով՝ սոցիալական դեպ-

քի հետ աշխատող սոցիալական աշխատողը, բազմամասնագիտա-

կան թիմի մյուս անդամների հետ միասին մշակում է հիմնախնդիր-

ների լուծմանն ուղղված պլան։

Գնահատման փուլն իր հերթին ենթադրում է հետևյալ գործողու-թյունների իրականացում. Երեխայի և նրա ընտանիքի հետ կոնտակտի հաստատում

Այս փուլը ենթադրում է օգնող փոխհարաբերությունների հաստա-

տում, դրական մթնոլորտի և էմպաթիայի ստեղծում սոցիալական

դեպքը կառավարողի կողմից։ Առաջին հանդիպումը կարող է տեղի

ունենալ ինչպես շահառուի միջավայրում՝ տունայցի ժամանակ, այն-

պես էլ վերականգնողական սոցիալական ծառայությունում։

Իրավիճակի գնահատում

Իրավիճակի գնահատումը ենթադրում է գնահատման ողջ փուլի մի-

այն մի հատված, երբ վեր են հանվում շահառուի և նրա ընտանիքի

խնդիրները։ Դա երեխայի պահանջմունքների առավելագույն սահ-

մանումն է, նրա և ընտանիքի ուժեղ ու թույլ կողմերի բացահայտումն

է և սոցիալական միջավայրի ռեսուրսների գնահատումը։ Որպես

կանոն, իրավիճակի գնահատումն իրականացվում է՝ կիրառելով տե-

ղեկատվության ստացման տարբեր մեթոդներ, մասնավորապես՝

հարցազրույց, դիտարկում, փաստաթղթերի վերլուծություն։

Page 214: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

214

2. Միջամտության պլանավորում Բազմակողմանի գնահատմանը և վարքի դրդապատճառների խոր-

քային վերլուծությանը հաջորդում է հիմնախնդրի լուծման ուղիների

փնտրման գործընթացը, որն իրականացնում է սոցիալական աշխատողը

այլ մասնագետների և կառույցների հետ համագործակցությամբ։ Միջա-

մտության պլանը ենթադրում է հստակ նախանշված գործողություններ,

որոնց իրականացումը կնպաստի անչափահաս իրավախախտների և

նրանց ընտանիքների հիմնախնդիրների լուծմանը կամ դրանց մեղմաց-

մանը (Միջամտության պլանի օրինակ տե՛ս Աշխատանքային գործիքներ.

Գլուխ 6.2)։ Այն իրենից ենթադրում է վերականգնողական ծրագիր՝ կոնկ-

րետ ձևակերպված նպատակներով, դրանց հասնելու քայլերով։

Համատեղ մշակվում է սոցիալական դեպքի վարման պլան, որը նե-

րառում է՝

իրավախախտ անչափահասների կյանքում առկա խնդիրների բազ-

մազանության հստակեցում,

համատեղ ընտրված առկա խնդիրների հնարավոր լուծումների ճա-

նապարհների հստակեցում,

պահանջվող ռեսուրսների հստակեցում,

ժամկետների հստակեցում,

ակնկալվող արդյունքների հստակեցում:

Անչափահաս իրավախախտների կարիքների բավարարման համար

ձեռնարկվելիք քայլերը ևս պետք է ներառվեն սոցիալական դեպքի պլա-

նում։

Page 215: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

215

Գծագիր 11

3. Միջամտություն

Միջամտությունը դեպքի վարման փուլերից է, որի ժամանակ անչա-

փահաս իրավախախտը սոցիալական դեպք վարողի հետ միասին փոր-

ձում են իրականացնել միջամտության պլանում նախատեսված գործըն-

թացները և միջոցառումները` հիմնվելով առկա ռեսուրսների վրա։ Ինչ-

¸»åùÇ åɳݳíáñáõÙÁ

ÆÝýáñÙ³ódz ¨ í»ñ³Ñ³ëó»³·ñáõÙ

è»ëáõñëÝ»ñÇ Ñ³ÛóÛÃáõÙ

²éϳ é»ëáõñëÝ»ñÇ ½³ñ·³óáõÙ

öáËѳٳӳÛÝáõÃÛáõÝ Å³ÙÏ»ïÝ»ñÇ ßáõñç

²ñ¹ÛáõÝùÝ»ñÇ ßáõñç ѳٳӳÛÝáõÃÛáõÝ

Þ³ñáõÝ³Ï³Ï³Ý í»ñ³ÑëÏÙ³Ý (ѻﳷ³

³ß˳ï³Ýù) åɳÝ

Page 216: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

216

պես սոցիալական դեպքի վարման ցանկացած փուլում, այս փուլում ևս

պետք է խրախուսվի երեխայի/ընտանիքի ակտիվությունը` հատկապես

իր խնդրի լուծման ուղիների ընտրության և իրականացման ժամանակ։

Այս փուլում օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասի/նրա ընտա-

նիքի հետ միասին հնարավորինս սահմանվում են գործողությունների

իրականացման ժամկետները, ինչպես նաև համատեղ քննարկվում

ակնկալվող արդյունքները։

Այս փուլի հիմքը կազմում է ինքնորոշումը։ Որքան մեծ է անչափա-

հաս իրավախախտի/ընտանիքի ինքնուրույն որոշումներ կայացնելու և

այդ որոշումներն իրականացնելու ունակությունը, այնքան արդյունավետ

է աշխատանքը։ Այս փուլում սոցիալական աշխատողն աջակցում է ոչ մի-

այն խնդրի լուծմանը, այլ նաև ուժեղացնում է անչափահասի ինքնօգնու-

թյան և ինքնուղղորդման ունակությունները։

Եթե անդրադառնանք Ս–ի դեպքին, ապա նրա համար կարելի է մշակել

միջամտության հետևյալ պլանը.

Հիմնա

խնդիր

N

Նպատակներ Քայլեր Կատարող

1.

Նպաստել շա-

հառուի ժաման-

ցի արդյունա-

վետ կազմա-

կերպմանը

1. Ներգրավել շահառուին

սոցիալական միջոցառում-

ներում

2. Ուղղորդել շահառուին

սեղանի թենիսի խմբակ

սոց. դեպք վա-

րող

սոց. աշխա-

տող + երեխա/

ընտանիք

2.

Դատական գոր-

ծընթացով պայ-

մանավորված՝

շահառուի մոտ

հոգեբանական

լարվածության

մեղմացում

1. Ուղղորդել հոգեբանի

մոտ

2. Հոգեբանի հետ

խորհրդատվություն` պայ-

մանավորված դատական

գործընթացի իրականաց-

մամբ, ինչպես նաև հնա-

րավոր ազատազրկմամբ

սոց. դեպք վա-

րող

հոգեբան +

երեխա

Page 217: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

217

3.

Ուղղորդել երե-

խայի հորը ԶՏԿ

1. Իրազեկել ընտանիքին

կենտրոնի գործառնման

մասին

2. Ճշտել գրանցման հա-

մար անհրաժեշտ փաս-

տաթղթերը

սոց. ա-

շխատող + ըն-

տանիք

4.

Նպաստել շա-

հառուի և հոր

միջև լարված

փոխհարաբե-

րությունների

թուլացմանը

1. Անհատական հանդի-

պումներ կազմակերպել

շահառուի հոր հետ, նա-

խապատրաստել նրան հո-

գեբանի հետ հանդիպման

2. Անհատական խորհր-

դատվություն շահառուի

հոր հետ

սոց. ա-

շխատող + հո-

գեբան + ըն-

տանիք

5.

Նպաստել շա-

հառուի կողմից

վնասի փոխհա-

տուցմանը

1. Մշակել վնասի փոխհա-

տուցման ծրագիր, մասնա-

վորապես վարսահարդար-

ման հետ կապված

2. Ներգրավել շահառուին

այդ գործընթացում

սոց. ա-

շխատող + շա-

հառու

6.

Խթանել «զոհ–ի-

րավախախտ»

հարաբերու-

թյունների բա-

րելավումը

1. Նպաստել շահառուի

կողմից հարաբերություն-

ների կարգավորման

կարևորության գիտակց-

մանը

2. Հանդիպել զոհի հետ

3. «Զոհ–իրավախախտ»

թերապիայի իրականա-

ցում

սոց. աշ-

խատող + ոս-

տիկան + հո-

գեբան + ըն-

տանիք

7.

Կազմակերպել

շահառուի

1. Իրականացնել շահա-

ռուի բուժզննումը

բժիշկ + ըն-

տանիք

Page 218: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

218

բուժզննումը և

համապատաս-

խան միջամ-

տությունը

Իրականացնել համապա-

տասխան բժշկական մի-

ջամտություն

8.

Նպաստել շա-

հառուի մոտ

նոր արժեքների

ձևավորմանը

1. Անհատական հանդի-

պումներ հոգեբանի և սո-

ցիալական աշխատողի

հետ

2. Խմբային աշխատանք-

ներ

սոց. աշ-

խատող + հո-

գեբան + երե-

խա

9.

Նպաստել շա-

հառուի կրտսեր

եղբոր մոտ նոր

արժեքների

ձևավորմանը

1. Անհատական հանդի-

պումներ հոգեբանի և սո-

ցիալական աշխատողի

հետ

2. Խմբային աշխատանք-

ներ

սոց. աշ-

խատող + հո-

գեբան + երե-

խա

4. Միջամտության արդյունքների գնահատում

Միջամտության փուլի ավարտից հետո իրականացվում է միջա-

մտության արդյունքների գնահատում։ Թիմի յուրաքանչյուր մասնագետ

դեպքի ողջ ընթացքն արձանագրում է մասնագիտական օրագրերի մեջ։

Տե՛ս Աշխատանքային գործիքներ. Գլուխ 6.3։

Page 219: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

219

Գծագիր 12

Արդյունքների գնահատումը կարող է լինել ընթացքում կամ աշխա-

տանքի ավարտին։ Ընթացիկ գնահատումները հնարավորություն են տա-

լիս վերանայել, իսկ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ ի-

րականացնել միջամտության պլանում ներառված հիմնախնդիրների և

համապատասխան նպատակների վերաբերյալ։

Արդյունքների գնահատումն առավել օբյեկտիվ և արդյունավետ է

դառնում, երբ այն իրականացվում է բազմամասնագիտական թիմի կող-

մից։ Յուրաքանչյուր մասնագետ վերլուծում և արձանագրում է միջա-

մտության փուլում կատարած գործողությունների հետևանքով ստացված

արդյունքները և ներկայացնում է սոցիալական դեպք վարողին։ Եթե վեր-

լուծությունը վեր է հանել միջամտության պլանի հետ անհամապատաս-

խանություններ կամ չիրականացված գործողություններ, ապա մասնա-

գետը պարտավոր է տալ օբյեկտիվ հիմնավորումներ։ Արդյունքների գնա-

հատումը սոցիալական դեպքի վարման գործընթացը դարձնում է առավել

վերահսկելի և հնարավորություն է տալիս միջմասնագիտական թիմում

ընդգրկված մասնագետներին սեփական աշխատանքների վերլուծու-

թյունների հիման վրա գրանցել մասնագիտական աճ։

²ñ¹ÛáõÝùÝ»ñÇ ·Ý³Ñ³ïÙ³Ý Ñ³Ù³ñ ³ÝÑñ³Å»ßï ¿ ëïáõ·»É

Իñ³Ï³Ý³óí»՞É ¿ ÙÇç³Ùïáõ‐ÃÛ³Ý ÑÇÙݳ‐

Ï³Ý Ýå³ï³ÏÁ

Մ³ïáõóí³Í ͳé³ÛáõÃÛáõÝ‐

Ý»ñÁ ѳٳå³‐ï³ë˳Ýá՞õÙ »Ý

³Ûó»ÉáõÇ կարÇùÝ»ñÇÝ

ԱÛó»ÉáõÇÝ Ù³ïáõóí³Í

ͳé³‐ÛáõÃÛáõÝÝ»ñÝ áõÝ»՞Ý Ñ³Ù³‐å³ï³ëË³Ý áñ³Ï ¨ ³ÛÉÝ

Սï³óí³Í ³ñ¹ÛáõÝùÁ

ѳٳñÅ»՞ù ¿ ³ß˳ï³ÝùÇ

ÁÝóóùáõ٠ͳËëí³Í

é»ëáõñëÝ»ñÇÝ

Page 220: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

220

Ս–ի դեպքում մասնագիտական թիմի կողմից պարբերաբար կկազ-

մակերպվի միջամտության պլանի վերանայում։ Թիմի յուրաքանչյուր

անդամ պարտավոր է իրականացնել միջամտության պլանով նախա-

տեսված իր անելիքները և համապատասխան դժվարությունների բախ-

վելու դեպքում փորձել մշակել միջամտության նոր քայլեր։

5. Աշխատանքի ավարտ

Աշխատանքի ավարտի ժամկետները պետք է նախապես ամրա-

գրված լինեն դեռևս աշխատանքի սկզբում, որին հետագա աշխատանքի

ընթացքում մշտապես հետևում են մասնագետը և այցելուն։ Աշխատանքի

ավարտին՝

Գծագիր 13

Այս փուլում մասնագետը կազմում է գրավոր հաշվետվություն, որ-

տեղ ամփոփվում են աշխատանքի ընթացքը` դժվարություններով ու

ձեռքբերումներով։

سëݳ·»ïÁ

Վ»ñ³Ý³ÛáõÙ ¿ ³ß˳ï³ÝùÇ áÕç

ÁÝóóùÁ

¶Ý³Ñ³ïáõÙ ¿ Ý»ñ¹ñáõÙÝ»ñÁ

ì»ñ ¿ ÉáõÍáõÙ ³ß˳ï³ÝùÇ

ÁÝóóùáõÙ ¨ í»ñçáõÙ ³ñï³Ñ³Ûïí³Í ½·³óÙáõÝùÝ»ñÁ

Page 221: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

221

Հարկ է նշել, որ Ս–ի դեպքով տեղի ունեցավ համապատասխան

միջամտություն։ Ս–ն չազատազրկվեց, այլ դատապարտվեց պայմա-

նական ազատազրկման 1 տարի ժամկետով։ Նրա հետ աշխատանք-

ները` ուղղված նոր արժեքների և նորմերի ձևավորմանը, շարունակ-

վում են ինչպես անհատական, այնպես էլ խմբային մեթոդների կի-

րառմամբ։

6. Մոնիթորինգ (շարունակական վերահսկում)

Միջամտության ողջ ընթացքում մասնագետը և անչափահաս իրա-

վախախտը պետք է հետևեն կազմված պլանին և պահպանեն պայմանա-

վորված ժամկետները։ Մասնագետն աշխատանքի ողջ ընթացքում ան-

դրադառնում է կնքված պայմանագրին և կատարում միջամտության ըն-

թացքի շարունակական վերահսկում։ Գծապատկեր 14–ում հստակ պատ-

կերված են մոնիթորինգի նպատակները։

Գծագիր 14

ØáÝÇÃáñÇÝ·Ç Ýå³ï³ÏÝ»ñ

Վ»ñ³ÑëÏ»É Í³é³Ûáõ-ÃÛáõÝÝ»ñÇ Ñ³Ù³å³‐

ï³ë˳Ýáõ-ÃÛáõÝÁ ³Ûó»-

ÉáõÇ Ï³-ñÇùÝ»ñÇÝ ¨

߳ѻñÇÝ 

Տ»ëÝ»É ³ñ¹»Ý ÇëÏ ï»ÕÇ áõÝ»-ó³Í ÷á÷á-ËáõÃÛáõÝ-

Ý»ñÁ

Հ»ï¨»É »ñ»Ë³ÛÇ

÷á÷áËíáÕ Ï³ñÇùÝ»ñÇÝ

ì»ñ³ÑëÏ»É ³ß˳ï³Ý‐ùÇ ÁÝóóùÁ ¨ Ù³ïáõó‐

í³Í ͳé³‐ÛáõÃÛáõÝÝ»ñÇ

áñ³ÏÁ 

Page 222: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

222

Գծագիր 15

Համատեղ գործողությունների մշակմանը համընթաց աճում է նաև

դրանց գնահատման կարևորությունը։ Դա տեղի է ունենում այն պատճա-

ռով, որ ինչպես յուրաքանչյուր բարդ նախաձեռնության պարագայում,

մենք պետք է ստուգենք, թե արդյոք հասնում ենք ի սկզբանե սպասվող

արդյունքներին։ Այս փուլում սոցիալական դեպք վարողն ուղղորդում է

աջակցային ցանցի անդամների մտորումները դեպի նրանց ընթացիկ

գործողություններ` մտապահելով այն ընդհանուր նպատակները, որոնք

սահմանվել են ցանցի ձևավորման և այնուհետև ընդլայնման պահին։ Սո-

ØáÝÇÃáñÇÝ·Ç Ñݳñ³íáñ Ó¨»ñ

ì»ñ³ÑëÏíáÕ ³Ûó»ñ ³í³ñïÇó Ñ»ïá՝ 6 ³ÙÇëÁ Ù»Ï ³Ý·³Ù՝ »ñÏáõ ï³ñÇ

ï¨áÕáõÃÛ³Ùμ

޳ѳéáõÇ Ñ»ï ϳåÇ å³Ñå³ÝáõÙ Ñ»é³ËáëÇ ÙÇçáóáí, ï»Õ»Ï³ïíáõÃÛ³Ý ïñ³Ù³¹ñÙ³Ùμ

î»Õ»Ï³ïíáõÃÛ³Ý Ñ³í³ù³·ñáõÙ ³ÛÉ ³ÕμÛáõñÝ»ñÇó` Ù³ëݳ·»ïÝ»ñ,

ͳé³ÛáõÃÛáõÝÝ»ñ, ·áñͳϳÉáõÃÛáõÝÝ»ñ

¶ñ³ë»ÝÛ³ÏáõÙ ÝáñÇó ѳݹÇåáõÙÝ»ñÇ Ï³½Ù³Ï»ñåáõÙ

³ÝÑñ³Å»ßïáõÃÛ³Ý ¹»åùáõÙ

Page 223: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

223

ցիալական դեպքի վարման տեսանկյունից, ինչպես և այս գործընթացի

այլ փուլերում, սոցիալական դեպք վարողները պետք է խուսափեն սե-

փական չափորոշիչներով ծրագրի իրագործման և արդյունքների ինքնու-

րույն գնահատումից։ Նույնիսկ, եթե նպատակները չեն փոխվել ծրագրի

սկզբից, միևնույնն է, հնարավոր է, որ ընթացիկ գործողությունները նա-

խատեսվածից այլ հունով են ընթացել։ Սակայն ավելի հաճախ այնպես է

պատահում, որ հարկավոր է փոխել նպատակները։ Ընդհանուր աշխա-

տանքի ծավալը որոշում է ցանցը, ոչ թե սոցիալական դեպք վարողը։ Սո-

ցիալական դեպք վարողը պետք է տրամադրի ցանցին բոլոր անհրաժեշտ

տեղեկությունները և ուղղորդի այն հետագա քննարկումներում82:

Վարժություն 1 Ներքոնշյալ դեպքի հիման վրա իրականացրե՛ք դեպքի վարում՝

փուլերով։ Կենտրոն է ուղղորդվել 16–ամյա Հ.–ն, ով հաշվառված է ոստիկա-

նությունում գողության համար։

Հ.–ի ընտանիքը բաղկացած է 4 անդամից։ Հայրը աշխատում է

որպես տաքսու վարորդ, մայրը չի աշխատում։ Երեխան ևս աշխա-

տում է՝ որպես շինարար, դպրոց չի հաճախում, ունի պարտադիր

կրթության վկայական։ Նա ունի նաև կրտսեր քույր՝ 12 տ.։

Դեպքի նախապատմությունը: Հ.–ն ընկերների հետ միասին կա-

տարել է գունավոր մետաղների խմբային գողություն։ Մետաղների

տերը հայտնել է այդ մասին ոստիկանությանը։ Գողացած մետաղը

տղաները վաճառել են և վճարել մոտակա խանութում գոյացած

պարտքերը, ինչպես նաև նշել ընկերներից մեկի ծնունդը։ Գողությու-

նից 2 ամիս անց ընկերներից մեկը պատահաբար հայտնել է ոստիկա-

նությանը, որտեղ նա գտնվում էր մեկ այլ գործով՝ որպես վկա, որ ի-

րենք են կատարել այդ գողությունը։ Տղաներին հրավիրել են ոստիկա-

նություն, հարցաքննել։ Խմբի անդամներին վերցրել են պրոֆիլակտիկ

հաշվառման ոստիկանության անչափահասների բաժնում։

Հ.–ն բավականին ագրեսիվ է իրեն դրսևորում, ոչնչով հետա-

քրքրված չէ, բացի շինարարությունում իր աշխատանքից։ Մերժում է

նաև մասնագիտության ձեռքբերման կարևորությունը, ուսման շա-

րունակության անհրաժեշտությունը։ Ունի արժեքային կողմնորոշ-

ման խնդիրներ, հակասոցիալական վարքը դիտում է որպես ուժի և

                                                            82 «ÆÝï»·ñí³Í ëáóÇ³É³Ï³Ý Í³é³ÛáõÃÛáõÝÝ»ñ: Ò»éù Ù»ÏÝ»É ³é³í»É Ëáó»ÉÇÝ»ñÇݧ,

áõëáõÙÝ³Ï³Ý ÷³Ã»Ã ¹»åù í³ñáÕÝ»ñÇ Ñ³Ù³ñ, ¿ç 65:

Page 224: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

224

հեղինակության կարևոր բաղադրիչ։ Պատճառներից մեկն էլ այն է, որ

ընկերական շրջապատում հակասոցիալական վարքը խրախուսվում

է։ Նրա մտերիմ ընկերները ևս հաշվառված են ոստիկանությունում։

Հ.–ի մոտ նկատվում են տարբեր «դիմակներ». ընկերների շրջանում

նա լիդեր չէ, հնազանդվում է խմբի լիդերին, մինչդեռ ընտանիքում և

կենտրոնում փորձում է հավաստիացնել, որ խմբում լիդերը հենց

ինքն է, և ինքն է որոշումներ կայացնում։ Հեշտությամբ կարող է ստել,

չափազանցնել։ Ակնհայտ է, որ ընկերները նրա համար ռեֆերենտ

խումբ են։

Հ.–ն ունի լարված հարաբերություններ մոր հետ՝ անտեսելով մո-

րը։ Սակայն դրա պատճառն է նաև հայրը, ով ևս անտեսում է մորն ըն-

տանիքում։

6.2. Անչափահաս իրավախախտների սոցիալական դեպքի վարման

գործընթացի առանձնահատկությունները

Երեխաների պաշտպանության համակարգում սոցիալական դեպքի

վարումը համալիր միջոցառումների ամբողջություն է, որն իրականաց-

վում է տարբեր ոլորտների մասնագետների հետ սերտ համագործակցու-

թյամբ և նպատակ է հետապնդում բարելավել երեխայի կյանքի որակը,

պաշտպանել նրա շահերը և իրավունքները։ Այսպիսով՝ դեպքի վարման

հիմնական նպատակն է երեխայի կենսակերպի բարելավումը՝ առավել

ադեկվատ և արդյունավետ միջոցներով83:

Անչափահաս իրավախախտների սոցիալական դեպքի վարման ա-

ռանձնահատկություններն են՝

1. երեխայի շահերի և պահանջմունքների գերակայությունը,

2. շահառուի ակտիվ մոտիվացիան՝ սեփական խնդիրները լուծելու

հարցում,

3. համալիր մոտեցում դեպքին, երբ երեխայի բոլոր խնդիրները և պա-

հանջմունքները դիտարկվում են սեփական իրավիճակի և սոցիալա-

կան միջավայրի համատեքստում,

4. աշխատանքների համակարգում և համագործակցություն հնարավոր

բոլոր կառույցների միջև։

                                                            83  ,,ПСИХОСОЦИАЛЬНЫЙ ПОДХОД В РАБОТЕ С ДЕТЬМИ, НАХОДЯЩИМИСЯ В

КОНФЛИКТЕ С ЗАКОНОМʼʼ. Методические рекомендации. Душанбе –2009, ЮНИСЕФ. 

Page 225: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

225

Դեպքի վարման սկզբունքներն են՝

միջմասնագիտական խմբի անդամների պրոֆեսիոնալիզմ և բարձր

որակավորում,

շահառուի շահերի գերակայություն և ծառայությունների ստացման

կամավորություն,

շահառուի ակտիվ մասնակցություն դեպքի վարման ողջ գործընթա-

ցին և սեփական ներուժի զարգացում,

տեղեկատվության արդյունավետ փոխանակում թիմի անդամների

միջև,

շահառուի մասին տեղեկատվության գաղտնիություն,

օգնության տրամադրման հերթականության և արդյունավետության

ապահովում,

մասնագետների մոտ անհատական պատասխանատվություն տվյալ

սոցիալական դեպքի նկատմամբ,

հանրային ռեսուրսների լիարժեք կիրառում և ծախսերի նվազեցում,

միջմասնագիտական աջակցության որակի և արդյունավետության

մշտական դիտարկում,

միջմասնագիտական թիմի անդամների միջև ծանրաբեռնվածության

արդյունավետ բաշխում։

Անչափահաս իրավախախտների հետ սոցիալական աշխատանքում

սոցիալական դեպքերի վարումը համակարգված և կազմակերպված գոր-

ծընթաց է, որի նպատակն է աջակցել նրանց, ստանալ վերականգնողա-

կան ծառայություններ բազմամասնագիտական թիմի կողմից։

6.3. Սոցիալական դեպքի վարման գործընթացում

միջմասնագիտական թիմի դերը

Արդյունավետ սոցիալական դեպքի վարումը հնարավոր է միջմաս-

նագիտական թիմի արդյունավետ համագործակցության դեպքում։ Մաս-

նավորապես անչափահաս իրավախախտների հետ աշխատանքում

կարևոր է սոցիալհոգեբանական բաղադրիչի հիման վրա ստեղծված միջ-

մասնագիտական թիմը։ Այն իրենից ենթադրում է մարդկանց խումբ, ով-

քեր միավորված են մեկ ընդհանուր նպատակով։ Թիմին բնորոշ է նպա-

տակի համաձայնեցումը, գործառույթների, դերերի և պարտականու-

թյունների հստակ բաժանումը։ Որպես թիմի բնութագրիչներ՝ կարելի է

նշել համագործակցությունը, թիմային աշխատանքի արժեքների և նորմե-

Page 226: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

226

րի ընդունումը, ընդհանուր գործում ներդրում ունենալը, փոխադարձ ա-

ջակցությունը, վստահությունը և անկեղծությունը, գիտելիքների և տեղե-

կատվության փոխանակումը։ Որպես կանոն, անչափահաս իրավա-

խախտների հետ աշխատող միջմասնագիտական թիմի անդամ են հան-

դիսանում սոցիալական աշխատողը, հոգեբանը, սոցիալական մանկա-

վարժը, իրավաբանը և հարակից այլ մասնագետները (ըստ անհրաժեշ-

տության)։ Թիմում ընդգրկվում են նաև այն մասնագետները, ովքեր քա-

ջատեղյակ են ընտանիքից կամ երեխայից, ինչպես, օրինակ՝ երեխայի

հետ աշխատող ոստիկանը, պոլիկլինիկայի բժիշկը, ուսուցիչը և այլն։ Ար-

դյունավետ համագործակցության կարևոր գրավական են հանդիսանում

վստահությունը և տեղեկատվության փոխանակումը թիմի անդամների

միջև, ինչպես նաև պարտականությունների օպտիմալ բաշխումը, այդ

թվում՝ երեխայի և նրա ընտանիքի միջև։

Միջմասնագիտական թիմում սոցիալական աշխատողը հանդիսա-

նում է նաև թիմի համակարգող, ում պարտականությունների մեջ է

մտնում տարբեր մասնագետների գործողությունների համաձայնեցումը։

Սոցիալական դեպքի վարման ժամանակ թիմի կողմից տրամադրվող ծա-

ռայությունները պետք է համապատասխանեն անչափահաս իրավա-

խախտի և նրա ընտանիքի կարիքներին։

Սոցիալական դեպք վարողը խնդիրը դիտարկում է որպես առաջադ-

րանքների մի շարք, որոնք պետք է կատարվեն ոչ թե մեկ մարդու (շահա-

ռուի և մասնագետի), այլ ողջ աջակցային ցանցի կողմից։

Ցանցի բոլոր անդամների ներառումը և հնարավոր գործողություննե-

րի քննարկումները սովորաբար տեղի են ունենում սոցիալական դեպք

վարողի կողմից կազմակերպված հանդիպումների և քննարկումների ժա-

մանակ։ Որպես սոցիալական ցանցի ուղղորդող՝ սոցիալական դեպք վա-

րողը պետք է հասնի երկու նպատակի.

ա. օգնել ցանցին դիտարկելու խնդիրը ոչ թե որպես անհատական

թերի իրավիճակ, այլ որպես ցանցի կողմից դեռևս ոչ բավարար ջանքերի

գործադրում.

բ. սոցիալական դեպք վարողը պետք է հաշվի առնի, որ աջակցային

ցանցը պետք է գործի ակտիվորեն՝ ուղղորդված դեպի հստակ գործողու-

թյունների իրականացում։

Page 227: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

227

Դեպքի վարման գործնական կիրառում

Ս.–ն հաշվառված է ոստիկանության անչափահասների բաժնում՝

մարմնական վնասվածք հասցնելու պատճառով։ Սա շահառուի արդեն

երկրորդ հաշվառումն է. նախկինում ևս նա հաշվառված է եղել

խմբային ծեծկռտուքին մասնակցելու պատճառով (այս դեպքից մոտ

մեկ տարի առաջ)։ Այս անգամ ևս տեղի է ունեցել խմբային կռիվ, որին

ներգրավված են եղել ևս 2 անչափահաս։ Կռվի ժամանակ Ս.–ն հասցրել

է մարմնական վնասվածք չափահաս անձի, որի արդյունքում հարուց-

վել է քրեական գործ։

Այժմ ընթանում է դատական վարույթը, նրան մեղադրանք է առա-

ջադրվել քրեական օրենսգրքի 112–րդ հոդվածի 1–ին մասով, այն է՝

«… դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատ-ճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտան-գավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսո-ղության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ ար-տահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առա-ջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակու-թյան ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվան-դություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում»: Այս

իրավախախտման համար նախատեսվում է 3–7 տարի ազատազրկում։ Երեխան ունի շատ ցածր ինքնագնահատական, ամբիվալենտ

զգացմունքներ, մի կողմից՝ թաքնված մեղքի զգացում ընտանիքի հա-

մար այդքան խնդիրներ ստեղծելու պատճառով, սակայն նաև ուրախ է

ընկերներին աջակցելու համար, ինչի արդյունքում դիտվում է «հերոս»

ընկերների շրջանում։ Դեպքից հետո ընկերների շրջանում լիդեր է, ինչն

առկա չէր նախքան այս միջադեպը։ Ս.–ի մոտ առկա են վախեր՝ ազա-

տազրկվելու հետ կապված։ Ունի արժեքային կողմնորոշման խնդիր-

ներ, հակասոցիալական վարքը դիտում է որպես արժեք։ Ս.–ն ունի նաև

առողջական խնդիրներ՝ սրտի հետ կապված։

Ընտանիքում տիրում են լարված փոխհարաբերություններ, մաս-

նավորապես հոր հետ, ով մեղադրում է որդուն արարքի համար, ընկեր-

ներին պաշտպանելու, ընտանիքին պարտքերի մեջ գցելու համար։

Մայրը փորձում է արդարացնել որդու արարքը և մերժում է, որ իր որ-

դին կարող է նման արարք անել, նա ամեն կերպ արդարացնում է և

Page 228: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

228

նշում, որ որդին միայն պաշտպանվել է և վերցրել ընկերոջ մեղքը իր

վրա։ Այդ ամենի արդյունքում մոր և հոր հարաբերությունները ևս լար-

ված են։ Բացի այդ, Ս.–ի ո՛չ մայրը և ո՛չ հայրը չեն աշխատում, ընտա-

նիքն ունի կուտակված շատ պարտքեր։ Ս.–ն ունի նաև կրտսեր եղբայր,

ում ևս քաջալերում է կիրառել հակասոցիալական վարք։

Ս–ի կապերը սահմանափակվում են ընկերական խմբով, իսկ

զբաղվածությունը` մասնագիտական ուսումնարանով, որտեղ սովո-

րում է վարսահարդարման խմբակում։

Նախքան դեպքի վարման գործընթացի մեկնարկը կարևոր է որո-շել մասնագետների շրջանակը, ովքեր կազմում են երեխայի սոցիալա-կան ցանցը, և որոշել միջմասնագիտական թիմի կազմը։ Մասնավորա-պես երեխայի սոցիալական ցանցն են կազմում` Ս.–ի մայրը և հայրը,

ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող տեսուչը,

կրթական հաստատությունը,

դատարանը,

զբաղվածության տարածքային գործակալության մասնագետ:

Այս մարդկանց/կառույցներին է գումարվում նաև միջմասնագի-

տական թիմը` սոցիալական դեպք վարողի համակարգմամբ։ Մասնա-

վորապես երեխայի հետ աշխատող միջմասնագիտական թիմը կկազ-

մեն`

սոցիալական դեպք վարողը,

սոցիալական աշխատողը,

հոգեբանը,

փաստաբանը,

բժիշկը:

Այս փուլում ցանցը դեռևս չի կարող տնօրինել խնդիրը. այն դեռ

կայացած չէ և թույլ է։ Չնայած այս հանգամանքին` դեպքը վարողը աշ-

խատում է՝ ելնելով դրանից, և փորձում է բարելավել ինչպես ցանցը,

այնպես էլ նրա գործնական կարողությունները։

Դեպք վարողը միաժամանակ հանդիսանում է և՛ ցանցի անդամ, և՛

ցանցի ուղղորդող։ Այս երկակի դերը պահպանվելու է աջակցության

ողջ գործընթացի ժամանակ։

Page 229: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

229

6.4. Անչափահաս իրավախախտների հետ սոցիալական

աշխատանքում անհրաժեշտ պրակտիկ հմտություններ

6.4.1. Համակարգի քարտեզագրումը84

Մեզոմակարդակում աշխատանքներն իրականացնելիս շատ

կարևոր է իրականացնել համակարգի քարտեզագրում, որը կօգնի թիմի

աշխատանքներն առավել արդյունավետ կառուցել։ Քարտեզի կազմումն

իրականացվում է անչափահասների արդարադատության համակարգի

վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու միջոցով՝ ներառելով ցանկա-

ցած ներպետական գործընթաց։ Ստացված քարտեզի հիման վրա իրա-

կանացվում է գործընթացի ընդհանուր ղեկավարում և իրազեկում։

Քարտեզագրումն ինքնանպատակ չէ։ Այն միջոց է՝ վերարտադրելու և

ներկայացնելու ընդհանուր համակարգը։ Քարտեզագրման մեջ են նե-

րառվում առանձին հաստատությունները և անձինք, որոնք պատասխա-

նատու են իրավախախտ երեխաների վերաբերյալ որոշումներ կայացնե-

լու և ծառայություններ մատուցելու համար, ինչպես նաև առհասարակ ե-

րեխաների պաշտպանությամբ զբաղվող կառույցները։ Ըստ գտնվելու

վայրի՝ քարտեզագրման մակարդակները ևս կարող են դասակարգվել՝

տեղական,

շրջանային,

տարածաշրջանային կամ կենտրոնական։

Համակարգի քարտեզը թույլ է տալիս պարզել տեղեկատվության բո-

լոր համապատասխան աղբյուրները և պետք է արտահայտի անչափա-

հասների արդարադատության համակարգի հետևյալ կողմերը.

1. օրենքները, որոնք վերաբերում են իրավախախտ երեխաներին,

ներառյալ քրեական և քրեակատարողական ոլորտի համապատասխան

օրենքները, քրեադատավարական օրենսգիրքը, անչափահասների ար-

դարադատության համակարգի վերաբերյալ հատուկ օրենսդրությունը, ե-

րեխայի պաշտպանության կամ բարեկեցության մասին օրենքները, հա-

մապատասխան պետական քաղաքականությունը, հրահանգները և տե-

ղական ենթաօրենսդրական ակտերը.

2. երեխաների համար նախատեսված ծառայությունների ամբողջու-

թյունը, ներառյալ այն մարմինները կամ հաստատությունները, որոնք

պատասխանատու են հետևյալ բնագավառների համար.

                                                            84 §²Ýã³÷³Ñ³ëÝ»ñÇ ·áñÍ»ñáí ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý áÉáñïÇ óáõó³ÝÇßÝ»ñÇ ã³÷Ù³Ý

áõÕ»óáõÛó¦, زÎ, ÜÛáõ Úáñù, 2006:

Page 230: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

230

պատիժն իրականացնող կառույցներ,

երեխայի բարեկեցությունն ապահովող կառույցներ։

Օրենքների վերլուծության դեպքում պետք է առնվազն պարզվի

հետևյալ խնդիրներին վերաբերող իրավական նորմերի առկայու-

թյունը.

ներպետական օրենսդրությամբ ո՞վ է համարվում երեխա,

քրեական պատասխանատվության տարիքը,

արդյո՞ք գոյություն ունեն միայն երեխաներին վերաբերող որոշա-

կի հանցակազմեր,

արդյո՞ք նախատեսված է հատուկ քրեադատավարական օրենս-

դրություն երեխաների վերաբերյալ,

գործի արդարադատական լուծման հնարավորությունը,

երեխայի կողմից իրավախախտում կատարելու փաստը պարզե-

լու նպատակով հետաքննություն իրականացնելու և քրեական

գործ հարուցելու համար պատասխանատու անձինք,

իրավախախտ երեխաների վերաբերյալ վերջնական որոշում կա-

յացնելու համար պատասխանատու իրավասու մարմինները,

պատժատեսակները, որոնց կարող է դատապարտվել երեխան,

երեխայի նկատմամբ նշանակված միջոցների կատարումը վե-

րահսկելու համար պատասխանատու անձինք,

սոցիալական ծառայությունների դերակատարությունը երեխայի

ձերբակալման կամ իրավասու մարմնի կողմից նրա նկատմամբ

գործ հարուցելու ժամանակ։

Հատված «Անչափահասների գործերով արդարադատության

ոլորտի ցուցանիշների չափման ուղեցույց»–ից, ՄԱԿ, Նյու Յորք, 2006

Համապատասխան օրենքների և համակարգերի մասին իրազեկվա-

ծությունն ինքնին բավարար չէ՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ու-

նենում օրենքը խախտած երեխայի հետ։ Անհրաժեշտ է նաև հասկանալ օ-

րենքների և համակարգերի միջև կապը։ Հարց է ծագում. ի՞նչ է սպասվում

այն երեխային, ով գործ է ունենում անչափահասների արդարադատու-

թյան համակարգի հետ։ Իրականում համակարգի քարտեզի վերջնական

ձևակերպման համար պահանջվում է «երեխայամետ» մոտեցում, որի

պայմաններում հաշվի են առնվում առանձին իրավախախտ երեխայի

շահերը, և որտեղ նրա հետագա տեղաշարժը վերահսկվում է։ Ո՞ր մար-

մինների կամ հաստատությունների հետ ամենից առաջ առնչություն կու-

Page 231: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

231

նենա իրավախախտ երեխան։ Սկզբնական շրջանում որտե՞ղ կկրի պա-

տիժը։ Ո՞վ է իրավասու երկարաձգելու քննության նախնական փուլը։ Այ-

նուհետև ո՞ւ ր կարող է փոխադրվել երեխան։

Մարմինները և հաստատությունները որոշելու համար հարկավոր է

սկսել նրանցից, որոնց հետ երեխան առնչվում է առաջին հերթին, իսկ

դրանից հետո պարզել, թե ուր է նա փոխադրվել` տեղեկացվելու համար,

թե ինչպես է երեխան առնչվում համապատասխան այլ համակարգերի

հետ։

Այդ կապերը կարելի է պատկերել սլաքային գծապատկերի տեսքով,

որը համակարգային քարտեզի հիմքն է կազմում։ Այդ քարտեզի նպա-

տակն է սխեմատիկ ձևով ցույց տալ երեխայի տեղաշարժը տվյալ երկրի

համակարգի ներսում։ Բացի այդ, քարտեզում կարելի է լրացուցիչ տեղե-

կատվություն հավելել գործող օրենքների և այս կամ այն մարմնի կամ

հաստատության գործունեության դաշտի վերաբերյալ։

Եթե փորձենք պատկերել ՀՀ անչափահասների արդարադատության

ոլորտի հիմնական կառույցների քարտեզը, ապա կարևոր է նախ առանձ-

նացնել բոլոր կառույցները, որոնք աշխատում են օրենքի հետ խնդիրներ

ունեցող երեխայի հետ։ Այդ կառույցներն են՝

ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող բաժիններ,

համայնքային վերականգնողական կենտրոններ,

ՏԻՄ (Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին՝ Երևա-

նում, իսկ մարզերում՝ Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունք-

ների պաշտպանության բաժիններ),

համայնք. Խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովներ,

Արդարադատության նախարարության ենթակայության տակ գոր-

ծող դատարաններ,

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ,

այլընտրանքային պատիժների կիրառման ծառայություն,

ՀԿ սեկտորում գործառնող կառույցներ,

կրթական հաստատություններ:

Page 232: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

232

Գծագիր 9. Անչափահաս իրավախախտների հետ աշխատող կա-

ռույցների քարտեզի օրինակ

6.4.2. Ցանցային աշխատանքի առանձնահատկությունները

Արդյունավետ ցանցը ընդգրկված մասնակիցների կարիքներին ար-

ձագանքն է, և այն զարգանում, գործում և կառավարվում է նրանց կողմից

սկզբից մինչև վերջ։ Արդյունավետ ցանցը բավարարում է համաձայնեց-ված նպատակները և խնդիրները, որոնք որոշվել են մասնակիցների կող-մից։ Սեփականության և անդամների մասնակցության այս հարցը վճռա-կան է ցանցի հաջողության համար, և պետք է ուշադրություն դարձվի ցանցի զարգացման բոլոր փուլերին։ Սա մի սկզբունք է, որի մասին ան-

հրաժեշտ է հիշել ցանցի առաջընթացի յուրաքանչյուր փուլի ընթացքում։

Ցանցի զարգացումն ընթանում է երեք փուլերով։ Դրանք են՝

հետազոտում. տեսլականի կիսում և քննարկում ապագա ցանցի

պոտենցիալ անդամների շրջանում,

կազմավորում. անհատներին և խմբերին միասին հավաքագրե-

լու փուլ՝ ցանցի զարգացումը ծրագրավորելու համար,

գործողություն. միացյալ ռազմավարությունների և խնդիրների ի-

րագործում և ցանցի բուռն զարգացում։

Այս եռափուլ գործընթացը մասնակիցներին հնարավորություն է

տալիս.

àëïÇϳÝáõ-ÃÛ³Ý ²¶´

ìÎ

ºÆä´/ ÀκÆä´

ÊÐÐ

¸³ï³ñ³ÝÝ»ñ

§²μáí۳ݦ ՔԿՀ

²ÛÉÁÝïñ³Ýù³ÛÇÝ å³ïÇÅÝ»ñÇ ÏÇñ³é-Ù³Ý Í³é³ÛáõÃÛáõÝ

ÐԿ–Ý»ñ

ÎñÃ³Ï³Ý Ñ³ëï³ïáõ-

ÃÛáõÝÝ»ñ

ì³ñ¹³ß»ÝÇ ÃÇí 1 ÏñóѳٳÉÇñ

Page 233: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

233

ճանաչել միմյանց և հիմք դնել արդյունավետ փոխհարաբերություն-

ների,

որոշել ցանցի զարգացման հեռանկարները՝ բազմապատկելով իրենց

ծառայությունների ներգործությունը,

որոշել առանձին դեպքերում միասնական գործողությունների ցանկը։

Համագործակցությունը պլանավորված գործողություն է, որը կազ-

մակերպվում է մեկ կամ մի քանի սոցիալական աշխատողների կողմից,

պրակտիկայում կրում է փոխհարաբերությունների բնույթ և ենթադրում է

մարդկանց միավորող գործողություն։ Համագործակցությունը հնարավո-

րություն է տալիս մարդկանց համախմբել իրենց ջանքերը և ստանալ ի-

րական արդյունքներ85:

Որպես կանոն, սոցիալական աշխատանքի մասնագետներն աշխա-

տում են երկու ուղղությամբ`

1. հանդիսանում են համագործակցությունը ձևավորողներ.

2. հանդիսանում են սուպերվայզեր և «կառավարում են» առաջին խմ-

բի մասնագետներին՝ ձևավորելու և ամրապնդելու փոխհարաբերություն-

ները ցանցի ներսում։

Ցանցային աշխատանքի գաղափարը՝ որպես փոխհարաբերություն

այլ փոխհարաբերությունների հետ աշխատելու համար, առաջացնում է

հարց. իսկ որո՞նք են այլ փոխհարաբերությունները։ Սոցիալական աշ-

խատանքում այս եզրույթը կիրառվում է որպես բնական օգնող ցանց կամ

բնական վերին ցանց։ Խոսելով ընդհանրական՝ բնական ցանցը հանդի-

սանում է սոցիալական իրականությունը, որը դիմակայում է արտաքին

դիտարկմանը։ Ձևայնացված միջամտության տեսանկյունից դա այն է, ինչ

սոցիալական աշխատողները տեսնում են, երբ առաջին անգամ դիտար-

կում են մարդկանց, ովքեր անմիջականորեն ներգրավված են բարեկեցու-

թյան ապահովման խնդրում86:

«Բնական» ենթադրվում են այն փոխհարաբերությունները, որոնք

առկա են եղել խմբում նախքան սոցիալական աշխատողի մուտք գործելը

և ուղեցույց հանդիսանալը։ Դրանք ընթացիկ հարաբերություններն են, ո-

րոնք չեն ղեկավարվում ինչ–որ մեկի կողմից։ Բնական–օգնող փոխհարա-

բերությունները կարող են հանդիսանալ հիմնական և կարող են գոյու-

թյուն ունենալ ոչ միայն նախքան պրակտիկ մասնագետների միջամտու-

թյունը, այլև նախքան խնդրի գիտակցելը։ Այսինքն՝ դեռևս նախքան խնդ-

րի ծագելը ներգրավված մարդիկ հանդիսանում են բնական–օգնող ցան-

                                                            85 Fabio Folgheraiter “Relational Social Work toward Networking and Societal Practices”, p. 163–225.

86 ÜáõÛն ïեÕáõÙ, ¿ç 163–225: 

Page 234: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

234

ցը, իսկ դրանից հետո արդեն խնդրի լուծման բուն գործողություններում

ներգրավված մարդիկ հանդիսանում են երկրորդային ցանցը։ Այս տե-

սանկյունից շատ կարևոր է ապահովել բնական և երկրորդային ցանցերի

միջև օգնող հարաբերությունների ձևավորումը և կայացումը։

Շատ կարևոր է հասկանալ, թե բնական միջավայրի մասնակիցների

միջև ինչպիսի փոխհարաբերություններ են տիրում։ Ընդհանուր առմամբ,

բնական միջավայրում մասնակիցների միջև փոխհարաբերությունները

լինում են մի քանի ձևի.

1. ոչ համագործակցային, երբ մասնակիցները գործում են միևնույն

տիրույթում, սակայն չեն համագործակցում, և յուրաքանչյուրն ունի նպա-

տակին հասնելու իր մեխանիզմները.

2. հանդիսանում է համագործակցային կամ օգնող փոխհարաբերու-

թյունների դասական մոդելը, երբ մասնակիցները հստակ կիսում են դե-

րերը և պարտականությունները, հստակ պլանավորում են խնդրին հաս-

նելու մեխանիզմները.

3. խառը մոդելը, երբ մասնակիցները պարբերաբար փոխում են ռազ-

մավարությունը համագործակցայինից ոչ համագործակցային, և ընդհա-

կառակը։

Ցանցային համագործակցությունն ունի նաև ինքնաբուխ բնույթ։

Ցանցի յուրաքանչյուր անդամ հանդիսանում է անկախ անդամ և կարող է

ազդել այլ անդամների վրա, ինչպես նաև կրել նրանց ազդեցությունը։ Յու-

րաքանչյուր անդամ նաև կարող է ազդել ինչպես խնդրի, այնպես էլ ուրիշ-

ների վրա, ովքեր այդ խնդրի վրա ևս ունեն ազդեցություն։

Օգնող ցանցը ունի իր ուրույն նպատակները և դինամիկան, որն ա-

վելին է, քան իր անդամների նպատակների մեխանիկական գումարը. այդ

տեսանկյունից այն ունի նաև որոշակի ինքնաբուխ (սպոնտան) բնույթ և

կառավարման տեսանկյունից պահանջում է մեծ ջանքեր ֆասիլիտատո-

րից, որպեսզի կարողանա նպաստել ցանցի արդյունավետ գործառնմանը։

6.4.3. Հարցազրույցի արդյունավետ իրականացման հմտությունները

Հարցազրույցի իրականացման հմտությունների զարգացումն իրենից

ենթադրում է շարունակական գործընթաց։

Արդյունավետ հարցազրույցը վճռական դեր է խաղում, քանի որ այն

հանդիսանում է հիմք սոցիալական աշխատողի միջամտության պլանա-

վորման և հետագայում նաև միջամտության իրականացման համար։

Page 235: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

235

Արդյունավետ հարցազրույցի ներքո սոցիալական աշխատողից պա-

հանջվում են հետևյալ մասնագիտական հմտությունները.

իրազեկվածություն այն մասին, թե որքանով է սեփական վարքն ազ-

դում շահառուի հետ մասնագիտական փոխհարաբերությունների

ստեղծման վրա.

մարդկանց հասկանալու ունակություն` ոչ միայն անցյալի վերաբե-

րյալ իրազեկվածություն, որը կարող է առավել մոտիվացնել մարդ-

կանց, այլ նաև ունակություն՝ ուսումնասիրելու, թե ինչ մոտիվացիա-

ների համալիր է թաքնված շահառուի վարքի տակ.

որոշ տեխնիկաներ, որոնք կարող են օգնել սոցիալական աշխատո-

ղին կիրառել վերոնշյալ երկու հմտություններն իր պրակտիկայում և

այդպիսով երաշխավորել արդյունավետ հարցազրույց։

Մինչև հարցազրույցը Հարկավոր է նախօրոք պլանավորել հարցազրույցը.

1. Ո՞րն է հարցազրույցի նպատակը։

2. Ի՞նչ հարցերի եք ցանկանում անդրադառնալ։

3. Եթե երկու սոցիալական աշխատողներ են ներկա գտնվում աշխա-

տանքի ընթացքում, ո՞րն է նրանցից յուրաքանչյուրի դերը։

4. Ինչպիսի՞ դժվարությունների կարող եք հանդիպել, ինչպե՞ս եք

պատրաստվում դրանց անդրադառնալ:

Հարցազրույցի մեկնարկ

1. Դիտարկե՛ք, թե որտեղ եք պատրաստվում իրականացնել հարցազ-

րույցը։ Եթե դա կազմակերպություն է, փորձե՛ք գտնել որևէ մասնա-

վոր տարածք, որն առավել հանգիստ և հարմարավետ է։ Եթե տու-

նայց է, հաշվի՛ նստեք շահառուի ցանկությունների հետ, ինչպես նաև

կարևորեք այն, թե ով է ներկա գտնվում հարցազրույցի ընթացքում։

Եթե տունը չափազանց բազմամարդ է, դա կարող է դժվարացնել

տարվող աշխատանքը, և պետք է լինել չափազանց ճկուն, որպեսզի

կարողանալ ապահովել որոշակի մասնավոր տարածք։ Ինչպես, օրի-

նակ՝ կարող եք առաջարկել շահառուին դուրս գալ միասին զբոսնե-

լու։

Հարկավոր է ուշադրություն դարձնել շահառուի ժեստերին։ Երբ

հարցազրույց եք անցկացնում գրասենյակում, համոզվեք, որ նվազագույ-

նի են հասցված ֆիզիկական խոչընդոտները մասնագետի և շահառուի

միջև։ Ինչպես, օրինակ`

Page 236: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

236

փորձեք բացառել սեղանի առկայությունը Ձեր և շահառուի միջև.

հնարավորինս փորձեք բացառել տարբեր բարձրությունների վրա

գտնվող աթոռների օգտագործումը։

Օրինակ, եթե կա նստելու տեղ, փորձեք նստել անմիջապես շահա-

ռուի կողքին, այդպիսով Դուք ստիպված չեք լինի խոսել նրա հետ մեծ

տարածություն հաղթահարելու միջոցով։

Եթե առաջին անգամ եք հանդիպում շահառուի հետ, չմոռանաք՝

1. նշել Ձեր անունը, պաշտոնը,

2. նշել կազմակերպության անվանումը,

3. բացատրել կազմակերպության դերը և հնարավորության դեպքում

տալ շահառուին կազմակերպության տեղեկատվական թերթիկի

օրինակ։

Բացատրե՛ք շահառուին, որ Դուք՝

1. հավաքագրում եք փաստացի տեղեկություններ նրա ընտանիքի վե-

րաբերյալ, ինչպես, օրինակ` անունները, հասցեն, ծննդյան տարե-

թվերը և այլն, որոնք կօգնեն հասկանալ ընտանիքի դրությունը և

կնպաստեն ընտանիքի հետ հետագա աշխատանքի համար գործո-

ղությունների պլանի մշակմանը.

2. կատարում եք որոշակի գրառումներ, որպեսզի համոզվեք, որ ամեն

բան կհիշեք և բաց չեք թողնի տրամադրված տեղեկատվության և ոչ

մի կետ։

Հարցազրույցի ընթացքը Անհրաժեշտ է հիշել, որ կան որոշակի այլ խոչընդոտներ, որոնք ազ-

դում են սոցիալական աշխատողի և շահառուի միջև արդյունավետ փոխ-

հարաբերությունների հաստատման վրա։ Սա իր մեջ կարող է ներառել`

շահառուի զգացմունքները,

սոցիալական աշխատողի կեցվածքը:

Այս խոչընդոտները հաշվի առնելով` պետք է կարողանալ ստեղծել

այնպիսի պայմաններ շահառուի համար, որպեսզի նա իրեն զգա հարգ-

ված, ինչպես նաև զգա, որ իրեն լսում են և հասկանում։

Ուշադիր և ակտիվ լսելու ունակությունը կարևորագույնն է սոցիա-

լական աշխատանքում, որը ներառում է՝

տեսողական կապի պահպանումը (անշուշտ, ոչ գնահատողական

կոնտակտի առկայություն),

Page 237: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

237

ձայնարկությունների օգտագործումը, ինչպես՝ «մմ», «ահա», «հա»,

ոչ վերբալ հաղորդակցությունը, ինչպես, օրինակ՝ գլխով շարժումնե-

րի օգտագործումը, որոնք կարող են վկայել, որ շահառուն հասկաց-

ված է։

Հիշե՛ք, որ հարցադրումների օգտագործումը հետապնդում է բազում

նպատակներ, դրանք են`

տեղեկատվության ստացում,

զգացմունքների, կարծիքների, մտքերի և գաղափարների, տեսակե-

տերի ուսումնասիրություն,

օգնություն շահառուին և սոցիալական աշխատողին՝ հասնելու հա-

մաձայնության հետագա աշխատանքների իրականացման վերաբե-

րյալ:

Արդյունավետ հարցադրումների օգտագործման տեխնիկան կարող է

օգնել սոցիալական աշխատողին զարգացնելու սեփական հմտություննե-

րը և ընտրելու համապատասխան հարցեր, որոնք կտարբերվեն հար-

ցաքննությունից, մասնավորապես սա կարևոր է հենց անչափահաս իրա-

վախախտների հետ սոցիալական աշխատանքում։

Հնարավորինս փորձեք հաճախ օգտագործել բաց հարցեր. դրանք

շահառուին հնարավորություն են տալիս մտածել և առավելապես

հիմնավոր արտահայտվել։ Բաց հարցերը հնարավորություն են տա-

լիս սոցիալական աշխատողին խուսափել հետագա ավելորդ հարցե-

րից։ Օրինակ՝ «Ինչպե՞ս Դուք Ձեզ զգացիք այդ իրադարձության

հետևանքով». սա բավականին տեղ է թողնում շահառուին մտածելու

համար, քան եթե հարցնեք. «Դա ստիպե՞ց Ձեզ զայրացած զգալ»։

Խուսափեք «ինչո՞ւ» պարունակող հարցերից. դրանք կարող են որ-

պես գնահատող հարց հնչել և խոչընդոտել վստահության մթնոլոր-

տի ձևավորմանը։ Օրինակ՝ «Դուք փախա՞ք դեպքի վայրից» հարցի

փոխարեն ձևակերպեք հարցը հետևյալ կերպ. «Ո՞րն էր հանդիսացել

դեպքի վայրից Ձեր փախուստի գլխավոր պատճառը»։

Խոսափեք միաժամանակ մի քանի հարց տալուց։

Խուսափեք հարցերից, որոնք կարող են ստիպել շահառուին մտածել,

որ Դուք ղեկավար եք։ Օրինակ՝ «Ես ստիպված եմ մտածել, որ Դուք

իրոք տխուր եք զգացել Ձեզ, իրո՞ ք դա այդպես է», փոխարենը հարց-

րեք. «Ինչպե՞ս Ձեզ զգացիք այդ պահին»:

Page 238: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

238

Խուսափե՛ք կարծրատիպային մտածելակերպից։

Հիշեք, որ չպետք է ընդհատել շահառուին և առաջ քաշել սեփական

ակնկալիքները, ժամանակ տրամադրեք նրան խոսելու և մտածելու հա-

մար։

Ռեֆլեքսիայի կիրառման միջոցով սոցիալական աշխատողը կարող

է շահառուին հետ փոխանցել նրա արտահայտած մտքերը։ Այս տեխնի-

կայի կիրառումը ունի 2 չափազանց կիրառելի նպատակ.

1. Այն օգնում է շահառուին հասկանալ արտահայտած մտքերի բուն ի-

մաստը և հասկանալ՝ արդյո՞ք իրեն ճիշտ են հասկացել:

2. Այն օգնում է նաև մասնագետին համոզվել, որ ճիշտ է հասկացել շա-

հառուի ասելիքը։

Հարցեր ստուգման համար

1. Որո՞նք են սոցիալական դեպքի վարման փուլերը։

2. Նկարագրե՛ք ցանցային աշխատանքի բովանդակությունը։

3. Նկարագրե՛ք հարցազրույցի կիրառման առանձնահատկու-

թյունները սոցիալական աշխատանքում։

4. Ովքե՞ր են ընդգրկված միջմասնագիտական թիմում։

5. Ո՞րն է քարտեզագրման հիմնական նպատակը։

Page 239: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

239

Հավելվածներ

Գլուխ 2.

2.1. Հատվածներ երեխաների իրավունքների

մասին կոնվենցիայից

Հոդված 37. Մասնակից պետություններն ապահովում են, որ.

ա) ոչ մի երեխա չենթարկվի խոշտանգումների կամ այլ դաժան, ան-

մարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Ո՛չ մահա-

պատիժ, ո՛չ ցմահ բանտարկություն, որն ազատման հնարավորություն չի

նախատեսում, չի սահմանվում տասնութ տարին չլրացած անձանց կող-

մից կատարված հանցագործությունների համար.

բ) ոչ մի երեխա չզրկվի ազատությունից անօրինական կամ կամայա-

կան կերպով։ Երեխայի ձերբակալությունը, կալանքը կամ ազատա-

զրկումն իրականացվում են համաձայն օրենքի, գործադրվում են միայն

որպես ծայրահեղ միջոց և, որքան հնարավոր է, կարճ ժամանակամիջո-

ցով.

գ) ազատությունից զրկված յուրաքանչյուր երեխա օգտվի մարդասի-

րական վերաբերմունքից և մարդկային անօտարելի արժանապատվու-

թյան նկատմամբ հարգանքից՝ հաշվի առնելով նրա տարիքի անձանց

պահանջմունքները։ Մասնավորապես ազատությունից զրկված յուրա-

քանչյուր երեխա պետք է առանձնացվի մեծահասակներից, եթե միայն չի

համարվում, որ երեխայի լավագույն շահերից ելնելով, հարկավոր չէ այդ

անել և պետք է իրավունք ունենա կապ պահպանել իր ընտանիքի հետ՝

նամակագրության և տեսակցությունների միջոցով, բացառությամբ հա-

տուկ հանգամանքների.

դ) ազատությունից զրկված յուրաքանչյուր երեխա պետք է իրավունք

ունենա անհապաղ օգտվելու համապատասխան իրավական և այլ օգնու-

թյունից, ինչպես նաև դատարանի կամ այլ իրավասու, անկախ և անկողմ-

նակալ մարմնի առաջ վիճարկելու իրեն ազատությունից զրկելու օրինա-

կանությունը և անհապաղ որոշում ակնկալելու նման ցանկացած գործո-

ղության կապակցությամբ։

Հոդված 39. Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրա-

ժեշտ բոլոր միջոցները՝ նպաստելու համար դաժան վերաբերմունքի, շա-

հագործման կամ չարաշահման ցանկացած ձևի, խոշտանգումների կամ

Page 240: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

240

ցանկացած այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմուն-

քի կամ պատժի, զինված ընդհարումների զոհ դարձած երեխայի ֆիզիկա-

կան կամ հոգեբանական վերականգնմանը և սոցիալական վերաինտեգր-

մանը։

Նման վերականգնումը և վերաինտեգրումն իրականացվում են երե-

խայի առողջությունը, ինքնահարգանքը և արժանապատվությունն ապա-

հովող պայմաններում։

Հոդված 40

1. Մասնակից պետությունները ճանաչում են մեղադրվող կամ քրեա-

կան օրենսդրությունը խախտած համարվող յուրաքանչյուր երեխայի ի-

րավունքը՝ արժանանալու այնպիսի վերաբերմունքի, որը նպաստում է

նրա արժանապատվության և նշանակալիության զգացումի զարգացմա-

նը, երեխայի մեջ ամրապնդում է հարգանքը մարդու իրավունքների և ու-

րիշների հիմնարար ազատությունների նկատմամբ, և որի դեպքում հաշ-

վի են առնվում երեխայի տարիքը և հասարակության մեջ նրա վերաին-

տեգրման ու հետագա դրական դեր խաղալուն նպաստելու ցանկալիու-

թյունը։

2. Այդ նպատակով և ուշադրության առնելով համապատասխան մի-

ջազգային փաստաթղթերի դրույթները՝ մասնակից պետությունները

մասնավորապես ապահովում են, որ.

ա) ոչ մի երեխա չմեղադրվի կամ չճանաչվի որպես քրեական օ-

րենսդրությունը խախտող այն գործողությունների կամ անգործունեու-

թյան պատճառով, որոնք դրանք կատարելու պահին արգելված չեն եղել

ներպետական կամ միջազգային իրավունքով.

բ) մեղադրվող կամ քրեական օրենսդրությունը խախտած համարվող

յուրաքանչյուր երեխա ունենա առնվազն հետևյալ երաշխիքները.

1) համարվի անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել՝ համա-

ձայն օրենքի.

2) անհապաղ և անմիջականորեն կամ, անհրաժեշտության դեպքում,

ծնողների կամ օրինական խնամակալների միջոցով տեղեկացվի իր դեմ

ներկայացված մեղադրանքների մասին և ստանա իրավաբանական կամ

այլ համապատասխան օգնություն՝ իր պաշտպանությունը նախապատ-

րաստելիս և իրականացնելիս.

3) իր գործի կապակցությամբ որոշում կայացվի իրավասու, անկախ

և անկողմնակալ մարմնի կամ դատարանի կողմից արդար քննության ըն-

թացքում՝ օրենքի համաձայն՝ փաստաբանի կամ համապատասխան այլ

Page 241: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

241

անձի, և, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահերին, մասնավո-

րապես հաշվի առնելով նրա տարիքը կամ վիճակը, ծնողների կամ օրի-

նական խնամակալների ներկայությամբ.

4) չհարկադրվի վկայություն տալու կամ մեղքը խոստովանելու, ինք-

նուրույն կամ այլ անձանց օգնությամբ հարցաքննելու մեղադրող կողմի

վկաներին և հավասարության պայմաններում ապահովելու պաշտպա-

նության կողմի վկաների մասնակցությունը և նրանց հարցաքննումը.

5) քրեական օրենսդրությունը խախտած համարվելու դեպքում հնա-

րավորություն ունենա այդ որոշման և դրա արդյունքում կիրառված ցան-

կացած միջոցի վերանայման՝ վերադաս իրավասու, անկախ և անկողմ-

նակալ մարմնի կամ դատարանի կողմից՝ օրենքի համաձայն.

6) ստանալու թարգմանչի անվճար օգնություն, եթե երեխան չի հաս-

կանում գործածվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով.

7) լիովին հարգվի նրա անձնական կյանքի անձեռնմխելիությունը

քննության բոլոր փուլերում։

3. Մասնակից պետությունները ձգտում են նպաստել մեղադրվող

կամ քրեական օրենսդրությունը խախտած համարվող երեխաների

նկատմամբ հատկապես կիրառելի օրենքների, ընթացակարգերի, մար-

մինների և հաստատությունների ստեղծմանը, մասնավորապես.

ա) այն նվազագույն տարիքի սահմանմանը, որից ցածր երեխաները

համարվում են անընդունակ՝ խախտելու քրեական օրենսդրությունը,

բ) անհրաժեշտության և ցանկալիության դեպքում նման երեխաների

նկատմամբ միջոցներ ձեռնարկել, առանց դատաքննության դիմելու, մար-

դու իրավունքների լիակատար պաշտպանության և իրավական երաշ-

խիքների պահպանման պայմանով։

4. Անհրաժեշտ է այնպիսի բազմազան միջոցառումների առկայու-

թյունը, ինչպիսիք են խնամքի, խնամակալության և հսկողության մասին

հրամանները, խորհրդատվական ծառայությունները, փորձաշրջանի

նշանակումը, դաստիարակությունը, կրթական և մասնագիտական

պատրաստության ծրագրերը և առանձին հաստատություններում խնամ-

քի այլընտրանքային այլ ձևեր, որոնք ապահովում են երեխայի նկատ-

մամբ նրա բարեկեցությանը, ինչպես նաև դրությանն ու հանցագործու-

թյան բնույթին համապատասխանող վերաբերմունք։

Page 242: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

242

2.2. Միավորված ազգերի կամակերպության նվազագույն

ստանդարտ կանոնները անչափահասների նկատմամբ

արդարադատություն իրականացնելու վերաբերյալ.

Պեկինյան կանոններից հատված

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

1. Հիմնական նպատակները

1.1. Անդամ պետությունները պետք է, իրենց ընդհանուր շահերին

համապատասխան, ձգտեն նպաստել անչափահաս տղայի կամ աղջկա և

նրա ընտանիքի բարեկեցությանը։

1.2. Անդամ պետությունները պետք է ձգտեն պայմաններ ստեղծել,

որոնք հնարավորություն կտան դեռահասի համար բովանդակալից

կյանք ապահովել, որը կյանքի այն փուլում, երբ տղան կամ աղջիկը առա-

վել հակված են ոչ ճիշտ վարքագծի, բարերար ազդեցություն կունենա

հանցագործությունների և իրավախախտումների հնարավորությունից ա-

ռավել չափով զերծ անձի զարգացման և կրթություն ստանալու համար։

1.3. Անհրաժեշտ է բավականաչափ ուշադրություն նվիրել դեռահա-

սի բարեհաջողությանն օժանդակելու նպատակով դրական միջոցների

բոլոր հնարավոր աղբյուրներին, ներառյալ ընտանիքը, կամավորները և

հասարակության ուրիշ խմբեր, ինչպես նաև դպրոցները, հասարակական

այլ հաստատություններ, որպեսզի կրճատվի օրենքի կողմից միջամտու-

թյան անհրաժեշտությունը, օրենքի հետ կոնֆլիկտի մեջ եղած դեռահասի

հետ վարվելաձևը լինի արդյունավետ, արդարացի և մարդասիրական։

1.4. Անչափահասների նկատմամբ արդարադատությունը պետք է

յուրաքանչյուր երկրի ազգային զարգացման ընթացքի հիմնական բա-

ղադրիչ մասը հանդիսանա` բոլոր անչափահասների համար սոցիալա-

կան արդարությունը բազմակողմանիորեն ապահովելու շրջանակներում՝

այսպիսով միաժամանակ օժանդակելով երիտասարդության պաշտպա-

նությանը և հասարակության մեջ ապահովելով խաղաղ կարգ ու կանոն։

1.5. Սույն կանոնները պետք է իրագործվեն յուրաքանչյուր անդամ

պետությունում գոյություն ունեցող տնտեսական, սոցիալական և մշա-

կութային պայմաններին համապատասխան։

1.6. Անհրաժեշտ է պարբերաբար զարգացնել ու կոորդինացնել ան-

չափահասներին առնչվող արդարադատության ծառայությունները, այդ

ծառայությունների անձնակազմերի որակավորումը, ներառյալ նրանց մե-

Page 243: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

243

թոդները, մոտեցումները և վերաբերմունքը անհրաժեշտ մակարդակի

բարձրացնելու ու պահելու նպատակով։

2. Կանոնների կիրառման ոլորտը և օգտագործվող սահմանումները

2.1. Հետևյալ նվազագույն ստանդարտ կանոնները անաչառ կերպով

կիրառվում են անչափահաս իրավախախտների նկատմամբ՝ անկախ ռա-

սայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, հավատքից, քաղաքական կամ այլ

համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դա-

սակարգային կամ այլ դրության տարբերությունից։

2.2. Սույն Կանոնների նպատակների համար անդամ պետություննե-

րը, իրենց իրավական համակարգերին և ըմբռնումներին համապատաս-

խան, կիրառում են հետևյալ սահմանումները.

ա) անչափահաս է համարվում այն երեխան կամ երիտասարդը, որը

իրավախախտման համար, գործող իրավական համակարգի շրջանակնե-

րում, կարող է ենթարկվել պատասխանատվության մեծահասակի նկատ-

մամբ գործադրվող պատասխանատվության ձևից տարբերվող ձևով.

բ) գործող իրավական համակարգի շրջանակներում օրենքով

պատժվող յուրաքանչյուր արարք (գործողություն կամ գործողության բա-

ցակայություն) իրավախախտում է.

գ) անչափահաս իրավախախտ է երեխան կամ երիտասարդը, որը

կասկածվում է իրավախախտում կատարելու մեջ կամ, ինչպես պարզվել

է, կատարել է այն։

2.3. Պետք է ջանքեր գործադրել յուրաքանչյուր ազգային օրենսդրու-

թյան շրջանակներում համալիր օրենքներ, կանոններ, դրույթներ ընդու-

նելու համար, որոնք անմիջականորեն վերաբերեն անչափահաս իրավա-

խախտներին և այն ատյաններին ու հիմնարկներին, որոնց իրավասու-

թյանն են վերաբերում անչափահասների նկատմամբ արդարադատու-

թյան իրականացումը, և որոնք կոչված են.

ա) բավարարելու անչափահաս իրավախախտների զանազան պա-

հանջները՝ դրա հետ միասին պաշտպանելով նրանց հիմնական իրա-

վունքները,

բ) բավարարելու հասարակության պահանջները,

գ) անշեղորեն և անաչառ կերպով կյանքում կիրառելու նշյալ կանոն-

ները։

Page 244: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

244

3. Կանոնների կիրառման ոլորտների ընդլայնումը

3.1. Կանոնների համապատասխան դրույթները կիրառվում են ոչ մի-

այն անչափահաս իրավախախտների, այլ նաև այն անչափահասների

նկատմամբ, որոնք կարող են պատասխանատվության ենթարկվել ամեն

մի կոնկրետ արարքի համար, որն անպատժելի է մեծահասակների կող-

մից կատարվելու դեպքում։

3.2. Պետք է ջանքեր գործադրել Կանոններում շարադրված

սկզբունքների ազդեցությունը տարածելու բոլոր անչափահասների վրա,

որոնց նկատմամբ սոցիալական ապահովության և խնամակալության

հաստատման միջոցներ են ձեռնարկվում։

3.3. Պետք է ջանքեր գործադրել Կանոններում շարադրված

սկզբունքների ազդեցությունը նաև չափահաս երիտասարդ իրավա-

խախտների վրա տարածելու համար։

4. Քրեական պատասխանատվության տարիքը

4.1. Այն իրավական համակարգերում, որոնցում ընդունվում է «ան-

չափահասների քրեական պատասխանատվության տարիք» հասկացու-

թյունը, այդպիսի տարիքի ցածր սահմանը չպետք է հաստատվի շատ

ցածր տարիքային մակարդակով՝ հաշվի առնելով զգացմունքային, հոգե-

կան և մտավոր հասունության գործոնները։

5. Արդարադատության նպատակներն անչափահասների վերաբե-

րյալ

5.1. Անչափահասների վերաբերյալ արդարադատության համա-

կարգն ուղղված է առաջին հերթին անչափահասի բարեկեցության ապա-

հովմանը, որպեսզի անչափահաս իրավախախտների վրա ազդեցություն

գործող ցանկացած միջոց միշտ համաչափ լինի ինչպես իրավախախտի

անհատական առանձնահատկություններին, այնպես էլ իրավախախտ-

ման հանգամանքներին։

6. Դիսկրեցիոն (ազատ գործելու/ընտրության) լիազորությունների

ծավալը

6.1. Նկատի առնելով անչափահասների զանազան հատուկ պա-

հանջմունքները, նաև ունեցած միջոցների բազմազանությունը՝ դատա-

քննության բոլոր փուլերում, արդարադատություն իրականացնելու տար-

բեր մակարդակներում, այդ թվում՝ հետաքննության, դատաքննության,

դատավճռի որոշման և դատավճռի իրականացման հսկողության իրա-

Page 245: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

245

գործման փուլերում, անչափահասների վերաբերյալ պետք է նախատեսել

դիսկրեցիոն լիազորությունների համապատասխան ծավալ։

6.2. Դրա հետ միասին պետք է ջանքեր գործադրել դիսկրեցիոն իրա-

վասությունների իրագործման բոլոր փուլերում և մակարդակներում հա-

մապատասխան հաշվետվության ապահովման համար։

6.3. Դիսկրեցիոն լիազորություններն օգտագործող անձինք պետք է

ունենան անհրաժեշտ որակավորում կամ պատրաստվածություն` իրենց

պարտականություններին և լիազորություններին համապատասխան`

դրանք խելացիորեն կիրառելու համար։

7. Անչափահասների իրավունքները

7.1. Դատավարական հիմնական երաշխիքները, ինչպես անմեղու-

թյան կանխավարկածը, առաջադրված մեղադրանքի մասին տեղյակ պա-

հելու իրավունքը, ցուցմունքներ տալուց հրաժարվելու իրավունքը, ծնող-

ների կամ խնամակալի մասնակցության իրավունքը, վկաների հետ առե-

րեսման և նրանց խաչաձև հարցաքննության իրավունքը, բարձրագույն

ատյաններին բողոքարկելու իրավունքը պետք է երաշխավորված լինեն

դատաքննության բոլոր փուլերում։

8. Գաղտնապահության ապահովումը

8.1. Անչափահասների գաղտնիքի պահպանման իրավունքը պետք է

հարգվի բոլոր փուլերում, աղջկա կամ տղայի` անհարկի հրապարակայ-

նությունից կամ անվանարկելուց խուսափելու համար։

8.2. Սկզբունքորեն չպետք է հրապարակվի ոչ մի տեղեկատվություն,

որը կարող է անչափահաս իրավախախտի անձը մատնանշել։

9. Պաշտպանական վերապահություն

9.1. Սույն կանոններում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես ՄԱԿ–ի

կողմից ընդունված Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն

ստանդարտ կանոնների և միջազգային հանրության կողմից ընդունված և

երիտասարդ անձանց պաշտպանությանը և նրանց խնամքին:

Page 246: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

246

2.3. ՀՀ Քրեական օրենսգիրք

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԺԻ

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Քաղվածք ՀՀ Քրեական օրենսգրքից

ԳԼՈՒԽ 14. ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԺԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 85. ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԻԺԸ

1. Անչափահասները քրեական պատասխանատվության են են-

թարկվում, և նրանց նկատմամբ պատիժ է նշանակվում սույն օրենսգրքի

դրույթներին համապատասխան` հաշվի առնելով սույն բաժնում նախա-

տեսված կանոնները։

2. Հանցանք կատարած անչափահասի նկատմամբ կարող է նշա-

նակվել պատիժ, կամ կարող են նշանակվել դաստիարակչական բնույթի

հարկադրանքի միջոցներ։

ՀՈԴՎԱԾ 86. ՊԱՏԺԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Անչափահասների նկատմամբ նշանակվող պատժի տեսակներն են`

1) տուգանքը,

2) հանրային աշխատանքները,

3) կալանքը,

4) որոշակի ժամկետով ազատազրկումը։

ՀՈԴՎԱԾ 87. ՏՈՒԳԱՆՔԸ

1. Տուգանքը կիրառվում է անչափահասի ինքնուրույն վաստակի

կամ այնպիսի գույքի առկայության դեպքում, որի վրա կարող է տարած-

վել բռնագանձում։

Page 247: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

247

2. Տուգանքը նշանակվում է պատիժ նշանակելու պահին Հայաստա-

նի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի

տասնապատիկից հինգհարյուրապատիկի չափով։

ՀՈԴՎԱԾ 88. ԿԱԼԱՆՔԸ

Կալանքը տասնհինգ օրից երկու ամիս ժամկետով նշանակվում է

դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին լրացած անչափահա-

սի նկատմամբ։

ՀՈԴՎԱԾ 89. ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԸ (89–րդ հոդվածի 1–ին մասն ուժը

կորցրել է 24.12.04 ՀՕ–67–Ն օրենք)

2. Ազատազրկումն անչափահասների նկատմամբ նշանակվում է`

1) ոչ մեծ ծանրության հանցագործության համար` առավելագույնը

մեկ տարի ժամկետով, իսկ միջին ծանրության հանցագործության հա-

մար` առավելագույնը երեք տարի ժամկետով,

2) մինչև տասնվեց տարին լրանալը կատարած ծանր կամ առանձ-

նապես ծանր հանցանքի համար` առավելագույնը յոթ տարի ժամկետով,

3) տասնվեցից մինչև տասնութ տարին լրանալը կատարած ծանր

կամ առանձնապես ծանր հանցանքի համար` առավելագույնը տասը

տարի ժամկետով։

(89–րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ–67–Ն օրենք)

ՀՈԴՎԱԾ 90. ՊԱՏԻԺ ՆՇԱՆԱԿԵԼԸ

1. Անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի են

առնվում նրա կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկանի

զարգացման աստիճանը, առողջության վիճակը, անձի այլ առանձնա-

հատկություններ, ինչպես նաև նրա վրա այլ անձանց ազդեցությունը։

2. Մինչև տասնվեց տարին լրանալը միջին ծանրության, ծանր կամ

առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց նկատմամբ ազա-

տազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գե-

րազանցել յոթ տարին։

3. Տասնվեցից մինչև տասնութ տարին լրանալը միջին ծանրության,

ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց նկատմամբ

ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող

գերազանցել տասը տարին։

Page 248: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

248

4. Ըստ դատավճիռների համակցության` ազատազրկման ձևով նշա-

նակվող վերջնական պատիժը չի կարող գերազանցել տասներկու տա-

րին։

ՀՈԴՎԱԾ 91. ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ`

ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱ-

ՌԵԼՈՎ

1. Առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատա-

րած անչափահասը դատարանի կողմից կարող է ազատվել քրեական

պատասխանատվությունից, եթե դատարանը որոշի, որ նրա ուղղվելը

հնարավոր է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների կի-

րառմամբ։

2. Անչափահասի նկատմամբ դատարանը կարող է նշանակել դաս-

տիարակչական բնույթի հարկադրանքի հետևյալ միջոցները.

1) նախազգուշացում.

2) ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կամ տեղական ինք-

նակառավարման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերա-

հսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողությանը հանձ-

նելն առավելագույնը վեց ամիս ժամկետով.

3) պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելը` դա-

տարանի սահմանած ժամկետում.

4) ժամանցի ազատության սահմանափակումը և վարքագծի նկատ-

մամբ հատուկ պահանջների սահմանումն առավելագույնը վեց ամիս

ժամկետով։

3. Դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն ի-

րականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ դատարանն անչա-

փահասի նկատմամբ կարող է նշանակել դաստիարակչական բնույթի

հարկադրանքի այլ միջոցներ։

4. Անչափահասի նկատմամբ կարող է միաժամանակ նշանակվել

դաստիարակչական բնույթի հարկադրանքի մի քանի միջոց։

5. Եթե անչափահասը դաստիարակչական բնույթի հարկադրանքի

միջոցից պարբերաբար խուսափում է, ապա տեղական ինքնակառավար-

ման մարմնի կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկո-

ղություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ նյութերն

ուղարկվում են դատարան` նշանակված միջոցը վերացնելու և անչափա-

Page 249: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

249

հասին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու

համար։

6. Նոր հանցանք կատարելիս անչափահասը քրեական պատասխա-

նատվության ենթակա չէ նախկին հանցագործության համար, եթե վերջի-

նիս կապակցությամբ նրա նկատմամբ կիրառվել է դաստիարակչական

բնույթի հարկադրանքի միջոց։

ՀՈԴՎԱԾ 92. ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻ-

ՋՈՑՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

1. Նախազգուշացումը անչափահասի արարքով պատճառած վնա-

սի, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված հանցանքների կրկնա-

կի կատարման հետևանքների պարզաբանումն է անչափահասին։

2. Հսկողության հանձնելը ծնողների կամ նրանց փոխարինող ան-

ձանց կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն

իրականացնող իրավասու մարմնի կամ տեղական ինքնակառավարման

մարմնի վրա անչափահասի նկատմամբ դաստիարակչական ներգործու-

թյան և նրա վարքագծի նկատմամբ վերահսկողության պարտականու-

թյուն դնելն է։

3. Պատճառված վնասը հարթելու պարտականությունը դրվում է`

հաշվի առնելով անչափահասի գույքային դրությունը և նրա մոտ համա-

պատասխան աշխատանքային ունակությունների առկայությունը։

4. Ժամանցի ազատության սահմանափակումը և անչափահասի

վարքագծի նկատմամբ հատուկ պահանջների սահմանումը կարող են

նախատեսել որոշակի վայրեր այցելելու, ժամանցի որոշակի ձևերի, այդ

թվում` մեխանիկական տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապ-

ված արգելք, օրվա որոշակի ժամերից հետո տանից դուրս գտնվելու, ա-

ռանց տեղական ինքնակառավարման մարմնի համաձայնության այլ

վայրեր ուղևորվելու իրավունքի սահմանափակում։ Անչափահասին կա-

րող է նաև ուսումնական հաստատություն վերադառնալու կամ տեղա-

կան ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ աշխատանքի տեղա-

վորվելու պահանջ ներկայացվել։

Page 250: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

250

ՀՈԴՎԱԾ 93. ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱ-

ՐԱԿՉԱԿԱՆ ԿԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ–ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԱՍՏԱ-

ՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ

1. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անչափա-

հասը կարող է պատժից ազատվել, եթե դատարանը որոշի, որ պատժի

նպատակներին կարելի է հասնել նրան անչափահասների հատուկ ու-

սումնադաստիարակչական կամ բժշկական–դաստիարակչական հաս-

տատությունում տեղավորելու միջոցով։

2. Հատուկ ուսումնադաստիարակչական կամ բժշկական–դաստիա-

րակչական հաստատությունում տեղավորելը նշանակվում է առավելա-

գույնը երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան չափահաս դառնալը։

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասում նշված հաստա-

տություններում գտնվելը կարող է վաղաժամկետ դադարեցվել, եթե դա-

տարանը ուսումնադաստիարակչական կամ բժշկական–դաստիարակչա-

կան հաստատության ղեկավարի միջնորդությամբ որոշի, որ անչափա-

հասը տվյալ միջոցը կրելու կարիք այլևս չունի։

ՀՈԴՎԱԾ 94. ՊԱՏԺԻ ԿՐՈՒՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ

ԱԶԱՏԵԼԸ

Անչափահաս տարիքում հանցանք կատարած և ազատազրկման

դատապարտված անձի նկատմամբ պատիժը կրելուց պայմանական վա-

ղաժամկետ ազատում կարող է կիրառվել, եթե դատապարտյալը փաս-

տացի կրել է`

1) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար նշա-

նակված պատժի ոչ պակաս, քան մեկ քառորդը.

2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս,

քան մեկ երրորդը.

3) առանձնապես ծանր հանցագործության համար նշանակված

պատժի ոչ պակաս, քան կեսը։

(94–րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ–97–Ն, 24.12.04 ՀՕ–67–Ն օրենքներ)

ՀՈԴՎԱԾ 95. ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ՊԱՏ-

ԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԵՏԵ-

ՎԱՆՔՈՎ

Մինչև տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձին վա-

ղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխա-

Page 251: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

251

նատվությունից կամ պատժից ազատելիս սույն օրենսգրքի 75–րդ և 81–րդ

հոդվածներով նախատեսված վաղեմության ժամկետները համապա-

տասխանաբար կրճատվում են կիսով չափ։

ՀՈԴՎԱԾ 96. ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՐՈՒՄԸ

1. Ազատազրկման հետ չկապված պատիժը կրելուց հետո անձի

դատվածությունը համարվում է մարված։

2. Մինչև տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձանց

համար սույն օրենսգրքի 84–րդ հոդվածով նախատեսված դատվածությու-

նը մարվելու ժամկետները կրճատվում են և համապատասխանաբար

հավասար են`

1) մեկ տարվա` միջին ծանրության հանցագործության համար ազա-

տազրկումը կրելուց հետո.

2) երեք տարվա` ծանր հանցագործության համար ազատազրկումը

կրելուց հետո.

3) հինգ տարվա` առանձնապես ծանր հանցագործության համար ա-

զատազրկումը կրելուց հետո։

2.4. Առաջարկություններ՝

ուղղված ԱԱ համակարգի բարելավմանը ՀՀ–ում

Հատված «Անչափահասների գործերով դատավարությունների դի-տարկում» հաշվետվությունից, էջ 78–82։ Ամբողջական հաշվետվությունը տե՛ս http։//www.osce.org/hy/yerevan/84568

Կրճատել անչափահասների նկատմամբ որպես խափանման միջոց

կիրառված կալանավորումների տևողությունը՝ առավելագույնը

մինչև 6 ամիս։

Աջակցել Փաստաբանների պալատին` մասնավոր փաստաբանների

համար անչափահասների արդարադատության հատուկ դասըն-

թացներ կազմակերպելու գործում։

Երաշխավորել երեխայի իրավունքների և լավագույն փորձի վերա-

բերյալ թեմաների պաշտոնական ներմուծումը մասնագետների կր-

թության և աշխատանքի վայրում անցկացվող վերապատրաստման

Page 252: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

252

դասընթացների ծրագրերում, ապահովել կրկնվող, կայուն և հետևո-

ղական դասընթացներ։

Մամուլին և լրատվամիջոցներին արգելել հեռարձակելու, հրապա-

րակելու անչափահասի անունը, լուսանկարը կամ որևէ այլ տեղե-

կություն, որոնք կարող են բացահայտել երեխայի ինքնությունը։

Գաղտնի պահել երեխայի անունը դատարանի որոշման մեջ կամ այլ

փաստաթղթերում, որոնք հրապարակվում են։

Դատավորները պետք է ձեռնպահ մնան տեսակետներ արտահայ-

տելուց կամ մեկնաբանություններ կատարելուց, որը վերաբերում է

ամբաստանյալի հանցանքի հանդեպ իրենց դիրքորոշմանը։

Պետք է անցկացվեն դատավորների վերապատրաստման դասըն-

թացներ անմեղության կանխավարկածի և դրա իրացման արդյուն-

քում սխալների նվազեցման թեմայով։

Դատավորի կողմից անմեղության կանխավարկածի պահանջի

խախտումը պետք է օրինական հիմք հանդիսանա՝ (1) դատավորի

պարտադիր ինքնաբացարկման, (2) եթե այդ դատավորը հրաժար-

վում է ինքնաբացարկումից, դատավճիռը չեղյալ համարելու, (3) դա-

տավորների վրա կարգապահական պատասխանատվության միջոց-

ներ կիրառելու համար։

Երաշխավորել դատավորների` քրեադատավարական օրենսդրու-

թյան պահանջներին հետևելը և անչափահաս ամբաստանյալների ի-

րավունքները պատշաճ բացատրելը։

Խուսափել անչափահաս ամբաստանյալների, տուժողների, վկաների

կամ դատական նիստի այլ մասնակիցների նկատմամբ հոգեբանա-

կան կամ այլ կարգի ճնշում գործադրելուց։

Ապահովել դատական քննությունը ժամանակին սկսելը՝ առանց

որևէ չարդարացված ուշացումների։

Հնարավորինս տեսանելի դարձնել անչափահասի նկատմամբ վե-

րաբերմունքը, որը պետք է հստակ տարանջատվի չափահաս ամ-

բաստանյալների նկատմամբ վերաբերմունքից, հատկապես ձայնի

հնչերանգով, խոսքի կառուցվածքով, դիմելաձևով։ Անհրաժեշտ է լի-

նել ապրումակցող, նրբանկատ, միևնույն ժամանակ` օրենսդրության

խիստ պահանջները հստակ կիրառելու առումով։

Հնարավորինս ապահովել անչափահասների ակտիվ ներգրավվա-

ծությունը դատավարության ընթացքին։ Մասնավորապես` խոսքում

օգտագործելով իրավական տերմիններ, միևնույն ժամանակ ապա-

հովել, որ անչափահասը հասկանա իր իրավունքները և պարտակա-

Page 253: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

253

նությունները, իրեն տրված հարցերը և շուրջը կատարվող իրադրու-

թյունները։

Անհրաժեշտության դեպքում (խոսքի խանգարում, հաղորդակցման

դժվարություն, բարձր ագրեսիվություն, նյարդահոգեկան անկայու-

նություն և այլն) դատավարության ընթացքում ապահովել նեղ մաս-

նագետների ներկայությունը (արատաբան, լոգոպեդ, կլինիկական

հոգեբան և այլք)։

Բարձրացնել դատավորների ինքնատիրապետման, զգացողություն-

ների կառավարման, նյարդահոգեկան կայունության մակարդակը։

Դատարանում պահպանել հարմար, նվազ սթրեսային և էմոցիոնալ

տեսակետից հանգիստ մթնոլորտ։ Նիստերի տևողությունը հնարա-

վորության սահմաններում պետք է կրճատել՝ յուրաքանչյուրը մինչև

1 ժամ՝ անչափահասի կենտրոնացվածությունը պահպանելու ժամ-

կետը։

Հանրային պաշտպանի գրասենյակի պաշտպաններից և մասնավոր

փաստաբաններից ձևավորել անչափահասների գործերով մասնա-

գիտացված խումբ։

Բարելավել փաստաբանների կողմից տրամադրվող իրավաբանա-

կան ծառայությունների որակը՝ վերապատրաստման դասընթացնե-

րի և, անհրաժեշտության դեպքում, այլ միջոցառումների օգնությամբ։

Պաշտպանի կողմից տրամադրվող ծառայությունները պետք է հա-

մալրվեն նաև հոգեբանասոցիալական աջակցությամբ։ Բուհական

ուսումնառության ծրագրի փոփոխությունը ևս կարող է օգտակար

լինել վերոհիշյալ խնդրի լուծման համար։

Անչափահասների գործերով մասնագիտացված պաշտպանի գործու-

նեության հիմնական կիզակետը պետք է լինի իր հաճախորդի ապա-

գան և նրա այն խնդիրների լուծումը, որոնք կարող էին ենթադրյալ

հակաիրավական վարքագծի պատճառ հանդիսանալ, այլ ոչ թե գոր-

ծերի շուտափույթ վարումը։ Պաշտպանի համար պետք է առաջնա-

հերթ լինի այնպիսի գործողությունների ծրագրումը, որոնք կապահո-

վեն գործի ելքի՝ ազատությունից զրկելու հետ չկապված լուծումներ։

Օգտվելով պաշտպան—հաճախորդ փոխադարձ վստահելի հարա-

բերություններից՝ պաշտպանները պետք է մշակեն հաճախորդի կա-

րիքներին համապատասխանեցված անհատականացված լուծում-

ներ, որոնց միջոցով կնվազեցվի քրեական արդարադատության հա-

մակարգի հետ հետագա շփումների հավանականությունը։

Page 254: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

254

Անչափահասների գործերով արգելել դատական քննության արա-

գացված կարգի կիրառումը։

Դատավորները պետք է անվերապահորեն կիրառեն առկա իրավա-

կան երաշխիքներ՝ թույլատրելով անչափահասների կողմից արդար

դատաքննության իրավունքի որոշ երաշխիքներից գիտակցաբար և

կամավոր հրաժարումը։

Անչափահասների գործերով դատական քննությունների արագացու-

մը չպետք է պայմանավորվի մեղքի ընդունմամբ։

Բոլոր դեպքերում անչափահասի՝ իր կարծիքը հայտնելու իրավուն-

քը պետք է խստորեն պահպանվի։

Անչափահասների հանցագործությունների կանխարգելման արդյու-

նավետ ծրագրեր իրականացնելու համար պետք է բացահայտել և

համարժեքորեն գնահատել անչափահասների սոցիալտնտեսական

և հոգեբանական պայմանները։

Վերանայել գործող ներպետական օրենքները, ընթացակարգերն ու

գործելաոճը և համոզվել, որ անչափահաս տուժողների և վկաների

պաշտպանության միջազգային չափորոշիչներն ամբողջությամբ

պահպանվում են ՀՀ օրենսդրությամբ։ Ընդունել անչափահաս տու-

ժողների և վկաների պաշտպանության մասին հատուկ օրենք՝ հիմք

ընդունելով Վկաների պաշտպանության տիպային օրենքը, որը պա-

րունակում է տուժողի և վկայի արդյունավետ պաշտպանության

նվազագույն անհրաժեշտ երաշխիքներ։

Խիստ պատժամիջոցներ կիրառել այն դեպքում, երբ անչափահաս-

ները հարցաքննվել են՝ որպես վկա և հետագայում ճանաչվել են մե-

ղադրյալ։

Կազմակերպել պարբերական հանդիպումներ արդարադատություն

իրականացնող մասնակից կողմերի հետ (առանց մեղադրյալի ներ-

կայության), որոնք ներգրավված են անչափահասի յուրաքանչյուր

գործով՝ քննարկելու գործի լուծման մինչդատական տարբերակները,

իսկ դատապարտյալների դեպքում՝ ազատազրկման այլընտրան-

քային պատիժներ կիրառելու տարբերակները։

Դատավորները պետք է արձագանքեն ճնշումների, բռնությունների,

վատ վերաբերմունքի մասին բոլոր հայտարարություններին և

դրանք փոխանցեն պատկան մարմիններին` քննություն անցկացնե-

լու համար։

Ընդլայնել պաշտպանության միջոցների գործող ցուցակը՝ կարևորե-

լով անչափահասների ֆիզիկական պաշտպանությունը։

Page 255: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

255

Վերանայել պաշտպանության միջոցների կիրառման պրակտիկան և

նախաձեռնել բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկում՝ այդ մի-

ջոցների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու համար։

Նվազեցնել հնարավոր բռնությունների դեպքերը՝ օգտագործելով, օ-

րինակ` օժանդակությունը ցուցմունքի տրմանը կամ անչափահաս

ամբաստանյալների հարցաքննության ժամանակ ներգրավել հոգե-

բան փորձագետներին։

Դատարանի դահլիճում դատավորի, դատախազի կամ պաշտպանի

հարցաքննությունները նույնպես պետք է անցկացվեն անչափահա-

սին հարմարեցված պայմաններում և մասնագետների օժանդակու-

թյամբ։

Մեղադրյալ անչափահասի հետագա բռնությունները կանխելու հա-

մար մշակել հոգեբանասոցիալական միջոցառումների ծրագրեր (մի-

այն այն դեպքերում, երբ անչափահասն ակնհայտորեն հոգեկան հի-

վանդություն ունի, դատարանը պետք է դիմի հոգեբույժի խորհր-

դատվությանը, եթե անչափահասն ի վիճակի չէ մասնակցելու դա-

տական նիստին, կամ երբ պաշտպանությունն առաջարկում է դիմել

հոգեբանական աջակցությանը)։

Կազմակերպել վերապատրաստման համապատասխան դասըն-

թացներ, ընտրության ընթացակարգեր, ինչպես նաև անչափահաս-

ների հետ աշխատող տվյալ մասնագետների (կրթության, հոգեբա-

նասոցիալական և բժշկության ոլորտի մասնագետներ, իրավաբան-

ներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում` դա-

տավորներ և ոստիկանության աշխատակիցներ) համար հասանելի

դարձնել կրթական և տեղեկատվական ծրագրերը, որպեսզի մասնա-

գիտական մեթոդները, մոտեցումները բարելավվեն՝ երեխաների

նկատմամբ ավելի արդյունավետ և հոգատար վերաբերմունք ձևավո-

րելու համար։

Իրականացնել հարցաքննության մեթոդների մանրակրկիտ անկախ

ուսումնասիրություն՝ համոզվելու համար, որ ցուցմունքները տրվել

են հոժարակամ և չեն կորզվել բռնությամբ՝ օգտվելով անչափահասի

խոցելիությունից։

Մեկ այլ փաստաթղթի՝ «Հայաստանում անչափահասների գործերով

արդարադատության ոլորտի բարեփոխման ձեռքբերումների գնահա-

տում», առաջարկություններն են՝

Page 256: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

256

Անհրաժեշտ է ձեռնամուխ լինել համայնքային կենտրոնների գոր-

ծունեության ընդլայնմանը։ Այս կենտրոնների գոյությունը կարևոր

նախապայման է կոնֆլիկտային վարք ցուցաբերող անչափահասնե-

րին հասարակությունում ինտեգրելու և նրանց լիարժեք կյանքի հա-

մար նախադրյալներ ստեղծելու համար։ Կենտրոնները կարող են

նպաստել անչափահասների ազատազրկման դեպքերի նվազեցմանը

և ազատազրկման այնպիսի բացասական հետևանքների կանխմա-

նը, ինչպիսիք են ստիգմատիզացիան, անազատության ընթացքում

սոցիալական կապիտալի, ազատ կյանքում կենսագործունեության

որոշ հմտությունների կորուստը և այլն։

Հրատապ միջոցառումներ են անհրաժեշտ ոստիկանությունում ան-

չափահասների ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների,

նրանց արժանապատվությունը վիրավորող գործողությունների, հո-

գեբանական ճնշումների և սպառնալիքների կանխման, ինչպես նաև

ոստիկանության աշխատակիցների կոմպետենտության և անաչա-

ռության բարձրացման ուղղությամբ։

Հրատապ և կարևոր է հանրային պաշտպանի ինստիտուտի բարե-

փոխումը, այլապես անչափահասների իրավական պաշտպանվա-

ծությունը կախված է լինում ֆինանսական գործոնից։ Այս ինստի-

տուտի կայացումը կարևոր է բոլոր անչափահասների իրավական

պաշտպանվածությունն անկախ նրանց սոցիալական նկարագրից և

նրանց ընտանիքի եկամուտներից ապահովելու համար։ Միջոցա-

ռումներ են անհրաժեշտ հանրային պաշտպանների կոմպետենտու-

թյան, բարեխղճության և անաչառության բարձրացման ուղղությամբ։

Կարևոր է անչափահասների արդարադատության համակարգում

անչափահասների իրավունքների պաշտպանության բարձրացումը։

Այս առումով անհրաժեշտ է ձեռնարկել միջոցառումներ հետաքննու-

թյան և դատավարության ընթացքում անչափահասների իրավունք-

ների տեղեկացվածության բարձրացման, դրանց պաշտպանության և

դրանց ոտնահարման դեպքերի կանխման ուղղությամբ։

Որքանով ուսումնասիրության արդյունքները թույլ են տալիս դատել,

փորձաշրջանին ու այլընտրանքային պատժին անչափահասները

հաճախ վերագրում են սոսկ վերահսկողության գործառույթներ։

Փորձաշրջանի և այլընտրանքային պատժի արդյունավետությունը

բարձրացնելու տեսանկյունից նպատակահարմար է առաջին հեր-

թին փորձաշրջան անցնող կամ այլընտրանքային պատիժ կրող ան-

չափահասներին ավելի լավ բացատրել ազատազրկում չենթադրող

Page 257: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

257

պատիժների նպատակը։ Անչափահասների վերականգնմանը

նպաստելու համար խորհուրդ է տրվում նաև նրանց ներգրավել

կրթական, արվեստի կամ սպորտի խմբակներում, ինչպես նաև

տրամադրել հոգեբանական աջակցություն և աշխատանք գտնելու

հարցում խորհրդատվություն։

Անհրաժեշտ է զարգացնել անչափահասների ՔԿՀ–ի գործունեության

արդյունավետ կողմերը։ Մասնավորապես՝ միջոցառումներ ձեռնար-

կել արհեստագործական խմբակների գործառնության զարգացման,

դրանցում հնարավորինս շատ անչափահասներ ներգրավելու և

դրանց գործառնության պայմանները բարելավելու ուղղությամբ։

Միջոցառումներ են անհրաժեշտ ազատազրկման վայրերից վերա-

դարձած անչափահասների վերաինտեգրման և ազատության մեջ

նրանց լիարժեք կյանքի ապահովման համար։ Վերականգնողական

ծառայություններն անհրաժեշտ են ազատված անչափահասներին

անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրե-

լու, աշխատանք գտնելու, կրթությունը շարունակելու և այլ հարցե-

րում աջակցելու համար։ Նման կենտրոնների գոյությունը կարևոր է

ոչ միայն անչափահասների վերականգնման և վեաինտեգրման, այլև

կրկնահանցագործության դեպքերի նվազեցման համար, քանի որ,

ինչպես ցույց են տալիս ուսումնասիրության արդյունքները, որպես

կանոն, երկրորդ անգամ անչափահասները հանցանք են գործում հե-

տազատազրկման կյանքում հիմնախնդիրներ ունենալու և վերաին-

տեգրման խոչընդոտների պատճառով։

Գլուխ 3

3.1. Պատժի ինստիտուտի կիրառման ժամկետների

տարբերությունը չափահասի և անչափահասի համար

Պայմանական վաղաժամկետ

ազատում կարող է կիրառվել մի-

այն, եթե չափահաս դատապարտ-

յալը փաստացի կրել է՝

Անչափահաս տարիքում

հանցանք կատարած և ազա-

տազրկման դատապարտված

անձի նկատմամբ պատիժը կրե-

լուց պայմանական վաղաժամ-

կետ ազատում կարող է կիրառ-

վել, եթե դատապարտյալը փաս-

Page 258: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

258

1) ոչ մեծ կամ միջին ծանրու-

թյան հանցագործության համար

նշանակված պատժի ոչ պակաս,

քան մեկ երրորդը.

2) ծանր հանցագործության

համար նշանակված պատժի ոչ

պակաս, քան կեսը.

3) առանձնապես ծանր հան-

ցագործության, բացառությամբ

սույն մասի 4–րդ կետով նախա-

տեսված հանցագործությունների

համար, ինչպես նաև նախկինում

պայմանական վաղաժամկետ ա-

զատված անձի (եթե պայմանական

վաղաժամկետ ազատումը վերաց-

վել է սույն հոդվածի վեցերորդ մա-

սով նախատեսված հիմքերով)

նկատմամբ նշանակված պատժի ոչ

պակաս, քան երկու երրորդը.

4) Քրեական օրենսգրքի 104–

րդ հոդվածի երկրորդ մասով, 132–

րդ հոդվածի երկրորդ, երրորդ մա-

սերով, 132.2–րդ հոդվածի երկրորդ,

երրորդ մասերով, 138–րդ հոդվածի

երրորդ մասով, 139–րդ հոդվածի

երրորդ մասով, 175–րդ հոդվածի

երրորդ մասով, 217–րդ հոդվածի ե-

րկրորդ և երրորդ մասերով, 218–րդ

հոդվածի երրորդ մասով, 221–րդ

տացի կրել է՝

1) ոչ մեծ կամ միջին ծան-

րության հանցագործության հա-

մար նշանակված պատժի ոչ

պակաս, քան մեկ քառորդը.

2) ծանր հանցագործության

համար նշանակված պատժի ոչ

պակաս, քան մեկ երրորդը.

3) առանձնապես ծանր

հանցագործության համար նշա-

նակված պատժի ոչ պակաս,

քան կեսը։

4) անչահասների դեպքում

նման առանձնահատկություն

նախատեսված չէ։

Page 259: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

259

հոդվածի երկրորդ և երրորդ մասե-

րով, 222–րդ հոդվածի առաջին մա-

սով, 266–րդ հոդվածի երրորդ մա-

սով, 269–րդ հոդվածի երրորդ մա-

սով, 299–րդ հոդվածի առաջին մա-

սով, 305–րդ հոդվածով, 384–րդ

հոդվածի երկրորդ մասով, 387–րդ

հոդվածի երկրորդ մասով, 388–րդ

հոդվածի երկրորդ մասով, 389–րդ

հոդվածով, 390–րդ հոդվածի առա-

ջին և երրորդ մասերով, 391–րդ

հոդվածի երրորդ մասով, 392–րդ,

393–րդ և 394–րդ հոդվածներով նա-

խատեսված հանցագործություննե-

րի համար նշանակված պատժի ոչ

պակաս, քան երեք քառորդը։

Գլուխ 4

4.1. Քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրան-

քային միջոցներով

Հատված «Անչափահասների գործերով դատավարությունների դի-տարկում» հաշվետվությունից, էջ 21–23։ Ամբողջական հաշվետվությունը տե՛ս http։//www.osce.org/hy/yerevan/84568

Քրեական պատասխանատվությունը փոխարինելով այլընտրան-

քային միջոցներով՝ անչափահաս իրավախախտներին դատական ըն-

թացակարգերից հետ են պահում և հնարավորություն ընձեռում ոչ դա-

տական մարմիններին զբաղվել նրանցով՝ դրանով խուսափելով ֆոր-

մալ դատական քննության բացասական ազդեցությունից և քրեական

անցյալ ունենալուց՝ նվազեցնելով հետագա իրավախախտումների հա-

վանականությունը։ Քրեական պատասխանատվության փոխարինումն

այլընտրանքային միջոցներով նաև վերականգնողական արդարադա-

տության կարևոր բաղադրիչներից է, որը հոգ է տանում այն անձանց

մասին, որոնք տուժել են ենթադրյալ հանցագործությունից։ Դրա միջո-

ցով բողոք ներկայացնող անձին հնարավորություն է ընձեռվում անմի-

Page 260: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

260

ջականորեն խոսել անչափահասի հետ նրա պատճառած վնասների և

վնասվածքների մասին։ Որոշ դեպքերում կարող է տեղի ունենալ մեդի-

ացիա, կամ կողմերը կարող են համաձայնության գալ այն հարցի շուրջ,

թե անչափահասն ինչպես կարող է հատուցել տուժողին կամ ինչ–որ

դրական բան անել հասարակության համար, ինչպես, օրինակ՝ տուժո-

ղից ներողություն խնդրել անօրինական վարքագիծ դրսևորելու հա-

մար, ֆինանսական կամ այլ հատուցումներ կատարել կամ անչափա-

հասի ընտանիքի և հասարակության ուժերի ներգրավմամբ օգնել կրկ-

նահանցագործության կանխմանը։

Քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրան-

քային միջոցներով մեղմում է ազատազրկումն ուղեկցող ստիգմատի-

զացիան, բռնությունը, ստորացումը և սոցիալական խզումը։ Այն հնա-

րավորություն է տալիս խուսափել անչափահասների պիտակավորու-

մից և նրանց քրեական անցյալն ամրապնդելուց՝ մեկուսացնելով

նրանց հանցանք կատարածների շրջանում, ինչպես նաև զերծ մնալ

անչափահասների վերաինտեգրվելու և հետագա զարգացման հնարա-

վորությունների սահմանափակումից։

Դատապարտված անչափահասներին պատժի ենթարկելը (հատ-

կապես ազատազրկման ձևով) ձևավորում է «հանցագործի» ինքնու-

թյուն։ Նրանք սովորում են հանցագործության հնարքներ, խոսում են

հանցագործների ժարգոնով և ընտելանում են հանցագործների մշա-

կույթին, որը, ամենայն հավանականությամբ, կամրապնդի անչափա-

հասի սեփական ընկալումը իբրև հանցագործի։ Երբ նրանք մեկ անգամ

իրենց ընկալում են որպես հանցագործ, ինչպես նաև հանցագործ են

ճանաչվում լայն հասարակության կողմից, նրանց համար ավելի

դժվար է լինում հետագայում փոխվել և հարմարվել դպրոցական և ըն-

տանեկան կյանքին։ Հետևաբար, բոլոր հնարավոր դեպքերում անչա-

փահասներին պետք է հեռու պահել դատական ընթացակարգերից և

ազատությունից զրկելուց այն դեպքերում, երբ հնարավոր է87: Ավելին`

անչափահասի շահերից չի բխում նախկինում դատապարտվածներին

զրկել քրեական պատասխանատվության փոխարինման այլընտրան-

քային միջոցներից։ Նման մոտեցումը կլինի չափազանց նեղ։ Ամեն

դեպքում պետք է որդեգրել անհատական մոտեցումը և անչափահասի

անձի ու նրան վերագրվող հանցանքի վերլուծության հիման վրա նրա

նկատմամբ կիրառել նվազագույն սահմանափակող միջոցը։

                                                            87 Petty, C. and Brown, M. (eds), Justice for Children, 1998, p. 12.

Page 261: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

261

Մյուս կողմից` քրեական պատասխանատվությունը այլընտրան-

քային միջոցներով փոխարինելուց շահում է նաև ամբողջ հասարակու-

թյունը։ Ազատելով հասարակությանը դատավարությունների անցկաց-

ման ծախսերից և դատապարտման ստիգմատիզացիոն հետևանքնե-

րից՝ քրեական պատասխանատվության այլընտրանքային միջոցներով

փոխարինման ենթարկված անձանց հնարավորություն է տրվում ին-

տեգրման միջոցով, այլ ոչ թե սոցիալական մեկուսացմամբ հատուցել ի-

րենց համայնքներին։

Նույն կերպ՝ ազատազրկման սոցիալական ծախսերի վերլուծու-

թյունները վկայում են, որ հասարակությունը բարձր գին է վճարում

ուղղիչ հիմնարկների ծախսերի հատուցման համար, ինչպես նաև

բարձր սոցիալական գին, երբ բանտում ստիգմատիզացիան և սոցիա-

լականացումը հանգեցնում են ապագայում կրկնվող կալանավորում-

ների և դատապարտումների։

ԵԻԿ–ով սահմանվում են որոշակի պայմաններ, որոնք պետք է բա-

վարարվեն քրեական պատասխանատվության այլընտրանքային մի-

ջոցներով փոխարինվելու դեպքում։ Դրանցից առավել կարևոր պայ-

մաններն են.

3. Քրեական պատասխանատվությունը պետք է փոխարինվի այլ-

ընտրանքային միջոցներով միայն այն դեպքում, երբ գոյություն ունեն

արժանահավատ ապացույցներ, որ անչափահասը կատարել է ենթա-

դրյալ հանցանքը, որ նա ազատորեն և կամավոր խոստովանում է իր

մեղքը, և որ այդ խոստովանությունը ստանալու համար չեն կիրառվի

ահաբեկման կամ ճնշման միջոցներ, և, ի վերջո, որ այդ մեղքի ընդու-

նումը չի օգտագործվելու անչափահասի դեմ հետագա որևէ իրավական

ընթացակարգի շրջանակներում88:

4. Օրենքը պետք է պարունակի հատուկ դրույթներ այն մասին,

թե որ դեպքերում է հնարավոր քրեական պատասխանատվությունը

փոխարինել այլընտրանքային միջոցներով։ Ոստիկանության, դատա-

խազության և/կամ այլ հաստատությունների լիազորությունները այս

դեպքում պետք է վերանայվեն և կարգավորվեն, որպեսզի պաշտպա-

                                                            88 ºÆÎ–Ç ³Ûë ¹ñáõÛÃÁ Ëݹñ³Ñ³ñáõÛó ¿ ÃíáõÙ: ºÃ» ³Ýã³÷³Ñ³ëÁ ãÇ Ï³ï³ñ»É

ѳÝó³·áñÍáõÃÛáõÝ, áñáõÙ Ù»Õ³¹ñíáõÙ ¿, ³å³ Ýñ³ ѳݹ»å ãÇ Ï³ñáÕ ÏÇñ³éí»É ùñ»³Ï³Ý å³ï³ë˳ݳïíáõÃÛ³Ý ÷á˳ñÇÝáõÙÝ ³ÛÉÁÝïñ³Ýù³ÛÇÝ ÙÇçáóÝ»ñáí, áñÇ Ñ»ï¨³Ýùáí ³ÝÙ»Õ ³Ýã³÷³Ñ³ëÁ ϳñáÕ ¿ ϳɳݳíáñí»É, ÇëÏ Ù»Õ³íáñÁ` ³½³ï ³ñÓ³Ïí»É: öá˳ñÇÝÙ³Ý ¿áõÃÛ³Ý ³ÛëåÇëÇ ÁÝϳÉáõÙÁ ϳñáÕ ¿ ³ñ³ï³íáñ åñ³ÏïÇϳ ³ñÙ³ï³íáñ»É, »ñμ μáÉáñ ³Ýã³÷³Ñ³ë Ù»Õ³¹ñÛ³ÉÝ»ñÁ Ëáëïáí³Ý»Ý Çñ»Ýó ѳÝó³ÝùÁ` ÷á˳ñÇÝÙ³Ý §³ñïáÝ۳ɦ Ñݳñ³íáñáõÃÛáõÝÇó û·ïí»Éáõ ѳٳñ:

Page 262: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

262

նեն անչափահասին խտրականությունից և ազատազրկումից հետո

բարձրացնեն հասարակությանը նրա վերաինտեգրման հավանակա-

նությունը։ ԵԻԿ և միջազգային չափորոշիչների համաձայն` քրեական

պատասխանատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով

պետք է քննարկվի բոլոր դեպքերի համար։ Ավելին՝ պաշտպանության

կողմին պետք է հանձնարարել անչափահասին հարմարեցված քրեա-

կան պատասխանատվության այլընտրանքային միջոցներով փոխա-

րինման ոչ պաշտոնական տարբերակներ ներկայացնել, քանի որ

պաշտպաններն անչափահասին ավելի լավ են ճանաչում, քան արդա-

րադատության այլ ներկայացուցիչներ` շնորհիվ հաճախորդների հետ

կոնֆիդենցիալ հարաբերությունների։ Նման փոխհարաբերությունների

արդյունքում պաշտպանության կողմից առաջարկվող տեղեկատվու-

թյունը կլինի արժեքավոր, որը ոչ թե կկրկնի, այլ կլրացնի արդարադա-

տության այլ դերակատարների գործողությունները։ Բացի այդ, անձն

ավելի հակված է կատարելու այն գործողությունները։ Այնուամենայ-

նիվ, բոլոր դեպքերում քրեական պատասխանատվության փոխարի-

նումն այլընտրանքային միջոցներով կիրառելու համար պետք է հստա-

կորեն սահմանվեն չափանիշներ և գործոններ։

5. Այն դեպքերում, երբ իրավասու մարմիններն առաջարկում են

անչափահասի նկատմամբ քրեական պատասխանատվության այլընտ-

րանքային միջոցներ, երեխային պետք է տրվի այդ միջոցի ընտրության

համապատասխանության և նպատակահարմարության վերաբերյալ ի-

րավական կամ այլ աջակցություն։ (Պաշտպանության կողմը պետք է

աշխատի նույն հետևողականությամբ, ինչ ոստիկանությունը/դատա-

խազությունը, որպեսզի մշակվի և ընտրվի յուրաքանչյուր երեխայի ան-

հատական հանգամանքներին համապատասխան այլընտրանքային

միջոց)։

6. Երեխայի նկատմամբ քրեական պատասխանատվության այլ-

ընտրանքային միջոցների կիրառման դեպքում գործը պետք է վերջնա-

կանորեն դադարեցվի, իսկ բոլոր քրեական գրանցումները` ոչնչացվեն։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ կազմակերպու-

թյան կողմից իրականացված անչափահասների դատավարություննե-

րի դիտարկման ընթացքում բազմաթիվ դեպքեր են ուսումնասիրվել,

երբ հանցանք կատարած անչափահասին պետք է տրվեր քրեական

պատասխանատվությունն այլընտրանքային միջոցներով փոխարինե-

լու հնարավորություն, սակայն նրա գործն ուղարկվել էր դատարան։

Այս առումով ՀՀ օրենսդրական դաշտը թույլ է և անկատար անչափա-

Page 263: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

263

հասների գործերով օպերատիվ և ոչ խտրական քրեական պատասխա-

նատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով իրակա-

նացնելու հարցում։

4.2. 2007–2011 թթ. ընթացքում այլընտրանքային պատիժների կա-

տարման բաժնի վիճակագրական տվյալներն անչափահաս դատապար-

տյալների վերաբերյալ

2007 թ. ընթացքում այլընտրանքային պատիժների կատարման բաժ-

նում անչափահաս դատապարտյալների վերաբերյալ ստացվել են 119

դատավճիռներ. 2008 թ. ընթացքում՝ 115, 2009 թ. ընթացքում՝ 92, 2010 թ.

ընթացքում՝ 106, 2011 թ. ընթացքում՝ 63 դատավճիռներ։

Այժմ ներկայացնենք այս թվերը գրաֆիկի տեսքով։

2007–2011 թթ. ընթացքում այլընտրանքային պատիժների կատարման բաժնում հաշվառված անչափահասների կողմից

կատարված հանցագործությունները՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածների

Առավել մեծ քանակ են կազմում ՀՀ քրեական օրենսգրքի 177–րդ

հոդվածով (գողություն) կատարված հանցագործությունները։ Այնուհետև,

ըստ քանակի, տեղ են գրավում ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածով

(խուլիգանություն) կատարված հանցագործությունները։ Զգալի թիվ է

կազմում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 176–րդ հոդվածը (կողոպուտ)։ Հա-

ջորդը ՀՀ քրեական օրենսգրքի 112–րդ (դիտավորությամբ առողջությանը

ծանր վնաս պատճառելը) և 113–րդ (դիտավորությամբ առողջությանը մի-

Page 264: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

264

ջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածներն են։ Ցավով պետք է

նշենք, որ 2007–2011 թթ. ընթացքում 5 հոգի դատապարտվել են ՀՀ քրեա-

կան օրենսգրքի 268–րդ հոդվածով (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի

ապօրինի շրջանառություն` առանց իրացնելու նպատակի), և մեկ դեպք է

արձանագրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266–րդ հոդվածով, այն է` թմրա-

միջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի

շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնե-

լը։ 2009 թ. ստացվել է 1 դատավճիռ ՀՀ քրեական օրենսգրքի 139–րդ հոդ-

վածով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը)։

 

2007–2011 թթ. ընթացքում այլընտրանքային պատիժների կատար-

ման բաժնի բաժանամունքներում հաշվառվել են 11 անչափահաս աղջիկ-

ներ, որոնք դատապարտվել են հիմնականում ՀՀ քրեական օրենսգրքի

177–րդ հոդվածով (7 հոգի), 1–ական հոգի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106–րդ

(մոր կողմից նորածին երեխայի սպանությունը), 118–րդ (ծեծ), 175–րդ

(ավազակություն) և 333–րդ (սուտ մատնություն) հոդվածներով։

2007–2011 թթ. ընթացքում 37 անչափահաս դատապարտյալներ հան-

վել են այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բաժանամունք-

ների հաշվառումից նոր հանցանք կատարելու կապակցությամբ, որոնցից

5–ը կատարվել են 2007 թ., 8–ը՝ 2008 թ., 16–ը` 2009 թ. ընթացքում, 6–ը՝

2010 թ., իսկ 2–ը՝ 2011 թ. ընթացքում։

Page 265: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

265

Այս թիվը գրաֆիկորեն ունի հետևյալ տեսքը.

4.3. Հատված «Անչափահասների գործերով դատավարությունների դիտարկում» հաշվետվությունից, էջ 83–89։ Ամբողջական հաշվետվությու-նը տե՛ս http։//www.osce.org/hy/yerevan/84568

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ՝ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

ՓՈԽԱՐԻՆՄԱՆՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրան-

քային միջոցներով

Իռլանդիա

Իռլանդական Գարդայի (ոստիկանության) քրեական պատասխա-

նատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով ծրագիր, կի-

րառում է ընտանիքի հետ խորհրդակցություններ (հանցավոր վարքագծի

հիմքում ընկած խնդիրների բացահայտում), վերականգնողական արդա-

րադատություն, հսկողություն (իրականացվում է հատուկ վերապատ-

րաստված մասնագետների կողմից)։

Բոսնիա–Հերցեգովինա

Օրենքներ, որոնցով առաջարկվում է առանց դատական քննություն

անցկացնելու դաստիարակչական բնույթի միջոցների կիրառում։

‐5  

‐8  

‐16 

‐6  

‐2 

Page 266: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

266

Ֆինլանդիա

Կիրառվում է տուժողի և մեղադրյալի հաշտեցում, որը կարող է

քրեական հետապնդումից հրաժարվելու հիմք ծառայել։

Իտալիա

Մինչդատական վարույթ, դատարանի կողմից հաստատված պրոբա-

ցիայի ընթացքում պատշաճ վարքագծի դեպքում անձին կարող է ներում

շնորհվել։

Բելգիա

Դատախազը կարող է որոշել կասեցնել դատական քննությունը, եթե

անչափահասը համաձայնում է քրեական պատասխանատվության՝ այլ-

ընտրանքային միջոցներով փոխարինմանը, ինչպես, օրինակ` վնասը

փոխհատուցել, որպես կամավոր աշխատել։ Դատախազները և դատա-

վորները կարող են գործերն ուղարկել հաշտեցման կենտրոններ։ Ուշադ-

րությունը կենտրոնացվում է տուժողի և մեղադրյալի հաշտեցման, ինչ-

պես նաև դաստիարակչական, հատուցողական և վերականգնողական

միջոցների վրա։ Դեպքերի ավելի քան 70%–ը լուծվում են ոչ ֆորմալ և

քրեական պատասխանատվությունը այլընտրանքային միջոցներով փո-

խարինելով։

Ֆրանսիա

Դատախազները կարող են նշանակել դատական քննության այլընտ-

րանքային միջոցներ, այդ թվում` Maisons de Justice կամ արդարադատու-

թյան համայնքային կենտրոններ, որտեղ վեճը արտադատական կարգով

լուծելու համար առաջարկվում է տուժողի և մեղադրյալի հաշտեցում։

Ավստրալիա

Ոստիկանության նախազգուշական գործողությունների ընդլայնված

կիրառում, ինչպես նաև, այսպես կոչված, ընտանեկան խմբային

խորհրդակցություններ, վերականգնողական արդարադատություն, երբ

տուժողը, իրավախախտը և նրանց ընտանիքները հանդիպում են պրոֆե-

սիոնալ համակարգողի հետ։

Սերբիա

ՄԱԿՄՀ–ը վերջերս հայտնել է հաջողությամբ իրականացվող տուժո-

ղի և մեղադրյալի միջնորդության ծրագրի մասին։

Նիդեռլանդներ

Մեղադրանքից հնարավոր է հրաժարվել, եթե մեղադրյալը տուժողին

հատուցում վճարի կամ մասնակցի HALT (Het AL–Ternatief) ծրագրին։

Անչափահաս մեղադրյալները կարող են մասնակցել HALT ծրագրին, եթե

ինքնախոստովանություն են կատարել և նախկինում երկու անգամից

Page 267: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

267

ավելի չեն մասնակցել այս ծրագրին։ Այն երիտասարդները, որոնք մաս-

նակցում են այդ ծրագրերին, պետք է իրենց կողմից պատճառված վնաս-

ները հատուցեն, իսկ խորհրդատուներն աշխատում են երիտասարդների

հետ՝ աջակցելով նրանց աշխատանքի տեղավորման, բնակության և կր-

թության խնդիրները լուծելու հարցերում։ Ծրագիրը բարեհաջող ավար-

տելուց հետո մեղադրանքները հանվում են, քրեական գործը` կարճվում։

Դատախազը կարող է մեղադրանքից հրաժարվել նույնիսկ առանց դա-

տավորի համաձայնության, եթե իրավախախտ անչափահասի կողմից

բավարարվում են որոշ պայմաններ, այդ թվում, օրինակ` մինչև 40 ժամ

հասարակական աշխատանքներ, մինչև 40 ժամ կրթական դասընթացնե-

րին մասնակցել (որտեղ ընգրկված են սեռական դաստիարակության,

տուժողների մասին թեմաներ, սոցիալական հմտությունների դասընթաց-

ներ) կամ մինչև 6 ամիս անչափահասների պրոբացիա։ Առաջին երեք

տարբերակներն իրականացվում են Երեխաների պաշտպանության

խորհրդի շրջանակներում այլընտրանքային պատժամիջոցների բյուրոյի

կողմից։

Ալբանիա

ՄԱԿ–ի մանկական հիմնադրամը վերջերս հայտնել է հաջողությամբ

իրականացվող տուժողի և մեղադրյալի միջնորդության ծրագրի մասին։

Անգլիա/Ուելս

Ոստիկանության կողմից իրականացվող քրեական պատասխա-

նատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով.

1) ոչ մի հետագա գործողություն,

2) ոչ պաշտոնական զգուշացում, առանց որևէ գրանցումների,

3) նկատողություն առաջին անգամ հանցանք կատարողին, ինչպես

նաև այն դեպքում, երբ ոչ ծանր հանցանք է կատարվել կամ

4) վերջնական նախազգուշացում և անչափահասի ուղեգրում Երի-

տասարդների հանցավորությամբ զբաղվող խումբ` հարկադիր վերա-

կանգնման կամ «դրական փոփոխությունների» ծրագրին համապատաս-

խանությունը գնահատելու համար։

Քրեական պատասխանատվությունը այլընտրանքային միջոցներով

փոխարինման համակարգն այժմ ունի ավելի շատ սահմանափակումներ,

քան Հանցագործության և իրավախախտման մասին 1998 թ. օրենքն ըն-

դունելուց առաջ։

Դատախազի կողմից նշանակվող քրեական պատասխանատվու-

թյան փոխարինումն այլընտրանքային միջոցներով. դատախազն է ի վեր-

ջո որոշում՝ արդյո՞ք գործը պետք է դատարան ուղարկել, թե՞ կարելի է

Page 268: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

268

չուղարկել՝ ելնելով հասարակության շահերից, սակայն այդ դեպքերը

հազվադեպ են։

Հունաստան

Դատախազը կարող է պայմանականորեն կասեցնել գործը, իսկ ան-

չափահասը պարտավորվում է ենթարկվել որոշակի դաստիարակչական

միջոցների, այդ թվում` տուժողին հասցված վնասի փոխհատուցումը։

Պայմանները կատարելուց հետո դատախազը կարճում է գործը։

Գերմանիա

Չի կիրառվում քրեական պատասխանատվության փոխարինումն

այլընտրանքային միջոցներով, ինչպես Անգլիայում/Ուելսում, քրեական

պատասխանատվության փոխարինման այլընտրանքային միջոցների բո-

լոր տեսակներն իրականացվում են միայն անչափահասների գործերով

դատախազի կամ դատավորի մակարդակով։ Օրենքը նախատեսում է ան-

չափահաս կամ պատանի չափահաս մեղադրյալների (18–21 տարեկան)՝

պատասխանատվությունից ազատում ոչ մեծ ծանրության հանցագործու-

թյունների կամ արդեն կիրառված սոցիալական/դաստիարակչական այլ

միջամտությունների դեպքում։ Հանցագործությունների բնույթի առումով

սահմանափակումներ չկան, նույնիսկ քրեական ծանր հանցագործու-

թյունների դեպքում քրեական պատասխանատվությունը որոշ հանգա-

մանքներում կարող է փոխարինվել այլընտրանքային միջոցներով, օրի-

նակ` կողոպուտի դեպքում, եթե իրավախախտը վերականգնում է վնաս-

ները կամ տուժողից այլ կերպ ներողություն է խնդրում։ Այս գործելակեր-

պը կիրառվում է նաև 18–21 տարեկան երիտասարդների նկատմամբ։

Քրեական պատասխանատվության այլընտրանքային միջոցներով

փոխարինումն ունի չորս մակարդակ.

1) քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրան-

քային միջոցներով, առանց որևէ պատժամիջոց կիրառելու՝ հիմնակա-

նում ոչ ծանր հանցանքների ժամանակ,

2) քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրան-

քային միջոցներով այլ ինստիտուտների կողմից միջոցների կիրառմամբ

(ծնողներ/դպրոց) կամ հաշտեցման զուգորդմամբ, և գործի կարճումը

դաստիարակչական միջոցներ կիրառելուց հետո (հատուկ ուշադրություն

է դարձվում հաշտեցմանը՝ որպես հատուկ դաստիարակչական միջոցի),

3) քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրան-

քային միջոցներով՝ միջամտության կիրառման զուգորդմամբ. դատա-

խազն առաջարկում է, որ անչափահասների գործերով դատավորը մեղմ

պատժամիջոց նշանակի, ինչպես, օրինակ` նախազգուշացում, հասարա-

Page 269: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

269

կական աշխատանքներ, վերապատրաստման դասընթացների մասնակ-

ցություն, որոշակի պարտավորությունների ստանձնում, օրինակ` փոխ-

հատուցում/վնասների հատուցում, տուժողից ներողություն խնդրել կամ

տուգանք վճարել։ Երբ դա արվում է, դատախազը դատավորի հետ միա-

սին գործը կարճում է կամ

4) մեղադրանք ներկայացնելուց և քննությունն արդեն սկսելուց հետո

1–3–րդ միջոցներից մեկի կիրառում։

Չեխիա

Առկա միջոցներից են.

ա) գործի պայմանական կարճում՝ 6 ամսից մինչև 2 տարի պրոբա-

ցիա նշանակելով կամ

բ) քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրան-

քային միջոցներով և քրեական հետապնդումից հրաժարում։

Այս միջոցները կարող են իրականացվել դատախազի, ինչպես նաև

դատարանի կողմից, սակայն մինչ այժմ դատավորներն առանձնապես

չեն ձգտում կիրառել նման միջոցներ, դատախազները նույնպես չեն դի-

մում այդ միջոցներին։

Սլովենիա

Գործերի մեծ մասը կարճվում է (2002 թ.գործերի մոտ 2/3–ը)։

Ավստրիա

1) Միջամտության հետ զուգորդվող քրեական պատասխանատվու-

թյան փոխարինումն այլընտրանքային միջոցներով, ներառյալ փոքր տու-

գանքները և տուժողի/մեղադրյալի հաշտեցումը։

2) «Ապաքրեականացում»՝ 14–15 տարեկան ամբաստանյալներին

տրվում են արտոնություններ միջին, ոչ ծանր հանցանքների համար, եթե

չկան համոզիչ պատճառներ, որ դատարանը կիրառի անչափահասների

վերաբերյալ քրեական օրենսդրությունը՝ ամբաստանյալի հետագա հան-

ցագործությունները կանխելու համար։

Կանադա

Պատանիների և քրեական արդարադատության մասին օրենքը կար-

ևորում է քրեական պատասխանատվության այլընտրանքային միջոցնե-

րով փոխարինման ծրագրերը և հաստատում է, որ նրանք պետք է «այնպի-

սին լինեն, որ սովորեցնեն անչափահասներին պատասխանատու լինել

իրենց վարքագծի համար» (հոդված 4(գ)(դ))։ Եթե երիտասարդը կատարում

է ծրագրի բոլոր պահանջները, բոլոր մեղադրանքները կարճվում են։

Ոստիկանությունը և դատախազությունը լիազորված են կիրառել

մասնավորապես հետևյալ միջոցները.

Page 270: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

270

1) ոչ մի հետագա գործողություն,

2) ոստիկանի կողմից ոչ պաշտոնական նախազգուշացում,

3) ոստիկանության կողմից պաշտոնական նախազգուշացում,

4) ոստիկանները ուղեգրում են գործերը համայնքային ծրագրեր կամ

հաստատություններ կամ

5) «Քրաուն» նախազգուշացում. տրվում է դատախազի կողմից, երբ

ոստիկանությունը գործն ուղարկում է դատախազություն։

Նոր Զելանդիա

Ընտանիքի հետ խորհրդակցությունների անցկացում։ Դրանք կազ-

մակերպվում են հետևյալ վեց իրավիճակներում, և յուրաքանչյուրի ժա-

մանակ պետք է հետևյալ որոշումները կայացվեն.

1. «Անչափահաս մեղադրյալի խնամքի և պաշտպանության

խորհրդակցություն», որը վերաբերում է երիտասարդ մեղադրյալին, երբ

իրավապահ մարմինների աշխատակցի կարծիքով` անչափահասը

խնամքի ու պաշտպանության կարիք ունի, և որ համակարգողի հետ

խորհրդակցելուց հետո և հասարակության շահերից ելնելով՝ անհրա-

ժեշտ է ճանաչման խնդրանքով դիմել անչափահասի խնամքի և պաշտ-

պանության ապահովմանը։

Ընտանիքի հետ խորհրդակցության ժամանակ որոշվում է՝ արդյո՞ք

հանցանքը կատարվել է, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, այդ թվում՝

պե՞տք է երեխային ճանաչել որպես խնամքի և պաշտպանության կարիք

ունեցող։

2. «Մինչև մեղադրանք առաջադրելը ընտանիքի հետ խորհրդակցու-

թյան անցկացում», երբ պատանին կասկածվում է հանցանք կատարելու

մեջ, նրան չեն ձերբակալում, չի կարող մեղադրանք առաջադրվել անչա-

փահասների գործերով դատարանում, մինչև ոստիկանության և ընտանի-

քի հետ խորհրդակցության համակարգողի մասնակցությամբ խորհրդակ-

ցություն չի անցկացվում։ Եթե խորհրդակցությունից հետո էլ ոստիկանու-

թյունը հակված է գործ հարուցել անչափահասի նկատմամբ, պետք է ըն-

տանիքի հետ խորհրդակցություն հրավիրել։

Ընտանիքի հետ խորհրդակցության ժամանակ կարող է որոշվել՝ ա-

րդյո՞ք հանցանքն իրականում կատարվել է, և արդյո՞ք պետք է գործը դա-

տարան ուղարկել։

3. «Կալանավորման վերաբերյալ խորհրդակցություն», երբ անչափա-

հասը չի ընդունում հանցանքը, սակայն մինչև որոշում կայացնելը անչա-

փահասների դատարանը կարգադրում է անչափահասին ուղարկել «Երե-

խայի, երիտասարդի և ընտանիքի ծառայություն» (որը սոցիալական զար-

Page 271: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

271

գացման նախարարության ծառայություն է) կամ կալանքի տակ պահել

ոստիկանությունում. այդ դեպքում պետք է կազմակերպել ընտանիքի

հետ խորհրդակցություն։

Ընտանիքի հետ խորհրդակցության ժամանակ որոշվում է՝ արդյո՞ք

պետք է շարունակել անչափահասին կալանքի տակ պահել, և որտե՞ղ է

նա պահվելու, մինչև գործի վերաբերյալ որոշում կայացվի։

4. Երբ անչափահասն ընդունում է հանցանքը անչափահասների

գործերով դատարանում, դատարանը պետք է կարգադրի ընտանիքի հետ

խորհրդակցություն անցկացնել՝ «Դատարանի պատվերով ընտանիքի

հետ խորհրդակցություն»։ Սա ընտանիքի հետ խորհրդակցությունների

ամենատարածված տեսակն է։

Ընտանիքի հետ խորհրդակցության ժամանակ կարող է որոշվել, թե

ինչ գործողություններ և/կամ ինչ պատժամիջոցներ պետք է կիրառվեն։

5. Երբ մեղադրանքը հաստատվում է անչափահասների դատարա-

նում, և մինչ այդ հնարավորություն չի եղել անչափահաս մեղադրյալի վե-

րաբերյալ պատշաճ որոշում կայացնել, պետք է ընտանիքի հետ

խորհրդակցություն կազմակերպել։

Ընտանիքի հետ խորհրդակցության ժամանակ կարող է որոշվել, թե

ինչ գործողություններ և/կամ ինչ պատժամիջոցներ պետք է կիրառվեն։

6. Անչափահասների գործերով դատարանը կարող է կարգադրել ըն-

տանիքի հետ խորհրդակցություն կազմակերպել դատական քննության

ցանկացած փուլում, եթե դա համարվում է անհրաժեշտ կամ նպատակա-

հարմար, այդ թվում` եթե դեպքն ակնհայտորեն ենթակա է քննության

պաշտոնապես առաջադրված մեղադրանքի շրջանակներում, անկախ

այն բանից, որ գործը գտնվում է անչափահասների գործերով դատարանի

իրավասության ներքո։ Ընտանիքի հետ խորհրդակցելու խումբը բաղկա-

ցած է անչափահասներից, նրանց պաշտպանից, եթե նշանակված է, ըն-

տանիքի անդամներից (ընտանիքի խումբ) և յուրաքանչյուր հրավիրված

անձից, տուժողներից և նրանց աջակցողներից կամ տուժողների ներկա-

յացուցիչներից, ոստիկաններից, անչափահասների արդարադատության

համակարգողից: Այն դեպքերում, եթե «Երեխայի, երիտասարդի և ընտա-

նիքի ծառայությունը» դեր է խաղացել անչափահասին պահելու, խնամա-

կալության և հոգաբարձության համար, այդ կազմակերպության ներկա-

յացուցիչը նույնպես պետք է մասնակցի խորհրդակցությանը։

Page 272: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

272

Այլընտրանքային պատժամիջոցներ

Գերմանիա

Կիրառվում են այլընտրանքային պատժամիջոցներ, ներառյալ հաշ-

տեցում։ Առավել հաճախ կիրառվում են այլընտրանքային պատժամիջոց-

ներ, թեև վերջին տարիներին այլընտրանքային պատժամիջոցների կի-

րառման տոկոսը նվազել է. դա պայմանավորված է քրեական պատաս-

խանատվության` այլընտրանքային միջոցներով փոխարինման ընդլայն-

ված կիրառմամբ։ Պրոբացիան և պայմանական պատիժը լայնորեն կի-

րառվում են, նույնիսկ կրկնահանցագործության դեպքում։ Անչափահաս-

ների գործերով դատավորները ղեկավարվում են ազատազրկումը որպես

ծայրահեղ պատժամիջոց կիրառելու սկզբունքով և այն նշանակում են որ-

քան հնարավոր է կարճ ժամկետով։

Իռլանդիա

Ըստ օրենքի՝ կիրառվում են ծնողների հսկողությանը հանձնելը,

դաստիարակի հսկողությանը հանձնելը, բնակավայրի նկատմամբ հսկո-

ղությունը և կրթական դասընթացներին մասնակցությունը։ Օրենքը սահ-

մանում է, որ ազատազրկումը որպես պատժամիջոց չի կարող կիրառվել,

և այն կիրառելի է միայն այն դեպքում, երբ գոյություն չունի այլ ողջամիտ

այլընտրանք։

Բելգիա

ա) Դատարանները կարող են կարգադրել տեղավորել անչափա-

հասներին սոցիալական ծառայության հսկողության տակ, որն ունի կր-

թության պայմաններ, կամ կարող են վստահելի անձի հետ ուղարկել

խնամատար ընտանիքներ կամ դիտարկման և դաստիարակչական նպա-

տակներով տեղավորել հսկողություն իրականացնող հաստատությու-

նում։

բ) Լայնորեն կիրառվում է հաշտեցման պրակտիկան։

գ) Կիրառվում է ընտանեկան խորհրդակցությունը։

Բոսնիա–Հերցեգովինա

Վերականգնողական արդարադատության տարբերակ՝ հաշտեցման

ընթացակարգի միջոցով, ներառյալ անձի ներողությունը, փոխհատուցու-

մը և սոցիալական կամավոր աշխատանքների կատարումը։

Նիդեռլանդներ

Վերականգնողական արդարադատությունը և բարեկեցության ա-

պահովումը` սոցիալական ծառայությունների ներգրավմամբ։

Page 273: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

273

Անգլիա/Ուելս

Անչափահասների վերականգնման կարգ. հնարավորություն է տա-

լիս դատարաններին որոշում կայացնել՝ ընտրելով համայնքային միջոց-

ների ամբողջական ցուցակից։

Ֆինլանդիա

Տուգանքներն ամենատարածված պատժամիջոցն են 15–17 տարե-

կան ամբաստանյալների դեպքում՝ կազմելով դատարանի որոշումների

74%–ը։ Ազատազրկման շատ ցածր տոկոս (2006 թ.՝ դատարանի բոլոր

գործերի 0,8%–ը)։

Հունաստան

Գործերի 75%–ում նշանակվում են դաստիարակչական բնույթի մի-

ջոցներ, դրանցից 50%–ը՝ նկատողություն։ Ազատազրկումը երկրորդ ամե-

նահաճախ կիրառվող պատժամիջոցն է և կազմում է բոլոր ազատազրկ-

ման որոշումների 20%–ը։

Սլովենիա

Ազատազրկումը խիստ հազվադեպ է կիրառվում (բոլոր գործերի 1%–

ը), ավելի հաճախ կիրառվում է անչափահասներին հատուկ հաստատու-

թյուն ուղարկելը (2006 թ.՝ բոլոր գործերի 7%–ը)։ Բոլոր դատավճիռների

50%–ից ավելի դեպքերում նշանակվում է հսկողություն։

Page 274: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

274

Աշխատանքային գործիքներ

Գլուխ 6.1

Քարտ N

ԸՆՏԱՆԻՔԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

թերթիկ

Համայնք

Ռեֆերենտ սոցիալական աշխատող(ներ)`

Ամսաթիվ

Բաժին 1. Ընդհանուր տվյալներ

Շահառուի անունը

Ընտանիքի գլխավորի անունը

Ընտանիքի հասցեն

Հեռ.`

Ում հետ է իրականացվել հարցազրույցը

Շահառուի հայտնաբերման ճանապարհը

Շահառուի զբաղվածությունը (կրթություն, աշխատանք, հետա-

քրքրություններ)

Շահառուի կապերը (այդ թվում` նույն գործով այլ անչափահասների

հետ կապը)

Շահառուի առողջական վիճակը

Շահառուի՝ ծրագրում ընդգրկվելու հիմքը

Page 275: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

275

Բաժին 2. Ընտանիքի ժողովրդագրական տվյալները

Անուն, ազգանուն, հայրանուն

Ծննդյան օր,

ամիս, տարի

Շահառուի հետ

ազգակցական

կապը

1

2

3

4

5

6

7

Բաժին 3. Ընտանիքի իրավիճակը

3.1. Ընտանիքի վիճակի նախնական գնահատում

3.2. Ո՞վ է հանդիսանում ընտանիքի հիմնական եկամտի աղբյուր

3.3. Ընտանիքի սոցիալական ցանցը

3.4. Ներընտանեկան հարաբերություններ

Լրացուցիչ տեղեկատվություն

Մասնագետի դիտարկումներ

Նկարի առկայություն

Ընտանիքի գենոգրամ

Ընտանիքի էկոգրամ

Page 276: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

276

Գլուխ 6.2

Շահառուի անհատական զարգացման ծրագրի միջամտության պլան

Լրացման ամսաթիվ _____________

Սոցիալական աշխատող`___________________

Շահառուի անուն, ազգանուն, հայրանուն

__________________________________________________________________

Հիմնախն-

դիր N

Նպատակ-

ներ

Քայլեր Կատարող Շահառուի

ակտիվու-

թյունը

1 1.

2.

Շահառուի ստորագրություն՝ _________ Թիմի անդամների ստորագրություն՝ _________________ Գլուխ 6.3

Օրագիր

Ռեֆերենտ սոցիալական աշխատող`

Շահառուի անուն, ազգանուն

Այցի/զանգի

ա/ա–թ

Նպատակը Ընթացքը Պլանավորված աշխա-

տանքներ/խնդրի լուծ-

մանն ուղղված քայլեր

Page 277: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

277

Օգտագործված գրականության ցանկ

1. «Անչափահասների գործերով արդարադատության ոլորտի ցուցա-

նիշների չափման ուղեցույց», ՄԱԿ, Նյու Յորք, 2006:

2. «Անչափահասների գործերով դատավարությունների դիտարկում.

հաշվետվություն», Քաղաքացիական հասարակության ինստիտուտ,

Երևան, 2011:

3. «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի կիրառման ձեռ-

նարկ», ՄԱԿ–ի մանկական հիմնադրամ, 2002:

4. «Ինտեգրված սոցիալական ծառայություններ: Ձեռք մեկնել առավել

խոցելիներին», ուսումնական փաթեթ դեպք վարողների համար,

ՅՈՒՆԻՍԵՖ, 2011:

5. «Հայաստանում անչափահասների արդարադատության համակար-

գի առաջընթացը», ՄԱԿ–ի մանկական հիմնադրամ, 2010:

6. «Հայաստանում անչափահասների գործերով արդարադատության ո-

լորտի բարեփոխման ձեռքբերումների գնահատում», ՄԱԿ–ի ման-

կական հիմնադրամ, 2010:

7. «Հանցավորության դեմ պայքարը և մարդու իրավունքներն ու ազա-

տությունների պաշտպանության հիմնախնդիրը», Երևանի պետա-

կան համալսարանի հրատարակչություն, Երևան, 2004:

8. Մաքսվել Գ., Մորիս Ա., Ընտանեկան խմբային հանդիպումների Նոր

Զելանդիայի մոդելը։ Ընտանեկան հանդիպումներ և անչափահասնե-

րի արդարադատություն, Զարգացման ուղի՞, թե՞ չարդարացված լա-

վատեսություն։ Ադլեր և Վունթերսիթզ, Քրեագիտության ավստրա-

լիական ինստիտուտ, Կանբերա, Ավստրալիա, 1994:

9. Մուր Դ., Անչափահասների արդարադատության նոր մոտեցում՝

Վագա–Վագայում ընտանեկան հանդիպման գնահատում։ Զեկույց՝

ներկայացված քրեագիտական հետազոտությունների կենտրոնին։

Վագա–Վագա, Նոր Հարավային Ուելս, գյուղական վայրերի սոցիա-

լական հետազոտությունների կենտրոն, Չարլզ Սթրիթ համալսա-

րան, Ռնվերինա, Ավստրալիա, 1995:

10. «Վերաինտեգրող ամոթանքի փորձ», սոցիալական հետազոտու-

թյունների կենտրոն, Ավստրալիայի ազգային համալսարան, Կանբե-

րա, Ավստրալիա:

11. Аберкромби Н., Хилл С., Тернер Б. Социологический словарь. Пер. с

англ. под ред. к.с.н. С.А. Ерофеева. М.։ Экономика, 1999.

Page 278: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

278

12. "Актуальные проблемы девиантного поведения, борьба с социаль-

ными болезнями". Ежегодник РАН, институт социологии. М., 1995.

13. Арзуманян С. Д. Психолого–криминологическая теория становления

личности правонарушителя. Ереван, Зангак–97, 2000.

14. Букаев Н. М., Мальцев В.В. Расследования преступлений несовершен-

нолетних. Ростов–на–Дону, 2006.

15. Волков В. Н. – "Юридическая психология", Москва, 2003.

16. "Вопросы ювенальной юстиции". N 1(6) 2006. Журнал, ред. А. С.

Автономов.

17. "Вопросы ювенальной юстицииЩ. N 2(7), 2006. Журнал, ред. А. С.

Автономов.

18. Гидденс Э., Социология, М., 1999.

19. Дубинин Н., Карпец Н., Кудрявцев В., Генетика, поведение, отвт-

ственность, М., 1982.

20. Дюркгейм Э. Самоубийство։ Социологический этюд /Пер. с фр. с

сокр.; Под ред. В. А. Базарова. М.։ Мысль, 1994.

21. Забрянский Г.И. Социология преступности несовершеннолетних.

Минск, 1997.

22. Исмаилова Б.И., Рахимова М. А. Правовые основы системы ювеналь-

ной юстиции. Учебное пособие. Ташкент, 2003.

23. "ПСИХОСОЦИАЛЬНЫЙ ПОДХОД В РАБОТЕ С ДЕТЬМИ, НАХОДЯ-

ЩИМИСЯ В КОНФЛИКТЕ С ЗАКОНОМ". Методические рекоменда-

ции. Душанбе – ЮНИСЕФ, 2009.

24. "Справка о внедрении ювенальных технологий в суды общей

юрисдикции" (Редакционный материал) № 2. // Вопросы ювенальной

юстиции, 2009.

25. Брейтуэйт Д. Преступление, стыд и воссоединение /Пер. с англ. Н. Д.

Хариковой; Под общей редакцией М. Г. Флямера; Комм. д.ю.н.,

профессора Я. И. Гилинского. М.։ Центр «Судебно–правовая

реформаʼʼ, 2002.

26. Фельдштейн Д. Перекрёсток. // Психология развивающейся личности.

– М. – Воронеж, 1996.

27. Шмидт В. В., Шмидт В. Р. Готовить и готовиться к свободе։ как помочь

осужденному подростку и его окружению. М., 2007.

28. Шмидт В. Р. ИНТЕГРАЦИЯ ПОДРОСТКОВ В КОНФЛИКТЕ С

ЗАКОНОМ։ ЗАРУБЕЖНЫЙ ОПЫТ, Москва, 2007.

29. Barret M. and McIntosh M., The Anti–social Family. London, 1982.

Page 279: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

279

30. Dallos R. and McLaughlin E./Ed./, Social Problems and the Family,

London, 1995.

31. Davis A.. (De)Constructing Dependency։ Institutional, Historical

Perspectivities of Welfare // Review of Radical Political Economics,

Winter. Vol. 36. N 1. 2004.

32. DC to the Juvenal Justice System. Council for Court Excellence. June,

2009.

33. Dunkel F. Juvenile Justice in Germany։ Between Welfare and Justice.

Germany, Koln, 2004.

34. Folgheraiter F., Relational Social Work toward Networking and Societal

Practices. Jessica Kingsley; 1 edition, 2003.

35. Hirschi T., Crime and the Family – Crime and Public Policy, San

Francisco, 1983.

36. Howard Saul Becker, “Social Problems։ a Modern Approach” John Wiley &

Sons Inc, 1966.

37. Jenson J. M., Potter С. C., Howard M. O. American Juvenile Justice։

Recent Trends and Issues in Youth Offending/Social policy and

administration, Vol. 35, No. 1, March, 2001.

38. Junger–Tas J. Youth Justice in the Netherlands //Crime and Justice. Vol.

31. 2004.

39. Kennedy D. The Dark Sides of Virtue։ Reassessing International

Humanitarianism, Princeton University Press, 2004.

40. King P. Decision–makers and Criminal Law. 1750–1800//Hist. Journal

1984, Vol. 27, N 1.

41. Lafave W. Criminal Justice and Supreme Court. New York MacMillan

Publishing Company, 1991.

42. McDonald, J. and Moore, D. B. Community Conferencing as a Special Case

of Conflict Transformation. in H. Strang and J. Braithwaite Restorative

Justice and Civil Society, Cambridge University Press, 2001.

43. Sampson, R. J. & Laub, J. Н. Crime in the Making։ Pathways and Turning

Points through Life. Cambridge and London։ Harvard University Press.

1993.

44. The law and Social Work. Contemporary Issues for Practice/ еd. by L. A.

Cull, J. Roche Palgrave. England, 2001.

45. West D. J. and Farrington D. P., The Delinquent Way of Life. – Third

Report of the Cambridge Study in Delinquent Development by, London,

1977.

Page 280: Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

280

46. Western European Penal systems. A Critical Anatomy /еd. by V.

Ruggeriero, M. Ryan, J Sim. SAGE Publications, London, 1995.

47. Wilson H., Delinquency and Child Neglect, London, 1962.

48. Wilson J. Q. and Herrnstein R. J. /Ed./, Crime and Human Nature, London,

1985.

Ինտերնետային կայքեր

49. http։//www.sagepub.com/upm-data/36811_6.pdf

50. http։//tmu-pmr.ru/view_konf.php?id=18

51. www.hra.am/am/tag/child

52. www.realjustice.org

53. http։//www.cscsb.org/restorative_justice/retribution_vs_restoration.html

54. http։//en.wikipedia.org/wiki/In_re_Gault

55. http։//peace.fresno.edu/rjprinc.html

56. www.rfdeti.ru/files/1270213575_nesoverwennoletnie.doc

57. http։//www.hra.am/i/up/Prison_monitoring-ARM.pdf

58. http։//www.hra.am/i/up/Legislsation%20Analysis%202012-ARM-

separate_pages-FINAL.pdf