This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Համամոլորակային հիմնախնդիրներ. Էությունը, կապը միմյանց հետ, դրանցից մեկի մեկնաբանումը
1. Ի՞նչ է համամոլորակային հիմնախնդիրը Էկոլոգիական հիմնախնդիրները ըստ իրենց ընդգրկման, բաժանվում են 3 խմբի`- տեղային - տարածաշրջանային - համամոլորակայինՀամամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրները վերաբերում են մոլորակի կենսաապահովման համակարգերին` կենսոլորտին, մթնոլորտին, ջրոլորտին, քարոլորտին, դրանց պահպանմանը և արդյունավետ օգտագործմանը:Համամոլորակային /գլոբալ/ հիմնախնդիրները մարդկանց ներկայի ու ապագայի համար սպառնալիք ստեղծող խնդիրներ են: Դրանց լուծումը հնարավոր է միայն բոլոր պետութունների ու ժողովուրդների համատեղ ջանքների ու գործողությունների շնորհիվ: Օրինակ` 1 երկրում օդային ավազանի մաքրության պահպանումը չի հանգեցնի ամբողջ մոլորակի օդային ավազանի մաքրության էական բարելավման:
2. Համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրներ են -ժողովրդագրական համամոլորակային հիմնախնդիր -պարենային համամոլորակային հիմնախնդիր -հանքային հումքի և վառելիքաէներգետիկ ռեսուրսների համամոլորակային հիմնախնդիր-կլիմայի տաքացման համամոլորակային հիմնախնդիր-քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիր-կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիր-անապատացման համամոլորակային հիմնախնդիր-համաշխարհային օվկիանոսի օգտագործման համամոլորակային հիմնախնդիր- մթնոլորտի պահպանության հիմնախնդիր- անտառների պահպանության հիմնախնդիր- հողերի պահպանության հիմնախնդիր- շրջակա միջավայրում աղտոտող նյութերի կուտակման հիմնախնդիր
Կենսաբազմազանությունը կամ գենետիկական բազմազանությունը տեսակների` կենդանի օրգանիզմների և էկոհամակարգերի բազմազանությունն է:
1
Բնության մեջ ամեն ինչ ներդաշնակ է և կատարյալ:Այս կատարելության մեջ կա մի կարևոր հատկանիշ. յուրաքանչյուր բույս, յուրաքանչյուր կենդանի, անկենդան աշխարհի ցանկացած նյութ և ապար իրենց տեղն ունեն բնության մեջ:Այդ տեղը ոչ թե պարզապես մաթեմատիկական կոորդինատներով նշվող հասցե է, այլ որոշակի դեր, որոշակի գործառույթ, որն ունի այդ սուբյետը էկոլոգիական համակարգում /Էկոլոգիական խորշ/: Բայց բնությունը խիստ հաշվենկատ է. Հաճախ յուրաքանչյուր «խորշում» կարող են «ապրել» ոչ թե 1, այլ միքանի կենդանի տեսակներ, որոնք անհրաժեշտության դեպքում փոխարինում են միմյանց:
Ըստ գիտնականների` երկրագնդի վրա կենսատեսակների թիվը 5-ից 30մլն է: Այս թվի անորոշության պատճառն այն է, որ ներկայումս ստորակարգ բույսերի և անողնաշարավոր կենդանիների թիվը ճշտված չէ: Ուստի հաճախ ընդունվում է, որ կենսատեսակների թիվը երկրագնդի վրա 10մլն է:
Որոշ կենսատեսակներ ժամանակի ընթացքում ոչնչանում են, մյուսները` առաջանում, բայց այդ գործընթացը շատ դանդաղ է ընթանում: Երկրի վրա կենսատեսակներն ապրում են համակեցության մեջ, որը գտնվում է դինամիկ հավասարակշռության մեջ: Համակեցության մեջ յուրաքանչյուր կենդանի տեսակ ունի իր կենսաբանական խորշը, իր բնորոշ ֆունկցիան: Բայց բավական է, որ որևէ տարածքում հայտնվի մարդը` իր շահերով, իր նպատակներով ու խնդիրներով, և ամեն ինչ կարող է խախտվել:
Առաջին մարդիկ երկրագնդի վրա հայտնվել են մոտ 1 մլն տարի առաջ, երբ մեր մոլորակը 4,6 մլրդ տարեկան էր:
Մեր նախնիները, որոնք զբաղվում էին որսով և պտուղներ հավաքելով, արդեն այդ ժամանակ իրենց ապրելավայրերում սպանում էին խոշոր կենդանիներ և թռչուններ, որոնք նրանց համար սնունդ էին դառնում:
Սակայն այս գործընթացը չէր կարող ազդեցություն գործել համամոլորակային շրջակա միջավայրի վրա, քանի որ մարդիկ
գործում էին հիմնականում իրենց մկանների ուժով շատ չէին որևէ վայրում որսի կենդանիներին ոչնչացնելուց հետո տեղափոխվում
էին այլ վայր
Ուստի բնության հավասարակշռությունն արագորեն վերականգնվում էր:
Գյուղատնտեսությունը միաժամանակ սկզբնավորվեց արևելյան Ասիայում, հյուսիսարևելյան Աֆրիկայում, միջերկրածովյան ավազանում, Մեքսիկայում, Պերուում 8-11 հազար տարի առաջ: Այդ շրջանում մարդը մեծ արագությամբ սկսեց խախտել կենսատեսակների բնական հավասարակշռությունը` հօգուտ այն կենդանիների և բույսերի տեսակների, որոնց նա ընտելացրել և մշակում էր: Կենսաբազմազանության նվազման հիմնական պատճառներից մեկը երկրի բնակչության աճն է: Գյուղատնտեսության սկզբնավորման վաղ
2
շրջանում երկրի բնակչությունը կազմում էր հազիվ 5մլն մարդ: Բնակչության թվաքանակն անընդհատ աճել է և այդ աճը դարձել սրընթաց:
1830 թ .-1 մլրդ
100 տարի անց`
1930 թ .-2 մլրդ
30 տարի անց`
1960 թ .-3 մլրդ
15 տարի անց`
1975 թ .-4 մլրդ
12 տարի անց`
1987 թ .-5 մլրդ
12 տարի անց`
1999 թ .-6 մլրդ
Այժմ Երկրի բնակչությունը 7 մլրդ է:
Էկոհամակարգերի, իհարկե նաև երկրագնդի ամենախոշոր էկոհամակարգի` կենսոլորտի ինքնակարգավորումը և ինքնավերականգնումը տեղի է ունենում դրա բաղադրիչների միջև առկա փոխադարձ կապերի շնորհիվ: Իսկ այդ կապերն այնքան զարգացած են ու կատարյալ, ինչքան բազմազան են էկոհամակարգի կենսաբանական բաղադրիչները`բուսական և կենդանական աշխարհը:Էկոհամակարգում ամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ ունի իր որոշակի դերը և մյուս բուսատեսակների և կենդանատեսակների, ինչպես նաև բնակատեղի հետ, գտնվում է կայուն և օրինաչափ կապերի մեջ:Այս կապերի շնորհիվ է, որ պահպանվում է կենսոլորտի և ավելի փոքր էկոհամակարգերի գոյությունը, դրանց էկոլոգիական հավասարակշռությունը, և պահպանվում է կյանքը մեր մոլորակի վրա:
3
Դեոևս անցյալ դարում անգլիացի հռչակավոր բնախույզ Չարլզ Դարվինը ուսումնասիրել և նկարագրել է այդպիսի կապի օրինակ, որը դարձել է դասական:Հայտնի է, որ Անգլիայում լայն տարածում ունի մարգագետնային կարմիր երեքնուկը, որը լավագույն անասնակերն է: Դրա վրա է հիմնվում անասնապահությունը, որը Անգլիայի տնտեսության զարգացած ժյուղերից է:Չ. Դարվինը բացահայտեց, որ կարմիր երեքնուկի խողովակաձև ծաղիկները փոշոտվում են միայն կրետ կոչվող միջատների միջոցով, որոնք ունեն երկար կնճիթ և թափանցում են ծաղկի մեջ: Եզրակացությունը որոշակի էր. Անգլիայում կարմիր երեքնուկի լայն տարածումը պայմանավորված էր կրետների առատությամբ:Ուշադրություն էր գրավում մի փաստ ևս. Կրետների բներն ավելի հաժախ հանդիպում են բնակավայրերի շրջակայքում: Այստեղ դրանք պաշտպանված են դաշտամկներից, որոնք սնվում են կրետների թրթուրներով ու հարսնյակներով: Բնակավայրերի մոտ դաշտամկները քիչ են, որովհետև շատ են կատուները, որոնք ոչնչացնում են դաշտամկներին:
Հետագայում կեսլուրջ-կեսկատակ ապացուցում էին, որ Մեծ Բրիտանիան հզոր ծովային տերություն լինելու համար պարտական է կատուներին...
Պատճառահետևանքային կապերի շղթան ստանում էր հետևյալ տեսքը. կատուները պաշտպանում են կրետներին դաշտամկներից, կրետները նպաստում են երեքնուկի տարածմանը, երեքնուկը խոշոր եղջերավոր անասունների հիմնական կերն է, տավարի միսը ծովայինների հիմնական սննդամթերքն է, առանց որի չի կարելի հզոր նավատորմ ունենալ, հզոր նավատորմը ծովային տերության ուժի և հարստության գրավականն է:
Բնության մեջ այդ տիպի կապերն անհամար են: Ամբողջ կենսոլորտն իրենից ներկայացնում է այդպիսի կապերի մի չափազանց բարդ ցանց, որտեղ ամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ կատարում է իր յուրահատուկ ֆունկցիան:
Գիտնականները, հաշվի առնելով ընդհանուր սննդառության շղթայում ունեցած մասնակցությունը, կենդանի օրգանիզմները բաժանում են 3 խոշոր խմբերի` պրոդուցենտների, կոնսումենտների և ռեդուցենտների:
Պրոդուցենտները/արտադրողները/ կանաչ բույսերն ու այլ ինքնասուն օրգանիզմներն են, որոնք, բնությունից վերցնելով անօրգանական նյութերը`ջուրը, դրա պարունակած հանքային աղերը և ածխաթթու գազը, արեգակնային էներգիայի շնորհիվ սինթեզում են օրգանական նյութեր` ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ: Դա լուսասինթեզն է, որը սննդառության բարդ շղթայի 1-ին օղակն է:
Կոնսումենտները/սպառողները/ շղթայի 2-րդ օղակն են` այն բոլոր այլասուն օրգանիզմները, որոնք սնվում են պրոդուցենտների սինթեզած օրգանական նյութերով:Կոնսումենտներ են բոլոր կենդանիները, մանրէների մի մասը և մակաբույծ ու միջատակեր բույսերը:
4
Ռեդուցենտները/քայքայողները/ այն օրգանիզմներն են /գլխավորապես բակտերիաներն ու սնկերը/, որոնք քայքայում են օրգանական մնացորդները, սնվում դրանցով և օրգանական նյութերը վերափոխում անօրգանականի. կատարվում է օրգանական նյութերի հանքայնացում:
Ռեդուցենտների արտադրած անօրգանական նյութերն էլ սնունդ են ծառայում պրոդուցենտների համար. Սննդառության ընդհանուր շղթան փակվում է:
Պրոդուցենտ-կոնսումենտ-ռեդուցենտ շղթայի միջոցով տեղի է ունենում նյութի ու էներգիայի կենսաբանական շրջապտույտը կենսոլորտում և մյուս բոլոր ավելի փոքր չափերի ու մակարդակների էկոհամակարգերում:
Պրոդուցենտ-կոնսումենտ-ռեդուցենտ շղթային մասնակցում են կենդանի օրգանիզմների անխտիր բոլոր տեսակները: Իսկ այդ տեսակների թիվը շատ մեծ է.
Ռեդուցենտ տեսակների թիվը հասնում է------------ 75 հազարի,
Օրգանիզմների ամեն մի տեսակ բնության մեջ գրավում է իր սեփական տեղը, միջավայրը, կատարում է յուրահատուկ գործունեություն, այսինքն` նրա էկոլոգիական խորշը երբեք դատարկ մնալ չի կարող: Հակառակ դեպքում կընդատվի էկոհամակարգի բնականոն զարգացումը, կխախտվի հավասարակշռությունը:
Բուսական ու կենդանական աշխարհի բազմազանության պահպանությունը բացառիկ կարևորություն ունի մի այլ առումով ևս.դա բուսական ու կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանումն է…
Բնապահպանության բնագավառում գենոֆոնդ ասելով հասկանում են բոլոր տեսակի կենդանի օրգանիզմների ամբողջությունը իրենց ժառանգական հատկանիշներով հանդերձ` ինչպես արդեն բացահայտված, այնպես էլ դեռևս չբացահայտված:
Կենդանի օրգանիզմների ամեն մի տեսակ, ունենալով իր սեփական էկոլոգիական խորշը, ունի նաև իր ժառանգական հատկանիշները:
Բույսերի ու կենդանիների մեծ մասի հատկանիշները դեռևս բացահայտված չեն, մարդն առ այսօր սովորել է օգտագործել բույսերի ու կենդանիների մի չնչին մասը միայն:Մինչդեռ համաշխարհային ֆլորայի ու գենոֆոնդը դեռևս չբացահայտված անսպառ շտեմարան է նաև մշակաբույսերի և ընտանի ու արդյունագործական կենդանիների նոր օգտակար տեսակների խաչաձևելու համար:
5
Այդ ամենով հանդերձ, բնության վրա մարդու ներգործության պատճառով ոչնչացվել կամ ոչնչացման վտանգի տակ են գտնվում ոչ միայն բույսերի ու կենդանիների բազմաթիվ տեսակներ, այլև ամբողջ էկոհամակարգեր:
Բնապահպանական միջազգային կազմակերպությունների և ամերիկյան գիտնականների գնահատմամբ վերջին 400 տարում Երկրի երեսից անհետացել են բարձրակարգ բույսերի 384 /0.15%/, ձկների 23 /0.12%/, սողունների 28 /0.35%/, թռչունների 130 /1.43%/ և կաթնասունների 83 /1.99%/ տեսակ: Ոչնչացման եզրին գտնվողները շատ ավելին են:
Բույսերի ու կենդանիների բազմազանության, դրանց առանձին տեսակների պահպանության մեթոդներն ու միջոցառումները բազմազան են: Գիտնականները եկան այն եզրակացության, որ այդ միջոցառումներին կազմակերպված բնույթ տալու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է նախ և առաջ բացահայտել այն բուսատեսակներն ու կենդանատեսկները, որոնք ոչնչացման վտանգի տակ են և առաջին հերթին կազմակերպել դրանց պահպանությունը: Այդպես ծագեց «Կարմիր գրքի» ստեղծման գաղափարը, որն այժմ իրագործվում է աշխարհի երկրների մեծ մասում, ինչպես նաև միջազգային մասշտաբով:
«Կարմիր գիրքը» հազվադեպ և ոչնչացման վտանգի տակ գտնվող օրգանիզմների համակարգված ցուցակն է:
Առաջին «Կարմիր գիրքը»` ստեղծված Բնության պահպանության միջազգային միության /ԲՊՄՄ/ նախաձեռնությամբ անցյալ դարի 50-ական թվականներին, ընգրկում էր ամբողջ մոլորակը: Դրան հաջորդեցին ազգային /մեկ պետություն/, ապա և տեղական /պետության առանձին տարածքի/ «Կարմիր գրքերը»:
«Կարմիր գրքերը» տարբերվում են ոչ միայն իրենց տարածական ընդգրկմամբ, այլև բովանդակությամբ: Կան բույսերի, կենդանիների և դրանց կարգաբանական խմբերի, օրինակ` կաթնասունների, թռչունների, երկկենցաղների, սողունների առանձին «Կարմիր գրքերը»:
Յուրաքանչյուր «Կարմիր գիրք» առանձնացնում ու խմբավորում է այն տեսակները,
որոնք գտնվում են ոչնչացման վտանգի տակ որոնց քանակն արագորեն կրճատվում է որոնք ընդհանրապես սակավաթիվ են, դրանց համար ներկայումս
վտանգ կա, բայց ապագայում կարող են հայտնվել ոչնչացման եզրին որոնք մինչև վերջերս գտնվել են վտանգի տակ, բայց մի շարք
միջոցառումների շնորհիվ այժմ վերականգնվում է դրանց քանակը
Ստեղծվում են նաև առանձին էկոհամակարգերին ու բուսական համակեցություններին նվիրված գրքեր` «Կանաչ գրքեր»:
6
Ակնհայտ է, որ համամոլորակային հիմնախնդիրներից յուրաքանչյուրը, ունենալով կոնկրետ բովանդակություն, միաժամանակ կապված է մնացած բոլորի հետ: Այսպես, կենսաբազմազանության համամոլորակային հիմնախնդիրը, որպես էկոլոգիական հիմնախնդրի բաղադրիչ, խիստ կապված է ժողովրդագրական, պարենային, թույլ զարգացած երկրների հետամնացության վերացման և մյուս հիմնախնդիրների հետ:
Կենսաբազմազանության պահպանման հիմնախնդրից բխեց «Կարմիր գրքի» ուսումնասիորւթյան հարցը:
ԲՈՒՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7
1 Գենոֆոնդի պահպանում 2 Հատուկ պահպանվող տարածքների առանձնացում 3 Բույսերի «Կարմիր գրքերի» ստեղծում 4 Բույսերի կարանտինի կազմակերպում 5 Անտառային տնտեսության կատարելագործում 6 Արոտային տնտեսության գիտական կազմակերպում 7 Անտառային հրդեհների դեմ պայքարի կազմակերպում
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1 Կենդանիների համար միջավայր ծառայող ջրային և բուսական ռեսուրսների պահպանում և վերականգնում
2 Որսի /ժամկետների և քանակի/ կարգավորում 3 Կենսատեխնիկական միջոցառումների կիրառում 4 Կլիմայավարժեցում և վերաբնակեցում 5 Ձկների ձվադրման վայրերի և միգրացիայի ուղիների
պահպանում 6 Արժեքավոր ձկնատեսակների թշնամիների մրցակիցների
ոչնչացում 7 Աքֆակուլտուրայի զարգացում 8 Հատուկ պահպանվող տարածքների առանձնացում
ԱՅՍ ՏԱՐՎԱ ՕԳՈՍՏՈՍ-ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅՍՏԱՆՈՒՄ ԿՀՐԱՏԱՐԱԿՎԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ԵՐԿՈՒ ՀԱՏՈՐ ՀԱՅԵՐԵՆ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ
10
2010-05-14 00:00
Բնապահպանության
նախարարություն
ՀՀ Բնապահպանության նախարարությունը ներկայացրեց նոր Կարմիր Գիրքը, որի մեջ ներառվել է 452 տեսակ բարձրակարգ բույսեր` 40 տեսակ սնկեր, 153 տեսակ ողնաշարավոր և 155 անողնաշարավոր կենդանիներ:
Ի տարբերություն 89-90թթ. հրատարակչությունների, նոր Կարմիր Գրքի մեջ սնկերը և անողնաշարավորները ընդգրկլվել են առաջին անգամ: Հայաստանի ԿԳ ներառված բույսերի և կենդանիների տեսակները ընտրված են ըստ Համաշխարհային Միության բնության պահպանության կատեգորիաների` կրիտերիաների: Բոլոր տեսակները ենթաբաժանվում են երեք կատեգորիայի /ըստ կրիտիկական վիճակի(CR), անհետանցման վտանգի(EN) և խոցելիության (VU): Օրինակի համար (CR) կատեգորիայի մեջ ներառված են 12 տեսակի կենդանի ` լեոպարդ, ազնիվ եղջերու,հայկական մուֆլոն, 2 ենթատեսակի իշխան /գեղարքունիքի — ամառային բախտակ/ , EN կատեգորիայի մեջ` 31 տեսակ, իսկ VU կատեգորիայում` 91:
Ինչ վերաբերվում է Հայաստանի տարածքից անհետացած տեսակներին, դա շերտավոր հիենան է և մանուլը: Ֆլորայի և ֆաունայի հետազոտությունները անց են կացվել ՀՀ Կառավարության երեք տարվա ծրագրի շրջանակներում /այդ նպատակներին պետբյուջեից հատկացվել է 31մլն.դրամ/: Իրենց աջակցությունը գրքի հրատարակման գործում ցուցաբերել են նաև IUCN, GTZ, WWF, UNDP, և Հայաստանի Ամերիկյան Համալսարանը:
Լույս են տեսել Հայաստանի կենդանիների և բույսերի Կարմիր գիքերը, որտեղ ներառվել են 452 տեսակ բույսեր, 40 տեսակ սնկեր, 153` ողնաշարավոր և 155` անողնաշարավոր կենդանիներ: Գրքերը լույս են տեսել 500 օրինակ տպաքանակով: Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վարչության Կենսաբազմազանության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը և հիշեցրեց, որ Հայաստանի վերջին Կարմիր գիրքը լույս էր տեսել 1980-ական թվականների վերջերին:
Ըստ նրա` նոր Կարմիր գրքում կենդանատեսակների և բուսատեսակների թվաքանակը աճել է, որը պայմանավորված է էկոհամակարգերի վրա մարդու ազդեցությամբ, ինչպես նաև կենսաբազմազանության գնահատման նոր չափանիշների կիրառմամբ:
«Ուսումնասիրություններ են կատարվել հանրապետության ամբողջ տարածքում: Գնահատվել է կենսաբազմազանության իրավիճակը»,- շեշտեց Տատյանա Դանիելյանը և հավելեց` կենսաբազմազանության պահպանման համար անհրաժեշտ է, որ բոլորը հոգ տանեն բնությանը և դրա համար պետք է մարդկանց մտածելակերպը փոխել:
Բանախոսը նշեց նաև, որ Կարմիր գրքի լույս ընծայման համար ծանր և երկարատև ուսումնասիրություններ են կատարվել, որոնց համար 2007թ.-ին պետբյուջեից տրամադրվել է 31 մլն դրամ:
Տ. Դանիելյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կենսաբազմազանության տեսակային կազմում են` 3 500 բույսեր, 500 ողնաշարավոր և 17 հազարից ավելի անողնաշարավոր կենդանիներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ԿԵՆԴԱՆԻՆԱՏԵՍԱԿՆԵՐ
Կաթնասուններ
1. Լայնականջ ոզնի2. Հարավային պայտաքիթ3. Մեհելիի պայտաքիթ4. Սովորական երկարաթև չղջիկ5. Կովկասյան մկնիկ6. Հարավային ավազամուկ7. Անդրկովկասյան գորշ արջ8. Հարավռուսական խայտաքիս9. Կովկասյան ջրասամույր10.Առաջավորասիական ընձառյուծ11.Մանուլ12.Բեզոարյան այծ13.Հայկական մուֆլոն
Թռչուններ
14.Վարդագույն հավալուսն15.Գանգրափետուր հավալուսն16.Մեծ ձկնկուլ17.Մեծ սպիտակ տառեղ18.Սովորական ֆլամինգո19.Մոխրագույն բադ