Top Banner
Վիրուսներ
14

Վիրուսներ

Jul 22, 2015

Download

Environment

Janna Hakobyan
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Վիրուսներ

Վիրուսներ

Page 2: Վիրուսներ

ՀայտնաբերումՎիրուսների հայտնաբերումը մեծ հեղաշրջում էրկենսաբանության մեջ: Վիրուսները մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդություններիմանրագույն հարուցիչներ են: Հին ժամանակներիցհայտնի են կատաղությունը, ծաղիկը, պոլիոմիելիտը,

գրիպը, կարմրուկը, դեղին տենդը և այլհիվանդություններ, որոնցից միլիոնավոր մարդիկ էինմահանում, իսկ հիվանդահարույց մանրէներըհայտնաբերել չէր հաջողվում:

Page 3: Վիրուսներ

Միայն 1892 թ-ին ռուս գիտնական Դ.Ի.

Իվանովսկին հայտնաբերեց բակտերայինզտիչից անցնող ախտածին այդ տարրը,

որը հետագայում անվանեցին լատիներեն«վիրուս» (թույն) բառով: Վիրուսնառանձին հաջողվել է տեսնելէլեկտրոնային մանրադիտակով, ևպարզվել է, որ ամենապարզ վիրուսըգալարաձև ոլորված, թաղանթապատ մեծմոլեկուլ է, որին բնորոշ է գոյության 2 ձև՝արտաբջջային (հանգստացող) ևներբջջային (բազմացող կամ վեգետատիվ):

Page 4: Վիրուսներ

Երկար ժամանակ ենթադրվում էր, որվիրուսներն առաջացնում են միայն սուրզանգվածային հիվանդություններ: Այժմապացուցված է, որ նրանք նաև տարբերքրոնիկական հիվանդությունների (նույնիսկ՝տարիներ տևող) առաջացման պատճառ են:

Հայտնաբերվեցին վիրուսների նաև դրականշատ հատկություններ, որոնց շնորհիվ XX

դարի 2-րդ կեսին վիրուսները դարձանգենետիկական ճարտարագիտությանհիմնական օբյեկտները: 1967թ-ին դրանքառաջին անգամ արհեստականորենսինթեզել են Ա. Քորենբերգը և Մ. Կուլյանը(ԱՄՆ):

Page 5: Վիրուսներ

ՎիրուսներիկենսագործունեությունըԸնկնելով օրգանիզմ՝ վիրուսները կպչում են իրենցնկատմամբ զգայուն բջիջներին և հանգստացող ձևիցանցնում բազմացողի: Վիրուսի գալարն անմիջապեսդեն է նետում իր թաղանթը, արագորեն թափանցումբջջի մեջ, և տեղի է ունենում զարմանահրաշ միերևույթ` առաջանում են վիրուսի նոր մոլեկուլներ՝տիրոջ բջիջն արտադրում է վիրուսային մասնիկներիպատճեններ: Նոր վիրուսները դուրս են գալիս բջջիմակերևույթ և թափանցում հարևան բջիջների մեջ ուախտահարում դրանք:

Page 6: Վիրուսներ

Կենդանի բջջից դուրս վիրուսներիկենսագործունեությունը դադարում է: Վիրուսները, մյուս կենդանի օրգանիզմներինման, օժտված են ժառանգականությամբ:

Նրանք կարող են փոփոխվել և հարմարվելշրջակա միջավայրի պայմաններին:

Վիրուսների հարուցած հիվանդություններըհեշտությամբ փոխանցվում են հիվանդներիցառողջներին և արագ տարածվում:

Page 7: Վիրուսներ

Վիրուսների կառուցվածքը

Վիրուսներն իրենց կառուցվածքով միջանկյալ տեղեն զբաղեցնում բարդ քիմիական նյութերի(պոլիմերներ, մակրոմոլեկուլներ) և պարզագույնօրգանիզմների (բակտերիաների որոշ ձևեր,

ռիկետսիաներ, քլամիդներ) միջև: Ամենախոշորվիրուսը (ծաղիկ հիվանդության) չափերով մոտ է ոչխոշոր բակտերիաներին, ամենափոքրերը(գլխուղեղի բորբոքման, պոլիոմիելիտի, դաբաղիհարուցիչները)՝ խոշոր սպիտակուցայինմոլեկուլներին (օրինակ՝ արյան հեմոգլոբինիմոլեկուլին): Այսինքն՝ կան հսկա և թզուկ վիրուսներ:

Page 8: Վիրուսներ

Վիրուսների չափերը տատանվում են 15–

300 նանոմետրի սահմաններում: Ըստքիմիական բաղադրության՝ տարբերում ենպարզ և բարդ վիրուսներ: Պարզվիրուսները կազմված ենսպիտակուցներից և նուկլեինաթթուներից,

բարդ վիրուսները պարունակում են նաևածխաջրեր, ճարպեր, որոշ վիրուսներ՝նաև ֆերմենտներ:

Page 9: Վիրուսներ

Հաջողվել է նաև կշռել ու չափել վիրուսը, պարզելնրա քիմիական բաղադրությունը, բազմացմանօրինաչափությունները, բնության մեջ զբաղեցրածտեղն ու դերը հիվանդությունների առաջացմանգործում, ինչպես նաև մշակել վիրուսայինվարակների (որոնց շրջանակը շատ ընդարձակվել է) դեմ պայքարի արդյունավետ եղանակներ: Հակաբիոտիկները վիրուսների վրա չեն ազդում, սակայն վիրուսային հիվանդություններիմեծամասնության դեպքում կարելի էպատվաստումներ կատարել. վիրուսի թուլացրածշտամի հիմքի վրա պատրաստած վակցինաններմուծվում է մարդու օրգանիզմ, և, որպեսպատասխան այդ ներգործության, մշակվում ենհակամարմիններ, որոնք պայքարում են տվյալվիրուսային հիվանդության հարուցչի դեմ:

Page 10: Վիրուսներ

Գոյություն ունեն նաև օգտակար վիրուսներ: Սկզբումառանձնացվել և փորձարկվել են բակտերիաները խժռողվիրուսները (բակտերիոֆագեր), որոնք կիրառվել ենդիզենտերիայի, խոլերայի, որովայնային տիֆի ժամանակ,

սակայն բակտերիաները շատ արագ հարմարվել ենբակտերիոֆագերին և կորցրել զգայունությունը դրանցազդեցության նկատմամբ: Հակաբիոտիկներիհայտնագործումից հետո բակտերիոֆագերը կիրառվումեն միայն բակտերիաների ճանաչման համար, քանի որդրանք ճիշտ գտնում և արագ քայքայում են իրենցբակտերիաներին:

Page 11: Վիրուսներ

Գրիպ

Երբ հարուցիչն ընկնում է օրգանիզմ, մի քանի ժամ, նույնիսկ 1-3 օր հիվանդության որևէ ախտանշան չիառաջանում: Հիվանդներից մի մասի մոտ կարող եննկատվել գրիպի նախանշաններ` թեթևակի թուլություն, դող, մկանացավեր, ինչպես նաև ջերմաստիճանիբարձրացում: Սակայն, առավել հախաճ, հիվանդությունըսկսվում է հանկարծակի. ջերմաստիճանն արագբարձրանում է, ինչի հետևանքով հիվանդի դեմքըկարմրում է, նկատվում են գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն: Չի բացառվում նաևսրտխառնոցը և փսխումը: Հիվանդության հենց առաջինժամերին կամ հաջորդ օրը առաջանում են լորձենաբորբիերևույթներ, արցունքահոսություն: Եթե նույնիսկբարդություններ չեն առաջանում, բարձր ջերմաստիճանըպահպանվում է 2-4 օր: Հիվանդությունը կարող էընթանալ նաև թեթև` ինքնազգացողության չնչինվատացմամբ և լորձենաբորբի ախտահարումով:

Page 12: Վիրուսներ

ԲուժումըՏնային պայմաններում բուժելիս հիվանդինմեկուսացնում են առանձին սենյակում` վարակիտարածումը կանխելու նպատակով: Եթե հիվանդըբարձր ջերմություն ունի, պետք է պահպանիանկողնային ռեժիմ: Ջերմաստիճանի բարձրացման ևդողի ժամանակ հիվանդի ոտքերին դնում են ջեռակ ևտալիս են կիտրոնով թեյ: Խորհուրդ է տրվում նաևվիտամիններով հարուստ տաք ըմպելիք (մասուրիհյութ, ազնվամորով թեյ և այլն): Անկողնուսպիտակեղենը պետք է փոխել ամեն օր, իսկներքնաշորերը` օրը մի քանի անգամ: Ախորժակիբացակայության դեպքում հիվանդին պետք էկերակրել հաճախակի` օրը 6-7 անգամ: Բարդությունների առաջացման դեպքում բուժումընշանակում է բժիշկը:

Page 13: Վիրուսներ

Կանխարգելումը

Գրիպի առաջացումը կանխելու համար անհրաժեշտէ օրգանիզմը կոփել, ինչպես նաև անհրաժեշտ էժամանակին բուժել քթի հավելյալ ծոցերիհիվանդությունները: Հատուկ դեպքերում կիրառումեն հակագրիպային վակցինաներ: Վակցինայիներարկումը ոչ միշտ է կանխում գրիպիառաջացումը, սակայն հիվանդությունն ընթանում էբավականին թեթև:

Page 14: Վիրուսներ

Նյութը պատրաստեց ՝ ՍարգիսՀակոբյանը 10-3:

Ղեկավար ՝ ԱնահիտՄեժլումյան: