This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
ՋՐՈԼՈՐՏՇատ հաճախ մարդիկ լսում են ջրոլորտի
մասին, սակայն չեն հասկանում ,թե կոնկրետ ինչ է այն իրենից ներկայացնում:
Ուրեմն ասենք, որ երկրագնդի վրա գոյություն ունեցող ծովերը, օվկիանոսները,
գետերը , լճերը, ստորգետնյա ջրերը, մթնոլորտում եղած ջրերը , մի խոսքով
համաշխարհային օվկիանոսը կազմում են ջրոլորտը`երկրի ջրային թաղանթը:
Ջուրը համարվում է ջրոլորտի շարժիչ
ուժը: Ջուրը համար մեկ նյութն է
աշխարհում:Այն մեր կյանքի
կարևորագույն աղբյուրներից մեկն
է:
Ջրի մոլեկուլները միմյանց հետ կապվում են յուրօրինակ ձևով, և դրա շնորհիվ ջուրն արտասովոր հեղուկ է։
Այս կապի հետևանքներից մեկը ջրի անսովոր խտությունն է։ Նյութերի մեծ մասը սառչելիս ավելի քիչ ծավալ է զբաղեցնում, այսինքն՝ խտանում է։ Սակայն ջուրն ամենամեծ խտությունն ունի 4°C–ում:
Դրանից ավելի ցածր ջերմաստիճաններում ջրի խտությունր նվազում է։ 0 °C-ում սառույցն ավելի փոքր խտություն ունի, քան նույն ջերմաստիճանում՝ ջուրը։ Այդ է պատճառը, որ սառույցը չի սուզվում ջրում։ Հսկայական քանակությամբ ջերմություն է պահանջվում, որպեսզի ջուրը հեղուկ վիճակից անցնի գազային վիճակի և պինդ վիճակից (սառույցից)՝ հեղուկի։
Գլխավորապես ջրի այս արտասովոր հատուկ Երկրի վրա պահպանվում է համեմատաբար միատեսակ ջերմաստիճան : Ջուրն ունի նաև մեծ մակերևութային լարվածություն, որի շնորհիվ մթնոլորտում առաջանում են անձրևի կաթիլներ, և ջուրը կարողանում է շարժվել ապարների և հողի միջով։ Ջուրը լուծիչ է. բազմաթիվ նյութեր համեմատաբար հեշտությամբ լուծվում են նրա մեջ։ Ջրի այս հատկությունն ազդում է ապարների հողմահարման վրա ապարների կազմի մեջ մտնող որոշ քիմիական տարրեր հողմահարման ժամանակ անցնում են լուծույթի մեջ։
ԱՌԱՆՑ ՋՐԻ ԿՅԱՆՔԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԻ 70-80% ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է ՋՈՒՐԸ: ԱՌԱՆՑ ՋՐԻ ԿԵՆԴԱՆԻ ԲՋԻՋԸ ԿՄԱՀԱՆԱ ԵՒ ԴԱ ԷԼ ԿՀԱՆԳԵՑՆԻ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՈՉՆՉԱՑՄԱՆԸ
«Քեզնով են հագենում առանց քեզ տեսնելու...ի՞նչ ես դու....»- դիմում էր ջրին Անտուան դե Սենտ-Էքզյուպերին: Անգամ նրա հիասքանչ «Փոքրիկ իշխանը» հեքիաթում ջուրը կարևոր դեր էր խաղում. փոքրիկ իշխանը միշտ հիշում էր, որ պետք է ջրի իր միակ վարդին, որին թողել էր իր հեռավոր մոլորակում:
Հարյուրավոր տարիներ առաջ մարդիկ պատկերացում չունեին, թե ինչ է ջուրը և ինչ քանակով է այն մեր մոլորակի վրա: Մարդը իր գոյության պահից անդադար ուսումնասիրել ու փորձել է հասկանալ «ջուր-առեղծվածը»:
Կյանքը, ամենայն հավականությամբ առաջացել է ջրում, սակայն էվոլյուցիայի ընթացքում տարբեր ջրային կենդանիներ ու բույսեր դուրս են եկել ցամաք և
աստիճանաբար հարմարվել ցամաքային կենսակերպին: Դրանց համար ևս ջուրը շրջապատող միջավայրի
կարևորագույն բաղադրամասն է: Ջուրը բաղկացած է երկու ջրածնի և մեկ թթվածնի միացությունից: Ջրածինը
պայթուցիկ նյութ է, իսկ թթվածինը բորբոքում է կրակը: Եվ այդ երկու միացություններից բաղկացած
«համաձուլվածքը»` ջուրը, հանգեցնում է կրակը:Ջուրը ամենաշատ օգտագործվող նյութն է:
Խմելու համար օգտագործվող ջուրը պետք է ունենա դուրեկան համ, չպարունակի թունավոր նյութեր և մանրէներ, չթողնի առողջության համար վտանգավոր հետևանքներ և չհանդիսանա վարակիչ հիվանդությունների տարածման պատճառ: Խմելու ջուրը պետք է լինի սառը, թարմացնող և չունենա կոշտություն: Հայաստանի աղբյուրների ջրերը մեծ մասամբ բավարարում են խմելու ջրին ներկայացվող պահանջները, թեև նրանցից շատերը աղքատ են ֆտորով և յոդով:
Մաքուր է կոչվում այն ջուրը,որի մեկ լիտրում 0,6 պրոմիլ աղ է պարունակվում:
Ջուրը մարդու կյանքում Եթե սկսենք կազմել կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմանների ցուցակը, ապա օդից հետո այն կգլխավորի ջուրը: Իր էությամբ ջուրը չունի սննդատու արժեք, սակայն ապահովում է կյանքի գոյությունը:Ջուրը մարդու համար անփոխարինելի է և բնության հարստություններից ավելի թանկ է գնահատվում, քան ոսկին, նավթը, գազը: Հաստատուն և անընդհատ ջրի պահպանում. սա է կենդանի օրգանիզմի գոյության համար անհրաժեշտ պայմանը: Անհրաժեշտ քանակի ջուր չօգտագործելու դեպքում մարդու մոտ կարող է խանգարվել մարսողությունը, արյան շրջանառությունը:
Մարդը իր օրգանիզմում անմիջապես զգում է ջրի պակասությունը և առանց ջրի կարող է ապրել մի քանի օր: Մենք ծարավի զգացողություն ունենում ենք, երբ պակասում է մեր օրգանիզմից 2% ջուր, 6-8% պակասի դեպքում մարդու մոտ նկատվում է կիսաուշագնաց վիճակ, իսկ 10%-ի դեպքում` հալյուցինացիա: 10-20% ջրի կորուստը վտանգավոր է մարդու կյանքի համար: Մարդը ջուր խմում է միայն այն ժամանակ, երբ ունենում է ծարավի զգացողություն:
Ինչպիսի ջուր խմել տարբեր հիվանդությունների դեպքում:Վիրուսային ինֆեկցիաները, թունավոր նյութերը, ալկոհոլը, ծանր մետաղները խթան են հանդիսանում լյարդի հիվանդությունների համար, որոնք հիմնականում տևում են 6 ամիս: Նման հիվանդությունների բուժման համար խորհուրդ է տրվում խմել ջուր, որտեղ կա մեծ քանակությամբ սուլֆատ: Այն օգնում է վերականգնել լյարդի կողմից իրականացվող ֆունկցիաները:
Երիկամներում քարերի հիվանդությունը ուղեկցվում է ուժեղ ցավերով և սուր ծակոցներով հատկապես քարերի շարժման ժամանակ: Այս դեպքում խորհուրդ է տրվում խմել բիոկարբոնատ-մոխրաջուր, շատ քիչ աղային պարունակությամբ: Նման ջուրը նպաստում է երիկամների մաքրմանը: Ընդհանրապես, նման հիվանդությունից խուսափելու համար խմեք ուլտրամանուշակագույն ֆիլտրում ստացած ջուր:
Հիպերտոնիա առաջանում է օրգանիզմում նատրիումի մեծ քանակի հետևանքով: Այդ իսկ պատճառով, խորհուրդ ենք տալիս խմել քիչ քանակությամբ նատրիում պարունակող ջուր:
Խոլեստերինի մակարդակի բարձրանալուց խուսափելու համար օգտագործեք կալցիով և սուլֆատով հարուստ ջուր:
Շաքարախտով հիվանդ մարդկանց ջրազրկումը օրգանիզմից շատ արագ է տեղի ունենում և, այդ պատճառով, նրանց մոտ անընդհատ ծարավի զգացողություն է առաջանում: Խորհուրդ է տրվում խմել սուլֆատով և նատրիումով հարուստվ ջուր: Ջուր խմելու ռեժիմի պահպանումը նվազեցնում է արյան ճնշման տատանումները, մեջքի ցավերը, սրտային նոպաները, ինչպես նաև՝ օգնում է խուսափել երիկմներում քարերի գոյացումից:
Երբ մարդը խմում է բավարար քանակությամբ ջուր,ապա դառնում է ավելի դիմացկուն և էներգիայով լեցուն: Ջուրը պետք է խմել չեռացրած վիճակում, դանդաղ, փոքր կումերով, ոչ մեծ քանակությամբ: Առաջին բաժակը պետք է խմել առավոտյան, իսկ հետո օրվա ընթացքում, որպեսզի օրգանիզմը այն յուրացնի և անընդհատ տեղի ունենա մաքրման գործընթաց: Հակառակ դեպքում, այն շատ արագ դուրս կգա օրգանիզմից` չհասցնելով կատարել իր ֆունկցիաները: Հյութը, թեյը, սուրճը ջուր չեն համարվում և օրգանիզմի կողմից ընդունվում են, որպես սնունդ:
Բյուրեղը մարդկանց կյանքում Բյուրեղ գերքաղցրահամ աղբյուրի ջուրը
շշալցվում է քաղաք Ջերմուկում և միակն է Հայաստանում, որ ունի առանձին աղբյուր , որի շրջակայքը մոտ 100 կմ շառավիղով, զերծ է միջավայրի վրա ազդող արդյունաբերական ձեռնարկություններից: Շշալցման արտադրամասը սնուցող խողովակաշարն անկախ է քաղաքային ջրամատակարարման ցանցից: Բյուրեղ աղբյուրի ջուրը հանդիսանում է Հայաստանի ամենափափուկ և քաղցրահամ ջրերից մեկը՝ աղերի ցածր պարունակության և ծանր մետաղների բացակայության շնորհիվ:
Շշալցումից առաջ բյուրեղը չի ենթարկվում քիմիական մշակման և չի հարստացվում արծաթով կամ թթվածնով, որովհետև ջրում բացառվում է օրգանական միացությունների առկայությունը:
Նախքան գերժամանակակից մեմբրանային և ուլտրամանուշակագույն ֆիլտրացիա անցնելը, բյուրեղն անցնում է բնական ֆիլտրացիա 30մ հզորությամբ բազալտի բնական շերտի միջով:
Ի տարբերություն այլ շշալցված ջրերի, «Բյուրեղ» ջուրը միակն է, որն ունի բյուրեղյա մաքրության ջուր և պահպանում է այն կառուցվածքը, որը նպաստում է Ձեր առողջության պահպանմանն ու բարելավմանը:
ՑԱՎՈՔ ՍՐՏԻ ՄԱՐԴՆ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԱՏ Է ԱԶԴՈՒՄ ՋՐՈԼՈՐՏԻ ՎՐԱ: ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԸ, ԱՌՕՐՅԱ ԱՂԲԸ ԵՒ ԱՅԼ ԱՆՊԻՏԱՆ ՆՅՈՒԹԵՐ ԱՂՏՈՏՈՒՄ ԵՆ ՋՈՒՐԸ: ՊԵՏՔ Է ԳԻՏԱԿՑԵԼ ,ՈՐ ՀԵՆՑ ՆՈՒՅՆ ՋՈՒՐՆ Է ,ՈՐ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԿՅԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ