Top Banner
Օ Լ Ի Մ Պ Ի Կ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ Ապրիլ 2012 # 2
12

Olimpik 2-ed em

Jul 11, 2015

Download

Documents

Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Olimpik 2-ed em

ՕԼԻՄՊԻ ԿՄԱՆԿԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ

Ապրիլ 2012

# 2

Page 2: Olimpik 2-ed em

Էդվարդ Օհանյան Էմին Օհանյան

Սովորում ենք Երևանի <<Մխիթար Սեբաստացի>>

Կրթահամալիրի Հիմնական դպրոցի I դասարանում: Դասվար` Սեդա Խաչատրյան

` Հասցե , . 0050, 9 ., . 51, . 102 ՀՀ ք Երևան Մայիսի փ շ բն.` (010) 44 11 34, 077 (03 28 28) Հեռ

. Էլ Հ ` [email protected] ասցե

http://himnakan.mskh.am/

Page 3: Olimpik 2-ed em

Ես Էդվարդ Օհանյանն եմ: Իմ սիրած զբաղմունքը՝ պարել, երգել, նվագել: Չեմ սիրում՝հիվանդանալ և դպրոց չգնալ:

Ես Էմին Օհանյանն եմ: Իմ սիրած զբաղմունքը՝ շախմատ խաղալ, միրգ ուտել,նվագել, երգել, պարել: Չեմ սիրում՝ աղմուկ և հիվանդանալ ու շախմատի մրցույթի չգնալ:

Page 4: Olimpik 2-ed em

Շարունակի՛ր պատմությունը Մի փոքրիկ տան մեջ մի փոքրիկ բույն կար: Այդ փոքրիկ

բնում երկու փոքրիկ մուկ էր ապրում:Հարևանությամբ մի չար տղա էր ապրում, որը տանը կատու ուներ:

Մի օր, այս տղան որոշեց, որ իր կատվի ծննդյան օրը պետք է կատվին մուկ նվիրի: Երբ այդ օրն եկավ, տղան մի մեծ տութ վերցրեց և գնաց հարևան մկներին բռնելու: Իսկ մկները այդ ժամանակ գնացել էին զբոսանքի: Տղան մոտեցավ մկների բնին և տեսնելով, որ մկները այնտեղ չեն, ջղայնացավ և, ոտքով հարվածելով բնին, փլեց այն: Հետո նա որոշեց թաքնվել դռան ետևում մինչև մկների վերադարձը:

Երբ մկները վերադարձան զբոսանքից և տեսան իրենց փլված բույնը, շատ զարմացան և տխրեցին: Բայց նրանք չհասցրեցին նույնիսկ մտածել, թե ինչ պետք է անեն, քանի որ տղան հանկարծակի դուրս թռավ դռան ետևից և բռնելով մկներին, գցեց նրանց տուպի մեջ:

Տղան ուրախ-ուրախ դուրս եկավ տնից, գրպանից մի ադամաթուզ (բանան) հանեց և սկսեց հավեսով ուտել: Տեսնելով տղային, նրան մոտ վազեցին իր ընկերները, որոնք պատրաստվում էին ֆուտբոլ խաղալ: Չար տղան իր կերած ադամաթզի կճեպը արագ նետեց գետնին և, տուփը թողնելով բակի նստարանի վրա, վազեց ֆուտբոլ խաղալու:

Page 5: Olimpik 2-ed em

Մկները տութի մեջ նստած լացեցին, լացեցին, հետո էլ հասկացան, որ լացով գործին չեն օգնի՝ պետք է շտապ մի բան մտածել, քանի դեռ չար տղան չի վերադարձել:

Հանկարծ նրանք հիշեցին, որ վերջ ի վերջո նրանք մկներ էր և սուր ատամներ ունեն: Նրանք սկսեցին արագ-արագ կրծել տուփը: Մի հինգ րոպեից տուփի մեջ մի գեղեցիկ ծակ առաջացավ: Մկները դուրս թռան տուփից: Ուզում էին արագ փախչել տուն, բայց հետո հիշեցին, որ այլևս տուն չունեն: Մի պահ նրանք շփոթված կանգ առան՝ չիմանալով, թե ինչ անեն: Եվ հանկարծ նրանց մոտ մի փայլուն միտք ծագեց: Նրանք մտածեցին, որ կարելի է այդ տուփի մեջ ևս երկու փոքր ծակ կրծել և այն կդառնա դռնով և պատուհաններով մի նոր տուն իրենց համար: Մկնիկները սկսեցին արագ-արագ տուփը բրթել դեպի մի ապահով տեղ:

Այդ պահին հեռվից վազելով գալիս է չար տղան, որն արդեն ավարտել էր ֆուտբոլ խաղալը: Տեսնելով մկներին, տղան այնքան արագ վազեց, որ չնկատելով իր իսկ գցած ադամաթզի կճեպը, պատահմամբ կանգնեց վրան, սայթակեց, ընկավ և ոտքը կոտրեց:

Անցորդները «Շտապ Օգնություն» կանչեցին, որն եկավ և տղային հիվանդանոց տարավ: Իսկ մկները հանգիստ վերջացրեցին իրենց գործը և այդ օրվանից հանգիստ ապրեցին իրենց նոր և մեծ տան մեջ:

Page 6: Olimpik 2-ed em

Շարունակի՛ր պատմությունը

Մի մարդ կար: Այս մարդն ուներ երկու ոտք: Այս ոտքերը երբեք չէին կռվում:

Իսկ գիտեք ինչո՞ւ: Հիմա կպատմենք: Մի oր զբոսանքի ժամանակ այս մարդու մի ոտքը պատահմամբ տրորում է մյուս ոտքը: Այն մյուս ոտքը այդ օրը շատ վատ տրամադրություն է ունենում, քանի որ, մարդու հագած կոշիկները շատ անհարմար էին և ցավեցնում էին նրան: Բարկանալով իրեն տրորած ոտքի վրա, այս ոտքն էլ իր հերթին հարձակվում է մյուս ոտքի վրա և տրորում այն: Եվ այդպես երկու ոտքերը իրար մի լավ տրորելուց հետո, վերջը իրարից նեղանում են և ուզում են առանձնանալ՝ մեկը ուզում է գնալ դեպի աջ, մյուսը՝ դեպի ձախ: Եվ ահա այդ ոտքերի տերը՝ խեղճ մարդը մի ամբողջ օր աջ ու ձախ է վազվզում գժի նման: Վազվզում է, վազվզում, վերջում ուժասպառ եղած ուշաթափվում, ընկնում է ցած: Մի քանի ժամ այդպես պառկած է մնում, ոչինչ չի ուտում և ոտքերը շատ են սովածանում: Տեսնելով, որ այլևս չեն դիմանում, շատ են ուտել ուզում, այդ մարդու ոտքերը հասկանում են, որ պետք է հաշտվել, եթե ուզում են մի բանի հասնել: Նրանք միմյանցից ներողություն են խնդրում և, հավաքելով իրենց վերջին ուժերը, մարդուն գետնից բարձրացնում, տանում են տուն՝ ճաշելու: Այդ օրվանից ոտքերը երբեք չէին կռվում:

Page 7: Olimpik 2-ed em

Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և մեծագույն տոնն է, հինգ տաղավար տոներից մեկն է:

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է: Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին այն նշում էր ապրիլի 8-ին:

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ տոնը հայերիս մեջ կոչվում է նաև Զ Ա Տ Ի Կ:Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված:

Աստծու Որդին՝ իբրև Գառն Աստծու, Իր արյունը թափեց մեղավոր մարդկության համար, խաչվեց և երրորդ օրը հարություն առավ մեռելներից, որպեսզի բոլոր իրեն հավատացողներին Իր սուրբ արյունով սրբելով մեղքերից՝ արժանի դարձնի հավիտենական կյանքին:Շաբաթ երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Քրիստոսի հարության Ճրագալույցի Պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը:

Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը:

Page 8: Olimpik 2-ed em

Սուրբ Զատիկը բացառիկ տոն է, այն ունի իր ծիսական ծառը, ունի իր առանձնահատուկ տիկնիկները` ակլատիզը և ուտիստատը, ունի նաև ծիսական մշակութային խաղերը:

Ծիսական ծառը խորհրդանշում է անցյալը,

ներկան և ապագան, այդ ծառի վրա նախկինում կախվել են ձեռքով գործած հավկիթներ:

Այս տոնին յուրաքանչյուր տիկին իր տանը պետք է ունենա ակլատիզ տիկնիկը, որը նախկինում օգտագործել են որպես օրացույց, տիկնիկի վրա ամրացվել են 49 օրվա քարկտիկներ: Տիկնիկը խորհրդանշում է տան հաջողությունը:

Իսկ ուտիստատ տիկնիկը նախկինում եղել է յուրաքանչյուր տան խոհանոցում և համարվել է խոհանոցի տիրուհի:

Page 9: Olimpik 2-ed em

Ժողովրդական ավանդություններ` կապված Ս. Զատիկի տոնի հետԶատկի բոլոր նախապատրաստություններն ավարտվում էին զատկական

մատաղով: Մատաղը, սովորաբար հասարակական էր, այսինքն՝ գյուղի բոլոր ընտանիքները նախապես հավաքած դրամով մի քանի եզ կամ ոչխար էին գնում, հետո զոհաբերում եկեղեցու բակում, Տեր Հայրը գալիս էր, օրհնում և գիշերը եփում էին խոշոր կաթսաներում: Կային նաև անհատ մատաղ (գառ, այծ, աքլոր) անողներ:

Մարդիկ կային, ովքեր մատաղի արյան մեջ բռինչ ծառի հաստ ճյուղը թաթախում էին և տնկում իրենց այգում կամ արտում՝ այն չար աչքից պահպանելու համար:

Իսկ երիտասարդներն ամբողջ գիշեր եփվող կաթսաների շուրջ խաղում էին ամենասիրված խաղը՝ ձվախաղը: Ողջ գիշեր մարդիկ խինդով լցված երգում էին, գիշերային պարահանդեսներ ու խաղեր կազմակերպում: Ասում էին, թե Զատկին բախտ են բաժանում՝ ով քնի, բախտից կզրկվի:

Այդ նույն գիշերը, ում տանը երեխա ծնվեր՝ մեծ բախտավորություն էր համարվում:

Առավոտյան, եկեղեցու զանգերը հնչելուն պես, տոնական հագնված անպայման գնում էր եկեղեցի:

Պատարագից հետո գալիս էր մատաղը բաժանելու ժամանակը: Բոլորն ուտում էին այն և տանում տուն՝ հիվանդների, ծերերի, երեխաների համար: Մատաղ ստացողները հասարակությանը բարեկեցություն էին մաղթում:

Մարդիկ դուրս էին գալիս դաշտում խնջույքը շարունակելու: Անչափահասներն ու պատանիները դարձյալ երգելով շրջում էին տնետուն և կարմիր ձվի նոր պաշարներ հավաքում: Զատկին ժողովրդական երգեր, պարեր, խաղեր էին կատարվում: Մինչև ուշ գիշեր շարունակվում էին ձվախաղերը:

Page 10: Olimpik 2-ed em

Մեր ռուսաց լեզվի ուսուտչուհու՝

Ռայիսա Սուրենովնայի խորհրդով, Զատիկին

տոնական սեղանի համարպատրաստեցինք այսպիսի

Զատիկներ և ճուտիկ:

Օգտագործել ենք լոլիկ, ձիթապտուղ,

ձու, գազարև սև պղպեղի հատիկներ:

Page 11: Olimpik 2-ed em

ԷՄԻՆ

ԷԴՎԱՐԴ

Page 12: Olimpik 2-ed em

«Օլիմպիկ»-ի հեղինակ՝ մայրիկՕգնականներ`