Top Banner
ՄՄՄՄՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ
9

մոլորակներ և գալակտիկաներ

Aug 05, 2015

Download

Education

George Tevosyan
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: մոլորակներ և գալակտիկաներ

Մոլորակներ և Գալակտիկաներ

Page 2: մոլորակներ և գալակտիկաներ

Գալակտիկաներ

Գալակտիկաներ, գրավիտացիոն ուժով կապված համակարգեր` բաղկացած աստղերից, աստղակույտերից, միջաստղային գազից և փոշուց, ինչպես նաև մութ նյութից։ Գալակտիկաների բոլոր բաղադրիչները գալակտիկայի մեջ մասնակցում են ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջ պտույտին։

Page 3: մոլորակներ և գալակտիկաներ

Հեռավորությունները

Բացի Ծիր Կաթին գալակտիկայից, որում է գտնվում Արեգակն իր մոլորակային համակարգով, մնացած գալակտիկաները չափազանց հեռու օբյեկտներ են։ Մոտակա գալակտիկաների հեռավորություններն աստղագետները տալիս են հեռավորության մեգապարսեկ միավորներով, իսկ հեռավորներին` կարմիր շեղման միավորներով` z-ով։

Անզեն աչքով երկնքում կարելի է դիտել միայն երեք գալակտիկաներ`Անդրոմեդայի միգամածությունը (տեսանելի է հյուսիսային կիսագնդից) և Մագելանի Մեծ ու Փոքր ամպերը (տեսանելի են հարավային կիսագնդից)։

Page 4: մոլորակներ և գալակտիկաներ

Դիտումները

Ժամանակին` մինչև 20-րդ դարի սկիզբը, աստղադիտակների լուծորդող ուժը բավական չէր, որպեսզի գալակտիկաներում հնարավոր լիներ դիտել առանձին աստղեր։ Մինչև 1990թթ. մոտ 30 գալակտիկաների պատկերներում հնարավոր էր եղել դիտել առանձին աստղեր, սակայն «Հաբլի» տիեզերական աստղադիտակի արձակումից և 10 մետր տրամագծով երկրային աստղադիտակների թողարկումից հետո այդ գալակտիկաների թիվը կտրուկ աճեց։

Page 5: մոլորակներ և գալակտիկաներ

Գալակտիկաների ձևաբանական դասերն ըստ Հաբլյան դասակարգման

Page 6: մոլորակներ և գալակտիկաներ

Մոլորակներ

Մոլորակը երկնային մարմին է, որը պտտվում է ուղեծրով աստղի կամ նրա մնացորդների շուրջ, բավարար զանգվածով, որպիսի դառնա շրջանաձև սեփական ձգողականությանազդեցության տակ, բայց ոչ բավարար որպեսզի սկսվի ջերմամիջուկային ռեակցիա, և որը կարողացել է մաքրել իր շրջակայքը պլանետեզեմալներից ( պրոտոաստղի ուղեծրում երկնային մարմին)։

Page 7: մոլորակներ և գալակտիկաներ

Մոլորակները կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի՝ մեծ, ցածր խտություն ունեցող գազային հսկաներ; և ավելի փոքր Երկրային խմբի մոլորակներ, որոնք ունեն պինդ մակերեևույթ։ Համաձայն Միջազգային աստղագիտական միության սահմանմանը,Արեգակնային համակարգում կա 8 մոլորակ։ Նրանք են՝ (Արեգակից հեռավորվածությամբ) - չորս երկրանման՝ Մերկուրի, Վեներա,Երկիր, Մարս, ապա չորս գազային հսկաներ՝ Յուպիտեր, Սատուրն, Ուրան և Նեպտուն։ Արեգակնային համակարգում կան նաև առնվազն 5 գաճաճ մոլորակներ՝ Պլուտոն, Մակեմակե, Հոմեա, Էրիս և Սերես։ Բացի Մերկուրիից և Վեներայից բոլոր մոլորակների շուրջ պտտվում է առնվազն մեկ արբանյակ։

Վերևում՝ Մարս և Մերկուրի; ներքևում՝ Լուսին, գաճաճ մոլորակներ՝ Պլուտոն և Հոմեա:

Page 8: մոլորակներ և գալակտիկաներ

Սկսած 1992 թվականից, երբ գիտնականները սկսեցին հայտնաբերել հարյուրավոր այլ մոլորակներ այլ աստղերի շուրջ, որոնք անվանվեցին էկզոմոլորակներ, ապացուցվեց, որ գոյություն ունեն ամբողջ գալակտիկայում և դրանցից շատերի առանձնահատկությունները նման են Արեգակնային համակարգի մոլորակների առանձնահատկություններին։ 2011 թվականի նոյեմբերի վերջի տվյալներով արդեն հայտնաբերվել է 695 էկզոմոլորակ, ինչպես գազային հսկաներ, այնպես էլ երկրային խմբի մոլորակներ։

Page 9: մոլորակներ և գալակտիկաներ

Նյութը Պատրաստեց՝ Գեորգի Թևոսյանը

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ