Top Banner
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.7 (17) МАТЕРИАЛЫ КОНФЕРЕНЦИИ, ПОСВЯЩЕННОЙ 100-ЛЕТИЮ ГЕНОЦИДА АРМЯН PROCEEDINGS OF THE CONFERENCE DEDICATED TO THE 100TH ANNIVERSARY OF THE ARMENIAN GENOCIDE ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016
7

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 77-80.pdf · թեր, որտեղ ուսումնասիրված էին հայ ժողովրդի պատմությունը,

Aug 21, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 77-80.pdf · թեր, որտեղ ուսումնասիրված էին հայ ժողովրդի պատմությունը,

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.7 (17)

МАТЕРИАЛЫ КОНФЕРЕНЦИИ, ПОСВЯЩЕННОЙ 100-ЛЕТИЮ ГЕНОЦИДА АРМЯН

PROCEEDINGS OF THE CONFERENCE DEDICATED TO THE 100TH ANNIVERSARY OF THE ARMENIAN GENOCIDE

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 77-80.pdf · թեր, որտեղ ուսումնասիրված էին հայ ժողովրդի պատմությունը,

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.7 (17)

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆՅՈՒԹԵՐ

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 77-80.pdf · թեր, որտեղ ուսումնասիրված էին հայ ժողովրդի պատմությունը,

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

բ.գ.դ., պրոֆ. Ս. Մուրադյան բ.գ.թ., դոց. Ռ. Մելքոնյան բ.գ.թ., դոց. Հ. Բաղդասարյան բ.գ.թ., դոց. Ս. Գրիգորյան բ.գ.թ., դոց. Խ. Վարդանյան բ.գ.թ. Զ. Սարգսյան ի.գ.թ. Տ. Սիմոնյան

Редакционная коллегия:

д.ф.н., проф. С. Мурадян к.ф.н., доц. Р. Мелконян к.ф.н., доц. А. Багдасарян к.ф.н., доц. С. Григорян к.ф.н., доц. Х. Варданян к.ф.н. З. Саргсян к.ю.н. Т. Симонян

Editorial Board

DSc, Prof. S. Muradyan PhD, Associate Prof. R. Melkonyan PhD, Associate Prof. H. Baghdasaryan PhD, Associate Prof. S. Grigoryan PhD, Associate Prof. Kh. Vardanyan PhD Z. Sargsyan PhD T. Simonyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 77-80.pdf · թեր, որտեղ ուսումնասիրված էին հայ ժողովրդի պատմությունը,

77

Ռուզաննա Յոլչյան ԵՊՀ, Հայագիտական հետազոտությունների

ինստիտուտ, մագիստրանտ Գիտ. ղեկավար՝ բ.գ.թ., դոց. Հ. Բայրամյան

Էլ. փոստ՝ [email protected]

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԻ «ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՔԱՌԱՍՈՒՆ ՕՐԸ» ՎԵՊՈՒՄ

«Մուսա լեռան քառասուն օրը» վեպը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի տարի-

ներին թուրքական ազգայնականների՝ հայերի նկատմամբ իրականացրած հալածանքների մասին: Հայերի կոտորածների մասին Ֆ. Վերֆելը դեռևս կարդացել էր թերթերում, երբ աշխատում էր Վիեն-նայի ավստրո-հունգարական մամուլի գրասենյակում, իսկ վեպի ստեղծման գաղափարը, ինչպես ինքը գրում է գրքի առաջաբանում, հղացել է 1929 թ., երբ եղել է Դամասկոսում, տեսել հայ փախստական երեխաների թշվառությունն ու ողբերգական վիճակը:

Գրքի շարադրանքը տևել է 1932 թ. հուլիսից մինչև 1933 թ. մարտը։ Ավելի քան երեք տարի Վեր-ֆելը նվիրել է նյութի ուսումնասիրությանը, ծանոթացել հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, Առաջին համաշխարհային պատերազմի փաստաթղթերին, զրուցել կոտորածներից փրկված մարդ-կանց հետ։ Բայց նա չի դիմել աքսորի ու ջարդի նկարագրությանը, այլ Եղեռնի մեջ գտել է հերոսա-կանը` «հայ ժողովրդի անըմբռնելի ճակատագիրը» վերծանելու, նրա բարոյական և հոգևոր կերպարը կերտելու համար

Վեպը գրելու նրա մտադրությունն էլ ավելի ամրապնդեցին նացիոնալ-սոցիալիստները՝ Գերմա-նիայում և Ավստրիայում իշխանության գալով և հակասեմիտականություն քարոզելով: Ֆրանց Վեր-ֆելն այս գրքով ցանկացել է բողոքել նաև ռասայական և հրեական խտրականության դեմ: Նա նմա-նություն է տեսել հրեաների ու հայերի ճակատագրերի միջև և մտածել, որ աճող հակասեմիտականու-թյունը նրանց էլ կարժանացնի հայերի ճակատագրին: Այդ վտանգը կանխելու համար Ֆ. Վերֆելը ցան-կացել է գերմանացիներին ցույց տալ հայերի անցած տառապանքի ուղին:

Նշանավոր քնարերգակ, միջազգային ճանաչման արժանացած վիպասան Ֆ. Վերֆելը ծնվել է 1890 թ., Պրահայում, հրեա վաճառականի ընտանիքում: Բարձրագույն կրթությունն ստացել է Լայպ-ցիգի և Համբուրգի համալսարաններում: Սկսած 1910-ական թթ. երկրորդ կեսից` Վերֆելը հրատարա-կել է էսսեներ ու չափածո էջեր: 1920-ական թթ. ճամփորդել է Արևելքում, այցելել Եգիպտոս, Սիրիա, շփվել Մեծ եղեռնից հրաշքով փրկված հայ տարագիրների հետ, մասնակցել է Եվրոպայում հօգուտ Հայ դատի սկսված շարժմանը, հանդես եկել դասախոսություններով: 1938թ. Ավստրիայի բռնազավթումից հետո տեղափոխվել է Ֆրանսիա, 1940 թ.՝ ԱՄՆ (Կալիֆորնիա): Նա գրական ասպարեզ է մտել որպես բանաստեղծ, լույս է ընծայել «Աշխարհի բարեկամը» (1911 թ.), «Մենք կանք» (1913 թ.), «Բարեկամը բարեկամի համար» (1915 թ.), «Դատաստանի օրը» (1919 թ.) բանաստեղծությունների ժողովածու-ները, որտեղ պատկերել է պատերազմի սարսափները:

Վիեննայի Մխիթարյան միաբանության գրադարանում և արխիվում Ֆրանց Վերֆելը շաբաթներ շարունակ ուսումնասիրել է հայ գրականությունը, պատմությունը, դիցաբանությունը և արվեստը: Վեպը գրելու ընթացքում Վերֆելն օգտագործել է ականատեսների վկայություններ, լրատվական նյու-թեր, որտեղ ուսումնասիրված էին հայ ժողովրդի պատմությունը, կրոնն ու մշակույթը: «Մուսա լեռան քառասուն օրը» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1933 թ. վերջերին և թարգմանվել է բազմա-թիվ լեզուներով, բազմիցս վերահրատարակվել, էկրանավորվել և բեմականացման ու երաժշտական մշակումների հիմք ծառայել: Երկու անգամ թարգմանվել է հայերեն՝ 1935 թ. (Ե. Անդրեասյան) և 1964 թ. (Պ. Միքայելյան):

«Մուսա լեռան քառասուն օրը» վեպն առանձնակի տեղ է գրավում Վերֆելի ստեղծագործություն-ների մեջ: Այն հիմնված է ճշգրիտ փաստերի և իրադարձությունների վրա։ Վեպում Վերֆելը տվել է Մուսա լեռան պաշարման ժամանակ հայերի կացության և թուրքական զորքերի դեմ պայքարի վավե-րագրական պատկերը: Ստեղծագործության համար հիմք է ծառայել 1915 թ. Կիլիկյան Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարը: Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձել են ի կա-

1 Վերֆել Ֆ., Մուսա լեռան քառասուն օրը, Երևան, 1964, էջ 5:

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 77-80.pdf · թեր, որտեղ ուսումնասիրված էին հայ ժողովրդի պատմությունը,

78

տար ածել հայության տեղահանության հրամանը, հայերը որոշել են դիմադրություն ցույց տալ, բարձ-րացել են Մուսա՝ Մովսեսի լեռ, որտեղ կազմակերպել են ինքնապաշտպանություն՝ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերին։ Հոգևորականների ղեկավարության ներքո գտնվող գյուղական հա-մայնքները գիտեին, որ իրենց հարկադիր աքսորը դեպի անապատ նշանակում էր մահ սովի և ծարավի միջոցով: Անմատչելի լեռան վրա դիմադրելու վճիռը վերջին ելքն էր: Այս մարդկանց ճակատագիրը Ֆրանց Վերֆելը կարողացավ պատկերել գեղարվեստորեն:

«Մուսա լեռան քառասուն օրը» վեպի առանցքային հերոսը Գաբրիել Բագրատյանն է: Նա հայ ժո-ղովրդի հավաքական կերպարն է։ Գաբրիել Բագրատյանը Սուեդիայի շրջանի Յողոնօլուք գյուղից էր, ունևոր ընտանիքի զավակ։ Նա ծնողների հետ մեկնել էր Փարիզ, սովորել ֆրանսիական դպրոցում, հետո ավարտել Սորբոնի համալսարանը, դարձել հնէաբան, արվեստի տեսաբան ու փիլիսոփա։ Բագ-րատյանն ամուսնացել էր ֆրանսուհու հետ և լինելով ինքնամփոփ մարդ` խուսափում էր այն ամենից, ինչը չէր վերաբերում իր ընտանեկան կյանքին։ Տարված գիտական աշխատանքով, Բագրատյանը հետզհետե կտրվում է հայ իրականությունից, հայ կյանքի հոգսերից։ Քսաներեք տարվա բացակայու-թյունից հետո Բագրատյանն իր կնոջ ու որդու՝ Ստեփանի հետ վերադառնում է հայրենի գյուղ՝ եղբոր մահից հետո տեր կանգնելու հայրական ժառանգությանը և ամառային հանգիստն անցկացնելու համար։ Սկսվում է պատերազմը, և փակվում են Փարիզ վերադառնալու բոլոր ճանապարհները։ Բագ-րատյանը ցանկություն չուներ մասնակցելու պատերազմին, կռվելու Ֆրանսիայի դեմ, որի հետ կապ-ված էր իր գիտակցական կյանքով։ Նա մտածում էր ապրել հայրենի գյուղում, մինչև վերջանար պատերազմը։ Բագրատյանի ֆրանսուհի կինը՝ Ժուլիեթը, իրեն լավ էր զգում գեղեցիկ առանձնատան ու նրա պարտեզի մեջ և ցանկություն չուներ հեռանալու, իսկ որդին՝ Ստեփանը, թախանձում էր մնալ հայրենիքում։ Ստեփանը սիրով հայկական դպրոց էր գնում, հագնում ազգային զգեստ՝ զարմանք պատճառելով մորը։ Ուշագրավ է մարդկային կերպարների բազմազանությունը՝ գյուղացիներ, արհես-տավորներ, մտավորականներ, բոլորն էլ խաղաղ աշխատանքի մարդիկ, որոնց միայն զանգվածային ոչնչացման սպառնալիքն է հարկադրել զենք վերցնել։

Վեպի կարևորագույն աղբյուրներն են եղել Յոհաննես Լեփսիուսի հաղորդումները: Լեփսիուսը նաև ներկայացված է վեպում՝ վիպական այն երկու տեսարանների հերոսն է, որոնց Վերֆելն առաջին և երկրորդ գրքերում կոչել է «Աստվածների միջնախաղը»: Այս խորագիրը թվում է, թե ռոմանտիկական է. «Հոմերոսի հերոսները մարտնչում էին Սքեյական դարպասի շուրջը, և նրանցից յուրաքանչյուրը երևակայում էր, թե հաղթանակի և պարտության պատճառն իր զենքն էր։ Մինչդեռ հերոսների գոտե-մարտը միայն արտացոլումն էր այն պայքարի, որ նրանց գլխավերևում մղում էին օգնության կանչված աստվածները՝ մարդկանց ճակատագիրը վճռելու համար։ Սակայն աստվածներն անգամ չգիտեին, որ իրենց բախումը ևս միայն արտացոլումն է ամենաբարձրյալի կրծքի տակ վաղուց արդեն ավարտված պատերազմի, Տիրոջ սրտից են բխում խաղաղություն, թե արհավիրք»

Հինգերորդ գլխում ներկայացված անձանց և իրադարձությունների նախօրոք այդպիսի մեկնաբա-նումը հանճարեղ համեմատություն է։ Ընթերցողն արդեն իսկ կանխազգում է, որ գերմանացի մեծ հա-յասեր Յոհաննես Լեփսիուսի միջամտությունը չի հասնելու իր նպատակին, և նրա ջանքերն ապարդյուն են լինելու` կանխելու հայ ժողովրդի կոտորածը։ Հեղինակն այս տեսարանում տալիս է Էնվերի և Թա-լեաթի գաղտնի դավերի պատկերը։ Գերմանական արևելյան միաբանության նախագահ Լեփսիուսը հարկադրում է այս երկու ղեկավարներին մատնել իրենց մտադրությունները. «Պարո՛ն Լեփսիուս, մենք մեր շահերից բխող քաղաքականությունը մինչև վերջ առաջ կտանենք։ Մեր ճանապարհը կարող է փա-կել միայն մի զորություն, որը բարձր է բոլոր շահերից։ Եթե դիվանագիտական օրացույցում պատահ-մամբ այդպիսի իշխանություն գտնեք, ապա մի անգամ էլ կարող եք գալ մինիստրություն»

Լեփսիուսն իսկապես հերոսական մի կերպար է, եթե հերոսն այն անհատն է, որը հանդգնում է սեփական անձին սպառնացող վտանգի ներքո միշտ դիմադրել անարդար և գերազանց ուժին։ Նա դիմում է Էնվերին. «Լիազորեք ինձ՝ կազմակերպեմ աքսորյալների քարավանները։ Աստված ինձ ուժ կշնորհի, իսկ իմ փորձառությունը ոչ ոք չունի։ Դրամական բոլոր անհրաժեշտ միջոցներն ինքս ձեռք կբերեմ։ Գերմանական և ամերիկյան բոլոր նպաստամատույց ընկերությունները կանգնած են իմ թի-կունքին։ Ես մի անգամ նպաստի հետ կապված մեծ գործ եմ գլուխ բերել։ Ինձ հաջողվեց հիմնել բազ-մաթիվ որբանոցներ ու հիվանդանոցներ։ Չնայած պատերազմին` ես կանեմ նույնը և դեռ ավելին»

Էնվեր փաշան Վերֆելի մոտ պետության ներկայացուցիչ է, որը հետևում է այն սկզբունքին, որ նույնիսկ կարծեցյալ վտանգը բավական է, որպեսզի ոչնչացվի պետական ազգին չպատկանող մի

1 Վերֆել Ֆ., էջ 128։

2 Նույն տեղում, էջ 154։

3 Նույն տեղում, էջ 147։

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 77-80.pdf · թեր, որտեղ ուսումնասիրված էին հայ ժողովրդի պատմությունը,

79

փոքրամասնություն: Վերֆելի ներկայացրած Էնվեր փաշայի կերպարը նման է անգութ, անողոք և ան-տարբեր ղեկավար անձնավորության: Հեղինակն Էնվեր փաշայի նկատմամբ իր բացասական վերա-բերմունքն արտահայտում է նրա կերպարը նկարագրելիս. «Այդքան փոքրամարմին ու անբարետես, կրծքից կախված երկշարք փայլփլուն շքանշաններով` նա թողնում էր թեթևամիտ պատանու և խիզախ պճնամոլի տպավորություն։ «Գնչու բարոն»,- անցավ Լեփսիուսի մտքով»

1։ Լեփսիուսի և Էնվեր փաշայի

բանավեճը կարելի է ընկալել որպես վեճ` մարդկայնության, բոլոր մարդկանց հավասարության համոզ-մունքի և ազգայնականության միջև:

Ֆրանց Վերֆելի վերաբերմունքը թուրքերի հանդեպ պարզորոշ կերպով երևում է այն դրվագում, երբ վեպի գլխավոր հերոսը՝ Գաբրիել Բագրատյանը մեկնում է Անտիոք՝ «թեզքերեները» (անձնագրեր) հետ պահանջելու նպատակով։ Այս տեսակետից ուշագրավ է թուրքական դատական ատյանի նկարագ-րությունը. «Դատարկ գրասեղանի առաջ նստած էր ինչ-որ ցածրաստիճան պաշտոնյա, որը ծպպաց-նում էր բերանը և անքթիթ հայացքով նայում էր առաջ։ Ճանճերի մի ամբողջ լեգեոն անարգել տալիս էր իր վայրիվերո, քստմնելի համերգը։ Պատերի երկայնքով ցածրիկ նստարաններ էին դրված։ Երկու հոգի էլ էին սպասում՝ մի թուրք և մի արաբ գյուղացի։ Դրանցից մեկն առանց ուշադրություն դարձնելու շրջապատող նողկանքին, հատակին փռել էր լայն արխալուխը և ծալապատիկ նստել. կարծես այդ ձևով կարող էր զերծ մնալ աղտեղությունից։ Սենյակը լցված էր քրտինքի, հում ծխախոտի, մեղկության ու թշվառության տհաճ հոտով։ Գաբրիելը գիտեր, որ տարբեր ժողովուրդների պետական ատյաներն ունեն իրենց սեփական հոտը։ Բայց ընդհանուր է երկյուղի ու հնազանդության այս արտաշնչումը, որով փոքր մարդիկ պետական իշխանության ուժն ընդունում են իբրև բնական աղետ»

Մուսա լեռան պայքարի պատմությունում հեղինակի կերտած կերպարների մեջ կան նաև պատ-մական անձինք։ Անդրեասյանն Արամ Թովմասյանի իրական նախատիպն է: Նրա քույր Իսկուհին, նրա ընտանիքը գրական կերպարներ են: Ժողովրդական կյանքի լայն հենքի վրա Ֆրանց Վերֆելը ստեղծել է կենդանի ու ճշմարիտ ազգային բնավորություններ, ինչպես՝ Գաբրիել Բագրատյանը, Տեր-Հայկա-զունը, Արամ Թովմասյանը, Նուրհանը և ուրիշներ։ Նրանցից ամեն մեկի կյանքն արտացոլում է հայ ժո-ղովրդի պատմության յուրօրինակ բնույթը, ժողովրդի աշխատասիրությունը, տոկունությունը և հոգևոր գեղեցկությունը։ Պատմական իրականությանը համապատասխանում է դիմադրության կազմակերպ-ման ընդհանուր նկարագրությունը և հրաշքով փրկվելու պատմությունը:

Աշխարհը պատերազմի մեջ է, սակայն այս պատերազմի մեջ ուրիշ պատերազմ է մղվում մեծ պե-տության կողմից խարանված, հալածված, ճնշված փոքրամասնության դեմ, տեղահանություններ, բռնագաղթ, անվերջ նվաստացումներ, ոճիր և ջարդ` նպատակ ունենալով բնաջնջել հայ ժողովրդին:

«Մուսա լեռան քառասուն օրը» վեպում հեղինակը մերկացրել է թուրք կառավարող շրջանների ու մոլեգնած խառնամբոխի հայաջինջ քաղաքականությունը և հանցագործ արարքներն ընդդեմ մարդկության, ներբողել հայ ժողովրդի հերոսական, դիմադրողական ուժը:

Մուսա լեռան հայերը, կարծես, ապրում են ժամանակից դուրս: Հաղթանակներ և պարտություն-ներ, հույսեր և հուսալքումներ, ցասումներ և հաշտություններ, բոլորն էլ արագ անցնում են: Մեկ օրը` տարիներ, մեկ գիշերը` հավիտենականություն: Հստակ է՝ հիշատակությունն է, որ ակնարկվում է այս վեպով: Պաշարված հայերը մահից չէ, որ սոսկում էին, այլ մոռացումից: Իրենց անձնազոհությունն իզո՞ւր պիտի վատնվեր: Այս է տագնապեցնող հարցը, որ հալածում է նրանց նոր սերնդին: Թուրքերը պետք էր որ հասկանային հայերի մորմոքն ու ցասումը, որոնց նույնիսկ հիշատակության իրավունքն են ուրանում: Ողբերգական վեպում հերոսի կործանումը բավականին խորհրդավոր է ներկայացված։ Վեր-ֆելը դիմադրությունը վերափոխել է քառասուն օրվա։ Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ քառա-սուն օր անձրև էր գալիս, մինչև որ աղավնին փրկություն ավետեց։ Արարատի վրա քառասուն օր հրե-ական ժողովուրդը գաղթում էր անապատով, քառասուն օր պաս էին պահում Մովսեսը, Եղիան, Քրիս-տոսը։ Բագրատյանի կերպարի մեջ Վերֆելը տեսնում է Մուսա լեռան վրա մի մովսիսական կերպար, իսկ թուրքահայերի ճակատագրի մեջ նա կարծես թե անհույս կանխատեսում է հրեական փոքրամաս-նության հայտնութենական ճակատագիրը Գերմանիայում և Արևելյան Եվրոպայում

Հուշագրական այս վեպում կա ոգեշնչման ուժ ու վիրավոր խղճմտանք, որ տակնուվրա է անում յուրաքանչյուր հայ ընթերցողի էությունը։ Այստեղ ներկայացված հայկական գյուղական համայնքը, տառապելով իր ուժերից վեր եղած պատմության ցնցումներից, յուրաքանչյուր հայի համար շատ մտերիմ է: Մահի կողմից հետապնդված` նա պահանջում է իր ազատությունը: Անգութ թշնամու հետ անտարբեր ընկերության փոխարեն` նա ընտրում է զինյալ դիմադրությունը՝ ազատագրելու իր և մարդ-

1 Վերֆել Ֆ., էջ 138։

2 Նույն տեղում, էջ 26։

3 Վալտեր Հ., Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», Քյոլն, էջ 111։

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 77-80.pdf · թեր, որտեղ ուսումնասիրված էին հայ ժողովրդի պատմությունը,

80

կության պատիվը։ Ոգեկոչման հզոր հրավեր լինելով՝ ստեղծագործությունը վշտակցություն է զգացնել տալիս: Այս տեսանկյունից Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը շատ կարևոր է համայն մարդկության համար:

Ռուզաննա Յոլչյան

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԻ «ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՔԱՌԱՍՈՒՆ ՕՐԸ» ՎԵՊՈՒՄ

Բանալի բառեր՝ կոտորած, ինքնապաշտպանություն, դիմադրություն, պայքար, հաղթանակ, Հայոց ցեղասպանություն, վկայություններ

«Մուսա լեռան քառասուն օրը» վեպը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուր-

քական ազգայնականների՝ հայերի նկատմամբ իրականացրած հալածանքների մասին: Ստեղծագործությունը գրելու ընթացքում Վերֆելն օգտագործել է ականատեսների վկայություններ, լրատվական նյութեր, որոնք վերաբե-րում են հայ ժողովրդի պատմությանը, կրոնին ու մշակույթին: Վեպում Վերֆելը տվել է Մուսա լեռան պաշարման ժամանակ հայերի կացության և թուրքական զորքերի դեմ պայքարի վավերական պատկերը:

Рузанна Елчян

ХУДОЖЕСТВЕННОЕ ОТРАЖЕНИЕ ГЕНОЦИДА АРМЯН В РОМАНЕ ФРАНЦА ВЕРФЕЛЯ «СОРОК ДНЕЙ МУСА-ДАГА»

Ключевые слова: резня, самооборона, сопротивление, борьба, победа, геноцид армян, свидетельства

В статье анализируется роман «Сорок дней Муса-дага», в котором повествуется об истреблении армян,

осуществляемом турецкими националистами в годы Первой мировой войны. Работая над романом, Ф. Верфель использовал свидетельства очевидцев, информационные материалы об истории армянского народа, его религии и культуры. В своем романе Ф. Верфель показал документальную картину положения армян того времени и историю их сражения против турецких войск во время осады Муса-дага.

Ruzanna Elchyan

FRANZ WERFEL'S NOVEL “THE FORTY DAYS OF MUSA DAGH” AS ARTISTIC INTERPRETATION OF ARMENIAN GENOCIDE

Keywords: massacre, self-defense, resistance, struggle, victory, Armenian Genocide, evidences

"The Forty Days of Musa Dagh" tells about persecutions of the Armenians, which was carried out by Turkish

nationalists during World War I. When writing the novel, Werfel used testimonies from the eyewitnesses as well as press materials, that investigated the Armenian history, religion and culture. In his novel, Werfel described the true picture of Armenians plight and defense against Turkish army during Musa Dagh siege.