Top Banner
1 Ք. Ս. Լիւիս Պարզապէս քրիստոնէութիւն Գիրք 1. Բարին եւ Չարը որպէս տիեզերքի իմաստի բանալի 1. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՆՈՅԹԻ ՕՐԷՆՔԸ Իւրաքանչիւրը լսել է, թէ ինչպէս են մարդիկ վիճում: Երբեմն դա ծիծաղելի է հնչում, երբեմն էլ` ուղղակի տհաճ: Սակայն, ինչպէս էլ հնչի, կարծում եմ, որ մենք կարող ենք մեզ համար կարեւոր դասեր քաղել` լսելով, թէ ինչ են վիճաբանողներն ասում միմեանց: Նրանք այսպիսի բաներ են ասում. «Որքանո՞վ քեզ դուր կը գար, եթէ մէկ ուրիշը նոյն բանն անէր քո հանդէպ», «Դա իմ տեղն է, առաջինը ես եմ այն զբաղեցրել», «Հանգիստ թող նրան, նա քեզ ոչ մի վատ բան չի անում», «Ինչո՞ւ պէտք է ես զիջեմ քեզ», «Քո նարնջից մի կտոր տուր ինձ, ես քեզ տուել եմ իմից», «Դե լավ էլի, խստացել ես՝ արա»: Մարդիկ ամէն օր ասում են նման բաներ` թէ՛ կրթուած մարդիկ եւ թէ՛ կրթութիւն չունեցողները, թէ՛ երեխաները եւ թէ՛ մեծերը: Այս բոլոր արտայայտութիւնների հետ կապուած ինձ հետաքրքրում է միայն այն, որ նման բաներ ասող մարդը հէնց այնպէս չի յայտարարում, թէ իրեն դուր չի գալիս միւս մարդու վարքագիծը: Դրանով նա կոչ է անում վարքագծի մի նորմայի, որն, իր կարծիքով, դիմացինը նոյնպէս գիտի: Իսկ դիմացինը հազուադէպ է ասում. «Թքած ձեր նորմայի վրայ»: Գրեթէ միշտ նա ձգտում է ցոյց տալ, որ այն, ինչն ինքը արել է, իրականում չի հակասում վարքագծի նորմային, իսկ եթէ անգամ հակասում է, ապա դրա համար կան առանձնայատուկ արդարացուցիչ պատճառներ: Նա ձեւացնում է, թէ տուեալ դէպքում կան յատուկ հանգամանքներ, որոնց պատճառով առաջինը տեղ զբաղեցրած անձը չի կարող օգտուել դրանից, կամ նարնջի կտորն իրեն տուել են բոլորովին այլ պայմաններում, կամ որ տեղի է ունեցել մի ինչ-որ արտառոց բան, ինչն իրեն ազատում է խոստումը կատարելու պարտականութիւնից: Փաստօրէն, այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, թէ երկու կողմերն էլ նկատի ունեն ազնիւ խաղի, կամ օրինաւոր վարուելակերպի, կամ բարոյականութեան, կամ այդ կարգի որեւէ այլ բանի մասին ինչ-որ օրէնք կամ կանոն, որի շուրջ նրանք համակարծիք են: Եւ իրօք այդպէս է: Հակառակ դէպքում, նրանք կը կռուէին կենդանիների պէս` ի վիճակի չէին լինի վիճաբանել, այդ բառի մարդկային իմաստով: Վիճաբանել նշանակում է փորձել ցոյց տալ, որ միւս մարդը սխալ է: Եւ այդ փորձերն անիմաստ կը լինէին, եթէ ձեր եւ նրա միջեւ չլինէր ինչ-որ տեսակի համաձայնութիւն այն հարցում, թէ որն է ճիշտ եւ որը` սխալ: Նոյն կերպ, անիմաստ կը լինէր ասել, թէ ֆուտբոլիստը խախտում է թոյլ տուել, եթէ որոշակի համաձայնութիւն չլինէր ֆուտբոլային խաղի կանոնների վերաբերեալ:
127

Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

May 27, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

1

Ք. Ս. Լիւիս

Պարզապէս քրիստոնէութիւն

Գիրք 1. Բարին եւ Չարը որպէս տիեզերքի իմաստի բանալի

1. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՆՈՅԹԻ ՕՐԷՆՔԸ

Իւրաքանչիւրը լսել է, թէ ինչպէս են մարդիկ վիճում: Երբեմն դա ծիծաղելի է հնչում, երբեմն

էլ` ուղղակի տհաճ: Սակայն, ինչպէս էլ հնչի, կարծում եմ, որ մենք կարող ենք մեզ համար

կարեւոր դասեր քաղել` լսելով, թէ ինչ են վիճաբանողներն ասում միմեանց: Նրանք այսպիսի

բաներ են ասում. «Որքանո՞վ քեզ դուր կը գար, եթէ մէկ ուրիշը նոյն բանն անէր քո հանդէպ»,

«Դա իմ տեղն է, առաջինը ես եմ այն զբաղեցրել», «Հանգիստ թող նրան, նա քեզ ոչ մի վատ բան

չի անում», «Ինչո՞ւ պէտք է ես զիջեմ քեզ», «Քո նարնջից մի կտոր տուր ինձ, ես քեզ տուել եմ

իմից», «Դե լավ էլի, խստացել ես՝ արա»: Մարդիկ ամէն օր ասում են նման բաներ` թէ՛

կրթուած մարդիկ եւ թէ՛ կրթութիւն չունեցողները, թէ՛ երեխաները եւ թէ՛ մեծերը:

Այս բոլոր արտայայտութիւնների հետ կապուած ինձ հետաքրքրում է միայն այն, որ նման

բաներ ասող մարդը հէնց այնպէս չի յայտարարում, թէ իրեն դուր չի գալիս միւս մարդու

վարքագիծը: Դրանով նա կոչ է անում վարքագծի մի նորմայի, որն, իր կարծիքով, դիմացինը

նոյնպէս գիտի: Իսկ դիմացինը հազուադէպ է ասում. «Թքած ձեր նորմայի վրայ»: Գրեթէ միշտ

նա ձգտում է ցոյց տալ, որ այն, ինչն ինքը արել է, իրականում չի հակասում վարքագծի

նորմային, իսկ եթէ անգամ հակասում է, ապա դրա համար կան առանձնայատուկ

արդարացուցիչ պատճառներ: Նա ձեւացնում է, թէ տուեալ դէպքում կան յատուկ

հանգամանքներ, որոնց պատճառով առաջինը տեղ զբաղեցրած անձը չի կարող օգտուել

դրանից, կամ նարնջի կտորն իրեն տուել են բոլորովին այլ պայմաններում, կամ որ տեղի է

ունեցել մի ինչ-որ արտառոց բան, ինչն իրեն ազատում է խոստումը կատարելու

պարտականութիւնից:

Փաստօրէն, այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, թէ երկու կողմերն էլ նկատի ունեն ազնիւ

խաղի, կամ օրինաւոր վարուելակերպի, կամ բարոյականութեան, կամ այդ կարգի որեւէ այլ

բանի մասին ինչ-որ օրէնք կամ կանոն, որի շուրջ նրանք համակարծիք են: Եւ իրօք այդպէս է:

Հակառակ դէպքում, նրանք կը կռուէին կենդանիների պէս` ի վիճակի չէին լինի վիճաբանել,

այդ բառի մարդկային իմաստով: Վիճաբանել նշանակում է փորձել ցոյց տալ, որ միւս մարդը

սխալ է: Եւ այդ փորձերն անիմաստ կը լինէին, եթէ ձեր եւ նրա միջեւ չլինէր ինչ-որ տեսակի

համաձայնութիւն այն հարցում, թէ որն է ճիշտ եւ որը` սխալ: Նոյն կերպ, անիմաստ կը լինէր

ասել, թէ ֆուտբոլիստը խախտում է թոյլ տուել, եթէ որոշակի համաձայնութիւն չլինէր

ֆուտբոլային խաղի կանոնների վերաբերեալ:

Page 2: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

2

Այս օրէնքը նախկինում ընդունուած էր անուանել «Բնութեան օրէնք»: Այսօր, երբ մենք

խօսում ենք «բնութեան օրէնքների» մասին, մենք սովորաբար նկատի ունենք այնպիսի բաներ,

ինչպիսիք են ձգողականութեան ուժը, ժառանգականութիւնը կամ քիմիայի օրէնքները:

Սակայն երբ հին շրջանի մտածողներն էին բարու եւ չարի օրէնքներն անուանում «Բնութեան

օրէնք», նրանք իրականում նկատի ունէին Մարդկային բնոյթի օրէնքը: Նրանց գաղափարը

կայանում էր նրանում, որ ինչպէս բոլոր ֆիզիկական մարմինները ենթարկւում են

ձգողականութեան օրէնքին, եւ բոլոր օրգանիզմները կառավարւում են կենսաբանական

օրէնքներով, այնպէս էլ մարդ կոչուող արարածն ունի իր օրէնքը` այն էական

տարբերութեամբ, որ ֆիզիկական մարմինը չի կարող ընտրութիւն կատարել` ենթարկուե՞լ

ձգողականութեան օրէնքին, թէ՞ ոչ, մինչդեռ մարդն ընտրութեան իրաւունք ունի` կա՛մ

ենթարկուել Մարդկային բնոյթի օրէնքին, կա՛մ՝ խախտել այն:

Նոյն գաղափարը կարող ենք արտայայտել ուրիշ ձեւով: Իւրաքանչիւր մարդ ամէն

վայրկեան ենթակայ է մի շարք օրէնքների միաժամանակեայ ազդեցութեան, բայց դրանցից

միայն մէկն է, որ մարդը կարող է խախտել: Իբրեւ ֆիզիկական մարմին, նա ենթակայ է

ձգողականութեան օրէնքին եւ չի կարող դրան հակառակուել. եթէ մարդուն առանց յենարանի

թողնէք օդում, ապա նա վայր ընկնելու կամ չընկնելու ընտրութեան աւելի մեծ

հնարաւորութիւն չի ունենայ, քան սովորական քարը: Իբրեւ օրգանիզմ, նա ենթակայ է

զանազան կենսաբանական օրէնքների, որոնք նա չի կարող խախտել, ճիշտ այնպէս ինչպէս

դրանք ի վիճակի չեն խախտել կենդանիները: Այսինքն, մարդը չի կարող խախտել այն

օրէնքները, որոնք ընդհանուր են իր եւ այլ մարմինների կամ օրգանիզմների համար: Սակայն

կայ օրէնք, որը յատկանշական է միայն մարդկային բնոյթին եւ այն չի տարածւում

կենդանիների, բոյսերի կամ անօրգանական առարկաների վրայ: Դա միակ օրէնքն է, որ

մարդն ազատ է խախտելու սեփական հայեցողութեամբ:

Այդ օրէնքը կոչուել է «բնական» օրէնք, քանի որ ըստ նախկինում տիրապետող

համոզմունքի, ամէն մարդ ի ծնէ տեղեակ է այդ օրէնքին եւ սովորեցնելու կարիք չկայ: Ի

հարկէ, այդ համոզմունքի տէր մարդիկ նկատի չունէին, թէ ժամանակ առ ժամանակ չեն

կարող լինել անհատներ, որոնք անտեղեակ են այդ օրէնքին, ինչպէս օրինակ լինում են

գոյները չզանազանող մարդիկ, կամ երաժշտական լսողութիւնից զուրկ մարդիկ: Սակայն

մարդկային ցեղն իր ամբողջութեան մէջ դիտարկելով, նրանք գտնում էին, որ օրինաւոր

վարքագծի վերաբերեալ մարդկային պատկերացումն ակնյայտ է իւրաքանչիւրի համար: Եւ ես

գտնում եմ, որ նրանք ճիշտ էին: Եթէ նրանք ճիշտ չլինէին, ապա այն ամէնը, ինչ մենք ասում

ենք պատերազմների մասին, կ'իմաստազրկուէր: Ի՞նչ իմաստ կ'ունենար ասել, թէ թշնամին

սխալ է, եթէ բարու հասկացութիւնը չլինէր իրականութիւն, որի մասին նացիստներն իրենց

հոգու խորքում նոյնքան լաւ գիտէին, որքան մենք, եւ պարտաւոր էին ղեկավարուել դրանով:

Եթէ նրանք պատկերացում չունենային այն բանի մասին, ինչը մենք համարում ենք բարի,

ապա նրանց դէմ պայքարելով կարող էինք նրանց մեղադրել իրենց գործած չարիքի համար ոչ

աւելին, քան իրենց մազերի գոյնի համար:

Ես գիտեմ, որ որոշ մարդկանց կարծիքով մեզ յայտնի Բնութեան օրէնքի կամ օրինաւոր

վարքագծի գաղափարը ողջ մարդկութեան վրայ տարածելը զուրկ է բաւարար հիմքից, քանի

որ տարբեր քաղաքակրթութիւններում եւ տարբեր դարաշրջաններում եղել են

բարոյականութեան վերաբերեալ տարբեր պատկերացումներ:

Page 3: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

3

Սակայն դա ճիշտ չէ: Բարոյականութեան մասին պատկերացումների տարբերութիւններ

եղել են, բայց դրանք չեն վերածուել համընդհանուր տարբերութիւնների: Եթէ որեւէ մէկը

նեղութիւն քաշի համեմատելու, ասենք, հին եգիպտացիների, բաբելոնացիների, հինդուսների,

չինացիների, յոյների կամ հռոմէացիների բարոյախօսական ուսմունքները, ապա նա կը

ցնցուի այն փաստից, թէ որքան մօտ են այդ ուսմունքները եւ բարոյականութեան վերաբերեալ

մեր ներկայիս պատկերացումները: Այս ամէնի վերաբերեալ որոշ հիմնաւորումներ, ես

ընդհանրացրել եմ իմ մէկ այլ` «Մարդու դադարումը» գրքի հաւելուածում, սակայն սոյն

քննարկման շրջանակում ես ընթերցողին սոսկ կը խնդրէի մտածել այն մասին, թէ ինչի՞

կարող էր յանգեցնել բարոյականութեան լիովին տարբեր ըմբռնումը: Պատկերացրէք մի

երկիր, որտեղ հիանում են պատերազմի դաշտից փախչող մարդկանցով, կամ որտեղ մարդը

հպարտանում է իր նկատմամբ բարի գտնուած անձանց խաբելու համար: Նոյն յաջողութեամբ,

կարելի է պատկերացնել մի երկիր, ուր երկու անգամ երկուսը հաւասարուի հինգի: Մարդիկ

տարբերուել են այն հարցում, թէ ում նկատմամբ պէտք չէ լինել եսասէր` միայն սեփական

ընտանիքի անդամների՞, հայրենակիցների՞, թէ՞ բոլորի հանդէպ: Սակայն նրանք բոլորն էլ

համակարծիք են, որ պէտք չէ սեփական անձը դասել ամէնից վեր: Եսասիրութիւնը երբեւէ չի

դիտուել իբրեւ դրուատելի երեւոյթ: Մարդիկ տարբեր կարծիքներ են ունեցել նաեւ այն հարցի

շուրջ, թէ քանի կին կարելի է ունենալ` մէ՞կ, թէ՞ չորս: Սակայն նրանք համակարծիք են եղել,

որ չի կարելի տիրանալ դուր եկած ցանկացած կնոջ:

Սակայն առաւել ուշագրաւ է հետեւեալը: Եթէ երբեւէ հանդիպէք մի մարդու, որը կ'ասի, թէ

ինքը չի հաւատում բարու եւ չարի իրողութեանը, ապա յաջորդ պահին կը տեսնէք, թէ ինչպէս

է այդ նոյն մարդը վերադառնում իր կողմից մերժուած սկզբունքներին: Նա կարող է խախտել

ձեզ տուած խոստումը, սակայն եթէ դուք փորձէք խախտել իրեն տուած ձեր խոստումը, ապա

չէք հասցնի մի խօսք էլ ասել, երբ նա կը բողոքի. «Դա արդար չէ»: Պետութեան

ներկայացուցիչները կարող են պնդել, որ պայմանագրերը նշանակութիւն չունեն, սակայն

յաջորդ պահին իրենք իրենց հերքելով կ'ասեն, որ այն պայմանագիրը, որն իրենք ցանկանում

են խախտել` անարդար է: Մինչդեռ, եթէ պայմանագրերը նշանակութիւն չունեն եւ գոյութիւն

չունեն բարին ու չարը, կամ այլ խօսքով` գոյութիւն չունի Բնութեան օրէնքը, ուրեմն ինչո՞ւմն է

կայանում արդար եւ անարդար պայմանագրերի տարբերութիւնը: Կարծում եմ, մախաթը

տոպրակում չես պարտակի, եւ ինչ էլ որ ասեն, պարզ երեւում է, որ նրանք նոյնքան լաւ գիտեն

Բնութեան օրէնքը, որքան մէկ ուրիշը:

Ուստի ստացւում է, որ մենք հարկադրուած ենք ընդունել բարու եւ չարի իրական

գոյութիւնը: Մարդիկ ժամանակ առ ժամանակ կարող են սխալուել այդ հասկացութիւնների

ձեւակերպումներում, ինչպէս, օրինակ, երբեմն սխալւում են թուաբանական գործողութիւններ

կատարելիս: Սակայն բարու եւ չարի մասին հասկացութիւնները կախուած են մարդկանց

ճաշակից եւ կարծիքից ոչ աւելին, քան բազմապատկման աղիւսակը: Այժմ, եթէ դուք

համամիտ էք ինձ հետ այս հարցում, ես կ'անցնեմ իմ յաջորդ հիմնադրոյթի ներկայացմանը,

որը հետեւեալն է. մեզնից ոչ ոք իրականում չի պահպանում Բնութեան օրէնքը: Եթէ ձեր մէջ

կան բացառութիւններ, ես ներողութիւն եմ խնդրում նրանցից: Նրանք աւելի լաւ կ'անեն մէկ

ուրիշ գիրք կարդան, քանի որ իմ ասելիքը նրանց չի վերաբերում: Իսկ մենք վերադառնանք

սովորական մարդկային էակներին:

Page 4: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

4

Յուսով եմ, սխալ չէք հասկանայ այն, ինչ ուզում եմ ասել: Ես չեմ քարոզում, եւ Աստուած

վկայ, չեմ ձեւացնում, թէ միւսներից լաւն եմ: Ես միայն փորձում եմ ուշադրութիւն հրաւիրել մի

փաստի վրայ: Դա այն է, որ այս տարի, կամ այս ամիս, կամ, որ աւելի հաւանական է, հէնց

այսօր, մենք չենք կարողացել դրսեւորել այնպիսի վարքագիծ, որն ակնկալում ենք միւսներից:

Դրա համար կարող են լինել զանազան պատճառաբանութիւններ: Օրինակ, դուք անարդար

գտնուեցիք երեխաների հանդէպ, որովհետեւ շատ յոգնած էիք: Մասամբ մութ դրամական

գործարքը, որի մասին գրեթէ մոռացել էիք, ստացուեց, երբ ձեր ֆինանսական գործերը շատ

վատ էին: Այն, ինչ դուք խոստացել էիք ձեր հին ընկերոջը եւ այդպէս էլ չարեցիք, երբեք չէիք

խոստանայ, եթէ իմանայիք, թէ որքան զբաղուած էք լինելու: Ինչ վերաբերում է ձեր կնոջ (կամ

ամուսնու) կամ քրոջ (կամ եղբօր) հանդէպ վերաբերմունքին, ապա եթէ ես նախօրօք իմանայի,

թէ նրանք ինչ աստիճանի կարող են զայրացնել մարդուն, ես չէի զարմանայ, եւ ի վերջոյ, ես ով

եմ որ: Ես ինքս էլ այդպիսին եմ: Այսինքն, ես ինքս չեմ կարողանում պատշաճ կերպով

պահպանել Բնութեան օրէնքը, սակայն այն պահին, երբ որեւէ մէկն ինձ ասում է այդ մասին,

իմ գլխում ծագում են բազում արդարացումներ ու պատճառաբանութիւններ: Այդ պահին

խնդիրն այն չէ, թէ որքանով են հիմնաւոր այդ արդարացումներն ու

պատճառաբանութիւնները: Բանն այն է, որ դրանք մէկ անգամ եւս ապացուցում են, թէ մենք

որքան խորապէս ենք հաւատում Բնութեան օրէնքին, անկախ այն բանից դա մեզ դուր է գալիս,

թէ ոչ: Եթէ մենք չենք հաւատում Բնութեան օրէնքին, ապա ինչո՞ւ պէտք է մտահոգուենք մեր ոչ

պատշաճ վարքագիծն արդարացնելու համար: Իրականութիւնն այն է, որ մենք այնքան ենք

հաւատում առաքինութեանը եւ զգում Բնութեան օրէնքի բարոյական ճնշումը մեզ վրայ, որ

չենք հանդուրժում այն փաստը, որ մենք ինքներս ենք խախտում այդ չափանիշները եւ, այդ

իսկ պատճառով, ձգտում ենք թօթափել պատասխանատուութիւնը զանազան

արդարացումներով ու պատճառաբանութիւններով: Նկատած կը լինէք, որ մենք

բացատրութիւններ ենք որոնում միայն մեր վատ վարուեցողութեան համար: Մենք միայն մեր

վատ արարքներն ենք պատճառաբանում նրանով, որ յոգնած ենք, մտահոգուած ենք կամ

քաղցած ենք: Մեր լաւ վարքագիծը մենք վերագրում ենք միայն ինքներս մեզ:

Կ'ուզենայի Ձեր ուշադրութիւնը հրաւիրել երկու հիմնադրոյթի վրայ: Առաջինն այն է, որ

մարդկային էակները ողջ աշխարհում կիսում են այն հետաքրքրական գաղափարը, որ իրենք

պէտք է իրենց պահեն որոշակի ձեւով եւ չեն կարողանում ազատուել այդ գաղափարից:

Երկրորդն այն է, որ իրականում նրանք այդպէս չեն վարւում: Նրանք գիտեն բնութեան

օրէնքը, եւ նրանք խախտում են այն: Այս երկու փաստերի վրայ է հիմնուած պատկերացումը

մեր մասին եւ այն տիեզերքի մասին, ուր մենք ապրում ենք:

2. Որոշ առարկութիւններ

Եթէ այս փաստերը հանդիսանում են որպէս հիմք, ապա նախքան շարունակելը ճիշտ կը

լինի, որ ես կանգ առնեմ այդ հիմքն ամրապնդելու համար: Ստացուած նամակներից մի

քանիսը վկայում են, որ շատ մարդկանց համար դժուար է հասկանալ, թէ ինչ է Մարդկային

բնոյթի օրէնքը, կամ Բարոյականութեան օրէնքը, կամ Քաղաքավարութեան կանոնները:

Page 5: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

5

Օրինակ, որոշ մարդիկ ինձ գրել են. «Միթէ՞ այն, ինչ Դուք անուանում էք

Բարոյականութեան օրէնք, մեր հօտային բնազդը չէ, եւ միթէ՞ այն չի զարգացել ճիշտ այնպէս,

ինչպէս մեր միւս բնազդները»: Դէ ինչ, ես չեմ ժխտում, որ կարող ենք ունենալ հօտային

բնազդ, բայց դա այն չէ, ինչ ես նկատի ունեմ Բարոյականութեան օրէնք ասելով: Բոլորս

գիտենք, թէ ինչ զգացում է լինում բնազդային ցանկութեան դէպքում` լինի դա մայրական

բնազդ, թէ սեռական բնազդ, թէ քաղցը յագեցնելու բնազդ: Դուք զգում էք որոշակի կերպով

վարուելու սաստիկ ցանկութիւն: Եւ, ի հարկէ, մենք երբեմն մեծ ցանկութիւն ենք ունենում

օգնելու մէկ այլ մարդու, ինչն անկասկած բխում է հօտային բնազդից: Բայց օգնելու

ցանկութիւնը բոլորովին տարբերւում է օգնելու պարտաւորուածութեան զգացումից` անկախ

այն բանից, դուք դա ուզում էք, թէ ոչ: Ենթադրենք, դուք օգնութեան կանչ էք լսում վտանգի

ենթարկուող մարդու կողմից: Դուք հաւանաբար կը զգաք երկու ցանկութիւն. մէկը` օգնելու

ցանկութիւնն է (ելնելով հօտային բնազդից), միւսը` վտանգից հեռու մնալու ցանկութիւնն է

(ելնելով ինքնապաշտպանութեան բնազդից): Բայց, ի լրումն այս երկու բնազդների, դուք կը

զգաք նաեւ մի երրորդ բան, որը ձեզ կը յուշի, որ դուք պէտք է հետեւէք օգնելու բնազդին եւ

ճնշէք փախչելու բնազդը: Այն բանը, որը դատաւորի դեր է ստանձնում երկու բնազդների

միջեւ եւ որոշում, թէ ո՛ր բնազդին պէտք է հետեւել, չի կարող լինել դրանցից ոչ մէկը: Դուք

կարող էք նոյն սկզբունքով ասել, որ նոտաների էջը, որը ձեզ յուշում է, թէ տուեալ պահին ինչ

նոտա նուագէք դաշնամուրի վրայ, ինքն էլ հէնց հանդիսանում է ստեղնաշարի ստեղներից

մէկը: Բարոյականութեան օրէնքը թելադրում է մեզ, թէ ո՛ր հնչիւնը մենք պէտք է նուագենք,

իսկ մեր բնազդները սոսկ ստեղներն են:

Մէկ այլ տարբերակ էլ կայ համոզուելու, որ Բարոյականութեան օրէնքը սոսկ մեր

բնազդներից մէկը չէ: Եթէ երկու բնազդների միջեւ հակասութիւն կայ, եւ մարդու

բանականութիւնում բացի բնազդներից ուրիշ բան չկայ, ապա երկու բնազդներից

ակնյայտօրէն կը յաղթի ուժեղագոյնը: Բայց այն պահին, երբ մենք առաւել հասու ենք

Բարոյականութեան օրէնքին, այն սովորաբար մեզ յուշում է հետեւել այդ երկու բնազդներից

առաւել թոյլ բնազդին: Դուք, հաւանաբար, աւելի շատ ուզում էք անվտանգ լինել, քան օգնել

խեղդուող մարդուն: Սակայն Բարոյականութեան օրէնքը, այնուհանդերձ, յուշում է ձեզ նրան

օգնել: Եւ միթէ՞ ճիշտ չէ, որ այն մեզ յաճախ ստիպում է փորձել աւելի ուժեղացնել ճիշտ

ազդակը, քան այն կայ իր բնական վիճակում: Ուզում եմ ասել, որ մենք յաճախ մեր պարտքն

ենք համարում խթանել մեր հօտային բնազդները, արթնացնելով մեր երեւակայութիւնը կամ

խղճի զգացումը, կամ այլ յատկանիշներ այն աստիճանի, որ մեր մէջ բաւարար ուժ գտնենք

բարի գործ անելու համար: Սակայն մենք հաստատապէս բնազդով չէ, որ առաջնորդւում ենք,

երբ բարի գործ անելու նպատակով խթանում ենք որեւէ բնազդ, որն իրականում ուժգին չէ:

Այն ուժը, որը ձեզ ասում է. «Ձեր հօտային բնազդը քնած է: Արթնացրէք այն», չի կարող ինքը

լինել հօտային բնազդ: Այն, ինչը ձեզ ասում է, թէ ո՛ր նոտան պէտք է աւելի բարձր հնչի

դաշնամուր նուագելիս, չի կարող ինքն էլ միաժամանակ լինել այդ նոտան:

Այդ հարցին կարելի է նայել երրորդ տեսանկիւնից: Եթէ Բարոյականութեան օրէնքը լինէր

մեր բնազդներից մէկը, ապա կարող էինք մեր ներսում մատնանշել որեւէ մղում, որը

կ'անուանէինք «լաւ մղում» եւ որը միշտ համահունչ կը լինէր ճիշտ վարուելակերպին: Բայց

չենք կարող դա անել: Մենք չունենք այնպիսի մղում, որը Բարոյականութեան օրէնքով

ստիպուած լինէինք ճնշել կամ խթանել: Սխալ կը լինի կարծել, թէ մեր մղումներից մի

քանիսը, ինչպէս մայրական սէրը կամ հայրենասիրութիւնը, լաւն են, իսկ միւսները, ինչպէս

Page 6: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

6

սեռական կամ մարտական բնազդները` վատն են: Պարզապէս կեանքում այն

իրավիճակները, երբ մարտական բնազդը կամ սեռական ցանկութիւնը կարիք ունեն

զսպուելու, պատահում են առաւել յաճախ, քան երբ կարիք է լինում զսպել մայրական սէրը

կամ հայրենասիրութիւնը: Սակայն կան իրավիճակներ, երբ ամուսնացած մարդու

պարտականութիւնն է խթանել իր սեռական մղումները, կամ զինուորի պարտականութիւնն է

խթանել մարտական բնազդը: Կարող են նաեւ իրավիճակներ լինել, երբ անհրաժեշտ է լինում

սահմանափակել մօր սէրն իր երեխաների հանդէպ կամ մարդու սէրն իր հայրենիքի հանդէպ,

այլապէս դա կարող է յանգեցնել այլ մարդկանց երեխաների կամ այլ երկրների

ժողովուրդների հանդէպ անարդար վերաբերմունքի: Աւելի ստոյգ, չկան այնպիսի

հասկացութիւնններ, ինչպիսիք են լաւ կամ վատ մղումները: Վերադառնանք դաշնամուրի

օրինակին: Այն չունի երկու տեսակի նոտաներ` «Ճիշտ» եւ «Սխալ» նոտաներ: Իւրաքանչիւր

նոտա մի պահին ճիշտ է, միւս պահին` սխալ: Բարոյականութեան օրէնքը որեւէ մէկ բնազդ

չէ, կամ բնազդների որեւէ համակցութիւն չէ: Դա այն է, ինչն ուղղորդում է մեր բնազդները`

համապատասխանեցնելով շրջապատող կեանքին (ինչը մենք անուանում ենք առաքինութիւն

կամ ճիշտ վարքագիծ):

Ի դէպ, այս տեսակէտն ունի գործնական մեծ նշանակութիւն: Ամենավտանգաւոր բանը, որ

կարող էք անել, դա բնական մղումներից որեւէ մէկն առանձնացնելն է ու դրան ամէն գնով

հետեւելը: Չկայ մի բնական մղում, որը մեզ չվերածի սատանայի` եթէ մենք այն վերածենք

անվերապահ նպատակի: Գուցէ մտածէք, թէ մարդկութեան հանդէպ սէրը անվտանգ է, բայց

այդպէս չէ: Եթէ Դուք անտեսէք արդարութիւնը, ապա կը յայտնուէք մի իրավիճակում, ուր կը

սկսէք խախտել պայմանագրերն ու կեղծ վկայութիւններ տալ, «յանուն մարդկութեան

բարօրութեան» եւ, ի վերջոյ, կը վերածուէք դաժան ու դաւաճան մարդու:

Որոշ մարդիկ ինձ ուղղուած իրենց նամակներում հարցնում են. «Գուցէ այն, ինչ Դուք

անուանում էք Բարոյականութեան օրէնք, սոսկ հասարակական սովորո՞յթ է, մի բան, որին

մենք հասնում ենք կրթութեան շնորհիւ»: Կարծում եմ, այստեղ թիւրըմբռնում կայ: Այն

մարդիկ, ովքեր տալիս են այդ հարցը, գտնում են, որ եթէ մենք ինչ-որ բան սովորել ենք

ծնողներից կամ ուսուցիչներից, ապա դա պէտք է ստեղծուած լինի մարդկանց կողմից: Բայց

դա այդպէս չէ: Մենք բոլորս դպրոցում սովորել ենք բազմապատկման աղիւսակը: Երեխան,

որը միայնակ մեծացել է ամայի կզղում, չի իմանայ այդ աղիւսակը: Բայց դրանից, անշուշտ, չի

հետեւում, թէ բազմապատկման աղիւսակը պարզապէս հասարակական սովորոյթի արդիւնք

է, մի բան, որ մարդկային արարածները յօրինել են իրենց համար եւ ցանկութեան դէպքում

կարող էին այլ կերպ յօրինել: Ես լիովին համամիտ եմ, որ Քաղաքավարութեան կանոնները

մենք սովորում ենք ծնողներից եւ ուսուցիչներից, ընկերներից ու գրքերից, ճիշտ այնպէս,

ինչպէս սովորում ենք ցանկացած այլ բան: Բայց մեր սովորած կանոննների մի մասը

պարզապէս մարդկային պայմանաւորուածութեան արդիւնք են եւ կարող էին այլ կերպ լինել.

օրինակ, մենք սովորում ենք շարժուել ճանապարհի աջ կողմով, բայց կարող էր լինել նաեւ

ձախ մասով շարժուելու կանոն: Մեր սովորած կանոնների միւս մասը, ինչպէս օրինակ

մաթեմատիկան, իրական ճշմարտութիւններ են: Հարցն այն է, թէ կանոնների ո՞ր դասին է

պատկանում Մարդկային բնոյթի օրէնքը:

Երկու պատճառ կայ պնդելու, որ այդ օրէնքը պատկանում է այն նոյն դասին, որին

պատկանում է նաեւ մաթեմատիկան: Առաջինը, ինչպէս ասել եմ առաջին գլխում, այն է, որ

Page 7: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

7

չնայած տարբերութիւններ կան տարբեր ժամանակաշրջանների ու տարբեր երկրների

բարոյական արժէքների միջեւ, այնուհանդերձ այդ տարբերութիւնները մեծ չեն, կամ այնքան

մեծ չեն, որքան մարդկանցից շատերը պատկերացնում են: Եւ դուք կարող էք տեսնել նոյն

օրէնքը տարբեր ժամանակաշրջանների ու տարբեր երկրների բարոյական արժէքների

հիմքում: Մինչդեռ սովորական պայմանաւորուածութիւնները, ինչպիսիք են ճանապարհային

կանոնները կամ մարդկանց զգեստների տեսակները, կարող են անսահմանօրէն տարբերուել

միմեանցից:

Երկրորդ պատճառը հատեւեալն է: Երբ մտածում էք տարբեր ժողովուրդների բարոյական

արժեհամակարգերի միջեւ եղած տարբերութիւնների մասին, մտածո՞ւմ էք, արդեօք, որ մի

ժողովրդի բարոյախօսութիւնն աւելի լաւն է կամ վատն է, քան միւսինը: Արդեօք որոշ

փոփոխութիւնները չէի՞ն բարելաւի այն: Եթէ ոչ, ապա երբեք չէր կարող լինել բարոյական

առաջընթաց: Առաջընթաց չի նշանակում լոկ փոփոխութիւն, այլ փոփոխութիւն դէպի լաւը:

Եթէ բարոյական ոչ մի արժեհամակարգ աւելի ճիշտ կամ աւելի լաւը չէ, քան միւսը, ապա

իմաստ չէր ունենայ գերադասել քաղաքակիրթ հասարակութեան բարոյականութիւնը

վայրենիների բարոյականութիւնից, կամ Քրիստոնէական բարոյականութիւնը նացիստական

բարոյականութիւնից: Իրականում մենք, ի հարկէ, հաւատում ենք, որ որոշ

բարոյախօսութիւններ աւելի լաւն են, քան միւսները: Մենք հաւատում ենք, որ այն մարդիկ,

ովքեր փորձում էին փոխել իրենց ժամանակի բարոյականութեան գաղափարները եւ կոչւում

էին բարեփոխիչներ, աւելի լաւ էին հասկանում բարոյականութեան խնդիրները, քան իրենց

հարեւանները: Շատ լաւ: Բայց երբ դուք ասում էք, թէ բարոյական մի արժեհամակարգն աւելի

լաւն է, քան միւսը, փաստօրէն դուք դրանք գնահատում էք մի չափորոշիչով, ասելով, որ

դրանցից մէկն աւելի շատ է համապատասխանում այդ չափորոշիչին, քան միւսը: Բայց

չափորոշիչը, որով կատարւում է երկու բանի չափումը, պէտք է տարբերուի այդ երկուսից:

Փաստօրէն, դուք այդ երկուսը համեմատում էք ինչ-որ իրական բարոյականութեան հետ,

ընդունելով, որ գոյութիւն ունի մի այնպիսի բան, ինչպիսին է իրական արդարութիւնը,

անկախ այն բանից, թէ ինչ են մտածում մարդիկ եւ անկախ այն բանից, որ որոշ մարդկանց

գաղափարներն աւելի մօտ են այդ իրական արդարութեանը, քան միւսներինը: Կամ այսպէս

ասենք: Եթէ ձեր բարոյական արժէքներն աւելի ճիշտ են, քան նացիստներինը, ուրեմն պէտք է

լինի ինչ-որ բան` մի իրական բարոյականութիւն, որն իբրեւ չափորոշիչ ծառայի այդ երկուսի

համար: Պատճառը, թէ ինչու ձեր պատկերացումը Նիւ Եորքի մասին կարող է լինել ճշմարիտ

կամ նուազ ճշմարիտ, քան իմն է, կայանում է նրանում, որ Նիւ Եորքը իրական վայր է եւ այն

գոյութիւն ունի անկախ այն բանից, թէ ինչ է մտածում մեզնից իւրաքանչիւրն այդ մասին: Եթէ

իւրաքանչիւրս «Նիւ Եորք» ասելով նկատի ունենար պարզապէս «այն քաղաքը, որը ինքս եմ

պատկերացնում», ապա ինչպէ՞ս կարող էր մեզնից մէկի պատկերացումն այդ քաղաքի մասին

աւելի ճիշտ լինել, քան միւսինը: Այդ դէպքում խօսք չէր լինի մէկի իրաւացիութեան եւ միւսի

սխալի մասին: Նոյն կերպ, եթէ Քաղաքավարութեան կանոնները պարզապէս նշանակէին

«այն ամէնը, ինչին հաւանութիւն է տալիս իւրաքանչիւր ժողովուրդ», ապա անիմաստ կը

լինէր ասել, թէ ժողովուրդներից մէկն աւելի ճիշտ է իր գնահատականներում, քան միւսը:

Անիմաստ կը լինէր ասել, թէ աշխարհը երբեւէ կարող է դառնալ բարոյապէս աւելի լաւը կամ

աւելի վատը:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ չնայած քաղաքավարութեան մասին մարդկանց

գաղափարների միջեւ եղած տարբերութիւնները յաճախ ձեզ ստիպում են կասկածել

Page 8: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

8

վարուեցողութեան իրական օրէնքի գոյութեանը, այնուամենայնիւ այն փաստը, որ մենք

հակուած ենք մտածելու այդ տարբերութիւնների մասին, հակառակն է վկայում: Եւս մի խօսք,

նախքան աւարտելը: Ես հանդիպել եմ մարդկանց, որոնք չափազանցնում են

տարբերութիւնները, քանի որ նրանք չեն զանազանում բարոյախօսութեան

տարբերութիւնները փաստերին հաւատալու տարբերութիւններից: Օրինակ, մի մարդ ինձ

ասաց. «Երեք հարիւր տարի առաջ մարդիկ Անգլիայում վհուկներին սպանում էին: Դուք դա՞

էք անուանում Մարդկային բնոյթի օրէնք կամ Ճիշտ վարուելակերպի օրէնք»: Բայց այսօր,

անշուշտ, վհուկներ չսպանելու պատճառն այն է, որ մենք չենք հաւատում վհուկների

գոյութեանը: Եթէ մենք հաւատայինք, եթէ մենք իրօք մտածէինք, որ մեր շրջապատում կան

մարդիկ, որոնք իրենց հոգին ծախել են սատանային եւ դրա դիմաց նրանից ստացել են

գերբնական ուժ, եւ որ նրանք օգտագործում են այդ ուժը իրենց հարեւաններին սպանելու

կամ գժուեցնելու համար, կամ եղանակը վատացնելու համար, ապա մենք բոլորս, անշուշտ,

կը համաձայնուէինք, որ եթէ մէկն արժանի է մահապատժի, ապա դա հէնց նրանք են` այդ

անարգ դաւաճանները: Այստեղ չկայ բարոյական սկզբունքի տարբերութիւն. տարբերութիւնը

սոսկ փաստի հանդէպ վերաբերմունքն է: Այն, որ մենք չենք հաւատում վհուկների

գոյութեանը, կարող է դիտուել որպէս մեծ առաջընթաց գիտութեան ասպարէզում: Սակայն

որեւէ բարոյական առաջընթաց չկայ այն բանում, որ վհուկները մահուան չեն

դատապարտւում, եթէ գիտէք, որ դրանք գոյութիւն չունեն: Դուք մարդուն բարեսիրտ չէիք

անուանի այն բանի համար, որ նա դադարել է տանը մկան թակարդներ լարել, եթէ իմանայիք,

որ նա համուզուած է, որ տանն այլեւս մկներ չկան:

3. Օրէնքի իրողութիւնը

Այժմ վերադառնամ մարդկութեանը բնորոշ երկու տարօրինակ

առանձնայատկութիւններին, որոնց մասին խօսել եմ առաջին գլխի վերջում: Մէկն այն է, որ

մարդիկ հակուած են մտածելու, թէ իրենք պէտք է հետեւեն որոշակի վարքագծի կանոնների,

որն այլ կերպ դուք անուանում էք ազնիւ խաղի կանոններ, կամ պարկեշտութեան, կամ

բարոյականութեան, կամ բնական օրէնքի կանոններ: Երկրորդը կայանում է նրանում, որ

իրականում նրանք այդպէս չեն վարւում: Այժմ ձեզնից ոմանք կը զարմանան, թէ ինչու եմ այդ

իրավիճակն անուանում տարօրինակ: Ձեզ այն կարող է թուալ ամենաբնական իրավիճակն

աշխարհում: Գուցէ մտածէք, թէ ես բաւական խիստ եմ մարդկային ցեղի նկատմամբ:

Վերջապէս, կարող էք ասել, որ այն, ինչը ես անուանում եմ չարի եւ բարու օրէնքի խախտում,

պարզապէս վկայում է, որ մարդիկ կատարեալ չեն: Իսկ ինչո՞ւ եմ ես մարդկանցից ակնկալում

կատարելութիւն: Դա կը լինէր ճիշտ հարցադրում, եթէ ես փորձէի ճշտել, թէ որքանով ենք

մենք մեղաւոր, որ չենք վարւում այնպէս, ինչպէս կ'ուզէինք, որ ուրիշները վարուէին: Բայց ես

ամենեւին չունեմ այդպիսի մտադրութիւն: Տուեալ պահին ինձ չի հետաքրքրում

մեղաւորութեան հարցը. ես փորձում եմ գտնել ճշմարտութիւնը: Եւ այս տեսանկիւնից, հէնց

միայն գաղափարն անկատարութեան մասին, որ մենք այնպիսին չենք, ինչպիսին պէտք է

լինենք, ունի որոշակի իմաստ:

Որեւէ առարկայ, ինչպէս օրինակ` քարը կամ ծառը, այնպիսին է, ինչպիսին կայ, եւ

անիմաստ է ասել, որ այն պէտք է լինի այլ կերպ: Դուք, ի հարկէ, կարող էք ասել, որ քարը

«սխալ ձեւ» ունի, եթէ մտադիր էք այն օգտագործել այգում ձեւաւորման նպատակով, կամ որ

Page 9: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

9

ծառը վատն է, որովհետեւ բաւարար ստուեր չունի: Բայց ձեր ասածը նշանակում է, որ այդ

քարը կամ ծառը չեն համապատասխանում ձեր նպատակներին: Դրա համար դուք չէք

մեղադրում այդ իրերին, եթէ ի հարկէ չէք կատակում: Դուք գիտէք, որ եղանակի եւ հողի

պատճառով ծառը չէր կարող ուրիշ տեսակ լինել: Այն, ինչ մեր տեսանկիւնից անուանում ենք

«վատ» ծառ, ենթարկւում է բնութեան օրէնքներին ճիշտ այնպէս, ինչպէս «լաւ» ծառը:

Դուք նկատեցի՞ք, թէ ինչ է դրանից հետեւում: Դրանից հետեւում է, որ այն, ինչ սովորաբար

անուանում ենք բնութեան օրէնք, օրինակ` բնական պայմանների ազդեցութիւնը ծառի

ձեւաւորման վրայ, գուցէեւ չի կարելի անուանել օրէնք բառի բուն իմաստով: Երբ ասում ենք,

որ ընկնող քարերը միշտ ենթարկւում են ձգողականութեան օրէնքին, ըստ էութեան, մենք

նկատի ունենք, որ «քարերը միշտ այդպէս են անում»: Չէ՞ որ դուք չէք մտածում, որ երբ քարը

բաց են թողնում ձեռքից, այն յանկարծ յիշում է, որ հրամայուած է ընկնել գետնին: Դուք

պարզապէս նկատի ունէք, որ քարն իսկապէս ընկնում է: Այլ կերպ ասած, դուք չէք կարող

վստահ լինել, որ փաստերից բացի կայ եւս մի բան` մի օրէնք այն մասին, թէ ինչ պէտք է

կատարուի ի տարբերութիւն իրականում կատարուածի:

Բնութեան օրէնքները, ինչ վերաբերում է ծառերին ու քարերին, կարող են միայն նշանակել,

թէ ինչ է իրականում կատարւում բնութեան մէջ: Բայց երբ անդրադառնում էք Մարդկային

բնոյթի օրէնքին, պարկեշտ վարքագծի կանոններին, դուք տեսնում էք այլ իրողութիւն: Այդ

օրէնքն, անշուշտ, չի նշանակում «այն, ինչ անում են մարդիկ իրականում», որովհետեւ,

ինչպէս արդէն ասել եմ, մարդկանց մեծամասնութիւնը երբեք չի ենթարկւում այդ օրէնքին, եւ

նրանցից ոչ մէկը լիովին չի ենթարկւում այդ օրէնքին: Ձգողականութեան օրէնքը ձեզ ասում է,

թէ ինչ կ'անի քարը, եթէ այն գցեք: Իսկ Մարդկային բնոյթի օրէնքն ասում է, թէ ինչ պէտք է

անեն մարդիկ եւ ինչ չպէտք է անեն: Ուրիշ խօսքով, երբ գործ ունէք մարդկանց հետ, ապա

իրական փաստերից բացի դուք գործ ունէք նաեւ մի ուրիշ բանի հետ: Դուք ունէք փաստեր

(ինչպէս են վարւում մարդիկ) եւ ունէք մի ուրիշ բան եւս (ինչպէս պէտք է վարուեն մարդիկ):

Տիեզերքի միւս բոլոր բնագաւառներում բացի փաստերից չկայ ուրիշ բանի

անհրաժեշտութիւն: Էլեկտրօններն ու մոլեկուլներն իրենց պահում են որոշակի ձեւով, եւ

դրան հետեւում են որոշակի արդիւնքներ, ու այդպիսով հարցը սպառւում է (չնայած, ես չեմ

կարծում, որ դրանով հարցը սպառւում է, ինչպէս կը տեսնէք յետագայ բաժնում: Ես նկատի

ունեմ, որ դա հնարաւոր է այնքանով, որքանով այսօրուայ մեր ունեցած փաստարկներն են

թոյլ տալիս այդպէս մտածել): Մինչդեռ մարդիկ իրենց պահում են որոշակի ձեւով, բայց

դրանով հարցը չի սպառւում, որովհետեւ դուք գիտէք, որ նրանք պէտք է իրենց պահեն ուրիշ

ձեւով:

Սա, իսկապէս, այնքան տարօրինակ է, որ մարդիկ փորձում են դա բացատրել այս կամ այլ

կերպ: Օրինակ, փորձենք բացատրել հետեւեալ կերպ. երբ ասում էք, թէ մարդը չպէտք է

վարուի այնպէս, ինչպէս վարւում է, դուք նկատի ունէք այն նոյնը, երբ ասում էք, որ քարը

սխալ ձեւ ունի, այսինքն այդ մարդու վարքագիծը ձեզ անյարմարութիւն է պատճառում: Բայց

սա սխալ բացատրութիւն է: Այն մարդը, որը գնացքում զբաղեցրել է անկիւնային նստատեղը,

որովհետեւ նա առաջինն է եկել, եւ այն մարդը, որը սողոսկել է այդ անկիւնային տեղը`

տեղափոխելով իմ պայուսակը, երբ ես մէջքով շրջուել եմ դէպի իրեն, ինձ հաւասարապէս

անյարմարութիւն են պատճառում: Բայց երկրորդ մարդուն ես մեղադրում եմ, իսկ

առաջինին` ոչ: Ես չեմ բարկանում (գուցէ միայն մի պահ` նախքան սթափուելը) այն մարդու

Page 10: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

10

վրայ, ով դեպքերի բերումով ինձնից առաջ է ընկել: Բայց ես բարկանում եմ այն մարդու վրայ,

որը փորձում է դիտաւորեալ շրջանցել ինձ, եթէ նոյնիսկ դա իրեն չի յաջողւում: Այսպիսով,

առաջինը ինձ նեղութիւն պատճառեց, իսկ երկրորդը` ոչ: Երբեմն վարքագիծը, որը ես

անուանում եմ վատ, ինձ բոլորովին չի վնասում, նոյնիսկ հակառակը: Պատերազմում

իւրաքանչիւր կողմ պատրաստ է օգտուել հակառակորդ կողմի դաւաճանի

ծառայութիւններից: Բայց օգտուելով նրա ծառայութիւններից եւ վճարելով նրան, երկու կողմն

էլ դաւաճանին նայում են որպէս սրիկայի: Այսպիսով, դուք չէք կարող ուրիշների վարքագիծն

անուանել պարկեշտ, ղեկավարուելով միայն ձեզ համար այդ վարքագծի օգտակարութեան

չափանիշով: Ինչ վերաբերում է մեր պարկեշտ վարքագծին, կարծում եմ մեզնից ոչ մէկը չի

դիտարկում այն որպէս վարքագիծ, որը մեզ օգուտ է բերում: Պարկեշտ վարքագիծ նշանակում

է բաւարարուել երեսուն շիլինգով, երբ կարող էիք ստանալ երեք ֆունտ, ազնուօրէն կատարել

տնային աշխատանքը, երբ կարելի էր հեշտ արտագրել, թողնել աղջկան հանգիստ, երբ

կարող էիք օգտուել նրա թուլութիւնից, մնալ վտանգաւոր տեղում, երբ կարող էիք ապահով

տեղ գնալ, կատարել խոստումները, երբ աւելի հեշտ էր մոռանալ դրանք, ասել

ճշմարտութիւնը, եթէ անգամ յիմարի տպաւորութիւն թողնէք դրա պատճառով:

Որոշ մարդիկ ասում են, թէ չնայած պարկեշտ վարքագիծը օգուտ չի բերում տուեալ մարդուն

տուեալ պահին, այնուամենայնիւ այն օգուտ է բերում մարդկութեանն ընդհանրապէս, եւ,

հետեւաբար, այստեղ ոչ մի առեղծուած չկայ: Մարդիկ, ի վերջոյ, բաւականաչափ խելացի են:

Նրանք հասկանում են, որ կարող են երջանիկ լինել կամ իրենց զգալ իրական

անվտանգութեան մէջ միայն այն հասարակութիւնում, որտեղ իւրաքանչիւրը ազնիւ է

խաղում: Եւ հէնց այդ պատճառով է, որ նրանք փորձում են իրենց պարկեշտ պահել: Ի հարկէ,

լիովին հասկանալի է, որ անվտանգութիւնը եւ երջանկութիւնը կարող են լինել այն

հասարակութիւնում, որտեղ անհատները, խմբերը եւ ժողովուրդները միմեանց նկատմամբ

ազնիւ են, արդար եւ բարեացակամ: Եւ սա աշխարհում ամենակարեւոր ճշմարտութիւններից

մէկն է: Բայց այստեղ մենք տեսնում ենք թոյլ կողմ, երբ փորձում ենք դրա միջոցով բացատրել

մեր մօտեցումը Բարու եւ Չարի խնդրին: Եթէ մենք հարցնենք` «Ինչո՞ւ ես պէտք է լինեմ

անեսասէր», եւ դուք պատասխանէք` «Որովհետեւ դա լաւ է հասարակութեան համար», ապա

դրան կարող է հետեւել նոր հարց` «Ինչո՞ւ ես պէտք է մտածեմ, թէ ինչն է լաւ

հասարակութեան համար, եթէ դա ինձ օգուտ չի տալիս», եւ դուք կ'ասէք` «Որովհետեւ դու

պէտք է լինես անեսասէր», որն էլ մեզ կը բերի այն տեղը, որտեղից սկսեցինք: Դուք ասում էք,

թէ ինչն է ճիշտ, բայց աւելին չէք ասում: Եթէ մի մարդ հարցնի, թէ ո՞րն է ֆուտբոլ խաղալու

իմաստը, լաւ չի լինի ասել` «Որպէսզի գոլ խփեն», քանի որ գոլ խփելը դա հէնց ինքը խաղն է,

այլ ոչ թէ խաղի պատճառը: Ձեր պատասխանը պարզապէս կը նշանակէր, որ «ֆուտբոլը դա

ֆուտբոլ է», եւ դա, անշուշտ, ճիշտ է, բայց չարժէ դրա մասին խօսել: Այդ նուն ձեւով, եթէ մէկը

հարցնում է, թէ ինչ իմաստ ունի պարկեշտ լինելը, լաւ չի լինի պատասխանել` «Որպէսզի

օգուտ ստանայ հասարակութիւնը»: Չէ՞ որ «փորձել օգուտ բերել հասարակութեանը», այլ

խօսքերով` լինել անեսասէր (որովհետեւ «հասարակութիւն» ի վերջոյ նշանակում է «ուրիշ

մարդիկ»), դա ինքնին հանդիսանում է պարկեշտ վարքագծի բաղկացուցիչ մասերից մէկը:

Այսպիսով, դուք փաստօրէն ասում էք, որ պարկեշտ վարքագիծը դա պարկեշտ վարքագիծ է:

Դուք դրանից աւելին չէիք ասի, եթէ կանգ առնէիք այս յայտարարութեան վրայ. «Մարդիկ

պէտք է լինեն անեսասէր»: Հէնց այստեղ ես ուզում եմ կանգ առնել: Մարդիկ պէտք է լինեն

անեսասէր, պէտք է լինեն արդար: Դա չի նշանակում, որ նրանք անեսասէր են կամ իրենց

Page 11: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

11

դուր է գալիս լինել անեսասէր. դա նշանակում է, որ նրանք պէտք է լինեն այդպիսին:

Բարոյականութեան օրէնքը կամ Մարդկային բնոյթի օրէնքը պարզապէս չի արձանագրում

մարդկային վարքագծի փաստը այնպէս, ինչպէս ձգողականութեան օրեքն է արձանագրում

այն փաստը, թէ ինչ է լինում ծանր առարկաների հետ ընկնելու պահին: Միւս կողմից,

Մարդկային բնոյթի օրէնքը միայն մտացածին բան չէ, որովհետեւ մենք չենք կարող մոռանալ

դրա մասին: Իսկ եթէ մոռանայինք, ապա այն ամէնը, որ խօսում ու մտածում ենք մարդկանց

մասին, կը վերածուէր անմտութեան: Եւ դա պարզապէս յայտարարութիւն չէ, թէ ինչպէս

կ'ուզէինք, որ մարդիկ իրենց պահեն մեր յարմարութեան համար: Որովհետեւ այսպէս

կոչուած վատ կամ անազնիւ վարքագիծը միշտ չէ, որ համապատասխանում է մեզ համար

անյարմար վարքագծին, եւ երբեմն կարող է լինել հակառակը: Հետեւաբար, Չարի եւ Բարու

օրէնքը կամ Մարդկային բնոյթի օրէնքը, կամ ինչ էլ որ անուանենք այն, պէտք է լինի մի

իրականութիւն, որը գոյութիւն ունի անկախ մեզնից: Բայց եւ այնպէս, այդ օրէնքը փաստ չէ

բառի բուն իմաստով այնպէս, ինչպէս մեր վարքագիծն է փաստ: Սկսում է թուալ, թէ մենք

պէտք է ընդունենք, որ գոյութիւն ունեն իրականութեան մէկից աւելի տեսակներ, տուեալ

դէպքում` մարդկային վարքագծի սովորական փաստերի ետեւում թաքնուած է ակնյայտօրէն

իրական մի օրէնք, որը մեզնից ոչ մէկը չի կազմել, բայց որը ինչպէս պարզեցինք, ազդում է

բոլորիս վրայ:

4. Ի՞նչ է թաքնուած օրէնքի ետեւում

Ամփոփենք, թէ ինչ ենք պարզել մինչեւ հիմա: Քարերի, ծառերի եւ այդ տեսակ այլ բաների

դէպքում այն, ինչ անուանում ենք Բնութեան օրէնք, ոչ այլ ինչ է, քան խօսքի դարձուածք: Երբ

ասում էք, թէ բնութիւնը ենթարկւում է որոշակի օրէնքների, դա միայն նշանակում է, որ

բնութիւնը դրսեւորւում է որոշակի ձեւով: Այսպէս կոչուած օրէնքները չեն կարող լինել

օրէնքներ բառի բուն իմաստով, այսինքն մի բան, որ վեր է կանգնած մեր կողմից

ուսումնասիրուող բնութեան երեւոյթներից: Բայց մարդու դէպքում այդպէս չէ: Մարդկային

բնոյթի օրէնքը կամ Չարի ու Բարու օրէնքը պէտք է լինի մի բան, որը վեր է կանգնած մարդու

վարուեցողութեան փաստերից: Այս դէպքում, բացի փաստերից, մենք ունենք եւս մի բան`

օրէնք, որը մենք չենք ստեղծել, բայց որին, ինչպէս գիտենք, պէտք է ենթարկուենք:

Այժմ փորձենք հասկանալ, թէ ինչ է մեզ ասում այս բացայայտումը տիեզերքի մասին, որտեղ

մենք ապրում ենք: Այն պահից ի վեր, ինչ մարդիկ սկսեցին մտածել, նրանք ուզում էին

իմանալ, թէ ինչ է տիեզերքը եւ ինչպէս է այն առաջացել: Այս հարցի շուրջ, ընդհանուր

առմամբ, երկու տեսակէտ կայ: Առաջինը, այսպէս կոչուած, մատերիալիստական տեսակէտն

է: Այդ տեսակէտի կողմնակիցները գտնում են, որ մատերիան եւ տարածութիւնը պարզապէս

գոյութիւն ունեն, միշտ գոյութիւն են ունեցել, եւ ոչ ոք չգիտի, թէ ինչու: Եւ որ մատերիան, որը

դրսեւորւում է հաստատագրուած որոշակի ձեւով, յանկարծ յաջողացրեց ստեղծել այնպիսի

էակներ, ինչպիսին մենք են, որոնք ունակ են մտածել: Մի երջանիկ պատահականութեամբ,

որը հազարից մէկ է լինում, ինչ-որ բան հարուածեց արեւին, եւ դրա արդիւնքում առաջացան

մոլորակներ: Նման մէկ այլ պատահականութեամբ, որի հաւանականութիւնը նախորդից մեծ

չէ, այդ մոլորակի վրայ առաջացան կեանքի համար անհրաժեշտ քիմիական նիւթեր եւ

համապատասխան ջերմաստիճան: Եւ այդպիսով, այս մոլորակի վրայ մատերիայի մի մասը

Page 12: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

12

կենդանութիւն ստացաւ, յետոյ այդ կենդանի արարածները, անցնելով

պատահականութիւնների երկար շարքի միջով, զարգացան ու դարձան մեզ նման էակներ:

Երկրորդ տեսակէտը կրօնական է [*Տես ծանօթագրութիւնը այս գլխի վերջում]: Դրա համաձայն

տիեզերքի ծագման աղբիւրը աւելի շատ նման է բանականութեան, քան մեզ յայտնի մէկ այլ

բանի: Այսինքն այն գիտակից է, ունի նպատակներ եւ նախապատուութիւններ այս կամ այն

բանի նկատմամբ:

Կրօնական տեսանկիւնից այդ բանականութիւնն է ստեղծել տիեզերքը, մասամբ յանուն որոշ

նպատակների, որոնց մասին չգիտենք, բայց մասամբ էլ այն նպատակով, որպէսզի ստեղծի իր

նման էակներ, նկատի ունեմ` իր նման գիտակցութեամբ օժտուած էակներ: Խնդրում եմ

չմտածէք, թէ այս տեսակէտներից մէկը եղել է շատ հին ժամանակներից, իսկ միւսը

աստիճանաբար է ձեւաւորուել: Ամէնուրեք, որտեղ ապրել են մտածող մարդիկ, երկու

տեսակէտն էլ եղել է: Եւ մի բան էլ նկատեք: Դուք չէք կարող իմանալ գիտութեան միջոցով, թէ

այդ երկու տեսակէտներից որն է ճիշտ: Գիտութեան աշխատանքն ընթանում է փորձերի

եղանակով: Այն հետեւում է, թէ ինչպէս են իրենց պահում առարկաները, նիւթերը,

մասնիկները եւ այլք: Իւրաքանչիւր գիտական յայտարարութիւն, որքան էլ այն բարդ թուա, ի

վերջոյ բովանդակում է հատեւեալը. «Ես ուղղեցի աստղադիտակը երկնքի այսինչ

հատուածին յունուարի 15-ին գիշերը ժամը 2. 20-ին եւ տեսայ այս եւ այս», կամ` «Ես դրեցի

որոշ քանակութիւն այս նիւթից անօթի մէջ, տաքացրեցի մինչեւ այսինչ ջերմաստիճանը եւ

ստացուեց այս եւ այս»: Չկարծէք, թէ ես խօսում եմ գիտութեան դէմ: Ես միայն ասում եմ, թէ

ինչպէս է ընթանում գիտութեան աշխատանքը: Եւ որքան մարդը կրթուած է, այնքան շուտ

(յուսով եմ) կը համաձայնուի ինձ հետ, որ հէնց դրանում է կայանում գիտական աշխատանքը

եւ հէնց դրանում է նրա օգուտը եւ անհրաժեշտութիւնը: Բայց ինչո՞ւ այդ օբյեկտներն

ընդհանրապէս գոյութիւն ունեն եւ կա՞յ, արդեօք, ինչ-որ բան` տարբերուող որեւէ բան,

գիտութեան կողմից ուսումնասիրուող օբյեկտների ետեւում` սա գիտական հարցադրում չէ:

Եթէ ինչ-որ բան գոյութիւն ունի մեր կողմից դիտարկուող օբյեկտների ետեւում, ապա այն կամ

կը մնայ լիովին անյայտ մարդկանց համար, կամ իրեն ճանաչել կը տայ ինչ-որ յատուկ

եղանակով: Յայտարարութիւնն այն մասին, որ այդ «ինչ-որ բանը» գոյութիւն ունի կամ,

հակառակը, որ գոյութիւն չունի, չի կարող արուել գիտութեան կողմից: Եւ իսկական

գիտնականները սովորաբար չեն անում նման յայտարարութիւններ: Յաճախ այդպիսի

յայտարարութիւններով հանդէս են գալիս լրագրողները եւ յայտնի վիպասանները` ձեռք

բերելով տուեալներ անաւարտ գիտական ձեռնարկներից: Վերջ ի վերջոյ առողջ

բանականութիւնը մեզ ասում է. ենթադրենք, գիտութիւնը մի օր դառնայ այնքան կատարեալ,

որ ճանաչի տիեզերքի իւրաքանչիւր մասնիկը: Միթէ՞ պարզ չի, որ հետևյալ հարցերը` «Ինչի՞

համար է տիեզերքը», «Ինչո՞ւ է այն դրսեւորւում այդպէս, ոչ թէ այլ կերպ», «Արդեօք կա՞յ որեւէ

իմաստ տիեզերքի գոյութեան մէջ», կը մնան անպատասխան, ինչպէս եւ նախկինում:

Վիճակը կը լինէր բոլորովին անյոյս, եթէ չլինէր մէկ հանգամանք: Տիեզերքում կայ մի բան,

որի մասին մենք գիտենք շատ աւելին, քան կարող էինք իմանալ նրա մասին միայն արտաքին

դիտարկումներով: Այդ մի բանը մարդն է: Մենք ոչ միայն ուսումնասիրում ենք մարդկանց,

այլեւ ինքներս մարդ ենք: Այս դէպքում մենք ունենք, այսպէս ասած, ներքին տեղեկութիւն,

այսինքն գործին տեղեակ ենք: Եւ դրա շնորհիւ գիտենք, որ մարդիկ իրենց զգում են ինչ-որ

բարոյականութեան օրէնքի ազդեցութեան տակ, որը իրենք չեն ստեղծել, բայց չեն կարող այն

Page 13: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

13

մոռանալ, որքան էլ փորձեն, եւ որին, գիտեն, որ պէտք է ենթարկուեն: Ուշադրութիւն

դարձրէք ահա թէ ինչին: Եթէ որեւէ մէկը ուսումնասիրէր մարդուն կողքից (ինչպէս

ուսումնասիրում ենք էլեկտրականութիւնը կամ կաղամբը), չիմանալով մեր լեզուն եւ,

հետեւաբար, հնարաւորութիւն չունենալով մեզնից ստանալու որեւէ ներքին տեղեկութիւն,

ապա միայն հետեւելով մեր վարքագծին` երբեք չէր յանգի այն եզրակացութեան, որ մենք

ունենք բարոյականութեան օրէնք: Եւ ինչպէս կարող էր յանգել դրան: Չէ՞ որ նրա

դիտարկումները իրեն ցոյց կը տային միայն այն, ինչ մենք անում ենք, իսկ բարոյականութեան

օրէնքը ասում է, թէ մենք ինչ պէտք է անենք: Նոյն ձեւով, եթէ քարերը կամ ծառերը

ուսումնասիրելիս ինչ-որ բան լինէր փաստերի ետեւում, ապա դիտարկելով այդ փաստերը

կողքից, երբեք չէինք հաւատայ, որ կը յայտնաբերենք այդ «ինչ-որ բանը»:

Հարցն, այսպիսով, այլ հարթութիւն է տեղափոխւում: Մենք ուզում ենք իմանալ, արդեօք

տիեզերքը պատահաբա՞ր է դարձել այնպիսին, ինչպիսին կայ, առանց որեւէ պատճառի, թէ՞

դրա ետեւում կայ ինչ-որ ուժ, որը դարձրել է տիեզերքը հէնց այդպիսին: Քանի որ այդ ուժը,

եթէ այն գոյութիւն ունի, չի կարող լինել տեսանելի փաստերից մէկը, բայց այն իրականութիւն

է, որը ստեղծում է այդ փաստերը, ապա միայն փաստերը դիտարկելով մենք չենք

յայտնաբերի այդ ուժը: Միայն մի երեւոյթ կայ, որի շնորհիւ կարող ենք իմանալ, թէ արդեօք

կա՞յ եւս մի բան, բացի դիտարկուող փաստերից: Այդ երեւոյթը մենք ենք, ու միայն դրա

շնորհիւ կարող ենք ասել, որ այդ «ինչ-որ բանը» գոյութիւն ունի:

Այժմ հարցին նայենք միւս կողմից: Եթէ տիեզերքի սահմաններից դուրս լինէր մի

ղեկավարող ուժ, այն չէր կարող մեզ երեւալ որպէս տիեզերքի ներսում եղած տարրերից մէկը,

ինչպէս ճարտարապետը, որի նախագծով կառուցուած է տունը, չի կարող լինել այդ տան

պատը, սանդուղքը կամ բուխարին: Միակ միջոցը, որ կարող ենք յուսալ, այն է, որ այդ ուժը

կը դրսեւորուի մեր մէջ ազդեցութեան կամ հրամանի ձեւով` փորձելով մեզ թելադրել

որոշակի վարքագիծ: Եւ հէնց այդպիսի ազդեցութիւն ենք մենք գտնում մեր մէջ: Անշուշտ,

այսպիսի բացայայտումը պէտք է որ կասկածներ առաջացնէր մեզ մօտ: Միակ դէպքը, երբ

կարող էիք յուսալ պատասխան ստանալ, տալիս է դրական պատասխան: Իսկ միւս

դէպքերում, երբ չէք ստանում պատասխան, դուք տեսնում էք, թէ ինչու չէք կարող այն

ստանալ:

Ենթադրենք մէկը ինձ հարցնում է. «Երբ տեսնում էք կապոյտ համազգեստով մարդու, որը

գնում է փողոցի երկայնքով եւ իւրաքանչիւր տան մօտ թողնում է թղթէ փոքրիկ փաթեթներ,

ինչո՞ւ էք կարծում, որ այդ փաթեթներում նամակներ են»: Ես կը պատասխանէի. «Որովհետեւ

ամէն անգամ, երբ նա թողնում է այդպիսի փաթեթ ինձ համար, ես դրա մէջ նամակ եմ

գտնում»: Եւ եթէ այդ մարդը առարկէր. «Բայց դուք երբեք չէք տեսել այդ նամակները, որոնք

ձեր կարծիքով ստանում են ուրիշ մարդիկ», ես կ'ասէի. «Ի հարկէ ոչ, որովհետեւ դրանք ինձ

չէին հասցէագրուած: Ես կռահում եմ փաթեթների պարունակութեան մասին, որոնք ինձ չի

թոյլատրւում բացել, այն փաթեթների միջոցով, որոնք կարող եմ բացել»: Նոյն ձեւով

մօտենանք քննարկուող մեր հարցին: Միակ փաթեթը, որ ինձ թոյլատրւում է բացել, դա մարդն

է: Երբ ես դա անում եմ, յատկապէս երբ բացում եմ որոշակի մարդու, որին անուանում եմ

«Ես», ապա յայտնաբերում եմ, որ ինքս ինձնով չեմ ապրում, որ ես ենթարկւում եմ ինչ-որ

օրէնքի. ինչ-որ մէկը կամ ինչ-որ բան ուզում է, որ ես ինձ պահեմ որոշակի ձեւով: Ես չեմ

կարծում, ի հարկէ, որ եթէ կարողանայի ներթափանցել քարի կամ ծառի մէջ, ես կը գտնէի

Page 14: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

14

ճիշտ նոյն բանը, եւ հէնց այդպէս էլ չեմ կարծում, որ այդ փողոցի միւս մարդիկ ստանում են

նոյնպիսի նամակներ, ինչպիսիք ես եմ ստանում: Ես ակնկալում էի յայտնաբերել, օրինակի

համար, որ քարը պէտք է ենթարկուի ձգողականութեան օրէնքին: Եթէ «նամակներ

ուղարկողը» ինձ պարզապէս ասում է, որ ես ենթարկուեմ իմ մարդկային բնոյթի օրէնքին,

ապա քարին Նա ստիպում է ենթարկուել իր բնութեան օրէնքներին: Բայց ես ակնկալում էի

յայտնաբերել, որ երկու դէպքում էլ գործում է «նամակներ ուղարկողը», Ուժ, որը կանգնած է

փաստերի ետեւում, կեանքի Ղեկավարը, Առաջնորդը:

Չմտածէք, թէ ես աւելի արագ եմ ընթանում, քան անհրաժեշտ է: Ես նոյնիսկ հարիւր

կիլոմետր չեմ մօտեցել Աստծուն, ինչպիսին նրան ներկայացնում է քրիստոնէական

աստուածաբանութիւնը: Այն ամէնը, ինչ արտայայտել եմ մինչեւ հիմա, յանգում է

հետեւեալին. գոյութիւն ունի տիեզերքը ղեկավարող ինչ-որ բան, որը յայտնւում է իմ մէջ

օրէնքի ձեւով` դրդելով ինձ բարիք գործել եւ խղճի խայթ զգալ, երբ չարիք եմ գործում:

Կարծում եմ, մենք պէտք է ընդունենք, որ այդ ուժը աւելի շատ նման է բանականութեան, քան

մեր իմացած մէկ այլ բանի, որովհետեւ միակ բանը, որ գիտենք բանականութիւնից բացի, դա

մատերիան է, եւ դժուար է պատկերացնել, որ մի կտոր մատերիան հրահանգներ է տալիս:

Բայց, ի հարկէ, այդ ուժը այնքան էլ նման չէ բանականութեան եւ առաւել քիչ է նման

մարդկային անձի:

Տեսնենք, թէ յաջորդ գլխում մեզ կը յաջողուի՞ աւելի շատ իմանալ այդ ուժի մասին: Բայց մի

նախազգուշացում. վերջին հարիւրամեակներում Աստծու մասին եղել են մեծ քանակութեամբ

երեւակայական մեկնաբանութիւններ: Ես չեմ առաջարկում ձեզ նման բան: Կարող էք այդ

ամէնը մտքից հանել:

*Ծանօթագրութիւն: Որպէսզի այս բաժինը կարճ լինի, երբ այն հեռարձակւում էր եթերով, ես

նշեցի միայն մատերիալիստական եւ կրօնական տեսակէտները: Բայց որպէսզի պատկերը

ամբողջական լինի, ես պէտք է նշէի միջանկեալ տեսակէտի մասին, այսպէս կոչուած

«Կենսական ուժի» փիլիսոփայութեան կամ Ստեղծագործական էւոլիւցիայի մասին: Այս

փիլիսոփայութիւնը առաւել սրամտօրէն է ներկայացւում Բերնարդ Շոուի

ստեղծագործութիւններում, բայց ամենախորիմաստ կերպով այն լուսաբանւում է Բերգսոնի

աշխատութիւններում: Այս տեսակէտի կողմնակիցները գտնում են, որ այն փոքր

փոփոխութիւնները, որոնց շնորհիւ կեանքը մեր մոլորակի վրայ էւոլիւցիայ է ապրել ցածր

ձեւերից մինչեւ Մարդը, պատահական չեն եղել, այլ պայմանաւորուած են եղել Կեանքի ուժի

նպատակասլացութեամբ: Երբ մարդիկ խօսում են այս ուժի մասին, մենք կարող ենք նրանց

հարցնել, թէ այդ ուժը, իրենց կարծիքով, արդեօք օժտուա՞ծ է բանականութեամբ: Եթէ այո,

ապա «բանականութիւնը, որը ստեղծել է կեանքը եւ այն տանում է դէպի կատարելութիւն»,

դա ուղղակի Աստուած է, եւ այդպիսով նրանց տեսակէտը նոյնանում է կրօնականի հետ: Եթէ

ոչ, ապա ինչ իմաստ ունի ասել, որ «ինչ-որ բան» որն օժտուած չէ բանականութեամբ, ունի

«ձգտումներ» կամ «նպատակներ»: Ինձ թւում է, այսպիսի տրամաբանութիւնը կործանարար է

նրանց տեսակէտի համար: Ստեղծագործական էւոլիւցիայի գաղափարը շատերին գրաւում է

նրանով, որ այն չի զրկում Աստծուն հաւատալու մխիթարանքից, բայց միաժամանակ

ազատում է մարդուն այդ հաւատից բխող ոչ այնքան հաճելի հետեւանքներից: Երբ դուք ձեզ

կատարելապէս առողջ էք զգում, եւ արեւը շողում է, եւ դուք չէք ուզում մտածել այն մասին, որ

Page 15: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

15

ամբողջ տիեզերքը ընդամէնը ատոմների մեխանիկական պար է, հաճելի է մտորել այդ

խորհրդաւոր մեծագոյն Ուժի մասին, որն անցնում է դարերի միջով` ձեզ կրելով իր վրայ: Եթէ,

միւս կողմից, դուք ուզում էք ինչ-որ անազնիւ բան անել, ապա կեանքի ուժը, լինելով կոյր,

առանց բանականութեան ու բարոյական հասկացութիւնների, երբեք չի միջամտի ձեր

նախաձեռնութիւններին, ինչպէս այն անհանգիստ Աստուածն է միջամտում, որի մասին մեզ

պատմել են մանկութեան տարիներին: Կեանքի ուժը դա հնազանդ Աստծու մի տեսակ է; Դուք

կարող էք նրա հետ կապուել, երբ ցանկանաք, բայց նա ինքը ձեզ չի անհանգստացնի: Դուք

բաւականութիւն էք ստանում կրօնից եւ ոչ մի բանի համար չէք վճարում: Միթէ՞ այս

տեսությունը ցանկալին որպէս իրականութիւն ընդունելու մեր հակուածութեան մեծագոյն

նուաճումն է:

5. Մենք անհանգստանալու պատճառ ունենք

Ես աւարտեցի նախորդ գլուխն այն գաղափարով, որ Բարոյականութեան օրէնքի միջոցով

ինչ-որ մէկը կամ ինչ-որ բան նիւթական տիեզերքի սահմաններից դուրս ազդում է մեզ վրայ:

Եւ ես կարծում եմ, որ երբ հասայ այդ գաղափարին, ձեզնից մի քանիսը զգացին որոշակի

անհանգստութիւն: Դուք կարող էիք նոյնիսկ մտածել, որ ես չար խաղ խաղացի ձեզ հետ, որ ես

զգուշօրէն քօղարկում էի «կրօնական բարոյախօսութիւնը», որպէսզի այն նմանեցնեմ

փիլիսոփայութեան: Գուցէ դուք պատրաստ էիք լսել ինձ այնքան ժամանակ, քանի դեռ

մտածում էիք, թէ ես պէտք է նոր բան ասեմ: Բայց պարզուեց, որ այդ «նորը» ընդամէնը կրօն է:

Դէ ինչ, աշխարհն արդէն փորձել է դա, եւ դուք չէք կարող ժամանակը ետ տալ: Եթէ որեւէ

մէկը նման զգացումներ ունի, ես կ'ուզէի երեք բան ասել այդ մարդուն:

Առաջինը, ժամանակը ետ տալու վերաբերեալ: Գուցէ դուք մտածէք, թէ ես կատակում եմ,

եթէ ասեմ, որ կարող էք ժամացոյցի սլաքը ետ տանել, եւ եթէ ժամացոյցը սխալ է աշխատում,

ապա դա խելացի արարք է: Բայց մի կողմ թողնենք ժամացոյցի օրինակը: Մենք բոլորս

ձգտում ենք առաջընթացի: Բայց առաջընթաց նշանակում է մօտենալ այն տեղին, որին ուզում

ես հասնել: Եւ եթէ դուք սխալ կողմ էք թեքուել, ապա առաջխաղացումը ձեզ չի մօտեցնի ձեր

նպատակակէտին: Եթէ դուք սխալ ճանապարհին էք, առաջընթաց նշանակում է շրջուել եւ

վերադառնալ ճիշտ ճանապարհ: Իսկ ամենաառաջադէմ մարդը կը լինի նա, ով աւելի շուտ

ետ կը գնայ: Մենք բոլորս կարող էինք համոզուել դրանում թուաբանութիւն կատարելիս: Եթէ

ես հէնց սկզբից գումարումը սխալ եմ կատարել, ապա որքան շուտ ընդունեմ իմ սխալը ու ետ

գնամ, որ նորից սկսեմ, այնքան արագ կը գտնեմ ճիշտ պատասխանը: Առաջադէմ ոչինչ չկայ

յամառութեան մէջ, սխալն ընդունելու հրաժարականի մէջ: Եթէ դուք նայէք ժամանակակից

աշխարհում տիրող իրավիճակին, ձեզ համար լիովին պարզ կը դառնայ, որ մարդկութիւնը

սխալ է գործում: Մենք սխալ ճանապարհին ենք: Իսկ եթէ այդպէս է, մենք պէտք է ետ գնանք:

Ետ գնալը ամենաարագ ճանապարհն է դէպի առաջ:

Երկրորդը. իմ դատողութիւնները դեռ այնքան էլ «կրօնական բարոյախօսութիւն» չեն: Մենք

դեռ հեռու ենք որեւէ կրօնի Աստծուց, առաւել եւս քրիստոնէական կրօնի Աստծուց: Մենք

ընդամէնը մօտեցել ենք ինչ-որ մէկին կամ ինչ-որ բանի, որ կանգնած է Բարոյականութեան

օրէնքի ետեւում: Մենք ոչինչ չենք վերցնում Աստուածաշնչից կամ եկեղեցում ասուող

խօսքերից: Մենք փորձում ենք հասկանալ, թէ ինչ կարող ենք իմանալ այդ «ինչ-որ մէկի»

Page 16: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

16

մասին մեր սեփական ուժերով: Եւ ես ուզում եմ միանգամայն պարզ լինի, որ այն, ինչ մենք

բացայայտում ենք մեր սեփական ուժերով, ցնցող ազդեցութիւն է գործում մեզ վրայ:

Մենք ունենէք երկու փաստ այդ «ինչ-որ մէկի» մասին: Առաջինը, Նրա ստեղծած տիեզերքն է:

Եթէ մենք ընդունէինք դա որպէս միակ վկայութիւն Նրա մասին, ապա պէտք է

եզրակացնէինք, որ Նա մեծ նկարիչ է (որովհետեւ տիեզերքը հիասքանչ է), բայց նաեւ պէտք է

ընդունէինք, որ Նա բոլորովին անգութ է եւ մարդկանց հանդէպ թշնամի է (որովհետեւ

տիեզերքը շատ վտանգաւոր ու սարսափեցնող վայր է): Երկրորդ փաստը, որ վկայում է Նրա

գոյութեան մասին, դա Բարոյականութեան օրէնքն է, որը Նա դրել է մեր գիտակցութեան մէջ:

Եւ այս երկրորդ վկայութիւնն աւելի արժէքաւոր է, քան առաջինը, որովհետեւ դա ներքին

տեղեկութիւն է; Դուք Աստծու մասին աւելի շատ էք իմանում Բարոյականութեան օրէնքից,

քան տիեզերքի դիտարկումից, ճիշտ այնպէս, ինչպէս դուք աւելի շատ էք իմանում մարդու

մասին` լսելով, թէ նա ինչ է խօսում, քան նայելով նրա կառուցած տանը: Այժմ, այս երկրորդ

փաստի հիման վրայ մենք եզրակացնում ենք, որ տեսանելի տիեզերքից այն կողմ գտնուող

Էակը ուժգնօրէն հետաքրքրւում է մարդկանց ճիշտ վարուեցողութեամբ` նրանց արդար

վարքով, նրանց անշահախնդրութեամբ, խիզախութեամբ, հաւատարմութեամբ,

ազնուութեամբ եւ ճշմարտասիրութեամբ: Այս լոյսի ներքոյ մենք պէտք է համաձայնուենք

քրիստոնէութեան եւ որոշ այլ կրօնների այն պնդման հետ, որ Աստուածը բարի է: Բայց եկէք

չշտապենք: Բարոյականութեան օրէնքը մեզ որեւէ հիմք չի տալիս մտածելու, որ Աստուածը

բարի է այն իմաստով, որ նա ներողամիտ է, մեղմ է կամ կարեկից է: Բարոյականութեան

օրէնքում ներողամտութեան ոչ մի նշուլ չկայ: Այն երկաթի պէս ամուր է: Այն թելադրում է

ազնիւ արարք գործել եւ կարծես չի մտահոգւում, թէ որքան ցաւոտ է, վտանգաւոր կամ

դժուար այդպէս վարուելը: Եթէ Աստուածը նման է Բարոյականութեան օրէնքին, ուրեմն նա

մեղմ չէ: Այս փուլում անիմաստ է ասել, որ «բարի» Աստուած ասելով դուք նկատի ունէք

այնպիսի Աստծու, որն ընդունակ է ներել: Չէ՞ որ միայն անհատը կարող է ներել: Իսկ մենք դեռ

չենք կարող պնդել, որ Բարոյականութեան օրէնքի ետեւում գտնուող ուժն աւելի շատ նման է

բանականութեան, քան մէկ այլ բանի: Բայց դա դեռ չի նշանակում, որ այդ ուժը նման է

անհատի: Եթէ դա զուտ անանձնական բանականութիւն է, ապա, հաւանաբար, իմաստ չունի

նրան խնդրել օգնել կամ ներել ձեզ, ճիշտ այնպէս, ինչպէս անիմաստ կը լինէր խնդրել

բազմապատկման աղիւսակին ներել ձեզ` սխալ հաշուելու համար: Դուք պարզապէս կը

ստանայիք սխալ պատասխան: Անօգուտ է նաեւ ասել, որ եթէ Աստուածն այդպիսին է`

անանձնական բացարձակ բարութիւն է, ապա նա ձեզ դուր չի գալիս, եւ դուք չէք

պատրաստւում անհանգստանալ Նրա պատճառով: Անօգուտ է, որովհետեւ ձեր մի մասը

Աստծու կողմն է եւ անկեղծօրէն համաձայն է, որ Նա դատապարտում է մարդկային

ագահութիւնը, խարդախութիւնը եւ դաժանութիւնը: Դուք, գուցէ, ցանկանայիք, որ այս

անգամ, որպէս բացառութիւն, Նա ներողամիտ լինէր ձեր հանդէպ: Բայց հոգու խորքում դուք

գիտէք, որ եթէ տիեզերքից այն կողմ գտնուող Ուժն անվերապահօրէն չպախարակի

անվայելուչ վարքագիծը, ապա Նա չի լինի բարի: Միւս կողմից մենք գիտենք, որ եթէ

գոյութիւն ունի բացարձակ բարութիւն, այն պէտք է ատի մեր արարքների մեծ մասը: Ահա թէ

ինչ դժուարին կացութեան մէջ ենք յայտնուել: Եթէ տիեզերքը չի կառավարւում բացարձակ

բարութեան կողմից, ուրեմն մեր բոլոր ջանքերը, վերջին հաշուով, անտեղի են: Իսկ եթէ

տիեզերքը, այնուամենայնիւ, կառավարւում է բացարձակ բարութեան կողմից, ուրեմն մենք

ամէն օր մեզ թշնամի ենք դարձնում Նրա հանդէպ, եւ ամենեւին սպասելի չէ, որ վաղը մենք մի

Page 17: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

17

փոքր աւելի լաւը կը դառնանք: Այսպիսով, մեր վիճակը կրկին անյոյս է: Մենք չենք կարող

ապրել առանց այդ բարութեան եւ չենք կարող ապրել դրա հետ միասին: Աստուածը մեր

միակ մխիթարանքն է, բայց Նա նաեւ գերագոյն սարսափ է ներշնչում. մենք Նրա կարիքը

ամէնից շատ ենք զգում եւ Նրանից էլ ամէնից շատ ենք ուզում թաքնուել: Նա մեր միակ

հնարաւոր դաշնակիցն է, իսկ մենք մեզ թշնամի ենք դարձրել Նրա հանդէպ: Որոշ մարդիկ

ասում են, թէ հանդիպումը դէմ առ դէմ բացարձակ բարութեան հետ ուրախալի կը լինի:

Նրանք պէտք է կրկին մտածեն: Նրանք դեռ միայն խաղում են կրօնի հետ: Վերերկրային

բարութիւնը կամ մեծ ապահովութիւն է, կամ մեծ վտանգ` կախուած այն բանից, թէ ինչպէս էք

վերաբերւում դրան: Իսկ մենք սխալ ենք վերաբերւում:

Հիմա ես մօտեցայ երրորդ կէտին: Ընտրելով այս ոլորապտոյտ ճանապարհը ինձ

հետաքրքրող բուն նիւթին մօտենալու նպատակով, ես չէի փորձում ձեզ խաբել: Ես ընտրեցի

այդ ուղին, որովհետեւ քրիստոնէութիւնը չի կարող հասկանալի լինել, քանի դեռ չէք

ծանօթացել այնպիսի փաստերի հետ, որոնք ես նկարագրեցի: Քրիստոնէութիւնը կոչ է անում

մարդկանց ապաշխարել, որպէսզի արժանանան ներման: Հետեւաբար, քրիստոնէութիւնը

ոչինչ չունի ասելու (որքանով ինձ յայտնի է) այն մարդկանց, որոնք չգիտեն, թէ ինչ են արել,

որի համար պէտք է ապաշխարեն եւ որոնք չեն զգում ներման կարիք: Միայն այն բանից

յետոյ, երբ դուք հասկանաք, որ, իսկապէս, գոյութիւն ունի Բարոյականութեան օրէնք, ինչպէս

նաեւ Ուժ` այդ օրէնքի ետեւում, եւ որ դուք խախտել էք այդ օրէնքը ու ձեզ սխալ էք պահել այդ

Ուժի նկատմամբ, միայն այդ դէպքում, եւ ոչ մի վայրկեան շուտ, քրիստոնէութիւնը ձեզ

համար իմաստ կը ստանայ: Երբ դուք գիտէք, որ հիւանդ էք, դուք լսում էք բժշկի

խորհուրդները: Երբ դուք հասկանաք, որ մեր վիճակը գրեթէ անելանելի է, դուք կը սկսէք

ընկալել, թէ ինչի մասին են խօսում քրիստոնեաները: Նրանք առաջարկում են բացատրել, թէ

ինչպէս մենք յայտնուեցինք ներկայ իրավիճակում, որտեղ միաժամանակ ատում ենք ու

սիրում բարութիւնը: Նրանք առաջարկում են բացատրել, թէ ինչպէս կարող է Աստուածը լինել

անանձնական բանականութիւն, որը գտնւում է Բարոյականութեան օրէնքի ետեւում եւ,

միաժամանակ, լինել անհատ: Նրանք ձեզ ասում են, թէ ինչպէս են կատարուել մեզ համար

անիրագործելի այս օրէնքի պահանջները պասի ժամանակ, թէ ինչպէս է Աստուածն ինքը

դարձել մարդ, որպէսզի փրկի մարդկութեանը Աստծու դատաստանից: Սա հին պատմութիւն

է, եւ եթէ ցանկանաք խորանալ դրանում, դուք, անկասկած, կը դիմէք այն մարդկանց, որոնք

աւելի բանիմաց են այդ հարցում, քան ես: Այն ամէնը, ինչ ես խնդրում եմ ձեզնից, դա

փաստերին դէմ առ դէմ նայելն է, որպէսզի հասկանաք այն հարցերը, որոնց

քրիստոնէութիւնը առաջարկում է պատասխանել: Եւ դրանք շատ վախեցնող փաստեր են: Ես

կը ցանկանայի աւելի հաճելի բան ասել, բայց պէտք է ասեմ այն, ինչ ճիշտ եմ համարում: Ի

հարկէ, ես լիովին համաձայն եմ, որ քրիստոնէական կրօնը, ի վերջոյ, չարտայայտուող

մխիթարանքի աղբիւր է: Բայց այն չի սկսւում մխիթարանքից: Այն սկսւում է վախից ու

վհատութիւնից, որը ես նկարագրեցի: Եւ անիմաստ կը լինէր փորձել մօտենալ այդ

մխիթարանքին առանց վհատութիւն ապրելու: Կրօնում, ինչպէս պատերազմում եւ այլ

իրադրութիւններում, մխիթարանքը միակ բանն է, որ չէք կարող փնտրելով գտնել: Եթէ

փնտրէք ճմարտութիւն, հնարաւոր է, որ վերջապէս գտնէք մխիթարանք: Իսկ եթէ փնտրէք

միայն մխիթարանք, դուք չէք գտնի ոչ դա, ոչ էլ ճշմարտութիւն: Կը գտնէք միայն շողոքորթ

խօսքեր եւ ձեզ համար ցանկալի մտքեր, որոնք սկզբում ձեզ կթուան իրականութիւն, իսկ

վերջում կը զգաք յուսահատութիւն: Մեզնից շատերը ազատուել են նախապատերազմեան

Page 18: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

18

երազանքներից միջազգային քաղաքականութեան մասին: Ժամանակն է, որ նոյն կերպ

վարուենք նաեւ կրօնի հարցում:

Գիրք II. Ինչին են հաւատում քրիստոնեաները

1. Հակասական հասկացութիւններ Աստծու մասին

Ինձ խնդրեցին պատմել ձեզ, թէ ինչին են հաւատում քրիստոնեաները: Ես կը սկսեմ այն

մտքից, թէ ինչին չպէտք է հաւատան քրիստոնեաները: Եթէ դուք քրիստոնեայ էք, դուք

պարտաւոր չէք հաւատալ, որ միւս բոլոր կրօնները սկզբից մինչեւ վերջ սխալ են: Եթէ դուք

աթէիստ էք, ապա ստիպուած էք հաւատալ, որ աշխարհի բոլոր կրօնների հիմքում կայ մէկ

հսկայական սխալ: Եթէ դուք քրիստոնեայ էք, կարող էք ազատ մտածել, որ բոլոր կրօնները,

նոյնիսկ ամենատարօրինակները, ունեն ճշմարտութեան գոնէ մէկ հատիկ: Երբ ես աթէիստ

էի, ես փորձում էի ինձ համոզել, որ մարդկութեան մեծամասնութիւնը միշտ սխալ է եղել այն

հարցում, որն իր համար կարեւորագոյն նշանակութիւն է ունեցել: Երբ ես դարձայ

քրիստոնեայ, ես ձեռք բերեցի ունակութիւն հարցերին նայել աւելի ազատ տեսանկիւնից:

Բայց, անշուշտ, քրիստոնեայ լինել նշանակում է մտածել, որ այնտեղ, որտեղ

քրիստոնէութեան գաղափարները տարբերւում են միւս կրօնների գաղափարներից,

քրիստոնէութիւնը ճիշտ է, իսկ միւս կրօնները սխալ են: Ինչպէս թուաբանութեան մէջ. միայն

մէկ ճիշտ պատասխան կայ խնդրին, միւս բոլոր պատասխանները սխալ են: Բայց սխալ

պատասխաններից մի քանիսը աւելի մօտ են ճիշտ պատասխանին, քան միւսները:

Մարդկութիւնը բաժանւում է երկու հիմնական խմբի. մեծամասնութիւն, որը հաւատում է

որեւէ Աստծու կամ աստուածների, եւ փոքրամասնութիւն, որն ընդհանրապէս չի հաւատում

Աստծուն: Քրիստոնեաները կազմում են մեծամասնութիւն, եւ նրանք նոյն խմբում են հին

յոյների, հռոմէացիների, ժամանակակից վայրենիների, ստոիկների, պլատոնականների,

հինդուսների, մահմեդականների եւ այլոց հետ` ընդդէմ ժամանակակից

արեւմտաեւրոպական մատերիալիզմի:

Աստծուն հաւատացող մարդիկ նոյնպէս բաժանւում են խմբերի` կախուած այն բանից, թէ

ինչպիսի Աստծու են հաւատում: Այս հարցին երկու տարբեր մօտեցում կայ: Մէկն այն է, որ

Աստուածը չարի ու բարու սահմաններից դուրս է: Մարդիկ մի բանը անուանում են լաւ,

միւսը` վատ: Բայց որոշ մարդկանց կարծիքով «լաւ ու վատ» հասկացութիւնները գոյութիւն

ունեն միայն մեր` մարդկային տեսանկիւնից: Այդ մարդիկ ասում են, թէ որքան շատ էք

իմաստուն դառնում, այնքան քիչ էք ցանկանում անուանել որեւէ բան լաւ կամ վատ, եւ աւելի

պարզ էք տեսնում, որ ամէն ինչ ունի իր լաւ ու վատ կողմերը, եւ որ ոչինչ չի կարող տարբեր

լինել: Այդ մարդիկ կարծում են, որ նախքան կը սովորէք աստուածային տեսանկիւնից նայել

հարցերին, բարու եւ չարի հասկացութիւնների տարբերութիւնները ամբողջովին կը

վերանան: «Մենք անուանում ենք քաղցկեղը չարիք,- ասում են նրանք,- որովհետեւ այն

սպանում է մարդուն»: Բայց դուք նոյն ձեւով կարող էք չարիք անուանել վիրաբոյժի յաջողակ

միջամտութիւնը, որովհետեւ նա սպանում է քաղցկեղը: Ամէն ինչ կախուած է տեսանկիւնից;

Միւս` հակառակ տեսակէտն այն է, որ Աստուածը միանգամայն որոշակիօրէն բարի է եւ

Page 19: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

19

արդարամիտ, Նա գիտի, թէ ում կողմն ընդունի, Նա սիրում է սէրը եւ ատում է ատելութիւնը,

եւ Նա ցանկանում է, որ մենք մեզ պահենք այսպէս, ոչ թէ այնպէս:

Այս տեսակէտներից առաջինը, ըստ որի Աստուածը բարու եւ չարի սահմաններից դուրս է,

կոչւում է Պանթէիզմ: Այդ գաղափարի հետեւորդն է եղել պրուսացի մեծ փիլիսոփայ Հեգելը,

նաեւ, որքան հասկացայ, հինդուսները: Միւս տեսակէտի հետեւորդներն են հրէաները,

մահմեդականները եւ քրիստոնեաները:

Աստծու մասին պանթէիստների եւ քրիստոնեաների պատկերացումների

տարբերութիւններին սովորաբար հետեւում է մէկ ուրիշը: Պանթէիստները գտնում են, որ

Աստուածը, շնչաւորում է տիեզերքը, ինչպէս դուք շնչաւորում էք ձեր մարմինը, որ տիեզերքը

գրեթէ նոյնն է, ինչ որ Աստուածը, այսինքն եթէ տիեզերքը գոյութիւն չունենար, Աստուածը

նոյնպէս գոյութիւն չէր ունենայ, եւ այն ամէնը, ինչ գտնւում է տիեզերքում` Աստծու մի մասն

է: Քրիստոնեաները բոլորովին այլ պատկերացում ունեն: Քրիստոնեաները գտնում են, որ

Աստուածը որոշել ու ստեղծել է տիեզերքը, ինչպէս մարդն է ստեղծում նկար կամ մեղեդի:

Նկարիչը նկար չէ, եւ նա չի մահանայ, եթէ իր նկարը ոչնչանայ: Դուք կարող էք ասել. «Նա

իրեն ամբողջովին դրել է այդ նկարի մէջ», բայց այդպէս ասելով դուք նկատի ունէք, որ այդ

ստեղծագործութեան ողջ գեղեցկութիւնն ու իմաստը առաջացել են նկարչի գլխում: Նրա

վարպետութիւնը, որն արտայայտուել է նկարում, չի պատկանում նկարին այն աստիճանի,

ինչ աստիճանի պատկանում է իր գլխին ու ձեռքերին:

Կարծում եմ, այժմ տեսնում էք, թէ ինչպէս է պանթէիզմի եւ քրիստոնէութեան այս

տարբերութիւնը կապակցւում է մէկ այլ տարբերութեան հետ: Եթէ դուք լուրջ չէք ընդունում

տարբերութիւնը բարու եւ չարի միջեւ, ապա ձեզ համար շատ հեշտ է ասել, որ այս

աշխարհում ամէն ինչ Աստծու մի մասն է: Իսկ եթէ դուք գտնում էք, որ որոշ բաներ իսկապէս

վատ են, եւ Աստուածն իրօք բարի է, ապա դուք չէք կարող այդպէս խօսել: Այդ դէպքում դուք

պէտք է հաւատաք, որ Աստուածն ու աշխարհը տարբեր բաներ են, եւ որոշ իրողութիւններ,

որ մենք տեսնում ենք աշխարհում, Նրա կամքին հակառակ են: Քաղցկեղի եւ աղքատ

թաղամասերի առնչութեամբ պանթէիստը կարող է ասել. «Եթէ դուք կարողանայիք դրան

նայել Աստուածային տեսանկիւնից, դուք կը հասկանայիք, որ դա նոյնպէս Աստուած է»:

Քրիստոնեան կը պատասխանի. «Դա սոսկալի անհեթեթութիւն է»: Չէ՞ որ քրիստոնէութիւնը

մարտնչող կրօն է: Քրիստոնէութիւնը գտնում է, որ Աստուածն է ստեղծել աշխարհը`

տարածութիւնը եւ ժամանակը, շոգն ու ցուրտը, բոլոր գոյներն ու համերը, բոլոր

կենդանիներին ու բոլոր բոյսերը: Եւ այդ ամէնը Աստծու մտահղացումն է, ինչպէս

պատմուածքն է մարդու մտահղացում: Բայց քրիստոնէութիւնը նաեւ գտնում է, որ Աստծու

ստեղծած աշխարհում շատ բաներ շեղուել են ճիշտ ճանապարհից, եւ Աստուածը

պահանջում է, ու շատ վճռական է պահանջում, որ մենք վերադարձնենք նրանց ճիշտ ուղու

վրայ:

Եւ, ի հարկէ, դա մեծ հարց է բարձրացնում: Եթէ բարի Աստուածն է ստեղծել աշխարհը,

ինչո՞ւ այն սխալ ճանապարհով գնաց: Երկար տարիներ ես պարզապէս հրաժարուել եմ լսել,

թէ ինչ են պատասխանում քրիստոնեաներն այս հարցին, որովհետեւ այսպէս եմ մտածել.

«Ինչ էլ ասէք եւ ինչքան էլ խելացի լինեն ձեր փաստարկները, աւելի հեշտ չէ՞ ասել, որ

աշխարհը բանական ուժի կողմից չի ստեղծուել: Գուցէ ձեր բոլոր փաստարկները պարզապէս

մի փորձ է խուսախելու ակնյայտից»: Բայց յետոյ ես մէկ այլ դժուարութեան առջեւ կանգնեցի:

Page 20: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

20

Իմ փաստարկը Աստծու գոյութեան դէմ այն էր, որ տիեզերքն ինձ թւում էր դաժան ու

անարդար: Բայց ինչպէ՞ս իմ գլխում ծագեց արդարութեան ու անարդարութեան գաղափարը:

Մարդը չի անուանի գիծը ծուռ, եթէ չունենայ պատկերացում ուղիղ գծի մասին: Ինչի՞ հետ էի

ես համեմատում տիեզերքը, երբ այն անուանեցի անարդար: Եթէ աշխարհում ամէն ինչ վատ

է ու անիմաստ` Ա-ից մինչեւ Ֆ, ապա ինչո՞ւ ես, լինելով այդ աշխարհի մասնիկը, այդպէս

խիստ եմ վերաբերւում դրան: Մարդն իրեն թրջուած է զգում, երբ ընկնում է ջրի մէջ,

որովհետեւ մարդը ջրային կենդանի չէ: Ձուկն իրեն թրջուած չի զգում:

Ես, ի հարկէ, կարող էի հրաժարուել արդարութեան գաղափարից ասելով, որ դա ընդամէնը

իմ անձնական կարծիքն է: Բայց եթէ ես այդպէս վարուէի, ապա Աստծու դէմ իմ փաստարկը

նոյնպէս կը փլուզուէր, որովհետեւ փաստարկի հիմքում այն է, որ աշխարհն, իրօք, անարդար

է, այլ ոչ թէ, որ աշխարհը հաճելի չէ ինձ:

Այսպիսով, փորձելով ապացուցել, որ Աստուած գոյութիւն չունի, ուրիշ խօսքով, որ

իրականում ամէն ինչ անիմաստ է, ես հասկացայ, որ ստիպուած եմ ընդունել, որ

իրականութեան մի մասը` արդարութեան իմ գաղափարը, իմաստ ունի:

Հետեւաբար աթէիզմը, ինչպէս պարզւում է, շատ պարզունակ գաղափար է: Եթէ տիեզերքը

իմաստ չունենար, մենք երբեք չէինք բացայայտի, որ այն իմաստ չունի: Ինչպէս այն դէպքում,

եթէ տիեզերքում լոյս չլինէր եւ, հետեւապէս, չլինէին աչքերով էակներ, մենք երբեք չէինք

իմանայ, որ մթութիւն կայ: Մթութիւնը իմաստ չէր ունենայ:

2. Ներխուժում

Այսպիսով, աթէիզմը չափազանց պարզ է: Բայց ես ձեզ կը ներկայացնեմ եւս մի պարզ

գաղափար: Ես այն անուանում եմ «Քրիստոնէութիւն եւ ջուր», գաղափար, որը ասում է, թէ

երկնքում կայ բարի Աստուած եւ ամէն ինչ լաւ է, առանց ուշադրութիւն դարձնելու դժուար ու

վախեցնող ուսմունքներին` մեղքի ու դժոխքի մասին, սատանայի ու քաւութեան մասին:

Անօգուտ է փնտրել պարզ կրօն: Ի վերջոյ, իրականում ոչինչ պարզ չէ: Թւում է, թէ ամէն ինչ

պարզ է, բայց այդպէս չէ: Սեղանը, որի մօտ նստած եմ, թւում է պարզ: Բայց հարցրէք

գիտնականին, թէ ինչից է պատրաստուած այդ սեղանը, ինչ ատոմներից, ինչպէս են լոյսի

ալիքները ատոմներից անդրադառնում ու հարուածում աչքերիս, եւ ինչպէս են դրանք ազդում

իմ տեսանեարդի եւ ուղեղի վրայ: Եւ, ի հարկէ, դուք կը հասկանաք, որ այն, ինչ անուանում

ենք «սեղան տեսնել», իրենից ներկայացնում է խորհրդաւոր ու բարդ երեւոյթ, որը դժուար թէ

կարողանաք մինչեւ վերջ ըմբռնել: Երեխան, որը աղօթում է, պարզ է թւում: Եթէ դա ձեզ

բաւարարում է եւ պատրաստ էք այդտեղ կանգ առնել, հիանալի է: Բայց եթէ` ոչ (իսկ

ժամանակակից աշխարհը ոչ մի բանի առջեւ կանգ չի առնում), եթէ ուզում էք շարունակել եւ

հարցնում էք, թէ ինչ է կատարւում իրականում, ապա պէտք է պատրաստ լինէք

դժուարութիւններին: Եթէ մենք փնտրում ենք շատ աւելին, քան պարզ պատասխանն է, ապա

յիմարութիւն է դժգոհել, որ այդ «աւելին» պարզ չէ:

Շատ յաճախ, այնուամենայնիւ, մարդիկ իրենց թոյլ են տալիս այդպիսի յիմար

դատողութիւններ, որոնք յիմար չեն, բայց որոնք գիտակցաբար, թէ անգիտակցաբար

Page 21: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

21

ցանկանում են կործանել քրիստոնէութիւնը: Այդ մարդիկ վերցնում են քրիստոնէութեան

որեւէ մեկնաբանութիւն` նախատեսուած վեց տարեկան երեխայի համար, եւ դա դարձնում

են իրենց քննադատութեան թիրախը: Երբ փորձում էք նրանց բացատրել քրիստոնէական

ուսմունքը այն մեկնաբանութեամբ, որով դաւանում են կրթուած չափահաս մարդիկ, նրանք

դժգոհում են, որ ձեր պատճառով իրենց գլուխը պտտւում է, որ այդ ամէնը շատ բարդ է, եւ եթէ

իսկապէս Աստուած լինէր, ապա իրենք համոզուած են, որ Նա կը պարզեցնէր կրօնը,

որովհետեւ պարզութիւնը հիանալի է, եւ այլն: Դուք պէտք է զգօն լինէք այդպիսի մարդկանց

հետ, որովհետեւ նրանք ամէն րոպէ փոխում են թեման եւ միայն ձեր ժամանակն են վատնում:

Ուշադրութիւն դարձրէք նրանց արտայայտած այն մտքին, թէ «Աստուածը կը պարզեցնէր

կրօնը», կարծես կրօնը մի բան է, որն Աստուածն է ստեղծել, այլ ոչ թէ Նրա յայտարարութիւնն

է Իր սեփական էութեան մասին:

Բացի բարդ լինելուց, իրականութիւնը, իմ դիտարկումներով, սովորաբար արտասովոր է

լինում: Այն յստակ չէ, պարզ չէ, այնպիսին չէ, ինչպիսին մենք կ'ուզէինք: Օրինակ, երբ

հասկանում էք, որ Երկիրը եւ միւս մոլորակները պտտւում են արեւի շուրջը, դուք,

բնականաբար, ակնկալում էք լսել, որ բոլոր մոլորակները ստեղծուել են նոյն սկզբունքով.

միմեանցից հաւասար հեռաւորութեամբ, կամ հաւասարապէս աճող հեռաւորութեամբ, կամ

միատեսակ չափով, կամ որ արեւից հեռանալուն համապատասխան մեծանում կամ

փոքրանում են: Իրականում դուք ոչ ռիթմ էք գտնում, ոչ էլ իմաստ (ձեզ հասկանալի)

մոլորակների չափերում կամ նրանց միջեւ եղած հեռաւորութիւններում: Մոլորակներից մի

քանիսը ունեն մէկական արբանեակ, մէկը` չորս, միւսը` երկու, մի քանիսը չունեն

արբանեակ, իսկ մէկ մոլորակ շրջանակուած է օղակով:

Այսպիսով, իրականութիւնը ունի գաղտնիքներ, որոնք մենք չենք կարող կռահել: Ահա

պատճառներից մէկը, թէ ինչու եմ ես հաւատում քրիստոնէութեանը: Դա մի կրօն է, որը մենք

չէինք կարող ստեղծել: Եթէ քրիստոնէութիւնը մեզ առաջարկէր տիեզերքի այնպիսի

բացատրութիւն, ինչպիսին մենք միշտ ակնկալել ենք, ես այնպիսի զգացում կ'ունենայի, թէ

մենք ենք այն ստեղծել: Բայց, իրականում, այդ կրօնը նման չէ ինչ-որ մէկի

ստեղծագործութեան: Քրիստոնէութեանը յատուկ է այն տարօրինակ ոլորանը, որը յատուկ է

իրականութեանը: Այնպէս որ, մի կողմ թողնենք մանկական փիլիսոփայութիւնը` ձգտումը

չափազանց պարզ պատասխանների: Եթէ խնդիրը բարդ է, հետեւաբար պատասխանը չի

կարող պարզ լինել: Իսկ ո՞րն է խնդիրը: Խնդիրն այն է, որ տիեզերքում ակնյայտօրէն շատ

վատ ու անիմաստ բաներ կան եւ, միաժամանակ, կան էակներ` մենք ինքներս, որոնք գիտեն

այդ մասին: Յայտնի է երկու տեսակէտ, որոնք մեկնաբանում են այդ իրողութիւնները: Մէկը

քրիստոնէական տեսակէտն է, որը ասում է, թէ սա լաւ աշխարհ է եւ այն շեղուել է ճիշտ

ճանապարհից, բայց դեռեւս յիշողութեան մէջ պահում է այն ուղին, որով պէտք է գնար:

Երկրորդ տեսակէտը` այսպէս կոչուած դուալիզմը, գտնում է, որ ամէն ինչի ետեւում կան

երկու հաւասարազօր եւ անկախ ուժեր` բարին ու չարը, եւ որ այս տիեզերքը մարտադաշտ է,

որտեղ նրանք մղում են անվերջանալի պատերազմ: Ես կարծում եմ, որ քրիստոնէութիւնից

յետոյ դուալիզմը ամենամարդկային ու ամենախելամիտ դաւանանքն է: Բայց այն մի թոյլ

կողմ ունի:

Այդ երկու ուժերը կամ երկու հոգիները, կամ երկու աստուածները` բարին ու չարը,

բացարձակապէս անկախ են: Երկուսն էլ յաւէրժական գոյութիւն ունեն: Նրանցից ոչ մէկը

Page 22: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

22

միւսին չի ստեղծել, ոչ մէկը միւսից աւելի մեծ իրաւունք չունի իրեն Աստուած կոչելու:

Իւրաքանչիւրը, հաւանաբար, մտածում է, որ ինքը լաւն է, իսկ միւսը` վատ: Նրանցից մէկը

սիրում է ատելութիւն եւ դաժանութիւն, միւսը սիրում է սէր եւ գթութիւն, եւ իւրաքանչիւրը

պաշտպանում է իր տեսակէտը: Ի՞նչ նկատի ունենք, երբ նրանցից մէկին անուանում ենք

բարի ուժ, իսկ միւսին` չար ուժ: Կամ ասում ենք, որ պարզապէս նախընտրում ենք մի ուժը

միւսից, ինչպէս, օրինակ, կարող ենք նախընտրել գարեջուրը օղուց, կամ ասում ենք, որ ինչ էլ

մտածեն այդ երկու ուժերն իրենց մասին, եւ որին էլ այդ պահին մենք հաւանենք, նրանցից

մէկը փաստօրէն ճիշտ չէ եւ սխալւում է իրեն համարելով բարի: Եթէ մենք նկատի ունենք, որ

պարզապէս նախընտրում ենք առաջին ուժը, ուրեմն պէտք է ընդհանրապէս հրաժարուենք

բարու եւ չարի մասին խօսել: Որովհետեւ «բարի» նշանակում է մի բան, որը մենք պէտք է

նախընտրենք անկախ այն բանից, թէ տուեալ պահին մեզ ինչ է դուր գալիս: Եթէ «բարի լինել»

նշանակէր ընդունել վերջինիս կողմը միայն քմահաճոյքից ելնելով, առանց հիմնաւոր

պատճառի, ապա բարին արժանի չէր լինի կոչուել բարի: Ուրեմն պէտք է ընդունենք, որ երկու

ուժերից մէկն օբյեկտիւօրէն չար է, միւսը` օբյեկտիւօրէն բարի: Բայց այն պահին, երբ

ընդունում էք այդ տեսակէտը, դուք տիեզերքում այդ երկու ուժերին աւելացնում էք մի երրորդ

բան` բարու ինչ-որ օրէնք կամ չափանիշ, կամ կանոն, որին ուժերից մէկը

համապատասխանում է, իսկ միւսը` ոչ: Եւ քանի որ երկու ուժերը գնահատում ենք այդ

չափանիշով, ուրեմն այդ չափանիշը կամ այն Էակը, որը հաստատել է այդ չափանիշը, այդ

ուժերից շատ աւելի բարձր է կանգնած: Հէնց այդ Էակն էլ կը լինի իսկական Աստուածը:

Փաստօրէն, երբ անուանում ենք բարի եւ չար ուժեր, մենք նկատի ունենք, որ նրանցից մէկը

ճիշտ յարաբերութեան մէջ է իսկական, բարձրագոյն Աստծու հետ, իսկ միւսը` սխալ:

Այդ նոյն եզրակացութեանը կարելի է յանգել այլ ճանապարհով: Եթէ դուալիզմը ճիշտ է,

ապա չար ուժը սիրում է չարիքը որպէս այդպիսին: Բայց իրականում մենք չգիտենք որեւէ

մէկին, որը սիրի չարիքը միայն այն բանի համար, որ դա չարիք է: Կեանքում չարիքին

ամենամօտ երեւոյթը դաժանութիւնն է: Մարդիկ դաժանութիւն են դրսեւորում երկու

պատճառով. կամ նրանք սադիստ են, այսինքն իրենց այլասերուածութեան պատճառով

զգայական հաճոյք են ստանում դաժանութիւնից, կամ դաժանութիւն գործելով նրանք յոյս

ունեն ստանալ ցանկալին` փող, իշխանութիւն, ապահովութիւն: Բայց հաճոյքը, փողը,

իշխանութիւնը եւ ապահովութիւնը լաւ բաներ են: Չարիքը սկսւում է այն պահին, երբ մարդիկ

ջանում են դրանք ձեռք բերել սխալ միջոցներով, անազնիւ ճանապարհով կամ չափազանց

մեծ քանակութեամբ: Ես նկատի չունեմ, ի հարկէ, որ այդպէս վարուող մարդիկ չար չեն: Ես

ուզում եմ ասել, որ չարիքը դա բարի նպատակներին վատ ճանապարհով հասնելն է: Դուք

կարող էք լինել բարի միայն յանուն բարութեան: Բայց չէք կարող լինել չար միայն յանուն

չարիքի: Դուք կարող էք բարի արարք գործել նաեւ այն պահին, երբ համակուած չէք

բարութեան զգացումներով, երբ այն ձեզ հաճոյք չի պատճառում, այլ պարզապէս այն

պատճառով, որ բարի արարքը ճիշտ է: Բայց դեռ ոչ ոք չի գործել դաժան արարք այն

պատճառով, որ դաժանութիւնը սխալ է: Մարդիկ դաժանութիւն են գործում միայն այն

դէպքում, երբ դրանից հաճոյք են ստանում կամ օգուտ: Ուրիշ բառերով, չարիքը չի կարող

առաջադիմել այն բանից, որ չարիք է, մինչդեռ բարութիւնը կարող է առաջադիմել միայն

բարութիւն լինելով: Բարութիւնը, այսպէս ասած, ինքնին գոյութիւն ունի, իսկ չարիքը դա

փչացած բարութիւն է: Նախ պէտք է լինի մի լաւ բան, որը յետագայում կարող է փչանալ:

Մենք սադիզմը անուանում ենք սեռական այլասերում: Բայց նախ եւ առաջ դուք պէտք է

Page 23: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

23

պատկերացում ունենաք բնականոն սեռական յարաբերութեան մասին, որպէսզի

կարողանաք խօսել դրա այլասերման մասին: Դուք կարող էք կողմնորոշուել, թէ որն է

այլասերումը, որովհետեւ կարող էք այն բացատրել` ելնելով նորմալից: Իսկ բացատրել

նորմալը` ելնելով այլասերումից, չէք կարող: Այստեղից հետեւում է, որ չար ուժը, որը

համարւում է հաւասար դիրքում բարի ուժի հետ եւ սիրում է չարիքն այնպէս, ինչպէս բարի

ուժն է սիրում բարութիւնը, պարզապէս չար ոգի է: Չար ուժ լինելու համար նա պէտք է նախ

ցանկանայ լաւ բաներ, իսկ յետոյ ձգտի դրանք ձեռք բերել սխալ ճանապարհով: Նա պէտք է

մղումներ ունենայ, որոնք սկզբնապէս բարի են, որպէսզի հնարաւորութիւն ունենայ դրանք

խեղաթիւրել: Բայց եթէ նա չար է, ուրեմն չի կարող իրեն ապահովել ո՛չ բարի ձգտումներով,

ո՛չ էլ բարի մղումներով, որոնք կարող է խեղաթիւրել: Երկուսն էլ նա պէտք է ստանայ բարի

ուժից: Իսկ եթէ այդպէս է, ուրեմն նա չի կարող լինել անկախ: Նա այն աշխարհի մի մասն է,

որտեղ թագաւորում է բարի ուժը, եւ ստեղծուած է կամ բարի ուժի կողմից, կամ մէկ այլ ուժի

կողմից, որն այդ երկուսից բարձր է կանգնած:

Փորձենք աւելի պարզեցնել այս միտքը: Չար ուժ լինելու համար նա պէտք է գոյատեւի եւ

ունենայ բանականութիւն եւ կամք: Բայց գոյատեւումը, բանականութիւնը եւ կամքը ինքնին

բարութիւն են: Ուստի, նա պէտք է դրանք վերցնի բարի ուժից: Նոյնիսկ վատ լինելու համար

նա պէտք է պարտք վերցնի կամ գողանայ իր հակառակորդից: Այժմ ձեզ համար պա՞րզ է, թէ

ինչու է քրիստոնէութիւնը միշտ ասել, որ սատանան ընկած հրեշտակ է: Սա սովորական

հեքիաթ չէ երեխաների համար: Սա խոր ճշմարտութիւն է, որը վկայում է, որ սատանան

պորտաբոյծ է, այլ ոչ թէ սկզբնական, ինքնուրոյն մի բան: Չարն իր գոյութեան համար ուժ է

առնում բարութիւնից: Այն ամէնը, ինչը դրդում է չար մարդուն գործել չարիք, բարի է`

վճռականութիւն, խելք, գեղեցկութիւն, գոյատեւում: Ահա թէ ինչու դուալիզմը, բառիս բուն

իմաստով, լիարժէք չէ:

Բայց ես ընդունում եմ, որ ճշմարիտ քրիստոնէութիւնը (ի տարբերութիւն ջրախառը

քրիստոնէութեան) շատ աւելի մօտ է դուալիզմին, քան մարդիկ կարծում են: Երբ ես առաջին

անգամ լրջօրէն կարդացի Նոր կտակարանը, ինձ զարմացրեց այն, որ այդտեղ շատ էր

խօսւում տիեզերքի մութ ուժի մասին, հզօր չար ոգու մասին, որը կանգնած է մահուան,

հիւանդութեան եւ մեղքի ետեւում: Ի տարբերութիւն դուալիզմի քրիստոնէութիւնը գտնում է,

որ այս մութ ուժը ստեղծուել է Աստծու կողմից, եւ սկզբում, երբ այն ստեղծուեց, բարի էր, իսկ

յետոյ սխալ ճանապարհով գնաց: Քրիստոնէութիւնը համաձայն է դուալիզմի հետ, որ

տիեզերքը պատերազմի վիճակում է, բայց չի ընդունում, որ այդ պատերազմը անկախ ուժերի

միջեւ է: Քրիստոնէութիւնը գտնում է, որ դա քաղաքացիական պատերազմ է, խռովութիւն, եւ

մենք ապրում ենք տիեզերքի այն հատուածում, որը գրաւուած է խռովարարների կողմից:

Թշնամու կողմից գրաւուած տարածք` ահա թէ ինչ է այս աշխարհը: Քրիստոնէութիւնը

պատմութիւն է այն մասին, թէ ինչպէս է արդար թագաւորը եկել այս տարածք, կարելի է

ասել` եկել է ծպտուած, եւ կոչ արել մեզ խափանել խռովութիւնը: Երբ գնում էք եկեղեցի, դուք

իրականում լսում էք գաղտնի ռադիօգիր ձեր ընկերներից: Ահա թէ ինչու թշնամին ձգտում է

խանգարել մեր այցելութիւնը եկեղեցի: Նա խաղում է մեր կասկածների, ծուլութեան եւ

մտաւոր սնապարծության հետ: Որեւէ մէկը գուցէ ինձ հարցնի. «Արդեօք չէ՞ք ուզում մեր այս

լուսաւորեալ օրերում մեզ կրկին ներկայացնել մեր հին բարեկամին` սատանային իր

սմբակներով, պոզերով ու մնացած ամէն ինչով»: Ես չգիտեմ, թէ մեր այս լուսաւորեալ օրերը

Page 24: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

24

ինչ կապ ունեն դրա հետ, եւ չեմ հետաքրքրւում սմբակներով ու պոզերով, բայց միւս հարցին

կը պատասխանեմ. «Այո, հէնց դա եմ պատրաստւում անել»: Ես չեմ հաստատում, որ ինչ-որ

բան գիտեմ նրա արտաքինի մասին: Եթէ որեւէ մէկն իսկապէս ուզում է աւելի լաւ ճանաչել

նրան, այդ մարդուն կ'ասեմ. «Մի՛ անհանգստացէք: Եթէ իսկապէս ուզում էք ծանօթանալ նրա

հետ մօտիկից, անպայման կը ծանօթանաք: Ուրիշ հարց է, թէ արդեօք դա ձեզ դուր կը գա՞յ»:

3. Ցնցող այլընտրանք

Այսպիսով, քրիստոնեաները հաւատում են, որ չար ուժը դարձել է այս աշխարհի իշխանը:

Եւ, ի հարկէ, դա հարցեր է առաջացնում: Արդեօ՞ք այս ամէնը կատարւում է Աստծու կամքին

համաձայն: Եթէ` այո, ուրեմն Նա տարօրինակ Աստուած է,- կ'ասէք դուք:- Իսկ եթէ` ոչ, ապա

ինչպէ՞ս կարող է որեւէ բան կատարուել հակառակ Նրա կամքի, Ով ունի բացարձակ

իշխանութիւն:

Իւրաքանչիւր մարդ, ով երբեւէ իշխանութիւն է ունեցել, գիտի, թէ ինչպէս են որոշ բաներ մի

կողմից համապատասխանում իր կամքին, միւս կողմից` ոչ: Մայրը շատ ճիշտ կը վարուի,

եթէ ասի իր երեխաներին. «Ես չեմ պատրաստւում ամէն երեկոյ կարգի բերել ձեր սենեակը:

Դուք պէտք է սովորէք ինքներդ այն մաքուր պահել»: Յետոյ նա մի երեկոյ գնում է երեխաների

սենեակը եւ տեսնում է գետնին ընկած խաղալիք արջուկ, թանաքաման եւ ֆրանսերէնի

քերականութեան դասագիրք: Դա նրա կամքին հակառակ է: Նա կը գերադասէր, որ

երեխաները լինէին մաքրասէր: Բայց, միւս կողմից, դա իր կամքն էր` երեխաներին

սովորեցնել ինքնուրոյնութիւն, որը, սակայն, ընտրութեան ազատութիւն է տալիս նրանց:

Նման իրավիճակ լինում է կառավարման ցանկացած համակարգում, աշխատավայրում,

դպրոցում: Դուք յայտարարում էք որեւէ պարտականութիւն կամաւոր, եւ մարդկանց կէսը այն

չի կատարում: Դա ձեր կամքով չի, բայց հնարաւոր դարձաւ ձեր կամքով:

Հաւանաբար, նոյնը կատարւում է տիեզերքում: Աստուածն արարել է էակներ, որոնք

օժտուած են ազատ կամքով: Դա նշանակում է, որ նրանք կարող են գնալ սխալ կամ ճիշտ

ճանապարհով: Որոշ մարդիկ կարծում են, որ կարող են լինել էակներ, որոնք ազատ են, բայց

հնարաւորութիւն չունեն սխալ ճանապարհով գնալու: Ես չեմ կարող պատկերացնել այդպիսի

էակների: Եթէ մարդն ազատ է բարիք գործելու, նա նաեւ ազատ է չարիք գործելու: Հէնց ազատ

կամքն է, որ հնարաւոր դարձրեց չարիքը: Ուրեմն ինչո՞ւ է Աստուածն ազատ կամք տուել Իր

ստեղծած էակներին: Որովհետեւ ազատ կամքը չնայած հնարաւոր է դարձնում չարիքը, բայց

նաեւ միակ բանն է, որ հնարաւոր է դարձնում սէրը, բարութիւնը, ուրախութիւնը եւ այն

ամէնը, ինչն արժէք ունի կեանքում: Չարժէր ստեղծել աւտոմատ-ռոբոտների աշխարհ,

այսինքն մեքենայի պէս գործող էակների աշխարհ: Երջանկութիւնը, որն Աստուածը

նախատեսել է Իր բարձրագոյն էակների համար, դա երջանկութիւն է ազատ, կամովին

միաւորուելու Իր հետ եւ միմեանց հետ` սիրոյ եւ հիացմունքի պոռթկումով, որի

համեմատութեամբ տղամարդու եւ կնոջ միջեւ ամենասքանչելի սէրը նման է ջրախառը

կաթի: Դրա համար նրանք պէտք է լինէին ազատ:

Ի հարկէ, Աստուածը գիտէր, թէ ինչ կը լինէր, եթէ նրանք օգտագործէին իրենց

ազատութիւնը սխալ ձեւով: Ակնյայտօրէն, Նա համոզուած էր, որ արժէ ռիսկի դիմել: Գուցէ

Page 25: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

25

մենք հակուած չենք համաձայնուել Նրա հետ: Բայց չհամաձայնուել Աստծու հետ դժուար է:

Նա այն ակունքն է, որից ստանում էք դատելու ձեր ողջ ուժը: Դուք չէք կարող ճիշտ լինել, իսկ

նա` սխալ, ինչպէս ջրի հոսանքը չի կարող աւելին բարձրանալ, քան իր սեփական ակունքի

մակարդակն է: Երբ դուք վիճում էք Նրա հետ, դուք հանդէս էք գալիս այն ուժի դէմ, որը ձեզ

օժտում է վիճելու ունակութեամբ: Դա նման է այն ճիւղը կտրելուն, որին նստած եք: Եթէ

Աստուածը գտնում է, որ պատերազմի վիճակը տիեզերքում այն գինն է, որն արժէ վճարել

ազատ կամքի համար, այսինքն այնպիսի աշխարհ ստեղծելու համար, որտեղ մարդիկ կարող

են իրենց կամքով գործել բարիք կամ չարիք, այլ ոչ թէ խաղալիքէ աշխարհ, որը Նա կը

ղեկավարէր թելերը ձգելով, ուրեմն մենք պէտք է համաձայնուենք, որ դա արժանի գին է

ազատ կամքի համար: Միայն այն աշխարհում, որտեղ կայ ազատ ընտրութիւն բարու եւ չարի

միջեւ, կարող է կատարուել ինչ-որ կարեւոր բան:

Երբ մենք հասկանում ենք, թէ ինչ է ազատ կամքը, մեզ համար անհեթեթ է հնչում այն

հարցը, որը մի անգամ ինձ ուղղեցին. «Ինչո՞ւ Աստուածը մարդուն ստեղծեց այնպիսի

անորակ նիւթից, որ նա սխալ ճանապարհով գնաց»: Որքան լաւը լինի նիւթը, որից

ստեղծուած է էակը, որքան աւելի խելացի, ուժեղ եւ ազատ նա լինի, այնքան նա լաւը կը լինի,

եթէ գնայ ճիշտ ճանապարհով, բայց նաեւ աւելի վատը կը լինի, եթէ գնայ սխալ

ճանապարհով: Կովը չի կարող լինել շատ լաւը կամ շատ վատը: Շունը կարող է լինել ե՛ւ

աւելի լաւը, ե՛ւ աւելի վատը: Է՛լ աւելի լաւը կամ վատը կարող է լինել երեխան: Երեխայից

առաւել լաւ կամ վատ կարող է լինել սովորական չափահաս մարդը, իսկ նրանից է՛լ աւելի լաւ

կամ վատ կարող է լինել տաղանդաւոր մարդը: Գերմարդկային հոգին կարող է լինել բոլոր

էակներից ամենալաւը կամ ամենավատը:

Ինչպէ՞ս եղաւ, որ ազատ կամքը սխալ ճանապարհով գնաց: Ի հարկէ, այս հարցին մարդիկ

չեն կարող որոշակի պատասխան տալ: Բայց կարելի է առաջարկել խելամիտ տեսակէտ, որը

հիմնուած է սխալ ճանապարհով գնալու մեր անձնական փորձի վրայ: Այն պահին, երբ ձեր

մէջ դրսեւորւում է սեփական «եսը», հնարաւոր է, որ այդ «եսը» դնէք առաջին տեղում`

ցանկանալով լինել կենտրոնում, այսինքն դառնալ Աստուած: Հէնց դա էր սատանայի մեղքը,

եւ այդ մեղքով նա վարակեց մարդկային ցեղը: Որոշ մարդիկ գտնում են, որ մարդու անկումը

ինչ-որ ձեւով կապուած է սեռական յարաբերութեան խնդրի հետ: Բայց դա սխալ է: Ծննդոց

գրքի պատմութիւնը հնարաւոր է համարում, որ մեր սեռական բնութագրի աղաւաղումը

տեղի ունեցաւ անկումից յետոյ` որպէս դրա արդիւնք, այլ ոչ թէ պատճառ: Սատանան այն

գաղափարը ներշնչեց մեր հեռաւոր նախնիներին, որ իրենք կարող են լինել «աստուածների

պէս»` կարող են ամէն ինչ իրենց ձեւով կազմակերպել, ինչպէս այն դէպքում, եթէ իրենք

ստեղծած լինէին իրենց, որ կարող են իրենք իրենց տէրը լինել եւ հնարեն ինչ-որ

երջանկութիւն իրենց համար` Աստծուց հեռու եւ անկախ: Այդ անյուսալի փորձից առաջացաւ

այն ամէնը, ինչը մենք անուանում ենք մարդկութեան պատմութիւն` փող, աղքատութիւն,

փառասիրութիւն, պատերազմ, պոռնկութիւն, դասակարգեր, կայսրութիւններ, ստրկութիւն,

երկար ու դաժան պատմութիւնը մարդու, որը փորձեց գտնել Աստծուց բացի մի ուրիշ բան,

որը կ'երջանակացնէր իրեն:

Այդ որոնումները արդիւնաւէտ չէին, եւ ահա թէ ինչու: Աստուածը ստեղծեց մեզ, ինչպէս

մարդը ստեղծում է մեքենայ: Աւտոմեքենան ստեղծուած է այնպէս, որ աշխատի բենզինով, եւ

ուրիշ կերպ չի աշխատի: Իսկ Աստուածը մարդկութեանը ստեղծել է այնպէս, որ իրենց

Page 26: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

26

գործունէութեան էներգիան մարդիկ վերցնեն Աստծուց: Աստուածը մեր հոգու եւ էներգիայի

աղբիւրն է, մեր հոգուն անհրաժեշտ սնունդն է: Այլընտրանք գոյութիւն չունի: Ահա թէ ինչու,

անօգուտ է խնդրել Աստծուն, որ մեզ երջանիկ դարձնի մեր ուզած ձեւով, առանց կրօնով

ծանրաբեռնելու: Աստուածը չի կարող մեզ երջանկութիւն եւ խաղաղութիւն տալ առանց Իրեն,

որովհետեւ առանց Իրեն չկայ երջանկութիւն եւ խաղաղութիւն:

Սա է պատմութեան բանալին: Ծախսւում է հսկայական էներգիայ, առաջանում են

քաղաքակրթութիւններ, ստեղծւում են հրաշալի կազմակերպութիւններ, բայց ամէն անգամ

ինչ-որ բան սխալ է գնում: Որեւէ ճակատագրական թերութեան պատճառով վերեւում միշտ

յայտնւում են եսասէր ու դաժան մարդիկ, եւ ամէն ինչ գլորւում է դէպի ներքեւ` դէպի

թշուառութիւն ու կործանում: Արդիւնքում մեքենան փչանում է: Երբ այն սկսում է շարժուել,

թւում է, թէ լաւ վիճակում է, բայց անցնում է մի քանի մետր ու փչանում է: Մարդիկ փորձում

են անցնել այդ ճանապարհը սխալ էներգիայով: Ահա թէ ինչ է արել սատանան մարդկանց

հետ:

Իսկ ի՞նչ է արել Աստուածը: Նախ եւ առաջ Նա մեզ տուել է խիղճ, եւ մենք հասկանում ենք,

թէ ինչն է ճիշտ եւ ինչն է սխալ: Ողջ պատմութեան ընթացքում եղել են մարդիկ, որոնք փորձել

են ենթարկուել խղճի ձայնին (մի քանիսը մեծ եռանդով): Նրանցից ոչ մէկին դա չյաջողուեց

լիովին:

Երկրորդը, նա մարդկային ցեղին ուղարկեց այն, ինչը ես անուանում եմ լաւ երազանքներ:

Ես նկատի ունեմ այն տարօրինակ պատմութիւնները, որ հանդիպում են գրեթէ բոլոր

հեթանոսական կրօններում: Դրանցում ասւում է, որ ինչ-որ աստուած մահանում է ու նորից

յարութիւն առնում, եւ իր մահով նոր կեանք է տալիս մարդկանց:

Երրորդը, Նա ընտրեց մի յատուկ ժողովուրդ եւ դարեր շարունակ նրանց գլուխն էր

մտցնում, որ Ինքը միակ Աստուածն է եւ Իր համար շատ կարեւոր է, որ մարդիկ ճիշտ

վարքագիծ ունենան: Այդ յատուկ ժողովուրդը հրէաներն էին, եւ Հին Կտակարանում այդ

ամէնը մանրամասնօրէն նկարագրւում է: Յետոյ մարդկութիւնը իսկական ցնցում ապրեց: Այդ

հրէաների մէջ յանկարծ յայտնւում է մի մարդ, որը խօսում է այնպէս, ասես ինքը Աստուած է:

Նա ասում է, որ կարող է ներել մեղքերը: Նա ասում է, որ յաւէրժական գոյութիւն ունի: Նա

ասում է, որ կը գայ դատելու աշխարհին վերջին ժամին:

Փորձենք սա հասկանալ: Պանթէիստների մէջ, ինչպիսիք հնդիկներն են, իւրաքանչիւրը

կարող է ասել, որ ինքը Աստծու մասնիկն է կամ Աստծու հետ մի ամբողջութիւն է կազմում.

դրանում ոչ մի արտասովոր բան չկայ: Բայց քանի որ այն մարդը հրէայ էր, ուրեմն չէր կարող

այդպիսի Աստծու նկատի ունենալ: Աստուածը, հրէաների ընկալմամբ, նշանակում է Էակ,

որը գտնւում է աշխարհից դուրս, եւ որն արարել է այս աշխարհը ու լիովին տարբերւում է

ամէն ինչից: Երբ դուք սա ըմբռնէք, ապա կը հասկանաք, որ այն, ինչ ասել է այդ մարդը,

ամենացնցող բանն է, որ երբեւէ հնչել է մարդու շուրթերից:

Այդ բառերի մի մասը վրիպում է մեր ուշադրութիւնից, որովհետեւ այնքան յաճախ ենք լսել,

որ այլեւս չենք հասկանում դրանց արժէքը: Ես նկատի ունեմ մեղքերի ներման մասին

բառերը` բոլոր տեսակի մեղքերի: Եթէ դա Աստծու կողմից չի ասւում, ապա անհեթեթ ու

ծիծաղելի է հնչում: Մենք կարող ենք հասկանալ, երբ մարդը ներում է իրեն վնաս

Page 27: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

27

պատճառողին: Դուք տրորեցիք իմ ոտքը, եւ ես ներում եմ ձեզ: Դուք գողացաք իմ փողը, եւ ես

ներում եմ ձեզ: Բայց ի՞նչ կը մտածենք այն մարդու մասին, որին չեն թալանել եւ որի ոտքը չեն

տրորել, իսկ նա յայտարարում է, որ ներում է ձեզ ուրիշների ոտքերը տրորելու եւ ուրիշների

փողերը գողանալու համար: Նրա վարքագիծը մեզ կթուայ ծայրայեղ յիմարութիւն:

Չնայած Յիսուսը հէնց այդպէս է վարուել: Նա ասում էր մարդկանց, որ ներում է նրանց

մեղքերը, ու երբեք չէր խորհրդակցում այն մարդկանց հետ, որոնց այդ մեղքերը վնաս էին

պատճառել: Նա առանց վարանելու իրեն այնպէս էր պահում, կարծես այն անձն էր, որին

բազում վիրաւորանքներ էին հասցրել եւ որի դէմ բազում օրինախախտումներ էին գործել:

Այդպիսի վարքագիծը իմաստ ունի միայն այն դէպքում, եթէ Նա իսկապէս Աստուած է, որի

օրէնքները անտեսուել են եւ որի սէրը խոցուել է իւրաքանչիւր գործած մեղքով: Ցանկացած

մէկ ուրիշի շուրթերով արտասանուած այս բառերը կը վկայէին յիմարութեան եւ

մեծամտութեան մասին, որն իրեն հաւասարը չունի մարդկութեան պատմութեան մէջ:

Սակայն (եւ սա զարմանալի է) նոյնիսկ Նրա թշնամիների մօտ, երբ կարդում են

Աւետարանը, չի ստեղծւում այնպիսի տպաւորութիւն, որ այդ բառերը թելադրուած են

յիմարութեամբ ու մեծամտութեամբ: Առաւել եւս` անկանխակալ ընթերցողների մօտ:

Քրիստոսն ասում է, որ Ինքը «խոնարհ ու համեստ է», եւ մենք հաւատում ենք Նրան,

չնկատելով, որ եթէ Նա միայն մարդ լինէր, ապա Նրա նման յայտարարութիւններ անողին

մենք չէինք բնորոշի որպէս խոնարհ ու համեստ:

Ես այս ամէնը ասում եմ, որպէսզի կանխեմ այն յիմար միտքը, որը յաճախ կարելի է լսել.

«Ես պատրաստ եմ ընդունել, որ Յիսուսը բարոյականութեան մեծ ուսուցիչ է, բայց ես չեմ

ընդունում Նրա յայտարարութիւնը, որ Ինքը Աստուած է»: Պէտք չէ այդպէս խօսել: Եթէ

Յիսուսի խօսքերը ասէր սովորական մարդը, նա չէր լինի բարոյականոութեան մեծ ուսուցիչ:

Նա կը լինէր կամ խելագար, որն իրեն անուանում է առանց կճեպի ձու, կամ դժոխքի

սատանայ: Դուք պէտք է ընտրութիւն կատարեք: Այս մարդը կամ Աստծու որդին է, կամ

խելագար է, կամ էլ ինչ-որ աւելի վատ բան: Դուք կարող էք արհամարհել Նրան որպէս

խենթի, կամ կարող էք սպանել Նրան որպէս սատանայի, կամ կարող էք ընկնել Նրա ոտքերի

մօտ եւ ճանաչել Նրան տէր Աստուած: Բայց հրաժարուէք, խնդրում եմ, այդ հովանաւորական

անհեթեթութիւնից Նրան մեծ մարդասէր ուսուցիչ անուանելով: Այդպէս մտածելու

հնարաւորութիւն Նա մեզ չի թողել:

4.Կատարեալ ապաշխարողը

Եւ այսպէս, մենք բախւում ենք վախեցնող այլընտրանքի հետ: Այդ մարդը կամ հէնց այն էր,

ինչ ինքն էր ասում իր մասին, կամ խելագար էր, կամ էլ ինչ-որ աւելի վատ բան: Ինձ համար

լիովին պարզ է, որ Նա ո՛չ խելագար էր, ո՛չ էլ սատանայ: Հետեւաբար, որքան էլ տարօրինակ,

վախեցնող կամ քիչ հաւանական թուայ, ես պէտք է ընդունեմ, որ Նա եղել է Աստուած եւ այժմ

էլ Աստուած է: Աստուածը եկել է թշնամու կողմից գրաւուած այս աշխարհը մարդու

կերպարանքով:

Իսկ ո՞րն է դրա նպատակը: Ինչո՞ւ է Նա եկել: Դէ, ի հարկէ, սովորեցնելու համար: Բայց երբ

կարդաք Նոր Կտակարանը կամ որեւէ այլ քրիստոնէական գիրք, դուք կը յայտնաբերէք, որ

Page 28: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

28

նրանցում մշտապէս խօսւում է ուրիշ բանի մասին` Նրա մահուան եւ յարութեան մասին:

Ակնյայտ է, որ քրիստոնեաները պատմութեան գլխաւոր իմաստը դա են համարում: Նրանք

գտնում են, որ երկիր գալու Նրա գլխաւոր նպատակը տառապելն ու մահանալն էր:

Նախքան քրիստոնեայ դառնալը ես այնպիսի տպաւորութիւն ունէի, որ քրիստոնեաները

պէտք է նախ եւ առաջ հաւատան մի յատուկ տեսութեան Նրա մահուան իմաստի մասին: Այդ

տեսութեան համաձայն, Աստուածն ուզում էր պատժել մարդկանց Իրեն լքելու եւ մեծ

ապստամբին միանալու համար, բայց Քրիստոսը կամեցաւ պատիժը կրել մարդկանց

փոխարէն, որպէսզի Աստուածը մեզ ների: Հիմա ես պէտք է խոստովանեմ, որ նոյնիսկ այս

տեսութիւնն ինձ այլեւս չի թւում այնպէս անբարոյական ու յիմար, ինչպէս նախկինում: Բայց

դա չէ հարցը: Աւելի ուշ ես հասկացայ, որ ոչ այս տեսութիւնը, ոչ էլ մէկ ուրիշը չեն

արտայայտում քրիստոնէութեան էութիւնը: Քրիստոնէական հաւատի գլխաւոր իմաստն այն

է, որ Քրիստոսի մահը ինչ-որ կերպ մեզ արդարացրեց Աստծու առաջ եւ հնարաւորութիւն

տուեց մեզ սկսել սկզբից: Թէ ինչպէս դա եղաւ` ուրիշ հարց է: Բազմաթիւ տեսութիւններ կան

այդ հարցի շուրջ: Բայց որ այդ գաղապարը ճիշտ է` համաձայն են բոլոր քրիստոնեաները: Ես

ձեզ կ'ասեմ, թէ ինքս ինչ եմ մտածում այդ հարցի մասին: Բոլոր գիտակից մարդիկ գիտեն, որ

եթէ յոգնել էք ու սովածացել, ապա կերակուրը ձեզ կ'օգնի լաւ զգալ: Այդ կերակուրը նոյնը չէ,

ինչ սնուելու ժամանակակից տեսութիւնը վիտամինների եւ պրոտէինների մասին: Մարդիկ

ուտում էին իրենց կերակուրը եւ լաւ էին զգում նախքան վիտամինների տեսութեան

ստեղծումը: Եւ եթէ մի օր վիտամինների տեսութիւնը մոռացուի, մարդիկ կը շարունակեն

ուտել իրենց կերակուրը նախկինի պէս: Քրիստոսի մահուան մասին տեսութիւնները

քրիստոնէութիւն չեն: Դրանք բացատրութիւններ են, թէ ինչպէս է այն գործում: Բոլոր

քրիստոնեաները չէ, որ համաձայն են այդ տեսութիւնների կարեւորութեան հետ: Իմ

եկեղեցին, այսինքն Անգլիայի եկեղեցին, դրանցից ոչ մէկը ճիշտ չի համարում: Հռոմի

եկեղեցին մի փոքր առաջ է գնում: Բայց, կարծում եմ, նրանք բոլորը կը համաձայնուեն, որ

էութիւնը անսահմանօրէն կարեւոր է, քան ցանկացած բացատրութիւն, որն առաջարկում են

տեսաբանները: Կարծում եմ, նրանք կ'ընդունեն, որ ոչ մի բացատրութիւն չի կարող լիովին

համարժէք լինել բնագրին: Բայց ինչպէս ես ասացի այս գրքի նախաբանում, ես ընդամէնը

աշխարհիկ մարդ եմ, իսկ այս հարցը մեզ տանում է դէպի խորքերը; Ես կարող եմ

ներկայացնել միայն, թէ ինչու է այն արժէքաւոր եւ ինչու եմ ես անձամբ այն կարեւորում:

Իմ կարծիքով տեսութիւնները չեն, որ ձեզ խնդրում են ընդունել: Ձեզնից շատերը,

անկասկած, կարդացել են Ջինսի կամ Էդինգթօնի աշխատանքները: Երբ նրանք ուզում են

բացատրել ատոմը կամ նման կարգի մէկ այլ բան, նրանք ձեզ տալիս են նկարագրութիւնը,

որի հիման վրայ դուք ստեղծում էք մտաւոր պատկեր: Բայց յետոյ նրանք ձեզ զգուշացնում են,

որ այդ պատկերը այն չէ, ինչին իրականում հաւատում են գիտնակաները: Իսկ

գիտնակաները հաւատում են մաթեմատիկական բանաձեւին: Պատկերը ձեզ տրւում է,

որպէսզի կարողանաք հասկանալ բանաձեւը: Փաստօրէն, պատկերը ճիշտ չէ այն իմաստով,

որ իմաստով բանաձեւն է ճիշտ: Պատկերը չի արտացոլում իրականութիւնը, այլ միայն

տալիս է մօտաւոր պատկերացում դրա մասին: Դրա նպատակը միայն ձեզ օգնելն է, եւ եթէ

այն ձեզ չի օգնում, դուք կարող էք հրաժարուել դրանից: Ատոմի բուն էութիւնը հնարաւոր չէ

հաղորդել պատկերներով, այն կարելի է արտայայտել միայն մաթեմատիկօրէն:

Page 29: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

29

Նոյն բանը տեղի է ունենում քրիստոնէութեան հետ: Մենք հաւատում ենք, որ Քրիստոսի

մահը հէնց այն կէտն է մարդկութեան պատմութեան մէջ, երբ բացարձակապէս

աներեւակայելի ինչ-որ բան ուրիշ աշխարհից դրսեւորեց իրեն մեր սեփական աշխարհում: Եւ

եթէ մենք չենք կարող պատկերացնել նոյնիսկ ատոմները, որոնցից կազմուած է մեր

աշխարհը, ապա, անշուշտ, անկարող ենք պատկերացնել Քրիստոսի մահն ու յարութիւնը:

Աւելին, եթէ մենք յայտնաբերէինք, որ լիովին կարողացել ենք հասկանալ այդ ամէնը, ապա

փաստն ինքը կը վկայէր, որ դա այն չէ, ինչ ցոյց է տալիս` անըմբռնելի, անձեռակերտ,

բնութիւնից վեր կանգնած եւ բնութեան մէջ թափանցող, ինչպէս կայծակը: Դուք կարող էք

հարցնել, թէ որն է մեր օգուտը, եթէ չենք հասկանում դա: Հարց, որին հեշտ է պատասխանել:

Մարդը կարող է ուտել իր կերակուրը, առանց հասկանալու, թէ ինչպէս է օրգանիզմը

իւրացնում սննդարար նիւթերը: Մարդը կարող է ընդունել այն, ինչ արել է Քրիստոսը, առանց

իմանալու, թէ ինչպէս է այն գործում։ Եւ, ի հարկէ, նա չի կարողանայ հասկանալ դա, մինչեւ

չընդունի Նրան:

Մեզ ասւում է, որ Քրիստոսը խաչուել է մեզ համար, որ Նրա մահը մաքրել է մեր մեղքերը, եւ

որ մահանալով` Նա անկարելի դարձրեց մահը: Դա բանաձեւ է: Դա քրիստոնէութիւն է: Ահա,

թէ ինչին պէտք է հաւատալ: Ցանկացած տեսութիւն այն մասին, թէ ինչպէս Քրիստոսի մահը

հնարաւոր դարձրեց այդ ամէնը, իմ կարծիքով, երկրորդական է: Դրանք ընդամէնը գծագրեր

են կամ գծապատկերներ, որոնցից պէտք է հրաժարուել, եթէ մեզ չեն օգնում, իսկ եթէ նոյնիսկ

օգնում են, ապա պէտք չէ դրանք շփոթել բուն նիւթի հետ: Այնուամենայնիւ, այդ

տեսութիւններից մի քանիսը արժէ քննարկել: Դրանցից մէկը, որը մարդիկ յաճախ են լսում,

ես արդէն յիշատակել եմ. Աստուածը մեզ ներեց, որովհետեւ Քրիստոսը կամեցաւ պատիժը

կրել մեր փոխարէն: Առաջին հայեացքից դա շատ յիմար տեսութիւն է թւում: Եթէ Աստուածը

պատրաստ էր մեզ ներել, ինչո՞ւ դա չարեց: Եւ ի՞նչ իմաստ ունէր պատժել անմեղին ուրիշների

գործած մեղքերի համար: Ես ոչ մի իմաստ չեմ տեսնում դրանում, եթէ հարցին նայենք մեր

իրաւաբանական համակարգի տեսանկիւնից: Բայց եթէ նայենք ուրիշ տեսանկիւնից, մենք կը

տեսնենք իմաստ. ունեւոր մարդը վճարում է անվճարունակ մարդու պարտքը: Կամ մէկ այլ

օրինակ. մարդը դժուար կացութեան մէջ է յայտնուել իր իսկ մեղքով, եւ նա ստիպուած է

վճարել, բայց ոչ թէ Ֆինանսական իմաստով, այլ բառի աւելի լայն իմաստով: Փորձը ցոյց է

տալիս, որ փոսն ընկած մարդուն սովորաբար փրկում է բարի ընկերը:

Իսկ ի՞նչ փոս է ընկել մարդն իր մեղքով: Նա փորձել է ամէն ինչ իր ձեւով անել, իրեն այնպէս

պահել, ասես բացի իրենից ուրիշ ոչ մէկի չի պատկանում: Այլ կերպ ասած, ընկած մարդը

պարզապէս անկատար էակ չէ, որը կարիք ունի կատարելագործուելու. նա ապստամբ է, որը

պէտք է վայր դնի իր զէնքը: Զէնքը վայր դնել, յանձնուել, ներողութիւն խնդրել, գիտակցել, որ

սխալ ուղու վրայ է եւ պատրաստ է նոր կեանք սկսել` սա է միակ ելքը փոսից դուրս գալու:

Սեփական սխալի գիտակցումը եւ յանձնուելը, լրիւ ընթացքով ետ գնալու հէնց այդ պրոցեսը

քրիստոնեաներն անուանում են ապաշխարում: Բայց ապաշխարումը ամենեւին հաճելի չէ:

Դա աւելի բարդ է, քան պարզապէս հաշտուելը սեփական իրավիճակի հետ: Ապաշխարել

նշանակում է հրաժարուել ինքնահաւանութիւնից եւ ինքնակամութիւնից, որոնք մենք

զարգացնում ենք հազարամեակների ընթացքում: Ապաշխարել նշանակում է սպանել քո մի

մասը, ենթարկուել մի տեսակ մահուան: Պէտք է լինել իսկապէս լաւ մարդ, որպէսզի

ապաշխարել կարողանայ: Եւ այստեղ մենք դժուարութեան հետ ենք բախւում: Միայն վատ

մարդը կարիք ունի ապաշխարելու. միայն լաւ մարդը կարող է ապաշխարել: Ինչքան աւելի

Page 30: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

30

վատն էք, այնքան աւելի շատ կարիք ունէք ապաշխարելու, եւ այնքան աւելի քիչ էք ուզում դա

անել: Միայն կատարեալ մարդը կարող է կատարելապէս ապաշխարել: Բայց այդպիսի

մարդը կարիք չունի ապաշխարելու:

Յիշէք, այս ապաշխարութիւնը, այս ինքնակամ հնազանդութիւնը եւ իւրատեսակ մահը այն

չէ, ինչ պահանջում է Աստուածը ձեզնից նախքան ձեզ ետ ընդունելը, եւ ոչ էլ այն է, որի

համար կարող է ձեզ ներել, եթէ կամենայ: Խօսելով ապաշխարութեան մասին, ես ընդամէնը

նկարագրում եմ, թէ ինչ է նշանակում վերադառնալ Աստծու մօտ: Եթէ դուք խնդրում էք

Աստծուն ձեզ ետ ընդունել առանց ապաշխարելու, ուրեմն դուք խնդրում էք Նրան թոյլ տալ

ձեզ վերադառնալ առանց վերադառնալու: Այդպէս չի լինում:

Այսպիսով, մենք պէտք է անցնենք ապաշխարութեան միջով: Բայց մեր չարութիւնը, որը մեզ

ստիպում է ապաշխարել, միեւնոյն ժամանակ արգելում է դա անել: Իսկ մենք կարո՞ղ ենք

ապաշխարել Աստծու օգնութեամբ: Այո, բայց ի՞նչ նկատի ունենք, երբ խօսում ենք Աստծու

օգնութեան մասին: Մենք նկատի ունենք, որ Աստուածը մեզ է փոխանցում, այսպէս ասած, Իր

մի մասնիկը: Նա մեզ տալիս է մի փոքր Իր մտորելու կարողութիւնից, եւ մենք սկսում ենք

մտածել: Նա մեզ տալիս է մի փոքր Իր սիրուց, եւ մենք արդէն ի վիճակի ենք սիրել միմեանց:

Երբ դուք երեխային սովորեցնում էք գրել, դուք բռնում էք նրա ձեռքը եւ միասին գրում էք

տառեր: Նրա ձեռքը գրում է տառեր, որովհետեւ դուք էք դրանք գրում: Մենք սիրում ենք եւ

մտորում, որովհետեւ Աստուածն է սիրում ու մտորում, եւ Նա բռնում է մեր ձեռքը, որ

ուղղորդի մեր սէրն ու միտքը: Եթէ մենք չընկնէինք, դա կը լինէր հանգիստ նաւարկութիւն:

Բայց, ցաւօք, մենք հիմա Աստծու օգնութեան կարիքն ունենք, որպէսզի մի բան անենք, որը

խորթ է Աստծու էութեանը` յանձնուել, տառապել, հնազանդուել, մահանալ: Աստծու էութեան

մէջ ոչինչ չի համապատասխանում այս պրոցեսին: Հետեւաբար այն ուղին, որտեղ մեզ շատ է

անհրաժեշտ Աստծու առաջնորդութիւնը, մի ուղի է, որով Աստուածը երբեք չի քայլել` ելնելով

Իր էութիւնից: Աստուածը կարող է տալ միայն այն, ինչ ունի Իր էութեան մէջ: Այն, ինչ

անհրաժեշտ է մեզ, չկայ Իր էութեան մէջ:

Բայց, ենթադրենք, որ Աստուածը դարձել է մարդ, այսինքն մէկ անձնաւորութեան մէջ

միախառնուել են աստուածային էութիւնը եւ մեր մարդկային էութիւնը, որը ունակ է

տառապել ու մահանալ: Այդպիսի անձնաւորութիւնը կարող էր մեզ օգնել: Նա կարող էր

հրաժարուել Իր կամքից, կարող էր տառապել ու մահանալ, որովհետեւ Նա մարդ է, եւ Նա

կ'անէր դա կատարելապէս, որովհետեւ Նա Աստուած է: Դուք եւ ես կարող ենք անցնել այս

պրոցեսի միջով միայն այն դէպքում, եթէ Աստուածը դա իրագործի մեր մէջ: Բայց Աստուածը

կարող է դա անել միայն մարդ դառնալով: Մեր փորձերը անցնելու մահուան միջով

յաջողութիւն կ'ունենան միայն այն դէպքում, եթէ մենք` մարդիկս, մաս ունենանք Աստծու

մահուան մէջ, ճիշտ այնպէս, ինչպէս մեր մտածողութիւնը արդիւնաւէտ է շնորհիւ այն բանի,

որ դա մի կաթիլ է Աստծու մտքի ովկիանոսից: Բայց մենք չենք կարող մաս ունենալ Աստծու

մահուան մէջ, եթէ Նա չի մահանում: Իսկ Նա չի կարող մահանալ, եթէ չդառնայ մարդ: Ահա

թէ ինչ իմաստով է Նա վճարում մեր պարտքերը եւ տառապում մեր փոխարէն այն բանի

համար, որի համար Իրեն ամենեւին անհրաժեշտ չէր տառապել:

Ես լսել եմ, թէ ինչպէս են որոշ մարդիկ դժգոհում, որ եթէ Յիսուսը եղել է Աստուած, ինչպէս

նաեւ մարդ, ապա Նրա տառապանքները եւ մահը արժէզրկւում են նրանց աչքերում,

որովհետեւ, ասում են նրանք, «դա պէտք է որ շատ հեշտ լինէր Նրա համար»: Միւսները

Page 31: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

31

կարող են (եւ շատ արդարացիօրէն) յանդիմանել նման ապերախտութիւնը: Բայց ինձ

ապշեցնում է այդ մարդկանց թիւրըմբռնումը, որի մասին վկայում է նրանց դժգոհութիւնը: Մի

կողմից, ի հարկէ, այդպէս խօսողները ճիշտ են: Նրանք նոյնիսկ թերագնահատում են իրենց

փաստարկը: Կատարեալ հնազանդութիւնը, կատարեալ տառապանքը, կատարեալ մահը ոչ

միայն աւելի հեշտ էին Յիսուսի համար, որովհետեւ Նա Աստուած էր, այլեւ հնարաւոր էին

միայն այն պատճառով, որ Նա Աստուած էր: Այնուամենայնիւ, դա շատ տարօրինակ

պատճառաբանութիւն է, որպէսզի չընդունեն Նրա հնազանդութիւնը, տառապանքները եւ

մահը: Ուսուցիչը կարող է երեխայի համար տառեր գրել, որովհետեւ ուսուցիչը չափահաս

մարդ է եւ գիտի գրել: Ի հարկէ, նրա համար հեշտ է գրել, եւ միայն այդ պատճառով նա կարող

է օգնել երեխային: Եթէ երեխան հրաժարուի նրա օգնութիւնից այն պատճառաբանութեամբ,

որ «դա հեշտ է մեծահասակի համար», եւ սպասի, որ իրեն գրել սովորեցնի ուրիշ երեխայ, որը

ինքն էլ չգիտի գրել (եւ այդպիսով չի լինի «անարդար» առաւելութիւն), ապա ուսումը այնքան

էլ արագ չի ընթանայ: Եթէ ես խեղդւում եմ արագահոս գետում, ապա մարդը, որը մի ոտքով

կանգնած է ափին, կարող է ձեռքը մեկնել ինձ եւ փրկել իմ կեանքը: Պէ՞տք է, որ ես շնչահեղձ

լինելով բղաւէմ. «Ոչ, դա անարդար է: Դուք առաւելութիւն ունեք: Դուք մի ոտքով կանգնած էք

ափին»: Այդ առաւելութիւնը (անուանէք այն անարդար, եթէ ուզում էք) միակ պատճառն է, որ

նա կարող է ինձ օգնել: Եթէ դուք օգնութեան կարիք ունէք, ո՞ւմ կը դիմէք, եթէ ոչ ձեզնից

ուժեղին:

Սա է իմ տեսակէտը այն պրոցեսի վերաբերեալ, որը քրիստոնեաներն անուանում են

ապաշխարութիւն: Բայց յիշէք, որ սա ընդամէնը եւս մի մեկնաբանութիւն է: Մի՛ շփոթէք այն

բուն ապաշխարութեան հետ: Եւ եթէ այն ձեզ չի օգնում, կարող էք մի կողմ նետել:

5.Գործնական եզրակացութիւն

Քրիստոսը յանձնուեց ու հնազանդուեց կատարեալ կերպով. կատարեալ, որովհետեւ Նա

Աստուած էր, յանձնուեց ու հնազանդուեց, որովհետեւ Նա մարդ էր: Քրիստոնէական հաւատն

ասում է, որ եթէ մենք ինչ-որ ձեւով կիսենք Քրիստոսի հնազանդութիւնն ու տանջանքները,

ապա մենք կը կիսենք նաեւ Նրա յաղթանակը մահուան նկատմամբ եւ կ'ունենանք նոր կեանք

մեր մահուանից յետոյ, եւ այդ կեանքում մենք կը լինենք կատարեալ ու երջանիկ արարածներ:

Սա աւելի մեծ նշանակութիւն ունի, քան մեր փորձերը հետեւելու Նրա ուսմունքին: Մարդիկ

յաճախ հարցնում են, թէ երբ է լինելու շրջափոխման յաջորդ փուլը, որի ժամանակ

կ'առաջանայ մարդուց վեր մի նոր էակ: Բայց քրիստոնէական տեսանկիւնից այդ փուլն արդէն

կայացել է: Մարդու նոր տեսակը առաջացաւ Քրիստոսի մէջ, եւ կեանքի նոր ձեւը, որը

սկսուեց Նրա մէջ, պէտք է հիմնաւորուի մեր մէջ: Ինչպէ՞ս պէտք է դա արուի: Յիշէք, նախ եւ

առաջ, թէ ինչպէս ենք մենք ստացել մեր կեանքը իր բնական ձեւով: Մենք այն ժառանգել ենք

ուրիշներից` մեր հայրիկից ու մայրիկից, եւ մեր բոլոր նախնիներից, առանց մեր

համաձայնութեան եւ շատ հետաքրքիր պրոցեսով, որը ներառում է հաճոյք, ցաւ ու վտանգ:

Մանկութեան տարիներին մեզնից շատերն են փորձել հասկանալ այդ պրոցեսը: Որոշ

երեխաներ, երբ նրանց առաջին անգամ են պատմում այդ պրոցեսի մասին, չեն հաւատում

դրան, ու ես չեմ կարող նրանց մեղադրել, որովհետեւ դա շատ տարօրինակ պրոցես է:

Այսպիսով, այն Աստուածը, որը ծրագրել է այդ պրոցեսը, այն նոյն Աստուածն է, որը ծրագրել

է նաեւ, թէ կեանքի նոր ձեւը` Քրիստոսի կեանքը, ինչպէս պէտք է տարածուի: Մենք պէտք է

Page 32: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

32

պատրաստ լինենք, որ դա նոյնպէս տարօրինակ պրոցես է: Աստուածը չի խորհրդակցել մեզ

հետ, երբ հնարել է սեռական յարաբերութիւնը: Նա չի խորհրդակցել մեզ հետ նաեւ այն

ժամանակ, երբ հնարում էր փրկութեան ուղիները:

Քրիստոսի կեանքը երեք միջոցով է տարածւում մեր մէջ` մկրտութիւն, հաւատ եւ խորհուրդ:

Վերջինս տարբեր քրիստոնեաներ տարբեր ձեւով են անուանում. Սուրբ Հաղորդութիւն,

պատարագ, հացկերոյթ: Ես չեմ ասում, որ չեն կարող լինել յատուկ դէպքեր, երբ Քրիստոսի

կեանքը տարածւում է առանց մէկ կամ երկու միջոցի: Ես ժամանակ չունեմ յատուկ դէպքերի

մէջ խորանալու, մանաւանդ, որ բաւարար ծանօթ չեմ դրանց: Երբ դուք փորձում էք մի քանի

րոպէում բացատրել մարդուն, թէ ինչպէս նա գնայ Էդինբուրգ, դուք խորհուրդ կը տաք նրան

գնացքով գնալ: Նա կարող է, ի հարկէ, այնտեղ հասնել նաւով կամ ինքնաթիռով, բայց դժուար

թէ դուք յիշատակէք դրանց մասին: Եւ ես ոչինչ չեմ ասում այն մասին, թէ երեք միջոցներից

որն է ամենակարեւորը: Իմ մեթոդիստ ընկերը կը ցանկանար, որ ես աւելի շատ խօսէի

հաւատի մասին եւ աւելի քիչ` միւս երկուսի մասին: Բայց ես չեմ խորանայ դրա մէջ:

Ցանկացած մարդ, որը կը սովորեցնի ձեզ քրիստոնէական ուսմունք, կ'ասի, որ երեքին էլ

ապաւինեք: Եւ դա բաւարարում է մեզ տուեալ պահին:

Ես անձամբ չեմ հասկանում, թէ այս երեք միջոցները ինչպէս կարող են նոր կեանքի

ուղեկցողներ լինել: Երբեք չեմ հասկացել նաեւ, թէ ինչ կապ կարող է լինել ֆիզիկական

հաճոյքի եւ նոր մարդու յայտնուելու միջեւ: Ստիպուած ենք իրականութիւնն ընդունել

այնպիսին, ինչպիսին կայ: Իմաստ չունի անդադար խօսել, թէ ինչպիսին այն պէտք է լինի կամ

ինչպիսին այն կ'ուզէինք տեսնել: Ու չնայած ես չեմ հասկանում, թէ ինչու պէտք է այդպէս

լինի, կարող եմ ասել, թէ ինչու եմ հաւատում, որ իսկապէս այդպէս է: Ես արդէն բացատրել

եմ, թէ ինչու պէտք է հաւատամ, որ Յիսուսը Աստուած է: Եւ պատմական փաստ է, որ Նա

սովորեցրել է Իր հետեւորդներին, որ նոր կեանքը հաղորդւում է այդ ձեւով: Այլ կերպ ասած,

ես հաւատում եմ դրան, վստահելով Քրիստոսի հեղինակութեանը: Մի՛ վախեցէք

«հեղինակութիւն» բառից: Հաւատալ` վստահելով հեղինակութեանը, նշանակում է հաւատալ

մի բանի, որի մասին ձեզ ասել է այն մարդը, ում դուք վստահում եք: Իննսունինը տոկոսն այն

ամէնի, ինչին դուք հաւատում էք, հիմնուած է հեղինակութեան վստահութեան վրայ:

Ես հաւատում եմ, որ կայ այնպիսի վայր, ինչպիսին Նիւ Եորքն է: Ես անձամբ այն չեմ տեսել:

Ես չեմ կարող ապացուցել աբստրակտ փաստարկներով, որ այդ վայրը գոյութիւն ունի: Ես

հաւատում եմ դրան, որովհետեւ դրա մասին ինձ ասել են վստահելի մարդիկ: Սովորական

մարդը հաւատում է արեգակնային համակարգի, ատոմների, շրջափոխման եւ արեան

շրջանառութեան առկայութեանը` վստահելով գիտնականների հեղինակութեանը,

հետեւաբար եւ նրանց պնդումներին: Մենք հաւատում ենք պատմական փաստերին,

որովհետեւ վստահում ենք պատմաբանների հեղինակութեանը: Մեզնից ոչ մէկը չի տեսել

նորմանական նուաճումը կամ ռազմական նաւատորմիղի պարտութիւնը: Մեզնից ոչ մէկը չի

կարող դրանք ապացուցել զուտ տրամաբանութեամբ, ինչպէս ապացուցում ենք

մաթեմատիկայի թէօրեմը: Մենք հաւատում ենք այդ փաստերին, որովհետեւ մարդիկ, որոնք

տեսել են այդ դէպքերը, թողել են գրուածքներ, որոնք մեզ պատմում են դրանց մասին:

Փաստօրէն, մենք վստահում ենք այդ պատմագիրների հեղինակութեանը: Այն մարդը, որը չի

վստահում այս կամ այն բնագաւառի հեղինակութեանը, ինչպէս որոշ մարդիկ անում են

կրօնի բնագաւառում, ոչինչ չի սովորի իր ողջ կեանքում:

Page 33: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

33

Չկարծէք, թէ ես փորձում եմ ներկայացնել մկրտութիւնը, հաւատը եւ Սուրբ Հաղորդութիւնը

որպէս փոխարինող միջոցներ ձեր ջանքերին ընդօրինակելու Քրիստոսին: Ձեր բնական

կեանքը դուք ստացել էք ձեր ծնողներից: Դա չի նշանակում, որ այն կը մնայ ձեզ հետ, եթէ դուք

չպաշտպանէք այն: Դուք կարող էք այն կորցնել անհոգ վերաբերմունքի պատճառով, կամ

զրկուել դրանից ինքնասպանութիւն գործելով: Դուք պէտք է պահպանէք ձեր կեանքը եւ հոգ

տանէք դրա մասին: Բայց միշտ յիշէք, որ դուք չէք ստեղծում, այլ միայն պահպանում էք այն

կեանքը, որը ստացել էք ուրիշից: Ճիշտ նոյն ձեւով քրիստոնեան կարող է կորցնել Քրիստոսի

կեանքը, որը դրուել է նրա մէջ, եւ նա պէտք է ջանայ այն պահպանել: Բայց նոյնիսկ ամենալաւ

քրիստոնեան, որ երբեւէ ապրել է, միայն խնամում եւ պաշտպանում է այն կեանքը, որը երբեք

չէր կարողանայ ստանալ իր սեփական ջանքերով: Այստեղից կարելի է գործնական

եզրակացութիւններ անել: Քանի դեռ բնական կեանքը ձեր մարմնի մէջ է, այն նպաստում է

այդ մարմնի նորմալ գործունէութեան վերականգնմանը: Երբ վիրաւորւում էք, վէրքը

առողջանում է, իսկ մահացած մարմինը չունի այդ յատկութիւնը: Կենդանի մարմինը

պաշտպանուած չէ վնասուելուց, բայց որոշակի սահմաններում այն կարող է ինքն իրեն

վերականգնել: Այդ նոյն ձեւով քրիստոնեան այն մարդը չէ, որը երբեք չի սխալւում, այլ մի

մարդ է, որը կարող է զղջալ, հոգեպէս տրամադրուել եւ իւրաքանչիւր սխալ քայլից յետոյ

ապրել նոր կեանքով, որովհետեւ Քրիստոսի կեանքն իր մէջ է` մշտապէս վերականգնելով

նրան, հնարաւորութիւն տալով կրկնելու (որոշակի չափով) կամաւոր մահուան այն տեսակը,

որի միջով անցաւ Քրիստոսը:

Ահա թէ ինչու քրիստոնեաները տարբերւում են ուրիշ մարդկանցից, որոնք փորձում են լինել

լաւ մարդ: Լաւ լինելով նրանք յոյս ունեն գոհացնել Աստծուն, եթէ Նա գոյութիւն ունի: Իսկ եթէ

իրենց կարծիքով Աստուած գոյութիւն չունի, ապա յոյս ունեն գոնէ արժանանալ լաւ

մարդկանց հաւանութեանը: Մինչդեռ քրիստոնեան մտածում է, որ եթէ լաւ բան է անում,

ուրեմն դա գալիս է իր մէջ ապրող Քրիստոսի կեանքից: Նա չի մտածում, որ Աստուածը կը

սիրի մեզ, որովհետեւ մենք լաւն ենք, այլ մտածում է, որ Աստուածը մեզ կը դարձնի լաւը,

որովհետեւ Նա սիրում է մեզ: Ինչպէս ջերմոցի կտուրը ոչ թէ գրաւում է արեւին, որովհետեւ

այն պայծառ է, այլ կտուրը պայծառ է, որովհետեւ արեւի ճառագայթները շողում են դրա վրայ:

Եւ թոյլ տուէք յստակեցնել, որ երբ քրիստոնեաներն ասում են, թէ Քրիստոսի կեանքն իրենց

մէջ է, նրանք նկատի չունեն որեւէ հոգեբանական կամ բարոյական բան: Երբ նրանք խօսում

են «Քրիստոսի մէջ» ապրելու կամ «իրենց մէջ» Քրիստոսի ապրելու մասին, չի նշանակում, որ

իրենք մտածում են Քրիստոսի մասին կամ ընդօրինակում են Նրան: Նրանք ուզում են ասել,

որ Քրիստոսը գործում է իրենց միջոցով, որ բոլոր քրիստոնեաները միասին հանդիսանում են

մէկ օրգանիզմ, որի միջոցով գործում է Քրիստոսը, որ մենք Նրա մատերն ենք, մկանները եւ

Նրա մարմնի բջիջները:

Եւ գուցէ սա բացատրում է մէկ կամ երկու բան: Բացատրում է, թէ ինչու է նոր կեանքը

հաղորդւում ոչ միայն հոգեբանական գործողութեամբ, ինչպէս հաւատը, այլեւ այնպիսի

գործողութեամբ, որին մասնակցում ենք մարմնով, ինչպէս կնունքը եւ Սուրբ Հաղորդութիւնը:

Դա միայն գաղափարի տարածում չէ: Դա նման է էւոլիւցիայի` կենսաբանական կամ

գերկենսաբանական իրողութեան: Անիմաստ է փորձել աւելի հոգեւոր լինել, քան Աստուածը:

Աստուածը երբեք չի կամեցել մարդուն դարձնել զուտ հոգեւոր էակ: Ահա թէ ինչու է Նա

օգտագործում այնպիսի նիւթական բաներ, ինչպէս հացն ու գինին, որպէսզի նոր կեանք

Page 34: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

34

հաղորդի մեզ: Դա կարող է մեզ թուալ բաւականին պարզունակ եւ ոչ հոգեւոր: Բայց

Աստուածն այդպէս չի կարծում: Նա ստեղծեց կերակուր: Նա սիրում է նիւթը: Նա ստեղծեց

նիւթը:

Ինձ համար եւս մի հանելուկ կար: Միթէ՞ անարդար չէ, որ այդ նոր կեանքով օժտւում են

միայն այն մարդիկ, ովքեր հնարաւորութիւն են ունեցել լսել Քրիստոսի մասին եւ հաւատալ

Նրան: Բայց Աստուածը մեզ չի ասել, թէ ինչպէս է վարուելու միւս մարդկանց հետ: Մենք

գիտենք, որ ոչ մէկը չի կարող փրկուել առանց Քրիստոսի, բայց չգիտենք, որ միայն նրանք,

ովքեր ճանաչում են Քրիստոսին, կարող են փրկուել Նրա միջոցով: Եթէ դուք

անհանգստանում էք այն մարդկանց համար, ովքեր քրիստոնէական հաւատի սահմաններից

դուրս են, ապա ամենաանխոհեմ բանը կը լինի, եթէ դուք էլ մնաք այդ սահմաններից դուրս:

Քրիստոնեաները Քրիստոսի մարմինն են, այն օրգանիզմը, որի միջոցով Նա գործում է:

Իւրաքանչիւր աւելացում այդ մարմնին հնարաւորութիւն է տալիս Նրան աւելին անել: Եթէ

ուզում էք օգնել նրանց, ովքեր չեն դաւանում քրիստոնէութիւն, դուք պէտք է աւելացնէք ձեր

սեփական փոքր բջիջը Քրիստոսի մարմնին, որը միակն է, որ կարող է նրանց օգնել:

Տարօրինակ կը լինի մարդու ձեռքի մատերը կտրելով ստիպել նրան շատ աշխատել:

Միւս հնարաւոր առարկութիւնը հետեւեալն է: Ինչո՞ւ է Աստուածը քօղարկուած եկել

թշնամու կողմից զաւթուած աշխարհը եւ հիմնադրել իւրատեսակ գաղտնի ընկերութիւն,

որպէսզի կործանի սատանային: Ինչո՞ւ Նա ուժով չի եկել, որ նուաճի աշխարհը: Գուցէ Նա

բաւականաչափ ուժեղ չէ՞: Դէ ինչ, քրիստոնեաները կարծում են, որ Նա կը գայ ուժով, միայն

թէ չգիտենք` երբ: Բայց կարող ենք կռահել, թէ ինչու է Նա դանդաղում: Նա ուզում է մեզ

հնարաւորութիւն տալ կամովին Իր կողմն ընդունել: Չեմ կարծում, որ դուք եւ ես յարգանքով

կը վերաբերուէինք այն ֆրանսիացուն, որը կը սպասէր մինչեւ դաշնակից պետութիւնների

բանակները շրջափակէին Գերմանիան, եւ յետոյ միայն յայտարարէր, որ նա մեր կողմից է:

Աստուածը կը նուաճի այս աշխարհը: Բայց ես կ'ուզենայի իմանալ, թէ այն մարդիկ, որոնք

խնդրում են Աստծուն բացայայտօրէն եւ ուղղակիօրէն միջամտել մեր աշխարհի գործերին,

արդեօք հասկանո՞ւմ են, թէ ինչ կը լինի, երբ դա պատահի: Երբ դա պատահի, կը լինի

աշխարհի վերջը: Երբ հեղինակը դուրս է գալիս բեմ, նշանակում է ներկայացումն

աւարտուած է:

Աստուածը պատրաստւում է նուաճել այս աշխարհը: Բայց ի՞նչ օգուտ ունի ասել, թէ Նրա

կողմից էք այն դէպքում, երբ տեսնէք, որ ամբողջ նիւթական տիեզերքն անհետանում է երազի

պէս, եւ ինչ-որ մի բան, որի մասին երբեք չէք մտածել, կը գայ մեր աշխարհ` կործանելով ամէն

ինչ: Ինչ-որ մի բան` ոմանց համար այնքան հիանալի, իսկ միւսների համար այնքան

սարսափելի, որ ոչ ոք այլեւս ընտրութեան հնարաւորութիւն չի ունենայ: Այս անգամ

Աստուածը կը գայ առանց քօղարկուելու: Դա կը լինի այնպիսի հզօր երեւոյթ, որ իւրաքանչիւր

էակի մօտ կ'առաջացնի կամ անդիմադրելի սէր, կամ անդիմադրելի սարսափ: Եւ արդէն

չափազանց ուշ կը լինի ընտրել, թէ ում կողմից եք: Անիմաստ է ասել, թէ դուք նախընտրել էք

պառկել, երբ անհնարին դարձաւ կանգնելը: Դա չի լինի ընտրութեան ժամ: Դա կը լինի այն

ժամը, երբ մեզ համար պարզ կը լինի, թէ ում կողմն ենք ընտրել, անկախ այն բանից,

գիտակցել ենք դա, թէ ոչ:

Page 35: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

35

Այժմ, այսօր, այս պահին մենք հնարաւորութիւն ունենք ճիշտ ընտրութիւն կատարել:

Աստուածը դանդաղում է, որ մեզ տայ այդ հնարաւորութիւնը: Դա չի լինի յաւիտեան: Մենք

պէտք է ընդունենք այն կամ մերժենք:

Գիրք 3. Քրիստոնէական վարքագիծ

1. Բարոյականութեան երեք մասերը

Պատմում են մի դպրոցականի մասին, որին հարցրել են, թէ ինչպէս է նա պատկերացնում

Աստծուն: Նա պատասխանել է, թէ որքան ինքը հասկանում է` Աստուածը «այնպիսի

անձնաւորութիւն է, որը մշտապէս հետեւում է, թէ որեւէ մէկն արդեօք իր հաճոյքի համար չի

ապրում, եւ երբ դա նկատում է, փորձում է այն կանխել»: Վախենում եմ, որ շատերն են

այդպէս ընկալում «բարոյականութիւն» բառը. մի բան, որ արգելում է մեզ հաճոյք ստանալ:

Իրականում, բարոյականութեան օրէնքները ցուցումներ են մարդկային մեքենայի

աշխատանքի մասին: Բարոյականութեան իւրաքանչիւր օրէնք նախատեսուած է կանխելու

մարդկային մեքենայի խափանումը, կամ լարուածութիւնը, կամ բախումը: Ահա թէ ինչու

առաջին հայեացքից թւում է, թէ այդ օրէնքները մշտապէս խոչընդոտում են մեր բնական

հակումների դրսեւորմանը: Երբ ձեզ սովորեցնում են գործածել որեւէ մեքենայ, սովորեցնողն

անընդհատ ասում է. «Ոչ, այդպէս մի արէք», որովհետեւ մեքենան աշխատեցնելիս դուք

ուզում էք ինչ-որ բան փորձել, որը ձեր կարծիքով բնական է ու ճիշտ, բայց, իրականում,

մեքենան կարող է փչանալ:

Որոշ մարդիկ գերադասում են խօսել բարոյական «իդէալների» մասին, փոխանակ խօսեն

բարոյականութեան օրէնքների մասին, եւ գերադասում են խօսել բարոյական «իդէալիզմի»

մասին, փոխանակ ենթարկուեն բարոյականութեան օրէնքներին: Անշուշտ, միանգամայն

ճիշտ է, որ բարոյական կատարելութիւնը իդէալ է այն իմաստով, որ մենք չենք կարող հասնել

դրան: Այդ տեսակէտից ամէն տեսակի կատարելութիւն մեզ` մարդկանց համար իդէալ է.

մենք չենք կարող դառնալ կատարեալ վարորդներ կամ կատարեալ թենիսիստներ, չենք

կարող գծել կատարեալ ուղիղ գիծ: Բայց մէկ այլ տեսանկիւնից բարոյական կատարելութիւնը

անուանել «իդէալ» նշանակում է մարդկանց մոլորեցնել: Երբ մարդն ասում է, որ ինչ-որ կին,

կամ տուն, կամ նաւ, կամ այգի իր իդէալն է, նա նկատի չունի (եթէ նա լրիւ յիմար չէ), որ

բոլորը պէտք է ունենան նոյն իդէալը: Նման հարցերում մեր իրաւունքն է ունենալ տարբեր

ճաշակներ եւ, հետեւաբար, տարբեր իդէալներ: Բայց վտանգաւոր է անուանել «բարձր

իդէալների տէր» այն մարդուն, որը ջանադրաբար փորձում է պահպանել բարոյականութեան

օրէնքները: Դա կարող է յանգեցնել այն մտքին, որ բարոյական կատարելութիւնը նրա

անձնական ճաշակն է, եւ որ մենք պարտաւոր չենք այն կիսել: Սա կը լինէր կործանարար

սխալ: Կատարեալ վարքագիծը կարող է անհասանելի լինել ճիշտ այնպէս, ինչպէս

արագութեան կատարեալ փոփոխումը աւտոմեքենայ վարելիս: Բայց դա անհրաժեշտ իդէալ է

բոլոր մարդկանց համար` թելադրուած հէնց մարդկային մեքենայի բնոյթով, ճիշտ այնպէս,

ինչպէս արագութեան կատարեալ փոփոխումը իդէալ է բոլոր վարորդների համար`

թելադրուած հէնց աւտոմեքենայի բնոյթով: Աւելի վտանգաւոր կը լինէր, եթէ ինքներդ ձեզ

Page 36: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

36

անուանէիք «բարձր իդէալների տէր մարդ», քանի որ դուք փորձում էք երբեք սուտ չասել

(փոխանակ փորձէք հազուադէպ ստել), կամ փորձում էք երբեք չանել անառակութիւն

(փոխանակ փորձէք դա հազուադէպ անել), կամ փորձում էք երբեք չզայրանալ (փոխանակ

փորձէք չափաւորել ձեր զայրոյթը): Դա կարող էր ձեզ դարձնել բծախնդիր մարդ, որը կը

մտածէր, թէ ինքը առանձնայատուկ է եւ արժանի է շնորհաւորանքի իր իդէալիզմի համար:

Իրականում դուք նոյն ձեւով կարող էք ակնկալել շնորհաւորանք այն բանի համար, որ

գումարում կատարելիս փորձում էք ստանալ ճիշտ պատասխան: Անշուշտ, կատարեալ

հաշուարկը իդէալ է. դուք, ի հարկէ, հաշուելիս երբեմն սխալւում էք: Բայց առանձնայատուկ

ոչինչ չկայ, երբ փորձում էք ճիշտ հաշուել: Յիմարութիւն կը լինէր չփորձելը, քանի որ

իւրաքանչիւր սխալ ձեզ անախորժութիւն կը պատճառի: Նոյն ձեւով իւրաքանչիւր

բարոյական ձախողում կարող է անախորժութիւն պատճառել թէ՛ միւսներին եւ թէ՛ ձեզ: Երբ

խօսում ենք օրէնքների եւ դրանց ենթարկուելու մասին, «իդէալների» եւ «իդէալզիմի»

փոխարէն մենք յիշեցնում ենք մեզ այդ փաստերի մասին:

Այժմ մի քայլ առաջ գնանք: Մարդկային մեքենան կարող է փչանալ երկու ճանապարհով:

Առաջինը այն է, երբ անհատները հեռանում են միմեանցից կամ ընդհարւում են եւ խաբելով

ու կոպտելով վնասում են միմեանց: Երկրորդն այն է, երբ անհատի ներսում ինչ-որ բան է

կոտրւում, այսինքն երբ նրա տարբեր ունակութիւններն ու ցանկութիւնները հակասում են

իրար եւ բախւում են իրար հետ:

Ձեզ համար աւելի հասկանալի կը լինի այս միտքը, եթէ պատկերացնէք մեզ նաւերի տեսքով,

որոնք նաւարկում են որոշակի դասաւորութեամբ: Նաւարկութիւնը յաջող կը լինի միայն այն

դէպքում, եթէ նաւերը նախ եւ առաջ չեն բախւում եւ չեն արգելափակում մէկը միւսի

ճանապարհը, եւ երկրորդ, եթէ իւրաքանչիւր նաւ պիտանի է նաւագնացութեան համար եւ

իւրաքանչիւրի շարժիչը լաւ վիճակում է: Փաստօրէն, անհրաժեշտ է, որ այս երկու պայմանն

էլ կատարուի: Եթէ նաւերը մշտապէս բախուեն, ապա շուտով կը դառնան նաւագնացութեան

համար ոչ պիտանի: Միւս կողմից, եթէ ղեկակառավարման մեխանիզմը սարքին չէ, ուրեմն

նաւերը չեն կարողանայ խուսափել բախումներից: Կամ, եթէ ուզում էք, մարդկութեանը

պատկերացրէք որպէս նուագախումբ, որն ինչ-որ մեղեդի է կատարում: Լաւ կատարման

համար անհրաժեշտ է երկու պայման: Իւրաքանչիւր երաժշտական գործիք պէտք է ճիշտ

լարած լինի, եւ իւրաքանչիւր նուագող պէտք է ճիշտ պահին սկսի նուագել, որպէսզի չխախտի

ընդհանուր հարմոնիան:

Բայց մենք մի բան հաշուի չենք առել: Մենք չենք հարցրել, թէ ուր է պատրաստւում

նաւարկել նաւատորմը, կամ ինչ է ուզում նուագել նուագախումբը: Երաժշտական

գործիքները կարող են լինել ճիշտ լարուած, եւ բոլոր նուագողները կարող են ճիշտ պահին

սկսել նուագել, բայց նոյնիսկ այս դէպքում ելոյթը չի լինի յաջող, եթէ երաժիշտներին

պատուիրուած է նուագել պարեղանակ, իսկ նրանք նուագում են թաղման քայլերգ: Եւ որքան

էլ լաւ ընթանայ նաւարկութիւնը, այն կը վերածուի անյաջողութեան, եթէ նաւատորմին

պատուիրուած էր հասնել Նիւ Եորք, իսկ այն ժամանել է Կալկուտա:

Բարոյականութեան կանոնների պահպանումը, այսպիսով, կապւում է երեք բանի հետ.

առաջինը, մարդկանց միջեւ ազնիւ եւ համերաշխ յարաբերութիւնների, երկրորդը, այն բանի

հետ, որը կարելի է անուանել մարդու ներաշխարհի կարգաւորում եւ, երրորդը, մարդկային

կեանքի գլխաւոր նպատակի հետ, այսինքն` ինչի համար է մարդը ստեղծուել, ինչ ուղղութիւն

Page 37: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

37

պէտք է վերցնի նաւատորմը, ինչ մեղեդի է ընտրում դիրիժորը նուագախմբի կատարման

համար:

Դուք, հաւանաբար, նկատել էք, որ ժամանակակից մարդիկ գրեթէ միշտ մտածում են

առաջին պայմանի մասին եւ մոռանում են միւս երկուսը: Երբ թերթերում գրում են, թէ մենք

պայքարում ենք յանուն քրիստոնէութեան բարոյական չափանիշների, սովորաբար նկատի

ունեն, որ մենք պայքարում ենք յանուն բարի եւ ազնիւ յարաբերութիւնների` ազգերի,

դասակարգերի եւ առանձին մարդկանց միջեւ: Դա նշանակում է, որ նրանք մտածում են

միայն առաջին պայմանի մասին: Երբ մարդն ասում է, թէ ինչ է ուզում անել, «դրանում ոչ մի

վատ բան չկայ, որովհետեւ դա ոչ մէկին չի վնասում», նա մտածում է միայն առաջին

պայմանի մասին: Նա գտնում է, որ նաւի ներքին վիճակը կարեւոր չէ, եթէ այն չի սպառնում

բախուել հարեւան նաւին: Եւ, շատ բնական է, որ երբ սկսում ենք մտածել բարոյականութեան

մասին, առաջին հերթին մտածում ենք հասարակական յարաբերութիւնների մասին: Ինչո՞ւ:

Որովհետեւ հասարակութեան բարոյական ցածր մակարդակի արդիւնքները ակնյայտ են եւ

ճնշում են մեզ վրայ ամէն օր. դա պատերազմն է, աղքատութիւնը, կաշառակերութիւնը,

խաբէութիւնը եւ վատ աշխատանքը: Բացի այդ, առաջին կէտի հետ կապուած գրեթէ

տարաձայնութիւն չի լինում: Համարեա բոլոր մարդիկ բոլոր ժամանակներում համաձայնուել

են (տեսականօրէն), որ մարդկային էակները պէտք է լինեն ազնիւ, բարի եւ պէտք է օգնեն

միմեանց: Բայց որքան էլ բնական է դրանից սկսելը, չի կարելի այդքանով սահմանափակուել,

քանի որ այդ դէպքում անիմաստ կը լինէր ընդհանրապէս մտածել բարոյականութեան

մասին: Մինչեւ չանցնենք երկրորդ պայմանին` իւրաքանչիւր մարդու ներաշխարհի

կարգաւորմանը, մենք պարզապէս կը խաբենք ինքներս մեզ:

Ի՞նչ օգուտ ունի նաւավարներին ասել, թէ ինչպէս ղեկավարեն իրենց նաւերը, որ խուսափեն

բախումներից, եթէ իրականում նաւերն այնքան հին են ու քայքայուած, որ բոլորովին չեն

կարող ղեկավարուել: Ի՞նչ օգուտ ունի թղթի վրայ գրել հասարակական վարքագծի

կանոնները, եթէ գիտենք, որ իրականում մեր ագահութիւնը, վախկոտութիւնը, վատ

բնաւորութիւնը եւ մեծամտութիւնը կը խանգարեն մեզ կատարել այդ կանոնները: Ես նկատի

չունեմ, որ մենք չպէտք է մտածենք մեր հասարակական եւ տնտեսական համակարգի

բարելաւման մասին: Ես ուզում եմ ասել, որ այս բոլոր դատողութիւնները բարոյականութեան

մասին պարզապէս կը մնան որպէս լուսնի շող այնքան ժամանակ, մինչեւ չհասկանանք, որ

բացի իւրաքանչիւր մարդու քաջութիւնից ու անշահախնդրութիւնից, ուրիշ ոչինչ չի ստիպի

որեւէ համակարգի աշխատել ինչպէս հարկն է: Բաւականին հեշտ է ազատուել

կաշառակերութեան եւ խուլիգանութեան որոշ տեսակներից մեր ներկայ համակարգում: Բայց

քանի դեռ կան խաբեբաներ ու խուլիգաններ, նրանք կը գտնեն նոր ողիներ հին խաղը

շարունակելու համար: Դուք չէք կարող մարդուն դարձնել լաւը օրէնքի միջոցով: Իսկ առանց

լաւ մարդկանց չէք կարող ունենալ լաւ հասարակութիւն: Ահա թէ ինչու մենք պէտք է

մտածենք երկրորդ պայմանի մասին` մարդու ներաշխարհի բարոյական վերափոխման

մասին:

Բայց, կարծում եմ, այստեղ նոյնպէս չենք կարող կանգ առնել: Մենք այժմ մօտենում ենք այն

կէտին, որտեղ տիեզերքի մասին տարբեր հաւատքները ձեւաւորում են տարբեր վարքագծեր:

Եւ առաջին հայեացքից կարող է թուալ, թէ ճիշտ կը լինի այստեղ կանգ առնել ու հետեւել

բարոյականութեան այն կանոններին, որոնց հետ համաձայն են բոլոր գիտակից մարդիկ:

Page 38: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

38

Բայց կարո՞ղ ենք այդպէս վարուել: Յիշէք, որ կրօնը ընդգրկում է մի շարք պնդումներ

իրականութեան մասին, որոնք կամ ճշմարիտ են, կամ սխալ: Եթէ պնդումները ճշմարիտ են,

ապա դրանից հետեւում են մի շարք եզրակացութիւններ մարդկային նաւատորմի ճիշտ

նաւարկութեան մասին: Եթէ պնդումները սխալ են, ապա դրանց հետեւում են բոլորովին այլ

եզրակացութիւններ: Օրինակ, վերադառնանք այն մարդուն, որն ասում է, թէ արարքը չի

կարող լինել վատ, եթէ այն չի վնասում ուրիշ մարդու: Նա շատ լաւ հասկանում է, որ չպէտք է

վնաս պատճառի միւս նաւերին: Բայց նա անկեղծօրէն կարծում է, որ ինչ էլ անի իր սեփական

նաւի հետ, դա իր անձնական գործն է: Իսկ միթէ՞ տարբերութիւն չկայ, թէ արդեօք իր նաւը իր

սեփականութիւնն է, թէ ոչ: Միթէ՞ տարբերութիւն չկայ, թէ արդեօք ես իմ մտքի ու մարմնի

տէրն եմ, թէ միայն կենուոր եմ, որը պատասխանատու է իսկական տիրոջը: Եթէ ինձ ստեղծել

է ինչ-որ մէկն իր նպատակների համար, ուրեմն ես շատ պարտականութիւններ ունեմ, որոնք

չէի ունենայ, եթէ պատկանէի միայն ինքս ինձ:

Քրիստոնէութիւնը յայտարարում է, որ իւրաքանչիւր մարդ ապրելու է յաւիտեան, եւ սա կամ

ճշմարտութիւն է, կամ մոլորութիւն: Այստեղից հետեւում է, որ եթէ ես ապրելու եմ ընդամէնը

եօթանասուն տարի, ուրեմն կարող եմ չանհանգստանալ շատ բաների համար, իսկ եթէ

ապրելու եմ յաւիտեան, ապա արժէ, որ անհանգստանամ դրանց համար, եւ շատ լրջօրէն:

Հնարաւոր է, որ իմ վատ բնաւորութիւնը կամ իմ նախանձը աստիճանաբար վատթարանում

է, բայց եօթանասուն տարուայ ընթացքում դա կարող է չնկատուել: Մինչդեռ միլիոն տարուայ

ընթացքում իմ թերութիւնները կարող էին վերաճել ինչ-որ սարսափելի բանի: Փաստօրէն, եթէ

քրիստոնէութիւնը ճիշտ է, ապա «դժոխքը» բացարձակ ճիշտ տեխնիկական տերմին է, որը

բնորոշում է այն հոգեվիճակը, որին միլիոն տարուայ ընթացքում ինձ կը յանգեցնէին

նախանձն ու վատ բնաւորութիւնը:

Անմահութեան կամ մահուան խնդիրը պայմանաւորում է, վերջին հաշուով,

ամբողջատիրութեան կամ ժողովրդավարութեան ճշմարտացիութիւնը: Եթէ մարդը ապրում է

ընդամէնը եօթանասուն տարի, ապա պետութիւնը, կամ ազգը, կամ քաղաքակրթութիւնը,

որոնք կարող են գոյատեւել հազարաւոր տարիներ, աւելի կարեւոր են, քան մարդը: Բայց եթէ

քրիստոնէութիւնը ճիշտ է, ապա մարդը ոչ միայն աւելի կարեւոր է, այլ անհամեմատելիօրէն

կարեւոր է, որովհետեւ նա յաւիտենական է, եւ պետութեան կամ քաղաքակրթութեան

կեանքը, համեմատած մարդու կեանքի հետ, ընդամէնը մէկ ակնթարթ է:

Հետեւաբար, եթէ մենք մտածում ենք բարոյականութեան մասին, ապա պէտք է մտածենք

բոլոր երեք բաժինների մասին. մարդու նկատմամբ մարդու վերաբերմունքի մասին, մարդու

հոգեվիճակի մասին եւ մարդու ու իրեն ստեղծող Ուժի միջեւ յարաբերութիւնների մասին:

Բոլորս կարող ենք համաձայնուել առաջին կէտի հետ: Անհամաձայնութիւնները սկսւում են

երկրորդ կէտից եւ ստանում են լուրջ բնոյթ, երբ հասնում ենք երրորդ կէտին: Հէնց այս երրորդ

կէտի քննարկման ժամանակ են դրսեւորւում հիմնական տարբերութիւնները քրիստոնէական

եւ ոչ քրիստոնէական բարոյականութեան միջեւ: Գրքի յետագայ բաժիններում ես

առաջնորդուելու եմ քրիստոնէական բարոյականութեան նախադրեալներով եւ այն

սկզբունքով, որ քրիստոնէութիւնը ճիշտ է: Սրա հիման վրայ ես կը ներկայացնեմ պատկերն

ամբողջութեամբ:

Page 39: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

39

2. Գլխաւոր առաքինութիւնները

Նախորդ բաժինը ի սկզբանէ կազմուել էր որպէս ռադիօզրոյց: Եթէ ձեզ թոյլատրւում է խօսել

ընդամէնը տասը րոպէ, ապա ստիպուած էք հնարաւորինս համառօտ ներկայացնել ձեր

մտքերը: Հէնց այդ պատճառով բարոյականութեան մասին խօսելիս ես այդ թեման բաժանեցի

երեք մասի` բերելով նաւերի օրինակը, քանի որ, իմ կարծիքով, դա ամենակարճ միջոցն էր

թեման ամբողջութեամբ ընդգրկելու համար:

Ստորեւ ես ուզում եմ ծանօթացնել ձեզ այն բանի հետ, թէ ինչպէս են տուեալ թեման

ստորաբաժանել վաղ ժամանակների հեղինակները: Նրանց տեսութիւնը շատ հետաքրքիր է,

բայց անհնար է այն ներկայացնել ռադիօզրոյցում, քանի որ շատ ժամանակ է պահանջում:

Ըստ այդ տեսութեան գոյութիւն ունի եօթ առաքինութիւն: Դրանցից չորսը կոչւում են

գլխաւոր (կամ կարդինալային՝ հիմնական), իսկ մնացած երեքը` աստուածաբանական:

Գլխաւոր կոչւում են այն առաքինութիւնները, որոնք ընդունում են բոլոր քաղաքակիրթ

մարդիկ: Աստուածաբանական առաքինութիւնների մասին, որպէս կանոն, գիտեն

քրիստոնեաները: Աստուածաբանական առաքինութիւններին ես կ'անդրադառնամ աւելի ուշ:

Ներկայ պահին ես կը խօսեմ չորս գլխաւոր (կամ կարդինալային՝ հիմնական)

առաքինութիւնների մասին: Ի դէպ, «կարդինալային» բառը ընդհանուր ոչինչ չունի

հռոմէական կաթոլիկ եկեղեցու «կարդինալների» հետ: Այն ծագել է լատիներէն բառից, որը

նշանակում է ծխնի: Այդ առաքինութիւնները անուանուել են կարդինալային, որովհետեւ

դրանք, այսպէս ասած, առանցքային են: Գլխաւոր առաքինութիւններն են խոհեմութիւնը,

զսպուածութիւնը, արդարութիւնը եւ տոկունութիւնը:

Խոհեմութիւն նշանակում է գործնական առողջ բանականութիւն, որով օժտուած մարդը

միշտ մտածում է այն մասին, թէ ինչ է անում եւ ինչ կարող է դրանից դուրս գալ: Մեր օրերում

մարդկանց մեծամասնութիւնը դժուար թէ խոհեմութիւնը համարի առաքինութիւն:

Իրականում, քանի որ Քրիստոսն ասել է, թէ մենք կարող ենք մտնել իր աշխարհը միայն այն

դէպքում, եթէ լինենք երեխաների պէս, շատ քրիստոնեաներ մտածեցին, որ եթէ «լաւ» մարդ է,

ապա կարեւոր չէ այն, որ յիմար է: Բայց դա սխալ կարծիք է: Նախ եւ առաջ, երեխաների

մեծամասնութիւնը դրսեւորում է խոհեմութիւն այն գործերում, որոնք իսկապէս իրենց

հետաքրքրում են, եւ միանգամայն խելացի լուծում են գտնում: Երկրորդը, ինչպէս նշում է

Պօղոս առաքեալը, Քրիստոսն ամենեւին նկատի չունէր, որ մենք մտքով մնանք երեխաներ:

Ընդհակառակը, Նա մեզ ասում էր լինել ոչ միայն «աղաւնու պէս անմեղ», այլեւ «օձի պէս

իմաստուն»: Նա ուզում է, որ մենք սրտով լինենք երեխայ, իսկ մտքով լինենք հասուն մարդ:

Նա ուզում է, որ մենք լաւ երեխաների պէս լինենք պարզ, անկեղծ, սիրառատ, դիւրընկալ:

Բայց Նա ուզում է նաեւ, որ մեր մտքի իւրաքանչիւր մասնիկը աշխատի ողջ հզօրութեամբ եւ

լինի առաջնակարգ վիճակում: Այն փաստը, որ դուք փող էք տալիս բարեգործութեան համար,

չի նշանակում, որ չպէտք է ստուգէք, թէ այդ բարեգործութիւնն արդեօք խաբէութիւն չէ՞: Այն

փաստը, որ դուք մտածում էք Աստծու մասին (օրինակ, երբ աղօթում էք), չի նշանակում, որ

կարող էք բաւարարուել այն նոյն մանկական պատկերացումներով Նրա մասին, որոնք

ունեցել էք հինգ տարեկանում: Անշուշտ, Աստուածը ձեզ աւելի քիչ չի սիրի կամ աւելի քիչ չի

օգտագործի այն դէպքում, եթէ ծնուել էք երկրորդ կարգի բանականութեամբ: Աստծու մօտ

տեղ կայ մտքով տկար մարդկանց համար, բայց Նա ուզում է, որ իւրաքանչիւրն օգտագործի

իրեն տրուած մտաւոր կարողութիւնները: Ճշմարիտ է ոչ թէ այն կարգախօսը, որն ասում է.

Page 40: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

40

«Եղիր բարի ու ազնիւ, եւ թող, որ ուրիշները լինեն խելօք», այլ ճշմարիտ է այն կարգախօսը,

որն ասում է. «Եղիր բարի ու ազնիւ, եւ մի՛ մոռացիր լինել այնքան խելօք, որքան կարող ես»:

Աստուածը չի սիրում մտքի ծուլութիւն, ինչպէս նաեւ ցանկացած այլ ծուլութիւն: Եթէ որոշել

էք դառնալ քրիստոնեայ, ես զգուշացնում եմ, որ դուք ձեռնարկել էք մի բան, որը գրաւելու է

ձեզ ամբողջովին` ձեր բանականութիւնը եւ մնացեալ ամէն ինչ: Բայց, բարեբախտաբար, դա

լիովին փոխհատուցւում է: Ցանկացած մարդ, որն անկեղծօրէն փորձում է դառնալ

քրիստոնեայ, շուտով նկատում է, որ իր միտքն օրէցօր սրանում է: Պատճառներից մէկը, թէ

ինչու յատուկ կրթութեան կարիք չկայ քրիստոնեայ դառնալու համար, այն է, որ

քրիստոնէութիւնը ինքնին կրթութիւն է: Ահա թէ ինչու Բանեանի նման չկրթուած

հաւատացեալը կարողացել է գրել մի գիրք, որը ապշեցրել է ամբողջ աշխարհին:

Զսպուածութիւնը այն բառերից մէկն է, որը, դժբախտաբար, փոխել է իր իմաստը: Այսօր այն

նշանակում է հրաժարում ալկոհոլային խմիչքից: Բայց այն օրերին, երբ երկրորդ գլխաւոր

առաքինութիւնը կոչուեց «զսպուածութիւն», այդ բառը չունէր նման իմաստ: Զսպուածութիւնը

վերաբերում էր ոչ միայն խմելուն, այլեւ բոլոր հաճոյքներին, եւ նշանակում էր ոչ թէ

հրաժարում դրանցից, այլ չափաւորութեան զգացում` այդ հաճոյքները վայելելիս: Սխալ կը

լինէր մտածել, թէ բոլոր քրիստոնեաները պատրաստ են լինել չխմող: Մահմեդականութիւնը

արգելում է ալկոհոլային խմիչքները, բայց ոչ քրիստոնէութիւնը: Ի հարկէ, ինչ-որ պահի

քրիստոնեայի պարտքը կարող է լինել հրաժարումը ալկոհոլային խմիչքից, քանի որ զգում է,

որ եթէ սկսի խմել, չի կարող ժամանակին կանգ առնել, կամ ուզում է փողը տալ

աղքատներին, կամ գտնւում է այնպիսի մարդկանց շրջապատում, որոնք հակուած են

հարբելու, եւ նա չի ուզում իր խմելով քաջալերել նրանց: Բայց գլխաւորն այն է, որ նա

հրաժարւում է մի բանից, որը չի պախարակում եւ իրեն դուր է գալիս նայել, թէ ինչպէս են

միւսները դա վայելում: Որոշ վատ մարդկանց բնորոշ յատկանիշներից մէկն այն է, որ նրանք

ի վիճակի չեն հրաժարուել ինչ-որ բանից միայնակ: Նրանք ուզում են, որ բոլորը հրաժարուեն

դրանից: Դա քրիստոնէական ուղի չէ: Որեւէ քրիստոնեայ այս կամ այն պատճառով կարող է

իր համար անհրաժեշտ համարել հրաժարուել ամուսնութիւնից, մսից, գարեջրից, կինոյից:

Բայց եթէ նա սկսի պնդել, թէ դրանք վատ են բոլորի համար, կամ վերեւից նայի այն

մարդկանց, որոնք չեն հրաժարւում դրանցից, նա կը կանգնի սխալ ուղու վրայ:

Մեծ վնաս է հասցուել «զսպուածութիւն» բառի իմաստային սահմանափակումով` կապելով

այն խմելու հարցի հետ: Դրա արդիւնքում մարդիկ մոռանում են, որ ճիշտ նոյն ձեւով կարելի է

լինել անզուսպ ուրիշ շատ հարցերում: Այն տղամարդը, որն իր կեանքի իմաստը դարձնում է

գոլֆը կամ մոտոցիկլետը, կամ այն կինը, որը մտածում է միայն զգեստների, բրիջ թղթախաղի

կամ իր շան մասին, նոյնքան անզուսպ է, որքան այն մարդը, որն ամէն երեկոյ հարբում է: Ի

հարկէ, նրանց անզսպութիւնը չի դրեւորւում ակնյայտօրէն. նրանք չեն ընկնում ճանապարհի

մէջտեղում բրիջի կամ գոլֆի մոլուցքից: Բայց Աստուածը չի խաբւում արտաքին

դրսեւորումներով:

Արդարութիւնը վերաբերում է ոչ միայն դատաքննութեանը: Այդ հասկացութիւնը

բովանդակում է ազնուութիւն, փոխզիջում, ճշմարտախօսութիւն, խոստումների կատարում

եւ նման այլ բաներ: Տոկունութիւնը եւս բովանդակում է երկու տեսակի քաջութիւն. մէկն այն

է, որ դէմ առ դէմ կանգնում է վտանգի առջեւ, իսկ միւսը մարդուն ուժ է տալիս դիմանալու

Page 41: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

41

ցաւին: Դուք, ի հարկէ, կը նկատէք, որ հնարաւոր չէ երկար ժամանակ հաւատարիմ մնալ

առաջին երեք առաքինութիւններին առանց չորրորդի մասնակցութեան:

Առաքինութիւնների հետ կապուած եւս մէկ հարցի պէտք է ուշադրութիւն դարձնեք: Որեւէ

արդարացի արարք գործելը կամ որոշակի պահին զսպուածութիւն դրսեւորելը նոյնը չէ, ինչ

լինել արդար ու զսպուած մարդ: Վատ թենիսիստը կարող է ժամանակ առ ժամանակ լաւ

հարուածներ կատարել: Բայց լաւ թենիսիստ դուք անուանում էք այն խաղացողին, ում աչքը,

մկանները եւ նեարդերը այնքան են մարզուել անթիւ լաւ հարուածներ կատարելով, որ կարող

էք վստահ լինել դրանց անթերի աշխատանքում: Այդպիսի խաղացողի մօտ դրանք ձեռք են

բերում յատուկ որակ, որը բնորոշ է նրան նոյնիսկ այն ժամանակ, երբ նա չի խաղում թենիս,

ճիշտ այնպէս, ինչպէս մաթեմատիկոսին բնորոշ որոշակի մտաւոր հմտութիւններն ու

մտահորիզոնը ներհատուկ են իրեն նոյնիսկ այն ժամանակ, երբ նա չի զբաղւում

մաթեմատիկայով: Նոյն ձեւով այն մարդը, որը ջանում է բոլոր հարցերում լինել արդար, ի

վերջոյ իր մէջ զարգացնում է բնաւորութեան այն որակը, որը կոչւում է արդարութիւն:

Առաքինութեան մասին խօսելիս մենք նկատի ունենք բնաւորութեան հէնց այդ որակը, եւ ոչ

թէ առանձին արարքները:

Այս տարբերութիւնը կարեւոր է հասկանալ հետեւեալ նկատառումով: Եթէ մենք մտածէինք

միայն առանձին արարքների մասին, ապա կարող էինք խրախուսել երեք սխալ գաղափար.

Մենք կարող էինք մտածել, որ եթէ ինչ-որ հարցում ճիշտ ենք վարուել, ապա կարեւոր չէ, թէ

ինչպէս կամ ինչու ենք այդպէս վարուել` կամենալով, թէ չկամենալով, բարկանալով, թէ

ուրախանալով, վախենալով հասարակական կարծիքից, թէ յանուն գործի: Ճշմարտութիւնն

այն է, որ եթէ բարի արարքները գործում են ոչ բարի մղումներով, ապա դա չի նպաստում

բնաւորութեան այն որակի ձեւաւորմանը, որը կոչւում է առաքինութիւն: Հէնց այդ որակն է, որ

իսկապէս կարեւոր է: Եթէ վատ թենիսիստը ամբողջ ուժով հարուածի գնդակին ոչ թէ այն

պատճառով, որ այդ պահին պահանջւում է շատ ուժեղ հարուած, այլ այն պատճառով, որ նա

կորցրել է հաւասարակշռութիւնը, ապա նրա հարուածը հնարաւոր է, որ օգնի իրեն յաղթել

այդ խաղը, բայց դա չի օգնի նրան դառնալ յուսալի խաղացող:

Մենք կարող էինք մտածել, թէ Աստուածը պարզապէս ուզում է, որ ենթարկուենք մի շարք

օրէնքների, մինչդեռ իրականում Նա ուզում է, որ մենք դառնանք առանձնայատուկ մարդիկ:

Մենք կարող էինք մտածել, որ առաքինութիւններն անհրաժեշտ են միայն այս ներկայ

կեանքում, որ միւս աշխարհում կարող ենք չլինել արդար , որովհետեւ այնտեղ չկայ վիճելու

պատճառ, եւ կարող ենք չլինել խիզախ, որովհետեւ այնտեղ չկայ վտանգ: Հնարաւոր է, որ

այդպէս է, եւ միւս աշխարհում առիթ չի լինի պայքարել արդարութեան համար կամ

դրսեւորել խիզախութիւն: Բայց այնտեղ մենք պէտք է լինենք այնպիսի մարդիկ, ինչպիսին

կարող էինք դառնալ միայն այն դէպքում, եթէ լինէինք արդար ու խիզախ մեր երկրային

կեանքում:

Իմաստն այն չէ, որ Աստուածը մեզ չի թոյլ տա մտնել Իր յաւէրժական աշխարհը, եթէ չենք

ձեռք բերել բնաւորութեան որոշակի յատկանիշներ: Իմաստն այն է, որ եթէ մարդիկ իրենց

ներսում չեն ձեռք բերել գոնէ սաղմերն այդ յատկանիշների, ուրեմն ոչ մի արտաքին

Page 42: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

42

հանգամանք չի կարող ստեղծել նրանց համար «դրախտ», այսինքն չի կարող նրանց տալ

խորունկ, աներեր, մեծ երջանկութիւն, ինչպիսին Աստուածն է կամենում մեզ համար:

3. Վարուեցողութեան հասարակական նորմերը

Քրիստոնէական բարոյականութեան այն բաժնում, որը վերաբերում է մարդկային

յարաբերութիւններին, նախ եւ առաջ պէտք է պարզ լինի, որ Քրիստոսը չի եկել, որ քարոզի

նոր բարոյականութիւն: Նոր կտակարանի ոսկէ օրէնքը` «Վարուիր այնպէս, ինչպէս կ'ուզէիր,

որ քեզ հետ վարուեն», ամփոփումն է այն բանի, որ հոգու խորքում ամէն մարդ ընդունում է

որպէս ճշմարտութիւն: Բարոյականութեան մեծ ուսուցիչները երբեք չեն առաջարկել

վարուեցողութեան նոր կանոններ: Դրանով զբաղուել են շառլատաններն ու

էքսցենտրիկները: Ինչպէս դոկտոր Ջոնսոնն է ասել, «Մարդկանց պէտք է աւելի յաճախ

յիշեցնել, քան նոր բան սովորեցնել»: Բարոյականութեան իւրաքանչիւր ուսուցչի գլխաւոր

խնդիրն այն է, որ կրկին ու կրկին մեզ ետ վերադարձնի դէպի հին ու պարզ կանոնները, որոնք

մենք անտեսում ենք. ճիշտ այնպէս, ինչպէս ձիուն կրկին ու կրկին բերում էք արգելապատի

մօտ, որի վրայով ձին հրաժարւում է թռչել, կամ երեխային կրկին ու կրկին ստիպում էք

վերադառնալ դասի այն հատուածին, որից նա խուսափում է:

Երկրորդ միտքը, որ պէտք է պարզ լինի, այն է, որ քրիստոնէութիւնը չունի (եւ չի պնդում, որ

ունի) մանրամասն մշակուած ծրագիր, որպէսզի որոշակի հասարակութիւնում որոշակի

պահին կիրառի Նոր կտակարանի ոսկէ օրէնքը: Քրիստոնէութիւնը նախատեսուած է բոլոր

մարդկանց եւ բոլոր ժամանակների համար, իսկ մէկ կոնկրէտ ծրագիրը, որը

համապատասխանում է որոշակի վայրի կամ ժամանակի, չի կարող համապատասխանել

միւսներին: Եւ քրիստոնէութեան գործունէութեան սկզբունքը բոլորովին այլ է: Երբ

քրիստոնէութիւնն ասում է, որ կերակրէք սովածին, այն ձեզ չի տալիս խոհարարութեան

դասեր: Երբ այն ասում է, որ կարդաք Աստուածաշունչ, այն չի դասաւանդում եբրայերէն,

յունարէն կամ անգլերէնի քերականութիւն: Քրիստոնէութիւնը երբեք նպատակ չի ունեցել

փոխարինել կամ դուրս մղել գիտութեան այս կամ այն բնագաւառը: Այն, աւելի շուտ, հանդէս

է գալիս որպէս ուղղորդող առաջնորդ, որը գիտութեան, արուեստի իւրաքանչիւր

բնագաւառին յատկացնում է համապատասխան դեր: Քրիստոնէութիւնը էներգիայի աղբիւր է,

որը կարող է նոր կեանք հաղորդել բոլոր բնագաւառներին, եթէ միայն վերջիններս լինեն իր

տրամադրութեան տակ:

Մարդիկ ասում են.«Եկեղեցին պէտք է մեզ առաջնորդի»: Դա ճիշտ է, եթէ եկեղեցու մասին

նրանց պատկերացումը ճիշտ է, բայց եթէ այդ պատկերացումը սխալ է, ուրեմն տուեալ միտքն

էլ է սխալ: Եկեղեցի ասելով նրանք պէտք է հասկանան քրիստոնեայ բոլոր ակտիւ ու անկեղծ

հաւատացեալներին: Այդ դէպքում «Եկեղեցին պէտք է մեզ առաջնորդի» դրոյթը ստանում է

հետեւեալ իմաստը. այն քրիստոնեաները, որոնք օժտուած են համապատասխան

տաղանդներով, պէտք է լինեն տնտեսագէտներ եւ պետական գործիչներ, եւ բոլոր

տնտեսագէտներն ու պետական գործիչները պէտք է լինեն քրիստոնեայ, եւ նրանց բոլոր

ջանքերը քաղաքականութեան եւ տնտեսագիտութեան բնագաւառներում պէտք է ուղղուեն

Նոր կտակարանի ոսկէ օրէնքի կենսագործմանը: Եթէ դա տեղի ունենար, եւ եթէ մենք`

միւսներս, իսկապէս պատրաստ լինէինք դա ընդունել, ապա բաւական արագ կը գտնէինք մեր

Page 43: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

43

սոցիալական խնդիրների քրիստոնէական լուծումը: Բայց իրականում, երբ խօսում են

եկեղեցու առաջնորդութեան մասին, մեծամասնութիւնը հասկանում է հոգեւորականների

կողմից ղեկավարուող ինչ-որ քաղաքական կուրս կամ հոգեւորականների կողմից մշակուող

քաղաքական ծրագիր: Դա յիմարութիւն է: Հոգեւորականները յատուկ մարդիկ են եկեղեցու

ներսում, որոնց ընտրել են ու նախապատրաստել, որպէսզի հոգան այն ամէնի մասին, ինչը

կարեւոր է մեզ համար` որպէս յաւէրժ ապրող էակներ: Իսկ մենք խնդրում ենք նրանց այլ

աշխատանք կատարել, որի համար նրանց չեն նախապատրաստել: Քաղաքականութեամբ եւ

տնտեսագիտութեամբ պէտք է զբաղուենք մենք` շարքային հաւատացեալներս:

Քրիստոնէական սկզբունքների կիրառումը, ասենք, արհմիութեան գործունէութեան մէջ կամ

կրթութեան բնագաւառում պէտք է լինի արհմիութեան քրիստոնեայ անդամների եւ

քրիստոնեայ ուսուցիչների կողմից. ճիշտ այնպէս, ինչպէս քրիստոնէական գրականութիւնը

ստեղծում են քրիստոնեայ վիպասաններն ու դրամատուրգները, այլ ոչ թէ եպիսկոպոսները,

որոնք ազատ ժամին հաւաքուել են ու փորձում են գրել պիեսներ ու վէպեր:

Այնուամենայնիւ, Նոր կտակարանը բաւական պարզ ակնարկում է, թէ ինչպիսին պէտք է

լինի իսկական քրիստոնէական հասարակութիւնը: Հնարաւոր է, որ այն ասում է աւելին, քան

մենք կարող ենք ընդունել: Այն մեզ ասում է, որ քրիստոնէական հասարակութիւնում չպէտք է

լինեն թափառաշրջիկներ կամ ձրիակերներ. «Ով չի աշխատում, նա չի ուտում»: Ամէն մարդ

պէտք է աշխատի, եւ իւրաքանչիւրի աշխատանքը պէտք է օգուտ բերի. այդ

հասարակութիւնում չի լինի պերճանքի յիմար առարկաների արտադրութիւն, առաւել եւս`

յիմար գովազդ, որը կը համոզի մեզ գնել դրանք: Այդտեղ չեն լինի պարծենկոտութիւն,

մեծամտութիւն, գոռոզութիւն: Այդպիսի քրիստոնէական հասարակութիւնը կը

համապատասխանէր այսօրուայ «ձախերի» իդէալին: Միւս կողմից, քրիստոնէութիւնը

պահանջում է հնազանդութիւն. հնազադութիւն (եւ յարգանքի դրսեւորում) իշխանութեան

ներկայացուցիչներին, որոնք կը համապատասխանէին իրենց զբաղեցրած դիրքին,

երեխաների հնազանդութիւնը ծնողներին եւ (վախենում եմ, որ այս պահանջը

ժողովրդականութիւն չի վայելում) տիկնանց հնազանդութիւնը ամուսիններին: Այդ

հասարակութիւնը պէտք է լինի կենսուրախ, որտեղ անհանգստութիւնն ու տագնապը կը

համարուեն անպատեհ: Այդ հասարակութեան անդամները բնականաբար պէտք է լինեն

քաղաքավարի, քանի որ քաղաքավարութիւնը նոյնպէս քրիստոնէական առաքինութիւններից

մէկն է եւ, վերջապէս, չպէտք է լինեն այսպէս կոչուած ուրիշի գործերին խառնուող մարդիկ:

Եթէ այդպիսի հասարակութիւն իսկապէս գոյութիւն ունենար, եւ մենք ձեզ հետ այցելէինք

այն, կարծում եմ, որ զարմացած դուրս կը գայինք այդտեղից: Մենք կը տեսնէինք, որ

տնտեսական քաղաքականութիւնը նման է սոցիալիստականին եւ, ըստ էութեան, զարգացած

է, իսկ ընտանեկան յարաբերութիւնները եւ վարուելաձեւը բաւական հնաոճ են, կարելի է

ասել նոյնիսկ` հանդիսաւոր ու ազնվականական: Մեզնից իւրաքանչիւրին դուր կը գային

այդպիսի հասարակութեան որոշ տարրեր, բայց, վախենում եմ, որ մեզնից քչերին դուր կը

գար այդ ամբողջը, ինչպէս որ կար: Հէնց դա էլ պէտք էր սպասել, եթէ քրիստոնէութիւնը լինէր

մէկ միասնական ծրագիր ողջ մարդկութեան համար: Մենք բոլորս շատ թէ քիչ հեռացել ենք

այդ միասնական ծրագրից, եւ մեզնից իւրաքանչիւրը փորձում է ապացուցել, որ իր կողմից

փոփոխութիւնների ենթարկուած ծրագիրը հէնց սկզբնական ծրագիրն է: Դուք դրանում կը

համոզուէք ամէն անգամ, երբ հանդիպէք որեւէ երեւոյթի, որն իսկապէս քրիստոնէական է.

իւրաքանչիւրին դուր են գալիս որոշ տարրեր, որոնք նա ուզում է իւրացնել, իսկ միւսներից

Page 44: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

44

հրաժարուել: Հէնց այդ պատճառով մեզ չի յաջողւում շատ առաջ գնալ. մարդիկ, որոնք

պայքարում են բոլորովին հակառակ բաների համար, կարող են պնդել, որ հէնց իրենք են

պայքարում քրիստոնէութեան յաղթանակի համար:

Եւս մի բան. հեթանոս հին յոյները, Հին կտակարանի հրէաները եւ միջնադարի քրիստոնեայ

մեծ մտածողները մեզ մի խարհուրդ են տուել, որը լիովին արհամարւում է ժամանակակից

տնտեսական համակարգի կողմից: Այդ մարդիկ մեզ ասում էին, որ տոկոսով փող պարտք

չտանք: Բայց շահադրոյքով փող տալը, ինչը մենք անուանում ենք ներդրում, մեր ամբողջ

համակարգի հիմքն է: Սա չի նշանակում, որ մենք սխալ ենք: Որոշ մարդիկ ասում են, որ

Մովսէսը, Արիստոտէլը եւ քրիստոնեաները համակարծիք էին վաշխառութիւնը արգելելու

հարցում, քանի որ նրանք չէին կարող կանխատեսել բաժնետիրական ընկերութիւնների

առաջացումը: Նրանք նկատի ունէին միայն անհատ վաշխառուներին, հետեւաբար նրանց

նախազգուշացումը մեզ չպէտք է անհանգստացնի:

Այստեղ ես ոչինչ չեմ կարող ասել: Ես տնտեսագէտ չեմ եւ պարզապէս չգիտեմ, թէ

ներդրման այս համակարգն արդեօք մեղաւո՞ր է ժամանակակից հասարակութեան

իրավիճակի հարցում: Սա հէնց այն բնագաւառն է, որտեղ մեզ պէտք է քրիստոնեայ

տնտեսագէտ: Բայց ազնիւ չէր լինի իմ կողմից, եթէ չասէի, որ երեք մեծ քաղաքակրթութիւններ

միաբանօրէն դատապարտել են այն, ինչի վրայ հիմնուած է մեր ամբողջ կեանքը:

Եւս մի բան, նախքան աւարտելը: Նոր կտակարանի այն հատուածում, որտեղ ասւում է, որ

իւրաքանչիւրը պէտք է աշխատի, նշւում է նաեւ նկատառումը. «...որպէսզի կարողանայ մի

բան տալ կարիքաւորին»: Բարեգործութիւնը, այսինքն հոգատարութիւնը աղքատների

հանդէպ, քրիստոնէական բարոյականութեան կարեւորագոյն մասն է: Ոչխարների եւ այծերի

մասին վախեցնող առակում կարծես այն առանցքն է, որի շուրջ պտտւում է ամէն ինչ: Մեր

օրերում որոշ մարդիկ ասում են, որ բարեգործութեան անհրաժեշտութիւն չկայ, եւ

աղքատներին նուիրատուութիւն անելու փոխարէն, մենք պէտք է ստեղծենք այնպիսի

հասարակութիւն, որտեղ չեն լինի աղքատներ: Նրանք, գուցէ, ճիշտ են ասելով, որ մենք պէտք

է ստեղծենք այդպիսի հասարակութիւն: Բայց եթէ որեւէ մէկը կարծում է, որ դրա պատճառով

մենք կարող ենք արդէն հիմա դադարեցնել բարեգործութիւնը, ապա այդ մարդը հեռանում է

քրիստոնէական բարոյականութիւնից: Ես չեմ կարծում, որ որեւէ մէկը կարող է որոշել, թէ

ինչքան պէտք է տալ աղքատներին: Ես վախենում եմ, որ միակ ճիշտ մօտեցումն է տալ

աւելին, քան ուզում ենք խնայել: Այլ խօսքով, եթէ մեր յարմարութիւնների, շքեղութեան,

հաճոյքների համար մենք ծախսում ենք մօտաւորապէս այնքան, որքան միւս մարդիկ այդ

նոյն եկամուտով, ապա բարեգործութեան համար մենք հաւանաբար շատ քիչ ենք տալիս: Եւ

եթէ մեր նուիրատուութիւնները մեզ բոլորովին անյարմարութիւն չեն պատճառում,

նշանակում է դրանք անբաւարար են: Պէտք է լինեն մեզ համար այնպիսի ցանկալի բաներ,

որոնցից մենք ստիպուած ենք լինում հրաժարուել, որովհետեւ մեր բարեգործական ծախսերը

դարձնում են դրանք անմատչելի: Ես խօսում եմ հիմա սովորական դէպքերի մասին: Երբ

դժբախտութիւն է պատահում մեր բարեկամների, ընկերների, հարեւանների կամ

աշխատակիցների հետ, Աստուածը կարող է մեզնից պահանջել չափազանց շատ, այնքան, որ

մեր սեփական դիրքը վտանգուի: Մեզնից շատերի համար բարեգործութեան մեծ խոչընդոտը

ոչ թէ շքեղութեան եւ փողի հանդէպ սէրն է, այլ անվստահութիւնը վաղուայ օրուայ համար:

Այս անվստահութիւնը յաճախ համարւում է գայթակղութիւն: Երբեմն մեր փառասիրութիւնը

Page 45: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

45

նոյնպէս խանգարում է բարեգործութիւն կատարել. մենք ենթարկւում ենք գայթակղութեանը

ծախսելու շատ աւելին, քան անհրաժեշտ է` որպէս ցուցադրական առատաձեռնութիւն

(թէյափող, հիւրասիրութիւն) եւ շատ աւելի քիչ, քան անհրաժեշտ է նրանց համար, ովքեր

իսկապէս մեր օգնութեան կարիքն ունեն:

Իսկ հիմա, նախքան աւարտելը, ես կը փորձեմ կռահել, թէ գրքի այս հատուածը ինչպէս

ներգործեց նրանց վրայ, ովքեր այն կարդացին: Ես կարծում եմ, որ ընթերցողների մէջ կան

այսպէս կոչուած «ձախեր», որոնց զայրացրել է, որ ես շատ չեմ խորացել այդ թեմայում, եւ կան

հակառակ հայեացքների տէր մարդիկ, որոնք զայրացել են, որ ես շատ եմ խորացել այդ

թեմայում: Եթէ այդպէս է, ուրեմն քրիստոնէական հասարակութեան կառուցման մեր

նախագծերում մենք կանգնում ենք իրական արգելքի առջեւ: Իրականում մեզնից շատերը

թեմային մօտենում են ոչ թէ պարզելու համար, թէ ինչ է ասում քրիստոնէութիւնը, այլ յոյսով,

որ կը գտնեն ապաւէն իրենց անձնական տեսակէտի համար: Մենք փնտրում ենք դաշնակից

այնտեղ, որտեղ մեզ առաջարկւում է կամ Տէր, կամ Դատաւոր: Ես էլ եմ այդպիսին: Այս

բաժնում կան մտքեր, որոնք ես կ'ուզէի շրջանցել: Ահա թէ ինչու նման զրոյցները ոչնչի չեն

յանգեցնում, եթէ մենք չենք գնում աւելի երկար ուղիով: Քրիստոնէական հասարակութիւն չի

լինի այնքան ժամանակ, մինչեւ մեծամասնութիւնն իսկապէս չցանկանայ այն. իսկ մենք չենք

ցանկանայ այն, մինչեւ չդառնանք լիարժէք քրիստոնեայ: Ես կարող եմ կրկնել Ոսկէ օրէնքը

մինչեւ չկապտեմ` «Վարուիր այնպէս, ինչպէս ուզում ես, որ քեզ հետ վարուեն», բայց ես չեմ

կարող դրան հետեւել, մինչեւ չսովորեմ սիրել մերձաւորիս, ինչպէս ինքս ինձ: Իսկ ես չեմ

սովորի սիրել մերձաւորիս, մինչեւ չսովորեմ սիրել Աստծուն: Բայց ես կը սովորեմ սիրել

Աստծուն միայն այն դէպքում, եթէ սովորեմ հնազանդուել Նրան: Մի խօսքով, ինչպէս որ

նախապէս ասել էի, դա մեզ մօտեցնում է ներքին «ես»-ի խնդրին, այսինքն սոցիալական

հարցերից տանում է դէպի կրօնական հարցերը: Քանզի ամենաերկար շրջանցող

ճանապարհը դա ամենակարճ ճանապարհն է դէպի տուն:

4. Բարոյականութիւնը եւ հոգեվերլուծութիւնը

Ես ասացի, որ մենք չենք կարող հաստատել քրիստոնէական հասարակութիւն այնքան

ժամանակ, մինչեւ մեզնից մեծամասնութիւնը չդառնայ քրիստոնեայ: Դա չի նշանակում, ի

հարկէ, որ մենք կարող ենք յետաձգել հասարակութեան վերափոխման ծրագիրը մինչեւ

երեւակայական ինչ-որ ժամանակաշրջան հեռաւոր ապագայում: Դա նշանակում է, որ մենք

պէտք է սկսենք երկու գործ միաժամանակ. առաջինը, մենք պէտք է փնտրենք հնարաւոր

ուղիներ ժամանակակից հասարակութիւնում Ոսկէ օրէնքի կիրառման համար, եւ երկրորդը,

մենք ինքներս պէտք է դառնանք այնպիսի մարդիկ, որոնք իսկապէս կը կիրառեն այդ օրէնքը,

եթէ տեսնեն ինչպէս դա անել: Այժմ ես ուզում եմ քննարկել, թէ ինչ է «լաւ մարդը»

քրիստոնէական պատկերացումով:

Նախքան մանրամասներին անցնելը ես կ'ուզէի ներկայացնել երկու` աւելի ընդհանուր

հարց: Նախ եւ առաջ, քանի որ քրիստոնէական բարոյախօսութիւնն իրեն յայտարարում է

արդիւնաւէտ միջոց, որը կարող է կարգաւորել մարդկային մեքենան, կարծում եմ, ձեզ կը

հետաքրքրի իմանալ, թէ ընդհանուր ինչ կայ քրիստոնէութեան եւ հոգեվերլուծութեան միջեւ,

որը, կարծես, նախատեսուած է նոյն նպատակի համար: Այժմ դուք պէտք է շատ յստակ

Page 46: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

46

սահմանազատէք երկու հասկացութիւն. գոյութիւն ունեցող բժշկական տեսութիւնները եւ

հոգեվերլուծութեան միջոցները` աշխարհի մասին ընդհանուր փիլիսոփայական

տեսանկիւնից, որը Ֆրոյդը եւ ուրիշները կապել են հոգեվերլուծութեան հետ: Ֆրոյդի

փիլիսոփայութիւնը ուղղակիօրէն հակասում է քրիստոնէութեանը եւ մեծ հոգեբան Իւնգի

փիլիսոփայութեանը: Բացի այդ, երբ Ֆրոյդը բացատրում է, թէ ինչպէս բուժել նեարդախտը,

նա հանդէս է գալիս որպէս մասնագէտ իր բնագաւառում, բայց երբ նա անցնում է ընդհանուր

փիլիսոփայութեան հարցերին, նա վերածւում է դիլետանտի: Ուստի խելամիտ է

ուշադրութեան առնել նրա մեկնաբանութիւնները առաջին դէպքում, բայց ոչ` երկրորդ: Ես

նոյնպէս այդպէս եմ վարւում: Ես աւելի ու աւելի մեծ համոզուածութեամբ եմ դա անում,

որովհետեւ հասկացայ, որ երբ նա թողնում է իր մասնագիտական թեման եւ անցնում է այլ

թեմայի, որն ինձ ծանօթ է (նկատի ունեմ լեզուաբանութիւնը), ապա նա դրսեւորում է

ծայրայեղ անտեղեակութիւն: Սակայն հոգեվերլուծութիւնն ինքնին (անկախ Ֆրոյդի եւ

միւսների փիլիսոփայական հաւելումների) բոլորովին չի հակասում քրիստոնէութեանը:

Հոգեվերլուծութեան մեթոդը որոշ հարցերում համընկնում է քրիստոնէական

բարոյախօսութեան հետ, եւ վատ չի լինի, եթէ իւրաքանչիւր մարդ մի փոքր իմանայ այդ

մասին: Բայց հոգեվերլուծութիւնը եւ քրիստոնէական բարոյախօսութիւնը նոյն կերպ չեն

ընթանում սկզբից մինչեւ վերջ, քանի որ նրանց առջեւ դրուած են տարբեր խնդիրներ:

Երբ մարդը բարոյական ընտրութիւն է կատարում, տեղի է ունենում երկու պրոցես:

Առաջինը ընտրութեան որոշումն է: Երկրորդը տարբեր զգացումների, մղումների եւ նման

բաների դրսեւորումն է, որը կախուած է մարդու հոգեբանական տեսակից եւ հանդիսանում է

իր ընտրութեան հումքը: Այդ հումքը կարող է լինել երկու տեսակ: Առաջին տեսակը մենք

անուանում ենք նորմալ, որովհետեւ դրա հիմքում այնպիսի զգացումներ են, որոնք բնորոշ են

բոլոր մարդկանց: Երկրորդի հիմքում անբնական զգացումներ են` պայմանաւորուած

ենթագիտակցութեան մէջ նորմայից որոշ շեղումներով: Վախն այնպիսի բաներից, որոնք

իսկապէս վտանգաւոր են, կարող է օրինակ լինել առաջին տեսակի համար. անմիտ վախը

կատուներից կամ սարդերից կարող է օրինակ լինել երկրորդ տեսակի համար: Տղամարդու

տենչանքը դէպի կինը վերաբերում է առաջին տեսակին. տղամարդու այլասերուած

տենչանքը դէպի տղամարդը վերաբերում է երկրորդ տեսակին: Իսկ ինչ է անում

հոգեվերլուծութիւնը: Այն պատրաստւում է ազատել մարդուն անբնականոն զգացումներից,

որպէսզի նրան տայ աւելի լաւ հումք ընտրութեան որոշումների համար. բարոյականութիւնը

առնչութիւն ունի հէնց ընտրութեան որոշումների հետ:

Քննարկենք դա օրինակով: Պատկերացրէք, որ երեք տղամարդ մեկնում են ռազմաճակատ:

Նրանցից մէկը բնականոն վախ է զգում վտանգի առջեւ, որը յատուկ է իւրաքանչիւրին: Բայց

նա բարոյական ջանքերի շնորհիւ կարողանում է ճնշել այդ վախը եւ դառնում է քաջ մարդ:

Այժմ ենթադրենք, որ միւս երկուսը իրենց ենթագիտակցութեան մէջ ունեցած շեղումների

պատճառով ունեն չափազանցուած, անմիտ վախ, որը հնարաւոր չէ յաղթահարել բարոյական

ջանքերի շնորհիւ: Ենթադրենք, թէ հոգեվերլուծաբանը գալիս է զօրամաս եւ բուժում է այդ

երկուսին. հիմա նրանք նոյն վիճակում են, ինչ որ առաջին մարդը: Բայց հէնց այստեղ

աւարտւում է հոգեբանական խնդիրը, եւ սկսւում է բարոյական խնդիրը: Բուժուելուց յետոյ

այդ երկուսը կարող են դրսեւորել տարբեր վարքագծեր: Նրանցից մէկը կարող է ասել. «Փառք

Աստծուն, ես ազատուեցի այդ յիմար վախից: Վերջապէս ես կարող եմ անել այն, ինչ միշտ

ձգտել եմ անել` կատարել իմ պարտքը հայրենիքի առջեւ»: Իսկ միւսը կարող է ասել. «Դէ ինչ,

Page 47: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

47

շատ ուրախ եմ, որ հիմա ինձ համեմատաբար հանգիստ եմ զգում կրակոցների տակ: Բայց

դա, ի հարկէ, չի փոխում իմ մտադրութիւնը, որ հնարաւորութեան դէպքում թողնեմ, որ

ուրիշն իր վրայ վերցնի կրակահերթը: Իրօք, աւելի քիչ վախենալու լաւ կողմերից մէկն այն է,

որ կարող եմ աւելի լաւ ինձ պաշտպանել եւ աւելի հմտօրէն դա թաքցնել միւսներից»:

Այսպիսով, այս տարբերութիւնը զուտ բարոյական է, եւ հոգեվերլուծութիւնը ոչինչ չի կարող

անել այս դէպքում: Որքան էլ որ բարելաւէք «հումքը», միեւնոյն է մարդը կանգնում է ազատ

ընտրութեան առջեւ` սեփական շահը դնել առաջի՞ն տեղում, թէ՞ վերջին տեղում: Եւ այս

ազատ ընտրութիւնը միակ բանն է, որի հետ առնչւում է բարոյականութիւնը:

Վատ հոգեբանական հումքը ոչ թէ մեղք է, այլ հիւանդութիւն է: Այստեղ պահանջւում է ոչ թէ

ապաշխարութիւն, այլ բուժում: Ի դէպ, շատ կարեւոր է սա հասկանալ: Մարդիկ միմեանց

մասին դատում են արտաքին դրսեւորումներով: Աստուածը մարդկանց դատում է իրենց

բարոյական ընտրութեան հիման վրայ: Երբ նեարդային մարդը հիւանդագին վախ է զգում

կատուների հանդէպ եւ բարի նկատառումներով ստիպում է իրեն գրկել կատուին, շատ

հնարաւոր է, որ Աստծու համար նա աւելի քաջ երեւայ, քան առողջ մարդը, որին շնորհուել է

շքանշան ճակատամարտում դրսեւորած խիզախութեան համար: Երբ մարդուն փոքրուց

մեծացրել են այլասերուած միջավայրում եւ սովորեցրել են, որ դաժանութիւնը արժանիք է,

իսկ նա դրսեւորում է մի փոքր բարութիւն կամ ետ է կանգնում դաժան արարքից` խիզախելով

ծաղրի ենթարկուել ընկերների կողմից, նա Աստծու տեսանկիւնից աւելի մեծ գործ է անում,

քան կ'անէինք ես եւ դուք, եթէ մեր կեանքը զոհաբերէինք յանուն ընկերոջ:

Այս նոյն միտքը կարելի է ներկայացնել ուրիշ կողմից: Մեզնից շատերը, որոնք հաճելի

մարդկանց տպաւորութիւն են թողնում, հնարաւոր է, որ շատ քիչ են օգտակար գործ անում,

եթէ հաշուի առնենք լաւ ժառանգականութիւնն ու լաւ դաստիարակութիւնը: Հետեւաբար,

իրականում, նրանք աւելի վատն են, քան այն մարդիկ, ում համարում են չարագործներ:

Կարո՞ղ ենք, արդեօք, վստահ ասել, թէ մենք ինչպէս մեզ կը պահէինք, եթէ օժտուած լինէինք

հոգեբանական բարդոյթներով եւ, բացի դա, լինէինք վատ դաստիարակուած եւ, աւելին,

ստանայինք, ասենք, Հիմլերի իշխանութիւնը: Ահա թէ ինչու քրիստոնեաներին ասւում է` մի՛

դատիր:

Մենք տեսնում ենք միայն արդիւնքները, որոնք ստացւում են հումքի հիման վրայ մարդու

կողմից արուած ընտրութեան շնորհիւ: Բայց Աստուածը մարդուն դատում է ոչ թէ հումքի

որակի համար, այլ այն բանի համար, թէ ինչպէս է նա օգտագործել այդ հումքը:

Հոգեբանական յատկութիւնների մեծ մասը կախուած է ֆիզիոլոգիական

առանձնայատկութիւններից. երբ մարմինը մահանում է, այդ ամէնը վերանում է, մնում է ռէալ

հիմնական մարդը, որը ընտրութիւն է կատարել եւ այժմ պատասխանատու է իր հումքի

լաւագոյն կամ վատագոյն օգտագործման համար: Բոլոր տեսակի առաքինի արարքները,

որոնք մենք համարել ենք մեր սեփական արժանիքների դրսեւորումը, իրականում եղել են լաւ

մարսողութեան արդիւնք, եւ դրանք կը վերանան: Բոլոր անվայել արարքները, որոնք մարդիկ

գործել են բարդոյթների կամ վատ առողջութեան հետեւանքով, նոյնպէս կը վերանան: Եւ այդ

ժամանակ մենք առաջին անգամ կը տեսնենք իւրաքանչիւրին այնպիսին, ինչպիսին որ կայ:

Կը լինեն անակնկալներ:

Page 48: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

48

Այս ամէնը տանում է դէպի երկրորդ կէտը: Մարդիկ քրիստոնէական բարոյականութիւնը

յաճախ ընդունում են որպէս գործարք, որում Աստուածն ասում է. «Եթէ դուք պահպանէք որոշ

կանոններ, ես կը պարգեւատրեմ ձեզ: Իսկ եթէ ոչ, ապա այլ կերպ կը վարուեմ ձեզ հետ»: Ես

չեմ կարծում, որ դա լաւագոյն ընկալումն է քրիստոնէական բարոյականութեան: Ես, աւելի

ճիշտ, կ'ասէի, որ ամէն անգամ ընտրութիւն կատարելով դուք վերափոխում էք ձեր

հիմնական մասը (այն մասը, որն ընտրութիւն է կատարում) մի նոր որակի, որը տարբերւում

է նախկինից: Եւ եթէ դիտարկենք ձեր ամբողջ կեանքն իր անթիւ ընտրութիւններով, կը

պարզուի, որ ամբողջ կեանքի ընթացքում դուք դանդաղօրէն վերածել էք այդ հիմնական

մասը կամ երկնային, կամ դժոխային էակի. կամ այնպիսի էակի, որը համերաշխ է Աստծու

հետ, միւս էակների հետ եւ ինքն իր հետ, կամ այնպիսի էակի, որը պատերազմական եւ

թշնամական վիճակում է Աստծու հետ, իր նման էակների հետ եւ ինքն իր հետ: Լինել առաջին

տեսակի էակ նշանակում է լինել դրախտում, այսինքն վայելել ուրախութիւն եւ

խաղաղութիւն, ստանալ գիտելիք եւ ուժ: Լինել երկրորդ տեսակի էակ նշանակում է տանջուել

խելագարութիւնից, սարսափից, թուլամտութիւնից, ցասումից, անզօրութիւնից եւ

յաւէրժական միայնութիւնից: Մեզնից իւրաքանչիւրն ամէն պահին ընթանում է կամ դէպի

առաջին վիճակը, կամ դէպի միւս վիճակը:

Սա բացատրում է, թէ ինչն էր ինձ մշտապէս շփոթեցնում քրիստոնեայ գրողների

ստեղծագործութիւններում. մի պահ թւում է, թէ նրանք շատ խիստ են, իսկ յաջորդ պահին

թւում է, թէ շատ ազատամիտ են ու ներողամիտ: Նրանք խօսում են մեղսաւոր մտքերի մասին

այնպէս, կարծես չափազանց կարեւոր բանի մասին են խօսում: Յետոյ խօսելով

ամենասարսափելի մարդասպանների եւ դաւաճանների մասին, յայտարարում են, թէ

բաւական է, որ ապաշխարեն, եւ նրանք կներուեն: Յետագայում ես հասկացայ, որ նրանք

ճիշտ են: Չէ՞ որ նրանց մտքերը միշտ ուղղուայ ծ են այն դրոշմին, որը թողնում է մեր

իւրաքանչիւր արարքը այդ փոքրիկ մարդկային «ես»-ի հիմնական մասի վրայ, որը ոչ ոք չի

տեսնում այս կեանքում, բայց մենք բոլորս յաւիտեան կամ տանջուելու ենք դրանից, կամ

վայելելու ենք այն: Մի մարդ զբաղեցնում է այնպիսի դիրք, որ նրա զայրոյթը կարող է դառնալ

հազարաւոր մարդկանց արիւնահեղութեան պատճառ: Իսկ միւսի դիրքն այնպիսին է, որ

ինչքան էլ նա զայրանայ, նրա վրայ միայն կծիծաղեն: Բայց երկուսի մօտ էլ հոգու դրոշմը

կարող է միանման լինել: Նրանցից իւրաքանչիւրն ինքն իրեն վնասել է, եւ եթէ նրանք

չապաշխարեն, ապա յաջորդ անգամ նրանց համար աւելի դժուար կը լինի զսպել զայրանալու

հակումը, եւ ամէն անգամ զայրոյթն աւելի ու աւելի կը սաստկանայ: Բայց եթէ նրանցից

իւրաքանչիւրը լրջօրէն դարձ կատարի դէպի Աստուած, ապա կարող է ուղղել իր հոգու

աղաւաղումը. ի վերջոյ, նրանցից իւրաքանչիւրը դատապարտուած է, եթէ դա չանի: Արարքի

չափերը, որ երեւում են կողքից, կարեւոր չեն:

Եւ վերջինը: Յիշէք, ես ասել եմ, որ ճիշտ ուղղութիւնը տանում է ոչ միայն խաղաղութեան,

այլեւ գիտելիքի: Մարդն իր էութիւնը լաւացնելով, աւելի ու աւելի պարզ է տեսնում այն

չարութիւնը, որը մնացել է իր մէջ, իսկ էութիւնը վատացնելով` նա աւելի քիչ է տեսնում

չարութիւնն իր մէջ: Որոշ չափով վատ մարդը գիտէ, որ ինքը շատ լաւը չէ: Մինչդեռ լիովին

վատ մարդը գտնում է, որ իր հետ ամէն ինչ կարգին է: Ողջամտութիւնը մեզ ասում է, որ դա

իսկապէս այդպէս է: Դուք հասկանում էք, թէ ինչ է քնելը, երբ արթուն էք, այլ ոչ թէ, երբ քնած

եք: Դուք կարող էք տեսնել թուաբանական սխալները, երբ ձեր միտքն աշխատում է յստակ.

սխալներ կատարելիս, դուք չէք կարող դրանք նկատել: Դուք կարող էք հասկանալ, թէ ինչ է

Page 49: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

49

հարբածութիւնը, երբ սթափ էք, բայց ոչ` հարբած ժամանակ: Լաւ մարդիկ գիտեն ե՛ւ բարու,

ե՛ւ չարի մասին: Վատ մարդիկ չգիտեն ո՛չ մէկի, ո՛չ միւսի մասին:

5.Բարոյականութիւնը սեռական յարաբերութիւնններում

Այժմ մենք պէտք է քննարկենք, թէ ինչպէս է վերաբերւում քրիստոնէական

բարոյականութիւնը սեռական յարաբերութիւններին, եւ ինչն են քրիստոնեաները անուանում

ողջախոհութեան առաքինութիւն: Ողջախոհութեան քրիստոնէական կանոնը չպէտք է շփոթել

համեստութեան կամ պարկեշտութեան հասարակական կանոնների հետ: Պարկեշտութեան

հասարակական կանոնները սահմանում են, թէ ինչ չափով է թոյլատրելի մերկացնել

մարդկային մարմինը, ինչ թեմաներ կարելի է շօշափել զրուցելիս եւ ինչ արտայայտութիւններ

կարելի է օգտագործել տուեալ հասարակական շրջանի սովորոյթների համաձայն: Այսպիսով,

ողջախոհութեան կանոնները նոյնն են բոլոր քրիստոնեաների համար բոլոր

ժամանակներում, իսկ պարկեշտութեան կանոնները փոխւում են: Խաղաղ ովկիանոսի

կղզիներում բնակուող աղջիկը, որը թեթեւակի ծածկուած է զգեստով, եւ վիկտորիական

տիկինը, որը կրում է երկար զգեստ, մինչեւ ծնօտը ձգուող օձիքով, կարող են լինել

հաւասարապէս համեստ կամ պարկեշտ` համաձայն այն հասարակութեան չափանիշների,

որտեղ իրենք ապրում են: Երկուսն էլ, անկախ իրենց կրած հագուստից, կարող են լինել

հաւասարապէս ողջախոհ (կամ հաւասարապէս անողջախոհ): Որոշ բառեր, որոնք ողջախոհ

կանայք օգտագործել են Շեքսպիրի ժամանակաշրջանում, տասնիններորդ դարում կարելի էր

լսել միայն թեթևաբարո կանանցից: Երբ մարդիկ խախտում են իրենց հասարակութեան մէջ

ընդունուած պարկեշտութեան կանոնները, որպէսզի կիրք առաջացնեն իրենց կամ միւսների

մէջ, ապա նրանք ողջախոհութեան դէմ են գնում: Բայց եթէ այդ կանոնները խախտում են

անտեղեակութեան կամ անփութութեան պատճառով, ուրեմն նրանք մեղաւոր են միայն վատ

պահելաձեւի համար: Երբ կանոնները խախտում են դիտաւորեալ, որպէսզի ապշեցնեն կամ

շփոթեցնեն միւսներին, պարտադիր չէ, որ նրանք լինեն անհամեստ, աւելի շուտ` նրանք

անգութ են. չէ՞ որ միայն անգութ մարդն է հաճոյք ստանում միւսներին անհանգստութիւն

պատճառելիս: Ես չեմ կարծում, որ պարկեշտութեան շատ խիստ կանոնները կարող են

ապահովել ողջախոհութեան առկայութիւնը: Ուստի այդ կանոնների մեղմացումն ու

պարզեցումը ես համարում եմ դրական երեւոյթ: Բայց եւ այնպէս, դա ունի նաեւ իր

անյարմարութիւնները. տարբեր տարիքի եւ տարբեր բնոյթի մարդիկ չեն ընդունում

պարկեշտութեան նոյն չափանիշները, եւ դա խառնաշփոթ է ստեղծում: Եւ քանի դեռ նման

իրավիճակ է տիրում, ես կարծում եմ, որ մեծահասակները կամ հնաոճ հայեացքների տէր

մարդիկ պէտք է շատ զգոյշ դատեն երիտասարդներին: Նրանք չպէտք է եզրակացնեն, որ եթէ

երիտասարդները կամ ազատամիտ մարդիկ իրենց անպարկեշտ են պահում (ըստ հին

չափանիշների), ուրեմն նրանք այլասերուած են: Եւ հակառակը, երիտասարդները

մեծահասակներին չպէտք է անուանեն կեղծ բարեպաշտներ կամ խիստ բարեպաշտներ այն

պատճառով, որ նրանք ի վիճակի չեն հեշտութեամբ ընդունել նոր չափանիշները: Անկեղծ

ցանկութիւնն ուրիշների մէջ տեսնելու լաւ յատկանիշներ, եւ հնարաւորն անելու, որպէսզի

միւսներն իրենց հանգիստ զգան, կը լուծէր շատ խնդիրներ:

Ողջախոհութիւնը ժողովրդականութիւն չուայելող քրիստոնէական առաքինութիւններից

մէկն է: Այդ հարցում բացառութիւններ չկան: Քրիստոնէական օրէնքն ասում է. «Կամ

Page 50: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

50

ամուսնացիր ու եղիր կատարելապէս հաւատարիմ ամուսնուդ, կամ բացարձակապէս

հրաժարուիր սեռական յարաբերութիւններից»: Սա այնքան դժուար իրագործելի օրէնք է եւ

այնքան հակառակ է մեր բնազդին, որ ակնյայտօրէն կամ քրիստոնէութիւնն է սխալ, կամ մեր

սեռական բնազդի հետ ինչ-որ բան կարգին չէ: Կամ մէկը, կամ միւսը: Ի հարկէ, լինելով

քրիստոնեայ, ես կարծում եմ, որ ինչ-որ բան կարգին չէ մեր սեռական բնազդի հետ:

Բայց այդպէս մտածելու համար ես ուրիշ պատճառներ էլ ունեմ: Սեռական

յարաբերութիւնների կենսաբանական նպատակը երեխաներն են, ինչպէս սնուելու

կենսաբանական նպատակը մեր օրգանիզմի վերականգնումն է: Եթէ մենք ուտենք, երբ

ցանկանանք ու ինչքան ցանկանանք, ապա, հասկանալի է, որ մեծամասնութիւնը չափից շատ

կ'ուտի, բայց ոչ սարսափելի շատ: Մէկ մարդը կարող է ուտել երկուսի փոխարէն, բայց ոչ

տասի փոխարէն: Ախորժակը անցնում է կենսաբանական նպատակի սահմանը, բայց ոչ

չափազանց շատ: Բայց եթէ առողջ երիտասարդ տղամարդը բաւարարի իր սեռական

ախորժակը, երբ ցանկանայ, եւ իւրաքանչիւր սեռական յարաբերութեան արդիւնքում ծնուի

երեխայ, ապա տասը տարում նա կարող է իր երեխաներով բնակեցնել մի փոքր գիւղ: Այս

տեսակի ախորժակը անհամաչափօրէն անցնում է իր կենսաբանական գործառոյթի

սահմանը:

Քննարկենք սա այլ կողմից: Դուք կարող էք մեծ քանակութեամբ հանդիսատես հաւաքել

մերկապարի ներկայացմանը, այսինքն նայելու, թէ ինչպէս է կինը հանւում բեմում: Այժմ

ենթադրենք, թէ դուք եկել էք մի երկիր, որտեղ կարող էք թատրոնը լցնել հանդիսականներով`

բեմ բերելով անձեռոցիկով ծածկուած ափսէ, յետոյ անձեռոցիկը դանդաղ բարձրացնելով,

այնպէս, որ նախքան թատրոնի լոյսերի հանգչելը, իւրաքանչիւր հանդիսական կարողանայ

տեսնել, որ ափսէի մէջ դրուած է ոչխարի տապակած միս կամ մի կտոր խոզապուխտ: Այս

ամէնը տեսնելուց յետոյ միթէ՞ չէք մտածի, որ տուեալ վայրի բնակիչների ուտելու ախորժակի

հետ ինչ-որ բան կարգին չէ: Դէ իսկ եթէ ուրիշ աշխարհում մեծացած ինչ-որ մէկը տեսնէր

մերկապարի ներկայացումը, արդեօք չէ՞ր մտածի, որ մեր սեռական բնազդի հետ ինչ-որ բան

կարգին չէ:

Մի քննադատ ասել է, որ եթէ գտնէր մի երկիր, որտեղ ժողովրդականութիւն են վայելում

կերակուրի «մերկացման» ներկայացումները, ապա նա կ'եզրակացնէր, որ այդ երկրի

ժողովուրդը սովի է մատնուած: Նա, ի հարկէ, ակնարկում էր, որ մերկապարը առաջ է գալիս

ոչ թէ սեռական այլասերուածութիւնից, այլ սեռական սովից: Ես համաձայն եմ նրա հետ, որ

եթէ ինչ-որ անծանօթ երկրում տեսնէինք, որ մարդկանց շատ են հատաքրքրում տապակած

մսի վերոյիշեալ ներկայացումները, ապա հնարաւոր բացատրութիւններից մէկը կը լինէր

սովը: Այս վարկածը ստուգելու համար մենք պէտք է պարզենք, թէ այդ երկրում շա՞տ սնունդ է

սպառւում, թէ՞ քիչ: Եթէ դիտարկումները ցոյց տան, որ տուեալ երկրի բնակիչները քիչ չեն

ուտում, ապա մենք ստիպուած կը լինենք հրաժարուել սովի մասին վարկածից եւ կը փորձենք

նոր բացատրութիւն գտնել: Այդ նոյն ձեւով, նախքան կ'ընդունենք, որ մերկապարի պատճառը

սեռական յարաբերութիւնների սովն է, մենք պէտք է նայենք այն ակնյայտ փաստին, որ մեր

դարում աւելի շատ է սեռական բնազդի զսպուածութիւնը, քան այն դարերում, երբ չկար

մերկապար: Բայց զսպուածութեան նման փաստ մենք չենք տեսնում: Հակաբեղմնաւորիչ

միջոցները աւելի ապահով են դարձրել սեռական յարաբերութիւնները ե՛ւ ամուսնութեան

շրջանակներում, ե՛ւ դրանից դուրս: Հասարակական կարծիքը դարձել է շատ աւելի

Page 51: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

51

հանդուրժող անօրինական կապերի, անգամ այլասերուածութեան հանդէպ, քան

հեթանոսական ժամանակաշրջանին յաջորդող բոլոր դարերում: Բացի այդ, «սեռական սովի»

մասին վարկածը միակ հնարաւոր բացատրութիւնը չէ: Բոլորը գիտեն, որ սեռական

յարաբերութիւնների ախորժակը, ինչպէս նաեւ այլ կարգի ախորժակները, առատութիւնից

աւելի են խթանւում: Սոված մարդը շատ է մտածում կերակուրի մասին, բայց նոյնը անում է

նաեւ շատակերը:

Այժմ, երրորդ դիտարկումը: Շատ քիչ մարդկանց կը տեսնէք, որոնք կը ցանկանան ուտել

այն, ինչը կերակուր չէ, կամ կերակուրն ուտելու փոխարէն, այն օգտագործել ուրիշ ձեւով: Մի

խօսքով, ուտելու ախորժակի այլասերումը հազուադէպ կարող է լինել: Իսկ սեռական

այլասերուածութիւնը մեծաքանակ է, դժուար բուժուող է եւ վախեցնող: Ես չէի ուզի

անդրադառնալ մանրամասներին, բայց ստիպուած եմ, որովհետեւ վերջին քսան տարում մեր

ուղեղն ամէն օր սնել են սեռական յարաբերութիւնների մասին գեղեցիկ ստերով: Մեզ

անդադար կրկնում էին, որ սեռական ցանկութիւնը օրինաչափ է, ինչպէս եւ մեր միւս բնական

ցանկութիւնները: Մեզ համոզում էին, որ եթէ մենք հրաժարուենք այդ ցանկութիւնը ճնշելու

վիկտորիական յիմար գաղափարից, ապա մեր մարդկային այգում ամէն ինչ հիանալի կլինի:

Դա ճիշտ չէ: Հէնց որ նայէք փաստերին եւ մի կողմ շրջուէք քարոզչութիւնից, կը տեսնէք, որ

դա սուտ է:

Մեզ ասում են, թէ սեռական յարաբերութիւններում անկարգութիւն առաջացաւ, որովհետեւ

դրանք թաքցնում էին: Բայց վերջին քսան տարում չեն թաքցնում: Սեռական

յարաբերութիւնների մասին շաղակրատում են ողջ օրուայ ընթացքում, բայց դրանք դեռեւս

չեն կարգաւորուել: Եթէ անկարգութեան պատճառը գաղտնիութիւնն է, ապա բացայայտ

քննարկումները պէտք է որ կարգաւորէին այդ խնդիրը: Բայց դա տեղի չունեցաւ: Ես կարծում

եմ, որ ամէն ինչ հակառակն է եղել. մարդկային ցեղն ի սկզբանէ թաքցրել է այդ

յարաբերութիւնները, որովհետեւ ի սկզբանէ անկարգութիւն է տիրել:

Ժամանակակից մարդիկ ասում են. «Սեռական յարաբերութիւններում ամօթալի ոչինչ չկայ»:

Սա կարելի է երկու ձեւով բացատրել: Հնարաւոր է, որ նրանք ուզում են ասել, թէ ամօթալի

ոչինչ չկայ, որ մարդկութիւնը վերարտադրում է ինքն իրեն որոշակի ձեւով, եւ դա ուղեկցւում

է հաճոյքով: Եթէ նրանք դա նկատի ունեն, ուրեմն նրանք ճիշտ են: Քրիստոնէութիւնը նոյնն է

ասում: Մտահոգութիւնը ոչ վերարտադրման ձեւն է, ոչ էլ հաճոյքը: Հնում քրիստոնեայ

ուսուցիչներն ասում էին, որ եթէ մարդը չբարոյազրկուէր, ապա սեռական

յարաբերութիւններից աւելի մեծ հաճոյք կը ստանար, քան ներկայումս: Ես գիտեմ, որ մի

քանի բթամիտ քրիստոնեաներ այն գաղափարն են տարածել, թէ իբր քրիստոնէութիւնը

գտնում է, որ սեռական յարաբերութիւնները, մարմինը, ֆիզիկական հաճոյքը չարիք են: Բայց

նրանք սխալ են: Քրիստոնէութիւնը գրեթէ միակն է մեծ կրօններից, որը դրական է

վերաբերւում մարմնին, որը համոզուած է, որ մատերիան բարիք է, որ Աստուածն ինքը մի

անգամ ընդունեց մարդկային մարմին, որ նոյնիսկ երկնքում մեզ կտրուի նոր մարմին, որը կը

լինի կարեւոր բաղկացուցիչ մասը մեր երջանկութեան, մեր գեղեցկութեան եւ մեր ուժի:

Քրիստոնէութիւնը փառաբանել է ամուսնութիւնը շատ աւելին, քան որեւէ այլ կրօն, եւ սիրոյ

մասին գրեթէ ամբողջ բարձր պօէզիան գրուել է քրիստոնեաների կողմից: Եթէ որեւէ մէկն

ասում է, որ սեռական յարաբերութիւնը չարիք է, քրիստոնէութիւնն անմիջապէս ժխտում է:

Բայց երբ մարդիկ ասում են. «Սեռական յարաբերութիւններում ամօթալի ոչինչ չկայ»,

Page 52: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

52

հնարաւոր է, որ նրանք ուզում են ասել, թէ ամօթալի ոչինչ չկայ այն վիճակում, որում գտնւում

են այդ յարաբերութիւններն այսօր: Եթէ նրանք դա նկատի ունեն, կարծում եմ, որ նրանք

սխալ են: Կարծում եմ, որ սեռական յարաբերութիւնների այսօրուայ վիճակն ամբողջովին

սխալ է: Ամօթալի ոչինչ չկայ կերակուրը վայելելու մէջ: Բայց ծայրայեղ ամօթալի կը լինէր,

եթէ երկրագնդի բնակչութեան կէսը կերակուրը դարձնէր իր կեանքի գլխաւոր

հետաքրքրութիւնը եւ ժամանակը վատնէր կերակուրի նկարներին նայելով ու շուրթերը

լիզելով: Ես չեմ ուզում ասել, որ դուք եւ ես պատասխանատու ենք ներկայ իրավիճակի

համար: Մենք տառապում ենք խեղուած ժառանգականութիւնից, որը մեզ փոխանցել են մեր

նախնիները, եւ մենք մեծացել ենք անողջախոհութիւնը քաջալերող քարոզչութեան ներքոյ:

Կան մարդիկ, որոնք իրենց շահից ելնելով ցանկանում են, որ մեր սեռական բնազդը

մշտապէս լինի գրգռուած, քանի որ կրքով համակուած մարդը հազիւ թէ ընդունակ լինի իրեն

ետ պահել այն բաւարարելու հետ կապուած ծախսերից: Աստուածը գիտէ մեր վիճակի

մասին: Երբ Նա մեզ դատելիս լինի, հաշուի կ'առնի բոլոր դժուարութիւնները, որոնք մենք

հարկադրուած ենք եղել հաղաթահարելու: Կարեւորն այն է, որ մենք անկեղծօրէն ու

յամառօրէն ցանկանանք յաղթահարել այդ դժուարութիւնները:

Մենք չենք կարող առողջանալ, քանի դեռ չենք ցանկանում դա անել: Նրանք, ովքեր

իսկապէս ցանկանում են օգնութիւն ստանալ` ստանում են: Բայց ժամանակակից շատ

մարդկանց համար դժուար է նոյնիսկ ցանկանալը: Հեշտ է մտածել, թէ մենք ինչ-որ բան ենք

ուզում, թէեւ իրականում այն չենք ուզում: Դեռ վաղուց մի յայտնի քրիստոնեայ ասել է, որ երբ

երիտասարդ էր, ինքը մշտապէս աղօթում էր, որ Աստուածն իրեն օժտի ողջախոհութեամբ:

Բայց տարիներ անց նա հասկացաւ, որ մինչ իր շուրթերը շշնջում էին. «Տէր Աստուած, ինձ

ողջախոհ դարձրու», իր սիրտը գաղտնաբար աւելացնում էր. «Միայն խնդրում եմ ոչ հիմա»:

Նոյնը կարող է լինել նաեւ այլ առաքինութիւններ աղերսող աղօթքներում: Բայց երեք

պատճառ կայ, թէ ինչու է հիմա յատկապէս դժուար մեզ համար ցանկանալ կատարեալ

ողջախոհութիւն, էլ չեմ ասում դրան հասնելու մասին:

Նախ, մեր խեղուած բնոյթը, մեզ գայթակղող չարքերը եւ հեշտասիրութեան ժամանակակից

ողջ քարոզչութիւնը միաւորուելով, մեզ ներշնչում են, որ այն ցանկութիւնները, որոնց մենք

ընդդիմանում ենք, այնքան բնական ու խելամիտ են եւ ուղղուած են մեր առողջութեան

ամրապնդմանը, որ դրանց դիմադրելը համարեա այլասերութիւն է եւ աննորմալութիւն:

Ցուցապաստառը ցուցապաստառի ետեւից, ֆիլմը ֆիլմի ետեւից, վէպը վէպի ետեւից

սեռական ցանկութիւնների բաւարարումը կապում են ֆիզիկական առողջութեան,

բնականութեան, երիտասարդութեան, շիտակ եւ ուրախ բնաւորութեան հետ: Նման

զուգորդութիւնը սուտ է: Ինչպէս բոլոր ազդեցիկ ստերը, այն հիմնուած է ճշմարտութեան

վրայ, որի մասին մենք խօսել ենք վերեւում. սեռական հակումը ինքնին վերցրած (բացառելով

անզսպութիւնն ու կրքի մոլեգնութիւնը) նորմալ ու առողջ բնազդ է: Սուտը այն

ենթադրութիւնն է, թէ ցանկացած սեռական ակտ առողջ է ու նորմալ: Նոյնիսկ եթէ մի կողմ

թողնենք քրիստոնէութիւնը, ապա միայն տարրական տրամաբանութեան տեսակիւնից դա

անհեթեթութիւն է: Ակնյայտ է, որ մեր բոլոր ցանկութիւնների բաւարարումը տանում է

ամլության, հիւանդութեան, խանդոտութեան, ստախօսութեան, գաղտնապահութեան եւ այն

ամէնին, ինչը հակառակ է առողջութեանը, ուրախ եւ շիտակ բնաւորութեանը: Անգամ այս

աշխարհում, երջանկութեան հասնելու համար անհրաժեշտ է մեծ զսպուածութիւն:

Հետեւաբար անիմաստ է ասել, թէ ամէն մի ուժեղ ցանկութիւն բնական է ու խելամիտ:

Page 53: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

53

Իւրաքանչիւր ողջամիտ ու քաղաքակիրթ մարդ պէտք է ունենայ որոշակի սկզբունքներ,

որոնցով ղեկավարուելով նա իրականացնում է իր որոշ ցանկութիւնները եւ մերժում է

միւսները: Մի մարդ ղեկավարւում է քրիստոնէական սկզբունքներով, մէկ ուրիշը` հիգիենիկ,

երրորդը` սոցիալական: Իսկական կոնֆլիկտը տեղի է ունենում ոչ թէ քրիստոնէութեան եւ

«բնութեան» միջեւ, այլ քրիստոնէական սկզբունքների եւ «բնութեան» նկատմամբ

վերահսկողութեան սկզբունքների միջեւ: Չէ՞ որ «բնութիւնը» (այսինքն բնական

ցանկութիւնները) ամէն դէպքում անհրաժեշտ է վերահսկել, եթէ մենք չենք ուզում կործանել

մեր կեանքը: Պէտք է ընդունել, որ քրիստոնէական սկզբունքներն աւելի խիստ են, քան

միւսները: Բայց քրիստոնէութիւնն ինքն է օգնում հաւատացեալներին դրանք պահպանելու

հարցում, մինչդեռ այլ սկզբունքներ պահպանելիս, դուք արտաքին աջակցութիւն չէք

ստանում:

Երկրորդ, շատ մարդկանց վախեցնում է ողջախոհութեան քրիստոնէական սկզբունքներին

լրջօրէն հետեւելու բուն միտքը, քանի որ նրանք, նախքան փորձելը, մտածում են, որ դա

հնարաւոր չէ: Սակայն մի բան ձեռնարկելուց առաջ, չի կարելի մտածել` հնարաւո՞ր է դա, թէ

ոչ: Երբ մարդը քննաթերթիկում տեսնում է կամընտրական հարց, նա մտածում է` հնարաւո՞ր

է պատասխանել, թէ ոչ, իսկ երբ տեսնում է պարտադիր հարց, նա պատասխանում է իր

հնարաւորութիւնների առաւելագոյն չափով: Ամենաթերի պատասխանի համար դուք կը

ստանաք որեւէ ցածր գնահատական, իսկ չպատասխանելու դէպքում ոչ մի գնահատական

չէք ստանայ: Ոչ միայն քննութիւնների ժամանակ, այլեւ պատերազմում, կամ

լեռնագնացությամբ զբաղուելիս, կամ երբ սովորում են չմուշկներով սահել, լողալ, հեծանիւ

վարել, անգամ պիրկ կոճկուած օձիքը սառը մատներով արձակելիս մարդիկ յաճախ անում են

այն, ինչը նախկինում թւում էր անհնարին: Զարմանալի է, թէ ինչերի ենք մենք ընդունակ, երբ

ստիպում է անհրաժեշտութիւնը:

Մենք վստահ ենք, որ կատարեալ ողջախոհութեանը եւ կատարեալ բարեսրտութեանը

հնարաւոր չէ հասնել միայն մարդկային ջանքերով: Դուք պէտք է խնդրէք Աստծու օգնութիւնը:

Նոյնիսկ խնդրելուց յետոյ, երկար ժամանակ ձեզ կարող է թուալ, որ չէք ստանում այդ

օգնութիւնը կամ ստանում էք ոչ բաւարար չափով: Մի՛ վհատուեք: Իւրաքանչիւր թերացումից

յետոյ, ներում հայցէք, ուժ հաւաքէք եւ նորից փորձէք: Շատ յաճախ Աստուածը մեզ օգնում է ոչ

թէ առաքինութիւն տալով, այլ ուժ տալով` նորանոր փորձեր կատարելու համար: Ինչքան էլ

կարեւոր լինի ողջախոհութիւնը (կամ քաջութիւնը, կամ ճշմարտախօսութիւնը, կամ

ցանկացած այլ առաքինութիւն), դրան հասնելու բուն գործընթացը մեր մէջ զարգացնում է

այնպիսի հոգեւոր յատկանիշներ, որոնք աւելի կարեւոր են: Այդ գործընթացը մեզ ազատում է

սեփական ջանքերի արդիւնաւէտութեան մասին պատրանքներից եւ սովորեցնում է ամէն

ինչում ապաւինել Աստծուն: Մի կողմից մենք սովորում ենք, որ չենք կարող յոյսներս դնել մեզ

վրայ անգամ յաջողութեան դէպքում, իսկ միւս կողմից հասկանում ենք, որ

անյաջողութիւնների դէպքում անգամ մենք չպէտք է յուսալքուենք, քանի որ մեր

թերացումները ներուած են: Մեր միակ ճակատագրական սխալը կը լինէր բաւարարուել մեր

ներկայ վիճակով, որն ամենեւին կատարեալ չէ:

Երրորդ, մարդիկ յաճախ ճիշտ չեն հասկանում այն, ինչը հոգեբանութեան մէջ կոչւում է

«ճնշում»: Հոգեբանները սովորեցնում են, որ «ճնշուած սեռական բնազդը» վտանգաւոր է:

Սակայն «ճնշուած» բառը տեխնիկական տերմին է. դա չի նշանակում «անտեսուած» կամ

Page 54: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

54

«մերժուած»: Ճնշուած ցանկութիւնը կամ միտքը նետւում է մեր ենթագիտակցութեան մէջ

(սովորաբար շատ վաղ հասակում) եւ գիտակցութեան մէջ կարող է յայտնուել միայն

անճանաչելիօրէն կերպարանափոխուած ձեւով: Ճնշուած սեռական բնազդը կարող է

դրսեւորուել որպէս ցանկասիրութեան հետ կապ չունեցող բան: Երբ դեռահասը կամ

չափահաս մարդը ընդդիմանում է որեւէ գիտակցուած ցանկութեան, նա ամենեւին չի

ստեղծում «ճնշման» վտանգ իր համար: Ընդհակառակը, նրանք, ովքեր լրջօրէն փորձում են

ողջախոհ լինել, աւելի գիտակից են եւ աւելի շատ գիտեն իրենց սեռական հակումների

մասին, քան այլ մարդիկ: Նրանք գիտեն իրենց ցանկութիւնները, ինչպէս Վելինգտօնը գիտէր

Նապոլէոնին, կամ ինչպէս Շերլոք Հոլմսը գիտէր Մորիարտիին: Նրանք գլուխ են հանում

հակառակորդից, ինչպէս առնէտ որսացողը առնէտներից, կամ ջրմուղագործը` ծորացող

խողովակներից: Առաքինութիւնը բերում է լոյս, անզսպուածութիւնը սոսկ մթագնում է

գիտակցութիւնը:

Եւ վերջապէս, չնայած որ ես ստիպուած էի այսքան երկար խօսել սեռական

յարաբերութիւնների մասին, ես ուզում եմ, որ դուք յստակ հասկանաք. քրիստոնէական

բարոյականութեան կենտրոնն այստեղ չէ: Եթէ որեւէ մէկը կարծում է, թէ քրիտոնեաները

անողջախոհութիւնը համարում են ամենամեծ մեղքը, ապա նա սխալւում է: Մարմնական

մեղքերը վատ բան են, բայց բոլոր մեղքերից դրանք ամենափոքր մեղքն են: Ամենավատ

հաճոյքը զուտ հոգեւոր է. ուրիշներին զրպարտելը, հրամաններ արձակելը, մարդկանց որպէս

ստորադասների վերաբերուելը, կողոպտելը, չարախօսելը, ատելութիւնը, իշխանութեան

ձգտումը: Իմ մէջ երկու էութիւն է ապրում: Դրանք մրցակցում են այն «ներքին մարդու» հետ,

որը ձգտում եմ դառնալ: Դրանք կենդանական եւ սատանայական էութիւններն են: Այդ

երկուսից վատագոյնը սատանայականն է: Ահա թէ ինչու սառնասիրտ ինքնահաւան

ճշտակատարը, որը կանոնաւոր յաճախում է եկեղեցի, կարող է աւելի մօտ լինել դժոխքին,

քան մարմնավաճառը: Բայց, անշուշտ, աւելի լաւ է չլինել ոչ մէկը, ոչ միւսը:

6. ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ

Նախորդ գլուխը հիմնականում բացասաբար էր մեկնաբանում սեռական մղումների

դրսեւորումները: Ես համարեա չանդրադարձայ դրական կողմին, այսինքն քրիստոնէական

ամուսնութեանը: Ես չէի ցանկանայ քննարկել ամուսնական յարաբերութիւնները երկու

պատճառով: Առաջինն այն է, որ ամուսնութեան մասին քրիստոնէական ուսմունքը

հասարակական համակրանք չի վայելում: Իսկ երկրորդն այն է, որ ես ինքս երբեք

ամուսնացած չեմ եղել եւ, հետեւաբար, կարող եմ խօսել միայն ուրիշների ասածների հիման

վրայ: Այնուհանդերձ, ես կարծում եմ, որ քրիստոնէական բարոյականութեան մասին խօսելիս

հազիւ թէ հնարաւոր լինի շրջանցել այդ հարցը: Ամուսնութեան մասին քրիստոնէական

գաղափարը հիմնւում է Քրիստոսի այն բառերի վրայ, որ ամուսնուն եւ կնոջը հարկ է դիտել

իբրեւ միասնական օրգանիզմ, քանի որ հէնց այդ են նշանակում Նրա «մէկ մարմին» բառերը:

Եւ քրիստոնեաները գտնում են, որ երբ Քրիստոսն ասել է այդ բառերը, Նա հաւաստել է

փաստն այնպէս, ինչպէս փաստի հաւաստում կը լինէին բառերն այն մասին, որ կողպէքն ու

բանալին միասնական մեխանիզմ են, կամ որ ջութակն ու դրա աղեղը մէկ երաժշտական

գործիք են: Նա` մարդկային մեքենայի գիւտարարը, ասում է մեզ, որ իր ստեղծածի երկու

մասերը` արական եւ իգական, ստեղծուել են այն բանի համար, որ միաւորուեն զոյգերով, ընդ

Page 55: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

55

որում, ոչ միայն սեռական յարաբերութիւնների համար: Այդ միութիւնը պէտք է լինի

բազմակողմանի: Ամուսնութիւնից դուրս եղած սեռական կապերի այլանդակութիւնը

կայանում է նրանում, որ նրանք, ովքեր մտնում են նման կապի մէջ, ձգտում են մեկուսացնել

միութեան մէկ տեսակը (սեռական) միութեան միւս բոլոր տեսակներից: Մինչդեռ դրանց

անբաժանելիութեան մէջ է լիարժէք եւ կատարեալ միութեան երաշխիքը: Քրիստոնէութիւնը

չի գտնում, որ սեռական յարաբերութիւններից ստացուող հաճոյքը աւելի մեղսալի է, քան,

ասենք կերակուրից ստացուող հաճոյքը: Սակայն այդ ուսմունքը գտնում է, որ չի կարելի

դրանցից օգտուել միայն իբրեւ հաճոյքի աղբիւր: Դա նոյնքան հակաբնական է, որքան,

օրինակ, կերակրի համը վայելելը խուսափելով կուլ տալուց եւ մարսելուց, այսինքն`

ուտելիքը ծամելը եւ թքելը:

Եւ, որպէս ասուածի հետեւանք, քրիստոնէութիւնը ուսուցանում է, որ ամուսնութիւնը երկու

անձանց միութիւն է ողջ կեանքի համար: Ճիշտ է, տարբեր եկեղեցիներ այս հարցի

վերաբերեալ ունեն ոչ համահունչ կարծիքներ: Դրանց որոշ մասը ընդհանրապէս թոյլ չեն

տալիս ամուսնալուծութիւնները: Միւսները թոյլ են տալիս մեծ դժկամութեամբ` միայն

բացառիկ դէպքերում: Շատ ցաւալի է, որ քրիստոնեաների մէջ այդ կարեւոր հարցի շուրջ չկայ

համաձայնութիւն: Սակայն արդարութիւնը պահանջում է նշել, որ ամուսնութեան հարցի

շուրջ տարբեր եկեղեցիները միմեանց միջեւ շատ աւելի համակարծիք են, քան արտաքին

աշխարհի հետ: Ես նկատի ունեմ, որ ցանկացած եկեղեցի ամուսնալուծութիւնը դիտում է

որպէս կենդանի մարմի մի մասի անդամահատում, որպէս իւրօրինակ վիրահատութիւն:

Որոշ եկեղեցիներ այդ վիրահատութիւնը համարում են այնքան անբնական, որ բոլորովին

թոյլ չեն տալիս այն: Միւսները թոյլատրում են ամուսնալուծութիւնը, սակայն որպէս

ծայրայեղ միջոց եւ միայն բացառիկ ծանր դէպքերում:

Նրանք բոլորը համաձայն են այն բանի հետ, որ այդ արարողութիւնն աւելի նման է զոյգ

ոտքերի անդամահատմանը, քան թէ գործնական ընկերակցութեան դադարեցմանը:

Եկեղեցիներից ոչ մէկը չի ընդունում ժամանակակից այն տեսակէտը, թէ

ամուսնալուծութիւնը կողմերի միջեւ մի տեսակ վերակառուցում է, որն անհրաժեշտ է այն

դէպքերում, երբ նրանց միջեւ այլեւս չկայ սէր կամ երբ նրանցից մէկը մէկ ուրիշի է սիրում:

Նախքան ամուսնալուծութեան վերաբերեալ այս ժամանակակից տեսակէտին եւ

մաքրաբարոյութեան հետ դրա յարաբերութեան հարցերին անցնելը, ճիշտ կը լինի քննարկել

դրա կապը մէկ այլ առաքինութեան` արդարութեան հետ:

Արդարութիւնն իր մէջ պարունակում է խոստումին հաւատարիմ լինելու պահանջը:

Իւրաքանչիւրը, ով պսակադրուել է եկեղեցում, տուել է հանդիսաւոր եւ հրապարակային

խոստում` հաւատարմութիւն պահպանել իր զուգընկերոջ հանդէպ մինչ մահ: Այդ խոստումը

պահելը կապուած չէ սեռական յարաբերութիւնների բնոյթի հետ: Ամուսնութեան ժամանակ

տրուող խոստումը, նման է ցանկացած այլ խոստման: Եթէ, ինչպէս պնդում են մեր

ժամանակակիցները, սեռական հակումը ոչնչով չի տարբերւում մեր այլ հակումներից, ապա

դրան պէտք է վերաբերուել նոյն կերպ, ինչպէս բոլոր միւս հակումներին: Այն պէտք է

վերահսկել, ինչպէս ցանկացած այլ հակում դէպի անչափաւորութիւնը: Իսկ եթէ սեռական

հակումը տարբերւում է միւս հակումներից այն բանով, որ հիւանդագին կերպով բորբոքուած

է, ապա, իմ կարծիքով, մենք պէտք է դրան վերաբերուենք յատուկ զգուշութեամբ, որպէսզի

այն չդրդի մեզ անազնիւ քայլի:

Page 56: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

56

Որեւէ մէկը կարող է առարկել իմ ասածին, պնդելով, որ եկեղեցում տրուած խոստումն ինքը

համարում է պարզապէս ձեւականութիւն, որն ինքը մտադիր չէր պահպանել: Այդ դէպքում

ո՞ւմ էր նա փորձում խաբել այդ խոստումը տալիս: Աստծո՞ւն: Դա խելացի չէր լինի: Ինքն

իրե՞ն: Դա առաւել եւս խելացի չէ: Հարսնացուի՞ն, նրա բարեկամների՞ն: Դա կը լինէր

դաւաճանութիւն: Ամէնից յաճախ, կարծում եմ, ամուսնական զոյգը (կամ նրանցից մէկը) յոյս

ունի խաբելու հանրութեանը: Նրանք ձգտում են ամուսնութեան հետ կապուած

պատկառելիութեան, սակայն չեն ցանկանում վճարել դրա համար: Նման մարդիկ

խաբեբաներ եւ ինքնակոչ անձինք են: Եթէ դրա հետ մէկտեղ նրանք նաեւ հաճոյք են ստանում

խաբէութիւնից, ապա ես նրանց ասելիք չունեմ. ո՞ւմ մտքով կ'անցնի առաքինութեան բարձր

եւ դժուարին պարտքը պարտադրել այնպիսի մարդկանց, որոնց մօտ դեռեւս չի արթնացել

ազնիւ լինելու մղումը: Իսկ եթէ նրանք արդէն խելքի են եկել եւ նրանց մօտ առաջացել է այդ

ցանկութիւնը, ապա իրենց կողմից տրուած խոստումը նրանց համար կը ծառայի իբրեւ

պահող ուժ, եւ նրանք կը սկսեն իրենց պահել ըստ արդարութեան, այլ ոչ թէ ըստ

առաքինութեան պահանջների: Եթէ մարդիկ չեն հաւատում մշտական ամուսնութեանը, ըստ

երեւոյթին, նրանց համար աւելի լաւ կը լինի միասին ապրել առանց ամուսնութեան մէջ

մտնելու: Դա աւելի ազնիւ է, քան խոստումներ տալը, որոնք մտադիր չեն պահել:

Ճիշտ է, ամուսնութիւնից դուրս համատեղ կեանքը նրանց մեղաւոր է դարձնում

(քրիստոնէութեան տեսանկիւնից) անհաւատարմութեան մեղքում: Սակայն հնարաւոր չէ մի

արատից ազատուել, դրան մէկ ուրիշն աւելացնելով. սանձարձակութիւնը չի կարելի ուղղել,

դրան աւելացնելով երդմնազանցութիւն:

Մեր օրերում շատ տարածուած է այն գաղափարը, թէ ամուսնութեան միակ արդարացումը,

դա ամուսինների միջեւ սէրն է, որը չի նախատեսում նրանց միջեւ պայմանագրի կնքում կամ

ամուսնական երդումներ: Եթէ ամէն ինչ հիմնւում է սիրահարուածութեան վրայ, խոստումը

կորցնում է իր իմաստը եւ չարժէ այն տալ: Հետաքրքիր է, որ իրենք սիրահարուածները, քանի

դեռ սիրահարուած են, դա աւելի լաւ գիտեն, քան նրանք, ովքեր դատողութիւններ են անում

սիրոյ մասին: Ըստ Չեսթերտոնի, սիրահարուածներին յատուկ է միմեանց խոստումներ տալը:

Ողջ աշխարհում սիրային երգերը լի են յաւէրժ հաւատարմութեան երդումներով:

Քրիստոնէական կանոնները սիրահարուածներին չեն պարտադրում մի այնպիսի բան, որն

օտար լինի սիրոյ բնոյթին, այլ միայն պահանջում են, որ նրանք ամենայն լրջութեամբ

վերաբերուեն այն բանին, ինչին իրենց մղում է հենց իրենց կիրքը:

Եւ ի հարկէ, այն խոստումը, որ ես տուել եմ, երբ սիրահարուած եմ եղել եւ քանի որ ես

սիրահարուած եմ եղել, այն է` ողջ կեանքի ընթացքում հաւատարմութիւն պահպանելը, ինձ

պարտաւորեցնում է հաւատարիմ լինել անգամ այն դէպքում, եթէ սէրը գնացել է: Չէ որ

խոստումը կարող է վերաբերուել միայն գործողութիւններին եւ արարքներին, այսինքն

այնպիսի բաների, որոնք ես կարող եմ վերահսկել: Ոչ ոք չի կարող խոստանալ, որ ինքը

մշտապէս նոյն զգացումը կը տածի: Նոյն յաջողութեամբ, կարելի է խոստանալ երբեք

չտառապել գլխացաւից կամ միշտ սոված լինել: Հարց է առաջանում` ի՞նչ իմաստ ունի երկու

մարդու պահել միասին, եթէ նրանք այլեւս չեն սիրում միմեանց: Դրա համար կան

սոցիալական բնոյթի մի քանի լուրջ պատճառներ` երեխաներին չզրկել ընտանիքից,

պաշտպանել կնոջը (որը, հնարաւոր է, ամուսնանալիս զոհաբերել է իր կարիերան) լքուած

Page 57: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

57

լինելու հեռանակարից, երբ նա ձանձրացնի ամուսնուն: Սակայն կայ նաեւ մէկ այլ պատճառ,

որում ես համոզուած եմ, թէեւ ինձ համար հեշտ չէ դա բացատրելը:

Եւ ահա թէ ինչու, շատ մարդիկ ուղղակի անզօր են հասկանալու, որ եթէ «Բ»-ն աւելի լաւ է,

քան «Գ»-ն, ապա «Ա»-ն կարող է աւելի լաւ լինել, քան «Բ»-ն: Նրանք գերադասում են «լաւ» եւ

«վատ» հասկացութիւնները, այլ ոչ թէ` «լաւ», «աւելի լաւ» եւ «ամենալաւը» կամ «վատ», «աւելի

վատ» եւ «ամենավատը»: Նրանք ցանկանում են իմանալ, թէ հայրենասիրութիւնը դուք

համարո՞ւմ էք լաւ յատկանիշ: Դուք պատասխանում էք` ի հարկէ, հայրենասիրութիւնը լաւ

յատկանիշ է, շատ աւելի լաւը, քան անհատապաշտին յատուկ եսասիրութիւնը, սակայն

համընդհանուր եղբայրական սէրը վեր է հայրենասիրութիւնից, իսկ եթէ դրանք հակադրւում

են միմեանց, ապա գերապատուութիւնը պէտք է տալ եղբայրական սիրուն: Դուք կարծես թէ

լիարժէք պատասխան էք տալիս, սակայն ձեր ընդդիմախօսները դրանում լոկ տեսնում են

պատասխանից խուսափելու ցանկութիւն: Նրանք հարցնում են, թէ դուք ինչ էք մտածում

մենամարտի մասին: Դուք պատասխանում էք, որ շատ աւելի լաւ է մարդուն ներել

վիրաւորանքը, քան նրա հետ մարտնչել մենամարտում: Սակայն, անգամ մենամարտը կարող

է աւելի լաւ լինել, քան ողջ կեանքի ընթացքում ատելութիւն պահպանելը, որը դրսեւորւում է

մարդուն ստորացնելու, նրան ամէն կերպ վնասելու փորձերի մէջ: Եթէ դուք նրանց այդպիսի

պատասխան տաք, նրանք կը հեռանան ձեզնից, բողոքելով, որ դուք չէք ցանկանում ուղղակի

պատասխան տալ: Ես յոյս ունեմ, որ ընթերցողներից ոչ մէկը նման սխալ չի անի այն

կապացութեամբ, ինչ ես հիմա պատրաստւում եմ ասել:

Սիրահարուածութիւնը հիասքանչ վիճակ է եւ շատ առումներով օգտակար է մեզ համար:

Սէրը մեզ օգնում է լինել մեծահոգի եւ խիզախ, մեր առջեւ բացում է ոչ միայն սիրած էակի

գեղեցկութիւնը, այլեւ ամէնուր եղած գեղեցկութիւնը եւ, վերջապէս, վերահսկում է

(յատկապէս սկզբում) մեր կենդանական սեռական բնազդները: Այս առումով, սէրը մեծ

յաղթանակ է կրքի հանդէպ: Առողջ բանականութեամբ ոչ մէկը չի հերքի, որ

սիրահարուածութիւնն աւելի լաւ է սովորական զգայականութիւնից կամ սառն

ինքնասիրահարուածութիւնից: Սակայն, ինչպէս ես նախկինում ասել եմ, վտանգաւոր է մեր

բնոյթի որեւէ մէկ մղումի ետեւից ամէն գնով գնալը եւ ոչ մի բանի առաջ կանգ չառնելը:

Սիրահարուած լինելը լաւ բան է, բայց` ոչ ամենալաւը:

Կան շատ բաներ, որոնք աղօտանում են սիրահարուածութեան առաջ, սակայն կան նաեւ

այնպիսիք, որոնք դրանից բարձր են: Դուք չէք կարող այդ զգացումը դնել ձեր ողջ կեանքի

հիմքում: Այո, այն վեհ զգացում է, սակայն միայն զգացում է եւ չի կարելի ակնկալել, որ այն

միատեսակ ուժգնութեամբ կը ձգուի ողջ կեանքի ընթացքում: Գիտելիքները, սկզբունքները,

սովորութիւնները կարող են լինել յարատեւ, իսկ զգացմունքները գալիս ու գնում են: Եւ

իսկապէս, ինչ էլ որ մարդիկ ասեն, սիրահարուածութեան վիճակն անցողիկ է: Եւ

աւելացնենք, որ եթէ մարդիկ յիսուն տարի շարունակ միմեանց նկատմաբ տածէին ճիշտ նոյն

զգացումը, ինչ ունեցել են հարսանիքի օրը, նրանց վիճակը շատ նախանձելի չէր լինի: Ո՞վ է ի

վիճակի թէկուզ հինգ տարի կրել մշտական յուզմունքի վիճակը: Այդ դէպքում ի՞նչ կը լինէր

մեր աշխատանքի, ախորժակի, քնի, մեր ընկերական կապերի հետ: Սակայն

սիրահարուածութեան աւարտն ի հարկէ սիրոյ աւարտը չէ: Իսկ սէրը, հէնց սէրը, ի

տարբերութիւն սիրահարուածութեան, սոսկ զգացմունք չէ: Դա խոր միութիւն է, որը

պահպանւում է կամային ջանքերով եւ ամրանում է սովորութեան ուժով: Սէրը ամրանում է

Page 58: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

58

(քրիստոնէական ամուսնութիւնում) նաեւ վերին օգնութեամբ, որն Աստծուց խնդրում են եւ

Նրանից ստանում են երկու զուգընկերները: Այդ պատճառով, նրանք կարող են իրար սիրել

անգամ այն ժամանակ, երբ դժգոհ են միմեանցից: (Չէ՞ որ դուք ձեզ սիրում էք, երբ դժգոհ էք

ձեզնից): Նրանք ի վիճակի են պահպանել այդ սէրը նաեւ այն ժամանակ, երբ նրանցից

իւրաքանչիւրը կարող էր սիրահարուել մէկ ուրիշի` եթէ դա իրեն թոյլ տար:

Սիրահարուածութիւնն ամենասկզբում նրանց մղել է միմեանց հաւատարմութեան խոստում

տալուն: Երկրորդ, աւելի հանգիստ սէրը, նրանց ուժ է տալիս պահելու այդ խոստումը: Հէնց

այդ սիրոյ հիման վրայ է աշխատում ամուսնութեան շարժիչը: Սիրահարուածութիւնը միայն

կայծ է ամուսնութեան շարժիչը գործի գցելու համար: Եթէ դուք համաձայն չէք ինձ հետ, ապա

ի հարկէ կ'ասէք. «Նա այդ մասին ոչինչ չգիտի, քանի որ ինքն ամուսնացած չէ»: Շատ

հնարաւոր է, որ դուք ճիշտ էք: Սակայն մինչ այդ ասելը, խնդրում եմ, համոզուէք, որ դուք

դատում էք ձեր անձնական փորձի կամ ձեր ընկերների կեանքի նկատմամբ ձեր

դիտարկումների հիման վրայ: Մի դատէք վէպերից եւ կինոֆիլմերից ստացած

գաղափարների հիման վրայ: Ի դէպ, նաեւ մեծ համբերութիւն եւ ունակութիւն է անհրաժեշտ

կեանքի կողմից մեզ տուած դասերը ճիշտ հասկանալու համար:

Գրքերից, մարդիկ յաճախ տպաւորութիւն են ստանում, թէ սիրահարուածութիւնը կարող է

տեւել ողջ կեանքի ընթացքում` եթէ դուք չէք սխալուել ընտրութեան հարցում: Այստեղից

հետեւութիւն` եթէ իրականում այդպէս չէ, ուրեմն սխալ է թոյլ տրուել: Մնում է միայն

զուգընկերոջը փոխել: Այդպէս մտածողները չեն հասկանում, որ նոր սիրոյ հիացմունքը ճիշտ

նոյն կերպ, աստիճանաբար կը մարի: Չէ որ կեանքի այս ձեւում եւս յուզառատութիւնը գալիս

է սկզբում, սակայն չի մնում ընդմիշտ: Այն յուզմունքը, որ տղան ապրում է թռիչքի մասին իր

առաջին երազանքում, կը հանդարտուի, երբ նա մտնի օդանաւագնացութեան ոլորտ եւ սկսի

ուսումնական թռիչքները: Նաեւ այն հիացմունքը, որ դուք ապրում էք մի որեւէ հիասքանչ

տեղում յայտնուելով, աստիճանաբար մարում է, եթէ դուք բնակութիւն էք հաստատում

այդտեղ: Արդեօք դա չի՞ նշանակում, որ աւելի լաւ կը լինի, եթէ մարդն ընդհանրապէս

չսովորի թռչել եւ չվերաբնակուի գեղեցկագոյն վայրերում: Ամենեւին ոչ: Երկու դէպքում էլ,

անցնելով առաջին փուլով, դուք կը զգաք, թէ ինչպէս է սկզբնական յուզմունքը փոխւում աւելի

հանգիստ եւ մշտական հետաքրքրութեան: Աւելին (ես հազիւ եմ բառեր գտնում,

արտայայտելու համար, թէ ինչ մեծ նշանակութիւն եմ տալիս դրան), միայն այն մարդիկ,

ովքեր պատրաստ են համակերպուել յոյզերի կորստի հետ եւ բաւարարուել սթափ

հետաքրքրութեամբ, կարող են ձեռք բերել նոր բերկրանք: Այն մարդը, որը սովորել է թռչել եւ

դարձել է լաւ օդաչու, յանկարծակի լսում է այդ տարերքի երաժշտութիւնը: Այն մարդը, որը

բնակութիւն է հաստատել հիասքանչ վայրում, իր մէջ բացայայտում է այդ վայրն աւելի

գեղեցկացնելու մղումը` այդտեղ այգի տնկելով:

Ինչ-որ իմաստով, կարծում եմ, Քրիստոսը դա է նկատի ունեցել, ասելով որ ոչինչ չի կարող

ապրել, քանի դեռ չի մահացել: Մի ձգտէք կառչել յուզառատութիւնից սնուող հաճոյքից: Դա կը

լինի ամենավտանգաւոր սխալը: Թոյլ տուէք յուզմունքին անցնել-հեռանալ: Թոյլ տուէք, որ

այն մահանայ, վերապրէք այդ մահը եւ անցէք դրան յաջորդող հանգիստ հետաքրքրութեան ու

երջանկութեան փուլը: Արէք դա եւ դուք կը տեսնէք, որ մշտապէս ապրում էք նոր

հիացմունքների ու նոր յուզականութեան աշխարհում: Սակայն, եթէ դուք ջանում էք

յուզումնառատ վիճակը արհեստականօրէն մտցնել ձեր ամենօրեայ «ճաշացանկի» մէջ, ապա

կը նկատէք, թէ ինչպէս է այն օրէցօր թուլանում եւ աւելի ու աւելի հազուադէպ այցելում ձեզ:

Page 59: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

59

Եւ շուտով կը յայտնաբերէք, որ ձեր կեանքի մնացած մասը դուք անց էք կացնում որպէս

ժամանակից շուտ ծերացած եւ պատրանքները կորցրած մարդ, որին ամէն ինչ ձանձրացրել է:

Հէնց այն պատճառով, որ շատ քիչ մարդիկ են դա հասկանում, դուք ամէնուր հանդիպում էք

միջին տարիքի մարդկանց, որոնք փնթփնթում են, թէ պատանեկութիւնն անիմաստ անցաւ:

Երբեմն նրանք բողոքում են անցած պատանեկութիւնից այնպիսի տարիքում, երբ նրանց

առջեւ բոլոր կողմերից դեռ նոր պէտք է բացուեն նոր հորիզոնները: Շատ աւելի հետաքրքիր է

իսկականից լողալ սովորելը, քան թէ մշտապէս (եւ անյոյս) ձգտել վերադարձնելու այն

զգացումը, որ դուք ապրել էք, երբ երեխայ ժամանակ առաջին անգամ հագել էք լողաթաթերն

ու փորձել լողալ:

Շատ յաճախ, վէպերում եւ թատերական երկերում դուք կը գտնէք այն միտքը, թէ

սիրահարուածութիւնն այնպիսի զգացում է, որին հնարաւոր չէ դիմադրել: Իբր դա մի բան է,

որ ուղղակի ախտահարում է ձեզ, ինչպէս օրինակ կարմրուկը: Ոմանք հաւատում են դրան եւ

ամուսնացած լինելով հանդերձ, բաց են թողնում իրենց զգացմունքների արգելակները գրաւիչ

կին տեսնելիս: Սակայն ես հակուած եմ մտածելու, որ կեանքում նման անյաղթահարելի

կրքեր մեզ շատ աւելի քիչ են այցելում, քան գրքերում (յամենայն դէպս` չափահաս

մարդկանց): Երբ հանդիպում ենք գեղեցիկ, խելացի, գրաւիչ մարդու, մենք, ինչ-որ առումով,

պէտք է սիրենք նրա հիանալի յատկանիշները եւ հիանանք դրանցով: Բայց միթէ՞ մեզնից չի

կախուած, թէ այդ հիացմունքն արդեօք կը վերաճի այն բանին, ինչը մենք անուանում ենք

սիրահարուածութիւն: Կասկած չկայ, որ եթէ մենք համակուած ենք ռոմանտիկ

պատմություններով եւ սիրային երգերով, եւ դրա հետ մէկտեղ գտնւում ենք ալկոհոլի

աղդեցութեան տակ, ապա ընդունակ ենք իւրաքանչիւր հիացմունք վերածել նշուած կարգի

սիրահարուածութեան: Նոյն կերպ, եթէ արահետի երկայնքով առու է փորուած, ապա

անձրեւաջուրը կը լցուի այնտեղ, կամ եթէ մենք երկնագոյն ակնոցներ ենք կրում, ապա ամէն

բան շրջակայքում մեզ թւում է երկնագոյն: Սակայ դա մեր սեփական մեղքն է:

Մինչ ապահարզանի հարցն աւարտելը, ես կը ցանկանայի տարանջատել երկու բան, որոնք

յաճախ խառնում են: Ամուսնութեան քրիստոնէական սկզբունքը մի հարց է, եւ բոլորովին այլ

հարց է, թէ որքա՞ն հեռու կարող են գնալ քրիստոնեաները, եթէ նրանք ընտրողներ կամ

խորհրդարանի անդամներ են, որպէսզի ամուսնութեան վերաբերեալ իրենց հայեացքները

փորձեն պարտադրել հասարակութեան միւս անդամներին: Շատ մարդիկ կարծում են, որ եթէ

դուք քրիստոնեայ էք, ապա պէտք է դժուարացնէք ամուսնալուծուելը բոլոր միւս մարդկանց

համար: Ես դրա հետ համաձայն չեմ: Ես, օրինակ, գիտեմ, որ կը զայրանայի, եթէ

մահմեդականները փորձէին մեզ բոլորիս արգելել գինի խմել: Ես հետեւեալ կարծիքին եմ.

եկեղեցին պէտք է անկեղծօրէն ընդունի, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մեծ մասը

քրիստոնեաներ չեն եւ, հետեւապէս, նրանցից չի կարելի սպասել, որ նրանք վարեն

քրիստոնէական կենսակերպ: Անհրաժեշտ է ունենալ ամուսնութեան երկու տեսակ. մէկը,

պետութեան կողմից օրէնքների հիման վրայ կարգաւորուող եւ բոլոր քաղաքացիների համար

պարտադիր ամուսնութիւնը, իսկ միւսը` եկեղեցու կողմից իր անդամների համար

պարտադիր կանոնների հիման վրայ կարգաւորուող ամուսնութիւնը: Տարբերութիւնը պէտք է

լինի շատ յստակ, որպէսզի մարդիկ հասկանան, թէ որ զոյգն է ամուսնանում քրիտոնէական

կարգով, իսկ որը` ոչ:

Page 60: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

60

Կարծում եմ, ես բաւականաչափ խօսեցի քրիստոնէական ամուսնութեան մշտականութեան

եւ անխզելիութեան մասին: Մեզ մնում է գլուխ հանել եւս մէկ հասարակական համակրանք

չվայելող խնդրից: Քրիստոնեայ կանայք խոստում են տալիս հնազանդ լինել իրենց

ամուսիններին: Այդ կապակցութեամբ ծագում է երկու հարց. (1) Ինչո՞ւ պէտք է ընտանիքում

անպայման գլխաւոր լինի, ինչո՞ւ չի կարելի հանդուրժել հաւասարութիւն, (2) ինչո՞ւ պէտք է

ընտանիքի գլխաւորը տղամարդը լինի:

(1) Ընտանիքում գլխաւոր ունենալու անհրաժեշտութիւնը բխում է այն մօտեցումից, որ

ամուսնութիւնը մշտական միութիւն է: Ի հարկէ, երբ ամուսինն ու կինը ապրում են հաշտ ու

խաղաղ, տան գլխաւորի հարց չի ծագում: Եւ մենք պէտք է յուսանք, որ հէնց դա է

քրիստոնէական ընտանիքներում ընդունուած տարբերակը: Սակայն ի՞նչ անել, երբ

տարաձայնութիւններ են ծագում: Այդ դէպքում ամուսինները չեն կարող խուսափել լուրջ

խօսակցութիւնից: Ենթադրենք, նրանք արդէն փորձել են խօսել, այնուհանդերձ

համաձայնութեան չեն եկել: Ի՞նչ անեն նրանք դրանից յետոյ: Նրանք չեն կարող հարցը լուծել

քուէարկութեան միջոցով, քանի որ միայն երկու կողմի առկայութեան դէպքում

քուէարկութիւնն անհնարին է: Այդ դէպքում մնում է երկու բան. կամ նրանք պէտք է հեռանան

միմեանցից, կամ նրանցից մէկը պէտք է ստանայ վճռական ձայնի իրաւունք: Մշտական

ամուսնութեան ժամանակ կողմերից մէկը, ծայրայեղ իրավիճակների համար, պէտք է

ունենայ իշխանութիւն եւ լուծի ընտանեկան միութեան հարցերը, քանի որ ոչ մի մշտական

միութիւն հնարաւոր չէ առանց սահմանադրութեան:

(2) Եթէ ընտանիքում պէտք է գլխաւոր լինի, ապա ինչո՞ւ անպայման տղամարդը: Նախ

պարզենք, թէ որեւէ մէկը լուրջ ցանկութիւն ունի՞ արդեօք, որ տանը գլխաւոր դերը կատարի

կինը: Ինչպէս արդէն ասել եմ, ես ինքս ամուսնացած չեմ: Սակայն ես տեսնում եմ, որ անգամ

այն կանայք որոնք ցանկանում են լինել իրենց տան գլխաւորը, սովորաբար հիացմունք չեն

ապրում, երբ նման իրավիճակ են տեսնում իրենց հարեւանների տանը: Ամենայն

հաւանականութեամբ, նրանք կ'ասեն. «Խեղճ պարոն Իքս (նկատի ունենալով հարեւանին):

Ինչո՞ւ է նա թոյլ տալիս այդ ահաւոր կնոջը իրեն ղեկավարել: Ես ուղղակի չեմ կարող նրան

հասկանալ»: Ես չեմ կարծում, թէ այդ կինը իրեն շոյուած զգայ, եթէ որեւէ մէկն ասի, որ նա է

ղեկավարում իր ընտանիքը: Երեւի ինչ-որ հակաբնական բան կայ կանանց կողմից իրենց

ամուսիններին ղեկավարելու մէջ, քանի որ իրենք կանայք էլ են մասամբ շփոթւում դրանից եւ

արհամարհում են նման ամուսիններին:

Բայց կայ եւս մի պատճառ: Ես պէտք է անկեղծօրէն ասեմ. այստեղ ես խօսում եմ որպէս

ամուրի մարդ, քանի որ այդ պատճառն աւելի լաւ է երեւում կողքից, քան թէ ամուսնացած

մարդու դիրքերից: Ընտանիքի յարաբերութիւնները արտաքին աշխարհի հետ, ընտանիքի,

այսպէս ասած արտաքին քաղաքականութիւնը, վերջին հաշուով, պէտք է լինի տղամարդու

վերահսկողութեան տակ: Ինչո՞ւ: Քանի որ նա պէտք է (եւ որպէս կանոն այդպէս էլ լինում է)

աւելի արդարացի լինի կողմնակի մարդկանց հանդէպ: Կինը, նախ եւ առաջ, մարտնչում է իր

երեխաների եւ իր ամուսնու համար մնացած ողջ աշխարհի դէմ: Կնոջ համար, բնականաբար,

նրանց պահանջները եւ շահերը գերակշռում են բոլոր այլ նկատառումների հանդէպ: Կինը

նրանց արտակարգ լիազօրն է: Ամուսնու խնդիրը կայանում է նրանում, որ հետեւի, որ այդ

բնական նախապատուութիւնը մշտապէս չդրուի շրջապատի հետ ընտանիքի

յարաբերութիւնների առանցքում: Նա պէտք է օժտուած լինի վերջնական խօսքի իրաւունքով,

Page 61: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

61

որպէսզի անհրաժեշտութեան դէպքում, միւսներին պաշտպանի իր կնոջ

ընտանիքասիրութիւնից: Եթէ ձեզնից որեւէ մէկը կասկածում է դրանում, թոյլ տուէք ձեզ հարց

տալ. եթէ ձեր շունը կծել է հարեւանի երեխային կամ ձեր երեխան հարուածել է հարեւանի

շանը, ապա ո՞ւմ հետ կը գերադասէք գործ ունենալ` տանտիրո՞ջ, թէ՞ տանտիրուհու: Կամ եթէ

դուք ամուսնացած կին էք, թոյլ տուէք հարցնել. որքան էլ որ դուք պաշտէք ձեր ամուսնուն,

չէ՞ք խոստովանի, արդեօք, որ նրա գլխաւոր թերութիւնն այն է, որ հարեւանների հետ

առճակատման դէպքում նա անկարող է պաշտպանել իր եւ ձեր իրաւունքները:

7. ՆԵՐՈՒՄ

Նախորդ գլուխներից մէկում ես ասել եմ, թէ առաքինութիւնը քրիստոնէական

արժանիքներից առաջինն է, որ հանրութեան կողմից համակրանք չի վայելում: Սակայն ես

վստահ չեմ, որ ճիշտ եմ եղել: Ըստ երեւոյթին գոյութիւն ունի աւելի նուազ համակրելի

արժանիք, քան առաքինութիւնն է: Այն արտայայտւում է քրիստոնէական հետեւեալ

կանոնում. «Սիրիր մերձաւորիդ, ինչպէս ինքդ քեզ»: Այն համակրանք չի վայելում, քանի որ

քրիստոնէական բարոյականութիւնը «մերձաւորիդ» հասկացութեան մէջ ներառում է նաեւ

«թշնամուդ»… Այսպիսով, մենք մօտենում ենք սեփական թշնամիներին ներելու ծանր

պարտականութեանը:

Ամէն մարդ համաձայնւում է, որ ներումը հոյակապ բան է, քանի դեռ ինքը չի յայտնուել

ներելու կամ չներելու երկընտրանքի առաջ: Մենք յիշում ենք, թէ ինչպէս յայտնուեցինք նման

իրավիճակում պատերազմի տարիներին: Սովորաբար այդ մասին սոսկ յիշեցումն արդէն

ընդունւում է զայրոյթի գոչիւններով, եւ ոչ այն պատճառով, որ մարդիկ այդ առաքինութիւնը

համարում են չափազանց բարձր եւ դժուարին: Ոչ, պարզապէս այդ կարգի ներումը նրանց

թւում է անթոյլատրելի, նրանց համար ատելի է անգամ դրա գաղափարը: «Մեր սիրտը

խառնում է այդպիսի խօսակցութիւններից», - յայտարարում են նրանք: Իսկ ձեզնից կէսն

արդէն պատրաստ է ինձ հարցնելու. «Իսկ դուք ինչպէ՞ս կը վերաբերուէիք գէստապոին, եթէ

լինէիք լեհ կամ հրէայ»:

Ես ինքս կ'ուզենայի դա իմանալ: Ճիշտ նոյն կերպ, ինչպէս որ կը ցանկանայի իմանալ, թէ ինչ

անեմ, եթէ իմ առաջ երկընտրանք ծագի` մեռնել մարտիրոսական մահո՞վ, թէ՞ հրաժարուել

հաւատից: Չէ որ քրիստոնէութիւնն ուղղակիօրէն ինձ ասում է, որ ես չհրաժարուեմ հաւատից

ոչ մի պարագայում: Այս գրքում ես չեմ փորձում ձեզ ասել, թէ ինչ կարող էի անել. ես կարող

եմ շատ քիչ բան անել: Ես փորձում եմ ձեզ ցոյց տալ, թէ քրիստոնէութիւնն ինչ է իրենից

ներկայացնում: Ես չեմ այն յօրինել: Եւ նրա ամենահիմնական մասում ես գտնում եմ այս

խօսքերը. «Ներիր մեզ մեր պարտքերը, ինչպէս մենք ենք ներում մեր պարտապաններին»:

Այստեղ չնչին ակնարկ անգամ չկայ այն մասին, որ ներումը մեզ շնորհւում է որեւէ այլ

պայմանով: Այս բառերը մինագամայն պարզորոշ ցոյց են տալիս, որ եթէ մենք չենք ներում,

ուրեմն մեզ նոյնպէս չեն ների: Այստեղ չկայ երկու ուղի: Ուրեմն ի՞նչ անենք մենք:

Ինչ էլ մենք փորձենք անել, լինելու է դժուար: Սակայն կարծում եմ, որ երկու բան մենք

կարող ենք անել եւ դրանք կը հեշտացնեն մեր դժուարին խնդիրը: Սկսելով մաթեմատիկայի

ուսումնասիրութիւնը, դուք սկսում էք ոչ թէ դիֆերենցիալ հաւասարումից, այլ պարզ

Page 62: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

62

գումարումից: Նոյն ձեւով, եթէ մենք իսկապէս ցանկանում ենք (իսկ ամէն ինչ կախուած է մեր

ցանկութիւնից) սովորել ներել, մենք պէտք է, ըստ երեւոյթին, սկսենք աւելի թեթեւ բանից, քան

գէստապոն է: Օրինակ, այն բանից, որ ներենք ամուսնուն կամ կնոջը, կամ ծնողներին, կամ

երեխաներին, կամ մերձաւոր հարեւաններին ինչ-որ բանի համար, որ նրանք ասել կամ արել

են անցեալ շաբաթ:

Դա հնարաւոր է կլանի մեր ուշադրութիւնը: Այնուհետեւ, մենք պէտք է հասկանանք, թէ ինչ է

նշանակում. «սիրել մերձաւորին, ինչպէս ինքդ քեզ»: Իսկ ինչպէ՞ս եմ ես սիրում ինձ:

Այ հիմա, երբ մտածեցի այդ մասին, ես հասկացայ, որ իմ մէջ չկայ որեւէ առանձնայատուկ

քնքշութիւն կամ սէր ինքս իմ հանդէպ: Ես անգամ ոչ միշտ եմ սիրում ինքս իմ սեփական

ընկերակցութիւնը: Ուստի, «սիրիր մերձաւորիդ» բառերը, ըստ երեւոյթին, չեն նշանակում

«նրա հանդէպ քնքշութիւն տածիր»: Թէեւ այդպէս էլ պէտք է լինէր, քանի որ ինչքան էլ դուք

ջանք թափէք, միեւնոյն է, չէք կարող ձեզ ստիպել քնքշութիւն զգալ որեւէ մէկի հանդէպ:

Արդեօք լա՞ւ եմ ես վերաբերւում ինքս ինձ: Արդեօք ես ինձ համարո՞ւմ եմ հաճելի մարդ: Դէ

ինչ, վախենում եմ, որ որոշ րոպէների ընթացքում` այո (եւ դրանք անկասկած իմ վատագոյն

րոպէներն են): Սակայն ես ինձ սիրում եմ ոչ այն պատճառով, որ ինձ համարում եմ լաւ տղայ:

Իրականում ամէն ինչ հակառակն է` իմ հանդէպ իմ սէրն է ինձ ստիպում մտածել, որ ես, ըստ

էութեան, լաւ տղայ եմ: Հետեւաբար, մեր թշնամիներին նոյնպէս մենք կարող ենք սիրել,

նրանց հաճելի մարդ չհամարելով հանդերձ: Դա մեծ թեթեւացում է: Քանի որ շատերը

մտածում են, թէ սեփական թշնամիներին ներելը նշանակում է ընդունել, որ նրանք այնքան էլ

վատը չեն, այն դէպքում, երբ իրականում բոլորի համար պարզ է, որ նրանք իսկապէս վատն

են:

Եկէք մի քայլ եւս առաջ գնանք: Մտածողութեան պայծառացման պահերին ես ոչ միայն ինձ

չեմ համարում հաճելի մարդ, այլ, ընդհակառակը, գտնում եմ, որ ուղղակի գարշելի եմ: Ես

սարսափով եմ մտածում որոշ բաների մասին, որ արել եմ: Ուստի ինձ, ամենայն

հաւանակութեամբ, թոյլատրւում է ատել նաեւ իմ թշնամիների որոշ արարքները: Եւ ահա, ես

մտաբերում եմ քրիստոնեայ ուսուցիչների կողմից վաղուց ասուած բառերը. «Դու պէտք է

ատես չարիքը, այլ ոչ թէ նրան, ով այն կատարում է»: Կամ այլ կերպ ասած` «Ատել մեղքը, այլ

ոչ թէ մեղսաւորին»: Երկար ժամանակ ես այդ տարբերութիւնը համարում էի անհեթեթ եւ

մտացածին` ինչպէ՞ս կարելի է ատել այն, ինչ անում է մարդը, եւ դրա հետ մէկտեղ չատել

հէնց իրեն: Սակայն, աւելի ուշ, ես հասկացայ, որ տարիներ շարունակ ես հէնց այդպէս էլ

վերաբերուել եմ մի մարդու` ինքս ինձ: Ինչքան էլ որ ես ատեմ իմ վախկոտութիւնը, կամ

ստախօսութիւնը, կամ ժլատութիւնը, այնուհանդերձ ես շարունակել եմ սիրել ինձ, եւ դա ինձ

համար ամէնեւին դժուար չի եղել: Ես փաստօրէն ատել եմ իմ վատ յատկանիշները, քանի որ

սիրել եմ ինքս ինձ: Այդ իսկ պատճառով ինձ վշտացրել է այն, ինչ ես արել եմ, ինչպիսին եղել

եմ:

Հետեւաբար քրիստոնէութիւնը մեզ չի քարոզում մեղմացնել ատելութեան այն զգացումը, որ

տածում ենք դաժանութեան կամ դաւաճանութեան հանդէպ: Մենք պէտք է ատենք դրանք:

Մենք չպէտք է հրաժարուենք դրանց մասին ասուած ոչ մի խօսքից: Բայց քրիստոնէութիւնն

ուզում է, որ մենք դրանք ատենք նոյն կերպ, ինչպէս ատում ենք սեփական արատները,

որպէսզի մենք ափսոսենք, որ ինչ-որ մէկն այդպէս է վարուել, եւ յուսանք, որ երբեւէ, որեւէ

տեղ նա կարող է ուղղուել եւ նորից մարդ դառնալ:

Page 63: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

63

Ինքներս մեզ կարող ենք ստուգել հետեւեալ կերպ: Ենթադրենք, դուք թերթում կարդում էք

պիղծ ու կեղտոտ դաժանութիւնների մասին: Յաջորդ օրը հաղորդագրութիւն է յայտնւում, որ

երէկ հրապարակուած տեղեկատուութիւնը, ըստ երեւոյթին, ոչ լիովին է

համապատասխանում իրականութեանը, եւ ամէն ինչ այդքան էլ վատ չէ: Դուք արդեօք ձեզ

թեթեւացած կը զգա՞ք. «Փառք Աստծուն, նրանք այնպիսի սրիկաներ չեն, ինչպիսին ես էի

կարծում»: Թէ՞ կը հիասթափուէք եւ նոյնիսկ կը փորձէք ղեկավարուել սկզբնական

վարկածով, որպէսզի հաճելի լինի մտածել, որ այն մարդիկ, ում մասին դուք կարդացել էիք,

ծայրայեղ սրիկաներ են: Եթէ մարդը համակւում է երկրորդ զգացումով, ապա վախենում եմ,

որ նա կանգնել է մի ուղու վրայ, որով եթէ մինչեւ վերջ գնայ, կ'ընկնի սատանայի ծուղակը: Եւ

իսկապէս, չէ՞ որ նա ուզում է, որ սեւը լինի աւելի սեւ:

Բաւական է ազատութիւն տալ այդ զգացմունքին, եւ մի որոշ ժամանակ անց, ցանկութիւն

կ'առաջանայ, որ մոխրագոյնը, իսկ ապա նաեւ սպիտակը դառնան սեւ: Վերջ ի վերջոյ

ցանկութիւն կ'առաջանայ ամէն ինչը` Աստծուն, մեր ընկերներին, ինքներս մեզ տեսնելու սեւ

գոյնով: Զսպել այդ զգացումն այլեւս չի յաջողուի: Անզուսպ ատելութեան մթնոլորտը այդպիսի

հոգին կուլ կը տայ ընդմիշտ:

Այժմ մէկ քայլ առաջ շարժուենք: Արդեօք «Սիրիր թշնամուդ» խրատը նշանակում է, որ մենք

չպէ՞տք է պատժենք նրան: Ոչ, որովհետեւ այն, որ ես սիրում եմ ինքս ինձ չի նշանակում, թէ

ես պէտք է ինձ փրկեմ արդարացի պատժից, ընդհուպ մինչեւ մահապատիժը: Եթէ դուք

սպանութիւն էք կատարել, ապա քրիստոնէական սկզբունքների համաձայն պէտք է

յանձնուէք իշխանութիւններին եւ ենթարկուէք մահապատժի: Այդ պատճառով, կարծում եմ,

լիովին ճիշտ է, երբ քրիստոնեայ դատաւորը յանցագործին դատապարտում է մահուան, կամ

քրիստոնեայ զինուորը մարտի դաշտում սպանում է թշնամուն: Ես այդպէս եմ մտածել այն

ժամանակից ի վեր, երբ ինքս դարձայ քրիտսոնեայ` պատերազմից դեռ շատ առաջ, եւ այսօր

էլ, խաղաղութեան պայմաններում ես նոյն կերպ եմ մտածում: «Մի՛ սպանիր» յայտնի խրատը

բերւում է ոչ ճշգրիտ թարգմանութեամբ: Բանն այն է, որ յունարէնում երկու բառ կայ, որոնք

թարգմանւում են որպէս «սպանել» բայ: Դրանցից մէկն իսկապէս նշանակում է «սպանել»,

մինչդեռ միւսը նշանակում է «կատարել սպանութիւն»: Եւ երեք աւետարաններում`

Մաթեւոսի, Մարկոսի եւ Ղուկասի, ուր մէջբերւում է Քրիստոսի այդ պատուիրանը,

օգտագործւում է այն բառը, որը նշանակում է «մի կատարիր սպանութիւն»: Ինձ ասել են, որ

նոյն տարբերութիւնը կայ նաեւ հին հրէական լեզւում: «Սպանելը» ոչ միշտ է նշանակում

«կատարել սպանութիւն», ինչպէս սեռական յարաբերութիւնը միշտ չէ, որ նշանակում է

ամուսնական հաւատարմութեան խախտում: Երբ զինուորները Յովհաննէս Մկրտչին

հարցրեցին, թէ ինչպէս վարուել, նա նոյնիսկ չակնարկեց, որ նրանք հեռանան բանակից:

Նման բան չի պահանջել նաեւ Ինքը Յիսուսը, երբ, օրինակ, հանդիպեց հռոմէական

հարիւրապետին: Բարի գործը պաշտպանելու պատրաստ քրիստոնեայ ասպետի կերպարը

քրիստոնէութեան լաւագոյն կերպարներից մէկն է: Պատերազմը զզուելի է, եւ ես յարգում եմ

անկեղծ պացիֆիստին, թէեւ գտնում եմ, որ նա լիովին մոլորութեան մէջ է: Ես չեմ կարող

հասկանալ մեր օրերում հանդիպող կիսապացիֆիստներին, որոնք փորձում են մարդկանց

ներշնչել, թէ եթէ մարդիկ հարկադրուած են մարտնչել, ապա թող մարտնչեն մի տեսակ

ամօթի զգացումով, չթաքցնելով, որ դա անում են հարկադրանքի ներքոյ: Նման ամօթը յաճախ

զրկում է հիանալի երիտասարդ քրիստոնեայ զինուորականներին այն բաներից, ինչը նրանց է

Page 64: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

64

պատկանում իրաւամբ եւ հանդիսանում է քաջութեան բնական ուղեկիցը` առոյգութիւնը,

կենսախնդութիւնը եւ գործն ի սրտէ անելու կարողութիւնը:

Ես յաճախ մտածում եմ, թէ ինչ կը լինէր, եթէ առաջին համաշխարհային պատերազմի

ժամանակ, երբ ծառայում էի բանակում, ես եւ որեւէ երիտասարդ գերմանացի միաժամանակ

սպանէինք իրար եւ մահուանից մէկ վայրկեան յետոյ հանդիպէինք միմեանց: Ես չեմ կարող

պատկերացնել, որ մեր երկուսից որեւէ մէկը դիմացինի հանդէպ կը զգար վրդովմունք կամ,

թէկուզ, անյարմարութիւն: Կարծում եմ, մենք միայն կը ծիծաղէինք այն բանի վրայ, ինչ

պատահել է:

Ես ենթադրում եմ, որ որեւէ մէկը կ'ասի. «Եթէ մարդուն թոյլատրւում է դատապարտել

թշնամու արարքները եւ պատժել ու անգամ սպանել նրան, ապա ինչո՞ւմ է կայանում

տարբերութիւնը քրիստոնէական բարոյականութեան եւ սովորական մարդկային

տեսանկեան միջեւ»: Տարբերութիւն կայ եւ` հսկայական: Յիշէք, մենք քրիստոնեաներս

հաւատում ենք, որ մարդն ապրում է յաւէրժ: Այդ պատճառով կարեւոր են մեր ներքին «եսի»

վրայ եղած այն փոքրիկ տարբերութիւնները, որոնք մարդկային հոգին վերածում են երկնային

կամ դժոխային էակի: Մենք կարող ենք սպանել, եթէ դա անհրաժեշտ է, բայց չպէտք է ատենք

եւ հաճոյք զգանք ատելութիւնից: Մենք կարող ենք պատժել, եթէ պէտք է, բայց չպէտք է

դրանից հաճոյք ստանանք: Այլ կերպ ասած, մենք պէտք է սպանենք մեզանում խոր բուն դրած

թշնամութիւնը, վիրաւորանքների համար վրէժ լուծելու ձգտումը: Ես չեմ ուզում ասել, թէ

ամէն մարդ կարող է հէնց հիմա վերջ տալ այդ զգացմունքներին: Այդպէս չի լինում:

Ես նկատի ունեմ հետեւեալը: Ամէն անգամ, երբ նման զգացմունքը խլրտում է մեր հոգու

խորքում եւ ի յայտ է բերում իրեն, մենք պէտք է օրըստօրէ, տարէցտարի, մեր ողջ կեանքի

ընթացքում դիմադրենք դրան: Դա ծանր աշխատանք է, սակայն` ոչ անյոյս: Նոյնիսկ այն

ժամանակ, երբ մենք սպանում կամ պատժում ենք, մենք պէտք է այնպէս վերաբերուենք

թշնամուն, ինչպէս կը վերաբերուէինք ինքներս մեզ, այսինքն ցանկանանք, որ նա չլինի

այդքան վատը, յուսանք որ նա կը կարողանայ ուղղուել: Կարճ ասած, մենք պէտք է նրան

բարին կամենանք: Ահա թէ ինչ նկատի ունի Աստուածաշունչը, երբ ասում է, որ մենք պէտք է

սիրենք մեր թշնամիներին, մենք պէտք է նրանց բարին կամենանք, առանց նրանց նկատմամբ

յատուկ քնքշութիւն զգալու եւ առանց ասելու, թէ նրանք լաւ մարդիկ են, եթէ նրանք այդպիսին

չեն:

Այո, դա նշանակում է սիրել նաեւ այնպիսի մարդկանց, որոնց մէջ չկայ սէր յարուցող որեւէ

բան: Սակայն, միւս կողմից, արդեօք մեզնից իւրաքանչիւրի մէջ կա՞յ որեւէ բան, որ արժանի

լինի սիրոյ եւ պաշտամունքի: Ոչ, մենք սիրում ենք մեզ միայն այն պատճառով, որ դա մենք

ինքներս ենք: Մինչդեռ Աստուածը նախատեսել է, որ մենք սիրենք իւրաքանչիւր մարդու

ներքին «եսը» ճիշտ նոյն կերպ եւ նոյն պատճառով, որով մենք սիրում ենք մեր սեփական

«եսը»: Մեր անձնական դէպքում, Նա մեզ տուել է պատրաստի նմուշ (որին մենք պէտք է

հետեւենք), որպէսզի ցուցադրի, թէ ինչպէս է այդ սէրը գործում: Եւ օգտուելով սեփական

օրինակից, մենք պէտք է սիրոյ կանոնը տարածենք նաեւ այլ մարդկանց ներքին «եսի» վրայ:

Գուցէ մեզ համար աւելի հեշտ լինի իւրացնել դա, եթէ մենք յիշենք, որ հէնց այդպէս է մեզ

սիրում Աստուածը` ոչ թէ հաճելի ու գրաւիչ յատկանիշների համար, որոնցով մենք օժտուած

ենք, այլ պարզապէս այն պատճառով, որ մենք մարդ ենք: Դրանից բացի մեզ, իրաւամբ,

Page 65: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

65

սիրելու այլ բան չկայ: Քանի որ մենք ընդունակ ենք այնպէս համակուել ատելութեամբ, որ

դրանից հրաժարուելը մեզ համար աւելի հեշտ չէ, քան խմելուց ու ծխելուց հրաժարուելը:

8. ՄԵԾ ՄԵՂՔԸ

Այժմ ես կ'անդրադառնամ քրիստոնէական բարոյախօսութեան այն հատուածին, որը

կտրուկ տարբերւում է բարոյականութեան միւս բոլոր նորմերից: Գոյութիւն ունի մի արատ,

որից զերծ չէ աշխարհում ոչ մի մարդ: Սակայն իւրաքանչիւրն այն ատում է ուրիշի մէջ, եւ

հազիւ թէ որեւէ մէկն այն տեսնի իր մէջ, բացառութեամբ քրիստոնեաների: Ես լսել եմ, թէ

ինչպէս են մարդիկ ընդունում, որ իրենք վատ բնաւորութիւն ունեն, կամ որ իրենց գլուխը

կորցնում են աղջիկների կամ խմիչքի պատճառով, կամ որ իրենք վախկոտ են: Ես երբեւէ չեմ

լսել որեւէ քրիստոնեայից, որ իրեն մեղադրի այդ թերութիւնների համար: Եւ, միաժամանակ,

ես շատ քիչ եմ հանդիպել ոչ քրիտոնեայ մարդկանց, որոնք թէկուզ մի փոքր ներողամիտ

լինէին ուրիշների մէջ այդ թերութիւնների դրսեւորման հանդէպ: Գոյութիւն չունի այնպիսի

թերութիւն, որը մարդուն աւելի անհամակրելի դարձնի շրջապատում, եւ գոյութիւն չունի

այնպիսի թերութիւն, որը մենք աւելի նուազ նկատենք ինքներս մեր մէջ: Որքան մեծ է այդ

թերութիւնը մեր մէջ, այնքան աւելի շատ ենք այն ատում ուրիշների մէջ:

Ես խօսում եմ գոռոզութեան կամ մեծամտութեան մասին, որի հակառակ առաքինութիւնը

քրիստոնեաներն անուանում են խոնարհութիւն: Դուք հաւանաբար յիշում էք, որ երբ ես

խօսում էի սեռական ոլորտում բարոյականութեան մասին, ձեզ նախազգուշացրեցի, որ

քրիստոնէական բարոյականութեան կենտրոնն այդտեղ չէ: Այժմ մենք մօտեցել ենք այդ

կենտրոնին: Քրիստոնէական ուսմունքի համաձայն ամենագլխաւոր արատը,

ամենասարսափելի չարիքը գոռոզութիւնն է: Անողջախոհութիւնը, դիւրագրգռութիւնը,

ագահութիւնը, հարբեցողութիւնը եւ այդպիսի բաները մանրուքներ են համեմատած

գոռոզութեան հետ: Հէնց գոռոզութիւնն էր, որ սատանային դարձրեց այն, ինչ նա կայ:

Գոռոզութիւնն է տանում դէպի բոլոր միւս արատները: Այն Աստծու նկատմամբ թշնամական

հոգեվիճակ է:

Դուք, հաւանաբար, կարծում էք, թէ ես չափազանցնում եմ: Այդ դէպքում մէկ անգամ եւս

մտածէք իմ խօսքերի մասին: Մի քանի րոպէ առաջ ես ասեցի, որ ինչքան շատ է գոռոզութիւնը

մարդու մէջ, այնքան շատ է նա այդ նոյն յատկանիշն ատում ուրիշների մէջ: Եթէ դուք

կամենում էք պարզել սեփական գոռոզամտութեան աստիճանը, ապա դա անելու

ամենադիւրին եղանակը ինքներդ ձեզ հարցնելն է. «Որքա՞ն խորն եմ ես վիրաւորւում, երբ

ուրիշներն ինձ ստորացնում են, կամ հրաժարւում են ինձ նկատել, կամ խառնւում են իմ

գործերին, կամ ինձ վերաբերւում են հովանաւորչականօրէն, կամ մեծամտանում ու գլուխ են

գովում իմ ներկայութեամբ»: Բանն այն է, որ իւրաքանչիւր մարդու գոռոզութիւնը մրցակցում է

այլ մարդկանց գոռոզութեան հետ: Հէնց այդ պատճառով, ես կը ցանկանայի երեկոյթի

ժամանակ լինել ամենանկատուողը: Եւ այդ պատճառով ես այդքան վրդովուում եմ, երբ մէկ

ուրիշն է շրջապատի ուշադրութիւնը գրաւում իր վրայ:

Մենք պէտք է պարզ հասկանանք, որ գոռոզութեանը օրգանապէս յատուկ է մրցակցութեան

ոգին` դրանում է նրա բնոյթը: Այլ արատները մրցակցութեան մէջ են մտնում, եթէ կարելի է

Page 66: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

66

այդպէս ասել, պատահականօրէն: Գոռոզութիւնը չի բաւարարւում որեւէ բան ունենալով: Այն

բաւարարւում է միայն այն ժամանակ, երբ աւելի շատ ունի, քան հարեւանը: Մենք ասում ենք,

որ մարդիկ հպարտանում են հարստութեամբ, կամ խելքով, կամ գեղեցկութեամբ: Բայց դա

լիովին այդպէս չէ: Նրանք հպարտանում են լինելով աւելի հարուստ, աւելի խելօք կամ աւելի

գեղեցիկ, քան միւսները: Եթէ բոլորը դառնային միատեսակ հարուստ, կամ խելօք, կամ

գեղեցիկ, ապա մարդիկ հպարտանալու բան չէին ունենայ: Միայն համեմատութիւնն է մեր

մէջ բորբոքում գոռոզութիւն: Այն բանի գիտակցումը, որ մենք աւելի բարձր ենք միւսներից,

մեզ բերում է բաւարարման զգացում: Այնտեղ, ուր մրցակցելու ոչինչ չկայ, տեղ չկայ նաեւ

գոռոզութեան համար: Ահա թէ ինչու, ես ասացի, որ մրցակցութեան ոգին յատուկ է

գոռոզութեանը օրգանապէս, այն դէպքում, երբ միւս արատների մասին նոյն բանը չես ասի:

Սեռական հրապուրանքը կարող է մրցակցութեան ոգին արթնացնել երկու տղամարդու

միջեւ, եթէ նրանք ձգտում են տիրանալ միեւնոյն կնոջը: Սակայն, դա սոսկ

պատահականութիւն է: Չէ որ նրանք կարող էին հրապուրուել երկու տարբեր աղջիկներով:

Մինչդեռ գոռոզ մարդը ձեր աղջկան կը տանի ոչ թէ այն պատճառով, որ ինքը սիրում է նրան,

այլ միայն այն բանի համար, որ ինքն իրեն ապացուցի, որ որպէս տղամարդ նա աւելի լաւն է,

քան դուք: Ագահութիւնը մարդկանց կարող է դրդել մրցակցութեան, եթէ նրանք զգում են այս

կամ այն բանի պակասը: Բայց գոռոզ մարդը, անգամ եթէ նա այդ բանից ունի աւելի շատ, քան

ինքը կը ցանկանար, միեւնոյն է կը ձգտի աւելի շատ ձեռք բերել դրանից, սոսկ այն բանի

համար, որ հաստատուի իր ուժի եւ իշխանութեան զգացողութեան մէջ: Աշխարհում

համարեա ամբողջ չարիքը, որ մարդիկ վերագրում են ագահութեանը եւ եսասիրութեանը,

իրականում գոռոզութեան արդիւնք է:

Վերցնենք, օրինակ, փողը: Արձակուրդն աւելի լաւ անցկացնելու, աւելի լաւ տուն, սնունդ եւ

խմիչք ունենալու ցանկութիւնը մարդուն ագահ է դարձնում փողի հանդէպ: Նա ցանկանում է

շատ փող ունենալ: Բայց մինչեւ մի որոշակի սահման: Ինչ՞ն է ստիպում տարեկան 40000

դոլար ստացող մարդուն ձգտել 80000 դոլարի: Դա աւելի մեծ հաճոյք ստանալու

ագահութիւնը չէ: 40000 դոլարով շքեղ կեանքը լիովին հասանելի է նրա համար: Դա

գոռոզութիւնն է, որ նրա մէջ ցանկութիւն է առաջացնում դառնալ միւսներից աւելի հարուստ

եւ ձեռք բերել աւելի մեծ իշխանութիւն, քանի որ հէնց իշխանութիւնն է գոռոզին

առանձնայատուկ հաճոյք պատճառում: Ոչինչ մարդուն չի տալիս գերազանցութեան

այնպիսի զգացում, որքան այլ մարդկանցով խաղալը, ինչպէս խաղալիք զինուորիկներով:

Ի՞նչն է ստիպում երիտասարդ աջկան դժբախտութիւն սերմանել ամէնուր, ուր ինքը

յայտնւում է` իր շուրջը երկրպագուներ հաւաքելով: Ի հարկէ ոչ սեռական բնազդը: Այդ կարգի

աղջիկները շատ յաճախ լինում են անկիրք: Այդ բանին նրան դրդում է գոռոզութիւնը: Ի՞նչն է

քաղաքական առաջանորդին կամ մի ամբողջ ազգի ստիպում մշտապէս ձգտել նոր

յաջողութիւնների եւ նուաճումների, չբաւարարուելով եղածով: Կրկին գոռոզութիւնը:

Գոռոզութեանը յատուկ է մրցակցութեան ոգին: Ահա թէ ինչու նրան հնարաւոր չէ բաւարարել:

Եթէ ես տառապում եմ գոռոզութեամբ, ապա, քանի դեռ թէկուզ մէկ մարդ օժտուած է աւելի

մեծ իշխանութեամբ, հարստութեամբ կամ խելքով քան ես, նա կը լինի իմ մրցակիցը եւ

թշնամին:

Քրիստոնէութիւնը ճիշտ է. հէնց գոռոզութիւնն է ծնել գլխաւոր դժբախտութիւնները

իւրաքանչիւր ազգի եւ ընտանիքի մէջ աշխարհի արարումից ի վեր: Միւս արատները կարող

են երբեմն համախմբել մարդկանց: Այն մարդկանց շրջապատում, ովքեր հակում ունեն

Page 67: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

67

խմիչքի հանդէպ եւ հեռու են ողջախոհութիւնից, դուք կարող էք ձեռք բերել ուրախ ընկերներ:

Սակայն գոռոզութիւնը մշտապէս նշանակում է թշնամութիւն: Եւ ոչ միայն մարդու

նկատմամբ մարդու թշնամութիւնը, այլեւ Աստծու հանդէպ թշնամութիւնը:

Ի դէմս Աստծու դուք հանդիպում էք մի այնպիսի բանի, որն ամէն առումով անսահմանօրէն

գերազանցում է ձեզ: Քանի դեռ դուք դա չէք ըմբռնել, հետեւապէս այն, որ Նրա հետ

համեմատած դուք ոչինչ էք, դուք ընդհանրապէս ի վիճակի չէք ճանաչել Աստծուն: Դուք չէք

կարող Նրան ճանաչել, չհրաժարուելով ձեր գոռոզութիւնից: Չէ որ գոռոզ մարդը մշտապէս

վերեւից է նայում ամէն ինչին եւ բոլորին` այսինքն վերեւից ներքեւ, ուրեմն ինչպէս կարող է

նա տեսնել այն, ինչն իր վերեւում է:

Ծագում է մի սարսափելի հարց: Ինչպէ՞ս է հնարաւոր, որ գոռոզութեամբ կլանուած մարդիկ

ասեն, թէ իրենք հաւատում են Աստծուն եւ իրենք իրենց համարեն հաւատացեալ: Վախենում

եմ, որ այդ մարդիկ երկրպագում են երեւակայական Աստծուն: Տեսականօրէն նրանք

ընդունում են, որ այդ եթերային Աստծու հանդէպ իրենք ոչինչ են: Սակայն նրանք մշտապէս

կարծում են, թէ այդ Աստուածն իրենց հաւանութիւն է տալիս եւ իրենց աւելի լաւն է

համարում, քան միւսներին: Նրանք վարձահատոյց են լինում այդ Աստծուն իրենց

երեւակայութեամբ, էժանագին խոնարհութեամբ, միաժամանակ շրջապատի հանդէպ

լցուելով մեծամտութեամբ: Ես կարծում եմ, որ Քրիստոսը մտածել է նաեւ այդպիսի

մարդկանց մասին, երբ ասում էր, որ որոշ մարդիկ քարոզելու են Իր խօսքը եւ Իր անունից

դեւեր են վերացնելու, բայց երբ աշխարհի վերջը գայ, Իրենից լսելու են, որ Ինքը երբեք չի

ճանաչել նրանց: Մեզնից իւրաքանչիւրը ցանկացած պահին կարող է ընկնել այդ ծուղակը:

Բարեբախտաբար, մենք հնարաւորութիւն ունենք փորձելու մեզ: Ամէն անգամ, երբ զգացում է

առաջանում, թէ մեր կրօնական կեանքը մեզ աւելի լաւն է դարձնում միւսներից, մենք կարող

ենք վստահ լինել, որ այդ զգացումը Աստծուց չէ, այլ սատանայից: Դուք կարող էք վստահ

լինել, որ Աստուածն իսկապէս ներկայ է մեր կեանքում միայն այն ժամանակ, երբ

ամբողջովին մոռանում էք ձեր մասին, կամ երբ ձեզ տեսնում էք իբրեւ աննշան ու անմաքուր

էակ: Աւելի լաւ է` լիովին մոռանանք մեր մասին:

Վատ է, որ արատներից ամենասարսափելին ի զօրու է թափանցել մեր կրօնական կեանքի

ամենախորքը: Բայց դա լիովին հասկանալի է: Միւս` նուազ վնասաբեր արատները բխում են

սատանայից, որը մեզ վրայ ազդում է մեր կենդանական բնոյթի միջոցով: Իսկ այս արատը մեր

մէջ է թափանցում այլ միջոցով. այն գալիս է անմիջականօրէն դժոխքից: Չէ որ նրա բնոյթը

զուտ հոգեւոր է, հետեւաբար նրա ազդեցութիւնն աւելի նրբին ու մահաբեր է: Այդ պատճառով

գոռոզութիւնը յաճախ կարող է ծառայել այլ արատներն ուղղելուն: Ուսուցիչները, օրինակ,

երբեմն դիմում են աշակերտների հպարտութեանը կամ ինչպէս իրենք են ասում`

ինքնասիրութեանը, որպէսզի նրանց ստիպեն պատշաճ պահել իրենց: Շատ մարդկանց

յաջողւում է յաղթահարել վախկոտութիւնը, կամ հեշտասիրութիւնը, կամ

դիւրաբորբոքութիւնը, իրենց ներշնչելով, թէ այդ արատները ցածր են իրենց

արժանապատուութիւնից: Նրանք յաղթանակի են հասնում իրենց մէջ գոռոզութիւն

բորբոքելով: Եւ դրան նայելով, սատանան ծիծաղում է: Նրան միանգամայն բաւարարում է, որ

դուք դառնում էք առաքինի, քաջ, ինքնատիրապետող, եթէ դրա հետ մէկտեղ, նրան յաջողւում

է ձեր հոգին ենթարկել գոռոզութեան գերիշխանութեանը: Ճիշտ նոյն կերպ, նա չէր առարկի,

որ դուք առողջանայիք դողէրոցքից, եթէ դրա փոխարէն նրան թոյլատրուէր ձեզ փոխանցել

Page 68: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

68

քաղցկեղ: Չէ որ գոռոզութիւնը, դա հոգեւոր քաղցկեղն է. այն լափում է սիրելու,

բաւարարուելու եւ անգամ խելամտութեան հնարաւորութիւնը:

Նախքան այս թեման աւարտելը, ես պէտք է ձեզ զգուշացնեմ, որ խուսափէք հետեւեալ

սխալներից.

(1) Եթէ դուք հաճոյք էք զգում, երբ ձեզ գովում են, ապա դա չի վկայում գոռոզութեան մասին:

Երեխային, ում ուսին թփթփացնում են լաւ սերտած դասի համար, կինը, որի գեղեցկութեամբ

հիանում է նրան սիրահարուած տղամարդը, փրկուած հոգին, որին Քրիստոսն ասում է. «Լաւ

է, հաւատարիմ ստրուկ», նրանք բոլորն իրենց զգում են շոյուած եւ դա օրինաչափ է: Չէ որ

հաճոյքն այս դէպքում առաջանում է ոչ թէ այն փաստից, թէ դուք ինչպիսին էք, այլ այն

իրողութեան գիտակցումից, որ դուք հաճելի բան էք արել ինչ որ մէկի համար, ում ցանկանում

էիք (եւ ճիշտ էիք անում) ուրախացնել: Դժբախտութիւնը սկսւում է, երբ դուք այս մտքից` «Ես

նրան հաճոյք եմ պատճառել, ինչ լաւ է» անցնում էք այլ մտքի` «Ես երեւի շատ լաւ մարդ եմ,

որ արել եմ դա»: Որքան աւելի շատ էք ինքներդ ձեզ դուր գալիս եւ որքան աւելի քիչ էք հաճոյք

ստանում գովեստից, այնքան աւելի վատն էք դուք դառնում: Եթէ գովեստը դադարում է ձեզ

հետաքրքրել, եւ ինքներդ ձեզնով հիանալը դառնում է ձեր հաճոյքի միակ աղբիւրը, ուրեմն

դուք հասել էք յատակին: Ահա թէ ինչու սնապարծութիւնը, որը հպարտութեան այն տեսակն

է, որ գլխաւորապէս դրսեւորւում է մակերեւոյթին, թերեւս մարդու առաւել քիչ վտանգաւոր եւ

առաւել ներելի յատկանիշն է:

Սնապարծ մարդը ձգտում է գովեստի, ծափահարութիւնների, հիացմունքի եւ մշտապէս

ակնկալում է հաճոյախօսութիւններ: Դա թերութիւն է, բայց մանկական թերութիւն է, եւ

որքան էլ տարօրինակ լինի, ոչ շատ վնասաբեր թերութիւն: Այն միայն ցոյց է տալիս, որ

առայժմ դուք չէք կարող լիովին բաւարարուել ինքնահիացմունքով: Դուք բաւականաչափ

գնահատում էք այլ մարդկանց, որ գրաւէք նրանց ուշադրութիւնը: Այլ խօսքով, դուք ձեր մէջ

դեռեւս պահպանում էք մարդկայնութիւնը: Իսկապէս, սեւ, սատանայական գոռոզութիւնը

գալիս է այն ժամանակ, երբ բոլորին համարում էք ձեզնից այնքան ցածր, որ ձեզ արդէն չի

յուզում, թէ նրանք ինչ են մտածում ձեր մասին: Ի հարկէ, ճիշտ է, որ մենք յաճախ չպէտք է

ուշադրութիւն դարձնենք մարդկանց կարծիքների վրայ, եթէ մեր խօսքերում եւ արարքներում

մենք ղեկավարւում ենք ճիշտ նկատառումներով, մանաւանդ որ մեզ համար անհամեմատ

աւելի կարեւոր է, թէ այդ մասին ինչ է մտածում Աստուած: Սակայն գոռոզ մարդը բոլորովին

այլ պատճառով է, որ ուշադրութիւն չի դարձնում միւսների վրայ: Նա ասում է. «Ինչո՞ւ պէտք է

ես ձգտեմ այս ամբոխի ծափահարութիւններին, կարծես թէ այդ մարդկանց կարծիքն ինչ-որ

արժէք ունի ինձ համար: Եթէ նոյնիսկ այդպէս լինէր, ես այն մարդը չեմ, որ

հաճոյախօսութիւնից կարմրեմ, ինչպէս առաջին անգամ պարի հրաւիրուած աղջնակը: Ես

ինքնուրոյն, չափահաս մարդ եմ: Այն ամէնը, ինչ ես արել եմ յանուն իմ գաղափարների, արել

եմ կամ այն պատճառով, որ օժտուած եմ ստեղծագործական մտքով, կամ այն պատճառով, որ

հետեւում եմ իմ ընտանիքի աւանդոյթին, կարճ ասած, քանի որ այնպիսին եմ, ինչպիսին կամ:

Եթէ ամբոխին դա դուր է գալիս, իր գործն է: Ինձ համար նրանք ոչինչ են»: Նման դէպքում

կատարեալ գոռոզութիւնը կարող է հանդէս գալ որպէս սնապարծութեան հակառակորդ:

Ինչպէս արդէն նշել եմ, սատանան բուժում է մանր թերութիւնները, դրանք փոխարինելով

խոշորներով: Ձգտելով բուժուել սնապարծութիւնից, մենք չպէտք է օգնութեան կանչենք մեր

գոռոզութեանը:

Page 69: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

69

(2) Մենք յաճախ ենք լսում, թէ մարդն ինչպէս է հպարտանում իր զաւակով կամ հօրով, կամ

դպրոցով, կամ ծառայութեամբ: Հարց է առաջանում` այդ կարգի մեղքը գոռոզութի՞ւն է: Ինձ

թւում է, ամէն ինչ կախուած է այն բանից, թէ ինչ իմաստ էք դնում «հպարտանալ» բառի մէջ:

Այն մեր շուրթերից յաճախ հնչում է իբրեւ «ողջ սրտով հիանալ» իմաստի հոմանիշ: Այդպիսի

հիացմունքն, անկասկած, շատ հեռու է մեղքից: Սակայն լինում է նաեւ այլ կերպ:

«Հպարտանալ» բառը կարող է նշանակել, որ մարդն իրեն կարեւոր դէմք է համարում իր

հանրահռչակ հօր արժանիքների հիման վրայ, կամ նշանաւոր տոհմի իր պատկանելութեան

շնորհիւ: Դրանում լաւ բան քիչ կայ: Այնուհանդերձ, դա աւելի լաւ է քան ինքն իրենով

հպարտանալը: Քեզնից բացի ուրիշին սիրելը եւ նրանով հիանալը նշանակում է քայլ անել

հոգեւոր անկումից խուսափելու ուղղութեամբ: Սակայն իրական հոգեւոր առողջացում մենք

չենք ապրի, քանի դեռ սիրում եւ հիանում ենք որեւէ բանով աւելին, քան սիրում եւ հիանում

ենք Աստուածով:

(3) Մենք չպէտք է մտածենք, թէ Աստուածն արգելում է գոռոզութիւնը, որովհետեւ դա

վիրաւորում է Իրեն, կամ որ Նա մեզնից խոնարհութիւն է պահանջում, որպէսզի ընդգծի Իր

արժանապատուութիւնը, կարծես Աստուածն Ինքն էլ է գոռոզ: Կարծում եմ, Աստծուն

ամենաքիչն է մտահոգում Իր արժանապատուութիւնը: Ողջ խնդիրն այն է, որ Նա ուզում է, որ

մենք ճանաչենք Իրեն: Նա ցանկանում է Իրեն տալ մեզ: Եւ եթէ մենք իսկապէս շփւում ենք

Նրա հետ, ապա մեզնից անկախ եւ ուրախութեամբ մենք կը հնազանդուենք Նրան, եւ դրանից

անսահման թեթեւացում կը զգանք, մէկընդմիշտ ազատուելով մեր արժանապատուութեան

մասին յօրինուած անհեթեթութիւնից, որն ամբողջ կեանքում մեզ հանգիստ չի տալիս եւ

զրկում է ուրախութիւնից: Նա ձգտում է մեզ խոնարհ դարձնել, որպէսզի մենք կարողանանք

ապրել այդ թեթեւացումը: Նա ջանում է մեզ ազատել այն տգեղ, տարօրինակ զգեստից, որը

մենք հագնում ենք ու մեծամտաբար քայլում փոքրիկ յիմարիկների պէս: Ես նոյնպէս կը

ցանկանայի դառնալ աւելի հնազանդ եւ խոնարհ: Եթէ ես կարողանայի հասնել դրան, ապա

կը կարողանայի աւելի շատ բան պատմել ձեզ այն թեթեւացման ու յարմարաւէտութեան

մասին, որոնք մենք ապրում ենք, երբ թօթափում ենք շքեղ, դիմակահանդէսային զգեստը, երբ

ձերբազատւում ենք մեր կեղծ «եսից», նրա կեցուածքներով ու պահանջներով հանդերձ. «Դէ

ինձ նայէք, միթէ՞ ես արժանաւոր մարդ չեմ»: Իմ նկարագրած վիճակին թէկուզ մի պահ

մօտենալը նոյնն է, թէ անապատում սառը ջուր խմելը:

(4) Մի կարծէք, թէ երբ հանդիպէք իսկապէս խոնարհ մարդու, նա կը լինի այսօրուայ

մարդկանց պատկերացրած խոնարհութեան մարմնացումը: Նա չի լինի գերսիրալիր,

շողոքորթ անձնաւորութիւն, որը մշտապէս ձեզ ասում է, որ ինքը ոչնչութիւն է: Հաւանաբար

դուք կը տեսնէք ուրախ, խելացի մարդու, որն անկեղծ հետաքրքրութիւն ցուցաբերեց ձեր

ասածի վերաբերեալ: Եթէ դուք չհաւանէք նրան, ուրեմն պատճառն այն է, որ զգացել էք մի

փոքր նախանձ մէկի հանդէպ, որն անկաշկանդ վայելում է կեանքը: Նա չի մտածի իր

խոնարհութեան մասին: Նա չի մտածի իր մասին ընդհանրապէս:

Եթէ որեւէ մէկը կամենում է խոնարհ դառնալ, ես նրան կարող եմ յուշել առաջին քայլը.

գիտակցէք ձեր գոռոզութիւնը: Այդ քայլը կը լինի հէնց ամենանշանակալին: Յամենայն դէպս,

ոչինչ հնարաւոր չէ ձեռնարկել, քանի դեռ այդ քայլն արուած չէ: Եթէ դուք մտածում էք, թէ չէք

տառապում գոռոզութեամբ, ուրեմն դուք իսկապէս տառապում էք դրանով:

Page 70: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

70

9. ՍԷՐԸ

Նախորդ բաժնում ես ասացի, որ գոյութիւն ունեն չորս հիմնական եւ երեք

աստուածաբանական առաքինութիւններ: Աստուածաբանականների թուին են դասւում յոյսը,

հաւատը եւ սէրը: Հաւատի մասին ես կը խօսեմ վերջին երկու գլուխներում: Սիրոյ մասին

մենք արդէն զրուցել ենք եօթերրորդ գլխում, սակայն այնտեղ ես ողջ ուշադրութիւնը

յատակացրել էի այն յատկութեանը, որը դրսեւորւում է ներելու կարողութեան մէջ: Այժմ ես կը

ցանականայի որոշ բաներ աւելացնել:

Նախ եւ առաջ խօսենք այդ բառի իմաստի մասին: «Բարեգործութիւն» այսօրուայ

ընկալմամբ նշանակում է «ողորմութիւն», այսինքն նուիրատուութիւն անել աղքատներին:

Սկզբնապէս դա աւելի լայն իմաստ է ունեցել: (Իսկ ինչպէ՞ս այն ստացաւ իր ժամանակակից

իմաստը: Եթէ մարդուն յատուկ է սիրելու զգացումը, ապա աղքատներին նուիրատուութիւն

անելը ամենաակներեւ արարքն է իր կողմից, եւ մարդիկ սկսեցին խօսել, թէ հէնց դա է ամբողջ

սէրը: Նոյն ձեւով, ռիթմը ամենաակներեւ բանն է պօէզիայում, եւ մարդիկ «պօէզիայ» ասելով

սկսեցին հասկանալ «ռիթմ» եւ ուրիշ ոչինչ): Քրիստոնէութեան տեսանկիւնից

«բարեգործութիւն» նշանակում է սէր: Բայց «սէր» քրիստոնէութեան տեսանկիւնից չի

նշանակում «զգացմունք»:

Սէրը ոչ թէ զգացմունքների վիճակ է, այլ կամքի վիճակ է, որը մենք բնական ենք համարում

մեզ համար եւ որը պէտք է սովորեցնենք միւսներին:

«Ներում» գլխում ես ասել եմ, որ ինքներս մեր հանդէպ ունեցած մեր սէրը չի վկայում այն

մասին, որ մենք դուր ենք գալիս մեզ: Դա նշանակում է, որ մենք մեզ բարին ենք կամենում:

Ճիշտ նոյն կերպ, մերձաւորների հանդէպ քրիստոնէական սէրը մեզ չի պարտաւորեցնում

հիանալ նրանցով: Որոշ մարդիկ մեզ կարող են դուր գալ, իսկ միւսները` ոչ: Կարեւոր է

հասկանալ, որ մեր համակրանքներն ու հակակրանքները ոչ մեղք են, ոչ էլ առաքինութիւն,

ինչպէս, օրինակ, կերակուրի հանդէպ մեր վերաբերմունքը: Դա սոսկ փաստ է: Իսկ ահա այն,

թէ ինչպէս ենք մենք դրսեւորում մեր համակրանքը կամ հակակրանքը կեանքում, կարող է

դառնալ կամ մեղք, կամ բարեհոգութիւն: Մարդկանց հանդէպ բնական համակրանքը մեզ

համար դիւրին է դարձնում բարեհոգի լինելը: Հետեւաբար մենք պէտք է մեր մէջ խրախուսենք

մարդկանց սիրելու բնական յատկութիւնը (ինչպէս խրախուսում ենք ֆիզիկական

վարժութիւնների կամ առողջ, բնական սննդի նկատմամբ մեր հակումը), ոչ այն պատճառով,

որ հէնց դրանում է կայանում սէրը, այլ քանի որ դա մեզ օգնում է սիրել: Միւս կողմից, մենք

պէտք է մշտապէս հետեւենք, որ մեր համակրանքը որեւէ մէկի հանդէպ մեզ չդարձնի

անբարեհոգի կամ անսիրալիր մէկ ուրիշի հանդէպ: Լինում են այնպիսի դէպքեր, երբ մեր

համակրանքը հակադրութեան մէջ է մտնում մեր բարեհոգութեան հետ: Օրինակ, սիրով

կուրացած մայրն իր բնական քնքշութեամբ կարող է երես տալ սեփական երեխային:

Այդպիսով, որդու կամ դստեր հանդէպ իր բուռն զգացմունքը նա բաւարարում է

(չգիտակցելով դա) իր երեխայի յետագայ բարեյաջողութեան հաշուին:

Սակայն, թէեւ ուրիշների հանդէպ բնական համակրանքը պէտք է խրախուսել, դա դեռեւս

չի նշանակում, թէ մեր հոգում սէր արթնացնելու համար մենք պէտք է ամէն կերպ մեր մէջ

համակրանք բորբոքենք: Որոշ մարդիկ օժտուած են սառը խառնուածքով: Գուցէ դրանում

նրանց դժբախտութիւնն է, սակայն դա աւելի մեծ մեղք չէ, քան վատ մարսողութիւնը:

Page 71: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

71

Այնուհանդերձ, նման խառնուածքը նրանց չի ազատում սիրել սովորելու

պարտականութիւնից: Մեզ համար գոյութիւն ունեցող կանոնը շատ պարզ է. ժամանակ մի՛

վատնէք մտածելով այն մասին, թէ արդեօք սիրում էք ձեր մերձաւորին, այլ վարուէք այնպէս,

կարծես իրականում նրան սիրում էք: Հէնց որ սկսում ենք այդպէս վարուել, մենք

բացայայտում ենք մեծագոյն գաղտնիքներից մէկը. մարդու նկատմամբ վարուելով այնպէս,

իբր մենք սիրում ենք նրան, աստիճանաբար սկսում ենք իսկապէս սիրել: Վնաս պատճառելով

այն մարդուն, որը մեզ դուր չի գալիս, մենք նկատում ենք, որ նա աւելի ու աւելի շատ է սկսում

դուր չգալ մեզ: Այդ մարդու հանդէպ բարի քայլ կատարելով, մենք զգում ենք, որ մեր

հակակրանքը նրա նկատմամբ նուազել է: Այս կանոնում, սակայն, կայ մի բացառութիւն: Եթէ

դուք բարի քայլ էք կատարել ոչ թէ Աստծուն գոհացնելու եւ սիրոյ պատուիրանը կատարելու

համար, այլ որ ցուցադրէք, թէ դուք որքան լաւն էք` կարողանում էք ներել մարդկանց,

նպատակ ունենալով ձեր լաւութեանն արժանացած մարդուն հարկադրել, որ իրեն զգայ ձեր

պարտապանը, եւ ապագայում նրանից շնորհակալութիւն էք ակնկալում, ապա ձեզ, ամենայն

հաւանականութեամբ, սպասում է հիասթափութիւն: Չէ որ մարդիկ յիմար չեն: Նրանք

միանգամից հասկանում են, թէ երբ է ինչ-որ բան արւում հաշուարկից ելնելով եւ

ցուցադրաբար:

Դրա փոխարէն, ամէն անգամ, երբ մենք բարիք ենք գործում այլ անձի հանդէպ սոսկ այն

պատճառով, որ նա նոյնպէս Աստծու կողմից ստեղծուած մարդ է (ինչպէս եւ մենք ձեզ հետ

միասին) եւ որ նրան երջանկութիւն ենք ցանկանում, ինչպէս ցանկանում ենք ինքներս մեզ,

ապա մենք կը սկսենք նրան մի փոքր աւելի շատ սիրել, քան նախկինում: Կամ, առնուազն, կը

սկսենք աւելի քիչ չափով չսիրել նրան:

Ահա եւ ստացւում է, որ չնայած այն մարդկանց, ովքեր չափազանց զգայական են,

քրիստոնէական սէրը կարող է թուալ ինչ-որ անկիրք բան, եւ թէեւ այդ սէրը մեծապէս

տարբերւում է համակրանքի բուռն դրսեւորումներից ու քնքոյշ զգացմունքներից,

այնուհանդերձ, այն ի վերջոյ յանգեցնում է հէնց համակրանքին ու քնքշանքին: Քրիստոնեայի

եւ աշխարհիկ մարդու տարբերութիւնն այն չէ, որ աշխարհիկ մարդուն յատուկ է սոսկ

համակրանքը, իսկ քրիստոնեային` միայն սէրը: Այդ տարբերութիւնը կայանում է նրանում,

որ աշխարհիկ մարդը բարութեամբ է վերաբերւում նրանց, ովքեր իրեն դուր են գալիս: Իսկ

քրիստոնեան ձգտում է բարի լինել իւրաքանչիւրի հանդէպ եւ, այդ անելու ընթացքում, նա

սկսում է նկատել, որ մարդիկ սկսում են իրեն աւելի դուր գալ, անգամ այն մարդիկ, ում

մասին սկզբնապէս նա դրական մտածել անգամ չէր կարող:

Նոյն այդ հոգեւոր օրէնքը գործում է նաեւ հակառակ ուղղութեամբ: Գերմանացիները,

հնարաւոր է, սկզբում վատ են վերաբերուել հրէաներին այն պատճառով, որ ատել են նրանց:

Աւելի ուշ, գերմանացիները սկսեցին աւելի ատել նրանց, այն պատճառով, որ հալածում էին

նրանց ու ոչնչացնում: Որքան աւելի դաժան էք վերաբերւում մարդու հետ, այնքան աւելի մեծ

ատելութիւն էք զգում նրա հանդէպ: Որքան աւելի շատ էք դուք նրան ատում, այնքան աւելի

մեծ դաժանութիւն էք ցուցաբերում: Արատավոր շրջանակը փակուեց:

Բարին եւ չարը աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Ահա թէ ինչու, այն փոքրիկ

որոշումները, որ մենք կայացնում ենք ամէն օր, այդքան մեծ նշանակութիւն ունեն: Ձեր

կողմից այսօր կատարուած թուացեալ փոքրիկ բարի գործը ռազմավարական նշանակութեան

դիրքի նուաճում է, որից ելնելով, մի քանի ամիս անց, դուք ի վիճակի կը լինէք հասնելու

Page 72: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

72

այնպիսի նոր նուաճումների ու յաղթանակների, որ նախկինում հնարաւոր չէին: Իսկ

անմաքուր զգացմունքի կամ բարկութեան հանդէպ թուացեալ մանր զիջումը կը վերածուի

լեռնային բնագծի կամ հանգուցային կայանի, կամ ամրացուած գօտու կորստի, որտեղից

թշնամին կարող է սկսել այնպիսի յարձակում, որն այլ պարագայում կը լինէր անհնարին:

Որոշ հեղինակներ «սիրոյ» հասկացութիւնն օգտագործում են ոչ միայն մարդկանց միջեւ

քրիստոնէական սէրը նկարագրելու համար, այլեւ` Աստծու սէրը մարդու նկատմամբ եւ

մարդու սէրը Աստծու նկատմամբ: Մարդկանց յատուկ է անհանգստութիւն դրսեւորել վերջին

երկուսի առթիւ: Նրանց ասուած է, որ իրենք պէտք է սիրեն Աստծուն: Սակայն նրանք չեն

կարողանում իրենց մէջ գտնել այդ զգացմունքները: Ի՞նչ անեն նրանք: Պատասխանը նոյնն է:

Նրանք պէտք է այնպէս վարուեն, կարծես իրականում Նրան սիրելիս լինեն: Մի՛ փորձէք

յօրինել այդ զգացմունքները: Ինքներդ ձեզ հարցրէք. «Ի՞նչ կ'անէի ես, եթէ համոզուած լինէի,

որ սիրում եմ Աստծուն»: Եւ գտնելով պատասխանը, այն իրականացրէք կեանքում:

Ընդհանուր առմամբ, Աստծու սէրը մեր հանդէպ աւելի անվտանգ թեմայ է քննարկման

համար, քան մեր սէրը Նրա հանդէպ: Ոչ ոք չի կարող մշտապէս տածել նուիրուածութեան

զգացում: Եւ եթէ մենք նոյնիսկ կարողանայինք, դա չէր լինի այն, ինչ Աստուածն ուզում է

մեզնից ամէնից շատ: Քրիստոնէական սէրը, թէ Աստծու, թէ մարդու հանդէպ, կամային

դրսեւորում է: Ձգտելով հետեւել Նրա կամքին, մենք կատարում ենք Նրա պատուիրանը.

«Սիրիր քո Տէր Աստծուն»: Նա կը տայ մեզ սիրոյ զգացում, եթէ անհրաժեշտ գտնի: Մենք ի

վիճակի չենք այն ստեղծել ինքներս մեր մէջ սեփական ջանքերով, եւ մենք չպէտք է

պահանջենք այդ զգացմունքը որպէս մի բան, որն իրաւամբ պատկանում է մեզ: Սակայն մենք

պէտք է յիշենք մի մեծ ճշմարտութիւն. մեր զգացմունքները յայտնւում ու անհետանում են:

Նրա սէրը մեր նկատմամբ անփոփոխ է: Այն չի նուազում մեր մեղքերի կամ մեր

անտարբերութեան պատճառով, հետեւաբար չի թուլանում նաեւ իր վճռականութիւնը

բուժելու մեզ մեր մեղքերից, ինչ էլ որ դա արժենայ մեզ, ինչ էլ որ դա արժենայ Նրան:

10. ՅՈՅՍ

Յոյսը աստուածաբանական առաքինութիւններից մէկն է: Յաւէրժութեան մասին մշտական

մտորումները փախուստ չեն իրականութիւնից (ինչպէս կարծում են մեր որոշ

ժամանակակիցները), այլ այն գործառոյթներից մէկն են, որոնք կոչուած է իրականացնելու

քրիստոնեան: Դա չի նշանակում, թէ մենք չպէտք է մտահոգուենք ժամանակակից աշխարհի

վիճակով: Ընթերցելով պատմութիւնը, դուք տեսնում էք, որ հէնց քրիստոնեաներն են, որ

անգնահատելի ներդրում ունենալով մեր ժամանակակից աշխարհի զարգացման գործում,

միւսներից աւելի քիչ են մտածել ապագայ աշխարհի մասին: Առաքեալները, որոնք

Հռոմէական կայսրութեան քրիստոնէութեան դարձի գալու հիմքը դրեցին, միջնադարի

մշակոյթը ստեղծած մեծ մարդիկ, անգլիական աւետարանականները, որոնք հասան

ստրկավաճառութեան վերացմանը, նրանք բոլորը երկրի վրայ հետք են թողել հէնց այն

պատճառով, որ նրանց միտքը զբաղուած է եղել երկնքով: Եւ ինչ քրիստոնեաները սկսել են

աւելի քիչ մտածել միւս աշխարհի մասին, նուազել է նաեւ նրանց ազդեցութիւնը այս

աշխարհում: Նշան բռնէք երկնքին, եւ դուք կը հասնէք երկիր, նշան բռնէք երկրին, եւ դուք ոչ

մի տեղ չէք հասնի: Այս կանոնը կարծես տարօրինակ է թւում, բայց մենք նման իրավիճակի

հանդիպում ենք նաեւ այլ ասպարէզներում: Օրինակ, առողջութիւնը մեծ բարիք է, սակայն

Page 73: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

73

երբ դուք այն դարձնում էք ձեր հոգածութեան առարկայ, ձեզ սկսում է թուալ, թէ ձեզ մօտ ինչ-

որ բան կարգին չէ: Աւելի շատ մտածէք աշխատանքի, զուարճանքների, մաքուր օդի, համեղ

կերակուրի մասին, եւ հնարաւոր է, որ առողջութիւնը կը ստանաք որպէս այդ ամէնի

հաւելում: Եւս մի բան: Եթէ մեր մտքերն ուղղենք քաղաքակրթութեան կատարելագործմանը,

ապա մենք այն չենք փրկի: Դրա համար անհրաժեշտ է մտածել այլ բանի մասին եւ ցանկանալ

դա շատ ուժգին:

Մեզնից շատերի համար շատ դժուար է ցանկանալ «երկինքն» ընդհանրապէս, գուցէ միայն

այն բանի համար, որ հանդիպենք մեր մահացած հարազատներին: Այս դժուարութեան

պատճառներից մէկն այն է, որ մենք սովոր չենք դրան: Մեր կրթութեան ողջ համակարգը, մեր

բանականութիւնը կողմնորոշում է դէպի այս աշխարհը: Միւս պատճառն այն է, որ երբ նման

ցանկութիւն առաջանում է, մենք ուղղակի չենք զգում դա: Մարդկանց մեծամասնութիւնը,

որոնք իսկապէս կը սովորէին տեսնել իրենց սրտի խորքը, կը հասկանային, որ այն, ինչ իրենք

ցանկանում են, եւ ցանկանում են շատ ուժգին, հնարաւոր չէ ձեռք բերել այս աշխարհում:

Այստեղ շատ բան կայ, որ խոստանում է մեզ մեր ցանկացածը, սակայն այդ խոստումները

երբեք չեն իրականացւում: Առաջին սիրոյ կամ ինչ-որ անդրծովեան երկրի մասին

պատանեկան կրքոտ երազանքը, կամ այն յուզմունքը, որով մենք սկսում ենք խորապէս մեզ

հետաքրքրող գործը, չեն կարող բաւարարուել ոչ ամուսնութեամբ, ոչ էլ գիտական

հետազօտութիւններով: Ես նկատի չունեմ անյաջող ամուսնութիւնները, կան անյաջող

արձակուրդները, կամ չիրականացած գիտական կարիերան: Ես խօսում եմ

ամենայաջողակների մասին: Առաջին պահին, երբ մեր երազանքը գտնւում է իրականացման

շեմին, մեզ թւում է, թէ մենք բռնել ենք հրաշք-թռչունի վառ փետուրներից, սակայն արդէն

յաջորդ պահին, նա թռչում է մեր ձեռքից: Ինձ թւում է, դուք բոլորդ հասկանում էք, թէ ես ինչի

մասին եմ խօսում: Կինը կարող է լինել հրաշալի, հիւրանոցներն ու տեսարանները` ուղակի

գերազանց, իսկ քիմիան` անհաւանականօրէն հետաքրքիր գործ, սակայն այդ ամէնի հետ

մէկտեղ, ինչ-որ բան փախչում է ձեր ձեռքից:

Այդ իրավիճակի հետ կապուած գոյութիւն ունի երկու սխալ եւ մէկ ճիշտ վերաբերմունք:

(1) Յիմարի վերաբերմունքը: Նա մեղադրում է բոլորին եւ ամէն ինչ: Նա իր ամբողջ կեանքում

մտածում է, որ եթէ ինքը փորձէր իր կեանքը կապել մէկ այլ կնոջ հետ, կամ եթէ մեկնէր աւելի

թանկարժէք ուղեւորութեան, ապա իրեն կը յաջողուէր գտնել այն խորհրդաւորը, որը մենք

բոլորս փնտրում ենք: Ձանձրացող, հիասթափուած հարուստների մեծ մասը պատկանում է

այդ խմբին: Իրենց ողջ կեանքի ընթացքում նրանք անցնում են մի կնոջից միւսին

(ձեւակերպելով ամուսնալուծութիւններ եւ նոր ամուսնութիւններ), փոխադրւում են

մայրցամաքից մայրցամաք, փոխում են զբաղմունքը, մտածելով, որ հէնց դա է իսկականը,

բայց միշտ հիասթափւում են:

(2) Պատրանքները կորցրած ողջախոհ մարդու վերաբերմունքը: Նա շուտով յանգում է այն

եզրակացութեան, որ բոլոր այդ յոյսերը դատարկ երազանքներ են: Ի հարկէ, ասում է նա,

քանի դեռ երիտասարդ էք, դուք լի էք մեծ սպասումներով: Սակայն հասէք իմ տարիքին, եւ

դուք կը դադարէք արեւի շողքը որսալ: Դրանով էլ նա հանգստանում է, սովորում է կեանքից

չափազանց շատ չսպասել եւ ձգտում է իր մէջ լռեցնել կախարդական հեռուների մասին

լսուող ձայնը: Խնդրի նկատմամբ նման մօտեցումն ի հարկէ շատ աւելի լաւ է, քան առաջին

տարբերակը, եւ մարդուն աւելի մեծ երջանկութիւն է բերում, որը նուազ տհաճութիւններ է

Page 74: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

74

պատճառում հասարակութեանը: Նա սովորաբար դառնում է խիստ բծախնդիր եւ հակւում է

երիտասարդների նկատմամբ հովանաւորչական, ներողամիտ վերաբերմունքին: Սակայն

ընդհանուր առմամբ, կեանքը նրա համար ընթանում է բաւականին հարթ կերպով: Դա կը

լինէր լաւագոյն ուղին, եթէ մեզ չսպասէր յաւէրժ կեանքը: Բայց ենթադրենք, թէ անսահման

երջանկութիւնը գոյութիւն ունի եւ սպասում է մեզ ինչ-որ տեղ: Ենթադրենք, թէ մարդն

իսկապէս կարող է բռնել առեւի շողը: Այդ դէպքում չափազանց տխուր կը լինի շատ ուշ

յայտանաբերել (մահուանից անմիջապէս յետոյ), որ մենք մեր, այսպէս ասած, առողջ

բանականութեամբ ինքներս մեր մէջ սպանել ենք այդ երջանկութիւնը վայելելու իրաւունքը:

(3) Քրիստոնեայի վերաբերմունքը: Քրիստոնեան ասում է. «Կենդանի արարածները չեն

ծնւում այնպիսի ցանկութիւններով, որոնք հնարաւոր չլինի բաւարարել: Երեխան քաղց է

զգում, դրա համար կայ կերակուր: Բադիկը ցանկանում է լողալ, դրա համար կայ ջուր:

Մարդիկ հրապուրանք են զգում հակառակ սեռի նկատմամբ, դրա համար կայ սեռական

մերձեցում: Եթէ ես իմ մէջ յայտնաբերում եմ ինչ-որ ցանկութիւն, որն այս աշխարհում չի

կարող բաւարարուել, ապա դա կարելի է բացատրել նրանով, որ ես ստեղծուել եմ այլ

աշխարհի համար: Եթէ երկրային վայելքներից ոչ մէկն ինձ չի բերում լիովին գոհացում, դա

դեռ չի նշանակում, թէ Տիեզերքին յատուկ է մի ինչ-որ խաբուսիկ սկզբունք: Հնարաւոր է, որ

երկրային վայելքները նախատեսուած են ոչ թէ այն բանի համար, որ բաւարարեն անկուշտ

ցանկութիւնը, այլ որպէսզի այն բորբոքելով ինձ մղեն դէպի հեռուները, ուր թաքնուած է

իսկութիւնը: Եթէ այդպէս է, ապա ես պէտք է փորձեմ մի կողմից երբեք չյուսահատուել կամ

անշնորհակալ չլինել երկրային այս օրհնութիւնների համար, իսկ միւս կողմից ես չպէտք է

դրանք ընդունեմ որպէս այլ բան` որպէս պատճէն, կամ արձագանք, կամ անկատար

արտացոլանք: Ես պէտք է իմ մէջ պահպանեմ փափագը դէպի իմ իսկական աշխարհը, որին

ես չեմ հասնի, քանի դեռ չեմ մահացել: Ես չեմ կարող թոյլ տալ, որ այն ծածկուի ձեան տակ,

կամ գնամ մէկ այլ ուղղութեամբ: Այդ աշխարհին հասնելու ցանկութիւնը եւ միւսներին

այնտեղ հասնելու հարցում օգնելը պէտք է դառնայ իմ կեանքի նպատակը»:

Իմաստ չունի ուշադրութիւն դարձնել այն մարդկանց, ովքեր փորձում են ծաղրել երկնքի

մասին քրիստոնէական երազանքը, ասելով, թէ իրենք չեն ցանկանում յաւէրժութիւնն

անցկացնել քնարի վրայ նուագելով: Այդ մարդկանց պէտք է պատասխանել, որ եթէ նրանք

ունակ չեն հասկանալու մեծերի համար գրուած գրքերը, ապա չպէտք է դատողութիւններ

անեն դրանց մասին: Սուրբ գրքում եղած բոլոր խորհրդանիշները (քնարներ, պսակներ, ոսկի),

միայն փորձ են անարտայայտելին արտայայտելու համար: Երաժշտական գործիքները

Աստուածաշնչում յիշատակւում են այն պատճառով, որ շատ մարդկանց համար (ոչ բոլորի

համար) երաժշտութիւնը մեր կեանքում այնպիսի երեւոյթ է, որն ամէնից լաւ է փոխանցում

զմայլանքի եւ անսահմանութեան զգացումը: Պսակներն ու թագերը մատնացոյց են անում

այն, որ յաւէրժութեան մէջ Աստծուն միացած մարդիկ Նրա հետ կիսում են Իր փառքը,

հզօրութիւնն ու երջանկութիւնը: Ոսկին խորհրդանշում է ժամանակի գործօնին երկնքի

ենթակայ չլինելը (չէ որ այդ մետաղը չի ժանգոտում) եւ նրա անանցանելի արժէքը: Մարդիկ,

որոնք այդ խորհրդանիշները հասկանում են բառացի, նոյն յաջողութեամբ կարող էին

մտածել, թէ երբ Յիսուսը մեզ ասում էր, որ մենք պէտք է լինենք աղաւնիների պէս, Նա նկատի

ունէր, որ մենք պէտք է ձու ածենք:

Page 75: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

75

11. ՀԱՒԱՏ

Այս գլխում ես պատրաստւում եմ խօսել, այն մասին, ինչ քրիստոնեաներն անուանում են

հաւատ: Ակնայայտ է, որ «հաւատ» բառը նրանց կողմից օգտագործւում է երկու իմաստով

կամ երկու հարթութեամբ, եւ ես դրանցից իւրաքանչիւրը կը քննարկեմ հերթականութեամբ:

Առաջին իմաստով, այդ բառը նշանակում է քրիստոնէական ուսմունքն ընդունելը կամ այն

ճշմարիտ համարելը: Բաւականին պարզ է: Բայց ահա թէ ինչն է շփոթեցնում մարդկանց, կամ

առնուազն շփոթեցնում էր ինձ. քրիստոնեաները այս իմաստով հաւատը համարում են

առաքինութիւն: Ես յիշում եմ, թէ ինչպէս էի անդադար հարցեր տալիս, թէ ինչու, ինչ

հիմնաւորմամբ է այն առաքինութիւն, ինչը կարող է բարոյական կամ անբարոյական լինել

պնդումների մի հաւաքածու ընդունելու կամ չընդունելու մէջ: Ես ասում էի, որ իւրաքանչիւր

ողջախոհ մարդ ցանկացած պնդում ընդունում կամ մերժում է ոչ թէ այն պատճառով, որ ինքն

ուզում է կամ չի ուզում այն ընդունել, այլ քանի որ դրա օգտին եղած փաստարկները նրան

թւում են կամ բաւարար կամ ոչ բաւարար: Եթէ նա սխալուել է իրեն ներկայացուած

ապացոյցների գնահատման հարցում, դա դեռեւս չի նշանակում, որ նա վատ մարդ է: Գուցէ

դա վկայի նրա ոչ բաւականաչափ խելացի լինելու մասին: Միւս կողմից, եթէ ապացոյցները

անհամոզիչ համարելու դէպքում նա այնուամենայնիւ ձգտի հաւատալ, ապա դա կը լինի

յիմարութիւն:

Դէ ինչ, ես այսօր էլ մնում եմ նոյն տեսակէտին: Սակայն այն ժամանակ, ես չէի տեսնում մի

բան, որը շատ մարդիկ չեն տեսնում առ այսօր: Ես գտնում էի, որ եթէ մարդկային

բանականութիւնը երբեւէ որեւէ բան ճանաչել է որպէս ճշմարտութիւն, ապա այդ «որեւէ

բանը» ինքնին պէտք է նրա կողմից դիտուի իբրեւ ճշմարտութիւն, քանի դեռ չի ծագել լուրջ

պատճառ ընդունուած տեսակէտը վերանայելու համար: Ես փաստօրէն գտնում էի, որ

մարդկային բանականութիւնն ամբողջութեամբ ղեկավարւում է տրամաբանութեամբ:

Սակայն դա այդպէս չէ: Օրինակ, լուրջ ապացոյցների հիման վրայ ես լիովին համոզուած եմ,

որ ցաւազրկող միջոցները ինձ մօտ չեն կարող առաջացնել շնչահեղձութիւն, եւ որ փորձառու

վիրաբոյժը չի սկսի վիրահատութիւնը, քանի դեռ ես լիովին քնած չլինեմ: Սակայն դա չի

փոխում այն փաստը, որ երբ ինձ տեղաւորում են վիրահատական սեղանին եւ ես իմ դէմքին

զգում եմ այդ ահաւոր դիմակը, ինձ, երեխայի պէս, պարուրում է խուճապը: Իմ մտքով

անցնում է, որ ես կը խեղդուեմ, ես վախենում եմ, որ ինձ կը սկսեն կտրատել նախքան լիովին

անզգայացման վիճակին հասնելը: Այլ խօսքով, ես կորցնում եմ անզգայացման նկատմամբ իմ

հաւատը: Եւ դա տեղի է ունենում ոչ այն բանի պատճառով, որ այդ հաւատը հակասում է

բանականութեանը: Ընդհակառակը, հէնց բանականութեամբ այն պէտք է հիմնաւորուի: Ես

հաւատը կորցնում եմ երեւակայութեան եւ զգացմունքների պատճառով: Տեղի է ունենում

ճակատամարտ մի կողմից հաւատի ու բանականութեան, իսկ միւս կողմից զգացմունքների

ու երեւակայութեան միջեւ:

Երբ մտորէք այս մասին, ապա կը յիշէք նման բազմապիսի օրինակներ: Մարդը հաւաստի

փաստերի հիման վրայ գիտէ, որ ծանօթ աղջիկը մեծ ստախօս է, որ նա գաղտնիք պահել չի

կարող, եւ որ նրան չի կարելի վստահել: Բայց երբ նա յայտնւում է այդ աղջկայ

ընկերակցութիւնում, նրա բանականութիւնը դադարում է հաւատալ աղջկայ մասին այդ

տեղեկատուութեանը, եւ նա սկսում է մտածել. «Գուցէ այս անգամ նա ուրիշ կերպ իրեն

Page 76: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

76

պահի»: Եւ կրկին այդ մարդն իրեն յիմար վիճակի մէջ է դնում նրան պատմելով այն, ինչ պէտք

չէր պատմել: Այդ մարդու զգացմունքները քանդեցին հաւատն այն բանի հանդէպ, ինչը որ

ճիշտ էր, եւ նա գիտէր այդ մասին:

Կամ վերցնենք այլ օրինակ. երեխան սովորում է լողալ: Նրա միտքը հիանալի գիտէ, որ

մարդկային մարմինը անպայման չէ, որ սուզուի, եթէ առանց յենարան մնայ ջրում: Նա արդէն

տեսել է տասնեակ լողացող մարդկանց: Բայց արդեօք նա կարո՞ղ է հաւատալ դրան, երբ

մարզիչն իր ձեռքը մի կողմ տանի եւ առանց յենարան թողնի իրեն ջրում: Թէ՞ նա

յանկարծակի կը դադարի հաւատալ, կը վախենայ եւ կը սուզուի:

Մօտաւորապէս նոյն բանն էլ տեղի է ունենում քրիստոնէութեան հետ: Ես ոչ մէկին չեմ

խնդրում ընդունել Քրիստոսին, եթէ նրա բանականութիւնը համոզիչ ապացոյցների հիման

վրայ հակառակն է ասում: Հաւատն այդպէս չի գալիս: Բայց ենթադրենք, որ բանականութեան

ձայնը, կրկին ապացոյցների հիման վրայ, վկայում է քրիստոնէութեան օգտին: Ես կարող եմ

ասել, թէ ինչ կը լինի դրան յաջորդող մի քանի շաբաթների ընթացքում: Կը գայ մի պահ, երբ

դուք կը ստանաք վատ լուր, կամ դժբախտութեան մէջ կը յայտնուէք, կամ կը հանդիպէք

մարդկանց, որոնք չեն հաւատում այն բանին, ինչին հաւատում էք դուք եւ նոյն պահին ձեզ

մօտ կ'առաջանան հակասական զգացմունքներ, որոնք կը գրոհեն համոզմունքների վրայ:

Կամ, կը գայ մի պահ, երբ դուք կը ցանկանաք տիրանալ կնոջը, կամ կը ցանկանաք սուտ

ասել, կամ կ'ընկնէք ինքնահաւանութեան գիրկը, կամ հնարաւորութիւն կը ստեղծուի փող

հայթայթել ոչ լիովին ազնիւ ճանապարհով, կարճ ասած, մի այնպիսի պահ, երբ աւելի

յարմար կը լինի, որ այդ ամբողջ քրիստոնէական հաւատը լինի յօրինուածք: Եւ կրկին

ցանկութիւնները կը գրոհեն համոզմունքների վրայ: Ես չեմ ասում այն պահերի մասին, երբ

դուք կը հանդիպէք քրիստոնէութեան դէմ նոր տրամաբանական փաստարկների: Նման

փաստարկներին եւ փաստերին պէտք է խիզախօրէն նայել, սակայն դրա մասին չէ խօսքը: Ես

ասում եմ այն դէպքերի մասին, երբ մարդու քրիստոնէական համոզմունքներին հակադրւում

են զգացմունքներն ու տրամադրութիւնները:

Հաւատն այն իմաստով, որ ես հիմա օգտագործում եմ, արուեստ է հաւատարիմ մնալու այն

համոզմունքներին, որոնց հետ բանականութիւնը մէկ անգամ արդէն համաձայնուել է,

անկախ ձեր փոփոխուող տրամադրութիւնից, քանի որ մարդու տրամադրութիւնը փոխուելու

է անկախ այն բանից, թէ ինչ տեսանկիւն է նա ընդունելու: Ես դա գիտեմ անձնական փորձից:

Հիմա, երբ ես դարձել եմ քրիստոնեայ, ես ժամանակ առ ժամանակ այնպիսի վիճակում եմ

յայտնւում, որ քրիստոնէական ճշմարտութիւնն ինձ թւում է քիչ հաւանական: Բայց երբ ես

աթէիստ էի, երբեմն այնպիսի տրամադրութիւն էր լինում, երբ այդ ճշմարտութիւնը

համարում էի շատ հաւանական: Դուք ամէն դէպքում չէք կարող խուսափել ձեր «եսի» դէմ ձեր

իսկ զգացմունքների եւ տրամադրութիւնների խռովութիւնից: Ահա թէ ինչու է հաւատն

այդքան անհրաժեշտ: Քանի դեռ չէք սովորել կառավարել ձեր տրամադրութիւնը, դուք չէք

կարող լինել ո՛չ համոզուած քրիստոնեայ, ո՛չ էլ համոզուած աթէիստ: Դուք կը լինէք

մշտապէս այս ու այն կողմ ընկնող էակ, որի համոզմունքները կախուած են եղանակից կամ

մարսողութիւնից: Հետեւաբար, մարդը պէտք է իր մէջ զարգացնի հաւատի սովորութիւնը:

Այդ ուղղութեամբ առաջին քայլն այն է, որ ընդունէք այն փաստը, որ ձեր տրամադրութիւնը

մշտապէս փոխւում է: Յաջորդ քայլն այն է, որ եթէ մի անգամ ընդունել էք քրիստոնէութիւնը,

ապա ամէն օր ժամանակ յատկացրէք գիտակցաբար վերադառնալ քրիստոնէութեան

Page 77: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

77

հիմնադրոյթներին: Ահա թէ ինչու ամենօրեայ աղօթքները, կրօնական գրականութեան

ընթերցանութիւնը եւ եկեղեցի յաճախելը կազմում են քրիստոնէական կեանքի անբաժանելի

մասը: Մենք կարիք ունենք մշտական յիշեցման, որ մենք հաւատում ենք: Ո՛չ քրիստոնէական

համոզմունքները, ո՛չ որեւէ այլ համոզմունքներ չեն ամրագրւում մարդկային ուղեղում

ինքնաբերաբար: Դրանցով հարկաւոր է ուղեղը սնուցել: Վերցրէք քրիստոնէութեան

նկատմամբ հաւատը կորցրած հարիւր մարդ եւ հետաքրքրուէք, թէ նրանցից քանիսն են

իրենց համոզմուքները փոխել ազնիւ փաստարկների ազդեցութեան տակ: Դուք կը տեսնէք,

որ նրանց մեծամասնութիւնը քրիստոնէութիւնից հեռացել է հէնց այնպէս, սեփական

անգործունէութեան պատճառով:

Ես հիմա պէտք է անցնեմ աւելի բարձր իմաստով հաւատի հարցին, եւ դա ամենադժուարն է

այն ամէնից, ինչի հետ ես գործ եմ ունեցել: Նախ ես պէտք է վերադառնամ ետ`

հնազանդութեան թեմային: Դուք յիշում էք, որ ես ասում էի, որ հնազանդութեան

ուղղութեամբ առաջին քայլը գոռոզութեան փաստի ընդունումն է: Երկրորդ քայլը

քրիստոնէական առաքինութիւնները կեանքի կոչելու ուղղութեամբ լուրջ ջանքեր գործադրելն

է: Դրա համար բաւարար չէ մէկ շաբաթը: Նման կարճ ժամանակահատուածը

բնութագրական չէ: Փորձէք դա անել վեց շաբաթում: Այդ ընթացքում, լիովին նահանջելով եւ

անգամ յայտնուելով աւելի ցածր այն մակարդակից, որից սկսել էք, դուք որոշ

ճշմարտութիւններ կը բացայայտէք ձեր մասին: Ոչ մի մարդ չգիտէ, թէ որքան վատն է ինքը,

մինչեւ չփորձի լաւը լինել:

Մեր օրերում տարածուել է այն յիմար պատկերացումը, թէ լաւ մարդիկ չգիտեն, թէ ինչ է

գայթակղութիւնը: Դա ակնյայտ սուտ է: Միայն նրանք, ովքեր ջանում են դիմակայել

գայթակղութեանը, գիտեն, թէ որքան ուժեղ է այն: Դուք իմացաք, թէ որքան ուժեղ է

գերմանական բանակը, նրա դէմ մարտնչելով, այլ ոչ թէ նրան գերի յանձնուելով: Դուք քամու

ուժգնութիւնը զգում էք միայն այն դէպքում, երբ գնում էք նրան յանդիման, այլ ոչ թէ երբ

պարկում էք գետնին: Մարդը, որը տեղի է տուել գայթակղութեանը հինգ րոպէի ընթացքում,

ուղղակի պատկերացում չունի, թէ այն ինչպիսին կը լինէր մէկ ժամ յետոյ: Դա է պատճառը,

որ վատ մարդիկ շատ քիչ գիտեն, թէ ինչ է չարիքը: Նրանք այդ գիտելիքից պաշտպանուել են

միշտ զիջելով չարիքի գայթակղութեանը: Մենք երբեք չենք իմանայ չար մղումների

ուժգնութիւնը մեր մէջ, եթէ չփորձենք դիմակայել դրանց: Քրիստոսը միակ մարդն էր, որը

երբեք չզիջեց գայթկղութեանը: Այդ իսկ պատճառով, Նա միակ մարդն է, ով գիտէ այդ մասին

ողջ ճշմարտութիւնը:

Գլխաւորը, ինչ մենք սովորում ենք քրիստոնէական առաքինութիւններին հետեւելու լուրջ

փորձերի ժամանակ, այն է, որ մենք չէք կարող ապրել դրանց համաձայն: Մենք պէտք է

հրաժարուենք այն մտքից, թէ Աստուածը իւրօրինակ քննութիւն է առաջարկում մեզ, որտեղ

մենք կարող ենք լաւ գնահատականներ ստանալ մեր արժանիքների համար: Պէտք է

հրաժարուենք նաեւ գործարքի մասին մեր այն պատկերացումից, որի դէպքում մենք կարող

էինք կատարել մեր կողմից ստանձնած պարտաւորութիւնները եւ այդպիսով Աստծուն դնել

մի իրավիճակում, երբ Նա յանուն արդարութեան հարկադրուած կը լինէր կատարել իր

պարտաւորութիւնները:

Ես կարծում եմ, իւրաքանչիւրը, ով անորոշ պատկերացում ունէր Աստծու մասին մինչ

քրիստոնեայ դառնալը, մտածել է նման քննութեան կամ գործարքի մասին: Բայց երբ մարդիկ

Page 78: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

78

քրիստոնեայ են դառնում, նրանք սկսում են գիտակցել, որ այդպիսի գաղափարները

անընդունելի են: Այդ դէպքում ոմանք գտնում են, որ քրիստոնէութիւնը դատապարտուած է

անյաջողութեան, եւ հեռանում են դրանից: Այդ մարդիկ հաւանաբար Աստծուն

պատկերացնում են միամիտ էակ: Բայց Նա անշուշտ լաւատեղեակ է ամէն ինչին:

Քրիստոնէութեան խնդիրներից մէկն էլ հէնց այն է, որ մեզ ցոյց տայ վերը նշուած

պատկերացումների սնանկութիւնը: Աստուածը սպասում է այն պահին, երբ մենք կը

տեսնենք, որ այդ քննութեանը հնարաւոր չէ անցողիկ միաւոր ստանալ, ինչպէս եւ հնարաւոր

չէ Աստծուն մեր պարտապանը դարձնել:

Այնուհետեւ գալիս է միւս բացայայտումը: Մեր բոլոր ունակութիւնները` վերջոյթները

շարժելու կամ մտածելու, մեզ տրուել են Աստծու կողմից, եւ եթէ մեր կեանքի իւրաքանչիւր

պահը մենք նուիրենք բացառապէս Նրան ծառայելուն, ապա այդ դէպքում էլ չենք կարող

Նրան տալ որեւէ բան, որն ինչ-որ իմաստով արդէն պատկանում է Նրան: Երբ մենք խօսում

ենք Աստծու համար ինչ-որ բան անող կամ Նրան ինչ-որ բան տուող մարդու մասին, դա նման

է այն փոքրիկ տղային, որը գնում է հօր մօտ եւ ասում. «Հայրիկ, ինձ փող տուր, որ քեզ համար

նուէր առնեմ»: Ի հարկէ, հայրը կը տայ փողը, եւ նուէրն էլ նրան հաճոյք կը պատճառի: Դա

շատ լաւ է եւ ճիշտ: Սակայն միայն յիմարը կարող է կարծել, թէ այդ գործարքում հայրը

շահում է: Երբ մարդը կատարի այս երկու յայտնագործութիւնները, Աստուածը կարող է

իսկապէս զբաղուել նրանով: Միայն դրանից յետոյ է, որ սկսւում է իսկական կեանքը: Մարդն

արթնանում է...

Այժմ կարող ենք խօսել երկրորդ իմաստով հաւատի մասին:

12. ՀԱՒԱՏ

Ես կը ցանկանայի, որ ամէն մարդ յատուկ ուշադրութիւն դարձնի այն բանին, թէ ինչից եմ

սկսելու այս խօսակցութիւնը: Սկսում եմ նախազգուշացումից. եթէ այս գլուխը ձեզ

չհետաքրքրի, եթէ ձեզ թուայ, որ այն փորձում է պատասխանել այնպիսի հարցերի, որոնք ձեզ

մօտ երբեք չեն ծագել, ապա դադարէք ընթերցելը: Քրիստոնէութիւնում կան բաներ, որոնք

կարելի է հասկանալ մինչեւ քրիստոնեայ դառնալը: Բայց կան նաեւ շատ բաներ, որոնք չէք

կարող հասկանալ, մինչեւ չանցնէք քրիստոնէութեան ճանապարհի մի մասը: Դա զուտ

գործնական բաներ են, որոնք առաջին հայեացքից չեն էլ թւում այդպիսին: Դրանք կարծես

ցոյց են տալիս ուղղութիւնները, նշում են խաչմէրուկները եւ զգուշացնում են այն

խոչընդոտների մասին. որոնց դուք կը հանդիպէք հաւատի ճանապարհին: Եւ բնական է, որ

նրանք ոչինչ չեն ասում այն մարդուն, որը դեռեւս չի հասել խաչմէրուկին եւ չի հանդիպել

խոչընդոտի: Ամէն անգամ, երբ դուք քրիստոնէական գրականութիւնում հանդիպում էք

այնպիսի պնդումների, որոնք ձեզ համար գործնական նշանակութիւն չունեն, մի՛

մտահոգուէք: Անցէք դրանց կողքով: Կը գայ օրը, գուցէ տարիներ անցնեն, երբ դուք

յանկարծակի կը հասկանաք, թէ դա ինչ էր նշանակում: Եթէ դուք դա չափազանց շուտ

հասկանայիք, ապա դա ձեզ վնաս կը պատճառէր:

Page 79: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

79

Այս ամէնն ի հարկէ խօսում է իմ դէմ, ինչպէս եւ կարող էր լինել ցանկացած այլ անձի դէմ:

Այն, ինչ պատրաստւում եմ բացատրել այս գլխում, գուցէ ինձ էլ դեռ լիովին հասանելի չէ: Այդ

պատճառով խնդրում եմ իրազեկուած քրիստոնեաներին ուշադրութեամբ հետեւել իմ

ասածներին եւ ինձ յայտնել թոյլ տրուած սխալների մասին: Իսկ միւսներին կը խնդրեմ

ընդունել իմ ասածներն իբրեւ ճշմարտութեան հատիկ, որը նրանց համար կարող է օգտակար

լինել, սակայն այդ ընթացքուն նաեւ հաշուի առնել, որ ես ինքս դեռեւս լիովին վստահ չեմ իմ

իրաւացիութեան մէջ:

Ես փորձում եմ խօսել հաւատի մասին այդ բառի երկրորդ, աւելի բարձր իմաստով: Ես հէնց

նոր ասացի, որ այս հարցի մէջ խորամուխ լինելու անհրաժեշտութիւնը ծագում է այն պահին,

երբ մարդն արել է իրենից կախուած ամէն ինչ, որ հետեւի քրիստոնէական

առաքինութիւններին եւ պարզել է, որ դա անհնարին է իր համար, եւ հասկացել է, որ եթէ

նոյնիսկ դա իրեն յաջողուի, նա Աստծուն կը տայ սոսկ այն, ինչ առանց այդ էլ պատկանում է

Նրան: Այլ կերպ ասած` միայն այն ժամանակ, երբ մարդը կը հասկանայ իր լիակատար

սնանկ լինելը:

Այժմ մէկ անգամ եւս կրկնեմ, որ Աստծու համար ամենակարեւորը ոչ թէ մեր

գործողութիւններն են, այլ մեր վիճակը: Նա ցանկանում է, որ մենք լինենք յատուկ տեսակի

կամ որակի էակներ, այնպիսիք, ինչպիսիք Նա մեզ նախատեսել էր ի սկզբանէ, այսինքն Իր

հետ որոշակի կերպով կապուած էակներ: Պարտադիր չէ աւելացնել «եւ միմեանց հետ

որոշակի կերպով կապուած», քանի որ երկրորդը բխում է առաջինից: Եթէ Աստծու հետ ձեզ

մօտ ձեւաւորուել են ճիշտ յարաբերութիւններ, ապա անպայման ճիշտ յարաբերութիւններ կը

հաստատուեն նաեւ ձեր բոլոր եղբայրների հետ: Դա նման է անիւի շուղերին. եթէ դրանք

ճիշտ են տեղադրուած սռնակալի վրայ, ապա սիմետրիկ կը լինեն նաեւ միմեանց նկատմամբ:

Իսկ քանի դեռ մարդը մտածում է Աստծու մասին որպէս քննութիւն ընդունողի, որն իրենից

պահանջում է որոշակի ստուգողական խնդրի կատարում, կամ որպէս երկկողմանի

գործարքի կողմերից մէկի, քանի դեռ նա կարծում է, թէ Աստծու հետ յարաբերութիւններում

կարելի է փոխադարձ պահանջներ դնել, ուրեմն դեռ շուտ է խօսել Աստծու հետ ճիշտ

յարաբերութիւնների մասին: Նման մարդը դեռ չի հասկացել, թէ ինչ է ինքը եւ ինչ է

Աստուածը:

Մարդը չի կարող ճիշտ յարաբերութիւններ ստեղծել Արարչի հետ, քանի դեռ չի յայտնաբերել

իր լիակատար սնանկութիւնը: Երբ ասում եմ «յայտնաբերել», ես նկատի ունեմ, որ նա

իսկապէս կը յայտնաբերի դա, այլ ոչ թէ թութակի պէս ուրիշների ետեւից կը կրկնի իր

սնանկութեան մասին: Ի հարկէ, ցանկացած երեխայ, որը ստացել է որեւէ կրօնական

կրթութիւն, շուտով կը սովորի կրկնել, որ մենք չենք կարող Աստծուն առաջարկել որեւէ բան,

որն արդէն Նրան պատկանելիս չլինէր, բայց անգամ դա մենք չենք կարող Նրան առաջարկել

ամբողջութեամբ, առանց մեզ համար մի բան պահելու: Ուստի ես նկատի ունեմ իսկական

բացայայտումը, երբ մարդն իր անձնական օրինակով համոզւում է, որ այդ ամէնը ճիշտ է:

Սակայն Աստծու օրէնքով շարժուելու մեր անկարողութիւնը յայտնաբերելը մեզ կարող է

տրուել միայն այդ ուղիով շարժուելու մեր ամենահամառ ջանքերի գնով, որոնց սնանկութեան

մէջ մենք ինքներս կը համոզուենք: Քանի դեռ մենք չենք գործադրել իսկական ջանքեր, ինչ-որ

տեղ, հոգու խորքում մենք կը յուսանք, որ յաջորդ անգամ, եթէ ողջ ուժով ջանանք, ապա

վերջապէս կը կարողանանք դառնալ անսխալական: Այսպիսով, մի կողմից, Աստծուն

Page 80: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

80

վերադառնալը մեզնից պահանջում է բարոյական ջանքեր, ուժգին ճիգեր, իսկ միւս կողմից,

այդ ջանքերը չէ, որ մեզ բերելու են ցանկալի արդիւնքի: Փոխարէնը, դրանք մեզ կը յանգեցնեն

կեանքում կարեւոր մի պահի, երբ մենք կը դիմենք Աստծուն հետեւեալ խօսքերով. «Դու պէտք

է անես դա, քանի որ ես ինքս ի վիճակի չեմ դա անել»: Եւ, խնդրում եմ, մի՛ հարցրէք ինքներդ

.ձեզ. «Արդեօք ես հասե՞լ եմ այդ պահին»: Մի՛ փորփրէք ձեր զգացումները, փորձելով

հասկանալ, արդեօք մօտենո՞ւմ է այդ պահը: Դա ձեզ սխալ ուղու վրայ կը կանգնեցնի: Երբ մեր

կեանքում տեղի են ունենում կարեւոր իրադարձութիւններ, մենք ոչ միշտ ենք դա գիտակցում:

Ամէն պահին մարդն իրեն չի ասում. «Փառք Աստծու, ես աճում եմ»: Շատ յաճախ նա ի

վիճակի է տեսնել, որ իսկապէս աճել է, միայն յետադարձ հայեացք ձգելով: Դուք կարող էք դա

տեսնել նոյնիսկ պարզ իրադրութիւններում: Մարդը, որը անհամբերութեամբ սպասում է

քնելուն, հաւանաբար չի կարողանայ քնել: Եւ այն, ինչի մասին ես հիմա ասում եմ, գուցէ ոչ

բոլորի հետ պատահի կայծակի փայլատակման պէս, ինչպէս դա եղաւ Պօղոս առաքեալի կամ

Բանեանի հետ:

Դա կարող է տեղի ունենալ այնքան աստիճանաբար, որ մարդը չի կարողանայ նշել

կատարուածի ոչ ժամը, ոչ էլ անգամ տարին: Կարեւորը փոփոխութեան բնոյթն է, այլ ոչ թէ

այն, թէ ինչ ենք զգացել այդ պահին: Այդ փոփոխութիւնը կատարուելու է սեփական ուժերի

նկատմամբ վստահութիւնից անցնելով այն վիճակին, երբ մենք յուսահատուել ենք ցանկալի

արդիւնքին ինքնուրոյն հասնելու փորձերից, եւ ամէն ինչ թողնում ենք Աստծուն:

Ես հասկանում եմ, որ «կը թողնենք Աստծուն» բառերը ոմանց կարող են մոլորեցնել:

Այնուհանդերձ, այս պահին հնարաւոր չէ դրանք չասել: Քրիստոնեայի համար դա նշանակում

է ամէն ինչ վստահել Քրիստոսին: Դրանում դրսեւորւում է Քրիստոսին ապաւինելը, յուսալով,

որ Նա մեզ հետ կը կիսի լիակատար խոնարհութեան Իր ընդունակութիւնը, որը նա

իրականացրեց Իր ծննդեան օրից մինչեւ խաչումը: Այս խօսքերում հնչում է այն բանի յոյսը, որ

Քրիստոսը մարդուն կը դարձնի Իրեն աւելի նման, այն իմաստով, որ Նա կը բուժի մարդու

թուլութիւնները, կ'ուղղի նրա թերութիւնները: Քրիստոնէական լեզուով ասած, Աստծու

Որդին մեզ հետ կը կիսի Իր բնոյթը եւ մեզ հաղորդակից կը դարձնի այդ բարձր որդիութեանը:

Չորրորդ գլխում ես կը փորձեմ աւելի խոր վերլուծել այս բառերի իմաստը:

Այսպիսով, Քրիստոսը մեզ առաջարկում է մի կարեւոր բան, ընդ որում անհատոյց: Աւելին,

Նա ամէն ինչն է մեզ առաջարկում անհատոյց: Որոշ իմաստով քրիստոնէական կեանքը

կայանում է այդ բացառիկ առաջարկութիւնն ընդունելու մէջ: Սակայն դժուարութիւնն այն

համոզմունքին գալն է, որ այն ամէնը, ինչ արել ենք եւ ինչ կարող ենք անել, ըստ էութեան

ոչինչ է: Բայց մեր հոգսերն ամբողջութեամբ Յիսուսին յանձնելը չի նշանակում, թէ մենք պէտք

է դադարենք գործել ու ջանալ: Աստծուն ապաւինել նշանակում է անել այն ամէնը, ինչ Նա կը

յուշի: Ի՞նչ իմաստ ունի ասել, թէ դուք վստահում էք այս կամ այն մարդուն, եթէ չէք հետեւում

նրա խորհուրդներին: Այսպիսով, եթէ դուք իսկապէս ամբոջութեամբ ապաւինել էք Աստծուն,

դուք կը փորձէք ենթարկուել Նրան: Բայց այժմ արդէն այլ կերպ կը փորձէք` առանց

անհանգստանալու: Դուք կը սկսէք կատարել այն, ինչ Նա կ'ասի, ոչ թէ այն բանի համար, որ

փրկուէք, այլ այն բանի համար, որ Նա արդէն սկսել է ձեզ փրկել: Դուք կը սկսէք ապրել եւ

գործել այլ կերպ, ոչ թէ ձեր վարքագծի շնորհիւ երկնքում յայտնուելու յոյսով, այլ այն

պատճառով, որ ձեր ներսում արդէն առկայծել է երկնային լոյսի թոյլ ցոլքը:

Page 81: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

81

Քրիստոնեաները յաճախ բանավիճում են այն մասին, թէ ինչն է քրիստոնեային տանում

դէպի Հօր տուն` բարի գործերը, թէ Քրիստոսի հանդէպ հաւատը: Ես վստահ չեմ, որ իրաւունք

ունեմ ստանձնել նման դժուարին թեմայի քննարկում, սակայն ինձ թւում է, որ այդ մասին

բանավիճելը նոյնն է, ինչ քննարկել, թէ մկրատի որ շեղբն է աւելի անհրաժեշտ: Միայն

բարոյական ուժերի լարումով կը հասկանանք, որ մեր բոլոր ջանքերն ապարդիւն են, եւ միայն

Քրիստոսի հանդէպ հաւատը կարող է մեզ փրկել նման պահերին: Յետագայում, այդ հաւատը

ձեզ անխուսափելիօրէն կը բերի բարի գործերի կատարմանը:

Մի ժամանակ գոյութիւն ունէր ճշմարտութեան երկու ծաղրերգութիւն, որոնց հետեւում էին

որոշ քրիստոնեաներ եւ որոնք դատապարտւում էին միւս հաւատացեալ քրիստոնեաների

կողմից: Հնարաւոր է, որ եթէ մենք մտորենք այդ ծաղրերգութիւնների մասին, ապա աւելի լաւ

կը հասկանանք ճշմարտութիւնը:

Դատապարտման ենթարկուած գաղափարներից մէկը հետեւեալն էր. «Բարի գործերը միակ

բանն են, որ կարեւոր են: Լաւագոյն բարի գործը բարեգործութիւնն է: Բարեգործութեան

լաւագոյն ձեւը դրամական նուիրատուութիւնն է: Իսկ ի՞նչը կարող է աւելի լաւ լինել, քան

եկեղեցուն նուիրաբերելը: Այնպէս որ, տուէք եկեղեցուն 10 000 ֆունտ ստերլինգ, եւ այն կը

հոգայ, որ ձեզ հետ ամէն ինչ լաւ լինի»: Այս անմտութեանը կարելի է պատասխանել այսպէս.

«Այն բարի գործերը, որոնք կատարւում են ելնելով մի պատկերացումից, թէ երկինքը կարելի է

գնել, բարի չեն ոչ մի տեսանկիւնից: Դրանք սոսկ առեւտրային գործարք են»:

Միւս մոլորութիւնը հետեւեալն էր. «Կարեւոր է միայն հաւատը: Հետեւաբար, եթէ դուք

հաւատում էք, ապա ձեր արարքները դեր չեն խաղում: Մեղանչէք, իմ բարեկամ, զուարճացէք

եւ վայելէք կեանքը, իսկ Քրիստոսը կը հոգայ այն մասին, որ այդ ամէնը չանդրադառնայ

յաւէրժութեան մէջ ձեր գոյութեան վրայ»: Առարկելով այս անհեթեթ գաղափարին, մենք ասում

ենք. «Եթէ այն, ինչ դուք անուանում էք Քրիստոսի հանդէպ հաւատ, ձեզ չի ստիպում թէկուզ

մի փոքր ուշադրութիւն դարձնել Նրա ասածներին, ուրեմն դա հաւատ չէ: Դուք չունէք ոչ

հաւատ, ոչ վստահութիւն Նրա հանդէպ, գուցէ լոկ ինչ-որ տեսական գիտելիքներ»:

Այն հարցին, թէ որն է աւելի կարեւոր` գործերը, թէ հաւատը, Աստուածաշունչը

պատասխանում է միաւորելով այդ երկու պատկերացումները մէկ հիանալի դարձուածքում.

«Վախով եւ սարսուռով կատարէք ձեր փրկութիւնը» (Փիլ 2, 12), եւ դա այնպիսի

տպաւորութիւն է ստեղծում, կարծես ամէն ինչ կախուած է մեզնից եւ մեր բարի գործերից:

Սակայն այդ նոյն նախադասութեան երկրորդ մասում ասւում է. «քանի որ ձեր մէջ ծագող

ցանկութիւնը եւ գործողութիւնը Աստուածն է առաջացնում Իր բարեհաճութեամբ», եւ սա

կարելի է հասկանալ այնպէս, որ Աստուածն ամէն ինչ անում է մեր փոխարէն, իսկ մենք չենք

անում ոչինչ: Հէնց այս երկընտրանքի հետ է հարկ լինում առնչուել քրիստոնէութեան մէջ:

Երբեմն ես ինքս եմ ինձ զգում փակուղում, սակայն դա ինձ չի զարմացնում: Հիմա մենք

փորձում ենք հասկանալ երկակի մեկնաբանութեան դիրքերից մի բան, որը ենթակայ չէ

այդպիսի մեկնաբանման, իսկ աւելի յստակ` փորձում ենք հասկանալ, թէ ճշգրիտ ինչ են

անում Աստուածը եւ մարդը, երբ նրանք գործում են միասին: Մտովի մենք նախ եւ առաջ դա

համեմատում ենք երկու մարդու հետ, որոնք աշխատում են միասին: Այդ դէպքում կարելի է

ասել. «Նա անում է այսինչ բանը, իսկ ես այնինչը»: Սակայն նման համեմատութիւնը

անիմաստ է, քանի որ Աստուածը մարդ չէ: Նա գործում է ինչպէս մեր մէջ, այնպէս էլ

Page 82: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

82

արտաքին աշխարհում: Նոյնիսկ եթէ մեզ յաջողուէր պարզել, թէ ով ինչ է անում նման

իրավիճակում, ես չեմ կարծում, թէ մարդկային լեզուն յարմարեցուած է նման

հասկացութիւներ արտայայտելու համար:

Այնուհանդերձ, ձգտելով ինչ-որ կերպ արտայայտել դա, տարբեր եկեղեցիներ ասում են

տարբեր բաներ: Սակայն ուշագրաւ է, որ դրանցից այն մասը, որը յատկապէս ընդգծում է

բարի գործերի կարեւորութիւնը, ձեզ ասում է հաւատի անհրաժեշտութեան մասին, իսկ

նրանք որոնք յատուկ նշանակութիւն են տալիս հաւատին, պնդում են բարի գործեր

կատարելու անհրաժեշտութեան մասին: Սա թերեւս այն ամէնն է, ինչ ես կարող եմ ասել:

Ես կարծում եմ, բոլոր քրիստոնեաները կը համաձայնուեն ինձ հետ հետեւեալում. չնայած

առաջին հայեացքից թւում է, թէ քրիստոնէութիւնն ամբողջովին յանգում է

բարոյականութեան, պարտքի եւ կանոնների պահպանման, մեղքի եւ առաքինութեան

մեկնաբանութեանը, սակայն այն մեզ իրականում տանում է աւելի առաջ` այդ ամէնի

սահմաններից դուրս: Նրանում մարդը տեսնում է այլ աշխարհի շողերը, ուր ոչ ոք չի խօսում

նման բաների մասին, գուցէ միայն` կատակով: Իւրաքանչիւրն այդ աշխարհում լի է

բարութեամբ, ինչպէս հայելին լի է լոյսով: Սակայն ոչ ոք այնտեղ դա չի անուանում

բարութիւն: Դա ընհանրապէս ոչ մի կերպ չի անուանւում այնտեղ: Դրա մասին այնտեղ

ուղղակի չեն մտածում: Այնտեղ չափազանց զբաղուած են այն աղբիւրի հայեցութեամբ, որից

դա բխում է:

Սակայն մենք այժմ մօտենում ենք այն ոլորտին, որտեղից ճանապարհը տանում է մեր

աշխարհի սահմաններից դուրս: Ոչ մէկի աչքերն ի վիճակի չեն տեսնելու այդքան հեռուն,

թէեւ շատերի աչքերը, հաւանաբար, ընդունակ են տեսնելու աւելի հեռուն, քան իմը:

ԳԻՐՔ 4. ԱՆՁՆԱՒՈՐՈՒԹԻՒՆԻՑ ՎԵՐ ԿԱՄ ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆՆ

ՈՒՍԱՆԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ

1. ԱՐԱՐԵԼԸ ԵՒ ԾՆԵԼԸ

Ինձ բազմիցս նախազգուշացրել են, որ չպատմեմ ձեզ այն, ինչ պատրաստւում եմ պատմել

այս վերջին գրքում: Ինձ ասում էին. «Սովորական ընթերցողը չի ցանկանում գործ ունենալ

աստուածաբանութեան հետ: Նրան տուէք պարզ, գործնական կրօն»: Ես մերժեցի այդ

խորհուրդը: Չեմ կարծում, որ սովորական ընթերցողն այդքան յիմար է: Աստուածաբանութիւն

նշանակում է «գիտութիւն Աստծու մասին»: Եւ կարծում եմ, որ իւրաքանչիւր մարդ, ով ձգտում

է լիովին հասկանալ Աստծուն, կը ցանկանայ ստանալ ամենապարզ եւ ճշգրիտ գիտելիքները

Նրա մասին: Դուք երեխաներ չէք, ուրեմն ինչո՞ւ ձեզ վերաբերուենք իբրեւ երեխաների:

Ես հասկանում եմ, թէ ինչու են որոշ մարդիկ շրջանցում աստուածաբանութիւնը: Ես յիշում

եմ, թէ ինչպէս իմ զրոյցներից մէկի ժամանակ մի տարէց տոկուն սպայ ոտքի կանգնեց եւ

ասաց. «Այս ամբողջ շաղակրատանքն ինձ պէտք չէ: Ես կրօնասէր մարդ եմ եւ գիտեմ, որ

Աստուած կայ: Մի անգամ գիշերը, երբ ես միայնակ էի անապատում, ես զգում էի Նրա

Page 83: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

83

ներկայութիւնը: Դա գերագոյն խորհուրդ է: Այդ իսկ պատճառով ես չեմ հաւատում Նրա

մասին ձեր բոլոր կոկիկ ու փոքրիկ հավատամքներին ու բանաձեւերին: Եւ բոլոր այն

մարդկանց համար, ովքեր ապրել են Նրա հետ իրական հանդիպման զգացումը, այդ

բանաձեւերը կը թուան խղճուկ, չոր եւ անիրական»:

Որոշ առումով ես համաձայն եմ այդ մարդու հետ: Կարծում եմ, լիովին հաւանական է, որ

նա այդ անապատում իսկապէս ապրել է Աստծու հետ հանդիպման զգացումը: Բայց երբ

անձնական փորձից նա անցնում է քրիստոնէական ուսմունքին, ապա դա ընկալում է իբրեւ

անցում իրականութիւնից դէպի նուազ իրականը: Նոյն ձեւով, երբ մարդը տեսել է

Ատլանտեան ովկիանոսը ափից, իսկ յետոյ նայում է այն քարտէզի վրայ, նա նոյնպէս

իրականութիւնից անցնում է նուազ իրականին: Միթէ՞ համեմատելի են իսկական ովկիանոսի

ալիքները մի կտոր նկարազարդուած թղթի հետ: Բայց դուք պէտք է յիշէք երկու բան: Նախ,

քարտէզը կազմուած է իսկական Ատլանտեան ովկիանոսով նաւարկած հարիւր-հազարաւոր

մարդկանց կատարած յայտնագործութիւնների հիման վրայ: Այսինքն քարտէզը նոյնքան

իրական է, որքան այն, ինչ տեսել է ովկիանոսի ափին կանգնած մարդը, մէկ բացառութեամբ.

այդ մարդն ովկիանոսը տեսել է միայն մէկ դիտակէտից: Մինչդեռ քարտէզում տեղ են գտել

բոլոր տարատեսակ փորձառութիւնները միասին վերցրած: Երկրորդ, եթէ ցանկանում էք

մեկնել ինչ-որ տեղ, ապա քարտէզը ձեզ շատ է պէտք: Քանի դեռ դուք բաւարարւում էք

ափեզրի զբօսանքներով, աւելի հաճելի է ըմբոշխնել ովկիանոսի տեսարանը, քան թէ դիտել

քարտէզը: Բազց եթէ ցանկանաք մեկնել Ամերիկա, քարտէզը ձեզ համար անհամեմատ

օգտակար կը լինի, քան ձեր զբօսանքների փորձը:

Աստուածաբանութիւնը նման է քարտէզին: Քրիստոնէական ուսմունքի դրոյթների շուրջ

խորհրդածութիւններն ու դրանց ուսումնասիրութիւնը, եթէ բաւարարուէք միայն դրանով,

նուազ նշանակալի եւ հետաքրքիր է, քան այն զգացումը, որ ապրել է անապատում եղած

սպան: Ուսմունքներն Աստուած չեն: Դրանք իրենցից ներկայացնում են, որոշակի առումով,

քարտէզ: Սակայն այդ քարտէզը կազմուած է Աստծու հետ իրական շփում ապրած

հարիւրաւոր մարդկանց փորձից: Այդ փորձի հետ համեմատած ցանկացած գրաւիչ

ապրումներ կամ կրօնական զգացմունքներ, որոնք, հնարաւոր է, ունեցել էք դուք կամ ես,

թւում են շատ պարզունակ եւ անորոշ:

Եթէ դուք ցանկանում էք առաջ շարժուել, պէտք է օգտուէք քարտէզից: Այն յուզիչ զգացումը,

որ ցնցել է սպային անապատում, իրական լինելով հանդերձ, անօգուտ է նոյնիսկ իր համար:

Այն ոչ մի տեղ չի առաջնորդում, քանզի յանգում է լոկ զգացմունքային ցնցման եւ չի

պահանջում որեւէ աշխատանք: Դա նոյնն է, ինչ ափին կանգնած նայել ովկիանոսի

ալիքներին: Դուք չէք յայտնուի Նիւֆաունդլենդում, եթէ Ատլանտեան ովկիանոսի հետ ձեր

շփումը սահմանափակուի սոսկ ափից ալիքներին նայելով: Եւ դուք չէք արժանանայ յաւէրժ

կեանքի, եթէ սոսկ զմայլուէք ծաղիկներում եւ երաժշտութիւնում Աստծոյ ներկայութեամբ:

Սակայն դուք ոչ մի տեղ չէք հասնի նաեւ այն դէպքում, եթէ միայն դիտէք քարտէզը եւ

չհամարձակուէք դուրս գալ բաց ծով: Իսկ նաւարկութեան դուրս գալով առանց քարտէզի, դուք

չէք կարող ձեզ անվտանգ զգալ:

Այլ կերպ ասած, աստուածաբանութիւնը գործնական գիտութիւն է, յատկապէս մեր օրերում:

Հին ժամանակներում, երբ կրթութիւնը այնքան զանգուածային չէր եւ բանավէճերն այնքան

տարածուած չէին, որքան հիմա, մարդիկ կարող էին բաւարարուել Աստծու մասին շատ

Page 84: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

84

պարզ ճշմարտութիւններով: Սակայն այժմ այլ իրավիճակ է: Իւրաքանչիւր մարդ կարդում է,

իւրաքանչիւրը լսում է, թէ ինչի շուրջ են բանավէճեր ընթանում: Այնպէս որ,

աստուածաբանական զրոյցներին չմասնակցելով հանդերձ, մարդիկ այնուամենայնիւ ինչ-որ

պատկերացումներ ունեն Աստծու մասին: Բայց դա, որպէս կանոն, թերի, խառնաշփոթ եւ

հնացած պատկերացումներ են: Դրանցից շատերն այսօր ներկայացւում են իբրեւ նոր բան,

մինչդեռ մի քանի հարիւրամեակ առաջ դրանք արդէն քննարկուել են, ուսումնասիրուել եւ

հերքուել են հանրայայտ աստուածաբանների կողմից: Դրանց թուին են պատկանում կրօնի

ժամանակակից տարածուած ձեւերի մի մասը: Դրանց դաւանելը, ճիշտ այնպիսի հետընթաց

քայլ է, ինչպիսին կը լինէր վերադարձը Երկրի տափակ լինելու վերաբերեալ

պատկերացմանը:

Խորամուխ եղէք քրիստոնէական ուսմունքի Անգլիայում տարածուած մեկնաբանութեան

մէջ եւ կը տեսնէք, որ այն յանգում է հետեւեալին: Յիսուս Քրիստոսը բարոյականութեան մեծ

ուսուցիչ է, եւ եթէ մենք հետեւէինք Նրա խորհրդին, ապա ի վիճակի կը լինէինք ստեղծել

աւելի լաւ սոցիալական կարգ եւ խուսափել եւս մէկ պատերազմից: Դէ ինչ, դա ճիշտ է:

Սակայն այդ մեկնութիւնը վերաբերում է քրիստոնէական ճշմարտութեան միայն փոքր

մասին, եւ որքան էլ տարօրինակ թուայ առաջին հայեացքից, յատկապէս գործնական արժէք

այն իրենից չի ներկայացնում:

Այո, եթէ մենք օգտուէինք Քրիստոսի խորհուրդներից, ապա շուտով կը կառուցէինք աւելի

երջանիկ աշխարհ: Բայց այդքան հեռուն գնալ, որքան Քրիստոսն իր ոչ երկրային

իմաստնութեամբ, ամենեւին կարիք չկայ: Եթէ մենք անէինք այն, ինչ մեզ խորհուրդ էին

տալիս Պլատոնը կամ Արիստոտէլը, կամ Կոնֆուցիոսը, ապա այդ դէպքում էլ աշխարհն

աւելի լաւը կը լինէր, քան հիմա է: Ուրեմն ո՞րն է խնդիրը: Իսկ խնդիրն այն է, որ մենք երբեք

չենք հետեւել այդ մեծ ուսուցիչներից որեւէ մէկի խորհուրդներին: Ուրեմն ինչո՞ւ մենք պէտք է

դա անենք հիմա: Ինչո՞ւ ենք մենք գերադասում հետեւել Քրիստոսի խորհուրդներին, ոչ թէ`

միւսների: Որովհետեւ Նա բարոյականութեան լաւագոյն ուսուցի՞չն է: Եթէ այդպէս է, ապա

Նրա ետեւից մեր գնալու հաւանականութիւնը միայն նուազում է: Եթէ մենք ի վիճակի չենք

իւրացնել տարրական դպրոցի դասերը, ապա կարելի՞ է արդեօք յուսալ, որ մենք կ'իւրացնենք

աւելի բարդ բան: Եթէ քրիստոնէութիւնը յանգում է եւս մէկ բարի խորհրդի, ապա նրա արժէքը

մեծ չէ: Անցած չորս հազարամեակների ընթացքում մարդկութիւնը լաւ խորհուրդների

պակաս չի ունեցել: Մի քանի լրացուցիչ խորհուրդները վիճակը չեն փոխի:

Բայց վերցրէք քրիստոնէութեան հարցերը մեկնաբանող ցանկացած լուրջ

աստուածաբանական աշխատութիւն եւ կը տեսնէք, որ նրանում եւ վերը նշուած

հանրամատչելի մեկնաբանութիւնում խօսքը գնում է միանգամայն տարբեր բաների մասին:

Քրիստոնեկան հեղինակները յայտնում են, որ Քրիստոսը Աստծու Որդին է (ինչ էլ դա

նշանակի): Նրանք ասում են, որ ովքեր Նրան վստահեն եւ հաւատան, նոյնպէս կարող են

դառնալ Աստծու զաւակներ (ինչ էլ դա նշանակի): Վերջապէս, նրանք ասում են, որ Նրա մահը

մեզ փրկեց մեր մեղքերից (ինչ էլ դա նշանակի):

Իմաստ չունի բողոքել, թէ այդ յայտարարութիւնները դժուար է հասկանալ:

Քրիստոնէութիւնը մեզ ասում է այլ աշխարհի մասին, մի բանի մասին, որ դուրս է այս

աշխարհի սահմաններից, որը մենք կարող ենք զգալ, լսել եւ տեսնել: Դուք կարող էք այդ

պնդումները համարել իրականութեանը չհամապատասխանող: Բայց եթէ այն, ինչ պնդում է

Page 85: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

85

քրիստոնէութիւնը այնուամենայնիւ ճշմարիտ է, ապա դա ըմբռնելը, բնականաբար, դիւրին չի

լինի, առնուազն այնքան դժուար կը լինի, որքան ժամանակակից ֆիզիկայի խնդիրները

հասկանալը:

Քրիստոնէութիւնում մեզ ամէնից շատ շփոթութեան է մատնում այն, որ նուիրուելով

Քրիստոսին, մենք կարող ենք դառնալ Աստծու զաւակներ: Որեւէ մէկը կարող է հարցնել.

«Միթէ՞ մենք հիմա արդէն Աստծու զաւակները չենք: Միթէ՞ դա չէ քրիստոնէութեան գլխաւոր

դրոյթներից մէկը, որն ասում է, որ Աստուածը ողջ մարդկութեան Հայրն է»: Իսկապէս, որոշ

իմաստով մենք բոլորս Աստծու զաւակներն ենք: Ես նկատի ունեմ, որ Աստուածը մեզ

գոյութեան կոչեց, եւ Նա սիրում է մեզ ու հոգ տանում մեր մասին: Սակայն երբ

Աստուածաշունչը մեզ ասում է Աստծու զաւակներ դառնալու հնարաւորութեան մասին, ապա

անկասկած նկատի ունի այլ բան: Եւ դա մեզ յանգեցնում է աստուածաբանութեան

կենտրոնական հարցին:

Քրիստոնէական հաւատի խորհրդանիշներից մէկում ասւում է. «Քրիստոսը` Աստծու

Որդին, ծնուել է Աստծուց, այլ ոչ թէ արարուել Նրա կողմից», եւ այնուհետեւ հաւելւում է.

«ծնուել է Հօր կողմից բոլոր դարերից առաջ» (այսինքն նախքան աշխարհի արարումը):

Խնդրում եմ, մէկընդմիշտ ձեզ համար պարզ դարձրէք, որ սա ոչ մի ընդհանրութիւն չունի այն

բանի հետ, որ Քրիստոսը յետագայում ծնուել է երկրի վրայ որպէս մարդ եւ եղել է կոյսի Որդի:

Այս պահին մենք չենք քննարկում Անարատ յղիութեան հարցը: Մեզ հետաքրքրում է մի բան,

որ եղել է մինչեւ աշխարհի արարումը, նախքան ժամանակի սկիզբը: «Քրիստոը ծնուել է բոլոր

դարերից առաջ, այլ ոչ թէ արարուել»: Ի՞նչ է դա նշանակում:

Ծնել նշանակում է դառնալ հայր: Արարել նշանակում է ստեղծել: Այս երկու

հասկացութիւնների տարբերութիւնը հետեւեալն է: Ձեզնից ծնուածը օժտուած է նոյն բնոյթով,

ինչ դուք: Մարդուց ծնւում են մարդկանց երեխաներ, կուղբից` կուղբի ձագեր, թռչունը ձուեր է

դնում, որոնցից դուրս են գալիս թռչնի ճտեր: Սակայն երբ դուք ինչ որ բան էք սարքում, ապա

ստեղծում էք նոր բան, որն իր բնոյթով տարբերւում է ձեզնից: Թռչունը բոյն է հիւսում, կուղբը

ամբարտակ կառուցում, մարդը ռադիօընդունիչ սարքում, կամ կարող է ստեղծել իրեն աւելի

նման որեւէ բան, օրինակ արձան: Եթէ նա բաւականաչափ հմուտ քանդակագործ է, ապա

կարող է ստեղծել մարդուն շատ նման արձան: Բայց անկենդան արձանը երբեք մարդ չի

դառնայ, քանի որ չի կարող ոչ շնչել, ոչ մտածել, այլ միայն նման է մարդուն:

Այս ամէնը պէտք է յստակօրէն ըմբռնել: Այն, ինչ ծնունդ է առել Աստծուց, Աստուած է,

ինչպէս որ մարդուց ծնուածը` մարդ է: Այն, ինչ ստեղծւում է Աստծու կողմից` Աստուած չէ,

այնպէս, ինչպէս որ մարդու կողմից ստեղծուածը` մարդ չէ: Այդ է պատճառը, որ մարդիկ

Աստծու զաւակներ չեն այն իմաստով, ինչ իմաստով որ Աստծու զաւակ է Քրիստոսը: Մարդիկ

կարող են նման լինել Աստծուն, սակայն նրանք այլ բնոյթի էակներ են: Նրանք աւելի շատ

նման են Աստծուն պատկերող քանդակի կամ նկարի:

Ինչպէս որ արձանը, որը նման է մարդուն, սակայն իրենում կեանք չունի, նոյն կերպ էլ

մարդը (որոշակի իմաստով, որը ես պատրաստւում եմ բացատրել) նման է Աստծուն, սակայն

մարդու մէջ չկայ կեանքի այն բնոյթը, որը յատուկ է Աստծուն:

Page 86: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

86

Եկէք նախ քննարկենք առաջին կէտը`մարդու նմանութիւնը Աստծուն: Այն ամէնը, ինչ

ստեղծուել է Աստծու կողմից, կրում է նրա հետ նմանութեան ինչ-որ գծեր: Տիեզերքը նման է

Նրան իր անընդգրկելիութեամբ: Այնպէս չէ, որ տիեզերքի անընդգրկելիութիւնը նոյն բնոյթն

ունի, ինչ Աստծու անընդգրկելիութիւնը: Սակայն Տիեզերքի անծայրածիր լինելը կարծես

Աստծու անսահմանութեան խորհրդանիշն է կամ դրա արտայայտումն է ոչ հոգեւոր

հասկացութիւններում: Նիւթը նման է Աստծուն այն իմաստով, որ նոյնպէս օժտուած է

էներգիայով, թէպէտ ֆիզիկական էներգիան անշուշտ տարբերւում է Աստծուն յատուկ

էներգիայից: Բուսական աշխարհը նման է Աստծուն, որովհետեւ Իր պէս օժտուած է կեանքով:

Սակայն կենսաբանական կեանքն այն նոյն կեանքը չէ, որ յատուկ է Աստծուն:

Կենսաբանականը սոսկ Նրա կեանքի խորհրդանիշն է կամ ստուերն է:

Երբ մենք անցում ենք կատարում կենդանական աշխարհին, ապա կենսաբանական կեանքի

հետ մէկտեղ, յայտնաբերում ենք Աստծուն նմանութեան այլ գծեր: Միջատների աննկուն

կենսագործունէութիւնը եւ արդիւնաւէտութիւնը, գուցէ առաջին անորոշ ակնարկն է Աստծու

չդադարող ստեղծարար գործունէութեան մասին: Կաթնասունների աւելի բարձր տեսակների

մօտ մենք տեսնում ենք բնազդային կապուածութեան տարրերը: Այդ կապուածութիւնը նոյնը

չէ, ինչ Աստծուն յատուկ սէրը, բայց նման է վերջինիս, ինչպէս ողորկ թղթի վրայի նկարը

նման է իրական բնապատկերին:

Եւ ահա մենք մօտեցանք մարդուն` կենդանական աշխարհի բարձրագոյն էակին: Նրանում

մենք նկատում ենք Աստծու հետ լիակատար նմանութիւն: (Հնարաւոր է, որ այլ աշխարհները

բնակեցուած են Աստծուն աւելի նման էակներով, քան մենք, սակայն մեզ այդ մասին ոչինչ

յայտնի չէ): Մարդը ոչ միայն ապրում է, այլեւ սիրում է ու մտածում: Նրանում

կենսաբանական կեանքը հասնում է բարձրագոյն մակարդակի:

Սակայն բնական վիճակում մարդը զուրկ է հոգեւոր կեանքից, այսինքն կեանքի

առանձնայատուկ, աւելի բարձր տեսակից, որը յատուկ է Աստծուն: Մենք օգտագործում ենք

միեւնոյն «կեանք» բառը թէ մէկը, թէ միւսը մատնանշելու համար: Բայց եթէ դուք դրանից

եզրակացնէք, թէ դրանք ըստ էութեան նոյնն են, ապա սխալուած կը լինէք: Դրանք չեն

նոյնանում իրար հետ, ինչպէս չեն նոյնանում Տիեզերքի անընդգրկելիութիւնը եւ Աստծու

անընդգրկելիութիւնն իրար հետ: Կենսաբանական կեանքի եւ հոգեւոր կեանքի միջեւ

տարբերութիւնն այնքան կարեւոր է, որ ես այսուհետ մտադիր եմ դրանք տարբեր կերպ

անուանել:

Կենսաբանական կեանքը, որը մենք ստանում ենք բնութիւնից եւ որը (ինչպէս եւ բնութեան

մէջ ամէն ինչը) մշտական մարման եւ քայքայման միտում ունի, եւ այդ իսկ պատճառով

կարիք ունի մշտական աջակցութեան (ինչը եւ նա ստանում է բնութիւնից` օդի, ջրի, սննդի եւ

այլ ձեւերով), ես կ'անուանեմ «բիոս» (յունարէն բառ): Հոգեւոր կեանքը, որը պարունակւում է

Աստծու մէջ «յաւէրժութիւնից» եւ որը հանդիսանում է ողջ ֆիզիկական Տիեզերքի ծագման

աղբիւրը անուանենք «զոէ» (ինչը հէնց նշանակում է «կեանք»): Բիոսը, անշուշտ, նման է

Զոէին, իբրեւ նրա ստուեր կամ խորհրդանիշ: Այդ նմանութիւնն այնպիսին է, ինչպիսին

լուսանկարի եւ լուսանկարուած վայրի, կամ արձանի եւ մարդու միջեւ եղածն է: Այն

վերափոխումը, որը կատարւում է մարդու մէջ, երբ Բիոսը նրանում փոխակերպւում է Զոէի,

հաւասարազօր է մարմարէ արձանի` կենդանի մարդու վերածուելուն:

Page 87: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

87

Հէնց դրանում է կայանում բոլոր քրիստոնէական յայտնութիւնների էութիւնը` մեր

աշխարհն իրենից ներկայացնում է Մեծ Քանդակագործի արուեստանոց: Մենք ձեզ հետ

միասին արձաններ ենք, եւ արուեստանոցում շշուկներ են տարածւում, որ մի հրաշալի օր

մեզնից ոմանք կենդանանալու են:

2. ԱՍՏՈՒԱԾԸ ԵՐԵՔ ԿԵՐՊԱՐՈՎ

Նախորդ գլխում մենք քնարկեցինք «ծնել» եւ «ստեղծել» կամ «արարել» հասկացութիւնների

տարբերութիւնը: Մարդը ծնում է երեխայ, իսկ արձանը նա ստեղծում է: Աստուած ծնում է

Քրիստոսին, մարդուն նա արարում է: Ես ցուցադրեցի Աստծու մասին ճշմարտութիւններից

միայն մէկը. այն, ինչ ծնւում է Հայր Աստծուց` Աստուած է, այն նոյն բնոյթի Էակ է, ինչ-որ Ինքն

է: Որոշ առումով, դա նման է մարդկային հօրից մարդկային որդու ծնուելուն: Բայց այս

նմանութիւնը բացարձակ չէ: Կը փորձեմ դա բացատրել մի փոքր մանրամասնօրէն:

Մեր օրերում շատ մարդիկ ասում են. «Ես հաւատում եմ, որ Աստուած գոյութիւն ունի,

սակայն չեմ կարող հաւատալ, որ Աստուածը անձնաւորութիւն է»: Նրանք զգում են, որ

գոյութիւն ունեցող ամէն ինչի թիկունքում եղածը պէտք է աւելի մեծ բան լինի, քան

պարզապէս անձնաւորութիւնը: Եւ քրիստոնեաները լիովին համաձայն են դրա հետ: Սակայն

ոչ ոք, բացի քրիստոնեաներից, չի առաջարկում որեւէ գաղափար այն մասին, թէ ինչի կարող է

նման լինել այն էակը, որը կանգնած է անձնաւորութիւնից վեր: Մնացած բոլորը

համաձայնուելով, որ Աստուածը դուրս է գալիս անձնաւորութեան շրջանակներից, հէնց այդ

հիմքով Նրան պատկերացնում են որպէս անձնազուրկ երեւոյթ (իսկ իրականում` մի բան, որն

աւելի փոքր է անձնաւորութիւնից): Իսկ եթէ դուք Աստծու մէջ որոնում էք

գերանձնաւորութիւն` մի երեւոյթ, որը վեր է կանգնած անձնաւորութիւնից, ապա

քրիստոնէական եւ այլ ուսմունքների միջեւ ընտրութեան հարց ձեզ համար այլեւս գոյութիւն

չունի, քանի որ քրիստոնէական ուսմունքը միակն է աշխարհում, որ հէնց այդպէս էլ

մեկնաբանում է Աստծուն:

Ոմանք գտնում են, որ այս կեանքից կամ մի քանի կեանք ապրելուց յետոյ մարդկային

հոգիները ներծծուելու են Աստծու մէջ: Բայց եթէ դուք նրանց հարցնէք, թէ նրանք ինչ նկատի

ունեն այդ ասելով, ապա կը պարզէք, որ նրանց պատկերացումը ոչնչով չի տարբերւում որոշ

տեսակի նիւթերի կողմից այլ նիւթեր կլանելուց: Նրանք այդպէս էլ ասում են, որ դա նման է

դէպի ովկիանոս հոսող կաթիլներին: Բայց երբ կաթիլը հոսում է դէպի ովկիանոս, դա նրա

վերջն է: Եթէ նման բան տեղի ունենայ մեզ հետ, ապա մենք պարզապէս կը դադարենք

գոյութիւն ունենալ: Միայն քրիստոնեաների մօտ է, որ դուք կը գտնէք այն բանի հաւատամքը,

թէ մարդկային հոգիները կարող են կեանք գտնել Աստծու մէջ, ընդ որում պահպանելով իրենց

ինքնութիւնը: Եւ այդ ինքնութիւնն աւելի շատ է լինելու, քան նախկինում:

Ես ձեզ նախազգուշացնում էի, որ աստուածաբանութիւնը գործնական գիտութիւն է:

Այսպիսով, մեր գոյութեան նպատակը Աստծու կեանքում ներգրաւուելու մէջ է: Այդ կեանքի

մասին մեր ոչ ճիշտ պատկերացումները խանգարում են նպատակին հասնելուն:

Page 88: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

88

Այժմ ես կը խնդրէի աւելի ուշադիր լինել: Դուք գիտէք, որ տարածութեան մէջ դուք կարող էք

տեղաշարժուել երեք ուղղութեամբ` աջ կամ ձախ, ետ կամ առաջ, վերեւ կամ ներքեւ:

Ցանկացած ուղղութիւն իրենից ներկայացնում է կամ այս երեքից մէկը, կամ դրանց

համակցութիւնը: Մենք դա անուանում ենք երեք չափումներ: Իսկ հիմա լարէք ձեր

ուշադրութիւնը: Օգտուելով միայն մէկ չափումից, դուք կարող էք գծել միայն ուղիղ գիծ:

Օգտուելով երկուսից, դուք կարող էք որեւէ գծագիր անել, օրինակ` քառակուսի: Քառակուսին

բաղկացած է չորս ուղիղ գծից: Եկէք մի քայլ եւս առաջ գնանք: Եթէ ձեր տրամադրութեան

տակ երեք չափում է, դուք կարող էք կառուցել ծաւալային մարմին, օրինակ` խաղազառի կամ

շաքարի կտորի նման խորանարդ: Խորանարդը կազմուած է վեց քառակուսուց:

Հասկանո՞ւմ էք հարցն ինչումն է: Աշխարհը, որում միայն մէկ չափում է, իրենից կը

ներկայացնի ուղիղ գիծ: Երկու չափումով աշխարհում մենք դեռեւս տեսնում ենք ուղիղ գծեր,

բայց մի քանի ուղիղ գծերը ստեղծում են գծագիր: Եռաչափ աշխարհում գոյութիւն ունեն

տափակ պատկերներ, սակայն միասին կազմուելով, նրանք ստեղծում են ծաւալային

մարմիններ: Այլ կերպ ասած, շարժուելով դէպի աւելի բարդ մակարդակներ, դուք չէք

ձերբազատւում այն բանից, ինչ ունէիք աւելի պարզ մակարդակներում: Դուք դրանք

պահպանում էք, սակայն խբմաւորելով դրանք այլ կերպ, ստանում էք այնպիսի ձեւեր, որոնք

դուք չէիք կարող ստեղծել, եթէ ձեզ յայտնի լինէին միայն պարզագոյն մակարդակները:

Աստծու մասին քրիստոնէական տեսութիւնը կառուցւում է նոյն այդ սկզբունքով:

Մարդկային մակարդակը պարզ եւ յարաբերականօրէն դատարկ մակարդակն է: Այդ

մակարդակում մէկ անձնաւորութիւնը մէկ էակ է, իսկ երկու անձնաւորութիւնները կը լինեն

երկու էակներ: Նոյն կերպ, երկու չափումներով մակարդակում (օրինակ, թղթի վրայ), մէկ

քառակուսին կը լինի մէկ գծագիր, իսկ երկու քառակուսին կը լինի երկու գծագիր:

Աստուածային մակարդակում մենք բոլորս դեռեւս անձնաւորութիւնների աշխարհում ենք:

Սակայն այդ անձնաւորութիւններն այնտեղ միացուած են այլ կերպ, բոլորովին այլ

եղանակով: Մենք, որ երբեք չենք ապրել այդ մակարդակում, չենք կարող պատկերացնել, թէ

յատկապէս ինչպէս են նրանք այնտեղ կապուած միմեանց հետ:

Աստուածային չափման մակարդակում դուք, այսպէս ասած, գտնում էք մի էակ, որը

բաղկացած է երեք Կերպարից, բայց միաժամանակ մնալով մէկ Էակ: Չէ որ խորանարդը,

բաղկացած լինելով վեց քառակուսուց, այնուամենայնիւ շարունակում է մնալ որպէս մէկ

խորանարդ: Լիովին պատկերացնել նման Էակ մենք, ի հարկէ, չենք կարող: Սակայն մենք

խորանարդն էլ չէինք կարողանայ պարզորոշ պատկերացնել, եթէ օգտուէինք տարածութեան

միայն երկու չափումից: Սակայն երեք կերպարից բաղկացած էակի մասին աղօտ

պատկերացումը մեզ այնուամենայնիւ հասանելի է: Եւ երբ հասնում ենք դրան, մենք առաջին

անգամ սկսում ենք հասկանալ, թէկուզ անորոշ կերպով, Գերանձնաւորութեան գաղափարը`

պատկերացումը Նրա մասին, ով աւելին է, քան անձնաւորութիւնը: Դա մի այնպիսի բան է,

որը մենք ինքնուրոյն կերպով երբեք չէինք կարողանայ պատկերացնել: Այնուհանդերձ, երբ

լսում ենք այդ մասին, մենք համարեա զգում ենք, որ պէտք է ինքներս էլ կռահէինք այդ մասին,

քանի որ այդ գաղափարը անթերի կերպով համապատասխանում է այն ամէնին, ինչ մենք

արդէն գիտենք:

Դուք կարող էք հարցնել. «Եթէ մենք չենք կարող պատկերացնել Էակ, որն իր մէջ ներառի

երեք կերպար, ապա ի՞նչ իմաստ ունի խօսել Նրա մասին»: Դէ ինչ, գուցէեւ իմաստ չունի:

Page 89: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

89

Սակայն իրականում իմաստը կայանում է այդ եռամիասնական էակի կեանքում մեր

փաստացի ներգրաւուածութեան մէջ, ինչը կարող է սկսուել ցանկացած պահի, այս երեկոյ,

եթէ կամենաք:

Ես նկատի ունեմ հետեւեալը: Սովորական, հասարակ քրիստոնեան ծնկի է իջնում

աղօթելու համար: Նա ձգտում է կապ հաստատել Աստծու հետ: Բայց եթէ այդ մարդը

քրիստոնեայ է, ապա նա գիտէ, որ այն ուժը, որն իրեն ստիպում է աղօթել, նոյնպէս

Աստուածն է: Աստուածը նրա մէջ է: Բայց նա գիտի նաեւ, որ Աստծու մասին նրա բոլոր

գիտելիքները գալիս են Քրիստոսից` Մարդուց, որն Աստուած էր: Քրիստոսն է, որ կանգնած է

նրա կողքին, օգնելով նրան աղօթել եւ աղօթելով նրա համար: Դուք հասկանո՞ւմ էք, թէ ինչ է

տեղի ունենում: Աստուածը Նա է, Ում ինքն աղօթում է, նպատակն է, որին նա ձգտում է

հասնել: Աստուածը միաժամանակ իր ներսում է: Դա այն ուժն է, որը նրա մօտ առաջացնում է

աղօթելու ցանկութիւն: Եւ Աստուածը նաեւ այն ուղին է, որով նրան դէպի նպատակ է մղում

իր մէջ եղած ուժը: Այսպիսով, Եռամիասնական Էակի այս եռակի գործունէութիւնը տեղի է

ունենում սովորական փոքրիկ ննջարանում, ուր սովորական մարդն ասում է իր աղօթքը: Այդ

մարդը ներկալուած է կեանքի բարձրագոյն ձեւում, որը ես անուանել էի «Զոէ» բառով, կամ

հոգեւոր կեանքում: Աստծու կողմից նա «ներքաշուած է» Աստծու մէջ, պահպանելով այդ

ընթացքում իր ինքնութիւնը:

Այդպէս էլ սկսուել է աստուածաբանութիւնը: Մարդիկ արդէն աղօտ պատկերացում ունէին

Աստծու մասին: Այնուհետեւ եկաւ Մարդը, որը յայտարարեց, որ ինքն Աստուած է: Սակայն

դա այնպիսի մարդ չէր, որից հնարաւոր լինէր խուսափել, ինչպէս խելագարից: Նա ստիպեց

մարդկանց հաւատալ Իրեն: Այն բանից յետոյ, երբ մարդիկ տեսան Նրան սպանուած, Նա

կրկին եկաւ մարդկանց մօտ: Եւ աւելի ուշ, երբ նրանք միաւորուեցին փոքրիկ համայնքում,

նրանք յայտնաբերեցին, որ Աստուածը, ինչ որ անըմբռնելի ձեւով, իրենց մէջ է. Աստուածն

ուղղորդում էր նրանց, նրանց ուժ էր տալիս կատարելու այնպիսի գործեր, որոնք նախկինում

նրանք ընդունակ չէին կատարել: Երբ նրանք համադրեցին այս ամէնը եւ խորամուխ եղան

դրա մէջ յանգեցին Եռամիասնական Աստծու մասին գաղափարին:

Այս հասկացութիւնը մարդկանց կողմից չի յօրինուել, միայն պարզամիտ կրօններն են

յօրինուած: Աստուածաբանութիւնը, որոշ իմաստով, փորձարարական գիտութիւն է: Ասելով

«որոշ», ես նկատի ունեմ, որ աստուածաբանութիւնը նման է փորձարարական

գիտութիւններին, բայց ոչ ամէն ինչում: Եթէ դուք երկրաբան էք եւ ուսումնասիրում էք

ապարները, ապա պէտք է արշաւների մեկնէք այդ ապարների նմուշները յայտնաբերելու

համար: Նրանք իրենք իրենց ձեզ մօտ չեն գայ, բայց չեն էլ փախչի ձեզնից, եթէ դուք գնաք

նրանց մօտ: Այս գործում ողջ նախաձեռնութիւնը պատկանում է ձեզ: Լեռնապարներն ի

վիճակի չեն ոչ օգնելու, ոչ էլ խանգարելու ձեզ: Սակայն, ենթադրենք, որ դուք կենդանաբան էք

եւ ցանկանում էք վայրի կենդանիներ նկարել նրանց համար բնական պայմաններում: Ձեր

առջեւ եղած խնդիրը տարբեր է երկրաբանի խնդրից, որն ուսումնասիրում է հանածոները:

Վայրի կենդանիները իրենք չեն գայ ձեզ մօտ, սակայն նրանք ի վիճակի են փախչել ձեզնից: Եւ

նրանք անպայման դա կ'անեն, եթէ ձեզ չյաջողուի աննկատ մնալ: Ի յայտ են գալիս նրանց

նախաձեռնողականութեան առաջին յատկանիշները:

Բարձրանանք եւս մէկ մակարդակով: Ենթադրենք, դուք ցանկանում էք մօտիկից ճանաչել

որեւէ մարդու: Բայց եթէ նա թոյլ չտայ, ապա դա ձեզ երբեք չի յաջողուի: Դուք պէտք է նուաճէք

Page 90: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

90

նրա վստահութիւնը: Տուեալ դէպքում նախաձեռնութիւնը բաշխւում է հաւասարապէս.

մարդկային երկու էակների միջեւ ընկերութեան համար անհրաժեշտ է փոխադարձ

նախաձեռնութիւն:

Ինչ վերաբերում է Աստծուն ճանաչելուն, ապա այստեղ նախաձեռնութիւնը բխում է

Նրանից: Եթէ Նա ինքն Իրեն չբացայայտի ձեզ համար, դուք բացարձակապէս ոչինչ չէք կարող

անել Նրան գտնելու համար: Հէնց այդպէս էլ լինում է: Ոմանց Նա բացայայտւում է առաւել

չափով, քան միւսներին, ոչ թէ այն պատճառով, որ Աստուածը նախընտրեալներ ունի, այլ

որովհետեւ անհնարին է բացայայտուել այնպիսի մարդուն, ում բանականութիւնը եւ

բնաւորութիւնը չեն գտնւում համապատասխան վիճակում: Արեւի լոյսը փոշոտ հայելում չի

կարող արտացոլուել նոյն կերպ, ինչպէս այն արտացոլւում է մաքուրում:

Այս նոյն միտքը կարելի է պարզաբանել այլ կերպ: Եթէ այլ գիտութիւններում դուք

օգտագործում էք գործիքներ, այսպէս ասած, արտաքին աշխարհից (մանրադիտակներ կամ

աստղադիտակներ), ապա գործիքը, որով դուք կարող էք ընկալել Աստծուն` ձեր ողջ էութիւնն

է: Եւ եթէ մարդն իրեն մաքուր չի պահում, ապա Աստծու կերպարը կը լինի աղօտ եւ անորոշ,

ինչպէս կեղտոտ աստղադիտակով դիտարկուող Լուսինը: Ահա թէ ինչու բարբարոս ազգերը

դաւանում են բարբարոսական կրօններ` նրանք Աստծուն նայում են անմաքուր

ոսպնեակներով:

Աստուածն Իրեն կարող է բացայայտել այնպիսին, ինչպիսին Ինքն իրականում է, միայն

իսկական մարդկանց. ոչ թէ այն մարդկանց, որոնք անհատապէս լաւն են, այլ նրանց, ովքեր

միաւորուել են մի ընտանիքում, սիրում եւ աջակցում են միմեանց եւ օգնում են միմեանց

ճանաչել Իրեն` Աստծուն: Հէնց այդպիսի յարաբերութիւնների համար էր Նա նախատեսել

մարդկութեանը` լինել երաժիշտներ մէկ նուագախմբում կամ օրգաններ մէկ մարմնում:

Այսպիսով, Աստծուն ճանաչելու միակ պիտանի գործիքը դա քրիստոնէական

եղբայրութիւնն է, Նրան հանդիպելուն միասնաբար սպասող բոլոր քրիստոնեաների

համակցութիւնը: Ահա թէ ինչու, բոլոր այն մարդիկ, ովքեր ժամանակ առ ժամանակ

յայտնւում են մեր տեսադաշտում քրիստոնէութեան փոխարէն առաջարկելով իրենց կողմից

յօրինուած կամ պարզեցուած կրօններ, զուր ժամանակ են վատնում: Նրանք նման են այն

մարդուն, որը զինուելով դաշտային հին հեռադիտակով, փորձում է դաս տալ իսկական

աստղագէտներին: Նա կարող է լինել խելացի մարդ, գուցէ աւելի խելօք, քան որոշ

պրոֆէսիոնալներ, բայց նրա դաշտային հեռադիտակը չափազանց անհամարժէք գործիք է,

որպէսզի նա կարողանայ որեւէ բան սովորեցնել միւսներին: Մէկ-երկու տարի անց նրա

մասին կը մոռանան, իսկ իսկական գիտութիւնը կը շարունակի ընթանալ, ինչպէս որ

ընթանում էր:

Եթէ քրիստոնէութիւնը պատկանէր մեր ստեղծագործութիւների թուին, մենք անշուշտ կը

կարողանայինք այն պարզեցնել: Բայց այդպէս չէ: Մենք` քրիստոնեաներս չենք կարող մրցել

պարզեցնելու հարցում այն մարդկանց հետ, որոնք կրօններ են յօրինում: Ինչպէ՞ս կարող ենք

մենք մրցել: Չէ որ մենք գործ ունենք փաստի հետ: Ցանկացած մարդ կարող է լինել

պարզունակ, եթէ նա չունի փաստեր, որ մտահոգուի դրանց մասին:

Page 91: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

91

3. ԺԱՄԱՆԱԿԸ ԵՒ ԺԱՄԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ

Գոյութիւն ունի սխալ պատկերացում, որ գիրքը կարդալիս մենք չպէտք է բաց թողնենք որեւէ

հատուած: Ընդհակառակը, բոլոր խելացի մարդիկ բաց են թողնում այն բաժինները, որոնք

նրանք գտնում են, որ չեն կարող որեւէ օգուտ տալ իրենց: Այս գլխում ես պատրաստւում եմ

խօսել այնպիսի թեմաների մասին, որոնք կարող են օգտակար լինել որոշ ընթերցողների

համար, իսկ միւսներին կարող է թուալ պարզապէս աւելորդ բարդութիւն: Եթէ դուք երկրորդ

կարգի ընթերցող էք, ապա խորհուրդ եմ տալիս բաց թողնել այս գլուխը եւ անցնել յաջորդին:

Նախորդ գլխում ես անդրադարձայ աղօթքին, եւ քանի դեռ այդ թեման թարմ է մեր եւ ձեր

յիշողութիւնում, կը ցանկանայի խօսել այն դժուարութիւնների մասին, որոնք ծագում են որոշ

մարդկանց մօտ: Մտաբերում եմ, որ նման մարդկանցից մէկն ինձ ասաց. «Ես կարող եմ

հաւատալ Աստծուն, բայց այն, որ նա լսում է իրեն դիմող հարիւր-միլիոնաւոր մարդկանց

միաժամանակ` չեմ կարող պատկերացնել»: Ես եկայ այն եզրակացութեան, որ շատ մարդիկ

են այդպէս մտածում:

Փորձենք պարզաբանել այդ հարցը: Նախ եւ առաջ անհրաժեշտ է ուշադրութիւն դարձնել

այն հանգամանքին, որ ողջ բարդութիւնը կայանում է «միաժամանակ» բառում: Մեզնից

շատերը կարող են հեշտութեամբ պատկերացնել, որ Աստուածն ունենալով անսահման

ժամանակ, կարող է լսել անսահման քանակութեամբ խնդրատուների, եթէ միայն նրանք

գալիս են իր մօտ մէկը միւսի ետեւից: Այսպիսով, խնդիրն այն է, որ մարդիկ անընդունակ են

հասկանալու, թէ ինչպէս կարող է Աստուածը զբաղուել մեծ քանակութեամբ խնդիրներով

միեւնոյն պահին:

Դէ ինչ, դա այն է, ինչ կատարւում է մեզ հետ: Մեր կեանքն ընթանում է վայրկեան առ

վայրկեան: Մէկ վայրկեանն անհետանում է նախքան միւսի մօտենալը, եւ իւրաքանչիւրն իր

մէջ քիչ բան է պարունակում: Ահա թէ ինչ է ժամանակը: Մենք ի հարկէ հաւուր պատշաճի ենք

ընդունում այն, որ ժամանակի այդ յաջորդականութիւնը` անցեալ, ներկայ, ապագայ, ոչ թէ

յատուկ է միայն մեր կեանքին, այլեւ օբյեկտիւ իրականութիւն է, որը տարածւում է գոյութիւն

ունեցող ամէն ինչի վրայ: Մենք հակուած ենք մտածելու, որ ողջ տիեզերքը եւ անգամ Ինքը Տէր

Աստուածը գտնւում են անցեալից ապագայ մշտական շարժման մէջ, ինչպէս եւ մենք ձեզ հետ

միասին: Մինչդեռ ժամանակակից գիտութեանը յայտնի է, որ դա այդպէս չէ:

Աստուածաբաններն առաջինը խօսեցին այն մասին, որ որոշ բաներ գոյութիւն ունեն

ժամանակից դուրս: Յետագայում այդ գաղափարը վերցրեցին փիլիսոփաները, իսկ մեր

ժամանակներում` գիտնականները:

Ամենայն հաւանականութեամբ, Աստուած գոյութիւն ունի ժամանակից դուրս: Նրա կեանքը

բաղկացած չէ իրար յաջորդող պահերից: Եթէ միլիոն մարդ նրան աղօթում է գիշերուայ ժամը

տասին, ապա Նա կարիք չունի բոլորին լսել նոյն ժամանակահատուածում, որը մենք

անուանում ենք «ժամը տասը»: Այդ պահը եւ աշխարհի արարումից ի վեր բոլոր միւս պահերը

Նրա համար անվերջ ներկայ են: Եթէ կ'ուզէք, Նրա տրամադրութեան տակ է ողջ

յաւէրժութիւնը, որ լսի օդաչուի աղօթքը, որով նա դիմում է Իրեն ինքնաթիռի անկման

ընթացքում:

Page 92: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

92

Դա դժուար է պատկերացնել, ես գիտեմ: Թոյլ տուէք այդ միտքը պարզաբանել հետեւեալ

օրինակով: Ենթադրենք, ես վէպ եմ գրում: Ես գրում եմ. «Մերին յետաձգեց գործը: Յաջորդ

պահին լսուեց դռան թակոց»: Մերիի համար, որը հարկադրուած է ապրել այն

երեւակայական ժամանակում, որն ընկած է իր կողմից աշխատանքը յետաձգելու եւ դռան

թակոցի միջեւ, չկայ ընդմիջում: Սակայն ես, հեղինակս, որը յօրինել է Մերիին, այդ

երեւակայական ժամանակում չեմ ապրում: Առաջին եւ երկրորդ դարձուածքների միջեւ ես

կարող եմ նստել երեք ժամ, մտածելով Մերիի մասին: Ես կարող եմ մտածել նրա մասին

այնպէս, կարծես նա լինի այդ գրքի միակ գործող անձը: Կարող եմ խորհրդածել նրա մասին

որքան կամենամ, բայց բոլոր այն ժամերը, որ ես կը ծախսեմ դրա վրայ, անվաւեր են այն

ժամանակի համար, որում ապրում է Մերին (այն ժամանակի համար, որում ընթանում է

վէպի սիւժէն):

Սա ի հարկէ հեռու է պարզաբանող կատարեալ օրինակ լինելուց, սակայն կարող է որոշ

յստակեցում մտցնել: ժամանակի հոսքը, որի հունում ընթանում է կեանքը մեր Տիեզերքում,

Աստծու եւ Նրա գործողութիւնների յաջորդականութեան կամ ռիթմի վրայ արտացոլւում է ոչ

աւելին, քան արտացոլւում է վէպի երեւակայական ժամանակի հոսքը նրա հեղինակի

ստեղծագործական գործընթացի վրայ: Աստուած ի զօրու է մեզնից իւրաքանչիւրին

յատկացնել անսահմանափակ ուշադրութիւն: Նա կարիք չունի մեզնով զբաղուելու իբրեւ

ժողովրդի հսկայական զանգուածի հետ: Նրա հետ յարաբերութեան մէջ դուք առանձին,

յատուկ մարդ էք, ինչպէս եթէ լինէիք Նրա կողմից ստեղծուած միակ կենդանի արարածը: Երբ

Քրիստոսը մահացաւ, նա մահացաւ մեզնից իւրաքանչիւրի համար, ինչպէս եթէ

իւրաքանչիւրը լինէր միակ արարածն այս աշխարում:

Իմ լուսաբանող օրինակը ոչ լիովին է համապատասխանում այն գաղափարին, որը ես

փորձում եմ պարզաբանել, եւ ահա թէ ինչու: Հեղինակը դուրս է գալիս ժամանակի մէկ հոսքից

(վէպում ընթացող) միայն այն բանի հաշուին, որ մտնում է մէկ այլ` իրական հոսք:

Աստուածը, իմ համոզմամբ, ընդհանրապէս չի ապրում ժամանակի մէջ: Նրա կեանքը

կաթիլներով չի ծորում` պահը պահի հետեւից, ինչպէս մերը: Նրա համար դեռեւս չի

աւարտուել 1920 թուականը, եւ արդէն 1960 թուականն է: Նրա կեանքը հէնց Ինքն է:

Եթէ դուք ժամանակը պատկերացնէք ուղիղ գծի ձեւով, որի երկայնքով մենք հարկադրուած

ենք ճանապարհորդել, ապա Աստծուն պէտք է պատկերացնէք որպէս մի ամբողջ էջ, որի վրայ

քաշուած է այդ գիծը: Մենք մէկը միւսի ետեւից մօտենում ենք այդ գծի տարբեր կէտերին:

Մենք պէտք է լքենք «Ա» կէտը, նախքան «Բ» կէտին հասնելը եւ չենք կարող հասնել «Գ»-ին,

քանի դեռ չենք լքել «Բ»-ն: Աստուած վերեւից կամ դրսից կամ ամէնուր Իր մէջ ներառում է ողջ

գիծը եւ տեսնում է այն ամբողջութեամբ:

Այս գաղափարն արժէ, որ ընկալուի, քանի որ դրա միջոցով քրիստոնէութիւնից դուրս են

մղւում թուացեալ դժուարութիւնները: Նախքան քրիստոնեայ դառնալը, իմ հիմնական

տարակուսանքներից մէկը յանգում էր հետեւեալին: Քրիստոնեաները պնդում են, որ յաւէրժ

Աստուածը, Որն ամէնուր է եւ Որը ղեկավարում է ողջ Տիեզերքը, մի անգամ դարձաւ մարդ:

Ուրեմն ի՞նչ էր կատարւում Տիեզերքի հետ, հարցնում էի ես, երբ Նա երեխայ էր կամ քնած էր:

Ինչպէս կարող էր նա միաժամանակ լինել Աստուած, Որն ամէն ինչ գիտէր եւ մարդ, որն իր

աշակերտներին հարցնում էր. «Ո՞վ դիպաւ ինձ»: Ինչպէս տեսնում էք, այստեղ եւս խնդիրը

ժամանակի կատեգորիաների մէջ է` «Երբ Նա երեխայ էր», «Ինչպէ՞ս Նա կարող էր

Page 93: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

93

միաժամանակ»: Այլ խօսքով, ես ենթադրում էի, որ Քրիստոսի կեանքը` որպէս Աստծու

կեանք, ընթանում է ժամանակի մէջ: Եւ Նրա կեանքը, որպէս Պաղեստինում Յիսուս մարդու

կեանքը, իրենից ներկայացնում էր ժամանակից վերցրած մի կարճ ժամանակահատուած,

ճիշտ այնպէս, ինչպէս իմ ծառայութիւնը բանակում մի կարճ ժամանակահատուած էր իմ

կեանքում: Հնարաւոր է, որ այդ մասին նոյն կերպ է մտածում նաեւ մարդկանց

մեծամասնութիւնը:

Մենք Աստծուն պատկերացնում ենք ժամանակի մէջ ապրելիս, մինչդեռ Նրա երկրային

կեանքը դեռ սպասում էր նրան ապագայում: Այնուհետեւ մենք Նրան տեսնում ենք այս

կեանքում: Յետոյ Նրան մենք պատկերացնում ենք այն ժամանակ, երբ Նա կարող էր ետ նայել

Իր երկրային կեանքին, որպէս անցեալի փաստի: Սակայն, ամենայն հաւանականութեամբ,

մեր այդ պատկերացումները ոչ մի ընդհանրութիւն չունեն իրականութեան հետ: Մենք չենք

կարող Քրիստոսի երկրային կեանքը Պաղեստինում որեւէ ժամանակային

յարաբերակցութեան մէջ դնել Նրա կեանքի հետ, քանի որ որպէս Աստուած նա դուրս է

տարածութիւնից եւ ժամանակից: Կարծում եմ, Աստծու մասին արտաժամանակային

ճշմարտութիւնն այն է, որ Քրիստոսի մարդկային բնոյթը, վերջինիս յատուկ թուլութեամբ,

անտեղեակութեամբ եւ քնի պահանջմունքով, ինչ-որ կերպ ներառւում է Նրա ողջ

Աստուածային կեանքում: Այդ մարդկային կեանքն Աստծու մէջ, մեր տեսանկիւնից, մեր

աշխարհի պատմութեան մէջ որոշակի փուլ է (մեր Աստծու ծննդեան օրուանից, մինչեւ Նրա

խաչումը):

Մենք գտնում ենք, որ այդ փուլը նաեւ փուլ է Աստծու պատմութեան մէջ: Սակայն

Աստուածը չունի պատմութիւն: Նա չափազանց իրական է սկզբից մինչեւ վերջ, որպէսզի

պատմութիւն ունենայ: Չէ որ ունենալ պատմութիւն, նշանակում է կորցնել իրականութեան

մի մասը (քանի որ պատմութիւնը նրա մի մասն է, որը մեզնից հեռացել է դէպի անցեալ) ու

դեռեւս չունենալ միւս մասը (քանի որ այն դեռ ապագայում է): Փաստօրէն մենք չունենք ոչինչ,

բացի ներկայի փոքրիկ մասնիկից, որն անհետանում է աւելի շուտ, քան մենք սկսում ենք դրա

մասին խօսել: Աստուած չանի, որ մենք մտածենք, թէ Տէրն ինքն էլ է այդպիսին: Մենք անգամ

կարող ենք յուսալ, որ յաւէրժութեան մէջ մենք էլ կը ձերբազատուենք նման վիճակից:

Եթէ դուք կարծում էք, թէ Աստուածը գոյութիւն ունի ժամանակի մէջ, ապա կը հանդիպէք

մէկ այլ դժուարութեան: Ամէն մարդ, որն ինչ-որ չափով հաւատում է Աստծուն, հաւատում է

նաեւ, որ Աստուածը գիտէ վաղուայ օրուայ համար մեր մտադրութիւնները: Սակայն եթէ Նա

գիտէ, թէ ես ինչ եմ պատրաստւում անել, ապա դա չի՞ նշանակում, արդեօք, որ ես ազատ չեմ

անելու հակառակը:

Այստեղ կրկին դժուարութիւն է ծագում այն ենթադրութիւնից, թէ Աստուածը գոյութիւն ունի

եւ իրեն դրսեւորում է ժամանակի գծին համապատասխան, եւ որ միակ տարբերութիւնն այն

է, որ Նա կարող է տեսնել ապագան, իսկ մենք ոչ: Եթէ դա այդպէս լինէր, եթէ Աստուածը

կարողանար կանխատեսել մեր արարքները, ապա դժուար կը լինէր հասկանալ, թէ մենք

ինչպէս կարող էինք չկատարել դրանք: Սակայն պատկերացրէք, որ Աստուածը ժամանակի

գծից վեր է: Այդ դէպքում այն, ինչ մենք անուանում ենք «վաղը», Նրան տեսանելի է նոյնքան

լաւ, որքան այն, ինչ մենք անուանում ենք «այժմ»: Նա չի մտաբերում, թէ մենք ինչ ենք արել

երէկ, այլ պարզապէս տեսնում է դա հիմա, քանի որ չնայած մեզ համար «երեկը»

անվերադարձ գնացել է եւ կորած է, Նրա համար այն մնում է իրականութիւն: Նա չի

Page 94: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

94

կանխատեսում այն, ինչ մենք կ'անենք «վաղը», այլ պարզապէս տեսնում է, թէ մենք ինչպէս

ենք դա անում: «Վաղը» մեզ համար դեռ չի եկել, իսկ Նա արդէն «վաղուայ» մէջ է: Մենք երբեք

չէինք մտածի, թէ մենք ազատ չենք տուեալ պահին մեր գործողութիւնների ընտրութեան մէջ,

քանի որ Աստուածը գիտէ, թէ մենք ինչ ենք անում: Ինչ-որ իմաստով, Նա չգիտէ մեր

գործողութիւները, քանի դեռ մենք դրանք չենք կատարել: Բայց միւս կողմից, երբ էլ մենք

կատարենք այդ գործողութիւնները, Նրա համար դա «հիմա» է:

Այս գաղափարն ինձ շատ օգնեց: Եթէ այն չի օգնում ձեզ, ապա մոռացէք դրա մասին: Այս

գաղափարը լիովին քրիստոնէական է այն իմաստով, որ դրան հատեւել են քրիստոնէութեան

իմաստուն ներկայացուցիչները, եւ դրանում քրիստոնէութեանը հակասող ոչինչ չկայ:

Սակայն դուք չէք գտնի այն ոչ Աստուածաշնչում, ոչ էլ եկեղեցական որեւէ

դաւանաբանութեան մէջ: Դուք կարող էք կատարեալ քրիստոնեայ լինել` չընդունելով այն

կամ ընդհանրապէս չմտածելով այդ մասին:

4. ԲԱՐԵՐԱՐ ՎԱՐԱԿ

Ես սկսում եմ այս գլուխը խնդրանքով, որ դուք պարզ պատկերացնէք հետեւեալ պատկերը.

սեղանին դրուած է երկու գիրք, մէկը միւսի վրայ: Միանգամայն ակնյայտ է, որ ներքեւի գիրքը

յենարան է ծառայում վերեւում գտնուող գրքի համար: Միայն ներքեւի գրքի շնորհիւ է, որ

վերեւինը հինգ սանտիմետրով բարձր է սեղանի հարթութիւնից եւ չի շփւում այդ

հարթութեան հետ: Եկէք ներքեւի գիրքն անուանակոչենք «Ա» տառով, իսկ վերեւինը` «Բ»

տառով: «Ա»-ի դիրքն ապահովում է «Բ»-ի դիրքը: Դա պարզ է: Այժմ պատկերացնենք, որ (դա ի

հարկէ չի կարող պատահել իրականութիւնում, սակայն յարմար է հարցի լուսաբանման

համար) երկու գրքերն այդ դիրքում են գտնւում յաւէրժօրէն: Այդ դէպքում, «Բ»-ի դիրքը միշտ

կախուած է եղել «Ա»-ի դիրքից, սակայն «Ա»-ի դիրքը գոյութիւն չի ունեցել նախքան «Բ»-ի

դիրքը: Այլ խօսքով, արդիւնքը տուեալ դէպքում չի լինում պատճառից յետոյ, ինչպէս

սովորաբար տեղի է ունենում` սկզբում դուք ուտում էք վարունգը, որից յետոյ ունենում էք

ստամոքսի խանգարում: Այս սկզբունքը ոչ միշտ է գործում: Եւս մէկ րոպէ համբերութիւն եւ

դուք կը տեսնէք, թէ ես ինչու եմ դա կարեւոր համարում:

Մի քանի էջ առաջ ես ասացի, որ Աստուածը Էակ է մի քանի կերպարով` լինելով մէկ Էակ

(եւ բերել էի օրինակ` խորանարդը, որը կազմուած է վեց քառակուսուց, սակայն մնում է մէկ

մարմին): Բայց հէնց որ ես սկսում եմ բացատրել, թէ ինչպէս են այդ Կերպարները

փոխկապակցուած, տպաւորութիւն է ստեղծւում, կարծես նրանցից մէկը գոյութիւն է ունեցել

միւսից առաջ: Ես հարկադրուած եմ օգտուել բառերից, որոնք պատճառ են դառնում նման

տպաւորութեան համար: Առաջին կերպարը կոչւում է Հայր, երկրորդ կերպարը` Որդի: Մենք

ասում ենք, որ Առաջինը ծնում կամ ստեղծում է Երկրորդին: Մենք դա անուանում ենք ծնունդ,

այլ ոչ թէ արարչագործութիւն, քանի որ Նա ի յայտ է բերում մի Էակ, որը նոյն բնոյթն ունի, ինչ

Ինքը: Տուեալ դէպքում միակ յարմար բառը «Հայրն» է: Բայց այդ բառը, ցաւօք, ենթադրում է, որ

Նա գոյութիւն է ունեցել նախկինում, ինչպէս մարդկային հայրը գոյութիւն ունի նախքան

որդու ի յայտ գալը: Իրականում այդպէս չէ: Այստեղ տեղին չէ ոչ «նախկինումը», ոչ էլ «յետոն»:

Ահա թէ ինչու ես շատ կարեւոր եմ համարում պարզաբանել, որ որեւէ բան կարող է լինել մէկ

այլ բանի աղբիւրը կամ պատճառը, սակայն գոյութիւն չունենալ դրանից առաջ: Որդին

Page 95: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

95

գոյութիւն ունի, քանի որ գոյութիւն ունի Հայրը, սակայն վերջինիս գոյութեան մէջ երբեք չի

եղել Որդու ծննդեանը նախորդող պահ:

Հաւանաբար, ամէնից լաւ կը լինի այդ հարցին նայել հետեւեալ կերպ: Ես ձեզ խնդրեցի

պատկերացնել երկու գիրք: Հնարաւոր է ձեզնից շատերը դա արեցին, եւ ձեր առջեւ ծագեց

մտաւոր պատկեր: Միանգամայն ակնյայտ է, որ պատկերացման գործողութիւնը պատճառն

է, իսկ պատկերը` հետեւանքը կամ արդիւնքը: Բայց դա չի նշանակում, թէ դուք նախ

պատկերացրեցիք, իսկ յետոյ ստացաք այդ պատկերը: Հէնց այն պահին, երբ սկսեց գործել ձեր

պատկերացումը, պատկերը յայտնուեց ձեր մտքում: Այդ ողջ ընթացքում ձեր կամքով

պատկերը պահւում էր ձեր մտքում: Բայց այդ կամային գործողութիւնը եւ պատկերը սկսեցին

գոյութիւն ունենալ նոյն պահին եւ դադարեցին գոյութիւն ունենալ միաժամանակ: Եթէ լինէր

յաւէրժ ապրող Որեւէ մէկը, եւ եթէ Նա յաւէրժ պատկերացնէր նոյն էակին, ապա մշտապէս կը

լինէր մի մտային պատկեր, որը կը լինէր նոյնքան յաւէրժ:

Ես կարծում եմ, հէնց այդպէս էլ մենք պէտք է մտածենք Որդու մասին, որը մշտապէս ծորում

է Հօրից, ինչպէս լոյսը ճրագից կամ տաքութիւնը կրակից, կամ միտքը գլխից: Նա Հօր

ինքնադրսեւորումն է, այն, ինչ Հայրը ցանկանում է ասել: Եւ ողջ յաւէրժութեան մէջ երբեք չի

եղել մի պահ, երբ Հայրը չարտայայտէր Իր խօսքը: Նկատեցի՞ք, թէ ինչ է տեղի ունենում: Լոյսի

եւ տաքութեան այդ օրինակները տպաւորութիւն են ստեղծում, որ Հայրն ու Որդին երկու

էութիւն են, այլ ոչ թէ երկու Անձնաւորութիւն: Ակնյայտ է, որ Հօր եւ Որդու կերպարը, որը մեզ

տալիս է Նոր կտակարանը, շատ աւելի ճշգրիտ է, քան ցանկացած պարզաբանող օրինակ,

որով մենք կը փորձենք փոխարինել այն:

Այդպէս է լինում ամէն անգամ, երբ դուք շեղւում էք Աստուածաշնչում ասուածից:

Միանգամայն արդարացուած է տեքստից մի պահ հեռանալը, այս կամ այն դրոյթը

հասկանալու համար: Բայց յետոյ անհրաժեշտ է վերադառնալ տեքստին: Աստուածը,

բնականաբար, շատ աւելի լաւ գիտէ, թէ ինչպէս նկարագրի Ինքն Իրեն, քան մեզնից որեւէ

մէկը: Նա գիտէ, որ Հօր եւ Որդու յարաբերութիւններն աւելի նպատակայարմար է նկարագրել

որպէս Առաջին եւ Երկրորդ Անձնաւորութիւնների միջեւ եղած յարաբերութիւններ, քան մեր

կողմից յօրինուած որեւէ այլ կերպ: Գլխաւորն այն է, որ դա սիրոյ յարաբերութիւններ են:

Հայրն ուրախութիւն է գտնում Որդու մէջ, Որդին նուիրաբար սիրում է Հօրը: Նախքան առաջ

անցնելը ուշադրութիւն դարձրէք այս բառերի նշանակութեան վրայ:

Զանազան մարդկանց դուր է գալիս կրկնել քրիստոնէական իմաստութիւնը. «Աստուածը

սէր է»: Սակայն նրանք կարծես չեն նկատում, որ այդ բառերն իմաստ ունեն միայն այն

դէպքում, եթէ Աստուածն Իր մէջ պարունակում է երկու Անձնաւորութիւն: Չէ որ սէրը դա այն

է, ինչը մէկ անձը զգում է միւսի հանդէպ: Եթէ Աստուածը լինէր մէկ կերպարով էակ, ապա

նախքան աշխարհի արարումը Նա չէր լինի սէր: Ակնյայտ է, որ երբ ասում են «Աստուածը սէր

է», մարդիկ նկատի ունեն բոլորովին այլ բան, աւելի ճիշտ, այն, որ «սէրը Աստուած է»: Նրանք

հաւանաբար գտնում են, որ սիրոյ մեր զգացմունքին անհրաժեշտ է վերաբերուել մեծագոյն

յարգանքով, անկախ այն բանից, թէ որտեղ եւ երբ է այն առաջանում եւ ինչ հետեւանքներ է

ունենում: Գուցէ նրանք ճիշտ են: Սակայն քրիստոնեաները բոլորովին այլ կերպ են

հասկանում «Աստուածը սէր է» արտայայտութիւնը: Նրանք հաւատում են, որ կենդանի,

շարժուն սիրոյ էներգիան Աստծու մէջ գործում է յաւէրժօրէն, եւ որ դա է ամէն ինչի աղբիւրը:

Page 96: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

96

Հնարաւոր է, որ դա է քրիստոնէութեան ամենակարեւոր տարբերութիւնը բոլոր միւս

կրօններից` Աստուածը քարացած էակ չէ եւ նոյնիսկ անձնաւորութիւն չէ։ Նա շարժուն,

բաբախող էներգիայ է, կեանք է, կարծես խոր արտայայտչամիջոցներով պարի նման մի բան է

(խնդրում եմ ինձ մի համարէք անյարգալից): Հօր եւ Որդու միջեւ միասնութիւնը այնքան

կենդանի եւ իրական է, որ այդ միասնութիւնը հէնց ինքը Անձնաւորութիւնն է: Ես գիտեմ, դա

համարեա աներեւակայելի է, սակայն հարցին նայէք հետեւեալ կերպ: Դուք գիտէք, որ երբ

մարդիկ հաւաքւում են ակումբում կամ արհմիութիւնում, առաջանում է այսպէս կոչուած

ընտանիքի, կամ ակումբի, կամ արհմիութեան ընդհանուր «ոգի»: Մարդիկ խօսում են այդ

ոգուց, քանի որ երբ նրանք հաւաքւում են միասին, ձեռք են բերում իւրօրինակ

վարուելակերպ, որը նրանց յատուկ չէր լինի, եթէ նրանք լինէին միմեանցից անջատ: (Այդ

խմբակային վարուելաձեւը, անհատականի հետ համեմատած, ի հարկէ, կարող է լինել

ինչպէս լաւը, այնպէս էլ վատը): Մարդկանց նման միաւորումը կարծես ի յայտ է բերում

կոլեկտիւ անձնաւորութիւն: Դա, ի հարկէ, բառացի իմաստով անձնաւորութիւն չէ, այլ միայն

նման է անձնաւորութեան: Բայց հէնց դա էլ Աստծու եւ մեր միջեւ եղած տարբերութիւններից

մէկն է: Այն, ինչ առաջանում է Հօր եւ Որդու միասնական կեանքից` անձնաւորութիւն է`

Եռամիասնութեան երրորդ անձը` Աստուածը: Պրոֆէսիոնալ աստուածաբանական լեզուով

այդ Երրորդ Անձը կոչւում է Սուրբ Ոգի կամ Աստծու Ոգի: Մի յուզուէք եւ մի զարմացէք, եթէ

յայտնաբերէք, որ Նրա մասին ձեր պատկերացումն աւելի մշուշոտ եւ աղօտ է, քան

Եռամիասնութեան առաջին երկուսի մասին ունեցած պատկերացումը: Ես կարծում եմ, որ

դրա համար կայ միանգամայն օրինաչափ պատճառ: Ձեր քրիստոնէական կեանքի

ընթացքում դուք, որպէս կանոն, չէք նայում Նրա վրայ: Սակայն Նա մշտապէս գործում է ձեր

միջոցով: Եթէ դուք Հօր մասին մտածում էք որպէս Նրա, Ով գտնւում է «ինչ-որ տեղ», ձեր

դիմաց, իսկ Որդու մասին` որպէս Նրա, ով կանգնած է ձեր կողքին, օգնելով ձեզ աղօթել եւ

ձգտելով ձեզ դարձնել Աստծու եւս մէկ զաւակը, ապա Երրորդ անձի մասին դուք պէտք է

մտածէք որպէս մի բանի, որը գտնւում է ձեր ներսում կամ ձեր թիկունքում: Հնարաւոր է, որ

որոշ մարդկանց համար աւելի հեշտ լինի սկսել Երրորդ Անձից եւ Նրանից շարժուել

հակառակ ուղղութեամբ: Աստուածը սէր է, եւ այդ սէրը գործում է մարդկանց միջոցով,

յատկապէս միասին վերցրած բոլոր քրիստոնեաների ողջ համակցութեան միջոցով: Սակայն

սիրոյ այդ ոգին գալիս է հէնց յաւէրժութիւնից` Հօր եւ Որդու միջեւ եղած սիրուց:

Իսկ ի՞նչ իմաստ ունի այս ամէնը մեզ համար. աշխարհում ամենակարեւոր իմաստը:

Եռամիասնութեան այս ուրոյն հոգեվիճակը կամ կենսակերպը պէտք է փոխանցուի մեզնից

իւրաքանչիւրին: Կամ (եթէ հարցին մօտենանք հակառակ կողմից) մեզնից իւրաքանչիւրը

պէտք է մօտենայ այդ կենսակերպին, իր տեղը զբաղեցնի այս դրամայում: Երջանկութեանը,

որի համար մենք ստեղծուել ենք, հնարաւոր չէ հասնել այլ ճանապարհով: Ամէն մի լաւ բան,

ինչպէս եւ վատ բան, ենթակայ են արտաքին ազդեցութիւնների: Եթէ դուք ցանկանում էք

տաքանալ, ապա պէտք է աւելի մօտ կանգնէք կրակին: Եթէ ցանկանում էք թրջուել, ապա

պէտք է ջուրը մտնէք: Եթէ ձգտում էք երջանկութեան, հզօրութեան, խաղաղութեան, յաւէրժ

կեանքի, ապա պէտք է մօտենաք այն բանին կամ թափանցէք այն բանի մէջ, ինչն օժտուած է

այդ ամէնով: Երջանկութիւնը, հզօրութիւնը, խաղաղութիւնը, անմահութիւնը պարգեւներ չեն,

որ Աստուածն իր կամքով շնորհի ցանկացած մէկին: Դա էներգիայի եւ գեղեցկութեան

մեծագոյն աղբիւր է իրականութեան ամենակենտրոնում: Եթէ դուք նրա մօտ էք, ապա նրա

ցայտերը կը հասնեն ձեզ, եթէ ոչ` կը մնաք չոր: Եթէ մարդը միաւորուած է Աստծոյ հետ, ապա

Page 97: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

97

ինչպէ՞ս կարող է նա չապրել յաւէրժ: Եւ ինչպէ՞ս կարող է Աստծուց անջատուած մարդը

չչորանալ եւ չմեռնել:

Սակայն ինչպէ՞ս կարող է մարդը միաւորուել Աստծու հետ: Ինչպէ՞ս մենք ներհոսենք

Եռամիասնական կեանք:

Յիշո՞ւմ էք, թէ ես ինչ էի ասում երկրորդ գլխում ծննդեան եւ ստեղծման մասին: Մենք ձեզ

հետ միասին Աստծուց չենք ծնուել, մենք միայն արարուել ենք Նրա կողմից: Մեր բնական

վիճակում մենք Աստծու զաւակներ չենք, այլ մշտապէս արձաններ ենք: Մեզանում չկայ Զոէն

կամ հոգեւոր կեանքը: Մեզ ներհատուկ է միայն Բիոսը կամ կենսաբանական կեանքը, որը

անխուսափելիօրէն ընթանում է դէպի մարում եւ մահ: Այն բանի էութիւնը, ինչ առաջարկում է

քրիստոնէութիւնը, հետեւեալն է. մենք կարող ենք մասնակցութիւն ունենալ Քրիստոսի

կեանքում, եթէ չհակառակուենք Աստծու կամքին: Եթէ դա տեղի ունենայ, ապա կը դառնանք

այդ կեանքի մասնակիցը, որը ծնուել է, այլ ոչ թէ ստեղծուել է, որը մշտապէս գոյութիւն է

ունեցել եւ մշտապէս գոյութիւն է ունենալու: Քրիստոսը Աստծու Որդին է: Եթէ մենք մուտք

գործենք Նրա կեանք, ապա կը դառնանք Աստծու զաւակներ: Մենք կը սկսենք սիրել Հօրը,

ինչպէս սիրում է Ինքը, եւ Սուրբ Հոգին կ'ապրի մեզանում: Քրիստոսը այս աշխարհ եկաւ եւ

մարդ եղաւ այն բանի համար, որ միւս մարդկանց մէջ տարածի կեանքի այն բարձրագոյն

ձեւը, որը յատուկ է Իրեն: Ես դա անուանում եմ «բարերար վարակ»: Իւրաքանչիւր

քրիստոնեայ պէտք է դառնայ փոքրիկ Քրիստոս: Հէնց դա էլ նշանակում է «լինել քրիտոնեայ»:

5. ՅԱՄԱՌ ԽԱՂԱԼԻՔ ԶԻՆՈՒՈՐԻԿՆԵՐԸ

Աստծու Որդին դարձաւ մարդ, որպէսզի մարդկանց օժտի Աստծու զաւակներ դառնալու

ունակութեամբ: Մենք չգիտենք, առնուազն ես չգիտեմ, թէ ինչ կը լինէր, եթէ մարդկային ցեղը

չապստամբէր Աստծու դէմ եւ չմիանար թշնամական ճամբարին: Հնարաւոր է, այդ դէպքում,

ամէն մարդ ի ծնէ հաղորդակից կը լինէր Քրիստոսին, կը դառնար Աստծու Որդու կեանքի

մասնակիցը: Գուցէ Բիոսը կամ բնական կեանքը իր ծագման պահից անդադար, իր

զարգացմանը զուգընթաց կը ձգտէր դէպի Զոէ, այսինքն բարձրագոյն, չարարուած կեանքին:

Բայց այդ ամէնը միայն կռահումներ ու ենթադրութիւններ են: Իսկ մեզ` ձեզ հետ միասին,

յուզում է այն հարցը, թէ ինչպիսին է վիճակը հիմա:

Ահա թէ ինչպիսին է. կեանքի երկու տեսակները ոչ միայն տարբերւում են միմեանցից

(նրանք պէտք է հէնց տարբեր լինէին), այլեւ հակադիր են իրար նկատմամբ: Բնական կեանքը

իւրաքանչիւրի մէջ եսակենտրոն է, պահանջում է ուշադրութիւն իր հանդէպ եւ հիացմունք

իրենով: Նրան յատուկ է առաւելութեան հասնել ի հաշիւ ուրիշ կեանքերի, շահագործել ողջ

տիեզերքը: Եւ ամէնից շատ, այդ կեանքը ձգտում է ինքն իր տրամադրութեան տակ լինել` մի

կողմ լինել այն ամէնից, ինչն աւելի լաւն է, կամ աւելի ուժեղ է, կամ աւելի վեր է, քան ինքը:

Կարճ ասած, մի կողմ լինել այն ամէնից, ինչը նրան ստիպում է ինքն իրեն զգալ փոքր եւ

աննշան: Նա վախենում է հոգեւոր լոյսից ու օդից, ինչպէս ապականութեան մէջ

մեծացածները վախենում են լոգարանից: Ինչ որ իմաստով, այդ կեանքն իրաւացի է: Նա գիտէ,

որ եթէ հոգեւոր կեանքն իրեն ներքաշի իր ուղեծիրը, ապա իր ողջ եսակենտրոնութիւնը,

Page 98: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

98

ինքնակամութիւնը կը սպանուեն: Այդ իսկ պատճառով նա պատրաստ է կենաց ու մահու

պայքար մղել դրանից խուսափելու համար:

Մանկութեան տարիներին մտածե՞լ էք այն մասին, թէ ինչ կը լինէր, եթէ ձեր խաղալիքները

կենդանանային: Դէ ինչ, եկէք պատկերացնենք, որ դուք իրականում կենդանացրել էք դրանց:

Ահա ձեր աչքի առաջ անագէ զինուորիկը դառնում է փոքրիկ մարդուկ: Անագը պէտք է

վերածուէր մարմնի, բայց պատկերացրէք, որ անագէ զինուորիկին դա դուր չի գալիս: Նրան

ամենեւին չի գրաւում մարմինը: Նա նկատում է, որ իր նախկին անագը փչացել է: Նա

մտածում է, որ դուք իրեն սպանում էք: Նա կ'անի ինչ կարող է, որ խանգարի ձեզ: Ձեզ չէր

յաջողուի նրան մարդ դարձնել, եթէ դա կախուած լինէր իրենից:

Ես չգիտեմ, թէ դուք ինչ կ'անէիք այդպիսի անագէ զինուորիկի հետ: Բայց Աստուածն ահա

թէ ինչ արեց մեզ հետ. Աստուածային Եռամիասնութեան Երկրորդ Անձը դարձաւ մարդ: Նա

ծնուեց աշխարհում, ինչպէս ծնւում է իսկական մարդը` որոշակի հասակի, մազերի որոշակի

գոյնով, որոշակի լեզուով խօսող, այսինչ քաշ ունեցող իրական մարդը: Նա, որ Յաւերժ է, Որը

գիտէ ամէն ինչ եւ Որն արարել է աշխարհը, դարձաւ ոչ միայն մարդ, այլեւ մանուկ, իսկ

դրանից առաջ` սաղմ կնոջ մարմնում: Եթէ դուք ցանկանաք հասկանալ, թէ դա ինչ էր

նշանակում Նրա համար, մտածէք, թէ որքանով ձեզ դուր կը գար դառնալ լորձնեակ կամ

ծովախեցգետին:

Դրա արդիւնքում մեր մարդկային ընտանիքում յայտնուեց այնպիսի Մարդ, Որն այն ամէնն

էր, ինչ նախատեսւում էր, որ լինէին մարդիկ. մարդ, որում նիւթից ժառանգուած, արարուած

կեանքը թոյլ կը տար ինքն իրեն ամբողջութեամբ եւ լիովին վերածուել ծննդով ստեղծուած

կեանքի: Սակայն բնական մարդկային բնոյթը Նրանում լիովին կլանուած էր Աստծու Որդու

կողմից: Այսպիսով, մարդկութիւնը մի պահ հասաւ, եթէ կարելի է այդպէս ասել, իր

նշանակման կէտին` անցում կատարեց Քրիստոսի կեանքին: Եւ քանի որ մեզ համար

դժուարութիւնը կայանում է բնական կեանքը որոշակի առումով մահացնելու մէջ, Նա իր

համար ընտրեց կեանքի այնպիսի ուղի, որը ամէն քայլափոխի սպանում էր Նրա մարդկային

ցանկութիւնները: Նա ճանաչեց չքաւորութիւնը, ընտանիքի կողմից չհասկացուելը, մօտիկ

ընկերներից մէկի դաւաճանութիւնը: Նա ենթարկուեց հալածանքների ու ծաղրանքի եւ

մահացաւ խոշտանգումերից: Երբ նա սպանուեց, իսկ սպանում ենք փաստօրէն ամէն օր,

մարդկային էութիւնը Նրանում, Աստծու Որդու հետ օրգանական միասնութեան շնորհիւ

կրկին վերածնուեց: Մարդը Քրիստոսի մէջ կրկին յարութիւն առաւ: Մարդը, այլ ոչ թէ միայն

Աստուածը: Դրանում է ողջ էութիւնը: Մենք առաջին անգամ տեսանք իսկական մարդուն:

Անագէ զինուորիկներից մէկը, նոյքան անագէ ինչքան միւս բոլորը, յաղթականօրէն

կենդանացաւ:

Եւ այստեղ մենք մօտենում ենք այն մասին, որտեղ անագէ զինուորիկի իմ օրինակը

դադարում է գործել: Խաղալիք զինուորիկների դէպքում այն հանգամանքը, որ նրանցից մէկը

կենդանանում է, բացարձակապէս ոչ մի նշանակութիւն չունի միւսների համար: Նրանք

բոլորը գոյութիւն ունեն առանձին, միմեանցից անկախ: Սակայն մարդկային էակների

դէպքում այլ վիճակ է: Նրանք միայն թւում են առանձին օրգանիզմներ, քանի որ դուք տեսնում

էք, թէ նրանք ինչպէս են շարժւում ու գործում առանց միմեանց հետ որեւէ կապի: Սակայն

մենք ստեղծուած ենք այնպէս, որ կարող ենք վկայ լինել միայն ներկային:

Page 99: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

99

Եթէ մենք կարողանայինք տեսնել անցալը, իրերի դրութիւնը մեզ բոլորովին այլ կերպ կը

ներկայանար: Ամէն մարդու կեանքում եղել է պահ, երբ նա եղել է իր մօր օրգանիզմի մի

մասը, իսկ դրանից առաջ` իր հօր օրգանիզմի մասը, որոնք էլ իրենց հերթին եղել են նրա

տատիկների ու պապիկների մասը: Եթէ դուք կարողանայիք տեսնել մարդկութեանը ողջ

ժամանակաընթացքի մէջ, ինչպէս տեսնում է Աստուածը, ապա մարդկութիւնը ձեզ չէր թուայ

այստեղ- այնտեղ ցրուած առանձին կէտերի զանգուած, այլ կը ներկայանար իբրեւ

միասնական զարգացող օրգանիզմ, որն ամէնից շատ կը յիշեցնէր հսկայական, արտասովոր

բարդ ծառ: Դուք կը տեսնէիք, որ ամէն մարդ կապուած է բոլոր միւս մարդկանց հետ: Եւ ոչ

միայն դա: Իրականում մեզնից իւրաքանչիւրն Աստծուց բաժանուած է ոչ աւելին, քան մենք

բաժանուած ենք միմեանցից: Իւրաքանչիւր տղամարդ եւ կին, իւրաքանչիւր երեխայ ողջ

աշխարհում զգում է եւ շնչում է հիմա, հէնց այս պահին, միայն այն պատճառով, որ Աստուած

նրանում պահպանում է կեանքը: Հետեւաբար, երբ Քրիստոսը դարձաւ մարդ, դա նոյն չէ, եթէ

կենդանանար անագէ զինուորիկը: Քրիստոսի յայտնութիւնը աշխարհին աւելի շուտ կարելի է

պատմել հետեւեալ կերպ. մի բան, որ մշտապէս ներազդում է ողջ մարդկութեան վրայ,

որոշակի պահի սկսեց նոր ձեւով ազդեցութիւն ունենալ մարդկանց ողջ զանգուածի վրայ: Այդ

պահից սկսած, նշուած ազդեցութիւնը տարածւում է նրանց վրայ, ովքեր ապրել են

Քրիստոսից առաջ, եւ նրանց վրայ ովքեր ապրել են նրանից յետոյ, եւ անգամ նրանց վրայ,

ովքեր երբեք Նրա մասին չեն լսել: Դա նման է այն բանին, թէ ինչպէս որեւէ նիւթի մի կաթիլ

ընկնելով ջրով լի բաժակի մէջ, նոր համ եւ նոր հոտ է տալիս բաժակի պարունակութեանը:

Անշուշտ, այս լուսաբանող օրինակներից եւ ոչ մէկը լիարժէք չի արտացոլում իրական

վիճակը: Աստուածը համեմատելի չէ որեւէ բանի հետ, եւ այն, ինչ Նա արարում է, նմանը

գոյութիւն չունի: Հազիւ թէ կարողանաք ակնկալել, որ կը գտնէք նման բան:

Իսկ ի՞նչ փոփոխութիւն Նա բերեց մարդկութեանը: Այն, որ մարդուն Աստծու որդի դարձնելը,

արարուած էակին ծնուած էակի վերածելը, ժամանակաւոր կենսաբանական կեանքը

յաւիտենական հոգեւոր կեանքի վերածելը արուեց մեզ համար: Սկզբունքօրէն, մարդկութիւնն

արդէն փրկուած է: Մենք` առանձին մարդիկս, ուղղակի պէտք է օգտուենք այդ փրկութիւնից,

ամէն մարդ` անհատական կարգով: Սակայն այդ գործընթացի առաւել դժուար մասը, այն որը

մենք ի վիճակի չենք ինքնուրոյնաբար կատարել, արուել է մեր փոխարէն: Մենք կարիք

չունենք սեփական ուժերով բարձանալ դէպի հոգեւոր կեանք: Այդ կեանքն ինքն է արդէն իջել

մարդկային ընտանիք: Եթէ մենք բացենք մեր սիրտն այն Մարդու առջեւ, ում մէջ այդ կեանքն

առկայ է ամբողջականութեամբ, եւ Որը լինելով Աստուած, միաժամանակ իսկական մարդ է,

ապա Նա կ'անի դա մեր մէջ եւ մեզ համար: Յիշո՞ւմ էք ես ինչ եմ ասել «բարերար վարակի»

մասին: Մեր մարդկային ընտանիքի ներկայացուցիչներից մէկն օժտուած է այդ նոր կեանքով:

Եթէ մենք նրան աւելի մօտենանք, ապա կը վարակուենք նրանից:

Դուք, ի հարկէ, կարող էք այդ նոյն գաղափարն արտայայտել այլ կերպ: Դուք կարող էք ասել,

որ Քրիստոսը մահացաւ մեր մեղքերի համար, կամ որ Հայրը ներել է մեզ, շնորհիւ այն բանի,

որ Քրիստոսը մեզ համար արեց այն, ինչ մենք ինքներս պէտք է անէինք, կամ որ մենք

մաքրուել ենք Անմեղ Գառան արիւնով: Դուք կարող էք ասել, որ Քրիստոսը յաղթեց մահին: Եւ

այդ ամէնը ճշմարիտ է: Ընդունէք այդ ձեւակերպումներից այն մէկը, որը ձեզ աւելի

հոգեհարազատ է: Միայն թէ, մի սկսէք դրա հետ մէկտեղ գժտուել միւսների հետ այն

պատճառով, որ նրանք գերադասել են մէկ այլ ձեւակերպում:

Page 100: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

100

6. ԵՐԿՈՒ ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆ

Ես կը ցանկանայի այստեղ ծանօթագրութիւններ ներկայացնել երկու հարցի շուրջ, որոնք

ծագել են նախորդ գլխից:

(1) Մի պրպտող քննադատ գրում է. «Եթէ Աստուած ցանկանում էր, որ խաղալիք

զինուորիկների փոխարէն ինքն ունենար որդիներ, ապա ինչո՞ւ Նա միանգամից չծնեց

որդիներ` խաղալիք զինուորիկներ արարելու փոխարէն եւ ինճո՞ւ ենթարկեց նրանց այդքան

ծանր ու ցաւագին գործընթացի»:

Այդ հարցի մի մասին բաւական հեշտ է պատասխանել, իսկ միւս մասի պատասխանը

հաւանաբար դուրս է մարդկային ճանաչողութեան շրջանակներից: Պատասխանեմ հեշտ

մասին: Արարուած էակի Որդու վերածուելու գործընթացը չէր լինի ոչ դժուար, ոչ էլ ցաւագին,

եթէ մարդկային ընտանիքը երես չդարձնէր Աստծուց հազարամեակներ առաջ: Մարդիկ

հնարաւորութիւն ունէին դա անել, քանի որ Աստուածը նրանց տուել էր կամքի ազատութիւն:

Նա ազատ կամք տուեց մարդկանց, քանի որ պարզունակ աւտոմատների աշխարհը երբեք

չէր կարող ճանաչել սէրը, հետեւաբար եւ` ճշմարիտ, անսահման երջանկութիւնը:

Հարցի դժուար մասը հետեւեալում է: Բոլոր քրիստոնեաները համաձայնւում են, որ

գոյութիւն ունի Աստծու միայն մէկ Որդի: Պնդելով այն հարցը, թէ «Կարո՞ղ էր արդեօք

Աստուածը շատ զաւակներ ունենալ», մենք կը յայտնուենք այնպիսի թաւուտում, որտեղից

չենք կարողանայ դուրս գալ: Իսկ որեւէ իմաստ կա՞յ «Կարո՞ղ էր արդեօք...» բառերում, եթէ

հարցը վերաբերում է Աստծուն: Ես կարծում եմ, որ նման հարց կարելի դնել սկիզբ եւ վերջ

ունեցող իրի կամ երեւոյթի հետ կապուած, քանի որ դրանք կարող էին լինել ուրիշ տեսակի,

քանի որ մէկ այլ իր (կամ երեւոյթ) կարող էր ուրիշ լինել, իսկ դրանք էլ իրենց հերթին կարող

էին այլ լինել այն պատճառով, որ ուրիշ է եղել մի երրորդ իր: Եւ այսպէս շարունակ (այս էջի

տառերը կարող էին կարմիր լինել, եթէ տպագրիչը վերցնէր կարմիր տպագրական ներկ, եւ

նա կը վերցնէր կարմիր ներկ, եթէ ստանար համապատասխան հրահանգ եւ այլն, եւ այլն):

Սակայն երբ խօսք է գնում Աստծու մասին, այսինքն նախասկզբի մասին, մի անփոփոխ

իրականութեան մասին, որը պայմանաւորում է մնացած իրականութիւնը, երեւոյթները,

փաստերը, ապա անիմաստ է հարցնել, թէ կարո՞ղ էր ամէն ինչ այլ կերպ լինել: Նա այն է, ինչ

Ինքը կայ, եւ դրանով հարցը սպառւում է:

Բայց դրա հետ մէկտեղ, ես չեմ կարող պատկերացնել մի Աստծու, որը յաւէրժութեան մէջ

ծնում է որդիներ: Որպէսզի այդ որդիները շատ լինեն, նրանք պէտք է ինչ-որ կերպ

տարբերուեն միմեանցից: Երկու պենսը միանգամայն նոյն տեսքն ունեն: Ուրեմն ինչո՞ւ են

դրանք երկու հատ: Հաւանաբար այն պատճառով, որ դրանք գտնւում են տարբեր տեղերում

եւ կազմուած են ոչ միեւնոյն ատոմներից: Այլ կերպ ասած, նրանց մասին, որպէս առանձին

միաւորներ խօսելու համար, մենք պէտք է դիմենք այնպիսի հասկացութիւնների, ինչպիսիք

են տարածութիւնը եւ մատերիան, այսինքն արարուած Տիեզերքին: Ես կարող եմ հասկանալ

Հօր եւ Որդու միջեւ եղած տարբերութիւնը առանց տարածութեան կամ մատերիայի

հասկացութիւնների օգտագործման, քանի որ այս դէպքում մէկը ծնում է, իսկ միւսը ծնւում է:

Հայրը Որդու հետ յարաբերութեան մէջ նոյնը չի լինի, ինչ Որդին Հօր հետ յարաբերութիւնում:

Բայց եթէ գոյութիւն ունենան մի քանի որդիներ, ապա նրանց ազգակցական յարաբերութիւնը

միմեանց նկատմամբ եւ Հօր նկատմամբ կը լինէր նոյնը: Ուրեմն ինչո՞վ պէտք է նրանք

Page 101: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

101

տարբերուէին իրարից: Առաջին հայեացքից այդ բարդութիւնն ի հարկէ չեն նկատում:

Մարդիկ գտնում են, որ մի քանի որդիների մասին միտքը գոյութեան իրաւունք ունի: Սակայն

երբ ես աւելի խորն եմ մտածում այդ մասին, գալիս եմ այն հետեւութեան, որ նման

գաղափարը իրական է թւում միայն այն պատճառով, որ մենք անորոշ կերպով

պատկերացնում ենք այդ որդիներին տարածութեան մէջ մէկը միւսի կողքին կանգնած: Այլ

կերպ ասած, թէեւ մենք գտնում ենք, որ մտածում ենք մի բանի մասին, ինչը գոյութիւն է

ունեցել նախքան Տիեզերքի արարումը, իրականում մենք մաքսանենգաբար փորձում ենք

պատկերի մէջ ներառել արդէն արարուած Տիեզերքը եւ նրանում տեղաւորել որդիներին: Երբ

մենք դադարում ենք այդպէս վարուել, բայց դեռեւս փորձում ենք մտածել նախքան աշխարհի

արարումը բազմաթիւ որդիներ ծնող Հօր մասին, ապա բացայայտում ենք, որ ըստ էութեան,

մտածում ենք ոչ մի բանի մասին: Պատկերները հալւում են, իսկ բուն գաղափարը վերածւում

է բառակոյտի: Այնուհետեւ առաջանում է մէկ այլ հարց. արդեօք բնութիւնը, տարածութիւնը,

ժամանակը եւ մատերիան ստեղծուել են այն բանի համար, որ նման բազմակիութիւնը

դարձնեն հնարաւո՞ր: Գուցէ անմահ հոգիների «լեգէոն» ստանալու միակ ճանապարհն այն է,

որ Տիեզերքում նախօրօք ստեղծուէն բազմաթիւ ֆիզիկական էականեր, իսկ յետագայում

նրանցից իւրաքանչիւրին բարձրացնեն հոգու մակարդակի: Սակայն այդ ամէնն ի հարկէ

կռահումներ են:

(2) Ողջ մարդկութեանը ներկայացնելով ծառի նման միասնական հսկայ օրգանիզմի

տեսքով, պէտք չէ կարծել, թէ դա վկայում է այն մասին, որ անհատական տարբերութիւնները

նշանակութիւն չունեն կամ որ իրական մարդիկ` Թոմը, Նոբբին կամ Քեթը նուազ կարեւոր են,

քան այնպիսի կոլեկտիւ հասկացութիւններ, ինրպիսիք են դասակարգերը կամ ռասաները:

Փաստօրէն այդ հասկացութիւնները միմեանց հակադիր են: Միասնական օրգանիզմի

առանձին մասերը կարող են մեծապէս տարբերուել մէկը միւսից, իսկ առանձին տարրեր, որ

միասնական օրգանիզմի մաս չեն, կարող են նման լինել միմեանց: Վեց հատ մէկ պենսանոց

մետաղադրամները ոչնչով կապուած չեն միմեանց, սակայն նոյն տեսքն ունեն: Իմ քիթն ու իմ

թոքերը իրենց տեսքով բոլորովին նման չեն իրար, բայց նրանք ապրում են միայն շնորհիւ այն

բանի, որ ե՛ւ մէկը, ե՛ւ միւսը մտնում են իմ օրգանիզմի կազմի մէջ եւ մասնակցում են նրա

կեանքին:

Քրիստոնեաներն առանձին մարդկանց դիտարկում են ոչ թէ որպէս մէկ խմբի անդամներ

կամ ցուցակում եղած առանձին առարկաներ, այլ որպէս միասնական մարմնի օրգաններ,

որոնք տարբերւում են միմեանցից, եւ նրանցից իւրաքանչիւրը կատարում է այն, ինչ չեն

կարող անել միւսները: Երբ դուք ձեզ բռնացնում էք այն մտքի վրայ, որ ցանկանում էք ձեր

երեխաներին կամ հարեւաններին ամէն ինչում դարձնել ձեզ պէս, յիշէք, որ Աստծուն դա

հաւանաբար ամենեւին հաճելի չէ: Դուք եւ նրանք տարբեր օրգաններ էք, որ նախատեսուած

են տարբեր գործառոյթներ կատարելու համար: Միւս կողմից, եթէ դուք ցանկանում էք

ուշադրութիւն չդարձնել միւսների կարիքների վրայ, քանի որ դա «ձեր գործը չէ», յիշէք` թէեւ

միւսները նման չեն ձեզ, այնուամենայնիւ նրանք նոյն օրգանիզմի մասերն են: Եթէ դուք

մոռանում էք, որ ցանկացած մարդ ձեզ հետ միասին պատկանում է նոյն օրգանիզմին, ապա

դուք դառնում էք անհատապաշտ: Իսկ եթէ դուք մոռանում էք, որ ուրիշը նոյն օրգանը չէ, ինչ

դուք էք եւ փորձում էք հարթել մարդկանց միջեւ ամէն մի տարբերութիւն, որ բոլորը դառնան

միանման, ապա վերածւում էք տոտալիտարիստի: Մինչդեռ քրիստոնեան չպէտք է լինի ոչ

անհատապաշտ, ոչ էլ տոտալիտարիստ:

Page 102: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

102

Ես շատ եմ ուզում ասել ձեզ, իսկ դուք էլ ուզում էք ինձ ասել, թէ այդ սխալներից որ մէկն է

աւելի վտանգաւոր: Սակայն դա սատանան է մեզ շփոթեցնում: Նա սխալները միշտ զոյգերով

է ուղարկում աշխարհ, դրանք կազմելով երկու հակադրութիւններից եւ մեզ մղում է

հնարաւորին չափ շատ ժամանակ ծախսել խորհելով այն մասին, թէ դրանցից որն է աւելի

վատը: Դուք ի հարկէ հասկանում էք, թէ ինչու: Նա յոյսը դնում է սխալներից մէկի նկատմամբ

մեր հակակրանքի վրայ, որ մեզ մշտապէս գրաւի դէպի հակադիր սխալը: Սակայն մենք

չպէտք է տեղի տանք նրան: Մենք պէտք է լայն բացուած աչքերով ընթանանք դէպի մեր

նպատակը, ացնելով բոլոր սխալների արանքով եւ ջանալով չընկնել դրանցից ոչ մէկի մէջ:

7. ԵԿԷՔ ԵՐԵՒԱԿԱՅԵՆՔ

Թոյլ տուէք սկսել այս գլուխը եւս երկու օրինակով, աւելի ճիշտ` յիշեցնել երկու

պատմութիւն, որոնց շուրջ կը խնդրեմ ձեզ մտորել: Դրանցից մէկը` «Գեղեցկուհին եւ հրէշը»

հեքիաթը բոլորդ կարդացել էք: Այդ հեքիաթում աղջիկն ինչ-որ պատճառով պէտք է

ամուսնանար հրէշի հետ: Եւ նա այդպէս էլ արեց: Երբ նա համբուրեց հրէշին որպէս մարդու, ի

մեծ ուրախութիւն աղջկայ, հրէշը վերածուեց հիանալի պատանու: Եւ նրանք ապրեցին սիրով

ու խաղաղութեամբ:

Մէկ այլ պատմութեան մէջ խօսւում է մի մարդու մասին, որը հարկադրուած էր դիմակ կրել:

Այդ դիմակով նա աւելի գրաւիչ էր երեւում, քան առանց դրա: Նա հարկադրուած էր դիմակը

կրել մի քանի տարի ու երբ վերջապէս հանեց այն, պարզուեց, որ նրա երեսն ընդունել է

դիմակի դիմագծերը: Նա իրականում դարձել էր գեղեցիկ: Այն, ինչ սկզբնապէս շինծու, ոչ

իսկական գեղեցկութիւն էր, դարձել էր իրականութիւն:

Ես կարծում եմ այս երկու պատմութիւններն էլ կարող են (փոխաբերական իմաստով, ի

հարկէ) լուսաբանել այն, ինչի մասին ես պատրաստւում եմ խօսել այս գլխում: Մինչ այժմ ես

փորձում էի նկարագրել փաստերն այն մասին, թէ ինչ է իրենից ներկայացնում Աստուածը եւ

ինչ է Նա արել: Իսկ այժմ ես կը ցանկանայի անցնել գործնական հարցի` ի՞նչ պէտք է անենք

մենք: Մեզ համար ի՞նչ իմաստ ունի այդ ամբողջ աստուածաբանութիւնը: Գուցէ մենք դա

զգանք հէնց այս գլխում: Եթէ ձեր հետաքրքրասիրութիւնը բաւարարել է մինչեւ այս տեղը

կարդալու համար, յոյս ունեմ այն ձեզ կը բաւարարի եւս մէկ քայլ առաջ գնալու համար, իսկ

աւելի ճիշտ աղօթքներ ասելու համար: Ինչ էլ որ ասելու լինէք, դուք հաւանաբար կը կրկնէք

նաեւ այն աղօթքի բառերը, որ մեզ սովորեցրել է Աստուածը: Այն սկսւում է «Հայր մեր»

բառերով: Հիմա դուք արդէն գիտէք, թէ ինչ են նշանակում այդ խօսքերը: Նրանք միանգամայն

յստակ վկայում են, որ դուք ձեզ դնում էք Աստծու որդու կարգավիճակում: Այլ կերպ ասած,

դուք մարմնաւորւում էք Քրիստոսի մէջ: Այն պահին, երբ հասկանում էք այդ բառերի իմաստը,

դուք հասկանում էք նաեւ, որ Աստծու որդին չէք: Դուք այնպիսի էակ չէք, ինչպիսին Որդին է,

Ում հետաքրքրութիւնները, Ում կամքը բացարձակապէս միասնական են Հօր

հետաքրքրութիւնների եւ կամքի հետ: Դուք ինքներդ ձեզ վրայ կենտրոնացած, վախերի,

յոյսերի, ժլատութեան, նախանձի եւ ինքնասիրութեան կծիկ էք: Եւ այդ ամէնը, ձեր ողջ

էութիւնը դատապարտուած են մահուան: Ուստի այն փաստը, որ դուք համարձակութիւն

ունէք ձեզ նմանեցնել Քրիստոսին` վրդովեցուցիչ ինքնավստահութիւն է: Սակայն

տարօրինակն այն է, որ Նա հէնց այդպէս էլ հրամայել է մեզ վարուել:

Page 103: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

103

Ինչո՞ւ: Ի՞նչ իմաստ ունի ձեւացնել ձեզ այնպիսին, ինչպիսին իրականում չէք հանդիսանում:

Բայց նոյնիսկ մարդկային մակարդակով, ինչպէս գիտէք, գոյութիւն ունի ձեւացնելու երկու

տեսակ` վատը եւ լաւը: Առաջին դէպքում մարդը փորձում է խաբել ուրիշին: Օրինակ, նա

ձեւացնում է, թէ օգնում է ձեզ, իսկապէս օգնելու փոխարէն: Սակայն ձեւացնելու երկրորդ,

օգտակար տեսակը տանում է ինչ-որ իրական բանի: Օրինակ, դուք չէք ցանկանում

բարեհաճութիւն դրսեւորել Իքսի հանդէպ, բայց գիտէք, որ այդպէս պէտք է անել: Այդ դէպքում

աւելի ճիշտ է այնպէս պահել ձեզ, կարծես դուք աւելի լաւն էք, քան իրականում կաք: Եւ մի

որոշ ժամանակ անց, դուք իսկապէս Իքսի հանդէպ կը զգաք աւելի մեծ բարեհաճութիւն, քան

սկզբում: Մեզ բոլորիս դա ծանօթ է: Շատ յաճախ, ինչ-որ բանի իրական լինելը զգալու միակ

ուղին այն է, որ ձեզ այնպէս պահէք, կարծես դուք դա արդէն զգացել էք: Ահա թէ ինչու են

խաղերն այդքան կարեւոր երեխաների համար: Չէ որ նրանք մշտապէս ձեւացնում են, թէ մեծ

են` խաղալով «կռիւ-կռիւ» կամ խանութում գնումներ կատարողի դեր: Բայց ամէն անգամ դա

կրկնելու ընթացքում նրանց մկանները դառնում են աւելի ամուր, իսկ բանականութիւնն

աւելի սուր: Այնպէս որ, մեծահասակ ձեւանալն իսկապէս օգնում է նրանց աճելուն:

Այնուհետեւ, այն պահին, երբ դուք գիտակցաբար ասում էք ձեզ. «Ահա ես ձեւացնում եմ, թէ

ես Քրիստոսն եմ», դուք հաւանաբար զգում էք նաեւ, թէ ինչպէս անէք, որ ձեր այդ «ձեւացնելը»

դարձնէք նուազ ակնյայտ, մօտեցնէք իրականութեանը: Դուք յայտանբերում էք, որ մտածում

էք այնպիսի բաների մասին, որոնց մասին չէիք մտածի, եթէ իսկապէս լինէիք Աստծու որդին:

Դէ ինչ, փորձէք հեռու մղել այդ մտքերը: Կամ գուցէ յանկարծակի կը հասկանաք, որ աղօթելու

փոխարէն աւելի լաւ կը լինէր նստէիք սեղանի մօտ ու նամակ գրէիք ձեր մօրը կամ գնայք

խոհանոց եւ օգնէիք ձեր կնոջը ամաններ լուալ: Նման դէպքում վեր կացէք եւ արէք այն, ինչ

ձեզ յուշում է ներքին ձայնը:

Տեսնո՞ւմ էք ինչ է կատարւում: Քրիստոսն Ինքը, Աստծու Որդին, մարդը (ինչպիսին մենք ենք)

եւ Աստուածը (ինչպիսին Իր Հայրն է) գտնւում է ձեր կողքին եւ հէնց այդ պահին ձեր

երեւակայութիւնն ուղղում է դէպի իրականութիւն: Եւ սա վերամբարձ խօսքեր չեն, որ

արտայայտում են սոսկ այն միտքը, թէ ձեր խիղճը յուշում է ձեզ ինչ անել: Եթէ դուք

ուղղակիօրէն հարցնէք ձեր խղճին, ապա կը ստանաք մի տեսակի պատասխան: Իսկ եթէ

յիշէք, որ ձեզ երեւակայում էք Քրիստոս, ապա պատասխանը կը լինի այլ: Կան բազմաթիւ

բաներ, որոնց մասին ձեր խիղճը ուղղակիօրէն ձեզ չի ասի, որ դրանք վատ բաներ են

(յատկապէս խորհրդածելու փուլում), սակայն այդ նոյն բաները դուք միանգամից կը մերժէք,

եթէ լրջօրէն ձգտում էք նմանուել Քրիստոսին: Որովհետեւ այդ դէպքում դուք ոչ թէ կը սկսէք

պարզապէս մտորել այն մասին, թէ ինչն է լաւ եւ ինչն է վատ, այլ կը ձգտէք վարակուել այդ

Մարդուց բարերար վարակով: Դա աւելի շուտ նման է դիմանկարի ստեղծմանը, քան թէ

որոշակի կանոններին հետեւելուն: Հետաքրքիր է, որ որոշակի առումով դա աւելի դժուար է,

քան կանոններին հետեւելը, թէեւ այլ տեսանկիւնից, աւելի հեշտ է:

Աստծու իսկական Որդին կը լինի ձեր կողքին: Նա սկսում է ձեզ վերափոխել Իր նման էակի:

Նա սկսում է, այսպէս ասած, ձեզ «պատուաստել» իր կենսակերպը եւ մտածելակերպը, ձեզ

ներարկել իրեն յատուկ Զոէն: Նա սկսում է անագէ զինուորիկին դարձնել կենդանի մարդ: Եւ

ի հարկէ ձեր այն մասը, որ դեռեւս մնում է անագէ, կը դիմադրի դրան:

Ձեզնից ոմանք կարող են պնդել, որ ոչ մի նման բան իրենց կեանքում չի պատահել: Դուք

կարող էք ասել. «Ես երբեք չեմ ունեցել զգացում, որ ինձ օգնում է անտեսանելի Քրիստոսը,

Page 104: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

104

թէեւ մարդիկ ինձ յաճախ օգնել են»: Այդ առթիւ ես մտաբերում եմ առաջին համաշխարհային

պատերազմի ժամանակուայ անեկդոտներից մէկը մի կնոջ մասին, որն աում է. «Մեր

ընտանիքին չեն յուզում հացի մատակարարման խնդիրները, միեւնոյն է մենք միայն բոված

հացի կտորտանք ենք ուտում»: Եթէ դուք հաց չունէք, ապա չէք ունենայ նաեւ հացի բոված

կտորտանք: Եթէ չլինէր Քրիստոսի օգնութիւնը, ապա չէիք տեսնի նաեւ մարդկանց

օգնութիւնը: Նա մեզ վրայ ազդում է տարբեր ուղիներով, այլ ոչ թէ միայն այն բանի

շրջանակներում, ինչը մենք անուանում ենք «կրօնական կեանք»: Նա գործում է բնութեան

միջոցով, մեր մարմնի միջոցով, գրքերի միջոցով, երբեմն ապրումների միջոցով, որոնք

առաջին հայեացքից կարող են թուալ հակաքրիստոնէական: Երբ երիտասարդը, որն ըստ

սովորութեան յաճախում էր եկեղեցի, գիտակցի ողջ անկեղծութեամբ, որ ինքը չի հաւատում

քրիստոնէական ուսմունքին ու դադարի եկեղեցի յաճախել, եւ եթէ այդ քայլին նրան մղում է

ազնիւ լինելու ձգտումը, այլ ոչ թէ ծնողներին հակառակուելու ցանկութիւնը, ուրեմն

Քրիստոսի ոգին գուցէ աւելի մօտ է նրան, քան նախկինում էր:

Բայց ամէնից շատ Նրա Ոգին մեզ վրայ ազդում է միմեանց հետ մեր շփումների միջոցով:

Մարդիկ հայլիներ են կամ Քրիստոսի «փոխանցիչները» մերձաւորների համար: Նրանք

երբեմն իրենք էլ դա չեն գիտակցում: «Բարերար վարակը» կարող են փոխանցել նաեւ նրանք,

ովքեր իրենք վարակուած չեն դրանով: Օրինակ, ինձ օգնել են դէպի քրիստոնէութիւն գալ

մարդիկ, որոնք իրենք քրիստոնեայ չէին: Բայց սովորաբար ուրիշներին Քրիստոսի մօտ են

բերում նրանք, ովքեր ճանաչում են Քրիստոսին: Ահա թէ ինչու, եկեղեցին` քրիստոնեաների

այդ համախումբը, որը բացայայտում է միմեանց համար Քրիստոսին, այդքան կարեւոր է:

Չափազանցութիւն չի լինի ասել, որ եթէ երկու քիստոնեայ միասին հետեւում են Քրիստոսի

ուղուն, ապա քրիստոնէութիւնն աճում է ոչ թէ երկու, այլ տասնվեց անգամ, համեմատած այն

բանի հետ, երբ նրանք միայնակ են ընթանում այդ ուղով:

Բայց մի՛ մոռացէք, որ ծծկեր երեխայի համար բնական է ընդունել մօր կաթը, չճանաչելով

նրան: Նոյն կերպ, նաեւ մեզ համար, սկզբում բնական է տեսնել մեզ օգնող մարդուն եւ

չտեսնել նրա թիկունքում կանգնած Քրիստոսին: Սակայն մենք չպէտք է մնանք ծծկեր

երեխաներ: Մենք պէտք է առաջ շարժուենք, պէտք է հասկանանք, թէ Ով է մեզ օգնութիւն

ուղարկում: Դա չտեսնելը եւ չհասկանալը անմտութիւն կը լինէր: Այդ դէպքում մեզ կը մնար

յոյս դնել մարդկանց վրայ, իսկ դա վաղ թէ ուշ բերում է մեծ հիասթափութեան: Նրանցից

անգամ լաւագոյնները թոյլ են տալիս սխալներ, եւ բոլորին էլ վիճակուած է մահանալ: Մենք

պէտք է շնորհակալ լինենք իւրաքանչիւրին, ով մեզ աջակցել է, մենք պէտք է յարգենք եւ

սիրենք նրանց, սակայն երբեք բացարձակօրէն եւ ամբողջովին յոյս չդնենք ոչ մի մարդկային

էակի վրայ, թէկուզ նա լինի աշխարհի ամենալաւ, ամենաիմաստուն մարդը: Դուք կարող էք

զանազան գեղեցիկ բաներ ստեղծել աւազից, սակայն մի փորձէք դրա վրայ տուն կառուցել:

Իսկ հիմա, մենք սկսում ենք տեսնել այն, ինչի մասին մշտապէս ասում է Նոր Կտակարանը:

Նա ասում է «նորից վերածնուած» քրիստոնեաների մասին, մարդկանց մասին, որոնք

«մարմնաւորում են» Քրիստոսին, այն մասին, որ Քրիստոսը «արտացոլւում է մեր մէջ»,

«Քրիստոսի իմաստութեանը» հասնելու մասին: Միանգամից հրաժարուէք այն մտքից, թէ այս

ամէնը սոսկ բարդ փոխաբերական ձեւ է, արտայայտելու համար այն գաղափարը, թէ

քրիստոնեաները պէտք է կարդան Քրիստոսի ասածները եւ ձգտեն դրանք կենսագործել,

ինչպէս մարդը կարդում է Պլատոնին կամ Մարքսին եւ ձգտում է իրականացնել նրանց

Page 105: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

105

գաղափարները: Նոր կտակարանում տարբեր ձեւերով մշտապէս հանդիպող միտքը շատ

աւելին է նշանակում` իրական Քրիստոսը այստեղ է, հիմա, այս սենեակում է, ուր դուք

աղօթում էք: Նա ինչ-որ բան է անում ձեզ համար եւ ձեզ հետ: Ընդ որում, խօսքը գնում է ոչ թէ

մի հիանալի մարդու մասին, որը մահացել է երկու հազար տարի առաջ, այլ կենդանի Մարդու

մասին, որը դեռ այն աստիճանի մարդ է, ինչպէս դուք, եւ դեռ այն աստիճանի Աստուած է,

ինչպիսին Նա կար, երբ արարում էր աշխարհը: Եւ ահա այդ կենդանի Աստուածամարդը

գալիս է ձեզ մօտ ու սկսում է աշխատել ձեր ամենածածուկ, ներքին «եսի» հետ, ձեր մէջ

սպանում է ձեր հին «եսը» եւ փոխարինում է այն մէկ ուրիշով, այնպիսինով, որով օժտուած է

Ինքը: Սկզբում դա տեղի է ունենում միայն մի քանի ակնթարթով, այնուհետեւ` աւելի երկար

ժամանակահատուածներով: Եւ, վերջապէս, եթէ ամէն ինչ լաւ է ընթանում, Նա ընդմիշտ

վերափոխում է ձեզ միանգամայն այլ կարգի էակի` նոր փոքրիկ Քրիստոսի, մի էակի, որը

իւրովի, իր հնարաւորութիւնների չափով օժտւում է կեանքի այն նոյն տեսակով, որը յատուկ է

Աստծուն, մի էակի, որը Աստծու հետ կիսում է Նրա ուժը, ուրախութիւնը, գիտելիքը եւ

անմահութիւնը... Այնուհետեւ մենք կատարում ենք երկու այլ յայտնագործութիւն:

(1) Մենք սկսում ենք նկատել ոչ միայն մեր մեղսական արարքները, այլեւ մեր

մեղսաւորութիւնը: Այլ կերպ ասած, մեզ սկսում է անհանգստացնել ոչ միայն այն, ինչ մենք

անում ենք, այլեւ այն, թէ ինչ ենք մեզնից ներկայացնում մենք ինքներս: Դա մի փոքր բարդ է

հնչում, եւ ես կը փորձեմ նոյն միտքն արտայայտել աւելի պարզ, օգտուելով իմ անձնական

օրինակից: Երբ ես պատրաստւում եմ երեկոյեան աղօթքի եւ ձգտում եմ վերհիշել օրուայ

ընթացքում գործած բոլոր մեղքերը, տասից իննի դէպքում ամենաակնյայտը կը լինի

մերձաւորի հանդէպ սիրոյ պատուիրանի խախտումը: Ես կամ բարկացել եմ, կամ կոպտել եմ,

կամ ծաղրել եմ, կամ ընդհատել եմ խօսակցութիւնը, կամ բղաւել ու զայրացել եմ: Եւ իմ

մտքում անմիջապէս ծագում է արդարացումը. ինձ դրդել են, ինձ անակընկալի են բերել, ես

ժամանակ չեմ ունեցել մտքերս ի մի բերել: Այդ ամէնը կարծես ծառայում է որպէս

մեղմացուցիչ հանգամանք: Իմ վարքագիծը կարող էր շատ աւելի վատը լինել, եթէ ես դա անէի

գիտակցաբար, նախօրօք մտածելով:

Միւս կողմից, այն ամէն, ինչ մարդ անում է, երբ իրեն անակնկալի են բերում, լաւագոյն

ապացոյցն է այն բանի, թէ նա ինչպիսին է իրականում: Այն, ինչ լեզուից թռչում է նախքան

մարդ կը հասցնի իր մէջ զսպել այդ մղումը, բացայայտում է նրա իսկական էութիւնը: Եթէ

նկուղում առնէտներ կան, ապա նրանց տեսնելու ամենամեծ հաւանականութիւնը լինում է,

երբ անսպասելի մտնում էք այնտեղ: Սակայն անսպասելիութիւնը չէ, որ ծնում է

առնէտներին: Այն միայն խոչընդոտում է նրանց ժամանակին թաքնուելուն: Նոյն կերպ,

առիթի կամ պատրուակի անսպասելիութիւնը չէ, ոչ ինձ դիւրագրգիռ է դարձնում: Այն սոսկ

բացայայտում է իմ դիւրագրգռութիւնը: Առնէտները նկուղում ապրում են մշտապէս, բայց եթէ

դուք այնտեղ մտնէք բղաւոցներով եւ աղմուկով, ապա նրանք կը թաքնուեն, նախքան դուք կը

վառէք լոյսը:

Ակնյայտ է, որ հակամարտութեան եւ վրէժխնդրութեան առնէտները մշտապէս կան նաեւ իմ

հոգու նկուղում: Այդ նկուղը գտնւում է իմ գիտակցական կամքի հասանելիութեան

սահմաններից դուրս: Մինչեւ որոշակի սահման, ես ի վիճակի եմ վերահսկել իմ

գործողութիւնները, սակայն իմ խառնաւածքի նկատմամբ ուղղակի վերահսկողութիւն ես

չունեմ: Իսկ եթէ այն, թէ ինչպիսին ենք մենք, աւելի կարեւոր է, քան մեր արարքները, եթէ մեր

Page 106: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

106

արարքները կարեւոր են (գլխաւորապէս) այնքանով, որքանով որ բացայայտում են, թէ ով ենք

մենք, ապա դրանից հետեւում է, որ այն փոփոխութիւնը, որը ես պէտք է կրեմ չի կարող

կատարուել իմ սեփական ջանքերով: Դա վերաբերում է նաեւ լաւ արարքներին: Արդեօք ես

շա՞տ եմ կատարել լաւ արարքներ բարի մղումներով: Քանի՞ անգամ են դրանք եղել այն բանի

հետեւանքը, որ ես վախեցել եմ հասարակական կարծիքից կամ ցանկացել եմ ինձ ցուցադրել

լաւ լոյսի ներքոյ: Դրանցից քանի՞սն են կատարուել յամառութեան կամ գերազանցութիւն

ունենալու զգացումից, որոնք այլ հանգամանքներում ինձ կարող էին յանգեցնել նաեւ վատ

արարքների կատարմանը: Սակայն ես ի վիճակի չեմ ուղղակի բարոյական ճիգերի

օգնութեամբ ինձ մօտ արթնացնել նոր դրդապատճառներ: Քրիստոնէութեան ուղով ընդամէնը

մի քանի քայլ անելով, մենք հասկանում ենք, որ մեր հոգու ներսում բոլոր անհրաժեշտ

փոփոխութիւնները կարող են կատարուել միայն Աստծու կողմից: Եւ դա մօտեցնում է մեզ մի

բանի, որն իմ քննարկումներում մինչ այժմ ճիշտ չէր արտացոլում իսկական իրավիճակը:

(2) Իմ խօսքերից կարող է տպաւորութիւն ստեղծուել, թէ մենք ինքներս ենք ամէն ինչ անում:

Մինչդեռ իրականում բոլոր փոփոխութիւնները կատարւում են Աստծու կողմից, այլ ոչ թէ

մեր: Մենք, լաւագոյն դէպքում, չենք դիմադրում այն փոփոխութիւններին, որոնք Նա

կատարում է մեր մէջ: Ինչ-որ իմաստով, կարող էք ասել, որ ոչ թէ մենք, այլ Աստուածն է

դիմում երեւակայութեանը: Իրականում, Եռադէմ Աստուածն իր առջեւ տեսնում է ժլատ,

փնթփնթան, անհնազանդ մարդկային էակի: Բայց Նա ասում է. «Եկէք պատկերացնենք, իբր

դա ոչ թէ պարզ էակ է, այլ Մեր որդին է: Այդ արարածը նման է Յիսուսին այն առումով, որ

նոյնպէս մարդ է, քանզի Նա դարձաւ Մարդ: Եկէք պատկերացնենք, իբր մարդը նման է

Քրիստոսին նաեւ հոգով եւ նրան վերաբերուենք այնպէս, կարծես դա համապատասխանում է

իրականութեանը, թէեւ իրականում դա այդպէս չէ: Բայց մենք կը պատկերացնենք, թէ մեր

երեւակայութիւնը դարձել է իրականութիւն»:

Աստուածը նայում է մեզ, որպէս փոքրիկ Քրիստոսի: Քրիստոսը կանգնած է մեր կողքին,

որպէսզի օգնի մեզ վերածուելու Իրեն: Երեւակայութիւն կիրառելու Աստծոյ խաղի մասին

գաղափարը առաջին հայեացքից տարօրինակ է հնչում: Բայց միթէ՞ այն իրականում

տարօրինակ է: Միթէ՞ հէնց այդ ձեւով չեն աւելի բարձր կարգի էակները դաստիարակում

նրանց, ովքեր իրենցից ցածր են: Մայրը սովորեցնում է երեխային խօսել, նրա հետ զրուցելով

այնպէս, կարծես երեխան իրեն հասկանում է շատ աւելի վաղ, քան երեխան կը սկսի

իսկապէս հասկանալ իրեն: Մենք մեր շներին վերաբերւում ենք այնպէս, կարծես նրանք

մարդկային էակներ լինեն: Ահա թէ ինչու են նրանք ի վերջոյ դառնում «համարեա մարդու

պէս»:

8. ՀԵ՞ՇՏ Է ԱՐԴԵՕՔ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԼԻՆԵԼԸ

Նախորդ գլխում մենք քննարկում էինք, թէ ինչպէս «մարմնաւորել Քրիստոսին» կամ ինչպէս

պատկերացնել մեզ Աստծու որդի, որպէսզի ի վերջոյ դառնանք այդպիսին իրականում: Ես կը

ցանկանայի ամենայն յստակութեամբ յայտարարել, որ դա պարզապէս այն զբաղմունքներից

մէկը չէ, որին պէտք է տրուի քրիստոնեան եւ ոչ էլ ինչ-որ վարժութիւն` յաջորդ դասարան

տեղափոխուելու համար: Այդ գաղափարում ամփոփուած է քրիստոնէութեան իմաստը եւ

Page 107: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

107

էութիւնը: Ոչ մի այլ բան այն չի առաջարկում: Եւ ես կը ցանկանայի մատնանշել, թէ ինչն է

այստեղ տարբերւում բարոյականութեան եւ բարու սովորական գաղափարներից:

Ընդունուած տեսակէտը, որը մենք ունենք մինչեւ քրիստոնեայ դառնալը, հետեւեալն է:

Որպէս ելակէտ մենք վերցնում ենք մեր սովորական «եսը»` վերջինիս տարատեսակ

ցանկութիւններով ու շահերով: Այնուհետեւ ընդունում ենք, որ կայ եւս մի բան, անուանենք

դա «բարոյականութիւն», կամ «վարուեցողութեան կանոններ», կամ «հանրային բարօրութեան

նկատառումներ» , որն իր պահանջներն է ներկայացնում մեր «Ես»-ին, եւ դրանք

հակասութեան մէջ են մտնում մարդու սեփական ցանկութիւնների հետ: «Լինել լաւը» մեր

պատկերացմամբ, նշանակում է տեղի տալ այդ պահանջներին: Որոշ բաներ, որ մեր «ես»-ը կը

ցանկանար անել, պարզւում է «չարիք» է: Դէ ինչ, այդ դէպքում մենք պէտք է հրաժարուենք

դրանցից: Այլ բաներ, որ մեր «ես»-ը չի ուզում անել, ընդհակառակը, պարզւում է, որ կոչւում է

«բարի», եւ մենք հարկադրուած ենք դրանք կատարել: Սակայն մենք մշտապէս յոյս ենք

փայփայում, որ երբ կատարենք մեզ ներկայացուած բոլոր պահանջները, մեր խեղճ «ես»-ի

համար դեռեւս հնարաւորութիւն ու ժամանակ կը մնայ իրականացնելու իր սեփական

ցանկութիւնները, ապրելու սեփական կեանքով, սեփական հաճոյքներով: Փաստօրէն մենք

շատ ենք նմանւում հարկեր վճարող ազնիւ մարդուն: Նա բարեխիղճ ձեւով վճարում է դրանք,

սակայն յոյս ունի, որ իր մօտ բաւականաչափ փող կը մնայ բարեկեցիկ ապրելու համար: Այդ

ամէնը տեղի է ունենում այն պատճառով, որ որպէս ելակէտ մենք ընդունում ենք մեր

սովորական «եսը»:

Քանի դեռ այդպէս ենք մտածում, մենք շատ յաճախ յանգում ենք երկու արդիւնքներից

մէկին: Կամ մենք հրաժարւում ենք «լաւը լինելու» ջանքերից, կամ էլ վերածւում ենք իսկական

դժբախտ մարդու: Ինչո՞ւ: Որովհետեւ (չմոլորուէք) եթէ դուք իսկապէս պատրաստւում էք

կատարել ձեզ ներկայացուող պահանջները, ապա ձեր «եսին» չի մնայ ոչ ժամանակ, ոչ էլ ուժ

ինքն իր համար ապրելու: Ինչքան շատ էք հետեւում ձեր խղճի ձայնին, այնքան աւելի շատ է

այդ ձայնը ձեզնից պահանջում: Ձեր բնական «եսը», որն այդ կերպ տառապում է սովից, ամէն

քայլափոխի դէմ է առնում խոչընդոտների եւ ճկւում է բեռի տակ: Նա ի վերջոյ կը սկսի

վրդովուել աւելի ու աւելի ուժգին: Ահա թէ ինչու, դուք կամ կը դադարեցնէք «լաւը լինելու»

ջանքերը, կամ կը վերածուէք նրանցից մէկին, որոնք, իրենց խօսքով, «ապրում են ուրիշների

համար», բայց այդ ընթացքում մշտապէս դժգոհում են ամէն ինչից եւ անդադար փնթփնթում

են ամէն ինչի վրայ, միաժամանակ զարմանալով, թէ «ուրիշներն» ինչու չեն նկատում իրենց

ինքնազոհութիւնը, իրենց չդադարող մարտիրոսութիւնը: Եւ երբ դուք դառնաք այդպիսին,

ապա շրջապատի համար կը դառնաք շատ աւելի անտանելի, քան եթէ մնայիք անկեղծ

եսասէր:

Քրիստոնէութիւնն առաջարկում է այլ ուղի: Այդ ուղին եւ աւելի դժուար է, եւ հեշտ է:

Քրիստոսն ասում է. «Տուէք Ինձ ամէնը: Ես կարիք չունեմ ձեր այսինչ քանակի ժամանակին,

այսինչ քանակի փողին կամ ձեր աշխատանքին: Ես ուզում եմ ձեզ: Ես եկել եմ ոչ թէ, որ

խոշտանգեմ ձեր բնական «եսը», այլ որպէսզի սպանեմ այն: Ոչ մի տեսակ կիսամիջոցներ

այստեղ չեն օգնի: Ես չեմ ցանկանում այստեղ-այնտեղ ճիւղեր կտրել: Ես ցանականում եմ

կտրել ծառը: Ես չեմ ցանկանում փորել ատամը կամ նրա վրայ շապիկ դնել, կամ նրա խոռոչը

փակել: Ես ցանկանում են այն հեռացնել: Ինձ տուէք ձեր «եսը» անբաժան կերպով, բոլոր

ցանկութիւններով, ինչպէս անմեղ, այնպէս էլ արատաւոր ողջ հաւաքածուն: Փոխարէնը Ես

Page 108: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

108

ձեզ կը տամ նոր «ես»: Փաստօրէն, Ես կը տամ ձեզ Ինքս Ինձ, եւ այն ամէնը, որ իմն է, կը

դառնայ ձերը»:

Դա միաժամանակ եւ աւելի դժուար է, եւ աւելի հեշտ է, քան այն, ինչ ջանում ենք անել մենք:

Ես յոյսով եմ, դուք նկատել էք, որ Քրիստոսն Ինքը քրիստոնէական ուղին երբեմն

նկարագրում է որպէս շատ դժուար, իսկ երբեմն էլ` որպէս շատ հեշտ: Նա ասում է. «Վերցրու

քո խաչը», եւ դա հնչում է իբրեւ մարտիրոսական մահուան կոչ համակենտրոնացման

ճամբարում: Բայց յաջորդ պահին Նա ասում է. «...Իմ լուծը բարիք է, եւ Իմ բեռը` թեթեւ»:

Դժուար չէ հասկանալ, թէ ինչու ե՛ւ մէկը, ե՛ւ միւսը ճշմարիտ են:

Ուսուցիչները կարող են ձեզ ասել, որ դասարանի ամենածոյլ աշակերտը նա է, ով

ուսումնական տարուայ վերջում աշխատում է բոլորից աւելի մեծ յամառութեամբ: Նրանք չեն

կատակում: Եթէ դուք երկու աշակերտի յանձնարարէք ապացուցել որեւէ երկրաչափական

թէօրեմ, ապա նա, ով պատրաստ է կատարել յանձնարարութիւնը, կը փորձի հասկանալ

խնդիրը: Ծոյլ աշակերտը փորձում է յիշողութեամբ անգիր անել լուծումը, քանի որ տուեալ

պահին դա պահանջում է աւելի քիչ ջանք: Սակայն վեց ամիս անց, երբ նրանք սկսեն

պատրաստուել քննութիւններին, ծոյլիկը ստիպուած կը լինի տանջալից շատ ժամեր ծախսել

այն բանի վրայ, ինչը ջանասէր աշակերտը հաճոյքով կ'անի մի քանի րոպէում: Վերջին

հաշուով, ծոյլը հարկադրուած է լինում աւելի շատ աշխատել:

Եկէք այս իրավիճակին նայենք այլ տեսանկիւնից: Ճակատամարտում կամ լեռ մագլցելիս

երբեմն կարիք է լինում ձեռնարկել ինչ-որ գործողութիւն, որը պահանջում է ջանքեր եւ

քաջութիւն: Սակայն վերջնական արդիւնքում հէնց դա էլ կ'ապահովի առաւելագոյն

անվտանգութիւնը: Եթէ դուք դա չանէք, ապա մի քանի ժամ անց կը յայտնուէք աւելի մեծ

վտանգի առջեւ: Վախկոտ արարքը կը լինի նաեւ ամենավտանգաւորը:

Հէնց այդպէս է նաեւ քրիստոնէութիւնում: Սարսափելի է, համարեա անհնարին է ինքդ քեզ

ամբողջութեամբ յանձնել Քրիստոսին` քո բոլոր ցանկութիւններով ու հոգածութիւններով:

Սակայն դա անհամեմատ աւելի հեշտ է, քան այն, ինչ մենք փորձում ենք անել ինքներս:

Որովհետեւ մենք ձգտում ենք մնալ այսպէս ասած «ինքներս մեզ», չենք հրաժարւում

անձնական երջանկութիւնից, որպէս կեանքի գլխաւոր նպատակից եւ դրա հետ մէկտեղ

փորձում ենք լինել «լաւը»: Մենք բոլորս փորձում ենք չխանգարել մեր մտքին ու սրտին

կենտրոնանալ հարստանալու, փառաբանուելու, հաճոյքներ վայելելու վրայ, եւ չնայած դրան,

յոյս ունենք մեզ պահել ազնիւ, առաքինի եւ համեստ: Եւ դա հէնց այն է, ինչից մեզ

զգուշացնում էր Քրիստոսը: Նա ասում էր, որ փշերից թուզ չի աճում: Խոտով ցանուած դաշտը

ցորենի բերք չի տայ: Եթէ դուք պարբերաբար հնձէք խոտը, ապա ձեզ կը յաջողուի այն պահել

կարճ վիճակում: Բայց այդ դաշտը այնուամենայնիւ ցորենի բերք չի տայ: Որպէսզի այդ

դաշտը ցորեն տայ, նրանում պէտք է փոփոխութիւններ կատարել` անհրաժեշտ է այն խոր

հերկել ու նորից ցանել:

Ահա թէ ինչու քրիստոնէական կեանքի իսկական խնդիրը ծագում է այնտեղ, ուր մարդիկ

սովորաբար չեն սպասում դրան: Ծագում է դա այն պահին, երբ մենք առաւօտեան

արթնանում ենք: Նոր օրուայ հետ կապուած մեր բոլոր ցանկութիւններն ու յոյսերը

յարձակւում են մեզ վրայ վայրի գազանների պէս: Եւ ամէն առաւօտ մեր առաջին

պարտականութիւնն այն է, որ պարզապէս հեռու քշենք դրանց: Մենք պէտք է ականջ դնենք

Page 109: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

109

այլ ձայնի, ընդունենք այլ տեսակէտ, թոյլ տանք, որ մենք լցուենք այլ, աւելի մեծ, աւելի հզօր եւ

աւելի հանգիստ կեանքի հոսանքով: Եւ այսպէս, ամբողջ օրուայ ընթացքում` մենք զսպում

ենք մեր բնական կամակորութիւնը եւ յուզմունքները, մուտք ենք գործում քամուց

պաշտպանուած գօտի:

Սկզբում ձեռք բերելով նման հոգեվիճակ, դուք այն կարող էք պահել միայն մի քանի րոպէ:

Սակայն այդ րոպէների ընթացքում ձեր ողջ օրգանիզմում տարածւում է նոր տեսակի կեանք,

քանի որ մենք թոյլ ենք տալիս Նրան մեր ներսում աշխատանք կատարել: Տարբերութիւն կայ

իւղաներկի, որը ծածկում է առարկայի լոկ մակերեսը եւ ներկանիւթի միջեւ, որը թափանցում

է ներկուած առարկայի մէջ: Քրիստոսը երբեք չի արտաբերել անհասկանալի իդէալիստական

դարձուածքներ: Ասելով «Եղէք կատարեալ», Նա հէնց այդ նկատի ունէր: Նա նկատի ունէր, որ

մենք պէտք է անցնենք բուժման լրիւ կուրս: Դա դժուար է: Սակայն փոխզիջումը, որին մենք

ձգտում ենք հասնել, անհամեմատ դժուար է, այն ուղղակի անհնար է: Ձուին հաւանաբար

դժուար է թռչնի վերածուելը, սակայն նրա համար շատ աւելի դժուար կը լինի թռչել սովորելը

ձու մնալու դէպքում: Մենք ձեզ հետ միասին նման ենք ձուին: Սակայն մենք չենք կարող

անվերջ մնալ սովորական, օրինաւոր ձու: Կամ մենք ձուից դուրս կը գանք, կամ այն կը

փչանայ:

Այժմ թոյլ տուէք ինձ կրկնել այն, ինչ ես ասել եմ նախկինում` սա է ամբողջ

քրիստոնութիւնը, որեւէ այլ բան չկայ: Ընդունում եմ, որ դա կարող է առաջացնել մեծ

տարակուսանք: Չէ որ այնքան ակնյայտ է թւում, որ եկեղեցին ունի բազում այլ հոգսեր`

կրթութիւնը, նոր շինութիւնների կառուցումը, քարոզչական աշխատանքը, ծէսերը: Ակնյայտ է

նաեւ, որ շատ հոգսերով է ծանրաբեռնուած պետութիւնը` դա պաշտպանութեան,

քաղաքականութեան, տնտեսութեան խնդիրներն են եւ շատ այլ բաներ: Սակայն իրականում

ամէն ինչ աւելի պարզ է: Պետութիւնը գոյութիւն ունի, որպէսզի ապահովի եւ պաշտապանի

այս կեանքում մարդկային սովորական բարեկեցութիւնը: Բուխարու մօտ զրուցող տղամարդն

ու կինը, գարեջրատանը թղթախաղով զբաղուած ընկերները, իր սենեակում գիրք կարդացող

կամ իր այգում աշխատող մարդը` այս ամէնի պաշտպանութեան համար է, որ գոյութիւն ունի

պետութիւնը: Բոլոր օրէնքները, խորհրդարանները, բանակները, դատարանները,

ոստիկանութիւնը, տնտեսութիւնը իմաստ ունեն միայն այն դէպքում, եթէ օգնում են այդ

բարեկեցութիւնը երկարացնել ու պաշտպանել: Հակառակ դեպում, դրանք յանգեցնում են

սոսկ ժամանակի ու փողի վատնման:

Ինչ վերաբերում է եկեղեցուն, ապա այն գոյութիւն ունի միայն այն բանի համար, որ

մարդկանց բերի դէպի Քրիստոս, նրանցից ձեւաւորի փոքրիկ Քրիստոսներ: Եթէ եկեղեցին դա

չի անում, ապա բոլոր տաճարները, ողջ հոգեւորականութիւնը, բոլոր առաքելական

կազմակերպութիւնները, քարոզները, անգամ հէնց Աստուածաշունչը կը հանգեն լոկ

ժամավաճառութեան: Աստուածը մարդ դարձաւ յատուկ այդ նպատակով: Եւ գիտէ՞ք ինչ:

Գուցէ հէնց այդ նպատակով է ստեղծուել Տիեզերքը: Աստուածաշնչում ասւում է, որ այն

ստեղծուել է Քրիստոսի համար եւ որ ամէն ինչ պէտք է միաւորուի Նրանում: Ես կարծում եմ

մեզնից ոչ մէկը ի վիճակի չէ հասկանալու, թէ դա ինչպէս է լինելու Տիեզերքի մաշտաբով:

Մենք չգիտենք, թէ ինչ է ապրում (եթէ այնտեղ ընդհանրապէս որեւէ բան ապրում է) տիեզերքի

այն մասերում, որոնք Երկրից հեռու են միլոնաւոր կիլոմետրերով: Անգամ այս Երկրում մենք

չգիտենք, թէ ինչ է լինելու մնացած ամէն ինչի հետ` բացի մարդուց: Իսկ ի՞նչ ենք մենք

Page 110: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

110

սպասում: Մեզ ցուցադրուած է ծրագրի միայն այն մասը, որը վերաբերում է մեզ: Երբեմն ես

սիրում եմ պատկերացնել, թէ ինչ է լինելու միւս էակների եւ առարկաների հետ: Ինձ թւում է,

որ բարձրակարգ կենդանիները, ինչ-որ առումով, կը մերձենան մարդուն, շնորհիւ իրենց

նկատմամբ մարդու սիրոյ եւ շնորհիւ այն բանի, որ մարդը (ինչպէս դա իրականում տեղի է

ունենում) կենդանիներին դարձնում է աւելի մարդամօտ, քան թէ նրանք կը լինէին, եթէ Երկրի

վրայ գոյութիւն չունենար մարդը եւ նրա ողջ գործունէութիւնը: Ես նոյնիսկ ինչ-որ իմաստ եմ

տեսնում այն բանում, որ անշունչ առարկաներն ու բոյսերը ձգւում են դէպի մարդը, երբ

մարդը ուսումնասիրում է դրանք, օգտագործում է եւ գնահատում: Եթէ այլ աշխարհները

բնակեցուած լինէին բանական էակներով, ապա նրանք էլ կարող էին նոյնն անել իրենց

աշխարհների հետ: Եւ երբ բանական էակները միանան Քրիտոսին, գուցէ նրանք իրենց հետ

կը բերեն նաեւ մնացած ամէն ինչը: Բայց ես չգիտեմ, թէ այդ ամէնն ինչպէս կը լինի

իրականում: Ես միայն կարող եմ ձեզ հետ կիսել իմ ենթադրութիւնները:

Մեզ ասուած է միայն, թէ ինչպէս ենք մենք` մարդիկ, միանալու Քիստոսին, թէ ինչպէս ենք

դառնալու այն հիասքանչ նուէրի մի մասը, որը Տիեզերքի երիտասարդ Իշխանը ցանկանում է

յանձնել Իր Հօրը, նուէր, որը հէնց Ինքն է եւ հետեւաբար նաեւ մենք Նրանում: Միայն դրա

համար է, որ մենք ստեղծուել ենք: Աստուածաշնչում կան իւրօրինակ, յուզիչ ակնարկներ այն

մասին, որ երբ մենք միանանք Նրան եւ լինենք Նրանում, բնութեան մէջ շատ բան կը սկսի

ձեռք բերել իր նախնական ճիշտ իմաստը: Սարսափելի երազը կը վերջանայ, եւ կը լինի

առաւօտ:

9. ՈՐ՞Ն Է ԳԻՆԸ

Պարզւում է շատերին շփոթեցրել է այն, ինչ ես ասել եմ նախորդ գլխում մեր Տիրոջ «Եղէք

կատարեալ» խօսքերի մասին: Ոմանք հաւանաբար կարծում են, թէ այդ խօսքերը հետեւեալն

են նշանակում. «Քանի դեռ չէք դարձել կատարեալ, Ես ձեզ չեմ օգնելու»: Քանի որ մենք ի

վիճակի չենք դառնալ կատարեալ, մեր վիճակն անյոյս է: Բայց ես չեմ կարծում, թէ դա այդպէս

է: Կարծում եմ, Տէրը նկատի ունէր հետեւեալը. «Ես ձեզ կ'օգնեմ միայն կատարելութեանը

հասնել: Գուցէ դուք աւելի քիչ բան էք ցանկանում, բայց Ես չեմ տայ ոչինչ, որն աւելի քիչ է

ասուածից»:

Թոյլ տուէք պարզաբանել իմ միտքը: Երեխայ ժամանակ իմ ատամները յաճախ էին ցաւում,

եւ ես գիտէի, որ եթէ գնամ մօրս մօտ, նա ինձ որեւէ ցաւազրկող կը տայ, եւ ես հանգիստ կը

քնեմ: Բայց ես չէի գնում նրա մօտ մինչեւ այն պահը, երբ ցաւը դառնում էր անտանելի: Ես

նրա մօտ չէի գնում հետեւեալ պատճառով: Ես չէի կասկածում, որ նա ինձ ասպիրին կը տայ,

բայց նաեւ գիտէի, որ դրանով նա չի սահմանափակուի, այլ յաջորդ առաւօտեան ինձ կը տանի

ատամնաբոյժի մօտ: Ես չէի կարող նրանից ստանալ այն, ինչ ուզում էի, առանց ստանալու

աւելին, որը ես բոլորովին չէի ուզում: Ահա թէ ինչ էի ես ուզում` անմիջապէս ազատուել

ցաւից: Բայց ես չէի կարող դա ստանալ առանց իմ բոլոր ատամների ստուգման: Իսկ ես

գիտէի այդ ատամնաբոյժներին: Գիտէի, որ նրանք սկսելու են քչփորել նաեւ իմ այն

ատամները, որոնք դեռ չէին ցաւում: Ինչպէս ասում են, մատդ տուր, ամբողջ ձեռքդ կը խլեն:

Page 111: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

111

Մեր Տէրը, եթէ թոյլ տաք նման համեմատութիւն անել, ինչ-որ իմաստով յիշեցնում է այդ

ատամնաբոյժներին: Եթէ դուք Նրան տաք ձեր մատը, Նա կը վերցնի ամբողջ ձեռքը: Տասնեակ

մարդիկ են Նրան դիմում մի առանձին մեղքից բուժուելու համար, որից նրանք յատկապէս

ամաչում են (օրինակ` վախկոտութիւնից), կամ մի այնպիսի մեղքից, որը փչացնում է նրանց

կեանքը (օրինակ դիւրագրգռութիւնից կամ հարբեցողութիւնից): Դէ ինչ, Նա կը բուժի

ցանկացած հիւանդութիւն: Բայց Նա կանգ չի առնի այդտեղ: Գուցէ դուք Նրանից այլեւս ոչինչ

չէք խնդրել, բայց եթէ մէկ անգամ դիմել էք Նրան, ուրեմն Նա անպայման ձեզ կ'ենթարկի լրիւ

բուժման:

Ահա թէ ինչու, Նա նախազգուշացնում է մարդկանց, որ մինչ քրիստոնեայ դառնալը, նրանք

մտածեն, թէ դա ինչ կ'արժենայ իրենց համար: «Ինձ ճիշտ հասկացէք,- ասում է Նա,- եթէ ինձ

թոյլ տաք, Ես ձեզ կատարեալ կը դարձնեմ: Այն պահին, երբ դուք ձեզ յանձնէք Իմ ձեռքը,

իմացէք, որ հէնց դա եմ Ես անելու: Հէնց դա, եւ ուրիշ ոչինչ: Բայց ձեր կամքը մնում է ազատ:

Եթէ կամենաք, կարող էք մերժել Ինձ: Իսկ եթէ չմերժէք, իմացէք` ես գործը կը հասցնեմ

աւարտին: Ինչ տառապանքներ էլ դա պահանջի ձեզնից ձեր երկրային կեանքում, ինչ էլ որ

դա պահանջի Ինձնից, Ես չեմ հանգստանայ եւ ձեզ հանգիստ չեմ թողնի, քանի դեռ դուք

իսկապէս չէք դարձել կատարեալ, քանի դեռ Իմ Հայրը չի կարողանայ առանց վարանելու

ասել, որ գոհ է ձեզնից, ինչպէս Նա ասել է դա Իմ մասին: Ես կարող եմ դա անել, եւ Ես դա

կ'անեմ: Բայց դրանից քիչ ես ոչինչ չեմ անի »:

Այնուհանդերձ, կարեւոր է նաեւ Օգնականը, որին հնարաւոր չէ գոհացնել աւելի քիչ բանով,

քան կատարելութիւնն է, եւ որը շատ ուրախ կը լինի ձեր առաջին, թոյլ փորձից, որը դուք կը

ձեռնարկէք վաղը ձեր պարզագոյն պարտականութիւնը կատարելու համար: Ինչպէս ասում

էր յայտնի քրիստոնէական հեղինակ Ջորջ Մաքդոնալդը, իւրաքանչիւր հայր գոհ է, երբ իր

զաւակը կատարում է իր առաջին անվստահ քայլերը, բայց ոչ մի հայր չի բաւարարուի աւելի

քիչ բանով, քան իր հասուն որդու ինքնավստահ, ազատ քայլուածքն է: Ճիշտ նոյն կերպ էլ,

ասում է նա, «հեշտ է ստանալ Աստծու հաւանութիւնը, բայց դժուար է Նրան բաւարարելը»:

Այս ամէնից բխում է հետեւեալ գործնական եզրայանգումը: Մի կողմից այն, որ Աստուածը

մեզնից պահանջում է կատարելութիւն, չպէտք է վհատեցնի մեզ լաւը լինելու մեր ներկայիս

ջանքերում, ինչպէս եւ չպէտք է յուսահատուենք դրա հետ կապուած մեր ներկայ

անյաջողութիւներից: Ամէն անգամ, երբ դուք ընկնում էք, Նա նորից ոտքի է կանգնեցնում ձեզ:

Նա լաւ գիտէ, որ ձեր սեփական ջանքերի շնորհիւ դուք չէք կարող անգամ մօտենալ

կատարելութեանը: Դուք, ձեր հերթին, ի սկզբանէ պէտք է հասկանաք, որ այն նպատակը

դէպի ուր Նա ուղղորդում է ձեզ, դա բացարձակ կատարելութիւնն է, եւ Տիեզերքում ոչ մի ուժ,

բացի ձեզնից չի կարող Նրան խոչընդոտել այդ հարցում: Դա հասկանալը շատ կարեւոր է:

Եթէ մենք չհասկանանք դա, ապա շատ հաւանական է, որ ինչ որ պահի մենք ցանկանանք

նահանջել եւ սկսենք Նրան ընդդիմանալ: Ես կարծում եմ մեզնից շատերը հակուած են իրենց

բաւականաչափ լաւը համարել այն բանից յետոյ, երբ Քրիստոսը օգնել է մեզ յաղթահարել

մէկ-երկու մեղք, որոնք յատկապէս անհանգստացրել են մեզ: Նա արել է այն ամէնը, ինչ մենք

Նրանից խնդրել ենք, եւ հիմա շատ գոհ կը լինենք, եթէ Նա հանգիստ թողնի մեզ: Ինչպէս

ընդունուած է ասել, «Ես երբեք չեմ ձգտել սուրբ դառնալ: Ես պարզապէս ցանկացել եմ լինել

պարկեշտ մարդ»: Մեզ նոյնիսկ թւում է, թէ դա վկայում է մեր խոնարհութեան մասին:

Page 112: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

112

Եւ դա ողբերգական սխալ է: Ի հարկէ մենք չենք ցանկացել եւ երբեք չենք խնդրել, որ մեզ

վերածեն կատարեալ էակի: Սակայն հարցն այստեղ մեր ցանկութիւնը չէ, այլ այն

մտադրութիւնները, որոնք Նա ունեցել է մեզ արարելով: Նա Գիւտարար է: Մենք միայն

մեքենաներ ենք: Նա Նկարիչ է, մենք ընդամէնը` նկար: Ինչպէ՞ս կարող ենք իմանալ, թէ Նա

ինչ է մտադիր դարձնել մեզ: Դուք նկատում էք, որ Նա մեզ արդէն դարձրել է մի բան, որը

մեծապէս տարբերւում է նրանից, ինչ մենք նախկինում էինք: Շատ վաղուց, մեր ծնուելուց

առաջ, երբ մենք դեռեւս գտնւում էինք մօր մարմնում, մենք անցել ենք զարգացման տարբեր

փուլեր: Սկզբում մեր տեսքով մենք յիշեցրել ենք բոյսերի, այնուհետեւ` ձկների, եւ միայն

վերջին փուլում մենք սկսել ենք նմանուել մարդկային մանկիկի: Եւ եթէ մենք կարողանայինք

գիտակցել այն վաղ փուլերը, ապա միանգամայն հնարաւոր է, որ բաւարարուէինք մնալով

բոյսի կամ ձկան տեսքով, եւ չցանկանայինք վերածուել երեխայի: Բայց այդ ընթացքում Նա

մեզ հետ կապուած յատուկ ծրագիր ունէր եւ վճռական էր այդ ծրագիրը մինչեւ վերջ

հասցնելու համար: Նոյնը տեղի է ունենում նաեւ հիմա, սակայն աւելի բարձր մակարդակով:

Հնարաւոր եմ համարում, որ մեզ լիովին կը բաւարարի, եթէ մենք մնանք այսպէս կոչուած

սովորական մարդիկ: Սակայն Նա վճռականօրէն տրամադրուած է իրականացնել մէկ այլ

ծրագիր: Այդ ծրագրին մասնակցելուց հրաժարուելը թելադրւում է ոչ թէ խոնարհութեամբ, այլ

ծուլութեամբ եւ վախկոտութեամբ: Նրան ենթարկուելը վկայում է ոչ թէ փառամոլութեան կամ

մեծամտութեան մոլուցքի մասին, այլ հնազանդութեան մասին:

Ճշմարտութեան այս երկու կողմերը կարելի է լուսաբանել այլ կերպ: Մի կողմից, մենք

չպէտք է երեւակայենք, թէ մեր սեփական ջանքերով մենք կարող ենք պարկեշտ մարդու

վիճակում մնալ թէկուզ մէկ օր: Եթէ չլինէր Նրա աջակցութիւնը, մեզնից ոչ մէկը

պաշտպանուած չէր լինի լուրջ մեղքից կամ յանցագործութիւնից: Միւս կողմից, այն ողջ

սրբութիւնն ու հերոսականութիւնը, որով աչքի են ընկել սրբերից մեծագոյնները, չեն

գերազանցում այն, ինչով Նա մտադիր է օժտել մեզնից իւրաքանչիւրին: Մեր նկատմամբ այդ

աշխատանքը չի աւարտուելու այս կեանքում: Սակայն Նա մտադիր է դա կատարել այն

չափով, որքանով դա հնարաւոր է մինչեւ մեր մահը:

Ահա թէ ինչու, մենք չպէտք է զարմանանք, երբ մեզ բաժին են հասնում ծանր

փորձութիւններ: Երբ մարդը դիմում է Քրիստոսին եւ նրան թւում է, թէ իր մօտ ամէն ինչ լաւ է

գնում (այն իմաստով, որ նա ազատւում է արատաւոր հակումներից), ապա յաճախ մտածում

է, որ հիմա, բնականաբար, այլ հանգամանքները եւս պէտք է բարեյաջող լինեն: Եւ երբ վրայ

են հասնում անյաջողութիւնները` հիւանդութիւն, դրամական դժուարութիւններ, զանազան

գայթակղութիւններ, այդպիսի մարդը հիասթափութիւն է ապրում: Այս ամէնը, մտածում է նա,

անհրաժեշտ էր իմ մէջ գիտակցութիւնն արթնացնելու եւ ինձ զղջման բերելու համար, բայց

ինչո՞ւ հիմա: Որովհետեւ Աստուածը նրան հարկադրում է առաջ գնալ, բարձրանալ աւելի

բարձր մակարդակ: Աստուածն այդ մարդու համար այնպիսի հանգամանքներ է ստեղծում, որ

նրանից պահանջուի շատ աւելի մեծ քաջութիւն, համբերութիւն, կամ սէր, քան նա երբեւէ

կարող էր պատկերացնել: Մեզ այդ ամէնը թւում է աւելորդ: Բայց միայն այն պատճառով, որ

մենք գաղափար չունենք, թէ ինչ արտասովոր էակներ է Նա պատրաստւում մեզ դարձնել:

Ես կարծում եմ, որ եւս մէկ համեմատութիւն պէտք է փոխ առնեմ Ջորջ Մաքդոնալդից:

Պատկերացրէք, որ դուք բնակելի տուն էք: Աստուած մտնում է այդ տունը, որ այն

վերակառուցի: Սկզբում, հնարաւոր է, դուք դեռ կարող էք հասկանալ, թէ Նա ինչ է անում: Նա

Page 113: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

113

վերանորոգում է ջրմուղ համակարգը եւ տանիքը: Նման վերանորոգման անհրաժեշտութիւնը

ձեզ հասկանալի է եւ ձեզ մօտ զարմանք չի յարուցում: Բայց ահա Նա սկսում է քանդել տունը,

ընդ որում այնպէս, որ դուք ցաւ էք ապրում: Բացի այդ դուք դրանում որեւէ իմաստ չէք

տեսնում: Ինչի՞ է Նա ձգտում: Իսկ բացատրութիւնը հետեւեալն է` Նա ձեզնից սարքում է

բոլորովին նոր տուն, ոչ այնպիսին, ինչպիսին դուք պատկերացնում էիք: Մի տեղում Նա

բարձրացնում է նոր շինութիւն, յատակ է գցում, միւսում վերականգնում է աշտարակները,

ստեղծում բակեր: Դուք կարծում էիք, թէ ձեզ պատրաստւում են վերակառուցել յարմարաւէտ

փոքրիկ քոթեջի: Իսկ Նա կառուցում է պալատ եւ մտադիր է բնակութիւն հաստատել այդտեղ:

«Եղէք կատարեալ» պատգամը իդէալիստական վերամբարձ կոչ չէ: Դա նաեւ անհնարինն

անելու հրաման չէ: Նա պատրաստւում է մեզ վերափոխել այնպիսի էակների, որոնք ի զօրու

են կատարել այդ հրամանը: Նա ասում է (Աստուածաշնչում), որ մենք «աստուածներ» ենք եւ

կ'ապացուցի Իր բառերի ճշմարտացիութիւնը: Եթէ միայն մենք թոյլ տանք Նրան: Մենք կարող

ենք Նրան խանգարել: Եթէ ցանկանանք, Նա մեզնից ամենաթոյլին, ամենաանարժանին կը

դարձնի աստուած կամ աստուածուհի, շլացուցիչ, լուսապայծառ, անմահ էակի, որը կը

ճառագի այնպիսի էներգիայով, երջանկութեամբ, իմաստութեամբ ու սիրով, որը մենք հիմա

չենք էլ կարող երեւակայել: Նա մեզ կը վերածի մաքուր, փայլող հայելու, որն ընդունակ է

կատարեալ ձեւով (ի հարկէ աւելի փոքր մասշտաբով) արտացոլել Նրա անսահման ուժը,

ուրախութիւնն ու բարութիւնը: Դա երկար, գուցէեւ ցաւագին գործընթաց է: Սակայն հէնց այն

անցնելու մէջ է մեր իմաստը: Մենք չենք կարող յաւակնել աւելի քչին: Այն, ինչ Աստուածն

ասել է, ասել է լրջօրէն:

10. ԼԱՒ ՄԱՐԴԻԿ, ԹԷ ՆՈՐ ՄԱՐԴԻԿ

Այո, այն, ինչ Նա ասել է, ասել է լրջօրէն: Նրանք, ովքեր իրենց կը յանձնեն Նրա ձեռքը, կը

դառնան նոյնքան կատարեալ, որքան Ինքը` կատարեալ սիրոյ, իմաստութեան,

ուրախութեան, գեղեցկութեան եւ անմահութեան մէջ: Այդ փոխակերպումը չի աւարտուի մեր

երկրային կեանքում, քանի որ մահը բուժման կարեւոր մասն է: Թէ որքան խոր կը լինի

փոխակերպումը իւրաքանչիւր քրիստոնեայի համար իր երկրային կեանքում, ոչ մէկին

տրուած չէ իմանալ:

Ես կարծում եմ, հիմա ճիշտ ժամանակն է քննարկել յաճախակի ծագող հարցերից մէկը. եթէ

քրիստոնէութիւնը ճիշտ է, ինչո՞ւ քրիստոնեաներն աւելի լաւը չեն, քան ոչ քրիստոնեաները:

Այդ հարցը մի կողմից լիովին օրինաչափ է, իսկ միւս կողմից արդարացուած չէ:

Դրա հիմնաւորուածութիւնը հետեւեալն է: Եթէ մարդու դարձը քրիստոնէութեան

արտաքնապէս ոչնչով չի դրսեւորւում նրա վարքագծում, եթէ նա շարունակում է մնալ

նախկինի պէս սնափառ կամ նախանձ, կամ փառասէր, ինչպէս նախկինում էր, ապա,

կարծում եմ, մենք պէտք է կասկածի ենթարկենք նրա դարձի անկեղծութիւնը: Ամէն անգամ,

երբ դարձի եկածը գտնում է, որ հասել է առաջընթացի, նա հէնց այդ կերպ կարող է ստուգել

իրեն: Հիանալի զգացմունքները, մեծ խորաթափանցութիւնը, կրօնի հանդէպ

հետաքրքրութեան աճը ոչինչ չեն նշանակում, եթէ այդ ընթացքում մեր վարքագիծը չի

փոխւում դէպի լաւը, ինչպէս ոչինչ չի նշանակում հիւանդի լաւ ինքնազգացողութիւնը, եթէ

Page 114: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

114

նրա ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ: Այս տեսանկիւնից աշխարհը միանգամայն

ճիշտ է, երբ քրիստոնէութեան մասին դատում է ըստ արդիւնքների: Քրիստոսը մեզ ասում է,

որ հէնց այդպէս էլ մենք դատենք: Ծառը ճանաչւում է իր պտուղներով: «Իմանալու համար, թէ

լաւն է արդեօք պուդինգը, այն պէտք է ուտել»: Երբ մենք` քրիստոնեաներս մեզ անվայել ենք

պահում կամ երբ պատշաճ պահելու մեր ջանքերից ոչինչ չի ստացւում, մենք մարդկանց

անվստահութիւն ենք ներշնչում քրիտոնէութեան հանդէպ: Պատերազմական

ժամանակաշրջանի պաստառների վրայ կարելի էր կարդալ. «Թեթեւամիտ շաղակրատանքը

կարող է մեզ կործանել»: Վերընթերցելով այս բառերը, կ'ասեմ, որ թեթեւաբարոյ կենսակերպը

կարող է բերել չարախօս մեկնաբանութիւնների: Եւ մենք ինքներս ենք առիթ տալիս նման

մեկնաբանութիւնների, հարցականի տակ դնելով քրիստոնէութեան ճշմարտացիութիւնը:

Բայց, միւս կողմից, մեզ շրջապատող աշխարհը բաւականին անտրամաբանական է

քրիստոնէութեան հանդէպ իր պահանջներում: Մարդկանց յաճախ բաւարար չի լինում, որ

քրիստոնեայ դարձած մարդու կեանքը փոխուի դէպի լաւը: Նրանք փորձում են, նախքան

հաւատի գալը, յստակօրէն բաժանել ողջ աշխարհը երկու ճամբարի` քրիստոնեաների եւ ոչ

քրիստոնեաների: Ընդ որում նրանք սպասում են, որ առաջին ճամբարի բոլոր մարդիկ

ցանակացած պահի պէտք է անպայման աւելի լաւը լինեն, քան երկրորդ ճամբարի մարդիկ:

Նման պահանջը անհիմն է մի քանի պատճառով:

(1) Նախ, իրական կեանքում ամէն ինչ աւելի բարդ է: Աշխարհը բաղկացած չէ հարիւր

տոկոսանոց քրիստոնեաներից եւ հարիւր տոկոսանոց ոչ քրիստոնեաներից: Կան մարդիկ (եւ

նրանք քիչ չեն), որոնք դանդաղօրէն դուրս են գալիս քրիստոնեաների շարքերից, սակայն

դեռեւս իրենց կոչում են քրիստոնեայ, ընդ որում դրանց մէջ կան նաեւ հոգեւորականներ:

Միւսներն աստիճանաբար դառնում են քրիստոնեաներ, թէեւ իրենց դեռեւս այդպէս չեն

կոչում: Կան մարդիկ, որոնք դեռեւս չեն ընդունում Քրիստոսի մասին ուսմունքն

ամբողջութեամբ, սակայն այն աստիճան են ենթարկւում Նրա Անձի հմայքին, որ արդէն աւելի

շատ են պատկանում Նրան, քան իրենք են գիտակցում: Յայտնի են նաեւ մարդիկ, որոնք

դաւանելով այլ կրօններ, Աստծու աներեւոյթ ազդեցութեան շնորհիւ, իրենց ուշադրութիւնը

կենտրոնացրել են կրօնի այն բաժիններին, որոնք համահունչ են քրիստոնեկան ուսմունքին:

Օրինակ, բարի կամքի տէր բուդդիստը վերը նշուած ազդեցութեան ներքոյ կարող է աւելի

շատ ուշադրութիւն յատկացնել գթասրտութեան մասին բուդդիստական ուսմունքին, մի կողմ

թողնելով միւս հարցերը (թէեւ նա դեռեւս պնդում է, որ դաւանում է բուդդայականութիւն):

Նման վիճակում են եղել նաեւ շատ բարերար հեթանոսներ դեռեւս հին ժամանակներում`

մինչեւ Քրիստոսի ծնունդը: Իսկ ինչքան մարդ կայ աշխարհում, որոնց գլխում խառնաշփոթ է,

եւ որոնց համոզմունքները կարուած են անհամատեղելի հաւատների կտորներից:

Հետեւաբար անիմաստ է խօսել քրիստոնեաների եւ ոչ քրիստոնայների մասին

ամբողջութեամբ: Կարելի է համեմատել կատուներին եւ շներին կամ նոյնիսկ տղամարդկանց

ու կանանց, քանի որ այս դէպքում բոլորին յայտնի է, թէ ով ով է: Չնայած կենդանիները չեն

վերափոխւում (ոչ յանկարծակի, ոչ էլ աստիճանաբար), ասենք, շնից` կատուի: Երբ մենք

համեմատում ենք քրիստոնեաներին ոչ քրիստոնեաների հետ, ապա սովորաբար մտածում

ենք ոչ թէ իրական մարդկանց մասին, որոնց ճանաչում ենք, այլ ինչ-որ անորոշ

գաղափարների մասին, որոնք մենք քաղել ենք գրքերից ու թերթերից: Իսկ եթէ դուք

ցանկանում էք համեմատել վատ քրիստոնեային լաւ աթէիստի հետ, ապա թող դա լինեն

Page 115: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

115

երկու կոնկրէտ մարդիկ, որոնց հետ դուք իսկապէս առնչուել էք: Քանի դեռ մենք չենք հասել

հարցի էութեանը, մենք միայն ժամանակ ենք վատնելու:

(2) Ենթադրենք, մենք հասել ենք էութեանը եւ խօսում ենք արդէն ոչ թէ երեւակայական

քրիստոնեաների եւ ոչ քրիստոնեաների մասին, այլ երկու կոնկրէտ մարդու մասին, որոնք

ապրում են մեր հարեւանութեամբ: Նոյնիսկ այս դէպքում հարցը պահանջում է ուշադիր,

վերլուծական մօտեցում: Եթէ քրիստոնէութիւնը ճշմարիտ է, ուրեմն դրանից պէտք է հետեւի,

որ (ա) ցանկացած քրիստոնեայ աւելի լաւն է, քան կը լինէր նոյն մարդը, եթէ մնար ոչ

քրիստոնեայ, (բ) քրիստոնեայ դարձող ցանկացած մարդ աւելի լաւն է, քան ինքը կար մինչեւ

այդ: Թոյլ տուէք համեմատութիւն անել: Եթէ «Սպիտակատամ ժպիտ» ատամի մածուկի

գովազդը մեզ չի խաբում, ապա դրանից հետեւում է. (ա) դրանից օգտուող իւրաքանչիւրի

ատամներն աւելի լաւն են, քան կը լինէին, եթէ նա չօգտուէր այդ մածուկից, (բ) եթէ որեւէ մէկը

սկսի օգտուել դրանից, ապա նրա ատամների վիճակը կը բարելաւուի: Բայց եթէ այդ մածուկի

օգտագործումից իմ վատ ատամները (որոնք ես ժառանգութիւն եմ ստացել իմ ծնողներից)

այնպէս հոյակապ չեն դառնայ, ինչպէս առողջ, երիտասարդ սեւամորթի ատամները, որը

երբեք չի օգտագործել ոչ մի մածուկ, դեռեւս չի ապացուցում, որ գովազդը ճիշտ չի: Հնարաւոր

է, որ քրիստոնեայ օրիորդ Բէյթսը աւելի չարալեզու է, քան անհաւատ Դիք Ֆերկինը: Այս

փաստը չի կարող ապացուցել, թէ քրիստոնէութիւնը գործուն չէ: Հարցը պէտք է դնել այլ

հարթութիւնում. իսկ ինչպիսի՞ն կը լինէր Դիքը, եթէ դառնար հաւատացեալ: Օրիորդ Բէյթսը

եւ Դիքը իրենց ժառանգականութեան եւ վաղ հասակում ստացած դաստիարակութեան ուժով

օժտուած են տարբեր խառնուածքներով եւ բնաւորութիւններով: Քրիստոնէութիւնը

խոստանում է վերահսկողութեան տակ վերցնել այդ երկու խառնուածքները եւ

բնաւորութիւնները, եթէ միայն դա թոյլատրուի: Օրինաչափ է միայն հետեւեալ հարցը.

արդեօք այդ վերահսկողութիւնը կը յանգեցնի՞ օրիորդ Բէյթսի եւ Դիքի առաջընթացին: Բոլորի

համար պարզ է, որ Դիքի դէպքում վերահսկողութեան տակ կը մտնի մի բնաւորութիւն, որը

շատ աւելի է ենթակայ բարերար ազդեցութեանը, քան օրիորդ Բէյթսինը: Բայց հարցը դա չէ:

Ֆաբրիկայի ղեկավարութեան մասին դատելիս անհրաժեշտ է հաշուի առնել ոչ միայն

արտադրանքի որակը, այլեւ տեխնիկական յագեցուածութիւնը: Հնարաւոր է, որ «Ա»

ֆաբրիկայի տեխնիկական յագեցուածութիւնն այնպիսին է, որ այն միայն հրաշքով է տալիս

որեւէ արտադրանք: Եւ հակառակը, հաշուի առնելով «Բ» ֆաբրիկայի առաջնակարգ

յագեցուածութիւնը, պէտք է ընդունել, որ նրա արտադրանքի որակն այնումենայնիւ շատ

աւելի ցածր է, քան կարող էր լինել: «Ա» ֆաբրիկայի լաւ ղեկավարն, անշուշտ, նոր

սարքաւորումներ կը տեղադրի առաջին իսկ հնարաւորութեան դէպքում, բայց դա չի լինի

միանգամից: Մինչեւ դրա իրականացումը, նշուած ֆաբրիկայի թողարկած արտադրանքի

ցածր մակարդակը չի կարող վկայել ղեկավարութեան անկարողութեան մասին:

(3) Իսկ այժմ խորամուխ լինենք մեր կողմից քննարկուող հարցի մէջ: Ղեկավարութիւնը

մտադրուած է տեղադրել նոր սարքաւորումներ, եւ նախքան Քրիստոսը կ'աւարտի օրիորդ

Բէյթսի նկատմամբ իր աշխատանքը, նա կը դառնայ իսկապէս հոյակապ մարդ: Բայց եթէ

մենք կանգ առնենք այստեղ, ապա այդ իրավիճակը տպաւորութիւն կը ստեղծի, թէ Քրիստոսի

նպատակը օրիորդ Բէյթսին այն մակարդակին բարձրացնելն է, որում Դիքը գտնւում էր ի

սկզբանէ: Ձեզ մօտ կարող է տպաւորութիւն ստեղծուել, թէ Դիքն ընդհանրապէս որեւէ խնդիր

չունի, իսկ քրիստոնէութեան կարիքն ունեն միայն վատ բնաւորութեամբ մարդիկ: Իսկ

հաճելի, դուրեկան մարդիկ կարող են լիովին բաւարարուել նաեւ առանց դրա, կարծես

Page 116: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

116

հաճելիութիւնը միակ բանն է, որ պահանջում է Աստուածը: Այդպէս մտածելը

ճակատագրական սխալ կը լինէր: Ճշմարտութիւնն այն է, որ Աստծու տեսանկիւնից Դիք

Ֆերկինը ոչ պակաս կարիք ունի փրկութեան, քան օրիորդ Բէյթսը: Որոշ իմաստով (ես մէկ

րոպէից կը բացատրեմ, թէ ինչ իմաստով) քիչ հաւանական է, որ բնաւորութեան հաճելի

լինելը ընդհանրապէս որեւէ կապ ունենայ դրա հետ: Մենք չենք կարող ակնկալել, որ

Աստուածը նոյն աչքերով նայի Դիքի հանգիստ բնաւորութեանը եւ բարեացակամութեանը,

ինչպէս դա անում ենք մենք: Չէ որ այդ յատկանիշները զգալի չափով պայմանաւորուած են

բնական պատճառներով (բարենպաստ ժառանագականութիւն), այսինքն, վերջին հաշուով,

պայմանաւորուած են հէնց Աստծով: Սակայն միւս կողմից, կախուած լինելով Դիքի

խառնուածքից, դրանք հազիւ թէ կայուն լինեն եւ կարող են անհետանալ, եթէ Դիքի մօտ

առաջանայ մարսողութեան խանգարում: Բնաւորութեան հաճելի լինելը, ըստ էութեան,

Աստծու նուէրն է Դիքին, այլ ոչ թէ Դիքի նուէրն Աստծուն: Նոյն կերպ, Աստուածը թոյլ է տուել,

որ բնական պատճառների ուժով, որոնք գործում են հին ժամանակներից ի վեր մեղքի

հետեւանքով փչացած աշխարհում, օրիորդ Բէյթսի բանականութիւնը լինի սահմանափակ,

իսկ նեարդերը` լարուած, որոնցից էլ գլխաւորապէս կախուած է նրա անտանելիութիւնը: Նա

մտադիր է յետագայում ուղղել օրիորդ Բէյթսի այդ թերութիւնը: Բայց Աստծու համար դա չէ

իրավիճակի գլխաւոր խնդիրը: Դա Նրա համար որեւէ դժուարութիւն չի ներկայացնում: Դրա

համար չէ, որ Նա մտահոգւում է: Այն, ինչին Աստուածը հետեւում է, ինչին սպասում է եւ

յանուն ինչի գործում է, հեշտ չէ հասնել անգամ Իրեն` Աստծուն, քանի որ Իր կողմից

սահմանուած կամքի ազատութեան սկզբունքի համաձայն, Նա չի կարող ուժով հասնել դրան:

Նա սպասում եւ հետեւում է «դրա» յայտնուելուն եւ օրիորդ Բէյթսի, եւ Դիք Բէյթսի մօտ:

Միայն նրանց բարի կամքից է դա կախուած: Նրանցից իւրաքանչիւրից է կախուած անել այդ

քայլը, թէ հրաժարուել դրանից, դիմել Աստծուն, թէ ոչ, այդպիսով իրականացնելով այն միակ

նպատակը, յանուն որի նրանք ստեղծուել են: Նրանց ազատ կամքը թռթռում է կողմնացոյցի

սլաքի պէս: Սակայն այդ սլաքն օժտուած է ընտրութեան իրաւունքով: Այն կարող է

ճշգրտօրէն կանգ առնել հիւսիսի ուղղութեամբ, բայց պարտաւոր չէ դա անել: Արդեօք սլաքը

կը պտտուի՞, թէ՞ կանգ կ'առնի, թէ՞ կը կողմնորոշուի դէպի Աստուածը:

Աստուածը կարող է նրան օգնել այդ հարցում: Բայց Նա չի կարող հարկադրել: Նա չի կարող

ձեռքը մեկնել եւ ուղղել սլաքը: Այդ դէպքում սլաքը կը զրկուէր ի սկզբանէ իրեն շնորհուած

կամքի ազատութիւնից: Արդեօք սլաքը կը կանգնի՞ հիւսիսի ուղղութեամբ: Դրանից է

կախուած մնացած ամէնը: Օրիորդ Բէյթսը եւ Դիքը իրենց մարդկային բնոյթը կը յանձնե՞ն,

արդեօք, Աստծու ձեռքը: Միայն դա է խնդիրը: Իսկ այն, որ այդ բնաւորութիւններից մէկը

հաճելի է, իսկ միւսը անտանելի, դա երկրորդական հարց է: Վերջինիս հետ Աստուածը

խնդիրներ չի ունենայ:

Խնդրում եմ ինձ սխալ չհասկանալ: Աստուածը մարդկային վատ, անտանելի բնոյթը դիտում

է որպէս չարիք, որպէս տխուր բան: Ի հարկէ, մարդկային լաւ բնաւորութիւնը Նրա աչքում

բարիք է, ինչպէս բարիք է լաւ հացը, կամ արեւի լոյսը, կամ մաքուր ջուրը: Դա այն բարիքն է,

որն Ինքը տալիս է, իսկ մենք ընդունում ենք: Նա Դիքին տուել է ամուր նեարդեր եւ լաւ

մարսողութիւն, եւ բարին չի պակասել այն աղբիւրում, որտեղից այն ծագել է: Բարիք գործելը,

որքան մեզ յայտնի է, Աստծու համար խնդիր չէ: Բայց որպէսզի ըմբոստացած մարդկային

կամքը դառնայ դէպի ճշմարիտ ուղին, Նա մահացաւ խաչի վրայ: Քանի որ այդ կամքն ազատ

է, այն կարող է ինչպէս լաւ, այնպէս էլ վատ մարդկանց մէջ գործելով ընդունել կամ մերժել

Page 117: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

117

Նրան: Վերջին տարբերակի դէպքում Դիքի բոլոր հաճելի որակները, լինելով սոսկ նրա

մարդկային բնոյթի յատկանիշները, վերջին հաշուով կ'անհետանան, քանի որ հէնց այդ

բնոյթն էլ կը դադարի գոյութիւն ունենալ: Բնական պատճառների համադրումը Դիքի մէջ

ստեղծել է բարենպաստ հոգեբանական կառուցուածք, ինչպէս բնութեան մէջ նման

համադրութիւնը առաջացնում է գոյների հաճելի զուգակցում արեւամուտի ժամանակ: Բայց

բնութեանը յատուկ առանձնայատկութիւնների նման համադրութիւնն արագ քայքայւում է եւ

անհետանում: Դիքին հնարաւորութիւն էր տրուած այդ անցողիկ համադրութիւնը դարձնել

(աւելի շուտ, թոյլ տալ, որ Աստուածը դարձնի) յաւէրժ հոգու անմահ գեղեցկութիւն, սակայն

նա բաց թողեց այդ հնարաւորութիւնը:

Առաջանում է առեղծուած: Քանի դեռ Դիքը չի դիմել Աստծուն, նա կը շարունակի մտածել,

որ իր հաճելի բնաւորութիւնը իր սեփականութիւնն է բոլոր առումներով (եւ ծագումով, եւ

պատկանելութեամբ): Բայց քանի դեռ նա այդպէս է մտածում, նրա հիանալի յատկանիշներն

իրեն չեն պատականում: Երբ նա հասկանայ, որ այդ յատկանիշներն իր շնորհքը չեն, այլ

Աստծու պարգեւն են, եւ կրկին կ'առաջարկի դրանք Աստծուն, միայն այդ ժամանակ նշուած

յատկանիշները կը դառնան նրա սեփականութիւնը: Մենք կարող ենք պահպանել միայն այն,

ինչը կամաւոր յանձնում ենք Աստծուն: Իսկ այն, ինչ կը փորձենք պահել մեզ համար,

անպայման կը կորցնենք:

Այդ պատճառով մենք չպէտք է զարմանանք, երբ քրիստոնեաների մէջ հանդիպում ենք

դեռեւս անտանելի մարդկանց: Եթէ մտածենք, կարելի է հասկանալ, թէ ինչու անդուր

մարդկանցից կարելի է սպասել, որ նրանք աւելի շուտ կը դիմեն Աստծուն, քան հաճելի

անձինք: Յիշո՞ւմ էք, թէ Քրիստոսի ժամանակակիցներն ինչպէս էին զայրանում, որ Նա, իրենց

կարծիքով, Իր շուրջն էր համախմբում ամենաահաւոր, ամենաարհամարհուած մարդկանց:

Այդ նոյնը զայրացնում է նաեւ մեր ժամանակիցներին, եւ յետագայում նոյնպէս զայրացնելու է:

Հասկանո՞ւմ էք ինչու: Յիշէք Քրիստոսի խօսքերը. «Հարուստի համար դժուար կը լինի մտնել

Երկնային Արքայութիւն»: Նա նաեւ ասում էր. «Երանելի են հոգով աղքատները»: Ակնյայտ է,

որ Նա խօսում է հարստութեան եւ աղքատութեան երկու տեսակների մասին` նիւթական եւ

հոգեւոր: Նիւթապէս հարուստ մարդկանց համար վտանգը կայանում է նրանում, որ

բաւարարւում են այն երջանկութեամբ, որը նրանց տալիս է փողը, եւ չեն գիտակցում, որ

Աստծու կարիքն ունեն: Եթէ ամէն ինչ թւում է այդքան մատչելի, եթէ կարող էք ունենալ

ցանկացած բան չէկի վրայ պարզապէս ստորագրելով, ապա ձեզ համար աւելի հեշտ է

մոռացութեան մատնել, որ ամէն րոպէ դուք լիակատար կախուածութեան մէջ էք Աստծուց: Ոչ

պակաս վտանգաւոր է նաեւ բնատուր շնորհը: Եթէ դուք Աստծուց ստացել էք ամուր նեարդեր,

արտասովոր խելք, հոյակապ առողջութիւն, եթէ դուք լաւ դաստիարակուած էք եւ համարւում

էք «հաւաքների ոգին», ապա ինչպէ՞ս կարող էք լիովին բաւարարուած չլինել ձեր

բնաւորութեամբ եւ հանգամանքերով: «Ինչ իմաստ ունի Աստծուն այս ամէնին խառնելը», - կը

հարցնէք ինքներդ ձեզ: Լաւ վարքը ձեզ տրւում է առանց յատուկ ջանքերի: Դուք այն

դժբախտներից չէք, որոնք տառապում են տարաբնոյթ բարդոյթներով: Ձեզ չեն տանջում

սեռային խնդիրները, դուք չէք տառապում ոչ խմիչքի նկատմամբ թուլութիւնից, ոչ աւելորդ

դիւրագրգռութիւնից կամ անյաջող բնաւորութիւնից: Շրջապատում բոլորը ձեզ անուանում են

«լաւ տղայ», եւ դուք համաձայն էք նրանց հետ: Դուք ամենայն հաւանականութեամբ

հաւատում էք, որ ձեր բոլոր դրական յատկանիշները ձեր վաստակն են: Եւ հաւանաբար ոչ մի

անհրաժեշտութիւն չէք տեսնում դառնալու աւելի լաւը: Յաճախ բնութիւնից շնորհներով

Page 118: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

118

օժտուած մարդիկ չեն գիտակցում Քրիստոսի կարիքն իրենց համար, մինչեւ մի օր պարզւում

է, որ իրենց շնորհն անզօր է, եւ գալիս է հիասթափութիւնը, իսկ ինքնահաւանութիւնը ցրւում

է: Այս իմաստով, դժուար է հարուստների համար Երկնային Արքայութիւն մտնելը:

Բոլորովին այլ վիճակում են անդուր, փոքրոգի, ստորացուած, վախկոտ, փչացած,

թուլակամ, միայնակ կամ անզուսպ, կրքոտ, անհաւասարակշիռ մարդիկ: Երբ նրանք լաւը

դառնալու համար ամենափոքր իսկ փորձն են անում, ապա անմիջապէս զգում են, որ

օգնութեան կարիք ունեն: Նրանց համար այսպէս է` կամ Քրիստոսը, կամ ոչինչ: Նրանք միայն

մի ընտրութիւն ունեն` կամ վերցնել խաչն ու հետեւել Նրան, կամ ապրել մշտական

յուսալքութեան մէջ: Նրանք մոլորեալ գառներ են: Նա եկաւ յատուկ այդպիսիներին գտնելու

համար: Նրանք, բառի ամենաիսկական եւ ամենասարսափելի իմաստով, «աղքատներ են»:

Հէնց նրանց է Աստուածն օրհնել: Դա այն «սարսափելի ամբոխն» է, որոնց հետ Նա շփւում է:

Եւ, ի հարկէ, փարիսեցիները մինչեւ հիմա ասում են, ինչպէս եւ ասում էին ամենասկզբում.

«Եթէ քրիստոնէութիւնը հիմնուած լինէր ճշմարտութեան վրայ, այդ մարդիկ չէին լինի

քրիստոնեայ»: Իմ ասածի մէջ կամ նախազգուշացում է, կամ էլ հաւանութիւն մեզնից

իւրաքանչիւրի համար: Եթէ դուք փառաւոր մարդ էք եւ առաքինութիւնը ձեզ հեշտ է բաժին

հասնում, ապա զգուշացէք: Նրան, ում շատ է տրւում, նրանից շատ է պահանջւում: Եթէ դուք

սեփական վաստակ էք համարում այն, ինչն իրականում Աստծու շնորհն է, որը դուք ստացել

էք բնութիւնից, եթէ դուք բաւարարւում էք ձեր հաճելի բնաւորութեամբ, ապա դուք դեռեւս

ընդդիմանում էք Աստծուն, եւ ինչ-որ ժամանակ ձեր բնատուր շնորհները կը ծառայեն լոկ

աւելի ահաւոր անկմանը, աւելի նենգ մոլորեցմանը, իսկ վատ օրինակը կը դառնայ

յատկապէս քայքայիչ: Ինքը սատանան մի ժամանակ հրեշտակապետ էր: Նրա բնատուր

շնորհները նոյնքան բարձր էին ձեր ունեցածից, որքան ձեր շնորհները բարձր են շիմպանզէի

բնատուր շնորհներից:

Սակայն եթէ դուք դժբախտ էակ էք, անպիտան դաստիարակութեամբ, մեծացել էք խեղուած

ընտանիքում, ուր իշխել է ցածրագոյն նախանձը, եւ չեն դադարել անմիտ վէճերը, եթէ դուք

նեղւում էք ոչ ձեր մեղքով, այլ որեւէ նողկալի սեռական այլանդակութեան պատճառով, եւ

ամէն օր տանջւում էք անլիարժէքութեան բարդոյթից, յարձակուելով ու կոպտելով անգամ

ձեր լաւագոյն ընկերներին, մի՛ վհատուէք: Աստուածն ամէն ինչ գիտէ ձեր մասին: Դուք այն

աղքատներից մէկն էք, որին Նա օրհնել է: Նա գիտէ, թէ իսկապէս ինչ թշուառ մեքենայ էք դուք

ջանում վարել: Մի յանձնուէք: Արէք այն ամէնը, ինչ ձեր ուժերը ներում են: Մի գեղեցիկ օր Նա

դէն կը նետի այդ մեքենան եւ նորը կը տայ ձեզ: Եւ այն ժամանակ, դուք, հնարաւոր է,

ապշեցնէք մեզ բոլորիս եւ ձեզ նոյնպէս, քանի որ դուք անցել էք վարելու դժուարին դպրոց

(«Առաջիններից շատերը կը դառնան վերջիններ, եւ վերջիններն առաջիններ»):

Օժտուած լինել հաճելի բնաւորութեամբ, լինել կազմակերպուած, բարձր

բարոյականութեան տէր անձնաւորութիւն` հիանալի է: Մենք պէտք է օգտագործենք մեր

տրամադրութեան տակ եղած բոլոր միջոցները` բժշկութիւնը, կրթութիւնը, տնտեսութիւնը,

քաղաքականութիւնը, որպէսզի կառուցենք այնպիսի աշխարհ, ուր հնարաւորինս շատ լինեն

այդպիսի մարդիկ, ճիշտ այնպէս, ինչպէս ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխարհ, ուր

իւրաքանչիւրի համար լինի բաւականաչափ ուտելիք: Սակայն այդ ընթացքում մենք պէտք է

յիշենք, որ եթէ մեզ նոյնիսկ յաջողուէր իւրաքանչիւր մարդու դարձնել լաւն ու առաքինի, մենք,

միեւնոյն է, չէինք փրկի այդ մարդկային հոգիները: Աշխարհը, որը բաղկացած է հաճելի

Page 119: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

119

մարդկանցից, որոնք բաւարարւում են իրենց հաճելիութեամբ եւ դրանից աւել ոչինչ չեն

տեսնում, այլ խօսքով աշխարհը, որը երես է թեքել Աստծուց, նոյնքան յուսահատօրէն կարիք

կ'ունենայ փրկութեան, որքան եւ թշուառ, դժբախտ մարդկանց աշխարհը: Սակայն առաջինի

փրկութիւնը գուցէ աւելի դժուար լինի: Պարզ, մեքենայական բարելաւումը, դա մեղքի քաւում

չէ, թէեւ քաւումը մարդկանց մշտապէս աւելի լաւն է դարձնում: Այն կատարելագործում է

մարդկանց այն աստիճան, որի մասին մենք չենք էլ կարող երազել: Աստուածը մարդ դարձաւ,

որպէսզի Իր կողմից արարուած էակներին դարձնի Իր զաւակները: Ոչ թէ պարզապէս

բարելաւելու համար մարդկային բնոյթը, այլ որպէսզի ստեղծի նոր տեսակի մարդկանց: Դա

նման չէ ձիու վարժեցմանը, որին սովորեցնում են աւելի ու աւելի բարձր ցատկել, այլ նման է

սովորական ձիուն թեւաւոր ձի դարձնելուն: Ի հարկէ, հէնց որ ձիու մօտ թեւեր աճեն, նա

կարող է թռչել այնպիսի ցանկապատերի վրայով, որոնց վրայով նա երբեք չէր կարող ցատկել,

եւ սովորական ձին չի կարողանայ նրա հետ համեմատուել: Բայց սկզբում, երբ թեւերը դեռ

նոր են սկսում աճել, այդ ամէնը գուցէ նրա ուժերից վեր լինի: Մէջքի վրայի

նորագոյացութիւնները կը դիտուեն անհեթեթ եւ ծիծաղելի, եւ դրանց նայողները չեն

հասկանայ, որ այդտեղից աճելու են թեւեր:

Բայց մենք այս հարցին երեւի չափազանց շատ ժամանակ յատկացրեցինք: Եթէ միակ բանը,

որ դուք որոնում էք, քրիստոնէութեան դէմ փաստարկն է (իսկ ես լաւ եմ յիշում, թէ ինչպիսի

ջանադրութեամբ էի ես ինքս փնտրում նման փաստարկներ, երբ սկսեցի հասկանալ, որ

քրիստոնէութիւնը համապատասխանում է ճշմարտութեանը), ապա դուք հեշտութեամբ

կարող էք գտնել որեւէ ոչ խելացի եւ ոչ շատ դուրեկան քրիստոնեայի եւ ասել. «Ուրեմն սա է

ձեր գովական նոր մարդը: Աւելի լաւ է ինձ տուէք հինը»: Բայց եթէ դուք թէկուզ զգաք, որ

քրիստոնէութեան բանալին այդտեղ չէ, ապա հոգու խորքում կը հասկանաք, որ ձեր բոլոր

առարկութիւններն ու փաստարկները սոսկ հեռանալու փորձ են: Ի՞նչ կարող էք դուք իմանալ

միւս մարդկանց հոգիների մասին: Նրանց գայթակղութիւնների, նրանց

հնարաւորութիւնների, նրանց պայքարի մասին: Աստծու ողջ աշխարհում դուք միայն մէկ

հոգի էք ճանաչում եւ դա այն հոգին է, որի ճակատագիրը յանձնուած է ձեր հայեցողութեանը:

Եթէ Աստուածը գոյութիւն ունի, դուք որոշակի իմաստով Նրա հետ դէմ առ դէմ էք: Դուք չէք

կարող ազատուել Նրանից փիլիսոփայելով ձեր հարեւանների արժանիքների եւ

թերութիւնների մասին, կամ յիշելով այն, ինչ դուք կարդացել էք գրքերում: Ինչ կարող են

նշանակել բոլոր այդ բամբասանքներն ու յօրինուածքները (եւ արդեօք դուք կարո՞ղ էք դրանք

յիշել), երբ ցրուի անզգայացման բթացնող մառախուղը, որը մենք անուանում ենք «բնութիւն»,

կամ «իրական աշխարհ», եւ երբ Ներկայութիւնը, Որի մասին մենք միշտ իմացել ենք, դառնայ

շօշափելի, անմիջական, անվերանալի:

11. ՆՈՐ ՄԱՐԴԻԿ

Նոր մարդիկ ստեղծելու ուղղութեամբ Քրիստոսի աշխատանքը նախորդ գլխում ես

համեմատում էի սովորական ձին թեւաւոր ձիու վերածուելու հետ: Ես այդ ծայրայեղ

օրինակից օգտուեցի, որպէսզի շեշտեմ այն միտքը, որ դա սոսկ բարելաւում չէ, այլ

փոխակերպում է: Բնութեան մէջ դրան ամենամօտիկ օրինակը կարող է լինել միջատների

զարմանահրաշ փոխակերպումը նրանց վրայ որոշակի ճառագայթների ազդեցութեան

դէպքում: Ոմանք գտնում են, որ հէնց այդպէս է տեղի ունեցել էւոլիւցիան: Փոփոխութիւնները,

Page 120: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

120

որոնցում կայանում է այդ գործընթացի էութիւնը, կարող են առաջանալ տիեզերքից եկող

ճառագայթների միջոցով (ի հարկէ, այդ փոփոխութիւնների առաջացումից յետոյ սկսում է

գործել այն, ինչն անուանւում է «բնական ընտրութիւն». այն տեսակները, որոնք կրել են

օգտակար փոփոխութիւններ, վերապրում են, իսկ միւսները` ոչ):

Ժամանակակից մարդը, հաւանաբար աւելի լաւ կարող է հասկանալ քրիստոնէութեան

գաղափարը, եթէ փորձի այն դիտարկել էւոլիւցիայի տեսութեան ներքոյ: Բոլորն էլ ծանօթ են

այդ տեսութեանը (թէեւ որոշ զարգացած մարդիկ հերքում են այն): Ժամանակին մեզնից

իւրաքանչիւրին սովորեցնում էին, որ ժամանակակից մարդը զարգացում է ապրել կեանքի

աւելի ցածր ձեւերից: Դրա հետ կապուած յաճախ հարց են տալիս.«Որը՞ կը լինի յաջորդ

քայլը»: Գրող-ֆանտաստները ժամանակ առ ժամանակ փորձում են ներկայացնել այդ քայլը,

նկարագրելով ինչ-որ գերմարդու: Նրանց գրչից սովորաբար ծնւում է մի էակ, որը շատ աւելի

անդուր է, քան մարդն այնպիսին, ինչպիսին մենք նրան գիտենք: Եւ այդ նոր մարդու

ստեղծողները փորձում են ուժեղացնել տպաւորութիւնը, նրան օժտելով լրացուցիչ ձեռքերով

կամ ոտքերով: Բայց ինչո՞ւ չենք կարող ենթադրել, որ յաջորդ քայլը սկզբունքօրէն

տարբերւում է այն ամէնից, ինչ կարող է յօրինել ամենամեծ երեւակայութիւնը: Ըստ

ամենայնի, հէնց այդպէս էլ լինելու է: Հազարամեակներ առաջ յայտնուեցին զրահանման

թեփուկներով պատուած հսկայ, ծանրամարմին էակներ: Եթէ այն ժամանակ որեւէ մէկը

դիտարկեր էւոլիւցիայի ընթացքը, նա ամենայն հաւանականութեամբ կ'ենթադրէր, որ

զարգացման շղթայի յաջորդ օղակը լինելու են այնպիսի էակներ, որոնք աւելի լաւ

պաշտպանուած կը լինեն, աւելի շատ յարմարուած կը լինեն վերապրելուն: Սակայն նրա

ենթադրութիւնները սխալ կը լինէին: Ապագան իր թեւքի մէջ թաքցնում էր սեփական

յաղթաթուղթը եւ նրա գաղտնիքը պարզուեց, երբ շատ անսպասելի այդ թեւքից դուրս

ցատկեցին ոչ թէ մինչեւ ատամները զինուած հրէշներ, այլ փոքրիկ, մերկ, անզէն կենդանիներ,

որոնք սոսկ զինուած էին աւելի լաւ ուղեղով: Այդ ուղեղի շնորհիւ նրանք նուաճելու էին ողջ

մոլորակը: Նրանց սպասում էր ոչ միայն աւելի մեծ իշխանութեան նուաճում, քան ունէին

նախապատմական հրէշները. իշխանութիւնը, որը նրանք պիտի նուաճէին, բոլորովին նոր

տեսակի էր: Յաջորդ քայլը պէտք է դառնար ոչ թէ պարզապէս ուրիշ, այլ նորովի ուրիշ:

Էւոլիւցիայի հոսանքը կտրուկ կերպով թեքւում էր սկզբունքօրէն այլ հուն, քան կարող էր

ենթադրել մեր երեւակայական դիտորդը:

Այսօր, ինձ թւում է, յաջորդ քայլի շուրջ ենթադրութիւններում առկայ է այդ նոյն սխալը:

Մարդիկ տեսնում են (կամ նրանց թւում է, թէ տեսնում են), թէ ինչպէս է կատարելագործւում

մարդկային խելքը, թէ որքան աւելի ինքնավստահ է դառնում մարդու իշխանութիւնը

բնութեան հանդէպ: Նրանք մտածում են, թէ զարգացման հոսանքը գնում է լոկ այդ

ուղղութեամբ եւ չեն կարողանում պատկերացնել ոչ մի այլ հուն: Ինչ վերաբերում է ինձ, ես

չեմ կարողանում ձերբազատուել այն մտքից, որ յաջորդ քայլը լինելու է իսկապէս

աննախադէպ: Այն լինելու է այնպիսի ուղղութեամբ, որի մասին մենք չենք էլ կասկածել: Իսկ

եթէ այդպէս չլինի, ապա հազիւ թէ այն հնարաւոր լինի անուանել Նոր քայլ: Ես

կանխատեսում եմ ոչ թէ սոսկ փոփոխութիւններ, այլ սկզբունքօրէն նոր տեսակի

փոփոխութիւններին ուղղուած նոր մեթոդի կիրառում: Այլ խօսքով, զարգացման յաջորդ քայլը

դուրս է գալու նրա սահմաններից: Զարգացումը, որպէս փոփոխութիւններ իրականացնող

մեթոդ, դուրս է մղուելու նոր մեթոդի կողմից: Ես չէի զարմանայ, եթէ այդ ամէնը տեղի

ունենալիս` քիչ մարդիկ նկատէին դա:

Page 121: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

121

Եթէ դուք համաձայն էք զրոյցը շարունակել նոյն ոգով, այսինքն յենուելով զարգացման մեզ

ծանօթ հասկացութեան վրայ, ապա քրիստոնէական տեսանկիւնից այդ նոր քայլն արդէն

արուել է: Այն գործում է, բայց նորովի: Դա խելացի մարդկանցից դէպի աւելի խելացիներն

ուղղուած զարգացում չէ: Դա փոփոխութիւն է բոլորովին այլ ուղղութեամբ, քանի որ այն

Աստծու էակներին վերածում է Աստծու որդիների եւ դուստրերի: Դրա առաջին պահը

արձանագրուել է Պաղեստինում 2000 տարի առաջ: Որոշ իմաստով, այդ փոփոխութիւնը

զարգացում չէ, քանի որ այն բնական գործընթացներով չի պայմանաւորւում, այլ մտնում է

բնութեան մէջ դրսից: Բայց հէնց այդ էլ ես սպասում էի: Մենք զարգացման գաղափարին

յանգեցինք անցեալն ուսունասիրելով: Եթէ ապագան իր մէջ պարունակում է իսկապէս նոր

բան, ապա անցեալի վրայ հիմնուած մեր պատկերացումը չի կարող այդ նորը պարունակել

իր մէջ: Փաստօրէն, Նոր քայլը տարբերւում է բոլոր նախորդներից ոչ միայն այն

հանգամանքով, որ ներմուծւում է բնութեան սահմաններից դուրս գտնուող ոլորտից, այլեւ

բազմաթիւ այլ յատկանիշներով:

(1) Նոր փոփոխութիւնը սերնդից սերունդ չի փոխանցւում սեռական ակտիւութեան միջոցով:

Կարելի՞ է, արդեօք, զարմանալ դրա վրայ: Եղել են ժամանակներ, երբ սեռը դեռեւս չի եղել:

Բազմացումն ու զարգացումը տեղի են ունեցել այլ ձեւերով: Հետեւաբար կարող ենք

ենթադրել, որ կը գայ մի ժամանակ, երբ սեռը կրկին կը վերանայ կամ (ինչպէս եւ տեղի է

ունենում իրականում) շարունակելով գոյութիւն ունենալ, կը դադարի ծառայել որպէս

զարգացման հիմնական միջոց:

(2) Սկզբնական փուլերում կենդանի օրգանիզմները չունէին կամ աննշան չափով ունէին

ընտրութեան հնարաւորութիւն, որ կողմորոշուէին` ձեռնարկել նոր քայլ, թէ ոչ: Նրանք

առաջընթացի օբյեկտներ էին, այլ ոչ թէ սուբյեկտներ: Սակայն նոր քայլը` արարուած

էակների վերափոխումը ծնուած որդիների ու դուստրերի, զուտ կամաւոր քայլ է` առնուազն

մէկ առումով: Այն կամաւոր չէ այն իմաստով, որ մենք ինքներս չէինք կարող ոչ ստեղծել նման

քայլ, ոչ էլ ընտրել այն, եթէ այն մեզ չառաջարկուէր: Սակայն այն կամաւոր է այն իմաստով,

որ մենք կարող ենք հրաժարուել դրանից, երբ այն մեզ առաջարկւում է: Մենք կարող ենք,

այսպէս ասած, ետ ընկրկել, կարող ենք ոտքերով մխրճուել գետնի մէջ եւ նոր մարդկութեանը

թոյլ տալ առաջ ընթանալ առանց մեզ:

(3) Ես Քրիստոսին անուանեցի նոր մարդու «առաջին պահ»: Նա, ի հարկէ, շատ աւելին է,

քան «առաջին պահը»: Նա ոչ թէ պարզապէս նոր մարդկանցից մէկն է, այլ նոր Մարդ Է: Նա

նոր մարդկանց աղբիւրն է, կենտրոնը եւ կեանքը: Նա եկաւ իր կողմից ստեղուած Տիեզերքը Իր

կամքով, իր հետ բերելով Զոէն` նոր կեանքը (նոր` մեզ համար, քանի որ այնտեղ, ուր Նա կայ,

Զոէն գոյութիւն է ունեցել մշտապէս): Նա այդ նոր կեանքը փոխանցում է մեզ ոչ թէ

ժառանգաբար, այլ այն բանի միջոցով, ինչ ես անուանեցի «բարերար վարակ»: Ստանալ այն

կարելի է Նրա հետ անձնական շփման միջոցով: Մարդիկ դառնում են նոր` Նրանում լինելու

միջոցով:

(4) Այդ քայլը բոլոր նախորդներից տարբերւում է իր իրականացման արագութեամբ: Չէ որ

եթէ համեմատենք այս մոլորակի վրայ մարդու զարգացման ողջ ժամանակաշրջանը,

քրիստոնէութեան տարածումը մարդկանց մէջ յիշեցնում է կայծակի ակնթարթային

փայլատակումը, քանի որ երկու հազար տարին համարեա ոչինչ է Տիեզերական

մասշտաբում: (Մի մոռացէք, որ մէք բոլորս դեռ վաղ քրիստոնեաներ ենք): Եւ այսօրուայ ոչ

Page 122: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

122

բարի, մեզ հիւծող բաժանումները, յուսանք, սոսկ մանկական հիւանդութիւն է. մեզ մօտ դեռ

նոր են դուրս գալիս ատամները: Արտաքին աշխարհը, անշուշտ, հակառակ տեսակէտն ունի:

Նա գտնում է, որ մենք մահանում ենք ծերութիւնից: Եւ նա բազմիցս այդպէս է մտածել նաեւ

նախկինում: Աշխարհը կրկին ու կրկին անգամ եզրակացրել է, որ քրիստոնէութիւնը

մահանում է դրսից եկող հալածանքներից եւ ներքին քայքայումից, մահանում է

մահմեդականութեան ծաղկումից, բնական գիտութիւնների զարգացումից, յեղափոխական

շարժումների վերելքից: Բայց ամէն անգամ աշխարհը հիասթափւում էր: Առաջին անգամ դա

պատահեց Քրիստոսի խաչումից յետոյ` Մարդը կրկին կենդանացաւ: Որոշ իմաստով եւ ես

լաւ եմ հասկանում, թէ ինչ ահաւոր անարդարութիւն կարող է դա թուալ, Համբարձումը

շարունակւում է այն օրուանից մինչեւ այսօր: Նրանք անդադար սպանում են այն գործը, որ

Նա սկսեց: Եւ ամէն անգամ, երբ նրանք հարթեցնում են հողը Նրա գերեզմանին, նրանց

յանկարծ լուրեր են հասնում, որ Նա դեռ ողջ է եւ նոյնիսկ յայտնուել է նոր վայրում:

Զարմանալի չէ, որ նրանք ատում են մեզ:

(5) Ռիսկը տուեալ դէպքում շատ աւելին է: Գնալով ետ, զարգացման աւելի հին փուլ,

արարածը վատագոյն դէպքում կորցնում էր Երկրի վրայի իր մի քանի տարուայ կեանքը, իսկ

յաճախ դա էլ չէր կորցնում: Սակայն երբ կատարուեց նոր քայլը, հանգամանքները

փոխուեցին. այժմ, նահանջելով, մենք կորցնում ենք այն պարգեւը, որը (բառի բուն իմասով)

անգին է եւ անսահման է, քանի որ հիմա եկել է բեկումնային պահը: Դարը դարի ետեւից

Աստուածն ուղղորդում էր բնութիւնը դէպի այն կէտը, ուր ի յայտ են գալիս այնպիսի էակներ,

որոնք (եթէ կամենան) կարող են դուրս գալ բնութեան սահմաններից եւ դառնալ

«աստուածներ»: Թոյլ կը տա՞ն նրանք, որ իրենց վերցնեն բնութեան միջավայրից: Որոշ

առումով այդ գործընթացը նման է ծնունդի պահին: Քանի դեռ մենք չենք ընդունում եւ չենք

հետեւում Քրիստոսին, մենք կը շարունակենք մնալ որպէս բնութեան մաս, կը շարունակենք

մնալ մեր մեծ մօր արգանդում: Նրա յղիութիւնը երկար է տեւում, այն հիւանդագին է եւ լի է

յուզմունքով, բայց նա արդէն հասել է իր բեկումնային պահին: Մեծ պահը մօտեցել է: Ամէն ինչ

պատրաստ է: Բժիշկը ժամանել է: Սակայն ծնունդը բարեյաջող կ'անցնի՞ արդեօք: Չի կարելի

մոռանալ, որ սովորական ծննդից այն տարբերւում է շատ կարեւոր հանգամանքով:

Սովորական ծնունդի ժամանակ երեխան զուրկ է ընտրութեան հնարաւորութիւնից: Տուեալ

դէպքում նման ընտրութիւն կայ:

Հետաքրքիր է, ի՞նչ կ'անէր սովորական երեխան, եթէ կարողանար ընտրութիւն կատարել:

Հնարաւոր է, որ նա գերադասէր մնալ մութ եւ ջերմ միջավայրում, մայրական արգանդի

անվտանգութեան մէջ: Նրան, անկասկած, կը թուար, որ այնտեղ մնալով ինքն ապահովում է

իր անվտանգութիւնը: Եւ դա կը լինէր նրա սխալը, որովհետեւ եթէ մնար, ապա նա կը

մահանար:

Այդ իսկ պատճառով նախաձեռնուել է նոր քայլը, որի գործողութեան շրջանակը մշտապէս

ընդլայնւում է: Նոր մարդիկ յայտնւում են այստեղ-այնտեղ, աշխարհի բոլոր անկիւններում:

Նրանց մի մասին, ինչպէս ես նշել եմ, դժուար է ճանաչել: Սակայն կան նաեւ այնպիսիք,

որոնց դուք բաւական հեշտութեամբ կը ճանաչէք: Նրանցից ոմանք երբեմն պատահում են

մեզ: Անգամ նրանց ձայներն ու դէմքերն են տարբերւում մերից. նրանք աւելի ուժեղ են, աւելի

հանգիստ են, աւելի երջանիկ են, աւելի լուսաւոր են: Նրանց ակտիւութիւնը սկսւում է

այնտեղ, ուր մեզնից մեծամասնութիւնը կանգ է առնում: Նրանց, ինչպէս ասացի, կարելի է

Page 123: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

123

ճանաչել: Սակայն դրա համար դուք պէտք է յստակօրէն որոշէք ձեզ համար, թէ ինչ էք

փնտրում: Նրանք նման չեն այն կրօնաւոր մարդկանց, որոնց կերպարը ձեզ մօտ ծագեց

կարդացած գրքերից: Նրանք ուշադրութիւն չեն գրաւում իրենց վրայ: Դուք յաճախ հակուած

էք կարծելու, որ բարութիւն էք ցուցաբերում նրանց հանդէպ, մինչ իրականում նրանք են, որ

բարութիւն են ցուցաբերում ձեր հանդէպ: Նրանք ձեզ աւելի են սիրում, քան միւս մարդիկ,

սակայն աւելի քիչ են զգում ձեր կարիքը: (Մենք պէտք է ինքներս մեր մէջ յաղթահարենք

ուրիշների համար անհրաժեշտ, անփոխարինելի լինելու ձգտումը: Որոշ արժանաւոր

մարդկանց, յատկապէս կանանց համար դա մի գայթակղութիւն է, որին շատ դժուար է

հակառակուել): Տպաւորութիւն է ստեղծւում, որ նրանք միշտ ժամանակ ունեն ձեզ համար:

Դուք զարմանում էք, թէ որտեղից են նրանք գտնում այդ ժամանակը: Երբ դուք ճանաչում էք

նրանցից մէկին, զգալիօրէն աւելի հեշտ է լինում ճանաչել յաջորդին: Եւ ես կասկածում եմ

(թէեւ ինչպէ՞ս ես կարող եմ իմանալ), որ նրանք միմեանց ճանաչում են անմիջապէս եւ

անսխալ կերպով, անկախ ռասայական, սեռային, դասակարգային եւ տարիքային

խոչընդոտների, անգամ անկախ դաւանանքի խոչընդոտների: Երբ մարդը դառնում է սուրբ,

նա կարծես դառնում է գաղտնի միութեան անդամ: Դա շատ հետաքրքիր է ու գրաւիչ:

Բայց դուք չպէտք է երեւակայէք, թէ բոլոր նոր մարդիկ միադէմ են այդ բառի սովորական

իմաստով: Վախենում եմ, որ այս վերջին գրքում իմ ասածներից մեծ մասը այնպիսի

տպաւորութիւն ստեղծի ձեզ մօտ, որ անպայման այդպէս է լինելու: Նոր մարդ դառնալ

նշանակում է կորցնել այն, ինչը մենք հիմա անուանում ենք ինքնութիւն: Մենք պէտք է դուրս

գանք մեր ինքնութիւնից եւ մտնենք Քրիստոսի մէջ: Նրա կամքը պէտք է դառնայ մեր կամքը:

Նրա մտքերը պէտք է դառնան մեր մտքերը: Մենք պէտք է ձեռք բերենք «Քրիստոսի

մտածողութիւնը», ինչպէս ասւում է Աստուածաշնչում: Եթէ գոյութիւն ունի միայն մէկ

Քրիստոս, եւ միայն Նա պէտք է լինի մեր մէջ, արդեօք դա չի՞ նշանակում, որ մենք պէտք է

դառնանք միանգամայն միատեսակ: Կարծես թէ այդպէս է ստացւում: Բայց դա ամենեւին

այդպէս չէ:

Ինձ համար դժուար է յաջող օրինակներ կամ համեմատութիւններ գտնել դա

պարզաբանելու համար, քանի որ ոչ մի տեսակի այլ բաներ չեն կարող միմեանց հետ

այնպիսի յարաբերութիւնների մէջ գտնուել, ինչպիսիք են Արարչի եւ Նրա արարածների

յարաբերութիւնները: Այնուամենայնիւ ես կը փորձեմ բերել երկու շատ անկատար

համեմատութիւն, որոնք, հնարաւոր է, օգնեն ձեզ հասկանալ, թէ ես ինչ նկատի ունեմ:

Պատկերացրէք մարդկանց խումբ, որոնք իրենց ողջ կեանքում ապրել են բացարձակ

մթութեան մէջ: Դուք գալիս էք նրանց մօտ եւ փորձում էք նկարագրել, թէ ինչի է նման լոյսը:

Դուք նրանց ասում էք, որ եթէ նրանք դուրս գան, ապա այդ լոյսը (նոյն լոյսը բոլորի համար)

կ'ընկնի նրանցից իւրաքանչիւրի վրայ, եւ նրանք բոլորը կ'արտացոլեն այն ու կը դառնան

տեսանելի: Նման բան լսելով, նրանք հաւանաբար կը պատկերացնեն հետեւեալը. եթէ մենք

բոլորս տեսնելու ենք նոյն լոյսը, եւ մեզնից իւրաքանչիւրը նոյն կերպ է արտացոլելու այն,

ուրեմն բոլորս իրար նմա՞ն ենք լինելու: Մինչդեռ մենք ձեզ հետ միասին լաւ գիտենք, որ

իրականում լոյսը միայն կը բացայայտի, թէ որքան տարբեր են նրանք միմեանցից:

Կամ, ենթադրենք, դուք հանդիպել էք մի մարդու, որը բոլորովին ծանօթ չէ աղի համին: Դուք

նրան մի պտղունց աղ էք տալիս համտեսելու, եւ նա զգում է սուր, կտրուկ համ: Այնուհետեւ

դուք նրան ասում էք, որ ձեր երկրում մարդիկ աղը լցնում են ճաշի մէջ: Շատ հնարաւոր է, որ

Page 124: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

124

նա պատասխանի. «Այդ դէպքում ձեր բոլոր ճաշատեսակները մէկը միւսից չեն տարբերւում,

որովհետեւ այս փոշու համն այնքան սուր է, որ կը վերացնի միւս բոլոր համերը»: Մինչդեռ

մենք ձեզ հետ միասին հիանալի գիտենք, որ աղն ապահովում է ճիշտ հակառակ արդիւնք:

Ձուի կամ մսի, կամ կաղամբի համը վերացնելու փոխարէն, աղն ընդգծում է այդ համը: Այդ

բոլոր ուտելիքները անհամ կը թուան, քանի դեռ դուք աղ չէք աւելացրել դրանց: (Ի հարկէ,

ինչպէս եւ ես զգուշացրել էի ձեզ, այս համեմատութիւնը կաղում է, քանի որ դուք կարող էք

վերացնել ամէն համ չափից աւելի աղ լցնելով ճաշի մէջ, այն դէպքում, երբ մարդկային

անձնաւորութեան առանձնայատկութիւնը հնարաւոր չէ վերացնել` Քրիստոսից անչափ շատ

աւելացնելով նրան):

Դրա նման մի բան է տեղի ունենում Քրիստոսի եւ մեր միջեւ: Ինչքան մենք շատ ենք

հեռանում մեր ինքնութիւնից, թոյլ տալով որ Նա ստանձնի մեր նկատմամբ

վերահսկողութիւնը, այնքան աւելի շատ ենք ձեռք բերում մեր ինքնութիւնը:

Նա իր մէջ ունի այնքան հարստութիւն եւ այնպիսի բազմազանութիւն, որ միլիոնաւոր

«փոքրիկ Քրիստոսներ», որոնցից իւրաքանչիւրը նման չէ միւսին, դեռեւս բաւարար չեն լինի

Նրան ամբողջութեամբ արտայայտելու համար: Նա արարել է մեզ բոլորիս: Նա ստեղծել է մեզ,

ինչպէս գրողը ստեղծում է վէպի կերպարներ` բազմազան, ինչպիսին ձեզ եւ ինձ վիճակուած

էր դառնալ: Այս իմաստով, մեր իսկական ինքնութիւնը դեռեւս սպասում է Նրա մէջ

դրսեւորուելուն: Օգուտ չունի փորձել լինել «ինքդ քեզ» Նրան շրջանցելով: Ինչքան շատ եմ ես

Նրան դիմադրում եւ փորձում ապրել իւրովի, այնքան աւելի են ինձ իշխում իմ

ժառանգականութիւնն ու դաստիարակութիւնը, շրջապատող միջավայրն ու իմ մէջ աճող

վախերն ու ցանկութիւնները: Փաստօրէն այն, ինչ ես հպարտօրէն անուանում եմ

«ինքնութիւն», հանդիսանում է այն երեւոյթների, իրադարձութիւնների, դէպքերի եւ

գործընթացների հետեւանքների խաչաձեւման կէտը, որոնք ես չեմ սկսել եւ ես չեմ, որ պէտք է

դադարեցնեմ: Այսպէս կոչուած «իմ ցանկութիւնները» պարզապէս փաթաթուած են ինձ իմ

օրգանիզմի կենսագործունէութեամբ կամ այլ մարդկանց մտքերով, կամ թելադրուել են

սատանայի կողմից: Ես կուշտ կերել եմ, լաւ խմել եմ ու հոյակապ քնել եմ` ահա այն

րոպէական տենչանքի իրական աղբիւրը, որը ես զգացի երկաթուղային վագոնում իմ դիմաց

նստած աղջկայ հանդէպ: Մինչդեռ ես միամտաբար իմ զգացմունքը վերագրում եմ «նուրբ

ճաշակին եւ լիովին անձնական որոշմանը»: Պրոպագանդան այն իսկական աղբիւրն է, ինչը

ես անուանում եմ իմ քաղաքական համոզմունքները: Իմ բնական վիճակում ես ամենեւին այն

անձնաւորութիւնը չեմ, ինչպիսին ինձ համարում եմ: Այն ամէնի մեծ մասը, ինչն անուանում

եմ իմ ինքնութիւնը, կարելի է բացատրել արտաքին պատճառներով: Միայն այն ժամանակ,

երբ ես դիմում եմ Քրիստոսին, երբ ինձ յանձնում եմ Նրան, ես առաջին անգամ սկսում եմ

ձեռք բերել իմ իսկական ինքնութիւնը:

Սկզբում ես ասել եմ, որ Աստուածն իր մէջ ունի անձնաւորութիւններ: Այժմ ես կը

ցանկանայի անդրադառնալ դրան աւելի մանրամասնօրէն: Ոչ մի տեղ, բացառութեամբ

Նրանից, իսկական անձնաւորութիւններ չեն լինում: Քանի դեռ դուք ձեզ չէք յանձնել Նրան,

դուք չէք կարող ձեռք բերել ձեր իսկական ինքնութիւնը: Միատեսակութիւնը պատահում է

գլխաւորապէս բնական մարդկանց մէջ, այլ ոչ թէ նրանց մէջ, ովքեր իրենց յանձնել են

Քրիստոսին: Որքան միատեսակ են թւում բոլոր ժամանակների մեծ տիրակալներն ու

նուաճողները: Որքան վեհասքանչօրէն տարբեր են սրբերը: Դուք պէտք է իսկականից

Page 125: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

125

յանձնէք ձեզ, առանց ափսոսանքի հրաժարուէք սեփական «եսից»: Փոխարէնը, Քրիստոսն

իսկապէս կը տայ ձեզ իսկական ինքնութիւն, ճշմարիտ անձնաւորութիւն: Սակայն դուք

չպէտք է Նրա մօտ գնաք միայն յանուն դրա: Եթէ ձեր անձնական «եսը» այն ամէնն է, ինչ ձեզ

յուզում է, ուրեմն ձեր ուղին դէպի Նա դեռեւս չի սկսուել: Այդ ճանապարհի ամենաառաջին

քայլը` ձեր մասին ընդհանրապէս մոռանալն է: Ձեր իսկական, նոր ինքնութիւնը (որը

Քրիստոսինն է, ինչպէս եւ ձերն է, որովհետեւ այն Նրանն է) չի գայ դէպի ձեզ, քանի դեռ դուք

փորձում էք գտնել այն: Այն կը գայ, երբ դուք սկսէք փնտրել Քրիստոսին: Դա տարօրինակ է

հնչում, այնպէս չէ՞:

Բայց նոյն սկզբունքը գործում է նաեւ այլ ոլորտներում: Նոյնիսկ հասարակական կեանքում

դուք չէք կարող լաւ տպաւորութիւն ստեղծել, մինչեւ չդադարէք մտածել, թէ ինչ

տպաւորութիւն էք թողնում: Նոյնը վերաբերում է գրականութեանն ու արուեստին. ոչ մի

մարդ, որը շատ է հոգում իւրօրինակ լինելու մասին, երբեք իւրօրինակ չի դառնայ,

ընդհակառակը, եթէ փորձէք պարզապէս արտայայտել ճշմարտութիւնը (չմտահգուելով, թէ

ձեզնից առաջ քանիսն են ասել այդ մասին), ապա տասից ինը հաւանականութեամբ դուք

իսկապէս կը դառնաք իւրօրինակ, անգամ չնկատելով դա:

Այս սկզբունքը համակում է ողջ կեանքը վերից վար: Տուէք ձեզ, եւ դուք կը գտնէք ձեզ:

Զոհաբերէք ձեր կեանքը, եւ դուք կը փրկէք այն: Ամէն օր մահուան դատապարտէք ձեր

փառասիրութիւնը, ձեր ամենանուիրական ցանկութիւնները, իսկ վերջում` ձեր մարմինը:

Յանձնէք ձեր էութեան ամէն մի մասնիկը, եւ դուք կը գտնէք յաւէրժ կեանք: Մի պահէք ոչինչ:

Ոչ մի բան այն ամէնից, որ չի մահացել ձեզանում, չի վերածնուի: Եթէ փնտրէք «ձեզ», ապա կը

գտնէք միայն ատելութիւն, միայնութիւն, յուսալքութիւն, բարկութիւն եւ վախճան: Բայց եթէ

դուք փնտրէք Քրիստոսին, ապա կը գտնէք Նրան եւ Նրա հետ մէկտեղ` մնացեալ ամէն ինչ:

Բովանդակութիւն

Գիրք 1. Բարին եւ Չարը որպէս տիեզերքի իմաստի բանալի

Մարդկային բնոյթի օրէնքը

Որոշ առարկութիւններ

Օրէնքի իրողութիւնը

Ինչ է թաքնուած օրէնքի ետեւում

Մենք անհանգստանալու պատճառ ունենք

Գիրք 2. Ինչին են հաւատում քրիստոնեաները

Page 126: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

126

Հակասական հասկացութիւններ Աստծու մասին

Ներխուժում

Ցնցող այլընտրանք

Կատարեալ ապաշխարողը

Գործնական եզրակացութիւն

Գիրք 3. Քրիստոնէական վարքագիծ

Բարոյականութեան երեք մասերը

Գլխաւոր առաքինութիւնները

Վարուեցողութեան հասարակական նորմերը

Բարոյականութիւնը եւ հոգեվերլուծութիւնը

Բարոյականութիւնը սեռական յարաբերութիւններում

Քրիստոնէական ամուսնութիւնը

Ներում

Մեծ մեղքը

Սէրը

Յոյս

Հաւատ

Գիրք 4. Անձնաւորութիւնից վեր կամ Երրորդութիւնն ուսանելու առաջին քայլերը

Արարելը եւ ծնելը

Աստուածը երեք կերպարով

Ժամանակը եւ ժամանակի սահմաններից դուրս

Բարերար վարակ

Յամառ խաղալիք զինուորիկները

Երկու ծանօթագրութիւն

Page 127: Lիրք 1. Kարին եւ արը որպէս տիեզերքի իմաստի բանալիarak29.am/PDF_PPT/9-Church/Mere Christianity.pdf · 2017-11-23 · 1 m.f.իւիս cարզապէս

127

Եկէք երեւակայենք

Արդեօք հեշտ է քրիստոնեայ լինելը

Որ՞ն է գինը

Լաւ մարդիկ կամ նոր մարդիկ

Նոր մարդիկ

Սկզբնաղբիւր - Սեղմել այստեղ