Top Banner
äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 2018 Ã. 5 (188) Նոյեմբերի 17-ին աշխարհում նշվում է ուսանողների միջազգային օրը: ՎՊՀ-ում այս տարի այն տոնվեց մշակույթի կենտրոնի ջանքերով: Ուսանողների ամե- նասպասված տոնի առթիվ կայացած միջոցառմանը մասնակիցները ներկայացան գեղարվեստական հա- մարներով, ժամանակակից պարերով, ինտերակտիվ խաղ-մրցույթներով, որին մասնակցելու համար այս տա- րի նախապես դիմել էին նաև բուհի դասախոսները: Միջո- ցառման կազմակերպիչները կարևորում են նմանատիպ տոների նախաձեռնումը և նշում, որ ամեն տարի այս օրը մասնակցել են համերգների` կազմակերպված «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» կող- մից, բայց այս տարի տոնը նշելու են մայր բուհում, և նախատեսվում է միջոցառումների մի ամբողջ շարք: ՌԼԳ 4-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Խաչատրյանն ասում է, որ մշակույթի կենտրոնը միշտ մեծ շուքով է կազմակերպում այսօրինակ միջոցառումներ, իսկ նույն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Ղումաշյանն ավելացնում է. «Այսպիսի միջոցառումները խթանում են ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՎՊՀ-ՈՒՄ ուսանողների ակտիվությունը»: ՀԼԳ 3-րդ կուրսի ուսա- նողուհի Օֆելյա Բաղդասարյանի կարծիքով այսպիսի միջոցառումները նպաստում են, որ ևս մեկ ուրախ ու ան- մոռանալի օր ավելանա ուսանողական անկրկնելի օրերի ցանկում: ՎՊՀ-ականները մասնակցեցին «Գուշակի´ր մեղե- դին» սիրված հեռուստախաղի տարբերակին, արա- գորեն գուշակեցին հնչած կատարումների մեծ մասը: Նվագակցությունն ապահովում էին բուհի ապագա երա- ժիշտները և հրավիրված ուսանողներ Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջից: Ակ- տիվ մասնակիցները ստացան շնորհակալագրեր: Տոնին նվիրված միջոցառումն այսքանով չի ավարտվելու, և ՎՊՀ ՈւԽ նախաձեռնությամբ կազմակերպվելու է «Հաղ- թի´ր րոպեում» խաղ-մրցույթը, լինելու են նաև կինոդի- տումներ, գրական մրցույթներ, ասմունքի փառատոն: Միջոցառումների շարքը համալրելու է նաև ստուգման գրքույկների և ուսանողական տոմսերի հանձնման արա- րողությունը:
8

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü188) 06.12.18.pdfäºî²Î²Ü вزÈê²ð²Ü դեկտեմբեր 6, 5 (188) 2018 թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ ՎՊՀ

Feb 25, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü188) 06.12.18.pdfäºî²Î²Ü вزÈê²ð²Ü դեկտեմբեր 6, 5 (188) 2018 թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ ՎՊՀ

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 2018 Ã.5 (188)

Նոյեմբերի 17-ին աշխարհում նշվում է ուսանողների միջազգային օրը: ՎՊՀ-ում այս տարի այն տոնվեց մշակույթի կենտրոնի ջանքերով: Ուսանողների ամե-նա սպասված տոնի առթիվ կայացած միջոցառմանը մաս նակիցները ներկայացան գեղարվեստական հա-մար ներով, ժամանակակից պարերով, ինտերակտիվ խաղ-մրցույթներով, որին մասնակցելու համար այս տա-րի նախապես դիմել էին նաև բուհի դասախոսները: Մի ջո-ցառ ման կազմակերպիչները կարևորում են նմանատիպ տո ների նախաձեռնումը և նշում, որ ամեն տարի այս օրը մասնակցել են համերգների` կազմակերպված «Հա յաստանի երիտասարդական հիմնադրամի» կող-մից, բայց այս տարի տոնը նշելու են մայր բուհում, և նա խատեսվում է միջոցառումների մի ամբողջ շարք: ՌԼԳ 4-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Խաչատրյանն ասում է, որ մշակույթի կենտրոնը միշտ մեծ շուքով է կազմակերպում այսօրինակ միջոցառումներ, իսկ նույն բաժնի 3-րդ կուր սի ուսանողուհի Լիլիթ Ղումաշյանն ավե լացնում է. «Այս պի սի միջոցառումները խթանում են

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՎՊՀ-ՈՒՄ

ուսանողների ակտիվությունը»: ՀԼԳ 3-րդ կուրսի ուսա-նո ղուհի Օֆելյա Բաղդասարյանի կարծիքով այսպիսի մի ջոցառումները նպաստում են, որ ևս մեկ ուրախ ու ան -մոռանալի օր ավելանա ուսանողական անկրկնելի օրերի ցանկում:

ՎՊՀ-ականները մասնակցեցին «Գուշակի´ր մե ղե -դին» սիրված հեռուստախաղի տարբերակին, ա րա-գո րեն գուշակեցին հնչած կատարումների մեծ մա սը: Նվա գակցությունն ապահովում էին բուհի ապագա երա-ժիշտ ները և հրավիրված ուսանողներ Վանաձորի Մ. Թավ րիզյանի անվան արվեստի պետական քոլեջից: Ակ-տիվ մասնակիցները ստացան շնորհակալագրեր: Տոնին նվիր ված միջոցառումն այսքանով չի ավարտվելու, և ՎՊՀ ՈւԽ նախաձեռնությամբ կազմակերպվելու է «Հաղ-թի´ր րոպեում» խաղ-մրցույթը, լինելու են նաև կի նո դի-տում ներ, գրական մրցույթներ, ասմունքի փա ռա տոն: Մի ջոցառումների շարքը համալրելու է նաև ստուգ ման գրքույկ ների և ուսանողական տոմսերի հանձնման արա-րո ղությունը:

Page 2: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü188) 06.12.18.pdfäºî²Î²Ü вزÈê²ð²Ü դեկտեմբեր 6, 5 (188) 2018 թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ ՎՊՀ

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

դեկտեմբեր 6, 5 (188)

2018 թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ ՎՊՀ գիտ խոր-հրդի հերթական նիստը` օրակարգի 8 հարցով, 39 ան-դամներից 36-ի մասնակցությամբ:

Օրակարգի առաջին հարցը ֆակուլտետների գի-տա մեթոդական խորհուրդների կատարած աշ խա -տան քի վերլուծությունն էր: Բանասիրական ու ֆի զի-կա մաթեմատիկական ֆակուլտետների դեկանները անդ րադարձան առկա խնդիրներին ու բարելավման հե-ռա նկարներին: Ֆի զի կա մաթեմատիկական ֆա կուլ տետի դեկան Հերմինե Գրի գորյանը խոսեց ֆա կուլտետային ՈՒԳԸ-ների մասին, ընդ գծեց ճշգրիտ մա տե նավարության կարևորությունը: Ըստ նրա` այն ուսա նողին, որը ա վարտական կուրսում ընտրվում է ՈՒԳԸ նախագահ կամ բուհն ավարտելու շեմին է, ամեն ան գամ մա տե-նավարություն սովորեցնելը ժա մանակի ան տեղի կո-րուստ է: Մյուս խնդիրը, որի մա սին նշեց Հ. Գրի գորյանը, գի տ խորհրդում ընդգրկված ուսա նողների պա սսի վու-թյունն է: Որպես փաստարկ նա վկայակոչեց 2014 թ.-ից մինչ օրս նրանց կողմից բարձ րաց ված խնդիրների շրջանակը: Դեկանը շեշտեց, որ ուսա նողները խոսում են, քննարկում, բայց չեն բարձ րաձայնում:

Բանասիրական ֆակուլտետի դեկան Ալբերտ Պո-ղոսյանը ներկայացրեց ֆակուլտետի ընթացիկ աշ-խա տանքները` պրակտիկայի և կամընտրական դաս-ըն թացների քննարկում, միջանկյալ քննությունների ժա մանակացույցների հաստատում և այլն:

Օրակարգի հաջորդ հարցը 2018 թ. հոկտեմբերի 25-ին կայացած ՎՊՀ կենսաբանաքիմիական և պատ-մաշ խարհագրական ֆակուլտետների դե կա ն ների ընտ րության արդյունքների հաստատումն էր: Կեն-սա բանաքիմիական ֆակուլտետի դեկանի պաշ տո-նում հաստատվեց Զարուհի Վարդանյանը (կեն սա-բա նական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), իսկ պատ մ աշ խարհագրական ֆակուլտետի դեկանի ընտ-

րու թյան արդ յունք ների հաստատումը ձայների 9 կողմ, 13 դեմ և 14 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժվեց:

Քննարկվեց ընդունելության հարցը, որին անդրադարձավ 2018-19 ուս տարվա

հեռակա ընդունելության քննությունների պա տաս-խանատու քար տու ղար Սամվել Աղա ջանյանը` խոսելով արդ յունքների մասին: Նա նշեց, որ 137 դիմորդից ըն-դունվել է 64-ը, ևս 4-ը` սփյուռքից: Դիմորդների թվով առաջին տե ղում «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» բաժինն է: Բոլոր բաժիններում եղել են ըն դուն վածներ, բայց կան բաժիններ, որոնցում նրանց թիվը մեկ դիմորդից ավելի չի եղել:

Գիտխորհրդում քննարկվեց նաև բանասիրական ֆա-կուլ տետի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի շրջա նավարտների առաջարկը` կապված իրենց հա մա-կուրսեցի Էլեն Գևորգյանին մեկ տարվա ուսման վար-ձավճարի չափով կրթաթոշակ տրամադրելու հետ, որը դրական արձագանք ունեցավ:

Ուսումնասիրվող հարցերի շրջանակում էր նաև մա-թե մատիկայի ամբիոնի դոցենտ, ֆ-մ. գ. թ. Ռո բերտ Սահակյանի «Սովորական դիֆերենցիալ հա վա սա րում-ներ» ուսումնական ձեռնարկը տպագրության երաշ-խա վորելու հարցը: Առաջարկն ընդունվեց միաձայն: Հա ջորդիվ գիտքարտուղար Սեդա Բեժանյանը ներ-կա յացրեց Ա. Մատինյանի դիմումն այն մասին, որ իր անու նից տրվող ամենամյա կրթաթոշակը կոչվի հա մա-կուրսեցու` Արսեն Հարությունյանի անունով: Այս առա-ջար կը ևս հավանության արժանացավ:

Քննարկվեցին նաև մի շարք ըն թա ցիկ հարցեր` կապ ված տարբեր կանոնակարգերի քննարկ ման և հաստատման հետ: Դրանցից էին «Վանաձորի Հ. Թու-ման յանի անվան պետական համալսարան» հիմ նա-դրամի երիտասարդ դասախոսների մենթորության կազ մակերպման և շրջանավարտների ամփոփիչ ա տես-տա վորման կարգերին ու կատարված փո փո խու թյուն-նե րին վերաբերող հարցերը, որոնք պար զա բա նեցին ուսում նամեթոդական վարչության պետ Անուշ Գևորգ-յանը և գիտքարտուղար Ս. Բե ժանյանը:

ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Page 3: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü188) 06.12.18.pdfäºî²Î²Ü вزÈê²ð²Ü դեկտեմբեր 6, 5 (188) 2018 թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ ՎՊՀ

դեկտեմբեր 6, 5 (188)

Նոյեմբերի 2-ին ՎՊՀ-ում տեղի ունեցավ բա նա սի րական գի տու թ յուն ների դոկտոր, պրոֆեսոր Մելս Սանթոյանի ծննդյան 80-ամ յակին նվիր ված մի ջազ գային գի տա-ժո ղով: Այն նե րա ռում էր գրա կա նության տե սու թյան, գրա կա նության պատ մության, գրա կան քննա դատության ամե նատարբեր ի րո ղու թյուն ներին վե րա բերող ուսում-նա սի րություններ: Մասնակցում էին գրա կա նագետներ ՀՀ-ից, Արցախից ու ար տ երկրից: Բաց ման խոսքում ՎՊՀ ռեկ -տորի պաշ տոնակատար Սուսաննա Թու մանյանը կարևորեց թե´ ավագ, թե´ երի տա սարդ սերնդի մասնակցությունը գի տաժողովին և հուզ մունքով նշեց, որ Մ. Սանթոյանի մա սին խոսելը դժվար է, քանի որ նա եղել է իր դասախոսը, պրոռեկտորն ու ամբիոնի վա րիչը: Լիա գու մար նիստին ներկաներին օրհ նեց ու ողջունեց Վահան քահանա Ազար յանը: ԱրՊՀ դասախոս, բ., գ., դ., պրո ֆեսոր Սոկրատ Խանյանը խո սեց Մ. Սան թո յանի` 1990-ականներին

ՎՊՀ-ում մեկ նար կել է ուսանողական գիտական ընկերության հերթական` 8-րդ նստաշրջանը` նվիրված Մա յիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հան րապետության հռչակման 100-ամյակներին: Ուսա-նո ղական հանրապետական գիտաժողովին, որ ՎՊՀ պատ մության մեջ առաջին անգամ կազմակերպվել էր բա ցառապես ուսանողների ջանքերով, մասնակցում էին Ար ցախի պետական և ՀՀ 8 համալսարանների 80-ից ավե լի ուսանողներ:

Լիագումար նիստին ողջունելով մասնակիցներին` ՎՊՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, բ. գ. թ., դոցենտ Արեն Սանթոյանը կարևորեց այն, որ գիտաժողովը համախմբել է հանրապետության ութ բուհերի ուսանողների, ապա նշեց, որ գիտության ոլոր-

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻՆ

ՎՊՀ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ` ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՋԱՆՔԵՐՈՎ

տում նոր ասելիք միշտ կա, և ակնկալում է հաջորդ` 9-րդ գի տաժողովին ավելի մեծ թվով մասնակիցների այց Վա-նա ձոր: ՎՊՀ պատմության ամբիոնի դասախոս Արման Բեր նեցյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց ոչ միայն գի-տա ժողովների կազմակերպման կարևորությունը, այլև այն, որ գիտական այս կարևոր իրադարձությունը նվիրվել է Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հան րապետության հռչակման 100-ամյակներին:

Լիագումար նիստից հետո զեկուցումները շա րու-նակ վեցին հինգ բաժանմունքներում` լեզ վա բա նության, գրա կանության, տնտեսագիտության և բնա գիտության, կեն սաբանության և քիմիայի, ման կա վար ժության և հո գե-բա նության:

Լիանա ՊԵՉԵՆԵՎՍԿԱՅԱ

իրեն ուղարկ ված նա մակների մասին, իսկ փիլի սո փա յական գի տու թյունների թեկնա-ծու, դո ցենտ Սիլվա Հով հան նիսյանը` էպի կա կան կերպարի չա փումների սան-թոյա նական մեկնությունից: Հայ գրա կա-նա գի տու թյան մեջ Մ. Սանթոյանի տե ղին ու դե րին անդրադառնալով` գրա կա նա գետ Դավիթ Գաս պարյանը նրա վաստակի ամ-փոփումը հա մարեց գրականագիտական բա ռա րանը և նշեց, որ այն պիտանի է ուսա նո ղին, ընթերցողին ու գրականություն ուսում նասիրողին:

Գիտաժողովի կազմակերպումը ոչ միայն հար գանքի տուրք էր վաստակաշատ գրա-կա նա գետի հիշատակին, այլև արդի գրա-կա նա գի տության հիմնախնդիրների վեր -հանման հնա րավորություն: Գի տա կան այս կարևոր իրա դարձությանն անդ րա դար ձան մարզային և հան րա պե տական մի շարք լրատ վա մի ջոց ներ, իսկ սո ցիա լական կայ -քերում այն ունե ցավ շուրջ 2500 դի տում:

Page 4: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü188) 06.12.18.pdfäºî²Î²Ü вزÈê²ð²Ü դեկտեմբեր 6, 5 (188) 2018 թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ ՎՊՀ

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

դեկտեմբեր 6, 5 (188)

Հոկտեմբերի 26-27-ին Շիրակի պետական հա մալ-սա րանում տեղի ունեցած Հայաստանի առաջին հան-րա պետության հիմնադրման 100-ամյակին նվիրված ‹‹Կրթության արդի հիմնախնդիրները›› խորագրով մի-ջազ գային գիտաժողովին մասնակցին նաև ՎՊՀ դա սա-խոս ներ, ուսանողներ:

Գիտաժողովի նպատակն էր վերհանել հան րա կրթա -կան և բարձրագույն կրթական համակարգերի մեջ առկա արդի հիմնախնդիրները, քննարկել նորագույն մե թոդ նե րը, կրթական ոլորտում իրականացվող բա րե փո խում նե րը:

Հայաստանի և Արցախի առաջատար բուհերի ներ-կայացուցիչների հետ միասին գիտաժողովին մաս-

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

նակ ցելու հայտ էին ուղարկել 120 մասնակիցներ հինգ երկրների ինը համալսարաններից: Նրանցից 33-ի մաս-նակ ցությունը նախատեսված էր հեռակա կարգով:

Երկօրյա գիտաժողովի (հիմնական ուղղությունները` ման կավարժական գիտություններ ու մասնավոր մե թոդի-կաներ) զեկուցումներն ընթացան երեք բա ժան մունք-ներում: ՎՊՀ հենակետային վարժարանի ուսուց չու հի, բ. գ. թ. Ալլա Սարգսյանը հանդես եկավ «Գիտական հա-մանունները միջառարկայական համատեքստում» զե-կուցմամբ, իսկ ՎՊՀ բանասիրական ֆակուլտետի հա-յոց լեզվի ամբիոնի դասախոս, բ. գ. թ., դոցենտ Լիլիթ Պետրոսյանը ներկայացրեց «Արժույթի ուսուցումն ավագ դպրոցում» թեման: Մանկավարժության ֆա կուլ տետի «Հոգեբանություն» մասնագիտության մա գիստ րա տու -րայի 2-րդ կուրսի ուսանողուհիներ Լիլիթ Վերանյանը և Ար մի նե Շախկյանը զեկուցեցին «Հումորը` որպես հո գե-բա նական երևույթ, և նրա դերը անձի հոգեբանական ան-վտանգության համակարգում», «Սոցիալապես անա պա-հով և ոչ լիարժեք ընտանիքների ազդեցությունը երե խայի հուզական ոլորտի վրա» թեմաներով:

ՎՊՀ-ում էին Վանաձորի թիվ 4 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները: Այցի նպատակը համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» բաժնի 4-րդ կուրսեցիների ավարտական պրակտիկային հիշարժան եզրափակում տալու ցանկությունն էր: Բուհ-դպրոց կապի ամրապնդման տեսանկյունից սա դպրոցականների և համալսարանի մերձեցման հերթական հնարավորությունն էր:

Ավարտական պրակտիկայի ընթացքում 4-րդ կուրսեցիներն ընտրել էին ակտիվությամբ առավել աչքի ընկած աշակերտներին, նրանցից ձևավորել թիմեր, նշանակել ավագներ: Խաղ-վիկտորինայի մրցատյանի կազմում էին ռուսաց լեզվի ամբիոնի դասախոսներ և թիվ 4 դպրոցի ուսուցիչներ: Վիկտորինայի ընթացքում հնչեցին տրամաբանական հարցեր, որոնց մեծ մասին աշակերտները կարողացան հստակ պատասխաններ

ՎՊՀ-ում էին Լոռու մարզի Ստեփանավանի, Ալա վեր-դու, Գուգարքի տարածաշրջանների և Վանաձորի մի շարք դպրոցների 9-ից 12-րդ դասարանների շնորհալի աշա կերտները: «Արևմտահայ արձակ» ասմունքի աշ-նա նային փառատոնը հերթական անգամ կայացավ ՎՊՀ հա մագործակցության և կապերի բաժնի ջանքերով` բուհ-դպրոց կապի ամրապնդման նպատակով: Փառատոնը ամե նամյա է և կազմակերպվում է 2010 թվականից: Ոսում նական տարվա ընթացքում մարզի լավագույն աշա կերտները երկու անգամ` գարնանը և աշնանը, հնա րա վո րություն են ունենում ներկայանալու դպրոցից դուրս` ՎՊՀ-ի բեմից:

Լոռու մարզի համայնքներից այս տարի փառատոնին մաս նակցեցին Օձունի, Աքորու, Ագարակի, Դարպասի,

ՎԻԿՏՈՐԻՆԱ` ԲՈՒՀ-ԴՊՐՈՑ ԿԱՊԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

«ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԱՐՁԱԿ». ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ ՎՊՀ-ՈՒՄՇա հումյանի, Արջուտի միջնակարգ դպրոցների աշա-կերտ ները:

Հնչեցին Վահե Հայկի, Գրիգոր Զոհրապի, Շահան Շահ նուրի, Վահան Թոթովենցի և արևմտահայ այլ հեղի-նակների արձակ ստեղծագործությունները: Մրցույթն ընթացավ մեկ փուլով. հաղթեցին Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Ալեքս Սիմոնյանը (1-ին տեղ), թիվ 5 ավագ և Օձունի թիվ 2 դպրոցների աշակերտուհիներ Նանե Այվազյանը և Աիդա Ասրյանը (2-րդ տեղ), Շահումյան համայնքի միջնակարգ և Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտուհիներ Կարինե Մխիթարյանն ու Մերի Խաչատրյանը (3-րդ տեղ): Եվս չորս աշակերտ արժանացան խրախուսական մրցանակների:

տալ: Եղան նաև գեղարվեստական համարներ: Հաղ թող թիմը բուհի կողմից ստացավ նվերներ, իսկ մաս նա կից-ները` շնորհակալագրեր:

Լիանա ՊԵՉԵՆԵՎՍԿԱՅԱ

Page 5: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü188) 06.12.18.pdfäºî²Î²Ü вزÈê²ð²Ü դեկտեմբեր 6, 5 (188) 2018 թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ ՎՊՀ

դեկտեմբեր 6, 5 (188)

***Ու մազերիս մեջ մնաց մեղքը սիրո,ու ձեռքերիդջերմը`խեղճ շուրթերիս,ծխախոտիդ բույրը աչքերիսմեջ մնաց,ու տաք շունչդ` խոնավ, մերկ ուսերիս…Քեզնից մի քիչ գարունաշնանս մեջ մնաց,ու մի պատառ արև`ցուրտ օրերիս…Քեզ կարոտ ձեռքս գրպանումս մնաց,հոգիս մոտդ եկավ.հետ չի գալիս…

***Ինձ գրկեմ, փաթաթվեմ օրերիս,Օրորեմ հուշերի թևերով,Լվացվեմ արցունքի հողմերից,Կերակրեմ մի աման հույսերով…Ինձ տանեմ ու թաքուն պառկեցնեմ,Ինձ երգեմ կարոտի երգերից,Իմ անցած վերքերից բաժանվեմՈւ բուժվեմ իմ գործած մեղքերից…Ինձ տանեմ ու մի տեղ կորցնեմ.Հոգնել է իմ հոգին ինձանից…Չկախվեմ, չկառչեմ, չափսոսամ,Չծնկեմ հորինված ցավերից…Ամեն սուտ կուռքերից չդողամ,Չգերվեմ ամեն սուտ կրքերից,Ինձ թողեմ ու թեթև հեռանամ,Կտրվեմ ինձ կապող թելերից…Ինձ տանեմ, կորցնեմ հոգուդ մեջ,Տե´ս` ո՜նց եմ ինքս ինձ դիմանում,Ու թե բարդ է ապրելն ինձ հետ հաշտ,Էլ ինչո՞ւ եմ քեզնից նեղանում:

***Դու իմն ես այնքան,Որքան ես անգամԻմը չեմ եղել…Հոգնած եմ անչափ.Ինձ տո´ւն տար, հոգիս,Չէ՞ որ ես քոնն եմ…Չէ՞ որ ոչ մի կինԴեռ չի համբուրել ափերդ խոնավԱյնպես,Ինչպես ես համբուրել գիտեմ…(Գրողը տանի քո բոլոր կանանց):Հոգնած եմ, տո՜ւն տար,Տո սատանի՜ ճուտ,Ձայնս չես լսո՞ւմ….Ինձ որտե՞ղ թողնեմ,Որ դու վերցնես…(Կուզե՞ս՝ կորցնեմ…):

***Ճամփիդ քարերն առել,Լցրել եմ փեշերս,Որ ոտքդ փողոցումՉառնի քարին,Բերածդ վարդերից թողել եսՓշերը,Թողել ես հուշերն ու գիշերն`Առանց մեզ...Իմ սերը առել ես,Սարքել ես քարկտիկ,Լցրել ես բաց գլխիս Բուռեբուռ...Քո սերը կոշիկ է`Տվովի, տիրունի,Ոտքերս սեղմում է`Հագիցս չեմ հանում...

Պատմաշխարհագրական ֆակուլտետի շրջանավարտ

ԼԻԼԻԹ ԱՆԴՐԻԱՍՅԱՆ

¶ñ³Ï³Ý

Page 6: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü188) 06.12.18.pdfäºî²Î²Ü вزÈê²ð²Ü դեկտեմբեր 6, 5 (188) 2018 թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ ՎՊՀ

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

դեկտեմբեր 6, 5 (188)

Նոյեմբերի 23-ին ՎՊՀ մանկավարժության ֆա կուլ տե-տի ուսանողները կազմակերպել էին ցուցահանդես-մի-ջո ցառում` նկարչի միջազգային օրվան ընդառաջ, որը նշվում է ամեն տարի դեկտեմբերի 8-ին: Ցուցահանդեսի կազ մակերպիչները նշեցին, որ այն ամենամյա է և ունի ճա նաչողական նպատակ: Կարող են մասնակցել ինչպես բարձր կուրսերի ուսանողները, այնպես էլ առաջին կուր սե-

Ուսանողների միջազգային օրվան նվիրված տո -նա կա տարությունների շրջանակներում ՎՊՀ ուսա-նո ղական խոր հուրդը նախաձեռնել էր մեկշաբաթյա մի ջո ցա ռումների շարք: Դրանցից էր ինտելեկտուալ խաղը բուհի ֆակուլտետների միջև` բաղկացած չորս փու լից:

Առաջին փուլում ուսանողները տար բե րա նշան-ների հատվածներից փորձեցին կռահել լոգոյի ամ-բողջական անունը` ստուգելով տեսողական հի-շո ղությունը, երկրորդ փուլում հայտնի ֆիլմերի հատ վածներից գուշակեցին, թե ո´ր ֆիլմի մասին է խոսքը, իսկ երրորդ փուլում ոչ ամբողջական եր-գերից բացահայտեցին երգն ու կա տա րողին: Չոր-րորդ` վճռորոշ փուլում, ուսանողներին տրվեց տասը հարց, և որոշիչ եղավ ֆակուլտետներից յուրաքանչյուրին

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆԿԱՐՉԻ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ

ՎՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ «Հայաստան համահայկական հիմնադրամի» 2018 թվականի դրամահավաքը, որից այս տարի անմասն չմնաց նաև ՎՊՀ-ն: Հանգանակության ամբողջ հասույթը կտրամադրվի Հայաստանին և Արցախին:

Բուհի կողմից դրամահավաքին նվիրաբերվեց 100.000, իսկ վարժարանի կողմից` 50.000 դրամ: Գումարը ծառայելու է Արցախում արևային էներգիայի կիրառման ծրագրին, որը մեկնարկվել է Շուշիի շրջանից: Քարինտակ համայնքում արդեն 50 տնտեսություն օգտագործում է այլընտրանքային էներգիա:

2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի բնակավայրերում:Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից` «Հեռուստամարաթոն – 2018»-ի

ընթացքում նվիրաբերված գումարը կօգտագործվի Հայաստանի համայնքային ենթակառուցվածքների բարելավման համար` նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը:

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՍՏՈՒԳԱՏԵՍ` ՄՐՑՈՒՅԹԻ ՁԵՎՈՎ

տրված մեկական հարցերը: Հաղթող ճանաչվեց ման -կավարժության ֆակուլտետը:

ՎՊՀ ՈՒԽ

ցիներ: Այդպիսի ցուցահանդեսները նպաստում են նկար -չության ասպարեզում առաջին քայլերն անող ուսա նողների աշխատանքների խրախուսմանն ու արժևոր մա նը:

Միջոցառման ընթացքում ուսանողները լսում էին կարծիքներ իրենց աշխատանքների մասին և պա տաս-խա նում ներկաների հարցերին:

Թինա ԱՅՎԱԶՅԱՆ

Վիրաբ Հայրապետյան «Կերպարվեստ» մասնագիտություն, 1-ին կուրս

Արգինա Խաչատրյան «Կերպարվեստ» մասնագիտություն, 3-րդ կուրս

Page 7: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü188) 06.12.18.pdfäºî²Î²Ü вزÈê²ð²Ü դեկտեմբեր 6, 5 (188) 2018 թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ ՎՊՀ

դեկտեմբեր 6, 5 (188)

ՎՊՀ-ում էր բուհի նախկին շրջանավարտ Արմեն Մատինյանը, որ ը Ֆրանսիայում բնակվող համակուրսեցու` հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Գառնիկ Մազմանյանի հետ համալսարանի պատմաշխարհագրական ֆակուլտետի ուսանողներին արդեն երկու տարի շարունակ խրախուսում է բարձր առաջադիմության համար:

Բուհում գիտխորհրդի վերջին նիստին քննարկվել էր նախկին շրջանավարտների դիմումն այն մասին, որ տրամադրվող ամենամյա միանվագ կրթաթոշակը կրի իրենց ընկերոջ` կյանքից անժամանակ հեռացած Արսեն Հարությունյանի անունը: Վերջինս ուսանողական տարիներին հիմնադրել և խմբագրել է բուհական «Դա-սամիջոց» պարբերականը:

Կրթաթոշակից այս անգամ օգտվեց պատ մաշ-խարհագրական ֆակուլտետի հինգ ուսանող: Ընտ րու-թյուն կատարելիս ուշադրություն է դարձվել հատկապես առա ջադիմությանը` միջին որակական գնահատականին: Ընտրված բոլոր ուսանողները ուսումնական գործ-ընթացում աչքի են ընկել ակտիվությամբ, հա մալ-սարանական և միջբուհական միջոցառումներում կա րո-ղա ցել են իրենց լավագույնս դրսևորել:

40.000-ական դրամ միանվագ կրթաթոշակները ուսա-նողներին հանձնեց Ա. Մատինյանը: Նա հորդորեց շա-

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 դպրոցի 9-րդ դասարանցիները ՎՊՀ-ում ամփոփեցին հերթական դաս ընթացը: «Բջիջ» թեմայի մասին տեսական գի տե-լիք ներին զուգահեռ նրանք հնարավորություն ստացան հարստաց նելու իրենց գործնական կարողությունները: Կեն սաբանության ուսուցչուհու` Ռուզաննա Անտոնյանի գործ նական պարապմունքն օգնեց վերհիշել դաս ըն թա-ցը, ծանոթանալ բջջի կառուցվածքին:

Սոխի կեղևից ստացված պատրաստուկի միջոցով աշա կերտներն ուսումնասիրեցին բջիջը:

Նրանց հետաքրքրությունը կենսաբանության նկատ-մամբ պայմանավորված էր նաև ՎՊՀ մագիստրատուրայի

ՀԻՆԳ ՈՒՍԱՆՈՂ ԱՐԺԱՆԱՑԱՎԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ

«ԲՋԻՋ». ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ուսա նողների` իրենց դպրոցում անցկացված ար տա-դ րական պրակտիկայով: Ժա մա նակակից տեխ նո լո-գիա ների կիրառման շնորհիվ աշա կերտները հնա րա-վո րություն ունեցան ոչ միայն լսել թեմայի մասին, այլև պրո յեկտորի օգնությամբ տես նել իրենց ձեռքերով ստա-ցած պատրաստուկի կա ռուց վածքը:

Բուհ-դպրոց կապի ամրապնդման համար սա հեր թա-կան կարևոր քայլն էր: Աշակերտներից շատերն արդեն ցան կություն ունեն ուսումը շարունակելու ժամանակակից սար քավորումներով ու տեխնիկական բազայով հարուստ հա մալսարանում:

Լիանա ՊԵՉԵՆԵՎՍԿԱՅԱ

րունակել բարձր պահել առաջադիմությունը, բայց նաև չմոռանալ ուսանողական կյանքի մասին, հաճախ կազ-մա կերպել միջոցառումներ:

Կրթաթոշակի արժանացած ուսանողներն իրենց հեր-թին շնորհակալություն հայտնեցին բարերարներին` շեշտելով, որ այն խիստ պարտավորեցնող է:

Page 8: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü188) 06.12.18.pdfäºî²Î²Ü вزÈê²ð²Ü դեկտեմբեր 6, 5 (188) 2018 թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ ՎՊՀ

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

դեկտեմբեր 6, 5 (188)

§ì³Ý³ÓáñÇ å»ï³Ï³Ý ѳٳÉë³ñ³Ý¦ »ñÏß³µ³Ã³Ã»ñÃìϳ۳ϳÝ` 727

2001, ÐÐ, ì³Ý³Óáñ, îÇ·ñ³Ý Ø»ÍÇ 36

¾É. ÷áëïª [email protected]

ÐÇÙݳ¹Çñ` ìäÐ Ðñ³ï³ñ³ÏÇã`

§ì³Ý³ÓáñÇ å»ï³Ï³Ý ѳٳÉë³ñ³Ý¦ »ñÏß³µ³Ã³Ã»ñÃÇ ËÙµ³·ñáõÃÛáõÝ

îå³ù³Ý³ÏÁª 150îå³·ñí»É ¿ ìäÐ ïå³ñ³ÝáõÙ

ÊÙµ³·Çñ` ȨáÝ ê²ð¶êÚ²Ü

ä³ï³ë˳ݳïáõ ù³ñïáõÕ³ñ` ÂÇݳ ²Úì²¼Ú²Ü

Èñ³·ñáÕ` Èdzݳ äºâºÜºìêβڲ

гٳϳñ·ã³ÛÇÝ Ó¨³íáñáõÙÁ`²ßË»Ý ¶²ÈêîÚ²ÜÆ

1. Գևորգյան Ա. Ժ., Կիրակոսյան Մ. Պ., Մարդու անատոմիա, Երևան, «Քոփի Փրինտ» ՍՊԸ, 2017, 288 էջ, 160 էջ նկար:

2. Հովասափյան Ռ., Խաչելություն: Բանաստեղծություններ: Երևան, «ՎՄՎ-Պրինտ», 2017, 127 էջ:

3. Դավթակ Քերթող, Ողբք ի մահն Ջեւանշիրի մեծն իշխանին: Երևան, Սովետական , գրող, 1986, 282 էջ:

4. Դոստոևսկի Ֆ. Մ, Ոճիր և պատիժ: Վեպ: Երևան, Սո վե տա-կան գրող, 1980, 704 էջ:

5. Մարկես Գ. Գ., Հարյուր տարվա մենություն: Վեպ: Երևան, Սո վետական գրող, 1987, 448 էջ:

6. Բուլգակով Մ., Վարպետը և Մարգարիտան: Թատերական վեպ: Վեպեր: Երևան, Սովետական գրող, 1985, 616 էջ:

7. Սահակյան Ռ., Սովորական դիֆերենցիալ հա վա սա րում-նե րի և խնդիրների ժողովածու: Ուսումնական ձեռնարկ: Վանաձոր, Արմինֆո, 2017, 104 էջ:

8. Եդոյան Ռ. Հ., Բույսերի իմունիտետ. Իմունիտետային սե-լեկ ցիա (ներբուհական դասագիրք)` նախատեսված հա-մալ սարանի «Կենսաբանություն» մասնագիտության «Մա-գիստ րոսի» ուսումնական պլանով սովորող ուսա նող նե րի համար: Երևան, Ոսկան Երևանցի, 2017, 256 էջ:

9. Նյութի հետազոտման օպտիկական սպեկտրոսկոպիայի մեթոդները. Ուսումնամեթոդական ձեռնարկ: Ավագյան Է. Մ. և ուրիշներ: Վանաձոր, Հեղինակային հրատ., 2017, 130 էջ:

10. «SL-150 սպեկտրոմետր», «CL-378 բոցային ֆոտոմետր», «Ինֆրակարմիր ФСМ-1201 Ֆուրյե-սպեկտրոմետր». Շա-հա գործման ուղեցույց: Վանաձոր, 2017, 46 էջ:

11. Փիլոյան Վ., Ակնարկներ արդի հայ գրականության: Ուսում-նա կան ձեռնարկ: Երևան, Լուսակն, 2018, 408 էջ:

12. Եդոյան Ռ. Հ., Իմունասելեկցիա. Սերմնաբուծություն (բու-հա կան դասագիրք): «Կենսաբանություն» և «Ագրոնոմիա» մաս նագիտության ուսանողների համար: Երևան, Ոսկան Երևան ցի, 2017, 308 էջ:

13. Րաֆֆի, Ջալալեդդին, Խենթը: Երևան, Լույս, 1982, 415 էջ:14. Թամ րազյան Հր., Հայ քննադատություն: Երևան, Սո վե տա-

կան գրող, Գիրք 2. 6-15-րդ դարեր, 1985, 540 էջ:

15. Դաշտենց Խ., Լեռան ծաղիկներ: Երևան, Հայպետհրատ, 1963, 270 էջ:

16. Ագաթանգեղոս, Հայոց պատմություն: Երևան, Հա մալ սա-րա նի հրատ., 1983, 551 էջ:

17. Սևակ Պ., Անլռելի զանգակատուն: Երևան, Հայաստան, 1966, 270 էջ:

18. Գաբրիելյան Վ., Արևմտահայ բանաստեղծներ: Գրական դի մագծեր: Երևան, Երևանի համալսարանի հրատ., 1974, 218 էջ:

19. Մաթևոսյան Հ., Մաճկալներ: Սովետական գրող, 1978, 157 էջ:20. Այվազյան Ա. Ս., Դիպլիպիտո: Պատմվածքներ և պիեսներ,

Երևան, Սովետական գրող, 1985, 231 էջ:21. Պետրոսյան Վ. Հ., Կրակե շապիկ: Վեպ: Երևան, Սո վե տա-

կան գրող, 1986, 592 էջ:22. Հովհաննիսյան Հովհ., Երկերի ժողովածու: Երևան ՀՍՍՌ

ԳԱ հրատ., Հատոր 1, 1964, 424 էջ:23. Հովհաննիսյան Հովհ., Երկերի ժողովածու: Երևան ՀՍՍՌ

ԳԱ հրատ., Հատոր 2, 1964, 320 էջ:24. Հովհաննիսյան Հովհ., Երկերի ժողովածու: Երևան ՀՍՍՌ

ԳԱ հրատ., Հատոր 3, 1965, 593 էջ:25. Հովհաննիսյան Հովհ., Երկերի ժողովածու: Երևան ՀՍՍՌ

ԳԱ հրատ., Հատոր 4, 1968, 367 էջ:26. Սևակ Պ., Մուտք: Բանաստեղծություններ: Երևան, Սո վե-

տա կան գրող, 1985, 236 էջ:27. Ղուկասյան Ա. Հ., Հայրենի ավանդավեպեր: Դպրոցական

բարձր տարիքի համար, Երևան, Լույս, 1985, 144 էջ:28. Ֆուենտես Կ.: Արտեմիո Կրուսի մահը: Վեպ: Երևան, 1979,

320էջ:29. Յուզբաշյան Խ. Գ., «Կոխ» հայկական ըմբշամարտի ու-

սում նամարզական փորձարարական ծրագիր: Երևան, Հե-ղի նակային հրատ., 2017, 52 էջ:

30. Ալիշան Ղ., Երկեր (Բնագիրը, առաջաբանը և ծանոթ.` Ս. Շտիկ յանի): Երևան, Սովետական գրող, 1981, 400 էջ:

31. Դեմիրճյան Դ., Երկեր 2 գրքով: Գիրք 2. Մանրապատումներ, երգիծանք: Երևան, Սովետական գրող, 1977, 656 էջ:

ìäÐ ¶ð²¸²ð²ÜàôØ Üàð êî²òì²Ì ¶ðøºðÆزîºÜ²¶Æî²Î²Ü îºÔºÎ²îàô

Օրերս ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էր երիտասարդական գիտաժողով` նվիրված ֆակուլտետի հիմ նա դրման 14-ամյակին:

ՎՊՀ-ից գիտաժողովին մասնակցել է «Հոգեբանություն» մասնագիտության մա գիստ-րատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Շախկյանը` հանդես գալով «Ոչ լիարժեք ընտանիքը որպես սոցիալական աշխատանքի օբյեկտ, ոչ լիարժեք ընտանիքների ազդեցությունը դեռահասների հուզական ոլորտի վրա» թեմայով զեկուցմամբ (գիտական ղեկավար` հ. գ. թ., դոցենտ Ռ. Ավագիմյան)։

Գիտաժողովից հետո բաժանմունքներից յուրաքանչյուրի լավագույն աշ խա տանք-ների հեղինակները ստացել են մրցանակներ։ Մեր ուսանողուհու զեկուցումն ար ժանացել է «Սոցիալական աշխատանքի ասոցիացիայի» մրցանակի։

ՎՊՀ ՈՒԽ

ՎՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ` ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ