Top Banner
ՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍ ՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍ ՍՍՍ № 198 ՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍ
17

սուրբ հարության կամ զատկի տաղավար տոն

Feb 23, 2017

Download

Internet

Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: սուրբ հարության կամ զատկի տաղավար տոն

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԶԱՏԿԻ ՏԱՂԱՎԱՐ ՏՈՆ

№ 198 դպրոցի դասարանի աշակերտուհի

Հակոբյան Անահիտ

Page 2: սուրբ հարության կամ զատկի տաղավար տոն

ՍԲ. ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»:

Page 3: սուրբ հարության կամ զատկի տաղավար տոն

ԶԱՏԻԿԶատկին հունարեն «փասկա» են ասում, որը նշանակում է գաղթ: Վարդապետներն այս բառի «փ» տառը փոխարինել են «պ»-ով, «կ»-ն՝ «ք»-ով և «պասքա» վերանվանել:Զատիկները չորսն են, և բոլորն էլ Աստված է սահմանել: Առաջինը կոչվում է Արարչական զատիկ, երկրորդը՝ Օրինադրական, երրորդը՝ Փրկական, իսկ չորրորդը՝ Նորոգման:

Page 4: սուրբ հարության կամ զատկի տաղավար տոն

ԱՐԱՐՉԱԿԱՆ ԶԱՏԻԿ• Արարչական զատիկն այն է, որ Աստված

գարնանային գիշերահավասարից երկու օր անց՝ ուրբաթ օրը, արարեց Ադամին և նրան, որպես եռակի պարգև, տվեց զատկական հանդերձները. քահանայությունը, մարգարեությունը և թագավորությունը: Եվ որպեսզի զատկական ուրախությունը կատարյալ լինի, տվեց նաև երկինքը՝ իր լուսատուներով, Դրախտը՝ իմանալի տնկիներով, օդը՝ քաղցրանվագ թռչուններով, երկիրը՝ զանազան կենդանիներով, և ծովի ջրերը՝ իրենց բնակիչներով: Աստված այդ մշտնջենավոր Զատիկը տվեց Ադամին, որպեսզի նրա ուրախությունը վախճան չունենա, ինչպես հրեշտակների ուրախությունն է անվախճան: Սակայն Ադամն այն իսկույն կորցրեց, այդ պատճառով էլ Աստված չուրախացավ առաջին Զատկով:

Page 5: սուրբ հարության կամ զատկի տաղավար տոն

ՕՐԻՆԱԴՐԱԿԱՆ ԶԱՏԻԿ

• Սա եղավ այն ժամանակ, երբ Աստված Իսրայելի որդիներին, Մովսեսի առաջնորդությամբ, մարմնավոր ու ժամանակավոր գերությունից ազատեց և առաջնորդեց դեպի Ավետյաց երկիր: Օրինադրական զատիկն ուներ Արարչական զատկի չորս առանձնահատկությունները, քանի որ կատարվեց գիշերահավասարից հետո, երբ արեգակը գտնվում էր Խոյի համաստեղությունում, նիսան ամսին, լիալուսնի օրը: Այս զատկով Աստված Իսրայելի որդիներին ազատեց չորս արհավիրքներից. նախ՝ փարավոնի գերությունից, երկրորդ՝ ծովից, քանզի նրանք չխորտակվեցին ծովում, իսկ փարավոնը իր զորքերով խորտակվեց, երրորդ՝ անապատի ահագնությունից, ուր օձերն ու կարիճները խայթում ու կծոտում էին նրանց, և չորրորդ՝ յոթ հզոր ազգերից, որոնց հրեաները հաղթեցին և տիրացան նրանց ժառանգությանը:

Page 6: սուրբ հարության կամ զատկի տաղավար տոն

• Եգիպտական գերությունից Իսրայելի մարմնավոր ազատությունը խորհրդանշում է ամբողջ մարդկության հոգևոր ազատությունը, ինչը կատարվեց Քրիստոսով՝ Փրկական զատկին: Այստեղ Մովսեսը խորհրդանշում է Քրիստոսին, նրա գավազանը՝ Քրիստոսի խաչը, Կարմիր ծովը՝ դժոխքը, ծովի ճեղքվելը՝ դժոխքի ավերվելը, ծովից Իսրայելի որդիների դուրս ելնելը՝ մարդկանց հոգիների դժոխքից դուրս ելնելը, փարավոնի՝ ծովում ընկղմվելը՝ սատանայի կործանումը, իսկ Իսրայելի որդիների գնալը դեպի Քորեբ լեռը՝ հոգիների երկինք բարձրանալը:

Page 7: սուրբ հարության կամ զատկի տաղավար տոն

ՓՐԿԱԿԱՆ ԶԱՏԻԿ• Մեր Փրկչի Փրկական զատիկն է, երբ Տերը կամովին մատնեց Իր Անձը

չարչարանքների, բևեռվեց խաչին և Իր մահվամբ ու հրաշափառ հարությամբ ազատեց մեզ: Փրկական զատիկը ևս ունի Արարչական զատկի չորս առանձնահատկությունները, քանի որ Տիրոջ չարչարանքները եղան գիշերահավասարից հետո, երբ արեգակը գտնվում էր Խոյի համաստեղությունում, ամիսը նիսան էր, և լուսինը հասել էր իր լրմանը: Այս զատկով Քրիստոս Ադամի որդիներին ազատեց չորս արհավիրքներից. նախ Իր մահվամբ ու հրաշափառ հարությամբ՝ մեղքերի մահից, ինչը թագավորել էր մեր բնության վրա Ադամից մինչև Մովսես: Երկրորդ՝ հոգիներին ազատեց դժոխքից ու սատանայի իշխանությունից, իսկ արժանավորներին բարձրացրեց դեպի արքայության լույսը: Երրորդ՝ մեզ ազատեց Օրենքի անեծքից և տվեց Շնորհի օրենքը: Չորրորդ՝ ազատեց անգիտության խավարից ու անհուսությունից և տվեց աստվածպաշտության լույսը: Քանի որ Քրիստոսի Վերջին ընթրիքը, մատնությունը, խաչելությունը, թաղումը և հարությունը տեղի ունեցան հրեական, այսինքն՝ Օրինադրական զատկի տոնին, այդ պատճառով էլ Քրիստոնեական, այսինքն՝ Փրկական զատիկը փոխարինեց նախորդին:

Page 8: սուրբ հարության կամ զատկի տաղավար տոն

ՆՈՐՈԳՈՒԹՅԱՆ ԶԱՏԻԿ• Նորոգության զատկին, ըստ առաքյալի խոսքի, Տերը նորոգելու է մեր խոնարհ մարմինը,

որպեսզի այն կերպարանակից լինի Իր փառավոր Մարմնին (տե՜ս Փիլիպ. Գ 21): Ապա մեր հոգին ազատվելու է տգիտությունից ու ատելությունից և անխզելիորեն կապվելու է Իր սիրույն. ինչպես մարմնի անդամներն են սիրով միացած մարմնին, այդպես էլ մենք սիրով միանալու ենք Քրիստոսին: Ազատելու է մեզ մարմնի բազմաթիվ կրքերից և հանգչեցնելու է անհոգս հանգստում՝ ըստ այս խոսքի. «Եկե՜ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ»։ Ազատելու է տրտմությունից և ուրախացնելու է երկնային փառքում՝ ըստ այս խոսքի. «Ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի»: Մեր մարմնին տալու է ազատություն ու զորություն՝ ազատելով թանձր ծանրությունից և դարձնելով նուրբ ու թեթև: Ազատելու է խավար մարմնից և տալու է լուսավոր մարմին: Ազատելու է ապականությունից և տալու է անապակ մարմին, ինչպես ասում է առաքյալը. «Այսպես է նաև մեռելների հարությունը. սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում առանց ապականության. սերմանվում է անարգությամբ և հարություն է առնում փառքով. սերմանվում է տկարությամբ և հարություն է առնում զորությամբ. սերմանվում է շնչավոր մարմին և հարություն է առնում հոգևոր մարմին»։

Page 9: սուրբ հարության կամ զատկի տաղավար տոն

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ• Հարության խորհուրդը մեծապատիվ է ու

հրաշալի, քանզի գլուխն է բոլոր տնօրինական խորհուրդների: Անժամանակ Որդին, փառքերի Լույսը և Հոր Էության նկարագիրը, անճառելի ու անհասանելի Բանն Աստված, Ով Իր անսկիզբ Էությամբ ի սկզբանե Հոր մոտ էր և Համագո է Սուրբ Հոգուն, կամեցավ գտնել կորսվածներին, ժողովել ցրվածներին, դարձի բերել մոլորյալներին, կանգնեցնել գլորվածներին և օտարացածներին վերընծայել Փառքերի Հորը: Այդ պատճառով Քաջ Հովիվն Իր մոլորված ոչխարների համար Իր անձը տվեց: Եվ այսօր Քրիստոս հարություն առնելով մեռելներից՝ Իր հետ հարություն տվեց նաև մեր մեղքերի ու մահվան մեջ ընկած բնությանը: Այսօր երկիրը երկինք դարձավ: Ներքին աշխարհի բնակիչները դարձան երգակից վերին հոգեղեններին:

Page 10: սուրբ հարության կամ զատկի տաղավար տոն

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ• Զատիկը շարժական տոն է,

այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Page 11: սուրբ հարության կամ զատկի տաղավար տոն

• Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Page 12: սուրբ հարության կամ զատկի տաղավար տոն

ԶԱՏԿԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐ

ԸՆերկված ձուն,Գինին,Բրնձով, չամիչով փլավըՁուկը,Պասխա կոչվող թխվածքը։

Page 13: սուրբ հարության կամ զատկի տաղավար տոն

ՆԵՐԿՎԱԾ ՁՈՒՆ• Այն համարվում է Հարության և նոր

կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Page 14: սուրբ հարության կամ զատկի տաղավար տոն

ՆԵՐԿՎԱԾ ՀԱՎԿԻԹՆԵՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ

• Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է հավկիթի մի ծայրը, և մյուսը համապատասխան ծայրով զարնում նրան։ Հետո շրջում են հավկիթները և նույնը փորձում մյուս կողմով՝ այս անգամ երկրորդը պահելով ծայրը և մյուսը զարնելով։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։

Page 15: սուրբ հարության կամ զատկի տաղավար տոն

• Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։ Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատվա հավկթաորս»։ Հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։ Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը:

Page 16: սուրբ հարության կամ զատկի տաղավար տոն

ԳԻՆԻՆ ԵՒ ՁՈՒԿ• Գինին այն խմիչքն է , որը

Հիսուսը խմել է իր աշակերտների հետ և որով թրջել է հացը և բաժանել նրանց:• Խորհրդանիշ է նաև

ձուկը, որովհետև Հիսուսը իր աշակերտների հետ նաև ձուկ է կերել:

Page 17: սուրբ հարության կամ զատկի տաղավար տոն

ԲՐՆՁՈՎ, ՉԱՄԻՉՈՎ ՓԼԱՎԸ• Չամչով փլավի մեջ բրինձը մարդիկ

են , իսկ չամիչը Հիսուսի աշակերտներն են, որոնք պետք է տարածեն Հիսուսի խոսքը:

• Զատիկի չամիչով փլավի բրինձը խորհրդանշում է ժողովրդին, իսկ չամիչը` հոգևորականներին:

• Պասխա կոչվող թխվածքը նույնպես դնում են զատկի սեղանին, այն խորհրդանշում է Հիսուսի փշե պսակը, այս թխվածքի վրա սովորաբար քունջութ են լցնում , որ փշի տեսք տա: