Top Banner
äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ¸ºÎîºØ´ºð 27, 2017 Ã. 6 (183) Սիրելի´ ուսանողներ, հարգելի´ գործընկերներ Սիրով շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, ցանկանում, որ 2018 թվականը լինի ուսումնական, աշխատանքային և ստեղծագործական նոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի: Մաղթում եմ, որ իրականանան ձեր բոլոր երազանքները, բարի նպատակները, և երջանկության թանկ ակնթարթները իմաստավորեն ձեր կյանքը` մղելով նոր ոգորումների, նոր ձգտումների ու նոր նպատակների: Թող գալիք տարում ձեր յուրաքանչյուր օրը լցված լինի սիրով ու նվիրումով առ մերձավորը, առ ձեր նմանը, առ երկիր ու հայրենիք: Թող ձեզնից ամեն մեկն իր բաժին լուման ներդնի մեր երկրի շենացման ու հզորացման գործին, և այդ պատեհությունը յուրաքանչյուրիդ թող տրվի արդարորեն և հանապազ: Թող իրականանա արդար ու բարեկեցիկ երկիր ունենալու բոլորիս երազանքը, թող բոլորիս առաջնորդի հզոր հայրենիք ունենալու սուրբ տեսլականը: Մաղթում եմ հայոց զինվորին աներեր քաջություն, անկոտրում կամք և անձնվիրություն: Եվ թող չոր մնան նրանց դարձը երազող մայրերի, քույրերի, դուստրերի ու կանանց աչքերը, թող նրանց սպասումը պսակվի զինվորի արժանապատիվ տունդարձով: Թող ամենուր` մեր երկրի սահմաններին, մեր ընտանիքներում և մեր հոգիներում տիրի խաղաղությունը: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Գուրգեն Խաչատրյան ՎՊՀ ռեկտոր
8

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü183)27.12.2017.pdf · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ¹»Ïï»Ùµ»ñ 27, 6 (183) «Webometrics» բուհերի վիրտուալ ներկայացուցիչ

Mar 06, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü183)27.12.2017.pdf · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ¹»Ïï»Ùµ»ñ 27, 6 (183) «Webometrics» բուհերի վիրտուալ ներկայացուցիչ

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

¸ºÎîºØ´ºð 27, 2017 Ã.6 (183)

ÞÝáñѳíáñ ²Ù³Ýáñ »õ êáõñµ ÌÝáõݹ

Սիրելի´ ուսանողներ, հարգելի´ գործընկերներ

Սիրով շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, ցանկանում, որ 2018 թվականը լինի ուսումնական, աշխատանքային և ստեղծագործական նոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի: Մաղթում եմ, որ իրականանան ձեր բոլոր երազանքները, բարի նպատակները, և երջանկության թանկ ակնթարթները իմաստավորեն ձեր կյանքը` մղելով նոր ոգորումների, նոր ձգտումների ու նոր նպատակների: Թող գալիք տարում ձեր յուրաքանչյուր օրը լցված լինի սիրով ու նվիրումով առ մերձավորը, առ ձեր նմանը, առ երկիր ու հայրենիք: Թող ձեզնից ամեն մեկն իր բաժին լուման ներդնի մեր երկրի շենացման ու հզորացման գործին, և այդ պատեհությունը յուրաքանչյուրիդ թող տրվի արդարորեն և հանապազ: Թող իրականանա արդար ու բարեկեցիկ երկիր ունենալու բոլորիս երազանքը, թող բոլորիս առաջնորդի հզոր հայրենիք ունենալու սուրբ տեսլականը: Մաղթում եմ հայոց զինվորին աներեր քաջություն, անկոտրում կամք և անձնվիրություն: Եվ թող չոր մնան նրանց դարձը երազող մայրերի, քույրերի, դուստրերի ու կանանց աչքերը, թող նրանց սպասումը պսակվի զինվորի արժանապատիվ տունդարձով: Թող ամենուր` մեր երկրի սահմաններին, մեր ընտանիքներում և մեր հոգիներում տիրի խաղաղությունը:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Գուրգեն ԽաչատրյանՎՊՀ ռեկտոր

Page 2: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü183)27.12.2017.pdf · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ¹»Ïï»Ùµ»ñ 27, 6 (183) «Webometrics» բուհերի վիրտուալ ներկայացուցիչ

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

¹»Ïï»Ùµ»ñ 27, 6 (183)

«Webometrics» բուհերի վիրտուալ ներ կա յա ցու ցիչ­ների համեմատական վարկանիշը ներ կա յացնող կայքի 2017 թվականի հուլիս ամսվա ուսում նա սի րություննե­րի արդյունքում Վանաձորի պետական հա մալսարանի պաշտոնական կայքն իր վարկանիշով ճա նաչվել է 4­րդը Հայաստանի Հանրապետության և Ար ցա խի 34 բուհերի պաշտոնական կայքերի ցանկում (1­ին տեղում` Երևանի պետական համալսարան, երկրորդ տեղում` Հայաստանի Ամերիկյան համալսարան, 3­րդ տեղում` Հայ­Ռուսական (Սլավոնական) համալսարան):

«Webometrics»­ը 2004 թվականից հրապարակում է աշխարհի բոլոր ուսումնական հաստատությունների վարկանշային տվյալներով լավագույն ճանաչված բու հերի անունները` նպատակ հետապնդելով վիր­

տուալ աշխարհում բարձրացնել ուսումնական հաս ­տատությունների մոտիվացիան, ինչպես նաև նպաս տել ուսումնական գործընթացին ակտիվ մաս նակ ց ություն ունենալուն:

2017 թվականին ուսումնասիրվել են աշխարհի 27000 բուհեր (Հայաստանի Հանրապետության և Ար­ցա խի Հանրապետության 34 բուհեր): Ուսում նա սի րու­թյան համար վերցվել են 2017 թ. հուլիսի 1­ից 20­ն ըն­կած ժամանակահատվածում կայքերում կատարված աշ խա տանքային տվյալները: Հաշվի է առնվել նշված ժա մանակահատվածում բուհի համացանցային ակ տի­վու թյու նը, կայքի հասանելիությունը, վեբ տարածքը, նյու­թերի քա նակը, նույ նաբովանդակ չլինելը, Էթի կայի չա­փա նիշներին հետևելը, google­ում գիտական հղու մների քա նակը:

Մասնագետները խստորեն հիմնվում են նյութերի բո­վանդակության, ծավալի և որակի վրա. նյութերը պետք է լինեն գրագետ, առանց հեղինակային իրավունքի խախտման` գրագողության (նմանատիպ կայքերը ոչ միայն ճանաչվում են անմրցունակ, այլև ենթարկվում են քրեական պատասխանատվության). պետք է բա ցակայեն կրկնվող կամ դատարկ փաստաթղթերը: Ար տաքին կապեր ձեռք բերած կայքերը (որոնք, մեծ գումարներ վճարելով, պայմանագիր են կնքում 1000 domen­ների հետ և 3 մլն linker­ի միջոցով այ ցե լություններ են ապահովում ) նույնպես դուրս են մնում մրցակցությունից:

Սեփ. լրատվ.

Վանաձորի պետական համալսարանի պաշտոնական կայքը` 4­րդը ՀՀ և Արցախի բուհերի կայքերի ցանկում

ՎՊՀ­ում oտար լե զու ների ամբիոնի վարիչ, բ. գ. թ., դոցենտ Լուսիկ Վար դան յանը սույն թվականի սեպ­տեմ բերից նախաձեռնել է նախադեպը չունեցող մի ծրագ իր, որի արդյունքում 2018 թ. «Անգլերեն լեզու և գրականություն» կրթա կան ծրագրում ընդգրկված ոչ մասնագիտական դաս ըն թաց ները պետք է դա սա վանդ­վեն անգլերեն: Դասընթացն ունի գործնական ուղղվա­ծու թյուն. նպա տա կը մասնագիտական և ընդհանուր հա ղոր դա կցման կա րողությունների զարգացումն է: Վերապատրաստման ընթացքում դասախոսները սո ­վո րում են ոչ միայն օտար լեզվով հաղորդակցվել, այլև կազ մում և ներկայացնում են ապագա դա սա խո սության նյու թե րը: Խմբում ընդգրկված են տարբեր մաս նա­գիտացում ունե ցող դասախոսներ, այդ պատճառով էլ ներկայացվող դա սախոսությունները չափազանց հե­տաքրքրիր և ուսու ցո ղական են նաև ներկաների համար: Հե տաքրքրություն է ներկայացնում այն փաստը, որ

խմբում ընդգրկված դասախոսների լեզվական իմա ցու­թյան մեկնարկային մակարդակները շերտավորված էին: Ոմանք տիրապետում էին անգլերենին, իսկ ոմանց համար միայն անգլերենով վարվող դասընթացին ներկա գտնվելն իսկական փորձություն էր: Վերապատրաստման երկու ամիսների ընթացքում (Լուսիկ Վարդանյանի և ունկնդիրների ջանքերի շնորհիվ) արդյունքն արդեն տե­սանելի է. այսօր արդեն խմբի բոլոր անդամները հա ղոր­դակցվում են անգլերենով:

Բ. գ. թ., դոցենտ Լ. Վարդանյանի նախաձեռնությունը և այն նվիրումով իրագործելու պատրաստակամությունը արժանի է հիացմունքի ու երախտագիտության:

Դասընթացի մասնակիցներ` Ժաննա Ալոյան, Մարիա Բրուտյան, Լուսինե

Միրաբյան, Հեղինե Մելքոնյան, Վանանե Միրզոյան, Աննա Խաչատրյան, Քրիստինե Ղազարյան,

Գայանե Քանարյան

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԾՐԱԳԻՐ

Page 3: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü183)27.12.2017.pdf · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ¹»Ïï»Ùµ»ñ 27, 6 (183) «Webometrics» բուհերի վիրտուալ ներկայացուցիչ

¹»Ïï»Ùµ»ñ 27, 6 (183)

Նոյեմբերի 29­ին կայացավ ՎՊՀ գիտխորհրդի հեր­թական նիստը, որը վարում էր բուհի ռեկտոր, բա­նա սիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը: Նախքան նիստին անցնելը Գ. Խաչատրյանը շնորհավորեց ՎՊՀ փիլիսոփայության և քա ղաքագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Եթիմյանին` պրո ֆեսորի գիտական կոչմանն արժանանալու համար:

Օրակարգը սկսվեց «Դասախոսը ուսանողի աչ­քե րով» սոցիոլոգիական հարցումների արդյունքների վեր լուծությամբ: Այն ամփոփեց ուսումնական աշ խա­տա նքների գծով պրոռեկտոր, բանասիրական գի­տությունների թեկնածու, դոցենտ Սուսաննա Թու ման­յանը:

2017 թ. հոկտեմբեր­նոյեմբեր ամիսներին հարցում է անց կացվել առկա ուսուցման համակարգի բակալավրի կրթա կան ծրագրերով սովորող 2­4­րդ և մագիստրոսի կրթական ծրագրերի 2­րդ կուրսերում սովորողների հետ: Հարցումները կազմակերպվել են բոլոր ֆա կուլ­տե տներում, բոլոր մասնագիտությունների գծով (5 ֆա­կուլտետ, 62 կուրս): Հարցմանը մասնակցել է 688 ուսա­նող (նախորդի ժամանակ` 585):

Հարցման նպատակն է եղել` պարզել ուսանող­դա­սա խոս հարաբերություններում առկա խնդիրները, գնա­հատման, դասավանդման մեթոդի, կրթության կազ­մա կերպման, դասացուցակի հետ կապված մի շարք հար ցեր:

Մանկավարժության ֆակուլտետի դեկան, բա նա սի­րական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահ վերդյանը նշեց, որ խնդիրների շարքում պետք է առանձ նացնել նաև ինտերակտիվ գրատախտակների հարցը: Ըստ դեկանի` մյուս կարևոր խնդիրը դա սա լ­սա րանների հարցն է. նա ոչ միայն բարձրաձայնում է խնդիրը, այլ նաև առաջարկում լուծումը. տարվա սկզբին դա սախոսները պետք է օրացուցային պլանում նշեն, թե ուսում նական պլանում որտեղ է նպատակահարմար անցկացնել դասը, որ հետագայում դասալսարանների և կրթական մեթոդի հետ կապված խնդիրներ չառաջանան:

Ուսանողների բարձրացրած խնդիրների լուծ ման շուրջ առաջարկվեցին. մինչև դեկտեմբերի 1­ը քննար­կել վերջին հարցման արդյունքները և հա մա պա տաս­խան քայլեր ձեռնարկել կրթության որակի բարձ­րաց ման համար, 2018­2019 ուսումնական տար վա դա սաբաշխման ժամանակ հաշվի առնել ուսա նող ների պա հանջները, ուսխորհրդին մասնակից դարձնել դա սա­վանդողի ընտրության գործընթացին, հա մալ սա րա նա­կ ան դասընթացների դասավանդողների ընտ րու թյունը թողնել ուսանողներին, վերամշակվող կրթական ծրագ­րերի քննարկման ժամանակ անպայման ներգրավել շա­հա ռուներին (ուսանող, գործատու):

Ռեկտոր Գ. Խաչատրյանը նշեց, որ այսուհետ ավելի ակտիվ կլինեն դասալսումները, հատկապես կվե րանայ­վեն ուսանողների` ինքնուրույն և ռեֆերատ աշ խա­տանք պատրաստելու մեթոդները: Նա նշեց նաև, որ մոտ ապագայում համալսարանի նպատակներից է ուսա նող­ների բարեվարքության խորհուրդ ստեղծելը, որի շրջա­նակ ներում ռեկտորն անձամբ կաշխատի լավագույն ուսա նողների հետ։ Խորհրդի շնորհիվ կրթական հա մա­կար գում մի շարք խնդիրներ կգտնեն իրենց լուծումը:

Հաջորդ հարցը վերաբերում էր կրթական մի ջա վայրի բարելավմանն ուղղված գործընթացների ուսում նա սի րու­թյան արդյունքներին: Այն ներկայացրեց կրթության որակի ապահովման կենտրոնի ղեկավար, հոգեբանական գի­տությունների թեկնածու Մարգարիտա Շահվերդյանը: Նա ներկայացրեց այն առաջարկությունները, որոնք ստաց վել են ուսանողների և դասախոսների կողմից:

Մ. Շահվերդյանը նշեց, որ առաջարկների մի մասն իրագործվել է (համալսարանի մաքրություն, գրա դա­րա նում գրքերի քանակի ավելացում, համալսարանի տա րածքում ճաշարանի կառուցում, աղբարկղերի, նս­տա րանների տեղադրում, արխիվային տարածքի վե րա ­նորոգում, դասախոսական սենյակի տրամադրում և այլն):

Համեմատության կարգով դիագրամի տեսքով ցու ցա­դրվեցին համալսարանում վերջին 3 տարիներին (2015, 2016, 2017 թթ.) կատարված աշխատանքների արդ յունք­ներն ու գրանցված փոփոխությունները:

Գլխավոր հաշվապահ Գոհար Բաղդասարյանի զե­կույցը վերաբերում էր «Վանաձորի պետական հա մալ­սարան» հիմնադրամի 2018 թ. տարեկան ծախսերի նախահաշվի նախագծին: Ֆինանսատնտեսական հանձ­նա ժողովի արդյունքներն ամփոփեցին համալսարանի հա մախառն բյուջեի, եկամուտների տվյալները: Հա մե­մատության կարգով ներկայացվեցին 2016 և 2017 թթ. ծախսերը, ինչպես նաև ծախսերի այն ցուցակը, որը նա­խա տեսվում է 2018 թվականի համար:

Զեկույցներով հանդես եկան նաև գիտության և մի­ջազ գային կապերի գծով պրոռեկտոր, բանասիրական գի տությունների թեկնածու, դոցենտ Արեն Սանթոյանը («Հաղորդում համալսարանում հրատարակչական աշ­խատանքների կազմակերպման վերաբերյալ») և իրա վա­բա նական բաժնի պետ Արման Ոսկանյանը («Կարգերի և կա նոնակարգերի քննարկում և հաստատում»):

Նիստի ավարտին քվեարկությամբ կեն սա բա նա քի­միա կան ֆակուլտետի դեկան Զարուհի Վար դանյանին շնորհ վեց պրոֆեսորի, իսկ ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ Գայանե Հով հան նիս յանին` դոցենտի գի տա­կան կոչում:

Սեփ. լրատվ.

ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Page 4: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü183)27.12.2017.pdf · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ¹»Ïï»Ùµ»ñ 27, 6 (183) «Webometrics» բուհերի վիրտուալ ներկայացուցիչ

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

¹»Ïï»Ùµ»ñ 27, 6 (183)

ՎՊՀ նիստերի դահլիճում հյուրընկալվել էին «Դա­սավանդի΄ր, Հայաստա΄ն» միջազգային կազ մա կեր­պու թյան ներկայացուցիչները: Հանդիպման նպա­տա կը կազ մակերպության կողմից կրթական ծրագրի ստեղծ ման ու առաջարկների իրազեկումն էր, ինչպես նաև հա մալսարանի հետ համագործակցության հու ­շագրի ստո րագրումը: Կազմակերպության հա վա­քագրման և ընտ րության թիմի ղեկավար Դավիթ Համ բարյանը նախ ներ կայացրեց ծրագրի նպա տակն ու կարևորությունը. «Մեր նպատակը կրթու թյան անհավասարության վե րա ցումն է ամբողջ աշ խար ­հում, կրթական համակարգի բա րելավմանը խոչ ըն­դո տող երևույթների (ներքին տե ղա շարժ, սոցիալ­տնտե սական վիճակ, գյուղական հա մայնք նե րում երի տասարդ մասնագետների պակաս, աշա կերտ նե րի ցածր առաջադիմություն, երկկոմպլեկտ և եռա կոմպ­լեկտ դասարաններ) վերացումը:

Ծրագրի շրջանակներում կատարված ուսում­նա սի րություններից պարզ դարձավ, որ հատկապես գյու ղա կան համայնքներում խնդիրն ավելի բարդ է. հան րա պետության գյուղերում (օրինակ՝ Շնո ղում) երե խաների կրթության սահմանադրական իրա վուն­քը լիարժեքորեն չի գործում` ուսուցիչների թա փուր աշ խատատեղերի պատճառով: Այս և նման այլ հար­ցեր բարձրաձայնելուց բացի, կազմակերպությունն առա ջար կեց լուծման իր տարբերակները: Ըստ այդմ` ծրա գիրը հա վաքում և ընտրում է մասնագետների, աջակ ցում և վե րապատրաստում նրանց, տալիս մաս­նա գիտական աճի հնարավորություն, դրամական

աջակ ցություն, ման կավարժի որակավորում, առաջ­նոր դական հմտու թյունների, կարիերայի, նո րա րա­րա կան մտքերի զար գաց մանը նպաստելու հնա­րա վորություն: Ապագա ման կա վարժն էլ պետք է նպաս տի գյուղական համայնքներում կրթա կան ոլոր­տի զարգացմանը:

Դ. Համբարյանը նաև ներկայացրեց ՎՊՀ ուսա­նող ների ներ գրավվածությունը ծրագրում: Հա մալ­սա րանի շրջա նա վարտներից 4­ը (Լիանա Վար­դան յան, Հուսիկ Մար տի րոս յան, Գոռ Հակոբյան, Ար փի նե Բաղդասարյան) ծրագրի շրջա նակներում ար դեն աշխատում են գյուղական հա մայնք ներում, ակ տիվ մասնակցություն ցուցաբերում տեղի ոչ միայն կրթա կան, այլ նաև մյուս ոլորտների զար գաց մանը:

Ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը ընդգծեց ծրագ­րի հետ համագործակցության կարևորությունը. «Գյու ղերում ուսու ցիչների թափուր աշխատատեղեր կան, ուսուցչի պահանջարկը մեծ է: Սա լավ հնա­րա վորություն է նաև մեր համալսարանի ուսա նո­ղու թյան համար. 2 տարվա կտրվածքով կարելի է պայ մանագիր կնքել, իսկ դրանից հետո անձը, ըստ ցան կության, կարող է շարունակել աշխատանքը կամ էլ հրաժարվել»:

Նշենք, որ ծրագիրը գործում է աշխարհի 46 երկ ր նե ­րում, 2013 թվականից` Հայաստանում (5 մարզերում` Լոռի, Տավուշ, Արագածոտն, Արմավիր, Գեղարքունիք), 2016 թվականից համագործակցություն է սկսել ՀՀ գի­տու թյան և կրթության նախարարության հետ:

Դեկտեմբերի 6­ին ՎՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆա կուլտետի «Կիրառական մաթեմատիկա և ֆի զի­կա» մասնագիտության 3­րդ կուրսի ուսանողները կազ­մա կեր պեցին մրցույթ: Այն ընթացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ին տե լեկտուալ հեռուստախաղի հայկական ձևա չափով:

Դասախոսական թիմը ներկայացրին ֆակուլտետի դեկան, ֆ.­մ. գ. թ., դոցենտ Հերմինե Գրիգորյանը, բժշկ. գ. թ., դա սախոս Վարդան Աբովյանը, ինֆորմատիկայի և տնտ. մե թոդների և մոդելավորման ամբիոնի դոցենտ, տեխն. գ. թ. Հեղինե Օհանյանը, նույն ամբիոնի դա սա­խոս Լուսինե Սա րուխանյանը, մաթեմատիկայի ամ բիո­նի դոցենտ, ֆ.­մ. գ. թ. Մելիս Սաքանյանը: Մրցույթն ըն թացավ թեժ մթնո լոր տում: Դասախոսները, առաջ շարժ վելով հա վա սար միա վորներով, վերջում իրենց տե ղը (1 միավորի տար բե րու թյամբ) զիջեցին ուսա նող­

նե րին:Հանդիպման վերջում տեղի ունեցավ պարգևա­

տրման ա րարողություն: Դասախոսների շրջանում ակ­տիվ և լավագույն մասնակցություն ցուցաբերելու հա­մար հու շան վերով պարգևատրվեց Հ. Գրիգորյանը:

Խաղի գլխավոր կազմակերպիչները` Գևորգ Մի սակ յա նը, Հրաչյա Ասատրյանը և Ռիմա Հովհաննիսյանը, ՎՊՀ ուսա նողական խորհրդի կողմից ստացան պատ վո գրեր:

Դասախոսներն իրենց գոհունակությունը հայ տնե­լով ուսա նողներին` նշեցին, որ խաղից մեծ հա ճույք ստացան և իրենց համար բացահայտեցին նոր գի­տելիքներ:

Հիշեցնենք, որ ֆակուլտետի ուսանողները կազ մա­կեր պել էին նաև «Ամենախելացին» հեռուստախաղի ձևա չա փով ինտելեկտուալ մրցույթ ուսանողների միջև:

Լիլիթ ՋԻԼԻԿՅԱՆ

Ուսանողներն «ընդդեմ» դասախոսների

Վանաձորի պետական համալսարանը ստորագրեց համագործակցության մասին հուշագիրը

Page 5: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü183)27.12.2017.pdf · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ¹»Ïï»Ùµ»ñ 27, 6 (183) «Webometrics» բուհերի վիրտուալ ներկայացուցիչ

¹»Ïï»Ùµ»ñ 27, 6 (183)

Գյումրու «Երիտասարդական նա խա ձեռ նու­թյուն ների կենտրոն» հասարակական կազ մա­կեր պության ներկայացուցիչներն այցելեցին Վա­նա ձորի պետական համալսարան: Հանդիպման ըն թացքում ԵՆԿ նախագահ Արթուր Նաջարյանը խոսեց Հայաստանում «Erasmus+Youth. Տե ղե կատ­վա կան կենտրոն»­ի ստեղծման նպատակների, գոր­ծու նեության ուղղությունների, թիրախային խմբերի, երի տասարդներին, պետական, հասարակական և մե դիա կազմակերպությունների ներկայացուցիչներին ըն ձեռվող հնարավորությունների մասին։ Կենտրոնի նպա տակն է բարձրացնել երիտասարդների մաս­նակ ցությունը երիտասարդական քաղաքականության մշակ ման և որոշումների կայացման գործընթացում, նպաս տել երիտասարդների մշակութային իրա զե­կու թյանը, անձնային, մասնագիտական, լեզվական և հաղորդակցական հմտությունների զարգացմանը, խրա խուսել միջսահմանային երկխոսությունը, բարձ­րաց նել աշխատանքային հեռանկարները: Կենտրոնի շա հառուներ են հանդիսանում 14­30 տարեկան երի­տա սարդներ, ոչ ֆորմալ երիտասարդական խմբեր և երիտասարդական կազմակերպություններ, ովքեր կա­մա վորության սկզբունքով պատրաստ են կրթական դաս ընթացների մասնակցել (տևողությունը` 2­12 ամիս) Հայաստանից դուրս` Վրաստանում, Ուկրաինայում,

Բե լառուսում և այլ երկրներում: Կազմակերպության նա խագահն ընդգծեց ծրագրի այն առավելությունը, ըստ որի` մասնակիցներին պետք չեն կրթական աս տի­ճաններ և որակավորումներ, այսինքն` ամեն ինչ կա­մա վորության սկզբունքով է. «Հայաստանում շատ են ծրագ րով հետաքրքրվողները: Վանաձորն այս հարցում առա ջատար է, ինչը ողջունելի է: Դասընթացներին զու գահեռ կամավորներն անցնում են սոցիալական աշ խատանքի ԵՄ անդամ պետություններում: Մենք հո գում ենք կամավորների վիզայի, տրանսպորտի, կե­ցու թյան և սննդի ծախսերը»:

Նախագահը նշեց նաև, որ ծրագիրն ավարտելուց հետո մասնակիցներին ԵՄ կողմից տրվում է վկա­յա կան, որի օգնությամբ նրանք կարող են ընդունվել ցան կացած ուսումնական հաստատություն. այն կօգնի նաև աշխատանք գտնելու հարցում:

Հիշեցնենք, որ կենտրոնը հիմնադրվել է 2008 թվա կանին, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի կող մից 2015 թվականին ճանաչվել է Շիրակի մարզի լա վագույն երիտասարդական կազմակերպություն։ Այն ակտիվորեն ներգրավված է նաև համընդհանուր եվրո պական երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացում։

Սեփ. լրատվ.

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ներկայացուցիչները` ՎՊՀ­ում

Դեկտեմբերի 12­ին ՎՊՀ­ում ամփոփվեցին Լոռու մարզի դպրոցականների ասմունքի մրցույթի արդ յունք ները: Ներկա էին ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը, գրականագետ Գայանե Մա լում­յանը, բուհ­դպրոց կապերի պատասխանատու Աի դա Իսկանդարյանը և բ. գ. թ. դասախոս Հասմիկ Բար խու­դարյանը:

Ողջույնի խոսքով ռեկտորը դիմավորեց հյուրերին, շնոր հակալություն հայտնեց աշակերտներին, նրանց ծնող ներին ու ուսուցիչներին. «Սա մեր լեզուն մաք­րա գործելու ու հանրությանը ներկայացնելու գեղեցիկ հնա րավորություն է. շնորհակալ եմ աշակերտներին տպա վորիչ ելույթների համար. սրանով դուք հարստաց նում են ձեր հոգին ու ներաշխարհը»:

Աշակերտներին տրվել էր թեմայի ազատ ընտ­րու թյան հնարավորություն, որպեսզի պարզ դառնա նրանց հետաքրքրությունների շրջանակը, և ամեն ինչ լինի բնական: Գ. Մալումյանը` հանձնաժողովի նա­խա գահը, պատվոգրեր, շնորհակալագրեր ու գրքեր հանձ նեց մրցույթին մասնակից աշակերտներին:

Մրցանակային առաջին տեղերը զբաղեցրին Աննա Սարսյանը (Կուրթանի մ/դ) և Մոնիկա Սուքիասյանը (Ստե փանավանի թ. 6 մ/դ): Նրանց հաջորդեցին Արիկ Մուրադյանը (Ստեփանավանի ա/դ), Արփինե Պա­պոյանը (Ստեփանավանի թ. 1 վարժ.) և Դավիթ Սա­հակ յանը (Վանաձորի թ. 11 ա/դ): Մրցանակային 3­րդ տեղերին արժանացան Վարդան Կլեկչյանը (Վա նա­ձո րի թ. 5 ա/դ), Արգամ Մովսիսյանը (Վանաձորի թ. 11 ա/դ) և Ռուբիկ Աղաջանյանը (Ալավերդու թ. 8 ա/դ):

Ա. Իսկանդարյանը, որպես հանձնաժողովի ան­դամ ու գլխավոր կազմակերպիչ, առանձին շնոր հա­կալություն հայտնեց մարզի այն դպրոցների աշ խա­տակիցներին, ովքեր աշակերտների կողքին են և նրանց հետ ակտիվորեն մասնակցում են աս մուն քի մրցույթներին. դպրոցներին ևս տրվեցին շնոր հա կա լա­գրեր:

Գ. Մալումյանը տեղեկացրեց նաև, որ հաջորդ մրցույ թը տեղի կունենա գարնանը:

Աի դա ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԲուհ­դպրոց կապերի պատասխանատու

Ամփոփվեցին ասմունքի մրցույթի արդյունքները

Page 6: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü183)27.12.2017.pdf · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ¹»Ïï»Ùµ»ñ 27, 6 (183) «Webometrics» բուհերի վիրտուալ ներկայացուցիչ

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

¹»Ïï»Ùµ»ñ 27, 6 (183)

***Ծիտը թռավ դաշտ, այգի,Որ խոտիկներ հավաքի,Կտցի, շարի օրնիբուն,Հյուսի փոքրիկ կանաչ բույն,Ձվիկ դնի, ճուտ հանի,Իր հետ անտառ, դաշտ տանի,Հետո փոքրիկ ճուտ­ճուտիկԿանգնեն իրար մոտ­մոտիկ,Մայրիկի շուրջ բոլորվեն,Ծիվծիվերեն սովորեն:

ՄԵՂՎԻԿԸԲըզզ­բըզզ եկա, բըզզ­բըզզ եկա,Ինձ նմանը այստեղ չկա…Թռչել, շրջել եմ ամեն տեղ,Բայց չեմ տեսել դեռ այսպիսիԾաղիկների գունեղ հեղեղ:Գնամ, կանչեմ մեղվիկներին,Երկար ու սուր բեղիկներին,Ոսկեդեղին թևիկներին,Պատմեմ` ինչքա΄ն փնտրեցի ես,Ինչքա΄ն արտ ու անտառ մտա,Մինչև քնքուշ ու ժպտերեսԾաղիկների դաշտն այս գտա: Բըզզ ­բըզզ գտա΄, բըզզ­ բըզզ գտա΄:

ՀԱՎԻԿՆԵՐԻ ՑՈՒՅՑԸՈրոշեցին հավիկներըԱպրել ազատ` հենց փողոցում,Ոչ թե փակվել հավանոցում:Երբ հավ ու ճուտ թռան­եկան,Խոսեց ինքը` աքլոր արքան.– Չէ, ի΄նչ փողոց, ի΄նչ հավանոց,Լավ է, թողնենք քուջուջ ու գործ,Մոտ անտառում փնտրենք թաքստոց,Ցանենք ցորեն, ցանենք գարի,Ազատ ապրենք ամբողջ տարի…– Էլ ո΄չ մի բույն, ո΄չ մի փական,Որոշումն է մեր վերջնական,–Կչկչացին հավիկներըՄիակտուց­միաբերան:

Բայց ի՞նչ ձայն է, ո՞վ է կանչում,Հավ ու ճուտ են վազում, թռչում`Կըչ­կըչ, կոտ­կոտ, կըչ­կըչ , կոտ­կոտ.Ո΄նց մոռացան ձայնը ծանոթ,Ի΄նչ ազատ կյանք` հեռու կամ մոտ,Էլ ի΄նչ խոստում, էլ ի΄նչ ամոթ…Ցույցն ավարտվեց հավիկների`Ժամն է կերի, ժամն է կերի:

ՎՊՀ դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիլվա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ Գրքի երևանյան փառատոնի

շրջանակներում կազմակերպված մրցանակաբաշխությունում արժանացել է առաջին մրցանակի` «Մանկապատանեկան

գրականություն» անվանակարգում: ՀՀ Մշակույթի նախարարության տրա մադրած 500.000 դրամ մրցանակային գումարը ծախսվելու է

մանկագրի նոր ժողովածուի տպագրության համար: Արդեն երկրորդ անգամն է, որ բանաստեղծուհին մանկական գիրք է տպա գրում

մրցանակաբաշխությունում հաղթելու արդյունքում(առա ջի նը` «Օրանժ»­ի մրցույթում):

***Մկնիկն ասաց` էլ ճար չկա,Մինչև կատուն բակից տուն գա,Իսկույն վազեմ մառան­շուկա,Վազեմ, բերեմ ես ճարպկորենՄի քիչ գարի, մի քիչ ցորեն,Էլ ի՞նչ բերեմ, էլ ի՞նչ մնաց`Հա΄, հիշեցի` մի փշուր հաց,Բերեմ կորեկ, բերեմ հաճար,Թե չէ որդին իմ մինուճար,Պուճուր­պուճուր միշտ կմնա.Թե լավ չուտի, ո՞նց մեծանա:

ԿԱՏՎԻ ԵՐԱԶԸԿատուն երազ էր տեսել,Թե աստղերին է հասել:Ու հենց այդ նույն առավոտԱրագիլից իր ծանոթ,Դեռ չարթնացած` կիսարթուն,Թևեր խնդրեց մեր կատուն.– Շա΄տ եմ ուզում թռչել վեր,Թևերդ տուր, ա΄յ ընկեր,Թռչեմ գեթ մեկ, մե΄կ անգամՈւ թևերդ քեզ ետ տամ:– Շա՞տ ես ուզում թռչել դու,Ա΄ռ թևերս, ա΄յ կատու,Միայն թե տես` մե΄կ անգամ,Էլ ի՛նչ ընկեր, որ չտամ: Կատուն թևերը առավ,Ծառերից էլ վեր թռավ,Բայց երբ նայեց նա ներքև,Տեսավ մկանը հևհև`Էլ ի΄նչ թռչել, էլ ի΄նչ թև…– Մյաու,– կանչեց ու հանկարծԹրմփոցով ընկավ ցած:

Դե΄, թևերն էլ ետ տվեց,Ափսոս` թաթը կոտրվեց:

ՍԻԼՎԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Page 7: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü183)27.12.2017.pdf · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ¹»Ïï»Ùµ»ñ 27, 6 (183) «Webometrics» բուհերի վիրտուալ ներկայացուցիչ

¹»Ïï»Ùµ»ñ 27, 6 (183)

Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունե ցավ «Էրազմուս+ Բուսթ» (Հայաստանյան հա մալ­սա րանների միջազգայնացման ռազմավարության և մար քեթինգի խթանում) ծրագրի կոորդինացիոն հան ­դի պու մը, նոյեմբերի 21­ին` «Միջազգայնացումը ազ­գային մա կարդակում» թեմայով ազգային բաց հա մա­ժո ղովը:

Վանաձորի պետական համալսարանն ընդգրկված է նա խագծի կոնսորցիումում:

«Բուսթ» ծրագրի համակարգողը Հայկական պե­տա կան մանկավարժական համալսարանն է. ծրագրի նպա տակն է` նպաստել և խրախուսել ՀՀ բարձրագույն կրթու թյան հետագա միջազգայնացումը` մշակելով ազ­գային և ինստիտուցիոնալ քաղաքականության հա մա­պա տաս խան շրջանակ և գործիքակազմ:

Կոորդինացիոն հանդիպմանը մասնակցում էին ծրա գրի ՀՀ գործընկերները` Հայկական ման կա վար­ժա կան, Հայաստանի Ամերիկյան, Շիրակի Մ. Նալ­բան դ յանի անվան, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պե տական համալսարաններից, Երևանի Կոմիտասի ան վան պետական կոնսերվատորիայից, ՀՀ ԿԳ նա խա­րա րությունից, Ակադեմիական փոխճանաչման և շար­ժու նության ազգային տեղեկատվական կենտրոնից, ինչ պես նաև ԵՄ գործընկեր համալսարանների ներ կա­յա ցուցիչները` Իսպանիայից, Էստոնիայից, Շվեդիայից և Պոր տուգալիայից: Հանդիպման ընթացքում ՀՊՄՀ Միջազգային հա մա գ ործակցության բաժնի ղե կա վար Քրիստինա Ծա տուր յանը ներ կայացրեց ծրագ րի ձեռք­բե րումները, հե տագա ըն թաց քը, մի ջազ գայ նաց ման ազ գային ռազ մա վարության նա խագիծը:

Անդրադարձ կատարվեց նաև միջազգայնացման ազ գա յին հարթակի ստեղծմանն ու գործող օրենս դրա­կան կար գավորող շրջանակին:

«Միջազգայնացումը ազգային մակարդակում» թե մա յով համաժողովին բացման խոսքով հանդես

եկան ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Վահ րամ Մկրտչյանը, Հայաստանի Ամերիկյան հա­մալ սարանի փոխ նախագահ Ռանդոլ Ռոդեսը, ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգայնացման գծով պրոռեկտոր Արա Երեմյանը, ինչ պես նաև Հա յաս տա­նում «Էրազմուս+» ծրագրի ազ գա յին գրասենյակի հա­մա կարգող Լանա Կառլովան:

Իսպանիայի, Պորտուգալիայի, Էստոնիայի և Շվեդիայի գործ ընկեր համալսարանների ներ կա յա­ցուցիչներն անդ րադարձան իրենց երկրներում մի ջազ­գայ նացման ռազ մա վարությանը:

Համաժողովի երկրորդ հատվածում մաս նա կից նե րը բա ժանվեցին խմբերի և վարող ների օգնությամբ «հա ­մաշխարհային կաֆե» մե թոդով (World Cafe Method) քննար կեցին մի ջազ գայ նացման ռազմավարությանը վե րաբերող հար ցեր, ներառյալ` բուհում միջազգային մի ջա վայրի (հա մա տեղ մագիստրոսական ծրագ­րեր, օտար լեզ վի իմա ցություն), միջազգային հե­տա զոտական կազ մա կեր պությունների հետ հա­մա գործակցային կապերի ստեղ ծում, ներգնա և ար տագնա շարժունության խթա նում, լավագույն հա մալսարանների վարկանիշային աղ յուսակում ՀՀ բարձ րագույն ուսումնական հաս տա տու թյուն ների ներ­գրա վում:

Քննարկումների ավարտին վարողները հա մա ռոտ ներկայացրին քննարկված թեմաների շուրջ մաս նա­կիցների կարծիքները:

Աշխատանքային խմբերի հետ քննարկումների արդ յունքները կնպաստեն բարձրագույն կրթության մի ջազ գայ նացման ազգային ռազմավարության խնդիր ների ձևա կերպմանը:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միու­թյան «Էրազ մուս+» ծրագրի կողմից:

Գոհար ԴՈԽՈԼՅԱՆՀամագործակցության և կապերի բաժնի վարիչ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Բուժքույր Աստղիկ Մխիթար յա նը համալսարանի բուժ կետում աշ խա տում է շուրջ երկու տասնամյակ: Հար ցազրույցի մի ջո ցով փորձենք ծա նո թանալ բուժ կե­տի աշ խատանքին։

– Տիկի΄ն Մխիթարյան, հե տա քրքիր է` օրական քա­նի՞ ուսանողի եք սպասարկում, և ի՞նչ խնդիրներով են նրանք այցելում բուժկետ։

– Ստույգ պատասխանել դժվար է. ավելի հաճախ պա տահում են զարկերակային ճնշման անկման դեպ­քեր, զանազան վիրուսային հիվանդությունների պատ­ճա ռով` թուլություն, գլխացավ և այլն։

– Երբևէ եղե՞լ է, որ բուժկետում դեղորայքի պակաս զգաց վի։

– Դեղորայքի պակաս երբեք չենք ունեցել. այն ստանում ենք տարվա կտրվածքով, որն ան հրա ժեշ­տու թյան դեպքում միշտ թարմացվում է։

– Ո՞ր դեպքերում է տրվում բուժքրոջ թույլ տվու թյու­նը ուսանողին դասերից ազատելու համար։

– Փորձում եմ թույլտվություն տրամադրել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, երբ խնդիրը դե ղո­րայ քով չենք կարող լուծել։

– Բուժօգնությունից օգտվում է նաև բուհի աշ խա­տա կազմը, այո՞։

– Իհարկե, հարկ եղած դեպքում առաջին բուժ օգնություն եմ ցու­ցաբերում նաև աշ խա տա­կազմին. Դա ևս իմ աշ­խատանքն է։

– Հե՞շտ է լինել հա մալ­սարանի միակ բուժ քույրը։

– Իմ կարծիքով` այս կյան քում ոչինչ էլ հեշտ չէ, բայց երբ սիրում ես աշ­խատանքդ, մոռանում ես դժվարությունների մա սին։

– Լինու՞մ են դեպքեր, երբ ինքներդ եք վատ զգում, և այդ դեպքում ու՞մ եք դիմում Դուք։

– Չեմ հիշում այնպիսի մի դեպք, երբ ես այնքան վատ զգամ, որ չկարողանամ ինքս ինձ օգնել։

– Շնորհակալություն:Զրույցը` Ջուլիետա ՀԱՋՅԱՆԻ

«Հայոց լեզու և գրականություն», 2­րդ կուրս

Երբ սիրում ես աշխատանքդ…

Page 8: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü183)27.12.2017.pdf · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ¹»Ïï»Ùµ»ñ 27, 6 (183) «Webometrics» բուհերի վիրտուալ ներկայացուցիչ

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

¹»Ïï»Ùµ»ñ 27, 6 (183)

§ì³Ý³ÓáñÇ å»ï³Ï³Ý ѳٳÉë³ñ³Ý¦ »ñÏß³µ³Ã³Ã»ñÃìϳ۳ϳÝ` 727

2001, ÐÐ, ì³Ý³Óáñ, îÇ·ñ³Ý Ø»ÍÇ 36

¾É. ÷áëïª [email protected]

ÐÇÙݳ¹Çñ` ìäÐ Ðñ³ï³ñ³ÏÇã`

§ì³Ý³ÓáñÇ å»ï³Ï³Ý ѳٳÉë³ñ³Ý¦ »ñÏß³µ³Ã³Ã»ñÃÇ ËÙµ³·ñáõÃÛáõÝ

îå³ù³Ý³ÏÁª 150îå³·ñí»É ¿ ìäÐ ïå³ñ³ÝáõÙ

ÊÙµ³·Çñ` ȨáÝ ê²ð¶êÚ²Ü

ä³ï³ë˳ݳïáõ` ²ÝÇ Ê²â²îðÚ²Ü

гٳϳñ·ã³ÛÇÝ Ó¨³íáñáõÙÁ`²ßË»Ý ¶²ÈêîÚ²ÜÆ

زîºÜ²¶Æî²Î²Ü îºÔºÎ²îàô

1. Гудзий Н. К., История древней русской литературы. Учебник, Москва, 2003, 592 с.

2. Тахо­Годи Е. А., Художественный мир прозы А. Ф. Ло се­ва, Москва, 2007, 399 с.

3. Набоков В., Лекции по зарубежной литературе, Москва, 2014, 512 с.

4. Айрапетян Р. Г., Христианские мотивы в “Дневниках писателя” и “Записных тетрадях”Ф. М. Достоевского, Ереван, 2005, 152 с.

5. Набоков В. В., Лекции по русской литературе, Санкт­Петербург, 2016, 384 с.

6. Лотман Ю. М., Структура художественного текста. Ана­лиз поэтического текста, Санкт­Петербург, 2016, 704 с.

7. Тер­Петросян Л., Сиро­армянские литературные связи в IV­V вв., Ереван, 2015, 200с.

8. Келли Л., Лермонтов. Трагедия на Кавказе, Москва, 2006, 318 с.

9. Дживелегов А. К., Избранные статьи по литературе и искусству, Ереван, 2008, 300 с.

10. Вегеле Ф., Данте Алигьери. Его жизнь, сочинениуя и политическая теория, Москва, 2012, 464 с.

11. Калантарян Ж. А., История армянской литературно­теоретической мысли V­XIX веков, Ереван, 2015, 404 с.

12. Кундера М., Искусство романа, Санкт­Петербург, 2014, 192 с.

13. Довлатов С., Блеск и нищета русской литературы. Филологическая проза, Санкт­Петербург, 2016, 256 с.

14. Бахтин М., Проблемы поэтики Достоевского, Санкт­Петербург, 2016, 416 с.

15. Лотман Ю., Роман А. С. Пушкина «Евгений Онегин», Санкт­Петербург, 2015, 512 с.

16. Бесчастнов Н. П., Цветная графика. Учебное пособие для вузов, Москва, 2014, 176 с.

17. Роганов Е. А., Тихомиров Н. Б., Шелехов А. М., Математика и информатика для юристов, Москва, 2005, 364 с.

18. Фридман Г. М., Леора С. Н., Математикa & Mathematica: Избранные задачи для избранных студентов, Санкт­Петербург, 2010, 299 с.

19. Палий И. А.,Теория вероятностей. Учебное пособие, Москва, 2015, 236 с.

20. Пилиди В. С., Математический анализ, Ростов­на­Дону, 2009, 239 с.

21. Письменный Д. Т., Конспект лекций по высшей математике. Часть 2, Москва, 2008, 256 с.

22. Макаров Б. М., Лекции по вещественному анализу. Учебник, Санкт­Петербург, 2011, 688 с.

23. Курош А. Г., Курс высшей алгебры, Санкт­Петербург, 2006, 432 с.

24. Курош А. Г., Курс по общей алгебры, Санкт­Петербург, 2007, 560 с.

25. Шершнев В. Г., Математический анализ. Учебное пособие, Москва, 2015, 288 с.

26. Попов А. М., Сотников В. Н., Теория вероятностей и математическая статистика. Учебник для бакалавров, Москва, 2013, 440 с.

27. Մովսիսյան Թ., Հաշվապահական հաշվառում, Երևան, 2015, 484 էջ:

28. Ասատրյան Բ., Բանկային գործ, Երևան, 2013, 688 էջ:

29. Դիլբարյան Վ., 100 բիզնես գաղտնիքներ, 2016, 676 էջ: – 2 օրինակ

30. Կիրակոսյան Կ., Ապահովագրական գործ: Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2011,

31. 352 էջ:32. Սարգսյան Կ., Պետական հակաճգնաժամային քա ղա­

քականության արդյունավետության բարձրացման հիմ­նա խնդիրները, Երևան, 2016, 416 էջ:

33. Մկրտչյան Վ. Ս., Բաղրյան Յու. Մ., Կառավարման հի­մունք ներ: Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2011, 344 էջ:

34. Սարգսյան Կ. Ս., Ռիսկերի կառավարում: Գի տա մե թո դա­կան ձեռնարկ, Երևան, 2016, 192 էջ:

35. Հովակիմյան Ի. Ռ., Ծառայությունների մարքեթինգային հա ղորդակցություն: Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2016, 300 էջ:

36. Սիմոնյան Ա., Մրցակցային միջավայրի կարգավորման հիմ նահարցերը: Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2015, 100 էջ:

37. Վ. Առաքելյան., Հ. Ղուլոյան.,Գ. Գրիգորյան, Ռ. Մար տի­րոս յան., Որակի կառավարումը բիզնեսում, Երևան, 2014, 100 էջ:

38. Քեյսոն Հ., Բիզնես: 12 ոսկե կանոններ, Երևան, 2017, 31 էջ:

39. Ճուղուրյան Ա. Գ., Հաշվապահի գրադարան: Հաշ վա պա­հա կան հաշվառում սկսնակների համար. N 1, Երևան, 2011, 88 էջ:

40. Ճուղուրյան Ա. Գ., Խաչատրյան Ն. Ն., Հաշվապահի գրա­դա րան: Հաշվապահական հաշվառման խնդիրներ: N 2, Երևան, 2011, 112 էջ:

41. Ճուղուրյան Ա. Գ., Հաշվապահի գրադարան: Ինչպես կար դալ հաշվապահական հաշվեկշիռը: N 3, Երևան, 2011, 104 էջ:

42. Ճուղուրյան Ա., Հաշվապահի գրադարան: Տնտեսական իրավունքի հիմունքներ: N 4, Երևան 2011, 140 էջ:

43. Ճուղուրյան Ա., Հաշվապահի գրադարան: Աուդիտ և ներքին վերահսկողություն: N 5, 2011, 96 էջ:

44. Котлер Ф., Маркетинг. Гостеприимство. Туризм. Учебник для студентов вузов, Москва, 2016, 1071 с.

45. Блау С. Л., Григорьев С. Г., Финансовая математика, Москва, 2014, 192 с.

46. Карлов А. М., Теория вероятностей и математическая статистика для экономистов. Учебное пособие, Москва, 2015, 260 с.

47. Основы PR в бизнесе. Под ред. В. Д. Соловья, Москва, 2016, 416 с.,

48. Чувакова С. Г., Стратегический маркетинг. Учебное пособие, Москва, 2016, 272 с.

49. Орехов С. А., Селезнев В. А., Тихомирова Н. В., Корпоративный мененджмент. Учебное пособие, Москва, 2015, 440 с.

50. Эконометрика. Учебник для магистров. Под ред. И. Е. Елисеевой, Москва, 2014, 449 с.,

51. Синяева И. М., Земляк С. В., Синяев В. В., Маркетинг в коммерции. Учебник, Москва, 2014, 548 с.

52. Воскресенский В. Ю., Международный туризм, Москва, 2016, 463с.

53. Бернацкий А. С., Сто великих загадок биологии, Москва, 2016, 416 с.