Top Banner
1988թ. թթթթթթթթթթ թթթթթթթթթթթ
20

1988թ. Երկրաշարժի Հ ետևանքները

Jan 12, 2016

Download

Documents

hawa

1988թ. Երկրաշարժի Հ ետևանքները. - PowerPoint PPT Presentation
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: 1988թ.  Երկրաշարժի Հ ետևանքները

1988թ. Երկրաշարժի Հետևանքները

Page 2: 1988թ.  Երկրաշարժի Հ ետևանքները

Երկրաշարժերը ավելի հատուկ են լեռնային տարածաշրջաններում: Այդպիսին է նաև Հայկական բարձրավանդակը: Ուժգին երկրաշարժերը հնուց ի վեր հաճախ են կրկնվել Երզնկայի, Բասենի, Էրզրումի, Մշո, Արարատյան, Շիրակի դաշտերի, Կարսի սարահարթի, Ախալքալաքի բարձրավանդակի, Սյունիքի, Արճեշ-Խլաթի տարածքներում` ավերել քաղաքներ ու գյուղեր և խլել հազարավոր մարդկանց կյանքեր: Բազմաթիվ անգամներ ավերվել է Անին (հատկապես 1045, 1132 և 1319 թթ-ին), 893 թ-ի երկրաշարժից կործանվել է Դվինը, 1679 թ-ին ավերվել է Գառնիի տաճարը: 1840 թ-ի Արարատյան երկրաշարժի ժամանակ Արարատ լեռից պոկվել է հսկայական մի լեռնազանգված և փլուզվել Ակոռի գյուղի վրա, իսկ ցնցումներն զգացվել են ողջ Փոքր Կովկասում: Մեծ վնասներ են պատճառել Զանգեզուրում 1308, 1931 (քանդվել է Տաթևի վանքը) և 1968 թթ-ին տեղի ունեցած երկրաշարժերը:

 

Page 3: 1988թ.  Երկրաշարժի Հ ետևանքները

1988-Թ ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ 1988թ. դեկտեմբերի 7-ին ժամը 11-ն անց 41 րոպեին

Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որը անվանվել է Սպիտակի երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ: Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել Փոքր Կովկասի բարձրավանդակում գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ:  

Page 4: 1988թ.  Երկրաշարժի Հ ետևանքները

Փոքր Կովկասի տեկտոնական և երկրաբանական կառուցվածքային ուղղությունները զուգահեռ են գլխավոր Կովկասյան շղթային հյուսիս-արևմտյան, հարավ-արևելյան ուղղությամբ: Տեկտոնական դրույթը հիմնականում բարդ է, բայց ընդհանուր առմամբ այն բնորոշվում է երկրի կեղևի սեղմամբ ու խտացմամբ:Երկրաշարժի ուժգնությունը գերազանցել է 10 բալը, իսկ օջախի խորությունը մոտ 12 կմ էր: Այդ օրը հայ ազգը ունեցավ 25.000 զոհ:

Ֆիլմ՝ http://www.youtube.com/watch?v=pwZWa-5qZHE

Page 5: 1988թ.  Երկրաշարժի Հ ետևանքները
Page 6: 1988թ.  Երկրաշարժի Հ ետևանքները
Page 7: 1988թ.  Երկրաշարժի Հ ետևանքները

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏՔԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՎԵՐԱՑԵԼ 25 տարի առաջ երկրաշարժի հետևանքով ավերված

Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցը մինչեւ հիմա չունի իր շենքը:

Page 8: 1988թ.  Երկրաշարժի Հ ետևանքները

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ

Այդ օրերին մեր երկիրը գտնվում էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: Քանդվեց Սովետական Միության դրած երկաթե վարագույրը և ողջ աշխարհից մեզ օգնելու պատրաստակամությամբ ժամանեցին փրակարարներ:Իրականացվում էր նաև նյութական օգնություն. հագուստ, մթերք, գումար,վրաններ տնակներ, ծածկոցներ և այլն: Մեր երկիր եկան շատ հայտնիներ՝ Շառլ Ազնավուրը, Մարգրետ Թետչերը, Ջորջ Բուշի որդին և թոռը, Շեր Սարգսյանը, Միխայիլ Գորբաչովը և այլոք: Օգնությունը որ միայն նյութական էր այլ նաև բարոյական, ողջ աշխարհն էր մեր կողքին:

Page 9: 1988թ.  Երկրաշարժի Հ ետևանքները

Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.

Բնական երկրաշարժեր (տես 11-13 սլայդները) Տեխնածին երկրաշարժեր

Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։ Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։

Page 10: 1988թ.  Երկրաշարժի Հ ետևանքները

Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.

Կանխատեսելի երկրաշարժեր Անկանխատեսելի երկրաշարժեր Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է

նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։

Page 11: 1988թ.  Երկրաշարժի Հ ետևանքները

ԲՆԱԿԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում

կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։ Երկրաշարժ է առաջանում, երբ Երկրի մակերևույթից տասնյակ, իսկ երբեմն էլ հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա տեղի է ունենում ապարաշերտերի տեղաշարժ:

Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը:

Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարների փոխադարձ սահքին։ Սկզբում դա արգելակվում է շփման ուժի միջոցով, որի հետևանքով, կուտակվում են բնահողերի առաձգական լարումներ։

Երկրի մակերևույթի այն տեղը, որը գտնվում է երկրաշարժի օջախի վերեվում և ամենամոտն է նրան, կոչվում է էպիկենտրոն կամ վերնակենտրոն: Այդտեղ էլ տեղի են ունենում ամենամեծ ավերածությունները: Երկրաշարժի ուժգնությունը գնահատվում է 1–12 բալլային սանդղակով: 1–2 բալլ ուժգնության երկրաշարժը մարդիկ չեն զգում, դրանք գրանցվում են շատ զգայուն հատուկ սարքերով՝ երկրաշարժագրիչներով (սեյսմոգրաֆներով, հունարեն «սեյսմոս»՝ երկրաշարժ, «գրաֆ»՝ գրում եմ բառերից):

Page 12: 1988թ.  Երկրաշարժի Հ ետևանքները

Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկական արժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկ խզվածք՝ նրանց տեղաշարժով։ Կուտակված էներգիան ազատվում է, առաջացնելով երկրի մակերևույթի ալիքային տատանումներ՝ երկրաշարժ։ Երկրաշարժից առաջացած սեյսմիկ ալիքները տարածվում են ձայնային ալիքների նման։ Հեռավորությունից կախված, ալիքների ուժգնությունը նվազում է։Ալիքների առաջացման կետին ասում են երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն, իսկ երկրի մակերևույթի նրա վերևի կետին՝ էպիկենտրոն։Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը կարող է հասնել մինչև 8 կմ/վրկ։

Խզվածքը, էպիկենտրոնը և հիպոկենտրոնը:

Page 13: 1988թ.  Երկրաշարժի Հ ետևանքները
Page 14: 1988թ.  Երկրաշարժի Հ ետևանքները

Յուրաքանչյուր օր Երկրագնդի վրա տեղիէ ունենում տարբեր ուժգնության ավելի քան 250, իսկ 1 տարում՝ մոտ 100 հզ. երկրաշարժ: Երկրագնդի վրա կան 2 գլխավոր գոտիներ, որտեղ երկրաշարժերն առավել հաճախակի են՝ Խաղաղօվկիանոսյան (Խաղաղ օվկիանոսը օղակող տարածքը, որտեղ տեղի է ունենում երկրաշարժերի մոտ 60%-ը) և Ալպ-Հիմալայան (Եվրոպայի հարավը, Անատոլիան, Կովկասը, Իրանական բարձրավանդակը, Հիմալայները, Հնդկաչինը, Մալայան կղզեխումբը, որտեղ տեղի է ունենում երկրաշարժերի մոտ 20%-ը): Երկրաշարժերի մնացած մասը տեղի է ունենում խզվածքային (ռիֆտային) գոտիների տարածքներում (Արևելյան Աֆրիկա, Կարմիր ծով, Կալիֆոռնիա, Բայկալ և այլն), Տյան Շանում և Արևելյան Անդրբայկալում:

Page 15: 1988թ.  Երկրաշարժի Հ ետևանքները

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԸ  Մի քանի վայրկյանում երկրաշարժը կարող է մեծ քաղաքը

վերածել փլատակների կույտի: Ամենաուժեղ երկրաշարժերի ժամանակ գետնի մեջ առաջանում են խոր ճեղքեր (1891 թ-ի հոկտեմբերի 28-ի երկրաշարժի հետևանքով Ճապոնիայի Հոնսյու կղզում առաջացել է 160 կմ երկարությամբ ճեղք), տեղի են ունենում փլուզումներ, փլվածքներ, փոխվում են գետերի հուները, գոյանում նոր ջրվեժներ ու լճեր (1911 թ-ին Պամիրում լեռնալանջի փլուզումից փակվել է Մուրղաբ գետի հունը, և առաջացել է Սարեզյան լիճը):

Ամենաուժեղ երկրաշարժերն ունենում են 10–12 բալլ ուժգնություն և կոչվում են աղետաբեր: Դրանցից են, օրինակ, Տոկիոյի (1923 թ.), Չիլիի (1960 թ.), Տաշքենդի (1966 թ.), Չինաստանի (1976 թ.), Մեխիկոյի (1985 թ.), Սպիտակի (1988 թ.), Ճապոնիայի (1993 թ.), Ինդոնեզիայի (1994 թ.) երկրաշարժերը:

Ֆիլմ՝ http://www.youtube.com/watch?v=olPOQjH5-R0

Ֆիլմ՝ http://www.youtube.com/watch?v=pwZWa-5qZHE

Page 16: 1988թ.  Երկրաշարժի Հ ետևանքները

Ավերիչ երկրաշարժերը

1556 հունվարի 23 - Գանսյու և Շանսի, Չինաստան - Չինական երկրաշարժ 830 000 մարդ է զոհվել։1692 - Ճամայկա - Պորտ-Ռոյալը լիովին ավերվել է։1737 - Կալկութա, Հնդկաստան - 300 000 մարդ է զոհվել։1755 - Լիսաբոն - 60 000-ից մինչև 100 000 մարդ է զոհվել, քաղաքը լիովին ավերվել է։1783 - Կոլաբրիա, Իտալիա - 30 000-ից մինչև 60 000 մարդ է զոհվել։1811 - Նյու Մադրիդ, Միսսուրի, ԱՄՆ - քաղաքը լիովին ավերվել է, 500 կմ² տարածքում ջրհեղեղ։1896 - Սանրիկու, Ճապոնիա - էպիկենտրոնը ծովում էր։ Հսկայական ալիքը 27 000 մարդ և 10 600 շինություն է ավերել։1897 - Ասսամ, Հնդկաստան - 23 000 մ² տարածքը անճանաչելիորեն փոխվել է, հավանաբար մարդկային պատմության ընթացքում ամենախոշոր երկրաշարժն է։

Page 17: 1988թ.  Երկրաշարժի Հ ետևանքները

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՄԱԳՆԻՏՈՒԴԸ Մագնիտուդի սանդղակը 1935թ. առաջարկել է ամերիկացի

գիտնական Չարլզ Ռիխտերը և հաճախ ասում են նաև՝ Ռիխտերի սանդղակ։Պարունակում է 1-ից մինչև 9 պայմանական միավոր՝ մագնիտուդ, որոնք հաշվվում են սեյսմոգրաֆի արձանագրած տատանումներով։Այս սանդղակը հաճախ շփոթում են երկրաշարժի ինտենսիվության 12 բալանի համակարգի հետ, որը հիմնված է ստորերկրյա ցնցումների արտաքին դրսևորումների՝ մարդկանց, առարկաների, կառույցների, բնության օբյեկտների վրա ունեցած ազդեցությունների վրա։

Չարլզ Ֆրենսիս Ռիխտեր

Page 18: 1988թ.  Երկրաշարժի Հ ետևանքները

Երկրաշարժին նախապատրաստվելիս անհրաժեշտ է՝  Բնակարաններում չկատարել շենքի սեյսմակայունությունը

խաթարող ձևափոխումներ (հիմքի թուլացում, կրող պատերում որմնախորշերի բացում և այլն):

Չխցանել շենքերի մուտքերը, աստիճանավանդակները և միջանցքներն ազատ ելումուտը խանգարող մեծածավալ առարկաներով: Պատուհանների մետաղյա ճաղաշարերը դարձնել շարժական, դռները՝ պարզ և արագ բացվող, իսկ վթարային ելքերը պահել ազատ:

Ծանր սարքերը և կահույքը տեղադրել հիմնական պատերի տակ՝ ամրացնելով այն հատակին կամ պատին: Մահճակալները տեղադրել պատուհանից հեռու, հիմնական պատի մոտ և գլխավերևում չկախել ծանր առարկաներ:

Նախապես որոշել տան կամ աշխատանքի ամենաանվտանգ տեղերը (հիմնական պատերը, հիմնական պատերի անկյունները, դռան բացվածքները, հենասյուները և այլն), որտեղ կարելի է պատսպարվել մինչև ցնցումների ավարտը:

Page 19: 1988թ.  Երկրաշարժի Հ ետևանքները

Ձեռքի տակ ունենալ Աղետի կապոց՝ առաջին օգնության արկղիկով, մի քանի օրվա սննդի պաշարով, գրպանի լապտերով, ռադիոընդունիչով, տաք հագուստով և այլն: 

Ինչ անել երկրաշարժի ընթացքում՝ Խուճապի չմատնվել, շենքի ստորին հարկերում գտնվելիս

անհապաղ դուրս գալ և հեռանալ դեպի բաց, անվտանգ տարածություն: Վերին հարկերում գտնվելիս պատսպարվել ապահով տեղում՝ հեռու մնալով արտաքին պատերից և պատուհաններից: Ընկնող բեկորներից կարելի է պաշտպանվել՝ մտնելով սեղանների և մահճակալների տակ:

Փողոցում գտնվելիս՝ հեռանալ շենքերից և հաղորդալարերից դեպի բաց տարածություն, իսկ տրանսպորտում գտնվելիս՝ այն կանգնեցնել բարձրահարկերից հեռու և մնալ տեղում մինչև ցնցումների ավարտը:

Գիշերը տեղի ունեցող ստորգետնյա ցնցումների ժամանակ արթնանալիս՝ օգտվել միայն գրպանի լապտերից (հնարավոր հրդեհներից խուսափելու համար), հագնվելու վրա ավելորդ ժամանակ չկորցնելով`վերցնել Աղետի կապոցը և գործել իրավիճակին համապատասխան: