ԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲ ԲԲԲԲԲ ԲԲԲԲԲԲԲ, ԲԲԲԲԲԲ Բ ԲԲԲԲԲ
Բանջարեղենների մասինՎարունգ, տաքդեղ և լոլիկ
Տաքդեղը (ծիծակ, պղպեղ, բիբար) մորմազգիների ընտանիքի բազմամյա (մշակության մեջ՝ միամյա) բանջարաբույս է: Վայրի տաքդեղը հանդիպում է Ամերիկայի արևադարձային շրջաններում:
Մշակության մեջ հայտնի է 4 տեսակ՝ պերուական, կոլումբիական, թավոտ, մեքսիկական կամ պատիճավոր: Վերջինս առավել տարածված է. այս տեսակին են պատկանում տաքդեղի բոլոր՝ ինչպես կծու, այնպես էլ բանջարային խոշորապտուղ քաղցր սորտերը:
Տաքդեղի մասին
Բուլղարական տաքդեղի նկարը
ՀՀ-ում մշակվում է 1 տեսակ՝ պատիճավոր տաքդեղը կամ դարապղպեղը՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, մասամբ՝ Կոտայքի մարզերում:
Ցողունը (բարձրությունը՝ 25–85 սմ) կանգուն է (երբեմն՝ կիսականգուն): Տերևները պարզ են, մեկական, ձվաձև կամ նշտարաձև՝ մուգ կանաչից մինչև բաց կանաչ: Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական կամ փնջերով, սպիտակ կամ կանաչավուն, երբեմն՝ մանուշակագույն երանգով: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը 2–3-բնանի, բազմասերմ, կեղծ, սնամեջ հատապտուղ է, տեխնիկական հասունացման շրջանում՝ կանաչ, լրիվ հասունացման շրջանում՝ կարմիր, նարնջագույն, դեղին, դարչնագույն, տարբեր ձևերի և մեծության: Սերմերը տափակ են, բաց դեղնավուն: Կան կծու, քաղցր, մանր, խոշորապտուղ, միջահաս և ուշահաս սորտեր:
Ծիծեռնակ Տաքդեղի նկարը
ՀՀ-ում մշակվում է 1 տեսակ՝ պատիճավոր տաքդեղը կամ դարապղպեղը՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, մասամբ՝ Կոտայքի մարզերում:
Ցողունը (բարձրությունը՝ 25–85 սմ) կանգուն է (երբեմն՝ կիսականգուն): Տերևները պարզ են, մեկական, ձվաձև կամ նշտարաձև՝ մուգ կանաչից մինչև բաց կանաչ: Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական կամ փնջերով, սպիտակ կամ կանաչավուն, երբեմն՝ մանուշակագույն երանգով: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը 2–3-բուն ունեցող, բազմասերմ, կեղծ, սնամեջ հատապտուղ է, տեխնիկական հասունացման շրջանում՝ կանաչ, լրիվ հասունացման շրջանում՝ կարմիր, նարնջագույն, դեղին, դարչնագույն, տարբեր ձևերի և մեծության: Սերմերը տափակ են, բաց դեղնավուն: Կան կծու, քաղցր, մանր, խոշորապտուղ, միջահաս և ուշահաս սորտեր:
Լոլիկ(Պոմիդոր)Լոլիկը (պոմիդոր) մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի է լոլիկի 3 տեսակ. պերուական, մազմզոտ, որոնց պտուղներն ուտելի չեն, և սովորական կամ իսկական: Վերջինիս են պատկանում լոլիկի բոլոր մշակովի սորտերը: ՀՀ-ում մշակվում է ամենուրեք:Արմատն առանցքային է, ցողունը՝ խոտանման, ճյուղավորվող, գետնատարած կամ կանգուն, բարձրությունը՝ 0,3–2մ:
Տերևները բարդ կենտփետրաձև են կամ լայնաբլթակ, բաց կամ մուգ կանաչ, դեղնա- կամ մոխրականաչ: Ծաղկաբույլը պարզ կամ բարդ ողկույզ է, ծաղիկները՝ երկսեռ, մանր, դեղին: Պտուղը հյութալի, բազմաբուն, բազմասերմ հատապտուղ է՝ կլոր, տափակ, երկարավուն, ձգված, կարմիր, վարդագույն, նարնջագույն, դեղին, սպիտակ: Պտղամաշկը հարթ է կամ տարբեր աստիճանի կողավոր: Սերմերը մանր են, ձվաձև, երիկամաձև, տափակ՝ ծածկված բաց և մուգ դեղնավուն մազիկներով: Ըստ հասունացման աստիճանի՝ լոլիկը լինում է վաղահաս, միջահաս և ուշահաս: Պտուղը համեղ է. պարունակում է շաքարներ, սպիտակուցներ, օրգանական թթուներ, ճարպեր, եթերայուղեր, վիտամիններ, նատրիումի, կալիումի, մագնեզիումի, ֆոսֆորի, քլորի, ծծմբի, երկաթի, պղնձի, ցինկի, յոդի, ֆտորի հետքեր, կանաչ զանգվածը՝ տոմատին (միջատասպան նյութ):
Ի՞սկ դուք գիտեիք, որ
Լոլիկի հայրենիքը Հարավային Ամերիկան է: Հայաստանում լոլիկի մշակության մասին հիշատակվել է 1870 թ-ին՝ Երևանի նահանգի գյուղատնտեսական վիճակագրական տեղեկագրում:
Վարունգ
Վարունգը պատկանում է դդմազգիների ցեղին:Վարունգը համարվում է, ամենատարածված և հնագույն աղցանային բանջարեղեններից մեկը:Վարունգի հայրենիքը համարվում է Հյուսիսային Հնդկաստանը: արունգն իր մեջ պարունակում է ազոտային եւ ոչ ազոտային միացություններ, կալիումական աղեր, կարոտին, վիտամիններ եւ ավելի քան 97 տոկոս ջուր:
Հին հույները գտնում էին, որ վարունգն օժտված է ջերմությունն իջեցնող հատկությամբ, իսկ սերմերն էլ ուժեղ միզամուղ են: Վարունգի հյութը շատ օգտակար է խոցային թոքախտի ու հազի դեպքում: Այն հանգստացնում է նյարդային համակարգը, վերացնում է փորկապությունը: Ասում են, որ վարունգի հյութը գազարի եւ բազուկի հյութի հետ նպաստում է ռեւմատիզմի, ատամների, լնդերի, եղունգների եւ մաշկային հիվանդությունների բուժմանը: Իսկ ըստ Ամիրդովլաթ Ամասիացու` վարունգի հյութն օգտակար է նաեւ մենինգիտի, արագ սրտխփոցների ու քթային արյունահոսության դեպքում:
ՎերջՈւսուցչուհի` Շուշաննա ԱլեքսանյանՆյութի հեղինակ`Արփի Սահակյան