WordPress.com€¦  · Web view2019. 3. 31. · Մասնագիտական գրականության մեջ այս խնդրին անդրադաձել են Ե. Կլիմովը, Ի. Կոնը,

Post on 23-Mar-2021

3 Views

Category:

Documents

0 Downloads

Preview:

Click to see full reader

Transcript

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆերածություն……………………………………………………………………………………..…3

Գլուխ 1. Ավագ դպրոցականների մասնագիտական ինքնորոշման տեսական հիմքերը..4

1. Ավագ դպրոցական տարիքի հոգեբանական առանձնահատկությունները………….……………………………………………………….4

2 Մասնագիտական կողմնորոշման բնութագիրը և ձևերը…………...………………………..7

2.1 Մասնագիտական կայացման փուլերը……………………………………………………...12

2.2 Անհատական նախադրյալների դերը մասնագիտական ինքնորոշման մեջ……………………………………………………………………………...………...………..…13

2.3 Ինքնաճանաչման և ինքնագնահատականի դեր մասնագիտական ինքնորոշման մեջ…………………………………………………………………………………………………....17

2.4 Մասնագիտության ընտրության ութ անկյուն………………………………………….…..21

3 Մասնագիտական ինքնորոշման առանձնահատկությունները ավագ դպրոցական տարիքում…………………………………………………………………………………………...23

Գլուխ 2. Հետազոտական մաս………………………………………………………………….29

2.1 Հ»ï³½áïáõÃÛ³Ý Ýå³ï³ÏÁ, ËݹÇñÝ»ñÁ, Ù»Ãá¹Ý»ñÁ, համակազմը…………………..29

2.2 Հետազոտության արդյունքների վերլուծություն…………………………………………..31

2.2.1 Ջ. Հոլանդի հարցարան………………………………………………………...…………….31

2.2.2 Ե. Ա. Կլիմովի դիֆերենցիալ ախտորոշիչ հարցարան…………………………………..34

1

2.2.3 Օպտանտի անկետա…………………………………………………………………...…….36

Եզրակացություն………………………………………………………………………...…………39

Գրականության ցանկ…………………………………………………………………………...…40

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Մասնագիտության ընտրությունը համարվում է մարդու կյանքի

կարևորագույն որոշումներից մեկը: Մասնագիտության ընտրությունն ու նրա տիրապետումը սկսվում է մասնագիտական ինքնորոշումից: Իսկ մասնագիտական ինքնորոշումը սկսվում է մանկությունից և վերջանում վաղ երիտասարդության տարիքում: Ուսումնական գործունեության մեջ առանձնակի նշանակություն են ստանում ինքնորոշումը և նեղ մասնագիտական դրդապատճառները, մասնագիտության ընտրության մեջ` երիտասարդների մասնագիտության ընտրության դրդապատճառները: Ավագ դպրոցական տարիքը հանդիսանում է վճռորոշ շրջան մասնագիտական կողմնորոշման հարցում:

Մասնագիտական գրականության մեջ այս խնդրին անդրադաձել են Ե. Կլիմովը, Ի. Կոնը, Տ. Շիբուտանին, որոնք կարևորում են ավագ դպրոցական տարիքը մասնագիտական կողմնորոշման գործընթացում: Հիմնվելով նրանց կատարած ուսումնասիրությունների վրա նպատակ ենք դրել ուսումնասիրել ավագ դպրոցականների մասնագիտական կողմնորոշումը, նրանց հոգեբանական առանձնահատկությունները:

Աշխատանքում առաջ ենք քաշել հետևյալ վարկածը. ենթադրվում է որ ավագ դպրոցական տարիքում մասնագիտական ընտրության մեջ կողմնորոշիչ է գործունեության ուղղվածության ձևը և անձի տիպը:

Ելնելով նպատակից առաջադրել ենք հետևյալ խնդիրները.

2

Բացահայտել անձնավորության տիպի և մասնագիտական գործունեության ոլորտի միջև փոխհարաբերության հարցը

Ուսումնասիրել մարդու մասնագիտական հետաքրքրությունները և նախասիրությունները

Բացահայտել ավագ դպրոցականների մոտ մասնագիտական պլանի ձևավորվածության և մասնագիտության ընտրության մոտիվացիայի առկայությունը

Այս խնդիրների ուսումնասիրելու համար կիրառել ենք հետևյալ Ù»Ãá¹Ý»ñÁ`

1. Անձնավորության տիպի և մասնագիտական գործունեության ոլորտի միջև փոխհարաբերության Ջ. Հոլանդի հարցարանը

2. Ե. Ա. Կլիմովի դիֆերենցիալ-ախտորոշիչ հարցարան3. Օպտանտի (ընտրողի) անկետան

Հետազոտության համակազմը ներառում է ք. Դիլիջան գ. Հաղարծնի միջնակարգ դպրոցի ավագ դպրոցական տարիքի, սոցիալական նորմալ կենսապայմաններում ապրող 13 աշակերտ` 10 աղջիկ և 3 տղա: Հետազոտությունն անց է կացվել անհատական եղանակով:

²ß˳ï³ÝùÁ ϳ½Ùí³Í ¿ Ý»ñ³ÍáõÃÛáõÝÇó, ï»ë³Ï³Ý ¨ ѻﳽáï³Ï³Ý Ù³ë»ñÇó, áñáÝóÇó Ûáõñ³ù³ÝãÛáõñÝ áõÝÇ Çñ »Ýóµ³ÅÇÝÝ»ñÁ, ³ÕÛáõë³ÏÇó ¨ ·ñ³ýÇÏÝ»ñÇó, »½ñ³Ï³óáõÃÛáõÝÇó ¨ ·ñ³Ï³ÝáõÃÛ³Ý ó³ÝÏÇó:

3

ԳԼՈՒԽ 1.

ԱՎԱԳ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

1. ԱՎԱԳ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ընդհանուր աշխարհընկալման որոշումները կոնկրետացվում են կյանքի պլաններում: Կյանքի պլանը դա լայն հասկացություն է: Այն ընդգրկում է անձնային ինքնորոշման ողջ շրջանակները` բարոյական կերպար, կյանքի ձև, պահանջարկի մակարդակ: Ամենակարևոր, անհետաձգելի և բարդ աշխատանքը ավագ դպրոցականի համար դառնոմ է մասնագիտության ընտրությունը: Հոգեբանորեն տրամադրված ապագային և հակված նույնիսկ <<մտքով թռչել>> դեռևս չիրականացած փուլերի վրայով երիտասարդին ներքուստ արդեն ճնշում է դպրոցը, դպրոցական կյանքը արդեն թվում է ժամանակավոր, անիրական, մեկ այլ առավել հարուստ և իրական կյանքի նախաշեմ, որը միաժամանակ և գրավում և վախեցնում է նրան [5 էջ 87]: Նա լավ հասկանում է որ այդ ապագա կյանքի բովանդակությունը ամենից առաջ կախված է այն բանից, թե կկարողանա ինքը ճիշտ մասնագիտություն ընտրել: Որքան ել անփույթ և թեթեվամիտ թվա պատանին, մասնագիտության ընտրությունը նրա գլխավոր և մշտական հոգսն է:

Երիտասարդության շրջանում որքան հստակ և պարզ երևում է յուրաքանչյուր երիտասարդի անհատական կերպարը, այդքան պարզ

4

երևում է նրա այն անհատական առանձնահատկությունները, որոնք իրենց ընդհանրության մեջ ձևավորում են նրա անձնային պահոցը: [9 էջ 140]

Ավագ դպրոցականները էականորեն առանձնանում են միմյանցից ոչ միայն ըստ բնավորության և խառնվածքի, այլև իրենց սեփական պահանջմունքներով, ձգտումներով և հետաքրքրություններով, ինքնագիտակության տարբեր մակարդակներով: Անհատական առանձնահատկությունները դրսևորվում են նաև կյանքի ուղու ընտրության մեջ:

Երիտասարդությունը դա մի տարիք է երբ ձևավորվում է աշխարհընկալումը, արժեքավոր դիրքորոշումները [3 էջ 34]: Ըստ դատողության դա մի շրջան է, երբ տեղի է ունենում անցում մանկությունից հասուն կյանքի, համապատասխանաբար պատասխանատվության ինքնուրույնության մակարդակի բարձրացումը, ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին, տարբեր խմդիրների կառուցողական լուծումը, մասնագիտական կայացումը: Երիտասարդության տարիքը ըստ Էրիքսոնի կառուցվում է անհատականացման գործընթացի շուրջը, որոնք կազմված են սոցիալական և անհատական ընտրություններից, իդենտիֆիկացիայից, մասնագիտական կայացումից [2 էջ 57]:

Ինչպես արդեն նշվեց մասնագիտական ինքնորոշումը սկսվում է մանկությունից և վերջանում վաղ երիտասարդության տարիքում: Ուսումնական գործունեության մեջ առանձնակի նշանակությու են ստանում ինքնորոշումը և նեղ մասնագիտական դրդապատճառները, մասնագիտության ընտրության մեջ` երիտասարդների մասնագիտության ընտրության դրդապատճառները տարիքի հետ չեն փոփոխվում: Աղջիկների մոտ տեղի է ունենում անցում դրդապատճառից հասարակական պահանջներին, ընդհանուր դրդապատճառներից մասնագիտության: [16 էջ 25]: մասնագիտության ընտրությունն ու նրա տիրապետումը սկսվում է մասնագիտական ինքնորոշումից: այս փուլում աշակերտները պետք է իրենց համար հստակ ձևակերպեն ապագա գործունեության ոլորտի ընտրության խնդիրը, հաշվի առնելով սեփական հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական ռեսուրսները: Այս ընթացքում սովորողների մոտ ձևավորվում է վերաբերմունք որևէ մասնագիտության նկատմամբ և

5

համապատասխանաբար տեղի է ունենում ուսումնական առարկաների ընտրություն:

2 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ և ՁևԵՐԸ

Ներկայումս մասնագիտական կողմնորոշման մեջ կարելի է առանձնացնել մեթոդների 4 խումբ.

1. Ինֆորմացիոն-տեղեկատվական,2. Պրոֆեսիոնալ-հոգեդիագնոզտիկ3. Հստակ ընտրության և որոշման ընդունման մեջ բարոյական

աջակցության

Առաջին խմբին են պատկանում. Առաջին պրոֆեսիոգրամմաները կամ մասնագիտական կարճ նկարագրերը: Ոչ ավանդական պրոֆեսիոգրամմաները դպրոցականների կողմից դժվարությամբ են ընդունվում, այդ իսկ պատճառով պետք է տալ առավել կոմպակտ և հասկանալի նկարագիր: Երկրորդ` ուղղորդող գրականություն: այն անհրաժեշտ է այն դեպքում, երբ նրա բովանդակությունը վավերական է: Ապա տեղեկատվական-որոնողական համակարգերը (ՏՈՀ), որոնք օպտիմիզացնում են մասնագիտական ուսումնական հաստատությունների և աշխատատեղերի որոնումը:

Գոյություն ունեն ՏՈՀ-ի ձեռքի և համակարգչային ձևեր: Վերջինս ավելի խոստումնալից են, բայց դրա համար անհրաժեշտ են ծրագրավորողներ և իհարկե կապեր շահագրգիռ կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ: Այդպիսի հետաքրքրականությու ոչ հաճախ է հանդիպում: Մասնագիտական գովազդը և ագիտացիաները

6

դպրոցականների համար շահագրգռող և գործառական են: Էքսկուրսիաներ ուսումնական հաստատություններ և ընկերություններ. Դրա համար անհրաժեշտ է նախօրոք ընտրրել որակավորված մասնագետների և պատաստել նրանց դեռահասների հետ աըդպիսի աշխատանքի: Հանդիպումներ մասնագետների հետ. Ճանաչողական լեկցիաներ ինքնորոշման խնդրի լուծման համար: Մասնագիտական կողմնորոշման դասեր. որպես դասապրոցես այլ ոչ թե առանձին նախաձեռնություն: ուսումնական ֆիլմեր: Մասնագիտական տեղեկատվության միջոցներ (ՄՏՄ). Դրանք օգտագործելով անհրաժեշտ է անպայման հաշվի առնել նրաց կոնկրետությունը: Հեռուստահաղորդումներ. Դրա հեղինակների համար գլխավոր խնդիրներից մեկը դա ցանկացած լսարանի վրա տպավորություն թողնելն է: Մասնագիտական շուկաները արդեն վաղուց ցույց են տվել իրենց մասնագիտական կողմնորոշման արդյունավետությունը: Շուկաներում հաճախորդները հանդիպում են տարբեր ընկերությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ նրանցից 40 %-ը այստեղ կայացնում է իր կարևոր ընտրությունը:

Երկրորդ խումբ. Օգնություն ինքնորոշմանը: սրան են վերաբերվում խիստ նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ զրույց-ինտերվյուները: Հմուտ մասնագետ խորհրդատուները համարում են, որ այդպիսի զրույցները հաճախորդի մասին ավելի շատ տեղեկություն են տալիս քան ավանդական թեստերը:

Մասնագիտական մոտիվացիայի հարցաթերթիկներ: Դրանցով աշխատանքները մասնագետներն ավելի վեր են դասում քան մասնագիտության հանդեպ ընդունակությունների սահմանումը: դա վերաբերվում է այն դեպքերին, երբ մարդիկ ընտրում են մասսայական, <<մեծամասնության համար հարմար>> մասնագիտություններ: Պրոֆեսիոնալ ընդունակության վերաբերըալ հարցաթերթիկներ: դրանք պահանջում են ընտրողական օգտագործում և մասնագիտական պատրաստվածություն արդըունքների վերլուծության համար: Մասնագիտությունների մեծ մասի համար <<մասնագիտական ընդունակությունը ձևավորվում է ամենադժվար գործունեության մեջ>>: Անհատական հարցաթերթիկներ. Դրանցով աշխատել կարող են միայն այն

7

մասնագետ խորհրդատուները,ովքեր հասկանում են այդ մեթոդիկայի սահմանափակումները: Իրականում անձին չի կարելի <<հաշվարկել>>, դրա հետ առնչվում են մի խումբ խնդիրներ: Իրական անձնային թեստ. Դա մարդու գործունեությունն է կյանքի պատասխանատու պահերին: Կյանքի սովորական պայմաններում դա անելը շատ դժվար է: Պրոեկտիվ անձնային թեստեր. Դրանց անց կացման համար անհրաժեշտ է հատուկ պատրաստվածությունև փորձ: Դիտման մեթոդ. Դա հոգեբանի հիմնական գիտահետազոտական աշխատանքներից մեկն է: Այն արդկունավետ է միայն այն դեպքում երբ հատուկ առանձնացված են դիտման օբյեկտը, չափորոշիչները և ձևերը, արդյունքների ինտերպրետացիան և ֆիքսացիան: Այցելուի մասին ծանոթներից, ծնողներից, ընկերներից, ուսուցիչներից, բժիշկներից և այլ մարդկանցից ինֆորմացիայի հավաքում: Հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, նրանց համար, ովքեր մասնագիտությունը ընտրում են ըստ աշխատանքի բարդության: Խաղեր և թրեյնինգներ, որոնք մոդելավորում են մասնագիտական շփումը կամ աշխատանքային գործունեության ընթացքում բարոյական ընտրությունը, թույլ են տալիս կանխագուշակել դեռահասի ապագա մասնագիտական վարքը: Սիմուլյատորների օգնությամբ, որոնք ծառայում են աշխատանքային հմտությունների զարգացման համար, կարելի է ուսումնասիրել և կանխագուշակել նոր մասնագիտական գործունեություններ յուրացնելու պատրաստակամությունը:

Երրորդ խումբ. Բարենպաստ հոգեբանական միջավայրում հաջողվում է առավել արդյունավետ դիտարկել սեփական մասնագիտական կողմնորոշման հարցը: Թրեյնինգները թույլ են տալիս հիմնավորել որոշ կոմունիկատիվ հմտություններ, որոնք անհրաժեշտ են աշխատանքի ընդունվելու, քննության ժամանակ և գործնական փոխհարաբերություններում: Անհատական և խմբային հոգեթերապիայի ժամանակ դժվար մեթոդները, որոնք պահանջում են հատուկ պատրաստվածություն, թույլ են տալիս ավելի լավ գիտակցել ընտրած գործունեության կամ խնդրի էությունը, որոնք կապված են ինքնորոշման հետ:

Խաղեր հոգեթրեյնինգի տարրերով: Ինքնորոշման հաջող օրինակներ: Հիմնվելով դրանց վրա մասնագիտական խորհրդատուն բարձրացնում է

8

դեռահասների վստահությունը ապագա մասնագիտական խնդիրների լուծման համար:

Աշխատանքային տոներ. Այդ միջոցառումները նպաստում են տվյալ մասնագիտության հեղինակությանը:

Չորրորդ խումբ. Գործողությունների հերթականություն, որով իրականանում են նախորոք դրված նպատակները: Գործողությունները պետք է լինեն հստակ ձևակերպված և թերթերի վրա սխեմաների տեսքով ներկայացված, որոնք ակնառու կերպով ներկայացնում են դպրոցականի հնարավոր մասնագիտական հեռանկարը: [8 էջ 79-84]

Ռուսաստանի դաշնությունում մասնագիտական կողմնորոշման աշխատանքները երկարատև դադարից հետո մեծ մաշտաբով վերսկսվել է 1980-ական թվականներից: Սկզբնական շրջանում մեծ ձեռնարկությունների հովանավորած դպրոցներում այդպիսի աշխատանքներն անց էր կացվում <<մասնագիտական կողմնորոշման նաղաձեռնության>> մակարդակի վրա առանձին կոնսուլտացիաների և խորհրդատվությունների ձևով, իսկ հետագայում բազմաթիվ դպրոցներում անց եին կացվու դասընթացներ <<արտադրության հիմքերը>>, <<մասնագիտության ընտրություն>> թեմաներով: Ահա թե ինչպիսի տեսք է ունեցել 1980-ական թվականներին Ե.Ա. Կլիմովի և Ս.Ն. Չիստյակովի կողմից մշակված ավագ դպրոցականների հետ անց կացվող մասնագիտական կողմնորոշման մոտավոր պլանը

1. Մասնագիտությունների դասակարգում Դասակարգման ընդհանուր վերանայում Մասնագիտության տեսակներ Մասնագիտական դասարաններ Մասնագիտական խմբեր և բաժիններ Մասնագիտության ընտրության ձևաչափեր

2. Մարդ և մասնագիտություն Հետաքրքրություններ, հակումներ, ընդունակություններ Առողջություն և մասնագիտություն

9

Մմասնագիտության պիտանիություն Ընտրության գիտակցականություն և ինքնուրույնություն Ինքնադաստիարակություն և մասնագիտության ընտրություն

3. Հաջողության պայմաններ Մասնագիտական պլան Սխալների հիմնական պատճառները և դ-վարությունները

մասնագիտության ընտրությա ժամանակ Մասնագիտական խերհրդակցություն Մասնագիտության բնորոշում` պրոֆեսիոգրամմա Մասնագիտացում ստանալու վայր

Այսպիսի ծրագիրը ամբողջությամբ ըստ լրջության մակարդակի և նույնիսկ կարելի է ասել <<ակադեմիականության>> ավելի շատ հաշվարկված էր հասուն մարդկանց համար, ովքեր ծանոթ են մասնագիտական կողմնորոշման հիմքերին և ոչ թե աշակերտների համար: Դրանից բացի այդ տարիներին քիչ էին աշխատանքի ակտիվացնող և խաղային մեթոդները: Այդ իսկ պատճառով պարապմունքնեն ընթանում էին ձանձրալի և նրա հաջողությոջնը հիմնականում կախված էր լինում ուսուցիչների գրավչությունից: 1980-ական թվականների երկրորդ կեսին ակտիվորեն օգտագործվում եին ընդունակությունների թեստեր: Բարձր դասարաններում սովորողների հետ անց էին կացվում դասընթացներ վորոնց ընթացքում աշակերտները հատուկ տետրերում պատասխանում էին տարբեր հոգեդիագնոզտիկ մեթոդիկաների հարցերին: Արդյունքում յուրաքանչյուր աշակերտի մոտ կուտակվում էր ինֆորմացիա, որի հիման վրա տրվում էր մասնագիտական կողմնորոշման հանձնարարականներ: Որպես մասնագիտական կողմնորոշման ծրագրի ժամանակակից օրինակ կարելի է բերել Չիստյակովի խմբագրությամբ <<Քո մասնագիտական կարիերան>> ծրագիրը: Տվյալ ծրագրում տեսական նյութի հետ օգտագործված են տարբեր ակտիվացնող մեթոդներ: Ընդ որում օրգանապես համակցվում են աշխատանքի ավանդական ձևերը և նոր մեթոդները: Մասնագիտական կողմնորոշման հետաքրքիր փորձեր են կուտակվել Ռուսաստանի մարզերում: Օրինակ Ա.Վ. Մորդովսկու <<ավագ դպրոցականների կյանքի և պրոֆեսիոնալ կողմնորոշման տեսություն և պրակտիկա>> աշխատության մեջ նկարագրվում է մասնագիտական

10

կողմնորոշման փորձը հաշվի առնելով Սախայում ապրող ժողովրդի էթնիկական առանձնահատկությունները: Հեղինակի կողմից առաջադրված մասնագիտական կողմնորոշման աշխատանքի ծրագիրը ապավինում է առանձնահատուկ հասարակական ավանդույթների և կազմվում է աշխատանքային գործունեության համակցությամբ այդ յուրահատուկ արևելյասիբիրյան մարզում: Նաղքին իշխանությունների անուշադրությունը մասնագիտական կողմնորոշման հարցի վերաբերյալ, առաջ է բերել օգնության նոր ուղիների որոնում: Արդյունքումպետք է հաշվի առնել այն փաստը որ ազգային փորձը բավարար չափով դեռևս ուսումնասիրված չէ: [9 էջ 69]:

2.1 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

Առաջին փուլը. Անձի մասնագիտական կայացումը կապված է անձի աշխատանքային և մասնագիտական կյանքում նրա ընդհանուր զարգացման, և աշխատանքային գործունեության տարբեր ոլորտներում առաջնային կողմնորոշման ազդեցության տակ մասնագիտական մտադրությունների սկզբնավորման և ծագման հետ:

Այս փուլի հաջող անցկացման հոգեբանական չափանիշ է հանդիսանում հենց անձի և հասարակության պահանջներին (աշխատաշուկայի պահանջարկին) համապատասխան մասնագիտության ընտրությունը:

Երկրորդ փուլ . դա մասնագիտական կրթության և դաստիարակության փուլն է, այսինքն ընտրած մասնագիտական գործունեության մասնագիտական պատրաստվածության ձեռք բերման և մասնագիտական վարպետության բոլոր նրբությունների տիրապետման փուլ:

Այս փուլի հաջող անցկացման հոգեբանական չափանիշ է հանդիսանում անձի մասնագիտական ինքնորոշումը այսինքն իր` որպես մասնագիտության սուբյեկտի հանդեպ վերաբերմունքի և մասնագիտական ուղղվաշության ձևավորումը, որում բավականին հստակ արտացոլված են այն պայմանները, որոնք անհրաժեշտ են մասնագիտական նշանակալի որակների ձոռքբերման համար:

11

Երրորդ փուլ. Ակտիվ ներթափանցումը մասնագիտական միջավայր, որը նկարագրում է սովորողի անցումը գորշունեության նոր ձևի`մասնագիտական աշխատանքի, նրա տարբեր ձևերով` իրական արտադրության պայմաններում:

Այս փուլի հաջող անցկացման հոգեբանական չափանիշ է հանդիսանում իրական աշխատանքային պայմաններում մասնագիտության լիիրավ տիրապեումը, իրեն գտնելը աշխատանքային կոլեկտիվի համակարգում:

Չորրորդ փուլ. Ենթադրում է մասնագիտական հեռանկարների լրիվ կամ մասնակի իրականացում կամ անհատի հնարավորությունները ինքնուրույն աշխատանքային գործունեության մեջ:

Այս փուլի հաջող անցկացման հոգեբանական չափանիշ է հանդիսանում մասնագիտական գործունեության գործառական կողմի տիրապետման մակարդակը, անփի մասնագիտորեն նշանակալի որակների ձևավորման մակարդակը, վերաբերմունքը աշխատանքի հանդեպ, վարպետության և ստեղծագործականության չափը:

2.2. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԻ ԴԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

Մասնագիտական կրթությունը, որը կատարում է մասնագիտական պատրաստվածության գործառույթ, ենթադրում է ստացման 2 ձև` ինքնակրթություն և կրթություն մասնագիտական հաստատություններում [14 էջ 50]: Մասնագիտական կրթության հաջողությունը սահմանում է այնպիսի կարևոր հոգեբանական պահ ինչպիսին <<պատրաստվածությունն>> է այս կամ այն մասնագիտության ձեռքբերման ժամանակ (հուզական, դրդապատժառային): Մասնագիտության ընտրությունը, որը մարդու կողմից իրականացվում է ներքին ռեսուրսների վերլուծության արդյունքում և մասնագիտության համապատասխանեցումը մասնգիտության պահանջարկի հետ, հանդիսանում է մարդու կյանքում կարևոր որոշումներից մեկը: Հոգեբանության տեսանկյունից մասնագիտության ընտրությունն իրենից ներկայացնում է երկկողմանի ֆենոմեն (14):

12

1. Ընտրության սուբյեկտ, այսինքն, նա ով ընտրում է2. Ընտրության օբյեկտ, այն ինչը ընտրում են

Ընտրության օբյեկտը և սուբյեկտը սահմանում են մասնագիտական ընտրության անորոշություն: դա բացատրվում է այն բազմաթիվ բնութագրիչներով, որոնց նա տիրապետում է [10 էջ 89]:

Մասնագիտության ընտրությունը միանշանակ փաստ չէ: մասնագիտության ընտրությունը բաղկացած է մի շարք փուլերից, որոնք միախառնված են միևնույն գործընթացում: Ընդ որում, փուլերի հաջորդականությունը կախված է.

Արտաքին պայմաններից Մասնագիտության ընտրության ժամանակ սուբյեկտի

անհատական առանձնահատկություններից

Մասնագիտական ինքնորոշում- գործընթաց է, որը ընդգրկում է անհատի մասնագիտական գործունեության ողջ շրջանակը` սկսած մասնագիտական հակումների ծագումից մինչև ելք աշխատանքային գործունեությունից [1 էջ 56]:

Մասնագիտական ինքնորոշումն ընդգրկում է ավագ դպրոցական տարիքը, բայց դրան նախորդում են մի քանի փուլեր.

Մասնագիտության առաջնային ընտրություն (բնութագրական է կրտսեր դպրոցական տարիքի սովորողների համար)

_Վատ տարբերակված պատկերացում մասնագիտության մասին, իրավիճակային պատկերացումներ տվյալ մասնագիտության ներքին ռեսուրսների մասին: Մասնագիտական կողմնորոշման անկայունություն:

Մասնագիտական ինքնորոշման փուլ (ավագ դպրոցական տարիք)

_Մասնագիտական նպատակների ծագում և ձևավորում, և առաջնային կողմնորոշում աշխատանքային տարբեր ոլորտներում:

Մասնագիտական ուսուցում

_Իրականանում է դպրոցական կրթություն ստանալուց հետո` ընտրած մասնագիտության հիմնավորման նպատակով

13

Մասնագիտական հարմարում

_Գործունեության անհատական ոճի ձևավորում, արտադրական և սոցիալական հարաբերությունների համակարգի տիրապետում:

Ինքնաիրականացումը աշխատանքի մեջ

_Մասնագիտական աշխատանքի հետ կապված սպասումների իրականացում կամ ձախողում:

Այս ձևով մասնագիտական ինքնորոշումը ներթափանցում է մարդկային կյանքի բոլոր ոլորտները [11 էջ 167]

Մասնագիտական ինքնորոշման նախադրյալներ

Մասնագիտական ինքնորոշումը դետերմինիզմի և գործունեության սկզբունքների տեսանկյունից: մասնագիտական ինքնորոշումը անձի զարգացման գործընթացի էական կողմերից մեկն է: Ինքնորոշման գործընթացում դետերմինիզացիայի սկզբունքի ծագման առանձնահատկությունների բացահայտումը ենթադրում է 2 համակարգերի վերլուծություն. մի կողմից դա անձն է որպես բարդ ինքնակառավարվող համակարգ, մյուս կողմից մասնագիտության գիտակցված ընտրության հարցի լուծման ընթացքում երիտասարդների ամբողջական կողմնորոշման համակարգը: տվյալ համակարգը իր մեջ ընդգրկում է դպրոցի, ընտանիքի, հասարակական կազմակերպությունների, գրականության, արվեստի նպատակաուղղված ազդեցություն մասնագիտության ընտրության դրդապատճառների վրա [14 էջ 60]: Այսպիսի ընդհանրացումը կոչված է ապահովելու սովորողների մասնագիտական կրթության և խորհրդատվության խնդիրների լուծումը, մասնագիտական հետաքրքրությունների ը հակումների արթնացումը, մասնագիտական ադապտացիայի փուլերի ժամանակ առաջացած խնդիրների հաղթահարման մեջ անվերապահ օգնություն: Մասնագիտական կողմնորոշման միջոցների համակարգը իր մեջ ընդգրկում է անձի մասնագիտական զարգացման հնարավորությունների լայն շրջանակ, դրանից անհատը <<քաղում է>> իր մասնագիտական գործունեության դրդապատճառները և նպատակները: Ա.Ն. Լեոնտևը նշել է

14

<<Պահանջմունքը մինչև իր առաջնային բավարարումը <<չգիտի>> իր առարկան, քանի որ այն դեռևս հայտնաբերված չէ>>[15 էջ 26]:

Անձի և նրան վերաբերվող արտաքին մասնագիտական կողմնորոշման համակարգերի փոխադարձ կապը ծագում է միայն գործունեության ընթացքում: Գործունեությունը որպես սուբյոկտի և օբյեկտի փոխհարաբերության տեսակ ձևավորում է հոգեբանական արտացոլման պայմաններ և հանդես է գալիս որպես անձի վրա դետերմինիզացվող ազդեցության մեխանիզմ [6 էջ 51]:

Արտաքին աշխարհի հետ մշտական կապի ընթացքում մարդը հանդես է գալիս որպես փոխհարաբերության ակտիվ կողմ: Այդ իսկ պատճառով դետերմինիզմի սկզբունքի հոգեբանական արտացոլումը կարող է հասկանալի լինել միայն գործունեության դետերմինացիայի ընթացքում արտաքին և ներքին պայմանների հարաբերակցության շրջանակներում [13 էջ 172]:

Մասնագիտական ինքնորոշման գործընթացը պայմանավորված է սուբյեկտի գործունեության ծագմամբ և ընդլայնմամբ, որն իրականացնում է նրա կապը մասնագիտական ինքնորոշման գործոնների հետ:

Ինքնորոշման անհատական նախադրյալներ

Անձի կառուցողական տարրերը, որպես մասնագիտական ինքնորոշման հոգեբանական նախադրյալներ տարբեր են ըստ իրենց գործառույթների բնույթի: Ինքնորոշման ողջ կարևորագույն անձնային նախադրյալները կարելի է բաժանել 2 հիմնական խմբի

1. Անհատական առանձնահատկություններ- որոնք ապահովում են մասնագիտական ընտրության ժամանակ առաջացած խնդիրների արդյունավետ լուծման հնարավորություն, բայց ուղղակի չեն մասնակցում այդ գործընթացի ինտենսիվացմանը: Այդ խմբի մեջ են մտնում բնավորության կամային գծերը, ինչպես նաև այնպիսի գծեր ինչպիսին աշխատասիրությունն է: Այստեղ կարելի է ներառել նաև կյանքի և աշխատանքային փորձի առկայությունը, մարդու ընդհանուր աշխարհընկալման մակարդակը: Ինքնորոշման հոգեբանական նախադրյալների այս խումբը ձևավորում են անձի ուղղվածության տարբեր

15

տարրեր: Սրա մեջ են մտնում պահանջմունքները, մարդու մոտ ծագող մասնագիտական և ուսումնական հետաքրքրությունները, իդեալները և արժեքները, և պատկերացումները կյանքի արժեքների մասին:

2. Երկրորդ խմբի տարրերը շնորհիվ ճանաչողական պահանջմունքների հետ իրենց կապի տիրապետում են գործունեության ոլորտի պայմանավորվածությունը, որը գրավիչ է մարդու համար [4 էջ 57]:

2.3 ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ և ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԴԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

Ինքնաճանաչումը մասնագիտության ընտրության հանդեպ անհատական մոտեցում ցուցաբերելու կարևոր պայմաններից մեկն է: ինքն իրեն ճանաչելը տեղի է ունենում այլ մարդկանց հետ համեմատվելու ընթացքում, սեփական ընդունակությունները գիտակցելու ճանապարհով: Ճանաչելով ինքներս մեզ մենք միաժամանակ ճանաչում ենք ուրիշներին, իսկ ուրիշներին չանաչելը օգնում է ինքնաճանաչմանը: Համեմատության գործընթացը ոչ միայն աշխարհճանաչման այլև ինքնաշանաչման հիմքն է: Այլ մարդկանց որակների հետ համեմատության միջոցով ճանաճելը մեզ տալիս է անհրաժեշտ նյութ սեփական գնահատականը ստեղծելու համար [11 էջ 59]:

Ինքն իրեն և աշխարհը լավ ճանաճելու համար մարդ պետք է ակտիվ ջանքեր գործադրի: Ինքնակատարելությունը սկսում է ինքնաճանաչումից: հնարավոր չէ կատարյալ դառնալ չիմանալով թե բնավորության ինչ գծեր պետք է դաստիարակել իսկ որոնցից ազատվել:

Մարդու պահանջները ինքն իրենից, ինքնադաստիարակությունը, կախված են այն հասարակության պահանջներից և հեռանկարներից որում նա ապրում է: Հասարակության պահանջները ինքնաճանաչման և ինքնադաստիարակման կարևորագույն շարժառիթներից են [10 էջ 156]:

Հոգեբանության մեջ ինքնագնահատականը դիտվում է որպես ինքնաճանաչման ֆենոմեն: Ինքնաճանաչումը դա մարդու ինքն իրեն, իր ես-ը գիտակցելու գործընթացն է: Գիտակցել ինքն իրեն նշանակում է

16

պատասղան տալ իր հնարավաորությունների, անհատական առանձնահատկությունների, նրանց զարգացվածության մակարդակի մասին այսինքն դրանց տալ համարժեք գնահատական: հենց <<ինքնագնահատական>> բառը օգնում է հասկանալ նրա նշանակությունը: Մասնագիտական ինքնորոշման մեջ ինքնագնահատականը գնահատական է, որը մարդը տալիս է ինքն իրեն, իր հնարավորություններին, որը համապատասխանում կամ չի համապատասխանում իր աշխատանքի առանձնահատկություններին [2 էջ 34]:

Դեռևս Կ. Մարքսը իր` <<Երիտասարդների մտածողությունը մասնագիտական ընտրության ժամանակ>> աշխատության մեջ ուշադրություն է դարձրել երիտասարդների` իրենց ընդունակություններին գնահատական տալուն. <<Որոշակի մասնագիտության հանդեպ մեր ընդունակությունների մասին սխալ կարծիքը դա շփոթմունք է որը մեզ սարսափելի տանջանք է պատճառում>>:

Ինքնագնահատականը ինչպես և յուրաքանչյուր հոգեկան կառուցվածք, ձևավորվում է կյանքի ընթացքում և այն պետք է դիտարկել տարիքային տարբեր փուլերում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավագ դպրոցականները ձգտում են ընտրել գործունեության այն ձևը , որոնք կհամապատասխանեն նրանց սեփական հնարավորություններին: եթե սեփական հնարավորությունների հասկացումը դպրոցականների մոտ համարժեք չէ ցուցանիշներին, ապա ընըրության ճանապարհին նրան սպասվում են անհաջողություններ [3 էջ 45]: Նրանց մոտ չկա ինքնագնահատականի միասնական տենդենց. ոմանք հակված են գերագնահատել իրենց, իսկ ոմանք ել հակառակը: Այդ իսկ պատճառով սխալ է այն կարծիքը, որ ավագ դպրոցականները միայն գերագնահատում են իրենց և նաև այն որ նրանք իրենց միշտ թերագնահատում են: Նրանց բնութագրական է և առաջինը և երկրորդը:

Ավագ դպրոցականները ի տարբերություն դեռահասների ինքնագնահատականի կարիք ունեն, չնայած օբյեկտիվորեն դրան

17

պատրաստ չեն: Ավագ դպրոցականի մոտ ինքնագնահատականը ծառայում է 2 նպատակի համար.

Ինքնադաստիարակություն Ապագա մասնագիտության կանխատեսում

Ընտրելով մասնագիտություն ավագ դպրոցականները մեծ մասամբ կողմնորոշվում են առաջին հերթին իրենց մոտ բարոյական-կամային, ապա ինտելեկտուալ և ապա միայն կազմակերպճական որակների վրա հիմնվելով [16 էջ 9]:

Դեռահասները չեն գիտակցում ինքնագնահատականի դերը մասնագիտական ընտրության հարցում: Նրանց մեծ մասը մասնագիտությունն ընտրում է, չդիմելով ինքնագնահատականին, իսկ եթե նույնիսկ դա անում է ապա շատ մակերեսորեն: Դեռահասների պատկերացումները իրենց մասին խորը չեն, մոտավոր են, պլանները և հակումները փոփոխական են:

Ավագ դպրոցն ավարտողների համար մասնագիտության ընտրությունը լուրջ քայլ է: Բայց խնդիրն այն է որ նրանք թույլ են կողմնորոշվում մասնագիտական ինքնորոշման գիտական հիմքերի վրա, ամենից առաջ հոգեբանական: երիտասարդների մեծ մասը չունի գիտելիքներ անձի հոգեբանությունից, նրանք դժվարանում են գլուխ հանել իրենց հետաքրքրություններից, ընդունակություններից, կարողություններից և բնավորության գծերից: Անձի մասին նրանց պատկերացումները հաճախ մնում են ապրող գոյություն ունեցող արարածների մակարդակում: Այս ամենը իրավունք է տալիս պնդել որ հոգեբանական կրթությունը որպես օբյեկտիվ ինքնագնահատականի ձևավորման միջոց անհրաժեշտ է ավագ դպրոցականներին [7 էջ 24]:

Ադեկվատ ինքնագնահատականը հասու է սովորողների աննշան մասին միայն: Հիմնականում նրանք հակված են կամ իրենց հնարավորությունների թերագնահատման կամ գերագնահատման: գերագնահատման դեպքում հավանականության մակարդակը ցածր է ունեցած հնարավորութհուններից: Այս հիմքի վրա ընտրած մասնագիտությունը վերջիվերջո հանգեցնում է հիասթափության: Ցածր ինքնագնահատականը

18

նույնպես բացասաբար է անդրադառնում մասնագիտության ընտրության և անձի զարգացման վրա:

Կարելի է առանձնացնել ադեկվատ ինքնագնահատականի 3 մակարդակ.

1. Բարձր մակարդակը բնութագրական է այն սովորողներին ում հետաքրքրությունների, ընդունակությունների, անձնային որակների գնահատականը լիովին համապատասխանում է ուսուցիչների և ծնողների գնահատականին: Դա հաստատվում է գործունեության տարբեր ոլորտներում աշակերտի ձեռք բերած հաջողություններով:

2. Միջին մակարդակը դիտվում է այն դեպքում երբ սովորողները մեծերի տված գնահատականի համեմատ գերագնահատում կամ թերագնահատում են իրենց հնարավորությունները: Այս դեպքում աշակերտները մասնագիտությունն ընտրում են ըստ դպրոցական առարկաների հանդեպ ճանաչողական հետաքրքրությունների:

3. Ցածր մակարդակը դիտվում է այն դեպքում երբ նկատելի է սեփական հետաքրքրությունների, ընդունակությունների, անձնային որակների կտրուկ թերագնահատում կամ գերագնահատում ծնողների և ուսուցիչների գնահատականի համեմատ: Տվյալ դեպքում մասնագիտության ընտրությունը տեղի է ուենու անհիմն [6 էջ 176]:

Ինքնագնահատականը որպես ինքնաճանաչման ֆենոմեն մարդուն չի տրվում բնության կողմից: Այն ձևավորվում է անձի զարգացման պրոցեսում և ունի ամբողջականության և օբյեկտիվության տարբեր մակարդակներ: Ինքնագնահատականի նրա ամբողջականության և ադեկվատության ձևավորումը մասնագիտական կողմնորոշման գլխավոր խնդիրներից մեկն է:

9-11 դասարաններում սովորողների ուշադրության առարկան պետք է լինեն մասնագիտորեն նշանակալի որակները: Անհրաժեշտ է դպրոցներում ուսուցանել այնպիսի աշխատանքների ակտիվ ձևեր և մեթոդներ, որոնք կբարցրացնեին սովորողների գիտելիքների և պատկերացումների մակարդակը անձի հոգեբանության մասին, այն թե ինչ է ընդունակությունը, հետաքրքրությունը, պահանջմունքը, խառնվածքը, բնավորության գիծը:

Մասնագիտական գիտելիքների մեծ պաշարով զինվելը, հետաքրքրությունների ակտիվությունը, որն ուղղված է մարդու

19

ուսումնասիրությանը որպես աշխատանքի սուբյեկտի, ինքնաճանաչմանը, և սեփական հնարավորությունների ստուգմանը. Այս ամենը կօգնի օբյեկտիվ ինքնագնահատականի ձևավորմանը [14 էջ 93]:

2.4 ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՈՒԹ ԱՆԿՅՈՒՆ

Ըստ Ե. Ա. Կլիմովի գոյություն ունի մասնագիտության ընտրության իրավիճակի 8 անկյուն: Ի վերջո ավագ դպրոցականը հաշվի է առնում ոչ միայն տվյալ մասնագիտության առանձնահատկությունները, այլև բազմաթիվ այլ տեղեկություններ:

Ընտանիքի ավագ անդամների դիրքորոշումը: Իհարկե հասկանալի է մեծերի անհանգստությունը իրենց երեխաների ապագա մասնագիտության համար:

Շատ հաճախ ծնողները երեխաներին ընձեռնում են ընտրության լիակատար ազատություն, դրանով իսկ նրանցից պահանջելով ինքնուրույնություն, պատասխանատվություն, նախաձեռնողականություն: Պատահում է որ ծնողները համաձայն չեն լինում երեխաների ընտրության հետ և առաջարկում են վերանայել իրենց ընտրությունը կամ կատարել այլ ընտրություն, ասելով որ նրանք դեռ փոքր են: Մասնագիտության ճիշտ ընտրությանը հիմնականում խանգարում են ծնողների պահանջները, ովքեր ցանկանում են որ իրենց երեխաները ապագայում կոմպենսացնեն թերությունները այն ոլորտներում որտեղ իրենք` ծնողները չեն կարողացել կայանալ: Նրանց թվում է որ հենց իրենց երեխաները կարող են կայանալ այդ մասնագիտությունների մեջ [5 էջ 38]:

20

Դիտումները ցույց են տվել, որ մեծամասամբ երեխաները համաձայնվում են ծնողների ընտրության հետ և ընդունվում տվյալ ուսումնական հաստատությունը, դրանով իսկ մոռանալով, որ տվյալ մասնագիտությամբ աշխատելու են իրենք այլ ոչ թե ծնողները:

Այսպիսի իրավիճակներից առանց կոնֆլիկտի ելքը կարելի է միայն ենթադրել:

Ընկերների դիրքորոշումը Ավագ դպրոցականների ընկերական հարաբերությունները այդ տարիքում շատ ամուր են լինում և նրանց ազդեցությունը մասնագիտության ընտրության վրա բացառված չէ: Հենց միկրոխմբի դիրքորոշումը կարող է որոշիչ լինել մասնագիտական ինքնորոշման մեջ [8 էջ 29]:

Ուսուցիչների և դասղեկի դիրքորոշումը Յուրաքանչյուր ուսուցիչ ուսումնական գործունեության ընթացքում դիտում է սովորողների վարքը. <<ներթափանցում է աշակերտի արտաքին դրսևորումների ճակատ, կատարում է եզրակացություններ սովորողի հետաքրքրությունների, հակումների, վարքի, ընդունակությունների, պատրաստվածության վերաբերյալ>>: Ուսուցիչը գիտի նույնիսկ այնպիսի տեղեկություններ որոնք հայտնի չեն նույնիսկ հենց իրենց` աշակերտներին [10 էջ 49]

Անհատական մասնագիտական ծրագրեր Մարդու կյանքում և վարքում մոտիկ և հեռու ապագայի մասին պատկերացումները շատ կարևոր դեր են խաղում: Այն իր մեջ ընդգրկում է ապագայի գլխավոր նպատակները, նրանց հասնելու ճանապարհները և միջոցները: Սակայն ծրագրերը տարբեր են թե ըստ բովանդակության և նրանով թե ինչքանով են դրանք կախված մարդուց:[6]:

Ընդունակություններ Ավագ դպրոցականների ընդունակությունները և տաղանդը անհրաժեշտ է դիտել ոչ միայն ուսուցման մեջ, այլև հասարակայնորեն արժեքավոր գործունեության այլ ձևերի մեջ: Քանի որ հենց ընդունակություններն են իրենց մեջ բովանդակում ապագա մասնագիտական պիտանելիությունը:

Հասարակական ճանաչման մեջ պահանջների մակարդակը Ավագ դպրոցականների իրական ձգտումները մասնագիտական պատրաստվածության առաջին աստիճանն է:

21

Իրազեկվածություն Կարևոր չխեղաթյուրված տեղեկությունը մասնագիտության ընտրության կարևոր գործոն է:

Հակումները առաջանում և ձևավորվում են գործունեության մեջ: Գիտակցաբար ընդգրկվելով գործունեության տարբեր ոլորտներ երեխան կարող է փոխել իր հետաքրքրությունները, իսկ դա նշանակում է որ փոխվում է նաև նրա ուղղվածությունը: Ավանդական դպրոցների համար դա կարևոր է, քանի որ մասնագիտական հետաքրքրությունները դրանք ճանապարհ են դեպի ապագա [11 էջ 68]:

3 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ

Դեռահասության և վաղ տարիքը առանձնանում են ինքնագիտակցության աճով և սեփական <<ես>>-ի հանդեպ հետաքրքրության մեծացումով: Այս հանգամանքը սկզբունքայնորեն կարևոր է աշակերտների մասնագիտական կողմնորոշման ձևավորման մեջ, քանզի գիտակցված և վստահ մասնագիտական ընտրությունը այս տարիքում խիստ կապված է այնպիսի հոգեկան որակի հետ ինչպիսին <<ես>>-ն է:

Որպես մեթոդոլոգիական միջոցի մի ձև հանդես է գալիս հոգեբանական ախտորոշումը, որը սովորողներին հաղորդում է գիտելիքի նոր ձև ` <<իմացություն ինքն իր մասին>>: Սովորողների հետ աշխատանքում օգտագործվում է հոգեբանական մեթոդների խումբ, որոնք ապահովում են առաջին հերթին հնարավորություն, որպեսզի յուրաքանչյուր սովորող ստանա տեղեկաություն իրենց անհատական հոգեբանական որակների մասին և նրա համապատասխանեցումը այսկամ այն մասնագիտական պահանջներին, և երկրորդ այդ որակների զարգացման հնարավորությունը:

22

Աճող հոգեբանական ախտորոշումը մասնագիտական աշխատանքի համակարգում հանես է գալիս որպես կարևորագույն տարր, քանզի հենց աշակերտների մոտ հոգեբանական ինքնաճանաչման պայմաններում է ձևավորվում <<ես>> կերպարը` իր 3 բաղկացուցիչ մասերով(կոգնիտիվ, հուզական, կարգավորող) Ինքնագիտակցության մակարդակի բարձրացումը իր հերթին մի կողմից ապահովում է սովորողների մասնագիտական ընտրության գիտակցականության և հիմնավորվածության հնարավորությունների հաշվառումը սեփական հոգեբանական առանձնահատկությունների հետ և մյուս կողմից ապագա մասնագիտական գործունեության ընթացքում առավել լայն մասնագիտական ինքնաիրականացման հնարավորությունը հաշվառելով շուկայական տնտեսության խիստ պահանջների հետ:

Հետազոտության նպատակը դեռահասության տարիքում մասնագիտական ընտրությանն ազդող օրենքների որոնումն է:

Համափայն նպատակի անց են կացվել Ջ Հոլանդի և Ե.Ա. Կլիմովի մեթոդները:

Հետազոտության խմդիրներն են .

1. Ուսումնասիրել թե անձնային որ տիպն է գերակշռում տղաների, իսկ որը աղջիկների մոտ

2. Ուսումնասիրել գործունեության ընտրության ոլորտում ուղղվածությունների գռրակշռությունը

3. Մասնագիտության ճիշտ ընտրության համար խորհրդատվության մշակումը

Օբյեկտը դա ավագ դպրոցականների մասնագիտական ինքնորոշումն է:

Առարկան. Անձնային տիպերը և նրանց ընտրած մասնագիտության ձևերը

Մասնագիտության ընտրության մեջ տարիքային դինամիկայի բացահայտման համար անց է կացվել հետազոտություն 11-րդ դասարանում սովորող աշակերտների հետ: Հետազոտությունն անց է կացվել Ե.Ա Կլիմովի և Ջ Հոլանդի կոնկրետ մեթոդներով: Հոլանդի հարցարանը թույլ է տվել բացահայտել անձնային գերակշռող տիպը, իսկ

23

Կլիմովի թեստը` թե մասնագիտական խմբերից որի հանդեպ աշակերտները հակվածություն ունեն:

Մասնագիտություններ որոնք նախընտրում են դպրոցականները

2005 թ-ին Մոսկվայում անց է կացվել աշակերտների համակարգչային թեստավորում, նպատակ ունենալով ախտորոշել նրանց մասնագիտական հակումները: Հարցմանը մասնակցում էին ութերորդև իններորդ դասարանի աշակերտները, ինչպես նաև միջնակարգ դպրոցի շրջանավարտները: Երիտասարդների մասնագիտական ընտրությունը և հարմարումը որոշվում է նրա սոցիալական դիրքով և կյանքի արժեքներով, իսկ նրանց ձևավորումը մեծ մասամբ կախված է դպրոցի ընտրությունից և ժամանակակիցների հետ ոչ ֆորմալ շփումից: Արտաքին գործոնների կառուցվածքում, որոնք ազդում են մասնագիտական ընտրությանը և ադապտացիաին, այդ հասարակական ինստիտուտները ամենակարևոր տեղն են զբաղեցնում: Ուսումնական պրոֆիլի ընտրությունը որը քայլ է դեպի ապագա մասնագիտությունը ըստ 8-9-րդ դասարանցիների 62 %-ի շատ դժվար գործընթաց է: Այդիսի տեսակետի են հանգում նաև նրանց ուսուցիչները: Բայց ծնողներն այլ կարծիքի են, և միայն 1/10 մասն է ջանացել պատասխանել այն հարցին, թե ինչպիսի պրոֆիլ նրանք կցանկանային ընտրել իրենց երեխաների համար: Այդ գնահատականներից զգալիորեն տարբերվում են 10-րդ դասարանցիների և նրանց ծնողների կարծիքները: Այդ ընտրությունը դժվար համարեցին 10-րդ դասարանցիների 38%-ը և նրանց ծնողների 42%-ը: Հարցումը ցույց է տվել, որ 8-րդ և 9-րդ դասարանցիները մասնագիտական ընտրության հարցում իրենց բավականին անօգնական են զգում և մեծամասամբ հույսը դնում են ծնողների վրա: Միևնույն ժամանակ ծնողները գերագնահատում են իրենց երեխաների ինքնուրույնությունը, չնկատելով, որ երեխան հույս է դրել հենց իրրենց վրա: 10-րդ պրոֆիլային դասարաններում սովորողները արդեն հասցրել են գերիմաստավորել ուսուցիչների, ծնողների և ընկերների դերը և այշմ ցուցաբերում են հենց այն ինքնուրույնությունը, որը ծնողները սպսել են նրանցից ուսուցման ձևերի նախնական ընտրության ժամանակ: Բայց այն ու ամենայնիվ նրանք վերարտադրում են իրենց ծնողների կարծիքը: Սովորողների նախասիրությունները բաշխվում են հետևյալ կերպ. 8-9-րդ դասարաններում սովորողները ամենաքիչը ցանկանում են սովորել

24

հումանիտար (11 %) և ամենաշատը սոցիալ-տնտեսագիտական (30 %) դասարաններում: 10-րդ դասարանցիները, նրանց ծնողները և ուսուցիչները նույնպես նախընտրում են սոցիալ-տնտեսագիտական պրոֆիլը: Այնուամենայնիվ համեմատած 2004 թ-ի հետ նկատելի են ոչ մեծ փոփոխություններ: 5 %-ով նվազել է սոցիալ-տնտեսագիտական ուղղության, իսկ ընդհանուր կրթական նախընտրողներինը բարձրացել է 7 %-ով: Ընդ որում 8-9-րդ դասարանի գրեթե յուրաքանչյուր 5-րդ աշակերտ (18%) դժվարանում է պրոֆիլային դասարանի ընտրության հարցում, իսկ 70 %-ը ցանկանում են որ իրենց օգնեն ընտրության հարցում: Ընդհանուր առմամբ նրանք բոլորը վստահ չեն իրենց ընտրության ճիշտ լինելու մեջ: Դա ապացուցվում է նաև այն փաստով, որ միևնույն 9-րդ դասարանի աշակերտների մոտ ընդհանրապես չեն համապատասխանում հակումներն այն պրոֆիլներին, որոնք ընտրվել են առաջադրված ցուցակներից: Բացառություն է կազմում սոցիալ-տնտեսագիտական ուղղությունը: Սրա պատճառներից մեկը անհատական հետաքրքրությունների և արտաքին ազդեցությունների հակադրությունն է: Օրինակ երեխայի մոտ նկատելի են ինչ որ աշխատանքային մասնագիտության նախադրյալներ (շինարար, վարորդ և այլն) իսկ երեխան ձգտում է սովորել սոցիալ-տնտեսագիտական ճյուղում, քանի որ այն համարվում է հեղինակավոր: Մասնագիտական թեստավորումը ցույց է տվել, որ ուսուցման ձևի ընտրության մեջ զգալի նշանակություն ունի սովորողի բնակչության վայրը: Այսպիսով գյուղական վայրերում առաջին տեղում տեխնոլոգիական ճյուղն է, իսկ քաղաքներում սոցիալ-տնտեսագիտական: Դպրոցների մեծ մասը, որոնք ունեն պրոֆիլային դասարաններ, չեն առանձնանում պրոֆիլների բազմազանությամբ: Ավանդաբար ավագ դասարանները բաժանվում են <<հումանիտար>> և <<մաթեմատիկական>> ուղղությունների: Ցանկալին հիմնականում բացակայում է և երեխաները սովորում են ոչ այն ինցհ ցանկանում են: Ըստ հարցման արդյունքների 10-րդ դասարանցիների 38 %-ը ցանկանում են սովորել այլ ուղղություններում, որոնք դպրոցներում չկան: Հնարավոր է հենց այդ պատճառով ընդհանուր մասնագիտական դասարաններում սովորում են ավագ դպրոցականների 49 %-ը: Հարցման մասնակիցների մեծ մասը (55 % աշակերտներ,51 % ծնողներ, 43 % ուսուցիչներ) սպասում են որ պրոֆիլային դասարանները երեխաներին լավ նախապատրաստեն ուսումնական հաստատություններ ընդունվելուն:

25

Հարցվածների մի մասը, յուրաքանչյուր խմբից միջինը 19 %-ը, համարում են որ աշակերտները կստանան նաև մասնագիտական պատրաստվածություն: Եվ միայն ուսուցիչների 21 %-ը և սովորողների 6 %-ը համարում են, որ պրոֆիլային դասարանների իմաստն այն է, որ երեխաները կողմնորոշվեն մասնագիտության մեջ: Դատելով թեստավորման արդյունքներից 10-րդ դասարանի ոչ բոլոր աշակերտներն են աշխատում իրենց ընտրած պրոֆիլը համապատասխանեցնել ապագա մասնագիտությանը: Այսպիսով այն հարցին թե կարող եք արդյոք ստանալ մասնագիտություն և աշխատել ըստ ընտրած ուսումնական պրոֆիլի, ստացել ենք հետևյալ պատասխանները.

Կարող եմ բայց չէի ցանկանա (14 %): Չեմ կարող (3%) Դժվարանում եմ պատասղանել (11%)

Այդ ձևով սովորողների մեծամասնությունը, ովքեր տարվա ընթացքում սովորել են ըստ պրոֆիլի, որը չի համապատասխանում նրանց իրական ցանկություններին և կարողություններին, կրկին հավասար է 28%-ի: Կարևոր է, որ պրոֆիլի ընտրության հարցում երեխաները կողմնորոշվեն առավել վաղ տարիքում: Սակայն այստեղ առանց ծնողների և դասավանդող ուսուցիչների հնարավոր չէ: Այս խնդիրների ֆոնի վրա 8-րդ դասարանցիների այն տոկոսը, ովքեր ասում են, որ իրենք արդեն ընտրել են մասնագիտությունը, թվում է անչափ բարձր (միջինը 21,9%), իսկ 9-րդ դասարանցիների մոտ 60%: Արդյունքներից կարելի է եզրակացնել, որ մասնագիտական կողմնորոշման աշխատանքները և դասընթացները <<քո մասնագիտական կաըացումը>> թեմայով պետք է անց կացվեն շատ ավելի վաղ, հնարավոր է սկսած 5-րդ դասարանից:

Ընտրելով մասնագիտություն յուրաքանչյուրը սահմանում է այն ինչն իր համար կարող է ընտրության չափանիշ հանդիսանալ:

Որոշ աշակերտներ առաջնորդվում են ընտանեկան ավանդույթներով, մյուսների համար կարևոր է մասնագիտության հեղինակությունը: Այս թեմայով պատասխաններից պարզ է, որ երեխաները գործնականում լիովին արտացոլում են ծնողների կողմնորոշումները, նրանց կարծիքների մեջ տարբերություն առանձնապես չի նկատվում: Մեծերը, չնայած որ

26

գիտակցում են այդ չափանիշների կարևորությունը, ամեն դեպքում նկատելիորեն թերագնահատում են այդ փաստերի դերը: Հետևաբար անհրաժեշտ է ուժեղացնել այդ ուղղությամբ աշխատանքները թե ծնողների և թե աշակերտների հետ:

Մասնագիտության ընտրությունը ենթադրում է նաև ուսումնական հաստատության ընտրություն: Թեստավորման արդյունքները վկայում են որ ութերորդ դասարանում տեխնիկոմ և համալսարաններ ընդունվել ցանկացողների թիվը ավելի մեծ է քան իններորդ դասարանցիների մոտ: Հաշվի առնելով այդ փաստը նպատակահարմար է մշակել սովորողներին աջակցելու նախագծեր:

Համակարգչային անկետավորումը թույլ է տալիս կատարել հետևյալ ենթադրությունը. Եթե վերջին ժամանակներում նկատվել է համալսարան ընդունվել ցանկացողների կտրուկ աճ, ապա այս տարում այդ միտումը առաջին անգամ կանգ է առել: Հիմնականում փոփոխություն նկատելի է գյուղական տարածքներում և մեծ քաղաքներում. Բարձրացել է տեխնիկոմներ և պրոֆտեխուսումնարաններ ընդունվել ցանկացողների թիվը, կապված այն բանի հետ, թե որտեղ է հարկավոր սովորել դպրոցն ավարտելուց հետո: Մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունվելւ հիմնական խնդիրը, ըստ սովորողների 1/3-ից կեսը համարում է գիտելիքների անբավարար մակարդակը: Երկրորդ և երրորդ տեղերում նյութական և առողջական պատճառներն են: Եթե առաջնորդվենք նախորդ հարցումների տվյալներով, ապա կարելի է եզրակացնել, որ շրջանավարտների համար գիտելիքի անբավարար մակարդակը ավելի ու ավելի փոքր խնդիր է հանդիսանում: Անցած տարում մասնագիտական թեստավորման մեջ առաջին անգամ հաշվի է առնվել այնպիսի չափանիշ ինչպիսին սովորողների սեռն է: Հետազոտության արդյունքները հաստատել են այդպիսի դիրքորոշման անհրաժեշտությունը: Գոյություն ունի այսպես կոչված կնոջ և տղամարդու մասնագիտություններ: Որպես կանոն ուսուցիչներ դառնում են աղջիկները, իսկ օրինակ շինարարներ կամ վարորդներ տղամարդիք: Ֆիզիկա, մաթեմատիկա, տեխնոլոգիա, ֆիզկուլտուրա ըստ նախասիրության ընտրում են և կանայք և տղամարդիք, բայց և այնպես դրանք համարվում են <<տղամարդկային>> մասնագիտություններ: Իսկ այնպիսի առարկաներ ինչպիսիք են օտար

27

լեզուն, մշակույթը, բժշկությունը գրավիչ են աղջիկների համար, որը թույլ է տալիս պայմանականորեն դրանք անվանել <<կնոջ>> մասնագիտություններ: Համեմատած 2004 թ-ի հետ ավարտողների մօտ նվազել է հետաքրքրությունը բոլոր առարկաների և գործունեության ոլորտների հանդեպ: Միաժամանակ վերանայելով նույն երեխաների հետ կատարված 2002 թ-ի մասնավոր թեստավորման արդյունքները, կարող ենք եզրակացնել որ նրանց հետաքրքրությունները աննշան ձոձոխության են ենթարկվել: Բացառություն են արվեստը, մենեջմենթը, իրավաբանությունը, տնտեսագիտությունը, որոնց հեղինակությունը աշակերտների մոտ բարձրացել է 5%-ով, իսկ օրինակ ինֆորմատիկայինը և ֆիզկուլտուրայինը ընկել է 5%-ով: Վերլուծելով համակարգչային հարցման տվյալները, կարելի է եզրակացնել որ հետաքրքրությունը ըստ գործունեության ոլորտի և մասնագիտական առարկաների գյուղաբնակ սովորողների մոտ ավելի շատ է քան քաղաքաբնակների մոտ: Ցուցանիշների համեմատության ժամանակ նկատելի է գյուղաբնակ և քաղաքաբնակ շրջանավարտների հետաքրքրության մակարդակի ճեղքավորում ի օգուտ առաջինների: Գյուղաբնիկների համար պակաս հետաքրքրական է արվեստը, տնտեսագիտությունը, իրավագիտությունը: Եթե անցած տարիներին գյուղաբնակ շրջանավարտները այս ոլորտներով շատ քիչ էին հետաքրքրվում, ապա այժմ նրանք ըստ ցուցանիշների առաջ են քաղաքաբնակ շրջանավարտներից:

ԳԼՈՒԽ 2 ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՄԱՍՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՄԵԹՈԴՆԵՐԸ,

ՀԱՄԱԿԱԶՄԸ

Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել ավագ դպրոցականների մասնագիտական կողմնորոշումը:

Ելնելով նպատակից մեր առաջև դրել ենք հետևյալ խնդիրները.

Բացահայտել անձնավորության տիպի և մասնագիտական գործունեության ոլորտի միջև փոխհարաբերության հարցը

Ուսումնասիրել մարդու մասնագիտական հետաքրքրությունները և նախասիրությունները

28

Բացահայտել ավագ դպրոցականների մոտ մասնագիտական պլանի ձևավորվածության և մասնագիտության ընտրության մոտիվացիայի առկայությունը

Խնդիրները բացահայտելու նպատակով օգտագործել ենք հետևյալ մեթոդները

4. Անձնավորության տիպի և մասնագիտական գործունեության ոլորտի միջև փոխհարաբերության Ջ. Հոլանդի հարցարանը

5. Ե. Ա. Կլիմովի դիֆերենցիալ-ախտորոշիչ հարցարան6. Օպտանտի (ընտրողի) անկետան

Անձնավորության տիպի և մասնագիտական գործունեության ոլորտի միջև փոխհարաբերության Ջ. Հոլանդի հարցարանը բովանդակում է մասնագիտությունների 42 զույգ,հոտազոտվորը պետք է ընտրի յուրաքանչյուր զույգից միայն մեկը:

Արդյունքների մշակման ժամանակ հաշվում ենք բլանկում նշված յուրաքանչյուր 6 սյունյակի պատասխանների քանակը առանձին առանձին:

Ե. Ա. Կլիմովի դիֆերենցիալ-ախտորոշիչ հարցարանը (ԴԱՀ) կազմված է 20 զույգ գործունեության ձևերից, հետազոտվողը յուրաքանչյուր զույգից կարող է ընտրել միայն մեկը: Մեթոդի հիմքում ընկած է մասնագիտությունների դասակարգման սխեման:

Արդյունքների մշակման ժամանակ հաշվում ենք բլանկում նշված յուրաքանչյուր 5 սյունյակի պատասխանների քանակը առանձին առանձին:

Օպտանտի անկետան կազմված է 12 հարցից, փորձարկվողին առաջարկվում է լրացնել այն:

Հետազոտության համակազմը ներառում է ավագ դպրոցական 13 աշակերտ, որոնցից 10-ը աղջիկ են իսկ 3-ը տղա` սոցիալական նորմալ կենսապայմաններում ապրող: հետազոտությունն անց է կացվել անհատական եղանակով:

29

2.2 ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ2.2.1 Ջ. ՀՈԼԱՆԴԻ ՀԱՐՑԱՐԱՆ

Տվյալ հարցարանը ուսումնասիրում է մարդու մասնագիտական հետաքրքրությունները և նախասիրությունները: Այն կօգնի համապատասխանեցնել հակումները, ընդունակությունները և հետաքրքրությունները տարբեր, կոնկրոտ մասնագիտություններին, առավել հստակ առանձնացնել հարցերի շրջանակը տվյալ մասնագիտության ոլորտում և օժանդակություն ցույց կտա մասնագիտական կարիերայի պլանավորման ժամանակ: Համաձայն ամերիկացի հոգեբան Ջ. Հոլանդի անձնավորության տիպոլոգիայի տեսության` գոյություն ունի անձնավորության 6 տիպ` իրական, ինտելեկտուալ, սոցիալական, կոնվենցիոն, նախաձեռնող, դերասանական: Յուրաքանչյուր տիպ բնութագրվում է հատուկ առանձնահատկություններով: Հետևաբար, յուրաքանչյուր անձնավորության հոգեբանական տիպ համապատասխանում է որոշ մասնագիտության, որտեղ մարդը կարող է հասնել մեծ հաջողության:

Աղյուսակ 1

30

Անձնավորության տիպի և մասնագիտական գործունեության ոլորտի միջև փոխհարաբերությունը

Ջ. Հոլանդի հարցարանի արդյունքների միջինացված տվյալները

սեռ

Անձնավորության տիպերըիրատեսական

ինտելեկտուալ

սոցիալական

կոնվենցիոնալ

նախաձեռնող

թատերական

Աղջիկներ 6,2 6,1 8,4 9,4 7,3 4,2

Տղաներ 7,6 6,6 9 7,3 6,6 5

Ինչպես ցույց տվեցին հետազոտության տվյալները աղջիկները նախընտրում են կոնվենցիոնալ, սոցիալական և նախաձեռնող տիպերը: Կոնվենցիոնալ տիպը նախընտրում է կառուցվածքային գործունեությունը, աշխատում է հրահանգով և հաստատված ալգորիթմով: Կոնկրետ և թվային ինֆորմացիա մշակելու կարողություններ ունի: Այս տիպի մարդկանց մոտ պրոբլեմների նկատմամբ մոտեցումը կրում է ստերեոտիպային բնույթ: Բնավորության գծերն են ենթարկվողականությունը և կախվածությունը: Վարքի և հաղորդակցման մեջ առաջնորդվում են սովորություններով: նախընտրելի են հետևյալ մասնագիտությունները` հաշվապահ, ֆինանսիստ, ապրանքագետ, տնտեսագետ մեքենավարուհի: Սոցիալական տիպը առանձնանում է արտահայտված սոցիալական կարողություններով (հաղորդակցվոլու կարողություն, լիդեր դառնալու ուղղվածություն): Այս տիպին պատկանող մարդիկ շրապատողներից անկախ են, հաջողության հասնում են իրադրությունից կախված: Էմոցիոնալ և զգացմունքային են: Ինտելեկտի կառուցվածքում արտահայտված են վերբալ կարողությունները: Տարբերվում են շրջապատողներին դաստիարակելու և ուսուցանելու ուղղվածությամբ: Ավելի նախընտրական գործունեության ոլորտներն են հոգեբանությունը, բժշկությունը, մանկավարժությունը: Նախաձեռնող տիպին պատկանեղ մարդիկ ընտրում են այնպիսի խնդիրներ և նպատակներ, որտեղ կարող են արտահայտել հույզեր և էներգիա: Բնավորության գծերն են լիդերության ձգտումը, նախձեռնողականությունը, որոշակի ագրեսիվությունը: Նախընտրում են այնպիսի խնդիրներ, որոնք կապված են ղեկավարների հետ: Ինտելեկտի կառուցվածքում գերակշռում են վերբալ կարողությունները: Այս տիպի մարդկանց դուր չեն գալիս այնպիսի աշխատանքները, որոնք պահանջում են մեծ ջանքեր, շարժունակություն, ինչպես նաև ուշադրություն: Այս առանձնահատկություններն առավել օգտակար են հետևյալ մասնագիտություններում` դիվանագետ, մենեջեր, տնօրեն, բրոքեր:

Ի տարբերություն աղջիների տղաների մոտ գերակշռում է ինչպես սոցիալական և կոնվենցիոնալ այլև իրատեսական անձնային տիպերը:

31

Իրատեսական տիպը <<տղամարդկային>> տիպ է: Շատ հուզական է և ուղղված է դեպի ներկան: նախընտրում է գործել կոնկրետ օբյեկտների հետ: Ընտրում է այն զբաղմունքները, որոնք պահանջում են շարժողական գործունեության հմտություն: Նախընտրում է կոնկրետ խնդիրներ ունեցող մասնագիտություններ` մեխանիկ, վարորդ, ինժեներ, գյուղատնտես և այլն: Սա բնական է քանի որ գյուղաբնակ վայրերում տղաներն ավելի շատ նախընտրում են սովորել այնպիսի մասնագիտություններ որոնք ավելի շատ կապված են տեղնիկայի հետ, և ավելի քիչ ընտրում են գիտական մասնագիտություններ: Այս դեպքում հարկ է նշել նաև այն որ տղաների մոտ ինտելեկտուալ տիպը ավելի քիչ է արտահաըտված այսինքն նրանք ընտրում են այնպիսի մասնագիտություններ որոնք քիչ ինտելեկտուալ հնարավորություններ են պահանջում: Մասնագիական կողմնորոշման այս տեսակի մեջ հիմնական խթան է հանդիսանում հնարավորությունները (սոցիալական), ինչպես նաև բնակչության վայրը: Նրանց համար բնորոշ են ոչ վերբալ կարողությունները, շարժողական հմտությունների զարգացումը, տարածական երևակայությունը: Հնարավորություն ունի հասնելու մեծ հաջողությունների ֆիզիկայի, տնտեսագիտության, կիբեռնետիկայի, քիմիայի, սպորտի և այլ բնագավառներում:

Թե տղաների և թե աղջիկների մոտ ցածր է ուղղվածությունը թատերական (դերասանական) անձնային տիպին, քանի որ այս տիպը ենթադրում է անկախություն որոշում կայացնելու ժամանակ, մտածողության անմիջականություն, այս տիպն ունեցող մարդը սովորաբար չի ապրում օրենքներով և սովորություններով, որը չի համապատասխանում մեր հետազոտությանը մասնակցած տղաներից և աղջիկներից ստացված վերոնշյալ տվյալներին:

Հետազոտության տվյալները ներկայացված են գրաֆիկի տեսքով, (գրաֆիկ 1)

Գրաֆիկ 1

Ջ. Հոլանդի հարցարանի արդյունքների միջինացված տվյալները

32

իրակա

ն

ինտելե

կտուա

լ

սոցիա

լակա

ն

կոնվե

նցիոնա

լ

նախաձեռ

նող

թատերակա

ն0123456789

10

6.2 6.1

8.49.4

7.3

4.2

7.66.6

9

7.36.6

5

աղջիկներտղաներ

Վերլուծելով 12-րդ դասարանցիների մոտ անձնավերության համապատասխան տիպը, և հաշվի առնելով Ջ հոլանդի հարցարանի արդյունքների միջինացված տվյալները մենք տեսնեւմ ենք որ տղաներն ունեն առավել սոցիալական անձնային տիպ, համեմատաց աղջիկների հետ: Իսկ աղջիկների մետ առավել արտահահտված է կոնվենցիոնալ անձնային տիպը:

Արդյունքների համեմատության արդյունքում կատարվել են հետևյալ եզրակացությունները.

Տղաներն առանձնանում են արտահայտված սոցիալական կարողություններով (հաղորդակցվելու կարողության, լիդեր դառնալու ուղղվածության, շատ սոցիալական շփումներ հաստատելու պահանջմունք): Շրջապատողներից անկախ են, հաջողության հասնում են իրադրությունից կախված: Էմոցիոնալ և զգացմունքային: Ինտելեկտի կառուցվածքում արտահաըտված են վերբալ կարողությունները: Տարբերվում են շրջապատողներին դաստիարակելու և ուսուցանելու ուղղվածությամբ: Ավելի նախընտրական գործունեության ոլորտներն են հոգեբանությունը, բժշկությունը, մանկավարժությունը:

Աղջիկները նախընտրում են կառուցվածքային գործունեություն, աշխատում են հրահանգով և հաստատված ալգորիթմով: Կոնկրետ և թվային ինֆորմացիա մշակելու կարողություններ ունեն: Պրոբլեմների նկատմամբ մոտեցումը կրում է ստերեոտիպային բնույթ: Բնավորության գծերն են ենթարկվողականությունը և կախվածությունը: Վարքի և հաղորդակցման մեջ առաջնորդվում են սովորություններով: Նախընտրում են հետևյալ

33

մասնագիտությունները` հաշվապահ, ֆինանսիստ, ապրանքագետ, տնտեսագետ, մեքենավարուհի:

2.2.2 Ե. Ա. ԿԼԻՄՈՎԻ ԴԻՖԵՐԵՆՑԻԱԼ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԱՐՑԱՐԱՆ

Մեթոդիկայի միջոցով նպատակ ենք ունեցել բացահայտել ավագ դպրոցականների մոտ մասնագիտական պլանի ձևավորվածության և մասնագիտության ընտրության մոտիվացիայի առկայությունը: Ինչպես գիտենք մասնագիտական գործունեության ընտրության ադեկվատ ձևավորված մոտիվացիան զգալի ազդեցություն է գործում մասնագիտական ուսուցման և գործունեության արդյունավետության վրա:

Մարդու կողմից գործունեության տարբեր ձևերին նախապատվություն տալու հիման վրա մասնագիտական ուղղվածության գնահատման համար օգտագործվում է ԴԱՀ-ը: Այս մեթոդիկայի հիման վրա ընկած է մասնագիտությունների դասակարգման սխեման, որին համապատասխան բոլոր մասնագիտությունները բաժանվում են հինգ խմբի` աշխատանքի առարկայի հիման վրա` մարդ-բնություն, մարդ-տեխնիկա, մարդ-մարդ, մարդ-նշանային համակարգ, մարդ-գեղարվեստական պատկեր: Մեթոդիկան կարելի է օգտագորշել դեռահասների և պատանիների մասնագիտության կողմնորոշման համար:

Աղյուսակ 2

Ե. Ա. Կլիմովի դիֆերենցիալ-ախտորոշիչ հարցարան

Ե. Ա. Կլիմովի հարցարանի արդյունքների միջինացված տվյալները

Կլիմովմարդ-բնություն

մարդ- տեխնիկա

Մարդ-մարդ

մարդ-նշանային համակարգ

մարդ-գեղարվեստական պատկեր

Տղաներ 3,6 4 5 3,6 3,6

Աղջիկներ

5 2,4 4,7 3,1 4,4

Վերլուծելով 12-րդ դասարանցիների հետ անց կացված թեստի արդյունքները և համեմատելով Ե Ա Կլիմովի դիֆերենցիալ-ախտորոշիչ

34

հարցարանի միջինացված տվյալները կարող ենք նշել որ գործունեության ոլորտի ընտրության մեջ գերակշռում է հումանիտար ուղղվածությունը:

Այսպիսով համեմատելով տղաների և աղջիկների տված պատասղաները կարող ենք եզրակացնել որ աղջիկների ուղղվածությունը առավել նկատելի է մարդ-բնություն, ինչպես նաև մարդ- մարդ ոլորտներում: Իսկ տղաների մոտ առավել նկատելի է մարդ-մարդ ուղղվածության գերակայություն:

Այստեղ հարկ է նշել նաև որ աղջիկների մոտ ի տարբերություն տղաների առավել բարձր է մարդ-գեղարվեստական պատկեր ուղղվածությունը, իսկ տղաների մետ համեմատաբար աղջիկների մեծ է մարդ-տենիկա ուղղվածությունը: Սա հիմնականում կապված է այն փաստի հետ, որ դեռահասները բաժանում են մասնագիտությունները 2 խմբի` կնոջ և տղամարդու: Այստեղ նաև կարելիի է նշել այն փաստը որ ըստ Հոլանդի թեստից ստացված տվյալների տղաներն առավել շատ ընտրում են այն մասնագիտությունները որոնք կապված են հիմնականում տեղնիկայի հետ (մեխանիկ, վարորդ, ինժեներ, գյուղատնտես և այլն):

Քանի որ նախորդ թեստի օգնությամբ պարզեցինք որ տղաներին բնորոշ է առավել սոցիալական անձնային տիպը, այսինքն հաղորդակցվելու կարողությունը, լիդեր դառնալու ուղղվածությունը, շատ սոցիալական շփումներ հաստատելու պահանջմունքը, կարելի էր ենթադրել որ տղաները առավել կնախընտրեն մարդ-մարդ գործունեության ոլորտը: Քանի որ այն իրենից ենթադրում է առավել լայն սոցիալական շփման շրջանակներ: Ջ Հոլանդի թեստի միջոցով միայն հաստատվեց Ե Ա Կլիմովի թեստից ստացված արդյունքները:

Հետազոտության տվյալները ներկայացված են գրաֆիկի տեսքով, (գրաֆիկ 2)

Գրաֆիկ 2

Ե. Ա. Կլիմովի դիֆերենցիալ-ախտորոշիչ հարցարան

35

-մա

րդբն

ությ

ուն

- մա

րդտ

եխնի

կա

-Մա

րդմա

րդ

-

մարդ

նշա

նայի

նհա

մակա

րգ

-

մարդ

գեղա

րվես

տա

կան

պա

տկե

ր

Կլիմով

3.64

5

3.6 3.6

5

2.4

4.7

3.1

4.4

ՏղաներԱղջիկներ

2.2.3 ՕՊՏԱՆՏԻ (ընտրողի) ԱՆԿԵՏԱ

Մասնագիտության պլանի ձևավորման մակարսակի և մասնագիտության ընտրության մոտիվացիայի բացահաըտման համար օգտագործվում է նաև օպտանտի անկետան:

Անկետայի արդյունքների վերլուծություն

Մասնագիտական պլանի առկայություն և նրա ձևավորվածության մակարդակը:

Հարցվածների 60%-ի մոտ ընտրված է մասնագիտությունը, մտածված են դրան հասնելու ուղիները, և փորձարկվողները վստահ են իրենց ընտրության մեջ: Այս դեպքում կարելի է ասել որ կա մասնագիտության պլանի առկայություն և նրա ձևավորվածության մակարդակ:

Հարցվածների 13,3 %-ը ընտրել է մասնագիտությունը, վստահ է իր ընտրության մեջ սակայն դեռ չի ընտրել այն ձեռք բերելու ուղիները: Այս դեպքում կարելի է ասել որ կա մասնագիտական պլանի առկայություն սակայն դեռևս թերի է նրա ձևավորվածության մակարդակը:

36

Հարցվածների 26,7 %-ը չի ընտրել մասնագիտություն: Այս դեպքում չի կարելի խոսել մասնագիտական պլանի առկայության և նրա ձևավորվածության մակարդակի մասին:

Մասնագիտության ընտրության գիտակցվածություն

Հարցվածների 83,3 %-ի մոտ գիտակցվում և նշվում են մասնագիտության ընտրության համապատասխան դրդապատճառները, և մասնագիտությունն ընտրվել է նախկին հետաքրքրությունների և փորձի հաշվառմամբ: ավագ դպրոցականների մեծ մասի մոտ (70%) մասնագիտության ընտրության գլխավոր դրդապատճառ է հանդիսանում հետաքրքրությունը տվյալ մասնագիտության հանդեպ: 20%-ի մոտ գլխավոր դրդապատճառ է հանդիսանում մասնագիտության հեղինակությունը, իսկ 10%-ի մոտ` բարձր աշխատավարձը:

Հարցվածների 16,7 %-ի մոտ առկա չէ մասնագիտության ընտրության համապատասխան դրդապատճառը: Այստեղ մասնագիտության ընտրությունը չի կարելի համարել գիտակցված:

Աղյուսակ 3

Ընտրության դրդապատճառներ

աշակերտներ ծնողներ

Մասնագիտության հեղինակություն

16,7% 16,7%

Բարձր աշխատավարձ 8,3% 0%Բարձր 0% 0%Կարիերայի աճի հնարավորություն

0% 16,7%

Հնարավորություն 0% 41,7%Ընտանեկան ավանդույթներ 0% 8,3%Հետաքրքրություն տվյալ մասնագիտության հանդեպ

58,3% 16,7%

Դժվարանում եմ պատասխանել

16,7% 0%

Ելնելով ծնողների տված պատասխաններից կարող ենք եզրակացնել որ նրանց մեծ մասի մոտ (41,7%) մասնագիտության ընտրության հարցում գլխավոր դրդապատճառ է հանդիսանում հնարավորությոնները (ֆինանսական հնարավորություններ), ինչպես նաև նրանք այստեղ նշում են բնակչության վայրը, որը նույնպես ազդում է մասնագիտության ընտրության վրա: Ապա հավասար տոկոսային հարաբերությամբ (16,7%) ծնողների մոտ կարևորվում է մասնագիտության հեղինակությունը, կարիերայի, աճի հնարավորությունը և հետաքրքրությունը տվյալ մասնագիտության հանդեպ, ապա 8,3%-ի մոտ կարևորվում է ընտանեկան ավանդույթները: Ինձ համար

37

զարմանալի էր այն հանգամանքը որ թե երեխաները և թե ծնողները շատ փոքր նշանակություն էին տալիս բարձր աշխատավարձին: Սա ես բացատրում եմ այն հանգամանքով որ երեխաները (հիմնականում տղաները) ընտրում են կենցաղային մասնագիտություններ, որոնք կարող են օգտագործել պրակտիկայում` նույնիսկ առանց որևէ տեղ աշխատելու պայմաններում: Թեստավորումը ցույց է տվել որ մասնագիտության ընտրության հարցում մեծ նշանակություն ունի սովորողների բնակչության վայրը: Այստեղ հիմնականում չեն համապատասխանում ծնողների և երեխաների դրդապատճառները քանի որ ծնողների մոտ առավել կարևորվում է հնարավորությունները, իսկ երեխաներն առավել կարևորում են հետաքրքրությունը տվյալ մասնագիտության հանդեպ:

Սակայն այստեղ հարկ է նշել նաև այն փաստը որ չնայած այն բանի, որ երեխաների և ծնողների դրդապատճառները չեն համապատասխանում մասնագիտության ընտրության հարցում, այնուամենայնիվ երեխաները մեծ կախվածություն ունեն ծնողներ կարծիքից, սա կարող ենք ապացուցել ելնելով Ջ Հոլանդի թեստից ստացված արդյունքներից, որտեղ թե տղաների և թե աղջիկների մոտ մեծ է կոնվենցիոնալ ուղղվածության տվյալները, որն էլ իրենից ենթադրում է բնավորության գծերից ենթարկվողականություն և կախվածություն:

Հետազոտոջթյան արդյունքները ներկայացված են գրաֆիկի տեսքով, գրաֆիկ 3

0%10%20%30%40%50%60%70%

աշակերտներծնողներ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

38

î»ë³Ï³Ý ¨ ѻﳽáï³Ï³Ý µ³ÅÇÝÝ»ñÇ í»ñÉáõÍáõÃÛ³Ý ³ñ¹ÛáõÝùáõ٠ѳëï³ïí»ó ³é³ç³¹ñí³Í í³ñϳÍÁ:

Մասնագիտության ընտրության ժամանակ դեռահասների համար առաջատար մոտիվ է հանդիսանում հետաքրքրությունը տվյալ մասնագիտության հանդեպ:

Մասնագիության ընտրության հարցում հակասություններ են առաջանում երեխաների և ծնողների կարծիքների միջը

Մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր և նշանակություն ունի դեռահասների բնակչության վայրը, սոցիալական պայմանները:

Ի զարմանս մեզ ըստ ստացված արդյունքներ տղաներն առավել շատ նախընտրում են <<կանացի>> մասնագիտություններ` հոգեբանություն, բժշկություն, մանկավարժություն, հոգեբանություն: իսկ աղջիկները հակառակը` <<տղամարդկանց>> մասնագիտություններ` հաշվապահ, ֆինանսիստ, ապրանքագետ, տնտեսագետ, մեքենավարուհի:

Մասնագիտության ընտրության դժվարությունները հիմնականում կապված են ինֆորմացվածության ցածր մակարդակի հետ:

Ավագ դպրոցականների մոտ գործունեության ոլորտի ընտրության մեջ գերակշռում է հումանիտար ուղղվածությունը:

Ավագ դպրոցականների մոտ գերակշռում է անձի սոցիալական տիպը:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

39

1. Большая советская энциклопедия, 1975

2. Возрастная и педагогическая психология / Под ред. А.В. Петровского. М.:

Просвещение, 1973

3. Драгунова Т.В. Подросток. М.: Знание, 1988

4. Жуковская В.И. Психологические основы выбора профессии. Минск: Народная

асвета, 1978

5. Климов Е.А. Как выбирать профессию. М.: Просвещение, 1991

6. Климов Е.А. Школа …а дальше? Лениздат, 1971

7. Кон И.С. Психология старшеклассника. М.: Просвещение, 1982

8. Крылова А.А., Маничев С.А. Практикум по общей экспериментальной и

прикладной психологии. СПб.: Питер, 2002

9. Майерс Д. Социальная психология. СПб: Питер, 1999

10. Мухина В.С. Возрастная психология. М.: Академия, 1997

11. Орлов Ю.М. Самопознание и самовоспитание характера. М.: Просвещение,

1987

12. Профессиональное самоопределение и трудовой путь молодежи. / Под ред.

В.Л. Ословского, Киев: Наукова Думка, 1978

13. Столяренко Л.Д. Педагогическая психология. Ростов-на-Дону: Феникс, 2000

14. Толстых А.В. Возрасты жизни. М.: Молодая гвардия, 1988

15. Шавир П.А. Психология профессионального самоопределения в юности. М.:

Педагогика, 1981

16. Шибутани Т. Социальная психология. Москва – Ростов-на-Дону: Феникс, 1999

40

top related