Top Banner
1 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ՀՀ-ԲՆ-ԴՇ-19/02 պայմանագրով 2019թ. նախատեսված միջոցառումների կատարման մասին 1. Մակերևութային ջրային օբյեկտների որակի մոնիթորինգի իրականացում 2019թ. ընթացքում մակերևութային ջրերի որակի մոնիթորինգը (ջրի նմուշառում, դաշտային հետազոտություններ, ֆիզիկաքիմիական անալիզներ և որակի գնահատում) իրականացվել է հանրապետության 53 ջրային օբյեկտի (գետերի, ջրամբարների, Արփա-Սևան թունելի և Սևանա լճի) 127 դիտակետում: Ջրի նմուշներում դիտարկվել են ջրի որակի բնութագրական 40-60 ֆիզիկաքիմիական ցուցանիշ՝ հիմնական անիոններ և կատիոններ, սնուցող նյութեր, ծանր մետաղներ, առաջնային օրգանական աղտոտիչներ: Ընդհանուր առմամբ որոշվել է 40480 ցուցանիշ (նախատեսված ցուցանիշների քանակ՝ 40480): 2. ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի մոնիթորինգի իրականացում 2019թ. ընթացքում մթնոլորտային օդի որակի դիտարկումներ կատարվել են հանրապետության 10 բնակավայրում օդի նմուշառման երեք եղանակով` պասիվ, ակտիվ և ավտոմատ: Մթնոլորտային օդում ուսումնասիրվել են փոշու, փոշում գտնվող մետաղների, ազոտի և ծծմբի երկօքսիդների, ածխածնի մոնօքսիդի ու գետնամերձ օզոնի պարունակությունները: Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ և Ծաղկաձոր քաղաքներում մթնոլորտային օդի որակի դիտարկումներն իրականցվել են 15 ստացիոնար դիտակայանում՝ ակտիվ նմուշառման եղանակով: Ավտոմատ եղանակով դիտարկումներ իրականացվել են Երևանի, Ալավերդու և Ամբերդի 5 կայանում: Պասիվ եղանակով նմուշառումներ իրականացվել են Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ, Կապան, Քաջարան, Չարենցավան և Ծաղկաձոր քաղաքների 211 դիտակետում: 2019թ. ընթացքում ՀՀ բնակավայրերի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի միջոցառումների շրջանակում որոշվել է 215428 ցուցանիշ (նախատեսված ցուցանիշների քանակ` 215428):
16

Monitoring hashvetvutyun (Naxnakan Tarekan 2019) (2)env.am/uploads/1/1582098022hashvetvutyun-4.pdf · որակի գնահատում) իրականացվել է հանրապետության

Oct 08, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Monitoring hashvetvutyun (Naxnakan Tarekan 2019) (2)env.am/uploads/1/1582098022hashvetvutyun-4.pdf · որակի գնահատում) իրականացվել է հանրապետության

1

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի

ՀՀ-ԲՆ-ԴՇ-19/02 պայմանագրով 2019թ. նախատեսված միջոցառումների կատարման մասին

1. Մակերևութային ջրային օբյեկտների որակի մոնիթորինգի իրականացում

2019թ. ընթացքում մակերևութային ջրերի որակի մոնիթորինգը (ջրի նմուշառում, դաշտային հետազոտություններ, ֆիզիկաքիմիական անալիզներ և որակի գնահատում) իրականացվել է հանրապետության 53 ջրային օբյեկտի (գետերի, ջրամբարների, Արփա-Սևան թունելի և Սևանա լճի) 127 դիտակետում: Ջրի նմուշներում դիտարկվել են ջրի որակի բնութագրական 40-60 ֆիզիկաքիմիական ցուցանիշ՝ հիմնական անիոններ և կատիոններ, սնուցող նյութեր, ծանր մետաղներ, առաջնային օրգանական աղտոտիչներ: Ընդհանուր առմամբ որոշվել է 40480 ցուցանիշ (նախատեսված ցուցանիշների քանակ՝ 40480):

2. ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի մոնիթորինգի իրականացում

2019թ. ընթացքում մթնոլորտային օդի որակի դիտարկումներ կատարվել են հանրապետության 10 բնակավայրում օդի նմուշառման երեք եղանակով` պասիվ, ակտիվ և ավտոմատ: Մթնոլորտային օդում ուսումնասիրվել են փոշու, փոշում գտնվող մետաղների, ազոտի և ծծմբի երկօքսիդների, ածխածնի մոնօքսիդի ու գետնամերձ օզոնի պարունակությունները:

Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ և Ծաղկաձոր քաղաքներում մթնոլորտային օդի որակի դիտարկումներն իրականցվել են 15 ստացիոնար դիտակայանում՝ ակտիվ նմուշառման եղանակով: Ավտոմատ եղանակով դիտարկումներ իրականացվել են Երևանի, Ալավերդու և Ամբերդի 5 կայանում: Պասիվ եղանակով նմուշառումներ իրականացվել են Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ, Կապան, Քաջարան, Չարենցավան և Ծաղկաձոր քաղաքների 211 դիտակետում:

2019թ. ընթացքում ՀՀ բնակավայրերի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի միջոցառումների շրջանակում որոշվել է 215428 ցուցանիշ (նախատեսված ցուցանիշների քանակ` 215428):

Page 2: Monitoring hashvetvutyun (Naxnakan Tarekan 2019) (2)env.am/uploads/1/1582098022hashvetvutyun-4.pdf · որակի գնահատում) իրականացվել է հանրապետության

2

3. Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտիչների տարածման դիտարկման և գնահատման համատեղ (EMEP) ծրագրի շրջանակներում Հայաստանում օդի անդրսահմանային աղտոտման մոնիթորինգի իրականացում

2019թ. ընթացքում մթնոլորտային օդի անդրսահմանային աղտոտվածության մոնիթորինգի Ամբերդի դիտակայանում իրականացվել է մթնոլորտային օդի և մթնոլորտային տեղումների մոնիթորինգ և որոշվել 17220 ցուցանիշ (նախատեսված ցուցանիշների նվազագույն քանակ` 17220):

4. Արաքս գետի աղտոտվածության հայ-իրանական համատեղ մոնիթորինգի իրականացում

«Արաքս գետի ջրի աղտոտվածության հայ-իրանական համատեղ մոնիթորինգի ծրագրի» շրջանակում Արաքս գետի հայ-իրանական սահմանային հատվածում իրականացվել է Արաքս գետի ջրի որակի և հատակային նստվածքների մոնիթորինգ: 2019թ. ընթացքում որոշվել է Արաքս գետի ջրի և հատակային նստվածքների 2040 ցուցանիշ (նախատեսված ցուցանիշների քանակ՝ 2040):

5. Հողերի աղտոտվածության մոնիթորինգի իրականացում

2019թ. ընթացքում հողերի աղտոտվածության մոնիթորինգի իրականացման համար ուսումնասիրվել է հողում 20 մետաղների և տարրերի պարունակություն: Ընդհանուր առմամբ որոշվել է 500 ցուցանիշ (նախատեսված ցուցանիշների նվազագույն քանակ` 500):

6. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի մոնիթորինգի իրականացում

2019թ. ընթացքում ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական մոնիթորինգն իրականացվել է ՀՀ 6 ՋԿՏ-ում ընդգրկված 100 ստորերկրյա ջրաղբյուրներում: Ընդհանուր առմամբ որոշվել է 15940 ցուցանիշ (նախատեսված ցուցանիշների թիվ՝ 15940), այդ թվում.

ստորերկրյա ջրերի 55 դիտակետում (դրական և բացասական մակարդակով հորատանցքերում) 3960 մակարդակի (ճնշման) չափում` 72 անգամ հաճախականությամբ (նախատեսված չափումների թիվ՝ 3960): Չափումները կատարվել են Արարատյան, Գյումրիի և Սևանի միջլեռնային գոգավորությունների հորատանցքերում և ջրհորներում;

Page 3: Monitoring hashvetvutyun (Naxnakan Tarekan 2019) (2)env.am/uploads/1/1582098022hashvetvutyun-4.pdf · որակի գնահատում) իրականացվել է հանրապետության

3

ստորերկրյա ջրերի 65 դիտակետում` 43 բնաղբյուրում և միջլեռնային գոգավորությունների 22 շատրվանող հորատանցքում ծախսի 4680 չափում (նախատեսված չափումների թիվ՝ 4680).

ստորերկրյա ջրերի 100 դիտակետում ջերմաստիճանի 7200 չափում (նախատեսված չափումների թիվ՝ 7200);

ստորերկրյա ջրերի 100 դիտակետի շրջակայքում՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք ուղղություններով 3կմ երկարությամբ տեղազննում (նախատեսված ցուցանիշների թիվ՝ 100): Արդյունքում չեն բացահայտվել ստորերկրյա ջրերի որակի և քանակի վրա ազդող նոր տեխնածին գործոններ կամ հնարավոր աղտոտման օջախներ:

Ստորերկրյա ջրերի որակի գնահատման համար 80 դիտակետից վերցվել է ջրի 80 փորձանմուշ: Ջրի նմուշներում դիտարկվել են ջրի որակի բնութագրական մինչև 40 ֆիզիկաքիմիական ցուցանիշներ՝ հիմնական անիոններ և կատիոններ, ծանր մետաղներ: Ընդհանուր առմամբ, որոշվել է 3200 ցուցանիշ (նախատեսված ցուցանիշների քանակ՝ 3200):

7. Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմում և նրա առանձնացված ստորաբաժանումներում տեղային համակարգչային ցանցերի և համակարգչային տեխնիկայի ծրագրային, էլեկտրոնային փոստի և ինտերնետ կապի տեխնիկական սպասարկում, նախարարության պաշտոնական կայքի սպասարկում, ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքի սպասարկում, օդի պահանջվող օգտագործում (ՕՊՕ) համակարգի սպասարկում, ջրային ռեսուրս-ների կառավարման գործակալության կայքի սպասարկում 2019թ. ընթացքում իրականացվել է նախարարության տեղային համակարգչային ցանցերի և համակարգչային տեխնիկայի սպասարկում, համակարգիչների վերանորոգում՝ ապահովվելով համակարգչային տեխնիկայի, ինտերնետային կապի, էլեկտրոնային կապի, էլեկտրոնային փոստի, կայքի (http://mnp.am/) անխափան աշխատանքները: Ընդհանուր առմամբ սպասարկվել է շրջակա միջավայրի նախարարության 253 համակարգիչ, կայք և տեղային ցանց (նախատեսված ցուցանիշների քանակ՝ 253):

Սպասարկվել է ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի համակարգչային և տպագրական սարքերը:

Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում 2019թ. ընթացքում տեղադրվել են՝ 114 լուր, 204 հայտարարություն, 199 հասարակական լսում, 8 տեսանյութ, 193 բնապահպանական փորձաքննության նախագիծ, 110 փոր-ձաքննության եզրակացություն, 107 ՍԹԱ նախագիծ, մոնիթորինգի եռամսյակային և տարեկան տեղեկանքներ, նախարարության կազմի փոփոխություններն ըստ

Page 4: Monitoring hashvetvutyun (Naxnakan Tarekan 2019) (2)env.am/uploads/1/1582098022hashvetvutyun-4.pdf · որակի գնահատում) իրականացվել է հանրապետության

4

ստացված հրամանների, բնապահպանական ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի ցանկերի թարմացումներ «Օրենսդրություն» բաժնի համապատասխան ենթամենյուներում: Կայքի համապատասխան էջերի թարմացումները և նյութերի եռալեզու թարգմանությունները կատարվել են ՀՀ Բնապահպանության նախարարի 02.10.2017թ. թիվ 338-Ա հրամանով հաստատված կարգի համաձայն։

Իրականացվել է ‹‹Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին›› Ձև N2-տա (օդ) (տարեկան), ‹‹Ջրօգտագործման մասին›› Ձև N2-տա (ջրտնտ) (տարեկան), ‹‹Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին›› Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվությունների 2018թ. մուտքագրված տվյալների ստուգում, ամփոփ հաշվետվությունների կազմում և տրամադրում համապատասխան մարմիններին։

Իրականացվել է մակերևութային և ստորերկրյա ջրերի, մթնոլորտային օդի մոնիթորինգի տվյալների ամփոփում, գնահատում և վերլուծություն, բազաների թարմացում, տվյալների սահմանված կարգով տրամադրում և հրապարակում: Շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքներն ամփոփվել են եռամսյակային տեղեկագրերի, մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը նաև բաշխման շաբաթական, ամսական ու եռամսյակային քարտեզների, իսկ մակերևութային ջրերի որակը՝ ամսական և եռամսյակային քարտեզների տեսքով: Ընդհանուր առմամբ կազմվել է 1591 քարտեզ (նախատեսված ցուցանիշների քանակ՝ 1591):

Սպասարկվել է ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի http://armmonitoring.am/ կայքը և ֆեյսբուքյան էջը։

Սպասարկվել է շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության՝ http://wrma.am/ կայքը:

8. Թափոնների հաշվառում և դասակարգում, թափոնների պետական կադաստրի ստեղծման և վարման աշխատանքներին աջակցություն. Բազելյան և Ստոկհոլմյան Կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին և ՀՀ գործող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան

Թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրների ստեղծմանն աջակցության նպատակով 2019թ. ուսումնասիրվել է թափոնների գոյացման 20 օբյեկտ, թափոնների հեռացման 11 վայր (նախատեսված ցուցանիշների քանակ՝ 31), թափոնների օգտահանման, վնասա-զերծման 15 տեխնոլոգիա և երկրորդային հումքի վերամշակման 10 մեթոդ (նախատեսված ցուցանիշների քանակ՝ 25):

Թափոնների պետական կադաստրի ստեղծման և վարման միջոցառումներին աջակցության նպատակով կատարվել է ՀՀ տարածքում 2018թ. առաջացած թափոնների վերաբերյալ կազմակերպետությունների կողմից ներկայացված

Page 5: Monitoring hashvetvutyun (Naxnakan Tarekan 2019) (2)env.am/uploads/1/1582098022hashvetvutyun-4.pdf · որակի գնահատում) իրականացվել է հանրապետության

5

վարչական վիճակագրական հաշվետվությունների ուսումնասիրում և վերլուծություն։ Կազմակերպությունների թիվը 1237 է (նախատեսված ցուցանիշների թիվ՝ 1050):

«Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմանն աջակցելու նպատակով անալիտիկ լաբորատորիայում կատարվել է շրջակա միջավայրի օբյեկտներում կայուն օրգանա-կան աղտոտիչների մնացորդային քանակների որոշում: Ընդհանուր առմամբ կայուն օրգանական աղտոտիչների մնացորդային քանակների որոշման նպատակով կատարվել է 1296 ցուցանիշ (նախատեսված ցուցանիշների քանակ՝ 300):

9. Միջազգային ծրագրեր և համագործակցություն

1. 2019 թվայանի ընթացքում ք․Երևանում ՝ «ՇՄՄՏԿ» ՊՈԱԿ-ը մայիսի 23-ին կազմակերպել է ներածական սեմինար՝

«Օզոնային շերտը քայքայող նյութերի (ՕՇՔՆ) և կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագրի» շրջանակներում;

ապրիլի 29-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում «ՇՄՄՏԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների մասնակցությամբ տեղի է ունեցել Գերմանիայի Շրջակա միջավայրի հետազոտության Հելմհոլցի կենտրոնի, ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի և «ՇՄՄՏԿ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված Սևանա լճի հետազոտության արդյունքների ամփոփմանը և հետագա հետազո-տությունների կարիքների գնահատմանը նվիրված միջազգային աշխատաժողով;

հունիսի 4-6-ը «ՇՄՄՏԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են Շրջակա Միջավայրի Եվրոպական գործակալության (ՇՄԵԳ) կողմից «Եվրոպական հարևանության գործիք – Շրջակա միջավայրի տեղեկատվական միասնական համակարգ Արևելք II» (ԵՀԳՇՄՏՄՀԱլ II) ծրագրի Սկզբունքների և փորձի ներդրում ենթածրագրի շրջանակներում կազմակերպված «Շրջակա միջավայրի գնահատման զեկույցների պատրաստման դասընթացին;

հունիսի 13-14-ը «ՇՄՄՏԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են Շրջակա Միջավայրի Եվրոպական գործակալության (ՇՄԵԳ) կողմից «Եվրոպական հարևանության գործիք – Շրջակա միջավայրի տեղեկատվական միասնական համա-կարգ Արևելք II» (ԵՀԳՇՄՏՄՀԱլ II) ծրագրի Սկզբունքների և փորձի ներդրում ենթածրագրի շրջանակներում կազմակերպված «Հայաստանի համար Էկոպորտալի ջրային բաղադրիչի ստեղծման» մեկնարկային փուլի հանդիպմանը․

2. ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի լաբորատորիայի հավատարմագրման գործընթացին աջակցելու նպատակով «ԵՄ Ջրային նախաձեռնություն պլյուս» ծրագրի շրջանակում Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության փորձագետները «ՇՄՄՏԿ» լաբո-րատորիայի մասնագետների համար 2019թ. մարտի 4-8-ը (ք. Երևան), ապրիլի 9-

Page 6: Monitoring hashvetvutyun (Naxnakan Tarekan 2019) (2)env.am/uploads/1/1582098022hashvetvutyun-4.pdf · որակի գնահատում) իրականացվել է հանրապետության

6

11-ը (ք.Կիև) և մայիսի 20-23-ը (ք.Երևան) իրականացրել են լաբորատոր հավատարմագրման ISO/IEC17025 միջազգային ստանդարտի որակի ապահովման ընդհանուր սկզբունքների, պահանջների և առանձին մեթոդների դասընթացներ և գործնական աշխատանքային հանդիպումներ․

3. 2019 թվայանի ընթացքում «ՇՄՄՏԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները այլ երկրներում մասնակցել են հետևյալ միջոցառումներին՝

մայիսի 13-17-ը «ՇՄՄՏԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ա. Լազարևը Գերմանիայի Համադաշնության Բեռլին քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի ԵՏՀ «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիայի արձանագրությունների վավերացման հետ կապված հանդիպմանը և մայիսի 18-22-ը Գերմանիայի Համադաշնության Համբուրգ քաղաքում հանդիպել է Համբուրգի «Հիգիենայի և շրջակա միջավայրի ինստիտուտի» սննդամթերքի անվտանգության, առողջության պահպանման և էկոլոգիական հետազոտությունների համար Համբուրգի հանրային լաբորատորիաների գլխավոր գործադիր տնօրեն Դոկտոր Անսգար Ֆեռների և Համբուրգ քաղաքի «Շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության» «Արտանետումների վերահսկման և թափոնների կառավարման համար» գլխավոր տնօրեն Յորգ Լյուհմանի հետ, հոկտեմբերի 29-31-ը Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությանը (ք․ Թբիլիսի)։

փետրվարի 5-7-ը «ՇՄՄՏԿ» ՊՈԱԿ-ի անդրսահմանային աղտոտվածության ռիսկերի գնահատման և կենսաբազմազանության մոնիթորինգի գծով խորհրդատու, ինչպես նաև Espoo կոնվենցիայի համակարգող Է. Գրիգորյանը մասնակցել է՝ ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի և «Շրջակա միջավայրի Ռազմավարական էկոլոգիական գնահատում» Արձանագրության Կողմերի հանդիպման միջանկյալ նիստերին (ք․Ժնև), փետրվարի 12-14-ը՝ Բնության համաշխարհային հիմնադրամ ծրագրի գրասենյակի կողմից կազմակերպված կիսամյակային առաջընթացի վերանայման և տարածաշրջանային սեմինարներին (ք․Թբիլիսի), հունիսի 17-18-ը՝ ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» Էսպո կոնվենցիայի (Espoo) նիստին (ք․Ժնև) և նոյեմբերի 26-28-ը Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ռազմավարական էկոլոգիական գնահատման աշխատանքային խմբի 8-րդ հանդիպմանը (ք․Ժնև)։

մայիսի 6-8-ը «ՇՄՄՏԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գ. Շահնազարյանը և տնօրենի խորհրդատու Ջ.Ղլիչյանը մասնակցել են՝ ՄԱԿ-ի ԵՏՀ մոնիթորինգի և գնահատման աշխատանքային խմբի 21-րդ նստաշրջանին և «Բարելավված շրջակա միջավայրի մոնիթորինգ, գնահատում և աջակցություն Հարավ-արևելյան

Page 7: Monitoring hashvetvutyun (Naxnakan Tarekan 2019) (2)env.am/uploads/1/1582098022hashvetvutyun-4.pdf · որակի գնահատում) իրականացվել է հանրապետության

7

Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում կայուն զարգացում 2030» բնապահպանական տվյալների տարածաշրջանային կոնֆերանսին (ք․Ժնև);

մայիսի 21-24-ը ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գ. Շահնազարյանը մասնակցել է՝ ՄԱԿ-ի ԵՏՀ «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիայի «Ռազմավարություն և վերանայում» աշխատանքային խմբի 57-րդ նիստին (ք․Ժնև), սեպտեմբերի 11-13-ը՝ «Եվրոպական Հարևանության գործիք - Շրջակամիջավայրի միասնական տեղեկատվական համա-կարգ, Արևելք II» (ENI SEIS II East) ծրագրի «Շրջակա միջավայրի տեղեկատվության արդյունավետ փոխանակում» 2-րդ տարածաշրջանային աշխատաժողովին, որպես ազգային համակարգող (ք․Կոպենհագեն), հոկտեմբերի 8-9-ը՝ «Եվրոպական Հարևանության գործիք – Շրջակա միջավայրի միասնական տեղեկատվական համա-կարգ, Արևելք II» (ENI SEIS II East) ծրագրի «Շրջակա միջավայրիզեկույցների մշակում» տարածաշրջանային աշխատաժողովին (ք․ Բրատիսլավա), հոկտեմբերի 28-29-ը «Բնապահպանական վիճակագրության և ցուցանիշների» համատեղ նպատակային աշխատանքային խմբի 16-րդ նստաշրջանին, նոյեմբերի 12-ին Եվրոպական Հարևանության գործիք-Շրջակա միջավայրի միասնական տեղեկատվական համակարգ II, Արևելք ծրագիր (ENI SEIS II East) ծրագրի կոմիտեի IV նիստին (ք․ Կոպենհագեն) և դեկտեմբերի 9-13-ը «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիայի հոբելյանական 40 ամյակի միջոցառմանը և գործադիր կոմիտեի 39-րդ նիստին (ք․Ժնև);

ապրիլի 29-ից մայիսի 10-ը «ՇՄՄՏԿ» ՊՈԱԿ-ի թափոնների հաշվառման, դասակարգման և տեխնոլոգիաների ուսումնասիրության բաժնի պետ Ա. Խաչատ-րյանը մասնակցել է Բազելի կոնվենցիայի կողմերի 14-րդ, Ռոտերդամի կոնվենցիայի կողմերի 9-րդ և Ստոկհոլմի կոնվենցիայի կողմերի 9-րդ կոնֆերանսներին (ք․Ժնև);

մայիսի 29-ից հունիսի 1-ը ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի միջազգային կապերի բաժնի Օրհուս կենտրոնի կազմակերպիչ Ս. Այվազյանը մասնակցել է՝ «Տեխնոլոգիաների և նորարարությունների միջազգային կոնֆերանս UNLOCK2019» միջոցառմանը (ք․ Պրահա), հունիսի 26-28-ը՝ «Օրհուս կոնվենցիայի Կողմերի աշխատանքային խմբի» 23-րդ նիստի հանդիպմանը (ք․Ժնև), հոկտեմբերի 16-17-ը՝ Օրհուս կենտրոնի տարեկան հանդիպմանը (ք․ Վիեննա) և դեկտեմբերի 15-19-ը «Գենետիկորեն վերափոխված օգանիզմների (ԳՎՕ…ԿՎՕ) ուղղման վերաբերյալ» միջոցառմանը (ք․Ժնև)։

օգոստոսի 26-30-ը ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի ջրերի մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Ա․ Գաբրիելյանը մասնակցել է ամառային դպրոցի դասընթացին (ք․Կոպենհագեն), նոյեմբերի 19-22-ը Արաքս սահմանային գետի ջրի աղտոտվածության ուսումնասիրման հայ-իրանական փորձագիտական խմբի 24-րդ տարեկան նիստին (ք․ Թավրիզ)։

Page 8: Monitoring hashvetvutyun (Naxnakan Tarekan 2019) (2)env.am/uploads/1/1582098022hashvetvutyun-4.pdf · որակի գնահատում) իրականացվել է հանրապետության

8

հոկտեմբերի 7-11-ը ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի մթնոլորտային օդի բաժնի վարիչ Ա․ Գաբրիելյանը մասնակցել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարության աջակցմամբ կազմակերպվող Ասիախաղաղօվկիանոսյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանների համար նախատեսված սեմինարին (ք․ Սիեմ Ռիպ) և հոկտեմբերի 7-11-ը ջրերի մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Ա․ Գաբրիելյանի հետ մասնակցել է Շրջանակային Դիրեկտիվայի նմուշառման և նմուշապատրաստման վերաբերյալ 5-օրյա դասընթացին (ք․ Վիեննա), նոյեմբերի 12-13-ը՝ չափման, հաշվետվության և ստուգման (MRV) և Կենտրոնական Ասիայի համար ընդլայնված թափանցիկության շրջանակի վերաբերյալ տարածաշրջանային սեմինարին (ք․ Ալմաթի)։

հոկտեմբերի 16-17-ը ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են լաբորատորիաների որակի կառավարման ներքին աշխատանքների պլանավորման, իրականացման, նմուշառման ու նմուշապատրաստման վերաբերյալ 2-օրյա ուսուցման աշխատանքային դասընթացին (ք․ Կիև)։

նոյեմբերի 12-15-ը ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի ջրերի մոնիթորինգի բաժնի առաջատար մասնագետ Մ․ Զաքարյանը և տեխնիկատեխնոլոգիական բաժնի առաջատար մասնագետ Ս․ Ավագյանը մասնակցել են մթնոլորտային օդի մոնիթորինգի և վերջինիս աղտոտվածության հետ կապված ռիսկերի գնահատման հարցերով դասընթացին (ք․ Թբիլիսի);

նոյեմբերի 19-20-ը ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գ. Շահնազարյանը և ազգային ցանցի մոնիթորինգի հարավային մասնաճյուղի նմուշառող Հ. Մինասյանը մասնակցել են էկոլոգիական համակարգերի դասակարգման սխեմաների տարածաշրջանային աշխատաժողովին (ք․ Կախեթի)։

նոյեմբերի 20-22-ը ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի մթնոլորտային օդի մոնիթորինգի բաժնի վարիչ Ա․ Գաբրիելյանը և տեղեկատվական վերլուծության բաժնի տվյալների բազայի տեստավորող Գ․ Հարությունյանը մասնակցել են «Օդի որակի մոնիթորինգի և հաշվետվություն 2019» խորագրով տարածաշրջանային սեմինարին (ք․ Թբիլիսի)։

10. Երևանի Օրհուս կենտրոնի գործունեություն

2019թ. ընթացքում Բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի (Երևանի Օրհուս կենտրոն, այսուհետ Կենտրոն) կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ հիմք ընդունելով Օրհուսի կոնվենցիայի դրույթները։

1. Իրազեկման միջոցառումներ․ Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երիտասարդ մասնա-

գետներ կրթելու և պատրաստելու նպատակով Երևանի մանկավարժական համալսա-

Page 9: Monitoring hashvetvutyun (Naxnakan Tarekan 2019) (2)env.am/uploads/1/1582098022hashvetvutyun-4.pdf · որակի գնահատում) իրականացվել է հանրապետության

9

րանի և Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական համալսարանի ուսանողների համար կազմակերպվել է Օրհուսի կոնվենցիայի և բնապահպանական տեղեկատվության աղբյուրների վերաբերյալ իրազեկման սեմինար;

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի քաղաքա-ցիական պաշտպանություն և հրդեհային պաշտպանություն մասնագիտությունների առաջին կուրսի ուսանողների համար կազմակերպվել է տեղեկատվական սեմինար՝ «Բնապահպանություն» թեմայով;

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցության շրջանակում, ապրիլի 29-ին «Հետաքննական լրագրությունը կառավարության հանրային վերահսկողության միջոց» խորագրով դասընթացին Օրհուս կենտրոնի համակարգողը բնապահպանության ոլորտում հանրային վերահսկողության գործքիների մասին ներկայացրել է դասախոսություն;

Մայիսի 3-ին կենտրոնը կազմակերպել է իրազեկման դասընթաց՝ կոշտ կենցաղային թափոնների հիմնահարցերի վերաբերյալ թիվ 45 դպրոցի աշակերտական խորհրդի անդամների համար;

Կենտրոնը «Մաքուր Գորիս» ՀԿ-ի հետ համատեղ երկօրյա սեմինար է կազմակերպել Գորիսի 20 երիտասարդների համար, հետևյալ թեմաներով՝ «Գլոբալ և տեղական բնապահպանական հիմնախնդիրներ», «կոշտ կենցաղային թափոններ հիմնախնդիրները Հայաստանում», «Պլաստիկ թափոնների դեմ պայքար», «ՀՀ-ի կողմից վավերացված բնապահպանական կոնվենցիաներ», «Օրհուսի կոնվենցիա»։ Սեմինարներն ընթացել են խմբային աշխատանքների, ինտերակտիվ քննարկումների, գործնական աշխատանքի կատարման, թեմատիկ ֆիլմերի դիտումների զուգորդմամբ;

Հուլիսի 24-25-ը կենտրոնի համակարգողը մասնակցել է՝ ԵԱՀԿ գրասեն-յակի կողմից Հայաստանի Օրհուս կենտրոնների համար կազմակերպված «Կանաչ տնտեսության ու ռեսուրսների արդյունավետություն» թեմայով ազգային աշխատա-ժողովին, օգոստոսի 16-ին՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի հանրային լսումներին։

2. Համագործակցություն ՀԿ-ների հետ և աջակցություն հանրության

մասնակցությանը որոշումների ընդունման գործընթացին․ «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ի հրավերով կենտրոնի

համակարգողը մասնակցել է «Էկոհամակարգային ծառայությունների գնահատումը Արդվի գյուղում» ձեռնարկ-ուղեցույցի և Արդվի գյուղի էկոհամակարգային ծառայությունների քարտեզի շնորհանդեսին, որը տեղի է ունեցել Լոռու մարզի Օձուն համայնքում և աջակցել է 2018 թվականին տեղի ունեցած Արդվի գյուղի էկոհամակարգային ծառայությունների գնահատման միջոցառմանը, ինչպես նաև մասնակցել է «Համայնքային բյուջեի վերահսկողություն՝ երկխոսության միջոցով»

Page 10: Monitoring hashvetvutyun (Naxnakan Tarekan 2019) (2)env.am/uploads/1/1582098022hashvetvutyun-4.pdf · որակի գնահատում) իրականացվել է հանրապետության

10

քննարկումներին՝ հունիսի 19-ին Ալավերդի, 20-ին՝ Ախթալա և 21-ին՝ Սպիտակ քաղաքներում։ Կենտրոնի կողմից իրականացվել է նշված համայնքների բնապահպանական ծրագրերի ուղղությամբ կատարված աշխատանքների վերլուծություն, որը և ներկայացվել է քննարկումների ընթացքում։

Կենտրոնը համագործակցելով «Շողեր» ՀԿ-ի հետ, աջակցել է հանրության շրջանում «Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում հանրային մասնակցության վերաբերյալ կանոնակարգերի կատարելագործում» ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տարածմանը։ Ծրագրի նպատակը հանրային մասնակցության բարձրացումն է՝ «Հանրային ծանուցումների և քննարկումների իրականացման» կարգում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու միջոցով։

Կենտրոնն աջակցություն է ցուցաբերել նաև «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ի կողմից իրականացվող Հրազդանի և Սևանի ջրավազանների կառավարման պլանների նախագծերի մշակման գործընթացին՝ հանրությանը մասնակից դարձնելու հարցերում։ Կենտրոնի համակարգողը մասնակցել է Կոտայքի մարզպետարանում կայացած Հրազդանի ջրավազանի հիմնախնդիրների վերաբերյալ մեկնարկային խորհրդատվական հանդիպմանը, որի վերաբերյալ պատրաստել է տեղեկատվական նյութ։

Կենտրոնում տեղի է ունեցել «Երևանյան լիճը երևանցիներին» նախա-ձեռնության անդամների աշխատանքային հանդիպումը՝ նպատակ ունենալով նպաս-տել լճի էկոլոգիական վիճակի բարելավմանը և լճի տարածքը բնակիչների համար հանգստի գոտի դարձնելուն:

Կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբում (ԲՇԽ) ընդգրկված քաղհասարակության խմբի (ՔՀԽ) ներկայացուցիչների ընտրության ընտրական հանձնաժողովի և ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ անդամների 2 հանդիպում։

3. Տեղեկատվության տարածում

Կենտրոնը ներքին էլեկտրոնային և սոց. ցանցերով տարածել է մի շարք նախագծեր (շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող իրավական ակտերի, ՇՄԱԳ), այդ թվում՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը և կայանալիք հանրային լսումների մասին հայտարարությունները։

Հաշվետու ժամանակահատվածում հանրության շրջանում ներքին էլեկտրոնային և սոց. ցանցերով տարածվել են շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հայտարարություններ և այլ տեղեկատվություն, կենտրոնի այցելուներին տրամադրվել է համապատասխան տեղեկատվություն, լուսաբանվել են բնապահ-պանական խնդիրներ և դրանց ուղղությամբ տարվող աշխատանքներ:

Page 11: Monitoring hashvetvutyun (Naxnakan Tarekan 2019) (2)env.am/uploads/1/1582098022hashvetvutyun-4.pdf · որակի գնահատում) իրականացվել է հանրապետության

11. LrupnprulnnFhuJh rlbprutrnpnqnrrl,

2017p. 4blmbrlpbpfr 7_f N 1584_U <Su_rpur6p hbLn L{bpgbblnL Lr u.rdpugLblnLLIuufrL> (( l4unu{npnLpiu.rl npn2rlutr hurfudurltr bpLrutr puqurpf atupnL.yp Utrul4fr5/2 hurugbnLLl qmL{nr1 qfuurqnn rlurutrul2btrpfr 539,1 pun. dbmp ptr4hurLnLpduLlbpbunri tnupu.r6pnLrI (( !urnur{urpnLplurtr h bL{pnqulqutr rlfrnLqutr Apu4frtrtrurfuudbnLnLp.ynLtr qlnLu 6nLuqnh urguQgnLplurlp frpurqurLug{b1 btr {bfurLnpnqrlLutrl'L lupnpu'rmnp qnqpfr dbnppbpLlu.rtr

'r2fuurr.n'rLptrbp, fru! Lnp uurppuLrnpnLtllrbpfrdbnppbpnLrJtr [Lpursph db2 f: a0u9-p 2019p. trurfuu.rmbuLlur6 rllrgngunnLLllrbprrftpuLltuLugpbl h urrlpnrpnLplu.rdp' durutru.r{npu.rquu turpnnurmnn !uhnLlpfrfnpduplnLd, rJnLr,nu.rdnLLl, mbqr.u4pnuf h qnp'uplnLrl, gbnnLgdutr, quq*$frllurgdurtr,Lnurp l.L uurnp gpbpfr hudu!urpqbpfr {Upgtrurquru qnp8u.rp!nLrI, dfr2urtrgpLbpfluqurlbqum 4ntrbpfr urbrlurypnLf:

nDpgurlur dfrgur{ur1pfr rlnLfrpnpfrtrqfr t t

Ln bqbLl u Ln {n Lp.; urtr L1 btr m p ntr > q n Uq_h utrop bL lr d/

lt

Page 12: Monitoring hashvetvutyun (Naxnakan Tarekan 2019) (2)env.am/uploads/1/1582098022hashvetvutyun-4.pdf · որակի գնահատում) իրականացվել է հանրապետության

d

(o

E13

a9lE

=

+=

E 3:',

i-ZS

:-'€ +

a+ s

I -u- E

.l ?li

gE'i

:=

=

==

oci ooo,o

o-o

3

==

1ri

N

r€=ra

F.

NN

li t

-l=l

:=

! :

=;

=

='-:=

--:-\

:: =

+ t

--=

-- =

?-=|::

-=---

+=

-=a

==

\_ =

-: --

=-_

-: =

-t:

- -

a+

-

-i: -

- --

=

-

==

=l=

=i=

tl=

=

: ==

li a ;E IiE

I I

l=

- --

- t=

|

t:=:

=

l=

| l:

=

=

=

l=

| :-:=

i. =l=

- | : --

==

:=;::

=

=_=

! _= -=

=.

: a:

_-=

: i r

= -=

==

'- :

:- =

.

L=

=

=1=

1-=: E

l_ i: i i

=;. =

: : i :=

=:.

-:l:

-- = =

- -: =

= i

=--?

= :

: l= :tj

, : --

: :_=

_= =

l-i_15 _l_- + _=

:-

=lv

:l-.=-l-

=

- =

- -,,,=li elj

=l- =

- =

:-r!- .'

srli

rgi,/ -'=st:r'5

!

-€-et-38

J*-t.^ E

-c-

.uii..r=

-a O

! ,!

€=:

Page 13: Monitoring hashvetvutyun (Naxnakan Tarekan 2019) (2)env.am/uploads/1/1582098022hashvetvutyun-4.pdf · որակի գնահատում) իրականացվել է հանրապետության

a

\o

.ot

-lil

I

ra

o-o(o

|.\N

ra

oos-

o

t\o|.\

(pro(o

(o

oo

\r..)N

a{

(o

(.!

(o

a1a.{

N

oo^

oro

N

l;dE 5"

1'6 E]<

5:r.i a+;<

=

515 l9l-<-

3l'ot33

cl=l

3"fil

-t))v,)4D

crr-E

gEl

a!.

+JJ-ELr !t

+-

-.oe:t

3rE

<gcJ

E1'.!

?'s E=

; q

F5l

e.

ou

:lrl

I33f-F=

I-a-

eic- c:-

Jq

-:,Chl

:sq{ ril

'o?lil

q33.J

EdffEl

33J

doil

dii

Eg3fd-ld9lTl 5l?l

{oe-

c!

doa

5r3d=-rl?l

3ff3E

c-

a.t =

l

cgd=l

eEl

.l.":l

1'olal

"ltlY

I

Page 14: Monitoring hashvetvutyun (Naxnakan Tarekan 2019) (2)env.am/uploads/1/1582098022hashvetvutyun-4.pdf · որակի գնահատում) իրականացվել է հանրապետության

da3S3=d3Sat?

oQFYI

3

!l 4

iJ5AE

-1 d1t-fle

53E3f5

5::r-

d3.Jl)

5 -tt

9'Fc-5E,dEF

g

e.

<,+s

c{ -EC

E

dd3Jol5-t

Page 15: Monitoring hashvetvutyun (Naxnakan Tarekan 2019) (2)env.am/uploads/1/1582098022hashvetvutyun-4.pdf · որակի գնահատում) իրականացվել է հանրապետության

roIt3c.eE=

t=

dlae9,d;s

I5.+-e53c-

.(r)J)1P

'pbact€i a j=

Lzi=

E1JtL e.5itj==

dE

dBa=

=J)V

C

ctcr=c-Z

7

gtf,cJdvtEaiz-sJ9=

.to'=

J I

?=i

zrFctcc

1eE'

Page 16: Monitoring hashvetvutyun (Naxnakan Tarekan 2019) (2)env.am/uploads/1/1582098022hashvetvutyun-4.pdf · որակի գնահատում) իրականացվել է հանրապետության

a-f5

35odat

JJal,

o

+cr

eeLA=r

JDJ-.JA

JeJclri

J'ctt

r.|a{ct