Հովհաննես թումանյանի տուն թանգարան

Post on 20-Jul-2015

80 Views

Category:

Education

3 Downloads

Preview:

Click to see full reader

Transcript

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանԵրկիր-Հայաստան

Քաղաք-Երևան

Տնօրեն-Նարինե Խաչատրյան

Հեռախոսահամար-56-00-21, 58-12-71, 51-60-21

Բաց է-ժամը 10.30 - 17.00, երկուշաբթի` հանգստի օր

Տոմս-500 դրամ

Հիմնադրվել է-1953 թ.

Առաջին տնօրեն-Աշխեն Թումանյան

Հովհաննես Թումանյանի թանգարանիտուն-թանգարանի մասին Հովհաննես Թումանյանի թանգարան, հիմնադրվել է 1953թվականի ապրիլին՝ նվիրված ամենայն հայոցբանաստեղծի մահվան 30-ամյակին։ Թանգարանիճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է։ Թանգարանիհիմնադիրը և առաջին տնօրենը բանաստեղծի դուստրնէ՝ Աշխեն Թումանյանը։ Թանգարանի ցուցանմուշներն ենձեռագրերի պատճենները, ֆոտոփաստաթղթերը ևԹումանյանի ինքնատիպ ստեղծագործություններիբնօրինակները։ Այստեղ պահվում են ավելի քան 18.000 ցուցանմուշներ։

Հովհաննես Թումանյանի թանգարանիտուն-թանգարանի մասին1969 թվականին նոր ցուցասրահում ցուցադրվող նմուշներըհիմնականում նվիրված են ՀովհաննեսԹումանյանի կյանքին և ստեղծագործություններին։Թումանյանի ստեղծագործական արվեստովհետաքրքրվողները այստեղ կարող են տեսնել գրողիանձնական իրերը, փաստաթղթերը, ձեռագրերը, էսքիզները և հրատարակություններն ավելի քան 45 լեզուներով։

Թանգարանի առաջին հարկըԹանգարանն ունի ընդարձակ, լուսավոր դահլիճ՝նախատեսված ցուցահանդեսների, միջոցառումների, ներկայացումների համար և երկու այգի։Թանգարանիառաջին հարկի ցուցասրահներում ժամանակագրականկարգով ներկայացված են Թումանյանի կյանքին ևգործունեությանը վերաբերող նյութերը՝ լուսանկարները, նամակները, փաստաթղթերը, ձեռագրերը, հեղինակիհեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծվածպատկերներ։ Չորս սրահներով է անցնում «մեծ Հայի» կյանքը՝ ծնունդից մինչև երկրային մահ։ Առաջին հարկիմի գողտրիկ անկյունից խորհրդավոր տպավորություն էգործում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը։

Թանգարանի երկրորդ հարկԵրկրորդ հարկը հուշային բաժին է՝ Թումանյանիթիֆլիսյան վերջին բնակարանը՝ վեց սենյակներով, նույնությամբ վերարտադրված և ժամանակին եղածկահավորանքով։ Այստեղ պահպանվել է գրողի Թիֆլիսիտան մթնոլոտը։ Ցուցասրահի ամբողջ ունեցվածքըբանաստեղծի տան ճաշասենյակի, հյուրասենյակի ևաշխատասենյակի ինտերիերի բաղադրիչ առարկաներնեն։ Նույն հարկում՝ առանձին մեծ սրահում, ցուցադրվումէ բանաստեղծի անձնական բացառիկ և բազմաբնույթգրադարանը՝ 8000 օրինակ տարբեր լեզուներով ևտարբեր ազգային, ժանրային բովանդակությամբ գրքերիընտրանիով։

Հովհաննես Թումանյանի կիսանդրինթանգարանի պատինՔանդակագործ-Ղուկաս Չուբարյան

Ղուկաս ՉուբարյանԾնվել է-Հունիսի 16, 1923

Ծննդավայր-Երևան, ՀԽՍՀ

Մահացել է-մարտի 23, 2009

Մահվան վայր-Երևան, Հայաստան

Ազգություն-Հայաստան

Գործունեություն-քանդակագործ

Ղուկաս Չուբարյանի մասինՂուկաս Չուբարյան Հունիսի 16 1923-մարտի 23, 2009, հայքանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդականնկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկականանդամ: Իրավաբան, հասարակական, քաղաքականգործիչ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ ԳրիգորՉուբարյանի որդին է։

Կենսագրություն1942 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի

անվան գեղարվեստի ուսումնարանը

1947-ին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտիճարտարապետական բաժինը

1950 թվականին Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը

1950-1955 թթ. դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվանգեղարվեստի ուսումնարանում

1968 թվականից՝ Երևանի մանկավարժականինստիտուտում, 1980 թվականից պրոֆեսոր

1996 թվականից՝ Երևանի գեղեցիկ արվեստների ազգայինակադեմիայի պրոռեկտոր

2003 թվականին արժանացել է ՀՀ Մովսես Խորենացումեդալի

Ֆիգուրատիվ հուշարձաններՄարտիրոս Սարյան, բրոնզ՝ Երևան, 1967 թ.

Կոմիտաս, բրոնզ՝ Երևան, 1971 թ.

Եղիշե Չարենց բրոնզ՝ Երևան, 1957 թ.

Ալեքսանդր Սպենդիարյան, բազալտ, ԱրաՍարգսյանի հետ համատեղ՝ Երևան, 1971 թ.

Հովհաննես Հովհաննիսյան, բազալտ՝ Էջմիածին, 1958 թ.

Հովհաննես Թումանյան, բրոնզ՝ 1964 թ.

Մեսրոպ Մաշտոց, բազալտ՝ Երևան, 1968 թ.

Մխիթար Գոշ, բազալտ՝ Երևան, 1968 թ.

Հաստոցային գործերՏարիները և մարդիկ, քանդակաշար՝ 1957-1958 թթ.

Անահիտի դիմաքանդակ, բրոնզ՝ 1952 թ.

Ասպետը, բրոնզ՝ 1952 թ.

Մոր դիմաքանդակ, բրոնզ՝ 1965 թ.

Դեկորատիվ քանդակներՀՀ կառավարական շենքերի դեկորատիվքանդակները, 1950-ական թթ․

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետիթատրոնի շենքի ճակատի թատերական դիմակները, 1980թ.

Հուշարձանները

top related