Top Banner
ԻԻ ԻԻԻԻԻԻ ԻԻԻԻԻ ԻԻԻԻԻ
10

Ես հավատում եմ Սուրբ ծննդյան հրաշքին

Apr 12, 2017

Download

Education

Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Ես հավատում եմ Սուրբ ծննդյան հրաշքին

ԻՄ ՓՈՔՐԻԿ ԸՆԿԵՐ ՀԱՅԿԸ

Page 2: Ես հավատում եմ Սուրբ ծննդյան հրաշքին

Մենք մեր ընտանիքում սուրբ ծննդյան տոնը

միշտ անցկացնում ենք ոչ թե մեր տանը ,այլ իմ ընկեր

Հայկի տանը: Մենք գնում ենք

առավոտյան և մնում մինչև ուշ երեկո:

Page 3: Ես հավատում եմ Սուրբ ծննդյան հրաշքին

Մայրիկս մեզ փոքր ժամանակվանից բացատրել է,որ ամենակարևոր բանը դա բարությունն ու հոգատարությունն է հատկապես այն մարդկանց նկատմամբ, ովքեր ավելի շատ ունեն դրա կարիքը:

Page 4: Ես հավատում եմ Սուրբ ծննդյան հրաշքին

Հայկն այդ օրն անհամբեր սպասում է մեր գալուն,նա ժամերն է հաշվում:Այս տարի Հայկը Ձմեռ պապիկից իսկական ակորդեոն էր ուզել և մենք մեր բոլոր բարեկամներով կարողացանք գտնել ակորդեոն նրա համար:

Page 5: Ես հավատում եմ Սուրբ ծննդյան հրաշքին

Հայկը շատ ընդունակ է և ամեն անգամ մենք նրան տարբեր բաներ ենք սովորեցնում:Այս անգամ մենք նրա հետ կրկնեցինք այբուբենը:

Հայկի երազանքը ճարտարապետ դառնալն է:

Page 6: Ես հավատում եմ Սուրբ ծննդյան հրաշքին

Հայկը շատ է սիրում երաժշտություն ունի համարյա թե բոլոր երաժշտական գործիքները և բաց չի թողնում ոչ մի հետաքրքրիր համերգ:

Page 7: Ես հավատում եմ Սուրբ ծննդյան հրաշքին

Նա շատ բարի է ,հումորով և նրբանկատ

և մայրիկին չտխրեցնելու համար երբեք չի հարցնում ,թե ինչու ինքը մյուս երեխաների նման չի քայլում:

Page 8: Ես հավատում եմ Սուրբ ծննդյան հրաշքին

Հայկը արդեն վեց տարեկան է և այս տարի պետք է գնար դպրոց ,բայց չի գնա , որովհետև չի կարողանում քայլել:Ես արդեն պայմանավորվել եմ նրա մայրիկի հետ ,որ նա անպայման մեր դպրոց է գալու սովորելու,որովհետև մեր դպրոցում բոլոր պայմանները կան Հայկի սովորելու համար: Ես անհամբեր սպասում եմ այդ օրվան,որ ծանոթացնեմ Հայկին իմ ընկերների և դասատուների հետ և համոզված եմ ,որ նրան բոլորը կսիրեն:

Page 9: Ես հավատում եմ Սուրբ ծննդյան հրաշքին

Ես շատ եմ հավատում Ձմեռ պապիկին և Սուրբ ծննդյան հրաշքին և ամեն տարի խնդրում եմ , որ Հայկիկը քայլի:Այս տարի էլ եմ պահել այդ ցանկությունը և շատ եմ սպասում ,որ անպայման կատարվի,որովհետև ես դեռ շատ հետաքրքրիր ծրագրեր ունեմ , որոնք մենք պետք է անենք Հայկի հետ միասին:

Page 10: Ես հավատում եմ Սուրբ ծննդյան հրաշքին

Նյութը Պատրաստեց Սաթինե Տեր –Պետրոսյանը

4-3 դասարան