Top Banner
ԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ: ԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ: cd4303be06b8882f.office.live.com/self.aspx/%D5%95%D5%BA%D5%BF%D5% AB%D5%AF%D5%A1/%D4%BC%D5%88%D5%92%D5%85%D5%8D.notebook#resId/CD 4303BE06B8882F!155
15

Digitec 2012 Տեսողություն

Dec 24, 2014

Download

Education

Bnagetnet

Միջառարկայական դաս
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Digitec 2012 Տեսողություն

ԱՉՔԸ ՈՐՊԵՍ ՕՊՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ: ԱՉՔԸ ԶԻՆՈՂ ՕՊՏԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ:

cd4303be06b8882f.office.live.com/self.aspx/%D5%95%D5%BA%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1/%D4%BC%D5%88%D5%92%D5%85%D5%8D.notebook#resId/CD4303BE06B8882F!155

Page 2: Digitec 2012 Տեսողություն

ԱՉՔԻ ՕԺԱՆԴԱԿ ԱՊԱՐԱՏԱչքի օժանդակ ապարատին են պատկանում կոպերը,

հոնքերը, թարթիչները, արցունքագեղձը, ակնամկանները: Հոնքերը, թարթիչները և կոպերը կատարում են պաշտպանողական ֆունկցիա: Աչքի արտաքին անկյունում գտնվող արցունքագեղձը արտադրում է հեղուկ, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, տաքացնում է աչքը, հեռացնում է օտար մասնիկները և այլն: Տեսողական պատկերի ճանաչման գործում կարևոր նշանակություն ունեն ակնագնդերի շարժումները: Ակնագնդի չորս ուղիղ և երկու թեք միջաձիգ զոլավոր մկաններն ապահովում են աչքերի շարժումները բոլոր ուղղություններով` հորիզոնական, ուղղահայաց և իրենց առանցքի շուրջը: Ակնագնդերի շարժումները իրականանում են միաժամանակ և համաձայնեցված:

Page 3: Digitec 2012 Տեսողություն

ԱԿՆԱԽՆՁՈՐԻ ԱՐՏԱՔԻՆ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸԱկնախնձորը ունի ոչ կանոնավոր գնդի ձև, բաղկացած` երեք թաղանթներից և կորիզից: Մեծահասակների մոտ ակնախնձորի տրամագիծը կազմում է 24 մմ, նորածնի մոտ` 16մմ: Ակնախնձորի աճը շարունակվում է ծննդից հետո, ավելի ինտենսիվ այն ընթանում է առաջին հինգ տարում` շարունակվելով մինչև 9-12 տարեկանը:

Page 4: Digitec 2012 Տեսողություն

Ակնախնձորի երեք թաղանթներն են` արտաքին, միջին և ներքին թաղանթը: Արտաքին թաղանթը` սկլերան կամ սպիտակուցային թաղանթը ամուր, 1մմ հաստությամբ, շարակցահյուսվածքային

թաղանթ է: Առջևի մասում այն վեր է ածվում թափանցիկ եղջերաթաղանթի: Նորածինների մոտ եղջերաթաղանթը ավելի

ուռուցիկ է և հաստ, 5 տարեկանին մոտ նրա հաստությունը փոքրանում է: Եղջերաթաղանթը զուրկ է արյունատար անոթներից, օժտված է լուսաբեկիչ հատկությամբ, աչքի առջևի բևեռամասում միանում է շաղկապենուն` թափանցիկ հյուսվածք, որը հարուստ է

արյունատար անոթներով:Միջին թաղանթը` անոթաթաղանթն է, որը գտնվում է

սպիտակուցապատյանի տակ, հաստությունը 0.2-0.4 մմ է: Այն պարունակում է մեծ քանակութամբ արյունատար անոթներ: Աչքի

առջևի մասում շարունակվում է որպես թարթիչային մարմին, ապա` ծիածանաթաղանթ, որի գույնը պայմանավորված է նրանում

պարունակվող գունակներով ու նրանց տեղաբշխումով: Եղջերաթաղանթի և ծիածանաթաղանթի միջև գտնվում է աչքի

առջևի խցիկը` լցված ակնահեղուկով: Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է բիբը, որն ապահովում է ցանցաթաղանթի

վրա առարկաների հստակ պատկերումը: Բբի չափերը կախված են լուսավորվածությունից:

ԱԿՆԱԽՆՁՈՐԻ ՆԵՐՔԻՆ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Page 5: Digitec 2012 Տեսողություն

Ծիածանաթաղանթի մկանունքը փոփոխում է բբի մեծությունը և դրանով կարգավորում լույսի հոսքը: Ծիածանաթաղանթում գտնվում են երկու տեսակի մկանաթելեր` օղակաձև և ճառագայթաձև: Օղակաձև մկանաթելերը նյարդավորվում են պարասիմպաթիկ, ճառագայթաձևը` սիմպաթիկ նյարդաթելերով: Օղակաձև մկանաթելերի կծկումը նեղացնում է բիբը, իսկ ճառագայթաձև մկանաթելերինը` լայնացնում: Ծիածանաթաղանթի հետևում տեղավորված են աչքի հետին խցիկը և ոսպնյակը: Հետին խցիկը առաջնայինի հետ հաղորդակցվում է բբի միջոցով: Խցիկների շճային հեղուկն արտազատվում է թարթչային ելունների անոթների կողմից: Հեղուկի շրջանառությունն ունի ֆիզիոլոգիական կարևոր նշանակություն, դրանով կարգավորվում է ներակնային ճնշումը: Աչքի հետին մասը զբաղեցնում է բուն անոթաթաղանթը, որը բարակ է և հարուստ արյունատար անոթներով, պարունակում է պիգմենտային բջիջներ, որը նրան տալիս է մուգ շագանակագույն երանգ:Ներքին թաղանթը` ցանցաթաղանթն է կամ ցանցենին, որն ընկած է անոթաթաղանթից ներս, 0.2-0.3մմ: Ունի բարդ կազմություն, կազմված է երկու թերթիկից` ներքին լուսազգաց և արտաքին պիգմենտային: Պիգմենտային բջիջների շերտը մասնակցում է լույսի կլանմանը: Ցանցաթաղանթի ներքին շերտը իրենից ներկայացնում է երեք շերտ նյարդային բջիջներ` արտաքին, պիգմենտային շերտին հարող ֆոտոռեցեպտորներ, միջին` ասոցիատիվ, ներքին` գանգլիոզ:

Page 6: Digitec 2012 Տեսողություն

Ցանցաթաղանթի հետին մասում առանձնանում է կույր և դեղին բիծը: Կույր բիծը ակնագնդից դուրս եկող տեսողական նյարդի տեղն է, այն լուսազգաց բջիջներ չի պարունակում: Դեղին բիծը գտնվում է աչքի հետին բևեռում, այն համարվում է ցանցաթաղանթի ամենալուսազգայուն մասը, ունի մոտավորապես 1.5մմ տրամագիծ, բծի կենտրոնում գտնվում է խորացած կենտրոնական փոսիկը, պարունակում է միայն սրվակներ: Դեղին գույնը պայմանավորված է կարոտինոիդների պարունակությամբ: Նորածինների ցանցաթաղանթի ցուպիկները դիֆերենցված են, շշիկների քանակը դեղին բծում սկսում է մեծանալ ծնվելուց հետո և առաջին տարվա վերջում ցանցաթաղանթի մորֆոլոգիական զարգացումը ավարտվում է:Ակնախնձորի կորիզը ներառում է ոսպնյակը, ապակենման մարմինը և աչքի շիճուկային հեղուկները:Ոսպնյակը երկուռուցիկ թափանցիկ մարմին է, տեղավորված բարակ նուրբ պատյանում` ցինյան կապաններով միացած թարթիչավոր մարմնին, 9 մմ տրամագծով: Ոսպնյակի հետևում գտնվում է ապակենման մարմինը, որը հիալուրոնաթթվի կոլոիդ լուծույթն է: Նշված գոյացությունները արյունատար անոթներ չունեն: Մինչև 7 տարեկան երեխաների աչքի ոսպնյակը ավելի ուռուցիկ է, թափանցիկ, օժտված է մեծ էլաստիկությամբ:

Page 7: Digitec 2012 Տեսողություն

ԱՉՔԻ ՕՊՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Եղջերաթաղանթը, ոսպնյակը, առաջին և երկրորդ խցիկների հեղուկները, ապակենման մարմինը կազմում են աչքի օպտիկական համակարգի հիմնական բաղադրամասերը, այն բաժանվում է աչքի լուսաբեկման ապարատի և ակոմադացիայի կամ հարմարման ապարատի:Աչքի օպտիկական համակարգը ցանցաթաղանթի վրա առաջացնում է արտաքին աշխարհի շրջված և փոքրացած պատկերը: Դեպի աչք գնացող լուսային ճառագայթները, մինչև ցանցաթաղանթ հասնելը անցնում են մի քանի վերը նշված լուսաբեկող կառուցվածքներով: Լույսի ամենաարտահայտված լուսաբեկումը կատարվում է եղջերաթաղանթում: Աչքի լուսաբեկիչ ուժը չափվում է դիոպտրիաներով (D): Մեկ դիոպտրիան ոսպնյակի բեկող ուժն է , որի ֆոկուսային հեռավորությանը մեկ մետր է: Եթե բեկող ուժը մեծանում է, ֆոկուսային հեռավորությունը փոքրանում է: Այստեղից հետևում է, որ եթե ոսպնյակը, որի ֆոկուսային հեռավորությունը հավասար է 50 սմ-ի, ունի 2(D ) դիոպտրիային հավասար բեկող ուժ:

Page 8: Digitec 2012 Տեսողություն

Աչքի օպտիկական համակարգը ունի մի քանի բեկող միջավայր, որից յուրաքանչյուրը ունի իր բեկող ուժը և կառուցվածքային առանձնահատկությունը: Այս ամենը խիստ բարդացնում են աչքի օպտիկական համակարգի ուսումնասիրումը:Մարդը չի կարող միաժամանակ հստակ տեսնել տարբեր հեռավորությունների վրա գտնվող առարկաները: Աչքի հարմարումը տարբեր հեռավորությամբ առարկաների հստակ պատկերի ստացման համար կոչվում է ակոմոդացիա: Մարդու աչքի հարմարումն իրականավում է ոսպնյակի ուռուցիկության փոփոխմամբ: Այս մեխանիզմը իրականանում է թարթչային մարմնի հարթ մկանների կծկմամբ, որոնք փոխում են ոսպնյակի ուռուցիկությունը: Դրանց կծկման ժամանակ ցինյան կապանները թուլանում են, փոքրանում է ոսպնյակի վրա ընկնող ճնշումը, և այն իր առաձգականության շնորհիվ ավելի ուռուցիկ է դառնում: Դա հիմնականում տեղի է ունենքւմ մոտ առարկաները տեսնելիս, հեռավորության վրա գտնվող առարկաներին նայելիս ոսպնյակը դառնում է հարթ: Որքան երիտասարդ է օրգանիզմը, այնքան ակոմոդացիայի պրոցեստ կատարյալ է, քանի որ տարիքի հետ ոսպնյակը աստիճանաբար կորցնում է էլաստիկությունը: Ակոմոդացիայի մեծությունը փոքրանում է սկսած 10 տարեկանից, որը երկար տարիներ չի ազդում տեսողության վրա: Երեխաների մոտ, մինչև կրտսեր դպրոցական տարիքը, ակնագնդի առաջ- ետային տրամագիծը կարճ է, այն դրսևորվում է հեռատեսությամբ, որը ի տարբերություն տարիքավորների հեռատեսության կեղծ է, քանի որ ոսպնյակի մեծ չափի կորացումը երեխային թույլ է տալիս լավ տեսնելու նաև մոտ տեղադրված առարկաները: Մանկական հեռատեսությունը անհետանում է դեռահասության ժամանակաշրջանի սկզբին, երբ ակնագնդի առաջա-ետային առանցքը և բեկող մակերեսի կորությունները ընդունում են չափահասին հատուկ չափեր:

Page 9: Digitec 2012 Տեսողություն

     1. Հետին խցիկ2. Ատամնավոր եզր

3. Թարթչային մկան4. Թարթչային գոտի5. Անցուղի6. Ոսպնյակ7. Առջևի խցիկ8. Եղջերաթաղանթ9. Ծիածանաթաղանթ10. Ոսպնյակիի կեղևը11. Ոսպնյակիի միջուկը13. Կոնյուկտիվ

14. Ստորին շեղ մկան15. Ստորին ուղիղ մկան16. Մեդիալ ուղիղ մկան17. Ցանցաթաղանթի զարկերակներ և երակներ

18. Կույր բիծ19. Կարծր ուղեղային թաղանթ

20. Ցանցաթաղանթի կենտրոնական զարկերակ

21. Ցանցաթաղանթի կենտրոնական երակ22. Տեսողական նյարդ

22. Տեսողական նյա

րդ

23. Զարկերակ

29. Վերին ուղիղ մկան25. Դեղին բիծ

26. Կենտրոնական փոսիկ

27. Սկլերա

28. Անոթաթաղանթ

30. Ցանցաթաղանթ

Page 10: Digitec 2012 Տեսողություն

ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՒ ԴՐԱՆՑ ԿԱՆԽՈՒՄ

Տեսողության խանգարման ավելի հաճախ հանդիպող տեսակներն են

Կարճատեսությունը և հեռատեսությունը:Կարճատեսության դեպքում մարդը տեսնում է միայն մոտիկ գտնվող առարկաները, քանի որ ճառագայթների հատման կետը(կիզակետը) ընկնում է ցանցաթաղանթից առաջ: Կարճատեսությունը կարող է լինել բնածին,որի դեպքում ակնագունդը երկարավուն է ,և ձեռքբերովի,երբ ակնաբյուրեղի կորությունը մեծանում է կյանքի ընթացքում:Այս դեպքում օգտագործում են երկգոգավոր ապակիներով ակնոց,որը յույսի ճառագայթները բեկում են այնպես, որ պատկերը ձևավորում է ցանցաթաղանթի դեղին բծի վրա:

Page 11: Digitec 2012 Տեսողություն

Հեռատեսությունը նույնպես կարող է լինել ձեռքբերովի և բնածին: Ձեռքբերովի հեռատեսության դեպքում,տարիքի հետ կապված,թուլանում է ակնաբյուրեղի առաձգականությունը, և այն դառնում է ավելի հարթ: Այս դեպքում լույսի ճառագայթները թույլ են բեկվում, և նրանց հատման կետն ընկնում է ցանցաթաղանթի հետևում: Բնածին հեռատեսության դեպքում ակնագունդը կարճացած է:Բնածին հեռատեսությունը կարող է առաջանալ նաև ակնաբյուրեղի թույլ բեկման հատկության հետևանքով: Հեռատեսության դեպքում օգտագործում են երկուռուցիկ ապակիներով ակնոց,որի շնորհիվ առարկաներից եկող ճառագայթների հատման կետն ընկնում է ցանցաթաղանթի զգայուն հատվածի վրա:

Page 12: Digitec 2012 Տեսողություն

Բոլոր տեսողական գունակները բաղկացած են սպիտակուցից և քրոմոֆորից: Ցուպիկների տեսողական գունակը կոչվում է ռոդոպսին:Ռոդոպսինը կազմության մեջ մտնում է օպսին սպիտակուցը և ռետինալ քրոմոֆորը:Սրվակներըը բաղկացած են իոդոպսինից և ռետինալից:

 

Տեսողությունը թույլ լուսավորության պայմաններռւմ որոշվում է ռոդոպսինի սինթեզի և քայքայման արագությունով:Վառ լուսավորության դեպքում ռոդոպսինի մեծ մասը քայքայվում է,առաջացնելով ռետինեն(Aվիտամինի ալդեհիդային ձև) և օպսին:

Վիտամին A (ռետինալ) C20H30O ճարպալուծ վիտամին է, ապահովում է օրգանիզմի նորմալ աճը և զարգացումը,մասնակցում է տեսողական գունակների գոյացման,ապահովում է աչքի լույսի հարմարվողականությանը:

ռետինալ

Այս նկարում պատկերված են այն սննդամթերքները, որոնք պարունակում են վիտամին A

 

Ռոդոպսինի սինթեզը դանդաղ գործնթաց է : Նրա քանակը արագ վերականգնվում է ,երբ աչքը բավականաչափ պաշտպանված է լույսից և հակառակը`նրա քանակը նվազում է ուժեղ լուսավորության դեպքում:Սրվակները ավելի քիչ զգայուն են լույսի նկատմամբ քան սրվակները և այդ պատճառով չեն կարող ապահովել տեսողությունը թույլ լուսավորության պայմաններում:Գոյություն ունեն երեք տիպի սրվակներ,որոնք զգայուն են համապատասխանաբար կապույտ, կանաչ և կարմիր գուների նկատմամբ:

 

Աչքի հեղուկը, որի մեջ ընկղմված է աչքի բյուրեղիկը ձևավորվում 2-3 մկլ/րոպ միջին արագությամբ:Ըստ էությամբ այն արտազատվում է թարթիչանման մարմնի ելունների կողմից, որոնք գտնվում են ծիածանաթաղանթի ետևում, որտեղ բյուրեղիկը և թարթիչային մարմնի մկանը ամրանում են ակնագնդին: Այդ հեղուկի ձևավավորումը սկսվում է Na+ իոնների ակտիվ տրանսպորտից , որոնք դեպի իրենց են ձգում СГ և CO3

2- իոնները ապահովելով էլեկտրոչեզոքությունը: Այս բոլոր իոնները միասին ապահովում են ջրի օսմոսը արյունատար մազանոթներից դեպի աչքի դիմացի խցիկը:

Page 13: Digitec 2012 Տեսողություն

ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԱՆ Տեսողության խանգարումները կանխելու համար անհրաժեշտ է

կիրառել մի շարք հիգիենիկ միջոցառումներ. Լույսը պետք է ընկնի ձախ կողմից: Աշխատասենյակը պիտի լինի չափավոր լուսավոր: Չի կարելի կարդալ պառկած, տրանսպորտում: Ընթերցանության կամ գրելու ժամանակ պետք է

գիրքը կամ տետրը պահել 30-35 սմ հեռավորության վրա:

Տեսողությունը թուլանում է A վիտամինի անբավարարության դեպքում:

Տեսողության վրա վնասակար է ազդում ծխելը: Չի կարելի աչքը տրորել կեղտոտ ձեռքերով,սրբիչով և

թաշկինակով: Պետք չէ երկար նստել հեռուստացույցի կամ

համակարգչի առաջ.օրվա ընթացքում թույլատրելի տևողությունը 1,5 - 2 ժամ է:

Page 14: Digitec 2012 Տեսողություն

ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱՆ Բոլոր տեսողական գունակները բաղկացած են սպիտակուցից

և քրոմոֆորից: Ցուպիկների տեսողական գունակը կոչվում է ռոդոպսին:Ռոդոպսինը կազմության մեջ մտնում է օպսին սպիտակուցը և ռետինալ քրոմոֆորը:Սրվակներըը բաղկացած են իոդոպսինից և ռետինալից:

Տեսողությունը թույլ լուսավորության պայմաններռւմ որոշվում է ռոդոպսինի սինթեզի և քայքայման արագությունով:Վառ լուսավորության դեպքում ռոդոպսինի մեծ մասը քայքայվում է ,առաջացնելով ռետինեն(Aվիտամինի ալդեհիդային ձև) և օպսին:Ռոդոպսինի սինթեզը դանդաղ գործնթաց է : Նրա քանակը արագ վերականգնվում է ,երբ աչքը բավականաչափ պաշտպանված է լույսից և հակառակը`նրա քանակը նվազում է ուժեղ լուսավորության դեպքում:Սրվակները ավելի քիչ զգայուն են լույսի նկատմամբ քան սրվակները և այդ պատճառով չեն կարող ապահովել տեսողությունը թույլ լուսավորության պայմաններում:Գոյություն ունեն երեք տիպի սրվակներ,որոնք զգայուն են համապատասխանաբար կապույտ, կանաչ և կարմիր գուների նկատմամբ:

Page 15: Digitec 2012 Տեսողություն

ԷԿՈԼՈԳԻԱ` Տեսողության վրա ազդող գործոնները: Անվտանգության կանոնները քիմիական փորձեր կատարելիս: Աչքի հիգիենան: Տեսողության խանգառումները և դրանց կանխումը

Տեսողության խանգարման ավելի հաճախ հանդիպող տեսակներն են

կարճատեսությունը և հեռատեսությունը:Կարճատեսության դեպքում մարդը տեսնում է միայն մոտիկ գտնվող առարկաները, քանի որ ճառագայթների հատման կետը(կիզակետը) ընկնում է ցանցաթաղանթից առաջ: Կարճատեսությունը կարող է լինել բնածին,որի դեպքում ակնագունդը երկարավուն է ,և ձեռքբերովի,երբ ակնաբյուրեղի կորությունը մեծանում է կյանքի ընթացքում:Այս դեպքում օգտագործում են երկգոգավոր ապակիներով ակնոց,որը յույսի ճառագայթները բեկում են այնպես, որ պատկերը ձևավորում է ցանցաթաղանթի դեղին բծի վրա:

Հեռատեսությունը նույնպես կարող է լինել ձեռքբերովի և բնածին: Ձեռքբերովի հեռատեսության դեպքում,տարիքի հետ կապված,թուլանում է ակնաբյուրեղի առաձկականությունը, և այն դառնում է ավելի հարթ:Այս դեպքում լույսի ճառագայթները թույլ են բեկվում, և նրանց հատման կետն ընկնում է ցանցաթաղանթի հետևում:Բնածին հեռատեսության դեպքում ակնագունդը կարճացած է:Բնածին հեռատեսությունը կարող է առաջանալ նաև ակնաբյուրեղի թույլ բեկման հատկության հետևանքով: Հեռատեսության դեպքում օգտագործում են երկուռուցիկ ապակիներով ակնոց,որի շնորհիվ առարկաներից եկող ճառագայթների հատման կետն ընկնում է ցանցաթաղանթի զգայու հատվածի վրա:

Տեսողության հիգիենան:

Տեսողության խանգարումները կանխելու համար անհրաժեշտ է կիրառել մի շարք հիգիենիկ միջոցառումներ:

Լույսը պետք է ընկնի ձախ կողմից:

Աշխատասենյակը լինի չափավոր լուսավոր:

Չի կարելի կարդալ պարկած, տրանսպորտում:

Ընթերցանության կամ գրելու ժամանակ պետք է գիրքը կամ տետրը պահել 30-35 սմ հեռավորության վրա:

Տեսողությունը թուլանում է Aվիտամինի անբավարարության դեպքում:

Տեսողության վրա վնասակար է ազդում ծխելը:

Չի կարելի աչքը տրորել կեղտոտ ձեռքերով,սրբիչով և թաշկինակով:

Պետք չէ երկար նստել հեռուստացույցի կամ համակարգչի առաջ.օրվա ընթացքում թույլատրելի տևողությունը 1.5-2 ժամ է: