«Հավատ և ճանապարհ» Աշխարհի ամենատարածված հին և նոր կրոններն ու որոշ փիլիսոփայությունները Այս աշխատությունը ներկայացնում է մի քանի հին և նոր կրոններ ու փիլիսոփայություններ, նրանց տեսությունն ու գործնական քայլերը, որոնք ակնկալվում են հետևորդից: Նյութը ներածական բնույթի է, և ցանկացած կրոնի և աշխարհընկալման վերաբերյալ ավելին իմանալու համար ընթերցողը կարող է ինքնակամ շարունակել իր պրպտումները: Սևակ Կիրակոսյան 04.03.2013
Այս աշխատությունս ուղղակի հենդաութ է, որը տրվել էր կրոնի վերաբերյալ խմբային հանդիպման մասնակիցներին: Քիչ թե շատ հակիրճ ձևով ներկայացվում է տարբեր կրոնների մասին՝ հին ու նոր:
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
«Հավատ և ճանապարհ» Աշխարհի ամենատարածված հին և նոր կրոններն
ու որոշ փիլիսոփայությունները
Այս աշխատությունը ներկայացնում է մի քանի հին և նոր
կրոններ ու փիլիսոփայություններ, նրանց տեսությունն ու
գործնական քայլերը, որոնք ակնկալվում են հետևորդից: Նյութը
ներածական բնույթի է, և ցանկացած կրոնի և
աշխարհընկալման վերաբերյալ ավելին իմանալու համար
ընթերցողը կարող է ինքնակամ շարունակել իր պրպտումները:
Սևակ Կիրակոսյան
04.03.2013
2
Հինդուիզմը տարբեր ավանդույթների վրա է հիմնված, չունի մեկ հիմնադիր: Իսկ խիստ
կանոնների ու հավատալիքների փոխարեն հինդուիզմը հիմնվում է ինտելեկտուալ կամ
փիլիսոփայական հավատալիքների վրա: Հինդուիզմը երբեմն անվանում են «Աշխարհի
ամենահին կրոնը» և «Աշխարհի կենդանի կրոններից ամենահինը»: Այն ունի ավելի քան 3500
տարվա պատմություն:
Գլխավոր կրոնական գրերից են՝
Վեդաները («Վեդա» բառացի նշանակում է «գիտելիք,
իմաստություն»),
Ուպանիշադները (գրերի այս հավաքածուն նաև անվանում են
Վեդանտա, և սրանք վեդաների համար գրված մեկնաբանություններ են),
Պուրանաները (սրանք պատմում են արքայական տոհմերի,
աստվածությունների, կիսաստավծների, ինչպես նաև տիեզերքի, աշխարհի
ստեղծման ու կործանման
մասին),
Մահաբհարատան,
Ռամայանան,
Բհագավատ Գիտան (վերջիններս
հնդկական էպոսն են պարունակում, ի թիվս
այլ փիլիսոփայական ու կրոնական
նյութերի):
Հետաքրքիր է, որ հինդուիզմում նույնպես
գոյություն ունի երրորդություն, որը կոչում են
«Տրիմուրտի» (բառացի՝ «երեք ձև»), որը
Ի՞նչ
• Հինդուիզմ
Որտե՞ղ
•Հնդկական ենթամայրցամաք
Ե՞րբ
•մ.թ.ա. 1500-ականներ
Ո՞վ
• - - - - - -
Սուրբ Գիրը
•Վեդաներ,
•Պուրանաներ
•և այլն
3
բաղկացած է երեք աստվածություններից. Բրահմա, Վիշնու և Շիվա: Բրահման արարիչն է,
Վիշնուն պահպանողը, իսկ Շիվան՝ կործանողը կամ վերափոխողը:
Ըստ Մահաբհարատայի, կյանքի իմաստը կայանում է չորս երևույթների կամ
պուրուշարաթաների մեջ, որոնց պետք է հետևել կյանքի փուլերում.
- Դհարմա. (կրոնական, սոցիալական կամ
բարոյական) արդարություն, ճշմարտացիություն՝
և՛ հոգևոր, և՛ ծիսական: Դհարմա բառացի
նշանակում է «պարտք»:
- Արթա. (նյութական և/կամ ֆինանսական)
բարգավաճություն: Կյանքի այս փուլում մարդը
պետք է փորձի հասնել փառքի, նյութական
բարիքներ կուտակել, բարձրացնել իր
սոցիալական ստատուսը:
- Կամա. (սեռական) հաճույք:
- Մոկշա (ազատագրում). կյանքի այս փուլում էլ
հոգին պետք է ազատագրվի անընդհատ
վերածնվելուց:
Պուրուշարաթաների միջով անցնելու համար օգտագործվում է աշրամայի համակարգը.
5-ից մինչև 24 տարեկանը պատանին Brahmacharya՝ «ուսանող», փուլում է, որի
ժամանակ նա ապրում է գուրույի տանը, սովորում նրա մոտ:
25-49 տարեկանը Grihastha՝ «տնային տնտեսողի» փուլն է, որի ժամանակ անհատը
պետք է ընտանիք կազմի, օգնի ընտանիքին, ֆինանսական միջոցներ կուտակի և այլն:
50 – 74 տարեկանը Vanaprastha՝ «թոշակառու» փուլն է, երբ անհատը, արդեն ունենալով
ընտանիք, թոռներ, թողնում է աշխարհիկ կյանքը, հեռանում անտառ:
4
75 – 100 տարեկանը Sannyasa՝ «կյանքից հրաժարվելու» փուլն է, երբ աշխարհից
կատարելապես կտրվում ես, երկրի վրա ոչնչից կախում չես ունենում, ձերբազատվում
ես ամեն կախվածությունից, վախից, զգացմունքից և ջանում ես հասնել մոկշայի՝
ազատագրման, որպեսզի նորից չվերածնվես:
Մեկ միլիարդից ավել հետևորդներով հինդուիզմն աշխարհի երրորդ խոշորագույն կրոնն է:
Զրադաշտություն, մազդայություն կամ մոգություն (մագիանիզմ)
Հիմնադիրն է Զրադաշտը կամ Զարատուստրան / Զարաթուստրան, որը համարվում է
զրադաշտության մարգարեն (կրոնը Աստծոց մարդկանց փոխանցողը): Հին աշխարհի
խոշորագույն կրոններից մեկն էր:
Գլխավոր աստվածությունը Ահուրա Մազդան է, որը բարի աստված է, և ոչ մի չար չի
առաջանում նրանից: Ահուրա Մազդայի հակառակորդը նրա զույգ եղբայր Ահրի Մանն է կամ
Անգրա Մայնյուն, ում հայերը նաև Ահրամ էին կոչում, ով փորձում է ոչնչացնել բարին:
Մագիա / մոգություն բառն առաջացել է զրադաշտությունից. մագերը կամ մոգերը զրադաշտ
հոգևորականներն էին:
Ի՞նչ
• Զրադաշտ-ություն
Որտե՞ղ
•Պարսկաստան
Ե՞րբ
•մ.թ.ա. մոտ 6-րդ դար
Ո՞վ
• Զրադաշտ
Սուրբ Գիրը
•Ավեստա
5
Նույնիսկ քրիստոնեության տարածումից հետո,
զրադաշտությունը մեծ ազդեցություն է ունեցել նաև հայերի
վրա: Անգամ մինչև 17-18-րդ դարերը արևելյան
Հայաստանի հայերին անվանում էին «կռո»՝ կռապաշտ,
քանզի նախաքրիստոնեական հավատալիքները, նաև
զրադաշտական որոշ ծեսեր ու հավատալիքներ
պահպանվում էին տարածաշրջանում:
Ինչպես ապրել ըստ զրադաշտության.
Զրադաշտականության համաձայն՝ աշխարհում արդարության վերականգնմանն ու չարի
ոչնչացմանը հասնելու միակ ուղին Արտան է՝ վարքի և պաշտամունքի բարձրագույն և արդար
կարգը, որի հիմքում ընկած է մարդկային վարվելակերգի զրադաշտական երրորդությունը՝
«Բարի Խոսք», «Բարի Միտք», «Բարի Գործ»։
Այն հրաշագործ պահը, երբ Ահուրա Մազդան և մարդիկ հաղթանակ կտոնեն չարի
ու Ահրիմանի դեմ կոչվում է Ֆրաշոքարաթի: Այդ ընթացքում Մարդը պարտավոր է
բազմացնել և պահպանել բարի արարչությունները, այն, ինչ օգտակար է, լինել զուսպ և
կարգապահ, կատարել կրոնական կանոնները, պաշտամունքային և մաքրագործական
ծեսերը: Կրոնաբարոյական օրենքների խախտումով մարդն օժանդակում է չարիքին և մեղք
գործում իր հոգու դեմ: Մահացածի հոգին, համապատասխան մարդու արդար և անարդար
խոսքերի, մտքերի և արարքների ուղարկվում է դրախտ կամ դժոխք:
Դուկխայի առաջացման պատճառը [հոգևոր] սովն է`պայմանավորված տգիտությամբ:
Ավելի խորը մակարդակով, դուկխայի պատճառը մեզ շրջապատող աշխարհի
էությունը չճանաչելն է:
Երրորդ ճշմարտությունն ասում է, որ դուկխայի կատարյալ կասեցումը հնարավոր է:
Չորրորդ ճշմարտությունը ցույց է տալիս կասեցման ճանապարհը:
Ճանապարհն անցնելով և դուկխան վերացնելով կարելի է հասնել նիրվանայի: Դուկխայից
ազատվելու ճանապարհը կոչվում է «Ութնապատիկ ճանապարհ»: Ութնապատիկ ճանապարհը
երբեմն բաժանում են երեք ստորաբաժանման:
12
Բաժանումը Ութնապատիկ ճանապարհի
գործոնները
Իմաստություն
1. Ճիշտ հայացք
2. Ճիշտ մտադրություն
Բարոյագիտական վարք
3. Ճիշտ խոսք
4.Ճիշտ գործողություն
5. Ճիշտ կենսակերպ
Կենտրոնացում
6. Ճիշտ ջանք
7.Ճիշտ հոգատարություն
8. Ճիշտ կենտրոնացում
13
Ինչպես հինդուստական, այնպես էլ բուդդիստական շատ հոսանքների մեջ մեդիտացիան
զբաղեցնում է կենտրոնական դիրք:
14
Քրիստոնեությունը նույնպես սկիզբ է առել Իսրայելում, որպես հուդայականության մի
ուղղություն: Նոր Կտակարանի գաղափարական հիմքը Հին Կտակարանն է՝ հուդայական
Տանախը: Հուդայական գաղափարախոսության համաձայն՝ պետք է մեսսիա գար, ով հրեա
ժողովրդին պետք է փրկեր հալածանքներից: Քրիստոսն այն մարդկանցից էր, որ իրեն
հայտարարել էր հրեաների «մեսիան» (Մատթ. 15:22-26): Սկզբում հուդայականությունն ու
քրիստոնեությունը շատ փոխկապակցված էին, սակայն տարիների ընթացքում երկուսն ավելի ու
ավելի նկատելի ձևով առանձնացան մեկը մյուսից:
Քրիստոնեությունն աշխարհի մեծագույն միաստվածական կրոնն է: Սակայն ի տարբերություն
այլ միաստվածական կրոնների, քրիստոնեության շատ ուղղություններում կենտրոնական դեր է
գրավում Սուրբ Երրորդության գաղափարը, ըստ որի չնայած կա մեկ աստվածություն, այն ունի
երեք դրսևորում.
1. Հայր Աստված,
2. Որդի Աստված,
3. Սուրբ Հոգի Աստված:
Այն դեպքում, երբ Սուրբ Հոգին դիտարկվում է ոչ թե որպես մեկ Աստծո երեք
անհատականություններից մեկը, այլ ընդամենը ուժ կամ զորություն, դա արդեն կոչվում է
Ի՞նչ
• Քրիստոնե-ություն
Որտե՞ղ
•Իսրայել
Ե՞րբ
•մ.թ. մոտ 1-ին դարից
Ո՞վ
• Քրիստոս
Սուրբ Գիրը
• Աստվածա-շունչ
15
բինիտարիանիզմ: Բինիտարիանիզմն էլ ասում է, որ Աստված մեկ է, սակայն երկու
արտահայտում ունի՝ Հայր և Որդի: Իսկ Սուրբ Հոգին զորություն է, ուժ, ոչ
անհատականություն կամ Աստծո անհատական դրսևորում:
Լինելով ամենատարածված կրոնը՝ քրիստոնեությունը նաև ամենաբազմազան կրոններից է:
Տարբեր քրիստոնեական ուղղություններ ունեն ինչպես տարբեր հավատալիքներ, այնպես էլ
նույնիսկ մեկը մյուսից տարբերվող աստվածաշնչեր: Օրինակ, Հայ առաքելական ուղղափառ
եկեղեցու Աստվածաշունչն իր մեջ պարունակում է 75 անուն գիրք, իսկ կաթոլիկը՝ 66 (Բիբլիա
բառացի նշանակում է «գրքեր»): Որոշ քրիստոնեական ուղղություններ մերժում են Հին
Կտակարանը որպես անքննելի հեղինակություն ընդունելը, մյուսներն ասում են, որ Հին
Կտակարանը նույնքան կարևոր է, ինչքան որ Նորը, և որ Քրիստոսն ինքն է այդպես ասել (Մատթ.
5:17): Կան որոշ կրոնական կազմակերպություններ, որոնք Քրիստոսին ընդունում են որպես
աստվածություն: Այլ կրոնական կազմակերպություններ Աստվածաշնչից բացի ունեն նաև այլ
գրեր, որոնք համարվում են հիմնարար իրենց համար:
Հայաստանը համարվում է աշխարհի առաջին պետությունը, որը պաշտոնապես
քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն մ.թ. 301 թ.-ին: Հայաստանում հնագույն
կրոնական կազմակերպություններից է Հայ առաքելական ուղղափառ եկեղեցին:
16
Մարդն արարվել է Աստծո կերպարով, Աստծո կողմից: Մեր արարման նպատակն Աստծոն
ծառայելն ու փառաբանելն է, նաև՝ ապրելն ու բազմանալը: Մարդը մեղավոր էր Ադամի և Եվայի
պատճառով, որոնք աքսորվեցին դրախտից արգելված պտուղն ուտելու պատճառով: Նրա
մեղքերը քավելու համար Աստված ինքն իրեն զոհաբերեց իր «Որդի» դրսևորմամբ՝ ծնվելով
որպես մարդ և խաչվելով հանուն մարդուն մեղքերից ազատագրելու:
Մարդն ունի հոգի: Գոյություն ունի դժոխք և դրախտ. եթե վարվում ես գրերին ու կրոնի, որոշ
դեպքերում՝ նաև տվյալ կրոնական կազմակերպության պահանջներին համապատասխան, ապա
կգնաս դրախտ: Հակառակ դեպքում՝ դժոխք: Եթե Քրիստոսին որպես քո փրկիչ
ես ընդունում և հետևում ես մասնավորապես Տասը Պատվիրաններին, ապա
կժառանգես երկնային արքայությունը: Հարուստ մարդկանց համար
տեսականորեն անհնար է ժառանգել երկնային արքայությունը, և պետք է
հարստությունը բաժանել աղքատներին, որպեսզի դա հնարավոր լինի անել:
Եթե Քրիստոսին որպես փրկիչ չես ընդունում կամ չես հետևում տվյալ
կրոնական կազմակերպության կանոններին ու դոգմաներին, ապա նրանց կողմից դժոխքի ես
դատապարտված հավերժորեն: Ինչևէ, անկախ ապրածդ կյանքից, քրիստոնեական մի շարք
կրոնական կազմակերպություններ նշում են, որ փրկվել հնարավոր է եթե ապաշխարես և
Քրիստոսին ընդունես որպես փրկիչ նույնիսկ մահվանիցդ առաջ:
Քրիստոնյաները հավատում են, որ քրիստոնեությունն է միակ ճշմարիտ կրոնը, և միայն
քրիստոնյան կարող է երկնային արքայություն գնալ մահվանից հետո:
Կաթոլիցիզմի մեջ դժոխքից ու դրախտից բացի կա նաև քավարան. նրանք, ովքեր դժոխքում են,
պետք է անցնեն քավարանի միջով, քավեն իրենց մեղքերը և բարձրանան դրախտ:
17
Աղոթքը գերբնականի հետ շփման միջոց է համարվում ինչպես այլ տարբեր կրոններում, այնպես
էլ քրիստոնեության մեջ, և աղոթքի միջոցով կարող ես կապ հաստատել աստվածության հետ:
Հայ առաքելական եկեղեցու Հավատո հանգանակը
«Հավատում ենք մի Աստծու՝ ամենակալ Հորը, երկնքի և երկրի, երևելիների և աներևույթների Արարչին: Հավատում ենք և Մի Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծու Որդուն՝ ծնված Հայր Աստծուց՝ միածին, այսինքն՝ Հոր էությունից: Աստված՝ Աստծուց, լույս՝ լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ո՜չ արարած: Նույն ինքը՝ Հոր բնությունից, որով ամենայն ինչ եղավ երկնքում, և երկրի վրա՝ երևելիներ և աներևույթներ: Որ մեզ՝ մարդկանց համար և մեր փրկության համար, երկնքից իջնելով, մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց Սուրբ Կույս Մարիամից: Որով վերցրեց մարմինը, հոգին և միտքը և ամենայն ինչ, որ ունի մարդ՝ ճշմարտապես և ոչ կարծեցյալ: Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով ելավ երկինք և նստեց Հոր աջ կողմում: Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին ու մեռածներին, որի թագավորությունը վախճան չունի: Հավատում ենք և Սուրբ Հոգուն՝ անեղ և կատարյալ, որ խոսեց Օրենքի, Մարգարեների և Ավետարանների միջոցով: Որ իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով և բնակվեց սրբերի մեջ: Հավատում ենք նաև միայն մի, Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցու, մի մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության և թողության, մեռելների հարությանը, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանին, երկնքի արքայությանը և հավիտենական կյանքին: Իսկ ովքեր ասում են, թե կար ժամանակ, երբ չկար Որդին, կամ կար ժամանակ,
երբ չկար Սուրբ Հոգին, կամ թե՝ ոչէից եղան, կամ ասում են՝ այլ էությունից են
Աստծու Որդին և կամ Սուրբ Հոգին և թե փոփոխելի են կամ այլայլելի,
անպիսիներին նզովում է Կաթողիկե և Առաքելական Սուրբ Եկեղեցին»:
18
Իսլամը կամ մահմեդականությունն աշխարհի երկրորդ ամենամեծ միաստվածական կրոնն է:
Ի տարբերություն քրիստոնեության, Ալլահը՝ Աստվածը, չի ներկայանում Երրորդության
միջոցով. նա մեկն է և մեկ արտահայտում ունի: Մահմեդականներից շատերը (հատկապես
արմատականները) չեն ընդունում քրիստոնեության միաստվածական կրոն լինելը հենց
Երրորդության գաղափարի պատճառով՝ պնդելով, որ դա իրական միաստվածություն չէ:
Մահմեդականությունը նույնպես սերում է հուդայականությունից, իսկ
հրեաներին մահմեդականներն անվանում են «Գրքի ժողովուրդը», նաև քրիստոնյաների և
սաբիականների հետ:
Մահմեդականները համարում են, որ
Մուհամեդն այս աշխարհ ուղարկված
վերջին մարգարեն է:
Մահմեդականները նույնպես
հավատում են, որ
մահմեդականությունը կամ իսլամը
19
միակ ճշմարիտ, կատարյալ և համատիեզերական կրոնն է: Այս կրոնը մարդկանց տրվել է մի
քանի անգամ, տարբեր վայրերում, տարբեր մարգարեների կողմից: Նրանք համոզված են, որ
Աստծո ուղարկած նախորդ հաղորդագրություններն ու հայտնությունները ժամանակի
ընթացքում մասամբ փոփոխվել կամ աղավաղվել են, բայց Ղուրանը համարում են Աստծո
չփոփոխված և վերջնական հայտնությունը:
Մահմեդականության մեջ հինգը ամենակարևոր մարգարեներն են.
Ադամը (առաջին մարդը),
Աբրահամը,
Մովսեսը,
Հիսուսը,
Մուհամեդը:
Ղուրանում նշված է 25 մարգարե, և մահմեդականները հավատում են, որ ընդհանուր թվով
եղել է մոտ 124000 մարգարե, և Մուհամեդն է վերջին մարգարեն, ով էլ վերջնական տեսքի է
բերել միակ իսկական կրոնը:
1.5 միլիարդից ավել հետևորդներով մահմեդականությունը աշխարհի երկրորդ ամենամեծ և
ամենաարագ տարածվող կրոնն է:
Մահմեդականության տեսանկյունից կյանքի իմաստն Աստծոն սիրելն ու ծառայելն է:
20
Մահմեդականի համար շատ կարևոր են մահմեդականության հինգը սյուները.
I. Շահադա կամ իսլամական հավատ (հավատ առ այն, որ կա միայն մեկ Աստված՝
Ալլահը, և որ Մուհամեդը նրա մարգարեն է),
II. Սալահ կամ ամենօրյա աղոթքները (օրական հինգը անգամ),
III. Զակատ կամ ողորմածություն (ունեցվածքիդ 2.5 տոկոսը պետք է նվիրաբերես
կարիքավորներին՝ աղքատներին ու ճանապարհորդներին, իսկ եթե ունևոր չես, ապա
պետք է լավ գործեր կատարես, ուրիշներին լավ վերաբերվես),
IV. Ռամադան ամսվա ընթացքում պահք կամ ծոմ պահելը,
V. Ուխտագնացություն դեպի Մեքքա կյանքում գոնե մեկ անգամ:
Ջիհադը մահմեդականության մեջ նույնպես կարևոր գաղափար է: Բառացի նշանակում է
«պայքար»:
«Մեծ ջիհադը» հավատացյալի մեջ ընթացող ներքին պայքարն է իր կրոնական պարտքն
իրականացնելու համար:
«Փոքր ջիհադը» մահմեդականության թշնամիների դեմ պայքարն է: Վերջինիս
կողմնակիցները նաև «սրբազան պատերազմների» կողմնակիցներ են, և շեշտադրում են բռնի
ուժը:
Այլ փիլիսոփայություններ.
Հումանիզմ
Հումանիզմը փիլիսոփայական և բարոյագիտական հայացքների ամբողջություն է, որը
կարևորում է մարդկային արարածների՝ անհատապես և որպես տեսակ, արժեքն ու
դերակատարումը, և ընդհանրապես հավատին ու դոգմային նախընտրում է
մտածողությունն ու փաստերը:
Գոյություն ունի ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհիկ հումանիզմ: Կրոնական
հումանիզմը ջանում է կրոնական տարբերությունները հաղթահարելով բոլոր
հավատացյալներին միավորել գերբնական աստվածության նկատմամբ
հավատալիքի և մարդասիրության գաղափարների շուրջ: Աշխարհիկ հումանիզմն
առավել կտրուկ ձևով է ժխտում գերբնականի գոյությունը, շեշտադրում բանականը և
21
բնականը՝ նշելով, որ լավը լինելու, բարոյական ու բարոյագիտական օրենքների հետևելու
համար պարտադիր չէ հավատալ գերբնական էակի կամ
կառավարվել կրոնական ծագման տեքստերով:
Ռենեսանսի ժամանակ արդեն կրոնական հումանիզմն իմաց
էր տալիս իր գոյության մասին: Հումանիստական
հոսանքները նույնպես տարաբնույթ են: Երբեմն հումանիզմն
օգտագործվում է որպես աթեիզմի հոմանիշ: Այլ դեպքերում
հումանիստը կարող է նաև իրեն չհամարել աթեիստ:
Հումանիստական գաղափարներ, ինչևէ, եղել են նաև հին
աշխարհում: Հնդկական փիլիսոփայական ուղղություններից
մեկում հումանիստական գաղափարներ բարձրաձայնվել են
դեռևս 3000 տարի առաջ:
Նույնիսկ մ.թ.ա. 6-րդ դարում Գաուտամա Բուդդան
պալիական գրականության մեջ ժամանակակից աշխարհիկ հումանիստներին բնորոշ մի
դիրքորոշում է արտահայտել. «Քանի որ ո՛չ հոգին, ո՛չ էլ հոգուն պատկանող որևէ բան չեն
կարող գոյություն ունենալ, հավերժ զգուշացեք այն տեսակետից, որն ասում է ... այս աշխարհն
ու հոգին պետք է ապրեն մշտապես, կայուն ու անփոփոխ ձևով. սա բացարձակապես ու
ամբողջապես հիմար ուսմունք չէ՞»:
Հին Չինաստանում ևս եղել են հումանիստ թագավորներ ու ղեկավարներ: Ջի Լյանը՝
կոնֆուցիական փիլիսոփա, ասել է. «Մարդիկ են ասվտածների տերերը / ստեղծողները:
Ուստի, իմաստուն թագավորների համար առաջնայինը մարդիկ են, իսկ աստվածները
երկրորդական են»:
Ունիտարություն (Unitarianism)
Ունիտարությունը քրիստոնեական կրոնական-աստվածաբանական ուղղություն է, որը
հավատում է, որ աստվածը մեկ անհատ է, ոչ թե Երրորդություն՝ ի հակադրություն
տրինիտարությանը (trinitarianism), որն աստծոն սահմանում է որպես «երեք անձ՝ մեկ էության
մեջ»: Ունիտարիանության հետևորդները հավատացած են, որ քրիստոնյաների մեծ մասը
ճիշտ ձևով չի հետևում մոնոթեիզմին, ինչպես որ իրենք են դա անում: Նրանք նաև հավատում
են, որ Հիսուսը մարգարե էր, որոշ իմաստով Աստծո «որդի», բայց ինքն իրենով
աստվածություն չէր:
22
Ունիտարիանները նաև ժխտում են նախախնամության, Աստվածաշնչի անսխալականության
գաղափարները, և այն հավատը, թե մարդն ի սկզբանե մեղսավոր է ծնվում:
Շարժումն առաջին անգամ սկսվել էր 16-րդ դարի Լեհաստան-Լիտվայում և
Տրանսիլվանիայում, չնայած ի սկզբանե չէր կոչվում ունիտարիանություն: Լոնդոնում 1774 թ.-
ից ցայսօր ունիտարիանների գլխավոր մասնաշենքը կանգնուն է իր նույն տեղում:
Ունիվերսալիզմ
Ունիվերսալիստները կարևորում են հիմնական կրոնների համատիեզերական սկզբունքները և
ընդունում են մյուս կրոնները՝ հավատալով աստվածայինի ու մարդկայինի համատիեզերական
միասնականությանը:
Նրանք հավատում են մեկ ընդհանուր ճշմարտության, և գտնում են, որ կենդանի
ճշմարտությունն ավելի կարևոր ու միավորող է, քան ազգային, մշակութային կամ կրոնական
սահմանափակող հատկանիշները:
Մեկ այլ իմաստով ունիվերսալիզմը նաև կիրառվում է առանձին կրոններում: Քրիստոնեության
մեջ, օրինակի համար, հավատում են, որ բոլոր մարդիկ պետք է փրկվեն միայն Քրիստոսին
ընդունելով, և ներդաշնակության մեջ պետք է ապրեն դրախտում:
Կա նաև աշխարհիկ ունիվերսալիզմ: Մարդկային միասնականությունը, սոլիդարությունը,
կայուն և սոցիալապես գիտակցված համընդանուր հասարակարգ ստեղծելու կարիքն այն որոշ ոչ
կրոնական գաղափարներից են, որոնք միավորում են աշխարհիկ և ոչ կրոնական
ունիվերսալիստներին:
Ունիտարիանական Ունիվերսալիզմ
Ունիտարիանական Ունիվերսալիզմը բնութագրվում է որպես
«Ճշմարտության և իմաստի ազատ ու պատասխանատու փնտրում»: Այն ստեղծվել է 1961 թ.-
ին, երբ իրար են միացել Ամերիկայի ունիվերսալիստական եկեղեցին և Ամերիկայի
23
ունիտարիանական ասոցիացիան: Ունիվերսալիստները միավորված են
հոգևոր աճ փնտրելու ցանկությամբ և այն գիտակցությամբ, որ
աստվածաբանության վերաբերյալ անհատի պատկերացումները հենց
այդ փնտրտուքի արդյունք են, այլ ոչ թե ավտորիտար պահանջներին