Top Banner
ՔՔՔՔՔՔՔՔ ՔՔՔՔՔՔ
15

Քիմիական տարրեր

Apr 16, 2017

Download

Art & Photos

Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Քիմիական տարրեր

ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ

Page 2: Քիմիական տարրեր

ՈՍԿԻ

Ոսկի (լատ .՝ Aurum 6-րդ պարբերության, 1-ին խմբի տարր։ Ազնիվ մետաղ  է, պատկանում է անցումային տարրերի շարքին։ Կարգահամարը՝ 79, ատոմական զանգվածը՝ 196,9665։  Ոսկի համեմատաբար փափուկ, ծանր (p=19,32 գ/սմ3), դեղին մետաղ է, tհալ=1064°С,tեռ=2947°С։ Ամենալավ կռելի և ձգելի մետաղն է։ Այն դեղնափայլ, գեղեցիկ տեսքով, ազնիվ մետաղ է։ Այն մարդկությանն ամենավաղ հայտնի մետաղներից է։ 1 գ ոսկուց կարելի է ձգել մինչև 3 կմ երկարուրությամբ լար։

Page 3: Քիմիական տարրեր
Page 4: Քիմիական տարրեր

ՇԱՔԱՐ Շաքարները բուսական և կենդանական ծագում ունեցող

բյուրեղական քաղցրահամ նյութեր են: Պարունակում են ածխածին, ջրածին և թթվածին տարրերը և պատկանում են ածխաջրերի դասին: Օրգանիզմը շաքարներից ստանում է էներգիա, որն ապահովում է նրա բոլոր կենսական շարժընթացները: 

Շաքարներն օրգանիզմ են մտնում սննդի միջոցով: Առավել տարածված է սախարոզը, որի կենցաղային անվանումն է շաքար: Այն ստանում են շաքարեղեգից և շաքարի ճակնդեղից: Թողարկվում է բյուրեղանման շաքարավազի և շաքար-ռաֆինադի (կտորների, ռաֆինացված շաքարավազի, շաքարի փոշու) ձևով: Սննդի մեջ անմիջական սպառումից բացի, շաքարը նաև որպես հումք է օգտագործվում սննդարդյունաբերության մեջ: 

Քանի որ որոշ հիվանդությունների, մասնավորապես` սիրտանոթային համակարգի, ինչպես նաև ատամների ոսկրափուտի աճը կապված է մեծ քանակությամբ շաքարի օգտագործման հետ, խորհուրդ է տրվում շաքարը փոխարինել այլ նյութերով կամ սահմանափակել օգտագործումը:

Page 5: Քիմիական տարրեր

Մեծ քանակությամբ շաքարի մշտական օգտագործումը հանգեցնում է ենթաստամոքսային գեղձի ինսուլինային ապարատի գերգրգռման և կարող է շաքարախտի առաջացման պատճառ դառնալ: Ուստի, նպատակահարմար է, որ նույնիսկ առողջ մարդիկ, ովքեր  ֆիզիկական աշխատանք չեն կատարում կամ չեն զբաղվում սպորտով, օրական օգտագործեն 50–100 գ-ից ոչ ավելի շաքար՝ ներառյալ քաղցր մթերքներում և կերակրատեսակներում (կոնֆետներ, մուրաբաներ, ջեմեր, կոմպոտներ և այլն) պարունակվողը: Տարիքի հետ շաքարի օգտագործումն անհրաժեշտ է սահմանափակել:

Շաքարախտի և ճարպակալման դեպքերում շաքարի քանակը սննդի օրաբաժնում խիստ պակասեցվում է կամ լրիվ հանվում, իսկ սննդին քաղցր համ տալու համար օգտագործում են սինթետիկ փոխարինիչներ՝ սախարին, քսիլիտ, սորբիտ և այլն, սակայն դրանց մշտական օգտագործումը նույնպես ցանկալի չէ օրգանիզմի համար:

 

Page 6: Քիմիական տարրեր
Page 7: Քիմիական տարրեր

ՋՈՒՐ Ջուր, անօրգանական

միացություն, ջրածնի օքսիդ, քիմիական բանաձևը՝ Н2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։

Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք: Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։

Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։

Page 8: Քիմիական տարրեր
Page 9: Քիմիական տարրեր

ԿԵՐԱԿՐԻ ԱՂ Նատրիումի քլորիդը (NaCl) կամ կերակրի

աղը նատրիումի և քլորի քիմիական միացությունն է։ Նատրիումի բնական միացություններից ամենից մատչելին նատրիումի քլորիդն է։Նատրիումի քլորիդը անգույն բյուրեղային նյութ է՝ աղի համով։ Մանր ջարդված վիճակում ունի սպիտակ գույն։Նատրիումի քլորիդը լուծված վիճակում գտնվում է ծովերի և օվկիանոսների ջրերում։ Ծովի ջուրը պարունակում է մինչև 3% նատրիումի քլորիդ։ Ծովի ջուրը գոլորշիացնելիս նրա մեջ լուծված աղերը նստում են։ Դրանից ծովափնյա վայրերում օգտվում են նատրիումի քլորիդ արդյունահանելու համար։

Page 10: Քիմիական տարրեր
Page 11: Քիմիական տարրեր

ԿԱՎԻՃ  Կավիճ, թույլ կապակցված, սպիտակ, մանրահատիկ

ապար։ Կազմված է, գլխավորապես,կոկոլիտոֆորիդների և ֆորամինիֆերների կալցիտային մնացորդներից։ Հիմնական բաղադրամասը կալցիտն է (90—99%)։ Առկա են նաև այլ միներալներ՝ մոնտմորիլոնիտ, հիդրոփայլարներ, պիրիտ, օպալ և այլն։ Բնորոշ է վերին կավճի համար։ Մեծ հզորության նստվածքները տարածված են էմբա գետից մինչև Մեծ Բրիտանիա։ Հանքավայրեր կան ԽՍՀՄ տարածքում  Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում։ Օգտագործվում է կրի, պորտլանդցեմենտի, դպրոցական կավճի պատրաստման համար, որպես կաուչուկի լցանյութ։

Page 12: Քիմիական տարրեր
Page 13: Քիմիական տարրեր

ԱԾԽԱԹԹՈՒ ԳԱԶ

Ածխաթթվական գազը՝ CO2 ածխածնի երկօքսիդն է՝ ածխածնի և օրգանական միացությունների այրման վերջնական արդյունքը։Ածխաթթնական գազը անգույն, անհոտ, թույլ թթվահամով, օդից 1,5 անգամ ծանր գազ է։ Այդ պատճառով էլ այն կարելի է հեղուկի նման մի անոթից զգուշորեն տեղափոխել մյուսի մեջ։ Ածխաթթվական գազը կարելի է նաև հեղուկացնել՝ միայն բարձր ճնշման տակ, իսկ մթնոլորտային ճնշման պայմաններում պնդացնել՝ վերածելով «չոր սառույցի», որը ձեզ անպայման ծանոթ է։

Page 14: Քիմիական տարրեր
Page 15: Քիմիական տարրեր

Նյութը պատրաստեց Միլենա Մարկոսյանը