Top Banner
1 Սուրահ «Աբրահամ» Հանուն ողորմած և բարեգութ Աստծո 1. Ալեֆ, Լամ, Ռե: Այս գիրքն ուղարկեցինք քեզ, որպեսզի խավարի մեջ ընկղմված մարդկանց դուրս բերես, լուսավորես նրանց և առաջնորդես դեպի փառավոր ու գեղեցիկ ճանապարհ: 2. Երկինքների ու երկրի մեջ եղած ամեն բան Բարձրյալին է պատկանում: Վայ անհավատներին, նրանք չարչարանքների կենթարկվեն: 3. Նրանք, որ աշխարհի հաճույքները գերադասում են հանդերձյալ կյանքից ու իրենց նմաններին հեռացնում Աստծո ճանապարհից, ջանալով պղծել այդ սրբությունը, մխրճված են կուրության մեջ: 4. Բոլոր այն մարգարեները, որոնց ուղարկեցինք, խոսեցին իրենց ժողովրդի լեզվով, որպեսզի իրենց հասկանան: Աստված ում ցանկանա՝ մոլորեցնում և առաջնորդում է։ Հզոր և իմաստուն է Նա: 5. Մենք Մովսեսին ուղարկեցինք հրաշքներ գործելու զորությամբ և ասացինք նրան. «Քո ժողովրդին խավարից դուրս բեր: Նրան հիշեցրու Աստծո հրաշքները»: Անտարակույս, սրանք Աստծո նշաններն են համբերատարների ու բարեպաշտների համար: 6. Մովսեսն ասաց իսրայելցիներին. «Հիշե՛ք Աստծո բարիքները: Նա ձեզ ազատեց փարավոնի գերդաստանից, որ տանջում էր ձեզ, որ սպանում էր ձեր որդիներին ու խնայում միայն աղջիկներին: Սա ձեզ համար մեծ փորձություն է ձեր Արարչի կողմից»: 7. Աստված ձեզ խոստացավ բազմապատկել Իր շնորհները՝ որպես վարձատրություն ձեր երախտագիտության, և խստացնել իր պատիժները՝ ձեր ապերախտության դեպքում:
6

Սուրահ Աբրահամyerevan.icro.ir/uploads/014-abraham.pdf · 2017. 10. 4. · 1 Սուրահ «Աբրահամ» Հանուն ողորմած և բարեգութ Աստծո

Oct 07, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Սուրահ Աբրահամyerevan.icro.ir/uploads/014-abraham.pdf · 2017. 10. 4. · 1 Սուրահ «Աբրահամ» Հանուն ողորմած և բարեգութ Աստծո

1

Սուրահ «Աբրահամ»

Հանուն ողորմած և բարեգութ Աստծո

1. Ալեֆ, Լամ, Ռե: Այս գիրքն ուղարկեցինք քեզ, որպեսզի խավարի մեջ

ընկղմված մարդկանց դուրս բերես, լուսավորես նրանց և առաջնորդես

դեպի փառավոր ու գեղեցիկ ճանապարհ:

2. Երկինքների ու երկրի մեջ եղած ամեն բան Բարձրյալին է պատկանում:

Վայ անհավատներին, նրանք չարչարանքների կենթարկվեն:

3. Նրանք, որ աշխարհի հաճույքները գերադասում են հանդերձյալ կյանքից

ու իրենց նմաններին հեռացնում Աստծո ճանապարհից, ջանալով պղծել

այդ սրբությունը, մխրճված են կուրության մեջ:

4. Բոլոր այն մարգարեները, որոնց ուղարկեցինք, խոսեցին իրենց ժողովրդի

լեզվով, որպեսզի իրենց հասկանան: Աստված ում ցանկանա՝ մոլորեցնում

և առաջնորդում է։ Հզոր և իմաստուն է Նա:

5. Մենք Մովսեսին ուղարկեցինք հրաշքներ գործելու զորությամբ և

ասացինք նրան. «Քո ժողովրդին խավարից դուրս բեր: Նրան հիշեցրու

Աստծո հրաշքները»: Անտարակույս, սրանք Աստծո նշաններն են

համբերատարների ու բարեպաշտների համար:

6. Մովսեսն ասաց իսրայելցիներին. «Հիշե՛ք Աստծո բարիքները: Նա ձեզ

ազատեց փարավոնի գերդաստանից, որ տանջում էր ձեզ, որ սպանում էր

ձեր որդիներին ու խնայում միայն աղջիկներին: Սա ձեզ համար մեծ

փորձություն է ձեր Արարչի կողմից»:

7. Աստված ձեզ խոստացավ բազմապատկել Իր շնորհները՝ որպես

վարձատրություն ձեր երախտագիտության, և խստացնել իր պատիժները՝

ձեր ապերախտության դեպքում:

Page 2: Սուրահ Աբրահամyerevan.icro.ir/uploads/014-abraham.pdf · 2017. 10. 4. · 1 Սուրահ «Աբրահամ» Հանուն ողորմած և բարեգութ Աստծո

2

8. Մովսեսն ասաց. «Եթե դուք և երկրի բոլոր մարդիկ անհավատ դառնան,

(Աստծուն վնաս չի հասնելու): Աստված է միայն արժանի

երկրպագության»:

9. Արդյո՞ք ձեզ չհասավ նրանց Ճակատագրերի մասին լուրը, որոնք եղել են

ձեզանից առաջ՝ Նոյի, Ադի, Սամուդի ցեղերի ու նրանցից հետո եղածների:

Նրանց, որոնց գիտի միայն Աստված: Մարգարեները ներկայացրին

հստակ նշաններ, սակայն նրանք ձեռքերով (ի նշան ծաղրանքի) փակեցին

բերանները ասացին. «Մենք չենք հավատում նրան, ինչի համար առաքվել

եք, ու կասկածով ենք վերաբերվում Նրա նկատմամբ, ինչին հրավիրում եք

հավատալ»:

10. Առաքյալներն ասացին նրանց. «Կարո՞ղ եք արդյոք կասկած ունենալ այն

Աստծո մասին, որ Արարիչն է երկինքների ու երկրի: Նա կանչում է ձեզ՝

ձեր մեղքերին թողություն տալու համար, ու ձեզ տալիս է պայմանական

ժամանակ, որի ավարտը նախապես որոշված է»: Նրանք

պատասխանեցին. «Դուք մեզ նման հասարակ մարդիկ եք, դուք ուզում եք,

որ թողնե՞նք մեր հայրերի պաշտածը: Ուրեմն հրաշքներ ցույց տվեք մեզ,

որ հաստատեք ձեր խոսքերը»:

11. Մարգարեները պատասխանեցին. «Անտարակույս, մենք էլ ձեզ նման

մարդիկ ենք: Սակայն Աստված Իր շնորհներով ողողում է նրան, ում

ցանկանում է: Մենք միայն Աստծո թույլտվությամբ կարող ենք հրաշքներ

գործել: Հավատացյալները պետք է իրենց հույսը միայն Աստծո վրա դնեն»:

12. Ինչպե՞ս կարող ենք չապավինել Նրան, Ով նշել է մեր ուղին: Անշուշտ,

մենք համբերատարությամբ ենք կրելու ձեր հալածանքները: Նրանք, որ

ցանկանում են ապավեն գտնել, թող միայն Աստծուն ապավինեն:

13. Անհավատները մարգարեներին ասացին. «Եթե մեր կրոնը չընդունեք, ձեզ

կվռնդենք մեր երկրից»: Այն ժամանակ Աստված այս հայտնությունն արեց

մարգարեներին. «Ամբարիշտներին բնաջնջելու ենք»:

14. Անշուշտ, ձեզ բնակեցնելու ենք նրանց թողած երկրի մեջ: Այս շնորհը

պիտի վայելեն նրանք, ովքեր երկնչում են Ինձանից (Իմ արդար դատից) ու

սպառնալիքներից:

Page 3: Սուրահ Աբրահամyerevan.icro.ir/uploads/014-abraham.pdf · 2017. 10. 4. · 1 Սուրահ «Աբրահամ» Հանուն ողորմած և բարեգութ Աստծո

3

15. Այդ ժամանակ (մարգարեներն) իրենց ձայնն ուղղեցին դեպի երկինք և

Աստծո գթությունը խնդրեցին: Յուրաքանչյուր գոռոզ ու անհավատ մարդ,

հույսը կտրած, բնաջնջվեց:

16. Գեհենը նրա առջևում է: Նա իր ծարավը պիտի հագեցնի միայն նեխած

ջրով:

17. Նա կաթիլ-կաթիլ պիտի խմի այն, և այդ հեղուկը պիտի հոսի

դժվարությամբ: Մահը նրան շրջապատելու է բոլոր կողմերից: Բայց նա չի

մեռնելու: Սոսկալի չարչարանքներ է նա կրելու:

18. Անհավատների արարքները նման են այն փոշուն, որ փոթորիկի

ժամանակ ցիրուցան է լինում: Նրանք որևէ օգուտ չեն քաղելու այդ

գործերից, և դա լինելու է իրենց մոլորության լրացումը:

19. Չես տեսնու՞մ արդյոք, որ Աստված ստեղծեց երկինքներն ու երկիրը : Նա

եթե կամենա՝ կարող է ձեզ անհետացնել և ձեր փոխարեն ուրիշ էակների

դնել:

20. Այս բանն Աստծո համար դժվար չէ:

21. Բոլոր մարդիկ Աստծո առջև են կանգնելու։ Տկարամիտները ասելու են

իրենց ավագներին. «Մենք հետևում էինք ձեզ: Չե՞ք կարող արդյոք

թեթևացնել Աստծո պատիժները»: (Եվ ավագները) պատասխանելու

են.«Եթե Աստված մեզ ուղղած լիներ, մենք նույնպես ճիշտ ճանապարհով

կառաջնորդեինք ձեզ: Այժմ անհամբեր լինենք թե համբերատար՝ միևնույն

է։ Մեզ ոչինչ չի փրկելու (չարչարանքներից)»:

22. Երբ հրամանն արձակվի՝ սատանան ասելու է նրանց. «Աստծո

խոստումները ճշմարիտ էին, իսկ իմ տված խոստումները` սուտ: Բայց ես

երբեք չբռնացա ձեզ վրա, որ ինձ հավատաք: Ես միայն հրավիրեցի, ու դուք

ընդունեցիք իմ հրավերը: Ուրեմն ինձ մի նախատեք, այլ միայն ինքներդ

ձեզ մեղադրեք: Ես ոչ կարող եմ ձեզ օգնել, ոչ էլ ձեզանից օգնություն

ստանալ: Այն պահին, որ դուք ինձ հավասար էիք դասում (Աստծուն), ես

ինքս ինձ հավասար չէի դասում»: Ամբարիշտներն ահավոր

չարչարանքներ են կրելու:

Page 4: Սուրահ Աբրահամyerevan.icro.ir/uploads/014-abraham.pdf · 2017. 10. 4. · 1 Սուրահ «Աբրահամ» Հանուն ողորմած և բարեգութ Աստծո

4

23. Այն հավատացյալները, որ առաքինի են, կմտնեն պարտեզներ, որտեղ

գետեր են հոսում, և Աստծո կամքով այնտեղ կբնակվեն հավիտյան: Պիտի

ողջունեն իրար «խաղաղություն ընդ ձեզ» բառերով:

24. Դուք չգիտե՞ք, թե Աստված ինչի է նմանեցնում բարի խոսքը՝ բարի ծառի,

որ խոր արմատներ ունի, և որի ճյուղերը դեպի երկինք են բարձրանում:

25. Այդ ծառը, Աստծո կամոք, ամեն եղանակի պտուղ է տալիս։ Աստված

մարդկանց հետ առակներով է խոսում, որպեսզի խրատի նրանց:

26. Չար խոսքը նման է մի գարշ ծառի, որը արմատախիլ է եղել ու կանգուն չէ:

27. Աստված հավատացյալների հավատքը և խոսքը ամրապնդելու է այս

աշխարհում և հանդերձյալ կյանքում և մոլորեցնելու է չարագործներին

(զրկելով նրանց Իր բարիքներից): Աստված ինչ կամենա՝ կկատարի:

28. Չե՞ս տեսնում, որ այն մարդիկ, ովքեր Աստծո շնորհների հանդեպ

ապերախտ դարձան՝ իրենց ժողովուրդներին առաջնորդեցին դեպի

կործանման բնակավայր:

29. (Այդ բնակավայրը) դժոխքն է, և նրա մեջ պիտի մտնեն: Ի՜նչ ահավոր

բնակավայր:

30. Նրանք Աստծուն հավասար են դասում ուրիշներին, որպեսզի մարդկանց

հեռացնեն Նրա ճանապարհից: Ասա՛ նրանց. «Վայելեք (աշխարհի

բարիքները), բայց (դժոխքի) կրակը պիտի լինի ձեր վերջին հանգրվանը»:

31. Ասա՛ իմ հավատացյալ ծառաներին. «Աղոթեք և Մեր կողմից ձեզ շնորհված

հարստությունից գաղտնի կամ հրապարակավ ողորմություն տվեք, քանի

դեռ չի եկել այն օրը, երբ չի լինի ոչ առևտուր և ոչ էլ բարեկամություն»:

32. Աստված Նա է, Ով երկինքներն ու երկիրը ստեղծեց: Նա է, որ երկնքից

անձրև է իջեցնում՝ ծաղկեցնելու համար այն բազմազան պտուղները, որ

որպես սնունդ են ծառայում ձեզ: Իր հրամանով է նավը ճեղքում ծովի

ալիքները, գետերը դրել է ձեր տրամադրութան տակ, ձեր կարիքների

համար:

Page 5: Սուրահ Աբրահամyerevan.icro.ir/uploads/014-abraham.pdf · 2017. 10. 4. · 1 Սուրահ «Աբրահամ» Հանուն ողորմած և բարեգութ Աստծո

5

33. Արևին ու լուսնին ու հրամայել է ձեզ լուսավորել, գիշերն ու ցերեկն է

կազմել, որպեսզի ծառայեն ձեր կարիքներին:

34. Նա ձեզ տվեց այն ամենը, ինչ խնդրեցիք: Իր բարերարություններն անթիվ

են, ու չեք կարող դրանք հաշվել: Մարդը, անկասկած, անիրավ է և

ապերախտ:

35. (Հիշե՛ք այն ժամանակը), երբ Աբրահամն աղոթեց Աստծուն. «Տե՛ր,

պահպանիր այս քաղաքը խաղաղության մեջ և ինձ ու իմ սերնդին հեռու

պահիր կռապաշտությունից»:

36. Տե՛ր, նրանք մարդկանցից շատերին մոլորեցրել են: Ուրեմն՝ ով որ ինձ

պիտի հետևի՝ իմ կրոնը պիտի դավանի: Իսկ նա, ով ինձ չհնազանդվի ...

Տեր, գթած և անհիշաչար ես Դու:

37. Ո՛վ Աստված, ես իմ զավակների մի մասին հաստատեցի անբարեբեր

ձորում, նվիրական Քո տան մոտ: Տեր, ասա, որ նրանք աղոթեն, մարդկանց

սիրտը դեպի նրանց տրամադրիր, հոգա նրանց ապրուստը, որպեսզի Քեզ

երախտապարտ լինեն:

38. Տե՛ր, Դու գիտես, թե մարդիկ ինչ են թաքցնում և ինչն ի ցույց դնում: Այն

ամենը, ինչ կա երկրում ու երկինքների վրա, Քեզ համար պարզ է:

39. Փա՛ռք Աստծուն, որ իմ ծերության օրերին ինձ տվեց Իսմայիլին ու

Իսահակին: Աստված լսում է մահկանացուների խնդրանքը:

40. Տե՛ր, թույլ տուր, որ ես կարողանամ աղոթել, ու իմ սերունդը (հավատարիմ

մնա աղոթքին): Ո՛վ Արարիչ, ընդունիր իմ աղոթքը:

41. Տե՛ր, ներիր ինձ, ներիր իմ հայրերին ու հավատացյալներին հարության

օրը:

42. Մի՛ կարծեք, որ Աստված անուշադիր է չարերի արարքների նկատմամբ:

Նա պայմանական ժամ է տալիս իր պատիժը գործադրելուց առաջ՝ մինչև

այն օրը, երբ բոլորի աչքերը հառվեն դեպի երկինք:

Page 6: Սուրահ Աբրահամyerevan.icro.ir/uploads/014-abraham.pdf · 2017. 10. 4. · 1 Սուրահ «Աբրահամ» Հանուն ողորմած և բարեգութ Աստծո

6

43. Նրանք պիտի վազեն գլուխները վեր պահած, աչքերը անշարժ և սրտերը՝

սոսկումով լի:

44. Զգուշացրո՛ւ մարդկանց պատժի օրվա մասին: Ամբարիշտները պիտի

գոչեն այդ օրը. «Տե՛ր, մի քիչ էլ սպասիր և ժամանակ տուր մեզ, որպեսզի

հնազանդվենք առաքյալներիդ: (Բայց նրանց պիտի ասվի). «Դուք երդում

չե՞ք տվել արդյոք, որ երբեք չեք ոչնչանալու»:

45. Դուք մինչև իսկ բնակվեցիք անօրեն մարդկանց մեջ ու տեսաք, թե ինչպես

վարվեցին ձեզ հետ: Ձեզ լսելի դարձրինք մեր առակները:

46. Նրանք անարդարացիորեն լարեցին իրենց թակարդները, բայց Աստված

կարող է բնաջնջել նրանց դավադրությունները, եթե նույնիսկ լեռները

շարժելու չափ հզոր լինեն դրանք:

47. Երբեք մի՛ կարծեք, որ Աստված Իր մարգարեներին տված խոստումները

դրժում է: Աստված հզոր է և վրիժառու:

48. Պիտի գա այն օրը, երբ երկինքներն ու երկիրը կերպարանափոխ լինեն:

Մարդկությունը պիտի ներկայանա միակ ու հաղթական Աստծո

դատաստանի առջև:

49. Այն ժամանակ դուք պիտի տեսնեք ամբարիշտներին, որոնք շղթաներով

կապված են իրար:

50. Նրանք կուպրից զգեստներ պիտի կրեն, և կրակը պիտի պատի նրանց

դեմքը:

51. Որովհետև Աստված յուրաքանչյուր մարդու արարքը փոխարինում է: Նա

Իր վճիռների մեջ ճշգրիտ է:

52. Սա (Ղուրանը) պատվիրան է մարդկանց համար, որպեսզի բոլորը

նախազգուշացվեն նրա միջոցով ու իմանան, որ Նա միակ Աստվածն է, և

դաս առնեն նրանք, ովքեր մտածելու կարողություն ունեն: