Top Banner
ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴ
19

Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժը

Apr 16, 2017

Download

Science

Tigran Keryan
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժը

Դիլիջան քաղաքի զբոսաշրջության ներուժը

Պատրաստեցին՝Հրաչյա Մարգարյանը

Հայկ Սաֆարյանը

Page 2: Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժը

Նպատակ

Մեր նպատակն է հետազոտել Դիլջան քաղաքի զբոսաշրջության ներուժը

Page 3: Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժը

Քայլերը մեր նպատակին հասնելու համար Հավաքել Դիլիջանի մասին տեղեկություն Առանձնացնել զբոսաշրջության համար Դիլիջան

քաղաքի տեսարժան վայրերը Զբոսաշրջիկների շրջանում անցկացրած

հարցման արդյունքները Հյուրանոցներում և հյուրատներում անցկացրած

հարցումներ Հետազոտել Դիլիջանում զբոսաշրջության ուժեղ և

թույլ կողմերը

Page 4: Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժը

Ի՞նչ է զբոսաշրջությունը Զբոսաշրջությունը հանգստի, գործարարական,

ճանաչողական կամ այլ նպատակներով ճամփորդությունն է:

Զբոսաշրջությունը լինում է ներքին (երկրի տարածքում), արտագնա (տարածքից դուրս):

Page 5: Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժը

Դիլիջան Դիլիջանը Տավուշի մարզի քաղաքներից մեկն է,այն գտնվում է հյուսիս-

արևելյան մասում Աղստև գետի հովտում, ծովի մակերևույթից 1100-1510 մետր բարձրության վրա:

Բնակչությունը՝ շուրջ16000 մարդ: Դիլիջանին բնորոշ է մեղմ, լեռնա-անտառային չափավոր զով ամառը,

արևաշատ տաք ձմեռը, ամբողջ տարվա ընթացքում չոր և տաք եղանակը։ Դիլիջանը առանձնանում է իր չքնաղ բնությունով և նրան երբեմն

անվանում են «Փոքր Շվեյցարիա», 2014 թ. մեկնարկեց Դիլիջանի զարգացման ծրագիրը, որի նպատակը

քաղաքը մշակութային, կրթական եւ առողջարանային կարեւոր հանգույց դարձնելն է, որի շնորհիվ նաև կմեծանա քաղաքի ներդրումային գրավչությունն ու զբոսաշրջային ներուժը

Page 6: Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժը

Դիլիջան քաղաքի քարտեզը

Page 7: Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժը

Դիլիջան քաղաքի տեսարժան վայրեր- եկեղեցիներ

Դիլիջանի տարածքում գտնվում է երկու շատ հայտնի եկեղեցական համալիրներ` Հաղարծին վանական համալիր և Գոշավանք,

Հաղարծնի վանական համալիրը գտնվում է ավտոճանապարհից 8 կմ իսկ Դիլիջանից 12 կմ դեպի հարավ-արևմուտք, երկու ձորակներով եզերված սարահարթի վրա, շրջապատված անտառով, գեղատեսիլ բնության գրկում: Վանքից ներքև, ձորակով հոսում է Հաղարծին գետակը:

Գոշավանքի համալիրը կազմված է հինգ եկեղեցուց, մեկ գավթից, մեկ զանգակատնից, երեք մատուռից և մեկ դամբարանից:

Ջուխտակ վանքը գտնվում է Դիլիջանից 3 կմ հյուսիսարևելք:«Ջուխտակ վանքերը» ժողովրդական անվանումն է և այն վաստակել է երկու եկեղեցիներից կազմված լինելու պատճառով:

Page 8: Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժը

Պարզ լիճ

Քաղաքի հյուսիսային մասում 1400 մ. բարձրության վրա է գտնվում Պարզ լիճը: Երկարություն 300 մ, լայնություն 100 մ, ավազանի մակերեսը 0.027 կմ²: Սնվում է աղբյուրներից։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջապատված է անտառներով։

Page 9: Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժը

Դիլիջան քաղաքի տեսարժան վայրեր-Դիլիջան ազգային պարկ

Դիլիջան ազգային պարկի տարածքը Հայաստանի բնաշխարհի եզակի անկյուններից է, որն առանձնանում է հարուստ և յուրօրինակ կենսաբազմազանությամբ, մեզոֆիլ անտառային լանդշաֆտների, գիտական, ճանաչողական և տնտեսական բարձր արժեքներ ունեցող առանձին էկոհամակարգերի ու բնության հուշարձանների բնապահպանական, գիտա-ճանաչողական, առողջապահական և ռեկրեացիոն բարձր արժեքներով:

Անտառային զանգվածը կազմում է ազգային պարկի տարածքի 94%-ը, անտառում աճում են շուրջ 40 տեսակի արժեքավոր ծառատեսակներ և 18 տեսակի թփեր, 180 դեղաբույսեր:

Page 10: Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժը

Դիլիջան քաղաքի տեսարժան վայրեր՝ թանգարաններ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը հիմնադրվել է

1950 թվականին ուսուցիչ Եղիշե Հովսեփյանի կողմից: Ժողովրդական արվեստի պետական թանգարանի Դիլիջանի

մասնաճյուղը գտնվում է Գետափնյա փողոցի սկզբնամասում: Առանձնատունը իր ժամանակին եղել է ազգային հասարակական գործիչ, բարերար, իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը:

 Ռոտոնդո-Այստեղ բեմադրվել են ինչպես հայ հեղինակների, այնպես էլ ռուս և եվրոպացի դրամատուրգների շատ պիեսներ, միշտ հնչել է երգ ու ուրախություն, տեղի են ունեցել պարահանդեսներ։ Ռոտոնդան նշանավոր է նաև Չարենցի ծառով։ Այս ծառի տակ իր հրաշալի ստեղծագործություններն է թղթին հանձնել հայ անվանի բանաստեղծ Եղիշե Չարենցը։ 

Page 11: Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժը

Զբոսաշրջիկների շրջանում անցկացրած հարցման արդյունքները

Հիմնականում ներքին զբոսաշրջիկներ են (սա երևի պայմանավորված է սեզոնով),

Այցելության ժամկետը հիմնականում 1-3 օր, Դիլիջան այցելության նպատակը նշվել է բնությունը և

քրիստոնեական վայրերը, Հարցվողներից շատերը նշել են, որ էլի կայցելեն Դիլիջան և

խորհուրդ կտան ընկերներին ու բարեկամներին, Զբոսաշրջիկներից շատերը գիշերում են հյուրանոցներում ու

հյուրատներում,

Page 12: Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժը

Զբոսաշրջիկների շրջանում անցկացրած հարցման արդյունքները Որպես թերություն նշում են զբաղմունքի և զվարճանքի վայրերի

բացակայությունը, Բարեկարգ այգիների բացակայությունը Ովքեր հանգստանում են հյուրանոցներում, մեծամասնությամբ

դուրս չեն գալիս հյուրանոցների տարածքից, այդ պատճառով էլ նույնիսկ ամենաշատ զբոսաշրջային սեզոնին, շատ քիչ զբոսաշրջիկների կարելի է հանդիպել Դիլիջանի փողոցներում:

Page 13: Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժը

Հյուրանոցների շրջանում անցկացրած հարցումների արդյունքները

Զբոսաշրջիները հիմնականում Դիլիջանում անց են կացնում 1-2 օր,

Դիլիջանում զբողաշրջիկները միջինում ծախսում են 1000 ԱՄՆ դոլար,

Զբոսաշրջիկներին գրավում է Դիլիջանի բնությունը: Հյուրանոցների հյուրերը հիմնականում եվրոպական երկրներից են

30% Գերմանիա 30% Ֆրանսիա 20% Ռուսաստան 10 % Հայաստան 10% Այլ երկրներ

Page 14: Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժը

Հյուրատների շրջանում անցկացրած հարցումների արդյունքները Հյուրատների հյուրերը հիմնականում Ռուսաստանից են կամ

ներքին զբոսաշրջիկներ են, Հյուրերը Դիլիջանում անցկացնում են հիմնականում 2-3 օր, Դիլիջան այցելության ընթացքում նրանք ծախսում են միջինում

500 ԱՄՆ դոլար Զբոսաշրջիկներին գրավում է բնությունը, առողջարանային

հանգիստը, քրիստոնեական հարուստ ավանդույթները:

Page 15: Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժը

Դիլիջանի զբոսաշրջության զարգացման առավելությունները Բացառիկ լեռնային բնություն Դիլիջան ազգային պարկ Բուսական և կենդանական աշխարհ Մաքուր լեռնային օդ Ձևավորված հյուրանոցային և հյուրատնային տնտեսություն Պատմական և մշակութային հուշարձաններ Ճարտարապետական ընդգծված ոճ

Page 16: Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժը

Դիլիջանի զբոսաշրջության զարգացման հնարավորություններ Էկոտուրիզմի զարգացման համար բարենպաստ պայմաններ Արկածային տուրիզմի համար նպաստավոր պայմաններ՝

թռչունների դիտում կամ ձկնորսություն Զվարճանքի վայրերի և սրճարանների ավելացում Մանրածախ առևտրի ցանցի զարգացում

Page 17: Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժը

Դիլիջանի զբոսաշրջության զարգացման խնդիրները Որոշ հյուրանոցների ոչ բարվոք վիճակն ու սպասարկման ցածր մակարդակը Տեսարժան վայրերի ու դրանց շրջակայքի բարեկարգման

անհրաժեշտությունը Վատ ճանապարհներն ու հասարակական տրանսպորտի դժվար

հասանելիությունը, հատկապես զբոսաշրջային վայրերում Քաղաքային քարտեզի թերի լինելն ու զբոսաշրջիկների համար

անհասանելիությունը Որոշ պատմական շենքերի ոչ պատշաճ խնամքն ու պահպանությունը Ազգային պարկում զբոսաշրջիկների համար սահմանափակ քանակությամբ

զբաղմունքներ Զբոսաշրջային վայրերում ոչ բավարար քանակի հուշանվերների

առկայություն

Page 18: Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժը

Զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ քայլեր

Զբոսաշրջիկների այցը Դիլիջանում երկարացնելու համար ստեղծել տարբեր ժամանցային և զբաղմունքի վայրեր,

Զարգացնել էկոտուրիզմը Դիլիջանում, Բարեկարգել փողոցները

Page 19: Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժը

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ