Top Banner
ԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿ 4.2 ԿԿԿԿԿԿԿ
8

Կախարդական ամառ

Apr 10, 2017

Download

Art & Photos

Srbuhi
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Կախարդական ամառ

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՄԱՌՍրբուհի Մաշինյան

4.2 դասարան

Page 2: Կախարդական ամառ

ՃԱՄԲԱՐՈՒՄԵս այդ օրը շատ շուտ արթնացա, հիմա կպատմեմ թե ի՞նչու.ես առաջին անգամ

գնալու էի ճամբար որի անուն էր Գուգարք:Ես մտածում էի, որ այնտեղ մի քիչ խիստ կլինեն և մենք շատ արշավներ կգնանք, բայց այնտեղ շատ ավելի լավ բաներ կային օրինակ՝ շատ

մեծ և զովացնող լողավազան, շատ գեղեցիկ սենյակներ և իհարկ՝ շատ բարի

ջոկատավարներ:Ես այնտեղ ծանոթացա մի խումբ երեխաների հետ, որոնցից շատ մեծ

մասը Գյումրիից էին և միայն մի քանիսն էին Երևանից: Սովորեցի խոսել նրանց բարբառող: Մայրիկս եւ հայրիկս շատ էին անհանգստացել: Մտածում էին, թե չեմ ուղղելու իմ խոսելաոճը:

Առավոտյան օրը սկսվում էր տողանով. մարզվում և պարում էինք, այնուհետև

միանգամից գնում սենյակներ, որպեսզի հարդարեինք անկողիները, եւ

պատրաստվեինք նախաճաշելու:

Page 3: Կախարդական ամառ

Բարձրացնում էինք Հայաստանի եռագույն դրոշը և սկսվում էր սանիտարական ժամը: Սանիտարական ժամից հետո գնում էին ճաշի և սկսում էր մեռյալ ժամը: Մեռյալ ժամին մենք երկու ժամ քնում էինք իսկ հետո արթնանում էինք և զվարճալի խաղեր էինք խաղում: Երեկոն ամենասպասված պահն էր մեզ համար, որովհետև դիսկոտեք էր, շատ զվարճալի ժամ էր և վերջում ուրախ և մի քիչ հոգնած իջեցնում էին եռագույն դրոշը և գնում էինք քնելու: Այդպես ամեն օր: Մի օր էլ գնացինք Դեբեդ գետի մոտ և հմայվեցինք նրանով: Շատ լավ էր այնտեղ, բայց ես կարոտում էի իմ ընտանիքին: Ու մի օր զանգեցի և ասացի, որ ուզում եմ վերադառնալ տուն: Բայց հետո շատ զղջացի և սկսեցի կարոտել ճամաբարը: Վերադառնալիս հայրիկս մեզ նվեր արեց մենք գնացինք Հաղպատ: Ես վերջապես տեսա Հաղպատը: Ես դպրոցում շատ էի անցնում Հաղպատի մասին, բայց ես չէի տեսել Հաղպատը իմ աչքով: Մենք այնտեղ քիչ բաներ տեսանք, որովհետև շատ էինք տարվել երազանքի պատով և մոռացել էինք թե ինչի համար էինք այստեղ:

Page 4: Կախարդական ամառ

Հանքավան՝ Մարմարիկ գետի ափինԵրբ ես վերադարձա Գուգարք ճամբարից, իմացա, որ Վազգենը մեկ շաբաթից պետք է մեկնի 5-օրյա սպորտային ճամբարի: Մայրիկս ինձ ասաց, որ մենք՝ ես և նա, ուղեկցելու ենք Վազգենին, և նրա հետ ենք անցկացնելու այդ հինգ օրերը: Մի պահ ես տխրեցի, չէի ուզում գնալ, մտածում էի, թե կարատեիստ տղաների հետ ձանձրալի կլինի: Սակայն համաձայնեցի մայրիկիս մենակ չթողնել և գնացինք:Հանքավանի Մարմարիկ գետի ափին էր գտնվում այն մեծ առողջարանային համալիրը, որտեղ իրենց սպորտային հանգիստը պետք է անցկացնեին կարատեիստները: Մենք տեղավորվեցինք մեր համարներում, իսկ Վազգենը մեզանից առանձին մի համարում էր, իր խմբի երեք տղաների հետ: Բնությունը հրաշք էր: Հսկա սարեր՝ խիտ անտառներով: Երբեք Հանքավանում չէի եղել: Օրը սկսվում էր 7:30-ից: Տղաներն արթնանում էին եւ սկսվում էր վազքն ու պարապմունքները: Իսկ ես, այդ ժամին վայելում էի հանգիստս՝ քնում էի մինչեւ ժամը 9:00: Մայրիկս էլ էր վազում երեխաների հետ: Նրանցից հեռու, իհարկե: Որովհետեւ, եղբայրս չէր սիրում, որ մայրս ներկա գտնվեր նրանց պարապմունքներին: Այնուհետեւ կարատեիստները վերադառնում էին իրենց համարները, հարդարում էին անկողինները, լվացվում, եւ պատրաստվում նախաճաշին:

Page 5: Կախարդական ամառ

Կեսօրին նույնպես պարապմունքներ էին՝ կիմանոներով: Շատ գեղեցիկ էր: Ես սիրում էի նայել այդ պարապմունքները, հատկապես՝ սփարինգները: Մենամարտերը: Այնտեղ ես ծանոթացա մի քանի աշխարհի չեմպիոնների հետ:Իսկ ճաշից հետո սկսվում էին արշավները՝ սար բարձրանալ, անտառ գնալ եւ անցնել գետը: Երեկոյան արդեն ամեն ինչ այլ էր՝ դիսկոտեք էր՝ պարեր, զվարճանքներ: Մեզ հետ հանգստանում էր նաեւ երկու պարային խումբ: Այնպես որ, պարուհիններն ու կարատեիստները ցույց էին տալիս իրենց հմտությունները:Հանքավանում մենք եղանք նաեւ մի բուժիչ վայրում, որտեղ մարդիկ ընդունում էին հանքային ջրերի լոգանքներ: Մենք՝ ես եւ եղբայրս նույնպես այնտեղ եղանք: Ջուրն ահավոր տաք էր, աղի եւ դեղնականաչավուն: Ամենուր տարածված է ժանգային հոտ, դա ջրից էր, հանքային ապարներից: Այդ հինգ օրն ինձ համար շատ հետաքրքիր էր: Ես սովորեցի հարգել ու սիրրել յուրաքանչյուր սպորտաձեւ՝ հատկապես կարատեն: Ես տեսա, թե մեր տղաներն ինչքան ջանք ու եռանդ են թափում, որպեսզի հասնեն արդյունենքների: Շատ կցանկանայի, որ իմ եղբայրը նույնպես նվաճեր գոնե մի քանի մեդալներ եւ հաղթեր մրցաշարեր:Հանքավանի ավարտը առավել տպավորիչ էր. Հսկա խարույկ եւ ազգային երգ ու պար: 

Page 6: Կախարդական ամառ

Դսեղում Ամառային ամենատպավորիչ օրերը դրանք դսեղյան օրերն էին ՝

երեքօրյա հանգիստ Դսեղում, Թումանյանի ծննդավայրում: Ես այնտեղ գնացի Հովհանես Թումանյանի տուն, որը հիմա թանգարան է կոչվում: Տունը գտնվում էր Դսեղ գյուղի հրապարակում: Այնտեղ ինձ շատ դուր եկավ գետնի տակ գտնվող նրանց առաջին սենյակը՝ օթաղը, որը այնուհետև հացատուն էր դարձել, որտեղ պահում էին թխված լավաշները: Այնտեղ մեզ պատմեցին, որ գյուղից մի քիչ հեռու մի ձորում աղբյուր կա, որտեղ Գիքորը իր հայրիկի հաց է կերել, հանգստացել, հետո շարունակել են ճանապարհը դեպի Թբիլիսի: Մեք որոշեցինք գնալ այդ աղբյուրի մոտ և տեսնել այն: Աղբյուրի գտնվում էր ձորի ճանապարհին, բարձր ճայռի վրա: Հասնելու համար շատ դժվար ճանապարով իջանք դեպի ձորը: Աղբյուրի ջուրը շատ քաղցրահամ էր և սառը: Այնտեղ մի մեծ սալաքար կար, մայրիկս պատմեց մեզ, որ այդ սալաքարը ժամանակին եղել է ձեթհանի համար: Մենք ճանապարհը շարունակեցինք դեպի ներքեւ, Դեբեդ գետը և հանդիպեցինք մի մեծ և հին եկեղեցու, սպիտակ սալաքարերով: Շատ հրաշք մի տեսարան էր:

Page 7: Կախարդական ամառ

Մեզ հետո պատմեցին, որ այդ եկեղեցու մեջ են ժամանակին ապրել գյուղի բնակիչները: հետո որոշել են բարձրանան դեպի վեր, ավելի հարթ տեղում բնակվելու: Իսկ հարթ բառը նրանք ասում են <դուզ>: Եվ այդպես առաջացել է դուզ տեղ, այսինք Դսեղ բառը:

Դսեղում հրաշալի խաչքարեր կային: մեզ Թումանյանի թանգարանի աշխատակցուհին պատմեց, որ դրանք տեղադրել են Վարդան Մամիկոնյան զորավարի հետնորդները, որոնց մի մասը բնակվել են Լոռիում: Ասեմ նաեւ, որ ես իմացա, ար Հովհաննես Թումանյանը Մամիկոնյանների ազգից է: Այսինքն նա ունի իշխանական ծագում: Մենք տեսանք նաեւ ամենամեծ խաչքարը Մամիկոնյանների կողմից նվիրված գյուղին: Այդ խաչքարը Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին Փարիզի ցուցահանդեում գրավել է առաջին մրցանակ:

Այսքանը Դսեղի հիշողություններից, հրաշք պահերից:

Page 8: Կախարդական ամառ

Վերջ