Top Banner
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.1 (11) Естественные и физико-математические науки Natural and Physical-Mathematical Sciences ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016
8

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 13-17.pdfբնորոշվում է հետևյալ կերպ` «պատկերասրահ, երկրագիտական թանգարան,

Feb 11, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 13-17.pdfբնորոշվում է հետևյալ կերպ` «պատկերասրահ, երկրագիտական թանգարան,

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.1 (11)

Естественные и физико-математические науки

Natural and Physical-Mathematical Sciences

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 13-17.pdfբնորոշվում է հետևյալ կերպ` «պատկերասրահ, երկրագիտական թանգարան,

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.1 (11)

Բնական և ֆիզիկամաթեմատիկական

գիտություններ

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 13-17.pdfբնորոշվում է հետևյալ կերպ` «պատկերասրահ, երկրագիտական թանգարան,

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ` Редакционная коллегия:

ա.գ.դ., պրոֆ. Թ. Վարդանյան ա.գ.դ., պրոֆ. Մ. Թորոսյան ե.գ.դ., պրոֆ. Ռ. Մինասյան ֆ.մ.գ.դ., դոց. Ս. Մելքոնյան ա.գ.թ., դոց. Ն. Հարությունյան ա.գ.թ., դոց. Ա. Պոտոսյան ա.գ.թ., դոց. Ս. Սուվարյան ա.գ.թ., դոց. Տ. Սարգսյան կ.գ.թ., դոց. Հ. Փանոսյան ֆ.մ.գ.թ., դոց. Ա. Մակարյան ֆ.մ.գ.թ., դոց. Ռ. Մարգարյան ա.գ.թ. Գ. Ալեքսանյան տ.գ.թ. Ս. Քելյան ֆ.մ.գ.թ. Մ. Հայրապետյան ք.գ.թ. Հ. Սիմոնյան

д.г.н., проф. Т. Варданян д.г.н., проф. М. Торосян д.г.н., проф. Р. Минасян д.ф.м.н., доц. С. Мелконян к.г.н., доц. Н. Арутюнян к.г.н., доц. А. Потосян к.г.н., доц. С. Суварян к.г.н., доц. Т. Саргсян к.б.н., доц. О. Паносян к.ф.м.н., доц. А. Макарян к.ф.м.н., доц. Р. Маргарян к.г.н. Г. Алексанян к.т.н. С. Келян к.ф.м.н. М. Айрапетян к.х.н. А. Симонян

Editorial Board

DSc, Prof. T. Vardanyan DSc, Prof. M. Torosyan DSc, Prof. R. Minasyan DSc, Associate Prof. S. Melkonyan PhD, Associate Prof. N. Harutyunyan PhD, Associate Prof. A. Potosyan PhD, Associate Prof. S. Suvaryan PhD, Associate Prof. T. Sargsyan PhD, Associate Prof. H. Panosyan PhD, Associate Prof. A. Makaryan PhD, Associate Prof. R. Margaryan PhD G. Aleksanyan PhD S. Kelyan PhD M. Hayrapetyan PhD H. Simonyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 13-17.pdfբնորոշվում է հետևյալ կերպ` «պատկերասրահ, երկրագիտական թանգարան,

13

Ամալյա Նավասարդյան ԵՊՀ, Աշխարհագրության և երկրաբանության

ֆակուլտետ, մագիստրանտ Էլ. փոստ՝ [email protected]

ՀՀ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՆՈՎԱՑԻԱՆԵՐԸ

Թանգարանը մշակութային հաղորդակցության կարևոր օղակներից մեկն է ոչ միայն տեղի բնակ-չության, այլև տվյալ երկիր կամ տարածք այցելողների համար: Ուսումնասիրությունները ցույց են տա-լիս, որ թանգարանները գրավչություն են ձեռք բերում հասարակության աչքում, երբ, բացի հավաքա-ծուների պահպանումից ու ցուցադրությունից, մշակում և կիրառում են ինովացիաներ կամ նորարա-րություններ: Սրան զուգահեռ տարեցտարի առավել մեծ թվով թանգարաններ են ներգրավվում զբոսա-շրջության ոլորտ՝ նպաստելով թանգարանների շուրջ զբոսաշրջային դեստինացիաների ձևավորմանը:

Թանգարաններում ինովացիաներ կիրառելու անհրաժեշտությունն առաջացավ արագ փոփոխվող հասարակական պահանջների, թանգարանների շահույթի ավելացման, դիրքերը պահելու ու ամ-րապնդելու նպատակով:

ՀՀ թանգարանների ուսումնասիրությունների արդյունքում առանձնացվել են առավել տարածված ինովացիաների ձևերը, որոնք նպաստում են թանգարանի այցելուների թվի ավելացմանը: Թեմայի հա-մալիր ուսումնասիրության համար նախ հստակեցվել են «թանգարան» և «ինովացիա» հասկացու-թյունները, ինովացիաների առավել տարածված տեսակները, ուսումնասիրությունների հիման վրա ներկայացվել է ՀՀ թանգարաններում կիրառվող ինովացիոն գործընթացները, կատարվել է դասակար-գում և որոշվել դրանց ազդեցությունն այցելությունների թվի վրա:

«Թանգարանների և ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագծում [6] թանգարանը բնորոշվում է հետևյալ կերպ` «պատկերասրահ, երկրագիտական թանգարան, տուն-թանգարան, մա-տենադարան, գանձարան, արգելոց-թանգարան, հուշարձան-թանգարան և այլ մշակութային կազմա-կերպություն, որն ունի կանոնակարգված թանգարանային առարկաների հավաքածու, դրանց պահ-պանության և ցուցադրության կազմակերպման համար համապատասխան շենք-շինություններ կամ բացօթյա ցուցադրության հնարավորություն, իրականացնում է գիտահետազոտական գործունեու-թյուն, կոչված է ծառայելու հասարակությանը և նպաստելու նրա զարգացմանը, հասանելի է հանրու-թյանը և իրականացնում է սույն օրենքով սահմանված գործունեություն»:

«Ինովացիա» հասկացության տարբեր սահմանումներ կան, սակայն դրանցից առավել տարած-ված են հետևյալները. Բ. Թվիստն ինովացիան ներկայացնում է որպես «գործընթաց, որտեղ գյուտը կամ գաղափարը ձեռք է բերում տնտեսական բովանդակություն» [4, 39]: Բ. Սանտոն գտնում էր, որ «ինովացիան տնտեսական օգուտ ապահովող այնպիսի հասարակական, տեխնիկական, տնտեսական գործընթաց է, որը գյուտերի և գաղափարների գործնական կիրառմամբ հնարավորություն է տալիս ստեղծել համեմատաբար բարձր հատկություններ ունեցող ապրանքներ և տեխնոլոգիաներ» [6]: Նշված թեմայով գիտական աղբյուրների ուսումնասիրություններն ընդհանրացնելով՝ կարող ենք ասել, որ ինովացիան որևէ գործընթացի արմատական կամ մասնակի փոփոխությունն է և դրա արդյունքում շահույթի ստացումը:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ ՀՀ թանգարաններում կիրառվող ինո-վացիաներն իրենց բնույթով տարբեր են, ուստի, դրանք ենթակա են դասակարգման [8, 24]: Դասա-կարգումը կատարվել է հետևյալ չափանիշներով`

ըստ խորության` արմատական, ձևափոխվող, բարելավող, ըստ կատարվող փոփոխությունների խորության` ցածր մակարդակի ինովացիաներից անցում

դեպի բարձր մակարդակի ինովացիաներ, ըստ տարածվածության` եզակի և տարածված, ըստ գործունեության ոլորտի` կառավարչական, սոցիալական, արտադրական, տեխնոլոգիա-

կան և այլն: Քննարկենք վերոնշյալ ինովացիայի տիպերը և դրսևորումները ՀՀ թանգարաններում: Գիտության նվաճումները թանգարանի այցելուին թույլ են տալիս, որ թանգարանում երկար ժա-

մանակ էքսկուրսավարին լսելու փոխարեն աուդիոգիդերի միջոցով ընտրի այն լեզուն, որով ցանկանում է ինֆորմացիա ստանալ և ինքնուրույն շրջել թանգարանում: Վերջինս, ինքնին, արմատական փոփո-

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 13-17.pdfբնորոշվում է հետևյալ կերպ` «պատկերասրահ, երկրագիտական թանգարան,

14

խություն է թանգարանի գործունեության մեջ, որն ունի իր դրական և բացասական կողմերը: Երևան քաղաքի թանգարաններում նման ինովացիայի կիրառումը կհեշտացնի թանգարանի ներքին կա-ռավարման և կազմակերպչական համակարգը, սակայն դրան զուգահեռ կհանգեցնի թանգարանային աշխատողների թվի նվազեցմանը, ինչն այս պարագայում սոցիալական խնդիր կարող է առաջ բերել: Այնուհանդերձ, այս միջոցի կիրառումը կնպաստի անձնակազմի աշխատանքի օպտիմալացմանը և թանգարանի նպատակներից բխող այլ գործառույթների իրականացմանը: Երևան քաղաքի պատմու-թյան թանգարանն իր հեռանկարային ծրագրերում նախատեսում է նման ինովացիա կիրառել:

Թանգարանային ցուցանմուշներին ծանոթանալ կարելի է նաև վիրտուալ այցելությունների շնոր-հիվ: Այսօր համացանցը թույլ է տալիս վիրտուալ այցելություններ կատարել թանգարաններում, սա-կայն սահմանափակում է դիտվող ցուցանմուշների քանակը` դրանք որպես «խայծ» օգտագործելով և հետաքրքրություն առաջացնելով վիրտուալ այցելուների շրջանում [9]: Պոտենցիալ հաճախորդն իրեն զգում է թանգարանի ներսում, «քայլում է թանգարանում», ստանում ցուցանմուշների ու պահվող իրե-րի մասին ինֆորմացիա, սակայն մասամբ, որն էլ նրան դրդում է հետագայում անձամբ այցելել թանգա-րան: Այս փոփոխության շնորհիվ թանգարանների այցելուները նախքան այցը կարող են պատկերա-ցում կազմել թանգարանի մասին: ՀՀ թանգարանների մեծ մասն ընդգրկված է այդ համակարգում:

Թանգարանային գործում ինովացիոն մեծ գործընթաց էր թանգարանային մարքետինգի և մենեջ-մենթի կիրառումը, որի վառ օրինակ է ֆանդրեյզինգը կամ դրամահավաքը թանգարանների համար: Ֆանդրեյզինգը

1 ոչ առևտրային մարքետինգի ուղղություն է, որն առաջին անգամ կիրառվել է ԱՄՆ-ում

20-րդ դ. 60-ական թթ. [3, 67]: Մարքետինգային ճիշտ քաղաքականությունը նպաստում է արտաբյուջե-տային ֆինանսական միջոցների ներգրավմանը: Կառավարչական տիպի այս ինովացիաները բավա-կանին տարածում են գտել ՀՀ թանգարաններում: Մի շարք թանգարաններ ունեն նաև PR-բաժիններ, ներդրել են CRM-ի համակարգ, որի շնորհիվ էլ այցելու-թանգարան կապն ապահովված է: Այստեղ կա-րևորվում են ոչ միայն ծառայությունների մատուցման արտադրական և ֆունկցիոնալ որակները, այլև սպառողական որակը, որի վերահսկման համար թանգարաններն այցելուների հետ ապահովում են հե-տադարձ կապ (feedback), հաշվի են առնում այցելուների առաջարկները, դիտողությունները: Նման լա-վագույն օրինակը Երևան քաղաքի պատմության թանգարանի կողմից անցկացված հարցումներն են` նախապես մշակված հարցաթերթիկներով:

Թանգարանային գործում մեծ հեղաշրջում առաջացրեց թանգարանների կողմից առաջարկվող ծառայությունների անվանացանկի ավելացումը: 21-րդ դարի թանգարանը միայն հնությունների կամ պատմական փաստերը վկայակոչող իրերի ցուցասրահ չէ, այլ նաև մշակութային, ճանաչողական, ուսումնական, շատ դեպքերում էլ կրթական հաստատություն

2: Նման ինովացիաները թանգարանին

հնարավորություն են տալիս չկորցնել իր դասական առաքելությունը` միաժամանակ ավելացնելով և ձևափոխելով մատուցվող ծառայությունների ցանկը:

«Թանգարանային գիշեր» միջոցառումը համարվում է լայնամասշտաբ ծրագիր և սոցիալական ինովացիա` հնարավորություն տալով հասարակությանն այդ օրն անվճար այցելել թանգարաններ: Այդ նախաձեռնությունն էլ առիթ է դառնում նորարարությունների կիրառման համար: Միջոցառումը հնա-րավորություն է տալիս այդ օրն անվճար այցելել ՀՀ-ի և ԼՂՀ-ի ավելի քան 100 թանգարաններ, հաղոր-դակից լինել ազգային արժեքներին:

Թանգարանների մի մասն այցելուների, հատկապես զբոսաշրջիկների համար, կազմակերպում է անիմացիոն ծրագրեր: Նման ծրագրերի կարելի է ականատես լինել հատկապես «Թանգարանային գի-շեր» միջոցառման ժամանակ: Երևան քաղաքի պատմության թանգարանում այդ օրն էքսկուրսիաները վարում են նախապես բեմականացված ծրագրով՝ «պատմական անձինք»: Գարեջրի պատմության վե-րաբերյալ միջոցառումն իրականացնելու համար ընտրվել էր թատրոնի արտիստներից մեկը, ով ստանձնել էր հույն պատմիչ, զորավար Քսենոփոնի դերը և վարում էր էքսկուրսիան [2]: Հովհ. Թուման-յանի տուն-թանգարանում կազմակերպվում է Թումանյանի հեքիաթների բեմականացումը, տարբեր խաղ-մրցույթները: Նմանօրինակ անիմացիաները գրավում են հարյուրավոր այցելուների, ինչի շնորհիվ էլ Երևան քաղաքի թանգարաններում միայն «Թանգարանային գիշեր» միջոցառման ժամանակ այցե-լուների թիվը տարբեր թանգարաններում տատանվում է 1000-ից 6000-ի սահմաններում:

Հովհ. Թումանյանի տուն-թանգարանն ամենաակտիվ թանգարանների շարքին է դասվում՝ իր առաջարկած բազմաբովանդակ ծառայությունների շնորհիվ: Թանգարանին կից գործում է «Բզեզի դպրոց» ամառային ծրագիրը նախադպրոցական երեխաների (4-6 տարեկան) համար, որը հնարավո-րություն է տալիս օգնել հետագա ուսումնական պրոցեսում: Դասընթացի ընթացքում երեխաները ծա-

1 Հայերեն բառացի թարգմանությամբ նշանակում է ֆինանսական միջոցների ավելացում, աճ, դրամահավաք:

2 Նման օրինակ է Քուվեյթի բնագիտական թանգարանը, որտեղ առավոտյան ժամերին անցկացվում են կենսաբանության, աստ-

ղագիտության և այլ բնական գիտությունների վերաբերող դասընթացներ աշակերտների համար, իսկ երեկոյան ժամերին թան-գարանը բաց է մյուս այցելուների համար (7, 34)։

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 13-17.pdfբնորոշվում է հետևյալ կերպ` «պատկերասրահ, երկրագիտական թանգարան,

15

նոթանում են թանգարանային ժառանգության հետ, այցելում են այլ թանգարաններ, տարբեր ճանա-չողական էքսկուրսիաներ են կազմակերպում քաղաքում, շաբաթական մեկ անգամ հանդիպում են որևէ մասնագետի հետ` պարուսույց, բժիշկ, նկարիչ և այլք, ովքեր զրուցում են երեխաների հետ իրենց մասնագիտությունից: Թումանյանի թանգարանը նաև գրքեր է հրատարակում` «Հասկեր» տարեգիրքը, Թումանյանի և նրա ընտանիքի կենսագրական մանրամասնությունները` «Հողերը և ընտանեկան պատմությունը»:

«Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության և բարբառի փառատոնի շնորհիվ 2013 թ. Ռիո դե Ժանեիրոյում ԻԿՕՄ-ի 23-րդ ժողովի ժամանակ Թումանյանի թանգարանը հռչակվել է աշխար-հում տարվա հինգ ամենահայտնի թանգարաններից մեկը «Նոր նախագիծ» անվանակարգում [1]:

Ինովացիոն ծրագիր էր «թանգարանային համալսարան» դասընթացների կազմակերպումը, որի ժամանակ զրույցներ են տեղի ունենում տարբեր ոլորտների շուրջ` ծովագնացությունից մինչև աստղա-ֆիզիկա, առասպելներից մինչև նանոտեխնոլոգիաներ, գենետիկայից մինչև գրականություն: Դասըն-թացները շաբաթական մեկ անգամ են լինում, որից հետո դպրոցականները ստանում են ավարտական հավաստագրեր թանգարանի կողմից:

«Թանգարանային գիշեր» միջոցառման ժամանակ թանգարանն իր հյուրերին դիմավորում է ոչ թե ստանդարտ տեսքով, այլ ներգրավում է երիտասարդների, որոնք ամբողջ օրվա ընթացքում թանգարա-նում շրջում են Թումանյանի հեքիաթի հերոսների կերպարով: Ամեն անկյունում կարելի է հանդիպել նման կերպարների, որոնք այցելուների հետ զվարճալի և ուսուցողական խաղեր են խաղում: Նմանա-տիպ ինովացիաները գրավչություն են հաղորդում թանգարանին, ինչի շնորհիվ էլ այցելուների հոսքերն ավելանում են: Թանգարանն իրականացնում է «Բացառիկ լրագիր» թեմայով թերթի հրատարակու-թյունը` «Թանգարանային գիշեր» միջոցառման համար, որտեղ ներկայացված են թանգարանի տարե-կան ծրագրերի մի մասը և նորությունները: Թանգարանում մեծ կիրառություն է ստանում 3D ձևաչա-փերի օգտագործումը: Ձայնային և լուսային էֆեկտների շնորհիվ փորձ է արվում ցուցադրել որոշ առարկաներ ու իրեր: Սակայն աշխարհում ինովացիայի եզակի օրինակ է Թումանյանի հոլոգրաֆիկ պատկերի ստեղծումը 3D ձևաչափով («Պատրանք վերնատանը»), որի նախաձեռնությունը Երևանում գտնվող Հովհ. Թումանյանի տուն-թանգարանինն է:

Երևան քաղաքի պատմության թանգարանը ևս այս ոլորտում իրականացնում է հետաքրքիր մի-ջոցառումներ՝ 3D անիմացիաներ՝ Երևան քաղաքի հատակագիծը դարձնելով շարժող օբյեկտների ամ-բողջություն: «Թանգարանային գիշեր» միջոցառման ժամանակ իրականացվում է նաև City Tour տար-բերակով միջոցառումների շարք, որի ժամանակ այցելուները հնարավորություն ունեն քաղաքում մի թանգարանից մյուսը շրջել ավտոբուսներով: Կրճատելով ժամանակն ու տարածությունը` օտարերկրյա հյուրերը հնարավորություն են ստանում ավելի մեծ թվով թանգարաններ այցելել և ծանոթանալ մայ-րաքաղաքին:

Թանգարանի այլ սրահներում դպրոցի սաների կողմից բեմադրվում են տարբեր տոներ` Համբարձ-ման տոնը, որն ուղեկցվում էր հանդիսատեսի անմիջական մասնակցությամբ (վիճակի արարողու-թյամբ): Թանգարանի թեմատիկ սրահներից մեկում կազմակերպվել էր «Հանդիպում 1942 թ. Երևան-յան բնակարանում» խորագրով ցուցահանդես: Էքսուրսիա էր անցկացվում Հայկական կոնյակին նվիր-ված ցուցափեղկի շուրջ` ներկայացնելով Շուստովյան գովազդը: Մարզերում գտնվող թանգարաննե-րում` հատկապես Գյումրիի ու Վանաձորի, ևս իրականացվում են տարաբնույթ մշակութային, ժաման-ցային ու կրթական ծրագրեր: Վանաձորի կերպարվեստի թանգարանն իրականացնում է «Պատանի արվեստաբան» կրթական ծրագիրը, որի հիմնական նպատակն է կերպարվեստի պատմության վերա-բերյալ գիտելիքներ փոխանցել պատանիներին: Դսեղի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանը գովազ-դային վահանակների միջոցով հանրայնացրել էր Դսեղի շրջակայքը:

Ասլամազյան քույրերի թանգարանը ստեղծել է խեցեգործության կենտրոն` տարբեր տարիքային խմբերի համար: Մհեր Մկրտչյանի թանգարանը ստեղծել է կինոսիրողների ակումբ, որտեղ մասնակից-ները ծանոթանում են կինոարվեստի հետ:

Հովհ. Շիրազի թանգարանը ներկայացրել էր «Թանգարանը որպես այլընտրանքային ուսումնա-ռության և հաղորդակցության տարածք» ծրագիրը: Նմանօրինակ ծրագրերը տասնյակներով են և ապահովում են այցելուների կայուն հոսքեր: Այն կարծրատիպը, որ թանգարան կարելի է այցելել մեկ անգամ, կոտրվում է ինովացիաների կիրառումից հետո: Այցելուներն ամեն տարի լինում են նույն թան-գարաններում` սպասելով էլ ավելի հետաքրքիր ու նորարար գաղափարների: Այս մասին են վկայում «Թանգարանային գիշեր» միջոցառման ժամանակ կատարած հետազոտությունները, երբ թանգարան-ների այցելուների թիվը գերազանցում է մի քանի հազարը:

Այս ամենից էլ եզրակացնում ենք, որ թանգարանը գիտակրթական և մշակութային գործունեու-թյուն ծավալելով, աստիճանաբար դառնում է հասարակության լայն շերտերին հասանելի: Բավական է նշել այն հանգամանքը, որ թանգարանների այցելությունների թիվը 2000 թ. դրությամբ եղել է 964 հզ

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 13-17.pdfբնորոշվում է հետևյալ կերպ` «պատկերասրահ, երկրագիտական թանգարան,

16

մարդ, իսկ 2012 թ.` 1949 հզ մարդ [5]: Կարելի է փաստել, որ 12 տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ ավելացել են թանգարանների այցելուների թիվը` ի հաշիվ Երևան քաղաքի այցելությունների թվի: 2012 թ. «Թանգարանային գիշեր» միջոցառմանը ներգրավվել է Հայաստանի և Արցախի 62 թան-գարան, այցելուների թիվը` 135 հազ., 2013 թ.՝ 89 թանգարան` 170 հզ այցելու, 2014 թ.՝ 100 թանգա-րան, ավելի քան 200 հզ այցելու:

Ուսումնասիրելով ՀՀ թանգարաններում կիրառվող ինովացիաները՝ կարելի է փաստել, որ դրանք իրենց ազդեցությունն են ունենում այցելությունների թվի վրա: Թանգարանային ինովացիաները մեծ մասամբ կիրառվում են Երևան քաղաքի թանգարաններում, ինչը պայմանավորված է զբոսաշրջային հոսքերի ավելացմամբ, պոտենցիալ այցելուների թվաքանակով, ֆինանսական և մարդկային ռեսուրս-ների առկայությամբ: Թանգարանային առավել ակնառու ինովացիաներից են` սոցիալական ինովա-ցիաները (հատկապես «Թանգարանային գիշեր» միջոցառումը), կառավարչական ու կազմակերպչա-կան բնույթի ինովացիաները (թանգարանային մենեջմենթ` CRM): Թանգարանային ինովացիաների կի-րառումը թանգարանների զարգացման և գործառույթների ընդլայնման հնարավորություն է:

Չնայած դրան՝ այս ոլորտում ևս կան խնդիրներ, որոնց լուծման անհրաժեշտ քայլերից են.

թանգարանների կողմից մատուցվող ծառայությունների անվանացանկի ավելացում, անձնա-կազմի որակավորում, գիտատեխնիկական առաջընթացի կիրառում, որը հնարավորություն կտա հնի ու նորի համադրությամբ ստեղծել այցելուների համար գրավիչ միջավայր,

կատարած գործառույթներիի կատարելագործում` կառավարման եղանակով: Օպտիմալացնել անձնակազմի աշխատանքը, սահմանել նպատակից բխող այլ գործառույթներ, ընդգրկել անի-մացիոն ծրագրերում,

թանգարանների հնարավորություններն ընդլայնող փոփոխություններ, որոնք չեն ազդի թանգա-րանների գործառույթի վրա, հայեցակարգային փոփոխություն, ուղղվածություն դեպի զբոսա-շըրջիկը և այցելուն,

թանգարանների մասին ինֆորմացիայի ներգրավում զբոսաշրջային տեղեկատվական կատա-լոգներում` շեշտելով դրանց բացառիկությունը, ընդգծելով գրավչությունը,

թանգարանների ֆինանսավորման համակարգի ստեղծում, որը թույլ կտա լուծել առկա խնդիր-ները, այդ թվում՝ շենքային և գույքային պայմանների,

թանգարան-այցելու կայուն կապի ստեղծում, որը հնարավորություն կտա անընդհատ կատարե-լագործել առաջարկվող ծառայությունների ցանկը:

Գրականություն

1. Թանգարանագիտական հանդես, տարեգիրք 2009, Երևան, 2009: 2. Թանգարանագիտական հանդես, տարեգիրք 2011, Երևան, 2011: 3. Հաջոյան Ռ., Նիկողոսյան Մ., Մարքետինգը զբոսաշրջության ոլորտում, Երևան 2011: 4. Ղանթարջյան Ս., Սարգսյան Ա., Վենչուրային և ինովացիոն կառավարում, ուսումնական ձեռնարկ,

Երևան, 2006: 5. ՀՀ սոցիալական վիճակը 2012 թ., ԱՎԾ տարեգիրք 2012: 6. «Թանգարանների և ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» օրենքի նախագիծ, ՀՀ Կառավարության 2014թ

հուլիսի 31-ի № 777-Ն որոշում, http://www.gov.am/files/docs/1279.pdf: 7. Кубеев М., 100 великих музеев мира, Москва, 2007. 8. Новиков В., Инновации в туризме, Москва, 2010. 9. http://360yerevan.com/.

Ամալյա Նավասարդյան

ՀՀ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՆՈՎԱՑԻԱՆԵՐԸ

Բանալի բառեր՝ թանգարան, ինովացիա, զբոսաշրջային դեստինացիա, սոցիալական ինովացիա, ֆանդրայզինգ, զբոսաշրջային հոսքեր

Թանգարաններում կիրառվող ինովացիաները հնարավորություն են տալիս ոչ միայն տեղի բնակչությանը,

այլև զբոսաշրջիկների մեծ թվով այցելություններ ապահովել: Ուսումնասիրությունները հաստատում են, որ ինո-վացիաների կիրառման դեպքում թանգարաններն ավելի գրավիչ են ացելուների համար, ապահովում են կայուն ֆինանսական հոսքեր` շնորհիվ տարաբնույթ միջոցառումների, և հաջողությամբ ընդգրկվում են զբոսաշրջային եր-թուղիներում:

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 13-17.pdfբնորոշվում է հետևյալ կերպ` «պատկերասրահ, երկրագիտական թանգարան,

17

Амалия Навасардян

ИННОВАЦИИ И ИХ ИСПОЛЬЗОВАНИЕ В МУЗЕЯХ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

Ключевые слова: музей, инновация, туристическая дестинация, социальная инновация, фандрайзинг, туристические потоки

Инновации, которые используются в музеях, делают возможным обеспечивание большого количества

посещений в музеи не только местными жителями, но и туристами. Проведенное исследование показывает, что благодаря разнохарактерным мероприятиям музеи становятся

намного привлекательнее для посетителей, с успехом включаются в туристические маршруты и тем самым обеспечивают стабильные финансовые потоки.

Amalia Navasardyan

INNOVATIONS USED IN THE MUSEUMS OF THE REPUBLIC OF ARMENIA

Keywords: museum, innovations, tourist destination, social innovation, fundraising, tourists’ streams

Innovations, used in the museums, allow to maintain high figures of visits not only by the locals, but also by foreign travelers. The researches show that, when innovations are implemeted, the museums become more attractive for the visitors. Due to various arrangements they assure financial incomes and the place of a museum in the travel routes.