ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ` ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ
Հին Հունական Աստվածները` որպես Արխետիպներ
Տեսության մասին
Առաջին հայացքից դժվար է պատկերացնել, թե ինչ կապ ունեն հին հունական աստվածները ժամանակակից մարդու հետ: Սակայն` ավելի խորը դիտարկելով` կարելի է նկատել, որ հին հունական դիցաբանությունում նկարագրվում են մարդկային հիմնական տիպերը, նրանց պահելաձևը, որոնք այսօր էլ չեն կորցնում իրենց արդիականությունը:
Այսպիսով` լավ ուսումնասիրելով հին հունական դիցաբանությունը` կարելի է ավելի լավ ճանաչել ինքդ քեզ և քո կյանքի շարժառիթները: Յուրաքանչյուր մարդու կյանքում կան ներքին ենթագիտակցական հզոր ուժեր և ազդակներ, որոնք հոգեբանության մեջ կոչվում են արխետիպեր: Այդ կերպարները կարելի է տեսնել տարբեր ժողովուրդների լեգենդներում, հեքիաթներում և դիցաբանությունում:
Կերպարների ամենաընդգրկուն հավաքականը համարվում է հին հունական դիցաբանությունը: Իհարկե, շատ քչերը կարող են տիպիկ արխետիպ լինել, շատերի մոտ դրանք հիմնականում խառնված են կամ էլ երկրորդական դերեր, ինչպես օրինակ Հեկատան կամ Տիքեն: Սակայն այսօր մենք կուսումնասիրենք հիմնական 13 տիպերը` Զևս, Հերա, Հեփեստոս, Դիոնիսոս, Աֆրոդիտե, Արտեմիս, Ապոլլոն, Դեմետրա, Արես, Հադես, Պոսեյդոն, Պերսեփոնե, Աթենաս:
Զևս
Հին հունական առասպելաբանությունում երկնքի, ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի տիրակալ: Օլիմպոսի աստվածներից գլխավորը, Քրոնոսի և Ռեյայի երրորդ որդին, Հադեսի, Հեստիայի, Դեմետրայի և Պոսերդոնի եղբայրը: Զևսի կինը Հերա աստվածուհին է:Զևսն Օլիմպոսը բավականին հաջող է կառավարում, նրա հիմնական ուղենիշներն են ձգտումներն ու իշխանությունը, սոցիալական դիրքը և կանայք:
Զևսը ավտորիտար հայր է, որը թելադրում է իր երեխաներին իր կամքը:Այլ կերպ ասած` Զևսը դասական ալֆա տղամարդ է, առաջնորդ: Նա գրավում է կանանց իր իշխանությամբ և հաջողությամբ: Սովորաբար Զևսի արխետիպ ունեցող տղամարդիկ շուտ են ամուսնանում` հիմնականում գեղեցիկ կանանց հետ` ամուսնանալուց հետո, սակայն, շարունակելով դավաճանել նրանց:
Ավելին կարդացեք այստեղ.
Հերա
Հերան Օլիմպոսի գլխավոր աստվածուհին է, Զևսի կինը, սակայն նրա ամուսնությունը երջանիկ չէ` Զևսի բազմաթիվ դավաճանությունների պատճառով: Հերան գտնում է իր հակառակորդուհիներին և խանդի հողի վրա ոչնչացնում նրանց: Հերան հաճախ առարկում է Զևսին, վիճում հետը աստվածների խորհրդի ժամանակ։
Շատ հակասական արխետիպ է: Լինելով շատ փոփոխական` նա միաժամանակ նաև շատ խանդոտ և բռնկուն է: Տղամարդու մեջ Հերան փնտրում է վստահություն և ուժ` հիմք ընդունելով վերջինիս սոցիալական դիրքը: Նա հիմնականում ընտրում է հաջողակ տղամարդկանց, որոնք, սակայն հոգեպես ոչ հասուն են, ավտորիտար, անտարբեր ուրիշների զգացմունքների նկատմամբ: Հերայի կյանքը գլխավոր իմաստն ամուսնությունն է:
Ավելին` այստեղ
ՊոսեյդոնՊոսեյդոնը հին հունական դիցաբանության մեջ ծովերի աստվածն է, Քրոնոսի և Ռեայի երկրոդ որդին, Զևսի, Հերայի, Դեմետրայի, Հեստիայի և Հադեսի եղբայրը: Աշխարհի բաժանման ժամանակ նրան բաժին ընկան ծովերը: Պոսեյդոնն իր կնոջ՝ Ամփիտրիտայի և որդու՝ Տրիտոնի հետ բնակվում է շքեղ դղյակում ծովի հատակում: Զևսի նմանությամբ` նա նույնպես ունի իշխելու հակում, սակայն ճնշված է, քանի որ առաջնային դերը Զևսինն է, իսկ ինքը չունի վերջինիս հաշվենկատությունն ու սառնասրտությունը:
Պոսեյդոնը շատ զգացմունքային է, սակայն զգացմունքները փակված են և անազատ: Նա ժամանակ առ ժամանակ բռնկվում է` քանդելով և վրեժ լուծելով: Կանանց հետ շփվելիս առաջնորդվում է հայրիշխանական տեսակետով` փորձելով կառավարել իր կնոջը: Գրավում են հանգիստ, քնքուշ և համբերատար կանայք: Նման տղամարդկանց համար դժվար է լավ կարիերա ստեղծել ժամանակակից հասարակության մեջ:
Մանրամասն` այստեղ
Հադես
Հադես ` ըստ հին հունական դիցաբանության՝ ստորերկրյա աշխարհի՝ դժոխքի աստված, որտեղ խղճուկ գոյություն էին քարշ տալիս մեռյալների ստվերները։ Քրոնոսի և Ռեայի ավագ որդին, Զևսի,Պոսեյդոնի, Հերայի, Հեստիայի և Դեմետրայի եղբայրը։ Պերսեփոնեի ամուսինը:
Այս արխետիպն ապրում է ներփակ աշխարհում: Այս արխետիպի կրող տղամարդը հիմնականում ներքաշված է իր մեջ, իր աշխարհ` արհամարհելով արտաքին աշխարհը: Որպես կանոն` մնացած տղամարդիկ նրա մեջ ուժեղ հակառակորդ չեն տեսնում, քանի որ վերջինս ինտրովերտ է, ուշադրություն չի դարձնում իր արտաքինին, ակտիվ չէ կանանց հետ շփվելիս: Քանի որ այս տղամարդու համար դժվար է ոճ ստեղծելը, նա չի փնտրում ընկերուհիների, այլ առաջնորդվում է հոգու ձայնով: Նրա կյանքում քիչ կանայք են լինում: Շարունակությունը
Պերսեփոնե
Ընդերքի, ծլարձակման, պտղաբերության աստվածուհի, Զևսի և Դեմետրայի դուստրը, Հադեսի կինը, ստորերկրյա աշխարհի թագուհին։ Առևանգվել է Հադեսի կողմից: Պերսեփոնեն խելոք և ճնշված կնոջ կերպարն է: Մեր մշակույթում, որպես կանացի հատկանիշ, խրախուսվում է Պերսեփոնե կերպարի պասիվությունը և կախվածությունը`
ակամայից դառնալով շատ կանանց արմատական խնդիր: Այնուամենայնիվ Պերսեփոնե կերպարը ընկալվում է որպես որակ, որը անհապաղ պետք է զարգացնել: Պերսեփոնեն ընդունակ է լինել բաց և միևնույն ժամանակ ճկուն, ինչը և անհրաժեշտ է զարգացնել նաև Դեմետրայի և Հերայի արխետիպերին:
Մնացածը` այստեղ
ԱրտեմիսՈրսորդության և Լուսնի աստվածուհի: Լետոյի և Զևսի աղջիկը, Ապոլլոնի քույրը, հմուտ նետաձիգ: Կնոջ հոգեբանությունում Արտեմիսը մարմնավորում է այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են նպատակասլացությունը, անկախությունը, ձգտումը նորանոր տպավորությունների և պայքարի ոգու:
Ավելին…
Աթենաս
Աթենասը բոլոր արհեստների հովանավորն է, իմաստության և պատերազմի աստվածուհին: Նա չի ունեցել մանկություն, այլ ծնվել է Զևսի գլխից` միանգամից մեծ և խելացի:
Ի տարբերություն Արտեմիսի` Աթենասը չի թաքնվում տղամարդկանցից, այլ պայքարում է կյանքում իր տեղի համար` ցուցաբերելով սառնասրտություն, խելք, հաշվենկատություն:Նրան գրավում են հիմնականում հերոս տղամարդիկ: Աթենասի արխետիպ ունեցող կանայք կարիերիստ են, խելացի և գեղեցիկ:
Մանրամասն` այստեղ
Արես
Ռազմի աստված, Զևսի և Հերայի որդին: Արեսը համարվում էր Աֆրոդիտեի սիրեկանը կամ ամուսինը:Այս տեսակին պատկանող տղամարդիկ շատ էմոցիոնալ են, նրանք ապրում են «այստեղ և հիմա»» սկզբունքով, նրանք զգում են կյանքը, ապրում են բնազդներով` իրենց հույզերը արձանագրելով արտաքին աշխարհում` չմտածելով հետևանքների մասին:
Էմոցիաների վերահսկողության բացակայության պատճառով նա երբեմն կորցնում է ինքնատիրապետումը: Այսպիսի տղամարդուն շատ դժվար է որոշումներ ընդունել և առավել դժվար է դրանք իրագործել:Նրա արտաքին որակներն են` իմպուլսիվությունը, ագրեսիվությունը, ֆիզիկական ակտիվությունը, հուզականությունը և սեքսուալությունը: Երիտասարդության ժամանակ այն կարող է կամ բանալի լինել հետագա երջանիկ կյանքի համար կամ էլ ոչնչացնել այդ երջանիկ կյանքի հույսերը:
Չնայած տարօրինակությանը, Արեսի արխետիպին պատկանող տղամարդիկ կարող են լինել շատ քնքուշ և սիրալիր կանանց հետ. նրանք նախընտրում են ֆիզիկապես արտահայտել իր համակրանքը: Արեսին դուր են գալիս իր պես հուզական կանայք: Նա բարյացակամ է բոլոր կանանց հանդեպ, չնայած` ոչ բոլոր կանայք են ընդունում նրա հուզականությունը և բարյացկամությունը:
Ավելին` այստեղ
Դեմետրա
Հողագործության և բերքատվության աստվածուհի: Դեմետրան Քրոնոսի և Ռեայի երկրոդ դուստրն էր, որոշ ժամանակ եղել է Կրետեյում պաշտվող հողագործական աշխատանքների աստված Իասիոնի կինը, որից ծնել է հարստության աստված Պլուտոսին: Նա ունի դուստր` Պերսեփոնեն, որին առևանգել էր Հադեսը և դարձրել իր կինը:
Դեմետրայի արխետիպը կրող կնոջ համար առաջնային է ուրիշներին հոգ տանելը: Եթե այդպես չի լինում, կինն իրեն ճնշված է զգում: Մարդկանց հետ շփվելիս Դեմետրան վերցնում է իրեն մոր, հոգ տանողի դերը: Սա նվիրված, ալտրուիստ և համառ կին է, որը չի ձգտում հասարակական դիրքի և անկախության, նրա համար ամենակարևորը ընտանիքն է: Դեմետրան հազվադեպ է սիրահարվում և իր տղամարդկանց համար մայրիկ է դառնում:
Մանրամասն` այստեղ
Հեփեստոս
Կրակի ու դարբնության հին հունական աստված, Զևսի և Հերայի որդին: Պատկերվում է որպես տգեղ, ծեր և կաղ: Ըստ դիցաբանության` Հեփեստոսի ծննդյան ժամանակ Հերան` զայրանալով մանկան տգեղությունից և թուլակազմությունից, նրան նետում է ծովը, սակայն վերջինս փրկվում է ծովային աստվածների կողմից:
Հեփեստոսի արխետիպ ունեցող տղամարդը շատ ներփակ և նյարդային է: Նա ապրում է զգացմունքների փոթորիկի մեջ, սակայն չի կարողանում դրանք արտահայտել խոսքերով: Հիմնականում այսպիսի տղամարդը ներկայացնում է իր աշխարհը արվեստի կամ արհեստի միջոցով:
Այս մարդը չի ապրում հասարակության կանոններով և չի կարողանում ծանոթություններ հաստատել: Նա դիտում է, բայց երբեք չի դառնում հասարակության մասնիկը: Այսպիսի տղամարդիկ շատ փխրուն են և նրանք ընտրում են անկախ և ուժեղ կանանց, որոնք և ապահովում են իրական և ներքին կյանքի կապը:
Մանրամասն` այստեղ
Աֆրոդիտե
Սիրո և գեղեցկության աստվածուհի, հավերժ գարնան և կյանքի դիցուհի: Հեփեստոսի կինը և Արեսի սիրուհին: Աֆրոդիտեի արխետիպին պատկանող կանանց հիմնական առանձնահատկությունն աներևակայելի գրավչությունն է: Նա ջերմություն է ճառագում և ունի ներքին կախարդանք:
Աֆրոդիտեն անհոգ է, ընկերասեր,հետաքրքիր է իր մտքերի բազմազանությամբ: Նա կարողանում է թաքցնել իր հույզերը և զգացմունքները` կապված հարաբերությունների և անգամ սիրո հետ` կարողանալով սիրուն տրվել ամբողջությամբ և անմնացորդ: Այսպիսի կինը շատ հեշտ է կարողանում գայթակղել տղամարդկանց և շատ կանայք նրան համարում են իրենց պոտենցիալ մրցակից:
Աֆրոդիտեի արխետիպը մաքուր էներգիա է: Լիարժեքության և պլանների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է նաև զարգացնել Աթենասի և Հերայի տիպերը: Աֆրոդիտեն կենսուրախ է և խանդավառ, ուղղակի պետք է սովորել նրան ղեկավարել:
Մանրամասն կարող եք կարդալ այստեղ
Դիոնիսոս
Բնության արտադրող ուժերի, խաղողագործության ու գինեգործության աստված: Զևսի և Սեմելեի որդին: Հաճախ պատկերվում էր խրախճասեր ու կենսուրախ շքախմբի ուղեկցությամբ: Դիոնիսոսը շատ հակասական արխետիպ է, քանի որ նրա մեջ համադրվում են և միստիկ, վերերկրային ձգտումները, և երկրային կրքերը: Դիոնիսոսը էքստրովերտ և էքսցենտրիկ է, բայց նրա զգացմունքները կայուն չեն:
Տղամարդ Դիոնիսոսը միշտ անհանգիստ է, նա փորձում է ամեն ինչ փոխել և կարող է պահել իրեն կանացի կամ վուլգար: Էքստրավագանտ է, վառ, թեթև: Նրա մոտ զարգացած է ավելի շուտ կանացի աշխարհընկալումը. Նա սիրում է կանանց և շատ ընկերուհիներ ունի: Սակայն Դիոնիսոսին սիրելը դժվար է, քանի որ նա ուղղված է դեպի ինքն իր անձը:
Սովորաբար այսպիսի տղամարդը իրեն հասկացված չի զգում տղամարդկանց միջավայրում, վերջիններս ուղղակի նրա մեջ տղամարդ չեն տեսնում: Սակայն, այնուամենայնիվ, Դիոնիսոսը ունի մի քանի մտերիմ ընկեր, որոնց շատ հավատարիմ է:
Կարդացեք ավելին…
ԱպոլլոնԱրտաքին ներդաշնակություն և շփման մեջ հաճելի անձնավորություն է: Այն տղամարդիկ, որոնց մեջ գերակշռում է Ապոլլոնի արխետիպը, հիմնվում են իրենց մտածողության վրա, սիրում են հստակություն և կարգավորվածություն, օբյեկտիվ են գնահատում իրավիճակը և հազվադեպ են գործում ` ելնելով սուբյեկտիվ տպավորություններից: Որպես օրենք, այսպիսի տղամարդիկ հաջողակ են իրենց կարիերայում և պահանջված հասարակության կողմից:
Այս արխետիպին պատկանող տղամարդը ունի տրամաբանական միտք, դնում է իր առաջ իրատեսական նպատակներ և գիտի, ինչպես հասնել դրանց:Չնայած նա ունի բոլոր հատկանիշները բարձր արդյունավետության համար, սակայն չունի ձգտում` հասնելու իր իսկ նպատակներին:
Ապոլլոնը ապրում է բանականությամբ, այլ ոչ թե սրտով, անգամ կնոջ հետ շփման ժամանակ: Սովորաբար այսպիսի տղամարդուն ձգում են ուժեղ և անկախ կանայք, որոնց մեջ նա գտնում է ավելի շուտ հետաքրքրություն, քան վախ, չնայած որ երբեմն փորձում է նրան կառավարել:
Ավելին կարդացեք այստեղ…
Հին Հունական Աստվածները` որպես Արխետիպներ
Թարգմանեցին և կազմեցին`
Շուշան Բալայան, Մերի Շարոյան
Խորհրդատու` Մարգարիտ Սարգսյան