Top Banner
1 Սուրահ «Անբիա» (մարգարեներ) Հանուն ողորմած և բարեգութ Աստծո 1. Մոտենում է այն ժամանակը, երբ բոլոր մարդիկ հաշիվ են տալու: Սակայն նրանք այս մասին մոռանում են: 2. Նրանք յուրաքանչյուր նոր պատվիրան լսում են միայն դրանք ծաղրելու համար: 3. Ամբարիշտները, որ տրվել են իրենց հաճույքներին, գաղտնի ասում են. «Նա մի՞թե ձեզ նման մի մարդ չէ: Մի՞թե դուք պետք է լսեք մի կախարդի խոսքերը և քիչ հետո հասկանաք, թե ով է նա»: 4. (Մարգարեն) ասաց. «Իմ Աստվածը գիտի բոլոր խոսքերը՝ երկինքներում և երկրում: Նա ամեն բան գիտի և լսում է»: 5. (Անհավատներն) ասում են. «(Այն, ինչ Մոհամմադը ներկայացնում է, հայտնություն չէ), այլ խառնաշփոթ երազներ են: Նա դրանք մոգոնել է: Նա բանաստեղծ է: Թող մեզ մի հրաշք ցույց տա, ինչպես ցույց տվեցին մյուս մարգարեները»: 6. Մեր բնաջնջած քաղաքներից ոչ մեկը մեզ չհավատաց: Սրանք էլ չեն հավատալու: 7. Քեզանից առաջ Մենք միայն ներշնչված մարդիկ ուղարկեցինք: Եթե չգիտեք, հարցրեք երկնային գրքերի գիտակներից: 8. Մենք նրանց չտվեցինք երևակայական մարմին, որ չի սնվում: Նրանք հավիտենապես չմնացին երկրի վրա: 9. Մենք գործադրեցինք այն խոստումները, որ տվել էինք իրենց, նրանց փրկեցինք մեր ընտրյալների հետ: Իսկ ծայրահեղներին կորստյան մատնեցինք:
11

Սուրահ Անբիա» (մարգարեներhy.yerevan.icro.ir/uploads/021-anbia.pdf · Երկինքներն ու երկիրն Աստծուն են պատկանում: Հրեշտակները

Aug 03, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Սուրահ Անբիա» (մարգարեներhy.yerevan.icro.ir/uploads/021-anbia.pdf · Երկինքներն ու երկիրն Աստծուն են պատկանում: Հրեշտակները

1

Սուրահ «Անբիա» (մարգարեներ)

Հանուն ողորմած և բարեգութ Աստծո

1. Մոտենում է այն ժամանակը, երբ բոլոր մարդիկ հաշիվ են տալու: Սակայն

նրանք այս մասին մոռանում են:

2. Նրանք յուրաքանչյուր նոր պատվիրան լսում են միայն դրանք ծաղրելու

համար:

3. Ամբարիշտները, որ տրվել են իրենց հաճույքներին, գաղտնի ասում են.

«Նա մի՞թե ձեզ նման մի մարդ չէ: Մի՞թե դուք պետք է լսեք մի կախարդի

խոսքերը և քիչ հետո հասկանաք, թե ով է նա»:

4. (Մարգարեն) ասաց. «Իմ Աստվածը գիտի բոլոր խոսքերը՝ երկինքներում և

երկրում: Նա ամեն բան գիտի և լսում է»:

5. (Անհավատներն) ասում են. «(Այն, ինչ Մոհամմադը ներկայացնում է,

հայտնություն չէ), այլ խառնաշփոթ երազներ են: Նա դրանք մոգոնել է: Նա

բանաստեղծ է: Թող մեզ մի հրաշք ցույց տա, ինչպես ցույց տվեցին մյուս

մարգարեները»:

6. Մեր բնաջնջած քաղաքներից ոչ մեկը մեզ չհավատաց: Սրանք էլ չեն

հավատալու:

7. Քեզանից առաջ Մենք միայն ներշնչված մարդիկ ուղարկեցինք: Եթե

չգիտեք, հարցրեք երկնային գրքերի գիտակներից:

8. Մենք նրանց չտվեցինք երևակայական մարմին, որ չի սնվում: Նրանք

հավիտենապես չմնացին երկրի վրա:

9. Մենք գործադրեցինք այն խոստումները, որ տվել էինք իրենց, նրանց

փրկեցինք մեր ընտրյալների հետ: Իսկ ծայրահեղներին կորստյան

մատնեցինք:

Page 2: Սուրահ Անբիա» (մարգարեներhy.yerevan.icro.ir/uploads/021-anbia.pdf · Երկինքներն ու երկիրն Աստծուն են պատկանում: Հրեշտակները

2

10. Մենք ձեզ ուղարկեցինք մի գիր, որ ձեզ համար պատվիրաններ է

պարունակում: Մի՞թե չեք խորհում:

11. Մենք քանի՜ ոճրագործ քաղաքներ կործանեցինք ու նրանց փոխարեն նոր

ժողովուրդներ հաստատեցինք:

12. Երբ հանցավորները տեսան մեր պատիժները՝ սկսեցին փախչել:

13. (Նրանց ասացինք). «Մի՛ փախչեք: Եկեք վայելեք ձեր հաճույքները:

Գնացեք ու բնակվեք ձեր տներում: Դուք հարցաքննվելու եք»:

14. Ու նրանք գոչեցին. «Վա՜յ մեզ, մենք ամբարիշտության մեջ ապրեցինք»:

15. Նրանք այս խոսքերն արտասանեցին, մինչև բոլորին հնձեցինք ու

լռեցրինք:

16. Մենք խաղի համար չէ, որ ստեղծեցինք երկինքներն ու երկիրը ու ամեն

ինչ, որ գոյություն ունի նրանց մեջ:

17. Եթե ցանկանայինք գտնել զբաղմունք, հարմար մի բան կգտնեինք:

18. Մենք ստի դեմ ենք հանում ճշմարտությունը, որ փարատելու է այդ ստերը:

Ահավասիկ, այն արդեն փարատում է: Վա՜յ ձեզ, որ նախատում եք

Աստծուն:

19. Երկինքներն ու երկիրն Աստծուն են պատկանում: Հրեշտակները երբեք

չեն գոռոզանում՝ հրաժարվելով խոնարհվել Նրա առջև, ու չեն

ձանձրանում Նրան պաշտելուց:

20. Նրա գովեստն են անում գիշեր ու ցերեկ և անդադար փառաբանում Նրա

մեծությունը:

21. Այն չաստվածները, որոնց անհավատները նախընտրեցին աշխարհի վրա,

մի՞թե կարող են հարություն տալ (մահացածներին):

Page 3: Սուրահ Անբիա» (մարգարեներhy.yerevan.icro.ir/uploads/021-anbia.pdf · Երկինքներն ու երկիրն Աստծուն են պատկանում: Հրեշտակները

3

22. Եթե տիեզերքի մեջ բազմաթիվ աստվածներ գոյություն ունենային,

անկասկած (երկիրն ու երկինքները) ապականված կլինեին: Փառք

Բարձրյալին, որ բազմել է տիեզերքի գահին, ու Իր փառքը վեր է նրանց

նախատինքներից:

23. Ոչ ոք Նրանից հաշիվ չի պահանջելու Իր գործած արարքների համար:

Սակայն Նա պահանջելու է իրենց (մարդկանց) գործերի հաշիվը:

24. Մի՞թե նրանք Աստծուց բացի պաշտում են այլ նախախնամության: Ասա՝

բերեք ապացույց: Սա նրանց խոսքն է, ովքեր Ինձ հետ են, և նրանց խոսքը,

ովքեր եղել են Ինձանից առաջ: Բայց նրանք մասամբ չգիտեն, թե ինչ է

ճշմարտությունը, և խուսափում են դրանից:

25. Բոլոր այն մարգարեները, որ քեզանից առաջ եկան, ունեցան այս

հայտնությունը. «Ես եմ միակ Աստվածը: Պաշտեք Ինձ»:

26. Ասացին. «Գթածը (Աստված) զավակ է ունեցել»: Հեռու Նրանից այս

նախատինքը: Նրանք (հրեշտակները) միայն Նրա արժանի ծառաներն են:

27. Նրանք երբեք չեն խոսում Աստծուց առաջ և կատարում են Նրա կամքը:

28. Աստված գիտի, թե ինչ կար նրանցից առաջ, և ինչ է լինելու հետո: Առանց

Իր թույլտվության չեն կարող բարեխոսել: Նրանք Աստծո առջև վախից

դողում են:

29. Եթե նրանցից մեկը համարձակվի ասել. «Ես (նույնպես) աստված եմ»,

նրան կնետենք դժոխք: Այս կերպ ենք վարձատրում ամբարիշտներին:

30. Անահավատները մի՞թե չգիտեն, որ երկինքներն ու երկիրը մի սեղմ

զանգված էին, և մենք բացեցինք դրանք ու անձրև իջեցրինք երկնքից և

յուրաքանչյուր կենդանի էակի ջրից ստեղծեցինք: Նրանք երբևէ չե՞ն

հավատալու:

31. Երկրում հաստատեցինք կանգուն լեռներ, որպեսզի (երկիրը) նրանց

(մարդկանց) չթափահարի: Եվ նրա վրա լայն ճանապարհներ

տեղադրեցինք, որպեսզի մարդիկ ելք գտնեն:

Page 4: Սուրահ Անբիա» (մարգարեներhy.yerevan.icro.ir/uploads/021-anbia.pdf · Երկինքներն ու երկիրն Աստծուն են պատկանում: Հրեշտակները

4

32. Մենք երկինքը բարձրացրինք՝ որպես ապահով տանիք: Մեր զորության

նշանները երբեք չեն հասկանալու:

33. Աստված է ստեղծել ցերեկն ու գիշերը: Նա է ստեղծել արևն ու լուսինը և

աստղերը, որոնք ընթանում են (որոշված) շրջանակով:

34. Քեզանից առաջ ոչ մի մահկանացու չի վայելել հավիտենական կյանքը

(աշխարհում): Եթե դու մեռնես, արդյո՞ք նրանք անմահանալու են:

35. Ամեն մարդ պետք է ճաշակի մահը: Մենք ձեզ փորձելու ենք

ձախորդություններով ու հաջողություններով, և դուք դեպի մեզ եք

վերադառնալու:

36. Երբ անհավատները տեսնեն քեզ՝ կսկսեն կատակել: (Նրանք կասեն). «Այս

մա՞րդն է, որ մեր աստվածների դեմ է խոսում»: Իսկ իրենք համարձակվում

են նախատել Բարձրյալին:

37. Մարդը բնականից շտապող է: Ես ձեզ ցույց կտամ Իմ (զորության)

նշանները, և դուք այլևս չեք պահանջի, որ (պատիժը) արագացնեմ:

38. Նրանք հարցրին. «Այս խոստումը ե՞րբ պիտի իրականանա: Մեզ չե՞ք

խաբելու»:

39. Եթե անհավատներն իմանային, թե ինչ չարչարանքներ են կրելու, երբ

կրակը չկարողանան հեռացնել իրենց դեմքից ու մեջքից, և չի լինելու որևէ

մեկը, ով իրենց պաշտպանի:

40. (Պատժի ժամը) հանկարծակիի է բերելու նրանց: Ապշահար են մնալու: Ոչ

կարող են դրանից խուսափել, ոչ էլ որևէ պայման ակնկալել:

41. Քեզանից առաջ մեր մարգարեները նույնպես ծաղրի արժանացան, բայց

ծաղրողները պատժվեցին:

42. Ասա նրանց. «Ո՞վ կարող է պաշտպանել ձեզ Ամենակարողից: Գիշեր լինի,

թե ցերեկ»: Սակայն նրանք հրաժարվում են իրենց Արարչին հիշելուց:

Page 5: Սուրահ Անբիա» (մարգարեներhy.yerevan.icro.ir/uploads/021-anbia.pdf · Երկինքներն ու երկիրն Աստծուն են պատկանում: Հրեշտակները

5

43. Նրանց կուռքերը կկարողանա՞ն իրենց զերծ պահել Մեր զայրույթից:

Իրենք անկարող են պաշտպանել իրենց: Որեմն ինչպե՞ս կկարողանան

օգնել ուրիշներին:

44. Նրանց վայելքները, իրենց հայրերի վայելածի նման, աշխարհիկ կյանքի

սահմաններից այն կողմ չեն անցնելու: Չե՞ն տեսնում, որ անհավատների

երկիր ենք գալիս ու ամեն կողմից սեղմում դրա սահմանները: Նրանք

կարո՞ղ են հաղթանակ անկալել:

45. Ասա նրանց. «Ձեզ քարոզում եմ այն, ինչ հայտնվել է ինձ»: Բայց խուլերը

չեն լսում իրենց տրված խորհուրդները:

46. Աստվածային զայրույթի առաջին շունչն իրենց հասնելուն պես, նրանք

գոչելու են. «Վա՜յ մեզ, մենք մոլորության մեջ էինք»:

47. Հարության օրը ճիշտ կշեռքով ենք կշռելու: Ոչ մեկի նկատմամբ

անիրավություն չի լինելու նույնիսկ մանանեխի հատիկի չափ: Մեր բոլոր

վճիռներն արդար են լինելու:

48. Մենք Մովսեսին ու Ահարոնին տվեցինք այս Գիրքը, որը բարին չարից

զանազանել է սովորեցնում: Այն լույսն ու առաջնորդն է բոլոր նրանց,

ովքեր բարեպաշտ են:

49. Նրանց, որ սրտի խորքում երկնչում են Աստծուց և սոսկում դատաստանից:

50. Իսկ այս օրհնված ազդարարությունների Գիրքն ուղարկեցինք երկնքից:

Արդյոք ժխտու՞մ եք դա:

51. Մենք Աբրահամին առաջնորդ հանդիսացանք, որովհետև գիտեինք նրա

արժանավոր լինելու մասին:

52. Նա հարցրեց իր հորը և ժողովրդին. «Որո՞նք են այն չաստվածները, որոնց

առջև այդպես եռանդուն խոնարհվում եք»։

53. Պատասխանեցին. «Մեր նախնիներին պաշտած աստվածներին ենք

պաշտում»:

Page 6: Սուրահ Անբիա» (մարգարեներhy.yerevan.icro.ir/uploads/021-anbia.pdf · Երկինքներն ու երկիրն Աստծուն են պատկանում: Հրեշտակները

6

54. (Աբրահամն) ասաց. «Նրանք մոլորության մեջ էին, և դուք էլ հետևում եք

նրանց:

55. Ճշմարտությո՞ւնն է, որ մեզ ասում ես, թե՞ ուզում ես օգտվել մեր

դյուրահավատությունից:

56. (Աբրահամն) ասաց. «Ձեր Աստվածը երկինքների ու երկրի վեհապետն է,

որ ստեղծեց նրանց: Ես վկայում եմ Նրա զորությունը»:

57. Հանուն Աստծո երդվում եմ, որ ձեր՝ կուռքերից հեռանալուն պես,

կհարձակվեմ նրանց վրա:

58. Ու նրանց կտոր-կտոր արեց, բացառությամբ ամենամեծ կուռքի, որպեսզի

ժողովուրդը պատահածի համար նրան դիմեր:

59. (Կռապաշտները) գոչեցին. «Նա, ով այսպես խոշտանգել է մեր

աստվածներին, անտարակույս ամբարիշտ է»:

60. Նրանք ասացին. «Լսեցինք, որ մի երիտասարդ (արհամարհանքով)

խոսում է նրանց մասին: Անունն Աբրահամ է»:

61. (Մյուսներն) ասացին. «Թող նրան բերեն ժողովրդի առջև, որպեսզի ամեն

մարդ վկայի նրա դեմ»:

62. Աբրահամ, դո՞ւ ես մեր աստվածների դեմ այդպես արել:

63. Նա պատասխանեց. «Նրանցից ամենամեծն է դա արել: Հարցաքննեք

նրանց, տեսնենք կկարողանա՞ն պատասխանել»:

64. Ու իրենք իրենց ասացին. «Մենք անօրինություն գործեցինք»:

65. Բայց քիչ հետո, երկրպագելով իրենց կուռքերին, ասացին. «Դու լավ գիտես,

որ նրանք երբեք չեն խոսում»:

66. Ուրեմն ինչո՞ւ եք պաշտում այնպիսի կեղծ աստվածների, որոնք անկարող

են ու ոչ բարիք և ոչ էլ չարիք կարող են պատճառել ձեզ:

Page 7: Սուրահ Անբիա» (մարգարեներhy.yerevan.icro.ir/uploads/021-anbia.pdf · Երկինքներն ու երկիրն Աստծուն են պատկանում: Հրեշտակները

7

67. Վայ ձեզ և ձեր պաշտամունքի առարկաներին: Մի՞թե չեք բացելու ձեր

աչքերը:

68. (Կռապաշտները) գոչեցին. «Այրեք նրան և պաշտպանեք մեր կուռքերին,

եթե ուզում եք մի բան անել»:

69. Մենք կրակին հրամայեցինք, որ սառն ու անվնաս իջնի Աբրահամի վրա:

70. Կռապաշտներն հետո թակարդներ էլ լարեցին, սակայն չհաջողեցին:

71. Մենք ազատեցինք Աբրահամին ու Ղովտին, նրանց տվեցինք մի երկիր,

որի բոլոր բնակիչներին օրհնեցինք:

72. Աբրահամի ցանկություններն իրականացրինք` Իսահակին ու Հակոբին

ծնունդ տալով, և նրանց կարգեցինք արդարների շարքին:

73. Նրանց մեզ փոխանորդ կարգեցինք, որպեսզի ժողովուրդներին

առաջնորդեն, և պատվիրեցինք բարի գործ կատարել, աղոթել և զաքաթ

տալ: Նրանք միայն մեզ էին պաշտում:

74. Ղովտին շնորհեցինք իմաստություն և գիտություն: Նրան փրկեցինք

գարշելի քաղաքից, ուր մարդիկ անպարկեշտ ծայրահեղությունների մեջ

էին ընկել:

75. Նրան ողողեցինք մեծ շնորհներով, որովհետև նա արդար էր:

76. Երբ Նոյը դիմեց մեզ, լսեցինք նրա խնդրանքը ու նրան իր ընտանիքի հետ

ազատեցինք մեծ աղետից:

77. Նրան զերծ պահեցինք մի ժողովրդի դավադրություններից, որն ուրանում

էր մեր կրոնի ճշմարտությունը: Այդ անհավատներին խեղդեցինք ջրերում:

78. Հիշիր նաև Դավթին ու Սողոմոնին, ովքեր հոտին պատճառված վնասը

հաշվեցին դաշտի մեջ: Մենք ներկա էինք նրանց վճռի արձակման

ժամանակ:

Page 8: Սուրահ Անբիա» (մարգարեներhy.yerevan.icro.ir/uploads/021-anbia.pdf · Երկինքներն ու երկիրն Աստծուն են պատկանում: Հրեշտակները

8

79. Մենք Սողոմոնին խելք տվեցինք այդպես դատելու համար և երկուսին էլ

իմաստություն ու գիտություն շնորհեցինք: Մենք լեռներին ու թռչուններին

հարկադրեցինք, որ իրենց ձայնը միացնեն Դավթի ձայնին՝

Հավիտենականին գովելու համար:

80. Նրան (Դավթին) սովորեցրինք զրահներ պատրաստելու արվեստը,

որպեսզի պատերազմների ժամանակ կարողանաք պաշտպանվել:

Շնորհակալ եղեք դրա համար:

81. Սողոմոնը երկնքից ստացավ հովերին հրամայելու իշխանությունը: Նա

նրանց, ըստ իր կամքի, փչում էր օրհնված երկրի վրա: Մեր գիտությունն

անսահման է:

82. Սատանաները նրա համար ջրասուզվում էին: Նա նրանցից օգտվում էր

նաև այլ գործերի համար: Մենք հսկում էինք նրանց:

83. Հիշիր, որ Հոբը աղոթեց առ Աստված. «Տե՛ր, դժբախտությունը ծանրացավ

վրաս, բայց Քո գթությունն անսահման է»:

84. Մենք ընդունեցինք նրա աղաչանքը և ազատեցինք իրեն ճնշող

դժբախտությունից ու վերադարձրինք իր ընտանիքի մոտ: Մեր

գթասրտության շնորհիվ ավելացրինք նրա հարստությունը: Սա

նախազգուշացում է բոլոր նրանց, ովքեր պաշտում են Աստծուն:

85. Հիշի՛ր Իսմայիլին, Ենովքին և Զոլքեֆլին: Նրանք բոլորը համբերությամբ

դիմացան բոլոր դժբախտություններին:

86. Մենք մեր շնորհները վայելել տվեցինք նրանց, որովհետև նրանք առաքինի

էին:

87. Հիշիր Հովնանին, որ բարկացավ ու բարկացած գնաց ու կարծեց, թե զերծ է

մեր իշխանությունից: Բայց շատ չանցած՝ մթության մեջ գոչեց. «Տե՛ր,

Քեզանից բացի այլ Աստված չկա: Փառավորված է անունը Քո: Ես

ամբարիշտ եղա»:

88. Մենք լսեցինք նրան ու ազատեցինք իր անցյալից: Այսպես ենք փրկում

հավատացյալներին:

Page 9: Սուրահ Անբիա» (մարգարեներhy.yerevan.icro.ir/uploads/021-anbia.pdf · Երկինքներն ու երկիրն Աստծուն են պատկանում: Հրեշտակները

9

89. Հիշիր Զաքարիայի առաքինությունները, որ այս աղոթքն ուղղեց առ

Աստված. Տե՛ր, ինձ միայնակ մի թող: Դու լավագույնն ես

ժառանգորդներից:

90. Նրա աղաչանքն ընդունեցինք, նրան տվեցինք Հովհաննեսին: Նրա կնոջը

բեղմնավոր դարձրինք, որովհետև նրանք փորձում էին իրար գերազանցել

բարի գործերում, սիրով ու երկյուղով աղոթում էին ու մեզ հնազանդվում

անկեղծորեն:

91. (Հիշիր) այն մաքրամաքուր կնոջը, որին ներշնչեցինք և նրան ու իր որդուն

(Հիսուսին) որպես հրաշք նրկայացրինք աշխարհի բնակիչներին:

92. Սա է ձեր ժողովուրդը, որպես եզակի ժողովուրդ, և Ես եմ ձեր արարիչը:

Ուրեմն ինձ պաշտեք:

93. (Սակայն անտեղյակ հետևորդներից ոմանք) երկպառակություն

սերմանեցին: Բայց բոլորը դեպի Մեզ են վերադառնալու:

94. Առաքինի հավատացյալի եռանդն առանց վարձատրության չի մնալու:

Մենք գրի ենք առնելու նրա բարեգործությունները:

95. Անեծքը ծանրանալու է այն քաղաքների վրա, որոնց մենք բնաջնջեցինք:

Նրանց բնակիչներն այլևս չեն վերադառնա:

96. Մինչև Գոգի ու Մագոգի առջև ճանապարհ բացվի, նրանք արագ քայլերով

կիջնեն լեռներից:

97. Երբ գա անխուսափելի ժամը՝ անհավատներն ահաբեկված գոչելու են.

«Վա՜յ մեզ, մենք մոռացել էինք այս ահավոր վայրկյանը և

ամբարիշտության մեջ էինք ընկել»:

98. Դուք և ձեր պաշտած կուռքերը գեհենի մեջ եք իջնելու, բայց նրանք

հավիտենական այնտեղ են մնալու:

99. Եթե ձեր պաշտած կուռքերն աստվածներ լինեին, գեհենի մեջ չէին

գահավիժի, և նրանք հավիտենապես մնալու են այնտեղ:

Page 10: Սուրահ Անբիա» (մարգարեներhy.yerevan.icro.ir/uploads/021-anbia.pdf · Երկինքներն ու երկիրն Աստծուն են պատկանում: Հրեշտակները

10

100. Աստվածամերժները խոր հառաչանքներ են արձակելու, բայց այնտեղ ոչ

խոսք, (որ հույս է ներշնչում), չի լսվելու:

101. Բայց նրանք, որոնց նախապես խոստացել էինք գերագույն

վարձատրությունը, դրանից (ահավոր բնակավայրից) հեռու են մնալու:

102. Նրանք երբեք չեն լսելու դժոխքի կրակի ձայնը: Այլ իրենց ցանկություններն

իրականացած են տեսնելու:

103. Երկյուղից ազատված՝ նրանք ընդունելու են հրեշտակներին, որոնք

ասելու են. «Ահա այն երջանիկ օրը, որ ձեզ խոստացվել էր»:

104. Այն օրը, որ մենք երկինքը ծալելու ենք ինչպես մատյան, (ապա), ինչպես

առաջին անգամ սկսեցինք արարչագործությունը, վերադարձնելու ենք դա:

Այս խոստումն անպատճառ կկատարվի:

105. Մենք Սաղմոսագրքում Հնգամատյանից հետո գրեցինք, որ աշխարհը մեր

առաքինի ծառաների ժառանգությունն է լինելու:

106. Այս Գրքում բավականաչափ պատվերներ կան նրանց համար, ովքեր

երկնչում են Աստծուց:

107. Մենք քեզ ուղարկեցինք առ այն, որպեսզի բոլոր մարդկանց ավետես

աստվածային գթությունը:

108. Ասա՛ նրանց. «Ինձ հայտնվել է, որ ձեր Աստվածը միակ Աստվածն է:

Արդյոք հնազանդվու՞մ եք»:

109. Եթե համառեն ու մնան անհավատ, ասա՛. «Ես ձեզ (բոլորիդ)

հավասարապես զգուշացրի, (որ աղետների կենթարկվեք): Ես չգիտեմ՝ այդ

խոստումը մոտի՞կ է, թե՞ հեռու:

110. Բայց Աստված գիտի, թե ինչն եք անում հայտնի կերպով և ինչն եք թաքուն

պահում:

Page 11: Սուրահ Անբիա» (մարգարեներhy.yerevan.icro.ir/uploads/021-anbia.pdf · Երկինքներն ու երկիրն Աստծուն են պատկանում: Հրեշտակները

11

111. Ես չգիտեմ, թերևս պայմանաժամ է դա՝ ձեզ փորձելու և մի առ ժամանակ

վայելելու համար:

112. Ասաց. «Տե՛ր, ճշմարտությունը Քոնն է: Դատիր մեզ: Մեր Աստվածը գթած

է: Մենք Նրա օգնությանն ենք ապավինում ձեր ստերից պաշտպանվելու

համար»: