Top Banner
ԽԽԽԽԽ ԽԽԽԽԽԽԽԽԽԽ Խ ԽԽԽԽԽ ԽԽԽԽԽԽԽԽԽ ԽԽԽԽԽԽԽԽԽԽ ԽԽԽԽԽԽԽԽԽ ԽԽԽԽԽԽԽԽ ԽԽԽԽԽԽԽ ԽԽԽԽԽԽԽԽԽԽԽԽԽ ԽԽԽԽԽԽԽ ԽԽԽԽԽ 2011
41

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Mar 11, 2016

Download

Documents

Սույն զեկույցը հրատարակվել է «Մոնիտորինգը և հանրային իրազեկումը որպես իրավունքների պաշտպանման երաշխիք» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն էր` Երիտասարդների համախմբման և պրակտիկ գործունեության ակտիվացման միջոցով նպաստել մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքների խախտման դեպքերի արձագանքման և հանրային իրազեկման համակարգի կայացմանը Սյունիքի մարզում:
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Այս զեկույցը ստեղծվել է Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» (ԻՏԵԿ) ՀԿ-ն: Զեկույցում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության կամ Շվեդիայի կառավարության տեսակետներին:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Հետազոտության ԶեկույցԳորիս 2011

Page 2: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ԻՏԵԿ ՀԿ

«Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» ՀԿ-ն շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել ծրագրի իրականացմանը և սույն զեկույցի պատրաստմանը:

Մեզ համար խիստ կարևոր են զեկույցի վերաբերյալ այլոց կարծիքները, առաջարկությունները, մասնագիտական նկատառումները, որոնք կօգնեն զարգացնել մեր հմտությունները` նմանատիպ նոր զեկույցների պատրաստման համար:

Զեկույցի էլեկտրոնային տարբերակը հասանելի է www.itekngo.com կայքում և առկա այլ հղումներով:

«Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն»իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Հասցեն՝ ՀՀ, ք.Գորիս, Մաշտոցի 3Հեռ.՝ +374 284 2 40 20 էլ.փոստ՝[email protected]կայք՝www.itekngo.com

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 2

ԻՏԵԿ ՀԿ

Page 3: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Կիրառական նախաբան........................................................................................................4

1.Սյունիքի մարզում խոսքի ազատության և խաղաղ հավաքների ազատության մոնիտորինգի իրականացում .........................................................81.1. Սյունիքի մարզի լրատվական դաշտի դիտարկում..............................................9

1.1.1. Սյունիքի մարզում գործող հեռուստաընկերություններ..................................9

1.1.2. Սյունիքի մարզում հրատարակվող թերթեր.......................................................10

1.2. Քաղաքացիների շրջանում անցկացված հարցումներ.....................................13

1.3. Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի կիրառելիության խնդիրները................................................................................................................................. 14

1.4. Հավաքների ազատության իրավիճակը Սյունիքի մարզում..........................15

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ..................................................................................................................17

ՀԱՎԵԼՎԱԾ 1.............................................................................................................................. 20

ՀԱՎԵԼՎԱԾ 2.............................................................................................................................. 24

ՀԱՎԵԼՎԱԾ 3 ……………………………………………………………………………………..36

Օգտագործված գրականության, հրատարակությունների և օրենսգրքերի ցանկ

1. ՀՀ Սահմանադրություն2. Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենք3. Մարդու Իրավունքների Եվրոպական կոնվենցիա4. ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից հրատարակված ,,Մարդու

Իրավունքների 2010թ զեկույց,,5. ,,Мониторинг Прав Человека,, Марек Новицкий, Хельсинксий

Фонд по Правам Человека

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 3

Page 4: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ԿԻՐԱՌԱԿԱՆ ՆԱԽԱԲԱՆ

Սույն զեկույցը հրատարակվել է «Մոնիտորինգը և հանրային իրազեկումը որպես իրավունքների պաշտպանման երաշխիք» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն էր`Երիտասարդների համախմբման և պրակտիկ գործունեության ակտիվացման միջոցով նպաստել մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքների խախտման դեպքերի արձագանքման և հանրային իրազեկման համակարգի կայացմանը Սյունիքի մարզում:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային հռչակագրերով ու կոնվենցիաներով երաշխավորված ու ամրագրված իրավունքների և հիմնարար ազատությունների շարքում առանցքային նշանակություն ունեն խոսքի, արտահայտման ազատության, խաղաղ հավաքներին մասնակցության իրավունքները: Դրանց պաշտպանության արդյունավետությունը կախված է քաղաքացիների ակտիվության, իրազեկվածության, հիմնախնդրի վերաբերյալ հանրային հնչեղության աստիճանից:

Հայաստանում խոսքի ազատության իրավիճակի վերաբերյալ կան մի շարք վերլուծություններ և զեկույցներ, ինչպես օրինակ ԱՄՆ Պետքարտուղարության կողմից պատրաստված Մարդու Իրավունքների 2010թ. տարեկան զեկույցը, որտեղ նշված է ,,..Զանգվածային լրատվամիջոցներում, մասնավորապես հեռուստաեթերում, շարունակում են բացակայել բազմակարծությունն ու օբյեկտիվ լրատվությունը. բռնության, ահաբեկման միջադեպերը և ինքնագրաքննությունը լրատվամիջոցներում և նրանց դեմ շարունակվելեն ,, http://armenia.usembassy.gov/uploads/DP/0T/DP0T98bTY9UVEML-TE9aBw/

hrr2010_arm.pdf/էջ 2/Խոսքի ազատության, տեղեկատվության ազատության, հավաքների

ազատության իրավունքները ՀՀ-ում սահմանադրական իրավունքներ են և ամրագրված են Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության Հոդված 27-ը վերաբերում է խոսքի ազատության իրավունքին .«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 4

Page 5: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը»։(ՀՀ Սահմանադրություն, Հոդված 27)

Հայաստանի Հանրապետությունում խոսքի, տեղեկատվության և հավաքների ազատության խնդիրները կարգավորվում են հետևյալ օրենքներով. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենք, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք:

Հայաստանը մարդու իրավունքներն ու ազատությունները հարգելու հանձնառություն է ստանձնել նաև 2001 թվականին` անդամակցելով Եվրոպայի խորհրդին և ստորագրելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան: Խոսքի ազատության իրավունքն ամրագրված է Կոնվենցիայի Հոդված 10-ում («Արտահայտման ազատություն»). 1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում։2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով։

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 5

Page 6: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Ե՛վ ՀՀ Սահմանադրությամբ, և՛ Հայաստանի կողմից վավերացված Մարդու Իրավունքների Եվրոպական կոնվենցիայով խոսքի ազատության իրավունքի իրագործման համար օրենսդրական խոչընդոտներ, կարելի է ասել, առկա չեն: Սակայն, ինչպես պարզ դարձրեց նաև սույն զեկույցի առարկա հանդիսացող մոնիտորինգը, իրականությունը հաճախ տարբերվում է թղթի վրա արձանագրվածից: Կոնկրետ Սյունիքի մարզում խոսքի ազատության, խաղաղ հավաքների ազատության իրավիճակի վերաբերյալ նոր ուսումնասիրությունների իրականացման նպատակով ,,Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ,, ՀԿ-ն 2011 թ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին վերապատրաստված 20-25 երիտասարդների մասնակցությամբ Սյունիքի մարզում իրականացրել է ,,Խոսքի ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավիճակը Սյունիքի մարզում,, թեմայով մոնիտորինգ:

Խնդիրը, սակայն հեշտ իրականացվողներից չէ: Մասնավորապես, այս մոնիտորինգի ընթացքում արձանագրված մտահոգիչ իրողություններից էր բնակչության շրջանում առկա իներտության, անտարբերության և սեփական կարծիքն արտահայտելու վախի մթնոլորտը: Դա հստակորեն տեսանելի էր ԻՏԵԿ ՀԿ-ի կամավորականների կողմից 2011թվականի hունիս և սեպտեմբեր ամիսներին Գորիսում քաղաքացիների, պատահական անցորդների հետ կատարված հարցազրույցների, տեսանկարահանումների ընթացքում: Մասնավորապես, 12 հարցվողներից 9-ը խուսափել են ձայնագրիչի և տեսախցիկի առկայության պարագայում կարծիք արտահայտելուց, իսկ ձայնագրող սարքերի անջատումից հետո բողոքել են առկա հիմնախնդիրներից, տեղական իշխանություններից:

Մոնիտորինգի արդյունքները նախատեսվում է օգտագործել հանրության և որոշում կայացնողների ուշադրությունը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրացման հետ կապված հիմնախնդիրների վրա հրավիրելու նպատակով:

Մոնիտորինգն իրականացվել է իրավապաշտպան ոլորտում սկսնակ կամավորական երիտասարդների մասնակցությամբ և կրում է նաև ուսուցողական բնույթ: Ուստի բնական է, որ այն չէր կարող ներառել Սյունիքի մարզում խոսքի ազատության հիմնախնդիրներն ամբողջ ծավալով և խորությամբ:

Մոնիտորինգի ընթացքում

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 6

Page 7: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Ուսումնասիրվել է Սյունիքի մարզում հրատարակվող 6 անուն թերթերի (տպագիր ևէլեկտրոնային) 2011թ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հրատարակված համարները/ 18 լույս տեսած համար/

Դիտարկվել է հեռարձակվող 4 հեռուստաընկերությունների հեռարձակած ,,Լուրեր,, հաղորդաշարի բովանդակային մասը / 400 րոպե / :

Հարցումներ են կազմակերպվել 140 քաղաքացիների շրջանում, 8 հարցումներ են ուղարկվել Սյունիքի մարզի Գորիսի, Կապանի,

Մեղրիի, Սիսիանի համայնքային իշխանություններին` տեղեկատվություն ստանալու ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության հետ կապված իրավիճակի ուսումնասիրության նպատակով:

Մոնիտորինգի անցկացման արդյունքում հանգել ենք հետևյալ երզրակացությունների.

Սյունիքի մարզում գործող լրատվամիջոցները չեն կարողանում լիարժեքորեն իրացնել իրենց գործառույթները և հանդիսանալ խոսքի ազատության երաշխավորներ նաև ֆինանսապես կախյալ և թույլ լինելու պատճառով: Ֆինանսական խնդիրների պատճառով լրատվամիջոցները տեխնիկապես հագեցած չեն, առկա է արհեստավարժ մասնագետների հիմնախնդիր: Մարզում տպարան չլինելու և թերթերի տպագրության ժամանակատար գործընթացի պատճառով՝ հրատարակվող թերթերը կորցնում են օպերատիվությունը, մրցունակությունը, բնակչությանը հրատապ տեղեկություններ մատուցելու կարողությունը:

Սյունիքի մարզում չկա որևէ տպագիր անկախ լրատվամիջոց, որն օպերատիվորեն անդրադառնում է իրադարձություններին, հրապարակում քաղաքական-վերլուծական, հետաքննական հոդվածներ, լուրերը լույս ընծայում առանց կողմնակալ ներքին գրաքննության:

Մարզի տեղական հեռուստաընկերությունների եթերի գերակշիռ մասը (87%-ը) կազմված է տեղական իշխանությունների աշխատանքները լուսաբանող նյութերից, գովազդային հայտարարություններից, միջազգային իրադարձությունների արդեն ժամանակավրեպ և հնացած լուսաբանումներից:

Սյունիքում չափազանց զգալի է պետական կառույցների, ուսումնական հաստատությունների, առողջապահության ոլորտի, համայնքների ինքնակառավարման համակարգի, երիտասարդական, ուսանողական խմբերի և այլ կառույցների քաղաքականացումը (այս համատեքստում՝ «հանրապետականացումը») և իշխող քաղաքական ուժի քարոզումն այդ

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 7

Page 8: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

շրջանակներում, ինչը լուրջ խոչընդոտ է բազմակարծության գոյության համար:

Թեպետ ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև 2011թ. ապրիլին բարեփոխված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով հստակորեն սահմանված է հավաքներ կազմակերպելու իրավունքը, սակայն Երևանից դուրս գտնվող մարզերում, հատկապես՝ Սյունիքում, հավաքների ազատության իրավունքի իրագործման համար առկա է «անտեսանելի» խոչընդոտ` մասնավորապես ի դեմս բնակիչների պասիվության և անտարբերության:

Մարզում գործող քաղաքական կուսակցությունների գրասենյակներըկամ հասարակական կառույցները մոնիտորինգի իրականացման ժամանակահատվածում որևէ խաղաղ հավաք, երթ չեն կազմակերպել:

Հանրահավաքների կազմակերպման հարցում առկա պասիվությունը կարելի է դիտարկել նաև մայրաքաղաքից և տեղի ունեցող քաղաքական, հասարակական թեժ իրադարձություններից հեռու լինելու, բնակչության սակավության, գուցե և՝ սյունեցիների առանձնահատկությունների տեսանկյունից:

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 8

Page 9: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

1.ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

1.1. Սյունիքի մարզի լրատվական դաշտի դիտարկում

Սյունիքի մարզի լրատվական դաշտի ուսումնասիրության նպատակով 2011 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացվել է Սյունիքի մարզում գործող հեռուստաընկերությունների («Խուստուփ TV», «Սոսի», «ԼԱՍՏ», «Սյունի») ,,Լուրեր,, բաժնի նյութերիև տպագիր ու էլեկտրոնային եղանակով տարածվող թերթերի («Սյունյաց երկիր», «Զանգեզուր», «Բան ու գործ», «Փերի մանկական», «Սյունյաց կանթեղ» «Սիսիանի ձայն», «Գրական Սյունիք») թերթերի օպերատիվ լրատվության, լրագրողական հետաքննչություն պարունակող նյութերի դիտարկում:

1.1.1. Սյունիքի մարզում գործող հեռուստաընկերություններ

2011թ. դրությամբ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործում էին «Խուստուփ TV»և «Սոսի» հեռուստաընկերությունները:Հեռուստաընկերություններիկողմից հեռարձակվող «Լուրեր» հաղորդումները հասանելի ենդրանց ինտերնետային կայքերի http://www.sosi-tv.com և http://www.khustup.tv/kapanlur հասցեներում:

Գորիսում գործում է «ԼԱՍՏ», իսկ Սիսիանում՝ «Սյունի» հեռուստաընկերությունը: Հեռուստաընկերությունները սփռվում են քաղաքային տարածքներում, իսկ հեռավոր գյուղերում հասանելի չեն: Մոնիտորինգի ընթացքում 2011թ. դիտարկվել են Սյունիքի մարզում գործողվերը նշված հեռուստաալիքների հիմնականում լրատվական բնույթի հաղորդաշարերը:

400 րոպե դիտարկման ժամանակահատվածում հեռարձակվող լուրերը հիմնականում վերաբերել են մարզային և համայնքային իշխանությունների պաշտոնական հանդիպումներին կամ կազմակերպված որևէ միջոցառման լուսաբանմանը: Մասնավորապես, մարզում հեռարձակվող հեռուստաընկերությունների ինտերնետային կայքերում հասանելի «Լուրեր» լրատվական հաղորդումների դիտարկված լուրերն ըստ թեմաների բաժանվում են հետևյալ կերպ.

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 9

Page 10: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

44.3%-ը վերաբերում է հանրապետական իշխանությունների և պետական կառույցների գործունեությանը (ընդ որում, նյութը հիմնականում վերցված է հանրապետությունում գործող այլ հեռուստաընկերությունների արդեն սփռված հաղորդումներից կամ տպագիր մամուլից),

21.5%-ը՝ մարզային և համայնքային իշխանությունների գործունեությանը, 34.2%-ը՝ տեղական միջոցառումներին (հիմնականում մշակութային և

կրթական):Լրատվական հաղորդումներում բացակայել են առկա հիմնախնդիրների

վերաբերյալ լրագրողական հետաքննական, քննադատական-վերլուծական նյութերը: Լրատվական հաղորդումները չեն անդրադարձել այն սկանդալային իրադարձություններին, որոնք առնչվել են գործող իշխանության ներկայացուցիչներին (ամենաթարմ օրինակներից է Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը (http://www.aravot.am/2011/12/13/17203/ ) )

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ ըստ անցկացված դիտարկման արդյունքների՝ Սյունիքի մարզի տեղական հեռուստաընկերությունների եթերի գերակշիռ մասը` (65.8%) կազմված է տեղական իշխանությունների աշխատանքները լուսաբանող նյութերից, գովազդային հայտարարություններից, միջազգային իրադարձությունների արդեն ժամանակավրեպ և հնացած լուսաբանումներից:

1.1.2. Սյունիքի մարզում հրատարակվող թերթեր

Թերթերի դիտարկման ժամանակահատվածում Սյունիքի մարզում հրատարակվում էր 6 անուն թերթ` «Սյունյաց երկիր», «Զանգեզուր», «Բան ու գործ», «Փերի մանկական», «Սյունյաց կանթեղ», «Սիսիանի ձայն», «Գրական Սյունիք»:Դիտարկված բոլոր թերթերը տպագրվում են Երևանում գործող տպարաններում: Թերթերը հատավաճառով չեն իրացվում: Հրատարակվող թերթերի հիմնադիր են հանդիսանում մասնավոր ընկերություններ, ՓԲԸ, ՍՊԸ:Սյունիքի մարզում գործող օրաթերթ չկա. բոլոր թերթերի պարբերականությունը 1 շաբաթից ավելի է, ինչն էլ օպերատիվության հիմնախնդրի պատճառներից է: Նյութերի մեծ մասը իրադարձային չեն, թերթերը չեն պարունակում լրագրերին հատուկ «թոփ» լուրեր, հաղորդած լուրերի սկզբնաղբյուր չեն հանդիսանում:

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 10

Page 11: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Թերթերն ունեն իրացվելիության հիմնախնդիր, այդ իսկ պատճառով չեն կարող իրենց թույլ տալ արհեստավարժ լրագրողների, տարբեր հաստիքների, մասնագետների առկայություն:Միայն մեկ հետաքրքիր փաստ. Գորիսում գործող միակ թերթի կրպակում տեղական թերթեր չեն վաճառվում: Պատճառը դրանց նկատմամբ պահանջարկի բացակայությունն է: Նախկինում (երբ համացանցային ռեսուրսները դեռևս շատ հասանելի չէին) եղել են դեպքեր, երբ կրպակից մեկ անձի միջոցով գնվել է վաճառվող որևէ թերթի ամբողջ քանակը, որպեսզի թերթում տպագրված մարզին վերաբերող սկանդալային կամ քննադատական նյութը չտարածվի:

Թեպետ հրատարակվող թերթերի հիմնադիրները տարբեր մասնավոր ընկերություններ կամ ֆիզիկական անձինք են, սակայն նկատելի է լոյալությունը տեղական իշխանությունների հանդեպ: Լրագրողական քննադատական-վերլուծական հոդվածներ երբեմն հանդիպում են «Սյունյաց երկիր» թերթի էջերում:Մարզում հրատարակվում են նաև նեղ ուղղվածության թերթեր, մասնավորապես՝ մանկական և Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող, որոնց բովանդակությունը միայն այդ ասպեկտներն է ընդգրկում: Որոշ թերթեր հովանավորությամբ տպագրում են նաև ներդիր և հոբելյանական համարներ:Նախորդ տարիների համեմատ բարելավվել է թերթերի ձևավորումը, ավելացել են գունավոր նկարները: Սակայն որպես ընդհանուր թերություն պետք է նշել նկարների որակական ցածր հատկանիշները: Սյունիքի մարզում հրատարակվող թերթերից միայն երկուսն ունի համացանցային տարբերակ, «Սյունյացերկիր»` http://www.syuniacyerkir.am և «Բանուգործ»` http://www.banugorc.am:

Գորիսում հրատարակվող «Զանգեզուր» թերթը լույս է տեսնում ամիսը երկու անգամ: Երբեմն թերթն օժանդակություն է ստանում անհատների կամ կազմակերպությունների կողմից: Թերթը գրեթե չի անդրադառնում քաղաքական օպերատիվ իրադարձություններին, չի պարունակում քննադատական, լրագրողական հետաքննական հոդվածներ կամ վերլուծություններ: Հոդվածների մեծ մասը արտատպում է համացանցից կամ այլ լրատվամիջոցներից: Թերթը լուսաբանում է Գորիսում և մարզում կազմակերպված մշակութային և տոնական միջոցառումները, սակայն ուշ լույս տեսնելու պատճառով տեղեկությունները և իրադարձությունները լուսաբանող նյութերից շատերը ուշացած են և ժամանակավրեպ, ընթերցողները դրանց մասին վաղուց տեղեկացված են լինում այլ աղբյուրներից:

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 11

Page 12: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

«Բան ու Գործ» թերթում գերակշռում են գյուղատնտեսական խորհրդատվական հոդվածները, քանի որ ի սկզբանե թերթը հիմնադրվել է հենց այդ նպատակով: Ուսումնասիրված 3 համարների բովանդակության 25 տոկոսը խորհրդատվություն է, մնացած նյութերն ու հոդվածները սոցիալական ուղղվածություն ունեն, հիմնականում վերաբերում են մարզի գյուղատնտեսական-սոցիալական հիմնախնդիրներին,մարզում տեղի ունեցած իրադարձություններին: Թերթում առկա է նաև ,,Գորիսի Մամուլի Ակումբ,, ՀԿ-ի հեղինակությամբ հրատարկվող ներդիր` որը վերաբերվում է Գորիսում հանրային ծառայությունների մատուցման հիմնախնդիրներին: Թերթը լույս է տեսնում ամիսը մեկ անգամ, իրացվում է հիմնականում բաժանորդագրության միջոցով, տպաքանակի մի մասը տարածվում է անվճար: Թերթի հիմնադիրը «Սյունիքի գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոն» ՓԲԸ-ն է:

«Սյունյաց կանթեղ» թերթը Հայ Առաքելական Եկեղեցու, Սյունյաց թեմի պաշտոնաթերթն է: Թերթում հրապարակվող բոլոր նյութերը վերաբերում են Հայ Առաքելական Եկեղեցուն, հոգևոր կյանքին: Թերթն ամբողջությամբ անվճար է տարածվում: Թերթի խմբագիրն ու հիմնադիրը Քաջարանի տարածաշրջանի հոգևոր հովիվն է:

«Փերի» մանկական թերթը հրապարակում է ժամանցային նյութեր երեխաների համար և մանուկների ստեղծագործությունները: Թերթն իրացվում է փոքր խմբաքանակով, հիմնականում Գորիսում գործող նախակրթական հաստատություններում և դպրոցներում:

Ընդհանրացնելով, կարելի է նշել, որ Սյունիքի մարզում չկա որևէ տպագիր անկախ լրատվամիջոց, որն օպերատիվորեն անդրադառնում է իրադարձություններին, հրապարակում քաղաքական-վերլուծական, հետաքննական հոդվածներ, լուրերը ընթերցողին հասցնում առանց կողմնակալ ներքին գրաքննության:

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 12

Page 13: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

1.2.Քաղաքացիների շրջանում անցկացված հարցումներ

Մոնիտորինգի շրջանակներում հարցումներ են կատարվել 140 քաղաքացիների շրջանում, որոնցից 64 հարցվողներ ընտրվել են պատահական ընտրության սկզբունքով, /հարցումներ հասարակական վայրերում/ իսկ 76 հարցվողներ` ըստ տարիքի, զբաղմունքի, պետական ,մասնավոր, ուսումնական և հասարակական սեկտորներում ընդգրկված լինելու պայմանով:Հարցումները իրականացվել են պարզելու համար քաղաքացիների կարծիքները` արտահայտման ազատության հարցում առկախնդիրների, խոչընդոտների, տեղական լրատվամիջոցների վերաբերյալ, ինչպես նաև վեր հանելու նրանց փորձը տեղեկություններ ստանալու իրավունքի իրացման հարցում: Հարցումն անց է կացվել նախապես մշակված հարցաթերթիկով (հարցաթերթիկի համար՝ տե՛ս Հավելված 1):

Հարցվածների 70%-ը (98 հարցվող) նշել է, որ հաճախ են պատահում դեպքեր, երբ իրենք ցանկանում են կարծիք արտահայտել քաղաքական իրադարձությունների, անարդարությունների մասին, սակայն խուսափում են: Որպես դրա պատճառ 98 հարցվողների 22%-ը նշել է խնդրի մասին ոչ բավարար չափով տեղեկացված լինելը (անձամբ չենք լսել կամ տեսել), 65%-ը գտնում է, որ կան «վտանգավոր» մտքեր, որոնք բարձրաձայնելու դեպքում կարող ես լուրջ խնդիրներ ունենալ, այդ պատճառով էլ նախընտրում են լռել: Նրանց հավաստմամբ՝ հենց այդպիսի դեպքերում են ստիպված լինում զգուշանալ, մանավանդ, երբ խոսքը կամ կարծիքը վերաբերում է տեղական իշխանություններին և քաղաքական տարր է պարունակում: 10-13%-ը նշում է, որ բարեկամական կապերի, ծանոթության, «թասիբի» պատճառով է, որ չեն ցանկանում խնդիրների մասին խոսել:Հարցվածների 27%-ը նշում է, որ առնչվել է կամ ծանոթ է այնպիսի դեպքերի, երբ այլակարծության պատճառով քաղաքացին զրկվել է աշխատանքից, նպաստից, հրաժարվել են նրա հետ հետագա համագործակցությունից, ուսանողներին համալսարանում սպառնացել են ցածր գնահատականներով:

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 13

Page 14: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

140 հարցվածների 30%-ը նշում է, որ ներկայումս ավելի ազատորեն կարող է արտահայտել իր կարծիքը՝ շնորհիվ համացանցի, սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունների: Այնուամենայնիվ, նրանք ընդգծում են, որ հատկապես պետական կառույցներում աշխատողները ձեռնպահ են մնում իրենց կարծիքներն ազատորեն արտահայտելուց:Հարցվածների միայն 17%-ն է երբևէ դիմել որևէ պետական կառույց` տեղեկատվություն ստանալու համար (հիմնականում անձնական բնույթի տեղեկանքների համար):

Հարցվածների կեսից ավելին անբավարար է գնահատել օբյեկտիվ և հավաստի տեղեկությունների մատչելիության մակարդակը մարզում: Հարցվածների 15%-ը (հիմնականում երիտասարդներ և աշխատանք ունեցողներ) նախընտրում են իֆորմացիա ստանալ համացանցից, մյուսները տեղեկություններ ստանում են հայկական հեռուստաալիքներից:

Հարցման մասնակիցները նշում են, որ ակնկալում են մարզային իրադարձությունների վերաբերյալ օպերատիվ և հավաստի տեղեկություններ ստանալ տեղական մամուլից և տեղական հեռուստատեսությունից, սակայն եղածը առայժմ չի բավարարում նրանց պահանջարկը: Գրեթե բոլոր հարցվածները գտնում են, որ հեռուստաալիքներում բացակայում է բազմազանությունը, իսկ անկախ լրատվամիջոց Սյունիքի մարզում առկա չէ:Հարցվածների 6%-ն է տեղական թերթեր կարդում:

1.3. Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի կիրառելիության խնդիրները

Պարզելու համար, թե որքանով են նշված օրենքի դրույթները պահպանվում Սյունիքի մարզում, «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» ՀԿ-ն գրավոր հարցումներ է ուղարկել Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի համայնքների ղեկավարներին: Հարցումները վերաբերել են համայնքային բյուջեի որոշ հոդվածներով կատարված ծախսումներին: Նշենք, որ ծախսերի վերաբերյալ տեղեկությունը հասանելի է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայք-էջում http://syunik.gov.am/community-budgetary-expenditure/ ինչից, փաստորեն տեղյակ չեն որոշ համայնքների վարչակազմերի որոշ պատասխանատու աշխատողներ՝ դատելով մեր իրազեկվածության կապակցությամբ նրանց արտահայտած զարմանքից:

Սյունիքի մարզի 4 քաղաքային համայնքներից 3-ը գրավոր հարցմանը պատասխանել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 14

Page 15: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

սահմանված ժամանակահատվածում, հարցումներին տրվել են սպառիչ պատասխաններ: Միայն Գորիսի համայնքապետարան հարցում է ուղարկվել 2-րդ անգամ` իրենց նախորդ պատասխանի ոչ լիարժեքության պատճառով, սակայն մինչ այժմ նոր պատասխան չի ստացվել:Սույն զեկույցի հավելվածում (Հավելված 2) ներկայացված ենուղարկված հարցումների և ստացված պատասխանների պատճենները,որոնք հասանելի են նաև ԻՏԵԿ ՀԿ-ի http://www.itekngo.com կայքում:

Ընդհանրացնելով՝ կարելի է նշել, որ Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Մեղրի համայնքների ղեկավարությունները պահպանել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթները, Գորիս համայնքի ղեկավարությունը` մասամբ: Հարցումներին պատասխանելու գործընթացում նրանց կողմից որևէ խոչընդոտ, խուսափողականություն չի նկատվել:

1.4. Հավաքների ազատության իրավիճակը Սյունիքի մարզում

Ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ 2011թ. ապրիլի 14-ին ընդունված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով ամրագրված է խաղաղ հավաքներ կազմակերպելու և հավաքներին մասնակցելու իրավունքը: Սակայն այս դեպքում ևս իրականությունը տարբերվում է թղթի վրա արձանագրվածից:

2007 թ. կայացած Ազգային ժողովի և 2008-ի նախագահի ընտրությունների նախընտրական հանդիպումներից, հավաքներից հետո Սյունիքի մարզում այլևս որևէ խոշոր հավաք, երթ չի կազմակերպվել, եթե չհաշվենք իշխանությունը ներկայացնող ուժերի կողմից տարբեր առիթներով կազմակերպած համերգ-հավաքները: Նշված ժամանակահատվածում որևէ քաղաքական կուսակցության, հասարակական նախաձեռնության կողմից Սյունիքի մարզում որևէ հավաք չի կազմակերպվել. Այսօրինակ միջոցառումները հիմնականում կազմակերպվում են մայրաքաղաք Երևանում, և մարզերը այս առումով նույնպես գտնվում են պասիվ, միապաղաղ վիճակում:

Հայտնի են նաև դեպքեր, երբ տեղական կազմակերպությունների նախաձեռնությունները հանդիպել են իշխանությունների խոչընդոտներին: Մասնավորապես, 2010թ. հոկտեմբերին, Գորիսի մի շարք հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության օրը նշելու միջոցառումների շրջանակներում նախատեսել էին նաև խաղաղ երթի կազմակերպում Գորիսում` կոնկրետ երթուղով: Օրենքի համաձայն,

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 15

Page 16: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

միջոցառման մասին իրազեկումը ներկայացվել է Գորիսի համայնքային իշխանություններին, սակայն վերջիններիս կողմից ի գիտություն չի ընդունվել և երթը չի կայացել:

Իրավիճակի գնահատման նպատակով ԻՏԵԿ ՀԿ-ի կողմից իրականացվող մոնիտորինգի շրջանակներում 2011թ. նոյեմբերի 2-ին գրավոր իրազեկումներ են ուղարկվել Գորիսի, Սիսիանի, Կապանի համայնքապետարաններ` 2011թ. նոյեմբերի 16-ին ` ՄԱԿ-ի կողմից ընդունված հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ, օրենքով նախատեսված կարգով խաղաղ հավաքներ կազմակերպելու նպատակով: Իրազեկումների հիմնական նպատակը տեղական համայնքային իշխանությունների արձագանքի և այդ արձագանքի օրենքով սահմանված ժամկետներին համապատասխանության դիտարկումն էր (զեկույցի հավելված 3-ում ներկայացված են իրազեկման նամակների և ստացված պատասխանների պատճենները):Ստորև ներկայացնենք մեր «հետաքննության» արդյունքները՝ ըստ համայնքների:

Կապան համայնքի ղեկավարությունից ստացվել է համապատասխան գրություն` հավաքի վայրի փոփոխման առաջարկությամբ, և ԻՏԵԿ ՀԿ-ի համաձայնությունից հետո ստացվել է Կապան համայնքի ղեկավարի գրությունը` հավաքի իրազեկումն ի գիտություն ընդունելու վերաբերյալ:

Սիսիան համայնքի ղեկավարությունից համապատասխան նամակը` դրական պատասխանով, ստացվել է փոքր-ինչ ուշացումով:

Գորիս համայնքի ղեկավարությունից մինչև 2011 թ. նոյեմբերի 15-ը իրազեկման վերաբերյալ ոչ մի պատասխան, գրություն, նամակ, արձագանք չի ստացվել, ինչը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետների խախտում է: Միայն նոյեմբերի 15-ին Գորիս համայնքի ղեկավարի աշխատակազմից զանգահարել են ԻՏԵԿ ՀԿ-ի գրասենյակ՝ առաջարկելով քննարկել հավաքի անցկացման հարցերը: 2011թ. նոյեմբեր ամսին «Ժառանգություն» կուսակցությունը Կապանում, Գորիսում, Սիսիանում դահլիճային հանդիպումներ է կազմակերպել բնակչության հետ՝ առանց լուրջ խոչընդոտների:

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 16

Page 17: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզի տեղական հեռուստաընկերությունների եթերի

գերակշիռ մասը (87%-ը) կազմված է տեղական իշխանությունների աշխատանքները լուսաբանող նյութերից, գովազդային հայտարարություններից, միջազգային իրադարձությունների արդեն ժամանակավրեպ և հնացած լուսաբանումներից:

Սյունիքի մարզում չկա որևէ տպագիր անկախ լրատվամիջոց, որն օպերատիվորեն անդրադառնում է իրադարձություններին, հրապարակում քաղաքական-վերլուծական, հետաքննական հոդվածներ, լուրերը լույս ընծայում առանց կողմնակալ ներքին գրաքննության: Հիմնախնդիրն ունի նաև օբյեկտիվ պատճառներ, որոնցից են, օրինակ, մարզում տպարան չլինելը, ցածր վճարունակության պատճառով արհեստավարժ մասնագետների սակավությունը, նոր տեխնոլոգիաների հասանելիության պատճառով տպագիր թերթերի արդիականության նվազումը: Ոչ պակաս, եթե ոչ՝ ավելի կարևոր պատճառ են Հայաստանում և մասնավորապես՝ Սյունիքի մարզում խոսքի, արտահայտման ազատության համար ոչ բարենպաստ պայմանները՝ իրենց բոլոր հետևանքներով:

Խոսքի ազատության իրավունք

Ոլորտը կարգավորող իրավական դաշտի ուսումնասիրությունը պարզ է դարձնում, որ և՛ ՀՀ Սահմանադրությամբ, և՛ Հայաստանի կողմից վավերացված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով խոսքի ազատության իրավունքի իրագործման համար օրենսդրական խոչընդոտներ առկա չեն: Այդուհանդերձ, մասնավորապես Սյունիքի մարզում չի զարգանում անկախ, օբյեկտիվ, մրցակցային և օպերատիվ լրատվություն ապահովող ԶԼՄ-ների, այդ թվում հեռուստաընկերությունների գործունեության դաշտը:

Մինչդեռ, չնայած ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածությանն ու հասանելիությանը նաև մարզերում, տեղական հեռուստաընկերությունների եթերաժամերը տեղի բնակչության համար մնում են պահանջված: Եվ դա օրինաչափ է, քանի որ յուրաքանչյուր քաղաքացու նախ և առաջ հետաքրքրում և հուզում են իր շրջապատում և համայնքում տեղի ունեցած իրադարձությունները:

Այս առումով, տեղական լրատվամիջոցների օպերատիվությունն ու օբյեկտիվությունը հատկապես կարևոր են, քանի որ տեղաբնակ քաղաքացին իր համայնքում տեղի ունեցած իրադարձություններին հաճախ տեղեկանում է նախքան տեղական լրատվամիջոցների մատուցած լրատվական

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 17

Page 18: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

թողարկումները դիտելը: Այս պարագայում շատ ավելի մեծ է լինում հիասթափությունը, քանի որ օբյեկտիվ ու օպերատիվ լրատվության և մեկնաբանությունների փոխարեն հեռուստաէկրանից մատուցվում են «կամ լավը, կամ ոչինչ» տրամաբանության շրջանակներում տեղավորվող, միակողմանի, վերլուծությունից ու քննադատությունից զերծ հաղորդումներ:

Սյունիքի մարզում գործող լրատվամիջոցները չեն կարողանում լիարժեքորեն իրացնել իրենց գործառույթները և հանդիսանալ խոսքի ազատության երաշխավորներ նաև ֆինանսապես կախյալ և թույլ լինելու պատճառով: Ֆինանսական խնդիրների պատճառով լրատվամիջոցները տեխնիկապես հագեցած չեն, առկա է արհեստավարժ մասնագետների հիմնախնդիր: Մարզում տպարան չլինելու և թերթերի տպագրության ժամանակատար գործընթացի պատճառով հրատարակվող թերթերը կորցնում են օպերատիվությունը, մրցունակությունը, բնակչությանը հրատապ տեղեկություններ մատուցելու կարողությունը: Վերոնշյալ բոլոր խնդիրների ազդեցությամբ գործող լրատվամիջոցները չեն ապահովում բազմակարծություն, առկա է ինքնագրաքննության բարձր աստիճան:

Մասնավորապես, պետական կառույցներում, ուսումնական հաստատություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող քաղաքացիները մտահոգված են իրենց աշխատանքը կորցնելու վտանգի առկայությունից և հաշվեհարդարի հնարավորությունից, ինչի պատճառով էլ խուսափում են իրենց կարծիքները, քաղաքական և այլ հարցերի վերաբերյալ իրենց հայացքներն ու անհամաձայնություններն արտահայտելուց:

Համացանցը հասանելի է մարզի գրեթե ողջ տարածքում, սակայն համացանցի այլընտրանքային ռեսուրսներից տեղեկություններ ստացողների, օգտվողների թիվը սահմանափակ է: Բացի այդ, անգամ համացանց օգտագործողների մոտ զգալի է իներտությունը և պասիվ վարքագիծը` մարզի կամ մարզային իշխանությունների վերաբերյալ սոցիալական ցանցերում քննարկվող սուր թեմաների կապակցությամբ:

Մարզում չափազանց զգալի է պետական կառույցների, ուսումնական հաստատությունների, առողջապահության ոլորտի, համայնքների ինքնակառավարման համակարգի, երիտասարդական, ուսանողական խմբերի և այլ կառույցների քաղաքականացումը (այս համատեքստում՝ «հանրապետականացումը») և իշխող քաղաքական ուժի քարոզումն այդ շրջանակներում, ինչը լուրջ խոչընդոտ է բազմակարծության գոյության համար:

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 18

Page 19: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Այդուհանդերձ, հուսադրող է այն հանգամանքը, որ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, մեդիա ռեսուրսների, սոցիալական ցանցերի ակտիվացումն ու հասանելիության մեծացումն աստիճանաբար փոխում են «խաղի կանոնները» և նվազեցնում խոսքի ազատության իրացման խոչընդոտները: Ուժային ճնշումները, կարծիքն արտահայտելու պատճառով իրականացվող հաշվեհարդարները վերածվում են արդեն հնացած մեթոդների:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը առաջ է բերում նոր, ավելի անվախ սերունդ, որն ավելի անհանդուրժող է լինելու Մարդու իրավունքների ոտնահարումների նկատմամբ և ունենալու է իր բողոքը բարձրաձայնելու ավելի մեծ հնարավորություններ:

Հավաքների ազատության իրավունք

Թեպետ ՀՀ Սահմանադրությամբ և 2011թ. ապրիլին բարեփոխված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով հստակորեն սահմանված է հավաքներ կազմակերպելու իրավունքը, սակայն Երևանից դուրս գտնվող մարզերում, հատկապես Սյունիքում, հավաքների ազատության իրավունքի իրագործման համար առկա է «անտեսանելի» խոչընդոտ` մասնավորապես ի դեմս բնակիչների պասիվության և անտարբերության:

Մոնիտորինգի շրջանակներում Գորիսի, Կապանի, Սիսիանի վարչական իշխանություններին խաղաղ հավաքների անցկացման ԻՏԵԿ ՀԿ-ի ներկայացրած իրազեկումներին հիմնականում դրական ընթացք է տրվել՝ օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում (ժամկետների առումով բացառություն է կազմել Գորիսի համայնքային իշխանություններին ներկայացված նամակը): Մարզում գործող քաղաքական կուսակցությունների գրասենյակներըկամ հասարակական կառույցները մոնիտորինգի իրականացման ժամանակահատվածում որևէ խաղաղ հավաք, երթ չեն կազմակերպել:

Հանրահավաքների կազմակերպման հարցում առկա պասիվությունը կարելի է դիտարկել նաև մայրաքաղաքից և տեղի ունեցող քաղաքական, հասարակական թեժ իրադարձություններից հեռու լինելու, բնակչության սակավության, գուցե և՝ սյունեցիների առանձնահատկությունների տեսանկյունից:Այդուհանդերձ, հակված ենք այն տեսակետին, որ Սյունիքի մարզում հասարակության վտանգավոր հանդարտությունն ու անտարբերությունը

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 19

Page 20: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

արդյունք է ոչ թե գոհունակության և բարեկեցիկ կյանքի, այլ այն հանգամանքի, որ քաղաքացիները չեն հավատում սեփական ուժերին և սեփական ակտիվությամբ ու գործողություններով իրավիճակը փոխելու հնարավորությանը:

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Մարդու իրավունքների մոնիտորինգ 2011թ.

Հարցաթերթիկ

Հարգելի՛ ընթերցող, «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ն Ձեր և այս անանուն հարցաթերթիկի միջոցով ցանկանում է գնահատել խոսքի, տեղեկատվության, խաղաղ հավաքների ազատության իրավունքների իրավիճակը Սյունիքի մարզում: Խնդրում ենք հարցերին պատասխանել հնարավորինս անկեղծ:

Խնդրում ենք լրացնել այս աղյուսակը, մինչ հարցաթերթիկի բուն հարցերին անցնելը:

ՍեռՏարիքՄասնագիտություն

1.Խոսքի և տեղեկատվությանազատություն

1. Սիրո՞ւմեքթերթեր/ամսագրերկարդալ:ա) ԱՅՈ բ) ՈՉ գ) Երբեմն

2. Որտեղի՞ց եք ձեռք բերում թերթեր /ամսագրեր:ա)բաժանորդագրվում եմ բ)գնում եմ գ)ծանոթներից եմ վերցնում դ)այլ տեղերից

3. Ձեր համայնքն ունի՞ տեղական թերթեր /ամսագրեր:ա) ԱՅՈ բ) ՈՉ4. Ի՞նչ հաճախությամբ եք գնում տեղական թերթեր:

ա)չեմ գնում գ)ամիսը մեկբ)հազվադեպ դ)շաբաթը մեկ

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 20

Page 21: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

5. Միջին հաշվով, ամսական որքա՞ն դրամ եք ծախսում թերթեր /ամսագրեր ձեռք բերելու համար:____________ դրամ

6. Հաճա՞խ են Ձեր կյանքում այն իրավիճակները, երբ Դուք ուշացումով եք տեղեկանում հասարակական կյանքում որևէ կարևոր միջոցառման մասին:

ա) ԱՅՈ բ)ՈՉ7. Եթե այո, ապա ինչո՞ւ:

________________________________________________________________________________________________________________________________________________________________

8. Որքանո՞վ են զանգվածային լրատվամիջոցները (հեռուստատեսություն, ռադիո, թերթ, ամսագրեր) բավարարում Ձեր տեղեկատվական կարիքները:ա)լիովին բավարարում ենբ)մասամբ են բավարարումգ)բոլորովին չեն բավարում

8. Երբևէ եղե՞լ են ինչ-որ մտքեր, կարծիքներ, որ Դուք ցանկացել եք արտահայտել, սակայն խուսափել եք:ա) ԱՅՈ բ) ՈՉ

Եթե այո, խնդրում ենք նշել պատճառը_______________________________________

9. Ձեր կարծիքն արտահայտելիս ե՞րբ եք ստիպված լինում զգուշանալ:_____________________________________________________________

10. Եղե՞լ են դեպքեր, երբ խնդիրներ են առաջացել Ձեր կարծիքն արտահայտելու համար: ա) ԱՅՈբ) ՈՉ

Եթե այո, խնդրում ենք մանրամասնել ________________________________________

11. Դուք կարո՞ղ եք Ձեր աշխատավայրում, բուհում կամ դպրոցում ազատորեն Ձեր քննադատական կարծիքն արտահայտել (խնդրում ենք մանրամասնել Ձեր պատասխանը):ա) ԱՅՈ բ) ՈՉ _________________________________________________________________________

12. Ձեր կարծիքով՝ խոսքի ազատ արտահայտման ի՞նչ սահմանափակումներ և խոչընդոտներ կան Սյունիքի մարզում: __________________________________________________________________________

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 21

Page 22: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

13. Երբևէ դիմե՞լ եք որևէ պետական կառույցի՝ Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները ձեռք բերելու համար:

ա) ԱՅՈ (ինչպե՞ս է այդ գործընթացն ավարտվել)բ)ՈՉ (ինչո՞ւ) __________________________________________________________________________________________________________________________________________________________

14. Սյունիքի մարզում որտեղի՞ց կարելի է ստանալ հավաստի և օբյեկտիվ տեղեկություններ: __________________________________________________________________________

15. Ո՞ր հեռուստաալիքն եք հաճախ դիտում: Ինչո՞ւ: __________________________________________________________________________

16. Ձեր կարծիքով հեռուստաալիքները ազատ և անկողմնակա՞լ են: __________________________________________________________________________

17. Կարդո՞ւմ եք տեղական թերթեր: Եթե այո, նշեք, թե որը (որոնք): __________________________________________________________________________

18. Ինչպիսի՞ թերթեր եք ավելի հաճախ կարդում, ինչո՞ւ: ______________________________________________________________________________ _____________________________________________________________________

19. Ձեր կարծիքով՝ ո՞րն է ամենաանկախ լրատվամիջոցը Սյունիքի մարզում: __________________________________________________________________________

2. Խաղաղ հավաքների ազատություն

1. Պատրա՞ստ եք հրապարակավ արտահայտել հասարակական հնչեղություն ունեցող Ձեր մտահոգությունը կամ կարծիքը, մասնակցել որևէ հանրահավաքի, երթի:

ա) ԱՅՈ բ) ՈՉԵթե ոչ, խնդրում ենք մանրամասնել` ինչու: __________________________________________________________________________________________________________________________________________________________2. Դուք երբևէ մասնակցե՞լ եք հավաքների:ա)ԱՅՈ (ի՞նչ թեմայով) բ)ՈՉ (ինչո՞ւ)_________________________________________________________________________ _________________________________________________________________________ 3. Տեղյա՞կ եք այնպիսի դեպքերի, երբ համայնքային իշխանությունները

ճնշել են որևէ հավաք կամ երթ կազմակերպել ու փորձը կամ

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 22

Page 23: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ընդհանրապես արգելել են:__________________________________________________________________________

4. Եթե 3-րդ հարցինպատասխանել եք այո, խնդրում ենք նշել` Դուք առնչվե՞լ եք այդպիսի դեպքերի հետ: __________________________________________________________________________

5. Ձեր կարծիքով ինչպիսի՞ խոչընդոտների կհանդիպեք Դուք, եթե հանրահավաքի մասնակցեք.

ա) կազատվեք աշխատանքիցբ)կսպառնան Ձեզ կամ Ձեր ընտանիքի անդամներինգ)խնդիրներ կունենաք Ձեր բարեկամների հետդ)Ձեզ ծեծի կենթարկեն

6. Ի՞նչ նշանակության հարցի դեպքում եք Դուք պատրաստ մասնակցել խաղաղ հավաքների կամ երթերի: ____________________________________________________________________________________________________________________________________________________

Շնորհակալությո՛ւն

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 23

Page 24: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԱՎԵԼՎԱԾ 2

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 24

Page 25: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 25

Page 26: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 26

Page 27: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ
Page 28: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 28

Page 29: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 29

Page 30: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 30

Page 31: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 31

Page 32: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 32

Page 33: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 33

Page 34: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 34

Page 35: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԱՎԵԼՎԱԾ 3

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 35

Page 36: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 36

Page 37: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 37

Page 38: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ 38