Top Banner
1 Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին ՄԱՏԱՆԻՆԵՐԻ ՏԻՐԱԿԱԼԸ Նախաբան 1. Հոբիթների մասին Մենք հիմնականում պատմելու ենք հոբիթների մասին, և հետաքրքրասեր ընթերցողը մոտիկից կծանոթանա նրանց կյանքին, բնավորությանն ու պատմությանը։ Ոմանք, հավանաբար, արդեն կարդացել են «Հոբիթ» վիպակը, որտեղ կան Արևմտյան Երկրի Ալ Գրքի սկզբնական գլուխները, որը գրել է հոբիթներից առաջինը համընդհանուր փառաբանության արժանացած Բիլբո Պարկինսը։ Այդ գլուխները կրում են «Գնալն ու գալը» ենթավերնագիրը, որովհետև պատմում են Բիլբոյի Արևելք կատարած ճամփորդության և տունդարձի մասին։ Հենց Բիլբոյի պատճառով հոբիթներն ընկան ահավոր իրադարձությունների հորձանուտի մեջ, որը հիմնովին ու անճանաչելիորեն փոխեց հին աշխարհը։ Բայց և այնպես նախաբանում համառոտ պատմվում Է Բիլբոյի արշավանքի մասին, չէ՞ որ ոչ բոլորն ունեն «Հոբիթ» գիրքը։ Եթե ցանկանում եք՝ կարդացեք հոբիթների մասին սկզբնական տեղեկությունները և վերհիշեք Բիլբոյի արկածները, երևի մի քիչ մոռացած կլինեք։ Հոբիթները փոքր, բայց հնադարյան ժողովուրդ են։ Առաջներում նրանք ավելի շատ են եղել, քան այժմ։ Սիրում են լռություն ու անդորր, առատ հունձք ու ծաղկավետ մարգագետիններ, իսկ հիմա աշխարհն ինչ-որ շատ աղմկալի ու նեղվածք է դարձել։ Լինելով հմուտ ու ճարտար, հոբիթները, սակայն, տանել չէին կարող ու մինչև հիմա էլ չեն կարողանում դարբնի փուքսից, ջրաղացից և ճախարակից բարդ սարքեր։ Ի սկզբանե միշտ խուսափել են մարդկանցից, իրենց լեզվով՝ «հսկաներից», իսկ հիմա պարզապես մեր աչքին չեն էլ երևում։ Նախանձելի լսողություն ունեն ու սուր աչք. ճիշտ է, նրանք գիրուկ են ու շտապել չեն սիրում, բայց հարկ եղած դեպքում ժիր են ու ճարպկությամբ էլ ոչ ոքի չեն զիջի։ Հոբիթները վարժվել են վայրկենապես ու անաղմուկ անհետանալ անկոչ «հսկայի» հայտնվելու առաջին իսկ պահին։ Եվ այնքան ճարպկորեն են այդ անում, որ մարդկանց դա կախարդություն է թվում։ Իսկ հոբիթներր գաղափար էլ չունեն որևէ կախարդանքի մասին, ուղղակի նրանք ի բնե թաքնվելու վարպետ են, և հենց մի փոքր բան է լինում՝ աչքից կորչում են, ի զարմանս իրենց մեծ ու անճոռնի հարևանների։
995

ՄԱՏԱՆԻՆԵՐԻ ՏԻՐԱԿԱԼԸ - mskh.am...1 Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին ՄԱՏԱՆԻՆԵՐԻ ՏԻՐԱԿԱԼԸ Նախաբան 1. Հոբիթների մասին

Jan 27, 2021

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
  • 1

    Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին

    ՄԱՏԱՆԻՆԵՐԻ ՏԻՐԱԿԱԼԸ

    Նախաբան

    1. Հոբիթների մասին

    Մենք հիմնականում պատմելու ենք հոբիթների մասին, և հետաքրքրասեր

    ընթերցողը մոտիկից կծանոթանա նրանց կյանքին, բնավորությանն ու

    պատմությանը։ Ոմանք, հավանաբար, արդեն կարդացել են «Հոբիթ» վիպակը, որտեղ

    կան Արևմտյան Երկրի Ալ Գրքի սկզբնական գլուխները, որը գրել է հոբիթներից

    առաջինը համընդհանուր փառաբանության արժանացած Բիլբո Պարկինսը։ Այդ

    գլուխները կրում են «Գնալն ու գալը» ենթավերնագիրը, որովհետև պատմում են

    Բիլբոյի Արևելք կատարած ճամփորդության և տունդարձի մասին։ Հենց Բիլբոյի

    պատճառով հոբիթներն ընկան ահավոր իրադարձությունների հորձանուտի մեջ, որը

    հիմնովին ու անճանաչելիորեն փոխեց հին աշխարհը։

    Բայց և այնպես նախաբանում համառոտ պատմվում Է Բիլբոյի արշավանքի

    մասին, չէ՞ որ ոչ բոլորն ունեն «Հոբիթ» գիրքը։ Եթե ցանկանում եք՝ կարդացեք

    հոբիթների մասին սկզբնական տեղեկությունները և վերհիշեք Բիլբոյի արկածները,

    երևի մի քիչ մոռացած կլինեք։

    Հոբիթները փոքր, բայց հնադարյան ժողովուրդ են։ Առաջներում նրանք ավելի

    շատ են եղել, քան այժմ։ Սիրում են լռություն ու անդորր, առատ հունձք ու ծաղկավետ

    մարգագետիններ, իսկ հիմա աշխարհն ինչ-որ շատ աղմկալի ու նեղվածք է դարձել։

    Լինելով հմուտ ու ճարտար, հոբիթները, սակայն, տանել չէին կարող ու մինչև հիմա էլ

    չեն կարողանում դարբնի փուքսից, ջրաղացից և ճախարակից բարդ սարքեր։ Ի

    սկզբանե միշտ խուսափել են մարդկանցից, իրենց լեզվով՝ «հսկաներից», իսկ հիմա

    պարզապես մեր աչքին չեն էլ երևում։ Նախանձելի լսողություն ունեն ու սուր աչք.

    ճիշտ է, նրանք գիրուկ են ու շտապել չեն սիրում, բայց հարկ եղած դեպքում ժիր են ու

    ճարպկությամբ էլ ոչ ոքի չեն զիջի։ Հոբիթները վարժվել են վայրկենապես ու

    անաղմուկ անհետանալ անկոչ «հսկայի» հայտնվելու առաջին իսկ պահին։ Եվ

    այնքան ճարպկորեն են այդ անում, որ մարդկանց դա կախարդություն է թվում։ Իսկ

    հոբիթներր գաղափար էլ չունեն որևէ կախարդանքի մասին, ուղղակի նրանք ի բնե

    թաքնվելու վարպետ են, և հենց մի փոքր բան է լինում՝ աչքից կորչում են, ի զարմանս

    իրենց մեծ ու անճոռնի հարևանների։

  • 2

    Նրանք ախր փոքրիկ են, մարդու կեսի չափ, նույնիսկ թզուկներից էլ փոքր ու

    վտիտ։ Հիմա արդեն մեկ մետրանոց հոբիթներն էլ հազվադեպ են հանդիպում, իսկ

    առաջներում, ասում են, ավելի բարձրահասակ էին։ Եթե հավատանք Ալ Գրքին՝

    Բանդոբրաս Տուկը, Իզենգրիմ երկրորդի որդին, մեկ ու կես մետր հասակ է ունեցել և

    ձի է հեծել: Հոբիթական տարեգրությունում ասվում է, որ միայն երկու հանրաճանաչ

    հոբիթներ են գերազանցել նրան, բայց այդ հետաքրքիր դեպքի մասին հետո կխոսենք:

    Խաղաղ ու բարեբեր օրերին հոբիթներն ապրում էին իրենց քեֆն ուզածի պես,

    այսինքն՝ ուրախ էին ապրում։ Հագնվում էին խայտաբղետ, առավելապես դեղին ու

    կանաչ գույների, ոտնաման չէին հագնում՝ նրանց կոշտ թաթերր ծածկված էին խիտ,

    գանգուր մազերով, ինչպես սովորաբար լինում են գլխի մազերը՝ մուգ ու խարտյաշ։

    Այնպես որ կոշկակարի արհեստը նրանց մոտ հարգի չէր, դրա փոխարեն ծաղկում

    էին մյուս արհեստները, և հոբիթների երկար ու հմուտ մատները սարքում էին շատ

    օգտակար, և գլխավորը հոյակապ իրեր։ նրանց դեմքերը գեղեցկությամբ աչքի չէին

    ընկնում, ավելի շուտ բարեհոգի էին, ջինջ աչքերով, կարմրաթուշ, բերանները

    համարյա մինչև ականջները բաց, միշտ ծիծաղող, ուտել-խմելու պատրաստ։

    Ծիծաղում էին ամբողջ հոգով, ուտում ու խմում էին ըմբոշխնելով, կատակները

    պարզունակ էին, ուտում էին օրը վեց անգամ (միայն թե ուտելու բան լիներ)։

    Սրտաբաց հոբիթները շատ էին սիրում հյուրեր ընդունել ու նվերներ ստանալ՝ իրենք

    էլ պարտքի տակ չէին մնում։

    Միանգամայն հասկանալի է, որ հոբիթները մեր ուղղակի ազգականներն են,

    անհամեմատ ավելի մոտ, քան էլֆերն ու թզուկները։ Հնում նրանք խոսում էին

    մարդկային (թեև իրենց ձևով փոխակերպված) լեզվով և շատ բաներով նմանվում էին

    մարդկանց։ Բայց թե դա ի՞նչ ազգակցություն է նրանց հետ, հիմա արդեն դժվար է

    պարզել։ Հոբիթները Նախասկզբնական դարաշրջանի անհիշելի օրերի ծնունդ են։

    Միայն էլֆերն են պահպանում այդ հեռավոր անցյալի խորքն անցած ժամանակների

    գրավոր ավանդությունները, այն էլ միայն իրենց մասին՝ մարդկանց մասին քիչ բան

    կա այնտեղ, իսկ հոբիթների մասին բոլորովին չի հիշվում։ Բայց կասկած չկա, որ

    հոբիթները հայտնվել են Միջերկրում շատ ավելի առաջ, քան մյուս ժողովուրնդներն

    իմացել են նրան գոյության մասին:

    Այդպես, դարեր շարունակ բոլորից աննկատ, հոբիթներն իրենց համար

    ապրում էին Միջերկրում։ Բայց Բիլբոյի և նրա ժառանգորդ Ֆրոդոյի օրոք նրանք

    հանկարծ, իրենք էլ ամենևին այդ չցանկանալով, բոլորի համար կարևոր ու հայտնի

    դարձան, և նրանց մասին խոսեցին Իմաստունների ու Տիրակալների

    խորհուրդներում։

  • 3

    Միջերկրի Երրորդ դարաշրջանը վաղուց անցել է, և աշխարհն այժմ շատ է

    փոխվել, բայց կասկած չկա, որ հոբիթներն առաջվա պես ապրում են նույն տեղում,

    որտեղ որ ապրում էին այն ժամանակ՝ Հին աշխարհի հյուսիս-արևմուտքում, ծովից

    դեպի արևելք։ Իսկ որտեղից էին նրանք հայտնվել և որտեղ էին ապրում ի սկզբանե՝

    դա ոչ ոք չգիտեր նույնիսկ արդեն Բիլբոյի ժամանակներում։ Նրանց սեփական

    տարեգրություններն սկսվում էին Հոբիթստանի բնակեցումից, և նույնիսկ ամենահին

    հոբիթական պատումները հասնում էին մինչև Դեգերումների օրերը, ոչ ավելի վաղ։

    Սակայն և ըստ այդ զրույցների, և ըստ որոշ բառերի ու սովորույթների հասկանալի է,

    որ հոբիթները, ուրիշ շատ ժողովուրդների նման, ինչ-որ ժամանակ Արևելքից են եկել։

    Նրանց ամենահին ավանդույթները պատկանում են, հավանաբար, այն

    ժամանակներին, երբ հոբիթներն ապրում էին Անդուինի վերին հոսանքների

    հովիտներում՝ Մառախլապատ Լեռների և Մեծ Կանաչ Անտառի միջև ինչ-որ տեղ:

    Մինչև հիմա հայտնի չէ, թե ինչն է նրանց ստիպել կատարել այդ դժվարին ու

    վտանգավոր անցումը լեռներով դեպի Էրիադոր: Ճիշտ է, նրանց տարեգրությունում

    հիշատակվում է, որ այդ վայրերում չափազանց շատ մարդիկ էին հայտնվել, իսկ

    անտառի վրա սև ստվեր էր ընկել: Եվ սևացել էր անտառը ու նոր անուն ստացել՝ Սև

    Անտառ կամ Չարքանտառ:

    Նախքան լեռներով ճանապարհորդություն սկսելը հոբիթների ռասան

    բաժանվում էր երեք հիմնական ցեղախմբերի՝ Բրդոտներ, Ստրուսներ և

    Ճերմակիկներ: Բրդոտները մուգ մաշկ ունեին, իսկ իրենք փոքր էին, առանց մորուքի,

    և ոտնամաններ, որպես կանոն, չէին հագնում: Նրանց ձեռքերը ճարպիկ էին, ոտքերը՝

    դիմացկուն: Իրենց բույների համար ընտրում էին բլուրներ և լեռնոտ վայրեր:

    Ստրուսները ավելի լայն ուսեր ունեին և ամրակազմ էին. նրանք նախընտրում էին

    գետափնյա հարթավայրերն ու մարգագետինները: Ճերմակիկների մաշկը նուրբ էր,

    իսկ մազերը բաց գույնի. նրանք տարբերվում էին համեմատաբար բարձր հասակով և

    սլացիկությամբ, սիրում էին ծառերը և բնակություն էին հաստատում անտառներում:

    Հնում բրդոտները, ապրելով լեռնոտ վայրերում, հաճախ էին թզուկների հետ

    գործ ունենում: Նրանք առաջինը տեղափոխվեցին արևմուտք, հատեցին Էրիադորը և

    հասան Ամպամած Բարձունքին՝ Զավերտ սարին, իսկ մյուս հոբիթները շարունակում

    էին ապրել Խլուտում՝ վայրի հողերում: Բրդոտները հոբիթների ռասայի ամենավառ

    ներկայացուցիչներն են և քանակով էլ զգալիորեն գերազանցում են մյուս ցեղերին:

    Նրանք բոլորից երկար պահպանեցին իրենց ավանդույթները և բնակվում էին

    հիմնականում բույներում ու թունելներում:

    Ստրուսները դեռ երկար ժամանակ շարունակում էին ապրել Անդուին Մեծի

    ափերին, քանի որ նրանց մարդիկ այդքան էլ չէին վախեցնում: Սակայն կամաց-

  • 4

    կամաց նրանք էլ գաղթեցին բրդոտների հետևից դեպի արևմուտք, բայց հետո

    Կատաղի գետի երկայնքով թեքվեցին դեպի հարավ, և նրանցից շատերը երկար

    ժամանակով բնակություն հաստատեցին Թարբադի և Միայնակ Տափաստանների

    կամ Դունլենդի սահմանների միջև, բայց հետագայում նրանք էլ տեղափոխվեցին

    հյուսիս:

    Ճերմակիկներն ամենափոքրաթիվ ճյուղն էին: նրանք միանգամից

    հաստատվեցին հյուսիսում: Ի տարբերություն մյուսների, Ճերմակիկները

    բարեկամություն էին անում էլֆերի հետ, արհեստների փոխարեն նախընտրում էին

    երգերն ու հեքիաթները, լեզուների ուսուցումը, իսկ հողագործության փոխարեն՝

    որսորդությունը: Ճերմակիկներն անցան Ռիվենդելից դեպի հյուսիս ընկած լեռները և

    Դիվոտ գետով իջան ներքև: Էրիադորում շուտով խառնվեցին մինչ այդ այդտեղ եկած

    հոբիթներին, սակայն հետագայում, շնորհիվ իրենց բնածին արիության և արկածների

    նկատմամբ սիրուն, Ճերմակիկները հաճախ էին գլխավորում բրդոտներին և

    ստրուսներին: Նույնիսկ Բիլբոյի ժամանակներում Ճերմակիկների արյունը դեռևս

    հիշեցնում էր իր մասին, և դա զգացվում էր հատկապես Տուկերի տոհմի

    ներկայացուցիչների և Բրենդիդուիմքի տերերի մոտ:

    Մշուշապատ լեռնաշղթայի և Կապույտ լեռների միջև հոբիթներին և՛ Էլֆեր էին

    հանդիպում, և՛ մարդիկ։ Այն ժամանակ այդտեղ դեռ ապրում էին դունադանները՝

    Անդրծայրամասային Արևմուտքից ծովով եկած թագավորական սերունդները։ Բայց

    նրանք հետզհետե պակասում էին, և Հյուսիսային Իշխանությունը աստիճանաբար

    ավերակների էր վերածվում։ Հոբիթ եկվորներին չէին նեղացնում, տեղը

    բավականացնում էր, և նրանք արագորեն բնակություն հաստատեցին նոր հողերում։

    Բիլբոյի ժամանակներում այդ առաջին բնակավայրերի հետքն էլ չէր մնացել, սակայն

    դրանցից ամենակարևորները այնուամենայնիվ պահպանվել էին. խոսքը գնում է

    Լեռնամոտի մասին:

    Այդ նույն հեռավոր ժամանակներում հոբիթները, հավանորեն, և գրությունը

    յուրացրին՝ դունադանների օրինակով, որոնք ինչ-որ ժամանակ, շատ վաղուց այն

    վերցրել էին էլֆերից։ Շուտով նրանք մոռացության տվեցին նախկին բարբառները և

    սկսեցին խոսել համընդհանուր լեզվով՝ տարածված ամենուր, Արնորից մինչև

    Գոնդոր։ Ի դեպ, իրենց որոշ հին բառեր հոբիթներն այնուամենայնիվ պահպանեցին.

    օրերի, շաբաթների, ամիսների անունները և, իհարկե, հատուկ անունները։

    Այստեղ վերջապես հոբիթական առասպելները պատմության տեսք են

    ընդունում և գտնում իրենց տեղը տարեգրությունում, որտեղ դեպքերն արդեն

    թվագրվում են: Քանզի երրորդ դարաշրջանի հազար վեց հարյուր մեկ թվականին

    ճերմակիկ ցեղից երկու եղբայր՝ Մարքոն և Բլանքան, ստանալով Ֆորնոսթի

  • 5

    թագավորի թույտվությունը, լքեցին Լեռնամոտը և անցան Բարանդուին գետը՝

    տանելով իրենց հետ շատ հոբիթների: Նրանք գետն անցան մեծ քարե կամուրջով, որը

    կառուցվել էր հյուսիսային թագավորության հզորության գագաթնակետին և

    տարածվեցին գետափնյա հողերում, ընդհուպ մինչև արևմտյան բարձրավանդակի

    ստորոտը: Հոբիթներից շատ բան չէր պահանջվում, միայն սարքին պահել մեծ

    կամուրջը, մնացած մանր մունր կամուրջներն ու ուղիները, թագավորի ուղարկած

    սուրհանդակներին հետ ուղարկել անհրաժեշտ բոլոր պարագաներով և ընդունել նրա

    իշխանությունն ու թագը:

    Այստեղ էլ սկիզբ է առնում Հոբիթստանի տարեգրությունը, քանզի

    Բրենդիդուիմի անցումը (հոբիթներն այդպես անվանեցին գետը) համարվում է

    հոբիթական տարեգրության առաջին տարին: Արևմտյան հոբիթները միանգամից

    սիրեցին այդ նոր երկիրը և վերջնականապես հաստատվեցին այնտեղ: Շուտով նրանց

    մասին բոլորովին մոռացան և նրանց մասին հիշատակումները կորան մարդկանց ու

    էլֆերի տարեգրություններից: Թեև նրանք համարվում էին թագավորի հպատակներ,

    բայց հոբիթների առաջնորդներն իրավունք ունեին ինքնուրույն որոշումներ կայացնել,

    իսկ դրսում կատարվող ոչ մի բանի հետ մեջ նրանք քիթները չէին խոթում: Ճիշտ է,

    Անգմարյան կախարդ-արքայի դեմ վերջին ճակատամարտի ժամանակ հոբիթները

    Ֆորնոսթի թագավորին օգնության ուղարկեցին նետաձիգների մի ոչ մեծ ջոկատ, բայց

    այդ մասին մարդկանց տարեգրությունները լռում են: Այդ ճակատամարտում

    հյուսիսային թագավորությունը պարտվեց, և այդ ժամանակվանից սկսած հոբիթները

    դարձան իրենց հողերի լիարժեք տերերը: Նրանք իրենց համար հոբիթ-Թան

    (նահանգապետ) ընտրեցին, որպեսզի վերջինս ներկայացնի նախկին թագավորի

    իշխանությունը:

    Մի ամբողջ հազարամյակ պատերամները շրջանցում էին Հոբիթստանը և,

    հաղթահարելով (Հ.Տ.) 37թ. տարածված Սև Մահվան ժանտախտը, հոբիթներն անհոգ

    ապրում ու բազմանում էին, մինչև որ վրա հասավ Երկարատև Ձմեռը, որին

    փոոխարինեց սարսափելի սովը: Հազարավոր հոբիթներ մահացան սովից, բայց մեր

    պատմության օրերին նույնիսկ Սովի Տարիները (1158-1160) վաղուց արդեն հեռավոր

    անցյալ էին դարձել, և հոբիթները կրկին սովորել էին առատության: Նրանց

    երկրամասը հարուստ էր և բերրի, ու թեև մինչև հոբիթների գալը այն երկար

    ժամանակ լքված էր, բայց առաջներում այդտեղի հողերը փառավորապես մշակվել

    էին. այստեղ էին գտնվել հյուսիսային թագավորության խաղողի այգիները,

    ֆերմաները, վարելահողերը:

    Այդ հողերը տարածվում էին հարյուր լիգ արևելքից արևմուտք՝ Արևմտյան

    բարձրավանդակից մինչև Բրենդիդուիմյան Կամուրջ և հարյուր հիսուն լիգ՝

  • 6

    հյուսիսային խրուտներից մինչև հարավային ճահիճները։ Հոբիթներն այդ երկրամասը

    կոչեցին Հոբիթստան։ Այդ տաքուկ անկյունում հոբիթներն ապրում էին յուրօրինակ

    ձևով՝ ուշադրություն չդարձնելով իրենց հողերի սահմաններից այն կողմ տեղի

    ունեցող անկարգություններին և վարժվել էին խաղաղությունն ու լիությունը

    Միջերկրի բոլոր բնակիչների ճակատագիրը համարել։ Նրանք մոռացել էին կամ

    մոռացության էին տվել այն մի քիչը, որ գիտեին Պահակների՝ հյուսիս-արևմուտքում

    խաղաղության վաղեմի պաշտպանների ռազմական գործերի մասին։ Այո-այո, թեև

    Հոբիթները նրանց պաշտպանության տակ էին գտնվում, բայց դադարել էին դրա

    մասին մտածելուց։

    Մի բան, որ հոբիթների մեջ չկար՝ դա ռազմասիրությունն էր, իրար հետ նրանք

    երբեք չէին կռվում։ Իհարկե, ժամանակին ստիպված եղան իրենք իրենց պաշտպան

    կանգնել, ինչպես և լինում է մեր աշխարհում։ Բայց Բիլբոյի օրոք դա արդեն անհիշելի

    անցյալ էր։ Վերջին ճակատամարտը, որ տեղի էր ունեցել Հոբիթստանի տարածքում (և

    իդեպ, միակը), վաղուց ջնջվել էր նույնիսկ ամենածերերի հիշողությունից: Դա

    Կանաչ-դաշտի ճակատամարտն էր (Հ.Տ.) 1147թ., երբ Բանդոբրաս Տուկը գլխովին

    ջախճախեց Հոբիթստան ներխուժած օրքերին: Նույնիսկ կլիման էր մեղմացել, այնպես

    որ անգամ հյուսիսային գայլերի ձմեռային հարձակումները տատի հեքիաթ էին

    դարձել։ Այդ պատճառով էլ, թեև Հոբիթստանում որոշ քանակությամբ զենք էր

    պահպանվում, օգտագործվում էր այն հիմնականում դեկորատիվ նպատակներով՝

    կախում էին պատերից կամ բուխարու վերևը կամ էլ ընդհանրապես հանձնում էին

    Միշել Գետնափորիկի թանգարան: Այդ թանգարանը կոչվում էր Մեթհոմ-ամբար,

    քանզի յուրաքանչյուր չպետքական իր, որն ափսոսում էին դեն նետել, անվանվում էր

    մեթհոմ: Հոբիթների տներում բավական քանակությամբ այդպիսի մեթհոմներ էին

    կուտակվել, և շատ նվերներ էլ, որ ձեռքից ձեռք էին անցնում, այդ նույն հատկությունն

    ունեին:

    Սակայն կուշտ ու անվրդով կյանքը, չգիտես ինչու, բնավ էլ փափկասուն չէր

    դարձրել այդ պստիկներին։ Ահաբեկել, առավել ևս ընկճել հոբիթին, այնքան էլ հեշտ

    բան չէր։ Թերևս, հենց դրա համար էլ նրանք սիրում էին երկրային բարիքները,

    որովհետև կարողանում էին շատ հանգիստ ապրել առանց դրանց էլ։ Փորձանքներին,

    զրկանքներին, աղետներին ու վատ եղանակին ավելի լավ էին դիմանում, քան կարելի

    էր սպասել՝ նայելով նրանց տռուզ փորերին ու կլորիկ երեսներին։ Անսովոր լինելով

    կռվելու, որսորդությունը չընդունելով, նրանք բոլորովին էլ իրենց չէին կորցնում

    վտանգի դեպքում և այդքան էլ խորթացած չէին զենք բանեցնելուն։ Սուր աչքն ու

    ամուր ձեռքը նրանց դիպուկ նետաձիգներ էին դարձրել ու ոչ միայն նետաձիգներ։

  • 7

    Եթե պատահում էր, որ հոբիթն արդեն կռացել էր քար վերցնելու, ապա ամեն գազան

    գիտեր, որ, գլխապատառ ծլկելուց բացի, իրեն ուրիշ ոչինչ չի մնում անելու։

    Ըստ ավանդության, ինչ-որ ժամանակ բոլոր հոբիթներն իրենց համար բներ էին

    փորում՝ նրանք հիմա էլ համարում են, որ գետնի տակ ապրելն ամենից

    հարմարավետն է, բայց ժամանակի ընթացքում ստիպված եղան այլ բնակարանների

    ևս վարժվել: ճիշտը որ ասենք, Բիլբոյի օրոք հին ձևով ապրում էին միայն

    ամենահարուստ ու ամենաաղքատ հոբիթները։ Աղքատները ծվարում էին խղճուկ

    գետնախուցերում, իսկական բներում՝ առանց պատուհան կամ մեկ պատուհանով։

    Իսկ նրանք, ովքեր ունևոր էին, հին սովորույթը հարգելով՝ իրենց համար ստորգետնյա

    պալատներ էին կառուցում։ Սակայն բոլոր հողերը չէ, որ հարմար էին այդպիսի

    պալատներ (կամ սմիալներ, ինչպես դրանց կոչում էին հոբիթները) փորելու համար, և

    հարթավայրերում հոբիթներն սկսեցին վերգետնյա տներ կառուցել: Նույնիսկ

    բլրաշատ տեղերում և հին գյուղերում, ինչպիսիք էին Հոբիթոնն ու Տուկբորոն, դե

    Հոբիթստանի գլխավոր քաղաքում՝ Միշել Գետնափորիկում էլ, որ ճերմակ

    բլուրներում է, փայտե, աղյուսե ու քարե շինություններ հայտնվեցին։ Այդպիսի տներ

    որպես կանոն նախընտրում էին դարբինները, ջաղացպանները, ջուլհակները,

    թոկագործները և այլ արհեստավորներ. իմիջայլոց, նույնիսկ բույներում ապրող

    հոբիթներն էլ, սովորության համաձայն, վերգետնյա փայտե որևէ շինություն էին

    կառուցում:

    Ասում են, առաջինը ֆերմաներ և ամբարներ սկսել են կառուցել Բրենդիդուիմի

    մոտակայքի ճահճահողերում: Այնտեղի հոբիթները բավականին խոշորամարմին էին

    ու մեծ ոտքեր ունեին և խոնավ, թաց օրերին թզուկների մաշիկներ էին հագնում: Դե,

    ինչպես արդեն հասկացաք, նրանց երակներում ստրուսների արյուն էր հոսում, որի

    մասին վկայում էին կզակներին աճած խիտ մազափնջերը: Բրդոտների և

    ճերմակիկների դեմքերը բացարձակապես մազազուրկ էին: Եվ իսկապես,

    Ճահճահողերում ու Նապաստակի բլուրներում ապրող հոբիթները Հոբիթստան էին

    եկել ամենավերջինները: Նրանց լեզվի մեջ, իմիջայլոց, բազմաթիվ տարօրիակ

    անուններ ու խճճված բառեր էին պահպանվել, որոնք Հոբիթստանում ուրիշ ոչ մի տեղ

    չէին գործածվում:

    Շատ հնարավոր է, որ հոբիթները կառուցել սովորել են դունադաններից, թեև

    չի բացառվում, որ կարող էին սովորած լինել անմիջապես էլֆերից՝ մարդկանց

    ուսուցիչներից: Չէ որ այդ ժամանակներում առաջնածինները դեռ չէին լքել

    Միջերկիրը և ապրում էին արևմուտքում՝ Արծաթափայլ նավահանգստի

    մոտակայքում և ոչ միայն այնտեղ, այլ նաև Հոբիթստանին շատ մոտ վայրերում: Այդ

    մասին վկայում էին երեք էլֆական աշտարակները, որ գտնվում էին

  • 8

    Ամրոցալեռներում՝ արևմտյան սահմանամերձ ճահճուտների այն կողմ: Պարզ,

    լուսնկա գիշերներին դրանք կարելի էր տեսնել հեռվից: Դրանցից ամենաբարձրը և

    ամենահեռուն միայնակ վեր էր խոյանում կանաչ սարի գլխին: Հոբիթստանի

    արևմտյան նահանգի բնակիչները պատմում էին, որ այդ աշտարակի գլխից ծովը

    երևում է, բայց, որքանով որ հայտնի է, դրա գագաթին երբեք ոչ մի հոբիթ չի եղել:

    Առհասարակ հազվագյուտ հոբիթներ էին ծովում լողացել կամ ընդհանրապես այն

    տեսել, իսկ նրանց, ովքեր վերադարձել էին ու պատմել տեսածի մասին, կարելի էր

    մատների վրա հաշվել: Ծովը՝ ծով, բայց հոբիթները նույնիսկ գետերին ու

    նավակներին են կասկածանքով նայում: Լողալ նրանցից քչերը գիտեն: Հոբիթները

    գնալով ավելի հազվադեպ էին շփվում էլֆերի հետ և կամաց-կամաց սկսեցին

    նրանցից վախենալ ու խեթ էին նայում բոլոր նրանց, ովքեր շփվում էին

    առաջնածինների հետ: Սկսեցին խուսափել ծով բառից, և այն հետզհետե վերածվեց

    մահվան խորհրդանիշի, այնպես որ նրանք աշխատում էին արևմտյան բլուրների

    կողմը չնայել:

    Էլֆերն էին սովորեցրել հոբիթներին տներ կառուցել, թե մարդիկ՝ կարևոր չէ.

    կարևորն այն է, որ հոբիթները կառուցում էին դրանք իրենց ուրույն ձևով:

    Աշտարակների կարիք նրանք չունեին: Փոխարենը երկար, ցածրիկ ու հարմարավետ

    տներ էին կառուցում: Առաջին վերգետնյա տները իրենց կառուցվածքով սմիալ էին

    հիշեցնում: Դրանք ծածկվում էին խոտով, ծղոտով կամ ուղղակի տորֆով. այդպիսի

    տունը տեսքից կարծես հաստափոր լիներ: Ճիշտ է, նմանատիպ տներ կառուցում էին

    միայն սկզբնական շրջանում. հետագայում դրանք շատ փոփոխվեցին: Դրան

    նպաստեցին թզուկները, որոնք հոբիթների հետ կիսվում էին իրենց գաղտնիքները, և

    հոբիթական բնածին հնարամտությունը: Սակայն կլոր դռներն ու պատուհանները

    մշտապես անփոփոխ էին և դարձան հոբիթական ճարտարապետության աչքի

    ընկնող առանձնահատկությունը:

    Հոբիթստանում տներն ու բույները բավական ընդարձակ էին կառուցում, և

    ապրում էին այնտեղ բազմանդամ ընտանիքներ (Բիլբո և Ֆրոդո Պարկինսների պես

    ամուրիները բացառություն էին՝ չնայած Պարկինսները բացառություն էին նաև շատ

    այլ բաներում: Վերցնենք թեկուզ էլֆերի հետ նրանց բարեկամությունը): Երբեմն,

    ինչպես, օրինակ Տուկբորոյի Տուկերի կամ, ասենք, Բրենդիդուիմքի Բրենդիբաքերի

    դեպքում բազմաթիվ սերունդներ խաղաղ (որքանով որ դա հնարավոր է) և հանգիստ

    (հարաբերական) ապրում էին մեկ հարկի տակ՝ պապենական ընդարձակ բնում: Ի

    դեպ, հոբիթներն ապրում են տոհմերով և մեծ լրջությամբ են վերաբերվում

    ազգակցական կապերին: Նրանց տոհմածառերը երկար ու բազմաթիվ

    ճյուղավորումներ ունեն, սակայն բոլոր ճյուղերը բծախնդիր հաշվվում են: Գործ

  • 9

    ունենալով հոբիթների հետ՝ երբեք չի կարելի մոռանալ, թե ով ում ազգականն է և ինչ

    ազգական է: Սակայն անհնար է այս գրքի էջերում մեջբերել նկարագրված դեպքերի

    ժամանակաշրջանի թեկուզ ամենահայտնի հոբիթների ծագումնաբանությունը: Ալ

    գրքի վերջում բերված տոհմածառերի պատմությունն ինքնին արդեն իսկ մի ոչ մեծ

    գիրք է ներկայացնում, բայց այդպիսի գիրք կարդալը երևի միայն հոբիթներին չի

    ձանձրացնի: Նրանց համար այդպիսի ծագումնաբանական գրքի

    ուսումնասիրությունը ուղղակի հաճույք է: Հոբիթներն առհասարակ նախնտրում են,

    որ գրքերում գրված լինի այն, ինչն իրենց արդեն իսկ հայտնի է, և որ գրված լինի

    պարզ ու հասկանալի:

    2. Ծխամորճի խոտի մասին

    Մի բան էլ կա, որի մասին պետք է նշել: Հոբիթները հնուց եկած մի զարմանալի

    ավանդույթ ունեն. նրանք կավե կամ փայտե խողովակներով շնչում և արտաշնչում են

    մխացող խոտի ծուխը, որն անվանում են ծխամորճի խոտ կամ ուղղակի ծխատերև:

    Հավանաբար դա nicotiana բույսի տարատեսակներից մեկն է: Մեծ առեղծված է, թե երբ

    է առաջացել այդ տարօրինակ սովորությունը կամ ինչպես հոբիթներն են ասում՝

    «արվեստը»: Այն ամենը, ինչ հաջողվել է բացահայտել, իրար գլուխ է հավաքել

    Մերիադոք Բրենդիբաքը (հետագայում Բրենդիդուիմքի կառավարիչը), և հաշվի

    առնելով այն փաստը, որ նա, ինչպես նաև Հարավային Հոբիթստանի ծխամորճի

    խոտը որոշակի դեր ունեն մեր պատմության մեջ, ավելորդ չի լինի այստեղ մեջբերել

    նրա «Հոբիթստանի Ծխախոտիկ» աշխատության ներածությունը:

    «Ծխելը,— գրում է նա,— արվեստի միակ ճյուղն է, որը մենք ազնվորեն ու

    հաստատակամորեն կարող ենք համարել մեր սեփական գյուտը: Հայտնի չէ, թե երբ

    են հոբիթները սկսել ծխել, սակայն մեր բոլոր առասպելներում ու ընտանեկան

    ավանդություններում այդ սովորության մասին խոսվում է ինչպես ինքստինքյան

    ակնհայտ մի բանի մասին, այնպես որ կարելի է վստահաբար պնդել, որ

    Հոբիթստանում արդեն շատ դարեր տարբեր տեսակի խոտեր են ծխում՝ մի մասը

    գարշահոտ, մի մասը՝ բուրավետ: Սակայն բոլորը համաձայնում են, որ առաջինը իր

    այգում ծխամորճի խոտ աճեցրել է խորահովտցի Թոբոլդ Զուռնաչը Իզնեգրիմ

    երկրորդի օրոք, մոտավորապես (Հ.Տ.) 1070 թվականին: Մինչև հիմա էլ մեր լավագույն

    խոտն այնտեղ է աճում, հատկապես այն տեսակները, որոնք այժմ հայտնի են որպես

    «Խորահովտի Տերև», «Ծեր Թոբի» և «Հարավային Աստղ»:

    Ցավոք, ոչ մի տեղեկություն չի պահպանվել այն մասին, թե որտեղից է ծերուկ

    Թոբին առաջին անգամ ծխամորճի խոտի սերմեր հայթայթել: Նույնիսկ մահվան

  • 10

    մահճում պառկած այդ մասին նա ոչինչ չի պատմել: Իհարկե, նա ծխամորճի խոտի

    մեծ գիտակ էր, բայց բոլորն էլ գիտեին, որ ծերուկը երբեք չի ճանապարհորդել: Ճիշտ

    է, ասում են, թե երիտասարդության տարիներին հաճախ է այցելել Լեռնամոտ, բայց

    հաստատ հայտնի է, որ Լեռնամոտից այն կողմ ոչ մի տեղ չի եղել: Այսպիսով, շատ

    հավանական է, որ սերմերը նա հայթայթել է հենց Լեռնամոտից, որտեղ, պետք է նշել,

    մինչև հիմա էլ հարավային լանջերին ծխամորճի խոտ է աճում: Լեռնամոտցի

    հոբիթներն ամեն հարմար առիթով տաքացած վիճում են, որ առաջինը իրենք են սկսել

    տերև ծխել: Սակայն նրանք միայն այդ առիթով չէ, որ վիճում են. այն ամենը, ինչ

    վերաբերվում է Հոբիթստանին, լեռնամոտցիները վերաբերվում են ցուցադրական

    արհամարանքով և ձգտում են ամեն ինչում գերազանցել հոբիթստանցիներին, դեռևս

    համարելով նրանց «գաղթականներ»: Բայց այս պարագայում, կարծում եմ,

    լեռնամոտցի հոբիթները հենց այնպես չեն վիրավորվում: Ակնհայտ է, որ վերջին մի

    քանի հարյուրամյակում ծխելու արվեստը հենց Լեռնամոտից է տարածվել թզուկների

    և այլ ժողովուրդների շրջանում, ինչպես նաև Պահակների, հրաշագործների և այլ

    թափառականների շրջանում, որոնք մինչև այժմ էլ հաճախ են հայտնվում այդ

    հնագույն ուղիների բանուկ խաչմերուկում: Այսպիսով, վերոհիշյալ արվեստի

    տարածման սկզբնաղբյուրն ու կենտրոնը կարելի է համարել լեռնամոտյան հին

    պանդոկ «Սիգարշավող պոնին», որն անհիշելի ժամանակներից պատկանում է

    Նարկիսների ընտանիքին:

    Այնուամենայնիվ, դեպի հարավ ճամփորդության ընթացքում կատարածս

    դիտարկումները համոզեցին ինձ, որ ծխամորճի խոտը ոչ միայն մեր երկրամասում է

    աճում, այլ նաև Անդուինի ստորին հոսանքներում, որտեղ, ըստ երևույթին, ծովային

    ճանապարհով այն բերվել է Արևմուտքից: Այն բավականին տարածված է Գոնդորում

    և ավելի փարթամորեն է աճում, քան մեզ մոտ՝ հյուսիսում, որտեղ վայրի վիճակում

    ընդհանրապես չի հանդիպում, բավական շատ խնամք է պահանջում ու

    հասունանում է միայն այնպիսի ջերմ ու մեկուսի հովիտներում, ինչպիսին է

    Խորահովիտը: Գոնդորցիներն այդ բույսն ավանում են քաղցր գալենաս և գնահատում

    են միայն բուրավետ ծաղիկների պատճառով: Դարերի ընթացքում, որ անցել են

    Էլենդիլի գահ բարձրանալու ժամանակներից մինչև այսօր, ծխամորճի խոտը, ըստ

    երևույթին, գաղթել է Գոնդորից և Կանաչ Ուղիով հասել մեր կողմերը: Բայց նույնիսկ

    գոնդորցի դունադաններն ընդունում են, որ հոբիթներն առաջինն են գլխի ընկել, որ

    այն կարելի է ծխել: Նույնիսկ հրաշագործների մտքով չի անցել: Ճիշտ է, ես մի

    հրաշագործ գիտեի, ով ծանոթ էր մեր արվեստին, գերազանցել էր մեզ այդ գործում ու

    հասել կատարելության»:

  • 11

    3. Հոբիթստանի կառուցվածքի մասին

    Հոբիթստանը բաժանվում էր չորս նահանգի Հյուսիսային, Հարավային,

    Արևելյան և Արևմտյան, իսկ նահանգները՝ շրջանների, որոնց տրվում էր տեղի

    ամենահին ու ամենահարգված տոհմի անունը, չնայած այդ տոհմի սերունդները

    երբեմն բնակվում էին Հոբիթստանի բոլորովին այլ հատվածում։ Ճիշտ է, համարյա

    բոլոր Տուկերն ապրում էին Տուկբորոյում, բայց Պարկինսների ու Բոքոնակների

    հարցն այլ կերպ էր դասավորվել։ Բացի նահանգներից, Հոբիթստանն ուներ նաև

    արևմտյան և արևելյան ծայրամասային բնակավայրեր. արևելյանը կոչվում էր

    Նապաստակի բլուրներ, իսկ արևմտյան ափերը Հոբիթստանին էին միացել միայն

    1164 թ. (Հ.Տ.)

    Այն հին ժամանակներում, որի մասին պատմում է մեր տարեգրությունը,

    Հոբիթստանում, կարելի է ասել, ոչ մի «կառավարություն» չկար: Ամեն տոհմ ինչպես

    կարողանյում էր, զբաղվում էր իր գործերով՝ այն է, թե ինչպես աճեցնել լավ բերք և

    հետո ուտել: Սակայն մնացած հարցերում հոբիթներն առատաձեռն էին ու մեծահոգի

    և բոլորովին էլ ագահ չէին. բավարարվում էին իրենց ունեցածով ու աչքն ուրիշի

    ունեցվածքի վրա չէին գցում՝ այնպես որ հողերը, տնտեսությունները, խանութներն ու

    պանդոկներն իրենց տերերին չէին փոխում, այլ խաղաղ ճանապարհով ժառանգաբար

    փոխանցվում էին:

    Չնայած այդ ամենին, հնուց եկած հիշողություն-սովորություն կար՝ կապված

    Ֆորնոսթի առասպելական թագավորի հետ: Ֆորնոսթը դա մի հինավուրց քաղաք էր,

    որը գտնվում էր ինչ որ տեղ Հոբիթստանից դեպի հյուսիս: Բայց այդ թագավորն արդեն

    հազար տարի գոյություն չուներ, իսկ քաղաքի ավերակները վաղուց ծածկվել էին

    փարթամ կանաչով: Եվ այնուհանդերձ տարբեր տեսակ վատ արարածների մասին

    խոսելիս (օրինակ՝ թրոլների) հոբիթներն ասում էին, որ դրանք անթագավոր

    ժողովուրդ են, դրանցից ի՜նչ սպասես: Իսկ այդ հնագույն թագավորի ժամանակներից

    բխող իրենց սեփական օրենքները հոբիթներն ինքնակամ հարգում ու պահպանում

    էին, քանի որ համարում էին դրանք որքան հին՝ այնքան արդար:

    Հարկ է նշել, որ Տուկերի տոհմը երկար ժամանակ հատուկ դիրք էր

    զբաղեցնում, քանի որ նկարագրվող իրադարձություններից մի քանի դար առաջ

    Թանի տիտղոսը, որը մինչ այդ կրում էին Ծերունբաքերը, փոխանցվեց նրանց: Թանը

    (Տուկերի գլխավորը) գլխավորում էր հոբիթների ընդհանուր հավաքույթները,

  • 12

    առաջնորդում զորքին և զինյալներ հավաքագրում, բայց քանի որ զորքն ու զինյալներն

    անհրաժեշտ էին միայն վտանգի դեպքում, իսկ այդպիսի դեպքեր արդեն շատ վաղուց

    չէին պատահել, Թանի տիտղոսը դարձել էր ուղղակի հարգանքի նշան:

    Այնուամենայնիվ Տուկերը Հոբիթստանում հատուկ հարգանք էին վայելում, քանզի

    նրանց տոհմն ամենաբազմաթիվն էր ու ամենահարուստը, և բացի դրանից

    յուրաքանչյուր սերնդում յուրահատուկ ձիրքերով օժտված ուժեղ և անկախ

    բնավորությանբ հոբիթներ էին ծնվում և, չլսված բան է, նույնիսկ արկածասեր: Այդ

    վերջին տարօրինակությունը շրջապատողները տանել չէին կարողանում և մի կերպ

    հարմարվում էին, այն էլ միայն նրանց, ովքեր հարուստ էին: Սակայն, չնայած ամեն

    ինչին, Տուկերի տոհմի գլխավորին անվանում էին Ձերդ Տուկ, իսկ եթե անհրաժեշտ էր

    լինում, ապա նրա անունին ավելացնում էին նաև հերթական թիվը (նայած, թե նա

    որերորդն էր), օրինակ՝ Իզենգրիմ Երկրորդ:

    Սակայն գործնականում պարտավորեցնյող պաշտոնով օժտված միակ անձը

    Միշել Գետնափորիկի քաղաքագլուխն էր (այսինքն նաև ամբողջ Հոբիթստանի), որին

    ընտրում էին յոթ տարին մեկ անգամ ամռան այն երեք չորս օրերին, որոնք տարին

    բաժանում են երկու հավասար կեսի, և այդ արարոությունը տեղի էր ունենում

    Սպիտակ բլուրներում, Ազատ Տոնավաճառի ժամանակ: Քաղաքագլուխը

    պարտավորվում էր հոբիթական տոների կապակցությամբ խնջույքներ կազմակերպել

    և գլխավորել, իսկ տոները, պետք է նշել, բավական կարճ ընդմիջումներով հաջորդում

    էին մեկը մյուսին: Բացի այդ, քաղաքագլխի կոչումն իր մեջ ներառում էր նաև

    փոստային գործերի կառավարիչի և գլխավոր շիրրիֆի պարտականությունները,

    այնպես որ նա միաժամանակ և՛ քաղաքագլուխ էր, և՛ փոստի կառավարիչ, և

    պահակային ծառայության պետ (այլ ծառայություններ Հոբիթստանում չկային): Պետք

    է նշել, որ ամենից շատ հոգս և անհարմարություն կրում էին փոստատարները, թեև

    նրանք միշտ էլ քանակով ավելի շատ էին, քան շիրրիֆները: Ոչ բոլոր հոբիթները

    գրագիտություն գիտեին, բայց նա ով գիտեր, անդադար գրում էր իր բոլոր ընկերներին

    ու ազգականներին՝ չանտեսելով ոչ մեկին, նույնիսկ եթե հասցեատերն այնքան էլ

    հեռու չէր ապրում և կարելի էր ճաշից հետո այցելել:

    Շիրրիֆ հոբիթներն անվանում էին հասարակական կարգը պահպանողներին:

    Իհարկե համազգեստ նրանք չէին կրում (այդպիսի կարգ հոբիթների մոտ երբեք չի

    եղել) և տարբերվում էին միայն գլխարկին ամրացված փետուրով: Նրանք ավելի շուտ

    հետևում էին, քան հսկում, որովհետև ավելի հաճախ պետք էր լինում ոչ թե

    ժողովրդին հսկել, այլ անասուններին հետևել: Ամբողջ Հոբիթստանում ընդամենը

  • 13

    տասներկու շիրրիֆ կար՝ երեքական ամեն նահանգում: Սակայն կար նաև ոչ

    մշտական թվով մի մեծ ջոկատ, որին վստահված էր սահմանի պահպանությունը՝

    հարկավոր էր հետևել, որ ամեն տեսակ օտարականներն ու բազմատեսակ այլ

    թափառականները հասարակական կարգը չխախտեն և սպառնալիք չհանդիսանան:

    Այն ժամանակներում, երբ սկսվում է մեր պատմությունը, Հոբիթստանի չորս

    նահանգներն իրար հերթ չտալով լուրեր էին փոխանակում չտեսնված-չլսված

    գազանների ու անհասկանալի «օտարականների» մասին, որոնք վարգում էին

    սահմանի երկարությամբ՝ հաճախակի խախտելով այն։ Դա առաջին նշանն էր, որ

    կյանքը բոլորովին էլ այնպես չէր ընթանում, ինչպես հարկավոր էր, ինչպես եղել էր

    միշտ՝ չէ՞ որ վաղուց մոռացված եղելությունների մասին աղոտ հիշեցնում էին միայն

    ամենահին ավանդապատումները։ Այն ժամանակ դեռ ոչ ոք չէր հասկանում, թե բանն

    ինչ է, նույնիսկ Բիլբոն ինքը։ Վաթսուն տարի էր անցել այն օրից, ինչ վերադարձել էր

    իր հիշարժան ճանապարհորդությունից։ Նա արդեն ծեր էր, նույնիսկ հոբիթական

    հաշվումներով, չնայած նրանց մոտ մինչև հարյուր տարի ապրելը սովորական

    երևույթ էր, բայց նրա բերած գանձերը, դատելով ըստ ամենայնի, չէին սպառվում։

    Շա՞տ էր մնացել այդ հարստությունից, թե քիչ, նա այդ գաղտնիքը ոչ ոքի չէր բացում,

    նույնիսկ սիրելի զարմիկ Ֆրոդոյին։ Իսկ Մատանու մասին առհասարակ խոսք անգամ

    չկար։

    4. Այն մասին, թե ինչպես գտնվեց Մատանին

    Ինչպես և պատմված Է «Հոբիթ» գրքում, մի անգամ Բիլբոյի մոտ Է գալիս մեծ

    հրաշագործ Գենդալֆ Մոխրագույնը, իսկ նրա հետ տասներեք թզուկ՝ արտաքսյալ

    թագավոր Թորին Կաղնեվահանը և նրա տասներկու ընկերակիցները։ 1341 թվականի

    ապրիլյան մի առավոտ Բիլբոն, ի մեծ զարմանս իրեն, հանկարծ Հոբիթստանից

    ճանապարհ է ընկնում հեռու Արևելք թզուկներին վերադարձնելու նրանց անհամար

    գանձերը, որ հարյուրամյակների ընթացքում կուտակվել էին Էրեբորում՝ Սարամիջի

    թագավորությունում։ Հաջողությունն ուղեկցում է նրանց, և կարողանում են ազատվել

    գանձը պահպանող վիշապից։ Սակայն գործի ելքը որոշում է Հինգ Զորաց

    ճակատամարտը, որտեղ զոհվում Է Թորինը և բազում քաջագործություններ են

    կատարվում։ Սակայն Երրորդ դարաշրջանի երկարաշունչ տարեգրությունը այդ

    մասին կհիշատակեր ընդամենը մեկ կամ ծայրահեղ դեպքում երկու տողով, եթե

    չլիներ կարծես թե պատահական մի իրադարձություն, որ տեղի ունեցավ

    ճանապարհին։

  • 14

    Մշուշապատ լեռներում Խլուտ (Վայրի Երկիր) տանող ճանապարհին

    ճամփորդների վրա են հարձակվում օրքերը. Բիլբոն յուրայիններից հետ է մնում և

    կորչում լեռան ընդերքի խորշերի լաբիրինթոսում։ Սողալով ու շոշափելով առաջ

    շարժվելիս, ինչ-որ մատանի է ընկնում նրա ձեռքի տակ, և նա, առանց երկար ու

    բարակ մտածելու, գտածը դնում է գրպանը։

    Ապարդյուն որոնելով ելքը, նա հասնում է լեռան խորքում գտնվող մի

    սառնորակ լճի ափ, որի կենտրոնում, քարե կղզու վրա, անթափանցելի խավարում,

    ապրում էր Գոլլումը՝ սպիտակավուն, առկայծող աչքերով մի նողկալի արարած։ Նա

    լողում էր մակույկով, թիավարելով տափակ ոտնաթաթերով, կույր ձկներ էր բռնում որ

    երկար, ճանկավոր մատներով ու հում-հում ուտում։ Նա ուտում էր ամեն տեսակ

    մանր ու մեծ կենդանիներ, նույնիսկ օրքերին, եթե հաջողվում էր նրանցից որևէ մեկին

    բռնել ու խեղդել։ Գոլլումը մի խորհրդավոր գանձ ուներ, որ նրան էր հասել շատ

    վաղուց, երբ դեռևս ապրում էր վերևում, ցերեկային լույսի տակ։ Դա կախարդական

    ոսկե մատանի էր, որն անտեսանելի էր դարձնում։ Գոլլումը սիրում էր այն ու

    անվանում «Իմ սքանչելի» և խոսում էր հետը նույնիսկ այն ժամանակ, երբ հագած չէր

    լինում, իսկ հագնում էր օրք որսալու համար։ Նա անմիջապես կհարձակվեր Բիլբոյի

    վրա, բայց մատանին կղզում էր, իսկ հոբիթն էլֆական դաշույն ուներ ձեռքին։

    Ժամանակ շահելու համար Գորլումն առաջարկում է հանելուկներ լուծել, եթե Բիլբոն

    պատասխանը չգտնի, ապա ինքը կուտի նրան, հակառակ դեպքում լույս աշխարհ

    դուրս կբերի։

    Բիլբոն համաձայնում է և հաղթում, չնայած նրան փրկում է ոչ թե

    հնարամտությունը, այլ պատահականությունը, նա հապաղում է դժվար հանելուկը

    լուծելիս, հանկարծ գրպանում շոշափում է մոռացված մատանին ու շփոթված

    բացականչում՝ «Ի՞նչ կա իմ գրպանում»։ Գորլումը երեք անգամ սխալվում է։ Վեճեր

    կան, թե կարելի՞ է արդյոք այդ հարցը հանելուկ համարել։ Սակայն բոլորը

    համաձայնում են, որ եթե Գորլումը հանձն էր առել, ապա պարտավոր էր

    պատասխանել։ Հենց դա էլ նրանից պահանջում էր Բիլբոն՝ կասկածելով, որ լպրծուն

    արարածը կխաբի, թեպետ նման պայմանադրությունը հնուց ի վեր սրբություն էր

    համարվում։ Մենության ու խավարի մեջ Գորլումի հոգին սևացել էր, և

    պայմանազանցությունը նրա համար ոչինչ չարժեր։ Սոված ու զայրացած նա

    մտածում է. «Մի՞թե ինքը՝ «սքանչելիի» տերը, պետք է վախենա ինչ-որ զենքից՛ ու

    լողում է դեպի կղզյակ։ Բայց մատանին կղզյակում չէր, անհետացել էր։ Գորլումի

    աղիողորմ գոռոցից Բիլբոն սարսռում է, չնայած սկզբում չի հասկանում, թե ինչ է

  • 15

    պատահել։ Իսկ Գորլումը ուշացած, բայց կռահում է, թե «Ինչ կա նրա գրպանում»։

    Կատաղորեն շտապում է հետ, որ հոբիթին սպանի և մատանին վերցնի։ Հոբիթը

    վտանգն զգալով փախչում է և նորից նրան փրկում է պատահականությունը՝

    մատանին գրպանում մտնում է մատը։ Գորլումն անցնում է նրա կողքով ու չի

    տեսնում։ Բիլբոն գնում է նրա հետևից ու «սքանչելիին» ուղղված աղերսանքից ամեն

    ինչ հասկանում՝ կախարդական մատանիով նա կարող էր փրկվել և՛ օրքերից, և՛

    Գորլումից։

    Նրանք կանգ են առնում մի սողանցքի առջև, որտեղից նեղ անցում էր ձգվում

    դեպի ստորին դարպասը։ Այստեղ Գորլումը դարան է մանում։ Բիլբոն ուզում է խոցել

    նրան դաշույնով, բայց խղճում է, և, ցատկելով նրա վրայով, միջանցքով վազում է

    դեպի ելքը։ Նրա հետևից լսվում է գոռոցը, «Գո՜ղ, գո՛ղ... թ՛ալանչի՛,.. Հավետ ատելի

    Պարկինս․․․»։

    Հետաքրքիր է, որ իր ուղեկիցներին Բիլբոն սկզբում այդ ամենը քիչ այլ կերպ

    պատմեց, իբր Գորլումը նրան «նվեր» է խոստացել, եթե նա խաղում հաղթի, բայց երբ

    լողալով գնացել է կղզյակը, որ վերցնի իր ծննդյան օրը նվեր ստացած կախարդական

    մատանին, հայտնաբերել է, որ այն անհետացել է։ Բիլբոն գլխի է ընկել, որ իր գտածը

    հենց այդ մատանին է, բայց քանի որ ինքը խաղը շահել է, ուրեմն, մատանին իրեն է

    պատկանում։ Եվ քանի որ ինքը պետք է դուրս գար այդտեղից, լռել է մատանու մասին

    ու ստիպել է Գորլումին, որ խոստացված «նվերի» փոխարեն ճանապարհը ցույց տա

    իրեն։ Նա այդպես էլ գրել է իր հուշերում և իր ձեռքով ոչ մի բառ չի փոխել նույնիսկ

    Էլրոնդի մոտ կայացած Խորհրդից հետո։ Պետք է, որ այդ տեսքով էլ նրա

    պատմությունը մտած լինի Ալ Գրքի բնագրի, դրանից որոշ արտագրությունների ու

    մեջբերումների մեջ։ Ուրիշ արտադրություններում, սակայն, բերվում է իսկական

    պատմությունը (հորինվածի կողքին), այն որոշակիորեն կազմված է Ֆրոդոյի կամ

    Սեմի ծանոթագրություններով՝ երկուսն էլ գիտեին, ինչպես է եղել իրականում, բայց,

    հավանաբար, չեն ցանկացել ուղղել ծեր հոբիթի ձեռագիրը։ Իսկ Գենդալֆր հենց

    սկզբից էլ չէր հավատացել Բիլբոյի պատմությանը և շատ խիստ հետաքրքրվում էր

    մատանիով։ Նա Բիլբոյին հոգեհան էր անում իր հարցաքննություններով և

    աստիճանաբար ճշմարտությունը դուրս քաշեց նրանից։ Ընդ որում շփոթեցնում ու

    զգոնության էր մղում այն, որ հոբիթը հանկարծ սկսեց ստել. դա նրան նման չէր։

    «Նվերի» մասին էլ ինքը չէր հնարել։ Հետագայում Բիլբոն խոստովանեց, որ այդ միտքն

    իր մոտ առաջացել է Գորլումի մրթմրթոցները լսելուց հետո, որը մատանին

    անվանում էր «իր ծննդյան օրվա նվեր»։ Բայց ճշմարտությունը դեռևս երկար

  • 16

    տարիներ անհայտ մնաց նրան։ Թե դա ինչ ճշմարտություն էր, կիմանաք մեր

    վիպակից։

    Բիլբոյի հետագա արկածները նկարագրելու կարիք չկա։ Նա անտեսանելի

    դարձած դարպասից դուրս եկավ օրքերի պահակների կողքով ու հասավ իր

    ուղեկիցներին, իսկ հետո մատանու օգնությամբ շատ անգամ փրկեց իր բարեկամ

    թզուկներին, բայց որքան հնարավոր էր գաղտնի էր պահում մատանին։ Տանը

    մատանիով չէր պարծենում, և այդ մասին գիտեն միայն Գենդալֆն ու Ֆրոդոն և ուրիշ

    ոչ ոք ողջ Հոբիթստանում՝ համենայնդեպս այդպես էր կարծում Բիլբոն։ Միայն

    Ֆրոդոյին էր ցույց տվել նոր սկսած «Գնալն ու գալը» գրքի գլուխները։

    Իր թուրը, որին «Խայթ» անունն էր տվել, Բիլբոն կախեց բուխարիկի վերևում,

    կախարդական օղազրահը, որը թզուկները նրան նվիրել էին վիշապի գանձերից,

    փոշոտ ընկած էր խորդանոցում, շատ բան տեսած ճամփորդական գլխանոցով

    թիկնոցը կախված էր պահարանում, բայց մատանին միշտ մոտն էր՝ գրպանում,

    շղթայից կապված։

    Նա տուն վերադարձավ իր կյանքի 52-րդ տարում, հոբիթական թվարկության

    1342 թ. հունիսի 22-ին։ Հոբիթստանում ամեն ինչ գնում էր իր սովորական

    ճանապարհով, մինչև այն օրը, երբ Բիլբո Պարկինսն սկսեց պատրաստվել նշելու իր

    111-ամյակը (1401 թ․)։ Այստեղից էլ սկիզբ է առնում մեր վիպակը։

    Գլուխ առաջին

    Երկար սպասված հյուրասիրություն

    Երբ Բիլբո Պարկինսը, Զառիթափի Պարկուտի տիրակալը, հայտարարեց, որ

    ուզում է շքեղ տոնել իր մոտալուտ հարյուր տասնմեկամյակը, ողջ Հոբիթոնը բզզաց ու

    իրար անցավ։

    Ահա արդեն վաթսուն տարի էր Բիլբոն չտեսնված հարուստի ու խիզախ խենթի

    համբավ էր վայելում այն ժամանակից ի վեր, երբ հանկարծ չքացավ, իսկ հետո

    անսպասելի վերադարձավ ավարով, որի չափը զանազան ասեկոսեները

    հարյուրապատիկ մեծացնում էին։ Միայն ամենաիմաստուն ծերունիներն էին

    կասկածի տակ առնում, որ Բլրի ընդերքում ստորգետնյա ուղիներ են փորված, իսկ

    այդ ուղիներն էլ լցված են գանձերով։ Այդ բոլորը քիչ է, դեռ փողերին էլ գումարած

  • 17

    առողջությունը, այն էլ ի՜նչ առողջություն․ ․ ․ Որքա՜ն ջրեր են հոսել, իսկ միստր

    Պարկինսը իննսուն տարեկանում էլ հիսունամյա էր թվում։ Երբ լրացավ նրա

    իննսունինը տարին, սկսեցին ասել, թե նա «լավ է պահպանվել», թեպետ ավելի ճիշտ

    կլիներ ասել՝ «բոլորովին չի փոխվել»։ Շատերը գլուխներն էին օրորում․ սա արդեն

    չափազանց էր, նույնիսկ անարդարացի՝ էհ՜, ո՜նց է ոմանց բախտը բերում՝ և՛

    ծերությունն է կողքով անցնում, և՛ փողերին թիվ ու համար չկա։

    ― Բարի նշան չէ, ― ասում էին նրանք, ― ա՜խ, բարի նշան չէ ու փորձանքի

    բուն․ ․ ․

    Բայց փորձանք առայժմ չկար, միստր Պարկինսի փողերն էլ չէին պակասում,

    այնպես որ նրա հարուստ ու տարօրինակ լինելը շատ թե քիչ ներվում էր։

    Ազգականների հետ համերաշխ էր (իհարկե, բացի Քսակ-Պարկինսներից), իսկ

    աղքատ ու հասարակ հոբիթները նրան սիրում ու հարգում էին։ Բայց նա ինքը ոչ մեկի

    հետ մոտիկություն չէր անում, մինչև որ զարմիկների թոռները մեծացան։

    Դրանցից ավագը և Բիլբոյի սիրելին վաղաժամ որբացած Ֆրոդո Պարկինսն էր,

    որը նրա հորեղբոր ծոռն էր մի կողմից և մորաքրոջ աղջկա տղան՝ մյուս կողմից։

    Իննսունինը տարեկանում Բիլբոն նրան իր ժառանգորդը դարձրեց և Քսակ-

    Պարկինսները նորից քթները կախ, ձեռքները դատարկ մնացին։ Բիլբոն ու Ֆրոդոն

    միևնույն օրն էին ծնվել՝ սեպտեմբերի 22-ին։

    — Որդյակս, տեղափոխվիր ինձ մոտ ապրելու, ― մի անգամ ասաց Բիլբոն, ―

    թե չէ այդ ծննդյան օրը մի իսկական գլխացավանք է։

    Եվ Ֆրոդոն տեղափոխվեց։ Այն ժամանակ նա դեռ ջահել էր՝ հոբիթներն այդպես

    էին անվանում քսաներկուսի ու երեսուներեքի միջև ընկած բուռն ու թեթևսոլիկ

    տարիքը։

    Այդ ժամանակից ի վեր նրանք տասնմեկ անգամ տոնեցին իրենց համատեղ

    ծննդյան տոնը, բայց տասներկուերորդ անգամ ինչ-որ չտեսնված ու չլսված բան էր

    նախապատրաստվում։ Լրանում էր Բիլբոյի հարյուր տասնմեկ տարին՝ երեք մեկ

    թվանշան իրար կողքի, յուրօրինակ կլոր ու լիովին պատվավոր թիվ (նույնիսկ

    առասպելական Տուկն ապրել էր ընդամենը հարյուր երեսուն տարի), իսկ Ֆրոդոյի

  • 18

    երեսուներեքը՝ երկու երեք թվանշանը, նույնպես առանձնահատուկ տարեթիվ էր՝

    կյանքի երեսունչորսերորդ տարում հոբիթը համարվում է չափահաս։

    Հոբիթոնն ու Գետամերձը լցվեցին զանազան ասեկոսներով, և վերահաս

    միջոցառման մասին լուրը տարածվեց ողջ Հոբիթստանով: Ամեն տեղ նորից խոսեցին

    Բիլբոյի և նրա արկածների մասին, տարիքն առած հոբիթները հանկարծ հայտնվեցին

    հետաքրքրասեր ունկնդիրների խիտ շրջանակներում և դարձան կարևոր դեմքեր:

    Հետաքրքրասեր ունկնդիրների ամենամեծ բանակն իր շուրջն էր հավաքում

    Հեմ Գեմջին, որը հայտնի էր որպես ուղղակի Ծերուկ: Նա հարմարվել էր «Հանգիստ

    Անկյուն» պանդոկում, Գետամերձ տանող ճանապարհին, և լսում էին նրան համակ

    ուշադրությամբ, որովհետև ամենաքիչը քառասուն տարի Ծերուկն այգեպան էր

    աշխատել Զառիթափի Պարկուտում: Այժմ նա ծերացել էր ու բողոքում էր

    հոդացավերից, և նրա փոխարեն ամբողջ աշխատանքը կատարում էր կրտսեր որդին,

    Սեմ Գեմջին: Երկուսն էլ հիանալի հարաբերությունների մեջ էին Բիլբոյի ու Ֆրոդոյի

    հետ և ապրում էին Պարկուտի Զառիթափ-նրբանցքի երրորդ տանը՝ կալվածքից մի

    փոքր ներքև:

    — Ինչ էլ որ պարոն Բիլբոյի մասին խոսեն՝ նա մեծապատիվ և շատ

    քաղաքավարի հոբիթ է,— ասում էր Ծերուկը: Եվ դա իսկապես ճշմարտություն էր՝

    Բիլբոն նրա հետ նույնիսկ շատ քաղաքավարի էր. կոչում էր նրան «պատվարժան

    Հեմֆասթ» և հրավիրում էր բանջարեղեններին վերաբերվող ամենամյա խորհրդին,

    որովհետև ինչ-ինչ, բայց արմատապտուղների, հատկապես կարտոֆիլի խնամքից

    Ծերուկից լավ ոչ ոք տարածքում գլուխ չէր հանում:

    — Իսկ էդ Ֆրոդոն, որ նրա հետ է ապրում, ինչացու՞ է,— հարցրեց Գետամերձցի

    ծեր Նոուքսը: — Ազգանունը Պարկինս է, բայց համարիր կիսով չափ Բրենդիբաք է՝

    էդպես եմ լսել: Մենակ թե չեմ հասկանում, թե հոբիթոնցի Պարկինսի խելքին ի՞նչ է

    փչել իր համար կին փնտրել Բրենդիդուիմքում: Էնտեղի ժողովուրդը, ասում են, մի

    քիչ տարած են:

    — Զարմանալու բան չկա,— միջամտեց հայրիկ Երկթաթը՝ Ծերուկի հարևանը:

    — Չէ՞ որ նրանք Բրենդիդուիմի էն ափին են ապրում, Հավերժական Անտառի հենց

    կողքին, իսկ էդ տարածքը, եթե չեն խաբում, ասում են, կախարդված է:

  • 19

    — Լավ ես ասում, հայրիկ,— համաձայնեց Ծերուկը: — իհարկե ոչ ոք չի կարող

    ասել, որ Բրենդիբաքերը Հավերժական Անտառ էլ են խցկվել, բայց որ նրանք տարած

    են, էդ մեկը ճիշտ նկատեցիր: Իրենց համար լողում են գետի մեջտեղով փայտե

    դդումներում նստած, էդ նորմալ՞ բան է: Հետո էլ ասում են. «փորձանքն իրեն-իրեն

    եկավ»: Բայց պարոն Ֆրոդոն ուրիշ է, նրա պես հոբիթ դեռ գտնել է պետք: Իսկը

    պարոն Բիլբոն է, նույնիսկ տեսքով է նման: Դե ինչ-ինչ, բայց Ֆրոդոյի հայրը Պարկինս

    է: Հարգված, պատկառելի հոբիթ է եղել Դրոգո Պարկինսը, թեև ոչ մի ընդգծված

    առանձնահատկություն չի ունեցել: Բայց ա՛յ քեզ փորձանք՝ խեղդվել է:

    — Խեղդվե՞լ է,— զարմացած բացականչեցին ունկնդիրները: Նրանք, իհարկե,

    այդ մասին լսել էին՝ և՛ այդ մասին, և՛ շատ այլ բաների մասին, բայց հոբիթներն

    ընտանեկան պատմությունների մեծ սիրահարներ են և պատրաստ են նույն

    պատմությունը հազարերորդ անգամ լսել:

    — Հա, էդպես են ասում,— ասաց Ծերուկը: — Էսպես է եղել. պարոն Դրոգոն

    կին է առել օրիորդ Փրիմուլա Բրենդիբաքին: Փրիմուլան Բիլբոյի զարմուհին է

    մայրական կողմից՝ նրա մայրը այն ժամանակվա Ձերդ Տուկի կրստեր դուստրն էր:

    Իսկ պարոն Դրոգոն Բիլբոյի զարմիկն է հայրական կողմից: Ստացվում է, հետևաբար,

    որ Ֆրոդոն պարոն Պարկինսին երկու կողմից էլ ազգական է, հասկացա՞ք: Ինչպես

    ասում են, որ կողմից էլ նայես, մեկ է, քոնն է: Հա, ուրեմն մի անգամ պարոն Դրոգոն

    հյուրընկալվել է Բրենդիդուիմքի կալվածքում, կնոջ հոր՝ Գորբադոկի տանը: Նա

    հաճախ էր էնտեղ գնում. բանն այն է, որ նա ուտել շատ էր սիրում, դե իսկ Գորբադոկի

    սեղանները, պատմում են՝ ուտելիքի առատությունից կոտրվում էին: Հա, ուրեմն

    գնում են մարդ ու կին գետում նավակով լողալու (բռռ՛) ու էդտեղ էլ խեղդվում են: Ահա

    թե ինչպես է եղել, որ խեղճ պարոն Ֆրոդոն որբացել է:

    — Ասում են, ընթրել են ու գնացել լուսնի լույսի տակ զբոսնելու,— խոսեց ծեր

    Նոուքսը: — Դե Դրոգոն լավ կերած է եղել, ծանրացած, երևի էդ պատճառով էլ

    նավակը չի դիմացել:

    — Իսկ ես լսել եմ, որ կինն է նրան հրել ու ջուրը գցել, վերջինս էլ կախվել է կնոջ

    փեշից ու իր հետևից քաշել-տարել ջրի տակ, — ասաց Ավազունսը՝ տեղացի

    ջրաղացպանը:

  • 20

    — Իսկ դու ում ասես մի լսիր,— խորհուրդ տվեց նրան Ծերուկը: — չէ՛ մի չէ՛,

    կինն է հրել: Նավակը վտանգավոր բան է, նույնիսկ եթե անշարժ էլ նստես, մեկ է,

    ճոճվում է, էնպես որ հրելու կարիք չկա, նստեցիր՝ հատակ իջնելը մեկից մեկ է: Մի

    խոսքով, պարոն Ֆրոդոն որբացավ ու, էսպես ասած, խրվեց-մնաց խելառ

    Բրենդիբաքերի մոտ, որովհետև նրան որոշեցին էնտեղ դաստիարակել: Համա թե

    ժխոր է էնտեղ, ասում են: Ծեր Գորբադոկը սիրում է, որ իր շուրջը մշտապես

    հոբիթաշատ լինի, ահա և բոլոր ազգականներին հավաքել է գլխին: Ճիշտ արեց

    պարոն Բիլբոն, որ տղային էնտեղից հանեց՝ ավելի լավ արարք, թերևս, չես մտածի:

    Դե Քսակ-Պարկինսներին, պարզ է, էդ գործը հեչ դուր չեկավ: Ախր նրանք

    վաղուցվանից աչք ունեն Պարկուտի վրա, դեռ այն ժամանակներից, երբ Բիլբոն գնաց

    թզուկների հետ: Որոշել էին, որ նահատակվել է ու Պարկուտում աճուրդ էին

    հայտարարել: Բայց նա վերադարձավ, վռնդեց դրանց և իր համար հանգիստ ապրում

    է. ո՛չ հիվանդանում է, ո՛չ էլ ծերանալու միտք ունի: Ու մեկ էլ՝ բարև ձեզ, խնդրեմ,

    ժառանգորդ էլ կա արդեն, թղթաբանությամբ ու ամեն ինչով: Չէ, Քսակ-Պարկինսներն

    ավելի լավ է Պարկուտի մասին մոռանան, թեպետ կասկածում եմ, որ կմոռանան:

    — Ասում են, Պարկուտի նկուղներում մեծ հարստություն կա թաղված,—

    խոսեց Միշել Գետնափորիկից եկած մի անծանոթ: — Բլրի ընդերքում իբր անհաշիվ

    ստորգետնյա անցումներ են փորված, ու բոլորն էլ բերնե-բերան լցված են ոսկով,

    արծաթով ու թանկագին քարերով լի սնդուկներով: Համենայն դեպս, ես էդպես եմ լսել:

    — Էդ դու երևի ավելին ես լսել, քան խոսում են,— փնչացրեց Ծերուկը: — Ի՞նչ

    թաղված գանձեր, ինչ բան: Պարոն Բիլբոն ժլատ չէ և փողի կարիք էլ, կարծես թե,

    չունի, բայց գանյձերով լի ստորգետնյա անցումներ հաստատ չկան, կուզես՝ սպանիր,

    չեմ լսել: Հիշում եմ, թե ինչպես վաթսուն տարի առաջ պարոն Բիլբոն վերադարձավ

    տուն: Էն ժամանակ դեռ կաթնակեր էի, ծերուկ Բույնսը (հորեղբայրս է) նոր-նոր ինձ

    իր մոտ աշակերտ էր վերցրել: Պարկուտում ամեն ինչ վաճառքի էին հանել, և ես այդ

    օրն օգնում էի նրան քշել այգին ոտնատակ տվող հետաքրքրասերներին: Հենց էդ

    ժամանակ էլ պարոն Բիլբոն հայտնվեց երկու մեծ սնդուկով ու պարկերով

    բեռնավորված պոնիի վրա նստած: Պարզ է, որ դրանք գանձեր էին օտար երկրներից,

    որտեղ էդ բարիքից շատ կա: Բայց ի՞նչի պետք է Զառիթափում անցումներ փորեին,

    եթե էդ ամենը մի փոքրիկ նկուղում հանգիստ կտեղավորվեր: Իմ Սեմին հարցրեք. նա

    էնտեղ ամեն ինչ գիտի. առավոտից իրիկուն Պարկուտից դուրս չի գալիս, թեկուզ

    ականջներից բռնած դուրս հանիր: Նրան մենակ անցած դարերի մասին

    եղելություններ պատմիր: Դե պարոն Բիլբոյին, գիտեք, երկար համոզել պետք չէ,

  • 21

    սիրում է պատմել, իմ հիմարն էլ բերանը բաց լսում է: Պարոն Բիլբոն նրան

    գրագիտություն էլ է սովորեցրել՝ առանց չար մտադրության, իհարկե. չեմ կարծում, որ

    դրանից ինչ-որ վատ բան դուրս գա: «Ինչի՞դ են պետք էլֆերն ու վիշապները,—

    հարցնում եմ նրան: — Քո գործը կարտոֆիլ ու կաղամբ մշակելն է, քիթդ մի խոթիր

    մեծերի գործերի մեջ, մի օր կխրվես՝ քիչ չի թվա»: Էդպես էլ ասացի, չկասկածեք:

    Կարող եմ նորից կրկնել չլսողների համար,— ձայնը բարձրացրեց նա՝ խեթ նայելով

    անծանոթին ու ջրաղացպանին:

    Բայց ունկնդիրներն իրենց կարծիքին մնացին: Բիլբոյի գանձերի մասին

    առասպելները չափազանց խորն էին նստած երիտասարդ սերնդի գիտակցության

    մեջ:

    — Դե ինչ կապ ունի, թե ինչքան է սկզբում հետը բերել, մնացածն էլ հետո

    բերած կլինի,— քմծիծաղեց ջրաղացպանը՝ արտահայտելով բոլորի կարծիքը: — էդ

    ժամանակվանից ի վեր նա, անշուշտ, ավելացրել է իր պահուստները: Մշտապես

    կորած է, տանը խելոք չի նստում: Մենակ տեսեք թե ինչ օտարականներ են նրա մոտ

    հյուրընկալվում. էդ թզուկները, որ գիշերները հայտնվում են, թափառական ծեր

    կախարդ Գենդալֆը, ու էլի չգիտեմ ով: Չէ, Ծերուկ, ինչ ուզում ես ասա, բայց մութ տեղ

    է էդ Պարկուտը, ու էնտեղ ապրողներն էլ տարօրինակ ժողովուրդ են:

    — Լավ կանես լռես, Ավազունս,— կրկին խորհուրդ տվեց Ծերուկը՝ զգալով, որ

    չափից ավելի հակակրանք է տածում ջրաղացպանի հանդեպ: — Դու էդ գործի մասին

    էնքան գիտես, ինչքան՝ նավակներից: Պարկինսնե՞րն են տարօրինակ: Երնեկ չէ՞

    բոլորը նրանց պես տարօրինակ լինեին: Հապա մի ուրիշներին նայիր. ես

    էնպիսիններին գիտեմ, որ մի բաժակ գարեջուր էլ քեզ համար չեն գնի, թեկուզ

    հարստության մեջ թաղվեն, ինչքան կուզես լավություն արա: Պարկինսները

    բոլորովին ուրիշ են, նրանք ոչ մեկին չեն մոռանում: Իմ Սեմն ասում է, որ

    հյուրասիրությանը հրավիրելու են բոլորին մինչև վերջին հոբիթը ու բոլորին անխտիր

    նվերներ են բաժանելու: Երկար սպասել պետք չէ, հյուրասիրությունն արդեն այս

    ամիս է:

    Սեպտեմբերյան տաք եղանակ էր, և նշանակված օրը մոտենում էր։ Շուտով

    լուր տարածվեց (ըստ երևույթին ամենագետ Սեմի մատը խառն էր այդ գործում), որ

    հյուրասիրության օրը հրավառություն է լինելու, այն էլ այնպիսին, ինչպիսին չի եղել

  • 22

    էս կողմերում այն ժամանյակից ի վեր, ինչ մահացել է ծեր Տուկը՝ հարյուր տարուց

    ավելի:

    Ժամանակն անցնում էր, և հյուրասիրության օրը մոտենում էր: Մի անգամ,

    երեկոյան, զարմանահրաշ արկղերով բեռնված մի տարօրինակ սայլ Հոբիթոնը

    դղրդացնելով ծանրորեն բարձրացավ բլուրը և կանգ առավ Զառիթափի Պարկուտի

    մոտ։ Հոբիթները գլուխները հանեցին դռներից ու սկսեցին նայել մթության մեջ։ Ձիերը

    վարում էին գլխներին կնգուղներ քաշած երկարամորուք թզուկներ, որոնք

    անհասկանալի երգեր էին երգում։ Նրանցից ոմանք հետ գնացին, իսկ մյուսները

    մնացին Պարկուտում։ Սեպտեմբերի երկրորդ շաբաթվա վերջին Բրենդիդուիմյան

    կամրջի կողմից օրը ցերեկով մի բեռնված սայլ երևաց, իսկ սայլի վրա՝ ծերունի։ Նա

    բարձր, սրածայր, կապույտ լայնեզր գլխարկ էր դրել, հագել էր համարյա մինչև

    կրունկները հասնող մոխրագույն թիկնոց և կապել արծաթավուն շարֆ։ Նրա երկար,

    սպիտակ մորուքը խնամված ու վեհաշուք էր, իսկ փրչոտ ունքերը ծվեն֊ծվեն կախ էին

    ընկել գլխարկի տակից։ Փոքրիկ հոբիթները նրա հետևից վազում էին ողջ ավանով

    մինչև Բլուր ու Բլրի գլուխը։ Սայլին հրթիռներ էին բեռնված՝ դա նրանք իսկույն գլխի

    ընկան։ Բիլբոյի դռան մոտ ծերուկն սկսեց բեռնաթափել զանազան ու անհավանական

    հրթիռների մեծ-մեծ կապոցներ, որոնց վրա «Գ» կարմիր նշան էր արված և նույնն էլ

    արված էր էլֆերեն։

    Դա իհարկե, Գենդալֆի նշանն էր, իսկ սայլում նստած ծերունին հենց

    հրաշագործ Գենդալֆն էր, որը Հոբիթստանում հայտնի էր գույնզգույն կրակներ

    պատրաստելու և ուրախ ծխաքուլաներ բաց թողնելու իր վարպետությամբ։ Առավել

    վտանգավոր ու դժվար էին նրա իսկական գործերը, բայց հոբիթներն այդ մասին ոչինչ

    չգիտեին։ Հրաշագոր�