Top Banner
ԸԸԸԸԸԸԸԸԸԸ ԸԸԸԸԸԸ ԸԸԸ 2-ԸԸ ԸԸԸԸԸԸԸ ԸԸԸԸԸ————————————————————— ԸԸԸԸԸԸԸԸ——————————————————— ԸԸԸԸԸ—————————————————————
52

lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

Sep 14, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

ԸնթերցարանԱռաջին մաս

2-րդ դասարան

Անուն—————————————————————Ազգանուն———————————————————Դպրոց—————————————————————

Page 2: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

Մուկն ընկերանում է մկան հետ

Մուկն ուզում էր ուժեղ ընկեր ունենալ, բայց չգիտեր, թե ով է ուժեղը: Դիմում է արևին: Արևն ասում է.- Ամպն է ուժեղ: Ամպն ինձ ծածկում է:

Ամպին է դիմում: Ամպն ասում է.- Քամին է ուժեղ: Քամին ինձ քշում է:

Քամուն է դիմում: Քամին ասում է.

Page 3: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

- Քարն է ուժեղ: Քամին քարին բան չի անի:Քարին է դիմում.- Մարդն է ուժեղ: Մարդն ինձ ճեղքում է:

Մարդուն է դիմում: Մարդն ասում է.- Ցորենն է ուժեղ: Առանց ցորենի ես կմեռնեմ:

Ցորենին է դիմում: Ցորենն ասում է.- Մուկն է ուժեղ: Մուկն ինձ ուտում է:- Որ էդպես է, ուրեմն ուժեղը մուկն է: Ես էլ մկան հետ

կընկերանամ,- ինքն իրեն ասում է մուկը:

1. Ո՞ւմ մոտ գնաց մուկը: Թվարկի՛ր:

__________________________________________________________________

__________________________________________________________________

2. Ի՞նչն է ինչից ուժեղ:Ամպն ուժեղ է ________________________________________________

Քամին ուժեղ է________________________________________________

Քարն ուժեղ է_________________________________________________

Մարդն ուժեղ է_______________________________________________

Ցորենն ուժեղ է_______________________________________________Մուկն ուժեղ է________________________________________________

Page 4: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

3. Վանկերը միացրո՛ւ իրար (ներկի՛ր միևնույն գույնով) և բառեր ստացի՛ր:

քա տակ քամի ցո սին _______________________________ ան ղիկ ________________________________

ծա մի ________________________________լու ձրև ________________________________գե րան ________________________________

Գիտե՞ս, որ…

Գիտե՞ս, որ նապաստակն այնքան էլ վախկոտ չէ: Նա պառկում է մեջքի վրա և թշնամու հետ կռվում իր երկար ու սուր ճանկերով: Նապաստակը նաև խորամանկ է: Նա խառնում է իր հետքերը և խաբում է որսի շներին:

Իզուր չէ, որ նապաստակի աչքերը շիլ են: Նա ոչ միայն իր դիմացն ու շուրջն է տեսնում, այլև՝ մի քիչ էլ hետևը:

Page 5: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

Ականջներն էլ են պտտվում չորս կողմ և լսում են բոլոր կողմերից եկած շշուկները:

1. Շարունակի՛ր միտքը:Նապաստակի աչքերը ______________________________________________ Նապաստակի ականջները _________________________________________

2. Ինչպե՞ս է նապաստակը պաշտպանվում:____________________________________________________________________________________________________________________________________

3. Մի քանի փաստ էլ նապաստակի մասին դու գրի՛ր: ____________________________________________________________________________________________________________________________________

4. Գրի՛ր տրված բառերի հակառակ իմաստը ցույց տվող բառերը:

վախկոտ __________________________________

քիչ ______________________________________

խորամանկ _________________________________

երկար ______________________________________

թշնամի_____________________________________

շշուկ________________________________________

Page 6: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

5. Գրի՛ր տրված բառերի իմաստով նույն կամ մոտ բառերը:

քաջ _____________________________________

բարեկամ ___________________________________

զվարթ _____________________________________

որդի________________________________________

մեծ_________________________________________

փոքր ______________________________________

Գիտե՞ս, որ…

Աղվեսը շատ լավ է լսում: Դա օգնում է, որ նա իր համար կեր գտնի:

Երբեմն աղվեսը ետևի թաթերի վրա է քայլում, ցատկոտում է ու պտտվում: Բայց նա ոչ թե պարում է, այլ ականջ է դնում ձյան տակ վազվզող մկների ծվծվոցին: Եվ ամենաթույլ ծվծվոցից էլ աղվեսը կարողանում է գտնել մկանը:

1. Աղվեսն ինչպե՞ս է գտնում մկներին:

Page 7: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

____________________________________________________________________________________________________________________________________

2. Իսկ դու ի՞նչ գիտես աղվեսների մասին: Մի քանի փաստ գրի՛ր:

____________________________________________________________________________________________________________________________________

—————————————————————————————————

Անճոռնի ճուտիկը

Հանս-Քրիստիան Անդերսեն

Քսանմեկ օր թուխսը վեր չէր կենում ձվերի վրայից:

Արդեն դուրս էին եկել տասներկու բրդոտ ճուտիկ,

մնում էր միայն մի կանաչավուն ձու:

Հանկարծ թուխսը լսեց, որ ձվի ներսից

թխթխկացնում են: Իսկույն կտուցով ձուն

ջարդեց, և միջից դուրս եկավ ճուտիկը:

Նա նման չէր իր եղբայրներին ու քույրերին:

Ավելի բրդոտ էր, ավելի դեղին, տոտիկները՝ կարճ-կարճ, կտուցը՝ տափակ: «Անճոռնի է», - մտածեց մայրը:

Page 8: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

Հավն իր ճուտիկներին հավաքեց ու հպարտ-հպարտ, կրթկրթալով գնաց բակ: Բոլորն արագ-արագ վազվզում էին: Միայն վերջում դուրս եկած ճուտիկը քայլում էր ծանր ու օրորվելով: Մայրը ճուտիկներին տարավ առվի ափ՝ քուջուջ անելու: Անճոռնի ճուտիկը ջուրը տեսավ թե չէ, մեջն ընկավ: Մայր սաստիկ ճչում էր, թևերը թափահարում, դեպի ջուրը նետվում: Ճուտիկները ճվճվում էին ու դեսուդեն ընկնում, իսկ անճոռնի ճուտիկը հանգիստ լող էր տալիս ջրի երեսին:

Պառավ նանը, աղմուկը լսելով, դուրս վազեց, որ տեսնի, թե ինչ է պատահել:

Լողացող ճուտիկին տեսնելով՝ նա գոչեց.

- Վա՛յ, այս ի՞նչ եմ արել, հավի տակ բադի ձու եմ դրել:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բացատրի՛ր այս բառերը:

թուխս - _____________________________________________

անճոռնի - ___________________________________________

գոչել - ______________________________________________

2. Երբ հավիկ- մայրիկը ճուտիկին տեսավ, ի՞նչ մտածեց:

____________________________________________________________________________________________________________________________________

Page 9: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

3. Երբ պառավ նանը տեսավ լողացող ճուտիկին, ի՞նչ կանչեց: Գրի՛ր պառավի խոսքերը:

____________________________________________________________________________________________________________________________________

__________________________________________________________________

4. Ինչպիսի՞ն էր ճուտիկը: Նկարագրի՛ր նրան:

______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

5. Ինչպիսի՞ն ես դու: Նկարագրի՛ր քեզ: Պատմի՛ր քո նախասիրությունների մասին:

______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Նկարի՛ր ընկերներիցդ մեկին:

Page 10: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

Մուկը մկան խնամի կլինի

Մուկն ուզում էր աղջկան պսակել, բայց չգիտեր՝ որ ուժեղին ընտրեր իրեն փեսա: Գալիս է արևի մոտ.

-Արև, ինչ ուժե՜ղ ես:

Արևը թե՝

-Ամպն է ուժեղ:

Գալիս է ամպի մոտ: Ամպը թե՝

-Քամին է ուժեղ:

Քամու մոտ է գալիս: Սա էլ թե՝

-Մարդն է ուժեղ:

Page 11: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

Մուկը մարդու մոտ է գալիս: Մարդն էլ թե՝

-Մուկն է ուժեղ:

-Որ էդպես է,-ասում է,- ամենից ուժեղը մուկն է էլի, իմ աղջկան էլ նրան կտամ:

Հարցեր և առաջադրանքներ

1. Շարունակի՛ր.

Ամպն ավելի ուժեղ է, քան արևը:

Քամին ավելի ուժեղ է, քան_______________________________

Մարդն ավելի ուժեղ է, քան______________________________

Մուկն ավելի ուժեղ է, քան_______________________________

2. Հիմա՝ ինքդ մտածի՛ր.

Ծիծաղն ավելի ուժեղ է, քան_____________________________

Ջուրն ավելի ուժեղ է, քան_______________________________

Սպիտակն ավելի ուժեղ է, քան__________________________

Page 12: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

Հնարագետ նապաստակը

Ստեփան Լիսիցյան

Լինում է, չի լինում մի հայր նապաստակ է լինում:

Մի օր նապաստակը տնից դուրս է գալիս, տեսնում է՝ տան չորս բոլորն աղվեսներ են վազվզում:

- Վա՜յ, իմ գլխին, հիմա ի՞նչ պիտի անեմ, իմ փոքրիկներին ինչպե՞ս սրանց ձեռքից ազատեմ, - ասում է նապաստակը:

Բայց հայրիկը փորձված նապաստակ է: Նա անպայման մի ճար կգտնի:

Պստիկ շլդիկը նայում է ու զարմանում, թե ինչ է անում հայրիկը. Ներկերը

հանել է, մի տախտակ դրել իր առջև և վրձնով ինչ-որ բան է գրում:

Տեսնես՝ այդ ինչ է գրում: Հայրիկը տախտակը տարավ, տնկեց հենց իրենց տան գլխին ու սուս ու փուս մտավ ներս: Գալիս է աղվեսն ու կարդում.

«Այստեղ ապրում է պարոն շունը: Ով գայլի կամ աղվեսի տեղ գիտի՝ խնդրեմ իմաց տա»:

Page 13: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

-Վա՜յ, տունս քանդվեց, - կանչում է աղվեսն ու լեղապատառ փախչում:

- Ա՛յ կնիկ, երեխանե՛ր, ժողովո՛ւրդ, պարոն շունը մեր անտառում է բնակվում:

Վե՛ր կացեք, գլխներս ազատենք, շո՛ւտ քոչենք հեռո՜ւ, հեռո՜ւ…Ա՜յ, թե ուրախացան նապաստակները: Կեցցե՛ մեր հնարագետ

հայրիկը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ ասաց հայր նապաստակը, երբ տեսավ աղվեսներին: Գրի՛ր հայր աղվեսի խոսքերը:

______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

2. Ի՞նչ գրեց հայր նապաստակը տախտակին:

______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Կետադրական նշանները նկատեցի՞ր: Կեցցե՛ս:

3. Ինչպիսի՞ն էր հայրիկ նապաստակը:

______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Page 14: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

4. Մի հայտարարություն էլ դու պատրաստի՛ր:

______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

5. Կազմի՛ր բառակապակցություններ:

հնարագետ ___________________________

խորամանկ ___________________________

վախկոտ ___________________________

անվախ ___________________________

սպիտակ ___________________________

գույնզգույն ___________________________

կանաչ ________________________

լուսավոր ____________________________

ուրախ ____________________________

Ես

Page 15: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

Հեղինակ` Աթաբեկ ԽնկոյանԱգռավը մի խեցգետին բռնեց և նստեց ծառին:Խեցգետինն ուզեց ազատվի, կտցից զատվի ու ասավ նրան.— Ոսկեհատիկ ագռա՛վ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց.-Դո՜ւ…— Ոսկեհատիկ ագռա՛վ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը:Ագռավը բացեց կտուցն ու կռռաց.— Իհա՜րկե ես…Կտուցը բաց անելուն պես, խեցգետինը կտցից ընկավ ջուրը և իրեն ազատեց:

զատվել — ազատվել, առանձնանալ, պոկվել

Հարցեր և առաջադրանքներ

1. Պակասող բառերն ավելացրո՛ւ:

Ագռավը մի խեցգետին ___________________ և ծառին _________________:

Խեցգետինն _____________________ ազատվել ու ասաց.

- _________________ , ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից _______________:

Ագռավը կռռաց.

- __________________ , ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից ______________:

Page 16: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

Ագռավը կտուցը _________________ և խեցգետինը ____________________:

2. Ինչպիսի՞ն էր այս պատմության ագռավը:

____________________________________________________________________________________________________________________________________

3. Իսկ խեցգետինն ինչպիսի՞ն էր:____________________________________________________________________________________________________________________________________4. Գտի՛ր իմաստով իրար հակառակ բառերը և զույգեր

կազմի՛ր:

սպիտակ           առկել ___________________________________________քաղցր                մոտիկ __________________________________________երկար               անխիղճ ________________________________________հեռու                  թթու _________________________________________բարի                   կարճ __________________________________________հոգնել                փոքրանալ _____________________________________կանգնել             թզուկ _________________________________________մեծանալ           բարակ _________________________________________հսկա                   սև

__________________________________________

Page 17: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

հաստ                 հանգստանալ_________________________________

Բարակ թել

Լև Տոլստոյ

Մի մարդ թել մանողին բարակ թել պատվիրեց: Սա էլ մանեց: Բայց արի ու տես, որ մարդը չհավանեց ու ասաց.

- Ինձ շատ բարակ թել է պետք:

Մանողն էլ թե՝

- Եթե սա բարակ չէ, ահա քեզ ավելի բարակը, - և դատարկ տեղը ցույց տվեց: Մարդն ասաց, որ ինքը թել չի տեսնում:

- Ես էլ չեմ տեսնում, որովհետև թելը շատ բարակ է:

Հիմարն ուրախացավ, այդ թելից էլի պատվիրեց՝ մեծ գումար վճարելով չեղած թելի համար:

Հարցեր և առաջադրանքներ

1. Որո՞նք են հիմար, մեծ, ուրախանալ բառերի հոմանիշները, իսկ հականիշները՞:

Հոմամիշ____________________________________________________________________________________________________________________________Հականիշ________________________________________________________

Page 18: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

____________________________________________________________________

2. Ի՞նչ խորհուրդ կտաս հիմար մարդուն:

______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

3. Նկարի՛ր շատ բարակ թել, շատ փոքր խնձոր, շատ մեծ մրջյուն:

Page 19: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

Արևի հրամանը

Ղազարոս Աղայան

Գարնանային մի սիրուն առավոտ արևը բարձրացավ և ասաց աստղերին.

- Դե՛, սիրո՛ւն աստղիկներ՝ երկնքի ճրագներ, հիմա գնացեք, գիշերը եկեք:

Ծաղիկներին ու թռչնիկներին ասաց.- Զարթնեցե՛ք, ծաղիկնե՛ր, զարթնեցե՛ք, թռչնիկնե՛ր:

Եվ զարթնեցին բոլոր ծաղիկները, թռչնիկները:- Ես պիտի երգեմ,- ասաց արտույտը:- Ես պիտի ծաղկեմ,- ասաց վարդը:- Իսկ ես ի՞նչ պիտի անեմ,-ասաց մութ ամպիկը,- չջրե՞մ

երկիրը:Արևը պատասխանեց.

- Թո՛ղ երգի արտույտը, թո՛ղ բացվի վարդը, իսկ մութ ամպիկը՝ ջրով լիքը, թող գնա, հեռանա:

Ծաղիկները բացվեցին, թռչնիկները երգեցին, երեխեքն էլ զարթնեցին ու սկսեցին արևի երգը:Հարցեր և առաջադրանքներ

1. Ըստ պատմության՝ ինչպիսի՞ն էր ամպիկը: Ճիշտ պատասխանն ընդգծի՛ր:

Page 20: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

ա) մութ բ) լացկան գ) կապույտ դ) ջրով լիքը

2. Արևն աստղերին ի՞նչ ասաց:

____________________________________________________________________________________________________________________________________

3. Իսկ ի՞նչ հրաման կտա լուսինը: Լուսնի անունից մի հրաման մտածի՛ր:

____________________________________________________________________________________________________________________________________

4. Կարո՞ղ ես Լուսնի հրամանը խնդրանք դարձնել: Փորձի՛ր:

____________________________________________________________________________________________________________________________________

5. Նկարի՛ր մեծ և ուրախ արև:

Page 21: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

Արևի ճառագայթները

Ղազարոս Աղայան

Պայծառ արևը բարձրացավ երկինք և ոսկեփայլ ճառագայթները տարածեց երկրի վրա, որ արթնացնի քնածներին:

Առաջին ճառագայթն ընկավ արտույտի վրա: Արտույտը թպրտաց, թափ տվեց թևերը, դուրս թռավ

բնից, բարձրացավ վեր ու վեր և սկսեց երգել բարձրաձայն. – Ճի՜վ, ճի՜վ, ճի՜վ-ճիլի՜-վիլի՜, վո՜ւտ-վո՜ւտ, վո՜ւտ-վո՜ւտ-վո՜ւտ, ճը՜ռռ… որ մեր լեզվով նշանակում է` ինչքան լավ է առավոտ վաղ վեր կենալը, և ինչքան դուրեկան է թարմ օդ ծծելը:

Երկրորդ ճառագայթը նապաստակի վրա ընկավ: Նապաստակն ականջները խլշացրեց, նայեց դես ու դեն, ցատկոտելով մտավ ցողաթաթախ կանաչուտը և սկսեց նախաճաշիկ անել մեղրածոր խոտերով:

Երրորդ ճառագայթը հավաբունն ընկավ: Աքաղաղը թափ տվեց թևերը և կանչեց` ծուղրուղո՜ւ…ղո՜ւ-ղո՜ւ-ղո՜ւ: Կանչեց

Page 22: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

աքաղաղը հավերին, որ ցած իջնեն թառերից և առավոտվա նախաճաշիկն անեն: Հավերը ցած թռան, կչկչացին և աքաղաղի հրավերով սկսեցին քուջուջ անել: Չորրորդ ճառագայթը փեթակի վրա ընկավ: Մեղուները տաքացան ու դուրս ընկնելով` դես ու դեն թռան տզտզալով, որ մեղրածոր ծաղիկներից իրենց սնունդը ստանան:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ըստ պատմության՝ ինչպիսի՞ն էր արևը

______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

2. Շարունակի՛ր:

Առաջին ճառագայթն ընկավ ________________________________________

Երկրորդ ճառագայթն ընկավ________________________________________

Երրորդ ճառագայթն ընկավ ________________________________________

Չորրորդ ճառագայթն ընկավ ________________________________________

Հինգերորդ ճառագայթն ընկավ (ինքդ մտածի՛ր) _______________________

__________________________________________________________________

Page 23: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

3. Առավոտյան մարդիկ ի՞նչ խոսքերով են իրար ողջունում:

____________________________________________________________________________________________________________________________________

4. Գրի՛ր իմաստով մոտ բառեր:

արեգակ - արև

դուրեկան________________________________

լուսին_____________________________________

զվարթ_____________________________________

ճառագայթ_________________________________

աշխատասեր_______________________________

առավոտ___________________________________

սնունդ_____________________________________

պայծառ____________________________________

աքաղաղ ___________________________________

Ամպի երեխաները(փոխադրություն)

Ամպը չորս երեխա ունի: Չորսին էլ լավ ճանաչում եք:

Page 24: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

Մեծը հաճախ է գալիս, խփում տանիքներին, աղմկում տանիքների վրա: Երբեմն էլ կարծես գժվում է՝ թափվում է ու թափվում, գետերն է լցվում, դրանք էլ հորդանում են, ափերից դուրս գալիս, ծածկում ամեն բան:

Նա վատը չէ, ընդհակառակը՝ այնպե՜ս է ծառ ու ծաղիկ

սիրում, իջնում է, զովացնում ծարավ կանաչներին, ջուր տալիս չորացած հողին:

Նրա քույրը ճերմակ աղջիկ է: Ցրտերը վրա հասնելուն պես փռում է իր փափուկ վերմակը մերկ անտառների ու դաշտերի վրա, որ փոքրիկ սերմերը չմրսեն հողի տակ:

Բայց ի՜նչ չար է սրանց եղբայրը: Գալիս է քամու հետ, որն իր նման խենթ է, փշրում է ծառ ու ճյուղ, փչացնում արտ ու խոտ՝ իբր թե կատակ է անում:

Բոլորից փոքրը պստիկ, քնքուշ աղջիկ է: Գարնան գիշերներին մարգարիտներ է շարում ծաղիկների ու խոտերի թերթերին: Ձմռան ցրտին նա մեր պատուհանների ապակիներին իր պաղ մատիկներով գեղեցիկ նախշեր է գծում:

Page 25: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

Ահա ամպի չորս երեխաները՝ Անձրևը, Ձյունը, Կարկուտը և Ցողիկը: Ասացի չէ՞, որ չորսին էլ լավ եք ճանաչում:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ամպի ո՞ր երեխան է.

տանիքների վրա աղմկում ________________________________________

ապակիների վրա նկարում ________________________________________

ծառ ու ճյուղ փշրում ______________________________________________

պաշտպանում փոքրիկ սերմերին __________________________________

2. Քո ծանոթներից ո՞ւմ ես նմանեցնում.

Իմ կարծիքով Ցողիկը նման է_____________________________________

Անձրևը ________________________________________________________

Ձյունը _________________________________________________________

Կարկուտը_____________________________________________________

3. Իսկ դու նրանցից ո՞ւմ ես նման և ինչու:

Page 26: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

4. Հորինի ՛ր և նկարի՛ր արևի երեխաներին

<<Արևի երեխաները>>

____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Անտերև ծառԱթաբեկ Խնկոյան

Page 27: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

Փչեց ցուրտ քամին, Եկավ մեգ, մշուշ.Թերթերը թափեցԾաղիկը քնքուշ:Անտերև ծառըՃյուղերը ճոճեց.Աշնան քամու հետԿանգնեց ու վիճեց.— Հե՞ր տերևներսՄեկ-մեկ պոկեցիրՈւ աչքիս առաջԳետին ածեցիր:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր ամենակարևոր 3 բառերը:

____________________________________________________________________ __________________________________

2. Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն էին քամին, ծաղիկը, ծառը:

___________________________ քամի___________________________ ծաղիկ___________________________ ծառ

Page 28: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

3. Երբ աշնան քամին եկավ, ի՞նչ պատահեց ծառի ու ծաղկի հետ:

______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

4. Շարունակի՛ր:քամի – քամիներծառ - _____________________________________տերև -____________________________________ թերթ - ____________________________________ճյուղ - ____________________________________

5. Բառերն այբբենական կարգով դասավորի՛ր: Ծաղիկ, քամի, տերև, ճյուղ, թերթ:____________________________________________________________________________________________________________________________________

Տերևաթափ

Հովհաննես Թումանյան

Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―Ասավ քամին տերևներին,―

Page 29: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

Աշուն եկավ, մոտ է ձմեռ,Ի՞նչ եք դողում ծառի ծերին։

Ոսկի, դեղին, վառ ծիրանիԳույներ հագեք խայտաբղետՈւ ճյուղերից ձեր մայրենիԵկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ...Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև,Անհետ ճամփով, անհայտ տեղեր,Չեք իմանա այսուհետևԷլ ինչ է դող, ինչ է ձմեռ...

Տերևները հենց լսեցին,Նախշուն, նախշուն գույներ հագան,Սվսվալով տխուր երգեր՝Քամու թևին թռան, փախան։

Հարցեր և առաջադրանքներ

1. Աշնանը տերևները ինչպիսի՞ն են:

____________________________________________________________________________________________________________________________________

2. Իսկ քամին ինչպիսի՞ն էր: Պատմի՛ր քամու մասին:

Page 30: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

3. Տերևները լսեցի՞ն քամուն: Ի՞նչ արեցին: Ո՞ր տողերում է դա երևում: Նշի՛ր այդ տողերը:

________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

4. Բանաստեղծության ո՞ր տողերում տխրություն կա. Նշի՛ր այդ հատվածը ու նկարի՛ր:

5. Փորձի՛ր բանաստեղծությունը հակիրճ պատմել:

________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

6. Հորինի՛ր։

Տերևի մտածմունքը

Page 31: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

Խոր աշուն է, շուտով ձմեռ կգա: Փոքրիկ, սիրուն տերևը դողում է ծառի ծերին: ______________________________________________________ __________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

7. Նկարի՛ր բանաստեղծությունը:

Ճպուռն ու մրջյունը Աթաբեկ Խնկոյան

Page 32: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

Թռի-վռի  Մի ճպուռ, Ողջ ամառը Շուռ ու մուռ, Երգեց, ճռռաց. Ճռճռաց: Մին էլ, ըհը՜, Ձմեռը, Փռեց իրա Թևերը. Բացեց գորգը Սպիտակ, Դաշտերն առավ Ձյունի տակ: Անցան պայծառ օրերը, Էլ ո՞ րն ասեմ, 

Page 33: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

Էլ ո՞ րը, Երբ ամեն միԹփի տակ Թե սեղան կար, Թե օթյակ: Եկան օրեր Ցրտաշունչ, Ճպուռն ընկավ Լուռ ու մունջ. Քաղցած փորին Էլ ի՜նչ երգ, Ցուրտը տարավ Ոտ ու ձեռք: Զընգր-զընգր Դողալով, Ծանր-ծանր Սողալով Նա մրջյունին Ասում էր. - Գլխիդ մատաղ, Սանամե՛ր, Մի ճա՛ր արա Շունչ առնեմ, Ցրտից, սովից Չմեռնեմ: Կերակրի՛, 

Page 34: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

Տաքացրու՛, Մինչև գարուն Ապրեցրու: - Ի՜նչ խաբար է, Սանիկս, Զարմանում եմ, Ջանիկս, Չաշխատեցի՞ր Ամառը, Ասա՛, ինչ էր Պատճառը: - Էդպես բանի, Սանամե՛ր, Էլ ժամանակ Ո՞ վ ուներ. Էն խոտերում Բուրավետ Երգում էինք Մերոնց հետ... - Ուրեմն դու՞ ... - Այո՛, ես Ողջ ամառը Դեն ու դես Երգում էի Մշտապես: - Երգո՞ւ մ էիր... 

Page 35: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

Շատ բարի, Այժմ էլ բռնի Վեր-վերի, Քամին ծափ տա, Դու պարի՛:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ գտի՛ր նշված բառերի հոմանիշները։պայծառ ___________________________________ լուռումունջ ________________________________քաղցած ___________________________________բուրավետ _________________________________մշտապես _________________________________օթյակ _____________________________________

2. Պատմի՛ր առակի ուրախ հատվածը։

______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

3. Պատմիրի՛ր առակի տխուր հատվածը։

______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

4. Ինչպիսի՞ն էր մրջյունը:

Page 36: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

__________________________________________________________________

5. Իսկ ճպուռն ինչպիսի՞ն էր։

__________________________________________________________________

6. Գտի՛ր առած-ասացվածքներ, որոնք այս պատմության համար են:

______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

7. Իսկ դու ինչպե՞ս կվարվեիր մրջյունի փոխարեն:

____________________________________________________________________________________________________________________________________ __________________________________________________________________

ՁմեռԱթաբեկ Խնկոյան

Ծառը մերկացավ,Զրկվեց տերևից,Ձյունի փաթիլներԻջան վերևից:

Ձյուն ու ցուրտ եկան,Առու, գետ լռեց,Իր արծաթ գորգըՁմեռը փռեց:

Page 37: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

Ձյունը ծնկահարՆստեց մեր ճամփին,Սպիտակ հյուսերըԿիտեց գետափին:

Հարցեր և առաջադրանքներ1. Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն են գորգը, հյուսերը,

ձյունը, ճամփան:Արծաթ գորգ, ______________________________________________________ ____________________________________________________________________________________________________________________________________

2. Պատմի՛ր՝ ինչ է լինում, երբ ձմեռը գալիս է:________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

3. Քեզ դուր եկած քառատողը նշի՛ր և գրի՛ր:________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

4. Բանաստեղծության համար նոր վերնագիր մտածի՛ր:__________________________________________________________________

5.Ձմեռային բառեր գրի՛ր:______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Page 38: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

6. Իսկ հիմա <<ցուրտ>> բառեր գրի՛ր:____________________________________________________________________________________________________________________________________7. Պատկերացրո՛ւ, որ հանդիպել ես այլմոլորակայինի: Փորձի՛ր բացատրել նրան այս բառերը:

փաթիլ - __________________________________________________________ձնեմարդ -_________________________________________________________ Ձմեռ պապ -_______________________________________________________ տոնածառ -________________________________________________________

Ծաղիկները

Հովհաննես Թումանյան

— Ո՞ւր գնացին ծաղիկները: — Սո՛ւս, քնած են հողի տակ,Տաք ծածկված ողջ ձմեռըՁյուն-ծածկոցով սպիտակ: 

Կգա գարնան արևն էլ ետԻր շողերով կենդանի,Ձմռան սաստիկ ցրտերի հետՁյուն-ծածկոցը կտանի: 

Page 39: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

«Ելե՜ք, կասի, իմ մանուկնե՛ր».Ու հենց նրանք իմանան,Դուրս կհանեն գլխիկները,Աչիկները կբանան: 

Հարցեր և առաջադրանքներ

1.Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն են շողերը, ցրտերը, ծածկոցը.____________________________շողեր ___________________________ ցրտեր___________________________ ծածկոց2. Ծաղիկները ինչպե՞ս են ձմեռն անցկացնում:Նշի՛ր այդ հատվածը:________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

3. Կարո՞ղ ես շարունակել.Ձմռանը՝ ձյունե ծածկոց:Գարնանը՝ _____________________ ծածկոց:

Ամռանը՝ ______________________ ծածկոց:

Աշնանը՝ ______________________ ծածկոց:

5. Նամակ գրի՛ր քնած ծաղիկներին:

Page 40: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Մի բաց նամակ ամենքին

Հովհաննես Թումանյան

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփանԾածկվել են մի թիզ ձյունով,Էլ չի ճարվում ուտելու բան,Ո՞վ էր տեսել էս տեսակ սով։

Page 41: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…Խնդրում ենք ձեզ, բարի՛ մարդիկ,

Աստծու սիրուն, մի կտոր հաց,Կոտորվեցինք, մեռանք սոված։

Շուտով կգան օրեր գարնան,Մենք ձեզ համար կերգենք զվարթ

Ու փոխարեն ձեր լավության՝Ձեր պարտեզը, այգին ու արտԿմաքրենք մենք թրթուրներից,

Ճիճուներից ու որդերից,Միայն հիմի մի կտոր հաց,

Կոտորվեցինք, մեռանք սոված։

Մի խումբ ծիտիկների կողմից՝Ծիտիկ Ճնճղուկյան

Հարցեր և առաջադրանքներ1. Ինչպիսի՞ եղանակ է բանաստեղծության մեջ: Գրի՛ր այն

տողերը, որտեղ դա երևում է:__________________________________________________________________ __________________________________________________________________

2. Ի՞նչ տրամադրություն ունեին ծիտիկները:

____________________________________________________________________________________________________________________________________

3. Ի՞նչ էին խնդրում ծիտիկները:

Page 42: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————

____________________________________________________________________________________________________________________________________

4. Օգնության դիմաց ի՞նչ էին խոստանում ծիտիկները: Գրի՛ր այդ տողերը:

____________________________________________________________________________________________________________________________________

5. Պատասխանի՛ր ծիտիկների նամակին:

________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

6. Հորինի՛ր. Մի օր էլ ծիտիկները նամակ գրեցին ....

__________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

7. Նկարի՛ր ծիտիկ և հետաքրքիր անուն հորինիր նրան:

Page 43: lusinepetrosyandasaran.files.wordpress.com · Web viewԸնթերցարան. Առաջին մաս. 2-րդ դասարան. Անուն—————————————————————