Top Banner
1 Սուրահ «Մարիամ» Հանուն ողորմած և բարեգութ Աստծո 1. Քաֆ, Հա, Յա, Էյն, Սադ: 2. Ահա պատմությունն աստվածային գթության, որ ցույց է տրվել Զաքարիային: 3. Այն օրը, երբ նա իր Տիրոջը գաղտնի դիմեց օգնության համար: 4. Ասաց. «Տե՛ր, մարմինս թուլացել է, և մազերս ճերմակում են: Ես երբեք Քեզ համար աղոթելիս հուսահատ չեմ եղել»: 5. Ես վախենում եմ իմ հարազատներից,(որ ինձանից հետո չպահպանեն Քո ուսմունքը): Կինս ամուլ է, ինձ մի զավակ պարգևիր և լրացրու Քո շնորհները: 6. Նա թող լինի իմ ժառանգորդը, Հակոբի ընտանիքի ժառանգորդը, և արա այնպես, Տե՛ր, որ Քեզ հաճելի լինի: 7. Ո՛վ Զաքարիա, քեզ ավետում ենք, որ մի զավակ ես ունենալու, և նրա անունը Յահյա (Հովհաննես) պիտի լինի: Իրենից առաջ այս անունը ոչ ոք չի կրել: 8. Զաքարիան ասաց. «Տե՛ր, ես ինչպե՞ս կարող եմ զավակ ունենալ, եթե կինս ամուլ է, իսկ ես թևակոխել եմ անկարողության տարիքը»: 9. (Հրեշտակը) պատասխանեց. «Հրամանը պիտի իրականանա: Քո Արարիչն ասել է, որ այդ հրաշքն Իր համար հեշտ է (կատարելը), քեզ նույնպես ստեղծել է ոչնչից: 10. Ծերունին ասաց. «Տե՛ր, ինձ մի նշան տուր»: Պատասխանեց. «Նշանը այն է լինելու, որ ամբողջ երեք գիշեր համր ես մնալու, այն դեպքում, երբ լեզուդ առողջ է»:
9

Սուրահ Մարիամ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/019-mariam.pdf · 32. Նա իմ սրտում որդիական սեր դրեց մորս նկատմամբ ու

Aug 01, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Սուրահ Մարիամ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/019-mariam.pdf · 32. Նա իմ սրտում որդիական սեր դրեց մորս նկատմամբ ու

1

Սուրահ «Մարիամ»

Հանուն ողորմած և բարեգութ Աստծո

1. Քաֆ, Հա, Յա, Էյն, Սադ:

2. Ահա պատմությունն աստվածային գթության, որ ցույց է տրվել

Զաքարիային:

3. Այն օրը, երբ նա իր Տիրոջը գաղտնի դիմեց օգնության համար:

4. Ասաց. «Տե՛ր, մարմինս թուլացել է, և մազերս ճերմակում են: Ես երբեք Քեզ

համար աղոթելիս հուսահատ չեմ եղել»:

5. Ես վախենում եմ իմ հարազատներից,(որ ինձանից հետո չպահպանեն Քո

ուսմունքը): Կինս ամուլ է, ինձ մի զավակ պարգևիր և լրացրու Քո

շնորհները:

6. Նա թող լինի իմ ժառանգորդը, Հակոբի ընտանիքի ժառանգորդը, և արա

այնպես, Տե՛ր, որ Քեզ հաճելի լինի:

7. Ո՛վ Զաքարիա, քեզ ավետում ենք, որ մի զավակ ես ունենալու, և նրա

անունը Յահյա (Հովհաննես) պիտի լինի: Իրենից առաջ այս անունը ոչ ոք

չի կրել:

8. Զաքարիան ասաց. «Տե՛ր, ես ինչպե՞ս կարող եմ զավակ ունենալ, եթե կինս

ամուլ է, իսկ ես թևակոխել եմ անկարողության տարիքը»:

9. (Հրեշտակը) պատասխանեց. «Հրամանը պիտի իրականանա: Քո Արարիչն

ասել է, որ այդ հրաշքն Իր համար հեշտ է (կատարելը), քեզ նույնպես

ստեղծել է ոչնչից:

10. Ծերունին ասաց. «Տե՛ր, ինձ մի նշան տուր»: Պատասխանեց. «Նշանը այն է

լինելու, որ ամբողջ երեք գիշեր համր ես մնալու, այն դեպքում, երբ լեզուդ

առողջ է»:

Page 2: Սուրահ Մարիամ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/019-mariam.pdf · 32. Նա իմ սրտում որդիական սեր դրեց մորս նկատմամբ ու

2

11. Նա (Զաքարիան) դուրս եկավ աղոթատեղիից և դեպի իր ժողովուրդն

առաջանալով՝ նրանց ասաց, որ գիշեր ու ցերեկ գովաբանեն Աստծուն:

12. Ո՛վ Հովհաննես, եռանդուն հավատքով կարդա այս Գիրքը: Մենք նրան

ընտրեցինք դեռ շատ փոքր հասակից:

13. Տվեցինք նաև բարեպաշտություն և ողորմածություն ու պարկեշտություն:

14. Նա արդար եղավ իր ծնողների հանդեպ և ոչ գոռոզություն ցույց տվեց, ոչ

էլ՝ անհնազանդություն։

15. Խաղաղություն թող իջնի նրա ծնված ու մեռած օրվա վրա: Խաղաղությունը

պիտի նրան ընկերակցի նաև հարության օրը:

16. (Ո՛վ մարգարե), Ղուրանի մեջ գովեստով խոսիր Մարիամի մասին.

փառաբանիր այն օրը, երբ նա հեռացավ իր ընտանեկան հարկից ու դեպի

Արևելք (Երուսաղեմ) գնաց:

17. Նա գաղտնի ծածկվեց մի քողով, և մենք նրան ուղարկեցինք մեր հոգին՝

անթերի մարդու կերպարով:

18. Նա (Մարիամն) ասաց. «Ես քեզանից Ամենաողորմածին եմ ապավինում,

եթե Նրանից երկնչում ես»:

19. (Հրեշտակն) ասաց. «Ես քո Աստծո առաքյալն եմ, եկել եմ քեզ օրհնյալ

զավակ նվիրելու»:

20. (Կույսը) պատասխանեց. «Ինչպե՞ս պիտի ունենամ այդ զավակը: Ոչ մի

մահկանացու իմ հետ չի մերձեցել, և մեղքն ինձ անծանոթ է»:

21. (Հրեշտակն) ասաց. «Այսպես է հրամայել քո Բարձրյալը՝ Դա հեշտ է Ինձ

համար: Մեր կողմից նրան հաստատելու ենք որպես նշան մարդկանց

համար ու նաև գթության (ապացույց): Այս է երկնային պատգամը»:

22. Այսպիսով Մարիամը նրանով հղիացավ և նրա հետ գնաց մի հեռու տեղ:

Page 3: Սուրահ Մարիամ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/019-mariam.pdf · 32. Նա իմ սրտում որդիական սեր դրեց մորս նկատմամբ ու

3

23. Երկունքի ցավերը վրա հասան մի արմավենու մոտ, ու նա գոչեց. «Երանի

թե հղիանալուց առաջ մեռած լինեի, և բոլոր մարդիկ ինձ լքեին ու

մոռանային»:

24. (Հրեշտակն) աղաղակեց. «Մի՛ մտահոգվիր: Քո Աստվածը ոտքերիդ տակ

մի առու է հոսեցրել»:

25. Թափ տուր արմավենին դեպի քեզ և կտեսնես, որ ոտքերիդ տակ թարմ

արմավներ պիտի թափվեն:

26. Կեր, խմիր, ու թող աչքդ լույս լինի, և եթե մեկը քեզ հարցնի, ասա նրան.

«Աստծուն ուխտ եմ արել, ծոմ պահել ու ոչ մի մարդու հետ չեմ կարող

խոսել»:

27. Մարիամը վերադարձավ ընտանիքի մոտ՝ իր զավակը գրկում: Ու նրան

ասացին. «Ո՛վ Մարիամ, հիրավի, դու անօրինական քայլ ես արել»:

28. Ո՛վ Ահարոնի քույր, քո հայրը վատ մարդ չէր, և մայրդ էլ անբարոյական

չէր:

29. Որպես պատասխան՝ Մարիամը նրանց ցույց տվեց նորածնին ու նշան

արեց, որ նրան հարցնեն: Ասացին. «Ինչպե՞ս հարց ուղղենք օրոցքի մեջ

պառկած մանկանը»:

30. (Հիսուսը) ասաց. «Ես Աստծո ծառան եմ, Աստված Գիրք տվեց ինձ ու ինձ

մարգարե նշանակեց»:

31. Նրա օրհնությունն ամեն տեղ ինձ հետ պիտի լինի: Նա ինձ պատվիրեց ողջ

կյանքի ընթացքում հավատարիմ մնալ աղոթելու և ողորմություն տալու

պատվիրանին:

32. Նա իմ սրտում որդիական սեր դրեց մորս նկատմամբ ու ինձ ազատեց

գոռոզությունից ու անհնազանդ լինելուց:

33. Խաղաղություն իջավ իմ վրա այն օրը, երբ ծնվեցի, և խաղաղությունը

պիտի ընկերակցի մահվանս ու հարությանս օրերին:

Page 4: Սուրահ Մարիամ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/019-mariam.pdf · 32. Նա իմ սրտում որդիական սեր դրեց մորս նկատմամբ ու

4

34. Այսպես խոսեց Հիսուսը՝ Մարիամի ճշմարիտ որդին, որի վրա շատերը

կասկածում էին:

35. Աստված չի կարող զավակ ունենալ: Հեռու Նրանից նման

սրբապղծությունը: Երբ մի բան որոշի՝ կասի՝ եղիցի՛, և կլինի:

36. Աստված թե իմ և թե ձեր Տերն է: Պաշտեցեք նրան: Փրկության ճամփան

այդ է:

37. Սակայն նրանցից (որոշ) խմբեր շատ վիճաբանեցին, բայց վայ նրանց,

որոնք չեն հավատա մեծ օրվա դատաստանին:

38. Նրանք ինչեր պիտի լսեն և ինչեր պիտի տեսնեն, երբ մեր դատաստանի

առջև կանգնեն: Այսօր նրանք բացահայտ մոլորության մեջ են:

39. Նրանց իմաց տուր իրենց չարչարանքների մասին այն օրը, երբ վճիռը

պիտի արձակվի: Հիմա նրանք անհոգության ու անհավատության մեջ են:

40. Երկիրը և այն ամենը, ինչ այն պարունակում է, մեր ժառանգությունն են.

բոլոր արարածները դեպի մեզ պիտի վերադառնան:

41. Գրքում խոսիր նաև Աբրահամի մասին: Նա արդար էր ու մարգարե

դարձավ:

42. Մի օր ասաց իր հորը՝ ինչու՞ ես պաշտում կուռքերին, որոնք ոչինչ չեն

տեսնում և ոչինչ չեն լսում և անկարող են քեզ օգնել:

43. Հա՛յր, ինձ համար եղել են հայտնություններ, որոնք դու չես ստացել:

Հետևիր ինձ, քեզ պիտի առաջնորդեմ դեպի փրկության ճանապարհ:

44. Հայր, սատանային մի պաշտիր, քանզի նա չհնազանդվեց Ողորմածին:

45. Հա՛յր իմ, վախենում եմ, որ Աստված իր պատիժն իջեցնի քեզ վրա, ու դու

դառնաս սատանայի ընկերը:

Page 5: Սուրահ Մարիամ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/019-mariam.pdf · 32. Նա իմ սրտում որդիական սեր դրեց մորս նկատմամբ ու

5

46. (Ծերունին) պատասխանեց. «Ո՛վ Աբրահամ, եթե դու մերժես իմ

չաստվածների կրոնը, քեզ կքարկոծեմ: Հեռացիր ինձանից երկար

տարիներ»:

47. Աբրահամը պատասխանեց. «Խաղաղությունն ընդ քեզ։ Աստծուց պիտի

գթություն հայցեմ քեզ համար: Նրա բարությունը կպաշտպանի ինձ»:

48. Ես հեռանում եմ ձեզանից ու ձեր կուռքերից: Ես պիտի դիմեմ իմ Աստծուն,

թերևս իմ խնդրանքը չմերժի:

49. Աբրահամը թողեց իր ընտանիքն ու նրա պաշտած կուռքերին: Մենք նրան

տվեցինք Իսահակին ու Հակոբին և երկուսին էլ մարգարե դարձրինք:

50. Մենք նրանց շնորհեցինք Մեր բարիքները և նրանց ներշնչեցինք

ճշմարտության գերազանց լեզուն:

51. Ղուրանի մեջ գովերգիր նաև Մովսեսի առաքինությունները: Նա ազնիվ էր

և վսեմ մարգարե ու առաքյալ:

52. Մենք նրան կանչեցինք Սինա լեռան աջ կողմից ու նրան շշնջալով Մեզ

մոտ բերեցինք:

53. Մեր ողորմածությամբ նրա Ահարոն եղբորը, որը մարգարե էր, նրան

ընծայեցինք:

54. Այս Գրքում հիշիր Իսմայիլին, որ հավատարիմ եղավ իր խոստմանը և

առաքյալ ու մարգարե դարձավ:

55. Նա իր ցեղին պատվիրեց աղոթել, ողորմություն տալ և հաճոյացավ

Հավիտենականի աչքին:

56. Այս Գրքում հիշիր Իդրիսին (Ենովք): Նա արդար էր ու մարգարե դարձավ:

57. Մենք նրան շատ վերև բարձրացրինք:

58. Ահա թե ովքեր ընդունեցին Աստծո բարիքները: Ադամի սերնդի

մարգարեներն են նրանք: Նոյի տապանի մեջ մտնողներն են: Աբրահամի

Page 6: Սուրահ Մարիամ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/019-mariam.pdf · 32. Նա իմ սրտում որդիական սեր դրեց մորս նկատմամբ ու

6

ու Իսրայելի սերունդներն են: Երբ նրանց պատմում էին Ամենաողորմածի

հրաշքները՝ ճակատները գետին խոնարհած և արցունքով լեցուն աչքերով

նրանք պաշտում էին Աստծո գերագույն վեհությունը:

59. Նրանց հաջորդեց մի ապականված սերունդ, որ թողեց աղոթքն ու հետևեց

իր կրքերին: Այդ սերունդը պիտի իր մոլորության (պատիժը) կրի:

60. Բայց նրանք, որ զղջալով հավատացյալ դառնան և բարիք գործեն, պիտի

մնան Եդեմի պարտեզների մեջ, ու անգամ մի փոքր անիրավություն նրանց

նկատմամբ չի լինելու:

61. Այդ երանավետ պարտեզները Աստված խոստացավ իր ծառաներին:

Հիրավի, Նրա խոստումը իրականանալի է:

62. Նրանք այնտեղ դատարկ խոսքեր չեն լսելու: Այնտեղ խաղաղություն է

տիրելու: Այդ բնակավայրի հյուրերը գիշեր-ցերեկ պիտի իրենց

հանապազօրյա հացն ստանան:

63. Սա է այն արքայությունը, որ պիտի ճառագեն մեր առաքինի ծառաները:

64. Մենք երկնքից իջնում ենք միայն Աստծո հրամանով: Անցյալը, ներկան ու

ապագան միայն Աստծուն են պատկանում: Քո Աստվածը մոռացկոտ չէ:

65. Նա Տերն է երկինքների ու երկրի ու այն ամենի, որ գտնվում են

մթնոլորտում: Պաշտիր Նրան: Դու նույն անունով մեկ ուրիշ աստված

ճանաչու՞մ ես:

66. Մարդն ասում է. «Ինչպե՞ս պիտի լինի, որ մեռնելուց հետո մարմինս

հարություն առնի»:

67. Մի՞թե մոռացել է նա, որ իրեն ոչնչից ստեղծեցինք ու կյանք տվեցինք:

68. Երդվում եմ Աստծո անունով, մենք հավաքելու ենք մարդկանց ու

սատանաներին: Մենք դժոխքում մի բլուր պիտի կազմենք և նրանց պիտի

ստիպենք, որ այնտեղ մնան ծնկի եկած:

Page 7: Սուրահ Մարիամ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/019-mariam.pdf · 32. Նա իմ սրտում որդիական սեր դրեց մորս նկատմամբ ու

7

69. Այնուհետև մենք պիտի զատենք նրանց, որոնք ամենից անհնազանդն են

եղել գթած Աստծո նկատմամբ:

70. Մենք շատ լավ գիտենք, թե ովքեր են արժանի բոցերի մեջ վառվելու:

71. Նրանք բոլորն էլ այնտեղ են գահավիժելու: Հավիտենականիդ վճիռն

հաստատուն է:

72. Մենք ազատելու ենք նրանց, ովքեր Աստծուց կերկնչեն, իսկ

հանցավորներին ծնկած ենք թողնելու:

73. Երբ մեր կրոնը քարոզեք անհավատներին, նրանք կասեն

հավատացյալներին՝ մեզանից ո՞ր խմբի աստիճանն է ավելի զորավոր և

ատյանը՝ ավելի հաճո:

74. Որքան զորավոր և բարգավաճ ժողովուրդներ են եղել, որ ընկել են մեր

հարվածների տակ:

75. Ասա՛. «Գթածը երկարացնում է նրանց օրերը, ովքեր մխրճված են

մոլորության մեջ, որպեսզի տեսնեն մեր սպառնալիքների գործադրումը

այս կամ հանդերձյալ աշխարհում: Ուրեմն շուտով հասկանալու են՝ ում

աստիճանն է ավելի վատ ու բանակը՝ ավելի անկարող»:

76. Աստված զորացնելու է այն հավատացյալներին, ովքեր դավանում են

ճշմարիտ կրոնը: Բարի գործերը Նրա աչքում մեծ արժեք պիտի ունենան և

շատ գեղեցիկ վարձատրվեն:

77. Դու տեսա՞ր այն անհավատին, որ պարծենում էր, թե հարստություն ու

զավակներ ունի:

78. Բայց նա գիտի՞, թե ինչ է լինելու ապագան: Աստված նրան այդ մասին

խոստում տվե՞լ է:

79. Ոչ, այդպես չէ: Մենք գրանցելու ենք նրա պարծենկոտ խոսքերը և

խստացնելու ենք պատիժը:

Page 8: Սուրահ Մարիամ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/019-mariam.pdf · 32. Նա իմ սրտում որդիական սեր դրեց մորս նկատմամբ ու

8

80. Նրան տալու ենք աշխարհի վրա իր ցանկացած հարստությունները,

սակայն մեր ատյանի առջև նա ներկայանալու է միայնակ:

81. Նրանք իրենց հույսը դրել են երևակայական չաստվածների վրա:

82. Անիմաստ հույս. (այդ կուռքերը) մերժելու են իրենց երկրպագությունը

(նրանց կողմից) և իրենց թշնամի են հռչակելու:

83. Դու չգիտե՞ս, որ մենք սատանաներին ուղարկեցինք անհավատների դեմ,

որպեսզի նրանց գայթակղեն (մեղք գործեն):

84. Մի փորձիր արագացնել նրանց չարչարանքը: Մենք հաշվել ենք նրանց

օրերը:

85. Վերջին դատաստանի օրը հավաքված արդարները Աստծո առջև թափոր

պիտի կազմեն:

86. Ապիրատները դժոխք են գնալու ծարավ:

87. Միայն նրանք, որ ընդունել են աստվածային դաշինքը, բարեխոսներ

կունենան:

88. Նրանք կասեն, որ Աստված ունի որդի:

89. Այս խոսքը սրբապղծություն է:

90. (Այս խոսքից) քիչ է մնում երկինքները ճեղքվեն, երկփեղկվի երկիրը, և

փլվեն լեռները:

91. Նրանք Ողորմածին որդի են վերագրում:

92. Բայց Աստված չէր կարող զավակ ունենալ:

93. Երկինքների ու երկրի վրա գտնվող բոլոր էակները Նրա արարածներն են:

94. Նա հաշվել է նրանց և գիտի, թե քանի հոգի են:

Page 9: Սուրահ Մարիամ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/019-mariam.pdf · 32. Նա իմ սրտում որդիական սեր դրեց մորս նկատմամբ ու

9

95. Հարության օրը բոլոր մարդիկ միայնակ կանգնելու են Աստծո առջև:

96. Գթածը առաքինի հավատացյալների սրտերը սիրով կողողի:

97. Մենք (Ղուրանի) ընթերցումը հեշտացրինք՝ այն գրելով քո լեզվով,

որպեսզի դու երանություն ավետես նրանց, ովքեր երկնչում են Տիրոջից, և

ազդարարես պատիժ նրանց, ովքեր վիճում են (Աստծո դեմ):

98. Որքան սերունդներ ոչնչացրինք մենք: Կարո՞ղ ես մեզ ցույց տալ մի

մարդու, որ այդ սերունդներից մնացած լինի: Դու լսե՞լ ես, որ նրանցից որևէ

մեկը մի տրտունջ անգամ արձակի: