Top Banner
Էջ 1՝ 29-ից Կալիֆորնիայի հաշմանդամների պաշտպանության և շահերի ներկայացման համակարգ Անվճար հեռախոսահամար՝ (800) 776 -5746 Հաշմանդամ քվեարկողներ Հուլիս 2016թ., Հր. #5412. 10 Ավելի քան 35 միլիոն հաշմանդամ ամերիկացի ունի քվեարկություն կատարելու համապատասխանություն: Սակայն միայն 15 միլիոնն են քվեարկում: Դա նշանակում է, որ 20 միլիոն հաշմանդամ մարդ չի քվեարկում: Նրանց ձայները կարող էին մեծ նշանակություն ունենալ ընտրվողի համար և մեծապես ազդել հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերող քաղաքականությունների վրա: Որոշ ընտրություններ շատ մոտ են: Յուրաքանչյուր ձայն հաշվվում է: Ձեր ձայնը որոշում է, թե ով է զբաղեցնելու իշխանական պաշտոնը: Քվեարկությունը Ձեր հնարավորությունն է՝ ասելու ընտրված պաշտոնյաներին, թե որոնք են Ձեզ անհանգստացնող խնդիրներն ու Ձեր ծրագրերը: Ձեր ձայնը հաշվվում է: Ձեր ձայնը կարևոր է: Այս գրքույկը Ձեզ կտեղեկացնի հետևյալի մասին. - Օրենքներ, որոնք պաշտպանում են հաշմանդամ քվեարկողներին - Ինչպես գրանցվել քվեարկության համար - Քվեարկության նյութեր, որոնք կօգնեն Ձեզ քվեարկել - Ինչպես քվեարկել - Ինչ կարող է անել Կալիֆորնիայի Հաշմանդամների իրավունքներով զբաղվող կազմակերպությունը Ձեզ օգնելու համար
29

Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

May 27, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Էջ 1՝ 29-ից

Կալիֆորնիայի հաշմանդամների պաշտպանության և շահերի ներկայացման

համակարգ Անվճար հեռախոսահամար՝ (800) 776-5746

Հաշմանդամ քվեարկողներ

Հուլիս 2016թ., Հր. #5412.10

Ավելի քան 35 միլիոն հաշմանդամ ամերիկացի ունի քվեարկություն կատարելու

համապատասխանություն: Սակայն միայն 15 միլիոնն են քվեարկում: Դա

նշանակում է, որ 20 միլիոն հաշմանդամ մարդ չի քվեարկում: Նրանց ձայները

կարող էին մեծ նշանակություն ունենալ ընտրվողի համար և մեծապես ազդել

հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերող քաղաքականությունների վրա:

Որոշ ընտրություններ շատ մոտ են: Յուրաքանչյուր ձայն հաշվվում է:

Ձեր ձայնը որոշում է, թե ով է զբաղեցնելու իշխանական պաշտոնը: Քվեարկությունը

Ձեր հնարավորությունն է՝ ասելու ընտրված պաշտոնյաներին, թե որոնք են Ձեզ

անհանգստացնող խնդիրներն ու Ձեր ծրագրերը: Ձեր ձայնը հաշվվում է: Ձեր ձայնը

կարևոր է:

Այս գրքույկը Ձեզ կտեղեկացնի հետևյալի մասին.

- Օրենքներ, որոնք պաշտպանում են հաշմանդամ քվեարկողներին

- Ինչպես գրանցվել քվեարկության համար

- Քվեարկության նյութեր, որոնք կօգնեն Ձեզ քվեարկել

- Ինչպես քվեարկել

- Ինչ կարող է անել Կալիֆորնիայի Հաշմանդամների իրավունքներով զբաղվող

կազմակերպությունը Ձեզ օգնելու համար

Page 2: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Էջ 2՝ 29-ից

Բովանդակություն

Դաշնային և նահանգային օրենքներ, որոնք պաշտպանում են հաշմանդամ

քվեարկողներին ........................................................................................................... 3

Գրանցվի՛ր քվեարկելու համար ................................................................................... 7

Քվեարկության նյութեր, որոնք կօգնեն Ձեզ քվեարկել ............................................... 13

Ինչպե՞ս քվեարկել: ..................................................................................................... 15

Փոստով հեռակա քվեարկության քվեաթերթիկ ......................................................... 18

Ընդհանուր հարցեր .................................................................................................... 20

Ընտրության կազմակերպիչներ ըստ շրջանային օկրուգների ................................... 22

Page 3: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Էջ 3՝ 29-ից

Դաշնային և նահանգային օրենքներ, որոնք

պաշտպանում են հաշմանդամ քվեարկողներին

Դուք ունեք մատչելի վայրում քվեարկելու իրավունք: Դուք ունեք նաև գաղտնի և

հեշտ եղանակով քվեարկելու իրավունք: Դաշնային օրենքները և Կալիֆորնիայի

օրենքները պաշտպանում են քվեարկելու Ձեր իրավունքը:

Դաշնային օրենքներ

Հաշմանդամ ընտրողներին պաշտպանող դաշնային օրենքները հետևյալն են.

Ամերիկայում ընտրություններին աջակցելու մասին օրենք (Help America Vote Act - HAVA)

HAVA-ն՝ 2002թ. ընդունված Ամերիկայում ընտրություններին աջակցելու մասին

օրենքը, սահմանում է դաշնային ընտրությունների քվեարկության համակարգի

կանոնները: Այդ կանոններն ապահովում են մատչելի քվեարկության համակարգեր

հաշմանդամ ընտրողների համար: Մատչելի նշանակում է, որ քվեարկության

համակարգը կարող է հեշտությամբ օգտագործվել անհատականորեն և անկախ

կերպով:

HAVA-ն ասում է.

- 2006թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր տեղամաս պետք է ունենա

քվեարկության առնվազն մեկ մեքենա կամ համակարգ, որը մատչելի է

հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն

ունեցող ընտրողների համար:

- Յուրաքանչյուր ընտրող պետք է կարողանա քվեարկել գաղտնի և ինքնուրույն:

- Նահանգային և տեղական իշխանությունները կարող են ստանալ

դրամաշնորհներ՝ ընտրատեղամասերը մատչելի դարձնելու համար:

- Ընտրությունների կազմակերպման պատասխանատուները և

ընտրահանձնաժողովի անդամները կվերապատրաստվեն՝ հաշմանդամ

ընտրողներին օգնելու համար:

42 USC § 15301, et seq.

Page 4: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Էջ 4՝ 29-ից

1990թ. Հաշմանդամ ամերիկացիների մասին օրենք (Americans with Disabilities Act - ADA of 1990)

ADA օրենքն ասում է, որ աշխատակիցները, նահանգային և տեղական

իշխանությունները և հանրային տեղամասերը չեն կարող խտրականություն

կիրառել Ձեր նկատմամբ Ձեր հաշմանդամության պատճառով:

Դուք պետք է կարողանաք գրանցվել և քվեարկել: Ձեր շրջանային օկրուգը պետք է

ունենա ընտրատեղամասեր, որոնք մատչելի են Ձեզ համար: Մատչելի

ընտրատեղամասեր նշանակում է, որ կայանատեղին, ճանապարհը դեպի

ընտրատեղամաս, մուտքերը, ելքերը և ընտրական համակարգերը հեշտ

օգտագործելի են Ձեզ համար:

42 USC § 12101, et seq.

1993թ. Ընտրողների գրանցման ազգային օրենք (National Voter Registration Act - NVRA կամ “Motor Voter Act” of 1993)

NVRA-ն հեշտացնում է Ձեր գրանցումը քվեարկության համար, քանի որ Դուք կարող

եք գրանցվել հետևյալ վայրերում.

- ցանկացած նահանգային վարչությունում, որը տրամադրում է սոցիալական

ապահովության նպաստներ

- նահանգային ֆինանսավորմամբ ցանկացած ծրագիր, որը ծառայում է

հաշմանդամ մարդկանց շահերին

Այս բոլոր գործակալություններն ունեն քվեարկողների գրանցման ձևաթղթեր: Եվ

նրանք կարող են օգնել Ձեզ լրացնել դրանք և ուղարկել փոստով:

42 USC § 1973 (gg), et seq.

1984թ. Տարեցների և հաշմանդամների քվեարկության մատչելիության մասին օրենք (Voting Accessibility for the Elderly and Handicapped Act - VAEHA of 1984)

VAEHA օրենքն ասում է, որ դաշնային ընտրությունների ընտրատեղամասերը պետք

է լինեն մատչելի Ձեզ համար: Նահանգները պետք է օգնեն Ձեզ գրանցվել և

քվեարկել: Դուք պետք է ի վիճակի լինեք ստանալ տեղեկատվություն խուլերի

համար նախատեսված հաղորդակցման սարքով և հեռատիպով: Եթե չկա որևէ

Page 5: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Էջ 5՝ 29-ից

մատչելի ընտրատեղամաս, Ձեզ պետք է տրվի քվեարկելու այլ հնարավորություն:

42 USC § 1973 (ee), et seq.

Էլեկտրոնային քվեարկության համակարգերի դաշնային չափանիշներ

2002թ.-ին Դաշնային ընտրական հանձնաժողովն (Federal Election Commission - FEC)

ասաց, որ քվեարկության բոլոր համակարգերը պետք է մատչելի լինեն հաշմանդամ

ընտրողների համար:

Page 6: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Էջ 6՝ 29-ից

Այս չափանիշներին տեղեկանալու համար տե՛ս. www.fec.gov

Կալիֆորնիայի նահանգային օրենքներ

Հաշմանդամ ընտրողներին պաշտպանող նահանգային օրենքները հետևյալն են.

Կալիֆորնիայի սահմանադրություն

Կալիֆորնիայի սահմանադրությունն ասում է, որ քվեարկությունը պետք է

կատարվի գաղտնի:

California Constitution, Art. II § 7

2002թ. Քվեարկության մատչելի տեխնոլոգիայի մասին օրենք (Accessible Voting Technology Act - AVTA of 2002)

AVTA-ն ասում է, որ կույր և վատ տեսողությամբ ընտրողներն իրավունք ունեն

քվեարկել առանց "օգնության":

Օրենքն ասում է, որ Դուք պետք է.

- Ի վիճակի լինեք օգտագործել, ընտրել և տեղափոխել տվյալները և աշխատել

քվեարկության համակարգի կարգավորիչներով:

- Կարողանաք քվեարկել և օգտվել տեխնոլոգիաներից այն մատչելիությամբ,

ինչպես ոչ կույր կամ լավ տեսողությամբ ընտրողները:

- Ձեր ընտրատեղամասում ունենաք հնարավորություն օգտվելու առնվազն 1

մատչելի քվեարկության սարքից:

California Elections Code § 19225, et seq.

Օրենսդրական նորմ 41

Օրենսդրական նորմ 41-ն ընդունվել է ընտրողների կողմից 2002թ.: Այն ասում է, որ

շրջանային օկրուգները նահանգից կարող են ստանալ որոշակի գումար (“օժանդակ

ֆինանսավորում”) , եթե նրանք գնում են քվեարկության նոր համակարգեր:

Օրենսդրական նորմ 41-ը նաև ընտրում է Քվեարկության արդիականացման

խորհրդին:

California Elections Code § 19230, et seq.

Page 7: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Էջ 7՝ 29-ից

Գրանցվի՛ր քվեարկելու համար

Ո՞վ կարող է քվեարկել:

Դուք կարող եք գրանցվել քվեարկելու համար, եթե Դուք.

- ԱՄՆ քաղաքացի եք,

- Կալիֆորնիայի բնակիչ եք,

- առնվազն 18 տարեկան եք,

- չեք գտնվում բանտում կամ պայմանական ազատության մեջ որևէ ծանր

մեղադրանքով, և

- դատարանի կողմից չեք ճանաչվել "անմեղ հոգեկան խանգարման

արդյունքում", "ոչ իրավասու դատարանի առջև կանգնելու համար", "մտավոր

խանգարում ունեցող սեքսուալ մոլագար" կամ "մտավոր խանգարում ունեցող

բանտարկյալ": Բացի այդ, խնամակալության տակ գտնվող որոշ այլ

հաշմանդամ անհատներ կարող են չհամապատասխանել, եթե դատարանը

գտնում է, որ տվյալ անձը չի կարող արտահայտել քվեարկության

գործընթացում մասնակցելու ցանկություն, և դատարանը որպես կանոն

հանում է խնամակալության թղթերում քվեարկելու իրավունքը:

Ինչպե՞ս գրանցվել:

Եթե Դուք համապատասխանում եք այս պահանջներին, կարող եք ստանալ

քվեարկողի գրանցման ձևաթուղթ և լրացնել այն: Այն վերադարձրե՛ք Ձեր

Շրջանային օկրուգի ընտրական գրասենյակին կամ Նահանգի

պետքարտուղարությանը: Դուք կարող եք այն անվճար ուղարկել փոստով:

Գրանցման ձևաթղթում պետք է լրացնեք այս տվյալները.

- Ձեր անունը:

- Փոտային հասցե: Եթե Դուք անօթևան եք, լրացրեք այն հասցեն, որտեղ կարող

եք ստանալ Ձեր փոստը: Այդ հասցեն կարող է լինել փոստի, ընկերոջ կամ

բարեկամի տան, անօթևանների կացարանի կամ սոցիալական

ապահովության գործակալության հասցեն:

Page 8: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Էջ 8՝ 29-ից

- Բնակավայրի հասցե: Այս տեղեկատվությունն անհրաժեշտ է՝ Ձեր

ընտրատեղամասը կցելու համար (որտեղ Դուք քվեարկելու եք): Եթե Դուք

անօթևան եք, կարող եք նշել որևէ խաչմերուկ:

- Կալիֆորնիական վարորդական իրավունքի կամ կալիֆորնիական

նույնականացման քարտի համար: Եթե Դուք չունեք վարորդական իրավունք

կամ նույնականացման քարտ, օգտագործե՛ք Ձեր սոցիալական

ապահովագրության համարի վերջին չորս թվերը:

- Դուք պետք է ստորագրեք ձևաթուղթը և հավաստիացնեք, որ դրանում

տրամադրված ողջ տեղեկատվությունը ճիշտ է:

Գրանցումից հետո մոտ 2 շաբաթվա ընթացքում Դուք փոստով կստանաք

Քվեարկողի ծանուցման քարտը: Համոզվե՛ք, որ տեղեկատվությունը ճիշտ է:

Տեղեկացրե՛ք Ընտրական գրասենյակին, եթե քարտի վրա որևէ բան ճիշտ չէ:

Որտե՞ղ ստանալ գրանցման ձևաթուղթը:

Կան գրանցման ձևաթուղթն ստանալու տարբեր եղանակներ:

- Զանգահարե՛ք 1-800-345-VOTE (8683) (ձայնային կամ խուլերի հետ

հաղորդակցման սարք/հեռատիպ): Խնդրե՛ք նրանց փոստով ուղարկել

ձևաթուղթը:

- Կապվե՛ք Ձեր Շրջանային օկրուգի ընտրական գրասենյակի հետ: Տե՛ս էջ 14:

- Ձևաթուղթը վերցրե՛ք.

- Գրադարանից

- Տրանսպորտային միջոցների գրանցման ծառայությունից (Department of

Motor Vehicles - DMV)

- Փոստից

- Հոգեբուժության շրջանային գործակալությունից

- Կալիֆորնիայի Հաշմանդամների իրավունքների հարցերով զբաղվող

կազմակերպության գրասենյակից

- Շրջանային օկրուգի գրասենյակից կամ քաղաքապետարանից

- Տարածքային կենտրոնից

Page 9: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Էջ 9՝ 29-ից

- Գրանցվե՛ք առցանց Նահանգային պետքարտուղարության կայքէջում.

www.sos.ca.gov/ Սեղմե՛ք “Voter Registration (Քվեարկողների գրանցում)”:

- Նահանգային պետքարտուղարության Registertovote.ca.gov կայքէջից

ներբեռնե՛ք ձևաթուղթը: Լրացրե՛ք այն և փոստով ուղարկե՛ք հետևյալ

հասցեին.

Secretary of State

1500 11th Street

Sacramento, CA 95814

Page 10: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Էջ 10՝ 29-ից

Ե՞րբ գրանցվել:

Կալիֆորնիայում Դուք պետք է քվեարկելու համար գրանցվեք Ընտրության օրվանից

առվազն 15 օր առաջ:

Ես պե՞տք է գրանցվեմ կրկին:

Դուք պետք է կրկին գրանցվեք միայն այն դեպքում, եթե Դուք.

- տեղափոխվել եք,

- փոխել եք Ձեր անունը,

- փոխել եք Ձեր քաղաքական կուսակցությունը,

- վերադարձրել եք քվեարկելու Ձեր իրավունքը հանցագործության համար

բանտից դուրս գալուց կամ պայմանական ազատությունն ավարտելուց հետո,

կամ

- վերադարձրել եք քվեարկելու Ձեր իրավունքը խնամակալության տակից դուրս

գալուց հետո, ինչը կասեցրել էր Ձեր քվեարկելու իրավունքը:

Ունե՞ք քվեարկությանը գրանցվելու հետ կապված օգնության կարիք:

Քվեարկությանը գրանցվելու հետ կապված օգնություն կարող եք ստանալ

Նահանգային պետքարտուղարությունից, DDS տարածքային կենտրոններից,

Հոգեբուժության շրջանային գործակալություններից և Կալիֆորնիայի

Հաշմանդամների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունից: Նրանց

կոնտակտային տվյալները նշված են ներքևում:

Page 11: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Էջ 11՝ 29-ից

Նահանգային պետքարտուղարություն

Քվեարկությանը գրանցվելու հետ կապված հարցերի կամ օգնության համար

զանգահարե՛ք այս համարներից որևէ մեկով.

Անգլերենի համար՝ 1-800-345-VOTE (8683) – ձայնային կամ խուլերի

հետ հաղորդակցման սարք/հեռատիպ

Իսպաներենի համար՝ 1-800-232-VOTA (8682)

Չինարենի համար՝ 1-800-339-2857

Վիետնամերենի համար՝ 1-800-339-8163

Ճապոներենի համար՝ 1-800-339-2865

Տագալերենի համար՝ 1-800-339-2957

Կորեերենի համար՝ 1-866-575-1558

DDS Տարածքային կենտրոններ

Օրենքն ասում է, որ Կալիֆորնիայի Զարգացման խանգարումներով մարդկանց

սոցիալական ապահովության ծառայությունը (Department of Developmental Services -

DDS) պետք է Ձեզ տրամադրի տեղեկատվություն և օգնի քվեարկությանը գրանցվելու

հարցում: Կալիֆորնիայում DDS-ն ունի 21 տարածքային կենտրոն: Ձեզ կարող է

օգնել Ձեր տեղական տարածքային կենտրոնը:

Մանրամասն տեղեկատվության համար կարդացե՛ք.

- Տարածքային կենտրոն՝ Տարածքային կենտրոնի հաճախորդներին

քվեարկությանը գրանցվելու հարցերում օժանդակելու

պատասխանատվություն

- Քվեարկության գրանցում տարածքային կենտրոնի հաճախորդների համար

Այս հրապարակումները կարող եք ստանալ Կալիֆորնիայի Հաշմանդամների

իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպության կայքէջից՝

www.disabilityrightsca.org

կամ զանգահարելով Կալիֆորնիայի Հաշմանդամների իրավունքների հարցերով

զբաղվող կազմակերպություն: Տե՛ս էջ 7 Ձեր մոտակայքում գտնվող գրասենյակը

գտնելու համար:

Page 12: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Էջ 12՝ 29-ից

Հոգեբուժության շրջանային գործակալություններ

Նահանգային ֆինանսավորում ստացող բոլոր ծրագրերը, որոնք ծառայում են

հաշմանդամ մարդկանց, պետք է առաջարկեն քվեարկության գրանցման

ծառայություններ: Դրանք են հոգեբուժության շրջանային գործակալությունները և

նահանգային հիվանդանոցները:

Մանրամասն տեղեկատվության համար կարդացե՛ք.

- "Քվեարկության իրավունք, երբ Դուք որևէ հաստատությունում եք կամ

խնամակալության տակ եք"

Այս հրապարակումը կարող եք ստանալ Կալիֆորնիայի Հաշմանդամների

իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպության կայքէջից՝

www.disabilityrightsca.org

կամ զանգահարելով Կալիֆորնիայի Հաշմանդամների իրավունքների հարցերով

զբաղվող կազմակերպություն: Ձեր մոտակայքում գտնվող գրասենյակը գտնելու

համար տե՛ս ստորև:

Կալիֆորնիայի Հաշմանդամների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպության գրասենյակներ

1831 K Street, Sacramento, CA 95811

Հեռախոս՝ 916-504-5800 / Ֆաքս՝ 916-504-5801 / Հեռատիպ՝ `800-719-5798

350 S. Bixel Street, Suite 290, Los Angeles, CA 90010

Հեռախոս՝ 213-213-8000 / Ֆաքս՝ 213-213-8001 / Հեռատիպ՝ (800) -781-4546

1330 Broadway, Suite 500, Oakland, CA 94612

Հեռախոս՝ 510-267-1200 / Ֆաքս՝ 510-267-1201 / Հեռատիպ՝ (800) -641-0154

1111 Sixth Avenue, Suite 200, San Diego, CA 92101

Հեռախոս՝ 619-239-7861 / Ֆաքս՝ 619-239-7906 / Հեռատիպ՝ (800) -576-9569

Page 13: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Էջ 13՝ 29-ից

Քվեարկության նյութեր, որոնք կօգնեն Ձեզ քվեարկել

Նմուշային քվեաթերթիկի փաթեթ և Կալիֆորնիայի քվեաթերթիկի բրոշյուր

Ընտրության օրվանից մոտ 6 օր առաջ Շրջանային օկրուգի ընտրական գրասենյակը

կարող է Ձեզ փոստով ուղարկել Նմուշային քվեաթերթիկի փաթեթը: Այն

պարունակում է տեղեկատվություն թեկնածուների և քվեաթերթիկի հարցերի

վերաբերյալ: Դուք նաև կստանաք Կալիֆորնիայի քվեաթերթիկի մասին բրոշյուր

մանրամասն տեղեկատվությամբ:

Եթե Դուք գրանցվել եք ընտրությանը մոտ ժամանակահատվածում (15-29 օր

առաջ), կարող է ժամանակ չլինել այս նյութերն ուղարկելու համար: Դուք փոստով

կստանաք բացիկ, որում կասվի, որ Դուք գրանցվել եք: Քվեաթերթիկի մասին

բրոշյուրը կարող եք ստանալ գրադարանից կամ առցանց՝

http://www.voterguide.sos.ca.gov/en/pdf/ կայքէջում:

Ի՞նչ է պատահում, եթե ես դժվարանում եմ տեսնել, կարդալ կամ հասկանալ անգլերեն:

Դուք կարող եք ստանալ քվեաթերթիկի բրոշյուրի ձայներիզը կամ կոմպակտ

սկավառակը: Այն տրամադրվում է անվճար.

- գրադարանում

- Բրայլյան ինստիտուտում

- Շրջանային օկրուգի ընտրական գրասենյակում

- Նահանգային պետքարտուղարության կայքէջում՝

http://www.voterguide.sos.ca.gov/en/alt-versions/audio/ Նահանգային

պետքարտուղարության գրասենյակում՝

1-800-345-VOTE (8683) (ձայնային կամ խուլերի հաղորդակցման

սարք/հեռատիպ)

Page 14: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Էջ 14՝ 29-ից

Աուդիո տարբերակը կարող եք ներբեռնել նաև անմիջապես Նահանգային

պետքարտուղարության կայքէջից՝

-http://www.voterguide.sos.ca.gov/en/audio/

Քվեաթերթիկի բրոշյուրի ոչ անգլերեն տարբերակներ

Քվեաթերթիկի բրոշյուրները կարող եք ստանալ անգլերենից բացի այլ լեզուներով:

Կապվե՛ք Ձեր Շրջանային օկրուգի ընտրական գրասենյակի հետ՝ պարզելու

լեզուների առկայությունը:

Կալիֆորնիայի քվեաթերթիկների մասին բրոշյուրներ առաջարկվում են

անգլերենով, իսպաներենով, չինարենով, ճապոներենով, կորեերենով, տագալերենով

և վիետնամերենով: Այդ քվեաթերթիկները կարող եք ստանալ առցանց այստեղ՝

http://voterguide.sos.ca.gov/

Page 15: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Էջ 15՝ 29-ից

Քվեարկողի պարզեցված ուղեցույց

Դուք կարող եք ստանալ նաև Քվեարկողի պարզեցված ուղեցույցը: Այս գրքույկը Ձեզ

կտա հստակ և պարզ ընթեռնելի տեղեկատվություն Կալիֆորնիայի

քվեաթերթիկների և քվեարկությունների մասին: Այն առկա է անգլերենով, այլ

լեզուներով, ձայնագրված և խոշորատառ տպագիր տարբերակներով:

Քվեարկողի պարզեցված ուղեցույցը պարունակում է.

- Յուրաքանչյուր քաղաքական կուսակցության կոչը

- Թեկնածուների կոչերն ու նկարները

- Քվեաթերթիկների հաշվելու բացատրությունը (օրենսդրական նորմերը)

- Տեղեկատվություն գրանցման և քվեարկության վերաբերյալ

Քվեարկողի պարզեցված ուղեցույցը ձեռք բերելու համար.

- Ներբեռնե՛ք ուղեցույցը www.easyvoter.org կայքէջից: Այն պատրաստված է

էկրանին հարմար կարդալու տարբերակով:

- Վերցրե՛ք անվճար օրինակը գրադարանից:

- Կապվե՛ք Ձեր Շրջանային օկրուգի ընտրական գրասենյակի հետ:

- Ուղեցույցը կարող եք ձեռք բերել նաև աուդիո կամ խոշորատառ տպագիր

տարբերակներով: Կապվե՛ք.

Easy Voter Guide

League of Women Voters of California

801 12th Street, Suite 220

Հեռ.՝ 916-442-7215 (միայն ձայնային, առանց խուլերի հաղորդակցման

սարքի/հեռատիպի)

Ինչպե՞ս քվեարկել:

Որտե՞ղ եմ ես քվեարկելու:

Դուք քվեարկում եք Ձեր ընտրատեղամասում: Այն բաց է Ընտրության օրը

Page 16: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Էջ 16՝ 29-ից

առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 8-ը: Ստուգե՛ք Ձեր նմուշային քվեաթերթիկը

կամ փոստով Ձեզ ուղարկված բացիկը, որում ասվում է, որ Դուք գրանցված եք:

Այդտեղ ասվում է, թե որտեղ եք Դուք քվեարկելու:

Իմ ընտրատեղամասը մատչելի՞ է:

Հավանաբար: Ձեր Նմուշային քվեաթերթիկի հետևի էջում տե՛ս կապույտ

անվասայլակի նշանը: Եթե նշված է կապույտ անվասայլակի նշանը, ապա Ձեր

ընտրատեղամասը պետք է մատչելի լինի:

Ըստ օրենքի՝ յուրաքանչյուր նահանգ պետք է ունենա ուղեցույցներ մատչելի

ընտրատեղամասերի մասին: ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի կողմից

պատրաստված ընտրատեղամասերի ցուցակը կարող եք գտնել այստեղ.

www.usdoj.gov/crt/ada/votingck.htm

Նահանգային պետքարտուղարությունն ունի Մատչելի ընտրատեղամասերի ցուցակը Կալիֆորնիայի համար: Ցուցակը ներբեռնեք այստեղից՝

http://www.ss.ca.gov/elections/additional-elections-information/publications-and-

resources/polling-place-accessibility-guidelines/polling-place-accessibility-checklist/

կամ Նահանգային պետքարտուղարությանը խնդրեք կրկնօրինակն ուղարկել Ձեզ

փոստով.

1-800-345-VOTE (8683) – ձայնային կամ խուլերի հետ հաղորդակցման

սարք/հեռատիպ

Մատչելի ընտրատեղամասերն ունեն.

- Նշագրված մատչելի կայանատեղի մուտքի մոտ

- Հստակ նշված ճանապարհ կայանատեղիից մինչև ընտրատեղամաս

- Լայն և հեշտ բացվող դռներ

- Խոշորատառ տպված ընտրական նյութեր և նշաններ

- Ընտրատեղամասի աշխատակիցներ, ովքեր պատրաստ են օգնել Ձեզ և

պատասխանել Ձեր հարցերին

Եթե Ձեր ընտրատեղամասը մատչելի չէ կամ Դուք չեք կարող հասնել

ընտրատեղամաս, Դուք կարող եք.

- Ընտրությունից առաջ քվեարկել հեռակա քվեարկության քվեաթերթիկով:

- Խնդրել քվեարկել Ձեզ մոտ գտնվող որևէ մատչելի ընտրատեղամասում:

Page 17: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Էջ 17՝ 29-ից

- Օգտվել "Մայթային քվեարկության" եղանակից: Եթե Դուք չեք կարող մոտենալ

ընտրատեղամասին, տեղամասի աշխատակիցը քվեաթերթիկը կբերի Ձեզ մոտ՝

մայթի մոտ կամ Ձեր ավտոմեքենայի մոտ:

- Զանգահարե՛ք Ձեր Շրջանային օկրուգի ընտրական գրասենյակ կամ

Կալիֆորնիայի Հաշմանդամների իրավունքների հարցերով զբաղվող

կազմակերպություն, եթե ունեք հարցեր:

Քվեախցիկում

Եթե անգամ Ձեր ընտրատեղամասը մատչելի է, Ձեր քվեարկության համակարգը

կարող է չլինել մատչելի: Յուրաքանչյուր ընտրատեղամաս պետք է ունենա

քվեարկության առնվազն մեկ մատչելի մեքենա:

Դուք ունեք գաղտնի և հեշտ եղանակով քվեարկելու իրավունք: Շատ

ընտրատեղամասեր կունենան հետևյալ պարագաները Ձեզ օգնելու համար.

- Սեղանի բարձրությամբ քվեախցիկ (անվասայլակով մոտենալու համար)

- Բրայլյան և խոշոր տառերով տպված ցուցումներ

- Խոշորացման հնարավորություն

- Նկարներ, որոնք կբացատրեն քվեարկության համակարգի օգտագործումը

- Քվեաթերթիկի մարկեր, որը հեշտ է օգտագործվում

Կարո՞ղ են այլ մարդիկ օգնել ինձ քվեարկել:

Այո: Դուք կարող եք.

- Ընտրել 1 կամ 2 մարդ, ովքեր կօգնեն Ձեզ քվեախցիկում: Սակայն Դուք չեք

կարող ընտրել Ձեր գործատուին կամ միության աշխատակցին:

- Խնդրեք ընտրատեղամասի աշխատակցին օգնել Ձեզ: Սակայն նրանք չպետք է

ազդեցություն ունենան Ձեզ վրա, և նրանք չեն կարող որևէ մեկին հայտնել, թե

ինչպես եք Դուք քվեարկել:

- Խնդրեք սուրդո թարգմանչին օգնել Ձեզ: Դուք կարող եք բերել Ձեր սեփական

թարգմանչին կամ նախքան ընտրությունը զանգահարել Շրջանային օկրուգի

ընտրական գրասենյակ՝ ամերիկյան սուրդո թարգմանիչ պահանջելու համար:

Դուք կարող եք Ձեզ հետ ընտրատեղամաս և քվեախցիկ բերել նաև Ձեզ ուղեկցող

կենդանուն:

Page 18: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Էջ 18՝ 29-ից

Փոստով հեռակա քվեարկության քվեաթերթիկ

Փոստով հեռակա քվեարկության քվեաթերթիկով կարող եք քվեարկել փոստով:

Սակայն մինչ հաջորդ ընտրությունը առնվազն 7 օր առաջ Դուք պետք է դիմեք

փոստով քվեարկելու համար: Ձեր նմուշային քվեաթերթիկի բրոշյուրն պարունակում

է դիմում: Կամ կարող եք կապվել Ձեր Շրջանային օկրուգի ընտրական գրասենյակի

հետ: Տե՛ս էջ 14:

Փոստով ուղարկեք Ձեր փոտային քվեարկության քվեաթերթիկը կամ թողեք այն

Շրջանային օկրուգի ընտրական գրասենյակում կամ որևէ շրջանային

ընտրատեղմասում, որտեղ Դուք գրանցվել եք քվեարկելու համար:

Փոստով ուղարկելու դեպքում այն պետք է ունենա Ընտրության օրվա ամսաթվով

փոստային կնիք և ստացվի ընտրությունից հետո ամենաուշը երեք օրվա ընթացքում:

Ուշ հասնելու դեպքում այն չի հաշվվի: Փոստային քվեարկության քվեաթերթիկները

կարելի է բերել անձամբ Ընտրության օրը մինչև երեկոյան ժամը 8-ը:

Արդյո՞ք ես պետք է յուրաքանչյուր ընտրությունից առաջ դիմեմ փոստային քվեարկության քվեաթերթիկի համար:

Այո, եթե չեք դիմել՝ ստանալու մշտական փոստային քվեարկություն կատարելու

կարգավիճակ ստանալու համար: Մշտական կարգավիճակ նշանակում է, որ

փոստային քվեարկության քվեաթերթիկը կուղարկվի Ձեզ ավտոմատ կերպով

յուրաքանչյուր ընտրությունից առաջ: Սակայն եթե Դուք չեք քվեարկում ընտրության

ժամանակ, Ձեզ կհանեն մշտական ցուցակից: Ցուցակում հետ ընդգրկվելու համար

Դուք պետք է կրկին դիմեք:

Մշտական կարգավիճակի համար դիմելիս օգտագործեք Ձեր Նմուշային

քվեաթերթիկի փաթեթում ներառված դիմումը կամ զանգահարեք Ձեր շրջանային

օկրուգի ընտրական գրասենյակ:

Ի՞նչ կպատահի, եթե ես կորցնեմ իմ փոստային քվեարկության քվեաթերթիկը կամ մոռանամ այն փոստով ուղարկել ժամանակին:

Եթե կորցնեք Ձեր փոստային քվեարկության քվեաթերթիկը, կարող եք քվեարկել

Ընտրության օրը Ձեր ընտրատեղամասում պայմանական քվեաթերթիկով: Կամ

պահանջեք նորը Ընտրության օրը՝ զանգահարելով Շրջանային օկրուգի ընտրական

գրասենյակ:

Page 19: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Էջ 19՝ 29-ից

Եթե Ձեր քվեաթերթիկը ժամանակին չուղարկեք, համոզվեք, որ լրացրել եք

քվեաթերթիկի և արտաքին ծրարի ողջ տեղեկատվությունը: Այնուհետև, Ընտրության

օրը Դուք կամ Ձեր կողմից ընտրված որևէ մեկը կարող է բերել քվեաթերթիկն այն

շրջանային օկրուգի ցանկացած ընտրատեղամաս, որտեղ Դուք գրանցվել եք

քվեարկելու համար:

Page 20: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Էջ 20՝ 29-ից

Ընդհանուր հարցեր

Կարո՞ղ է Կալիֆորնիայի Հաշմանդամների իրավունքներով զբաղվող կազմակերպությունն օգնել ինձ:

Այո: HAVA-ն ասում է, որ Կալիֆորնիայի Հաշմանդամների իրավունքների

հարցերով զբաղվող կազմակերպությունը պետք է ապահովի այն, որ Դուք

կարողանք օգտվել Ձեր քվեարկելու իրավունքից:

Եթե զգում եք, որ Ձեր հաշմանդամության հետևանքով Ձեր նկատմամբ կիրառվել է

խտրականություն կամ եթե կարծում եք, որ խախտվել է քվեարկության օրենքներից

որևէ մեկը, կապվեք Կալիֆորնիայի Հաշմանդամների իրավունքների հարցերով

զբաղվող կազմակերպության հետ: Կալիֆորնիայի Հաշմանդամների իրավունքների

հարցերով զբաղվող կազմակերպության կոնտակտային տվյալները տե՛ս էջ 7-ում:

Ի՞նչ է պայմանական քվեարկությունը:

Եթե ընտրատեղամասի աշխատակիցը չի կարող որոշել, արդյոք Դուք գրանցվել եք

պատշաճ կերպով, ապա Ձեզ կխնդրեն լրացնել "պայմանական" քվեաթերթիկ: Ձեր

պայմանական քվեաթերթիկը հատուկ ծրարով կդրվի քվեատուփի մեջ: Հետագայում,

Շրջանային օկրուգի ընտրական գրասենյակը կստուգի Ձեր գրանցումը և

կհաստատի այն, որ Դուք համապատասխանում եք քվեարկելու համար: Եթե Դուք

համապատասխանեք, նրանք կհաշվեն Ձեր ձայնը:

Ընտրատեղամասի աշխատակիցը Ձեզ կտա ստացական: Դուք կարող եք

զանգահարել ստացականի հեռախոսահամարով՝ տեսնելու արդյոք Ձեր ձայնը

հաշվվել է, թե ոչ:

Ի՞նչ կպատահի, եթե ես Ընտրության օրը կամ ընտրության հենց նախորդ օրը պառկեմ հիվանդանոց:

Այնուամենայնիվ Դուք կարող եք քվեարկել: Խնդրեք, որ Ձեզ տրամադրեն

Արտակարգ իրավիճակում կամ Հիվանդանոցում գտնվող քվեարկողի քվեաթերթիկ:

Դիմելու համար զանգահարե՛ք Շրջանային օկրուգի ընտրական գրասենյակ:

Այնուհետև որևէ մեկին ուղարկեք Շրջանային օկրուգի ընտրական գրասենյակ՝ Ձեր

հեռակա քվեարկության քվեաթերթիկը վերցնելու համար: Քվեարկելուց հետո Ձեր

քվեաթերթիկը նրանք կարող են վերադարձնել ընտրատեղամասին:

Page 21: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Էջ 21՝ 29-ից

Ի՞նչ կպատահի, եթե սխալ նշում կատարեմ իմ քվեաթերթիկի վրա:

Ձեր քվեաթերթիկը հետ տվեք ընտրատեղամասի աշխատակցին: Նա Ձեզ կտա նորը:

Դուք կարող եք ստանալ մինչև երեք քվեաթերթիկ: Սակայն Դուք չեք կարող ստանալ

նոր քվեաթերթիկ, եթե քվեաթերթիկը գցել եք քվեատուփի մեջ: Եթե Դուք խնդիրներ

ունեք քվեարկության սարքերի հետ, ընտրատեղամասի աշխատակցին խնդրեք

օգնել Ձեզ:

Page 22: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Էջ 22՝ 29-ից

Ընտրության կազմակերպիչներ ըստ շրջանային

օկրուգների

Ալամեդա

(510) 267-6933

www.acgov.org/

Ալպին

(530) 694-2281

www.alpinecounty.ca.gov

Ամադոր

(209) 223-6465

Բյութ

(800) 538-7761 (միայն Բյութ)

(530) 538-6366

http://clerk-recorder.buttecounty.net

Կալավերաս

(209) 754-6376

www.co.calaveras.ca.us/departments/recorder.html

Կոլուսա

(530) 458-0500

www.colusacountyclerk.com

Կոնտրա Կոստա

(925) 335-7800

www.cocovote.us

Դել Նորթ

(707) 464-7216

(707) 465-0383

www.co.del-norte.ca.us

Page 23: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Է ջ 23՝ 29-ի ց

Էլ Դորադո

(530) 621-7480

www.co.el-dorado.ca.us/elections

Ֆրեզնո

(559) 600-8683

www.co.fresno.ca.us

Գլեն

(530) 934-6414

www.countyofglenn.net/Elections

Հումբոլդ

(707) 445-7481

www.co.humboldt.ca.us/election

Իմպերիալ

(760) 482-4226

www.imperialcounty.net/Election

Ինյո

(760) 878-0224

www.countyofinyo.org

Քերն

(661) 868-3590

www.co.kern.ca.us/elections/

Քինգս

(559) 582-3211 ներքին համար 4401

www.countyofkings.com

Լեյք

(707) 263-2372

www.co.lake.ca.us

Page 24: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Է ջ 24՝ 29-ի ց

Լասսեն

(530) 251-8217

http://clerk.lassencounty.org/registrar.htm

Լոս Անջելես

1-800-815-2666

(562) 466-1310 (միայն ԼԱ)

www.lavote.net

Մադերա

(559) 675-7720

www.madera-county.com

Մերին

(415) 473-6456

http://co.marin.ca.us/depts/RV/main/index.cfm

Մարիպոսա

(209) 966-2007

www.mariposacounty.org

Մենդոչինո

(707) 463-4371

www.co.mendocino.ca.us/acr

Մերսեդ

(209) 385-7541

www.co.merced.ca.us/elections/index.html

Մոդոկ

(530) 233-6205

Մոնո

(760) 932-5537

www.monocounty.ca.gov

Page 25: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Է ջ 25՝ 29-ի ց

Մոնտերեյ

(831) 796-1499

http://montereycountyelections.us

Նապա

(707) 253-4321

www.co.napa.ca.us/gov/Departments

Նեվադա

(530) 265-1298

http://new.mynevadacounty.com/elections

Օրինջ

(714) 567-7600

www.ocvote.com

Փլեյսեր

(530) 886-5650

www.placer.ca.gov/recorder/elections.aspx

Փլումաս

(530) 283-6256

www.countyofplumas.com/clerkrecorder/elections

Ռիվերսայդ

(951) 486-7200

www.voteinfo.net

Սակրամենտո

(916) 875-6451

www.elections.saccounty.net

Սան Բենիտո

(831) 636-4016

www.sanbenitocountyelections.us

Page 26: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Է ջ 26՝ 29-ի ց

Սան Բերնարդինո

(909) 387-8300

www.sbcrov.com

Սան Դիեգո

(800) 696-0136

(858) 565-5800

www.sdvote.com

Սան Ֆրանցիսկո

(415) 554-4375

www.sfgov.org/election

Սան Խոակին

(209) 468-2885

www.sjcrov.org

Սան Լուիս Օբիսպո

(805) 781-5228

www.slocounty.ca.gov/clerk

Սան Մատեո

(650) 312-5222

www.shapethefuture.org/voters/default.asp

Սանտա Բարբարա

Հարավային օկրուգ՝ (805) 568-2200

Հյուսիսային օկրուգ՝ (805) 346-8374

www.sbcvote.com

Սանտա Կլարա

(408) 299-8683

www.sccvote.org

Page 27: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Է ջ 27՝ 29-ի ց

Սանտա Կրուզ

(831) 454-2060

www.votescount.com

Շաստա

(530) 225-5730

www.co.shasta.ca.us/departments/countyclerkregistrarofvoters/index.sht

ml

Սիեռռա

(530) 289-3295

www.sierracounty.ws

Սիսկիյու

(530) 842-8084

www.co.siskiyou.ca.us/clerk/elections/elections.htm

Սոլանո

(707) 784-6675

www.solanocounty.com/elections

Սոնոմա

(707) 565-6800

www.sonoma-county.org/regvoter/index.htm

Ստանիսլաուս

(209) 525-5200

http://stanvote.com

Սյութեր

(530) 822-7122

www.sutter.us/doc/government/depts/cr/elections/cr_elections_home

Page 28: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Է ջ 28՝ 29-ի ց

Թեհամա

(530) 527-8190

www.co.tehema.ca.us

Թրինիթի

(530) 623-1220

www.trinitycounty.org/elections

Թուլեյր

(559) 624-7300

www.tularecoelections.org/

Թյուլումն

(209) 533-5570

www.tuolumnecounty.ca.gov

Վենտուրա

(805) 654-2781

http://recorder.countyofventura.org/elections.htm

Յոլո

(530) 666-8133

www.yoloelections.org/

Յուբա

(530) 749-7855

http://elections.co.yuba.ca.us

Մենք ուզում ենք լսել Ձեր կարծիքը: Խնդրում ենք լրացնել մեր

հրապարակումների մասին հետևյալ հարցաթերթիկը և տեղեկացնել

մեզ, թե ինչպես ենք մենք աշխատում:

https://docs.google.com/forms/d/1d6ezTl2M5UMAWU66exLbc1SQ9wDPzvt

uS3AGR4-cgwE/viewform?c=0&w=1

Page 29: Հուլիս 2016թ., Հր. #5412 · հաշմանդամ ընտրողների համար: Այդ թվում նաև կույր և վատ տեսողություն ունեցող ընտրողների

Է ջ 29՝ 29-ի ց

Կալիֆորնիայի հաշմանդամների իրավունքներով զբաղվող կազմակերպությունը ֆինանսավորվում է տարբեր աղբյուրներից, հովանավորների ամբողջական ցանկը տե՛ս http://www.disabilityrightsca.org/

Documents/ListofGrantsAndContracts.html: