ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԴՐԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹ1: ԱՐԵՎԱՅԻՆԸ (30 աշակերտից կազմված խմբերի համար) Տպել աշակերտների համար նախատեսված փաթեթը Առաջադրանք 1: Ստեղծել էներգետիկ ցանցի գրաֆիկական պատկերը Պատմության առաջին մասը: Երիտասարդ գյուտարարը Առաջադրանք 2: Պատկերել «Արևայինը» էլեկտրական ավտոմեքենան Պատմության երկրորդ մասը: Բախտագուշակը Առաջադրանք 3: Արևային աշտարակը ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ Copyright The Inventors Edition 2014 |version 2.0 Lifelong Learning Programme
14
Embed
ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 1 teacher file 11-2014_Armenian...տարված էր հետաքրքրաշարժ պատմությամբ, երբ դռռոց լսեց,
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԴՐԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹ1:
ԱՐԵՎԱՅԻՆԸ
(30 աշակերտից կազմված խմբերի համար)
Տպել աշակերտների համար նախատեսված փաթեթը
Առաջադրանք 1: Ստեղծել էներգետիկ ցանցի գրաֆիկական պատկերը
Պատմության առաջին մասը: Երիտասարդ գյուտարարը
Առաջադրանք 2: Պատկերել «Արևայինը» էլեկտրական ավտոմեքենան
Պատմության երկրորդ մասը: Բախտագուշակը
Առաջադրանք 3: Արևային աշտարակը
ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ
ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ
ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ Copyright The Inventors Edition 2014 |version 2.0 Lifelong
Learning Programme
Ինչ է անհրաժեշտ Գրատախտակ(սև կամ մարկերային սպիտակ)
Կավիճ կամ գրատախտակի մարկեր
30 հատ թուղթ (ցանկալի է A4 չափսից մեծ)
30 հատ մատիտ կամ գրիչ
Նախապատրաստական աշխատանք Համացանցի միջոցով տեղեկություններ գտնել այն մասին, թե ինչ է իրենից
ներկայացնում մտավոր քարտեզը, եթե դեռ չգիտեք։
Այժմ խմբի համար ընթերցեք պատմության առաջին մասը։
3 TeacherWorksheet1:SUNNY
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ: ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 10 ՐՈՊԵ)
ՄԱՍ 1:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՅՈՒՏԱՐԱՐԸ
Իսահակը խրճիթում մենակ է։ Այսօր դիտակետում կանգնելու նրա հերթն է։
Ժամանակը սպանելու համար նա ծաղրաշարեր (կոմիքսներ) է ընթերցում։ Նա
տարված էր հետաքրքրաշարժ պատմությամբ, երբ դռռոց լսեց, որն ուժեղանում էր։
Նա անմիջապես ցատկում է տեղից և մոտենում է հեռադիտակին։ Լքված
արդյունաբերական տարածքի մուտքի մոտ մի մեծ մեքենա է նկատում, որն իր
հետևից փոշու մեծ ամփ էր թողնում։ Իսահակը ցած է իջնում և հնարավորինս արագ
վազում դեպի լքված գործարանը։
- Արագ թաքցրեք բոլոր գյուտերը․- շնչակտուր գոռում է Իսահակը․- մեքենա է
գալիս։
Նա փակում է պողպատե մեծ դուռը։
Իսահակը և նրա ընկերները վազվզում են ամբողջ տարածքով՝ թաքցնելով իրենց
գաղտնի աշխատանքները։
- Գնացեք թաքնվեք խրճիթում, իսկ ես կզրուցեմ անկոչ հյուրերի հետ,-
խիզախորեն ասում է Սիմոնը։
Սիմոնը 24 տարեկան է և բավականին մեծ է մյուսներից։ Նա կրում է տարօրինակ
կապույտ ակնոցներ։ Նրա դեմքին սև գծեր կան, որոնք իր հին բեռնափոխադրող
հեծանիվի քսանյութի հետքերն են։ Սիմոնը սրբիչով մաքրում է ձեռքերը։ Այդ պահին
դուռը ճռոցով բացվում է, և ներս են մտնում սև կոստյումներով մի կին ու մի
տղամարդ։
- Դուք ո՞վ եք և ի՞նչ եք անում այստեղ,-հարցնում է Սիմոնը։
Նրանց հետևից ևս մեկ հոգի է ներս մտնում․
- Ներիր Սիմոն, մենք չէինք ուզում վախեցնել քեզ։
Դա պրոֆեսոր Սմալդերսի ծանոթ ձայն էր։
- Պրոֆեսոր, ես ձեզ չէի նկատել։ Ես կարծում էի, այս մարդիկ եկել են մեր
գյուտերը գողանալու։
Գեղեցիկ կոստյումով տղամարդը բարյացակամ ժպտում է։
- Գողանալը այդքան էլ ճիշտ ձևակերպում չէ, բայց մենք հետաքրքրված ենք
ձեր գյուտերով։
Տղամարդը սեղմում է Սիմոնի ձեռքը։ Սիմոնը քաղաքավարի հանում է իր
պաշտպանիչ ակնոցները։ Ակնոցներն երկու բիծ են թողնում նրա դեմքին։ Դա
տղամարդու մոտ ժպիտ է առաջացնում։
- Իմ անունը Սմիթ է,- ասում է նա,- իսկ սա իմ գործընկերուհի Ջոնսն է,-
շարունակում է նա՝ մատնացույց անելով կնոջը։- Նա մեծ բեռնափոխադրող
ընկերության տնօրեն է, որը բեռնափոխադրումներ է իրականացնում ամբողջ
աշխարհով։
4 TeacherWorksheet1:SUNNY
Այդ ընթացքում տիկին Ջոնսը հետաքրքրությամբ ուսումնասիրում է տարածքը։ Նա
մոտենում է փայտե արկղերի մոտ կայանված բեռնափոխադրող հեծանվին և
հիացմունքով ուսումնասիրում այն։ Նա ուզում էր նստել հեծանվի թամբի վրա, բայց
Սիմոնը կանգնեցնում է նրան։
- Հեծանիվը դեռ ամբողջովին պատրաստ չէ։- Ես աշխատում էի դրա վրա,
երբ դուք ներս մտաք։
- Ներեցեք, որ այսպես ներխուժեցինք,- շարունակում է պարոն Սմիթը։-
Մենք շատ ենք լսել ձեր յուրահատուկ փոխադրամիջոցի մասին։ Սա՞
է։
ՀՈՒՇՈՒՄ Աշակերտներին ավելի ուշադիր լինելու կոչ արեք, քանի որ տեքստին
հաջորդելու է էլեկտրական մեքենայի վերաբերյալ առաջադրանքը։
Սիմոնը թափահարում է գլուխը։ Տարակուսելով՝ նա իր հյուրերին ուղեկցում է
դեպի իր մեքենան, որը ծածկած էր մեծ կտորով։
- Ահա այն։
Սմիթը և Ջոնսը, շունչները պահած, հետևում են, թե ինչպես է Սիմոնը քաշում կտորը
մեքենայի վրայից։
Եվ, միթե՞ ես չափազանցնում էի,-ասում է պրոֆեսոր Սմալդերսը՝ լայն ժպտալով։
- Անհավատալի է, գերազանց մեքենա է։ Թե պետք է այն մոտոցիկլ կոչել,-
հարցնում է պարոն Սմիթը։
- Մեքենայի անունը «Արևային է»,- ասում է Սիմոնը։
Հյուրերը հիացմունքով նայում են Սիմոնի արծաթագույն մեքենային։ Սիմոնը
բացատրում է, թե ինչպես է աշխատում «Արևայինը»։
- Նայե´ք, «Արևայինն» երկու դիմացի անիվ ունի, ինչի շնորհիվ այն
ամուր կանգնում է ճանապարհին։ Սակայն այն միայն մեկ հետևի
անիվ ունի։
- Ինչպես կարող եք տեսնել,«Արևայինը» չունի արտանետման
խողովակ,-միջամտում է պրոֆեսորը։
Սիմոնը գլխով է անում․
- Սա էլեկտրական մեքենա է, և վնասակար արտանետումները բացառվում
են։
- Այն նույնիսկ բենզինի բաք չունի,- նկատում է պարոն Սմիթը։- Իսկ
որտե՞ղ են գտնվում ձեր էլեկտրական շարժիչի մարտկոցները։
- Դիմացի անիվներում,- պատասխանում է Սիմոնը։- Ես դրանք արևային
անիվներ եմ անվանում։ Դրանք լիցքավորվում են արևային
էներգիայով։
Պարոն Սմիթը կասկածանքով է վերաբերվում Սիմոնի խոսքերին․
- Արևային էներգիա՞։ Միթե՞ դա պրակտիկ լուծում է։ Եթե արև չլինի,
մեքենան հնարավոր չի լինի լիցքավորել։ Մտածե՞լ եք դրա մասին։
Տիկին Ջոնսը ի համաձայնություն գլխով է անում.
- Ես պատկերացնում եմ, թե ինչպես եմ ասում․«Ներիր, կարևոր
հաճախորդ, ուշացել եմ, քանի որ արև չկար»։
5 TeacherWorksheet1:SUNNY
Տիկին Ջոնսը բարձրաձայն ծիծաղում է իր կատակի վրա։ Սիմոնը զգում է,
թե ինչպես են իր գլխի մազերը բիզ-բիզ կանգնում։
6 TeacherWorksheet1:SUNNY
Պարոն Սմիթը քայլ առաջ է գալիս.
- Շատ լավ է, որ դու կանաչ էներգիայով աշխատող մեքենա եք ստեղծել։
Բայց դուք պետք է մտածեք նաև, թե որտեղից եք ստանալու այդ
էներգիան։
Պրոֆեսոր Սմալդերսը փորձում է օգնել Սիմոնին և հանկարծակի նրա գլխում մի
միտք է ծագում.
- Հիշու՞մ եք առյուծներ վարժեցնողին։ Տարիներ առաջ նա էներգիայի
լավագույն աղբյուր էր փնտրում։ Դա մեծ հաջողություն կլինի Սիմոնի
մեքենայի համար։
Պարոն Սմիթը մի պահ մտածում է․
- Սպասեք, սպասեք, կարծես թե սկսում եմ հիշել։- Կրկեսից։ Այո, նա շատ
հետաքրքիր անձնավորություն էր։ Իսկապես, էներգիայի լավագույն
աղբյուրը և այս մեքենան։ Դա հիրավի ֆանտաստիկ կլինի։
Պարոն Սմիթը ոգևորված է։ Նա կանգնում է Սիմոնի կողքին և ձեռքը դնում նրա
ուսին․
- Դու պետք է գտնես այդ առյուծներ վարժեցնողին։ Էերգիայի լավագույն
աղբյուրը և քո մեքենան միասին մեծ գումարներ կարող են վաստակել։ Ես
կներդնեի դրա մեջ։
- Դուք ի՞նչ կասեք, տիկին Ջոնս։
Տիկին Ջոնսը գլխով է անում։
Սիմոնը և´ տպավորությունների տակ է, և´ տարակուսած է․
- Բայց ինչպե՞ս գտնեմ այդ առյուծներ վարժեցնողին։
- Մտածեք, երիտասա´րդ,- զայրածաց պատասխանում է տիկին Ջոնսը,- չէ
որ դուք գյուտարար եք։
Երբ պրոֆեսորը և իր հյուրերը հեռանում են, Սիմոնը շարունակում է զարմացած
կանգնած մնալ։ Արդյո՞ք պրոֆեսորը օգնեց նրան, թե՞ մեծ խնդրի առաջ
կանգնեցրեց։
- Դու պետք է ճանապարհ ընկնես,- լսում է Սիմոնը։ Դա Իսահակի ձայն էր,
որն իր ընկերների հետ դուրս է գալիս թաքստոցից։
- Ես գրեթե մոռացել էի ձեր մասին,- արձագանքում է Սիմոնը։- Լսեցի՞ք, ինչ
էին ասում։ Նրանք ինձ ուղարկում են առյուծներ վարժեցնողին փնտրելու։
Իսկ ես գաղափար անգամ չունեմ, թե որտեղ փնտրել նրան։
- Իհարկե կրկեսում,-պատասխանում է Իսահակը․- Առյուծներ
վարժեցնողները կրկեսում են ապրում։
Սիմոնը տարակուսած է․
- Ինչպե՞ս պետք է հասնեմ այնտեղ։
Իսահակը, ժպիտը դեմքին, մատնացույց է անում էլեկտրական մեքենային․
- Կարծում եմ, «Արևայինը» պատրաստ է արկածների։ Մի' հապաղիր։
Սիմոնը ծիծաղում է իր կրտսեր ընկերոջ մեկնաբանության վրա․
- Դու իրավացի ես, Իսահա´կ։ Ես կգնամ «Արևայինով» և կապացուցեմ այդ
Ջոնսին, որ հնարավոր է երկար ճանապարհ անցնել արևային էներգիայով։