Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)

Post on 12-Jul-2015

379 Views

Category:

Law

10 Downloads

Preview:

Click to see full reader

Transcript

Միավորված ազգերի կազմակերպություն

Միավորված ազգերի կազմակերպություն(ՄԱԿ)

ՄԱԿ-ը հիմնադրվել է 1945-ի հոկտեմբերի 24-ին միջազգային համագործակցության և կոլեկտիվանվտանգության միջոցով խաղաղություն պահպանելու պարտավորություն վերցրած 51 երկրի կողմից:

Կանոնադրության համաձայն ՄԱԿ-ը ունի չորս նպատակ.

1. պահպանել միջազգային խաղաղություն և անվտանգություն2. զարգացնել բարեկամական հարաբերություններ ազգերի միջև3. համագործակցել միջազգային հիմնախնդիրները լուծելու և մարդու իրավունքների

նկատմամբ հարգանք առաջացնելու հարցերում4. լինել մի կենտրոն ազգերի գործողությունները ներդաշնակելու համար:

ՄԱԿ-ի շտաբ-կայանը գտնվում է Նյու Յորքում. Միջազգային դատարանի նստավայրն է Հաագան՝Նիդեռլանդներում:

ՄԱԿ-ի համակարգը

Քարտուղարություն

Միջազգայինդատարան

Անվտանգությանխորհուրդ

Տնտեսական ևսոց. խորհուրդ

Խնամակալությանխորհուրդ

Գլխավորասամբլեա

Մասնագիտացվածհաստատություններ

ՄԱԿ-ի գերատեսչություններ,

ծրագրեր և հիմնադրամներ

Գլխավոր ասամբլեա

• ՄԱԿ-ի բոլոր անդամ-պետությունները ներկայացված են Գլխավոր ասամբլեայում:

• Նա ազգերի յուրատեսակ խորհրդարան է, որը գումարվում է քննարկելու համար աշխարհիամենահրատապ հիմնահարցերը: Յուրաքանչյուր անդամ-պետություն ունի մեկ ձայն: Ամենտարի աշնանը գումարվում է Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանը,

անհրաժեշտության դեպքում նաև արտակարգ հատուկ նստաշրջան:

ՄԱԿ-իգերատեսչություններ,

ծրագրեր ևհիմնադրամներ

• ՄԱԿ-ի մի շարք գերատեսչություններ, ծրագրեր և հիմնադրամներ աշխատում են աշխարհիմարդկանց տնտեսական և սոցիալական դրությունը բարելավելու համար: Դրանցից առավելկարևորներն են՝ Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գլխավոր տեսուչի գերատեսչությունը(ՄԻԳՏԳ), Փախստականների գծով ՄԱԿ-ի գլխավոր տեսուչի գերատեսչությունը (ՓԳՏԳ),

մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), առևտրի և զարգացման կոնֆերանսը(ՅՈՒՆԻԿՏԱԴ), շրջակա միջավայրի գծով ՄԱԿ-ի ծրագիրը (ՅՈՒՆԵՊ), Պարենիհամաշխարհային ծրագիրը (ՊՀԾ), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԿԶԾ):

Քարտուղարությունը կատարումէ ՄԱԿ-ի վարչականաշխատանքը: Լիազորված էԳլխավոր ասամբլեայի,

Անվտանգության խորհրդի ևմյուս մարմինների կողմից: Նրաղեկավարն է գլխավորքարտուղարը, որն ապահովում էընդհանուր վարչականղեկավարությունը:

Քարտուղարությունը բաղկացածէ դեպարտամենտներից ևվարչություններից՝ բոլորըմիասին մոտ 8900 հոգի կազմողանձնակազմով:

Գեդվին Ջեբբ Տրյուգվե Խալդվան Լի Դագ Համմարշոլդ

Ու Տան Կուրտ Վալդհայմ Խավեր Պերես դե Կուելյար

Բուտրոս Բուտրոս-ԳալիՔոֆիԱնան

Բան ԿիՄուն

Միջազգային դատարանը, որ հայտնի է նաևորպես Համաշխարհային դատարան, ՄԱԿ-իգլխավոր դատական մարմինն է: Բաղկացածէ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգությանխորհրդի կողմից ընտրված 15 դատավորից,

վճռում է երկրների միջև վեճերը:

Պետությունների մասնակցությունըդատավարությանը կամավոր է, բայց եթե միպետություն համաձայնում է մասնակցել, ապա պարտավորվում է ենթարկվելդատարանի վճռին:

Գլխավոր պատասխանատուն է միջազգայինխաղաղության և անվտանգության ապահովմանհամար: Ունի 15անդամ: Նրանցից հինգը՝ ՄեծԲրիտանիան, Միացյալ Նահանգները, Չինաստանը,

Ռուսաստանի Դաշնությունը և Ֆրանսիան, մշտականանդամներ են: Մնացած 10-ը ընտրվում են Գլխավորասամբլեայի կողմից 2տարի ժամանակով: Երբանհրաժեշտ է համարվում, Անվտանգությանխորհուրդը կարող է ուղարկել մի խաղաղարարներկայացուցչություն զինադադար ապահովելու ևհակադրվող ուժերն անջատելու համար:

Տնտեսական և սոցիալական խորհուրդը, Գլխավոր ասամբլեայի ընդհանուրղեկավարությամբ, համակարգում է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալականաշխատանքը: Ունի Գլխավոր ասամբլեայի կողմից 3 տարով ընտրված 54 անդամ,

խորհրդի օժանդակ մարմիններն զբաղվում են այնպիսի հարցերով, ինչպիսիք ենմարդու իրավունքները, սոցիալական զարգացումը, կանանց կարգավիճակը,

հանցագործության կանխումը, թմրադեղերի կանխումը և շրջակա միջավայրիպահպանումը:

Մասնագիտացված հաստատությունները միջկառավարական համաձայնությամբ ստեղծվաածև համաձայնագրերի միջոցով ՄԱԿ-ի հետ կապված անկախ կազմակերպություններ են:

Դրանք ունեն ընդգրկուն միջազգային պարտավորություններ տնտեսական, սոցիալական,

մշակութային, կրթական, առողջապահական ասպարեզներում: Առավել կարևորկազմակերպություններից են՝ Պարենամթերային և գյուղատնտեսական կազմակերպությունը(ՖԱՕ), միջազգային կազմակեպությունը (ԱՄԿ), Միջազգային արժութային հիմնադրամը(ՄԱՀ), Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Տնտեսական և սոցիալական խորհուրդ

Մասնագիտացված հաստատություններ

ՄԱԿ-ը կարևոր դերակատարություն ունի միջազգայինհարաբերությունների կարգավորման և համաշխարհային խաղաղությանամրապնդման համար: Իր ստեղծման օրվանից ՄԱԿ-ը ձեռնարկել ևիրականացրել է երկու տասնյակից ավելի խոշոր ծրագրեր, որի համարՄԱԿ-ի տրամադրության տակ կան մեծ ռեսուրսներ և դրամականմիջոցներ: Այսուհանդերձ հաճախ ՄԱԿ-ը չի կարողացել առկահակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով և ստիպված է եղելհամաշխարհային խաղաղության պահպանման համար դիմել ռազմականմիջոցառումների:

Չնայած այս ամենին այսօր էլ միջազգայինհարաբերություններում ՄԱԿ-ը իր բոլոր կառույցներով հանդիսանում էմիջազգային խաղաղության գլխավոր պատասխանատուն:

Ս. Վարդանյան

top related