Top Banner
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.5 (15) Общественные науки (Теология, востоковедение, история) Social Sciences (Theology, Oriental Studies, History) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016
9

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ › files › SSS_BookCollect_5_2016, pp. 151-156.pdf · Քրիստոնեության ընդունումը Ռուսիայում,

Jun 26, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ › files › SSS_BookCollect_5_2016, pp. 151-156.pdf · Քրիստոնեության ընդունումը Ռուսիայում,

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.5 (15)

Общественные науки (Теология, востоковедение, история)

Social Sciences (Theology, Oriental Studies, History)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ › files › SSS_BookCollect_5_2016, pp. 151-156.pdf · Քրիստոնեության ընդունումը Ռուսիայում,

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.5 (15)

Հասարակական գիտություններ

(Աստվածաբանություն, արևելագիտություն, պատմություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ › files › SSS_BookCollect_5_2016, pp. 151-156.pdf · Քրիստոնեության ընդունումը Ռուսիայում,

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

պ.գ.դ., պրոֆ. Է. Մինասյան պ.գ.դ., պրոֆ. Ա. Ստեփանյան պ.գ.թ., պրոֆ. Պ. Հովհաննիսյան պ.գ.թ., դոց. Հ. Գրիգորյան բ.գ.թ., դոց. Ռ. Մելքոնյան բ.գ.թ., դոց. Վ. Ոսկանյան պ.գ.թ. Գ. Հարությունյան

Редакционная коллегия:

д.и.н., проф. Э. Минасян д.и.н., проф. А. Степанян к.и.н., проф. П. Ованисян к.и.н., доц. О. Григорян к.ф.н., доц. Р. Мелконян к.ф.н., доц. В. Восканян к.и.н. Г. Арутюнян

Editorial Board

DSc, Prof. E. Minasyan DSc, Prof. A. Stepanyan PhD, Prof. P. Hovhannisyan PhD, Associate Prof. R. Melkonyan PhD, Associate Prof. V. Voskanyan PhD G. Harutyunyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ › files › SSS_BookCollect_5_2016, pp. 151-156.pdf · Քրիստոնեության ընդունումը Ռուսիայում,

151

Ռուզաննա Մելքոնյան ԵՊՀ, Պատմության ֆակուլտետ, մագիստրանտ

Գիտ. ղեկավար՝ պ.գ.թ., պրոֆ. Պ. Հովհաննիսյան Էլ. փոստ՝ [email protected]

ՀԱՅԵՐԸ ՀԻՆ ՌՈՒՍԻԱՅՈՒՄ Հայ ժողովուրդն իր գոյության հազարամյակների ընթացքում անցել է մեծ ու դժվարին ճանա-

պարհ: Դեռևս ստրկատիրության և ֆեոդալիզմի ժամանակաշրջաններում Հայաստանը դարձել էր աշ-խարհի հզորների մրցադաշտ, կործանարար բախումների և անընդմեջ ասպատակությունների ասպա-րեզ, որտեղ ֆիզիկական ոչնչացման ու բռնագաղթի էին ենթարկվում բնակչության մեծ զանգվածներ, հրկիզվում ու ավերվում էին քաղաքներն ու գյուղերը, կործանվում շինարար ժողովրդի հոգևոր ու նյու-թական մշակույթի հուշարձանները: Այս ամենից հետո հայ ժողովրդին մնում էր միայն բռնել արտա-գաղթի ուղին: Այլևայլ աշխարհամասերում ապաստան գտած հայ զանգվածները հայտնվել են տարբեր իրավիճակներում, անցել տարբեր ուղիներ՝ պայմանավորված տվյալ երկրի ու պատմական ժամանա-կաշրջանի ընձեռած հնարավորություններով: Գաղթավայրերում հայ զանգվածները շփվել, հարաբեր-վել են հյուրընկալող ժողովուրդների հետ, կրել նրանց ազդեցությունը: Կատարվել են սովորույթների, վարքուբարքի ու մշակույթների փոխազդեցություն և փոխհարստացում: Հետևաբար, գաղութների գո-յությունը սոսկ հայկական առանձին զանգվածների պատմություն չէ: Այն միաժամանակ հայ ժողովրդի՝ օտար ժողովուրդների հետ շփումների, պատմական կապերի պատմություն է: Հայկական արտագաղ-թերի, գաղթավայրերի սկզբնավորման, կազմավորման և գոյատևման պայմանների, ինչպես նաև նրանց ներքին կյանքին առնչվող շատ հարցեր մտահոգել են դեռևս միջնադարի հայ պատմիչներին, որոնք էին Ղևոնդը, Սեբեոսը, Ասողիկը, Արիստակես Լաստիվերտցին, Մատթեոս Ուռհայեցին, Սամուել Անեցին, Թովմա Արծրունին, Կիրակոս Գանձակեցին, Առաքել Դավրիժեցին, Գրիգոր Դարանաղցին, Սիմեոն Լեհացին և այլ հեղինակներ

1:

Փաստական հարուստ նյութի պարունակման տեսակետից անհամեմատ առավել կարևոր նշանա-կություն ունեն հայերեն ձեռագիր հուշարձաններն ու հատկապես դրանց հիշատակարանները: Գաղու-թահայ պատմության լուսաբանման համար մանավանդ անգնահատելի են այն ձեռագրերի ու դրանց հիշատակարանների տեղեկությունները, որոնք ստեղծվել են բուն գաղթաշխարհում

2:

Հայերը հյուսիսի ժողովուրդների մասին տեղեկություններ են ունեցել դեռևս հնագույն ժամանակ-ներում, երբ ձևավորվում էին ռուսների նախորդների՝ սլավոնների ցեղախմբերը, ապա և Հին Ռուսիայի Կիևյան պետությունը:

Հայերի կապերը Հին Ռուսիայի և Հին Ռուսիայի կապերը հայերի հետ հավաստվում են վավերագ-րերով՝ սկսած 10-րդ դարի գրավոր աղբյուրներից: Սակայն փաստորեն դրանք սկիզբ են առել շատ ավելի վաղ՝ վաղնջական ժամանակներում և իրենց արտացոլումն են գտնում հնագիտական ու բանա-հյուսական նյութերում, ճարտարապետական հուշարձաններում, տարեգրություններում, պատումնե-րում, առասպելներում: Հիմքեր կան խոսելու հայերի հնագույն կապերի մասին՝ արևելյան սլավոնների և Կիևյան Ռուսիայի հետ, վերջինիս կազմավորման և զարգացման ժամանակաշրջանում: Այդ կապերը նկատվում են Ռուսիայի պատմության այսպես կոչված սկյութասարմատական ժամանակաշրջանից ի վեր, որը համընկնում է Հայաստանի ուրարտական շրջանի պատմությանը, ընդհուպ մինչև նախարա-րական ժամանակաշրջանը: Հին Ռուսիայի պատմության այսպես կոչված սկյութասարմատական դա-րաշրջանից մեզ հասած հնագույն ասքը 3 եղբայրների՝ Կուարի, Մելտեի և Խորեանի կողմից Կուարա քաղաքի հիմնադրման մասին առասպելն է, որ հիշատակում է հայ պատմիչ Զենոբ Գլակը (7-րդ դարի

1 Ղևոնդ, Պատմութիւն, Սանկտ-Պետերբուրգ, 1887, Սեբեոս, Պատմութիւն, Երևան, 1979, Ասողիկ, Պատմութիւն տիեզերական,

Սանկտ-Պետերբուրգ, 1885, Լաստիվերտցի Ա., Պատմութիւն Երևան, 1963, Ուռհայեցի Մ.,, ժամանակագրութիւն, Վաղար-շապատ, 1989, Անեցի Ս., Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղպատ, 1893, Արծրունի Թ., Պատմութիւն տանն Արծրունեաց, Թիֆլիս, 1917, Գանձակեցի Կ., Պատմութիւն հայոց, Երևան, 1961, Դավրիժեցի Ա., Պատմութիւն, Վաղպատ, 1896, Դարանաղ-ցի Գ., Ժամանակագրություն, Երուսաղեմ, 1915, Լեհացի Ս., Ուղեգրութիւն, տարեգրութիւն և յիշատակարանք, Վիեննա, 1936: 2 Խաչիկյան Լ., ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, Երևան, 1950: Նույնի, ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշա-

տակարաններ, մաս Ա և Բ, Երևան 1955: Հովհաննիսյան Ա., Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ (1601-1620) հ. Ա., Երևան, 1974 և հ. Բ. (1621-1640) Երևան, 1981, Հակոբյան Վ., Մանր ժամանակագրություններ, 13-18-րդ դդ., հ. 1, Երևան, 1951, հ. 2, Երևան, 1956: Մատթևոսյան Ա., Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԳ դար, Երևան, 1984:

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ › files › SSS_BookCollect_5_2016, pp. 151-156.pdf · Քրիստոնեության ընդունումը Ռուսիայում,

152

վերջ - 8-րդ դարի սկիզբ): Այդ առասպելը նման է Ռուսիայում նույնպես 3 եղբայրների՝ Կիյի, Շչեկի և Խորիվի կողմից Կիև քաղաքը հիմնադրելու մասին առասպելին: Ակադեմիկոս Ն. Մառն ուշադրություն է դարձրել այդ առասպելների բովանդակությանը, հերոսների՝ եղբայրների, պատմական իրադրության և այլ հանգամանքների նմանության վրա: Կիև քաղաքը կառուցելու մասին ռուսական տարեգրության մեջ հիշատակվող ասքն իր զուգահեռն է գտնում «Հայաստանում՝ Վանա լճի ափին 4-5-րդ դարերում արված պատմություններում»

1: Հայկական և ռուսական առասպելների այդ զուգահեռներին հանգա-

մանորեն անդրադարձել է նաև Բ.Ա. Ռիբակովը: Կիյի ապրելու առավել հավանական ժամանակն ակա-դեմիկոս Ռիբակովը համարում է բյուզանդական կայսր Հուստինիանոս 1-ի և նրա հետնորդների ժա-մանակը, քանի որ հենց այդ ժամանակ է, որ սլավոններն առաջին անգամ առնչվել են կայսրության հետ: Ռիբակովի պնդմամբ, հայկական գրառումը թույլ է տալիս Կիևի հիմնադրման տարեթիվը հետ տանել մինչև 7-8-րդ դարերին նախորդող դարաշրջանը: Հին ռուսական առասպելի և հայկական աղբ-յուրի միջև զուգահեռների առկայությունը Կիևյան Ռուսիայի կազմավորումից առաջ հայ-սլավոնական կապերի գոյության մասին ամենավաղ վկայությունն է:

Հայկական պատմական աղբյուրներն ուշագրավ տեղեկություններ են պահպանել ոչ միայն ռուս-ների, այլև սլավոնների ու նրանց նախորդների մասին: Պատմահայր Մովսես Խորենացին «Հայոց պատմություն» գրքում խոսում է հյուսիսային երկրների բնակիչների ու նրանց հետ հայերի շփումների մասին: 7-րդ դարի հայ գիտնական Անանիա Շիրակացին արժեքավոր վկայություններ է թողել Դոն գե-տի շրջանում բնակվող սլավոնական ցեղերի մասին

2:

Հայ-սլավոնական կապերը նախնական փուլում դիպվածային բնույթ ունեին: Հայաստանի հեռու լինելը Հին Ռուսիայի սլավոնական ցեղերի երկրներից, անմիջական կապերի բացակայությունն այն իրողության պատճառն էին, որ հայերի և սլավոնների սկզբնական շփումները տեղի էին ունենում նրանց սահմանակից պետությունների տարածքում: Այսպիսի պետություններից մեկն է Բյուզանդիան, որի սլավոնական գաղութացումը չսահմանափակվեց սոսկ Բալկանյան երկրներով: Վերաբնակիչները ներթափանցում էին Բալկանայան թերակղզու հարավ, այնուհետև Փոքր Ասիա, նույնիսկ Սիրիա և ավելի հեռու: Փոքր Ասիայում և Բյուզանդիայի այլ շրջաններում հաստատված սլավոններն ամենաան-միջական շփումներ էին ունենում հայերի հետ: Այնպես, որ հայ-սլավոնական կապերի սկիզբը հարկ է համարել ոչ թե Կիևյան Ռուսիայի ժամանակաշրջանը, այլ շատ ավելի վաղ:

Հայերը, ինչպես և Կովկասի մյուս ժողովուրդները հարաբերություններ էին հաստատում սլավոն-ների հետ Վոլգայի, Կասպից, Միջերկրական, Սև ծովերի, Դոնի, Ղրիմի վրայով: Մոտավորապես 8-րդ դարի կեսից բալթիական հյուսիսի և Արևելքի միջև սկսված առևտրական աշխույժ փոխանակության մեջ միջնորդների գործուն դեր էին ստանձնել խազարները, վոլգյան բուլղարները և այլ ժողովուրդներ:

Ռուսների, Բյուզանդիայի, Բուլղարիայի և Բալկանյան թերակղզում բնակվող հայերի հետ նրանց առնչությունների մասին տեղեկություններն իրենց արտացոլումն են գտել 10-րդ դարից մինչև 11-րդ դարի սկզբի հայ պատմիչ Ստեփանոս Տարոնեցու «Պատմութիւն տիեզերական» աշխատության մեջ: Նա գրում է նաև այնպիսի կարևոր իրադարձությունների մասին, ինչպիսին «Ռուսիայի մկրտությունն է» և Կիևի իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի ամուսնությունը կայսր Վասիլ 2-րդի ծագումով հայ քրոջ՝ արքայադուստր Աննայի հետ:

Քրիստոնեության ընդունումը Ռուսիայում, Կիևյան Ռուսիայի մերձեցումը Բյուզանդիայի և Բալ-կանյան թերակղզու և այլ պետությունների, Եվրոպայի, Այսրկովկասի հետ և դինաստիական կապերի հաստատումը հայերի ու վրացիների հետ նպաստեցին այդ երկրների տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացմանը, ինչպես նաև արաբական գերիշխանության դեմ մղվող համատեղ պայքա-րին: Բյուզանդիայի շահերը պահանջում էին հարաբերությունների սերտացում ինչպես Կիևյան Ռու-սիայի, այնպես էլ Այսրկովկասի հետ:

Ռուս գիտնականների կատարած պեղումները պարզեցին հին ու նշանակալի հայկական գաղութի գոյությունը Կազանից 90 կմ հեռավորության վրա՝ Մեծ Բոլգար քաղաքում: Բոլգարը եղել է բավական խոշոր, զարգացած արհեստներով ու առևտրով հայտնի կենտրոն, որի հայկական գաղութը մեծ հե-տաքրքրություն է ներկայացնում

3: Արժե հիշատակել այն փաստը, որ Պետրոս Մեծն առաջինն է եղել

նրանցից, ովքեր ըստ էության հետաքրքրվել են Մեծ Բոլգարի ավերակներով: Նա 1712 թ. Մոսկվայից Կազան է ուղարկել հայազգի Իվան Վասիլևին՝ վերծանելու տապանաքարերի վրա եղած արձանագ-րությունները: Այստեղ գտնվել են հայկական գերեզմաններ ու տապանաքարեր՝ հայկական արձանագ-

1 Марр Н., Книжная легенда об основании Киева на Руси и Куара в Армнии. Избранные работы, Москва-Ленинград, 1935, с.

44-64. 2 Բարխուդարյան Վ., Ոսկանյան Կ., Հայ-ռուսական պատմական կապերը և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին,

Երևան, 1978, էջ 10: 3 Смирнов А., Волжские булгары, Москва, 1951, с. 185-195.

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ › files › SSS_BookCollect_5_2016, pp. 151-156.pdf · Քրիստոնեության ընդունումը Ռուսիայում,

153

րություններով: Պարզվել է, որ քաղաքի պարիսպներից դուրս եղել է հայկական բնակատեղի: Հայկա-կան տապանաքարերից հնագույնը (1121 թ.) գտնվել է «Հունական պալատի» մոտ: Գերեզմանների պեղումները, տապանագրերի և այսպես կոչված՝ «Հունական պալատի» ուսումնասիրությունները պրոֆ. Սմիրնովին բերել են այն եզրակացությանը, որ Մեծ Բոլգարում եղել է հայկական գաղութ, այն ունեցել է իր եկեղեցին, և որ «Հունական պալատը» հանդիսացել է հայկական սրբատեղի

1:

11-րդ դարի հայ պատմիչ Արիստակես Լաստիվերտցին վկայում է, որ 1054 թ., երբ թուրք-սելջուկ-ները հարձակվեցին Հայաստանի վրա, նրանց դիմակայելու ելավ վարանգների (այսինք՝ վայրագների, այլ ոչ թե ֆրանկների) զորագունդը: Կ. Յուզբաշյանն ապացուցել է, որ «վարանգը» հոմանիշ էր «ռուս» բառին, և որ հունական և հայկական այն ժամանակվա աղբյուրներում դրանք օգտագործվել են որպես համարժեք տերմիններ:

Բազում հայեր են բնակություն հաստատել Ռուսիայում 11-րդ դարի երկրորդ կեսին: 1062 թ. Գա-լիցիայի իշխան Ֆյոդոր Դմիտրիևիչը կոսոխացի հայերին հրավեր է ուղարկել համատեղ պայքարելու համար: Իշխանը նրանց խոստացել է բազում արտոնություններ, 3 տարով ազատություն հարկերից ու տուրքերից, որից հետո նրանք կարող էին մնալ կամ հեռանալ: Այդ հրովարտակը կամ արտոնագիրն իր ժամանակին ռուսերենից թարգմանվել է հայերեն, իսկ 1641 թ. հաստատվել է լեհ թագավոր Վլադիս-լավ 4-րդի կողմից: Այդ հրովարտակում հիշատակություն կա այն մասին, որ հայերը Կիևում բնակու-թյուն են հաստատել այդ ժամանակ:

Հայաստանում 10-11-րդ դդ. ստեղծվեց այնպիսի քաղաքական և տնտեսական իրավիճակ, որն առաջացրեց հայրենիքից բնակչության զանգվածային արտագաղթ և վերաբնակեցում այլ երկրներում: Հայերի արտագաղթը կապված է Արևելքում Բյուզանդիայի վարած հակահայ քաղաքականության, ինչ-պես նաև թուրք-սելջուկների արշավանքների հետ: Հայաստանի ամայացումը և հայ պետականության անկումը 11-րդ դարի երկրորդ կեսին սելջուկների արշավանքների հետևանքով հարկադրում էին բնակչությանն արտագաղթել հարազատ վայրերից: Այսպիսով, արտագաղթը հանդիսացավ տնտեսա-կան անկման տրամաբանական շարունակությունը, որն իր գագաթնակետին հասավ անկախությունը կորցնելուց հետո:

Գալիցիայում և ընդհանրապես Ռուսաստանի հարավում հայերի հայտնվելու ժամանակը ճշտելու համար առանձնահատուկ ուշադրության է արժանի հին ռուսական դպրության այն հուշարձանը, որը հայտնի է հետևյալ խորագրով՝ «Մեր սուրբ Հայր Ագապիտի՝ անվարձահատույց բժշկի վարքը, որն աղոթքով բուժում էր տկարներին, նրանց իր կերակրից դեղ տալով, և որը հայ բժշկին էլ փրկեց»: «Վարքն» ընդգրկված է այսպես կոչված «Կիևո-Պեչորյան վանքի Վարք սրբոց» ժողովածուի մեջ, որի հիմքում 11-12-րդ դարերի վերաբերյալ ասքեր են, և որը ստեղծվել է, պատրաստվել է պատրաստի նյութերից 12-րդ դարում: Իսկ բուն «Վարքի» տվյալները շաղկապված են Վսեվոլոդ Յարոսլավիչի (1077-1078-1093 թթ.) և հատկապես Վլադիմիր Վսեվոլոդովիչ Մոնոմախի (1113-1125 թթ.) իշխանու-թյան ժամանակաշրջանի հետ:

«Վարքում» պատմվում է, որ Կիևում ապրել է Հայաստանից եկած «բուժման» մեջ հույժ հմուտ մի բժիշկ, որը բժշկության մեջ չափազանց փորձառու էր, որպիսին նրանից առաջ ընդհանրապես չի եղել: Հայ բժիշկն ախտորոշում էր, կանխագուշակում էր հիվանդության այս կամ այն ելքը: Շատ կարևոր է այն, որ այդ բժիշկը Կիևում մենակ չէր, նրա շուրջը խմբվել էին նրա որոշ հայրենակիցներ, որոնք «Վար-քում» հիշատակվում են, որպես «դավանակիցներ» կամ պարզապես «յուրայիններ»: Նրա հռչակն այն-քան մեծ էր, որ Հայ բժիշկը հրավիրվեց Չերնիգով՝ ծանր ախտով հիվանդացած իշխան Վլադիմիր Մո-նոմախի մոտ: Այդ «Վարքի» հիման վրա առավել կամ նվազ չափով որոշվում է 11-րդ դ. երկրորդ կեսից սկսած Կիևում հայկական գաղութի կազմավորման տարեթիվը:

Կիևի նախագահ եկեղեցում՝ 1037 թ. հիմնադրված սուրբ Սոֆիայի հռչակավոր տաճարում, առ այսօր պահպանվում է 11-12-րդ դարերում տեղադրված Յարոսլավ Իմաստունի (1019-1054 թթ.) դամ-բարանի մարմարյա մեծ սարկոֆագը: Քարադագաղի զարդանախշերով պատած կափարիչի հյուսի-սային կողմում կան տապանագրեր, այդ թվում նաև՝ հայերեն: Տապանագրերի վատ պահպանվածու-թյունը թույլ չի տալիս կարդալ դրա բովանդակությունը: Տեղ-տեղ հստակորեն տարբերակվում են հայե-րեն Ա.Գ.Ն.Պ. տառերը

2: Սարկոֆագի դեկորատիվ հարդարանքը հիշեցնում է Հայաստանի 4-7-րդ դդ.

ճարտարապետական հուշարձանների զարդարանքը: Այսպես, խաչի շուրջբոլորը դրվագված զարդա-րանքը, որը պատկերում է խաղողի ոճավորված որթ՝ տերևներով և ողկույզով հանդերձ, կա Արշակունիների՝ Ախցում գտնվող հանգստարանում (4-րդ դ.), Ապարանի Քասախի բազիլիկայում (4-րդ դ.) և հատկապես լայնորեն է ներկայացված Զվարթնոցի տաճարում (7-րդ դ.): Յարոսլավ Իմաստունի

1 Смирнов А., с. 185-195.

2 Հարությունյան Վ., Մի հայատառ մակագրության մասին, ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր» հասարակական գիտությունների, 1956, №

5, էջ 119:

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ › files › SSS_BookCollect_5_2016, pp. 151-156.pdf · Քրիստոնեության ընդունումը Ռուսիայում,

154

սարկոֆագի դեկորատիվ հարդարանքի եղանակնների նմանությունը, սարկոֆագի կափարիչի վրա հայերեն տապանագրերի առկայությունն այն իրողության ապացույցն են, որ 11-12-րդ դդ. Կիևում ապ-րել են ճանաչված հայ արհեստագործներ, որոնք իրենց հետքն են թողել ճարտարապետության և կի-րառական արվեստի հուշարձաններում։

Հին Վոլինի Գալիչ քաղաքի մերձակայքում, Կրիլոս գյուղում, կա 13-րդ դ. սկզբով թվագրվող սուրբ Պանտելեյմոնի եկեղեցին, որը պահպանել է հայկական ճարտարապետությանը բնորոշ հատկանիշների հետքեր: Նրա պատերի վրա կան հայերեն վիմագրություններ և պատկերներ՝ հայկական զարդանկարի համար ավանդական «Ծաղկած խաչի» ուրվապատկերներ և տաճարների ուրվագծեր: «Ծաղկած խա-չի» մոտիվը լայնորեն օգտագործված է նաև Կիևի Կիրիլյան եկեղեցու որմնանկարների մեջ

1: Այս իրո-

ղությունները վառ կերպով արտացոլում են ռուս-հայկական կապերը ճարտարապետության և կիրա-ռական արվեստի բնագավառներում:

Ռուս-հայկական մշակութային կապերի փոխազդեցությունների մասին կան նաև այլ վկայություն-ներ: Ռուսական եկեղեցին պահպանել է Գրիգոր Լուսավորչի և 37 կույսերի պաշտամունքը: Ռուսական «Հայսմավուրքի» սեպտեմբեր ամսվա 30-րդ օրաթվի տակ նշվում է. «Սուրբ քահանանահատակ Գրի-գորի՝ Մեծ Հայքի եպիսկոպոսի և նրա հետ երեք տասնյակ ու յոթն կույսերի վարքը և նահատակու-թյունը»: Հին Ռուսիայում կային հայ սուրբ Գրիգորին նվիրաբերված տաճարներ, ինչպես, օրինակ, Կիևի մերձակայքում, նովգորոդյան հռչակավոր Ներևդիցան պահպանել էր (մինչև ֆաշիստների կող-մից դրա բարբարոսաբար ավերումը), ի շարս այլոց, ոչ միայն սուրբ Գրիգորի, այլև սուրբ Հռիփսիմեի որմնանկարը՝ հավանաբար ոչ թե Կոստանդուպոլիսի, այլ ավելի շուտ Վրաստանի և Հայաստանի հա-մանման հուշարձանների (Ախթալա, Բութանիա, Արտենի, Անիում՝ Տիգրան Հոնեցի եկեղեցին և այլն) նմանությամբ: Իսկ 15-րդ դ. Նովգորոդում նույնպես կառուցվել է եկեղեցի, ի պատիվ Գրիգոր Լուսա-վորչի, եկեղեցի, որի ճարտարապետության մեջ նշմարվում են հին հայկական ճարտարապետության հետքեր:

Ռուսիայի և Հայաստանի միջև մշակութային կապերի գոյությունը վկայող պերճախոս վավերագիր է ռուս գրականության հնագույն հուշարաձաններից մեկի՝ «Բորիսի և Գլեբի վարքի» հայերեն թարգմա-նությունը, որը կատարվել է 1173 թ. և մտել է տեր Իսրայելի խմբագրած հայերեն «Հայսմավուրքի» մեջ: Խմբագրումը կատարվել է Վանական վարդապետի հանձնարարությամբ և ավարտել է մինչև 1251 թ.: «Վարքի» թարգմանության մեջ կան հետևյալ տողերը. «Կան նաև սրբերի այլ հրաշագործու-թյուններ, որոնք նկարագրված են նրանց ընդարձակ պատմության մեջ, և առ այսօր դրանք կատարում են նշանակներ, որոնց մասին մեր երկրից եկած բազում վկաներ պատմում են մեզ»

2: Այլ կերպ ասած,

Հայաստանից շատերն էին լինում Կիևում և խմբագրին կամ թարգմանչին պատմում Բորիսի և Գլեբի հրաշագործությունների մասին Կիևում լսած առասպելները

3:

Բորիսի և Գլեբի մասին ասքի հայերեն թարգմանության բուն իրողությունն իսկ վկայում է այն հե-տաքրքրության մասին, որ ցուցաբերում էին 12-13-րդ դդ. հայ գործիչները ռուսական կյանքի այս կամ այն կողմի նկատմամբ: Վերլուծելով Բորիսի և Գլեբի մասին ասքը, որտեղ նշվում է իշխան Յարոսլավ Վլադիմիրովիչի կողմից սրբեր Բորիսի և Գլեբի անվան հնգագմբեթ հոյակապ տաճարի կառուցումը, Լ. Մելիքսեթ-Բեկն առաջ է քաշում Ռուսիայում և Հայաստանում հնգագմբեթ եկեղեցիների կառուցվածքի պրոբլեմը: Ռուսիայում հնգագմբեթ տաճարներն ուշ շրջանում ընդհանուր երևույթ էին, այնինչ Վրաս-տանում այդպիսիք բոլորովին չկային: Իսկ Հայաստանում այդպիսի կառուցատեսակը հանդես է եկել բավականին վաղ շրջանում՝ Երևանի մերձակայքում Ավան գյուղի եկեղեցին, Առաքելոց եկեղեցին Անիում 10-րդ դ. և այլ եկեղեցիներ

4: Հավանաբար կառույցներում ռուս վարպետների հետ մեկտեղ

աշխատել են նաև հայ վարպետներ այնպես, ինչպես Այսրկովկասում ռուս վարպետներն աշխատել են տեղացի վարպետների հետ:

12-րդ դ. Երկրորդ կեսից Ռուսիայի հետ հայերի հարաբերություններում սկսվում է նոր փուլ, երբ տեղի է ունենում հայերի ավելի աշխույժ ու զանգվածային արտագաղթ դեպի Ռուսիա: Դա կապված էր հայերի ծանր կացության հետ, որոնք ընկել էին Հայաստանը զավթած թուրք-սելջուկների լծի տակ: Այդ ժամանակ քաղաքական և տնտեսական որոշակի տեղաշարժեր էին կատարվել նաև Արևելյան Եվրո-պայում: Հինավուրց Ռուսիան՝ երբեմնի հզոր պետությունը, 11-րդ դ. ծվատվելով ավատատիրական երկպառակություններից 12-րդ դ. երկրորդ կեսից մասնատվեց և բաժանվեց առանձին իշխանություն-ների և երկրների: «Վայրագներից դեպի հույները» նախկին առևտրային ուղին կորցրեց իր երբեմնի նշանակությունը, և նրա տեղը գրավեց առևտրային նոր ուղի, որը միացնում էր Սև ու Բալթիկ ծովերը՝

1 Ժամկոչյան Ա., Պատմա-բանասիրական հանդես, Երևան, 1978, № 3, էջ 209:

2 Хачикян С., Армянские колони на Украине в 16-17 вв.. Великая дружба, Ереван, 1954, с. 196:

3 Միքայելյան Վ., Հայ գաղթաշխարհի պատմություն, հ. 1, Երևան, 2003, էջ 48-49:

4 Меликсет-Бек М., Древняя Русь и Армяне, Сборник трудов Института языка им. Марра АН Арм. ССР, т. 1, 1946, с. 97.

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ › files › SSS_BookCollect_5_2016, pp. 151-156.pdf · Քրիստոնեության ընդունումը Ռուսիայում,

155

Վիսլայի, Արևմտյան Բուգի, Դնեստրի վրայով: Իրենց երկրից հեռացած հայերն արտագաղթում էին հարավ-արևմտյան Ռուսիա, Գալիցիա, Լեհաստան, Պովոլժիե, Ղրիմ, որտեղ ավելի տանելի կենսապայ-մաններ էին գտնում: Այնտեղ նրանք հիմնադրում են իրենց բնակավայրերը, եկեղեցիները: Պրոֆ Ի. Ա. Լիննիչենկոյի խոսքերով՝ Հարավային Ռուսիայի առավել կարևոր կենտրոնները՝ Լվովը, Լուցկը, Կամե-նեց-Պոդոլսկը, որտեղ բնակվում էին նաև հայ գաղթականներ, իրենց հարստությամբ, փայլով ու շքե-ղությամբ մեծապես պարտական էին հայերին: Նրանց շնորհիվ Հարավային Ռուսիայի առևտրական կենտրոնները միջնորդի դեր էին խաղում Արևելքի և Արևմուտքի միջև կատարվող առևտրում: Արևել-յան ապրանքների առևտուրը Հարավային Ռուսիայում և Լեհաստանում գտնվում էր բացառապես հա-յերի ձեռքին, ուստի և մի ամբողջ շարք արևելյան ապրանքներ կրում էին «Հայկական ապրանք» ան-վանումը

1:

Վաղեմի ժամանակներից հայերը գաղութ էին հիմնադրել Վոլինի խոշոր քաղաք Լուցկում, որը 12-րդ դ. իշխանանիստ մայրաքաղաք Լուչեսկն էր: 17-րդ դ. հայ հեղինակ Սիմեոն Լեհացին իր «Ուղեգրու-թյան» մեջ հիշատակում է այն մասին, որ «անցյալում Լուցկ քաղաքն ունեցել է 800 տուն, շեներ, խու-տորներ և շատ կալվածքներ, և այնտեղ է գտնվել առաջին աթոռը՝ «եպիսկոպոսությունը»: Սակայն Սի-մեոնի օրոք Հայկական գաղութից «մնացել էր սոսկ երկու տուն հայ»: Սիմեոնի խոսքերի համաձայն, Լվովից առաջ Լուցկում է գտնվել (14-րդ դ. առաջ) Ռուսիա գաղթած հայերի եպիսկոպոսական աթոռը

2:

12-րդ դ. Կիևը՝ հին ռուսական պետության մայրաքաղաքը, կորցնում է երբեմնի նշանակությունը և դադարում է ռուս իշխանների նստավայր լինել: Տեղեկություններ չեն պահպանվել Կիևում հայերի քանակության մասին: Սակայն հայտնի է, որ Կիևի և նրա մերձակայքի հայ ազգաբնակչության թիվը ժամանակին այնքան էր մեծացել, որ այնտեղ առանձին թեմ ստեղծելու անհրաժեշտություն է առաջա-ցել: Այդ մասին մեզ հայտնում է 17-րդ դ. Կաթոլիկ գործիչ Ալոիզ Պիդուն «Լեհաստանի, Վալախիայի և մերձակա երկրների հայերի շրջանում առաքելական քարոզչության սկզբնավորման և տարածման մա-սին համառոտ տեղեկություններ» խորագիրը կրող հուշագրությունների գրքում:

Ըստ տեղեկությունների՝ կարողանում ենք լրացնել մեր գիտելիքները Կիևում հայերի թվաքանա-կի, նրանց զբաղմունքների և իրենց երկրորդ հայրենիքը դարձած երկրի պաշտպանության գործում ներդրած ավանդի մասին: Եթե Կիևի հայերը գաղութի բարգավաճման շրջանում կարողանում էին իրենց շարքերից դուրս բերել 500 քաջարի և զորեղ ռազմիկներ քաղաքը պաշտպանելու համար, ուրեմն նրանց թվաքանակը պիտի լիներ ոչ նվազ, քան երեք-չորս հազար մարդ: Լեհական աղբյուրները պահպանել են տեղեկություններ այն մասին, որ 1410 թ. Գրյունվալդի ճակատամարտում լեհական բա-նակի կազմում Տևտոնյան օրդենի ասպետների դեմ պայքարել են նաև հայ ռազմիկներ, այդ թվում՝ Կիևից եկածներ

3:

14-րդ դ., երբ Գալիցյան իշխանության տարածքները գրավեցին լեհ ավատատերերը, Կիևը հայտնվեց Լիտվական Մեծ իշխանության տիրապետության ներքո (1362-1471 թթ.), իսկ այնուհետև, մինչև 1654 թ. Ռուսաստանի հետ Ուկրանիայի վերամիավորվելը, ուկրաինական այլ տարածքների հետ մեկտեղ այն գտնվում էր Լեհաստանի կազմում: Հենց այդ ժամանակ, 14-րդ դարում, Կիլիկյան Հայկական թագավորության անկումից հետո, տեղի ունեցավ հայերի՝ իր չափերով ամենամեծ արտա-գաղթը՝ սկզբում դեպի Ղրիմ, իսկ այնտեղից դեպի Գալիցիա և Պոդոլիա, որը համալրեց տեղի հայ համայնքները:

Ռուզաննա Մելքոնյան

ՀԱՅԵՐԸ ՀԻՆ ՌՈՒՍԻԱՅՈՒՄ

Բանալի բառեր՝ արտագաղթ, Կիևյան Ռուսիա, գաղթավայր, հայ-սլավոնական կապեր, ռուս-հայկական մշակութային կապեր

Ընդհանուր ճանաչում գտած ճշմարտություն է դարձել այն հանգամանքը, որ արտագաղթի հետևանքով աշխարհի տարբեր անկյուններում գաղութներ ստեղծելը հայ ժողովուրդների պատմական ճակատագրին բնորոշ առանձնահատկություն է դարձել և նրան ուղեկցել իր անցած պատմական ուղու գրեթե ողջ ընթացքում:

Կիևյան Ռուսիայում հայկական գաղթավայրերն սկզբնավորվել են դեռևս 10-11-րդ դդ., այդ պետության տնտեսական ու ռազմական հզորության ժամանակներում: Ռուսահայ գաղութն էական դեր կատարեց ռուս և հայ ժողովուրդների փոխճանաչման, հայերի ռուսական կողմնորոշման ամրապնդման գործում: Հայ-սլավոնական կապերը նաև ներկայիս Ռուսաստանի հայ համայնքի ձևավորման և առկայության հիմքն են հանդիսանում:

1 Линниченко А., Черты из истории сословий в Юго-западной (Галицкой) Руси в 14-15 вв., Москва, 1984, с. 219-220.

2 Միքայելյան Վ., Հայ գաղթաշխարհի պատմություն, հ. 1, Երևան, 2003, էջ 51:

3 Նույն տեղում, էջ 52:

Page 9: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ › files › SSS_BookCollect_5_2016, pp. 151-156.pdf · Քրիստոնեության ընդունումը Ռուսիայում,

156

Рузанна Мелконян

АРМЯНИ В СТАРОЙ РУСИИ

Ключевые слова: эмиграция, Киевская Русь, поселения, армяно-славянские связи, русско-армянские культурные связи

Общее признание нашло то правдивое обстоятельство, что из-за эмиграции в разных уголках мира создание

поселений стало особенным для судьбы армянского народа, и сопровождает его почти на всем его историческом пути.

В Киевской Руси армянские колонии зародились еще в X-XI веках во времена экономического и военного величия этой страны. Русско-армянские колонии сыграли большую роль в укреплении армяно-русских отношений. Армяно-славянские связи являются основой для создания армянских колоний и в сегодняшней России.

Ruzanna Melkonyan

ARMENIANS IN OLD RUSSIA

Keywords: emigration, Kievan Rus', The Colony, Russian (Slavonic)-Armenian connections, Russian-Armenian culutural connections

It was a generally accepted truth that the fact of emigration in different corners of the colonial had been a fatal

characteristic for Armenian history, which accompanied them almost during their whole history. Armenian colonies were evolved in Kievan Rus’ in 10-11

st centuries during the country's economic and military

power. The Russian-Armenian community played an essential role in the mutual recognition process of the Armenian and Russian people and strengthening of Russian oriented position within the Armenians. Armenian-Slavonic connec-tions are the key of formation and existence of today's Armenian community in Russia.