Top Banner
Հրահանգներ Բեռնիր ARLOOPA ծրագիրը Սկանավորիր նկարը Եվ կհայտնվես վիրտուալ իրականության մեջ ՄՏՔԵՐ ազատության մասին
32

Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

Aug 11, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

Հրահանգներ

Բեռնիր ARLOOPA ծրագիրը

Սկանավորիր նկարը

Եվ կհայտնվես վիրտուալ իրականության մեջ

ՄՏՔԵՐազատության

մասին

Page 2: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Հրահանգներ

Բեռնիր ARLOOPA ծրագիրը

Սկանավորիր նկարը

Եվ կհայտնվես վիրտուալ իրականության մեջ

Page 3: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

3

«Այն մար­դը, որն ա­զա­տու­թյու­նից կպա­հան­ջի ա­վե­լին, քան բուն ա­զա­տու­թյունն է, ծնվել է՝ ստրուկ լի­նե­լու»։

Ա զա տա կան ուս մուն քի ա մե նա ցայ տուն այս ձևա կեր պու մը տվել է Ա լեք սի դը Տոկ վի լը 1856թ.։

Մար դիկ ա զատ են, երբ ի րենց քայ լե րը չեն ար գե լա փակ վում այ լոց դրած խո չըն դոտ նե րով։ Այ նուա մե նայ նիվ, այս պի սի ա զա տու թյու նը ցան­կա լի է և կա րող է բա րո յա պես ար դա րաց ված լի նել միայն, ե թե չի քան դում սկզբունքն ինք նին։ Ա զա տա կան նե րը հա վա տա ցած են, որ գոր ծո­ղու թյուն նե րի ա զա տու թյունն ա վարտ վում է այն­տեղ, ուր դի մում է ու ժի և հար կադ րան քի՝ այ լոց ա զա տու թյուն նե րը սահ մա նա փա կե լու հա մար։ Այլ կերպ ա սած՝ հար կա վոր է ա վե լի ճշգրիտ սահ մա նել յու րա քանչ յու րին լիա զոր ված ա զա­տու թյուն նե րի ո լոր տը, իսկ դա իր հեր թին նշա­նա կում է ա զա տու թյան սահ ման նե րը շաղ կա պել սե փա կա նու թյան ի րա վուն քին։ Ա զա տու թյունն ար դա րաց ված է միայն այն դեպ քում, երբ կի րառ­վում է մար դու սե փա կան օ րի նա կան տնօ րին ման շրջա նակ նե րում։ Ուս տի՝ իբրև ընդ հա նուր կա նոն

Page 4: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

4

Մտքեր ազատության մասին

պետք է ըն դու նել, որ ոչ ոք ի րա վունք չու նի տնօ­րի նե լու ու րի շին և ն րա սե փա կա նու թյու նը՝ բա ցի նման ի րա վուն քի կա մա վոր տրա մադր ման դեպ­քե րից։ Ըստ անգ լիա ցի փի լի սո փա և ա զա տա­կա նու թյան հիմ­նա դիր Ջոն Լո քի՝ ա զա տու թյու նը ծա գում է սե փա կա նու թյու նից («Եր կու տրակ տատ կա ռա վար ման մա սին», 1690թ.)։ Սա, սա կայն, սե­փա կա նա տի րա կան ին դի վի դո ւա լիզմ չէ, ինչ պես կար ծում են ո րոշ քննա դատ ներ, այլ ան հա տա­կա նի ո լոր տը սահ մա նե լու խնդիր։ Այն, ինչ նկա­տի ու ներ Լո քը՝ «տի րա պե տում» ա սե լով, լիար ժե­քո րեն ար տա հայտ վում է «ան հա տի սու վե րե նու­թյուն» ար դի ա մե րիկ յան եզ րույ թով։

«Ոչ ոք չի կա­րող հար­կադ­րել ինձ եր­ջա­նիկ լի­նել ըստ բա­րե­կե­ցու­թյան մա­սին իր պատ­կե­րա­ցում­նե­րի, քա­նի որ յու­րա­քանչ­յուրն ի­րա­վունք ու­նի փնտրե­լու սե­փա­կան եր­ջան­կու­թյունն ըստ իր հա­յե­ցո­ղու­թյան՝ ա­ռանց ոտ­նա­հա­րե­լու նույ­նան­ման փնտրտու­քի՝ այ­լոց ա­զա­տու­թյու­նը։ Բո­լո­րի ա­զա­տու­թյուն­նե­րի հետ սա կա­րե­լի է հաշ­տեց­նել ի­րա­գոր­ծե­լի ընդ­հա­նուր օ­րեն­քով, այն է՝ մարդ պետք է դի­մա­ցի­նին օժ­տի միև­նույն ի­րա­վունք­նե­րով, ո­րոնք ին­քը վա­յե­լում է»։ Ի­մա­նո­ւել Կանտ, 1794 թ.

Մարդ կու թյու նը դեռ հե ռու է ա զա տու թյան ա զա տա կան ի դեալ նե րը լիո վին կյան քի կո­չե լուց։ Թեև կա ո րո շա կի ա ռա ջըն թաց, դեռևս շա րու նա կում են գո յու թյուն ու նե նալ պատ ժիչ

Page 5: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

5

հա մա կար գեր (սո վո րա բար, պե տա կան հո վա նա­վո րու թյամբ), ո րոնք մարդ կանց սպա նում, վի րա­վո րում, բան տար կում կամ զրկում են ինք նու րույն ո րո շում­ներ ըն դու նե լու ի րա վուն քից։

Իսկ կա՞, արդ յոք, ա զա տու թյու նը սահ մա նա­փա կե լու ար դա րա ցում­նե րի պա կաս։ Ճիշտ չե՞նք լի նի, ե թե պնդենք, որ հա ճախ շա տերն այն­քան մեծ վտանգ են զգում ի րեն ցից տար բեր վող մարդ կան ցից, որ կցան կա նա յին ու ժով հե ռաց նել ու ար տամ ղել նրանց։ Շա տե րը չե՞ն հա մա րում, որ չներգ րավ ված եր րորդ կող մե րին պետք է պե տա­կա նո րեն պար տադ րել, որ ուղ ղեն ի րա կան կամ են թադր յալ սո ցիա լա կան ա նար դա րու թյուն նե րը։ Շա տե րը չե՞ն հա մա րում, արդ յոք, որ ճիշտ է, երբ պաշտ պա նում ես մար դուն ինքն ի րեն հասց նե լիք վնա սից (օ րի նակ՝ թմրան յու թի օգ տա գոր ծու մից), թե կուզև այդ մար դը գոր ծե լու լի նի սե փա կան ո րոշ մամբ։ Շա տե րը չե՞ն ու զում հար կադ րել մ­նա­ցա ծին եր ջա նիկ լի նե լու այն պես, ինչ պես ի րենք են պատ կե րաց նում եր ջան կու թյու նը։ Ինչ պես գի­տենք, շատ հար մար է, մեր խո րա գույն բնազդ նե­րին հա գուրդ տա լով, հա կադր վել ա զա տու թյա նը նույ նիսկ այն դեպ քում, երբ, որ քան էլ մենք դա չցան կա նանք, հետ ևանք նե րը բա րո յա պես, սո­ցիա լա պես և տն տե սա պես կոր ծա նա րար լի նեն։

«Տն­տե­սա­կան ա­զա­տու­թյու­նը ե­րաշ­խա­վոր­ված չէ ա­ռանց քա­ղա­քա­կան ա­զա­տու­թյան, իսկ վեր­ջինս ա­պա­հո­վու­թյուն է գտնում միայն տնտե­սա­կան ա­զա­տու­թյան շնոր­հիվ»։ Օյ­գեն Ռիխ­տեր, 1894թ.

Page 6: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

6

Մտքեր ազատության մասին

Ա զա տա կան նե րի ըն կալ մամբ՝ ա զա տու թյու­նը չա փա զանց կոշտ բա րո յա կան պա հանջ ներ է դնում ան հա տի առջև, ուս տի զար մա նա լի չէ, որ շա տե րը, բա րի մղում­նե րից ել նե լով, ձգտում են ի ջեց նել դրա նշա ձո ղը և վե րա սահ մա նե լով մեղ­մել ա զա տու թյան հիմ­նադ րույ թը։

Այս հա մա տեքս տում հա ճախ կա րե լի է լսել «դրա կան» քա ղա քա կան ա զա տու թյան, օ րի նակ՝ ա վե լի լայն ու դե մոկ րա տա կան աշ խա տա վո րա­կան վե րահս կո ղու թյան (Mitbestimmung) և ան գամ «նյու թա կան» (սո ցիա լա կան) ա զա տու թյան մա­սին։ Ա զա տու թյան այս ձևն իր ի րա վա սու թյուն­նե րը սո վո րա բար միան գա մայն ինք նա հաճ ձևով տա րա ծում է այ լոց կյան քի և ու նեց ված քի վրա՝ հա կադր վե լով ա զա տու թյան ա զա տա կան ըն­կալ մա նը։ Ա վե լին, ա զա տու թյան մեղ մաց ված այս դրույ թի կողմ­նա կից նե րը հա ճախ մեծ ե ռան դով կի սում են ա զա տու թյու նը «լավ» (օ րի նակ՝ խոս քի ա զա տու թյուն) և «վատ» (հիմ­նա կա նում՝ տնտե­սա կան ա զա տու թյուն) բևեռ նե րի։ Ա զա տա կան ըն կալ մամբ, սա կայն, ա զա տու թյունն ան մաս նա­տե լի է։

Ա զա տու թյան հիմ­նադ րույ թը նե րա ռում է տնտե սա կան ա զա տու թյու նը, ա ռանց ո րի ոչ մի այլ ա զա տու թյուն գո յու թյուն ու նե նալ չի կա րող։ Սա չի նշա նա կում, թե ա զա տու թյան կողմ­նա կից­ներն ան տար բեր են մեր ձա վո րի բա րե կե ցու թյան նկատ մամբ։ Ա զա տու թյունն ու հա մե րաշ խու թյու­նը միմ յանց չեն բա ցա ռում, քա նի որ ի րա կա նում ա ռանց ա զա տու թյան չկա ճշմա րիտ հա մե րաշ­խու թյուն։ Ա զա տա կան նե րը սխալ չեն հա մա րում

Page 7: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

7

նյու թա կան բա րիք նե րի և հարս տու թյան ձգտե լը, այ նինչ մեր ժում են ու ժի, կո ղո պու տի ու հար կադ­րան քի կի րա ռու մը՝ իբրև նպա տա կին հաս նե լու մի ջոց։ Հա կա ռա կը, ա զա տու թյունն օգ նում է հե­ռաց նել դե պի հարս տու թյուն տա նող ու ղու բազ­մա թիվ խո չըն դոտ ներ, ո րոնք պատ մու թյան ըն­թաց քում ե ղել են զանգ վա ծա յին աղ քա տու թյան և սո վի հիմ­նա կան հա րու ցիչ նե րը, և միայն տնտե­սա կան ա զա տու թյան աճն էր, որ հնա րա վոր դարձ րեց 19­րդ դա րի զանգ վա ծա յին հարս տա­ցու մը։ Ա զա տա կա նու թյան հա ջո ղու թյան պատ­մու թյուն նե րից մե ծա գույ նը սո վի հաղ թա հա րում­ն էր։ Այն երկր նե րում, ուր ա զա տու թյու նը գե րա կա­յող է, կյան քի սպաս վող տևո ղու թյունն ու կեն սա­մա կար դակն ա վե լի բարձր են, քան ա զա տու թյուն չու նե ցող երկր նե րում։

Ա ռանց ա զա տու թյան, ոչ մի եր կիր չի կա րող հաս նել տնտե սա կան, մշա կու թա յին կամ մտա­վոր բար գա վաճ ման։ Միայն գա ղա փար նե րի ա զատ փո խա նա կու թյունն է, որ ու նակ է ձևա վո­րե լու ստեղ ծա գործ և ինք նավս տահ մարդ կանց, ո րոնք գի տու թյան և ար վես տի հիմ­նա կան շար­ժիչ ուժն են։

Սա կայն ի րա կան աշ խար հում, ի հե ճուկս գրանց ված ա ռա ջըն թա ցի, ա զա տու թյու նը դեռևս մ­նում է ա նա վարտ ու տո պիա, սա կայն դա միակ ու տո պիան է, ո րում ան հա տը ստո րա դաս ված չէ հա սա րա կու թյան ընդ հա նուր տես լա կա նին, այլ հան դի սա նում է սո ցիա լա կան բո լոր ձգտում­նե րի ա ռանց քը։

Page 8: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

8

Մտքեր ազատության մասին

Ա զա տա կա նու թյուն

Հրահանգներ

Բեռնիր ARLOOPA ծրագիրը

Սկանավորիր նկարը

Եվ կհայտնվես վիրտուալ իրականության մեջ

Page 9: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

9

Ա զա տա կան ներն ա զա տու թյու նը դի տում են իբրև ինք նին նպա տակ։ Մար դիկ չեն կա րող ապ րել ա ռանց ա զա տու թյան,

իսկ հա սա րա կու թյու նը չի կա րող գոր ծել ա ռանց դրա։ Ուս տի՝ ա զա տու թյան գա ղա փարն իր դերն է կա տա րել ա մեն տեղ և բո լոր ժա մա նակ նե րում։ Նույ նիսկ հին և մի ջին դա րե րում բնա կան ի րա­վուն քի ա վան դույթ նե րը, շեշ տե լով թեև հա մայն քի գե րա զան ցու թյու նը, պա հան ջել են խախ տում­նե­րից ե րաշ խա վոր ված ա զա տու թյան շրջա նակ ներ։

Մի նի մալ պե տու թյուն, ա զատ շու կա, խա ղա ղու թյուն

Միայն Լու սա վո րու թյան դա րաշր ջա նում է ան­հա տի ա զա տու թյու նը դար ձել ի րա վա կան կար­գի իշ խա նու թյունն օ րի նա կա նաց նող սո ցիա լա­կան հա յե ցա կար գի հիմ­նա կան աք սիո մը։ «Եր­կու տրակ տատ կա ռա վար ման մա սին» եր կում (1690 թ.) Ջոն Լոքն ա ռա ջինն է ձևա կեր պել այն տե սու թյու նը, ըստ ո րի՝ բո լոր մար դիկ պատ կա­նում են ի րենք ի րենց, և պն դել, որ պե տու թյու նը հիմ­ն ված է պայ մա նագ րի վրա, ո րը մար դիկ ստո­րագ րել են՝ պաշտ պա նե լու ա զա տու թյան, կյան քի և սե փա կա նու թյան ի րենց ի րա վուն քը։

Page 10: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

10

Մտքեր ազատության մասին

«...ա զա տա կան սկզբուն քը պա հան ջում է, որ ան­հա տի ա զա տու թյան՝ հան րա յին կյան քով պար­տադրված սահ մա նա փա կում ե րը հասց վեն նվա­զա գույ նի… որ քա նով հնա րա վոր է»։ Կարլ Փո փեր, 1956 թ.

Ա զա տա կան մտքի հիմ­նա կան կո րի զը կազ մող այս գա ղա փար նե րը, ժա մա նա կի ըն թաց քում հա­սու նա նա լով, վե րած վել են քա ղա քա կան տե սու­թյան, ո րը բաղ կա ցած է ներ քոնշ յալ տար րե րից։

Ա ռա ջի նը՝ մի նի մալ ­ նվա զա գույն պե տու թյուն։ Պե տա կան լիա զո րու թյուն ներն ու գոր ծու նեու թյու նը պետք է խստո րեն հա վա տա րիմ լի նեն ի րա վունք­նե րի ա զա տու թյան ե րաշ խա վոր մա նը։ Ի րա վուն քի գե րա կա յու թյու նը քա ղա քա կան ա զա տա կա նու­թյան ապ րան քա նիշն է։ Լո քի գա ղա փար նե րը հե­տա գա յում զար գաց վել են ­ Մոն տեսք յո ւի, Ի մա նո­ւիլ Կան տի, Վիլ հելմ ֆոն Հում բոլդ տի, Թո մաս Ջե­ֆեր սո նի, Ջոն Ս թյո ւարթ Մի լի և շատ այ լոց կող մից։

Երկ րոր դը՝ ա զատ շու կա։ Ա դամ Ս մի թից մինչև Լ յուդ վիգ ֆոն Մի զես և Ֆ րիդ րիխ ֆոն Հա­յեկ բո լոր խո շո րա գույն տնտե սա գետ նե րը հաս­կա ցել են, որ տնտե սա կան ա զա տու թյու նը զանգ­վա ծա յին հարս տու թյան տա նող լա վա գույն ու ղին է, և այս փաս տար կը նրանք հետ ևո ղա կա նո րեն հիմ­նա վո րել են ի րենց աշ խա տու թյուն նե րում։

Եր րոր դը՝ խա ղա ղու թյուն։ Ա զա տա կան միտքն ընդգ ծում է ներ քին և ար տա քին խա ղա­ղու թյան կար ևո րու թյու նը։

Այս ի դեա լը հա վեր ժաց նող « Հա վեր ժա կան

Page 11: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

11

խա ղա ղու թյան մա սին» գրա կան կո թո ղը ստեղ­ծել է Կան տը 1795 թ.­ին։ Պա տե րազ մը ա զա տու­թյան հնա րա վոր վատ թա րա գույն խախ տում­ն է, իսկ ա զա տու թյունն ին քը լա վա գույն դար մանն է պա տե րազ մի դեմ։ Ա զա տա կան նե րը պա հան ջում են ա զատ տե ղա շարժ, բաց սահ ման ներ և ա զատ առև տուր։

Հա ջո ղու թյան պատ մու թյու նըԱ զա տա կան այս գա ղա փար նե րը շու տով

հսկա յա կան ազ դե ցու թյուն գոր ծե ցին։ 1776թ. Ա մե­րիկ յան և 1789թ. Ֆ րան սիա կան հե ղա փո խու թյուն­նե րից հե տո ա զա տա կա նու թյու նը 19­րդ դա րում վե րա ճեց աշ խար հասփ յուռ քա ղա քա կան շարժ­ման։ Գոր ծադր վեց ի րա վուն քի գե րա կա յու թյու նը, ե րաշ խա վոր վեց խոս քի ա զա տու թյու նը։ Նույ նիսկ այն վայ րե րում, ուր ա զա տա կա նու թյու նը թվաց յալ ան հա ջո ղու թյուն կրեց (օ րի նակ՝ 1848թ. հե ղա փո­խու թյան ժա մա նակ), այժմ, ըստ էու թյան, անհ­նար է խո չըն դո տել ա ճող ա զա տա կան մի տում­նե րը քա ղա քա կա նու թյան մեջ։

«Ա զա տա կա նու թյան բե րած բար գա վա ճու մը զգա­լիո րեն նվա զեց րեց ման կա կան մա հա ցու թյու նը՝ նա խորդ դա րաշր ջան նե րի ա նո ղոք պա տու հա սը, և կեն սա պայ ման նե րի բա րե լավ ման արդ յուն քում եր­կա րաց րեց կյ ան քի մի ջին տևո ղու թյու նը։ Այս բար­գա վա ճու մը նաև չուղղ վեց մի այն դե պի ար տոն յալ­նե րի ընտր յալ դա սը»։ Լ յուդ վիգ ֆոն Մի զես, 1927թ.

Page 12: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

12

Մտքեր ազատության մասին

Տն տե սա կան ա ռու մով՝ ա զա տա կա նու թյու նը և ա զատ շու կան հան գեց րին զանգ վա ծա յին հարս­տու թյան։ Ա ռա ջին ան գամ, արդ յու նա բե րա կան հե­ղա փո խու թյան շնոր հիվ, Եվ րո պան ի վեր ջո հաղ­թա հա րեց կրկնվող սո վի դա ժան ի րա կա նու թյու նը։ 1847թ.­ից հե տո Եվ րո պա յում խա ղաղ ժա մա նակ սով չի ե ղել։ Թերևս այն պատ ճա ռով, որ տնտե սա­կան նվա ճում­նե րը դար ձան ա զա տա կան նե րի բա­ցա ռիկ հա ջո ղու թյան հա վաս տի քը, նրանք ըն կան ան դա դար քա րոզ չու թյան նշա նա ռու թյան ներ քո։ Քն նա դատ նե րը կա՛մ հե տա դի մա կան ճամ բա­րից էին (ստրկու թյան ջա տա գով Չարլզ Դի քեն սի նման, ո րի՝ որ պես հու մա նիս տի համ բա վը, մ­նաց զար մա նա լիո րեն ան խախտ), կա՛մ ներ կա յա նում էին «ա ռա ջա դեմ», ինչ պես Կարլ Մարք սը։ Ինչ ևէ, մո տա լուտ ար հա վիրք կան խա տե սող բո լոր այս մար գա րե նե րը սխալ դուրս ե կան։

Ա ռանց ա զա տա կան և ա զատ շու կա յի ոչ մի տեղ դեռևս հարս տու թյուն չի ստեղծ վել։ Սա է տնտե սա կան զար գաց ման տա նող միակ գոր­ծուն ու ղին։

Ան կումն ու վե րած նուն դը19­րդ դա րի ա վար տին պահ պա նո ղա կան ներն

ու սո ցիա լիստ նե րը սկսե ցին մի կողմ հրել ա զա­տա կան նե րին, ո րոն ցից փո խա ռե լով զանգ վա ծա­յին մո բի լի զա ցիա յի ժո ղովր դա վա րա կան ձևե րը՝ զու գոր դե ցին դրանք մաս նա կի շա հերն ու հո վա­նա վոր չա կան բնազ դը շա հար կող կո չե րով։

Տն տե սու թյան կա ռա վար ման մեջ պե տա կան

Page 13: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

13

հսկո ղու թյան կողմ­նա կից նե րի (է տա տիստ նե րի) «խայ ծե րից» ի րեն փրկե լու նպա տա կով ա զա տա­կա նու թյու նը թեև հա ճախ փոր ձեց հար մար վել (օ րի նակ՝ «սո ցիա լա կան ա զա տա կա նու թյուն»), սա կայն ան կում­ն ան խու սա փե լի էր։ Եվ րո պա յի հրա ժա րում­ն ա զատ առևտ րի սկզբունք նե րից ոչ միայն դար ձավ Ա ռա ջին հա մաշ խար հա յին պա­տե րազ մի դրդա պատ ճառ նե րից մե կը, այլև գնա­լով մար գի նա լաց րեց ա զա տա կան նե րին։ 20­րդ դա րի ա ռա ջին կե սի ըն թաց քում ա զա տա կա նու­թյու նը հա ճախ ան պաշտ պան մ­նաց ամ բող ջա­տի րու թյան դեմ, և միայն Երկ րորդ հա մաշ խար­հա յին պա տե րազ մից հե տո էր, որ Արև մուտ քը թևա կո խեց ա զա տա կան վե րած նունդ հի շեց նող մի նոր փուլ, որն ա պա հո վեց խա ղա ղու թյուն և հարս տու թյուն։ 1989թ. խորհր դա յին կո մու նիզ մի կոր ծա նու մը վե րած նեց այն հույ սը, որ ա զա տա­կա նու թյու նը կա րող է վերս տին դառ նալ ա մե նա­զո րեղ քա ղա քա կան շար ժում­ն աշ խար հում։ Եվ այ դու հան դերձ, ա զա տա կան նե րը միշտ բախ­վե լու են ա զա տու թյան նեն գա միտ քայ քայ ման մշտա կան վտան գի մար տահ րա վե րին։

«Ա զա տա կա նու թյու նը քա ղա քա կան ի րա վուն քի այն դրույթն է, ըստ ո րի՝ պե տա կան իշ խա նու թյու նը, ի հե ճուկս իր ա մե նա զո րու թյան, սահ մա նա փա կում է ինքն ի րեն և պե տու թյան մե ջ (հա ճախ ի վն աս ի րեն) փոր ձում ապ րե լու տեղ թող նել նրանց հա­մար, ով քեր չեն մտա ծում և չեն զգում իր պես, այ­սինքն՝ ու ժե ղի ու մե ծա մաս նու թյան պես»։ Խո սե Օր տե գա ի Գա սետ, 1930թ.

Page 14: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

14

Մտքեր ազատության մասին

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հրահանգներ

Բեռնիր ARLOOPA ծրագիրը

Սկանավորիր նկարը

Եվ կհայտնվես վիրտուալ իրականության մեջ

Page 15: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

15

Մր ցակ ցու թյու նը՝ որ պես է վոլ յու ցիա­յի և նոր բա ցա հայ տում­նե րի նկատ­մամբ մղու մի հիմ­նա րար սկզբունք,

ար ևի ներ քո լա վա գույն տե ղի հա մար պայ­քա րող թի թե ռից մինչև Պու լի ցեր յան մրցա­նա կի և օ լիմ պիա կան մե դա լի հա մար մրցող մար դու բնու թյան մի մասն է։ Իբրև հիմք ու­նե նա լով ռե սուրս նե րի սահ մա նա փա կու թյու նը՝ բաց հա մա կար գե րում տե ղի ու նե ցող մրցակ­ցու թյունն ա պա հո վում է ա ռա վե լա գույն թվով փորձ­սխալ նե րի հնա րա վո րու թյուն՝ թույլ տա­լով գտնել տե սակ նե րի է վոլ յու ցիա յի օպ տի­մալ ու ղի նե րը։ Շու կա յա կան տնտե սու թյան մեջ ի րա վա կան և ինս տի տու ցիո նալ հա մա կար­գե րով ե րաշ խա վոր վող մրցակ ցու թյու նը բաց շու կա յում բա րե լա վում է վե րա կանգն վող ռե­սուրս նե րի հայտ նա բեր ման և դ րանք ի րենց այ­լընտ րան քա յին (զո հա բեր ված) ծախ սում­նե րին հա մար ժեք օգ տա գործ ման հնա րա վո րու թյուն­նե րը։ Օ րի նակ՝ մրցակ ցու թյունն օգ նում է ա ռաջ մղե լու կրթա կան լա վա գույն հա մա կար գե րը և տա րա ծել ա զա տու թյան սահ մա նադ րու թյու նը։

Page 16: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

16

Մտքեր ազատության մասին

Մր ցակ ցու թյան վա խըՄր ցակ ցու թյու նը զրո յա կան գու մա րով խաղ

չէ, երբ մի կող մը շա հում է մյու սի կորց րա ծը ( Մոն տեն, Էս սե XXI), փոր ձը ցույց է տա լիս, որ դրա նից կա րող են շա հել բո լո րը։ Կ յան քը հա րատև հոսք է, և յու րա քանչ յուր փո փո խու­թյուն բե րում է նոր լու ծում­նե րի հա մար մղվող մրցակ ցու թյան՝ իր հաղ թող ու պարտ վող կող­մե րով։ Փո փո խու թյունն ու մրցակ ցու թյու նը հա­ճախ հան գեց նում են նո րաս տեղծ պայ ման նե­րին հար մար վե լու դժվա րին գոր ծըն թաց նե րի, իսկ սրա հետ գա լիս է ան հա ջո ղու թյան վա խը։ Ու շա դիր քննու թյամբ եր ևում է, որ կտրուկ փո­փո խու թյուն նե րից բխող մրցակ ցու թյան վախն ի րա կա նում վախ է փո փո խու թյան իսկ նկատ­մամբ։ Տվ յալ նրբու թյու նը, ի հար կե, ա նէա կան է աշ խա տող այն մարդ կանց հա մար, ով քեր փո­փո խու թյունն ըն կա լում են որ պես սպառ նա լիք ի րենց սո ցիա լա կան հար մա րու թյուն նե րին, և այս վախն է, որ շա հա գոր ծում են գլո բա լաց­ման հա կա ռա կորդ նե րը՝ մարդ կանց դժվա­րու թյուն նե րի և վա խե րի հա մար մե ղադ րե լով մրցակ ցու թյա նը։ Ն րանք պա հան ջում են սահ­մա նա փա կել դա, այ նինչ մրցակ ցու թյունն է, որ մարդ կանց օգ նում է հար մար վե լու ան կա սե լի փո փո խու թյուն նե րին։ Շա տերն են ա կա նա տես դար ձել, թե տե ղե կատ վու թյան և հա ղոր դակց­ման տեխ նո լո գիա նե րի մե րօր յա հե ղա փո խու­թյու նից սնվող տեխ նի կա կան ա ռա ջըն թա ցի արդ յուն քում ինչ ար մա տա կան փո փո խու թյուն­նե րի է են թարկ վել ի րենց աշ խա տան քա յին

Page 17: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

17

մի ջա վայ րը։ Ս րըն թաց փոխ վող աշ խար հում կրթու թյան և ա պա գա աշ խա տան քի հնա րա­վո րու թյուն նե րի ա ճող շաղ կապ վա ծու թյու նը նշա նա կում է, որ մար դիկ պետք է ա նընդ հատ սո վո րեն։ Նոր աշ խա տա տե ղեր ստեղծ վում են մե ծա մա սամբ սպա սարկ ման ո լոր տում, իսկ տնտե սու թյան մյուս ճյու ղե րում, հա կա ռա կը, աշ խա տա շու կա յի կոշ տու թյան հետ ևան քով սպաս վում է աշ խա տա տե ղե րի ընդ հա նուր կո­րուստ։ Մարդ կանց մե ծա մաս նու թյան կյան քի գե րակ շիռ մա սը զբա ղեց նում են կրթու թյու նը, վե րա պատ րաս տու մը և աշ խա տան քը, ուս տի զար մա նա լի չէ, որ կրթա­մաս նա գի տա կան պա հանջ նե րի կտրուկ փո փո խու թյու նը ա ռաջ է բե րում մրցակ ցու թյան վախ։

Այ դու հան դերձ, մրցակ ցու թյան սահ մա նա­փա կու մը չի հան գեց նե լու ցան կա լի ա պա հո­վու թյան։ Մր ցակ ցա յին մի ջա վայ րում՝ փո փո­խու թյա նը հար մար վե լու ճնշման ներ քո, մարդ­կանց օգ նու թյան կա րող է գալ շու կա յա կան տնտե սու թյու նը, քա նի որ վեր ջինս հիմ­ն ված է լրա ցուց չու թյան (սուբ սի դիա րու թյան) սկզբուն­քի վճռո րոշ հեն քի վրա կա ռուց վող ա զա տու­թյան, պա տաս խա նատ վու թյան և հա մե րաշ­խու թյան վրա։

(սուբ սի դիա րու թյուն – ն շա նա կում է «ա ջակ­ցող, լրաց նող». այս սկզբուն քին հետ ևե լով՝ ա զա տա կան սո ցիա լա կան քա ղա քա կա նու­թյու նը գոր ծադր վում է միայն այն տեղ, որ տեղ ան հա տա կան կամ կո լեկ տիվ ինք նօգ նու թյու նը դառ նում է անհնար կամ ոչ բա վա րար ):

Page 18: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

18

Մտքեր ազատության մասին

Ն րանք, ով քեր մրցակ ցու թյու նը ըն դու նում են ոչ թե իբրև գլո բա լաց ման հիմ­նախն դիր­նե րի լուծ ման մի մաս, այլ դրանց հա րու ցիչ, հակ ված են ան տե սե լու հետև յա լը. երբ տե ղե­կատ վու թյան և հա ղոր դակց ման նոր տեխ նո­լո գիա ներն ար մա տա պես փո խում են զբաղ­վա ծու թյան աշ խար հը, հար մար ման խնդիր ներ ի րա կա նում ա ռա ջա նում են զար գա ցող հա­ջո ղակ երկր նե րի, իսկ 1990­ա կան նե րից՝ նաև սո ցիա լիս տա կան երկր նե րի՝ հա մաշ խար հա յին աշ խա տա շու կա յում ին տեգր վե լու պատ ճա ռով։ Ար ևել յան Գեր մա նիա յում և հար ևան ան ցու­մա յին տնտե սու թյուն նե րում տե ղի ու նե ցող կա­ռուց ված քա յին փո փո խու թյուն նե րի պատ կե րը ցույց է տա լիս, որ Գեր մա նիա յի վրա ա ռանձ­նա կի ազ դե ցու թյուն է թո ղել այն, ին չը գեր մա­նա ցի մի խումբ նշա նա վոր տնտե սա գետ ներ («Ք րոն բերգ յան խումբ») ձևա կեր պել են այս­պես. « Հա մոզ մուն քը, որ մրցակ ցու թյու նը կյան­քում տրա մադ րում է ա վե լի մեծ հնա րա վո րու­թյուն ներ, են թարկ վում է հրով փոր ձու թյան»։

Ուս տի՝ հար մար վե լու հիմ­նախն դիր նե րը և մարդ կանց վա խերն անհ րա ժեշտ է լուրջ ըն­դու նել, ին չը նշա նա կում է, որ ի լրում­ն զբաղ­վա ծու թյան հնա րա վո րու թյուն ներն ընդ լայ նե լու և սո ցիա լա կան հա մա կար գե րը բա րե փո խե­լու հետ ևո ղա կան քա ղա քա կա նու թյան՝ հարկ է բարձ րաց նել ի րա զեկ վա ծու թյու նը մրցակ­ցու թյան սո ցիա լա կան կող մի մա սին։ Փո փո­խու թյան տեմ պե րի ա ճին զու գըն թաց՝ ա ճում է և՛ ա պա հո վու թյան օ րի նա կան կա րի քը, և՛

Page 19: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

19

սե փա կան ակ տիվներն այ լոց հաշ վին ա պա հո­վագ րե լու մի տու մը։ Մար դիկ հա մա րում են, որ մրցակ ցու թյու նից պաշտ պան ված լի նե լու դեպ­քում կմ­նան ա վե լի ա պա հով։

Մր ցակ ցու թյու նը որ պես բա ցա հայ տում նե րի գոր ծըն թաց

«Մր ցակ ցու թյու նը՝ բա ցա հայ տում­նե րի գոր­ծըն թաց». այս պես է Ֆ րիդ րիխ Աու գուստ ֆոն Հա յե կը պատ կե րա վոր ամ փո փել մրցակ ցու­թյան սո ցիա լա կան կող մը։ Ա պա գան ան հայտ է, ռե սուրս նե րը՝ սահ մա նա փակ։ Եվ միայն վեր­ջին նե րիս խնա յո ղա բար բաշ խող մրցակ ցա յին հա մա կար գում է, որ լիո վին նո րի մեր ո րո նում­նե րում թույ լատր ված են ա ռա վե լա գույն թվով փոր ձար կում­ներ։ Օ րի նակ, վերց նենք Բեռ լի նի Պոտս դա մի հրա պա րա կը, ո րի հա մե մա տու­թյու նը տե ղան քի մեկ դար ա ռաջ վա վի ճա կի հետ մեզ պատ կե րա ցում է տա լիս այն ամ բողջ ար տադ րան քի, տրանս պոր տա յին մի ջոց նե րի և հա ղոր դակց ման հա մա կար գե րի մա սին, որ հայտ նա գործ վել են մրցակ ցա յին հա մա կար­գում գոր ծող մարդ կանց ստեղ ծա րար մտքի և ծանր աշ խա տան քի շնոր հիվ։ Ոչ մի կենտ­րո նաց ված պլա նա վո րում զո րու չէր լի նի նա­խագծե լու այս փո փո խու թյուն նե րը և նույ նիսկ հա մա կար գել քա ղա քա ցի նե րի ա պա կենտ րո­նաց ված բո լոր այս ծրագ րերն ու հայտ նա գոր­ծու թյուն նե րը։

Page 20: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

20

Մտքեր ազատության մասին

Մր ցակ ցու թյու նը որ պես «ա րա րիչ կոր ծա նում»

Նո րա նոր ապ րանք նե րի, ար տադ րա կան մե թոդ նե րի, տե ղադ րու թյան վայ րի ա ռա վե լու­թյուն նե րի և տե ղե կատ վա կան հա մա կար գե­րի գյու տը կամ հայտ նա գոր ծու մը նշա նա կում է, որ մրցակ ցա յին ապ րանք նե րը, ար տադ րա­կան տեխ նո լո գիա նե րը, աշ խա տա տե ղերն ու տե ղադ րու թյան վայ րերն ի բնե են թա կա են փո փոխ վող մի ջա վայ րին հար մար վե լու ճնշմա­նը, ինչ պես սի լեզ յան ջուլ հակ նե րը Գեր հարթ Հաուփթ մա նի « Ջուլ հակ նե րը» պիե սում, ո րոնք է լեկտ րա հաս տոց նե րի ներ մուծ ման արդ յուն­քում մատն վե ցին թշվա ռու թյան։ Շում փե թե րը մրցակ ցու թյան այդ կողմ­ն ան վա նել է «ա րա րիչ կոր ծա նում», քա նի որ դա, ստեղ ծե լով սո ցիա­լա կան հնա րա վո րու թյուն ներ, ա ռա ջաց նում է նաև սո ցիա լա կան հիմ­նախնդիր ներ, երբ ու ղի հար թող նո րա րար նե րը հայտ նա գոր ծու թյուն­ներ են ա նում՝ մա տա կա րա րե լով ա վե լի բարձ­րո րակ ապ րանք, իսկ հմուտ նմա նա կող ներն ընդ լայ նում են շու կա նե րը՝ մե ծաց նե լով բո լո րի հարս տաց ման նե րու ժը։

Մր ցակ ցու թյու նը և ա զա տու թյու նըԲազ մա քա նակ ա ռա ջարկ ներ ու նե ցող շու կա­

յա կան տնտե սու թյան մեջ մրցակ ցու թյան կազ­մա կեր պու մը պետք է նե րա ռի խթան ներ, ո րոնք լիցք են հա ղոր դում ա զատ քա ղա քա ցի նե րի

Page 21: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

21

ստեղ ծա գոր ծա կան նե րու ժին, որ պես զի վեր­ջին ներս չհու սալք վեն ա ներկ բա հա ջո ղու թյուն չե րաշ խա վո րող կոշտ մրցակ ցու թյու նից։ Քա­ղա քա ցի նե րը միշտ հայտն վում են որ ևէ բան ա նե լու անհ րա ժեշ տու թյան առջև, մինչ սկսվում է ստաց ված (ար տադրված) արդ յուն քի բաշ­խու մը, ինչ ձևով ու զում է այն ար վի. կա՛մ որ­պես ընդ հա նուր օ գուտ ա ռան ձին ան հատ նե րի ձեռք բե րում­նե րից (երբ նոր մրցա կից նե րի մուտ­քը բաց շու կա հան գեց նում է գնե րի նվազ մա նը և ո րա կի ա ճին), կա՛մ պե տա կան վե րա բաշխ­ման մի ջո ցով, երբ հարկ վում են ար տադ րող­նե րի և աշ խա տող նե րի ե կա մուտ նե րը, ո րոնք ստաց վել են մրցակ ցու թյան արդ յուն քում։

Ուս տի անհ րա ժեշտ է ե րաշ խա վո րել քա ղա­քա ցի նե րի մրցակ ցա յին կար գի հետև յալ հիմ­նա րար սկզբունք նե րը՝

ա զատ մուտք բաց շու կա, մրցակ ցու թյու նը՝ որ պես պե տա կան իշ­խա նու թյան սահ մա նա փա կում,

կա յուն ֆի նան սա կան մի ջոց ներ կա յուն պլա նա վոր ման հա մար,

հա րա բե րա կան սա կա վու թյա նը հա մա­պա տաս խան հա րա բե րա կան գներ,

մաս նա վոր սե փա կա նու թյան ե րաշ խա­վոր ված ի րա վունք ներ,

հաշ վետ վո ղա կա նու թյուն («ա զա տու թյուն պա տաս խա նատ վու թյան հետ միա սին»)

և կա յուն տնտե սա կան քա ղա քա կա նու­թյուն։

Ս րանք են շու կա յա կան տնտե սու թյան՝ իբրև

Page 22: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

22

Մտքեր ազատության մասին

մրցակ ցա յին հա մա կար գի և ա զա տու թյան սահ մա նադ րու թյան «հիմ­նա դիր սկզբունք նե­րը»։ Ճ կուն աշ խա տա շու կա ներն այ սօր կա րող են, ըստ ա մե նայ նի, օգ նել գի տակ ցե լու դրանք և տ րա մադ րե լու սո ցիա լա կան անվ տան գու թյան ա վե լի արդ յու նա վետ ցանց։ Ե թե ա ջակ ցու­թյու նը թի րա խա վոր վի ըստ պատ շա ճի, ա վե լի հեշտ կլի նի օգ նել ան հատ նե րին՝ հար մար վե­լու կա ռուց ված քա յին փո փո խու թյուն նե րին։ Որ­պես զի մրցակ ցու թյու նը, հեն վե լով շու կա յա կան գնե րի վրա, գոր ծի արդ յու նա վետ, սո ցիա լա­կան տրանս ֆերտ նե րը պետք է տա րան ջատ­ված լի նեն շու կա յից։ Ն պաս տա վոր սո ցիա լա­կան քա ղա քա կա նու թյա նը նաև անհ րա ժեշտ են գնա պի տակ ներ ու մրցակ ցու թյուն, որ պես զի արդ յուն քում կա րի քա վոր նե րին ցու ցա բեր վեն հու սա լի սո ցիա լա կան ծա ռա յու թյուն ներ և թի­րա խա վոր ված սո ցիա լա կան օգ նու թյուն։

Ֆե դե րա լիզ մը, լրա ցուց չու թյան (սուբ սի­դիա րու թյան) սկզբուն քի հա մա ձայն, նույն պես պետք է հեն վի՝ նվազ հար կե րով ա վե լի լավ ո րո շում­ներ գտնե լու հա մար, քա ղա քա կան մրցակ ցու թյան վրա։

Page 23: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

23

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հրահանգներ

Բեռնիր ARLOOPA ծրագիրը

Սկանավորիր նկարը

Եվ կհայտնվես վիրտուալ իրականության մեջ

Page 24: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

24

Մտքեր ազատության մասին

Մար դիկ պա տաս խա նա տու են ի րենց քայ լե­րի հա մար։ Ն րանք են կրում հետ ևանք նե րը, իսկ ի րենց քայ լե րը չա փում են գլխա վո րա­

պես ըստ սե փա կան խղճի ու չա փա նիշ նե րի, ո րոնք կա րե լի է բա ցատ րել բազ մա թիվ ե ղա նակ նե րով։

Հա սա րա կու թյու նում ապ րե լիս ի հայտ է գա լիս մեկ այլ չա փա նիշ՝ օ րենք նե րի և կա նոն նե րի այն ամ բող ջու թյու նը, ո րը հա սա րա կու թյու նը սահ մա­նել է իր հա մար։ Ար դի պե տու թյուն նե րում այդ օ րենք նե րը կո դա վոր վել են օ րենսդ րա կան հա­մա կար գում և հա վա սա րա պես վե րա բե րում են բո լոր քա ղա քա ցի նե րին։ Ե թե մե կը խախ տում է օ րեն քը, պատժ վում է, իսկ ե թե վնա սում է ուրի­շի ու նեց ված քը, տու գան վում է՝ քա ղա քա ցիա­կան օ րենսգր քի հա մա ձայն։ Դա տա կան մար մինն ի րա վա սու է պատ ժե լու ա նօ րի նա կան վար քը՝ ըստ քրեա կան օ րենսգր քի։

Ան հա տը և պա տաս խա նատ վու թյու նըԽիստ սահ ման մամբ՝ միայն ան հա տը կա­

րող է պա տաս խա նատ վու թյուն ստանձ նել, քա­նի որ միայն ան հատն է, որ կա րող է պա տաս­խա նատ վու թյան են թարկ վել իր քայ լե րի հա մար։ Ուս տի՝ սե փա կան պա տաս խա նատ վու թյու նը և

Page 25: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

25

ինք նա պա տաս խա նատ վու թյունն ի րա կա նում նույնն են։

« Հա­սա­րա­կու­թյու­նը, ո­րը չի ճա­նա­չում, որ յու­րա­քանչ­յուր ան­հատ ու­նի իր ար­ժեք­նե­րը, ո­րոնց նա ի­րա­վունք ու­նի հետ­ևե­լու, չի կա­րող հար­գել ան­հա­տի ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը և չի կա­րող ի­րա­պես ու­նե­նալ ա­զա­տու­թյուն»։ Ֆ­րիդ­րիխ Աու­գուստ ֆոն Հա­յեկ

Հա վա քա կան պա տաս խա նատ վու թյան բո լոր ձևե րի ար մատ նե րը հաս նում են ընդ հուպ մինչև ան հա տա կան պա տաս խա նատ վու թյուն։ Միաց­յալ պա տաս խա նատ վու թյան շուրջ զրույց նե րի նպա տա կը սո վո րա բար ի րա կան պա տաս խա­նատ վու թյու նը թաքց նելն է։

Քա ղա քա կան պա տաս խա նատ վու թյան տե­սանկ յու նից լուրջ խնդիր է պա տաս խա նատ վու­թյան պատ վի րա կու մը, քա նի որ դրա «կրող նե րը» չեն ստանձ նում սե փա կան ո րո շում­նե րի ողջ պա­տաս խա նատ վու թյու նը։ Ն րանց հա մար խո շո րա­գույն ռիս կը քվե չհա վա քելն ու ժա մա նա կից շուտ պաշ տո նից հե ռա նալն է։ Ուս տիև ստաց վում է, որ պա տաս խա նատ վու թյու նը պետք է կրի հար կա­տուն։

Սա է պատ ճա ռը, որ ա զա տա կան նե րը պաշտ­պա նում են սուբ սի դիա րու թյան սկզբուն քը

(«սուբ սի դիա րու թյուն» ­ նշա նա կում է «ա ջակ­ցող, լրաց նող». ա ռաջ նորդ վե լով այդ սկզբուն քով՝ ա զա տա կան սո ցիա լա կան քա ղա քա կա նու թյու նը

Page 26: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

26

Մտքեր ազատության մասին

սկսում է գոր ծել միայն այն տեղ, որ տեղ ան հա­տա կան կամ կո լեկ տիվ ինք նօգ նու թյու նը անհ նար է կամ բա վա րար չէ)՝ հա վա տա ցած, որ ո րո շում­ներն ըստ կա րել վույն պետք է ըն դուն վեն քա ղա­քա ցի նե րի կող մից, քա նի որ նրանք են, որ կրե լու են դրանց հետ ևանք նե րը։

Պա տաս խա նատ վու թյու նը և ա զա տու թյու նըԱ զա տու թյունն ու պա տաս խա նատ վու թյունն

ան բա ժան են։ Սե փա կան քայ լե րի հա մար պա­տաս խա նա տու լի նել կամ պա տաս խա նատ վու­թյուն կրել կա րող են միայն նրանք, ով քեր ա զատ են ո րո շում կա յաց նե լու հար ցում։ Ա զա տա կա նու­թյու նը ձգտում է ձևա վո րել այն պի սի հա սա րա­կու թյուն, ո րում մար դիկ կա րող են ի րենց ա նու նից ո րո շում ըն դու նել։ Ուս տի ա զա տա կան հա սա րա­կու թյու նում սկզբուն քա յին դեր ու նի ան հա տա­կան պա տաս խա նատ վու թյան պա հան ջը։ Սո ցիա­լիս տա կան հա յե ցա կար գե րին հա կա ռակ՝ միայն բա ցար ձակ անհ րա ժեշ տու թյան պա րա գա յում է նվա զա գույն պա տաս խա նատ վու թյու նը պատ վի­րակ վում հա սա րա կու թյա նը կամ պե տու թյա նը։

«Ա­զա­տու­թյու­նը պա­տաս­խա­նատ­վու­թյուն է նշա­նա­կում, այդ պատ­ճա­ռով էլ մարդ­կանց մե­ծա­մաս­նու­թյու­նը սար­սա­փում է դրա­նից»։ Ջորջ Բեր­նարդ Շոու

Միայն ան հա տա կան պա տաս խա նատ վու­թյու նը կա րող է ծնել մրցակ ցու թյուն՝ ա զատ հա­սա րա կու թյան հիմ­նա րար տար րը։ Միայն ի րենց

Page 27: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

27

քայ լե րից բխող և՛ օ գու տի, և՛ վնա սի հա մար պա­տաս խա նատ վու թյուն կրե լու դեպ քում է, որ մար­դիկ ի րենց ե ռան դը կկենտ րո նաց նեն ստեղ ծա­րար գոր ծու նեու թյան վրա։

Պ լա նա յին տնտե սու թյուն ներն ու սո ցիա լիս­տա կան հա սա րա կար գե րը փլուզ վել են հենց այս պատ ճա ռով, քա նի որ թեև պաշ տո նա պես բո լո րը պա տաս խա նա տու էին ա մեն ին չի հա մար, ի րա­կա նում ոչ ոք ոչ մի բա նի հա մար պա տաս խա նա­տու չէր։ Դ րա ա ղե տա լի հետ ևանք նե րը զգաց վում են մինչ օրս, և միայն շու կա յա կան տնտե սու թյա նը և բաց հա սա րա կու թյա նը միտ ված բա րե փո խում­ներն էին, որ հնա րա վոր դարձ րին վեր ջին տաս­նամ յա կի տնտե սա կան բա րե լա վու մը։

Սո ցիա լա կան պա տաս խա նատ վու թյունՔա ղա քա կան միտ քը հա ճախ է անդ րա դառ­

նում սո ցիա լա կան պա տաս խա նատ վու թյա նը՝ դրան տա լով հա տուկ կար գա վի ճակ։ Այս եզ րույ­թի ար դի կի րա ռու թյա նը հա կա ռակ՝ սո ցիա լա կան պա տաս խա նատ վու թյու նը և հա մե րաշ խու թյու նը ծնվել են ան հա տա կան պա տաս խա նատ վու թյու­նից և պա հան ջում են ա զա տու թյան և մր ցակ ցու­թյան բարձր մա կար դակ։

Իր «սո ցիա լա կան պա տաս խա նատ վու թյունն» ըստ ար ժան վույն ի րա գոր ծե լու հա մար պե տու­թյունն ու նի բազ մա թիվ հա մա կար գեր (գոր­ծազրկու թյան նպաստ նե րից մինչև ծե րու թյան թո շակ ներ), ո րոնք ֆի նան սա վոր վում են հար կե­րից կամ պար տա դիր վճար նե րից։

Page 28: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

28

Մտքեր ազատության մասին

Քա նի որ խնդրո ա ռար կա հաս տա տու թյուն­նե րին ան դա մակ ցու թյու նը պար տա դիր է, դրանք զուրկ են կա մա վո րա կան կազ մա կեր պու թյուն նե­րի բա րո յա կան ո րակ նե րից, քա նի որ վեր ջին ներս բաղ կա ցած են ան հատ նե րից, ո րոնք սե փա կան ու սե րին են վերց րել ի րենց և այ լոց հա մար պա­տաս խա նատ վու թյու նը։

« Խոս տո վա նու թյան փո խա րեն քո ղար կե լը բո լոր բյու րոկ րատ նե րի լուռ նշա նա բանն է»։ Կարլ Հոր բեր (1882­1931 թթ.), շվեյ ցա րա ցի քա ղա քա կան մտա ծող

Ար դի սո ցիա լա կան պե տու թյուն նե րում ոչ ոք վեր ջում պա տաս խա նա տու չէ սո ցիա լա կան ա պա հո վու թյան վրա քա ղա քա կան ո րո շում­նե­րի թո ղած ազ դե ցու թյան հա մար։ Հետ ևանք նե­րը կրում են ինչ պես հար կա տու նե րը, այն պես էլ նպաս տա ռու նե րը։

Այ լոց պա տաս խա նատ վու թյու նըԱ մեն ան հատ կա րող է պա տաս խա նատ վու­

թյուն ստանձ նել այ լոց հա մար, և կան բազ մա թիվ ի րա վի ճակ ներ, երբ նա ու նի այդ պես վար վե լու օ րի նա կան կամ բա րո յա կան պար տա վո րու թյուն։ Ա վան դա բար, ըն տա նի քի ան դամ­նե րը կա րող են ե րաշ խա վոր լի նել միմ յանց հա մար։ Ծ նող նե րը պա տաս խա նատ վու թյուն են ստանձ նում ի րենց ե րե խա նե րի հա մար, իսկ մ­նա ցած ան դամ­նե րը

Page 29: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

29

փոխ պա տաս խա նա տու են ի րար հա մար։ Ըն տա­նի քի ան դամ­ներն օգ նում են միմ յանց բարդ ի րա­վի ճակ նե րում, իսկ ծե րա նա լիս կամ հի վան դա­նա լիս խնա մում մե կը մյու սին։ Դա վե րա բե րում է ա ռա ջին հեր թին այն մարդ կանց, ով քեր տար­բեր հան գա մանք նե րի բե րու մով չեն կա րող լիո­վին պա տաս խա նա տու լի նել ի րենց հա մար։ Դա ի րա վա ցի է նաև հա մա տեղ բնակ վող մարդ կանց պա րա գա յում՝ ան կախ նրա նից՝ ա մուս նու թյու նը ձևա կերպ վա՞ծ է, թե՞ ոչ:

Մար դիկ կա րող են տար բեր ձևե րով պա տաս­խա նա տու լի նել ըն տա նի քից դուրս՝ այ լոց հա մար։ Կար ևոր է միայն, որ եր կու կողմ­ն էլ կա մե նան դա։ Սե փա կան պա տաս խա նատ վու թյու նը չպետք է չքա նա այ լոց փո խա րեն ո րո շում­ներ կա յաց նե լու՝ բա րի մղում­նե րից դրդված ջան քե րի արդ յուն քում։

Պա տաս խա նատ վու թյու նը և ռիս կըԱր դի հա սա րա կու թյուն նե րում մար դիկ են թա­

կա են բազ մա պի սի ռիս կե րի։ Ն րանք, օ րի նակ, կա րող են հի վան դա նալ կամ չա փա զանց թանկ բժշկա կան մի ջամ տու թյան կա րիք ու նե նալ, կորց­նել աշ խա տան քը կամ ու նեց ված քը։

Գո յու թյուն ու նի լայն գոր ծի քա կազմ, օ րի նակ՝ ա պա հո վագ րա կան ծրագ րեր, ո րոնք ա ռա ջար­կում են պաշտ պա նել նմա նա տիպ ռիս կե րից, սա կայն մեզ հար կա վոր չէ պե տա կան հաս տա­տու թյուն նե րի պաշտ պա նու թյու նը։ Մենք պետք է պա տաս խա նա տու և հե ռա տես լի նենք սե փա կան քայ լե րում։

Page 30: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

30

Մտքեր ազատության մասին

Լրացուցիչ գրականություն. Ազատություն

➣ Isaiah Berlin, Liberty: Incorporating “Four Essays on Lib-erty”, Oxford (Oxford Univ. Pr.) 2002. Էս­սե­նե­րի այս հա­վա­քա­ծուն նե­րա­ռում է «Ա­զա­տու­թյան եր­կու դրույթ­նե­րը» (1958) դա­սա­խո­սու­թյու­նը, որ­տեղ հա­մե­մատ­վում են«դրա­կան» և «բա­ցա­սա­կան» ա­զա­տու­թյան դրույթ­նե­րը։

➣ Hardy Bouillon, Freiheit, Liberalismus und Wohlfahrtsstaat, Baden-Baden (Nomos), 1997. Այս գիր­քը ցույց է տա­լիս, թե ինչ­պես է ա­զա­տա­կան կարգն աս­տի­ճա­նա­բար քայ­քայ­վում ա­զա­տու­թյան ա­ղոտ ըն­կալ­ման պատ­ճա­ռով, և­ իբրև հիմ­նախնդ­րի մեղ­մաց­ման մի­ջոց՝ ա­ռա­ջար­կում է հստակ սահ­մա­նում։

➣ Detmar Doering, Freiheit: Was sie ist und wie weit sie gehen soll, հետև­յալ գրքում՝ liberal, Heft 1, March 2001, p.11ff. Այս հա­մա­ռոտ էս­սեն սահ­մա­նում է ա­զա­տու­թյունն ու բա­ցատ­րում ա­զա­տու­թյան լի­բե­րալ հիմ­նադ­րույ­թը։

➣ John Stuart Mill, On Liberty, տար­բեր հրա­տա­րա­կու­թյուն­ներ։ Սա ա­զա­տու­թյան բո­լոր տե­սու­թյուն­նե­րի վե­րա­բեր­յալ դա­սա­կան եր­կե­րից ա­մե­նան­շա­նա­վորն է և տ­պագր­վել է 1859թ.։ Պետք է կար­դան բո­լո­րը։

Լ րա ցու ցիչ գրա կա նու թյուն. Ազատականություն

➣­Ludwig­von­Mises,­Liberalismus,­(1927)­2nd­edition,­Sankt­Augustin,­2001;­Անգ­լե­րեն­թարգ­մա­նու­թյամբ՝­Liberalism­in­the­Classical­Tradition,­Irvington,­1985­

Page 31: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

31

(Foundation­for­Economic­Education).­Հա­մաշ­խար­հա­յին­եր­կու­պա­տե­րազմ­նե­րի­միջև­ըն­կած­տա­րի­նե­րին,­երբ­հա­կաա­զա­տա­կան­շար­ժում­նե­րը­վե­րել­քի­փու­լում­էին,­ավստ­րիա­ցի­տնտե­սա­գետ­Լ­յուդ­վիգ­ֆոն­Մի­զե­սը­հե­ղի­նա­կեց­ա­զա­տա­կան­սկզբունք­նե­րի­և­ծ­րագ­րե­րի­թարմ,­ար­մա­տա­կան­նկա­րագ­րու­թյամբ­մինչ­օրս­աչ­քի­ընկ­նող­այս­հա­մա­պար­փակ­գիր­քը։

➣­J.­G­Merquior,­Liberalism:­Old­and­New,­Boston,­1991­(Twayne).­Ա­զա­տա­կան­մտքի­հա­մա­ռոտ­պատ­մու­թյուն՝­գրված­բրա­զի­լա­ցի­դի­վա­նա­գե­տի­կող­մից։­Ա­զա­տա­կան­մտքի­տար­բեր­հոս­քե­րի­ա­նա­չառ­նկա­րագ­րու­թյուն։

➣­Detmar­Doering,­(ed.),­Kleines­Lesebuch­über­den­Liberalismus,­4th­edition,­St.­Augustin­1999;­Անգ­լե­րեն­թարգ­մա­նու­թյամբ­(2­րդ­հ­րա­տա­րա­կու­թյուն):­Readings­in­Liberalism,­St.­Augustin,­1998­(Comdok).­Ա­զա­տա­կա­նու­թյան­մա­սին­դա­սա­կան­տեքս­տե­րի­ծաղ­կա­քաղ՝­Լո­քից­մինչև­Բաս­տիա­և­Փո­փեր։­

➣­David­Boaz,­(ed.),­The­Libertarian­Reader.­Classic­and­Contemporary­Readings­from­Lao­Tsu­to­Milton­Friedman,­New­York,­London,­Toronto,­1997­(Cato­Institute).­Ա­զա­տա­կա­նու­թյան­մա­սին­հայտ­նի­և­­ան­հայտ­դա­սա­կան­գրվածք­նե­րի­հա­մա­պար­փակ­հա­վա­քա­ծու։

Լրացուցիչ գրականություն. Մրցակցություն

➣ Ludwig von Mises, Market Competition (1949), հետև­յալ գրքում՝ Human Action: The Scholar´s Edition, The Mises Institute, Auburn, Ala, 1998.

➣ Շու­կա­յա­կան տնտե­սու­թյան մեջ մրցակ­ցու­թյան դե­րի վե­րա­բեր­յալ մինչ օրս հե­ղի­նա­կա­վոր աշ­խա­

Page 32: Liberalism new Version - fnfsc.fnst.org · տ ւ իո ո րԼեն տ « ի՝ ըք արպե ա»մտւ ոես ժե աի րլ , վո լ քո ներարտա հայտ մ աէ«ւ վոն

32

Մտքեր ազատության մասին

տու­թյու­նը (“Grundsätze der Wirtschaftspolitik” (1952), Ch. XVI), մեջ­բեր­ված ըստ՝ Walter Eucken, A Policy for Es-tablishing a System of Free Enterprise, հետև­յալ գրքում՝ Ludwig-Erhard-Stiftung, Standard Texts on the Social Market Economy, Stuttgart, New York, 1982.

➣ Friedrich A. Hayek, The Meaning of Competition, հետև­յալ գրքում՝ Individualism and Economic Order, Chicago 1972.

➣ D.T. Armentano, Efficiency, Liberty, and Antitrust Policy, հետև­յալ գրքում՝ Economics, Liberties, and the Judiciary, George Mason University Press, Fairfax, VA, 1987.

➣ Hans Willgerodt, Free Trade under Attack, Madrid 1982.

Լրացուցիչ գրականություն. Պատասխանատվություն

➣ F. A. v. Hayek: The Constitution of Liberty, Chapter 5: Responsibility and Freedom, The University of Chicago Press 1960. Ա զա տու թյան և ան հա տա կան պա տաս խա նատ­վու թյան փոխ կա պակց վա ծու թյան լիար ժեք նկա­րագ րու թյուն։

➣ Ֆ. Դոս­տոևս­կի, «Ո­ճիր և պա­տիժ», տար­բեր հրա­տա­րա­կու­թյուն­ներ։ Գ­րա­կան գլուխ­գոր­ծոց՝ ան­հա­տա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան խնդրի մա­սին։