Top Banner
Աշոտ Հովհաննիսյան Զաքարիա Ագուլեցին և իր ժամանակը
193

Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

Mar 30, 2021

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

Աշոտ Հովհաննիսյան

Զաքարիա Ագուլեցինև իր ժամանակը

ԶԱՔԱՐԻԱ Ա

ԳՈՒԼ

ԵՑԻՆ Ե

Վ Ի

Ր Ժ

ԱՄԱՆԱԿԸ

Page 2: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

1

Page 3: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

2

YEREVAN STATE UNIVERSITY

INSTITUTE FOR ARMENIAN STUDIES

ASOT HOVHANNISYAN

ZAKARIA OF AGULIS

AND HIS TIME

The edition has been prepared for printing by

Varoujean Poghosyan

YEREVAN

YSU PRESS

2017

Page 4: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԶԱՔԱՐԻԱ ԱԳՈՒԼԵՑԻՆ ԵՎ

ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ

Հրատարակության պատրաստեց

Վարուժան Պողոսյանը

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2017

Page 5: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

4

ՀՏԴ 94(479.25)

ԳՄԴ 63.3(5Հ)

Հ 854

Գիրքը տպագրության է երաշխավորել

ԵՊՀ գրահրատարակչական խորհուրդը

Հովհաննիսյան Աշոտ

Հ 854 Զաքարիա Ագուլեցին և իր ժամանակը / Ա. Հովհաննիսյան.

–Եր.: ԵՊՀ հրատ., 2017, 190 էջ + 1 էջ ներդիր:

Խորհրդահայ ականավոր պատմաբան Աշոտ Հովհան-

նիսյանի (1887-1972) սույն անտիպ մենագրությունը, որի մեքե-

նագիր միակ տարբերակը պահպանվել է Ռուսաստանի գիտու-

թյունների ակադեմիայի արխիվում, հրատարակվում է առաջին

անգամ: Այն նվիրված է հայտնի հայ վաճառական և ժամանա-

կագիր Զաքարիա Ագուլեցու (1630-1691) կյանքին ու գործու-

նեությանը, ինչպես նաև հայ ժողովրդի և Իրանի XVII դարի

պատմությանն առնչվող տարատեսակ հիմնահարցերին: Աշ-

խատությունը գրված է հայկական, ռուսական, մասնավորապես

եվրոպական տարատեսակ սկզբնաղբյուրների, այդ թվում՝

Զաքարիա Ագուլեցու «Օրագրության» քննական անաչառ վե-

րուծության հիման վրա և մեծ ներդրում է հայ ժողովրդի նոր դա-

րի պատմության ուսումնասիրության ասպարեզում:

ՀՏԴ 94(479.25)

ԳՄԴ 63.3(5Հ)

ISBN 978-5-8084-2236-0

ԵՊՀ հրատ., 2017

Հովհաննիսյան Ա., 2017

Page 6: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց
Page 7: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

5

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Խորհրդահայ ականավոր պատմաբան Աշոտ Հովհաննիսյանի

(1887-1972) գիտական հետաքրքրությունները խիստ ընդարձակ էին

և բազմաբնույթ, իսկ մասնավորապես հայ ժողովրդի նոր դարի

պատմության ուսումնասիրության բնագավառում նրա ներդրած

անգնահատելի ավանդն առ այսօր պահպանում է իր այժմեականու-

թյունը: Հարկ ենք համարում նախ ընդգծել նրա մեծ ներդրումը նալ-

բանդյանագիտության ասպարեզում: Դեռևս 1930-ական թվական-

ներին նա հրատարակել է Միքայել Նալբանդյանի անտիպ երկերը՝

խիստ ծավալուն ծանոթագրություններով1, իսկ այնուհետև նրան է

նվիրել մեծարժեք երկհատոր մենագրություն2: Ա. Հովհաննիսյանը

մեծապես նպաստել է նաև հայ ժողովրդի ազգային-ազատագրական

շարժումների պատմության ուսումնասիրությանը3: Չնայած տարեց

հասակին՝ կյանքի վերջին տարիներին նա թղթին է հանձնել մի նոր

ծավալուն մենագրություն՝ «Ուրվագծեր XIX դարի երկրորդ կեսի

արևելահայ հասարակական հոսանքների և ազգային քաղաքական

կուսակցությունների պատմության» խորագրով, որը ցավոք, մնացել

է անտիպ4:

Ազգային-ազատագրական պայքարի ոգով տոգորված հայ

գործիչների ծավալած ազգանվեր գործունեությանը Ա. Հովհան-

1 Տե՛ս Նալբանդյան Մ., Անտիպ երկեր, խմբագրություն և կոմենտարներ Ա. Գ. Հովհաննիսյանի, Երևան-Մոսկվա, 1935, էջ 307-702: 2 Տե՛ս Հովհաննիսյան Ա., Նալբանդյանը և նրա ժամանակը, գիրք առաջին, Երևան, 1955, գիրք երկրորդ, Երևան, 1956: 3 Տե՛ս Հովհաննիսյան Ա., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք առաջին, Երևան, 1957, գիրք երկրորդ, Երևան, 1959: 4 Գրքի ձեռագիր տարբերակը գտնվում է Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող Աշոտ Հովհաննիսյանի անձնական արխիվում (ցուցակ 77բ, թղթա-պանակ 2442, վավերագրեր 1ա-1բ):

Page 8: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

6

նիսյանը մեծ ուշադրություն է դարձրել իր գիտական գործունեության

սկզբնական շրջանում: 1913 թ. Գերմանիայում նրան շնորհվել է

փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան Իսրայել Օրիին

նվիրված թեզի հիման վրա, որն իբրև մենագրություն նա անմիջապես

լույս է ընծայել Մյունխենում5: Այլ գործիչներին (Հակոբ Դ Ջուղա-

յեցի, Պետրոս դի Սարգիս Գիլանենց) և հայ-ռուսական հարաբերու-

թյուններին նվիրված, 1910-1920-ական թվականներին գլխավորա-

պես «Արարատ» ամսագրում տպագրված նրա հոդվածները, ինչպես

նաև որոշ գրքույկներ, Պետրոս Հովհաննիսյանը ամփոփել է մեկ

ժողովածուում և վերահրատարակել6:

Գործունեության սկզբնական շրջանում Ա. Հովհաննիսյանը

գիտահետազոտական աշխատանքները համատեղել է կուսակցա-

կան և մանկավարժական գործունեության հետ. 1920-1921 թթ. եղել է

ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար, 1922-1927 թթ.՝ ՀԿԿ

ԿԿ-ի գլխավոր քարտուղար, 1921-1926 թթ. դասավանդել է Երևանի

պետական համալսարանում: 1927 թ. նա տեղափոխվել է Լենինգ-

րադ, իսկ 1928 թ.՝ Մոսկվա, որտեղ ևս շուրջ տասը տարի գիտական

տարբեր հաստատություններում զբաղեցրել է ղեկավար պաշտոն-

ներ, մասնավորապես 1931-1934 թթ.՝ ԽՍՀՄ ազգությունների ինստի-

տուտի փոխտնօրենի, 1934-1935 թթ.՝ Լենինգրադի նյութական մշա-

կույթի պատմության պետական ակադեմիայի Մոսկվայի բաժան-

մունքի տնօրենի, իսկ 1936-1937 թթ.՝ ԽՍՀՄ գիտությունների ակադե-

միայի պատմության ինստիտուտի փոխտնօրենի:

Այդուհանդերձ, Մոսկվայում աշխատելու տարիներին ևս Ա. Հով-

հաննիսյանը ծավալել է գիտահետազոտական բեղմնավոր գործու-

նեություն և իրականացրել մանրակրկիտ աշխատանքներ՝ նվիրված

5 Joannissjan A., Israel Ory und die Armenische Befreiungsidee, München, 1913. Նրա այս աշխատության բնագիրը, ինչպես նաև հայերեն թարգմանությունը մեկ հատորում վերջերս վերահրատարակվեցին Երևանում: Տե՛ս Հովհաննիսյան Ա., Իսրայել Օրին եվ հայ ազատագրական գաղափարը, Joannissjan A., Israel Ory und die Armenische Befreiungsidee, Երևան, 2016: 6 Տե՛ս Հովհաննիսյան Ա., Պատմագիտական ուսումնասիրություններ, աշխատա-սիրել և ներածությունը գրել է Պետրոս Հ. Հովհաննիսյանը, Ս. Էջմիածին, 2007:

Page 9: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

7

հայ ժողովրդի պատմության զանազան հիմնախնդիրներին7: Այդ

տարիներին նրա գրչին պատկանող տարբեր ուսումնասիրություն-

ների թվում է նաև գիտական հանրությանն առաջին անգամ ներկա-

յացվող՝ «Զաքարիա Ագուլեցին և իր ժամանակը»՝ առ այսօր անտիպ

մենագրությունը, որտեղ նա գիտական քննության է ենթարկել ոչ

միայն հայտնի հայ վաճառական և ժամանակագիր Զաքարիա

Ագուլեցու (1630-1691) կյանքն ու գործունեությունը, այլև հայ ժո-

ղովրդի և Իրանի XVII դարի պատմությանն առնչվող տարատեսակ

հիմնահարցեր:

Զաքարիա Ագուլեցու «Օրագրությունը» խիստ կարևոր պատ-

մական սկզբնաղբյուր է, ինչն իրավամբ փաստել են տարբեր հեղի-

նակներ: Լեոն կասկած իսկ չի տածել, որ նա «իր թողած վերին աս-

տիճանի հետաքրքրական օրագրով պատկերացրել է իր ժամանակի

հայ վաճառականին և վաճառականությունը մի աննման պարզու-

թյամբ»8: Անդրադառնալով «Օրագրության» պատմական նշանա-

կությանը՝ Հ. Միրզոյանը նշել է. «Իբրև իր նկարագրած պատմական

դեպքերի, փաստերի ու իրադարձությունների անմիջական ականա-

տես ու մասնակից՝ հայ վաճառականը կարողացել է ստեղծել XVII դ.

երկրորդ կեսի հայոց պատմության, ի մասնավորի տնտեսական,

քաղաքական, մշակութային ու եկեղեցական կյանքի, հայ վաճառա-

կանության վարք ու բարքի, օտար տիրակալների վարած հարկային

ու կրոնական դաժան քաղաքականության ու համանման այլ իրո-

ղությունների մասին բացառիկ մի երկ»9:

Պ. Հովհաննիսյանը ևս Զաքարիա Ագուլեցու «Օրագրությանը»՝

իբրև արժանահավատ և բազմակողմանի սկզբնաղբյուրի, տվել է

7 Տե՛ս օրինակ՝ Հովհաննիսյան Ա., Դաշնակցության առիթով, Մոսկվա, 1929, նույնի՝ Էնգելսը և հայկական հարցը, Մոսկվա, 1931, նույնի՝ Աբովյան, Երևան, 1933: 8 Լեո, Խոջայական կապիտալը և նրա քաղաքական-հասարակական դերը հա-յերի մեջ, Երևան, 1934, էջ 68: 9 Միրզոյան Հ., Զաքարիա Ագուլեցու երկը որպես հայ եկեղեցու պատմության սկզբնաղբյուր // Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավեր-ները, Երևան, 2014, էջ 561:

Page 10: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

8

խիստ դրական գնահատական: Հեղինակին իրավամբ բնութագրելով

իբրև «օրագրության ժանրի ներկայացուցիչ», «առևտրական և

ճանապարհորդ»՝ նա ընդգծել է ոչ միայն նրա անդրադարձը «տվյալ

ժամանակաշրջանի հայ ժողովրդի, մասնավորապես եկեղեցու կյան-

քում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին», այլև

այն, որ «օրագրության մեջ առանձնակի հետաքրքրություն են ներ-

կայացնում իր՝ Զաքարիա Ագուլեցու ընտանիքի ժամանակագրու-

թյանը նվիրված հատվածները, որոնք անգնահատելի նյութ են պա-

րունակում XVII դ. երկրորդ կեսի հայ ընտանիքի կենցաղի, բարքերի

ու սովորույթների վերաբերյալ և ունեն ազգագրական մեծ կարևորու-

թյուն (ամուսնություն, ծնունդ, մահ, ընտանիք, ուխտագնացություն-

ներ, շինարարություն, տնտեսություն, ունեցվածքի բաժանում և

այլն)»10:

«Օրագրության» հեղինակի հաղորդած տեղեկությունների ար-

ժանահավատությունը փաստել է նաև ադրբեջանցի հայտնի գրող

Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն

այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց ճշմարտություն է»11,– նշել է

նա և, անտարակույս, այդ իսկ պատճառով բազմիցս մեջբերումներ

կատարել իր վեպում այդ կարևոր սկզբնաղբյուրից:

Այս պայմաններում, միանգամայն օրինաչափ է, որ Ա. Հովհան-

նիսյանը մեծ նշանակություն է տվել Զաքարիա Ագուլեցու գործու-

նեությանը և նրան ու նրա պատմական ժամանակաշրջանին նվիրել

մի կարևոր պատմագիտական ուսումնասիրություն: Ի դեպ, չնայած

այն հանգամանքին, որ 1937 թ. հուլիսին տեղի ունեցած նրա ձերբա-

կալության պատճառով սույն մենագրությունը մնացել է անտիպ,

այնուամենայնիվ հարկ է ընդգծել, որ դրանից մի քանի ամիս առաջ

խորհրդային ամենահեղինակավոր՝ ԽՍՀՄ ԳԱ պատմության ինս-

10 Հովհաննիսյան Պ., Հայ պատմագիտական միտքը XVII դարի երկրորդ կեսին և XVIII դարի առաջին կեսին // Հայոց պատմություն, հ. III: Նոր ժամանակաշրջան (XVII դարի երկրորդ կես – 1918 թ.), գիրք առաջին (XVII դարի երկրորդ կես – XIX դարի վերջ), Երևան, 2010, էջ 110: 11 Айлисли А., Каменные сны. Роман-реквием // «Дружба народов», 2012, № 12, с. 63.

Page 11: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

9

տիտուտի տնօրեն Նիկոլայ Լուկինի խմբագրությամբ լույս ընծայվող

«Историк-марксист» ամսագրում նա, բարեբախտաբար, տպագրել է

Զաքարիա Ագուլեցուն նվիրված մի հոդված12: Նրա գիտական ժա-

ռանգությանն անդրադարձած որոշ հեղինակներ այն հղել են13, այլք

շրջանցել14: Խիստ տարօրինակ է, որ այն չի ընդգրկվել նույնիսկ նրա

մատենագիտություններում15: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ Ա. Հով-

հաննիսյանի այս հոդվածը տասնամյակներ շարունակ եղել է

Զաքարիա Ագուլեցուն նվիրված միակ տպագիր աշխատանքը: Նրա

մասին հայրենական և արտասահմանյան տարբեր մտավորական-

ներ կրկին գրել են, սակայն, միայն վերջին տարիներին, ինչին մենք

արդեն անդրադարձանք:

Հիանալի տիրապետելով տարբեր լեզուների (լատիներենին,

գերմաներենին, ֆրանսերենին, անգլերենին)՝ Ա. Հովհաննիսյանն

այս գիրքը շարադրելիս օգտագործել է եվրոպական մեծաքանակ

սկզբնաղբյուրներ: Այդուհանդերձ, նրա ուշադրությունը խարսխվել է

12 Иоаннисян А., Дела и дни Захария Акулисского. (Новые материалы по истории Азербайджана и Армении в эпоху Сефевидов) // «Историк-марксист», 1937, № 1, с. 139-152. 13 Տե՛ս օրինակ՝ Դիլոյան Վ. Ա., Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյան // Էջեր հայ ժողովրդի պատմության և բանասիրության (հոդվածների ժողովածու), Երևան, 1971, էջ 27, Բարխուդարյան Վ. Բ., Աշոտ Հովհաննիսյան (Ծննդյան 90-ամյակի առթիվ) // «Պատմա-բանասիրական հանդես», 1977, թիվ 3, էջ 49, Հովհաննիս- յան Պ. Հ., Աշոտ Հովհաննիսյանի պատմագիտական ժառանգությունը // Հովհան-նիսյան Ա., Պատմագիտական ուսումնասիրություններ, էջ 20, Ազատյան Վ., «Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղեվն». Աշոտ Հովհաննիյանի ավարտաճառը և նրա գործուն պատմագիտությունը // Հովհաննիսյան Ա., Իսրայել Օրին եվ հայ ազա-տագրական գաղափարը, Joannissjan A., Israel Ory und die Armenische Befreiungsidee, էջ 696: 14 Տե՛ս օրինակ՝ Խուդավերդյան Կ. Ս., Աշոտ Հովհաննիսյան (Ծննդյան 100-ամյակի առթիվ) // «Պատմա-բանասիրական հանդես», 1987, թիվ 3, Միրզոյան Հ., նշվ. աշխ., Սարուխանյան Ն., Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի պատմագի-տական ժառանգությունը, Երևան, 2015: 15 Տե՛ս Աշխատությունների մատենագիտություն // Աշոտ Գարեգինի Հովհան-նիսյան, ներածականը Վ. Ա. Դիլոյանի, մատենագիտությունը կազմել է Ռ. Ա. Բաբաջանյանը, Երևան, 1973, էջ 36-55, Աշ. Հովհաննիսյանի ստեղծագոր-ծությունների մատենագիտությունից // Սարուխանյան Ն., նշվ. աշխ., էջ 380-384:

Page 12: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

10

նախ և առաջ Զաքարիա Ագուլեցու «Օրագրության» վրա: Այս

սկզբնաղբյուրի մասին 1862 թ. նախ գրել է 1861 թ. Ագուլիսում այն

հայտնաբերած Իսրայել Մամիկոնյանը, այնուհետև 1904 թ.՝ Սմբատ

Մեսրոպ Սմբատյանը: XX դարի սկզբին այն ցանկացել է հրատա-

րակել «Մշակ» թերթի խմբագիր Ալեքսանդր Քալանթարը, սակայն

նրան չի հաջողվել դա իրականացնել16: Այդ մասին հիշատակել է

Լեոն. «Այս թանկագին հիշատակարանը հրատարակել էր գյուղա-

տնտես Ալեքսանդր Քալանթարը, բայց բոլոր տպագրած թերթերը

կորել են տպարանում և միայն մի հատ օրինակ մնացել էր ինձ իբրև

ընծա Քալանթարից և այդ օրինակն այժմ ընկ. Աշոտ Հովհաննի-

սյանի մոտ է»17: Դեռևս 1915 թ. տպագրված իր հոդվածներից մեկում

մեջբերում կատարելով Զաքարիա Ագուլեցու «Օրագրությունից»՝

Ա. Հովհաննիսյանը այս առնչությամբ տողատակում նշել է. «ԺԷ

դարի ցարդ չը հրատարակուած ժամանակագրողի այս գործը

սիրալիր կերպով մեր տրամադրութեան տակ դրեց պ. Լէօն»18:

Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող այս գրքում, սակայն,

Ա. Հովհաննիսյանի՝ Զաքարիա Ագուլեցու «Օրագրության» վրա

բոլոր հղումները համապատասխանում են 1938 թ. առաջին անգամ

լույս տեսած այդ սկզբնաղբյուրի էջերին19, թեև մինչ դրա տպագրու-

թյունը նա արդեն ձերբակալվել է: Իրականում, ըստ նրա վկայու-

թյան, «Օրագրության» «ձեռագրի տեքստը տպագրության է պատ-

րաստել Թ. Ավդալբեգյանը»20, ի դեպ, դեռևս 1935 թ.21: Այդուհան-

16 Այս մասին մանրամասն տե՛ս [Bournoutian G. A.], Introduction // The Journal of Zak‘aria of Agulis. (Zak‘aria Agulets‘u Oragrut‘iwnê). Annotated Translation and Commenarty by Georges A. Bournoutian, Costa Mesa, 2003, p. 3-4: 17 Լեո, նշվ. աշխ., էջ 68-69: 18 Յովհաննիսեան Ա., Յակոբ Ջուղայեցու մի գրութիւնը ռուս արքունիքին // «Արարատ», 1915, համար Թ-Ժ., էջ 778: Տե՛ս նաև Հովհաննիսյան Ա., Պատմագի-տական ուսումնասիրություններ, էջ 56: 19 Տե՛ս Զաքարիա Ագուլեցու Օրագրությունը, Երևան, 1938: 20 Տե՛ս Иоаннисян А., նշվ. աշխ., էջ 139: 21 Տե՛ս Դարբինյան Հ. Դ., Թադևոս Ավդալբեգյան (Ծննդյան 100-ամյակի առթիվ) // «Պատմա-բանասիրական հանդես», 1985, թիվ 4, էջ 88: Նշենք, որ Զաքարիա Ագուլեցու «Օրագրության» անգլերեն թարգմանությունն այդ գրքի հրատարակիչ

Page 13: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

11

դերձ, արդեն տպագրության պատրաստ այս գիրքը նրան մատչելի է

եղել թե՛ մինչ իր ձերբակալությունը և թե՛ դրա լույսընծայումը: Թա-

դևոս Ավդալբեգյանի դուստր Մայիս Ավդալբեգյանը տեղեկացրել է,

որ Զաքարիա Ագուլեցու «Օրագրությունը» հրատարակության

պատրաստած և ծանոթագրած, ստալինյան բռնությունների զոհը

դարձած իր հոր անձնական արխիվում պահպանվել են «բոլոր

տպագրված մամուլներն ընտիր թղթի վրա»22: Սակայն, այն պարզ

պատճառով, որ Թ. Ավդալբեգյանը բռնադատվել է և գնդակահարվել

1937 թ. հունվարին, «Օրագրության» տպագիր տարբերակի վրա

նշվել է միայն Ս. Վ. Տեր-Ավետիսյանի՝ իբրև պատասխանատու

խմբագրի ազգանունը: Այս պայմաններում, կարելի է միայն

ենթադրել, որ մինչ դրա լույսընծայումը, Թ. Ավդալբեգյանը Ա. Հով-

հաննիսյանին ընձեռել է «ընտիր թղթի» վրա արդեն տպագրված՝

դրա մամուլներից օգտվելու հնարավորություն: Դժվար չէ կռահել, որ

մինչ այդ նա իր գրքում նախ օգտագործել է «Օրագրության»՝ Լեոյի

իրեն տրամադրած տարբերակը, այնուհետև բոլոր հղումները

ճշգրտել ըստ արդեն տպագրության պատրաստ խնդրո առարկա

սկզբնաղբյուրի համապատասխան էջերի՝ կասկած իսկ չտածելով,

որ այն լույս կընծայվի ավելի վաղ, քան իր մենագրությունը:

Ի դեպ, «Օրագրության» բնագրի տպագրությունից մեկ տարի

անց հրատարակվել է նաև դրա ռուսերեն թարգմանությունը23, որի,

ինչպես նաև հայերեն բնագրի, առաջիկայում տպագրվելու հնարա-

վորության մասին Զաքարիա Ագուլեցուն նվիրված հոդվածում տեղե-

կացրել է Ա. Հովհաննիսյանը24: Նշենք նաև, որ ըստ նրա վկայության՝

Ջորջ Բուրնությանը միանգամայն իրավամբ նվիրել է Թ. Ավդալբեգյանի հիշատակին: Տե՛ս The Journal of Zak‘aria of Agulis. (Zak‘aria Agulets‘u Oragrut‘iwnê). 22 Ավդալբեգյան Մ. Թ., Նյութեր Զ. Ագուլեցու «Օրագրություն» և Ա. Երևանցու «Պատմութիւն պատերազմացն» գրքերի հրատարակման պատմության վերա-բերյալ // «Պատմա-բանասիրական հանդես», 1974, թիվ 1, էջ 224: 23 Տե՛ս Дневник Закария Акулисского, Ереван, 1939. Ինչպես արդեն նշեցինք, «Օրագրության» անգլերեն թարգմանությունը հրատարակվել է ԱՄՆ-ում 2003 թ.: 24 Տե՛ս Иоаннисян А., նշվ. աշխ., էջ 139:

Page 14: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

12

«Օրագրության» «ընդարձակ առաջաբանը» ինքն է գրել25, թեև դրա

թե՛ հայերեն և թե՛ ռուսերեն հրատարակությունները հայտնի պատ-

ճառով լույս են ընծայվել դրանցում զետեղված անստորագիր և ոչ

«ընդարձակ» առաջաբաններով:

Ա. Հովհաննիսյանի մենագրությունը թեև ամբողջությամբ համա-

պատասխանում է 1930-ական թվականների խորհրդային գաղափա-

րախոսությանը խիստ բնորոշ, այսօր արդեն անընդունելի որոշ

հայեցակարգերին, այդուհանդերձ գիտական արժեքավոր ուսումնա-

սիրություն է, որը, անտարակույս, մեծապես կօժանդակի հայ ժո-

ղովրդի և պատմական Հայաստանի հարակից տարածքների, մաս-

նավորապես Իրանի, ինչպես նաև հայ-իրանական առնչությունների

XVII դարի պատմության գիտական խորն ուսումնասիրությանը:

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ որքան տարօրինակ է, 1943 թ.

ազատություն ստանալուց և Խորհրդային Հայաստանում մշտական

բնակություն հաստատելուց հետո Ա. Հովհաննիսյանը որևէ մեկի հետ

երբևիցե չի զրուցել իր այս մենագրության մասին, այլապես նրա

գործընկերները կամ աշակերտներն այդ մասին կհիշատակեին նրան

նվիրված իրենց հոդվածներում: Դժվար չէ կռահել, թե ինչու 1960-

ական թվականներին նա քայլեր չի ձեռնարկել այն որոնելու և

հայտնաբերելու ուղղությամբ: Հավանաբար, նա կասկած իսկ չի

տածել, որ իր ձերբակալությունից հետո այս մենագրության միակ

մեքենագիր տարբերակը իր փաստաթղթերի հետ մեկտեղ ԽՍՀՄ ԳԱ

պատմության ինստիտուտում բռնագրավվել է և ոչնչացվել: Իրակա-

նում այն, բարեբախտաբար, պահպանվել է Ռուսական գիտություն-

ների ակադեմիայի արխիվում26, որը տողերիս հեղինակը հայտնա-

բերել է 2016 թ. դեկտեմբերին:

Մենագրության մեքենագիր տարբերակը բաղկացած է 151 էջից,

կրում է Ա. Հովհաննիսյանի մեծաթիվ ուղղումները, ինչպես նաև

տարբեր էջերին սոսնձված բազմաքանակ ձեռագիր հավելումներ,

որոնք հաշվի ենք առել գրքի վերջնական տեքստը տպագրության

25 Նույն տեղում: 26 Տե՛ս Архив Российской Академии наук, фонд 1577, опись 6, дело 109.

Page 15: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

13

պատրաստելու ընթացքում: Բնագրերի հետ համեմատել ենք և

ստուգել հեղինակի գրեթե բոլոր մեջբերումները թե՛ հայկական, թե՛

ռուսական և թե՛ եվրոպական սկզբնաղբյուրներից ու պատմագիտա-

կան գրականությունից: Իսկ բուն տեքստում ուղղագիծ փակագծե-

րում ներկայացված հղումները, ըստ Ա. Հովհաննիսյանի ցանկու-

թյան, տեղափոխել ենք տողատակ27:

Ի դեպ, հարկ եմ համարում շնորհակալություն հայտնել ԵՊՀ

Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ,

պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Մար-

գարյանին՝ արդեն տպագրության պատրաստ այս մենագրության

տեքստն ընթերցելու և տարբեր հատուկ անունների և բառերի ուղ-

ղագրությունը շտկելու համար: Առավել ևս, եթե նկատի ունենանք, որ

Ա. Հովհաննիսյանը սույն տեքստը շարադրել է աշխարհաբար լեզվի

հին ուղղագրությամբ:

Տողերիս հեղինակին բախտ է վիճակվել երկար տարիներ Աշոտ

Հովհաննիսյանի հետ պարբերաբար շփվելու լայն հնարավորու-

թյուններ ունենալ: Նա առաջինն է ինձ՝ դեռևս դպրոցական աշակեր-

տին, իր աշխատասենյակում բացատրել պատմական գիտության

որոշ առանձնահատկություններ, մասնավորապես մեկնաբանել

պատմականության էությունը՝ հենվելով Րաֆֆու վեպերում տեղ

գտած, ինձ համար դեռևս անըմբռնելի որոշ արտահայտությունների

վրա, որի համար ես նրան անչափ շնորհակալ եմ և երախտապարտ:

Ա. Հովհաննիսյանի հետ շփումներն ու զրույցներն ինձ ոչ միայն շատ

մեծ հաճույք են պատճառել, այլև մեծապես նպաստել են իմ՝ իբրև

արհեստավարժ պատմաբանի կայացմանը: Ըստ այդմ՝ հրատարա-

կության ներկայացնելով նրա այս անտիպ մենագրությունը՝ ես իմ

երախտագիտության և խորին հարգանքի տուրքն են մատուցում նրա

անմոռաց հիշատակին:

Վարուժան Պողոսյան

27 Տե՛ս Ա. Հովհաննիսյանի՝ «Գրաշարների համար» խորագիրը կրող գրությունը //

Նույն տեղում, թ. 3:

Page 16: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

14

ՆԱԽԱԲԱՆ

XVII դարի անգիտացված այս հեղինակի «Օրագրության» կամ,

ինչպես կոչում է ինքը հեղինակը, «Դավտարի» հրապարակումով

Իրանի և Կովկասի պատմության համար բացվում է նոր ու լիարժեք

մի աղբյուր: Ներկայիս, երբ ընկ. ընկ. Ստալինի, Կիրովի և Ժդանովի

ցուցմունքների համաձայն՝ հերթական խնդիր է դարձել Խորհրդային

Միության ժողովուրդների պատմության աղբյուրների հայտնաբե-

րումն ու հետախուզումը, անդրկովկասյան ժողովուրդների անցյալն

արձանագրող այս հիշատակարանի ուսումնասիրությունն ու

հրատարակությունը առանձնապես կարևոր է և այժմեական:

Ագուլեցու «Դավտարը» դառնում է օրագրող հեղինակին՝ XVII

դարի կեսերին ապրած իրանահայ մի խոջայի շահագրգռող հար-

ցերի շուրջը: Պատմական մի հիշատակարան է սա, որտեղ աշխար-

հատես ու բանիմաց հեղինակը ջանացել է համախմբել ստույգ

տեղեկություններ առաջավոր ասիական լևանտինյան առևտրական

ճանապարհների, մանզիլների, կայանների ու մաքսատների մասին:

Նա կազմել է իր ուղևորությունների մարշրուտն ու օրացույցը՝ կցելով

այդ ամենին իր շրջապատի ու գործունեության հետ կապված

փաստերի ու դեպքերի նկարագրությունները: Համադրվելով նույն

դարաշրջանին վերաբերող այլ աղբյուրների հետ՝ «Դավտարի»

տվյալները միջոց են տալիս մեզ գծագրել Սեֆյան Իրանում տիրա-

պետող ֆեոդալական կոնկրետ հարաբերությունները՝ վեր հանելով

այդ ֆոնի վրա ծայր առնող հասարակական ներքին բախումներն ու

միջազգային հակամարտերը:

Առաջնակարգ նշանակություն ունի «Դավտարը» հատկապես

Կովկասյան Ադրբեջանի և Հայաստանի պատմության համար, որ-

չափ հեղինակի նկարագրած անցքերի գլխավոր թատերաբեմը զե-

տեղված էր Սեֆյան Իրանի մեջ մտնող երկրամասերում՝ Նախի-

ջևանի և Երևանի խանությունների սահմաններում: Ագուլիսը՝ հեղի-

Page 17: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

15

նակի ծննդավայրն ու բնակավայրը, կազմում է «Դավտար» գրող

Զաքարեի հարցասիրության կենտրոնը: Նշանավոր տեղ է գրավում

«Դավտարում» Երևանը, որի հետ կապված էր հեղինակն առևտրա-

կան և ընտանեկան գործերի բերումով: «Դավտարը» նոր նյութեր է

մատակարարում այս վայրերի տնտեսական ու քաղաքական

կացության մասին: Հատկապես նա միջոց է տալիս դիտել այս վայ-

րերում արծարծվող դասակարգային կռիվները, որոնք ազդանշում են

արդեն երկրում հասունացող ընդհանուր տագնապը:

Առատ լույս է սփռում «Դավտարը», մանավանդ կարևոր այն

դիրքի վրա, որ գրավում էր XVII դարի Իրանում առևտրավաշխառ-

վական կապիտալն ու սրան սպասարկող հասարակական խավը՝

իրանահայ առևտրավաշխառվական բուրժուազիան: Արաքսի հովի-

տը, որտեղ աշխարհ տեսավ «Դավտարի» հեղինակը, իրանահայ

բուրժուազիայի պատմական օրորանն էր: Ինքը՝ Զաքարիան, ժամա-

նակի գործունյա խոջաներից էր և դասում էր իրեն Ագուլիսի «դովլա-

թավորների» շարքը: Ագուլեցի Շմավոնը՝ հեղինակի եղբայրն ու

մենտորը, ժամանակի հայ կրեսոսներից էր. առևտրական խոշոր

ձեռնարկություններին միացնում էր Երևանի կամրջի ռահտարությու-

նը, պետական զառաֆխանայի վարչությունն ու խոշոր վարկատվի

գործառնությունը. նրա համբավը Զաքարիայի ասելով, հասնում էր

«Հնդստան ու Ֆռանկստան»: Եղբոր գործերի նկարագրությունը

թանկարժեք նյութ է մատկարարում սեֆյան դարաշրջանի իրանա-

հայ առևտրավաշխառվական բուրժուազիայի բնորոշման համար

ընդհանրապես:

Համոզված ենք, որ կիսավարժ, բայց իրապես գրչով արձանա-

գրված այս նյութերը մեծապես նպաստելու են նախացարական

Անդրկովկասի ուսումնասիրությանը: Իբրև ժամանակագրական

հորդահոս մի առու՝ Ագուլեցու խունացած էջերը կոչված են ոռոգելու

գիտության խոպան մի դաշտ, որ սնվել է մինչ հիմա գրեթե միայն

գաղութային չինովնիկների չոր նկարագրություններով: Հին օրերին

ու գործերին երթակից ու մասնակից գրչի անխարդախ մի վկայու-

թյուն է այս, որին, պետք է հուսալ, հետևելու է ժամանակի դիվանա-

կան ակտերի և պատմական ու ուղեգրական նոր նյութերի շարքը:

Page 18: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

16

Դրվելով մարքսիստական-լենինյան հետախուզումների լույսի տակ՝

պետական մատենադարաններում ու դիվանատներում կուտակված

այդ կարգի աղբյուրներ են, որ բռնելու են բուրժուական-կալվածա-

տիրական հետնորդների կամ սրանց նացիոնալ-դեմոկրատական

հաջորդների տենդենցիոզ ու շլամիտ մեկնաբանությունների տեղը:

Այս ճանապարպով է միայն, որ պիտի դյուրանա Խորհրդային Միու-

թյան և Մերձավոր Արևելքի պատմության մութ խորշերի լուսաբանու-

թյունը:

Page 19: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

17

I

ԱԳՈՒԼԻՍԻ ԽՈՋԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԶԱՌԱԲԻՆ

Քրդոնց Աղամիրի տոհմը: Դասակարգային դիրքավորում: Զա-

քարիայի ուսումը: Անդրանիկ պանդխտություն: Խրիդ և վաշխ: Շմա-

վոն Ագուլեցի: Երևանի զառաֆխանան և ռահտարությունը: Վաշ-

խառվական կապիտալ: Շմավոնի վախճանը: Խալխլված բարեկե-

ցություն: Զաքարիայի մահը:

«Օրագրության» հեղինակ Զաքարիան կամ, ինչպես ինքն իրեն

կոչում էր վերջինս՝ «Դավտար գրող Զաքարէն», ծնվել է Ագուլիսում և

պատկանում էր գյուղաքաղաքի հին ու ունևոր բնակիչների շարքին:

Նրա հայրական «ձմեռնատունը» շինված էր 1462 թվին, սրահը՝ 1568

թվին: Ձեռնարկելով «շատուց շինված» հայրական տան վերա-

շինության՝ հեղինակն արձանագրում է՝ «Մէկ մեծ ձմեռնատուն էր, որ

գիր կէր գրած, 208 տարի էր շինած. մին մեծ սրահ կէր, որ մին 200

տարի այ, շինած էր. մին քանի վերնատուն, ներքնատուն կէր յին

(հին – Ա. Հ.) շինած… Դարցեալ, այս տներս, որ վերստին շինեցի,

թէպէտ փոքր, ապայ գիտեմք թէ գրոց, թէ բրոց, թէ մեծ մամիս, որ էր

Բանաշայ, հարցանելով իմացայ, որ այս տներս 250 տարի եղև, որ

պապէ ի պապ, որդոց որդիք որ մեր ավագն ժառանգէ»28: Քրդոնց

տոհմի դասակարգային դիրքի մասին կան նաև կողմնակի տվյալ-

ներ: Ագուլեցին պատմում է, որ երբ 1663 թվին քանդում էին Սուրբ

Օվանես եկեղեցու հին գերեզմանատունը, «նշանավոր» մեռելների

գերեզմանաքարերին ձեռք չէին տալիս, մինչդեռ վերցնում էին ան-

տեր ու աննշան մեռելների քարերը, մի մասը դնում եկեղեցու պատի

մեջ, մյուս մասը՝ գցում եկեղեցու առաջ: «Նշանավորների» թվին

պատկանում էին նաև Զաքարիայի նախնիքները: Զաքարիան

28 [Զաքարիա Ագուլեցու] Օրագրությունը, [Երևան, 1938,] էջ 90 և հետ. [այսու-հետև՝ Օրագրություն – Վ. Պ.]:

Page 20: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

18

չինարի ծառ տնկեց եկեղեցու բակում՝ «վասն յիշատակի, քանզի մեր

նախնի պապերն աստ էն թաղեալ»29:

Իր նախնիքներից Զաքարիա Ագուլեցին հիշատակում է Քուրդ

մականունով հայտնի ագուլեցի Աղամրի անունը, որ ապրել է XVI

դարի սկզբներին: Սրա աղջիկն էր Զաքարիայի տատը՝ խոր ծերու-

թյան հասած Բանավշահը (1553-1643), որի ամուսին Յերանջանը,

«որբ» թողնելով կնոջը, մեռել էր նույն դարի վերջերին՝ «օսմանլուի

ժամանակ» բռնկված սովի տարում: Սրանցից սերվել են մղդսի

Աղամիրը (1582-1657) և Ամիրը (1590-1637), որ քաջ գրաճանաչու-

թյան համար «Սարկավագ» մականունն էր ստացել: Մղդսի Աղամրի

որդիներն էին «Դավտարի» հեղինակ Զաքարիան (1630-1691) և նրա

ավագ եղբայր Սիմեոնը կամ Շմավոնը, որ մեռավ 1670 թվին: «Սար-

կավագից» ծնվել են Նիկողոսը, տեր Մելքումը և Ալեքսանը:

Կասկած չկար, որ երկու ու կես դարի անցյալ վերհիշող Քրդոնց

այս տոհմը պատկանում էր գյուղաքաղաքի ունևորների շարքին:

Քրդոնց տունը գտնվում էր գյուղաքաղաքի վերին թաղում, որտեղ

ապրում էին դովլաթավորները: Պապերից ժառանգած և հետնորդնե-

րի կուտակած կայքն ու գույքն այնքան նշանակալից էր, որ անընդ-

հատ առիթ էր ստեղծում եղբայրների բաժանման: Ժամանակին

Քրդոնց Աղամիրը բաժանվել էր Շամիր եղբորից, մղդսի Աղամիրը՝

«Սարկավագից»: Բնորոշ է, մյուս կողմից, որ ամուսնու մահից հետո

Բանավշահը 50 տարի «որբ» մնաց, «պատճառ հայրենի տներն ու

տղերքն, թէ այլոց ձեռք չի ընկնի»30: Հարկավ, տոհմային բարեկեցու-

թյան աճումը ընդհատվում էր երբեմն՝ տեղի տալով ֆեոդալական

հասարակության համար բնորոշ արտատնտեսական ճնշումներին:

Այսպես, շահ Աբասի արշավանքից առաջ՝ «օսմանլվի ժամանակ»,

այսինքն՝ 1590-1603 թվականների միջև, ոմն Ամիրխան զավթում էր

Շահամրի տունը և ձեռք մեկնում նաև Աղամրի կայքին, որ ժառան-

գություն էր մնացել Բանավշահին: Ապավինելով փաշաների դա-

տաստանին՝ վերջինս տիրանում է հայրական սեփականությանը,

29 Նույն տեղում, էջ 130: 30 Նույն տեղում, էջ 92:

Page 21: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

19

թեկուզ և կորցնում ամուսնու թողած տները: Սրա բացատրությունը

պետք է որոնել գուցե Բանավշահի հոր «Քուրդ» մականվան մեջ, որ

«Դավտարում» գործ է ածվում «թուրք», «իսլամ» կամ «թրքացած»,

«իսլամացած» իմաստով: Զաքարիայի գրչի տակ նույն օրինաչա-

փությամբ հանդիպում ենք նաև «Քրդստան» տերմինը՝ կիրառված

Թուրքաց Հայաստանի վերաբերմամբ: Հայտնի չէ, որ նվաճող կամ

տիրապետող էթնիկական շերտերի անունով հաճախ կոչվում են նաև

ընդհանուր որևէ հատկանշով այդ շերտի հետ կապված, նրան հպա-

տակ կամ նրա նվաճած ժողովուրդները: Փաստ է քրդերի տիրապե-

տող դիրքը Թուրքիայի արևելյան նահանգներում՝ Արևելյան Անա-

տոլիայում, որ վերջին դարերի ընթացքում ստացել էր Քրդստան

անունը: Հայտնի է նաև Ղարաջալար կոչված քրդերի և Դիարբեքիրի

կողմից ելած Քենգեռլի քուրդ ցեղի տիրապետող դիրքը Նախիջևանի

շրջանում31: Բնակչության մեծ մասն այստեղ Ադրբեջանի թուրքերն

էին: Սակայն մուսուլմանական տիրապետող շերտի անունով

մեծամասնություն կազմող թուրք այս մասսան ևս Ագուլեցու գրչի

տակ ստանում էր քուրդ անունը:

Իմամ Ջաֆարի օրենքով՝ իսլամացած քրիստոնյան տիրանում

էր հոր ժառանգության: Անհավանական չէ, որ Աղամիրը ուրացել էր

պապերի կրոնը, «քրդացել» («թուրքացել») և դրանով իրավունք

նվաճել գրավելու հայրական գույքը: Զաքարիան լռում է այդ մասին,

թեկուզ և խուլ ակնարկում էր թե Աղամիրն ստացել էր այդ մակա-

նունը, «վասն պատճառի»: Ըստ երևույթին բարեպաշտ օրագրողն

անհնար է համարել արձանագրել որոշակի պապերի հիշատակը

մռայլող դեպքը: Հետաքրքրական է, որ մայրական գծով իսկ Բա-

նավշահը «անվանի, մեծ ազգի» զավակ էր. նրա մայր Խանումը,

«որբ» մնալով, XV դարի 70-ական թվականներին շինել էր Զաքա-

րիայի տոհմային մեծ սրահը: Իր հերթին որդիներից մեկին՝ «Սարկա-

վագին», Բանավշահն ամուսնացրեց Ագուլիսի մելիք Աղավելի

31 Обозрение российских владений за Кавказом [, в статистическом, этнографи-ческом, топографическом и финансовом отношениях], СПб., 1836, [часть] IV, [с.] 316.

Page 22: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

20

աղջկա հետ: Հետագայում Ագուլիսում մելիք ընտրվեց «Սարկա-

վագի» որդիներից մեկը՝ Ալեքսանը. սրան և իր եղբորը՝ Նիկողայո-

սին, առևտրական գործերով քանիցս հանդիպում ենք հեռավոր

«Ֆռանկստանում» – Լիվոռնոյում:

Գրել-կարդալու արվեստը ձեռք է բերել Զաքարիան հորեղբոր

որդուց՝ «Սարկավագի» միջակ որդուց՝ տեր Մելքումից: «Լաւ քահա-

նայ էր. մեռաւ… – գրում է Զաքարիան: – Ես Զաքարէս այս Տէր-

Մելքումիս մօտ կարդացի»32: Տերտերից ստացած մի կտոր ուսումը,

ինչպես պերճախոս վկայում է Զաքարիայի «Դավտարը», մեծ բան

չէր: Սաղմոսի և Ժամագրքի ընթերցումը չընտանեցրեց նրան ո՛չ գրոց

լեզվին, ո՛չ գրոց իմաստությանը: Սակայն չէր էլ պահանջվում այդ.

գրագիտությունը հարկավոր էր պատանի Զաքարիային միայն

առևտրի գործնական պահանջները գոհացնելու «ալիշ-վերիշ գրելու»

չափ: Տեր Մելքումի թողած պակասը լրացնելու էր կյանքի դպրոցը,

առևտրի գործնական կուրսը: Հազիվ 16-17 տարեկան էր Զաքա-

րիան, երբ ուղևորվեց օտարություն: «Դարցեալ,– գրում է նա,– կա-

միվն Աստուծոյ եկեալ հասաք մինչի ՌՂՋ (1647) յամն. կամեցաք

կամիվն Աստուծոյ ուսանել վաճառականութիւն»33: Վաճառականա-

կան այս ուսման համար՝ ծնողներն ու եղբայր Շմավոնը մի բեռ

«խամ ապրիշում» են հանձնում պատանի Զաքարիային և դնելով

նրան «պարոն Նիկողոսի»՝ «Սարկավագի» որդու հետ՝ ճամբում

Իզմիր: Իզմիրից Նիկողոսը մեկնում է Լիվոռնո: Զաքարիան մնում է

Իզմիրում, որտեղ ինչպես գրում է նա, «Ագուլաց շատ բազրկան

կեր». համերկրացի բազրկանների միջոցով Զաքարիան ծախում է մի

բեռ ապրիշումը՝ ստանալով դիմացը 870 մառչիլ34, որից, թողնելով իր

մոտ 70 մառչիլ, մնացածը ուղարկում է տուն: Այս 70 մառչիլը

հայրական դրամագլխից Զաքարիայի բաժին շահույթի մի մասն էր:

32 Օրագրություն, էջ 93: 33 Նույն տեղում, էջ 5: 34 1 մառչիլը=3 աբասի=2 մարկ=3 ֆրանկ=8 վենետկյան լիրա: Տե՛ս Ղուկաս Վանանդեցի, Գանձ չափից, կշռոց, թւոց և դրամից բոլոր աշխարհի, Յամստեր-դամ, 1699, էջ 23 և հետ.:

Page 23: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

21

«Դարցեալ,– գրում է նա,– ես Զաքարեայ 70 մառչիլ փող վեր կալայ,

գնացի Բուրսա, 3 ամիս կացայ, գնացի Ըստամբօլ, ինձ համար ալիշ-

վերիշ արարի»: Վերցնելով իր հետ Զաքարիայի ուղարկած 800

մառչիլը՝ եղբայր Շմավոնը մեկնում է Սպահան՝ «ապրանք առու,

ծախե»: Շմավոնի այս խրիդը կատարվել էր մասամբ եղբորը հաս-

նելիք շահույթի հաշվին: Տակավին Ստամբուլում էր Զաքարիան, երբ

ստացավ իրեն հասնելիք փոխարժեքը՝ «6 ֆիթելի, մի քանի դանակ,

դ[ա]վթ[ար], ղալամ, նախշուն մին քանի զատ»: Այս մանրուքի

վաճառքը բերեց Զաքարիային ևս 80 մառչիլ. «Ծախեցի,– գրում է

նա,– 80 մառչիլ հանեց, որ էլաւ իմ հօր փողէն ինձ հասաւ մին 150

մառչիլ: Այս էլաւ ինձ Զաքարի հայրենի փողէն մայայ»35:

Մոտ երկու տարի տևեց Զաքարիայի առաջին պանդխտությու-

նը: 1649 թվի հունիսին նա վերադարձավ Ագուլիս: «Թէ նաղտ, թէ վէջ,

32 թուման փող բերի,– գրում է նա,– 4 թուման իմ հայր Աղամիրն վեր

առեց, խարջի արաւ, զերայ Շմաւոն տան չէր: Մնաց ինձ Զաքարիս

մայայ 28 թուման»: Հաջորդ տարում 12 թուման մայա ստանալով

ագուլեցի Յերանենց Աստվածապովից՝ Զաքարիան ուղեկցեց նրա

ընկերոջը՝ ագուլեցի Մարգարի որդի Արզանուն, Սպահան. վերջինս,

ունենալով իր ձեռքում 300 թուման դրամագլուխ՝ անգրագետ էր.

Զաքարիան միանում է նրան՝ նրա «ալիշ-վերիշը գրելու» համար:

«Ես Զաքարէս Արզանուն յետ գնացի Ըսպահան, խրիդ արարիք

Ըստամբօլ, ծախեցինք, եկինք Երևան, յետ դառանք գնացինք Թլվիս

փողն զառաւխանումն կտրեցինք, եկի Աքուլիս»՝ բերելով այս անգամ

53 թումանի հասնող «շախ ու մայայ»36:

Հաջորդ տարիների նշումները չեն արձանագրում երիտասարդ

խոջայի ստացած «շախ ու մայայի» աճման ընթացքը: Զաքարիան

գրի է առնում միայն իր ուղևորությունների օրացույցն ու մարշրուտը:

Տեղեկանում ենք, որ 1647 թվից մինչև 1664 թվականը «բեռնով» ու

«խրիդով» քանիցս ճամբորդել է նա Ագուլիս-Թավրիզ-Սպահան կամ

Ագուլիս-Երևան-Էրզրում-Թոխաթ գծով: 1647 թվի ուղևորությունից

35 Օրագրություն, էջ 159 և հետ.: 36 Նույն տեղում, էջ 160:

Page 24: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

22

հետո երեք անգամ՝ 1654, 1658 և 1661-[166]3 թվերին, հանդիպում ենք

նրան Իզմիրում: 1658 թվին Իզմիրից անցնում է Վենետիկ, Լիվոռնո և

Ամստերդամ և վերադառնում Լա Մանշ և Ջիբրալթար նեղուցներով:

1664-1670 թվականների ընթացքում Զաքարիան կատարել է

միայն աննշան մի քանի ճանապարհորդություններ՝ մեծ մասամբ

կապված ուխտագնացությունների հետ: Այդ ժամանակամիջոցում

քանի անգամ եղել է եղբոր մոտ, Երևանում, և միայն մի անգամ՝ 1669

թվին, ուղևորվել Թավրիզ նույն եղբոր հանձնարարությամբ: Կյանքի

այս շրջանին են վերաբերում նաև «Դավտարի» մանրապատում

էջերը: Նստակյաց վիճակն ավելի էր տրամադրում հեղինակին

արձանագրելու տեսածն ու լսածը, քան քարվանային աստանդական

կենցաղը:

Ինչո՞վ բացատրել առևտրական ուղևորությունների դադարը:

Ագուլեցու առնական տարիներին «Դավտարում» չենք գտնում այս

հարցի ուղղակի պատասխանը: Երևում են միայն, որ տասնչորս

տարվա թափառումներից հետո Զաքարիան ավելի հարմար կամ

ձեռնտու էր համարում շահեցնել իր դրամագլուխն ուրիշների ձեռ-

քով: 1663 թվին նա նշում է.

«Հոքտեմբերի 25ումն… Մասէյինց Կիրակոսին մայեն յետ տվի,

իմ գիրն առի:

Նոյմբերի 30ումն Ագուլիս ես Զաքարիայ իմ մայեն տվի մեր

փեսա Քեչիբէի տղայ Աստուածապովն մայայ, գնաց Թարվեզ»37:

1667 թվին կարդում ենք.

«Դարցեալ, այս տարուս Իզմիր բինադար ոմն ջուղեցի, անունն

Գրիգոր, ավել անունն Դաւաջի, որ մեռաւ, դժոխոց բաժին էլաւ,

մնաց այս սատակածիս վերայ բազրկանի ապրանք 300 հազար

մառչիլ: Ոմն փող ին շախով տվել, ոմն ապրիշում կամ այլ ապրանք:

Ամէն երկրի մարդի կէր: Ագուլաց ջումիաթին կէր 52000 մառչիլ: Ես

37 Նույն տեղում, էջ 62:

Page 25: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

23

Զաքարիայ ու իմ եխպայր Սիմոնին կէր 15 հազար մառչիլ, զերայ

ընգէրք կէր Իզմիրումն, որ այս փողս տվին»38:

Հրաժարվելով առևտրական ուղևորություններից՝ Զաքարիան

անցել էր դրամագլխի վաշխառվական շահեցման՝ հաճախ այդ

գործում ևս ընկերակցելով Շմավոն եղբորը: «Դավտարից» ակներև

է, որ եղբայրների ընկերական դրամագլուխը գնալով աճել էր. 1647

թվին նրանք ընդհանուր գործ էին սկսել մի հակ խամ ապրիշումով,

որի դիմաց ստացել էին ընդամենը 870 մառչիլ «շախ ու մայայ»:

Մինչդեռ քսան տարի անց՝ 1667 թվին, միայն հենց Իզմիրում սնան-

կացած Դավաջի Գրիգորի շնորհիվ, կորցնում էին 15 հազար մառչիլ,

և չի կարելի ասել թե խոշոր այդ կորուստը կործանեց անմիջապես

ագուլեցի եղբայրներին: Նրանց եկամուտը չէր սահմանափակվում

Դավաջի Գրիգորի ձեռնարկություններից ստացած շահույթով: Այդ

պարզ է մանավանդ ֆինանսական բարդ այն օպերացիաներից, որ

Զաքարիա Ագուլեցու մշտական երաշխավորությամբ կատարում էր

նրա եղբայրն ու մենտորը, XVII դարի Երևանի խոշորագույն հայ

«զառաբին» (սառաֆ, դրամահատ) Շմավոն Ագուլեցին:

Մենք հանդիպեցինք Շմավոնին Սպահանում և Թավրիզում 40-

ական թվականների վերջերին եղբոր ուղարկած 800 մառչիլի գոր-

ծարկման կապակցությամբ: Սակայն վաճառականական տուրևառի

միջոցով չէ միայն, որ դրամագլուխ էր կուտակում Զաքարիա

Ագուլեցու եղբայրը: Շմավոն Ագուլեցին խոշոր առևտրական չէր

միայն, այլև խոշոր սեղանավոր39: Զաքարիան հիշատակում է նրա

կլիենտներից երկուսին: Դրանցից մեկը Երևանի Մահմադ ղուլի

խանի եղբայր յուզբաշի Ալլահվերդի բեկն էր, որին շահ Աբաս II-ը

ռաղամ էր տվել, թե «գնայ Երևան, Քէ-Խօստրով խանի ղալուղն

ժողովէ, բէր, շահի ապրանք է»: Մյուսը Դալու Ալիղուլի անունով

մեկը, մի այլ պաշտոնյա է, որ ծախսերի տակ ընկնելով Սպահանում,

պիտի գար խան նստեր Թավրիզում40: Շմավոնի դրամական կա-

38 Նույն տեղում, էջ 72: 39 Նույն տեղում, էջ 49: 40 Նույն տեղում, էջ 160:

Page 26: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

24

պերն այս մարդկանց հետ ցույց են տալիս, որ խոշոր գումարներ էր

խաղացնում վարկատվության բնագավառում: Վտանգավոր մի ճա-

նապարհ էր այս, որ, հաջողության դեպքում, պատվի ու հարստու-

թյան միջոց էր դառնում դրամատիրոջ համար: Բայց և տխուր վախ-

ճան [էր] ունենում, եթե վերջինս գործ էր ունեցել քմահաճ իշխանա-

վորների հետ, որոնք, ապավինելով բռնի ուժին, հրաժարվում էին

իրենց պարտքերից: Այսպես վարվեց հենց Շմավոնի հզոր կլիենտը՝

Թավրիզի խանը: «Այս պատճառէս,– գանգատվում է Զաքարիան,–

առաջի յիշած Աստուածապովն ել ինձ Զաքարիս մայայ չէ տալ, թէ՝

տանի, ախպօրն նման կու տայ խանի, բէկի, կու կորէ»41: Տասը

տարվա ընթացքում, մինչև 1657 թ. իր պարտքի վճարումը ձգձգեց

նաև Ալլահվերդի բեկը42: Բայց և նույն այս մարդու շնորհիվ է, որ 50-

ական թվականների սկզբներին Շմավոնը փոխադրվեց Երևան,

որտեղ արդյունավոր ինչ-որ «ղալուղ» ստանձնեց նրա մոտ:

Այստեղից էլ հենց սկսվեց ագուլեցի սառաֆի արագ վերելքը:

1658 թվին Երևանի Նաջաֆղուլի խանը նշանակում է Շմավոնին

զառաֆխանի (փողերանոցի) պետ՝ զառաֆբաշի: 1663 թվին խանը

փոխադրվում է Շամախի: Շմավոնը հետևում է նրան՝ զառաֆխանի և

այլ տեսակի հաշիվներ փակելու համար43: Մի տարի ժամանակով

զառաֆխանան անցնում է անապատցի խոջա Սարգսի ու ձորագեղ-

ցի խոջա Սարգսի ձեռքը: Հաջորդ տարում նշանակվում է նորից

ագուլեցի Շմավոնը, որ մնում է գործի գլուխ մինչև 1667 թիվը, երբ

շահի հրամանով Աղավել անունով մեկը ստանձնում է զառաֆխա-

նայի ղեկավարությունը: Կես տարի անց զառաֆխանան անցնում է

դարձյալ Շմավոնին, որ վարում է այդ գործը ցմահ մինչև 1670

թվականը:

Զառաֆխանայից զատ Շմավորի ձեռքումն էր գտնվում նաև

Երևանի ռահտարի (կամրջապետի) պաշտոնը: Ժամանակի լավա-

տեղյակ հեղինակներից մեկը՝ կաթոլիկ քարոզիչ Ռ. դյու Մանը, բնո-

41 Նույն տեղում, էջ 161: 42 Նույն տեղում, էջ 49: 43 Նույն տեղում, էջ 63:

Page 27: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

25

րոշել է ռահտարների դերը. «Ռահտարները,– գրում է նա,– բռնում են

սովորաբար անխուսափելի անցքեր, լեռնակիրճեր, որոնց միջով

անհրաժեշտաբար անցնում են ուղևորները: Նրանք նշանակվում են

ճանապարհների վրա հսկելու համար: Իբրև վարձատրություն

նրանք վերցնում են փոքր մի գումար՝ յուրաքանչյուր բեռան և յուրա-

քանչյուր գրաստի դիմաց: Սակայն մեծ չէ այդ գումարը և գանձվում է

առանց բռնության»44: Լրացուցիչ տեղեկություն է տալիս մաքսա-

պետի դեր կատարող այս պաշտոնյաների մասին նաև Շմավոնին

ժամանակակից հայ պատմագիրը՝ Առաքել Դավրիժեցին. «Եւ

այժմու ժամանակիս,– գրում է նա,– եթէ պատահի ումեք քրիստոնէի

գործ ինչ կարևոր ճանապարհորդութեան կամ այլ ինչ իրաց’ պարտի

գնալ առ քաղաքապետն և խնդրել թուղթ հրամանի և նշանի առ

ռահդարն, զի մի արգելցեն, և մի դարձուսցեն զնա, զի թէ ոչ լինի

թուղթ, ոչ թողուն գնալ, և քաղաքապետն նախ առնու ի գնացողէն

փոխանակ անձին նորա զայլ ոք յերաշխի, և ապա տայ նմա թուղթ, և

ապա ճանապարհորդն գնայ զճանապարհս իւր»45:

Առևտրի և հաղորդակցության հետ կապված այս գործը եկամտի

նշանավոր աղբյուր էր խաների համար: Զառաֆբաշության և ռահ-

տարության գործի միավորումը միևնույն մարդու ձեռքում, ինչպես

երևում է, ձեռնտու էր ոչ միայն Շմավոնին այլև նրա պետերին:

Զաքարիան այդ նկատումով գրում էր եղբոր մասին. «Դարցեալ,

քանզի այս խաներիս ղուլուղումն այս էր գործն. համ զառաֆխանէն,

համ ըռահտարխանեն սորայ ձեռացն էր. շատ շատ շահավէտ էր

վաճառականի որ առուտրի: Այս պատճառէս խաներն սայ ձեռաց

տալ չին»46: Մեծարելով եղբորը՝ 1670 թվին Զաքարիան գրում էր.

«Զերայ այս 18 տարի այ, որ Երևանի խաների ղալուղումն է. համ

զառաբի այ, համ խանի գարաք ժարաղ (պիտանի սեղանավոր – Ա.

Հ.) է… առաջ՝ Նաջաֆղուլի խանին, որ սորայանէ շատ շախ արար,

44 Mans R. du, Estat de la Perse en 1660, Paris, 1890, p. 246. 45 Պատմութիւն Առաքել վարդ[ապետի] Դաւրիժեցւոյ, յերրորդ տպ[ագրութիւն], Վաղարշապատ, 1896, էջ 456 և հետ.: 46 Օրագրություն, էջ 81:

Page 28: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

26

յետով՝ Աբասղուլի խանին, յետով Սէֆիղուլի խանին: Շատ փող,

ըռզակ կիտեց, որ համբաւն Հնդստան ու Ֆռանգստան հասաւ»47:

1681 թվին Զաքարիան գրում էր դարձեալ. «Այս Շմաւոնս շատ

պարտքի ներքև մտաւ, որ Երևան Նաջաֆղուլի խանին, Աբասղուլի

խանին, Սէֆիղուլի խանին գարաք ժարաղ կնի, համ ըռահտարու-

թիւն կանի, համ զառաբի կնի, շատ հսաբի ներքև կու լինի, որ

համբաւն ամենայն երկիր կու սփռի»48:

Ագուլեցու օրագիրը հնարավորություն չի տալիս վերականգնել

Շմավոնի ձեռքում գտնված դրամագլխի կուտակման, նրա ակտիվ ու

պասիվ բալանսի զարգացման պատկերը: Չկան տվյալներ ֆինան-

սական այն օպերացիաների մասին, որոնք սփռում էին ամենուրեք

նրա համբավը: «Դավտարը» նշում է ավելի նրա կրած ձախորդու-

թյունները: Հիշեցինք արդեն խոշոր այն վնասը, որ ունեցան Շմավոն

և Զաքարիա եղբայրները Իզմիրում 1667 թվին Դավաջի Գրիգորի

սնանկացման շնորհիվ: Նույն տարում և նույն Իզմիրում սնանկա-

ցան թիֆլիսեցի Շահվերդի և Գասպար բինադարները՝ սրանց 700

հազար մառչիլի հասնող պարտքերի դիմաց՝ ագուլեցիների պարտքը

հասնում էր 50 հազարի, որից մի հազարը Շմավոնինն էր «զերայ

ընգէր ունէր Իզմիր»49: Դարձյալ նույն տարում և նույն Իզմիրում

սնանկացավ դաշտեցի դալալ Կոստանդը, որի 30 հազար մառչիլ

պարտքից 500 մարչիլը Շմավոնի ընկերոջն էր50: Հաջորդ տարում

Արաքսն անցնելիս վնասվեց Թավրիզ գնացող մի քարավան: Վնասը

հասնում էր 500 թումանի, որից 300 թումանը ագուլեցիներինն էր:

«173 թուման ես Զաքարիայ, իմ եխպայր Սիմոնին գնաց»51: Վերջա-

պես 2-3 հարյուր թումանի պահանջ ուներ Շմավոնը Հակոբ Ջու-

ղայեցի կաթողիկոսից, որ չէր կատարում իր վճարումները52:

47 Նույն տեղում, էջ 95: 48 Նույն տեղում, էջ 161: 49 Նույն տեղում, էջ 72: 50 Արձանագրում ենք ըստ բնագրի. տպագրի էջ 73-ում բաց է ընկած համապա-տասխան նախադասություն: 51 Օրագրություն, էջ 75: 52 Նույն տեղում, էջ 110:

Page 29: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

27

«Դավտարը» թվարկում է նաև Շմավոնի վրա ծանրացած

պարտքերը: Այսպես՝ Երևանի ռահտարության հետ կապված «կար-

մունջի բաղուն» (այսինքն՝ կամուրջի պարտքի – Ա. Հ..) դիմաց պա-

հանջում էին նրանից 100 թուման53: Ավելի խոշոր էր այն պահանջը,

որ անում էին Աբասղուլի խանի ժառանգները: Պահանջը հասնում էր

4180 թումանի: Սրա մի մասը Շմավոնը վճարել էր, սակայն մնացել

էր դեռ 1275 թուման պարտք և բացի սրանից՝ 205 թուման զառաֆ-

խանի հաշվին54: Հետաքրքրական է, որ Աբասղուլու ժառանգների

արած պահանջի մեծ մասը կապ չուներ զառաֆխանի կամ ռահտար-

խանի հետ: Շմավոնը կապված էր խանի հետ առտրական կամ

վարկային օպերացիաներով:

Զաքարիա Ագուլեցին պատմում է նաև եղբոր վախճանը: 1670

թվին հունիսին շահ Սուլեյմանի հրամանով Շմավոնը մեկնում է

Սպահան՝ զառաֆխանի հետ կապված ինչ-ինչ խնդիրներ պարզելու

համար: Տարեվերջին նա մեռնում է Սպահանում: «5 ամիս կենդանի

մնաց,– գրում է Զաքարիան,– ապայ դէքտեմբերի 7ումն առ

Աստուած փոխեցաւ, եդաւ Ըսպահան Ջուղայու հանգիստներումն

պատվով, նշանաւոր տէղի: Վերայ մեծ մատուռ շինեցին: Մահն ա-

ջալով, բիաջալն Աստուծոյ է գիտելի: Ամայ շատ դրամ գնաց, զերայ

ոմն հախ, ոմն նուհախ, ոմն սիթամի, ոմն զալումի, որ մինչի մին

տարին 2000 թուման սորայ գնաց»55: Երեք տարի անց՝ 1674 թվին,

անդրադառնալով եղբոր վախճանին, Զաքարիան հաղորդում է

առանց վերապահության, թե «այս Շմաւոնս Ըսպհան աջալով

մեռաւ»56:

Մահից առաջ Շմավոնը կտակում է առևտրական իր գործերը

Զաքարիային: Վերջինիս ասելով՝ մահից առաջ «սադրի գրով, հայի

գրով» նա կարգադրել էր, թե՝ «իմ վէքիլ իմ ախպէր Զաքարէն իմ

առուտուրն անէ, իմ ինչ որ բհամ գայ, իմ վէքիլ Զաքարէն 3 յիսայ

53 Նույն տեղում, էջ 57: 54 Նույն տեղում, էջ 99: 55 Նույն տեղում, էջ 95: 56 Նույն տեղում, էջ 124:

Page 30: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

28

անէ. մին յիսէն ինքն վեր ունի, մին յիսէն այլվի ինքն վեր ունի, տայ

իմ հոգոյս, մին յիսէն տայ իմ 3 տղէն, մին աղչիկ ու իմ կնիկն, մինչի

իմ որդիքն բալուղ ընի, հսաբ տայ իմ տղերքն»57:

Շմավոնի կտակը մեծապես անդրադարձավ Զաքարիա Ագուլե-

ցու կացությանը: Զաքարիան ժառանգեց միայն եղբոր խճճված հաշ-

վեմատյանն ու առևտրական խարխլված գործերը, առանց զառաֆ-

բաշության և ռահտարության հետ կապված նրա այն եկամուտների,

որոնք բարեկեցության ապահով աղբյուր էին նրա համար. «Զերայ

փողն քանց ինքն առաջ մեռաւ,– գրում է Զաքարիան: – Տալիքն

դիվանի էր տալու, առնելիքն՝ հայի, թուրքի, ամէն՝ սնղուն տէղ»58:

Հասցնելով Զաքարիային Շմավոնի մահվան բոթը՝ համերկրացիները

հաղորդում էին միաժամանակ, թե հանգուցյալը թողել է «շատ

պարտք ու շատ հսաբ»: Զուր չէ, որ մեկնելով Սպահան սրտամորմոք

Զաքարիան թաքցնում էր ագուլեցիներից իր ստացած «սև գիրը»59:

Պարտատերերը քաշքշում էին Զաքարիային, բանտ նստեցնում,

պատճառում նրան բազմաթիվ նեղություններ: «Ես Զաքարէս,– գրում

է նա,– շատ չարչարանք քաշեցի թէ Ըսպահան, թէ Երևան, քան քանի

անգամ զիս բռնեցին, զնդան գձեցին, բուխավեցին վասն այս

վաթանի մոլորած ախպօր Շմաւոնիս համար: Էթէ ամէն բան, ամէն

ջաֆայ գրել ի, 10 դավտար լինէր»60: Մի ուրիշ տեղ նա գրում է. «Ես

Զաքարէս շատ փորցանք, շատ դարդ, շատ չարչարանք քաշեցի,

Աստուծով պրծայ, օգոստոսի 9ումն եկի Աքուլիս, գնացի Երևան:

Հալայ մինչի 3 տարի այս ախպօր Շմաւունիս համար շատ շատ

չարչարանք քաշեցի. միայն իմ բօղազիս, շորիս տէր ի: Այս եղև վասն

մեղաց իմոց: Բալքի Աստուած տայ, որդիքն դօվլաթաւոր լինին, մեզ

մին բերան ողորմի տան, որ ես հսքայավանի ձեռք չի տվի»61:

57 Նույն տեղում, էջ 162: 58 Նույն տեղում, էջ 163: 59 Նույն տեղում, էջ 98: 60 Նույն տեղում, էջ 102: 61 Նույն տեղում, էջ 162:

Page 31: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

29

Այսքան անախորժություններից հետո 1673 թվին Զաքարիան

ստիպված է լքել «Վաթանի մոլոաժ ախպօր» գործերը և բաժանվել

նրա ժառանգներից: Բաժանման օբյեկտը Ագուլիսի հայրական

տունն էր իր կահ-կարասիքով, որ մանրամասն նկարագրված է և

գնահատված «Դավտարում»62: Վերջում մի անգամ ևս Զաքարիան

տալիս է իր քաշած տանջանքների ամփոփումը. «Դարցեալ, ես

Զաքարէս որ գնացի Ըսպհան, Սիամոն 3 ամիս էր, որ մեռած էր:

Ամէն զատն Ջուղու դարուղէն, քալանթարն գրած ին, մհրած: Ամայ

նաղտ փող չկէր, 3, 4 հարիւր թուման պարտք ունէր, Աբասղուլի

խանին, թէ դիվանի տալու էր: Ամայ առնելացու շատ ունէր թէ

Ըսպհան, թէ Երևան, թէ Աքուլիս…»[63]: Չնայած ստանալիք գումար-

ներին՝ մեռածի պարտքերը – որ, գուցե, գրչի վրիպումով, չափազանց

նվազեցված է «Դավտարում» – նեղն են լծում Շմավոնի վեքիլին:

«Բալքի 200 թուման ավել փողի շախ տվի,– գրում է Զաքարիան: –

Այսպէս կիսամահ մնացի, ոչ հսաբս կտրում էն, ոչ կարում եմ

պարտականի ձեռաց ազատիլ, մինչևի թվին ՌՃԻԲ (1673 – Ա. Հ.)

մեր ախպօր Շմաւոնի որդոցն յետ բաժանեցաք, թէ բալքի ազատ-

վինք, այլվի չազատվեցին: Այսպէս չարչարանքում մնացի մինչի

թիվն ՌՃԼ (1681 – Ա. Հ.)»64:

Ագուլեցու «Դավտարը» վերջ է առնում փաստապես հենց նույն

այս տարում: 1681 թվականից հետո Զաքարիան ապրեց ևս մի տաս-

նամյակ: Սակայն ավելացրեց մինչ այդ գրածին հազիվ ընտանեկան

բնույթ կրող մի քանի հիշատակություն միայն: Ցամաքել էր, ըստ

երևույթին, ագուլեցի խոջայի բարեկեցության աղբյուրը, և դրա հետ

մեկտեղ չքացել նաև նրա գրիչը հուզող հասարակական լայն

հարցասիրությունը:

62 Նույն տեղում, էջ 49 և հետ.: [63Նույն տեղում, էջ 162-163]: 64 Նույն տեղում, էջ 163:

Page 32: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

30

II

ԻՐԱՆԱՀԱՅ ԽՈՋԱՆԵՐԻ ՕՋԱԽԸ

Ագուլիսը և նրա մերձավոր վայրերը: Կուլտուրական ռազիսներ

Արաքսի հովտում: Շինարարական հուշարձաններ: Տպագրական

ձեռնարկություններ: Շմավոն Ագուլեցուն ուղղված մի գրություն:

Մենք ծանրացանք հատկապես ագուլեցի եղբայրների վրա: Ոչ

միայն այն պատճառով, որ նրանց օրերն ու գործերն են կազմում

«Դավտարի» առանցքը, այլև այն, որ նրանց կյանքի ու գործու-

նեության մեջ անդրադառնում է նրանց ժամանակի կարգն ու սարգը՝

պատկերելով մեր առաջ Սեֆյան Իրանի առօրյան և, առաջին

հերթին, նրա բնորոշ երևույթներից մեկի՝ առևտրավաշխառվական

դերը:

«Դավտարը» փոխադրում է մեզ հեղինակի ծննդավայրը, Սե-

ֆյան Իրանի այն անկյունը, որ աչքի առաջ ուներ Զաքարիան, երբ

ողբում էր «վաթանի մոլորած ախպօր» մահը: Ագուլիսը կարևոր տեղ

էր գրավում Արաքսի հովտի այն գյուղերի և ավանների շարքում,

որոնք նշանակալի դեր կատարեցին XVII դարի ընթացքում ոչ միայն

առևտրավաշխառվական կապիտալի ծավալման, այլև Իրանի հա-

սարակական և կուլտուրական ասպարեզներում հայ առևտրավաշ-

խառվական բուրժուազիայի ի հայտ բերած նախաձեռնությունների

մեջ: Ագուլեցու «վաթանը» հեռու չէր հայ քաղաքական շարժումների

խմորման հայաբնակ այն վայրերից՝ Ղափանի և Ղարաբաղի լեռ-

նաշղթայից, որոնք նշանակալի դեր խաղացին XVII-XVIII դարերում՝

Իրանի վերապրած քաղաքական ցնցումների ժամանակ, երբ ինքն

Ագուլիսը ասպարեզ եկավ իրանա-թուրքական յուրահատուկ

դիրքավորումով: Ագուլիսի մերձավոր հարևանությամբ էին գտնվում

բուրժուազիայի մյուս հանգրվանները՝ Դաշտը, Ցղնան, Վանանդը,

Մեղրին, Օրդուբադը, Նախիջևանը, Ջահուկը, Շոռոթը, Գաղը,

Աստապատը և Ղազանչին:

Նախիջևանի խանության ապառաժոտ և ավազոտ այս երկրում

խլրտում էր հայ-թուրքական մի գյուղաշխարհ, որին բնությունը

Page 33: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

31

զլացել էր կենսաբեր իր բարիքներից մինը՝ ջուրը: Նեղ ձորակներով

անցնում էին գետակներ, որոնք հորդանում էին գարնանը և

ցամաքում ամռանը: Բնության հետ մենամարտող աշխատանքն է

միայն, որ չանգռոտելով լեռների կուրծքը, քանքանների օգնությամբ

հանած ջրերով սնունդ էր մատակարարում խաղողի և թթենու

այգիներին: Ավազով և կրակավով ծածկված այս երկրում արհեստա-

կան ոռոգումը ստեղծում էր մրգաբուծության, գինեգործության և

շերամապահության պետքերին համակերպված այգեգործության

մանր ռազիսներ: Զաքարիայի «Դավտարից» տեղեկանում ենք, որ

Շոռոթից և Ագուլիսից Թավրիզ էին տանում մալաչի, տանձի, խնձո-

րի, սումաղի, ծիրանի տունկեր: Մեղրուց տանում էին հունի և այլ

ուրիշ տունկեր65: XIX դարի սկզբներին իսկ նշանակալի տեղ էին

բռնում այստեղ բամբակի և չալթուկի, վուշի և քունջութի ցանքսերը66:

Արհեստական այս ռազիսները կարող էին, հարկավ, աճել ու ծաղկել

միայն ապրանքային տնտեսության պայմաններում: Իրենց գինի-

ներն ու մրգերը Օրդուբադի շրջանի գյուղերը վաճառում էին կամ

փոխանակում Ղարաբաղում արտադրվող հացահատիկների հետ67:

Թանկության և առատության տարիների համար «Դավտարը» նշում

է ալյուրի, բրնձի, մսի, գարու գները Ագուլիսում և Երևանում: «Դավ-

տարի» տվյալներից կարելի է եզրակացնել նաև, որ Ագուլիսը հաց էր

ստանում ոչ միայն Նախիջևանի խանության մահալներից, այլև

Չորսու և Թավրիզի խանությունների կողմից68:

Սակայն Արաքսի հովիտը սնվում էր ոչ միայն ապրանքայնաց-

ված գյուղատնտեսությամբ, այլև արհեստագործական-արդյունաբե-

րական ձեռնարկներով ու Իրանի համար մեծ նշանակություն

ստացած տրանզիտային առևտրով:

Այսպես, օրինակ, Շոռոթը, որի բնակչությունը XVII դարում

կազմում էր շուրջ 1500 տուն, հաշվում էր մի քանի տասնյակ մեծա-

65 Նույն տեղում, էջ 90: 66 Обозрение российских владений за Кавказом, [с.] 337. 67 Նույն տեղում: 68 Օրագրություն, էջ 114 և հետ., 154 և հետ.:

Page 34: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

32

տուն վաճառականներ: Նրա մեծությունն ու ճոխությունը վկայում են

նույն ժամանակներից մնացած վայելչաշեն բնակարանները, ամա-

յացած վաճառանոցը, քարաշեն կամուրջները, աղբյուրներն ու

ջրամբարները, այլև նրա եկեղեցիների և տապանաքարերի վրա

քանդակված արձանագրությունները69:

Բարեկեցիկ վիճակ ուներ Շոռոթին հարևան Գաղը, որին վերա-

բերող պատմական հիշատակարանները ևս վկայում են բնակիչների

առևտրական ընդարձակ գործունեության մասին70: XIX դարի

սկզբին Գաղում մնացել էին մի քանի հարյուր երկհարկանի տան

ավերակներ: Սակայն ներկա դեպքում չէին սխալվում ռուս չինովնիկ-

ները, երբ ենթադրում էին, որ վարելահողերից զուրկ այս գյուղի բնա-

կիչները պետք է որ զբաղված լինեին արհեստներով ու առևտրով:

Այս ենթադրությունը հաստատվում է նրանով, որ Գաղի մոտով էին

անցնում [ինչ] որ մի ժամանակ այն քարավանները, որ դիմում էին

Թավրիզից Ղարաբաղ և Արևելյան Անդրկովկասի մյուս շրջան-

ները71:

Զուր չէ, որ տնտեսական նման կենցաղով ապրող ավելի խոշոր

վայրերը նշվում էին քաղաք կամ գյուղաքաղաք անունով: Ըստ

էության, այդ վայրերը քաղաքներ կամ քաղաքատիպ վայրեր էին,

իսկապես: XVIII դարի կեսերին Հովսեփ Էմինը, այցելելով Ղափանի

սահմանագծի վրա գտնված Մեղրին, նկարագրում է այն իբրև 300

տուն հաշվող առևտրական մի քաղաք, որ արտադրում է «ահագին

քանակությամբ մետաքս, բամբակ և ընտիր թունդ գինի»: Առևտրա-

կան այդ վայրում ճանապարհորդը չգտավ, իհարկե, հյուրասեր այն

ընդունելությունը, որին ընտելացել էր լեռնային Ղափանում: Տղա-

մարդիկ, ասում է նա, քաջ են, բայց ոչ արյունածարավ: Կանայք

շրջում են երեսբաց, ունին ազատ կեցվածք, չեն խուսափում օտարա-

կանի տեսքից, բանեցնում են մետաքս ու բամբակ և գիտեն կոնծել

69 Հմմտ. Ալիշան, Սիսական [Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենէտիկ, 1893], էջ 352 և հետ.: 70 Նույն տեղում, էջ 359: 71 Обозрение российских владений за Кавказом, [с.] 335.

Page 35: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

33

գինի: Նադիրի մահից հետո արծարծված տնտեսական և քաղաքա-

կան տագնապի մի շրջան էր այդ: Մեղրին գտնվում էր այդ պահին

հայերի ձեռքում: Էմինի ասելով՝ մի տեսակ հանրապետություն էր

դա, որ պաշտպանում էր արիաբար իր ազատությունը և շատ անգամ

զինված դիմադրություն ցույց տալիս հարձակում գործող զորա-

խմբին, թեև, ի վերջո, ստիպված եղավ հպատակություն հայտնել

Շուշվա բերդում նստող Իբրահիմ խանին72:

Առևտրական կարևոր նշանակություն ստացավ մանավանդ

Նախիջևանը, որի բնակչության խոշոր մասը կազմում էին հայերը:

Շահ Աբասի արշավանքից առաջ Նախիջևան այցելած անգլիացի

ուղեգիր Նիուբերին բնորոշում է այդ վայրը որպես «մի լավ քա-

ղաք…, որ մեծ քանակությամբ կենսամթերք ունի, և մասնավորապես

խաղող [(angour)] և նույնպես ունի մետաքս»73: Արշավանքից հետո

Նախիջևանը դարձել էր ավերակների կույտ: XVII դարի կեսին

ավերակների միջից խոյանում է վերակենդանացող քաղաքը, և

Նախիջևանի խանը հոգ էր տանում վերականգնել նրա վաղեմի

դիրքը74: «Քաղաքի կենտրոնը,– դիտում էր նույն դարի յոթանասու-

նական թվերին Շարդենը,– ներկայիս վերաշինված է և բնակեցված:

Նա ունի խոշոր վաճառանոցներ – երկարաձիգ ստորանցքեր կամ

կամարածածք փողոցներ, մի և մյուս կողմից խանութների խիտ շար-

քերով, որտեղ ծախվում են ամեն տեսակի ապրանքներ ու կենսա-

մթերքներ: Քաղաքում կա հինգ քարվանսարա, բաղնիսներ, շու-

կաներ, մեծ ղայֆեխանաներ ու ղայլանխանաներ և մոտ 2000

տուն»75:

72 The Life and Adventures of Joseph Emin [, an Armenian. Written in English by himself], London, 1792, p. 478 (այսուհետև՝ Joseph Emin – Վ. Պ.). 73 Հակոբյան Հ., Ուղեգրություններ [, հ. Ա., ԺԳ.-ԺԶ. դար (1253-1582)], Երևան, 1932, էջ 454: 74 Tavernier J.-B., Les six voyages en Turquie, en Perse et aux Indes, [t.] 1, Paris, 1679, [p.] 43. 75 Voyage du chevalier Chardin en Perse, et autres lieux de l’Orient, [t.] II, Paris, 1811, [p.] 297 (այսուհետև՝ Chardin – Վ. Պ.).

Page 36: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

34

Նախիջևանի խանության որոշ կետերում զարկ էր ստանում

բնական հարստությունների շահագործումը կամ այդ հարստություն-

ների մշակման հետ կապված արհեստագործությունը: Բնական իր

հարստությունների շահագործումով հայտնի էր Աստապատը, որին

XVII դարի կեսերին հիշատակում է Տավերնիեն իբրև փոքր ու

գեղեցիկ մի քաղաք, որ ունի չորս քարվանսարա, և որտեղ յուրաքան-

չյուր տուն իր աղբյուրն ունի. այգիների արհեստական ոռոգման

միջոցով բնակիչները պատրաստում են լավորակ գինի: Տավերնիեի

ասելով՝ Աստապատը աշխարհի միակ այն վայրն է, որ արտահա-

նում է Ronas կոչված արմտիքը, որ մեծապես կիրառվում է Պարս-

կաստանում և, մանավանդ, Հնդկաստանում՝ կտավները կարմիր

ներկելու համար: «Զարմանալու բան է տեսնել,– գրում է նա,– թե

ինչպես Ronas-ով ծանրաբեռնված քարավանները ուղևորվում են

Հորմուզ՝ Հնդկաստան վերադարձող նավերը բարձելու համար»76:

Թվում է, թե այստեղ հիշատակված Ronas-ը աղճատված Konnos’-ն է,

ղըմըզ կամ кошинель կոչված որդանկարմիրը, որով հետաքրքվում

էին նաև ցարական ագենտներն Արարատյան դաշտը նվաճելուց

հետո: Հայտնի էր նաև Ղափանի հանքերի հետ կապված Ղազանչու

(Շահկերտի) պղնձագործությունը: Գյուղը հաշվում էր 1500 տուն

բնակչություն. նրա վաղեմի մեծության մասին վկայում են նրա

ավերված բնակարանները, աղորիքն ու ջրանցքները77:

Արհեստագործությունը զարգանում էր հետզհետե նաև Նախի-

ջևանում: 1700 թվին այս վայրերն այցելած գերմանացի մի ուղեգիր

հաղորդում է, թե «հայերը, որոնք կազմում են Նախիջևանի բնակչու-

թյան խոշոր մասը, զբաղված են մեծապես շերամապահությամբ և

մետաքսագործության արհեստով: Այստեղ գործված մետաքսներն

ամենուրեք վաճառվում են մեծ քանակությամբ»78: Նույն կարգի

վկայություն գտնում ենք նաև Օրդուբադի վերաբերմամբ Իսրայել

Օրիի զեկուցագրերից մեկում: «Այս քաղաքում,– գրում է նա,– ապ-

76 Tavernier [J.-B., նշվ. աշխ., էջ] 52 և հետ.: 77 Ալիշան, [նշվ. աշխ.,] էջ 362: 78 Schillinger Fr. Casp., Persianische und Ost-Indianische Reis, Nürnberg, 1707, S. 140.

Page 37: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

35

րում են միայն պարսիկները և բոլորն էլ առևտրականներ են և

արդյունաբերողներ, բոլորն էլ խիստ հարուստ, այնպես որ ողջ

աշխարհում չկան ավելի հարուստներ: Ծառայողներ չկան նրանց

մեջ: Իսկ արհեստավորները շինում են զենքեր, թրեր և ատրճանակ-

ներ և այլն, այլև գործում ամեն տեսակի պարչաներ, այնպես որ կա-

րելի է հագցնել 100 հազարի հասնող մի բանակ»79: Հարկավ, զեկու-

ցագրողի սանձարձակ չափազանցությունները չէ, որ հետաքրքրում

են, այլ քաղաքի տնտեսական կյանքի ընդհանուր բնույթը, որ թվում

է, թե ճիշտ է նկարագրած:

Առևտրական քարավանները տնտեսական-կուլտուրական

շփում ստեղծեցին շահ Աբասի գործած ավերածություններից հետո

վերակենդանացած այս վայրերի և Իրանի ու Թուրքիայի առևտրա-

կան կենտրոնների հետ: Նոր Ջուղայի մեծափարթամ վաճառական-

ների հետ միասին Ստամբուլի հետ կապված էին նաև «գողթանցի»

առևտրականները80: Ղափանի և Գողթանի վաճառականները տա-

րածում էին իրենց շոշափուկները հաճախ ավելի հեռու: XVII դարի

կեսերից Վենետիկում և Տոսկանայում մնացել են Ագուլիսի և Դաշտի,

Շոռոթի և Գաղի, Դաստակի և Ջահուկի, Մեղրու և Մանլևի առևտրա-

կաններին վերաբերող արխիվային նյութեր և վիմական արձանա-

գրություններ81: Վարը կծանոթանանք այն տվյալներին, որոնք ցույց

են տալիս իրանահայ ճարպիկ այս խոջաների կապը Լիվոռնոյի և

Ամստերդամի պես քաղաքների հետ:

Առևտրով զբաղվող այս գյուղերի և քաղաքների մեջ նշանավոր

տեղ էր բռնում մանավանդ Ագուլիսը: Հարկավ աչքի ընկնող

առևտրական վայր չէր Ագուլիսը, չուներ խոշոր արդյունագործու-

թյուն, չուներ սպառող կամ արտածող կենտրոնի հռչակ: Ագուլիսում

կար, իհարկե, տեղական պետքերին ծառայող շուկա: 1680 թվին

Զաքարիա Ագուլեցին արձանագրում է, թե «աքուլեցի Մուսաբէկի

թոռ Մուսաբէկն մեր Աքուլաց բազարումն յարաւայի կողմն մին

79 Эзов Г.А., Сношения Петра Великого с армянским народом, СПб., 1898, с. 88. 80 Պատմութիւն Առաքել վարդ[ապետի] Դաւրիժեցւոյ, էջ 287: 81 Ալիշան, [նշվ. աշխ.,] էջ 333 և հետ. 352 և հետ.:

Page 38: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

36

քարվանսարայ յիմն ձգեց, դուգան, բազար շինէ»82: Սակայն Ագու-

լիսը հայտնի դարձավ ոչ թե իր դուքան-բազարով, այլ եռուն այն գոր-

ծունեությամբ, որ հանդես էին բերում նրա բնակիչները տրանզիտա-

յին առևտրի բնագավառում իբրև առևտրական միջնորդներ: Զաքա-

րիայի «Դավտարից» ակներև է ագուլեցի խոջաների կապը իրանա-

կան առևտրի այնպիսի կենտրոնների հետ, ինչպես Թավրիզն ու

Ռեշտը, Երևանն ու Սպահանը: Իրանի առևտրական քարավանները

հաղորդակցություն էին ստեղծում Ագուլիսի լևանտինյան առևտրի

հեռավոր հանգրվանների միջև: Ագուլիսով գոցվում էր Անդրկովկասի

միջով անցնող համաշխարհային առևտրական մագիստրալի հետ

կապված և անկումի ուղին բռնած քաղաքավայրերի այն շղթան, որի

օղակներն էին կազմում հնում Արտաշատը, Դվինը, Պարտավը, Անին

և Ջուղան:

Չնայած, որ երկրագործական իր տնտեսությամբ Ագուլիսը ևս

շատ քիչ էր տարբերվում շրջակա գյուղավայրերից, ժամանակակից

աղբյուրները հիշատակում են Ագուլիսը մերթ իբրև գյուղ, մերթ իբրև

քաղաք: XVII դարի սկզբին կաթոլիկ պատեր Գովեան, որ շահ

Աբասի արշավանքների ժամանակ եղել էր Արաքսի հովտում, գրում

էր, թե այս երկրամասի գլխավոր քաղաքներն են Երևանը, Նախի-

ջևանը, Շարուրը (sic) և Glis-ը83: Գովեայի հիշատակած Glis-ը ան-

շուշտ, Ագուլիսն էր, որ Ըգյուլիս էր հնչում տեղական արտասանու-

թյամբ: Հավանորեն նույն Ագուլիսն ուներ աչքի առաջ նաև Տավեր-

նիեն, երբ գրում էր, թե Նախիջևանից ոչ հեռու գտնվում է Ecclesia մեծ

գյուղը, «որտեղ բնակվում են բազմաթիվ հարուստ հայեր, որոնք

մետաքսի մեծ առևտուր են վարում և կառուցել են այնտեղ գեղեցիկ

մի եկեղեցի»84: Տավերնիեի ժամանակ Ագուլիսը ոչ թե մի, այլ չորս

եկեղեցի ուներ: Սակայն տեսքով ու մեծությամբ աչքի էր ընկնում

Թովմա Առաքելո վանքը, որ Տավերնիեից մի քանի տասնյակ տարի

82 Օրագրություն, էջ 149: 83 Gowea Ant. de, Relation des grandes guerres et victoires obtenues par le roi de Perse Cha-Abbas, Rouen, 1646, p. 347 և հետ:

84 Tavernier [J.-B., նշվ. աշխ., էջ] 47:

Page 39: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

37

անցնելուց հետո իսկ Աբրահամ Կրետացին նկարագրում է որպես

«հիանալի ու զարմանալի տեսողաց» մի վանք:

Ագուլիսի բնակչության մեծ մասը կազմում էին հայերը. հայերից

զատ բնակվում էին այդտեղ թուրքերը: Սրանց ունի նկատի Առաքել

Դավրիժեցին, երբ խոսում է Ագուլիսի «մահմեդականների» մասին85:

Նրանց ուներ նկատի նաև Զաքարիան, երբ խոսում է իր ծննդա-

վայրի «քրդերի» մասին: Նկատենք, ի դեպ, որ Զաքարիան դասում

էր Ագուլիսը «խաս գեղերի» շարքին. «գեղի» բնակչության քանակի

մասին ուղղակի տվյալներ չկան «Դավտարում»: Բնակչության քա-

նակի մասին տվյալները հակասական են: XVII դարի վերջերին Իս-

րայել Օրիի թելադրությամբ կազմված մի զեկուցագրում ասված է, թե

ապստամբության դեպքում Ագուլիսը կարող է տալ 6000 կռվող, Մեղ-

րին՝ 3000 կռվող86: Կես դար անց խոսելով Ագուլիսի մասին՝ «Դավիթ-

պեկ»-ի պատմության հեղինակը գրում է, թե՝ «ի քաղաքն անդ էյին

իբրու տասն հազար տունք հայոց»87: Նույն ժամանակի մի այլ

հեղինակ՝ Հակոբ Նալյանը, գրում էր, թե Ագուլիսի գյուղաքաղաքն ու-

ներ մի ժամանակ 8 հազար տուն հայ, այժմ հազիվ թե կա 1000

տուն88: Թվական այս տվյալները չափազանցում են, անշուշտ: Բայց

չպետք է մոռանալ նաև, որ XVIII դարի երկրորդ և երրորդ քսանհին-

գամյակների ընթացքում, ինչպես Նալյանն իսկ վկայում է, Ագուլիսի

և շրջակայքի բնակչությունը մեծապես նվազել էր տնտեսական

վայրէջքի և քաղաքական տագնապի շնորհիվ: Մինչ այդ Ագուլիսը

անհամեմատ ավելի խոշոր բնակչություն ուներ. այս ենթադրության

օգտին վկայում են մեր ձեռքի տակ եղած բոլոր աղբյուրները: XVIII

դարի առաջին քսանհինգամյակի ընթացքում Իրանում ապրած մի

հեղինակ՝ լեհ եզուիտ Կրուզինսկին, բնորոշում է Ագուլիսն իբրև

«նշանավոր և մեծահարուստ մի վայր»89: Նույն դարի 60-ական

85 Պատմութիւն Առաքել վարդ[ապետի] Դաւրիժեցւոյ էջ 357 և 361: 86 Эзов [Г.А.], նշվ. աշխ., էջ 36: 87 Գիրք վոր կոչի Պատմութիւն Դաւիթ Պէկին, էջ 70, ձեռագիր: 88 Ալիշան, նշվ. աշխ., էջ 325: 89 Krusinski Th., Tragica vertentis belli persici historia, Leòpoli, 1740, p. 59.

Page 40: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

38

թվականներին Արաքսի հովտում ճանապարհորդած Հովսեփ Էմինը

նկարագրում է Ագուլիսը իբրև առաջներում շատ ծաղկած հայ վաճա-

ռականական մի քաղաք, որ մեծապես ավերվել էր Ազատ խանի ձեռ-

քով90: Ֆրանսիացի մի հեղինակի ասելով՝ Ագուլիսն այդ ժամանակ

ենթարկվեց կոտորածի և հրկիզման. ջարդի ենթարկվեց երկու հազա-

րի չափ քրիստոնյա, գերեվարվեց հազար հինգ հարյուր հոգի91: Ջար-

դի ու ավերածության շառավիղը այդ պահին տարածվում էր Ջահու-

կի կողմերը: Քարուքանդ եղան, մասնավորապես, այս կողմերում

գտնված հայ-կաթոլիկ գյուղերը92: Ժամանակակից մի այլ վկայու-

թյամբ՝ Ազատ խանի օրոք՝ 1751 թվին, Ագուլիսից և շրջակայքից գե-

րեվարության ենթարկվեցին 1200 հոգի, իսկ բնակչության մի մասը

գաղթեց Թուրքիա և Հնդկաստան93: Հայտնի է նաև, որ ագուլեցի-

ների, ղազանչեցիների և մեղրեցիների մի մասը նույն ժամանակնե-

րում պաշտպանություն գտավ Շուշվա բերդում՝ զգալի տոկոս կազմե-

լով հետագա Շուշի քաղաքի բնակչության մեջ: Սակայն XVIII դարի

կեսերից առաջ իսկ Ագուլիսը և մերձակա վայրերը տեսել են մեծա-

մեծ արհավիրքներ: Ըստ Պետրոս դի Սարգիս Գիլանենցի տեղեկա-

գրի՝ տակավին XVIII դարի քսանական թվականներին ղզլբաշը թա-

լանում էր Գողթան գավառը՝ այլ և այլ պատուհասներ թափելով

բնակչության գլխին94: Մեր տրամադրության տակ եղած ձեռագիր մի

նամակից՝ գրված 1725 թվին Ռամիս գյուղում, պարզվում է, որ արդեն

այդ ժամանակ փախեփախ էր սկսվել այս վայրերի բնակչության

մեջ: 1730 թվի մի ականատեսի վկայությամբ՝ պարսիկները միայն

հենց Դաշտ գյուղում սպանեցին 400 մարդ և գերեվարեցին 800

մարդ95: 1732 թվի Վանանդի իրանական մի արձանագրության մեջ

նկարագրված է ժամանակի տագնապալից կացությունը. «Կյանքը

դժոխք էր դարձել շնորհիվ սովի և թանկության, մանավանդ այն

90 Joseph Emin, նշվ. աշխ., էջ 482: 91 P*** M. de, Essai sur les troubles actuels de Perse et de Georgie, Paris, 1754, p. 130. 92 Նույն տեղում, էջ 129: 93 Ալիշան, նշվ. աշխ., էջ 331 և հետ.: 94 «Կռունկ [հայոց աշխարհին», Դ. տարի], 1863, [թիվ Գ, մարտ,] էջ 208: 95 «Ազգագրական հանդէս», [գիրք] XI, [1904], էջ 258:

Page 41: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

39

պատճառով, որ Վանանդ գյուղը և նրա շրջակայքը մի տարվա ըն-

թացքում թալանվեց և ավերվեց երեք անգամ և բազմաթիվ մուսուլ-

մաններ, տղամարդ թե կին, սրածվեցին ու գերեվարվեցին: Տիրոջ ծա-

ռաները (մոլլաները – Ա. Հ.) ստիպված եղան գաղթել. նրանք անցան

Արաքսը՝ բնակություն հաստատելով գետափի հանդիպակաց գյուղե-

րում: Խառնակության այս պահին գոցված էին առևտրի դռները»96:

Ազատ խանի ավերածություններից անմիջապես առաջ գրված մի

հիշատակարանից տեղեկանում ենք Ագուլիսի բնակչության ֆիզի-

կական և տնտեսական նվազման մասին. «Բազում արք և կանայք ի

ներքոյ փայտի մեռան, և բազումք ևս ցիր ու ցան եղեն. իսկ մեք մնա-

ցոդքս եղանք չքաւորք»: Պակասը լրացնում է դարձյալ սղությունը,

սովը, սովամահությունը97:

XVII դարի կեսերին կուտակվող առևտրական կապիտալի

հետևանքներից մեկն էր, անշուշտ, խոշոր այն մասնակցությունը, որ

հայտ բերեցին Արաքսի հովտի խոջաներն ու նրանց գործակալները

արվեստի և գրականության ասպարեզում: Հայտնի են շոռոթեցի

Հովնաթանյանները, որոնք XVII և XVIII դարերի ընթացքում աչքի

ընկան իբրև նկարիչներ և աշուղներ: Զաքարիա Ագուլեցու կրտսեր

ժամանակակից էր Նաղաշ Հովնաթանյան տաղանդավոր աշուղը

(1661-1721), որի ստեղծագործությունները հիմք են տալիս ենթադրե-

լու, թե շոռոթցի և ագուլեցի վաճառականների հետ մեկտեղ տաղան-

դավոր այս աշուղը ևս այցելած պիտի լինի եվրոպական երկրներ:

Մեր ձեռքն է հասել Հովնաթան «դպրի» մի հիշատակարանը՝ գրված

1682 թ. Ագուլիսում «ընդ հովանեաւ Սրբոյն Քրիստափորի»98: Անհա-

վանական չէ, որ նույն Ագուլիսում գտնված լինի նաև «նաղաշ» Հով-

նաթանի այն «քեարխանեն» (արհեստանոցը), որի մասին հիշատա-

կում է «աշուղ» Հովնաթանը: Միաժամանակ նկատում ենք վանա-

կան գրականության և գրչության աշխուժացում: Աչքի է ընկնում,

96 Khanikoff N. de, Mémoires sur les inscriptions musulmanes du Caucase // «Journal asiatique », [cinquième série, t. XX,] août 1862, p. 154. 97 Ալիշան, նշվ. աշխ., էջ 332: 98 Նույն տեղում, էջ 330:

Page 42: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

40

մասնավորապես, Շոռոթի և Թովմա Առաքելո վանքերում, Նախի-

ջևանում, Աստապատում, Դաշտում և Ագուլիսում XVII դարի ընթաց-

քում գրված ձեռագրերի բազմությունը: Գրչության արվեստի հետ

մրցության են դուրս գալիս հայեր[են] գրքերի տպագրիչներն ու

նրանց մեկենասները: Շոռոթում էր լույս աշխարհ եկել Ղարիբջանի

որդի Մարգար առևտրականը, որ 1677 թվին սատարեց Ամստերդա-

մում նշանավոր վարդապետ Ոսկան Երևանցուն Սաղմոսի տպա-

գրության գործում: Ագուլիսի մոտ գտնված Վանանդից էր Մատթեոս

Հովհաննիսյան տպագրիչը, որ Հռոմում, Լիվոռնոյում և Մարսելում

գործակցելով «արենակից» Ոսկանին՝ 1685 թվին նոր տպարան հիմ-

նեց Ամստերդամում, որտեղ լույս տեսան Ժամագիրք և Շարակնոց:

Զաքարիա Ագուլեցին լռում է Մարգարի և Մատթեոսի մասին, բայց

հիշատակում է պատկառանքով Ոսկանի անունը և նրա տպագրու-

թյունների գլուխգործոցը՝ 1666 թվին լույս տեսած Աստվածաշունչը:

Վանանդեցի էին նաև Թովմաս Նուրիջանյան տպագրիչը և նրա եղ-

բոր որդի Ղուկաս Վանանդեցի մատենագիրը, որին հիացած հորեղ-

բայրը բնորոշում էր իբրև «ֆիլիսոֆա, որ է վարժ զանազան լե-

զուաց»: Հետաքրքրական է, որ մետաֆիզիկական մարզանքներով

զբաղվող հայ մատենագիրը Լայպցիգում ծանոթություն հաստատեց

հռչակավոր Լայբնիցի հետ: Հաստատվելով Ամստերդամում XVII

դարի վերջին վանանդեցիները նոր թափ և նոր բովանդակություն

մտցրին հայկական տպագրության մեջ՝ դարձնելով այն վաճառակա-

նության պահանջներին սպասարկող զենք: Ուշագրավ է սրանց ջան-

քերով լույս տեսած [Մովսես] Խորենացու անդրանիկ տպագրու-

թյունը (1695) և մանավանդ նրանց կազմած ու հրապարակած «Հա-

մատարած աշխարհացոյցը» (1696): 1699 թվին Ղուկաս Վանան-

դեցին լույս ընծայեց իր «Գանձ չափոյ, կշռոյ, թւոյ և դրամից բոլոր

աշխարհի» ձեռնարկը, որ հրատարակվում էր «ի յօգուտ մերազնեայ

վաճառասէր եղբարց»: Նույն կարգի հրատարակություններ էին

«Համաձայնութիւն հնգետեսակ ամսոց հռոմայեցւոց» աշխատու-

թյունը (1698), Ղուկաս և Մատթեոս Վանանդեցիների «Դուռն իմաս-

տութեան» դասագիրքը (1699), Ղուկասի «Բնաբանութիւնը», որ լույս

տեսավ 1702 թվին և այլն: Առանձնապես հիշատակենք Շրյոդերի

Page 43: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

41

«Արամեան լեզուին գանձ» հայ վաճառականական լեզվի նմուշնե-

րով ճոխացրած քերականական գործը, որ տպագրեց Ղուկաս

Վանանդեցին՝ հեղինակի հայագիտության մենտորը, 1711 թվին:

Չպետք է անգիտանալ, այնուամենայնիվ, որ աշխարհիկ այս տպա-

գրություններին զուգընթաց Նուրիջանյանները գրում էին և տպում

նաև եկեղեցական-աստվածաբանական բովանդակություն ունեցող

գրքեր՝ առատ տուրք վճարելով տիրապետող կղերին և մանավանդ

նրա տիրապետող մտայնությանը:

Բնիկ ագուլեցի էր հայ գրատպության հետ կապված մի այլ

անձնավորություն՝ Գյուլնազարի որդի Նահապետը (1629-1694),

մեծահարուստ մի խոջա, որ դրամ ու հարստություն էր կուտակել

Ստամբուլում, Իզմիրում և այնուհետև՝ Հոլանդիայում, Ֆրանսիայում

և Իտալիայում: Տպարան հիմնելով Վենետիկում՝ 1687 թվին խոջա

Նահապետը լույս ընծայեց Հ. Հոլով պոլսեցի վարդապետի ձեռքով

աշխարհաբար թարգմանված «Պարզաբանութիւն սաղմոսացն

[Դաւթի]» գիրքը: Գրքի սկզբում գտնում ենք հրատարակիչ խոջայի

հոյակապ դիմանկարը՝ չալմայով ու խալաթով: Գրքի հիշատակարա-

նը տեղեկացնում է, որ խոջա Նահապետը ձեռնարկել է այս գործին

«վատնելով զգոյս և զինչս բազումս ’ի ձուլումն գեղեցիկ տառիս, ’ի

շինումն նորակերտ տպարանիս, ’ի գտումն պատուական թղթոյս, և

’ի յօրինումն ամենայն իրաց պիտանաւորաց յայսմիկ նուազեցելում

ամի, յորում համայնք առևտրութիւնք գոն խանգարեալք»99: Հիշա-

տակենք, որ խոջա Նահապետին օժանդակում էր ագուլեցի մղդսի

Աստվածատուրը՝ իբրև տպարանի կազմակերպիչ ու սրբագրիչ:

Փոքր-ինչ հետո՝ 1695 թվին, նույն Նահապետի ծախսով լույս տեսավ

«Դաշանց թուղթը», որ հավանորեն գործնական արժեք ուներ կա-

թոլիկ աշխարհում հաստատված ագուլեցի խոջայի համար: Թե որ-

քան մեծ հարստություն էր դիզել խոջա Նահապետը, երևում է նրա-

նից, որ մահվանից առաջ պատվիրել էր երկու հազար պատարագ

մատուցել մեղապարտ իր հոգու փրկության համար, հատկացնելով

99 «Բազմավէպ», 1874, [h. ԼԲ,] էջ 17:

Page 44: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

42

այդ նպատակին 500 դուկատ, իսկ Վենետիկի Ս. Խաչ եկեղեցու

դռանը թաղվելու համար նվիրում էր եկեղեցուն և նրա ժամասացին

450 դուկատի հասնող մի գումար100: Նկատենք, սակայն, որ խոջայի

ոչ միայն բարեպաշտությունը, այլև հարստությունն իսկ ծիլեր էր

արձակել տակավին հայրենի Ագուլիսում, քանի որ, հավանորեն,

նրա հայր Գյուլնազարին ուներ աչքի առաջ Զաքարիան, երբ 1670

թվին նշում էր «Դավտարում», թե նախընթաց տարում փլած Ս.

Քրիստափորի եկեղեցու «առաջի շինօղն Քրիստոսի առաքեալքն

էին», իսկ «սոցա յետնայ՝ Վերի թաղի խոջայ Գիւլնազարն» ու իր

գործակիցները101:

XVII դարի հայ գրքի ճակատագիրը հայտնի չափով կապված է

նաև Զաքարիա Ագուլեցու եղբայր Շմավոնի անվան հետ: Մեր ձեռքի

տակ կա Հակոբ [Դ.] Ջուղայեցի կաթողիկոսի մի կոնդակի

պատճենը՝ հասցեագրված Էջմիածնի աթոռակալ Միքայել

վարդապետին և «պարոն խոջա Շմավոնին»: Վերջինս մեր հայտնի

Երևանի «զառաբին» է, անշուշտ: Միքայել վարդապետի անունը

քանիցս հանդիպում ենք Զաքարիայի «Դավտարում»: Էջմիածնի

աթոռակալ դառնալուց առաջ նա երկար ժամանակ վարում էր

«Գողթնյաց վիճակավորի» պաշտոն: Կաթողիկոսի կոնդակը գրվել է

1669 թվի հոկտեմբերի 3-ին Ստամբուլում: Երևում է, որ կաթողիկոսը

ղրկած է եղել Միքայել վարդապետին ու խոջա Շմավոնին 1666 թվին

Ամստերդամում տպած Շարականի օրինակները՝ վաճառելու

համար: Խնդիրը մնացել է անկատար, որից պարտքերի մեջ խրված

կաթողիկոսը տուժել է մեծապես: Մնացածը հասկանալի է գրության

բովանդակությունից, որ հաղորդում ենք քաղվածաբար՝

«Դարձեալ, սիրելի որդիք, մեր այսքան պարտուց միջի գոլով,

յամենայն կողմանէ տարակուսեալ կամք. Հնդըստան ընկեր չունիմք

և Ֆռանգըստան ապրուշում: Ճարն այդ է, որ կողմանէ որ լինի, հնա-

րիք լինի թէ բարերարն Ա[ստուա]ծ գթայ, որ այս ցաւոյս ազա-

տուինք:

100 Ալիշան, նշվ. աշխ., էջ 334 և հետ.: 101 Օրագրություն, էջ 96:

Page 45: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

43

Անցեալ տարին Շարականոց ուղարկեցինք ի տալոյն ձեր

տեղոցս գնովն. այլ չէ ծախուել: Չլինի այս տարիս այլ այն տարոյ

նման առնէք: Այլ ի գալն գրոցն՝ շուտով հոգս լինիք ընդ իւրաքանչիւր

պատշաճին բաժանէք. իսկ որք սիրով չկամին, հարկիւ վերայն դիք

ըստ իւրեանց կարողութեան: Եւ որք ունին կարողութիւն և ընդիմա-

նան ձեզ, մեծ դառնութիւն յինէն կրելոց են…

Դարձեալ ծանիր սիրելի որդիք մեր Միքայել վարդապետ ի

թուման բաշխա Սահակ վարդապետին վերա ուղարկեցի Մարտիրոս

եպիսկոպոսի… տացես զթուղթն Սահակ վարդապետին և առաքես

առ նա ուրանօր որ լիցի և առցէ ի նմանէ զքասն թումանն և բերիցէ

առ քեզ. և դու տացես Յովհաննէսիդ. և մեր թեմեսուկն որ ի ձեռին

ունի Յովհաննէսն, զայն առցես ի քեզ և մեզ ծանուցանես և դու ըստ

աշխատանացդ վարձս ի Քրիստոսէ ընկալցիս: Ողջ լեր ի հոգին

սուրբ:

Դարձեալ ծանիք սիրելի որդիք յառաջ թղթումն Յովհաննիսի

թամասըկում դճի (420 – Ա. Հ.) թուման էինք գրել. ժ (10 – Ա. Հ.)

թուման ևս յետոյ առանք, որ եղև ճլ (430 – Ա. Հ.) թուման. նաև Ճուա-

հիրն ևս որ ինչ թամասըկումն գրած է այն է: Զերայ յառաջմէ դեռ

Ճուահիրն ըռէհինե (?) հանած չէր թահմինով գրեցաք»:

Այս գրության լիակատար պարզաբանության համար անհրա-

ժեշտ է բերել նաև Շարականոցի վաճառքի մասին նույն Հակոբ [Դ.]

Ջուղայեցու մի այլ թուղթը՝ գրված նախընթացի հետ գրեթե միաժա-

մանակ՝ 1669 թ. հոկտ[եմբերի] 4-ին և հասցեագրված Էջմիածնի

Միքայել, Ստեփաննոս, Առաքյալ, Երեմիա, Մինաս և Դավիթ

վարդապետներին, այլև նույն Էջմիածնի միաբան [sic!]

քահանաներին, սարկավագներին, գործակալներին և այլն: Այստեղ

կարևոր են թղթի հետևյալ տողերը.

«Սիրելիք, առաջին ուղարկեալ Շարակնոցէրն վանորէիցն է

բաժանեալ: Իսկ դուք ս[ուր]բ Էջմիածնայ վարդապետք և քահանայք

այդ բճծ (250 – Ա. Հ.) Շարակնոցդ ձեզ վերա ուղարկեցի մինչ ի մէկ

ամիսն հոգայք առ (1000 – Ա. Հ.) ղուռուշ պարտքն վճարէք, որ դրամի

տէրն ընկերէ չմնայ. անցեալ տարոյն նման չնայիք իբր նալբանդն

ուղտին որ կարի կու նեղանամ: Ա[ստուա]ծ ողորմած է մեծաւ յուսով

Page 46: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

44

ակն ունիմ, որ շուտով… մայրս լուսոյ համբուրեմ: Դարձեալ, սիրելի

որդիք մեր, զայս ևս ծանիք որ այս երկու ճծ (150 – Ա. Հ.) Շարակնոցս

որ ուղարկեցաք առ ձեզ ձեռամբ Յովհանիսիս. սորա գինն վաթսուն և

ութ թուման է իլման դուք այլ անպես պատշաճաւոր և հոգաբարձու-

թեամբ վաճառէք, որ վաթսուն և ը (8 – Ա. Հ.) թուման իւր գինն հանէ

հանդերձ իւր խարջիւն. զերա մեք մէկ ըստակ այս Շարակնոցերիս

կողմանէ Յովհաննիսիդ խարջի չեմք տըխեալ, և վասն ճանապարհի

խարջին այլ զինչ խարջ որ եղեալ է Յովհաննէսն իւր քիսայէն է

արարէալ: Վասն որոյ պատվիրեմ ի սիրելիացդ որ անտես չառնեք

այլ ա (1 – Ա. Հ.) արդիւնաւոր գնո վաճառէք. լինի թէ դոյզն ինչ

յանդորրութիւն լիցի մերս տառապանաց, որ և դուք ըստ աշխատ-

նացն ձերոց զվարծս ի տեառնէ ամենակալէ ընկալջիք միոյն փո-

խարէնն հազարապատիկ և բիւրապատիկ: Տէրն տէրանց հովան

առնցի ի վերայ ձեր, ողջ լերուք:

Գրեցաւ սիրոյ և ողջունի քարտէզս հազար հարիւր տասն և ութ

թվին: Եւ յամսեանն հոկտեմբերի չորրորդումն աւուր. ի մայրաքա-

ղաքիս Կոստանդնուպօլսի ի դուռն ս[ուր]բ Ա[ստուա]ծածին եկեղե-

ցւոյն:

Դարձեալ ծանիք (սիրե)լի որդիք թէպէտ ըզՇարականն գրե-

ցաք… ոչ ետ ձ… առաքել խնդրեմ ի սիրելեաց… զի ամենէ … ան

ջանա… զա[ստուա]ծաշունչն փութօվ նաղտէք և զՕհանեսն շուտով

ճանապարհէք և շնորհք ընդ ձեզ»102:

1680 թվին գրած մի նամակում Կոլբերը շեշտում էր այն

հանգամանքը, որ Արևելքում մեծ պահանջ կա հայ գրքի, և եթե Մար-

սելում հիմնվի հայկական տպարան, մեծ օգուտ կլինի քաղաքին ոչ

միայն գրավաճառության գործում, այլև այն տեսակետից, որ դեպի

ինքը գրավելով հայ առևտրականների ուշադրությունը՝ կնպաստի

102 Քաղվածքները ընդօրինակել ենք 1915 թ. Արամ Դադյանի մեզ տրամադրած պատճենից: Բնագրերը ներկայիս պետք է որոնել այն թղթերի մեջ, որ 1921 թվին Խաչիկ Դադյանը հանձնել է Երևանի պետ[ական] Մատենադարանի Վաղարշա-պատի բաժանմունքին:

Page 47: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

45

նաև առևտրի մյուս ճյուղերին103: Այս կապակցությամբ ուշագրավ է

այն տեղեկանքը, որ Արևելքում վաճառքի հանվող հայ գիրքը տալիս

է տարեկան 20 հազար դուկատ (ecus) արդյունք104: Բայց գործը

պահանջում էր դրամական խոշոր ներդրում: Այս հանգամանքն է

հենց, որ անհրաժեշտ էր դարձնում տպագրիչների և խոջաների

գործակցությունը: 1670 թվին Կոլբերին ուղղված մի նամակում Ոս-

կան Երևանցին գանգատվում էր, թե իր հետ բերած դրամը սպառվել

է արդեն և հույս ունի միայն Մարսելում առևտուր անող հայազգի

Մելքոն Նազարի վրա, որի մոտ շահեցվող 500 դահեկանը խնդրում է

ստանալ և ուղարկել իրեն105: Սակայն տպագրության գործը պահան-

ջում էր ոչ միայն դրամական միջոցներ, այլև գրքի տարածման հա-

տուկ հնարք: Հակոբ [Դ.] Ջուղայեցու վերը բերած գրությունները

բնորոշում են այն դժվարությունները, որոնք կապված էին

տպագրված գրքի և, առաջին հերթին, եկեղեցական

հրատարակությունների «նաղդման» հետ: Դժվարությունն առաջ էր

գալիս, ըստ երևույթին, ոչ միայն այն պատճառով, որ դժվար էր

շուկա գտնել մեծագին այդ հրատարակությունների համար, այլև

այն, որ անդրանիկ հայ տպագրիչներն ու հրատարակիչները

հանդիպում էին «գրիչների» դիմադրության: Դիմադրությանը զոհ էր

գնացել տակավին Հակոբ [Դ.] Ջուղայեցու ուսուցիչ Խաչատուր [Դ.]

Ջուղայեցին, որ տեղի տալով տպագրության գործի շուրջը

բորբոքված պայքարին՝ ստիպված էր եղել երեսի վրա ձգել իր

ջանքերով Նոր Ջուղայում կազմակերպված անդրանիկ հայ

տպարանը: Հետաքրքրական մանրամասնություններ է պատմում

այդ մասին Տավերնիեն: «Եվրոպայում եղած վերին աստիճանի

հնարագետ մի հայ 1641 թվին տպարան էր բացել Սպահանում:

Արդեն իսկ տպվել էին հայերեն Պողոսի թղթերը, ապաշխարության

յոթը սաղմոսները, աղոթագրքեր, և սկսել էին արդեն տպել Աստվա-

ծաշունչն ամբողջությամբ: Սակայն, բացի այն, որ տպագրությունը

103 Macler F., Mosaïque orientale. [I. Epigraphie. – II. Historica], Paris, 1907, p. 62. 104 Նույն տեղում, էջ 64: 105 Նույն տեղում:

Page 48: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

46

խիստ դժգույն էր դուրս գալիս, քանի որ չէին կարողանում լավ մուր

պատրաստել, ստիպված էին դադարեցնել գործը՝ նոր գյուտի հոռի

հետևանքներից խուսափած լինելու համար: Քանի որ մի կողմից երե-

խաները հրաժարվում էին գիր սովորելուց՝ առարկելով, թե նվիրվում

են գրաճանաչության արվեստին՝ իրենց հիշատակին սեփական ձեռ-

քով Աստվածաշունչ կամ Ավետարան գրելու համար, իսկ մյուս կող-

մից տպարանը հացազուրկ էր անում նրանցից շատերին, ովքեր որ

գրչության միջոցով էին հոգում իրենց ապրուստը»106: Հնարավոր է,

որ «ավերիչ» այս նորամուծությանը դիմադրողներ կային նաև Էջ-

միածնի «փոքրավորների» մեջ, այդ մասին չէ՞ վկայում կաթողիկոսի

այն գանգատը թե՝ վանքի միաբանները նայում են Ամստերդամի

հրատարակությունների վրա, ինչպես որ նալբանդն ուղտի վրա: Մի-

քայել վարդապետն ու խոջա Շմավոնը պատկանում էին, ըստ

երևույթին, այն մարդկանց թվին, որոնք կոչված էին փշրելու «ուղտա-

մարտերի դիմադրությունը»:

106 Tavernier [J.-B.,] նշվ. աշխ., էջ 671 և հետ.:

Page 49: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

47

III

«ԽԱՍ» ՎԱՅՐԵՐԻ ԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԵՈԴԱԼԱԿԱՆ

ՏԱԳՆԱՊԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ ԻՐԱՆՈՒՄ

Արաքս հովտի «խաս» վայրերը: «Խաս» վայրերի հարկումը:

Դարղաներն Ագուլիսում: Տուրքերի դրամահարկային բնույթը:

Ֆեոդալական կոռի հետքեր: Հիշատակումներ վարձու աշխատանքի

մասին: Տուգանումների պրակտիկան: Ժողովրդական բողոքի ձայ-

ներ: Նոքարների ապստամբությունը Երևանում: Ֆեոդալների պա-

ռակտումը: Հակամարտ կենտրոնի և տեղերի միջև: Բնակչության

կեղեքումը խանական վարչության ճգնաժամի պահին: Սեֆյան

ռեժիմը ֆեոդալական տագնապի շրջանում:

Ագուլեցու «Դավտարում» կան ժամանակի հասարակական-

քաղաքական հարաբերությունները բնորոշող տվյալներ: Մեր առաջ

ուրվագծվում է Զաքարիա և Շմավոն եղբայրների կյանքի ու գործու-

նեության հետ կապված վայրերի` Ագուլիսի և Երևանի կացությունը և

դասակարգային այն բախումները, որոնք շրջափակում էին ագուլեցի

եղբայրների առօրյան, անդրադառնում այդ առօրյային:

Ռուսական տիրապետության նախօրեին Ագուլիսը, Դաշտը,

Պելևին և Ցղնան Ազատջիրան կոչված վարչական միավորի մեջ

մտնող մահալների կենտրոններ էին: Մահալները գլխավորում էին

միրբեյուկները: Նրանք ենթարկվում էին Օրդուբադի շրջանային

վարչությանը, որ իր հերթին, մտնում էր Նախիջևանի խանության

մեջ:

Մինչև 1790 թիվը Նախիջևանի խանության մեջ մտնում էին Նա-

խիջևանի, Օրդուբադի, Մեղրու և Ղափանի շրջանները: Հետագայում

վերջին երկու շրջաններն անցան Ղարաբաղի խանության107:

107 Обозрение российских владений за Кавказом, [с.] 321; Передняя Азия в доку-ментах [(серия памяти Ю.Н. Марра), кн. I, Нахичеванские рукописные документы XVII-XIX вв.], Тифлис, 1936, [c.] 9.

Page 50: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

48

Վարչական այս սխեման գոյություն ուներ հավանորեն նաև

Ագուլեցու ժամանակ: «Դավտար» գրող Ագուլեցին լռում է գրեթե

մահալների մասին, քանի որ Ագուլիսը ուներ վարչական իմունիտետ,

որ, ըստ երևույթին, բացառիկ կացություն էր ստեղծում նրա համար:

Ագուլիսը (ներառյալ Դաշտը), ինչպես նաև Մեղրին, Շոռոթը,

Աստապատը և Լեհրամը (Նեհրամը – Ա. Հ.) «խաս» վայրեր էին, այ-

սինքն՝ հարկատու անմիջապես շահի արքունիքին և որպես այդ-

պիսին՝ ենթակա կենտրոնի լիազորներին ու սրանց գործակալներին:

Նկարագրելով Իրանի հողատիրական կարգերը` Շարդենը

գրում է. «Պարսկաստանի երկիրը բաժանված է պետական հողերի

(pais d’etat) և արքունական հողերի (pais de domaine), կամ ինչպես

ասում են տեղում՝ մոկուֆատ (mokoufat) և խաս (kasseh), այսինքն՝ ընդհանուր և մասնավոր… Տարբերությունն այն է, որ պետական

հողերը դրվում են խաների վարչության տակ, որ մի տեսակ մանր

թագավոր էր խանության մեջ և վայելում էր նրա եկամտի մեծ մասը.

խանը, նրա սպաները և մասնավորապես նրա զորամասերը իրենց

եկամտի աննշան մի բաժինն է միայն, որ տալիս են թագավորին

իրենց պարտավորությունների դիմաց… Արքունական հողերը, ընդ-

հակառակը, գտնվում են վեզիրների կամ ինտենդանտների տրամա-

դրության տակ, որոնք հավաքում են նրանց եկամուտները թա-

գավորի համար»108:

Շարդենի պատմելով` այս կարգը անծանոթ էր Իրանում շահ

Սեֆի I-ից, մանավանդ շահ Աբաս II-ից առաջ: Պետք է ենթադրել,

հիրավի, որ այս շահերը ընդարձակեցին խաս հողերի սահմանները:

Երկրում հաստատված «խաղաղությունը» միջոց էր տալիս նրանց

կրճատել զորքերի և նահանգապետների թիվը և վեզիրների իրավա-

սության տակ դնել ամենից եկամտաբեր երկրամասերը: Այնուամե-

նայնիվ, Շարդենի նկարագրած հողային իրավունքը՝ մոկուֆատ

(նաև՝ մեմալեք կամ դիվանի կոչված) և խաս (նաև՝ խասինջու կամ

ինջու կոչված) հողերի տարբերումը, հանդիպում ենք դեռ մոնղոլների

108 Chardin, [նշվ. աշխ., հ.] V, [Paris, 1811], էջ 251 և հետ.:

Page 51: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

49

ժամանակ109: Ինջու կամ խասինջու տերմինը, ըստ Բարտոլդի, նշում

էր հողի արքունական (удельный) պատկանելությունը, այլև առան-

ձին մարդկանց կախումը թագավորական տան անդամներից: Հետա-

գայում, ինչպես տրամադիր է կարծել նույն հեղինակը, տերմինը

կորցնում է վերջին իմաստը:

Ցայտուն կերպով երևում է «խաս» վայրերի կացությունը նրանց

հարկման պրակտիկայից: Հարկումը տեղի ուներ պետական կապա-

լատրման միջոցով: «Խաս» վայրերը դրվում էին սովորաբար «իջա-

րայով» (կապալով) հարուստ որևէ ֆեոդալի «զաֆտի» (իրավասու-

թյան) տակ: Շահի իրավունքն էր «կտրել» (խլել) խասերը մեկի

«զաֆտից» և տալ ուրիշ որևէ մեկին: «Դավտարից» տեղեկանում

ենք, որ Ագուլիսը և մյուս «խաս» վայրերը գտնվում էին մերթ Երևանի

խանի, մերթ Թավրիզի, մերթ քսան տարուց ի վեր Սպահան տեղա-

փոխված ագուլեցի աղայի՝ Մուսաբեկի տղա Իսախան բեկի «զաֆ-

տում»: Հաճախ կապալառուն զիջում է իր իրավունքը մեկ ուրիշին:

Այսպես, Իսախան բեկը լիազորում է իր տղային՝ Մուսաբեկին, գնալ

և «հաքիմություն» կամ «աղայություն» անել Ագուլիսում: 1679 թվին

Զաքարիան հիշում է «մեր Աքուլաց աղա Մուսաբեկենց տունը»:

Հաջորդ տարում Մուսաբեկի հայրը՝ Իսախան բեկը, մեռնում է.

դրանով կտրվում է սրա որդու՝ Մուսաբեկի «աղայության» աղբյուրը.

«խաս» վայրերը հանձնվում են խանդում-բաշի Խոսրով աղին:

Վերջինս հանձնում է իր լիազորությունները համանուն մեկին, որը

«կու գայ, Աքուլիս կու նստի, մարդիկն ղրկի Մեղրի, Շօռութ, Լեհրամ,

Ազտապատ, իւր համար աղայութիւն կանի»110: Նկատենք, ի դեպ, որ

1675 թվին Ագուլեցին հիշում է Ցղնու պարոն վրացի Փարսադան

բեկի անունը. «Ահա այս 7 յամ է, այս Փարսադանս տնով, ախպէրով

որ Ցղնայ ուտում այ, շահի յօքմով, սիթամով»111: Արդյո՞ք Ցղնան ևս

«խաս» գյուղ էր, թե՞ իր տրիտուր ծառայության որպես «դոնլուղ»

109 Бартольд В., Персидская надпись на стене анийской мечети Мануче, СПб., 1911, с. 27 и др. 110 Օրագրություն, էջ 153: 111 Նույն տեղում, էջ 126:

Page 52: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

50

տրվել էր Փարսադան բեկին՝ թիուլական իրավունքով «աղայություն»

անելու համար, պարզ չէ: Ագուլեցին լռում է իր հիշատակած աղա-

ների ու բեկերի թիուլական կամ մյուլքադարական իրավունքների

մասին: Տեղեկանում ենք միայն, որ ագուլեցի Մուսաբեկի ժառանգ-

ները կռվում էին «հայրենիք մուլքին» տիրանալու համար112:

«Հայրենիք» մուլքից զատ Մուսաբեկի ժառանգները ունեին նաև

«գանձագին» հողեր. Ագուլիսում քարվանսարա, դուգան, բազար

շինելու համար գնած տեղը, ինչպես կարծում է Զաքարիան, գնեց 3-4

մարդուց՝ վճարելով դիմացը 33 թուման113:

Մյուս աղաներն ու բեկերը դրսեցի ֆեոդալներ էին և «խաս»

գյուղերում, ըստ երևույթին, չունեին հողային սեփականություն:

«Խաս» վայրերի գլխավոր մյուլքատերն ինքը շահնշահն էր, որ ֆեո-

դալական կապալի միջոցով յուրացնում էր ու գռփում գյուղացիու-

թյան հավելյալ արդյունքը՝ «մալիջահաթը»:

«Մալիջահաթի» գանձումը խոշոր «զաֆտողներից» երբեմն

կապալով վերցնում էին մանր զաֆտողները՝ տեղական մելիքները:

Այսպես, 1666 թվին մելիք Մանվելը ստանձնում է Ագուլիսի հարկերի

գանձումը, ինչպես գրում է Զաքարիան, մարդագլուխ 2500 դիան

(դինար, 1000 դինարը=մեկ թումանի) վճարելու պայմանով: Նույն

պայմանով հաջորդ տարում կապալով վերցնում է Ագուլիսի հարկերը

մելիք Շահնազարը: 1673 թվին Ագուլեցին հայտնում է թե՝ «այսմ ամի

ԴՌԵՃ (4500 – Ա. Հ.) դիան մալ տվինք»114: 2500 և 4500 դիանի միջև

եղած տարբերությունը ցույց է տալիս, ըստ երևույթին, այն գումարը,

որ յուրացնում էր ենթավարձորդը՝ Ագուլիսի մելիքը: Հետաքրքրական

է այն թվանշանը, որ հաղորդում է Զաքարիան Ագուլիսում

հավաքելիք հարկի ընդհանուր գումարի մասին. 1669 թվին նա

արձանագրում է. «Այսմ ամի Ագուլիս 1000 թուման Ադրբեջանա

վեզիր Միրզայ Իբրահիմի զաֆտումն էր»: Եթե ընդունենք, որ 1669

թվին ագուլեցիները մարդագլուխ մոտավորապես 4500 դիան (10000

112 Նույն տեղում, էջ 86: 113 Նույն տեղում, էջ 149: 114 Նույն տեղում, էջ 119: Մեջբերում և սրբագրում ենք ձեռագրի համեմատ – Ա. Հ.:

Page 53: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

51

դիանը հավասար էր մի թումանի), ապա դուրս կգա, որ գլխահարկ

վճարողների թիվն Ագուլիսում 2000 հոգուց ավել էր: Դժվար է ասել,

արդյոք այս թվանշանները վերաբերում են միայն Ագուլիսին ու

Դաշտին միասին:

Գործադրելով ֆեոդալական շահագործման արտատնտեական

ուժը՝ կապալառուն «կիտում» (գանձում) էր արքունական հարկերն

ու տուրքերը՝ «մալիջահաթն, թէ ահտազ, թէ սիթամի», «դարղայի»

(ոստիկանապետի) և նրան ուղեկցող մարդկանց միջոցով: Որոշ ման-

րամասնություններ է հաղորդում «Դավտարը» նաև հարկահան այս

«դարղաների» մասին: Այսպես՝ 1667 թվին Երևանի խանը 10 ձիա-

վորով Ագուլիս է ուղարկում ղաջար Հուսեյին խան բեկին. «միայն

Ագուլաց դարուղայ էր սայ», գրում է նրա մասին Զաքարիան: 1670

թվին Ագուլեցին նշում է, թե Թավրիզից ուղարկված դարղան եկավ 10

ձիավորով և մնաց 20 օր. ագուլեցիներին նա նստում է օրական 5000

դիան ծախս. բացի դրանից՝ նա առնում էր ագուլեցիներից 50 թուման

«ղուլուղ» (թոշակ, ռոճիկ): Մի այլ դարղա գալիս է 20 ձիավորով,

մնում 9 օր, ունենում օրական մեկ թուման ծախս և առնում 17 թուման

ղուլուղ: Երկու տարի անց դարղան գալիս է 13 ձիավորով, մնում 40

օր, նստում օրական 8000 դիան ծախս և հավաքում 60 թուման: 1674

թվին դարղան գալիս է 10 ձիավորով, մնում է Ագուլիսում և Դաշտում

երկու ամիս, ունենում օրական 3000 դիան ծախս (այդ տարում մեծ

էժանություն էր) և տանում 80 թուման՝ «թե նաղդ, թե ջինս, թե ղուլուղ,

թե ահտազ»:

Ֆեոդալական վարչության ստորին աստիճանը գրավում էին

խաներին ու բեկերին սպասարկող նոքարները: Սրանցից էին կազմ-

վում այն «ձիավորները», որոնք ուղեկցում էին դարղաներին մահալ-

ներում կատարած շրջագայությունների ժամանակ և իրենց այդ

«ծառայության» համար ստանում էին համայնքներից սնունդ ու

ռոճիկ: Խանի պահանջով նոքարները պարտավոր էին ներկայանալ

Page 54: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

52

իրենց «ձիով և մարդ ու զենքով»: Նրանցից էին կազմվում խանական

պահակախմբերն ու սպասավորական կադրերը115:

Ֆեոդալական ռենտայի գերազանցորեն դրամահարկային

բնույթը մատնանշում է մի ավելորդ անգամ Ագուլիսի ու մյուս «խաս»

վայրերի սերտ կապը շուկայի հետ: Արտադրվող մթերքները ստացել

էին ապրանքային բնույթ, և գյուղացիությունն ի վիճակի էր բնա-

տուրքի փոխարեն դրամով կատարել վճարումների մեծ մասը:

Հանգամանք է այս, որ բացատրում է թերևս մասամբ նաև այդ գյու-

ղերի «խաս» դառնալու գաղտնիքը. դրամի կարիք զգացող արքու-

նիքը շահագրգռված էր անմիջապես իրեն ենթարկելու վճարունակ

այս վայրերը:

Ֆեոդալական ռենտայի հետ նույնացող մշտական հարկերից

զատ՝ հպատակները տալիս էին այլևայլ դիպվածական տուրքեր:

1668 թվին Ագուլեցին հիշատակում է Ստեփան Ռազինի հարձակման

հետ կապված զորաժողովի ու տուրքահավաքի մասին116: «Այս

ջանիբէս Շահ-Սլէման Մանսուր-խանն սարդար դրեց, հրաման

տվաւ, որ ասկար կիտվէն, գնան Ասրաբադ կռիվ: Այս ջանիբէս Շահ-

Սլէման իւր օլքին վերայ մադաթի փող գձեց, ջամէջամ առաւ:

Ագուլաց 57 թուման 3000 դիան առաւ: Ամէն երկիր տվին դինարայ

դինար դիվանի: Դաշտեցոց ըռասադովն տվինք այս 57 թուման 3000

դիանս»117: 1672 թվին նշում է Երևանի բերդապարիսպներից մեկի

կառուցումը, որի համար եղավ բանուժի հավաք. «Ամէն երկիր մշակ

գձեցին ջամի գօրայ», «ամէն վարցն թագաւորական տվին»: Գան-

ձարանը նշանակեց յուրաքանչյուր մշակին 60 դիան վարձ, «ամայ

առանց հաց»: – «Երկիր կէր, որ 100 դիան, 150 դիան բռնեցին: Ավել

զարարն ամէն երկիր քաշեցին»118: Նույն տարում օրագրողը մատ-

նանշում է, թե Ագուլիսից 13 մարդ եկավ Երևան, 20 օր պարսպի վրա

115 Հմմտ. Губайдуллин [А.], Феодальные классы и крестьянство в Азербайджане в XIX веке // Изв[естия] вост[очного] фак[ультета] а[зербайджанского] г[осударствен-ного] у[ниверситета имени В.И. Ленина, 1928, т.] III, [с.] 34. 116 Օրագրություն, էջ 76 և հետ.: 117 Նույն տեղում, էջ 77: 118 Նույն տեղում, էջ 113:

Page 55: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

53

բանելու համար119: Հաջորդ տարում Ագուլիսը և Դաշտը միասին

տվին 37 մարդ, որոնք դարձյալ պիտի բանեին 20 օր՝ մարդագլուխ

նստելով 4000 դիան120: Դարձյալ տեղեկանում ենք, որ 1679 թվի մեծ

երկրաշարժից հետո Երևանի բերդը վերաշինելու համար Ագուլիսից

և Դաշտից պահանջվեց 23 մարդ: Ագուլիսն ու Դաշտը 33 թուման

ծախսի տակ ընկան121:

1683 թ. Բաքվի շախտյորների կացությունը նկարագրող մի ուղե-

գիր՝ Էնգելբերտ Կեմպֆերը, գրում է. «Յուրաքանչյուր օր բանում է 32

բանվոր, ամենքն էլ շրջակա գյուղաբնակիչներից, որոնցից յուրա-

քանչյուրը ստանում է 7-8 աբասի, այսինքն մոտ 2 իմպերիալ ամսա-

վարձ»122: Եթե հաշվենք, որ աբասին բռնում էր 200 դինար

(«տիան»), ամսական 7-8 աբասին կբռնի, 1400-1600 դինար բաժա-

նելով այս թիվը 25 բանվորական օրի վրա՝ կստանանք շախտյոր-

ների օրավարձը 56-64 դինար: Պարզ է, որ Երևան ժամանած ագուլե-

ցիներն ավելի բարձր վարձ պետք է ստանային, քան Ապշերոնի մո-

տակա գյուղերից եկած Բաքվի շախտյորները:

Պետք է ենթադրել հարկավ, որ շինարարական աշխատանք-

ների համար պետությունն ավելի հաճախ շահագործում էր հպա-

տակներին՝ ֆեոդալական կոռի կամ աշխատապարհակի կարգով:

Հայտնի է, որ Սեֆյան Իրանում արհեստավորների մի մասը ոչ միայն

դրամական տուրքերով էր ծանրաբեռնված, այլև պարտադիր աշխա-

տանքով: Որմնադիրները, հյուսները և ուրիշ մի քանիսը, ինչպես

վկայում է Շարդենը, ավելի էին ծանրաբեռնված, քան նրանք, ովքեր

փողով էին մուծում իրենց տուրքերը: Հարկ եղած դեպքում արհես-

տավորների ավագն ուղարկում էր նրանց բանելու «թագավորի»

համար կոռի կամ աշխատապարհակի կարգով123: Սակայն Ագուլե-

ցու տվյալները հետաքրքրական են ոչ միայն նրա համար, որ նշում

119 Նույն տեղում, էջ 109: 120 Նույն տեղում, էջ 119: 121 Նույն տեղում, էջ 143: 122 Kaempferus Engelb[ertus], Amoenitatum exoticum, Lemgoriae, 1712, p. 278 և հետ. 123 Chardin, նշվ. աշխ., [հ.] V, էջ 398 և հետ. 405:

Page 56: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

54

են ֆեոդալական հարկման նոր եղանակներ, այլև նրա համար, որ

երևան են հանում ֆեոդալական հարաբերությունների կազմալուծ-

ման և վարձու աշխատանքի սաղմնավորման տենդենցների առկա-

յությունը: Չմոռանանք, նախ, որ Իրանի պայմաններում դրամահար-

կը «հողային ռենտայի վերջին ձևն է և ընդսմին նրա կազմալուծման

ձևը»124: Բերդի շինության ժամանակ ագուլեցիների և դաշտեցիների

վրա դրված պարտավորությունները ինքյան գյուղական համայնք-

ների վրա ծանրացած ֆեոդալական վաղեմի կոռի մնացորդներ են:

Բայց այն հանգամանքը, որ Ագուլիսի և Դաշտի կոռվորները, ըստ

էության, արդեն դրվում են օրավարձ բանվորների վիճակում, նշանա-

կում է, թե «բնական ռենտան դրամական ռենտայի վերածվելուն ոչ

միայն անհրաժեշտաբար ուղեկցում, այլև կանխում է սեփականա-

զուրկ, դրամավարձ բանվորների գոյացումը»125: Այս ակներև է

միանգամայն մասնավոր նախաձեռնությամբ սկսված շինարարու-

թյան դեպքում: Այսպես, Խոր Վիրապի վերաշինության համար

ռոճիկով «սարքեար» (վերակացու) է նշանակվում երևանցի Օհան-

Բաբեն: «Այս Ոհան-բաբէս եկեղեցիս շինեց, ամէն խարջ, թէ ուստի,

թէ համալի, թէ իւրն դօնլուղ, դավտարով փողն վէքիլ Ղուգազէն

առաւ»126: Նույն երևույթի մասին է վկայում նաև Զաքարիայի հա-

ղորդած այն փաստը, որ Ագուլիսի որակյալ որմնադիրները

«Քրդստանից» (այսինքն՝ Թուրքաց Հայաստանից) եկած վարպետ-

ներ էին: Այսպես՝ Ագուլիսի Ս. Քրիստափորի եկեղեցին շինելու

համար 1671-1675 թվերի ընթացքում ամեն տարի վարձվում էին

Քրդստանից հրավիրված վարպետներ: «Մեծ ուստէն էր ի գէղէն

Մոկսու»,– գրում է սրանց մասին Զաքարիան127: Հետագայում ևս

շինարարական նշանավոր գործերը կատարվում էին թուրքահայ

վարպետների ձեռքով: Այսպես, 1720 թվի Շնհերի մի արձանագրու-

թյան մեջ կարդում ենք. «Ես անարժան մահտեսի Բենիամին, որ եմ

124 Marx K., [Das] Kapital, [Volksausgabe, Bd.] III, [Moskau, 1934, S.] 849. 125 Նույն տեղում, էջ 850: 126 Օրագրություն, էջ 82: 127 Նույն տեղում, էջ 96 և հետ.:

Page 57: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

55

յերկրէն Գողթնեաց դաշտէն, եւ իմ որդի մահտեսի Ազարին, որ ետ

շինել տաճարս, եւս նորոգել […] թվին հայոց ՌՃԿԹ ին. յիշեցէք

ուստայ Մուրատ յերկրէն Քրդստանու»128: «Դավտարի» հեղինակը

հիշատակում է ի դեպ նաև ժամանակի նշանավոր վարպետ ջուղայե-

ցի խառատ Հակոբջանի անունը: «Սայ շահի դուրգար էր: Շատ թոլու

ջրի հորեր կու շինէր: Տարին 30 թուման շահիցն դօնլուղ կուտէր»129:

Սա այն վարպետ Հակոբջանն է, որի անունը Առաքել Դավրիժեցին

կցում է նշանավոր Նաղաշ Մինասի անվանը՝ հարելով «թէպէտ և են

աշխարհականք (sic! – Ա. Հ.), այլ զի են հաւատով քրիստոնեայք և

յազգէս Հայոց, որք են պարծանք ու օգուտ մերում ազգի»130:

Որակյալ վարպետներից զատ՝ հիշվում են նաև վարձու մշակ-

ներ: «Դավտարից» տեղեկանում ենք, որ Ագուլիսում գտնված հայրե-

նի այգու համար ինքը Զաքարիան բանեցրեց հինգ տարվա ընթաց-

քում «2000 մշակ»: Խոսքն այստեղ սեզոնային աշխատանքի մասին

է, հարկավ: Զաքարիայի տերմինաբանությամբ 2000 մշակ ասելով՝

պետք է հասկանալ ոչ թե 2000 բանվոր, այլ 2000 մարդաօր131:

Զարկ տալով փողային ռենտայի և վարձու աշխատանքի կի-

րառմանը՝ ապրանքաշրջանառության ընդարձակումը վերացնում էր

նաև հարկատվության մի տեսակը, որ ստրկատիրական հարաբերու-

թյունների մնացորդն էր: 1676 թվին Ագուլեցին հանդիպում է վրաց

Շահնավազ խանին, որ «60 ուղտ… ղուլ ու ղարավաշ էր տանում

շահին»132: «Բնատուրքի» այս տեսակը Հայաստանում և Ադրբեջա-

նում վերացել էր կամ վերանալու վրա էր գրեթե: Ճիշտ է, 1653 թվին

Ագուլեցին տեղեկացնում է, թե շահի արքունիք տանելու համար 16

հայ տղա ու աղջիկ գրեցին Ագուլիսում: Բայց նրա գրածից իսկ

երևում է, թե, փաստորեն, չտարան և ոչ մեկին. «Աստուծով պրծաւ»,

128 Կոստանեանց Կ., Վիմական տարեգիր [:Ցուցակ ժողովածոյ արձանագրու-թեանց հայոց, Ս.-Պետերբուրգ, 1913], էջ 206 և հետ.: 129 Օրագրություն, էջ 103: 130 Պատմութիւն Առաքել վարդ[ապետի] Դաւրիժեցւոյ, էջ 409: 131 Հմմտ. Օրագրություն, էջ 116 և 119: 132 Նույն տեղում, էջ 129:

Page 58: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

56

գրում է Ագուլեցին133: Պետք է ենթադրել, թե Աստծուց առավել

հրաշագործ էր մամոնան՝ կաշառքն ու «նաղդ» փրկագինը: Նույն

1653 թվին Ագուլեցին զեկուցում է գինեվաճառքի վրա դրված արգել-

քի մասին: Հազիվ կես տարի անց վերացվել էր նաև այս արգելքը134:

Հավանական է դարձյալ, որ արգելքը փող կորզելու միջոց էր միայն:

Մի այլ տեղ Ագուլեցին հաղորդում է, թե Օրդուբադում նստող շեյխ-

ուլ-իսլամը 50 թուման տուրք առավ Ագուլիսի վանքից ու եկեղեցի-

ներից՝ «մահանայ թէ՝ նոր էք շինել, յօքմ ունիմ»135: «Դավտարից»

ակներև է, որ եկեղեցիների կառուցման կամ վերանորոգման դեպ-

քում հատուկ տուրք էր տրվում խանին136: Դրամական եկամտի մեծ

աղբյուր էին Իրանի ֆեոդալների համար, մանավանդ դասական

տուգանքները: Խանի և նրա դարղաների իրավասությանը ենթարկ-

վում էին անմիջապես քրեական գործերը: Նկարագրելով Իրանի կա-

ցությունը շահ Հուսեյինի ժամանակ (1694-1722)՝ եզուիտ Կրուզինս-

կին գրում էր, թե մասնավոր տիրապետողների օգտին հաճախակի

առնվող տուրքերը պակաս ծանր չէին: «Ճիշտ է,– գրում է նա,– ա-

ռանձին մահալները վճարում են սահմանված քանակի գլխահարկ

կամ երկրագործական բերքից վերցվող տուրք. այդ տուրքը, ըստ

հրապարակված օրենքների, մեծ չէ: Բայց արտակարգ կամ պատա-

հական այն եկամուտները, որ ստացվում են տուգանքներից (քանի

որ, պետք է նկատել, արյունահեղությունից զատ պարսիկների մոտ

բոլոր մյուս հանցագործությունները, պատժվում են դրամական տու-

գանքի միջոցով), շատ ավելի բարձր են, քան գլխահարկերը: Այս-

պես, Գյանջայի հայ գաղութը, որ մոտավորապես 200 ընտանիքից էր

բաղկացած, վճարում էր 50 թուման, այսինքն՝ 1000 առյուծադրամ

տարեկան տուրք թագավորամոր օգտին. իմ այնտեղ եղած ժամա-

նակ գաղութի գլխավորներից ոմանք մի շաբաթվա ընթացքում վճա-

րեցին 300 թուման տուգանք և ձեռաց տուրք (muletae palmaris

133 Նույն տեղում, էջ 41: 134 Նույն տեղում: 135 Նույն տեղում, էջ 144: 136 Նույն տեղում, էջ 81:

Page 59: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

57

vexae)»137: Նույն Կրուզինսկին անդրադառնում է նաև տուգանումնե-

րի այն պրակտիկային, որին ականատես էր եղել Ագուլիսում: «Երևե-

լի և մեծահարուստ Ագուլիս հայ գյուղում իմ այնտեղ եղած ժամա-

նակ դարղան նկատել էր խաղողի այգում արածող մի էշ: Այդ բանի

համար ամենաբարեխիղճ դարղան 50 ոսկի (ըստ Կրուզինսկու՝ 7

ոսկին հավասար էր մի՝ 1 թումանի – Ա. Հ.) տուգանք դրեց իշատիրոջ

վրա, չնայած որ այգետերը միջամտեց հարևանի օգտին՝ հայտնելով,

թե, ի սեր բարի դրացիության, առանձնապես չի տրտնջում, երբ

ծառայի անուշադրության պատճառով հարևանի էշը մտնում է իր

այգին, ինչպես և հարևանը ևս չի տրտնջում, երբ իր այգին է էշ

մտնում: Սակայն մեր դատավորը, նկատի առնելով, որ անզգույշ այս

խոստովանությամբ այգետերն ակամայից մատնել էր իրեն նույն

հանցագործության մեջ, նրա վրա ևս նույնքան տուգանք դրեց:

Դրանով նա ուսանելի դաս տվեց մեկին և մյուսին՝ թե ինչպես պիտի

խնամեն իրենց պարտեզներն ու խաղողի այգիները, թե իրենց

վճարունակությունը պահպանելու և թե իրենց ընտանիքի անկարոտ

գոյությունն ապահովելու համար»138:

Ագուլեցու «Դավտարը» չի պատկերացնում հայ գյուղացիներին

մալ ու թուջի վճարող անմռունչ գրաստների դերում: Ճիշտ է, որ

«Դավտարի» գոյության ժամանակաշրջանն Իրանում տիրող ար-

տաքին և ներքին «խաղաղության» ժամանակամիջոցն էր հենց:

«Դավտարի» գոյությունից առաջ՝ XVI դարի ընթացքում և XVII

[դար]ի առաջին քառորդում, ինչպես առիթ ունեցանք արդեն նշելու,

Սեֆյանները սրով ու հրով ճնշեցին Գիլանի, Շիրվանի և Վրաստանի

ապստամբությունները: «Դավտարի» գրությունից հետո ծայր են

առնում ապստամբական շարժումներ Աֆղանստանում, Դաղստա-

նում, Վրաստանում, Ղարաբաղում, Ղափանում և նույնիսկ Ագուլի-

սում ու նրա մերձակա վայրերում: Այնուամենայնիվ, մասսայական

ողոքի ու բողոքի ձայները լսվում են անգամ Ագուլեցու նոթագրած

«խաղաղության» այս դարաշրջանում: Ավելին: «Դավտարը» նկա-

137 Krusinski Th., նշվ. աշխ., էջ 58: 138 Նույն տեղում, էջ 59 և հետ.:

Page 60: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

58

րագրում է անցքեր ու դեպքեր, որոնք ցույց են տալիս, թե Սեֆյան-

ների վերջալույսն ուղեկցող մասսայական հետագա շարժումները

սաղմնավորվում էին հենց Ագուլեցու նկարագրած «խաղաղության»

տասնամյակներում:

Բնութագրելով շահ Սեֆիի և շահ Աբաս II-ի քաղաքականու-

թյունը, որոնք ընդարձակելով «խաս» վայրերի շրջանը վատթարաց-

րին մասսաների վիճակը, Շարդենը գրում է. «Պարսիկները չարա-

բաստիկ են համարում այս քաղաքականությունը. նրանք անկշտում

արյունարբուներ են համարում ինտենդանտներին, որոնք ուժասպառ

են անում հպատակներին թագավորի գանձարանը լցնելու համար, և

որոնք արհամարհում են ընդսմին ժողովրդի գանգատները իրենց

նկատմամբ գործ դրված ճնշումների առիթով, առարկելու, թե

դժբախտաբար թագավորի շահը թույլ չի տալիս իրենց հաշվի առնել

այդ ամենը, ինչպես իրենք այդ կկամենան, մինչդեռ, փաստորեն,

նրանք հենց իրենց գրպանի օգտին է, որ թալանում են ժողովուրդը:

Մինչդեռ խաները (խոսքը հին, ժառանգական խաների մասին է –

Ա. Հ.) դիտում են իրենց խանությունը որպես իրենց պատկանող մի

թագավորություն, սպառելով վերցրածը տեղում և պահելով որոշ

քանակի սպաներ ու բազմամարդ մի արքունիք: Պարսիկներն ասում

են նաև, որ այս վարքագիծը ուժասպառ է անում և անգամ թուլաց-

նում տերությունը, քանի որ արգելք է լինում բարձրորակ զորք պա-

հելու… մի բան, որ սպառնում է պետությանը զոհ գնալ թշնամիների

առաջին իսկ հարձակմանը, մինչդեռ խաները պաշտպան էին և

հենարան տերության: Վերջապես, նրանք ասում են, որ այս նոր

վարքագիծը աղքատացնում է տերությունը, քանի որ այն թագավորի

պահեստատեղիներն է մտցնում այն փողը, որը պետք է շրջանառվեր

ամբողջ երկրում…»139:

«Դավտարից» ակներև է, որ «խաս» գյուղերի բնակիչները եր-

բեմն դիմադրում էին դարղաներին և անգամ նրանց լիազորող մեծա-

վորների կամայականություններին: Այսպես, 1653 թվին ագուլեցի-

139 Chardin, նշվ. աշխ., [հ.] V, [էջ] 252 և հետ.:

Page 61: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

59

ները գանգատվում են շահի կապալառու դարձած Երևանի Մահմադ

ղուլի խանին նրա դարղայի դեմ: Բավարարություն չստանալով՝

նրանք դիմում են ավելի բարձր՝ Թավրիզի վեզիրին և այս անգամ

գանգատվում խանից: Կողմնակի աղբյուրներից հայտնի է, որ այս

«խաս» վայրերը զավթող խանը ծանր հարկեր ու տուրքեր էր դնում

ժողովրդի վրա նաև իրեն ենթակա վայրերում, և որ, մասնավորապես,

նրանցից տուժում էր վաճառականությունը: Զաքարիա Սարկավագը

գրում է նրա մասին, թե «ծանրացոյց զհարկն. և հաստատեաց

զմաքսն ճանապարհաց, և զոր ինչ վաճառուիր ծանրագնի թէ՛ ցո-

րեան և թէ այլ ինչ: Այլ և յամենայն ամի առաքէր քննիչս արտորէից

գրել, և զհնգորդն ամ յամէ յաւելուին: Նոյնպես զթուօղս խաշանց,

զչափօղս այգեաց, և զգլխագիրս, և այսպէս ’ի ներքոյ հարկի եդ զա-

մենայն»140: Նույն պատմիչը տեղեկացնում է նաև, որ թալանելով

հպատակներին՝ խանը գանձարան չէր մուծում արքունական հար-

կերը, և այս հողի վրա ընդհարում էր տեղի ունենում նրա և Թավրիզի

վեզիրի միջև, որի «զաֆտումն» էր գտնվում այդ ժամանակ Երևանի

խանությունը: Ագուլեցիների գանգատը զուգադիպում էր Երևանի

խանությունը «զաֆտող» Թավրիզի շահերին: Ի վերջո խանը ձեր-

բակալվում է և չարաչար պատժվում:

1675 թ. Ագուլեցին հաղորդում է, թե Ցղնա գյուղից 7-8 մարդ

գանգատ գնաց իրենց պարոն Փարսադան բեկից: Շահը ոչ միայն

մերժեց գանգատավորների խնդիրը, այլև հրամայեց դատի տալ

նրանց՝ «ցղնեցիքն գուդէն վիզն դնեն, տանեն Ցղնայ, դիվանն էնտէղ

անեն»: Վեց ամիս ձերբակալված մնալուց հետո ցղնեցիներից առ-

նում են հազար թուման տուգանք և ազատ արձակում141: Ագուլեցու

գրածներից չի կարելի, համենայն դեպս, եզրակացնել, թե ինքը՝

օրագրողը, դեմ էր սկզբունքով հարկային այն սիստեմին, որին են-

թակա էր նրա ծննդավայրը: Ագուլեցին «դրուստ հայոց թագավոր» էր

համարում «խաս» հողատիրության գլխավոր հեղինակին՝ շահ Աբաս

140 Զաք[արէայ] Սարկաւագ[ի Պատմագրութիւն], [հ.] II, [Վաղարշապատ, 1870, էջ] 44 և հետ.: 141 Օրագրություն, էջ 126:

Page 62: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

60

II-ին: Ագուլեցու ցանկությունն էր միայն բարեշտկված տեսնել գոյու-

թյուն ունեցող դրությունը: Նկատելի է նրա բացասական վերաբեր-

մունքը դեպի տեղական այն ֆեոդալները, որոնք արհամարհում էին

առևտրականների շահերը: Ակներև է, օրինակ, նրա բացասական

դիրքը դեպի Երևանի Մահմադ ղուլի և Սեֆի ղուլի խաները: Ագու-

լեցին նկարագրում է վերջինիս օրոք, 1677 թվին, Երևանում բռնկված

զինվորական ապստամբությունը, որի նախաձեռնությունը պատկա-

նում էր խանի նոքարներին: Զորքը պառակտվել էր երկու մասի:

Ապստամբների գլուխ անցած Ֆաթալի բեկը հավաքել էր իր շուրջը

մինչև 4-5 հարյուր ձիավոր: Շարժումը խեղդելու համար պետք եղավ

կենտրոնի և Նախիջևանի խանի հասցրած 100 ձիավորի օգնությու-

նը: Զինված ուժերը բախվեցին Վեդիչայի վրա: Ապստամբները

պարտվում են, նրանց ղեկավար Ֆաթալի բեկը ձերբակալվում: Սա-

կայն ապստամբներին հաջողվում է նոր ուժ հավաքել Շարուրում և

իրենց հերթին ձերբակալել մարդկանց: Երևանի խանը հարկադրված

եղավ ազատել Ֆաթալի բեկին և հաշտության խոսք բանալ նրա հետ:

Սակայն խանի այս ընթացքը զայրույթ առաջացրեց նրան կուսակից

աղալարների մեջ, որոնք, ինչպես հաղորդում է Ագուլեցին, «ամէն

կիտվեցան Երևան, խանն կոխեցին բէրթն, ոչ թողին դուս գայ, ոչ

դիվան անէ: Խորակն տվին, մնաց իւր սարումն»142: Ներքին այս

բախումը մեղմացավ 1679 թվի սկզբներին, երբ Երևան եկավ Զալի

խանը, ձերբակալեց և գլխատեց ապստամբությունը նախաձեռնող

նոքարներին և Սեֆի ղուլի խանին ապրանքով ճանապարհ գցեց

Սպահան:

Ագուլեցին մանրամասն չի պարզում այս անցքերի պատճառ-

ները: Արձանագրում է միայն, որ իր նշանակման օրից – երկու տա-

րուց ի վեր – խանը ռոճիկ չէր տվել զինվորներին: Ժամանակակից մի

վկայությամբ իրենց զինվորական ծառայության համար նոքարները

ստանում էին տարեկան երեք թումանից ոչ պակաս ռոճիկ143: Եթե

142 Նույն տեղում, էջ 135 և հետ.: 143 Տե՛ս Petrus Bedik, Cehil Sutun, [seu explicatio utriusque celeberrimi, ac pretiosissimi theatri quadraginta columnarum in Perside Orientis,] Viennae, 1678, p. 267:

Page 63: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

61

աչքի առաջ ունենանք, որ թումանը հավասար էր 50 աբասու, ապա

կունենանք համեմատության որոշ կշռաչափ խանական նոքարների

և Ապշերոնի այն գյուղացիների միջև, որոնք ամսական 6-7 աբասով

աշխատանք էին թափում Բաքվի նավթահորերում: Ապստամբները

պահանջում էին իրենց ռոճիկները և միաժամանակ առաջարկում

վերացնել խանի «բեդիաթ բաները» (նորամուծությունները): «Դավ-

տարը» լռում է վերջիններիս մասին: Բացը լրացնում է ժամանակա-

կից Զաքարիա Սարկավագը: 1677 թվի մի հիշատակարանում,

նշելով երկրորդ Սեֆի խանի անունը, Սարկավագը գրում է. «Սա

տմարդութիւն ցուցեալ, և ո՛չ ոք երկնչէր ի սմանէ, այլ ամենեքեան

ըստ իւրեանց կամացն կային, և բազմացան գողք և աւազակք և ո՛չ ոք

կարէր գնալ ճանապարհ զի կողոպտէին. եթէ ոք գանգատէր նմա. և

նա ո՛չ առնէր դատաստան, և այսպէս կայաք ամենեքեան երկիւղի և

ի սասանման, բազմացոյց և հարկպահանջութիւն ի վերայ ամենայն

ումեք»144: Անշուշտ, նույն այս Սեֆի ղուլի խանի գործած շահատա-

կություններն է, որ առիթ էին տալիս Սարկավագին չարաբախտ

հանգամանք համարել այն խաղաղությունը, որ տիրում էր Արարատ-

յան դաշտում 38 տարուց ի վեր: Սարկավագի կարծիքով, խաղաղու-

թյան շնորհիվ «բազմացեալ և յոռացեալ են ազգն Պարսից ուտելոյ և

ըմպելոյ պարապեալ, վասն որոյ միշտ կեղեքեն և կեղևեն ողորմելի

կեանս քրիստոնէից»145: Ավելի մանրապատում է Սարկավագը իր

«Պատմագրության» էջերում: «Պատմագրության» հեղինակի ասե-

լով՝ Սեֆի ղուլի խանի օրոք Երևանում կազմակերպվում են հասա-

րակաց տներ, արհամարհվում «օրինավոր կանայք»: Խանը հալա-

ծում էր քրիստոնյաներին. երևույթ, որի դեմ բողոքում են մուսուլման-

ները, տրտնջալով, թե «ահա դրացի եմք քրիստոնէից, և խառն ի

խուռն կամք ընդ նոսա. առևտուր ի միասին լինի, և շահս բազումս

ունիմք ի նոցանէ, և սա կամի զրկել զմեզ ի շահից մերոց»: Խանը

պահանջում էր առանց իր հրամանի չթաղել մեծատուններին ու

օտարականներին, որով, ըստ երևույթին, կամենում էր հարկի տակ

144 «Արարատ», 1888, [թիւ Է, շրջան ԻԱ,] էջ 483: 145 Նույն տեղում:

Page 64: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

62

գցել նաև ունևոր մեռելներին: Անպատիժ էր թողնում գողերին և

ավազակներին. «այլ առնու տուգանս՝ և թողու. և նոքա դարձեալ առ-

նեն գողութիւն». «վասն այս պատճառի ո՛չ ոք կարէր գնալ ի ճանա-

պարհ, զի կողոպտէին: Եւ ի բազում եկեղեցիս մտին գողք, և աւար

առին»,– գրում է խրոնիստը146: Այս վկայությունից պարզ է, ի դեպ, որ

«նոքարների» գլխավորած շարժումը խանի դեմ չէր միայն, այլև

նրան սպասավորող ֆեոդալական ապարատի՝ դարղաների դեմ,

որոնց գլխավոր պարտականություններից մեկն էր հենց հալածել

գողերին ու ավազակներին147: Դարղաներն են դարձյալ, որ պարտա-

վոր էին արգելքի տակ դնել հասարակաց տները148: Սակայն Սար-

կավագը շփոթում է ապստամբության հետ կապված դեպքերի նկա-

րագրությունը: «Վասն որոյ,– գրում է նա,– ժողովեցան ամենայն

տաճիկք, և արարին խորհուրդ, և եղին գլխաւոր ինքեանց զոմն

Ֆաթալի անուն, և անուանեցին զինքեանց Ղարափաչայ… և ին-

քեանք յարեան ի վերայ խանին, և մուծին ի տուն, և ո՛չ թողին ելանել

արտաքս: Այլ և կնքեցին զամենայն դրունս ամբարացն, և չափով

տային զկերակուր նորա: Եւ այսպէս տառապանօք պահեցին զնա,

մինչև եկն այլ խան, և զնա հալածեցին»149: Այստեղ պատմողն ի մի է

խառնում Ֆաթալի բեկի և նրա դեմ եղած աղալարների ընթացքը:

Ավելի արժանավոր աղբյուր է, անշուշտ, Ագուլեցին, որի նկարագրու-

թյունը զանազանում է միմյանցից ապստամբական շարժման տար-

բեր էտապները և նրան մասնակցող հասարակական տարբեր հատ-

վածները – խանական նոքարները, զինվորները, սպայակույտը, ա-

ղալարները: Ապստամբության մասնակցած այս ուժերից զատ՝ Զա-

քարիա Սարկավագը հնարավորություն է տալիս հաշվի առնել նաև

խանի դեմ տրտնջացող Երևանի առևտրականության դերը: «Դավ-

տարից» ակներև է, որ եթե շարժման առաջին շրջանում պայքարը

146 Զաք[արէայ] Սարկաւագ, [նշվ. աշխ.,] [էջ] 89 և հետ.: 147 Tavernier [J.-B., նշվ. աշխ., հ.] 1, [էջ] 49 և Thevenot [J. de, Suite du voyage de Levant, Paris, 1674, p.] 195 և հետ.: 148 Thevenot [J. de], նշվ. աշխ., [էջ] 195: 149 Զաք[արէայ] Սարկաւագ, [նշվ. աշխ.,] [էջ] 89:

Page 65: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

63

տեղի ուներ ժողովրդական տրտունջներին անդրադարձնող նոքար-

ների և ժողովուրդը ճնշող ու հարստահարող աղալարների միջև, վեր-

ջին շրջանում բախվում էին մասսայական շարժման առաջ նահան-

ջող խաները և սրա դեմ գլուխ բարձրացրած աղալարները: Աղալար-

ները, որ բախվում էին նոքարների հետ: Շարժման ընդարձակման

վտանգը միացնում էր նոքարների դեմ կենտրոնի և տեղերի աղալար-

ներին՝ վերջ դնելով Սեֆի ղուլի խանի ապիկար վարչությանը:

Աղալարների հաղթանակը հավաստում էր այն իրողությունը, որ

խանական իշխանությունը կարող էր գոյություն ունենալ միայն իբրև

աղալարների իշխանություն, որ հավերժացնելով նոքարների

հարստահարությունը՝ պարտավոր էր, համենայն դեպս, խնամել

առևտրական կապիտալի շահերը:

Երևանի ապստամբությունն ազդանշում էր երկրում հասունա-

ցող հասարակական-քաղաքական ճգնաժամն ընդհանրապես: Պայ-

քարի բռնվելով կենտրոնախույս ֆեոդալների հետ՝ Սեֆյան միահե-

ծանությունը XVII դարի ընթացքում զգալիորեն սահմանափակել էր

նրանց իրավունքները: Տեղի տալով կենտրոնի ճնշմանը՝ խանական

վարչությունը կորցնում էր կարծես, ժառանգական բնույթը՝ վերածվե-

լով, փաստորեն, ժամանակավոր պաշտոնակալության150: Այսպես,

դարի երկրորդ հիսնամյակում Երևանի խանությունը փոխեց իր պե-

տին տասն և երեք անգամ և ամեն անգամ հին խանի տեղ նշանակ-

վում էր նրան օտար մարդ: Երբեմն աննշան ծագում ունեցող նոր

երկրապետերն իսկ, իշխանություն ստանալով, շահագործում էին

հպատակներին ըստ հնույն որպես ֆեոդալներ: Ընթանալով միահե-

ծանության գծով՝ շահնշահերի իշխանությունը չէր փոխում հարկավ

ֆեոդալական իր բնույթը: Սաստկանում էր միայն հպատակների

ֆեոդալական շահագործման եղանակը, ըստ որում՝ ֆեոդալական

ռենտան միշտ ավելի ու ավելի էր նույնանում հպատակների հարկ-

ման հետ: Քանի դեռ չէր խորտակվել Սեֆյանների ուժը և քանի դեռ

միաժամանակ երկրում չէին սկսվել քաղաքացիական դաժան այն

150 Հմմտ. մեր՝ [Joannissjan A.,] Israel Ory [und die Armenische Befreiungsidee], München, 1913, S. 38 և հետ.:

Page 66: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

64

պատերազմները, որոնց շուրջը դառնալու էր Իրանի պատմությունը

հաջորդ դարի ընթացքում, գերիշխող երևույթ էր երկրում այն դրու-

թյունը, որ բնութագրել է «Կապիտալի» հեղինակը. «Եթե,– գրել է

Մարքսը,– իբրև հողի սեփականատեր և ընդսմին իբրև սուվերեն՝

նրանց (մանր գյուղացիների) հանդեպ անմիջապես կանգնողը ոչ թե

մասնավոր հողատերերն են, այլ պետությունը, ինչպես այդ դիտվում

է Ասիայում, այդ դեպքում, ռենտան և հարկը նույնանում են

(zusammenfallen), կամ, ավելի ճիշտ, չկա հողային ռենտայի այս

ձևից տարբեր հարկ: Այս պայմաններում անհրաժեշտ չէ, որ առկա

վիճակը քաղաքականապես և տնտեսապես ավելի դաժան ձև ունե-

նա, քան այն ձևը, որ բնորոշում է այդ պետության հանդեպ ամեն մի

հպատակի կացությունը: Պետությունն այստեղ հողի գերագույն սե-

փականատերն է: Գերիշխողն այստեղ ազգային շրջաններում հա-

մակենտրոնացված հողատիրությունն է: Բայց այդ դեպքում գոյու-

թյուն չունի հողի մասնավոր սեփականություն, չնայած գոյություն

ունի հողի ինչպես մասնավոր, նույնպես և համայնական տիրապե-

տություն»151:

Երևանի ապստամբության հետ կապված հանգամանքները

մերկացնում են խանական շահագործումների նոր այն երևույթները,

որ լայն չափեր էին ընդունում Իրանում վերջին Սեֆյանների օրոք:

Նոր նշանակվող և դյուրությամբ պաշտոնազրկվող խանը, հաճախ

թանկ գնով տիրանալով իր դիրքին, պետք է որ օգտագործեր ըստ

ամենայնի իր իշխանությունը. արդյոք շահական գանձարանի թե

հպատակների հաշվին, այդ միևնույն է: Բնորոշ են այն տողերը, որ

գրի է առել այդ մասին XVIII դարի սկզբներին շահ Հուսեյինի ժամա-

նակ Աղուանից Եսայի կաթողիկոսը. «Եւ դարձեալ՝ որպէս սովորու-

թիւն ’է պարսից իշխանութեան՝ յամենայն քաղաքս տէրութեան

իւրեանց և ի վերայ ամենայն երկրի, պետս և գլխաւորս զօրաց

կացուցանել, որպէս խան, սուլտան, ղուլբէկի, վէզիր, դարուղայ և

թուիլտար: Յառաջնումն որոց մի անգամ այսպիսիթեանցս իշխանու-

151 Marx K., նշվ. աշխ., էջ 841:

Page 67: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

65

թիւն ինչ տային ո՛չ դիւրեաւ փոփոխէին և առնուին ’ի նմանէ. բայց թէ

մեծ յանցնաք ինչ և կամ վնաս առնն յայտնիւր և կամ վասն

զրկողութեան և ագահութեան գանգատողք և դատախազք երթային

’ի դուռն արքայի և զյանցանս առնն յայտնի կացուցանէին, և ապա

հազիւ ուրեմն առնուին յառնէն յայնմանէ իշխանութիւն զայն: Իսկ

այժմս և այսու թագաւորաւս ո՛չ այսպէս, այլ թագաւորն և նախա-

րարք իւր կաշառակուր լեալ փոյթ ընդ փոյթ փոփոխեալ հանէին և ’ի

միում ամի, 2 և 3 տեարս և իշխանս, ’ի միում քաղաքի և գաւառի զկնի

միմեանց առաքէին. և նոքա եկեալ որպէս և ինքեանք կաշառօք

ստացեալ էին զիշխանութիւն իւրեանց, նոյնպէս և նոքա այնպէս

ամենայն զդատ և զիրաւունս ժողովրդեան ’ի բաց եդեալ կեղեքէին,

կողոպտէին զհնազանդեալս իւրեանց. սոյնպես առնէին և օրինա-

պահք դպիրք նոցա, այսինքն դատաւորք, շխալսլամք, շեխք, և որոց

ղազիս ասեն»: Այս կապակցությամբ պատմագիրը տեղեկացնում է

նաև այն հարկումների մասին, որոնց ենթարկվում էր, մասնավորա-

պես, Իրանի զինվորությունը. «Դարձեալ յաւելին միւս ևս չարիս զի

որք միանգամ տեարք էին գեւղից, և ագարակաց. նա և վարձաորք

(այսինքն դօնլուղ հատեալ զօրապետք, և զօրք) որքան դրամոյ չափ

որ ոք և ունէր, զնորին տասանորդն ևս հատին, և թագաւորական

արարին. իսկ նոքա ո՛չ յիւրոց դրամոցն տային, այլ զայն ևս յաւելին և

եդին ’ի վերայ իւրաքանչիւր հնազանդելոցն՝ և այնպէս առնէին»:

Նույն հեղինակը նկարագրել է նաև ժամանակի հարկային կեղեքում-

ները: «Ապա ել,– գրում է նա,– մեծ վէզիրն Ատրպատականի որ

նստէր ’ի Դաւրէժ քաղաքի՝ որոյ անունն էր Միրզաթահիր, 1100 ա-

րամբք. և եկն յերկիրս Ղարաբաղու և ’ի Գանջայ քաղաք. և սկսաւ

առնուլ յոյժ աւելորդօք, քան զգրելն: Եւ ցրուեցան զորքն ընդ երկիրս

և ընդ գիւղորայս ’ի թիւ արկեալ գրովն. և քանզի յոյժ ծանր էր լուծն և

ո՛չ կարէին տանել, վասն որոյ չարչարէին, կեղեքէին և ջարդելով

առնուին ըստ չափու իւրեանց ’ի յոլովիցն յոլով՝ և ’ի փոքունցն փոքր.

զի գեղն 150, 100 կամ 50 թուման. և յոյժ փոքրն 30 և կամ ի 20 թու-

մանէ չէր պակաս: Նոյնպես ’ի վաճառականաց, և յամենայն արուես-

տաւորացն առին. և այսպէս ամի ամի զգլուխսն համարէին, և հար-

կահանքն եկեալ ճշդիւ առնուին: Յետ այսորիկ միւս ևս կերպիւ

Page 68: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

66

հարկս եդին և անուանեցին զայն ապիքուրան. դարձեալ միւս ևս

եդին, և զայն ասացին Շահղատի ախրաջաթ. միւս ևս յաւելին, անու-

նեցին շեշտինար և զայս երեքպատկեցին. և դարձեալ կրկին ևս եղև

հրաման, ելանել և գրել զամենայն սահմանս երկրի. գիւղօրեից, և

ագարակաց. զհող, զջուր, զայգի, զանդաստան, զծառ, զտունկ, և

զամենայն ինչ, որ պիտոյ է մարդկան, առհասարակ զամենայն գրե-

ցին, թէ հայոց, և թէ այլազգեաց. այլ և վրանաբնակաց և խաշնարա-

ծաց, ազգ մի որ թարաքամայ ասեն. զնոցին ևս, զանդեայս, և զհօտս,

զջոկս, և զջոլիրս, և զերամս ամենայն անասնոց չորքոտանեաց, ’ի

թիւ արկին. և յառաջնոյն վերայ կրկին յաւելին զհարկս: Զայս

ամենայն զոր գրեցաք նորահնար չարիք էր, զոր եդին ’ի վերայ

առաջնոյ սահմանեալ հարկացն. որ և յառաջին ևս ծանրագոյն էր

բեռն ’ի վերայ ժողովրդեանն. այժմս փոխանակ թեթևացուցանելոյ,

զայսքան ևս յաւելին ’ի վերայ… Նմանապէս և այլ բազմայոյլ չարիս

յորդեցին. ուստերս և դստերս ուժգին քարշելով, զարս և զկանայս

բռնի ուրացուցանելով և զյետամնացելոց զինչսն և զստացուածսն՝ և

գանձս յափշտակելով՝ և ուրացողացն տալով. որպէս և որքան դով-

լաթաւորք և մեծատունս աչօք մերովք տեսաք ’ի Ջուղայ և Երևան որ

’ի վերջին աղքատութիւնն և թշուառութիւնն հասել էին. և հարցեալ

զպատճառն տեղեկացաք. որ վասն ուրացողացն և յափշտակութեան

ընչից իւրեանց էին եղեալք այնպէս»152:

Եսայի կաթողիկոսի հիշատակած փաստերից ակներև է, որ

հարկերի ծանրությունը ընկնում էր բոլոր ժողովուրդների վրա, բայց

պարզ է նաև, որ հարկային կեղեքումներից առանձնապես տուժում

էին Իրանի քրիստոնյա հպատակները, հատկապես գյուղացիները:

«Քրիստոնյա» գյուղացիները «հնգակ» էին վճարում խանական

իշխանությանը, այնտեղ, որտեղ նրանք չէին հպատակվում անմիջա-

պես իրենց մելիքների իշխանությանը: Նրանք «տասանորդ» էին

152 Եսայի կաթ. Հասան Ջալալեանց, Պատմութիւն կամ յիշատակ ինչ ինչ անցից՝ դիպելոց յաշխարհին Աղուանից, Շուշի, 1839, էջ 19 և հետ.: Հմմտ. նաև [Պատմու-թիւն Նոր Ջուղայու որ յԱսպահան: Աշխատասիրեալ ի Պ. Յարութիւնէ Թ.] Տէր Յովնանեանց, [հ.] I, [Նոր Ջուղա, 1880, էջ] 205:

Page 69: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

67

վճարում Իրանի ֆեոդալներին այնտեղ, որտեղ սրանք շահագործում

էին գյուղացիներին իբրև հողի և ջրի տերեր: Վերջապես պարտավոր

էին վճարել խարաջ կոչված գլխահարկը՝ տուրք, որից ազատ էին

մուսուլմանները: XVII դարի 60-70-ական թվականներին գլխահարկի

նորմը, ֆրանսիացի մի միսիոների հաշվով, հասնում էր 7 լիվրի, մինչ-

դեռ նույն դարի 80-ական թվերին այդչափ վճարում էր միայն անչա-

փահաս հարկատուն. չափահասները վճարելու էին կրկնակի չափով՝

15 լիվր153: Հարկերի նոր նորմեր սահմանելու համար է հենց, որ

կազմակերպվել էին, ըստ երևույթին, Եսայի կաթողիկոսի նկարա-

գրած կադաստրի արձանագրումը և դրան հաջորդող հարկահանու-

թյունը, որ ավելի շուտ մասսաներին սաստող մի էկզեկուցիա էր, քան

պետական խաղաղ մի գործ. ակներև է, որ Հայաստանում և Վրաս-

տանում է հենց, որ Իրանի տերերը հանդիպում էին հարկատուների

խոշորագույն դիմադրությանը:

Եսայի կաթողիկոսի տվյալները վերաբերում են շահ Հուսեյինի

ժամանակներին, երբ արտակարգ լարման էր հասել արդեն երկրի

տնտեսական և քաղաքական ճգնաժամը՝ ծայր տալով Սեֆյանների

և նրանց հետ միասին նաև պետության ամբողջականության կոր-

ծանմանը: Սակայն շահ Հուսեյինի ժամանակներին վերաբերող

փաստերի ուսումնասիրությունը կարևոր է հենց նրանով, որ ակնբախ

է դարձնում կացության հակասությունները, որոնք, թեկուզ և նվազ

չափով, այնուամենայնիվ, առկա էին նաև նախընթաց շրջանում,

ուստի և միջոց են տալիս ուսումնասիրողին լուսարձակի տակ գցել

այդ շրջանի պատմության մութ խորշերը:

Քաղաքական կացության մասին եղած տրտունջներն Իրանում

լսելի են դառնում տակավին նախընթաց թագավորության՝ Սուլեյման

շահի (1666-1694) օրոք: Այն հանգամանքը, որ 1672 թվին Զաքա-

րիան «դրուստ հայոց թագաւոր» էր հռչակում սրա հորը՝ Աբաս II-ին,

լուռ մի հակադրություն է, որ անում էր նա հոր և որդու միջև: Սրա

ժամանակ է հենց, որ պայթեց Երևանի զինվորական ապստամբու-

153 Sanson [Voyage ou Relation de l’etat present du royaume de Perse, Paris, 1695,] p. 97 և հետ.:

Page 70: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

68

թյունը. ապստամբությունը ազդանշում էր, անշուշտ, մասսայական

այն դժգոհությունները, որոնք ողողելու էին Իրանը նրա հաջորդի

օրոք: Ֆեոդալների ձեռքում կենտրոնացած առևտրի այն ճգնաժամը,

որ նկատելի էր դառնում Իրանում XVII դարի երկրորդ կեսում, առաջ

էր բերում ֆինանսական տագնապ, որից ճիգ էր անում դուրս գալ

կառավարությունը հարկատուների հաշվին:

Ժամանակակիցները տրտնջում են հարկերի ծանրության դեմ:

Այսպես, 1686 թվին Էջմիածնում և Նորագավթում գրված մի հիշա-

տակարանում Գրիգոր Երևանցի գրիչը նշում է. «Ի թագաւորութեան

պարսից շահ Սուլէմանայ, յորոյ աւուրս նեղի ազգս քրիստոսա-

կանաց՝ խիստ խիստ ծառայութեամբ եւ հարկաց ծանրութեամբ

որպէս երբեմն ի հնումն Իսրայէլ, որոց բազուկն հզօր փրկօղ լիցի»154:

Մասսաների կացությունը վատթարանում էր ոչ այն պատճառով, որ

աճում էր տուրքերի քանակը, որքան այն, որ տուրքերի մեծագույն

մասը մուծվելու էր կանխիկ դրամով: Ինչքան էլ ծանր լիներ

վաճառականության վիճակը, արծարծված կրիզիսի շրջանում, նա

չէ, իհարկե, որ պետք է տրտնջար առաջին հերթին հարկերի ծանրու-

թյան կամ հարկման դրամական ձևի դեմ: Այլ էր դրությունն ապրան-

քաշրջանառությունից հեռու գյուղավայրերում, մասնավորապես

Հայաստանի և Ադրբեջանի լեռնամասերում: Տուրքերի ծանրությու-

նից անկախ, այստեղ հարկման դրամական ձևն իսկ առիթ էր ամեն

կարգի վաշխառության և բռնարարության: «Եթե… հողային ռենտա-

յի բնական ձևը,– գրում է Մարքսը,– որ պետական հարկերի գլխավոր

տարրն է Ասիայում, հիմնվում է այնտեղ արտադրողական հարաբե-

րությունների վրա, որոնք բնական երևույթների պես վերարտա-

դրվում են անփոփոխ. վճարումների այդ ձևը հակադարձաբար

պահպանում է արտադրության նախկին ձևը: Դրանում է թուրք կայս-

րության ինքնապահպանության գաղտնիքներից մեկը: Եթե Եվրո-

պայի կողմից Ճապոնիայի շլինքին փաթաթված արտաքին առևտու-

րը փոխանցում առաջացնի բնական ռենտայից դեպի դրամականը,

154 «Բանասէր», Դ տարի, 1902, էջ 131:

Page 71: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

69

վերջ կլինի նրա օրինակելի գյուղատնտեսության. կքայքայվեն նրա

գոյության անձուկ տնտեսական պայմանները»155:

Առևտրի և դրամաշրջանառության ընդհանուր կրիզիսի պայ-

մաններում Սեֆյանների առևտրաֆինանսական քաղաքականությու-

նը, ծանրանալով հարկատու գյուղացիների մեջքին, խաղում էր Իրա-

նի գյուղատնտեսության մեջ կործանարար նույն դերը, ինչ նախա-

տեսում էր ճապոնականի համար «Կապիտալի» հեղինակը:

155 Marx K., [Das] Kapital, Volksausgabe, [Bd.] I, [Moskau, 1934, S. 146] և հետ.:

Page 72: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

70

IV

ՀԱԿԱՄԱՐՏ ՄԵԼԻՔԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Ագուլիսի մելիքական վարչությունը: Մելիքների ընտրությունը:

Մելիքների պարտավորությունները: Դատական ատյաններ: Քա-

լանթարի պաշտոնը: Մելիքության և քալանթարության իրավունքնե-

րի միավորումը: Պառակտում դովլաթավորների ներսում: Աղքատ-

ների գրոհը: Խոջաների ֆրոնտ մասսայական շարժման դեմ:

«Դավտարը» հնարավորություն է տալիս դիտելու Ագուլիսի ներ-

քին կյանքը, հատկապես խոջաների այդ կացարանում իշխող հայ

վերնախավերի փոխհարաբերությունները՝ շոշափելով մասնավորա-

պես ժողովրդական մասսաների մեջ սրանց դեմ արծածվող տրամա-

դրություններն ու պայքարը:

Տարածված կարծիք է, թե ռուսական տիրապետության նախօ-

րեին, Ագուլիսի և շրջակա մահալների հայ գյուղերը կառավարվում

էին ընտրովի տանուտերների միջոցով, որոնց կոչում էին նաև մելիք-

ներ156:

«Դավտարը» որոշ տարբերություն է դնում մելիքների և տանու-

տերների միջև: 1669 թվին Ագուլեցին արձանագրում է, օրինակ. «Այս

տարուս Ագուլիս մէլիք չունէր քանզի Մէլիք-Շահնազարն գնացել էր

Ըսպհան… երեք տանուտէր դրին, որ մալ ու թավջին անէ»157:

Արդյո՞ք բոլոր գյուղերում կային մելիքներ: «Դավտարից» պարզ է,

համենայն դեպս, որ մելիքներ կային «խաս» գյուղերում158: Բայց

պարզ է նաև այն, որ «խաս» գյուղերի մելիքները էապես

տարբերվում էին համանուն այն իշխողներից, որոնք ֆեոդալական

իշխանության հիմնական հատկանիշներ էին պահպանել լեռնային

Ադրբեջանի և Հայաստանի որոշ վայրերում (Ղարաբաղում,

Գեղարքունիքում և այլն), որտեղ նրանք ժառանգական տիրապետ-

156 «Ազգագրական հանդէս», [գիրք] XI, [էջ] 259 և հետ.: 157 Օրագրություն, էջ 80: 158 Նույն տեղում, էջ 126:

Page 73: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

71

ներ էին: Ժառանգական իշխանության որոշ իրավունքներ գործա-

դրում էին հայ մելիքները նույնիսկ Ղափանում, թեկուզ և XVII դարի

վերջերին ապրելով խոր ճգնաժամ՝ բռնելու էին սոսկական պաշտոն-

յաների վերածվելու ուղին:

Ագուլիսի և շրջակայքի մելիքները զուրկ էին ֆեոդալ իշխանա-

վորների գլխավոր ատրիբուտներից: Ունևորների միջից ընտրված

պաշտոնյաներ էին սրանք, որոնք ունեին լեռնային Հայաստանի

համանուն ֆեոդալների իրավասությանց բովանդակաթափ մի անուն

միայն: «Խաս» վայրերի վարչական առանձնահատուկ ռեժիմը չէր

համատեղվում այլևս տեղական մելիքների ժառանգական իշխանու-

թյան հետ:

Յուրաքանչյուր տարի Ագուլիսն ընտրում էր իր մելիքը: Երբեմն

միևնույն անձնավորությունը մելիք էր ընտրվում մի քանի անգամ:

Այսպես, 1666 և 1668 թվերին Ագուլեցին հիշատակում է մելիք Ման-

վելի անունը159: 1671 թ. Ագուլիսում գրված մի հիշատակարանում

հանդիպում ենք նորից նույն այդ մարդուն. «գեղիս առաջնորդն

Մանդվելն»160: 1665, 1669 և 1670 թվերին Ագուլիսում մելիքություն էր

անում Բադալիջ Շահնազարը: 1670 թվին, նշելով սրա մահը, Ագու-

լեցին գրում է. «Սայ էր 63 ամաց: 40 տարի Ագուլաց ու Դաշտին

մելիքութիւն արաւ»161: Ագուլեցու այս տողերը պետք է հասկանալ

այն իմաստով, թե մելիք Շահնազարը 40 տարի անընդհատ մելիքու-

թյուն էր անում, այլ որ այդ ժամանակաշրջանում նա քանիցս մելիք

էր ընտրվել: Մելիք Շահնազարը հիշվում է նաև որպես Ագուլիսի և

Դաշտի մելիք: Ագուլիսի և Դաշտի միավորումը միևնույն մելիքի

իշխանության ներքո տեղի ուներ, ըստ երևույթին, 1673, 1675, 1677 և

1680 թվականներին: Այդ տարիներին Ագուլիսում և Դաշտում պաշ-

տոնավարում էր մելիք Օվին: Մելիքներն ընտրվում էին ազդեցիկ

գյուղականներից: «Դավտարից» տեղեկանում ենք, օրինակ, որ

մելիք Մանվելը ագուլեցի Ղարինց «օյմաղի» (տոհմի – Ա. Հ.) «մե-

159 Նույն տեղում, էջ 68 և 78: 160 «Արարատ», 1911, [համար Դ.,] էջ 314: 161 Օրագրություն, էջ 89:

Page 74: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

72

ծաւորն» էր և որ նրան հպատակվող տոհմը ընդգրկում էր 10, 12

տուն162:

Ի՞նչ ֆունկցիաներ ուներ Ագուլիսի կամ Դաշտի մելիքը: Ագուլե-

ցու տվյալներից պարզ է, որ պետության առաջ մելիքը գյուղական

կառավարիչ էր, որի առաջին պարտականություններից մեկն էր

ժողովել և դարղայի ձեռքը տալ արքունական հարկերն ու տուրքերը:

Արդեն առիթ ունեցանք մատնանշելու, որ «մալիջահաթի» գանձումը

կապալով վերցնում էին երբեմն հենց իրենք՝ մելիքները:

«Դավտարը» հիմք չէր տալիս ասելու՝ արդյո՞ք ֆինանսական

այս գործառնությունից զատ Ագուլիսի մելիքներն ունեցել են նաև

դատավորի ֆունկցիաները: Քրեական գործերը, ինչպես տեսանք,

ենթարկվում էին անմիջորեն խանին ու նրա դարղաներին163: Քաղա-

քացիական գործերը վճռում էին հավանորեն եկեղեցականները կամ

Քալանթարի նախագահությամբ գործող «վաճառականաց» ժողո-

վը164: Այս կարգի գործերի համար հայերը դիմում էին հաճախ նաև

շարիաթ մեկնաբանող և ավելի բարձր հեղինակություն վայելող

իսլամ դատավորներին, ղազուն կամ շեյխ-ուլ-իսլամին: Բնորոշ է, որ

տակավին Մխիթար Գոշի «Դատաստանագիրքն» էր ջանք գործ

դնում՝ հետ կանգնեցնելու հայերին իսլամական դատարաններից165:

Նկարագրելով եղբոր ժառանգների հետ կատարած բաժանությունը՝

Ագուլեցին գրում է. «Ղազի բերի, ամէն յիսէն ջոկեցի, գիր գրեցի,

վարդապետ դօվլաթաւորք մէջ բերի, բաժանեցաք»166: Ղազու միջամ-

տությունը տարօրինակ չի թվա, եթե վերհիշենք այն փաստը, որ խո-

սելով խանական վարչության «օրինական դպիրների» մասին՝

Եսայի կաթողիկոսը նշում էր շեյխ-ուլ-իսլամներին, շեյխերին ու ղա-

զիներին:

162 Նույն տեղում, էջ 146: 163 Նույն տեղում, էջ 142: 164 Հմմ. [Պատմութիւն Նոր Ջուղայու որ յԱսպահան: Աշխատասիրեալ ի Պ. Յա-րութիւնէ Թ.] Տէր Յովնանեանց, h.] I, [էջ] 183: 165 Տե՛ս Մխ[իթար] Գոշ, Դատաստանագիրք, [Վաղարշապատ, 1880], Ներածու-թյուն, գլ[ուխ] IX: 166 Օրագրություն, էջ 117:

Page 75: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

73

Ագուլիսի և Դաշտի մելիքները համատեղում էին հաճախ քա-

լանթարի պաշտոնը: 1669 թվին Ագուլեցին նշում է, թե մելիք Շահ-

նազարը գնաց Սպահան՝ քալանթարի իրավունքը վերանորոգելու

համար167: 1678 թվին ագուլեցիները, վաղեմի սովորությամբ հանրա-

գիր կազմելով, ուղարկում են մելիք Օվուն Սպահան՝ Ագուլիսի և

Դաշտի քալանթարության հրաման առնելու համար: «Քանզի ա-

ռաջմէ ուրիշ քալանթար Աքուլաց ու Դաշտին դախլ չէն անիլ: Այսմ

յամի ուզում էն, որ մուղարար անէն, որ ով որ Աքուլաց ու Դաշտին

մէլիք լինի, քալանթարն ել նայ լինի»168: Հիշատակելով Ագուլիսի

մելիք Մուսու անունը՝ Դավիթ բեկի պատմության հեղինակը նշում է,

թե «նա ինք էր քաղաքապետն (իմա՝ քալանթարը – Ա. Հ.)»169: Բայց,

ըստ երևույթին, մելիքի և քալանթարի պարտավորությանց միավո-

րումը մշտական երևույթ չէր: Այսպես 1694 թ. Ագուլիսի մի արձանա-

գրության մեջ քալանթար Օվանեսի անվան կողքին հանդիպում ենք

մելիք Ասկարխանի անունը170:

Սեֆյան Իրանում քալանթարն ընտրվում էր քաղաքավայրերում

կամ ավելի ճիշտ՝ առևտրական բուրժուազիայի բնակավայրերում:

Մի տեսակ վաճառականական ավագներ էին դրանք, որոնց պաշ-

տոնն էր հարթել առևտրականների մեջ ծագած տարաձայնություն-

ները և ներկայացնել պետական օրգանների առաջ առևտրով զբաղ-

վող բնակչությանը: Հարկավ, ֆեոդալները սրանց ևս դարձնում էին

հաճախ հպատակներին գռփելու միջոց: Խոսելով Երևանի քալան-

թարներից մեկի մասին՝ Զաքարիա Սարկավագը գրում է. «Եւ էր գործ

նորա այս զի զոր ինչ հարկ տան իշխանին, սա գրէ գաւառապե-

տացն, և գաւառապետքն գրեն գեղօրէիցն. և ժողովեալ ձեռամբ

ոստիկանաց՝ և տանինն իշխանին»171: Աբրահամ Կրետացու ասելով՝

Երևանի 9 գավառից (մահալից) յուրաքանչյուրն ուներ իր մելիքը,

167 Նույն տեղում, էջ 80: 168 Նույն տեղում, էջ 139: 169 [Գիրք վոր կոչի Պատմութիւն] Դաւիթ Պէկին, էջ 47: 170 «Ազգագրական հանդէս», [գիրք] XI, էջ 308: 171 Զաք[արէայ] Սարկաւագ, [նշվ. աշխ.], [էջ 39-] 40:

Page 76: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

74

որոնք «հնազանդ են քալանթարին, և դողան առաջևն իբրև

զնոքար»172:

Ստանալով քալանթարի պաշտոն՝ «նոքարի» դիրք ունեցող

մելիքները ստանձնում էին քաղաքի դովլաթավորներին հովանավո-

րող պաշտոնյաների դեր: Սոսկական տանուտերությունից նրանց

պաշտոնը տարբերվում էր նրանով, որ ընդգրկում էր վարչական

ավելի ընդարձակ միավոր (մի քանի գյուղ կամ գյուղաքաղաք, մահալ

և այլն): Մելիքի և քալանթարի իրավասացության միավորումը հա-

մակերպում էր նրանց գործունեությունը քաղաքային վարչության,

ավելի ճիշտ՝ առևտրով զբաղվող բնակչության պահանջներին՝ էա-

պես բարձրացնելով նրանց հեղինակությունը: Հարկավ սա դեռ չի

նշանակում, թե առևտրական բուրժուազիային սպասարկող մելիքնե-

րը պոկվում էին շահագործության ֆեոդալական ինստիտուտներից:

Ձեռք մեկնելով ֆեոդալական տուրքերի կապալին կամ հարկատու

վայրերը զավթող դարղաներին՝ մելիքները դառնում էին կատարյալ

ուտիչներ ժողովրդի մարմնի վրա: Ագուլեցիները մտաբերում են

ավանդաբար մելիք Գուլամբարի, մելիք Ստեփանի և մելիք Հովհան-

նեսի անունները, որոնք ոչ միայն ժամանակի խանական կեղեքում-

ների գործիք են եղել, այլև իրենք են հենց ընկույզ ջարդել ժողովրդի

գլխին173: Անհավանական չէ, որ այստեղ հիշվող մելիք Հովհաննեսը

լինի հենց մեզ ծանոթ մելիք Օվին: Ագուլեցին բնորոշում է նրան իբրև

մի մարդու, որ գործիք դառնալով տեղական կալվածատիրոջ՝ Իսա-

խան բեկի որդի Մուսաբեկի ձեռքին՝ նպաստել էր վերջինիս կեղե-

քումներին: «Դավտարը» նշում է այն բողոքները, որ բարձրացրին

սրանց դեմ ագուլեցիները: Մուսաբեկի լիազորությունները սպառվե-

լուց հետո՝ 1680 թվին՝ նրան հաջորդող Խոսրով աղայի օգնությամբ,

ագուլեցիները ձերբակալեցին և չարաչար պատժեցին այս մելիքին,

որի շուրջ, ինչպես պատմում է Զաքարիան, խոշոր պառակտում էր

առաջացել տակավին 1673 թվին, երբ մեկի փոխարեն երկու մելիք

172 [Աբրահամ կաթողիկոսի] Կրետացւոյ [պատմագրութիւն անցիցն իւրոց եւ Նատր-Շահին պարսից, Վաղարշապատ, 1870], էջ 61: 173 «Ազգագրական հանդէս», [գիրք] XI, էջ 286:

Page 77: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

75

ընտրվեցին Ագուլիսում՝ մելիք Օվին և Քրդոնց Ալեքսանը: Զաքա-

րիան, որ ոչ միայն վերջինիս ազգականն էր, այլև նրա համախոհը,

նկարագրում է, թե ինչպես ագուլեցիները, բռնելով նրա հակառակոր-

դին «վիզն գունդա կուտան, նստացնէն էշ, նաղրով, զռնով Աքուլիս,

Դաշտն ման ածէն»: Նույն պատժին ենթարկվում է նաև Դաշտի

մելիք Սլեյմանը: «Մին 130 թուման առին, թողզ դիվանում խարջածն:

Օվուն բալքի 200 թուման դուս էլաւ, ինքն էլ մելիքթենի դուրս ընկաւ:

Ամայ Սլէմանն կորցրին. Աստուած գիտէ, թէ ինչ էլաւ»174:

Նկարագրած դեպքը նշան չէր տակավին խոջաների ժողովրդա-

սիրության: Դեպքը ցույց է տալիս միայն, որ դովլաթավորների ներ-

սում բռնկում էին երբեմն ներքին պառակտումներ, որոնց ընթացքում,

պայքարողները ձգտում էին իրենց կողմը գրավել մասսաների

համակրանքը և այդ նպատակով դիմում ժողովրդական ցուցարարու-

թյան: Բռնկած պառակտումները արգելք չէին դովլաթավորներին՝

միանալու դովլաթազուրկների դեմ, երբ հարկ էր լինում պաշտպանել

սրանց դեմ իրենց հավաքական շահերը: Նույն 1673 թվին, երբ

ծայրահեղ լարված էր դովլաթավորների ներքին հակամարտը, Զա-

քարիան նկարագրում է դասակարգային այն կռիվը, որ տեղի ուներ

Ագուլիսում ունևորների և չքավորների միջև: Նախընթաց տարվա

երաշտի պատճառով մեծ թանկություն էր սկսվել իրանական Ադրբե-

ջանում և Անդրկովկասում: Տառապող վայրերից մեկն էլ հացազուրկ

Ագուլիսն էր: «Երևանայ խանն,– գրում է Ագուլեցին,– իւր երկիրն

ղադաղայ արաւ, Նախչիվանայ խանն, Չորսու խանն, Թարվեզու

խանն, ամէնն իւրենց երկիրն ղադաղայ արին, որ այս Գողթան

տունս ուտելիք չեկաւ»: Սովից ու թանկությունից տառապող ազգա-

բնակչության աղքատ շերտն էր գլխավորապես: «Շատ մարդ բան-

ջարով ապրէր, շատ մշակ առանց վարցի բան կանէր»,– գրում է

Զաքարիան: Իշխանավորներն ու դովլաթավորները միջոցներ ձեռք

առան շրջակա վայրերից Ագուլիս խուժող սովահար մասսաների

դեմ: «Աքուլիս հենց աղքատ լցաւ, որ մարդ դրին, դուս արարին»:

174 Օրագրություն, էջ 153:

Page 78: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

76

Սովահար ամբոխը խոյացավ կշտափոր խոջաների դեմ: «Աքուլաց

կշտին Վանանդու ջաղացն, Տրունաց ջաղացն, Ագուլաց վանքի

ջաղացն գիշերն 2, 3 անգամ կոխեցին, մարդիքն կապեցին, ալիւր

տարան: Կարիլ չէին մինակ ջաղաց գնալ կամ գիշերն մնալ

ջաղացն»,– գրում է Զաքարիան175:

175 Նույն տեղում, էջ 114:

Page 79: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

77

V

ՊԱՅՔԱՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՇՈՒՐՋ

Գողթնյաց առաջնորդությունը: Ագուլիսի ջրօրհներքը: Ուխտա-

գնացություններ: Վանք ու շուկա: Ժառանգական վանահայրություն

և առաջնորդություն: Բախում ժողովրդի հետ: Նվիրակների ժողովա-

րարությունները: «Հոռոմցի» ամիրաները և «արևելցի» խոջաները:

Երևանի խանի վարքագիծը: Շարժում ժողովարարությունների դեմ:

Ագուլիսի հուզմունքը: Խոջաների ընթացքը: Կաթողիկոսի փախուս-

տը Թուրքիա: Ագուլեցու «Դավտարը» և 1678 թ. Էջմիածնի «գաղտ-

նի ժողովի» վերսիան: Հայ ֆեոդալների վերադիրքավորումը: Իրա-

նական պատժախմբեր Վրաստանում և Հայաստանում: Ագուլիսը

թուրք-իրանական քաղաքականության հունի մեջ:

Նշանավոր տեղ են գրավում «Դավտարում» ժամանակի եկեղե-

ցական անցքերը:

Ագուլեցու ուշադրության կենտրոնում առարկա էր ամենից ա-

ռաջ իր ծննդավայրի կրոնական կենտրոնը,– Թովմա Առաքելո վան-

քը,– որտեղ գտնվում էր նաև «Գողթնյաց» առաջնորդարանը: Ագու-

լեցու ժամանակ Գողթնյաց առաջնորդներն ազդեցիկ եպիսկոպոսներ

կամ արքեպիսկոպոսներ էին: Դարավերջին «Գողթնյաց» առաջնոր-

դարանը կրում էր անգամ մետրոպոլիտի տիտղոս176: 1663 թվին

վերաբերող մի վկայության համաձայն՝ առաջնորդներից զատ վան-

քում կային երկու վարդապետ, հինգ քահանա, հինգ սարկավագ,

երեք ճգնավոր, մի տնտես և մի սպասավոր177:

1661 թվին Ագուլիսում ջրօրհնեք է անում ինքը՝ կաթողիկոսը:

Զաքարիայի ասելով՝ այդ օրը «շապիք էր հաքել» 185 մարդ178: Դեպ-

176 Սմբատեան[ց Մ. արք-եպիսկոպոս], Նկարագիր սուրբ Կարապետի վանից Երնջակայ եւ շրջակայից նորա, Տփխիս, 1904, էջ 205 և 297 և «Ազգագրական հանդէս», [գիրք] XII, [1904], էջ 172: 177 Սմբատեանց Մ., նշվ. աշխ., էջ 307: 178 Օրագրություն, էջ 57:

Page 80: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

78

քի հանդիսավորությունը պատկերացնելու համար պետք է աչքի

առաջ բերել, որ 1674 թվին Երևան քաղաքում Երևանի, Նախիջևանի

և Բարդայի խաների ներկայությամբ և Էջմիածնի աթոռակալի նա-

խագահությամբ կատարված ջրօրհնեքին շապիկ հագնողների թիվը

նույն Զաքարիայի վկայությամբ հասնում էր 200 հոգու179: Սովորա-

կան տարիներին ջրօրհնեքի ժամանակ շապիկ հագնողների թիվը

Ագուլիսում 40-60 մարդուց չէր անցնում180: Շապիկավորների բարձր

քանակն ու տոնակատարությունների հանդիսավորությունը ևս ցույց

է տալիս, ի դեպ, որ «Դավտարի» գրության ժամանակ Ագուլիսը, հի-

րավի, բազմամարդ ու հարուստ մի վայր էր, ավելի շուտ՝ քաղաքա-

տիպ մի կենտրոն, քան հետամնաց մի գյուղավայր:

Ջրօրհնեքը կատարվում էր հաճախ գետափին՝ «դօվուլ

զռնով»181 կամ ինչպես ասված է մի այլ տեղ՝ «խաչալամով, սազով,

նաղրով»182: Ծեսի հանդիսավորությունը շարժում էր նաև մուսուլման-

ների հետաքրքրությունը: 1680 թվի ջրօրհնեքը կատարվում էր Մու-

սաբեկ աղայի ներկայությամբ: «Սայ ուղարկեց, Օրդուվարայ շխա-

լիսլամն, 4, 5 մեծ մարդ կանչեց, ինքն, թէ այլ քուրդեր նստան, չուրի

ջուրն աւրհնեց, խաղաղութեամբ, սիրով ամէն վեր կացին, իւրեանց

տեղն գնացին: Թէ Օրդուվարայ քուրդերին, թէ Աքուլաց քուրդերին

խարջ չառին հայերէն: Միայն մին աման էմիշ, 3 քալայ շաքար տա-

րան. այս էր խարջն»183: Այս վկայությունից, հարկավ, կարելի է հա-

նել նաև այն եզրակացությունը, որ լինում էր տեղ ու ժամանակ, երբ

ջրօրհնյաց հանդեսը ընկնում էր շոշափելի խարջի տակ:

Նկարագրելով 1677 թվի Թավրիզում կատարված ջրօրհնեքը՝

Ագուլեցին տեղեկացնում է, որ հանդեսը կատարվեց խոր գիշերը՝ մի

ժամ լուսաբացից առաջ. «Այս պատճառէս կանուխ արարին,– գրում

է նա,– որ թուրք չի գայ, եկեղեցին լցվին: Ամայ ախր կու գան, ճար

179 Նույն տեղում, էջ 120: 180 Հմմտ. նույն տեղում, էջ 69, 80, 147: 181 Նույն տեղում, էջ 74: 182 Նույն տեղում, էջ 80: 183 Նույն տեղում, էջ 147:

Page 81: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

79

չկայ»184: Հաջորդ տարին Մարաղա[այի] խանը կարգադրում է

հայերին, թե «իմ մօտիկ գեղորից կարդացողն ամէն ժողովեցէք,

ջուրաւրհնէք արարէք»: Հայերը հայտնում են, թե «մեր մէջն

վարդապետ չկայ, լաւ կարդացող չկայ, լաւ փուսադ (տեսք – Ա. Հ.)

չունիք, մինչևի այժմոյս ելած չէ, թէ գիտենք: Խանն կասի՝ չէ՛, ինչ որ

կայ, բարի այ: Մին 10 երեց եկաւ հայի մահլումն ջուր աւրհնեցին»:

Փառահեղ հանդեսներ տեսած Ագուլեցին չի հավանում

մարաղացիների խղճուկ տոնակատարությունը: «Դիր աղաք ժողո-

վուրդ այ: Ոչ խաչ, ոչ լաւ խաչ-ալամ»185: Կենցաղագրական մանր

այս փաստերը բնորոշում են բարիդրացիական այն շփումները, որ

տեղի էին ունենում հայ և թուրք մասսաների միջև: Կուչ գալով

դավանական նեղ խխունջի մեջ՝ տիրող դասակարգերը հաճախ

հաշտ աչքով չէին նայում այդ շփումներին, երբեմն միջոց դարձնում

«հավատացիալների» շահագործման:

Գուցե նվազ հանդիսավոր, բայց ընդհանրապես առավել եկա-

մտաբեր էին ժողովրդական բազմաթիվ այն ուխտագնացու-

թյունները, որոնք հիշատակվում են այնքան հաճախ Ագուլեցու

«Դավտարի» էջերում: Յոթանասնամյա Քրդոնց Աղամիրը գնում է

Երուսաղեմ: Ինքը Զաքարիան «շատ ջումիաթով» ու «խիզանով»

տարեցտարի ուխտ էր գնում Գողթանի գավառի, Ղափանի,

Արարատյան դաշտի և անգամ Էրզրումի վանքերն ու

անապատները: Եկեղեցական կալվածքների շահագործումից ու

վանական տասանորդների գանձումից անկախ՝ մասսայական

ուխտագնացությունների պարբերական աջհամբույրների ու

գանձանակների հաշվին է մասամբ, որ XVII դարում կանգուն էին

դեռ բազմաթիվ այն վանքերն ու անապատները, որոնց ցուցակը

հաղորդում էր եվրոպացիներին Ոսկան Երևանցին186: Ժամանա-

կակից արձանագրությունից երևում է, որ առատ տուրք էին տալիս

184 Նույն տեղում, էջ 133: 185 Նույն տեղում, էջ 138: 186 Histoire critique de la creance et des coutumes des nations du Levant. Publiée par le Sr. de Moni, Francfort, 1683, p. 217 և հետ.:

Page 82: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

80

եկեղեցիներին, վանքերին ու անապատներին, մասնավորապես

Շոռոթի և Գաղի, Աստապատի և Նախիջևանի, Ագուլիսի և Դաշտի

խոջաները: Դաշտի խոջաների մեկի ծախսով է, օրինակ, որ 1655 թ.

կառուցվեց[ին] Շնհերի կուսանոցի եկեղեցին ու նրան շրջապատող

տները187: Մի արձանագրության մեջ Շնհերի կույսերը նշում են 1676

թվին թե՝ «Եղեւ շինութիւն եկեղեցւոյս եւ արդեամբք աղախնեաց, որք

ժողովեալ կայաք աստ յանապատս թուով անձինս ութսուն. զկնի

ամաց շինութեան տանս շարժեալ գնացաք ոմանքս յԱգուլեաց

երկիրն. եւ եկեալ աստէն և բազում աշխատութեամբ և հալալ

վաստակոց իւրոց շինեաց զեկեղեցիս»188: Նշելով ժամանակի

շինարարական աչքի ընկնող գործերը՝ Դավրիժեցին հիշատակում է

«չքնաղ և մեծաշուք և վայելուչ եկեղեցին Աստապատու, և քաղաքին

Նախչուանու, և Ճահկայ գեղջն, և Շահկերտու գեղջ և Գաղ գեղջ,

որք շինեցան յաւուրս տեառն Յակով կաթուղիկոսի. և Շօռօթու

եկեղեցին, և Ագուլեաց վանքն և գեղջ չորս եկեղեցիք, և Թավրիզու

քաղաքի եկեղեցին, և Դարաշամբայ եկեղեցին, և Ցղնոյ եկեղեցին,

սոքա և այլք յոլովք՝ զորս որ յիշեմ, ոմանք յաւուրս Մովսէս

կաթուղիկոսին շինեցան, և ոմանք յաւուրս Փիլիպպոսի կաթողի-

կոսի»189: Հետաքրքրական են այն մանրամասնությունները, որ

պատմում է Զաքարիան Ագուլիսի Ս. Քրիստափոր եկեղեցու շինու-

թյան մասին. եկեղեցին, ինչպես պատմում է, կառուցվեց Ագուլիսի

Վերին թաղի խոջա Գյուլնազարի, Քիչիբեկի և Մալխանի վերակա-

ցությամբ՝ «ժողովրդեան փողով»190: Հետաքրքրական է, մանավանդ

Խոր Վիրապի վերաշինությունը, որ կատարվեց Զաքարիա Ագուլեցու

եղբայր Շմավոնի ծախսով «վասն իւր և իւր ծնօղաց յիշատակ,

հոգոյն փրկութեան»191: Շմավոնի այս շինարարության մասին վկա-

յում են, ի դեպ, նաև Խոր Վիրապի հիշատակագրությունները.

187 Կոստանեանց Կ., նշվ. աշխ., էջ 185: 188 Նույն տեղում, էջ 193 և հետ.: 189 Պատմութիւն Առաքել վարդ[ապետի] Դաւրիժեցւոյ, էջ 353: 190 Օրագրություն, էջ 96 և հետ.: 191 Նույն տեղում, էջ 81 և հետ.:

Page 83: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

81

«’Ի թուին ՌՃԺ և… յաւուրս Յակոբ հայրապետին, ’ի յառաջ-

նորդութէան Տէր Դաւիթ վարդապետին նորոգեցին զսուրբ եկեղե-

ցիքս խօճայ Շամօնն (sic) Ագուլեցի, և խօճայ Աւթանդիլն թիֆլիզեցի,

յիշեցէ՛ք ’ի Քրիստոս Աստուած»:

Եվ մի այլ տեղ.

«Յիշեալ լիցին առաջի Քրիստոսի խօճայ Սիմոն և իւր բ ամու-

սին Գուլում Խաթունին իւր ննջեցեալքն՝ որք նորոգեցին սուրբ վի-

րապս. թւին ՌՃԺ (1661)»192:

Զաքարիա Ագուլեցին շարժվում էր եղբոր ճանապարհով: Պատ-

մելով Ս. Քրիստափորի վերաշինության մասին՝ «Դավտարի» հեղի-

նակն ավելացնում է. «Դարցեալ, այս եկեղեցուս 3 որմին 25 խաչ, ոմն

պատկեր վասն յիշատակի գրեցին: Այս դավտար գրող Զաքարէս մին

Աստուածածնոյն պատկերն ես գրել տվի: Ամէն խաչի, թէ պատկերի

մէկ մէկ թուման տվին եկեղեցուն»193:

Շնհերի արձանագրության մեջ անապատական կույսերի թիվը

հասնում է ութսուն հոգու: Խոշոր այս թիվը համապատասխանում է

վանքերի ու կուսանոցների բազմամարդության: Ժամանակակից մի

վկայությամբ Փիլիպպոս կաթողիկոսը (1632-1655) ավելի քան չորս

հարյուր եպիսկոպոս ու վարդապետ ձեռնադրեց194: Շահ Աբբաս II-

ին ուղղած իր աղերսագրում նույն այս Փիլիպպոսը միայն հենց

Էջմիածնի միաբանությունը հաշվում էր 300 հոգի: «Յերեք հարյուր

աղոթողներ Ուչ-Քիլիսայում (Էջմիածնում) գիշեր-ցերեկ աղոթում են

ազնվագույն, վեհագույն, բարձրագույն անձի (շահի) համար,– գրում

է կաթողիկոսը,– թող որ մեզ պես հարյուր հազար աղոթողների հոգին

մատաղ լինի նրա ռազմական ձիու սմբակներին»: Նադիր շահի

192 Շահխաթունեան Յ., Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, Ս. Էջմիածին, 1842, [հ.] Բ, [էջ] 280: 193 Օրագրություն, էջ 96: 194 Դիւան հայոց պատմութեան, [գիրք] X [Ժ, Թիֆլիս, 1912], էջ 51:

Page 84: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

82

ժամանակ Աբրահամ Կրետացի կաթողիկոսը Էջմիածնի «հաց

ուտողների» թիվը 500 հոգուց ավել էր հաշվում195:

Թե որքան «բազմաժողով» էին շահնշահի արևշատության հա-

մար զօր ու գիշեր աղոթողներն ու անձնապարար «հաց ուտողները,

հայ վանքերում ու անապատներում, այդ մասին մոտավոր գաղա-

փար է տալիս հենց Ագուլեցու «Դավտարը»: 1668 թվին Ագուլեցին

հաշվում էր Հալիձորի կուսանաց անապատում 70 ապաշխարող,

Շնհերի անապատում 60 ապաշխարող, Տաթևի վանքում 70 կրոնա-

վոր, որոնց թվում՝ 10 աբեղա: Այս թվերը համապատասխանում են

ժամանակակից անապատների մասին մեզ հասած տեղեկություն-

ներին: Այսպես, Չարեքի անապատի «եղբարց» թիվը 1685 թվի մի

արձանագրության մեջ հաշվում է 70 հոգի196: 1687 թվին Սանահնի

վանքի «բովանդակ միաբանք էին Խ (40) աբեղայք, մոնթք, տնտեսք,

ծառայք և այլն ամենայն»197: Վանական այս և նման հիմնարկները

ֆեոդալական մանր ու խոշոր կազմակերպություններ էին, որ պա-

հում էին իրենց գոյությունը և հաճախ նաև ուռճանում նյութապես

հպատակ վիճակների, մլքատու գյուղերի, վարելահողերի, այգիների,

ջրաղացների, դինկերի, տների և խանութների շահագործման շնոր-

հիվ: XVII դարում վանական այդ տնտեսությունները գտնվում էին

արծարծվող ապրանքափոխանակության հունի մեջ. հանգամանք,

որ նյութական և «հոգևոր» մերձավոր շփում էր ստեղծում ժամանակի

վանականության և խոջայության միջև: Էջմիածինը և նրա քարվան-

սարաները կազմում էին Թավրիզից Իզմիր ուղևորվող քարավանների

անխուսափելի հանգրվանը: Ուխտագնացություն և վաճառք, վանք և

շուկա փարված էին միմյանց որպես անբաժան ամոլներ: Եկեղեցին

սուզված էր շուկան հուզող նյութական հոգսերի մեջ, շուկան կարիք

ուներ եկեղեցու սերմանած կրոնական շամանդաղին, որչափ դեռ

հայ խոջաները չէին նվաճել գոյության ուրույն, ֆեոդալական

195 Ջամբռ [Համաժողովեյեալ եւ շարադրեցեալ ի Սիմէօնէ կաթողիկոսի Երևանցւոյ, Վաղարշապատ, 1873] , էջ 35 (այսուհետև՝ Ջամբռ – Վ. Պ.): 196 Կոստանեանց Կ., նշվ. աշխ., էջ 196: 197 «Քոթուգ որ կոչի Յիշատակարան» (ձեռ.), էջ 53:

Page 85: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

83

հասարակությունից անկախ հիմքեր, և որչափ նրանք չէին մշակել

այդ հասարակության մեջ տիրապետող կղերական մտայնության

ներհակող դասակարգային ուրույն գիտակցությունը: «Ճորտատի-

րական հասարակության մեջ, որչափ զարգանում էր առևտուրը և

ծագում համաշխարհային շուկան, որչափ զարգանում էր դրամա-

շրջանառությունը, ծագում էր նոր դասակարգ – կապիտալիստների

դասակարգը: Ապրանքից, ապրանքների փոխանակությունից, փողի

իշխանության ծագումից – ծագում էր կապիտալի իշխանությու-

նը»198: Բուրժուազիան հասունանում էր արդեն իբրև դասակարգ

ինքյան. սակայն նա դեռ դասակարգ չէր ինքն իր համար: Նա չէր

հասել դասակարգային ինքնագիտակցության, չէր ազատագրվել

կղերաֆեոդալական գաղափարախոսության տիրակալությունից:

Կապիտալի նյութական իշխանությունը համերաշխ էր ֆեոդալների

դասակարգային գերիշխանության հետ: Ֆեոդալների տիրող դասա-

կարգը գոյության նոր հենակետ էր փնտրում կապիտալի նյութական

իշխանության մեջ: Զաքարիա Ագուլեցու շրջապատում բուրժուա-

զիան շատանում էր տակավին շահագործման ֆեոդալական սիստե-

մի մանր ռեֆորմներով: Ռեֆորմներից մինը ձեռնարկեց հենց ինքը

խրոնիստը, մտցնելով եկեղեցական գանձանակի «եվրոպական

սիստեմ»: 1680 թվին Ագուլեցին գրում է այդ մասին. «1129 յունվարի

25ումն Աքուլիս Վերին թաղի Սուրբ Քրիստափոր եկեղեցումն այսօր

գանձանակ սահմանեցինք, որ ամէն շաբաթ իրիգուն գանձանակ

բռնէն, եկեղեցուն շորագին լինի: Առաջմէ կայր ոչ, նոր ըսկսբն

արարաք: Ղութի շինեցի, ֆռանկի փակով, մհրեցինք, որ թաբաղ

բռնեն, ինչ որ գայ, ածէն ղութինն: Ես Զաքարէս 4, 5 տարի այ,

ասելով՝ այսօր ըսկիսբն ընկաւ Աստուծով»199:

Զաքարիայի մտցրած ռեֆորմը ցույց է տալիս ի դեպ նրա ազդու

դիրքն Ագուլիսում, դիրք, որ գրավում էին միայն համայնքի «գլխա-

վորները»: Մի այլ տեղ պատմելով եկեղեցու հետ կապված մի այլ ռե-

198 Ленин, Сочинения, [т.] XXIV, [М., 1932, с.] 367. 199 Օրագրություն, էջ 147:

Page 86: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

84

ֆորմի մասին՝ Զաքարիան վկայում է, որ ռեֆորմը գլուխ եկավ միայն

վարդապետի ու Ագուլիսի «գլխաւոր» մարդկանց շնորհիվ200:

Եկեղեցու պետերը ոչ միայն ձգտում էին կենտրոնացնել իրենց

ձեռքում «հոգևոր» իշխանությունը, այլև ֆեոդալական ժառանգու-

թյան բնույթ տալ այդ իշխանությանը: Տասնյակ տարիների ընթաց-

քում Թովմա Առաքելո վանքում պաշտոնավարելուց հետո Խաչա-

տուր եպիսկոպոսն իր մահից տասը տարի առաջ եպիսկոպոս է

ձեռնադրում և նույն վանքի վանահայր Գողթան գավառի առաջնորդ

դնում Պետրոս վարդապետին՝ իր եղբորորդուն: Շնորհապարտ

ժառանգը մատուռ է շինում հորեղբոր գերեզմանի վրա201: Նույնն է

անում նաև Նախավկայի առաջնորդ Միքայել վարդապետը՝ Էջ-

միածնի երբեմնի աթոռակալը, որ մահից չորս տարի առաջ հաջորդ է

կարգում իրեն իր եղբորորդուն202: 1697 թվի մի ձեռագրում կարդում

ենք նույն Միքայել վարդապետի ժառանգներից մեկի հիշատակա-

րանը. «Դարձեալ յիշեցէք զանարժան Գալուստս, որ միայն

անուամբ կոչիմ վարդապետ, և զհաւն իմ զհանգուցեալ քաջ հռետորն

արհի, որ է տեղապահ և աթոռակալ ս(ուր)բ Էջմիածնայ Յակոբ

հոգևոր տիրոջ, և միւս հոգևոր ծնօղն իմ և դաստիարակն, որ էր եղբօր

որդի Միքայէլ վարդապետին, զՊետրոս Արհի եպիսկոպոսն, որ էր

առաջնորդ ս(ուր)բ ուղտիս Նախավկային, և ես Գալուստ վարդա-

պետս քեռ որդի գոլով նորին ստացայ զս[ուր]բ գիրքս թվին ՌՃԽԶ

ամին (1697)»203: Ժառանգական վանահայրության և առաջնորդու-

թյան երրորդ մի օրինակը, որ հանդիպում ենք «Դավտարում» Մող-

նու վանքն է, որի վանահայր Հովհաննես վարդապետը ձեռնադրում է

իր եղբորորդի Դավիթ վարդապետին և կտակում նրան վանքն ու

առաջնորդությունը204: «Անվանի, մեծ» կոչված այս Հովհաննես

վարդապետը, իր հերթին, ժառանգել էր Մողնու վանքը իր հորեղբայր

200 Նույն տեղում, էջ 134: 201 Նույն տեղում, էջ 63[-64]: 202 Նույն տեղում, էջ 148: 203 Սմբատեանց Մ., նշվ. աշխ., էջ 265: 204 Նույն տեղում, էջ 83 և հետ.:

Page 87: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

85

Մարտիրոս եպիսկոպոսից205: Պատմագրական այս տվյալները հա-

վաստվում են նաև վիմական արձանագրությամբ206: Զաքարիա

Սարկավագը հիշատակում է նաև Հաննա վանքի Հովհաննես եպիս-

կոպոսի մասին, որը «իւրով կամաւ ետ Առաջնորդութիւն վանիցն

եղբօրորդւոյն իւրոյ Գաբրիէլ վարդապետի, որ դեռ եկեալ էր ’ի

նուիրականութենէ սուրբ Էջմիածնի»207:

Եկեղեցական իշխանության ժառանգականությունը նոր երևույթ

չէր հայ լուսավորչական հիերարխիայի պատմության մեջ: Հայտնի է

հայ Պարթևների և Պահլավունիների ժառանգական կաթողիկոսու-

թյունը: Եկեղեցական իրավունքի և մատենագրության քննությունը

ցույց է տալիս ժառանգական առաջնորդության և վանահայրությա-

նը թեր և դեմ տենդենցների առկայությունը նաև միջնադարյան Հա-

յաստանում: Ժառանգական կաթողիկոսություն էին անում Գանձա-

սարում Հասան Ջալալյան տոհմի ֆեոդալները, ժառանգական էր

Սանահնում նստող Արղության վանահայրերի իշխանությունը և

այլն: Սակայն ժառանգականության սկզբունքի աշխուժացումը XVII

դարում հետևանք էր քայքայիչ այն ազդեցության, որ արավ զար-

գացող ապրանքային տնտեսությունը բնական տնտեսության և ցոե-

լիբատի (կուսակրոնության) վրա հանգչող վանական կառավարու-

թյան մեջ: Մասնավոր շահագրգռություն արծարծելով վանականնե-

րի մեջ՝ ապրանքային տնտեսությունն առաջացնում է «կուսակրոն»

եկեղեցականների մեջ ձգտում՝ հարազատների սեփականություն

դարձնել «եկեղեցու մանկանց» հավաքական ստացվածքն ու իշխա-

նությունը: Ստեղծվում էր մի կացություն, որ տաղանդավոր գրչով

նկարագրել է Առաքել պատմագիրը. «Վասն զի ամենայն վանօրայք

ազգիս Հայոց,– գրում է նա,– իւրաքանչիւր սևագլուխ ունէր իւր զինչս

առանձին, այգի և բուրաստան, փէթակ և տուն, և մարան, և համբա-

րանոցս, և զմուտս ստացուածոց. նաև զմուտս հասարակաց վանիցն

205 Զաքարէայ Սարկաւագ, [նշվ. աշխ., հ.] III, [Վաղարշապատ, 1870, էջ] 41 և հետ.: 206 Կոստանեանց Կ., նշվ. աշխ., էջ 188 և հետ.: 207 Զաքարէայ Սարկաւագ, [նշվ. աշխ., հ.] II, [էջ] 50:

Page 88: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

86

մասունս արարեալ՝ յինքեանս բաժանէին: Եւ զայն ամենայն ին-

քեանց, և ազգայնոց՝ և իւրեանց հաճելեաց արանց ծախէին ի պէտս

կարեաց: Եւ զնուիրեալ տեղիսն Աստուծոյ՝ որք բնակարան են նշխա-

րաց սրբոց և սքանչելագործ, և շնորհակիր նշանաց Աստուծոյ, լցեալ

էյին զայնոսիկ կանամբք և տանտիկնօք, և իւրեանց ազգայնօք»208:

Վանական պաշտոնների և հարստության այս յուրացումները,

քայքայելով վանքերի «հասարակաց մուտքը», սպառնում էին նրանց

գոյությանը: Վանական կյանքը ոչ միայն ուռճանում, այլև

կազմալուծվում է առևտրական ու վաշխառվական կապիտալի

ավերիչ ներգործության շնորհիվ: Թե ինչ սուր կերպարանք էր

ստանում այս պայմաններում եկեղեցու ներսում և եկեղեցու շուրջ

արծարծվող պայքարը երևում է «Դավտարում» նշված պերճախոս

մի փաստից: 1678 թ. Զաքարիան գրում է «Դավտարում». «Այսմ

թվիս մեր վանքի ավել անուն Պուլա պարոնտէրն ըսպանեցին վասն

նախանձու առաջնորդութեան»209:

«Դավտարում» նշված են փաստեր, որոնք դրսևորվում են կղե-

րական ֆեոդալների վերապրած ճգնաժամը in actu [գործով] պատ-

մական գործողության մեջ:

Բնորոշ է այդ տեսակետից Ագուլիսի առաջնորդ Պետրոս վար-

դապետի հետ կապված կռիվների պատմությունը: Դաշտի ժողովուր-

դը պայքարում էր գյուղի մեծատուն մղդսի Մելքումի դեմ, որը երեսուն

տարուց ի վեր կատարում էր «աղսախկալի» դեր, և որին, ի վերջո,

ժողովուրդը տապալում է դրամական յուրացումների համար: «Վասն

հսաբի,– պատմում է Ագուլեցին,– այս Մելքումիս յետ շատ դավի

դիվան գնացին դաշտեցիք»: Մղդսուն պաշտպանում էր Գողթնյաց

առաջնորդը: Բնականաբար մղդսու դեմ եղած տրտունջը ուղղվում է

նաև վերջինիս դեմ: Պայքարը ստանում էր սուր ընթացք, մանավանդ,

այն պատճառով, որ ընդհարվելով դաշտեցոց տանուտեր Ազարեի

հետ՝ առաջնորդն արգելում է նրա ամուսնությունը՝ պատրվակ

բռնելով չհասությունը: Ազարեն արհամարհում է արգելքը և գտնում

208 Պատմութիւն Առաքել վարդ[ապետի] Դաւրիժեցւոյ, էջ 288: 209 Օրագրություն, էջ 141:

Page 89: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

87

երկու տերտեր, որոնք, հակառակ առաջնորդի կարգադրության,

կատարում են պսակը: Գործը հասնում է Էջմիածնի աթոռակալ

Միքայել վարդապետին, որը փիլոնազուրկ է անում կանոնազանց

տերտերին: «Ժողովուրդն Ազարի կողմն էին,– գրում է Զաքարիան:–

Այս 2 պատճառէս շատ դիվան գնացին, շատ փող գնաց. ամէն

հակառակ ին: Մինչի 14 ամիս այս կռիւս կայր, յետով բարիշեցին»210:

Հետաքրքական մանրամասնություններ ենք իմանում «Դավ-

տարից» նաև Ագուլիսի և Էջմիածնի հարաբերությունների մասին:

Քանիցս հանդիպում ենք Ագուլիսում Էջմիածնի վանականներին՝

ժողովարարություն անելիս: Այսպես, 1661 թվին ժողովարարության

համար Ագուլիս է գալիս ինքը Հակոբ [Դ.] Ջուղայեցի կաթողիկոսը:

1669 թվին նույն գործով գալիս է նրա աթոռակալ Միքայել

վարդապետը: «Մին շունչն 20 դիան հարկ է,– պատմում է

Զաքարիան «հոգևոր» այդ առաքելության մասին,– որ ամէն հայ 20

դիան կուտան Էջմիածինն. այս 3 տարի էր, որ առէլ չէր: Սայ եկաւ,

շունչն 50 դիան առաւ 3 տարէն»211:

Սիմեոն [Ա.] Երևանցու փաստալից «Ջամբռի» հրատարակու-

թյունից հետո ապացույցի կարոտ չէ այն դրույթը, որ XVII-XVIII

դարերի Էջմիածնի վանքը լայն իմմունիտետ («մաղաֆություն»)

վայելող ֆեոդալական հողատիրություն էր, ուներ խոշոր կալվածա-

յին տնտեսություն, «զաֆթել» և «ուտում» էր իբրև «մուլք» Արարատ-

յան դաշտի գյուղերից մի քանիսը՝ ամբողջությամբ կամ մասամբ:

Սակայն կալվածային տնտեսությունից և հողային տիրապետությու-

նից զատ Էջմիածինը բանեցնում էր ընդարձակ իրավունքներ իբրև

ֆեոդալական հիմքերով կազմակերպված հիերարխիա: «Ջամբռի»

հեղինակը թվում է մի առ մի Թուրքիայում և Իրանում փռված այն

«վիճակները», որոնք եկեղեցական իշխանության գծով ենթակա էին

անմիջապես Էջմիածնի իրավասությանը և իրենց հպատակությունն

արտահայտում էին վանքի «նվիրակներին» վճարվող եկեղեցական

210 Նույն տեղում, էջ 77 և հետ.: 211 Նույն տեղում, էջ 86:

Page 90: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

88

ռենտայի («նվիրակության») միջոցով212: «Գողթնեայց տունն ու

Նախիջևանի յերկիրը» մեկն էր Էջմիածնի վիճակներից: Երեք տարի

մի անգամ հավաքվող նվիրակական տուրքերից զատ Էջմիածնի

վանքը գանձում էր այստեղ նաև «գանձանակական, հոգեբաժնա-

կան, կտակական» և այլ տեսակի մշտական տուրքեր: Դրամով

վճարվող ընդհանուր այս տուրքերից անկախ Նախիջևանն ու Գողթ-

նյաց երկիրը մատակարարում էին Էջմիածնին «զչոր ծիրանս,

զնուշս, զբակլայս, զբանջարս, զընկուզս և զայլս այսպիսիս»213: Այս

ամենից զատ, ինչպես տեսանք, Էջմիածնի վանքը կատարում էր

նպատակավոր ժողովարարություններ:

Բացի Էջմիածնից՝ երբեմն ժողովարարություններ էին անում

Ագուլիսում նաև մյուս վանքերը: Այսպես, 1668 թվին ժողովքի նպա-

տակով պտտեցնում են «Գեղարդը»՝ «վասն փրկության աշխարհի»:

Հաջորդ տարում բերում են Մողնու սուրբ Գևորգի մասունքը՝ Մողնու

վանքի վերաշինության առիթով դրամ ժողովելու համար: Այս

կապակցությամբ Ագուլիսը մուծեց մոտ 30 թուման:

Սակայն Ագուլիսը աջհամբույր ու խաչհամբույր ժողովելու վայր

չէր միայն, այլև վայր, «լուսավորչական մի համայնք», որ գործուն

մասնակցություն ուներ եկեղեցու ընդհանուր կյանքին: Ագուլիսում

հանդիպում ենք քանիցս ժամանակի կաթողիկոսին՝ Հակոբ [Դ.] Ջու-

ղայեցուն (1655-1680): Ագուլիսը մերձավոր մասնակցություն է

ունեցել նրա հաջորդի՝ Եղիազար [Ա.] Այնթափցու (1681-1691)

ընտրության ժամանակ: Դարավերջին՝ Նահապետ կաթողիկոսի

(1691-1705) օրոք, եկեղեցական ժողով գումարվեց Ագուլիսում, որտեղ

որոշումներ էին ընդունվում Էջմիածնի և Հռոմի հարաբերությունները

ճշտելու շուրջ214:

212 Ջամբռ, էջ 44 և հետ.: 213 Նույն տեղում, էջ 50: 214 Հմմտ. Relation d’une mission faite nouvellement par monsigneur l’archevesque d’Ancyre [à Ispaham en Perse pour la réunion des Arméniens à l’église catհolique, Paris, MDCCII [1702]], p. 163:

Page 91: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

89

Մերձավոր մասնակցություն ունեցավ Ագուլիսը, մանավանդ

տևական այն պայքարի ժամանակ, որ բորբոքվել էր դարի 60-70-

ական թվականներին Էջմիածնի կաթողիկոս Հակոբ [Դ.] Ջուղայեցու

և Երուսաղեմի պատրիարք Եղիազար [Ա.] Այնթափցու միջև

Էջմիածնի գերիշխանության խնդրի շուրջ:

Նկարագրելով այն պառակտումը, որ առաջ էր եկել այդ խնդրի

առիթով միայն հենց պոլսահայ գաղութի մեջ, Մ. Չամչյանը, որ

օգտագործել է, ըստ երևույթին, Երեմիա Քյոմուրճյանի անտիպ ժա-

մանակագրությունը, գրում է. «Կէսք ’ի կողմն Էջմիածնի էին, մա-

նաւանդ նոքա՝ որք եկեալ էին ’ի քաղաք անդր յաշխարհէ մեծին հա-

յոց և պարսից, որք և կոչէին արևելցիք. և կէսք՝ մանաւանդ թէ յոլովք՝

’ի կողմն Եղիազարու, և սոքա էյին բնակք քաղաքին՝ ժողովեալ անդր

’ի սահմանաց փոքուն Հայոց և Հոռոմստանու, և կոչեին հոռմցիք:

Սկսան ապա այս երկու դասք մաքառիլ ընդ միմեանս, և գոսնել

զիրեարս. սոքա զնոսա արևելցի և յակոբեան կոչելով. և նոքա զսոսա՝

հոռմցի և եղիազարեան ձայնելով»215: Ակներև է, որ թուրքահայ

բարձր կղերի հետ միաժամանակ Էջմիածնի գերիշխանության դեմ

ոտքի էին ելել Իզմիրի և Ստամբուլի վաշխառվական կապիտալի

մագնատները: Դժբախտաբար, տպագրված չեն Գ. Դարանաղցու

«Ժամանակագրության» շապիկի վրա ազդարարված դոկումենտնե-

րը՝ Հակոբ և Եղիազար կաթողիկոսների, Ապրո և Երեմիա Քյոմուր-

ճյան Չելեպիների և այլոց այն գրագրությունները, որոնք կարող էին

առատ լույս սփռել այս անցքերի վրա: Եղիազարին կուսակից Ապ-

րոյի մասին կան միայն հատ ու կենտ տեղեկություններ: Զաքարիա

Սարկավագը հիշատակում է Եղիազարի «Աբրօ անուն ոմն բարե-

կամի» մասին216: Հավանորեն սա մեկն էր թուրքահայ Ապրո կամ

Ապրոյան այն չելեպիներից, որոնք աչքի ընկնող մասնակցություն ու-

նեին թուրքահայ հանրային գործերում: Հայտնի դեր էին կատարում

մանավանդ Ապրոներից երկուսը՝ Պետրոս և Անտոն ելեպիները: 1647

թվին Ագուլեցին հանդիպել էր Պետրոս չելեպուն Էրզրումի գում-

215 Չամչեանց [Մ.] Պատ[մութիւն] հայոց, [հ.] Գ. [,Վենէտիկ, 1786] էջ 700 և հետ.: 216 Զաքարէայ Սարկաւագ, [նշվ. աշխ., հ.] II, [էջ] 73:

Page 92: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

90

րուկչու վիճակում217: Նրա անունը հիշատակում է նաև Դարանաղ-

ցին218: Անտոն չելեպի Ապրոն հայտնի է որպես Էջմիածնի զանգա-

կատան մեկենաս219: Նրա անբավ հարստության մասին խոսում է

մասնավորապես Իսրայել Օրին220: Սրանց ժառանգներից էր ան-

շուշտ, իզմիրցի Պետրոս Ապրո նշանավոր այն վաճառականը, որին

Պետրոս I ցարը արտոնություններ տվեց Ռուսաստանում առևտուր

անելու համար221: Չելեպի («աստվածային») տիտղոսով մեծարվող

Ապրոները մերձավոր կապեր ունեին մեծ վեզիրների հետ. իզմիրցի

չելեպիները կամ ինչպես որ նրանք կոչվում էին, Տյուզյանները,

հռչակ ստացան հետագայում իբրև արքունի փողերանոցի վերա-

տեսուչներ:

Էջմիածնի գերիշխանության կուսակից էին իրանահայ խոջա-

ները և հատկապես Արաքսի հովտի այն առևտրականները, որոնք

մտահոգված էին Իրանի և Թուրքիայի անվրդով բարեկամությամբ և

կողմնակից հայ առևտրական համատարած գաղութների ազգային-

եկեղեցական միության:

Նման մտայնությունից հեռու էին Ստամբուլի և Իզմիրի հայ

սառաֆներն ու առևտրականները, որոնք կապված չէին Իրանի հետ

և տնտեսական թույլ շփում ունեին անգամ Արևելյան Անատոլիայի

հետ: Բնական է, որ կաթողիկոսին վարկավորողներն առաջին

հերթին Իզմիրում և Ստամբուլում նստած իրանահայ խոջաներն էին

հենց, որոնք, գլուխ կանգնելով «արևելցիների» խմբակցության, աշ-

խատում էին ըստ ամենայնի վերականգնել Էջմիածնի իրավասու-

թյունները թուրքահայ թեմերի վերաբերմամբ և ամենից առաջ վե-

րանորոգել Թուրքիայում Էջմիածնի մեռոնը վաճառահանելու

217 Օրագրություն, էջ 29: 218 [Ժամանակագրութիւն Գրիգոր վարդապետի Կամախեցւոյ կամ]Դարա-նաղցւոյ, [Երուսաղէմ, 1915,] էջ 118 և 486: 219 Ալիշան, Այրարատ [: Բնախարհ Հայաստանյաց, Վենէտիկ, Ս. Ղազար, 1890,] էջ 217 և հետ.: 220 Эзов [Г.А.], նշվ. աշխ., էջ 36 և հետ.: 221 Собрание актов, относящихся к обозрению истории армянского народа, М., 1838, [часть] II, [с.] 291.

Page 93: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

91

մենաշնորհը222, մինչդեռ, ընդհակառակը, «հոռոմցիներին» վարկա-

վորողները, անշուշտ, թուրքահայ գաղութների ամիրաներն ու սա-

ռաֆներն էին, որոնք սատարում էին Երուսաղեմի անկախությանը

կամ Էջմիածնից անկախ թուրքահայ կաթողիկոսություն հիմնելու

այն ջանքերին, որ գործ էր դնում Եղիազար [Ա.] Այնթափցին:

Զաքարիա Սարկավագը հիշատակում է Հակոբ [Դ.] Ջուղայեցու

օգտին միջամտող իրանահայ վաճառականներից երկուսի՝ Նախի-

ջևանի խանության Ջահուկ գյուղից ելած Միրզա և Խոսրով «երեւելի

և մեծանուն» խոջաների անունը: Ջահկեցի խոջա Միրզայի մասին է,

ըստ երևույթին, որ 1669 թվին գրում էր Հակոբ [Դ.] Ջուղայեցին

ագուլեցի խոջա Շմավոնին և աթոռակալ Միքայել վարդապետին

Ստամբուլից ուղղած նամակում. «Խօջա Միրզէն ի գալն Գրետոյ

վաղջանեալ է, դուք ողջ կենայք: Մեր գրագիր տէր Յովահն ընդ նմայ

էր և թաղեալ է ի Կարմիր Բուսինն»: Այստեղ հատկանշական է

կաթողիկոսի մերձավոր գրագրի և ջահկեցի աստանդական խոջայի

անմիջական կապը: Խոջա Խոսրովի մասին Զաքարիա Սարկավագը

պատմում է, թե նրան բարեկամ էր սուլթանին սեղանակից Ղայմազ

խանը. «և միշտ գնայր առ նա Խոսրովն, և բերէր նմա կումալ

հանդերձս, վաճառէր նմա՝ և առնոյր զգինն լիով. և այսպէս

հաւատարիմ լինելով՝ սիրէր զնա Ղայմազ խանն՝ և ունկն դնէր նմա, և

լսէր զբանս նորա»223: Սիմեոն [Ա.] Երևանցու «Յիշատակարանից»

տեղեկանում ենք, ջահկեցի խոջա Խոսրովին անվանակից ուրիշ մի

առևտրականի, ագուլեցի խոջա Խոսրովի մասին, որից մեծագումար

պարտք էր վերցրել Էջմիածնի անունով Հակոբ [Դ.] Ջուղայեցուն

զինակից Մարտիրոս Կաֆացին՝ Պոլսի արքունական շրջանները

կաշառելու համար: Գրեթե մի դար անց, ագուլեցի այս խոջայի թոռը

հարկադրված եղավ գրավ դնել Թիֆլիսում պապից ժառանգած

մուրհակը, ստանալով դրա դիմաց 21 թուման փող և 10 խալվար

222 Տե՛ս [Joannissjan A.,] Israel Ory, S. 41 և հետ.: 223 Զաք[արէայ] Սարկաւագ, [նշվ. աշխ., հ.] II, [էջ] 72 և հետ.:

Page 94: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

92

չալթուկ, որ պիտի ծախսեր իբրև փրկագին, ազգակիցներից ոմանց

Ազատ խանի ձեռքից կորզելու համար224:

Զաքարիա Ագուլեցու «Դավտարից» տեղեկանում ենք կաթողի-

կոսի մի երկու այլ պարտատերերի մասին: «Դավտարում» նշված է

երևանցի զառաբի Զաքարիայի անունը, որ Էջմիածնի համար

պարտք էր վերցրել աստապատցի բազրկաններից225: Տեղեկանում

ենք այնուհետև, որ բազմաթիվ այլ ագուլեցիների շարքին, կաթո-

ղիկոսին պարտք էր տվել նաև զառաբի Շմավոնը, օրագրողի

եղբայրը: Շմավոնի մահից հետո նրա կինն ու եղբայր Զաքարիան

2[00]-300 թումանի պահանջ էին անում կաթողիկոսից226:

Իր տեղում կանգ առանք խոջա Շմավոնին ու Միքայել վարդա-

պետին հասցեագրված 1669 թվի կոնդակի վրա: Խոջա Շմավոնը,

որին նույնացնում ենք Երևանի համանուն զառաբիի հետ, մեկն էր,

ըստ երևույթին, կաթողիկոսին կուսակից ու պահանջատեր «արևել-

ցիներից»: Միքայել վարդապետին ու խոջա Շմավոնին ուղղված նա-

մակում կաթողիկոսը գրում էր.

«Եւ ընդ օրհնութեանս ծանիք սիրելի որդիք որպէս որ հասարակ

թղթոջն գրեալ եմ. միթէ միայն իմ փառացս էր այս ցաւս, որ դուք

այդպէս նայիք: Մեր այսքան վիշտս ձեզ ոչինչ է թուում: Իրաւունքն

արդար է, թէ չէ ինքնարժան արդարադատն չէր թոյլ տալ. կամք

տեառն օրհնեալ եղիցի...

Յեղիազարին բարեկամքն Մահմուդ աղայի փեսայ Յուսէն

փեսայ աղային ասացեալ են, եթէ կամիս ձեր դրամն շուտ եղնի,

կորստեան որդին (իմա՝ Եղիազարին – Ա. Հ.) ի Բուրսայոյ բերենք

հաշտեցոյ. Յուսէն աղայն ևս մեզ ձայնեց. թէ դու ևս յօժարիր. ես

ասացի՝ զինչ աղայն գրեալ է այնպէս արայ. նա ասաց. այս Ա. ան-

գամս ևս ինձ լսէ. թէ կորըստեան որդին գա զինչ կամքտ է այնպես

224 [Սիմէոն կաթողիկոսի յիշատակարան, մասն երկրորդ (1767-1776)] // Դիւան հայոց պատմութեան, [գիրք] VIII [Ը, 1908,] [էջ] 398 և հետ.: 225 Օրագրություն, էջ 139: 226 Նույն տեղում, էջ 110:

Page 95: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

93

չառնէ՝ զինչ կամիս անպէս առնեմք. մեք ևս ասացաք՝ կամք քոյ է:

Քանի մի աւուրս կուգայ. զինչ տեառն հաճոյ է օրհնեալ եղից»:

Թե որ չափով կարիք ուներ կաթողիկոսը «արևելցիների»

օժանդակությանը Ստամբուլում, երևում է ի դեպ նրանից, որ 1670 թ.

նրա թելադրանքով Պոլսի պատրիարք ընտրվեց «արևելցի» իր աշա-

կերտերից մեկը՝ Ստեփանոս [Բ.] Մեղրեցին227: Թուրքահայ դրամա-

տերերի բոյկոտը հարկադրում էր կաթողիկոսին դիմել թուրք դրամա-

տերերին: Պարտքերը վճարելու համար Ագուլիսում ժողովարարու-

թյուն անելիս կաթողիկոսին ուղեկցում էին ոմն Մահմուդ աղայի գոր-

ծակալները: Այդ աղայից կաթողիկոսը վերցրել էր 24 հազար մառչիլ

պարտք228:

Փոփոխակի հաջողությամբ պայքարող կողմերը կաշառում էին

պետական բարձր պաշտոնյաներին՝ սուլթանական մի հրամանի

սահմանածը մյուսի զորությամբ ջնջելու համար: Դը լա Կրուայի

վկայությամբ՝ կաթողիկոսը 80 հազար ղուրուշ պարտք էր վերցրել

Ստամբուլի մաքսատնից՝ «ի հաշիվ Նոր Ջուղայի»229: Շարդենի ասե-

լով՝ կաթողիկոսի հակառակորդները պնդում էին, թե նա 300 հազար

լիրա պարտք է վերցրել սուլթանի հպատակներից, մինչդեռ ինքը

կաթողիկոսը հայտնում էր, թե իր պարտքը 70 հազար լիրայից չի

անցնում, և որ գլխավոր իր պարտատերերը Իրանի հպատակներ

են230: Արդեն 1665 թվին Զաքարիա Ագուլեցին հաղորդում է, թե

Էջմիածինն ու Երուսաղեմը մինչև 2-3 հարյուր հազար մառչիլ ծախ-

սեցին կաշառքի համար, իսկ 1672 թվին, գրում էր, թե թուրք կառավա-

րությունը քշեց պետության սահմաններից Հակոբ [Դ.] Ջուղայեցուն,

որ ծանրաբեռնված էր 8 հազար թուման պարտքով231: Երուսաղեմի և

Էջմիածնի բախումը իրար էր զառնում ոչ միայն «հոռոմցի» ամիրա-

ների և «արևելցի» խոջաների շահերը, այլև բորբոքում այս վերջին-

227 «Հանդէս ամսօրեայ», 1912, [թիւ 7,] էջ 415 և հետ.: 228 Օրագրություն, էջ 110: 229 De la Croix, Etat present des nations et eglises grecque, armenienne et maronite en Turquie, Paris, 1715, p. 167 և հետ.: 230 Chardin, [նշվ. աշխ.,] [h.] IX, [Paris, 1811, էջ] 104. 231 Օրագրություն, էջ 66:

Page 96: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

94

ների և ժողովրդական այն տարրերի հակամարտը, որոնք հրաժար-

վում էին վճարել կաթողիկոսի ստորագրած մուրհակները:

Միջոցներ հայթայթելու նպատակով կաթողիկոսը անընդհատ

կոնդակներ էր հղում յուրայիններին, կազմակերպում հանգանակու-

թյուններ, նվիրակների միջոցով «նաղդում» Էջմիածնի հասույթներն

ու «տասանորդները»: Ինչպես ինքն էր գրում, չպետք է խտրություն

դրվի մեծատան և աղքատի, որբի և այրու միջև, քանի որ ամենքն էլ

«հոգով և մարմնով» պարտական են Էջմիածնին232: Գլխավոր

ակնկալությունը կապված էր մասսաների առատաձեռնության հետ:

Բայց հենց այս կողմից է, որ կաթողիկոսի նվիրակներն ու կոնդակ-

ները հանդիպում էին դիմադրության:

Շահ Աբաս II-ի ռաղամներից մի երկուսը հիմք են տալիս կար-

ծելու, թե տեղական իշխանություններն առաջներում ևս խոչընդոտ-

ներ էին ստեղծում նվիրակների առաջ: Փիլիպպոս կաթողիկոսի և

նրա աթոռակալի գանգատների հիման վրա շահը հրամայում էր թե

«Էջմիածնի նուիրակունքն ուր և գնան, զապիթք, խանք և ռահտարք

մի մերձեսցեն և մի զինչս պահանջեսցեն: Բայց եթէ մաքսի արժան

ինչ ունիցեն, տայցեն ըստ կարգին զմաքսն»233: Մի այլ տեղ շահը

պատվիրում է չխառնվել նվիրակների գործերին ու կարգադրություն-

ներին234: Չնայած նման հրամաններին՝ տեղական ֆեոդալներն ու

գործակալները օգտագործում են նվիրակների դեմ բարձրացրած

տրտունջը՝ նրանց ժողովարարություններն արգելելու համար: Վրաս-

տանի վալին և Շիրվանի խանը իսպառ խափանեցին ժողովարարու-

թյունը: Զաքարիա Սարկավագի ասելով՝ Երևանի խանը՝ լեզգի Սեֆի

ղուլին, առաջարկում էր կաթողիկոսին հանգանակության փոխարեն

նոր պարտք վերցնել Երևանի վաճառականներից:

Կաթողիկոսը գերադասում էր հանգանակությունը և այդ նպա-

տակով մեկնում Նոր Ջուղա: Նույն խրոնիստի պատմելով՝ խանը

բռնում և հետ է դարձնում նրան Աստապատից՝ արգելափակելով

232 «Արարատ», 1915, [ տարի ԽԹ, համար Բ-Գ.,] էջ 204: 233 Ջամբռ, էջ 214: 234 Նույն տեղում, էջ 215:

Page 97: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

95

Երևանի անապատում: Ապա ժողովում է քաղաքի «փարթամ և

մեծատուն» մարդկանց, վերցնում 1300 թուման փող՝ պատճառա-

բանելով, թե «աթոռին պարտն տամք, և յետոյ ձեզ հատուսցեն Էջ-

միածնի նստօղքն»: Մտահոգիչը փաստապես Էջմիածնի պարտքը

չէր, այլ սեփական որկորը: «Եւ պատրեաց զամենեսեան, և ինքն

լափեաց, և ոչ էր նմա փող մի»,– նկատում է խրոնիստը235: Նույն

հեղինակի վկայությամբ, կաթողիկոսի դեմ խանը հենվում էր նրա

հակառակորդ Օնոփրիոս վարդապետի վրա, որին ենթադրում էր

կաթողիկոս նստեցնել Էջմիածնում: Փոքր-ինչ տարբեր կերպով է

նկարագրում դեպքերը նույն այդ ժամանակ Երևանում դեգերած

Շարդենը: Նրա ասելով՝ խանը իր ձեռքն էր առել հանգանակության

գործը և ժողովել պահանջված գումարի կրկնակին՝ գումարի կեսը

յուրացնելու համար: Այս փաստն ավելի է գրգռում կաթողիկոսի դեմ

ժողովրդի տրամադրությունը: Խանն օգտվում է այս հանգամանքից և

Էջմիածնի վարդապետների ձեռքով առաջ քաշում Եղիազար պատ-

րիարքին կուսակից Օնոփրիոսին236: Որ Օնոփրիոսը համախոհներ

ուներ Էջմիածնի վանականների մեջ, այդ երևում է ի դեպ նաև Զա-

քարիա Սարկավագի պատմածներից237:

Նոր տեղեկություններ է տալիս այս դեպքերի մասին Զաքարիա

Ագուլեցին, որի պատմածը հիմնականում հավաստում է Շարդենի

վկայությունը: Հանգանակության համար կաթողիկոսը եկել էր Նա-

խավկայի վանքը, որտեղ մեկնել էր նաև Ագուլեցին կաթողիկոսին

տված պարտքը ստանալու հույսով: Սակայն վանքում հավաքված

գողթնեցիները մերժում են կաթողիկոսի պահանջը: Քանի որ քեզ քշել

են Թուրքիայից, պետք է որ քո պարտքերի մասին ևս հոգան թուրքա-

հայերը – առարկում էին գողթնեցիները: «Այս պատճառէս,– հարում է

Ագուլեցին,– կաթուղիկոսն առան, տարան Երևան»238: Այս տողերից

ակնհայտ է, որ կաթուղիկոսին ձերբակալողները խանի ֆառաշները

235 Զաք[արէայ] Սարկաւագ, [նշվ. աշխ., հ.] II, էջ 78 և հետ.: 236 Chardin, [նշվ. աշխ., հ.] II, [էջ] 248, 295 և հետ. 550 և հետ., [հ.] IX, [էջ] 99 և հետ.: 237 Զաք[արէայ] Սարկաւագ, [նշվ. աշխ., հ.] II, էջ 70: 238 Օրագրություն, էջ 110:

Page 98: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

96

չէին, այլ նրա դեմ ըմբոստացած Գողթան գավառի «ջումիաթը»:

Տեղեկանում ենք այնուհետև, որ 1673 թվի ապրիլին խանի կողմից 30

ձիավորով Ագուլիս էին եկել ոմն Քայքայուզ բեկ, կաթողիկոսի տե-

ղակալ Սահակ վարդապետը և Նախիջևանի քալանթարը: Վերջինս

պահանջում էր հավաքել կաթողիկոսի պարտքի դիմաց մի հազար

թուման: «Կաշառք տալ,– գրում է Ագուլեցին,– գեղ վեր կենալ, մին

գիշերի 35 մարդ կախեց, շատ անհամութիւն, վերջն՝ Աքուլիս,

Դաշտն, Վանքն ամենեցուն 350 թուման դուս էլաւ: Ոչ թէ միայն

Աքուլիս, ամէն երկրէ առին, որ մինչի 2000 թուման կիտեց: Ապայ

խանն փողն տվեց ոչ կաթուղիկոսն: Այս պատճառէս խանն, կաթու-

ղիկոսն մէկ մէկի յետ հակառակ ընկան, շատ աղմուկ էլաւ, կաթու-

ղիկոսն ծածուկ փախաւ, գնաց Ըսպհան»239:

Այս տվյալները հիմք են տալիս պնդելու, որ Հակոբ [Դ.]

Ջուղայեցու դեմ բարձրացել էր ժողովրդական մի շարժում, որպիսին

զսպելու համար հարկավոր էին լինում բռնի միջոցներ: Բռնարար

ֆառաշների կողքին կանգնած էին եկեղեցու «հեզ»

ներկայացուցիչները, անգամ ինքը, կաթողիկոսին հավատարիմ

աշակերտն ու աթոռակալը, որին կղերական պատմիչները մեծարում

են «արդար Իսահակ» և «լուսավորիչ հայոցս» ածականներով240:

Ժողովրդից կորզածը բաշխելու պահին առյուծի բաժինն ընկնում էր,

հարկավ, «մարմնավոր իշխանությանը»՝ առիթ տալով խանի և

կաթողիկոսի միջև ծագած «շատ աղմուկին»:

Մասսաների տրամադրությունը սրված էր, ըստ երևույթին և՛

խանի, և՛ կաթողիկոսի դեմ: Հարկավ, մասսաների հետ չէին կաթողի-

կոսի պարտատերերը: Իրենց շահերի բերումով, կապիտալի մագ-

նատներն ավելի մոտ էին ժողովարարություններ կազմակերպող

խանին ու կաթողիկոսին, քան հանգանակությունների դեմ բողոք

բարձրացնող ժողովրդին: Զաքարիա Ագուլեցին ներքին բավականու-

թյամբ է արձանագրում, որ թեկուզ և կռվով ու դավով, գեթ մասամբ

գոհացում էին ստանում վարկատու խոջաների պահանջները: «Վար-

239 Նույն տեղում [էջ 110-111]: 240 Դիւան հայոց պատմութեան, [գիրք] X [Ժ], [էջ] 118:

Page 99: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

97

դապետն, մելիք, մարդ գնաց, այսպէս տվին,– գրում է նա,– որ միայն

Աքուլաց 148 թուման առէլ ին, 98 թուման կէս դուս եկաւ: Թէ գրով, թէ

այնգիր, այս դուս եկաւ: Ամէն մարդ իւր տվածին գորայ ըռասաթ վեր

առին, խարջն դուս ընգաւ, մին թումանին 6300 դիան ձեռն եկաւ»241:

Խոջայական վերնախավերի դիրքը բնորոշելու տեսակետից

կարևոր է աչքի առաջ ունենալ նաև նրանց հետ կապված կղերի

վարքագիծը:

Էջմիածնի և Երուսաղեմի անջատումին հետամուտ Օնոփրիոսի

արտահայտված հակառակորդների թվում ժամանակակիցները հի-

շում են Գողթան տան առաջնորդ Խաչատուր վարդապետի անու-

նը242: Զաքարիա Ագուլեցուց տեղեկանում ենք, որ պակաս հակառա-

կորդ չէր Օնոփրիոսին նաև Գողթան գավառի առաջնորդ Պետրոս

վարդապետը243: Հակոբ [Դ.] Ջուղայեցու մահից հետո, երբ

Երուսաղեմի և Էջմիածնի վերամիացման նպատակով կաթողիկոս

ընտրեցին Եղիազար [Ա.] Այնթափցուն, նույն այդ Պետրոս

վարդապետն էր հենց, որ մեկնեց Երուսաղեմ՝ Եղիազարին

Էջմիածին հրավիրելու համար244: Կասկած չկա, որ Գողթան

առաջնորդների դիրքավորման վրա որոշակի ազդում էին տեղական

խոջաների թելադրանքները:

Երևանի խանի մեքենայություններն ու Օնոփրիոս վարդապետի

դիմադրությունը ստիպում են կաթողիկոսին ու նրան ուղեկցող թուր-

քահայ պարտատերերին մեկնել Սպահան, խնդրել նոր ջուղայա-

ցիների և արքունիքի օգնությունը: Կաթողիկոսի բողոքն ու մերկա-

ցումները զուր չանցան Սպահանում: Շահը պաշտոնազուրկ արեց

լեզգի Սեֆի ղուլի խանին՝ նշանակելով նրա տեղը համանուն մեկին՝

վրաց Ռուստամ խանի որդի Սեֆի ղուլի խանին: Չնայած այս փոփո-

խությանը՝ կաթողիկոսի դեմ եղած դիմադրությունը չվերացավ: Ագու-

լեցին պատմում էր, օրինակ, այն վերաբերմունքի մասին, որին հան-

241 Օրագրություն, էջ 111: 242 Զաք[արէայ] Սարկաւագ, նշվ. աշխ., [հ.] II, [էջ] 69: 243 Օրագրություն, էջ 118: 244 Զաք[արէայ] Սարկաւագ, նշվ. աշխ., [հ.] II, [էջ] 106 և Օրագրություն, էջ 152:

Page 100: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

98

դիպեց կաթողիկոսը 1676 թվին Ցղնան «ուտող» վրացի Փարսադան

բեկի կողմից: Ի վերջո, Սեֆի ղուլի խանը հաշտեցրեց Փարսադան

բեկին և կաթողիկոսին՝ միջոց տալով վերջինիս «նվիրակ ժողովել»

Ցղնայում: Սակայն ո՛չ այս հաշտությունը, ո՛չ դրան հաջորդող ժողո-

վարարությունը չազատեց[ին] կաթողիկոսի օձիքը նրա պարտատե-

րերի ձեռքից: Սարկավագի պատմելով՝ պարտատերերից ձանձրա-

ցած կաթողիկոսը «առանց գիտելոյ խանին՝ ելեալ գնաց ի Տփխիս

քաղաք վրաց, թերևս կարասցէ ժողովել զդրամս, զի օգնութիւն լիցի

պարտուցն»245: «Եւ կացեալ արդէն աւուրս ինչ, և սակաւ ինչ վճա-

րեաց ի պարտուցն: Եւ ապայ ելեալ գնաց ի ծովեզերն. և նստեալ ի

նաւ, և գնաց ի Բիւզանդիայ. և անդ ևս վճարեաց ի պարտուցն փոքր

ինչ: Եւ տկարացաւ, և վախճանեալ հանգեաւ ի Տէր յայնմ ամի ի

թուին ՌՃԻԹ յօգոստոսի Բ.»246:

Նոր մանրամասնություններ ենք իմանում կաթողիկոսի այս

ուղևորության մասին ժամանակակից մի այլ հեղինակի՝ Երեմիա

Չելեպու վերջերս հրապարակված ոտանավորներից: Իր «Գանձ եւ

ողբ ի վերայ Յակոբ կաթողիկոսի» գրվածքում լավատեղյակ այս

ժամանակակիցը գրում է կաթողիկոսի մասին.

«ՅԸսպահան հասեալ, գանկատ արարեալ,

ի Շահն ինչ սփոփեալ.

Անտի և դարձեալ, ընդ Հոռմաստան շրջեալ,

իբր զդեղ ինչ հնարեալ.

Բռնի աստ բերեալ, միշտ դաւաճանեալ,

դատ՝ եւ ի դուռ մատնեալ.

Զհամարս պահանջեալ, զտոկոսս յարբարդեալ,

զպարտս բազումս խուզեալ.

Ցեցքն եւս զօրացեալ, զոսկերսն միշտ ծըծեալ,

մինչ յուղիղն հասեալ»247:

245 Զաքարէայ [Սարկաւագ, նշվ. աշխ., հ.] II, [էջ] 91: 246 Նույն տեղում: 247 [Երեմիա Չէլէպոյ] Գանձ եւ ողբ ի վերայ Յակոբ կաթողիկոսի» // «Հանդէս ամսօրեայ», 1933, թիւ 9-10, էջ 594:

Page 101: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

99

Այս տողերից պարզվում է, որ կաթողիկոսը Վրաստանից ուղղա-

կի Ստամբուլ չմեկնեց: Ինչ-որ գործով իբրև «զդեղ ինչ հնարեալ» նա

շրջում էր նախապես «Հռոմաստանում» (այսինքն՝ Թուրքիայի փոքր-

ասիական կամ թերևս ռումելական գավառներում): Ստամբուլ ժամա-

նեց նա՝ տեղի տալով բռնի մի ուժի, որ դատ ու դատաստան սարքեց

նրա գլխին: Ոտանավորի «բռնի աստ բերեալ» բառերի դիմաց Երե-

միա Չելեպին որպես ծանոթություն դնում է «ի Խոսրովենց» բառերը:

Ակներև է, որ խոսքը ջահկեցի խոջա Խոսրովի և յուրայինների մա-

սին է: Կաթողիկոսին հենակ հանդիսացող «արևելցի» խոջաները,

վտանգված համարելով իրենց ոսկիները, թիկունք են դարձնում նրան

և պահանջում իրենց վարկադրամն ու տոկոսները: Կաթողիկոսի

շուրջ վխտացող կապիտալի ուտիչներին ուներ դարձյալ նկատի

Երեմիան, երբ գրում էր, թե՝

«Ցեցքն եւս զօրացեալ, զոսկերսն միշտ ծըծեալ,

մինչ յուղեղն հասեալ»:

Ագուլեցու «Դավտարը» ճշտում է Հակոբ [Դ.] Ջուղայեցու

կատարած ուղևորությունների ընթացքը: Ագուլեցու նշումով՝ 1676 թվի

մայիսին կաթողիկոսը «նվիրակ» էր հավաքում Ագուլիսում: Արձա-

նագրվում է այնուհետև, որ 1677 [թվի] հունիսի մեկին, խույս տալով

Երևանի խանից, նա անցավ Վրաստան ու մեկնեց «Խորոմացտուն»,

որտեղ մեռավ 1680 թվի օգոստոսի 2-ին248:

Այս տվյալները հարցականի տակ են դնում Հակոբ [Դ.]

Ջուղայեցու անվան հետ կապվող պատմական հանրահայտ

վերսիայի, 1678 թվին նրա նախագահությամբ Էջմիածնում կայացած

գաղտնի խորհրդակցության ճշմարտությունը: Էջմիածնի այդ

խորհրդակցության մասին մեր ունեցած տեղեկությունները ծագում

են հայ մելիքների անունից Իսրայել Օրիի ձեռքով Հռոմի պապին և

Պֆալցի կուրֆյուրստին 1699 թվին ներկայացրած գրություններից:

Այս գրությունների համաձայն՝ վերոհիշյալ խորհրդակցության

ժամանակ կազմվել էր հատուկ պատգամավորություն, որը

248 Օրագրություն, էջ 128, 145 և 151:

Page 102: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

100

կաթողիկոսի գլխավորությամբ մեկնելու էր Եվրոպա՝

հպատակություն հայտնելու Հռոմի պապին և բանակցելու

եվրոպական արքունիքների հետ՝ հայերին ազատություն շնորհելու

մասին249:

Նկատենք, որ գաղտնի խորհրդակցության վերսիան մելիքների

անունից վարվող բանակցությունների ընթացքում հանդիպում է մեզ

նաև տարբեր խմբագրություններով: Նույն՝ 1699 թվին Պետրոս I ցա-

րին ներկայացված մի թղթում, հիշատակելով 1678 թվի ժողովի մա-

սին, Իսրայել Օրին լռում է կաթողիկոսի մասնակցության և ժողովի

գումարման վայրի մասին250: Ավելի ուշ՝ 1701 թվին, ռուս դեսպանա-

տան վարչությանը (приказ-ին) տված բացատրությունների մեջ,

Օրին հիշատակում է կաթողիկոսի անունը, բայց ժողովի վայր նշում

Երևանը251:

Կաթողիկոսի ուղևորությունների մասին Ագուլեցու հաղորդած

տվյալները հիմք ընդունելով՝ խոսք չի կարող լինել առհասարակ 1678

թ. կաթողիկոսի նախագահությամբ Էջմիածնում կամ Երևանում

գումարված խորհրդակցության մասին:

Բավարար հիմք չկա ինքյան ժխտելու կաթողիկոսի ուղևորու-

թյան քաղաքական այն շարժառիթները, որոնց մասին պատմվում են

Օրիի ներկայացրած գրության մեջ: Անհնարին չէ, որ այդ շարժա-

ռիթներն ուներ աչքի առաջ Երեմիա Չելեպին, երբ ակնարկում էր

կաթողիկոսի «հնարյալ դեղի» մասին:

Էջմիածնի խորհրդակցությանը վերագրվող քաղաքական ծրա-

գրի հիմնական մտքերին հանդիպում ենք դեռ հայ-կաթոլիկ միսիո-

ներ Պետրոս Բեդիկի գրքում, որ լույս տեսավ Վիեննայում 1678 թվին

«Cehil Sutun» վերնագրով: Գրքի հեղինակը 1668 թվից ի վեր ապրել

էր Իրանում, որտեղից, որոշ հանձնարարություններ ստանձնելով

Էջմիածնի կաթողիկոսից, Ռուսաստանի վրայով մեկնել էր Եվրոպա

և հասել Վիեննա 1676 թվին: Հայերը, պատմում է իր գրքում Բեդիկը,

249 Эзов [Г.А.], նշվ. աշխ., էջ 3, 12: 250 Նույն տեղում, էջ 17: 251 Նույն տեղում, էջ 72:

Page 103: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

101

պատրաստվում են զենք բարձրացնել իսլամի դեմ և այդ կապակցու-

թյամբ հույսեր են դնում եվրոպական խաչակիրների օժանդակու-

թյան վրա: Հաղորդում է այնուհետև, որ նույն ակնկալությամբ կաթո-

ղիկոսը դիմում է ուղղել գերմանական կայսեր անունով և հպատա-

կության թուղթ գրել Հռոմի պապին: Հեղինակը և ուրիշ մի միսիոներ՝

պատեր Պիսկոպ, հասցրել են կաթողիկոսի 1676 թ. ապրիլ ամսում

ստորագրած այդ գրությունները Վիեննա ու Հռոմ և միջնորդել կաթո-

ղիկոսի բաղձանքներն իրագործելու օգտին252: Բեդիկի պատմածը մի

այլ գրքում կրկնում է Պ. Պիսկոպը՝ վկայելով, թե կաթողիկոսը հույս

ունի «մեռնել գոհ սրտով՝ տեսնելով թուրքերի խրոխտանքը ջախ-

ջախված, իսկ իրանահայերին՝ թիկնած հռոմեացոց ամենազոր

բազկին»253:

Բեդիկի և Պիսկոպի առաքելությունն անարձագանք չմնաց:

1678 թվին Հռոմում ապրող մի հեղինակ՝ Շևալիե Ռիկոն, հավաստում

է կաթողիկոսի գլխավորությամբ Եվրոպա մեկնող հայ պատվիրակ-

ների մասին ողջ եկեղեցական պետության մեջ տարածված լուրը254:

Պետք է ենթադրել, որ այս լուրը տարածվել էր հենց Բեդիկի և Պիս-

կոպի առաքելության կապակցությամբ: Հավանական է նաև, որ

պատվիրակություն ուղարկելու միտքն իսկ առաջացած լինի դար-

ձյալ Պիսկոպի և Բեդիկի հետ կաթողիկոսի ունեցած հանդիպումների

ժամանակ:

Անհնարին չէ, որ Արևմուտք մեկնելուց առաջ՝ Էջմիածնում կամ

Երևանում գտնված ժամանակ, կաթողիկոսը կազմակերպել էր հա-

տուկ խորհրդակցություն, որտեղ կազմել էր հայկական այս պատվի-

րակությունը և գործունեության ծրագիր մշակել իր համար: Սակայն

Ագուլեցու «Դավտարը» հարկադրում է ընդունել, որ Էջմիածնում

կամ Երևանում նման մի խորհրդակցություն կարող էր տեղի ունեցած

լինել միայն 1678 թվից առաջ:

252 Petrus Bedik, նշվ. աշխ., էջ 341 և հետ., 352 և հետ.: 253 Raguaglio del viaggio [fatto da’padri dell ordine di predicatori, Napoli, 1695], p. 340. 254 M-r le Chevalier Ricaut, Historie de l’etat present de l’eglise grecque et l’eglise armenienne (trad. de l’angl.), Middelbourg, 1692, p. 422.

Page 104: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

102

«Խորոմացտուն» մեկնելուց առաջ կաթողիկոսը դեգերեց Վրաս-

տանում: Նկատենք, որ վրաց տիրապետներից մեկի, Իրանի դեմ

ապստամբության դրոշ բարձրացրած Քարթվելիայի Գուրգին խանի

(1676-1688) համագործակցության հետ էին կապվում հետագայում

հայ մելիքների քաղաքական հեռանկարները255: Պիսկոպի գրքից

տեղեկանում ենք, որ վրաց կաթողիկոսը ևս փափագ էր հայտնել

դիմադարձ լինել դեպ[ի] Հռոմ: Բարեկամական կապեր էր հաստա-

տել կաթոլիկ միսիոների հետ նաև Գուրգին խանը: Պատմում են, թե

զենք բարձրացնելով Իրանի դեմ նա ևս դրական հույսեր էր դնում

Եվրոպայի օժանդակության վրա256: Հետագա անցքերը հաստատում

են, կարծես, այս տեղեկությունները:

XVII դարի կեսերից ծայր առած և հետզհետե սաստկացող

տնտեսական դեգրադացիան ու դրա հետ կապված սոցիալ-քաղա-

քական ճնշումներն ու կեղեքումները ծայր տվեցին վրաց և հայ

ֆեոդալների՝ կղերի և ազնվականության վերադիրքավորման: 70-

ական թվականներին հայ ֆեոդալների միջավայրում ուժ էր ստանում

մասնավորապես այն հոսանքը, որ երես շուռ տալով իրանական

միահեծանությունից՝ ազատագրական հույսեր էր կապում եվրո-

պական ինտերվենցիայի և ռուսական էքսպանսիայի հետ257: Հայ և

վրաց մագնատներն առաջնորդվում էին իրենց խարխլված իշխանա-

պետությունը վերականգնելու ու պաշտպանելու հոգսով. միաժամա-

նակ նրանք հույս ունեին զսպել այն դժգոհությունները, որ առաջ էին

գալիս ժողովրդական մասսաների մեջ «հարազատ» իշխանավոր-

ների դեմ:

XVII դարի վերջին իրանական պատժախմբերը ոտքի տակ էին

տալիս Գուրգին խանի առաջնորդությամբ ապստամբած Վրաս-

տանն ու նրան զինակցած հայկական լեռնաստանը: 1699 թ. Պֆալցի

կուրֆյուրստին ներկայացված գրության մեջ կարդում ենք այդ մա-

255 Эзов [Г.А.], նշվ. աշխ., էջ 1: 256 Tamarati M., L’église géorgienne des origines jusqu’à nos jours, Rome, 1910, p. 596 և հետ.: 257 [Joannissjan A.,] Israel Ory, S. 35 և հետ.:

Page 105: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

103

սին. «Հակոբ կաթողիկոսի մահից հետո վրացիները պատերազմ հայ-

տարարեցին անհավատներին, որի պատճառով այդ ժամանակից ի

վեր անհավատների զորքերը շարունակ դեգերում էին մեր երկրում և

մենք զրկված էինք հանգստից: Ահա երկու տարի է՝ ինչ խաղաղու-

թյուն է, և մենք ի վիճակի ենք հետամուտ լինել մեր նպատակին՝

ստրկությունից ազատվելու համար»258: Գրության վավերականու-

թյունը կասկածելի է ինքյան: Այնուամենայնիվ նրա մեջ արձանա-

գրված փաստը համապատասխանում է իրականության[ը]: 1692

թվին գրված մի հիշատակարանում կարդում ենք. «Եւ եղև զի ի սոյն

ժամանակի չարագոյն զօրագլուխ ոմն ելեալ ի թագավորէն… մինչև

եօթն անգամ շրջեցաւ յերկիրս Աղուանից, Գանճայու, Գեղարքունու,

Սիւնեաց և Բարգուշատու և մասն ինչ ի Գողթնեաց»: Իրանական

զորախմբերից ոչ պակաս պատուհասվում էին այս գավառները հայ

«սուտ կարգաւորաց և օրինազանց աշխարհականաց» «և մանա-

վանդ որդիք անիծելոյն Վասակայ Սիւնեցեաց» ձեռքով, որոնք կրո-

նափոխ լինելով՝ անցել էին պարսից կողմը: «Եւ գնացեալ յարեցան

ընդ զօրս նոցա – ասված է նույն հիշատակարանում – և առեալ

սփռեցան ընդ ամենայն երկիրս, զգաւառս, զգեղս, զվանք, զանա-

պատ, որք ի լերինս և որք ի դաշտս, ազգ և ազգ ստութեամբ պատ-

ճառս յօդելով, և ոչ մնաց տեղի որ ոչ կոխեցին ոտք նոցա. և այնպէս

աւեր դարձուցին զերկիրս ամենայն և կողոպտեցին ի ստացուածոց

առ հասարակ զամենեսեան, ահաբեկ և սրտակտոր արարին»259:

Նկարագրված դեպքերը հիմք են տալիս ասել, թե հայկական լեռ-

նաստանը ևս համերաշխ էր ապստամբ Վրաստանին: Վրաստանում

կռիվները վերջ առան 1695 թվականին, երբ ապստամբածները հար-

կադրված եղան վայր դնել իրենց զենքերը և նորից հպատակություն

հայտնել Իրանին260:

258 Эзов [Г.А.], նշվ. աշխ., էջ 12: 259 Ալիշան, Սիսական, էջ 18: 260 Какабадзе [С., Конспект истории Грузии с древнейших времен (ձեռագիր)].

Page 106: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

104

Պֆալցի կյուրֆյուրստին ուղղված գրության համաձայն՝ հայա-

բնակ գավառներում վրացական ապստամբության հետ կապված

զորաշարժերը դադարեցին ավելի ուշ՝ 1697 թվականին:

Տարիների տևողություն ունեցող ռազմական այս գործողություն-

ները կանխել են, ըստ երևույթին, հարկային կեղեքումների հետ

կապված այն էկզեկուցիան, որի նկարագրության վրա կանգ առանք

նախընթաց գլխում: Սեֆյան միահեծանությունը հակամարտի էր

բռնվել հայ և վարց ֆեոդալների հետ: Պայքարի տևողությունն ու դա-

ժան ընթացքը վկայում են այն մասին, որ ֆեոդալների ետևից ալե-

կոծվում էր գյուղացիության կեղեքվող մասսան:

Զորաշարժերը դրսևորում էին միաժամանակ քաղաքական այն

պայքարը, որ արծարծվել էր Հայաստանում և Ադրբեջանում Սեֆյան

Իրանի թեր ու դեմ դասակարգերի միջև: Մասնավորապես պա-

ռակտվել էր Զաքարիա Ագուլեցու ծննդավայրը, Արաքսի հովիտը.

բնորոշ չէ՞, որ Գողթան գավառի մի մասն է միայն, որ ենթարկվում էր

պատժիչ զորախմբերի հարվածներին: Հիմք կա կարծելու, որ այս

գավառում ևս պակաս չէր այն մարդկանց թիվը, որոնք բռնել էին

կենտրոնական իշխանության կողմն անցած սյունեցիների ճանա-

պարհը: Նկատենք, որ հետագայում ևս Դավիթ բեկի անվան հետ

կապված կռիվների ժամանակ, Գողթան գավառի մի մասը և ամենից

առաջ՝ Ագուլիսը, չմիացավ Իրանի և Թուրքիայի դեմ լեռնային Հա-

յաստանում բռնկված ապստամբությանը: Երևույթը վերագրվելու է

միայն առևտրական բուրժուազիայի ազդեցությանը, ասել է, վերջին

հաշվով, տնտեսական ամուր այն կապերին, որ շարունակում էին

զոդված պահել Գողթան գավառի խոջաներին թուրք-իրանական

առևտրական մագիստրալների անվրդով շահագործման հետ: Հենվե-

լով այդ տարրերի վրա՝ Ագուլիսի մելիք Մուսին կռվում էր ռուսական

օրիենտացիա ունեցող Դավիթ բեկի ու մելիք Փարսադանի դեմ:

Իրենց շահերի բերումով կտրվելով հայկական լեռնաշխարհի ղեկա-

վարներից՝ Արաքսի հովտի խոջաներն ապավինում էին տակավին

տրադիցիոն իշխանավորների ուժին՝ հանձնարարելով իրենց կյանքի

ու գույքի պաշտպանությունը Իրանի և Թուրքիայի թևարկության:

Page 107: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

105

VI

ՑԱՄԱՔԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱԳԻՍՏՐԱԼԸ

Ագուլեցու «մանձիլները»: Ցամաքային հաղորդակցության

մարշրուտներ: Հալեպի ճանապարհը: Իզմիրի ուղին: Խաղաղության

դարաշրջան: Առևտրական հանգույցներ. Թավրիզ, Երևան, Էրզրում,

Թոխաթ և Իզմիր: Ապրանքների տուր և առը: Թանկարժեք

մետաղների համաշխարհային խողովակը: Երևանի զառաֆխանայի

դերը: Հայ զառաբիների սերունդը:

Ագուլեցու «Դավտարը» ընդգրկում է պատմական մի ժամանա-

կաշրջան, որ նպաստավոր պայմաններ է ստեղծում Իրանի և Թուր-

քիայի առևտրական մագիստրալների հետ կապված ռայոնների

տնտեսական զարգացման համար: Առաջավոր Ասիայի առևտրա-

կան քարավաններն անցնում էին այդ պահին հիմնական երկու գծով՝

հարավային և հյուսիսային: Հարավային գիծն ուներ Սպահան-Բաս-

րա-Բաղդադ-Հալեպ կամ Թավրիզ-Խոյ-Բիթլիս-Մերդին-Հալեպ ուղ-

ղությունը: Հյուսիսային գիծն անցնում էր Արդաբիլ-Թավրիզ-Ջուղա-

Նախիջևան-Երևան-Կաղզվան (կամ՝ Կարս)-Էրզրում-Թոխաթ-Իզմիր

(կամ՝ Ստամբուլ) հանգույցներով: Իրանի սահմաններում հարա-

վային և հյուսիսային այս գծերը կապվում էին իրար հետ՝ Նախի-

ջևան-Թավրիզ-Ղազվին-Սպահան ճանապարհով: Թուրքիայի սահ-

մաններում համապատասխան կապ ստեղծվում էր Նախիջևան-

Վան-Բիթլիս-Դիարբեքիր-Հալեպ գծով: Օժանդակ դեր էր կատարում

նաև Շամախի-Արեշ-Գյանջա-Երևան (կամ՝ Թբիլիսի)-Կարս-Էրզ-

րում գիծը, որ միացնում էր Թուրքիայի առևտրական մագիստրալ-

ների հետ Անդրկովկասի մետաքսագործական շրջանները: Կար նաև

նվազ բանուկ մի ճանապարհ, որ Արաքսի վրայով միացնում էր

Թավրիզը Ղափանի, Սիսիանի, Ղարաբաղի և Գանձակի հետ: Ժա-

մանակակից աղբյուրների վկայությամբ Ստամբուլից և Իզմիրից քա-

րավան էր մեկնում Թավրիզ, Գիլան, Վրաստան և Ուզբեկստան երեք

ամիսը մի անգամ, իսկ Հալեպից Բաղդադ՝ երկու ամիսը մի անգամ:

Թավրիզից Ղազվին, Ուզբեկստան կամ Սպահան քարավան էր

Page 108: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

106

գնում ամիսը մի անգամ: Հորմուզից Սպահան դեկտեմբեր-մարտ

ամիսների ընթացքում քարավանները ուղևորվում էին երկու օրը մի

անգամ261:

«Դավտարում» նշված «մանձիլներն» ու ուղեգրական փաս-

տերն արժեքավոր նյութեր են մատակարարում քարավանային հա-

ղորդակցության հյուսիսային հանգույցներն ու կայանները որոշելու

համար: Ագուլեցու գծած Թավրիզ-Էրզրում-Թոխաթ-Իզմիր մարշրու-

տը քարավանային հաղորդակցության ամենից բանուկ գիծն էր XVII

դարում: Դա առևտրի գլխավոր ճանապարհն էր Իրանի համար առ-

հասարակ:

Պատահական չէ, բնավ, որ «Դավտարը» անտեսում էր հարա-

վային մագիստրալը: Այդ տեղի չուներ, հարկավ, այն պատճառով, որ

հայ առևտրականներին անծանոթ էր այդ ճանապարհը: Կան

տվյալներ, որ հակառակն են վկայում: 1630-ական թվականներին,

նկարագրելով Հալեպը, եվրոպական միսիոներներից մեկը գրում էր.

«Այս քաղաքը կարող է, իրավամբ լևանտինյան առևտրի նշանավոր

շուկա կոչվել, քանի որ այստեղ է, որ հանդիպում ենք Եվրոպայի,

այսինքն՝ Ֆրանսիայի, Անգլիայի, Վենետիկի, Հոլանդիայի, ինչպես

նաև Արևելքի վաճառականներին, մասնավորապես թուրքերին, հույ-

ներին և հայերին, որոնք յուրաքանչյուր տարի գալիս են Պարսկաս-

տանից, բերելով իրենց հետ մեծ քանակությամբ մետաքս և ուրիշ

ապրանքներ»262: Նոր Ջուղայի խոջաները մրցում էին Հալեպում

Վանի և Բիթլիսի մեծափարթամ առևտրականների հետ263: Տավեր-

նիեն վկայում է, որ Իրանի դրամն ավելի էր սիրված Վանում, քան

թուրքականը, չնայած որ, քաղաքը հպատակվում էր թուրքերին264:

Չպետք է, սակայն, անգիտանալ, որ հարավային մարշրուտները

հիմնականում միացնում էին Իզմիրն ու Հալեպը Սպահանի հետ՝ մի

261 La Boullaye le Gouz, Les voyages et observations, Paris, 1657, p. 63 և հետ.: 262 Phillipe P., Voyage d’Orient, Lyon, 1669, p. 92. Հմմտ. նաև էջ 25: 263 [Ժամանակագրութիւն Գրիգոր վարդապետի Կամախեցւոյ կամ]Դարա-նաղցւոյ, էջ 325 և հետ.: 264 Tavernier [J.-B., նշվ. աշխ., h.] I, [էջ] 306:

Page 109: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

107

կողմ թողնելով Իրանի այն մասերը, որոնք համաշխարհային շուկա

էին հանում երկրի գլխավոր ապրանքը՝ խամ մետաքսը: Որպես

Հնդկաստանի առևտրական տրանզիտի ճանապարհ՝ հարավային

այդ գիծը կորցրել էր արդեն վաղեմի իր նշանակությունը՝ տեղի տա-

լով անգլիացիների ու հոլանդացիների ձեռքն անցած հաղորդակցու-

թյան ծովային ուղիներին: XVI և XVII դարերում՝ շահ Թահմասպ

I[-ի] և շահ Սեֆիի օրոք, Իրանը կորցրեց երկիցս Վանի և Բաղդադի

շրջանի իր տիրապետությունները: Տեղական մանր ֆեոդալների

ձեռքն անցած առևտրական ճանապարհներն ապահովության երաշ-

խիքներ չէին ընձեռում այլևս քարավանային երթևեկության համար:

Առաքել Դավրիժեցին գրում է, օրինակ. «Տէրն Խօշաբայ բերդին

որում Սուլէյման բէկ ասէին, եղև երբեմն զի զճանապարհորդ կա-

րաւանսն որ ի Վանայ գնային ի Թարվէզ և ի Թարվիզու ի Վան, սա

զկարաւանաց բեռինսն բռնութեամբ բանայր և որ ինչ իրաց և հա-

ւանէր, սուղ ինչ գին ձգէր ի վերայ տիրոջն և կորեալ ի տիրոջէն յինքն

առնոյր զինչսն, և պատճառէր թէ գնով գնեցի»265: Պիսկոպ կրոնավո-

րի ասելով՝ Հալեպից Նախիջևան տանող ճանապարհն ամենա-

կարճն էր, ընդամենը 24 օրվա ճանապարհ, բայց և միաժամանակ

արաբ ավազակների շնորհիվ այդ գիծն ամենից վտանգավորն էր266:

Նույնն է վկայում նաև Տավերնիեն, որի ասելով՝ թեկուզ և Հալեպից

Թավրիզ կարելի է հասնել 32 օրում, և չնայած որ այս ճանապարհը

ձեռնտու էր նաև մաքսավճարի նվազության տեսակետից, քարա-

վանները խուսափում էին այս գծից, որովհետև հարկադրված էին

մեծ վճարումներ անել Եփրատի ափերին իրենց նախիրներն արա-

ծացնող արաբ ֆեոդալներին և վստահ չէին, թե Քրդստանի բեյերի

մոտ կարող են պաշտպանություն գտնել հարձակում գործող ավա-

զակների դեմ267: «Էրզրումից Հալեպ,– գրում է XVIII դարի սկզբին

Տուրնըֆորը,– քարավաններն անցնում են 35 օրում, բայց ճանապար-

265 Պատմութիւն Առաքել վարդ[ապետի] Դաւրիժեցւոյ, էջ 494: 266 Raguaglio del viaggio, p. 256. 267 Tavernier [J.-B., նշվ. աշխ., h.] I, [էջ] 157 և հետ. և 313:

Page 110: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

108

հը խիստ վտանգավոր է, քանի որ ավազակները թալանում են

առևտրականներին քաղաքների դռների առջև անգամ»268:

Հանգամանքներ են սրանք, որոնք բացատրում են, թե ինչու

առևտրական իր ճանապարհորդությունների ժամանակ Զաքարիա

Ագուլեցին և ոչ մի անգամ չանցավ հարավային մարշրուտով, և թե

ինչու նա լռում է առհասարակ այդ մարշրուտի մասին: Թալանից ու

հարստահարումներից զերծ չէր, հարկավ, նաև հյուսիսային գիծը:

Առանձնապես, դժվարացնում էին առևտրական երթևեկը ջալալինե-

րի անունով հայտնի գյուղացիական շարժումները և այդ շարժումնե-

րի հետ կապված ռազմական գործողությունները: Գ. Դարանաղցին

նկարագրում է, օրինակ, սուլթանի դեմ ապստամբած Ապազայի գոր-

ծողությունները, որը, թալանելով իսպառ Ստամբուլից վերադարձող

700 «տզրուկ անյագ» ջուղայեցիներին, խլում է նրանց բարձած

«զուտ արծաթ եւ ղուրուշը»՝ ասելով, թե՝ «ինձ շատ պիտոյ է քան ձեզ,

գնացէ՛ք նոր վաստակեցէ՛ք»269: Առաքել Դավրիժեցին պատմում է

պաշտոնազրկված Չոմար փաշայի մասին, որը Բուրսայի և Անգո-

րայի կողմերում ավազակախմբերի գլուխն անցած, հարձակվում էր

քարավանների վրա. «Դարանամուտ լինէր ի վերայ ճանապարհաց՝

երթևեկ կարաւանաց և ի վերայ բախեալ զորս կոտորէր, և զորս

փախստական առնէր, և զոսկի և զարծաթ և այլ զոր ինչ և կամէր

առեալ գնայր: Եւ ոչ թէ ի սակաւ աւուրս և ի ծածուկ զայս առնէր, այլ

յայտնի և համարձակ և ի բազում աւուրս, այնքան մինչ զի երթևե-

կութիւն ճանապարհաց խափանեցաւ»270: Ավազակների և ջալալի-

ների հարձակումների մասին խոսում է նաև Զաքարիա Ագուլեցին՝

1650, 1655, 1666 և 1667 թվերին վերաբերող իր նմուշների մեջ: Սա-

կայն այդ հարձակումները բնորոշ են գլխավորապես միայն XVII

դարի առաջին կեսի համար: XVII դարի երկրորդ կեսում իջել էր

268 [Relation d’un voyage du Levant. Par M. Pitton de] Tournefort, [t.] II, [Amsterdam, 1718, p.] 114. 269 Ժամանակագրութիւն Գրիգոր վարդապետի Կամախեցւոյ կամ]Դարա-նաղցւոյ, էջ 223: 270 Պատմութիւն Առաքել վարդ[ապետի] Դաւրիժեցւոյ, էջ 496:

Page 111: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

109

ջալալիների թափը: Թուրք կառավարությունը ճնշեց հրոսակային

գործողությունների բնույթ ստացած մասսայական շարժումների

վերջին բռնկումները՝ զսպելով միաժամանակ տեղական ֆեոդալների

կենտրոնախույս ձգտումները: Համանման երևույթ նկատում ենք

նաև Իրանում: Շահ Իսմայիլի և շահ Աբաս I-ի օրոք Սեֆյանները

խեղդեցին Գիլանում և Շիրվանում բռնկված ժողովրդական ապս-

տամբությունները՝ ուժ տալով պետական իշխանության կենտրոնաց-

մանը: 1639 թ. Երևանի առումը վերջ դրեց թուրք-իրանական պատե-

րազմներին, որ մեկ ու կես դարի ընթացքում տեղի ունեին պարբերա-

բար՝ պատճառ դառնալով բազմաթիվ կոտորածների ու ավերածու-

թյան: Առաջավոր Ասիայում սկսվեց տևական խաղաղության մի

շրջան, որ դադար առավ միայն XVIII դարի քսանական թվական-

ներին Իրանում վերաբորբոքված քաղաքացիական կռիվների և

արտաքին պատերազմների շնորհիվ: 1639 թվին հաջորդող տասնամ-

յակները ժամանակի հայ խրոնիստը՝ Զաքարիա Սարկավագը, բնո-

րոշում է իբրև «հաշտության և խաղաղության» մի դարաշրջան, «զի

’ի Կոստանդնուպօլսէ մինչ ’ի Ասպահան երթևեկութիւն է առանց

երկիւղի ու ահու»271: Սուլթան Մուրադի և շահ Սեֆիի միջև կնքված

երեսնամյա հաշտության մասին Առաքել Դավրիժեցին գրում էր, թե

«ամենայն աշխարհք արևելեայք և արևմտեայք օրհնեն և ողորմի

տան երկուց թագաւորացն, զի կեան ի խաղաղութեան. զի նախ քան

զբարիշութիւնն ի փախստեան և ի թագստեան կային, ի յափշտակու-

թեան և յաւարառութեան, ի գերութեան և ի սպանութեան, ի սով և ի

սուր, և մանաւանդ ողորմելի ազգս Հայոց»272: Խոսելով Էրզրումի և

շրջակայքի մասին՝ ժամանակակից մի այլ հեղինակ՝ Հակոբ Կարնե-

ցին, գրում էր. «Եւ է այժմ շրջակայ գիւղքս և գաւառքս ամենայն

Հայաստան և ողորմութեամբն Աստուծոյ քան զամենայն երկիր հան-

դարտ և խաղաղութիւն, առևտուր բազում յոյժ, լիութիւն հացի, մսի,

եղի, տունք և ապարանք շինուածք ամենայն որպէս Տաճկի հանդերձ

և կանացի զարդեր, ոսկեղէնք և ապրշմեղէնք, որչափ և կարես, ի

271 Զաք[արէայ] Սարկաւագ, [նշվ. աշխ., հ.] II, [էջ] 26: 272 Պատմութիւն Առաքել վարդ[ապետի] Դաւրիժեցւոյ, էջ 576:

Page 112: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

110

գլուխս տղայոցն և արտնցն ամենայն գօտի զարով և փաթանի հա-

գեստն ամենայն արանց աթլաս և ծիրանի չուխայ ազգ և ազգ»273:

Այս տողերը վկայում են ուղղակի թուրքահայ քաղքենի վերնախա-

վերի բարեկեցիկ ու փարթամ այնպիսի մի վիճակի մասին, որ ան-

հնարին կլիներ առանց թուրք-իրանական ապրանքափոխանակու-

թյան, որի հանգույցներից մեկը Հակոբ Կարնեցու ծննդավայրն էր

հենց: XVII դարի ընթացքում «Ֆռանկստանից» Իրան անցնող կամ

Իրանից «Ֆռանկստան» ուղևորվող առևտրականների, միսիոներ-

ների և դիվանագետների մեծ մասն անցնում էր հենց Էրզրումի և

Թոխաթի վրայով:

Պատահական չէ, որ Թավրիզ-Երևան-Էրզրում-Թոխաթ-Իզմիր

առևտրական մագիստրալի վրա գտնված հանգուցային կետերում է

հենց, որ հանդիպում ենք շարունակ Զաքարիա Ագուլեցուն: Պատա-

հական չէ, նաև, որ հանգուցային այդ կետերի «մանձիլների» վրա է,

որ ծանրանում է նա «Դավտարում» ուղեչափությունների բաժնում:

Նկարագրելով Թավրիզը՝ XVII դարի 30-ական թվականների

սկզբներում Իրանն այցելած կարմելիտ կրոնավոր Ֆիլիպպը գրում

էր. «Այս քաղաքը գրավում է կենտրոնական տեղ… Նրա մի կողմում

գտնվում է Սպահանը, որտեղից ստացվում են մի շարք ապրանքներ

ու համեմներ: Կասպից ծովի կողմում գտնվում է Գիլանը, որտեղից

ստացվում է ահագին քանակությամբ մետաքս, այլև փիրուզե կոչված

թանկագին քարեր… Այդ քաղաքն են դիմում Հայաստանի, Վրաս-

տանի, Լեհաստանի, Մոսկվայի, Կոստանդնուպոլսի, Իզմիրի, Հալե-

պի, Տրապիզոնի և բազմաթիվ այլ վայրերի առևտրականները, որոնք

կազմում են քարավաններ և տանում իրենց երկիրն այդտեղ գնված

ապրանքները»274: «Այս քաղաքը,– գրում է քառորդ դար անց Լա

Բուլայ լե Գուզը,– Ասիայի ամենավաճառաշահ քաղաքն է, շնորհիվ

ամեն տեսակի ապրանքներով բեռնավորված այն քարավանների,

որոնք ելումուտ ունեն այստեղ. այստեղ մուտք են գործում Արևմուտ-

273 Յակովբ Կարնեցի, Տեղագիր Վերին Հայոց [: Յիշատակարան ԺԷ. դարու], Վա-ղարշապատ, 1903, էջ 38 և հետ.: 274 Phillipe [ P.], նշվ. աշխ., էջ 111 և հետ.:

Page 113: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

111

քի, Արաբիայի, Սիրիայի, Հունաստանի, Լեհաստանի և Վենետիկի

ապրանքները – ոսկի և արծաթ, լավագույն տեսակի մահուդներ,

կերպաս (brocattel), մարջան, յամպար (amber gris), քահրիբար:

Արևելքից՝ Թուրքեստանից, Ուզբեկստանից, Տիբեթից, Չինաստա-

նից, Պեգուից, Արևելյան Հնդկաստանից և Գիլանից բերում են մե-

տաքս, չինական գործվածքներ, կարմիր հակինթ, գոհար, մորթիներ,

չթեր, դարչին, խավարծիլ (rubarbe), պղպեղ և ամեն տեսակի հա-

մեմներ»275:

XVII դարի 70-ական թվականներին, Շարդենի հաշվով, Թավ-

րիզը 500 հազար բնակիչ ուներ: Կար 15 հազար տուն, նույնքան խա-

նութ և մոտ 300 քարվանսարա: Քաղաքը լիքն էր կտավագործներով

և ոսկերիչներով: Յուրաքանչյուր տարի այդտեղ 6000 հակ մետաքս

էր գործվում: Քաղաքի առևտուրը տարածում էր իր շոշափուկները

Թուրքիայի, Մոսկվայի, Ուզբեկստանի և Հնդկաստանի վրա276: Այս-

տեղ էր կենտրոնանում և այստեղից էր արտահանվում Գիլանի և

Մազանդարանի մետաքսը: Բնորոշելով նույն այդ ժամանակ Թավ-

րիզի դերը՝ Կոլբերի կապուցին գործակալներից մինը զեկուցում էր.

«Այստեղ գալիս են Պոլսից, Իզմիրից, Բուրսայից, Թոխաթից,

Էրզրումից, Երևանից, Նախիջևանից, Հալեպից, Դիարբեքիրից,

Մարդինից, Ուռհայից, Բիթլիսից, Վանից, Խոյից, Ագուլիսից, Էջ-

միածնից, Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսից, ամբողջ Վրաստա-

նից ու Քրդստանից, Գյանջայից, Շամախուց, Գիլանից, Արդաբիլից,

մի խոսքով, բոլոր հեռավոր և մերձավոր քաղաքներից՝ մեծ այս

անցքով Սպահան անցնելու համար: Առևտրականներն անցնում են

այս վայրով նաև Գիլան, Շամախի կամ Գյանջա դիմելու համար.

այդ վայրերն է, որտեղ վաճառքի է հանվում Իրանի մետաքսը: Ջու-

ղայի հայերն ունեին այստեղ իրենց գործակալություններն ու վաճա-

ռատները՝ Իզմիրից և Հալեպից ժամանող քարավանների համար,

որոնք բերում են Լոնդոնի մահուդ, Ֆրանսիայից և Վենետիկից՝ մար-

ջան, քահրիբար, թուղթ, վենետիկյան հայելի, սպիտակ թիթեղ և

275 La Boullaye le Gouz, նշվ. աշխ., էջ 90 և հետ.: 276 Chardin, [նշվ. աշխ., հ. ] II, [էջ] 344:

Page 114: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

112

զանազան այլ տեսակի մանվածք և մանրուք Իրանի պահանջը

գոհացնելու համար»277:

Թավրիզի համեմատությամբ երկրորդական նշանակություն

ուներ Երևանը: Ադրբեջանի մայրաքաղաքի 300 քարվանսարայի դի-

մաց XVII-XVIII դարերում Երևանի չարսուբազարում հազիվ միայն

յոթ քարվանսարա կար՝ ընդամենը 268 խանութով: Քարվանսարա-

ներից մեկում, որ 38 խանութ ուներ, նստում էին քաղաքի «զառա-

բիները», որոնց թիվը ռուսական տիրապետությունից առաջ հասնում

էր քսան հոգու278: Քաղաքում զարգացած էր այգեգործությունը: Հին

ուղեգիրները միաբերան գովում են, մանավանդ, Երևանի գինիները:

Քաղաքի շուրջը փռվում էին բամբակի, չալթուկի և հացահատիկների

դաշտեր: Տուրնըֆորի վկայությամբ՝ Երևանի չալթուկն արտահան-

վում էր գլխավորապես Էրզրում279: Մեծ դեր էր կատարում բամբակի

առևտուրը280: Տավերնիեի վկայությամբ՝ «քաղաքի հյուսիս-արևելյան

կողմում, որ մի տեսակ արվարձան է, քսան անգամ ավելի բնակիչ

կար, քան բուն քաղաքում: Այստեղ ապրում էին բոլոր վաճառական-

ները և արհեստավորները, ամենքն էլ՝ քրիստոնյա հայեր, որոնք

ունին չորս եկեղեցի և մի մեծ վանք: Փոքր-ինչ առաջ (այդտեղ)

կառուցել են շատ գեղեցիկ մի քարվանսարա… Երևանը, հեռու չլինե-

լով այն երկրամասից, որտեղից ստացվում է մետաքսը, այն վայրն է,

ուր որ կենտրոնանում է մետաքսը. ընդսմին՝ ո՛չ Երևանում և ո՛չ էլ

պարսկական որևէ այլ առևտրական կայանում այդ ապրանքը չի

ծանրաբեռնվում խոշոր այն մաքսերով, որոնք գոյություն ունին

Թուրքիայում: Հարկավոր էր միայն վճարել որոշ տուրք ճանապարհ-

ների տերերին, այլև այն տուրքերը, որ կոչվում էին «ռահտարա-

կան», ինչպես որ «ռահտար» էին կոչվում իրենք տուրք հավաքող-

ները»281:

277 Mans R. du, նշվ. աշխ., էջ 332 (Appendice): 278 Շահազիզ Ե., Հին Երևանը, Երևան, 1931, էջ 42 և հետ., 91 և հետ.: 279 Tournefort [P. de, նշվ. աշխ., հ.] II, [էջ] 143: 280 Fleurieau Th. Ch., Estat present de l’Armenie, Paris, 1694, p. 215 և հետ.: 281 Tavernier [J.-B., նշվ. աշխ., հ.] I, [էջ] 39:

Page 115: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

113

Տավերնիեի տեղեկանքը «ռահտարի» և «ռահտարական» տուր-

քի մասին մեզ համար ունի մասնավոր նշանակություն: Եթե նկա-

տենք, որ վերջին երկու անգամ Տավերնիեն եղել էր Երևանում 1657 և

1663 թվականների իր ուղևորությունների ժամանակ, այսինքն՝ այն

տարիներին, երբ այդ քաղաքում, ըստ երևույթին, ռահտարություն էր

անում Զաքարիա Ագուլեցու եղբայր խոջա Շմավոնը, կունենանք

սրատես այս ճանապարհորդի մի գնահատականը, որ որոշ

պատկերացում է տալիս այդ վերջինի գործունեության մասին:

Իբրև բերդաքաղաք, իբրև առևտրի և հաղորդակցության հան-

գույց՝ անհամեմատ ավելի նշանակություն ուներ Էրզրումը: Ժամա-

նակի հայ խրոնիստը՝ Հակոբ Կարնեցին, այսպես է նկարագրում

հայրենի քաղաքը. «Եւ պարսպէն դուրս չորս կողմն շինութիւնք բա-

զում, և կան բնակեալ մինչի քառասուն հազար տուն մարդիկք

իսպահիք և ենկիչարիք յոյժ ընչասէրք, բայց յազգէս Հայոց յերկու

հազար տուն հազիւ թէ գտանի. և վաճառականք ի չորսից կողմանց

Հայոց ազգէս անթիւ կան նստեալ տարին բոլոր բովանդակ ի գնել և ի

ծախել փառչայ և ապրշումեղէն, ցեղ ու ցեղ ղումաշ և ղանաւուզ, չու-

խայ, կտաւեղէն և քաթան, անթիւ ու բազում ջավահիր քար՝ ալմաստ

և յեաղութ, զմրութ, լալ. սամուր և վարխաշ և ամենայն մազեղէն տա-

րին բոլոր յայտնի գնեն և վաճառեն. զի այժմ քաղաքս յոյժ բանտար

է նման Ստամպօլայ, որ տարին ԺՌ. բեռ մտանէ և ելանէ որ ՃՌ.

ղուռուշ մտանէ քսակն փաշային, թո՛ղ զիւր թեմի և սարերու Քրդերուն

գելուրն, այս ամենայն գալօղ և գնացող վաճառականացն»282: XVII

դարի 70-ական թվականներին Էրզրումում դեգերած լավատեղյակ

միսիոներ Մոնյեի վկայությամբ՝ քաղաքն ուներ 18 հազար թուրք և 7-

8 հազար հայ բնակիչ: Բնակիչների թիվն ավելի շատ է երևում, քանի

որ քաղաքի միջով շարունակ քարավաններ են անցնում. Էրզրումն է

Թուրքիան և Իրանը միացնող ամենից ապահով ճանապարհը, ուստի

282 Յակովբ Կարնեցի, նշվ. աշխ., էջ 37:

Page 116: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

114

և այստեղ բազմաթիվ օտարականներ կարելի է հանդիպել միշտ283:

Դարավերջին իտալական մի ուղեգիր վկայում է, թե «քաղաքի ար-

վարձաններում կա մոտ 23 քարվանսարա որոնք սպասարկում են

Պարսկաստանի քարավաններին»284: Հետաքրքրական տեղեկու-

թյուններ է հաղորդում Էրզրումի մաքսատան մասին Տավերնիեն:

«Այս վայրում,– գրում է նա,– խստությամբ են գանձվում արտահան-

վող ոսկու ու արծաթի, ինչպես և ամեն տեսակի ապրանքների վրա

բարդվող մաքսերը: Պարսկաստանից արտահանվող մետաքսի յու-

րաքանչյուր ուղտաբեռի վրա դրվում է 80 արծ[աթե] դահեկան մաքս,

իսկ ամեն մի բեռը կշռում է 800 լիտր… Ինչ վերաբերում է մյուս ապ-

րանքներին՝ դրանց դիմաց վճարվում է արժեքի 6 տոկոսը… Շամա-

խու, Գյանջայի և Թբիլիսիի մետաքսի յուրաքանչյուր բաթմանի

համար վճարում են երկու արծ[աթե] դահեկան… Գիլանի շատ ավե-

լի նուրբ ու թանկարժեք մետաքսի բաթմանին վճարում են մեկ ու կես

արծ[աթե] դահեկան: Պատճառն այն է, որ Գիլանի ամբողջ մե-

տաքսն անցնում է Թավրիզի վրայով, և Հալեպ կամ Իզմիր տանելու

համար Էրզրումից զատ կան ուրիշ ճանապարհներ… Եթե Էրզրումի

մաքսավորը սովորականից ավել է վերցնում, սովորական ճանա-

պարհի փոխարեն դիմում են Թոխաթի վրայով Դիարբեքիր, Դիար-

բեքիրի վրայով Վան, Վանի վրայով Թավրիզ, և այդպիսով պատժում

մաքսավորների անարդարությունը: Այս վերջինների համար հեշտ

բան չէ վաճառականներին նորից Էրզրում գրավել: Մաքսավորը մեծ

գումար է տրամադրում Երևանի խանին, և սա երաշխիք է տալիս

առևտրականներին, թե՝ ապագայում նրանց հետ այլևս այնքան

խիստ չեն վարվելու»285: Ոսկու և արծաթի մաքսման մասին Տավեր-

նիեն գրում է. «Թուրքիայից դուրս տարվող դրամի դիմաց փաշան և

մաքսավորը վերցնում են երկու տոկոս… Բայց քանի որ նա չի կամե-

283 Lettres édifiantes [et curieuses concernant l’Asie, l’Afrique et l’Amérique avec quelques relations nouvelles des missions, et des notes géographiques et historiques. Publiées sous la direction de M. L. Aimé-Martin, Paris, 1838, t. I,] p. 298 և հետ.: 284 Gemelli Careri, Voyage du tour du monde, Paris, 1719, p. 433. 285 Tavernier [J.-B., նշվ. աշխ., հ.] I, [էջ] 20 և հետ.:

Page 117: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

115

նում վանել վաճառականներին, որոնք, ինչպես ասացի, կարող են

ճանապարհ վերցնել այլ ուղղությամբ, շատ բանի վրա հաճախ աչք է

գոցում, և վերցրածն ամենաշատը մի տոկոսից չի անցնում»286: Տա-

վերնիեն պատմում է նաև առևտրականների գործ դրած խորաման-

կության մասին: Սովորական ուղտաբեռը 1000 լիտրից ավել ապ-

րանք չի վերցնում: Սակայն մաքսման կայաններին մոտենալուց

նրանք վերաբարձում են ուղտերը. յուրաքանչյուրի վրա դնում 1500

լիտր ապրանք: Եթե մաքսավորը հետաքրքրվում է անբեռ քայլող ուղ-

տերով, պատասխանում են, թե դրանց վրա կենսամթերքներ են

բարձված եղել: Սակայն մաքսավորը սովորաբար աչք է գոցում վա-

ճառականի հնարագիտության վրա՝ երկյուղ կրելով, թե նա կարող է

փոխել ճանապարհը, որից դարձյալ ինքն է, որ կարող է վնասվել287:

Մաքսից զատ՝ իրանահպատակ հայերը, Թուրքիա մտնելով, պար-

տավոր էին խարջ (carrage) տալ սուլթանին288: Տուրնըֆորի վկայու-

թյամբ այդ խարջը նույնն էր, ինչ որ և սովորական գլխահարկը, որի

չափը հինգ դահեկան էր: Նույն Տուրնըֆորը, որ ճանապարհորդում

էր Թուրքիայում 1701 թվին, ընդհանուր հայտարարի բերելով Էրզրու-

մում վերցվող հարկերն ու տուրքերը, գալիս է եզրակացության, թե

«ընդհանուր առմամբ վճարվում էր ապրանքի արժողության 9 %-ը,

որից 6 %[-ը] հասնում էր սուլթանին, 3 %[-ը՝] փաշային»289: Ակներև

է, որ Տուրնըֆորի ժամանակներն ավելի աննպաստ էին ապրանք-

ների փոխադրության համար, քան թե մի քանի տասնամյակ առաջ՝

Տավերնիեի ժամանակ: Մասնավորապես Տուրնըֆորը շեշտում է, թե

ոսկի և արծաթի դրամի դիմաց 5 % էր վերցնում290:

Հաջորդ քաղաքը, ուր ուղևորվում էր երբեմն Զաքարիա Ագուլե-

ցին, Թոխաթն է, որ կենտրոնական տեղ էր բռնում փոքրասիական

առևտրի մեջ: Այստեղ հանդիպում էին միմյանց Իրանի, Դիարբեքի-

286 Նույն տեղում, էջ 22 և հետ.: 287 Նույն տեղում, էջ 32: 288 Նույն տեղում, էջ 98: 289 Tournefort [P. de, նշվ. աշխ., հ.] II, [էջ] 114: 290 Նույն տեղում:

Page 118: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

116

րի, Բաղդադի, Ստամբուլի, Իզմիրի, Սինոպի և այլ վայրերի քարա-

վանները: Տավերնիեի ասելով՝ Թոխաթն ասիական միակ այն վայրն

է, որտեղ մեծ քանակությամբ շաֆրան էր բսնում, ապրանք, որի

պահանջը շատ մեծ էր Արևելքում291: Տուրնըֆորի ասելով՝ Թոխաթն

ավելի մեծ էր և գեղեցիկ, քան Էրզրումը: Ուներ քսան հազար թուրք ու

չորս հազար հայ բնակիչ: Սպառում էր մեծ քանակությամբ մետաքս:

Իր հերթին արտադրում էր մետաղանոթներ, կաշեղեն և այլն292:

Սակայն կասկած չկա, որ լևանտինյան առևտրի գլխավոր կա-

յանը Իզմիրն էր: «Թե՛ ծովային և թե՛ ցամաքային վաճառականու-

թյան համար,– գրում է Տավերնիեն,– Իզմիրն ամենանշանավոր քա-

ղաքն է ամբողջ Լևանտում, և ամենախոշոր նավահանգիստը Եվրո-

պայից Ասիա և Ասիայից Եվրոպա բարձվող ապրանքների հա-

մար»293: Զբաղեցնող ժամանակաշրջանում քաղաքն ուներ 80 հա-

զար բնակիչ, որոնցից 60 հազար թուրք, 15 հազար հույն, 8 հազար

հայ, 6-7 հազար հրեա: Այստեղ հնչում էին առևտրով զբաղվող այլե-

վայլ «ֆրանկ» ազգությունների լեզուներ՝ ֆրանսերեն, անգլերեն, հո-

լանդերեն և իտալերեն: Մեծ ծավալ ուներ Իզմիրի առևտուրը, բայց

գլխավոր ապրանքը, որ գնում են «ֆրանկները» առաջին հերթին

խամ կամ «անթափ» այն մետաքսն է, որ բերում էին Իրանի հայե-

րը294:

«Պարսկաստանի գլխավոր ապրանքը մետաքսն է,– գրում է

Շարդենը: – Արտադրվում է այդ ապրանքը Վրաստանում, Խորասա-

նում, Կարամանիայում, բայց գլխավորպես՝ Գիլանում և Մազանդա-

րանում: Հաշվում են, որ Պարսկաստանը տարեկան 22 հազար բեռ

մետաքս է արտադրում, յուրաքանչյուր բեռը՝ 266 լիտր: Սրանից Գի-

լանի վրա ընկնում է 10 հազար, Մազանդարանի վրա՝ 2 հազար, Մա-

րաստանի (Շարդենը նկատի ունի Շիրվանը – Ա. Հ.) և Բակտրիայի

վրա՝ 3-ական հազար, Կարմանիայի վրա, որ Ղարաբաղ ևս կոչվում

291 Tavernier [J.-B., նշվ. աշխ., հ.] I, [էջ] 10 և հետ.: 292 Tournefort [P. de, նշվ. աշխ., հ.] II, [էջ] 173 և հետ.: 293 Tavernier [J.-B., նշվ. աշխ., հ.] I, [էջ] 82: 294 Նույն տեղում, էջ 88:

Page 119: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

117

է», և Վրաստանի վրա՝ 2-ական հազար295: Տուրնըֆորի վկայությամբ՝

այն մետաքսը, որ Գյանջայում բաթմանը 20 դահեկան էր վաճառ-

վում, Իզմիրում արժեր 30 դահեկան, որից բոլոր ծախքերը դուրս

գալով՝ վաճառողին 3 դահեկան շահ էր մնում: Եթե նկատենք, որ

նույն հեղինակի հաշվով՝ մի բաթմանը բռնում էր 18 լիտր 12 նուկի,

որով ձիաբեռը կշռում էր 600 լիտր (այսինքն՝ մոտ 33 բաթման –

Ա. Հ.), իսկ ուղտաբեռը 1000 լիտր (այսինքն՝ մոտ 55 բաթման – Ա. Հ.)

մի ձիաբեռը տալիս էր 100 դահեկան օգուտ, իսկ ուղտաբեռը՝ 150 դա-

հեկան: Այստեղ չի հաշվված շահը, որ ստանում էր վաճառականն

այն ապրանքից, որ բեռնում էր վերադարձին296:

Իրանից Իզմիր գնացող յուրաքանչյուր քարավան հարյուրավոր

բեռ էր փոխադրում: Վերադարձին տանում էր իր հետ հաճախ ոչ

պակաս քան 200 հազար դահեկան (շուրջ 13 հազար թուման) կան-

խիկ դրամ՝ չհաշվելով անգլիական կամ հոլանդական այն մահուդե-

ղենը, նուրբ կերպասները, վենետիկյան հայելիները, մարգարիտնե-

րը, ժամացույցները և այլն, որ վաճառելու համար գնում էին

առևտրականները Իզմիրում կամ Ստամբուլում, Իրանում կամ

Հնդկաստանում297:

Տավերնիեի ասելով՝ հայ առևտրականները, Իզմիր հասնելով,

գերադասում էին վաճառել իրենց ապրանքները ֆրանսիացիներին,

քանի որ սրանք կանխիկ դրամ էին առաջարկում իրանական ապ-

րանքների դիմաց, մինչդեռ անգլիացիներն ու հոլանդացիները կիսով

չափ մահուդեղենով էին անում իրենց առևտուրը298:

Մաքսավորների սուր աչքերից խուսափող վաճառականի հա-

մար ավելի դյուրին էր ու ապահով երկիր փոխադրել ոսկի կամ ար-

ծաթ, քան որևէ այլ ապրանք299: Ռաֆայել դյու Մանը նմանեցնում էր

295 Chardin, [նշվ. աշխ.,] [h.] IV, [Paris, 1811, էջ] 163 և հետ.: 296 Tournefort [P. de, նշվ. աշխ., հ.] II, [էջ] 174: 297 Tavernier [J.-B., նշվ. աշխ., հ.] I, [էջ] 467: 298 Նույն տեղում էջ 88: 299 La Boullaye le Gouz, նշվ. աշխ., էջ 528 և հետ., Par le Sieur Poullet, Nouvelles relations du Levant, Paris, 1668, [t.] I, [p.] 75 և հետ., [t.] II, [p.] 125 և հետ.:

Page 120: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

118

Իրանը խողովակի, որի մի ծայրով ներս էր թափվում Ամերիկայի

ոսկեդրամը՝ մյուսով Հնդկաստան հոսելու համար: «Պարսկաստանի

հարստությունը,– եզրակացնում է նա,– նման է այն թացության, որ

թողնում է խողովակի մեջ դեպի ավազան հորդող ջուրը»300:

Նույնն է վկայում նաև Ֆրանսուա Բերնյե երևելի ուղեգիրը:

«Հայտնի է,– գրում է նա,– որ թանկարժեք այն մետաղներից, որ

ստացվում է Ամերիկայից և ցաք ու ցրիվ լինում եվրոպական զանա-

զան պետությունների մեջ, մի մասը տարբեր ուղիներով մտնում է

Թուրքիա, այդտեղից ստացվող ապրանքների հետ փոխանակվելու

համար, մյուսը Իզմիրի վրայով մտնում Պարսկաստան՝ փոխանակ-

վելով մետաքսի հետ: Ողջ Թուրքիան կարիք ունի սուրճի, որ բերվում

է Եմենից կամ երջանիկ Արաբիայից և սովորական խմիչք է Թուր-

քիայում: Նույն Թուրքիան, ինչպես նաև Եմենը և Պարսկաստանն

անհրաժեշտ կարիք ունեն հնդկական ապրանքների: Այսպիսով՝ բո-

լոր այս երկրներն ստիպված են իրենց ձեռքն ընկած ոսկու և արծաթի

մի մասը փոխադրել Կարմիր ծովի եզերքը, Բաբ-ել-Մանդեբի մոտ

գտնված Մոկա, Պարսից ծոցի ծայրում գտնված Բասրա և Հորմուզի

մոտ գտնված Բենդեր Աբասի կամ Գոմերոն: Այստեղից ոսկին և

արծաթը Հնդկաստան են բերվում այն նավերի վրա, որոնք մուսոնի

կամ հողմերի ժամանակ հատկապես մուտք են գործում այդ երեք

նշանավոր նավահանգիստները»301:

Եվրոպական ոսկին ու արծաթը բարձր կուրս ունեին Իրանում:

XV դարում վենետիկյան անանուն մի ճանապարհորդ վկայում էր, թե

Թուրքիայից արծաթ ներմուծող առևտրականները շահում են 20 %,

ոսկի մուծողները՝ 14-15 %, պղինձ մուծողները՝ 18-20 %, թեկուզ և

տոկոսների աճումը կապված էր մեծ ծախսերի հետ, քանի որ մե-

տաղների արտածումը արգելքի տակ էր302: XVII դարի կեսերից մեզ

հասած տեղեկություններից հայտնի է, որ վենետիկյան դահեկանը

300 Mans R. du, նշվ. աշխ., էջ 192 և հետ.: 301 Бернье Ф., История последних политических переворотов в государстве Великого Могола, М., Л., 1936, с. 183. 302 Հակոբյան Հ., նշվ. աշխ., էջ 349:

Page 121: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

119

(seguin-ը), որ Թուրքիայում 6,25 աբասի արժեր, գնահատվում էր

Իրանում 6,5 աբասի, Ուզբեկստանում՝ 6,9 աբասի, Հնդկաստանում՝

8,5 աբասի303:

Այս նշանակում է թե 200 դահեկանը տալիս էր Իրանում մի

թուման հավելում: Տավերնիեի ասելով՝ դահեկանի կուրսը Իրանում

երբեմն ավելի էր բարձրանում՝ հասնելով 6,75, 7 աբասու և դեռ ավե-

լի304: «Մուտք գործելով պետության սահմանները,– գրում է Տավեր-

նիեն,– լինի դա Երևանում, թե Թավրիզում, որտեղ դրամ են կտրում,

ամեն մեկը պարտավոր է ներկայացնել իր մոտ եղած փողը՝ ձուլելու

և նոր դրամ կտրելու համար: Զանցառուները, հայտնվելու դեպքում,

դրամական մեծ տուգանքի են ենթարկվում: Եթե վաճառականի գոր-

ծերը թույլ չեն տալիս նրան դեգերելու Երևանում կամ Թավրիզում, և

նա ավելի հարմար է գտնում հանձնել իր մոտ գտնված փողը Սպա-

հանի փողերանոցին, պարտավոր է Երևանի և Թավրիզի զառաբբա-

շուց վկայաթուղթ վերցնել իր մոտ գտնված գումարների մասին առ

այն, թե հարկ եղած ազդեցությունն արել է… Բայց հազիվ է պատա-

հում, որ վաճառականները իրենց դրամը տանեն Սպահան, քանի որ

սահմանամերձ զառաբբաշիները փողի կամ համապատասխան այլ

միջոցով հարկադրում են նրանց ձուլել տալ իրենց դրամները Երևա-

նում կամ Թավրիզում»305: Եվրոպական վալյուտա ներկայացնողին

յուրաքանչյուր դահեկանի դիմաց տրվում է երկու կամ երեք ստակ

(sols) շահ306: Ձուլվող դրամից շահի և զառաֆխանայի օգտին 7½ տո-

կոս տուրք էր վերցվում կշռահաշվով307: Ձուլվող դրամի 2 %-ը զա-

ռաֆխանան տալիս էր շահին308: Տավերնիեն հաղորդում է նաև, որ

Գիլանի մետաքս գնողները հաճախ ուղևորվում են Թբիլիսի, որտեղ

լումայափոխները հարյուրին երկու տոկոս էին առաջարկում դրամ

ներկայացնողներին: Պատճառն այն է, որ թեև Թբիլիսիում կտրած

303 La Boullaye le Gouz, նշվ. աշխ., էջ 528 և հետ.: 304 Tavernier [J.-B.,] նշվ. աշխ. [, հ. I, ] էջ 136: 305 Նույն տեղում, էջ 134: 306 Pacifique P., Relation du voyage en Perse, Lille, 1632, p. 483. 307 Tavernier [J.-B.,] նշվ. աշխ. [, հ. I, ] էջ 134: 308 Chardin, նշվ. աշխ. [, էջ 398]:

Page 122: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

120

դրամը ավելի քիչ արծաթ էր պարունակում, այնուամենայնիվ, ան-

խտիր շրջանառություն էր անում Գիլանում: Պատահական չէ, երբ

Ագուլեցու «Դավտարում» կարդում ենք. «Ես Զաքարէս Արզանուն

յետ գնացի Ըսպահան, խրիդ արարիք Ըստամբօլ, ծախեցինք, եկինք

Երևան, յետ դառանք գնացինք Թլվիս, փողն զառավխանումն կտրե-

ցինք, եկի Աքուլիս»309:

Հետաքրքրական վկայություն կա պղնձադրամների մասին:

Կրուզինսկու ժամանակ՝ XVIII դարի սկզբներին, խանական պղնձա-

դրամը կրկնակի կուրս ուներ, քանի դեռ իշխանության գլուխ էր

կանգնած դրամ կտրող խանը: Սրա մահից կամ հեռանալուց հետո

նրա կտրած պղնձադրամը գնահատվում է կես գնով, այսինքն՝ ռեալ

արժեքի համեմատ: Սրանից, վկայում է Կրուզինսկին, մեծապես

տուժում էր հասարակ ժողովուրդը մինչդեռ առևտրականները կո-

րուստից խուսափելու համար կրկնակի բարձրացնում էին ապրան-

քագները310:

Զաքարիա Ագուլեցու «Դավտարը» ավելացնում է այս տեղե-

կանքներին կարևոր այն փաստը, որ զառաֆխանայի եկամուտը

Իրանում ենթակա էր Սպահանին, և որ զառաֆխանան «շահի

հօքմով» տրվում էր կապալավարձով311: Տեղեկանում ենք, որ 1653

թվին Երևանի զառաֆխանան տրվել էր 1500 թուման կապալավար-

ձով312: Ստանձնելով զառաֆխանայի վարչությունը՝ Երևանի

զառաբի ագուլեցի Շմավոնը խոջայի և վաշխառվի ֆունկցիաներին

միացնում էր կապալառվի ֆունկցիաներ:

Ագուլեցի Շմավոնն առաջին հայն էր, որ Երևանի զառաֆխա-

նայի պետ նշանակվեց: «Մինչի սայ Երևան հայ զառաֆբաշի չէր

նստած»,– գրում է Զաքարիան313: Այս վկայությունից ակներև է, որ

Շմավոնից առաջ ևս Երևանում զառաֆխանա կար, բայց զառաֆբա-

309 Օրագրություն, էջ 160: 310 Krusinski [Th.], Nachrichten von den letzten Unruhen in Persien, Augsburg, 1732, S. 37. 311 Օրագրություն, էջ 71: 312 Նույն տեղում, էջ 124: 313 Նույն տեղում, էջ 123:

Page 123: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

121

շիները հայերից չէին: Սեֆյան դրամների մի ցուցակում հիշատակ-

ված է հիրավի Երևանում կտրված երկու դրամ՝ հիջրիի 1038 և 1057

տարենշումով, այսինքն՝ մ. թ. 1628 և 1647 թվականներով314: Շմավո-

նից հետո Երևանի զառաֆխանան տրվում էր սովորաբար հայ կա-

պալառուներին: Այսպես, դեռ Շմավոնի կենդանության ժամանակ

փողերանոցը հանձնվեց երկու մարդու՝ անապատցի խոջա Սարգսին

և ձորագեղցի խոջա Սարգսին: Հետագայում նա անցավ ջահկեցի

խոջա Աղաբաբին, որին հաջորդեց դարձյալ ձորագեղցի խոջա Սար-

գիսը, իսկ ավելի ուշ՝ ագուլեցի խոջա Մուսեհը315: Այս անձնավորու-

թյունները, զառաֆխանայի պետ լինելուց անկախ, պատկանում էին,

հարկավ, ժամանակի խոշոր դրամատերերի թվին: «Դավտարից»

տեղեկանում ենք, որ 1672 թվին ձորագեղցի խոջա Սարգսին էր

հանձնվել Երևանի բերդապարսպի կառուցումը316: Ավելի ուշ Աբրա-

համ Կրետացի կաթողիկոսը միջնորդում էր Նադիր շահի առաջ զա-

ռաֆխանա բանեցնելու իրավունք տալ Երևանի մելիք Հակոբջա-

նին317: Սա այն մելիք Հակոբջանն է, որի համար Կրետացու նախոր-

դը՝ Կարապետ Զեյթունցին, բարեխոս լինելով օսմանցիների առաջ

«ի կախաղանէն իջուցիալ ապրեցոյց ի մահուանէն»318: Նույն այս

մելիքի մասին է հավանորեն խոսքը, երբ «Ջամբռը» հիշատակում է,

թե երևանցի խոջա Հակոբջանի միջոցով Աստվածատուր կաթողիկո-

սը գնեց Մաստարա գյուղի մի դանկ մուլքը319:

Անհավանական չէ, որ հայ կապալառուների ձեռքում էին

գտնվում նաև Իրանի մյուս զառաֆխանաները: Այսպես՝ շահ Աբաս

II-ի ժամանակ Իրանի մայրաքաղաքում Լազարևների տոհմապետ

Լազարն էր հենց պետական փողերանոցի առաջին կառավարիչն ու

314 Poole R.S., The Coins of the Shahs of Persia, London, 1887, p. 291. 315 Օրագրություն, էջ 123 և հետ.: 316 Նույն տեղում, էջ 113: 317 [Աբրահամ կաթողիկոսի] Կրետացւոյ [պատմագրութիւն անցիցն իւրոց եւ Նատր-Շահին պարսից, էջ 26: 318 Ջամբռ, էջ 28: 319 Նույն տեղում, էջ 115:

Page 124: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

122

գանձապետը320: 1651 թվին, այցելելով Թբիլիսիի զառաֆխանան,

Զաքարիա Ագուլեցին արձանագրում էր. «Յուլիս ԺԸումն ես Զաքա-

րիայ որ եկի Թվլիս, զառաւխանէն Թվլիս Ըոստամխան էր: Զառա-

բին էր խօջայ Բէհբուդ»321: Խոջա Բեհբուդի անունը հանդիպում ենք

նաև նույն 1651 թ. Հաղպատի մի արձանագրության մեջ. «Ի թուին

Հայոց ՌՃ. (1651 թ. – [Ա. Հ.]) ես քաղաքացի խօջայ Բեհբուդս ս[ուր]բ

Նշանիս հարաւային կամարն վէր էր ընկել, շինել տվի… յառաջնոր-

դութեան Աւետիս արքեպիսկոպոսին ձեռամբ Առնջեցի Նաւասար-

դին»322:

«Ջամբռը» հիշատակում է վրացերեն մի վախուպնամա, որով

Բեհբուդի որդի պարոն Ասլանը 1664 թվին Հակոբ [Դ.] Ջուղայեցի

կաթողիկոսին երեք խանութ հանձնեց Թբիլիսիում323: Կարելի է

ենթադրել, թե «քաղքեցի» այս խոջա Բեհբուդից էր սերվում հենց

XVIII դարում ազնվականություն ձեռք բերած Թբիլիսիի հայ

մելիքների՝ Բեհբուդովների տոհմը: Այս կապակցությամբ տեղին է

վերհիշել նաև հանրածանոթ այն տեղեկությունը, թե շահ Թահմազ II-

ը Ղափանի պետ նշանակելով օսմանյան զորամասերը

հաղթահարած Դավիթ բեկին, տվեց նրան «իշխանութիւն կրօղ

լինելոյ դրամ հատանել»324: Ազգայնական պատմագրության

փառաբանված «հերոսին» Իրանի շահը հարկադրել էր մի իրավունք,

որ ավելի ընդարձակ չափով տրվում էր այդ ժամանակ փառազուրկ,

բայց մեծափարթամ հայ խոջաներին:

320 [Պատմութիւն Նոր Ջուղայու որ յԱսպահան: Աշխատասիրեալ ի Պ. Յարու-թիւնէ Թ.] Տէր Յովնանեանց, [հ.] I, [էջ] 96: 321 Օրագրություն, էջ 37: 322 Կոստանեանց Կ., նշվ. աշխ., էջ 183: 323 Ջամբռ, էջ 270: 324 Գիրք վոր կոչի Պատմութիւն Դաւիթ Պէկին, հատված 39:

Page 125: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

123

VII

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԻՐԱՆՈՒՄ

Գյուղացիության ֆեոդալական շահագործումը Իրանում: Ապ-

րանքային տնտեսության ռայոններ: Բնական տնտեսության շրջան-

ներ: Արտաքին առևտուրը: Պետությունը և առևտուրը Իրանում:

Ֆեոդալների առևտրական և ֆինանսական օպերացիաները: Բուր-

ժուական տեսություններ «Խոջայական կապիտալի» և «համքարա-

կան» առևտրի մասին: Քննադատական դիտողություններ:

XVII դարի Իրանը ապրում էր ֆեոդալիզմի պայմաններում:

Զարկ տալով քաղաքների ու քաղաքատիպ վայրերի զարգացմանը՝

առևտրական կապիտալը անխախտ էր թողնում ֆեոդալական հա-

րաբերությունների տիրակալությունը: Առևտրական կապիտալը

զարգանում էր գյուղացիական մանր տնտեսության և քաղքենի մանր

արհեստագործության հիմքերի վրա: Հում մետաքս արտադրող գյու-

ղացիությունն ու գյուղացու արտադրած մետաքսն արդյունագործող

արհեստավորությունը հավասարապես հևում էին ճորտատիրական

հարաբերությունների ծանրության տակ: 1579-[15]81 թթ. Իրանն

այցելած անգլիացի ուղեգիր Քրիստափոր Բուրրոն, նկարագրելով

Շիրվանի կացությունը թուրքերի տիրապետության ժամանակ, նշում

է, թե բացի հում մետաքսից, այդ վայրերում ուրիշ արժեքավոր

ապրանք չկա. Շիրվանի մետաքսն էլ կարելի է գնել միայն փաշայից:

Թուրքերի ներխուժումից հետո գյուղացիները մետաքսով էին մուծում

իրենց տուրքը325: Փաշաների սահմանած կարգը նվիրագործում էր

այն իրավունքը, որ գոյություն ուներ տակավին տեղական ֆեոդալ-

ների, շիրվանշահերի, օրոք: Փաշաներին և շիրվանշահերին հաջոր-

դող Սեֆյանները գնացին շահագործության տրորված այդ ճանա-

պարհով: Շարդենի վկայությամբ՝ գյուղացու արտադրած մետաքսի և

բամբակի մի երրորդ մասը որպես տուրք մտնում էր շահի գանձա-

325 Հակոբյան Հ., [նշվ. աշխ., հ.] I, [էջ] 443:

Page 126: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

124

րանը326: Փաստորեն՝ գյուղացիությունը վճարում էր ավելին, մանա-

վանդ վերջին Սեֆյանների ժամանակ: XVIII դարի սկզբներին պա-

տեր Կրուզինսկին, անդրադառնալով գյուղացիների հաշվին

գանձվող այս կարգի պետական եկամուտներին, գրում էր. «Ճշմա-

րիտ է, որ պետության մեջ ընդունված սովորության, ինչպես և շահ

Աբաս Մեծի տված օրենքի համաձայն՝ ցանքադաշտերից վերցվող

բերքի մի երրորդ մասը պետք է հագեցնի մահալները կառավարող-

ների ծարավը: Բայց իսկականում կեղեքումների և տարբեր բծա-

խնդրությունների, քաշքշումների ու զանազան պարտադրումների

շնորհիվ գյուղացիներին հազիվ է մնում բերքի մի տասներորդ մասը:

Այն վայրերում, որտեղ գյուղացիները զբաղվում են շերամապահու-

թյամբ, եթե ստացված 50 թուման եկամտից գյուղացիներին մնում է 5

թուման, նրանք փառք են տալիս «մարդասեր» գռփողներին համեստ

բռնավորներ համարելով նրանց, քանի որ չէին վերցրել բոլորը

միանգամից: Չէ՞ որ լինում էին դեպքեր, երբ չէին խնայում նույնիսկ

չունևորներին, որոնց ենթարկում էին ամեն տեսակի տանջանքների՝

չունեցածը չվճարելու համար»327:

XVIII դարի 70-ական թվականներին, Գմելինի պատմելով, Գի-

լանի նայիբներից մեկը ստանում էր իբրև ռոճիկ տարեկան 1500

բատման մետաքս և 25 հազար ռուբլի փող: Իր հերթին նայիբը վճա-

րում էր Գիլանի խանին տարեկան 2500 բատման մետաքս և 200 հա-

զար ռուբլի փող: Գիլանի խանության եկամուտը հաշվում էր տարե-

կան 2 միլիոն մինդենար: Այս գումարը գոյանում էր գյուղացիների

մուծած մետաքսի վաճառումից, տուգանքների և մաքսերի գանձու-

մից և այլն328:

Երկրի տնտեսությունը հիմնականում դեռ պարփակված էր

ռայոնական շրջանակներում: Համքարային արհեստագործությունն

ու ֆեոդալական հողագործությունը կապված էին նոմադական

326 Chardin, [նշվ. աշխ., հ.] V, [էջ] 398: 327 Krusinski P. Th.,[Prodromus ad] Tragicam vertentis belli Persici Historiam, p. 65 և հետ.: 328 Gamelin Sam. Gottlieb, Reise durch Russland zur Untersuchunge der dreij Naturreiche, St. Petersburg, 1774, III Teil, [S.] 175 և հետ.:

Page 127: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

125

անասնապահության հետ: Ներքին առևտուրը զոդում էր գյուղավայ-

րերն ու քաղաքավայրերը, երկրագործությունն ու անասնապահու-

թյունը, տեխնիկական բույսեր և հացահատիկ արտադրող շրջան-

ները: Սակայն երկրի ընդարձակ տարածությունների վրա իշխում էր

բնական տնտեսությունը: Գյուղատնտեսությամբ, մասնավորապես

այգեգործությամբ, զբաղվում էին մասամբ դեռ քաղաքներում: Գյու-

ղավայրերում զարգացած էր ինքնաբավ տնայնագործությունը: Բնա-

կան տնտեսությունը գերակշռում էր նաև հայկական ռայոններում.

ապրանքայնացած էր գյուղատնտեսությունը միայն որոշ դաշտա-

վայրերում, քոչվորների կամ քաղաքային շուկայի հետ շփվող

վայրերում:

Առևտրական կապիտալի ծանրության կենտրոնը ներքին

առևտրի մեջ չէր բնավ: Առևտրական կապիտալն աճում էր արտա-

քին ապրանքափոխանակման ուղիներում միջազգային առևտրի

շնորհիվ: Հենց միայն այն փաստը, որ իրանական առևտրի զարգաց-

ման համար XVII դարի սկզբներին պետք եղավ ջուղայեցի խոջա-

ների «մեծ սուրգունը»՝ նրանց բռնի գաղթը Արաքսի հովտից դեպի

Զենդարհրուտի ափերը, վկայում է, թե տնտեսական զարգացման ինչ

խախուտ հիմքերի վրա էր կառուցված Սեֆյան փարթամության ջեր-

մոցը: Ուշիմ դիտողները կասկածի տակ էին առնում Սեֆյան Իրանի

առերևույթ բարեկեցությունն առհասարակ: Շահ Աբաս II-ի ժամա-

նակ կապուցին մի կրոնավոր՝ Գաբրիել Շինոնը, պնդում էր, օրինակ,

թե միայն հենց Փարիզն ավելի հարուստ է, քան ողջ Իրանը միասին

վերցրած. շահի հարստությունն այլ բան չէ, ասում է այդ հեղինակը,

քան հպատակների թալանով կուտակված մի գանձ329:

Համեմատելով պետության և առևտրի հարաբերությունն Արև-

մուտքում և Արևելքում՝ Վ. Բարտոլդը հայտարարում է մի տեղ. «Չենք

կարող պատկերել մեզ ֆրանսիական և անգլիական առևտուրն

առանց Անգլիայի և Ֆրանսիայի քաղաքական տիրապետության.

մեկը սերտորեն կապված է մյուսի հետ: Ինչ վերաբերում է

մուսուլմանական աշխարհին – առևտրականներն ընդհանուր ոչինչ

329 C(hinon) P.G., Relation nouvelle du Levant, Lyon, 1671, p. 71 և հետ.:

Page 128: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

126

չունեն պետական իշխանության հետ: Այսպիսով, կատարյալ կապ

պետության և առևտրի միջև – առաջին դեպքում և կատարյալ բացա-

կայություն այդ կապի՝ երկրորդ դեպքում»330:

Սեֆյան Իրանի օրինակը հերքում է միանգամայն նշանավոր

արևելագետի այս դրույթը: Մոլեռանդ «մուսուլման» Սեֆյանների

ժամանակ գոյություն ուներ սերտ կապ պետության և առևտրի մեջ.

բավական է թեկուզ հիշել առևտրական ճանապարհների և քարվան-

սարաների կառուցումն ու նրանց պահպանության համար արվող

կարգադրությունները Սեֆյանների օրոք: Ամենախոշոր վաճառա-

կանն Իրանում ինքը շահնշահն էր: Փաստորեն նրա գործակալների

վիճակում էին հայ խոջաներից շատերը: «Ուղիղն ասած,– գրում է

շահ Աբաս I-ի ժամանակակից իտալական ուղեգիր դելա Վալլեն,–

Իրանի շահը միակ առևտրականն էր իր երկրում: Եթե կա որևէ բան,

որից նա օգուտ կարող էր ստանալ, այդ բանը վերապահում է նա

միայն իրեն և թույլ չի տալիս, որ ուրիշ մեկը ձեռնամերձ լինի դրան:

Կարելի է ասել, թե չկա որևէ բան, որով չզբաղվեր նա: Աչքովս եմ

տեսել, թե ինչպես շուկայում ծախվում է հազար ու մի բան, որի

համար նրան է, որ հաշիվ է տրվելու: Նրա անունով ծախվում է սոխ

անգամ»331: Խոսելով նոր ջուղայեցիների մասին՝ անգլիացի մի ուղե-

գիր վկայում է. «Նրանց մեծ մասը վաճառական է կամ, ավելի ճիշտ,

թագավորի գործակատար: Մահվան դեպքում թագավորը քննել է

տալիս նրանց գործերը և երբեմն տիրանում նրանց ունեցվածքին»332:

Օտար երկրներ ուղևորվող առևտրականները կամ նրանց գործակալ-

ները, անհաջողության հանդիպելով, հաճախ չեն վերադառնում

Սպահան, որտեղ ստույգ հաշիվ պիտի տային՝ ենթարկվելով նույն-

330 Бартольд В.В., Место прикаспийских областей в истории мусульманского мира, Баку, 1925, с. 25. 331 Petri della Valle, Reiss-Beschreibung in unterschiedliche Teile der Welt, 1674, [Bd.] III, [S.] 21. 332 Herbert Th., Relation du voyage de Perse et des Indes orientales, Paris, 1663, p. 263 և հետ.:

Page 129: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

127

չափ ստույգ ու կարճ մի դատաստանի333: Երբեմն առևտրականները

դեգերում էին օտարության մեջ ոչ թե ձախորդության պատճառով,

այլ զոհ դառնալով նյութական գայթակղության: Այս կարգի մարդ-

կանց ուներ աչքի առաջ Գ. Դարանաղցի պատմիչը, երբ խարազա-

նում էր Նոր Ջուղայի «չար մեծատուններին» և մանավանդ նրանց,

«որ գնան զհետ ժանգահար կորստական գանձուցն մթերելոյ, ոմանք

տասն ամ յամելով, ոմանք՝ քսան, ոմանք՝ երեսուն եւ ոմանք զամե-

նայն ժամանակս կենաց իւրեանց ի պանդխտութեան եւ ի նժդեհու-

թեան անցանելով եւ մեռանելով եւ ժողովեալն թշնամեաց կերակուր

լինի եւ շանց մասն եւ բաժին, ու զհայր եւ զմայր, եւ զկին եւ զորդիսն

զրկելով, զեղբայրսն եւ զամենայն ընտանիսն տան իւրոյ եւ զիւր

հոգին եւ զմարմինն այլ եւս»334:

Պետության և առևտրական բուրժուազիայի միջև հաստատված

հարաբերությունները հետևանք էին այն իրողության, որ իրանական

մետաքսի արտածությունը կենտրոնացած էր հիմնականում շահնշա-

հի ձեռքում: Ֆեոդալական տուրքերը վճարելուց հետո շերամապա-

հությամբ զբաղվող գյուղացիները շուկա էին հանում, հարկավ, իրենց

արտադրածի մնացորդները: Այսպես, դեռ XVI դարում, անգլիական

առևտրի գործակալները տեղեկացնում էին Անդրկովկասից, թե

ամռան ամիսներին հնարավոր է մեծ քանակությամբ խամ մետաքս

գնել գյուղացիներից, որոնք այստեղ և ուրիշ տեղեր բերում են վաճա-

ռելու այդ ապրանքը335: Սակայն գյուղացու առևտուրը ներքին

առևտրի շրջանակից չէր ելնում. նրա կոնտրագենտը մետաքսագործ

արհեստավորն էր կամ միջնորդ այն առևտրականը, որ հումույթ էր

մատակարարում վերջինիս: Այլ ծավալ ու բնույթ ուներ պետության

ձեռքում կենտրոնացած գյուղացու հավելյալ արդյունքի վաճառահա-

նությունը: Խամ մետաքսն այստեղ պետական արտահանության

333 Tavernier [J.-B.], նշվ. աշխ., [հ.] I, [էջ] 465 և հետ.: Հմմտ. նաև Tournefort [P. de], նշվ. աշխ., [h.] II, [էջ] 160. 334 [Ժամանակագրութիւն Գրիգոր վարդապետի Կամախեցւոյ կամ]Դարա-նաղցւոյ, էջ 458: 335 Հակոբյան Հ., նշվ. աշխ., էջ 401 և հետ.:

Page 130: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

128

գլխավոր օբյեկտն էր: Եվ գրեթե առանց բացառության հայ

առևտրական ընկերությունները կամ նրանց գործակալներն է, որ

սակագնով վերցնում էին արքունիքից Իրանի այդ վալյուտան:

Առևտրական օպերացիաներն ավարտելուց հետո վաճառականները

մուծում էին վարկի փոխարժեքը կանխիկ դրամով: Գոյացած

շահույթը մնում էր վաճառողին կամ այն ընկերությանը, որի միջոցով

արքունիքը վարկավորել էր նրան:

Սեֆյան դինաստիայի հիմնադիրները քաղաքականապես զո-

րացան՝ ընկճելով շերամապահության հայրենիքը՝ մերձկասպյան

ռայոնները: Շահ Իսմայիլ I-ը (1499-1525) և նրա անմիջական հա-

ջորդները հենվում էին Հյուսիսային Իրանի վրա, ազդեցության

կենտրոն ունենալով Գիլանի և Մազանդարանի մետաքսարտադ-

րության հետ կապված վաճառաշահ քաղաքները՝ Արդաբիլն ու Ղազ-

վինը: Ղազվինը Սեֆյանների մայրաքաղաքն էր Սպահանից առաջ,

Արդաբիլը՝ նրանց տոհմային դամբարանավայրը: XV-XVII դարերի

ընթացքում Սեֆյանների վարած պատերազմները Թուրքիայի դեմ

մղվում էին հենց մետաքսարտադրության վայրերը գրավելու նպա-

տակով: Շամախին, Շեքին (Նուխին), Արեշը, Գյանջան և Վրաս-

տանը պայքարի հիմնական օբյեկտներն էին, անշուշտ: Գրավել

Անդրկովկասի առևտրական ճանապարհները, հաստատել առևտրի

պետական մոնոպոլիա նավթ, բրինձ, աղ, ձուկ և ամենից առաջ մե-

տաքս արտադրող այս վայրերում. ահա պայքարող կողմերի մտահո-

գության գլխավոր առարկան: Ժամանակակիցների գիտակցության

մեջ պայքարն անդրադառնում էր, հարկավ, որպես կրոնական

հակամարտ շիա Սեֆյանների և սյուննի օսմանցիների միջև:

Առևտրի և, առաջին հերթին, մետաքսավաճառքի պետական

մոնոպոլիան ուներ նաև իր տնտեսական հիմքերը: Մետաքս ար-

տադրող և մետաքս սպառող վայրերը տրոհված էին հսկայական

տարածությամբ: Հաղորդակցության միջոցների հետամնացության

ու կապիտալի դանդաղ շրջանառության պայմաններում առևտուրը

կարող էին կազմակերպել միայն խոշոր դրամատերերը – պետական

մասշտաբով կենտրոնացած կապիտալը: Պետությունն է, որ կարող

էր կազմակերպել քարավանային հաղորդակցություններն ու

Page 131: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

129

առևտուրը և պաշտպանել խոջաներին արտաքին հարձակումներից

և տեղական ճնշումներից ու կեղեքումներից: Պետությունն է, որ կա-

րող էր իր ձեռքն առնել առևտրական ճանապարհների կառուցումն ու

կարգավորումը, ինչպես և հոգ տանել մաքսային միասնական ռեժիմ

սահմանելու մասին: Եթե մի շահ Աբաս I (1585-1629)՝ Սեֆյան

միահեծանության կազմակերպողը հենվում էր իրանահայ խոջաների

տնտեսական ուժի վրա, ապա և ընդհակառակը՝ նրա ստեղծած

միահեծանությունը հենակետ էր ծառայում իրանահայ խոջաներին

ու հովանավորում նրանց դասակարգային շահերը: XVI դարի վեր-

ջին Հայաստանի լեռնային շրջանների մելիքներից ոմանք օգնու-

թյուն էին խնդրում շահից՝ Թուրքիայի կեղեքումների դեմ336: Շահ

Աբասը ընդառաջեց իրեն դիմողներին, և 1603 թվի նրա արշավանքը

ցնծությամբ ողջունեցին հայերը337: Անտիպ մի ձեռագրում հետա-

քրքրական տեղեկություններ կան, մասնավորապես շահ Աբասի և

Լոռու հայ ֆեոդալների հարաբերությունների մասին: Լոռու բերդում

ամրացած ղազախները338 հարձակվում էին Սանահնի վրա: «Քաջա-

գունդ» Արղությանները փախցնում են «զզօրսն ղազախի» (մի այլ

տեղ՝ «ազգն ղազախացն»): Վերջիններիս դեմ Արղությանները

եռանդուն պաշտպանություն գտան շահ Աբասի կողմից: Նույն

ձեռագրում կարդում ենք այդ մասին. «Շահաբազն տիրելով աշխար-

հիս զիսմայէլիցսն (իմա՝ թուրքերին – Ա. Հ.) դուրս էհան աշխարհէս.

խաղաղութիւն ձգեաց և ղազախքն շահսեւան դարձան». «շա-

հեսւան» (շահ սիրող – Ա. Հ.) դառնալով, այսինքն, քաղաքականա-

պես Իրանի կողմը թեքվելով, ղազախները նորից զենք դարձրին հայ

ֆեոդալների, Արղությանների դեմ, բայց այս դեպքում ևս նրանց

ընկճեց շահ Աբասի սուրը. «Եւ յորժամ Շահաբազն զղազախն քշեց

336 Պատմութիւն Առաքել վարդ[ապետի] Դաւրիժեցւոյ, էջ 409, Gowea [Ant. de], նշվ. աշխ., էջ 396, Petrus Bizarrus, Rerum perricarum historia etc., Frankfurt, 1610, p. 617, Laet [J. de], Persia seu Regni Persici Status, [Leiden], 1633, p. 234 և հետ.: 337 Gowea [Ant. de], նշվ. աշխ., էջ 224, Kakasch Stephanus, Iter perricum, Altenburg, 1609, p. 97 և հետ.: 338 XVII դարի սկզբներին ղազախների ցեղը կազմում էր Աղստաֆայի (հետա-գայում՝ Ղազախի) գավառում հատուկ սուլթանություն. տե՛ս Պատմութիւն Առա-քել վարդ[ապետի] Դաւրիժեցւոյ, էջ 111:

Page 132: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

130

տարաւ տարագիր և Արղութէցունց Ժ (10) գեօղ ետ՝ այսուհետև կան

Արղութէցիք շահիսևան»339: Ինչպես երևում է, ղազախները, այնուա-

մենայնիվ, չմաքրեցին իսպառ Լոռին: «Լոռու ղազախների» մասին

հիշատակում է 1726 թվին թուրք աշխարհագիր Իբրահիմը340: Արձա-

նագրենք, որ քաղաքական նմանօրիակ վերադիրքավորում տեղի

ուներ այդ ժամանակ նաև հարևան Վրաստանի որոշ վայրերում:

Շաղկապելով իրենց վարքագիծը Թբիլիսիի առևտրական մագնատ-

ների հետ՝ վրաց ազնվականների ունևոր վերնախավը քաղաքակա-

նապես դիմադարձ էր լինում դեպի Իրանը: Այս դիմադարձության

արտահայտիչ հանդիսացավ նաև Թիֆլիսի մովրով Գեորգի Սահա-

կաձեն, որ, տեղի տալով վրաց իշխանների ինտրիգներին, ստիպված

եղավ վերջ ի վերջո փախուստի դիմել շահ Աբասի մոտ341:

Պետք է կարծել, որ լեռնային Հայաստանի «շահսևան» դար-

ձած հայ ֆեոդալները ևս նույն կարգի հայ ազնավուրներ էին: Ան-

հավանական չէ նաև, որ նրանք գործում էին թուրքական օկուպա-

ցիայի ժամանակ չարաչար կեղեքված գյուղացիության կամ մեծա-

պես տուժած առևտրականների ճնշման տակ: Առաքել Դավրիժեցու

վկայությամբ՝ Դիզակի գյուղերից չորսը «միահողոյն չուեցին և

գնացին» Իրանի երկիրը և շահը բնակեցրեց նրանց Սպահանում:

Ագուլիսի մոտ գտնված Դաշտ գյուղից «երեք մասն ժողովրդոց»

գնացին նույն ճանապարհով, և դարձյալ շահը տեղավորեց նրանց իր

մայրաքաղաքում: «Եւ է պատճառ Դիզակեցւոց և դաշտացւոց գնա-

լոյն՝ ծանր հարկապահանջութիւնն, կեղեքելն և կողոպտելն և կուռէ-

ճութիւն (աշխատապարհակ – Ա. Հ.) առնելն, և անխնայ սպանանելն

զքրիստոնեայսն,– գրում է Դավրիժեցին: – Եւ եղեալ եմ ամենեքեան

յոյժ չքաւորք, և պարտատէրք, և մնացեալ են անճար»342:

Շահ Աբաս I-ի արշավանքների հետևանքները հիասթափություն

պիտի առաջացնեին նրան ապավինած գյուղացիների մեջ: Տրտնջա-

339 «Քօթուգ որ ասի Յիշատակարան», ձեռագիր, էջ 40 և 43: 340 Hammer, Geschichte des Osmannischen Reiches, Pest, 1832, [Bd.] IV, S. 598 և հետ.: 341 Какабадзе С., նշվ. աշխ.: 342 Պատմութիւն Առաքել վարդ[ապետի] Դաւրիժեցւոյ, էջ 16 և հետ.:

Page 133: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

131

լու առիթներ ունեին նաև հայ խոջաները: Սակայն, վերջին հաշվով,

սրանց ստացածն ավելի զգալի էր, քան կորցրածը: Չնայած Դավրի-

ժեցու ողբերին՝ ժամանակի կղերական պատմիչներն անգամ մեծա-

րում են շահի «հայասիրությունը»: Շահը ավերեց Հին Նախիջևանն

ու Ջուղան, բայց «հայոց ազգացն ոչինչ վնասեաց,– գրում էր Գ. Դա-

րանաղցին,– այլ միայն սուրկուն արար տամք եւ ամենայն ընչիւքն եւ

տարեալ բնակեցոյց ի Սօս քաղաք, որ ի Սպահէն եւ յայլ պարսկաց

տունս մինչեւ ցայսօր, որ թվ. ՌՁԵ (1636)ին է, եւ խնամարկելով

զնոսա առաւել քան զազգայինս իւր, որ են ջուղեցիք եւ այլ բազում

գաւառաց մարդիկ, որ կան ի հանգստի և հովանի թեւոց նորա վերին

ակնարկութեամբն, որպէս զհայր գթալով նոցա եւ որպէս զուստերաց

եւ դստերաց մինչեւ ցայսօր ժամանակի»343:

1636 թվին, երբ գրի էին առնվում այս տողերը, Իրանում թագա-

վորողն արդեն շահ Աբաս I-ը չէր, այլ նրան հաջորդած շահ Սեֆին

(1629-1642), որ հայ խոջաների նկատմամբ շարունակեց նախորդի

ուղեգիծը: Շահ Աբաս II-ին (1642-1666) ուղղած պարսկերեն մի

աղերսագրում Փիլիպպոս կաթողիկոսը, անդրադառնալով անդրկով-

կասյան նահանգներում 1635 թ. տեղի ունեցած խռովություններին,

գրում էր 1650 թվին. «Խոնդկարի շնորհիվ հարուցված խռովության

ժամանակ մի շարք իշխաններ, որոնք իրենց նմանների ու հավա-

սարների միջից, առաջ էին քաշվել (շահնշահի) անսահման ողորմու-

թյան և շնորհումների հետևանքով՝ դիմեցին ապստամբության և

հակառակության (ընդդեմ շահնշահի – Ա. Հ.): Դիմելով Հոռոմստան

(Թուրքիա – Ա. Հ.)՝ նրանք հայտնեցին Մուրթուզա փաշային, թե

Նախիջևանի և Օրդուբադի (մահալների – Ա. Հ.) բնակիչները

երկրպագության չեկան քեզ, քանի որ պատկանում են շիա

աղանդին, կողմնակից են սոֆիին (շահնշահին – Ա. Հ.) և նրա տանը

պատկանող թագավորներին: Սրա հիման վրա Մուրթուզա փաշան

մի քանի հազար մարդ ուղարկեց՝ պատվիրելով, որ թալանեն ու

ավերեն Նախիջևանն ու Օրդուբադը: Ժամանակի բերմունքով քո

343 [Ժամանակագրութիւն Գրիգոր վարդապետի Կամախեցւոյ կամ]Դարա-նաղցւոյ, էջ 38: Հմմտ. նույն տեղում, էջ 59 և 103:

Page 134: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

132

խոնարհ ստրուկը, երկու հարյուր թուման մատուցելով Մուրթուզա

փաշային ու վանելով նրա բարկությունը, թույլ չտվեց որ հայերից

որևէ տուն ցրվի, գաղթի ուրիշ վայր»344: Կարևոր այս գրությունը

վկայում է քաղաքական օրիենտացիաների բախման մասին. բոլոր

պարագաներում բնորոշ է, որ Նախիջևանի և Օրդուբադի շրջանի

թուրք և հայ բնակիչները հակված էին Իրանի կողմը՝ իրենց

պաշտպան համարելով Սեֆյան դինաստիան: Նույն այս

հավատարմությունը հանդես են բերում շահ Աբաս II[-ի] ժամանակ

նաև հայ առևտրականները: Ժամանակակից եվրոպացիները վեր

էին հանում կենցաղային և կրոնական այն ազատությունները, որ

վայելում էին հայերը նրա օրոք: «Նա սիրում էր օտարերկրացիներին

և հովանավորում տեղացի հայերին»,– գրում է ուղեգիր դե Լանդը:

«Նրանց (հայերի – Ա. Հ.) ազատությունը մեծ է ողջ Պարսկաստա-

նում: Նրանք կարող են հագնվել, ինչպես որ կամենում են. մի բան, որ

չեն կարող անել Թուրքիայում, որտեղ նրանց արգելվում են թանկար-

ժեք գործվածքներն ու կանաչ գույնը»345: Շարդենի վկայությամբ,

հայերը Աբաս II-ին ավելի շուտ քրիստոնյա էին համարում, քան մու-

սուլման: Շահի մահից հետո տարածվում էր անգամ զրույց այն մա-

սին, որ իբր նա մահից առաջ մկրտվել է Ռափայել դյու Մանի ձեռ-

քով346: Նման զրույցներ պտտում էին, հարկավ, նախ և առաջ շահից

բարերարված հայ խոջաների շրջանում: Այդ մասին են վկայում նաև

այն տողերը, որ 1672 թվին արձանագրում է «Դավտարում»

Զաքարիա Ագուլեցին. «Մին գրգում տէսայ,– գրում է նա,– թէ թվին

ՌՂԱումն (1642 – Ա. Հ.) փոքր Շահ-աբաս Ըսպահան թախտ նստաւ

թագաւոր: Սայ դրուստ հայոց թագաւոր էր»347: Կղերամիտ Առաքել

Դավրիժեցին շահ Աբաս II-ի ժամանակը բնութագրում էր փոքր-ինչ

344 Վաղարշապատի մատենադարանի արխիվի բնագրից ընդօրինակված այս գրությունը հաղորդեց մեզ Ի. Պ. Պետրուշևսկին: 345 D(auler) d(es) L(andes) A., Les beautez de la Perse ou la description de ce qu’il y a plus curieuse dans ce royaume, Paris, 1673, p. 30, 50. 346 Chardin, [Le] couronnement du Soleïman [troisième Roy de Perse, et ce qui s’est passé… dans les deux premières années de son Regne, Paris, 1672,] p. 169. 347 Օրագրություն, էջ 109:

Page 135: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

133

տարբեր գույներով348: Զաքարիա Սարկավագը, իր հերթին, դրական

մտքով բնութագրելով շահին, աչքի առաջ ուներ փաստապես այն

բարիքը, որ արել էր նա մեծափարթամ հայ խոջաներին: «Էր սիրօղ

քրիստոնէից,– գրում էր նրա մասին Սարկավագը,– և յորժամ առնէր

ընթրիս մեծամեծաց և նախարարաց իւրոց, կոչէր և զաւագանին

Ջուղայու զխօջայ Սաֆռազն և զխօճայ Պտումն: Այլ և գնայր ’ի

տունս քրիստոնէից՝ և ’ի հարսանիս և ի պատիւս և ոչ խտրէր: Այլև էր

ուղղադատ և իրաւարար»349:

Ներկա դեպքում խրոնիստը գործ է դնում նույն չափանիշը, որով

առաջնորդվում էր նաև Զաքարիա Ագուլեցին: Բավական էր, որ շահը

ուղղադատ էր և իրավարար հայ խոջաների հանդեպ, սրանք պատ-

րաստ էին «դրուստ հայոց թագաւոր» հռչակել նրան: Համապատաս-

խան վերաբերմունք ունեին դեպի Սեֆյան Իրանը, ի դեպ, նաև XVII

դարի Քարթվելիայի վրաց այն խաները (թագավորները), որոնք

հենվում էին մեծապես Թբիլիսիի և Գորիի հայ առևտրական և

արհեստագործական բնակչության վրա: Այս տեսակետից բնորոշ է

Ռոստոմ (1633-1659) և Վախթանգ-Շահնավազ (1659-1676) խաների

(թագավորների) իրանական օրիենտացիան: Մի հայտնի չափով

սրանց «հայասիրությունը» համապատասխանում էր նրանց սենյոր-

ների՝ Սեֆյանների «հայասիրությանը» հայ խոջաների վերաբեր-

մամբ350:

Իրանի շահնշահը երկրի առաջին վաճառականն էր, բայց ոչ

միակը, ինչպես չափազանցությամբ գրում էր դելա Վալլեն: Թագա-

վորներից զատ առևտրական օպերացիաներ էին կատարում խոշոր

ֆեոդալներից շատերը, տեղերում իշխող վալիներն ու բեյլերբեյերը,

վեզիրներն ու խաները, սուլթաններն ու աղալարները: Անգամ հայ

մելիքները, որ բռնում էին ֆեոդալական սանդուղքի վարի աստիճան-

ներից մեկը, վարում էին առևտրական որոշ գործեր351: Առանձնապես

348 Պատմութիւն Առաքել վարդ[ապետի] Դաւրիժեցւոյ, էջ 69: 349 Զաք[արէայ] Սարկաւագ, [նշվ. աշխ., հ.] II, [էջ] 34: 350 Какабадзе С., նշվ. աշխ.: 351 Լեո, Խոջայական կապիտալ[ը և նրա քաղաքական-հասարակական դերը հա-յերի մեջ], Երևան, 1934, [էջ] 158 և հետ.:

Page 136: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

134

աչքի էր ընկնում, իհարկե, խաների և բեյլերբեյերի առևտրաֆինան-

սական գործունեությունը: Խոշոր գործեր էին տեսնում, մանավանդ,

Թավրիզի վեզիրը և բեյլերբեյը, ինչպես և Շամախու և Երևանի խա-

ները: Շարդենի վկայությամբ՝ երկրի ամենախոշոր ֆեոդալներն

ունեն իրենց առևտրական գործերն ու գործակալները, ինչպես և

մյուս խոջաները: Նրանց մեծ մասն ունի ապրանքատար նավեր ու

քարավաններ:

Հայ խոջաներն ասպարեզ էին գալիս, հարկավ, նաև որպես խո-

շոր ֆեոդալների գործակալներ: Տավերնիեն շեշտում է ուղղակի, որ

մետաքսի արտածությունը գտնվում է ամբողջովին հայ առևտրա-

կանների ձեռքին, որոնք ծառայում էին շահին և մեծամեծերին որ-

պես առևտրական գործակալներ («comme les facteurs du roi et les

grandeurs »)352: Անշուշտ, խանի հետ ունեցած առևտրական գործերի

համար է հենց, որ 1677 թվին Զաքարիա Ագուլեցին ուղևորվեց Մա-

րաղա. «Խանին յետ բան ունէի, տէսայ»,– գրում է նա353: Երևանի

Նաջաֆ ղուլի խանի մասին Ագուլեցին գրում էր, թե՝ «Շահի ղալա-

մում սորայ նման զինաթով, խազինով խան չկէր»354: Գրեթե բառա-

ցիորեն նույնն է գրում Սեֆի ղուլի խանի մասին նաև Շարդենը. «Այս

իշխանը,– գրում է նրա մասին ուղեգիրը,– անկասկած ամենից հա-

րուստն է ողջ Պարսկաստանում և ամենից երջանիկը»355: Պաշտո-

նազուրկ անելով լեզգի Սեֆի ղուլի խանին՝ Ադրբեջանի վեզիրը խլեց

նրանից 400 ուղտաբեռ ապրանք. «Դարցեալ, այս վէզիրս,– գրում է

Ագուլեցին,– խանի ապրանքն գնեց, 400 ուղտ բարցեաւ, աղարկեց

շահն, թէ ոսկի, թէ արծաթ, թէ պղինձ, թէ խալի, թէ չադր, թէ ձի, թէ

ուղտ, թէ լաւ, թէ վատ, թէ նաղտ, թէ վեջ, 30000 թումանի ապրանք

դավտար արաւ, բարցաւ, մին 100 ձիաւոր դրաւ յետն, բռնված խանի

նազիր Իսախան բէկն դնի յետն, փետրվարի 10ումն Երևան դուս

ողարկեց»356: Սեֆի ղուլուն անվանակից հաջորդը երկու տարի հետո,

352 Tavernier [J.-B.], նշվ. աշխ., հ.] I, [էջ] 670: 353 Օրագրություն, էջ 134: 354 Նույն տեղում, էջ 70: 355 Chardin, նշվ. աշխ., [հ.] II, [էջ] 297: 356 Օրագրություն, էջ 122:

Page 137: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

135

պաշտոնից զրկվելով, կրկնակի քանակի ապրանք տարավ հետը՝

«իւր խազինով, իւր ապրանքով, որ մինչի 7[00]-800 ուղտ բարցաւ,

մարտի մէկումն Երևանայ դուս ելաւ»,– գրում է Ագուլեցին357: 1670-

ական թվականների սկզբներին Երևանի խանի եկամուտը հաշվում

էին տարեկան շուրջ 32 հազար թուման կամ 500 հազար

ֆրանսիական էկյու, մի կողմ թողնելով այն գումարը, որ գանձվում էր

բացարձակ կեղեքումների, զինվորական ռոճիկներ յուրացնելու, նվի-

րառումների և այլ ճանապարհներով: «Ագահությունը, նվերները և

հարստանալու անուղղակի միջոցները բերում են ևս 200 հազար

էկյու»,– ավելացնում է Շարդենը358: Ֆեոդալների հարստության աղ-

բյուր էին նաև առևտրական և ֆինանսական օպերացիաները: Հայ

խոջաները հրապարակ էին գալիս ֆեոդալների հանդեպ ոչ միայն

իբրև վարկատուներ, այլ հաճախ նաև իբրև վարկառուներ և կապա-

լառուներ: Վարկային և կապալային պարտավորությունների հետե-

վանք էր, անշուշտ, երբ Զաքարիա Ագուլեցին երաշխավորության

թուղթ էր ստորագրում եղբոր փոխարեն. հանգամանք, որ մեծամեծ

նեղություններ պատճառեց նրան, մանավանդ վերջինիս մահից

հետո: Կապալառուն կամ ընտանիքի անդամները մի տեսակ պա-

տանդ էին վարկատու ֆեոդալի ձեռքում: «Դավտարից» երևում է,

օրինակ, որ Երևանի խանը թույլ չի տալիս Ագուլեցու եղբորը հեռա-

նալ քաղաքից, «քանզի զառաֆխանեն Սիմոնի (Շմավոնի – Ա. Հ.)

ձեռացն էր»359: Նույն պատճառով խանը արգելում էր Շմավոնի

ընտանիքի անդամներին («խիզանին») Ագուլիս մեկնել360: Թույլ-

տվության դեպքում ինքը Շմավոնը չէ, որ ուղեկցում էր «խիզանին»

Երևանից Ագուլիս կամ Ագուլիսից Երևան, այլ նրա հավատա-

րիմները և հաճախ հենց Զաքարիա Ագուլեցին361: Իբրև ֆեոդալա-

կան կարգերում զարգացած վարկային հարաբերությունների նմուշ

կարող ենք բերել նաև այն դեպքը, որ հիշատակում է Ագուլեցին 1670

357 Նույն տեղում, էջ 137: 358 Հմմտ. Lettres édifiantes…, p. 299 և հետ., Chardin, նշվ. աշխ., [հ.] II, [էջ] 197: 359 Օրագրություն, էջ 76, 87 և 99: 360 Նույն տեղում, էջ 64 և 76: 361 Նույն տեղում, էջ 67:

Page 138: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

136

թվականին. «Թվին ՌՃԺԹ (1660 – Ա. Հ.) յոնվարի 20ումն Ագուլիս որ

այսօր Ադրբէջանայ վէզիր Միրզայ Իբրահիմէն 13 ձիաւոր եկաւ, 60

լիդր թիլանի, որ է 6 հողայ, քնար ապիրշում բէրաւ, թահր տվեց

Ագուլաց ու Դաշտին, թէ վէզիրն Շամախու է բերած, շահլուղայ է.

Աստուած գիտէ. լիդրն 12500 դիան փողն տվէք: Աժմունքն 8000 դիան

էր: Մին 20 թուման ել խարջեցին, գնացին վէզիրն, էլաւ ոչ, թէ՛ բերողի

ղուլուղ, թէ՛ խորակ էլաւ: Այս 60 լիդր ապրիշումս ու 20 թուման խարջն

ագուլեցիք ու դաշտեցիք ղաբուլ արին, վեր կալան: Դաշտեցոց

ըռասադ ապրիշումն ու խարջ ղաբուլ արին, տարան Ագուլեցոցն:

Ագուլեցիք վեր կալան ապրիշումն ծախեցին 8000 դիան»: Այս

տողերը փոքր-ինչ գրելուց հետո հեղինակն ավելացնում էր. «Թէ՛

խարջ, թէ՛ ղուլուղ, թէ՛ ապրիշումի պակաս ծախելն, ամէն 20 թուման

զարար քաշեցին թէ՛ ագուլեցիք, թէ՛ դաշտեցիք: Ապրիշումի փողն յետ

8 ամսոյ վեզիրէն եկին, առան, տարան»362:

Այս դեպքն անձեռնտու գործարքի նմուշ է ինքյան: Բայց կա-

րևորն է ուշադրության առնել խնդրի մյուս կողմը, շահի և խոջաների

մեջ եղած հարաբերության կոնկրետ օրինակը: Այս օրինակից պարզ

է, որ սխալ է իրանական առևտուրը դիտել իբրև «հայկական» ա-

ռևտուր, իբրև «հայ» առևտրական կապիտալի շրջանառություն363:

Իրանական առևտուրը և Իրանում շրջանառություն գործող կապի-

տալը նախ և առաջ արքունական («դիվանի» կամ «շահլուղ») կամ

խանական («խանլուղ») առևտուրն ու կապիտալն էր, որից կախում

ուներ, և որին սպասարկում էր հայ խոջաների մասնավոր կամ ընկե-

րային կապիտալը: Մասնավոր առևտրականները կամ մասնավոր-

ներից կազմված առևտրական ընկերությունները հրապարակ էին

գալիս հաճախ նաև շահնշահի կամ ֆեոդալների առևտրական ձեռ-

նարկություններից անկախ: Սակայն բոլոր տվյալներից դատելով՝

մասնավոր բնույթ կրող այդ ձեռնարկությունները երկրորդական դեր

էին խաղում արտաքին առևտրի հետ կապված խոշոր ապրանքա-

շրջանառության մեջ: Այդ տեսակետից չենք կարող ուղիղ համարել

362 Նույն տեղում, էջ 89: 363 Լեո, նշվ. աշխ., էջ 66, 89, 96, 116 և այլն:

Page 139: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

137

Լեոյի կիրառած «խոջայական կապիտալ» տերմինը, որչափ դրանով

երևան է գալիս ձգտում՝ անխտիր հայ խոջաների սեփականություն

դարձել երկրի խոշոր կապիտալը՝ անգիտանալով վերջինիս գերա-

զանցորեն ֆիսկալ («դիվանական») բնույթը և այն մասնակցությու-

նը, որ ունեին առևտրի մեջ ֆեոդալները: Յուրացնելով հապճեպորեն

Մ. Ն. Պոկրովսկու շիլ տեսությունն առևտրական կապիտալի պատ-

մական դերի մասին՝ հայ բուրժուազիայի պատմաբանը թերագնա-

հատել է առհասարակ ֆեոդալական հարաբերությունների տիրա-

կան նշանակությունը «խոջայական կապիտալի» ծավալման դա-

րում:

Առևտրական կապիտալի և ֆեոդալական տիրող դասակարգի

սերտ կապը մատնանշում է ինքյան արդեն այն փաստը, որ «խոջա»

տերմինը նշանակում էր երբեմն նաև «հողատեր», «մյուլքատեր»364:

Հողագնումները կամ անվճարունակ հողատերերի վարկավորումը՝

մյուլքատեր դառնալու պատմական ուղիներից մեկն է եղել նաև հայ

խոջաների միջավայրում: Ն. Մառը բերում է Անիի «կապիտալիստ»

Տիգրան Հոնենցի օրինակը. «Տիգրանը զբաղվում էր վարկային օպե-

րացիաներով, որոնց դիմաց վերցնում էր գրավական. իբրև գրավ՝

նրա մոտ գտնվում էին բազմաթիվ հողեր ու հանդակներ: Mutatis

mutandis Տիգրանն իր ժամանակի բանկիրն էր նաև, որը խոշոր

վարկեր էր տալիս անշարժ գույքերի դիմաց, որոնք հետո գործնակա-

նապես իրեն էին մնում, սովորաբար, կամ նրանց, որոնց վրա, որ նա

կկամենար հաստատել: Կանխիկ դրամով արվող գնումները և գրա-

վականի միջոցով ձեռք բերվող անշարժ գույքը փոխանցվում էին ժա-

ռանգական տերերից, որոնց տիրապետություններն այն ժամանակ

ոչ միայն կոչվում էին «հայրենիք» (вотчина), այլև «հայրենիք» էին

իսկապես: Ակներև է, որ տեղի ուներ իշխանական և ազնվականա-

կան կալվածքների փոխանցում խոշոր կապիտալիստների ձեռքը,

որոնց հետ եթե մրցում էր որևէ դասակարգ, դա բացառապես հոգևո-

364 Материалы по истории Каракалпаков. [Сборник]. Труды И[нститута] в[остоко-ведения] А[кадемии] Н[аук] [СССР], М., Л., 1935, [т.] VII, [с.] 36.

Page 140: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

138

րականների դասակարգն էր, մանավանդ այն ժամանակ իսկ

վանքերի ազդեցիկ բնակչությունը»365:

Ագուլեցու «Դավտարից» երևում է, որ հայ առևտրականները հե-

տագայում ևս մյուլքատեր էին դառնում, մասնավորապես, հողա-

գնումների միջոցով: Զաքարիան պատմում է, օրինակ, ագուլեցի խո-

ջա Ավագի մասին, որ հորից և մորից որբ և ընչազուրկ մեծ հարստու-

թյուն դիզեց հետագայում. «Այնչափ տվեց Աստուած,– գրում է օրա-

գրողը,– որ թէ տուն, թէ մուլք, թէ աջհաս, թէ փող, 3000 թումանի տէր

դառաւ»366: Նույնը կարելի է ասել նաև Զաքարիայի եղբայր Շմա-

վոնի մասին: Ծանրանալով Շմավոնի մահից հետո նրա պարտատե-

րերի հասցրած նեղությունների վրա՝ Զաքարիան գրում է. «Մինն

գալիս այ, 20 թուման ուզում, մինն զառավխանի դավի այ անում,

մինն քաթիբու դավի անում, մինն՝ գեղի»367: «Թէ տուն, թէ մուլք, թէ

աջհաս, թէ սանդուղ, թէ խորակ, թէ շոր, թէ պղինձ, ամէնն թողաւ

Երևան»,– գրում է նրա մասին Զաքարիան368: Կարող է թվալ, թե

նման դեպքերում խոսքն այգու կամ աննշան հողաբաժնի մասին է:

Բայց աչքի առաջ ունենալով «Ջամբռի» ամբարած հարուստ նյութը՝

դժվար չէ համոզվել, որ XVII-XVIII դարերում ևս հայ խոջաները

հաճախ խոշոր մուլքատեր էին միաժամանակ: Այսպես, օրինակ,

Շմավոն Ագուլեցու ժամանակ երևանցի խոջա Սեթը տիրում էր Նո-

րագեղի վեց դանկ մուլքին, որ նշանակում է, թե նրա սեփականու-

թյունն էին գյուղի բոլոր հողերը: Նույն Սեթինն էր նաև Նորքի, Յայ-

ճու, Գյոլքանդի վեցական և Եղվարդի ու Ամիրի չորս ու կեսական

դանկերը, այլև՝ «զայլս այսպիսի շատ, այգիս, ջրաղացս, տինկս,

տունս, և զայլս մուլքս», որի մեծ մասը հետագայում խոջա Սեթի

ժառանգները վաճառեցին կամ վախմ արին Էջմիածնի վանքին369:

Մասնավոր հողատիրության առկայությունը, ինչպես և առևտրական

365 Марр Н.Я., Ани. [Книжная история города и раскопки на месте городища,] Л., М., 1934, [т.] VII, [с.] 35. 366 Օրագրություն, էջ 85: 367 Նույն տեղում, էջ [101-]102: 368 Նույն տեղում, էջ 107: 369 Ջամբռ, էջ 121 և հետ.:

Page 141: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

139

կապիտալի և կալվածատիրության սերտ կապի նման փաստերը

հերքում են միանգամայն մենշևիկյան և տրոցկիստական տեսությու-

նը «արտադրության ասիական եղանակի մասին»:

Շեշտելով խոջաների և ֆեոդալների սերտ կապը՝ չպետք է, հար-

կավ, նույնացնել խոջաներին ֆեոդալների հետ կամ ֆեոդալներին

խոջաների հետ: «Խոջայական» կապիտալի ծագումը կամ խոջայա-

կան մուլքատիրության փաստը շեշտում են իրանական առևտրի

ֆեոդալական կապերի ամրությունը, սակայն, մուլքատիրությունը

տիրապետող չէր խոջաների միջավայրում. նրանք հարստություն էին

կուտակում գերազանցորեն շուկայական հարաբերությունների միջո-

ցով: Շուկայի ղեկավարներն ու տիրապետողները իրենք խոջաներն

էին հենց: Նրանք է, որ ստեղծում էին Իրանի շուրջը և Իրանի ներ-

սում նոր, բուրժուական կապեր370:

Նացիոնալ-լիբերալ մի մտայնություն է, երբ ջանք է գործ դրվում

բնորոշել «խոջայական կապիտալը» անվերապահորեն որպես հա-

սարակական առաջնակարգ շարժիչ ուժ ավատական իշխանությու-

նից ազատված հայ ժողովրդի մեջ371: Մոռացվում է, որ «հարազատ»

ավատապետերից անկախ՝ հայ ժողովուրդը հեծում էր դեռ ավատա-

կան օտար իշխանությունների լծի տակ: Նույն ժողովրդի մեջքին շա-

ռաչում էր նաև ազգային կղերի և մելիքության ավատապետական

մտրակը: Հայ իրականության վրա առևտրական կապիտալն իսկ

ազդում էր մասամբ հենց ֆեոդալական այդ շերտերի՝ կղերի և մելի-

քության միջոցով: Զաքարիա Ագուլեցու «Դավտարը» բազմաթիվ

փաստեր է տալիս ազգայնական պատմագրության անգիտացած

այդ իրողությունը լույս աշխարհ հանելու համար:

Չենք կամենում թերագնահատել առևտրական կապիտալի

կատարած դերը, բայց և չի կարելի այնպես պատկերել դրությունը,

որ իբր այդ գործոնն էր հենց դրական այն առանցքը, որի շուրջ

պտտում է հայոց ամբողջ պատմությունը XVI, XVII, XVIII և XIX

370 Հմմ. Լենինի համապատասխան դիտողությունները XVII դարի ռուս «կապի-տալիստ-առևտրականների» մասին: Ленин, Сочинения, [т.] I, [М., 1926, с.] 74: 371 Լեո, նշվ. աշխ., էջ 56:

Page 142: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

140

դարերի ընթացքում372: Սրանով անտեսվում է արտադրող դասակար-

գի՝ գյուղացիության և արհեստավորության նշանակությունը, քո-

ղարկվում է ժամանակի հիմնական հակադրությունը՝ գյուղացիու-

թյան և ֆեոդալների հակամարտը, երբ առևտրական կապիտալը

հանդես է գալիս հաճախ հենց ֆեոդալներին զինակցողի դերում: Հայ

բուրժուազիայի պատմագրությունն իսկ, խոսելով թուրքահայ սա-

ռաֆների մասին, ներկայացնում է նրանց «հարյուր գլխանի վիշապ

– դասակարգի կերպարանքով», որի տիրապետության ժամանակ

«իշխողը, կառավարողը թուրք մեծավորը չէր, ոչ բազմահռչակ

փաշան [, զորքերի ու լայնատարած նահանգների գոռոզ, ինքնակամ

փաշան] կամ անգամ սուլթանն ինքը, այլ իր սնդուկի առջև ծալապա-

տիկ նստած և իր ոսկիները դարսող հայ վաշխառուն»373: Այս նկա-

րագրությունը զերծ չէ ազգասիրական չափազանցություններից:

Նացիոնալ-լիբերալ պատմագրությունը խտացնում է ներկերը՝ գերա-

գնահատելով հարազատ դասակարգի կատարած դերը: Վաշխա-

ռուական կապիտալը չէր վերացնում սուլթանի և փաշաների դիկտա-

տուրան, այլ միայն սրում էր այդ դիկտատուրայի բացասական

ներգործությունը մասսաների կացության վրա: «Նախակապիտա-

լիստական ամեն տեսակի արտադրողական ձևերի ժամանակ,– ա-

սում է Մարքսը,– վաշխառուն հեղափոխական դեր է կատարում

միայն այնչափ, որչափ քանդում է և ոչնչացնում սեփականության

այն ձևերը, որոնց ամուր բազիսի և միակերպ վերարտադրության

վրա հանգչում է երկրի քաղաքական կառուցվածքը: Ասիական

ձևերի ժամանակ վաշխառությունը կարող է երկար տևողություն

ունենալ՝ առաջ բերելով միայն տնտեսական անկում և քաղաքական

այլասերում»374: Պարտքերով ծանրաբեռնված ֆեոդալը սաստկաց-

նում էր մասսաների կեղեքումն ու ճնշումը՝ վաշխառուական կապի-

տալի շնորհիվ ստանալով «հարյուր գլխանի վիշապ – դասակարգի»

կերպարանք:

372 Նույն տեղում: 373 Նույն տեղում, էջ 252: 374 Marx K., նշվ. աշխ., [հ.] III, [էջ] 644 և հետ.:

Page 143: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

141

Հարկավ, սխալ է նաև զոմբարտյան այն թեորիան, որի համա-

ձայն՝ միջնադարյան վաճառականը տարբերվում էր ժամանակակից

վաճառականից իբրև թե նրանով, որ վերջինս տիրանում է շուկային

«հոգևոր միջոցներով», մինչդեռ առաջինը «ձեռք է բերում իր հացն

ավելի շուտ մարմնական աշխատանքով»: Այս թեորիայի հայ հե-

տևորդները ճիգ են վատնում հավաստիացնել, թե փողատեր վաճա-

ռականն անմիջորեն չէր էլ մասնակցում գրեթե ապրանքների վաճա-

ռահանման պրոցեսին, և որ վերջինս հիմնականում գլուխ էր բերվում

«արհեստով վաճառողների» (Berufshändler) ֆիզիկական աշխա-

տանքով, ըստ որում՝ իբր թե միջնադարյան առևտրական ընկերու-

թյուններն (Korporationen) իսկ նման աշխատավորների «համքարա-

կան» միություններ էին լոկ375: Հայ առևտրական կապիտալի ծագ-

ման «համքարական» կամ «աշխատավորական» այս թեորիան

հիմնավորելու համար մատնանշվում է այն փաստը, որ Իրանի խո-

ջաները ևս ունեցել են իրենց «ընկերությունները»: Արհամարհվում է

միայն այն փաստը, որ խոջայական ընկերություններն արտադրո-

ղական կամ աշխատավորական համքարությունները չէին, այլ փո-

ղատեր կամ ապրանքատեր վաճառականներից կազմվող միություն-

ներ: Բավական է մատնանշել, որ վաճառականական նման ընկերու-

թյուններն առևտրական պարտավորություններ էին ստանձնում ոչ

միայն Իրանի շահի, այլև ռուս ցարի դիմաց: Խոշոր վաճառական-

ները շահեցնում էին իրենց կապիտալը հաճախ մանր վաճառական-

ների՝ «գործակալների» կամ «փերեզակների» միջոցով. երբեմն ամ-

բողջ «ընկերություններ» է, որ շահեցնում էին խոշոր վաճառականից

վերցրած դրամագլուխը կամ ծախու հանում նրանից ստացած ապ-

րանքը: Սակայն այս փաստերը վկայում են ոչ թե կապիտալի «աշ-

խատավորական» կամ «համքարական» տեսության օգտին, այլ

մատնանշում պարզապես կապիտալի կենտրոնացման երևույթը,

«հարյուր գլխանի վիշապ – դասակարգի» ճյուղավորումը: Նույն այս

«վիշապ – դասակարգին» սպասարկող կազմակերպություններ էին

375 Տե՛ս Sorian A., Die soziale Gliederung des armenischen Volkes im Mittelalter, Leipzig, 1927, S. 91 և հետ.:

Page 144: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

142

նաև քալանթարների նախագահությամբ Նոր Ջուղայում և այլուր

գործող «վաճառականաց ժողովները»376: Ագուլեցու «Դավտարը» ևս

ցույց է տալիս իրանահայ խոջաներին ոչ միայն ուրիշի դրամագլուխ

շահեցնող միջնորդ-առևտրականների պաշտոնում, այլև իրենց

սեփական միջոցներով առևտրական և վարկային ընկերությունների

ձեռնարկություններին մասնակցողների դերում:

Առևտրական կապիտալի ծագման այս և նման տեսությունները

մթագնում են այն իրողությունը, որ «խոջայական կապիտալի» կու-

տակումը հիմնականում կատարվում էր գյուղացիության հավելյալ

արդյունքի ֆեոդալական յուրացման շնորհիվ միայն. «Ստրկական,

ճորտական, հարկատվական հարաբերության ժամանակ (որչափ

խոսքը պրիմիտիվ համակեցության մասին է),– գրում է Մարքսը,–

արդյունքի սեփականողը, հետևաբար և վաճառողը ստրկատերն է,

ֆեոդալը, հարկահան պետությունը»377: Եվ ապա՝ «որչափ առևտրա-

կան կապիտալը արդյունքների փոխանակություն է առաջացնում

անզարգացած համայնքների միջև, առևտրական շահույթը ոչ միայն

հաշվեխաբություն է և նենգարարություն, այլև հենց սրանցից է

բխում մեծ մասամբ… Առևտրական կապիտալը յուրացնում է հա-

վելյալ արդյունքի գերակշռող մի բաժինը, մասամբ իբրև էապես դեռ

սպառողական արժեք արտադրող մի բաժինը, մասամբ իբրև էապես

դեռ սպառողական արժեք արտադրող համայնքների միջնորդ… մա-

սամբ, քանի որ արտադրական վաղեմի այն եղանակների համա-

ձայն՝ հավելյալ արդյունքի գլխավոր տերերը, որոնց հետ առևտուր է

անում վաճառականը՝ ստրկատերը, ֆեոդալ կալվածատերը, պետու-

թյունը (օրինակ՝ արևելյան դեսպոտը) ներկայացնում են վայելող այն

հարստությունը, որի համար թակարդ է լարում վաճառականը…»378:

376 Հմմտ. հենց նույն Հ. Զորյանի բերած օրինակները, քաղված Հ. Տեր-Հովհանյանի [գրքից]՝ «Պատմութիւն Նոր Ջուղայու որ յԱսպահան», Նոր Ջուղա, 1880, [հ.] I, [էջ] 161, 165, 173, 183 և հետ.: 377 Marx K., նշվ. աշխ., [h.] III, [էջ] 357: 378 Նույն տեղում, էջ 362 և հետ.:

Page 145: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

143

VIII

ԻՐԱՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՆԿՈՒՄԸ

Վերելք և վայրէջք: Համաշխարհային առևտրի նոր ուղենիշներ:

Հնդկաստանի ծովային մագիստրալը: Հոլանդական և անգլիական

առևտրի դերը: Ֆրանսիական առևտրի նահանջը: Հայ խոջաների

տագնապը: Բանյանների ֆինանսական օպերացիաները: Խոջանե-

րի դիմադարձը դեպի Հնդկաստան և Ռուսաստան: Ռուս-իրանական

առևտուրը: Թուրքիան անգլո-ռուս վտանգի դիմաց: Ռուս-իրանա-

կան առևտրի նվազումը XVIII դարում: Քաղաքական վարանումներ

հայ խոջաների միջավայրում: Իրանական արշավանքի արդյունքը:

Բնութագրելով իրանական առևտրի վերելքը, որ կուլմինացիոն

կետին հասավ շահ Աբաս I-ի ժամանակ, չպետք է անգիտանալ

առևտրի անկման այն փաստը, որ ակնբախ երևույթ դարձավ վերջին

Սեֆյանների օրոք: Առևտրի անկումը զգալի չափով արագացրեց

ֆեոդալական այն անարխիան և արտաքին այն միջամտումները,

որոնց արանքում գալարվում էր Իրանը XVIII դարում:

«Շահ Աբաս I-ի թագավորությունից մինչև շահ Աբաս II-ի թա-

գավորությունը,– գրում է Տավերնիեն,– Պարսկաստանում ավելի

շատ դրամ կար, քան հիմա: Հայ վաճառականները Եվրոպայից մու-

ծում էին դրամ, որ ձուլվում էր տեղում: Բայց ահա մի քանի տարի է,

ինչ նրանք չեն բերում դուկատ կամ վենետիկյան ոսկի… Նրանք

գտել են անգամ իրենց զգեստների մեջ դրամ թաքցնելու հնարը՝

Թուրքիայով անցնելու պահին քարավանների մեջ երևացող գաղտնի

գողերից ըստ կարելայն պաշտպանվելու և գոմրուկչիներին ու բաժիչ-

ներին տալիք տուրքերից ազատվելու համար»379: Շահ Աբաս I-ի

ժամանակ Պեդրո դելա Վալլեն իրանական թումանի կուրսը հաշվում

էր 10 վենետիկյան ոսկի: Շահ Աբաս II-ի ժամանակ թումանի կուրսը,

Տավերնիեի տվյալներով, ընկած էր գրեթե կիսով չափ: Դանդաղո-

379 Tavernier [J.-B.,] նշվ. աշխ., [h.] I, [էջ] 417 և հետ.:

Page 146: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

144

րեն, բայց անշեղ, ընկնում էր արծաթադրամի կշիռը: XVII դարի

սկզբներին սեֆյան աբասին կշռում էր 9-8,5 գրամ, դարավերջին՝ 7,4-

7,3 գրամ: XVIII դարի կեսերին աբասու կշիռը իջնում է 5,3 գրամի,

XIX [դարի] սկզբներին՝ 4,5-2,25 գրամի և էլ ավելի վար380: Արդեն իսկ

Շարդենն էր ցրում այն պատրանքը, թե ոսկու և արծաթի մի ծով էր

Իրանը: «Առաջին անգամ ժամանեցի Պարսկաստան,– գրում է Շար-

դենը,– 1665 [թվ]ին, Աբաս II-ի ժամանակ. վերջին անգամ մեկնեցի

Պարսկաստանից 1677 [թվ]ին՝ նրա Սուլեյման որդու ժամանակ: Եվ

թվում էր, թե երկրի հարստությունը կիսով չափ պակասել է այդ

ժամանակամիջոցում: Միայն հենց այս տասներկու տարվա ընթաց-

քում փոխվել էր անգամ դրամի որակը. լավ արծաթադրամ չէիք գտնի

այլևս: Նյութապես նվազած իշխանավորները գլուխ պահելու համար

ամենուրեք թալանում էին ժողովուրդը: Իշխանավորների ճնշումից

ապահովագրելու համար ժողովուրդը դիմում է ծայրահեղ

նենգարարությունների, որից և չարաշահություններ էին առաջ գալիս

առևտրի մեջ»381: Կասկած չկա, որ տնտեսական վայրէջքն անդրա-

դառնում էր նաև պետական և խանական եկամուտներին: Վերը ա-

ռիթ ունեցանք նշելու, որ 1670-ական թվականներին Երևանի խանի

«օրինավոր» եկամուտը բռնում էր տարեկան շուրջ 32 հազար թու-

ման: Երեսուն տարի անց՝ 1700-ական թվականներին, Տուրնըֆորը

հաշվում էր խանի եկամուտը միայն 20 հազար թուման382:

Քննելով տնտեսական ընդհանուր այս անկման պատճառները՝

չարիքի հիմքը Շարդենը գտնում է բացառապես երկրի վատթար

վարչության մեջ: Թուրք վարչության տակ, նկատում է ուղեգիրը,

Իրանն ավելի չար բախտի կհանդիպեր, մինչդեռ, ընդհակառակը,

հայերի ձեռքն ընկնելով, կվերստանար վաղեմի փայլը: Նման դա-

տումներով Շարդենն անտեսում էր, հարկավ, երևույթի բարդ վիճա-

կը: Նա չի քննում քայքայիչ այն ազդեցությունը, որ ունեցան իրանա-

380 Пахомов Е.А., Монетные клады Азербайджана [и Закавказья. (Труды О[бщест]ва обследования и изучения Азербайджана), вып. 3], Баку, 1926, с. 35. 381 Chardin, նշվ. աշխ., [հ.] III, [էջ] 291 և հետ.: 382 Tournefort [P. de], նշվ. աշխ., [հ.] II, [էջ] 297:

Page 147: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

145

կան ֆեոդալների գիշատիչ հարստահարությունները երկրի գյուղա-

տնտեսության և մասնավորապես մետաքսարտադրության բնագա-

վառում: Սեֆյանների գերիշխանությունը հաստատվել էր՝ հաղթա-

հարելով հատկապես հենց մետաքսարտադրության շրջանների՝ Գի-

լանի, Շիրվանի և Վրաստանի գյուղացիության դիմադրությունը:

Պարտված գյուղացիության սանձարձակ շահագործումը կործան-

ման շեմքը հասցրեց վերջին Սեֆյանների օրոք իրանական մետաք-

սարտադրությունը՝ խախտելով արտաքին առևտրի հիմքերը և դրա

կապակցությամբ նաև շահ Իսմայիլի և շահ Աբասի սահմանած քա-

ղաքական ռեժիմը: Բնորոշ չէ՞, որ XVIII դարի քաղաքացիական

կռիվների ժամանակ նշված այդ վայրերի գյուղացիությունը հարում

էր տեղական ցեղապետներին ու ֆեոդալներին՝ թիկունք դարձնելով

կենտրոնական իշխանության: Իր վերելքի պահին Նադիրը հենվում

էր հենց գյուղացիության վրա: Բայց և փաստ է, որ ինչպես Սեֆյան-

ների, նույնպես և ի վերջո նաև Նադիրի անկումը մեծ չափով պայմա-

նավորված էր հենց գյուղացիության թիկնադարձով: Քննելով Իրանի

ներքին այս իրադարձությունները՝ չպետք է անտեսել համաշխար-

հային առևտրի և հաղորդակցության բնագավառում տեղի ունեցած

հեղաշրջումները: XVII դարի կեսերից Իրանում և Թուրքիայում

հավասարապես զգալի էր դառնում համաշխարհային առևտրական

մագիստրալների փոփոխման այն փաստը, որ սկիզբ էր առել Ամերի-

կայի հայտնագործումով և ուժ ստացել հետագայում օվկիանոսային

նավագնացության զարգացման շնորհիվ: Հին աշխարհի տնտեսա-

կան կենտրոնը՝ Միջերկրական ծովը, կորցնում էր վաղեմի նշանա-

կությունը: Հալեպը և Կահիրեն, Իզմիրը և Ստամբուլը աստիճանա-

բար լքում էին առևտրական միջնորդի դերը Հնդկաստանի և Եգիպ-

տոսի, Ասիայի և Եվրոպայի միջև: Հանգամանք է այս, որ գցում էր

Իրանի և Թուրքիայի ցամաքային տրանզիտի նշանակությունը, թու-

լացնում տնտեսական այն զսպանակները, որոնց վրա հանգչում էր

մասամբ Իրանի և Թուրքիայի քաղաքական միահեծանությունը: Ոչ

միայն իրանական տրանզիտի, այլև Իրանում արտադրված ապ-

րանքների արտահանության համար ձեռնտու էր դառնում անգլո-հո-

լանդական կապիտալի տրամադրության տակ գտնվող Բենդեր

Page 148: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

146

Աբասի նավահանգիստը, ավելի, քան թուրք-սիրիական քաղաքների

միջնորդությունը: Սխալ է, հարկավ, երբ գծագրելով Նոր Ջուղայի

առևտրական ճանապարհները՝ ոմանք այնպես են ներկայացնում

դրությունը, որ իբր դեռ XVII դարի սկզբներից «խոջայական կապի-

տալի ամենագլխավոր ձգողական ուղղությունները երկու էին՝ դեպի

հարավ, դեպի Հնդկաստան և դեպի հյուսիս, դեպի Ռուսաստան»383:

Նման ազդարարություններն անտեսում են թուրք-իրանական ցամա-

քային ուղիների դերը: Չափազանցրած մի վկայությամբ՝ XVII դարի

վերջերին Թուրքիայում վաճառականություն անող իրանահայ հպա-

տակների թիվը հասնում էր 80 հազար հոգու384: Կրուզինսկու տվյալ-

ների համաձայն՝ պաշտոնական արձանագրությամբ տարեցտարի

40 հազար իրանահպատակ հայ առևտրական է ելումուտ ունենում

Պարսկաստանում385: Եթե անգամ ենթադրենք, որ Կրուզինսկու ժա-

մանակ՝ XVIII դարի սկզբներին, առևտրական ամենախոշոր

երթևեկն Իրանում տեղի ուներ Հնդկաստանի ուղղությամբ, չի կարելի

այնուամենայնիվ, անտեսել թուրքական ճանապարհի նշանակու-

թյունը: Այսպես, դեռ Նադիր շահի ժամանակ (1736-1747), անգլիա-

կան վաճառական և ուղեգիր Հանվեյի ասելով, Ստամբուլում, Իզմի-

րում և Հալեպում գոյություն ունեին 10000 հոգու հասնող հայ վաճա-

ռականական գաղութներ, որոնց միջոցով անգլիացիները, ֆրանսիա-

ցիները և հոլանդացիներն առևտրական հարաբերություններ են

պահպանում Արևելքի հետ: «Պատերազմները, տրադիցիոն թշնա-

մանքը թուրքերի և պարսիկների միջև,– գրում է Հանվեյը,– հաճախ

քայքայել են Թուրքիայի և Պարսկաստանի առևտրական հարաբե-

րությունները՝ մղելով հայերի առևտուրը Կասպից ծովի վրայով դեպի

Ռուսաստան: Սակայն Պարսկաստանը նորից ոտքի ելնելու և մե-

տաքսի արտադրանքը վերականգնելու դեպքում ավելի քան հավա-

383 Լեո, նշվ. աշխ., էջ 82 և հետ.: 384 Эзов [Г.А.], նշվ. աշխ., էջ 36: 385 Krusinski Th., Tragica vertentis belli persici historia, p. 207

Page 149: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

147

նական է, որ Թավրիզում, Էրզրումում և մերձավոր վայրերում ապրող

թուրքահայերը, մեծ չափով նետվելու են առևտրի բնագավառը»386:

Բոլոր պարագաներում անվիճելի է խոշոր այն դերը, որ ստանձ-

նում էր գեթ XVII դարի վերջին տասնամյակների ընթացքում մաս-

նավորապես, Հնդկաստան տանող շուրջաֆրիկյան ճանապարհը:

Ֆրանսիայի առևտրական ագենտներն արդեն XVII դարի կեսերից

էին զգում խոշոր այն վտանգը, որ սպառնում էր նրանց առևտրական

այս ճանապարհի տարեցտարի աճող նշանակությունը387:

Շուրջաֆրիկյան ճանապարհի հայտնագործումից զատ վճռա-

կան նշանակություն ունեցավ Իրանի տնտեսական և քաղաքական

ճակատագրի համար եվրոպական կապիտալիզմի զարգացումը:

Ամերիկայի գյուտն ու թալանը, Հնդկաստանի և Աֆրիկայի նվա-

ճումն ու հարստահարումը ազդանշում էին եվրոպական կապիտա-

լիզմի վաղորդյան: Գաղութների կողոպուտը զարկ էր տալիս մանու-

ֆակտուրայի բուռն զարգացմանը, մանավանդ Անգլիայում, Հոլան-

դիայում և Ֆրանսիայում: Այս փաստն անդրադառնում էր, անշուշտ,

ոչ միայն Իրանի առևտրի վրա, այլև նրա արտադրության այն ճյու-

ղերին, որոնք կապված էին առևտրի հետ:

Նկատեցինք արդեն Իրանի ապրանքները եվրոպական մահու-

դեղենի հետ փոխանակելու բնագավառում հոլանդացիների և անգ-

լիացիների ունեցած շահագրգռությունը: Ժամանակակիցները տա-

րեկան հազար բեռից ավել չէին հաշվում հոլանդացիների գնած հում

մետաքսը: «Եթե որ,– գրում է Տավերնիեն,– նրանք ավելի խոշոր

արտահանություն ունենային – ահագին քանակությամբ բանվորու-

թյուն պիտի մեռներ սովից. ներկայիս հոլանդացիների գնած մետաք-

սը 200 բեռից ավել է»388: Տավերնիեն նկատի ունի այստեղ այն

386 Hanway J., An Historical Account of the British Trade of the Caspian Sea with [a Journal of Travels from London through Russia into] Persia [; and back again through Russia, Germany and Holland], London, 1753, [t.] I, [p.] 44. 387 Հմմտ. Mans R. du, նշվ. աշխ., [էջ] 361 (Appendice) և հետ., Masson P., Histoire du commerce français dans le Levant au XVIIe siècle, Paris, 1896, p. 111 և հետ., 125 և հետ., 372 և հետ. և 419: 388 Tavernier [J.-B.,] նշվ. աշխ., [h.] I, [էջ] 676:

Page 150: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

148

մետաքսը, որ գնում էին հոլանդացիները հայերից: Բենդեր Աբասիի

վրայով նրանց արտահանած մետաքսը դրանից շատ ավելի նշանա-

կալից չափերի էր հասնում: Շարդենը 5-6 հարյուր հազար լիվր (այ-

սինքն՝ մոտ 2000-2400 բեռ) էր հաշվում ծովային ճանապարհով

հոլանդացիների արտահանած մետաքսը389: Մետաքսից ավելի Իրա-

նը հետաքրքրում էր անգլո-հոլանդական առևտրի ագենտներին այլ

տեսակի իր հումույթներով՝ կաշեղենով և մարոկինով, Աստապատի

կարմրադեղով, չոր մրգերով և գաղութային այլ կարգի ապրանք-

ներով390: Սակայն, անգլո-հոլանդական այս գնումներն իսկ երկրոր-

դական նշանակություն ունեին Իրանի համար: Եվ չնայած հնդկա-

կան առևտրի հարաբերական աճման՝ Իրանի դրությունը չէր բարե-

փոխվում: Հնդկական առևտրի աճումը տեղի ուներ Իրանում ապ-

րանքաշրջանառության ընդհանուր վայրէջքի սահմաններում: Այդ է

ցույց տալիս հենց Բենդեր Աբասի և Բենդեր Կոնգ նավահանգիստ-

ների մաքսային եկամուտների անկումը: Եթե առաջ մաքսային մուտ-

քը հասնում էր մեկ միլիոն հարյուր հազար դահեկանի (livres), շահ

Սուլեյմանի ժամանակ դրանց մուտքը հազիվ էր հասնում 4-5 հար-

յուր դահեկանի391: Եվ դեռ նկատեցեք, որ Բենդեր Աբասիի մուտքի

միայն կեսն էր մտնում շահի գանձարանը. մնացածը հասնում էր

անգլիացիներին, պորտուգալացիների դեմ շահ Աբաս I-ի մատուցած

ծառայության փոխարեն392: XVIII դարի առաջին տասնամյակների

ընթացքում Բենդեր Աբասիի մուտքն ավելի ևս նվազեց393:

Անգլիական կապիտալի քաղաքական գերուժի շնորհիվ տու-

ժեցին Իրանի շահերը, անգամ Թուրքիայի նավահանգիստներում:

Առևտրականները վճարում էին Իզմիրում 3, 4, 5 կամ 8 տոկոս մաքս՝

389 Chardin, նշվ. աշխ., [հ.] IV, [էջ] 165 և հետ: 390 Tavernier [J.-B.,] նշվ. աշխ., [h.] I, [էջ] 676: 391 Chardin, նշվ. աշխ., [հ.] V, [էջ] 398 և հետ: 392 Նույն տեղում, [հ.] III, [էջ] 208, 225 և հետ.: 393 «Կռունկ [հայոց աշխարհին», Դ. տարի], 1863, [թիւ Գ., մարտ,] էջ 183 և հետ.:

Page 151: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

149

նայած վաճառողի ազգության: Անգլիացիներն ամենից արտոնված-

ներն էին, հայերը՝ ամենից շատ մաքսվողները394:

Իրանական մետաքսի և մետաքսագործվածքների գլխավոր

գնորդները ֆրանսիացիներն էին. հանգամանք, որ, չնայած եղած

խոչընդոտներին, շեշտում էր Թուրքիայի միջով անցնող քարավանա-

յին ճանապարհների կարևորությունը: Ֆրանսիական մանուֆակտու-

րայի զարգացումն այստեղ ևս առաջ է բերում Իրանի շահերին ան-

նպաստ կացություն. Լիոնի մանուֆակտուրայի ծավալումն ավելորդ

էր դարձնում Իրանի զառբաբը, մախմարն ու թաֆթան: 1669 թվին

Ռուանի մաքսատունը 20 % տուրք էր բարդում արևելյան կերպաս-

ների վրա: 1686 թվին Ֆրանսիայում, իսկ 1700 թվին նաև Անգլիայում

արգելվում էր արևելյան դաջած չթերի ներմուծումը395: Թե ինչ չափով

էր կարևորություն ստացել եվրոպական կապիտալիզմի համար մա-

հուդի վաճառքը Թուրքիայում և Իրանում, ցույց է տալիս Զաքարիա

Ագուլեցու հիշատակած մի փաստը. 1676 թվին վենետիկցիները, դոժի

հրամանով, գրավում են և այրում 600 թոփ մահուդ, որից 230 թոփը

պատկանում էր ագուլեցի խոջա Փանոսին: Մահուդները գնվել էին

Ամստերդամում և պիտի վաճառվեին Թուրքիայում և Իրանում: Ապ-

րանքները Վենետիկ հասնելուն պես քաղաքի ջուլհակներն ու մահուդ

վաճառողները գանգատվում են դոժին, թե Ռումելիայում ծախու

հանվելու դեպքում մահուդը երեսի վրա ընկած պիտի մնա. պահան-

ջում են, որ մահուդի տերը դրամական երաշխիք տա և պարտավո-

րություն ստորագրի, թե ապրանքը չի բացելու և չի ծախելու Ռումե-

լիայում, հակառակ դեպքում նրան պիտի զրկել իր տված դրամական

երաշխիքից: Մինչդեռ ապրանքատերը վարանման մեջ էր, դոժի ա-

394 Տե՛ս Spom J. et Wheler G., Voyage d’Italie, de Dalmatie, de Grece et du Levant, fait aux années 1675 et 1676, Lyon, 1678, [t.] I, [p.] 304: 395 Tavernier [J.-B.,] նշվ. աշխ., [հ.] I, [էջ] 676, Mans R. du, նշվ. աշխ., [էջ] 362 (Appendice), Masson [P.,] նշվ. աշխ., [էջ] 421, Кулишер [И.М.], Лекции по истории экономического быта Зап[адной] Европы, [часть] II, [издание шестое, перерабо-танное, Петроград, 1923, с.] 109.

Page 152: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

150

գենտները գրավում են և այրում մահուդը՝ հոգեկան ցնցում պատճա-

ռելով խոջա Փանոսին396:

Տնտեսական խոշոր այս տեղաշարժերը XVII դարի վերջերին

արագացնում են իրանական առևտրի և արդյունաբերության այն

քայքայումը, որ ծայր էր առել գյուղացիական մասսաների չարաչար

շահագործումից: Առևտրական և արդյունագործական ձեռնարկների

հետ Հնդկաստան և Ռուսաստան են չվում հետզհետե իրանահայ

առևտրականների ամենից ձեռներեց ու շահագետ տարրերը, ե-

րևույթ, որ առանձնապես նկատելի դարձավ XVIII դարի ընթացքում

Ավղանական արշավանքի և դրան հաջորդող ներքին կռիվների և ար-

տաքին բախումների ժամանակ: Այս հանգամանքներում է, որ ծա-

վալվեցին և առաջ ընկան Բասրայի և Սուրաթի, Մադրասի և Կալկա-

թայի, Հյուսիսային Կովկասի և Հարավային Ռուսաստանի հայ

առևտրական գաղութները: 1723 թվին Պետրոս I-ը և հաջորդները մե-

ծամեծ արտոնություններ շնորհեցին Նոր Ջուղայից Ռուսաստան

գաղթած հայ վաճառականներին ու որակյալ արհեստավորներին:

Մեծահարուստ Իգնատեոս Շեհրիմանյանն արտոնություն ստացավ

գործարան հիմնելու Մոսկվայում: Մի ուրիշը՝ Ավետ Կորոսյանը,

իրավունք ձեռք բերեց մահուդի գործարան հիմնելու Աստրախանում:

Խոջա Սաֆար Վասիլև անունով մի հայ մետաքսագործական ձեռ-

նարկություն հաստատեց Ղզլարում: Դաշտից Նոր Ջուղա, Նոր Ջու-

ղայից Աստրախան և ապա՝ Մոսկվա ու Պետերբուրգ է գաղթում խո-

ջա Աղազարը՝ Լազարյանների տոհմապետը, որ կերպասների գոր-

ծարան կազմակերպեց Ռուսաստանում: Պետերբուրգում հաստատ-

վեց հայ գործարանատեր ու ֆաբրիկանտ Ղուկաս Շիրվանովը, որը

1720-ական թթ. հայտնի դեր էր կատարում նաև իբրև ցարիզմի քա-

ղաքական ագենտ հայերի հետ բանակցություններ վարելու համար:

Առևտրականների հետքերով հեռանում էին երկրից նաև որակյալ

արհեստավորները: Այսպես, օրինակ, դարասկզբին Իսրայել Օրին

հայտնում էր ռուս արքունիքին, թե Իրանից տնով-տեղով Ռուսաս-

396 Օրագրություն, էջ 131 և հետ.:

Page 153: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

151

տան են ուղևորվում 60 արհեստավոր, որոնք մտադիր են կազմակեր-

պել «մետաքսի ու լավագույն տեսակի, թանկարժեք, զարբաբի գոր-

ծարաններ»397:

Շահ Աբաս I-ի ժամանակ իրանական առևտրի մեջ առաջնա-

կարգ դերակատարները հայ խոջաներն էին: Մի դար անց նրանց

տեղը բռնում են հնդիկ սարաֆները-բանյանները: «Դավտարից»

տեղեկանում ենք, որ 1671 թ. հեղինակը Թավրիզում 500 թուման

պարտք վերցրեց «մլթանուց թէ բազրկանից»398: «Դավտարի» հիշա-

տակած մոլթանիները հնդիկ այդ սարաֆներից էին հենց: Աբաս I-ի

ժամանակ հնդիկները իրավունք չունեին առևտրով զբաղվելու Իրա-

նում: Դրությունը փոխվեց շահ Սեֆիի և շահ Աբաս II-ի ժամանակ:

Դարամիջին միայն հենց Սպահանում 15 հազար էին հաշվում նրանց

թիվը399: Հայերը, որոնց ձեռքում էր գտնվում մինչ այդ երկրի դրամա-

շրջանառությունը, սնանկանում են և վարկազուրկ լինում հետզհետե:

1669 թվին Նոր Ջուղա այցելած պապական դեսպան Պ. Պալման

ամրապնդում է հայ խրոնիստի վկայությունը: Պալմայի պատմելով՝

Նոր Ջուղայի հայերը (կարդա՝ քաղաքի խոջաները) համեմատում

էին շահ Աբաս I-ի և շահ Աբաս II-ի ժամանակ վայելած իրենց

ազատությունները ներկա վիճակի հետ և գտնում, որ ներկան

հուսահատական է ըստ ամենայնի: Հիասթափ խոջաները նմա-

նեցնում էին «քրիստոնեության» արդի վիճակը հոգեվարքի հասած

մի ճրագի. բավական է փչել մի փոքր և նա կմարի400: «Շահ Աբասը

իրավացի էր,– գրում է Տավերնիեն,– երբ թույլ չէր տալիս բան-

յաններին առևտուր անել իր պետության մեջ, քանի որ վաշխա-

ռության մեջ նրանք հրեաներից էլ վատ են և քիչ է մնում, որ իրենց

ձեռքն առնեն երկրի ամբողջ դրամաշրջանառությունը»401: XVII

դարի ութսունական թվականներին Իրանում դեգերած մի միսիոներ՝

397 Эзов [Г.А.], նշվ. աշխ., էջ 293: 398 Օրագրություն, էջ 100: 399 Thevenot [J. de], նշվ. աշխ., էջ 217: 400 Relation d’une mission faite nouvellement par monsigneur l’archevesque d’Ancyre, p. 71. 401 Tavernier [J.-B.,] նշվ. աշխ., [հ.] I, [էջ] 586 և հետ.:

Page 154: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

152

Սանսոնը, դիտում էր դրամաորակի անկումը: Ոչ ոք չի կամենում

ապրանք մուծել այդ երկիրը, քանի որ փոխարենը ստանալու է

պղինձ: Տասը տարուց ավելի է, ինչ խորհում են դրամահատության

ռեֆորմների մասին: Շահը հրամայում է լավորակ դրամ կտրել Սպա-

հանում, Երևանում, Թավրիզում և մի քանի այլ վայրերում, որտեղ

փողերանոց գոյություն ունի: Բայց հազիվ էին սկսում կտրել նոր

դրամը, հնդիկներն արդեն արտածում էին երկրից այդ դրամը՝ արհա-

մարհելով ամեն արգելք: Եվրոպական դրամների մուծումը նվազել

էր, եղածն էլ աշխատում էին փոխադրել Հնդկաստան: Հետևանքն

առևտրի ճգնաժամն էր և մաքսային եկամուտների սպառումը402:

Դարավերջին հնդիկների գերիշխումը դուրս էր կասկածից: Ան-

գամ Իրանի կենտրոնից հեռու այնպիսի մի վայրում, ինչպես Շա-

մախին, հնդիկների քանակը հասնում էր երկու հարյուրի. «Նրանք,–

գրում է եզուիտ մի կրոնավոր,– վարում են ամենից խոշոր առևտուրը

և ամենից հարուստ վաճառականներն են»403: XVIII դարի սկզբին

հնդիկներն Իրանի ամենախոշոր առևտրականներն էին առհասա-

րակ, նրանք էին, իսկապես, Սպահանի ֆինանսական հրամանա-

տարները: Հոլանդացի մի ուղեգիր նշում է նրանց մերձավոր կապը

հոլանդական և անգլիական ընկերությունների հետ: Ուղեգրի

ասելով՝ վերջիններս «միանգամայն վստահանում են բանյաններին և

սրանք, գրեթե միշտ, գտնվում են այս երկու ընկերությանց գանձա-

րանների տրամադրության տակ: Հայերը չեն վայելում նվազագույն

վստահություն անգամ, չնայած որ ամենուրեք նրանք ևս ունեն իրենց

յուրատեսակ բանկային ձեռնարկությունները, քանի որ բանյանների

գանձարկղներն ավելի ապահով են, և նրանցից կարելի է ստանալ

փող՝ ըստ պահանջված քանակի և որակի: Մուրհակների շնորհիվ

Գամրոնի (Բենդեր Աբասիի) ամբողջ առևտուրն իսկ նրանցից էր

կախված»: Երբ ուղեգիրն անցնում էր Շամախու վրայով, այնտեղ

բնակվող բանյանները թույլ չտվեցին նրան դիմել հայերի օժան-

402 Sanson, Voyage ou Relation de l’etat present du royaume de Perse, Paris, 1695, p. 160 և հետ.: 403 Lettres édifiantes…, p. 352.

Page 155: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

153

դակությանը: Նրանք հայտնեցին, որ իրենք իսկ պատրաստ են հայ-

թայթել պետք եղած դրամը404: Ռուս ռեզիդենտ Վոլինսկու ասելով՝

Իրանում ստանում ես այն տպավորությունը, թե պետության դրամա-

կան ամբողջ հարստությունը հնդիկների ձեռքումն է: Պետական

գանձարանն իսկ նրանցից է վարկ վերցնում: Նրանց են դիմում տե-

ղացիները, երբ հարկ վճարելու ժամանակ կարիք են ունենում դրամի:

Նույնն են անում նաև բարձր պաշտոնի ձգտողները, որոնք իրենց

նպատակին հասնելու միակ ազդու միջոցը՝ կաշառքադրամը, կարող

են ստանալ միայն հնդիկներից՝ մեծ տոկոսներ վճարելով վերջին-

ներիս405:

Անշուշտ, անգլո-հոլանդական կապիտալի համար բանյանները

Իրանի գաղութային շահագործման ագենտներ էին միայն: Հոլան-

դացիների և անգլիացիների ներկայությունը զգացվում էր անգամ

նրանց ազդեցության շրջանից այնքան հեռու ընկած մի վայրում,

ինչպիսին Շամախին էր: 1717 թվին, Շամախի այցելած անգլիական

ուղեգիր Բելի վկայությամբ, Սպահանում հաստատված անգլիական

և հոլանդական առևտրական գործակալները մեծ քանակությամբ

մետաքս են գնում Շամախում և ուղարկում Հալեպ406:

Տնտեսական ընդհանուր վայրէջքի պայմաններում անգլիացի-

ների և հոլանդացիների հետ կապվում էին, ի վերջո, նաև իրանահայ

առևտրականները: XVII դարի կեսերին Բենդեր Աբասի նավահան-

գիստը սպասարկող վեց նավից չորսը պատկանում էր հոլանդացի-

ներին, մեկը՝ հայերին, մեկը՝ խափշիկներին: Հայկական նավը պատ-

կանում էր խոջա Մինաս անունով մեկին. նավը գնված էր 16 հազար

ռուփիով հոլանդացիներից, ուներ 260 տոննա տարողություն, կրում

էր իր վրա 18 թնդանոթ և ուներ «հայկական դրոշակ»407: Հետա-

քրքրական տեղեկություն է հասել մեզ նաև հայազգի մի այլ «նավա-

404 Cornelle Le Brun, Voyage par la Moscovie, en Perse et aux Indes Orientales, Amsterdam, 1718, [p.] 251. 405 Зевакин Е., Азербайджан в начале XVIII века, Баку, 1929, с. 8. 406 D’Antermony J. B., Voyage depuis St. Petersbourg en Russie dans diverses contrees de l’Asie, Paris, 1766 [t.] III, [p.] 88. 407 Thevenot [J. de], նշվ. աշխ., էջ 269 և հետ. և 328:

Page 156: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

154

վարի»՝ նոր ջուղայեցի խոջա Հովսեփի մասին, որի գերեզմանաքարի

վրա 1704 թ. արձանագրված է.

Նաւավար էր ուրոյն նաւի

Համագործ էր նաւապետի,

թագաւորաց էր ցանկալի,

մեծամեծաց յոյժ պատուելի408…

1688 թվին Արևելյան Հնդկաստանի առևտրական ընկերությունը

պայմանագիր կնքեց Սպահանի քալանթար խոջա Փանոսի հետ,

որով վերջինս պարտավորություն էր ստանձնում անգլիական կապի-

տալի գիրկը մղել հայերի ձեռքով կատարած Իրանի և Հնդկաստանի

առևտուրը: Պայմանագիրը եկամտի նոր աղբյուր էր ստեղծում

Բրիտանիայի մաքսային վարչության համար և մեծ նպաստ խոս-

տանում անգլիական նավարկությանը409: 1691 թվին Արևելյան

Հնդկաստանի առևտրական ընկերության վարիչները հրահանգում

են իրենց գործակալներին «գրավել հայ փորձված առևտրական-

ներին, որոնք այնքան մեծ չափով նպաստել են Հնդկաստանի,

Պարսկաստանի և ամբողջ Ասիայի առևտրի զարգացմանը, տրամա-

դրել նրանց հատուկ արվարձան Մադրասում, որտեղ նրանք կարող

են ապրել իրենց ուզածին պես և իրենց համար եկեղեցի կառուցել:

Այդ արվարձանին կարելի է տալ Ջուղա անունը, հետևելով շահ

Աբասի օրինակին, որ ծննդավայրից Սպահան էր տեղափոխել

նրանց»: «Հայերը,– ասված է նույն հրահանգում,– հարուստ մարդիկ

են և երկրագնդի ամենափորձված առևտրականները: Վստահություն

ներշնչելու համար հարկ եղած դեպքում կարելի է մասնակից անել

նրանց վարչական գործերին: Առաջիկայում քաղաքային վարչու-

թյան մեջ ընտրվելու իրավունք տալ ոչ միայն անգլիացիներին, այլև

հայերին և ուրիշ օտարականներին»410:

408 [Պատմութիւն Նոր Ջուղայու որ յԱսպահան: Աշխատասիրեալ ի Պ. Յարու-թիւնէ Թ.] Տէր Յովնանեանց, h.] I, [էջ] 196: 409 Seth M., History of the Armenians in India, London, 1897, p. 49. 410 Neumann, Geschichte des englischen Reiches in Indien, [Bd.] I, [S.] 50.

Page 157: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

155

Հոլանդացիների և անգլիացիների հետ միաժամանակ Իրանի

վրա հայացք էր հառել ցարական Մոսկովիան:

Ռուս-իրանական առևտուրը դարավոր հնություն ուներ արդեն:

Պոլսի առումը 1453 թվին և մանավանդ XV-XVI դարերի թուրք-իրա-

նական պատերազմները խոչընդոտներ էին ստեղծում լևանտյան

առևտրի ծավալման առաջ: XV դարի վերջին կատարված հայտնա-

գործությունները ծովային ուղղակի հաղորդակցություն էին ստեղ-

ծում Եվրոպայի և Ասիայի միջև՝ պատճառ դառնալով հատկապես

պորտուգալական առևտրի ծաղկման: Խոշոր նշանակություն ստա-

ցավ նաև Արևմուտքի և Արևելքի միջև հաստատվող կապը Ռուսաս-

տանի վրայով: Հատկապես ամրացավ այդ կապը XVI դարի կեսե-

րին Կազանի և Աստրախանի նվաճումով, որով անմիջական հաղոր-

դակցության հնարավորություն էր ստեղծվում Ռուսաստանի և Միջին

Ասիայի ու Իրանի միջև: XVI-XVII դարերի ընթացքում նույն այս

ճանապարհով կապվում են Իրանի հետ Անգլիան, Հոլանդիան,

Հոլշտեյնը, Դանիան և Շվեդիան, որոնք ձգտում էին իրենց ձեռքն

առնել վոլգա-կասպիական առևտրի մենաշնորհը: Առանձնապես

մտահոգված էր այդ ուղղությամբ Անգլիան: XVI դարի 60-70-ական

թվականներին անգլիացի դիվանագետ և ուղեգիր Ջենկինսընը

գանգատվում էր, թե Օսմանյան կայսրությունը բարձր մաքսերով

խցել է Իրանի ամենադյուրահաղորդ ուղին՝ Տրապիզոնի ճանապար-

հը: Ջենկինսընի ասելով՝ Հալեպում հաստատված վենետիկցիներն

օգտագործում են թուրքերի տված մենաշնորհներն ի վնաս Անգլիայի,

որ ի վիճակի է շուկա հանել Իրանում իր ապրանքները՝ առանց վենե-

տիկցիների միջնորդության: Փորձելով գլուխ հանել անմիջական այդ

կապը Իրանի հետ վոլգա-կասպյան մագիստրալի վրայով՝ անգլիա-

ցիները ջանք էին գործ դնում Մոսկվայի և Իրանի զինակցությամբ

խորտակել Թուրքիայի դիմադրությունը: Փաստորեն՝ պայքարն

ուղղված էր ոչ այնքան թուրքերի, որքան Հալեպի և Հորմուզի վրայով

իրենց շոշափուկներն իրանական շուկայի վրա տարածող վենետիկ-

ցիների և պորտուգալացիների դեմ: Անգլո-մոսկովյան և անգլո-իրա-

նական զինակցության երկյուղն էր հենց, որ XVI դարի 60-70-ական

թվականներին բևեռեց Կասպից ծովեզրի վրա սուլթան Սելիմի և սուլ-

Page 158: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

156

թան Մուրադի ուշադրությունը՝ պատճառ դառնալով թուրք-իրանա-

կան պատերազմների վերաբորբոքման և Անդրկովկասի քաղաքա-

կան վերաբաժանման:

Սակայն չպետք է գերագնահատել վոլգա-կասպիական մա-

գիստրալի դերը, որ երկրորդական էր Իրանի համար, քանի որ ար-

տահանության գլխավոր օբյեկտը՝ խամ մետաքսը, բավարար շուկա

չէր գտնում ո՛չ Ռուսաստանում և ո՛չ էլ Ռուսաստանի վրայով՝ Հյուսի-

սային Եվրոպայի երկրներում: Ժամանակակից Ռոդեսի հաշվով,

երեք տարին մի անգամ, անգլիացիներն արտահանում էին Արխան-

գելսկի վրայով մոտ 900 փութ մետաքս միայն411: Ցամաքային ճանա-

պարհը, ընդհակառակը, կապ էր հաստատում Հարավային Եվրոպա-

յի այն երկրների հետ, որոնք մետաքսի գլխավոր գնորդներն էին:

Մինչև XVI դարի վերջերը իրանական մետաքսի գնորդները գերա-

զանցորեն Վենետիկի վաճառականներն էին: XV-XVI դարերի ուղե-

գիրները շեշտում են շարունակ Հալեպի վրայով անցնող սիրիական

առևտրի կարևորությունը: Սրան կից հիշատակվում են Թավրիզ-

Խոյ-Խարբերդ-Երզնկա-Բաբերդ-Տրապիզոն կամ Թավրիզ-Նախի-

ջևան-Լոռի-Թիֆլիս-Քութայիս-Ֆասսոս (Փոթի) ճանապարհները,

որոնց միջոցով ժամանակին առևտրական խոշոր գործեր էին տես-

նում Սև ծովի հյուսիսային և արևմտյան ափերին հաստատված

ջենովացիները: XVI-XVII դարերում հաստատվող թուրք-ֆրանսիա-

կան զինակցությունը նպաստավոր եղավ տիրական այն դիրքին, որ

նվաճեց Ֆրանսիան իրանական մետաքսի սպառման բնագավա-

ռում: Այստեղից հասկանալի է այն վարանումը, որ [ի] հայտ բերեց

Իրանը տակավին Ջենկինսընի հանդեպ՝ մերժելով վերջինիս խնդիրը

անգլիական առևտրականներին մենաշնորհ տալու մասին: Մյուս

կողմից՝ պետք է հաշվի առնել նաև այն վերապահությունները, որ

անում էր նույն անգլիացիների վերաբերմամբ Ռուսաստանը: Անգ-

լիական առևտրականները խոշոր վնաս էին հասցնում Իրանի հետ

կապված ռուս առևտրականների շահերին: 1560-ական թվականնե-

411 Курц Б. [Г.], Состояние России в 1650-1655 гг. по донесениям Родеса, М., 1915, с. 163 և հետ.:

Page 159: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

157

րին ռուսներն ազատ առևտրի իրավունք շնորհեցին անգլիացիներին

միայն Մոսկվայի համար. Կազանում և Աստրախանում անգլիացի-

ները պարտավորվում էին վարել միայն մեծավաճառ առևտուր և

վճարելով դրա համար հատուկ մաքս: 1620-[16]40-ական թվականնե-

րին առևտրականները տրտնջում էին անգամ անգլիացիների տված

սահմանափակ այս արտոնությունների դեմ: Դարամիջին ցարական

ուկազով վերացվում էր ազատ առևտրի իրավունքը. անգլիական

առևտրականները դուրս են մղվում ռուսական շուկայից412: Մինչ այդ

բարձրանում էր ծովային հաղորդակցության նշանակությունը,

թուլացնելով Անգլիայի և Հոլանդիայի շահագրգռությունը վոլգա-

կասպիական մագիստրալի վերաբերմամբ: Ի վերջո, Ռոմանովների

միահեծանությունը փակում է եվրոպացիների առաջ իրանական

առևտրի վոլգա-կասպյան ճանապարհը:

Հարկավ այդ չի նշանակում թե դրանով խոշոր ծավալ էր ստա-

նում Ռուսաստանի նավագնացությունը Կասպից ծովի վրա: Ռուսա-

կան նավերը չէին դիմանում ծովային շտորմին: Չկային հարմար

նավահանգիստներ, չկային վարժ նավաստիներ: Շիրվանի ապրան-

քը նավ բարձելու համար պետք էր ցամաքային ճանապարհով

հասնել Նիզովայա413: Թե ինչ դժվարությունների հետ էր կապված

Կասպից ծովով կատարվող այս ապրանքափոխանակությունն ան-

գամ XVIII դարի սկզբներին, ցույց է տալիս, օրինակ, այն կա-

տաստրոֆը, որին ենթարկվեց Իսրայել Օրին 1711 թվին Իրանից

Ռուսաստան վերադառնալիս414: Լայն չափերով երևաց կասպիական

նավագնացության խախուտ վիճակը Պետրոս I-ի պարսկական ար-

շավանքի ժամանակ 1722 թվին:

XVII-XVIII դարերի ընթացքում ռուս իրանական առևտուրը

չծավալվեց ակնկալված չափերով: Հայտնի է, որ տակավին 1667

թվին Ալեքսեյ Միխայլովիչ ցարը պայմանագիր կնքեց Սպահանի

412 Базилевич К.В., Коллективные челобитья торговых людей и борьба за русский рынок [в первой половине XVII века] // Известия А[кадемии] Н[аук СССР], 1932, № 2, с. 110 և հետ.: 413 Mans R. du, op. cit., p. 2, Lettres édifiantes…, p. 353. 414 Эзов [Г.А.], նշվ. աշխ., էջ 256 և հետ.:

Page 160: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

158

հայ առևտրական մի ընկերության հետ, որին արտոնություններ

տալով՝ պարտավորեցնում էր Ռուսաստանի վրայով կատարել իրա-

նական մետաքսի տրանզիտը: Պայմանագիրն անհետևանք մնաց,

քանի որ ընկերությանը տրված արտոնությունների դեմ ևս բողոք

բարձրացրին մոսկովյան առևտրականները: Խոչընդոտ հանդիսա-

ցան այդ պահին նաև Ստեփան Ռազինի արշավանքները: Ռազինի

արշավանքներից մեկն ուներ նկատի Ագուլեցին, երբ արձանագրում

էր, թե «թվին ՌՃԺԵ (1668 – Ա. Հ.) յունիսի 26ումն Ագուլիս այսօր

խաբար եկաւ, թէ Գիլանայ ծովէն 20000 ղազախ է դուս էկէլ Ըռէշտ

քաղաքն չափմիշ արել, տարել. շատ մարդ են ըսպանել, շատ ապ-

րանք տարել: Յետով գիր եկաւ, մարդ եկաւ, ըստուք որ այս բանս

էլաւ, շատ զարար էլաւ Ըռեշտու»415: Ռազինի տրամադրության տակ

եղած ուժերի ընդհանուր քանակը, փաստորեն, 5-6 հազար մարդ հա-

զիվ էր հասնում Ռեշտի վրա հարձակում գործելու պահին416: Զաքա-

րիայի հաղորդած թիվը վկայում է Ռազինի ներշնչած սարսափի

մասին:

Հայ խոջաների հետ համաձայության գալու փորձեր արվեցին

նաև հաջորդ ցարերի օրոք: Պետրոս ցարը հրահրում էր Վոլինսկուն՝

գրավել շահ Հուսեյինի տրամադրությունը, «որպեսզի նա հրամայի

հայերին դեպի ռուսական տրանզիտի ճանապարհն ուղղել ամբողջ

հում մետաքսի առևտուրը» կամ ձախորդ դեպքում՝ «արգելքներ

ստեղծել, Իզմիրի և Հալեպի առևտրի առաջ ուրիշ որևէ կերպ և ուրիշ

որևէ տեղ»417:

Սակայն, չնայած ցարական բոլոր հնարքներին, Նոր Ջուղայի

վաճառականները չէին կատարում իրենց ստորագրած խոստում-

ները: Իրանական մետաքսը չէր լքում Թուրքիայի ճանապարհները:

Ռուսաստանից առավել հայ խոջաների ուշքը թեքված էր դեպի

Հնդկաստան: Մեծաքանակ վաճառքի փոխարեն ռուսական քաղաք-

ներում նրանք բաց էին անում մանրավաճառ առևտրի խանութները:

415 Օրագրություն, էջ 76. հմմտ. նույն տեղում, էջ 77: 416 Феноменов М.Я., Разиновщина и пугачевщина, М., 1923, с. 66. 417 Соловьев С., История России с древнейших времен, [М., 1868, т.] XVIII, [с.] 28.

Page 161: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

159

Հիասթափված ցարը կասեցրեց կնքված պայմանագիրը418: Սակայն,

անկախ սրանից, վերահաս իրադարձությունները՝ ավղանների ար-

շավանքը, մերձկասպյան շրջանների ցարական բռնագրավումը,

թուրքերի զինված միջամտությունն ու Իրանի ներսում բռնկված

ապստամբությունները վերջ դրին Նոր Ջուղայի բարեկեցությանը՝

քայքայելով հին իրանական առևտուրն առհասարակ:

Նոր Ջուղայի անկումը քաղաքական բեկում առաջացրեց իրա-

նական խոջաների մեջ հօգուտ Ռուսաստանի: Հետաքրքրական են

այդ տեսակետից այն տեղեկությունները, որ հաղորդում է եզուիտ

Կրուզինսկին՝ Պետրոս I[-ի] մահից հետո Նոր Ջուղայի վաճառակա-

նության մասին խոսելիս: «Փաստ է,– գրում է Կրուզինսկին,– որ Ջու-

ղայի պրոկուրատորները, այսպես կոչված, մելիքները, ազգի

պետերը, որոնք տնօրինում են առևտրական գործերը, անընդհատ

դրդում էին մոսկովյան ցարին պատերազմ սկսել պարսիկների դեմ՝

նպատակ ունենալով բարձրացնել Մոսկվա փախած Շահնազարլի –

խան իշխանին (խոսքը, ըստ երևույթին, Վրաստանից Մոսկվա

փախած Շահնավազ խանի մասին է – Ա. Հ.): Ցարի արած առար-

կությունների դիմաց նրանք երաշխավորում էին հայերի դրամական

օգնությունը և վրացական ընտիր զորախմբերի օժանդակությունը:

Որպես պատերազմի հատուցում՝ խոստանում էին մերձկասպյան

հարուստ նահանգները, մեծահարուստ Շիրվանն ու Գիլանը, որոնք

նկարագրվում էին որպես ավարի ենթակա դյուրամատչելի նահանգ-

ներ: Նրանք պահանջում էին, որ ամրացնելով իր իշխանությունը

մերձկասպյան այս երկրներում, ցարը ազատի պարսիկների լծից

Մեծ Հայաստանը»419:

Չպետք է կարծել, սակայն, որ հայ խոջաների այս վերադիրքա-

վորումը համատարած երևույթ էր արդեն: Նույն Կրուզինսկին մատ-

նանշում է նաև առևտրական վեքիլների դեմ եղած զորեղ տրամա-

դրությունը Ջուղայի հայ խոջաների միջավայրում իսկ: «Ազգի գլխա-

418 Чулков М., Историческое описание российской коммерции, СПб., 1785, [т.] II, книга II, с. 80. 419 Krusinski [Th.], Tragica [vertentis belli persici historia], [p.] 101.

Page 162: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

160

վորները,– շարունակում է Կրուզինսկին,– սարսափելով պատերազմի

հետ կապված տպավորություններից, գոհ չէին իրենց պրոկուրատոր-

ների լայն, բայց անհիմն ծրագրերից: Եվ այդ տեղի ուներ հետևյալ

պատճառներով. նշված կողմից և նշված մոտիվներով մոսկովցիների

սկսելիք արշավանքի դեպքերում նախքան պատերազմական գործո-

ղությունները կտարածվեն Մեծ Հայաստանի վրա, հայերը, որ ապ-

րում են Պարսկաստանում մեծ մասամբ ցաք ու ցրիվ և ամենից

առաջ նրանց մետրոպոլիան՝ Ջուղան, անպաշտպան դրության մեջ

կընկնեին պարսից բռնությունների դիմաց և զոհ կգնային թալանի և

անդիմադրելի կործանման: Բայց եթե ենթադրենք անգամ, որ Վրաս-

տանը գրավելուց հետո պարսիկների անհոգության հետևանքով

մոսկովցիների էքսպանսիան տարածվելու է Մեծ Հայաստանի վրա՝

նվաճելով այդ երկիրը, այդ դեպքում, գոչում էին նրանք, այլևս խոսք

չի կարող լինել որևէ լուծ թոթափելու մասին, այլ միայն տիրող լուծը

մի այլ, ավելի վատթար, լծով փոխարինելու և երկրի նոր տերերի ոտի

տակ տրորվելու մասին: Մատնանշում էին նաև, որ հանրահայտ այն

հեղինակությունը, ինչ վայելում էր Մոսկվայի ցարը, երջանկահիշա-

տակ Պետրոսը, թե՛ դեպի օտարերկրացիները և թե՛ դեպի սեփական

իր ժողովուրդն ունեցած իր մարդասիրության համար, ենթարկվում է

նախատինքների իր իսկ հպատակների կողմից: Եվ ապա, միթե բոլոր

հաջորդներն ունենալու են անպատճառ նրա հանճարը: Հիշում էին

նաև պարսից նախկին շահերի մարդասիրությունը, սկսած մեծ շահ

Աբասից, նրանց աչալրջությունը հանրային արդարության նկատ-

մամբ. հանգամանք, որ հույս էր ներշնչում վերջին Սեֆյանների (գա-

հաժառանգ Թահմազի կամ նրա որդու՝ Աբասի – Ա. Հ.) նկատմամբ:

Առևտրական զբաղմունքը, ատելություն առաջացնելով դեպի ռազ-

մական պարտավորությունները և չափելով երկրի սահմանները բա-

ցառապես շահույթի նշանաձողերով, միաժամանակ նաև ներշնչում

էր սեր դեպի խաղաղություն: Այդքանն իսկ բավական էր, որպեսզի

պրոկուրատորների ռազմական ծրագրերը համակրանք չգտնեին

գլխավորների կողմից, որոնք երկյուղ էին կրում, թե մոսկովցիները՝

ցարի բուն հպատակները, ամեն ինչ ծառայեցնելով իրենց օգտին,

կտրեն հայերի հարստության գլխավոր աղբյուրը, նրանց կապերը

Page 163: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

161

Եվրոպայի հավասարապես նաև Պարսկաստանի, իսկ հետո ապա-

հովաբար նաև հնդկական առևտրի հետ: Եվ վերջապես, միթե Բ.

Դուռը կարող է թույլ տալ, որ այդքան երկրամասեր զավթելով՝ իր հա-

մար այնքան կասկածելի և վտանգավոր մոսկովցիների իշխանու-

թյունն ամրանա Կասպից ծովի այս կողմերում: Հենց միայն այդ

պատճառով, գոչում էին նրանք, մենք կընկնենք վատթարագույն

դրության մեջ՝ մուրճի և սալի արանքը: Եվ այսպես էլ նրանք ոչ մի

կերպ համամիտ չէին նմանօրինակ բռնարար ծրագրերի: Այս բոլո-

րին ավելանում էր նաև հայերի հետ շփումներ ունեցած ամեն մեկին

հայտնի հանգամանքը, հունական և հայկական ծիսակատարու-

թյունների կողմնակիցների մեջ եղած և ծայրահեղ չափերի հասնող

փոխադարձ այն հակակրանքը, որ օսմանյան և պարսկական դավա-

նանքների մեջ եղած փոխադարձ հակակրանքն է հիշեցնում: Զսպող

հանգամանք էր նաև այն, որ պարսիկների իշխանության տակ

նրանք կարող էին ամենաազատ կերպով կատարել իրենց դավա-

նանքի հետ կապված ծեսերը, և, ընդհակառակը, չափից դուրս

անդուրեկան տպավորություն էր գործել այն փաստը, որ Մոսկովիա

մեկնած հայերից շատերը, անգամ դավանափոխ եղած և մոսկովյան

դավանանք ընդունածներից շատերը, ենթարկվել են վերամկրտու-

թյան: Ուստի և նրանք բավական էին համարում, որ Մոսկվայի ցարը

բարեկամական որևէ առիթով դեսպանություն ուղարկի Պարսկաս-

տան՝ պահանջելով, որ թույլ տրվի հայերի հաշվին ռուսական

ռեզիդենտ նշանակել պարսից արքունիքին կից, պայմանով, որ ռեզի-

դենտը բնակություն հաստատի Սպահանում կամ Ջուղայում և հեն-

վելով հարևան պետության վայելած հեղինակության, այլև հայերի

դրամական օժանդակության վրա՝ թյուրիմացություններ ծագելու

դեպքում միջնորդի դեր կատարի արքունիքի առաջ հայերի օգտին՝

պաշտպանելով Ջուղան գիշերային թալանչիներից»420:

Կրուզինսկու այս վկայությունը ազդանշում է հայ խոջայական

միջավայրում ծայր առնող ազգային-քաղաքական բեկումն ու վարա-

420 Նույն տեղում, էջ 101 և հետ.:

Page 164: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

162

նումը: Վերջին հաշվով մերկանում է, այնուամենայնիվ, այն իրողու-

թյունը, որ XVIII դարի սկզբներին անգամ իրանահայ խոջաները

իրենց դիրքավորումով հիմնականում դեռ շարունակում էին կառչած

մնալ առևտրի ցամաքային մագիստրալին՝ ենթակա մնալով թուրք և

իրանական ֆեոդալների քաղաքական ազդեցությանը:

Պետրոս ցարի իրանական արշավանքը հիմք էր դնում Ռուսաս-

տանի գաղութային էքսպանսիային Անդրկովկասի ուղղությամբ:

Ցարին շահագրգռողը, փաստորեն, Անդրկովկասը չէր, այլ Իրանի

շերամաբուծական գլխավոր ռայոնը՝ Կասպից ծովի հարավային

եզերքը, որի վրա հենվելով՝ Ռուսաստանը ենթադրում էր դեպի հյու-

սիս թեքել իրանական ողջ տրանզիտը: Ռուսաստանը լքեց արշա-

վանքի հետևանքով գրաված Դերբենտն ու Բաքուն, սակայն 1723 թ.

Իրանի հետ կնքած պայմանագրով տիրացավ Գիլանի, Մազանդա-

րանի և Աստրաբադի նահանգներին: Նվաճած վայրերը իր ձեռքում

պահելու համար հաջորդ տարում՝ 1724 թվին, Ռուսաստանը դաշինք

կնքեց Թուրքիայի հետ՝ զիջելով սրան իրանական հողերը Կուր-

Արաքսի միացման կետից սկսած մինչև Արդաբիլ, Համադան և

Քերմանշահ: Իրանի դիմադրության դեպքում դաշնադրություն կնքող

կողմերը պարտավորվում էին միահամուռ պատերազմ հայտարարել

նրան:

Ռուսաստանը ձեռք էր բերել մերձկասպյան նահանգները մարդ-

կային խոշոր զոհաբերություններով: Ռուս[ական] զորքերը չէին

դիմանում նորանվաճ երկրի կլիմային: Ուժերի արտակարգ լարում էր

պահանջվում զենքի նվաճածը քաղաքականապես ամրացնելու և

տնտեսապես յուրացնելու համար: Իրանում ծայր էին առնում մաս-

սայական այն շարժումներն ու մարտական այն ուժերը, որոնց վրա

հենվելով՝ Նադիր շահը գլուխ պիտի բերեր Իրանի վերամիացումը՝

ռազմական պատնեշ կազմելով ցարական Ռուսաստանի և սուլթա-

նական Թուրքիայի դեմ: Իր հերթին, Ռուսաստանը պիտի դիմադրու-

թյուն ցույց տար Կովկասում նաև Թուրքիային: Հասունանում էր այն

գիտակցությունը, թե Թուրքիային դիմադրելու, ինչպես և Կովկասը

քաղաքականապես հպատակեցնելու գլխավոր բանալին Կասպից

ծովը չէր, այլ Սև ծովը, որի նշանակությունն աճում էր XVIII դարի

Page 165: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

163

ընթացքում նաև միջազգային առևտրի ու առաջին հերթին՝ ռուսական

հացահատիկների արտածման համար: Ռուսաստանի քաղաքակա-

նության վրա ազդում էր, մյուս կողմից, Բալթյան ծովեզրի նվաճումը:

Ռուսական համույթների առաջ բացվել էր արդեն Եվրոպայի լայն

դուռը: Նույն դռնով ներս էին թափվում եվրոպական ֆաբրիկաներն

ու արևելյան գաղութների ապրանքները:

Ռուսաստանի համար սրանով կորցնում էին իրենց կենսական

նշանակությունը Իրանում արված «վաղաժամ» նվաճումները421:

1732 և 1735 թվերին Ռուսաստանը «կամավոր կերպով» վերադարձ-

րեց Պետրոս I-ի խլած մերձկասպյան ռայոնները: Քաղաքական մի

ժեստ էր այս, որ նպատակ ուներ Ռուսաստանի կողմը թեքել նադի-

րյան Իրանի համակրանքը ռուս-թուրքական առաջիկա պատերազ-

մի ժամանակ: Սրանով ազդանշվում էր միաժամանակ ցարական

էքսպանսիայի առժամյա շրջադարձը դեպի Սև ծովի ափերը և նա-

խապատրաստվում հարձակողական այն քաղաքականությունը, որ

վարեց այդ ուղղությամբ Ռուսաստանը Կատերինե II-ի ժամանակ:

421 Հմմտ. այս մասին Մարքսի դիտողությունը «18-րդ դարի դիպլոմատիական պատմության մերկացումները» գրքում, գլ[ուխ] V:

Page 166: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

164

IX

ԱԳՈՒԼԵՑԻ ՕՐԱԳՐՈՂԸ

Ագուլեցին և իր ժամանակը: Նոր տեսանկյուն հին հայ պատ-

մագրության մեջ: Հիշատակարանային ժանրը: Նկարագրության

ռեալիստական ուղղությունը: Դասակարգային մորալն ու մտայ-

նությունը: «Դավտարի» պատմական տեսադաշտը: Պատմագրա-

կան զուգահեռներ: Ագուլեցու օբյեկտիվիզմը: «Դավտարի» ուսուցո-

ղական նպատակը: «Դավտարի» անգիտացման պատճառը: Նրա

գիտական արժեքը:

Հին հայ պատմագրության մեջ հազիվ թե կարելի է մատնանշել

երկրորդ մի գործ, որ այնքան անմիջորեն անդրադարձներ հեղինակի

նկարագիրը ու ժամանակաշրջանը, ինչպես Զաքարիա Ագուլեցու

«Դավտարը»: Եթե ոճը ինքը մարդն է, ապա «Դավտարի» ոճն Ագու-

լեցին ինքն է՝ դասակարգային կացությամբ պայմանավորված նրա

կենցաղը, օրերն ու գործերը, մտքերն ու խոհերը:

Ագուլեցին առաջին հայ աշխարհականը չէր, որ վերցրել էր իր

ձեռքը փետուրե գրիչ ժամանակի պատմությունը շարադրելու հա-

մար: Առաջինը չէր նա, որ պատմագրում էր աշխարհիկ նյութերի

մասին կամ նկարագրում ընթացիկ անց ու դարձերը աշխարհիկ

տեսանկյունից: Ագուլեցուց առաջ աշխարհիկ տեսանկյունից դիտել

են իրենց ժամանակն ու շրջապատը հայ աշխարհիկ ֆեոդալներից

ոմանք: Հիշենք, օրինակ, Շապուհ Բագրատունուն կամ Գրիգոր Մա-

գիստրոսին: Աշխարհիկ նյութերին անդրադառնում էին աշխարհիկ

տեսանկյունից երբեմն անգամ կղերական միջավայրին պատկանող

հեղինակները: Հիշենք, թեկուզ, միջնադարյան հայ քնարերգուներից

շատերին: Ագուլեցու համար բնորոշ է, սակայն, այն, որ աշխարհիկ

նրա տեսանկյունը, ինչպես և աշխարհիկ նրա տեսադաշտը հայտ-

նաբերում են հասարակական նոր մի դասակարգի՝ առևտրական

բուրժուազիայի հարցասիրությունն ու վերաբերմունքը: Առևտրական

բուրժուազիայի պատմագրական տեսադաշտն ու տեսանկյունն է

Page 167: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

165

հենց, որ բնորոշ իր կողմերով երևան է բերում XVII դարի հայ պատ-

մագրության մեծարժեք այս հուշարձանը:

Բնորոշ է Ագուլեցին, հարկավ, նաև իբրև աշխարհաբար լեզվով

գրող պատմագիր: Գոյություն ունի միջնադարյան մի ամբողջ գրա-

կանություն՝ գրված աշխարհաբար: Աշխարհաբարը հայտնի չափով

թափանցել է նաև միջնադարյան հայ պատմագրության էջերը: Որ-

պես օրինակ՝ կարելի է նշել Սմբատ պատմիչի և Մաղաքիա աբեղայի

անունները: Այնուամենայնիվ, «Դավտարը» պատմագրական առա-

ջին երկն է, որտեղ աշխարհաբարը կազմում է գրվածքի բուն շաղա-

խը, որտեղ նա տիրում է որպես գրական լեզվի հիմնական տարր:

Հեղինակի լեզուն իրանահայ խոջաների կենդանի, խոսակցական

լեզուն է՝ զոկական բարբառի և «գրոց» լեզվի թափանցիկ շղարշով

պարուրված:

Գրական ժանրի տեսակետից Ագուլեցու «Դավտարը» պատմա-

կան հիշատակարան կամ օրագիր է: Գրվածքի առարկան ու մեթոդը

բնորոշում է ինքը հեղինակը. «Դարցեալ ես Զաքարիայ կամէցայ, ուր

որ գնամ կամիվ Աստուծոյ, թէ գիւղ, թէ քաղաք, թէ ավեր ճանապարհ,

ուր և հանդիբիցէ, զատիկ կամ վարդավառ կամ սուրբ խաչ կամ

ջրաւրհնիք արարիցեմ կամ թէ ինչ գիւղ կամ քաղաք մտանիցեմ կամ

թէ էլանիցեմ, գրեսցեմ: Դարցեալ կամ ինչ կամ մանձիլն հարցնելով

անունն՝ ոչ թէ մին մարդ, 3 կամ 4 մարդ կուհարցնեմ անունն՝ կամ

քանի աղաջ կայ կամ չկայ կամ մին աղաջ յետ կամ թէ առաջ, ոչ թէ

չափելով իմացայ, այլ իմաստուն մարդիկ հարցանելով: Ոչ թէ մին

անգամ գնալով այս գրեցի. ՌՂԶ (1647 – Ա. Հ.) յամի Ագուլաց դուրս

գնացի մինչի ՌՃԺԳ (1664 – Ա. Հ.) յամն շուռջ գալով, գնալով, հար-

ցանէլով գրեցի ըստուքն: 3, 4 թղթի վերայ գրած էի, ոմն ըստուք, ոմն

սխալ: Ապա ՌՃԺԳ (1664 – Ա. Հ.) յամին կամիվն Աստուծոյ բէրի,

նորոյգէցի այսմ դավտարս: Դարցեալ ես անարժան Զաքարիայ, ուր

և իցէ, էթէ գիւղ, էթէ քաղաք, էթէ ծով, էթէ ցամաք, մինչի ես գնացի ոչ,

Page 168: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

166

ականատէս չէլայ, գրէցի ոչ. զերայ իմ գնացած, տէսած տէղն գրեցի,

անտէսն ոչ գրեցի»422:

Ամստերդամի ծովային մարշրուտը նկարագրելիս Ագուլեցին

նշում է ստույգ այն աղբյուրը, որից քաղել է իր տեղեկությունները.

«Ոչ թէ ես իմ կամով գրեցի. ամէն օր քափուդանն (կապիտանն –

Ա. Հ.) կու հարցնէիմ, կու գրեմ. զերայ 8 ամիս ծովու վերայ կա-

ցայ»423: Ագուլեցին գրում էր այս դավտարը գրեթե նույն գործնական

մտայնությամբ, որով մի այլ դավտարում գրի էր առել հայրական

տունը վերականգնելու վրա մսխած 65 թումանի հաշիվները. «չուրի

մին դինարն գրած եմ ուրիշ դավտարումն», ասում է Ագուլեցին մեր

ձեռքը չհասած իր այդ մատյանի մասին424:

Առօրյա վաստակից հետո դավտարը ծունկն առած ագուլեցի

խոջան արձանագրում էր օրվա նշանակալից փաստերն ու դեպքերը:

Հեղինակը հաղորդում է ոչ այնքան լսածը կամ տեսածը, որքան դի-

տածը: Մի երկու տեղ տեղեկություններ է տալիս՝ աղբյուր ունենալով

ձեռքն ընկած ինչ-որ գրքեր կամ տետրերից ու վարդապետից լսած

հայտնություններ: Այսպես, երբ արձանագրում էր, թե «ես Զաքարիա

յին գրոց մէջն տեսայ, որ գրած էր, թէ Գրիգոր Տաթևացուն գալն որ

վարդապետ էլաւ, թվին ՌՃԻԶումն (1377 – Ա. Հ.) եղև» [425]: Կամ թե՝

«Թվին ՌՃԺԶումն (1677 – Ա. Հ.) Թավրիզ մին վարդապետ քարո-

զում ասաց թէ՝ մեծն Հռումայ գրքում տեսայ, ֆռանգաց ել լսեցի, թէ

Քրիստոսի գալուն մինչի այժմոյս 19 միլոն մարդ մարտիրոսացել այ

վասն Քրիստոսի»426: Կամ երբ այցելելով Ս. Նշան վանքը գրում է, թե

«այս այն սուրբ Նշանն է, որ Քրիստոս աշակերտաց ոտնն լվաց, այս

խաչս այն թաշտի պղինձն է»427: Հիշատակելով «Մունթը Քրիս»

(Մոնտե-Քրիստո) սարի անունը՝ հեղինակը գրում է. «Մին բարձր սար

է, տեսիլք է տեսվել, վասն այն» կամ նկարագրելով Մեսինայի մոտ

422 Օրագրություն, էջ 5 և հետ.: 423 Նույն տեղում, էջ 15: 424 Նույն տեղում, էջ 91: [425 Նույն տեղում, էջ 42]: 426 Նույն տեղում, էջ 134: 427 Նույն տեղում, էջ 95:

Page 169: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

167

գտնված Ժանա-դաղի (Այրվող լեռան) հրաբուխը, գրում է «գերմակ

սարեր այ ծովի միջում. մեծ սարն Աստուծոյ հրամանաւ սարն այրում

է. ծուխն երևի»428: Մի այլ տեղ Տաթևի վանքում դիտած խուցերի

փլումը հեղինակը վերագրում է «հնարից սատանի»429: Սակայն

ստանդարտ այս մեկնությունների մեջ չէ, որ պիտի որոնենք Ագուլե-

ցու ուրույն հայացքը: Նման դեպքերում նա միայն տուրք է տալիս

տիրող նախապաշարմունքներին: Մինչդեռ նրա անձնական դիտո-

ղությունները ռեալիստական են ընդհանրապես և գերբնական ուժե-

րը տեղ չունեն նրա նկարագրած պատմական անցքերի մեջ:

Գրում էր Ագուլեցին հաճախ աննշան, սովորական բաների

մասին, քանի որ արձանագրում էր այն, ինչ մատակարարում էր

նրանց ցնցումներից խուսափող կենցաղը կամ հրաշքներից զերծ

առօրյան: Երբեմն լռում է նա հենց այնտեղ, որտեղ սպասում ես ման-

րապատում շարադրանք: Այսպես՝ նա չի նկարագրում գրեթե ճամ-

փորդության ժամանակ այցելած քաղաքները, չի գծագրում քարա-

վանային ուղևորության կազմակերպությունն ու ընթացքը: Ագուլեցին

չի նշում անգամ առևտրականներից վերցվող մաքսերն ու տուրքերը,

չնայած որ հիշատակում է այն վայրերը, որտեղ նստում էին ռահ-

տար, բաջչի կամ գումրուկչի: Կտրված լինելով անմիջական արտա-

դրողների շրջանից՝ մեր խոջան լռում է գրեթե գյուղի և քաղաքի աշ-

խատավոր բազմության առօրյա հոգսերի մասին: Չափազանց սա-

կավախոս է նաև ժամանակի ագրարային կամ համքարային հարա-

բերությունների մասին: Այնուամենայնիվ, հին հայ պատմագրության

մեջ հազիվ կարելի է նշել մի այլ աղբյուր, որ չնայած լակոնական իր

ոճին, այնքան առատ նյութ մատակարարեր առօրյա իրականությու-

նը շոշափելու համար, որքան հենց ագուլեցի խոջայի այս տետրակը:

Արժեքավոր նյութ է մատակարարում նա ժամանակի տնտեսական

կյանքը և հասարակական-քաղաքական առօրյան բնորոշելու հա-

մար:

428 Նույն տեղում, էջ 17: 429 Նույն տեղում, էջ 75:

Page 170: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

168

Ագուլեցու գործն ազատ է միտումնավոր աղճատումներից: Հազ-

վագյուտ են բարոյախոսական արժեքավորումները. հեղինակը գրում

է իր կամ յուրայինների համար, ուստի և կարիք չի զգում թափելու

պատմական գործիչների գլխին գովք կամ նախատինք: Այս նշան չէ,

հարկավ, թե հեղինակն ազատ էր դասակարգային կողմնակալությու-

նից: Հոգեկան անդորրը լքում է հեղինակին, երբ արձանագրում էր

Դավաջի Գրիգորի սնանկացման մասին: Տեսեք՝ եռանդուն ինչ խոս-

քեր են ցայտում նրա մասին Ագուլեցու գրչածայրից. «Այս սատակե-

լուս որ սատակեցաւ,– գրում է նա,– փող շատ ունէր, Հնդստան թէ

168, ամէն ուրիշ մարդ կերաւ: Սորայ դավին մինչի 3 տարի արարին,

ախրն փուչ ելաւ, փող չի բհաւ եկաւ: Շատ շատ մարդ ավարայ ելաւ:

Մեռաւ այս Գրիգորս, մնաց Քրիստոսի դատաստանին սև երես»430:

Խոջայական մտայնության կնիքը դրված է «Դավտարի» վրա

առհասարակ: Ագուլեցու ռեալիզմն իսկ բնորոշում է ըստ ամենայնի

նրա դասակարգային կացությունն ու տրամադրությունը, մշակում

ապրանքի ու փողի, հաշվի ու կշռի հետ կապված զբաղմունքների ու

շահերի կապակցությամբ: Իրերի բազմամարդ դրության ստույգ հաշ-

վառումը հաջողության բանալին է միջազգային ապրանքաշրջանա-

ռության հանգամանքներում գործող առևտրական քաղքենու համար:

Արևմտյան Եվրոպայում պատմական իր վերելքի պահին առևտրա-

կան բուրժուազիան հետախուզության առարկա էր դարձնում բնու-

թյունն ու մարդը, զննում մտառությամբ իր շրջապատը, հաշվի առ-

նում իր գեշեֆտներն ու հոգսերը: Ինքնակենսագրությունը, ընտանե-

կան խրոնիկան ու հիշատակարանագրությունը՝ որպես գրական

ժանր և պեյզաժ, նատյուրմորտը ու պատկերագրությունը՝ որպես

նկարչական ժանր, ծայր են առնում քաղքենու ինտերեսներին ներ-

դաշնակող այս մտայնությունից: Նման մի երևույթ է, որ, հանձին

Ագուլեցու, նկատելի է դառնում նաև հայ պատմագրության մեջ՝ ան-

դրադառնալով օրագրողի աշխարհայացողությանը, նրա մեթոդին,

նրա նյութին, նրա լեզվին ու պատմագրական ժանրին: Մարմնեղ ու

430 Նույն տեղում, էջ 72:

Page 171: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

169

գունեղ անմիջականությամբ պատկերում է նա մեր առաջ իր միջա-

վայրն ու դարը: Կան էջեր, որտեղ ռեալիստական նկարագրությունը

հասնում է նատուրալիստական առարկայնության ու շոշափելիու-

թյան: Կարդացեք, դիցուկ, հայրենի տան վերակառուցման կամ բա-

ժանողության մանրապատում նրա արձանագրությունները431: Իրա-

նի և Անդրկովկասի նյութական կուլտուրան հետախուզող պատմա-

բանի առաջ այդ էջերը թափում են իմացության իսկական գոհարներ:

Իր այդ էջերում Ագուլեցին չի նմանում այն խրոնիստներին, որոնց

համար չկա խտրություն փաստի ու երևակայության, պատմական

իրողության և հեքիաթախառն շարաբանության, փորձի վրա կառուց-

վող արձանագրության և կրոնաբարոյական զառանցանքների ու

լամենտացիաների միջև:

Առասպելաբանություններ դևերի ու քաջքերի մասին, նաիվ

մանրամասնություններ վիշապների ու մարդագելերի մասին, ժամա-

նակի ու վայրի ստույգ նշումներից խուսափող նկարագրություններ.

ահա այն ատաղձը, որով կառուցվում է հաճախ Ագուլեցուն ժամա-

նակակից քանաքեռցի Զաքարիա Սարկավագի «Պատմագրությու-

նը»: Սարկավագից ավելի վստահելի էր ժամանակակից մի այլ խրո-

նիստ՝ Կարնեցի Հակոբ քահանան: Սակայն տերտերական մտայ-

նությունը դրոշմել է իր կնիքը նաև Կարնեցու գրվածքի վրա: Կամե-

նալով արտահայտել Ուրմիո լճի մեծությունը՝ Ագուլեցին գրում է.

«Այս ծովիս մեծութիւն այնպէս այ, որ մին ձիաւոր 10 օր անջախ

պտուտ գայ»432: Մինչդեռ խոսելով Էրզրումի բերդի մեծության մա-

սին՝ Կարնեցին արձանագրում էր. «Մեծութիւն սորա երկու կանոն –

սաղմոսիվ հազիվ կու շրջապատի»: Կամ թե, տեսեք, ինչպես է նկա-

րագրում ձմեռը կամ ձմռան ցուրտը Ագուլեցին և ինչպես՝ Կարնեցին:

«Այս գիշեր յենց ձուն եկաւ,– գրում է Ագուլեցին,– որ Ա (1 – Ա. Հ.)

գազ ձուն նստաւ. այսպէս: Ձունն ջրաւրհիք գիշերն եկաւ»433: Մի այլ

տեղ գրում է. «Ջրաւրհնեաց Ը (8 – Ա. Հ.) օր անցաւ, ապայ սկսաւ

431 Նույն տեղում, էջ 90 և հետ. և էջ 115 և հետ.: 432 Նույն տեղում, էջ 24: 433 Նույն տեղում, էջ 80:

Page 172: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

170

ձուն գալ ու պինդ ցուրտ անել: Ամէն թանգացաւ, սղութիւն անգաւ, որ

ալուրն Ծ (50 – Ա. Հ.) իստիլն, որ է մին լիդր, ԲՃԺ (250 – Ա. Հ.) դիան

դարձաւ, բրինձն՝ ԲՃԺ (250 – Ա. Հ.), միսն՝ ԲՃ (200 – Ա. Հ.) դիան,

գարին՝ ԲՃ (200 – Ա. Հ.) դիան: Նորու վերայ դարցաւ ալուրն ԴՃ (400

– Ա. Հ.) դիան»434: Համապատասխան նկարագրություն անելիս

կարնեցի խրոնիստը գրում է. «Մէկ փառք սաղմոսի չափ և կամ աւել

ուրեք գնայ մարդ, հեր գլխոցն ու մազ մորուսացն սպիտակք և

պեխերն որպես ոչխարի յետք լուլա կապեալ լինի»: Ընթերցողի

առաջ իսկույն ևեթ ցցվում է մի դեպքում իրանահայ խոջայի գազն ու

կշիռը, մյուս դեպքում՝ հայաստանցի տերտերի միրուքն ու

Ժամագիրքը: «Դավտարի» մանզիլները նշված են ուղտաճանա-

պարհի կամ ձիաճանապարհի նորմերով, ժամաչափերով, իրանա-

կան աղաջի կամ եվրոպական միլի հաշվով. «զերայ սհաթ կէր մօտս.

ինչ տեղ որ սհաթ չկէր. աղաճ եմ գրած այս ղարարովս», հայտնում է

Ագուլեցին435:

Բայց վերցրեք հենց XVII դարի խոշորագույն հայ պատմագրի՝

Առաքել վարդապետ Դավրիժեցու գործը և կամ նույնիսկ սրանից

ավելի ստուգապատում և արժանահավատ մի աղբյուր՝ Դարանաղցի

Գրիգոր վարդապետի ժամանակագրությունը:

Դավրիժեցու նպատակն էր պատմել Հայաստանի ավերածու-

թյունները, հայերի «նվազումը» և մուսուլմանների «չարությունը»:

Լիրիկական տրամադրություններով հագեցած նրա տենդենցիոզ

պատմագրության մեջ իրական անցքերը միախառնվում են ֆոլկլո-

րային տրադիցիայի և հրաշապատում վկայաբանությունների հետ:

Ըստ երևույթին, ավելի վստահելի աղբյուր է Դարանաղցին: Փաստա-

գրական պատմության կատարյալ մարգարիտներ կան, հիրավի,

Դարանաղցու գրքում. ինչ արժեն, օրինակ, ջալալիների սոցիալա-

կան բնույթը մերկացնող նրա էջերը կամ ժամանակի բարքերը

բնորոշող նրա խիտ ու բազմերանգ պատկերները: Եվ, սակայն, իբրև

ամբողջություն, Դարանաղցու «Ժամանակագրությունը» ոչ այլ ինչ

434 Նույն տեղում, էջ 114: 435 Նույն տեղում, էջ 6:

Page 173: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

171

է, քան սև ու սպիտակ ներկերով գրված աբեղայական վարքապա-

տումների մի հավաքածու, վանական խռովությունների եսակենտրոն

և աղտաբորբոք մի խրոնիկա՝ արձանագրված փոթորկահույզ ու

աստանդական կյանք ապրած մի «ղարաբալի» գրչով: Աշխարհի

հայ կյանքը դուրս է մնում Դարանաղցու հարցասիրության շրջանից.

ժամանակագրողը, իր ոճով ասած, «խուլ է մարմնով և կույր՝ հոգով»

քաղաքացիական ընթացակից պատմության վերաբերմամբ. հանգա-

մանք, որ նվազ պիտանի է դարձնում հաճախ իրատես ու ստուգա-

պատում այս հեղինակի գործը, քան անգամ Դավրիժեցու հեքիաթա-

բանություններն ու լիրիկական զեղումները:

Ագուլեցի խոջան չունի, հարկավ, սքեմավոր այս պատմագրող-

ների ուսումն ու գիտությունը, նրանց սահուն ու վարժ գրիչը, պատ-

մագրական նրանց լայն տեսադաշտը, ազգային-եկեղեցական

նրանց նպատակասլացությունն ու տենդենցը: Պատմական անցքե-

րի դիտարան դարձնելով Էջմիածնի գմբեթը կամ պոլսահայ պատ-

րիարքարանի վերնահարկը՝ Դավրիժեցին և Դարանաղցին անդրա-

դարձնում էին համազգային ծավալով տիրապետող մի դասակարգի՝

հայ կղերի համապարփակ աշխարհայացքը: Ագուլեցին, ընդհակա-

ռակը, արտահայտում էր տիրող դասակարգին մոտ կանգնած, բայց

և նրան սպասարկող, նրա ուժին ու ազդեցությանն ակնածու

գործնական հոգսերով ծանրաբեռնված խոջայական տարրերի մաս-

նավոր, տեղայնական հարցասիրությունը: Ստորադիր ու անձուկ իր

տեսանկյունից Ագուլեցին ընդգրկում էր ավելի նեղ հորիզոններ, բայց

և նկարագրում շրջապատի ավելի ստույգ կոնտուրներ: Կղերական

մատենագիրներից նրան տարբերում են «Դավտարի» նյութն ու ոճը,

նկարագրության ստույգ մեթոդը, պատմական օբյեկտիվիզմը:

Ոչ միայն Ագուլեցու ռեալիզմը, այլև նրա օբյեկտիվիզմն իսկ

պայմանավորված է ըստ ամենայնի հեղինակի դասակարգային դիր-

քով: Չպատկանելով ֆեոդալների արտոնված դասին՝ օրագրողը

չունի ջատագովական, ներբողական վերաբերմունք դեպի տիրող

դասակարգն ու նրա ներկայացուցիչները: Սակայն, առևտրական

բուրժուազիան, որի գաղափարական արտահայտիչն էր Ագուլեցին,

կուտակում էր իր բարեկեցությունը տիրող ֆեոդալների հովանու

Page 174: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

172

տակ, որ նշանակում է, թե չիդեալականացնելով ֆեոդալներին՝ օրա-

գրողը չէր կարող ունենալ դեպի նրանց նաև սկզբունքորեն անհաշտ,

մերժողական, բացասական վերաբերմունք: Հեղինակի կուսակցա-

կան, դասակարգային դիրքը մերժում էր ստորաքարշ, ստրկամիտ

վերաբերմունքը դեպի աշխարհի հզորները: Եվ միաժամանակ դա-

սակարգային այդ դիրքը չէր հակադրվում հասարակական-քաղա-

քական հարաբերությունների տիրող սիստեմին: Ստացվում է այն

տպավորությունը, թե հեղինակի դիրքը սքողված է, մթագնած: Փաս-

տապես այդ տպավորությունն առաջ է գալիս մեր բնորոշած դասա-

կարգային երկդիմի կացությունից: Դասակարգային երկդիմի նույն

կացությունն էր հենց, որ սնում էր նաև պատմական այն օբյեկ-

տիվիզմը, որ իշխում է «Դավտարի» էջերում: Նույն այս աղբյուրից է

հենց, որ ծայր է առնում օրագրողի անվրդով ոճը, նրա էպիկական

հանգստությունը:

Գրագետ միայն առևտրական իր գրությունները վարելու սահ-

մաններում Ագուլեցին ազատ է պատմագիր լինելու հավակնությու-

նից: Ընթերցողների լայն շրջանի համար չէ, որ գրիչ էր առնում նա իր

ձեռքը, քանի որ դիտավորություն չուներ տալ ավելին, քան կցկտուր

տեղեկություններից ու նշումներից կազմած մի հուշատետր: Ինքն

Ագուլեցին է դարձյալ, որ բնորոշել է այդ տեսակետից «Դավտարի»

բովանդակությունը. «Յամի ՌՂԶ (1647 – Ա. Հ.) մարտի ամսոյն 5ումն

Ագուլիս որ ես Քրդունց Աղամիրի որդի Զաքարիայ այսօր Ագուլաց

դուս գնացի, որ հոգին սուրբ Աստուած առաջնորդէ, որ ուր որ գնամք,

թէ գիւղ և էթէ քաղաք թէ մտանիցեմ, կամ թէ զատիկ արարիցեմ, կամ

թէ նշանաւոր բան կամ թէ օր հանդիբիցէ, գրիցեմ. պատճառն այս է.

որ ով որ հարցնէ, սուրբ հոգին տացէ պատասխանին»436: Փաստա-

պես, հարկավ, սուրբ հոգին չէ, որ լեզու է առնում Ագուլեցու գրչի

տակ, այլ հեղինակի կենսափորձը, որի համառոտ ամփոփումն է

հենց նրա «Դավտարը»: Հեղինակն ուներ այն գիտակցությունը, թե

անձնական փորձը շահազուրկ դաս չէ հարցասեր հարազատների ու

436 Նույն տեղում, էջ 29:

Page 175: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

173

մերձավորների համար: Ձեռնարկելով 1664 թվին արձանագրական

նյութերի խմբագրությունը՝ հայտնում էր ներածականում. «Դարցեալ,

ով սիրելի եխպայրք, թէպետ գրածս անշահ այ, ապայ շատ շահավոր

է իմացողի: Դարցեալ երես անկեալ պաղատանօք աղաչեմ զձեզ, ով

որ հանդիբիք սմայ կարդալով կամ լսէլով՝ տաք ողորմի, ծիծաղելով,

յիմար, տգէտ է և յիշելով, վարցն ուղիղ Աստուծոյ դուք առնիցէք,

ավուր դատաստանին յիշեալ իցէք»437:

Փակված մնալով «յարկեղս գրոց»՝ Ագուլեցու «Դավտարը» լույս

չընծայվեց տպագրությամբ, չշարժեց ընդօրինակող գրիչների հետա-

քրքրությունը: Անուշադրության մատնվեց անգամ «Դավտարի»

ամենագործնական մասը՝ ուղեչափությունը: Պատճառն ակներև է

ինքյան: XVII դարի վերջերից ծայր առնող տնտեսական-քաղաքա-

կան ճգնաժամը խոշոր տեղաշարժ առաջացրեց Ագուլիսի կյանքում:

XVIII դարի երկրորդ և երրորդ տասնամյակների ընթացքում Արաքսի

հովտի տնտեսական ռազիսները, չդիմանալով ժամանակի քաղաքա-

կան և տնտեսական խորշակներին, չորացան գրեթե: Դարավերջին

խամրեց իսպառ լևանտինյան առևտուրն առհասարակ: «Դավտա-

րի» նկարագրած իրականությունը դարձավ պատմական աղոտ հուշ:

Ժամանակը շահազուրկ արեց Ագուլեցու գրական գործը: Ոգտա-

պաշտ «եղբայրները» մոռացության տվին «Դավտարը» ու նրա

«շահավորությունը»:

Նոր արժեք ու իմաստ է ստանում Ագուլեցու «Դավտարը»

միայն այսօր մարքսիստական-լենինյան գիտության համապարփակ

հարցասիրության համար: Այդ գիտությունն է միայն, որ նվաճելով

ներկան՝ ի վիճակի է ըմբռնել և վերականգնել լիակատար չափով

«Դավտարի» շահավորությունը անցյալի իմացության համար:

Որպես պատմագրական հստակ աղբյուր՝ «Դավտարը» հնա-

րավորություն է ընձեռում այսօր դիտել Ագուլեցուն ժամանակակից

հայ խոջաների ու զառաբիների, վաշխառուների ու ռահտարների

միջավայրն ու առօրյան, խելամուտ լինել նրանց կյանքի ու գործու-

437 Նույն տեղում, էջ 6:

Page 176: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

174

նեության հանգամանքներին, շոշափել նրանց վերելքի ու անկման

պարագաները: Ագուլեցու թողած գրական այս հայելու մեջ «իմա-

ցողի» առաջ, ավելի պարզ, քան երբևէ, անդրադառնում է ֆեոդալա-

կան Անդրկովկասի պատմական անցյալն ու նրա շուրջը խտացած

սոցիալ-քաղաքական մթնոլորտը:

Page 177: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

175

ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ

Ա

Աբաս I, շահ – 18, 33, 35-36,

109, 124, 126, 129-131, 143,

145, 148, 151, 154, 160

Աբաս II, շահ – 23, 48, 58, 60,

68, 94, 121, 125, 131-132,

143-144, 151

Աբաս ղուլի, խան – 26-27, 29

Աբովյան Խ. – 7

Աբրահան Երևանցի – 11

Աբրահամ Կրետացի,

կաթողիկոս – 37, 73-74, 82,

121

Աբրօ տե՛ս Ապրո

Ազատ, խան – 92

Ազատյան Վ. – 9

Ազար – 55, 86-87

Ազարե – 86

Ալեքսան – 18, 20

Ալեքսեյ Միխայլովիչ – 157

Ալիշան – 32, 34-35, 37-39, 42,

90, 103

Ալլահվերդի, բեկ – 23-24

Աղազար, խոջա – 150

Աղավել, մելիք – 19, 24

Ամիր – 18

Ամիրխան – 18

Այլիսլի Ա. – 8

Անտոն – 89-90

Ապազա – 108

Ապրո տե՛ս Ապրոյան

Ապրոներ – 89-90

Ապրոյան – 89

Առաքել Դավրիժեցի – 25, 35,

37, 55, 80, 86, 107-109, 129-

130, 132-133

Առաքյալ, վարդապետ – 43

Առնջեցի Նաւասարդ – 122

Ասլան – 122

Ասկարխան, մելիք – 73

Աստուածապովն – 22, 24

Աստվածատուր, կաթողիկոս – 121

Աստվածատուր – 41

Ավդալբեգյան Թ. – 10-11

Ավդալբեգյան Մ. – 11

Աւետիս, արքեպիսկոպոս –

122

Աւթանդիլ, խոջա – 81

Արզան – 21, 120

Արղության, վանահայրեր

տե՛ս Արղությաններ

Արղութէցիք տե՛ս Արղութ-

յաններ

Արղությաններ – 85, 129-130

Բ

Բաբաջանյան Ռ. – 9

Բադալիջ Շահնազար տե՛ս

Շահնազար

Բանավշահ – 17-19

Բանաշայ տե՛ս Բանավշահ

Page 178: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

176

Բարխուդարյան Վ. – 9

Բարտոլդ Վ. – 49, 125

Բել – 153

Բեհբուդ, խոջա – 122

Բեհբուդովներ – 122

Բենիամին – 54

Բերնյե Ֆ. – 118

Բէհբուդ – 122

Բուրնության Ջ. – 11

Բուրրոն Ք. – 123

Գ

Գալուստ, վարդապետ – 84

Գասպար – 26

Գմելին Ս. Գ. – 124

Գյուլնազար – 41-42, 80

Գրիգոր տե՛ս Դավաջի

Գրիգոր

Գրիգոր Դարանաղցի – 89-90,

106, 108, 127, 131, 170-171

Գրիգոր Երևանցի – 68

Գրիգոր Մագիստրոս – 164

Գրիգոր Տաթևացի – 166

Գովեա – 36

Գուլամբար, մելիք – 74

Գուլում Խաթուն – 81

Գուրգին, խան – 102

Դ

Դադյան Ա. – 44

Դադյան Խ. – 44

Դալու Ալիղուլի – 23

Դավաջի Գրիգոր – 23, 26, 168

Դավիթ, վարդապետ – 43, 84

Դավիթ բեկ – 37, 73, 104, 122

Դարբինյան Հ. – 10

Դիլոյան Վ. – 9

Դը լա Կրուա – 93

Ե

Եղիազար, պատրիարք – 95

Եղիազար Ա Այնթափցի,

կաթողիկոս – 88-89, 91-92,

97

Երեմիա, վարդապետ – 43

Երեմիա Չելեպի տե՛ս

Քյոմուրճյան Ե.

Զ

Զալի, խան – 60

Զաքարիա Սարկավագ – 59,

61-62, 73, 85, 89, 91, 94-95,

97, 109, 133, 169

Ջաֆար, իմամ – 19

Զորյան Հ. – 142

Է

Էնգելս Ֆ. – 7

Թ

Թահմազ II, շահ – 122, 160

Թահմասպ I, շահ – 107

Ժ

Ժդանով Ա. Ա. – 14

Page 179: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

177

Ի

Իբրահիմ, խան – 33

Իբրահիմ, աշխարհագիր –

130

Իսախան, բեկ – 49, 74, 134

Իսահակ տե՛ս Սահակ

Իսմայիլ I, շահ – 109, 128, 145

Իսրայել Օրի – 6, 9, 34, 37, 90,

99-100, 150, 157

Լ

Լա Բուլայ լե Գուզ – 110

Լազար, տոհմապետ – 121

Լազարևներ – 121

Լայբնից – 40

Լանդ դե – 132

Լենին Վ. Ի. – 139

Լեո – 7, 10-11, 133, 136-137,

139, 146

Լուկին Ն. – 9

Խ

Խաչատուր Ջուղայեցի – 45

Խաչատուր, եպիսկոպոս – 84

Խաչատուր վարդապետ – 97

Խոսրով, խոջա – 91, 99

Խոսրով, աղա – 49, 74

Խուդավերդյան Կ. – 9

Կ

Կատերինե II – 163

Կարապետ Զեյթունցի – 121

Կեմպֆեր Է. – 53

Կիրակոս – 22

Կիրով Ս. Մ. – 14

Կոլբեր Ժ. Բ. – 44-45, 111

Կոստանեանց Կ. – 55, 80, 82,

85, 122

Կոստանդ – 26

Կորոսյան Ա. – 150

Կրուզինսկի – 37, 56-57, 120,

124, 146, 160-161

Հ

Հակոբ Կարնեցի – 109-110,

113, 169

Հակոբ Դ Ջուղայեցի,

կաթողիկոս – 6, 10, 26-27,

42-43, 45, 80-81, 84, 87-89,

91, 93, 96-99, 122

Հակոբջան, մելիք – 121

Հակոբջան, խոջա տե՛ս

Հակոբջան, մելիք

Հակոբջան, խառատ – 55

Հակոբյան Հ. – 33, 118, 123,

127

Հանվեյ Ջ. – 146

Հասան Ջալալեանց Ե.,

կաթողիկոս – 66

Հասան Ջալալյան, տոհմ – 85

Հիսուս Քրիստոս – 42-43, 81,

166, 168

Հոլով Հ. – 41

Հովհաննես, եպիսկոպոս – 85

Հովհաննես, մելիք – 74

Հովհաննես, վարդապետ – 84

Page 180: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

178

Հովհաննիսյան Աշ. – 5-6, 8-13

Հովհաննիսյան Մ. – 40

Հովհաննիսյան Պ. – 6-9

Հովնաթան, աշուղ – 39

Հովնաթան, դպիր – 39

Հովնաթանյան Ն. – 39

Հովնաթանյաններ – 39

Հովսեփ Էմին – 32-33, 38

Հովսեփ, խոջա – 154

Հուսեյին, խան – 51

Հուսեյին, շահ – 56, 64, 67, 158

Ղ

Ղայմազ, խան – 91

Ղարափաչայ – 62

Ղարիբջան – 40

Ղուկաս Վանանդեցի – 20, 40-

41

Ճ

Ճուահիր – 43

Մ

Մալխան – 80

Մամիկոնյան Ի. – 10

Մահմադ ղուլի, խան – 23, 59-

60

Մահմուդ, աղա – 92-93

Մաղաքիա, աբեղա – 165

Ման Ռ. դյու – 24, 117, 132

Մանվել, մելիք – 50, 71

Մառ Ն. – 137

Մասէյինց – 22

Մատթեոս Վանանդեցի – 40

Մարգար – 21

Մարգար, առևտրական – 40

Մարգարյան Հ. – 13

Մարտիրոս, եպիսկոպոս – 43,

85

Մարտիրոս Կաֆացի – 91

Մարքս Կ. – 64, 68, 140, 142

Մելքոն Նազար – 45

Մելքում – 86

Մինաս, վարդապետ – 43

Մինաս, խոջա – 153

Միրզա, խոջա – 91

Միրզաթահիր – 65

Միրզայ Իբրահիմ, վեզիր – 50,

136

Միրզոյան Հ. – 7, 9

Միքայել, վարդապետ – 42-43,

46, 84, 87, 91-92

Մխիթար Գոշ – 72

Մոնյե, միսիոներ – 113

Մովսես Խորենացի – 40

Մովսէս, կաթողիկոս – 80

Մուսաբեկ, աղա – 49-50, 78

Մուսաբեկ (աղայի թոռը) – 49,

74

Մուսեհ – 121

Մուսի, մելիք – 104

Մուրադ, սուլթան – 109, 156

Մուրատ – 55

Մուրթուզա, փաշա – 131-132

Page 181: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

179

Յ

Յակոբ տե՛ս Հակոբ Դ

Ջուղայեցի

Յակով, կաթողիկոս տե՛ս

Հակոբ Դ Ջուղայեցի

Յեղիազար տե՛ս Եղիազար

Յերանենց Աստվածապով –

21

Յերանջան – 18

Յովհաննէս – 43-44

Յուսէն – 92

Ն

Նադիր, շահ – 33, 74, 81, 121,

145-146, 162

Նալբանդյան Մ. – 5

Նալյան Հ. – 37

Նահապետ, կաթողիկոս – 88

Նահապետ, խոջա – 41

Նաղաշ Մինաս – 55

Նաջաֆ ղուլի, խան – 24

Նատր, շահ տե՛ս Նադիր, շահ

Նիկողայոս – 20

Նիկողոս – 18, 20

Նիուբերի – 33

Նուրիջանյան Թ. – 40

Նուրիջանյաններ – 41

Շ

Շահազիզ Ե. – 112

Շահ-Սլէման Մանսուր, խան –

52

Շահաբազ – 129

Շահամիր – 18

Շահնազար, մելիք – 50, 70-71,

73

Շահնազարլի տե՛ս

Շահնավազ

Շահնավազ, խան – 55, 133,

159

Շահվերդի – 26

Շամիր – 18

Շարդեն – 33, 48, 53, 58, 93,

95, 111, 116, 123, 132, 134-

135, 144, 148

Շահխաթունեան Յ. – 81

Շապուհ Բագրատունի – 164

Շեհրիմանյան Ի. – 150

Շինոն Գ. – 125

Շիրվանով Ղ. – 150

Շմավոն Ագուլեցի, խոջա – 15,

17-18, 20-21, 23-30, 42, 46,

47, 80-81, 91-92, 113, 120-

121, 135, 138

Շրյոդեր – 40

Շևալիե Ռիկո – 101

Ո

Ոսկան Երևանցի – 40, 45, 79

Չ

Չամչյան Մ. – 89

Չոմար, փաշա – 108

Պ

Պալման Պ. – 151

Page 182: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

180

Պահլավունիներ – 85

Պարթևներ – 85

Պետրոս I – 90, 100, 150, 157-

159, 162-163

Պետրոս, վարդապետ – 84, 86,

97

Պետրոս, չելեպի – 89

Պետրոս Ապրո – 90

Պետրոս Արհի, եպիսկոպոս –

84

Պետրոս Բեդիկ – 100-101

Պետրոս դի Սարգիս

Գիլանենց – 6, 38

Պետրուշևսկի Ի. Պ.– 132

Պիսկոպ Պ. – 101-102, 107

Պոկրովսկի Մ. Ն. – 137

Պողոս – 45

Պողոսյան Վ. – 13

Պտում, խոջա – 133

Պուլա – 86

Ջ

Ջենկինսըն – 155-156

Ռ

Ռազին Ս. – 52, 158

Ռոդես – 156

Ռոմանովներ – 157

Ռոստոմ, խան – 133

Ռուստամ, խան – 97

Ս

Սահակ, վարդապետ – 43, 96

Սահակաձե Գ. – 130

Սանսոն – 152

Սարգիս, անապատցի խոջա –

24, 121

Սարգիս, ձորագեղցի խոջա –

24, 121

Սարուխանյան Ն. – 9

Սաֆռազ, խոջա – 133

Սաֆար Վասիլև – 150

Սեթ, խոջա – 138

Սելիմ, սուլթան – 155

Սեֆի I, շահ – 48, 58, 107, 109,

131, 151

Սեֆի ղուլի, խան – 26, 60-61,

63, 94, 97

Սեֆի ղուլի, խան (Ռուստամ

խանի որդի) – 97-98, 134

Սէֆիղուլի, խան տե՛ս Սեֆի

ղուլի, խան

Սեֆյաններ – 57-58, 64, 67, 69,

109, 123-124, 126, 128, 133,

143, 145, 160

Սիմեոն տե՛ս Շմավոն

Ագուլեցի

Սիմոն տե՛ս Շմավոն Ագուլեցի

Սիմեոն Ա Երևանցի,

կաթողիկոս – 82, 87, 91-92

Սլեյման, մելիք – 75

Սլէման, շահ – 52

Սմբատ, պատմիչ – 165

Սմբատեանց Մ.,

արքեպիսկոպոս – 77, 84

Սմբատյան Ս. Մ. – 10

Page 183: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

181

Ստալին Ի. Վ. – 14

Ստեփան, մելիք – 74

Ստեփաննոս, վարդապետ –

43

Ստեփանոս Բ. Մեղրեցի – 93

Սուլեյման, շահ – 27, 67, 144,

148

Սուլէյման, բէկ – 107

Վ

Վալլե Պ. դելա – 126, 133, 143

Վասիլև Ս., խոջա – 150

Վախթանգ-Շահնավազ տե՛ս

Շահնավազ

Վոլինսկի – 153, 158

Տ

Տավերնիե Ժ. Բ. – 34, 36, 45,

106-107, 112-117, 119, 134,

143, 147, 151

Տեր-Ավետիսյան Ս. Վ. – 11

Տեր-Հովհանյան Հ. – 142

Տեր Մելքում – 18, 20

Տէր Յովահ – 91

Տէր Յովնանեանց Պ. Յ. Թ. –

66, 72, 122, 154

Տիգրան Հոնենց – 137

Տյուզյաններ – 90

Տուրնըֆոր Պ. դը – 107, 112,

115-117, 144

Ր

Րաֆֆի – 13

Փ

Փանոս, խոջա – 149-150, 154

Փարսադան, բեկ – 49-50, 59,

97-98

Փարսադան, մելիք – 104

Փիլիպպոս, կաթողիկոս – 80-

81, 94, 131

Ք

Քալանթար Ա. – 10

Քայքայուզ, բեկ – 96

Քեչիբէ – 22

Քէ-Խօստրով, խան – 23

Քիչիբեկ – 80

Քյոմուրճյան Ա. – 89

Քյոմուրճյան Ե. – 89, 98-99-

100

Քրդոնց, տոհմ – 17-18

Քրդոնց Ալեքսան – 75

Քրդոնց Աղամիր – 17-19, 21,

79, 172

Օ

Օհան-Բաբեն – 54

Օհանես – 44

Օնոփրիոս, վարդապետ – 95,

97

Օվանես – 73

Օվի, մելիք – 71, 74-75

Օրի Ի. – 6, 9, 34, 37, 90, 99-

100, 150, 157

Ֆ

Ֆաթալի, բեկ – 60, 62

Ֆիլիպպ, կրոնավոր – 110

Page 184: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

182

ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐ

Ա

Ագուլիս – 10, 14-15, 17, 19-22,

28-31, 35-40, 42, 47-57, 70-

73, 75, 77-78, 80, 83-84, 86-

89, 93, 96, 99, 104, 111, 120,

130, 135-136, 158, 172-173

Ադրբեջան – 156

Ազատջիրա – 47

Ազտապատ – 49

Աղստաֆա – 129

Աղուանք – 64, 103

Ամերիկա – 118, 145, 147

Ամիր – 138

ԱՄՆ – 11

Ամստերդամ – 20, 22, 35, 40,

42, 46, 149, 166

Այրվող լեռ տե՛ս Ժանա-դաղ

Անգլիա – 106, 125, 147, 149,

154-155, 157

Անգորա – 108

Անդրկովկաս – 15, 32, 36, 75,

105, 127-128, 156, 162, 169,

174

Անի – 36, 137

Ապշերոն – 53, 61

Առաջավոր Ասիա – 105, 109

Ասիա – 64, 68, 110, 116, 145,

154-155

Ասպահան տե՛ս Սպահան

Աստրաբադ – 162

Աստապատ – 30, 34, 40, 48,

80, 94, 148

Աստրախան – 150, 155, 157

Ասրաբադ – 52

Ատրպատական – 65

Արաբիա – 111, 118

Արարատյան դաշտ – 34, 61,

79, 87

Արաքս – 15, 26, 30-31, 36, 38-

39, 47, 90, 104-105, 125,

162, 173

Արդաբիլ – 105, 111, 128, 162

Արեշ – 128

Արխանգելսկ – 156

Արտաշատ – 36

Արևելյան Անատոլիա – 19, 90

Արևելյան Անդրկովկաս – 32

Արևելյան Հնդկաստան – 111,

154

Արևելք – 44-45, 106, 111, 116,

125, 146, 155 Արևմտյան Եվրոպա – 168

Արևմուտք – 101, 110, 125, 155

Աքուլիս տե՛ս Ագուլիս

Աֆղանստան – 57

Աֆրիկա – 147

Բ

Բաբ-ել-Մանդեբ – 118

Բաբերդ – 156

Բալթյան ծովեզր – 163

Բակտրիա – 116

Բաղդադ – 105, 107, 116

Page 185: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

183

Բասրա – 105, 118, 150

Բարգուշատ – 103 Բարդա – 78 Բաքու – 162 Բենդեր Աբասի – 118, 145-146,

148, 152-153 Բենդեր Կոնգ – 148 Բիթլիս – 105-106, 111 Բիւզանդիայ – 98 Բրիտանիա տե՛ս Անգլիա Բուրսա – 21, 92, 108, 111

Գ

Գաղ – 80 Գամրոն տե՛ս Բենդեր Աբասի

Գանճայ տե՛ս Գանձակ Գանձակ – 56, 103, 105, 111,

114, 117, 128 Գանձասար – 78

Գեղարքուն տե՛ս

Գեղարքունիք

Գեղարքունիք – 70, 103 Գերմանիա – 6

Գիլան – 57, 105, 109-111, 114, 116, 119-120, 124, 128, 145, 158-159, 162

Գյանջա տե՛ս Գանձակ Գյոլքանդ – 138 Գողթան, գավառ – 35, 38, 75,

79, 84, 96-97, 104 Գոմերոն – 116 Գորի – 133 Գրետոյ – 91

Դ

Դաղստան – 57

Դանիա – 155

Դաշտ – 30, 35, 38, 40, 47-48, 51, 53-54, 71-73, 75, 80, 86, 96, 130, 136, 150

Դաստակ – 35 Դաւրէժ – 65 Դարաշամբա – 80 Դերբենտ – 162 Դիարբեքիր – 19, 105, 111,

114-115 Դիզակ – 130 Դվին – 36

Ե

Եգիպտոս – 145 Եղվարդ – 138 Եմեն – 118 Եվրոպա – 45, 68, 100-102,

106, 116, 143, 145, 155-156, 161, 163

Երզնկա – 156 Երնջակ – 77

Երուսաղեմ – 79, 89, 91, 93, 97

Երևան – 5-10, 15, 17, 21-29, 31, 33, 36, 42, 44, 47, 49, 51-53, 59-64, 66-67, 73, 75, 77-78, 92, 94-95, 97, 99-101, 105, 109-104, 112, 119-121, 133-135, 138, 144, 152

Երևանի խանություն – 14, 59, 63

Page 186: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

184

Եփրատ – 107

Զ

Զենդարհրուտ – 125

Է

Էջմիածին – 6, 81-82, 87, 93, 97

Էրզրում – 21, 79, 89, 105-107, 109-116, 147, 169

Ը

Ըռէշտ տե՛ս Ռեշտ

Ըսպահան տե՛ս Սպահան

Ըսպհան տե՛ս Սպահան

Ըստամբօլ տե՛ս Ստամբուլ

Թ

Թարվեզ տե՛ս Թավրիզ

Թավրիզ – 21-24, 26, 31-32, 36, 49, 51, 59, 75, 78, 80, 82, 105-107, 110-112, 114, 119, 134, 147, 151-152, 156, 166

Թբիլիսի – 21, 91, 105, 111, 114, 119-120, 122, 130, 133, 156

Թիֆլիս տե՛ս Թբիլիսի

Թլվիս տե՛ս Թբիլիսի

Թվլիս տե՛ս Թբիլիսի

Թոխաթ – 21, 105-106, 110-111, 114-116

Թուրքաց Հայաստան – 19, 54 Թուրքեստան – 111

Թուրքիա – 19, 35, 38, 77, 87, 90, 95, 89, 99, 104-105, 111-115, 118-119, 128-129, 131-132, 143, 145-146, 148-149, 155, 158, 162

Ժ

Ժանա-դաղ – 167

Ի

Իզմիր – 20, 22-23, 26, 41, 82, 89-90, 105-106, 110-111, 114, 116-118, 145-146, 148, 158

Իտալիա – 41

Իրան – 7, 12, 34, 48, 14-15, 30-31, 35-37, 47-48, 54, 56-57, 64-69, 87, 90, 93, 100, 102-107, 109-114, 116-123, 125-126, 128-132, 134, 136, 139, 141, 143-157, 159, 160-163, 169

Լ

Լա Մանշ – 22

Լայպցիգ – 40 Լեհաստան – 110-111 Լեհրամ տե՛ս Նեհրամ

Լենինգրադ – 6

Լիոն – 149 Լիվոռնո – 20, 22, 35, 40 Լոնդոն – 111 Լոռի – 130, 156

Page 187: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

185

Լևանտ – 116

Խ

Խարբերդ – 156 Խոյ – 105, 111, 156 Խոր Վիրապ – 54, 80 Խորասան – 116 Խորհրդային Հայաստան – 12

Խորհրդային Միություն – 8, 14, 16

ԽՍՀՄ տե՛ս Խորհրդային

Միություն Խորոմացտուն – 99, 102

Խօշաբայ – 107

Կ

Կազան – 155, 157

Կալկաթա – 150

Կահիրե – 145

Կաղզվան – 105 Կասպից ծով – 110, 146, 157,

161-162 Կասպից ծովեզր – 155 Կարամանիա – 116

Կարմիր ծով – 118

Կարս – 105

Կարմիր Բուսին – 91

Կոստանդնուպոլիս – 44, 91, 93, 109-111, 155

Կովկաս – 14, 162 Կովկասյան Ադրբեջան – 14

Կուր – 162

Հ

Հալեպ – 105-107, 110-111, 114, 145-146, 153, 155-156, 158

Հալիձոր – 82

Հաղպատ – 122 Համադան – 162 Հայաստան – 12-14, 55, 67-68,

70-71, 77, 85, 104, 109-110, 129-130, 159-160, 170

Հարավային Եվրոպա – 156 Հարավային Ռուսաստան –

150 Հին Նախիջևան – 131

Հյուսիսային Եվրոպա – 156 Հյուսիսային Իրան – 128 Հյուսիսային Կովկաս – 150 Հնդկաստան – 15, 26, 34, 38,

107, 111, 117-119, 143, 145-147, 150, 152, 154, 158, 168

Հնդստան տե՛ս Հնդկաստան

Հոլանդիա – 41, 106, 147, 155, 157

Հոլշտեյն – 155 Հորմուզ – 34, 106, 118, 155 Հռոմ – 40, 88, 99-102

Հռոմաստան տե՛ս Թուրքիա Հոռմաստան տե՛ս Թուրքիա Հոռոմստան տե՛ս Թուրքիա Հունաստան – 111

Ղ

Ղազանչի – 30, 34, 80

Page 188: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

186

Ղազախ – 129 Ղազվին – 105, 128 Ղարաբաղ – 30-32, 57, 65, 70,

105, 116 Ղարաբաղի խանություն – 47 Ղափան – 30, 32, 34-35, 47,

57, 71, 79, 105, 122 Ղզլար – 150

Ճ

Ճահկա – 80

Ճապոնիա – 68

Մ

Մադրաս – 150, 154

Մազանդարան – 111, 116,

128, 162

Մանլև – 35

Մաստարա – 121

Մարաղա – 79, 134

Մարաստան տե՛ս Շիրվան

Մարդին – 111

Մարսել – 40, 44-45

Մեծ Հայաստան – 159-160

Մեղրի – 35

Մեսինա – 167

Մերդին – 105

Մերձավոր Արևելք – 16

Միջերկրական ծով – 145

Միջին Ասիա – 155

Մյունխեն – 6

Մոկա – 118

Մողնի – 84, 88

Մոնտե-Քրիստո – 166

Մոսկովիա տե՛ս Մոսկվա

Մոսկվա – 5-7, 110-111, 150,

155, 157, 159-161

Յ

Յամստերդամ տե՛ս

Ամստերդամ

Յայճ – 138

Ն

Նախավկա – 84, 95

Նախիջևան – 19, 30, 33-34,

36, 40, 47, 60, 78, 80, 88, 96,

105, 107, 111, 131-132, 156

Նախիջևանի խանություն –

14, 30-31, 34, 47, 91

Նախչուան տե՛ս Նախիջևան

Նեհրամ – 48-49 Նիզովայա – 157

Նոր Ջուղա – 35, 45, 93-94, 106, 127, 142, 146, 150-151, 158-159

Նորագավիթ – 68 Նորագեղ – 138 Նորք – 138 Նուխի տե՛ս Շեքի

Շ

Շահկերտ տե՛ս Ղազանչի

Շամախի – 24, 105, 111, 114, 128, 136, 152-153

Շարուր – 36, 60

Page 189: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

187

Շեքի – 128 Շիրվան – 57, 94, 109, 116,

123, 145, 150, 157, 159 Շնհեր – 54, 80-82 Շոռոթ – 30-32, 35, 40, 48-49,

80 Շվեդիա – 155

Շուշի – 38, 66

Շօռութ տե՛ս Շոռոթ

Չ

Չարեք – 82

Չինաստան – 111

Չորս – 31, 75

Պ

Պարսից ծոց – 118 Պարսկաստան տե՛ս Իրան Պարտավ – 36 Պեգու – 111 Պելևի – 47 Պետերբուրգ տե՛ս Ս[անկտ]-

Պետերբուրգ

Պոլիս տե՛ս

Կոստանդնուպոլիս

Պֆալց – 99, 102, 104

Ջ

Ջահուկ – 30, 35, 38, 91

Ջիբրալթար – 22

Ջուղա – 27, 36, 66, 105, 111, 131, 133, 154, 159-161

Ռ

Ռամիս – 38

Ռեշտ – 36, 158

Ռուան – 149

Ռումելիա – 149

Ռուսաստան – 90, 100, 143, 146, 150, 155-159, 162-163

Ս

Սանահին – 82, 85, 129

Ս[անկտ]-Պետերբուրգ – 55,

150

Սեֆյան Իրան – 14, 30, 53, 73, 104, 125-126, 133

Սինոպ – 116

Սիսական – 32, 103

Սիսիան – 105

Սիրիա – 111

Սպահան – 21, 23, 27-29 36, 45, 49, 60, 66, 70, 72, 96-98, 105-106, 109-111, 119-120, 122, 126, 128, 130, 132, 142, 151-154, 157, 161

Ստամբուլ – 21, 35, 41-42, 89-

91, 93, 99, 105, 108, 113, 116-117, 120, 145-146, 154

Ստամպօլայ տե՛ս Ստամբուլ

Սօս – 131 Սուրաթ – 150 Ս[ուրբ] Էջմիածին – տե՛ս

Էջմիածին Սև ծով – 156, 162-163

Page 190: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

188

Վ

Վաղարշապատ – 25, 44, 59,

72, 74, 82, 85, 110, 132

Վան – 106-107, 111, 114

Վանանդ – 38

Վանք – 96

Վեդիչայ – 60

Վենետիկ – 22, 35, 41-42, 106,

111, 149, 156

Վիեննա – 100-101

Վրաստան – 57, 67, 77, 94,

99, 102-103, 105, 110-111,

116-117, 128, 130, 145, 159-

160

Տ

Տաթև – 82, 167

Տիբեթ – 111

Տոսկանա – 35

Տրապիզոն – 156

Տփխիս տե՛ս Թբիլիսի

Ց

Ցղնա – 30, 47, 49, 59, 80, 98 Ցղնո տե՛ս Ցղնա

ՈՒ

Ուզբեկստան – 105, 111, 119 Ուչ-Քիլիսա տե՛ս Էջմիածին

Ուռհա – 111 Ուրմիո լիճ – 169

Փ

Փարիզ – 125

Փոթի – 156

Ք

Քարթվելիա – 102, 133 Քերմանշահ – 162

Քրդստան – 19, 54-55, 107, 111

Քութայիս – 156

Օ

Օսմանյան կայսրություն –

155 Օրդուբադ – 30-31, 34, 47, 56,

78, 131-132 Օրդուվարայ տե՛ս Օրդուբադ

Ֆ

Ֆասսոս տե՛ս Փոթի

Ֆռանկստան – 15, 20, 26, 110

Ֆռանգստան տե՛ս

Ֆռանկստան

Ֆրանսիա – 41, 106, 111,

125,125, 147, 149, 156

Page 191: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

189

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարուժան Պողոսյան

Երկու խոսք ............................................................................................... 5

Նախաբան ............................................................................................. 14

I Ագուլիսի խոջան և Երևանի զառաբին .............................................. 17

II Իրանահայ խոջաների օջախը ......................................................... 30

III «Խաս» վայրերի կացությունը և ֆեոդալական տագնապի

սկզբնավորումը Իրանում ...................................................................... 47

IV Հակամարտ մելիքական վարչության շուրջ ................................... 70

V Պայքար եկեղեցու շուրջ .................................................................... 77

VI Ցամաքային առևտրի մագիստրալը ............................................. 105

VII Պետությունը և առևտուրը Իրանում ............................................ 123

VIII Իրանական առևտրի անկումը .................................................... 143

IX Ագուլեցի օրագրողը ........................................................................ 164

Անձնանուններ ..................................................................................... 175

Տեղանուններ ........................................................................................ 182

Page 192: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

190

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԶԱՔԱՐԻԱ ԱԳՈՒԼԵՑԻՆ ԵՎ

ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ

АШОТ ИОАННИСЯН ЗАХАРИЙ АКУЛИССКИЙ И ЕГО ВРЕМЯ

(на армянском азыке)

ASHOT HOVHANNISYAN ZAKARIA OF AGULIS AND HIS TIME

(in Armenian Language)

Համակարգչային ձևավորումը՝ Կ. Չալաբյանի

Կազմի ձևավորումը՝ Ա. Պատվականյանի

Հրատ. խմբագրումը՝ Մ. Հովհաննիսյանի

Տպագրված է «Գևորգ-Հրայր» ՍՊԸ-ում:

ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի 6

Ստորագրված է տպագրության՝ 03.11.2017:

Չափսը՝ 60x84 1/16: Տպ. մամուլը՝ 12 + 1 էջ ներդիր:

Տպաքանակը՝ 200:

ԵՊՀ հրատարակչություն

ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1

www.publishing.am

Page 193: Ioannissian А. G...Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: «Այն ամենը, ինչն այստեղ գրված է՝ հարյուր տոկոսանոց

Աշոտ Հովհաննիսյան

Զաքարիա Ագուլեցինև իր ժամանակը

ԶԱՔԱՐԻԱ Ա

ԳՈՒԼ

ԵՑԻՆ Ե

Վ Ի

Ր Ժ

ԱՄԱՆԱԿԸ