Top Banner
ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ
71

Համաշխարային պատերազմ

Jun 24, 2015

Download

Education

Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Համաշխարային պատերազմ

Համաշխարհային Պատերազմ

Page 2: Համաշխարային պատերազմ

Համաշխարհային է կոչվում այն պատերազմը,երբ մրցակցություն է գնում երկրների միջև և դա վերածվում է ռազմական,տեխնոլոգիական,տեղեկատվական պատերազմի տեսքով:

Սահմանում

Page 3: Համաշխարային պատերազմ

Առաջին Համաշխարհային Պատերազմը մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հակամարտություններից մեկն էր։ Պատերազմին ներգրավեցին այն ժամանակ գոյություն ունեցող 59 ինքնիշխան երկրներից 38-ը։ Հակամարտությունը ստացել է իր անվանումը միայն 1939 թ.՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի  սկսվելուց հետո։

Առաջին համաշխարային պատերազմ

Page 4: Համաշխարային պատերազմ

Պետությունների գլխավոր նպատակները

Page 5: Համաշխարային պատերազմ

Լուծել 1870 թ. Գերմանիայից կրած պարտության վրեժը:

Պահպանել եվրոպական գերտերության կարգավիճակը:

Ֆրանսիա

Page 6: Համաշխարային պատերազմ

Պահպանել իր գաղութները:

Խլել Գերմանիայից նրա ազդեցության ոլորտները:

Մեծ Բրիտանիա

Page 7: Համաշխարային պատերազմ

Վերջնականապես հաստատվել Բալկաններում և Անդրկովկասում:

Խլել Օսմանյան Թուրքիայից Բոսֆորի և Դարդանելի նեղուցները։

Ռուսաստան

Page 8: Համաշխարային պատերազմ

Ձեռք բերել նոր գաղութներ

Հաստատել իր գերիշխանությունը 

Եվրոպայում:

Գերմանիա

Page 9: Համաշխարային պատերազմ

Իրագործել իր վաղեմի ծրագիրը՝ ստեղծել Մեծ Թուրանը:

Օսմանյան կայսրություն

Page 10: Համաշխարային պատերազմ

Նվաճել և իրեն ենթարկեցնել ողջ Բալկանյան թերակղզին:

Պատերազմի կեսից դուրս եկավ Քառյակ դաշինքից և մտավ Անտանտի մեջ:

Ավստրո-Հունգարիա

Page 11: Համաշխարային պատերազմ

Ընդլայնել գաղութների տարածքը:

Պատերազմի կեսից դուրս եկավ Քառյակ դաշինքից և մտավ Անտանտի մեջ:

Իտալիա

Page 12: Համաշխարային պատերազմ

Ամրացնել իր դիրքերը Եվրոպայում:

Պատերազմի կեսից մտավ Քառյակ դաշինքի մեջ:

Բուլղարիա

Page 13: Համաշխարային պատերազմ

Ֆրանց-Ֆերդինանդի սպանությունից հետո Ավստրո-Հունգարիան մի շարք անընդունելի պայմաններ ներկայացրեց Սերբիային։ Ֆրանց Իոսիֆի նպատակն էր ներկայացված վերջնագրի պայմանների չկատարումը որպես առիթ օգտագործելով պատերազմ հայտարարել սերբերին, սակայն Ռուսաստանի խորհրդով Սերբիան համաձայնեց կատարել դրանք։ Չնայաց դրան՝Ավստրո-Հունգարիան հուլիսի 28-ին պատերազմ հայտարարեց Սերբիային։ Գերմանիան վերջնագրեր ներկայացրեց Ֆրանսիային ու Ռուսաստանին։ Ֆրանսիայից նա պահանջում էր չեզոքություն պահպանել, Ռուսաստանից՝ չեղյալ համարել հայտարարած համընդհանուր զորահավաքը։ 2 վերջնագրերն էլ մերժվեցին. Ֆրանսիան կարծում էր, որ վերջնագրի ընդունման դեպքում Վիլհելմը կպահանջի իրեն հանձնել նաև սահմանային ամրությունները։

Պատերազմի սկիսբը

Page 14: Համաշխարային պատերազմ

Այս վերջնագրերի մերժումները որպես առիթ օգտագործելով՝ Գերմանիան պատերազմ հայտարարեց օգոստոսի 3-ին Ֆրանսիային, իսկ օգոստոսի 1-ին` Ռուսաստանին ։ Մեծ Բրիտանիան պահանջեց Գերմանիայից հաշվի առնել Բելգիայի չեզոքությունը։ Մերժում ստանալով՝ Անգլիան մտավ պատերազմի մեջ Գերմանիայի դեսպանին հանձնած վերջնագրով, որում ասվում էր.

«Նորին Մեծության կառավարությունը կարծում է, որ 1914 թ. օգոստոսի 4-ի երեկոյան ժամը 23-ից երկու երկրների միջև պատերազմական դրություն է »

Այս ամսաթիվն էլ համարվում է 1-ին համաշխարհային պատերազմի սկիզբը։

Page 15: Համաշխարային պատերազմ

Պատերազմի նպատակն աշխարհը վերաբաժանելն էր, նրա քաղաքական քարտեզը վերաձևելը։ Անգլիան ծրագրել էր կործանել իր ամենավտանգավոր մրցակցին՝ Գերմանական կայսրությունը, Թուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը։ Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871 թ-ին Գերմանիայի գրաված Էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ածխի ավազանը։ Գերմանիան, նպատակադրվելով տիրապետող դիրք գրավել Եվրոպայում, ձգտում էր պարտության մատնել Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը։ Ավստրո-Հունգարիան մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան, իսկ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան ու Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով։

Պատերազմ ընթացքը

Page 16: Համաշխարային պատերազմ

Թուրքիան որոշել էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը։ Առաջին աշխարհամարտի սկսվելու առիթը Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր սերբ ազգայնականների կողմից՝ 1914 թ-ի հունիսի 28-ին Սարաևոյում։ Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային։ Ռուսաստանը զորահավաք սկսեց։ 1914 թ-ի օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային։

Page 17: Համաշխարային պատերազմ

Գերմանական զորքերը Բելգիայի տարածքով հարձակվեցին Ֆրանսիայի վրա։ Պահանջելով չխախտել Բելգիայի չեզոքությունը՝ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Հոկտեմբերի 29-ին գերմանա-ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան։ Հետզհետե ավելանում էր պատերազմի մասնակիցների թիվը. աշխարհի 59 պետություններից պատերազմին մասնակցում էր 38-ը. պատերազմն ընդգրկել էր Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան 4 մլն կմ2 տարածք` շուրջ 1,5 մլրդ բնակչությամբ (երկրագնդի բնակչության 87%-ը)։

Page 18: Համաշխարային պատերազմ

Ռազմական գործողություններն ընթանում էին մոտ մեկ տասնյակ ռազմաբեմերում, սակայն գլխավոր ճակատները երկուսն էին՝ Արևմտաեվրոպականը, որը ֆրանս-գերմանական սահմանով ու Բելգիայով ձգվում էր մոտ 700 կմ, և Արևելաեվրոպականը (ռուսականը), որն անցնում էր ռուս-գերմանական ու ռուս-ավստրիական սահմանների երկայնքով։ Կարևոր էր նաև Կովկասյան ճակատը, որտեղ մարտական գործողություններն ընթանում էին Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ։ 1914 թ-ի ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել Մառն և Էն գետերի շրջանում, որտեղ 2 կողմից մասնակցեց 1,5 մլն մարդ, զոհվեց և վիրավորվեց 600 հզ-ը։ Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանական զորքերի հարձակումը դեպի Փարիզ և հակառակորդին ստիպեցին նահանջել մինչև Էն գետը։ Արևմտյան ճակատում սկսվեց դիրքային պատերազմ։

Page 19: Համաշխարային պատերազմ

Օգոստոսի վերջին Գերմանիային պատերազմ հայտարարած Ճապոնիան սկսեց Խաղաղ օվկիանոսում զավթել գերմանական տիրույթները և հպատակեցնել Չինաստանը։ Կովկասյան ռազմաճակատում 1914 թ-ի դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ-ի հունվարի 5-ը Սարիղամիշի մոտ ռուսական բանակը գլխովին ջախջախեց թուրքական 90-հզ-անոց զորքը (փրկվեց միայն 12 հզ-ը), իսկ ռազմական նախարար Էնվեր փաշան հազիվ խուսափեց գերեվարվելուց։ Ռուսները թուրքերին վտարեցին նաև Իրանի Ատրպատական նահանգից։ 1915 թ-ին ռուսական զորքերի հարձակումը ծանր կացության մատնեց Ավստրո-Հունգարիային։ Դաշնակցին օգնելու համար Գերմանիան լայնածավալ հարձակում սկսեց և գրավեց լեհ-լիտվական հողերը։ Թեև ռուսները 300 հզ. զոհ տվեցին, սակայն Ռուսաստանը դիմակայեց։ 1915 թ-ին Բալկանյան ճակատում Իտալիան, որ անցել էր Անտանտի կողմը, չկարողացավ առավելության հասնել Ավստրո-Հունգարիայի նկատմամբ. վերջինս նվաճեց Չեռնոգորիան և Ալբանիան։ Բուլղարիան պարտության մատնեց Սերբիային։ 1915 թ-ի ապրիլի 22-ին Արևմտաեվրոպական ճակատում՝ Իպր քաղաքի մերձակայքում, գերմանացիներն առաջին անգամ օգտագործեցին քիմիական զենք (թունավորվեց 15 հզ. մարդ)։

Page 20: Համաշխարային պատերազմ

1915 թ-ին ռուսական զորքերի հարձակումը ծանր կացության մատնեց Ավստրո-Հունգարիային։ Դաշնակցին օգնելու համար Գերմանիան լայնածավալ հարձակում սկսեց և գրավեց լեհ-լիտվական հողերը։ Թեև ռուսները 300 հզ. զոհ տվեցին, սակայն Ռուսաստանը դիմակայեց։ 1915 թ-ին Բալկանյան ճակատում Իտալիան, որ անցել էր Անտանտի կողմը, չկարողացավ առավելության հասնել Ավստրո-Հունգարիայի նկատմամբ. վերջինս նվաճեց Չեռնոգորիան և Ալբանիան։ Բուլղարիան պարտության մատնեց Սերբիային։ 1915 թ-ի ապրիլի 22-ին Արևմտաեվրոպական ճակատում՝ Իպր քաղաքի մերձակայքում, գերմանացիներն առաջին անգամ օգտագործեցին քիմիական զենք (թունավորվեց 15 հզ. մարդ)։ 1915 թ-ի մայիսին ռուսները հայ կամավորական ջոկատների աջակցությամբ գրավեցին Վանը։ Սակայն հուլիսին ռուսական բանակը ժամանակավորապես թողեց հայկական տարածքները, որը ճակատագրական եղավ արևմտահայության համար։ 1916 թ-ին Գերմանիան խոշոր հարձակում ձեռնարկեց Վերդենի շրջանում (Արևմտյան ճակատ), որտեղ կողմերը վճռական հաջողության չհասան։ «Վերդենյան մսաղացում» հակառակորդները տվեցին մոտ 1,5 մլն զոհ։ Արևելյան ռազմաճակատում ռուսական զորքերը պարտության մատնեցին Ավստրո-Հունգարիային (ավելի քան 1 մլն սպանված ու վիրավոր, 400 հզ. գերի

Մաս 2

Page 21: Համաշխարային պատերազմ

Դրա շնորհիվ փրկվեց Իտալիան, որը պարտվել էր ավստրիացիներից։ Կովկասյան ճակատում ռուսական զորքերը, հաջող հարձակում ձեռնարկելով, 1916 թ-ին գրավեցին Էրզրումը, Երզնկան, Մամախաթունը, Տրապիզոնը, Բիթլիսը և այլ տարածքներ՝ հասնելով Սեբաստիայի վիլայեթ։ 1916 թ-ի 2-րդ կեսին անգլո-ֆրանսիական զորքերը Սոմ գետի մոտ (Արևմտյան ճակատ) անցան հակահարձակման և մինչև տարեվերջ ձգձգված պատերազմում հասան աննշան հաջողության։ Էլ ավելի խորացող ճգնաժամի պայմաններում 1917 թ-ի հոկտեմբերի 25-ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 7-ին) Պետրոգրադում կատարվեց զինված հեղաշրջում, և իշխանության անցած բոլշևիկյան կուսակցությունն առաջարկեց համընդհանուր հաշտության պայմանագիր կնքել, դուրս եկավ Անտանտից և Գերմանիայի ու նրա դաշնակիցների հետ 1918 թ-ի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում կնքեց հաշտության պայմանագիր։ Խորհրդային Ռուսաստանը Գերմանիային էր զիջում Բելոռուսիայի (այժմ` Բելառուս) մի մասն ու մերձբալթյան երկրները։ Ֆինլանդիան և Ուկրաինան ճանաչվում էին անկախ երկրներ։ Թուրքիային էին անցնում Կարսը, Արդահանը և Բաթումը։ Պայմանագիրն աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, որը միայնակ մնաց թուրքական բանակի դեմ (ռուսական զորքերը լքեցին Արևմտյան Հայաստանը)։

Page 22: Համաշխարային պատերազմ

Երկու կողմից սպանվեց ու վիրավորվեց շուրջ 1 մլն 300 հզ. մարդ։ Այդտեղ անգլիացիներն առաջին անգամ օգտագործեցին տանկեր։ 1915–16 թթ-ի ռազմական գործողությունների հիմնական արդյունքը գերմանա-ավստրիական խմբավորման (Քառյակ միության) թուլացումն էր և բեկումը պատերազմում` հօգուտ Անտանտի։ Առաջին աշխարհամարտում ամայացվում էին ընդարձակ տարածքներ և նույնիսկ երկրներ։ Սերբիայի բանակը, միայնակ մնալով թշնամական ուժերի դեմ, գլխովին ջախջախվեց։ Սերբ ժողովուրդը ենթարկվեց բազում տառապանքների. նրա զգալի մասը հեռացավ հայրենիքից։ Աշխարհամարտի ամենասև էջը հայոց Մեծ եղեռնն էր։ Ցեղասպանության ենթարկվեցին նաև Օսմանյան կայսրության այլ ժողովուրդներ՝ հույները, ասորիները և ուրիշներ։ 1917 թ-ի սկզբին քաղաքական ճգնաժամը Ռուսաստանում հասավ գագաթնակետին։ Փետրվարյան հեղափոխության հետևանքով ստեղծվեց Ժամանակավոր կառավարություն, որն ապրիլին իր դաշնակիցներին հավաստիացրեց պատերազմը մինչև հաղթական ավարտ շարունակելու մտադրության մասին։ 1917 թ-ին Արևմտյան ճակատում Անտանտն անհաջողություններ կրեց, ձախողվեց նաև ռուսական բանակի հունիսյան հարձակումը։

Page 23: Համաշխարային պատերազմ

ժողովուրդներ՝ հույները, ասորիները և ուրիշներ։ 1917 թ-ի սկզբին քաղաքական ճգնաժամը Ռուսաստանում հասավ գագաթնակետին։ Փետրվարյան հեղափոխության հետևանքով ստեղծվեց Ժամանակավոր կառավարություն, որն ապրիլին իր դաշնակիցներին հավաստիացրեց պատերազմը մինչև հաղթական ավարտ շարունակելու մտադրության մասին։ 1917 թ-ին Արևմտյան ճակատում Անտանտն անհաջողություններ կրեց, ձախողվեց նաև ռուսական բանակի հունիսյան հարձակումը։ Էլ ավելի խորացող ճգնաժամի պայմաններում 1917 թ-ի հոկտեմբերի 25-ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 7-ին) Պետրոգրադում կատարվեց զինված հեղաշրջում, և իշխանության անցած բոլշևիկյան կուսակցությունն առաջարկեց համընդհանուր հաշտության պայմանագիր կնքել, դուրս եկավ Անտանտից և Գերմանիայի ու նրա դաշնակիցների հետ 1918 թ-ի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում կնքեց հաշտության պայմանագիր։

Page 24: Համաշխարային պատերազմ

Խորհրդային Ռուսաստանը Գերմանիային էր զիջում Բելոռուսիայի մի մասն ու մերձբալթյան երկրները։ Ֆինլանդիան և Ուկրաինան ճանաչվում էին անկախ երկրներ։ Թուրքիային էին անցնում Կարսը, Արդահանը և Բաթումը։ Պայմանագիրն աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, որը միայնակ մնաց թուրքական բանակի դեմ (ռուսական զորքերը լքեցին Արևմտյան Հայաստանը)։ 1918 թ-ի մարտ-հունիսին Արևմտաեվրոպական ռազմաճակատում գերմանական զորքերն անցան հարձակման և մեծ կորուստների գնով հասան Մառն գետի շրջանը, որը Փարիզից հեռու է 70 կմ։

Page 25: Համաշխարային պատերազմ

Բայց դա Գերմանիայի վերջին հաջողությունն էր։ Օգոստոսին Անտանտի զորքերը ծանր պարտության մատնեցին գերմանական բանակին։ Սեպտեմբերի 26-ին անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման և գերմանական բանակներին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի տարածքից։ Սեպտեմբերի 29-ին անձնատուր եղավ Բուլղարիան, հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարով՝ Թուրքիան, նոյեմբերի 3-ին՝ Ավստրո-Հունգարիան։ Նոյեմբերի 11-ին Կոմպիենի զինադադարով Գերմանիան անձնատուր եղավ. ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր։ Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց և խեղանդամ դարձավ 20 մլն մարդ։ Վնասը միջին հաշվով կազմեց գլխավոր մասնակից երկրների ազգային հարստության 1/3-ը։ Պատերազմի հասցրած վնասներն ու հետևանքները քննվեցին 1919–22 թթ-ի ընթացքում, երբ Վերսալում և Վաշինգտոնում կնքվեցին ամփոփիչ պայմանագրեր։

Page 26: Համաշխարային պատերազմ

Երկրորդ համաշխարային պատերազմ

Page 27: Համաշխարային պատերազմ

Պատերազմի պատճառները Երկրորդ համաշխարհային պատերազմը

արդյունքն էր խոշոր պետությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական խոր ու անհաշտ հակասությունների։ Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան, գտնելով, որ ուժերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ իրենց, պայքար ծավալեցին աշխարհումԱնգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի քաղաքական տիրապետող դիրքերը վերացնելու և աշխարհի նոր վերաբաժանման նպատակով։

Նրանց համար կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումը և կոմունիստական վտանգի վերացումը։ Իսկ Անգլիայի և Ֆրանսիայի հիմնական նպատակն էր պահպանել իրենց տիրապետող քաղաքական և տնտեսական դիրքերը, ձախողել «Բեռլին-Հռոմ-Տոկիո» առանցքի` համաշխարհային տիրապետության հասնելու ծրագրերը։ ԱՄՆ-ն թեև պատերազմի առաջին փուլում պաշտոնապես չեզոք դիրք էր գրավում, սակայն ավելի համակիր էր անգլո-ֆրանսիական խմբավորմանը։

Մաս 2

Page 28: Համաշխարային պատերազմ

Պատերազմի սկիզբը և Լեհաստանի գրավումը Ֆաշիստական Գերմանիայի առաջին զոհը

եղավ Լեհաստանը։ Պատրաստվելով ռազմական գործողությունների ընդդեմ Լեհաստանի` Հիտլերը դեռ 1939 թվականի ապրիլին նշել էր, որ անհրաժեշտ է «հարձակվել Լեհաստանի վրա առաջին իսկ հնարավորության դեպքում»։ Նա և նրա զինակիցները վստահ էին, որ Անգլիան ու Ֆրանսիան այս անգամ ևս ագրեսիայի զոհին գործնական օգնություն ցույց չեն տա և Լեհաստանի պատճառով մեծ պատերազմ չի առաջանա։

Պատերազմի սկզբում Գերմանիան ուներ 100-ից ավել դիվիզիա, 4400 ինքնաթիռ և մոտ 100 խոշոր նավեր և սուզանավեր։ Հիտլերը 1939 թվականին օգոստոսի 22-ին Օբերզալցբուրգում գերմանական բարձրագույն զինվորական հրամանատարության հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել էր.

Ես այժմ Արևելք եմ ուղարկում իմ «մահվան ջոկատները», որոնց հրամայված է առանց խղճահարության ու ներողամտության սպանել լեհ ցեղին պատկանող և լեհերեն խոսող բոլոր տղամարդկանց, կանանց ու երեխաներին։ Միայն այս ճանապարհով մենք կշահենք այն կենսական տարածքը, որ մեզ անհրաժեշտ է... Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին...։

Մաս 3

Page 29: Համաշխարային պատերազմ

1939թ. սեպտեմբերի 1-ի առավոտյան գերմանական զորքերը ներխուժեցին Լեհաստան։ Այդ տարեթիվը պաշտոնապես ընդունված է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։ Նույն օրը երեկոյան Գերմանիային հանձնվեց Անգլիայի և Ֆրանսիայի բողոքի նոտա։ Վերջիններս սպառնացին, որ եթե Գերմանիան չդադարեցնի ռազմական գործողությունները և իր զորքերը դուրս չբերի Լեհաստանի տարածքից, ապա նրանք կկատարեն Լեհաստանի հանդեպ իրենց պարտավորությունները։ Խոսքն այստեղ այն մասին էր, որ 1939թ. օգոստոսի 25-ին Անգլիայի և Լեհաստանի միջև ստորագրվել էր փոխադարձ օգնության պայմանագիր։ Համանման պայմանագիր էր կնքվել նաև Ֆրանսիայի և Լեհաստանի միջև։ Սակայն Գերմանիան` հաշվի չառնելով վերջնագրի բնույթ կրող անգլո-ֆրանսիական նոտան, շարունակեց իր հարձակողական գործողությունները։

Մաս 4

Page 30: Համաշխարային պատերազմ

1939թ. սեպտեմբերի 3-ին Անգլիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային։ Նրան պատերազմ հայտարարեցին նաև Մեծ Բրիտանիայի դոմինիոններ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան և Հարավ-Աֆրիկյան Միությունը։ Սակայն Հիտլերը վստահ էր, որ Անգլիան և Ֆրանսիան լուրջ քայլերի չեն դիմի Լեհաստանը փրկելու համար, և նա չսխալվեց։ Անգլո-ֆրանսիական սպառնալիքները խոսքից այն կողմ չանցան։ Նրանք ոչինչ չձեռնարկեցին գերմանական ագրեսիան սանձելու և իրենց դաշնակցին իրական օգնություն ցույց տալու համար։ Լեհաստանը մնաց միայնակ գերմանական հզոր ռազմական մեքենայի առջև։ Նա չէր կարող նաև ակնկալել օգնություն նաև այլ երկրներից։ Գերմանիայի հարձակումից անմիջապես հետո ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն հայտարարեցին իրենց չեզոքության մասին։

Սեպտեմբերի կեսերին Գերմանիան արդեն գրավել էր Լեհաստանի տարածքի համարյա կեսը, վերջինիս ռազմաքաղաքական պարտությունն այլևս ոչ մի կասկած չէր հարուցում։ Հենց այդ պահին խաղի մեջ մտավ Խորհրդային Միությունը։

Page 31: Համաշխարային պատերազմ

Խորհրդային Միությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբնական փուլն օգտագործեց իր տարածքն ընդարձակելու և միջազգային դիրքերն ուժեղացնելու համար։ 1939թ. սեպտեմբերի 17-ին Խորհրդային զորքերը մտան Լեհաստան։ 12 օր տևած պատերազմական գործողությունների ընթացքում խորհրդային զորքերը առաջ շարժվեցին 250-350 կիլոմետր, գրավեցին Արևմտյան Ուկրաինան և Արևմտյան Բելոռուսիան, որոնց Լեհաստանին էին անցել 1920 թ.։ Անցկացված ընտրությունների արդյունքում այդ երկու շրջաններում էլ հայտարարվեց խորհրդային իշխանություն։ Նրանք դիմեցին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդին` ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնելու խնդրանքով։ 1939թ.նոյեմբերի 1-ին բավարարվեց ուկրաինացիների, իսկ նոյեմբերի 2-ին` բելոռուսների պահանջը։ Այդ շրջանները համապատասխանաբար մտան Ուկրաինական և Բելոռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների կազմի մեջ։

ԽՍՀՄ-ի տարածքային ընդարձակումը

Page 32: Համաշխարային պատերազմ

Այսպիսով` գերմանական և խորհրդային զորքերի հարվածների տակ ընկավ լեհական պետությունը։ Խորհրդային միությունը 1939թ. աշնանը Էստոնիային, Լատվիային և Լիտվային պարտադրեց փոխադարձ օգնության համաձայնագիր ստորագրել։ Նա, ըստ այդ հրամանագրի, «Խորհրդային միության և մերձբալթյան երկրների անվտանգությունն ամրապնդելու նպատակով» իրավունք ստացավ այդ երկրներում ունենալ ռազմածովային և ռազմաօդային հենակայաններ։

Page 33: Համաշխարային պատերազմ

   Հիմնական հոդված ՝ Խորհրդա-ֆիննական պատերազմ (1939—1940)

Խորհրդային Միությունը, իր հյուսիսային սահմանների և Լենինգրադի (այժմ` Սանկտ Պետերբուրգ) անվտանգությունն ապահովելու պատրվակով, 1939թ.նոյեմբերի 30-ին պատերազմ սկսեց Ֆինլանդիայի դեմ։ Ֆիննական պատերազմը ցույց տվեց Խորհրդային Միության անբավարար պատրաստվածությունը ռազմական տեսակետից։

Խորհրդա-ֆիննական պատերազմը

Page 34: Համաշխարային պատերազմ

Հարձակումը Ֆինլանդիայի վրա բողոքի մեծ ալիք առաջացրեց աշխարհում։ 1939թ. դեկտեմբերի 14-ին Ազգերի լիգան ԽՍՀՄ-ին, որպես ագրեսորի, վտարեց իր շարքերից։ ԽՍՀՄ-ին մեծ զոհողությունների գնով հաջողվեց հասնել որոշակի հաջողությունների, և 1940թ. մարտի 13-ին ստորագրվեց խորհրդա-ֆիննական հաշտության պայմանագիր։ Խորհրդային միությանն անցավ Կարելական պարանոցը` հարակից տարածքներով։ Բացի այդ, Խորհրդային Միությունը 30 տարի ժամկետով վարձակալելու էր Խանկո թերակղզին և հարակից կղզիները` ռազմական հենակայան կառուցելու համար։

Page 35: Համաշխարային պատերազմ

Հաջորդ ամսվա ամռանը Խորհրդային Միության մաս դարձան Բեսարաբիան և Հյուսիսային Բուկովինան։ Այդ տարածքները, որ պատկանում էին Ռումինիային, նա հարկադրված եղավ զիջել ԽՍՀՄ-ին` վերջինիս ճնշման ներքո։

Խորհրդային Միության հետագա առաջխաղացումները

Page 36: Համաշխարային պատերազմ

1940թ. ամռանը սրվեցին Խորհրդային Միության հարաբերությունները մերձբալթյան պետությունների հետ։ ԽՍՀՄ-ը անհանգստանում էր, որ նրանք կարող են Գերմանիայի, ինչպես նաև Անգլիայի և Ֆրանսիայի հակախորհրդային քաղաքականության հենակետ դառնալ։ Հունիս ամսվա ընթացքում Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում, ոչ առանց Խորհրդային Միության միջամտության, տեղի ունեցան պետական հեղաշրջումներ, և այդ երկրներում հաստատվեցին խորհրդային կարգեր։ Նրանք դիմեցին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդին` ԽՍՀՄ կազմի մեջ մտնելու խնդրանքով։ 1940թ. օգոստոսին նրանց այդ խնդրանքը բավարարվեց։

Page 37: Համաշխարային պատերազմ

Թեև Անգլիան ու Ֆրանսիան գտնվում էին պատերազմական վիճակում Գերմանիայի հետ, սակայն որևէ ռազմական գործողություն չէին մղում նրա դեմ։ Խրամատավորված զորքերը «ձանձրանում էին» անգործությունից։ Այս յուրահատուկ իրավիճակի պատճառով այս պատերազմափուլը կոչվեց «տարօրինակ պատերազմ։

Իրադարձություններն Արևմտյան Եվրոպայում

Page 38: Համաշխարային պատերազմ

Գերմանիան բթացնելով իր հակառակորդների զգոնությունը, նախապատրաստվում էր վճռական գործողություններ իրականացնել Եվրոպայի արևմուտքում։ Գերմանական զորքերը ընդամենը երկու օրվա ընթացքում` 1940թ. ապրիլի 9-10-ը, գրավեցին Դանիան ևՆորվեգիան։ Դրա հետևանքով սրվեց քաղաքական իրադրությունն Անգլիայում։ Ընդդիմության ճնշման տակ Անգլիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենը 1940թ. մայիսի 8-ին հրաժարական տվեց։ Մայիսի 10-ին Ուինսթոն Չերչիլը, որ գերմանաֆաշիստական ագրեսորներին վճռական հարված տալու կողմնակիցներից էր, կազմեց կոալիցիոն կառավարություն։ Իսկ այդ ժամանակ Գերմանիան Արևմտյան ռազմաճակատում կենտրոնացրեց գլխավոր ռազմական ուժերը` 136 դիվիզիա (3,3 մլն զինվոր), 2600 տանկ, 3600 ինքնաթիռ և ռազմական այլ տեխնիկան։

Page 39: Համաշխարային պատերազմ

Գերմանիան շուտով ձեռամուխ եղավ այսպես կոչված «Դեղին պլանի» կենագործմանը։ 1940թ.մայիսի 10-ին գերմանական զորքերն անցան Բելգիայի, Հոլանդիայի, Լյուքսեմբուրգի սահմանները և ներխուժեցին Ֆրանսիա։ Շուտով գերմանացիները հարձակում սկսեցին Փարիզի ուղղությամբ։ Ֆրանսիական բանակն ի վիճակի չեղավ որևէ լուրջ դիմադրություն ցույց տալ և հուլիսի 14-ին Փարիզն անձնատուր եղավ։ Ֆրանսիայի նոր կառավարության ղեկավար մարշալ Պետենը դիմեց Գերմանիային` հաշտության նպատակով։ Ֆրանսիայի անձնատուր լինելու ակտը ստորագրվեց1940թ. հունիսի 22-ին։ Ֆրանսիան բաժանվեց երկու գոտիների` Հյուսիսային և Հարավային։ Հյուսիսային գոտին օկուպացրեց Գերմանիան, իսկ Հարավային Ֆրանսիայում ստեղծվեց մի կառավարություն, որը ենթարկվում էր «նախագահ» Պետենը։ Պետենը համագործակցում էր գերմանացիների հետ, ուստի դասվեց ազգային դավաճանների շարքը։

Ֆրանսիայի անձնատուր լինելը

Page 40: Համաշխարային պատերազմ

Սակայն ֆրանսիական մի խումբ հայրենասերներ, գեներալ Շառլ դը Գոլի գլխավորությամբ, չընդունեցին անձնատուր լինելու ակտը։ Գեներալ Շարլ դը Գոլը Լոնդոնի ռադիոյով կոչ արեց բոլոր հայրենասեր ֆրանսիացիներին շարունակել պայքարը հիտլերյան զավթիչների դեմ և միավորվել «Ազատ Ֆրանսիայի» շարժման մեջ։

Ֆրանսիան տանուլ է տվել ճակատամարտը, բայց ոչ պատերազմն ամբողջությամբ։ հատված Շառլ դը Գոլի ելույթից։

Այնուհետև Անգլիական կառավարությունը 1940թ. հունիսի 28-ին դը Գոլին պաշտոնապես ճանաչեց «Ազատ Ֆրանսիայի» ղեկավար։1942թ. «Ազատ Ֆրանսիան» վերանվանվեց «Մարտնչող Ֆրանսիա»։

Page 41: Համաշխարային պատերազմ

Ֆրանսիայի անձնատուր լինելուց հետո Հիտլերը կարծում էր, որ Անգլիան Գերմանիային կդիմի հաշտության խնդրանքով։ ՍակայնՈւինսթոն Չերչիլը ոչ միայն չէր դիմում նման խնդրանքով, այլև արագորեն ամրացնում էր իր երկրի պաշտպանունականությունը։ Գերմանական գլխավոր շտաբը մշակեց Անգլիա ներխուժելու պլանը, որն ստացավ «Ծովային առյուծ» ծածկանունը։ Անգլիայի ռմբակոծումը սկսվեց 1940թ. օգոստոսին։

Ճակատամարտ Անգլիայի համար

Page 42: Համաշխարային պատերազմ

Ամիսներ շարունակ գերմանական ռազմական ավիացիան ռմբակոծում էր Լոնդոնը և բրիտանական մյուս քաղաքները։ Բայց նրանից չհաջողվեց կոտրել անգլիացիների կամքը։ Անգլիայի համար մղված ճակատամարտում Գերմանիային չհաջողվեց հասնել գերակայության օդում, ինչը պետք է հանդիսանար Անգլիա մտնելու գրավականը։

Page 43: Համաշխարային պատերազմ

Գերմանական զորքերը 1940թ. հոկտեմբերի 12-ին մտան Ռումինիա, որը նոյեմբերի 23-ին միացավ ֆաշիստական խմբավորմանը։ Մինչ այդ` նոյեմբերի 20-ին, ֆաշիստական խմբավորմանն էր միացել Հունգարիան։ 1941թ. մարտին նրան միացավ նաև Բուլղարիան։ Գերմանիան ապրիլի 6-ին հարձակման անցավ Հարավսլավիայի և Հունաստանի վրա։ Ապրիլի 17-ին հարավսլավական բանակն անձնատուր եղավ, իսկ ապրիլի 29-ին գերմանական զորքերը մտան Աթենք։

Ցամաքային Եվրոպայի նվաճումը

Page 44: Համաշխարային պատերազմ

Հիմնական հոդված ՝ Հայրենական մեծ պատերազմԴեռևս 1940թ. վերջերին Հիտլերը հաստատել էր

ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու իր պլանը` «Բարբարոսա» ծածկանվան տակ։ Նախատեսվում էր կայծակնային հարձակմամբ գրավել ԽՍՀՄ-ը և 1941թ. աշնանն ավարտել պատերազմը։Ստալինը համոզված էր, որ Գերմանիան 1941թ. ընթացքում չէր հարձակվի ԽՍՀՄ-ի վրա։ Ուստի, Գերմանիայի հետ պատերազմի մասին բոլոր խոսակցությունները նրա կողմից դիտվում էին որպես սադրանք։ Սակայն 1941թ. հունիսի 22-ին, վաղ առավոտյան, Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Խորհրդային Միության վրա։

Գերմանիայի հարձակումը Խորհրդային Միության վրա

Page 45: Համաշխարային պատերազմ

Միայն դրանից հետո, առավոտյան 03։30 րոպեին, Մոսկվայում Գերմանիայի դեսպան կոմս Շուլենբուրգը Կրեմլում հանդիպեց ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Վ. Մոլոտովին։ Դեսպանը հայտարարեց, որ «խորհրդային զորքերի կենտրոնացումը գերմանական սահմանի մոտ հասել է այնպիսի չափերի, որ գերմանական կառավարությունն այլևս չի կարող համբերել։ Այդ պատճառով էլ նա որոշեց ձեռնարկել համապատասխան հակամիջոցառումներ»։ Կոմս Շուլենբուրգը պատերազմ բառը չօգտագործեց, թեև այն արդեն սկսվել էր։ Այդ պատճառով էլ Վ. Մոլոտովը հարցրեց նրան.«Դա ի՞նչ է, պատերազմի հայտարարությո՞ւն է»։ Շուլենբուրգը ոչինչ չպատասխանեց։ Նա միայն հուսահատորեն թափահարեց ձեռքը և հեռացավ Կրեմլից։

Page 46: Համաշխարային պատերազմ

Գերմանիան և նրա դաշնակիցները խորհրդային երկրի դեմ կենտրոնացրել էին 190 դիվիզիա, հսկայական քանակությամբ ժամանակակից ռազմական տեխնիկա` հրետանի, տանկեր, ինքնաթիռներ։ Գերմանիայի տնօրինության տակ էր նրա կողմից նվաճված եվրոպական երկրների ամբողջ ռազմական և տնտեսական ներուժը։

Page 47: Համաշխարային պատերազմ

Պատերազմական գործողությունները ծավալվեցին Բալթիկ ծովից մինչև Սև ծով ընկած հսկայական տարածքի վրա։ Պատերազմ սկսելով ԽՍՀՄ-ի դեմ` Գերմանիայի նպատակն էր մահացու հարված հասցնել իր գլխավոր գաղափարական հակառակորդին` կոմունիզմին, վերացնել Խորհրդային Միությունը որպես պետություն և այդ ուղիով լուծել իր համար կենսական տարածք ապահովելու խնդիրը։

Page 48: Համաշխարային պատերազմ

Պատերազմի հենց սկզբից ԽՍՀՄ-ը հայտնվեց ծանր վիճակում։ Ռազմական առավելությունը և նախաձեռնությունը Գերմանիայի կողմն էր։ Խորհրդային երկրի վրա կախվել էր մահացու վտանգ։ 1941թ. հունիսի 30-ին ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե` Ստալինի նախագահությամբ։ Այդ կոմիտեի ձեռքում կենտրոնացվեց երկրի ռազմական, քաղաքական և տնտեսական ամբողջ կառավարումը։ Արագ տեմպերով սկսվեց թիկունքի աշխատանքների վերակառուցումը։ Ամբողջ ժողովուրդը ոտքի էր կանգնել ֆաշիստական զավթիչների դեմ կենաց և մահու պայքարի։ Դա Հայրենական մեծ պատերազմ էր։

Page 49: Համաշխարային պատերազմ

Գերմանիան Խորհրդային Միության դեմ հարձակողական գործողությունները զարգացրեց երեք ուղղություններով` Հյուսիսային, նպատակ ունենալով գրավել Մերձբալթիկան և Լենինգրադը (այժմ` Սանկտ Պետերբուրգ), Կենտրոնական, որի գլխավոր նպատակը Մոսկվայի գրավումն էր, և Հարավային` ձգտելով տիրանալ Կիևին, Խարկովին, և Դոնբասին։ Հիտլերականները ծրագրել էին պատերազմը հաղթանակով ավարտել մինչև 1941թ. դեկտեմբերը։ Սկզբանական փուլում գերմանական զորքերը հասան տպավորիչ հաղթանակների։

Page 50: Համաշխարային պատերազմ

Նրանք գրավեցին Մերձբալթիկան և շրջափակման օղակի մեջ վերցրին Լենինգրադը, տիրեցին Կիևին, Խարկովին և Դոնբասի մեծ մասին։ Իսկ 1941 թ. սեպտեմբեր ամսին հայտնվեցին Մոսկվայի մատույցներում, որտեղ ընթանում էին կատաղի մարտեր։

Page 51: Համաշխարային պատերազմ

Խորհրդային հրամանատարությանը հաջողվեց մոբիլիզացնել բոլոր հնարավոր ուժերը և հակահարձակման անցնել սկզբումՌոստովի, Տիխվինի և Ղրիմի շրջաններում, իսկ 1941թ. դեկտեմբերի 6-ին` Մոսկվայի տակ։

Page 52: Համաշխարային պատերազմ

Խորհրդային զորքերը ծանր հարված հասցրին գերմանական զորքերին և մինչև 1942 թ. մարտ ամիսը նրանց հետ շպրտեցին մոտ 400 կիլոմետր։ Դա առաջին լուրջ պարտությունն էր, որ Գերմանիան կրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, ինչը ցույց տվեց գերմանական բանակի անպարտելիության մասին տարածված տեսակետի սնանկ լինելը։ Շնորհիվ Մոսկվայի տակ տարած հաղթանակի` ձախողվեց հիտլերականների «Կայծակնային պատերազմի» («Բլիցկրիգի») ծրագիրը։

Page 53: Համաշխարային պատերազմ

   Հիմնական հոդված ՝ Ստալինգրադի պատերազմ (1942)

     Հիմնական հոդված ՝ Կուրսկի պատերազմ (1943)

1942թ. վերջերին Վոլգայի ափերին` Ստալինգրադից ոչ հեռու, ծավալվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր և արյունալի ճակատամարտերից մեկը։ Մինչ այդ գերմանացիներին հաջողվել էր ուշքի գալ Մոսկվայի մատույցներում կրած ծանր պարտությունից, հակահարձակման անցնել հարավային ուղղությամբ ու դուրս գալ Ստալինգրադի մատույցները։

Ստալինգրադի (1942 թ.) և Կուրսկի (1943 թ.) ճակատամարտերը

Page 54: Համաշխարային պատերազմ

Ստալինգրադի ճակատամարտի ելքը կարևոր էր ինչպես ընդհանուր պատերազմի ճակատագրի, այնպես էլ Անդրկովկասի, մասնավորապես Հայաստանի համար։ Թուրքիան իր ռազմական ուժերը կենտրոնացրել էր Անդրկովկասի սահմանների մոտ, պատրաստ էր Ստալինգրադի անկման դեպքում ներխուժել Հայաստան և Անդրկովկաս, որը կարող էր ողբերգական հետևանքներ ունենալ հայ ժողովրդի համար։

Page 55: Համաշխարային պատերազմ

Բարեբախտաբար դա տեղի չունեցավ։ Խորհրդային զորքերը 1942 թ. նոյեմբերի 19-ին անցան հակահարձակման և շրջապատեցին գերմանացիների ստալինգրադյան խմբավորումը, որը բաղկացած էր 22 դիվիզիայից` մոտ 330 հազար զինվոր և սպա։ 1943թ. փետրվարի 2-ին, ծանր կորուստներից հետո, այդ խմբավորումն անձնատուր եղավ։

Խորհրդային զորքերի հաղթանակը Ստալինգրադի մոտ Երկրորդ համաշխարհային պատերազմում արմատական բեկման սկիզբ դրեց։

Page 56: Համաշխարային պատերազմ

Ստալինգրադից հետո խորհրդային բանակը խոշոր հաջողություններ ձեռք բերեց նաև հյուսիսում։ 1943 թ. հունվարին խորհրդային զորքերին հաջողվեց ճեղքել Լենինգրադի շրջափակման օղակը, իսկ հուլիս-օգոստոսին` կարևոր հաղթանակ տանել Կուրսկի ճակատամարտում։ 1943 թ. վերջերին Կարմիր բանակի զորամիավորումները անցան Դնեպրը և ազատագրեցին Կիևը։

Page 57: Համաշխարային պատերազմ

1941թ. դեկտեմբերի 7-ի առավոտյան ճապոնական ռազմանավերը և ավիացիան հանկածակի հարձակվեցին Հավայան կղզիներում գտնվող ամերիկյան Պիրլ Հարբոր ռազմածովային հենակայանի վրա։ Հաջորդ օրը ԱՄՆ-ն պատերազմ հայտարարեց Ճապոնիային։ Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ին պատերազմ հայտարարեցին Ճապոնիայի դաշնակիցներ Գերմանիան և Իտալիան։ ԱՄՆ-ն էլ իր հերթին պատերազմ հայտարարեց նրանց։

ԱՄՆ-ի` պատերազմի մեջ մտնելը

Page 58: Համաշխարային պատերազմ

Զարգացնելով իրենց հաջողությունները` ճապոնացիները մինչև 1942թ. գարունը գրավեցինԹաիլանդը, Ֆիլիպինները, Մալայան, Բիրման, Ինդոնեզիան, Սինգապուրը, Հոնկոնգը և ներխուժեցին Հարավարևմտյան Չինաստան ու Արևելյան Հնդկաստան։ Այսպիսով` 1941 թ. վերջին պատերազմի մեջ ներգրավվեցին աշխարհի բոլոր խոշոր պետությունները։

Page 59: Համաշխարային պատերազմ

ԽՍՀՄ-ում բնակվող հրեաները, որպես կանոն, ոչնչացվում էին իրենց բնակության վայրերում։ Օդեսայի օկուպացված շրջաններում հրեաների ոչնչացմամբ զբաղվում էր ռումինական բանակը։ Բալթյան երկրների, Ուկրաինայի, Բելոռուսիայի ամբողջ տարածքով մեկ գրեթե յուրաքանչյուր ոչ մեծ քաղաքին, գյուղին կից գտնվում էին այսպես կոչված «փոսերը»՝ բնական հեղեղատները, ուր վտարում և գնդակահարում էին տղամարդկանց, կանանց, երեխաներին։

Խմբակային գնդակահարումներ

Page 60: Համաշխարային պատերազմ

Արդեն 1941 թ. հունիսի վերջին Կաունասում գերմանացիների և իրենց լիտվացի մեղսակիցների ձեռքով սպանվեցին հազարավոր հրեաների.Վիլնյուսի 60 հազար հրեաներից 45 հազարը մահացավ Պոնարայի զանգվածային գնդակահարումների ընթացքում, որը տևեց մինչև 1941 թ. վերջը։ Սպանությունների ալիքը տարածվեց ամբողջ Լիտվայով։ 1942 թ.-ին հրեական համայնքների մնացորդներ էին մնացել միայն Կանուաս, Վիլնյուս, Շյաուլյայ և Շվեհչիս քաղաքներում։

Page 61: Համաշխարային պատերազմ

Լատվիայում մի քանի շաբաթվա ընթացքում ոչնչացվեց գավառական քաղաքների ամբողջ հրեական բնակչությունը. պահպանվեցին միայն Դաուգավպիլսի, Ռիգայի և Լիեպայի համայնքները։ Ռիգայում բնակվող երեսուներեք հազար հրեաներից քսանյոթ հազարը սպանվեց 1941 թ. նոյեմբերի վերջից դեկտեմբերի սկիզբը ընկած հատվածում։ Այդ ժամանակ էլ ոչնչացվեցին Դաուգավպիլսի և Լիեպայի հրեաները։

Page 62: Համաշխարային պատերազմ

Էստոնիայի եվրոպական բնակչության զգալի մասը, որը 1940 թ.-ի դրությամբ հաշվվում էր մոտ 4,5 հազար մարդ, կորողացավ խուսափել սպանդից։ 1941թ. հունիսի 14-ին՝ պատերազմից ընդամենը 8 օր առաջ, մոտ 500 հրեաներ 10 հազար էստոնացիների հետ ԽՍՀՄ-ի ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի միջոցով գաղթեցին Սիբիր, մոտ 500 տղամարդ հրեաներ զորակոչվեցին Կարմիր բանակ կամ ընդուվեցին կործանիչ գումարտակներ։ Էստոնիայի 3,5 հազար հրեաներից միայն 950-ը չկարողացան կամ չցանկացան տարհանվել։

Page 63: Համաշխարային պատերազմ

Մոտ 2-2,5 հազար հրեաներ կարողացան տարհանվել ԽՍՀՄ-ի ներքին շրջաններ, որին նպաստեց այն փաստը, որ գերմանացիները զբաղեցրին Տալլինը միայն 1941 թ. օգոստոսի 28-ին։ Այն 929 հրեաները, ովքեր Էստոնիայում էին, գնդակահարվեցին մինչև 1941 թ.-ի վերջը Ռիգայից ժամանած համար 1ա զոնդերխմբի կողմից, որը ղեկավարում էր շտանդարտենֆյուրեր Մարտին Զանդբերգերը։

Page 64: Համաշխարային պատերազմ

Գնդակահարություններ եղան Տալլինում, Տարտուում և Պյարնուում։ 1942 թ. փետրվարյան դեպքերը Բեռլինում առիթ հանդիսացան, որ Էստոնիան դառնա առաջին և միակ եվրապական երկիրը «հրեաներից ազատ» ։

Բելոռուսիայում հրեաների միայն փոքր մասը կարողացավ տարհանվել քաղաքի խորքեր։ 1941 թ. հունիսին Բելոստոկում սպանվեցին հազարավոր հրեաներ։ Հինգ օրվա ընթացքում Մինսկում և նրա շրջակայքում բնակվող մոտ 80 հազար հրեաներ կենտրոնացվեցին գետոներում (ստեղծվել էին 1941 թ. հունիսի 20-ին)։

Page 65: Համաշխարային պատերազմ

Մինչ ձմռան սկիզբը ավելի քան 50 հազար մարդ սպանվել էր։ Օկուպացման առաջին ամիսներին սպանվեց Վիտեբսկում, Գոմելում, Բոբրույսկում և Մոգիլյովում բնակվող հրեաների մեծամասնությունը։ Բելոռուսիայում և մյուս օկուպացված տարածքներում (հատկապես Սմոլենսկի շրջանում) ստեղծված քսաներեք գետոներից 12-ը լիկվիդացվին մինչև1941 թ.-ի վերջը, իսկ հաջորդ վեցը՝ 1942 թ.-ի առաջին ամիսներին։

Page 66: Համաշխարային պատերազմ

Արևմտյան Ուկրաինայում գերմանացիները և տեղի բնակչությունը ջարդը սկսեց 1941 թ. հունիսի վերջից հուլիսի սկիզբը ընկած ժամանակահատվածում։ Լվովում հունիսի 30-ից հուլիսի 3-ը սպավնեց չորս հազար հրեա, իսկ հուլիսի 25 - 27-ին՝ մոտ երկու հազար։ Լուցկը գրավելուց մի քանի օր անց այնտեղ սպանվեցին երկու հազար հրեաներ. քսանյոթ հազար հրեաներից ճիշտ քսանմեկ հազարը սպանվեց 1941 թ.-ի նոյեմբերին։

Page 67: Համաշխարային պատերազմ

Կենտրոնական և Արևելյան Ուկրաինայի այն հրեաները, ովքեր չկարեցան տարհանվել մինչև գերմանացիների ժամանելը, ընկան նացիստների ձեռքը։ Գերմանական զորքերի ժամանումը արևելք և ԽՍՀՄ-ի հսկայական տարածքների զբաղեցումը նրանց կողմից հանգեցրին նրան, որնացիստների ազդեցության տակ ընկան այն հրեաները, ովքեր կարողացել էին փախչել արևելյան երկրների շրջաններից մինչ պատերազմական գործունեությունների սկսվելը։

Page 68: Համաշխարային պատերազմ

Ուկրաինայում հրեական համայնքների մեծամասնությունը ոչնչացվեց առանց հետք թողնելու։ Ուկրաինայի՝ մինչպատերազմական շրջանում ապրող յոթանասուն հրեական կենտրոններից 43-ը ոչնչացվեցին 1941 թ.-ին, իսկ մնացածը՝ մինչ 1942 թ.-ի կեսը։

Page 69: Համաշխարային պատերազմ

1941 թ. հոկտեմբերին Ղրիմում տեղի բնակչության ակտիվ օգնությամբ սպանվեցին մոտ հինգ հազար տեղի հրեաներ և մոտ 18 հազար արտագաղթած հրեաներ։ Լենինգրադյան և Նովգորոդյան շրջաններում, Հյուսիսային Կովկասում և Ղրիմում հրեաների ոչնչացումը իրականացվում էր միանգամից տարածքը գրավելուց հետո։

Page 70: Համաշխարային պատերազմ

Սակայն Կալուժիսկյան և Կալինինյան շրջաններում հակահարձակման շնորհիվ այդ տարածքներում չիրագործվեց հրեաների ամբողջական ոչնչացում։ Հրեաների սպանությունները Հարավային Ռուսաստանում և Հյուսիսային Կովկասում սկսվեցին 1942 թ. ամռանը։ 1942 թ.օգոստոսի 11-ին հրեաների մասայական սպանություն տեղի ունեցավ Դոնի Ռոստովում։ Հրեաներին ոչնչացրին նաև հաջորդ օրերի ընթացքում և այդպես մինչև քաղաքի ազատագրումը։Դոնի Ռոստովի երկրորդ օկուպացիայի ժամանակ հրեաների զոհերի թիվը, տարբեր մասնագետների կարծիքով, 15 000-ից 30 000 էր։

Page 71: Համաշխարային պատերազմ

Նյութը պատրաստեցին` Հարություն ՋնոզյանըՀարություն ԱյվազյանըՀովհաննես

Ամիրխանյանը Արթուր Ավագյանը:

Վերջ