Top Banner
6 քայլ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև 2030թ. սովը վերացնելու, պարենային ապահովության ու սնուցման վիճակը բարելավելու և գյուղատնտեսության կայուն զարգացումը խթանելու համար Տեսակետներ և առաջարկություններ 2017Թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆՈՒՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ
32

6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

Jul 06, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

6 քայլ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև 2030թ. սովը վերացնելու, պարենային ապահովության ու սնուցման վիճակը բարելավելու և գյուղատնտեսության կայուն զարգացումը խթանելու համար

Տեսակետներ և առաջարկություններ 2017Թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆՈՒՑՄԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Page 2: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ
Page 3: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

1

Նախաբան Կայուն Զարգացում - 2030 օրակարգի ԿԶՆ 2-ը՝ «Վերացնել սովը, հասնել պարենային ապահովության և սնուցման վիճակի բարելավման, խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը», ամփոփում է հինգ հիմնական և երեք լրացուցիչ գլոբալ թիրախներ, որոնք ուղղված են սովի և թերսնման բոլոր ձևերի վերացմանը և պարենային ապահովության հասնելուն՝ այն հաշվով, որ ոչ ոք դուրս չմնա: ԿԶՆ 2-ի հինգ հիմնական թիրախներն են՝

Վերջ դնել թերսնման բոլոր ձևերին և բավարարել դեռահաս աղջիկների, հղիների և կրծքով կերակրող կանանց սնուցման կարիքները

Վերջ դնել սովին և ապահովել բոլոր մարդկանց համար անվտանգ, սննդարար և բավարար քանակի սննդի մատչելիությունը ողջ տարվա ընթացքում

Կրկնապատկել փոքր պարենարտադրողների գյուղատնտեսական արտադրողականությունը և եկամուտները, այդ թվում՝ ապահով ու հասանելի դարձնելով հողը, այլ արտադրական ռեսուրսներ և ներդրումներ, գիտելիքներ, ֆինանսական ծառայություններ, շուկաներ, ինչպես նաև հնարավորություններ տալով արժեքների ավելացման և ոչ-գյուղատնտեսական զբաղվածության համար

Ապահովել պարենարտադրության կայուն համակարգեր և ներդնել դիմակայուն գյուղատնտեսական գործելաձևեր, որոնք մեծացնում են արտադրողականությունը և արտադրությունը, օգնում են պահպանել էկոհամակարգերը, ուժեղացնում են կլիմայի փոփոխություններին, ծայրահեղ եղանակային պայմաններին հարմարվելու կարողությունը և աստիճանաբար բարելավում հողի որակը

Պահպանել սերմերի, մշակաբույսերի, գյուղատնտեսական ու ընտելացված կենդանիների և դրանց վայրի ազգակիցների գենետիկ բազմազանությունը

Page 4: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

2

ԿԶՆ2-ը Կայուն Զարգացում – 2030 օրակարգի անկյունաքարերից մեկն է: Բարելավված պարենային ապահովությունն ու սնուցումը առողջության, կրթության, զբաղվածության, կանանց զորացման, աղքատության և անհավասարության կրճատման հիմքն են:

Ստորագրելով Կայուն զարգացման նպատակները՝ Հայաստանն արձանագրել է այս հավակնոտ նպատակների իրականացման իր հանձնառությունը։ «Հայաստանի պարենային ապահովության և սնուցման ազգային ռազմավարական ուսումնասիրությամբ» (ԱՌՈւ) փորձ է արվել վեր հանել երկրում պարենային ապահովության և սնուցման ներկա իրավիճակի ամբողջական պատկերը՝ բացահայտելով պատճառ հանդիսացող հիմնական գործոններն ու գլխավոր մարտահրավերները, քննութան են առնվել իրականացվող քաղաքականություններն ու ծրագրերը, առաջարկվել են պետության անհրաժեշտ գործողությունները ԿԶՆ2-ի շրջանակում: Ուսումնասիրության ընդհանուր նպատակը կառավարությանը և այլ շահագրգիռ կողմերին աջակցելն է և ուղղորդելը՝ մինչև 2030թ. ԿԶՆ2-ի իրագործմանը հասնելու համար:

Ուսումնասիրության գործընթացը ղեկավարվել է կառավարության կողմից՝ միջազգային հանրության և Հայաստանի քաղաքացիական հասարակության բոլոր շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությամբ: Հայաստանի կառավարությունը ստեղծել էր ԿԶՆ միջգերատեսչական հանձնաժողով, որի ներքո ձևավորվել էր ԿԶՆ 1, 2, 3 և 17 հարցերով զբաղվող սոցիալական ենթահանձնաժողով: Սոցիալական ենթահանձնաժողովը հիմնեց ԿԶՆ2 կազմակերպական հանձնաժողովը՝ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանի նախագահությամբ: «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ի նախագահ տ․գ․թ․ Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ Սոլուշնս» խորհրդատվական ընկերությունը տրամադրել է հետազոտական աջակցություն, տվյալներ և ռազմավարական վերլուծություններ հանձնաժողովում քննարկելու համար։ Արդյունքում ստեղծվել է ԿԶՆ2 կազմակերպական հանձնաժողովի կողմից հաստատված համապարփակ զեկույց, որը որոշում ընդունողների համար կազմված այս ամփոփագրի հիմքն է:

Հայաստանում պարենային ապահովության, սնուցման և գյուղատնտեսության վիճակի ազգային ռազմավարական ուսումնասիրության շրջանակում անցկացված հանգամանալի վերլուծության արդյունքում՝ Հայաստանում մինչև 2030թ. ԿԶՆ2 թիրախների իրականացմանն ընդառաջ ներկայացվում են հետևյալ վեց առաջարկությունները:

Page 5: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

3

Ապահովել ծրագրային սիներգիա պարենային ապահովության բոլոր հիմնասյուներին ուղղված ծրագրերի միջև՝ որպեսզի բոլորի համար ապահովվի բավարար քանակի և սննդարար պարենի մատչելիությունն ու հասանելիությունը ամբողջ երկրում.

Կիրառել առողջապահական, սոցիալական պաշտպանության և տարածքային նպատակային քաղաքականություններ` երկրում առկա սովի և թերսնման անհամաչափությունները կրճատելու համար.

Վերանայել սոցիալական պաշտպանության քաղաքականության գործիքները` ամենից զրկվածներին օգնելու համար. Բարձրացնել առողջ սնուցման և ԿԶՆ-2-ի վերաբերյալ հանրության իրազեկումը և ապահովել ապացույցների տեղեկատվական բազան.

Իրականացնել նորարարական մոտեցումներ և ծրագրեր՝ ուղղված փոքր պարենարտադրող տնտեսությունների արտադրողականության և մրցունակության մեծացմանը և եղանակի ու կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը. Համակարգել և ղեկավարել պարենային ապահովությանը և ԿԶՆ2-ին առնչվող քաղաքականությունների կայուն իրականացումը և առաջընթացը։

1 2 3 4 5 6

Page 6: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

4

Համատեքստը

Հայաստանը ցածր միջին եկամուտ ունեցող, պարեն ներմուծող, արտաքին ցնցումների նկատմամբ խոցելի երկիր է: Տնտեսական աճի տեմպի անկման հետևանքով առաջացած ֆիսկալ հնարավորությունների սղացումը սահմանափակում է արդյունավետ սոցիալական քաղաքականության իրականացմանը։ Պետական բյուջեի կրթական և առողջապահական ծախսերը մնում են ՀՆԱ-ի համապատասխանաբար 2,4% և 1,7%-ի սահմաններում: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը բացասաբար է ազդել տնտեսության վրա, այնուամենայնիվ գրանցվել է մակրոտնտեսական չափավոր առաջընթաց, որը սակայն ներառական չի եղել: 2015թ. յուրաքանչյուր երրորդն ապրում էր աղքատության շեմից ցած: Ենթակառուցվածքների, սեփական միջոցների, շրջակա միջավայրի գործոնների և զբաղվածության հնարավորությունների ահռելի տարբերությունները հանգեցրել են մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների անհամաչափությունների: Ընտանեկան եկամուտները մեծապես կախված են իրենց բնույթով անկայուն արտաքին դրամական փոխանցումներից, որոնք ստացվում են միգրանտներից և Սփյուռքից։ Ըստ ազգային գնահատումների՝ Հայաստանի բնակչության 6%-ը 2015թ. սպառել է ակտիվ և առողջ կենսաձև վարելու համար անհրաժեշտ կալորիաների անբավարար քանակ, այլ խոսքով՝ եղել է թերսնված։ Պարենային անապահովությունը կտրուկ աճել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո և փոխկապված է աղքատության հետ: Պարենային անապահովության մեջ գտնվող տնային տնտեսությունների մասնաբաժինը 2008թ.-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո գրեթե կրկնապատկվել է և 2015թ.-ին հասել 16%-ի։ Նույնիսկ պարենային անապահով չհամարվող տնային տնտեսությունների սնունդը հաճախ աղքատիկ է, նկատի ունենալով, որ տնտեսությունների 26%-ի սննդակարգը կազմում են սննդի հիմնական տեսակները: Պարենային անապահովության հետ մեկտեղ՝ երեխաների թերսնման կրկնակի բեռը և սննդարար միկրոտարրերի անբավարարությունը Հայաստանում մշտական մտահոգության խնդիր է: 2015 թվականի տվյալների համաձայն, թերաճ էր 5 տարեկանից փոքր երեխաների 9%-ը, գերքաշ՝ 14%-ը: Թերաճությունն առավելապես տարածված էր 18 ամիսը չլրացած երեխաների շրջանում։ Մինչև 5 տարեկան երեխաների շրջանում սակավարյունության միջին ցուցանիշը 16% էր, որոշ մարզերում հասնելով նույնիսկ 34-49%-ի: Հողի սեփականության կառուցվածքը խիստ մասնատված է փոքր հողակտորների, որը մեծ բացասական ազդեցություն ունի ընտանեկան տնտեսությունների արդյունավետության և կայունության վրա, հատկապես երբ, ի թիվս այլ գործոնների, գումարվում են ոռոգման, մեքենայացման, ֆինանսների մատչելիության և գյուղատնտեսական ապահովագրության խնդիրներ: Չնայած նրան, որ Հայաստանն արտադրում է իր բնակչության կողմից սպառվող պարենի մեծ մասը, այնուամենայնիվ պարենի, մասնավորապես՝ հացահատիկի ներմուծումը դեռևս զգալի ծավալների է հասնում, ինչն էական ազդեցություն ունի առաջարկի և գնի կայունության վրա: Այն ուղղակիորեն ազդում է գնային տատանումների նկատմամբ առավելապես զգայուն՝ աղքատ և ծայրահեղ աղքատ տնային տնտեսությունների

Page 7: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

5

պարենային ապահովության վրա: Կենտրոնական Ասիայում և Կովկասում Հայաստանը ցնցումների նկատմամբ ամենազգայուն երկրներից մեկն է, ինչը զգալի տնտեսական կորուստների պատճառ է դառնում և բացասաբար է անդրադառնում պարենային ապահովության վրա: Ներկայումս կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում գյուղի և գյուղատնտեսության զարգացումը: Գյուղատնտեսության զարգացման գլխավոր նպատակը, իրավացիորեն, կայուն զարգացման պայմաններ ստեղծելն է արդյունավետության բարձրացման և ընտանեկան տնտեսությունների առևտրայնացման միջոցով, ինչը հնարավորություն կտա ապահովել պարենի առկայությունը և պայքարել գյուղական աղքատության դեմ: Սակայն դեռ հարկավոր է ավելի հստակ սահմանել համապատասխան քաղաքականությունների հիմնական հասկացությունները և ապահովել այդ քաղաքականությունների սիներգիան՝ ինչպես ռազմավարական, այնպես էլ իրականացման մակարդակներում:

Page 8: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

6

1 Ուղղությունները՝

Վերանայել և թարմացնել «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը»՝ հիմնվելով ԿԶՆ2 թիրախների վրա, պարենային ապահովության բոլոր սյուները ներառելու համար:

Վերանայել «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի» գործողությունների ծրագրի նկատմամբ կիրառվող մոտեցումը՝ ներառելու պարենի մատչելիությանը և օգտագործմանն ուղղված գործողություններ, ի լրումն պարենի առկայության և ինքնաբավության ծրագրված գործողությունների։

Սինքրոնացնել գյուղատնտեսության զարգացմանը, գյուղատնտեսական սուբսիդիաներին, տարածքային զարգացմանը և սոցիալական պաշտպանությանն ուղղված քաղաքականություններն ու ծրագրերը՝ միմյանց փոխադարձաբար ուժեղացնող և սիներգիկ ազդեցություններ ստանալու համար:

Հայաստանի ռազմավարությունները և ծրագրերը ամուր հիմք են հանդիսանում ազգային գյուղատնտեսական ինքնաբավության ու արդյունավետության աճի, եկամուտների ավելացման, գյուղական և քաղաքային աղքատության և սովի ու թերսնման վերացման համար՝ ՄԱԿ-ի «Ոչ սովին» մարտահրավերին և ԿԶՆ2 թիրախներին համապատասխան: Այդուհանդերձ, կան մի շարք թերություններ, որոնք հարկավոր է շտկել ազգային քաղաքականություններում, ինչպես նաև գործող քաղաքականությունների իրականացման էական բացթողումներ, որոնք խոչընդոտներ են ԿԶՆ2-ին արդյունավետորեն հասնելու ճանապարհին: Պարենային ապահովության վրա ազդող քաղաքականություններն ու ծրագրերը պետք է կառուցվեն այնպես, որ երկրում բոլորը կարողանան սպառել բավարար քանակի, անվտանգ և սննդարար պարեն:

ԿԶՆ2 թիրախների ոլորտներին առնչվող Հայաստանի մակրոտնտեսական քաղաքականությունները վերաբերում են պարենային ապահովության ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի կողմերին: Մինչ գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ քաղաքականությունները կարելի է համարել պարենի առաջարկի անմիջական թափանիվներ՝ առողջապահության, սոցիալական պաշտպանության և կրթության քաղաքականությունները հանդես են գալիս որպես պահանջարկի կողմի թափանիվներ: Պարենային ապահովության վրա բնականոն ազդեցություն ունեն նաև տնտեսության

Ապահովել ծրագրային սիներգիա պարենային ապահովության բոլոր հիմնասյուներին ուղղված ծրագրերի միջև՝ որպեսզի բոլորի համար ապահովվի բավարար քանակի և սննդարար պարենի մատչելիությունն ու հասանելիությունը

Page 9: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

7

ընդհանուր զարգացման, զբաղվածության, առևտրի, սննդի գների և կլիմայի փոփոխության քաղաքականությունները:

Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում (ՀԶՌԾ), որը երկրի զարգացման առաջատար քաղաքականությունն է մինչև 2025թ. ընկած ժամանակաշրջանի համար, նշված է, որ՝ «տնտեսական և սոցիալական քաղաքականությունները պետք է տնտեսական աճն ու վերաբաշխումը ավելի նպատակայնորեն ուղղեն աղքատ խավերի եկամուտների ուղղակի և անուղղակի աճին…»: ՀԶՌԾ-ն առաջնահերթությունը տալիս է գյուղատնտեսությանը որպես մարզերի հավասարաչափ զարգացման թափանիվի՝ մանրածախ սննդի արժեշղթայի երկարացման միջոցով, նկատի ունենալով, որ գյուղատնտեսությունը կազմում է գյուղական բնակչության զբաղվածության 80%-ը: Գյուղատնտեսության զարգացման «Կայուն պարենային ապահովության» երկակի կիզակետը ներկայացնում են արտադրությունը (ինքնաբավություն) և աղքատության կրճատումը (փոքր հողատերերի աճող մրցունակությունը սննդի արժեշղթայում)։

Պարենային ապահովությանն ու սնուցմանն անմիջականորեն ուղղված քաղաքականություններն ու գործողությունների ծրագրերը գլխավորապես կենտրոնացած են սննդի առկայության վրա՝ գյուղատնտեսական արտադրության և ինքնաբավության մակարդակի աճի տեսանկյունից, այնինչ պարենային ապահովության՝ սննդի մատչելիության և օգտագործման հիմնահարցերը շարունակում են լինել հիմնական բացթողումներ ինչպես քաղաքականության, այնպես էլ իրականացման մակարդակներում: Աղքատության, կառուցվածքային անհամաչափությունների և աշխատաշուկայում սուղ հնարավորությունների համակցությունը և ուտելու պատշաճ սովորությունների մասին իրազեկության ցածր մակարդակը սահմանափակում են առողջ սննդակարգի հասանելիությունը:

Պարենային ապահովությանն ուղղակիորեն առնչվող ռազմավարական քաղաքականության հիմնական փաստաթղթերն են «Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության քաղաքականությունը» (2005թ.) և «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը» (2011թ.): Առաջինը սահմանում է պարենային ապահովության բոլոր սյուներին հասնելու ռազմավարական տեսակետը, իսկ երկրորդը կենտրոնացած է հիմնականում մակրոտնտեսական մակարդակում սննդի առկայության վրա՝ բավարար քանակի գյուղատնտեսական արտադրության և պարենի ներկրումների միջոցով։ Այսպիսով, հայեցակարգի 2017-2021թթ. միջոցառումների ծրագիրը հիմնականում վերաբարում է պարենի առկայությանն ու կայունությանը՝ մի կողմ թողնելով մատչելիության և օգտագործման հիմնասյուները։ Սա քաղաքականության ակնհայտ բացթողում է, որը հարկավոր է լրացնել պարենային ապահովության բոլոր պարամետրերը բավարարելու և ԿԶՆ2 թիրախներին հասելու համար:

Ֆերմերների մրցունակության խթանումը և արտահանման աճին աջակցելը երկար ժամանակ համարվել են միջոց՝ պարենի արտադրության ծավալների մեծացման, տեղական տնտեսության ուժեղացման և չունևորների ապրուստի միջոցների բարելավման համար: Ներկայումս գյուղատնտեսական աջակցությունը հիմնականում տրամադրվում է շուկայական լայն միջամտությունների ձևով (ներդրումներ և վարկային սուբսիդիաներ բոլորի համար) և հասցեագրված չէ փոքր պարենարտադրողներին:

Ինտեգրված քաղաքականությունները, որոնք օգնում են ապրանքային բուսաբուծության

Page 10: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

8

արդյունավետության բարձրացմանը համադրելով ներկայիս ներդրումային սուբսիդաների պրակտիկան և ուղղակիորեն պարենարտադրողներին տրամադրվող եկամտի վրա հիմնված սուբսիդիաները, կարող էին ավելի արդյունավետ լինել՝ եթե նպատակն այն է, որ գյուղատնտեսական աճից շահեն հասարակության բոլոր հատվածները: Փոքր ֆերմերային տնտեսությունների համար աստիճանական անցումը եկամտի վրա հիմնված սուբսիդիաներին կօգնի կրճատել գյուղական անհավասարությունը և կմեծացնի փոքր հողատերերի մրցունակությունը։ Անհրաժեշտ է վերամշակել քաղաքականությունը այն հաշվով, որ օգտվեն առավելապես փոքր պարենարտադրողները։ Դա կարող է հեռահար ազդեցություն ունենալ, հատկապես, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հողատերերի 5%-ն արդյունավետորեն տնօրինում է երկրի գյուղատնտեսական հողերի ավելի քան 31%-ը: Հնարավոր է, որ այսպիսի նպատակային աջակցությունը խաթարող ազդեցություն ունենա գյուղատնտեսական շուկաների վրա, պահանջվեն կառավարման մեծ ջանքեր։ Ուստի, քաղաքականության նմանօրինակ նախաձեռնությունների համար պետք է սահմանվեն ժամկետներ ու հստակ նպատակներ, հաշվի առնվեն ուղղակի և անուղղակի բոլոր ծախսերը:

Սոցիալական պաշտպանությունը և պարենային ապահովությունը

Մինչ տնտեսական և սոցիալական պաշտպանության քաղաքականությունների թիրախները շաղկապված են հիմնականում աղքատության և ծայրահեղ աղքատության կրճատման հետ, թերսնվածության կրճատումը (ըստ առողջապահության նախարարության (ԱՆ) առաջարկած նվազագույն պարենային զամբյուղի) ո՛չ հասցեական է և ո՛չ էլ ուղղակի առնչություն ունի այդ քաղաքականությունների հետ: Ուստի ԿԶՆ2 թիրախ 1-ին հասնելու համար շատ կարևոր է, որ ներկայիս քաղաքականությունները կապ ստեղծեն ոչ միայն աղքատության, այլև ըստ ԱՆ ստանդարտների թերսնվածության ցուցանիշների հետ:

Չնայած նրան, որ պարենային ապահովությունը կառավարության ուշադրության կենտրոնում է, պարենային ապահովության տարբեր չափումների տեսանկյունից բնակչության ամենաշատ զրկված խմբերը, ինչպես նաև տարածքները չեն սահմանվում պարենային ապահովությանն անմիջականորեն ուղղված քաղաքականությունների մեջ՝ սովի և թերսնվածության վերացմանն ուղղված նպատակային աջակցություն տրամադրելու կամ թիրախային քաղաքականություններ կիրառելու նպատակով: Ուստի, ԿԶՆ2 թիրախ 1 և 2-ին հասնելու համար էական նշանակություն ունի սննդարար պարենի մատչելիության բարելավմանն ուղղված աջակցությունը բնակչության առավել սննդանապահով և խոցելի խմբերին ու տարածքներին՝ տնտեսական, աշխատաշուկայի և սոցիալական պաշտպանության ընդհանուր քաղաքականությունների, ինչպես նաև նպատակյին քաղաքականությունների իրականացման միջոցով: Թերսնվածության հավանականությունն առավել բարձր է մինչև 5 տարեկան երեխաների, գործազուրկների, աղքատների և բազմանդամ ընտանիքների շրջանում: Հայաստանում պարենային անապահովության աճ նկատվում է նաև գյուղական վայրերում: Չնայած այս շրջաններում սովի և թերսնման հարցերի մասնակի լուծումը հնարավոր է գյուղատնտեսական քաղաքականությունների բարեփոխման միջոցով, առավել զրկված խմբերի դեպքում անհրաժեշտ է կիրառել նպատակային քաղաքականություններ, որոնք միաժամանակ ծառայեն այդ խմբերի անմիջական կարիքների բավարարմանը:

Ներկայումս գործող քաղաքականությունները պարենի մատչելիության բարձրացման

Page 11: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

9

համար հիմնականում օգտագործում են դրամական գործիքներ, որոնք պարտադիր չէ, որ հանգեցնեն պարենի օգտագործման բարելավմանը (առողջ, բազմազան և սննդարար պարենի օգտագործման): Դրամական գործիքների համադրումը պարենամթերքի հավելումների տրամադրման կամ առանց նախապայմանների՝ բնամթերքով կատարվող փոխանցումների սխեմաների հետ, կապահովի սպառվող պարենի բազմազանությունն ու սննդարար արժեքը:

Թեև հանրային իրազեկման և սնուցման կրթության որոշ մշակված գործիքներ առկա են առողջապահական ու կրթական քաղաքականություններում, տվյալներից ակնհայտ է, որ սննդային սովորություններն ու նախընտրությունները հարկավոր է բարեփոխել ավելի համակարգված ձևով: Անհրաժեշտ է ավելացնել առողջ սնուցման վերաբերյալ հանրային իրազեկումը՝ վարքագծի փոփոխության հաղորդակցման և անառողջ սննդի վաճառքի կառավարման միջոցով, հատկապես ուսումնական հաստատությունների ներսում և շրջակայքում:

Ապացույցների տեղեկատվական բազայի բացերի, անհամապատասխանությունների և հակասությունների առկայությունը պարենային ապահովության և սնուցման քաղաքականության մշակմանը խոչընդոտող մարտահրավեր է: Թերսնվածության դեմ հաջողությամբ պայքարելու, սովը և թերսնումը վերացնելու և ԿԶՆ-2-ին հասնելու նպատակով քաղաքականության և քաղաքականության գործիքներում լուրջ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է լրջորեն բարելավել տվյալների հավաքագրման և մոնիտորինգի մեթոդաբանությունը և ռեսուրսները, ներառյալ սնուցմանը և սննդային տարրերին վերաբերող տեղեկատվությունը: Գործող կարգավորումների և դրանց իրականացման մոնիթորինգը հարկավոր է դնել կայուն հիմքերի վրա՝ ազգային հաստատությունների կողմից համապատասխան ցուցանիշների պարբերական ստանդարտացված հավաքագրումների միջոցով, հույսը չդնելով տեղական և միջազգային դերակատարների անկանոն հավաքագրումների վրա:

Page 12: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

10

2

Ուղղությունները՝

Վերանայել և թարմացնել մայրերի, նորածին և փոքրահասակ երեխաների սնուցմանը վերաբերող առողջապահական քաղաքականությունները և գործողությունների ծրագրերը՝ առաջնահերթությունը տալով առավել զրկված նպատակային տարածքներին և բնակչության խմբերին.

Վերանայել և թարմացնել սոցիալական պաշտպանության և սոցիալական աջակցության քաղաքականությունները և գործողությունների ծրագրերը՝ առաջնահերթությունը տալով թերսնվածության և պարենային անապահովության առումով առավել զրկված նպատակային տարածքներին և բնակչության խմբերին.

Վերանայել և թարմացնել տարածքային զարգացման քաղաքականությունները և գործողությունների ծրագրերը` աջակցելու թերսնվածության և պարենային անապահովության տարածքային անհամաչափությունների/տարբերությունների կրճատմանը.

Վերանայել և թարմացնել մարզային զարգացման ծրագրերը` առաջնահերթությունը տալով և հասցեագրելով թերսնվածության և պարենային անապահովության առումով ամենից զրկված տարածքներին և բնակչության խմբերին.

Վերանայել և նկատի ունենալ սոցիալական աջակցության դրամական և ոչ դրամական (պարենի կտրոններ, պարենի ոչ պայմանական փոխանցումներ, սննդային հավելումներ և այլն) գործիքների համակցված օգտագործումը՝ բարելավելու պարենի մատչելիությունը և օգտագործումը բնակչության առավել անապահով խմբերի շրջանում:

Բնակչության ամենազուրկ խմբերը

Թերսնվածության առավել ենթակա բնակչության խմբերի բացահայտումը հնարավորություն կտա կառավարությանը առավել հասցեական քաղաքականություններ վարել՝ ԿԶՆ2-ին հասնելու նպատավով: Աղքատներն ու ծայրահեղ աղքատները, անկասկած, բնակչության ամենազուրկ խմբերն են և առողջապահության նախարարության հաստատած չափորոշիչների համաձայն՝ թերսնվածության ամենաբարձր մակարդակն ունեն: Այդուհանդերձ, ըստ ԱՌՈւ-ի՝ տարիքը, ընտանիքի չափը, սեռը, բնակության վայրը, շրջակա միջավայրը և հասանելի ենթակառուցվածքը, ի թիվս այլոց, հիմնական գործոններ

Կիրառել առողջապահական, սոցիալական պաշտպանության և տարածքային նպատակային քաղաքականություններ` երկրում առկա սովի և թերսնման անհամաչափությունները կրճատելու համար

Page 13: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

11

են թե՛ պարենային անապահովության ու թերսնման հայտնաբերման և թե՛ դրանց լուծման միջամտությունների համար: Տնային տնտեսությունների մինչև երկու, հինգ և 18 տարեկան երեխաները, ինչպես նաև գործազուրկները, բազմանդամ ընտանիքներում ապրող մարդիկ և կանանց գլխավորած ընտանիքները բնակչության ամենազուրկ խմբերն են:

Մարզային տարբերություններ

Ծայրահեղ աղքատության, թերսնվածության և պարենային անապահովության ցուցանիշների հսկայական տարբերություններ կան մարզային մակարդակում։ Թերսնվածության և պարենային անապահովության վիճակն առանձնապես սուր է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում ու Երևանում։ Ըստ 2015թ. Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության (ՀԺԱՀ), մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում թերաճությունը առավել տարածված է Շիրակում, Արագածոտնում, Արարատում և Սյունիքում, իսկ նույն տարիքային խմբի շրջանում գերքաշությունն առավելապես տարածված է Արարատում, Շիրակում և Վայոց Ձորում։ Չորս մարզերում՝ Շիրակում, Արարատում, Արագածոտնում և Վայոց Ձորում մինչև հինգ տարեկանների թերսնման առնվազն երկու ցուցանիշներ նշանակալիորեն գերազանցում են ազգային միջին ցուցանիշը։ Գեղարքունիքի և Լոռու մարզերում ու գյուղական շրջաններում արձանագրվել է սակավարյունության մեծ տարածվածություն ինչպես մինչև հինգ տարեկան երեխաների, այնպես էլ վերարտադրողական տարիքի կանանց շրջանում։

Գյուղ-քաղաք տարբերություններ

Հայաստանի բնակչության ավելի քան 60%-ը քաղաքաբնակ է1, որոնց մեկ երրորդն ապրում է մայրաքաղաք Երևանում2։ Սննդանապահով տնային տնտեսություններն առավել տարածված են քաղաքային շրջաններում, սակայն 2008-2014թթ. ընթացքում սննդանապահով տնտեսությունների մասնաբաժինը թե՛ քաղաքային և թե՛ գյուղական շրջաններում մոտեցել է երկրի միջին ցուցանիշին՝ դրսևորելով գյուղական սննդանապահովության աճի միտում: Քաղաքային բնակիչների շրջանում այս ցուցանիշը 2012թ-ից ի վեր նշանակալիորեն նվազել է, թեև չի հասել մինչճգնաժամային մակարդակին։ Գյուղական տնային տնտեսությունների շրջանում սննդանապահովության աճը կարելի է բացատրել 2008թ. համեմատությամբ աղքատ սննդակարգ ունեցող տնտեսությունների թվի 5,4 անգամ աճով և գյուղերում ծայրահեղ աղքատության 42% աճով: Թեպետ բնակչության քաղաքային հատվածի սննդապահովությունը փոքր-ինչ զիջում է գյուղականին, քաղաքաբնակների ընդունած սննդի սնուցման որակն ավելի բարձր է, քան գյուղակաբնակներինը:

Տարիքային տարբերություններ

2015թ. Հայաստանի բնակչության 29,1%-ը բազմաչափ աղքատ էր կամ զրկված3, իսկ մինչև 18 տարեկան երեխաների 64,5%-ը խոցելի էր՝ զրկանքների 2 և ավելի չափելի դրսևորումների նկատմամբ, որոնցից սնուցման զրկանք կրում էր 5,9%-ը4։ Ըստ 2015թ. Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ), աղքատ է մինչև 18 տարեկան երեխաների 33,7%-ը (համեմատած 29,8% ազգային ցուցանիշի հետ), ծայրահեղ աղքատ է նրանց 2,5%-ը՝ դրամական առումով (ազգային միջինը 2%)։ Ծայրահեղ աղքատ բնակչության գրեթե մեկ երրորդը մինչև 18 տարեկան երեխաներն են, որոնց 10%-ը մինչև 5 տարեկան երեխաներ են։ Այսպիսով, երեխաները բնակչության ամենազուրկ մասն են դրամական և բազմաչափ աղքատության առումով։

Page 14: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

12

0-5 տարեկան երեխաների թերքաշության և գերքաշության տարածվածությունը տարբեր տարիքային խմբերում էական տարբերություններ չի դրսևորում, սակայն թերաճությունը խիստ բարձր է մինչև 1,5 տարեկան երեխաների խմբում՝ կազմելով 12-17%։ Սակավարյունությունն առանձնապես տարածված է մինչև մեկուկես տարեկան երեխաների շրջանում (30%) և նվազում է տարիքի հետ։ Միաժամանակ այն մեծ տարածում ունի նաև կրծքով կերակրող կանանց շրջանում՝ միջինում 16,1%, որը վկայում է կանանց շրջանում երկաթի հավելումների տրամադրման քաղաքականության ուժեղացման անհրաժեշտության մասին ոչ միայն հղիության, այլև կրծքով կերակրման ընթացքում:

Տնային տնտեսությունների ծախսերը և սննդի գների անկայունությունը

Հայաստանը շարունակում է խոցելի լինել սննդի արտաքին շուկաների և սննդի գների ցնցումների նկատմամբ, իսկ հացահատիկի ներմուծումից կախվածությունը կազմում է 56%: Տեղական սննդի գների անկայունության համաթիվը5, որն արտացոլում է բնակչության համար սննդի տնտեսական մատչելիության կայունությունը, 2014թ. կազմում էր 12%6, որն ավելի բարձր է, քան ցածր միջին եկամուտ ունեցող այլ երկրներում (8,5%) և ցածր եկամուտ ու սննդի դեֆիցիտ ունեցող երկրներում (10%), ինչպես նաև հիմնական տնտեսական գործընկեր երկրներից Ռուսաստանի Դաշնությունում (5,2%): Հայաստանում ամենաաղքատներն իրենց բյուջեի շուրջ 60%-ը ծախսում են սննդի վրա։ Նրանց դեպքում սննդի բարձր գները կարող են պատճառ դառնալ ավելի քիչ սննդարար ու էժան սննդակարգի անցնելու համար՝ նույնիսկ, եթե սննդի վրա ծախսում են նույնքան կամ ավելի շատ դրամ: 2008-2015թթ. սննդի գների ընդհանուր աճը կազմել է 38%, իսկ սպիտակուցներով հարուստ մսի և կաթնամթերքի գներինը՝ ավելի քան 50%, աղքատների համար դառնալով ավելի պակաս հասանելի: Մարզեր կան, օրինակ, Տավուշն ու Արմավիրը, որտեղ երեք տնային տնտեսությունններից երկուսը սննդարար ուտելիք օգտագործելու միջոցներ չունեն։

Խմելու ջրի հասանելիությունը

Անվտանգ խմելու ջրի առկայությունն ու մատչելիությունը պատշաճ սնուցման կարևոր որոշիչ է: Չնայած ջրի որակի ու մատակարարման հուսալիության զգալի բարելավմանը՝ դեռևս առկա են անհավասարություններ քաղաքային և գյուղական շրջանների միջև: 2015թ. շուրջօրյա խմելու ջրից օգտվող քաղաքային տնտեսությունները կազմում էին 73,3%, մինչդեռ գյուղական շրջաններում այդ ցուցանիշն ընդամենը 51,1% էր: Հայաստանի կառավարությունը հանձն է առել խորացնել ջրային ոլորտի բարեփոխումները, համախմբելով հասարակական և մասնավոր հատվածի ջանքերը՝ ուղղված ծառայության բարելավմանը և ջրի առկայության ու մատչելիության առումով գյուղական ու քաղաքային շրջանների միջև եղած անհավասարությունների վերացմանը:

Գյուղական ենթակառուցվածքներ

Ճանապարհացանցի խտությունն ու որակը ուղղակի ազդեցություն ունեն շուկաների հասանելիության, փոքր ֆերմերների գյուղատնտեսական արտադրանքի և շուկայավարման վրա: Չնայած երկրում հիմնական ճանապարհների երկու երրորդը բարվոք վիճակում է, նույնը չի կարելի ասել տեղական նշանակության ճանապարհների մասին, որոնց մոտավորապես երկու երրորդը նորոգման կարիք ունի: Շրջանների միջև ենթակառուցվածքների վիճակի ընդգծված տարբերությունները խորացնում են գյուղական արտադրանքի արտադրության, շուկայավարման ու վաճառքի բարելավման

Page 15: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

13

անզորությունը բազմաթիվ հեռավոր կամ գյուղական, առանց այդ էլ ամենազրկված համայնքներում։ Ավելին, պահեստավորման ու սառեցման ցածր մակարդակի վրա գտնվող գյուղական ենթակառուցվածքները պատճառ են դառնում գյուղատնտեսական արտադրանքի՝ ներառյալ արտադրված ամբողջ բանջարեղենի 21%-ի փչացման համար:

Խոշոր ծավալների երթևեկի համար նախատեսված և ամբողջությամբ էլեկտրաֆիկացված խորհրդային ժամականաշրջանի երկաթուղային համակարգը կարող էր լինել փոխադրումների մատչելի ու հուսալի միջոց: Ներկայումս վերականգնված է ցանցի երկու երրորդից պակաս մասը: Այսպիսով, համակարգը մաշված է և թերբեռնված. երկաթուղային ուղևորաշրջանառությունը կազմում է տարեկան ընդհանուր ուղևորաշրջանառության միայն 1,7%-ը, իսկ երկաթուղային բեռնափոխադրումները կազմում են տարեկան բեռնափոխադրումների ընդհանուր ծավալի միայն 17,1 տոկոսը7։

Page 16: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

14

3

Ուղղությունները՝

Ընդլայնել և զարգացնել գործազուրկների ակտիվ աջակցության ծրագրերը՝ զուգակցելով գործազուրկներին տրամադրվող պասիվ աջակցության ծրագրերի հետ` գործազրկության նպաստներ, սննդի կտրոններ և այլն.

Նկատի ուենալ մանկական խնամքի նպաստների համակարգի վերանայումը՝ 0-2 տարեկան բոլոր երեխաներին աջակցության տարբեր դրամաշնորհների տրամադրումով, անկախ աշխատաշուկայում նրանց մայրերի կարգավիճակից.

Մշակել 3-5 տարեկան բոլոր երեխաների սոցիալական աջակցության ծրագրեր` դրամական և ոչ դրամական գործիքների համադրումով.

Վերանայել և թարմացնել Ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների ծրագրի (ԸԿԲՆԾ) քաղաքականության գործիքները, համադրելով դրամական և ոչ դրամական գործիքներ՝ շահառու ընտանիքների, հատկապես մինչև հինգ տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների շրջանում սննդարար պարենի օգտագործումն ապահովելու համար.

Բարելավել ԸԿԲՆԾ-ի հասցեագրման մեխանիզմները՝ համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար:

Տնտեսական աճը շարունակում է լինել Հայաստանում աղքատության կրճատման գլխավոր շարժիչ ուժը։ Չնայած 2009-2015թթ. տնտեսական աճի համեմատաբար դանդաղ տեմպերին, հետճգնաժամային տնտեսության (2008թ.) պայմաններում բարիքների բաշխումը չունևորներին ավելի հավասար էր, քան 2000-ականներին սկզբներին՝ Հայաստանի տնտեսական արագ աճի ժամանակաշրջանում։

Սակայն այս առաջընթացը չի հակազդում այն իրողությանը, որը Հայաստանում տիրող աղքատությունը շարունակում է մեծ կախում ունենալ ներառական աճի, աշխատանքի արժանապատիվ վարձատրության և ստվերային զբաղվածության վերացմանն ուղղված աշխատաշուկայի կարգավորման բացթողումներից։ Չկա տնտեսական զարգացման օգուտների արդար բաշխում, դեռևս մեծ է տնտեսական բևեռացումը՝ հատկապես մարզերի, գյուղական և քաղաքային վայրերի, ինչպես նաև տարիքային և բնակչութան տարբեր խմբերի միջև։ 2015թ. եկամուտների անհավասարության Ջինի գործակիցը 37,4% էր (2008թ.

Վերանայել սոցիալական պաշտպանության քաղաքականության գործիքները` ամենից զրկվածներին օգնելու համար

Page 17: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

15

33,9%-ի փոխարեն)։ 2015թ. բնակչության ամենաաղքատ 10%-ի եկամուտները ամենահարուստ 10%-ի համեմատ ցածր էին 16 անգամ8։ Աճի վերաբաշխման գոյություն ունեցող գործիքներով հնարավոր է աղքատ բնակչության ավելի ճշգրիտ հասցեագրումով զգալիորեն շտկել վիճակը՝ ապահովելով, որ ոչ ոք դուրս չմնա։

Զբաղվածությունը և զրկանքը

Հայաստանում գործազրկության մակարդակը շարունակում է լինել կայուն բարձր՝ 18,5%։ Ամենաբարձր մակարդակները դիտարկվել են Երևանում և այն մարզերում, որտեղ բնակչության մեծ մասը քաղաքներում է։

Գործազուրկ է 25-63 տարիքային խմբի ծայրահեղ աղքատների մեծամասնությունը (57%), ընդ որում ծայրահեղ աղքատ տնային տնտեսությունների 67%-ը կազմված է հինգ և ավել անդամից։ Գործազուրկների գլխավորած ընտանիքներում սննդի միջին սպառումն ազգային միջինից ցածր է և սննդանապահովությունն այս տնային տնտեսություններում ավելի մեծ է։ Գործազուրկների շրջանում ծայրահեղ աղքատությունը 3,8% է, որը գրեթե կրկնակի գերազանցում է միջին ազգային ցուցանիշը։ 2015թ. ըստ ԱՆ-ի չափորոշիչների՝ թերսնված էր գործազուրկների 12%-ը, որը նույնպես ազգային միջին ցուցանիշի կրկնակին է։

Գործազուրկ կանանց ու տղամարդկանց ծայրահեղ աղքատության և թերսնվածության միջև նշանակալի տարբերություն չկա։ Հայաստանում կանայք առհասարակ ավելի կրթված են, քան տղամարդիկ, թեև կանանց շրջանում գործազրկությունն ավելի տարածված է։ Տնտեսապես ակտիվ կանանց և տղամարդկանց տեսակարար կշիռը կազմում է համապատասխանաբար 54,3% և 72,6%։ Կանանց զբաղվածությունը 43,8% է, իսկ տղամարդկանցը՝ 59,8%։ Կանայք գերազանցապես զբաղված են ցածր վարձատրվող ոլորտներում (օրինակ՝ կրթություն, առողջապահություն, հանրային ծառայություններ, գյուղատնտեսություն) և առհասարակ ավելի ցածր աշխատավարձ են ստանում, քան նույն որակավորումն ունեցող տղամարդիկ։ Հայաստանի աշխատաշուկայում հորիզոնական և ուղղահայաց գենդերային անհավասարության պայմաններում թերսնվածությունն աշխատող կանանց շրջանում ավելի բարձր է։ 2015թ. աղքատ էր աշխատող կանանց 23,8%-ը, ծայրահեղ աղքատ էր 1,2%-ը, իսկ ԱՆ-ի չափորոշիչների համաձայն՝ 3,7%-ը թերսնված էր։

Հայաստանում աշխատանք ունենալը պատշաճ կենսամակարդակ ունենալու գրավական չէ, չի երաշխավորում նաև այն, որ աշխատողներն ու նրանց ընտանիքները կխուսափեն աղքատությունից։ Չնայած նրան, որ 2003-2015թթ. ընթացքում միջին իրական աշխատավարձն աճել է 2,7 անգամ9, 2015թ. զբաղվածների մոտավորապես 24%-ն աղքատ էր։ Դրա հետ մեկտեղ բնակչության զգալի մասը զբաղված է ցածր վարձատրվող կամ ստվերային աշխատանքներում, որի պատճառով կենսամակարդակը ցածր է։ 2015թ. զբաղվածների 15%-ի աշխատավարձը նվազագույն աշխատավարձից ցածր էր, իսկ ոչ գյուղատնտեսական ոլորտում զբաղվածների 18%-ը ստվերային ոլորտում էր10։

Սոցիալական պաշտպանության համակարգի դերը

Սոցիալական պաշտպանության համակարգը կարևոր դեր է կատարում սննդապահովության պաշտպանության և խթանման գործում։ Սոցիալական պաշտպանության համակարգի ամենախոշոր բաղադրիչը՝ կենսաթոշակային համակարգը, այն հիմնական խողովակն է, որով բնակչությանը սոցիալական փոխանցումներ են

Page 18: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

16

կատարվում։ Հայաստանում պետության կողմից իրականացվող ամենամեծ սոցիալական աջակցության ծրագիրը Ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների ծրագիրն է (ԸԿԲՆԾ)։ Բնակչության ամենակարիքավոր հատվածների շրջանում մեծ է կախվածությունը սոցիալական փոխանցումներից, այդ թվում՝ կենսաթոշակներից և տարբեր տեսակի պետական նպաստներից, որոնք կազմում են աղքատների և ծայրահեղ աղքատների մեկ շնչի հաշվով ամսական եկամուտների համապատասխանաբար 26% և 42%-ը։ Ոչ աղքատների շրջանում սոցիալական փոխանցումները կազմում են նրանց եկամտի ընդամենը 14%-ը։ Առանց գործող սոցիալական պաշտպանության համակարգի՝ բնակչության կազմում ծայրահեղ աղքատների տեսակարար կշիռն ինն անգամ մեծ կլիներ (մինչև 18,2%), իսկ աղքատների տեսակարար կշիռը կավելանար 47%-ով (մինչև 44%)։ Այսպիսով, պետական սոցիալական փոխանցումները, հատկապես թոշակները, նշանակալի ազդեցություն ունեն երկրում աղքատության և սննդանապահովության կրճատման վրա։

Առանց ԸԿԲՆԾ-ի աղքատությունը կլիներ 31,1%, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 4,2%։ Չնայած ԸԿԲՆԾ-ը ծառայում է ծայրահեղ աղքատության կրճատմանը, համակարգի արդյունավետության ներկայիս որոշ թերությունները և ներառման-բացառման սխալներն անհրաժեշտ են դարձնում համակարգի ընտրության չափանիշերի և հասցեագրման մեխանիզմների բարելավումը։ Համակարգից օգտվում է 40% ամենաաղքատ ընտանիքների 76%-ը։ Ծայրահեղ աղքատության կրճատման տեսանկյունից ԸԿԲՆԾ-ի արդյունավետությունը զգալիորեն նվազել է 2010թ. հետո՝ չնայած անվանական արտահայտությամբ նպաստների միջին չափի ավելացմանը11։ Այսպիսով, որպեսզի ԸԿԲՆԾ քաղաքականությունը իմաստալից ներդրում ունենա ԿԶՆ2-ին հասնելու գործում, այն անհրաժեշտ է բարելավել։ Մասնակի անցումը զուտ դրամական փոխանցումներից վաուչերային կամ ոչ պայմանական բնամթերային փոխանցումների կարելի է համարել շահառու ընտանիքների պատշաճ սննդակարգի ապահովման տարբերակ։ Եթե փոխանցումները կարգավորվեն այնպես, որ տրամադրվի միայն տեղական արտադրության գյուղատնտեսական մթերք և սնունդ, ծրագիրը կարող է դառնալ գյուղատնտեսական և սննդամթերքի տեղական արտադրողների աճի լրացուցիչ ազդակ։ Սակայն այս գործիքների ստեղծման և զարգացման, ինչպես նաև ավարտական մեխանիզմների ներմուծման համար կպահանջվի խորապես մտածված կարգավորիչ և լոգիստիկ ռեժիմ, որպեսզի դրա իրականացումը երաշխավորի բաշխման արդյունավետություն և թափանցիկություն։

Հայաստանում 244.000 գործազուրկներից շուրջ 20.000-ն օգտվում է ԸԿԲՆԾ-ից։ 2015թ. պետությունը դադարեցրեց գործազրկության նպաստների ծրագիրը։ Մինչ ակտիվ աջակցության որոշ փոքր ծրագրեր (սեզոնային աշխատանքի հնարավորությունների տրամադրում, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների տրամադրման փոքր ծրագրեր) գործում են նրանց համար, ովքեր գրանցված են որպես գործազուրկներ, չկան աջակցության պասիվ ծրագրեր, ինչպիսիք են գործազրկության ապահովագրությունը/նպաստները կամ սննդի վաուչերները՝ չհաշված ԸԿԲՆԾ-ի խիստ սահմանափակ ծածկույթը։ Սա քաղաքականության ակնհայտ բացթողում է, որի լրացումը ուղղակիորեն կնպաստի գործազուրկների սննդապահովության բարելավմանը։ Գործազուրկների աջակցության ակտիվ և պասիվ (ԸԿԲՆԾ-ին լրացնող) ծրագրերի զուգահեռ իրականացումը կարող է համարվել գործազուրկների և/ կամ գործազուրկների գլխավորած ընտանիքների շրջանում թերսնվածությունը կանխելու քաղաքականության միջամտություն։

Page 19: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

17

Երեխաներին ուղղված սոցիալական աջակցության հիմնական գործիքները երեխայի ծննդյան միանվագ նպաստն է, աշխատող մայրերի համար մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստը, մայրության նպաստը թե՛ աշխատող և թե՛ չաշխատող մայրերի համար և տարրական դասարանների բոլոր երեխաների համար իրականացվող դպրոցական սնունդ ազգային ծրագիրը։ Գործող քաղաքականությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ մինչև հինգ տարեկան երեխաների մեծամասնությունը ծածկված չէ կայուն կամ արդյունավետ որևէ պետական դրամաշնորհային/աջակցության ծրագրից։ Բացի դրանից, պետական նպաստների մեծ տարբերություններ կան աշխատող և գործազուրկ մայրեր ունեցող ընտանիքների երեխաների համար։

Նկատի ունենալով մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում աղքատության և թերսնվածության տարածվածության չափը, երեխաների խնամքի նպաստների տրամադրումը մինչև երկու տարեկան բոլոր երեխաներին խոհեմ է և հանձնարարելի։ Աջակցության ծրագրերը պետք է մշակվեն զրկանքների չափին համապատասխան, օրինակ՝ դրամական և հավելյալ սնուցման ծրագրերի իրականացում չաշխատող, մինչև երկու տարեկան երեխաներ ունեցող մայրերի համար և եկամտահարկի վարկեր աշխատող, մինչև երկու տարեկան երեխաներ ունեցող մայրերի համար։ Երեքից հինգ տարեկան երեխաները չեն օգտվում պետական որևէ ուղղակի սոցիալական աջակցության ծրագրից, բացի ԸԿԲՆԾ-ից12։ Համայնքային մանկապարտեզներում և նախադպրոցական հաստատություններում իրականացվող սնուցման ծրագրերը կարելի է համարել տարբերակ այդ հաստատություններ հաճախող երեխաների համար՝ այդ ծրագրերը կապելով գործող դպրոցական սնունդ ծրագրին և սոցիալական աջակցության ծրագրին առհասարակ։ Ի լրումն դրա, սննդի կտրոններ կամ հավելյալ սնուցում կարելի է տրամադրել այն երեխաներին, ովքեր այդ հաստատություններ չեն հաճախում։

Միգրանտներից ստացվող դրամական փոխանցումների (տրանսֆերտների) դերը

Միգրանտներից ստացվող դրամական փոխանցումները նույնպես նշանակալի դեր ունեն աղքատության և սննդանապահովության կրճատման համար։ Անցած երեք տասնամյակում Հայաստանի շուրջ 800.000 բնակիչ արտագաղթել է տարբեր երկրներ13, ընդ որում արտագաղթը շարունակվում է մինչև օրս, թեև պակաս ինտենսիվությամբ։ Տրանսֆերտները կազմում են ոչ աղքատ բնակչության, աղքատ բնակչության և ծայրահեղ աղքատների մեկ շնչի հաշվով ամսական եկամուտների համապատասխանաբար 12%, 8% և 5%-ը։ Տրանսֆերտների բացակայության դեպքում ոչ աղքատ բնակչության 11%-ը կհայտնվեր աղքատության կամ ծայրահեղ աղքատության մեջ։ Ավելին, աղքատ բնակչության 10%-ը կհայտնվեր ծայրահեղ աղքատության մեջ, ծայրահեղ աղքատ բնակչությունը կավելանար 4,5 անգամ (դառնալով 9%), իսկ աղքատների տեսակարար կշիռը կկազմեր ընդհանուր բնակչության 38%-ը։ Միգրանտների դրամական փոխանցումների ծավալը պայմանավորված է ընդունող երկրների (հիմնականում Ռուսաստան) տնտեսական վիճակով և տատանվում է արտերկրի տնտեսության փոփոխություններին համապատասխան։ Այսպիսով, եկամուտների կախումը միգրանտների անկայուն տրանսֆերտներից բացասաբար է ազդում եկամուտների կայունության և ի վերջո կենսամակարդակի ու սննդապահովության վրա։

Page 20: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

18

4

Ուղղությունները՝

Վերանայել հանրային իրազեկման գործող ծրագրերը` ԿԶՆ2-ը և դրա թիրախները բնակչության շրջանում տարածելու և խթանելու համար.

Կազմակերպել հանրային իրազեկման և հանրային կրթության քարոզարշավներ մարզային մակարդակում` հեռավոր տարածքներին և համայնքներին հասնելու համար.

Մշակել և իրականացնել թերսնման և թերսնվածության կանխարգելմանն ուղղված սոցիալական և վարքագծի փոփոխության հաղորդակցման մոտեցումներ և գործիքներ.

Մշակել, բարելավել և սինքրոնացնել պարենային ապահովության տվյալների պարբերական հավաքագրման և մոնիթորինգի մեթոդներն ու ռեսուրսները՝ ներառյալ սնուցման և սննդարար միկրոտարրերի վերաբերյալ.

Ապահովել և կայուն հիմքերի վրա դնել ԿԶՆ2-ի և պարենային ապահովության ցուցանիշների մշակումը տարբեր տրոհման մակարդակներում՝ տարածքային և բնակչության խմբերի մակարդակները ներառյալ.

Ապահովել և կայուն հիմքերի վրա դնել թերսնվածության տարածվածության ցուցանիշների մշակումը՝ տարբեր տրոհման մակարդակներում, հիմք ընդունելով ԱՆ-ի սահմանած պարենի նվազագույն զամբյուղը.

Բարելավել գյուղատնտեսական համատարած հաշվառման մեթոդաբանությունը՝ արտադրական մոդուլ ստեղծելու և փոքր պարենարտադրողների արտադրողականության բարձրացման վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար:

Հայաստանում մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում տարածված սննդարար միկրոտարրերի անբավարարության հետ մեկտեղ առկա է նաև թերսնման կրկնակի բեռ՝ տարիքային այդ խմբի երեխաների 9%-ը թերաճ է, իսկ 14%-ը՝ գերքաշ14։ ԿԶՆ2 թիրախ 2-ին առնչվող մայրական և մանկական առողջության ցուցանիշները պատշաճ տեղ են գտել կառավարության առողջապահական քաղաքականություններում ու, թերևս, հիմնականում հասանելի կլինեն մինչև 2030թ.։ Այնուամենայնիվ, այդ ցուցանիշներն ունեն էական տարբերություններ՝ որոշ տարածքներում ու բնակչության խմբերում մի քանի ցուցանիշներ շատ բարձր են, իսկ որոշներն էլ ի հայտ են եկել բազմակի համակցություններով։ Սնուցման

Բարձրացնել առողջ սնուցման և ԿԶՆ-2-ի վերաբերյալ հանրության իրազեկումը և ապահովել ապացույցների տեղեկատվական բազան.

Page 21: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

19

վերաբերյալ քաղաքականությունները հասցեագրման և մոնիթորինգի ժամանակ պետք է անդրադառնան ազգային միջինից բարձր արժեքներին։ Հարկավոր է մշակել ամենից զրկվածներին առանձին հասցեագրող քաղաքականություններ՝ ամբողջ երկրի մակարդակով ԿԶՆ2 թիրախներ 1 և 2-ին հասնելու համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) առաջարկում է մայրական և մանկական սնուցման վեց գլոբալ թիրախներ առաջընթացը դեպի ԿԶՆ-ներ մոնիթորինգի ենթարկելու համար15։ Հայաստանում այս թիրախներին համապատասխանող դինամիկան ցույց է տալիս, որ միացյալ ջանքերով հնարավոր է հասնել մինչև հինգ տարեկանների թերաճության և թերքաշության, ծննդյան ցածր քաշի, բացառապես կրծքով կերակրման և կանանց սակավարյունության 2025թ. ԱՀԿ թիրախային արժեքներին։

Հատուկ նշանակություն ունի Հայաստանում թերսնման դեմ պայքարը բնակչության ամենաաղքատ 20%-ի շրջանում։ Բնակչության ամենաաղքատ քվինտիլում մինչև հինգ տարեկանների թերաճության և թերքաշության ցուցանիշները գրեթե կրկնակի են համեմատած ամենահարուստ քվինտիլի ցուցանիշների հետ16։ Մինչև հինգ տարեկանների սակավարյունությունը 1,6 անգամ ավելի է, իսկ վերարտադրողական տարիքի կանանց շրջանում 20%-ով ավելի է ամենաաղքատ քվինտիլում։

Պարենային ապահովությունը և թերսնումը առհասարակ մեծ կապ ունեն սնուցման մասին անհատական իրազեկության և բնակչության գիտելիքների, կրթական մակարդակի, վերարտադրողական և կրծքով կերակրման վարքի, ընտանիքի և անհատական սնուցման սովորությունների, ապրելակերպի ավանդույթների և առողջ ապրելակերպի մասին իրազեկության հետ։

Սնուցման մասին ընդհանուր իրազեկությունը և գիտելիքները՝ առողջ ապրելակերպի հետ միասին սնուցման վիճակը պայմանավորող կարևոր գործոններ են։ Թեև սնուցման մասին ընդհանուր իրազեկության և գիտելիքների մասին տվյալներ չկան, դրանք կարելի է վեր հանել, ծանոթանալով բնակչության շրջանում կրթական տարբեր մակարդակ ունեցողների սնուցման ցուցանիշներին։ Օրինակ՝ վերարտադրողական տարիքի միգնակարգ կրթություն ունեցող կանանց շրջանում սակավարյունության տարածվածությունը բարձրագույն կրթություն ունեցող կանանց համեմատ ավելի բարձր է (համապատասխանաբար 14.9% և 10.7%):

Թերսնումը և կրթությունը

Սակավարյունության տարածվածությունը խիստ բնորոշ օրինակ է սնուցման կրթության և հանրային իրազեկման նշանակալի դրական ազդեցության մասին։ Այն զգալիորեն նվազում է կրթությանը համեմատ՝ հիմնական կրթություն ունեցող կանանց շրջանում 7,3%-ից մինչև 10,7% բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում։ Ակնհայտ է, որ սնուցման կրթությունը և հանրային իրազեկումը պետք է առաջնահերթություն լինեն բնակչության ամենատուժած խմբերի շրջանում սակավարյունության կրճատմանն ուղղված կառավարության քաղաքականություններում՝ ԿԶՆ2 թիրախ 2-ին առնչվող ԱՀԿ ելակետային տվյալները բավարարելու համար։

Հղի և կերակրող կանանց ու նորածինների շրջանում սննդարար միկրոտարրերի անբավարարությունն առհասարակ խիստ բացասաբար է ազդում երեխաների

Page 22: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

20

առողջության և սնուցման վիճակի վրա։ 2015թ. ՀԺԱՀ-ը ցույց տվեց վերարտադրողական տարիքի կանանց և մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում սննդարար միկրոտարրերի ընդունման բարելավում 2005թ. համեմատությամբ և արդյունքում՝ երկու խմբերի շրջանում սակավարյունության տարածվածության նշանակալի նվազում։ Անցած տասնամյակում սակավարյունությունը վերարտադրողական տարիքի կանանց շրջանում նվազել է մոտ 38%-ով, 2015թ. կազմելով 13,4%՝ այդպիսով մոտենալով ԱՀԿ ելակետային <15%-ին17։ Միաժամանակ մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում սակավարյունությունը նվազել է 52%-ով։

Page 23: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

21

5

Ուղղությունները՝

Պաշտոնական սահմանում տալ փոքր պարենարտադրողներին.

Մշակել և իրականացնել փոքր պարենարտադրողներին ուղղված նպատակային աջակցության մոտեցումներ և համակարգեր՝ եկամուտների վրա հիմնված, անմիջապես արտադրողներին տրամադրվող աջակցման սուբսիդիաների միջոցով.

Մշակել և իրականացնել ծրագրեր ներկայիս ներդրումային սուբսիդիաները համադրելու եկամուտների վրա հիմնված, անմիջապես արտադրողներին տրամադրվող աջակցման սուբսիդիաների հետ.

Մշակել և իրականացնել նորարարական քաղաքականություններ` աջակցելու պարենարտադրողներին, առանձնապես փոքր ֆերմերներին նվազեցնել ծայրահեղ եղանակային պայմանների և բնական աղետների ռիսկերը.

Մշակել և իրականացնել գյուղատնտեսական ապահովագրության արդյունավետ և թափանցիկ համակարգ՝ հիմնված պետական-մասնավոր գործընկերության սկզբունքների վրա.

Մշակել և իրականացնել ծրագրեր գյուղական բնակավայրերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար.

Խթանել և աջակցել օրգանական գյուղատնտեսության զարգացմանը, մասնավորապես, փոքր ֆերմերային տնտեսություններում.

Խթանել և աջակցել կաթիլային ոռոգման պրակտիկայի իրականացմանը, մասնավորապես, փոքր ֆերմերային տնտեսություններում:

Մինչ Հայաստանում «փոքր ֆերմերային տնտեսությունների» պաշտոնական սահմանումը դեռևս չի տրված նպատակային քաղաքականություններ մշակելու և իրականացնելու համար, գյուղատնտեսական տվյալների վերլուծությունը կարող է հիմք դառնալ կառուցողական սահմանում առաջարկելու համար։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ ներկայումս Հայաստանում փոքր պարենարտադրողներն այն ընտանեկան

Իրականացնել նորարարական մոտեցումներ և ծրագրեր՝ ուղղված փոքր պարենարտադրող տնտեսությունների արտադրողականության և մրցունակության մեծացմանը և եղանակի ու կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը

Page 24: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

22

տնտեսություններն են, որոնք ունեն կամ օգտագործում են 0,2-2,0 հեկտար գյուղատնտեսական հող։ ԿԶՆ2 թիրախ 3-ի համաձայն, մինչև 2030թ. փոքր պարենարտադրողների արդյունավետությունն ու եկամուտները պետք է կրկնապատկվեն։ Սա նշանակում է, որ փոքր պարենարտադրողների միջին արդյունավետությունը պետք է լինի ոչ պակաս, քան 1,670 միլիոն դրամ, որին կարելի է հասնել տարեկան ոչ պակաս, քան 4,7% արդյունավետության տարեկան միջին աճ ապահովելով։

2008-2015թթ. գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն աճեց 59%-ով18 և 2015-ին գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասավ 17,2%-ի։ Սննդի կայուն առկայությունը մեծ կախում ունի ներքին գյուղատնտեսական արտադրանքից, որը Հայաստանում գլխավորապես արտադրում են ընտանեկան տնտեսությունները (գյուղատնտեսական համախառն արտադրանքի 97,2%-ը 2015թ.)19։ Մի քանի գործոններ, որոնք բացասական ազդեցություն ունեն ընտանեկան տնտեսությունների արդյունավետության և կայունության վրա, վերլուծության են ենթարկվել ստորև։ Դրանք են՝ (ա)հողի սեփականությունը և չափը (փոքր ու մասնատված հողեր), (բ)ոռոգումը, (գ)մեխանիզացման ցածր մակարդակը, դ) ցանքատարածությունների կառուցվածքը, (ե)ֆինանսական միջոցների հասանելիությունը և (զ)կլիմայի փոփոխությունն ու ծայրահեղ եղանակային պայմանները։

ա. Հողի սեփականությունը և չափը – 1991թ. անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանն սկսեց հողային բարեփոխում, սեփականաշնորհելով խորհրդային շրջանում կոլեկտիվ և սոցիալիստական տնտեսությունների կողմից մշակվող բոլոր հողերը։ Հողը հատկացվում էր գյուղացիական ընտանիքներին, իսկ հողաբաժինը որոշվում էր ըստ ընտանիքի չափի։ Հայաստանում ընտանեկան տնտեսությունների համարյա 79%-ը մշակում է 2 հեկտարից պակաս հողատարածք։ Այս տնտեսություններն օգտագործում են ընտանեկան տնտեսությունների կողմից մշակվող բոլոր գյուղատնտեսական հողերի մոտավորապես մեկ երրորդը։ Գյուղացիական տնտեսությունների մնացած 21%-ը մշակում են հողի 64,5%-ը։ Տարբեր շրջաններում կան հողերի կենտրոնացման զգալի տարբերություններ, մեծ է կապը ընտանեկան տնտեսություններում դրամական եկամուտների ստացման և հողատարածքի չափի ու կառուցվածքի միջև։ Փոքր հողակտորները և գյուղատնտեսական հողերի մասնատվածությունը սահմանափակում են կայուն գյուղատնտեսական գործունեության և դրանից բավականաչափ եկամուտ ստանալու հնարավորությունները։ Արտադրողների համարյա կեսի գյուղատնտեսական հողերը կազմված են երեք կամ ավելի առանձին հողակտորներից, որը նվազեցնում է բուսաբուծության արդյունավետությունը, եթե հաշվի առնենք նաև յուրաքանչյուր հողակտորի փոքր չափը20։

Հողի սեփականությունը հիմնականում գրանցվել է ըստ տնային տնտեսությունների տղամարդ ղեկավարների։ Գյուղերում կանանց միայն 31,5%-ն է, որ մենակ կամ տնային տնտեսության այլ անդամների հետ համատեղ հողի սեփականատեր է, մինչդեռ այս ցուցանիշը նույն տարիքի գյուղական տղամարդկանց շրջանում 64% է։ Երկրում գյուղատնտեսական քաղաքականության մի ուղղությունը պետք է լինի ընտանեկան հողի միջին չափի ավելացումը, հատկապես այն շրջաններում, որտեղ ընտանիքին պատկանող հողի չափը ազգային միջինից փոքր է։

բ. Ոռոգում – Ըստ 2014թ. անցկացված գյուղատնտեսական համատարած հաշվառման, ոռոգվում է մշակվող հողատարածքների 31%-ը, որից ակնհայտ է, որ ոռոգման համակարգը

Page 25: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

23

բավարար ծածկույթ չի ապահովում։ Չնայած կառավարության կողմից ոռոգման սուբսիդավորմանը, ոռոգելի հողերի ծավալներն էապես չեն ավելացել։ Ոռոգման համակարգը բավական քայքայված է և տուժել է անհուսալի ջրամատակարման պատճառով՝ չկա պահանջվող քանակի ջրամատակարարում, կան կորուստներ, հողակտորները մասնատված են և այլն։ Ոռոգվող հողերի 30% ավելացման դեպքում միջին տնտեսությունը կարող է բավականաչափ մաքուր աճողական եկամուտ ունենալ, որը ընտանիքներին հնարավորություն կտա դուրս գալ աղքատությունից՝ եթե նույնիսկ եկամտի մնացած աղբյուրները մնան անփոփոխ։

գ. Գյուղատնտեսական մեխանիզացման ցածր մակարդակ – Գյուղատնտեսական մեխանիզացման ցածր մակարդակը, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների սահմանափակ օգտագործումը հանգեցնում են ֆերմերների աշխատանքի ցածր արտադրողականության և ցածր եկամուտների, որը սահմանափակում է ֆերմերային գործունեության միջոցով կյանքի բավարար որակի ապահովման հնարավորությունները, բարձրացնում է աղքատության մակարդակը։ Չնայած գենդերային հավասարությունը երկրում ապահովված է օրենքով, ավանդաբար գյուղական ընտանեկան տնտեսություններում կանանց համար գյուղատնտեսական արտադրության միջոցների մատչելիությունը սահմանափակ է։

դ. Ցանքատարածությունների կառուցվածքը – Գյուղացիական ընտանեկան տնտեսությունների հողատարածքները հիմնականում զբաղված են հացահատիկային մշակաբույսեի (հիմնականում ցորենի) և ընդեղենի ցանքատարածություններով (ընդհանուր ցանքատարածությունների 57%), որին հաջորդում են կերային մշակաբույսերը (22%), կարտոֆիլը (9.5 %) և բանջարեղենը (8.3%)։ Ընտանեկան գյուղացիական տնտեսություններն իրենց անբավարար ֆինանսական միջոցներով ի վիճակի չեն փոխել ցանքատարածությունների կառուցվածքը (պակասեցնել ցորենի և գարու արտադրությունը և արտադրել առևտրային և ավելի եկամտաբեր ապրանքային մշակաբույսեր)։ Ցանքատարածությունների կառուցվածքը փոխելու և գյուղացիական տնտեսությունների արտադրության ապրանքայնության մակարդակը բարձրացնելու համար այս տնտեսությունները պետք է օգտվեն ֆինանսական ռեսուրսներից ու ծառայություններից, սուբսիդիաներից և համակարգերից։

ե. Ֆինանսական ծառայությունների մատչելիությունը – Ընտանեկան գյուղացիական տնտեսությունում մեկ զբաղված անձի հաշվով կանխիկ դրամի միջին ներհոսքը կազմում է երկրում գործող միջին ամսական աշխատավարձի մոտավորապես 46,9%-ը։ Սա վկայում է ֆինանսական ռեսուրսների անբավարարության մասին, այնինչ այդ ռեսուրսներն անհրաժեշտ են ցանքատարածությունների կառուցվածքը փոխելու և ավելի եկամտաբեր մշակաբույսերի արտադրություն կազմակերպելու ու արդյունավետության աճի համար։ Չնայած 2008-2015թթ․ գյուղատնտեսության համախառն արտադրանքի նկատմամբ գյուղատնտեսական վարկերի հարաբերակցությունը (որը վարկերի մատչելիության ցուցանիշ է) աճել է գրեթե 4 անգամ, այնուամենայնիվ, դրանք դեռևս քիչ հասանելի ու հաղթահարելի են՝ հատկապես աղքատ տնտեսությունների համար: Վարկերի և ձեռնարկատիրության, շուկաների և գյուղատնտեսական ներդրումների մատչելիությունը հատկապես սահմանափակ է գյուղական վայրերի կանանց համար, որը բացասաբար է ազդում եկամուտ վաստակելու նրանց հնարավորությունների վրա21։ Ցածր տոկոսադրույքներով ֆինանսական ծառայությունների լայն մատչելիությունը էական պայման է ընտանեկան տնտեսությունների առևտրայնացման ու հատկապես

Page 26: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

24

ցանքատարածությունների կառուցվածքը փոխելու նրանց կարողությունները մեծացնելու համար։ Ֆինանսական ծառայությունների մատչելիության որոշ բարելավումներ ամբողջ տնտեսության՝ այդ թվում գյուղատնտեսության հատվածի համար, իրականացվեցին 2007-2015թթ.։ Այդուհանդերձ, գյուղատնտեսական վարկերի և տոկոսադրույքների մատչելիության ընթացիկ մակարդակները, հատկապես փոքր ընտանեկան տնտեսությունների համար, դեռևս ցածր են։

2013թ. հոկտեմբերի դրությամբ՝ միջինում 1,52 միլիոն դրամ կազմող բանկային վարկեր ունեին ակտիվ ընտանեկան տնտեսությունների 20,3%-ը և առևտրային կազմակերպությունների 25%-ը22։ Նկատի ունենալով, որ միջին տնտեսությունները գրեթե անկարող են կրել փոխառությունների և տոկոսադրույքների բեռը, կառավարությունը որոշեց 2018թ-ից սկսած գյուղատնտեսական վարկերը տրամադրել ավելի մեղմ պայմաններով։ Ըստ տնային տնտեսություններից ստացված տվյալների, 2015թ. բանկերից վարկեր է վերցրել գյուղացիական տնտեսությունների 16%-ը։ Դրանց մեծամասնությունը (76%) եղել են ոչ աղքատ, 22,5%-ը՝ աղքատ և 1.1%-ը՝ ծայրահեղ աղքատ23։ Այսպիսով, աղքատների համար այս գյուղատնտեսական վարկերը և դրանց տոկոսադրույքները եղել են շատ ավելի պակաս մատչելի, իսկ ծայրահեղ աղքատ տնային տնտեսությունների համար դրանցից օգտվելը գրեթե լիովին անհնար է եղել։

զ. Կլիմայի փոփոխությունը և ծայրահեղ եղանակային պայմանները –Բուսաբուծությունը Հայաստանում ենթակա է կլիմայական ցնցումների և վտանգների մեծ ազդեցությունների, որոնք մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսական արտադրությանը և կորուստներ պատճառում, որոնք տարեկան կտրվածքով կազմում են 32-64 միլիոն ԱՄն դոլար24։ Գյուղատնտեսական հողերի արտադրական պոտենցիալին վնաս է հասցվում նաև հողօգտագործման ոչ պատշաճ գործելակերպերով՝ անասուններին արածացնելու համար լեռնային արոտների գերօգտագործում, մշակաբույսերի ռոտացիայի բացակայություն, չափից դուրս ջրարբիացում և ջրահեռացման համակարգերի վատ շահագործում։ Ըստ հաշվարկների, վարելահողերի ավելի քան 60%-ը և արոտավայրերի 15%-ը ենթակա են քայքայման և էռոզիայի25։ Չկա գյուղատնտեսական ապահովագրության գործող համակարգ։ Կարևոր գործիքներ, ինչպիսիք են գյուղատնտեսական ապահովագրությունը, սեփական արտադրական և պաշտպանական միջոցները, տեխնոլոգիաները, վարկերից օգտվելու հնարավորությունները՝ օգնում են նվազեցնել կորուստների ռիսկը և կայուն հիմքերի վրա դնել դրանց հետևանքների կառավարումը։ Բնական աղետների դեպքում աղքատության և պարենային անապահովության մեջ հայտնվելու նկատմամբ առանձնապես խոցելի են փոքր ֆերմերները։ Այս տեսակետից կառավարության ներկայիս քաղաքականությունները սահմանափակվում են՝ (1)ֆերմերներին արտակարգ օգնության ցուցաբերումով՝ բնական աղտներից կրած կորուստները մասամբ վերականգնելու համար և (2)հակակարկտային համակարգերից օգտվելու համար հանրային ֆոնդերի տրամադրումով։ Վերջինի դեպքում չկան այդ համակարգերի արդյունավետության վիճակագրական ապացույցներ։ Այսպիսով, անհրաժեշտ են ծայրահեղ եղանակային պայմանների և բնական աղետների ռիսկերի նվազեցման քաղաքականություններ՝ մասնավորապես ուղղված փոքր ֆերմերներին։ Քաղաքականության լավ տարբերակ կարող էր լինել գյուղատնտեսական ապահովագրության արդյունավետ ու թափանցիկ համակարգի ներդրումը՝ հիմնված հանրային-մասնավոր գործընկերության սկզբունքների վրա։

Page 27: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

25

Գյուղատնտեսական մթերքների արտահանումները և աճը

Գյուղատնտեսության աճի հիմնական շարժիչ ուժերից մեկը գյուղմթերքի արտահանումն է։ Գյուղմթերքի առևտրայնացման բարելավումը և արտահանման ծավալների մեծացումը Հայաստանի կառավարության օրակարգի գերակա առաջնահերթություններն են։ Հայաստանում գյուղմթերքի արտադրությունը խիստ կենտրոնացած է տեղական սպառման վրա։ Հայաստանից սննդի արտահանման ծավալները Եվրասիական տնտեսական միության երկրների շարքում ամենափոքրն են։ Գյուղատնտեսական մթերքների արտահանման հիմնական շուկաները ԱՊՀ երկրներն են՝ գլխավորապես Ռուսաստանի Դաշնությունը, որին բաժին է ընկնում արտահանվող մթերքների մոտավորապես 78%-ը։ Եթե Հայաստանի գյուղատնտեսական և պարենային ապրանքների արտահանումները հասցվեին նույնիսկ Ղրղզստանի արտահանման ծավալներին, որը բավական ցածր է, գյուղատնտեսական մթերքների արտահանման ծավալները կավելանային 2,3 անգամ, համապատասխանաբար կավելանար կանխիկ միջոցների հոսքը դեպի ընտանեկան գյուղացիական տնտեսություններ։

Ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր գյուղերում

Գյուղական բնակավայրերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի խթանումը էական նշանակություն ունեցող քաղաքականության տարբերակ է։ Այն կարող է ուժեղ նախադրյալներ ստեղծել ցածր արդյունավետություն ունեցող գյուղատնտեսական շրջաններում արդյունավետությունը բարձրացնելու համար և ընտանեկան գյուղացիական տնտեսությունների չափի մեծացման ու նրանց արտադրանքի ծավալների ավելացմանն ուղղված քաղաքականությունների հետ մեկտեղ, կարող է նվազեցնել թաքնված գյուղատնտեսական գործազրկությունը, որը որոշ տարածքներում ցածր արդյունավետության հիմնական պատճառներից մեկն է։

Ընդհանուր առմամբ, ներկայիս գյուղատնտեսական քաղաքականությունը պետք է ուղղվի փոքր պարենարտադրողների կարիքներին՝ սկսած որակյալ ոռոգման ու ֆինանսական ռեսուրսների մատչելիության ապահովումից մինչև ավելի եկամտաբեր գյուղատնտեսական արտադրության գործելաձևերի խթանում, գիտելիքների տարածում և գյուղատնտեսական արտահանման խթանում։ Անհրաժեշտ է նաև ներդնել գյուղատնտեսական ապահովագրության ամբողջական համակարգ և «ռեսուրսային» սուբսիդավորման ներկայիս պրակտիկայից աստիճանական անցում կատարել դեպի պարենարտադրողին անմիջականորեն ուղղված և եկամուտի վրա հիմնված սուբսիդիաների տրամադրմանը։

Page 28: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

26

6

Ուղղությունները՝

Ստեղծել ԿԶՆ2-ի և պարենային ապահովության հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ՀԿ-ների և մասնավոր հատվածի մասնակցությամբ.

Ստեղծել ԿԶՆ2-ի և պարենային ապահովության հարցերով աշխատանքային խմբեր մարզային մակարդակում՝ ՀԿ-ների և մասնավոր հատվածի մասնակցությամբ.

Ապահովել մարզային և ազգային մակարդակների աշխատանքային խմբերի արդյունավետ համագործակցությունը.

Ապահովել ազգային աշխատանքային խմբի համագործակցությունը քաղաքականություն մշակողների և կենտրոնական մակարդակի պատասխանատու մարմինների հետ։

Ընթացքում են նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով նախանշված գործազրկության և աղքատության կրճատմանը, նվազագույն աշխատավարձի և թոշակների միջին չափի ավելացմանը, թեև կարելի էր դրանք ավելի ակտիվացնել։ ՀԶՌԾ-ում կանխատեսվածից դանդաղ տնտեսական աճը և որակական բնութագրերը հանգեցրել են մի կողմից մեկ շնչի հաշվով բնակչության եկամուտների աճի տեմպերի նվազմանը, մյուս կողմից՝ գործազրկության, աղքատության և անհավասարության լճացմանը։ Մեկ այլ հետևանք էլ ֆինանսական միջոցների կրճատումն է, որը խոչընդոտում է ներդրումների ավելացմանը աղքատության հաղթահարման և սովի ու թերսնման վերացման պատշաճ սոցիալական պաշտպանության ծրագրերում։ Զբաղվածության աճի և տնային տնտեսությունների եկամուտների անկայունության կրճատմանը, որում զգալի դեր ունեն միգրանտներից ստացվող տրանսֆերտները, խոչընդոտում են նաև ազգային ու ճյուղային մակարդակների շրջանակային քաղաքականությունների, ինչպես նաև ՀԶՌԾ-ում նշված աշխատաշուկայի և տարածքային զարգացման քաղաքականությունների իրականացման թերությունները։

Սոցիալական պաշտպանության համակարգում ՀԶՌԾ-ի իրականացման թերացումները, որոնք ազդում են պարենային ապահովության վրա, հիմնականում թոշակներին և սոցիալական աջակցությանն առնչվող թիրախների հասնելու բացթողումներն են։ ՀԶՌԾ-ով նախատեսված աշխատանքային կենսաթոշակների միջին մակարդակի անընդմեջ աճը,

Համակարգել և ղեկավարել պարենային ապահովությանը և ԿԶՆ2-ին առնչվող քաղաքականությունների կայուն իրականացումը և առաջընթացը

Page 29: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

27

ինչի հետևանքով 2017թ-ին կազմելու էին աղքատության վերին շեմի 125%-ը, 2015-ին կազմեցին ընդամենը 97%, իսկ միջին կենսաթոշակների իրական արժեքը 2016-ին մնաց անփոփոխ։ Չնայած նրան, որ պետական սոցիալական փոխանցումների 75%-ը (որը արդեն կազմում է հանրային ծախսերի մեկ երրորդը) կազմում են կենսաթոշակները, 2015թ-ին թոշակառուների մոտ 33%-ը աղքատ էր, իսկ 18%-ը՝ պարենային անապահով։

Իրականացման բացթողումներ կան նաև ԸԿԲՆԾ-ում, որոնք վերաբերում են աղքատ և ծայրահեղ աղքատ բնակչության ծածկույթի ցածր մակարդակին և շահառուների հասցեագրմանը՝ չնայած նույնիսկ նրան, որ համայնքային և հանրային հսկողության սահմանումով ավելացել է ծրագրի թափանցիկությունը, պարզեցվել են ընթացակարգերը՝ ուղղված կառավարման բարելավմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազմանը։ Այս բացթողումները կարելի է լրացնել մոնիթորինգի և գնահատման ուժեղացման, ինչպես նաև համակարգի առավել արդյունավետ կառավարման միջոցով։

Դպրոցական սնունդ ծրագիրը (ԴՍԾ) կարող է ծառայել որպես նախադպրոցական և տարրական դասարանների աշակերտների առողջության և սնուցման բարելավման արդյունավետ գործիք՝ պայմանով, որ դպրոցներում ապահովվի պատշաճ սննդակարգ։ Ծրագրի լիարժեք կայունության կարելի է հասնել, եթե ֆինանսավորումը, ըստ պլանավորվածի, լիովին ստանձնի կառավարությունը։ Առաջարկվում է ընդլայնել ծրագիրը և բացի նախադպրոցական ու տարրական դասարանների աշակերտներից, ընդգրկել ավելի բարձր դասարանների երեխաների այն համայնքներում ու շրջաններում, որոնք առավել խոցելի են պարենային անապահովության նկատմամբ՝ առանձնակի շեշտ դնելով ծրագրի սնուցման կողմի վրա։ Քաղաքականության մի տարբերակ կարող էր լինել ԴՍԾ-ի ամբողջական ներառումը սոցիալական պաշտպանության համակարգում։ Ծրագրի պատշաճ կոորդինացումը կենտրոնական, մարզային և դպրոցական մակարդակներում ապահովելու նպատակով ստեղծվել են Կայուն դպրոցական սննդի հիմնադրամ և Ուսուցման կենտրոն։ Երկու հաստատություններին էլ մոտ հետագայում անհրաժեշտ կլինի փորձագիտական օժանդակություն։

Պարենային ապահովությանն առնչվող հիմնական քաղաքականությունների ամենակարևոր ինստիտուցիոնալ բացթողումը, թերևս, միջգերատեսչական կոորդինացման մեխանիզմների կամ դրանց արդյունավետ աշխատանքի բացակայությունն է։ Ծրագրերի որակի, կանոնակարգման և հանրային հսկողության բարելավման համար հարկավոր է խթանել սիներգիաներ՝ առավելագույնի հասցնելու յուրաքանչյուր առանձին ծրագրի նշանակությունը, ինչպես նաև ստեղծել իմացության, հմտությունների և ռեսուրսների ցանց, որում ընդգրկվեն համայնքները, մասնավոր հատվածը և ֆերմերային կազմակերպությունները։ Թերսնման և սովի դեմ պայքարի ու դրանց պատճառների վերացման համար անհրաժեշտ է քաղաքականության գործիքների մտածված, կոորդինացված և իրավաբանորեն պարտադիր համակցում, ինչպես նաև առողջ սննդակարգերի ու ապրելակերպի նշանակությունը քարոզող հանրային իրազեկության արշավների անցկացում։

Page 30: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ

28

Հղումներ

1 Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, ՀՀ ԱՎԾ, 2016։ 2 1075 հազար՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ, ըստ ՀՀ ԱՎԾ-ի։ 3 Վերցվել է մարդկային աղքատության հայեցակարգից, տե՛ս «Հայաստանի սոցիալական

պատկերը և աղքատությունը», ՀՀ ԱՎԾ, 2016։ 4 «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», ՀՀ ԱՎԾ, 2016։ 5 Սննդամթերքի ներքին գների անկայունության համաթիվը չափում է սննդամթերքի

հարաբերական գնի փոփոխականությունը տվյալ երկրում, ՊԳԿ, Պարենային ապահովության ցուցանիշները, 2015, The State of Food Insecurity in the World, FAO, 2015.

6 Ավելի բարձր տոկոսը նշանակում է սննդի գների ավելի մեծ անկայունություն։ 7 Հայաստանի Հանրապետության վիճակագրական տարեգիրք, 2016. ԱՎԾ։ 8 Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, ՀՀ ԱՎԾ, 2016։ 9 Տարեկան միջին աճը 8%։ 10 Հայաստանի աշխատաշուկան, ՀՀ ԱՎԾ, 2016։ 11 Տե՛ս ՀԶՌԾ, էջ 119-120։ 2010թ. ԸԿԲՆԾ-ը նպաստեց ծայրահեղ աղքատության նվազմանը 3,5

տոկոսային կետով, իսկ 2015թ.՝ ընդամենը 2,2 տոկոսային կետով։ 12 2015թ. ԸԿԲՆԾ-ը ծածկույթում կար շուրջ 42.500 մինչև 5 տարեկան երեխա, որոնցից մոտ 22.000-

ը երեքից հինգ տարեկանների միջակայքում։ 13 Migration and Remittances Factbook 2016, WB։ 14 2014, ՏՏԿԱՀ տվյալներ, «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», ՀՀ ԱՎԾ,

2015։ 15 Comprehensive Implementation Plan on Maternal, Infant and Young Child Nutrition, WHO, 2014։ 16 Վերլուծության համար այստեղ օգտագործվել է ՀԺԱՀ-ի ունեցվածքի քվինտիլներում մանկական

թերսնման ցուցանիշների բաշխումը, հաշվի առնելով, որ՝ i)ՏՏԿԱՀ-2014-ում այդ տվյալները չկան, ii)նախորդ ՀԺԱՀ-2010-ի տվյալները շատ հին են որպես ելակետ օգտագործելու ԿԶՆ-2030 օրակարգի համար, և iii)թեև ՀԺԱՀ-2015-ում ցուցանիշների հետ կապված խնդիրներ կան (հավանաբար չափման սխալների հետևանքով), կարելի է ենթադրել, որ սխալներն ընտրանքում ցրված են եղել հավասարաչափ, և ցուցանիշների բաշխումն ըստ ունեցվածքի քվինտիլների արտահայտում է դրանց միջև իրական տարբերությունները։

17 Տե՛ս “Comprehensive Implementation Plan on Maternal, Infant and Young Child Nutrition”, WHO, 2014։

18 Ներկայիս գներով։ 19 Բուսաբուծության 99,6%-ը և անասնաբուծության 93,6%-ը։ 20 Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական համատարած հաշվառման ծրագրով

վերհանված փաստեր, ԱՎԾ, 2016։ 21 Գենդերը, գյուղատնտեսությունը և գյուղական շրջանների զարգացումը Հայաստանում, ՊԳԿ,

2017։ 22 Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական համատարած հաշվառման ծրագրով

վերհանված փաստեր, ԱՎԾ, 2016։ 23 «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», ԱՎԾ, 2016։ 24 Հայաստանի Հանրապետության աղետների ռիսկերի կառավարման ազգային

ռազմավարություն, հաստատվել է ապրիլի 6, 2017։ 25 Գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացումը Հայաստանում, Համաշխարհային

բանկ, 2013։

Page 31: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ
Page 32: 6 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մինչև - UN · Արմեն Եղիազարյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ «ԱՎԱԳ