Top Banner
(5-6 ) 2007
144

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Feb 11, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻ(5-6 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ)

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ

Երևան 2007

Page 2: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻ(5-6 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ)

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ

Երևան 2008

Page 3: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Երաշխավորված է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգայինինստիտուտի կողմից

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻ (5-6 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ)

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ

Ծրագրի ղեկավար' Գ. Ղայումչյան, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ

Ծրագրի համակարգողներ' Լ. Մանուկյան, վաստ. մանկավարժ, Հ. Սիտոյան

Ծրագրի զրախոսներ' Մ. Մարության, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ

Ժ.Պայլոզյան, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ

Վ. Բադալյան

Հեղինակային խմբի

անդամներ' Լ. Մանուկյան

Հ. Սիտոյան

Մ. Սարգսյան

ժ. Մուրադյան

Ա. Հովհաննիսյան Ռ. Առաքելյան, դոցենտ

Կ. Ղազարյան

Զ. Դաբաղյան

Գ. Մարտիրոսյան

Ռ. Ծաասկյան, փորձագետ

Գլխավոր խմբագիր'

Մասնագիտական խմբագիր'

Գ. Ղայումչյան

Հ. Սիտոյան

Համակարգչային

աշխատանքները' Ռ. Հարությունյանի

Page 4: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ԲԱՑԱՏՐԱԳԻՐ

Նախադպրոցական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում

շարունակական կրթության համակարգի սկզբնական բաղկացուցիչ մասն է: Արդի փուլում

կրթության համապարփակ բարեփոխումների գործընթացները պայմանավորված են

կրթության ոլորտի բոլոր կառույցների համակարգված գործունեությամբ:

12-ամյա կրթական համակարգին անցնելու կապակցությամբ առավել կարևորվում

է 5-6 տարեկան երեխաների դպրոցի նախապատրասվածության հարցը: Երեխաներին

դպրոցական ուսման նախապատրաստելը, դպրոցական կյանքին հաջողությամբ

հարմարվելը ուսումնական գործունեության սկզբնական ձևերի տիրապետելու կարևոր

պայման է :

Նախադպրոցական կրթության պետական չափորոշիչները մշակված են

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի դ) կետի և ՀՀ

կառավարության 2004թ. մայիսի 27-ի N 20 որոշմամբ ընդունված «Հանրակրթության

պետական կրթակարգով» ամրագրված պահանջների համապատասխան:

Նոր ծրագիրը կազմված է ավագ խմբի' 5-6 տարեկան երեխաների

նախադպրոցական կրթության չափորոշիչների հիման վրա' այդ տարիքի երեխաների

դաստիարակության և ուսուցման հոգեֆիզիոլոգիական հնարավորությունների

հաշվառմամբ:

Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել նախադպրոցական կրթության պետական

՚ չափորոշիչների հիմնական սկզբունքները' դրանց կառուցվածքը և գործառույթները, որոնք

ներառում են կրթադաստիարակչական հիմնական ուղղությունները և բովանդակության

բաղադրիչները, 5-6 տարեկան երեխային ներկայացվող ընդհանուր կրթական

պահանջները ' այդ տարիքի երեխաների զարգացման փուլին համապատասխան

ակնկալիքները:

Ելակետային է համարվել երեխաների ուսումնական և խաղային բեռնվածության

երաշխավորվող չափի, երեխայակենտրոն ուսուցման ու դաստիարակության,

շարունակական կրթության ապահովման պահանջը:

Օգտագործված են նախադպրոցական դաստիարակության նորագույն

նվաճումները, նախադպրոցական կրթադաստիարակչական հիմնադրույթները,* որոնք

պահանջում են արմատական վերափոխում երեխաների դաստիարակության և

ուսուցման բովանդակության, մեթոդների, երեխա-մանկավարժ փոխհարաբերությունների

նորացման ուղղությամբ:* «ՀՀ նախադպրոցական կրթության հայեցակարգ և ռազմավարություն»-ՀՀ կառավարության 2004թ. նմայիսի N

17արճանագրային որոշում,«Հանրակրթության պետական կրթակարգ»-ՀՀ կառավարության 2004թ. 27 մայիսի N20 արձանագրային

որոշում

3

Page 5: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Ծրագրով առաջարկվող մանկավարժական գործընթացի հիմքում ընկած է

համագործակցածին մոդելը, ուսուցման տեխնոլոգիաներում' նախադպրոցականի ակտիվ

ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն մեթոդների լա յն կիրառությամբ:

Օգտագործված են նաև «Նախադպրոցական դաստիարակության համալիր

ծրագրերը» (1998-99թթ. հրատարակություն), «Քայլ առ քա յլ» ,’Развитие’, “Паутинка”,

“Радуга” ծրագրերի մեթոդաբանության հիմունքները: *

5-6 տարեկանների նոր ծրագիրը նախատեսում է ուսուցումը և դաստիարակությունը

իրականացնել հայրենիքի նկատմամբ սիրո, ընտանիքի, ազգային ավանդույթների,

մայրենի լեզվի, ազգային արժեքների նկատմամբ հարգանքի, սեփական անձի,

շրջապատի և շրջակա միջավայրի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորում ու

արմատավորում.

• կրթադաստիարակչական աշխատանքներն իրականացնել

անհատակողմնորոշիչ մոտեցման սկզբունքով, որի հիմքը ողջ

կրթադաստիարակչական աշխատանքների մարդայնացումն է, գերխնդիրը'

անհատի համակողմանի և ներդաշնակ զարգացումը, այն նշանակում է

ապահովել երեխայի հոգեբանական պաշտպանվածության զգացումը, նրա

մեջ ստեղծել վստահություն շրջապատող աշխարհի նկատմամբ, լինել

առողջ (ֆիզիկապես և հոգեպես), հիմք դնել երեխայի անհատական

զարգացմանը, որոնք ներթափանցում են մանկական հիմնարկում

երեխաների կյանքի ամբողջ կազմակերպման, առարկայական զարգացնող

և սոցիալական միջավայրի, ռեժիմի և մանկական գործունեության տարբեր

տեսակների, տարիքային և անհատական առանձնահատկությունները

հաշվի առնելու մեջ:

5-6 տարեկանում արդեն ձևավորվում է երեխայի հետագա ճանաչողական,

կամային և հուզական զարգացման կարողությունը:

Դաստիարակության ծրագիրը նկատի ունի երեխային հաղորդակից դարձնել

մարդկային արժեքների աշխարհին: 5-6 տարեկանում արդեն երեխայի մեջ ձևավորվում

են իրականության նկատմամբ արժեքային վերաբերմունքի հիմունքները .ճանաչողական,

վերափոխման, վերաբերմունքը բնության, իրականության, հասարակական կյանքի

իրադարձությունների, իր նկատմամբ, ձևավորվում են ապագա դպրոցականի

ինքնագիտակցության հիմունքները: Երեխաների դաստիարակության խնդիրն է'

կարողանալ դիտարկել և որոշել նրա ուղղվածությունն ու կատարելագործել

դաստիարակության մեթոդները:

* Л. Б олоти на - "Дош кольная педагогик а’-М осква, 1997г.

4

Page 6: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Սույն ծրագիրը նորովի է իմաստավորում ուսուցման թե' բովանդակությունը, թե'

սկզբունքները, նախատեսում է գիտելիքների, ունակությունների, հմտությունների

ուսուցմամբ անցում դեպի դրանց կյանքում օգտագործելու բուն հնարավորությունների

զարգացմանը:

Դաստիարակը երեխային հաղորդում է մարդկության մշակած ու մշակույթում

վավերագրված աշխարահաճանաչողության, նրա վերափոխման ու վերապրման

միջոցներն ու եղանակները, որոնց տիրապետումն է լ հենց տանում է դեպի յուրահատուկ

մարդկային ընդունակությունների զարգացում: Այստեղ են բարձրագույն հոգեկան

գործունեության ծննդյան ակունքները, որոնց հասուն ձևերն ի հայտ կգան դպրոցական

տարիներին:

Նպատա կաուղղմա ն, պլանավորման, կանխատեսման, վերահսկման և

արդյունքների ու դրանց հետևանքների գնահատման հիմունքների ուսուցումը կատարվում

է խաղային և ոչ խաղային հանգամանքների զուգորդման, դաստիարակի և երեխաների

միջև դերերի բաշխման միջոցով: Ուսուցման նպատակն է՝ երեխայի մեջ ծնվող հույզերը

համաձայնեցնել մեծերի հուզական ապրումների և դրսևորումների սոցիալապես

առաջադրված ձևերի հետ: Ուսուցման ընթացքում երեխան ապրում է իմացության

բերկրանք' աշխատանքի, բնության, արվեստի ստեղծագործությունների, գեղեցկության

հանդեպ, ուրիշի համար տագնապ, իր հաջողության համար' հպարտություն:

Դպրոցին նախապատրաստվել, նշանակում է հատուկ նախապատրաստական

աշխատանք կատարել 5-ից մինչև 6 տարեկան երեխաների զարգացման և կրթական

ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված' ընկալման, ըմբռնման ու

յուրացման համար նախատեսված գիտելիքների, կարողությունների, հմտությունների և

տարրական բարոյական, արժեքային հարաբերությունների ձևավորման ուղղությամբ: 5-6

տարեկանում կարևորվում է նաև երեխայի մանկապարտեզից դպրոց անցման

հոգեբանական խնդիրը հաղթահարելու, դպրոցին հարմարվելու վարքի ձևավորման

հարցը:

Ծրագրում նախատեսված են զարգացման հետևյալ հիմնական ոլորտները.

1) խոսքի, լեզվամտածողության, տրամաբանության, գրաճանաչության,

ընդհանուր ճանաչողական զարգացումը,

2) սոցիալական ու զգացմունքային (հուզակամային) զարգացումը.

3) շարժողական և ֆիզիկական զարգացումը.

4) ինքնուրույն գործունեության տարբեր ձևերի, այդ թվում' ուսումնական և

ստեղծագործական ունակությունների, հնարամտության, առողջ սովորությունների

զարգացումը.

5

Page 7: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

5) արժեքային հիմունքների ձևավորումը, բարեկիրթ վարքի, գեղագիտական,

հայրենասիրական, բնապահպանական, աշխատանքային դաստիարակությունը:

Դպրոցին ընդհանուր պատրաստ լինելու ծրագիրը ենթադրում է ֆիզիկական,

բարոյական, հոգեբանական նախապատրաստություն, որի կարևոր ցուցանիշը երեխայի

կենտրոնական նյարդային համակարգի հասունացումն է, նրա ներքին

տրամադրվածությունը' հուզական ինտելեկտուալ որակներով, հոգեկան պրոցեսների

վերլուծիչների զարգացման աստիճանով:

Երեխաների զարգացման հիմնական ուղղություններին համապատասխան'

կրթության բովանդակությունն ապահովում է գիտելիքների, կարողությունների և

հմտությունների, հիմնական արժեքային հարաբերությունների ձևավորում բաղադրիչների միջոցով:*

Ծրագիրը կառուցված է ավանդաբար ընդունված 5 կարևոր բաժիններից' մայրենի

լեզու, մաթեմատիկա, կերպարվեստ, ֆիզկուլտուրա, երաժշտության, և գործունեության 2

ձևերից' խաղից և աշխատանքից: Միաժամանակ, ծրագիրը համալրվել է նոր

բաղադրիչներով' էկոլոգիա, վաղ գրաճանաչություն, բարեկիրթ և անվտանգ վարքագիծ,

անվտանգ երթևեկություն, երեխաների կյանքի կազմակերպում, օրվա ռեժիմ, կոփիչ

միջոցառումներ' տարվա տաք և ցուրտ եղանակներին:

Ծրագրային նյութերն ընտրված են' հիմք ունենալով նախադպրոցական կրթության

չափորոշիչներով նախատեսված 5-6 տարեկան երեխաների զարգացման բոլոր

ոլորտների կարևորությունը:

Դպրոցին նախապատրաստելու տեսակետից ծրագիրը կարԼտբամ է երեխայի

խոսքի, լեզվամտածողության, գրաճանաչության զարգացում: Այս աաամով, ծրագրով

նախատեսված է հատուկ և սիստեմատիկ աշխատանք տանել այդ ազգությամբ:

Խոսքը, լեզվամտածողության ձևավորման, ազգային մշակույթի յուրացման

հիմնական տարրերից է' սերտորեն շաղկապված ընդհանուր ճանաչողական զարգացման,

մտավոր, բարոյական և գեղագիտական դաստիարակության հետ: Հիմնական խնդիրն է'

բանավոր խոսքի ձևավորումը և շրջապատի հետ հադորդակցվեքու անաէրոթյունների

զարգացումը, մայրենի լեզվի գրական խոսքին տիրապեւոելը: Նա|աարդբոցական

մանկության շրջանում երեխայի ամենակարևոր ձևռքբերամներից ՃԱ ը մայրենի լեզվին

տիրապետելն է. հենց այդ շրջանն է առանձնապես հարմար խոսքի ըտյացճան համար:

Եթե մայրենի լեզվի որոշակի մակարդակ ձեռք չբերվի մինչև 5-6 տարեկան

* «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ» - ՀՀ կառավարության 2004թ. հաՏիոֆ I ՜- ի Ա §*Լ֊Ն

6

Page 8: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

դառնալը, ապա այդ ուղին հնարավոր չի լինի հաջողությամբ անցնել տարիքային

ավելի ուշ փուլերում:

5-6 տարեկան երեխաների խոսքի, լեզվամտածողության, գրաճանաչության

ուսուցման բովանդակությունը կառուցվում է երեք հիմնական ուղղությունների

հաշվառմամբ'

ա) նպատակասլաց խոսքային գործունեություն,

բ) վաղ գրաճանաչության նախապատրաստում,

գ) ծանոթացում գեղարվեստական գրականությանը:

Նպատակային խոսքային գործունեությունը ընդգրկում է աշխատանք' խոսքային

լսողության զարգացում և կատարելագործում, խոսքում թույլ տրված սխալների

նկատմամբ վերաբերմունքի, դրա մաքրության և ճշտության ձգտելու կարողություն:

5-6 տարեկաններին դպրոցի համար նախապատրաստելու տեսակետից բացառիկ

նշանակություն է ստանում երեխայի խոսքի զարգացումը: Անհրաժեշտ է զարգացնել

երեխաների բանավոր խոսքը, հնչարտաբերման կարողությունը, հարստացնել

արտահայտիչ, կապակցված ու գրական լեզվով խոսելու կարողությունը: Այդ շրջանում

հատուկ աշխատանք է տարվում երեխաների բառապաշարի ճշտման, հղկման ու

հարստացման, ինչպես նաև կապակցված խոսք կառուցելու ունակության, մշակման ու

զարգացման ուղղությամբ: Կարևոր է պարզել նաև երեխաների լսողական ու տեսողական

տվյալները' խմբասենյակում կամ այլուր նրանց տեղերը ճիշտ ընտրելու համար:

Կարգավորվում է ձայնի ուժը, խոսքի արագությունը, արտահայտչականությունը,

հնչերանգային միջոցներն ու խոսքային լսողությունը, կատարելագործվում է

բառապաշարը:

Կապակցված խոսքի զարգացման միջոցով երեխաների մոտ զարգանում է

գեղարվեստական ստեղծագործությունը հաջորդականորեն արտահայտիչ

վերապատմելու կարողությունը, ինչպես նաև' ինքնուրույն նկարագրական կամ

սյուժետային պատմվածք հորինելու կարողությունը:

Գրաճանաչության նախապատրաստման շրջանում հատուկ աշխատանք է

տարվում նկարի, տեսածի, լսածի մասին կապակցված ու ամբողջական ձևով պատմելու,

խոսքից կամ պատմությունից նախադասությունն առանձնացնելու, նախադասությունը

բառերի վերլուծելու և այդ բառապաշարից բառն անջատելու, բառը վանկերի բաժանելու,

վանկերը հնչյունների վերլուծելու և այդ հնչյունների շարքից անհրաժեշտ հնչյունն

առա նձ նաց նելու ուղղությ ամբ:

Այսպիսով' 5-6 տարեկանների խմբում խոսքը երեխաների համար դառնում է

ուսումնասիրության առարկա: Դաստիարակը զարգացնում է հատուկ վերաբերմունք

բանավոր խոսքի նկատմամբ' որպես լեզվական իրողություն: Նա սովորեցնում է կատարել

7

Page 9: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

բառի հնչյունային վերլուծություն (այդ խնդիրը իրականացվում է ամբողջ տարվա

ընթացքում), որակապես բնութագրել առանձնացված հնչյունները, որոշել բառերի

շեշտված մասերը և ճիշտ օգտագործել համապատասխան տերմինները:

Դաստիարակը սովորեցնում է երեխաներին անվանել բառեր' որոշակի

հնչյուններով, առանձնացնել բառային շեշտը և որոշել դրա տեղը վերլուծվող բառի

կառուցվածքում:

Երեխայի աշխարհաճանաչողությունը սկսվում է բնաճանաչողությամբ: 5-6

տարեկանում արդեն պետք է սկսել ծանոթացումը կենդանի և անկենդան բնության

փոխհարաբերություններին: Բնության մեջ կենդանի օրգանիզմների փոխազդեցության և

փոխադարձ կապերին' նպաստելով երեխայի կողմից այն բանի ըմբռնմանը, որ երկիրը

մեր ընդհանուր տունն է, իսկ մարդը' բնության մի մասնիկը և այն պետք է պահպանել ու

խնամել:

Նախադպրոցականների էկոլոգիական կրթություն ասելով պետք է հասկանալ

երեխայի ուսուցման դաստիարակության և զարգացան գործընթացը' ուղղված նրա

էկոլոգիական կուլտուրայի ձևավորմանը, որն ի հայտ է գափս բնության, շրջակա

միջավայրի նկատմամբ հուզական դրական հարաբերություններում և նրանց կողմից

որոշակի բարոյական նորմերի պահպանման մեջ:

Էկոլոգիական տարրական գիտեփքների համակարգի բովանդակությունը պետք է

բացատրվի նախադպրոցականին յուրահատուկ գործունեության ձևերով' խաղով,

աշխատանքով, էքսկուրսիաներով և գործնական ա յլ պարապմունքներով:

Նախադպրոցականի էկոլոգիական կրթության և դաստիարակության հիմնական

ուղին այդ գործնթացի պլանավորումն ու ծրագրավորումն է: Ավագ նախադպրոցական

տարիքում երեխաներին տրվող էկոլոգիական գիտեփքների ծավալը հնարավորություն

կընձեռի հասկանալու բնության մեջ իրենց ճիշտ դրսևորելու անհրաժեշտությունը:

Խոսքի զարգացումը նպաստում է այնպիսի մտավոր գործողությունների

կատարման զարգացմանը, ինչպիսիք են' վերլուծությունը և համադրումը, ընդհանրացումը,

համեմատումը, դասակարգումը, որոնք նախապատրաստում են երեխաներին

մաթեմատիկական պատկերացումները յուրացնելու համար:

Մտավոր գործողությունների կատարմանը տիրապեւոելը նպաստում է թվի մասին

հասկացության ձևավորումը, 10-ի սահմաններում նրանց մեջ եղած կապի և

հարաբերությունների, աչքաչափի զարգացման, տարածական և ժամանակի

պատկերացումների ամրապնդմանը:

Մաթեմատիկայի ուսուցման ծրագիրը դիտում է որպես երեխաների իմացական

ընդունակությունների սիստեմատիկ, մտավոր զարգացման նպաստող գործընթաց,որի

ժամանակ երեխաներին հաղորդվում է գիտեփքների համակարգ:

8

Page 10: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Ծրագիրը նախատեսում է պարապմունքների, դիդակտիկ, զարգացնող զանազան

խաղերի, դիդակտիկ նյութերի, պարապմունքների զանազան տեսակների կապերի

(մայրենի լեզու, կերպարվեստ, ֆիզկուլտուրա, երաժշտություն) նպատակային

առաջադրանքների, զբոսանքների և էքսկուրսիաների միջոցով նպաստել մինչթվային

հասկացությունների, քանակային պատկերացումների, երկրաչափական պատկերների ու

մարմինների ուսուցմանը, ամրապնդմանը: Ծրագիրը միաժամանակ նախատեսում է

երեխաների ծանոթացումը 0-9 թվանշաններին, գործողության նշաններին(+, -, =, >, <),

ինչպես նաև' երեխաների մեջ գրաֆիկական, տրամաբանական մտածողության

ձևավորումն ու զարգացումը:

5-6 տարեկաններին դպրոցի նախապատրաստման համար հատուկ

նշանակություն է ստանում երեխաների առողջության բազմակողմանի ամրապնդումը,

նրանց նյարդային համակարգի գործունեության, լսողության, տեսողության, ձայնի

պահպանումը, ճիշտ կեցվածքի մշակումը և շարժումների կատարելագործումը: Կարևոր

խնդիր է նաև ձախլիկների հետ աշխատանքի կազմակերպումը: Աջ կամ ձախ ձեռքի

առաջատարության իրավունքը որոշվում է ոչ թե երեխայի կամքով ու ցանկությամբ, ա յլ

գլխուղեղի աջ և ձախ կիսագնդերի ֆունկցիաների և գործունեության հատուկ

բաշխմամբհիմնականում այն ժառանգական ծագում ունի: Առաջատար ձեռքի ոսկորները

և մկանները մի քիչ մեծ են, և հանձնարարությունների ու գործողությունների ժամանակ

առաջատար ձեռքը առավել լավ է իրականացնում գործողությունները:Այսինքն'

ձախլիկությունը մանկավարժի և ծնողների համար պետք է դիտվի ոչ թե որպես արատ, ա յլ

անհատական առանձնահատկություն:

Ֆիզիկական դաստիարակության կարևոր խնդիրն է երեխաների մեջ ձևավորել

շարժողական ունակություններ, ֆիզիկական որակներ, շարժել նրանց հետաքրքրությունը

մատչելի շարժողական գործունեության զանազան ձևերի նկատմամբ, դաստիարակել

անձի բարոյակամային դրական գծեր:

5-6 տարեկանների ֆիզիկական դաստիարակության ծրագիրն ապահովում է

յուրաքանչյուր երեխայի ֆիզիկական պատրաստվածությունը, օգնում ձեռք բերել կայուն

կարողություններ, շարժողական ունակությունների պաշար, որոնք անհրաժեշտ են

ամբողջ կյանքի ընթացքում:

Երեխաների ֆիզիկական ու մտավոր նորմալ զարգացման համար ծրագրով

նախատեսված է առավոտյան մարմնամարզություն, շարժախաղեր, միաժամանակ

առանձին մկանային խմբերի համար հատուկ վարժություններ, կոփման տարբեր

միջոցառումներ, աշխատանքի տարբեր ձևեր, որոնց հիմքում դրված է տ վյա լ տարիքի

երեխաների ամենօրյա կանոնակարգը: Երեխային տրված է նաև շարժողական

որակների զարգացման, մարմնի ճիշտ կեցվածքի ձևավորման, հարթաթաթության

9

Page 11: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

կանխման և շտկման հատուկ վարժություններ: Երեխայի ճիշտ կեցվածքի ձևավորումն

իրականացվում է մանկապարտեզի կրթադաստիարակչական ամբողջ աշխատանքի

ընթացքում:

Կարևոր տեղ է տրված օրվա կանոնակարգի ճիշտ կազմակերպման (տարվա

տարբեր եղանակներին), երեխաների կոփման, լիակատար հիգիենիկ միջավայրի ստեղծման, օրգանիզմի տարիքային պահանջմունքներին համապատասխանող սննդի

ապահովման խնդիրներին:

Ծրագրում կարևորվում է վարժությունների, շարժւսխաղերի ուսուցման ժամանակ

ճիշտ բացատրման և ցուցադրման ապահովումը, որպեսզի երեխաների մեջ ստեղծվի

շարժման և խաղի տեսողական պատկերը, հաշվի առնելով խաղի բովանդակության և

վարժությունների բարդացման ու հաջորդականության սկզբունքը, ղսաաիաբակել դրանց

գիտակցական կատարման ունակությունը: Ֆիզկոզա-պարապմանքների և

շարժախաղերի անցկացման համար հանձնարարվում է բացօթյա աշխատանքների

կազմակերպում:

Շարժուն խաղերի ընտրությունը կատարվել է հաշվի աանհբւվ հիմնական

շարժումների կարևորությունը: Ընտրված են խաղերի էստաֆետներ և սպորտային

տարրերով խաղեր' ֆուտբոլ, բասկետբոլ, փետրագնդակ (բադմինաոն). փպեյբպ և այլն:

Ծրագիրն առանձնակի կարևորում է երեխաների մաափգլ ֆիզիկական

բեռնվածության համամասնության սահմանումը, որի նպատակն է զերծ պահել

լարվածությունից, նյարդայնությունից, որոնք անդրադառնա մ են երեխայի առողջության,

հուզական վիճակի և ուսումնառության սահուն անցման վրա:

Նախատեսվում է երեխայի բեռնվածությանը վտխկապակցէղ կրթության

բովանդակության, ուսուցման ձևերի, մեթոդների և եղանակների, մանկապարտեզի

աշխատանքային համակարգի, երեխայի տարիքային առանձճահաս»1ըսթյունների և

անհատի հնարավորություննների հետ:

Երաժշտական դաստիարակության ծրագրի հիմքը հայկական ազգային

երաժշտությունն է: Հատուկ ուշադրություն է դարձվում նաև դասական և ա յլ ազգերի

ժողովրդական երաժշտությանը:

Երաժշտական դաստիարակության նպատակն է է|մ|աււն! րի մեջ

հետաքրքրություն և սեր առաջացնել երաժշտության նկաամամբ. 1թսաոխորւււկել

զարգացնել նրանց երաժշտական ընդունակությունները, ձևավորելկատարողական պարզ

ունակություններ, հարստացնել երաժշտական տպավորությունները, հեաաքըքբոթյուն և

հուզական վերաբերմունք տարբեր բնույթի երաժշտության նկատմամբ, զարգացնել

երաժշտական ընկալումը ըստ նախանվագի կամ հդտմաէքւ ծանոթ

10

Page 12: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ստեղծագործությունները հիշելու և տարբերելու կարողությունը: Ձևավորել պատկերացում

երաժշտական տարբեր ժանրերի մասին (երգ, քայլերգ, պար):

Ծրագրի թեմատիկ կառուցվածքն ամփոփում է երեխաների երաժշտական

գործունեության բոլոր տեսակները, նրանց միջև պահպանելով տրամաբանական կապ և

աստիճանական զարգացում:

Նյութը մատուցվում է առօրյա ինքնուրույն գործունեության ընթացքում'

ամբողջական դարձնելով երեխաների երաժշտական

դաստիարակությունը: Երաժշտական ստեղծագործությունների ընտրությունը կատարվել

է 5-6 տարեկան երեխաների տարիքային առանձնահատկությունների, անհատական

հետաքրքրությունների, ընկալման և կատարման ստեղծագործական ունակությունների

զարգացման, երաժշտա-ռիթմիկական շարժման, նվագարաններով նվազելու

հնարավորությունների հաշվառմամբ' երեխաներին ծանոթացնելով ինչպես ազգային,

այնպես էլ դասական նվագարաններին:

Կերպարվեստային գործունեության ծրագրի խնդիրն է' դաստիարակել

հետաքրքրություն կերպարվեստի տարբեր տեսակների նկատմամբ' ձևավորել նկարի,

պատկերազարդման, քանդակի, ժողովրդական խաղալիքների բովանդակությունն ու

արտահայտչական միջոցները ըմբռնելու կարողություն:

Ծրագրում ապահովված են կերպարվեստային գործունեության կապը խոսքի

զարգացման, երաժշտության, աշխատանքային գործունեության հետ և այլն, որը

• հնարավոր է դարձնում՜ իրականացնել կերպարվեստային դաստիարակության

գործնական նպատակաուղղվածությունը, նրա կապը կյանքի հետ: Դաստիարակվում է

սեր կյանքում և արվեստում եղած գեղեցիկի նկատմամբ, ձևավորվում է բացասական

վերաբերմունք վատի, չարի նկատմամբ:

Ծրագրային նյութերի ուղղվածությունը նպաստում է երեխաների մեջ

իրականության, անհատական ապրումների, բնության, շրջապատի առարկաների

գեղեցկության նկատմամբ հուզական֊գեղագիտական վերաբերմունքի ակտիվ

դրսևորմանը:

Ծրագրային նյութերը շարադրված են ըստ կերպարվեստային գործունեության

տեսակների (նկարչություն, ծեփակերտում, դեկորատիվ-կիրառական աշխատանք,

բնական նյութերով, թղթից երկտակ ծալման, կտրման միջոցով տարբեր սիմետրիկ ձևեր

ստանալու և առարկաներ պատրաստելու կարողությունը): Դա իրականացվում է

պարապմունքների և առօրյա գործունեության ընթացքում:

Ծրագրում դրված շրջապատող աշխարհի յուրահատկությունները (բնական

լանդշաֆտ, նրա գունային գամման, ազգային նախշերի յուրահատկությունները) հաշվի

առնող թեմատիկան և ազգային յուրահատկությունները արտացոլող նյութերը

11

Page 13: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

արդյունավետ կդարձնեն երեխաների կերպարվեստային գոըծոմ&ոթյաճը. նկարչական

պատկերացումների զարգացումը:

Ծրագիրը կարևորում է երեխաների գեղարվեստական գաաոիաըակության

իրականացումը արվեստի, ժողովրդական ստեղծագործության յյա չ№ յփ լավագույն

օրինակների օգտագործմամբ' հաշվի առնելով 5-6 տարեկան կ ճ փ ա ճ կ փ տարիքային

առա նձ նահատկություն ները:

Ծրագրային նյութը շարադրված է 5-6 տարեկան երէփատ&եքփ կէղպարվեստային

գործունեության տեսակների (նկարչություն. ծեփակերսասԼ գԱրփսաիվ-կիրառական

աշխատանք, աշխատանք բնական նյութերով, կոլեկտիվ ւբււ— յա յո - ր կառուցողական

աշխատանք թղթով և այլն), որոնք իրականացվում են օո ա |կտ պ 1տ առօրյայում,

երեխաների ինքնուրույն ստեղծագործական աշխատանքներում ե խսսրկե. ա յգ բաժնի

գծով ամենշաբաթյա պարապմունքների ժամանակ:

Ծրագրով նախատեսվում է երեխաների հետ յքազւն^կէզոյէղ բազմազան

ունակություններ և հմտություններ զարգացնող խաղեր, սյաժեաագերայքմև դիգակտիկ,

երաժշտական, թատերականացված, համակարգչային, օեժխօքական. էլեկտրոնային

խաղեր, խաղ-պարապմունքներ, շարժուն, սպորտային խոպ փււրւ1ւււրյւււՈՈ1վւ

ստեղծագործական աշխատանքի, նկարչության. ծեփակխոոնան- հավաքովի

խաղալիքներով և շինարարական նյութերով կառուցողական ի»»«|^քփ ե աշխատանքային

ա յլ տեսակների միջոցով նպաստել 5-6 տարեկան 1՜ըՒխւոԹ|փ սոցիալական ու

զգացմունքային (հուզակամային) զարգացմանը, որը ացխպբոկան դիրքորոշման

ձեռքբերման գործընթաց է, ոտ երեխան յուրացնում է արժեքներ ւաիոծզայբճեր. մշակույթ,

ներառյալ մեծահասակների և հասակակիցների հետ հաղորդակցման հճաաթյուններ և

սեփական արարքների գնահատման կարողություն:

Ծրագրում հատուկ տեղ է հատկացված ազատ ստեղծագործական խաղին, որը

երեխային հնարավոյտւթյուն է տալիս դրսևորելու սեփական նախաձեռնություն,

ակտիվություն, առավել լրիվ բացահայտել իրեն: Խաղք հիմճփոմ է երեխայի և

մեծահասակի, ինչպես նաև հենց իրենց՝ երեխաների, ագատ հանազործակցաթյան վրա,

դառնում մանկական կյանքի ձևավորման հիմնական միջոց:

Խաղը ինքնագնահատման ասպարեզ է, ինքնաճանաչման գործոն միջոց, որը

նպաստում է երեխայի անձի ձևավորմանն ու զարգացմանը և հճա րոխ քոթրտ ն ընձեռում

նրան ձեռք բերելու փոխգործակցության և փոխըմբռնման փ որ*՜ Խաղը պետք է

կազմակերպվի որպես երեխաների հետ դաստիարակի համատեղ զոբծանԽաթրււն, ուր

մեծը հանդես է գափս խաղընկերոջ դերում: Խաղը նպասաամ է ն ո ե 5-6 տարեկան

երեխաների բարոյական դաստիարակությանը:

12

Page 14: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Ծրագիրը նախատեսում է երեխաների մեջ դաստիարակել մարդասիրական

վերաբերմունք, զարգացնել բարոյական պատկերացումներ բարության, կարեկցանքի,

հոգատարության, անկեղծության մասին: Տարբեր ժողովուրդների նկատմամբ դրական

վերաբերմունքի, ինտերնացիոնալ զգացմունքների հիմքերը դրվում են ազգայինի մեջ

համամարդկայինի հիմունքը ընդգծելու միջոցով: Այստեղ դաստիարակության հիմնական

ուղին երեխայի շարժումն է դեպի ընդհանուր մարդասիրական արժեքներ, որոնք

բացահայտվում են ազգային մշակույթի, պարերի, երգերի, առածների, ասացվածքների,

առակների հետ հաղորդակցման միջոցով: Ծրագրում շարադրված են պետական,

ազգային, հոգևոր, մարզական և տարաբնույթ թեմատիկ բովանդակությամբ տոներ և

զվարճալիքներ: Ծրագիրն առաջարկում է նկատի ունենալ խաղի հոգեթերապևտիկական և

զարգացնող նշանակությունը:

Ծրագրում աշխատանքային դաստիարակությունը բխում է ընդհանուր և ազգային

յուրահատկությունները հաշվի առնելու պահանջից:

Աշխատանքային դաստիարակության խնդիրներն իրականացնելիս երեխաներին

պետք է հաղորդակից դարձնել ազատ, ստեղծագործական աշխատանքին, նրանց համար

կազմակերպել առարկայական գործնական աշխատանք:

5-6 տարեկանների խմբում աշխատանքը նոր բովանդակություն և իմաստ է

ստանում, ա յն դառնում է ավելի բարդ և նպատակային: Հատկապես այս խմբում պետք է

դաստիարակել աշխատելու ցանկություն և կարողություն:

Ծրագրում նշված են աշխատանքի առանձին տեսակներ, որոնք ենթադրում են

աշխատանքային դաստիարակությունն իրականացնել երեխաների նկատմամբ

անհատական մոտեցում' հաշվի առնելով նրանց սեռը, տարիքային և անհատական

առանձնահատկությունները, հետաքրքրությունները և ֆիզիկական կարողությունները:

Աշխատանքային դաստիարակության հաջողությունն ապահովելու նպատակով

պետք է համագործակցված աշխատանք տանել ընտանիքի հետ, հատուկ ուշադրություն

դարձնել ծնողների և երեխաների միջև աշխատանքային համագործակցություն

հաստատելուն:

Ծրագիրը, կազմված լինելով 5-6 տարեկան երեխաների զարգացման բոլոր

ոլորտների հաշվառման հիման վրա, հնարավորություն է ընձեռում առավել ամբողջական

իրականացնելու զարգացնող ուսուցման և դաստիարակության սկզբունքները:

Ծրագրի առանձին բաժիններում և գործունեության ձևերում դրվում են տղաների և

աղջիկների դաստիարակության նկատմամբ տարբերակված մոտեցում դրսևորելու

խնդիրներ: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացված «առնականություն» և

«կանացիություն» նախնական հատկանիշների ձևավորմանը, որոնք անհրաժեշտ են

աճող սերնդին ընտանեկան կյանքին նախապատրաստելու կարևոր գործում: Հատուկ

13

Page 15: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ուշադրություն է դարձվում դաստիարակության նոր հայեցակարգով երեխաների

բարեկիրթ և անվտանգ վարքի դաստիարակությանը:

Բոլոր բաժինների գծով կրթական մասի ծրագիրը տրված է ըստ քառորդների, որը

հեշտացնում է նյութի հավասարապես բաշխումը և իրացնում կրկնության սկզբունքը:

Դաստիարակության բովանդակությունը տրված է ամբողջ տարվա համար դա

պատահական չէ, դաստիարակչական խնդիրները չի կարելի լուծել կարճ ժամկետում,

դրանք չի կարելի հերթական կարգով վերցնել, քանի որ իրականար վու մ է միաժամանակ,

անընդհատ և օրեցօր:

Ծրագիրը նախատեսում է 5-6 տարեկան երեխաների ուսուցումը տ անել խաղային

գործունեությամբ, այսինքն' այն դարձնել խաղի և պարաւտձ>նքի թորօրինակ

համադրություն' դրանով իսկ վերացնելով ուսուցման այդ երկա ձԱդփ ավանդական

հակադրությ ու նը:

5-6 տարեկան երեխաների խմբում նախատեսում են 15 ւտպ— դւն» Ոք ներ (14+1),

նկատի առնելով, որ ավելանում է վաղ գրաճանաչության 6ա|ատպաաբաստմա ն

շաբաթական մեկ պարապմունք և մեկ պարապմունք դսասւիպա1Փ հայեցողությամբ

հաշվի առնելով երեխաների նախասիրությունները: Այս {սճթաճ Յ-թգ պարապմունքը

կարելի է կազմակերպել ցերեկային քնից հետո, եթե հիճա րՓ աշխատանքային

տևողությունը 8-12 ժամ է: Կարճ աշխատանքային ժամերի տ*պապւթյան դեպքում

հանձնարարվում է կազմել աշխատանքի տևողությանը եաճապաաաա|աա£ ժամակարգ,

ուր հիմնական շեշտը պետք է դրվի ուսուցողական խհպՓ կազմակերպ մա ն

վրա: Պարապմունքների տևողությունը նախատեսվում է 25-3© քապե. )ակ պբաճց միջև

ընկած ժամանակահատվածում կազմակերպել ֆիզկուլա-դափպՏքԼ ^պ Փ ջա մներր 10

րոպեից ոչ պակաս:

Ծրագրում առաջին անգամ մեծ կարևորոլթթոճ է ապ|ամ՜ երԱաաճտի հետ

անհատական աշխատանքի կազմակերպման անհրաժե^օարրոհր. տաւ կնպաստի

երեխաների մեջ ուսումնառության նկատմամբ ցաճ^արցաճ. շահազցզավածության

խթանմանը և նրանց ընդունակությունների զարգացման յա յէնպ ա ոա պայմանների

ստեղծմանը:

Մանկապարտեզի աշխատանքներում կարևոր աէպ են դ^ա կտ ^ զանազան գրավիչ

ժամանցները, մարզական զվարճությունները. աո<Խո1աճպհ*ճցպ: Հաաակ աեղ է

հատկացված ազգային-հոգևոր և ժողովրդական աււԹ|վ< պ ^ թ դ թ ա ա ^ թ ա ^ թ յա ն

լավագույն միջոցներ են' խորապես ազգային խորհրդով ո րաֆամպակաքզամթ

Ծրագրում շարադրված են պետական. ագգւււյ|© նազզական և

տարաբնույթ թեմատիկ բովանդակությամբ տոներ և գվա րճոթ պ ^Տ պ :

14

Page 16: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Ծրագիրը հաստատում է, որ մանկապարտեզում մանկավարժական գործընթացի

կազմակերպիչն ու ղեկավարը դաստիարակն է:

Դաստիարակի պաշտոնային պարտականությունները ներառում են սաների

կյանքի և գործունեության պլանավորումը, ամենօրյա աշխատանքի կազմակերպումը,

երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման, սոցիալական և աշխատանքային

հարմարունակության պայմանների կազմակերպումը, երեխաների անհատական

առանձնահատկությունների հաշվառմամբ' նրանց հետ շտկողական-զարգացնող և

հոգեֆիզիկական աշխատանքների կազմակերպումը:

Դաստիարակը երեխային պետք է ներկայանա որպես երեխայի հետ հավասարի,

որն ունի իր սեփական ցանկութւռւննեռն ու հետսաոռառթաւններր,

նախասիրությունները: Այդ իմաստով սկզբունքորեն փոխված է դաստիարակ֊երեխա

փոխհարաբերությունը, որը նոր խնդիրներ է դնում դաստիարակի առջև:

5-6 տարեկանների ծրագրով աշխատող դաստիարակը ստեղծագործելու

ազատության հնարավորություն ունի, որը կբարձրացնի նրա պատասխանատվությունը իր

աշխատանքի նկատմամբ, կընդլայնի նրա պատկերացումները յուրաքանչյուր երեխայի

զարգացման մակարդակի և որակի մասին, կկատարելագործի նրա մասնագիտական

վարպետությունը շնորհիվ երեխաների հետ շփման բազմազան միջոցների տիրապետման

և դպրոցի նախապատրաստման փուլում նրանց գործունեության ղեկավարման: Այդ

բոլորը կնպաստի նաև դաստիարակի մտահորիզոնի ընդլայնմանը, նրա ընդհանուր

զարգացմանը և իր աշխատանքի սոցիալական նշանակության ընկալմանը:

Երեխայի նկատմամբ վերաբերմունքի փոխման մոտեցմամբ (անհատական

կողմնորոշման սկզբունքով, միշտ հիշելով, որ երեխան անհատականություն է,իսկ

յուրաքանչյուր երեխա դաստիարակից պահանջում է անհատական մոտեցում և չպետք է

սահմանափակվել վարչական հրահանգներով, որոնք կապված են ուսուցողական

խնդիրների կամ կանոնակարգային հարցերի լուծման հետ)դաստիարակի դիրքորոշումը

կհանգեցնի ուսուցման և դաստիարակության արդյունավետության բարձրացմանը,

մեծահասակի նկատմամբ երեխայի վստահության խնդրի լուծմանը: Այս առումով էլ

կլուծվի երեխաների պաշտպանության (մյուս երեխաներից և մեծահասակների կողմից)

հարցը: Յուրաքանչյուր երեխա ունի իր անձեռնմխելի իրավունքները: Դա

հնարավորություն կտա երեխաներին զգալու իր սեփական արժանապատվությունը, ուրիշ

երեխաների հետ իր իրավահավասարությունը, պաշտպանվածությունը, որ երեխային

դարձնում է ակտիվ, նախաձեռնող, ինքնուրույն: Դա ապահովում է խմբում սահմանված

որոշակի նորմերը' հիմնված երեխային հարգելու սկզբունքի վրա:

Առաջնորդվելով անհատակողմնորոշիչ մոդելով, որի նպատակն է անհատի

ձևավորումը, դաստիարակը երեխայի զարգացումը չի հարմարեցնում եղած ծրագրին,

15

Page 17: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

կանոններին, ա յլ երեխային օգնում է և նախազգուշացնում նրա անհատական

զարգացման հնարավոր դժվարությունների առաջացումը: Երեխային տրվում է ազատ

զգալու, գործելու հնարավորություն, գիտելիքները, հմտությունները դիտում է ոչ թե

նպատակ, ա յլ անհատի զարգացման միջոց:

Դաստիարակը երեխայի ուսուցումը և դաստիարակությունը իրականացնում է

հաղորդակցման, շփման եղանակով, որի ընթացքում նա ուսումնասիրում է երեխային,

բացահայտում նրա նախասիրությունները, համատեղ գործելով կանգնում է նրա դիրքում,

հաշվի առնում տեսակետները, զգացմունքները, հույզերը' երբեք չանտեսելով դրանք:

Դաստիարակի շփման դիրքորոշումն է' ելնել երեխայի շահերից և նրան տեսնել

որպես մեր հասարակարգի լիարժեք անդամի: Մանկավարժական հաղորդակցումը լինում

է բնական պայմաններում, որը երեխաներին ներկայացվում է ազգային հենքով, մեր

արվեստը, գրականությունը, երաժշտությունը, ավանդույթները:

Դաստիարակը շփման գործընթացում երեխային ազատ գործելու

հնարավորություն է տալիս, դրանով իսկ' կոտրում է նրա եսակենտրոնությունը,

անհատապաշտությունը, ձևավորում կոլեկտիվում զգալու հաճույքը:

Ընտանիքի և մանկապարտեզի համատեղ խնդիրը երեխայի հայեցի

դաստիարակությունն է, նրա հոգևոր աշխարհի հարստացումը, աշխարհաճանաչումը,

անձի ձևավորումը և 5-6 տարեկան երեխաների դպրոցական ուսուցման

նախապատրաստումը:

Մանկապարտեզը նպաստում է ամրացնել ընտանիքը, էլ ավելի բարձրացնել

ծնողների պարտքի և պատասխանատվության զգացումը' երեխաներին տալ

բարոյականության առաջին դասերը:

Մանկապարտեզը պետք է հատուկ և ընդհանուր նախապատրաստական

աշխատանք տանի երեխային դպրոցի նախապատրաստման համար: Հատուկ

նախապատրաստումը նպաստում է երեխաներին անհամեմատ հեշտ յուրացնելու

առաջին դասարանի ծրագիրը, որովհետև երեխաները ոչ միայն տիրապետում են

գիտելիքների անհրաժեշտ պաշարին, այլև կարողանում են շփվել, հաղորդակցվել

ընկերների, դաստիարակների, անծանոթների հետ: Դա դյուրացնում է նոր դպրոցական

միջավայրին հարմարվելու գործընթացը:

Հարկավոր է երեխային բացատրել, թե ինչ է նշանակում դպրոցական լինել, ինչ

պարտականություններ և իրավունքներ ունի դպրոցականը:Դպրոցում աշակերտները

սովորում են կարդալ, պատմել, հաշվել, շատ հետաքրքիր և օգտակար բաներ իմանալ

տարբեր երկրների քաղաքների մասին,այն մասին,թե ինչպես մարդիկ սովորեցին

մեքենաներ, համակարգիչներ, հրթիռներ պատրաստել ,ինչպես են թռչում տիեզերք,ինչ է

երկիր մոլորակը:

16

Page 18: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Անհրաժեշտ է հատուկ նախապատրաստական աշխատանք կատարել խոսքի

զարգացման, մաթեմատիկայի, կերպարվեստի տարբեր տեսակների, ֆիզիկական

դաստիարակության, շրջակա միջավայրի, հասարակական կյանքի ծանոթացման

ուղղությամբ ունակությունների ձեռքբերում, որը կպահանջվի 1-ին

դասարանում: Անհրաժեշտ է հասնել նրան, որ երեխան ինքը գիտակցի գիտելիքի և

կարողության պատճառահետևանքային կապերը, առանձնացնի ուսումնական խնդիրը,

տարբերի գլխավորը երկրորդականից: Նման նախապատրաստումը մանկապարտեզի

համար շատ լուրջ և պատասխանատու խնդիր է, սակայն հնարավոր և անհրաժեշտ է:

Երեխային դպրոցին նախապատրաստումը շատ կարևոր է: Դպրոցում փոխվում է

երեխայի ապրելակերպը, նրա սոցիալական դրությունը: Նոր իրադրությունը երեխայից

պահանջում է ինքնուրույնություն և որոշակի պահվածք: Դպրոցին ընդհանուր

նախապատրաստվածություն' նշանակում է ունենալ կազմակերպված վարք,

հմտություններ, գիտեփքների պաշար և հոգեբանական տրամադրվածություն:

Երեխային ֆիզիկապես պետք է պատրաստել, այինքն' նա պետք է ունենա ամուր

առողջություն, աշխատունակություն և համբերություն:

Ծնողները և դաստիարակները պետք է հոգ տանեն բացօթյա, ինտելեկտուալ և

հոգեբանամանկավարժական խաղերի, գլուխկոտրուկների և այլնի կազմակերպման

ուղղությամբ:

Պետք է երեխաների մեջ մշակվեն սոցիալական, անձնային և ա յլ որակներ

ամենօրյա կենսագործունեության և պարապմունքների միջոցով:

Անհրաժեշտ է մանկապարտեզն ու դպրոցը ուսուցման ձևերով և մեթոդներով

մոտեցնել միմյանց, իհարկե պետք չէ, որ մանկապարտեզը վերածել դպրոցի: Սակայն այս

երկու ոլորտի աշխատանքներում պետք է լինեն ընդհանրություններ'

պարտականություններ, պարապմունքներ, գործունեության ա յլ ձևերի համակարգ, որ

պարտադիր ուսուցման համար ձևավորում են հոգեբանական նախապայմաններ: Կարևոր

է նաև պարապմունքի նկատմամբ երեխայի ունեցած հետաքրքրությունը, որը

կհանդիսանա դասի նախատիպ և որը կարող է ծնել որևէ խելամիտ բանով զբաղվելու

ցանկություն:

Մանկապարտեզի և ընտանիքի խնդիրն է' պայմաններ ստեղծել, որ երեխաները

տարբերեն աջ, ձախ, թուղթ, էջ, տող հասկացությունները, հմտանան մատիտ, վրձին,

քկրատ բռնելու մեջ' առանց գցելու աշխատանքի ընդհանուր արագության աստիճանը:

17

Page 19: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

5-6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

(ԱՎԱԳ ԽՈՒՄԲ)

Օրվա ռեժիմը (կանոնակարգը) երեխաների կյանքի կազմակերպման՜

համակողմանի զարգացման և դաստիարակության, առողջության ամրապնդման կարևոր

պայման է: Օրվա ռեժիմի առանձնահատկությունների ճիշտ հաշվառումը 5-6 տարեկան

հասակում ապահովում է երեխաների հետագա ամբողջ կյանքի համար անգնահատելի

որակների' ժամանակի զգացողության, հիգիենիկ հմտությունների և կարգապահության,

ազատ ժամանակի գնահատման և արդյունավետ օգտագործման, բարոյակամային և ա յլ

որակների ձևավորումը:

5-6 տարեկան հասակում ընդարձակվում են երեխայի կենսագործունեության

ոլորտները:

Ստորև բերվում է օրվա ռեժիմի մոտավոր տարբերակ' հնգօրյա աշխատանքային

շարաբի 10,5 ժամ տևողության համար: Առաջնորդվելով դրանով' յուրաքանչյուր

մանկապարտեզ պետք է կազմի իր պայմաններին և յուրահատկություններին

համապատասխան ռեժիմ:

Օրվա ռեժիմը' պարապմունքների սանդղակի կազմման, դաստիարակչական

աշխատանքների ու գործունեության ազատ ձևերի պլանավորման, երեխաների

ֆիզիկական և մտավոր աշխատանքների ճիշտ հերթագայման ծանրաբեռնվածության

ներդաշնակ բաշխման մեխանիզմ է:

Այն ենթադրում է սերտ կապ և համագործակցություն ընտանիքի հետ, առանց որի

մի շարք կարևոր ստերեոտիպերի մշակումը անհնարին կլիներ:

Կապ պահպանելով ծնողների հետ' դաստիարակը պետք է պարզաբանի օրվա

ժամակարգի էությունն ու նշանակությունը, օգնի ծնողներին ընտանիքի և երեխաների

կյանքը ճիշտ կազմակերպել, իրենց գործունեությունը ներդաշնակել մանկապարտեզի

գործունեությանը' հաշվի առնելով երեխայի զարգացման առանձնահատկություններն ու

հեռանկարները:

Եթե մանկապարտեզը, հաշվի առնելով ծնողների աշխատանքի պայմանները, իր

գործունեությունը սկսում է վաղ առավոտից կամ կարճաժամկետ աշխատանքային օրով,

պետք է համապատասխանորեն կանոնակարգի ռեժիմի բոլոր պահերը: Կանոնակարգում

փոփոխություններ կատարելիս պետք է հաշվի առնել ոչ միայն երեխայի տարիքը, այլև

ֆիզիկական զարգացումն ու առողջական վիճակը, նրա անհատական

18

Page 20: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

առանձնահատկությունները, սննդակարգը: Թուլակազմ և երկարատև հիվանդություն

տարած, հատուկ կարիքներով երեխաների հանգիստը տևում է ավելի երկար,

անհրաժեշտության դեպքում ապահովվում են լրացուցիչ պայմաններ:

Շուրջօրյա խմբերում ռեժիմային պահերը կարելի է տեղաշարժել 20 րոպեից մինչև

30 րոպե, նկատի ունենալով, որ երեխաները ժամանակ չեն կորցնում մանկապարտեզ

գալու ճանապարհին:

Օրվա կանոնակարգում մեծ տեղ պետք է հատկացնել երեխաների կոփմանը,

ազատ, ինքնուրույն գործունեությանը:

Երեխայի առողջության պահպանման համար մեծ նշանակություն ունի հիգիենիկ

պայմանների ապահովումը, երեխայի օրգանիզմի պարբերական կոփումը: Կոփումն իր

մեջ ներառում է միջոցառումների համալիր, որը նպաստում է օրգանիզմի ֆիզիկական

զարգացմանը, առողջության ամրապնդմանը, օրգանիզմի դիմադրողականության

բարձրացմանը: Կոփված օրգանիզմը հեշտ է հարմարվում օդի ջերմաստիճանի և

մթնոլորտային ճնշման տատանումներին, մեծանում է օրգանիզմի

դիմադրողականությունը հիվանդությունների և վնասակար գործոնների նկատմամբ:

Կոփման միջոցների դրական ազդեցությունը կարելի է ապահովել հետևյալ

կանոնների պահպանմամբ.

1. կոփման արարողությունները սկսելուց առաջ խորհրդակցել բժշկի (բուժքրոջ)

հետ և ստանալ համապատասխան ցուցումներ.

2. պահպանել արարողությունների կատարման պարբերականությունը, այսինքն'

կոփումն անցկացնել անընդհատ, քանի որ ընդհատումներով, ժամանակ առ ժամանակ

անցկացվող արարողություններն անհրաժեշտ արդյունք չեն տալիս.

3. օրգանիզմը կոփող արարողություններին ընտելացնել աստիճանաբար.

4. պահպանել անհատական մոտեցման սկզբունքը, բոլոր դեպքերում հաշվի առնել

բնակլիմայական պայմանները և հիգիենիկ պահանջները:

Կոփման միջոցների տեղաբաշխումը օրվա ռեժիմում

1. Օդային լոգանք հիգիենիկ մարմնամարզության հետ' 10-15րոպե, որից 6-7 րոպե պետք է

տրամադրել հիգիենիկ մարմնամարզությանը:

2. Ցերեկային քուն մաքուր օդում (15-30° ջերմաստիճանում):

3. Զբոսանք'օրը 2 անգամ (15-30 րոպե):

4. Լվացում 14-16° ջերմաստիճան ջրով, նախ' պետք է լվա նա լ պարանոցը,

կրծքավանդակի վերին մասը, ապա ձեռքերը' մինչև ուսերը:

19

Page 21: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

5. Ընդհանուր ջրցանում կամ ցնցուղ (նախ 34 աստիճան, ապա աստիճանաբար իջեցնել և

հասցնել մինչև 24-ի):

6. Ոտքերի ջրցանում' նախ 28 աստիճան, ապա աստիճանաբար նվազեցնել

ջերմաստիճանը'հասցնելով 18-ի:

7. Լոգանք շաբաթը 2 անգամ' 36 աստիճանի, ջրցողում' 34° ջերմաստիճանի ջրով:

8. Արևային լոգանք սկզբում 5-6 րոպե, ապա, աստիճանաբար հասցնել 10-15 րոպեի, օրը 2

անգամ:

Տարվա տաք եղանակներին օդային կոփումն ապահովվում է առավելագույն չափով

բաց օդում լինելով' կազմակերպված խաղերի և աշխատանքային գործունեության

միջոցով, եղանակին համապատասխան հագուստով և կոշիկներով: Ցերեկային քունը

կազմակերպել բաց օդում կամ բաց պատուհաններով ննջարաններում:

Ձմռանը երեխաները պետք է լինեն օդափոխված շենքում (խմբասենյակում), 19-20°

տաքության պայմաններում, թեթև հագուստով: Ցերեկային քունը պետք է կազմակերպել

հնարավորության դեպքում դրսում կամ ննջարանում' թարմ օդի ներթափանցման

հնարավորության պայմանով (ջերմաստիճանը +14,16°):

Մարմնամարզությունը և ֆիզկուլտուրայի պարապմունքներն անցկացվում են բաց

օդանցքների պայմաններում' +15, 16° ջերմաստիճանի առկայությամբ: Զբոսանքները

պետք է կազմակերպվեն ռացիոնալ, բավարար տևողությամբ (օրվա առաջին կեսին' 2

ժամից ոչ պակաս և օրվա երկրորդ կեսին' 1,5 ժամ), բոլոր եղանակներին բաց օդում լինելն

անհրաժեշտություն է:

Ձմռանը ընդհանուր ջրցանը և ջրային լոգանքներն անցկացվում են այն դեպքում,

երբ մանկապարտեզում կան համապատասխան պայմաններ:

Ռեժիմը փոփոխվում է տարվա տաք և ցուրտ եղանակներին համապատասխան:

5-6 տարեկան երեխաների օրվա կանոնակարգում իրենց ուղղակի տեղը պետք է

ունենան ուսումնական պարապմունքները: Նշենք, որ թեև նախադպրոցական

հաստատությունում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին, սակայն

երեխաների հարմարունակության ապահովման նպատակով ուսումնական

պարապմունքները կազմակերպվում են սեպտեմբերի 15-ից: Պարապմունքների ձևով

իրականացվող ուսուցման ընթացքում երեխաները տիրապետում են որոշակի

գիտելիքների և կարողությունների, որոնք չեն կարող յուրացվել ինքնաբուխ խաղերի,

մեծերի հետ ամենօրյա հաղորդակցման և ինքնուրույն գործունեության ընթացքում:

Պարապմունքների միջոցով ուսուցումն իրականացվում է դիդակտիկայի հիմնական

սկզբունքներին համապատասխան' ուսուցանվող նյութի բովանդակության

աստիճանական բարդացման միջոցով: 5-6 տարեկանների ուսուցումը պետք է

կազմակերպվի խաղային գործունեության միջոցով: Խաղ-ուսուցումը մանկապարտեզում

20

Page 22: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ուսումնական պարապմունքների կազմակերպման միակ թույլատրելի ձևն

է: Պարապմունքի ընթացքում ուսուցման առավել արդյունավետ ուղիներից մեկը

դիդակտիկ խաղն է, որը անհրաժեշտ պարզաբանումների զուգորդմանը' դառնում է

երեխաների ուսուցման առանձնահատուկ ձև, խաղի և պարապմունքի յուրօրինակ

միաձուլում:

Նախադպրոցական ուսուցման բովանդակության ինովացիան(նորարարությունը)

պահանջում է ուսուցման խնդիրներն իրականացնել առավելապես առօրյայում'

գործունեության տարբեր ձևերի բնական ընթացքի պայմաններում:

Ուսուցման կազմակերպման ավանդական ձևերը պարբերաբար

կատարելագործվում են ,մշակվում և մանկապարտեզ են մուտք գործում ուսուցման

կազմակերպման նոր ձևեր' ինտելեկտուալ խաղեր, խաղ-բանավեճեր, խաղ-մրցույթներ:

Մանկապարտեզում պարապմունքները իրականացվում են որոշակի համակարգով,

5-6 տարեկան երեխաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան,

ուսուցանվող նյութի բովանդակության աստիճանական հաջորդական բարդացման

միջոցով:

Պարապմունքների ընթացքում իրականացվող դաստիարակչական֊կրթական

աշխատանքը էական նշանակություն ունի 5-6 տարեկան երեխաների մտավոր

զարգացման և նրանց դպրոցական ուսուցման նախապատրաստելու համար:

Պարապմունքի ընթացքում դաստիարակը երեխային հաղորդում է մարդկային

մշակույթի' երեխաներին մատչելի արժեքները, որոնց տիրապետումն ապահովում է

մարդուն յուրահատուկ ունակությունների զարգացումը: Այստեղ են սկսվում բարձրագույն

հոգեկան գործառույթների ծննդյան ակունքները, որոնք կշարունակվեն զարգանալ

դպրոցական տարիներին:

Նպատակաուղղման, պլանավորման, կանխատեսման, վերահսկման արդյունքների

և դրանց հետևանքների գնահատման հիմունքների ուսուցումը կատարվում է խաղային և

ոչ խաղային հանգամանքների զուգորդման, դաստիարակի և երեխաների միջև դերերի

բաշխման միջոցով: Ուսուցման նպատակն է երեխաների մեջ ծնվող հույզերը ուղղել

մեծերի հուզական ապրումների ու դրսևորումների սոցիալապես առաջադրված ձևերի

յուրացմանը: Երեխան ուսուցման ընթացքում ապրում է իմացության բերկրանք'

աշխատանքի, բնության, արվեստի ստեղծագործությունների, գեղեցիկի հանդեպ, ուրիշ

մարդկանց և իր հաջողությունների համար տագնապի և հպարտության զգացմունքները:

21

Page 23: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Պարապմունքները տարվում են երկու ուղղությամբ'

ա/ ուղղակի ուսուցման ձևով.

բ/ երկու,երեք տեսակի պարապմունքի ինտեգրացիայով' օրինակ' մայրենի լեզու-

կերպարվեստ, մաթեմատիկա-երաժշտություն, մաթեմատիկա - կառուցողական

աշխատանք և այլն:

Սա հնարավորություն է ստեղծում ճանաչողական գործընթացը դարձնել իսկական

հագեցված գործընթաց, որն օգնում է յուրաքանչյուր երեխային բացահայտելու իր

ստեղծագործական ունակությունները, բավարարելու իր հետաքրքրությունները:

Պարապմունքները կարող են անցկացվել ինչպես ենթախմբերով, այնպես է լ ամբողջ

խմբի հետ' կախված պարապմունքի տեսակից և նյութից:

Հատուկ տեղ է հատկացվում առարկայական զարգացնող ուսուցմանը, զբաղեցնող

մաթեմատիկային, (մաթեմատիկական դիդակտիկ խաղերին, խոսքային

ստեղծագործությունը, ռիթմիկային և այլն): Կարևորվում է պարապմունքի տեղի և

ժամանակի ընտրությունը, դրանց անցկացման ոչ ավանղութային և ավանդութային

ձևերը, շրջակա միջավայրը: Դրանք օգնում են երեխաներին առավելագույն չափով

տրամադրվելու' դաստիարակի կողմից առաջադրվող նյութի ընկալմանը այս կամ այն

գործունեության նկատմամբ: Եթե պարապմունքը պահանջում է կազմակերպված

գիտելիքների հաղորդում կամ ստացածի համակարգում, ապա այն պետք է

անցկացնել ավանդական պարապմունքի ձևով: Պարապմունքները տարվում են

անհատակողմնորոշված ուսուցման սկզբունքով, որը ենթադրում է ուսուցման

տարբերակում, տարամակարդակ երեխաների հնարավորության հաշվառում: Այդ

պատճառով է լ ծրագիրը նախատեսում է տարբերակված ուսուցման զանազան

մոտեցումներ:

Ուսուցման ընթացքում դաստիարակը հաշվի է առնում յուրաքանչյուր երեխայի

հնարավորությունները, այսինքն' յուրաքանչյուր երեխա հնարավորություն է ստանում

ուսուցանվող նյութը յուրացնելու ըստ իր հոգեկան զարգացման, խառնվածքի և

ընկալման կարողությունների: Այս մոտեցումը խթանում է երեխային նմանվել ուժեղ

երեխաներին' ավելի բարդ առաջադրանքներ տալը խթանում է ուժեղներին,

չարգելակելու նրանց զարգացումը: Երեխաների նկատմամբ անհատական մոտեցումը

բացառում է ուժեղների և թույլերի միջև հակասությունների առաջացմանը և

խորացմանը:

Պարապմունքների ձևի ընտրությունը ըստ բաժինների սահմանում է դաստիարակը'

ծրագրով նախատեսված թեմային համապատասխան: Եթե տ վյա լ թեման կարելի է

մատուցել զբաղմունքների, էքսկուրսիաների, խաղի կամ խաղ-պարապմունքների

22

Page 24: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ձևով, ապա այդ ընտրությունը կատարում է ինքը' դաստիարակը, որն ամրագրում է

պլանավորման մեջ:

5-6 տարեկաններին առաջարկվում է պարապմունքների հետևյալ տեսակները և

շաբաթական տեղաբաշխման տարբերակը:

Ավագ խմբի շաբաթական

պարապմունքների տեղաբաշխման օրինակելի տարբերակ

Շաբաթվաօրերը

Խոսքիզարգացում,գրաճանաչ.էկոլոգիա

Մաթհճաա.տարրականպատկերաց.զարգացում

Նկարչություն Ծեփակեր­տում

Ապփկացիաև

կառուցող.աշխատանք

Երաժշաութ. Ֆիզ­կուլտուրա

երկուշաբթի 1 1 1

երեքշաբթի 1 1 1

չորեքշաբթի 1 1 1/2

հինգշաբթի 1 1 1

ուրբաթ 1 1/2 1

ընդամենը 5 1 2 1 1 2 2

Շաբաթական ընդամենը' 14 պարապմունք + 1' դաստիարակի հայեցողությամբ

Հնգօրյա աշխատանքային շաբաթով գործող մանկապարտեզների 5-6 տարեկանների

խմբերում շաբաթական 15 պարապմունքը բաժանվում է շաբաթվա օրերի վրա և

յուրաքանչյուր օր կազմակերպվում է 3-ական պարապմունք:

2. Քանի որ շաբաթվա երկրորդ օրը (երեքշաբթի) իրար ետևից անց են կացվում

մտավոր լարում պահանջող երկու պարապմունք, ուստի նպատակահարմար է

փոփոխություն մտցնել պարապմունքի նյութի պլանավորման մեջ. եթե մեկ

պարապմունքում տրվում է նոր նյութ, ապա հաջորդ պարապմունքը նվիրվում է դիդակտիկ

խաղին, կամ հակառակը:

3. Քանի որ ծրագրով թույլատրվում է անցկացնել մեկ պարապմունք դաստիարակի

հայեցողությամբ (հաշվի առնելով երեխաների նախասիրությունները), ապա լրացուցիչ

պարապմունքը պետք է կառուցվի' հաշվի առնելով դրա բնույթը (մտավոր լարվածություն

կամ շարժունակություն ունեցող պարապմունք), ըստ որի' ա յն կարելի է անցկացնել

զուգակցված պարապմունքի ձևով, խաղային մեթոդի զուգորդմամբ կամ օրվա 2-րդ

կեսին: Նախընտրելի է պարապմունքներն անցկացնել առավոտյան ժամերին:

23

Page 25: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Պարամունքների բաշխումը ըստ օրերի կատարում է մանկավարժական խորհուրդը:

ԾաՕոթություԱ: Եթե տ ա րվա ընթացքում նա խա տ եսվող պարապմունքների թվաքանակը չի բա վա րա րում ծրագրա յին նյութի

ընդգրկման հա մա ր, (մա սնա վորա պ հս'գրա ճա նա չա թյա ն, մաթեմատիկայի հա մա ր),խորհուրդ է արվում պարապմունք ների

տ եղա բա շխ մա ն ցանկում դա ստ իա րա կի հայեցողությամբ նա խ ա տ եսվա ծ պարապմունքների թվից փ ոխ հա տ ուցել ա յդ պակասը:

6-օրյա աշխատանքային շաբաթով աշխատող մանկապարտեզներում 6-րդ օրերը

պարապունքներ չեն հանձնարարվում:

Կարճաժամկետ աշխատանքային օրով աշխատող նախադպրոցական

հաստատությունների աշխատանքն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք

կանոնակարգվում են կրթության և գիտության նախարարության գերատեսչական

նորմատիվ ակտերով, մեթոդական և հրահանգչական ցուցումներով:

Կարճաժամկետ խմբերի գործարկման հիմնական խնդիրներն են'

• ներդնել կրթական այլընտրանքային ծառայությունների մոդելներ.

• համակողմանիորեն ապահովել քաղաքացիների կրթական

պահանջմունքները .

• աջակցել ծնողներին' երեխաների սոցիալական

հարմարունակության պայմանների ստեղծման, առողջության

պահպանման ու ամրապնդման, ուսուցման ու դաստիարակման

գործում:

Այդ խմբերում աշխատանքի տևողությունը, ժամակարգային պահերի

պարբերականությունը կանոնակարգվում է հաստատության և ծնողների միջև

պայմանագրային կարգով, հիմնականում շաբաթվա մեջ ոչ պակաս' քան 3 ժամ

տևողությամբ' ժամը 9.00-12.00, կամ 15.00-18.00, իսկ երեկոյան ժամերին, ինչպես նաև

հանգստյան և տոնական օրերին' 1,5 ժամ տևողությամբ (17.00-18.30)' բնակչության

սոցիալական պատվերին համապատասխան:

• հանձնարարվում է հիմնական շեշտը դնել ուսուցողական խնդրի

լուծման վրա և կողմնորոշվելով պարապմունքների տրված ցանկով'

յուրաքանչյուր մանկապարտեզ կարող է կիրառել նաև իր

տարբերակը:

5-6 տարեկան երեխաների համար այդ խմբերում նպատակահարմար է

պարապմունքները կազմակերպել շաբաթական 5 անգամ: Երեխաների հետ տարվող

աշխատանքների բովանդակությունը կառուցվում է հետևյալ ուղղություններով'

սոցիալական, ճանաչողական, ֆիզիկական և գեղարվեստա-գեղագիտական:

Կարճաժամկետ խմբերը կարող են ունենալ տարբեր խնդիրներ' դպրոցին

նախապատրաստելու, շտկողական, հարմարունակության, զարգացնող (խաղ, խաղ-

24

Page 26: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ուսուցում, ինքնասպասարկում, հասակակիցների և մեծահասակների հետ շփման

հմտությունների ձևավորում, տարաբնույթ մանկական գործունեություն):

Ընդհանուր նշանակության հաստատություններում 5-6 տարեկանների խմբում

հանձնարարվում է 15 պարապմունք' 25-30 րոպե տևողությամբ, իսկ պարապմունքների

միջև ընկած ժամանակահատվածում անհրաժեշտ է կազմակերպել ֆիզկուլտ-դադարներ,

ընդմիջումներ 10-15 րոպե տևողությամբ' կիրառելով մարզական վարժությունների պարզ

ձևեր, ազգային պարային շարժումների տարրեր, խաղեր:

Շաբաթական պարապմունքների քանակը

1. Խոսքի զարգացում, վաղ գրաճանաչություն 4

2. էկոլոգիա - 1

3. Մաթեմատիկական տարրական պատկերացումների

զարգացում - 1

4. Նկարչության - 2

5. Ծեփակերտում - 1

6. Ապլիկացիա - 1/2

7. Կառուցողական աշխատանք - 1/2

8. Երաժշտություն - 2

9. Ֆիզկուլտուրա - 2

14

Դաստիարակի հայեցողությամբ' + 1

Ընդամենը' 15

Ծրագիրն առանձնակի կարևորում է երեխաների մտավոր և ֆիզիկական

բեռնվածության համամասնության սահմանումը, որի նպատակն է երեխային զերծ պահել

լարվածությունից, նյարդայնությունից, որոնք բացասաբար են անդրադառնում երեխայի

առողջության, հուզական վիճակի և ուսումնառության վրա:

Հանձնարարվում է երեխայի բեռնվածությունը փոխկապակցել կրթության

բովանդակության, ուսուցման ձևերի, մեթոդների, եղանակների և մանկապարտեզի

աշխատանքային ժամակարգի, 5-6 տարեկան երեխայի տարիքային

առանձնահատկությունների և անհատական հնարավորությունների հետ:

25

Page 27: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Պարապմունքները հիմնականում պետք է կազմակերպել առավոտյան

ժամերին: Օրվա կանոնակարգում պարապմունքը կարելի է տեղափոխել օրվա երկրորդ

կես' հաշվի առնելով դրա տեսակը, բնույթը և մանկապարտեզի աշխատանքի

տևողությունը:

Կարճ աշխատանքային ժամերի առկայության դեպքում հանձնարարվում է կազմել

աշխատանքի տևողության համապատասխան ռեժիմ, կանոնակարգ, ուր հիմնական

շեշտը պետք է դրվի ուսուցողական խնդրի կազմակերպման վրա:

Մտավոր լարում պահանջող պարապմունքները պետք է հերթագայվեն շարժում

պարունակող պարապմունքներով: Նման երկու պարապմունքների առկայության դեպքում

պետք է նախատեսել փոփոխություն պարապմունքների պլանավորման մեջ այն հաշվով,

որ եթե մեկ պարապմունքում հաղորդվում է նոր նյութ, ապա մյուսը նվիրվում է նյութի

կրկնությանը կամ դիդակտիկ խաղին, կամ էլ' հակառակը: Անհրաժեշտության դեպքում,

կախված պարապմունքի բնույթից, դրանք կարող են զուգակցվել, որի ընթացքում լուծվում

են հիմնական և կողմնակի խնդիրներ: Հիմնական և լրացուցիչ պարապմունքները միմյանց

հետ զուգակցվում են ոչ թե կամայականորեն, ա յլ տ վյա լ պարապմունքներին բնորոշ

նյութի համապատասխանությամբ, օրինակ' մայրենի լեզու, կերպարվեստ, երաժշություն:

Այսպիսով' պարապմունքների կազմակերպումը ձևավորում է երեխաների

ուսումնական գործունեությունը:

Ծնողների ցանկությամբ, երեխաների նախասիրություններին համապատասխան,

լրացուցիչ կրթական ծառայություններից կարող են օգտվել խմբի կանոնակարգի որոշ

հատվածները օգտագործելու միջոցով: Այսպես օրինակ' առավոտյան պարապմունքներից

հետո մինչև նախաճաշը, զբոսանքներին և խաղային, աշխատանքային, ազատ

ինքնուրույն գործունեությանը հատկացված ժամանակահատվածից, օրվա 2-րդ կեսին

որոշակի ժամանակ տրամադրելու պայմանով:

Բացառիկ ընդունակություններով երեխաների հետ պետք է կազմակերպել

անհատական հատուկ աշխատանք' հաշվի առնելով նրանց նախասիրությունների

ոլորտը: Պարապմունքի թեմային համապատասխան պետք է առաջարկել առավել բարդ

առաջադրանքներ, որոնք կպահանջեն առավել մտավոր լարվածության խնդրի լուծման

համար, որով և կապահովվի նրանց կողմից պարապմունքին մասնակցելու ցանկության և

հետաքրքրության պահպանում: Հակառակ դեպքում նման երեխաներին պարապմունքը

կթվա անհետաքրքիր, ձանձրալի և, ամենավատն է' նրանց մեջ առաջ կգա մեծամտության

և ամենա-ամենա լինելու դրսևորումներ' իրենց բոլոր բացասական հետևանքներով:

Մանկապարտեզի օրվա կանոնակարգում նշանակալից տեղ է հատկացվում

երեխաների ազատ ինքնուրույն գործունեությանը: Ազատ, ինքնուրույն գործունեության

ընթացքում մշակվում են հասակակիցների խմբերում գործելու ունակությունը

Page 28: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

(համագործակցել, մրցել), մանկական հաղորդակցման համար անհրաժեշտ ա յլ

որակներ: Երեխան ինքնահաստատման հնարավորություն է ստանում' դառնալով իրերի,

գործողությունների, հարաբերությունների տեր, ձեռք է բերում ինքն իրեն հարգերս,

ինքնաճանաչողության որակ:

Հիմնվելով իրենց ունեցած գիտելիքների, կարողությունների և ունակությունների

վրա' նրանք ցանկության դեպքում կարող են ինքնուրույն զբաղվել դեկորատիվ

կիրառական գործունեությամբ' նկարել, ծեփակերտել, բնական նյութերով ինքնաշեն

խաղալիք ներ պատրաստել և ա յլն :

Իրենց նախաձեռնությամբ երեխաները կարող են ունկնդրել երաժշտական

ձայնագրություններ, նվագել նվագարաններով, կազմակերպել համերգներ, պարել,

հորինել, հեքիաթներ պատմել, կազմակերպել թատերականացված ներկայացումներ և

այլն, այսինքն' ակտիվորեն օգտագործել զարգացնող միջավայրի

հնարավորությունները: Այս դեպքում դաստիարակի խնդիրը զարգացնող, բազմաբնույթ

առարկայական միջավայր ստեղծելն է:

Երեխաների ազատ, ինքնուրույն գործունեությանը դաստիարակը միջամտում է

միայն այն դեպքում, եթե վեճի իրավիճակ է առաջանում կամ եթե երեխան ցանկանում է

միանալ որևէ խմբի, սակայն վարքի համապատասխան հմտություն չունի (դժվարությամբ

է ընտելանում) և այլն:

Page 29: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Օրվա օրինակելի ռեժիմի տարբերակ 5-6 տարեկանների խմբի համար (10,5-

ժամյա աշխատանքային օրվա դեպքում)

ժամերը Ժամերը

N Կանոնակարգային պահեր

տարվա ցուրտ տարվա տայ

եղանակին եղանակին

1 . Երեխաների ընդունելություն, խաղեր,

առավոտյան մարմնամարզություն

7.00-8.30 7.00-8.30

2. Նախաճաշի նախապատրաստում, նախաճաշ 8.30-8.55 8.30-8.55

3. Պարապմունքի նախապատրաստում' 8.55-9.10 8.55-9.10

առաջին 9.10-9.40 9.10-9.40

երկրորդ 9.50-10.20

երրորդ 10.30-11.00

4. Խաղեր, զբոսանքի նախապատրաստում,

զբոսանք (խաղեր, դիտումներ, աշխատանք)

11.00-12.30 9.50-12.30

5. Վերադարձ զբոսանքից, խաղեր 12.30-12.45 12.30-12.45

6. ճա շի նախապատրաստում, ճաշ 12.45-13.15 12.45-13.15

7. Քնի նախապատրաստում, ցերեկային քուն 13.15- 15.20 13.15- 15.20

8. Արթնացում, կոփման արարողություն, խաղեր 15.20-15.50 15.20-15.50

9. Հետ ճաշիկի նախապատրաստում,

հետճաշիկ, խաղեր, աշխատանք

15.50-16.40 15.50-16.40

10. Զբոսանքի նախապատրաստում, զբոսանք 16.40-17.00 16.40-17.00

11. Տուն գնալ (խաղեր) 17.00-17.30 17.00-17.30

Page 30: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

5-6 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

արժեքային հիմունքներ

Դաստիարակության խնդիրն է' երեխային որպես դաստիարակության սուբյեկտի,

հաղորդակից դարձնել մարդկային արժեքների աշխարհին:

5-6 տարեկանում ձևավորվում են իրականության նկատմամբ արժեքային

վերաբերմունքի սաղմերը: Այս տարիքում երեխան դրսևորում է ճանաչողական,

վերափոխման և հուզական արժեքներ.

Վերաբերմունք ձեռակերտ աշխարհի նկատմամբ'

ա/ ճանաչողական արժեքներ - երեխաների մեջ ծնվում է նոր գիտելիքներ ստանալու

պահանջմունք, ընդլայնվում է սեփական փորձը, ձևավորվում գիտակցական

վերաբերմունք ուսուցման նշանակության հանդեպ.

հուզական արժեքներ - երեխան համակվում է գեղեցկության զգացմունքով, ծնվում է

հարգանք վարպետության նկատմամբ: Այս արժեքներն են' խաղը, երեխաների շփումը,

արվեստի տարբեր տեսակների հետ, որոնք հենց կերտում են երեխաների աշխարհը,

վերափոխման արժեքներ - առաջանում է ձգտում ինքնուրույն անելու այն, ինչ որ

ինքնատիպ բան է: Այստեղ կարևոր է հիշել' չմտածել և չգործել երեխայի փոխարեն:

Վերաբերմունք ուրիշ մարդկանց նկատմամբ, երեխաների մեջ երևան է գափս

վերաբերմունք ուրիշների արարքների նկատմամբ: Նա հետաքրքրություն է դրսևորում է իր

շուրջը ծավալվող իրադարձությունների, երկրի, ծննդավայրի նկատմամբ :

Ձևավորվում են (հիմնականում անձնական համակրանքով) հասակակիցների փոքր,

ապա աստիճանաբար' ընդլայնվող խմբեր, որոնցից ապագայում ծագում են

«դպրոցական ուսուցման» անհրաժեշտ որակները:

բ/ երեխան ձգտում է ներգործել շրջապատի վրա սեփական վարձով ու գիտելիքներով,

գ/ հուզական արժեքներ - երեխան նկատում է, որ իր կողքին մարդիկ են' իր նման և

տարբեր իրարից: Ուրիշների ապրումներին արձագանքելու շնորհիվ ծնվում է կարեկցանքը

և մարդկանց ուրախությունը կիսելու ձգտումը, ձևավորվում է բարոյական գիտակցության

հիմքերը:

29

Page 31: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Վերաբերմունք իր նկատմամբ - երեխան իրեն տարբերում է մյուսներից:

Առաջանում է ինչպես մերձավորների, այնպես է լ կյանքի, կենսագրության նկատմամբ

հետաքրքրություն: Ձևավորվում են առաջին պատկերացումները հայրենի եզերքի,

հայրենիքի, ապագայի, մահվան ու անմահության վերաբերյալ:

բ/ Վերափոխման արժեքներ - ձևավորվում է ֆիզիկական և հոգեբանական

պաշտպանության արժեք:

գ/ Հուզական արժեքներ - ծնվում է ազատության, խաղի, երգի ու պարի, նկարչության,

ձեռնարվեստի նկատմամբ զգացմունքներ, անձնական և ինքնուրույն կատարման

հաճույքների վայելման ձգտում: Դաստիարակության այս խնդիրները իրականացվում են

ամբողջ տարվա ընթացքում:

5-6 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ

ՕՐԱԳՐԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Նախադպրոցական տարիքի երեխայի դաստիարակության նպատակն է'

համակողմանի և ներդաշնակ զարգացած անձնավորության ձևավորումը:

Դաստիարակության խնդիրները պայմանականորեն բաժանվում են ավանդական և

ժամանակակից խնդիրների:

Ավանդական խնդիրներն են 'դաստիարակության բոլոր կողմերն արտացոլող և

դաստիարակության հիմնական բովանդակությունը կազմող խնդիրները:

Դրանք են'

• Նախադպրոցականի ֆիզիկական դաստիարակությունը.

• Նախադպրոցականի մտավոր դասէհիարակությունը.

• Նախադպրոցականի բարոյական դաստիարակությունը.

• Նախադպրոցականի աշխատանքային դաստիարակությունը.

• Նախադպրոցականի էկոլոգիական դաստիարակությունը.

• Նախադպրոցականի գեղագիտա֊գեղարվեստական դաստիարակությունը.

• Նախադպրոցականի ուսուցման կազմակերպումը (ուսուցումը դիտվում է որպես

ուսուցմամբ կազմակերպվող դաստիարակության գործընթաց):

Արդի խնդիրները բխում են հասարակության զարգացման պահանջներից և կոչված են

լուծելու ծառացած հիմնական խնդիրները և իրականացնելու նախադպրոցական

կրթության նորացման գործընթացը:

30

Page 32: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

5-6 տարեկան երեխաների համակողմանի դաստիարակության բովանդակությունը

կազմող բոլոր խնդիրները իրականացվում են ոաումնադաստիարակչական գործընթացում,

որոնք ծրագրում ներկայացվում են առանձին ենթաբաժիններով և բաղադրիչներով:

Page 33: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

5-6 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԻՐԹ ՎԱՐՔԻ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ

5-6 տարեկան երեխաների բարոյական որակների և կուլտուրական վարքի

հմտությունների ձևավորումը շարունակում է մնալ նախադպրոցական

դաստիարակության կարևոր խնդիր:

Այս փուլում հետևողականորեն ձևավորվում են ընկերական

փոխհարաբերությունները, հարգանք ուրիշների' հասակակիցների, մեծերի և նրանց

իրավունքների հանդեպ, մեծերի պահանջներին ենթարկվելու, իրենց արարքներում

շրջապատող մարդկանց դրական օրինակներին, գեղարվեստական հայտնի

ստեղծագործությունների հերոսներին հետևելու կարողությունները:

Այս տարիքում երեխան պետք է կարողանա հմտորեն և բարեկիրթ օգտվել ճաշի

սպասքից, ուտելուց հետո շնորհակալություն հայտնել:

Մանկապարտեզի խնդիրներն են'

- Զարգացնել ինքնավերահսկումը արտաքին տեսքի պահպանման նկատմամբ,

հետևել դեմքի, ձեռքերի, մազերի, հագուստի, կոշիկների մաքրությանը:

- Նկատել ընկերոջ արտաքին տեսքում եղած անկանոնությունը, պատշաճ ձևով այդ

մասին հուշել ընկերոջը, օգնել վերացնել այն:

- Որոշ իրավիճակներում կարողանալ զիջել ընկերոջը:

֊Դրսևորել կարեկցանքի զգացում հիվանդ և անօգնական մարդու, վիրավոր

կենդանու, կոտրված ճյուղի, տրորված ծաղկի նկատմամբ և դրսևորել օգնելու, հոգ

տանելու ցանկություն:

Մանկապարտեզը շարունակում է դաստիարակել մեծերի և հասակակիցների հետ

հաղորդակցման, փողոցում, կինոյում, թատրոնում, թանգարանում և այլուր իրեն վայելուչ

պահելու կուլտուրա:

- Աղջիկների մեջ դաստիարակել ամոթխածության, համեստության, հպարտության

զգացում, հոգատարություն տղաների նկատմամբ: Աղջիկներին սովորեցնել նկատել

տղաների արտաքին տեսքի անփութությունը, օգնել վերացնելու այն, գնահատել նրանց

կողմից ցուցաբերած քաղաքավարի վերաբերմունքը:

- Տղաների մեջ դաստիարակել ուշադիր վերաբերմունք աղջիկների նկատմամբ,

հոժարակամ ստանձնել ծանր աշխատանքի կատարումը:

Փոխադարձաբար գնահատել ընկերոջ ցուցաբերած օգնությունը և

գոհունակություն հայտնել:

- Ցուցաբերել մտահոգություն ընկերոջ կատարած արարքի համար, կարողանալ

ներել' փորձելով զսպել սեփական հույզերը:

32

Page 34: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Սեփական ձեռքով պատրաստած գեղեցիկ զարդանախշված աշխատանքները

(բնական նյութերով, ապլիկացիան, շնորհավորական բացիկները), հաճույքով նվիրել

մերձավորներին (տատիկ, մայր, քույր, դայակ, դաստիարակ, ընկեր):

Սովորեցնել խնդրել, ողջունել, հրաժեշտ տալ, օգտագործելով' «բարի լույս», «բարի

երեկո», «ցտեսություն», «հաջողություն», «ներող եղիր», «ներողություն»,

«շնորհակալություն» և ա յլ բառեր:

Երեխայի բարեկիրթ վարքի կուլտուրայի դաստիարակման համար լավագույն

միջոց են բարոյագիտական զրույցները, որոնց հիմնական խնդիրը պետք է լինի երեխայի

մոտ վարքի կուլտուրայի բարոյական կողմի ձևավորումը: Այդպիսի զրույցների թեման

պետք է մատչելի և ընկալելի լինի 5-6 տարեկան երեխաների համար: Նման զրույցները

կարող են անցկացվել ինչպես օրվա առաջին, այնպես է լ երկրորդ կեսում:

Օրինակ' «Մեր խումբը» թեմայով զրույցի ժամանակ ձևավորել երեխաների մոտ

ընկերասիրության ձգտում, բարյացակամություն, ընդհանուր գործի մասնակցության

ձգտում, կապվածություն մանկապարտեզի և հասակակիցների հետ:

«Եղիր միշտ հարգալից» զրույցի ժամանակ դաստիարակել հարգանք մեծերի և

հասակակիցների նկատմամբ, համակարգել հարգալից վարվելաձևի

կանոնները: Սովորեցնել վերլուծել սեփական արարքները, արդյո՞ք դրանք

համապատասխանում են քաղաքավարության կանոններին:

Բարոյական դաստիարակություն

Բարոյական վարքագիծը, լինելով բարոյականության հիմնական չափանիշը,

դրսևորվում է հասարակական հարաբերություններում:

Ավագ նա խ ա դպ րոցա կա ն տարիքի երեխաների բարոյական դատիարակության

առաջատար խնդիրը մարդասիրական հարաբերությունների դաստիարակումն է:

Բարոյական դաստիարակության համակարգի միասնական բաղադրիչներից են'

• բարոյական գիտակցության ձևավորումը.

• բարոյական զգացումների, հմտությունների ու սովորույթների, բարոյական

վարքագծի ձևավորումը:

Հարկ է նշեր որ բարոյական դաստիարակության գործընթացը չի կարող իրացվել

երեխայի անձի սոցիալական զարգացումից դուրս:

Քաղաքացիության, աշխատասիրության դաստիարակումը, բարոյական

վարքագծի ձևավորումը հնարավոր է միայն, եթե երեխաները ակտիվորեն ներգրավվում են

մեծերի և հասակակիցների հետ փոխհարաբերություններում, սովորում են գնահատել և

ճանաչել իրենք իրենց:

33

Page 35: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Այս տարիքում իրենց հասակակիցների հետ ունեցած հարաբերություններում

նրանք պետք է ցուցաբերեն բարյացակամություն, հոգատարություն, փոխօգնության

պատրաստակամությ ուն:

Մեծերի և հասակակիցների հետ փոխհարաբերություններում ակտիվորեն է

ընթանում երեխայի սոցիալական զարգացումը, ինքնաճանաչման հետ ձևավորվում է նաև

ինքնագնահատականը: Հոգեբանական հետազոտությունները ցույց են տվերոր ուսուցման

ընթացքում 5-6 տարեկանի հաջողությանը առավել նպաստում է երեխայի դրական

ինքնագնահատականը , քան մտավոր զարգացման մակարդակը:

Երեխան դրական ինքնագնահատականի դեպքում պատրաստ է ռիսկի դիմել և իր

նախաձեռնությունը փորձել նորից ու նորից, քանի որ ինքը հավատում է իրեն:

5-6 տարեկանների բարոյական դաստիարակությունը անխզելիորեն կապված է

երեխայի հուզական ոլորտի, նրա ապրումների հետ:

Բարոյական զգացումները ինքնատիպ խթան են հասակակիցների և մեծերի հետ

համատեղ գործունեության համար: Դրանք նպաստում են բարոյական դրական

հարաբերությունների , համատեղ խաղի, աշխատանքի ընթացքում միմյանց օգնելու

համար ինքնուրույն միավորելու ունակության ու ցանկության ձևավորմանը:

Համատեղ գործունեության մեջ մեջ ծագում են բարոյական ապրումներ' իրենց և

ուրիշների արարուքների գնահատման, հանձնարարված գործի նկատմամբ

պատասխանատվության զգացման ձևավորման ուղղությամբ:

5-6 տարեկանների բարոյական դաստիարակությունը և սոցիալական զարգացումը

կապված են հայրենի երկրի, մշակույթի, նրա անցյալի, ներկայի, պատմական

իրադարձությունների, հայ ֆիդայիների, ազգային հերոսների մասին նախնական

պատկերացումների ձևավորման հետ:

Այն ուղղորդված է հայ ժողովրդի մշակույթի, ժառանգության հանդեպ հարգանքի

ձևավորմանը: Հայրենի երկրի, հայրենի եզերքի վերաբերյալ զրույցները,

ավանդապատումները, ոտանավորները, երգերը նպաստում են ավագ նախադպրոցականի

քաղաքացիության դաստիարակությանը, ազգային ավանդույթների ընկալմանը:

34

Page 36: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ԱՆՎՏԱՆԳ ՎԱՐՔԱԳԻԾ

Ծրագրում առանձին տեղ է հատկացված ավագ նախադպրոցականների անվտանգ

վարքագծի ձևավորմանը և տարբեր արտակարգ իրավիճակներում վտանգի խոցելիության

նվազեցմանը, որն իրականացվում է ուսուցողական խաղերի, գեղարվեստական

ընթերցանության, անվտանգության կանոնների և տարբեր վտանգավոր իրավիճակներում

զգուշավոր վարքագծի ձևավորումը, որը նպաստում է «վախեցած պահելու ձևից»

ձերբազատմանը և անվտանգ վարքագծի ուղղությամբ ծնողների գիտելիքների

հարստացմանը:

Ծրագրում նախատեսված են 5-6 տարեկանների համար ուսուցողական խաղեր,

խաղ-պարապմունքներ և իրավիճակային զրույցներ, ինչպես նաև երթևեկության

կանոններով դերերով խաղեր ու պարապմունքներ, զրույցներ, զբոսանքներ, որոնք

ամրապնդում են երեխաների գիտելիքները անվտանգ վարքագծի ուղղությամբ:

Անվտանգ վարքագծի ձևավորում

Արտակարգ իրավիճակներում խոցելիությունը նվազեցնելու համար երեխան պետք

է տիրապետի անվտանգ վարքագծի կարողություններին, հմտություններին և դրսևորի

անվտանգ վարքագիծ, այսինքն' պետք է կարողանա ճանաչել և գնահատել վտանգը,

խուսափել վտանգից և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:

Ծրագրի խնդիրն է մշակել հետևյալ անհրաժեշտ կարողություններն ու

հմտությունները'

1. ճա նա չե լ վտանգը.

Երեխաները պետք է կարողանան ինքնուրույն ճանաչել որոշ վտանգի

աղբյուրներ: Նրանք պետք է փորձեն հասկանալ, թե ո՞րն է վտանգը տ վյա լ իրավիճակում

կամ ի՞նչը կարող է վտանգավոր լինել ընդհանրապես:

2. Գնահատել վտանգը.

Կարևոր է երեխաների մեջ զարգացնել վտանգավոր իրավիճակներում

կշռադատելու և կողմնորոշվելու կարողություն: Խոսքը ոչ թե ճիշտը սխալից զանազանելու,

ա յլ վերլուծելու և կանխատեսելու մասին է, այսինքն' 5-6 տարեկանն արդեն պետք է

կարողանա գնահատել վտանգը' պատասխանելով «Ի՞նչ կարող է տեղի ունենալ տ վյա լ

իրավիճակում» հարցին:

3. Խուսափել վտանգից.

35

Page 37: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

«Ինչպե՞ս կարելի է կանխել պատահարը» հարցի միջոցով երեխաներին պետք է

նախապատրաստել վտանգավոր իրավիճակներում ինքնուրույն գործելուն և վտանգից

խուսափելուն:

4. Օգնություն ցուցաբերել.

Երեխաները շատ զգացմունքային են և զգայուն մարդկանց ծանր վիճակի

նկատմամբ: Այդ պատճառով նրանց կարելի է հեշտությամբ ներգրավել այնպիսի խաղերի

մեջ, որի միջոցով նրանք կարող են օգնություն ցուցաբերել միմյանց: Շատ կարևոր է

երեխաներին ծանոթացնել արտակարգ իրավիճակներում գործելու տարրական, մատչելի

քայլերին, քանի որ ճիշտ միջոցառումները կարող են կանխել անցանկալի հետևանքները:

Անվտանգ վարքագծի դաստիարակման գործում կարևոր է դաստիարակների և

ծնողների օրինակը, համբերատար վերաբերմունքը և պատասխանատվության

զգացումը: Երեխան պետք է տեսնի, որ այն մարդիկ, որոնց նա վստահում է' իրենք է լ են

հետևում անվտանգության կանոններին' ճիշտ տեղով են անցնում փողոցը, չեն ծիծաղում

կամ խոսում ուտելու ընթացքում, օգտագործում են ճիշտ օժանդակ միջոցներ (բարձր տեղ

հասնելու համար օգտագործում են աստիճան և ոչ թե իրար վրա դրված աթոռներ և այլն):

Շատ կարևոր է երեխաներին հասկանալի ձևով բացատրել, թե ինչո՞ւ է այս կամ

այն բանը վտանգավոր, ի ՞ն չ հետևանքներ կարող է ունենալ սխալ արարքը: Անվտանգ

վարքագծին վերաբերող թեմաները երեխաներին չպետք է ներկայացնել որպես արգելք,

ա յլ իբրև համոզիչ, տրամաբանական բացատրություն: Անվտանգ վարքագծի

դաստիարակման նպատակն է ձևավորել զգույշ, ա յլ ոչ թե' «վախեցած պահելաձև»:

5-6 տարեկան երեխաների անվտանգ վարքագծի ձևավորումը երկարատև և

աշխատատար գործընթաց է: Մանկական հաստատությունում դաստիարակի, իսկ տանը'

ծնողի կողմից, 5-6 տարեկան երեխաներին' իրենց պահելու և ստեղծված իրավիճակից

դուրս գալու եղանակներ սովորեցնելը անվտանգ վարքագծի ձևավորման կարևոր պայման

է:

Շատ կարևոր է, որ երեխան իմանա շտապ օգնության, հրշեջ ծառայության,

ոստիկանության, հասակակիցների և մոտիկ հարևանների, ազգականների

հեռախոսահամարները և տիրապետի զանգահարելու տեխնիկային:

Երեխան պետք է անգիր իմանա'

- ծնողների անուններն ու ազգանունները,

- տան և աշխատավայրի հեռախոսահամարները,

- տան հասցեն (այս բոլորը կարող են պետք գալ, եթե երեխան հայտնվի դժվարին

կացության մեջ' տանը' ջրհոսքի, հրդեհի, փողոցում մոլորվելու դեպքում):

Երեխան պետք է ծանոթ փնի'

36

Page 38: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

կենցաղային էլեկտրական սարքերի, լուցկու, քիմիական և ա յլ նյութերի օգտագործման

կանոններին: Ծանոթ լինի նաև' կենդանիների հետ շփվելիս, բուսական աշխարհի

ներկայացուցիչների հետ շփման ժամանակ անձնական անվտանգության,* վերելակից

օգտվելու, երկրաշարժի ժամանակ իր վարվելակերպի, ինչպես նաև իրեն և իր տունը

պահպանելու կանոններին:

Անվտանգ վարքագծի դաստիարակման բաղադրիչներից է երթևեկության

կանոններին ծանոթացումը:

Նախորդ խմբերում երեխաները ծանոթացել են ճանապարհային երթևեկության

որոշ կանոնների: 5-6 տարեկանների պատկերացումները շարունակում են ճշտվել և

լրացվել:

Էքսկուրսիաների, նպատակային զբոսանքների, զրույցների, նկարների, մայրենի

լեզվի, կերպարվեստի գործնական պարապմունքների ժամանակ, դիաֆիլմերի,

տեսաֆիլմերի, կինոֆիլմերի, սերանային տպագիր խաղերի, շարժուն խաղերի,

պատմվածքների, կերպարվեստային գործունեության (կոնստրուկտիվ աշխատանքների,

առարկայական նկարչության, շարժուն խաղերի) միջոցով ամրապնդվում են երեխաների

պատկերացումները փողոցի երթևեկելի մասի, առանցքային գծի և անվտանգության

կղզյակի մասին: Նրանց պետք է ծանոթացնել խաչմերուկին, ճանապարհային նշաններին

(«հետիոտնային անցում», «խաչմերուկ», «սնման կետ», «հեռախոս», «կանգառ»,

«բժշկական օգնության կետ» և այլն):

Տրվում են լիարժեք գիտելիքներ հետիոտնի և ուղևորների երթևեկության

կանոնների մասին' հետիոտնին թույլատրվում է քա յլել միայն մայթեզրով, քա յլե լ կարելի է

մայթի աջ կողմով, հետիոտնը ճանապարհն անցնում է այն տեղերից, որտեղ կան անցման

գծեր կամ անցման նշաններ: Երկկողմ երթևեկության փողոցն անցնելիս սկզբում նայում

են ձախ, հասնելով կենտրոնին' աջ կանգնած կամ կայանված ավտոմքենան շրջանցում

են հետևի կողմից' առջևից շրջանցելը արգելվում է, քանի որ վտանգավոր է կյանքի

համար:

Ուղևորները տրանսպորտին սպասում են հատուկ կանգառներում: Երեխաներով

ուղևորները կարող են տրանսպորտ բարձրանալ առաջին դռնից: Տրանսպորտում

յուրաքանչյուրն իրեն պետք է պահի հանգիստ, որպեսզի չխանգարի մյուս ուղևորներին:

5-6 տարեկան երեխաներին ճանապարհային երթևեկության կանոններին

ծանոթացման աշխատանքները պետք է կազմակերպել այնպես, որ պարապմունքներում,

էքսկուրսիաներում ստացած գիտելիքները դառնան ամուր և հաջողությամբ կիրառվեն

նաև դպրոցական տարիներին:

Այդ նպատակով 5-6 տարեկան երեխաների հետ անցկացնել տրանսպորտային

շարժման, վարորդի աշխատանքի, լուսացույցի ազդանշանային դիտումների, փողոցային

37

Page 39: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

շարժումը վերահսկող և կառավարող ոստիկանության ծառայության աշխատանքի

մասին մատչելի զրույցներ:

Ամրապնդել տարածական տերմինաբանության ճիշտ օգտագործման (ձախ-աջ,

վերևից-ներքևից, աջից-հետևից, կողքից, հանդիպակաց, հակառակ կողմում, կենտրոնում,

դիմաց, երկայնությամբ և այլն) կարողությունը:

Երեխաները պետք է լա վ կողմնորոշվեն շրջապատող իրադրության մեջ ճիշտ

արձագանքել փողոցի իրադրության փոփոխություններին:

Մայրենի լեզվի, շրջապատի ծանոթացման պարապմունքներին անհրաժեշտ է

սովորեցնել երեխաներին հասկացություններ տարածական

տերմինաբանությունից: Պատմումների և նախադասությունների կազմման ժամանակ

օգտագործել դիաֆիլմեր, կինոֆիլմեր, ուսուցանել ոտանավորներ, կարդալ գրական

ստեղծագործություններ, գուշակել հանելուկներ, կազմակերպել զրույցներ:

Կերպարվեստային գործունեության պարապմունքներին ընդգրկել այնպիսի

թեմաներ, որոնք ճշտում և խորացնում են փողոցի , տրանսպորտի շարժման մասին

տպավորությունները:

Խմբերում պետք է լինեն առարկայական զարգացնող միջավայրի լայն

հնարավորություններ:

Կազմակերպել երեխաների աշխատանքների ցուցահանդես «Իմ քաղաքը», «Իմ

փողոցը» և ա յլ թեմաների շուրջ:

Կառուցել շինությունների մանրակերտեր (մակետներ) «Մեր փողոցը», «Մեր

մանկապարտեզը» և այլն:

Դաստիարակը երեխաներին սովորեցնում է վերլուծել և ինքնուրույն օգտագործել

կառույցներն ու մակետները:

Ֆիզկուլտ-պարապմունքների և խաղերի ժամանակ ամրապնդել ու ընդլայնել

տարածության մեջ կողմնորոշվելու ունակություն, դաստիարակել արագ ռեակցիա,

լուսային և հնչյունային ազդանշանների խաղային իրադրության փոփոխման նկատմամբ:

Մեծ տեղ պետք է տ ալ տարածության մեջ կողմնորոշում զարգացնող դիդակտիկ և

շարժուն խաղերին:

ճանապարհային երթևեկության կանոնների մասին գիտելիքներ տալուն և դրանց

ամրապնդմանը մանկապարտեզին կօգնի ընտանիքի հետ համատեղ աշխատանքը,

նրանց միասնական պահանջը կապահովի երեխաների մոտ փողոցում վարքի կանոնների

պահպանման անհրաժեշտության գիտակցումը:

Մանկավարժական լուսաբանմանն ու կանոնների հաջող մասսայականացմանը

նպաստում են համապատասխան գեղարվեստական և մեթոդական գրականությունը,

պաստառները, կինոֆիլմերի և դիաֆիլմերի, ռադիոյի, հեռուստատեսության

38

Page 40: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

օգտագործումը, ծնողական կոնֆերանսները, որտեղ զեկուցումով կարող են հանդես գալ

ոստիկանության համապատասխան ծառայությունների աշխատակիցները:

Ընտանիքի և մանկապարտեզի միասնական պահանջն ապահովում է երեխաների

դպրոցական ուսուցմանը հաջող նախապատրաստումը, նրանց կողմից ճանապարհային

երթևեկության կանոնների գործնական պահպանումը և կիրառումը, անվտանգ վարքագծի

գործնական ապահովումը:

Այսպիսով' բնական աղետների և ա յլ արտակարգ իրավիճակներում երեխաների

ինքնուրույն վարքագծի դրսևորման ժամանակ անհրաժեշտ են կենսական հմտություններ,

որոնք մշակվում են նախադպրոցական տարիքում:

5-6 տարեկանների մոտ արդեն մշակվում են կյանքի հմտությունների վարքագիծ,

որը հնարավորություն է տափս երեխային իր կյանքի համար ավելի մեծ

պատասխանատվություն զգալու և բացասական ճնշումների հանդեպ ավելի մեծ

դիմադրողականություն դրսևորելու:

‘ Բ ա ր ե կ ի ր թ վ ա ր ք ի և ա ն վ տ ա ն գ վ ա ր ք ա գ ծ ի դ ա ս տ ի ա ր ա կ մ ա ն ծ ր ա գ ր ա յի ն խ ն դ ի ր ն ե ր ը ի ր ա կ ա ն ա ց ն ե յիս օ գ տ վ ե լ

1. Հ ա ս մ ի կ Մ ի տ ո յա ն -« Վ ա ր վ ե ց ո ղ ո ւթ յո ւն » -Մ հ թ ո դ ա կ ա ն ո ւղ ե ցո ւյց , 1999թ . Ե ր և ա ն « Զ ա ն գ ա կ -9 7 »

2 . Լ ե ն ա Մ ա ն ո ւկ յա ն - « ճ ա ն ա պ ա ր հ ա յի ն երթ և եկութ յա ն կ ա ն ո ն ն ե ր ի ո ւս ո ւց մ ա ն մ ե թ ո դ ա կ ա ն ցուցումներ

ն ա խ ա դ պ ր ո ց ա կ ա ն հ ի մ ն ա ր կ ն ե ր ի դ ա ս տ ի ա ր ա կ ն ե ր ի հ ա մ ա ր (1 9 7 5 թ . և 199 8 թ ., Ե ր և ա ն , հ ա մ ա ձ ա յն ե ց վ ա ծ

Պ ե տ ա վ տ ո տ ե ս չո ւթ յա ն վ ա ր չո ւթ յա ն հ ե տ ) ձ ե ռ ն ա ր կ ն ե ր ի ց :

3 Ա ր մ ե ն Պ ո ղ ո ս յա ն - « Ա ն վ տ ա ն գ վ ա ր ք ա գ ծ ի դ ա ս տ ի ա ր ա կ ո ւմ , մ ե թ ո դ ա կ ա ն ո ւղ ե ց ո ւյց » (Ե ր և ա ն 2 0 0 5 թ .)

4 . Ջ ո ւլի ե տ ա Թ ա ղ ի ա ն ո ս յա ն - « Դ ա ս տ ի ա ր ա կ ե ն ք ա ն վ տ ա ն գ վ ա ր ք ա գ ի ծ » (« Ո ւղ ե ց ո ւյց ե ր ե խ ա ն ե ր ի և մ ե ծ ե ր ի

հ ա մ ա ր » -Ե ր և ա ն 2 0 0 5 թ .)

5 . Մ ա ր ի ն ե Ա լհ ք ս ա ն յա ն ~ « Ս ա իմ հ ա յր ե ն ի ք ն է (Ձ ե ռ ն ա ր կ ն ա խ ա դ պ ր ո ց ա կ ա ն 4 - 7 տ ա ր ե կ ա ն ե ր ե խ ա ն ե ր ի

հ ա մ ա ր - 2 0 0 3 թ .« .Ծ ի ծ ե ռ ն ա կ » հ ր ա տ ա ր ա կ չո ւթ յո ւն )

39

Page 41: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

5-6 տարեկանների էկոլոգիական դաստիարակությունը և կրթությունը էկոկենտրոն

հայեցակարգի տեսանկյունից կառուցվում է կենդանի բնության մեջ, թանգարաններ,

կենդանաբանական, բուսաբանական այգիներ այցելելու հիման վրա, քանի որ

էկոլոգիական դաստիարակություն առաջին հերթին ենթադրվում է'

ա) իրեն զգալ բնության մի մասնիկը.

բ) ձևավորել երեխաների մեջ հուզական հոգատար վերաբերմունք բնության

օբյեկտների նկատմամբ.

գ) ձևավորել գեղեցիկը տեսնելու ընդունակություն.

դ) ձևավորել և զարգացնել երեխաների ճանաչողական ընդունակությունները և

բնապահպանական տարրական կարողությունները:

Էկոլոգիական դաստիարակության գործընթացի կազմակերպման համար կարևոր է

էկոլոգիական կուլտուրայի ձևավորումը, որը դրսևորվում է շրջակա միջավայրի և նրա

ամբողջական պահպանման նկատմամբ երեխաների պատասխանատու վերաբերմունքի

մեջ, որի հիմքում ընկած է հասարակության մեջ ընդունված բարոյական և իրավական

նորմերը:

5-6 տարեկան երեխաների էկոլոգիական կրթության ու դաստիարակության

խնդիրներն են'

ա) շրջապատի նկատմամբ ճիշտ վարվելակերպի մշակում,

բ) բնության նկատմամբ քաղաքացիական վերաբերմունքի դաստիարակում,

գ) հասարակության մեջ ընդունելի մարդկային փոխհարաբերությունների

հաստատում:

Այս խնդիրների իրականացումը նպաստում է տ վյա լ տարիքի երեխաների

աշխարհայացքի ձևավորման հիմքերը դնելու կարևոր գործընթացին:

Էկոլոգիական նպատակասլաց գործընթացը կնպաստի էկոլոգիական կուլտուրայի

ձևավորմանը, որն իր հերթին կդառնա մարդկային ընդհանուր կուլտուրայի, նյութական և

հւգևոր արժեքների զարգացման շարժիչ ուժ:

Էկոլոգիական դաստիարակության խնդիրների թվին պետք է դասել'

- բնաճանաչողական ընդունակությունների, իմացական հետաքրքրությունների

ձևավորումը.

բնության երևույթների, բուսական և կենդանական աշխարհի

փոխկապակցության վերաբերյալ պատկերացումների, հասկացությունների և

գիտելիքների ձևավորումը.

40

Page 42: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

- բնաթյան մեջ ճիշտ վարքագծի դրսևորման դրդապատճառների, սովորույթների ու

հմտությունների ձևավորումը.

- կենդանի բնության նկատմամբ ապրումակցման զգացմունքի ձևավորումը:

5-6 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ

ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Նախադպրոցականները պետք է ձեռք բերեն կենսաէկոլոգիական տարրական

գիտելիքներ, այդ թվում'

Կենդանի և անկենդան բնության մասին.

1. կենդանի մարմինների առանձնահատկությունները, նրանց բազմաձևությունը,

տարածումը և նրանց հարմարվածությունը այդ միջավայրին.

2. բնակության միջավայրի բազմաձևությունը (ջրային, վերերկրյա-օդային,

հողային (ստորերկրյա).

3. կենդանիների և բույսերի բնակության վայրը, համակեցությունը

(էկոհամակարգեր), նրանց բազմաձևությունը, բաղադրամասերի ամուր կապը:

Նախադպրոցականները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաև անկենդան

բնության և նրա կենդանի բնության հետ ունեցած կապերի հանդեպ:

Էկոլոգիական կրթության բովանդակության մեջ սոցիալական էկոլոգիայի հարցերի

ներառումը կնպաստի երեխայի' շրջակա միջավայրում իր տեղի գիտակցմանը, նրա

էկոլոգիապես գրագետ վարքագծի ունակությունների մշակմանը: Այդ նպատակով կարելի

է կազմակերպել զրույցներ հետևյալ հարցերի ձևով.

- Մարդիկ և շրջակա միջավայրը.

- Ես և բնությունը.

- Ինչպե՞ս եմ օգտագործում բնրւթյան բարիքները.

- Իմ առողջությունը և շրջակա միջավայրը.

- Ի ՞նչ կլինի ինձ հետ, եթե ոչնչացվեն շրջապատի կենդանիներն ու բույսերը.

- Ես ի՞ն չ կարող եմ անել շրջակա միջավայրի վիճակի բարելավման համար և այլն.

Երեխան պետք է ծանոթանա մարդկանց ոչ գրագետ էկոլոգիական

գործողությունների հետևանքներին, պետք է իմանա, թե ինքը ինչպես պետք է պահի իրեն

ոչ միայն բնության գրկում, այլև տանը, գյուղում, քաղաքում:

Պետք է ավագ նախադպրոցականը ծանոթանա էկոլոգիական անվտանգության

հարցերին: Նա պետք է իմանա, որ ճանապարհի մոտ խաղալիս կարող է ոչ միայն

ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվել, այլև ավտոմեքենայի արձակած գազերը

41

Page 43: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

շնչելը կամ աղբանոցի մոտ զբոսնելը նույնպես վտանգավոր և վնասակար է առողջության

համար:

Ծրագիրը հանձնարարում է նախադպրոցականին պարզաբանել կիրառական

էկոլոգիային վերաբերող հետևյալ հարցերը.

- ինչպե՞ս դրսևորել իրեն բնության մեջ.

- ինչպե՞ս ծանոթանալ բնության պաշարներին.

- ինչո՞ւ են մեր պահպանության կարիքը զգում կենդանի էակները և նրանց

համակեցությունները.

֊ ինչո՞ւ պետք է երկրի վրա ապրեն բոլոր կենդանի էակները.

- ինչո՞ւ է ստեղծված Կարմիր գիրքը.- ծանոթություն իր մարզի (տարածքի) երկրամասի պահպանության տակ վերցված

բույսերի և կենդանիների հետ.

- ծանոթացում նրանց թվի կրճատման ուղղակի և անուղղակի պատճառների հետ.

- մեծահասակների հետ մասնակցություն բնապահպանական միջոցառումներին

(ծառատունկ, շաբաթօրյակ և այլն):

Էկոլոգիական գիտելիքները ինքնանպատակ չեն. նրանք նպաստում են երեխայի

մեջ արժեքների որոշակի համակարգի, մարդու' որպես բնության մի մասնիկի

պատկերացման ձևավորմանը, իր կյանքին, բնության վիճակից իր առողջության

կախվածության ընկալմանը:

Շատ կարևոր է արդեն նախադպրոցական տարիքից երեխաների մոտ

դաստիարակելխելամիտ բնօգտագործման անհրաժեշտության իմացությունը:

Էկոլոգիական կրթության բովանդակությունը սերտորեն կապված է երեխայի

հույզերի զարգացման, ապրումակցման, զարմանալու, կենդանի էակները տեսնելու

կարողության հետ: Դա նշանակում է, ՛որ էկոլոգիական կրթության բովանդակության

մեջ ներառվում է իմացական, արժեքային, նորմատիվային գործնական բաղադրամասեր,

քանի որ նրանցից յուրաքանչյուրը ուսումնական գործընթացում ունի իր

գործառույթը: Իրենց բովանդակությամբ այդ չորս բաղադրամասերը ընդգրկում են

ժամանակակից էկոլոգիական համալիր բոլոր բնագավառները:

Ծրագրում արաջարկվում է էկոլոգիական կրթության և դաստիարակության

ուղիներ, միջոցներ ու մեթոդներ:

Նախադպրոցականների էկոլոգիական կրթության հիմնական ուղին այդ

գործընթացի պլանավորումն ու ծրագրավորումն է:

Ծրագիրը կառուցված է այնպես, որ ապահովվի նախադպրոցականի

էկոլոգիական դաստիարակության թեմաների հաջորդականությունը, որտեղ հատուկ

42

Page 44: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ուշադրություն է դարձված բնության և նրանում մարդու տեղի վերաբերյալ հայացքների

ամբողջական ձևավորմանը (տես գծանկար 1):

Գծապատկեր 1

«էկոլոգիա» ծրագրի բովանդակությունը նախատեսված

ավագ նախադպրոցական խմբի համար

Նախադպրոցականների էկոլոգիական դաստիարակության ծրագիրը մանկապարտեզում

Կենսաբանական Կիրառական (գործնական) Սոցիալական

տարրեր էկոլոգիայի տարրեր էկոլոգիայի տարրեր

- Կենդանի, անկենդան բնություն

֊Կենդանի օրգանիզմների

յուրահատկությունները, նրանց

բազմազանությունը, տարածումը

Կենդանի օրգանիզմների արտաքին

տեսքի և վարքի հարմարումը գոյության

պայմաններին

Բնակավայրերի բազմազանությունը

(ջրային, եկկենցաղ, օդային, ցամաքային)

- Բնությունը իմ շուրջը

- Ինչպե՞ս եմ ես օգտագործում բնական

պաշարները

- Մարդիկ և շրջապատող աշխարհը

- Ինչպե՞ս եմ ես ազդում բնության վրա

- Իմ առողջությունը և շրջակա միջավայրը

- Իմ էկոլոգիական ապահովությունը

- Ի ՞նչ կլինի ինձ հետ, եթե ես անխնա

վարվեմ բնության նկատմամբ

- Ի ՞նչ կարող եմ անել շրջապատս

բարելավելու համար (ինձ շրջապատող

միջավայրը)

- Ինչպե՞ս պետք է իրեն պահել բնության մեջ

- Ինչո՞ւ պետք է նրան խնամքով վերաբերվել

- Ինչպե՞ս տնտեսել բնական պաշարները

- Ինչո՞ւ են կենդանի օրգանիզմները զգում մեր հսկողության, պաշտպանության կարիքը

- Կենդանի օրգանիզմները ինչո՞ւ պետք է ապրեն հոդի վրա

֊ Ի ՞նչ են արգելոցները

- Ինչի՞ համար է Կարմիր գիրքը

43

Page 45: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

- Ծանոթություն շրջակա միջավայրի երկրի բույսերի և կենդանիների պաշտպանությանը

- Ծանոթություն ոչնչացման պատճառների (ուղղակի և միջնորդավորված) հետ

- Բուսական, կենդանական աշխարհի պահպանման անհրաժեշտությունը

- Բնության մեջ վարքի կանոնների սահմանումը

- Մասնակցություն մեծահասակների հետ կամավորական բնապահպանական

միջոցառումներին (ծառատունկ, շաբաթօրյակ և այլն):

44

Page 46: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Աղյուսակ 2

Թեմաներ, որոնք հասու են նախադպրոցականի զարգացման մակարդակին

Թեմա Միջոց առում ները

1. Բնության մեջ գործող

փոխադարձ կապը

Երեխաների դիտումները բնության մեջ

(էքսկուրսիա), մանկապարտեզի կենդանի

անկյունում և պարտեզում պլաստխինից

կենդանիների, սնկերի, ծաղիկների ծեփում,

նկարչություն, երաժշտական գործունեություն'

«Ծաղիկները, կենդանիները երգերի մեջ», խաղեր,

հանելուկ-առաջադրանքներ

2. Նյութերի շրջանառությունը

բնության մեջ

Տերևների քայքայվելը և վերածվելը հողի,

ծանոթություն անձրևաորդերի հետ, նրանց

նշանակությունը բնության մեջ և պահպանման

խնդիրները

3. Արև, նրա նշանակությունը

բույսերի համար

Բանաստեղծությունների ընթերցում' նվիրված

արևին, նամակներ և բանավոր ուղերձներ արևին,

նկարչություն, հանելուկ-առաջադրանքներ,

վիկտորինաներ

4. Ջուր, նրա շրջանառությունը,

նրա տարբեր վիճակները

Կաթիլի ճանապարհորդությունը (մուլտֆիլմի

դիտում, հեքիաթի ընթերցում, դիտումներ շենքում,

փողոցում, պուրակում, պարտեզում)

5. Գունավորման դերը

կենդանիների կյանքում

Ինչո՞ւ մողեսները գարնանը և ամռանը կանաչ գույն

են ստանում, իսկ աշնանը' հողի գույն

6. Կենդանիների տեսակները,

նրանց դերը

համակեցությունների մեջ

Կենդանիների վարքը, սնունդը, իրենց տարածքի

պահպանումը, ինչպես են իրենց տարածքը

պահպանում առյուծները

7. Բնության բազմաձևության

պահպանման

անհրաժեշտությունը

Դիտումներ բնության մեջ, մարդը' որպես բնության

մի մասնիկ, նրա կապը կենդանական և բուսական

աշխարհի հետ

45

Page 47: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

5-6 տարեկանների խմբում ծրագրի շրջանակներում էկոլոգիայից նախատեսված է

շաբաթական մեկ պարապմունք: Բնության մեջ կազմակերպված պարապմունքների,

էքսկուրսիաների, դիտումների, շրջապատի հետ շփման մեջ մտնելու շնորհիվ երեխան

ձեռք է բերում անձնական փորձ, որը թույլ է տափս նրան հասկանալ իր տեղը բնության

մեջ, նրանում վարքի նորմերի ճիշտ դրսևորման' ոչինչ չքանդելու, չապականելու,

չտրորելու, ա յլ' տնկելու, ջրելու, խնամելու, կերակրելու անհրաժեշտություն: Ծրագրում

առանձնակի տեղ է հատկացվում էկոլոգիական բնույթի խաղերին, մրցույթներին և

բարոյագիտական զրույցներին:

Էկոլոգիական բնույթի խաղերը և բարոյագիտական գյտւյցները նպաստում են

երեխաների էկոլոգիական գիտակցության ձևավորմանը:

Բարոյագիտական զլտւյցների թեման պետք է լինի երեխայի շրջակա միջավայրը,

բնության մեջ իրեն պահելու վարքի կանոնները, բնության օգտակարության, ինչպես նաև

նրան հասցված վնասի հետևանքները: Առանձին շեշտադրում ունեն աշխատանքային

գործունեության այնպիսի ձևերի կազմակերպումը, որոնց շնորհիվ երեխայի մեջ ներդրվում

են բարոյական վարքագծի ձևավորման, բնության, իրար նկատմամբ

պատասխանատվության հիմքերը: Այս տարիքում էկոլոգիական կրթության ու

դաստիարակության միջոցով նրանց հույզերի, ըմբռնումների, զգացմունքների և

պատկերացումների զարգացման նպատակ է դրվում: Ծրագրով նախատեսված է

էկոլոգիական խաղերի հետևյալ ցանկը.

«ճա նա չիր միջավայրդ», «Գտիր ծով տանող ճանապարհը», «Կանգնիր ծառի

մոտ», «Խաղ ծաղիկներով», «Ով ինչ ձայն է հանում», «Իմացիր, ի ՞ն չ կա պարկում»,

«Կարմիր, կանաչ, դեղին տերևներ», «Քամին և տերևները», «Իմացիր, ի ՞ն չ ծաղիկ է,

«Իմացիր, ի ՞ն չ ծառի տերև է», «Կսուզվի, թե' կլողա», «Օդում, ջրում, ցամաքում»,

«Բանջարանոցում, այգում, ցամաքում», «Գտիր ծառը», «Գտ իր նկարչի սխալը»,

«Խանութ֊խանութ» և այլն:

Ծրագրում նախատեսվում է- էկոլոգիական դաստիարակություն իրականացնել նաև

արվեստի միջոցով,, քանի որ արվեստի բոլոր ձևերը էկոլոգիական դաստիարակության

համար լայն հնարավորություններ են ընձեռում: Կերպարվեստի, երաժշտության,

գրականության, թատրոնի, քանդակագործության միջոցով երեխաները ծանոթանում են

բնության երևույթներին, կյանքի գեղեցիկ, վեհ և բացասական կողմերին, երեխաների մեջ

սեր, վստահություն, հարգանք է դրսևորվում բնության, հայրենիքի, իրենց շրջապատող

մարդկանց նկատմամբ:

Ծրագրով նախատեսված են հեքիաթների, բնության մասին չափածո և արձակ

մանկական ստեղծագործությունների, պարարվեստի օգտագործումը, որոնք ուղեկցում են

երեխաներին' նպաստում նրանց գեղագիտական և էկոլոգիական դաստիարակությանը:

46

Page 48: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Ծրագրում նախատեսված են նաև տոներ, հանդեսներ, զվարճալիքներ

մանկապարտեզում, որոնց բովանդակության մեջ ներառվում է կենդանի և անկենդան

բնությունը' իր բոլոր ձևերով: Օրինակ' Վարդավառը մեր նախնիների համար եղել է ջրի,

բերքի ու բարիքի, գեղեցկության պաշտամունքի գովերգման տոն: Նախադպրոցականի

բնաճանաչողական ընդունակությունների զարգացման միջոց են նաև Ծաղկի տոնը, Թռչնի

տոնը, Անտառի օրը և ա յլ տոներ:

Ծրագրում հատուկ տեղ է հատկացված բնության մեջ կատարվող

աշխատանքներին, որը բարոյական, աշխատանքային, մտավոր, ֆիզիկական,

գեղագիտական դաստիարակության հիմքն է: Կատարելով իր տարիքին ու ուժերին

համապատասխան բազմապիսի աշխատանքներ (մեծահասակների հետ ծաղիկ տնկել,

սերմեր աճեցնել ,ջրել, դրանք մշակել) երեխան ձեռք է բերում այնպիսի կարևոր

հատկություններ, ինչպիսիք են' ջանասիրություն, բնությանը օգնելու

պատրաստականություն, սեր դեպի բնությունը և այլն:

Ծրագիրը նախատեսում է նաև ոչ միայն դժվարությունները հաղթահարելու

կարողություն, ա յլ ամեն մի միջոց' խաղ, գործունեության առանձին տեսակներ, որոնք

կնպաստեն երեխայի բնապահպանական կարողությունների ու հմտությունների

ձևավորմանը: Ծրագիրը ընդգծում է նաև խաղային գործունեության կազմակերպման

կարևորությունը, հատկապես սյուժետա-դերային խաղերը, որոնց հիմքում ընկած է

մանկական ինքնագործունեությունը, որի շնորհիվ ստեղծվում են զարգացման մերձավոր

գոտիներ:

Ծրագիրը մեծ տեղ է տալիս նաև էկոլոգիական կրթության և դաստիարակության

գործում կիրառվող մեթոդների և միջոցներին' երեխաների բնապահպանական փորձի

կազմակերպմանը, օրինակների օգտագործմանը, բնապահպանական գործողությունների

ընտելացմանը, կազմակերպմանը և գնահատմանը' համոզման, բնության նկատմամբ

դրական հուզական զգացմունքներ առաջացնելու գործում:

Այսպիսով' էկոլոգիական կրթության և դաստիարակության գործընթացի

կազմակերպումը նախանշում է'

- խմբում երեխայի գործունեության էկոլոգիական ուղղվածությունը.

- զբոսանքների ժամանակ դիտումների անցկացում.

- խմբի' բնության օրագրում (օրացույցում) դիտումների գրանցում.

- գրականության ընթերցում և ունկնդրում, խաղերի կազմակերպում և անցկացում.

- խմբերում էկոլոգիական դաստիարակության պայմանների ստեղծում' բնության

անկյան առկայություն, գրադարան, լուսանկարներ, բնական նյութեր' ինքնուրույն խաղերի

և փորձերի անցկացման համար.

47

Page 49: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

- համապատասխան բույսերի և կենդանիների, թռչունների ընտրություն և խնամք

(երեխաների հետ միասին).

- աշխատանք ծնողների հետ.

մասնակցություն հոգեբանների ախտորոշումներին (պատրաստի

հարցաթերթիկներով երեխաների հարցումներ), ձայնագրությունների ապահովում և այլն.

- մասնակցություն «մանկապարտեզի էկոլոգիական անձնագրի» կազմմանը և նրա

աոանձին բաժինների համար տեղեկատվության հավաքմանը:

Ծրագիրը մեծ նշանակություն է տալիս էկոլոգիական կրթության և

դաստիարակության գործում դաստիարակի դերին և ծնողների էկոլոգիական

գրագիտությանը: Դաստիարակը պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ տանի նաև

ծնողների հետ:

* էկոլոգիական դաստիարակության և կրթության ուղղությամբ տարվող աշխատանքներում դաստիարակին մեծապես կօգնեն հետևյալ ձեռնարկները'

1. Ա. Հովհաննիսյան, Ա. Ամիրխանյան -«Պատանի բնասեր» -2006,2. Գ. Մարտիրոսյան - «էկոլոգիական դաստիարակությունը նախադպրոցական տարիքում»,Յ.Լ. Սարգսյան - «էկոլոգիական այբուբեն»:4.Ս'Ալհքսանյան~«Սա իմ հայրենիքն է (Ձեռնարկ նախադպրոցական 4-7 տարեկան երեխաների համար- 2003թ.«.Ծիծհոնակ» հրատարակչություն)

48

Page 50: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

5-6 տարեկան երեխաների ֆիզիկական

դաստիարակություն

Ֆիզիկական դաստիարակությունը անձնավորության համակողմանի և ներդաշնակ

զարգացման կարևոր բաղադրիչ է: Ֆիզիկական դաստիարակության նպատակն է

ժամանակին ձևավորել երեխաների շարժողական կարողություններն ու հմտությունները,

զարգացնել հետաքրքրություն' երեխային մատչելի շարժողական գործունեության

զանազան ձևերի նկատմամբ, դաստիարակել անձի բարոյակամային հատկանիշներ, որի

իրագործման համար մանկապարտեզում լուծվում են մեկը մյուսի հետ սերտորեն կապված

հետևյալ խնդիրները.

- Առողջության պահպանում և ամրապնդում.

- Օրգանիզմի կոփում, ճիշտ կեցվածքի ձևավորում, հարթաթաթության կանխում.

- Անձի բարոյակամային որակական գծերի' ինքնուրույնության, ակտիվության,

մարդկային փոխհարաբերության կուլտուրայի դաստիարակում.

- Ֆիզիկական որակների ձևավորում' ճարպկության, արագաշարժության,

դիմացկունության, ուժի զարգացում, կատարելագործում.

- Կենսականորեն անհրաժեշտ շարժողական կարողությունների և հմտությունների

ձևավորում. քայլքի, վազքի, ցատկի, սողանցելու, մագլցելու,նետելու

ունակությունների և հմտությունների մշակում.

- Խաղային գործողությունների տարրերի ուսուցում.

- Պարապմունքների օգտակարության, հիգիենիայի պահանջների ու գիտելիքների

ձևավորում և կատարելագործում:

5-6 տարեկան երեխաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն

իրականացվում են հիմնականում շարժողական նպատակային ռեժիմի

պայմաններում, որի հիմքում ընկած են տարբեր ձևերով կազմակերպվող

մարմնամարզական ամենօրյա միջոցառումները, վարժությունները, խաղերը,

երեխաների ազատ ինքնուրույն շարժուն գործունեությունը:

5-6 տարեկանների ֆիզիկական դաստիարակության խնդիրների լուծման համար

էական նշանակություն ունեն մանկապարտեզի առողջարարական աշխատանքների

իրականացումը, հիգիենիկ բարենպաստ պայմանների ստեղծումը, ինչպես նաև այն

պայմանավորված է երեխայի օրգանիզմի վրա տարբեր միջոցների միասնական

ներգործությամբ, որոնց զուգակցումը կախված է երեխաների առողջական վիճակից,

49

Page 51: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ընտանեկան, կենցաղային պայմաններից, էկոլոգիայի, սեռի անհատական և տարիքային

առանձնահատկություններից:

5-6 տարեկանների խմբում ֆիզիկական դաստիարակության աշխատանքը

կազմակերպել հետևյալ ձևերով'

1. Ուսումնական.

2. Օրվա ժամակարգով /ռեժիմով/ հաստատված առողջարարական աշխատանքներ.

3. Ակտիվ հանգիստ.

4. Երեխաների ազատ-ինքնուրույն շարժողական գործողություն, որոնց հիմքում դրված է

5-6 տարեկան երեխաների ամենօրյա շարժողական ռեժիմը:

5-6 տարեկանների խմբում Ֆիզիկական դաստիարակության բովանդակության

հիմնական տարրերն են'

1. Մանրամարզություն.

2. Խաղեր / շարժախաղեր, սպորտային, ժողովրդական/.

3. Սպորտային վարժություններ.

4. Պարային վարժություններ.

5. Պարզագույն արշավներ.

6 .էքսկուրսիա ներ, նպատակա յ ինզբոսանքներ:

Օրվա ընթացքում դաստիարակը կազմակերպում է խաղեր և վարժություններ

(սպորտային խաղերի տարրեր) տարբեր առարկաներով' հատկացնելով 30 րոպեից ոչ

պակաս ժամանակ:

Ծրագրում տրված են նաև երեխաների շարժողական որակների զարգացման,

մարմնի ճիշտ կեցվածքի ձևավորման, հարթաթաթությունը կանխող և շնչառությունը

կարգավորող վարժություններ, որոնք պետք է իրականացվեն մանկապարտեզի

կրթադաստիարակչական աշխատանքի ընթացքում:

Ավագ տարիքի երեխաներին վարժություններ ուսուցանելու հիմնական ձևը

ֆիզկուլտուրայի պարապմունքներն են տարբեր մեթոդների կիրառմամբ,որոնց նկատմամբ

կա միասնական պահանջ, նյութի ուսուցում ,ապա' ամրապնդում, կրկնություն,ընդհանուր

զարգացնող վարժությունների կատարման ժամանակ ճիշտ ելադիրքերի

ընդունում'զուգակցելով այն դաստիարակի հակիրճ բացատրությամբ և ցուցադրմամբ:

Յուրաքանչյուր ծրագրային նյութը պարբերաբար կրկնվում է առօրյայում, հիմնականում'

շարժախաղերում:

Շարժողական հատկությունների մշակման և շարժողական ունակությունների ու

հմտությունների զարգացման համար վարժություններն ընտրվել են' հաշվի առնելով 5-6

տարեկան երեխաների տարիքային և անհատական հնարավորությունները,

50

Page 52: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

պարապմունքների և առօրյա աշխատանքների համար մանկապարտեզում ստեղծված

պայմանները:

Առավոտյան մարմնամարզությունն ինչպես նախորդ խմբերում, այնպես է լ 5-6

տարեկանների խմբերում, ծրագրով նախատեսվում է ամեն օր, մինչև նախաճաշը

անցկացնել առավոտյան մարմնամարզություն, որը տրվում է շարժողական

ունակությունների ամրապնդման և երեխաների ֆիզիկական կարողությունների

զարգացման նպատակով:

Առավոտյան մարմնամարզության համալիրը կառուցվում է ծանոթ, պարզ, մատչելի,

դինամիկ, ուշադրությունը կենտրոնացնող, ընդհանուր զարգացնող, նմանողական

խաղային վարժություններից և պարային շարժումներից, որոնք համապատասխանում են

5-6 տարեկանների տարիքային-ֆիզիկական զարգացման, շարժողական

հնարավորությունների առանձնահատկություններին և կարող են դրականորեն ներգործել

օրգանիզմի վրա: Երեխաների շարժողական պահանջը բավարարելու, ճիշտ կեցվածքի և

ոտնաթաթերի ձևավորմանը նպաստելու նպատակով, ծրագրով առաջարկվում է ամեն օր'

առավոտյան մարմնամարզության համալիրը լրացնել մարմնամարզական նստարանի և

մարմնամարզական պատի վրա, երկու գործիքի վրա ամեն օր' հավասար օգտագործմանը,

վարժություններով:

Ցերեկային քնից հետո, երեխաներին արթնացնելու, օրգանիզմը ակտիվ

գործունեության նախապատրաստելու նպատակով առաջարկվում է անցկացնել

մարզանք' բաղկացած երեխաներին ծանոթ խաղ-վարժություններից, պարային

շարժումներից, որոնք զուգակցվում են օդալոգանքով 10-15 ր. տևողությամբ:

Շարժողական ռեժիմում երեխաների ինքնուրույն շարժողական գործունեությանը

մեծ տեղ է հատկացված: Երեխան իր նախասիրություններին համապատասխան

գործունեության համար ստանում է ազատ ընտրության հնարավորություն, որը նպաստում

է գործունեության տարբեր ոլորտներում նրա ստեղծագործական ակտիվության

զարգացմանը:

Երեխաների ինքնուրույն շարժողական գործունեությունը պայմանավորված է

խթանող, բազմազան պարագաների առկայությամբ' բակում և շենքի ներսում:

Առաջարկվում է լայնորեն օգտագործել ծանոթ, ժողովրդական շարժախաղեր, մարզական

տարրերով խաղեր և սպորտային վարժություններ' երեխաների ֆունկցիոնալ

հնարավորությունները ընդլայնելու, շարժողական կարողությունները զարգացնելու

նպատակով կազմակերպել պարզագույն արշավներ և հեռավոր զբոսանքներ /հետիոտն,

դահուկներով/' օգտվելով բնական արգելքներից:

Ֆիզիկական դաստիարակության աշխատանքներն ամփոփելու նպատակով

ծրագրով առաջարկվում է անցկացնել ժամանցներ, մարմնամարզական հանդեսներ,

51

Page 53: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

մարզական-մասսայական, առողջության օրեր, տասնօրյակներ, ուր երեխաները

հնարավորություն կունենան ցուցադրելու իրենց ձեռք բերած հմտությունները,

կարողություններն ու ունակությունները:

Նախատեսվում է անցկացնել առողջական աշնանային /սեպտեմբեր/ և ձմեռային/

հունվար/ տասնօրյակներ, աշնանը' «վազորդի օրը», ձմռանը' «Բոլորս դահուկների վրա»

նշանաբանով: Տասնօրյակները անցկացնելիս պետք է հաշվի առնել բնության

առանձնահատկությունները և ազգային սովորույթները:

Տարին երկու անգամ, հունվարի սկզբին և մարտի վերջին, երեխաների

հոգնածությունը կանխելու նպատակով նախատեսվում է արձակուրդ մեկ շաբաթ

տևողությամբ, որի ընթացքում պետք է լայ նորոն կիրառվեն մարմնակրթական

աշխատանքի բոլոր ձևերը' երաժշտառիթմիկ պարապմունքներ, պարզագույն

արշավներ ,նպատակային զբոսանքներ և այլն:

5-6 տարեկան երեխաները ազատ տիրապետում են հիմնական շարժումներին,

ավելի դիմացկուն և ինքնուրույն են: Դա ավելացնում է պահանջը նրանց շարժումների

կատարման, ֆիզիկական որակների, բարոյակամային հատկանիշների զարգացման ու

ամրապնդման նկատմամբ:

Որպես ավարտական խումբ, որը նաև դպրոցին է նախապատրաստում, պետք է

ուշադրություն դարձնել երեխաների ինքնակազմակերպման ու ինքնավերահսկողության

ունակությունների ձևավորմանը:

Որոշակիորեն պետք է մեծացնել կամային գործոնի դերը' խնդրի, առաջադրանքի

կատարման ժամանակ:

Այս տարիքում շարունակվում են նշանակալիորեն կատարելագործվել ֆիզիկական

դասիարակության գծով աշխատանքներին և բովանդակությանը առաջադրվող

խնդիրները: Ուժեղացվում է նաև ծրագրի առողջապահական ուղղվածությունը:

Կատարելագործել երեխաներին ծանոթ շարժումները, զարգացնել թափավազքով

հեռացատկ, բարձրացատկ, գնդակի վարում, փոխանցում, վազք արգելքների

հաղթահարումով, լցված գնդակով վարժություններ: Աստիճանաբար սովորեցնել

շարժումների տեխնիկայի տարրերը, կարողանալ ճիշտ զուգակցել մեկ ոտքով հրումը,

երկու ոտքով փափուկ վայրէջքի հետ: Ապահովել բարձր շարժողական ակտիվություն:

Զարգացնել տարածության մեջ արագ կողմնորոշվելու, հրահանգի համաձայն գործելու

կարողություն: Սովորեցնել ցատկի ժամանակ մշակել թափի և ուժի միասնություն:

Կատարելագործել մագլցումները, օգտվելով տարատեսակ և միատեսակ եղանակներից:

Զարգացնել ուշադրության կենտրոնացումը, կամային ջանքերը' հավասարակշռության

վարժություններ կատարելու համար: Զարգացնել երեխաների խմբով և ինքնուրույն

գործելու ունակությունները: Ծանոթացնել սպորտի տարբեր տեսակներին:

52

Page 54: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Սովորեցնել հետաքրքրություն դրսևորել ֆիզիկական վարժությունների նկատմամբ,

ձգտել բարելավել շարժողական ունակությունները, ձևավորել շարժումները առավել

հստակ ու ճիշտ կատարելու պահանջը, սովորեցնել վերլուծել ՞սեփական

գործողությունները, դրանք համեմատել տրված օրինակների հետ, լուրջ ուշադրություն

դարձնել ճիշտ կեցվածքի պահպանմանը, կատարել ներբանը ամրապնդող

վարժություններ:

Վարժեցնել երեխաներին' սահնակով սահելուն, հեծանիվ վարելուն, դահուկներով

քայլելու ձևերին ու եղանակներին, լողի, սպորտային խաղերի կանոնների տեխնիկայի

տարրերի կատարմանը:

Նպատակասլաց կերպով զարգացնել ֆիզիկական որակները(հմտությունները),

հատկապես' ընդհանուր դիմացկունությունը և ճարպկությունը: Շարունակել զարգացնել

երեխաների հավասարակշռության զգացողությունը, շարժումների կոորդինացիան,

կարողությունը, բարելավել նրանց կողմնորոշումները տարածության մեջ: Ավագ խմբում

ֆիզիկական դաստիարակության կազմակերպման բոլոր ձևերում պետք է ամրապնդել

հիմնական շարժումների ունակությունները, կաւոարելագործել վարժությունների

տեխնիկան, զարգացնել ֆիզիկական բոլոր որակները, ակտիվացնել բարոյակամային

հատկանիշները' ընկերասիրություն, փոխօգնություն, զսպվածություն, կոլեկտիվում

գործելու կարողություն, համարձակություն, նպատակին հասնելու հաստատակամություն,

դժվարությունները հաղթահարելու վճռականություն: Այս խմբում օրվա ընթացքում

շարժողական ռեժիմը ապահովվում է մարմնամարզական

վարժությունների,ֆիզկուլտուրայի պարապմունքների և երաժշտական պարապմունքների

միջոցով, կիրառվում են ազգային խաղերի, պարային շարժումների տարրեր և այլն:

Ավելանում է ֆիզիկական վարժությունների ծավալը, մեծանում է պահանջը ոչ

միայն քանակական ցուցանիշների, այլև կատարման որակի, բարձր շարժողական

ակտիվության նկատմանը, կատարելագործվում են հոգեկան զարգացման

գործընթացները' ուշադրության կայունությունը, հիշողության, մտածողության,

երևակայության որակները, որոնք անհրաժեշտ պայման են դպրոցական ուսուցման

նախապատրաստման համար:

ՀԻՍՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Քայլք - քայլք մի շարքով' ծնկները վեր բարձրացնելով, քայլք զույգերով, ցրված,

զիգզագաձև, քա յլք ' լա յն քայլերով, կից քայլերով, ոտնաթաթերին (20-25ք), կրունկներին

(15-20ք), ներբանի ներսի և դրսի եզրերին (10-15ք)Քայլքի յուրաքանչյուր տեսակ

53

Page 55: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

կատարել 3-4 անգամ, քա յլել կիսակքանիստ, ձեռքերը գոտկատեղին, քայւք

անկյունագծռվ, քայլք շրջանաձև,անսպասելի կանգառումներով,տարր եր տեմպերով:

Վազք - վազք միմյանց ետևից, ցրված, տարբեր տեմպերով (20-30մ), վազք

զույգերով' ծնկները վեր բարձրացնելով (ձեռքերը բռնած և առանց բռնելու), վագք

անկյունագծով: Մաքոքավազք 10մ (2-5վրկ), վագք 20մ (5.5մ-5վրկ) և 30 մ(8.0-7.0վրկ):

Ցատկեր - տեղում ցատկ, ոտքերի տարբեր ելման դրություններից (ոտքերը միասին,

կողմ, խաչաձև, աջ-առաջ, ձախ-առաջ), ձեռքերի լրացուցիչ շարժումներով (ձեռքերը

գոտկատեղին, կողմ, ուսերին, գլխին և այլն): Ցատկ (ոստյուններ) 4մ' տարբեր

ուղղություններով ( շրջանաձև, անկյունագծերով, զիգզագաձև) առարկան բռնած

ծնկներով (250 գ ավազի պարկ, փչովի գնդակ), ցատկ մեկ ոտքով տեղում (աջ, ձախ) 8-10 ց,

ցատկ փոփոխական քայլքով տեղում և առաջ շարժվելով, վարցատկ (խորություն) 40սմ

բարձրությունից, հեռացատկ տեղից 30-80 սմ, բարձրություն' 25սմ-35սմ, ցատկ

բարձրություն ուղիղ վազքից 20սմ մինչև 50 սմ (ուշադրություն դարձնել ճիշտ վայրէջքի

վրա), ցատկեր երկար ու կարճ ցատկապարանով:

Նետումներ ֊ նետել գնդակը վեր, բռնել մեկ ձեռքով (աջ, ձախ), նետել պարկը ըստ

հեռավորության և նպատակի 2-2’/2 մ աջ և 1 ‘/2- 2 մ ձախ ձեռքերով նետել գնդակը վեր,

ծափ տալ, բռնել զույգ ձեռքերով, խփել հատակին, ծափ տալ, բռնել աջ և ձախ ձեռքերով,

նետել (գցել) գնդակը վեր, բռնել քայլքի ընթացքում, վարել գնդակը աջ և ձախ ձեռքերով,

նետել գնդակը ցանցի մեջ, ցանցի վրայից (ցանցի բարձր. 2 մ):

Մագլցում - սողանցում- սողանցում 60-50սմ բարձրության պարանի սոսկից,

դարպասի միջով' չորեքթաթ:Սահել մարզանստարանի վրայով' փորին պառկած, ձեռքերի

օգնությամբ, մագլցել մարզապատի վրա, անցնել մի կոմից մյուսը, չորեքթաթ բարձրանալ

թեք տախտակի վրա, իջնել սահելով (տախտակի թեքությամբ 50-60 սմ): Մագլցել թեք

ելարանի վրա կից և փոփոխական քայլերով, մագլցել պարանն ի վեր' ձեռքերի ու ոտքերի

օգնությամբ: Պարանը բռնել գլխից վեր, ոտքերը կտրել հատակից:

Հավասարակշռություն - Քպյլքից և վազքից հետո անսպասելի կանգառումներ,

քա յլել հատակին միմյանց զուգահեռ դրված պարանների միջով' լայնությունը' 15-12սմ,

քա յլել հատակին շրջանաձև և զիգզագաձև դրված պարանի վրայով, քա յլել

մարզանստարանի վրայով 200գ ավազե պարկը գլխին, քա յլե լ մարզանստարանի վրայով,

ձեռքերը գլխին, անցնել լցված գնդակի վրայից, քա յլե լ մարզանստարանի վրայով

զույգերով,միմյանց դիմաց, քա յլել մարզանստարանի նեղ մասի վրայով ձեռքերը

կողմ,չորեքթաթ:

54

Page 56: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Ընդհանուր զարգացնող վարժություններ

Ձեռքերի և ուսագոտու համար - ձեռքերը տարբեր ելման դրությունից (ցած,

գոտկատեղին, մեջքին, ուսերին, գլխին) բարձրացնել կողմ, վեր, իջեցնել ցած, ձեռքերը

բարձացնել վեր, բարձրանալ ոտնաթաթերին, իջեցնել կողմ, ընդունել ելման դրություն,

ձեռքերը բարձրացնել կալմ( շնչել), իջեցնել ցած, արտաշնչել,: Մեկ ձեռքը դնել ուսին,

բարձրացնել վեր, դնել ուսին, իջեցնել ցած, նույնը կատարել մյուս ձեռքով, վարժությունը

կատարել նաև զույգ ձեռքերով: Ձեռքերը տանել առաջ, ծափ տ ա լ առջևում (արտաշնչել) և

և ծափ տ ա լ ետևում ,(շնչել), ձեռքերը կողմ պտրզել դեպի ներս և դուրս (6-8 անգամ),

մատները հյուսած' ձեռքերը բարձրացնել վեր, ձգվել, կողմերից իջեցնել ցած: Նույնը

կատարել նստած և պառկած ելման դրությունից, մատները կիսաբռունցք, ձեռքը թափով

բարձրացնել մինչև գոտկատեղր, թափով կրծքի բարձրությամբ վերև, կողմերից իջեցնել

ցած: Պառկած ձեռքերը կողմ, ուսերը հատակին, թափով աջ ձեռքը մոտեցնել ձախ

ձեռքին, ընդունել ելման դրություն, նույնը կատարել ձախ ձեռքով (վարժությունը

կատարելիս իրանը չկտ րել հատակից):

Իրանի մկանների վարժություններ

Կանգնել ոտքերը ուսերի լայնությամբ բացված, ձեռքերը վեր, թեքվել առաջ,

ձեռքերը հասցնել հատակին (արտաշնչել), ուղղվել (շնչել) ե.դ. նույնը, զսպանակաձև

թեքումներ առաջ (1.3 հաշվով) ուղղվել, նույն վարժությունը կատարել ձեռքերի տարբեր

ելման դրություններից (ձեռքերը մեջքին, գոտկատեղին, ծոծրակին): Ելման դրությունը

նույնը, թեքվել առաջ, ծափ տ ա լ մեկ (աջ, ձախ) ոտքի ետևում (արտաշնչել), ուղղվել (շնչել),

ե.դ. նույնը, թեքվել առաջ ձեռքերով, դիպչել կրունկներին ներսի կողմից (արտաշնչել),

ուղղվել (շնչել) ,ե.դ. ոտքերն ուսերի լայնությամբ բացված, ձեռքերը կողմ, դառնալ աջ,

ձեռքերը դնել մեջքին (արտաշնչել), ընդունել ելման դրություն (շնչել), նույնը կատարել

դեպի ձախ (դարձումի ժամանակ ոտքերը չշարժել): Ե. դ.' նույնը, դառնալ աջ, ձախ ձեռքը

դնել աջ ուսին, աջ ձեռքը դնել մեջքին (արտաշնչել), ընդունել ելման դրությունը (շնչել),

նույնը կատարել դեպի մյուս կողմ: Ե.դ.' նստած ծալապատիկ, ձեռքերը գոտկատեղին,

իրանով դառնալ աջ և ձախ (շնչատը' ազատ): Ե.դ.' նույնը, թեքվել առաջ, ձեռքը

սահեցնել հատակին (արտաշնչել), ընդունել ելման դրություն (շնչել): Ելման դրությունը'

պառկած հատակին, նստել, թեքվել առաջ, ոտքերը հատակից չկտրել, ընդունել ելման

դրությունը: Ե. դ.' պառկած աջ կողքի վրա, բարձրացնել ձեռքը և ոտքը վեր ( կրկնել մի

քանի անգամ), ընդունել ելման դրություն, նույնը կատարել մյուս կողմով:

55

Page 57: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Վարժություններ որովայնի և ոտքերի համար - ելման դրություն (այսուհետ' ե.դ.)

հիմնական կանգ' (այսուհետ' հ.կ)բարձրանալ թաթերին, պահպանել

հավասարակշռությունը, ընդունել ելման դրություն: Ե. դ.' ձեռքերը գոտկատեղին, մեկ ոտքը

տանել առաջ, կողմ, ետ, ընդունել ելման դրություն, նույնը կատարել մյուս ոտքով: Ելման

դրությունը նույնը - բարձրացնել ծունկը, ծալված ոտքը վեր, ծափ տ ա լ ծնկատակում

(արտաշնչել), ընդունել ելման դրությունը (շնչել), նույնը կատարել մյուս ոտքով: Ե.դ. նույնը

֊ կքանստել, ձեռքերով հարվածել հատակին, ուղղվել: Ե.դ.' նստած ոտքերն ուղիղ,

ձեռքերով հենվել հատակին, մեկ ոտքը բարձրացնել վեր, իջեցնել, նույնը կատարել մյուս

ոտքով, նույնը կատարել պառկած ելման դրությունից: Ե. դ.' նույնը - ծա լել աջ ոտքը

ծնկում ,մոտեցնել կրծքին (արտաշնչել), կատարել մյուս ոտքով, նույնը կատարել զույգ

ոտքով: Ելման դրությունը նստած' ոտքերը կողմ, հետևում հենված ձեռքերով, բարձրացնել

աջ, ոտքը վեր, մոտեցնել ձախ ոտքին, դիպչել հատակին, ուղղվել, կատարել մյուս ոտքով,

ելման դրությունը հիմնական կանգ, բարձրացնել ծնկում ծալված ոտքը' թաթը ձգված, 2-3

հաշվին կանգնել փակ աչքերով, պահպանել հավասարակշռությունը, նույնը կատարել

մյուս ոտքով:

Շարային վարժություններ

Կազմել միաշարք, միաշարքից երկշարք, երկշարքից քառյակներ, տողան, շրջան,

կատարել դարձումներ' աջ, ձախ, ետ, տեղում և ցատկելով: Շարասյունում հավասարվել

ծոծրակով (տարածությունը պահպանել ձեռքերի առաջ, կողմ պարզած դիրքերից և

տարվա վերջում' աչքաչափով): Ցրված վազքից կազմել միաշարք, զույգեր, շրջան:

Տիրապետել այնպիսի հրահանգների, ինչպիսիք են' «Շարվել», «Զգաստ», «Հավսար»,

«Ազատ», «Ցրվել», «Մարշ»:

Շարժախաղեր

«Բռնոցի», «Զույգերով վազք», «Մկան թակարդ», «Մենք ուրախ տղաներ ենք»,

«Սագեր-կարապներ», « Կատարիր ֆիգուրա», «Խորամանկ աղվես», «Ձկները և

գայլաձուկը», «Ո՞վ ավելի լավ կցատկի», «Կարթ», «Թմբից֊թումբ», «Ո՞վ ավելի քիչ

կցատկի», «Դասարան», «Ո՞վ ավելի շուտ կհասնի դրոշակին», «Արջը և մեղուները»,

«Հրշեջները սովորում են», «Որսորդը և նապաստակները», «Նետիր դրոշակի մոտ»,

«Նետիր օղակի մեջ», «Խփիր գնդակին», «Գնդակը վարողին», «Խփիր կեգլիին»,

56

Page 58: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

«Գնդակի դպրոց», «Սերսո», «Գնդակի վարում' առանց կեգլիին դիպչելու», «Գնդակը

նետիր օղակի մեջ», «Անցում կամրջակի տակից», «Ցատկիր և պառկիր»:

Հայկական ժողովրդական մանկական խաղեր

«Անկյունիկներ», «Հատակին չմնաս» (Ծիտը ծառին), «Ծիտը քարին», «Աղվեսի

բույնը», «Ցոթ քար», «Գայլն ու այծիկները», «Հովիվները», «Զանենք դառնանք»,

«Թաշկինակ»; «Աքաղաղը և հավերը», «Պահմտոցի տանը», « Մի ոտանի արագիլ»

(Չալիկ- մալիկ):

Սպորտային խաղերի տարրեր

Բասկետբոլ - գնդակը նետել վեր, բռնել զույգ (մեկ) ձեռքով, գցել գնդակը զույգին

(մեկ) ձեռքով, գնդակը խփել գետնին ,պտտվել և բռնել, գնդակը վարել տեղում և քայյքի

ընթացքում աջ և ձախ ձեռքերով, զույգ ձեռքերով գնդակը գցել զամբյուղի մեջ (բարձր.

2մ),նետել գնդակը հատակին դրված օղակի մեջ (հեռավորությունը 2-2.5մ) ներքևից,

վերևից, գվսի վրայից:

Վոլեյբոլ - շրջանաձև կանգնած գնդակը փոխանցել մեկը մյուսին, գնդակը

փոխանցել ցանցի մյուս կողմում կանգնած ընկերոջը, փոխանցումը կատարել

դաստակներով:

Սեղանի թենիս - գնդակին հարվածել ձեռնաթիակով, փոխանցել գնդակը դեպի իր

զույգը, գնդակին հարվածել հերթականությամբ:

Ֆուտբոլ - գնդակը վարել աջ և ձախ ոտքով' հարվածել պատին 'փոփոխելով

ոտքերը: Գնդակը փոխանցել միմյանց , հարվածել գնդակին և անցկացնել դարպասի

միջով, ոտքերով գլորելով անցկացնել առարկայի միջով:

Ձեռքի գնդակ - գնդակը փոխանցել միմյանց, զույգերով միմյանց փոխանցելով

շարժվել առաջ, գնդակը հարվածել գետնին, բռնել, վազել, նետել դարպասը:

Մականախաղ - տափօղակը գլորել մականով, որոշակի ուղղությամբ, հարվածել

տափօղակին և անցկացնել դարպասի միջով:

57

Page 59: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Սպորտային զվարճալիքներ ( վարժությունների տարրեր)

Սահնակ ֊ սահնակով սահել զույգերով, սահել սառցաբլրակի վրայից սահնակին

նստած և երեսնիվայր պառկած: Բլրակից սահելը յուրացնելուց հետո կազմակերպել

շարժախաղեր' «Վերցրու ժապավենը», «Խփիր զանգը», «Հասիր դրոշակին»:

Դահուկներ - ճիշտ հագնել և ամրացնել դահուկները, սահել դահուկներով

փոփոխական քայլքով, բարձրանալ սառցաբլրակը կիսաեղևնաձև քայլքով' սահելով իջնել

առանց փայտիկների, կատարել դարձումներ: Խաղեր դահուկներով' «Ով ավելի շատ

ժապավենը կվերցնի», «Անցնել դարպասի միջով» (դահուկներին կքանստած), «Խփել

զանգը»:

Հեծանիվ - ինքնուրույն վարել երկանիվ հեծանիվը ուղիղ ճանապարհով, կատարել

դարձումներ' աջ, ձախ, շրջանցել առարկաները' չդիպչելով դրանց: Խաղալշարժախաղհր'

«Վերցրու դրոշակը», «Շուտ հասիր դրոշակին»:

Ինքնագնաց - ձեռքը դնել ղեկին, մեկ ոտքը դնել հարթակին, մյուս ոտքով հարվածել

գետնին: Ինքնագնացի շարժման ընթացքում մյուս ոտքը նույնպես դնել հենահարթակին,

գնալ ուղիղ մինչև ընթացքը դանդաղի: Հետադարձին հարվածել մյուս ոտքով (հրումը

կատարել աջ և ձախ ոտքերով հավասարաչափ):

Պարային վարժություններ

Ըստ երաժշտական ֆրազի' փոխել շարժումը, հաջորդաբար ոտքերը դնել կրունկին,

ապա դոփել ոտքերով: Կատարել կից քա յլք' մի ոտքի կրունկը դնելով մյուսի թաթի մոտ:

Կատարել կից քայլք կքանստելով: Երաժշտական պարզ ռիթմիկական պատկերն

արտահայտել ծափերով, ձեռքերը սահուն բարձրացնելով վեր և իջեցնելով առաջ:

Զույգերով միանալ և հեռանալ: Ազատ պարերի ժամանակ ստեղծագործաբար

կատարել ծանոթ պարային գործողություններ' պտտվելիս մեկ ոտքը դնել թաթի վրա,

մյուսը' ներբանին: Պտտվել զույգերով միմյանց ձեռք բռնած: Անկաշկանդ և

արտահայտիչ քա յլե լ երաժշտության բնույթին ու տեմպին համապատասխան' դոփյուն,

կից քայլեր շեշտադրված' «Քոչարի», «Վեր-վեփ», «Բերդ»' ձեռքերի սահուն

շարժումների ուղեկցությամբ», «Հոյ նազան», «Նանագյուլ», «Էնգելի» և այլն:

Մասնակցել պարերին, շուրջպարերին, խմբերգերին, երաժշտառիթմիկ շարժումներին:

Ստորև բերվում է ծրագրային նյութի պլանավորումն ըստ եռամսյակների' հավելված 1-ում:

58

Page 60: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Հավելված 1

Ավագ խումբ (5-6 տարեկան)

Ծ րա գրա յին նյութի պ լանա վորումն ըստ եռա մսյա կների

Page 61: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Առաջին եռամսյակ

Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

Շարժման տեսակները Ծրագրային

նյութը

Խաղեր և վարժություններ ծրագրային նյութի

յուրացման համար

Քայլք Քայլել դահլիճի

հրապարակի տարածքով ամբողջ խմբով:

Շրջանցել հատակին դրված առարկաները,

բուլավաները (լախտերը): Քայլքի ընթացքում վերցնել

մարզափայտիկներն արկղից և դասավորել ավելի

հեռու դրված արկղի մեջ:

Վազք Վազել

միմյանց ետևից (սենյակի) դահլիճի «Արագ վերցրո ւ-արագ դիր»

ա նկյ ու ն ներով,եզրերով

Վազք ցրված,օգտվել ամբողջ

Ցրված վազքից հետո դաստիարակի ազդանշանով

կազմել միաշարք, օղակներ: Շարժախտդ

տարածությունից: դաստիարակի ընտրությամբ:

Հավասարակշռություն

Քայլքից, վազքից հետո ազդանշանով

կանգնել և կատարել որոշ առաջադրանքներ:

«Կատարիր ֆիգուրա» (պատկեր),

Շարժախաղեր' «Բռնոցի»,«Մկան թակարդ»

«Զույգերով վազք»;

Ցատկեր Թռչկոտել տեղում:

Հեռացատկ տեղից 50-60սմ: Շարժախտդ - «Կարթ»

Նետումներ Նետել գնդակը վերև,

գետնին, բռնել զույգ ձեռքով,նետել աջ և

ձախ ձեռքերով:

«Բռնիր գնդակը», Բռնել գնդակը 5-8 անգամ' առանց

գցելուՆույնը նաև հատակին (գետնին) նետելով:

Սալանցում-մագլցամ Սողանցել 60-50 սմ

պարանի սոսկից:

Մագլցել մարզապատի վրա:

Շարվել միաշարքով հասակի կարգով:

Որպես վարժություն և շարժախտդ

Տեղում և քայլքի ընթացքում, որոշակի ազդանշանի

տակ :

Շարումներ Շարվել տողանով: «Ու՞մ օղակը գեղեցիկ և արագ կշարվի»

Շարվել օղակներով: Քայլքից հետո միմյանց ետևից (առավոտյան

մարմնամարզության ժամանակ:

60

Page 62: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Երկրորդ եռամսյակ

Դեկտեմբեր, հունվար, փետրվար

Շարժման

տեսակները

Ծրագրային նյութը Խաղեր և վարժություններ ծրագրային

նյութի յուրացման համար

Քայա Ք ա յլել սենյակի եզրերով

միաշարքով և զույգերով:

Շարժախաղեր'«Արագ վերցրու ֊արագ

դիր», «Լայն քայլիր», «Շրջադարձ»,

(զույգերով),

Վարժություն '«Փայտիկն ուսին»:

-

Նույնը' դաստիարակի

ազդանշանով փոխելով

ուղղությունը (միաշարքով):

ա) Շրջանցել սենյակում (դահլիճում)

դասավորված աթոռակները:

բ) Դաստիարակի 'դարձիր

ազդանշանով 'շրջվել և շարունակել

քայլքը:

գ) Շարժախաղ '«Շրջադարձ

շրջանում»:

Վազք Վազել տարբեր տեմպերով,

(արագ և դանդաղ),

վազք ցրված:

Երաժշտության և թմբուկի

հարվածներով:

Հավասարակշռու­

թյուն

Ք ա յլել մարզա նստարանի

վրա յով ,

Ք ա յլել հատակին դրված

պարանի վրայով-

«Փոխենք տեղերը» ,«Անկյունիկներ»

շարժախաղերի միջոցով

Մարզա նստարանի լայն և նեղ

կողմերով:

Ցատկեր

Անսպասելի ազդանշանով

կանգառներ վազքից հետո

Տեղից ցատկ երկարություն

(50-60 սմ)

Թափավազքից ցատկ

բարձրություն

Շրջանաձև ուղիղ հատակին դրված

պարանի վրայով, ավազե պարկը

գլխին:

Կրկնել անցած նյութը և տ ալ նոր

հանձնարարություններ' «Կանգնիր մեկ

ոտքի ւ|րա», «Մեկ հարվածով կանգնել,

61

Page 63: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

(40սմ)բարձրացատկ երկու հարվածով' վազել»:

Ցատկ մեկ ոտքով (աջ, ձախ) Վարժության ձևով

Վարժության ձևով:

Նետումներ Խաղեր գնդակով:

Գնդակը գցել վեր, գետնին և

բռնել զույգ ձեռքով: «Մի ոտանի արագիլ», «Չալիկ-մալիկ»

հայկական ժողովրդական խաղեր

Նետել, բռնել գնդակը, գցելով 5-8

անգամ:

Նույնը կա տ ա րել' գնդակը հատակին

հարվածելով: Մտցնել բարդություններ,

նետել գնդակը վեր, ծափ տ ալ առջևում

և բռնել փետել շրջանի կենտրոնում

Շարումներ Կրկնել շարումները'

օղակներով, շրջանաձև

կանգնած ընկերոջը:

միաշարք Շարվել շրջանաձև,ձեռքերը կողմ

Շարվել օղակներով: պարզած չափով, առանց ձեռքերը

բռնելու:

Ցրված վազքից և միաշարքով քայքից

Մագլցում Մագլցում մարզապապատի

վրա կից և փոփոխական

հետո կազմել շրջան :

քայլքով: Շարժախաղ' «Հրշեջները սովորում

են»:

62

Page 64: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Երրորդ եռամսյակ

Մարտ, ապրիլ, մայիս

Շարժման

տեսակները

Ծրագրային նյութը Խաղեր և վարժություններ ծրագրային

նյութի յուրացման համար

Քայլք և վազք Ք ա յլել և վազել շրջանաձև

'առանց ձեռքերը բռնելու:

Քայլքի ընթացքում կազմել

շրջան և մի քանի շրջաններ:

Քայլք զույգերով' ձեռքերն

առանց բռնելու

Շարժախաղ'«Գնդակը վարողին»:

Վարժության ձևով:

Շարժախաղեր '«Լսիր ազդանշանը»,

«Գտիր քեզ զույգ», «Շրջադարձ»:

Հավասարակշռու­

թյուն

Քայլքից ու վազքից հետո

անսպասելի ազդանշանով

կատարել տարբեր խնդիրներ:

Քայլք զուգահեռ 'հատակին

դրված պարանի միջով(15-12

սմ):

Կանգնել մի ոտքի վրա, արագ

կքանստել, ցրված վազել տարբեր

ուղղություններով:

Ցատկեր Ցատկ տեղից ու թափավազքից

երկարություն'հեռացատկ,

թռչկոտել տեղում' փոխելով

ոտքերը:

Անցած ամսվա նյութերի կրկնություն

Շարժախաղեր - « Թմբից-թումբ»,«Ով

ավելի քիչ կցատկի»:

Նետումներ

1 •

1

Գնդակը նետել միմյանց,

շրջանաձև և զույգերով 1-2 մ

հեռավորության վրա

Նետ ել հեռու և նպատակին

Խաղեր զույգերով, «Գնդակի դպրոց»,

գնդակի նետում փոքր շրջանով (6-8

երեխա, առանց գնդակը գցելու ):

63

Page 65: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Տեղում կանգնած կատարել

Շարժախաղ'«Նետիր օղակի մեջ»

Կրկնել անցած ամսվա նյութերը:

Շարումներ դարձումներ աջ, ձախ, ետ Դաստիարակի ազդանշանով

միաշարքից կազմել շրջան(մի քանի

փոքր շրջան)

Չորրորդ եռամսյակ

Հունիս, հուլիս, օգոստոս

Շարժման Ծրագրային նյութը Խաղեր և վարժություններ ծրագրային

տեսակները նյութի կրկնողություն

համար

Քայլք և վազք Ք ա յլել և վազել տարբեր Շարվել տողանով, կազմել

ուղղություններով' շրջան,օղակներ :

(դաստիարակի ցուցումներով): Շարժախաղեր' «Անկյունիկներ»,

Ք ա յլել և վազել զույգերով «Փոխեք տեղերը»:

(հրապարակի եզրերով և Ձեռքերը բռնած և առանց բռնելու,

շրջանաձև): կատարել շրջադարձ դեպի մյուս կողմը:

Վազել շարժվող պարանի Միմյանց ետևից:

տակից: Շարժախաղեր'

Վազել 'ծնկները վեր

բարձրացնելով:

«Ձիերը և ձիապանները», «Կառք»:

Հավասարակշռություն-

Ք ա յլել մարզա նստարանի

վրայով զույգերով (միմյանց

դիմաց): Ք ա յլել և վազել

հորիզոնական և թեք տախտակի

վրայով:

Շարժախտդ «Աշխատիր չընկնել»:

Կրկնել ա նցյա լ ամիսների

նյութերը:

Ավազով պարկը գլխին

64

Page 66: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Ք ա յլել մարզանստարանի նեղ

Ցատկեր ձողի վրայով: Անհատական ցատկեր զբոսանքի

ժամանակ

Ցատկել ցատկապարանով,

զույգ և մեկ ոտքով, ցատկել Հեռացատկ և բարձրացատկ

փոփոխական ոտքերով: թափավազքից (70-80 սմ երկարություն,

45 սմ բարձրություն ):

Շարժախաղեր '«Թմբից֊թումբ», «Ո՞վ

ավելի քիչ կցատկի», «Ո՞վ ավելի լավ

կցատկի», «Ո՞վ արագ կցատկռտի»,

«Ցատկիր մինչև սահմանագիծը»:

Նետումներ

Խաղեր գնդակով: Գնդակը գցել

Անհատական և խմբակային

խ ա ղերՆ ետ ել գնդակը մինչև դրոշակը:

Նետ ել գնդակը օղակի մեջ: Խաղալ

վեր, գետնին, բռնել զույգ կեգլի, գորոդկի, սերսո: Գցել օղակը

ձեռքով: Ծափ տալ կանգնակի վրա: Շարժախաղեր

առջեում ,բռնել աջ, ձախ նետումներով' «Որսորդը և

ձեռքով, գնդակի փոխանցում նապաստակը», «Բռնոցի գնդակով»,

զույգերով:

Նետ ել ավագի պարկը

«Գնդակի դպրոց»:

Շարումներ նպատակին '4-5 մ,

Ն ետ ել ըստ հեռավորության Շարժախաղ «Ում օղակը շուտ կշարվի»

Կրկնել անցած ամսվա

նյութերը:

Բռնել գնդակն առանց գցելու (8-

Մագլցում 10 անգամ):

Անցնել մարզապատի մի փեղկից

մյուսն առանց մարզաձողը բաց

թողնելու: Շարժախաղեր' «Արջը և

Մագլցել մարզապատի վրա: մեղուները», «Կապիկների որսը»,

«Հրշեջները սովորում են»:

65

Page 67: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ՄՏԱՎՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մտավոր դաստիարակությունն ամենից առաջ ավագ նախադպրոցականի ակտիվ

մտածական գործունեության զարգացումն է: Մտավոր դաստիարակության հիմնական

գործառույթը իմացական գործունեության ձևավորումն է, իսկ նպատակը' իմացական

ակտիվության համար պայմանների ապահովումը:

Մտավոր գործունեության բովանդակությունը ներառում է' երեխայի ինտելեկստւալ

կարողությունների ու հմտությունների, երևակայության, ընկալման, մտածողության,

հիշողության, հետաքրքրասիրության և մտավոր ընդունակությունների զարգացումը:

Երեխայի մտավոր զարգացման և դաստիարակության հիմքը հանդիսանում է

զգայական դաստիարակությունը, որը նպատակաուղղված է նրա զգայական ընկալման

զարգացմանը: Երեխան շրջապատող աշխարհը ճանաչում է զգայության և ընկալման

միջոցով: Զգայության և ընկալման մակարդակով է լ որոշվում է երեխայի ճանաչողական

գործունեության հաջողությունը:

Զգայական դաստիարակության բովանդակությունը ներառում է տեսողական

զգայության զարգացումը:

Երեխաներին սովորեցնում են տարբերել և անվանել գույները, ձևավորում են

պատկերացումներ նրբերանգների, արտացոլման արտահայտչականության վերաբերյալ:

Զգայական դաստիարակությունը ենթադրում է լսողական զգայության զարգացումը,

շրջապատող իրադրության մեջ հնչյունները տարբերելու կարողությունը: Կարևոր է նաև

խոսքային լսողության, ինչպես նաև խոսքի հնչյունային կուլտուրայի զարգացումը,

հնչյունային լսողությունը, բառի հնչյունային կաոուցվածքը վերլուծելու

կարողությունը: Այս տարիքում ամրապնդվում են նաև տարածական և ժամանակի

պատկերացումները, որոնցով առաջնորդվում են երեխաները մեծերի և հասակակիցների

հետ շփվելիս:

Այս տարիքում արդեն երեխաները վերլուծում են առարկաներն ըստ ձևի, նյութի

գույնի, քաշի, դասակարգում դրանք:

Մտավոր դաստիարակության բովանդակությունը ընդգրկում է կառուցողական

աշխատանքը և տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացումը:

Մտավոր դաստիարակության խնդիրները իրականացվում են ինչպես առօրյա

կյանքում, այնպես էլ' զբոսանքների, դիդակտիկ խաղերի և պարապմունքների ընթացքում:

Նախադպրոցական տարիքի երեխաների մտավոր գործունեության հիմնական

առանձնահատկությունը այդ գործունեության զարգացման գործնթացում զգայական

գործընթացների առաջատար լինելն է: Երեխան սովորում է մտածել գործողությունների

66

Page 68: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

միջոցով: Աստիճանաբար նա փորձում է մտածել ոչ միայն տեսնելով և գործելով, այլև

պատկերացնելով: Երեխային մտածական գործողությունների կիրառման դրդում է

մեծահասակը, որի ուղղորդմամբ է նա սովորում մտածել:

Մտավոր դաստիարակության կարեորագոսյն խնդիրներն են'

• ընկալման զարգացումը, որն իրականացվում է զգայական

դաստիարակության միջոցով.

• մտածողության զարգացումը, որն իրենից ներկայացնում է մտածական

գործողությունների, գործառնությունների զարգացմամբ պայմանավորված

մտավոր գործունեության ձևավորման գործընթաց:

Մտավոր դաստիարակության մյուս խնդիրները լրացնում և իմաստավորում են

նշված հիմնական խնդիրները:

Դրանք են'

• հոգեկան իմացական գործընթացների, հատկապես' խոսքի, զարգացումը.

• հետաքրքրասիրության և ճանաչողական հետաքրքրությունների

զարգացումը.

• տարրական գիտելիքների համակարգի ձևավորումը:

67

Page 69: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

1 ?

ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Լեզվի կիրառությունը խոսքն է:

Խոսքի ուսուցումը անհատի ձևավորման, ազգային մշակույթի յուրացման

հիմնական տարրերից է, սերտորեն շաղկապված մտավոր, բարոյական, գեղագիտական

դաստիարակության հետ: Չպեւոք է մոռանալ, որ լեզուն մյուս բոլոր բնագավառներից

գիտելիքների հաղորդման և տիրապետման միջոց է:

5-6 տարեկան երեխաների խոսքի զարգացման ծրագիրը նպատակաուղղված է

իրականացնելու երեխայակենտրոն կրթություն (դաստիարակություն և ուսուցում)

պարապմունքներում, խաղերում, ազատ գործունեության պայմաններում, առօրյայում'

շրջապատին, հեքիաթներին, մանկական գրականությանը, ժողովրդական տոներին

ծանոթացնելու ընթացքում:

Ծրագիրը նախատեսում է երեխաներին ծանոթացնել'

1. խոսքի հիմնական միավորներին (հնչյուն, բառ, նախադասություն),

2. խոսքի շփման ձևերին' երկխոսություն, մենախոսություն,

3. 5-6 տարեկանների խմբում խոսքի զարգացման խնդիրներն են'

ա) հնչյունային կուլտուրայի դաստիարակում,

բ) բառային աշխատանք,

գ) քերականական կառուցվածքի ձևավորում,

դ) կապակցված խոսքի զարգացում,

ե) խոսքի երևույթների տարրական իմացություն (սա ապահովում է երեխայի վաղ

գրաճանաչությունը),

գ) գեղարվեստական գրականության հետ ծանոթացում:

«Խոսքի զարգացում» բաժնում ներկայացված են խոսքի զարգացման համալիր

խնդիրներ, էապես ճշգրտված և հստակեցված են ճիշտ հնչարտասանության ձևավորման

հարցերը: Մեծ ուշադրություն է դարձված բառի իմաստային կողմին, բազմիմաստության

բացահայտմանը, առանձնացված են բառակազմության և խոսքի շարահյուսական

կառուցվածքի ձևավորման ունակությունների և կարողությունների զարգացման խնդիր­

ները: Սահմանված են պատմելու տարբեր ձևերի փոխկապակցությունները:

Նախատեսվում է արդյունավետ աշխատանք' գրաճանաչության

նախապատրաստում, տառաճանաչություն, հնչյունային լսողության զարգացում, բառը

հնչյունային վերլուծության ենթարկելու կարողություն, բանավոր կապակցված խոսքի

զարգացում, գրավոր խոսքի նախապատրաստում, հաղորդակցական կարողությունների և

68

Page 70: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

հմտությունների զարգացում, հաղորդակցության ընթացում լեզվական միջոցների,

կառույցների, օրինաչափությունների, սկզբունքների ու կանոնների գիտակցում:*

Տառաճանաչության ուսուցման ծրագրի բովանդակության հիմնական խնդիրները

բառի հնչյունային կառուցվածքի մեջ կողմնորոշվելու կարողությունների զարգացումն է,

երեխայի գրելու ցանկության և հմտությունների ձևավորումը երեխայի զարգացմանը

զուգընթաց:

Նպաստել, որ երեխայի գրելու ցանկությունն ու կարողությունը ձևավորվի երեխայի

զարգացմանը զուգընթաց:

Խոսքի զարգացումը կապված է ծրագրի մյուս բաղադրիչների հետ: Ծրագրային

որոշակի խնդիրներ լուծվում են խոսքի զարգացման և մեկ ա յլ (օրինակ' կերպարվեստ կամ

մաթեմատիկա, կարելի է նաև երրորդ' օրինակ, երաժշտություն կամ ֆիզկուլտուրա)

բաժինների ինտեգրման համատեքստում այնպես, որ գերակա խնդիրը լինի խոսքի զար­

գացումը:

Կարևոր է, որ մինչև 5 տարեկան դառնալը երեխան ձեռք բերի մայրենի լեզվի տիրա­

պետման որոշակի մակարդակ: Եթե մինչ այդ երեխան չի հաճախել մանկապարտեզ,

դաստիարակը անհատական աշխատանք պետք է տանի' կապված նախորդ տարիքային

խմբերի որոշ խնդիրների հետ:

Մանկական հեքիաթների և պատմվածքների ունկնդրումը, ոտանավորների յուրա­

ցումը, ասացվածքների ընկալումը, արդյունավետ հաղորդակցումը (ինչպե՞ս, ե՞րբ, ինչո՞ւ,

ո՞ւմ և ի՞նչ ասելու կողմնորոշում) ենթադրում են մանկապարտեզային կյանքում ստեղծել

շփման հատուկ նախագծված իրավիճակներ, որտեղ կիրականացվի խոսքային

հաղորդակցում, կլուծվի հաղորդակցմանը երեխայի ազատ մասնակցության խնդիրը:

Մայրենի լեզվին տիրապեւոելը կապված է շրջակա միջավայրի ճանաչման հետ:

Ծանոթացում շրջապատին, հասարակական կյանքի երևույթներին և բնությանը

Երեխաները ճանաչում են առարկաների ոչ միայն հատկանիշներն ու անունները,

այլև գնահատում են դրանց յուրահատկությունները, զգում գրական ստեղծագործության

բնույթը, տրամադրությունը, տարբերում դրանց ժանրային առանձնահատկությունները,

ձևը, արտահայտչական պատկերավորության միջոցները, հասկանում ձայնի հնչերանգը,

սովորում դատողություններ անել, հարցնել, պատասխանել, պատմել, վերապատմել,

հորինել և այլն:

69

Page 71: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Խմբասենյակում պետք է ստեղծել հարմարավետ առարկայական-զարգացնող

միջավայր, ունենալ դիդակտիկ պարագաներ, խաղեր, խաղալիքներ և նախագծել

խոսքային շփման հատուկ իրադրություններ:

Միջին նախադպրոցական տարիքից սկսած' անհրաժեշտ է նաև ձևավորել

պատկերացումներ մարդկային լեզուների մասին և դրական վերաբերմունք ա յլ ազգերի

լեզուների հանդեպ, դրանք յուրացնելու ձգտում (որը նախադպրոցական

հաստատությունում կարող է իրականացվել լրացուցիչ կրթական ծառայությունների

ուղիով, վճարովի ուսուցման սկզբունքով):

Օտար լեզուների ուսուցման գործընթացը նպատակաուղղված է'

• ձևավորելու գիտակցական վերաբերմունք' ա յլ լեզվով հաղորդակցվելու ձգտում,

• զարգացնելու սոցիալական հաղորդակցման հմտություններ,

• օգտվելու հեքիաթի լեզվով խաղ-բեմականացումներից, խաղերից, խաղալիքներից,

երկխոսությունից, զրույցից:

Այս տարիքային խմբում կարևոր է.

• դաստիարակել մեծերի և հասակակիցների հետ հաղորդակցման կուլտուրա,

խրախուսել երեխաների մենախոսության և երկխոսության փորձերը,

• շարունակել կաւոարելագործել խոսքի հնչյունային կուլտուրան,

• ընդարձակել և ակտիվացնել բառապաշարը, խոսքում օգտագործել խոսքի որոշ

մասեր (գոյական, ածական, թվական, բայ),

• զարգացնել գեղարվեստական-ստեղծագործական ունակությունները'

բանաստեղծական և երաժշտական լսողության, գույնի, ձևի, ռիթմի և

կառուցվածքի (կոմպոզիցիայի) զգացողության, բեմականացումների,

գործունեության ձևերի, ստեղծագործական պատմումների ժամանակ դրանք

վերատադրելու կարողություն:

Կարևոր է նաև գրավոր խոսքի նախապատրաստումը: Անհրաժեշտ է պայմաններ

ստեղծել, որ երեխաները տարբերեն թուղթ, էջ, տող, աջ, ձախ հասկացությունները,

հմտանան մատիտ, գրիչ, վրձին, մկրատ բռնելու մեջ' առանց գցելու աշխատանքի

ընդհանուր արագության աստիճանը: Կապված 5 տարեկանների տարիքային

առանձնահատկությունների հետ' կարող են ծագել դժվարություններ, որոնք

պայմանավորված լինեն վերլուծական ըմբռնման, տեսողաշարժողական

ունակությունների անբավարար զարգացման, մատների մկանների թուլության հետ:

Ծրագիրը լեզվի զարգացման հիմնական միջոց է համարում ուսուցումը, որն

իրականացվում է'

ա) հատուկ կազմակերպված պարապմունքների և խաղերի միջոցով,

բ) առօրյա կյանքում:

Page 72: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Երեխաների ամենօրյա գործունեությունը ուղեկցվում է մեծերի և հասակակիցների

հետ խոսակցական շփմամբ: Այստեղ չափազանց կարևոր է դաստիարակի օրինակը'

սկսած առավոտյան առաջին հանդիպումից մինչև օրվա վերջը: Դաստիարակին

ներկայացվող առաջին պահանջն այն է, որ նա կարողանա վարել և աջակցել երեխաների

հետ տարվող բովանդակալից խոսակցությունը (հաշվի առնելով տարիքային և

անհատական հնարավորությունները):

Երկրորդ պահանջն այն է, որ նրա խոսքը, օրինակ, պետք է լինի երեխաների

համար թե' հնչեղության և թե' քերականական ճշտությամբ: Երեխան պետք է տիրապետի

մայրենի լեզվին և անընդհատ կատարելագործի:

Լեզվի ուսուցման կարևորագույն ձև են հատուկ կազմակերպվող պարապմունքները,

առանց որոնց հնարավոր չի ապահովել լեզվական զարգացման մակարդակը:

Պարապմունքները պետք է կառուցվեն դիդակտիկայի պահանջներին համապատասխան:

Կարևոր է, որ պարապմունքները մանրակրկիտ նախապատրաստվեն: Ամենից առաջ

կարևոր է սահմանել պարապմունքի նպատակը, նրա բովանդակությունը և տեղը մյուս

պարապմունքների համակարգում, կապը մյուս գործընթացների հետ:

Անհրաժեշտ է նաև մտածել պարապմունքի կառուցվածքի և ընթացքի մասին,

նախապատրաստել դիտողական նյութ: Նյութը պետք է համապատասխանի երեխաների

տարիքային, մտավոր և լեզվական զարգացման աստիճանին: Ուսուցումը պետք է ունենա

զարգացնող բնույթ: Պետք է ապահովել պարապմունքի դաստիարակչական և հուզական

բնույթը: Պարապմունքի կառուցվածքը պետք է լինի հստակ, ապահովի ուսուցման

կոլեկտիվ բնույթի օպտիմալ ներդաշնակությունը երեխաների անհատական

առանձնահատկությունների հետ: Պետք է ապահովվի կապը խոսքի զարգացման մյուս

ուղղություններով տարվող աշխատանքների հետ և վերջապես՝ կազմակերպվի

պարապմունքի արդյունքի հաշվառում:

Մայրենի լեզվից կազմակերպվում են բազմատեսակ և բազմաբովանդակ

պարապմունքներ, սակայն բոլորի հիմքում դրված է մի խնդիր, մի նպատակ՝ մշակել

երեխայի բանավոր խոսքը: Մանկապարտեզում կազմակերպվում են պարապմունքների

հետևյալ տեսակները.

1. Ոտանավորի ուսուցում և խորացում .

2. Պատմումներ' իրենց բոլոր տեսակներով (պլանով կամ ցուցումով, դաստիարակի

օրինակով, կիսատ թողած պատմության շարունակում, կոլեկտիվ պատմումներ

նամակագրության ձևով, նկարով պատմումներ, ստեղծագործական պատմումներ և

այլն).

3. Վերապատմում.

4. Գեղարվեստական գրականության ընթերցանություն:

71

Page 73: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

5. Դիդակտիկ խաղ.

6. Զրույց:

Վերջին տարիներին պրակտիկայում դրական գնահատական է ստացել ինտեգրատիվ

(միասնական, զուգորդված) պարապմունքի տեսակը' կառուցված մանկական

գործունեության մի քանի տեսակների և լեզվի զարգացման տարբեր միջոցների հիման

վրա: Որպես կանոն, նման պարապմունքների ժամանակ օգտագործվում են արվեստի

զանազան տեսակներ, խոսքային ինքնուրույն գործունեություն: Ինտեգրացումը

կատարվում է թեմատիկ սկզբունքով :

Խոսքի հնչյունային կուլտուրայի դաստիարակում

Ամրապնդել մայրենի լեզվի բոլոր հնչյունների ճիշտ արտասանությունը, մշակել

պարզ առոգանություն: Սովորեցնել լսողությամբ ճիշտ արտաբերել հետևյալ խմբերի

հնչյունները' ս-զ, ս-ց, շ-ժ, չ-ց, ս-շ, զ-ժ, լ-ր(ռ): Կառավարել ձայնի ուժը, խոսքի արա­

գությունը, ճիշտ օգտվել արտահայտչականության հնչերանգային միջոցներից, զարգաց­

նել և կատարելագործել խոսքի հնչյունային լսողությունը ըստ իրադրության:

Կատարելագործել խոսքի հնչյունային կուլտուրայի բոլոր կողմերը: Ամրապնդել

հնչյունների ճիշտ արտասանությունը: Վարժեցնել լսողությամբ և արտասանությամբ դաս-

դասելու (դիֆերենցելու) հնչյունները:

Զարգացնել խոսքային շնչառությունը: Վերացնել շնչարտասանության

թերությունները, սովորեցնել բառերն արտասանել գրական լեզվի ուղղախոսության

կանոններով:

Ամրապնդել և զարգացնել արտասանական և ձայնային ապարատները, սովորեցնել

պարզ և ճիշտ արտասանել բառերն ու նախադասությունները, ձևավորել ձայնի ուժը և

բարձրությունը փոխելու կարողությունը:

Ուսումնական տարվա- վերջին հասնել նրան, որ երեխաները ճիշտ արտասանեն

մայրենի լեզվի բոլոր հնչյունները, որոշեն միավանկ բառերի առաջին հնչյունները,

ճանաչեն հանգավոր բառերը:

Խթանել, որպեսզի երեխաները կարդալու և գրելու կարողությունը օգտագործեն

իրենց խաղերում:

Խոսքի քերականական կառուցվածքի ձևավորում

Սովորեցնել ինքնուրույն օգտվել պարզ և բարդ նախադասություններից, պատմելու

ժամանակ քերականորեն ճիշտ փոփոխել ակտիվ բառապաշարում եղած բառերը:

72

Page 74: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Երեխաներին վարժեցնել ծանոթ բառերի դժվար ձևերի օգտագործմանը: Դաստիարակել

քերականական սխալները նկատելու և ուղղելու, մաքուր և հստակ խոսելու ձգտում:

Սովորեցնել օգտագործել բառերի տարբեր ձևեր' միևնույն առարկայի անվանման ժամա­

նակ (շուն-շնիկ, ձուկ-ձկնիկ, տուն-տնակ ...), անվանել մասնագիտական անուններ'

շինանարար, ուսուցիչ և այլն: Զարգացնել անծանոթ բառերի իմաստը գուշակելու

կարողություն: Սովորեցնել կազմել նոր բառեր և նախադասություններ տրված արմատով'

անտառ-անտառապահ, երդեհ-երշեջ, թուղթ-թղթապանակ և այն:

Զարգացնել երեխաների խոսքի ձևաբանական և շարահյուսական կողմերը, հոգնակի

ձևերը: Խոսքը հստակեցնել քերականական ձևերով ու կառույցներով:

Քերականական բովանդակությամբ հատուկ խաղերով և վարժություններով

ամրապնդել նախորդ տարիներին ստացած գիտելիքներն ու կարողությունները:

Վարժեցնել քերականական դժվար ձևերի օգտագործման մեջ' շրջապատին

ծանոթացնելու ծրագրային խնդիրներն իրականացնելիս:

Բառային աշխատանք

Ընդարձակել և ակտիվացնել բառապաշարը' առարկայի անունը, որակ'

գործողություններ անվանելու միջոցով: Սովորեցնել օգտագործել իր իմաստով առավել

հարմար բառը' առարկաների որակը, նշանը առանձնացնելու ժամանակ: Զարգացնել

իրենց նշանակությամբ հակառակ իմաստ ունեցող (հականիշ) բառեր ընտրելու

կարողությունը, օրինակ' ուժեղ-թույլ, արագ-դանդաղ, կանգնել-վազել, կամ նույնանիշ

բառեր' ուրախ-զվարթ, թռչել-ցատկել և այլն: Սովորեցնել անվանել նյութական իմաստ

արտահայտող բառեր' փայտ, մետաղ, ապակի և այլն:

Զարգացնել երեխաների ուշադրությունն ու հետաքրքրությունը բառի նկատմամբ:

Սովորեցնել առարկաներն առանձնացնել և ճիշտ անվանել ,դասակարգել ըստ

հատկանիշների' նյութ, ձև, գույն, չափ:

Սովորեցնել հասկանալ հանելուկների, հումորային շուտասելուկների, նկարելուկների,

խնդուկների պատկերավոր արտահայտությունը, բացատրել առակների, ասացվածքների

փոխաբերական իմաստը:

Սովորեցնել արտասանել, երգել, ոտանավորների բառերը փոխարինել ա յլ բառերով:

Ուշադրություն դարձնել ընդհանրացնող բառը ճիշտ հասկանալուն և խոսքի մեջ

օգտագործելուն: Ծանոթացնել միևնույն բառի տարբեր նշանակություններին:

73

Page 75: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Կապակցված խոսքի զարգացում

Զարգացնել գեղարվեստական ստեղծագործությունը կապակցված, հաջորդականո­

րեն, ինքնուրույն և արտահայտիչ վերապատմելու կարողությունը' նկարագրել կերպար­

ների բնութագիրը, գործող անձանց երկխոսությունը: Սովորեցնել ինքնուրույն կազմել

նկարագրական կամ սյուժետային պատմվածք' ըստ նկարի: Դեպքերի նկարագրության

ժամանակ ցույց տ ա լ գործողության տեղն ու ժամանակը: Հորինել պատկերվածին

նախորդող և հաջորդող դեպքեր, պատմվածքներ սեփական փորձից:

Հաղորդել գիտելիքներ անունների և անվանումների մասին' որպես ինքնատիպ

հասկացության: Սովորեցնել բնութագրել իր արտաքին տեսքը, դիմանկարի նկարագիրը

(հայելանման զրույց) իր անվան իմաստը, նշանակությունը, իր բնութագրական

հատկանիշները և առանձնահատկությունները:

Զարգացնել անձնական կյանքի պարզ դեպքեր, կենդանի, կապակցված, հետաքրքիր

ձևով նկարագրելու, իր փորձը կապակցված հաղորդելու կարողություններ:

Հաղորդակցելով խաղում և գործունեության ա յլ տեսակներում' նպաստել նրան, որ

երեխան կիրառի իր գիտելիքները տարբեր մասնագիտությունների և այն մարդկանց

մասին, ովքեր օգնում են տնօրինել ազատ ժամանակը (գրադարանավար, զբոսայգու,

թանգարանի տնօրեն, աշխատակից):

Թեմատիկ զրույցների միջոցով տեղեկություն տ ալ և հնարավորություն ընձեռեր որ

երեխաները երկխոսության գործնական զրույցների մեջ մտնեն:

Նրանք պետք է տեղյակ լինեն Հայաստանի Հանրապետության, մայրաքաղաքի,

օրհներգի, դրոշի, զինանշանի, տեսարժան վայրերի, հուշարձանների,

ճարտարապետության, ազգային, ավանդական, հայրենասիրական արարողությունների,

Հայոց բանակի մասին:

Երեխաները պետք է իմանան օրհներգի մեղեդին և այն մասին, որ օրհներգը

կատարում են հանդիսավոր իրադարձությունների ժամանակ, հոտնկայս:

Երեխաներին պետք է ծանոթացնել ազգային արվեստի որոշ

ստեղծագործություններին, բնության և հասարակական երևույթներին, տրանսպորտի

բազմազանությանը և երթևեկության կանոններին, բնակչության սպասարկման

ծառայություններին, սննդին, հացին, ինչպես նաև սեփական իրերին, հագուստին, խաղա­

լիքներին և դրանց պահպանության վերաբերյալ խոսքային կուլտուրային:

Խաղալիքների օգնությամբ պատմելու ժամանակ զարգացնել սյուժետային

պատմվածքներ, հեքիաթներ կազմելու կարողություններ' պահպանելով շարադրանքի

կառուցվածքը և արտահայտչականությունը: Տալ հեքիաթի կամ պատմվածքի կերպար-

74

Page 76: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ների նկարագրությունն ու բնութագիրը: Սովորեցնել կազմել պատմվածքներ սեփական

փորձից' հաղորդելով իրեն լավ ծանոթ դեպքեր և տպավորություններ:

Խաղի ընթացքում զարգացնել երեխայի կապակցված բացատրական խոսք

կառուցելու կարողությունները և հմտությունները:

Խաղերի կազմակերպման ժամանակ (դիդակտիկ, սեղանային-տպագիր,

կանոններով) երեխաներին սովորեցնել խաղերի անունները, խաղային տարրերի

նկարագրությունը (առարկաների և խաղալիքների նկարագրությունը ևս), բացատրել

խաղային գործողությունների կանոնները, հաղթելու կամ պարտվելու պայմանները:

Խաղալիքների մասին պատմելիս սովորեցնել նկարագրել դրանք: Կիրառել դրանց

հատկությունը, նշանակությունը ճիշտ արտահայտող անվանումներ: Պատմելիս

օգտագործել որոշիչներ (ինչպիսի՞ խաղալիք է), գործողությունների նշանակություն

արտահայտող (ինչպե՞ս կարելի է խաղալ այդ խաղալիքով):

Սովորեցնել կառուցել նմանողական բացատրություններ նաև ա յլ պարապմունքների

ժամանակ' ձեռքի աշխատանք, խաղալիքների, ա յլ նյութերի պատրաստում, կերպար-

վեստային, երաժշտական գործունեություն, կառուցողական աշխատանք և այլն:

Ձևավորել ընկերների բացատրությունները գնահատելու կարողություն' ըստ

բովանդակության և կառուցվածքի: Բովանդակությունը տալու ժամանակ պահպանել

տրամաբանական հաջորդականությունը, ինչպես նաև բառային ձևակերպումը:

Շարունակել երկխոսության և մենախոսության զարգացումը: Զարգացնել երկխոսության

ձևավորման ընթացքում հարցեր տալու և հարցերին պատասխանելու, ռեպփկայի

կարողություն, սովորեցնել օգտվել արտահայտչական միջոցներից' ժեստ, դիմախաղ,

ինտոնացիա: Զարգացնել զրույցին մասնակցելու, միջամտելու, սկսելու, ավարտելու, լսելու

և լսելի լինելու կարողությունները:

Սովորեցնել խոսքը կառուցել քերականորեն ճիշտ, արտահայտիչ և բովանդակալից,

ինչպես գեղարվեստական տեսքտը վերարտադրելու, այնպես է լ ինքնուրույն պատմելու

դեպքում: Զարգացնել գրական ստեղծագործությունը վերապատմելու կարողությունը:

Սովորեցնել նկարը պատմելու .ընթացքում նկարագրել բովանդակությունը, հորինել

պատմվածքներ' նկարում պատկերվածի մասին: Մտածել դեպքեր, որոնք նախորդել են

պատկերվածին և հաջորդում են նրան:

Երեխաներին հասցնել բնանկարի մասին պատմվածք հորինելու մակարդակին:

Սովորեցնել հասկանալ նկարի բովանդակությունը, համեմատել տարբեր նկարներ,

օգտագործել պատկերավոր բառեր և արտահայտություններ:

Ինքնուրույն պատմելիս սովորեցնել հորինել պատմվածքի բովանդակությունը և

գտնել բառային համապատասխան ձևը: Օգտագործել ստեղծագործական պատմվածքի

տարբերակներ' օրինակ, պատմվածքի շարունակությունը և ավարտը հորինել դաստիա-

75

Page 77: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

րակի տված պլանով, իսկ պատմվածքի կամ հեքիաթի հորինումը' ինքնուրույն ընտրված

թեմայով:

Հասնել նրան, որ երեխան կարողանա կանխատեսումներ անել, վերապատմել ծանոթ

պատմվածքը' սկսելով սկզբից, մեջտեղից կամ վերջից, նախաձեռնի զրույց,

զգացմունքներն արտահայտի բառերի միջոցով:

Ծանոթացում բառին և նախադասությանը

Սովորեցնել ընտրել բառեր' տարբեր տևողության հնչեղությամբ, տրված հնչյունով

սկսվող: Ծանոթացնել «վանկ» եզրույթին (տերմինին):

Սովորեցնել վանկերի վերածել երկվանկ, եռավանկ բառեր, ճանաչել մեծատառը,

փոքրատառը: Տալ պատկերացում այն մասին, որ հայերենում շեշտադրվում է վերջին

վանկը, շեշտը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա:

Ձևավորել պատկերացում բառի մասին' անկախ հնչյունից և վանկից: Ծանոթացնել

«նախադասություն» տերմինին: Սովորեցնել վանկատել բառերը և կազմել 2-4 բառ ունեցող

պարզ նախադասություններ:

Ամրապնդել գիտելիքներն այն մասին, որ հնչյուններն ու վանկերը բառի մեջ, իսկ

բառերը' նախադասության մեջ արտասանվում են որոշակի հաջորդականությամբ:

Վաղ գրաճանաչություն

Գրաճանաչության նախապատրաստման շրջանում հատուկ աշխատանք է

տարվում նկարի, տեսածի, լսածի մասին կապակցված ու ամբողջական ձևով պատմելու,

խոսքից կամ պատմությունից նախադասությունն առանձնացնելու, նախադասությունը

բառերի վերլուծելու և այդ բառապաշարից բառն անջատելու, բառը վանկերի բաժանելու,

վանկերը հնչյունների վերլուծելու և այդ հնչյունների շարքից անհրաժեշտ հնչյունն

առանձնացնելու ուղղությամբ:

Գրաճանաչությանը նախորդող առաջին 2-3 պարապմունքը պետք է նվիրված լինի

նկարների բովանդակությունը պատմելուն, որոշակիորեն հաշվի առնելով 5-6 տարեկան

երեխաների գիտելիքների պաշարը, նրանց զարգացման ընդհանուր մակարդակը և

ծրագրի պահանջները: Այսպիսով' 5-6 տարեկանների խմբում խոսքը երեխաների համար

76

Page 78: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

դառնում է ուսումնասիրության առարկա: Դաստիարակը զարգացնում է հատուկ

վերաբերմունք բանավոր խոսքի նկատմամբ' որպես լեզվական իրողություն: Նա

սովորեցնում է կատարել բառի հնչյունային վերլուծություն (այդ խնդիրը իրականացվում է

ամբողջ տարվա ընթացքում), որակապես բնութագրել առանձնացված հնչյունները, որոշել

բառերի շեշտված մասերը և ճիշտ օգտագործել համապատասխան տերմինները:

Դաստիարակը սովորեցնում է երեխաներին անվանել բառեր' որոշակի

հնչյուններով, առանձնացնել բառային շեշտը և որոշել դրա տեղը վերլուծվող բառի

կառուցվածքում:

Դաստիարակը սովորեցնում է, որ երեխան ճիշտ դիրքով պահի գիրքը, տարբերի գրքի

կամ տետրի շապիկը, երեսը, թերթը, տողը, իմանա, որ տպագիր խոսքն իմաստ ունի,,

ընթերցվում է ձախից աջ, վերևից ներքև: Դաստիարակը սովորեցնում է նաև գունավորել

նկարի պատրաստի տառերի նմուշները, ուրվագծերը, տպա տառերով (պատրաստի

նմուշներով) կազմի իր անունը:

Ձևավորել հնչյունային տարբեր կառուցվածք ունեցող բառերը վերլուծելու

կարողություն, որակապես բնութագրել առանձնացված հնչյունները:

1-ին եռամսյակ (սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր)

Պատկերացում ձևավորել պատմության և նախադասության մասին:

Սովորեցնել նախադասությունը տրոհել բառերի ,բառերը բաժանել վանկերի:

Դաղափար տ ա լ հնչյունի մասին, սովորեցնել հնչերանգով առանձնացնել հնչյունը: Որոշել

հնչյունների քանակը:

Սովորեցնել կատարել երեք և չորս հնչյուն ունեցող, հնչյունային տարբեր

կառուցվածքի բառերի հնչյունային վերլուծություն, այսինքն' սահմանել վերլուծվող

բառերի, հնչյունների հաջորդականությունը, անվանել առանձնացված հնչյունները' բառի

մեջ իրենց հնչեղության համապատասխան:

Գաղափար տ ա լ ձայնավոր և բաղաձայն հնչյունների մասին:

Սովորեցնել ճիշտ օգտագործել «հնչյուն», «տառ», «բառ», «ձայնավոր հնչյուն»,

«բաղաձայն հնչյուն» եզրույթները:

Անվանել բառեր տրված հնչյուններով, «ա», «ի», հնչյուն ֊տառերի ծանոթացում:

77

Page 79: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

2-րդ եռամսյակ (դեկտեմբեր, հունվար, փետրվար)

Ամրապտնդել 4-5 հնչյունանի, հնչյունային տարբեր կառուցվածք ունեցող բառերի

հնչյունային վերլուծություն կատարելու կարողությունը, տարբերել հնչյուններն (ձայնավոր,

բաղաձայն) ըստ արտասանության:

Անվանել բառեր որոշակի հնչյուններոփՍովորեցնել բառի առաջին և վերջին

հնչյունները որոշելու և բառի մեջ հնչյունը գտնելու կարողությունը:

Սովորեցնել առանձնացնել բառային շեշտը և որոշել դրա տեղը վերլուծվող բառի

կառուցվածքում:

Սովորեցնել ճիշտ օգտագործել «բառ», «հնչյուն» տերմինները:

ու, է, ը, օ, մ, տ, կ , ն , լ, ո, ր հնչյուն-տառերի ծանոթացում:

3-րդ եռամսյակ (մարտ, ապրիլ, մայիս)

Ծանոթացում ս, շ ,պ, զ, ժ, ղ, խ, դ, թ, և, բ, փ, գ, ք, չ, ց, վ, ֆ, հ, յ , ճ, ջ ծ, ձ ,ո,ե

հնչյուն-տառերին:

Ամրապնդել հնչյունային տարբեր կառուցվածք ունեցող բառերի հնչյունային

վերլուծություն կատարելու կարողությունը, դասակարգել ձայնավոր ու բաղաձայն

հնչյունները: ճիշտ օգտագործել համապատասխան եզրույթները: Անվանել բառեր տրված

հնչյուններով:

• ծանոթացում տետրին:

« 4-րդ եռա մսյակում գրաճանաչությունից պարապմունքներ չե ն անցկացվում:

Օրվա ընթացքում տարբեր առիթներով ամրապնդվում են նախորդ եռամսյակներում

կա տ ա րա ծ ա շխ ա տ ա նքները:

Ծանոթացում գեղարվեստական գրականությանը

Դաստիարակել սեր և հետաքրքրություն գրականության նկատմամբ, ձևավորել

հերոսների արարքները գնահատելու կարողություն, սյուժեի զարգացման հաջորդա­

կանությունը յուրացնելու ունակություն: Նկատել գրական լեզվի մի քանի առանձնա­

հատկություններ (էպիտետներ, հեքիաթին բնորոշ կրկնություններ):

78

Page 80: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Սովորեցնել արտահայտիչ արտասանել բանաստեղծությունը, բազմազանորեն տ ալ

դրանց կախվածությունը բովանդակությունից: Օգտվել, տրամաբանական դադարներից,

շեշտերից, հայտնել սեփական վերաբերմունքը բովանդակության վերաբերյալ:

Սովորեցնել զգալ և հասկանալ գեղարվեստական կերպարների բնութագիրը, ըմբռնել

դրանց փոխադարձ կապը կյանքի երևույթների հետ, սյուժեի կառուցման

յուրահատկությունը, նկատել պատկերավոր-արտահայտչական միջոցներ (պատկերավոր

բառեր և արտահայտություններ), որոնք օգնում են բովանդակության բացահայտմանը:

Ձևավորել գեղարվեստական-խոսքային կատարողական ընդունակությունները'

կատարման հուզականություն, բովանդակության, կերպարների նկատմամբ սեփական

վերաբերմունքն արտահայտելու կարողություն:

Զարգացնել գրական ստեղծագործությունները ըմբռնելու, դրանց բովանդակությանը

հուզականորեն արձագանքելու, հեքիաթների, պատմվածքների, ոտանավորների

գեղեցկությունը պատկերված դեպքերի իմաստը հասկանալու կարողություն:

Երեխաների մեջ ձևավորել գրական-գեղարվեստական ճաշակ, բանաստեղծական

լսողություն, գեղարվեստական գրականության մի քանի ժանրերի, լեզվի, կառուցվածքի,

պատկերավորության պարզագույն տարրերի վերաբերյալ նախնական պատկերացում­

ներ: Սովորեցնել զգալ ստեղծագործության բնույթը, հասկանալ և զգալ տրամադրությունը,

ընդհանուր տոնը, արտահայտչական միջոցները, ընբռնել բանաստեղծական խոսքի

երաժշտականությունը, հնչեղությունը, ռիթմը: Հարստացնել երեխաների պատկերացում­

ները գրողների, բանաստեղծների, ժողովրդական ստեղծագործության, գրքերի և նկար­

ների վերաբերյալ:

Սովորեցնել ինքնուրույն գտնել խոսքային միջոցներ, ստեղծագործական

մտահղացումները իրականար նելիս պատկերավոր լեզվով արտահայտել մտքերը:

Սովորեցնել հորինել հանելուկներ, գտնել դրանց բառային արտահայտության համառոտ,

պատկերավոր ձևեր:

Սովորեցնել կերպարներ նկարագրելիս գտնել արտահայտչական տարբեր միջոցներ,

պահպանել դադարները, իմաստային շեշտերը: Սովորեցնել չափավորել ձայնի ուժը և

բարձրությունը, խոսքի տեմպը, օգտագործել դիմախաղ և շարժուձև:

Զարգացնել հանգավորած խոսքեր, էպիտետներ, հոմանիշներ, հականիշներ, գտնելու

կարողությունը, շարունակել դաստիարակի սկսած պատմվածքը, հորինել առաջադրված

հեքիաթի որոշակի թեմայի սեփական սյուժե: Խոսել հերոսների, միջադեպերի մասին:

Որոշել, թե ովքեր են և ինչ են ասում հեղինակն ու նկարազարդողը:

Գեղարվեստական ստեղծագործությունների նպատակային մատուցման և երեխան­

երի կողմից յուրացման առանձնահատկությունների հաշվառումը ենթադրում է հետևյալ

բովանդակային մոտավոր բաղադրիչները'

79

Page 81: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Երեխաներին պատմելու և ընթերցելու համար նախատեսված ստեղծագործություն­

ները օգնում են ըմբռնելու նյութի բովանդակությունը, զգալու պատմելու բնույթը (ուրախ,

տխուր, հումորային, լուրջ...): Երեխաները տարբերում են հեքիաթը, պատմվածքը,

բանաստեղծությունը:

Արտահայտիչ արտասանություն

Սովորեցնել բանաստեղծությունն արտասանել արտահայտիչ' հաղորդելով

հեղինակի տրամադրությունը, օգտագործելով տրամաբանական շեշտերը, դադարները,

արտահայտելով վերաբերմունք բանաստեղծության բովանդակության վերաբերյալ: Օգնել

երեխաներին զգալու չափածո ստեղծագործության լեզվի երաժշտականությունը, ռիթմը,

տեքստի իմաստի համապատասխան ղեկավարելու սեփական ձայնը: Երկարաշունչ

ստեղծագործություններից կարելի է անգիր սովորեցնել միայն հատվածներ:

Վերապատմում

Զարգացնել հուզականորեն, գրագետ, տրամաբանված հաջորդականությամբ,

վերափոխված և ինքնուրույն վերապատմելու հմտություններ:

Ստեղծագործական պատմում

Ստեղծագործաբար շարունակել և ավարտել դաստիարակի սկսած պատմվածքը:

Սովորեցնել հորինել պատմվածք' դասատիարակի առաջադրված որոշակի թեմայով («Ես»,

«Իմ խաղալիքները», «Մեր ընտանիքը», «Մանկապարտեզում», «Դպրոց եմ գնալու», «Իմ

գրքերը» և այլն): Վերափոխել պատմվածքի բովանդակությունը:

Ներկայացված ծավալուն ցանկը դաստիարակին հնարավորություն է տափս իր

հայեցողությամբ և երեխաների ցանկությամբ կատարել համարժեք ստեղծագործու­

թյունների ընտրություն, անցկացնել պարապմունքներ եռամսյակային կտրվածքով և

ազատ գործունեության ընթացքում:

80

Page 82: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

1-ին եռամսյակ (սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր)

Երեխաներին պատմելու և ընթերցելու համար - Ղազարոս Աղայան - «Մեղուն ու

աղավնին», Հովհաննես Թումանյան ֊ «Ծիտը», Խաչատուր Աբովյան ֊ «Վատ ընկերը»,

Աթաբեկ Խնկոյան - «Անտերև ծառը», Պարույր Սևակ - «Հայոց լեռները», Նանսեն

Սիքայելյան - «Աշնան նկար», Երվանդ Պետրոսյան - «Քամին ու փուչիկը», Յուրի

Սահակյան - «Պայման», Լաուրա Պողոսյան ֊«Տառերի զրույցը»:

Արտահայտիչ արտասանություն - Ղազարոս Աղայան - «Ամիսներ և չորս եղանակ», «Այդ ե՞րբ է լինում», «Հնձվորները», «Հրավերը», Հովհաննես Թումանյան ֊ «Տերևաթափ», «Աշուն», Պարույր Սևակ ֊ «Ուղտն ու ծիտը», Հովհաննես Շիրազ - «Ի՞նչ դառնալ», Հայրապետ Հայրապետյան - «Աշուն», «Աշնան երգը», Սարմեն - «Քաջ զինվորը», Գրիգոր Եղիկյան - «Փուշը», Սիլվա Կապուտիկյան - «Շինարար Լևիկը», «Իմ հայրենիքը», Վիկտոր Վարդանյան -«Շինարար Աբելը», Սուրեն Մուրադյան - «Տատն ու թոռը», Լիպարիտ Սարգսյան ֊ «Լորին», Երվանդ Պետրոսյան - «Երգ բառերի մասին», «Բարև, բարև, բարև», Գեղեցիկ Մովսիսյան - «0», էդուարդ Միլիստսյան - «Լուսակիրը»:

Վերապատմում - Հովհաննես Թումանյան - «Գառնիկ ախպերը», Վախթանգ Անանյան - «Միջօրեին», Սիլվա Կապուտիկյան - «Այս գիրքը լավ կպահեմ», Գեղեցիկ Մովսիսյան - «Ի՞նչ պատահեց, երբ Սիմաֆորը քնեց», Կոստանտին Ուշինսկի - «Չորս ցանկություն», Լև Տոլստոյ - «Առյուծն ու շնիկը»:

Ստեղծագործական պատմում - Փառանձեմ Պողոսյան ֊ «Կիսատ պատմություն», պատմվածքի շարունակություն:«Ոսկե աշուն», «Տոնական հրավառություն» թեմաներով պատմվածքների հորինում:

2-րդ եռամսյակ

Երեխաներին պատմելու և ընթերցելու համար - Հովհաննես Թումանյան ֊ «Բարեկենդանը», «Սուտլիկ Որսկանը», Պարույր Սևակ - «Շունն ու գայլը», Գրիգոր Եդիկյան - «Տոնածառի հանդեսում», Ավետիք Իսահակյան - «Երջանիկ խրճիթը», «Բարեսիրտ շունը», Դերենիկ Դեմիրճյան - «Պույ-պույ մկնիկը», Վիկտոր Վարդանյան - «Տնակը», «Ծիտը», ժնևա Կոնդակչյան - «Ծիտիկին», Սուրեն Մուրադյան ֊ «Հացթուխը», Լիպարիտ Սարգսյան - «Աստղիկ տատը»:

Արտահայտիչ արտասանություն - Ղազարոս Աղայան - «Ա րի ', դու ա ր ի '» , Հովհաններս Թումանյան - «Ծաղիկները», « Շունն ու կատուն», Սիլվա Կապուտիկյան -

«Իմ սահնակը», «Ինձ լավ լսիր, ա 'յ տիկնիկ», «Երգ հայրենիքիս մասին», Սուրեն Մուրադյան - «Սահմանապահ մեծ եղբայրս», Երվանդ Պետրոսյան - «Լիներ մի կատու ու

81

Page 83: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

լիներ մի շուն», «Իմ երգը», «Գարուն», Յուրի Սահակյան - «Խուաուտ-մուտուտ», Լաուրա Պալոսյան - «Նոր տարի», Գեղեցիկ Մովսիսյան - «Տատիկներին»:

Վերապատմում - Հովհաններս Թումանյան - «Տերն ու ծառան», «Չարի վերջը», Աթաբեկ Խնկոյան - «Մկների ժողովը», Հայրապետ Հայրապետյան - «Սասունցի Գավիթ», Ստեփան Զորյան - «ճանապարհորդ Ջեկոն», «Գուրովի փիղը», Սիմակ - «Գիշերն անտառում», Կոստանտին Ռւշինսկի - «Աղվեսն.ու գայլը», Լև Տոլստոյ - «ճնճղուկներն ու ծիծեռնակները»:

Ստեղծագործական պատմում - «Իմ սիրելի խաղալիքը», «Սի անգամ...», «Իմ ընտանիքը», «Իմ շնիկը» թեմաներով պատմվածքների հորինում:

3-րդ եռամսյակ

Երեխաներին պատմելու և ընթերցելու համար - Ղազարոս Աղայան - «Արև», Հովհաններս Թումանյան - «Ձախորդ Փանոսը», Պարույր Սևակ ֊ «Արագիլը», Հովհաննես Շիրազ - «Փոքրիկ հովիվը», Ս. Օրբելյան - «Մայր ծիծեռնակը», Սիլվա Կապուտիկյան - «Ավոյի ծիլը», ժնևա Կոնդակչյան ֊ «Խելոք տղան», Պատվական Խաչատրյան - «Ծառիխնդրանքը»:

Արտահայտիչ արտասանություն - Աթաբեկ Խնկոյան - «Գարուն», «Ծիծեռնակին», Գևորգ Գոդոխյան - «Մանուշակ», Հայրապետ Հայրապետյան - «Ձնծաղիկ», «Մայիս», «Գարնան երգը», «Սարյակի տունը», Սարմեն - «Մանուկների աշխարհը», Վազգեն Տսղյան - «Մայրիկիս օգնեմ», Մկրտիչ Կորյուն - «Վարդաբույր մայիս», «Լորիկ», Հակոբ Աղաբաբ - «Ձնծաղիկ», Գրիգոր Եղիկյան - «Զատիկը», Գուրգեն Գաբրիելւան - «Ամպիկի երգը», Սուրեն Մուրադյան - «Իմ մայրիկը», էդուարդ Սիլխոոսյան - «Զանգակածաղիկ», էդուարդ Ավագյան - «Բողբոջը», «Անձրևը», Լիպարիտ Սարգսյան - «Մեր այգում», Լաուրա Պալոսյան ֊ «Գետակ», Յուրի Սահակյան - «Անձրև», Գեղեցիկ Մովսիսյան - «Գարուն»:

Վերապատմում - Ղազարոս Աղայան - «Գայլն ու գառը», Հովհաննես Թումանյան - «Ոսկու կարասը», «Լեզուն կտրած ծիտիկը», Ստեփան Զորյան - «Շամոն», «Սի գիշեր անտառում», Աղասի Այվազյան ֊ «ճնճղուկը», Ն.Նաիրյան - «Անտառի աստղերը», Գեղեցիկ Մովսիսյան - «Տատիկի գնահատականը», «Ձվերը զատիկի համար», Միխայիլ Պրիշվին - «Անձրևը»:

Ստեղծագործական պատմում - «Իմ ծննդյան օրը», «Մայրիկի սանը», «Սի անգամ գյուղում» թեմաներով պատմվածքների հորինում:

Կոլեկտիվ պատմումներ նամակագրության ձևով «Նամակ Լուսինեին» թեմայով:

82

Page 84: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Օժանդակ գրականություն

Երեխաներին պատմելու և ընթերցելու համար - Պարույր Սևակ - «Վագրն ու կատուն», Հայրապետ Հայրապետյան ֊ «Հպարտ աքլորը», Գուրգեն Բորյան - «Նկարը», Հենրիկ Սևան ֊ «Կացինը», Վլադիմիր Հովհաննիսյան - «Կրթված խոճկորը», Ռ.Կարայան - «Երկու անգամ երկու' չորս», Սիլվա Կապուտիկյան - «Բլուզի գանգատը», «Մեր փոշեկուլ մեքենան», «ժամացույցը», Վիկստր Վարդանյան - «Վարպետ Գուրգենը», «Աղվեսն ու կճուճը», «Աքաղաղն ու բադը», Սուրեն Մուրադյան - «Մեծ եմ, թե՞ փոքրիկ», Ռազմիկ Դավոյան - «Ոսկե ձուն», էդուարդ Ավագյան - «Անվախ Հրայրը», Յուրի Սահակյան «Հոպոպ», «Բութ մատն ասաց», Ա. Մովսիսյան - «Սեր բանակը», Հ. Թումանյան - «Հայկական բանակը»:

Արտահայտիչ արտասանություն - Հովհաննես Շիրազ - «Լոաին-լուսին», Մկրտիչ Կորյուն - «Արի ', արի ' զով անձրև», Գրիգոր Եղիկյան - «Փոքրիկ աստղագնացը», Հենրիկ Սևան -«Գ ա յլն ու շները», Սիլվա Կապուտիկյան - «Կարծում եք թե կատա՞կ է», « Իմացիր, որ դժվար է», Վիկստր Վարդանյան - «Երկու փիսիկ», Երվանդ Պետրոսյան - «Սարդն ու ճանճը», «Սիրամարգը», «Շունն ու հավը»:

Վերապատմում - Վախթանգ Անանյան ֊ «Մեր հին տանձուտում», «Լորիկները», «Վայրի տանձենու տակ», Գեղեցիկ Մովսիսյան - «Սև խալիկը», Հանս Քրիստիան Անդերսեն - «Մատնաչափիկը», Ալեքսանդր Պուշկին - «Հեքիաթ ձկնորսի ու ձկան մասին», Սամուել Մարշակ - «Եղանակ քույրերը», Սիխայիլ Պրիշվին - «Ոսկե մարգագետինը», Գերմանական ժողովրդական հեքիաթ - «Փիսիկն ու մկնիկը», Գրիմ Եղբայրներ - «Բրեմենյան երաժիշտները», «Քաղցր շիլան», Լեհական ժողովրդական հեքիաթ - «Արջուկը»:

Նպատակահարմար է որպես օժանդակ նյութ կիրառել հայկական ժողովրդական բանահյուսության լավագույն նմուշները, ավանդապատումները, առասպելները՝ փոքրիկ զրույցների տեսքով:

83

Page 85: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՊԱՐԱՊՍՈՒՔՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՍՆԱԿԱՆ ՁԵՎ

Մաթեմատիկայի ուսուցումը մանկապարտեզում երեխաների իմացական

ընդունակությունների սիստեմատիկ, մտավոր զարգացմանը նպաստող գործընթաց է, որի

ժամանակ երեխաներին հաղորդվում է գիտելիքների որոշակի համակարգ:

Այս խմբում ուսուցումը տարբերվում է դպրոցում անցկացվող

ուսուցումից: Մանկապարտեզում հաղորդվում են ծավալով փոքր և տ վյա լ տարիքի համար

մատչելի գիտելիքներ: Ի տարբերություն դպրոցի, երեխաները չեն ստանում տնային

առաջադրանք, գրավոր աշխատանքներ չեն կատարվում: Ա յլ են մեթոդները: Ավելի շատ

առաջադրվում են զննական, խաղային և զվարճալի հնարներ' ելնելով նրանց

անհատական առանձնահատկություններից: Կարևորը երեխաների ձեռք բերած

մաթեմատիկական գիտելիքների վերջնական արդյունքն է:

Մաթեմատիկայի յուրաքանչյուր պարապմունքի ժամանակ դաստիարակը

օգտագործում է զանազան մեթոդներ.

1. Բառային (բացատրում, պատմում, հարցեր).

2. Դիտողական (առարկայի, նկարի ցուցադրում, երկրաչափական պատկերներ և

մարմիններ).

3. Պրակտիկ (աշխատանք անհատական նյութերով).

4. Խաղային (դիդակտիկ, զարգացնող, զվարճալի, մրցակցային).

5. Գրաֆիկական առաջադրանքներ:

Դաստիարակը բոլոր պարապմունքներին պետք է հետևի իր և երեխաների խոսքին,

տերմինների ճիշտ օգտագործմանը: Նա չպետք է շփոթի «թիվ» և «թվանշան» բառերը,

«թվերից ո՞րն է մեծ» և «ո՞ր թվանշանն է մեծ» արտահայտությունները:

Տարրական մաթեմատիկական պատկերացումների ձևավորման

և զարգացման միջոցները մանկապարտեզում

1. Մաթեմատիկայի պարապմունքներ:

2. Դիդակտիկ զարգացնող, զվարճալի, մրցակցային,ինտելեկտուալխաղեր:

3. Պարապմունքների զանազան տեսակների կապը (մայրենի լեզու, ապլիկացիա,

նկարչություն, ֆիզկուլտուրա, երաժշտական):

4. Զբոսանքներ, էքսկուրսիաներ:

84

Page 86: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Դիդակտիկ նյութերի օգտագործումը և դրանց ներկայացվող

պահանջները

Դիդակտիկ նյութերով հաշիվ սովորեցնելը ուսուցման յուրահատուկ ձև է: Հայտնի է,

որ մանկապարտեզում դիդակտիկ նյութերը հանդիսանում են միջոց, այդ տարիքի

երեխաների ուշադրությունը գրավելու և հաշիվ սովորեցնելու համար: Դրանց օգնությամբ

երեխաները լավ հասկանում են ուսուցանվող նյութը, դառնում են հանգիստ ու

հավասարակշռված, նախապատրաստվում դպրոցական ուսուցմանը:

Դիդակտիկ նյութերը պետք է լինեն հետաքրքիր, հաճելի և մաքուր, բայց

միաժամանակ պետք է նշել, որ իրենց վրա կբևեռեն նրանց ուշադրությունը և թույլ չեն տա

ըմբռնել ուսուցանվող նյութը: Պետք է հիշել, որ չի կարելի միշտ միևնույն դիդակտիկ

նյութերն օգտագործել, որովհետև դա նվազեցնում է երեխաների հետաքրքրությունը դեպի

ուսուցանվող նյութերը: Բացի այդ, երեխան թիվը միշտ կապում է միայն տ վյա լ առարկայի

հետ և կարծում է, թե առարկան փոխվելիս կարող է փոխվել նաև հաշիվը և, հետևապես,

ընդհանրացում չի կարողանում կատարել: Մաթեմատիկայի յուրաքանչյուր պարապմունք

պետք է հագեցված փնի դիդակտիկ պարագաներով' հաշվիչ փայտիկներ, խորանարդներ,

օղակներ, գավաթներ, ափսեներ և այլն:

Պարապմունքներին դիդակտիկ զանազան նյութեր օգտագործելիս դաստիարակը

պետք է հիշի, որ դրանք նպատակ չեն, ա յլ միայն ու միայն միջոց երեխաների վերացական

մտածողությունը ձևավորելու գործում:

Մինչթվային հասկացություններ

Ուսումնական տարվա առաջին պարապմունքներին ամրապնդել մինչթվային

հասկացությունները, որոնք բաժանվում են մեծության (մեծ-փոքր, լայն֊նեղ, շատ֊մեկ,

շատ֊քիչ, հաստ֊բարակ,բարձր-ցածր,հավասար,անհավասար) և տարածական (աջ-ձախ,

վերև-ներքև, հեռու-մոտ, վրա֊տակ, առջև֊ետև) հասկացությունների: Այս

հասկացություններն ամրապնդելու ժամանակ պետք է երեխաներին հանձնարարել

համեմատել երկու կոնկրետ առարկաներ' կոնտրաստ չափի, որպեսզի ակնառու լինի

տարբերությունը: Այնուհետև կարելի է տ ա լ համեմատելու 4-5 առարկա և առաջարկել

դրանք դասավորել աճման կամ նվազման կարգով' ըստ մեծության, լայնության,

հաստության, բարձրության և այլն: Այս հասկացությունները կարելի է ամրապնդել

85

Page 87: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

խաղերի, դիտումների, զբոսանքների և մանկական գրականության ընթերցանության

ժամանակ:

Քանակական պատկերացումների ձևավորումը և զարգացումը

Հաշվի ուսուցումը պետք է կառուցվի այնպես, որ երեխաները ըմբռնեն, թե ինչպես է

ստացվում յուրաքանչյուր հաջորդ թիվ, այսինքն' թվերի բնական շարք կազմելու

ընդհանուր սկզբունքը: Հաշվի ուսուցումը պետք է օգնի երեխաներին հասկանալու տ վյա լ

գործունեության նպատակը (միայն առարկաները հաշվելով կարելի է ճիշտ պատասխանել

«որքա՞ն» հարցին):

Հաշվելու կարողությունների զարգացումը պահանջում է մեծ քանակությամբ

վարժությունների լուծում (բոլոր պարապմունքների ժամանակ): Քանակային

պատկերացումների զարգացման համար կարևոր է ուղիղ և ետհամրանք կատարելը:

Մաթեմատիկայի յուրաքանչյուր պարապմունքի ժամանակ երեխաներին

առաջադրվում է կատարել բանավոր հաշիվ, որի շնորհիվ նրանք արդեն թվերի այդ

բնական շարքը պատկերացնում են որպես անփոփոխ համակարգ և այդ շարքում կարող

են գտնել յուրաքանչյուր թվի տեղը: Որպեսզի ուղիղ և ետհամրանքը չկրի մեխանիկական

բնույթ, երեխաներին պետք է առաջարկել նաև հաշվել որոշակի երկու թվերի սահմանում'

2-6, 3-9, 4-10, 8-2, 10-4, 9-1 և այլն, ինչպես նաև առաջարկել ցանկացած թվից համրանք

կատարել (հաշվել 2-ից, 5-ից, 8-ից, ետհաշիվ' 9-ից, 6-ից, 4-ից և այլն):

Ծրագրով նախատեսված է սովորեցնել 10-ի սահմանում կարգային

համրանք: Տարբեր առաջադրանքների միջոցով երեխան պետք է իմանա, որ

յուրաքանչյուր կարգային թվին համապատասխանում է միայն մեկ առարկա, որը ցույց է

տափս տ վյա լ առարկաների խմբում նրա տեղը: Դրա համար պետք է տ ա լ այսպիսի

առաջադրանքներ:

- Ձախից հաշվել 5 խորանարդ այնպես, որ հինգերորդը լինի կարմիր գույնի:

- Հավաքապաստառի վրա դնել երեք երկրաչափական պատկեր (ձախից հաշված)

այնպես, որ երրորդը փնի քառակուսի:

86

Page 88: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Երկրաչափական պատկերների և մարմինների մասին պատկերացումների

ուսուցման առանձնահատկությունները

Ուսումնական տարվա առաջին պարապմունքներին երեխան պետք է ճանաչի,

տարբերի և անվանի երկրաչափական պատկերները' շրջան, ձվածիր, քառակուսի,

քառանկյուն, եռանկյուն, ուղղանկյուն, երկրաչափական մարմինները' գունդ,խորանարդ,

գլան, կոն:

Հետագա պարապմունքներին երեխաներին պետք է ծանոթացնել դրանց բնորոշ

տարրերին (եռանկյունն ունի 3 կողմ, 3 անկյուն, 3 գագաթ, քառակուսին ունի 4 կողմ, 4

անկյուն, 4 գագաթ, բոլոր կողմերը իրար հավասար են և այլն): Պետք է ցույց տ ալ տարբեր

տեսակի եռանկյուններ' ուղղանկյուն, բութանկյուն, սուրանկյուն: Երեխաները կարող են

չիմանալ դրանց անվանումները, բավական է գիտենան, որ դրանք ունեն 3 կողմ, 3

անկյուն, 3 գագաթ, բոլորը եռանկյուններ են: Նույնը քառանկյան տարբեր տեսակների

վերաբերյալ: Պարապմունքների ժամանակ երեխաները պետք է համեմատեն դրանք

միմյանց հետ, գտնեն նմանությունները, տարբերությունները: Բացի այդ, պետք է

սովորեցնել շրջապատող առարկաները տեսնել որպես երկրաչափական պատկերներ

(ափսե, կոճակ - շրջան, գրատախտակ, դուռ, լուսամուտ - ուղղանկյուն, դրոշ, տանիք ֊

եռանկյուն և այլն), երկրաչափական մարմիններ (գնդակ, ձմերուկ - գունդ, խողովակ,

բաժակ ֊ գլան):

Դիդակտիկ խաղերի դերը տարրական մաթեմատիկական

գիտելիքների ամրապնդման գործում

Հիմնվելով ավանդական մեթոդների վրա' պարապմունքների կառուցվածքային

մասերում ներառվում են տարբեր դիդակտիկ խաղեր, դիդակտիկ վարժություններ, որոնց

բնորոշ առանձնահատկությունը խաղի և ուսուցման տարրերի կապն է, որոնց նպատակն է

սովորեցնել կամ ամրապնդել մաթեմատիկական որևէ գիտելիք: Դիդակտիկ խաղը' որպես

ուսուցանող խաղ, ունի երկակի բնույթ, գործունեության խաղային ձև և դիդակտիկ

ուղղվածություն: Բոլոր պարապմունքներին պարտադիր պետք է անցկացնել դիդակտիկ

խաղեր:

Մաթեմատիկական բովանդակությամբ յուրաքանչյուր խաղ ունի իր խնդիրը'

զարգացնել բանավոր համրանքը, ծանոթացնել թվերի բնական շարքին, թվերի

կազմությանը, թվանշաններին, երկրաչափական պատկերներին, մարմիններին: Խաղերի

87

Page 89: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ընթացքում երեխաները դիտում են, համեմատում, կատարում վերլուծություն: Այդ խաղերի

համար պետք է ունենալ գրավիչ ու հետաքրքրիր դիդակտիկ նյութեր («դարպաս», «տնակ»

և այլն): Սիևնույն դիդակտիկ խաղը կարելի է անցկացնել տարբեր նպատակներով'

«Անցիր դարպասը» (թվանշանների ճանաչման նպատակով), «Գտիր զույգդ» (թվերի

կազմության և թվանշանների ճանաչման նպատակով):

Դիդակտիկ խաղերը մաթեմատիկական մտածողության զարգացման լավագույն

միջոց են, ուսուցման ուրույն ձև, որը ոչ թե մտավոր լարված աշխատանք է պահանջում,

ա յլ կրում է զվարճալի խաղի բնույթ, ընդ որում' ուսումնական առաջադրանքը երեխայի

համար կլինի առավել հաճելի, դառնալով խաղային խնդիր:

Պարզ խնդիրների ուսուցումը

Մաթեմատիկայի պարապմունքներին երեխաներին առաջադրվում են մեկից ոչ

ավել գործողությամբ լուծվող խնդիրներ, որոնք ընդունված են անվանել պարզ

խնդիրներ: Երեխաներին խնդրի կառուցվածքին ծանոթացնելու համար հարմար է

օգտագործել թատերականացումը: Սկսելով այդ աշխատանքները, կարելի է

թատերականացված խնդիրների միջոցով երեխաներին գործնականորհն ցույց տալ, որ

առարկաների երկու խմբերի միացման ճանապարհով կարելի է ստանալ ավելի մեծ թիվ և

հակառակը' առարկաներից մի խումբ առանձնացնելով' կարելի է ստանալ փոքր

թիվ: Միաժամանակ պետք է լուծել և' ավելացման, և' պակասեցման վերաբերյալ

խնդիրներ: Ուսումնական տարվա վերջին ամիսներին կարելի է առաջարկել նաև

ինքնուրույն կազմել խնդիրներ:

1. Տրված որոշակի քանակի առարկաներով (3 կարմիր խորանարդ և 1 կապույտ

խորանարդ):

2. Տրված նկարով (ծաղկաման՝ մեջը 2 կարմիր և 1 սպիտակ մեխակ):

3. Տրված թվի սահմանում (օրինակ 5-ի սահմանում):

Կռահման խնդիրները' մտավոր զարգացման միջոց

Ուսումնական տարվա երկրորդ կեսին կարելի է առաջարկել ոչ ստանդարտ տիպի

խնդիրներ: Երեխաները լավ յուրացրած նյութի նկատմամբ անտարբեր են, նրանց

ձանձրացնում են շարունակ երկու բազմությունների միացնելու կամ անջատելու

ճանապարհով կազմված պարզ խնդիրների լուծումը: Օրինակ'

88

Page 90: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

1. Սեղանին դրված է 4 փոքր և 1 մեծ խորանարդ: Ընդամենը քանի՞ խորանարդ կա

սեղանին:

2. Վարդի թփին բացվել էր 6 վարդ, 2-ը քաղեցին: Քանի՞ վարդ մնաց թփի վրա:

Նման խնդիրները ,երեխաներն առանց մտքի ջանք գործադրելու ,անմիջապես

լուծում են: Իսկ կռահման խնդրի լուծման ուղղվածությունը մտածողությանը տալիս է

պրոբլեմային, այսինքն' որոնողական բնույթ, որը մտածողության պրոցեսի ամենաէական

հատկանիշն է: Մտածողությունը ծագում է պրոբլեմի, խնդրի, հարցի դեպքում' որպես

շարժում անհայտից դեպի հայտնին, անհասկանալիից' հասկանալին: Օրինակ'

1. Երկու խոզ ունեն հավասար թվով խոճկորներ: Դրանցից մեկը ուներ 6

խոճկոր: Քանի՞ խոճկոր ունի մյուսը:

2. Լուսինեն ունի 5 տետր, իսկ Քրիստինեն' նույնքան: Քանի՞ տետր ունի

Քրիստինեն:

3. Տերևների արանքից երևում են թռչունների տոտիկները: Քանի՞ թռչուն է նստած

ճյուղին, եթե տոտիկները չորսն են:

4. Տատիկը թոռնիկների համար գործել էր 6 ձեռնոց : Քանի՞ թոռ ունի տատիկը:

5. Դարպասի տակից երևում է կատվի չորս ոտք: Քանի՞ կատու կա այնտեղ:

6. Կարենն ունի 2 փուչիկ, իսկ Կարինեն' նույնքան: Քանի՞ փուչիկ ունի Կարինեն:

7. Տատիկը ձմեռվա համար գործել է 8 գուլպա: Քանի՞ թոռնիկ ունի տատիկը:

8. Ինչպե՞ս կարելի է 5 ձողիկով կառուցել 2 եռանկյուն:

9. Ինչպե՞ս կարելի է 7 ձողիկով կառուցել 2 քառակուսի:

Զարգացնող խաղեր

Բոլորին հայտնի է, որ նախադպրոցական տարիքում երեխայի հիմնական

գործունեությունը խաղն է: Այդ տեսակետից զարգացնող խաղերը նույնպես կարող են

նպաստել նրանց մաթեմատիկական պատկերացումների զարգացմանը: Ուշադրության է

արժանի "Развивающие игры для дошкольников” (Н. Н. Васильева, Н. В.

Новотворцева, Ярославль, 1997г.), “365 развивающих игр” (Евгений Беляков,

Москва, 1999г.), “Игры - шутки, игры - минутки” (С.А.Шмаков, Москва, 1993г.),

"Ступенки творчества” (Новиков) գրքերը:

89

Page 91: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Մանկական գրականությունը և տարրական մաթեմատիկական

պատկերացումների զարգացումը

Երեխաները շատ են սիրում, երբ մեծերը իրենց համար կարդում են: Նրանք նույն

ստեղծագործությունը կարող են մի քանի անգամ լսել: Այդ ստեղծագործությունները ոչ

միայն դաստիարակչական նշանակություն ունեն, այլև դրանք կարող են նպաստել նաև

նրանց մաթեմատիկական գիտելիքների ամրապնդմանը: Ինչպես ցույց են տվել

դիտումները, ռիթմն ու հանգավորումը հնարավորություն են տալիս հեշտ ընկալել

ստեղծագործության բովանդակությունը: Շատ հետաքրքիր են ոտանավորի ձևով գրված

թվաբանական պարզ խնդիրները:

Մանկական գրականության մեջ շատ կան այնպիսի բանաստեղծներ, որոնց

ստեղծագործությունները կարելի է օգտագործել վերը նշված նպատակի համար (Սիլվա

Կապուտիկյան, Պատվական Խաչատրյան, Վարազդատ Բագրևանդցի, Հենրիկ Սևան,

Գուրգեն Գաբրիելյան և այլն):

ժամանակի ընկալման առանձնահատկությունները

նախադպրոցական տարիքում

ժամանակը հանդիսանում է նյութի գոյության համընդհանուր ձև: Այն չունի

տեսանելի ձև, չի ենթարկվում զգայական զննման, այդ պատճառով էլ այն ընկալվում է

միջնորդավորված ձևով: Երեխաների համար դժվար է նույնիսկ որոշ բառեր հասկանալը,

որն արտահայտում է ժամանակի հարաբերություններ: Ի ՞նչ է նշանակում հիմա, այսօր,

վաղը, երեկ բառերը, նույնիսկ օգտագործման պահին այդ բառերն արտահայտող

ժամանակային հասկացությունները շարժվում են, առաջ գնում: Այդ հանգամանքն էլ

դժվարացնում է երեխաներին ճիշտ ըմբռնելու ժամանակը, որի պատճառով հաճախ

դիմում են մեծերին.

- Դեռ այսօր է:

- Վաղը եղավ արդեն:

- Վաղը ես գնացել էի կենդանաբանական այգի:

ժամանակի ըմբռնման համար մեծ դեր է խաղում կյանքի ռիթմը: Երեխան դեռ վաղ

տարիքից զգում է, որ որոշ երևույթներ կրկնվում են (ուտելը, քնելը, զբոսնելը), դրա հետ

կապված երեխայի մոտ առաջանում են պայմանական ռեֆլեքսներ:

90

Page 92: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Պարապմունքի պլանավորումը և հաշվառումը

Մաթեմատիկայի ծրագրով նախատեսված խնդիրները չեն կարող լուծվել առանց

ճիշտ պլանավորման և հաշվառման: Պլանավորումը հնարավորություն է տալիս

նպատակաուղղված և սիստեմատիկ բաշխել ծրագրային նյութը ուսումնական ժամանակի

վրա'հաշվի առնելով խմբի և երեխաների անհատական մակարդակը,հիմքում ունենալով

ծրագրի հայեցակարգը: Պլան գրելուց առաջ դաստիարակը պետք է ծանոթ լինի'

1. Տարրական մաթեմատիկայի ամբողջ ծրագիրը և տ վյա լ տարիքի խմբի ծրագիրը.

2. Իր խմբի երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները.

3. Ուսուցման ժամանակ կիրառվող հնարներին.

4. Դիդակտիկ նյութերի պատրաստման եղանակներին.

5. Մշտապես բարձրացնի իր մասնագիտական որակավորումը, իմանա

ժամանակակից մանկավարժական գիտության նվաճումները, պրակտիկ աշխատանքի

նորությունները և, վերջապես, ընթերցի մանկավարժական մամուլում լույս տեսնող

հոդվածները:

Հաշվառումը դաստիարակի կողմից կոնկրետ աշխատանքի արդյունքի

բազմակողմանի խոր վերլուծությունն է, մասնավորապես' մաթեմատիկայի տ վյա լ օրվա

պարապմունքի վերլուծությունը: Դա հնարավորություն է տալիս գնահատել ուսուցման

• ընթացքում օգտագործած մեթոդները, դիդակտիկ, զարգացնող խաղերի, դիտողական

պարագաների արդյունավետությունը և հետագա աշխատանքների պլանավորումը:

91

Page 93: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Մաթեմատիկայի պարապմունքներին առաջադրվում են հետևյալ խնդիրները.

1. Մինչթվային (մեծության և տարածական) հասկացությունների ամրապնդում.

2. 10-ի սահմանում ուսուցանել ուղիղ, ետ և կարգային համրանք.

3. 10-ի սահմանում սովորեցնել թվերի կազմությունը աոանձին միավորներից և իրենից

փոքր երկու թվերով.

4. Ծանոթացնել 0-9 թվանշաններին.

5. Իմանալ գործողության նշանները + - = > < .

6. Լուծել վարժություններ և պարզ խնդիրներ.

7. Առաջադրել լուծել կռահման պարզ խնդիրներ.

8. Երկրաչափական նախագիտելիքներ պատկերների և մարմինների մասին.

9. Կողմնորոշվել տարածության և ժամանակի մեջ:

Քանակ և հաշիվ - Սովորեցնել հաշվել առարկաները 10-ի սահմանում,

առարկաներով վարժությունների լուծում, կոնկրետ օրինակներով ցույց տալ, որ քանակը

կախված չէ առարկաների չափից, ձևից, գույնից, հաշվելու ուղղությունից, դասավորության

ձևից, առարկաների միջև եղած տարածությունից: Սովորեցնել քանակն արտահայտել

շարժումներով հաշվել լսողությամբ, շոշափելով: Շարունակել զարգացնել առարկաների

երկու խմբերը համեմատելու կարողությունը: Բանավոր արագ հաշիվ կատարել ուղիղ և ետ

10-ի սահմանում, ցանկացած թվից համրանք կատարել ինչպես ուղիղ, այնպես է լ ետ,

ինտերվալային համրանք' կոնկրետ երկու թվերի սահմանում' 2-7, 5-9, 6-10, 10-7, 9-4 և

այլն:

Սովորեցնել հասկանալ նախորդ և հաջորդ թվերի հարաբերությունները, վարժեցնել

գտնել յուրաքանչյուր թվի նախորդը և հաջորդը, տեսնել տարբեր առարկաների խմբերի

հավասար քանակը: Սովորեցնել 2-10 թվերի կազմությունը' իրենից փոքր երկու թվերով և

առանձին միավորներից: Կարգային համրանք 10-ի սահմանում, դրա տարբերությունը

քանակային համրանքից, ճիշտ պատասխանել «որքա՞ն», «ո՞րը», «ո՞րերորդ» հարցերին:

Ծանոթացնել 0-9 թվանշաններին, գործողության նշաններին (+ - = > <):

Լուծել պարզ խնդիրներ, ինչպես նաև կռահման պարզ խնդիրներ (1. Լուսինեն և

Քրիստինեն ունեն հավասար թվով տիկնիկներ: Լուսինեն ունի 4 տիկնիկ: Քանի՞ տիկնիկ

ունի Քրիստինեն: 2. Հակոբիկը ունի 5 փայտիկ, իսկ Գոռիկը' նույնքան: Քանի՞ փայտիկ

ունի Գոռիկը: 3. Փչակից դուրս է եկել սկյուռի 5 պոչ: Քանի՞ սկյուռ կար փչակում):

92

Page 94: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Կոնկրետ առակաները բաժանել 2 և 4 մասերի, ցույց տալ, որ ամբողջը մեծ է

մասերից (խնձորը կտրել 2 և 4 մասի, կոնֆետը, ժապավենը, պարանը):

Սեծութաւն - Կարողանալ առարկաները դասավորել աճող կամ նվազող կարգով'

ըստ մեծության, երկարության, հաստության, լայնության, բարձրության, հավասարության

մատնացույց ա նել ամենամեծը, ամենաերկարը, ամենաբարձրը, ամենակարճը,

ամենանեղը և այլն):

Ձև.Եոկրսղաւհաեան նախագհտԽհթներ - ճանաչել տարբերել և անվանել

պատկերները' շրջան, ձվածիր,եռանկյունի,ուղղանկյունի, քառանկյուն, քառակուսի,

ուղղանկյուն, մարմինները' գունդը, խորանարդը, գլանը, կոնը: Տալ պատկերացում, որ

դրանք կարող են լինել տարբեր չափերի' մեծ շրջան, մեծ գունդ, փոքր քառակուսի

(անպայման համեմատելուց հետո): Իմանալ դրանց բնորոշ

տարրերը,առանձնահատկությունները (եռանկյունն ունի 3 կողմ, 3 անկյուն, 3 գագաթ,

քառակուսին ունի 4 կողմ, 4 անկյուն, 4 գագաթ, բոլոր կողմերը հավասար են): Կարողանալ

համեմատել և տեսնել նմանությունները և տարբերությունները,օրինաչափությունները

շրջապատող առարկաների մեջ գտնել պատկերների և մարմինների ձև ունեցողները

(՜ ափսեն, կոճակը շրջանի ձև ունեն, երեսսրբիչը, գրատախտակը, քանոնը նման են

ուղղանկյան, ձմերուկը, նարինջը, գնդակը նման են գնդի և այլն):

Կողմնորոշում տաոածռւթւան մե9 - ամրապնդել տարածական հասկացությունները

խմբասենյակում, մարզասրահում, զբոսանքների ժամանակ (հեռու-մոտիկ, վերև-ներքև,

բարձր-ցածր, աջ-ձախ, մեջտեղ):

Կոգմնորոշում ժամանակի մե9 - ամոաանոեւ օրվա տարբեր

ժամանակահատվածները' առավոտ, ցերեկ, երեկո, գիշեր,կեսգիշեր.րոպե,ժամ.

սովորեցնել թվարկել շաբաթվա օրերը,իմանալ ամիսների անվանումները,տարվա

եղանակները:

Մաթեմատիկայի պարապմունքներին և օրվա ընթացքում երեխաների հետ

կազմակերպել մաթեմատիկական բովանդակությամբ զանազան դիդակտիկ խաղեր,խաղ-

վարժություններ,մտավարժանքներ,օրինաչափությունների որոնում,գծապատկերներով

վարժություններ,լաբիրինթների լուծում ( Դիդակտիկ խաղեր'«Դասավորիր ճիշտ»,

«Շարունակիր հաշվել», «Լրացրու թիվը», «Անցիր դարպասը», «Մտիր շրջան», «Թվիր

նույն ձևի առարկա», «Շոշափելով իմացիր» ) և այլն:

Ստորև ներկայացվում է տարրական մաթեմատիկական պատկերացումների

ձևավորման և զարգացման ուղղությամբ ծրագրային նյութը ըստ եռամսյակների:

93

Page 95: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

1-ին եռամսյակ

Սինչթվային հասկացությունների ամրապնդում-մեծ-փոքր, լայն-նեղ, շատ- մեկ, շատ- քիչ,

հաստ ֊բարակ, բարձր-ցածր,տակ-վրա, շուտ ֊ուշ:

Քանակ և հաշիվ - Երեխաների մեջ ձևավորել պատկերացումներ թվերի մասին' մինչև 7-ը,

բազմություններով կատարվող գործողությունների և պայմանական չափումների միջոցով:

Հաշվել 7-ի սահմաններում, տարբերել և անվանել Օ-ից մինչև 7 թվանշանները:

Սովորեցնել կարգային հաշիվ մինչև 7-ը, տարբերել քանակական և կարգային հաշիվը:

ճիշտ պատասխանել «Որքա՞ն», «Ո՞րը», «Ո՞րն է» հարցերին:

Մեծություն - Սովորեցնել պայմանական չափերի օգնությամբ որոշել առարկայի

մեծությունը' երկարությունը, լայնությունը, բարձրությունը, ինչպես նաև հեղուկ և սորուն

մարմինների ծավալը:

Երկրաչափական ձևեր և մարմիններ-Սովորեցնել տարբերել և անվանել ձվածիրը (օվալը)

և շրջանը: Վարժեցնել երկրաչափական ձևերը տարբերելու և անվանելու մեջ (քառակուսի,

շրջան, եռանկյուն, ուղղանկյուն, խորանարդ, գլան, կոն):

Կողմնորոշում տարածության մեջ-Ամրապնդել և խորացնել տարածական

պատկերացումները (ձախից, աջից, վերևում, ներքևում, առջևից, ետևից, հեռու,մոտիկ):

Կողմնորոշում ժամանակի մեջ - Ամրապնդել և խորացնել ժամանակի պատկերացումները'

ցերեկ, գիշեր, առավոտ, երեկ, այսօր, կեսօր,վաղը:

2-րդ եռամսյակ

Քանակ և հաշիվ ֊Ձևավորել պատկերացումներ թվի մասին, 10-ի սահմանում:Շարունակել

սովորեցնել հաշվել մինչև 10-ը, տարբերել թվանշանները' մինչև 10-ը, համեմատել

հաջորդական թվերը' 10-ի սահմանում: Սովորեցնել, թե ինչպես անհավասարությունից

կարելի է ստանալ' հավասարություն' (8-ը շատ է 7-ից, եթե 7-ին ավելացնենք 1, կստացվի

8,֊ական, հավասար, 7-ը փոքր է 8-ից, այստեղ պակասում է 1, եթե 8-ից պակասեցնենք

1 (հանենք 1,ապա երկու խմբում էլ կստացվի 7-ական, կհավասարվեն): Վարժեցնել

քանակական և կարգային հաշվի տարբերման մեջ' 10-ի սահմանում:

Վարժեցնել գործողությունների նշանները ճանաչելու և կիրառելու մեջ + - = < >:

Գաղափար տ ա լ խնդրի մասին, պարզ խնդիրների ուսուցում:

Մեծություն ֊Սովորեցնել չափելու ժամանակ առանձնացնել առարկայի մի մասը, որը

հավասար է պայմանական չափին, որոշել' քանի անգամ է պայմանական չափը

94

Page 96: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

տեղավորվում չափվող օբյեկտի մեջ:Օգտագործել պայմանական չափերի տարբեր

միավորներ: Չափումներն օգտագործելիս ցույց տ ա լ թվի քանակական կազմը' 5-ի

սահմանում'առանձին միավորներով:

Երկրաչափական ձևեր և մարմիններ- Տալ պատկերացում քառանկյան և նրա

հատկանիշների մասին' չորս անկյուն, չորս կողմ (տարբեր քառանկյունների

օրինակներով), գլան, խորանարդ, գունդ:

Կողմնորոշում տարածության մեջ- Սովորեցնել կողմնորոշվել ցույց տրվող ուղղությամբ,

որոշել իր տեղը' ըստ տրված պայմանի (կանգնիր այնպես, որպեսզի ձախ կողմում լինի

տիկնիկը, առջևում' մեքենա ն):

Կողմնորոշում ժամանակի մեջ- Սովորեցնել հաջորդականորեն անվանել շաբաթվա օրերը:

3-րդ եռամսյակ

Քանակ և հաշիվ ֊Վարժեցնել հաշվել մինչև 10-ը: Սովորեցնել տարբերել և անվանել

թվանշանները 10-ի սահմանում: Ձևավորել պատկերացում ա յն մասին, որ թիվը կախված

֊չէ առարկաների մեծությունից, դրանց միջև եղած տարածությունից, դրանց տարածական

դասավորությունից և հաշվելու ուղղությունից (ձախից աջ, կամ աջից ձախ,խառը

դասավորությունից):Համրանք ցանկացած թվից վարժությունների լուծում:Կռահման

խնդիրների լուծում:

Մեծություն- Սովորեցնել պայմանական չափով չա փել և համեմատել ձգվող մարմինների

մեծությունը, սորուն և հեղուկ մարմինների ծավալը, որոշել (պայմանական չափի

օգնությամբ) քանակը' կազմված առանձին առարկաներից: Սովորեցնել դասավորել

առարկաները աճող և նվազող կարգով' ըստ երկարության լայնության, հաստության,

(ամենալայն, նեղ, ավելի նեղ, ամենանեղ):

Ձև.

Երկրաչափական ձևեր և մարմիններ ֊Սովորեցնել առարկաների մեջ տեսնել

երկրաչափական ձևեր (օրինակ' գնդակ, ձմերուկ, գունդ, ափսե, կոճակ, շրջան, սեղան,

պատ, առաստաղ, ուղղանկյուն, թաշկինակը քառակուսի է, գլխաշորը' եռանկյուն,

գլոբուսը' գնդաձև և այլն) .Սովորեցնել տեսնել պարզ

օրինաչափությունները, տեսակավորելփւմբավորեըընդհանրացնել:

Կողմնորոշում տարածության մեջ- Սովորեցնել բառով որոշել ա յս կամ այն առարկայի

դիրքը մյուսի նկատմամբ (տիկնիկի աջ կողմում նապաստակն է, տիկնիկից ձախ' ձիուկը):

Ձևավորել տարածության մեջ կողմնորոշվելու ունակություն, քայլքի, վազքի, ժամանակ

կարողանալ փոփոխել շարժման ոպղությունը:

95

Page 97: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Կողմնորոշում ժամանակի մեջ- Սովորեցնել որոշեր թե երեկ շաբաթվա ո՞ր օրն էր, թե ի՞նչ

օր է այսօր, ի ՞ն չ օր կլինի վաղը, խորացնել ժամանակի պատկերացումները' րոպե, ժամ,

շաբաթ, ամիս, տարի հասկացությունների վերաբերյալ:

4-րդ եռամսյակ

Մաթեմատիկայի պարապմունքներ չեն անցկացվում: Ամենօրյա կյանքի ընթացքում

ամրապնդել երեխաների ստացած գիտելիքները և կարողությունները (խաղերում,

խաղային վարժություններում, զբոսանքների ժամանակ):

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

5-6 տարեկան երեխաների երաժշտական դաստիարակության խնդիրներն են'

1. դաստիարակել հետաքրքրություն և հուզական արձագանք տարբեր բնույթի

երաժշտության նկատմամբ.

2. զարգացնել երաժշտության ընկալումը, ծանոթ ստեղծագործությունները ըստ

նախանվագի կամ մեղեդու հիշելու և տարբերելու կարողությունը.

3. հարստացնել երաժշտական տպավորությունները նոր ստեղծագործություններ

ունկնդրելով.

4. զարգացնել հնչյունի բարձրության ընկալումը, ռիթմական զգացողությունը,

ուժգնությունը, ծանոթացնել տարբեր ժանրերի հետ (երգ, պար, քայլերգ).

5. ձևավորել կատարողական • ունակությունները, ճիշտ ձայնակազմավորումը,

ինտոնացիայի մաքրությունը, երաժշտության տակ կատարվող ռիթմական շարժումների

արտհայտչականությունը, պարերում, երաժշտական խաղերում իմպրովիզացիոն

շարժումեր կատարելու կարողությունը.

6. ծանոթացնել ազգային (դուդուկ, զուռնա, թառ, քամանչա, դհոլ, քանոն) և

դասական նվագարաններին (դաշնամուր, ջութակ, թավջութակ, ֆ լե յտ ա ).

7. զարգացնել մանկական նվագարանների տեմբրը (հնչերանգ) լսողությամբ

տարբերելու կարողությունը, սովորեցնել դրանցով նվազելու ճիշտ ձևերը.

8. հաղորդակից դարձնել երեխաներին ազգային և համամարդկային

երաժշտական մշակույթին.

9. ծանոթացնել հայկական ժողովրդական և ազգագրական երաժշտությանը:

96

Page 98: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Ծրագրում վերը նշված խնդիրները լուծվում են երեխաների երաժշտական

գործունեության հետևյալ տեսակներով.

երաժշտության ունկնդրում,

երգեցողություն,

երաժշտառիթմական շարժում (պար, խաղ),

նվագ մանկական նվագարաններով:

Երեխաների երաժշտական գործունեությունն իրականացվում է հետևյալ ձևերով,

երաժշտական պարապմունքներ,

զվարճանքներ և տոներ:

Ծրագիրը կազմելիս հաշվի է առնվել 5-6 տարեկան երեխաների տարիքային,

հոգեբանական առանձնահատկությունները, հակումները, հետաքրքրությունները,

ընդունակությունները, ընկալման և կատարողական հնարավորությունները:

Հենվելով երեխայի ընդունակությունների, անձնական փորձի և գործունեության

վրա, երաժշտության միջոցով հնարավոր է դառնում ձևավորել և զարգացնել նրա

երաժշտական ընդունակությունները, կատարողական հմտությունները, գեղագիտական

ընկալումները, պահանջմունքները, հուզաշխարհը, ստեղծագործական երևակայությունը:

Երաժշտության դաստիարակներն աշխատանքի ընթացքում կարող են

ցուցաբերել ստեղծագործական մոտեցում, ծրագրային երգերը փոխարինել ա յլ երգերով:

Այս դեպքում նրանք իրավունք ունեն օգտվել միայն ա յն երգերից, որոնք հաստատված են

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

Երաժշտական ստեղծագործություններն ընտրելիս հաշվի է առնվել պարզից

բարդին անցնելու սկզբունքը:

Առաջին եռամսյակ

Երաժշտութան ունենոոում

1. Մեր Հայրենիք ֊Հայաստանի Հանրապետության օրհներգ - խոսք' Մ.

Նալբանղյանի, երաժշտ.' Բ. Կանաչյանի

2. Մանկական նվագներ (12 պիես ժողովրդական թեմաներով) - երաժշտ'.

Կոմիտասի

3. Կլոր պար - երաժշտ'. Գ. Չթչյանի

4. Թզուկ - երաժշտ'. Ա. Լոաինյանի

5. Աշնան երգ - խոսք' Մ. Մկրտչյանի, երաժշտ.' Ա. Լոաինյանի

6. Տիկնիկի հիվանդությունը - երաժշտ.' Պ. Չայկովսկու

7. Ուրախ - տխուր - երաժշտ.' Լ. Բեթհովենի

8. Աշնան երգ - երաժշտ'. Ռ. Մելիքյանի, խոսք' Հ. Թումանյանի

97

Page 99: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

9. Լուսինեի օրորը - երաժշտ'. Ա. Լոաինյանի

10. Վարդագույն աղջիկների պարը - երաժշտ'. Ա. Խաչատրյանի

11. Երեք արջուկներ - երաժշտ' Ա. Լոաինյանի

Եռօեցատաաւն

ՁԱոնածավայր ղու (ռեԾ-սխ դո ?

ԵոեԽաներր ձեռք են ոեոում որաաեհ աատկեոացումնեո եոաժշտաեան հն>տւնհ

ասրձրոաոսնաւեմորի. հն)աւնի ուժգնութան մասհն .երգեոում և եոաժշտական խսպերում

ձօաում են եեոաարհ արտահաւտխ նատառմանո(ներարտառռմանր՜)

1. Փայտե ձիուկ - երաժշտ'. Կոմիտասի

2. Ուրախ առավոտ - խոսք' Ն. Սիքայելյանի, երաժշտ'. Ա.

Լոաինյանի,

3. Որ մեծանամ ֊ խոսք' Ս. Կապուտիկյանի, երաժշտ'. Ս.

Սարուխանյանի,

4. Արևազօծ ծաղկանոց - խոսք' Ս. Մուրադյանի, երաժշտ.'

Ա.Լոաինյանի

5. Առվակ - երաժշտ'. է . Միհրանյանի

6. Կարծում եք, թե կատակ է - խոսք' Ս.Կապուտիկյանի, երաժշտ.' Ս.

Ս արուխա ն յ ա նի

7. Անուշ խաղող - խոսք և երաժշտ'. Ա. Մովսիսյանի

8. Երևանի աշունը - խոսք և երաժշտ' Ա. Մովսիսյանի

9. Արա-հրա -Արրձ- ֆրանսիական երգ

Հայկական ժողովրդական երգեր

1. Հայրենի հող ֊խ ոսք' Ա.Կապուտիկյանի, երա շժտ '. ժողովրդական

2. Անձրև, անձրև - հայկ, ժողովրդական

3. Ծաղիկ ջան ֊ խոսք' Ն. Միքայելյանի, երաշժտ'. ժողովրդական

4. Հանիկ նայ - հայկ, ժողովրդական

5. Խորոտ է - խոսք' Ն. Միքայելյանի, եր.' ժողովրդական

6. Այ ծիտիկ ֊հա յկ, ժողովրդական

7. Արև ֊արև ֊հայկ, ժողովրդական

98

Page 100: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Երաժշտառիթմական շարժում,

պարեր, խաղեր

1. Քայլերգ - երաժշտ.' Ռ. Շամանի

2. Քայլերգ - երաժշտ.' Ս. Պրոկոֆևի

3. էկոսեզ - երաժշտ.' Ի. Գումելի

4. Խումար - երաժշտ.' Կոմիտասի

5. Նուբար - նուբար - երաժշտ.' ժողովրդական

6. Հայկական շուրջպար ֊երաժշտ.' ժողովրդական

7. Հոյ նազան - երաժշտ.' ժողովրդական

8. Շալախո - երաժշտ.'ժողովրդական

9. Վեր - վերի - երաժշտ.' ժողովրդ. (Հոպ թռի, Հոյ նարե)

Խաղեր

10. Շլդիկ - մլդիկ նապաստակ - երաժշտ.' Ա. Լոաինյանի, խոսք' Լ. Պողոսյանի

11. Արջն ու երեխաները - («Լեռնային արքայի քարայրում») երաժշտ.' էդ. Գրիգ

12. Պոլկա («Խաղ դափերով») երաժշտ. Մ. Կրասևի

13. «Ում շրջանը շուտ կհավաքվի խաղը», երաժշտ. ռուսական ժողովրդ.

14. Գնդակով խաղ - խոսք' Լ. Պողոսյանի, երաժշտ'. Ա. Լոաինյանի,

՛բեմադրությունը' Կ. Ղազարյանի

Երկրորդ եռամսյակ

Երաժշտության ունկնդրում

1. Դինգ ֊Գ ո ն գ ֊ խ ոսք'Ն . Միքայելյանի, երաժշտ'. Ռ. Ամիրխանյանի,

2. Լարախաղաց ֊ երաժշտ'. Ա. Լոաինյանի

3. Ծաղրածուն (I £10 Շ60ՇՏէ) - երաժշտ.'Բրամսի

4. Արջի վիշտը - երաժշտ.' Ռ. Մելիք յանի.

5. Տիկնիկի օրորը - երաժշտ.' Մ. Միրզոյանի

6. Պապիկի ժամացույցը - երաժշտ'. Ղ. Սարյանի

7. Երաժշտական արկղիկ - երաժշտ.' Ա.Լոաինյանի

8. Իմ ձին - խոսք' Գ. Բորյանի, երաժշտ.' Ռ. Պետրոսյանի

9. Ծաղրածուներ - երաժշտ'. Կաբալևսկու

10. Խիզախ հեծյալը - երաժշտ.' Ռ.Շումանի

99

Page 101: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Երգեցոռութտւն1. 1. Դահուկները իմ սիրուն - խոսք' Մ. Կորյունի, երաժշտ'. Ս. Գայիկյանի

2. Իմ սահնակը - խոսք' Ս. Կապոափկյանի, երաժշտ.' Ա. Լոաինյանի

3. Տոնածառ ջան ֊ խոսք և երաժշտ'. Մ. Սիրզոյանի

4. 4. Ծաղրածուն - խ ոսք'Ն . Սիքայելյանի, երաժշտ'. Ա. Լոաինյանի,

5. Նոր տարի - խոսք' Կ. Գևորգյանի, երաժշտ'. Ռ. Պետրոսյանի,

6. Հավերժական ծաղիկ - խոսք' Ս. Մուրադյանի, երաժշտ.' Ա. Լոաինյանի

7. Երկու խնձոր թուշ ունես - խոսք' Հ. Շիրազի, մշակումը' Ա. Մանուկյանի

Հայկական ժողովրդական երգեր1. Կատակ երգ - պար ֊ խոսքի մշակումը' էդ. Ավագյանի

2. Խնոցի - խոսք' Հ. Թումանյանի, երաժշտ.' ժողովրդական

3. Նանիկ ասեմ - խոսք' Ս. Կապոափկյանի, երաժշտ.' ժողովրդական

4. Չալտիկ գառ - խոսք' Ն. Սիքայելյանի

5. Աղջիկներ, պար բռնեցեք ֊ խոսք' Ղ. Աղայանի, երա ժշտ '. ժողովրդական

6. Համոն - հայկ. ժողովրդական

7. Սեյրանի - խոսք' Ս. Կապոափկյանի, երաժշտ.' ժողովրդական

8. Եղնիկ - երաժշտ.' ժողովրդական

9. Մառան մտա ման եկա - երաժշտ.' ժողովրդական

10. Քեռին եկավ մեր բակը - երաժշտ.' ժողովրդական

Երաժշտառիթմական շարժում, պարեր, խաղեր

1. էկոսեզ - երաժշտ.' Ֆ. Շուբերտի

2. Երգ Ձյունանուշի և Ձմեռ պապի մասին - խոսք' Ն. Սիքայելյանի, երաժշտ.'

Ա. Լոաինյանի

3. Երիտասարդական քայլերգ - երաժշտ.' Ա. Հարությունյանի

4. «Ձ» տառը ֊խ ո ս ք ' Ն. Սիքայելյանի, երաժշտ.' Ա. Լոաինյանի

5. Շողշողուն տոնածառ - երաժշտ.' էվ. Շահինյանի

6. Պարահանդեսային պար ֊ երաժշտ. և շարժ.' Կ. Եդիգարյանի

7. Նա զ պար - երաժշտ.' Ա. Ալեքսանդրյանի (Կանանց մենապար)

8. Պար դափերով - երաժշտ.' ժողովրդական, շարժ.' է . Աստվածատրյանի

9. Քոչարի - երա ժշտ.' ժողովրդակա ն

10. Պոլկա - երաժշտ.' Պ. Չայկովսկու

11. Շուրջպար - Во поле береза стояла — Русская народная

12. Իտալական պոլկա - երաժշտ.' Ս. Ռախմանինովի

13. Քուչիկն ու փուչիկը ֊ խոսք - Ն. Սիքայելյանի, երաժշտ.' Ա. Լոաինյանի

Page 102: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

14. «Շ» տառի երգը ֊ խոսք' Ն. Միքայեյյանի, երաժշտ'. Ա. Լոաինյանի

15. Սլավոնական պար - երաժշտ'. Ա. Լոաինյանի

Երրորդ եռամսյակ

Երաժշտության ունկնդրում

1. Համարձակ հեծյալները - երաժշտ'. Ա. Լոաինյանի

2. Կապիկները - երաժշ'. Ա. Լոաինյանի

3. Ցատկապարան - երաժշտ'. Ա. Խաչատրյանի

4. Ուրախ գնացք - երաժշտ'. Ա. Լոաինյանի

5. Ծիտիկի օրորը - երաժշտ'. Ա. Մանուկյան

6. Արջուկը - երաժշտ'. Ա. Լոաինյանի

7. Գարնան սպասում - խոսք' Ն.Միքայելյանի, երաժշտ'.Ա. Լոաինյանի

8. Տարվա եղանակներ - Ա. Վիվալդի

Երգեցողություն

1. Ուսուցիչներ մեր սիրելի - խոսք և երաժշտ.' Հ. Խրիմյանի

2. Սիրում եմ - խոսք և երաժշտ.' Հ. Խրիմյանի

3. Զանգն առաջին ֊ խոսք' Ն. Միքայեյյանի, երաժշտ'. Ա. Լոաինյանի

4. Մայրիկի օգնականը - խոսք' Ն. Միքայեյյանի, երաժշտ.' Ա.Լոաինյանի

5. Բարձրիկ Հայաստան - խոսք' Ն. Միքայեյյանի, երաժշտ.' Ա.Լոաինյանի

6. Շուտ արի գայտւն ֊ խոսք և երաժշտ'. Ս. Գալիկյանի

7. Թիթեռնիկ - խոսք' Լ. Պողոսյանի, երաժշտ'. Ս. Սարուխանյանի

8. Արևազօծ ծաղկանոց - խոսք' Ս. Մուրադյանի, երաժշտ.' Ա.Լոաինյանի

(մանուշակ, վարդ)

9. Համեմատիր ֊խ ո ս ք ' Լ. Պողոսյանի, երաժշտ.' Ա. Լոաինյանի

10. Աստղիկների երգը - խոսք' Ն. Միքայեյյանի, երաժշտ' է . Միհրանյանի

11. Կակաչներ - խոսք և երաժշտ'. Ա. Մովսիսյանի

12. Արագիլ - խոսք' Ն. Միքայեյյանի, երաժշտ.' Ա. Լոաինյանի

13. Մայրիկիս տոնը - խոսք' Ա. Մարաշյանի, երաժշտ'. Ա. Լոաինյանի

Հայկական ժողովրդական երգեր

ճ. Գարուն - խոսք' Ս. Կապուտիկյանի, երաժշտ'. ժողովրդական

Ե. Վարդի ծառ ֊ երաժշտ .' ժողովրդական

շ. Ջա ՜ն, ծաղիկ ֊երա ժշտ .'ժողովրդա կա ն

101

Page 103: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

<1. Վարդավառ - խոսք' Ն. Միքայել)անի, երաժշտ'. ժողովրդական

е. Ջ ա ՜ն, գառնուկ - երաժշտ'. ժողովրդական

ք. Լեպ հո՜ լե', լե' - երաժշտ՝. ժողովրդական

%. Լորիկ - երաժշտ'. ժողովրդական

Հոգևոր երգեր

1. Տերունական աղոթք

2. Սուրբ Աստված

3. Առավոտ լոաոյ

4. Տեր ողորմյա

5. Օրհներգ հայրապետական

Երաժշտառիթմական շարժում, պարեր, խաղեր

1. Քայլերգ - երաժշտ.' Ա. Խաչատրյանի

2. Շաղիկներ (Росинки) - երաժշտ'. Ս. Մայկապարի

3. Տոնական պար - երաժշտ'. և շարժումները' Կ. Եդիգարյանի

4. Էնգելի - երաժշտ'. Ա. Սպենդիարյանի

5. Արիկի պար - երաժշտ և շարժ'. Մ. Արովյանի

6. Նա զ պար - երաժշտ'. Ս. Բարխուդարյանի

7. Կատակ պար - խոսք' Ն. Միքայեսանի, երաժշտ.' Ա. Լուսինյանի

8. ժամանակակից պար - երաժշտ .' Կ. Գալյանի, շարժ.' Կ. Ղազարյանի

9. Վալս - երաժշտ.' Ֆ. Շուբերտի

10. Գովնդ - երաժշտ.' ժողովրդ. «Դերիկո»

11. Շորոր - երաժշտ.' ժողովրդ. «Նազան իմ, Նազենիկ»

12. «Պար ծաղկեպսակներով» երաժշտ'. է . Խաչիկյանի

13. Անտառի տնակը - երաժշտ.' Ս. Գալիկյանի, խոսք' Շ. Բրուտյանի

Հայրենասիրական երգեր (տարվա ընթացքում)

1. Ձայ ն տուր, ո վ ֆիդայի

2. Ուխտավորները (Արդյո՞ք ովքեր են)

3. Կովկասի քաջեր

4. Հայրենյաց դրոշ

5. Զարթի ր, լաո

6. Զեյթունցոց քայլերգը

7. Մենք պետք է կռվենք

8. Անդրանիկին (Ինչպես արծիվ....)

Page 104: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Չորրորդ եռամսյակ

Չորրորդ եռամսյակում նոր նյութեր չեն ուսուցանվում: Երաժշտության

դաստիարակները կրկնում և ամրապնդում են տարվա ընթացքում երեխաների սովորած

երգերը, պարերն ու խաղերը: «Մեր նվագախումբը», «Գուշակիր անվանումը», «Կարուսել»,

«ճանաչիր քո նվագարանը», «Անտառում» և ա յլ երաժշտադիդակտիկ խաղերի միջոցով

ամրակայվում են երեխաների ունկնդրած երաժշտական ստեղծագործությունների մասին

գիտելիքները:

Երգերի կրկնության ընթացքում առաջարկվում է նաև բեմականացնել դրանք:

Այս եռամսյակում երաժշտության դաստիարակները հնարավորություն ունեն

շարունակելու և զարգացնելու երեխաների ստեղծագործական ինքնուրույնությունը'

առաջարկելով կատարել տարվա ընթացքում սովորած պարային տարրեր կամ մարմնի

ազատ անկաշկանդ շարժումներ' երաժշտության բնույթին համապատասխան:

Նվագ մանկական նվագարաններով

Այս տարիքում երեխաների շարժումները դառնում են ավելի համաձայնեցված,

վարքը առավել իմաստավորված և ղեկավարվող երեխայի կողմից :

Շարունակում է զարգանալ հիմնական երաժշտական ընդունակությունները'

ռիթմի զգացողությունը և մեղեդային լսողությունը: Սրանով է պայմանավորված

երեխաների ցանկությունը նվազել մանկական նվագարանների վրա, որը երեխաների

առջև բաց է անում հնչյունների նոր աշխարհ, օգնում է զարգացնել երաժշտական

ընդունակությունները և խթանում է հետաքրքրությունը գործիքային երաժշտության

հանդեպ:

Դաստիարակչական աշխատանքում մանկական նվագարանների ճիշտ

կիրառումը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին,

նվագարանը պետք է'

լինի ճիշտ լարված,

ունենա որոշակի մաքուր տեմբր,

լինի հարմար' չափի առումով,

ունենա պարզ կառուցվածք,

լինի ամուր, պիտանի բազմակի օգտագործման համար:

103

Page 105: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Նվագարանների վրա նվազելու երեխաների կատարողական ունակությունները,

կարողություններն ու հմտությունները ձևավորվում և ամրապնդվում են ամբողջ տարվա

ընթացքում:

Երգային և պարային ստեղծագործություն

Խրախուսել տարբեր մեղեդիների իմպրովիզացիաների կատարումը'

պարզագույն ձայնանմանացումներ:

Սովորեցնել երաժշտական հարցերին տ ա լ համապատասխան

պատասխաններ' կոչի, բողոքի, հարցի, վախի արտահայտությամբ:

Վերարտադրել ռիթմական պատկերներ:

Խրախուսել պարային բնույթի ինքնուրույն շարժումների հորինումը:

Սովորեցնել վերարտադրել մետաղաֆոնի վրա սովորած երգերի ռիթմական

պատկերները:

Պարապմունքի ընթացքում ռրթմական նվագարաններով նվագակցել

երգերին ու պարերին:

Իմպրովիզացնել ինտոնացիաները (հարց, պատասխան)

Իմպրովիզաց նել մեղեդու ավարտը, որը կատարել են մեծահասակները:

Իմպրովիզաց նել հանդիսավոր և կատակային բնույթի մեղեդիներ:

Տարվա ընթացքում են իրականացվում նաև ծրագրով նախատեսված երգային և

պարային ստեղծագործությունները:

Մանկական երաժշտական բեմականացումներ

1. Ծիտիկը ֊եր' Ա. Լուսինյակի

2. Ուլիկը ֊եր' Ա. Լոաինյանի

3. Երկինքը փուլ է գալիս ֊եր' Ա. Լոաինյանի

4. ճուտիկը ֊ե ր ' Մ. Մազմանյանի

5. Չարի վերջը ֊եր' Դ. Ղազարյանի

6. Եկեք երգենք և խաղանք - խոսք' Լ. Պողոսյանի, երաժշտ.' Ա. Լոաինյանի,

բեմականացումները' Կ. Ղազարյանի

104

Page 106: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Երաշխավորված գրականության ցանկ

1. «Եկեք երգենք ու խաղանք» - Լ. Պողոսյան: Ձեռնարկը նախատեսված է

նախադպրոցական հիմնարկների երաժշտության դաստիարակների համար. Երևան,

«Արևիկ»հրատարակչություն, 1995թ

2. «Խաղ, երգ ու պարի աշխարհ» - Ս. Սարուխանյան: Ձեռնարկը

հասցեագրված է նախադպրոցական հիմնարկների երաժշտության դաստիարակներին և

տարրական դասարանների ուսուցիչներին - «Լույս» հրատարակչություն Երևան, 1996թ:

3. «Երաժշտադիդակտիկ խաղեր» - Կ. Ղազարյան, 2005թ., «Գասպրինտ»

հրատարակչություն

4. «Երաժշտական այբուբեն» - Ա. Լոաինյան: Երգերի ժողովածու'

նախատեսված մանկապարտեզի և տարրական դպրոցի ուսուցիչների համար - «Լույս»

հրատարակչություն, Երևան, 1985թ, 1987թ.

5. «Այգաբացի ղողանջներ» - Ա. Լուսինյան: Մանկական երգերի ժողովածու

նախադպրոցական տարիքի երեխաների համար, Երևան, 1981թ. - «Լույս»

հրատարակչություն

6. «Արևազօծ ծաղկանոց» - Ա. Լոաինյան ֊Երևան, 2007թ

7. «Մանկության աշխարհ» - Հ. Խրիմյան «Զանգակ ֊ 97», 2007թ.:

Ուսումնաօժանդակ ձեռնարկ մանկապարտեզի դաստիարակների և կրտսեր դպյտցի

ուսուցիչների համար - Երևան,

8. «Երեքից տասներեք» - Ա. Մովսիսյան: Մանկական երգերի ժողովածու,

Երևան, 1999թ. «Արտագերս» հրատարակչություն»

9. «Բարության ծառ» - Լ. Համբարձումյան: Մանկական երգերի ժողովածու,

Երևան, 2007թ

10. «Հեքիաթների աշխարհում» - Հ. Խրիմյան: Ուսումնաօժանդակ ձեռնարկ

մանկապարտեզների երաժշտության դաստիարակների համար - Երևան, «Զանգակ - 97»,

2007թ.

11. «Երաժշտությունը մանկապարտեզում» - Շ. Մկրտչյան:

Ուսումնամեթոդական ձեռնարկ նախատեսված նախադպրոցական հիմնարկների և

բուհերի համապատասխան ֆակուլտետների համար - Երևան, «Լույս»

հրատարակչություն - 1991թ.

12. «Երաժշտությունը մանկապարտեզում» - Շ. Մկրտչյան:

Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, 2007թ. «Գրական հայրենիք» հրատարակչություն

13. «Թե հրաշքով»- Լիլյա Զալինյան: Մանկական երգերի ժողովածու, Երևան-

2003թ.

105

Page 107: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

14. «Դաշնամուրային ստեղծագործություններ», Ա. Լոաինյան - «Արեգ»

հրատարակչություն, Երևան, 1994թ.

15. «Բացվիր, հայրենի գարուն», հեղինակային հրատարակություն, 2007թ.

16. «Փոքրիկներ, ձեզ համար են այս երգերը», Ա. Լոաինյան, հեղինակային

հրատարակչություն, 2007

17. «Խաղալիքների աշխարհում», Ա. Լոաինյան, հեղինակային

հրատարակություն, Երևան 1978թ.:

ԳԵՂԱԳԻՏԱ-ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախադպրոցական հաստատությունում 5-6 տարեկանների դաստիարակչական

գործընթացի ամբողջական համակարգում առաջատար տեղ է զբաղեցնում

գեղագիտական դաստիարակությունը:

Գեղագիտական դաստիարակությունը հատուկ կազմակերպված

մանկավարժական գործընթաց է' ուղղված երեխայի գեղագիտական

զգացումների,կյանքում և արվեստում գեղեցիկի վերաբերյալ պատկերացումների

ձևավորմանը, շրջապատող իրականության հանդեպ գեղագիտական վերաբերմունքի,

գեղագիտական գնահատականի ձևավորմանը:

Ստեղ ծա գործող անձնավորությանը բնորոշ է կյանքի ակտիվ դիրքորոշում,

գեղեցիկն ընկալելու, զգալու և գնահատելու ընդունակություն: Գեղագիտական

դաստիարակության հիմքում ընկած է հուզազգացմունքային ոլորտի

զարգացումը: Գեղագիտական դաստիարակությունը նպաստում է ավագ

նախադպրոցականի հուզական ոլորտի զարգացմանը և զգայական փորձի

հարստացմանը, ակտիվացնում նրա իմացական գործունեությունը և դրդում

ստեղծագործության, բացահայտում երեխայի ընդունակությունները և ձևավորում

անձնային կարևոր հատկություններ:

5-6 տարեկան ավագ նախադպրոցական տարիքում երեխայի գեղագիտական

դաստիարակությունն ուղղված է գեղագիտական գիտակցության և ճաշակի ձևավորմանը:

Գեղագիտական դաստիարակության խնդիրների աոաջին խմբին են պատկանում'

- գեղեցիկի, արվեստի մասին տարրական գիտելիքների փոխանցումը.

- գեղեցիկին կամ տգեղին հուզականորեն համարժեք արձագանքելու ունակության

ձևավորումը.

- գեղեցիկը նկատելու և գնահատելու կարողությունների ձևավորումը.

- գեղեցիկը ճանաչելու պահանջմունքի զարգացումը.

106

Page 108: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

- գեղագիտական ճաշակի դաստիարակությունը:

Նշված խնդիրներն ուղղված են երեխաների գեղագիտական գիտակցության

ձևավորմանը:

Հաջորդ' երկրորդ խմբի խնդիրները նպաստում են գեղագիտա-գեղարվեստական

ընդունակությունների զարգացմանն ու կարողությունների ձևավորմանը: Գեղագիտական

ուսուցման եղանակով իրականացվում են գեղագիտական դաստիարակության հետևյալ

խնդիրները.

նկարչական ունակությունների և կարողությունների ձևավորումը.

- ծեփակերտման ունակությունների և կարողությունների ձևավորումը.

- ապլիկացիայի ուսուցումը.

- կառուցողական (ճարտարապետա ֊շինարարական) ունակությունների և

կարողությունների ձևավորումը.

- երաժշտական ընդունակությունների զարգացումը, երաժշտա-ռիթմիկ

կարողությունների ձևավորումը,

- պարարվեստի տարրերի ձևավորումը,

- դեկորատիվ արվեստի տարրերի ձևավորումը,

- արտաքին և ներքին միջավայրի ձևավորման (դիզայնի) մասին ընդհանուր

գաղափարների փոխանցումը,

- գեղարվեստա-խոսքային ընդունակությունների զարգացումը և արտահայտիչ խոսքի

ձևավորումը:

Գեղագիտական դաստիարակության բովանդակությունը ավագ նախադպրոցական

տարիքում հիմնականում կառուցվում է երկրորդ խմբի խնդիրների հիման վրա, մշակվում

են ծրագրեր և տեխնոլոգիաներ' ուղղված նախադպրոցականի գեղագիտական տարբեր

կարողությունների ձևավորմանը:

Գեղագիտական դաստիարակության հիմնական միջոցը երեխայի մշտական

հաղորդակցումն է արտաքին միջավայրի և կենցաղի գեղագիտական կողմերի

հետ: Ամենօրյա շփումը գեղեցիկի հետ նպաստում է երեխայի կողմից գեղեցիկի

ընկալմանը, գեղեցիկի կառուցմանը, ստեղծմանը և ի վերջո 'գեղեցիկ միջավայրում

ապրելու ցանկությանը, պահանջմունքի զարգացմանը: Բարեկիրթ միջավայրը երեխայի

գեղագիտական դաստիարակության հիմնական պայմանն է և միջոցը:

Գեղագիտական դաստիարակության կարևորագույն պայմաններից է բնության հետ

երեխայի շարունակական շփման ապահովումը: Գեղագիտական դաստիարակությանը

նպաստող ամենալավ միջավայրը հայրենի բնությունն է: Հայրենի բնությունն իր

ազգամշակութային բազմադարյա շերտերով, քարակերտ և ձեռակերտ կոթողներով, ազգի

107

Page 109: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

պատմոսթյամբ, լեզվով և կենցաղով' ընդհանրական ձևով հենք է հանդիսանում

գեղագիտական դաստիարակության համար:

Հզոր է արվեստի ներգործությունը գեղագիտական դաստիարակության

ընթացքում: Արվեստի ժանրերից հարկ է առանձնահատուկ անդրադառնալ

գեղարվեստական գրականությանը, որի դերն ու նշանակությունն անփոխարինելի է

նախադպրոցականի գեղագիտական գիտակցության զարգացման գործում:

Հատկապես հզոր է ժողովրդական բանահյուսության (հեքիաթների, շուտասելուկների,

սուտասելուկների, հանելուկների,ասացվածքների, խաղիկների և ծեսերի)

ներգործությունը:

Հեքիաթների երևակայական կերպարները ներառում են բարու և չարի հավաքական

նմուշներ, բարոյականության և գեղեցկության տարրեր, որոնք ընդհանրացված ձևով

նպաստում են երեխայի կողմից երկրային կյանքի իմաստավորմանը, իրական կյանքում

բարու և չարի տարանջատմանը:

Նախադպրոցականի գեղագիտական զարգացմանը լավագույնս նպաստում է

ինքնուրույն գեղարվեստական գործունեությունը: Գեղարվեստական գործունեությամբ

ինքնուրույն զբաղվելու կարողությունը զարգանում է աստիճանաբար, անցնելով

ձևավորման երեք փուլ.

- վերարտադրող (ռեպրոդուկտիվ) գործունեության ձևավորում,

- ստեղծագործական բնույթի, մեծահասակների հետ համատեղ գործունեության

ձևավորում,

- ինքնուրույն գեղարվեստական գործունեության ձևավորում, որն աստիճանաբար

վերածվում է ստեղծագործության:

Գեղագիտական դաստիարակության միջոցները արդյունավետ են ինչպես

ինքնուրույն կիրառման, այնպես էլ համատեղ օգտագործման պայմաններում:

Գեղագիտական դաստիարակության կազմակերպման ձևերը բազմաթիվ են և

բազմաբնույթ: Մանկապարտեզում իրականացվող մանկավարժական գործընթացում

ծրագրավորված կազմակերպվում են բազմատեսակ պարապմունքներ, խաղ-

պարապմունքներ, պարապմունք-վիկտորինաներ, էքսկուրսիաներ, տոնահանդեսներ և

այլն:

Պարապմունքների համակարգում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում

կերպարվեստային պարապմունքները:

108

Page 110: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ԿԵՐՊ Ա ՐՎ ԵՍՏԱ ՑԻՆ Գ ՈՐԾՈՒՆԵՈՒԹ ՅՈՒՆ

Կերպարվեստի ծրագրի նպատակն է երեխաների տարիքային

առանձնահատկություններին համապատասխանող կերպարվեստային գեղարվեստական

մեծ արժեք ներկայացնող նյութերի հիման վրա զարգացնել 5-6 տարեկան երեխաների

կերպարվեստային գործունեությունը:

Կերպարվեստային ընդունակությունների և պատկերացումների ձևավորումը

ծեփակերտման, նկարչական աշխատանքների միջոցով առավել արդյունավետ

զարգացում կստանան ծրագրում նախատեսված շրջապատող կյանքի կոնկրետ

յուրահատկությունները' բնական լանդշաֆտը, նրա գունային գամման, ազգային նախշերը,

կենցաղի առանձնահատկությունները հաշվի առնող թեմատիկայի միջոցով:

Ծրագրով նախատեսվում է երեխաների գեղագիտական դաստիարակությունը

իրականացնելիս օգտագործել ժողովրդական ստեղծագործությունների լավագույն

նմուշները:

5-6 տարեկան երեխաների կերպարվեստային գործունեության ծրագրի հիմնական

խնդիրներն են'

1. զարգացնել 5-6 տարեկան երեխաների գեղարվեստա - ստեղծագործական

ունակությունները.

2. երեխաների մեջ ամրապնդել և կատարելա գործել կերպարվեստային

գործունեության այբուբենը' գծանկարի, գունանկարի, ծեփակերտման, ապլիկացիայի,

դեկորատիվ կիրառական աշխատանքի հիմունքներ.

3. նկարչության ուսուցում բնօրինակից հիշողությամբ և երևակայությամբ, և դրա

հիման վրա երեխաների տեսողական հիշողության տարրական պատկերացումների,

ստեղծագործական երևակայության զարգացումը.

4. երեխաների գեղագիտական ընկպլման, գեղագիտական ճաշակի, իրականության

երևույթների և առարկաների նկատմամբ հուզական-զգայական վերաբերմունքի

զարգացումը և կատարելագործումը.

5. երեխաների մեջ կերպարվեստի նկատմամբ սիրտ և հետաքրքրության ձևավորումը,

6. նպաստել երեխաների անհատականության զարգացմանը.

7. սովորեցնել երեխաներին' վերլուծել դաստիարակի կողմից կառուցած

շինությունների նմուշները, առանձնացնել հիմնական մասերը (շենքերի, կամուրջների և

այլն), սահմանել այդ մասերի տարածական տեղադրությունը մեկը մյուսի

հարաբերությամբ, շինության յուրաքանչյուր մասից առանձնացնել առանձին մասնիկներ

(դետալներ):

109

Page 111: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Կարողանալ պլանավորել շինության ստեղծման հիմնական փուլերը: Կարողանալ

շինության կառուցման ընթացքում ձևափոխել դետալների օգտագործումը, մեկ դետալը

փոխարինել մյուսով' չխախտելով հիմնական կառուցվածքը (կոնստրուկցիան):

Կառուցել տարբեր շենքեր, կամուրջներ, բլրակ, մեքենաներ և այլն: Կառուցել ոչ

միայն նմուշի հիման վրա, այլև դաստիարակի բառային նկարագրությամբ: Նկարներին,

լուսանկարներին նայելով' կառուցել շինություններ (դպրոցի շենք, մետրո, ցուցահանդեսի

տաղավար և այլն):

Կատարել ավելի բարդ կառուցվածք ունեցող շինություններ (փողոց,

կենդաբանական այգի, կայարան և այլն):

Թղթի աշխատանք - ամրապնդել թուղթը ծալելով կիսելու երեխաների

կարողությունը ,պատրաստել պարզ խաղալիքներ:

Կերպարվեստային գործունեության խնդիրներն են նաև'

• զարգացնել երեխաների մեջ ստեղծագործական ձեռներեցությունը,

հնարամտությունը.

• սովորեցնել ինքնաշեն խաղալիքներ պատրաստելու համար ընտրել

բազմազան նյութեր, կառուցել մտացածին համապատասխան:

Ինքնաշեն խաղալիքների պատրաստման համար օգտագործել կաղին, խոտ, ծղոտ,

սերմեր, թխկի և եղևնու կոներ և այլն:

Ծրագրի առանձնահատկությունները

Ավելի վառ արտահայտել կերպարվեստի ճանաչողա- գեղագիտական

էությունը' որին հասնում են նախատեսված «դեկորատիվ - կիրառական

աշխատանք և աշխատանք բնական նյութերի հետ» բաժնի միջոցո՜վ:

Մանկական - ստեղծագործական խնդիրների համակարգումը' ժողովրդական

դեկորատիվ արվեստի հետ ծանոթացնելու միջոցով, որպես բարոյական,

աշխատանքային և գեղագիտական կարևորագույն միջոց:

Տարբեր պարապմունքների կապերի համակարգումը' ասմունք,

երաժշտություն, աշխատանք, որը և թույլ է տափս զգալ պարապմունքների

• նպատակաուղղվածությունը, կապը կյանքի հետ:

110

Page 112: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

նախադպրոցականների և կրտսեր տարիքի դպրոցականների

գեղարվեստական գործունեության հաջորդականության պահպանումը:

Ծրագրի բովանդակության ուղղվածությունը երեխաների մեջ շրջակա

իրականության, ապրումների բնության շրջապատող առարկաների

գեղեցկության նկատմամբ հուզական գեղագիտական վերաբերմունքի ակտիվ

դրսևորման մեջ:

5-6 տարեկան երեխաների կերպարվեստային գործունեության, ուսուցման

արդյունավետությունը և ստեղծագործական գործունեության զարգացումը կախված

է մի շարք պայմաններից: Դրանցից գլխավորներն են'

ա) ուսուցման մեթոդների ճիշտ օգտագործումը.

բ) կերպարվեստի պարապմունքների որոշակի ռիթմով հերթագայելը (բնօրինակից

նկարչության մի պարապմունքին հաջորդելու է ծեփակերտումդ, ապա ապլիկացիան

և այլն):

Նկարչական գործունեությունը շրջապատող առարկայական աշխարհի ու

երևույթների պատկերման գործընթաց է' երանգավորման և գրաֆիկական եղանակներով:

Այն հնարավորություն է տալիս երեխաներին բնօրինակից հիշողության և թեմատիկ

նկարչության միջոցով իրենց տեսածն ու զգացածը պատկերել հարթության վրա'

հարթապատկերային և հեռանկարչական եղանակներով: Նկարչությունը

հնարավորություն է ընձեռում նաև պատկերի մեջ արտահայտել առարկայի կամ երևույթի

բնորոշ հատկանիշները, կերպարներում գեղարվեստորեն տեսածը կամ զգացածը:

Ծեփակերտում ֊ Ունենալով դիտման և շոշափման բազմաթիվ կետեր, երեխան

հնարավորություն ունի ծեփակերտելու առարկայական ձևերը:

Ծեփակերտումը նպաստում է երեխաների տարածական մտածողության

զարգացմանը, նրանց մեջ ձևավորվում է ձևի գեղարվետական ընդհանրացման

կարողություններ:

Ապլիկացիա - Դեկորատիվ ստեղծագործական գործունեություն է, որն ուղեկցվում է

հիմնականում հարթապատկերային ձևերի օգտագործմանը: Տարբեր նյութերից

(գունավոր թուղթ, ստվարաթուղթ, փայլաթիթեղ, բնական նյութեր, գործվածքների

մնացորդներ) երեխաները ստեղծում են զանազան կերպարներ, զարդեր, առարկաներ:

Գեղարվեստական գործունեության այս տեսակը' տարբեր ձևերի (երկրաչափական,

բուսական, կենդանական) ուրվապատկերների կտրելն է ու համապատասխանորեն

սոսնձելն է թղթի վրա: Թղթից և ստվարաթղթից ապլիկացիաներ ու իրերի պատրաստում:

Թղթի ծալման և կտրտման եղանակով տարբեր խաղալիքների, կենդանիների

կերպարների պատրաստում և նախշազարդում: Երեխաների մոտ մշակվում է թուղթը

ինքնուրույնաբար ծալելու, կիսելու, մասերի բաժանելու կարողություն, մի քանի տակ

111

Page 113: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

(տարբեր ուղղություններով) ծալեր հարթելով կտրել մինչև ծալվածքի ծայրը (տուփ,

զամբյուղ և այլն): Պատրաստված խաղալիքները նախշազարդել և օգտագործել խաղերի

ընթացքում:

Աշխատանք բնական նյութերով - Սա նպաստում է երեխաների ստեղծագործական

ունակությունների և երևակայության զարգացմանը, դեկորատիվ բույսերի, նրանց

անվանումների, գույնի և ձևի ծանոթացմանը: Ամրապնդում է ծաղկի հարդարման,

չորացած բույսերով կոմպոզիցիաներ կատարելու կարողությունը:

Երեխաները պատրաստում են խաղալիքներ, հուշանվերներ,մասնակցում

ցուցահանդեսների կազմակերպման և ձևավորման աշխատանքներին, որը նպաստում է

նրանց մեջ դիզայնի կարողության տարրերի արթնացմանը:

Կառուցողական աշխատանքը նպաստում է երեխաների մեջ ձևավորելու

ընդհանրացված պատկերացումներ' կառուցողական շինության մասին: Կարողանալ

շինության կառուցման ընթացքում ձևափոխել դետալների օգտագործումը' մասը

փոխարինել մյուսով' չխախտելով հիմնական կառուցվածքը: Նկարներին,

լուսանկարներին նայելով կառուցել շինություններ, մեքենաներ և այլն:

Այս տիպի կառուցողա - հորիզոնական գործունեությունը ընդլայնում է երեխաների

գիտելիքները շրջակա աշխարհի մասին, հնարավորություն է ստեղծում ինքնուրույնաբար

շարունակելու ավելի բարդ բովանդակություն ունեցող շինությունների կառուցումը:

Հաշվի առնելով երեխաների ցանկությունները, հետաքրքրությունները և

նախասիրությունները, նրանց անհրաժեշտ է տրամադրել տարբեր կառուցողական

նյութերի հավաքածուներ' փայտ, մետաղ, պլաստմասսա և այլն:

Թղթի աշխատանք - ամրապնդել թուղթը ծալելով կիսելու կարողությունը (ալբոմ), 4

տակ (տարբեր ուղղություններով) ծալքերը հարթելով կտրել մինչև ծալվածքի ծայրը

(ստանալ տուփը կափարիչով' առանց սոսնձի, ծալված զամբյուղ և սոսնձած

զամբյուղ): Շրջանը բաժանել ըստ տրամագծի, պատրաստել խաղալիքներ պարզ, ըստ

պատրաստի ձևվածքի (տնակ,- աթոռ, նստարան և այլն): Թղթի աշխատանքով

կառուցողական նյութերը ստորև տրվում են քառորդներով, միաժամանակ դաստիարակին

հնարավորություն ընձեռելով ընտրություն կատարելու:

Կերպարվեստային ստեղծագործությունների ծանոթացում - Ծանոթացումը

կերպարվեստային ստեղծագործություններին, հուզական վերաբերմունքը պատկերված

երևույթի նկատմամբ, զարգացնում է գեղագիտական ըմբռնումներն ու ճաշակը,

համակարգում է երեխաների գիտելիքները արվեստի մասին, որն իրականացվում է

պարապմունքների և հատուկ կազմակերպված զրույցների միջոցով: Երեխաներին

ծանոթացնում ենք ինչպես հայ նկարիչների, այնպես էլ ա յլ ժողովուրդների նկարիչների

112

Page 114: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ստեղծագործություններին: Ծրագրով նախատեսված է երեխաներին ծանոթացնել

կեպարվեստի տարբեր տեսակների հետ' գեղանկարչություն, գրաֆիկպ, դեկորատիվ

կիրառական արվեստ:

1-ին եռամսյակ

Ծանոթացում կերպարվեստին - Մ. Սարյան' «Ծաղկեփունջ», «Նատյուրմորտ»,

«Մրգեր», Գ. Գյուրջյան' «Աշուն», Հ. Կոջոյան' «Աշուն», Ի. Շիշկին' «Առավոտը սոճիների

անտառում», Ի. Լևիտան «Աշուն»:

Փոքր չափի քանդակներ - Սովորեցնել ըմբռնել գազանիկների պատկերման

նկատմամբ արտահայտված ջերմ ու քնքուշ վերաբերմունքը:

Նկարչություն

- Սովորեցնել նկարել բնօրինակից, ինչպես նաև պատկերացմամբ' ծաղիկներ, մրգեր,

բանջարեղեն, խաղալիք: Արտահայտչորեն տ ալ ձևի գծանկարը, հարաբերական

մեծությունը և առարկայի դիրքը: Հիմնվելով գույների իմացության վրա ( կարմիր,

կապույտ, դեղին, կանաչ, շագանակագույն, մանուշակագույն, սև, սպիտակ, դրանց

երանգները) կարողանալ ընտրել գունային գամմա' պատկերը հաղորդելու համար:

- Սովորեցնել բնությունից արված դիտումների հիման վրա վերարտադրել «Աշունը

անտառում, այգում կամ պարտեզում»: Վերարտադրել մեծերի աշխատանքը'

(բերքահավաք, շինարարություն), հասարակական իրադարձություններ (հրավառություն,

գունավոր դրոշներ, տոնական փողոց) օգտագործելով պատկերավոր

արտահայտչականության միջոցներ' ձև, կոլորիտ, կոմպոզիցիա:

- Սովորեցնել կազմել դեկորատիվ նախշեր' օգտագործելով սպիտակ և գունավոր

ֆոներ: Մշակել (առանց ուժեղ սեղմելու) մատիտը հավասարաչափ գծիկներ քաշելու

կարողությունը (ուղիղ, թեք, հորիզոնական, ալիքաձև): Վրձինը լա վ հագեցնել ներկով:

Սկզբնական շրջանում աշխատել բաց գույներով:

Երեխաների մոտ գունազգացությունը ամրապնդելու նպատակով կազմակերպել

«խաղ գույներով», ունենալ սպիտակ թուղթ, ջրաներկ, գուաշ կամ գունավոր մատիտներ:

Ծեփ - Սովորեցնել ծեփել բնօրինակից, պատկերացմամբ ծանոթ առարկաներ' տալով

բնորոշ կողմերը (բանջարեղեն, միրգ, հատապտուղ, ծաղիկներ, խաղալիքներ, սիրված

հեքիաթի հերոսներ): Ունենալ պլաստիլին, կավ, կերտաձող' նախշեր կատարելու համար:

Տալ պատկերվածի արտահայտչականությունը, բնորոշ արտահայտչական շարժումները'

կառուցողական և քանդակագործական ձևերով (մասերով և ամբողջական կտորով):

Սովորեցնել երեխաներին դեկորատիվ հարթաքանդակ կատարել:

113

Page 115: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Ապլիկացիա - Սովորեցնել կատարել և փակցնել կլոր ու օվալաձև առարկաների

պատկերներ' սունկ, աշնանային տերևներ, հավի ճտեր և այլն: Կազմել պատկերներ

առանձին մասերից' Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, ծաղիկներ,

տերևներ, աշնան գորգ, ունենալ գունավոր թղթեր և բութ ծայրերով մկրատներ:

Սովորեցնել թուղթը ծալելու միջոցով պատրաստել նավակ, ինքնաթիռ, զամբյուղ:

Սովորեցնել պատրաստված խաղալիքները նախշազարդել իրենց ցանկությամբ:

Սերանային թատրոնների համար ստվարաթղթից կտրել տարբեր ստվերապատկերներ և

գունազարդել:

Կառուցողական նյութերով կառուցել շինությունների նմուշներ, դաստիարակի տված

օրինակով, առանձնացնելով հիմնական մասերը, սահմանել այդ մասերի տարածական

տեղադրությունը մեկը մյուսի նկատմամբ:

Թղթի աշխատանք

Պատրաստել էջա նիշ, տուփ (կափարիչով, առանց կափարիչի), հովհար, զամբյուղ,

նավակ, ծաղիկ, աղաման, գորգ, թռուցիկ -նետ, գլխարկ, ալբոմ:

Աշխատանք բնական նյութերով - Ծանոթացում դեկորատիվ բույսերին, նրանց

անվանումներին, գույնի, ձևի հետ: Դեկորատիվ բույսերից կազմել ծաղկեփունջ:

2-րդ եռամսյակ

Ծանոթացում կերպարվեստին - Երեխաներին ծանոթացնել կերպարվեստի տարբեր

տեսակներին' գեղանկարչություն, գրաֆիկական քանդակ, դեկորատիվ կիրառական

արվեստ:

Ծանոթացնել տարբեր նյութերից (փայտ, խեցի, հախճապակի, կուժ, կուլա, գավաթ)

պատրաստված մանր չափի քանդակներին, դեկորատիվ կիրառական արվեստից'

գլխաշորի, սփռոցի, անձեռոցիկների գործերին:

Նկարչություն - Սովորեցնել նկատել և տ ա լ առարկաների մեծության և

համաչափության տարբերությունները' բարձր - ցածր, նեղ - լա յն (ծառը' բարձր և ցածր,

բարձր շենք, ցածր տուն և այլն):

Տալ մարդկային ֆիգուրայի ոչ բարդ շարժումները' փոխելով ձեռքերի և ոտքերի դիրքը

(երեխան զբաղվում է ֆիզկուլտուրայով, աղջիկը պարում է)' հասնելով կերպարի

արտահայտչակա նությ ա նը:

Սովորեցնել նկարում տ ա լ բազմազան սյուժեներ, պատկերներ, դեպքեր շրջապատող

կյանքից, հեքիաթների սյուժեներ, ձմեռը քաղաքում, անտառում:

114

Page 116: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

5 Նկարչություն երևակայությամբ ֊Պատկերել «Հեքիաթային հյուրը», (գուներանգված

թուղթ, գուաշ): Պայծառ գույների միջոցով տոնական տրամադրություն ստեղծել:

Թեմատիկ նկարչություն -«Տոնածառը մանկապարտեզում» , « Ձմեռ»:

Նկարչություն բնօրինակից - Երեխաների ցանկությամբ սովորեցնել կազմել նախշեր

տարբեր ձևի թղթերի և ուրվանկարների վրա, որոնք պատկերում են կենցաղային

լ առարկաներ' սափորներ, շրջազգեստ, ձեռնոց ե այլն: Ցուցադրել դեկորատիվ արվեստի

նմուշներ' ասեղնագործ սփռոց, անձեռոցիկ, սրբիչ, և այլն: Երեխաներին առաջարկել*

բուսական և կենդանական աշխարհի պարզագույն ձևերից' իր նախասիրությամբ

պատրաստել ձևավոր նվեր, հուշանվերներ և բացիկներ:

I Ծեփակերտում - Սովորեցնել տ ալ կերպարի արտահայտչականությունը,

առարկաների բնորոշ նշանները, պահպանել մասերի հարաբերական մեծությունը,

ամրացնել ծեփված պատկերի մասերը, սեղմելով միմյանց հետ, ամրացման տեղերը

* հարթեցնելով (կենդանիներ, թռչուններ): Ձողիկի օգնությամբ տ ա լ կերպարների բնորոշ

գծերը: Սեկ ամբողջական կտորից մասերով ծեփակերտել ( իրենց ցանկությամբ) տարբեր

առարկաներ, կենդանիներ: Ծեփակերտման ժամանակ օգտագործել լրացուցիչ նյութեր'

մետաղալար, չորացրած տերևներ և այլն: Գիպսից պատրաստված մանրաքանդակները

կարելի է գունավորել և նախշազարդել:

Ապլիկացիա - Սովորեցնել երեխաներին հարմոնաձև ծալված թղթից կտրատել

լ միանգամից միանման մի քանի ձև և կրկնակի ծալված թղթից համաչափ ձևի

առարկաներ' ամանեղեն, խաղալիք և այլն:

Գունավոր թղթից խճանկարային պաննո' կատարել կոլեկտիվ աշխատանք:

Թղթի աշխատանք

Պատրաստել կարապ, բաժակ, դրամապանակ, օդապարիկ, նապաստակ, լապտեր,

ուլունքներ, տոնածառի խաղալիք, բացիկ, դիմակ:

Աշխատանք բնական նյութերով ֊փարթ և ծավալային, չոր բնական նյութերից փնջի

) կազմում: Բնական նյութերից պատրաստել դեկորատիվ զարդանախշեր և դրանցից

կազմված կոմպոզիցիաներ , օգտագործել տարբեր միջոցառումների ժամանակ սրահները

ձևավորելու համար:

I

*115

Page 117: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

3-րդ եռամսյակ

Ծանոթացում կերպարվեստին - Ծրագրով նախատեսվում է երեխաների®

ծանոթացնել մանկական գրքի նկարազարդումների արտահայտչական միջոցներին: Գ.

Խանջյանի «Հեքիաթների նկարազարդումներ», Հ. Կոջոյանի «Հազարան բլբուլ» հեքիաթի

ձևավորումներին, իլյուստրացիաներին' ա յլ նկարազարդումների ընտրությունը թողնվում է

դաստիարակի հայեցողությանը: Սովորեցնել նկատել նկարի արտահայտչական

միջոցները' կատարված գրչով, մատիտով, ջրաներկով, գրքի ձևավորման

առանձնահատկությունները:

Նկարչություն - սովորեցնել պատկերացմանը և բնօրինակից պատկերել

առարկաներ, բույսեր, խաղալիքներ, ծաղիկներ, ճյուղեր: Խթանել 'նկարում արտացոլելու

գարնանային բնությունից ստացած տպավորությունները' սառցաշարժ, թռչունների

վերադարձ, ծաղկող այգի, մարգագետին, մարդկանց աշխատանք և այլն:

Սովորեցնել ընտրել թղթի չափսը, ֆոնը և ներկերի զուգորդությունները' գարնանային

երևույթներին համապատասխանող կոլորիտը տալու համար, օգտագործել կոնտրաստ

գույներ և նրբերանգներ:

Սովորեցնել նկարել տարբեր նախշեր, ռիթմիկ դասավորել ծաղիկները, տերևները,

պտուղները: Նկա րել ծաղիկներով, ալիքաձև և աղեղնաձև նախշերով, հորինել նախշեր

գլխաշորի, անձեռոցիկի, սրբիչի համար:

Ծեփակերտում - Ծեփակերտ ե լ պլաստիլինով, կավով բնօրինակից դիտված մրգեր,

հատապտուղ, բանջարեղեն, ծաղիկ, խաղալիքներ, տարբեր ընտանի կենդանիներ և այլն:

Հարթաքանդակային ձևերի օգտագործմամբ զոլի մեջ երկրաչափական տարրերի

զուգորդման զարդաքանդակի կատարում :

Բարձրաքանդակային ձևերի օգտագործմամբ քառակուսու մեջ կազմել նախշ,

օգտագործելով բուսական ձևերը ( դեկորատիվ սալիկներ, տակդիր և այլն):

Ծեփակերտված առարկաների վրա կատարել նախշեր ազգային նախշազարդումների

օրինակով:

Ծեփակերտելհեքիաթների թեմաներով' երեխաների ցանկությամբ:

Սովորեցնել աշխատանքները չորացնել, ներկել և օգտագործել խաղերի ժամանակ:

Կարելի է ներկել ջրաներկով, գուաշով: Ներկի գույնը չի խամրի և չի թափվի, եթե ներկի մեջ

լցնել սոսնձից ևկավիճից պատրաստված լուծույթ:

Ապլիկացիա - Ամրապնդել թղթից տարբեր ձևեր կտրելու ունակությունը: Սովորեցնել

ճիշտ օգտագործել ուրվագծային կտրման ձևերը' կերպարը արտահայտիչ դարձնելու

համար:

116

Page 118: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Սովորեցնել կատարել կտրելու և փակցնելու միջոցով կոմպոզիցիա, ինչպես

անհատական, այնպես էլ ոչ մեծ խմբերով' ծաղկած այգի, գարնանային գորգ, բացիկներ,

հուշանվերներ, գնացք և այլն: Աշխատանքները կատարելիս օգտագործել* լրացուցիչ

նյութեր' թել, կտոր, ծաղկաթերթիկներ և այլն: Թղթի ծալման և կտրման եղանակով

պատրաստել տարբեր ինքնաշեն խաղալիքներ' լոտոներ, դոմինո: Տարբեր

երկրաչափական ձևերից պատրաստել գլուխկոտրուկներ' եռանկյունի, քառակուսի,

ողղանկյունի:

Թղթի աշխատանք

Պատրաստել ձուկ, մատնային թատրոնի պերսոնաժներ, վզնոց, հոլ, քամանիվ,

աքաղաղ, գորտ, պլտան, զարդատուփ:

Կառուցել տարբեր շենքեր, կամուրջներ, բլրակներ, մեքենաներ և այլն: Կառուցել ոչ

միայն նմուշի հիման վրա, ա յլ նաև դաստիարակի խոսքային նկարագրությամբ: Կատարել

ավելի բարդ բովանդակություն ունեցող շինություններ' փողոց, կենդանաբանական այգի,

կայարան, մետրոպոլիտեն և այլն:

Չորրորդ եռամսյակ

Բնության երևույթների և շրջապատող դիտումների հիման վրա, խրախուսել

երեխաների կողմից կատարված նկարչության, ծեփի և կտրտվածքի, տնակների,

տաղավարների և հողամասերի, տոնական օրերի զարդարման, դեկորատիվ բնույթի

կոլեկտիվ ծեփերի և ապլիկացիոն աշխատանքները' խոշոր ծաղիկներ, թիթեռնիկներ:

Խթանել երեխաների ինքնուրույնությունը, դիտել արվեստի ստեղծագործություններ,

դրանց տարբեր տեսակները: Նրանց ուշադրությունը բևեռել արտահայտչական

միջոցների և բովանդակության վրա (ռիթմ, գույն, ձև, կոմպոզիցիա):

Խրախուսել ստացած գիտելիքների և կարողությունների օգտագործումը

անհատապես նկարելու, ծեփելու, կառուցողական աշխատանքի, խաղի համար, կոլեկտիվ

աշխատելու ժամանակ (նկարեր դեկորատիվ բնույթի ապլիկացիա, խոշոր ծաղիկներ,

թիթեռներ) , տոնի առթիվ տնակը, տաղավարը, մանկապարտեզի բակը զարդարելու

համար, ինչպես նաև ստեղծել խաղա լիքներ բնական նյութերից:

117

Page 119: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Խ Ա Ղ Ա ՅԻՆ Գ ՈՐԾՈՒՆԵՈՒԹ ՅՈՒՆ

5-6 տարեկան երեխաների անհատականության ձևավորման համար մեծ

նշանակություն ունի խաղը.

Այն ինքնաճանաչման և ինքնագնահատման ասպարեզ է, զարգացնում է

ազատության, իրերին և գործողություններին տիրապետելու զգացողություն, պայման է

երեխաների հասարակական փոխհարաբերությունների զարգացման համար: Խաղի

միջոցով են ձևավորվում երևակայելու, գործողություններն ու զգացմունքները

ինքնուրույն կարգավորելու ունակությունները: Խաղը հնարավորություն է տալիս

դրսևորել նախաձեռնություն, ակտիվություն, առավել լրիվ բացահայտել սեփական

անձնավորության ձևավորման ներքին ռեզերվները: Խաղային իրադրություններում

երեխան տիրապետում է գիտելիքների, որոնք տեղափոխում են նրան ինտերակտիվ

գործունեության ոլորտ, երեխան ինքն իրեն տեսնում է ուրիշի աչքերով, կանխատեսում

է դերային վարքագծի արարքները, ձեռք բերած գիտելիքները օգտագործում է

խաղում' հաղթահարելով գերակայելու ցանկությունը, ձգտում արդարության, հաշտվում

է, ենթարկվում:

Խաղի կանոններին ենթարկվելը երեխայի համար առավելագույն բավականություն

ստանալու ուղի է, մինչդեռ սովորական պայմաններում կանոնի ենթարկվելը և ցանկալիից

հրաժարվելը կապված է բացասական ապրումների հետ:

Խաղը ինքնագնահատման ասպարեզ է, ինքնաճանաչման գործուն միջոց, որը

զերծ պետք է լինի մեծերի կողմից պարտադրված թեմատիկայից և գոծողությունների

կանոնակարգումից: Խաղը պետք է կազմակերպվի որպես երեխաների հետ

դաստիարակի համատեղ գործունեություն, ուր մեծը հանդես է գալիս խաղընկերոջ և

ոչ թե պարտադրոդի դերում: Խաղի օգնությամբ իրականացվում է պայմանական

գործողություններ, դերային փոխգործակցություն, սյուժեի ստեղծագործական

կառուցում:

Խաղը 5-6 տարեկան երեխայի բարոյական դաստիարակության լավագույն

միջոցն է: Այս տարիքում ինտենսիվորեն զարգանում է նրանց բարոյական

պատկերացումներն ու զգացմունքները, մատչելի է դառնում վարքի առավել պարզ,

տարրական նորմերը և կանոնները, ձևավորվում են պատկերացումներ բարոյական

արժեքների մասին, սկսում են կանոնավորվել մեծերի և հասակակիցների հետ

հարաբերություններ: Երեխաների գիտելիքների ու հմտությունների պաշարը խաղերը

դարձնում են առավել բազմազան ու բարդ: Երեխաները պատկերում են

իրականության մեջ տեղի ունեցող իրադարձությունները, տարբեր երկրներ

118

Page 120: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ճամփորդություններ են կատարում, ֆիդայիներ են դառնում և այլն: Խաղի ընթացքում

երեխան գնում է առավել փոքր դիմադրության ուղղությամբ, սակայն սովորում է առավել

մեծ դիմադրության ուղղությամբ:

5-6 տարեկանների խմբում, հատուկ ուշադրություն պետք է դարձնել խաղերի

թեմաների և բովանդակության զարգացմանն ու հաստատմանը, 1, 2, 3 խաղային

գործողությունները խաղընկերների գործողություններին համաձայնեցնելու

կարողության ձևավորմանը: Երեխաների երևակայությունը, գիտելիքների ու

հմտությունների պաշարը խաղերը դարձնում են առավել բազմազան ու բարդ: Նոր

հետաքրքրությունները, որ առաջ են գափս այդ հասակում, պահանջում են նոր

խաղեր, իհարկե դրանց հետ միասին պահպանվում են նաև ընտանիք, դպրոց, գնացք,

արբանյակ, մեծերի աշխատանքն արտացոլող զանազան խաղեր:

Յուրաքանչյուր երեխայի հնարավորություն է տրվում հանգիստ ու աոանձին

խաղալ, բավարարություն տ ա լ իր հակումներին ու հետաքրքրություններին:

Կաւոարելագործել ուրիշների հետ շփվելու երեխաների կարողությունները, ընկերներին

սիրալիր ներգրավել խաղի մեջ, վայելուչ մերժել խաղին մասնակցելու խնդրանքը,

չընդգծել սեփական գերազանցությունը, հասակակցին դիմել որպես հավասարի,

վերաբերմունք արտահայտել հասակակիցների արարքների նկատմամբ, հիմնավորել

գործողություններն ու արարքները, պաշտպանել սեփական կարծիքը, ընդաոաջել

ընկերոջ առաջարկությանը, կարողանալ գործողությունները բարեկիրթ վիճարկել

(դերերի բաժանման, խաղալիքների և պարտականությունների բաշխման հարցում):

Խրախուսել երեխաների ստեղծագործական նախաձեռնությունները,

մտահղացումները, ստեղծել դժվար կացություններից դուրս գալու, միմյանց խորհուրդ

տալու, օգնելուն դրդող իրադրություններ: Երեխաները պետք է սովորեն ինքնուրույն

բաշխել դերերը, խաղալ հաշտ, կազմակերպված, առանց մեծահասակների

միջամտության լուծել խաղի ընթացքում առաջացած վեճերը: Դաստիարակը պետք է

միջամտի այն դեպքում, երբ երեխաները դժվարանում են համաձայնության գալ:

Անվստահ, ամաչկոտ երեխաներին պետք է օգնել դրսևորելու իրենց կարողությունները:

Դաստիարակը մասնակցում է մանկական ազատ գործունեությանը, ընդունում

խաղընկերոջ դիրք և դրանով իսկ ստեղծում երեխաների ինքնուրույն խաղերի ազատ

գոտի:

5-6 տարեկանների հետ պետք է կազմակերպել խաղեր, որոնք հարստացնում են

երեխաների հուզական ոլորտը, զարգացնում միտքը, դաստիարակում են սեր ուսման

նկատմամբ, վերացնում են վախը և բացասական հուզական ապրումները, մշակում

անկաշկանդ գործելու ունակությունը, զարգացնում են ներքին ազատությունը և

ինքնավերահսկումը:

119

Page 121: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Խաղը ապահովում է ազատության զգացում, օգնում է լիարժեք բացահայտել իրեն,

մասնակցել մանկական հասարակությանը, որը կառուցվում է հավասարների ազատ

հաղորդակցման վրա: Խաղը (հատկապես դերային խաղը) ունի անգնահատելի

հոգեթերապևտիկ նշանակություն: Խաղի ընթացքում երեխան հաղթահարում է ոչ միայն

բոլոր տեսակի վախերը, նույնիսկ կակազելը և իրեն բնորոշ ա յլ բացասական գծերը:

5-6 տարեկանների խմբում նախընտրելի են հետևյալ խաղերը.

Ստւժետա - ռեռափն - Երեխաներին սովորեցնել ինքնուրույն ընտրել խաղի թեման,

զարգացնել սյուժեն (ընտանիք, մանկապարտեզ, դպրոց, աշխատանք ու հանգիստ,

հասարակական կյանքի իրադրություններ): Սովորեցնել ի մի բերել տարբեր

աղբյուրներից ստացած գիտելիքները և դրանք օգտագործել խաղի ընթացքում:

Խթանել խաղի թեման նախապես համաձայնեցնելու, դերերը բաժանելու ջանքերը:

Սովորեցնել խաղերում առավել ամբողջական ու ճշմարտացի պատկերացնել կյանքը,

ավելի համարձակ համադրել կյանքում տեսածը լսածի հետ, յուրովի փոխել իրական

դեպքերն ու թեմայի բովանդակությունը, կազմակերպել առարկայական ֊ տարածական

նախնական իրադրություն 3-4 հոգուց բաղկացած խաղային խմբի համար:

Խաղի կազմակերպման փուլում, անհրաժեշտության դեպքում նաև խաղի

ընթացքում, օգնել երեխաներին ըմբռնելու դերի հետ կապված հարաբերությունների

իմաստը, կողմնորոշել նրանց խաղային դերին համապատասխան, դրսևորել այնպիսի

հատկությունները, ինչպիսիք են' կարեկցանքը, փոխօգնության ձգտումը,

հոգատարությունը, դժվարություններ հաղթահարելը, դաստիարակել համատեղ

խաղերում պատասխանատվություն սեփական վարքի նկատմամբ: Երեխաները պետք

է կարողանան ընտրել և փոխել խաղալիքները, առարկաները, տարբեր օժանդակ

նյութերով ստեղծել խաղի համար հարմարություններ, կահավորանք, որոնք

համապատասխանում են թեմային: Երեխաները պետք է կարողանան խարի համար

կատարել կառուցումներ (նավահանգիստ, կամուրջ, կայարան, երկաթուղի, տաղավար և

այլն):

Խաղի ընթացքում երեխաները պետք է կարողանան օգտագործել բնական

նյութեր' ավազ, կավ, ջուր, ձյուն, սառույց և այլն:

Հայրենասիրական խաղերը նպաստում են տղաների առնականության

ձևավորմանը: Հնարավորին չափով այդ խաղերին պետք է մասնակից դարձնել նաև

աղջիկներին: Ընտանիք պատկերող խաղերի միջոցով ձևավորվում են երեխաների

սեռին համապատասխան հատկություններ: Ընտանիք պատկերող խաղերի միջոցով

երկու սեռերի երեխաներին անհրաժեշտ է հաղորդել ճիշտ պատկերացումներ ապագա

ընտանեկան կյանքի մասին:

120

Page 122: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Այս խմբում մեծ դեր պետք է հատկացնել բեմականացվող խաղերին:

Երեխաներին սովորեցնել բազմազանություն մտցնել թատերականացվող տարբեր

խաղերի մեջ (բեմականացում դերերով, սերանային,

ստվերային,ստվարային ,տիկնիկային թատրոններ):

Վերջին շրջանում սյուժետադերային խաղերի շարքից, որպես ինքնուրույն

խաղատեսակ,անջատվել են ռեժիսորական խաղերը: Ռեժիսորական խաղերում երեխան

հանդես է գափս բեմադրողի դերում: Ինքն է ընտրում սյուժեն, խաղի «սցենարը», ընտրում

խաղի դերերն ու «մասնակիցներին» և ինքն է կարգավորում խաղի ընթացքը:

Խաղ - ոեմականացումնեո - Այս խաղերը նպաստում են արտահայտել խոսքի

և շարժումների զարգացումը, միավորում են երեխաներին' գրքի նկատմամբ ունեցած

հետաքրքրությունների ընդհանրությամբ: Երեխաները կարող են ինքնուրույն կերպով

դրամատիկ բնույթ հաղորդել ժողովրդական հեքիաթներին:

Պետք է կատարելագործել երեխաների' կերպարներին համապատասխանող

հուզական վիճակն արտահայտիչ պատկերելու կարողությունները' տխուր, ուրախ և

այլն, օգնել երեխաներին ներկայացնել խաղ - բեմականացումներ (իրենց խմբի

երեխաների, ավելի փոքրերի, ծնողների համար): Դերային խաղի ընթացքում

դաստիարակի նպատակը ոչ թե այն է, որ երեխան դերը լավ կատարի, ա յլ ինքը լավ զգա,

հաղթահարի իրեն բնորոշ հոգեբանական դժվարությունները:

Խաղ-բեմականացումներից բացի բնորոշ են նաև տիկնիկներով

խաղ֊բեմականացումներ, դիմակներով կամ խամաճիկներով ներկայացումներ:

ժամանակակից թատերականացված խաղատեսակ է «բիբակո-թատրոնը», որն

իրենից ներկայացնում է խաղ-բեմականացում' ձեռնոցի սկզբունքով պատրաստած

տիկնիկների մասնակցությամբ:

Շաոժախաղեր - Դաստիարակել ակտիվություն, ինքնուրույնություն,

նախաձեռնություն: Սովորեցնել ճիշտ կատարել խաղի կանոնները, շարժվել արագ,

դրսևորել ճարպկություն, խթանել շարժախաղեր կազմակերպելու և դրանք մինչև

ավարտ հասցնելու ջանքերը, խաղալ մրցության տարրեր պարունակող խաղեր'

դրսևորելով ընկերասիրություն, փոխօգնություն, համարձակություն:

Դիդակտիկ խտղեր Նպաստել առարկան հետազոտելու, համեմատելու,

տարբերությունները նշելու (գույնը, ձևը, մեծությունը, նյութը) կարողություն,

առարկաների դիրքի փոփոխությունները հասկանալու (առջև, ետև, ձախ, աջ, տակ, վրա,

մեջտեղ, կողք), ըստ նկարագրության ճանաչել բույսերը, տրանսպորտի տեսակները,

121

Page 123: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

լուծել հանելուկներ, զարգացնել ընդհանուր պատկերացումներ, ընդհանուր նշաններով

առարկաները խմբավորելու ընդունակությունը, ակտիվացնելու և լրացնելու երեխաների

բառապաշարը: Խրախուսել առարկաներով, սեղանային տպագիր նյութերով բառային

դիդակտիկ խաղերի ինքնուրույն կազմակերպումը, նպաստել երեխաների ուսումնական

և իմացական, ինչպես նաև ինտելեկտուալ գործունեության ձևավորմանը:

5-6 տարեկանների առարկայական զարգացնող միջավայրի բովանդակային

բաղադրիչներից են'

Զարգացնող խաղերը, գլուխկոտրուկները, լաբիրինթները, խաչբառերը, ռեբուսները,

ինտելեկտուալ խաղերը, (շաշկի, շախմատ) խաղ-փորձարկումները տարբեր նյութերով

(ջուր, սառույց, ձյուն, մագնիս, մետաղական առարկաներ և այլն):

Եոաժ?տահան ոհոաետիե խստեր - Սովորեցնել տարբերել թմբուկի բարձր և

ցածր հնչեղությունը (հնչում է մեծ թմբուկը, փոքր թմբուկը) և համապատասխանաբար

վերարտադրել դրանք շարժումներով' կազմելով մեծ և փոքր օղակներ, կատարել

խաղային երգեր, ծափերով տ ալ դրանց ռիթմը, ձայնով տարբերել խաղին մասնակցող

երեխաներին, կատարել երգը' տալով շարժման տարբեր երանգներ (ուժեղացնել,

թուլացնել հնչողությունը): Կատարել խաղային գործողություններ երաժշտության

հնչողության բնույթին համապատասխան:

Այս տարիքային խմբում չափազանց կարևոր է կանոնակարգում նշել օրվա

ընթացքում երեխաների խաղերի տեղը:

Մինչև նախաճաշը երեխաները կարող են զբաղվել իրենց

հետաքրքրություններին համապատասխան (անհատական կամ փոքրիկ խմբերով)'

զանազան խաղալիքներով, կառուցողական նյութերով և սեղանային տպագիր

խաղերով: Բացի դրանից, եթե երեխաների հավաքը կազմակերպվում է հողամասում,

խաղերը կարող են լինել շարժվող խաղալիքներով և ավազով , ամռանը' ջրով, ձմռանը'

ձյունով:

Բացի այդ, նախատեսվում են նաև խաղեր, որոնք կնպաստեն ՜երեխաների

անհատական առանձնահատկությունների զարգացմանը (շարժումների զարգացման և

ճարպկության տեսակետից), հետ մնացողներին ցույց են տափս գնդակ խաղալու

ձևերը, ոչ նստունակ երեխաներին տափս են խաղեր, որոնք պահանջում են

կենտրոնացում (մոզաիկա, տաշեղիկ): Նորեկ, անտրամադիր երեխային զբաղեցնում են

զվարճափ խաղափքներով, երեխաների փոքր խմբերի հետ պետք է սկսել այս կամ

այն կառույցը:

122

Page 124: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Նախաճաշից հետո և պարապմունքների միջև ընկած խաղերը

համապատասխանեցնում են նախատեսվող պարապմունքի բնույթին:

Խաղերը հողամասում - Անհրաժեշտ է ապահովել զանազան խաղեր խաղալու

հնարավորությունը' սյուժետային - դերերով, կառուցողական (շինարարական), շարժուն:

Պետք է հաշվի առնել տարվա ժամանակը և եղանակը, որպեսզի ցուրտ

եղանակին երեխաները երկար ժամանակ չմնան միևնույն դիրքով, իսկ տաք

եղանակին' չքրտնեն:

Խոնավ եղանակին (հատկապես աշնանն ու գարնանը) պատշգամբում,

տաղավարում պայմաններ ստեղծել մեծ տարածություն չպահանջող խաղերի

կազմակերպման համար:

Հողամասում բնական նյութերով աշխատելու համար անհրաժեշտ է ունենալ

ձեռքի աշխատանքի անկյուն: Երեխաները ըստ ցանկության օգտագործում են

զանազան նյութեր' ծեփելու, նկարելու և ապլիկացիայի համար:

Խաղւպիքր ավագ նախադպրոցական տարիքի երեխափ կյանքում - Խաղալիքի

դերն ու նշանակությունը անգնահատելի է երեխայի կյանքում: Ինչպես և խաղը,

խաղալիքն ուղեկցում է երեխային ողջ նախադպրոցական մանկության

շրջանում: Խաղալիքը հատուկ ստեղծվում է երեխաների խաղի նպատակով և համարվում

է խաղային գործունեության հիմնական միջոցը: Խաղալիքը մանկության արբանյակն է,

խաղային գործունեության «նյութական հիմքը»:

Յուրաքանչյուր խաղալիք բազմաֆունկցիոնալ է, կարող է օգտագործվել

տարբեր նպատակներով: Հարմարության համար առանձնացվում են խաղալիքների

հետևյալ տեսակները.

կերպարային կամ սյուժետային խաղալիքներ,

դիդակտիկ խաղալիքներ,

առարկայական խաղալիքներ,

սպորտային խաղալիքներ,

երաժշտական խաղալիքներ,

տեխնիկական խաղալիքներ,

թատերական խաղալիքներ,

հետաքրքրաշարժ խաղալիքներ,

ինքնաշեն խաղալիքներ:

Դաստիարակը պետք է հանգամանորեն ուսումնասիրի և ծնողներին հասցնի խաղի

վերաբերյալ գիտական կարևոր տեսակետներն ու եզրակացությունը:

123

Page 125: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Խարփ վերաբերյալ դաստիարակը իր գիտելիքները հարստացնելու համար պետք է ուսումնասիրի ներքոնշյալ աղբյուրները:

1. Ղայումչյան Գ. -Մանկավարժություն: Բուհական դասագիրք: Երկու գիրք: Գիրք 1- Երևան, «Զանգակ-97», 2005թ.2. Аникеева Н.П. - “Воспитание игрой” - Москва, “Педагогика”-1987г.3. Эльконин Д.Б.-“Психология игры”- Москва, “Педагогика”-1978г.4. Леви В. - “Нестандартный ребенок” - Москва, “Педагогика”-1983г.

124

Page 126: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ԱՇԽ ԱՏԱՆՔԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹ ՅՈՒՆ

Երեխաների համակողմանի և ներդաշնակ զարգացման համակարգի գլխավոր

խնդիրներից է աշխատանքային դաստիարակությունը:

5-6 տարեկանների խմբում աշխատանքը նոր բովանդակություն և իմաստ է

ստանում: Այն հիմնված լինելով երեխաների ակտիվության և ինքնուրույնության վրա,

ուղղված է աշխատանքի պահանջմունքի ձևավորմանը , աշխատասիրության

դաստիարակմանը, որը չափազանց կարևոր է դպրոցին նախապատրաստելու համար:

Աշխատանքային դաստիարակության խնդիրների ծրագրային բովանդակությունը

որոշվում է երեխաների տարիքային առանձնահատկություններով, դպրոցական

կրթությանը լավագույնս նախապատրաստելու պահանջով, վերջին հաշվով,

դաստիարակությանը ներկայացվող արդի սոցիալական պետական պատվերով

(«Կրթության մասին» ՀՀ օրենքը):

Աշխատանքային դաստիարակության խնդիրներն են'

աշխատանքի հանդեպ հարգանքի և գիտակից վերաբերմունքի ձևավորումը,

աշխատանքային գործունեության կառուցվածքային տարրերի ձևավորումը,

աշխատանքային կարողությունների և հմտությունների ձևավորումը,

աշխատելու պահանջմունքի զարգացումը,

բարոյակամային հատկությունների ձևավորումը աշխատանքի միջոցով,

աշխատասիրության դաստիարակությունը,

սոցիալական հատկությունների ձևավորումը աշխատանքի միջոցով,

աշխատանքային գործնական փոխհարաբերությունների ձևավորումը,

ցանկացած աշխատանքի արդյունքի հանդեպ կայուն հետաքրքրության

ձևավորումը,

նյութական արժեքների սւոեղծման նշանակության բացահայտումը:

Մեծերի աշխատանքի մասին երեխաների պատկերացումները ձևավորվում են

ինչպես աշխատանքի ընդհանուր ձևերի /շինարարություն, խոհարարություն և այլն/,

այնպես է լ տ վյա լ տեղանքի համար առանձնահատուկ աշխատանքի տեսակներին և

աշխատանքային գործիքներին ծանոթացնելու հիման վրա' կենցաղի, ազգային

ավանդույթների յուրահատկությունների հաշվառմամբ:

Աշխատանքային դաստիարակության խնդիրներն իրականացնելիս դաստիարակը

երեխաներին հաղորդակից է դարձնում ազատ, ստեղծագործական աշխատանքին' որպես

համամարդկային արժեքի, աշխատանք է տանում հաղթահարելու նեղ կենցաղային

կողմնորոշումը երեխաների առարկայական - գործնական աշխատանքը կազմակերպելիս,

125

Page 127: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

կատարելագործելու երեխաներին այդ գործունեության մեջ ներգրավելու մեթոդներն ու

մեծերի աշխատանքին ծանոթացնելու ձևերը, ընդլայնում է գործնական աշխատանքների

շրջանակը' ջերմ հոգատարության և երեխաներին աշխատանքային բազմաբնույթ

գործունեության ոլորտներում ներգրավեու միջոցով:

Դաստիարակը ձգտում է երեխաների մեջ դաստիարակել աշխատելու ցանկություն

և կարողություն, ընդարձակել աշխատանքի բովանդակությունը' ապահովելով

յուրաքանչյուրի մասնակցությունը կատարվող աշխատանքին, այդ իսկ նպատակով

անհրաժեշտ է ամենայն հոգատարությամբ բավարարել մեծերի գործողություններն

ընդօրինակելու երեխաների պահանջմունքները, խթանել աշխատանքային ակտիվության

ձևերը, նպաստել առարկայական աշխատանքում սեփական կամքով իրերն ու

գործիքներն օգտագործելու ընդունակությունների զարգացմանը, ծանոթացնել

աշխատանքի նպատակներին, դժվարություններին ու հաջողության հասնելու միջոցներին,

խթանել մեծերի հետ երեխաների համատեղ գործնական աշխատանքային

գործունեությունը' մեծ տեղ հատկացնելով դերերով խաղերին, դժվարությունները

հաղթահարելու ուղիներին և եղանակներին:

Աշխատանքային դաստիարակության ընթացքում իրականացնել տարբերակված

մոտեցում երեխաների նկատմամբ' կախված նրանց սեռական պատկանելությունից:

Հաշվի առնել տղաների և աղջիկների հետաքրքրությունները և ֆիզիկական

կարողությունները: Դրանից ելնելով, պետք է առանձին հանձնարարություններ տալով

տղաներին և աղջիկներին, օրինակ' սպորտային և ա յլ գույքի խնամքը, անցուղիները

ձյունից մաքրելը և ֆիզկուլտուրայի դահլիճում ցատկելու կանգնակները տեղաշարժելը

հանձնարարել տղաներին, իսկ աղջիկներին' սենյակ մաքրելն ու զարդարելը, ծաղիկներ

խնամելը, մաքրություն պահպանելը և այլն:

Աշխատանքի կազմակերպման հիմնական ձևերն են' հանձնարարություններ,

հերթապահություն, ընդհանուր աշխատանքը, ինքնասպասարկումը, առարկայական -

գործնական աշխատանք, ձեռքի աշխատանք:

5 - 6 տարեկան երեխաներին պետք է ընդգրկել մեծերի հետ համատեղ

գործնական աշխատանքում, ծանոթացնել աշխատանքի նպատակներին,

դժվարություններին, հաջողությունների հասնելու ուղիներին: Սովորեցնել սեփական

գործողությունները համաձայնեցնել ընկերների գործողությունների հետ, տեսնել

օգնության անհրաժեշտությունը, օգնել սեփական նախաձեռնությամբ, աշխատել

ջանասիրաբար, աշխատանքը ավարտել մինչև վերջ:

Սովորեցնել արագ հագնվել և հանվել, հագուստը դասավորել ճիշտ և կոկիկ,

կոշիկները դնել տեղը, չորացնել թաց ու խոնավ իրերը, հետևել սանրվածքի

126

Page 128: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

կանոնավորությանը, ինչպես նաև, հուշել ընկերոջը' նրա արտաքին տեսքում եղած

անկանոնությունների մասին և օգնել դրանց վերացմանը:

Սովորեցնել պահպանել կարգ ու կանոն, ձգտել օգտակար լինել շրջ՞ապատին :

Ապահովել երեխաների աշխատանքային գործունեության ռացիոնալ

կազմակերպումը օրվա ընթացքում, տարբեր ժամերին /մինչև պարապմունքը/,

հերթապահության ժամանակ, ճաշարանում, բնության կենդանի անկյունում, բույսերին ու

կենդանիներին խնամելիս և պարապմունքները նախապատրաստելիս: Աշխատանքը

ծաղկանոցում և բանջարանոցում կազմակերպվում է մեծ մասամբ առավոտյան և

երեկոյան:

Այս խմբում երեխաներին պետք է տալ ավելի երկարատև հանձնարարություններ

/1-2 շաբաթ/, օրինակ' որևէ բույսի, կենդանու նկատմամբ խնամք տաներ պահպանել

կարգ ու կանոն գրքերի և սեզոնային խաղերի պարագաների և խաղալիքների

պահարանում: Դաստիարակել հոգատար վերաբերմունք բույսերի և կենդանիների

նկատմամբ, սովորեցնել ինքնուրույն ջրել սենյակի բույսերը, փխրեցնել հողը, կատարել

տարվա եղանակներին համապատասխան ա յլ աշխատանքներ:

5 - 6 տարեկան երեխաներին դաստիարակում է ոչ թե ինքը' աշխատանքը, ա յլ

երեխայի և չափահասի գործնական շփումը, հաղորդակցումը:

Աշխատանքի արդյունքը կարևոր է երեխաների համար, որովհետև դրա մեջ նրանք

ներդնում են ֆիզիկական, մտավոր և կամային ջանքեր:

Ինչպես աշխատանքային դաստիարակության փորձն է ցույց տալիս,

պրակտիկայում յուրացված չի դաստիարակների կողմից երեխաների աշխատանքային

գործունեության կազմակերպման մեթոդիկան, ինչպես ցույց է տվել փորձը:

ճիշտ է, դաստիարակները կարողանում են կազմակերպել աշխատանքը,

բացատրել առաջադրանքը, հաճախ' առանձնացնել հրահանգները, սակայն կորչում է

ամենագլխավորը' մեծի և երեխայի միջև եղած համաստեղծագործությունը,

համագործակցությունը: Չկա այն շփումը, որ էմոցիոնալ աջակցություն է տալիս

երեխային, խթանում ջանքերի գործադրմանը, հետևաբար աշխատանքային

դաստիարակության մեթոդիկան պահանջում է ա յլ շեշտադրում:

Ծրագիրը պահանջում է' հաշվի առնել այն, որ գործողությունների տիրապետման

ընթացքում աշխատանքային խնդիրները լուծելու համար երեխան փնտրում է նոր

միջոցներ: Նա հանդես է գափս որպես աշխատանքային գործունեության սուբյեկտ և այս

փուլում նրան անհրաժեշտ է մեծերիի ուշադրությունը, քաջալերանքը, գնահատումը, իսկ

երբեմն էլ' օգնելը, լրացուցիչ տեղեկատվությունը այն մասին, թե ինչպես ավելի լավ

կատարել, հանդես գա լ այս կամ այն իրավիճակում:

127

Page 129: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Դաստիարակի խնդիրն է' պահպանել երեխայի և իր սեփական ակտիվության

խելամիտ չափը, երեխայի փոխարեն չկատարել այն, ինչը, որ նա արդեն սովորել է:

ժամանակակից կյանքի տեմպն այնքան լարված է, որ մեծի համար (հատկապես'

ծնոդի) երբեմն ավելի հեշտ է կատարել այն, քան սպասել, թե երբ երեխան առաջադրանքը

կկատարի: Կատարել երեխայի փոխարեն ավելի հեշտ է, քան մտածել և իրականացնել

այն միջոցը, որը կօգնի երեխային ընդգրկելու այդ գործում: Իսկ հակառակը

դաստիարակության տեսակետից' դա անհեռատեսություն է, որը երեխայի մեջ ծնում է

անօգնականության համախտանիշ:

Միայն խելամիտ օգնությունը, առանց անօգնականության զգացողություն

առաջացնելու, առանց նսեմացնելու նրա ինքնասիրությունը, ժամանակին և աննկատ

ամրապնդում են երեխայի անձնավորության առաջին, իրական ինքնուրունությունը:

Երեխայի մեջ աշխատելու ցանկություն առաջացնելու հարցում մեծ

նշանակություն ունի աշխատանքի բովանդակությունը: Դաստիարակը պետք է

կարողանա երեխայի աշխատանքային գործունեությունը, նրա հետաքրքրությունը

աշխատանքի նկատմամբ ամրապնդել, կարողանալ երեխայի մեջ ստեղծել էմոցիոնալ -

դրական տրամադրություն' աշխատանքային գործունեության նկատմամբ:

Այս խմբում աշխատանքային դաստիարակության կարևորագույն խնդիրներից է'

տարբեր նյութերով բազմազան առարկաների պատրաստումը:

Ձեռքի աշխատանք

Ձեռքի աշխատանքը կազմակերպվում է ինքնուրույն գործունեությանը

հատկացված ժամերին, երեխաների ցանկությամբ, անհատական կարգով, ոչ մեծ

խմբերով, հաշվի առնելով յուրաքանչյուրի հետաքրքրությունները և ունակությունները:

Ձեռքի աշխատանքը կատարվում է .

1. Կտորով, թելով (դեկորատիվ ապլիկացիա - կտորից) հյուսք, մանվածագործություն,

տիկնիկի զգեստավորման և սպասքավորման առարկաների, հուշանվերների

ստեղծում:

2. Բնական նյութերով (մանր ու մեծ քանդակներ) դեկորատիվ կոմպոզիցիաներ'

չորացած բույսերից, ծղոտից, հյուսք' ճկվող ճյուղերից, չոր խոտերից, կենդանի

անկյան ձևավորում:

3. Ապլիկացիա' թղթով և ստվարաթղթով, տարբեր տեսակի թղթերով ու կտորով,

բուսական նյութերի համադրությամբ և այլն:

128

Page 130: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

I

4. Փայտով և փայտյա խաղալիքների ստեղծում, հուշանվերների հավաքում, մանր

քանդակների, տիկնիկների կահույքի և կենցաղային մանր առարկաների

պատրաստում'բնական նյութերի օգտագործմամբ:

5. Կավով դեկորատիվ նյութերի նախշազարդերի ստեղծում, խաղալիք -

հուշանվերներ, տիկնիկի սպասք:

Արհեստական նյութերով , մանվածքից, դեկորատիվ ժապավեններից,

սինթետիկ նյութերից դեկորատիվ զարդեր, կենցաղային առարկաներ, խաղալիքներ,

հուշանվերներ:

Աշխատանքային դաստիարակությունն ապահովելու նպատակով ծնողներին

պետք է բացատրել երեխաների կողմից մանկապարտեզում ձեռք բերած

ինքնասպասարկման հմտություններն ընտանիքում ամրապնդելու կարևորությունը,

նրանց տնտեսական - կենցաղային աշխատանքի, ա յդ թվում' գյուղական վայրերում

տնային կենդանիներին խնամելու, պարտեզում և բանջարանոցում կատարվող

աշխատանքներին ներգրավելու անհրաժեշտությունը:

Ծնողներին խորհուրդ տալ' երեխաների միջև բաշխել հանձնարարությունները'

հաշվի առնելով տարիքն ու սեռը, հատուկ ուշադրություն դարձնել հոր և որդու, մոր և

դստեր միջև աշխատանքային համագործակցություն և բավարար հաղորդակցում

հաստատելուն:

Հայրերին խորհուրդ տալ' տղաներին մասնակից դարձնել վերանորոգման,

ատաղձագործական և փականագործական աշխատանքներին, բնակարանը

կենցաղային տեխնիկական սարքերի (փոշեկուլի, հատակամաքրիչի) միջոցով

մաքրելու գործին, հուշել գործիքներն օգտագործելուց հետո դնել իրենց տեղերը:

Մայրերին խորհուրդ տալ' աղջիկներին ներգրավել բնակարանի մաքրման,

հարդարման, թխվածքի, սալաթների պատրաստման, սպիտակեղենի լվացման (թույլ

տ ալ ինքնուրույն լվա նա լ ժապավենները, թաշկինակները, գուլպաները) և արդուկված

սպիտակեղենը գեղեցիկ դասավորելու աշխատանքներին:

Այսպիսով' ձևավորված աշխատանքային գործունեությունը դրականորեն է

անդրադառնում երեխայի ընդհանուր զարգացմանը, նպաստելով հուզական և իմացական

ոլորտի, բարոյական և կամային հատկությունների ձևավորմանը, երեխայի

ինքնահաստատմանը և ինքնագնահատմանը:

129

Page 131: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Տնտեսագիտական դաստիարակության հիմունքները

նախադպրոցական տարիքում

Երեխայի անձնավորության ձևավորման գործընթացում վերջին ժամանակներում

իր ուրույն տեղն է գտել տնտեսագիտական գիտակցության և մտածելակերպի

զարգացման խնդիրը, որի իրականացմանն է ուղղված հատուկ մշակվող տնտեսական

դաստիարակության համակարգը:

Տնտեսագիտական դաստիարակության անհրաժեշտությունը նախադպրոցական

տարիքում պայմանավորված է վաղվա նոր մարդու ձևավորման ժամանակի

հասարակական պահանջով: Տնտեսագիտական դաստիարակության նպատակը

տնտեսագիտական մտածելակերպի ձևավորումն է, պահանջմունքային ոլորտի

գիտակցված չափավորումը:

Տնտեսագիտական դաստիարակության գործընթացը նախադպրոցական

տարիքում կառուցվում է աշխատանքային դաստիարակության տեսական դրույթների

հիման վրա և իրականացվում աշխատանքային դաստիարակության հետ մեկտեղ:

Տնտեսագիտական դաստիարակության հիմքում ընկած է սեփական

պահանջմունքները չափավորելու գիտակցությունը հանուն բոլորի շահերի, հանուն

համընդհանուր պահանջի:

Չափավոր պահանջմունքների ձևավորմանը նպաստում է խնայողական

վերաբերմունքը աշխարհի հանդեպ, հարգանքը ցանկացած աշխատանքի արդյունքի

նկատմամբ, բնության և հասարակության միասնության գիտակցումը:

Նախադպրոցական տարիքում ձևավորված խնայողության և հոգատարության

զգացողությունը, դրական կենցաղային սովորությունները հետագայում դառնում են

կենսակերպի սկզբունքներ և օգնում են մարդուն համաչափորեն պլանավորելու սեփական

կյանքը:Տնտեսագիտական դաստիարակության համար հիմք են հանդիսանում հետևյալ

գաղափարները.

1. Աշխատանքը մարդկային բարեկեցության հիմքն է,ստեղծվող նյութական և

հոգևոր արժեքների աղբյուրը.

2. Աշխատանքի արդյունքը գնահատվում և արժևորվում է հասարակության կողմից.

3. Հասարակական հարստությունը բոլորինն է, այն ծառայում է ողջ մարդկությանը:

Սակայն հարկ է նշել, որ տնտեսագիտական համակարգը դեռևս ձևավորման ընթացքում է

և հստակեցվում են դաստիարակության եղանակները և ձևերը:

130

Page 132: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

քՏՈՆԵՐ, ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆՆԵՐ

5-6 տարեկան երեխաների հետ տարվող կրթադսատիարակչական աշխատանքում

ծրագրում իրենց ուրույն տեղն են գրավում զանազան գրավիչ ժամանցները, մարզական

զվարճություններն ու տոնահանդեսները:

Ծրագիրը նախատեսում է դաստիարակել մարդասիրական վերաբեմունք,

զարգացնել սեր դեպի բնությունը, բարոյական պատկերացումներ բնության, կարեկցանքի,

հոգատարության, անկեղծության մասին, մերժողական վերաբերմունք ժլատության,

անտարբերության, անազնվության, դաժանության նկատմամբ: Աշխարհի ժողովուրդների

նկատմամբ դրական վերաբերմունքի, ինտերնացիոնալ զգացմունքների հիմքերը դրվում են

ազգայինի մեջ համամարդկայինը ընդգծելու միջոցով: Այստեղ երեխայի

դաստիարակության հիմնական ուղին երեխայի շարժումն է դեպի ընդհանուր

մարդասիրական արժեքներ, որոնք բացահայտվում են ազգային մշակույթի' պարերի,

երգերի, առածների ասացվածքների հետ երեխայի հաղորդակցման միջոցով: Արվեստի

աշխարհը երեխայի կյանքին պետք է կապվի իր ամբողջ բազմազանություններով,

հարստությամբ' 5-6 տարեկան երեխայի վրա ունեցած ներգործման մեծ ուժով:

Բարոյական դաստիարակությունը այս տարիքում հիմնականում իրականացվում է

առօրյա կյանքում, քանի որ երեխայի ամենօրյա զբաղմունքը, ներառյալ նրա

գործունեության ձևերը, հնարավոր են դարձնում շրջապատող իրականության նկատմամբ

դրսևորել անմիջական վերաբերմունք, օգնում են դաստիարակել բարոյակամային

հատկանիշներ:

Մանկապարտեզում անցկացվող յուրաքանչյուր միջոցառում, տոնահանդես,

ազգային տոներին նվիրված ցերեկույթ, մարզական խաղ ու զվարճության իր ուրույն

հետքն է թողնում երեխայի հիշողության ու երևակայության վրա, նպաստում անձի

ձևավորմանը:

Մանկապարտեզում անցկացվող յուրաքանչյուր միջոցառում, տոնահանդես,

ազգային և եկեղեցական, ժողովրդական տոներին նվիրված խաղ ու զվարճություն խոր

հետք է թողնում երեխայի հիշողության, երևակայության վրա: 5-6 տարեկան երեխայի

կյանքում մեծ իրադարձություն է դպրոց ընդունվելը, որին նվիրվում է հատուկ ցերեկույթ

(հանդես): Այդ հանդեսին (ցերեկույթին) երեխաները պատրաստում են իրենց նկարչական

աշխատանքների ցուցահանդեսները:

Ստորև ներկայացվող տոները, նշանավոր տարեթվերը, ավանդական

միջոցառումները նպատակ ունեն հուշելու դաստիարակներին, թե ինչպես պետք է

նախապատրաստվել առաջիկա տոնահանդեսին: Բացի նշված օրերից, յուրաքանչյուր

մանկապարտեզ կարող է ունենալ իր ավանդական տոնական օրը, հովանավորողների

131

Page 133: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

հետ հանդիպման ցերեկույթները, տարեվերջյան ցուցահանդեսները, հաշվետու

հանդեսները և այլն:

Յուրաքանչյուր միջոցառում պետք է ունենա իր առանձնահատուկ երանգն ու

գրավչությունը: Ուստի դաստիարակները միջոցառմանը պետք է նախապատրաստվեն

հանգամանորեն, հաշվի առնեն տեղական պայմանները, եղած հնարավորությունները:

Հիշարժան օրերն են'

Հունվարի 1-6 Ամանոր, Ծննդյան տոներ - միջոցառումն ուղեկցվում է տոնածառի

հանդեսով, Կաղանդ պապի ներկայությամբ, տարեմուտի նվերների մատուցմամբ,

երեխաների երգ ու պարով, դիմակահանդեսով:

Հունվարի 28 - Հայոց բանակի օր:

Փետրվարի 22 - Վարդանանց օր:

Մարտի 22 ֊ Ծաղկազարդ կամ ծառազարդ - նվիրվում է գարնան զարթոնքին:

Ապրիլ - գարնան և վերածննդի խորհրդանիշ Զատկի տոն, մայրության և

գեղեցկության տոն:

Մայիսի 28 - Հայաստանի Հանրապետության ստեղծման օր:

Հունիսի 1 - երեխաների պաշտպանության միջազգային օր:

Հունիսի 15-20-ը - միջոցառումներ կարելի է անցկացնել' նվիրված

մանկապարտեզի սաներին դպրոց ճանապարհելուն:

Սեպտեմբերի 1 - դպրության և գիտության օր:

Սեպտեմբերի 21 - Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման օր,

կարելի է հանդեսներ նվիրել Հայաստանի պետական դրոշին, օրհներգին,

զինանշանին:

Հոկտեմբեր - «Ոսկե աշուն»:

Հոկտեմբերի 1-ին կիրակի - Ուսուցչի օր:

Բացի նշված օրերից, ավանդաբար անցկացվող միջոցառումներից են'

«Ցտեսություն ձմեռ», «Ողջույն ՞ամառ», «Բերքի տոն», «Թռչնի օր», որոնք պետք է

կազմակերպել տարվա հարմար եղանակին' ելնելով տեղական պայմաններից և

հնարավորություններից:

Արձագանքել ժողովրդական եկեղեցական տոներին (Վարդավառ, Համբարձման

տոն, Տեառն ընդառաջ)' համագործակցելով ընտանիքի հետ:

Ն շել երեխաների ծննդյան տարեդարձը, որը մանկական կոլեկտիվի

համերաշխության, հարգանքի և մեծարման իսկական արարողություն է:

Տարվա ընթացքում պարբերաբար անցկացվող միջոցառումներից են' մարզական

տոները, մրցույթները, զվարճությունները' 1-1,5 ժամ տևողությամբ:

132

Page 134: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Պետք է կազմակերպել կարճատև արշավներ, զբոսանքներ ձմռանը, «Առողջություն

շաբաթներ», «Վազորդի օր»: Հնարավորության դեպքում կազմակերպել դահուկներով կամ

սահնակներով մրցույթ և այլն:

Նման միջոցառումները պետք է ուղեկցվեն երաժշտությամբ, համապատասխան

կահավորմամբ և զարդարանքներով:

Երեխաների կյանքում մեծ իրադարձություն են ինքնագործունեության համերգները,

տիկնիկային և ստվերային թատրոնները, կինոֆիլմերի և դիաֆիլմերի դիտումները'

համառոտ և մատչելի բացատրություններով:

133

Page 135: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ԴԱՍՏԻԱՐԱԿԻ Դ ԵՐԸ

Ծրագիրը հաստատում է, որ մանկապարտեզում մանկավարժական գործընթացի

կազմակերպիչն ու ղեկավարը դաստիարակն է:

Դաստիարակի պաշտոնային պարտականությունները ներառում են սաների

կյանքի և գործունեության պլանավորումը, ամենօրյա աշխատանքի կազմակերպումը,

երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման, սոցիալական և աշխատանքային

հարմարունակության պայմանների կազմակերպումը, երեխաների անհատական

առանձնահատկությունների հաշվառմամբ' նրանց հետ հոգեֆիզիկական շ սխալական-

զարգացնող աշխատանքների կազմակերպումը:

Դաստիարակը երեխային պետք է ներկայանա որպես երեխայի հետ հավասարի,

որն ունի իր սեփական ցանկություններն ու հետաքրքրությունները,

նախասիրությունները: Այդ իմաստով սկզբունքորեն փոխված է դաստիարակ-երեխա

փոխհարաբերությունը, որը նոր խնդիրներ է դնում դաստիարակի առջև:

5-6 տարեկանների ծրագրով աշխատող դաստիարակը ստեղծագործելու

ազատության հնարավորություն ունի, որը կբարձրացնի նրա պատասխանատվությունը իր

աշխատանքի նկատմամբ, կընդլայնի նրա պատկերացումները յուրաքանչյուր երեխայի

զարգացման մակարդակի և որակի մասին, կկատարելագործի նրա մասնագիտական

վարպետությունը ի հաշիվ երեխաների հետ շփման բազմազան միջոցների տիրապետման

և դպրոցի նախապատրաստման փուլում նրանց գործունեության ղեկավարման: Այդ

բոլորը կնպաստի նաև դաստիարակի մտահորիզոնի ընդլայնմանը, նրա ընդհանուր

զարգացմանը և իր աշխատանքի սոցիալական նշանակության ընկալմանը:

Երեխայի նկատմամբ վերաբերմունքի փոխման մոտեցմամբ (անհատական

կալմնորոշման սկզբունքով, միշտ հիշելով, որ երեխան անհատականություն է, իսկ

յուրաքանչյուր երեխա դաստիարակից պահանջում է անհատական մոտեցում և չպետք է

սահմանափակվել դիմել վարչական հրահանգների, որոնք կապված են ուսուցողական

խնդիրների կամ կանոնակարգային հարցերի լուծման հետ) դաստիարակի ճիշտ

դիրքորոշումը կհանգեցնի ուսուցման և դաստիարակության արդյունավետության

բարձրացմանը, մեծահասակի նկատմամբ երեխայի վստահության խնդրի լուծմանը: Այս

առումով էլ կլուծվի երեխաների պաշտպանության (մյուս երեխաներից և մեծահասակների

կողմից) հարցը: Յուրաքանչյուր երեխա ունի իր անձեռնմխելի իրավունքները, ամեն

տեսակի բռնությունից պաշտպանության, իր կարծիքն արտահայտելու իրավունք:

Դա հնարավորություն է տափս երեխային զգալու իր սեփական

արժանապատվությունը, ուրիշ երեխաների հետ իր իրավահավասարությունը,

պաշտպանվածությունը, որը նրան դարձնում է ակտիվ, նախաձեռնող, ինքնուրույն: Ըստ

134

Page 136: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Էության'այն ապահովում է նաև խմբում սահմանված որոշակի նորմեր' հիմնված

երեխային հարգելու սկզբունքի վրա:

Առաջնորդվելով անհատակողմնորոշիչ մոտեցման սկզբունքով, որի նպատակն է

անհատի ձևավորումը, դաստիարակը երեխայի զարգացումը չի հարմարեցնում եղած

ծրագրին, կանոններին, ա յլ երեխային օգնում է և նախազգուշացնում նրա անհատական

զարգացման հնարավոր դժվարությունների առաջացումը: Երեխային տրվում է ազատ

զգալու, գործելու հնարավորություն, գիտելիքները, հմտությունները դիտվում են ոչ թե

որպես նպատակ, ա յլ անհատի զարգացման միջոց:

Դաստիարակը երեխայի ուսուցումը և դաստիարակությունը իրականացնում է

հաղորդակցման, շփման եղանակով, որի ընթացքում նա ուսումնասիրում է երեխային,

բացահայտում նրա նախասիրությունները, համատեղ գործելով կանգնում է նրա դիրքում,

հաշվի առնում տեսակետները, զգացմունքները, հույզերը' երբեք չանտեսելով դրանք:

Դաստիարակն ապահովում է բոլոր երեխաների համար հավասար

իրավունքներ'անկախ նրանց ծնողների ( օրինական ներկայացուցիչների) ազգությունից,

ռասայից, սեռից, լեզվից,դավանանքից,սոցիալական ծագումից:

Դաստիարակի շփման դիրքորոշումն է' ելնել երեխայի շահերից և նրան տեսնել

որպես մեր հասարակարգի լիարժեք անդամի: Մանկավարժական հաղորդակցումը լինում

է բնական պայմաններում, որը երեխաներին ներկայացվում է ազգային հենքով, մեր

արվեստը, գրականությունը, երաժշտությունը:

Դաստիարակը երեխաների հետ շփման և հաղորդակցման ընթացքում նրանց

ազատ դրսևորվելու և գործելու հնարավորություն է ընձեռում, դրանով երեխային օգնելով

հաղթահարել տարիքին բնորոշ և եսակենտրոնությունն ու եսասիրությունը, ընձեռում է

նրանց զգալ կոլեկտիվում և կոլեկտիվի անդամ, բոլորի մաս լինելու հաճույքը:

Այսպիսով' ծրագիրը ընդգծում է այն փաստը, որ երեխայի զարգացման լիցքավորող

միջոցը հանդիսանում է շրջապատող իրականությունը մի կողմից և դաստիարակը' մյուս

կողմից:

Դաստիարակը հատուկ նշանակություն ունի իր մանկավարժական շփման

կուլտուրայով, անձնական օրինակով, քանի որ մշտապես գտնվում է երեխայի կայքին,

գործելով նրանց հետաքրքրությունների համաձայն, հանուն նրանց:

Դաստխպւակը միաժամանակ հանդիսանում է սոցիալական հարաբերություններ

կրող, որի մեջ մտնում է երեխան: Նա տակտով, մտածված և համբերատարությամբ

երեխային առաջնորդում է դեպի հասարակության տարբեր ձևի շրջանակները:

135

Page 137: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ԸՆՏԱՆԻՔ - ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ֊ԴՊՐՈՑ

Ծրագիրը կարևորում է ընտանիքի, մանկապարտեզի և դպրոցի կապը: Այստեղ

ընդգծվում է սոցիալական հաստատությունների փոխ ներթափանց ման խնդիրը:

Ընտանիքն ու մանկապարտեզն ունեն իրենց առանձնահատուկ դերը, չեն կարող

փոխարինել միմյանց: Հաջողության պայմանն է' վստահության գործարար կապերի

հաստատումը, ճշտել ծնողների և մանկավարժների դաստիարակչական դիրքորոշումը,

որը չափազանց կարևորվում է 5-6 տարեկաններին դպրոցին նախապատրաստելու

համար: Ծրագիրը հատուկ շեշտադրում է ծնողների դերը մանկապարտեզի կյանքում:

Նրանց պետք է ընդունել որպես դաստիարակների և դասվարների դաշնակցի ուսուցման և

դաստիարակության գործը ճիշտ կազմակերպելու, երեխաներին անհրաժեշտ

գիտելիքների, ինչպես նաև արժեքների փոխանցման գործում:

Ծրագիրը կարևորում է ոչ միայն գիտելիքներով հարուստ,մտավոր գործունեության

երեխայի զարգացումը,այլև նրա անձ նային հիմնարար որակների և սոցիալական

հմտությունների ձևավորումը և ընդգծում է երեխայի սոցիալական հասունացման խնդիրը:

Որպես կանոն' երեխաների սոցիալական զարգացման վրա ներազդումը

իրականացվում է ընտանիքում, որը հանդիսանում է գիտելիքների, արժեքների,

վերաբերմունքի դերերի և սովորույթների ուղեկիցը սերնդից- սերունդ: Սոցիալական

զարգացումը երեխայի անձնավորության զարգացման հուսալի երաշխիքն է, այն ուղղված

է երեխայի անձնային հիմնարար որակների և սոցիալական հմտությունների

ձևավորմանը:

Սոցիալական փորձի ձեռքբերման գործընթացում ձևավորվում են անձնային

այնպիսի հատկություններ, ինչպիսիք են' հասակակիցների և մեծերի հետ

հաղորդակցվելու ,ազատ ընտրություն կատարելու, որոշումներ կայացնելու,

համագործակցային կարողություններ, ինչպես նաև հուզականորեն արձագանքելու,

կարեկցելու, փոխօգնությոն և փոխզիջման ունակություններ ու հմտություններ:

Սոցիալական զարգացման արդյունքում ձեռքբերվող անձի' սոցիալական

զարգացման առավել կարևոր գործոնը ընտանիքի մթնոլորտը, նրա դաստիարակության

ոճն է: Այն ըստ էության' թե ինչպես է իրականացվում ծնողների շփումը երեխաների հետ,

շատ բանով կախված է դաստիարակության ոճից, որն էլ իր հերթին բնորոշվում է այն

արժեքներով, որ ընդունված են ընտանիքում և ծնողները ձգտում են հաղորդել

երեխաներին:

Ծնողները պետք է ակտիվորեն մասնակցեն մանկապարտեզի կյանքին,

ընդգրկվեն օգտագործվող ավանդութային և ոչ ավանդութային աշխատանքի ձևերում ու

136

Page 138: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

միջոցառումներում: Նրանց համար պետք է կազմակերպել դասախոասթյուններ,

քննարկումներ, կլոր սեղաններ, խորհրդատվություններ, անկետային հարցաթերթերի

հիման վրա մշակել միջոցառումներ, բաց դռների օրեր, որոնք կօգնեն նրանց

ծանոթանալու 5-6 տարեկանների դաստիարակության, ուսուցման ժամանակակից

հիմունքներին, նրանց դպրոցի նախապատրաստման խնդիրներին, հոգեբանական

առանձնահատկություններին, որոնք ի վերջո կնպաստեն ընտանիքում երեխայի

դաստիարակությունը շարունակելու համար ձևերի և միջոցների ճիշտ ընտրությանը:

Մանկապարտեզի բազմակողմանի աշխատանքը պահանջում է ընտանիքի հետ

կապ պահպանելու տարբեր ձևեր, զրույցներ, կոնսուլտացիաներ, ծնողական ժողովներ,

այցելություններ, ծնողական կոմիտեի ձևավորում, ծնողների մասնակցություն

մանկավարժական խորհրդի աշխատանքներին և այլն:

Ծնողների հետ կազմակերպվող անհատական զրույցները գնահատելի են նրանով,

որ դաստիարակին հնարավորություն են տալիս միշտ շփման մեջ լինել ընտանիքի հետ և

ավելի ազատ, բաց խոսել երեխայի մասին: Այդ զրույցները լինում են կարճատև, բայց

կարող են ձեռք բերել շատ մեծ նշանակություն, քանի որ դաստիարակին և ընտանիքին

իրազեկ են դարձնում երեխայի կյանքի բոլոր իրադարձություններին և հնարավորություն

են տալիս անմիջապես ազդել երեխայի վարքի վրա: Դրանց բովանդակությունը որոշվում է

երեխայի վարքով: Հարկ չկա ծնողների հետ զրույցը սկսել գանգատներից: Ավելի

նպատակահարմար է նախ նշել երեխայի բնավորության դրական կողմերը, լավ

արարքները: Զրույցն ավարտելիս պետք է ծնողին առաջարկել ընդհանուր ուժերով

ներգործել երեխայի վրա: Խորհրդատվությունները կարելի է անցկացնել անհատական և

փոքր խմբերով: Ծնողների հետ անհատական աշխատանք վարելու գործընթացում

հաճախ է պատահում, որ նույն հարցերը, դժվարությունները ծագում են մի քանի ծնողների

մոտ: Նման դեպքերում նպատակահարմար է մանկավարժական խորհրդատվություն

անցկացնել միաժամանակ մի խումբ ծնողների համար:

Ծնողների մանկավարժական լուսավորմանը մեծապես նպաստում է շարժական

թղթապանակների ստեղծումը, որը իր մեջ պարունակում է տեղեկատվություն,

խորհուրդներ երեխայի կյանքն ու գործունեությունը ժամանակակից պահանջներին

համապատասխան կազմակերպելու, ինչպես նաև մանկապարտեզի մանկավարժական

գործընթացը լուսաբանող տարբեր նյութեր:

Ծրագիրը նախատեսում է նաև աշխատանքի ա յլ ձևերի և միջոցների կիրառում, որը

կհուշի աշխատանքների կազմակերպման ընթացքը: Կրթական և դաստիարակչական

աշխատանքների ընթացքում հետևողականորեն և ստեղծագործաբար իրականացնելով

ծրագրով նախատեսված խնդիրները, դաստիարակը' միաժամանակ' ելնելով

իրադրությունից և կյանքի պայմաններից, պետք է կարողանա կողմնորոշվել և ազատորեն

137

Page 139: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ընտրել ծնողների հետ կապի այս կամ այն մեթոդը, իրեն նպատակահարմար և

արդյունավետ աշխատանքի ձևեր և բովանդակություն:

Այսպիսով' մանկապարտեզի և տարրական դպրոցի ընդհանուր խնդիրն է 5-6

տարեկան երեխաների հետ աշխատանքներում մանկապարտեզի, ծնողի և դաստիարակի

համագործակցությունը նրանց ընդհանուր պարտականությունն է, որը կոչված է 5-6

տարեկան երեխաներին դպրոցական ուսուցմանը լավագույնս ապահովելուն:

Ծրագիրը կազմելիս հաշվի է ա ռնվե լ'

1. 5-6 տարեկան երեխայի զարգացման, նախադպրոցական կրթության պետական

չափորոշչի ձևավորման սկզբունքները.

2. յուրաքանչյուր բաժնի ծրագրի հիմքում երեխաների զարգացման

առանձնահատկությունների հաշվառումը, ուսումնադաստիարակչական աշխատանքների

անհատականացման ապահովումը.

3. երեխաներին ներկայացվող պահանջների և նրանցից ունեցած ակնկալիքների հստակ

սահմանումը, մտքի և խոսքի ազատ դրսևորման ապահովումը.

4. ուսում նադաստիարա կչակա ն գործունեությունը պլանավորելիս համալիր,

բազմաբովանդակ և ներդաշնակ մոտեցման, խաղի գերակայության և խաղային

գործունեության ապահովումը.

5. երեխայակենտրոն ուսում նադաստիարակչական և ֆիզիկական միջավայրի

ստեղծման կարևորումը.

6. ուսումնադատիարկչական ծրագրո՛ւմ խոսքի զարգացման, մայրենի լեզվով

հաղորդակցվելու, տրամաբանական մտածողության, ինքնուրույն գործունեության

տարբեր ձևերի տիրապետման, ֆիզիկական, բարոյագիտական, հայրենասիրական,

բնապահպանական, աշխատանքային դաստիարակության ապահովումը.

7. բարեկիրթ վարքի դաստիարակման, առողջ սովորույթների զարգացման ապահովումը.

8. ուսում նադաստիարա կչակա ն գործընթացում ընտանիքի գործուն դերի ապահովումը,

ծնողների ներգրավումը.

9. երեխայի սահուն անցումը տարրական դպրոց:

Ծրագրում տեղ է հատկացված նաև հատուկ կարիքներով երեխաների ուսուցման և

դաստիարակության հարցերին, որոնք կանոնակարգվում են հատուկ կրթության

չափորոշիչներով և համապատասխան ծրագրերով:

138

Page 140: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

Առանձնակի կարևորվում է երեխաների սոցիալական փորձի հարստացումը, որն

իրականացվում է երեխաների և մեծահասակների շփումների, ազգային տոների ու

միջոցառումների կազմակերպման, ազատ ինքնուրույն գործունեության համար

պայմանների ստեղծման միջոցով: Երեխան պետք է ունենա անձնական ժամանակ

զբաղվելու իր սիրած գործով, մանկապարտեզում երեխայի կազմակերպման ձևերի

հարստացումը, տարածության ավելի ճկուն և բազմաձև օգտագործումը, ամեն ինչ

երեխաների պահանջմունքներին ու շահերի բավարարման հարմարեցումը

հնարավորություն է տալիս նրան իրեն զգալու որպես խաղալիքների լիիրավ տեր և

բավականություն ստանալ իրեն շրջապատող երեխաների ու մեծահասակների

շփումներից:

Երեխաները մանկապարտեզից գնում են դպրոց: Անհրաժեշտ է նրանց մեջ

զարգացնել այն հատկությունները, որոնք կարևոր են հաջող ուսման և դպրոցական

կոլեկտիվի կյանքին ակտիվորեն մասնակցելու համար:

Մանկապարտեզի 5-6 տարեկանների դաստիարակության ծրագրի նպատակն է

ապահովել երեխաների նախապատրաստումը դպրոցին և սերտ կապ ստեղծել

•մանկապարտեզի դաստիարակչական, կրթական աշխատանքի բովանդակության և

տարրական դպրոցի նոր ծրագրի միջև: Այս առումով կարևոր նշանակություն է ստանում

երեխաներին ոչ միայն առանձին առարկաների և երևույթների հետ ծանոթացնելու խնդիրը,

այլև նրանց մոտ պարզագույն կապերի, փոխկապակցությունների,

պատճառահետևանքային հասկացությունների սահմանման կարողությունների

ձևավորումը: Վերջիններս պետք է նպաստեն այն մտավոր կարողությունների և

ընդունակությունների զարգացմանը, որ անհրաժեշտ են դպրոցական ուսուցման առաջին

աստիճանում:

139

Page 141: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ՑԱՆԿ

1. «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը ֊1996թ .29 մայիսի2. «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքը ֊ 2005թ. 15 նոյեմբերի3. «Նախադպրոցական դաստիարակության հայեցակարգ»- ԽՍՀՄ կրթության նախարարություն, 1989թ. 16 հունիսի (կոլեգիայի որոշում)4. «5-6 տարեկան երեխաների զարգացման չափորոշիչներ»-ԿԳՆ- (ՍԱԿ ի մանկական հիմնադրամ) Երևան ֊2007թ.5. «Նախադպրոցական կրթության համալիր ծրագիր »-Լ. Մանուկյան, Ա. Հովհաննիսյան և ուրիշներ 1999թ.

6. Ասատրյան Լ., Սարգսյան Փ. - «Նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի

էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը», Երևան-2002թ.

7. Ասատրյան Լ. - «էկոլոգիական այբբենարան», Երևան - 2006թ.

8. Աստվածատրյան Մ. և ուրիշներ, «Բազմաբնույթ մտածողության տեսության

կիրառումը ուսուցման վաղ շրջանում», Երևան, 2001 թ.:

9. Բայրամյան Ա., Մուրադյան ժ . - «Տարրական մաթեմատիկական պատկերացումների

զարգացումը մանկապարտեզի ավագ խմբում», Երևան - 1981թ.

10. Բրեդեկամնի Սյու - «Սինչև 8 տարեկան երեխաների զարգացմանը համա­

պատասխանող գործելակերպի մշակումը ՎՄԶ ծրագրի շրջանակներում», Երևան, 2002 թ.:

11. Բուհական ձեռնարկներին կից հոդվածների ժողովածու, Երևան, 2002 թ.:

12. Թաղիանոսյան Ջ. - «Գաստիարակել անվտանգ վարքագիծ», Երևան-2003թ., Վա-Հա

13. Կոնդակչյան ժ ., Մանուկյան Լ ֊ «Վեց տարեկան երեխաների հետ տարվող

ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպեւմը»-1973թ

14. Կոնդակչյան ժ՜., Մանուկյան Լ - «Մայրենի լեզվի դիդակտիկ խաղեր»-1985թ

15. Կոնդակչյան ժ ., Մանուկյան Լ - «Գրաճանաչության պարապմունքների տիպային

ծրագիր», Երևան- 1984թ.

16. Հովհաննիսյան Ա., Ամիրխանյան Ա. - «Փոքրիկ բնասեր», Երևան- 2003թ,

Զանգակ - 97

17. Հովհաննիսյան Ա., «Գպրոցի շեմին», 2003 թ., Երևան, Վա-Հա:

18. Հովհաննիսյան Ա. - «Մանկական ստեղծագործությունների ընտրանի - Երևան-99,

Զանգակ - 97,

19. Հովհաննիսյան Ա. և ուրիշներ - «Խոսքի զարգացում: Տեսություն և պրակտիկա»,

Երևան - 2004, Զանգակ-97,

20. Մանուկյան է . - «ճանապարհային երթևեկության կանոններ» - Մեթոդական

ցուցումներ-

21. Մանուկյան Լ. - «Մայրենի լեզվի դիդակտիկ խաղեր»-1985թ

140

Page 142: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

22. Մանուկյան Լ., Հովհաննիսյան Ա. և ուրիշներ - «Նախադպրոցական կրթահամալիր

ծրագիր», 1999 թ.:

23. Մարտիրոսյան Գ. - «էկոլոգիական դաստիարակությունը նախադպրոցական

տարիքում», Երևան -2002

24. Մարության Ս., Դալլաքյան Ա., «Նախադպրոցական մանկավարժություն», Երևան,

2005թ. Երևան

25. Միտոյան Հ. - «Վարվեցողություն» Երևան-1999թ., Զանգակ ֊ 97

26. Մուրադյան ժ . - «Ոչ ստանդարտ տիպի խնդիրները ավագ նախադպրոցականների

մտածողության զարգացման միջոց , Երևան-2001թ.

27. Մուրադյան ժ . - «Խաղային ուսուցումը ընտանիքում», Երևան ֊1987թ.

28. Մուրադյան ժ ., Հարությունյան Հ. - »Տարրական մաթեմատիկական

պատկերացումների զարգարցումը մանկապարտեզում», Երևան - 1974թ.

29. Պողոսյան Ա. - «Անվտանգ վարքագծի դաստիարակումը», մեթոդական ուղեցույց,

2005թ.

նախադպրոցական հիմնարկների դաստիարակների համար, Երևան-1989թ.

30. Սարգսյան Մ. - «Աշխատանքային դաստիարակության կազմակերպումը և

պլանավորումը մանկապարտեզում», Երևան, 1988թ.

31. Болотина Л. и другие - “Дошкольная педагогика” Москва-1997г.

32. В ы го тски й А .С ., "М ы ш л е н и е и р еч ь " , М .г 1999 г.

33. "Дошкольное воспитание» - научно-методический журнал Москва

- 2000-2007гг

34. “Дошкольное образование России”- Москва-2001 г.

35. А. Н. З и м и н а - "О с н о в ы м у зы к ал ь н о го в о с п и т а н и я и р а зв и т и я " —

М о ск в а , В ладос 2000г

36. К а м е р т о н — Э. П . К о ст и н а -“Программа м у зы к ал ь н о го о б р а зо в а н и я д етей

р а н н е го и д о ш к о л ь н о го в о з р а с т а " ,

37. С о х и н Ф .А ., П си х о л о го -п е д а го го и ч е с к и е о с н о в ы р а з в и т и е р е ч и

д о ш к о л ьн и к о в , М ., 2002 г.

38. Юдина Е., Г.Степанова,Е. Денисова “Педагогическая диагностика в детском

саду”- Москва 2003 г .

39.40. В.И. Я ш и н а и др., "М ето д и к а р а з в и т и я р е ч и и о б у ч е н и я родному я з ы к у д о ш к о л ь н и к о в " , М ., 2000 г.

141

Page 143: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻ

(5-6 ՏԱ ՐԵԿ Ա Ն Ն ԵՐԻ)

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ

Ծրագրի ղեկավար' Գ. Ղույումչյան, մանկ. գիա. թեկնածու, դոցենտ

Ծրագրի համակարգողներ' Լ. Մանուկյան, վասա. մանկավարժ, Հ. Սիաոյան

Ծրագրի գրաիասներ' Ս. Մայաւթյան, մանկ. գիա. թեկնածու, դոցենտ Ժ.Պայլոզյան, մանկ. գիա. թեկնածու, դոցենտ Վ. Բադալյան

Հեղինակային խմբի անդամներ' Լ. Մանուկյան

Հ. Սիաոյան Մ. Սարգսյան ժ. Մուրադյան Ա. Հովհաննիսյան Ռ. Աոաքելյան, դոցենտ Կ. Ղազարյան Զ- Դաբաղյան Գ. Մարաիրոսյան Ռ. Ծաոուկյան, փորձագետ

Գլխավոր խմբագիր' Գ. ՂույումչյանՄասնագիտական խմբագիր' Հ. Սիաոյան

Համակարգչայինաշխատանքները' Ռ. Հարությունյանի

Ծավալը 9 մամուլ,Տպաքանակը' 3000, տպագրությունը օֆսեթ:

Page 144: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻedu.nkr.am/wp-content/test/Մանկապարտեզի-ավագ-խմբի-5-6... · ուսուցման մեթոդիկան' փոխներգործուն