Top Banner
ԵԵԵԵԵԵ «ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵ» ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵ «ՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊ ՊՊՊՊ» ՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊ ԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵ ՊՊՊՊՊՊՊՊ ՊՊՊՊՊ ՊՊՊՊՊՊՊՊ 1.ԳԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳ 2.ԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳ 3.ԳԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳԳ ՊՊՊՊՊ 2017
10

hasmiktopchyan.files.wordpress.com€¦  · Web view2017. 6. 26. · Մարդն իր տեսակով համարվում է բանական էակ, որն ի զորու է մտածելու

Sep 08, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: hasmiktopchyan.files.wordpress.com€¦  · Web view2017. 6. 26. · Մարդն իր տեսակով համարվում է բանական էակ, որն ի զորու է մտածելու

Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  քոլեջ

Արևելյան դպրոց

«ՊԱՐՏԵԶԱՊՈՒՐԱԿԱՅԻՆ ԳՈՐԾ»

մասնագիտություն

ԹԵՄԱ՝  Բույսերի բազմացումը կտրոններով

Ղեկավար՝ Շողիկ Պողոսյան

1.Գևորգյան Արսեն

2.Թոփչյան Հասմիկ

3.Սահակյան Վարազդատ

Երևան 2017

Ներածություն

Page 2: hasmiktopchyan.files.wordpress.com€¦  · Web view2017. 6. 26. · Մարդն իր տեսակով համարվում է բանական էակ, որն ի զորու է մտածելու

21-րդ դարի սկզբներին մարդկային քաղաքակրթությունը միաժամանակ բախվեց մեկ այլ լուրջ խնդրի. շատ արագ և անվերահսկելի արդյունաբերական զարգացման հետևանքով շրջակա միջավայրի աղտոտմանը, ոչնչացմանը և անվերադարձ կորստին։ Այն գնալով ավելի լայն բնույթ է ընդունում և հանգեցնում է մոլորակի կլիմայի փոփոխմանը՝ սպառնալով այդպիսով մարդու՝ որպես կենդանի էակի բուն գոյությանը։ Այս պես, օրինակ՝ վերջին տարիներին իհայտ եկած «ջերմոցային էֆեկտի» պատճառով արձանագրվում է Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանի բարձրացում։ Մարդկության համար վտանգ են ներկայացնում բնապահպանական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են անտառների և բույսերի անխնա ոչնչացումը, անապատացումը, ջրային և օդային միջավայրի աղտոտումը, կենդանիների անկառավարելի սպանդը։Մարդն իր տեսակով համարվում է բանական էակ, որն ի զորու է մտածելու և կշռադատելու ամեն տեսակի հարցեր, ինչը բացակայում է մյուս կենդանի օրգանիզմների մոտ: Ապրելով բնությանը կից՝ մարդն անլրջությամբ է մոտենում այն պահպանելուն, չմտածելով անգամ, որ հենց այդ նույն բնությունն է իրեն տալիս թթվածնով հարուստ օդ: Ամեն քայլափոխին մարդը կարող է փչացնել այդքան գեղեցիկ բնությունը, իսկ հետո բողոքել նրա աղտոտվածության համար: Սակայն, չէ՞ որ ինքներս ենք կեղտոտում մեր շրջակայքը, և այդ դեպքում որքանո՞վ է ճիշտ բարկանալ և դրանում մեղադրել ուրիշներին, եթե ոչ մեզ:

Գնալով ավելի լայն թափ է ստանում բնապահպանական, մասնավորապես «կանաչների» շարժումը։ «Կանաչներ» անվանումը կապված է կենդանի բնությունը մարմնավորող գույնի հետ։ Նրանց շարքերի մեջ վերջին տասնամյակներին ներգրավվեցին բնակչության ամենատարբեր խավերի ներկայացուցիչներ։ Այն սկսեց իր առջև դնել նաև սոցիալական բնույթի խնդիրներ՝ վերաճելով տարբեր երկրներում գործող քաղաքական կուսակցությունների։ Կանաչների կուսակցությունները որոշ երկրներում ձեռք բերեցին զգալի թվով համախոհներ և մտան կառավարող կուսակցությունների շարքը։ Ներկայումս նրանք ներկայաված են նաև Եվրախորհրդարանում։ Բնապահպանական շարժման շրջանակներում է գործում վերջին տարիներին մեծ ակտիվություն ցուցաբերած միջազգային «Գրինփիս» ոչ կառավարական կազմակերպությունը։ Նրա անդամները աշխարհով մեկ կազմակերպում են ցույցեր և այլ աղմկալի միջոցառումներ, որոնց նպատակն է սևեռել հասարակության և կառավարությունների ուշադրությունը բնապահպանական խնդիրներիվրա։ Հաջողության կարելի է հասնել միայն համայն մարդկության՝ միջազգային կառույցների, պետությունների իշխանությունների և հասարակական ոչ կառավարական կազմակերպությունների ջանքերի համախմբման միջոցով։Բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում կարևոր բաղադրիչ է բնությանը մոտ կանգնած, շրջակա միջավայրի և բույսերի խնամքի մասին

Page 3: hasmiktopchyan.files.wordpress.com€¦  · Web view2017. 6. 26. · Մարդն իր տեսակով համարվում է բանական էակ, որն ի զորու է մտածելու

գիտելիք ունեցող մարդը՝անկախ մասնագիտությունից և գործունեության բնագավառից: Բնության հանդեպ սերն ու ի հակադրություն դրա, բնապահպանական արդի խնդիրները, հիմք հանդիսացան ընտրել պարտիզապապուրակային գործ մասնագիտությունը: Բնության և բույսերի մասին որոշակի գիտելիքներ ունենալով, միայն, կկարողանամ փոքր ներդրում ունենալ բնապահպանական խնդիրների լուծման գործում: Այս ուսումնական տարում տիկին Շողիկի հետ ուսուոմնասիրեցինք պարտեզապուրակային գործը և որպես ամփոփիչ աշխատանք ներկայացնում եմ «Բույսերի բազմացումը կտրոններով» աշխատանքը:

Բույսերի բազմացումը կտրոններովԻնչպիսի՞ն պետք է լինի կտրոնը:

Կտրոնի նախընտրելի չափը 6-8 սմ է: Իհարկե, փոքրիկ բույսերի կտրոնը կարող է ավելի փոքր լինել ։ Ցանկալի է, որ կտրոնը ունենա 2 զույգ տերև: Սակայն, եթե բույսի տեսակը երկար է,կտրոնը կարող է ունենալ միայն 2 տերև:Ինչպե՞ս անցկացնել արմատակալումը:

Դանակը հատումների համար պետք է լինի սուր, քան որ չպետք է վնասենք բույսերի հյուսվածքները կտրելու ընթաքում: Մկրատ ավելի լավ է չօգտագործել: Կտրոններով բազմանում են գրեթե բոլոր բույսերը: Հարկավոր է ընտրել ճիշտ ժամանակ՝ ոչ շատ ցուրտ և արմատակալելուց հետո անհրաժեշտ է ընտրել ճիշտ տարա՝ այն իր չափերով պետք է համապատասխան լինի կտրոնի արմատների չափի հետ: Հակառակ դեպքում, եթե տարան շատ մեծ լինի արմատներից, հնարավոր է որոշ ժամանակ անց կորցնել բույսին: Այսինքն, երբ առատ ջրենք բույսին, հնարավոր է այն չհասցնի օգտագործել ավելորդ ջրի քանակը, կարող է առաջանա նեխման պռոցես՝ հատկապես շոգ, կամ ցուրտ օրերին: Կարելի է անել հետևություն,որ բույսը կտրոնով հարկավոր է բազմացնել հիմնականում գարնանը և աշնանը: Կտրոնով բազմացման հաջորդ եղանակը՝ բազմացում անմիջապես հողի մեջ: Այս դեպքում հարկավոր է 2-3 սմ (թեք կտրած) կտրոնը դնել անմիջապես հողի մեջ: Լավ կլինի ծածկել թափանցիկ տարայով, որը կապահովի օդի անհրաժեշտ խոնավությունը: Կարելի է կտրոնը դնել լավ աճող փարթամ արմատներով բույսի կողքին: Հետազոտությունը ցույց է տվել, որ այս դեպքում կտրոնների ավելի մեծ քանակն է արմատակալում : Սա բացատրվում է նրանով, որ մեծ բույսի արմատները արագ օգտագործելով իրենց անհրաժեշտ ջրի քանակը թույլ չեն տալիս կտրոնին նեխել: Լավ արմատակալելուց հետո նոր կարելի է տեղափոխել այլ տարայի մեջ: Բույսի բազմացումը կտրոնոններով : Այս տեսաֆիլմը պատմում է բույսերի բազմացման ամենատարածված եղանակի մասին՝ բազմացում կտրոններից: Մասնավորապես խրիզանթեմի մասին, որի արդյունքում ստացվել են տարբեր գույների և չափսերի բույսեր և քանի որ այն համարվում է

Page 4: hasmiktopchyan.files.wordpress.com€¦  · Web view2017. 6. 26. · Մարդն իր տեսակով համարվում է բանական էակ, որն ի զորու է մտածելու

դիմացկուն բազմամյա, գեղեցիկ ծաղկող բույս, ուստի դրա համար էլ այդ բույսի բազմացումը շատ կարևոր է կրթահամալիրի հետագա լանդշաֆտային ձևավորման համար:

Կտրոնով բազմացումն ունի իր առավելությունները: Այն գենետիկորեն ժառանգում է մայր բույսի բոլոր հատկությունները: Կիտրոնի բազմացման օրինակով կարելի է դրանում համոզվել:Եթե բազմացումը կատարվում է սերմի միջոցով, ապա անպայման բույսը 3-4 տարի հետո հարկավորէ պատվաստել, հակառակ դեպքում բերք չի տա: Սակայն ճյուղով վեգետատիվ ճանապարհով բազմացնելու դեպքում բույսը երկրորդ տարում կարող արդեն բերք տալ:

Արմատավորումը ջրում:

Շատ բույսեր հեշտությամբ են արմատակալում ջրի մեջ: Իհարկե, բազմացման նման ճանապարհը ավելի սթրեսային է բույսերի համար, քանի որ հետագայում նա պետք աճի հողում, այսինքն ՝ ամբողջությամբ փոխելու է միջավայրը: Ուստի, չի կարելի թույլ տալ արմատային համակարգի շատ մեծ զարգացումը: Որոշ բույսեր (լեռնավարդը, սենյակային վարդը) սովորաբարջրի մեջ չեն արմատակալում: Ջրով արմատակալման ընթացքում կարելի է ջրի մեջ գցել փայտածուխի կտորներ, քանի որ այն ունի

Page 5: hasmiktopchyan.files.wordpress.com€¦  · Web view2017. 6. 26. · Մարդն իր տեսակով համարվում է բանական էակ, որն ի զորու է մտածելու

հականեխիչ հատկություն: Եթե կտրոնը արմատակալում է ջրի մեջ ապա հարկավոր է ջուրը հաճախակի փոխել:

Հետաքրքիր խթանիչներ

Բույսերի կտրոնները արմատակալման խթանիչներով մշակելը նպաստում է դժվար արմատակալող բույսերի կտրոնների արմատակալմանը, ինչպես նաև այլ բույսերի արմատակալման գործընթացի արագացմանը:Վաճառքում հանդիպող, պատրաստի խթանիչների փոխարեն հմուտ պարտիզպանները օգտագործում են կտրոնների արմատակալման բնական խթանիչներ:1. Ուռենու ջուրՋրով լի անոթում, արմատակալման համար տեղադրում են ուռենու ճյուղերի կտրոններ: Արմատակալելուց հետո ուռենու կտրոնները հանում են, իսկ տակի ջուրն օգտագործում որպես արմատակալման բնական խթանիչ: Այդ ջրի մեջ են տեղադրում արմատակալման համար պատրաստված

Page 6: hasmiktopchyan.files.wordpress.com€¦  · Web view2017. 6. 26. · Մարդն իր տեսակով համարվում է բանական էակ, որն ի զորու է մտածելու

կտրոնները, ընդորում, ընթացքում ջուրը չեն փոխում, միայն լրացնում են գոլորշիացածի տեղը: Ուռենու կտրոնների փոխարեն, նույն ձևով կարելի է կիրառել Կարճաբերձ ուռենու, Բարդու, Սպիտակ խնկենուկտրոնները:

2. ՄեղրՄեղրը հարուստ է բույսերի աճին նպաստող նյութերով, ինչպես նաև ախտահանող ու իմունային համակարգ ամրապնդող հատկություններ ունի: Սենյակային ջերմաստիճանի 3 լիտր ջրում բացել 2 թեյի գդալ անարատ մեղր:Արմատակալման համար նախատեսված կտրոնները՝ իրենց երկարության 1/3-ի չափով ընկղմում են այդ լուծույթի մեջ և պահում մեկ գիշեր:

3. Կարտոֆիլի պալարԸնտրում են կարտոֆիլի խոշոր և առողջ պալար, կտրում-հանում են բոլոր աչքերը, այնուհետև դանակով երկար ուղղությամբ ճեղքում ու ճեղքի մեջ մտցնում արմատակալելու համար նախապատրաստած բույսի կտրոնը: Կարտոֆիլի պալարը ամեն օր ջրում են: Բացի օսլայից, կտրոնը կարտոֆիլի պալարից արմատակալումը խթանող բազմաթիվ ու բազմազան նյութեր է ստանում:

4. Հալվեի (ալոե) հյութՀալվեի հյութը, խթանելով բջջիջների բազմացումը, լավ նպաստում է արմատակալմանը: Ամրացնում է նաև իմունային համակարգը: Բավարար է 5-7 կաթիլ հալվեի հյութ ավելացնել այն ջրին ուր ընկղմված են արմատակալման համար նախատեսված կտրոնները:

5. ԽմորիչՆախքան կտրոններն արմատակալման համար ջրի մեջ դնելը, դրանք 24 ժամով ընկղմում են խմորիչի լուծույթի մեջ: Լուծույթը ստանալու համար 2 լիտր ջրին ավելացնում են 200 գրամ թարմ խմորիչ ու լավ խառնում: 24 ժամ անց կտրոնները լավ լվանում են և, հետագա արմատակալման համար, ընկղմում մաքուր ջրի մեջ: Տերևից բազմացման եղանակը այնքան էլ ընդունված չէ կիրառել: Այս եղանակով Հայաստնում բազմացնում են հիմնականում մանուշակները և գլակսինիան: Սակայն հետազոտությունների արդյունքում պարզվեց,որ տերևով կարելի է բազմացնել մի շարք հետաքրքիր և էկզոտիկ բույսեր:

Բազմացման այս եղանակի առավելություններից մեկն էլ այն է, որ նոր գոյացող բույսերը ժառանգում են մայր բույսին բնորոշ բոլոր գենետիկ

Page 7: hasmiktopchyan.files.wordpress.com€¦  · Web view2017. 6. 26. · Մարդն իր տեսակով համարվում է բանական էակ, որն ի զորու է մտածելու

հատկանիշները, ինչը չի կարելի ասել, սերմերով բազմացման դեպքում: Բազմացման այս եղանակի առավելությունների շարքին կարելի է դասել նաև քիչ խնամքի և հոգատարության պահանջ: Դա կարելի է բացատրել նրանով, որ նոր առաջացող բույսը իրեն անհրաժեշտ սնունդ ու հեղուկը վերցնում է հյութեղ տերևից: Սրանից կարելի է անել այն հետևությունը, որ բազմացման այս եղանակը բնորոշ են հյութեղ տերևներ ունեցող բույսերին՝ դրամածառ(kassula), կալանխոե(kalanxoe), էխեվերիա (echeveria) և այլն: Սակայն չի կարելի ասել,որ միայն հյութեղ տերևները կարող են բազմանալ տերևներից, կան դեպքեր, երբ նման

1. Դեկորատիվ կաղամբը դասվում է մեկամյա բույսերի շարքին և բազմանում է միայն սերմերով: Սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ սենյակային պայմաններում այն կարելի է բազմացնել նաև կտրոններով և ադապտացնելով՝ դարձնել նրան նույնիսկ բազմամյա: Բազմացում կտրոնից, երբ բույսերը բազմացնում են վերևի մասից սուր գործիքով կտրելով 3-4 տերևից կտրոն և դնում անմիջապես հողի կամ ջրի մեջ: Վերջինիս դեպքում, երբ գոյանում է բավականին առողջ արմատային համակարգ, դրվում է հողի մեջ:

Այս եղանակը բացահայտելով՝ ակամա պարզվում է, որ դրանից բխում է բազմացման մեկ այլ եղանակ ևս: Կտրոնը կտրելուց հետո մնացած ցողունի բոլոր թափված տերևների հիմքային մասից աճում են նոր ճյուղեր, որոնք հետագայում կարող են դառնալ պոտենցիալ դեկորատիվ կաղամբներ:Բազմացում տերևից. Դեկորատիվ կաղամբի բազմացման եղանակը ևս կարելի է համարել հետազոտական աշխատանք: Այն հետազոտման փուլում է: Մի դեպքում տերևը դրվել է ջրի մեջ, մյուս դեպքում՝ հողի մեջ: Երկու դեպքում էլ տերևներն արմատ են արձակել: Բայց սա դեռևսվերջնարդյունք չի կարելի համարել: Սպասում ենք. արմատակալված տերևներից կառաջանա՞ն արդյոք նոր բույսեր: Միայն այս դեպքում կարելի է համարել հաջողված հետազոտական աշխատանք դրական վերջնարդյունքով:

2.Սանսիվերիայի բազմացման եղանակները: Ամենատարածված եղանակը տերևից բազմացումն: է Մեկ տերևից կարելի է ստանալ մեկ և տասնյակ բույսեր, նայած թե քանի մասի է մասնատված տերևը:

Page 8: hasmiktopchyan.files.wordpress.com€¦  · Web view2017. 6. 26. · Մարդն իր տեսակով համարվում է բանական էակ, որն ի զորու է մտածելու

Լավ կլինի, որ կտրելուց հետո մասնատված տերևի կտրած մասերը թաթախել մոխրի մեջ և մի երկու օրից նոր տնկել: Մոխրապատումը պահպանում է նեխման պրոցեսը և նվազեցնում փչանալու հավանակությունը: Այն բազմանում է նաև բաժանման միջոցով, երբ մայր բույսի չորս բոլորը գոյացած փոքր բույսերը զգուշորեն հեռացնում են սուր գործիքով, տնկում տարբեր չափսերի թաղարների մեջ (կախված արմատային համակարգի մեծությունից):

Բույսի բազմացումը տերևից : Այս տեսաֆիլմը պատմում է տերևներից բույսի բազմացման եղանակի մասին: Բազմացման այս եղանակը կարելի է կարևորել նրանով, որ մեկ տերևից, առանց մեծ ջանքեր կիրառելով, կարելի է ստանալ մեկ և ավելի՝ մինչև տասնյակի հասնող բույսեր:

Ոչ բոլոր բույսերն են բազմանում տերևով: Ամենատարածված բույսը, որին աճեցնում են բուսասերները տերևով՝ դա մանուշակն է: Հարկավոր է մանուշակի տերևի ներքևի մասից թողնել 2-3 սմ և թեքությամբ կտրել:

Page 9: hasmiktopchyan.files.wordpress.com€¦  · Web view2017. 6. 26. · Մարդն իր տեսակով համարվում է բանական էակ, որն ի զորու է մտածելու

Տերևը կարելի է դնել ավազի մեջ, անմիջապես հողի մեջ և ջրի մեջ: Առաջին երկու դեպքում լավ կլինի ստեղծել ջերմոցային պայմաններ՝ ծածկել պոլիէթիլենային շշով կամ տոպրակով:

Եզրակացություն

Այս մեկ տարվա ընթացքում, ուսուցանվելով քոլեջում,աշխատելով տիկին Շողիկի հետ և այդ փորձը փոխանցելով սովորողներին՝տեխնոլոգիայի պարապմունքներին,ձեռք բերեցի մի շարք կարևոր գիտելիքներ, որոնք կարող եմ ակտիվ գործածել ինչպես տեխնոլոգիայի պարապմունքներին, որպես բույսերի խնամքի հմտությունների ուսումնասիրում, այդպես էլ դիզայնի պարապմունեքներին, որպես միջավայրի գեղագիտական ձևավորում: Սովորողների հետ միասին ակտիվ մասնակցեցինք,սեպտեմբերին սկսվող նախագծին, որը կրում էր  « Կրթական պարտեզ» անվանումը,որի ընթացքում կանաչապատեցինք տարածքը, ձևավորեցինք միջավայրը ,ստեղծեցինք ծաղկանոցներ,գեղեցիկ անակնկալներ պատրաստեցինք «Ձոն»ստեուգատեսին ընդառաջ: Արևելյան դպրոցի և տիկին Շողիկի լաբորատորիայում բույսերի կտրոններով բազմացման տարբեր փորձեր են արվել ,իհարկե ոչ բոլորն են արմատակալել, բայց ամեն ձախողումը դաս է հանդիսացել , հաջորդ անգամ ավելի գրագետ գործելու համար: