Top Banner
2018թ. ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ
24

2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

Oct 04, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

2018թ.ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Page 2: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

Մարդու իրավունքների տուն

Երևան

ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Երևան, 2019 թ.

Page 3: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

Բովանդակություն

Նախաբան 3

Ուսանողներիիրավունքներիսահմանափակումները,նրանցնկատմամբ

ճնշումներնուբռնությանդեպքերը 4

Կանանցիրավունքներիպաշտպաններինթիրախավորելուևնրանց

նկատմամբխտրականվերաբերմունքցուցաբերելուդեպքերը 6

ԱսյաԽաչատրյանինթիրախավորելուդեպքերը 7

ԶԼՄ-ներիդերըևլրագրողներիաշխատանքըխոչընդոտելուդեպքերը 9

ՏիրայրՄուրադյանիդատականգործովզարգացումները 10

Փաստաբաններիաշխատանքըխոչընդոտելուդեպքերը 12

Փաստաբաններիթիրախավորումներըհանրայինհնչեղություն

ունեցողգարծերով 12

ԼԳԲՏանձանցիրավունքներիպաշտպաններիիրավունքների

սահմանափակումներնուգործունեությունըխոչընդոտելուդեպքերը 14

ՇուռնուխգյուղումԼԳԲՏակտիվիստներինկատմամբբռնությանդեպքը 15

ՄԻԱՎ-ովապրողանձանցիրավունքներիպաշտպաններիգործունեության

պայմանները 16

Բնապահպաններինկատմամբճնշումներըևթիրախավորելուդեպքերը 17

ԲնապահպաններըԼիդիանԱրմենիայիհետդատականգործերով 18

Խաղաղաշինականգործունեությունիրականացնողկազմակերպությունների

ուանհատներինկատմամբճնշումները 19

Վերջաբան 20

Page 4: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-
Page 5: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

3

Նախաբան

2018թվականընշանավորվեց,այսպեսկոչված,Թավշյահեղափոխությամբ,դրաննախոր-դածևհաջորդածմիշարքկարևորիրադարձություններով։ «ՄարդուիրավունքներիտունԵրևան» հասարակական կազմակերպությունը դեռևս 2018 թ. դեկտեմբերի 7-ին հանդեսեկավ «Իրավապաշտպանները հեղափոխական գործընթացներում» հատուկ զեկույցով(Հատուկ զեկույց),1 որի նպատակն էր մեկ անգամ ևս անդրադառնալ հեղափոխականգործընթացներին՝ դրանք դիտարկելով իրավապաշտպանների, ակտիվիստների, իրավա-պաշտպան գործունեությամբ զբաղվող լրագրողների, ինչպես նաև հասարակականկազմակերպությունների ներկայացուցիչների (այսուհետ՝ իրավապաշտպաններ) իրա-վունքների պաշտպանության, հեղափոխության օրերին և հետհեղափոխական ժամանա-կահատվածում նրանց իրավունքները ոտնահարելու և գործունեությունը խոչընդոտելուդեպքերին։ Հատուկ զեկույցը անդրադարձել է նաև հետհեղափոխական ժամանակա-հատվածում արձանագված ինչպես դրական տեղաշարժերին, այնպես էլ առանձինոլորտներումարձանագրվածբացասականմիտումներին։

Ի լրումն Հատուկ զեկույցում արված վերլուծությունների ու մշտադիտարկմանարդյունք-ների՝ սույն տարեկան զեկույցն անդրադառնում է հատկապես հետհեղափոխականժամանակահատվածում մարդու իրավունքների առանձին ոլորտներում արձանագրվածառավել բացասական զարգացումներին։ Նման իրավիճակ արձանագրվել է հատկապեսԼԳԲՏ մարդկանց խնդիրներով զբաղվող իրավապաշտպանների, ակտիվիստ-կանանց,հանրայինմեծհնչեղությունունեցողգործերովորպեսկասկածյալկամմեղադրյալանցնողանձանց իրավունքների պաշտպանությունը ստանձնած փաստաբանների և բնապահ-պաններիառնչությամբ։

Տարեկան զեկույցը նաևանդրադառնում էառանձին իրավապաշտպանների վերաբերյալառկադատականգործերովարձանագրվածտեղաշարժերին։

—————————————1Հատուկզեկույցնընգրկումէ2018թ.մարտի31-իցմինչևօգոստոսի17-նընկածժամանակահատվածը.մարտի31-ինԱԺԵլքխմբակցությանպատգամավորՆիկոլՓաշինյանըքայլարշավսկսեց՝ընդդեմՍերժՍարգսյանիկառավարմաներրորդժամկետի,իսկօգոստոսի17-ինլրացավնորընտիրկառավարությանգործունեության100-րդօրը:Հատուկզեկույցինկարողեքծանոթանալհետևյալհղումով.https://issuu.com/humanrightshouseyerevan/docs/hrh_special_report_2018_hy:

Page 6: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

4

Ուսանողների իրավունքների սահմանափակումները, նրանց նկատմամբ ճնշումներն ու բռնության դեպքերը

Ուսանողների իրավունքներն սահմանափա-կելու, նրանց նկատմամբ ճնշումներ ևբռնություն գործադրելու դեպքերն առավե-լապես արձանագրվել են հեղափոխությանօրերին, ինչը պայմանավորված էր հեղա-փոխական գործընթացներին ուսանողներիակտիվ մասնակցությամբ։ Ուսանողներինման ակտիվությունը, իրենց իսկ հավաստ-մամբ, պայմանավորված էր նաև կրթականհամակարգում առկա խնդիրներին լուծումտալուանհրաժեշտությամբ։

Հեղափոխության օրերին ուսանող-ակտի-վիստների հիմնական խնդիրը եղել է ուսա-նողներինհնարավորինսիրազեկելըևբողոքիակցիաներին նրանց մասնակցությունը հա-մակարգելը, ինչով էլ պայմանավորված՝ուսանող-ակտիվիստները եղել են ոստիկան-

ների թիրախում՝ ենթարկվելով տարատեսակ ճնշումների։ Բացի այդ՝ խոչընդոտվել էհավաքներին մասնակցելու նրանց իրավունքը։ Այսպես՝ ապրիլի 17-ին, այսպես կոչված՝«փողոցներըփակելուակցիաների» ժամանակոստիկաններըթիրախավորել են ուսանող-ակտիվիստներ Վահան Կոստանյանին ու Դավիթ Պետրոսյանին՝ որպես ակցիաներիհամակարգողների։ Նշված օրը ոստիկաններն Իսահակյանի արձանի տարածքից՝ ոչերթևեկելիհատվածից,ուսանողներին,այդթվում՝ՎահանինուԴավիթին,ուժիկիրառմամբմտցրելենմեքենաներնուտարել՝խախտելովնրանցխաղաղ,առանցզենքիժողովներևհանրահավաքներ անցկացնելու իրավունքը։ Նախատեսված 3 ժամի փոխարեն ոստի-կանական բաժանմունքում ուսանողները պահվել են 9 ժամից ավելի, ինչը, սակայն, չիարտացոլվել կազմվածարձանագրություններում։Բերմանենթարկելիս ոստիկանները չեններկայացել և չեն նշել ուսանողներին բերման ենթարկելու պատճառները։ Նշված օրըբերմանենենթարկվելընդհանուրթվով14ուսանողներ(«Իրավունքներիպաշտպանությունառանցսահմանների»ՀԿ):

Ուսանող-ակտիվիստներինկատմամբճնշումներըշարունակվելեննաևապիլի17-իցհետո։Հաջորդ օրը՝ ապրիլի 18-ին, ոստիկանները փորձել են ևս մեկ անգամ Դավիթին բերմանենթարկել,բայցչենհաջողել։Իսկավելիուշ՝ապրիլի20-ին,ոստկանությունըհայտարարու-թյունէտարածել՝նշելով,որակցիաներիորոշմասնակիցներ,այդթվում՝ՎահանԿոստան-յանը, ակնհայտորեն նպատակ ունեն բախումներ հրահրել քաղաքացիների և իրենցծառայողական պարտքը կատարող ոստիկանների միջև: Նշված հայտարարությանպատճառով Վահանը ստիպված է եղել մեկ օրովանցնել ընդհատակ։ Ըստ Վահանի՝ այդօրերին իր հեռախոսը գաղտնալսել են, անգամ՝ հետևել իրեն։ Իսկ Դավիթ Պետրոսյանը

Page 7: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

5

տարբերառիթներովնաևբռնությանէենթարկվելթե՛ոստիկանականբաժանմունքում,թե՛դրանիցդուրս՝անհայտանձանցկողմից։2

Հոգեբանական ճնշում գործադրելու դեպքեր են գրանցվել կին ուսանող-ակտիվիստներինկատմամբ։Այսպես,ապրիլի17-ինոստիկանությանբաժինբերմանենթարկվածներիմեջեղելէնաևԳոհարիկՏիգրանյանը։ԻնչպեսպատմումէԳոհարիկը,ոստիկաններըդիմելովբերմանենթարկվածկինակտիվիստներին՝ասելեն.«Աղջիկեք,չե՞քամաչում»։3

Իսկտնտեսագիտականհամալսարանիմոտգրաֆիտի(որմնանախշ)անելիսքաղաքացիա-կան հագուստով ոստիկանը հետևից մոտեցել է Հայարփի Բաղդասարյանին ու խփել էձեռքին, կոտրել ու տարել տրաֆարետը։ Մեկ այլ դեպքում՝ ապրիլի 12-ին, երբ գրաֆիտիանելուցհետոգնացելէհամալսարան՝տրաֆարետըձեռքին,համալսարանիաշխատակիցԼյովաԱռուստամյանըմոտեցել,քաշքշելուպատռելէտրաֆարետը՝պատճառաբանելով,թե«փորձում է կանխել համալսարանի տարածքում գրաֆիտի անելու՝ Հայարփիիմտադրությունը»։ Նման մտադրություն, ինչպես Հայարփին է նշում, ինքը չի ունեցել։Հայարփիին նույնիսկ վարչական իրավախախտման վերաբերյալ ծանուցում է ուղարկվել՝գրաֆիտիանելուհամար,սակայնդրանընթացքչիտրվել։

Ուսանող-ակտիվիստների նկատմամբ նաև վարչական ճնշումներ են կիրառվել,մասնավորապես՝ Հայարփիի ու նրա առավել ակտիվ ընկերների անունները ներառել ենհամալսարանիցհեռացվողներիցուցակում։

Հեղափոխությունից հետո. Ուսանող-ակտիվիստ, «Ռեսթարթ» նախաձեռնության անդամԴավիթ Պետրոսյանը, ընդգծելով հեղափոխական գործընթացներում ուսանողներիակտիվությունըևնրանցկարևորդերը,նշումէ,որկրթականհամակարգում,այդուհանդերձ,մեծ տեղաշարժեր չեն արձանագրվել: Ընդհակառակը, ուսանող-ակտիվիստի պնդմամբ,ուսանողականոլորտումառկահիմնախնդիրներովզբաղվողխմբերիհամար,ինչպիսիննէ«Ռեսթարթ» նախաձեռնությունը, վատթարացել են գործունեություն իրականացնելուպայմանները։ Երևանի պետական համալսարանի վարչակազմը, մասնավորապես,հրաժարվում է նախաձեռնության և, մեծ հաշվով, քաղաքացիական հասարակությաններկայացուցիչներիհետհամագործակցելուց,ինչիհետևանքով,օրինակ,սահմանափակվածէ նախաձեռնության անդամների՝ լսարաններ մուտք գործելու հնարավորությունը։ Մյուսկողմից՝ինչպեսԴավիթնէնշում,ակտիվացելենուսխորհուրդները,որոնքուսանողությանվրաազդելուբավականմեծռեսուրներուհնարավորություններունեն։Նշվածը,ըստԴավիթի,մտահոգիչ է այնքանով, որ ուսխորհուրդների կազմը, բացառությամբ մեկի, գրեթե չիփոփոխվել։ Ամփոփելով ուսանողության ներկայիս վիճակը՝ Դավիթ Պետրոսյանը ցավովարձանագրումէ, որսեփականիրավունքներըպաշտպանելուևկրթականհամակարգումբարեփոխումներիրականացնելուհարցումուսանողներնայլևսակտիվչեն։

—————————————2Մանրամասներըտեսստորև՝«Փաստաբաններիաշխատանքըխոչընդոտելուդեպքերը»հատվածում։3Ոստիկաններինհատկապեսզայրացրելէայն,որողջիկներիցոմանքհրաժարվելենոստիկաններինհայտնելիրենցանունները։

Page 8: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

6

Կանանց իրավունքների պաշտպաններին թիրախավորելու և նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու դեպքերը

Կանանցիրավունքներիպաշտպաններինթիրախավորելու,նրանցնկատմամբխտրականվերաբերմունք դրսևորելու դեպքեր արձանագրվել են հեղափոխության ընթացքում՝ այդգործընթացներում ակտիվորեն ներգրավված կանանց նկատմամբ։ Հետհեղափոխականժամանակաշրջանումարդեննկատվելէհանրայինկյանքումակտիվկանանցնկատմամբանհանդուրժողականության,ինչպեսնաևնրանցթիրախավորելուդեպքերիաճ՝հատկապեսառցանցտիրույթում։

Կինիրավապաշտպաններնուակտիվիստներըբավականակտիվենեղելհեղափոխությանընթացքում,ինչըդրսևորվելէտարբերձևերով՝փողոցներփակելով,հավաքներ,երթերևայլակցիաներիրականացնելով։Այսպեսօրինակ՝նրանքկազմակերպելեն«կանանցերթ»,որիընթացքումֆեմինիստականկարգախոսներենվանկարկել,ֆեմինիստականպաստառներբարձրացրել։Կին-ակտիվիստներընաևմեծապեսօգտագործելենսոցիալականցանցերը.նրանց կողմից ստեղծված ֆեյսբուքյան զրուցարանը՝ «Աղջիկնոց»-ը, մասնավորապես,արդյունավետհարթակէեղելքննարկումներկազմակերպելու,անելիքներըպլանավորելու,կարգախոսներմշակելուհամար։

Խոսելով հեղափոխության օրերին կինակտիվիստների դերի մասին՝ ԼարաԱհարոնեանը,օրինակ, նշում է, որ սկզբնական շրջանում ակցիաներին մասնակցել է որպես դիտորդ՝նպատակ ունենալով պարզապես արձանագրելու ակցիաների ու հանրահավաքներիժամանակ բռնության դեպքերը, հատկապես՝ կանանց նկատմամբ։ Հետո արդեն սկսել էակցիաներինմասնակցելորպեսակտիվիստ։Այսառումովբավականհետաքրքիրնկատառումէանումմերհարցազրույցներինմասնակցածկանանցիցմեկը՝նշելով,որայդօրերինդժվարէրտարբերակել«ակտիվիստին»՝«ոչ-ակտիվիստից»,իսկինքնանձամբցույցերինմասնակ-ցելէոչթեորպես«ակտիվիստ»,այլ՝«ժողովրդիներկայացուցիչ»։

Այդ օրերին նաև կին-ակտիվիստների նկատմամբ խտրական վերաբերմունք է կիրառվել,ինչպես նաև՝ հոգեբանական ճնշում գործադրվել՝ նպատակ ունենալով սահմանափակելհանրահավաքներինևայլակցիաներիննրանցմասնակցելուհնարավորությունը։Նմանմիդեպք է մտաբերում Արփի Բալյանը, երբ Աբովյան քաղաքից նախատեսվող ավտոերթիժամանակ, օգտվելով կանանց փոքրաթիվ լինելու հանգամանքից, մի քանի տղամարդիկփորձելենհոգեբանորենճնշելկանանց,որպեսզինրանքչմասնակցենակցիային:ՄեկայլդեպքէլԼարաԱհարոնեաննէպատմում,երբիրենոստիկանությանբաժինտեղափոխոխելուցհետոասելեն.«Դուտանըգործչունե՞ս,երեխաներչունե՞ս,որփողոցեսփակում»:

Ոստիկանության կողմից եղել են նաև կանանց արտաքինի վերաբերյալ ոչ պարկեշտմեկնաբանություններանելուդեպքեր։Մասնավորապես՝մերհարցազրույցներինմասնակ-ցած կանանցից մեկին բերման ենթարկելու դեպքերից մեկի ժամանակ մեքենայի մեջ միմայորհարցրելէ՝«Հիմադուաղջի՞կես,թե՞տղա»՝ակնարկելովկնոջկարճսանրվածքը։Դրանիպատասխան՝կիննասելէ՝«փորձիրգուշակելերեքտարբերակից»,մայորըպատասխանելէ՝«Լեզվիդեստալիս»ունրանփակելխցում:

Page 9: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

7

Կին-ակտիվիստները խտրական վերաբերմունքի են արժանացել նաև համաքաղաքացի-ների կողմից՝ իբր «կանանց ոչ հարիր» վարք դրսևորելու պատճառով։ Այսպես, ինչպեսնրանցիցմեկնէպատմում,երբ,հետևելովտղամարդկանցօրինակին,իրենքևսմիքանիկանանցովորոշելեն«բլոտխաղալ»,միխումբքաղաքացիներմոտեցելունրանցխնդրելենչխաղալ՝ասելով,թե«դատգեղէ»։Իսկ«ճանապարհներըփակելուակցիաների»ժամանակէլ, ըստ հարցազրույց տված կանանցից մեկի, նույնիսկ երբ մեքենայի ճանապարհը փա-կողներըկանայքենեղել,վարորդներնիրենցդժգոհություն-պահանջներնուղղելենտեղումգտնվող տղամարդկանց՝ անտեսելով կանանց: Արփի Բալյանի բնորոշմամբ էլ՝ կանայք,փաստացի, չեն ընկալվել որպես «պայքարող», իսկ հարթակից հնչող կանանց ելույթներըսակավլինելուցբացի,նաևառանձնապեսչենողջունվելհանրությանկողմից։

Այդ օրերին, ըստ Լարա Ահարոնեանի, նաև արձանագրվել են նաև սեռական բռնությանդեպքեր.մասնավորապես՝երկուկինդիմելենՍեռականբռնությանճգնաժամայինկենտրոն՝սեռականոտնձգությանենթարկվելուպատճառով:

Հեղափոխությունից հետո. Հեղափոխությունից հետո կին ակտիվիստների նկատմամբանհանդուրժողականության դրսևորումները շարունակվել են առցանց տիրույթում։ Դրանավելացել է նաև նրանց վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը, ինչը կինակտիվիստներին թիրախավորելուց բացի նպատակ է ունեցել վարկաբեկելու ՆիկոլՓաշինյանի շարժումը։ Մեր հարցազրույցներին մասնակցած կանանցից մեկի խոսքով՝կանանց թիրախավորման առումով «վտանգն այժմ ավելի մեծ է», քան ապրիլ-մայիսամիսներին. «մանիպուլյացիոն մեխանիզմների կիրառման արդյունքում հոմոֆոբիայի ուկնատյացությանալիքէնկատվում,ինչնիրհերթինհանգեցնումէթիրախավորմանարդենառցանցհարթակում»։

Ասյա Խաչատրյանին թիրախավորելու դեպքերը

2018թ.ընթացքումարձանագրվելեն կին-ակտիվիստ Ասյա Խաչա-տրյանինթիրախավորելումիքա-նի դեպքեր՝ նրա կին լինելու ևտարբերվելու պատճառով։ Առա-ջինդեպքըտեղիէունեցել2018թ.հունվար-փետրվար ամիսներինԱրցախում։ԻնչպեսԱսյանէնշում,ոստիկաններըմիքանիօրշարու-նակ հետևել են իրեն, ապա փե-տըրվարի 3-ին բերման ենթար-կել ոստիկանական բաժանմունք։Ասյայի պնդմամբ, բաժանմուն-քումիրնկատմամբգործադրվելէհոգեբանական և ֆիզիկականբռնություն։ Ինչպես պարզվել էքննության ընթացքում, Ասյան

Page 10: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

8

ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնվել է կապույտ մազեր ունենալու ուծխելու պատճառով։ Ասյայի թիրախավորումն ավելի ուժգնորեն շարունակվել է առցանցտիրույթում՝ դեպքի՝ ավելի մեծ հանրային արձագանք ստանալուց հետո։ Նշված դեպքիառթիվ թեպետ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից քրեականգործ է հարուցվել, այն, սակայն, կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Որո-շումը բողոքարկվել է, բողոքարկման արդյունքները հարցազրույց տալու պահին դեռևսհայտնի չէին։ Նշված դեպքի հետ կապված՝ Ասյան իր հարցազրույցում նշում է նաև, որզրպարտությանհամարքաղաքացիականհայցէներկայացրելքաղաքականգործիչԳառ-նիկԻսագույլանիդեմ,որընշվածօրերինհայտարարելէր,թեԱսյան,իբր,Բաքվումէեղել։

Այնուհետև, Ասյա Խաչատրյանն առցանց տիրույթում թիրախավորվել է սոցիալականցանցերիցմեկումադրբեջանցիտղայիհետնրահրապարակած լուսանկարիպատճառով։ԱյսդեպքիառթիվԱսյանկրկիններկայացվելէորպեսազգիդավաճան,ուժգնացելեննրա՝ադրբեջանականլրտեսլինելումասինքննարկումները։

Page 11: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

9

ԶԼՄ-ների դերը և լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերը

Հեղափոխության ընթացքում լրագրողները մեծ դեր են խաղացել տեղեկատվությանազատությանապահովմանգործումևայդպիսովիրենցներդրումնունեցելհեղափոխությանհաղթանակում։ Թեև լրագրողները որոշակիորեն կաշկանդված են եղել նախկինիշխանությունների«հնարավորգործողություններից»(լրագրող),դա,սակայն,չինսեմացնումհեղափոխությանօրերինլրագրողներիկատարածաշխատանքիկարևորությունը։

Հաշվետու ժամանակահատվածում լրագրողների աշխատանքի արդյունավետությանըմեծապես նպաստել է «քաղաքացի-լրագրող համագործակցության» գործոնը։ Օրինակ,քաղացիները պարբերաբար հանրապետության տարբեր վայրերից լրատվամիջոցներինտեսանյութեր ենտրամադրել, որպեսզի նրանք դրանք հրապարակեն, դրանց հիման վրալուսաբանենդեպքերը։Ըստլրագրողներիցմեկի՝սակարևորհանգամանքէ,քանիորակ-ցիաներիբազմաթիվությանպատճառով լրագրողներըֆիզիկապեսիվիճակի չէիններկագտնվելու իրադարձություններիբոլոր կարևորկետերումև հավասարապես լուսաբանելուդրանք։Այդուհանդերձ,վերոնշյալհամագործակցությունը«ոչթելրագրողներինվստահելուարդյունքէր,այլառավելապեսՆիկոլՓաշինյանինևհեղափոխությաննօժանդակելումիջոց(լրագրող)։

Հեղափոխությանօրերինառավելապեսկարևորէեղելոչավանդական՝առցանցմեդիայիդերը, որն ավելի շատ վստահություն է վայելել հասարակության շրջանում հաշվետուժամանակահատվածում,քանավանդականմեդիան։Ինչպես լրագրողներիցմեկնէնշում,մարդիկայդօրերինավելիշատվստահելենինտերնետային«ուղիղեթերներին»։«Կարողենքասել,որիվերջոինտերնետըհաղթեց,հեռուստատեսությունը՝պարտվեց»,-ավելացնումէնույնլրագրողը:Վերոնշյալըպայմանավորվածէեղելմասնավորապեսայնհանգամանքով,որ Նիկոլ Փաշինյաննանձամբ ֆեյսբուքյան իր էջը, այդ թվում՝ ուղիղ եթերների միջոցով,լայնորենօգտագործելէհանրությանըտեղեկատվությունփոխանցելու,երթերըևցույցերըկազմակերպելուուհամակարգելուհամար։

Այդ օրերին լրագրողների գործունեությունըխոչընդոտելու և սահմանափակելու մի շարքդեպքեր են արձանագրվել։ Մասնավորապես՝ սահմանափակվել են լրագրողներ ՏիրայրՄուրադյանի,ՆաիրաԲուլղադարյանի,ԱրտակԽուլյանիևայլոցգործունեությունը։Թեպետդժվարէասել,որնշվածբոլորդեպքերըուղղորդվածենեղելև(կամ)նրանքթիրախավոր-վածենեղելորպեսլրագրողներ(ԳեղամՎարդանյան,2018թ.հոկտեմբերի22)։

Այսպես, լրագրող Տիրայր Մուրադյանի գործունեությունը խոչընդոտելու երկու դեպք էգրանցվել։Առաջինիժամանակլրագրողը«խնդիրէունեցել»քաղաքացիականհագուստովանձանց հետ։ Իսկ երկրորդ դեպքում՝ նրան բերման ենթարկելու փորձ ենարել Կոտայքիմարզիոստիկանությանբաժնիպետիհրամանով,սակայներբոստիկաններնիմացելեն,որնա լրագրող է, իջեցրել են մեքենայից: Նշված երկու դեպքերի առիթով էլ հարուցվել ենքրեական գործեր՝ լրագրողի գործունեությանը միջամտելու փաստիառնչությամբ։ Նշվածգործերիցառաջինովարդենիսկառկաէդատականակտ,որիմանրամասներըներկայաց-վումենստորև։

Page 12: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

10

Հեղափոխությանօրերինլրագրողներնիրենցմասնագիտականպարտքըկատարելեննաևվտանգավորիրավիճակներում։ Լրագրողներիհամարվտանգավորիրավիճակներստեղծ-վել են մասնավորապես Երևանի Արցախի պողոտայից Նիկոլ Փաշինյանին «բերմանենթարկելու»ժամանակառաջացածիրարանցման,ինչպեսնաև«փակված»փողոցներումոստիկանների, «սադրիչների», փողոցների արգելքները հաղթահարել ցանկացող քաղա-քացիների գործողությունների պատճառով (լրագրող)։ Ընդհանուր առմամբ՝ բողոքիակցիաների զանգվածային և ապակենտրոնացված լինելու պատճառով ոստիկաններըֆիզիկապեսհնարավորությունչենունեցել«գործելու»բոլորլրագրողներիդեմ,դրանովիսկայդ օրերի ակցիաները տարբերվել են նմանատիպ այլ ակցիաներից, ինչպես օրինակ՝«ԷլեկտրիկԵրևանից(լրագրող):

Հեղափոխությունից հետո. Հեղափոխությունիից հետո գործող իշխանությունների հաս-ցեին հնչող քննադատությունների հանդեպ անհանդուրժողականությունը հանրությանշրջանումաճել է։ Ուստիև լրագրողները կարևոր են համարում, որ լրատվամիջոցներն ուլրագրողներն ինքնագրաքննությամբ չզբաղվեն՝ տեղի տալով քաղաքացիների քննա-դատություններին։Ըստլրագրողներիցմեկի՝ինքնագրաքննությանընպաստողհանգամանքէ նաև այն, որ մեդիան ընդհանուր առմամբ դրական է տրամադրված ներկայիսիշխանություններիհանդեպ։

Լրատվականդաշտումնաևդրականտեղաշարժերեննկատվել,մասնավորապես՝«խմբա-գրականազատությունը»հատկապեսհեռարձակվողլրատվամիջոցներիպարագայումաճելէ(լրագրող)։Բացիայդ,լրատվականդաշտըթևակոխելէ«փոխակերպումներիփուլ»,և,ըստլրագրողների, հարմար առիթ է ստեղծվել ոլորտում կատարելու օրենսդրականփոփոխություններ՝ այն ավելի թափանցիկ դարձնելու (օրինակ, լրատվամիջոցներիսեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը հանրայնացնելով) և ոլորտումմենաշնորհներիառկայությունըբացառելունպատակով։

Տիրայր Մուրադյանի դատական գործով զարգացումները

Երևան քաղաքի ընդհանուրիրավասության դատարանը,նախագահությամբ՝ դատա-վոր Մ. Մարտիրոսյանի,13.12.2018թ. վճռովՍուրենևԱրեգ Թորոսյաններին մեղա-վոր է ճանաչել ՀՀ քրեականօրենսգրքի 164-րդ հոդվածի1-ին մասով (լրագրողիմասնագիտական օրինականգործունեությանը խոչընդո-տելը կամ նրան տեղեկու-թյուններ տարածելուն կամտարածելուց հրաժարվելունհարկադրելը) նախատեսված

Page 13: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

11

հանցանքում և դատապարտել տուգանքի` նվազագույն աշխատավարձի երեքհարյու-րապատիկի՝300.000(երեքհարյուրհազար)ՀՀդրամգումարիչափով։

Ըստքրեականգործիհանգամանքների՝ՍուրենևԱրեգԹորոսյանները,հանդիսանալովՀՀոստիկանությանպետականծառայությունիրականացնողպաշտոնատարանձ,առողջությանհամարոչվտանգավորբռնությունգործադրելովխոչընդոտելենզանգվածային լրատվու-թյան միջոց հանդիսացող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակականկազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադի Մուրադյանի մասնագի-տականօրինականգործունեությանը:

Հատկանշականէ,որքրեականգործովհաստատվածէհամարվելհանգամանքնառայն,որՏիրայր Մուրադյանը եղել է լրագրողական վկայականը (բեյջ) պարանոցից ակնհայտտեսանելիփակցրածվիճակում։ Նշվածանձինք,անտեսելով լրագրող լինելու մասին նրահավաստիացումները և լրագրող հանդիսանալու հանգամանքը հաստատող վկայականիառկայությունը,առողջությանհամարոչվտանգավորբռնությունգործադրելով,ոտքերովևձեռքերովհարվածներենհասցրելՏ.Մուրադյանիմարմնիտարբերմասերին՝պատճառելովմարմնականվնասվածքներ։

ԱմբաստանյալներիկողմիցդատավճիռըբողոքարկվելէՀՀքրեականվերաքննիչդատարան,որտեղգործիքննությունըզեկույցիկազմմանպահինշարունակվումէ։4

—————————————4«Դատալեքս»դատականտեղեկատվականհամակարգ։

Page 14: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

12

Փաստաբանների աշխատանքը խոչընդոտելու դեպքերը5

Հաշվետու ժամանակահատվածում խոչընդոտվել են նաև ոստիկանության բաժանմունքբերված քաղաքացիների պաշտպանությունը կամավոր հիմունքներով ստանձնածփաստաբանների գործունեությունը։ Օրինակ, 2018 թվականի ապրիլի 17-ին փաստաբանՀայկուհիՀարությունյանինոստիկանությանՆոր-Նորքիբաժնումմոտ40րոպեթույլչենտվելներս մտնել ոստիկանության բաժին: Միայն Մարդու իրավունքների պաշտպանի արագարձագանքման խմբի միջամտությունից հետո է փաստաբանը կարողացել մուտք գործելշենք։ Նույն ոստիկանության բաժնում մեկ այլ փաստաբան՝ Արաքս Մելքոնյանին և նրապաշտպանյալ Դավիթ Պետրոսյանին արգելել են դուրս գալ ոստիկանության բաժնից:Այնուհետև,երբԴավիթՊետրոսյանըփորձելէլուսամուտիցտեղեկություններտրամադրելդրսումսպասողլրագողներին,ոստիկանությանաշխատակիցներըհարձակվելեննրավրա,բռնիուժովքաշքշել:Իսկ2018թվականիապրիլի18-ինոստիկանությանՄասիվիբաժնումբերման ենթարկվածները պահվել են ոստիկանության աշխատակիցների սենյակներում,որտեղ անհրաժեշտ թվով աթոռներ չեն եղել, և բերման ենթարկվածները նստելուհնարավորությունչենունեցել:

ՈստիկանությանՆոր-Նորքիբաժնումփաստաբան/ներըիրաշխատանքըստիպվածէեղելկատարելանբարենպաստևճնշողմիջավայրում։Օրինակ,ոստիկանությանաշխատակցիսենյակումվարչականվարույթկազմելուաշխատանքնիրականցվելէոչթեանհատապես,այլմիաժամանակ3-5բերմանենթարկվածանձիմասնակցությամբ:Իսկերբփաստաբանըխնդրելէոստիկանությանաշխատակցուհունբացելլուսամուտը,վերջինսպատասխանելէ.«Սաիմաշխատասենյակնէ, եսկանեմայն, ինչեսեմնպատակահարմարգտնում»: 2018թվականիապրիլի19-ինէլոստիկանությանԿենտրոնբաժնումհրաժարվելենարձանագրելԴավիթՊետասյանիմարմնականվնասվածքները:Այնուհետև,խոչընդոտվելէփաստաբանԱրաքս Մելքոնյանի կողմից Դավիթ Պետրոսյանի մարմնական վնասվածքները արձանա-գրելուգործընթացը:

Իսկ2018թվականիապրիլի19-ինժամը16:50-իսահմաններումմիխումբանձինք(մոտ20մարդ) հարձակվել են փաստաբան Արաքս Մելքոնյանի և նրա պաշտպանյալ ԴավիթՊետրոսյանիվրաևնրանցծեծիենթարկելՍրբ.ԳրիգորԼուսավորիչհիվանդանոցիբակում:

Փաստաբանների թիրախավորումները հանրային հնչեղություն ունեցող գործերով

Հանրային նշանակություն ունեցող մի շարքգործերովարձանագրվել էփաստաբաններիթիրախավորման դեպքեր, այդ թվում՝ առցանց տիրույթում։ Այսպես՝ հանրության համարզգայուն գործերով առանձին անձանց պաշտպանությունը ստանձնած փաստաբանները,

—————————————5Ավելիմանրամասնտե՛ս«Հաշվետվություն՝2018թվականիապրիլի13-20-ըխաղաղհավաքներիընթացքումտեղիունեցածմարդուիրավունքներիխախտումներիմասին»,«Իրավունքներիպաշտպանությունառանցսահմանների»հասարակականկազմակեպություն,2018,http://prwb.am/new/hy/2018/04/20/2018-13-20/։

Page 15: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

13

—————————————6ՎարչապետՆիկոլՓաշինյանիխոսքըփաստաբանիմասնագիտականգործունեությունըխոչընդոտելուվերաբերյալ(տեսանյութ).ՀՀփաստաբաններիպալատ,15.01.2019թ.,http://www.advocates.am/news/view/2281.html։7Հարկէնշել,որՀՀքրեականօրենսգրքի344-րոդհոդվածի1-ինմասովնմանպաշտպանությունարդենիսկտրամադրվելէդատախազին,քննիչին,հետաքննությունկատարողանձինկամդատականակտերիհարկադիրկատարողին։Նախագծովնախատեսվոումէնմանպաշտպանությունտրամադրելնաևփաստաբաններին։

մասնավորապես՝փաստաբաններՀայկԱլումյան,ԱրսենՄկրտչյանևայլն,նույնականացվելովիրենցպաշտպանյալներիհետ՝ենթարկվելենհետապնդումների,եղելեննրանցպատիվնուարժանապատվությունը նսեմացնելուն ուղղված, ինչպես նաև նրանց կյանքիևառողջու-թյաննկատմամբսպառնալիքպարունակողարտահայտություններ։Ստեղծվածիրավիճակիհիմնականպատճառըփաստաբանիև նրապաշտպանյալի նույնացումն է։ Ըստ «Հանունիրավունքների» հասարակական կազմակերպության՝ փաստաբանների նկատմամբարձանագրվելէնման7դեպք։

Փաստաբանների պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, սպառնալիքպարունակողարտահայտություններինվերջտալուկոչովհանդեսենեկելտարբերպատկանմարմիններ, այդ թվում՝ ՀՀ վարչապետը, Մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀփաստաբաններիպալատը,միշարքիրավապաշտպանկազմակերպություններուանհատիրավապաշտպաններ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, խոսելովփաստաբաններին իրենց պաշտպանյալների հետ նույնացնելու անթույլատրելիությանմասին,ընդգծելէփաստաբաններիդերիկարևորությունըարդարադատությանկայացմանգործում։6

Փաստաբանների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության նպատակովանգամշրջանառությանմեջէդրվելօրենքինախագիծ,որովնախատեսվումէքրեականաց-նել փաստաբանին մասնագիտական գործունեության իրականացման հետ կապվածվիրավորելը և (կամ) զրպարտելը: Նման օրենքի ընդունման հիմնավորումն այն է, որվիրավորանքի և զրպարտության վերաբերյալ առկա զուտ քաղաքացիաիրավականպատասխանատվությունը արդյունավետ միջոց չի հանդիսանում փաստաբանի արժա-նապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու համար, իսկ քրեականպատասխանատվություն նախատեսելը կարող էր պրևենտիվ (կանխիչ) նշանակությունունենալ:7Օրենքինախագիծըսույնհաշվետվությունըկազմելուպահինդեռևսչիընդունվել։

Page 16: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

14

ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանների իրավունքների սահմանափակումներն ու գործունեությունը խոչընդոտելու դեպքերը

Ապրիլ-մայիսամիսներինԵրևանումտեղիունեցածհեղափոխականշարժմանընթացքումԼԳԲՏցուցարարներըոստիկանությանկողմիցարժանացելենտարբերակված,կանխակալվերաբերմունքի։Մասնավորապես,դեպքերենեղել,երբնրանցբերմանենենթարկելիրենցենթադրյալսեռականկողմնորոշմանպատճառով։Ինչպեսպատմելէգիտնական,ակտիվիստՎարդանՀամբարձումյանը,երբիրենքմիխումբմարդկանցովփողոցենփակել,ոստիկաններըմիայնիրենենբերմանենթարկել։Ցուցարարներիցմեկընույնիսկհետաքրքրվելէ՝ինչուենմիայննրան(Վարդանին)տանում՝առաջարկելովիրենէլբերմանենթարկել,ոստիկաններըպատասխանելեն՝«դունորմալտղաես,դրահամարքեզչենքտանում,իսկինքը…չասենք՝ինչա, ստեղ լիքըաղջիկ կա»։ Վարդանիխոսքով՝ մեքենայում իրեն ծեծել են, թքել վրան՝ասելով,թեայդպիսով«փչացնումենիրեն»։

Եղել են դեպքեր, երբ ոստիկանները մարդկանց արտաքինի վերաբերյալ ոչ պատշաճմեկնաբանություններ են արել։ Մասնավորապես Դիանա Կարապետյանը պատմել է, որոստիկաններիհետվիճաբանությանժամանակ,իրենասելեն՝«գնա,պիրսինգդհանի՝նորխոսա»,իսկմեկայլդեպքում՝ոստիկանըհետաքրքրվելէ՝արդյոքԴիանանաղջիկէ,թե՞տղա։

Հասարակության կողմից ևս ԼԳԲՏ ցուցարները վատ վերաբերմունքի են արժանացել։Ցուցարար Մխիթար Երիցյանն օրինակ պատմել է, որ ցուցարարները տեսնելով իրտրանսգենդերընկերոջն՝ասելեն.«Վախ,հորսարև,էսո՞վա։Սրանքգնումենսաղօրստեղ-ընդեղ, պատերի տակ ինչ ասես՝ անում են, էսօր էկել են ստեղ»։ Այդուհանդերձ, ԼԳԲՏակտիվիստներիխոսքով՝հիմնականումհամերաշխմթնոլորտէտիրել։

Հեղափոխությունից հետո. Իշխանափոխությունից հետո որոշ պառլամենտական ուժեր,մասնավորապես՝ Հանրապետական խմբակցությունը, Ծառուկյան դաշինքը, ինչպես նաևհոգևորականներն ու հասարակության «հակագեյ» տրամադրված որոշ հատվածներակտիվորենշահարկելենԼԳԲՏմարդկանցթեման՝այնօգտագործելովնորիշխանություններիդեմ։ Առանձին ակտիվությամբ աչքի են ընկել Հանրապետական կուսակցությունից ՀՀազգային ժողովի այդ ժամանակվա փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա,մասնավորապես,հանդեսէեկելերեխաներիիրավունքներիպաշտպանությանվերաբերյալՀՀ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որովնախատեսվումէրարգելել«սեռականփոքրամասնությունների»քարոզըանչափահասներիշրջանում։ Իսկ ահա «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր, ԵՊՀ իրավաբանականֆակուլտետիդասախոսԳևորգՊետրոսյաննէլատելությանխոսքուհանցագործությանկոչպարունակող մի քանի գրառումներ էարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, բացիայդնմանհայտարարություններովհանդեսէեկելզանգվածայինլրատվությանմիջոցներով։Նա,մասնավորապես,հորդորելէ«չհանդուրժելևվտարելԼԳԲՏանձանցՀայաստանից»։

Page 17: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

15

Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքը

ՍյունիքիմարզիՇուրնուխգյուղիբնակիչՀայկՀակոբյանը2018թ.օգոստոսի2-ինիրութընկերներին,որոնցթվումեղելեննաևԼԳԲՏակտիվիստներ,հյուրընկալելէիրտանը։Միխումբհամագյուղացիներևտարածքիայլբնակիչներ՝ 30հոգուցավել,մոտենալովՀայկիտանըևնրանդուրսկանչելովտնից,նախպահանջելեն,որ հյուրերըհեռանանգյուղից,ապա Հայկի և մյուսների նկատմամբ դիմել են բռնի գործողությունների՝ հարվածել ենոտքերով,ձեռքերով,քարերեննետելնրանցուղղությամբ՝բղավելով՝«Գոմիկներ,հեռացե՛ք»,«Դուք թուրք եք», նրանց հասցեին հնչեցրել են հայհոյախառն այլ արտահայտություններ՝կապված Հայկի և նրա հյուրերի իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման ևգենդերայինինքնությանհետ։Բռնությանենթարկվածնշվածանձինքփորձելենհեռանալգյուղից՝այդընթացքումևսշարունակվելովենթարկվելբռնության։

Հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ քաղաքական ուհասարակական գործիչներ, իրավապաշտպաններ, արվեստագետներ, փաստաբաններ,լրագրողներներ և հոգևորականներ, հանդես են եկել նշված բռնարարքն արդարացնողհայտարարություններով, ավելին՝ ի պաշտպանություն բռնություն գործած անձանցկազմակերպվեցինտարբերակցիաներ՝ավտոերթևայլն։

ԴեպքիառթիվՀՀքննչականկոմիտեիԳորիսիքննչականբաժնումՀՀքրեականօրենսգրքի118հոդվածի՝ծեծիհատկանիշներովթեպետքրեականգործհարուցվեց,սակայնվարույթնիրականացնող մարմնի կողմից նոյեմբերի 28-ին կայացված որոշմամբ համաներումկիրառվեց՝ կարճելով քրեական գործով վարույթը։ Քրեական գործով վարույթը կարճելումասին որոշումը բողոքարկվել է տուժողների իրավունքների խախտման հիմքով, որիարդյունքներըսույնտարեկանզեկույցըկազմելուպահինդեռևսհայտնիչեն։

Միաժամանակ,ինչպեսարձանագրվելէոլորտային«Փինք»իրավապաշտպանՀԿ-իկողմից,նշվածը՝ արարքը թեթև հանցագործությամբ որակելը, ապա՝ համաներմամբ կարճելը,հնարավորեղավՀՀքրեականօրենսգրքումատելությանհիմքովհանցագործությանհամարհատուկկարգավորումներիբացակայությանպատճառով,որպիսիպայմաններումորոշակիխմբինկատմամբանհանդուրժողականությամբ,թշնամանքովպայմանավորվածարարքներըհամապատասխանքրեաիրավականորակումչենստանում։

Page 18: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքների պաշտպանների գործունեության պայմանները

Հեղափոխության ընթացքում և դրանից հետո ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքներիպաշտպանների իրավունքների սահմանափակման ու գործունեության խոչընդոտմանդեպքերչենարձանագրվել(«Իրականաշխարհ,Իրականմարդիկ»ՀԿ):Ընդհակառակը՝որոշդրականփոփոխություններեննկատվել,մասնավորապես՝նորձևավորվածկառավարությանկազմումոլորտինքաջատեղյակմարդիկեննշանակվել։Այսպես,նորանշանակնախարարԱրսենԹորոսյանըաշխատելէԻրականաշխարհ,ԻրականմարդիկՀԿ-ում,իսկփոխնախարարԼենաՆանուշյանը՝UNAIDS-ում,ևերկուսնէլքաջատեղյակենոլորտիխնդիրներին:Ոլորտիխնդիրները քննարկելու նպատակով նաևառաջինանգամ հանդիպում է կազմակերպվելփոխնախարարիհետ,որիընթացքումքննարկվելէՄԻԱՎ-իհետառնչվողծառայություններիապակենտրոնացմանանհրաժեշտությանհարցը։Ընդհանուրառմամբ, կարելի էասել, որհամագործակցությունը պետական կառույցների հետ նոր թափ է ստացել։ Կարևոր էհատկապես ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի (ՄԻԱՎ հարուցիչով վարակելը)առնչությամբUNAIDS-իառաջարկություններիընդգրկումնօրեսնդրականփոփոխություններիփաթեթում,որիընդունմանդեպքումնշվածարարքնապաքրեականացվելուէ:

16

Page 19: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

17

Բնապահպանների նկատմամբ ճնշումները և թիրախավորելու դեպքերը

Հեղափոխականգործընթացներինմասնակցելեննաևբնապահպան-ակտիվիստները։Այդօրերին եղել են նրանց գործունեությանը խոչընդոտելու, իսկ կին բնապահպաններիպարագայում՝նաևթիրախավորմանդեպքեր։Ինչպեսնշումէբնապահպաններիցմեկը,իրպայքարիողջընթացքումիրծանոթներիուընկերներիմիջոցովիրենհաճախեն«խորհուրդտվել»դադարեցնելգործունեությունը։Մեկայլբնապահպանիդեպքումէլ,ինչպեսինքնէնշում,ֆեյսբուքյանկեղծէջերիմիջոցովԱմուլսարըշահագործող«Լիդիան»ընկերությանկողմնակիցներըբազմիցսանձնականուսեռականբնույթիվիրավորանքներենհրապարակելիր հասցեին՝ նպատակ ունենալով «կոտրել իրեն»։ Նշված անձանց բացահայտելու ևպատասխանատվության կանչելու նպատակով բնապահպանը դիմել է ոստիկանություն,բայց ընդհանուրառմամբայդ գրառումներին լուրջ չի վերաբերվում՝ հասկանալով դրանցիրականնպատակը։

Բնապահպաններիցմեկիխոսքով՝«Լիդիան»ընկերությանկողմիցնաևբազմիցսշահարկվելէփաստը,որտեղիբնակիչներիհետԱմուլսարիմոտհերթապահումեննաևկանայք՝այդկերպփորձելովկոնֆլիկտհրահրելբնակիչներիուակտիվիստներիմիջև։

Հեղափոխությունից հետո.Առցանցհարթակումհեղափոխությունիցհետոբնապահպան-ակտիվիստներին թիրախավորելու դեպքերը շատացել են։ Այսպես, մասնավորապես«պատվիրված» հրապարկումների, ինչպես նաև սոցիալական ցանցերում կեղծ էջերիմիջոցովբնապահպան-ակտիվիստներիվերաբերյալապատեղեկատվությունէտարածվում՝նպատակունենալովթուլացնելպայքարը(բնապահպան)։Այդուհանդերձ,հեղափոխություննիր հետ նաև դրական փոփոխություններ է բերել։ Հեղափոխությունից հետո, օրինակ,Ամուլսարիպաշտպանությանգործումտեղացիներիներգրավվածությունըմեծացելէ,ինչըկարելիէկապելհեղափոխությանհետ.նախկինումտեղացիներըվախենումէինդուրսգալևպայքարելիրենցիրավունքներիհամար,իսկայժմավելիհամարձակեն(բնապահպան)։

Page 20: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

18

Ամուլսարի պաշպանության գործում տեղացիների ակտիվ մասնակցությունն ուակտիվիստներիհետհամագործակցությունը,ըստբնապահպաններիցմեկի,շատկարևորէ,քանիորառանձինմղվողպայքարը,գուցեև,ցանկալիարդյունքչտար։

Բնապահպանները Լիդիան Արմենիայի հետ դատական գործերով

Բնապահպան Թեհմինե Ենոքյանը, խոսելով 2018 թվականի բնապահպանականիրադարձություններիվերաբերյալ,նշելէ,որհիմնականգործողություններըտեղիենունեցելԱմուլսարի շուրջ։ Հեղափոխության օրերին բնապահպանները հաճախ են «մեղադրվել»հեղափոխականպայքարըհիմնականուղուցշեղելումեջ.իրենցհորդորելենսպասելմինչևհեղափոխությունը կավարտվի։ Այդուհանդերձ, այդ ընթացքում էլ եղել որոշ կարևորզարգացումներ։Մասնավորապես՝ԼիդիանԱրմենիայիանփույթաշխատանքիպատճառովԳնդեվազի ջրային համակարգերի վնասումըտեղացիների բողոքիալիք էառաջ բերել. իպատասխան դրան՝ տեղացիները որոշ ժամանակով փակել են Ամուլսար տանողճանապարհները։ Անցումային կառավարությունը թեպետ «խոստացել» էր վերջնականլուծումտալշինարարականգործընթացներումտեղգտածանհամապատասխանություններինու պատասխանատու հանքարդյունաբերությանը հակասող գործողություններին, սակայնայդուղղությամբորևէքայլայդպեսէլչիձեռնարկվել։Արդյունքում՝2018թ.հունիսի22-իցսկսածճանապարհներըվերջնականապեսփակվելենտեղացիներիկողմից։

ԽոսելովԼիդիանԱրմենիայիկողմիցգործադրվողճնշումներիմասին՝Թեհմինեննշումէ,որընկերությունը բազմիցս է «սպառնացել», թե արբիտրաժային դատարան կդիմի, սակայնորևէ քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկվել։ Թեհիմեն նշեց նաև, որ հարցազրույց տալուպահինմիշարքայլգործերենքննվում՝թե՛քրեականևթե՛քաղաքացիական։Դրանցիցմեկը,մասնավորապես,կապվածէoգոստոսի26-27-ըտեղիունեցածիրադարձություններիհետ,երբ ԼիդիանԱրմենիայիաշխատակիցները, փակելով ճանապարհները, տեղացիների հետբախումներենհրահրելևսադրանքիենթարկելնրանց։ԸստԹեհմինեի՝տեղացիներիդեմկիռարվելէնաևգազանմաննյութ։Նշվածդեպքիառթիվիրհաղոդմանհիմավրահարուցվելէքրեականգործ,որովինքըհարցաքննվելէորպեսվկա։

Բնապահպանիհաղորդմանվրամեկայլքրեականգործէհարուցվել՝ՀՀքրեականօրենսգրքի144-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` անձնական կամ ընտանեկան կյանքի մասինտեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը։ ՆշվածքրեականգործովԹեհմինենհոկտեմբերի6-ինճանաչվելէտուժողևհարցաքննվելէ։

Թեհմինեն, որպես բնապահպանների նկատմամբ ճնշման միջոց նշում է նաև իր և այլբնապահպանների դեմ զրպարտության համար Լիդիան Արմենիայի ներկայացրածքաղաքացիական հայցերը՝ ընդհանուր թվով ութ, որոնց քննությունը հարցազրույցտալուպահինշարունակվումէր։

Խոսելովհետագահնարավորզարգացումներից՝Թեհմինեննշեց, որմեկբանհաստատէ.տեղացիներըպատրաստակամենմինչևվերջպայքարելևթույլչտալորպեսզիԱմուլսարըշահագործվիորպեսհանք։Եվչնայածսոցիալականցանցերումմանիպուլյացիոննյութերիակտիվացմանը՝իրենք՝բնապահպաններըևսպատրաստակամենիրենցպայքարըհասցնելավարտին։

Page 21: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

19

Խաղաղաշինական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ու անհատների նկատմամբ ճնշումները

Բանակի,պատերազմիուխաղաղությանթեմաներըերկրումտեղիունեցողբոլորկարևորգործընթացներիժամանակմշտապեսշահարկվելեննախկինիշխանություններիկողմից՝այդկերպփորձելովհասարակությանլայնզանգվածներինհեռուպահելայդգործընթացներինակտիվորենմասնակցելուց։Նմանփորձերարվելեննաևհեղափոխությանօրերին,սակայնինչպես նշում է ակտիվիստներից մեկը, այս անգամ մարդիկ ավելի զգույշ են վարվելտարածվողինֆորմացիայիհետ.նախկինիշխանություններիկողմիցտարածվողպնդում-ներըհիմնականումընկալվելեն«ոչիրատեսական»:

Հեղափոխությունից հետո.Խաղաղաշինականգործունեությամբզբաղվողներիավելիմեծչափով թիրախավորման դեպքեր են նկատվել հեղափոխությունից հետո։ Այսպես՝ ըստ«Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնության՝ քաղաքականշահարկումների նպատակով բազմապիսի մանիպուլյացիաներ են կիրառվել նշվածխմբիակտիվիստների,ՀԿոլորտիներկայացուցիչներինկատմամբ։Մասնավորապես՝«Ֆեյսբուք»սոցիալական ցանցում տեսանյութ է տարածվել՝ պատրաստված անհատ օգտատերերի,ինչպեսնաևկազմակերպություններիէջերումտեղադրվածնկարներիուհրապարակումների«սքրինշոթերի»հիմանվրա,ըստորի՝«Սևազգեստկանայք,Հայաստան»խաղաղաշինականնախաձեռնությունն, իբր, իրականացնում է ապազգային, հայրենասիրությանն ու բանա-կաշինությանը դեմ ուղղված գործունեություն։ «Այդ ամենը, բնականաբար, արվում էկանխամտածված՝ նպատակ ունենալով դրանով ստեղծել բացասական հանրային տրա-մադրվածությունՀԿոլորտիևվերջինիսներկայացուցիչներիհանդեպ»(ակտիվիստ,2018թ.հոկտեմբերի20):

Մեր հարցազրույցներին մասնակցած ակտիվիստներից մեկը նաև մտահոգություն էհայտնում, որ պաշտպանության ոլորտի պատասխանատուները ոլորտի ՀԿ-ների հետհամագործակցելու,բանակումառկախնդիրներըքննարկելուուղղությամբմինչօրսքայլերչենձեռնարկել։

Page 22: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

Վերջաբան

Սույնտարեկանզեկույցըկազմվելէ2018և2019թվականներին15իրավապաշտպանների,ակտիվիստների ու լրագրողների հետ ունեցած հարցազրույցների, «Փինք», «Իրականաշխարհ,իրականմարդիկ»հասարակականկազմակերպությունների,«Սևազգեստկանայք,Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնություն տրամադրած նյութերի և տվյալների,«Իրավունքներիպաշտպանությունառանցսահմանների»ՀԿ-ի՝«2018թվականիապրիլի13-20-ըխաղաղհավաքներիընթացքումտեղիունեցածմարդուիրավունքներիխախտումներիմասին հաշվետվության», «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի,Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փաստաբանի մասնագիտական գործունեությունըխոչընդոտելու վերաբերյալ ելույթի, ինչպես նաև «Մարդու իրավունքների տուն Երևան»հասարակականկազմակերպությանկողմիցիրականացվածմշտադիտարկմանտվյալներիհիմանվրա։

Հարցազրույցներ.

■ԱնիԽաչատրյան(2018թ.սեպտեմբերի6),

■ԱսյաԽաչատրյան(2019թ.փետրվարի23),

■ԱրփիԲալյան(2018թ.նոյեմբերի9),

■ԱրփինեԳալֆայան(2018թ.սեպտեմբերի6),

■ԳեղամՎարդանյան(2018թ.հոկտեմբերի22),

■ԳոհարիկՏիգրանյան(2018թ.սեպտեմբերի10),

■ԴավիթՊետրոսյան(2018թ.սեպտեմբերի5,2019թ.փետրվարի19),

■ԶառաՀարությունյան(2018թ.նոյեմբերի9),

■ԹեհմինեԵնոքյան(2019թ.փետրվարի11),

■ԺաննաԱլեքսանյան(2018թ.հոկտեմբերի20),

■ԼարաԱհարոնեան(2018թ.նոյեմբերի9),

■ՀայարփիԲաղդասարյան(2018թ.սեպտեմբերի7),

■ՄկրտիչԿարապետյան(2018թ.հոկտեմբերի18),

■ՎահանԿոստանյան(2018թ.սեպտեմբերի3),

■ՏիրայրՄուրադյան(2018թ.հոկտեմբերի24)։

20

Page 23: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-
Page 24: 2018թ.€¦ · 3 Նախաբան 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախոր-

Մարդու իրավունքների տուն Երևան

Կայք՝ https://humanrightshouse.org Սոցիալական ցանց՝ https://www.facebook.com/HRHYerevan https://www.instagram.com/HRHYerevanՀեռ.՝ +374 10 329032Էլ. հասցե՝ [email protected]Հասցե՝ Հովսեփ Էմին 119/2, Երևան 0012, Հայաստան