Top Banner
« ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿ - ԿԿԿԿԿԿԿԿԿ 5-6 ԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ , ԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ» ԿԿԿԿԿԿԿԿ ոոոոոոոոոոոոոոոոոո ԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲ 1. ԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲ 1.1. ԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ 1.2. ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ 1.3. ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ 2. ԲԲԲԲԲԲ ԲԲԲԲԲԲԲԲԲԲ ԲԲԲԲԲԲԲԲԲ 2.1. ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿ 2.2. ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ 3. ԲԲԲԲԲԲ ԲԲԲԲԲԲԲԲԲԲԲ Բ ԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲ ԲԲԲԲԲԲԲԲԲ 3.1. ԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ 3.2. ԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿ 3.3. ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿ Կ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ . ( Կ ԿԿԿԿԿԿԿԿԿ , ԿԿԿԿ , ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿ Կ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ) ԲԲԲԲԲԲ ԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲ ԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲ 4. ԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲ 5. ԲԲԲԲԲԲԲԲԲԲԲ ԲԲԲԲԲԲԲԲ 1 ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ ԲԲԲԲԲԲԲԲ 2 ԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿ ԲԲԲԲԲԲԲԲ 3 ԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿ Կ ԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿ ԲԲԲԲԲԲԲԲ 4 ԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ: ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ /ԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ, 5 ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ 1 ԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿ ԿԿ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ / ԲԲԲԲԲԲԲԲ 5 ԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԲԲԲԲԲԲԲԲ 7 ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԲԲԲԲԲԲԲԲ, ԲԲԲ, ԲԲ ԲԲԲԲ
22

mskh.am · Web viewԾրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Jul 17, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: mskh.am · Web viewԾրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

«Կրտսեր դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության, նրանց ընդունակություններին ու

առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցում» գիտափորձ

ուսումնասիրություն

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1. Ներածություն1.1. Գնահատվող ծրագրի համառոտ նկարագրությունը1.2. Ուսումնասիրության կառուցվածքը1.3. Ծրագրի գնահատման մեթոդաբանությունը

2. Ծրագրի գործընթացի գնահատում2.1. Ծրագրի կազմակերպման գործընթացը2.2. Ծրագրի իրականացման արդյունքները

3. Ծրագրի ազդեցության և արդյունքների գնահատում3.1. Ծրագրում սովորողների ընդգրկվածությունը3.2. Ծրագրում ներգրավված սովորողների զարգացման գնահատումը3.3. Ծրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող,

ծնող, ուսուցողական ծրագրի ղեկավար և ծրագրի համակարգողի)

Ծրագրի շարունակականութունըԵզրակացություններ

4. Առաջարկություններ5. Հավելվածներ

Հավելված 1 Ծրագրի ղեկավարին ուղված հարցազրույցի ուղեցույցՀավելված 2 Գիտափորձում ընդգրկված դասարանի դասավանդողի ստանդարտացված հարցազրույցի հարցաշարՀավելված 3 Սովորողի ծնողին ուղղված ստանդարտացված հարցազրույցի հարցաշար

Հավելված 4 Երեխաների զարգացման գնահատում: Չափման գործիքներին /աճի բնութագիր, 5 տարեկանների գիտափորձի ծրագրում չանցած սովորողներին 1 դասարան ընդունելու չափման գործիք/Հավելված 5 Ծրագրերի ղեկավարներՀավելված 7 Աշխատանքային ժամանակացույց

Միջավայր, ՏՀՏ, էլ փոստ

ՄԱՍ I

Page 2: mskh.am · Web viewԾրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ1.1. ԳՆԱՀԱՏՎՈՂ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է կրտսեր դպրոց-պարտեզ` որպես ուսումնական հաստատության նոր տիպ, որտեղ «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթությունց պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՆ պատվերով (պետական աջակցության պայմանագրեր թթ Ա-6/22 առ 30.01.2009թ., Ա-6/20 առ 27.01.2010թ., Ա-6/19-11 առ 03.02.2011թ., Ա-6/18-12) իրականացվում է «Կրտսեր դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության կազմակերպում, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցում» կրթական ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր): Մանկապարտեզից դպրոց անցումը սովորաբար հեշտ չի լինում՝ նոր միջավայր, նոր կանոններ, պարտականություններ, և երեխաները բավականին ցավոտ են տանում այդ անցումը: Հաճախ երեխաները մանկապարտեզների նախապատրաստական խմբերում արդեն տառաճանաչ են լինում, հաշվելու, թվաբանական գործողություններ կատարելու հմտություններ են ունենում: Այդ երեխաները հայտնվում են հանրակրթական դպրոցի առաջին դասարանում, «սովորում» են իրենց սովորածը: Ստացվում է, որ մի ամբողջ ուսումնական տարի այդ երեխաները անելու բան չեն ունենում: Տառուսուցումը, որը շուրջ մի տարի է տևում, 10-ի շրջանակում թվաբանական գործողությունների ուսուցումը կորցնում են իմաստը: Ունեցած կարողությունները կիրառելու միջոցով ունեցած հմտություններն ու կարողությունները զարգացնելու, նորերը ձեռք բերելու փոխարեն մի ամբողջ տարի սովորողին պարտադրվում է անարդյունավետ ուսուցում: Ծրագիրը ապահովում է սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության շարունակակնությունն ու անընդհատությունը:իրականացնում է ինտեգրացված, անառարկայական ուսուցում, որն ապահովում է 5-6 տարեկանների համակողմանի զարգացում, գործունեության բազմաձևություն, հմտությունների և կարողությունների ձևավորում և զարգացում դրանց գործնական կիրառման միջոցով: Ծրագրի նպատակները ուսուցման կազմակերպում՝ որպես կենսակերպ 5-6 տարեկանների անհատական զարգացման կազմակերպում

զարգացնող նոր տիպի՝ դպրոց-պարտեզ միջավայրում, որտեղ վերանում է պարտեզից-դպրոց միջավայրի, մեթոդի փոփոխությունը:

Դասվարի և սաների համատեղ գործունեություն փոխադարձ հարգանքի, սաների արժանապատվության հարգման պայմաններում:

Ծրագրի խնդիրներն են սաների ուշադրության, դիտողականության, կողմնորոշվելու,

կենտրոնանալու, սոցիալական միջավայրում շփվելու, համագործակցելու կարողությունների ձևավորում և զարգացում

հետազոտական ունակությունների ձևավորում և զարգացում սոցիալական միջավայրի ստեղծում , ինքնակազմակերպվող

հավաքանու ձևավորում Էլեկտրոնային զարգացնող խաղերի, պարզագույն ծրագրերի

ամենօրյա գործածման միջոցով համակարգչային անհրաժեշտ հմտությունների ձևավորում

ստեղծագործական երևակայության (խոսք, տեխնոլոգիա, ՏՀՏ), բանավոր խոսքի զարգացում, տառաճանաչություն

մաթեմատիկական հասկացությունների, բնագիտական փորձի ու գիտելիքների ձևավորում և զարգացում, այդ թվում` բույսերի և կենդանիների խնամք և ուսումնասիրություն, բնագիտական փորձեր

Page 3: mskh.am · Web viewԾրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

օտար լեզուների՝ անգլերեն, ռուսերեն, ամենօրյա ուսուցում գեղարվեստական դաստիարակություն, գեղագիտական ճաշակի

ձևավորում ֆիզիկական զարգացում, մարմնակրթություն, լողուսուցում:

1.2. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Կրթահամալիրի գնահատման կենտրոնը 2012թ. ապրիլ-հունիս ամիսներին կրթահամալիրի տնօրենի հաստատած ու հրապարակած ժամանակացույցով իրականացրել է ուսումնասիրություն: Ուսումնասիրության շրջանակում մայիսին իրականացվել են 1-ին դասարանցիների «Ես մեդիագետ եմ» նախագիծը, հունիսին` տարրական կրթության ծրագիրն ավարտող 4-րդ դասարանցիների ուսումնական գործունեության արդյունքների` սահմանված կարգով ուսումնասիրություն, ուսումնասիրության արդյունքների քննարկում, Մարմարյա սրահում` տոն-հաշվետվություն: Կրթահամալիրի տնօրենը, մանկավարժության կենտրոնի միջոցով ներգրավելով ուսումնասիրության մեջ շահառու բոլոր կողմերի լիարժեք մասնակցությունը, հրապարակային դարձնելով ուսումնասիրությունը, ապահովել է անաչառություն, հավասարություն, մատչելիությունը: Մայիսին կրթության վարչության նախաձեռնությամբ քաղաքի նախադպրոցական հաստատությունների և հիմնական դպրոցների ղեկավարների կրթահամալիրում կազմակերպված հավաքների ժամանակ մանրամասն ներկայացվել է Գիտափորձը, նրանց ներկայացուցիչները մասնակցել են ուսումնասիրության, Գիտափորձի արդյունքների ամփոփման աշխատանքներին: Բաց հավաք-հաշվետվություններին մասնակցել են սովորողների ծնողները, հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների աշխատողներ, լրագրողներ: Ուսումնասիրվել-համեմատվել են գիտափորձի ծրագրում ընդգրկված սովորողների (դասարանի) և մյուս սովորողների (դասարանի) աճի բնութագրերը, առաջադիմությունը և ծրագրի յուրացման աստիճանը, անցկացվել են հարցումներ:

Ուսումնասիրությունը բաղկացած է երեք մասից. առաջին մասում ներկայացված է ծրագրի համառոտ բովանդակությունը, երկրորդ մասում՝ ծրագրի գնահատման մեթոդաբանությունը, իր հավելվածներով, երրրորդ մասում ներկայացված են ուսումնասիրության արդյունքները.

Դասավանդողի (գիտափորձի ծրագրում ընդգրկված և ծրագրում չընդգրկված դասվարներ) հետ անցկացրած հարցման արդյունքների ամփոփում:

Ծնողի (գիտափորձի ծրագրում ընդգրկված) հետ անցկացրած հարցման արդյունքների ամփոփում:

Ծրագրի համակարգողի հետ փորձագիտական հարցման արդյունքների ամփոփում:

Ուսուցողական ծրագրերի ղեկավարների հետ հարցման արդյունքների ամփոփում:

Սովորողի զարգացումը արձանագրող աշխատանքի արդյունքների ամփոփում (աճի բնութագրի, գիտելիքների ստուգման, մեդիահմտությունների արդյունքների վերլուծություն):

Page 4: mskh.am · Web viewԾրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

1.3. ԾՐԱԳՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ուսումնասիրության նպատակն է.ու խնդիրներն են պարզել.

Չափել ծրագրի արյունավետությունը և թողած ազդեցությունը:խնդիրներն են.

Ըստ ուսումնական տարիների չափել Ծրագրում սովորողների ընդգրկվածությունը:

Ովքեր են սովորում գիտափորձի ծրագրում ընդգրկված դասարաններում դասարանում

Նույն դասարանում սովորող 5 տարեկանից սկսած գիտափորձի ծրագրում ընդգրկված և ավելի ուշ ծրագրում ընդգրկված սովորողներ միջև ուսումնական խնդիրների, ծրագրի յուրացման տարբերություն և նմանություն: Անձնային հարաբերություններում անհարմարության, հոգեբանական, ուսումնական խնդիրների առկայությունը:

Չափել գիտափորձի ծրագրում ընդգրկված և Ծրագրում չընգգրկված դասարանների սովորող միչև գիտելիքների ու հմտությունների նմանությունն ու տարբերությունը:

Պարզել ծնողների, դասավանդողների, ծրագրի համակարգողի և ուսուցողական ծրագրերի ղեկավարների վերաբերմունքը գիտափորձի ծրագրին:Ծնողների, դասավանդողների, ծրագրի համակարգողի և ուսուցողական ծրագրերի ղեկավարների վերաբերմունքը գիտափորձին:

Ուսումնասիրության ընտրանքը

Ուսումնասիրությանը մասնակցել են ՝

կրթահամալիրի Դպրոց-պարտեզի,Նոր դպրոցի, Հիմնական դպրոցի, Գեղարվեստի կրտսեր դպրոցի 1-4-րդ դասարաններ .ուսումնասիրության համար ընտրվել են զուգահեռ դասարաններ՝ նախապատրաստական ուսուցում անցած (գիտափորձով) և սովորական: Համեմատվել են այդ դասարանների սովորողների հմտություններն ու կարողաությունները: Դասարաններն ընտրելիս հաշվի է առնվել նաև սովորողների անհատական առանձնահատկությունները, դասարանների ընդհանուր պոտենցիալը:

Գիտափորձում ընդգրկված դասարանների ծնողներ: Գիտափորձում ընդգրկված դասարանների դասվարներ: Ծրագրի համակարգող և ուսուցողական ծրագրերի ղեկավարներ:

Աշխատանքային պլան (ապրիլ-հունիս ամիսներ, 2012 թվական)

Առաջին փուլ՝ աշխատանքային խմբի ձևավորում, աշխատանքային գործիքների ստեղծում, ժամանակացույցի հաստատում:

Երկրորդ փուլ՝ ուսումնասիրության անցկացում: Երրորդ փուլ՝ արդյունքների ամփոփում, վերլուծություն, եզրակացություն:

Page 5: mskh.am · Web viewԾրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

ՄԱՍ IIԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ2.1. ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Գիտափորձի իրավական հիմքերն են ՀՀ օրենքը հանրակրթության մասին (հոդված 5. «Հանրակրթության բնագավառում պետությունը երաշխավորում է հետևյալ սկզբունքների ապահովումը. .... 2) հանրակրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին, 8) հանրակրթական և այլ կրթական ծրագրերի փոխհամաձայնեցվածությունը. հոդված 7. «Հանրակրթական ծրագրերը», հոդված 8. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այլընտրանքային հանրակրթական ծրագրերին համապատասխան, կարող է ստեղծել այլ տեսակի ուսումնական հաստատություն», հոդված 9. «.…. այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացման համար կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է սահմանել այլ ժամկետներ»), կրթահամալիրի 2009-2012թթ զարգացման ծրագիրը, որի հավելվածն է Գիտափորձը, «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» 2008թ, 2009թ., 2010թ., 2011թ., 2012թ.  ծրագիրը (պետական աջակցության պայմանագրեր թթ Ա-6/24 առ 29.01.2008թ., Ա-6/22 առ 30.01.2009թ., Ա-6/20 առ 27.01.2010թ., Ա-6/19-11 առ 03.02.2011թ., Ա-6/18-12):

Իրավական հիմքեր: 27.02.2006թ. ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև կնքվել է «Հանրակրթական դպրոցում նախապատրաստական ուսուցում» ծրագրի hամար տրվող պետական աջակցության պայմանագիր, որի հավելվածով որոշված իրականացվող աշխատանքների մեջ նշվում է 5 տարեկանների զարգացման և ուսուցման համալիր ծրագրի`«Նախնական ուսուցումը որպես 5 տարեկանների ծրագրված զարգացման արդյունք» (այսուհետ` Ծրագիր), զարգացնող և ուսումնաօժանդակ նյութերի ծրագրային փաթեթի ստեղծումը: Սա ենթադրում էր կրտսեր դպրոց-պարտեզի նոր մոդել, որն իր մեջ ներառում էր 5-6 տարեկանների զարգացում և ուսուցում (նախապատրաստական դասարան): «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի նախապատրաստական դասարանի գործունեության կարգը (այսուհետ` կարգ) որոշված է կրթահամալիրի 2010-2011 ուսումնական տարվա «Օտար լեզուների և մեդիահմտությունների խորացված ուսուցման 1-6-րդ դասարաններ» ուսումնական պլանով (կետ 8): Կարգը կոչված է ապահովելու Հանրակրթության մասին ՀՀ օրենքով սահմանված պետական քաղաքականության սկզբունքները (հոդված 5, կետ 2-2, 2-8), կազմակերպելու կրթահամալիրի 2009-2012 թթ զարգացման ծրագրի «Կրտսեր դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության կազմակերպում, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին

Page 6: mskh.am · Web viewԾրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

համապատասխան պարտեզից դպրոց անցում» գիտափորձի և 27.01.2010թ. ԿԳ նախարարության հետ կրթահամալիրի կնքած Ա-6/20 պայմանագրի աշխատանքները:

1.ՀՀ օրենքը հանրակրթության մասին (հոդված 5. «Հանրակրթության բնագավառում պետությունը երաշխավորում է հետևյալ սկզբունքների ապահովումը.1) հանրակրթության մարդասիրական բնույթը, ազգային և համամարդկային արժեքների, մարդու կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը…. 2) հանրակրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին. 4) ուսումնական հաստատություններում ստեղծագործական աշխատանքի խթանումը, սովորողների վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը. 5) հանրակրթության որակի շարունակական բարելավումը, միջազգային չափանիշներին համապատասխանությունը, ինչպես նաև միջազգային կրթական համակարգին ինտեգրումը», հոդված 7. «Հանրակրթական ծրագրերը», հոդված 8. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այլընտրանքային հանրակրթական ծրագրերին համապատասխան, կարող է ստեղծել այլ տեսակի ուսումնական հաստատություն», հոդված 9. «.…. այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացման համար կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է սահմանել այլ ժամկետներ»):

2.Կրթահամալիրի 2009-2012թթ զարգացման ծրագիրը, որի հավելվածն է Գիտափորձը:

3.«Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» 2009թ., 2010թ . , 2011թ., 2012թ.   ծրագիրը (պետական աջակցության պայմանագրեր թթ Ա-6/22 առ 30.01.2009թ., Ա-6/20 առ 27.01.2010թ., Ա-6/19-11 առ 03.02.2011թ., Ա-6/18-12):

Իրավիճակի նկարագրություն: ՀՀ կառավարության 2010թ. նոյեմբերի 4-ի «Ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա նախադպրոցական կրթության կազմակերպման ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ» N 1427-Ն որոշումը փաստում է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների ցածր ընդգրկումը համընդհանուր կրթության մեջ. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ, որդեգրել է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովման պետական քաղաքականությունը: Որպես թիրախային ցուցանիշ` նախատեսվում է այդ խմբի երեխաների ընդգրկվածությունը 2015 թվականին հասցնել 90 տոկոսի», նախատեսում է 1 սովորողի հաշվով ֆինանսական հատկացումներ ըստ նախադպրոցական կրթության առանձին մոդելների: ՀՀ օրենքով հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական  ծրագրում» արձանագրված են ցուցանիշներ. «Մատչելիության առումով ամենախոցելին նախադպրոցական կրթությունն է: Ներկայումս հանրապետության 400-ից ավելի համայնքներում չկան նախադպրոցական հաստատություններ (ՆԴՀ),

Page 7: mskh.am · Web viewԾրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

իսկ նախադպրոցական ծրագրերում համախառն ընդգրկվածությունը 2009 թվականին կազմել է ընդամենը 24.3% (քաղաքային համայնքներում` 31.5%, գյուղական համայնքներում` 11.7%)»:  Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրով նախադպրոցական կրթության բարեփոխումների բարեփոխումների 2008-2015թթ ռազմավարական ծրագրով նախատեսված այս ցուցանիշի բավարարումը գնում է երկու ուղղությամբ` համայնքային մանկապարտեզներում նախադպրոցական տարիքի երեխաների թվի աճ, և 400-ից ավելի համայնքներում, որտեղ մանկապարտեզ չկա, նախակրթարանների ստեղծում հանրակրթական դպրոցներում և նախապատրաստական ծրագրի իրականացում` ներգրավելով համաշխարհային վարկի «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի միջոցները, այլ միջոցներ: Սա հանրապետությունում ստեղծում է նոր վիճակ, երբ փաստացի առաջացել են նոր տիպի ուսումնական հաստատություններ` դպրոց-պարտեզների տեսքով, որոնց թիվը տարեցտարի նկատելի ավելանում է: Նախադպրոցական կրթական ծրագրում ավագ նախադպրոցական տարիքի երեխաների ոչ ամբողջական ընդգրկվածության և դպրոցական կրթության մեկնարկային անհավասար հնարավորությունների և պայմանների պատճառով 4-ամյա տարրական դպրոցի 1-ին դասարանի ծրագիրն իր վրա է վերցնում նաև նախապատրաստական ուսուցման խնդիրներ: Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքով` նախադպրոցական կրթության իրականացման սկզբունք է նաև ընտանիքի եւ նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնա-դաստիարակչական աշխատանքների համադասվածությունը (հոդված 5),  նախադպրոցական կրթության խնդիր է ընտանիքին սոցիալ-մանկավարժական աջակցության ցուցաբերումը (հոդված 6), նախադպրոցական կրթության համակարգը ներառում է ընտանիքը (հոդված 8), և  «Ծնողների կամ երեխաների օրինական ներկայացուցիչների ընտրությամբ երեխան կարող է նախադպրոցական կրթություն ստանալ … բ) ընտանիքում» (հոդված 23): Փոքր չէ այն երեխաների թիվը, որոնք տանը ստացել են հիմնավոր նախապատրաստում, որպես արդյունք` դպրոց են գալիս 1-ին դասարանի ծրագիրը յուրացրած: Արդյունքում մի ամբողջ ուսումնական տարի պետական և ծնողական ռեսուրսները ծախսվում են, իսկ երեխան անելու բան չի ունենում:

2.2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Իրավիճակի նկարագրություն

ՀՀ կառավարության 2010թ. նոյեմբերի 4-ի «Ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա նախադպրոցական կրթության կազմակերպման ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ» N 1427-Ն որոշումը փաստում է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների ցածր ընդգրկումը համընդհանուր կրթության մեջ. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ, որդեգրել է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր

Page 8: mskh.am · Web viewԾրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

կրթության ապահովման պետական քաղաքականությունը: Որպես թիրախային ցուցանիշ` նախատեսվում է այդ խմբի երեխաների ընդգրկվածությունը 2015 թվականին հասցնել 90 տոկոսի»: Մյուս կողմից` նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախած երեխայի համար մանկապարտեզից դպրոց անցումը սովորաբար հեշտ չի լինում. նոր միջավայր, նոր կանոններ, պարտականություններ, և երեխաներին ժամանակ է պետք լինում անսովորությունը-անվստահությունը հաղթահարելու, միավայրը յուրացնելու համար: Նախադպրոցական կրթական ծրագրում ավագ նախադպրոցական տարիքի երեխաների ոչ ամբողջական ընդգրկվածության պատճառով և մանկապարտեզ-դպրոց անցումն ապահովելու համար 4-ամյա տարրական դպրոցի 1-ին դասարանի ծրագիրն իր վրա է վերցնում նաև նախապատրաստական ուսուցման խնդիրներ: Իսկ դպրոցին նախապատրաստված, արդեն տառաճանաչ, հաշվելու, թվաբանական գործողություններ կատարելու հմտություններ ունեցող երեխան, արագ անցնելով հարմարվելու փուլը, հանրակրթական դպրոցի առաջին դասարանում ստիպված «սովորում» է իր իմացածը: Արդյունքում մի ամբողջ ուսումնական տարի պետական և ծնողական ռեսուրսները ծախսվում են, իսկ երեխան անելու բան չի ունենում. ուսումնական նպատակով հմտություններն ու կարողությունները կիրառելու միջոցով զարգացնելու, նորերը ձեռք բերելու փոխարեն նրան պարտադրվում է ոչ արդյունավետ ուսուցում:

Իրականացման ընթացքը, արդյունքները:

Կրթահամալիրում գործում է ուսումնական հաստատության նոր տիպ` կրտսեր դպրոց-պարտեզ, որտեղ «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրի շրջանակում իրականացվել է Գիտափորձը: Կրթական ծրագրի և կրտսեր դպրոց-պարտեզի միջավայրի փոփոխությունները չէին կարող ազդեցություն չունենալ նախադպրոցականի զարգացման ծրագրի վրա: Կրթական ծրագիրն ապահովում է սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության շարունակականությունն ու անընդհատությունը, սովորողի ինքնուրույնության, ինքնաբուխ գործունեության, հիգիենիկ հմտությունների, ստեղծականության զարգացմանը անվտանգ ու ազատ միջավայրում: Գիտափորձի իրականացման համար բաց մրցույթով ընտրված դասվարները վերապատրաստվել են ամբողջական ծրագրով` խոսքի մշակույթ, մաթեմատիկա, լողուսուցում, մարմնամարզություն, երաժշտություն-պար, տեխնոլոգիա, մեդիատեխնոլոգիաներ, օտար լեզուներ, խաղեր:Գիտափորձն իրականացվել է հատուկ մշակված մոդել միջավայրում` Գեղարվեստի կրտսեր դպրոցում, Դպրոց-պարտեզում, Նոր դպրոցում, որտեղ ապահովված են անհատական և խմբային հիգիենայի պայմանները, խմբասենյակում` հայերեն ստեղնաշարով համակարգիչ, համացանց, էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, սանի գործունեության մեջ` համակարգչային ծրագրերի, համացանցի, թվային ձայնագրիչի, ֆոտոխցիկի ամենօրյա կիրառում, մարզական (մարմնամարզություն, լող, շարժուն խաղեր), երաժշտական, տեխնոլոգիական գործունեության, մանկական տոների-ծեսերի, պարի-թատրոնի, շրջակա միջավայրի յուրացման համար խմբասենյակում և բակում ստեղծված են բոլոր պայմանները: Գիտափորձում ընդգրկված սովորողները տանն ունեն համացանցին միացած համակարգիչ, թվային անհատական միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս ապահովելու անընդհատ ուսուցումը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է ուսումնական

Page 9: mskh.am · Web viewԾրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

հաստատության նոր տիպ` կրտսեր դպրոց-պարտեզ, որտեղ «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրի շրջանակում իրականացվել է Գիտափորձը: Կրթական ծրագիրն ապահովում է սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության շարունակականությունն ու անընդհատությունը, սովորողի ինքնուրույնության, ինքնաբուխ գործունեության, հիգիենիկ հմտությունների, ստեղծականության զարգացմանը անվտանգ ու ազատ միջավայրում:

Ծրագրի իրականացման համար բաց մրցույթով ընտրված դասվարները վերապատրաստվել են ամբողջական ծրագրով` խոսքի մշակույթ, մաթեմատիկա, լողուսուցում, մարմնամարզություն, երաժշտություն-պար, տեխնոլոգիա, մեդիատեխնոլոգիաներ, օտար լեզուներ, խաղեր:

Գիտափորձն իրականացվել է հատուկ մշակված մոդել միջավայրում, որտեղ ապահովված են անհատական և խմբային հիգիենայի պայմանները, խմբասենյակում` հայերեն ստեղնաշարով համակարգիչ, համացանց, էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, սանի գործունեության մեջ` համակարգչային ծրագրերի, համացանցի, թվային ձայնագրիչի, ֆոտոխցիկի ամենօրյա կիրառում, մարզական (մարմնամարզություն, լող, շարժուն խաղեր), երաժշտական, տեխնոլոգիական գործունեության, մանկական տոների-ծեսերի, պարի-թատրոնի, շրջակա միջավայրի յուրացման համար խմբասենյակում և բակում ստեղծված են բոլոր պայմանները: Գիտափորձում ընդգրկված սովորողները տանն ունեն համացանցին միացած համակարգիչ, թվային անհատական միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս ապահովելու նրա անընդհատ ուսուցումը:

mskh.am-ում խմբերն ու դասարանները, այդ թվում` Գիտափորձի, ունեն իրենց էջերը: Սովորողներն ու նրանց ծնողները գրանցված են mskh.am փոստում: mskh.am-ի, Live@edu-ի, «Պարտեզ» էլեկտրոնային ամսագրի, մեդիագրադարանի շնորհիվ նախադպրոցականին, կրտսեր դպրոցականին, նրանց ծնողներին հասանելի են ուսումնական նոր նյութերն ու սովորողների ուսումնական գործունեության արդյունք մեդիանյութերը, հաշվետվությունները: Կրթական ծրագրով ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունները կազմակերպվում են բոլոր սովորողների համար: Նախապատրաստական խմբի սանն ու նրա ծնողը լիարժեք մասնակցում են կրթահամալիրում ուսումնական օրացույցով նախատեսված ուսումնական ճամբարներին, ծեսերին ու տոներին, մեդիաօլիմպիադաներին, Հանրակրթական Դիջիթեքներին, ստուգատեսներին ու փառատոներին, ստեղծագործական հավաքներին:

Ուսումնական գործունեության և հանգստի համադրման հնարավորությունը թույլ է տալիս Գիտափորձի նախապատրաստական-առաջին դասարանի ուսումնական աշխատանքը չընդհատել հանրապետության դպրոցականների աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդների ժամանակ, բաց լողափի, ամառային պարտեզի պայմաններում դասարանն աշխատում է նաև ամռան ամիսներին: Արդյունքում Գիտափորձում ընդգրկված սովորողները հանրապետության 1-4-րդ դասարանցիներից առնվազն 22 շաբաթ ավել են հաճախում դպրոց: Նախապատրաստական դասարանի սաներն ընդգրկված են երկարօրյա ուսուցման ծրագրում, ունեն լրացուցիչ կրթության ամենատարբեր ծրագրերում ընդգրկվելու հնարավորություն:

mskh.am-ում խմբերն ու դասարանները, այդ թվում` Գիտափորձի, ունեն իրենց էջերը: Սովորողներն ու նրանց ծնողները գրանցված են mskh.am

Page 10: mskh.am · Web viewԾրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

փոստում: mskh.am-ի, Live@edu-ի, «Պարտեզ» էլեկտրոնային ամսագրի, մեդիագրադարանի շնորհիվ նախադպրոցականին, կրտսեր դպրոցականին, նրանց ծնողներին հասանելի են ուսումնական նոր նյութերն ու սովորողների ուսումնական գործունեության արդյունք մեդիանյութերը, հաշվետվությունները: Կրթական ծրագրով ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունները կազմակերպվում են բոլոր սովորողների համար: Նախապատրաստական խմբի սանն ու նրա ծնողը լիարժեք մասնակցում են կրթահամալիրում ուսումնական օրացույցով նախատեսված ուսումնական ճամբարներին, ծեսերին ու տոներին, մեդիաօլիմպիադաներին, Հանրակրթական Դիջիթեքներին, ստուգատեսներին ու փառատոներին, ստեղծագործական հավաքներին: Ուսումնական գործունեության և հանգստի համադրման հնարավորությունը թույլ է տալիս Գիտափորձի նախապատրաստական-առաջին դասարանի ուսումնական աշխատանքը չընդհատել հանրապետության դպրոցականների աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդների ժամանակ, բաց լողափի, ամառային պարտեզի պայմաններում դասարանն աշխատում է նաև ամռան ամիսներին: Արդյունքում Գիտափորձում ընդգրկված սովորողները հանրապետության 1-4-րդ դասարանցիներից առնվազն 22 շաբաթ ավել են հաճախում դպրոց: Նախապատրաստական դասարանի սաներն ընդգրկված են երկարօրյա ուսուցման ծրագրում, ունեն լրացուցիչ կրթության ամենատարբեր ծրագրերում ընդգրկվելու հնարավորություն:Այս պայմաններում գործունեության բազմաձևությունն ապահովում է 5 տարեկանների հմտությունների և կարողությունների ձևավորում և զարգացում գործնական կիրառման միջոցով, համակողմանի զարգացում, անցումը 1-ին դասարանի ուսումնական ծրագրին երեխայի համար լինում է աննկատ. ուսուցման միջավայրը, պայմանները, հարաբերությունները չեն փոխվում: Ծրագրի մշակման ընթացքը: Գիտափորձի շրջանակում 2009-2012թթ ստեղծվել և վերամշակվել են կրտսեր դպրոց-պարտեզում 5 տարեկանների գործունեության ծրագիրը, նախապատրաստական դասարանի գործունեության կարգը, ուսումնական գործունեության պլանը, ուսումնական պարապմունքների տեղին և ուսուցման միջոցներին ներկայացվող պահանջները, սովորողի ուսումնական գործունեության գնահատման կարգը, ուսումը 1-ին դասարանում շարունակելու պատրաստության ցուցանիշներ, ուսումնական այլ նյութեր:

Այս պայմաններում գործունեության բազմաձևությունն ապահովում է 5 տարեկանների հմտությունների և կարողությունների ձևավորում և զարգացում գործնական կիրառման միջոցով, համակողմանի զարգացում, անցումը 1-ին դասարանի ուսումնական ծրագրին երեխայի համար լինում է աննկատ. ուսուցման միջավայրը, պայմանները, հարաբերությունները չեն փոխվում:

Գիտափորձի շրջանակում 2009-2012թթ ստեղծվել և վերամշակվել են կրտսեր դպրոց-պարտեզում 5 տարեկանների գործունեության ծրագիրը, նախապատրաստական դասարանի գործունեության կարգը, ուսումնական գործունեության պլանը, ուսումնական պարապմունքների տեղին և

Page 11: mskh.am · Web viewԾրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

ուսուցման միջոցներին ներկայացվող պահանջները, սովորողի ուսումնական գործունեության գնահատման կարգը, ուսումը 1-ին դասարանում շարունակելու պատրաստության ցուցանիշներ, ուսումնական այլ նյութեր:

Ծրագրի մշակման, իրականացման ընթացքը: Ծրագիրն իրականացման առաջին տարում՝ սեպտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ը, ընդհանուր զարգացնող միջավայրում, ակտիվ, իրական, բազմաֆունկցիոնալ գործունեության միջոցով երեխաները (այսուհետ՝ սաներ) ձեռք բերեցին կամ զարգացրեցին մի շարք հմտություններ և կարողություններ, որոնք նրան նախապատրաստում են դպրոցական ուսուցմանը: Ապրիլի մեկից սկսվեց համակարգված ուսուցումը: Սանի ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները նպաստեցին նրան, որ նա առանց ճիգի, առանց ավելորդ լարվածության կարողացավ հաղթահարել դպրոցական ուսուցման «անհարմարությունները»: Համակարգչային զարգացնող խաղերի, խաղ-խնդիրների միջոցով տիրապետեց համակարգչային գործառական հմտությունների, երգերի, խաղերի, խաղ-բանաստեղծությունների միջոցով ձեռք բերեց անգլերենի և ռուսերենի որոշակի պաշար: 1-ին տարվա ավարտին «Երեխայի զարգացման կենտրոնի» և Մանկավարժության կենտրոնի մասնագետների կատարած ուսումնասիրությունները փաստեցին, որ սաների մի մասը բավարարում է առաջին դասարանն ավարտողին ներկայացվող պահանջներին և պատրաստ է կրթական հաջորդ փուլ անցնելուն: Մասնագետները տվեցին իրենց գրավոր եզրակացությունը՝ սանին ուսումնառության հաջորդ փուլում ընդգրկելու համար: Դասարանը համալրվեց նաև մեր նախակրթարան չհաճախած երեխաներով, որոնք կա՚մ ընտանեկան կրթության, կա՚մ այլ նախապատրաստական խմբում մեկամյա ծրագրված գործունեության արդյունքում իրենց զարգացման մակարդակով, գիտելիքներով, կարողություններով և հմտություններով բավարարում էին ներկայացված պահանջները: Այս երեխաները ընդգրկվեցին «Իմացումի հրճվանքի» եռամյա ուսուցման ծրագրում, իսկ նախակրթարանն ավարտած մյուս սաները ընդգրկվեցին «Իմացումի հրճվանք» ծրագրի քառամյա ուսուցման ծրագրում: Գիտափորձն այսպիսի խմբեր ունեցել է 2006-2007, 2007-2008, 2008-2009, 2009-2010, 2010-2011 ուստարիներին: Հաշվի առնելով ծրագրի իրականացման դիտարկումները, վերլուծությունները, ձեռք բերած փորձը, ծնողական առաջարկները՝ Ծրագրի իրականացումը ընթացքում կատարելագործվել է, դարձել ավելի արդյունավետ և պատճառաբանված:

Ծրագրի ֆինանսական հիմնավորումը: Ծրագրերի խմբերը գործում են կրտսեր դպրոցի կազմում, որից և հետևում է այդ խմբերի ֆինանսավորման առանձնահատկությունը: Ուսուցիչ-դասվարը վճարվում է հանրակրթական ծրագրերի իրականացման համար նախատեսված պետական հատկացումներից (ըստ սովորողների թվի): Սննդի և ֆիզիկական միջավայրի կազմակերպման համար վճարում է ծնողը: Խմբերը տեղակայված են կրթահամալիրի դպրոց-պարտեզների շենքերում և հաստատության պահպանման համար լրացուցիչ գումարներ չեն տրվում: Գիտափորձի նախապատրաստական խմբերը գործում են երկու ռեժիմով` 9.00-14.00 և 9.00-17.00: Ծնողն է ընտրում իր երեխայի հաճախման ռեժիմը և պայմանագրի համաձայն վճարում ըստ իր ընտրած ռեժիմի:

2.2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ամբողջացվել է Ծրագրի բովանդակությունը: Ամբողջացվում է «5 տարեկանների կրտսեր առաջին դասարան» պայմանական անունով խմբի

Page 12: mskh.am · Web viewԾրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

զարգացման փաթեթը` Ծրագիր, աշխատանքային և հետազոտական նախագծեր: Ստեղծվել են 5 տարեկանների զարգացման էլեկտրոնային նյութեր (նաև` օտար լեզուների ուսուցման): Անցկացվել է ստեղծագործական հավաք, որի ընթացքում քննարկվել և մշակվել են 5 տարեկանների զարգացման ծրագիրն ու զարգացնող նյութերը: Ստեղծվել են խմբերի ծրագրային գործունեությունը լուսաբանող CD-ներ, լուսանկարչական ալբոմներ, հետազոտական աշխատանքներ, մեդիա նյութեր: Ստեղծվել է «Մանկան տոնացույց» ժողովածուն: Առանձին CD-ով ձայնագրվել են 5-6 տարեկանների համար նախատեսված երգերը: Իրականացվել են մանկական և ազգային տոներն ու ծեսերը (Ամանոր, Բարեկանդան, Վարդավառ, Համբարձում, Երեխայի պաշտպանության օրը, երեխաների ծննդյան օրերը և այլն): Ծեսը դարձել է երեխայի զարգացման կազմակերպման միջոց: Ստեղծվում և փորձարկվում է էլեկտրոնային այբբենարանը (տառաճանաչություն): Պարբերաբար կազմակերպվել են Ծրագրի խմբերի դաստիարակների անընդհատ զարգացման աշխատանքները: Կատարելագործվել են նրանց` որպես հետազոտող դաստիարակի հմտությունները: Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան հավաքում ծրագրի մասնագետների և ԿԳ նախարարության փորձագետների և թաղապետարանների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել է ծրագրի իրականացման ընթացքը: Կազմակերպվել են նախադպրոցական հաստատություններում չընդգրկված երեխաների զարգացման և ծնողի մանկավարժական իրազեկման ծառայություններ:

Հավելված 7

ՄԱՍ IIIԾՐԱԳՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ և

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

3.1. Ծրագրում սովորողների ընդգրկվածությունը:

Ծրագրի արդյունքները գնահատելու համար ըստ տարիների չափվել են Ծրագրում սովորողների նդգրկվածությունը:

Տարեթիվ

Անուն, ազգանուն Նախ. Դասարա

ն

2008-2009

1-ին դասարա

ն

2008-2009

2-րդ դասարան

2009-2010

3-րդ դասարան

2010-2011

4-րդ դասարան

2011-2012

2008-2009

Լուսինե Փաշայան 18 18 24 23 22

Արուսյակ Վարդանյան 20 24 22 21 24

Աշխատանքային խումբ

1.

Կրթահամալիրի կրտսեր դպրոցների գրասենյակներ, Սոցիոլոգի ծառայություն

2.

Դասվար, հոգեբան, հատուկ մանկավարժ

3.

Սոցիոլոգի ծառայություն

4.

Հոգեբան, հատուկ մանկավարժ

5.

Սոցիոլոգի ծառայություն

Page 13: mskh.am · Web viewԾրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Արմինե Աբրահամյան 24 24 23 23 21

ընդհանուր 62 66

2009-2010

Անահիտ Հարությունյան

19 17 17 21

Լիլիթ Բաբայան 22 22 22 23

Մանուշակ Աբրահամյան

18 24 19 20

59 63

2010-2011

Գրիգորյան Մերի 2020 17 21

Տաթև Խլոյան 26 24 20

Բարսեղյան Լոււիսինե 25 23 16

71 64

2011-2012

Անուշ Աթայան, 18 21

Լուսինե Խաչատրյան 23 19

Գրիգորյան Անահիտ 22 15

Անահիտ Գևորգյան 14 17

ընդհանուր 77 72

Աղյուսակում տեսնում ենք տարիների ընթացքում թվային աճ՝ 2008-2009 ուստարում՝ նախապատրաստական դասարանում՝ 62 հոգի, 2011-2012 ուստարում՝ 77 հոգի, 2008-2009 ուստարում՝ 1-ին դասարանում՝ 66 հոգի, 2011-2012 ուստարում՝ 72 հոգի: Ծրագրում (բոլոր դասարաններում) ընդգրկված են հատուկ կարիքով սովորողներ, որոնց կրթությունը կացմակերպվում է «Կրթություն բոլորի համար՝ նրառական ուսուցում» կարգի հնաձայն:

3.2.Ծրագրում ներգրաված սովորողների զարգացման գնահատումը

Ծրագրի արդյունքները գնահատելու համար մշակվել են գործիքների (տե′ս հավելվածներ) և անցկացվել են մի շարք ուսումնասիրություններ:

Ուսումնասիրությունն անցկացնելիս ցուցաբերել ենք երկու մոտեցում.

1. համեմատել ենք գիտափորձի ծրագրում ընդգրկված սովորողների (դասարանի) առաջադիմությունը և ծրագրային յուրացումը Ծրագրում չնդգրկված սովորողների (դասարանի) հետ համեմատած` (Ուսուցումը կրտսեր դպրոց-պարտեզում):

2. համեմատել ենք գիտափորձի ծրագրում ըդգրկված նույն դասարանում սովորող երեխաների առաջադիմությունը և ծրագրայի ն յուրացումը, երբ երեխանն 5 տարեկաից է ընդգրկված եղել ծրագրում և երբ ծրագրի սվորողն է դարձել ավելի ուշ (1-2 տարի հետո)` (Կրտսեր

Page 14: mskh.am · Web viewԾրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցում»): 

Սովորողի զարգացումը ուսումնասիրելիս հիմք են ծառայել նաև հետևյալ փաստաթղթերը.

Սովորողի աճի բնութագիր Տարեվերջյան ստուգումների արդյունքներ 1-ին դասարանցիների շրջանում իրականացրած «Ես մեդիագետ եմ»

նախագիծը (առկա արդյունքներին մանրամասն կարող եք ծանոթանալ mskh.am-ում)

ՏՀՏ միջոցների առկայությունը(առկա արդյունքներին մանրամասն կարող եք ծանոթանալ mskh.am-ում, «Վիճակագիր» բաժնում)

Սսովորողի տարեկան հաշվետվություն Դասավանդողի տարեկան հաշվետվություն Մեդիահմտությունների չափումներ (սովորողների ստեղծած նյութեր,

որոնք հրապարակվել են կայքում) Ամփոփիչ հավաք-քննարկում Ամփոփիչ հավաք-ներկայացում Առցանց քննարկում http: //www.mskh.am/am/20490

Սովորողի աճի բնութագիր (հոգեբանի ուսումնասիրության արդյունքներ)

Սովորողի աճի բնութագերի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ գիտափորձի ընդգրկված և ծրագրում չընդգրկված չորրորդ դասարանացիների զարգացումը գրեթե նույն մակարդակի վրա է գտնվում: Երկու դեպքում էլ կարելի է գրանցել միանման առաջընթաց և դժվարություններ: Բոլոր սովորողների մոտ զարգացած են շփման հմտությունները, նրանք անկաշկանդ են, ունեն հավասարաչափ զարգացած ուշադրություն և հիշողություն: Սովորողները բավականին ինքնուրույն են և ունեն հստակ ձևավորված ինքնագիտակցություն, որի արդյունքում ունեն ձևավորված անձնական կարծիք, կարող են ինքնուրույն դատողություններ անել: Գիտափորձում ընդգրկված սովորողների մոտ ավելի են զարգացած համակարգչային հմտությունները:

Ստեղծագործական և վերլուծական միտքը գտնվում է նույն մակարդակի վրա, սակայն սովորողների մեծ մասի մոտ այստեղ նկատվում են փոքրիկ դժվարություններ:

Ձևավորված է նաև ակնառու-պատկերավոր մտածողությունը, սակայն գիտափորձում ընդգրկված սովորողների մոտ աստիճանաբար զարգանում է նաև վերացական մտածողությունը, ինչը չի կարելի ասել գիտափորձում չընդգրկված սովորողների մասին:

Տարեվերջյան ստուգումների արդյունքներ

Ուսումնասիրության ընթացքում համեմատվել են գիտափորձի ծրագրում ընդգրկված և գիտափորձում չընդգրկված 4-րդ դասարանցիների

Page 15: mskh.am · Web viewԾրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

տարեվերջյան ստուգումների mi5in արդյունքները՝ մաթեմաթիկա, մայրենի անգլերեն, ռուսերեն (gնահատումը՝ առավելագույնը 10 միավոր):

Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ սովորողների ստուգումների արդյունքները իրարից է էականորեն չեն տարբերվում (տե′ս աղյուսակ 1-ը):

Աղյուսակ 1

Միջին միավոր

Գիտափորձի ծրագրում ընդգրկված դասարաններ

Դասավար Մաթեմ Մայրենի Անգլերեն Ռուսերեն

Լուսինե Փաշայան 5,8 6,7 6,4 7,6Արուսյակ Վարդանյան 7,3 7,4 7,5 8,5Տաթև Աբրահամայան 6,6 5,9 6,4 6,8

Գիտափորձի ծրագրում չընդգրկված դասարաններ

Լուսինե Պետրոսյան 7,7 7,95 7,5 7,8Նելլի Թովմասյան 6,4 7,9 5,9 7Մարիամ Թովմասյան 4,8 6,8 5,8 6,8Անահիտ Ավագյան 6,6 7,9 6,8 6,9

Մասնակցություն մեդիաօլիմպիադաներին:

Աղյուսակ 2

Գիտափորձի ծրագրում ընդգրկված դասարաններ

Դասավար աշուն ձմեռ գարուն

Մրցանականեր, այդ թվում դիջիտեքից, կենգուրու

սովորողների ընդհ. թիվ

Լուսինե Փաշայան 21 22 22 4+15 (անհատ.) 22Արուսյակ Վարդանյան

17 12 7 3 (2 դաս., 1 անհ., 2 դաս.)

24

Տաթև Աբրահամայան

21 18 17 3 (անհատ.) 21

Գիտափորձի ծրագրում չընդգրկված դասարաններ

Լուսինե Պտրոսյան 16 21 18 4 3+1(1դաս.,3 անհ., 1դաս.,)

21Նելլի Թովմասյան 13 15 14 2 20Մարիամ Թովմասյան

12 16 15 - 16

Անահիտ Ավագյան 8 8 8 1 11* Եղել են և դասրանին և անհատին տրվող մրցանակներ

Մեդիահմտությունների չափումներ (սովորողների ստեղծած նյութեր, որոնք

հրապարակվել են կայքում):

Page 16: mskh.am · Web viewԾրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Գիտափորձում ընդգրկված սովորողների մոտ այս հմտությունները և կրողությունները ավելի զարգացած են: Դա չափվում է որակյալ համարվող նյութին ներկայացվող պահանջներից և աճի բնութագրերի վերլուծությունից: Համակարգչային տարբեր ծրագրերի տիրապետելու առումով առանձնահում են «Նոթբուքն ինձ դասընկեր » ծրագրի սովորողները:

Աղյուսակ 3

Գիտափորձի ծրագրում ընդգրկված դսասարաններ

Դասավար Հրապարակված նյութերի թիվը

Նյութ տեղադրող սովորողների թիվը

Դասարանի ակտիվը

Լուսինե Փաշայան 350 21 10Արուսյակ Վարդանյան 177 17 6

Գիտափորձի ծրագրում չընդգրկված դասարաններ

Լուսինե Պետրոսյան 186 21 8Նելլի Թովմասյան 310 20 10Մարիամ Կարպետյան 200 16 7Անահիտ Ավագյան 101 8 2

3.3. Ծրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող, ուսուցողական ծրագրի ղեկավար և

ծրագրի համակարգողի)

Փորձել ենք Պպարզել ենք , գիտափորձում ընդգրկված դասավանդողների, ծնողների, ուսուցողական ծրագրերի ղեկավարների և ծրագրի համակարգողի մոտեցումները ծրագրի ընթացքին, ամփոփիչ արդյունքներին և զարգացմանը:Դասավանդողի հետ անցկացրած հարցման արդյունքներ:Գիտափորձի ծրագրում ընդգրկված և գիտափորձի ծրագրում չընդգրկված դասավանդողների հետ անցկցրած ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ նրանք գիտափորձը համարում եմ կայացած: Ոչ մի էական տարբերություն չեն տեսնում ծրագրում ընդգրկված սովորողների և չնդգրկված սովորողների միչև:Որպես ծրագրի առավելություն նշում են կրթության կազմակերպման հարցում՝ ժամանակի շահումը: Որպես բացթողում նշում են այն, որ ծրագիրը յուրացնելու հետ կապված խնդիրներ են առաջանում հիմնականում՝ մաթեմատիկայից, բացթողում է եղել նաև անգլերենից, ինչը սակայն, շտկվել է: Նոր ուստարվա համար ավելացվել է ևս 1 դասաժամ, քանի որ ծրագրի սովորողները երկրորդ օտար լեզուն սկսել են ուսումնասիրել 1 տարի ուշացումով (: թԹեպետև 4-րդ դասարանի ամփոփիչ ստուգումները ամենևին էլ չեն հաստատում այդ հանգամանքը): Թերություններից մեկն էլ այն է, որ ելնելով ծրագրային առանձնահատկություններից սովորողների հանգիստը լիովին չի ապահովվում՝ ՝ հատկապես առաջին դասարանում: Որպես առաջարկ նշում են, որ այդ խմբերում երեխաները քնելու քնելու պայմաններ ունենան: Իսի եթե չեն քնում, հանգստի պայմաններ լինեն: Առաջարկում են՝ գիտափորձի ծրագրում ընդգրկելվի այն երեխան, ովվեր ունենի նախապատրաստական բազա (հիմք):

Page 17: mskh.am · Web viewԾրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Այն հարցին, թե նույն դասարանում սովորող (Կրտսեր դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցում») կրթահամալիրում իրականացվող ծրագիրին մասնակցած և այլ նախադպրոցական հաստատություն հաճախած սովորողների միջև կան ծրագրի յուրացման և ուսումնական խնդիրների առաջացման հետ կապված տարբերություն և նմանություն, դասվանդողները պատասխանում են, որ խնդիրներ առաջացել են հիմնականում ուսումնառության առաջին կիսամյակում. սկազբնական շրջանում 5 տարեկանից գիտափորձի ծրագիր ընդգրկված սովորողները ավելի հմուտ էին: Ծրագրում ընդգրկված այլ նախադպրոցական հաստատություններ ավարտած երեխաները անհրաժեշտ գիտելիքների պաշարն ունեին, սակայն կարողությունների և հմտությունների այն պաշարը, որ ունեին գիտափորձի երեխաները `նրանք ձեռք բերեցին մոտ կես տարի հետո: Դացավանդողների կարծիքով 5 տարեկանից ծրագրում ընդգրկված երեխաների ստեղծագործական երևակայութկունը ավելի զարգացած է, նրանք ավելի ակտիվ են: Մի կարևոր հանգամանք էլ են առանձնացնում՝ երեխայի անհատականությունը: Իսկ որպես նմանություն նշում են այն, որ նրանք բոլորն էլ միևնույն տարիքի երեխաներ են և մատուցված նյութն ընկալում են միևնույն ձևով:Ծրագրի համակարգողի հետ փորձագիտական հարցման արդյունքների ամփոփում:

Ծրագրի համակարգողը որպես ծրագրային առավելույթուն առանձնացնում է. նախապատրաստական ուսուցման կազմակերպումը, կրթության անընդհատության ապահովումը, պարտեզից դպրոց աննկատ, առանց ցնցումների անցումը, ինքնարտահայտման, ինքնադրսևորման, ինքնակազմակերպման կարողությունների ձևավորումը և զարգացումը, դասարանական համայնքի ձևավորումը: Բացթողում է համարում միջավայրի թերիությունը, ծնողների թերի տեղակացվածություն, այն որ ծնողները հաճախ ծրագիրը դիտում են որպես ուսման մեկ տարի խնայելու միջոց: Առանձնացնում է մի քանի հանգամանք. իրականացվում է անհատական, ինտեգրացված ուսուցում, սովորողները զարգանում են անհատապես, նրանց կրթությունը կազմակերպվում է անձնային առանձնահատկությունները հաշվի առնելով տարբեր են սովորողների պատրաստվածության աստիճանները տարբեր են նախնական (ելակետային) իրավիճակները, կրտսեր դպրոցում իրականացվում է մի՝ Իմացումի հրճվանք ծրագիրը, կրթական խնդիրները, սկզբունքները նույնն են: Եթե համեմատենք հմտությունների և կարողությունների ձևավորուման ընթացքը, սովորողների սոցիալական հարմարվողականությունը, անձնային որակների դրսևորումները, ապա տարբերություններ առանձնապես չեն լինում: Գիտափորձն անցած սովորողներն ավելի ունակ, կազմակերպված, ստեղծական են լինում: Ուսուցման 4-րդ տարում իրականացվող ուսումնասիրությունների ժամանակ առանձնակի տարբերություններ չեն արձանագրվում: Պետք է հաշվի առնել նաև դասարանի՝ որպես հավաքանի, առանձնահատկությունը: Ուսուցման 4-րդ տարում, երբ սովորողներն ավարտում են կրտսեր դպրոցը (գիտափորձ՝ 1+3, սովորականը՝ 4 տարի) չի արձանագրվել դեպք, երբ գիտափորձով դասարանը զիջում է կամ գերազանցում մյուս դասարանին: Նույն դասարանում սովորող գիտափորձի ծրագիրին 5 տարեկանից մասնակցած և ավելի ուշ ծրագրին միացած սովորողների միջև կան

Page 18: mskh.am · Web viewԾրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

հաղորդակցման, հարմարվելու, արտահայտվելու, ինքնարտահայտվելու հետ կապված որպես տարբերություն Ծրագրի համակրգողը նշում է սկզբնական շրջանում ինքնարտահայտվելու, արտահայտվելու, հետ կապված տարբերությունները, սակայն, կարծում է, որ դրան պետք է մոտենալ անհատական առանձնահատկություններից ելենելով: Տարբերություններն այն էին, որ գիտափորձն անցած երեխան արդեն հաղթահարել էր, այդ «արգելքները», իսկ ոչ գիտափորձով երեխան դեռ նոր պետք է անցներ: Չնայած կան երեխաներ, որ բնույթով այդպիսին են` անկախ ամեն ինչից: Հարմարվելու և հաղորդակցման խնդիրներ չեն առաջացել: Ծրագրի համակարգողը առաջարկում է սովորողի զարգացումը արձանագրող աշխատանքի արդյունքների ամփոփում (աճի բնութագրի, գիտելիքների ստուգման, մեդիահմտությունների արդյունքների վերլուծություն): Միջավայրի ամբողջացում, ծնողների և դասվարների համար պարբերաբար կրթության կազմակերպում: Ուսուցողական ծրագրերի ղեկավարների հետ հարցման արդյունքների ամփոփում:

Առաջին դասարանի առաջին կիսմյակին առաջադրվող խնդիրներն ըստ էության նույն են, ինչ ՆՈՒՀ -ի նախադպրոցական ուսուցման խնդիրները: Գիտափորձին նպատակն է ապահովել նախապատրաստական ուսուցումն անցած սովորողի շարունակական կրթությունը ՝ ընդգրկելով տարրական դպրոցի համապատասխան աստիճանում (դասարանում):Առավելությունները: Երեխան ընդգրկվելով այս ծրագրում՝ զերծ է մնում անտեղի, անիմաստ կրկնողությունից և իր ունեցած բազայի (հիմքի) վրա շարունակում է իր տարրական կրթությունը:Նախակրթարանից դպրոց անցումը սահուն է լինում, երեխան չի դժվարանում նոր միջավայրին հարմարվելիս: Տարեց տարի ակնհայտ է տարբերությունը: Գիտափրձը համարում են հաջողված և առաջարկում են ամբողջացնել ծրագիրը:Բացթողումները:Ծրագրի զարգացումն ու շարունակականությունը: Պետք է լինի նախապատրաստական ուսուցման մեկ ամբողջական ծրագիր կրթահամալիրի ծրագրերի համար, ինչպես նաև նոր, առանց կրկնության մեկնարկային ծրագիր դպրոցական ծրագրում ընդգրկվելու և համապատասխանաբար ճկուն ծրագիր մնացած երեք տարում սովորական չորրորդ դասարանցիներին հավասարվելու համար: Պետք է ընտրվեն այն սովորողները, ովքեր իսկապես կարողանում են՝ ունեն համապատասխան մտավոր և ֆիզիկական տվյալներ:Ծրագրի զարգացումն ու շարունակականությունը: Սա այնքանով է երևում, որ ծնողերը արդեն գիտափորձով դասարանն ընտրած են գալիս մեզ մոտ: Այսինքն՝ ծրագիրն արձագանքներ ունի, ուստի շարունակական է:

Ծնողի (գիտափորձի ծրագրում ընդգրկված) հետ անցկացրած հարցման արդյունքների ամփոփում:

Ծնողների շրջանում անցկացրած ուսումասիրությունից պարզ է դառնում, որ նրանք նույնպես որպես ծրագրի առավելություն դիտում են հարկադիր հապաղումից խուսափումը (երբ երեխան արդեն պատրաստ է առաջ գնալու, առաջ է գնում և ոչ թե կանգ է առնում, որ սպասի` տարին լրանա), աշխատելու սովորության մշակում: Արդեն յուրացրած նյութը չկրկնելը: Երեխայի մեկ տարի դպրոցը շուտ ավարտելը, ուսումնական նյութի

Page 19: mskh.am · Web viewԾրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

խտացված է լինելը, ինչը կնպաստի, որ երեխան չհասցնի ձանձրանալ: Ծրագրի առավելությունն են համարում նաև դասավանդման մեթոդը, համակարգչային հմտություններ ունենալը, տարբեր ծրագրերի տիրապետելը: Ծնողների կարծիքով, Ծրագիրը ակնհայտնորեն տարբերվում է հանրակարթական այլ դպրոցների ծրագրերից:

Որպես բացթողում առանձնացնում են շտապողականությունը. կան սովորողներ, որոնց մոտ ծրագիրը յուրացնելու հետ կապված խնդիրներ է առաջացնում: Մտավախություն ունեն, որ բացթողումներ իհայտ կգան 5-ից բարձր դասարաններում, երբ առարկաների քանակը կտրուկ ավելանում է, որը կբերի նաև տնային առաջադրանքների քանակի և ծավալի ավելացում:

Այն հարցին, թե ծնողի կարծիքով երեխան իր տարեկիցների համեմատ ուսումնական խնդիրների առաջացման, ծրագրի յուրացման, շփման, հաղորդակցման, հարմարվելու, արտահայտվելու հետ կապված խնդիրներ ունենո՞ւմ է կան ծնողներ, որ նշում են, որ ունենում է, բայց դա համարում են իրենց երեխայի առանձնահատկությունը. «Սարգիսը շատ ամաչկոտ, կոմպլեքսավորված երեխա է, ունի խնդիրներ ծրագրի յուրացման հետ, բայց դա իմ երեխայից է»:

«Երեխաս դժվարույթուններ ունի, բայց դա իր երեխայի առանձնահատկութուններից է, էլենը թափթփված է, ուշ է կենտրոնանում, որ դասարանում էլ սովորեր, այդպիսին էր լինելու»:

Եզրակացությունթե մեդիայում, թե աչի զարգացման բնութագրերում, մեդիաօլիմպիադային և այլ մրցաշարերի մասնակցությամբ: Այս ամենին կարելի է

ծանոթանալ և

Ծրագրի ընթացքին և առկա արդյունքներին մանրամասն կարող եք ծանոթանալ mskh.am-ում:

Ուսումնասիրությունն արձանագրել է, որ. «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր.

մեդիակրթություն» կրթական ծրագրի տարրական կրթության «Իմացումի հրճվանք» ենթածրագրի նախապատրաստական ուսուցման ծրագիրը վայելում է ծնողների վստահությունը:

Գիտափորձի խմբերը տարեցտարի ավելի ամբողջական, սովորողները` ավելի վստահ և պատրաստված են անցնում կրթական հաջորդ աստիճան:

Գիտափորձի դասարաններում սովորողների խոսքային, մաթեմատիկական, բնագիտական, տեխնոլոգիական գիտելիքները, կարողություններն ու հմտությունները 3-4-րդ դասարաններում չեն տարբերվում զուգահեռ դասարանների ցուցանիշներից, իսկ մեդիահմտությունների, ստեղծագործական աշխատանքի առումով նաև գերազանցում են:

Page 20: mskh.am · Web viewԾրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Գիտափորձում ընդգրկված սովորողները ինքնավստահ, ինքնուրույն, ազատորեն են հարաբերվում զուգահեռ դասարանների սովորողների հետ, մասնակցում են համատեղ իրականացվող տոներին-ծեսերին, ուսումնական-հայրենագիտական ճամփորդություններին:

Վերլուծություն: Գիտափորձը համարվում է հաջողված: 5 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցման ծրագիրը ներառվում է «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» կրթական ծրագրի 4-ամյա տարրական կրթության ծրագրում` որպես կանոն սովորողին կրթական ծրագրի առաջին դասարան ընդունելով նախապատրաստական ուսուցման ծրագիրը յուրացնելուց հետո` դպրոցում նախապատրաստական ուսուցում ստացած վեց տարեկաններին թույլ տալով կրթությունը շարունակել կրթահամալիրի կրտսեր դպրոցի առաջին դասարանում ըստ իր պատրաստության: Կրթահամալիրի կրտսեր դպրոցի նախապատրաստական ուսուցման դասարանում չընդգրկված երեխաներին տալ կրթական ծրագիրը ընտանեկան կրթությամբ ստանալու հնարավորություն` համադրելով ուսուցման առկա, հեռավար, առցանց ձևերը, ինչպես որոշված է կրթահամալիրի նոր կանոնադրությամբ:

Ուսումնասիրության արդյունքներն արտացոլվում են տարրական կրթության կրթական ծրագրի` 2012-2013 ուսումնական տարվա մշակումներում, որը աշխատանքային փուլում է:

ԵզրակացությունԿրթահամալիրի գնահատման կենտրոնը (ղեկավար` Լուսինե Ալեքսանյան)

2012թ. ապրիլ-հունիս ամիսներին իրականացրել է ուսումնասիրություն: Ուսումնասիրության շրջանակում մայիսին իրականացվել են 1-ին

դասարանցիների «Ես մեդիագետ եմ» նախագիծը, հունիսին` տարրական կրթության ծրագիրն ավարտող 4-րդ դասարանցիների ուսումնական

գործունեության արդյունքների` սահմանված կարգով ուսումնասիրություն, ուսումնասիրության արդյունքների քննարկում, Մարմարյա սրահում` տոն-

հաշվետվություն: Բաց հավաք-հաշվետվություններին մասնակցել են սովորողների ծնողները, հանրակրթական դպրոցների և նախադպրոցական

հաստատությունների աշխատողներ, լրագրողներ: Ուսումնասիրվել-համեմատվել են գիտափորձի ծրագրում ընդգրկված սովորողների

(դասարանի) և մյուս սովորողների (դասարանի) աճի բնութագրերը, առաջադիմությունը և ծրագրի յուրացման աստիճանը, անցկացվել են

հարցումներ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ.

«Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» կրթական ծրագրի տարրական կրթության «Իմացումի հրճվանք»

ենթածրագրի նախապատրաստական ուսուցման ծրագիրը վայելում են ծնողների վստահությունը:

Գիտափորձի խմբերը տարեցտարի ավելի ամբողջական, սովորողները` ավելի վստահ և պատրաստված են անցնում կրթական հաջորդ աստիճան:

Գիտափորձի դասարաններում սովորողների խոսքային, մաթեմատիկական, բնագիտական, տեխնոլոգիական գիտելիքները, կարողություններն ու հմտությունները 3-4-րդ դասարաններում չեն տարբերվում զուգահեռ

դասարանների ցուցանիշներից, իսկ մեդիահմտությունների, ստեղծագործական աշխատանքի առումով նաև գերազանցում են:

Page 21: mskh.am · Web viewԾրագրի ընթացքի և արդյունքների գնահատում. (դասավանդող, ծնող ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Գիտափորձում ընդգրկված սովորողները ինքնավստահ, ինքնուրույն, ազատորեն են հարաբերվում զուգահեռ դասարանների սովորողների հետ,

մասնակցում են համատեղ իրականացվող տոներին-ծեսերին, ուսումնական-հայրենագիտական ճամփորդություններին:

Գիտափորձը պետք է համարել հաջողված և 5 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության, նրանց

ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցման ծրագիրը ներառել «Ստեղծողի դպրոց. անհատի

կրթական պատվեր. մեդիակրթություն» կրթական ծրագրի 4-ամյա տարրական կրթության ծրագրում` որպես կանոն սովորողին կրթական

ծրագրի առաջին դասարան ընդունելով նախապատրաստական ուսուցման ծրագիրը յուրացնելուց հետո, նախապատրաստական ուսուցում ստացած վեց տարեկաններին թույլ տալով կրթությունը շարունակել կրթահամալիրի

կրտսեր դպրոցի առաջին դասարանում ըստ իր պատրաստության և կրթահամալիրի կրտսեր դպրոցի նախապատրաստական ուսուցման

դասարանում չընդգրկված երեխաներին տալ կրթական ծրագիրը ընտանեկան կրթությամբ ստանալու հնարավորություն` համադրելով

ուսուցման առկա, հեռավար, առցանց ձևերը, ինչպես որոշված է կրթահամալիրի նոր կանոնադրությամբ: