Top Banner
գազան համար անասուն վիճակ
64

Yerevan City Magazine

Mar 23, 2016

Download

Documents

"ԵՐԵՎԱՆ" քաղաքի ամսագիր / городской журнал "ЕРЕВАН"
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Yerevan City Magazine

գազան համարանասուն վիճակ

Page 2: Yerevan City Magazine
Page 3: Yerevan City Magazine

Մ ի անգամ` շատ վաղ մանկության տարիներին, բակի ընկերներով իջել էինք Հրազդանի կիրճ: Ամառ էր, թթի սեզոնն էր բացվել, և ընդհանրա- պես՝ ձորում ամեն ինչ շատ հետաքրքիր էր, իսկ զանազան ռեստորան- ներն ու բորդելները այն ժամանակ դեռ չէին օկուպացրել «նաբերեժնին»: Մի լավ զվռնեցինք, ծառեր մագլցեցինք, թութ կերանք, մարդա մեկական

դույլ էլ հավաքեցինք, որ տանենք վերև՝ բակում ուտենք: Ու արդեն հասել էինք Կիևյան կամուրջի կողքով դեպի վեր գնացող աստիճաններին, երբ մոտակայքի թփերում ինչ-որ շրշյուն լսվեց: Բոլորով զգաստ կանգնեցինք՝ սպասելով շարունակությանը: Ակնթարթ հետո մեր կողքով սլացավ մի օձ ու նույնքան արագ կորավ քարերի ու թփերի մեջ: Այդ ակնթարթը մեզ դեռ մի քանի օրվա խոսելու նյութ տվեց: Բոլորիս համար դա առաջին հանդիպումն էր վայրի բնության հետ: Ինձ համար երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ մի քանի տարի անց, երբ ընտանիքով այցելեցինք Երևանի կենդանաբանական այգի (այն սրճարանը, որի տարածքում նիհար արջով, խաբված աղվեսով ու ամեն ինչից զզված կապիկով վանդակներ էին դրված՝ հաշիվ չէ): Ես սպասում էի, որ կտեսնեմ գեղեցիկ, գույնզգույն թռչունների, ուրախ- զվարթ-երկարավիզ ընձուղտների, Կիպլինգի ջունգլիներից դուրս եկած վեհ փղերին, Թումա- նյանի «Գելի» առեղծվածային գայլերին և վերջապես զորեղ, արքայավայել մռնչաշատ առյուծին: Որովհետև այդպիսին էին իմ տեսած կենդանիները խաղարկային, վավերագրա- կան և անիմացիոն ֆիլմերում և Ջերալդ Դարելի գրքերում: Բայց պարզվեց, որ կենդանաբա- նական այգին ավելի նման էր կենդանաբանտականի: Ու բնության հետ շփման հաճույքի փոխարեն միայն սթրես ու ընկճախտ էր առաջացնում: Հատկապես ցավալի էր սարսափելի փոքր վանդակի մեջ փակված, ֆիզիկապես կենդանի, բայց անկենդան աչքերով նախկին առյուծ արքան: Դա իմ վերջին այցելությունն էր գազանանոց: Երբ կլինի հաջորդը՝ չգիտեմ: Բայց կուզեմ, որ այդ հաջորդ անգամ կենդանիների աչքերը նույնպես կենդանի լինեն:

Գլխավոր խմբագիրԱրտավազդ Եղիազարյան

Page 4: Yerevan City Magazine

Նախագծի ղեկավար՝ Էդուարդ այանյանԳլխավոր խմբագիր՝ արտավազդ ԵղիազարյանԱրտ-տնօրեն՝ արսԵն ԿիրաԿոսյանԹողարկող խմբագիր՝ արտաԿ սարգսյան Դիզայներ՝ անի ԿարամանուԿյանԽմբագիր՝ նԵ ԹադԵվոսյանԳրական խմբագիր՝ արքմԵնիԿ նիԿողոսյանՍրբագրիչ՝ գայանԵ անանյանՆկարահանումների գծով տնօրեն՝ մարիաննա իսԿանդարյանՖոտոխմբագիր՝ մարիամ ԼորԵցյանՖոտոմշակում՝ արմԵն ՀայրապԵտյան, արմինԵ գԵսիյանԷջադրում՝ արտաԿ սարգսյան

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Անի Սմբատի, Կարինա Ղազարյան, Գոհար Արամյան, Սոնա Խաչատրյան, Արեգ Դավթյան, Էլեն Բաբալյան, Լիլիթ Թովմասյան, Էլեոնորա Մալխասյան, Աշոտ Գաբրիելյան, Արամ Արարատյան, Թագուհի Ասլանյան, Արամ Պաչյան

Լուսանկարներ՝ Մարիամ Լորեցյան, Առնոս Մարտիրոսյան, Սուրեն Մանվելյան, Բիայնա Մահարի, Գոռ Էլչյան, Գոհար Արամյան, Կարեն Հովհաննիսյան, Երևանի պատմության թանգարանի արխիվ, Ֆոտոլուր, Bravo.am պատկերազարդումներ՝ Սարգիս Անտոնյան, Վիլյամ Կարապետյան, Գեղամ Վարդանյան, Ռաֆայել Իսրայելյանի արխիվտառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸՀրատարակչության տնօրեն՝ Էդուարդ ԱյանյանԲրենդ մենեջեր՝ Սերգեյ Թումանյան

© 2011-2013 «ԵՐԵՎԱՆ»Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանա- տվություն չի կրում:Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Էտնոպրես» ՓԲԸ-ի գրավոր համաձայնու- թյամբ: Հղումը «ԵՐԵՎԱՆ»-ին պարտադիր է:Համարը տպագրության է հանձնվել՝ 23.04.2013Տպագրված է «Նուշիկյան պրինտ» տպագրատանը, Երևան, ՀՀՏպաքանակ՝ 6000 օրինակ

Հիմնադիր՝ «Էտնոպրես» ՓԲԸ, Ռուսաստան 123104, Մոսկվա, Մալայա Բրոննայա փող., 13, շին. 1Հեռ.՝ +7 (495) 926 38 66 Էլ. փոստ՝ [email protected] URL̀ www.yerevanmagazine.com

Ամսագիրը գրանցված է Զանգվածային հաղորդակցությունների ոլորտում օրենսդրության հսկողության և ՌԴ մշակութային ժառանգության պահպանման դաշնային ծառայությունում:

Հայաստանի Հանրապետություն, 0037, Երևան, Բաբայան 2Հեռ.՝ +374 (10) 20 26 89, +374 (10) 20 22 89Ֆաքս՝ +374 (10) 20 25 69Էլ. փոստ՝ [email protected]̀ www.yerevanmagazine.com

գովազդի բաժին՝Հեռ.՝ +374 (10) 20 23 89

Շապիկ՝ Սարգիս Անտոնյան

Փնտրե՛ք մեզ Ֆեյսբուքում

40 պատմությունՓախուստՎովա փղի դրամատիկ փախուստը Երևանի կենդա- նաբանական այգուց:

44 այնտեղՆրանց գազաններըԻնչպես են անազատության մեջ ապրում վայրի կենդանիները Լոնդոնի, Նյու Յորքի և այլ քաղաքների գազանանոցներում:

ՔԱՂԱՔ

48 ԿարծիքԿես դար հետոՃարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի մտքերը Երևանի ապագայի մասին և ինչ տեղի ունեցավ իրականում հինգ տասնամյակների ընթացքում:

52 ԿարծիքՏարբեր նշաններԵրևանի զբոսաշրջային տար- բերանշանի բաց մրցույթին ներկայացված ամենավառ տարբերակներն ու մասնա- գետների կարծիքները:

56 ՓողոցԼուսավոր կետերՀայացք երեկոյան քաղաքի լուսամուտներին:

58 ՕրեցօրՄայիսՔեֆ-ուրախություն ռուսաց թա- գավորի պատվին, շեքսպիրյան փառատոն և այլ իրադարձություն- ներ քաղաքի պատմությունից:

60 Կադրերի բաժինԵրևանի կենդանաբանական այգի, 1958թ.Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04 ինչ անելՄայիսին ԵրևանումԿինո, երաժշտություն, թատրոն և այլ հետաքրքիր միջոցառումներ:

06 ՀամացանցՀին, բայց վիրտուալՄայրաքաղաքի առցանց լուսանկարչական ալբոմը:

08 նստավայր Հաճելի բոնուսԻնչպես, որքան և որտեղ է պետք թողնել թեյավճար:

10 ԺամանցԽաղ ու պարՉորս խաղ, որոնք կարելի է խաղալ քաղաքի փաբերում:

12 ՇոփինգՓչի թող գնաԵրևանում կարելի է գտնել երգող, ժպտացող և այլ տիպի փուչիկներ:

14 զրիցՀարևանի ջիպըՀայ ազգին հատուկ բնավորության գծերի և այլ բաների մասին խոսում են երևանցի տաքսիստները:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

16 իմ ԵրևանըՈչ կինոգենիկՌեժիսոր ու երաժիշտ Միքայել Վաթինյանի կարծիքով Երևանն այդքան էլ կինոգենիկ չէ:

18 մասնագիտությունՈսկե բանալիԲանալիներ կրկնօրինակելու 50 տարվա փորձ ունեցող վար- պետ Լավրենտին:

20 ՀավաքածուՀավաքաձուՍարյանի, Մինասի և այլոց կողմից ձևավորված փայտյա ձվերի բացառիկ հավաքածուն մի բնակարանում:

24 գրողը տանիԵրևանն իմ կյանքն է, որին չեմ դիմանումԲանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով գրում է Երևան քաղաքի մասին:

25 մրցույթՄենք ենք, մեր բակերըՄեր երկրորդ՝ բակային ֆոտո մրցույթի արդյունքները:

ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ

26 զբոսանքԿենդանի կենդանիների այգիԿենդանաբանական այգու այսօր- վա ձեռքբերումներն ու խնդիրները:

32 զբոսանքԿայարանի տապանըՄոդիլյանին, Ռամզեսը և այլ կենդանիներ «Էկզոտարիումում»:

34 ՀուշերՎերջին հայ կոնդորըՊաբլո Ներուդան և նրա՝ հայացած հայրենակից թռչունը:

36 Խոշոր պլանԿենդանիների քաղաքումՄայրաքաղաքի վայրի բնակչությունը:

37 Խոշոր պլանԻ՜նչ ծտեր ենԻնչո՞ւ են թռչունները մեր երկնքից տեղափոխվում Կարմիր գիրք:

38 այլընտրանքՏուն, տեղ, կենդանիՇինշիլա, ծովախոզուկ, թութակ, իգուանա և կարիճ՝ երևանյան բնակարաններում:

23

ԲՈՎԱՆԴԱԿՈւԹյՈւՆ

Մայիս 2013

Page 5: Yerevan City Magazine
Page 6: Yerevan City Magazine

Մայիսին Երևանում

Ջազ լսել

Վերանայել դասական օպերան

Լեոյի մասնակցությամբ կինո դիտել

Հիանալ երկաթե երկերով

Մայիսի 3, 4Yans Club, Տերյան 74, հեռ.՝ 70 00 00Լի Ռայթնաուրը ժամա- նակակից ջազզի ամենա- ականավոր կիթառահար- ներից մեկն է: Նա արդեն ձայնագրել է 42 ալբոմ և մասնակցել երեք հա- զարից ավելի սեշնների: Դրանցից հերթական երկուսը կանցկացվեն Հայաստանի մայրաքա- ղաքում: Կիթառահարին կնվագակցեն ոչ պակաս հարգելի և վաստակավոր երաժիշտներ՝ բաս կիթա- ռահար Մելվին Լի Դևիսը, հարվածային Ռոջեր Բի- վանդուն և ստեղնաշա- րային Ջոն Բիսլին:

Մայիսի 3, 4Գաբրիել Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոն, Գր. Լուսավորչի 6, հեռ.` 52 76 70Հովհաննես Թումանյանի դասական պոեմի հիման վրա ստեղծված՝ Արմեն Տիգրանյանի նույնքան դասական օպերան այս անգամ ներկայանում է հայ հանդիսատեսին ֆրանսիա- կան «Նանտեռի Ամանդյե» թատրոնի կողմից: Բեմադրություն և լիբրետոյի ադապտացիայի հեղինակը ֆրանսիաբնակ ռեժիսոր և դերասան Սերժ Ավեդիկյանն է, երաժշտությունը վերամշակել է կոմպոզիտոր Անահիտ Սիմոնյանը, բեմի ձևավորման, հագուստների և խո- րեոգրաֆիայի համար պատասխանատու է Նիկոլա Մյուզեն: Ինչպես հայտնում են հեղի- նակները, «Անուշը» բավական փոփոխություններ է կրել, բայց մնացել է հավատարիմ Թումանյանի հռչակավոր պոեմին:

Մայիսի 18-ից«Մոսկվա» կինոթատրոն, Աբովյան 18, հեռ.՝ 52 12 10Վաղուց արդեն անցել են այն ժամա- նակները, երբ հայ աղջիկների կեսը խելագարվում էր սիրունատես Լեո Դի Կապրիոյի համար: Հիմա նա լուրջ դերասան է, որի հետ երազում են աշխատել Հոլիվուդի ամենալուրջ ռեժիսորները: Օրինակ՝ ավստրալացի Բեզ Լուրմանը, որի թեթև ձեռքով, դեռ «Տիտանիկից» առաջ, Դի Կապրիոն մարմնավորել էր համաշխարհային գրականության ամենաողբերգական հերոսներից մեկին` շեքսպիրյան Ռոմեոյին: Այս անգամ նա գլխավոր դերում է Լուրմանի՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբիի» թան- կարժեք էկրանավորման մեջ, որը, ի դեպ, մայիսի 15-ին բացելու է Կաննի 66-րդ կինոփառատոնը:

Մինչև մայիսի 26-ըԳաֆեսճէան արվեստի կենտրոն, Կասկադ, հեռ.՝ 54 19 3220-րդ դարի ամենանշանավոր հայ նկարիչներից մեկը՝ Հակոբ Հակո- բյանը, կյանքից հեռացավ այս տարի, իր հերթական ցուցահանդեսի բացումից հաշված օրեր առաջ: Վարպետն առաջին անգամ պետք է ներկայանար հանրությանը իր քանդակներով, որոնցով սկսել էր զբաղվել 1980-ականներից, երբ ուներ վրձնով աշխատելու շուրջ քառասուն տարվա փորձ: «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցու- ցադրությունն ընդգրկում է 62 քանդակներ ստեղծագործական բոլոր շարքերից. մարդակերպ և կենդանակերպ ֆիգուրներ, թեմատիկ աշխատանքներ: Մարտի 27-ին բացված բացառիկ ցուցադրության մուտքն ազատ է:

1 2 7 17 223 8 234 9 14 19 245 15 20 30 31276 11 16 21 28 2913 1810 12 25 26

Մայիս 2013

ՔԱՂԱՔԱՄԵՋ ինչ անել

45

Page 7: Yerevan City Magazine

Ունկնդրել XX դարը

Հետևել Դոն Ժուաններին Մարսելում

Հոլիվուդյան երաժշտություն ունկնդրել

Մայիսի 17Արամ Խաչատրյան համերգասրահ, Մաշտոցի պող., 46 շենք, հեռ.՝ 54 57 42Դաշնակահար Հայկ Մելի- քյանն ու Հայաստանի ֆիլ- հարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ռուբեն Ասատ- րյանի ղեկավարությամբ, առաջարկում են դասա- կան երաժշտության գնա- հատողներին ծանոթանալ «20-րդ դարի երաժշտություն» համերգին: Ծրագրում են նախորդ դարի չորս ակա- նավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ. Ալֆրեդ Շնիտկեի համերգը դաշնամուրի և նվագախմբի համար, Ջորջ Գերշվինի «Ամերիկացին Փարիզում» և Ջիվան Տեր-Թադևոսյանի «Պագանինի» սիմֆոնիա համար 5-ը:

Մայիսի 15, 16Արամ Խաչատրյան համերգասրահ, Մաշտոցի պող., 46 շենք, հեռ.՝ 54 57 42Մեկ տարի առաջ Սերգեյ Սմբատյանի ղեկա- վարած Պետական երիտասարդական նվա- գախումբը ներկայացրեց Hollywood Non-Stop ծրագիրը, ուր ընդգրկվեցին սաունդթրեքներ «Գլադիատոր», «Խիզախ սիրտը» և այլ հայտնի ֆիլմերից: Այս անգամ ծրագիրը մի փոքր փոխ- վել է, ընդ որում՝ դրա կազմավորման մեջ քվե- արկությամբ մասնակցել են Ֆեյսբուքի օգտա- տերերը: Մասնավորապես, կավելանան Ջեյմս Բոնդի մասին վերջին ֆիլմի՝ «Սքայֆոլի», Կոպ- պոլայի հռչակավոր «Կնքահոր», «Ռեքվիեմ երա- զանքի համար» դրամայի սաունդթրեքները:

Մայիսի 28, 29Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, Աբովյան 7, հեռ.՝ 56 91 99Ովքեր հասցրել էին անցյալ տարի դիտել Նարեկ Դուրյանի «Դոն Ժուան Ավիա» կատակերգությունը, որում մասնակցում էր նաև Հրանտ Թոխատյանը, հիմա կարող են ծիծաղել ներկայացման շարունակությունը դիտելիս: «Դոն Ժուանները Մարսելում» կատակերգությունը, ի դեպ, ստեղծվել է Մարկ Կամոլետտիի «Խա- վարտ՝ ֆրանսիական ձևով» պիեսի հիման վրա: Բեմադրության և ադապտաց- ման հեղինակը կրկին Նարեկ Դուրյանն է:

Page 8: Yerevan City Magazine

Մերօրյա Երևանում դժվար է շրջել հին քաղաքի փողոցներով, շոշափել հին քարերն ու շնչել անցյալի հոտը: Անկախության սերնդից քչերը գիտեն, թե ինչպիսի տեսք է ունեցել Օղակաձև զբոսայգին կամ Մաշտոցի պողոտան: Քչերը կիմանան, որ նախկինում «Մոսկվա» կինոթատրոնի տեղում եղել է Սուրբ Պետրոս և Պողոս

եկեղեցին… HinYerevan.com կայքը, ուր օգտատերերը միահամուռ ուժերով վերբեռնում են մայրաքաղաքի տարբեր շրջանների լուսանկարներ, հնարավորություն է

ընձեռում մի քանի վայրկյանով տեղափոխվել հին Երևան և զգալ տվյալ շրջանի Երևանի համն ու հոտը: Մեծ հետաքրքրությունը, որ առաջացրեց նախագիծը,

վկայում է, որ մենք ուզում ենք ճանաչել արդեն անցած Երևանը:

Հին, բայց վիրտուալ

Ա ռաջին լուսանկարը` Սպանդարյան հրապարակի շատրվանները 1974 թվականին, կայքում տեղադրվել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին: Այսօր դրանց թիվն արդեն անցել է հազարը

և շարունակում է օրեցօր աճել: Նախագծի հիմնադիր- ները հասցրել էին համաշխարհային սարդոստայնում ուսումնասիրել նմանատիպ երկու ռուսաստանյան կայքեր՝ Oldmos.ru և Oldsp.ru, նվիրված Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի անցյալին, բայց նշում են, որ բավական առաջ են անցել ռուս կոլեգաներից: Մասնավորապես, եթե Oldmos.ru կայքն իր էջերում

տեղադրում է 1835 թվականից մինչ 2000 թվականը ընկած ժամանակահատվածի լուսանկարներ, ապա HinYerevan.com–ում լուսանկարների տարեգրությունը սկսվում է 1826 թվականից: Կայքում տեղ գտած յուրաքանչյուր լուսանկար անմի- ջապես հայտնվում է Google Map Maker-ի քարտեզա- գրաֆիկական ծառայության կողմից ստեղծված քար- տեզի վրա և կայքի յուրաքանչյուր այցելու կարող է տեղեկանալ արված լուսանկարի տեղանքին:Ի դեպ, լուսանկար կարող է տեղադրել յուրաքանչյուր օգտատեր, պետք է միայն գրանցվել կայքում: Լուսա- նկարների մեջ նաև կան այնպիսիները` հարյուրից

ավելի, որոնք տրամադրել է Երևանի պատմության թանգարանը, ինչպես նաև «Էրեբունի» պատմամշա- կութային արգելոց-թանգարանը: Այդուհանդերձ, առավել մեծ աղբյուր են հին ալբոմնե- րը. ԽՍՀՄ-ի օրոք ամեն տարի լուսանկարների ալբոմ- ներ էին թողարկվում, որտեղ ներկայացվում էր տվյալ տարվա Հայկական ՍՍՀ-ի առաջընթացը: Այդ հրա- տարակությունները, իհարկե, շատերի տներում են պահպանվել, իրենք էլ չեն զլանում, ավելացնում են դրանք կայքում: Կայքի ղեկավարությունը բոլոր դեպ- քերում պատրաստ է պաշտպանել լուսանկարների հեղինակային իրավունքները:

Մայիս 2013

ՔԱՂԱՔԱՄԵՋ Համացանց

67

Page 9: Yerevan City Magazine

Կայքում տեղ գտած լուսանկարներից ամենահե- տաքրքիրների շարքում է 1796 թվականի՝ արճիճային տպագրությամբ արված պատկերը, որում անմա- հացրած է Երևանի բերդը: Այս կադրը գլխավորում է ամենից շատ մեկնաբանություններ ունեցողների ցուցակը: Շատ են մեկնաբանում նաև Կարմիր կա- մուրջի լուսանկարը: Ամենաշատ դիտված լուսանկա- րը Փակ շուկայի լուսանկարն է: Շատ են դիտում նաև տրամվայի լուսանկարները, երևի որովհետև այդ փո- խադրամիջոցը հասցրել է դառնալ Երևանի ռետրո խորհրդանիշներից մեկը: «Կայքի նպատակը հին Երևանի լուսանկարների համակարգված պահոց ստեղծելն է: Մինչ այս չկար մի կայք, որը համակարգված կներկայացներ հին Երևանի լուսանկարները: Սա, ըստ իս, պետք է աներ Երևանի պատմության թանգարանը, որն ունի կայք և հարուստ ֆոտոդարան: Այսօրվա սերունդը ցան- կանում է լուսանկարներ և փաստավավերագրական նկարահանված տեսանյութեր դիտել: Նման կայքի

կարիք կար, և սա կարծես յուրօրինակ հիշեցում էր քաղաքային իշխանություններին, որ հին Երևանը ժա- մանակին համահունչ է զարգացել: Մենք մեր հնու- թյունը չենք սիրում, կորցնում ենք, նոր հետո ափսո- սում կորցրածի համար: Էրեբունի ամրոցը մի կողմ դնելով, կարող ենք փաստել, որ այսօր Երևանում կանգուն մնացած ամենահին շենքը Կապույտ մզկիթն է, ապա ԱՕԿՍ-ի շենքը, ինչպես նաև Հանրապետու- թյուն փողոցի մի քանի պատմական շենքեր: Իսկ Հին Երևանը թաղեցինք էլիտար շինարարության տակ», — ասում է HinYerevan.com-ի համակարգող Գալուստ Նանյանը և ավելացնում. «Շուտով Երևան քաղաքը կնշի իր 2800-ամյակը, բայց չունենք մի վայր, որտեղ կարող ենք հին Երևանը հիշել: Ասում ենք Հռոմից մեծ ենք, բայց ո՞ւր է, չկա»: Կայքը կոմերցիոն բնույթ չի կրում, բայց հետագայում կա գաղափար դուրս գալ վիրտուալ տարածքից և կու- տակված նյութերի հիման վրա հրատարակել «Հին Երևան» օրացույցներ, վերնաշապիկներ և այլն: Թվում է՝ այն օգտատերերը, ովքեր հաճույքով ուսումնասի- րում են լուսանկարները, միայն ուրախ կլինեն, իսկ քա- ղաքի անցյալն էլ մի փոքր ավելի հասանելի կդառնա:

↓ Քարտեզի վրա նշվում են ավելացվող կադրերը

↑ Կայքում արդեն կա 1000-ից ավելի նկար

↓ Կայքի առաջին լուսա- նկարը` Սպանդարյան հրապարակը 1974-ին

Գոհար Արամյան

Page 10: Yerevan City Magazine

Ասում են՝ աշխարհում երբևէ թողնված ամենամեծ թեյավճարը կազմել է 16 հազար դոլար։ Այսպիսի շնորհակալություն Մանհեթենի ռեստորաններից մեկում իրեն սպասարկող մատուցողին հայտնել է մի անգլիացի գործարար։ Հայաստանցի մատուցողների հետ այդպիսի թեյավճար դեռ չի պատահել, բայց ընդհանուր վիճակն այդքան էլ սարսափելի չէ։ Երևանում աշխատող մատուցողներից,

բարմեններից և մենեջերներից մենք փորձեցինք պարզել, թե քաղաքում ինչպես, որքան և որտեղ է պետք թողնել թեյավճար։

Հաճելի բոնուս

Դրական էներգիայի համարCalumet փաբի սրահի մենեջեր Էլիզա Նազարեթյանը կարծում է, որ մատուցողը պետք է աշխատի հաճա- խորդին դրական էմոցիաներ փոխանցել. «Երբ մարդը զգում ա քո էներգետիկան, թե ոնց ես իրեն մոտենում, ոնց ես շփվում, կատակում, ինքը քեզ ավելի հարազատ ընկալելով՝ քեզ ավելի շատ թիփ ա թողնում», — վստահ է նա։ Սակայն կան շատ մարդիկ, որ ուղղակի այս սո- վորությունը չունեն։ Էլիզան պատմում է, որ, եվրոպա- ցիներն իրենց փաբում նույնիսկ երբ խմբով են գալիս, ամեն մեկն իր հաշիվն է փակում բարի մոտ ու շատ ժամանակ թեյավճար չի թողնում։ Հայաստանցիները նույնպես սովոր չեն ավել գումար թողնելուն։ Իսկ ամենաշատ թեյավճար թողնում են ամերիկացիները՝ նրանց մոտ սա ընդունված է։ «Calumet-ում չկա տոկոս, ուզում ես՝ թող, ուզում ես՝ ոչ։ Ինձ թվում ա, սա ավելի ճիշտ տարբերակ ա, որովհետև շատ-շատ տեղերում հաշվի մեջ ներառված 10%-ից մատուցողին բան չի հասնում», — բացատրում է Էլիզան, կարծիք հայտնե- լով, որ թեյավճարի ֆիքսված չափ լինել չի կարող. «Ընդհանրապես չեմ սիրում էդ ճիշտ, քառակուսի բա- ները, ես ուղղակի իմ հաճույքի համար էս գործը անում եմ, ու եթե հաճախորդիս էլ ա հաճելի՝ նա ինչ-որ բան կթողնի։ Դե, պարզ ա, իհարկե, որ 20 հազար դրամ հաշ- վի մեջ 200 դրամ չես թողնի, բայց սա էլ կանոն չի»։ Calumet-ում բարի սեղանին դրված է թեյավճարի առանձին բաժակ։ Սա նախատեսված է բարմենին թեյավճար թողնելու համար՝ մատուցողներինը միայն այն է, ինչ հաճախորդը թողնում է հաշվի հետ։ «Ամե- նամեծ թիփերը ինձ Գագիկ Բեգլարյանն է թողել, — պատմում է Էլիզան։ — Մի օր ընկերների հետ եկավ Calumet, սպասարկելուց հարցրեցի, թե ինչ են տոնում։ Ասեցին՝ իրենցից մեկի ծննդյան օրը, ես էլ տենց ասեցի՝ վաղն էլ իմ ծնունդ ա։ Էդպես ծննդյանս օրը Գագիկ Բեգլարյանը ինձ 100 դոլար թեյավճար թողեց։ Սրա մասին բոլորը գիտեին, հետո կողքի փաբերից գալիս հարցնում էին՝ էդ ճիշտ ա՞ որ Գագիկ Բեգլարյանը քեզ 100 դոլար թիփ ա թողել։ Պատմություն էր դարձել»։

Չպարտադրված շնորհակալությունAi Leoni-ն համարվում է քաղաքի բարձրակարգ և թանկ ռեստորաններից մեկը։ Այս պատճառով շատ զարմա- ցա, երբ մենեջեր Արամ Եղիազարյանն ասաց, որ այս- տեղ ֆիքսված թեյավճար չի գանձվում։ Նրա կարծի- քով՝ թեյավճարը պետք է լինի հաճախորդի շնորհակա- լությունը լավ սպասարկման համար, և ոչ մի դեպ- քում չպետք է պարտադրվի։ «Միշտ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մեծ հաշվի դեպքում պարտադրված 10%-ը կարող է բավականին մեծ գու- մար կազմել։ Օրինակ՝ եթե մարդը փակում է 70 հազար դրամ հաշիվ, նա լիովին իրավունք ունի չուզենալ կամ,

մի գուցե, չկարողանալ թողնել 7000 դրամ թեյավճար։ 10%-ի տեսքով պարտադրանքը այս դեպքում միայն ավելորդ բացասական էմոցիաներ կառաջացնի», — ասում է Արամը։ Նա նշում է, որ Եվրոպայում թեյավճա- րի իդեալական չափը կազմում է 5-8%-ը և գրեթե բոլորը այն թողնում են։ Բայց միևնույն է, ամենակարևորը մնում է հաճախորդին լավ սպասարկելը. «Վերջիվերջո, եթե մատուցողը նրան լավ չի սպասարկել, ինչո՞ւ նա պիտի թեյավճար թողնի։ Իսկ եթե մատուցողը իսկապես լավ սպասարկի, հավատացեք, հաճախորդն ինքը իր շնորհակալությունը կհայտնի և՛ 10%, և՛ 20%, և՛ 30% կազմող թեյավճարով»։Արամի խոսքով՝ Ai Leoni-ն ունի իր մշտական հաճա- խորդները, որոնք էլ ունեն իրենց մշտական մատուցող- ները. «Գալիս, հենց «իրենց» մատուցողին են խնդրում, որ սպասարկի, այդպես նրանց ավելի հարմար ու հաճելի է։ Եվ միշտ էլ այդ մատուցողին թեյավճար են թողնում։ Իսկ եթե օրերից մի օր չթողնեն, մենք խնդիրը առաջին հերթին պետք է մեր մեջ փնտրենք»։

Խաբուսիկ տասը տոկոս«Մարդիկ կարծում են, որ էն 10%-ը, որ նշված է իրենց հաշվի մեջ մատուցողի թեյավճարն է։ Իրականում, եթե այդ 10%-ից 5-ը քեզ է հասնում՝ պիտի գոհ լինես», — ասում է Gemini սրճարանի մատուցողուհի Օլգա Մկրտչյանը: Նա հատկապես կարևորում է թեյավճարի առկայությունը, քանի որ մայրաքաղաքի բազմաթիվ մարդաշատ սրճարաններ և ռեստորաններ իրենց մատուցողներին ֆիքսված աշխատավարձ չեն տալիս՝ գիտեն, որ թեյավճարով դուրս կգա։ Սակայն, այս բնագավառում աշխատելու 10 տարվա ընթացքում մի անգամ չէ, որ դատարկ ձեռքերով է տուն գնացել։ Օլգան կարծում է՝ սա նրանից է, որ Հայաստանում ով ինչպես ցանկանում, այնպես էլ թողնում է թեյավճար, իսկ ցանկության դեպքում ոչ էլ թողնում է ։ «Եթե հա- ճախորդը թեյավճար չի թողել, մատուցողը երբեք չի արտահայտի իր դժգոհությունը, բայց հաջորդ անգամ հաստատ էդքան հաճույքով չի սպասարկի նրան, իսկ երբ մարդուն չուզենալով ես սպասարկում, ինչքան էլ թաքցնես, դա երևում է»։

Մայիս 2013

ՔԱՂԱՔԱՄԵՋ նստավայր

89

Page 11: Yerevan City Magazine

Բարերի բարի հաճախորդներըԲարմեններին թեյավճար թողնելը մի քիչ դժվար է։ Գալիս ես, խառնաշփոթի մեջ մի բան առնում, մանրդ վերցնում՝ գնում։ Բայց մարդիկ, որ բարի մոտ են նստում, գրեթե միշտ էլ թեյավճար են թողնում։ Irish 26-ի բար- մեն Դավիթ Օհանյանը պատմում է. «Օրինակ, ինձ էս վերջերս մեկը 6000 դրամ թիփ ա թողել: Բարեբախտա- բար, ամեն փաբ ունի մշտական հաճախորդներ, որոնք միայն բարի մոտ են նստում, ու իրանք սովորաբար ամենաառատաձեռնն են»։ Irish 26-ում հաշվի մեջ նշված 10% թեյավճարից 5-ը բարմենինն է, իսկ հավելյալ թե- յավճարից փաբին ոչինչ չի մնում՝ այն ամբողջովին անձնակազմինն է։ «Փաբերում հազվադեպ են տիեզե- րական հաշիվներ լինում, էնպես որ դրանց 10%-ը հաս- տատ շատ մեծ գումար չի կազմի», — նշում է Դավիթը։

Աշխատանքի գնահատականԵթե ռեստորաններում և սրճարաններում թեյավճար հաճախ են թողնում, ապա fast food-վայրերում սա բո- լորովին էլ սովորական երևույթ չէ։ Երևանյան Factory-

ում, ինչպես նաև արագ սննդի շատ ուրիշ ռեստորան- ներում, թեյավճար միշտ չէ, որ թողնում են, իսկ մեծ թեյավճար՝ գրեթե երբեք։ «Սա ամբողջովին հաճախորդի հայեցողության վրա է, — ասում է Factory-ի խոհարար Շիրազ Արմուջյանը։ — Իհարկե, սպասարկող անձնա- կազմին միշտ էլ հաճելի է թեյավճար ստանալ, բայց ֆասթ ֆուդում դա առանձնապես ընդունված չէ: Ի դեպ, խոհարարը նույնպես թեյավճարի իր մասն ունի։ Օրի- նակ՝ ինձ հասնում է ընդհանուր գումարի 10%-ը»։ Հավելյալ տոկոս հաշվի մեջ Factory-ում չեն ներառում, քանի որ կարծում են, որ սա ստիպելու ու պարտադրե- լու մի ձև է։ «Մենք առաջին հերթին ուրախանում ենք, որ մարդիկ գալիս են, չէ՞ որ սա նշանակում է, որ նրանց դուր է գալիս մեր աշխատանքը։ Իսկ թեյավճարը ուղղակի հաճելի բոնուս է՝ առանց դրա էլ հանգիստ կարելի է ապրել»։ Այնպես որ, ամեն անգամ բարում, սրճարանում կամ ռեստորանում մի լավ խմելուց, սրճելուց կամ ճաշելուց հետո մտածեք սպասարկող անձնակազմին հաճելի բոնուս մատուցելու մասին:

→ Irish 26-ում հաշվի մեջ նշված 10% թեյավճարից 5-ը բարմենինն է

Կարինա Ղազարյան Մարիամ Լորեցյան

Page 12: Yerevan City Magazine

Ի՞նչ է մեր կյանքը: Մի խելացի մարդ ասել է՝ խաղ: Հիշելով այդ կարգախոսը և խաղալու մեծ ցանկություն ունենալով, «ԵՐԵՎԱՆԸ»

փորձել է շրջել քաղաքով, պարզելու համար, թե քաղաքի որ փաբերում ու ակումբներում ու ի՞նչ տեսակի խաղեր կարելի է գտնել:

Խաղ ու պար

«Ուշադրություն, սև արկղ…»Հինգշաբթի, ժամը՝ 21:30: Irish pub-ում ասեղ գցելու տեղ չկա: Այսօր մարդիկ այստեղ հավաքվել են ոչ միայն բարձր երաժշտություն լսելու կամ իռլանդա- կան գարեջուր խմելու համար: Փաբում անսովոր լռություն է տիրում: Այցելունե- րը շշուկով փորձում են հասկանալ, թե ի՞նչ հնարքի է դիմել 1940 թվականին մի լուսանկարիչ, որպեսզի սըր Ուինսթոն Չերչիլը դեմքի լուրջ արտահայտություն ընդունի: Առաջին հայացքից անսովոր այս տեսարանն արդեն մի քանի տարի է ինչ կրկնվում է ամեն շաբաթ՝ երիտա- սարդները եկել են հանրահայտ «Ի՞նչ, որ- տե՞ղ, ե՞րբ» խաղին մասնակցելու համար:Խաղի անփոփոխ վարող Ստեփան Սմբա- տյանը հիշում է, որ 4 տարի առաջ, երբ Irish-ը նոր էր բացվել, ընկերների հետ այստեղ էր եկել ու մասնակցել մի անգ- լերեն quiz-ի: Տպավորությունն առավել քան թույլ էր: «Մոտավորապես այսպիսի հարցեր էին տալիս՝ «ո՞րն է Հյուսիսային Աֆրիկայի ամենամեծ նավթարդյունա- բերական ընկերությունը» կամ «քանի՞ տարեկան հասակում է մահացել Աուգուստո Պինոչետը»: Վարդգեսին՝ Irish Pub-ի տիրոջը, ասացի, որ կարող եմ ավելի հետաքրքիր խաղեր կազմա- կերպել, բայց ռուսերեն լեզվով: Շուտով կլինի արդեն չորս տարի, ինչ մենք ամեն հինգշաբթի այստեղ անցկացնում ենք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը: Սկզբում վարում էինք ընկերոջս հետ, հետո՝ նրա ժամա- նակի պակասի պատճառով, ես մնացի միակ վարողը»,— պատմում է Ստեփանը:Irish-ում անցկացվող խաղը, բնականա- բար, տարբերվում է դասական հեռուս- տատեսայինից: Այստեղ այն ավելի նման է հանրաճանաչ խաղի սպորտային տարբերակին, քանի որ մրցում է ոչ թե մեկ թիմ հեռուստադիտողների հետ, այլ մի քանի թիմեր միմյանց հետ: Մեկ այլ տարբերություն՝ պատասխանները ոչ թե միանգամից են տրվում, այլ խաղի վերջում: «Մեզ մոտ բաժանվում են թեր- թիկներ, որոնք համարակալված են 1-ից 20-ը և որոնց վրա գրված է թիմի անունը: Թիմերը լրացնում են այն ըստ հարցերի ու վերջում հանձնում են ինձ: Ես ստուգում եմ պատասխանները ու հայտարարում հաղթողին՝ այն թիմին, որն ամենաշատ միավորներ է հավա- քել», — պարզաբանում է Ստեփանը:

Ինչո՞ւ ռուսերեն: Ստեփանը, նախ և առաջ, նշում է, որ դասական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը ռուսալեզու խաղ է: Բացի այդ, հարցերի ձևավորման տեսակետից, ռուսերենը շատ ավելի հեշտ է: «Մի քանի անգամ վարել եմ խաղը հայերեն: Այդ դեպքում, բոլոր հարցերը պետք է կա՛մ ինքս կազ- մեմ, կա՛մ եղածները թարգմանեմ: Հար- ցերի մի մասը ես եմ գրում, մյուսները՝ փոխանակում եմ խաղի տարբեր հեղի- նակների հետ, որոնք կան գրեթե ողջ հետխորհրդային տարածքում: Հաճախ 20 հարցը փոխանակում եմ նույն քանա- կությամբ այլ հարցերի դիմաց: Այդ պա- րագայում ես կարող եմ միանգամից փոխանակված 20 հարցերն օգտագործել և խաղին պատրաստվելը խլում է ինձ- նից մոտ 2-3 ժամ: Իսկ եթե նաև թարգ- մանեմ, ապա արդեն կգնա 5-6 ժամ», — ասում է Ստեփանը:Շողիկ Վարդանյանը հայկական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի «գիտակներից» մեկն է: Նա խաղի «մեջ է» արդեն 8 տարի: «Մեզ մոտ` Սլավոնական համալսարանում, գործում էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի խմբակ: Սկսեցի հաճախել այնտեղ և հենց առա- ջին կուրսում ընդգրկվեցի համալսա- րանի հավաքականում», — պատմում է նա: Շողիկը սկսեց հաճախել իր թիմով Irish մոտ մեկ տարի առաջ, չնայած մինչ այդ էլ տարբեր ընկերների հետ գալիս էին խաղալու հաճույքի համար: «Ի տարբերություն պրոֆեսիոնալ ակումբ- ների, այստեղ պարզապես խաղալ ցան- կացող մարդիկ կարող են ուժերը փորձել «գիտակների» հետ: Անկեղծ ասած, փա- բում շատ ավելի հաճույքով եմ խաղում, քան սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի ակումբում կամ առաջնությունների ժամանակ. մթնոլորտն ավելի հանգիստ է ու անմիջական», — անկեղծանում է Շողիկը: Հեռուստատեսային խաղի մասնակցելու բավականին մեծ փորձ ունենալով, Շողիկը կարծում է, որ Irish-ում հարցերը միշտ հետաքրքիր են և հա- մեմատաբար թեթև, և դա լավ է, քանի որ այնտեղ բոլորն էլ գալիս են հանգս- տանալու համար: Ի դեպ, սըր Ուինսթոնի մասին հարցը. լուսանկարիչը՝ հայազգի յուսուֆ Քարշը, վարչապետի ձեռքից վերցրել էր նրա սիրելի սիգարը, ինչն էլ, բնականաբար, առաջացրել էր Չերչիլի զայրույթը:

Կինո, կինո, կինոIrish-ում խաղում են ոչ միայն «Ի՞նչ, որ- տե՞ղ, ե՞րբ»: Ամեն կիրակի այստեղ անց- նում է նաև «Կինոման» խաղը, որտեղ իրենց ուժերը կարող են փորձել համաշ- խարհային կինոյի սիրահարները: Ի տար- բերություն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի, «Կինոմա- նը» չունի այդպիսի երկար պատմություն:«Կինոմանի» հաղորդավար Արա Չարչյանը պատմում է, թե ինչպես ծնվեց գաղափարը. «Ժամանակին Երևանի ակումբներից մեկում կինոների quiz էր անցկացվում, բայց մի տեսակ էն չէր: Ճիշտ պատասխան գտնելու համար մրցույթի մասնակիցները պետք է կինոների մեջ այնպիսի մանրուքներ նկատած լինեին, որոնց սովորական դիտողը դժվար թե ուշադրություն դարձներ: Ես փորձեցի հեշտացնել մրցույթը, ավելացնել հար- ցերի քանակը»:«Կինոմանը» բաղկացած է 4 փուլից: Առաջինը՝ մեջբերումների ստանդարտ հավաքածուն է: Երկրորդը՝ տարբեր տե- սակի հարցեր են, որոնք կազմվում են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի տրամաբանությամբ, սակայն միայն կինոյին են վերաբերում: Երրորդը՝ սաունդթրեքներն են: Այստեղ մի պայման կա՝ չպետք է լինի որևէ գոր- ծիքային հնչյուն, միայն՝ երգը, քանի որ հակառակ պարագայում, գուշակելը շատ ավելի հեշտ է դառնում: Եվ վերջապես՝

կադրեր ֆիլմից՝ սքրինշոթներ: Դրանք, Արայի համոզմամբ, դուր են գալիս բո- լորին անխտիր. «Անգամ եթե թիմը չի պատասխանել որևէ հարցի, այս փուլում միանգամից լսվում են ուրախ ճիչեր՝ «ես գիտեմ սա ինչ է», «ես երեկ սա դիտել եմ»:«Ամենադժվարը սաունթրեքների ընտ- րությունն է: Դա վերաբերում է հատկա- պես ժամանակակից ֆիլմերին. մի երգը ամեն երկրորդ ֆիլմում կրկնվում է: Ես փորձում եմ անել այնպես, որ մրցույթի ժամանակ նման օրինակներ չլինեն», — բացատրում է հաղորդավարը:Մի անգամ էլ Արան որոշեց փորձ անել և կինոների փոխարեն անցկացնել վիկտորինա ամերիկյան և լատինա- ամերիկյան սերիալների վերաբերյալ. «Զարմանալի է, բայց տեսա, որ դրանք շատ ու շատ ավելի ճանաչված են: Երբ, օրինակ, միացրեցի Նատալիա Օրեյրոյի «Վայրի հրեշտակի» սաունդթրեքը, մի աննկարագրելի աղմուկ ու ուրախու- թյուն առաջացավ, քանի որ բոլորը հիշեցին իրենց մանկությունը: Մոտ ժա- մանակներս անպայման կրկին նմա- նատիպ էքսպերիմենտ կիրականացնեմ: Կմիացնեմ «Ստրկուհի Իզաուրայի», «Կասանդրայի» սաունդթրեքները, թող նստեն, վերհիշեն…»:

Մայիս 2013

ՔԱՂԱՔԱՄԵՋ Ժամանց

1011

Page 13: Yerevan City Magazine

ՄելոմանյակներըBeer Academy-ի անունն ինքը խոսում է իր մասին: Բայց ամեն հինգշաբթի այստեղ կարելի է ոչ միայն գարեջուր խմել, այլև «Մելոման» խաղալ: Այդ օրե- րին գրեթե բոլոր սեղանները զբաղված են լինում, իսկ մարդկանց հայացքները դեպի «բեմ» են ուղղված, որտեղից խաղը վարում է Էդուարդ Փեշտմալջյանը: «2011 թվականի սեպտեմբերից մեկ այլ ակումբում արտ-մենեջեր էի աշխատում: Գաղափարների կարիք կար, ուզում էի մի բան ստեղծել, ինչն ամեն շաբաթ կարելի էր օգտագործել: Քանի որ ինքս էլ եմ երաժիշտ, միշտ ցանկացել եմ իրագործել ռուսական «Կռահիր մեղեդին» հեռուստավիկտորինայի պես մի բան: Ընկերներով հաճախ խաղում էինք ու որոշեցինք ընդլայնել ձևաչափը՝ տեղափոխվելով փաբ ու ներգրավելով այլ մարդկանց: Այդպես, 2011-ից վարում եմ այս խաղը, Beer Acad-emy տեղափոխվեցինք անցած տարվա դեկտեմբերից», — ասում է Էդուարդը: Կանոնները հետևյալն են. սեղանին նստած խմբերը լսում են երգի մի հատ- ված, փորձում են կռահել կատարողին ու երգը և վաստակում են միավորներ: Ընդհանուր առմամբ, լինում է 2 փուլ և 24 երգ: Առավելագույն միավորներ հավաքած երեք թիմերը ստանում են մրցանակներ: Բացի այդ, ամեն խաղի օրը ֆեյսբուքում անցկացվում է օնլայն բլից-մրցույթ, որտեղ մասնակիցներից պահանջվում է կռահել օրվա երգը և առաջինը տալ ճիշտ պատասխանը. հաղթողները ստանում են բոնուսային գարեջուր և չիփսեր Beer Academy-ից: «Մեր խաղը բավական հանգիստ է անցնում, — բացատրում է Էդուարդը, — փորձում ենք ոչ թե «ճնշել» երաժշտու- թյունով, այլ ավելի շատ «ֆոն» լինել, բայց միևնույն ժամանակ՝ այնպես անել, որ մարդիկ ներգրավված լինեն խաղի մեջ»: Խաղի ընթացքում մարդիկ կարող են շփվել, գարեջուր խմել, բայց զուգա- հեռ նաև փորձում են գուշակել հնչող մեղեդիները: Արդեն ձևավորվել են «մե- լոմանյակ» թիմեր, որոնք ամեն շաբաթ պարտաճանաչ գալիս են և շաբաթվա լավագույններին որոշելու համար:

«Ես փորձում եմ այնպես անել, որ տար- բեր երաժշտական ժանրերի ու ժամա- նակաշրջանների միջև հավասարա-կշռություն պահպանվի, և խաղն ուղղ- ված լինի մարդկանց հնարավորինս լայն շրջանակի: Ժանրն էլ բոլորովին կապ չունի` միացնում եմ և՛ ժամանա- կակից հիթեր, և՛ փոփ, և՛ սոուլ, և՛ բլյուզ, և՛ ռոք: Նաև լինում են հատուկ թեմատիկ խաղեր` «90-ականներ», «սաունդթրեք- ներ» և այլն», — պատմում է Էդուարդ Փեշտմալջյանը:Եվ իսկապես, Էդուարդի փլեյլիսթում կարելի է գտնել գրեթե ամեն ինչ՝ սկսած Metallica-ից ու Rolling Stones-ից, վերջաց- րած Ռոբի Վիլյամսով ու Moby-ով: «Բոլորը փակում են աչքերը»Ժամանակին Երևանում բավականին մեծ թվով մաֆակումբներ բացվեցին` վայրեր, որտեղ կարելի էր ընկերներով հավաքվել և «մաֆիա» խաղալ: Բայց, կարծես թե, որքան շուտ բացվեցին, այդքան էլ շուտ փակվեցին: Սակայն խաղի սիրահարներին չարժե հուսա- հատվել. «կարմիրներով» «սևերի» հետ մրցելու մի քանի վայր, այնուամենայնիվ, քաղաքում հնարավոր է գտնել: Դրան- ցից մեկը մի քանի ամիս առաջ բացված Hinchada Sport բարն է:

Մտնելով բար, մի փոքր խորքում կարե- լի է հայտնաբերել հատուկ սրահ, հար- մարեցված հենց «մաֆիայի» համար: Սեղանի շուրջ մոտ 9-10 հոգի են նստած և փորձում եմ կռահել, թե ո՞վ է իրենցից «կարմիր», իսկ ով՝ «սև»: Եվս 5-6 հոգի հետևում են իրադարձությունների զարգացմանը, անհամբեր սպասելով իրենց հերթին… Ամեն ինչ լուրջ է՝ գիշերը

Կարո՞ղ է արդյոք ցանկացած մարդ ակումբ գալ և «մաֆիա» խաղալ: Արմի- նեն ասում է, որ ցանկացած մարդ կա- րող է գալ և, վճարելով 1000 դրամ մուտ- քի գումար, խաղալ ամբողջ երեկոյի ընթացքում՝ 7-ից մինչև առավոտվա 3-ը: «Իհարկե, եթե գալիս է մարդ, որն ընդհանրապես տեղյակ չէ խաղից և կանոններից, ես նստում եմ նրա կողքին, որպեսզի նա հետևի մի քանի խաղի և սովորի: Դրանից հետո թույլտվություն եմ հարցնում խաղի մասնակիցներից՝ իրենք դեմ չե՞ն, որպեսզի այդ մարդը միանա խաղին, և նա մուտք է գործում անմիջական խաղ»:Hinchada-ում, սակայն, արդեն վաղուց ձևավորվել է «մաֆիայի» սիրահարնե- րի բավականին մեծ ակումբ, և գրեթե բոլորը միմյանց ճանաչում են: Արմինեն պատմում է, որ դասական «մաֆիայի» ժամանակ սեղանի շուրջ կարող են նստել 10 հոգուց ոչ ավելի: Բայց այստեղ գոյություն ունի նաև «մեծ խաղ» հաս- կացողությունը: Դրա ժամանակ կան ոչ միայն ավանդական «կարմիրներ» ու «սևեր», այլ նաև «բժիշկներ», «մա- նյակներ», «սերժանտներ» և այլն: Այդ պարագայում մրցում են արդեն ոչ թե 10, այլ 18 հոգի, և խաղը կարող է տևել մինչև 3-4 ժամ: Իմիջիայլոց, Hinchada-ում

խաղացողները դիմակներ են հագնում, և բարձր երաժշտություն է հնչում, որ- պեսզի խլացնի «մաֆիայի» շարժում- ներն ու աղմուկը: Hinchada-ի մենեջեր Արմինե Դավթյա- նը «մաֆիայի» գրեթե բոլոր խաղերի անմիջական մասնակիցն է: Քիչ առաջ նա լքեց խաղասեղանը, խոստովանելով, որ ինքը «դոնն» էր: «Խաղը սկսեցինք անցկացնել մեզ մոտ անցյալ տարվա նոյեմբերից՝ մեր բացումից 2-3 շաբաթ անց, — պատմում է Արմինեն, — Ես ան- ձամբ շատ եմ սիրում այդ խաղը և ունեմ բազմաթիվ «մաֆիա» սիրող ու խաղա- ցող ընկերներ: Մենք խաղալու տեղ չունեինք: Այո, Երևանում կան մի քանի մաֆակումբներ, սակայն դրանք չէին բավարարում մեր պահանջներին: Այդ- պես որոշեցինք շաբաթը մեկ անգամ՝ հիմնականում ուրբաթ օրերին, այստեղ հավաքվել և վայելել մեր սիրած խաղը»:

խաղի ժամանակ մարդիկ կարող են հանգիստ և՛ սուրճ կամ գարեջուր խմել, և՛ ծխել, և՛ սենդվիչ ուտել: Ինչպես ասում են՝ մեկը մյուսին չի խանգարում: PSԵվ այսպես, ի՞նչ կարող ենք փաստել: Quiz-երի ու զանազան խաղերի սիրա- հարները հիմնականում կարող են ընտրություն կատարել վերոհիշյալ ցան- կից: Կարծես թե ընտրությունը այդ- քան էլ մեծ չէ: Բայց, ինչպես տեսնում ենք, բոլոր խաղերի նախաձեռնողները մեզ պես երիտասարդներ են, որոնց միակ առավելությունը եղել է իրենց ցանկությունն ու կրեատիվ մոտեցումը: Այնպես որ, ամեն ինչ մեր ձեռքերում է, և եթե մի հետաքրքիր գաղափար կա, պետք է անպայման փորձել այն կյանքի կոչել: Ի վերջո, չմոռանանք, որ մեր ողջ կյանքը մի մեծ և հետաքրքիր խաղ է:

Արամ Արարատյան Մարիամ Լորեցյան

Page 14: Yerevan City Magazine

1824 թվականին Մայքլ Ֆարադեյն իր ջրածնային փորձերի համար հայտնագործեց փուչիկը: Այսօր գիտական հետազոտությունների այդ առարկան վաղուց արդեն

մեր առօրյայի անբաժան մասն է: Այս ընթացքում շատ բան է փոխվել. պայթուցիկ ջրածնին փոխարինելու է եկել հելիումը, որի օգնությամբ փուչիկներն անվտանգ

սավառնում են օդում, մարդիկ սովորել են փուչիկներից պատրաստել գրեթե ամեն ինչ, իսկ փուչիկներն իրենց հերթին սովորել են նաև քայլել, լողալ, խոսել ու նույնիսկ երգել: Ոչ բոլորը գիտեն, որ Ֆարադեյի հայտնագործության գրեթե բոլոր

այդ տարատեսակները կարելի է գտնել երևանյան մի շարք խանութներում:

Փչի թող գնա

Ե րևանում գործում է փուչիկների երեք մասնագիտացված խանութ և մի քանի նվերների խանութներ, որոնց ընտրանի- ները գրեթե ոչնչով չեն զիջում մասնագի- տացվածներին: Օրինակ՝ հատուկ սարքե-

րով զինված փուչիկները կձայնագրեն և ձեր փոխա- րեն կփոխանցեն մաղթանքները հասցեատիրոջը, երաժշտականները կերգեն, իսկ հելիումով լի և փոքրիկ բեռով փուչիկները ամենաթույլ քամուց շարժվելով քայլելու տպավորություն կթողնեն: Այդպիսի օրորվող պինգվինների, հարս ու փեսաների, ձկների և Միկի Մաուսների կարելի է գտնել բոլոր խանութներում, որոնց մասին կխոսենք, վճարելով մոտ 8-15 հազար դրամով (ներառյալ հելիումի գինը)՝ կախված փուչիկի չափսից: Բարեբախտաբար, բոլոր խանութներում գնված փուչիկները կարելի է հենց տեղում հելիումով լիցքավորել: Սովորական 30 սանտիմետր տրամագծով փուչիկի լիցքավորումը կարժենա 650-800 դրամ:

Օդում սավառնող տնակըՄաշտոցի պողոտայի Party City խանութը տարբերվում է փուչիկների մեծ ընտրանիով: Մասնավորապես, այստեղ արդեն կարելի է գտնել փուչիկների ինդուս- տրիայի նորույթ՝ այսպես կոչված՝ bubble balloon-ներ: Դրանք ավելի նման են գնդակի, քան փուչիկի, կարերի կողքին չունեն ճմրթվածություններ, ինչպես ֆոլգայից փուչիկները, և, ի տարբերություն սովորականների, շատ դժվարությամբ են պայթում: Ի դեպ, Party City-ն գործում է արդեն 7 տարի: Ինչպես վկայում են վաճա- ռողները, այդ ընթացքում ինչ ասես որ չի պատահել. — Մի օր մի աղջիկ էր եկել, խնդրում էր, որ իրեն փուչիկներով փաթեթավորենք: Ուզում էր ինքն իրեն նշանածի ծնունդին նվիրել: Իսկ վերջերս մի տղա եկավ ու շատ լուրջ դեմքով հարցրեց. «Փուչիկներով տուն կկարողանա՞ք բարձրացնել»: Վերջապես հասկացանք, որ տղան ի նկատի ուներ խաղալիք տնակ: Ուզում էր այն օդ բարձրացներ, ինչպես Pixar ստուդիայի «Դեպի վեր» մուլտֆիլմում:Եվս մեկ զվարճալի պատվեր, թեպետ ոչ այնքան ռո- մանտիկ, ինչպես թռչող տնակը, պատմեցին Բաղրա- մյանի Gift Shop-ում. — Կենդանի ճագար բերեցին: Տեսել էին մեր մոտ փու- չիկներ՝ մեջը փափուկ խաղալիքներով, ու հարցնում էին՝ արդյոք կկարողանա՞նք ճագարին փուչիկի մեջ դնել: Իհարկե հրաժարվեցինք:Բացի փափուկ արջուկներով փուչիկներից այստեղ կարելի է գնել նաև լուսավորվող փուչիկներ և փչվող թագեր, թեպետ ընդհանուր առմամբ ընտրանին բավական սուղ է:

Փչովի ժպիտներՓուչիկի մեջ դրված փափուկ խաղալիքներին հանդի- պեցինք նաև Կոմիտաս 38 հասցեում գտնվող՝ համե- մատաբար նոր «Բալլունս» խանութում: Չորս ամիս աշխատող խանութը դժվար է չնկատել, չէ՞ որ նույ- նիսկ շենքի քարերին տարբեր գույնի մեծ փուչիկներ են նկարված, իսկ մուտքի մոտ փակցված է խանութի կարգախոսը. «Դարձրու երազանքդ իրականություն»: Խանութի տերը, որը շուրջ տասը տարի է, ինչ փուչիկ- ների ոլորտում է աշխատում, կարծես թե ամեն ինչ գիտի դրանց մասին: «Բալլունսը» մյուս խանութներից հատկապես տարբերվում է իր՝ հայերենով գրվածքնե- րով փուչիկներով: Հենց տեղում գործում է փոքր արհես- տանոց, որտեղ փուչիկների վրա տպում են գրություններ կամ նկարներ: Այստեղ վստահեցնում են, որ «Բալլունսը» պատրաստ է ի կատար ածել հաճախորդի ցանկացած միտք, միայն թե այն լինի նոր և հետաքրքիր: Վերջերս

Սուրբ Վալենտինի տոնին կամ Մարտի 8-ին քաղաքի տարբեր հատվածներում հայտնվում են փուչիկներով հավաքած սիրո խոստովանություններ, բայց առաջին նման գրությունը արվել էր հենց «Բալլունսի» կողմից մի քանի տարի առաջ Սայաթ-Նովա պողոտայի վրա: Այս տարի սիրահարների համաշխարհային օրը՝ փետր- վարի 14-ին Նալբանդյան 43 հասցեում բացվել է հերթա- կան փուչիկային խանութը՝ «Մուսի Պուսին»: Այստեղ ամբողջ հատակը փուչիկներով է ծածկված, իսկ պահարաններում բնակվում են տարբեր մուլտֆիլմերի հերոսներով փուչիկներ: Սմայլիկներին առանձին պահարան է հատկացված, և դա պատահական չէ, քանի որ խանութի տերերի պնդմամբ հենց դրանք են գլխավորում ամենավաճառվող փուչիկների ցանկը: Հարկ է նշել, որ փուչիկները նույնպես ունեն իրենց տենդենցները և նորաձևությունը: Այդպես, օրինակ՝

Մայիս 2013

ՔԱՂԱՔԱՄԵՋ Շոփինգ

1213

Page 15: Yerevan City Magazine

ֆոլգայից փուչիկները փորձում են կյանքից հետ չմնալ, և ավելի գրավիչ դառնալու համար ստանում, ասենք, Angry Birds խաղի հերոսներից մեկի կերպարանքը, կամ փչովի «համմեր» ավտոմեքենայի ձևը: «Մուսի Պուսիում» կան նաև փուչիկներից ծաղկեփնջեր: Լուրջ, իսկական ծաղկեփնջեր՝ փաթեթավորված գեղեցիկ թղթով բնավ ոչ բնական, բայց և այնպես, ոչ պակաս ուրախացնող փչովի ծաղիկներով: Փչովի են այստեղ ոչ միայն ծաղիկները, այլ նաև ատամները, մանկական սայլակները, տիկնիկները և բազմաթիվ այլ իրեր:

Գտնել ճիշտըՄասնագիտացված խանութներից ամենահինը` «Փու- չիկների աշխարհը», գտնվում է Կոմիտաս 1 հասցեում, և գործում է արդեն մոտ 4 տարի: Չնայած նրան, որ առաջին հայացքից այն դատարկ է թվում, խանութի

ընտրանին բավականին մեծ է: Բոլոր հետաքրքիր իրերը հատուկ ամաններում կամ պատի վրա կախ- ված սուս-փուս սպասում են իրենց գնվելու հերթին: Թաքնված փուչիկների օրենքը գործում է բոլոր նման խանութներում: Ամենահետաքրքիր նմուշները միշտ թաքնված են, ոչ թե փչված սպասում են ամենաերևա- ցող տեղում: Շատ կարևոր է չվերցնել առաջին պատա- հածը: Անպայման ուսումնասիրեք պատը, փորփրեք ամանները, հարցեր տվեք վաճառողներին, որպեսզի գտնեք հենց այն, ինչ ձեզ պետք է: Եվ ընդհանրապես, նվիրեք փուչիկներ, և, երբ այն ստացող մարդն ի սրտե կուրախանա, ինչ-որ տեղ, հեռավոր անցյալում անպայման կժպտա սովորաբար խոժոռ ֆիզիկոս Ֆարադեյը, հասկանալով, որ ինչ-որ մեկին իր հայտնագործությունը այսօր մի քիչ ավելի երջանիկ դարձրեց:

և Բիայնա Մահարի

Page 16: Yerevan City Magazine

Հայ ազգին հատուկ բնավորության գծերի, Մարտի ութի, նշանավոր թուրք երգչի, անգլերենին չտիրապետելու վնասների

և այլ բաների մասին խոսում են երևանցի տաքսիստները:

Հարևանի ջիպը

Մայիս 2013

ՔԱՂԱՔԱՄԵՋ զրից

1415

Page 17: Yerevan City Magazine

Ինչ ուզում ես ասա, ազգի ասացվածքներով ու անեկդոտներով կարաս էդ ազգի բնավորության մասին ահագին բան իմանաս: Ու իզուր չի հաստատ, որ մեր մոտ էդքան սիրում են ասել՝ «միթոմ ամեն ինչ լավ էր, հարևանն էլ ջիպ առավ»: Նախանձ ենք, նախանձ: Բայց, ինչը ճիշտ ա՝ ճիշտ ա, մենակ մենք չենք ըտենցը: Գերմանիայում ապրած տարիներին ռումինացիների ընտանիք էր մեր կողքը ապրում: Երկու ախպեր էին՝ իրանց ընտանիքներով: Մի օր, ուրեմն, էս ախպերներից մեկը մեքենա առավ: Գնացի սրանց մոտ, շնորհավորում եմ, երևում էր՝ ինքն էլ ահագին ուրախացել էր, տենց թեթև նշում էինք: Մեկ էլ էս տղեն մոտեցավ ինձ ու ասում ա. «Այ նայի, մենք հազիվ իրար ծանոթ, տարբեր ազգերից, բայց դու եկել ես ու իմ համար սրտանց ուրախանում ես, իսկ հարազատ ախպերս մռութները կախած նստել ա, մի բառ չի շնորհավորել, հլը մի բան էլ, ոնց որ ես իրան պարտք լինեմ»: Նայեցի՝ ա՜յ մարդ, սրա ախպե- րը իսկականից նենց դեմքով էր նստած, ոնց որ մարդ մեռած լիներ: Նենց որ նախանձը շատ ազգերին ա բնո- րոշ, մենակ մերը չի:

***Սաղ կյանքումս մի բանից եմ ամաչել՝ որ տենց էլ ֆուտ- բոլը չսիրեցի: Որ նայում ես, ոչ մի խնդիր չկա, հիմա ամեն մարդ իրա ճաշակը ունի: Ախր բայց իմ հերը ֆուտբոլիստ էր, է՜: Բայց ինչքան ինձ տարավ իրա խա- ղերին՝ հլը Սովետի ժամանակ, ինչքան փորձեց սերը փոխանցի՝ չստացվեց: Ինչ արած, էդ էլ ես եմ:

***Նենց եմ ափսոսում, որ անգլերեն տենց էլ չսովորեցի: Հատկապես մի անգամ էր ահավոր պետք: Երկու ամերիկացի աղջիկ նստեցին, սկսեցին իրանց լեզվով բացատրել, թե ուր են ուզում գնալ: Բան չհասկացա, բայց արդեն շարժվել էի: Մեկ էլ այֆոնը հանեցին, քարտեզը բացեցին, տվին, որ տեսնեմ: Մի պահ ճա- նապարհից շեղվեցի, հոծ գիծը խախտեցի, դե, բնա- կանաբար, կանգնացրին, հինգ հազարի ակտը գրե- ցին, հետ ուղարկեցին: Ջղայնացած նստեցի մեքենան, էս աղջիկները զարմացած սկսեցին հարցնել, թե ինչ եղավ: Ձեռով-ոտով, մի կերպ բացատրեցի, տեսա, որ նեղվել են: Բայց դե հիմա ինչ, պատահում ա: Էն էլ դուրս գալուց նայեցին հաշվիչին, փողը տվեցին, հինգ հազար էլ վրայից, իբր, որ էն ակտը իրանց պատ- ճառով էր: Հիմա էլ սկսեցի բացատրել, որ պետք չի, «նո՜, նո՜» եմ ասում, բայց թողեցին գնացին: Հիմա որ անգլերեն իմանայի, գոնե մարդավարի շնորհակա- լություն կհայտնեի:

***Էս մեր հայերը բայց ոնց են սիրում իրար հետևից խոսան: Չէ լուրջ, ուրիշ տեղ տենց բան տեսել ե՞ս: Վատն ես անում՝ վատն են խոսում, լավն ես անում՝ էլի՛ վատն են խոսում: Ոնց որ փնովելուց հատուկ կայֆ ստանան, ա՜յ մարդ: Էն օրը չորս հոգով կանգնած հաճախորդ ենք սպասում, էդ ընթացքում փողոցում գալիս են ծառերը կտրում են: Չեն կտրում էլի, էտում են, որ ճիշտ աճի: Ու էս մեր չորսի երեքով սկսում են

բողոքել՝ թե բա սենց չեն կտրում, նենց չեն կտրում, վարի են տալիս ծառը, աշխատել չգիտեն, տո եսիմ ինչ: Չդիմացա, ասեցի՝ տղեք, ձեզանից ստեղ ո՞ր մեկն ա ծա- ռի էտման մասնագետ: Ոչ մե՞կ, դե սուս մնացեք, թող էն մարդիկ իրանց գործը անեն:

***Էս մի քանի տարին, որ երկրի վիճակը ավելի ահավոր դարձավ, հոպարս հա ինձ ասում ա, որ ես ու ախպերս պիտի երկիրը կառավարենք: Ասում ա. «Մասիս ջան, դու պիտի պրեզիդենտ դառնաս, Արթուրիկն էլ վար- չապետ: Որովհետև դուք փոքր վախտվանից ամեն հարցում նենց եք արել, որ լավ լինի»:

***Հիմիկվա Մարտի ութը ոչ թե տոն ա, այլ պատիժ՝ կնգադ մի բուկետ ծաղիկ առնում ես, կես ամսվա աշխատավարձ ես վարի տալիս: Իսկ Սովետի ժամա- նակ ի՜նչ ասես կարելի էր անել: Ես մի անգամ դասա- վորեցի կնգաս հետ գնացինք կրուգլասվետնի՝ Մոսկ- վա, Վոլգագրադ, Լենինգրադ հավեսով ֆռֆռացինք եկանք մեր Երևանը:

***Ո՞նց, Իբրահիմին չես լսե՞լ: Էսի Թուրքիայի ամենաթույն երգիչն ա, ամենամեծագույնն ա: Էնքան դեմք ա եղել վախտին, որ պարսիկ թագավորը լսել ա, ուզեցել ա անպայման տանի իրան Պարսկաստան: Գնացել ա թուրք թագավորին ասել ա՝ քել մի հատ կշեռք վերց- նենք, Իբրահիմին դնենք վրեն ու ինչ թիվ եղավ՝ քեզ այ էդքան ոսկի եմ տալիս: Չտվեց:

***Ես գիտեի, որ մեր թիմը էս տարի խայտառակ ա լինե- լու: Որովհետև երբ որ ամեն ինչ շատ լավ ա սկսում գնալ, մենք չենք կարողանում դրան դիմանանք: Ուրա- խությունից մեզ կորցնում ենք ու մեզ թվում ա, որ էդ ա, սրանից հետո սաղ թույն ա լինելու: Բայց էդ ան- տեր գոլերը հո իրանք իրանց չե՞ն խփվելու, չէ՞: Ու մեկը պիտի լինի, որ տղեքին էդքան բանը հասկացնի: Թե չէ զվյոզդը տանում ա, իրանց թմերում էլ գործերը կարգին գնում են՝ հեն ա Հենոյին հեսա «Բարսելոնան» ա առնում, էլ հավաքականի վրա ուշադրություն չեն դարձնում:

***Պատկերացրա՝ իմ համար մեքենայի մեջ նստած եմ, հանգստանում եմ: Մեկ էլ մի հատ, հըմ, ջահել աղջիկ՝ համարյա առանց յուբկի ափալ-թափալ նստում ա դե- մի նստարանին ու շնչակտուր ասում ա՝ վռազ քշի, մամաս առանց զանգելու գյուղից եկել ա, պիտի հինգ րոպեից հասնեմ: Դե, խոդի եմ տալիս մեքենան, սա էլ՝ թե բա չէ, ավելի արագ: Ասում եմ՝ աղջիկ ջան, բա որ կանգնացնե՞ն: Ասում ա՝ եթե կանգնացնեն, ես փողը կտամ, դու քշի: Ու ջեբս հինգ հազարանոց դրեց: Երկու րոպե հետո կանգնացրին: Դուրս եկա, էդ հինգ հազարը տվի, ու սկսեցի բացատրել, որ ծանոթ մարդ ա, դեպք ա պատահել, շտապում ենք, բան: Մի ձև համոզեցի: Մի խոսքով` տեղ հասցրի, բայց դե հետո էդ աղջկա մերը ինչ ռեակցիա տվեց՝ չիմացա:

Արեգ Դավթյան Գոռ Էլչյան

Page 18: Yerevan City Magazine

«Ժաննան և ձայները» ֆիլմի և «Բոժոն» մուլտֆիլմի ռեժիսոր, The Deenjes վիրտուալ երաժշտական նախագծի համահիմնադիր Միքայել Վաթինյանը նաև դերասան է, զգեստների նկարիչ, ձայնասկավառակների ձևավորող: Բայց, նախ և առաջ, Միկան հետաքրքիր զրուցակից է, ով իր լռությամբ ավելի իմաստուն է, քան շատերը` խոսքերով: Սիգարետի ծուխն ու երաժշտությունը ոգեշնչում են

նրան գտնել իր Երևանն ու կրկին սիրահարվել նրան:

Ոչ կինոգենիկ

Մայիս 2013

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևանը

1617

Page 19: Yerevan City Magazine

Ծնվել եմ Պլանի գլխի ծննդատան 4-րդ հարկում՝ առավո- տյան ժամը վեցին: Դժվար եմ ծնվել, որովհետև մամաս շատ նիհարիկ էր, իսկ ես երեք կիլոգրամից ավելի էի կշռում:

Մինչև 19 տարեկան ապրել եմ Հալաբյան փողոցում՝ մար- զահամերգային համալիրի դիմացի շենքերից մեկում: Ակա- դեմիկների շենքն էր՝ յոթ քար խաղալուց մտավորական մթնոլորտ էր տիրում:

Մանկապարտեզը մեր տան կողքն էր: Այնտեղ երբեք չէի քնում, զոռով քնեցնում էին: Հետագայում հասա նպատակիս. կարծես թագավոր լինեի՝ բացի ինձնից բոլորը քնած էին: Հե- տո մեր մանկապարտեզում նոր աղջիկ հայտնվեց… ու վերջ, որովհետև մանկապարտեզ էր:

122 դպրոցն եմ ավարտել՝ էլի մեր տան հարևանությամբ էր: Առանձնապես չարաճճի չեմ եղել, բայց դասերից փախ- նում ու Թումանյանի այգի էինք գնում, իջնում էինք ձոր, բարձրանում էինք «Եղեռն» (էդպես էինք անվանում ցեղա- սպանության հուշահամալիրի տարածքը): Հիշում եմ, երբ համալիրը հրդեհվեց, փախանք դասերից ու վազեցինք նայելու՝ մե՜ծ իրադարձություն էր:

Հայրս օպերատոր է, մայրս՝ մոնտաժող, ես էլ ընդունվեցի թատերական ինստիտուտ՝ ռեժիսուրայի բաժին: Այնպես որ գիտակցությանս մեջ կինոաշխարհն էր՝ ողջ մանկությունս դա եմ տեսել:

Աբովյան-Պուշկին փողոցի խաչմերուկում Ռուբեն Թու- մանյանի թատրոնն էր, որպես դերասան այնտեղ էի աշ- խատում: Բուլգակովի «Շան սիրտն» էինք բեմադրել: Իսկ Փոսի թատրոնում Սերգեյ Դանիելյանի հետ «Իո» ներկայա- ցումը բեմադրեցինք:

Երևանի շենքերից մեկի համար 105 բնակարանում ծնվեց The Deenjes-ը: «Ժաննան և ձայները» ֆիլմի վրա աշխատում էի օպերատոր Թամամ Համզայի հետ… Էս պատմությունը հազար անգամ պատմել եմ, լավ, խոզություն չանեմ ու մի անգամ էլ պատմեմ: Մոնտաժային աշխատանքները շատ երկարեցին, մենք էլ մի օր որոշեցինք երգ ձայնագրել: Հումո- րով ասում էինք դնջեր-դնջեր, արդյունքում խմբի անունը այդպես էլ մնաց: Իսկ տեսահոլովակները բնակարանիս զու- գարանում են նկարահանվել:

Երևանում ամենասիրելի վայրը կինոթատրոնների դահ- լիճներն էին՝ «Հրազդանը», «Պիոները», «Նաիրիի» տակի «Բուրատինոն», կինո «Երևանը»: Շատ էի սիրում փոքրիկ կինոթատրոնների փայտից աթոռները: Համ էլ կինոթատ- րոններում կարելի էր թաքուն ծխել, իսկ երբ ֆիլմի ժապա- վենը պատռվում էր, պրոյեկտորների լույսի մեջ թղթիկներ էինք նետում, սուլում էինք: Երևի մի 15 անգամ դիտել եմ «Զիմ- նյայա վիշնյա» ֆիլմը՝ գլխավոր հերոսուհուն էի հավանել:

Շարժման տարիներին քաղաքը շատ գեղեցիկ էր՝ շեփորի ձայնը, մարդկանց երգելը, հանրահավաքները: Այդ տարի- ներին քաղաքը մերն էր: Երևի կյանքիս ամենառոմանտիկ

ժամանակն էր: Ինձ համար գեղեցիկ էին նույնիսկ մութ ու ցուրտ անլույս տարիները: Կախվում էինք տրոլեյբուսների հետևից… ինչ-որ ազատություն կար օդում:

Երևանը մի մեծ տոնավաճառի է նման՝ անդադար առևտուր անող մարդիկ ու միմյանց հետ կապ չունեցող օբյեկտների շարան: Օրինակ՝ կինո «Ռոսիայի» տոնավաճառը ոնց որ փոքրիկ Երևանը լինի:

Պռոշյան փողոցն եմ կարոտում` խորովածով ու քյաբաբնե- րով, երբ երկրում չեմ:

Երևանը կինոգենիկ չէ: Կարծում եմ՝ հենց դա է պատճառը, որ այդքան քիչ են նկարահանվում ֆիլմեր, որոնց գործողու- թյունները հենց Երևանում կկատարվեն: Խոսքը գլամուրային կամ հորինված Երևանի մասին չէ: Այսօրվա դրությամբ քա- ղաքը պատկերային առումով կորցրել է իր կառուցվածքը: Հա- մարյա անհնար է կադրային մաքուր hամադրություն ստեղ- ծել, որ այլ էլեմենտներ չխանգարեն: Կուզենայի քաղաքային ֆիլմ նկարել Երևանում, բայց վերոհիշյալ պատճառներով չեմ զգում քաղաքը, գյուղերը ավելի շատ են ոգեշնչում ինձ:

Ժամանակին քաղաքը ունեցել է որոշակի տրամաբանու- թյուն: Եթե նորակառույց աղբը հանենք, կարծում եմ, կերևա մայրաքաղաքի գեղեցիկ ճարտարապետությունը:

Մարդկանց մի խումբ մեկնեց քաղաքից, իրենց տեղը զիջելով մյուս խմբին, որը միշտ էլ գոյություն է ունեցել, իսկ այսօր մեծամասնություն է կազմում: Չենք ռաբիզացել կամ անճաշակացել, այդ երևույթները միշտ էլ եղել են: Երևի մայրաքաղաքի այսօրվա բնակիչը հենց այնպիսին է, ինչպիսին եղել էր՝ իր բնական վիճակով: Ես չեմ զգում ու չեմ էլ հասկանում, ի՞նչ է նշանակում երևանցի կամ էրևանցի:

Երևանի մասին խոսելիս մարդկանց եմ պատկերացնում: Կուզեի, որ մեր բնակչությունը բազմաշերտ լիներ: Թե չէ մար- դիկ կարծես մի երկու-երեք կլանի բաժանված լինեն՝ հիմնակա- նում միատեսակ են: Գուցե սա փոքր քաղաք լինելու խնդիրն է:

Չգիտեմ, ի՞նքս եմ ինձ սահմանափակում, թե՞ քաղաքը:

Ես չեմ ասում, որ ամեն ինչ վատ է: Բայց ինձ մտահոգում է այն, որ անտարբեր եմ, իսկ ես ուզում եմ սիրել Երևանը: Փնտրում եմ՝ ինչո՞ւ է այդպես: Գուցե քաղաքը շունչ չունի:

Երևանում հնարավորությունների հոտ չկա, ու դա կոտրում է: Անցնում են տարիներ ու հանդիպում ես ծանոթիդ, ով դեռ նույն տեղում նստած է: Երևանում աճում են միայն շենքերը:

Առաջ Երևանը մոխրագույն էր, այսօր ̀բազմագույն է: Երբեմն, նման ճաշատեսակ եմ պատրաստում` տանը ինչ կա լցնում եմ «կաստրյուլյայի» մեջ:

Երևի շատ կսիրեի Երևանը այն տարիներին, երբ նոր էի ծնվել: Իսկ այսօր հետը ոչինչ չունեմ խոսելու: Եթե նման հնարավորություն ունենայի, կլռեի:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան

Page 20: Yerevan City Magazine

Գրեթե 50 տարի վարպետ Լավրենտին բանալիներ է «քոփի-փասթ» անում: Ցանկացած բանալի նրա հաստոցի տակ մի ակնթարթում իր նմանակն է

ունենում: Նմանակներ չի պատրաստում միայն գաղտնիք պահող բանալիների համար` սա է վարպետի միակ տաբուն:

Ոսկե բանալի

Ծ նվել եմ 38 թվին, 65 թվից բանալիներ սարքող վար- պետ եմ: Էն ժամանակ «Կենցաղ սպասարկում» էր կոչվում, որ կարգերը փոխվեցին, դառավ ՍՊԸ: Առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 6-ը բանալիներ են ձեռքիս: Մարդիկ բանալին բերում են,

դրանից քանի հատ ուզում են, կրկնօրինակ եմ հանում, տալիս եմ իրանց, վերցնում-գնում են: Կամ զամոկը կա, բանալին չկա: Զամոկը հանում-բերում են, մենք նոր բանալիներ ենք պատրաս- տում: Ամենադժվարը բանալին ճանաչելն ա: Պետք ա հասկա- նաս` ինչ նյութից ա, որ բանալին զամոկին «ճիշտ լինի»: Բանա- լիները տարբեր նյութերից են լինում ̀լատուն, երկաթ… Լատունի հետ աշխատելը հեշտ ա` լավ ա տաշվում: Տարբեր բանալիների համար տարբեր հաստոցներ կան: Մի բան սխալ արեցիր, բա- նալին կողպեքի մեջ չի մտնի: Աշխատելուց ռադիո եմ լսում, քթիս տակ երգում եմ… Բայց դե ես երգող չեմ, ես լավ պարող եմ: Դրա համար էլ ցանկացած բանալի պարելով կարամ սարքեմ: Պլյուս` սեր, ջերմություն, հարգանք հաճախորդի նկատմամբ: Սովորական բանալի սար- քելը մաքսիմում 5 րոպե ա տևում: Գործս սառը մետաղի հետ ա, բայց ես կյանքում ո՛չ մետաղ եմ, ո՛չ կրակ: Ավելի ճիշտ, էրկուսից

էլ մեջս կա: Կյանքը, պայմանները ցույց են տալիս, երբ պիտի սառես, երբ պիտի տաքանաս:Էն էլ ասեմ, որ մետաղի հետ հարյուր անգամ ավելի հեշտ ա, քան մարդկանց հետ: Մետաղը ոնց ուզես, ընենց քեզ կհար- մարվի: Մետաղն արդեն սովորել ա իմ ձեռքին: Իսկ էսօրվա վիճակով հեշտ չի ժողովրդի հետ շփվելը՝ ներվայնացած են մարդիկ: Պատճառը ֆինանսն ա: Մարդկանց «ձեռը չկա»: Փող ունեցար` մարդ ես, փող չունեցար` ո՞վ ես: Ցանկացած դուռ «ֆինանսական բանալին» կարա բացի: Մեկ-մեկ ներվերս չի հերիքում: Տարիներ առաջ մայիս ամսին մի կնոջ համար 3 հատ բանալի սարքեցի, սեպտեմբերին բերեց հետ վերադարձրեց: Ասում ա` ես տնվոր էի, հիմա գնում եմ, հո բանալիները չե՞մ տալու տանտիրոջը: Վերցրու ու իմ մի ռուբլին հետ տուր: Էս վերջերս էլ մի հատ ջահել տղա էկավ, թե` քո սարքած բանալին տաք էր, բացելուց ջարդվեց զամոկի մեջ: Ասում եմ` տղա ջան, բանալին սարքեցիր-պրծար, մի րոպե հետո սառում ա, էտի հո լավաշ չի՞ փռից հանես ձեռներդ վառի… Մեկ էլ նայեմ, տենամ` օրիգինալն ա ջարդվել, ոչ թե իմ սարքածը: 72 թվին մի հատ ֆրանսիացի էկավ մոտս: Ինքը իրա տան դար- պասին ֆրանսիական հին ամրոցի զամոկ էր դրել: Էկավ էդ

Մայիս 2013

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ մասնագիտություն

1819

Page 21: Yerevan City Magazine

զամոկի բանալիից 3 հատ կոպիա արեց ու օրիգինալը, որպես հիշատակ, նվիրեց ինձ: Շատ հին բանալի ա, հաստատ 20-րդ դարի բան չի, ավելի հին ա, էնքան հին ա, որ երկաթը չի էլ տաշ- վում: Ես էս բանալին ուզում էի տայի «Խաչագողի հիշատակա- րանի» ռեժիսորին, որ ֆիլմում օգտագործեր, էն էլ չստացվեց:Մի հատ էլ հազվագյուտ բանալի ունեմ՝ սաղ-սաղ երկու հատ ա ձուլվել: Մեկը, ասում են` Գյումրիում ա, չգիտեմ: Մի խոսքով, էս բանալիները 1979 թվին նվիրել են Գյումրու «Տեքստիլի» երկու լավագույն ջուլհակներին: Էս հսկան անվանական բանալի ա, վրան ինչ-որ անուններ կան փորագրված: Երկուսից մի հատը իմ մոտ ա հայտնվել, շատ պատահական: Էն վատ տարիներին ինչ-որ մեկը որպես գունավոր մետաղ հանձնել ա ընկերոջս, ինքն էլ ինձ ա նվիրել: Գաղտնիք պահող բանալին չի կարելի կոպիա անել: Իմ սարքած բանալիները շատ դռներ են բացում, բայց իմ ընտանիքի գաղտ- նիքի դուռը ոչ մի բանալի չի կարա բացի: Էդ դռան բանալին մենակ մեր ընտանիքի ձեռում ա, կոպիա էլ չի՛ արվում: Էս տարի, լրացել ա իմ գտած «սրտի բանալիի» 50 տարին: Չնայած գործի բերումով իմ ձեռքի տակով շա՜տ բանալիներ են անցնում, բայց իմ սրտի բանալին մի հոգու ձեռքում ա` կնոջս ձեռքում:

↓ Վարպետ Լավրենտին և այդպես էլ ֆիլմում չնկա- րահանված հին բանալին

Սոնա Խաչատրյան Սուրեն Մանվելյան

Page 22: Yerevan City Magazine

Հավաքորդները տարօրինակ մարդիկ են, նրանց ասես չեն բավարարում իրական աշխարհի գույները, այդ պատճառով էլ ձգտում են ստեղծել իրենցը, շրջապատվել

իրերով, որոնց մեջ հոգի կա և որոնք անփոխարինելի են: Այդպես էր նաև այս անգամ, երբ փոքր Հայաստանի վարդագույն քաղաքի Էստոնական փողոցի նեղլիկ մուտքի կիսախավար միջանցքներն ու կես ոտնաչափ լայնության աստիճանները

պսակվում են մեկ երրորդի չափով բացվող մի անշուք դռնով, որը, սակայն, իր հերթին բացում է հսկա, ահռելի, անգրկելի թագավորության դռները:

Հավաքաձու

Տ անտերը յակով Զարգարյանն է՝ ութսունն անց փոքրա- մարմին տղամարդ՝ սովոր թե՛ հյուրերին, թե՛ նրանց հիացա- կան բացականչություններին: Սովորական խրուշչովյան բնակարանը տանտիրոջ ջանքերով վերածվել է թանգա- րանի: Է՛լ պատից կախված տարբեր ոճերի ու կշռի նկար-

ներ, է՛լ արձանիկներ, ստենդներ՝ թեմատիկ հուշանվերներով, արխայիկ իրեր, պատմական լուրջ արժեք ունեցող կարասներ ու զանազան պե- ղածոներ. մի խոսքով, դրախտ լրագրողի համար: Ամեն նմուշն արժա- նի է իր մասին պատմելու, բայց որոշել էինք նախօրոք. չենք գայթակղ- վելու ու չենք շեղվելու ճշմարիտ ուղուց: Մենք եկել էինք յակով Զար- գարյանի նվիրական հավաքածուն մանրամասն ակնդետ ուսումնա- սիրելու: Գույնզգույն ձվերի մասին լեգենդը մեր ականջին էլ էր հասել:

Տիեզերանավ, Արարատ, բարդիներԱսում են՝ ամեն ինչ սկսվեց Մարտիրոս Սարյանից, բայց այս պարտա- վորեցնող փաստն իրականում պատահականություն էր: «Մեր շենքի առաջին հարկում օսվոյենցներ էին ապրում, ինը մարդ՝ մեկսենյակա-

նոց բնակարանում: Հրաշք երեխաներ ունեին, որոնց հետ ես արագ ընկերացա: Մի անգամ Զատիկի օրը աշխատանքի շտապելիս նրան- ցից մեկը դեմս դուրս եկավ ու առաջարկեց ձվերով մենամարտել: Հայացքս գրավեց նրա ձեռքի ձուն. տղան ստեղծագործել էր՝ է՛լ այն տարիներին ակտուալ տիեզերագնաց, է՛լ Արարատ, է՛լ բարդիներ: Մի մեծ պատմություն՝ ընդամենը երեք գույնով՝ կարմիր, սև ու սպի- տակ: Ամեն ինչից զատ մի նյուանս էլ կար. նա չէր համբերել, որ ձուն չորանար, ու արդյունքում փոքր-ինչ խառնվել էին իրար պատկեր- ները, բայց դրանից ձուն միայն շահել էր: Մի շշմելու բան էր: Խնդրե- ցի, որ նվիրի ինձ այդ ձուն, ասեց՝ յա, առավոտից տասը հատ ձու է ջարդել: Չտվեց»: Բայց փոխարենը տվեց գաղափար, ինչն ավելին է: Ու քանի որ օրն աշխատանքային էր, տրամադրությունը՝ զատկային, մտքերն էլ ըստ այդմ ծնվեցին: «Գործի ժամանակ անընդհատ մտա- ծում էի՝ ինչ կլիներ, որ մեր կառավարությունը ի վերջո քարը փեշից թափեր ու թույլատրեր նշել Զատիկը, տաղանդավոր նկարիչներ ունենք, ինչ սիրուն գործեր կանեին սովորական ձվերի վրա: Այ օրի- նակ, Մինասը, Կոջոյանը...»

2021 Մայիս 2013

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հավաքածու

Page 23: Yerevan City Magazine

Կյանքն ըստ ՍարյանիԱնցան ամիսներ: Մի օր մտավ ատաղձագործի արհեստանոց՝ տղայի համար հոլ պատվիրելու: Ու մինչև վարպետը կտաշեր, հարթեցներ հոլը, արհեստանոցի տարբեր փայտե ֆիգուրները յակով Զարգարյա- նին նորից հիշեցրեցին իր գաղափարի մասին: Այնտեղից նա դուրս եկավ երջանկացած՝ ձեռք էր բերել ոչ միայն հոլը, այլև երեք հատ փայտե ձու: Երջանիկ մարդկանց՝ երջանիկ պատահականություններ: Նույն օրը բախտը նրան հասցրեց Մարտիրոս Սարյանի բնակարան: Վերջինս, իհարկե, միանգամից գլխի չընկավ, թե ինչ նախագծի ակունքներում է կանգնած, նույնիսկ շփոթվեց ի պատասխան ձվի վրա որևէ բան նկարելու խնդրանքին: «Ինձ չեն սովորեցրել ձվի վրա նկարել», — ընդդիմացավ Վարպետը, բայց տեղի տվեց, երբ յակով Զարգարյանը խնդրեց պատկերել այդ փոքր մակերեսի վրա կյանքը՝ նրա պատկերացմամբ: «Ես կնկարեմ Հայաստանը, քանի որ ինձ համար կյանք ասվածը հենց Հայաստանն է»: Հենց Հայաստանից էլ ծնունդ առավ յակով Զարգարյանի անգնա- հատելի հավաքածուն: Մյուս կողմից, այն առավել քան գնահատելի է: Վերջին տեղեկությունների համաձայն` կոլեկցիոներները պատրաստ են դրա դիմաց վճարել առավել քան հիսուն հազար ԱՄՆ դոլար:

Ու դարից երկար ձգվում է օրըԵրբ պատրաստ էր անդրանիկ ձուն, նման թվերի մասին նա չէր էլ մտածում, ընդհանրապես թվերից այլ ակնկալիքներ ուներ: Հիմա արդեն, երբ հավաքածուն ընդգրկում է վեց հարյուր հիսունից ավելի ձու, յակով Զարգարյանը փաստում է. «Մեկ ձուն նկարազարդելու համար հեղինակից պահանջվել է մեկ օրից մինչև քառասունվեց տարի՝ Պերճ Ակնունու ձեռքի աշխատանքն ինձ հասավ հենց այդքան տարի անց: Ուշացումով ինձ հասավ նաև Հովհաննես Զարդարյանի օրինակը, պահանջվեց 38 տարի: Նրա մահից հետո կինն արհեստա- նոցում գտել էր գունագեղ ձուն ու անմիջապես զանգել ինձ: Հարց- րեց՝ քո՞նն է, ասացի՝ բա էլ ո՞ւմը: Այդպես ձուն հասավ տուն»: Տան անդամների հաշիվը չկորցնելու, յուրաքանչյուրի մասին անհատա- կան տեղեկություններ ֆիքսելու համար յակով Զարգարյանն իր մեթոդն ունի: Նա ստեղծել է տվյալների բազա, որտեղ ամեն

↓ Հավաքածուի առաջին նմուշը հեղինակեց Մարտիրոս Սարյանը

← Հավաքածուի առաջնեկները

↓ Էդուարդ Ղազարյանի աշխատանքը

ինչ համարակալված է, ձվերը դասակարգված են ըստ ծննդյան տարեթվի, ամեն ինչ՝ գերմանական ճշգրտությամբ: Սարյանն այս յուրահատուկ հավաքածուի հիմքը գցելով չսահմանափակվեց սակայն: Ու պատահեց դա, ինչպես միշտ, պատահական: Մի ձու հասել էր նկարիչ Հենրիկ Սիրավյանին, ու նա մեկ ամիս շարունակ ժամանակ չէր գտնում նկարել դրա վրա: Սիրավյանն ու Սարյանը միասին ներգրավված էին Սունդուկյանի թատրոնի վարագույրի նկարազարդման գործում: յակով Զարգարյանը հուշեց նրան ձուն արվեստանոցից տանել թատրոն, որպեսզի ազատ րոպեներին նկարի: Այդպես էլ վարվեց, երբ մի օր էլ, ճաշից վերադառնալիս տե- սավ, որ իր բաժին ձուն Սարյանի ձեռքում է: Վերջինս չէր դիմացել գայթակղությանն ու սկսել էր նկարել: Կիսով չափ նկարազարդած ձուն Սարյանը պարզել է Սիրավյանին ասելով՝ մյուս կեսն էլ քոնն է: Վերջում այդպես էլ գրեցին՝ Հենրիկ Սիրավյանից ու Մարտիրոս Սարյանից՝ կես-կես:

Դատարկ սարդոստայն Համեմատաբար նորաբնակ է 2011-ի շախմատի աշխարհի չեմպիոն- ների՝ Լևոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Սերգեյ Մովսիսյանի ինքնագիրներով ձուն:

ՎԵՐՋԻՆ ՏԵՂԵԿՈւԹյՈւՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱյՆ ԿՈԼԵԿՑԻՈՆԵՐՆԵ- ՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՀԱՎԱՔԱԾՈւԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԵԼ ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ՀԻՍՈւՆ ՀԱԶԱՐ ԱՄՆ ԴՈԼԱՐ

Page 24: Yerevan City Magazine

Մեկ այլ շարքում հնաբնակների դասից հեռվից հեռու աչքի ընկավ, ինչն ի դեպ բավականին դժվար է նման բազմազանության մեջ, Մու- շեղ Մխիթարյանի ձեռքի գործը: Նա գրեթե ոչինչ չէր թողել ձվի նախ- նական տեսքից՝ վերածելով այն իր հերթական կոլաժի: Մուշեղն, ինչ խոսք, իրանով էր արել ձուն: Քանդակագործ Աշոտ Բաղդասարյանը փորձել է չզիջել նրան՝ փայտե ձվի վրա տեղադրելով խաղաղության աղավնու և դափնեպսակի քանդակները: Փայտե ձուն մինչև օրս կքած է 3D անիմացիայի ծանրության ներքո: Իսկ քանդակագործ Արա Ալեքյանը հաջողացրել է իր բաժին ձուն շարժման մեջ դնել: Նրա մոնումենտալ աշխատանքը ստանդարտից դուրս է, այն աստի- ճանի, որ նույնիսկ ձվերի համար նախատեսված հատուկ դարակ- ներում չտեղավորվեց: Ալեքյանից առավել համեստ գտնվեց արձա- կագիր Աղասի Այվազյանը, նա պարզապես իր ինքնանկարն է թողել ի հիշատակ: Որոշ նմուշներ այս հավաքածուում հայտնվել են ծա- նոթի միջոցով: Օրինակ՝ ամբողջովին հուլունքապատ մի ձու, անզեն աչքով էլ պարզ է՝ կնոջ ձեռքի աշխատանք: «Մի օր ինձ զանգեց ընկեր- ներիցս մեկն ու ասաց, որ Մոսկվայից ժամանել է նրա պրոֆեսորը, ուր ասես տարել է՝ էլ Մատենադարան, Գառնի, Գեղարդ, թանգարան- ներ, ու հիմա էլ ուզում է իմ տուն բերել»: Պրոֆեսոր Լյուդմիլա Լյու- բամուդրովան, իհարկե, կամեցավ մասնակցել այս խնջույքին ու հիմա իր պատվավոր տեղն ունի հավաքածուի մեջ: Լրագրող Հարություն Զուլումյանը հուլունքներից շատ չէր հեռացել, նա ամբողջովին ավազապատել էր ձուն՝ հավանաբար ակնարկելով, որ ավազից ոչ թե դղյակներ է պետք պատրաստել, այլ ձվեր, դա մնայուն արժեք է: Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը որոշել էր խոսել իսկապես մնայուն արժեքներից ու պատկերել Հիսուս Քրիստոսին, այն էլ՝ խաչ- ված: Այս տարօրինակ ու զարմանալի հավաքածուի միակ տերը՝ յակով Զարգարյանը, նույնպես ջրից չոր դուրս չեկավ: Վարակելով բոլորին իր կրքոտ գաղափարով՝ օրերից մի օր նա էլ ուզեց իր անհա- տական քարտն ունենալ հավաքածուի քարտադարանում: Առիթը կար, հերոսը դարձավ սիրելի, բայց ուտելու հարցում անտանելի կամակոր թոռը: Նրա անընդհատ չէ-երը, մերժումներն ու կերակրին մոտ չգալը ծնեցին յակով Զարգարյանի ութլեզվանի Ոչ-ը՝ ձվի վրա:Այնուհետև նա սարքեց իր բանակի ընկերներին նվիրված մի հավա- քածու՝ տեղադրելով նրանց դիմանկարները փոքրիկ ձվի վրա, ավելին՝ վերցնելով ամեն մի նկարն առանձին շրջանակի մեջ: Դե, հավաքածու ստեղծելը յակով Զարգարյանի արյան մեջ է՝ խորը մի տեղ արմատ- ներ ձգած: Ի դեպ, նա իր հավաքածուի մեջ ներդրել է սեփական ձեռ- քի յոթ աշխատանք, որոնց մեջ կա նաև անավարտ մի ձու: Մետաղյա սարդոստայնապատ ձուն ունի մի մեծ խնդիր. նա չունի սարդ: Բանն այն է, որ գաղափարի համաձայն այդտեղ պետք է տեղադրվի իսկա- կան սարդ, ոչ մետաղական, իսկ բնությունն այնպես է ստեղծել այդ միջատներին, որ մահից հետո կուչ են գալիս, դառնում անճանաչելի, ու կարևորը՝ գրեթե հնարավոր չի նրանց օգտագործել որպես մահարձան: Ու հիմա յակով Զարգարյանը մտածում է՝ ինչպես լուծել այդ ռեբուսը: Կարևորը՝ ամենաերկար ստեղծվող ձվի քառասունվեցամյա ռեկորդը չանցնի:

Ձվի գողը գող չէԻնչքան էլ տևի նրա աշխատանքը, մինևնույն է՝ յակով Զարգարյանն արդեն անուն հանած հավաքորդ է, այն էլ՝ ձվերի: Ու նրա բոլոր ծանոթները, նրա մասին գեթ մեկ անգամ լսածները, նույնիսկ նրան անձամբ չճանաչողները աշխարհի որ անկյունում էլ լինեն, եթե աչքներով ձու է ընկնում, առնում-բերում-հասցնում են նրան: Հենց այսպես էլ ստեղծվել է ալտերնատիվ հավաքածուն՝ ներառող հուշա- նվերներ ամբողջ աշխարհից: Այստեղ է նաև Գոհար Գասպարյանի թռցրած նմուշը: Հյուրախաղերից մեկի ժամանակ դիմահարդարման սենյակում նա պատուհանագոգին նկատեց հուշանվեր-ձու և առաջին բանը, ինչ անցավ մտքովը, պայուսակի մեջ գցել ու այն

↓ Յակով Զարգարյանի սեփական ստեղծա- գործությունը

↓ Հավաքածուի քարտադարանը

↓ Արա Ալեքյանի մոնու- մենտալ աշխատանքը

2223 Մայիս 2013

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հավաքածու

Page 25: Yerevan City Magazine

յակովին հասցնելն էր: Ու չնայած յակով Զարգարյանը նման ձվեր չի հավաքում, բայց ընդհանրապես հրաժարվել ձվից նա անկարող է, այն էլ՝ նման թանկ գնով ձեռք բերած: Ձվից հրաժարվելու դեպքեր, իսկապես, չեն եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ դա առավել քան արդարացված էր: «Եղել է, որ նկատել եմ, որ, շմեղմ ասած, գլխառադ են արել, որպես այդպիսին չեն չարչարվել, բայց ինչ արած, իրենց մեղքն՝ իրենց վիզը: Իրականում ինձ թվաքանակ հարկավոր չէ, ինձ հոգի է պետք՝ ձվի մեջ դրած: Բայց ես գիտեմ՝ ոնց կգամ նմանների հա- խից: Շուտով ալբոմ եմ տպելու, որտեղ ամեն մի ձվի մասին առանձին պատմություն կլինի: Այ հենց այնտեղ էլ բոլորն ամեն ինչ կտեսնեն»:

Գաղտնիքների բնակարանԱմեն ինչ դեռ առջևում է հավաքածուի նորաթուխ անդամների հա- մար: Առանձին սենյակում իրենց հերթին լուռ ու համբերատար սպա- սում են «թարմ» ձվերը: Նրանք դեռ պետք է անցնեն ժամանակի փոր- ձությունը, ծանոթանան հարուստ անցյալ ունեցող հարևանների հետ: յակով Զարգարյանը խնամքով մշակում է ամեն մեկը, ամրացնում պատվանդանին, տեղադրում այլոց կողքին, փորձում օտարի աչքով նայել՝ հո չի վնասում կողքիններին, ընդհանուր էսթետիկան հո չի

← Հավաքածուն` հատուկ ցուցափեղկերի մեջ

↑ Գրապահոցի վերածված դաշնամուրը

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԱՐԱ ԱԼԵՔ- յԱՆԸ ՀԱՋՈՂԱՑՐԵԼ Է ԻՐ ԲԱԺԻՆ ՁՈւՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ ԴՆԵԼ` ՍՏԵՂԾԵԼՈՎ ՍՏԱՆ- ԴԱՐՏԻՑ ԴՈւՐՍ ԱՇԽԱՏԱՆՔ

խախտվում: Ու համոզվելով, որ ամեն ինչ տեղին է, ամրացնում է ցու- ցափեղկը, տեղադրում մնացածների կողքին. ևս տասը՝ քարտադա- րանում, բայց անթիվ՝ նրա հոգու մեջ: Ի դեպ, թվերի մասին: Հավաքածուներն ընդհանրապես յուրօրինակ առանձնահատկություն ունեն տարիներին զուգահեռ թանկանալու: յակով Զարգարյանի հավաքածուն շարքից դուրս չէ: Ու չնայած խոստումնալից զրոներին՝ ձվերի թագավորության միապետը մտքի ծայրով էլ չի անցկացնում գահն ուրիշին հանձնելու հեռանկարը: Նրա փոքրիկ բնակարանում այս մեծ ու ծավալուն հավաքածուն հաջողացրել է այնպես տարրալուծվել, ասես պաստառ լինի՝ գույնզ- գույն, տեղ-տեղ՝ հուշեր արթնացնող, առանձին վայրերում՝ հույժ գաղտնի տեղեկություններ իր մեջ կրող: Իսկ յակով Զարգարյանը գաղտնիքներ սիրում է, նրա բնակարանի ամեն մի քառակուսին լի է խորհրդավորությամբ ու անակնկալի բերող իրերով ու գաղտնան- ցումներով: Հրաշքով պատուհանից ցած չնետված ու աշխատան- քային սեղանի, գրապահոցի ու պատվանդանի վերածված դաշնա- մուրը համոզվեց դրանում սեփական օրինակի վրա: Բայց կարծես չենք դիմանում գայթակղությանն ու շեղվում ենք բնակարանի այլ իրերի վրա: Ձվերի ականջից հեռու...

Էլեն Բաբալյան Մարիամ Լորեցյան

Page 26: Yerevan City Magazine

Ժամանակակից հայ գրողները «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով գրում են Երևան քաղաքի մասին:

Երևանն իմ հիվանդությունն է, կյանքը, որին չեմ դիմանում: Հորս ու մորս երա- զանքն էր, որ այդպես էլ չառարկայացավ: Ծնվել-մեծացել եմ Արարատի Սուրենա- վան գյուղում, որն անտերուդուրս նա- խագահի թեկնածուներ է «թրծում» ու անտերուդուրս մարմաջ կա բոլորի մեջ` Երևան անունով: Սա լավի ու լավագույ- նի ձգտումն է, երբեմն անտրամաբա- նական, երբեմն ինքդ քեզ հաստատելու, կայացածությունդ ի ցույց դնելու ու ինքդ քեզ հաղթանակած լինելու հանգստու- թյունն է: Մնացածը Երևանի կյանքն է, որը իմ հիվանդությունն է և որին չեմ դիմանում:Ամենասկզբում Երևանն ինձ համար մայիսմեկյան շքերթն ու շատրվաններն էին: Հորս ձեռքը բռնած գալիս էինք ամեն շքերթի և այդ տոնախմբություններից հետո մի կտոր Երևան էի տանում ինձ հետ: Վարդագո՞ւյն. չէ՛. կարմիր-կարմիր փողփողէջ դրոշներով, որոնց վրա հա- տած գլուխներով առաջնորդներն էին:Հետո Երևանը վերածվեց ուխտատեղիի: Ազատության հրապարակ: Հորեղբայրս մութուլուսին տանից դուրս էր գալիս ու ոտքով հասնում Ազատության հրա- պարակ: Սպասում էինք: Եվ նա իր հետ միասնական Հայաստան ու Արցախ էր բերում Երևանից: Դժվար, ցուրտ ու մութ տարիներ էին: Ես` դպրոցական, եղբայրս` արդեն ուսանող: Երևանը եղբայրս էր բերում` սառած, կիսաքաղց ու տառապած` հու- սահատության աստիճան: Բայց Երևանն

Աշոտ Գաբրիելյան

Երևանն իմ կյանքն է, որին չեմ դիմանում

Բանաստեղծի ստեղծագործությունները և կատարած թարգմանությունները տպագրվել են գրական մամուլում

(«Գրանիշ», «Գրական թերթ», «Գրեթերթ», «Նարցիս» և այլն) և անթոլոգիաներում, ինչպես նաև առանձին գրքերով,

որոնցից վերջինը՝ «Գրպանի բանաստեղծություններ», լույս է տեսել 2012 թվականին «Անտարես» հրատարակչությունում:

այդ տարիներին ինձ համար գիրք էր: Մինչև հիմա էլ հաճախ եմ հիշում 1991-ի ծննդյանս տարեդարձին եղբորս նվիրած նկարազարդ ու այն տարիների համար չափազանց բարձրորակ, եռալեզու «Երևան» գիրքը: Վարդագույն Երևան ես միայն այդ գրքում եմ տեսել: Եվ հետո էլի գրքեր` Քամյու, Կաֆկա, Ֆոլքներ, Ռեմբո, Պերս: Սպասում էի Երևանից եկող եղբորս, որպեսզի ինձ գրքեր բերի: Մեծերը կարդում ու քննար- կում էին այս գրքերը և նրանց խոսակ- ցությունից հասկանում էի, որ սրանք իրենց համար նոր հեղինակներ էին, որոնց նախկինում առիթ չի եղել ծանո- թանալու: Երևանն ինձ համար մի մեծ գիրք էր դարձել, որի ընթերցումն իմ ամենամեծ բաղձանքն էր:Հիշում եմ, երբ տեղափոխվել էի Երևան ուսանելու, հենց առաջին օրն այնքան գիրք գնեցի, որ այդ շաբաթ մի կերպ հասա Սուրենավան: Երևանն իմ կարիք- ների ու զրկանքների քաղաքն էր. ոչ մի կերպ չէի կարողանում ուսանողական կյանքս կազմակերպել: Գայթակղու- թյուններն ինձ համար բավական շատ էին, կամ ես էի շուտ տրվում գայթակ- ղությունների: Երևի` երկրորդը: Դրան գումարվում էր նաև երկաթե վարա- գույրի խորտակումը և որոշ երևույթնե- րի նոր-նոր թափանցումները մեր կյանք: Երևանը կամաց-կամաց վերածվում էր բացօթյա մեծ շուկայի: Մշակույթի օջախները դանդաղորեն կորցնում էին իրենց շուքը նոր կառուցված բանկերի,

սուպերմարկետների, կազինոների ու գիշերային ակումբների շողշողուն, ապակեպատ շինությունների կողքին: Քաղաքի բնակչությունը կորցրեց առա- ջին հարկը` դրանք դարձան գրասենյակ- ներ, ֆիրմային խանութներ, խորտկա- րաններ` քյաբաբ, շաուրմա, քյաբաբ, շաուրմա, քյաբաբ, շաուրմա և այսպես շարունակ: 1990-ականների սկզբի կիսա- քաղցությունից քաղաքը վրեժ էր լուծում, ամենուր «հաց ուտելու տեղեր» էին:Վարդագույն կոչված քաղաքը վերածվում էր ապակեպատ, բազմագույն ու տձև մի զանգվածի: Բնակելի ու հին շենքերը խամրում էին: Վարդագույն տուֆը գորշացել էր անձրևից ու արևահարությունից: Նրանց երբեմնի փայլն ու փառքը խամրել էր:Հետո նվաճվեցին անգամ կանաչ զբոսայգիները. հատած ծառերի վրա սնկաձև կարմիր հովանոցներ էին բուսնում, որոնք պատսպարում էին բացօթյա սրճարանի հաճախորդներին: Ամեն սանտիմետրը դարձավ դրամ կորզելու վայր: Այդպես էր, թե ինձ էր այդպես թվում, որ տեսնում էի բազմաթիվ երևանցիների, որոնք այլևս ծննդավայր չունեին: Օտար մի բան կար քաղաքում` վանող ու դժվար հարազատացող: Եվ կյանքի արագացող ռիթմն էր, որ թույլ չէր տալիս շատ բաներ նկատել: Խորհելու ժամանակ չէր մնում: Եվ այս ռիթմի մեջ երբեմն-երբեմն նորից դինջ նարդի խաղացողներ, պարապ ու անբովանդակ

նորացող ու այլակերպված ջահել ռաբիսություն, արևելքից եվրոպական խաղաղություն ու անկաշկանդություն փնտրող թխամորթ զբոսաշրջիկներ, որոնք անպատիժ վայելքներ էին որոնում:Էլ վաղուց այստեղ չի գործում «Մի օրի չենք, մի հալի ենք» կիսաարևելյան երբեմնի շատ գործածական ու առօրյա ասացվածքը: Երբեմն-երբեմն քաղաքի երթևեկությունը խանգարող սևաշքերթ հաստավիզների ավտոմեքենաների սլացքը սեպ է խրել մարդկանց մի ժա- մանակ եղած ու բաղձալի ընդհանրա- կանության ու հարազատության մեջ: Եվ Երևանն այնքան տարբեր ու խայ- տաբղետ է յուրաքանչյուրի համար, որ ամեն պատասխան սոցիալական սանդղակ է մատնանշում:Հիմա նորից Երևանում եմ: Այս անգամ զավակներիս հետ: Եվ չգիտեմ` ո՞րն է իմ Երևանը և ո՞րն է լինելու զավակներինս: Ես սիրում եմ իմ կարոտների, իմ սերերի, իմ հույսերի ու հիասթափությունների Երևանը: Ես սիրում եմ իմ ամեն վայրկյա- նը, որ ապրել եմ այս քաղաքում: Այն իմ կյանքի ամենակարևոր հանգրվանն է ու վերջնական մարտահրավերը` նետ- ված կյանքին: Սա իմ քաղաքն է, որին հաճախ չեմ դիմանում, սակայն, երբ երեխաներիս աչքերով եմ նայում նրան, հավատում եմ, որ քաղաքն ապրում է իր բնականոն հունով, և զավակներս ապրելու են այն Երևանում, որն այսքան բամբասանք չի ունենա:

Կարեն Անտաշյան

2425 Մայիս 2013

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ գրողը տանի

Page 27: Yerevan City Magazine

Հերթակա՛ն ֆոտո մրցույթը մեր ամսագրից: Այս անգամ մենք առաջարկել էինք ընթերցողներին վերցնել բջջայինները կամ թվային խցիկները

(կարևորագույն պայմանները՝ ոչ պրոֆեսիոնալ տեխնիկայի կիրառումը և լուսանկարների

հնարավորինս «հում», չմշակած լինելը) և անմահացնել երևանյան բակերում իրենց հանդիպած որևէ դրվագ: Մենք ստացանք մի

քանի տասնյակ լուսանկարներ, որոնցում այս կամ այն կերպ արտացոլվում էր այն ամենը, ինչի համար բակերը այդքան մեծ տեղ են զբաղեցնում

Երևանի կյանքում: Երկար քննարկումներից հետո մեր խմբագրական կազմն ընտրեց իր կարծիքով երեք լավագույն լուսանկարները:

Հաղթողները կստանան իրենց մրցանակները, իսկ ընթերցողները կարող են իրենց

գնահատականը տալ մրցույթին հայտավորված բոլոր լուսանկարներին մեր ֆեյսբուքյան էջում:

Մենք ենք, մեր բակերը

↑ Նարինե Ազարյան, առաջին տեղ

↓ Արեգ Շահնազարյան, երրորդ տեզ

↓ Եվա Իսկանդարյան, երկրորդ տեղ

Page 28: Yerevan City Magazine

2627 Մայիս 2013

ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ զբոսանք

Page 29: Yerevan City Magazine

Ավելի քան 70 տարվա պատմություն ունեցող Երևանի կենդանաբանական այգում գոնե մեկ անգամ եղել է մեզանից յուրաքանչյուրը: Դե,

հետո էլ կլինի, երբ տանի իր բալիկներին, հետո էլ՝ թոռներին: Համենայն դեպս, երբ ես երեխա

էի, այդպես էր ընդունված. Կենդանաբանական այգին պարտադիր այցելելու հաստատություն էր: Իսկ ի՞նչ է կատարվում այնտեղ այսօր: Որոշեցինք

գնալ ու տեսնել:

Կենդանի կենդանիների

այգի

Page 30: Yerevan City Magazine

Բնությունն առանց ճաղերիԱրջերը ուրախ շփվում էին այցելուների հետ: Կարծես թե գոհ էին ինչպես երեխաները, այնպես էլ նրանց զվարճաց- նող կենդանիները: Այդուհանդերձ, այստեղ էլ դեռ շատ անելիքներ կան: Մոտ ապագայում արջերի ազատավան- դակը մեծացվելու է, որպեսզի կենդանիներն իրենց ավելի լավ զգան: Պարոն Խաչատրյանը նշում է, որ Երևանի կեն- դանաբանական այգու ղեկավարությունն այժմ ձգտում է փոխակերպել այդ հաստատությունը մի այնպիսի վայրի, որտեղ վայրի բնության հետ շփվելու մարդկանց ցանկու- թյունը չի ոտնահարի կենդանիների՝ բնական միջավայրում արժանապատիվ և առողջ ապրելու իրավունքը: «Մենք պետք է ընդունենք, որ սա, անկախ ամեն ինչից, կենդանի- ների համար բանտ է, և մեր պարտքն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նրանք իրենց առավելագույնս ազատ կզգան», — վստահ է նա: Այդ է վկայում նաև այգու կարգա- խոսը՝ «Բնությունն առանց ճաղերի»: Կենդանաբանական այգու տարածքում նախատեսվում է նաև կառուցել մանկական այգի՝ կամուրջով, կղզյակով, խաղահրապարակով, որտեղ երեխաները ազատորեն կկարողանան շփվել, հաղորդակցվել անվտանգ, խաղաղ ու ոչ գիշատիչ կենդանիների հետ, այդ թվում` անվնաս օձե- րի հետ, որոնց վիշապիկ են կոչում: «Սա նաև անիմաթե- րապիայի ուղղությամբ մեր ծրագիրն է, որովհետև կեն- դանիների հետ շփումն իսկապես շատ կարևոր նշանա- կություն կարող է ունենալ զանազան հիվանդություններ ունեցող երեխաների համար», — նշում է Խաչատրյանը՝ ընդգծելով, որ պետք է մարդկանց միջից հանել այգու հանդեպ վերաբերմունքը որպես «գազանանոցի». այն ոչ միայն կենդանիներին ցուցադրելու, այլև պահպանելու, բազմացնելու, ուսումնասիրելու և մարդկանց ուսուցանելու առաքելություն ունի: Սև անգղների ազատավանդակի դիմաց լրացուցիչ պատ- նեշներ էին դրված. նրանք առաջին անգամ էին ձվադրել կենդանաբանական այգու պատմության մեջ, և այցելու- ներին խստիվ արգելվում էր խանգարել թռչուններին: Կող- քի ազատավանդակում ևս մի զույգ անգղներ էին, որոնք դեռ զուգավորման նախերգանքն էին կատարում՝ կծմծելով իրար ու խաղալով միմյանց հետ:

Ա ռավոտյան կենդանաբանական այգում ինձ դիմավորեց երիտասարդ տնօրենը՝ Ռուբեն Խաչատրյանը, որը մոտ 2 տարի է, ինչ ստանձ- նել է այդ պաշտոնը: Զբոսնելով հասանք հայ- կական միջերկրածովյան կրիային: Դա մեր

էնդեմիկներից մեկն է, որի համար նոր ձևաչափով ազա- տավանդակ էր պատրաստվել՝ ապակուց և քարերից: Դրա շնորհիվ անցյալ տարի կրիաներն առաջին անգամ էին ձվա- դրել վերջին 20 տարվա ընթացքում, իսկ ձմեռը անցկացրել էին գետնի տակ: Հիմա էլ կիզող արևից էին թաքնվում՝ իրենց բնորոշ դանդաղությամբ հաղթահարելով հողի շերտերը: Քիչ վերև ակվատեռարիումն էր, որտեղ հանգրվանել են օձերի, մողեսների, ձկների բազմաթիվ տեսակներ, ինչպես նաև հայկական միջերկրածովյան կրիայի ձագուկները: Կասկավելլան կամ շառաչող օձը, թույն նետող կարմիր կոբրան, մեհենագրային պիթոնը, ինչպես նաև հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը, որ ամենաթու- նավոր օձերից են, դիտողից առանձնացված են հրակայուն ապակու շերտով: Բայց դա դեռ բավական չէ, քանի որ նրանց խնամելիս վտանգվում է աշխատակիցների կյանքը: Պարոն Խաչատրյանը ափսոսանքով նշեց, որ մոտ ժամանակներս նախատեսվում է այդ թունավոր օձերին տեղափոխել ար- տասահման` գործընկերների կենդանաբանական այգիներ: Պատճառը, թերևս, հասկանալի է. «Եթե մենք չունենք հա- կաթույնը, իրավունք չունենք այդ թունավոր օձին այստեղ պահելու», — պարզաբանում է տնօրենը: Սիրամարգերի ազատավանդակում (այդպես է կոչվում այն տարածքը, որը թեև մեկուսացված է, բայց որտեղ կեն- դանիները տեղաշարժվելու, իրենց դրսևորելու ազատու- թյուն ունեն) զույգ թռչունների հետ միասին կեսօրյա հանգիստն էին վայելում նաև տասնյակ արտույտներ: Պատկերը լրացնում էին թռչունների մոտ հյուրընկալված կենսուրախ սկյուռիկները: «Հիմա փորձում ենք սկյուռիկ- ներին վարժեցնել, ընտելացնել մարդկանց, որպեսզի առաջիկայում այցելուները կարողանան կերակրել նաև նրանց», — նշում է տնօրենը՝ հավելելով, որ, առհասարակ, կենդանիներին կերակրել թույլատրվում է, պարզապես դրա համար պետք է օգտագործել միայն և միայն այգում վաճառվող հատուկ կերը:

↓ 2012-ին կրիաներն առաջին անգամ էին ձվադրել վերջին 20 տարվա ընթացքում

2829 Մայիս 2013

ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ զբոսանք

Page 31: Yerevan City Magazine

Զբաղեցնել գետաձիունԵղնիկների ազատավանդակի կենտրոնում մեծ քանակու- թյամբ ճյուղեր էին շարված, որոնք, տնօրենի խոսքով, կենդանիներին զբաղեցնելու համար են: «Նրանք հաճույքով կրծում, առանձնացնում են կեղևը ճյուղերից, իսկ պարանից զանազան պարկեր են կախվում սննդով, այդպես զբաղեց- նում ենք, որպեսզի կենդանիները չձանձրանան: Դրա համար հատուկ 3-4 նոր աշխատակիցներ ունենք, որոնք կենդանի- ների զբաղվածությունն են ապահովում. առանց դրա կեն- դանիները ձանձրանում են, աննպատակ հետ ու առաջ են քայլում, այդպես չպետք է լինի», — գտնում է նա: Կենդանիների զբաղվածությունն ապահովող Արփինեն ու Անժելան պատմում են, որ յուրաքանչյուր կենդանի անհա- տական մոտեցում է պահանջում: «Փորձում ենք խաղի վե- րածել թե՛ կերակրելու գործընթացը, թե՛ պարզապես նրանց անցկացրած ժամանակը վանդակում: Սնունդը դժվարա- մատչելի վայրերում ենք դնում, որպեսզի կենդանին փնտրի, գտնի, ցատկի, մարզի մկանները, շատերի մոտ մկաններն անգործությունից թուլացել են: Ամեն ինչ անում ենք, որպես- զի ավելի ակտիվ դարձնենք նրանց կյանքը, օրինակ՝ գետա- ձիու մոտ ջրի մեջ գնդակ ենք նետում, բայց երկար չենք թող- նում, որպեսզի չսովորի ու ամեն անգամ նետելուց ոգևորվի, խաղա: Շատերի աչքերին նայում ես, հասկանում ես, թե որքան ձանձրալի է նրանց համար կյանքն այստեղ», —

ցավով նշում են աղջիկները, իսկ անդրադառնալով իրենց մասնագիտությանը՝ ժպիտով նշում, որ այն բոլորովին կապ չունի իրենց գործի հետ. «Մենք պարզապես շատ ենք սիրում կենդանիներ, սիրելով ենք եկել աշխատելու: Եթե չսիրես, այստեղ երկար չես մնա»: Կենդանաբանական այգով շրջելիս անընդհատ հիշում էի ավելի քան 10 տարի առաջ կատարած այցելությունս, երբ այստեղ այնպիսի անտանելի հոտ էր, որ ինքս ինձ խոսք էի տվել այլևս երբեք չգալ: Հիմա այդ խնդիրը չկա. պատճառը հնացած կոյուղին էր, որն ամբողջովին հիմնանորոգվել է և ապահովել ջրային համակարգի նորմալ աշխատանքը: Հայր և որդի գետաձիերի մոտ ճաշի ժամ էր. արհամարհելով մեր ներկայությունը՝ նրանք լուռումունջ որոճում էին իրենց բաժին ընկած խոտը: Քիչ այն կողմ ձանձրացած ուղտերն էին. արևի տակ իրենց լավ էին զգում՝ երևի պատկերաց- նելով, թե անապատում են, մեկումեջ էլ քթներն էին քորում՝ քսելով ճաղերին:

Վահագ պապի երգն ու միայնակ փիղըՇոտլանդական պոնիների տարածքում տքնաջան աշխատում էր Վահագ պապին: «Նա մեր այգու ամենատարեց աշխատա- կիցներից մեկն է: Գործի ժամանակ էլ քթի տակ երգում է», — ասաց տնօրենը, իսկ իմ հարցը, թե ինչ է երգում, ուղղեց նրան.

ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԱյԳՈւ ՀԱՆԴԵՊ ՎԵՐԱԲԵՐՄՈւՆՔԸ ՈՐՊԵՍ «ԳԱԶԱՆԱՆՈՑԻ». ԱյՆ ՈՉ ՄԻԱյՆ ԿԵՆԴԱՆԻ- ՆԵՐԻՆ ՑՈւՑԱԴՐԵԼՈւ, ԱյԼԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈւ, ԲԱԶՄԱՑ- ՆԵԼՈւ, ՈւՍՈւՄՆԱՍԻՐԵԼՈւ ԱՌԱՔԵԼՈւԹյՈւՆ ՈւՆԻ

Թվեր Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1940 թվականի նոյեմ- բերի 24-ին: Այստեղ պահվում են շուրջ 350 տեսակի թռչուններ (այդ թվում՝ գառնանգղ, գաճաճ արծիվ, ալեձև թութակ, նեպալյան փասիան), 21 տեսակ սմբակավորներ (եղնիկ, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, ուղտ, ինչպես նաև ամենամեծ սմբակավորը՝ փիղը), 33 տեսակ գիշատիչ (անդրկովկասյան լուսան, ընձառյուծ, ամուրյան վագր, աֆրի- կյան առյուծ և այլն) և օձերի, մողես- ների, կրիաների, ձկների լայն տեսա- կանի ակվատեռարիումում: Առաջի- կայում Կենդանաբանական այգին մտադիր է ձեռք բերել ջայլամ, բեն- գալյան վագր, զեբրեր, մերձարևա- դարձային թիթեռներ, մողեսներ և մրջնակերներ:Այստեղ անհետացումից փրկվել ու բազմացվում են հայկական բնաշխարհին բնորոշ կենդանիներ ու թռչուններ՝ շերտավոր բորենի, բեզոարյան այծ, վայրի խոզեր, լեռնային կաքավներ, հայկական լեռնատափաստանային վահանա- գլուխ իժ և այլ սողուններ: Այգում պահպանվող տեսակներից 34-ը գրանցված է Բնության պահպա- նության միջազգային, իսկ 50-ը՝ ՀՀ Կարմիր գրքերում:Երևանի կենդանաբանական այգին բաց է տարվա բոլոր եղանակներին:

Page 32: Yerevan City Magazine

← Առյուծների բնակա- տեղին ապագայում այսպիսին կլինի

↓ Այստեղից ավտոբուս- ները տանելու են դեպի կենդանաբանական այգի

Լուսավոր ապագաԵրևանի կենդանաբանական այգու նոր հատակագծի նա- խագծմամբ զբաղվում է «Ստո- րակետ» ճարտարապետա-կան արվեստանոցը: Նախա- գծման աշխատանքներին, որոնք սկսվել են դեռ 2011 թվա- կանին, «Ստորակետի» ճար- տարապետների հետ միասին մասնակցել են նաև մասնա- գետներ Հոլանդիայից, Ավստ- րալիայից, Ամերիկայից և այլ երկրներից: Ինչպես նշում են արվեստանոցում, այս թիմի հա- մար կարևոր էր հաշվի առնել այսօր աշխարհում գոյություն ունեցող միտումները: Մասնա- վորապես, ցանկապատների փոխարեն այլ տարբեր սահ- մանազատող մեխանիզմներ են մշակված, որպեսզի կենդա- նին իրեն ցանկապատված կամ այլ կերպ ասած՝ բանտարկված չզգա: Արվեստանոցի ճարտա- րապետը Սոնա Մանուկյանը նշում է, որ արտասահմանյան մասնագետների հետ «Ստորա- կետն» աշխատել է գլխավոր հատակագծի վրա:

1. Գայլ և արջ2. Թռչուններ3. Լամա4. Գետաձի5. Պոնի6. Լեմուր7. Փիղ

8. Եղջերու9. Հայկական քարայծ10. Էմու, ուղտ11. Տերարիում12. Բորենի13. Վագր14. Առյուծ15. Պոնիների շրջան

3031 Մայիս 2013

ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ զբոսանք

Page 33: Yerevan City Magazine

— Վահա՛գ պապի, ի՞նչ ես երգում գործ անելուց:— Դե խառը էլի:— Բա մի բան երգի լսենք:— Չէ՛, սենց չեմ կարա: Էտ պետք ա գործ անելուց լինեմ, մտքերով ընգնեմ, որ երգեմ...Վահագ պապիի երգելն այդպես էլ չլսեցինք, բայց հեռվից արդեն ականջ էինք դնում Գրանդ փղի բարձրացրած աղ- մուկին: Նա նյարդայնացած գնում-գալիս էր իր տարածքով, հետո մտնում ձմեռանոցն ու ուժգին հարվածում ներսի պատերին: «Հիմա գարուն է, Գրանդն էլ ընկերուհի չունի: Այդպես ամբողջ օրը վրդովվում է, արդեն մի ամիս է՝ հրա- ժարվում է կերից», — պարզաբանում է Խաչատրյանը:

Գահընկեց արքաներըՀեռվում բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ սմբակավորների ազատավանդակներն էին, սակայն կենդանիներին այդպես էլ չտեսանք. կիզիչ արևից նրանք պատսպարվել էին իրենց բներում: Գայլազգիների վանդակների շարքում ուշադրություն էին գրավում զույգ շնագայլերը: Երբ փորձեցինք գուրգուրել նրանցից մեկին, մյուսը խանդի տեսարան սարքեց՝ սպառնագին

Մուտք Աշխատանքային ժամերը`Ամառային՝ 09:00-21:00Աշնանային՝ 10:00-18:00Ձմեռային՝ 10:00-17:00Գարնանային՝ 09:00-19:00Տոմսի արժեքը`500 ՀՀ դրամ (16-ից բարձր տարիքի անձանց համար), 300 ՀՀ դրամ (երեխաների համար):Մինչև 3 տարեկան երեխաների համար մուտքն անվճար է:

ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱԶԱՏԱՎԱՆԴԱԿՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՃԱՂԵՐՈՎ ԵՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ, ՓՈԽՎԵԼՈւ ԵՆ, ՏԵՂԱԴՐՎԵԼՈւ ԵՆ ՀՐԱԿԱյՈւՆ Ու ԴԻՄԱՑԿՈւՆ ԱՊԱԿԻՆԵՐ ԿԱՄ ՓԱյՏԵ ՊԱՏՆԵՇՆԵՐ

գռմռալով: Տնօրենը նշեց, որ գրեթե բոլոր կենդանիների ազատավանդակները, որոնք ճաղերով են առանձնացված մարդկանցից, փոխվելու են, տեղադրվելու են հրակայուն ու դիմացկուն ապակիներ կամ փայտե պատնեշներ: Ամենատխուր վանդակը առյուծներինն էր: Ընդամենը մի քանի մետր երկարությամբ միջանցքն այն ամբողջ տա- րածքն էր, որտեղ կարող էին տեղաշարժվել կենդանական աշխարհի արքաները: Ցերեկվա շոգին նրանցից ամեն մեկը մի զով անկյուն էր գտել, իսկ «տան տղամարդը» հպարտ մենության մեջ էր նստած՝ երբեմն փոխելով իր դիրքը, իբր, թույլ տալով լուսանկարել իրեն՝ ամենից ամենային: Տնօ- րենը վստահեցնում է, որ առյուծների համար մի գեղեցիկ տարածք են ընտրել, որը շուտով բնությանը շատ մոտ մի վայրի կվերածվի: «Առանձին ազատավանդակ են ունենալու նաև վագրերը, որոնցից վերջինը Հայաստանում սպանվել է դեռ 1956-ին: Ընդ որում՝ նրանց տարածքը կլինի ավելի մեծ, քան որևէ մեկը եվրոպական կենդանաբանական այգիներում: Վագրերի համար հատուկ լիճ է կառուցվելու, որտեղ ձկներ կբուծենք, և գիշատիչները հնարավորություն կունենան որսալու», — նշում է նա՝ հավելելով, որ առյուծնե- րի ներկայիս վանդակը կօգտագործվի այլ կենդանիների ցուցադրության համար և հիմնովին կձևափոխվի: Առյուծ- ների վանդակի կողքին պտավոր բորենիների նորակառույց ազատավանդակն էր, որի բնակիչները դեռևս «բնակարա- նամուտ» չէին արել:

Ազատագրական շարժում«Կենդանաբանական այգին 34 հեկտար տարածք ունի, բայց միայն 8-ն ենք օգտագործում: Իսկ չօգտագործվող տարածքներում անգամ արտաքին պարիսպ չունենք, դրա համար էլ ապօրինի զավթումներ են անում: Ամբողջ այգու բարեկարգման ծրագիր ունենք, բայց միայն պատկան մարմինների օգնությամբ կկարողանանք հետ վերցնել մեզ իրավամբ պատկանող տարածքն ու օգտագործել այն բուն նպատակով», — նշում է տնօրենը: Կենդանաբանական այգու առաջիկա ծրագրերում է նաև մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի դիմացի մայթին հատուկ կանգառի կառուցումը, որտեղ կվաճառվեն այգու մուտքի տոմսեր, ու կլինի հատուկ ավտոբուս, որով մարդիկ անվճար կբարձրանան կենդանաբանական այգի և կվերադառնան, ինչպես արվում է այլ երկրներում:

Բնազդային գիտելիքներՃանապարհին հանդիպեցինք Կենդանաբանական այգու անասնաբույժ Հարութին: Նա պատմում է, որ կենդանիները հիմնականում վնասվածքներ են շատ ունենում: «Միմյանց հետ խաղալուց, կռվելուց, հատկապես զուգավորման շրջա- նում շատ են վնասվածքներ, կոտրվածքներ ստանում: Իհարկե, կան նաև կենդանիներ, որոնք խրոնիկ հիվանդու- թյուններ ունեն կամ ինչ-որ հիվանդությամբ են վարակվում, բայց հետևողական աշխատանքների շնորհիվ նման դեպ- քերը նվազագույնի են հասել», — ասում է նա: Անդրադառնա- լով ծննդաբերության գործընթացին՝ անասնաբույժը նշում է, որ միջամտում է, երբ ինչ-որ խնդիր կամ բարդացում է առաջանում. «Կենդանիները մարդկանց պես չեն: Այդ մենք ենք, որ ծննդաբերության ժամանակ օգնության կարիք ունենք, իսկ կենդանիները բնազդաբար գիտեն, թե ինչ անեն»: Ի դեպ՝ այգում նախատեսվում է նաև առանձին բուժ- կենտրոնի կառուցում:

Կենդանի կենդանիներԱյգու վերին հատվածում թռչունների վանդակներն էին: Դրսում վայրի թռչնատեսակներն են՝ դարձյալ անգղներ, սիրամարգեր, արծիվներ, իսկ քիչ այն կողմ մի առեղծվա- ծային աշտարակ է: «Այս բազմաչարչար շենքը մի քանի անգամ հրդեհվել է, բայց մինչ օրս կանգուն է», — պատմում է պարոն Խաչատրյանը: Աշտարակից ներս մտնելով՝ թվաց, թե գժանոցում ենք հայտնվել. ամենուրեք կչկչացող հավազ- գիներ ու աղմկող գունագեղ թութակներ էին: Այնպիսի ժխոր էր, որին երկար չես դիմանա, այնպես որ՝ արագ զննեցինք բոլորին ու դուրս եկանք: Հեռանալիս աշտարակի վերին հարթակից մեզ հաչոցներով ճանապարհեցին թռչունների պահապան շները՝ Ինգան և Դոդոն: Արդեն հեռանում էինք այգուց, երբ մտաբերեցի մի լուսա- նկար, որտեղ ես էի՝ 3 տարեկան, և 2 տարեկան եղբայրս՝ վախվորած աչքերով կանգնած վագրի ու այլ կենդանիների խրտվիլակների առջև: Հետաքրքրվեցի, թե ուր ենք դրանք: Պարոն Խաչատրյանը պատմեց, որ տնօրեն նշանակվելուց հետո կարգադրել է վերացնել դրանք. «Խրտվիլակները էսթետիկապես տգեղ են: Միգուցե բնության թանգարանում դրանք կարող են լինել, հատկապես երբ վերացած տեսակ- ների մասին է խոսքը, բայց սա կենդանի կենդանիների այգի է, և մարդիկ պետք է գան ու շարժվող, աղմկող, սնվող ու խա- ղացող կենդանիներ տեսնեն»:

↑ Երևանցի անգղները

Անի Սմբատի Մարիամ Լորեցյան

Page 34: Yerevan City Magazine

Արվեստասեր կապտադեղին արա թութակ Մոդիլյանիին ու նրա ընկերուհի Կեշային, 60-ամյա կրիային, գորշ կոկորդիլոսանման կայման Ռամզեսին, կապտադեմ

և կարմրապոչ կապիկներ Չիչիին, Պեպիին, Ջոնիին, Մռիկին ու շատ ուրիշ էկզոտիկ կենդանիների կարելի է տեսնել Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ գտնվող

մշակույթի պալատ տեղափոխված երևանյան «Էկզոտարիումում»:

Կայարանի տապանը

Ա յցելուների համար էկզոտարիումի դռները բացվում են առավոտյան ժամը 10:00-ին, փակվում՝ 18:00-ին: Իսկ աշխատակից- ները տուն են գնում կեսգիշերից հետո` առավոտյան 08:00-ին, կրկին շտապելով

կենդանիների մոտ: Նրանց օրը սկսվում է յուրաքան- չյուր վանդակի մոտ կատարվող շրջայցից, որին հաջոր- դում են մաքրման աշխատանքներն ու նախաճաշը: Մուտքի դռներից այն կողմ տեղի ունեցողը հանգիստ կարելի է զոո-թատրոն անվանել. Կուսկո անունով չորս ամսական լաման զբոսնում ու խաղում է այցելուների հետ, կակադուներն ու արաները թռչում են գլխիդ վրայով` չմոռանալով ողջունել` «բարև» ու կրկնօրի- նակել յուրաքանչյուր խոսքդ: 27 տարի Երևանում բնակվող թութակ Կուկունյան զարմացնում է իր եր- գերով ու պարերով: Ի դեպ, վերջինս ընկերուհու` սպի- տակ կակադու Կոկոյի հետ դերասանուհիներ են` վեց ֆիլմում են նկարահանվել: Սև ագռավ Պլատոնը տեղի

փիլիսոփան է, սիրում է կոպեկներ հավաքել ու պահել թաքստոցում: Մի անգամ աշխատակիցները մի քանի հազար դրամի համարժեք կոպեկներ էին գտել թաքս- տոցից, բայց Պլատոնը չի սիրում, երբ դիպչում են իր «կարողությանը»: Վագրանախշ պիտոնը ձվադրության խնդիրներ է ունեցել: Նարկոզով վիրահատվելուց հետո 10 տարուց ավելի է՝ առողջ ապրում է: Իր բարդությամբ եզակի այս վիրահատության պատմությունը մինչև CNN հեռուստաալիք էր հասել...«Էկզոտարիում» ընկերությունը բացվել է 2005 թվակա- նին: Կենդանիները, որ ԱՊՀ երկրներում ամենահայտ- նի և յուրահատուկներից են, «Էկզոտարիումի» տնօրեն Կարեն Մարտիրոսյանի ̀29 տարվա պատմություն ունե- ցող անհատական հավաքածուն են: Կարենի` պատա- նեկան տարիքի հոբին ժամանակի ընթացքում կենսա- կերպի վերածվեց: Կենսաբանը հիշում է` յոթ տարեկան էր, երբ կազմակերպվեց իր առաջին ցուցահանդեսը: Մնացածի մասին՝ Կարենի խոսքերով:

«Սողունների զարմանահրաշ աշխարհում»Մանկուց բակից բռնած մողեսներ, մորեխներ, տզրուկ- ներ, գորտեր էի պահում: Հավաքածու բառը կենդա- նիների դեպքում այնքան էլ ճիշտ չէ`ընտանիքիս ան- դամներն էին: Երբ կենդանիներ էի տեսնում, աչքիս էլ ոչ մի բան չէր երևում: Որևէ խաղալիք կամ զբաղմունք չէր կարող փոխարինել կենդանիների հետ շփումը: Տանը դեմ էին, մանավանդ երբ 19 տարեկանում թու- նավոր օձ բերեցի: Մայրս ասաց, որ նույնիսկ կհամա- ձայնվի փոխարենը գետաձի պահել: Արվեստագետների ընտանիքում եմ ծնվել, Կոջոյանի անվան դպրոցն եմ ավարտել, բայց սերը կենդանինե- րի ուսումնասիրության հանդեպ ավելի ուժեղ գտնվեց, քան նկարչությունը:Կենդանիներիս հավաքածուն շատ արագ մեծանում էր: Այն ժամանակ դեռ Խորհրդային Միության տար- բեր ծայրամասերում ընկերներ ունեի, նամակագրա- կան կապի մեջ էինք, կենդանիներ էինք փոխանակում, ուսումնասիրություններ կատարում: 1996 թվականին

3233 Մայիս 2013

ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ զբոսանք

Page 35: Yerevan City Magazine

«Մոսկվա» կինոթատրոնում բացվեց այժմյան «Էկզո- տարիումի» նախատիպը: Քանի որ կաթնասունները ցուցադրված չէին, ցուցահանդեսը վերնագրել էի «Սո- ղունների զարմանահրաշ աշխարհը»: Չէի սպասում, որ մեր քաղաքացիները սողունների հանդեպ մեծ հետաքրքրություն կցուցաբերեն, բայց պարզվեց, որ Երևանում դրանց սիրահարները քիչ չեն: Ցուցա- հանդեսի հաջողությունը մեծ խթան էր ինձ համար, արդեն սկսեցի համագործակցել արտասահմանյան կազմակերպությունների հետ

Գենոֆոնդի պահպանումըԿարելի է ասել «էկզոտարիումը» մի մեծ համալիր է` բացի էկզոտիկ կենդանիների ցուցադրությունից, նաև ուսուցողական, անասնաբուժական և կենդանիների հետ կապված այլ ծառայություններ է մատուցում: Մանկավարժական ինստիտուտի հետ ենք համագոր- ծակցում, այստեղ դասընթացներ են անցկացվում: Հաճախ ենք հյուրընկալում նաև տարբեր դպրոցների աշակերտներին: Արդեն հասցրել ենք մտերմանալ մեր այցելուներից շատերի հետ: Նրանք նույնիսկ մուտքի գումար չեն վճարում: Կան երեխաներ, որ առանց մեզ այցելելու չեն քնում: «Էկզոտարիումում» այժմ հարյուրից ավելի կենդա- նիներ կան, մյուս մասը բնակվում է մեր բազայում, այդ թվում նաև Կուսկոյի մայրիկը: «Էկզոտարիումի»

առանձնահատկությունն առաջին հերթին այն եզակի տեսակներնն են, որ բազմանում են մեզ մոտ: Կենդա- նիներ ունենք, որ նույնիսկ Մոսկվայի կամ Թբիլիսիի կենդանաբանական այգիներում չկան: Տարբեր կենդա- նաբանական այգիներ են կապ հաստատում մեզ հետ, որպեսզի գնեն կենդանիներին, բայց մենք չենք վաճա- ռում: Մեր առաջնագույն նպատակն է կենդանիների գենոֆոնդի պահպանումը:

ԿարգավիճակԽնդիրներ, բնականաբար, շատ ունենք: Բայց դրանցից ամենամեծն այն է, որ չնայած առանց չափազանցնելու ամբողջ աշխարհում համբավ ենք ձեռք բերել, հարազատ Երևանում մինչև հիմա` այսքան տարի անց, սեփական տարածք չունենք: Իհարկե, կուզենայինք պետական կարգավիճակ ստանալ: Նման առաջարկ դեռ չենք ունեցել: «Էկզոտարիումը» մեծ ծախսեր ունի հոգալու, չեմ կարծում, որ պետությունը այժմ պատրաստ է մեզ

նման գումարներ հատկացնել: Թեպետ բազմաթիվ բարձրաստիճան այրեր, պետական գործիչներ, հաճախ իրենց թոռնիկների հետ այցելում են մեզ: Նրանցից շա- տերը հարցնում են՝ «Ինչպե՞ս ենք պահում այսքան կեն- դանիներին»: Հավատացնում եմ, եթե պետական կար- գավիճակ ունենայինք, ապա մուտքն անվճար կդառնար: Այսօր մուտքի տոմսի արժեքը կազմում է 1000 դրամ մեծերի և 600 դրամ մանուկների համար:

«Էկզոտարիումը» ՍտեփանակերտումՄեր երազանքն էր էկզոտիկ կենդանիների հավաքածուն ցուցադրել Լեռնային Ղարաբաղում: Երկու տարի առաջ մեծ ցուցադրություն կազմակերպեցինք Ստեփանա- կերտում: Մանուկները մեկ ու կես ամսվա ընթացքում խաղացին Կուկունյայի, Կեշայի, Մոդիլյանիի հետ: Ար- տասահմանից ցուցադրություններ կազմակերպելու առաջարկներ ենք ստանում, բայց մեծ ծախսերի հետ է կապված, դեռևս չենք կարող համաձայնվել:

Անազատության օգուտըՇատերն ասում են, թե՝ կենդանիները մեղք են, անա- զատ պայմաններում են ապրում: Բայց չեն հասկա- նում, թե ինչպիսի խնամք և մանրամասն ուսումնա- սիրություն է տարվում: Անհնար է փոխարինել բնու- թյունը, սակայն կենդանիները հիմնականում, ավելի կարճ են ապրում ազատ պայմաններում: Ամենից երկարակյաց կենդանիները ապրում են կրկեսում` դա վաղուց հայտնի փաստ է:Մեկ կյանքը բավարար չէ կենդանիներին ճանաչե- լու համար, միևնույն է`ամեն օր նոր բնավորության գծեր ենք բացահայտում: Սա իմ կենսակերպն է, առանց կենդանիներիս կյանքս չեմ պատկերացնում: Խելագարվելու աստիճան սիրում եմ նրանց: Մի վայր- կյան չեմ ափսոսում, որ կյանքս նրանց եմ նվիրել: Ինձ անսահման երջանիկ մարդ եմ համարում, քանի որ սիրած մասնագիտություն ու աշխատանք ունեմ: Համոզված եղեք`ավելի շատ ստանում եմ նրանցից, քան տալիս եմ:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան

Page 36: Yerevan City Magazine

Արամ Պաչյանը պատմում է տարիներ առաջ Պաբլո Ներուդայի՝ Երևանի կենդանաբանական այգի կատարած այցի և վեհ կոնդորի

հետ հանդիպման մասին:

Վերջին հայ կոնդորը

Մ եծ Հայքի տարածքով շատ ու շատ հրոսակախմբեր են անցել, հնձաններում կույսեր են նահատակվել, արմավենու թփերով

պատված անապատականներ են ճգնել, ու տոթ եղանակին ճանապարհորդներ են քայլել: Անցյալում, և գուցե ներկայում, մեծ պոետի համբավ վայելող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, չիլիացի Պաբլո Ներուդայի «Խոստովանում եմ ̀ես ապրել եմ» գրքում «Հայաստան» վերնագրով ակնարկ կա, ուր, պարզվում է` նրա քսենոֆոնյան սանդալի հետքը ժամա- նակին ևս դրոշմվել է մեր հայոց հինա- վուրց աշխարհի մաշկին և դրոշմվել է մի շատ յուրատիպ ձևով:«Հայաստան» բաբախուն բառն արդեն շատ բաների մասին խոսող ու ամեն ինչ ասող տաքարյուն չիլիացու ոդիսակա- նի սկիզբն է կանխորոշում: «Մենք ժա- մանեցինք Հայաստան, լեգենդար աշ- խատասեր Հայաստան», — կոմունիստի եղբայրական կարևորությամբ է իր ակնարկը սկսում Ներուդան: Ակնարկի ոճը, որով առաջնորդվում է Ներուդան, նման է ռայկոմի կին քարտուղարի կոստյումի` առանց ավելորդ ասեղնա- կարերի ու գրպանների:Սովետական Հայաստանին և հայերին ուղղված գովաբանությունների ու մեծա- րանքների տարափն ասես պլենումի հերթական նիստերից մեկում հնչած ուղերձ լինի: Ներուդան չի մոռանում թուրքերին, որոնք դարերի ընթացքում չեն զլացել տանջել ու քրքրել հայ ազգի միսն ու հոգին: Այնուհետև սկսվում է տեսարժան ու սրբազան վայրերի այցե- լությունը և դրանց սիմետրիկ նկարա- գրությունը: Մանվածագործության ֆաբրիկայում տքնող հազարավոր հայ աշխատավորները ալեկոծում են պոե- տի երևակայությունը: Շուտով նա հպանցիկ վկայում է, որ եղել է հայկա- կան բազմաթիվ քաղաքներում ու գյու- ղերում, հետո վերադառնում է պայծառ ներկայությանը:Հաջորդ կանգառը Սևանի հիդրոէլեկտրա- կայանն է: Տագնապով նա խորհում է Սևանի ջրերի ապագայից և ընդմիջ- մանը թերևս կիտրոնի բարակ շերտիկ- ներով համտեսում Գեղամա ծովի իշխա- նը: Լրագրողների այն հարցին, թե որ եկեղեցին է ամենաշատը տպավորվել, Ներուդան կատակում է. «Սևանի հիդրո- էլեկտրակայանը»:

Եվ վերջապես պատվիրակությունը հաս- նում է Երևան ու կենդանիների նկատ- մամբ թուլություն ունեցող բանաստեղ- ծին ուղեկցում մեր հռչակավոր գազա- նանոց: Ներուդան միանգամից փնտրում ու գտնում է իր համերկրացուն` հարավ-ամերիկյան Անդերի տերուտիրական կոնդորին: Կոնդորը, վանդակի մի ան- կյունում հորանջելով` սկեպտիկ մի հայացք է նետում պոետի ուղղությամբ, հուսահատեցնելով երկար ճամփա անցած ու հեռավոր մի տարածությու- նում հայրենակցին հանդիպած մարդուն: Նա մտածում է, որ կոնդորն անհույս կարոտախտի մեջ է դեպի հայրենի լեռ- ներն ու ջրերը: Բայց Պաբլոյի մտքով անգամ չի անցնում, որ իր աչքերին դինջ հայացք նետող կոնդորը պարզապես հայ է դարձել ու աշխարհին ճաղերի հետևից հայի աչքերով է նայում: Մտածեցի` տեսնես հիմա մեր գազանա- նոցում կոնդոր կա: Զանգ տվեցի:— Բարև ձեզ:— Բարև:— Գազանանոցի՞ց է:— Այո:— Կոնդոր ունեք:— Ի՞նչ ...— Կոնդոր:— Էդ ի՞նչ ա ...— Թռչուն ա...— Մի րոպե… Չէ, չունենք:Վազգեն Սարգսյանի ակնարկներից թե պատմվածքներից մեկում մի հրաշալի կտոր կա, որտեղ խոսվում է արտասահ- մանցի կովերի մասին, որոնք Հայաս- տան տեղափոխվելուց ու մի քանի ամիս ապրելուց հետո լրիվ հայ են դառնում. ղռերում խելառի պես անկանոն տռճիկ են տալիս, քարերի արանքներից դուրս պրծած մացառ արածում, ժամերով սի- գում են արևի տակ, վերջում էլ ինֆարկ- տից մեռնում են:Եվ ուրեմն, Ներուդայի տեսած թռչունը ոչ թե Հայաստանի գազանանոցում ապրած վերջին կոնդորն էր, այլ վերջին հայ կոնդորը: Մի կերպ իր մեջ հաղթա- հարելով ականատեսի թախիծը` Ներու- դան մոտենում է ամազոնյան գետակին- ճի վանդակին: Ի զարմանս Ներուդայի` քնած գետակինճը հանկարծ արթնանում է (համաձայնեք, որ դժվար թե աղմուկի տակ քնելը մեկին, թեկուզև անազա- տության մեջ ապրող խեղճ ու կրակ կեն- դանու համար հաճելի լինի): Գազանանո- ցի տնօրենը նրան հարցնում է` արդյոք

չի՞ ուզենա վայելել գետակինճի լողը: «Իհարկե», — համաձայնվում է բանաս- տեղծը: Խեղճ կենդանուն երկարամյա ազատազրկումից հետո հնարավորու- թյուն է ընձեռվում հովանալու ու լող տալու արհեստական լճակում: Վերջում գազանանոցի տնօրենը խոնավ աչքե- րով հավաստիացնում է Ներուդային, որ գետակինճին ոչ մի անգամ այսքան ուրախ չի տեսել: Հետագայում էլ չտե- սավ. Պաբլո Ներուդայի այցը երևանյան գազանանոց ամազոնյան գետակինճի կյանքի միակ երջանիկ ակնթարթն էր. նա այլևս երբեք չլողացավ:

«Հայաստան» ակնարկի կուլմինացիան բանաստեղծի պատվին Հայաստանի գրողների միությունում տրված ճաշն է: Պատվավոր ճաշի ընթացքում Նոբե- լյան մրցանակակիրը պատմում է գա- զանանոցում իր անցկացրած հրաշալի ակնթարթների մասին, որին Գրողների միության նախագահը պատասխանում է. «Պետք էր միանգամից Գրողների միություն ժամանել, այստեղ կգտնեիք ինչ ուզում եք` առյուծներ ու վագրեր, աղվեսներ ու փոկեր, արծիվներ ու օձեր, ուղտեր ու թութակներ»:Քրքջում են բոլորը:

Արամ Պաչյան Սարգիս Անտոնյան

3435 Մայիս 2013

ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ Հուշեր

Page 37: Yerevan City Magazine

Վաճառում եմ երկու սենյականոց 57 մ2 բնակարան Գյուլբենկյան 39ա հասցեում, 6 հարկանի քարի պես ամուր շենքի 5-րդ հարկում: Ջուրը մշտական է, բնակարանի առողջությունը՝ բնակելի, արևկող է ու ժպտերես:Մոտակայքում են Կոմիտասի և Մերգելյանի շուկաները, «Բարեկա- մություն» մետրոն, Մերգելյանի մանկապարտեզը և դպրոցը:Գինը` 50000 ամերիկյան արտադրության կանաչ:Աիդա, 055 22 19 34, 010 22 19 34

Վաճառվում է շվեդական Husqvarna Emerald 118 մոդելի էլեկտրամե- խանիկական կարի մեքենա: Աշխատում է սահուն, առանց վիբրա- ցիայի, հեշտությամբ աշխատում է հաստ կտորների հետ, ունի 18 տեսակի կարի հնարավորություն: Լավ վիճակում է: Գեղամ, 098 584 914

Վաճառվում է երեք սենյականոց բնակարան նորակառույց շեն- քում (2008 թվական) Ֆուչիկի փողոցում: Գտնվում է երրորդ հարկի հարավային կողմում, ունի երեք պատշգամբ: Առավոտը կարելի է դիմավորել Արարատի վրա բացվող հիանալի տեսարանով: Վա- ճառքը հնարավոր է կահույքի հետ միասին: Նախնական գինը՝ 85 հազար դոլար: Գեղամ, 098 584 914

Այս տարի ՌեԱնիմանիա միջազգային անիմացիոն կինոփառա- տոնը նշում է իր 5-ամյակը, որը զուգադիպում է հայկական անի- մացիայի 75-ամյակին: ՌեԱնիմանիան կոչ է անում բոլոր հայ անի- մացիոն ստուդիաներին ̀հոբելյանի առթիվ աջակցել և մասնակցու- թյուն ունենալ փառատոնին: ՌեԱնիմանիայի մրցութային ծրագրե- րին դիմելու վերջնաժամկետներն են. կարճամետրաժ, ավարտա- կան, հեռուստատեսային, պատվիրված, երաժշտական ֆիլմեր` օգոստոսի 15, 2013, Երկարամետրաժ ֆիմեր` օգոստոսի 29, 2013: [email protected], 060 442 990

Ձեր հայտարարությունները անվճար կտպագրվեն «ԵՐԵՎԱՆ» ամսագրում:

Էլ. հասցե՝ [email protected]

Հայտարարություններ

Page 38: Yerevan City Magazine

Մեզ հետ նույն քաղաքում ապրում և «երևանցու» անունը կրում են բազմաթիվ կենդանիներ: Դրանցից ոմանց մենք ամեն օր տեսնում ենք,

իսկ մյուսներն այնպես են խուսափում մարդկանցից, որ դժվար է անգամ կռահել, որ մենք ունենք նման համաքաղաքացիներ:

Կենդանիների քաղաքում

Շ ներն ու կատուները յուրաքանչյուր երևա- նյան բակի մշտական բնակիչներից են։ Նրանց ոչ միայն հաջողվում է իրենց տա- րածքն ու օթևանը գտնել մեր բակերում, այլև վայելել շատերի համակրանքը: Բա-

ցի այդ, ժամանակ առ ժամանակ մենք բախվում ենք առնետների հետ, որոնք իրենց մշտական ներկայու- թյունն են ապահովում մեր դիտակետից դուրս, սա- կայն միշտ մեր մոտակայքում` հետնախորշերում, աղբանոցներում ու նկուղներում:Այդուհանդերձ, պաշտոնական տեղեկատվություն Երևանի կենդանական աշխարհի բնակչության մա- սին գտնելն անհնար է: Նմանատիպ հաշվառումներ չի անցկացրել ո՛չ Բնապահպանության նախարարու- թյունը, ո՛չ Երևանի քաղաքապետարանը: Սակայն հայտնի է, որ մայրաքաղաքի թաքնված բնակիչների թվում կան աղվեսներ, շնագայլեր, կզաքիսներ, աքիս- ներ, ոզնիներ, սկյուռներ, քնամկներ ու չղջիկներ: Վեր- ջինները, ճիշտ է, նախընտրում են լքել իրենց բները գիշերները և չեն հանդիպում կենտրոնում: Նրանց հիմ- նական բնակության վայրերից են Մասիվը, Բուսա- բանական այգին, Ջրվեժի այգին: Երևանցի սողուննե- րին՝ օձեր, տարատեսակ մողեսներ, լորտուներ, կարելի

է հանդիպել Հրազդանի ձորում։ Վախենալու կարիք չկա՝ մեր քաղաքում թունավոր սողուններ չեն բնակվում։ Թռչուններից հատկապես տարածված են որորները, ծովածիծառները, ագռավները, անտառային և սովո- րական կաչաղակները: Մեզ ծանոթ աղավնիներից բացի, կան նաև անտառային և ժայռային աղավնիներ (քաղաքի կենտրոնում), մանգաղաթև, ծիծեռնակ, սև կեռնեխ։ Այս բոլոր թռչուններից ձմռանը մնում են միայն ճնճղուկները, սոխակների, երաշտահավերի տեսակներ, սովորական և վարդագույն սարյակներ (հայտնի է որպես թթի ղուշ), փայտփորներ, հոպոպ- ներ, ոսկեգույն մեղվակեր, ճնճղուկներ և այլն, որոնց հիմնականում կարելի է հանդիպել Հրազդանի ձո- րում, Երևանյան լճի շրջակայքում: Կան նաև գիշա- տիչ թռչուններ՝ փոքրիկ բազեներ, որ բներ են դնում բարձրահարկ շենքերի կտուրների վրա և սնվում հիմնականում մկներով: Հարց է ծագում՝ ի՞նչն է վայրի կենդանիներին բերում Երևան, ինչո՞ւ են նրանք քաղաքային ասֆալտն ու փո- շոտ օդը գերադասում վայրի բնությունից։ Պարզվում է՝ մենք ինքներս ենք նրանց հրավիրում կիսելու մեր հացը, իսկ ավելի կոնկրետ՝ մեր աղբը։ Բնակելի տա- րածքներին մոտ գտնվելու ձգտման գլխավոր պատ-

ճառը աղբի կույտերն են։ Մեր նետած աղբի մեծ մասը սնունդ է, որով էլ աղվեսները, շնագայլերը և շատ այլ կեդանիներ ու թռչուններ սնվում են։ Եթե մեզ համար քաղաքային լճերը աղտոտված ջուր են, ապա կենդա- նիների համար դա կարևոր ռեսուրս է: Վայրի կենդա- նիների ցանկությունը՝ գտնվել քաղաքային տարածք- ներին մոտ, նաև պայմանավորված է այն փաստով, որ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը մշտապես մի քանի աստիճանով ավելի բարձր է, քան քաղաքա- մերձ տարածքներում: Իսկ որքանո՞վ է նրանց ներկայությունը ձեռնտու քա- ղաքին: Արդյոք քաղաքի վրա լա՞վ կազդի վայրի կեն- դանիների տարածումը: Փաստորեն՝ այո: Քաղաքային էկոհամակարգը, ի տարբերություն բնական էկոհա- մակարգերի, ի վիճակի չէ ոչնչացնել իր կողմից գոյա- ցրած թափոնները, իսկ վայրի կենդանիները կարող են իրականացնել այդ աշխատանքը, որի համար քաղա- քային ծառայությունները փող և էներգիա են ծախսում (կամ ավելի ճիշտ՝ պետք է որ փող ու էներգիա ծախսեն): Այսքանից հետո մի փոքր անհասկանալի է, թե ինչու մինչև հիմա չեն կատարվում լուրջ հետազոտություն- ներ, չէ՞ որ մեզ հետ քաղաքը կիսող էակներին ավելի լավ ճանաչելը միայն օգտակար կլինի:

Լիլիթ Թովմասյան Վիլյամ Կարապետյան

3637 Մայիս 2013

ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ Խոշոր պլան

Page 39: Yerevan City Magazine

Գոհար Արամյան Գեղամ Վարդանյան

1987 թվականին լույս տեսած Հայաստանի Կարմիր գրքում գրանցված է հանրապետության 351 տեսակի թռչուններից 65-ը:

Կարմիր գրքի 2010-ի հրատարակության մեջ վտանգված թռչունների թիվն արդեն հասնում է 96-ի: Որոշներն իսպառ անհետացման

շեմին են, մյուսներն էլ կամովի գաղթել են «տաք երկրներ»:

Ի՜նչ ծտեր են

Թ ռչնասերների կենտրոնի նախագահ Սիլվա Ադամյանը նշում է, որ Կարմիր գրքում թռչունների քանակի ավելացման պատճառները շատ են. օրինակ` լանդ- շաֆտի փոփոխությունները, անտառա-

հատումները, հանքարդյունաբերության խիստ զար- գացումը: Վայրերում, որտեղ հանք է պայթեցվում, թռչունները չեն կարող մնալ: Փոքր ձկնկուլը, սև արա- գիլը, մոխրագույն սագը, կարմիր բադը, գիշանգղը, տափաստանային մկնաճուռակը, տափաստանային հողմավար բազեն, սուլթանահավը` այս բոլոր թռչուն- ները չկային նախորդ Կարմիր գրքում, բայց ներառ- վել են նորում: Ջրային թռչունների շատ տեսակներ են գրանցված Կարմիր գրքում, չնայած նրանց վիճակը վերջին տարի- ներին համեմատաբար բարվոք է` կապված Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման և ջրաճահճային տարածքների ավելացման հետ: Լճի ավազանում շատ ջրաճահճային թռչուններ ավելացել են: Գիշատիչ թռչունների խնդիրը մեզ մոտ ավելի լուրջ է, հատկապես՝ անգղներինը: Լոռու մարզում անգղների մեծ գաղութ ունեինք, որտեղ մոտ քսան սպիտակա- գլուխ անգղներ կային, բայց, ցավոք, այդ գաղութն այլևս չկա: Ընդհանրապես՝ գիշատիչ թռչունները սնվում են լեշերով, և եթե կեր չկա, ապա նրանք այդ տարած- քից հեռանում են: Սև անգղն էլ իր հերթին գրանցված է միջազգային Կարմիր գրքում: Այս թռչունը հիմնակա- նում բնակվում է Խոսրովի արգելոցում: Թռչունների պահպանության միության կողմից կատարվել են ուսումնասիրություններ և ըստ նրանց վերջին տվյալ- ների՝ 5-8 թռչուն է մնացել: «Ինչ վերաբերում է Երևանին, ապա վերջերս անընդ- հատ ահազանգեր ենք ստանում, թե ինչու են այսքան մեծ քանակությամբ կաչաղակներ ու ագռավներ քաղաք լցվել, — ասում է տիկին Ադամյանը, — Սա կապված է կանաչ գոտիների վերացման և աղբի շա- տացման հետ: Թռչունների այս տեսակը աղբակեր ու գիշատիչ է: Հետևաբար՝ նրանք գնում են այնտեղ, որտեղ սնունդ կա: Միևնույն ժամանակ մենք չենք կարող իսպառ վերացնել կաչաղակներին և ագռավ- ներին, քանի որ արդյունքում կունենանք մանր կեն- դանիների, կրծողների շատացում»: Ըստ թռչնասեր- ների կենտրոնի նախագահի՝ այս հարցի լուծման ամենաարդյունավետ տարբերակը քաղաքի կանա- չապատումն է: Դրանով Երևանը ավելի գրավիչ կդառ- նա այլ թռչունների համար: Նրա կարծիքով՝ ակնհայտ է, որ եթե այս տեմպերով վերացնենք մեր կանաչ գո- տիները և անցնենք քաղաքակրթության այն ոլորտը, որտեղ բնության և մարդու պահանջները հաշվի չեն առնվում, կկորցնենք շատ ու շատ թռչուններ:

Երևանն արդեն կորցրել է երգեցիկ թռչունների մի ստվար զանգված: Վառ օրինակներից մեկը, թերևս, այգու շահարիկներն են, որոնք ոչ վաղ անցյալում շատ տարածված էին մայրաքաղաքի այգիներում և պու- րակներում: Ադամյանը շարունակում է ցուցակը. «Ունեինք նաև սոխակների տարբեր տեսակներ, որոնց, ցավոք, նույնպես հիմա հնարավոր չէ հանդիպել քաղաքում զբոսնելիս: Փոխարենը, այդ թռչուններին դեռ կարելի է տեսնել քաղաքամերձ տարածքներում կամ սեփական տների բակերում, որոնք շրջապատված են շատ ծառերով: Այս պահի դրությամբ մեզ մոտ մեծ մասամբ մեծ և փոքր երաշտահավերն են մնացել, որոնք բնակվում են փչակներում»: Դեռ 2000 թվականին քաղաքի այգիներում, մասնա- վորապես Օղակաձև զբոսայգում և Սիրահարների այգում, Թռչնասերների կենտրոնը քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հետ մի շարք ծրագրեր է իրա- կանացրել: Տեղադրվում էին թռչնաբներ, քաղաք էին բերվում երգեցիկ ձայնով թռչուններ և այլն: Բայց ծրագրերի արդյունքները ջուրը նետվեցին, երբ ոչնչացվեցին Օղակաձև այգու ծառերը, իրենց հետ տանելով թռչնաբներն ու երգեցիկ թռչունները: Բացի կաչաղակներից, ագռավներից, մեծ ու փոքր երաշտահավերից, երևանաբնակ են նաև տատրակ- ները, որոնք, ի դեպ, մարդկանցից չեն վախենում: Մանգաղաթևերի նույնպես կարող ենք տեսնել փո- ղոցում քայլելիս՝ նրանք հիմնականում բնակվում են շենքերի անցքերում: Քաղաքը լի է ճնճղուկներով, որոնք նստակյաց թռչուններ են: Նրանց բարգավաճ- ման համար լավ պայմաններ ունենք: Ճնճղուկներն ինչ-որ առումով քաղաքը մաքրում են: Նկատվում է նաև հոպոպ, բայց ոչ քաղաքի կենտրոնում: Նրանք սնվում են միջատներով, ու հանդիպում են քաղաքի համեմատաբար կանաչ գոտիներում, ինչպես նաև քաղաքամերձ տարածքներում: Քիչ քանակությամբ կարելի է հանդիպել բվերի, որոնք գիշատիչ թռչուններ են և մեծ դեր ունեն քաղաքը կրծողներից մաքրելու գործում: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք վերադառնան քաղաք և քաղա- քամերձ տարածքներ», — ասում է տիկին Ադամյանը: Երբեմն կարելի է հանդիպել նաև փայտփորների` հիմ- նականում սեփական տներում: Նկատվում են նաև կեռնեխներ և խատատնիկներ:Խոսելով ապագայի մասին, թռչնասերների կենտրոնի նախագահն ասում է. «Թռչունների քանակի նվազումը տարիներ հետո ավելի սուր կզգանք և կնկատենք: Մենք չենք ցանկանա, որ մեր երկիրը լինի բետոնի կույտ և հանքափոսերի շարան, որտեղ կա ոսկի, սա- կայն մարդիկ ապրում են առանց բնական միջավայրի և թռչունների ծլվլոցի: Բայց կարող է արդեն ուշ լինել»:

Page 40: Yerevan City Magazine

Եթե տարիներ առաջ մարդիկ բնակարանում պահում և խնամում էին միայն շուն, կատու, դեղձանիկ կամ ձուկ, ապա այսօր երևանցիների բնակարաններում

տնային կենդանու կարգավիճակով կարելի է հանդիպել կարիճ, օձ, շինշիլա, ծովախոզուկ, ոզնի և հսկայական խոսող թութակ:

Տուն, տեղ, կենդանի

Մ արդկանց մեծամասնությունը կարիճ տեսնելիս ձեռքը կգցեր առաջին պատա- հած կոշտ առարկային՝ նրան սատկաց- նելու համար, իսկ Կարեն Ավետիսյանը ոչ թե կսատկացներ, այլ կբռներ նրան

և կխնամեր: Շուրջ տասը ամիս Կարենը պահել է վտան- գավոր այս կենդանուն, որի թույնը կարող է մարդու կյանք խլել: «Կարիճին գտա աշխատանքի վայրում, բոլորը վախեցան, իսկ ես նրան բռնեցի, տեղափոխեցի ապակյա տարայի մեջ ու սկսեցի պահել: Ճիշտն ասած, կարիճս անուն չուներ, շատ էր սիրում ուտել տարբեր մանր-մունր միջատներ` ճանճ, խավարասեր, մրջյուն և այլն: Ընդհանրապես` կարիճներն ունեն մեծ համբե- րության խորհուրդ: Շատ քիչ բան է հարկավոր նրանց պահելու համար: Կարող են օրերով ոչինչ չուտել և դի- մանալ», — պատմում է Կարենը և հավելում, որ տասը ամիս պահելուց հետո, այնուամենայնիվ, որոշել է կա- րիճին բնության գրկում բաց թողնել. «Ապակյա տա- րան նրա տեղը չէր»:

***Զիզի անունով խոսող՝ Կարմիր գրքում գրանցված ժակո ցեղատեսակին պատկանող թութակը դեռ նորածին էր, երբ Աֆրիկայից եկավ-հասավ Երևան և միացավ Անահիտ Եսայանի ընտանիքին: Այսօր նա հասուն «մարդ» է, տասը տարեկան է և խոսել գիտի. «Կարող եմ վստահորեն ասել, որ եթե իմ թութակի հետ միասին մենակ մնաս, ապա հաստատ չես ձանձրանա», — ասում է Անահիտն ու ընդգծում, որ իր թութակի մյուս յուրահատկությունը մեծ բառապաշարն է. նա շատ հաճախ պատասխանում է իրեն ուղղված հարցերին. «Զիզին բավականին բծախնդիր կենդանի է թե´ ուտելիքի առումով, թե´ այն մարդկանց, ում հետ նա ապրում է: Նրան կարող ենք կերակրել բազմաթիվ մթերքներով, իհարկե, բնական ծագում ունեցող, որոնք օգտագործում են նաև մարդիկ: Բայց ամենից շատ սիրում է ընկույզ, լոլիկ, մրգեր: Դրանից բացի ունի նաև իրեն հատուկ կերակրացանկ, որը նախատեսված է խոշոր թութակների համար»: Զիզիին պահելու հետ կապված առանձնապես խնդիրներ չեն առաջանում:

Կարևորագույն պայմանը մաքրության ապահովումն է: Ժամանակ առ ժամանակ էլ անհրաժեշտ է նրան լողացնել, ինչպես նաև շատ հաճախ մաքրել վանդակը:Անահիտի խոսքով` Զիզին շատ ընդունակ է, հարկավոր չէ նրան ինչ-որ բան սովորեցնել, քանի որ նրան ինչ հաճելի է, նա լսում է և արտաբերում. «Մենք իրեն գրե- թե ոչինչ չենք սովորեցրել, բոլոր երաժշտական կատա- րումներն ու խոսքերն ինքն իր նախաձեռնությամբ է սովորել` Բարև անուշ ախպեր... Գնացեք քնեք... Գևո- րիկը ի՞նչ ա ստացել»: Զիզին իր ընտանիքի անդամների հետ շատ կապված է, սակայն անծանոթներին այնքան էլ չի վստահում. «Մի օր, երբ մեր տուն էր եկել կենսաթոշակ բաժանող մարդը, հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկն իրեն դիմելով ասում է` «բարև իմ անուշ ախպեր»: Զարմացած նայեց այս ու այն կողմ, մինչև ասեցինք, որ թութակն է: Այդ օրվանից հետո ամեն ամիս տատիկիս թոշակի համար նոր աշխատակից է գալիս, որպեսզի տեսնի մեր թու- թակին և խոսի նրա հետ»:

3839 Մայիս 2013

ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ այլընտրանք

Page 41: Yerevan City Magazine

***Փափուկ մորթիով ծովախոզուկը, որը ոչ մի կապ չունի ոչ ծովի, ոչ էլ խոզի հետ, դեռ երկու ամիս էլ չկա, ինչ բնակվում է Դիանա Մելքումյանի ընտանիքում: Նրա անունը Բուբու է, նա հինգ ամսական է. «Մեր Բուբուն անգորական ցեղատեսակի է, որը հայտնի է իր յուրահատուկ մազածածկույթով՝ սովորական ծովախոզուկների մորթին շատ ավելի կարճ է և հա- վասարաչափ տեղաբաշխված: Ընդհանրապես ծովա- խոզուկները ծովային կենդանիներ չեն: Ասեմ ավե- լին, նրանք առհասարակ աշխատում են հեռու մնալ ջրից: Այդուամենայնիվ, կարծում եմ, որ խոզերի նույն- պես այդքան էլ նման չեն: Իրենց անվանման «խոզուկ» մասն իրենք ստացել են իրենց արձակած յուրահա- տուկ ձայների պատճառով, իսկ ծովային կոչվել են, քանի որ մեր տարածաշրջան բերվել են օվկիանոսից այն կողմ գտնվող երկրներից: Հաշվի առնելով ծովա- խոզուկների կյանքի միջին տևողությունը (5-7 տարի)` մեր Բուբուն արդեն բավականաչափ հասուն աղջնակ է», — ասում է Դիանան: Բուբուն ունի հատուկ իր համար նախատեսված տար- բեր մանր հատիկներից կազմված չոր ուտեստ, որից նախընտրում է գարու հատիկները. «Բայց նույնիսկ դրանք չեն համեմատվի հազարաթերթիկի հետ, որը տեսնելիս Բուբուի աչքերում տարօրինակ խանդա- վառություն է առաջանում: Բացի այդ, շատ է սիրում կրծոտել ձմերուկի կեղև, խնձոր, չոր խոտ, վարունգ, ինչպես նաև փայտի կեղև, գորգից կախված թելիկներ, թուղթ, պատի պաստառներ, էլեկտրական լարեր և կրծոտելու ենթակա այլ իրեր, որոնք հանդիպում է իր ճանապարհին: Ուտելուց հետո էլ կանգնում է հետևի ոտքերի վրա և թաթիկներով մաքրում երեսը և մարմինը», — մանրամասնում է Դիանան:Ծովախոզուկներին պահելը համեմատաբար հեշտ է: Նրանց հետ պետք չէ զբոսնել այգում, լողացնել, ճանկերը կտրել պետք է ընդամենը տարեկան մեկ-երկու անգամ, բայց. «Հավաստիացնում եմ, Բուբուն կեղտոտելու իր կարողությամբ կարող է մրցել բազ- մաթիվ կենդանիների հետ: Ամեն առավոտ վանդակը մաքրելիս գտնում ենք 70-80 կեղտի հատիկներ: Բա- րեբախտաբար, դրանք հեչ էլ զզվելի չեն: Թեև ծովա- խոզուկներին ջուր տալը հակացուցված է, երբեմն զարմանում ենք, թե այդ փոքրիկ մարմնում որտե- ղից է տեղ գտնվել այդքան մեծ ստամոքսի և միզա- պարկի համար», — պատմում է ծովախոզուկի տերը:Բուբուն սիրում է հանգիստ, մութ անկյուններ, վախ- կոտ է, ինչպես մյուս ծովախոզուկները: Նրանք հար- ձակվում և կծում են շատ հազվադեպ և միայն այն դեպքում, երբ զուրկ են լինում փախչելու և որևէ մութ տեղում թաքնվելու հնարավորությունից: Անհրաժեշ- տության դեպքում տեղից ցատկում են շատ մեծ բարձրության վրա. «Մի անգամ Բուբուն այնպես վախեցավ ավելից, որ դուրս ցատկեց 40 սմ բարձրու- թյուն ունեցող վանդակից: Եվ դա այն դեպքում, երբ նրա հասակը գետնից անգամ 10 սմ չի կազմում, իսկ մարմնի երկարությունն ընդամենը 20 սմ է»:

Գնային Բոլոր այս կենդանիներին կարելի է ձեռք բերել Երևանի կենդանիներ վաճառող խանութներից հետևյալ գներով. կարիճ` 4000-5000 դրամ, խոսող թութակ, կախված ցեղատեսակից, 1000-5000 ԱՄՆ դոլար (ամենաթանկը կակադուն է), ծովախոզուկ` 3000-5000 դրամ, շինշիլա` 30 000-70 000 դրամ և իգուանա` ձագերը 60-70 հազար դրամ, մեծերը` 2-3 հազար ԱՄՆ դոլար:

Ծովախոզուկներին լողացնում են տարին մեկ-երկու անգամ, քանի որ նրանք շատ մաքրասեր են և ինք- նուրույն շատ մանրակրկտորեն հետևում են իրենց հիգիենային: Նրանք շատ արագաշարժ են, և եթե չցանկանան հայտնվել ձեր ձեռքերում, պատրաստ եղեք ժամերով վազվզել սենյակով իրենց հետևից: Ժամանակի հետ սովորում են նաև իրենց անունը և յուրահատուկ շվշվոցով դիմավորում են տիրոջը: Երբ սոված են լինում, յուրահատուկ շվշվացնող ձայն են հանում և հիշեցնում իրենց գոյության մասին: Դիանան աշխատում է ավելի զգույշ և քնքուշ լինել նրա նկատմամբ. «Բայց լինում է, որ չենք դիմանում իր հմայքին ու չենք կարողանում զսպել նրան գզգզելու ցանկությունը: Ախր շա՜տ փամփլիկն է...»:

***Դուք երբևէ մտածե՞լ եք, որ տանը կարելի է շինշիլաներ պահել: Իսկ Լիլիթ Փարադյանը ոչ միայն մտածել է, այլև պահում է, այն էլ շինշիլաների մի ամբողջ ընտա- նիք՝ արդեն երեք տարի: «Կերակրում եմ հատուկ իրենց համար նախատեսված կերով, վարսակով, խնձորով, գազարով, հազարաթերթիկով և այլն: Նրանք մաքուր կենդանիներ են, հոտ չունեն, միայն սեզոնին կարող են մազ թողնել»: Շինշիլաներից ամեն մեկն ունի իր անունը` Միկա, Լիլի, Մստո. «Եթե նրանց հետ հաճախ խոսում ես և անունները հնչեցնում, ապա հասկանում են, որ իրենց հետ ես խոսում»:

***Իգուանա կոչվող էկզոտիկ կենդանին հիմնականում բնակվում է Կոլումբիայի և Բրազիլիայի անտառներում, թեպետ որոշ նմուշներ ժամանում են նաև Երևան: Շերվինը երեք իգուանա է պահել: Վերջինը՝ Դրակոնը սիրում էր ուտել հազարաթերթիկ, միս, ոլոռ, գազար և վիտամիններ: Բնակվում էր ակվարիումում կամ բարձրանում էր վարագույրի վրայով՝ դա նրա ամենա- սիրելի տեղն էր: Պարոն Դրակոնը սիրում էր լողանալ, ինչպես նաև զմայլվել ակվարիումային ձկնիկներով:Շերվինի կարծիքով` որձ իգուանաներն ավելի բարի և հանգիստ են, քան էգերը: Նրա փորձը ցույց է տվել, որ էգ իգուանաները մարդու ձեռքին ավելի ուշ են սովորում, քան որձերը. «Եթե մարդու մոտ են մեծանում, վտանգավոր չեն, իսկ եթե անտառում` փոքր-ինչ վտանգավոր են: Իգուանայի թույնը գրեթե անվնաս է, միայն կարող է կծած տեղը մի փոքր մրմռալ: Իգուանաները ճանաչում են իրենց տիրոջը և ոչ մի վնաս չեն հասցնում, իսկ եթե ուրիշը նրան դիպչի, հնարավոր է կծեն», — ասում է Շերվինը: Իգուանաներն ունեն երեք աչք, չնայած մենք տեսնում են միայն երկուսը. «Եթե ուշադիր նայենք, գլխավերևում թեփուկներ կան. դա նրա երրորդ աչքն է: Դրանով նա տեսնում է միայն վերևի հատվածը, տարբերում է լույսն ու ստվերը: Այդ աչքն առաջացել է անտառնե- րում ապրելու ժամանակ, երբ ցանկանում էին թռչուն- ներից պաշտպանվել»:

և Գոհար Արամյան

Page 42: Yerevan City Magazine

1970 թվականի հունիսի 28-ին Երևանի կենդանաբանական այգում մեծ իրարանցում էր: Այցելուների ամբոխը հետաքրքրությամբ հետևում էր,

թե ինչպես մի խումբ աշխատակիցներ փորձում են վանդակ վերադարձնել ազատության մեջ հայտնված Վովա փղին: Սկզբում կատարվողը կրկեսային

համար էր հիշեցնում, և ոչինչ չէր խոսում սպասվող փորձանքի մասին: Անգամ այսօր՝ շատ տարիներ անց, հստակ հայտնի չէ, թե այն ժամանակ իրականում

ինչ պատահեց բարեհոգի Վովային և ինչը դարձավ դրամայի պատճառ:

Փախուստ

4041 Մայիս 2013

ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ պատմություն

Page 43: Yerevan City Magazine

Վ ովա փղի հայրենիքը Հնդկաստանն էր: Երբ նա դար- ձավ մեկ տարեկան, նրան տեղափոխեցին Խորհրդային Միություն: Սկզբում փղիկը ժամանակավոր ապաս- տան գտավ Ռուսաստանում, հետո՝ Ուկրաինայի կենդանաբանական այգիներից մեկում: Նրա վեր-

ջին օթևանը նմանատիպ այլ հաստատություններից տարբերվում էր նրանով, որ իր տարածքում կրկեսային ներկայացումներ էին կազմակերպում, և Վովան դրանց անփոփոխ մասնակիցն էր դարձել: Սակայն առանձնահատուկ արտիստական տվյալներով նա օժտված չէր, և որքան էլ նրա հետ ջանասիրաբար պարապեր վարժեցնող Իվան Շչերբանը, նա սովորեց կատարել միայն ամենատարրական վարժությունները: Բայց այդ ընթացքում Իվանն այնպես կապվեց կենդանու հետ, որ մշտապես իր հետ հյուրախաղերի էր տանում և փորձում համոզել կենդանաբանական այգու ղեկավարությանը, որ ավելի լավ կրկեսային արտիստ անհնար է գտնել: Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, կենդանաբանական այգուն առընթեր կրկեսը դադարեց գործել, իսկ կենդանիներին շտապ բաշխեցին Խորհրդային Միության տարբեր քաղաքներով: Ուկրաի- նայում մնաց միայն Վովան. մեծ չափերի պատճառով նրան չհաջող- վեց ժամանակին տեղափոխել: Նման հսկայի տեղափոխման համար մեծ բեռնատարության տրանսպորտային միջոց էր պահանջվում, որը սկսված պատերազմի պայմաններում դժվար էր գտնել: Փղերի ժամանակը չէր: Բայց Ուկրաինան պետք էր շտապ լքել, և Իվանն իր սանի հետ ոտքով շարժվեց դեպի հարավ: Նրանք միասին երկար ճանապարհ անցան, բազում ցուրտ ու սոված օրեր, անքուն գիշերներ ապրեցին: Կայաններից մեկում այդ տարօրինակ ճամփորդներն ընկան «Մեսերշմիտների» գնդակոծության տակ: Փիղը զգուշորեն, որպեսզի

չճզմի Իվանին, ծածկեց նրան իր զանգվածեղ մարմնով: Միգուցե այդ ժամանակ Իվանն առաջին անգամ իրեն պաշտպանված զգաց իր ընկերոջ կողքին: Տարիներ անց նա պատմեց այդ դեպքի մասին ռուս արձակագիրներից մեկին, և նա իր հուշերում ընդգրկեց այդ զարմանալի բարեկամության հուզիչ պատմությունը:

Բանվորների օգնականը1941-ի աշնանը վարժեցնողն ու փիղը հասան Երևան: Վովային բնակեցրին այն ժամանակ դեռ կառուցվող կենդանաբանական այգում: Շուտով Իվանին ուղարկեցին ռազմաճակատ, բայց նա դեռ չէր հասցրել Ռոստով հասնել, երբ շտապ հաղորդագրություն ստացավ: Դրանում ասվում էր, որ նա պետք է անհապաղ վերա- դառնա Երևան, որովհետև փիղը կտրականապես հրաժարվում է ենթարկվել որևէ այլ մարդու: Իվանը ստիպված եղավ վերադառ- նալ, և այդ ժամանակից ի վեր նրանք այլևս չբաժանվեցին: Փիղն ամենուրեք շրջում էր տիրոջ հետ և շատ նյարդայնանում էր, երբ վերջինս անհետանում էր իր տեսադաշտից: Նա օգնում էր Իվանին տնտեսության մեջ, հսկում պահեստները, իսկ երբ կառուցեցին նրա նոր վանդակը, Վովան օգնում էր բանվորներին շինանյութեր տեղափոխել: Նա դայակի պես հետևում էր Իվանի երկու դուստրե- րին, իսկ շրջակայքի երեխաներին նստեցնում էր մեջքին և զբոսան- քի տանում կենդանաբանական այգով: Բայց երբ պատերազմն ավարտվեց, փղին փակեցին վանդակում, քանի որ կենդանաբանա- կան այգին արդեն բացել էր իր դռներն այցելուների համար: Ազատ կյանքը վերջացավ: Այժմ մեծահոգի հսկան ժամերով կանգնում էր իր փոքրիկ «բնակարանում», որպեսզի այցելուները նայեին նրան, ուրախանային ու հիանային նրանով:

Առաջին փախուստը30 տարի փիղը ապրեց Երևանի կենդանաբանական այգում՝ զվար- ճացնելով մեծերին ու փոքրերին: Այդ ընթացքում Վովան մեծացավ, մեծացան նաև նրա սննդի պահանջները, բայց չփոխվեցին կենդա- նիներին պահելու նորմերը. փղի և՛ վանդակը, և՛ սննդի օրակարգը մնացին նույնը: ԽՍՀՄ-ում կենդանաբանական այգիներում կենդանի- ներին պահում էին այցելուներին զվարճացնելու համար, այլ ոչ թե տեսակը անազատության մեջ պահպանելու համար: Անգամ կրկես- ներում նրանց կյանքն ավելի գերադասելի էր. նրանք ավելի շատ էին շարժվում, և նրանց ավելի շատ էին կերակրում: Վովան ստիպված էր լինում ինքնուրույն սնունդ հայթայթել իր համար: Նրա վանդակի դիմաց շատ բուսականություն կար, և նա պոկում ուտում էր ամեն ինչ՝ ձգված կնճիթի հեռավորության վրա մաքրելով տարածքը կանաչից:

ԵՐԵՔ ՏԱՍՆԱՄյԱԿՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈւՄ ՎՈՎԱՆ ՄԵԾԱՑԱՎ, ՄԵԾԱՑԱՆ ՆԱԵՎ ՆՐԱ ՍՆՆԴԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԲԱյՑ ԱյԴ- ՊԵՍ ԷԼ ՉՓՈԽՎԵՑԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈւ ՆՈՐՄԵՐԸ. ՓՂԻ Ե՛Վ ՎԱՆԴԱԿԸ, Ե՛Վ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՄՆԱՑԻՆ ՆՈւյՆԸ

← Մտերիմ ընկերները` Վովան և Իվանը

Page 44: Yerevan City Magazine

ՓԻՂԸ ՃԱԿԱՏՈՎ ՀՊՎԵՑ ԱՆՑՆՈՂ ՏՐՈ- ԼԵյԲՈւՍԻ ՀԵՏՆԱՄԱՍԻՆ: ՎԱՐՈՐԴԸ, ԱՐԱԳՈւԹյՈւՆ ՀԱՎԱՔԵԼՈՎ, ԿՏՐՈւԿ ՇԱՐԺՎԵՑ ՏԵՂԻՑ: ՈւՂԵՎՈՐՆԵՐԸ ՉՏՈւԺԵ- ՑԻՆ, ԻՍԿ ՎՈՎԱՆ ՎՐԴՈՎՄՈւՆՔԻՑ ԲԱԽ- ՎԵՑ ՄԻ ՄԱՐԴԱՏԱՐԻ Ու ՎՆԱՍԵՑ ԺԱՆԻՔԸ

Նրա առաջին փախուստն անսպասելի էր: Փիղը քանդեց վանդակի պատերից մեկը և դուրս պրծնելով գերությունից՝ սկսեց բարձրանալ լեռան լանջով՝ ագահորեն խժռելով խոտը: Այդ պատահարը յուրօրի- նակ ազդանշան դարձավ. այգու աշխատակիցները հասկացան, որ նա կիսասոված է ապրում: Սակայն սնունդն ավելացնելու ոչ մի ճար չկար. Երևանի կենդանաբանական այգուն խիստ սահմանափակ քանակությամբ մթերք էին մատակարարում: Եվ այդ ժամանակ դրությունից միանգամայն յուրահատուկ ելք գտնվեց: Գաղտնի համաձայնությամբ վանդակի պատը որոշվեց չվերականգնել, որպեսզի կենդանին կարողանա մեկ-մեկ ազատություն ստանալ: Երեկոյան Իվանը գնում էր դեպի լեռան ստորոտը, որտեղից ինքն ու Վովան հանգիստ ու խաղաղ վերադառնում էին այգի: Փղի «ան- օրինական» ելումուտերի ընթացքում ոչ մի արտակարգ պատահար չարձանագրվեց: Մինչև 1970 թվականի հունիսի 28-ը: Այդ օրը Վովան, ինչպես միշտ, բարձրացավ լեռը՝ համտեսելու թարմ խոտը: Բայց Իվանը սովորական ժամին չեկավ նրա հետևից. այգու աշխատակիցներն այդ օրը ինչ-որ իրադարձություն էին նշում և փղի մասին հիշեցին, երբ արդեն մթնել էր: Իվանը գլխակորույս շտապեց Վովայի մոտ, սակայն նրանք վերադարձան ոչ թե ծանոթ ճանապար- հով, այլ մեկ ուրիշով, որը լուսավորվում էր էլեկտրական լամպերով: Փիղը մեկումեջ բախվում էր լապտերասյուներին: Ավելի ուշ վարկած առաջարկվեց, թե, հնարավոր է, նա թեթև էլեկտրական հարված էր ստացել, բայց այդ ժամանակ ոչ մեկի մտքով նման բան չէր կարող անցնել: Փղին վանդակում փակելուց հետո Իվանը վերադարձավ ընկերների մոտ, և միայն առավոտյան պարզ դարձավ, որ Վովան կրկին դուրս է պրծել և այլևս ոչ մեկին չի ենթարկվում: Երբ աշխատա- կիցները փորձեցին փղին վանդակը մտցնել ջրկիր մեքենայի օգնու- թյամբ, նա պոկեց ոտքին ամրացված ծանր շղթան և ամբողջ ուժով սկսեց կնճիթով հարվածել վանդակներին ու պատնեշներին: Այդպես, ճանապարհին ավերելով ամեն ինչ, նա գնում էր դեպի այգու ելքը: Աշխատակիցները որոշեցին, որ ծայրահեղ միջոցներ պետք չէ կիրառել, որովհետև վստահ էին՝ Վովան վտանգավոր չէ և շուտով կհանդարտվի:

Փիղն ընդդեմ տրոլեյբուսիԵրբ Վովային դեռ թույլատրում էին ազատորեն շրջել կենդանաբա- նական այգով, նա սիրելի զբաղմունք էր գտել: Մայրուղով երթևե- կող մեքենաները հաճախ էին կանգ առնում այգու մոտ. մեկը չէր կարողանում հաղթահարել զառիթափը, մյուսի բենզինն էր վերջա- նում: Ուղևորները ստիպված էին լինում դուրս գալ ավտոմեքենայից ու հրել այն: Վովան սովորել էր օգնել նրանց: Դա արդեն ոչ մեկին չէր զարմացնում: Թվում էր, թե սովորական բան է. ի՞նչ կա որ, փիղն օգնության է գալիս: Երբեմն նա տարվում էր և ամբողջ օրը ճակա- տով հրում «Վիլիսներն» ու «Ստուդեբեկերները», անկախ այն բա- նից՝ դրա կարիքը կա՞ր, թե ոչ: Ահա և այդ օրը, դուրս գալով այգուց և հայտնվելով երթևեկելի հատվածում, նա սկսեց վազել դեպի մեքե- նաները, ինչը շատերին, բնականաբար, խուճապի մատնեց: Հետո փիղը նկատեց անցնող տրոլեյբուսը: Ճակատով հպվեց հետնամա- սին ու այնտեղ փոս առաջացրեց: Կարելի է պատկերացնել, թե ինչ ապրեցին սրահում նստած մարդիկ: Տրոլեյբուսի վարորդը, արա- գություն հավաքելով, կտրուկ շարժվեց տեղից: Ուղևորներից ոչ մեկը չտուժեց, իսկ ահա Վովան վրդովմունքից բախվեց մի մարդատարի ու վնասեց ժանիքը: Հավաքված ամբոխից ոչ ոք չգիտեր, որ կոտր- ված ժանիքով փիղը անտանելի ցավ է զգում և անկառավարելի ու ագրեսիվ է դառնում…

Արտակարգ միջոցներԿենդանաբանական այգուց փախուստի դիմած փղի մասին լուրը հասավ Երևանի Քաղաքային խորհուրդ: Որոշվեց արտակարգ միջոցներ ձեռնարկել, առավել ևս, որ մոխրագույն հսկան շարժվում էր դեպի երկաթուղային կամուրջը, այսինքն՝ մոտենում էր քաղաքի

ամենակենտրոնական հատվածին: Միակ բանը, որի մասին այդ ժամանակ մտածում էին քաղաքային իշխանությունները, որքան հնարավոր է արագ վերադարձնել կենդանուն այգի, որպեսզի նա ոչ մեկին վնաս չտա: Անվտանգության նկատառումներով բեռնատար ավտոմեքենանե- րով փակվեցին դեպի քաղաքի կենտրոն և Նոր Նորք ու Ավան բնա- կելի թաղամասեր տանող բոլոր ճանապարհները: Կատաղած փիղը ամբոխի ուղեկցությամբ Մյասնիկյանի պողոտայով շարժվեց ներքև: Վտանգավոր մոտեցման դեպքում մարդիկ փորձում էին հետ մղել փա- խստականին՝ քարեր նետելով նրա վրա: Իրավիճակը դուրս էր գալիս հսկողությունից. պետք էր միմյանցից փրկել փղին ու մարդկանց: Իրավապահ մարմինների՝ ամբոխը ցրելու փորձերն ապարդյուն էին: Երկաթուղային կամրջի մոտ իշխանությունների հրամանով արդեն տեղակայվել էին զինվորները, որոնք սպասում էին մինչև թիրախին դիպչելը կրակելու հրամանին: Բայց երևանյան իշխանությունները երկար ժամանակ չէին վճռում ծայրահեղ միջոցների դիմել: Նախ՝ խղճում էին բոլորի կողմից սիրված կենդանուն, երկրորդը՝ Վովան Խորհրդային Միության տարածքում մեծությամբ երկրորդ փիղն էր: Բայց կատարվածի մասին լուրերը հաշված րոպեներում հասան Մոսկվայի համապատասխան մարմիններ: Եվ այնտեղ ընդունվեց որոշում՝ կանգնեցնել ըմբոստացած կենդանուն բոլոր միջոցներով: Դա դատավճիռ էր: Բայց այգու աշխատակիցները ամեն կերպ հետ էին պահում զինվորներին կրակելուց ու փորձում ամեն գնով վանդակ վերադարձնել Վովային: Սակայն վերջինս արդեն չէր ենթարկվում նույնիսկ Իվանին, որը կատարյալ մոլորության մեջ էր. թվում էր, որ նա այնքան էլ չի հասկանում, չի հավատում, թե ինչ է կատարվում: Հավատարիմ ընկերոջը մահացու վտանգ էր սպառնում, իսկ ինքն ի զորու չէր օգնել նրան… Զինվորները նորից կրակելու հրաման ստացան, ինքնաձիգների ոտքերը քաշեցին: Փամփուշտները բախ- վում էին ժայռերին և անդրադարձ թռիչքով կարող էին դիպչել մարդկանց, ուստի հրաձգությունը գրեթե անմիջապես դադարեցրե- ցին: Բայց մի քանի փամփուշտ դիպավ փղի գլխին: Ծանր վիրավոր- ված կենդանին է՛լ ավելի գազազեց ու սկսեց մի կողմից մյուսը նետվել:

↑ Զայրացած փղին չէր վախեցնում նույնիսկ զրահամեքենան

4243 Մայիս 2013

ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ պատմություն

Page 45: Yerevan City Magazine

Հսկայի անկումըՆույն այդ օրը Գերմանիայից Երևան վերադարձավ Կենդանաբանա- կան այգու տնօրեն Թադևոս Եգանյանը: Ճակատագրի հեգնանքով նրան այնտեղ յուրահատուկ նվեր՝ ներարկիչ-ատրճանակ էին ուզում մատուցել, որի օգնությամբ անհրաժեշտության դեպքում կարելի էր կենդանիներին քնաբեր ներարկել և այդպիսով ժամանակավորապես վնասազերծել նրանց: Բայց տնօրենը հրաժարվեց. կամ համոզված էր, որ դա իրենց պետք չի գա, կամ էլ նվերը չափազանց թանկ էր: Իմանալով կատարվածի մասին՝ նա հասկացավ, թե որքան մեծ սխալ է գործել. այժմ Վովային կարելի էր գազանանոց վերադարձնել միայն քարշակի օգնությամբ: Հսկայական թրթուրավոր մեքենան

շարժվեց դեպի խեղճ կենդանին: Տեսնելով մոտեցող քարշակը՝ փիղը վազեց այգու կողմը: Թվաց, թե շանս կա, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի, բայց հասնելով դարպասի մոտ՝ փիղը հրաժարվեց ներս մտնել: Վիրավոր կենդանուն փորձում էին քարշակով ներս հրել, բայց նա տեղից չշարժվեց: Սկսվեց փղի ու մեքենայի իսկական մենամարտ: Բայց ոտքերին մի քանի հարված ստանալուց հետո վիրավոր Վովայի ուժերը սպառվեցին, և նա շունչը փչեց…Երբ փիղը տապալվեց գետնին, նրա կողքին գիտակցությունը կորց- րած վայր ընկավ նաև Իվանը: Նա հետո դեռ երկար ժամանակ հիվանդանոցում պառկած մնաց. կատարվածը նրա համար ծանր փորձություն էր: Այնուհետև՝ մեկ տարի անց, նա կենդանաբանական այգու համար Բրեստից անձամբ նոր փիղ բերեց Երևան: Բայց արդյոք նա կարո՞ղ էր փոխարինել վարժեցնողի ընկերոջը: Այդպես առաջին ողբերգությանը հաջորդեց երկրորդը. նկարագրած դեպքերից մի քանի տարի անց Իվանը զոհվեց նոր փղի վանդակում, երբ վերջինս հարձակվեց նրա վրա ցասումի պոռթկման ժամանակ:

ՎարկածներՎովայի կատաղության իրական պատճառների մասին վեճերը շարու- նակվում են մինչ օրս: Ասում են, թե հերձման ժամանակ պարզվեց, որ փղի երիկամներում քարեր կային, որոնք այդ օրը շարժվել էին՝ սարսափելի ցավ պատճառելով նրան: Մեկ այլ վարկածի համաձայն՝ փղի տարօրինակ պահվածքի պատճառը կարող էր էգի բացակայու- թյունը լինել: 1953-ին Գերմանիայից նրա համար ընկերուհի էին բերել՝ Տիկիին: Բայց 15 տարվա համատեղ կյանքից հետո Տիկին հիվանդա- ցավ ու սատկեց: Մի խոսքով՝ նկարագրված դեպքերի ժամանակ Վովան միայնակ էր: Սակայն անասնաբույժների մեծ մասը, այնուամենայնիվ, փղի կատաղությունը չի կապում նրա միայնության հետ և հիմնա- կան պատճառը համարում է վնասված ժանիքը: Ընդ որում, գրեթե բոլորը համամիտ են, որ ողբերգության հանգեցրեցին մի շարք ճա- կատագրական սխալներ, որոնք թույլատրվեցին ըմբոստ կենդանուն վանդակը վերադարձնելու գործողության ժամանակ:

Քաղաքային լեգենդՉնայած, որ մեծ թվով մարդիկ դարձան Վովայի մահվան վկաները, պատահարի հաջորդ օրը կենտրոնական թերթերը հաղորդեցին, որ «կենդանաբանական այգուց փախած փղին բարեհաջող վերա- դարձրել են, և ներկա պահին նա իր վանդակում է»: ԽՍՀՄ-ում անհնար էր խոստովանել, որ խորհրդային բանակը սպանում է բո- լոր երեխաների սիրելի կենդանուն՝ թեկուզ կատաղած ու անկառա- վարելի… Մամուլում հրապարակումների բացակայության պատճա- ռով այդ պատմությունը, որը Երևանի լեգենդներից մեկն է դարձել, մայրաքաղաքի բնակիչները տասնյակ տարիներ պատմել են միմյանց, ամեն մեկը՝ իր ձևով: Եվ ամեն անգամ այն նոր մանրամասներ է ձեռք բերել: Բայց այդ պատմություններում անփոփոխ է եղել և մնում մի բան՝ փղի հանդեպ սերն ու երևանցիներին չլքած մեղքի զգացումը հենց իրենց քաղաքում նման բան պատահելու համար:

↓ Չօգնեցին նույնիսկ կրակոցները

↑ Վովայի փախուստին հետևում էր հետաքրքրասերների հսկայական ամբոխը

Թագուհի Ասլանյան, Էլեոնորա Մալխասյան «Ֆոտոլուր», Երևանի կենդանաբանական այգու արխիվից

Page 46: Yerevan City Magazine

Կենդանաբանական այգիներ կան աշխարհի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում: Մի մասը ձևավորվել է ժամանակին արքայական ընտանիքներին նվիրված կենդանիների

հավաքածուի հիման վրա, մյուսը՝ էնդեմիկներին պահպանելու նպատակով: Դրանցից շատերը կարևոր առաքելություն են կատարում՝ բազմացնելով վերացող

կենդանիների, թռչունների, միջատների և բույսերի տեսակներ:

Նրանց գազանները

Լոնդոն Աշխարհի հնագույն կենդանաբանական այգին գտնվում է Մառախլա- պատ Ալբիոնի սրտում: Այն սովորական այցելուների համար բացվել է 1847-ին: Մինչ այդ՝ 1828-ից հաստատությունը գործում էր որպես գի- տահետազոտական կենտրոն և հասանելի էր միայն գիտնականներին: Այժմ Լոնդոնի կենդանաբանական այգու հավաքածուն աշխարհում ամենախոշորներից է. ավելի քան 750 կենդանատեսակ, իսկ առանձնյակ- ների ընդհանուր թիվը գերազանցում է 16 հազարը: Այստեղ կան նաև մեծ սերպենտարիում, ինսեկտարիում, մանկական այգի, ինչպես նաև մոլո- րակի առաջին ստացիոնար ակվարիումը. հայտնվելով այստեղ, այցելու- ները հնարավորություն ունեն ծանոթանալու կենդանական աշխարհի գրեթե ողջ բազմազանությանը:

4445 Մայիս 2013

ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ այնտեղ

Page 47: Yerevan City Magazine

Բեռլին Այստեղ այցելուներին թույլատրվում է կերակրել բնակիչներին, բայց ոչ թե ինչով պատահի, այլ հատուկ կերով, որը վաճառվում է յուրաքանչյուր վանդակի մոտ: Իսկ երեխաների համար հա- տուկ մինի-քաղաք կա՝ զանազան մանկական զվարճանքներով: Այստեղ ապշեցնում է կենդանիների բազմազանությունը. դրանց տեսակների թիվը հասնում է 1500-ի: Սա Եվրոպայի ամենից շատ այցելվող կենդանաբանական այգին է, որտեղ կենդանիներից ու թռչուններից բացի բնակվում են նաև ձկների, երկկենցաղների, սողունների ու անողնաշարավորների բազ- մաթիվ տեսակներ: Ցուցադրությունն այստեղ բաց է տարվա բոլոր եղանակներին:

ՊրահաՄիակ կենդանաբանական այգին, որտեղ պահպանվել է Պրժևալսկու ձին, Պրահայինն է: Բացի այդ, այստեղ կարելի է տեսնել 320 հազվագյուտ և անգամ բացառիկ բուսա- տեսակներ ու ծառատեսակներ: Ընդ որում, սա միակ այգին է, որտեղ հաջողվել է ապրելու պայմաններ ստեղծել գալապագոսյան կրիաների, ինչպես նաև ամենամեծ՝ Սեյշելյան կղզիների փղանման կրիաների համար: Այգու այցելուների զվարճանքներից մեկը կապված է օրանգուտանգների հետ: Երբ կապիկներից մեկի ծննդյան օրն է նշվում, վանդակի դռները բացում են այն այցելուի համար, ով ամենից շատ նմանու- թյունն ունի հոբելյարի հետ:2002-ին այգին վերջին 500 տարվա ընթացքում ամենախոշոր ու աղետալի ջրհեղեղի զոհերից մեկը դարձավ: Աղետի ժամանակ տարածքի կեսը ծածկվել էր ջրով և մոտ 100 կենդանի սատկեց: Այսօր այգում շրջելիս կարելի է նկատել 2002-ին ջրի հասած մակարդակի նշումներ:

Page 48: Yerevan City Magazine

Բալի Բալի կղզու կենդանաբանական այգում էկզոտիկ կենդանիների ամենաբա- ցառիկ հավաքածուներից մեկն է գտնվում: Այստեղ են բնակվում մոլորակի ամենափոքր՝ սումատրյան վագրերն ու կապուտաչյա սպիտակ վագրերը, որոնց ընդհանուր թիվն այսօր աշխարհում ընդամենը 130 է, ինչպես նաև հսկայական թռչուն կազուարներն ու մողեսների ամենամեծ տարատեսակը՝ կոմոդո վարանները: Այս կենդանաբանական այգու գլխավոր սկզբունքը մարդու և բնության միասնությունն է: Բնությամբ խաղաղ կենդանիները հնարավորինս մոտ ու հասանելի են այցելուներին: Բացի այդ, այս գազանա- նոցը բաց է նաև գիշերային ժամերին, երբ կարելի է հետևել կենդանիների վարքին երեկոյան ու լսել գիշերային վայրի բնության արտասովոր ձայները:

Երուսաղեմ Ջրվեժների սեփական համակարգով և երկու մակարդակներով Երուսաղեմի կենդանաբանական այգին 25 հեկտար կանաչ տարածք է զբաղեցնում: Այգու ամենատեսարժան վայրը «Բիբլիական բնության անկյունն» է, ինչի համար երբեմն այն անվանում են նաև «Բիբլիական գազանանոց»: Այստեղ շատ մանրակրկիտ վերարտադրված են հնագույն Պաղեստինի բնանկարները, թեև ցուցադրվում են ոչ միայն Աստվածաշնչում հիշատակվող կենդանատեսակները, այլ շուրջ 200 տեսակ: Այգում կան բազմաթիվ խոտածածկ բացատներ, մեծ լիճ, ինչպես նաև հետիոտն արահետներ առանց աստիճանների, ինչը հասանելի է դարձնում զբոսանքը նաև հաշմանդամների ու մանկական սայլակների համար: Այցելուները գնացքով կարող են շրջել այգու ողջ տարածքով, տեսնել բոլոր կենդանիներին, ինչպես նաև կանգ առնել Նոյան տապանի մոտ, որը այգու խորհրդանիշն է և պատկերված է տարբերանշանի վրա:

4647 Մայիս 2013

ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ այնտեղ

Page 49: Yerevan City Magazine

Դուբայ Եթե կենդանաբանական այգիներում ցուցադրվում են հիմնականում կենդանի- ների, թռչունների, երկկենցաղների տեսակներ, ապա օկեանարիումներում տեղ է գտնում ջրային կենդանատեսակների ողջ բազմազանությունը: Աշխարհի ամե- նամեծ առևտրի կենտրոնում՝ Dubai Mall-ում, 2008-ին բացվեց ամենադիտարժան օկեանարիումներից մեկը: Եռահարկ տան բարձրությամբ և 50 մետր երկարու- թյամբ այդ ակվարիումում բնակվում են 85 տեսակի ավելի քան 33 հազար ծովային կենդանիներ: Հսկայական թափանցիկ ակրիլե ցուցափեղկը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել իր չափսերի համար (32,88x8,3 մետր մակերես և 7,5 մետր հաստություն) և ջրի հազարավոր տոննաներ է պահում՝ թույլ տալով հիանալ ջրային բնության ողջ գեղեցկությամբ: Բացի այդ, ակվարիումի կենտրոնով՝ ողջ երկայնքով ձգվում է թափանցիկ թունելը, որը ձախից աջ 270 աստիճան բացվածքով տեսարան է ապահովում դեպի ջրային աշխարհը:

Նյու ՅորքԲրոնքս թաղամասում տեղակայված գազանանոցն ինքն իրեն անվանում է «նորագույն, ամենահին» կենդանաբանական այգի: Այն բացվել է 1889-ին և հայտնի է նրանով, որ կենդանիները պահվում են իրենց բնական միջավայրին առավելագույնս մոտ պայմաններում: Սա նաև աշխարհի ամենամեծ գազանանոցն է. այն հսկայական՝ ավելի քան 100 հեկտար տարածք է զբաղեցնում: Այգու բոլոր տեսարժան վայրերը դիտելու համար մոտ 2 շաբաթ է պահանջվում, այդ իսկ պատճառով այգու տարածքում հատուկ ճանապարհ է կառուցված տրանսպորտի համար: Զարմանալի չէ, որ այս կենդանաբանական այգին ամենաշատ այցելուներ ունեցողներից մեկն է: Վերջին տարիներին գազանանոցի ճանաչման համար քիչ դեր չխաղաց նաև «Մադագասկար» անիմացիոն եռապատումը, որի գլխավոր հերոսները Նյու յորքի կենդանաբանական այգու բնակիչներն են:

Page 50: Yerevan City Magazine

«Արարատ» տրեստի գինու մառանների, «Չարենցի կամարի», «Հաղթանակ» զբոսայգու մուտքի կամարի և բազմաթիվ այլ կարևոր շինությունների հեղինակ, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը ժամանակին մի շարք գրառումներ է կատարել Հայաստանի և, մասնավորապես, Երևանի վերաբերյալ: Նա անդրադարձել է ոչ միայն քաղաքի

ճարտարապետական ու պլանավորման խնդիրներին, ինչը բնական էր, այլև մայրաքաղաքի բնությանը, ազգային ու մշակութային հարցերին: «ԵՐԵՎԱՆԸ» խնդրեց տարբեր

ոլորտի մասնագետների մեկնաբանել այդ դիտարկումներից մի քանիսը, մոտ կես դար հեռավորությունից: Նյութի ձևավորման համար օգտագործվել են Իսրայելյանի էսքիզները

«Քաղաքաշինական տեսլականներ» շարքից:

Կես դար հետո

4849 Մայիս 2013

ՔԱՂԱՔ Կարծիք

Page 51: Yerevan City Magazine

«Երևանի ճարտարապետական կերպարի մասին», 1957թ.«Մեր շենքերը կառուցվում են քարից: Բայց, դժբախտաբար, մեր շատ ճարտարապետներ, մտածելով, թե մենք Եվրո- պայից հետ ենք մնում, որովհետև այնտեղ քար չեն գործածում, սկսում են մեր քարի կոնստրուկցիաներին տալ իրեն ոչ հա- րազատ ձևեր: Շատերը կարծում են, թե իրենք նորարարու- թյուն են անում քարը թաքցնելով, մինչդեռ այդ բանը, որ հիմա համարվում է ժամանակակից ճարտարապետություն, հայտնի էր դեռ 30-ական թվականներին և այն ժամանակ «մոդեռնի» փոխարեն կոչում էին «կոնստրուկտիվիզմ»……Մենք տուրք ենք տալիս երկաթբետոնին, ընդ որում՝ անում ենք վատորակ, լցնում ապակիով և ասում՝ «ժամանակակից է», երբ ապակու այդքան մեծ քանակը անհարմար է լինում, նույնիսկ՝ վնասակար: Մենք շատ հաճախ ժամանակակից ասելով մեծ մասամբ պատկերացնում ենք երկաթբետոնե կմախք՝ ապակիով ծածկված»:

Ճարտարապետ Արսեն Կարապետյանը միանշանակ համաձայն չէ Ռաֆայել Իսրայելյանի դիտարկման հետ, բայց նշում է, թե պարադոքսն այն է, որ նրա ասածը, կարծես, Երևանի ճարտարապետության դեմ շուռ եկած լինի: «Իհարկե, այն միտքը, որ յուրաքանչյուր օգտագործված նյութ պետք է պահպանի իրեն հատուկ տեսքը, միանշանակ է. քարից շենքը պետք է քարից շենքի տեսք ունենա, երկաթբետոնից շենքը՝ երկաթբե- տոնի և այլն: Բայց դրա հետ մեկտեղ չի կարելի տար- բերակել՝ սա ազգային ճարտարապետություն է, սա՝ ոչ:

Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Երևանում, կեղծ ճար- տարապետություն է. նորակառույց շենքերը փորձում են նմանվել քարե ճարտարապետությանը, թեև այդ- պիսին չեն: Երբ երկաթբետոնե կառույցը, կոպիտ ասած, փաթաթում են քարի շերտով և ինչ-որ դեկորացիաներ ավելացնում, դրանք ներդաշնակ չեն նայվում ու տեկտոնիկ չեն», — գտնում է Արսեն Կարապետյանը՝ հավելելով, որ ցանկացած փորձառու ճարտարապետ կնկատի, որ դրանց մեջ կեղծավորություն կա: Ինչ վերաբերում է ժամանակակից ճարտարապետու- թյան վերաբերյալ Իսրայելյանի նշած թյուր պատկե- րացումներին, ապա դրանք, ըստ Կարապետյանի, կան նաև այսօր: «Նույն հաջողությամբ կա տարածված կարծիք, թե կամարը՝ որպես ճարտարապետական տարր, հայկական է: Եվ եթե շենքն ունի կամար, ուրեմն հայկական է, իսկ ապակեպատ շենքը հայկական չէ: Ընդհանրապես, հայկական է այն շենքը, որը կառուցվել է Հայաստանում, հայ ճարտարապետի նախագծով և բավարարում է տեղային պահանջներին: Այն կարող է լինել և' քարից, և' ապակուց, և' երկաթբետոնից, և' փայ- տից: Հարցադրումն ինքնին արդեն սխալ է. ժամանա- կակից է այն շենքը, որի փիլիսոփայությունն է ժամանա- կակից, ոչ թե նյութը: Խնդիրը մտածելակերպի մեջ է»:Ըստ Արսեն Կարապետյանի, առհասարակ, հայերն ազգային ճարտարապետության մեջ ինչ-որ ֆոլկլյո- րային իմաստ են դնում, որը հենց Իսրայելյանից է եկել: «Իհարկե, Ռաֆայել Իսրայելյանն իսկապես տա- ղանդավոր ճարտարապետ էր, և իր մտքին դրածը

կարողանում էր հմտորեն կյանքի կոչել, բայց նրա ճանապարհը շարունակելը շատ վտանգավոր է: Նույն Ճապոնիայում կառուցվում են ապակե բազմահար- կեր, որոնք բոլորովին կապ չունեն նրանց ազգային խորհրդանշանների ու մշակույթի հետ, բայց հմուտ աչքը միանշանակ կասի, որ դրանք Ճապոնիայում են կառուցվել: Նույնը մեզ մոտ պետք է լինի, բայց դա մեծ հմտություն ու ջանքեր է պահանջում: Հայկա- կան ազգային ճարտարապետությունը իրար կողքի երեք հատ խաղող քանդակելը չէ, ազգայինը քիչ ար- տահայտչամիջոցներով շատ բան ասելն է», — նշում է ճարտարապետը՝ համարելով, որ հայկական ազգային ճարտարապետությունը, իր կարծիքով, լակոնիկ է, մինիմալիստական, բայց բովանդակալից:

«Մտքեր Երևանի կառուցապատման մասին», 1960թ. «Դժվար է Երևանը պատկերացնել առանց Արարատի վեհաշուք տեսարանի: Նրանք հայտնի են որպես մի ամ- բողջություն: Հայտնի է և այն, որ Արարատի ամենագե- ղեցիկ դիրքը երևում է հատկապես Երևանից և նրա շրջա- պատից: Սակայն մեր քաղաքում չկա մի հատուկ ճարտա- րապետական միջավայր, որն ուղղակի նվիրված կլիներ Արարատ լեռանը: Ճիշտ է, քաղաքի Հոկտեմբերյան (այժմ՝ Տիգրան Մեծի) և Օրջոնիկիձեի (այժմ՝ Արշակունյաց) պո- ղոտաներից կարելի է դիտել Արարատը, բայց այդ փողոց- ների առանձին հատվածներից է, որ երևում է լեռը և այն էլ չի ընկալվում իր ողջ վեհ պատկերով»:

Page 52: Yerevan City Magazine

Ճարտարապետ Կարեն Բալյանը նշում է, որ Երևանի քաղաքաշինական կոմպոզիցիայում Արարատի առ- կայությունը Ալեքսանդր Թամանյանի համար մայրա- քաղաքի հատակագծի հիմնահարցերից մեկն էր: «Ողջ քաղաքն իր հիմնական ճարտարապետական ան- սամբլներով ուղղված էր դեպի այդ լեռն ու դրա հետ միասին մեկ ամբողջություն էր կազմում: Թամանյանի մահից հետո՝ սկսած 1937-ից Հայաստանում վերջնակա- նապես սկսեց գերակշռել ստալինյան ճարտարապե- տությունը, քաղաքը տոտալիտար ձևով սկսեց վերա- կառուցվել: Այդ վերակառուցման հիմնախնդիրը ազգային գաղափարների վերացումն էր, այդ թվում Երևանի գլխավոր պլանը այնպես վերաիմաստավոր- վեց, որ դեպի Մասիս բացվող բոլոր հեռանկարները փակվեցին կամ վերացվեցին», — պատմում է նա:Բալյանի խոսքով՝ այդ ժամանակից ի վեր Արարատի պատկերն այլևս չէր մասնակցում քաղաքի տարածա- կան հորինվածքին, և Ռաֆայել Իսրայելյանը լավատե- ղյակ էր այդ ամենին: «Նա առաջինն էր, ով կառուցեց հատուկ դիտակետեր՝ ուղղված դեպի բիբլիական սարը: Առաջինը «Չարենցի կամար» հուշակոթողն էր 1957-ին, ապա՝ «Արագիլ» ռեստորանը Մոնումենտում, որտեղից տեսարան էր բացվում Արարատի և նրա առջև փռված Երևանի վրա: 1967-ին Ջիմ Թորոսյանն ու Սարգիս Գյուր- զադյանը կառուցեցին Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 50-ամյակի հուշարձանը՝ հատուկ հարթակով, որտեղից հնարավոր եղավ դիտել Արարատն իր ողջ վեհությամբ: Բալյանը գտնում է, որ

դա լավագույն դիտակետն է, մասնավորապես՝ այն առումով, որ համընկնում է Թամանյանի նախագծած Հյուսիսային առանցքի հետ: Ավելի ուշ այդ գաղափարն իր զարգացումը ստացավ Կասկադի համալիրի լուծման մեջ, որի վերաբերյալ ծրագրեր ուներ նաև Թամանյանը»:Կարեն Բալյանը ցավով է նշում, որ վերջին 15 տարիների ընթացքում Երևանի կառուցապատումը կրկին անտե- սում է ազգային գաղափարների կարևորումը: «Խնդիրը մեկ-երկու դիտակետերի ստեղծումը չէ, — վստահ է նա, — դա Երևանի և Արարատի զանգվածների միաս- նության խնդիրն է: Արարատը Երևանի գլխավոր դո- մինանտն է, և մայրաքաղաքը պետք է զարգանա՝ հաշվի առնելով նրա առկայությունը: Երևանն իր ամբողջու- թյամբ նայում է Արարատի վրա և ճարտարապետու- թյան գլխավոր խնդիրն է ապահովել, եթե կարելի է ասել, այդ գլոբալ դիտակետը»:

«Երևանը բազմահարկ», 1962թ.«Առաջարկություն կա քաղաքում կառուցել բազմահարկ բնակելի շենքեր՝ 10-15 հարկանի: Այդ շենքերի բնակիչների համար միևնույն է՝ վերելակով տասներորդ, թե քսաներորդ հարկ բարձրանալ, ուստի ինձ թվում է, որ մեկ-մեկ էլ արժե կառուցել 20-25 հարկանի տներ: Կան կարծիքներ, որ նման շենքեր կկանգնեցվեն քաղաքի բարձր մասերում՝ Նորքում, Կոնդում: Դա լավ պետք է ստուգվի: Ինձ թվում է, որ պետք է կառուցել ավելի շուտ քաղաքի ցածր մասերում, որպեսզի նրա հարթ, միապաղաղ տեսարանը խախտվի այդ սլացիկ, աշտարակաձև կառույցներով: Բացի այդ, նրանք ավելի շեշ-

տակի կլինեն՝ դուրս պրծնելով իրենց շրջապատող ցածր մի- ջավայրից: Իսկ ինչ վերաբերում է Կոնդին, ապա ծրագրված է նրա մի բնորոշ թաղը պահպանել՝ որպես հին քաղաքի նմուշ, ինչպես որ պահպանել են շատ ուրիշ մեծ ու հին քաղաքներում»:

«Երևանում 1960-ականներին արդեն տեղի է ունեցել սխալ, երբ կենտրոնական հատվածում կառուցվել են բազմահարկեր, — գտնում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։ — Այս պահին Երևանի կենտրոնական հատվածում առհասարակ պետք է դադարեցնել ոչ միայն նոր բազմահարկերի կառուցումը, այլև ցան- կացած կառուցապատում։ Մայրաքաղաքի փոքր կենտրոնից դուրս բազմաթիվ տարածքներում կա- րելի է կառուցել բազմահարկեր, որոնցից յուրաքան- չյուրի համար պետք է կատարվի առանձին վերլու- ծություն, որպեսզի այն չլինի ի հաշիվ ինչ-որ մեկի տեսադաշտի, արևահարման և, առհասարակ, որա- կյալ միջավայրի»: Ըստ ճարտարապետի՝ Իսրայելյանի խոսքերին հաջորդած ժամանակաշրջանում Երևանի զարգացումներն ընթացել են այնպես, որ այսօր բազ- մահարկեր կարելի է կառուցել տարբեր վայրերում, այդ թվում և բարձրադիր հատվածներում։ «Բայց թե՛ Կոնդում, թե՛ Նորքում բազմահարկ շենքերի կառու- ցումը անթույլատրելի է, քանի որ երկուսն էլ Երևանի եզակի պահպանված պատմականորեն ձևավորված հնագույն քաղաքային միջավայրերից են», — նշում է նա: «Ընդհանրապես՝ բազմահարկերի կառուցման առավելությունները նրանում են, որ քաղաքի խելամիտ

5051 Մայիս 2013

ՔԱՂԱՔ Կարծիք

Page 53: Yerevan City Magazine

խտացումը բերում է բնապահպանական մի շարք խնդիրների լուծման, մասնավորապես՝ ավտոմեքենա- ների շարժի նվազման, հողի թանկացման, որն էլ իր հերթին թանկ ենթակառուցվածքների իրացվելիու- թյան է բերում և այլն։ Իսկ թերությունները պատմա- կան քաղաքային միջավայրի աղճատման և քաղաքի տարածական ընկալման փոփոխման մեջ են, որը ցան- կալի չէ Երևանի նման հստակ ճարտարապետական տարածական լուծում ունեցող քաղաքի դեպքում», — շեշտում է Սարհատ Պետրոսյանը:

«Երևանը բնության մեջ և բնությունը Երևանում», 1962թ.«Մեծ, ժամանակակից քաղաք՝ իր հոյակապ, քարակոփ շենքե- րով, լայն փողոցներով, ու հանկարծ նրա մեջ իր վայրի բնու- թյունը պահպանած Հրազդանի ձորը: Ավանի ձորը: Իհարկե, բնությունը մտել է քաղաքի մեջ: Հրազդանի ձորն այժմ արդեն քաղաքի մասն է դարձել՝ նրա ամենագեղեցիկ զբոսավայրը: Եվ եթե կարողանանք լավ հսկել, ապա շրջապատի անտառ- ները կմեծանան ու կգրկեն քաղաքը, անգամ կարելի է կենդա- նիներ պահել՝ եղնիկներ ու այծյամներ, թռչուններ, բայց, իհարկե, առանց որսորդների: Ու կբազմանան կենդանիներն այդ անտառներում՝ կենդանություն մտցնելով նրանց մեջ: Ի՜նչ հիանալի պատկեր կլինի»:

«Այդպիսի Երևան մենք ունեցել ենք: Հրազդանի ձորն էլ, Ավանի ձորն էլ իրենց վայրի բնությամբ գրկել են քա- ղաքը, — նշում է բնապահպան Եղիա Ներսեսյանը: —

Ես ճարտարապետ չեմ, որպեսզի գնահատական տամ Իսրայելյանի խոսքերին, բայց ունեմ մի շատ լավ ճար- տարապետ ընկեր, ով ինձ շատ է պատմել այն մասին, որ Երևանը՝ իր կանաչ գոտիներով ու ջրային համակար- գով, իսկապես բնության գրկում ապրող քաղաք է եղել: Երևանում ապահովված էր թե' խոնավության, թե' մաքուր օդի քանակությունը: Որտեղ էլ ապրեիր, մինչև մոտակա այգին ամենաշատը 10 րոպե քայլելու ճանապարհ էր: Բայց այսօր այդ ամենը չկա», — ափսո- սանքով նշում է նա՝ համարելով, որ այդ վիճակին վերա- դառնալը ճարտարապետական շատ լուրջ մոտեցում- ներ է պահանջում: «Ես՝ որպես բնապահպան, կարող եմ ասել, որ Երևանում բետոնն ու քարն են իշխում, և ստեղծել կամ վերականգնել մի միջավայր, որում կզգաս, որ մայրաքաղաքդ կանաչ է ու կտրված չէ բնությունից, շատ բարդ կլինի», — ասում է նա՝ գտնելով, որ անգամ ավելի տրամաբանական կլինի մայրաքաղաքն ուրիշ վայր տեղափոխել, քան փորձել լուծում տալ այդ հարցին:

«Երևանի երգը, որ դեռ պիտի երգենք», 1962թ.«Եվ ինչպե՞ս մեր երաժիշտները, կոմպոզիտորները ի վերջո (թող չզայրանան հանդգնությանս վրա) չկարողացան իսկապես մի սրտաբուխ, իսկապես սրտից եկած և լավ հայերեն մի երգ հորինել մեր հարազատ Երևանի համար: Եղածները, նորից եմ հանդգնում, արժանի չեն մեր Երևանին: Կարծում եմ, որ ուղղակի չի ստացվել մինչև այժմ, իսկ սա կնշանակի, որ պետք է համբերել և կստացվի, կերգվի այդ երգն ու կերգեն և՛ փոքրերը, և՛ մեծերը, և՛ միասին՝ խմբով,

և՛ բեմից, և՛ Հրազդանի ալիքներին մասնակից դարձնելով, և՛ գնացքում, և՛ լեռներում, որտեղից կերևան գիշերային լույսերը Երևանի»:

«Մինչև 1962 թվականը Երևանի մասին երգեր, իհարկե, կային, — նշում է մշակութաբան Ռուբեն Արևշատյանը: — Ուրիշ հարց էր, թե դրանք որքանով էին հայկական, հայաշունչ, մանավանդ, որ մեծ մասը ռուսերեն տեքստե- րի հիման վրա էր ստեղծվել: Դա կարևոր հանգամանք էր, և Ռաֆայել Իսրայելյանի պահանջը նախ և առաջ ուղղված էր ոչ թե պարզապես Երևանին նվիրված եր- գին, այլ հայերեն տեքստով ու հայ մարդուն հարազատ խոսքերով երգին, որը չպետք է լիներ, կոպիտ ասած, սովետական»: Ըստ Արևշատյանի՝ սովետականը սահ- մանելու պարագայում նույնպես կարիք կա որոշակի տարանջատում կատարելու. խորհրդային կարգերը 1953-ին Ստալինի մահից հետո չդադարեցին, բայց լուրջ փոփոխությունների ենթարկվեցին, և 1962-ին, երբ Իսրայելյանը գրում է Երևանի երգի մասին, խորհրդային երկրները նոր կոնտեքստի մեջ էին ներքաշվում, որը տարբեր էր ստալինիզմից: «Պատահական չէ, որ 1968-ին Էրեբունու հիմնադրման 2750-ամյակի առթիվ գրվեց Երևանին նվիրված ամենանշանավոր ու սիրված երգե- րից մեկը՝ «Էրեբունի-Երևանը», — ասում է մշակութա- բանը՝ շեշտելով, որ Իսրայելյանի բողոքը և քննադատու- թյունը ուղղված էր ոչ միայն ստալինյան խորհրդային երգի, այլև ողջ խորհրդային միջավայրի, մշակույթի մեջ հայկականության բացակայությանը:

Անի Սմբատի Ռաֆայել Իսրայելյան

Page 54: Yerevan City Magazine

Տարեցտարի աշխարհում ավելի շատ քաղաքներ են սկսում մտածել սեփական բրենդի մասին: Դրա կարևորագույն

մասնիկներից մեկը տուրիստական տարբերանշանն է: Շուտով այդպիսին կունենա նաև Երևանը:

Տարբեր նշաններ

Ա նցյալ տարվա հոկտեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանում Popok գովազդի միջազգային փառատոնը բացվեց «Մեծ քաղաքների գովազդ» կլոր սեղանով: Դրա ընթացքում քաղաքապետարանի

արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 15-ից փետրվարի 1-ը քաղաքապետարանը բաց ստեղ- ծագործական մրցույթ կհայտարարի` «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մշակում» թեմայով: Այդ ընթացքում ներկայացված հայտերը կքննարկվեն մինչև մարտի 15-ը, և կընտրվի Երևանի հետագա զար- գացման և որպես տուրիստական կենտրոն ներկայաց- նելու լավագույն տարբերակը: Գուցե հայտերի պակասությունից էր, իսկ գուցե նաև այլ պատճառ կար, համենայն դեպս, հայտերի ընդուն- ման վերջնաժամկետը՝ փետրվարի 1-ը, տեղափոխվեց մարտի 15, հետո՝ մարտի 25, իսկ հանձնաժողովի կող- մից հայտերի քննարկման և վերջնական որոշման ժամ- կետ՝ մայիսի 10-ը: Հատուկ նշվում էր, որ մրցույթի կարևորագույն նպա- տակներից մեկը հասարակության մասնակցությունն է քաղաքի տարբերանշանի ստեղծման գործընթացում: Աշխատանքները պետք է լինեին ինքնատիպ և նորարար, ինչպես նաև պարզ ու գրավիչ «ինչպես ՀՀ քաղաքացի- ների, այնպես էլ սփյուռքի և օտարերկրացիների համար»: Մրցույթի հաղթողներին խոստացվեցին Երևանի քաղա- քապետի կողմից ստորագրված պատվոգրեր և խրա- խուսական մրցանակներ, ինչպես նաև տարբերանշա- նի տեղայնացման աշխատանքների իրականացման հնարավորություն Երևանում` վճարովի հիմունքներով: «Թխած» լոգոՍահմանված ժամկետում մրցույթին ներկայացվեց 66 աշխատանք: Սակայն այդ աշխատանքներից շատե- րը դեռ քվեարկությունից առաջ արդեն հասցրել էին Ֆեյսբուքի շնորհիվ լայն քննարկման առարկա դառ- նալ օգտատերերի՝ պրոֆեսիոնալների և պարզապես հետաքրքրված մարդկանց շրջանակում: Այդ քննար- կումների արդյունքը եղավ նաև այն, որ նախքան հայտերի ընդունման ժամկետի ավարտը մեծ աղ- մուկ բարձրացավ Braind ընկերության ներկայացրած Smiling City of Yerevan կարգախոսով տարբերանշանի շուրջ: Այն, ըստ շատերի, «թխած էր», ընդ որում՝ ոչ ավե- լի, ոչ պակաս հարևան Բաքվի զբոսաշրջային տարբե- րանշանից (ավելի ճիշտ, դրա ոչ պաշտոնական տար- բերակներից մեկից), որը հրապարակվել էր համացան- ցում մի քանի ամիս ավելի վաղ, քան հայաստանյան ստուդիայի տարբերակը: Քննադատվում էր նաև այն փաստը, որ տարբերանշանի «ժպիտում» ներառված էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կոթողը: Braind-ի արձագանքը շատ չուշացավ. իր ֆեյս- բուքյան էջում ընկերությունը հրապարակեց բազմաթիվ նմանատիպ տարբերանշանների դիզայններ և հետևյալ տեքստը. «Դիզայնի բնագավառում շատ հաճախ են պա- տահում նման դեպքեր, որոնք զարմանք են առաջաց- նում և տարաբնույթ խոսակցությունների պատճառ

դառնում: Քաղաքի տարբերանշանի գաղափարը վերց- րել ենք նախկին աշխատանքներից, որոնք հիմնված են եղել մարքեթինգային հետազոտությունների և դիտար- կումների վրա: Մտածել, թե այն վերցված է Ադրբեջանի տարբերանշանի հայեցակարգից, չափից ավելի անլուրջ է և մեկնաբանման կարիք չունի: Ուղղակի իրոք տհաճ զուգադիպություն է: Ավելի հիմնավոր փաստարկներ բերել չենք կարող, որովհետև նմանություններն իսկա- պես ակնհայտ են: Ենթադրությունները թողնում ենք ձեզ: Մնացածը վստահության հարց է»: Ընկերությանը, այդուհանդերձ, չվստահեցին, և Braind-ի ժպտացող տարբերակը հավակնորդների թվում չհայտնվեց:

Ջղային դիզայներների ակումբըՄարտի 25-ին բոլոր աշխատանքներն արդեն վերբեռն- վել էին iYerevan կայք: Մեկնարկեց առցանց քվեարկու- թյունը: Չկար Braind-ի առաջարկած տարբերանշանը, ինչպես նաև BB Media ընկերության առաջարկած այն տարբերակը, որը որոշ դեպքերում արդեն կիրառվել է Երևանում՝ կանգառներում և զբոսաշրջային ավտո- բուսների վրա: Բացակայում էին նաև Վաձ Ղազարյա- նի և մի քանի այլ դիզայներների առաջարկներ, որոնք բոլոր պայմաններին համապատասխան էին և ավելի ուշ, այնուամենայնիվ, վերբեռնվեցին կայք:

«Երբ ես և իմ գործընկեր մի քանի դիզայներներ տեղե- կացանք, որ Երևանի զբոսաշրջային տարբերանշանի մրցույթ է հայտարարվել, բնականաբար, սկզբում մի քիչ անտարբեր էինք, կասկածամտությամբ էինք վերաբերվում այդ ամենին, որովհետև կարծում էինք, թե Երևանում և, առհասարակ, Հայաստանում դեռ պատրաստ չեն նման լուրջ մրցույթ անցկացնել և ար- դար ու անաչառ ընտրություն կատարել, — պատ- մում է Վաձը: — Բայց Վահան Բալասանյանը առա- ջարկեց, որպեսզի փնովելու փոխարեն ամեն մեկս մի աշխատանք ներկայացնենք և այդ դեպքում գոնե տեղ ունենանք խոսելու, քննադատելու: Բոլորս հա- մաձայնեցինք: Այդպես ստեղծվեց «Ջղային դիզայ- ներների ակումբը», որի անդամներից հինգը՝ Վահան Բալասանյանը, Ռուբեն Բաղդասարյանը, Արարատ Մկրտչյանը, Տիգրան Հովսեփյանը և ես ներկայաց- րեցինք մեր առաջարկները: Մենք ջղային ենք ոչ թե ինչ-որ ուրիշ մեկի, այլ առաջին հերթին, երևի, մեզ վրա, որ ակտիվորեն չենք մասնակցում մեր քաղաքի դիզայնի հետ կապված աշխատանքներին, այլ միայն վատաբանում ենք այն, ինչ արվում Է: Այնպես որ, այս նախաձեռնությունն առաջին հերթին նպատակ ունի օգնել Երևանին, այն դարձնել ավելի ճաշակով ու գունեղ, որպեսզի և՛ մեր աչքին հաճելի լինի, և՛ օտարի:

← Վաձ Ղազարյան ← Ռուբեն Բաղդասարյան

↓ Վահան Բալասանյան

5253 Մայիս 2013

ՔԱՂԱՔ Կարծիք

Page 55: Yerevan City Magazine

Ուզում ենք, որ զբոսաշրջիկը նույն հաջողությամբ ուզե- նա գալ Երևան, ինչպես ուզում է գնալ Փարիզ, Լոնդոն, Նյու յորք և այլն: Հուսով եմ՝ կհաղթի հենց այն լոգոն, որն իսկապես մեծամասնության կարծիքով լավը կլինի և արժանի կլինի մեր Երևանին»:

Անփորձության հետևանքներըԱնդրադառնալով մրցույթի կազմակերպմանը՝ դիզայ- ները նշում է, որ այն ակնհայտորեն ոչ պրոֆեսիոնալ մակարդակով է կազմակերպված, և դրա հիմնական պատճառներից մեկը հավանաբար այն է, որ նման բան առաջին անգամ է տեղի ունենում Հայաստանում: «Ամեն դեպքում, ես ողջունում եմ, որ նման մրցույթ է հայտարարվել Երևանում, դա ևս մեկ քայլ է՝ ուղղված աշխարհի հետ հարաբերվելու ձևաչափերի կայաց- մանը: Պետք է նշեմ, որ լրատվամիջոցներով և տեղե- կատվության այլ աղբյուրներով այս մրցույթի մասին շատ քիչ է խոսվել, այսինքն՝ եթե ես չլինեի Ֆեյսբուքի ակտիվ օգտատեր, դժվար էլ իմանայի մրցույթի մասին ու առավել ևս՝ մասնակցեի: Եվ վստահաբար կան բազ- մաթիվ այդպիսի դիզայներներ, որոնք կարող է շատ տաղանդավոր ու ստեղծարար են, բայց սոցիալական ցանցերում ակտիվ չեն և անտեղյակության պատճա- ռով չեն մասնակցել: Բացի այդ, խնդիրներ կային նաև

ֆայլերը կայքում վերբեռնելու հետ և այլն: Այդ ամենը կարելի էր նախքան մրցույթը հայտարարելը փորձարկել, տեսնել՝ արդյոք ֆայլերը նորմալ հասնո՞ւմ են, թե ոչ, որովհետև իմ առաջարկած տարբերանշանը կայքում չէր հայտնվել հենց այդ պատճառով: Քաղաքապետարանի պարզաբանմամբ, իմ վիճակում էին հայտնվել նաև շատ ուրիշները, ինչի պատճառով էլ սահմանված ժամկետները երկարաձգվել են», — ասում է նա: Վաձ Ղազարյանը դեմ է նաև նախնական ընտրության փուլի անցկացմանը ֆեյսբուքյան «լայքերով»՝ համարելով, որ դա շատ սուբյեկտիվ ընտրություն է, որը կարող է հանգեցնել նրան, որ «ինչ-որ մեկի անորակ լոգոն խնամի-ծանոթ-բարեկամներին իրար խառնելով կարող է ամենաշատ «լայքեր» հավաքել և հանկարծակի դառնալ մայրաքաղաքի տարբերանշանը»: «Մի խոսքով՝ շատ ու շատ խնդիրներ կային, որոնք գալիս են անփորձությունից և նման պարագայում միջազգային փորձը չկիրառելուց: Կարևոր է, որ հանձ- նաժողովում ընդգրկվել են օտարազգի փորձագետ- ներ, բայց լավ կլիներ նաև, որպեսզի հայազգի փոր- ձագետների թվում լինեին PR-ի, մարքեթինգի գծով մասնագետներ, քանդակագործներ, որոնք կդիտար- կեին այս կամ այն լոգոյի հնարավորությունները՝

← Արարատ Մկրտչյան

↓ Տիգրան Չոբանյան և Ալբերտ Չոբանյան

↑ Օվսաննա Շեկոյան↓ Արմեն Գասպարյանի առաջարկած 28 տար- բերակներից մեկը

վերածվելու եռաչափ քանդակի, և այլ մասնագետ- ներ, ովքեր կօգնեին հասկանալու, թե ինչպես կարելի է հետագայում խաղարկել և կիրառել լոգոն: Բացի այդ, շատ լավ խթան կլիներ, եթե մասնակիցների մեջ էլ օտարերկրացիներ լինեին. դա մի կողմից կնպաս- տեր, որպեսզի հայ դիզայներներն ավելի սթափ ու պա- տասխանատու մոտենային գործին, իսկ մյուս կող- մից ավելի բարձր որակ և մրցակցություն կապահո- վեր», — գտնում է նա:

Քանակ՝ առանց որակիԴիզայներ Վահան Բալասանյանն իր հերթին փաստում է, որ ներկայացված աշխատանքների մեծամասնու- թյան միջինից ցածր որակը պայմանավորված է առա- ջին հերթին հայտարարության՝ բրիֆի թերի ձևակեր- պումներով: «Եթե պայմանները լինեին պրոֆեսիոնալ տարբերանշանին հարիր, ապա սիրողական դիզայ- ները տասն անգամ կմտածեր նախքան մրցույթին հայտ ներկայացնելը: Իսկ երբ պայմանները թույլ են տալիս անսահմանափակ քանակությամբ տարբե- րակներ առաջարկել, ապա զարմանալի չէ, որ մեկ դի- զայներն ավելի քան 20 աշխատանք է ներկայացնում՝ ապահովելով քանակ, բայց թե դրանցից քանիսն ունեն որակ և քանիսն են պիտանի մայրաքաղաքի

↓ Տիգրան Հովսեփյան

↓ Աստղիկ Գևորգյան

↓ Երազիկ Դալլաքյան

Page 56: Yerevan City Magazine

ՀանձնաժողովՎերջնական ընտրությունը կկատարի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից ձևավորված հանձնաժողովը, որում ներառվելու են.Արամ Սուքիասյան՝ Երևանի քաղաքապետի խորհրդական, մշակութային ոլորտի պատասխանատուԳագա Ամատունի՝ Երևանի քաղաքապետի խորհրդական, գլխավոր դիզայներԱրազ Բաղդասարյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետԱրմեն Հարությունյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետԿամո Մովսիսյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետՄարիա Բարաղամյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետԺյուրիի կազմում ընդգրկվելու են մասնագետներ Ռուսաստանից և Իտալիայից, ինչպես նաև Հայաստանի նկարիչների միությունից և Գեղարվեստի պետական ակադեմիայից:

Մրցույթի պաշտոնական հայտարարությունից, կետ 11Երևանի տարբերանիշի նպատակներն ու խնդիրները.* Երևանը երիտասարդ քաղաք է, որը ապրում է աշխարհի զարկերակով: Ստեղծագործ քաղաք է, արվեստների ու փառատոների կենտրոն, անհատների քաղաք է և այս ամենի հետ մեկտեղ ունի ավելի քան 2794 տարվա կեն- դանի պատմություն:* Բրենդավորման նպատակը՝ քաղաքի կարգավիճակի և գրավչության բարձրացումը ինչպես Երևանի, այն- պես էլ Հայաստանի քաղաքացիների և օտարերկրացիների համար երկու հարթություններում` տնտեսական և հաղորդակցման:* Քաղաքը ապրում է և զարգանում, միևնույն ժամանակ պահպանում է իր սովորույթներն ու անհատականությունը: Պետք է կենտրոնացնել ուշադրությունը տեղի ունեցող փոփոխություններին, կիսվել դրական զգացողություններով, ընդլայնել Երևանի մասին ունեցած տպավորության սահմանները, դարձնել այդ սահմանները ճկուն, փոփոխվող, առաջացնել հետաքրքրություն և դրական ընկալում և, ինչու ոչ, անակնկալի բերել, զարմացնել, փոխել վերաբերմունքը քաղաքի նկատմամբ:* Երևանի տարբերանշանը, շնորհիվ իր ուղերձի և բովանդակության, պետք է որակապես փոխի Երևանի առկա պատկերը, արտացոլի ժամանակակից քաղաքի զարգացման ռազմավարությունը, խրախուսի և ամրապնդի քաղաքի բարելավման գործընթացները: Դա պետք է լինի «անձրևանոցային» տարբերանշան՝ միավորող տարբեր խնդիրների որոշումներ ռազմավարության սահմաններում (դարձնել քաղաքը այնպիսին, ինչպիսին մենք ցանկանում ենք այն տեսնել՝ «քաղաք կյանքի համար»):

↓ Կրիստինա Սարգսյան, «ԹՈՒՄՈ»

↓ Հրանտ Գրիգորյան, «ԹՈՒՄՈ»

← Դիանա Սմբատյան, «ԹՈՒՄՈ»

↓ Ցոլինե Չամասրյան

→ Բագրատ Գրիգորյան

← Նանե Զեյնալյան

զբոսաշրջային տարբերանշան դառնալու համար, դժվար է ասել», — գտնում է նա: Անդրադառնալով «Ջղային դիզայներների ակումբին»՝ Բալասանյանը նշում է, որ իրենցից յուրաքանչյուրը, թեև կարճ ժամանակամիջոցում, բայց արել է առավելագույնը իր հնարավորությունների սահմանում: «Մենք չունենք միմյանց հետ մրցելու կամ անձնական շահ հետապնդելու խնդիր: Մենք դա արել ենք՝ սիրելով մեր քաղաքը, լինելով հայրենասեր ու ցանկանալով ինչ-որ լավ բան անել Երևանի համար: Եվ եթե այնպես ստացվի, որ մեզանից մեկի առաջարկած տարբերանշանը հաղթող ճանաչվի, ապա բոլորս միահամուռ ուժերով կանենք ամեն ինչ, որպեսզի այն վերջնական մշակման արդյունքում Երևանին հարիր, այն ըստ արժանվույն ներկայացնող և գեղեցիկ մի բանի վերածվի: Ընդ որում՝ անելու ենք դա անվճար, ոչ մի գումար չենք վերցնելու, որովհետև համարում ենք, որ դա մեր քաղաքի համար ենք անում և ավե- լորդ կլինի դրա համար գումար վերցնել», — համոզ- ված է դիզայները:

Հավակնոտ ստեղծարարներըԱշխատանքներից հինգը ներկայացրել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները: Կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Արամ Գյումիշյանի խոսքով՝ մրցույթին մասնակցելու որո- շումը կայացվել է կենտրոնի ողջ թիմով: «Թումոյում մենք ունենք նախագծերի կոմիտե, որը որոշում է, թե մեր սաներն ինչ նախագծերի մեջ պետք է ներգրավ- վեն: Մասնակցությունը մրցույթներին նրանց կրթու- թյան կարևոր մասն է կազմում, և քննարկումների արդյունքում որոշեցինք, որ մեր սաները պետք է մասնակցեն այնպիսի լուրջ մրցույթի, ինչպիսին Երևանի զբոսաշրջային տարբերանշանի մրցույթն է», — նշում է նա: «Սկզբում բոլորի մոտ միայն ոգևո- րություն կար, բայց գիտելիքների պաշարը շատ քիչ էր, այսինքն շատ բաներ նրանք սովորել են հենց

→ Braind ընկերության ներկայացրած Smiling City of Yerevan կարգա- խոսով տարբերանշանը, ըստ շատերի, «թխած էր», ընդ որում՝ ոչ ավե- լի, ոչ պակաս հարևան Բաքվի զբոսաշրջային տարբերանշանի ոչ պաշտոնական տար- բերակներից մեկից, որը հրապարակվել էր համացանցում մի քանի ամիս ավելի ավելի վաղ, քան հայաստանյան ստուդիայի տարբերակը

5455 Մայիս 2013

ՔԱՂԱՔ Կարծիք

Page 57: Yerevan City Magazine

լոգոն պատրաստելու ընթացքում, ինչը նրանց համար շատ ավելի էր դժվարացնում խնդիրը, — պատմում է Գյումիշյանը, — բայց կարևոր է, որ նրանք աշխատել են ստեղծել հենց այնպիսի լոգո, որը կարող է հաղթել: 14 երեխաներից հինգի աշխատանքները ներկայացվել են մրցույթին, և եթե մենք ակնկալում էինք, որ այդ աշխատանքները մյուսների կողքին մակարդակով և որակով կլինեն միջին կամ ցածր, ապա հիմա, երբ նայում եմ ներկայացված աշխատանքների ողջ ցան- կին, Թումոյի սաների տարբերակները բարձր և ան- գամ պրոֆեսիոնալ մակարդակի են հավակնում»: Արամ Գյումիշյանը նշում է, որ կենտրոնն իր ռեսուրս- ները չի գործադրել «լայքեր» հավաքելու համար, մինչ- դեռ ունի այդ ներուժը: «Բայց եթե այնպես ստացվի, որ հենց մեր երեխաներից մեկի մշակած տարբերակն ընտրվի, իսկ դա շատ հնարավոր է, քանի որ հանձնա- ժողովն այդ կերպ կարող է ակնարկել, որ մի շարք պրոֆեսիոնալ դիզայներներ դեռ աշխատելու տեղ ունեն, ապա ես հուսով եմ, որ նրանք կունենան այդ ազնվությունը, որպեսզի ոչ միայն ճանաչեն նրա հաղթանակը, այլև իրենց օգնությունն առաջարկեն, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք մշակել և լավագույն տարբերակը ստանալ մայրաքաղաքը ներկայացնելու համար», — գտնում է նա:

Չմասնակցեցին, որովհետև…Yerevan Productions ընկերության դիզայներ Սարգիս Անտոնյանը մրցույթին մասնակցելու կամ չմասնակ- ցելու հարցը շատ է կարևորում իր համար: «Ես ունեի պատրաստած տարբերակ, բայց ժամանակս շատ քիչ էր այն բավականաչափ մշակելու համար, և ես գտա, որ այն իր որակով բավարար չէ նման լուրջ մրցույթին ներկայացնելու համար: Չնայած մյուս տարբերակնե- րի հրապարակումից հետո թվաց, որ գուցե և դրանց կողքին իմն էլ կարող էր լինել, որակի ու մակարդակի նիշը ինքս ինձ համար էի դրել: Ու ինքս համարեցի, որ աշխատանքս այդ նիշին համապատասխան չէ», —

ասում է նա: Դիզայների կարծիքով՝ որակի չափանիշ- ները սահմանելիս միջազգային փորձը հաշվի չէին առել, մինչդեռ նման մասշտաբի դիզայնի ոլորտում առաջին քայլերն անող մեր երկրի պարագայում դա շատ ճիշտ մոտեցում կլիներ: «Բացի այդ, այնպիսի տպավորություն է, որ թարս ծայրից ենք սկսել. երբ խոսում ենք քաղաքը ներկայացնելու մասին, ապա նախ պետք է ճանաչելի դարձնել այդ քաղաքի խորհր- դանիշները, որպեսզի հետո դրանց միջոցով պայմա- նական տարբերանշան մշակվի, որը մարդկանց գի- տակցության մեջ անմիջապես հենց մեր քաղաքի հետ կասոցացվի: Իսկ մենք հիմա ընտրում ենք տարբե- րանշան, որում պատկերված խորհրդանիշները ոչ մեկին ծանոթ չեն, բացի մեզնից»: Երևանի զբոսաշրջային տարբերանշանի մրցույթին չի մասնակցում նաև դիզայներ, ԱՄՆ-ում լույս տես- նող Yerevan ամսագրի արտ-տնօրեն Գեղամ Վարդա- նյանը: «Ես սկզբունքորեն չեմ մասնակցում մրցույթ- ներին, որովհետև գտնում եմ, որ եթե մարդիկ ուզում են որակյալ աշխատանք, ապա պետք է դիմեն համա- պատասխան մասնագետին, որն այդ ամենը կանի: Իսկ հայտարարել մրցույթ, որին մասնակցում են մաս- նագետներ ու չմասնագետներ, և հետո այդ խառնա- շփոթից փորձել գտնել մի բան, որն իսկապես որակով կլինի, ավելորդ գլխացավանք է և լրացուցիչ ժամա- նակ, գումար ու ռեսուրսներ է պահանջում», — նշում է նա՝ համարելով, որ մայրաքաղաքի զբոսաշրջային տարբերանշանը շատ մեծ մասշտաբի և կարևորու- թյան խնդիր է, որը մրցույթի միջոցով լուծելը անլրջու- թյուն է: «Ամբողջ աշխարհում է ընդունված այդ փոր- ձը, երբ լուրջ մարդիկ լուրջ աշխատանք են ուզում և դրա համար լուրջ մասնագետի են դիմում: Այսօր մենք ունենք բազմաթիվ դիզայներական ստուդիա- ներ և անհատ դիզայներներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պորտֆոլիոն, ըստ որի կարելի է դատել՝ ար- դյոք նա կարո՞ղ է անել այն, ինչ պահանջվում է: Շատ ավելի հեշտ է ընտրել մասնագետին, ով կանի այդ

Միջազգային փորձից

Սիրել Նյու ՅորքըՔաղաքի բրենդի աշխարհի ամենահաջող- ված օրինակներից մեկը I Love NY տարբե- րանշանն է, որը ստեղծել է 1977-ին դիզայ- ներ Միլթոն Գլեյզերը: Երեք սև տառերն ու կարմիր սիրտը Նյու Յորք նահանգի գովազդային արշավի մասն էին: Արշավի նախագիծը մշակվել էր Well Rich Greene գործակալության կողմից նահանգի Կոմեր- ցիայի դեպարտամենտի պատվերով: Հե- տաքրքիր է, որ Գլեյզերը, որը ներգրավվել էր այդ նախագծի շուրջ աշխատանքի մեջ, վստահ էր, որ արշավն ընդամենը մի քանի ամիս կտևի, և տարբերանշանն անվճար էր մշակել, ուստի առանձնապես չէր էլ ճգնել: Բայց արի ու տես, որ այդ պարզունակ լոգոն դարձավ Նյու Յորքի գրաֆիկական կերպարը, մշակույթի մասն ու միանգամայն եկամտաբեր մի բիզնես: Միլթոն Գլեյզերն այդպես էլ գումար չստա- ցավ այդ աշխատանքի համար, քանի որ ի սկզբանե համաձայնել էր անվճար ստեղ- ծել տարբերանշանը:

Բյուրեղյա ՄելբուրնԱվստրալիայի Մելբուրն քաղաքի իշխա- նությունները 2009-ին որոշեցին թարմացնել իրենց տարբերանշանը: Նոր խորհրդանիշը, որի մշակումն արժեցավ 240 հազար դոլար, ներկայացնում է բյուրեղ հիշեցնող անգլերեն M տառը: Տարբերանշանը մշակել է Landor գործակալությունը: Մելբուրնի նոր խորհր- դանիշն աստիճանաբար փոխարինում է 50 զանազան լոգոները, որոնք ժամանակին կիրառում էին քաղաքի իշխանությունները:

Բաց ԿոպենհագենԴանիայի մայրաքաղաքի տարբերանշանը մշակել է դանիական PeopleGroup ստուդիան: Դիզայներները Կոպենհագենը ներկայացրել են որպես բոլոր առումներով բաց քաղաք և այն վերարտադրել OPEN կոճակի տեսքով, որը քաղաքի անվանման մասն է կազմում, ինչպես և I am-ը Ամստերդամի դեպքում: Նոր տարբերանշանը Կոպենհագենին հար- կավոր էր ավելի մեծ թվով զբոսաշրջիկների, ներդրումների, բիզնեսների ներգրավման

համար, և այդ նշանի մեջ պետք է տեղա- վորվեր այն ամենը, ինչ կարող է ասել քա- ղաքը միջազգային հանրությանն իր մասին: PeopleGroup-ի տարբերանշանը ընտրվեց 30 դիզայներական ընկերությունների առա- ջարկներից: Հետաքրքիր է, որ եզրափակ- չում հայտնված հինգ մասնակիցներից երեքը OPEN-ով բառախաղ էին առաջարկում: Հաղթող ճանաչվեց այն տարբերանշանը, որն առավել հեշտ և լայն կիրառություն էր ենթադրում գովազդային արշավներում:

Ժպտերես ԴյուսելդորֆBBDO դյուսելդորֆյան գովազդային գործա- կալության կողմից մշակված տարբերանշա- նը կրում է «Դյուսելդորֆն ավելին է, քան հա- ջողակ զարգացումն ու պճնամոլների քաղա- քը» կարգախոսը: Տարբերանշանը խորհր- դանշում է կենսուրախություն, մշակույթ, ստեղծարարություն և սոցիալական ներ- գրավվածություն: Սոցցանցերում տարած- ված սմայլիկ հիշեցնող կարմիր տարբերա- նշանի մշակումը պայմանավորված է նրանով,

որ Գերմանիայում կատարված հարցում- ների համաձայն՝ քաղաքը շատ լավ վարկ ուներ, բայց մարդիկ այն չէին սիրում: Այդ տարբերանշանի մշակման համար 160 հազար եվրո է ծախսվել:

Քեզ սիրող ԹբիլիսիՄեր հարևան երկրի մայրաքաղաքը զբո- սաշրջային տարբերանշանի համար փակ մրցույթ էր հայտարարել, որին մասնակցում էին մի քանի միջազգային գործակալություն- ներ: Հաղթող ճանաչվեց Brandflight AB շվե- դական գործակալությունը, որը հիմնել է ռե- բրենդինգի հանրահայտ մասնագետ Թոմաս Գեդը: Տեղական գործընկերը վրացական Branding.ge գործակալությունն էր: Տարբե- րանշանի մշակման վրա ծախսված գումարը չի հրապարակվել, բայց որոշ աղբյուրներ պնդում են, որ դրա վրա մի քանի միլիոն դո- լար է ծախսվել: Այժմ Թբիլիսին ունի ոչ միայն տարբերանշան, այլև կարգախոս` The city that loves you: Քաղաքում շրջելիս կարելի է մի- անալ Tbilisi loves you անունով Wi-Fi կապին:

աշխատանքը, քան ընտրել մի քանի տասնյակ մաս- նագետների մի քանի տասնյակ աշխատանքներից», — վստահ է դիզայները:

Անհայտ խորհրդանիշներՄշակութաբան Հրաչ Բայադյանը, անդրադառնալով Երևան քաղաքի կերպարին, նշում է, որ այն դեռևս խորհրդային տարիներից է ձևավորվել՝ հին քաղաք՝ Էրեբունի-Երևան: «Մայրաքաղաքի հետ անմիջակա- նորեն առնչվում է նաև Արարատը, բայց, ցավոք, այդ գաղափարական հասկացությունները նյութականո- րեն անհասանելի են. Արարատը փաստացի այստեղ չի, իսկ քաղաքի հնության մասին վկայող նշաններ գրեթե չկան: Երևանի՝ հին քաղաք լինելը առասպել է», — կար- ծում է նա՝ մտավախություն հայտնելով, որ նման առաս- պելական խորհրդանիշների կիրառությունը քաղաքի տարբերանշանում չի կարող արդարացնել դրա միջ- ազգային նշանակությունը: «Օրինակ՝ Օպերայի շենքը իսկապես շատ հետաքրքիր կառույց է, բոլորիս քաջա- ծանոթ է, բայց Հայաստանից դուրս դրա մասին ոչ ոք չգիտի, որովհետև դա Սիդնեյի օպերային թատրոնը կամ Մետրոպոլիտեն օպերան չի: Մենք չունենք որևէ բան, որը ճանաչելի է օտարին. երբ ասում են Հռոմ, ապա բոլորը գիտեն, թե որ քաղաքն է դա, բոլորը գիտեն Փա- րիզի Էյֆելյան աշտարակը կամ մոսկովյան Կրեմլը և այլն: Եթե մենք չունենք խորհրդանիշներ, որոնք կխո- սեն մեր քաղաքի մասին, ապա պետք է ստեղծենք դրանք և միայն հետո փորձենք դրանց հիման վրա տար- բերանշան կառուցել», — գտնում է մշակութաբանը: Ամեն դեպքում, պետք է նկատենք, որ զբոսաշրջային տարբերանշանի ճիշտ ընտրությունն իսկապես կարող է մեծ դեր խաղալ մեր մայրաքաղաքի՝ միջազգային հարթակում ներկայանալու գործում: Այլ հարց է, թե արդյոք ունե՞նք այդ ընտրությունն ընդհանրապես: Եվ եթե ոչ՝ ինչո՞ւ պետք է շտապենք և ինչպես շատ այլ դեպքերում բավարարվենք «դե մեջներից էս էր» պատճառաբանությամբ:

Անի Սմբատի iyerevan.am

Page 58: Yerevan City Magazine

Եթե երեկոյան նայենք հեռվից, ապա դրանք պարզապես գույնզգույն լուսավոր կետեր են մթության մեջ: Բայց

իրականում, ամեն մի պատուհանի հետևում մի ամբողջ աշխարհ է թաքնված՝ իր հույզերով, խնդիրներով

և բնակիչներով: Այդ աշխարհները փակ են, այնտեղ չես կարողանա մուտք գործել, եթե չունես հրավեր:

Իսկ թեթևակի աչք դնե՞լ՝ ինչու ոչ:

Լուսավոր կետեր

5657 Մայիս 2013

ՔԱՂԱՔ Փողոց

Page 59: Yerevan City Magazine

Կարեն Հովհաննիսյան

Page 60: Yerevan City Magazine

Քեֆ-ուրախություն ռուսաց թագավորի պատվին, ջրհեղեղ, ստադիոնի բացում, Առաջին հանրապետության հռչակում և այլ՝ տարբեր

կարգի կարևորության իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել մայրաքաղաքում տարբեր տարիների մայիս ամիսներին: Խորագիրը

պատրաստվում է Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ:

↑ Երևանյան ձիաքարշի գծերից մեկը

↓ Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ II-ը

↓ Առաջին հանրապետության կառավարության շենքը

Մայիսի 2, 1903Երևանի քաղաքային վարչությունը, հենվելով դումայի 1901 թվականի հոկտեմբերի 4-ի և դեկտեմբերի 13-ի, 1902 թվա- կանի ապրիլի 8-ի որոշումների վրա, հանձնարարեց ներքին գործերի նախարարությանը վերահսկել Երանում ձիաքարշ անցկացնելու գործընթացը: Նույն տարվա ապրիլի 10-ին նահանգապետի հանձնարարությամբ ինժեներ Արշակ Բաբովը (Բաբայան) կազմել էր նախահաշիվ և նախագիծ: Ըստ պայմանագրի, մայիսի 2-ին որոշված էր անցկացնել երկու գիծ՝ Ղանթարի շուկայից կայարան և Ղանթարի շու- կայից Աստաֆևսկայա փողոցի ուղղությամբ: Պայմանա- գրում նշված էր, որ հարկ եղած դեպքում պետք է առգրավել բնակիչներին պատկանող հողեր: Փաստաթղթում նկարա- գրված էին նաև վագոնների ձևն ու քանակը: Այդուհանդերձ, վերջնական նախագիծը ստեղծեց ինժեներ Վասիլի Միր- զոյանը, որի գաղափարի համաձայն` ձիաքարշը պետք է ունենար չորս գիծ: Դրանցից առաջինը՝ Աստաֆյան փողո- ցինը, հանձնվեց 1906-ին: Ձիաքարշն աշխատեց մինչ 1918 թվականը, հետագայում իր տեղը զիջելով տրամվային:

Մայիսի 3, 1890Երևանում Հակոբյան եղբայրների միջոցներով բացվեց դե- ղատան ապրանքների պահեստ՝ առաջին վաճառատունը իր տեսակի մեջ: Դեղատունը ղեկավարում էր Մոսկվայում կրթություն ստացած և դեղագործի իրավունք ունեցող Ա. Հակոբյանը: Նշվում է նաև, որ դեղերը վաճառվում էին «բարեխիղճ գներով»:

Մայիսի 6, 1975Տերյան փողոցում՝ Կարապի լճի դիմաց սկսվեց Խնկո-Ապոր անվան հանրապետական գրադարանի նոր շենքի կառուցու- մը (ճարտարապետներ` Լևոն Ղուլումյան և Ռուզան Ալավեր- դյան): Գրադարանը բացվել էր դեռ 1933 թվականին` Ազգային գրադարանի մանկական գրականության ֆոնդի հիման վրա, 1935-ից կրում է մանկագիր Խնկո-Ապոր անունը: Սկզբնական շրջանում գրադարանը գտնվում էր Թումանյան փողոցի վրա, ուներ 2000 գիրք, 800 ընթերցող և 30 հոգու համար նախա- տեսված ընթերցասրահ: Նոր շենքի բացումը տեղի ունեցավ 1980 թվականին: Այսօր գրադարանն ունի մոտ կես միլիոն միավորից բաղկացած հավաքածու` գրքեր, պարբերական մամուլ, տեսալսողական նյութեր, էլեկտրոնային տեղեկատվության միջոցներ, ինչպես նաև մոտ 500 միավոր հնատիպ գիրք:

Մայիսի 12, 1913Սկսեց գործել Երևանի քաղաքային հեռախոսային կայանը Նազարևսկայա փողոցի թիվ 6 տան երկհարկանի շենքում: Կայանն ուներ 80 բաժանորդ:

Մայիսի 14, 1896Կայացավ Ռուսաստանի կայսր Նիկոլայ 2-րդի թագադրու- թյունը: Այդ կապակցությամբ մայիսի 13-ին Երևանում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ. բոլոր եկեղե- ցիներում սրբազան պատարագ և աղոթք մատուցվեց

Մայիս

5859 Մայիս 2013

ՔԱՂԱՔ Օրեցօր

Page 61: Yerevan City Magazine

↓ «Հրազդանի» առաջին խաղը

↑ Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին

Արեգ Դավթյան Ֆոտոլուր, Երևանի պատմության թանգարան

կայսեր համար, քաղաքացիները պարտավորվեցին զարդա- րել իրենց տները, բակերը և փողոցները: Թագադրության օրը և հաջորդ երկու օրերին նրանց թույլատրվեց համաժո- ղովրդական տոնակատարություն, պարեր, երգեր կազմա- կերպել: Ի պատիվ կայսեր թագադրության՝ քաղաքային դու- մայի որոշմամբ բացվեց նաև գրադարան-ընթերցասրահ:

Մայիսի 14, 1938Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու քահանա Խորեն Շուշանյանը հրաժարվեց քահանայությունից: Պաշտոնա- կան պատճառաբանությունը կրոնական համայնքի բացա- կայությունն էր: Եկեղեցու բանալիները քահանան հանձ- նեց հուշարձանների պահպանության կոմիտեին: Մեկ տարի անց՝ 1939 թվականին իր դռները բացած եկեղեցին Երքաղխորհրդի որոշմամբ իր գույքով հանձնվեց Լուսժող- կոմատին կից հակակրոնական թանգարանին: Այդուհան- դերձ, որոշ ժամանակ անց Սուրբ Զորավոր Աստվածա- ծին եկեղեցին վերադարձվեց հավատացյալներին, 1970-ականներին հիմնանորոգվել է:

Մայիսի 19, 1916Ջրհեղեղի հետևանքով ավերվեց Չոլմակչիի (Նորքի) կա- մուրջը: Մի քանի օր անց հեղեղը կրկին ողողեց Երևանի փողոցները, այս անգամ առավել տուժեցին Գուբերնսկայա փողոցը և հարակից թաղերը:

Մայիսի 19, 1971«Հրազդան» մարզադաշտում (ճարտարապետներ` Կ. Հակո- բյան, Գ.Մուշեղյան) կայացավ առաջին ֆուտբոլային հան- դիպումը: Երևանի «Արարատը» Ալմա-Աթայի «Կայրաթին» հաղթեց 3:0 հաշվով: Սփյուռքահայ մեծահարուստ Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կառուցված ստադիոնը տեղավորում էր ավելի քան 70 հազար հանդիսական (վերանորոգումից հետո՝ 53 հազար) և խոշորագույններից էր Խորհրդային Միությունում: Մոտա- վոր հաշվարկներով, բացումից ի վեր «Հրազդան» գրեթե 15 մլն մարդ է այցելել:

Մայիսի 21, 1957Երևան ժամանեց նշանավոր չիլիացի բանաստեղծ և հասա- րակական գործիչ Պաբլո Ներուդան: Հայաստանյան այցի ընթացքում Ներուդան կնոջ հետ ճամփորդեց դեպի Սևան, իսկ Երևանում խնդրեց ուղեկցել իրեն կենդանաբանական այգի: Տարիներ անց բանաստեղծն իր հուշերում նկարագրել է նաև Խորհրդային Հայաստան կատարած իր այցը:

Մայիսի 22, 1916Թիֆլիսի հայ դերասանական ընկերակցության նախաձեռ- նությամբ Երևանում՝ Հովհաննես Աբելյանի մասնակցու- թյամբ տեղի ունեցավ Շեքսպիրի մահվան 300-ամյակին նվիրված երեկո: Պ. Հարությունյանը բանախոսեց Շեքսպի- րի կյանքի և գրական գործունեության մասին, ներկայացվե- ցին տարբեր տեսարաններ «Լիր արքայից» և «Համլետից»:

Մայիսի 28, 1899Երևանի քաղաքային վարչությունը և քաղաքագլուխ Մելիք- Աղամալովը հաստատեցին «Օրիենտ» հյուրանոցի կառուց- ման նախագիծը:

Մայիսի 28, 1918Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապե- տության փլուզումից հետո, Սարդարապատի հերոսամար- տից երկու օր անց «Հայկական ազգային խորհրդի» կողմից Թիֆլիսում հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Մա- յիսի 29-ին Հայ յեղափոխական Դաշնակցության Արևմտյան և Արևելյան Բյուրոյի նիստը նշանակեց Հովհաննես Քաջազ- նունուն անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրա- քաղաքը դարձավ Երևանը: Սակայն Առաջին հանրապետու- թյունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվեց: 1991-ին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց, և խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր:

Page 62: Yerevan City Magazine

1950-ականների վերջին Երևանի կենդանաբանականում ապրում էին 6 առյուծ- ներ՝ Սիմբա էգի և Լեո արուի ընտանիքի անդամները: Սիմբան ծնվել էր գազա- նանոցում 1947-ին: Հայտնի է, որ էգ առյուծի մայրը՝ Մուրկան, Սիմբային չէր կերակրել կաթ չունենալու պատճառով: Արդյունքում որոշվել էր ձագին անջա- տել մորից և «գցել շան տակ»: Սիմբային (աֆրիկական բարբառներից մեկով նրա անունը նշանակում է «առյուծ») մայրություն արեց Լեդի անունով որ- սորդական շունը, որը հաջողությամբ կերակրեց և մեծացրեց առյուծի ձա- գին: Այդ պատճառով Սիմբան մեծացավ տնային պայմաններում, ինչից հետո միայն տեղափոխվեց վանդակ և շուտով ընտանիք կազմեց Լեոյի հետ: Նրանց ձագերի մի մասը ուղարկվել են Չինաստան և Հոլանդիա և ցուցադրվել են այդ երկրների կենդանաբանական այգիներում, մեկն էլ հանձվել էր կրկեսային միավորմանը՝ ատրակցիոններում ելույթներ ունենալու համար: Այս տարիներին այգու բնակիչների գլխաքանակն արդեն անցնում էր հազարը, իսկ ներկայացված կենդանիների տեսակները 146-ն էին: Ինչպես նշվում է պաշ- տոնական ուղեցույցում, այն դարձել էր մայրաքաղաքի կարևոր «կուլտուր-լուսավորական հիմնարկներից» մեկը: Բնականաբար, հատուկ ուշադրություն էր դարձվում այցելու երեխաների ժամանցին: Մասնավորապես, կարելի էր կենդանիների պտտվող մակետներով կարուսել նստել կամ զբոսնել տարած- քում շոտլանդական պոնիներով լծված փոքրիկ սայլակով:

Երևանի կենդանաբանական այգի, 1958թ.

«Երևանի կենդանաբանական այգին» ուղեցույցից

Մայիս 2013

ՔԱՂԱՔ Կադրերի բաժին

60

Page 63: Yerevan City Magazine
Page 64: Yerevan City Magazine