Top Banner
ՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀ
16

Համբարձման տոն

Jun 27, 2015

Download

Documents

Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Համբարձման տոն

Հեքիաթներ և հանելուկներ

Նոր դպրոց

Համբարձման տոն

Page 2: Համբարձման տոն

Լուսինն ու իմ երազըՕրերից մի օր երկնքում սավառնում էի, այն էլ գիշերով: Այդ ինչ հրաշալի էր, որ մոտ էի լուսնին և ուսումնասիրում էի նրա ամեն մի անկյունը: Իսկական հրաշք էր և ճիշտ է ասված, որ գիշերով կարելի է իմանալ լուսնի հրաշագործությունների մասին: Այն կլոր էր և լույս էր տալիս ամբողջ աշխարհին: Իր կլոր շրջանակի մեջ ասես մի պատկեր կար: Ես ուրախությունից ցնցված` չէի ուզում, որ այդ կախարդական գիշերից հետո լույսը բացվի, բայց հանկարծակի աչքերս բացեցի և տեսա՝ երազ էր:

Հակոբյան Իշխան

Page 3: Համբարձման տոն
Page 4: Համբարձման տոն

ՀանելուկներԶարդարում է դաշտ ու սար, Բույր է տարածում վեր ու վար:   Շողշողում է տոնածառ չէ, Տաքացնում է վառարան չէ,Ամառ, ձմեռ մեզ հետ է:   Իր կախարդական լույսովԳալիս է միայն գիշերով:

Page 5: Համբարձման տոն

Արևն ու լուսինը

Արևն ու լուսինը քույրիկներ են: Մի անգամ լուսինը որոշեց հյուր գնալ իր արև քույրիկին: Նա վեր կացավ առավոտյան և ճամփա ընկավ: Երբ նա հասնում է և հանդիպում է արևին արդեն կեսօր է լինում:

Նրանք նայում են ներքև և տեսնում, որ մարդիկ խառնվել են իրար: Արևը ասում է նրան, որ այսպես չի կարող լինել, որ ցերեկը չի կարող մութ լինել:

Ու լուսինը գնում է տուն և սպասում իր երկինք դուրս գալու հերթին:

Զմոյան Անի

Page 6: Համբարձման տոն
Page 7: Համբարձման տոն

Ունեմ փոքրիկ,սիրուն բալիկ,

Երկարամազ,թմբլիկ աղջիկ,

Խաղում եմ ես անվերջ իր հետ,

Բայց ցավոք իր մայրը չեմ ես: /տիկնիկ/

 

Հեռվից անվերջ ինձ է նայում,

Գիշերն է նա լուսավորում:

Ու հենց հանկարծ լույսը բացվում,

Չքվում է ու անհետանում: / լուսին/

Մի մեծ գնդակ է,շատ ջերմ ու տաք է,

Երկնքում ապրում ու մեզ ջերմացնում,

Բայց խաղալիք չէ,այլ հրաշալիք է: /արև/

 

 

Հանելուկներ

Page 8: Համբարձման տոն
Page 9: Համբարձման տոն

Հրաշագործ լուսինը

Երկարատև անձրևը արդեն դադարել էր:Մի քանի օր տևած անձրևների պատճառով,աղջիկը մոլորվել էր անտառում ու չէր կարող գտնել դեպի իր տուն տանող ճանապարհը:Նա նստած էր մութ անտառում`ծեր կաղնու տակ ,ու լաց էր լինում:Հանկարծ նրան թվաց,թե ինչ-որ մեկը կանչում է իրեն:Աղջիկը գիտեր,որ մարդ չկար`գիշեր էր ու ցուրտ,բայց նորից ձայներ էր լսում:Նա աչքերը բարձրացրեց և տեսավ,որ լուսինը մի հրեշտակի կերպարով,երկու ձեռքերը պարզել և ճանապարհն է ցույց տալիս իրեն:

_Ա~յ քեզ կաղարդական լուսին,ա~յ քեզ հրաշք,-ասած աղջիկը :

Ամիրխանյան Անահիտ

Page 10: Համբարձման տոն
Page 11: Համբարձման տոն

Հանելուկներ ծաղիկների մասին

Ես ծաղիկ եմ

Կլոր գլխով:

Քամին փչի,

Ինձ կտանի,

Ցողունս կթողնի: ԽԱՏՈՒՏԻԿ

Ծընգծընգում եմ,

Զընգզընգում եմ: ԶԱՆԳԱԿ

Ցանեցինք սերմեր,

Աճեցին արևիկներ: ԱՐԵՎԱԾԱՂԻԿ

Page 12: Համբարձման տոն

Լուսնի հրաշագործությունըՄի մայր Երկինք է լինում:Նա ունենում է երկվորյակ բալիկներ:Նրանցից մեկի անունը Արև էր, մյուսինը՝Լուսին:Արևը շատ գեղեցիկ էր, և մարդիկ հիանում էին նրա գեղեցկությամբ ու պայծառությամբ:Իսկ Լուսինը միշտ աննկատ էր մնում, քանի որ գիշերն էր դուրս գալիս և արևի պես չէր ջերմացնում շուրջը:Նա շատ էր ուզում, որ մարդիկ սիրեին իրեն արևի պես: Շատ մտածեց, վերջը դիմեց մայրիկին, և մայրիկը օգնեց նրան: Եվ իրոք հրաշք կատարվեց: Երկնքից թափվեցին անթիվ, անհամար աստղիկներ:Լուսնի հրաշագործությունը զարմացրեց բոլոր մարդկանց:Այդ օրվանից մարդիկ սկսեցին հիանալ նաև Լուսնի գեղեցկությամբ:Նույնիսկ ծաղիկներն ուրախացան և սկսեցին բացվել նաև գիշերը՝ Լուսնի լույսի տակ:

Երբ մի բան շատ ես ուզում և պայքարում ես դրան հասնելու համար, անպայման իրականանում է:

Թորոսյան Միլենա

Page 13: Համբարձման տոն

?????_1.wmv

Page 14: Համբարձման տոն

Լուսնի մասին հանելուկներ

Կապույտ երկնքում

Ափսե է լողում:

Լույս եմ տալիս,

Բայց չեմ տաքացնում:

Գիշերը զարթնում եմ,

Ցերեկը ՝ քնում:

Page 15: Համբարձման տոն

Արևի մասին

Վաղ արթնանում է,

ՈՒշ քուն է մտնում:

Հացթուխ չէ,

Բայց թխում է,

Հետն էլ՝ կարմրացնում:

Ոսկե զենքով է,

Շատ պայծառ է,

Ով նայում է, արտասվում է:

Թորոսյան Միլենա

Page 16: Համբարձման տոն

Տիկնիկի մասին

Հագուստով է,

Միշտ լսող է,

Աղջիկների պաշտելին է:

Մոդայիկ եմ,

Թիթիզիկ եմ,

Աղջիկների սիրունիկն եմ: ԲԱՐԲԻ