Top Banner
17

ՄԵՐ - Yerevan State University · յունների մեջ: 1991 թ. տպագրվեց նաև Գ. Սարգսյանի «Մովսես Խորենացի» ուսում-նասիրությունը,

Oct 14, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: ՄԵՐ - Yerevan State University · յունների մեջ: 1991 թ. տպագրվեց նաև Գ. Սարգսյանի «Մովսես Խորենացի» ուսում-նասիրությունը,
Page 2: ՄԵՐ - Yerevan State University · յունների մեջ: 1991 թ. տպագրվեց նաև Գ. Սարգսյանի «Մովսես Խորենացի» ուսում-նասիրությունը,
Page 3: ՄԵՐ - Yerevan State University · յունների մեջ: 1991 թ. տպագրվեց նաև Գ. Սարգսյանի «Մովսես Խորենացի» ուսում-նասիրությունը,

ՄԵՐ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԳԱԳԻԿ ԽՈՐԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ

ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ

Ականավոր պատմաբան և արևելագետ Գագիկ Խորենի Սարգսյանը (1926-1998) ծնվել է նշանավոր բանասեր, ՀԽՍՀ գիտության վաս-տակավոր գործիչ Խ. Սարգսյանի ընտանիքում: 1946-1950 թթ. Գ. Սարգսյանը սովորել է Լենին-գըրադի համալսարանի (այժմ՝ Սանկտ-Պետեր-բուրգի պետական համալսարան) պատմության ֆակուլտետում, որտեղ նրան Հին աշխարհի պատմություն են դասավանդել նշանավոր գիտ-նականներ Վ. Ստրուվեն, Ս. Կովալյովը, Ք. Կո-լոբովան, ինչպես նաև հայտնի սեպագրագետ Ի. Դյակոնովը: Այս ընթացքում նա միաժամանակ հաճախել է նաև նույն համալսարանի արևելագիտության ֆակուլտետում կազմակեր-պըված դասախոսություններին և ուսանել հատկապես ասորագիտությանը վերաբերող առարկաները, ինչպես նաև սովորել աքքա-

դերեն (ասորա-բաբելոներեն) և ուրարտերեն՝ Ի. Դյակոնովի ղեկավարությամբ: Վեր-ջինս Գ. Սարգսյանի ավարտական աշխատանքի («Հելլենիստական Բաբելոնի քաղ-աքն ու տաճարը համաձայն առայժմ չհրատարակված և Էրմիտաժում պահպանված բաբելոնյան սեպագիր տեքստերի») գիտական ղեկավարն էր: Համալսարանն ավարտելուց հետո 1951-1954 թթ. Գ. Սարգսյանը ԽՍՀՄ ԳԱ պատ-մության ինստիտուտի՝ Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտ էր: 1954 թ. նա հաջո-ղությամբ պաշտպանել է «Հին Հայաստանի քաղաքը» թեկնածուական ատենախոսու-թյունը, վերադարձել Հայաստան և աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում: 1956-1962 թթ. եղել է ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքի գիտնական-քարտուղարը: Այնուհետև նշանակվել է ԳԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, ապա 1967 թ.՝ նույն ինստիտուտի Հին պատմության բաժ-նի վարիչ: 1967 թ. Գ. Սարգսյանը հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատե-նախոսություն՝ «Հելլենիստական դարաշրջանի Հայաստանի պատմությունն ու ժա-մանակագրությունը և Մովսես Խորենացին»: 1971-1994 թթ. նա ՀԽՍՀ ԳԱ նորաստեղծ Արևելագիտության ինստիտուտի առաջին տնօրենն էր: 1988-1990 թթ. միաժամանակ վարել է ՀՀ ԳԱ փոխնախագահի պաշտոնը, ապա եղել է հասարակական գիտութ-

Page 4: ՄԵՐ - Yerevan State University · յունների մեջ: 1991 թ. տպագրվեց նաև Գ. Սարգսյանի «Մովսես Խորենացի» ուսում-նասիրությունը,

264 Ø»ñ Ñáµ»ÉÛ³ñÝ»ñÁ

յունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարը: 1974 թ. ընտրվել է Հայաստանի ԳԱ թղթակից անդամ, իսկ 1986 թ.՝ ակադեմիկոս1:

Գ. Սարգսյանի գիտական ունակությունները փայլատակեցին գիտությամբ զբաղ-վելու հենց առաջին օրերից: Նա սերունդներին թողել է մի քանի արժեքավոր մենա-գըրություններ և 200-ից ավելի գիտական հոդվածներ: Դրանք տպագրվել են ոչ միայն մեր հանրապետության (ՊԲՀ, ԼՀԳ, Բանբեր ԵՊՀ-ի), այլև ԽՍՀՄ (ինչպես, օրինակ, ВДИ, Народы Азии и Африки. Вопросы истории), արտասահմանյան տարբեր երկր-ների՝ Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Հունգարիա, ԱՄՆ, Իրան և այլն, առաջա-տար պարբերականներում: Անհրաժեշտ է ընդգծել, որ այդ աշխատություններն այսօր էլ լիովին պահպանել են իրենց գիտական այժմեականությունը: Հին աշխարհի պատմության և ոչ մի լուրջ մասնագետ, առավել ևս հայագետ, չի կարող շրջանցել Գ. Սարգսյանի գիտական ժառանգությունը: Փաստորեն, նա իր գիտական ներդրումով ամեմատելի է հին և միջնադարյան Հայաստանի պատմության ուսումնասիրության բնագավառի մեր մյուս երկու մեծերի՝ ԽՍՀՄ ԳԱ ակադ. Հ. Մանանդյանի և ՀԽՍՀ ԳԱ ակադ. Ս. Երեմյանի հետ: Գ. Սարգսյանը 1984 թ. ղեկավարել է նաև ԽՍՀՄ արևելա-գետների միության հայաստանյան բաժանմունքը: Նա ԳԱ ԱԻ սեպագիր քաղաքա-կըրթությունների բաժանմունքի ղեկավարն էր, միաժամանակ՝ նույն ինստիտուտի գիտական աստիճաններ շնորհող խորհրդի նախագահը: Նա նաև ԳԱ պատմության, հնագիտության ու ազգագրության ինստիտուտների, Մ. Մաշտոցի անվան Մատենա-դարանի գիտական խորհուրդների անդամ էր, ինչպես նաև «Հայաստան-Հունաս-տան» ընկերության նախագահը: 1985 թ. Գ. Սարգսյանը արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի «Հայ ժողովրդի պատմության» ութ հատորյակի աշխատանքներին մասնակցելու համար: 1989 թ. նա միջազգային ճանաչում ստացած ԹԺԼ հանդեսի խմբագրական հանձնաժողովի անդամ էր: Գ. Սարգսյանի եռանդուն ջանքերի շնորհիվ էր, որ ստեղծվեցին «Հին Արևելք», «Կովկաս և Բյուզանդիա», «Արևելյան աղբյուրագիտություն» տարեգրքերը, ինչպես նաև «Խուռիացիներն ու ուրարտացիները» մենագրությունների շարքը: Նրա օրոք ԳԱ արևելագիտության ինստիտուտը ձեռք բերեց միջազգային ճանաչում, ամալրվեց բազմաթիվ երիտասարդ մասնագետներով, որոնց մեծ մասը կրթություն էր ստացել Մոսկվայում և Լենինգրադում: Նշանավոր իրանագետ Մ. Դանդամաևը, անդրադառնալով Գ. Սարգսյանի գիտա-կան ժառանգությանը նշել է. «Հազվադեպ է պատահում, որ երիտասարդ գիտնա-կանը՝ գիտություն մուտք գործելու պահից միաժամանակ զբաղվի երկու՝ իրար հետ ոչ մի առնչություն չունեցող բնագավառների խնդիրներով և երկուսում էլ հասնի բա-

1Ավելի մանրամասն տե՛ս Ակադեմիկոս Գ. Խ. Սարգսյանի տպագիր աշխատությունների մատե-

նագիտություն:Գիտնականի ծննդյան 90-ամյակի առթիվ, խմբ.՝ Բարխուդարյան Վ.,Մուրադյան Պ., Ե., 2006:

Page 5: ՄԵՐ - Yerevan State University · յունների մեջ: 1991 թ. տպագրվեց նաև Գ. Սարգսյանի «Մովսես Խորենացի» ուսում-նասիրությունը,

Ø»ñ Ñáµ»ÉÛ³ñÝ»ñÁ 265

ցառիկ արդյունքների՝ դրանց մնալով հավատարիմ իր ողջ գիտակից կյանքի ընթաց-քում»2: Գ. Սարգսյանի գիտական ժառանգության մեջ կարևոր տեղ են գրավում հին Արևելքի պատմության խնդիրների հետազոտությունը, մասնավորապես հին Բաբե-լոնի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումների հարցերը: Գիտնականը հատուկ ուշադրություն է հատկացրել ինչպես Բաբելոն քաղաքին, այն-պես էլ թագավորությանը, որն ընդգրկում է ահռելի ժամանակահատված՝ Ք.ա. III-I հազարամյակները: Նրա մասնագիտական հետաքրքրությունների ոլորտում էր այս-տեղի քաղաքներից Ուրուկը, որն ուներ հույժ կարևոր դեր ողջ Առաջավոր Ասիայի կյանքում՝ սկսած Ք.ա. IV հազ. վերջերից: Մինչև անցած դարի 50-ական թթ. հին Արևելքի թագավորությունների սոցիալ-տնտեսական զարգացումների, մասնավորապես հնագույն Միջագետքի քաղաք-պետությունների վերոհիշյալ խնդիրներն համարյա չէին ուսումնասիրվել: Դրանցով ինչ-որ չափով զբաղվել էին Ա. Տյումենևը և գերմանացի հայտնի փիլիսոփա, պատ-մաբան Մ. Վեբերը: Խորհրդային պատմագրությունում անցած դարի 50-ական թթ. Բաբելոնի սոցիալ-տնտեսական զարգացումների առաջին ուսումնասիրողները եղան Մ. Դանդամաևը, ապա նաև Գ. Սարգսյանը: Ի. Դյակոնովի և Ե. Յակովլևի «Ասորա-բաբելոնյան աղբյուրները Ուրարտուի պատմության մասին» աշխատության համար անձնանունների և աշխարհագրական տեղանունների ցանկեր կազմելը Գ. Սարգսյանի համար հին Բաբելոնի, հատկապես դրա սելևկյան դարաշրջանի պատմության հարցերն ուսումնասիրելու շարժառիթ դարձավ: Բաբելո-յան հիմնահարցին վերաբերող նրա առաջին հոդվածն էր «Սելևկյան Բաբելոնի ինքնավար քաղաքը», որտեղ նա քննում էր սելևկյանների օրոք Բաբելոնում ինքնավարության ձևավորման նախադրյալները: Այստեղ հեղինակը հատուկ տեղ էր հատկացնում վերաբնակիչ հույների ունեցած դերին՝ ողջ Առաջավոր Ասիայի բնակչության կյանքում: Ինքնավարության հարցը հեղինակը վերլուծում էր ինչպես սոցիալական, այնպես էլ քաղաքական զարգացումների տեսանկյուններից: Մեկ տարի անց նա հանգամանալից ներկայացրեց նաև Սելևկյան Բաբելոնում ձևավորված հողային փոխհարաբերությունների հարցը՝ զուգահեռաբար վերլուծելով այդ ժամանակի քաղաքի կառուցվածքը, քաղաքների և տաճարների միջև փոխ-հարաբերությունները, քաղաքականապես կախյալ և կիսանկախ բնակչության իրա-վասությունները: Երիտասարդ գիտնականը մանրամասն ուսումնասիրել է հատ-կապես «Բաբելոնյան ժամանակագրությունը», որը կազմվել էր սելևկյան դարաշըր-ջանի 36-րդ տարում: Գ. Սարգսյանի վաղ շրջանի աշխատությունների ցանկում կարևոր տեղ է գրավում «Սելևկյան ժամանակաշրջանի մասնավոր սեպագրական հաղորդակցություններն ըստ պետական Էրմիտաժի հավաքածուի» հոդվածը: Փաստորեն, նա ԽՍՀՄ պատմա-բաններից առաջինն էր, որ զբաղվել է բաբելոնյան դարաշրջանի սելևկյան տեքստերի

2 Նույն տեղում, էջ 17:

Page 6: ՄԵՐ - Yerevan State University · յունների մեջ: 1991 թ. տպագրվեց նաև Գ. Սարգսյանի «Մովսես Խորենացի» ուսում-նասիրությունը,

266 Ø»ñ Ñáµ»ÉÛ³ñÝ»ñÁ

հարցերով և հարկադրված էր անցնելու դժվարին՝ «առաջամարտիկի» ուղին: Վերո-նշյալ բոլոր հոդվածները միջազգային մեծ ճանաչում բերեցին հեղինակին: Եթե Գ. Սարգսյանի առաջին հոդվածները վերաբերում էին ողջ Սելևկյան տե-րության սոցիալ-տնտեսական զարգացմանը, ապա 1970-ականթթ. մասնավորեցնե-լով հետազոտությունների շրջանակները՝ գիտնականը սկսեց անդրադառնալ ավելի որոշակի հարցերի, ինչպես, օրինակ՝ ստրուկների դրությանը հելլենիզմի դա-րաշրջանի Ուրուկ քաղաքում: Ստրկության և ստրկատիրության, մասնավորապես տաճարային ստրկության հարցերի մասին նրա գրած հոդվածներն ունեցան միջազգային մեծ ճանաչում: Հատկապես պետք է առանձնացնել «Փաստաթուղթը «դեպուտատի» ծագման մասին» հոդվածը, որտեղ Գ. Սարգսյանը բացահայտում է «դեպուտատ» բառի փոխաբերա-կան իմաստը միջագետքյան քաղաքակրթության արշալույսի շրջանում՝ Շումերում, Աքքադում, հին ասորեստանյան և բաբելոնյան թագավորություններում, երբ դեռևս իշխանության որոշ ներկայացուցիչներ ընտրվում էին բոլորի կողմից: Հետաքրքիր է «Isqu մթերաբաժինը ուշ Բաբելոնի քաղաքում» գործը: Այս մթերաբաժին-հարկի օրինակով նա պարզաբանում է, թե ինչպիսի փոփոխություններ է կրել հարկային քաղաքականությունը: Ըստ նրա, իսքվուն առաջացել էր դեռ III հազ. սկզբներին և առնչվում էր պաշտամունքային որոշակի պարտավորվածությունների: «Բաբելոնյան կշռաքարի մասին» հոդվածը այս պետության չափ ու կշռի միավորների մասին է՝ Կասսիտական դինաստիայի կառավարման շրջանում (1595-1155 թթ.): Այստեղ խոս-վում է նաև հետկասսիտական (1155-626), հատկապես նոր-բաբելոնյան թագավո-րության շրջանում (626-539 թթ.) ստեղծված նոր էտալոն-միավորների մասին: 1970-ական թթ. Գ. Սարգսյանը սկսեց զբաղվել նաև բաբելոնյան անվանակոչութ-յան (օնոմաստիկա) հարցերով: Այստեղ կարևոր էին ինչպես նախկինում գոյություն ունեցած անձնանունների վերլուծությունը, այնպես էլ այն բոլոր փոփոխությունների և նորամուծությունների քննարկումը, որ տեղ գտան Առաջավոր Ասիայում, երբ հին հունարենը «խաչասերվեց» արևելքի մյուս լեզուներին: Գ. Սարգսյանը հետազոտեց միայն Միջագետքում տեղի ունեցած անվանափոխություններն ու նորամուծություն-ները հույների՝ այստեղ հայտնվելուց հետո: Նրան հետաքրքրում էր այն ամենը, ինչն առնչվում էր հելլենիստական Բաբելոնի հետ՝ սկսած տաճարներից և անվանակո-չությունից, վերջացրած՝ ստրկության և կառավարման համակարգում տեղի ունեցած փոփոխություններով: Հելլենիստական դարաշրջանի քաղաքային կյանքի վերլուծությանն էր նվիրված Գ. Սարգսյանի «Տիգրանակերտ: Հին Հայաստանի քաղաքային կյանքի պատմութ-յունից» արժեքավոր մենագրությունը,որն այդ թեմային առնչվող առաջին արժեքավոր ուսումնասիրություններից էր ԽՍՀՄ-ում: Արձանագրենք, որ ռուս երկու հանրահայտ գիտնականների՝ Գ. Կոշելենկոյի և Է. Ֆրոլովի՝ հելլենիստական քաղաքներին նվիր-ված մենագրությունները գրվեցին Գ. Սարգսյանի այս աշխատությունից բավական ժամանակ անց: Փաստորեն, Գ. Սարգսյանը խորհրդային պատմագրության մեջ հելլե-

Page 7: ՄԵՐ - Yerevan State University · յունների մեջ: 1991 թ. տպագրվեց նաև Գ. Սարգսյանի «Մովսես Խորենացի» ուսում-նասիրությունը,

Ø»ñ Ñáµ»ÉÛ³ñÝ»ñÁ 267

նիստական դարաշրջանի քաղաքների ուսումնասիրության առումով առաջատար գիտնականներից էր:

Հայ պատմագրության մեջ «Տիգրանակարտը» դեռևս միակ ամբողջական հետա-զոտությունն է, որտեղ գիտնականը կարևոր տեղ է հատկացրել պոլիսի սոցիալ-տնտեսական հարցերի վերլուծությանը՝ հունա-հռոմեական մատենագիրների և մեր պատմիչների վկայությունների համադրման ճանապարհով, զուգահեռներ անցկաց-նելով Սելևկյան Բաբելոնի և հին հայկական պետականությունների միջև: Գրքում հեղինակը ներկայացրել է ոչ միայն քաղաքի բուն պատմությունը, այլև առաջին անգամ հատուկ ուշադրություն հատկացրել գերմանացի հանրահայտ հնա-գետ-պատմաբան Կ. Լեման (Լեհման)-Հաուպտի՝ 1899 թ. Տիգրանակերտում հայտ-նաբերած հունարեն արձանագրության տեքստի վերլուծությանը: Սա այս իմագիր սկզբնաղբյուրի՝ առաջին հանգամանալից և գիտական հիմքերի վրա դրված քննութ-յունն էր, որը խիստ էական նշանակություն ունի, քանզի առայժմ գիտության մեջ վի-ճելի է համարվում Տիգրանակերտ քաղաքի տեղադրության խնդիրը: Անուրանալի է գիտնականի դերը օտարալեզու վիմագիր, հատկապես Արտաշես արքայի արամե-ական և Գառնիի հունարեն տեքստերի ուսումնասիրության ասպարեզում:

Առաջավոր Ասիայի նախահելլենիստական դարաշրջանի հետազոտության բնագավառում Գ. Սարգսյանն առաջին անգամ կիրառել և գիտական շրջանառության մեջ է դրել «քաղաքացիական-տաճարային համայնք» արտահայտությունը: Հետագայում Գ. Սարգսյանի գիտական պրպտումներում տեղի ունեցավ կտրուկ շրջադարձ: Նրա ուսումնասիրությունների անկյունաքարը դարձավ Մովսես Խորե-նացուն նվիրված աշխատությունների հրապարակումը: Խորենացիագիտությունը մինչ այդ անցել էր զարգացման բավական բարդ և երկարատև ճանապարհ: Թվում էր՝ այլևս անհնար է որևէ նոր խոսք ասել մեր Պատմահոր վերաբերյալ: Բայց նա կարողացավ տեսնել այն բացերը, որ առկա էին և հրատարակեց երկու մենագրություն Պատմահոր «Հայոց պատմության» մասին: 1965 թ. տպագրվեց Գ. Սարգսյանի «Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ժամանակագրական համակարգը» կարևոր աշխատությունը: Խորենացու ժամանակագրությանն անդրա-դարձել էին նաև նշանավոր հայագետներ, սակայն նրանց գործերում բացակայում էր ամենակարևորը՝ մատենագրի վկայությունների համաժամանակյա վերլուծությունը: Այս պատճառով էլ բազմաթիվ խրթին հարցեր չէին ստանում իրենց վերջնական պատասխանները և հանգեցնում էին գիտական թեժ բանավեճերի: Գ. Սարգսյանի մենագրությունը վերջակետ դրեց այդ վիճաբանություններին: «Հելլենիստական դարաշրջանի Հայաստանը և Մովսես Խորենացին» (1966) նոր երևույթ էր այդ ժամանակաշրջանի Հայաստանի պատմու թյան ուսումնասիրության ասպարեզում: Այստեղ առաջադրված հարցերի քննարկումներն ունեին մի քանի ուղղվածություն: Հետազոտման առարկա էին դարձել հայոց պետականությունը, արքաներին և պաշտամունքին առնչվող հարցերը՝ նախահելլենիստական, հելլե-նիզմի, ապա՝ ավելի ուշ դարաշրջանների կտրվածքով: Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ նա առաջին անգամ հայ և համաշխարհային պատմագրության մեջ փորձ արեց անդրադառնալու մեհենական պատմիչ Ողյումպ քրմի խնդրին: Սա պար-

Page 8: ՄԵՐ - Yerevan State University · յունների մեջ: 1991 թ. տպագրվեց նաև Գ. Սարգսյանի «Մովսես Խորենացի» ուսում-նասիրությունը,

268 Ø»ñ Ñáµ»ÉÛ³ñÝ»ñÁ

զապես գիտնականի հայտնագործությունն էր, քանզի Խորենացու վկայությունից զատ, համարյա ոչինչ հայտնի չէր Ողյումպի մասին: Աշխատության վերջում հեղի-նակն անդրադարձել է նաև Արտաշես I-ի գործունեության վերլուծությանը:

Հ. Մանանդյանի «Ֆեոդալիզմը հին Հայաստանում (Արշակունիների և մարզպա-նության շրջան)» ստվարածավալ և Ն. Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարա-շըրջանում» հանրահայտ մենագրությաններից հետո նշանակալից էր նաև Գ. Սար-գըսյանի «Հին Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ուղիների մասին» աշխատության հրապարակումը: Փաստորեն, բաց էր մնացել ստրկատիրական դա-րաշրջանի Հայաստանի սոցիալ-տնտեսական հիմնահարցերի ամբողջական և համապարփակ ուսումնասիրությունը: Գ. Սարգսյանը, կիրառելով շարադրանքի պատմահամեմատական մեթոդը, օգտագործեց ինչպես անտիկ պատմիչների տե-ղեկությունները, այնպես էլ այն եզրահանգումները, որ մինչ այդ կատարել էին ռուս և արևմտյան պատմագիտական դպրոցների մի շարք նշանավոր տեսաբաններ (Ա. Լենցման, Ս. Ուտչենկո, Ե. Շտաերման, Ի. Ամուսին, Վ. Ստրուվե, Մ. Դանդամաև, Ա. Տյումենև, Վ. Ուեստերման, Մ. Վեբեր, Ե. Հոնիգման, Ա. Մարիսք և այլք): Աշխատութ-յունում, հողային սեփականության ձևերի և հասարակության դասակարգային կառուցվածքի տարբերակումներից բացի, կարևոր են նաև բնակավայրերի տարատե-սակ ու իրարամերժ անվանումների (ավան, գյուղ, գեղ, շեն, դաստակերտ, քաղաք) մեկնաբանությունները: Հեղինակը բացահայտել է երկրի սոցիալ-տնտեսական զար-գացման միտումները՝ սկսած ուրարտական շրջանից մինչև վաղ ֆեոդալիզմն ընկած ժամանակահատվածը Ք. հ. (IVդ.):

Հելլենիստական դարաշրջանից մինչև Արշակունիները Հայաստանի պատմա-կան, սոցիալ-տնտեսական և գաղափարամշակութային զարգացումներին վերաբե-րող հիմնախնդիրները Գ. Սարգսյանը քննել է «Հայ ժողովրդի պատմության» ակա-դեմիական հրատարակության I հատորում: Այստեղ կարևոր էր հատկապես Հայաս-տան-Արևմուտք (Հռոմեական հանրապետություն, ինչպես նաև փոքրասիական պետ-ություններ) առնչությունների ուսումնասիրությունը: Այս գրքում նա առաջին անգամ շրջանառության մեջ դրեց իր հայտնաբերած՝ պատմիչ Հիերոնիմոսի վկայություն-ներից մեկը, որը վերաբերում էր մեր Արտաշես I արքայի՝ Սելևկյան թագավորության դեմ հարավային արշավանքին: Այս հայտնագործությունը լիովին փոխեց Արտաշես I-ի կողմից հայկական հողերի վերամիավորման մասին մինչ այդ գոյություն ունեցած տեսակետները: Հետագայում նա դարձավ «Հայ ժողովրդի պատմություն» աշխատութ-յան հատորյակի (Ե., 1972) համահեղինակներից մեկը, որտեղ ամբողջապես նրան է պատկանում հին Հայաստանին վերաբերող հատվածը: 1980 թ. այս աշխատությունը տպագրվեց նաև ռուսերեն: Երևույթ էր «Հայկի սերունդները» ստվարածավալ աշխա-տությունը, որն ուներ քաղաքակրթական ուղղվածություն՝ դառնալով հայ իրական-ության մեջ դրա առաջին և հաջողված փորձերից մեկը: Մովսես Խորենացու «Հայոց պատմության» 1500-ամյակի տոնակատարություն-ների նախօրյակին լույս տեսավ գրքի ռուսերեն թարգմանությունը (1990), որը կատա-րել էր Գ. Սարգսյանը՝ գրելով նաև 50 էջանոց առաջաբանը և ծանոթագրությունները:

Page 9: ՄԵՐ - Yerevan State University · յունների մեջ: 1991 թ. տպագրվեց նաև Գ. Սարգսյանի «Մովսես Խորենացի» ուսում-նասիրությունը,

Ø»ñ Ñáµ»ÉÛ³ñÝ»ñÁ 269

Ամենևին չնսեմացնելով Խորենացու նախկին թարգմանիչ Մ. Էմինի աշխատանքը (Մոսկվա, 1893)՝ այսուհանդերձ, Գ. Սարգսյանի թարգմանությունը շատ հարցերում գերազանցում է նախորդին և ամանակատարյալն է Պատմահոր բոլոր թարգմանութ-յունների մեջ: 1991 թ. տպագրվեց նաև Գ. Սարգսյանի «Մովսես Խորենացի» ուսում-նասիրությունը, որը հենց նույն տարում հրատարակվեց նաև ռուսերեն և անգլերեն:

Նա նաև մի շարք հանրապետական՝ («ՊԲՀ», «ԼՀԳ») և միութենական առաջատար հանդեսների (ԹԺԼ), ինչպես նաև Հ. Մանանդյանի «Երկերի» հրատա-րակության խմբագրական հանձնաժողովների անդամ էր (հ. Ա-Զ, Ե., 1977-1985), գոր-ծուն մասնակցություն է ունեցել անտիկ պատմիչների երկերի հայերեն թարգմանութ-յան և հրատարակության հարցերում: Քսենոփոնի «Անաբասիսում» (Ե., 1970) Գ. Սար-գըսյանը անտիկ մատենագրի կյանքին և ստեղծագործությանը վերաբերող մեկնա-բանական հատվածում տվել է Հերոդոտոսի «Պատմության» հայերեն անզուգական թարգմանությանն առնչվող մեկնաբանությունները, խմբագրել Ն. Ադոնցի «Հայաս-տանը Հուստինիանոսի դարաշրջանում» (Ե., 1987) կոթողային մենագրության հատուկ առաջաբանը: Նա խմբագրեց նաև Ն. Ադոնցի՝ ֆրանսերենից թարգմանված «Հայաստանի պատմությունը», Ե. Տեր-Մինասյանի, Թ. Ավդալբեկյանի, Ժ. Էլչիբեկ-յանի, Կ. Մուրադյանի և այլոց մենագրությունները, ինչպես նաև Ն. Կունի «Հին Հու-նաստանի լեգենդներն ու առասպելները» աշխատությունը: Կազմել և հրատարակել է բազմավաստակ գիտնականներ Հ. Մանանդյանին, Բ. Առաքելյանին, Ս. Երեմյանին, Ի. Դյակոնովին նվիրված կենսամատենագիտությունները: Մշտապես կապված լինելով ԵՊՀ-ի պատմության և արևելագիտության ֆակուլտետների հետ՝ բազմազբաղ և բազմավաստակ գիտնականը նաև նշանակալի դեր ունեցավ դասագրքերի և մեթոդական աշխատությունների ստեղծման ասպարե-զում: Նա «Հայ ժողովրդի պատմության» քրեստոմատիայի առաջին հրատարակութ-յան I հատորի (1981 թ.) խմբագիրներից էր: Երկար տարիներ հանրապետության դպրոցներում դասավանդվում էին «Հայոց պատմության» դասագրքի (5-րդ դասա-րանների համար) հին և վաղ միջնադարյան Հայաստանին վերաբերող բաժինները: Գ. Սարգսյանը ոչ միայն մեծ գիտնական էր, այլև լուսավոր անձնավորություն: Եթե չլիներ նրա նվիրվածությունն ու պահանջկոտությունը, ապա ներկայիս ՀՀ-ն չէր ունենա հին աշխարհի պատմության հետազոտության այն դպրոցը, որի ակունքներում կանգնած է հանճարեղ գիտնականն ու համեստ քաղաքացին: Արդեն 15 տարուց ավելի է, ինչ մեզ հետ չէ Գ. Սարգսյանը: Սակայն որևէ հետա-տազոտող, որ զբաղվում է հին Հայաստանի և Առաջավոր Ասիայի, մասնավորապես Սելևկյան Բաբելոնի պատմությամբ, չի կարող շրջանցել նրա գիտական ժառան-գությունը: Մեծանուն գիտնականը մշտապես կենդանի կմնա իր թողած գիտական ժառանգությամբ՝ տպագրված աշխարհի ավելի քան 15 երկրներում:

ՄԻՆԱՍՅԱՆ Է. Գ. Պատմական գիտությունների դոկտոր

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հ. Ժ.

Page 10: ՄԵՐ - Yerevan State University · յունների մեջ: 1991 թ. տպագրվեց նաև Գ. Սարգսյանի «Մովսես Խորենացի» ուսում-նասիրությունը,

270 Ø»ñ Ñáµ»ÉÛ³ñÝ»ñÁ

Պատմական գիտությունների թեկնածու

Page 11: ՄԵՐ - Yerevan State University · յունների մեջ: 1991 թ. տպագրվեց նաև Գ. Սարգսյանի «Մովսես Խորենացի» ուսում-նասիրությունը,

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԱՐԸ ՆՎԻՐՎՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ «ԼՐԱԲԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՀԱՆԴԵՍԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ 75-ԱՄՅԱԿԻՆ

Ողջույնի խոսքեր հանդեսի հոբելյանի առթիվ..............................................................3 Զաքար յան Ա .Հ . –Հայրենական հնագույն հայագիտական հանդես.....................8

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Խաչատր յան Կ .Հ . –Հայաստանի գիտության ներդրումը ԽՍՀՄ ռազմապաշտպանական և տիեզերական արդյունաբերությանոլորտում (1970-1980-ական թթ.).......................................................................................................10 Ղարագ յոզ յան Ա .Հ . –Մարդերի ռազմական կազմակերպությունը հին Հայաստանում...........................................................................................................28 Հակոբ յան Ա .Մ . – Ընտրական գործընթացները ՀԽՍՀ-ում 1920-ական թթ.…......37 Հարութ յ ո ւն յան Ա .Է . – «Պարոնտէր» կոչումը Վաղարշապատի ուշմիջնադարյան տապանագրերում...........................................................................50 Սուքիաս յան Հ .Կ . – Մամուլի պետական վերահսկողությունը և գրաքննությունը Հայաստանի Հանրապետությունում (1918-1920 թթ.)…...........63 Նավասարդ յան Ա .Գ . – Փոքր պետությունների գենեզիսը և դրանց սահմանման տարբերակները............................................................................78 Շահնազար յան Ա .Ի . –Զաքարյան Հայաստանի իրավական կարգավիճակի հարցը հայ և վրաց պատմագիտության մեջ....................................................................84 Դումիկ յան Ա .Վ . –Կոմմագենեի դրամներում հայկական թագի մեկնություն- ների հարցը ֆրանսիական պատմագրության մեջ.........................................................103 Ավետիս յան Ս .Ռ . –Հայաստանի Կարմիր խաչի ընկերության կազմավորումը և մարդասիրական գործունեությունը..............................................112 Ղամբար յանԱ .Վ . –Իրավիճակը Հայաստանում՝ ըստ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վ. Ֆիլիպսի տեղեկությունների(1919 թ. սեպտեմբեր).................................120

Նուրբեկ յան Լ .Զ . –Արդիականացման չինական մոդելը տնտեսական և քաղաքական զարգացման համատեքստում..................................................................128 Նահապետ յան Ռ .Ա . –Հերոդոտոսի «Պատմություն ինը գրքից» աշխատութ- յունը՝ հայ ազգագրության անտիկ դարաշրջանի սկզբնաղբյուր..................................134

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սուվար յան Յո ւ . Մ . , Սարգս յան Վ .Ա . – ՀՀ ՀՆԱ ծավալի և աճի տեմպի վրա գիտության ու կրթության ազդեցության գնահատումը…………………….......146

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

Վարտանովա Ժ .Ա . – Մշակույթ և քաղաքակրթություն............................................160

Page 12: ՄԵՐ - Yerevan State University · յունների մեջ: 1991 թ. տպագրվեց նաև Գ. Սարգսյանի «Մովսես Խորենացի» ուսում-նասիրությունը,

278

ՍՈՑԻՈԼՈԳԻԱ

Մելքո ւմ յան Յո ւ .Գ . –ՀՀ բուհերում հաշմանդամություն ունեցող ուսանող- ների ներառման մեթոդական առաջարկություններ...........................................................168 Հակոբ յանԳ .Լ . –Սիրիահայերի սոցալ-ժողովրդագրական ներուժը ՀՀ-ում…….......181

ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Առաքե լ յան Կ .Լ . –«Ազդակ գրականը» արդի մարտահրավերների խաչմերուկում....191 Հարութ յ ո ւն յան Լ .Ա . –Տնտեսական իրադարձություն ցուցանշող լեզվամիա- վորների իմաստաբանական վերլուծություն.........................................................................198

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Խզմալ յան Ա .Է . –«Մարմնի վերադարձը» և ապամարդկայնացումը թատրոնում….205 Բեքար յան Ա .Ա . –Մոնրեալի «Արմենյան» թատերախմբի գործունեությունը (1981-1985)................................................................................................213 Տիգրան յան Մ .Ա . – «Աղվես» տոտեմի հնագույն արմատների դրսևորումը հայոց հարսանեկան ծեսում.......................................................................................................229

ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ավետիս յան Ա .Ռ . –Հայաստանի համացանցային ԶԼՄ-ի կազմավորման և զարգացման շրջափուլերը..........................................................................................................242 Անաստաս յան Ա .Ա . –Արժեքների ներկայացում և վերարտադրություն եթերից......249

ԳՐԱԽՈՍԱԿԱՆՆԵՐ

Խառատյան Ա .Ա . –Անուշավան Զաքարյան,Սերգեյ Գորոդեցկին Արևմտյան Հայաստանում և Անդրկովկասում (1916-1921 թթ.)………........................…........................255 Ասատր յան Ա .Գ . –Մերի Կիրակոսյան, Փանոս Թերլեմեզյանի կյանքը և ստեղծագործությունը.............................................................................................................261

ՄԵՐ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ

Մինաս յան Է .Գ . ,Հարո ւթ յ ո ւ ն յան Հ .Ժ . –Ակադեմիկոս Գագիկ Խորենի Սարգսյանի ծննդյան 90-ամյակին...........................................................................................263

Աղաս յան Ա .Վ . –Վաստակաշատ գործիչն ու փիլիսոփան(Գրիգոր Ասատրյանի ծննդյան 80-ամյակի առթիվ)...................................................................................................270

ԳԻՏԱԿԱՆ ԼՐԱՏՈՒ Կիրակոս յան Մ .Ա . – Լիլիթ Արտեմյանի մենահամերգը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին...........................................................................274

Page 13: ՄԵՐ - Yerevan State University · յունների մեջ: 1991 թ. տպագրվեց նաև Գ. Սարգսյանի «Մովսես Խորենացի» ուսում-նասիրությունը,

279

СОДЕРЖАНИЕ НОМЕР ПОСВЯЩАЕТСЯ 75-ЛЕТИЮ СО ДНЯ ИЗДАНИЯ ЖУРНАЛА ”ВЕСТНИК

ОБЩЕСТВЕННЫХ НАУК” НАН РА Слов а прив е т с т вия к юбилею журнал а ......................................................................3 З а к а р ян А .А . –Старейший отечественный арменоведческий журнал.................................8

ИСТОРИЯ И ПОЛИТОЛОГИЯ

Хач а т р ян К .Г . –Вклад армянской науки в сферу военно-оборонной и космической промышленности СССР(1970-1980-ые гг.)......................................................10 Кар а г е з ян А .А . –Военная организация мардов в древней Армении…………...............28 Акопян А .М . –Избирательные процессы в СоветскойАрмении в 1920-ых гг.37 Арутюнян А .Э . –Титул “паронтер“ в позднесредневековых эпитафиях Вагаршапата...............................................................................................................50 Сукиа с ян А .К . –Государственный контроль и цензура в сфере периодики в Республике Армения (1918-1920 гг.).......................................................................................63 Нав а с а рдян А .Г . –Генезис малых государств и варианты их определения.................78 Шахна з а рян А .И . –Вопрос правового статуса Захаридской Армении в армянской и грузинской историографии..............................................................................84 Думикян А .В . –Вопрос интерпретации армянской тиарына коммагенских монетах во французской историографии.............................................................................103 Аве ти с ян С .Р . –Формирование общества Красного Креста Армении и его гуманитарная деятельность..................................................................................................112 Г амб арян А . В . –Ситуация в Армении по данным помощника госсекретаря США Вильяма Филлипса (сентябрь 1919 г.)........................................................................120 Нурбекян Л .З . –Китайская модель модернизации в контексте экономического и политического развития.....................................................................................................128 Наапе т ян Р .А . –«История в девяти книгах» Геродота как первоисточник армянской этнографии античной эпохи... ..........................................................................134

ЭКОНОМИКА

Сув а рян Ю .М . , Сарки с ян В .А . –Оценка влияния науки и образования на объем и темпы роста ВВП в РА.............................................................................................146

ФИЛОСОФИЯ И ПРАВО

Вар т ано в а Ж .А . –Культура и цивилизация...................................................................160

Page 14: ՄԵՐ - Yerevan State University · յունների մեջ: 1991 թ. տպագրվեց նաև Գ. Սարգսյանի «Մովսես Խորենացի» ուսում-նասիրությունը,

280

СОЦИОЛОГИЯ

Мелкумян Ю.Г.–Методические рекомендации по инклюзии студентов с инвалидностью в вузах РА...................................................................................................168 Акопян Г .Л . –Социально-демографический потенциал сирийских армян в РА.....181

ФИЛОЛОГИЯ

Аракелян К .Л . –“Аздак гракан” на перекрестках современных вызовов.................191 Арутюнян Л .А . –Семантический анализ лексических единиц, номинирующих экономические реалии..........................................................................198

КУЛЬТУРА И ИСКУССТВОВЕДЕНИЕ

Хзмалян А .Э . –“Возвращение тела” и дегуманизация в театре................................205 Бек а р ян А .А . –Деятельность монреальской театральной труппы “Арменян” (1981-1985)...........................................................................................................................213 Тигр анян М .А . –Отражение древнейших корней тотема “лисы” в армянском свадебном обряде.................................................................................................................229

ЖУРНАЛИСТИКА

Аве ти с ян А .Р . –Этапы формирования и развития интернет-СМИ Армении.........242 Ана с т а с ян А .А . –Презентация и воспроизводство ценностей посредством телевидения........................................................................................................................249

РЕЦЕНЗИИ

Хар а т ян А .А . –Анушаван Закарян. Сергей Городецкий в Западной Армении и в Закавказье (1916-1921 гг.).............................................................................................255 Аса т р ян А .Г . –Мери Киракосян. Жизнь и творчество Фаноса Терлемезяна.........261

НАШИ ЮБИЛЯРЫ

Мина с ян Э .Г . , Ару тюнян А .Ж . –К 90-летию со дня рождения академика Гагика Хореновича Саркисяна...........................................................................................263 Ага с ян А . В . –Заслуженный деятель и философ (к 80-летиюсо дня рождения Григора Асатряна)..................................................................................................................270

НАУЧНАЯ ХРОНИКА

Кирако с ян М .А . –Сольный концерт Лилит Артемян, посвященный 100-летию геноцида армян........................................................................................................................274

Page 15: ՄԵՐ - Yerevan State University · յունների մեջ: 1991 թ. տպագրվեց նաև Գ. Սարգսյանի «Մովսես Խորենացի» ուսում-նասիրությունը,

281

CONTENTS THE ISSUE IS DEDICATED TO THE 75TH ANNIVERSARY OF THE PUBLICATION OF

THE JOURNAL “BULLETIN OF SOCIAL SCIENCES” OF NAS RA

CONGRATULATORY MESSAGES ON THE ANNIVERSARY OF JOURNAL.................3 A . Z a k a r y a n –The Oldest Native Armenological Journal...........................................8

HISTORY AND POLITICAL SCIENCE

K . K h a c h a t r y a n – The Contribution of Armenian Science to the Military-defence and Space Industry of the USSR(1970-1980-ies)……………………….………...............10 A . G h a r a g y o z y a n –Military Organization of Mards inAncient Armenia…................28 A . H a k o b y a n – The Electoral Processes in the Soviet Armenia in the 1920-s………37 A . H a r u t y u n y a n –The Title of ''Paronter'' in the Late Medieval Epitaphs of Vagharshapat ......................................................................................................................50 H . S u k i a s y a n – State Control and Censorship of the Press in the Republic of Armenia (1918-1920)..........................................................................................................63 A . N a v a s a r d y a n –The Genesis of Small Countries and the Versions of their Determination...................................................................................................................78 A . S h a h n a z a r y a n –Zakarian Armenias Legal Status Issue in Armenian and Georgian Historiography...................................................................................................84 A . D u m i k y a n –The Question of Interpretations of the Armenian Tiara on Commagene Coins in French Historiography..................................................................103 S . A v e t i s y a n –The Formation of the Armenian Red Cross Society and its Humanitarian Activity...................................................................................................112 A . G h a m b a r y a n –The Situation in Armenia on the Statement of William Phillips, the Assistant Secretary of State of the USA (September, 1919)……….....120 L . N u r b e k y a n –The Chinese Model of Modernization in the Context of Economic and Political Development ..........................................................................128 R . N a h a p e t y a n –''History in Nine Books'' by Herodotus as the Source of Armenian Ethnography of Antiquity .........................................................................134

ECONOMICS

Y u . S u v a r y a n , V . S a r g s y a n –Impact Assessment of Education and Science on the Volume and Growth Rate of Gross Domestic Product in Armenia ............146

PHILOSOPHY AND LAW Z h . V a r t a n o v a –Culture and Civilization ...................................................................160

Page 16: ՄԵՐ - Yerevan State University · յունների մեջ: 1991 թ. տպագրվեց նաև Գ. Սարգսյանի «Մովսես Խորենացի» ուսում-նասիրությունը,

282

SOCIOLOGY Y u . M e l k u m y a n –Methodic Recommendations on Inclusion of Students with Disabilities in the Universities of the RA..........................................................168 G . H a k o b y a n –The Social-demographic Potential of Syrian Armenians in the RA...181

PHILOLOGY K . A r a k e l y a n –''Azdak grakan'' in the Crossroads of the Modern Challenges.…....191 L . H a r u t y u n y a n –Semantic Analysis of Lexical Units Denoting Economic Events..198

CULTURE AND ART HISTORY

A . K h z m a l y a n –"Return of the Body'' and Dehumanization in Theatre....................205 A . B e k a r y a n –The Activity of the Theatre Company ''Armenian'' in Montreal (1981-1985).........................................................................................................................213 M . T i g r a n y a n –The Reflection of Ancient Roots of ''fox'' Totem in Armenian Wedding Ceremony.......................................................................................229

JOURNALISM

A . A v e t i s y a n –Stages of Formation and Development of the Internet-media in Armenia.......................................................................................................................242 A . A n a s t a s y a n –Presentation and Reproduction of Values Through Television.249

LITERARY REVIEWS

A . K h a r a t y a n –Anushavan Zakaryan, Sergei Gorodetsky in Western Armenia and South Caucasus (1916-1921)…………….................................................................255 A . A s a t r y a n –Mery Kirakosyan, The Life and Oeuvre of Panos Terlemezyan…….261

OUR JUBILEES

E . M i n a s y a n , H . H a r u t y u n y a n –On the 90th Anniversary of Birth of the Academician Gagik Sargsyan..................................................................................263 A . A g h a s y a n –The Distinguished Figure and Philosopher (onthe 80th Anniversary of Birth of Grigor Asatryan)………………………….....................................................270

SCIENTIFIC CHRONOLOGY

M . K i r a k o s y a n –Solo Concert of Lilit Artemyan, Dedicated to the Centennial of the Armenian Genocide................................................................................................274

Page 17: ՄԵՐ - Yerevan State University · յունների մեջ: 1991 թ. տպագրվեց նաև Գ. Սարգսյանի «Մովսես Խորենացի» ուսում-նասիրությունը,